Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.20
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Հեղինակ:Զապել Եսայան
100
18273
396682
396642
2026-09-17T16:51:38Z
Emptyfear
547
396682
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ
|լրիվ անուն = Զապել Եսայան
|դասակարգում = Եսայան, Զապել
|սկզբնատառ = Ե
|պատկեր = Զապէլ Եսայեան.jpg
|ծնվել է = 1878
|մահացել է = 1943
}}
{{ՀԻ|Տարի=1943}}
==Վեպեր==
*[[Բարպա Խաչիկ]] ([[Ինդեքս:Բարպա Խաչիկ.djvu|սրբագրել]])
** [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]]
** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Ճիզվիտը և Դըրշանը]]
** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Ճիզվիտը]]
** [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Տագնապը]]
** [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Դրոշակը]]
** [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Արյան հորձանք]]
** [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Մետեկ]]
** [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Սենայի ափին վրա]]
** [[Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ|Անզգամը]]
*[[Մուրատի ճամփորդութիւնը]]
*[[Մելիհա Նուրի հանըմ]] (1928)
*[[Արգելքը]]
==Վիպակներ==
*[[Կրակէ շապիկ]]
*[[Սիլիհտարի պարտեզները]] (1935)
*[[Ավերակներուն մեջ]] (1911)
** Ա. [[Աւերակներուն Մէջ/Դեպի Կիլիկիա|Դեպի Կիլիկիա]]
** Բ. [[Աւերակներուն Մէջ/Ավերակներուն մեջ|Ավերակներուն մեջ]]
** Գ. [[Աւերակներուն Մէջ/Պատարագը|Պատարագը]]
** Դ. [[Աւերակներուն Մէջ/Որբերը հայ մայրերուն|Որբերը հայ մայրերուն]]
** [[Աւերակներուն Մէջ/Նպաստի օր մը|Նպաստի օր մը]]
** [[Աւերակներուն Մէջ/Բանտարկյալները|Բանտարկյալները]]
** [[Աւերակներուն Մէջ/Կախաղանները|Կախաղանները]]
** [[Աւերակներուն Մէջ/Ճամփուն վրա|Ճամփուն վրա]]
*[[Սկիւտարի վերջալոյսներ]] (1905)
*[[Կեղծ հանճարներ]] (1905)
*[[Հլուները և ըմբոստները]] (1906)
*[[Շնորքով մարդիկ]] (1907)
*[[Վերջին բաժակը]] (1916)
*[[Հոգիս աքսորյալ]] (1919)
==Այլ արձակ==
{{սյուն}}
*[[Հոգիս աքսորյալ]] (1922)
*[[Անձկութեան ժամեր]] (1924)
*[[Անեծքը]] (1911)
*[[Նոր հարսը]] (1911)
*[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը|Երբ այլևս չեն սիրեր]]
*[[Քողը]]
*[[Վեպը]]
*[[Բավական է]]
*[[Չխաբող սերը]]
* [[Կոյրը]]
* [[Աշուղը]]
* [[Աղջկան հոգիներ]]
* [[Գնչուհին]]
* [[Յանցաւոր կինը]]
* [[Մրցումը]]
* [[Ցաւին հեշտանքը]]
* [[Ուրուանկարներ]]
* [[Սիրոյ վրէժը]]
* [[Պզտիկ Լուիզը]] (Ուսանողի կեանքէ)
* [[Ճերմակ վարդերը]]
* [[Յասմիկները]]
* [[Իտէալը]] (Տեղական կեանքէ)
* [[Աստուածային ժպիտը]]
* [[Գաղթականները (Զաբել Եսայան)|Գաղթականները]]
* [[Ուխտը]]
* [[Սեւ գդակը]]
* [[Երկու կոյրերը]]
* [[Դեղնած էջը]]
* [[Փառքը]]
* [[Շաքարի տուփը]]
* [[Պառաւին յոյսը]]
* [[Բանաստեղծը (Տիպարներ)|Բանաստեղծը (Տիպարներ)]]
* [[Կարաւանը]]
* [[Գիշերի երգ]]
* [[Սխալմունք մը]]
* [[Կմախքը]]
* [[Ֆաքիրը]]
* [[Վերյուշումներ]]
* [[Դիմում մը]]
* [[Գիրքի մը վաւերացումը]]
* [[Վշտի երգեր]]
* [[Մայրենի տուն]]
*[[Թուրքահայ ժամանակակից գրողներ]] (1916)
{{սյուն ավարտ}}
==Բանաստեղծություններ==
*[[Երգ առ գիշեր]] (1895)
==Վկայագրություններ==
*[[Աւերակներուն Մէջ]] (1911)
*[[Պրոմեթեոս ազատագրված]] (1928)
*[[Մուրատի ճամփորդությունը Սվազից Բաթում]]
*[[Սվազէն Պաթոս]]
==Թարգմանություններ==
*[[Մահը]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]])
*[[Իմաստություն ու ճակատագիր]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]])
== Նամակներ ==
* [[Նամակ Մելինե Գովանճյանին]] (1922)
* [[Նամակներ Աննա Բուդաղյանին]] (1927)
* [[Նամակ Ջուլիա Փուշմանին]] (1931)
* [[Նամակներ Սոֆի Եսայանին]] (1931)
==Երկեր==
*[[Նահանջող ուժերը]] (1926)
*[[Երեք օր հավաքական տնտեսություններու մեջ]] (1934)
*[[Կրակէ շապիկ]] (1934)
*Երկերի ժողովածու, 1937
*Երկեր, 1959
*[[Գրական ժառանգություն]] (1977)
*[[Վերածնունդ]] (1977)
p6zlekdpbdoyeny7bg1jtl8p71vzmgv
Հեղինակ:Ալեքսանդր Խատիսյան
100
36722
396694
76787
2026-09-17T20:17:25Z
Emptyfear
547
396694
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ |լրիվ անուն =Ալեքսանդր Խատիսյան | դասակարգում =Խատիսյան, Ալեքսանդր| սկզբնատառ = Խ | պատկեր =|հայրանուն=Հովհաննեսի| ծնվել է =1874| մահացել է =1945| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1945}}
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ա|Գլուխ Ա]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Բ|Գլուխ Բ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Գ|Գլուխ Գ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Դ|Գլուխ Դ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ե|Գլուխ Ե]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Զ|Գլուխ Զ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Է|Գլուխ Է]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ը|Գլուխ Ը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Թ|Գլուխ Թ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ժ|Գլուխ Ժ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԱ|Գլուխ ԺԱ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԲ|Գլուխ ԺԲ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԳ|Գլուխ ԺԳ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԴ|Գլուխ ԺԴ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԵ|Գլուխ ԺԵ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԶ|Գլուխ ԺԶ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԷ|Գլուխ ԺԷ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԸ|Գլուխ ԺԸ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԹ|Գլուխ ԺԹ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ի|Գլուխ Ի]]
g18qn2v7d9mhn4cn8q5vvc9ad8nzyvv
396695
396694
2026-09-17T20:17:37Z
Emptyfear
547
396695
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ |լրիվ անուն =Ալեքսանդր Խատիսյան | դասակարգում =Խատիսյան, Ալեքսանդր| սկզբնատառ = Խ | պատկեր =|հայրանուն=Հովհաննեսի| ծնվել է =1874| մահացել է =1945| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1945}}
== Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը ==

qh5h8ltp79ospsz9rim2ak1x7txe36g
396771
396695
2026-09-18T10:02:12Z
Emptyfear
547
/* Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը */
396771
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ |լրիվ անուն =Ալեքսանդր Խատիսյան | դասակարգում =Խատիսյան, Ալեքսանդր| սկզբնատառ = Խ | պատկեր =|հայրանուն=Հովհաննեսի| ծնվել է =1874| մահացել է =1945| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1945}}
== Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը ==
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ա|Գլուխ Ա. Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը և հայերը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Բ|Գլուխ Բ. Անդրկովկասյան կոմիսարիատը և բանակցությունները Թուրքիայի հետ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Գ|Գլուխ Գ. Տրապիզոնի խորհրդաժողովը (1918 փետրվարի 23 — ապրիլի 1)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Դ|Գլուխ Դ. Թուրք-անդրկովկասյան պատերազմը և Բաթումի բանակցությունները (1918 ապրիլի 1 — մայիսի 28)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ե|Գլուխ Ե. Անդրկովկասի Միության քայքայումը և Հայաստանի անկախության հռչակումը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Զ|Գլուխ Զ. Չորս ամիս Պոլսում]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Է|Գլուխ Է. Իմ մասնակցությունը Քաջազնունու կառավարությանը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ը|Գլուխ Ը. Իմ վարչապետության շրջանը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Թ|Գլուխ Թ. Հայաստանի սահմանների ընդարձակումը և 1919թ․ մայիս 28-ի ակտը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ժ|Գլուխ Ժ. «Դաշնակիցները» Կովկասում և Հայաստանում]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԱ|Գլուխ ԺԱ. 1920 թ. գարունը և մայիսյան ապստամբությունը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԲ|Գլուխ ԺԲ. Ուղևորություն Եվրոպա, Եգիպտոս, Իզմիր]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԳ|Գլուխ ԺԳ. Պատերազմ Թուրքիայի հետ, բոլշևիկների հարձակումը և Հայաստանի Հանրապետության անկախության անկումը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԴ|Գլուխ ԺԴ. Ալեքսանդրապոլի բանակցությունը և դաշնագրի կնքումը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԵ|Գլուխ ԺԵ. Խորհրդային իշխանությունը Հայաստանում]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԶ|Գլուխ ԺԶ. Ուղևորություն Փարիզ և Լոնդոն]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԷ|Գլուխ ԺԷ. Լոնդոնի խորհրդաժողովը, Մոսկվայի թուրք–բոլշևիկյան դաշնագիրը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԸ|Գլուխ ԺԸ. Անկարայի դաշնագիրը, Փարիզի խորհրդաժողովը և հույների խորտակումը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԹ|Գլուխ ԺԹ. Լոզանի խորհրդաժողովը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ի|Գլուխ Ի. Հայկական հարցը Լոզանի խորհրդաժողովից հետո]]
hz48yk7ne73091mb3ucjb1a8yfcelz3
396772
396771
2026-09-18T10:03:43Z
Emptyfear
547
/* Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը */
396772
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ |լրիվ անուն =Ալեքսանդր Խատիսյան | դասակարգում =Խատիսյան, Ալեքսանդր| սկզբնատառ = Խ | պատկեր =|հայրանուն=Հովհաննեսի| ծնվել է =1874| մահացել է =1945| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1945}}
== Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը ==
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ա|Գլուխ Ա. Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը և հայերը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Բ|Գլուխ Բ. Անդրկովկասյան կոմիսարիատը և բանակցությունները Թուրքիայի հետ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Գ|Գլուխ Գ. Տրապիզոնի խորհրդաժողովը (1918 փետրվարի 23 — ապրիլի 1)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Դ|Գլուխ Դ. Թուրք-անդրկովկասյան պատերազմը և Բաթումի բանակցությունները (1918 ապրիլի 1 — մայիսի 28)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ե|Գլուխ Ե. Անդրկովկասի Միության քայքայումը և Հայաստանի անկախության հռչակումը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Զ|Գլուխ Զ. Չորս ամիս Պոլսում (1918 հունիսի 15 — նոյեմբերի 1)]]

fglpu7nv23j41pk4zejqiy0hh67ambx
396773
396772
2026-09-18T10:07:47Z
Emptyfear
547
/* Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը */
396773
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ |լրիվ անուն =Ալեքսանդր Խատիսյան | դասակարգում =Խատիսյան, Ալեքսանդր| սկզբնատառ = Խ | պատկեր =|հայրանուն=Հովհաննեսի| ծնվել է =1874| մահացել է =1945| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1945}}
== Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը ==
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Առաջաբան|Առաջաբանի փոխարեն]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ա|Գլուխ Ա. Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը և հայերը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Բ|Գլուխ Բ. Անդրկովկասյան կոմիսարիատը և բանակցությունները Թուրքիայի հետ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Գ|Գլուխ Գ. Տրապիզոնի խորհրդաժողովը (1918 փետրվարի 23 — ապրիլի 1)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Դ|Գլուխ Դ. Թուրք-անդրկովկասյան պատերազմը և Բաթումի բանակցությունները (1918 ապրիլի 1 — մայիսի 28)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ե|Գլուխ Ե. Անդրկովկասի Միության քայքայումը և Հայաստանի անկախության հռչակումը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Զ|Գլուխ Զ. Չորս ամիս Պոլսում (1918 հունիսի 15 — նոյեմբերի 1)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Է|Գլուխ Է. Իմ մասնակցությունը Քաջազնունու կառավարությանը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ը|Գլուխ Ը. Իմ վարչապետության շրջանը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Թ|Գլուխ Թ. Հայաստանի սահմանների ընդարձակումը և 1919թ․ մայիս 28-ի ակտը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ժ|Գլուխ Ժ. «Դաշնակիցները» Կովկասում և Հայաստանում]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԱ|Գլուխ ԺԱ. 1920 թ. գարունը և մայիսյան ապստամբությունը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԲ|Գլուխ ԺԲ. Ուղևորություն Եվրոպա, Եգիպտոս, Իզմիր (19 հունիս — 23 հոկտեմբերի 1920 թ․)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԳ|Գլուխ ԺԳ. Պատերազմ Թուրքիայի հետ, բոլշևիկների հարձակումը և Հայաստանի Հանրապետության անկախության անկումը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԴ|Գլուխ ԺԴ. Ալեքսանդրապոլի բանակցությունը և դաշնագրի կնքումը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԵ|Գլուխ ԺԵ. Խորհրդային իշխանությունը Հայաստանում (2 դեկտեմբերի 1920— 16 փետրվարի 1921)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԶ|Գլուխ ԺԶ. Ուղևորություն Փարիզ և Լոնդոն]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԷ|Գլուխ ԺԷ. Լոնդոնի խորհրդաժողովը (21 փետրվարի —13 մարտի 1921 թ․), Մոսկվայի թուրք–բոլշևիկյան դաշնագիրը (16 մարտի 1921 թ․)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԸ|Գլուխ ԺԸ. Անկարայի դաշնագիրը (20 հոկտեմբերի 1921 թ․), Փարիզի խորհրդաժողովը (մարտ 1922 թ․) և հույների խորտակումը (25 օգոստոսի — 9 սեպտեմբերի 1922 թ․)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԹ|Գլուխ ԺԹ. Լոզանի խորհրդաժողովը (նոյեմբեր 1922 — 24 հուլիսի 1923)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ի|Գլուխ Ի. Հայկական հարցը Լոզանի խորհրդաժողովից հետո]]
Հավելված
* Ա․ ԳԼՈՒԽ: Լոզանի ժողովը եւ մեր երկու պատուիրակութիւններու ջանքերը
* Բ․ ԳԼՈՒԽ: Մերինները դեռ Լոզան կը սպասեն․․․
* Գ․ ԳԼՈՒԽ: Ֆիլարմէններու աշխատանքը Լոզանի մէջ
sh5jgrt7sfwk2wy3cfgiim7p54nc2nc
Հեղինակ:Ավետիս Ահարոնյան
100
36891
396691
77278
2026-09-17T19:54:30Z
Emptyfear
547
396691
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ |լրիվ անուն =Ավետիս Ահարոնյան | դասակարգում =Ահարոնյան, Ավետիս| սկզբնատառ = Ա | պատկեր =|հայրանուն=Առաքելի| ծնվել է =1866| մահացել է =1948| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1948}}
== Պատմվածքներ ==
* [[Ղեղոյի արտը]]
b5w7obz2gbhr3amo7rn75vdxwqtmisy
396692
396691
2026-09-17T19:58:59Z
Emptyfear
547
/* Պատմվածքներ */
396692
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ |լրիվ անուն =Ավետիս Ահարոնյան | դասակարգում =Ահարոնյան, Ավետիս| սկզբնատառ = Ա | պատկեր =|հայրանուն=Առաքելի| ծնվել է =1866| մահացել է =1948| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1948}}
== Պատմվածքներ ==
* [[Ղեղոյի արտը]]
* [[Արիւնոտ թթխմոր]]
f43fx01hmfqgi1ax26x5c47pf3w285f
Հեղինակ:Նիկողայոս Մառ
100
37734
396687
395595
2026-09-17T19:32:24Z
Emptyfear
547
/* Երկեր */
396687
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ |լրիվ անուն =Նիկողայոս Մառ | դասակարգում =Մառ, Նիկողայոս| սկզբնատառ = Մ | պատկեր =Nikolai Marr 1905.jpg|հայրանուն=Յակովլևիչ| ծնվել է =1864| մահացել է =1934| մասնագիտություն =}}
{{ՀԻ|Տարի=1934}}
== Երկեր ==
{{Գիրք}} [[Ընտիր երկերի ժողովածու (Նիկողայոս Մառ)]]
* [[Ընտիր երկերի ժողովածու (Նիկողայոս Մառ)/Լեզվի ուսմունքի ընդհանուր դասընթացի ծրագիր|Լեզվի ուսմունքի ընդհանուր դասընթացի ծրագիր]]
* Հաբեթական տեսություն
:* [[ԸԵԿ/Հաբեթական տեսություն/Առաջաբան|Առաջաբան]]
:* [[ԸԵԿ/Հաբեթական տեսություն/Համառոտագրությունների ցուցակ|Համառոտագրությունների ցուցակ]]
:* [[ԸԵԿ/ՀՏ/Ադրբեջանի համալսարանում կայացած լեզվի ընդհանուր ուսմունքի դասընթացի ներածական դասախոսություն|Ադրբեջանի համալսարանում կայացած լեզվի ընդհանուր ուսմունքի դասընթացի ներածական դասախոսություն]]
:* [[ԸԵԿ/Հաբեթական տեսություն/Լեզվի ուսմունքի ընդհանուր դասընթաց|Լեզվի ուսմունքի ընդհանուր դասընթաց]]
* [[ԸԵԿ/Հաբեթական տեսություն/Լեզու և մտածողություն|Լեզու և մտածողություն]]
* [[ԸԵԿ/Հաբեթական տեսություն/Պատմական պրոցեսի հարցը ըստ հաբեթական տեսության լուսաբանության|Պատմական պրոցեսի հարցը ըստ հաբեթական տեսության լուսաբանության]]
* [[ԸԵԿ/Հաբեթական տեսություն/Առարկայական ցանկ|Առարկայական ցանկ]]
5d60zcuemyri0avls1b6z7olgbvvybd
Մասնակցի քննարկում:SHB
3
123003
396715
340246
2026-09-18T02:33:48Z
Max
12207
Max տեղափոխեց էջը «[[Մասնակցի քննարկում:SHB2000]]»-ից «[[Մասնակցի քննարկում:SHB]]»: Automatically moved page while renaming the user "[[Special:CentralAuth/SHB2000|SHB2000]]" to "[[Special:CentralAuth/SHB|SHB]]"
340246
wikitext
text/x-wiki
<div style="border: 1rem #dd0000 ridge; padding: 0.5em;">Hello! Please message me on [[m:User talk:SHB2000|meta.wikimedia.org]] instead. I may not notice messages on this page.</div>
ojy2vkqs676esjrcfi79dwyt0tjr5xc
Աղջկան հոգիներ
0
151362
396683
396628
2026-09-17T16:52:12Z
Emptyfear
547
Emptyfear տեղափոխեց էջը «[[Չխամրող սերը]]»-ից «[[Աղջկան հոգիներ]]»
396628
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Չխամրող սերը
|section =
|previous =
|next =
|year = 1895
|author=Զապել Եսայան}}
ԱՂՋԿԱՆ ՀՈԳԻՆԵՐ
Չխամրող սէրը
Ցուրտ գիշերները երբ հովը ծառերու չորցած ճիւղերը մտրակելով հառաչներ կը խլէր անոնցմէ եւ պատուհաններուն ետեւէն սուրալով կը սարսռացնէր ապակիները, երբ անձրեւը երկինքն ի վար տեղալով պատուհանին դուրսի սեւէն մութցած ապակիներուն վրայ կը կախուէր հալած արծաթի կաթիլներու պէս, Վերգին աչքերը դուրսի թանձր սուգին յառած, մտիկ կ’ընէր ձմեռ գիշերուան մը ամրողջ երաժշտութիւնը։
Սենեակին ցուրտէն ու զգացած յուզումէն ակռաները իրար կը զարնուէին, եւ անոնց մեքենական ձայնը կը մարէր դուրսի եղանակներուն մէջ որոնք բնութեան հառաչները, լացերն ու հեծկլտուքներն էին իրարու խառնուած:
Ու իրեն կը թուէր որ ինքն իսկ ամբողջ էութիւնովը թրթռում մըն էր այդ գիշերային նուագին:
Որովհետեւ իր շուրջը թանձրացող սեւը թող կուտար իրեն ինքն իր մէջ ամփոփուիլ, կ’աշխատէր լուծելու իր հոգիէն անցնող ամէն յուզումները:
Ամենէն զօրաւոր ուժը իր մէջ սէրն էր. ու այդ սէրը ամէն բանէ աւելի արժանի տեսած էր նուագին տալու:
Եւ հիմա, նոյն իսկ բնութեան երաժշտութենէն օրօրուն, հաճոյքով կը թուէր այն ամէն անցքերը որ իր չափահասութենէն ի վեր անցած էին եւ որոնց ազդեցութենէն ազատ մնացած էր:
Շատ երիտասարդ էր Վերգին, աշխոյժով, եռանդով, տաք երեւակայութևամբ վառ… սրտի տարտամ յուզումներէ ետքը կը զզար որ իր հոգին կը դիմէր դէպի աւելի աննիւթական աշխարհները։
Իրական կեանքի ամենէն նրբին կարծուած յուզումներն իսկ չէին կրցած իր հոգին գոհացնել. կըզգար որ իր սիրտը կ’աղտոտէր, զուր տեղը գործածելով անանկ յուզումներու որոնք չէին փոխարիներ իր սպառած եռանդին:
Դրացիական, ընտանեկան ամբողջ նախապաշարումներուն հանդիպած էր. բայց անոնց տոկալու համար ճիգ ընելու պէտք չէր զգար՝ հեգնական ծիծաղ մը միայն ունեցած էր բոլոր ողորմելի բարոյականներուն համար զոր իր դէմ նետած էին, եւ իր հոգին անաղարտ մնացած էր բոլոր թուքերէն:
Ազատ գաղափարներով, ազատ սրտով սնած դեռատը աղջկան մը ամբողջ ըմբոստացումները ունեցած էր մեր ընկերութեան ապուշ կարգուսարքին դէմ. ու երբեք չվախնալով հանրային կարծիքին տխմար բռնաւորութենէն, իր հոգւոյն ու սրտին պահանջումներուն համեմատ կ’ապրէր, համոզուած ըլլալով որ ընկերութիւնը չի տար իրեն ապագային այն ամէն բաները զոր երիտասարդութիւնը կը շռայլէր իրեն:
Բայց միանգամայն, այն ուժգին վագքին մէջ որով իր խանդը ու երիտասարդական կրակը կը հրէին զինքը կեանքին մէջ, երբէք չթուլ ցաւ ժպտուն ու քծնող հրապուրանքներէն, որովհետեւ զգաց որ ասոնց քանի մը օրերու հաճոյքին փոխարէն չէր արժեր ամբողջ յուսահատութիւնը, թշուառութիւնը, որ ասոնց անխուսափելի յաջորդութիւնը պիտի ըլլար:
Ուզեց անանկ բանի մը կապուիլ որ ամէն ատէն փոխարինէր իր եռանդին, կարող ըլլար զինքը յուզելու այն ազնիւ, վսեմ յուզումով որ հոգին այնքան կը բարձրացնէ։
Եւ որովհետեւ անանկ եռանդ մը, կրակ մը կըզգար երակներուն մէջ որ պէտք էր անպատճառ սպառել, ապա թէ ոչ եռանդը զինքը պիտի սպառէր, բաղեղի պէս փաթթուեցաւ նուագին:
Իրական երջանկութիւնը, այն հանդարտ, անուշ հրճուանքը զոր կուտայ երաժշտութիւնը, Վերգին զայն զգաց ամրողջովին: Իր հոգին ընդունակ էր ըմբռնելու անոր երազկոտ յուզումները եւ բարձր գրգիռները, եւ յամրօրէն, կաթիլ կաթիլ ընդունեցաւ երակներուն մէջ նուագին րոլոր արբեցութիւնը որ ուրիշ գինովութիւններէ աւելի ուժով հոգին գերի կ’ընէ իրեն:
Հեռուէն եկող տարտամ եղանակ մը, ձայներու քանի մը ելևւէջներ կը բաւէին զինքը յուզելու, ամբողջ արիւնը սիրտը կը խուժէր, գլուխը բռնկած, երազողի նայուածքով, հոգւոյն տենդէն շրթները դողդոջուն, պաղ ձեռքը կ’անցընէր տաք ճակտին վրայէն՝ հոնկէ սլացող երազանքները շօշափելու համար կարծես:
Նուագին տարփանքը զինքը մղեց ինքն իսկ սորվելու աստուածային արուեստը նուագին, իր մատներովը արտադրելու ինչ որ իր հոգիին էն մեծ յուզումն էր:
Գործիքներուն մէջ ջութակը ընտրեց, այն որ հեզիկ բայց ազդու ձայնով մը կը խօսի սրտին, որ մեղմօրէն կը հեծկլտայ կամ գերագոյն զգացումի ճիչերը կ’երգէ, այն որ իր ամենանուրբ ելեւէջներուն մէջ մարած հառաչներ կը պահէ, որ կուլայ:
Որովհետեւ իր ամբողջ ըղձանքը, ամբողջ երազները այդ նպատակին կը դիմէին, կրցաւ իրագործել իր տենչը. ապագայի ի՛նչ երազներ, ի՛նչ փայլուն տենչեր ունեցաւ. քանի՛ քանի անգամներ հրճուանքէն իրականութիւնը մոռցած, լաւ նուագողի մը պատրանքով երջանիկ, մտիկ ըրաւ ջութակին թելերուն ճիչերը իր անվարժ մատներուն տակ. ջութակին հետ մինակ անցուցած երկար ժամերուն մէջ երքէք պզտիկ ձանձրոյթ մը չխանգարեց իր եռանդը. կը թուէր իրեն որ ջութակին այն անկանոն թրթռումները անհրաժեշտ էին ապագային անուշ երաժշտութիւններուն համար. եւ իր յարատեւ պատրանքներուն մէջ ջութակը պզտիկ տղու մը կերպարանքը կ’առնէր որ անգիտակից ճիչեր, հեծկլտուքներ ունի:
Առաջին դժուարութիւնները շուտով անցուց, զգալի յառաջդիմութիւններ կ’ընէր. հիմակ ջութակին թելերը աղեղին թեթեւ հպմանը՝ կանոնաւոր եւ անուշ եղանակներ կը հանէին:
Տարի մը անցաւ. ա՛լ կրնար նուագել անուշ, սիրուն, հոգւոյն ամբողջ յուզումը դնելով թելերուն թրթռումին մէջ։
Ջութակը սրտին վրայ սեղմած անհուն գորովանքով մը իբր թէ այդ առարկան պէտք ունենար գգուանքի, մէկիկ մէկիկ կը լարէ թելերը եւ այն անորոշ անկանոն ձայները որոնք կ’ելլեն մատներուն հպումէն՝ մտիկ կընէ ուշադիր, երազուն, անոնց մէջերէն լսել կարծելով կանոնաւոր երաժշտութիւնը որ անոնց պիտի յաջորդէ. յետոյ, նոյն գորովի արտայայտութեամբ, կամացուկ մը կը տեղաւորցնէ ջութակը թուշին տակ, հաճոյքով զգալով անոր կոշտ ու սլաղ հպումը մորթին վրայ։
Ձախ ձեռքին մատները պտտրաստ են արդէն թելերուն վրայ թըռչտելու, մինչ միւսովը աղեղը թեթեւօրէն մատներուն մէջ բռնած՝ թելելուն վրայ կը դնէ, գերագոյն յուզմունքով սպասելով առաջին հպումէն ժայթքելիք ձայներուն։
Ու եղանակը կը սկսի. արուեստէն աւելի յուզումը կայ անոր ելեւէջներուն մէջ. ձայները կը բարձրանան, կը նրբանան, մինչդեռ աղեղը կը կը պտուտքի շարունակ թելերուն վրայ հազիւ թեթեւ հպումով եւ միւս ձեռքին մատները զրգռութենէն ելևկտրականացած մեքենաբար կը դպին թելերուն:
Եղանակէն գինովցած, կամաց կամաց անրջանքներու մէջ կը սլանայ հոգին. շուրջը ամէն բան կը հալի, կ’աներեւութանայ կարծես. պատերը կը փլչին անշշուկ, եւ պարզուած մթնոլորտի մը մէջ ուր կեանքի կապող ումէն բաներ կ’անհետանան ու կը լռեն հետզհետէ, լոյսեր ու ստուերներ միայն կ’երկննան իրենց ոսկեգոյն ու սես տտունները ձգելով իրենց ետեւէն:
Ու ձայնին րոլոր ելեւէջները կեանք առած դէպ իրեն կուգան ծըփծփուն ալիքներու պէս, եւ հաճելի սեթեւեթներով կը մարին շուրջը, իրենց վերջին մրմունջներուն մէջ։
Եղանակը որ կարծես ինքնին կը հոսի ջութակէն, կ’աւելցնէ Վերգինին անուշ պատրանքները, եւ հիմա երազներու աշխարհին մէջ կը պտտկի, շրջապատուած մեղմ նուագներով որոնք հեռաւոր, աննիւթական մթնոլորտներէ կուգան ու երգերով՝ զոր կ’երգեն սլացիկ հուրիներ իրենց շղարշէ քղանցքները ուռեցնելով մաքուր ճերմակ միջոցին մէջ։
Այն ատեն, աչքին առջեւէն կ’անցնէին իր կեանքին բոլոր տխրուիթիւնները, մէկիկ մէկիկ, շրջմոլիկ հուրերու պէս, դիմացը կածկլտալով. քանի մը անորոշ դէմքեր՝ ժպտուն, ծաղիկներու, բոյրերու, գոյներու հետ խառնուած, բայց ասոնք ամենքն ալ կը մարէին իրենց անվերջ շղթայումով. ծածկուելով տարտամ մշուշներու մէջ։
Ու միշտ, թրթռացող օդին մէջէն, կին մը կելլէր շղարշներու մէջ փաթթուած, կաթնագոյն լանջքին վրայ վարդի փունջերով, ժպտուն, © մազերը արձակ. ու բարձրանալով հետզհետէ օդին մէջ, յաղթական, ոտքը կը դնէր այն մշուշապատ աշխարհին վրայ որուն մէջ Վերգինին ամբողջ կեանքը թաղուած էր. մազերէն, լանջքը ծածկող վարդերէն, ամբողջ մարմինէն ելլող բոյրերը տեսանելի կը դառնային չափազանց թափանցիկ օդին մէջ. եւ անոնց ծալք ծալք ալիքները իր մօտը գալով ձայներ կ’ըլլային այնքան անուշ, այնքան գինովցնող որ կինն իսկ, գրգռուած իրմէ ելած բուրումներէն, թեւերը կ’երկնցնէր Վերգինին։
fr0eoigiisjnpmw1hxxqm3p9m107s31
396685
396683
2026-09-17T16:52:36Z
Emptyfear
547
396685
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Աղջկան հոգիներ

Ու միշտ, թրթռացող օդին մէջէն, կին մը կելլէր շղարշներու մէջ փաթթուած, կաթնագոյն լանջքին վրայ վարդի փունջերով, ժպտուն, մազերը արձակ. ու բարձրանալով հետզհետէ օդին մէջ, յաղթական, ոտքը կը դնէր այն մշուշապատ աշխարհին վրայ որուն մէջ Վերգինին ամբողջ կեանքը թաղուած էր. մազերէն, լանջքը ծածկող վարդերէն, ամբողջ մարմինէն ելլող բոյրերը տեսանելի կը դառնային չափազանց թափանցիկ օդին մէջ. եւ անոնց ծալք ծալք ալիքները իր մօտը գալով ձայներ կ’ըլլային այնքան անուշ, այնքան գինովցնող որ կինն իսկ, գրգռուած իրմէ ելած բուրումներէն, թեւերը կ’երկնցնէր Վերգինին։
r7wnpzuk09q2lkfti4c2236dy2kdzl4
Աշուղը
0
151369
396644
2026-09-17T16:36:08Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Աշուղը (արեւելեան երգեր)|author = Զաբել Եսայան}} Հոգիս շրթունքներուս վրայ եկած,քեզի անգամ մըն ալ տեսնել կուզէ. ելլայ երթա՞յ թէ վերադառնայ իմ մէջս. ասոր համար քու հրամանդ ի՞նչ է Սիրելիս…։ ՏԻՎԱՆԸ ՀԱՖԸԶ Աւելի անուշ քան լուսաւոր յասմիկները առաւօտին մէջ,...»:
396644
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Աշուղը (արեւելեան երգեր)|author = Զաբել Եսայան}}
Հոգիս շրթունքներուս վրայ եկած,քեզի անգամ մըն ալ տեսնել կուզէ.
ելլայ երթա՞յ թէ վերադառնայ իմ մէջս. ասոր համար քու հրամանդ ի՞նչ է Սիրելիս…։
ՏԻՎԱՆԸ ՀԱՖԸԶ
Աւելի անուշ քան լուսաւոր յասմիկները առաւօտին մէջ, աւելի խռովիչ քան անոնց սուր եւ թափանցող բուրմունքը որ կը խնկաւետէ միջոցը, աւելի փափուկ քան արշալուսային երանգները որ հորիզոնին վրայ կը նուաղէին, աշուղին երգը սրտագին կը բարձրանար առաւօտուն։
Ու թաղին տուներուն մէջ նոր զարթնած աղջիկներու ստուերները կը դողդոջէին վանդակներու ետեւէն։
Մտիկ ըրէ՛ք երգը…։ Ինչպէս բուրվառի մը մէջէն թանկագին եւ նուիրական բուրմունքը անոր երգը կը բարձրանար հոգիէն. եւ անոր շեշտերէն ու ելեւէջներէն արբշիռ՝ թռչունները կը լռէին ոստերուն վրայ. ու նոճիներուն մթին գագաթները կը հակէին մեղմիւ ջինջ եւ կապոյտ մթնոլորտին մէջ։
Յասմիկին թուփը սարսռալով իր ծաղիկները կը թափէր գետին եւ իր հոտաւէտ շունչը կը խառնէր աշուղին երգին։
Որովհետեւ առաւօտին մէջ՝ երբ աղջիկները իրենց երազկոտ աչքերը հազիւ կը բանային եւ մինարէները կը վարդագունէին արշալոյսէն, երբ կանանչ եւ ճերմակմօզօլէները իրենց ճակատը կը ցցէին ոսկեզօծ յիշատակրերով խորշոմած՝ անիկա սիրոյ երգն էր հոգեվին եւ խոյացող զարթնումի առաջին ժամուն մէջ։
⁂
Ո՞ր հեռաւոր երկիրներէն՝ ուր իր թախիթը եւ սիրոյ ծարաւը պտտցուցած էր, ո՞ր երկիրներէն թափառական, որքան դեռ թրթռուն իր ձայնէն կը տրոփեն, եւ իր ոսկեղօէն խօսքերուն թանկագին արձագանքը կը պահեն իրենց լեռնակողերուն մէջ՝ անիկա եկած էր հոս իր հոգիին պերճանքովը բոցավառելու երազները։
Տժգոյն աղջիկները՝ իրենց քօղերէն աւելի ճերմակ, պատշգամներու վրայ՝ սաղարթներէն սքօղուած, հասակնին կը ճկեն դղրդուած անոր երգին հրապուրանքէն ու վարանոտ նայուածքներ, տխրութիւնով վարագուրուած կը գուշակեն միջոցներէն անդին՝ նոյն հրապուրանքին ներքեւ բաբախող սրտերը։
Ո՞ր հեռաւոր երկիրներէն՝ ուր դեռ եփենոսէ մարմիններ ծալլապատիկ նստած եւ ճակատնին արեւուն կ’սպասին անոր երգին յիշատակովը, ո՞ր նուիրական գետեզերքներէն որոնք իրենց սատափէ յատակին մէջ անոր քայլերուն հետքերը կը կրեն, ո՞ր ճամբաներէն ուր կախարդուած օձերը իրենց բոյնին մէջ անդամալոյծ եւ կոյր կ’սպասեն անոր, ո՞ր երկիրներէն թափառական անիկա ակեւ մեզի։
Աւելի անուշ քան ինկող յասմիկներուն յետին եւ գերագոյն բուրմունքը, աւելի գեղեցիկ քան աշուղին երգը՝ ճերմակ եւ երկայն ձեռք մը կ’երկննար թուփին մէջէն, բարձրացած վանդակին ներքեւէն։
⁂
Յամրաքայլ եւ հանդիսաւոր գնացքով՝ ամէն առաւօտ աշուղը կը յառաջանայ թաղին մէջէն. հազիւ թէ աղօթողին ձայնը մարած է օդին մէջ եւ մինարէներուն գագաթները, վարդագունած արշալոյսին, հորիզոնին երանգներուն մէջ կը հալին։
Նոր բացուող ծաղիկներ արեւուն առաջին փայփայանքէն դողդոջուն իրենց թարմ բուրմունքով ապրելու հեշտանքը կ’երգեն եւ նորածին թիթեռնիկներ օդին մէջ սաւառուն զարմանքով կը նային երկնքին եւ իրենց թաւշեայ թեւերը կը թօթուեն հրճուանքէ։
Իրարու ետեւէ բարձրացած տուները պատատուկ բոյսերով հագուած որոնք ամեն օր քիչ մը աւելի կը մագլցին փեղկերն ի վեր եւ դուրս երկնցածշահնիշիյններուն ծաղկազարդ կողովներու երեւոյթը կուտան, իրենց թարմ կանանչներու մէջէն կարկառելով կլիսիններու ողկոյզներ, ճերմակ վարդեր կամ տժգոյն յասմիկներ. ու կղմինտրները բուսականութեամբ բեռնաւորուած հետզհետէ կը տժգունին արեւին լոգանքին մէջ։
Աշուղը կը յառաջանայ երգելով. իր աչքերը՝ որոնք ադամանդի կարծր շողիւնը ունին սեւեռուն պարապին մէջ՝ չեն նայիր բնաւ։
Տուներու մէջտեղ պզտիկ գերեզմաննոցներու ցից նոճիները իրենց սեւ հասակովը կը գալարուին եւ դամբանաքարերը կը դղրդուին կարծես հողին վրայ. ճամբուն վրայ՝ հեռուէն, քօղարկուած կիներ մետաքսեայ, գունագեղ եւ ճկուն վերարկուներու մէջ փաթտուած կը կենան պահ մը եւ կարծես կը դեդեւին յուզմունքէ։
Աշուղը իր երգէն գինովցած չտեսնար անոնք. անոր պղնձագոյն մորթին վրայ ուր բոլոր կլիմաները իրենց հետքերը թողած են, անհիւրընկալ երկիրներու սպիներ իրարու կը հանդիպին. սեւ մօրուքը դէմքը կը շրջանակէ եւ գրեթէ կը ծածկէ անգոյն շրթունքները որ այս միջոցին աւելի կը տժգունին։
Մուշտակէ գալբաքին վրայ ճիշդ ճակտին վերեւէն զմրուխտ մը՝ վայրենի եւ կանանչ նայուածքի մը պէս կը քթթէ եւ երկու արծաթէ օղակներ ականջէն կախուած իրենց տմոյն ցոլքը կը դնեն այտերուն վրայ։
Դալիսմանները եւ ժժմակները, թանկագին քարերու հետ, – խորհրդանշական յիշատակներ – կը ծանրանան վզէն վար եւ կուրծքին վրայ կը խառնուին իրարու։ Ձախ ձեռքին մատները ոսկիէ օղակներով հեռացած իրարմէ կը հանգչին սրտին վրայ եւ արմուկն ի վար սեւքէշքիւլը կը կախուի որուն վրայ անհամար գիծեր սրբազան բառեր եւ առեղծուածային պատկերներ կը քանդակեն, եւ էնթարիին ծալքերը մէջքին վրայ կը սեղմուին լայն մետաղեայ գօտիով մը որուն վրայ սուտակներ արիւնի կաթիլներու պէս կը հոսեն իրենց շողշողուն կարմրութիւնը։
Անիկա կը յառաջանայ իր բոլոր անձին պատկառելի խաղաղութիւնովը եւ իր շրթունքներէն երգը կը հոսի աւելի անուշ, աւելի ճկուն մինչ սեւ յօնքերը հեշտագին ցաւի մը արտայայտութեանը մէջ իրարու կը միանան պղնձագոյն ճակտին վրայ։
Հեռաւոր եւ տարաշխարհիկ գգուանքի մը յիշատա՞կն էր որ ձայնը կը դողդղացնէր յասմիկի թուփին ներքեւ եւ անոր նուաղկոտ ելեւէջները, բեկբեկ հեծկլտուքներու պէս կ’ստուերէր անուշ աչքերը երազկոտ աղջիկներուն, պատշգամներուն վրայ։
Աւելի շնորհալի քան անոնց մանկական հասակը, աւելի փափուկ քան իրենց մէջ խայտացող անորոշ զգայնութիւնները, հոգի մը կը հսկէ վանդակին ներքեւ եւ ամէն առաւօտ ճերմակ ձեռքը կ’երկննայ սովորական ողորմութիւնը տալու նուիրական աշուղին։
⁂
«Ի՞նչ փոյթ թէ քու դէմքդ, միշտ ծածկուած վանդակէն չպիտի տեսնեմ բնաւ, գիտեմ որ հոն ես ու քու սիրելի ներկայութիւնդ բաւական է ինծի երգելու համար քու անծանօթ էութեանդ հրապոյրը։
Չէ՞ մի որ ամէն առաւօտ քու վարդագոյն մատներդ իրենց աստուածային ջերմութիւնը կը փոխանցեն ինծի եւ անոնց հպումը այրուցքի մը պէս զօրաւոր՝ ալ միշտ պիտի գալարէ զիս ցաւէ եւ հեշտանքէ։
Ալ բոլորովին իմ մորթս յոգնած է փայփայանքէ, եւ ամենէն խոստացող աչքերը ալ բնաւ չպիտի ծարաւցնեն հոգիս, ի՞նչ փոյթ թէ քու տենդագին նայուածքդ որուն ջերմութիւնը կը զգամ ճակտիս վրայ ամէն առաւօտ, չպիտի խառնուի իմ նայուածքիս ու քու շնորհալի հասակդ որուն ստուերը հազիւ թէ կը գուշակեմ անծանօթ պիտի մնայ ինծի։
Գիտեմ որ սիրելիս քու ձեռքդ պիտի երկննայ ամեն առաւօտ, յասմիկի թուփին մէջէն եւ իմ երգս աւելի թեթեւ եւ գեղեցիկ պիտի ըլլայ քու շունչովդ խնկուած մթնոլորտին մէջ։
Թող վանդակդ բնաւ չբացուի եւ թող ստուերդ աւելի թեթեւ, անտեսանելի ըլլայ ինծի համար. ի՞նչ փոյթ նոյն իսկ եթէ իմ երգս քու հոգիդ կը վրդովէ եւ քեզի մտածել կուտայ ուրիշի մը վրայ… որովհետեւ ա՛հ, քու տենդոտ մատներդ ինծի կը պատմեն երազներէ խռովուած գիշերները, եւ անկարելի երջանկութեան մը տենջանքը… »։
⁂
Մինչեւ որ տանիքներու վրայ մագլցող տերեւները դեղնեցան, մինչեւ որ բոյն դրած թռչունները հեռացան մեր երկիրներէն եւ սեւ նոճիները միայն հովէն մտրակուած իրենց մշտնջենական դառնութիւնը լացին, աշուղը եկաւ երգելու։
Եւ իր երգը ալ աւելի գեղեցիկ էր ամէն առաւօտ ու ձեռքը որ կ’երկննար յասմիկի թուփին ներքեւէն աւելի տժգոյն ու վտիտ հետզհետէ։
Առաւօտ մը այլ եւս վանդակը չբարձրացաւ եւ անբնակ տունը փեղկերով գոց կոյր մնաց աշուղին յուսահատական երգին։
Ճերմակ աղջիկներ, աշնան հովերէն դալկահար յամրաբար կը քալեն ինկած տերեւներուն վրայէն եւ մերկացած պատշգամներուն վրայ անոնց քօղարկուած գլուխները կը հակին տխրութեամբ։
Մտիկ ըրէք աշուղին երգը. որովհետեւ յասմիկի թուփին ներքեւ որ այլ եւս կմախքի մը պէս կը գալարուի լուռ տունին վրայ իր կապկպուած եւ վտիտ ճիւղերով անիկա կ’երգէ իր վերջին երգը։
⁂
«Անտառին մէջ՝ մայրիներու շուքին տակ մենաւորիկ եւ դողդոջուն ծաղիկ մը իր բաժակը կը բանար… երերուն ստուերները յղկած էին անոր թերթիկները եւ արեւի խուսափուկ ճառագայթներ միայն, իրենց ամէնէն նուրբ երանգները շնորհած էին անոր։
Պզտիկ ծաղիկ, բուրումնաւէտ եւ շնորհով առ լի, ի զուր տատանեցար քու բարակ եւ դիւրաթեք ցողունիդ վրայ, երբ թիթեռնիկները արեւէն գինով՝ կը պարէին օդին մէջ եւ իրենց դարձդարձիկ սլացումին մէջ հազիւ կը կենան արենագոյն ծաղիկներուն վրայ, քու քովդ չմօտեցան երբէք։
Եւ գիշերաշրջիկ թռչուններ իրենց ճերմակ եւ փակ արտեւանունքներուն ներքեւ քու փափուկ սիլուէթը չէ որ ունէին թանկագին զգայնութեան մը պէս որ իրենց կոկորդը կը թրթռացնէ։
Ի զուր քու թերթիկներդ սարսռացին եւ նուաղեցան ու զեփիւռը չանցաւ քու վրայէդ… ու առաւօտուն երբ ծառերը ցօղերով բեռնաւորուած առաջին ճառագայթներուն ներքեւ կ’արտասուէին, ի զուր քու բուրմունքովդ հրաւիրեցիր այն ձեռքը որ պէտք էր քեզ քաղել եւ որուն համար ծաղկած էիր մենաւորիկ եւ տխուր մայրիներու ստուերներուն ներքեւ։
Իմ երգս այլ եւս մենաւորիկ ծաղիկն է ամուլ եւ արեւին կարօտովը դալկահար։ Որովհետեւ այլ եւս բնաւ քու ձեռքդ չպիտի երկննայ իր հաշտաւէտ ջերմութիւնով սիրտս տաքցնելու։
Այլ եւս որո՞ւ, այդ մատները, վարդագոյն եղունգներով, որոնց հպումը այնքան ցանկալի էր ինծի համար, այլ եւս որո՞ւ կը բաշխեն իրենց կախարդիչ հրապոյրը։
Եւ երբ դիմացս երկնցող ճամբուն մէջէն հեռանամ, քեզ կորսնցուցած ըլլալու յիշատակովը բեռնաւորուած որո՞ւ պիտի երգեմ իմ սրտիս դառնութիւնը։
Պիտի հանդպի՞մ ձեռքի մը որ նորէն կեղնէ զիս ճամբուս վրայ եւ որուն համար կարենամ երգել մշտնջենական տենջանքները հոգիիս։
Ու երբ մտամիտ եւ երազուն հոգիներ աչքերնին գոցեն հաշտանքէ եւ երբ զարմացած եւ յափշտակուած իրարու հարցնեն – «Մեզմէ որո՞ւ համար», իմ երգս քուկդ պիտի ըլլայ որովհետեւ հոգւոյս մէջ պիտի հծծէ միշտ դառն տարակոյսը։
Այլ եւս որո՞ւ այդ մատները, վարդագոյն եղունգներով որոնց գգուանքը այնքան ցանկալի էր ինծի, կը բաշխեն իրենց կախարդիչ հրապոյրը, այլ եւս որո՞ւ… »։
pxkfqftu97myk3akgsjyrropkkpvfi9
396649
396644
2026-09-17T16:39:57Z
Emptyfear
547
396649
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Աշուղը (արեւելեան երգեր)|author = Զապել Եսայան}}

r709zp0xk269mounomohr39pirp8i3s
Գնչուհին
0
151370
396645
2026-09-17T16:37:48Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Գնչուհին (արեւելեան երգեր)|author = Զաբել Եսայան}} «Ինծի ըսին թէ անբուժելի ցաւէ մը բռնուած երկար ատեն տառապեցար, թէ արցունքները երեսիդ վրայ երկայն խորշոմներ փորած էին եւ ձայնդ մարած էր ողբալէն։ Քու սեւ աչերդ, որ գիշերին երազուն անուշութիւնը ունէին, ար...»:
396645
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Գնչուհին (արեւելեան երգեր)|author = Զաբել Եսայան}}
«Ինծի ըսին թէ անբուժելի ցաւէ մը բռնուած երկար ատեն տառապեցար, թէ արցունքները երեսիդ վրայ երկայն խորշոմներ փորած էին եւ ձայնդ մարած էր ողբալէն։
Քու սեւ աչերդ, որ գիշերին երազուն անուշութիւնը ունէին, արդէն շատոնց գողցուած են հիմա։
Ինծի ըսին թէ բոլոր դալիսանները անօգուտ եղած էին եւ ամենէն ճարտար վհուկները գլուխնին շարժած էին յուսահատութեամբ. - «այդ ցաւը չի բուժուիր»։
Ի զուր. երեք անգամ երբ լուսինը իր գգուանքին ներքեւ կը սարսռացնէ ծովը, եւ ծառերը անոր շողերէն արբեցած կը տատանին, երբ կատուները կուլան իրենց հրայրքը եւ շուները՝ ո՞վ գիտէ ինչ զգայնութենէ մը մտրակուած կ՚ոռնան, ի զուր այդ հմայուած գիշերներուն մէջ՝ երեք անգամ գացած էին ծովեզերքը, ժժմակները ժողվելու որպէս զի անոնք, խե՛ղճ երիտասարդ, քու վտիտ կուրծքիդ վրայ, ոճրագործ աղջկան հրապոյրը չեզոքացնեն։
Օրէ օր աւելի տժգոյն, ինծի ըսին թէ դուն՝ գարնան առաւօտ մը երբ ծաղիկները կը բողբոջէին եւ երկիրը երկունքի մէջ իր ծոցէն կը ժայթքէր նոր բուսականութիւնը՝ դուն գացիր հանգչելու, մութ նոճիներուն տակ, անոնց սգաւոր ներդաշնակութեամբը օրօրուն։
Թո՛ղ հողը թեթեւ գայ կուրծքիդ։
⁂
Ոսկեքաղաքը՝ վերջալոյսէն հրդեհուած դեռ կը շողշողէր, հեռաւոր լեռներէն ու հորիզոններէն անդին գիշերը կը յառաջանար իր ստուերին մէջ մարելով հետզհետէ բեկբեկ ճառագայթները որ կը դանդաղէին տանիքներուն վրայ. թռչունները կտուցը կուրծքին թառած էին ու գերեզմաննոցին նոճիները կը հակէին կարծես հետզհետէ բեռնաւորուած իրիկուան խոնաւութեամբ։
Ա՛խ, ինչպէ՛ս պիտի ուզէի, երբ գիշերը իր թանձր սեւութիւնով կը կուրցնէ մեզի, երբ սեւ ամպերը հեռուները կը փոթորկեն, երբ փայլածուները վերջապէս յոգնած կը դադրին իրենց լուսաւոր թափառումէն, եւ մինակ անուրջները կ՚ակոսեն սեւ մթնոլորտը, ինչպէ՛ս պիտի ուզէին, մինակս, խռովիչ մղձավանջի մը պէս երթալ անոր եւ մատներովս կուրցնել անոր այրող աչքերը։
Բայց կը վախնամ, ա՜խ, կը վախնամ մօտիկնալ անոր, որուն հասակը, ինծի ըսին թէ վարդի թուփի մը կը նմանի. սէրը այնքան մօտ է ատելութեան. կը վախնամ նաեւ որ քու քունդ կը խռովի հոն՝ եւ հողը անոր արիւնով բեռնաւորուած ծանր կուգայ ոսկորներուդ։
⁂
Դեռ հազիւ ճերմակ լուսեղէն գօտի մը կը շամփրէր մթին ամպերը եւ լեռներուն գագաթները կը վարդագունէին արշալոյսին մէջ. դեռ հազիւ մէկ քանի տուներուն ծխանները կը մխային եւ պարտէզներու մէջ աքլորներու թրթռուն ձայնը առկախ ջինջ մթնոլորտին մէջ կը խառնուէր նոր բացուող մանուշակներու բուրմունքին, եւ դեղձենիներուն վարդագոյն ծաղիկները սարսռալով իրենց թերթիկները կը թօթուէին։
Գնչուներու թաղը արդէն զարթած էր եւ փողոցին երկայնքին երկու կողմէն աղջիկներու եւ տղաքներու խումբեր կը շտապէին, կը խնդային, կ՚երգէին։ Անդին տնակի մը առաջը, Գնչուհին դեղինէնթարիին ծալքերը մէկ ձեռքով մէջքին վրայ ամփոփած եւ գլուխը ծածկած ճերմակ քողին տակ՝ կը պարէր. անոր պզտիկ մերկ ոտքերը չէին երեւար հապճեպ քայլերուն տակ եւ ինքը կը դառնար թեթեւ՝ փետուրի մը պէս որ հովը դարձնէր. գրեթէ մանկական հասակը ճկուն՝ կը ծռէր, կը գալարուէր, կը բարձրանար երբեմն եւ ամենքը շուրջը կը խնդային հրճուանքէ։ Անոր մութ աչքերը խոնաւ էին, սիրով երազուն, եւ շրթունքը հասած պտուղի մը պէս հիւթեղ. ուշացող համբոյրին տենջանքէն կարկիր՝ կարծես առաջին հպումին պիտի արիւնէին։ Անոր կողերը լայնցեր էին եւ հասակը կը բարձրանար սլացիկ խոյանքով մը։
Անիկա կը պարէր հիմա խոլական եւ քողը կ՚իյնար իր ըմբոստ մազերէն դէպի ուսը, առագաստի պէս բացուելով առաւօտեան սիւքէն եւ իր դեղին էնթարին արագ շարժուածքներուն մէջ, արեւով ոսկեզօծուած կը փայլփլէր դիւթական վերարկուի մը պէս։
⁂
Անբացատրելի այրուցք մը հոգիս կը տանջէ եւ ինծի ա՛լ կը թուի թէ ամբողջ էութիւնս անով բռնկած մոխիր պիտի դառնայ։
Ինչո՞ւ, երբ քու մահուանդ յիշատակը սիրտս կը սեղմէր, ինչպէս եթէ երկաթէ ձեռք մը ըլլար անիկա, ա՛խ, ինչո՞ւ երբ ցաւէս կը տժգունէի տեսնելով անոր վէրքի պէս կարմիր բերանը որուն ծարաւէն մեռար դուն, երբ անիկա կը պարէր արեւին տակ, ինչո՞ւ քու հոգիդ եկաւ իմ քովս եւ ականջէս անոր մեռցնող հրապոյրները երգեց։
Հիմակ ես ալ քեզի պէս սիրոյ ցաւէն բռնուած մենաւորիկ իմ այրիութիւնս կուլամ։
Գիտեմ որ բոլոր դալիսմանները չպիտի բուժեն ինծի. գիտեմ որ այս ցաւը չի դարմանուիր… իմ թունաւորուած արիւնս երբ խելայեղ տենդերու մէջ կը քանդէ զիս, ինծի կը թուի որ հողը կը դղրդի ոտքերուս տակ եւ ամէն մէկ քայլիս քու սրտիդ վրայ կը կոխեմ։
Որովհետեւ, շատ աղէկ կը զգամ որ դուն կը ստուերես աչքերս, որպէս զի զայն չտեսնեմ եւ երբեմն այնչափ ծանր կը զգամ ինքզինքս որ տաժանքով կը քալեմ իբր թէ քու դիակդ կառչած ըլլար իմ հոգւոյս։
⁂
Հովը կը գոռար դիմացի լեռներուն բարձունքէն եւ գերեզմաննոցին սեւ նոճիները գետնէն դուրս խոյացած օձերու պէս կը գալարուէին դէպի երկինք։ Անանուխի բարկ հոտ մը կը ծանրացնէր օդը եւ տապանաքարերը շեղակի ցցուած, ուժգին ստուերներուն տակ կարծես կը խախտէին։ Անիկա՝ երեսը հողին՝ կը հեծկլտար. -
Ա՜խ իմ սիրական եղբայրս, թո՛ղ զիս, թող որ ես ալ զինքը սիրեմ ու մեռնիմ քեզի պէս, երբ հարսնուկները իրենց թերթիկները ձգեն մէկիկ մէկիկ խոշոր արիւնի կաթիլներու նման, երբ թռչունները դառնան մեր երկիրներէն, քու քովդ տեղ պատրաստէ ինծի համար։
Թող որ սակայն օր մը, րոպէ մը մինակս, որպէսզի անխառն հաճոյքով արբենամ իր տեսքէն եւ ոսկի նայուածքը պահեմ կուրծքիս մէջ. թո՛ղ որ անոր հրապոյրովը արբշիռ աչքերս գոցեմ։
Ու երբ նոճիներուն տակ, անոնց ներդաշնակութեամբը օրօրուն մեր ոսկորները իրար խառնուին, յաւիտենական գիշերին մէջ միակ երազ մը ունենանք։ Ան ատեն հողը թեթեւ պիտի գայ երկուքնուս»։
2dojg4r30q9ikh3763608u3l1nt3q3x
396650
396645
2026-09-17T16:40:06Z
Emptyfear
547
396650
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Գնչուհին (արեւելեան երգեր)|author = Զապել Եսայան}}

nfjydcvui8m2r9xu3sl1g79y2etpl0r
Յանցաւոր կինը
0
151371
396646
2026-09-17T16:38:11Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Յանցաւոր կինը (նորավէպ)|author = Զաբել Եսայան}} Յանկարծ՝ գիշերին մէջ սուր, գրեթէ սուլող ճիչ մը արձակուեցաւ։ Այդ ժամուն, քաղաքը հեռաւոր լեռներու ստուերին մէջ տժգոյն՝ արդէն կը քնանար։ Ձայնը հեծմունքի մը պէս գալարուող՝ կը պատռտէր մութ միջոցը, յուսահատ աղ...»:
396646
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Յանցաւոր կինը (նորավէպ)|author = Զաբել Եսայան}}
Յանկարծ՝ գիշերին մէջ սուր, գրեթէ սուլող ճիչ մը արձակուեցաւ։ Այդ ժամուն, քաղաքը հեռաւոր լեռներու ստուերին մէջ տժգոյն՝ արդէն կը քնանար։ Ձայնը հեծմունքի մը պէս գալարուող՝ կը պատռտէր մութ միջոցը, յուսահատ աղաղակի մը մէջ ընդլայնուելով։ Րոպէ մը լռեց. շնչասպառ փեղկերը բացուեցան եւ քունէ ընդրամացած գլուխներ երեւցան ասկէ անկէ ուշադիր։
Հովը շառաչելով կ՚անցնէր փողոցներէն. կը դանդաղնար պուտահաններու քով կարծես աղէտներ մրմնջելով եւ նոր թափով մը գոռալով կը հեռանար, պատերուն վրայ օրօրելով թեթեւ մագլցող բոյսերը։
Դրացիներ խօսքեր կը փոխանակէին զանազան ենթադրութիւններ ընելով. վայրկեանի մը անձկալի լռութեան մէջ, որուն միջոցին անակնկալ վրդովմունքին մէջ նոյնացած բոլոր սրտերը մէկանց կը բաբախէին, ձայնը ա՛լ աւեի լացող յուսահատօրէն մոլեգին բարձրացաւ օդին մէջ եւ կցկտուր բառեր միայն ցուերցան ասդին անդին։
– Զաւակս, զաւակս…
– Մէկը մեռած ըլլալու է՛…
Հովը միշտ կ՚որոտար գրեթէ՝ սպառնագին, եւ իրենցմէ մէկուն մահուանը գաղափարը հաւաքական սուգով մը ստուերեց հետաքրքիրներու հոգին, տժգոյն ճակատներ պատուհաններէն ներս քաշուեցան, հոս հոն պլպլացող լոյսերը մարեցան եւ մութը տառապանքով բեռնաւորուած՝ ծանրօրէն կ՚իյնար տանիքներուն վրայ, կարծես զանոնք ընկճելով ցաւին ամենահզօր ազդեցութեան ներքեւ։
Տառապանքի այդ աղաղակը ունայն չէր։
Պզտիկ տան մը մէջ մանկիկ մը կը տագնապէր կեղծամաշկէն, հիւանդութիւնը շանթահարող արագութեամբ առաջ երթալով՝ ապարդիւն կ՚ընէր բժիշկներուն բոլոր միջոցները, որոնք յուսահատական ջանքեր կ՚ընէին՝ գոնէ քիչ մը ամոքելու խեղճ տղեկը։
Անոր ճակատը ծածկուած մազերու խոպոպիկներէն կը տժգունէր հետզհետէ, շնչառութեան դժուարութիւնը ա՛յնպէս կ՚ուռեցնէր կուրծքը որ, կողերը կը ցցուէին մորթին տակէն, անդամները ձգտուած երակներէն կապուտցած՝ կը տնկուէին եւ կարծես գերագոյն ճգնաժամի մը մէջ ամբողջ մարմինը ճարճատելով պիտի քանդուէր. երբեմն միայն, սեղմուած ակռաներու մէջէն ողորմելիօրէն կը պաղատէր.
– Մայրիկ… մայրի՜կ…
Տագնապները կը փութային. թթուկներու կծու հոտը կը ծանրացնէր սենեկին մթնոլորտը՝ ուր մօրը զսպուած խեղդուկ հեծկլտանքները հետզհետէ տկար՝ կը խառնուէին հիւանդ տղեկին ճիչերուն։
Պահ մը ետքը, անշարժ պառկած էր անիկա, անդամները մեռելային տժգունութիւնով մը ճերմկած թուլօրէն կ՚երկննային սաւաններուն մէջ, թեթեւ շունչը տաժանագին դժուարութեամբ կը բարձրանար մինչեւ շրթունքը, իր ճնշումին տակ պզտիկ սարսուռներ տալով այտին մկանունքներուն. կիսաբաց աչքերուն մէջէն սեւ բիբերը կ՚երեւային այնքան անկենդան եւ տմոյն որ, կարծես արցունքի պէս պիտի կաթէին երեսն ի վար։ Մութ կապոյտ՝ գրեթէ սեւ գիծ մը կը շրջանակէր աչքերը։ Բժիշկները ուզեցին մեկնիլ. բայց մայրը չկրնալով անդրադառնալ ահռելի իրականութեան, կը պաղատէր, անիրականանալի խոստումներ ընելով եւ խոստումներ նաեւ մահամերձ մանկիկին.
– Հոգի՛ս, աղէկցիր, աչքդ բաց անգամ մը, մայրիկիդ նայէ՛, ալ երջանիկ պիտի ըլլանք քեզի հետ, ալ չպիտի ամչնամ քեզմէ զաւակս, մտիկ ըրէ՛, ձեռք ձեռքի պիտի անցնինք փողոցներէն. հիմա ամէնքը գիտցան որ իմ զաւակս ես դուն։
Դրանը առաջքը դրացիներ ժողովուած կը բամբասէին զինքը, սակայն ցաւին մէջ կորսուած մայրը չէր լսէր ասոնք. գրեթէ չէր տեսներ ատելութիւնով փայլատակող աչքերը, աններող նայուածքները։ Իր սիրտը այրող տառապանքին մէջ դեռ առջի օրուան հարկ դատած զգուշութիւնները հեռաւոր եւ նոտի կը թուէին իրեն։
Իրականութիւնն այն էր որ ոչ ոք թաղին մէջ զիրենք մայր ու զաւակ կը կարծէին։ Ո՜վ գիտէ ուրկէ եկած եւ ի՛նչ ճակատագրական հրայրքի կամ արկածի մը զոհ՝ այդ կինը հաստատուած էր թաղին մէջ, մինակը իր անբաղդ զաւկին հետ, իր աղքատիկ կացութիւնը զինքը կը պաշտպանէր հետաքրքրութենէ, դրացիները կը կարծէին թէ պզտիկը հեռաւոր ազգական մըն էր որդեգրուած այդ կնոջմէն – առանձին մնացած օրիորդ մը։
Մայր ու տղայ ինքնաբերաբար հասկցած էին իրենց դերը եւ մինչեւ այդ օրը իրարու համար ուրիշներու քով ցուցուցած չափաւոր սէրը ծածկած էր իրենց բուն վիճակը։ Արդէն անթերի պարկեշտութեամբ մը կ՚ապրէր իր խիստ առանձնութեանը մէջ երիտասարդ այդ կինը՝ որուն դուռը մէկը չէր զարներ եւ ինքը դուրս կ՚ելնէր միայն իր տղան պտտցնելու։
Հիմա, անակնկալ յայտնութենէն ամբոխը զայրացած՝ խաբուած ըլլալուն, խուլ խեղճ մօրը տառապանքին, կը յառաջանար դէպ ի պզտիկ տունը։ Դեռ հազիւ թէ իրարու մէջ կը փսփսային եւ իրենց հոգիէն բխղած ցեխին մէջ կ՚աղտոտէին անոր անունը, կզակնին դէպ յառաջ, խածնելու պատրաստ, եւ աչքերնին արիւնով լեցուն. ոմանք մինչեւ հիւանդին գոց պատուհաններուն ներքեւ գլուխ կը շարժէին։ Երբեմն յանցաւոր կնոջ ձայնը լսելի կ՚ըլլար եւ կարծես պահ մը լռութիւնը կը տիրէր փողոցին մէջ։
Առաջին քարը նետողը կասկածելի բարքով կին մը եղաւ. ամուսնացած՝ անկարող մարդու մը հետ, անպատկառ բարեկեցութեան մը մէջ ապրելով, որուն աղբիւրները անծանօթ կը մնային ուրիշներուն եւ զորս իր ամուսինը չէր կրնար հայթայթել մինակը՝ այդ կինը ձայնը բարձրացուց.
– Մենք մեր թաղին մէջ չենք ուզեր յանցաւոր կին մը. թո՛ղ ուր կ՚ուզէ հոն երթայ, իրեն նմաններուն տեղը հոս չէ, ի՛նչպէս ալ մինչեւ հիմա խաբեց մեզի, լկտին։
Քաջալերուած՝ ամէնքը մէկ գոռացին. ա՜խ, ի՞նչպէս մինչեւ հիմա չէին գիտցած, ի՛նչպէս իրեն ներկայութիւնը հանդուրժած էին, հապա՝ իրենց երիտասարդ տղաքը եւ աղջիկնե՜րը. եւ երբ սնամիտ օրիորդներ վտիտ գլուխներով կը հետաքրքրուէին՝ ձայները կ՚անոսրանային եւ խստութեամբ կը ծածկուէր իրականութիւնը։
– Աւելի աղէկ է, թող չգիտնան։
Այդ ստորին ճաշակներով ու բարքերով թաղեցին, որ դունչերնին հոգին ապրող անասուններու պէս չէին կրնար հասկնալ անշահախնդիր հոգիի մը արկածալից թռիչքը, ոչ մէկ տեսակէտով ներողամիտ չեղան պայմանադրական գիծերէն շեղող դժբաղդ կնոջ համար։
Բժիշկները մեկնած էին վերջապէս եւ մանկիկը իր վերջին տագնապներուն մէջ կը խորդար, երբ փողոցին մէջ ամբոխը կը փսխէր իր հոգւոյն մաղձը. ամբողջ թաղեցին ցնորքի մէջ էր գրեթէ. եթէ իւրաքանչիւրը առանձին իր դրացին անողոք կը գտնար մօր մը ճգնաժամին մէջ այսչափ անգութ վարմունք մը ունենալուն, միւս կողմէ ատելութեան անզսպելի փափաքը կը վարակէր ամէնքը մեկանց, մինչեւ իսկ տղաքներ՝ ապականուած այս նողկալի մթնոլորտէն՝ առանց գիտնալու քարեր կը նետէին։
Եւ երբ յանցաւոր կինը բոլորովին մինակը գրեթէ խենթացած՝ իր զաւկին դիակը կը սեղմէր կուրծքին վրայ, վարը՝ ամէնքը մէկ կ՚ոռնային։
Հետեւեալ օրը պզտիկ դագաղը կ՚անցնէր փողոցներէն եւ ամբոխներու յատուկ փոփոխամտութեամբ փղձկուած՝ վարագոյրներու ետեւէն ամէնքը կը չիտէին այլափոխուած դիակը այնքան սիրուն տղեկին, որուն մարմարի պէս ճակտին վրայ հովը կը ցրուէր սեւ խոպոպները, շրթունքը սեղմուած կարծես վերջին բողոքի մը մէջ։
Սակայն օրեր անցան եւ մինչ ցաւերով ակօսուած մօրը հոգւոյն մէջ զարհուրելի մղձաւանջ մը կը յամառէր վտանգի մէջ դնելով իր մտաւորական վիճակը՝ անդին ակռաներ կը սրուէին խայթելու համար։
Իր անսահման ցաւին մէջ փակուած չէր տեսներ որ ոչ ոք կը բարեւէր զինքը. իր բոլոր օրը կ՚անցնէր գրեթէ կորսնցուցած զաւկին պարապ անկողնին քով ի զուր փնտռելով ամենաչնչին հետքերն իսկ իր բժբաղդ մանկիկին։
Երբ տաժանելի քունէ մը ընդոստ արթննալով պատուհանը կը վազէր եւ կը տեսներ դրացիներու ոխերիմ դէմքերը, չէր անդրադառնար անոնց ճանկելու պատրաստ եղունգներուն. իր միտքը այնքան արագօրէն կը ճամփորդէր դէպի գերեզմանը ուր սիրելի մանկիկը ա՛յնքան գուրգուրացած տղեկը հիւլէ առ հիւլէ կը սպառէր հողին մէջ եւ խորհելով անոր պզտիկ անդամներուն, հիմա կէս մը կերուած որդերէն, այնպիսի ուժգին ցաւ մը կը բզկտէր սիրտը որաչքերը կը մթագնէին եւ իրա՛ւ չէր տեսներ ատելութենէ տժգունած քստմնելի դէմքերը, որ յանցաւոր կինը երեւնալուն՝ կը քաշուէին ներս իրենց պարկեշտ աչքերը չապականելու համար անոր տեսքէն։
Անակնկալ դէպքի մը առթիւ հասկցաւ մէկէն զինքը շրջապատող կոյր ատելութիւնը։
Երբ կը մութնար, յանցաւոր ինքը կ՚երթար մօտակայ աղբիւրէ մը ջուր առնելու, մէկէն թաղեցին գայթակղեցաւ միեւնոյն աղբիւրէն ջուր խմելու գաղափարէն. եւ ուզեցին զինքը արգիլել անկէ ջուր առնելու։ Տառապանքէն յոգնած՝ անկարող մարտնչելու, անտարբեր եւ խրոխտ վարմունքով մը պատասխանեց, բայց ժխորը հետզհետէ շատցաւ, չեզոք դիրք մը բռնող անձերն իսկ միացան ընդհանուր հոսանքին, ալ պէտք էր զինքը վռնտել թաղէն եւ գիշերով խուժեցին իր տունը, պոռալով գւ իր երեսին թքնելով աններելի յանցանքը։
Այսպէսով է որ առաւօտ մը կանուխ երբ պարկեշտասուն մարդուկները գլուխնին բարձին՝ հանգիստ կը խոկային, յանցաւոր կինը գնաց գերեզմանատուն եւ զաւկին վրայ երկար ատեն լալէ ետքը առանց ետին նայելու հեռացաւ քաղաքէն։
tosx5zde2ijv8rpp7wrv1w6kc0oq3mo
396651
396646
2026-09-17T16:40:16Z
Emptyfear
547
396651
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Յանցաւոր կինը (նորավէպ)|author = Զապել Եսայան}}

l3osf48u2kwck5t9ih4w2ak94v2p83w
Մրցումը
0
151372
396647
2026-09-17T16:38:34Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Մրցումը (նորավէպ)|author = Զաբել Եսայան}} Հիմակ որ վերջին այցելուին քայլերուն շշուկը աստիճանաբար կը մարէր սանդուղներուն վրայ, Տիկին Ալիս Թ… առանց լոյս վառելու կը մնար կէս մութին մէջ եւ ընդարմացած՝ իրեն շռայլուած գովեստներէն եւ խնկուած համակրանքներէ...»:
396647
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Մրցումը (նորավէպ)|author = Զաբել Եսայան}}
Հիմակ որ վերջին այցելուին քայլերուն շշուկը աստիճանաբար կը մարէր սանդուղներուն վրայ, Տիկին Ալիս Թ… առանց լոյս վառելու կը մնար կէս մութին մէջ եւ ընդարմացած՝ իրեն շռայլուած գովեստներէն եւ խնկուած համակրանքներէն կ՚երազէր աշխատանոցին մէջ։ Ինքն այն կին նկարիչներէն մէկն եղած էր որ բնազդմամբ կարծես կ՚զգան ամբոխին տկարութիւնները եւ ըստ այնմ կը փայփայեն անոր ճաշակը օրը օրին ճկելով ժողովրդին պահանջումներուն. ասոր համար էր որ առանց վերապահումի կը սիրուէր եւ իր պատկերները ձեռքէ ձեռք կը խլէին ու իր ամենէն անիմաստ գործերուն մէջ իսկ կը ջանային գտնել իրեն վերագրուած արուեստագիտական քմահաճ եւ շատ խորին ներշնչումներու կնիքը։
Տիկին Թ… Բարիզի յեղյեղուկ ամբոխին շփացած տղան էր, ու կանացի տարօրինակ ճարտարութեամբ մը կրցած էր տարիներու ընթացքին մէջէն վառ պահել իրեն համար եղած խանդավառումը որովհետեւ ամէն օր թափանցելով ժողովրդին հաւաքական ըղձանքներուն, ամէն օր անոր ծառայած էր. ի՞նչ փոյթ թէ այս օրուան գործը երէկուան ներհակն ըլլար։
Ճիշդ այս պատճառով էր թերեւս որ պատին վրայ իրարու քով շարուած պատկերները – իր լաւագոյն համարած պատկերները – միւզէի մը երեւոյթ կուտային իր աշխատանոցին, այնքա՛ն զանազան ձգտումներով արտադրուած էին անոնք։
Ինքը բոլորովին թելադրուած իրեն եղած խնկարկումներէն ջերմապեէս կը հաւատար իր գործին ընկերական բարձր կարեւորութեան։ Գլուխը բարձին կրթնեցուցած՝ վստահութեամբ կը նայէր պատկերներուն. մասնաւորապէս կը դիտէր նկար մը՝ որ իրեն առաջին յաջողութիւնը պարգեւած էր։
Կակաչներու սլացիկ տրցակի մը մէջէն, որոնք իրենց արիւնոտ բաժակը կը հակէին դէպ ի վեր, աղջիկ մը ճերմակներ հագած կեցած էր. շրջազգեստը իր պլլուող ծալքերուն մէջ սրունքները սեղնելով կը տարածուէր մէկէն գետինը բաց-կանայ դալարիներու վրայ, ուր ասդին անդին դեղին ծաղիկներ համաչափական կարգով մը կը շարուէին։ Գետինը կը բարձրանար մինչեւ հորիզոնը եւ աղջկանը ոսկեգոյն աչքերն ալ դեղին ծաղիկներ կը թուէին։ Անկապաշտ գրականութեան բողբոջումին մէջ այս պատկերը ցնորական խանդավառում մը պատճառած էր երիտասարդներուն, որոնք իրենց մտքին խուսափող հեռանկարները ճշդուած կարծեր էին տեսնել այդ նկարին մէջ. – Ճերմակ աղջիկը – ոսկիէ նայուածքով կակաչներու բոցավառ երանգէն շառագունած։ Ու կը յիշէր բոլորովին այդ օրուան անպատում երջանկութիւնը երբ ինքն ալ դեռ երիտասարդ կին գինովութիւնը ունեցած էր իր անունը ամէնուն շրթունքին վրայ գուշակելու այս սրահին մէջ իսկ, ուր ամուսինին մէկ պատկերը՝ կորովի եւ անկեղծ toucheերով շինուած դիմանկար մը մինակը կը տժգունէր ապակեայ ձեղունէն ազատօրէն խուժող լոյսին մէջ։
Որովհետեւ իր ամուսինն ալ Պարոն Ժաք նկարիչ էր. մին այն որոշ անձնականութիւն մը ունեցող արուեստագէտներէն որոնց ձեռքը կը դանդաղնայ կտաւին վրայ, գիտակից բացարձակ գեղեցկութեան դժուարութեան, միշտ դժգոհ իրենց գործէն բայց յամառող զիրենք տագնապող իտէալին ետեւէն։
Այդ օրէն այր ու կին զգացած էին թէ իրենց մէջ արահետ մը փորուած էր. այլ եւս իրենց մտերմական յարաբերութիւնները դադրած էին բոլորովին եւ իրարու համար երկու մրցակից արուեստագէտներու վերաբերումը ուէին միայն մէկը վիրաւորուած իր դէպի գեղեցկութիւնը ըրած տաժանագին ջանքերուն մէջ չհասկցուած ըլլալուն եւ միւսը յափրացած իրեն տաղանդին շռայլուած գովասանքներէն։
Մութը ալ աւելի կը ծանրանար սրահին մէջ եւ դուռերը ծածկող կապերտներէն մինչեւ ամենափոքր bibelotները իրենց շուքերը կ՚երկարէին հոն, պատկերները կէս մը շպարուած ստուերներէն իրենց ամենէն փայլուն գոյները միայն կը կարկառէին որոնք իրարու միացած ցայտուն երանգներու անիմաստ խառնուրդ մը կը կազմէին ամբողջ աշխատանոցին տալով երանգապնակի մը տպաւորութիւնը։ Տիկին Ալիս Թ… կը խորհէր հիմա իր ամուսնութեան առաջին տարիներուն, իր բոլոր արկածալից պարագաներովը։ Նորմանտացի ազնուական ընտանիքի մը միակ աղջիկը՝ բուռն սիրով մը յարած էր հրեայ արուեստագէտին. ու կը խորհէր այն դժուարութիւններուն որոնց ձեռք ձեռքի դիմագրաւած էին, կը խորհէր իր ծնողքին յամառ մերժումին ու մօրը մենաւորիկ մահուանը աններող ոգիովը դառնացած։ Գրեթէ աղքատ Բարիզ հասած էին եւ իր ամուսինը դժուար աշխատութիւններով ջանացած էր քչիկ քչիկ իր ազնուական կնոջը հայթայթել այն դիւրին եւ պերճ կեանքը որուն իրաւունք ունէր եւ ուրկէ զրկուած էր կամովին իր պատճառով։ Ու այն ատենը երջանիկ էին երկուքն ալ։
Քովի աշխատանոցին մէջ ամուսնոյն քայլերը՝ հետզհետէ շտապող զինքը մէկէն արթնցուցին իր յիշատակներէն։
Այսպէս ամբողջ օրը երբ կինը ասդին իր բազմաթիւ հիւրերը կ՚ընդունէր Ժաք համր առանձնութեան մէջ՝ դատապարտուած առիւծի մը նման կը դեգերէր իր արհեստանոցին մէջ։
Այդ քայլերուն ցաւագին ճռինչը յղկուած տախտակամածին վրայ խղճի խայթի մը պէս թունաւորած էր Տիկին Ալիսի ընդունելութեան օրը – ամբողջ շաբաթը այնքան անհամբերութեամբ սպասուած – բայց կը խորհէր թէ ինչո՞վ ինքը յանցաւոր էր. ինքն ի՞նչ կրնար ընել երբ ամէն այցելու միեւնոյն պայմանադրական խօսքը կը կրկնէին զինքը թողած պահուն.
– Տիկին, շատ կը փափաքէի ձեր ամուսնոյն այցելել, բայց ժամանակը դիւրաւ անցաւ ձեր քովը. յաջորդ շաբթու կրկին հաճոյքը կ՚ունենանք ձեր եւ Պ. Ժաքի նոր գործերը տեսնելու։
Մութը կը ստուարանար հետզհետէ եւ տանը միւս յարկաբաժիններուն մէջ ձայները կը դադրին։ Բարիզի հեռաւոր թաղերու յատուկ գաղտնապահ լռութիւն մը կ՚ընդհատէր կեանքը փողոցին մէջ. երբեմն հեռուէն կառքի մը թաւալումը խուլօրէն կ՚որոտար եւ միշտ Տիկին Ալիս կը լսէր քովի աշխատանոցին մէջ ամուսնոյն քայլերը հետզհետէ քաշքշուող, գրեթէ պարտասած մինչեւ որ կը դադրէր անիկա յանկարծ թոյլ աղմուկի մը մէջ մարմինի մը անկումին տպաւորութիւնը տալով։
Սակայն իրենց բոլոր ծանօթները եւ բարեկամները կատարելապէս երջանիկ ամուսիններ կը կարծէին զիրենք. կ՚ենթադրէին թէ զիրար լաւ հասկնալու, գրեթէ զիրար ամբողջացնելու էին անոնք. միեւնոյն արուեստին աշխատող կրնային իրարու օգնել եւ փոխադարձ խորհուրդներ տալ։ Բայց միշտ Տիկին Ալիսի անձնաւորութիւնն էր որ կը ցայտէր ուժգնակի այսպէս խորհողներու մտքին մէջ։ Ժաք երկրորդական դեր մը կ՚առնէր միշտ կնոջ փառքին մէջ նսեմացած այն աստիճան որ շատերը – առանց գիտնալու որ գրեթէ մահացու հարուած մը կուտային խեղճ արուեստագէտին – Պարոն Թ… կ՚անուանէին Ժաքը (կնոջ հրապարակային անունը), մինչդեռ մէկուն միտքէն չէր անցներ այլեւս Տիկին Ժաք անուանել իր կինը։
Երբ Տիկին Ալիս ուզած էր նկարչութեամբ զբաղիլ, Ժաք սկիզբը քիչ կարեւորութիւն տուած էր ասոր։ Նիւթական հոգերով բեռնաւորուած տարիները անցեր էին օրուան մէջ մէկ երկու ժամ տրամադրելով միայն իր սիրելի արուեստով զբաղելու եւ մեծապէս ունենալով ճշմարիտ գեղեցկութեան զգայնութիւնը։ Իր երիտասարդ տարիները անցուցած էր դառնութեան եւ զրկումի մէջ հազիւ մխիթարուած իր կնոջը համար այդ գերագոյն զոհողութիւնը ընելու գաղափարէն։
Բոլոր այն արուեստագէտներուն պէս, որ իրենց մէջ կ՚զգան արտադրելու կարողութիւնը բայց կ՚արգելուին ո եւ է պատճառներով սրտնեղ եւ ջղուտ՝ Ժաք միշտ դժգոհ եղած էր իր գործերէն. գոյները գոյներուն վրայ կը բարդուէին. կտաւները հազիւ սկսուած մէկ կողմ կը ձգուէին. ամէն օր լաւագոյնը ընելու տենչանքովը խանդավառ, ամէն իրիկուն անբաւական ջանքերու գիտակցութեամբը յուսահատ։ Իր մոտէլները յարատեւ յոգնութիւններու չդիմանալով զինքը կը լքէին մինչեւ որ մէկ գործը չլմնցած նիւթական հոգերը կը դիզուէին արդէն եւ Ժաք վիրաւոր սրտով կը ձգէր իր աշխատանոցը ժամանակի մը համար։ Բոլոր այս դժուարութեանց մէջէն կը զգար սակայն իր անհատականութեան կորովը միշտ անայլայլ եւ ամէն կարգի արգելքներու ճակատելու պատրաստ։ Իր գլխաւոր տկարութիւնը այն ուժգին ցաւն էր երբ ամէն անգամ իր ընկերներէն մէկուն յաջողութիւնը կը լսէր։ Բացարձակ ամէն կարգի զգացումներու մէջ իր սեմական հոգիին յատուկ ծայրայեղութեամբ կը տառապէր, երբ կը տեսնէր ուրիշները յաջողութեան ամէն պայմաններով շրջապատուած մինչ ինքը միաւորիկ անմատչելի իտէալին դիմաց երբ իր հոգւոյն մէջ կը զգար սակայն այն նուիրական հրայրքը, որով վարպետները կրցած են արտադրել իրենց գլուխ գործոցները։
Այս պայմաններուն մէջ էր որ յաջողած էր վերջացնել իր բարեկամներէն մէկուն դիմանկարը եւ զայն ընդունիլ տալ Սալօնը. նոյն տարին իր կինն ալ կը ցուցադրէր եւ մէկ անգամէն կը ստանար այն համբաւը որ իր տանը մէջ իսկ տառապանքի աղբիւր մը պիտի դառնար իրեն։ Տիկին Ալիս Թ… չար կին չէր բայց այս անսպասելի յաջողութիւնը զինքը այնպէս մը գինովցուց որ միանգամ ընդ միշտ հաւատաց իր գերազանցութեանը. եթէ փափկութիւնը ունեցաւ զայն զգացնելու Ժաքին որուն նախանձոտ ոգին կը ճանչնար միւս կողմէ կամաց կամաց տարուեցաւ տեսակ մը զգուշաւորութիւններու, գրեթէ պաշտպանութեան, իր խորհուրդները նախ համոզիչ հետզհետէ տիրական դարձան.
– Սիրելիս, ի՞նչպէս կ՚ուզես որ ժողովուրդը հաւնի աս աչքերուն. կարծես թէ Սֆէնքսի աչքեր են, իրաւ որ սարսուռ կուտան ինծի, երբէք ասանկ աչքեր տեսա՞ծ ես մարդու մը վրայ։
Ժաք կը ժպտէր. քանի՜ գիշերներ այդ աչքերը յաճախած էին զինքը, այդ աչքերը որոնց մէջ անկարելիին տենչանքը կար, որոնք անյատակ անդունդի մը խորութիւնը ունէին եւ ուրիշներ՝ քողարկուած անպատում վրդովմունքով. այսպէս ամբողջ օր մը աչքեր նկարած էր կտաւի մը վրայ մինչեւ որ զգետնուած սպառումէ, հոգիով եւ մարմնով յոգնած երկնցած էր տիվանին վրայ։
– Ա՜խ եթէ այս աչքերէն զոյգ մը կարենայի գամել դէմքի մը վրայ…։
Կինը արհամարհանքվ ուսերը թօթուած էր։ Պատի վրայ այդ անօրինակ աչքերուն քով իր պատկերները կը ժպտէին քրիզանդէմներ. եւ կիսադէմք մը, ու պուրակներ ջուրի մը եզերքը, ոսկեզօծ վերջալոյսներ էկլանթիններու դաշտի մը ետեւէն, վերջապէս սովորական répertoireը կին նկարիչներուն։ Երբեմն անընկճելի թութուենէ մը ջլատուած ժամերով կը մնար տիվանին վրայ եւ կը դիտէր իր կինը որ միշտ հաւասար թափով կ՚աշխատէր, գոյները իր վրձիններէն կը հոսէին խաղաղ ջուրի միօրինակութեամբ ու Ժաք յանկարծական բաղձանքներ կ՚ունենար այդ առանց երկունքի արտադրելու կարողութեան, մինչ իր մէջը կը զգար յղացած գաղափարներուն կապկպուիլը եւ շատ անգամ վիժելը։
Իր չարտադրած գործերուն վրայ կուլար ինչպէս կուլան կորուսած զաւակներու վրայ ու խորհելով մտադրած եւ չգործադրած գործերուն՝ կ՚ըսէր ինքնիրեն.
– Ա՜խ, եթէ կարելի եղած ըլլար ինծի անիկա նկարել, յաջողութիւնս անտարակուսելի է։
Այսպիսի բուռն յուզմունքի մէջ էր որ օր մը թողուց աշխատանոցը ուր իր կնոջը հետ կ՚աշխատէր եւ քովը ուրիշ մը վարձեց. հոն մերկ սրահին մէջ սեւ chevaletին դիմաց կ՚աշխատէր։ Իր կնոջը համբաւը օր օրի աւելի որոշ զինքը կը գալարէին նախանձի ցաւով. ծանօթները զինքը կը շնորհաւորէին իր Տիկինին գործերուն համար եւ կը սկսէին նոյն իսկ մոռնալ թէ ինքն ալ նկարիչ էր։ Եթէ նախ ներքնապէս ամօթ զգաց իր կինը նախանձելուն, միւս կողմէ ամէն օր խայթուած այդ գաղափարէն՝ վարժուեցաւ իր կնոջ մէջ զինքը ամենէն աւելի մոռցնել տուող տարրը տեսնելու. ուրիշներէն տկար առթիւթ մը նկատուելով տարտամօրէն վարանիլ սկսաւ իր անհատականութեանը վրայ։
Եւ ասիկա ամենէն դառն ժամերը եղան սեւ chevaletին առաջքն, որ խաչելութեան մը պէս կը ցցուէր մերկ սրահին մէջ, ըմբոստացումներ կ՚ունենար եւ անձնասպանի համակերպումներու ասոնց մէջ կը բարձրանար մղձաւանջի մը նման իր կնոջը պատկերը. տակաւ առ տակաւ անոր երեւոյթը իրեն անհանդուրժելի կը դառնար եւ անոր ձայնն իսկ զինքը կը կատղեցնէր։
Այսպէսով է որ այր ու կին որ զիրար կը պաշտէին ատեն մը, ներքնապէս մահացու թշնամիներ դարձան։ Լռելեայն կը ճաշէին, զգուշանալով գրեթէ իրարու հետ խօսելու եւ մէկտեղ ընկերութեանց մէջ չէին երեւեր բնաւ։
Ընդունելութեան օրերը Ժաք կը փակուէր իր սարհը եւ անձկալի անհամբերութեամբ կը տատանէր տղայական յոյսերու մէջ։
– Ինծի ալ պիտի գան։
Բայց այցելուները ամէն անգամ մէկիկ մէկիկ կը մեկնէին առանց իր դուռը զարնելու եւ գիշերը խենդ փափաքներ կ՚ունենար ամբողջ ունեցածը այրելու եւ հեռանալու։ Երկրորդ անգամ սալօնէն մերժուեցաւ չվերջացած գործ մը ներկայացնելուն համար, ու այս անգամ հարուածը այնքան ուժով եղաւ որ սրտմտած հեռացաւ Բարիզէն։
Քիչ ատեն անցած էր այդ մեկնումին վրայ երբ իմացուեցաւ Տիկին Ալիսի ամուսնոյն մահը Ամերիկայի մէջ։ Այդ միջոցին Բարիզի թերթերը գովասանքներով կը դրուատէին Տիկին Ալիսի նոր ցուցադրած պատկերները. եւ օտար թերթեր կ՚արտատպէին զանոնք. իր փառքին apogéeին մէջ էր երբ եկան իրմէ մանրամասնութիւններ հարցնելու Ժաքի կեանքին վրայ. շահեկան՝ ժողովրդին համար, Տիկին Ալիսի ամուսինը ըլլալուն. իր տուածծ զանազան տեղեկութիւններուն մէջ Ժաքի կինը մոռցաւ հաղորդելու թէ անիկա արուեստագէտ մըն էր։
9gkeg4f0xreb9lqx8pb20cnz321nuzv
396652
396647
2026-09-17T16:40:24Z
Emptyfear
547
396652
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Մրցումը (նորավէպ)|author = Զապել Եսայան}}

brjqg2hhj50p52qun8hlt0ue15mvxc4
Ցաւին հեշտանքը
0
151373
396648
2026-09-17T16:38:49Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Ցաւին հեշտանքը (նորավէպ)|author = Զաբել Եսայան}} ԱՌ ՊԱՐՈՆ ՔԱՅ Դեռ Սօնիայի դէմքը ապաքինումի դալկութիւնը ունէր նիհար՝ իր երկայն եւ ճերմակ շրջազգեստին մէջ, բազմոցին վրայ երկնցած եւ աչքերը տենդոտ ինծի հետ կը խօսէր ատենէ մը ի վեր։ «Ցաւիս սաստկութենէն եւ գ...»:
396648
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Ցաւին հեշտանքը (նորավէպ)|author = Զաբել Եսայան}}
ԱՌ ՊԱՐՈՆ ՔԱՅ
Դեռ Սօնիայի դէմքը ապաքինումի դալկութիւնը ունէր նիհար՝ իր երկայն եւ ճերմակ շրջազգեստին մէջ, բազմոցին վրայ երկնցած եւ աչքերը տենդոտ ինծի հետ կը խօսէր ատենէ մը ի վեր։
«Ցաւիս սաստկութենէն եւ գլխուս պտոյտէն զգետնուած, սարսուռներէս դեդեւուն, առանց մտածումի, համակերպեցայ հիւանդանոց մնալու։ Սժիշկ կը ջանար զիս համոզել։ Զինքը մտիկ կ՚ընէի սքողած աչքերով եւ մտքով։ Անշարժ կեցած էի, հիւանդանոցը մնալու որոշած՝ այլ սակայն անկարող որոշումս բառերով արտայայտելու։ Գիտես թէ ի՞նչ սարսափելի հիւանդութեամբ մը կը տանջուէի. վիրաբուժական գործողութիւն մը անհրաժեշտ էր եւ զիս շրջապատող անձերուն խօսքերէն, ինծի ուղղուած հարցումներէն եւ մանաւանդ ինծի շռայլուած տեսակ մը բարեացակամութենէն հասկցայ թէ կեանքս վտանգի մէջ էր. բայց ամբողջ օրուան մը յոգնութիւնը մէկ cliniqueէն միւսը, անորոշ՝ ընելիքնիս ու պարուածուած ահռելի յայտնութիւններէ այնպիսի ինքնալքում մը պատճառեցին ինծի որ առանց կամքի կը հետեւէի խօսակցութեանց, սարսափելու ոյժը չունենալով։
Այլ սակայն հիւանդանոցին մէջ, գիշերը չկրցայ քնանալ. մինչեւ առաւօտ խորհեցայ բոլոր այն բաներուն, որոնց պիտի ենթարկուէի եւ հիւանդներուն հծծիւնները ու ցաւի ճիչերը զիս կը յուզէին, ինչպէս եթէ անոնց տառապանքին գումարը ծանրանար իմ վրաս։ Անդիմադրելի ցաւ մը զիս կը գալարէր եւ կը զգայի քունքերս լեցուն ու սրտիս բաբախումները արագ եւ սպառնագին իբր թէ վերջի մը շտապէին։
Ժամերը անցան յամրաբար։
Գլուխս ծանր յոգնութենէ՝ աչքերս կը թափառէին վախկոտ եւ խուսափող նայուածքով մը սրահին երկայնքին, ճերմակ անկողիններուն շուրջը մինչեւ որ վերջապէս արշալոյսին մէջ տժգոյն աւելի ճերմակ եւ աւելի երկայն երեւցան ինծի։
Կամաց կամաց վարժուեցայ այս կեանքին. առաւօտները աւելի թեթեւ էին եւ գիշերները երբեմն կը քնանայի։ Բայց երբէք չպիտի մոռնամ երկայն սրահները, երկայն եւ ճերմակ, ինչպէս եթէ պատանքով մը պարուրուած ըլլային եւ մանաւանդ չպիտի մոռնամ գիշերները այն չվերջացող եւ սարսափելի գիշերները, երբ մինակս ցաւին հետ, անկարող ցաւին դէմ կը տառապէի. մինչեւ առաւօտ ջղագրգիռ, կուրծքս հեծկլտանքներէ խեղդուած եւ աչքերս վիրաւոր անքունութենէ…։ Չէ, չպիտի մոռնամ տժգոյն արշալոյսները, ինչպէս ոչ մէկ տեղ չեմ տեսած եւ տաժանելի քունէ մը ետքը ծանրօրէն բեռնաւորուած տառապանքներով պիտի յիշեմ միշտ սուր ցաւերու զարթնումը՝ ուր միտքը պահ մը ընդարմացած՝ չարիքին յիշատակովը կը սարսռայ…։ Յետոյ բժշկին սպասումները ոճրագործի մը պէս դողահար ու շարքը բոլոր գործիքներուն այն անգութ մետաղներուն որ քիչ մը ետքը մսին մէջ պիտի մխուին եւ պիտի գալարեն զիս անկողնին վրայ, ինչպէս երէկ, ինչպէս վաղը, ինչպէս մինչեւ վերջին օրս թերեւս…։
Բա՜յց, մտիկ ըրէ… ինչ որ միշտ կենդանի պիտի մնայ հոգւոյս մէջ այն ախտաւոր հաճոյքն է որ յանկարծ բխղեցաւ ցաւիս մէջէն եւ անյաղթելի ու հզօր ընկճեց ամբողջ էութիւնս զիս պահելով մշտնջենական տենդի մը մէջ, բաբախուն ցաւէ եւ հեշտանքէ…։
Վրդովուած կը նայէի Սօնիային. գլուխը դէպ ետեւ հակած էր եւ իր յոգնած թեւերը կողն ի վար կ՚իյնային եւ այնքա՛ն տժգոյն էր, այնքան տենդ կար աչքերուն մէջ, որ կարծեցի թէ տագնապ մը պիտի ունենայ։ Ինծի նայեցաւ եւ կարծես թափանցելով մտածումս թեթեւ մը ժպտեցաւ եւ շարունակեց.
– Արդէն վիրաբուժական գործողութեան օրն էր. անբացատրելի հաճոյքով մը կը ներշնչէիքլորոֆորմը՝ որուն բարկ եւ դառն հոտը կը սպրդէր էութեանս մէջ, անդամներու տալով հետզհետէ հեշտագին ընդարմացում մը, այլ սակայն միտքս տարօրինակ պայծառութիւն մը ունէր, այնպէս որ երբ աչքերս կը գոցէի՝ ինծի կը թուէր թէ արտեւանունքներուս թեթեւ վարագոյրը չէր կրնար ծածկել արտաքին աշխարհը։
Եւ անդամներս պողպատի պէս կարծր հետզհետէ կը ծանրանային անկողնին վրայ…
Յանկարծ փայլ մը, շողշողուն եւ անօրինակ փայլ մը լուսաւորեց ուղեղիս ամենէն մթին անկիւնները։ Ի՜նչպէս գոհ էի սակայն անէանալուս անյագօրէն կը շնչէի քլորոֆորմը, որ հիմա աւելի ծանրօրէն կը ճնշէր ուղեղս, կարծես զայն պատռելով։ Մարմինս բոլորովին թմրած, մինակ գլուխս կը զգայի՝ անհամեմատօրէն խոշոր եւ ցաւով լեցուն, իբր թէ ամբողջ էութեանս ցաւերը հոն ապաստանած ըլլային։
Ի՜նչպէս պիտի ուզէի աչքերս բանալ սակայն հիմա ինծի կը թուէր որ արտեւանունքս կը խրուէին գանկիս մէջ երկաթէ կափարիչներու պէս եւ ինծի կը թուէր նաեւ որքլորոֆորմի անցքը խոռոչ մը բացած էր շրթունքներուս եւ ռնգունքիս վրայ։ Կը մտածէի. ահաւասիկ ալ վերջացած է. ա՛լ գոյութիւն չունիմ եւ եթէ ամբողջ մարմինս կտոր կտոր ընեն, ալ բան մը պիտի չըզգամ, ինչպէ՜ս գեղեցիկ է սակայն, որովհետեւ դիմացս ճառագայթող լոյսին մէջէն տեսայ յանկարծ երկայն ճերմակ ճամբայ մը որ անբիծ ժապաւէնի մը պէս կ՚երկարէր դէպի անհունութիւնը. եւ լուսաւոր ամպեր կը տատանէին առանց աղտոտելու ճամբուն ճերմակութիւնը։ Ահաւասիկ ճամբան ուրկէ պէտք է քալեմ։
Եւ այս գաղափարը կը յամառէր մտքիս մէջ, կ՚երկարէր ճամբուն երկայնքին, ինչպէ՛ս գեղեցիկ է, եւ ինչպէս կը տեսնէի լուսաւոր ամպերուն մէջ մանիշակագոյն բոյսեր անհունօրէն երկնցած եւ պերճ իրենց խոշոր ու կարմիր բաժակներով, որոնք կ՚օրօրուէին պարապին մէջ երգելով անհամար բոժոժներու նման… ի՛նչպէս այդ երգը դառն էր եւ հեշտագին միանգամայն թունաւոր ծաղիկներու բուրմունքին պէս…։
Երկայն ատեն մտիկ ըրի. այլ սակայն զգացի որ շրթունքներուս վրայ խոռոչը կը մեծնար եւ յանկարծ իմ թմրած մարմնոյն մէջէն անընկճելի ցաւը բարձրացաւ մինչեւ գլուխս, կարծես ուղեղս ճեռքելով եւ ամէն բան անյայտացաւ շուրջս…։ Աչքերս բացի տաժանքով եւ տեսայ մարմինս անկողնին վրայ ինկած, վտիտ եւ տժգոյն դիակի մը պէս։
Վէրքը բացած էին. մորթս չոր եւ կապտորակ կ՚ուռէր. բժիշկը վրաս հակած էր արդէն, նշդրակը մատներուն մէջ։
– Օ՜հ, գոչեցի սարսափահար… դեռ քնացած չեմ… դեռ քնացած չեմ։
Յաջողեցայ բարձրացնելու գլուխս, բայց մարմինս անկենդան՝ գամուած մնաց անկողնին։ Անբացատրելի սարսափ մը լեզուս կը ծանրացնէր, եւ կը զգայիքլորոֆորմին հոտը հիմա աւելի ուժով, աւելի դառն որ նողկանք կուտար ինծի եւ կոկորդս կը սեղմէր։ Հալած կապարի պէս ծանր եւ այրող արցունքներ կ՚իջնային այտերէս վար, կարծես մորթս սկրդելով եւ քունքերուս վրայ, մազերս կը թրջուէին պաղ քրտինքով մը։
Բժիշկը՝ Տոքդ. Բարօ ինծի եկաւ, գլուխս հանգեցուց բարձին վրայ, քրտինքս սրբեց եւ անհուն բարութեամբ մը որ անջնջելի մնաց հոգւոյս մէջ, երկարօրէն նայեցաւ ինծի. այդ նայուածքին ազդեցութեան տակ՝ տղու մը պէս տկար եւ ըմբոստանալու անկարող՝ յամրաբար աչքերս գոցեցի. քիչ յետոյ լռութիւն մը տիրեց մտքիս մէջ. ինծի կը թուէր սակայն որ աչքերս բացի, որովհետեւ ակնապիճներս պարապ կը զգայի բայց բան մը չտեսայ եւ յանկարծ մութին եւ լռութեան մէջ ճերմակ մարմին մը երեւցաւ դիմացս, տժգոյն եւ նիհար մարմին մը, արիւնոտած՝ խոշոր վէրքով մը. եւ այս մղձաւանջը մնաց մինչեւ ետքը մտքիս մէջ տարտամօրէն գաղափար ունենալով թէ ա՛յդ իմ մարմինս էր։
Երբ արթնցայ, անկողինը թրջուած էր թանձր կարմիրով մը եւ ամէն կողմէն կողերուս երկայնքին՝ այրող արիւնը կը հոսէր, դանդաղօրէն. Տոքթ. Բարօ, որուն ձեռքերը կարմրած էին իմ արիւնէս, եւ աչքերը կը փայլեն տարօրինակ տենդով, ինծի կը նայէր։ Այս միջոցին հազիւ թէ նշմարեցի բոլոր ասոնք. անձկութեամբ լեցուն էի եւ մղձաւանջը կը յամառէր ուղեղիս մէջ, եւ հետզհետէ քանի՛ մարմնոյս ընդարմացումը կը դադրէր եւ միսը կը վերսկսէր ապրելու, այնքան սուր ցաւեր՝ նշդրակին հետքերէն, եւ վէրքէս հոսած արեան խոնաւութիւնը զիս կը ցնցէին ջղաձգօրէն։
Այսպէս անցուցի բոլոր գիշերը։ Առաւօտեան դէմ միայն խորունկ քունով մը կը քնանայի, երբ մէկէն արթնցայ, դիմացս կը տեսնէի Տոքթ. Բարօին արիւնոտ ձեռքերը եւ կը զգայի իր նայուածքը աչքերուս մէջ, վերստին ապրեցայ գինովութեան եւ ցաւի վայրկեանները եւ քանի՛ կը խորհէի ատոնց, տենդիս մէջէն՝ հեշտանքի երկայն սարսուռներ կը ցնցէին հոգիս…։
Նայուածքը բիբերուս մէջ, ակռաները գրեթէ սեղմուած, ձայնը մարած՝ իր տժգոյն շրթունքներէն Սօնիա կը մրմնջէր.
– Ինչպէ՜ս քեզի բացատրել արիւնին գինովութիւնը, քու արիւնդ որ կը հոսի կողերէդ վար, եւ մեծ ցաւին ընդարմացումէն հազիւ զարթնած՝ բժիշկին տեսքը արիւնոտ ձեռքերով քու արիւնէդ կարմրած։ Զօրաւոր մղում մը զգացի դէպ ի այդ ձեռքերը եւ զանոնք վերստին տեսնելու բաղձանքը զիս կը տանջէր։ Անոնք բան մը ունէին իմ էութենէս. աոնք պայքարած էին իմ ըմբոստացած մսիս դէմ, եւ զիս ընկճած էին սարսափելի մետաղը մխրճելու համար վէրքին մէջ։
Անիկա իմ տէրս դարձած էր, իմ բացարձակ տէրս, ինքնամոռացումի անյաղթելի զգացում մը զիս կը հպատակեցնէր անոր։ Եւ հեշտանքով գլուխս ձգեցի բարձին վրայ եւ աչքերս գոցեցի աւելի ուժով զգալու համար իմ վրաս, արիւնոտ ձեռքերուն ծանրութիւնը…
Եւ ահաւասիկ. անկէց ի վեր օրեր անցեր են, բայց այդ ամենահզոր ազդեցութիւնը չէ հեռացած ինձմէ. ընդհակառակը ամէն օր բան մը տեղի տուաւ իմ մէջէս։
Մարմինս հնազանդ ցաւին՝ հոգւոյս մէջէն ծաղկեցաւ հիւանդագին հաճոյք մը որ ամբողջ օրը սիրտս բաբախել կուտար սպասուած ժամուն յիշատակովը. գիշերը երբ յոգնած գլուխս կը ծանրանար բարձին վրայ, այլեւս չէի խորհեր հիւանդութեանս տեւողութեանը վրայ։ Աչքերս սեւեռած դողդղացող լոյսին երկարօրէն կը խորհէի անոր եւ զայն նորէն տեսնելու փափաքիս մէջ այնքան անհամբեր էի, այնքան տենդագին որ չէի կրնար քնանալ եւ ժամերը կը համրէի ջղագրգիռ անձկութեամբ մը։
Աչքերը աչքերուս մէջ ինծի կը շարունակէր նայիլ։ Այն ատեն մէկէն եւ յանդգնօրէն ըսի իրեն.
– Սօնիա, բայց դուն կը սիրես Տօքթ. Բարօն։
Անիկա աչքերը չխոնարհեցուց եւ այտերը տժգոյն մնացին։ Միայն գլուխը ծռեց մէկ կողմ եւ յոգնած բայց որոշ ձայնով մը պատասխանեց.
– Ո՛չ, չեմ սիրեր Տօքթ. Բարօն… որովհետեւ հիւանդութիւնը գարշելի կ՚ընէ մեզի. այնքան համոզուած էի որ իմ վիրաւոր մարմինս միայն նողկանք կամ գթութիւն պիտի ներշնչէր իրեն… բայց այ՛, թերեւս զինքը պիտի սիրէին յիմարաբար՝ եթէ անիկա մարդասպանի մը պէս դանակը մխած ըլլար իմ առողջ մսիս մէջ, եթէ այն ատեն տեսնէին իր ձեռքերը արիւնոտ իմ արիւնէս եւ աչքերը տենդագին ինծի պատճառած ցաւէն»։
72fyka4vcgrw49lciibg102zhwdflo3
396653
396648
2026-09-17T16:40:34Z
Emptyfear
547
396653
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Ցաւին հեշտանքը (նորավէպ)|author = Զապել Եսայան}}

k5ldvgzxpogb327on5190hevhv0aeqi
Ուրուանկարներ
0
151374
396654
2026-09-17T16:41:16Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Ուրուանկարներ|author = Զապել Եսայան}} == Ներդաշնակութիւն մը == Ճերմակ եւ գորշ ամպերուն յմընթաց եւ գրեթէ հանդիսաւոր գնացքին ներքեւ ընդարձակ մարգագետինը կը տարածուի. անհամար ծաղիկներու թափառական եւ բուրումնաւէտ դեղին փոշիները որ թարթափելով կ՚երթան բե...»:
396654
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Ուրուանկարներ|author = Զապել Եսայան}}
== Ներդաշնակութիւն մը ==
Ճերմակ եւ գորշ ամպերուն յմընթաց եւ գրեթէ հանդիսաւոր գնացքին ներքեւ ընդարձակ մարգագետինը կը տարածուի. անհամար ծաղիկներու թափառական եւ բուրումնաւէտ դեղին փոշիները որ թարթափելով կ՚երթան բեղմնաւորել ո՜վ գիտէ ո՞ր հորիզոններու վրայ բարձրացած ծաղիկներու բաժակները, մթնոլորտը կը վրդովեն հեշտագին անցքով՝ սիրային անիրականալի տենջանքներու տենդը փոխանցելով անոր, մինչ հեռաւոր լեռներու մանիշակագոյն եւ անշարժ շրջագիծերը տողանցուելով կոհակաձեւ, իրենց գագաթներուն վերեւ սաւառնող ամպերուն նման ամբողջ դաշտանկարին կուտան խաղաղութեան եւ հանդարտութեան զգայնութիւնը յաւիտենական եւ անյեղլի գիծերուն։ Քաղաքը հեռու է եւ ձայն չի կայ. ծառերը կը տատանին համաչափ օրօրումով մը իրենց թարմ կանանչներուն ամենանուրբ երանգները տալով մթնոլորտին, որոնց զանազան թրթռացումները ձայնի ելեւէջներու պէս անօրինակսէնֆօնիմը կը կազմեն, անասանելի ներդաշնակութիւն մը որ ծառերուն համաչափ օրօրումներէն կը հոսի մինչեւ մարգագետիններուն վրայ, երբեմն կապոյտ պզտիկ ծաղիկներուն վէտվէտումներէն սլացած երբեմն մարելով մանիշակագոյն ծաղիկներու թեթեւ տխրութեանը մէջ, մինչեւ որ կարմիր հարսնուկները արիւնելով, իրենց շուտ անցնող կեանքին ցաւը աղաղակեն եւ դեղին ծաղիկները, խոշոր բացուած սուլեն՝ իրենց ճչող երանգը խառնելով ընդհանուր ներդաշնակ կանանչութեան մէջ։
== Անցորդը ==
Նեղ եւ թաւուտ արահետին մէջէն՝ ձիուն վրայ հեծած՝ կ՚անցնի տափակ քունքերով եւ ցցուած այտերով սիրահար անցորդը. դեռ իր երեսին վրայ է քիչ մը առաջուան գեղջկուհիներուն հետ փոխանցուած համբոյրներուն խոնաւութիւնը եւ իր շրթունքները ծալքը կը կրեն արտասանուած կցկտուր բառերուն, ինծի համար բոլորովին անծանօթ եւ հնչուն բառերուն, որոնց տարաշխարհիկ շեշտը դեռ կը լսեմ միջոցին մէջէն։ Անդիէն ճամփորդները կը հեռանան ձեռքերնին ծալլած փորերնուն վրայ, խաղաղութեամբ յառաջանալով լռակեաց ժողովուրդներու յատուկ ջերմեռանդ տխրութիւնով՝ բարձր պատին քվէն որ բեռնաւորուած՝ մագլցող եւ գունագեղ բոյսերով, խոշոր կապերտի մը պէս կը տարածուէր դաշտանկարին վրայ. մինչ ձիաւորը իր վտիտ ծոծրակը դարձուցած անոնց կը յառաջանար ու քանի կը մօտիկնայ աւելի որոշ կը տեսնեմ իր խորշոմները որ այտերը ակօսելով կ՚իջնան մինչեւ թուշը եւ որոնց խորունկ գիծին կը հետեւին նաեւ սեւ պեխերուն ծայրերը. ու կը տեսնեմ մանաւանդ իր աչքերը իր սեւ եւ տխրութիւնով զեղուն աչքերը՝ յառած երկնքին լուսայեռ կապոյտին՝ իրենց տարապայման բացուած բիբերուն խորէն ցոլացնելով կարօտակէզ հոգւոյն տենդը։
Ու իր սիրոյ ցաւը երկայն ատեն կ՚արձագանգուի հոգւոյս մէջ իր նայուածքին սեւ տխրութիւնը երգելով իմ մէջս երբ անիկա արդէն շատոնց անհետացած է հորիզոնին վրայէն նոր արահետներու նոր դաշտերու մէջ պտտցնելով իր ցաւագին այրիութիւնը երբ իր ձիուն սմբակներուն ներքեւ բեղմնաւորուած հողը կը դղրդի երկունքի ջանքերով իր լայն եւ արգասաւոր արգանդին յանձնուած սերմերուն յամր եւ տաժանագին ուռճացումին համար։
doc9l52n1t38cbn0fkyh15r8wtv3uuk
Սիրոյ վրէժը
0
151375
396655
2026-09-17T16:41:57Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Սիրոյ վրէժը (նորավէպ)|author = Զապել Եսայան}} Առաջին գարունն էր որ ծննդավայրէս հեռու կ՚անցնէի, օտար երկրի մէջ, քանի մը շաբաթէ ի վեր արդէն ընդունուած էի conservatoireի մէջ եւ երեկոյները վերադարձիս, ջղերս ցնցուած երաժշտութեան յաճախումէն ու ականջներս խլացած, կո...»:
396655
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Սիրոյ վրէժը (նորավէպ)|author = Զապել Եսայան}}
Առաջին գարունն էր որ ծննդավայրէս հեռու կ՚անցնէի, օտար երկրի մէջ, քանի մը շաբաթէ ի վեր արդէն ընդունուած էի conservatoireի մէջ եւ երեկոյները վերադարձիս, ջղերս ցնցուած երաժշտութեան յաճախումէն ու ականջներս խլացած, կուգայի յօգնութիւն առնելու Լիւքսէնպուրկի պարտէզին մէջ. դեռ նոր բողբոջող ծառերուն մրմունջը, լճակին շուրջը խաղացող տղոց ճռուողիւնը, միայնակ թռչունի մը ճիչը, մաքուր եւ զով մծնոլորտին մէջ կը վերածնէին զիս եւ ընդհանրապէս բոլորովին հանգչած կը վերադառնայի տուն մինաւորիկ ընթրիքս ընելու։
Իրիկուն մը իմ սովորական պտոյտի պահուս հանդիպեցայ conservatoireի ընկերներէս մէկուն որուն կ՚ընկերանար չափազանց երիտասարդ աղջիկ մը. ընկերս զայն ինծի ներկայացուց իբրեւ իր կինը. երկար ատեն մնացինք միատեղ մինչեւ որ պահապանին թմբուկը մեզ հրաւիրեց մեկնիլ պարտէզէն։ Օդը սքանչելի էր, կարծես մեր ամէն քայլին բեղմնաւորուած հողը կը բողբոջէր եւ դեռ նոր ծլած մարգագետիններէն որ քնամով եզերուած էին մեզի կը հասնէր անբացատրելի զովութիւն մը բաց կանանչի միապաղաղ երանգին հետ։
Ընկերս չուզեց անմիջապէս մեկնիլ եւ մէկտեղ անցանք Լիւքսէպուրկի անմիջապէս յաջորդող ծառուղիներուն մէջ։ Արդէն կը սկսէր մութնալ եւ ծառերուն ներքեւ գտնուող նստարաններուն վրայ զոյգեր կուրուագծուէին հետզհետէ. ընկերս ինծի կը խօսէր այլ եւ այլ նիւթերու վրայ, բայց ես գրեթէ ուշադրութիւն չէի ըներ իր խօսքերուն, միւս կողմէ կը զգայի որ մինակ չըլլալս անհուն վայելք մըն էր եւ առաջին անգամը ըլլալով կ՚անդրադառնայի թէ իմ քիչ ատենուան մէջ շատ սորվելու տենչիս մէջ բոլորովին առանձին մնացած էի։
Դեռ շատ երիտասարդ եւ անփորձ էի կարենալ վայելելու համար Բարրիզի բազմազան հաճոյքները. երբեմն երբ պատուհանիս կրթնած կը տեսնէի հեռուէի քաղաքը լոյսերով ողողուած եւ երբ կը լսէի հաճոյքներէ գինով ամբոխին աղաղակները որ մինչեւ ինծի կը հասնէին տարտամօրէն նողկանք կը զգայի բոլոր այն դիւրամատչելի եւ թունաւոր զբօսանքներուն համար եւ իմ թարմ հոգիս կ՚ըմբոստանար, հոդ, այդ ամբոխին շատ մօտը գրեթէ մէջը ըլլալուն։
Մէկէն կարծես այդ գիշեր տրամադրութիւններս բոխուած էին, ամէն անգամ որ համբոյրի մը շշուկը կը հասնէր ականջիս յուզմունքէ կը սարսռայի եւ միեւնոյն ատեն խօլ փափաք մը կը զգայի գոնէ գիշեր մը ինքզինքս հաճոյքի տալու ամբոխին մէջ մտնելու եւ անոնց հետ զուարճանալու, գինովնալու։
Որոշ չեմ գիտեր թէ զիս շրջապատող մթնոլո՞րտն էր պատճառը, ամէն կողմէ կուրծ կրծքի զոյգեր իրենց հոգիին խռովքը կը փոխանակէին կարծես օդին որ այս միջոցին բոլորովին գաղջ եւ հոտաւէտ պզտիկ կոհակներով կ՚անցնէր ածուներուն վրայէն իր թեթեւ փայփայանքին ներքեւ բանալով հոն անշարժ կեցող աղաւնիներու տտունները եւ կարծես հաճոյքէ մնջել տալով զիրենք։
Այսպէս վրդովուած եւ երազելու հակամէտ մէկէն ուշադրութիւնս դարձաւ մեզի ընկերացող կնոջը վրայ. սքանչելի սեւ մազեր ճերմակ ճակտին վրայէն հաւասարապէս բաժնուելով կ՚երթային ծոծրակին վրայ հաւաքուելու. իր ականջներուն վարդագոյն բլթակներէն երկու ոսկիէ օղակներ կը կախուէին եւ մէջտեղ կը հանէին դիմագծերուն հանդարտ ներդաշնակութիւնը. կէս մութին մէջ իր աչքերը գորովանքով կը դառնային ինծի եւ անոնց քթթումին մէջ կը զգայի անասանելի փայփայանք մը անուշ եւ քիչ մըն ալ տխուր. երբեմն իր հասակին փափկութիւնը կը զգայի վաղանցիկ շօշափումով մը եւ իր մատներուն ծայրերը ձեռքիս վրայ իբր թէ պատահմամբ։ Գրեթէ բնաւ չէր խօսեր անիկա եւ ընկերս իր կարգին շատ ուշադրութիւն ընլու ձեւ չունէր իրեն. երբեմն գլուխը ձեռքին կրթնցուցած կը մնար մտախոհ երեւոյթով մը մինչեւ որ յանկարծ իր դէմքը ինծի դարձնէր եւ ես հոն տեսնայի անիրաւաբար տառապող հոգիի մը արտայայտութիւնը, միւս կողմէ գիտէի որ ընկերս կոպիտ էր. եսասէր եւ հեգնող. գիտէի նաեւ իր ոչ շողոքորթիչ գաղափարները կնոջ մասին եւ բնականաբար անմիջապէս մտքովս սկսայ վէպ մը հիւսել որուն միջոցին սակայն բոլոր ջանքս կ՚ընէի արդարացնելու իմ կասկածելի դերս. երբեմն ընկերս խաբելու գաղափարը ուժգին ձեւով մը կը վիրաւորէր զիս եւ հերոսական ընդդիմութիւններ կ՚երազէի իր կնոջը հրապոյրներուն հանդէպ։
Այնքան երիտասարդ էի եւ կոյս հոգիով, բայց կը զգայի արդէն կնոջ մը ազդեցութեան ներքեւ իմ բոլոր խղճահարութիւններուս շոգիանալը, անհետանալը։ Միջոց մը ինքը ինծի խօսք ուղղեց.
– Կ՚երեւի թէ պարոն շատ կը սիրէք Լիւքսէնպուրկի պարտէզը, յաճախ ձեզի նշմարած եմ հոն։
– Այո՛, Տիկին…
– Ընդհանրապէս երեկոյները հո՞ն կ՚ըլլաք։
– Անշուշտ, conservatoireէ վերադարձիս։
Իմ ընկերոջս ներկայութեան իսկ ասիկա ժամադրութիւն մըն էր գրեթէ. բայց անիկա այնպէսի անփոյթ երեւոյթ մը ունէր, աչքերը միշտ քրքիջի մը մէջ ծալլուելու պատրաստ, որ ալ մտքէս իսկ չանցաւ անոր մտածելու։
– Արդէն հազիւ թէ ընկեր մըն է կ՚ըսէի մտովի, գրեթէ անծանօթ մը ինծի համար։
Գիշերը տուն վերադարձիս երկար ատեն մնացի պատուհանիս առաջք, մինչեւ որ պիւլիէի ելեքտրական կանթեղները մարեցան, մինչեւ որ զուարճացող կիներուն լկտի խնդուկները դադրեցան թրթռալէ եւ հեռուէի քաղաքը իր կարգին լռեց։ Բարեբաղդաբար իմ բնակած փողոցս Rue d'Assas հանդարտիկ եւ քաշուած փողոց մըն էր եւ թանկագին առաւելութիւնը ունէր աղմկալից չըլլալու. իմ պատուհանիս ճիշդ դիմացէն կը սկսէր շագանակենիներու ուղղին ուր պտուտքած էի քիչ մը առաջ. լուսինը իր շողերով արծաթէ սաղաւարտի մը պէս կը ծածկէր անոնց գմբեթաձեւ գագաթները եւ ճերմակ ճառագայթներ կը մխրճուէին մինչեւ գետինը, բեկբեկուելով ճիւղերու վրայ. օդը այնքան թարմ էր եւ այնքան պայծառ նոր բողբոջող շագանակենիներու թաւ եւ նրբին հոտովը բուրումնաւէտ, լուսանային ցոլքերը այնքան ճերմակ՝ որ հանդարտութեան եւ քաղցր ապահովութեան մը զգայնութիւնը կ՚ունենայի. մէկ քանի եղեւիններու սոսաւիւնը պատրանքը կուտար ինծի անտառի մը մօտ ըլլալու եւ խանդաղատանքով կը դիտէի շագանակենիներու միօրինակ շարքը որ լուսնին ներքեւ անշարժ խոկալու երեւոյթը ունէին։
Քանի մը հանդիպումներէ ետքը պատահեցաւ վերջապէս ինչ որ պիտի պատահէր, այլ եւս երեկոները վերադարձիս կը շտապէի տուն ուր գրեթէ միշտ կը գտնէի Լիւսիէնը իմ անուշ, իմ գորովագին բարեկամուհիս։ Անիկա արցունքոտ աչքերով պատմած էր թէ ինչպէս դժբախտ էր միւսին քով, թէ իր ամէնէն մեծ երջանկութիւնը պիտի ըլլար բոլորովին ազատիլ անոր ձեռքէն եւլն. կարելի եղածին չափ կը ջանայի զայն մխիթարել եւ կը հրաւիրէի զինքը յաճախ մէկտեղ պտտելու։
Հետզհետէ Լիւքսէնպուրկը մեր նախընտրած պարտէզը եղաւ եւ ալ կը ճանչնայինք իր ամէն թաւուտները, իր ամենէն անծանօթ անկիւնները, գիտէինք թէ առաւօտուն ո՛ր ծառուղին աւելի գեղեցիկ էր եւ վերջալոյսի վարդագոյն ճառագայթներուն ներքեւ, գիտէինք որ հեռուէն երեւցող մացառուտ բոյսեր կը բոցավառուէին եւ հրդիռներու տպաւորութեանը կ՚ընէին։ Ընդարձակ եւ խնամուած ածուներու մէջ գիտէինք թէ penséeներու թաւշային թերթիկները պիտի բացուէին մինչեւ իրիկուն, եւ մեխակներու գունագեղ եւ բուրումնաւէտ թերթիկները արդէն կ՚ուռեցնէին ցից ու ուղիղ կոկոնները, մէկտեղ կը ծռէինք դիտելու Hortensiaները որոնք իրենց հոծ եւ հարուստ ծաղկումին մէջ կը հակէին մեղմօրէն եւ իրենց անցնելու մօտ երանգներով նուաղելու, օդին մէջ մասնիկ առ մասնիկ կորսուելու պատրանքը կուտային։ Երբեմն սակայն չեմ գիտեր ինչո՞ւ կը զգայի որ անոր շարժումները բռնազբօսիկ էին եւ իր դէմքին արտայայտութիւնը այնքան դիւրափոփոխ էին որ դժուարաւ կը հետեւէի իր հոգեկան վիճակին. զուա՞րթ էր, տխո՞ւր էր այս միջոցին. ո՞վ կրնար հաստատել, իր գեղեցիկ շրթունքներուն անկիւնները հեգնութեան մշտական ծալք մը ունէր որ խիստ յաճախ կը ջլատէր իմ իրեն համար զգացած սէրս։
– Լիւսիէն, իրա՜ւ ինծի կը սիրե՞ս…
Անիկա ինծի կը դառնար եւ շատ լուրջ երեւոյթով մը կը պատասխանէր ինծի, վիրաւորուած։
– Բայց գիտես սիրելիս որ այդ ձեւով հարցում մը տարակուսիլ է արդէն իմ վրաս։
Շատ անգամներ այս կարգի հարցումներէ ետքը շուտով կը հաշտուէինք եւ կ՚անդրադառնայի որ անոր գեղեցիկ դէմքին վրայէն տխրութիւնը շատ դիւրաւ կ՚անցնէր բայց ամէն անգամուն տարակոյսը ոչ միայն բոլորովին չէր ջնջուէր այլ նոյն իսկ իրարու վրայ բարդուելով աւելի շոշափելի, աւելի իրական կը դառնար իմ մէջս։
Իրիկուն մը վրդովուած տուն եկայ. Լիւսիէն իր անմեղ եւ քաղցր երեւոյթով ինծի ընդունեցաւ. այնքան գեղեցիկ էր անիկա, այնքան փափուկ թեւերուս մէջ, ճապուկ եւ թեթեւ փետուրի մը նման, իր ամբողջ սիրելի մարմինէն այնպիսի հեշտագին ջերմութիւն մը կ՚արտաշնչուէր, որ ինծի կը թուէր թէ անոր փայփայանքը աննիւթական եւ անշօշափելի զգայնութիւն մըն էր միայն որ շուտով պիտի անցնէր։
– Լիւսիէն ա՛լ մի դառնարանորտունը, կը պաղատէի մրմնջելով։
Անիկա ինծի դարձաւ եւ հանդարտօրէն պատասխանեց.
– Ատիկա անկարելի է սիրելիս, բոլորովին անկարելի. – իր ձայնին մէջ դժկամութիւն կար եւ միշտ նոյն հեգնութիւնը շրթներուն անկիւնը։
Բաւական համոզելէս ետքը զինքը անօգուտ ձեւով, գոչեցի.
– Բայց գիտես որ հրէշ մըն է անիկա, թէ բնաւ փոյթը պիտի չընէ քեզի պէս սքանչելի կին մը կորսնցնելը, թէ արդէն անիկա կը զուարճանայ փողոցի աղջիկներուն հետ, ամենէն անպատկառ ձեւով։
Լիւսիէն մէկէն կանգնեցաւ իր բոլոր հասակովը չափազանց շառագունած, շրթները բառերը կը թօթովէին եւ ինծի ուղղուած նայուածքը այնպէս մը լեցուն էր ճշմարիտ ցաւով, որ բոլորովին վիրաւորեց զիս։
Յետոյ մանրամասնութիւններ հարցուց որոնց ստիպուեցայ պատասխանել եւ մէկէն պոռացի երեսին.
– Բայց դուն դեռ զինքը կը սիրես, ինծի կը խաբես ուրեմն այսչափ ատենէ ի վեր։
Չհասկնալու ձեւով ինծի նայեցաւ եւ յետոյ կարծես անդրադառնալով ըսաւ տկար ձայնով մը.
– Ա՜հ, չէ, բարեկամս, եկուր երթանք պտտինք։
Այն իրիկուն սիրտս բուռն ցաւով մը սեղմուած պտտեցանք մեծ լճին շուրջը. Էլիօթրօրի բարկ եւ թափանցող բուրմունք մը կը գրգռէր ռնգունքս եւ կուրծքիս բոլոր ուժովը կը ներշնչէի օդը, ամէն բան անձուկ եւ ճնշող կը թուէր ինծի։ Լիւսիէն իր կարգին չափազանց տխուր էր. վիրաւորուած թռչունի մը պէս քաշքշուելով կը քալէր քովէս, աչքերը հեռուն եւ բոլորովին մտազբաղ. վերադառնալու համար մտանք առանձին ուղղի մը մէջ, մէկ կողմէն դժխոյներու վեհաշուք արձանները կը բարձրանային թաւուտներու մէջէն ճակատնին սեղմուած ապառօշներով եւ հասակնին երկնցած ծանրածալ շրջազգեստներու մէջ որոնց քղանցքները կը տարածուէին մինչեւ պատուանդաններու վրայ. ծանր ծանր կը քալէինք լռելեայն, աչքերս կը սեւեռէի իրենց անթափանց եւ մելամաղձոտ դէմքերուն վրայ, զգուշանալով դիտելու իրենց պարապ աչքերը որոնք կը բացուէին անսահման նայուածքով մը։
Անգամ մը որ անցանք անոնց ոտքերուն առջեւէն ծառուղիին գլուխը ալ որոշած ամէն բան հասկնալու կեցայ. Լիւսիէն ալ կեցաւ եւ զարմացումով տեսայ որ կը խնդար երեսիս չար ու անողոք խնդուածքով մը։
– Դո՛ւն ինծի չես սիրեր Լիւսիէն։
– Ա՛հ, հարկաւ թէ չեմ սիրեր տխմար. ինքզինքմէն ելած հայհոյութիւններ կ՚արտասանէր, նոյն իսկ եւ սպառնալիքներմիւսին…
– Ես քեզի հետ եղայ որպէսզի վրէժս լուծեմ անկէ, այո՛, անկէ որ ինծի անկարող կը կարծէր այդպիսի քաջութեան մը, կը հաստնա՞ս, թէ ինչո՞ւ, պարզմիտ երիտասա՛րդ, թէ ինչո՞ւ ժպտեցայ քեզի, թէ ինչո՞ւ հետդ եկայ, թէ ինչո՞ւ քուկդ եղայ այսչափ օրերէ ի վեր։
Դառնութենէս ու յուսախաբութենէս լուռ մտիկ ըրի, մինչեւ որ անիկա իր կատաղութեան մէջ ամենէն անհանդուրժելի թշնամանքները ըրաւ ինծի։
Յետոյ մտքովս տարտամօրէն հետեւելով խորհրդածութեան մը.
– Խեղճ աղջի՛կ, ըսի իրեն արգահատանքով, ի՞նչ օգուտ ունեցան բոլոր այդ կեղծիքներդ, կեղծ համբոյրներդ ու ստախօսութիւններդ, քանի որանիկաբան մը չի գիտեր, քանի որ ամէն ջանք ըրիրանկէծածկելու անհաւատարմութիւնդ։
Անիկա մէկէն չպատասխանեց այս անգամ անկեղծօրէն տխուր ու կէս մը յուսախաբ։
– Իրաւ է, ինքը չգիտցաւ, բոլոր ասոնք. ես երես առ երես չվայելեցի վրէժս, բայց չէ մի որ հոգւոյս խորէն կը ցնծայի ամէն անգամ որ անիկա վճարուած աղջիկներէն յոգնած ինծի կը դառնար եւ կ՚ըսէր.
– Պզտիկ, սիրուն ոչինչ, երբէք քաջութիւնը պիտի չունենաս դժգոհ ըլլալու, բողոքելու, տառապելու։ Օրին մէկը եթէ քեզի բոլորովին մոռնամ, լռին պիտի սպասես քու անկիւնիդ մէջ մինչեւ որ ուրիշ մը գայ քեզի առնելու։
Դեռ անիկա կը խօսէր մինչ ես դիմացս կը նայէի ուշադրութիւնս յառած թաւուտներու մէջէն երկնցող մարմարեայ բազուկներու եւ արդէն ի՛նչ շուտով իմ առաջին յուսախաբութենէս դարմանուած մտքով կը հեռանայի բոլոր այդ կանացի, ճղճիմ, անարի եւ վատ միջոցներէն. մինչեւ որ պահապանին թմբուկները լսելի եղաւ եւ վերադարձայ տուն առանձին։
bst00lxgs0zzvqpyl448p7yze54vew5
Պզտիկ Լուիզը
0
151376
396656
2026-09-17T16:42:19Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Պզտիկ Լուիզը (ուսանողի կեանքէ)|author = Զապել Եսայան}} ՉԻՖԹԷ-ՍԱՐԱՖԻՆ – Ի՞նչ կ՚ըսէք, Տիկին, ապահո՞վ էք։ – Բոլորովին։ –Որոշ չեմ յիշեր, բայց իրարու թեւ մտած էին եւ զուարթութեամբ կը խօսէին. արդէն ուրիշէն ալ իմացայ։ Տիկին Մունետիկեան շարժում մը ըրաւ եւ հ...»:
396656
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Պզտիկ Լուիզը (ուսանողի կեանքէ)|author = Զապել Եսայան}}
ՉԻՖԹԷ-ՍԱՐԱՖԻՆ
– Ի՞նչ կ՚ըսէք, Տիկին, ապահո՞վ էք։
– Բոլորովին։
–Որոշ չեմ յիշեր, բայց իրարու թեւ մտած էին եւ զուարթութեամբ կը խօսէին. արդէն ուրիշէն ալ իմացայ։
Տիկին Մունետիկեան շարժում մը ըրաւ եւ հովահարովը բերանը ծածկեց որպէսզի խնդացած ատեն դուրս ցցուած ակռաները չերեւան։
Տիկին Մունետիկեան տարէց այրի կին մըն էր, բայց քանի տարիները գլտորեր էին իր վրայէն այնքան արդուզարդի եւ պչրանքի սէրը ինչպէս ինքզինքը հաւնեցնելու փափաքը աճած էին իր մէջ. մանաւանդ այս վերջինը հետզհետէ բուռն կիրք մը դարձած էր իրեն համար եւ եթէ ամէնքը չգիտնային որ Տիկին Մունետիկեան պարկեշտ՝ եւ faute de mieux ամուսնոյն յիշատակը պահող կին մըն է, տարբեր բաներ պիտի մտածէին իր շատ կարմիր շուրթերը, կասկածելի խոնաւութեամբ մը պղտորցած աչքերը եւ ասոնց կոպերը շրջանակող սեւ ծիրը տեսնելով։
Տիկին Մունետիկեան իր ապարդիւն պչրանքներով վրէժը կը լուծէր անհաւատալի վարպետութիւնով մը պրպտելով եւ մէջտեղ հանելով սիրային պատահարներ եւ եթէ կարելի ըլլար մեծ հաճոյքով կը վնասէր զիրար սիրող անձերուն։
Այդ ընկերութիւնը յաճախող սրամիտ երիտասարդ մը ըսած էր թէ Տիկին Մունետիկեանի ակռաները՝ ուրիշները խածնելով երկնցած էին։
Հիմակ ողջակէզի սեղանին վրայ երիտասարդ ուսանող մը կար որուն համար շատ մը գէշ բաներ իմացած էին– այդ ուսանողը աղքատ ընտանիքի տղայ վեց տարիներէ ի վեր դոյզն ամսականով մը, որ Բարիզ հաստատուած մէկ երկու հարուստ գոհարավաճառներ կը հայթայթեն, չարաչար կ՚աշխատէր. առանց հաճոյքի, առանց զբօսանքի չոր եւ մթին կեանք մը ընդհատուած երբեմն մօրը նամակներէն ուր յուսահատական միօրինակութեամբ մը իրենց չքաւոր եւ ծայրը ծայրին բերուած տաժանելի կեանքին նկարագրութիւնը կար եւ յամառ յոյսը իրմով օր մը երջանիկ ըլլալու։
Ու այդ տղան էր Լեւոն Տիրանեանը, սա աղքատ ուսանողը, ուրիշներուն նպաստովը բան սորվող տղան, որ հիմաբարեկամուհիմը ունէր.
Տիկին Մունետիկեան ինքզինքը կը գերազանցէր. ինքը անձամբ տեսած էր այդ փողոցի աղջիկը.
– Գոնէ աղուոր ալ ըլլա՜յ… պտըտիկ բան մը, գոյն չունեցող մազերով. սուր թուշով… կին ըսածդ ալ քիչ մը տեսք ունենալու է, միս ունենալու է…
Ու Տիկին Մունետիկեան գոհունակութեամբ կը տարածէր իր ծաւալով հարուստ մարմինը թիկնաթոռին մէջ։
Իր խօսակիցը վերջին նորաձեւութեամբ հագուած, ծայրայեղ խնամքով մը սանտրուած երիտասարդ մըն էր. Պարոն Պօլը՝ ինչպէս սովոր էին կոչել զինքը, բժշկութեան ուսանող էր ինքն ալ, բայց իր բարեկեցիկ կացութիւնը ծոյլ ըլլալու իրաւունքը կուտար իրեն. բաց ի այն հազուագիւտ ժամերէն որոնց միջոցին բժշկութեամբ կը զբաղէր՝ լայն ժամանակ կը գտնար Սէնի աջ կողմէն ձախը եւ ձախէն աջը լուրեր տանելու բերելու, բամբասանքներ ընելու ու մանաւանդ թշնամանքի սերմեր ձգելու ուսանող եւ գաղթական Հայերու մէջ որոնք արդէն առանց ատոր ալ շատ հաշտ չէին նայեր իրարու. այս միջոցին մասնաւորապէս սրտանց կը զբաղէր Լեւոն Տիրանեանի խնդրով որուն համար միշտ հակակրութիւն զգացած էր, քիչ մը անոր հին հագուստներուն եւ քիչ մըն ալ իրեն պէսներուն համար անհաղորդ մէկը ըլլալնուն պատճառաւ։
⁂
– Հաւատացէք որ այդպիսինները խրախուսել, այդ ձեւով մարդիկներու դրամ տալ պարզապէս մեղք է, դուք կը կարծէք որ անոնք բան կը սորվին կոր հէ՞… ես գիտեմ անոնց ինչ ըլլալը,քարթիէի աղջիկները ժամանակ կը ձգե՞ն որ ուրիշ գործով զբաղին, ձեզիպէսները գտեր են, ուզածնին կ՚ընեն, շիտակը՛…։
Բօլ այս շեշտին վրայ կը շարունակէր խօսիլ Պզտիկեանին եւ Դեղինեանին երկու մեծահարուստ գոհարավաճառներու, որոնք սրտոտած եւ շուարած մտիկ կ՚ընէին. իրենց բացատրուած էր Լեւոնի պարագան, այն ուսանողին որուն երկուքն ալ ամսական մը կը վճարէին վեց տարիէ ի վեր։
– Սա խըմպըլը տեսա՞ր, եզրակացուց Դեղինեան, իր ընկերոջը դառնալով։
Դառնութեան եւ արհամարհանքի արտայայտութիւն մը ողողած էր Պզտիկեանի դէմքը. ձեռքով տարտամ շարժում մը ըրաւ…
– Ես ալ չեմ գիտեր, իրաւ որ, տաս՝ տեսակ մը, չի տաս՝ տեսակ մը…։
Բօլ այս տրամադրութեան կը սպասէր. գիտէր որ պարկեշտ եւ համեստ անձ մըն էր Պզտիկեան. երկար ատեն մաքառելէ ետքը բաւական գոհացուցիչ գործի մը գլուխ անցած էր եւ իր դիրքէն կը նպաստաւորէր մեծապէս աղքատ ուսանողները. քաղաքավար, ողջամիտ եւ մանաւանդ արդար՝ իր մերժումներուն մէջ իսկ կը դնէր այն չեմ գիտեր ինչը որով մերժուողը նուաստացած չէր զգար ինքզինքը. ինքն էր որ առաջին անգամ պաշտպանած էր Լեւոնը եւ զայն յանձնարարած իր բարեկամներուն։ Միւս գոհարավաճառը ընդհակառակը չափազանց հարուստ էր ու անողոք արհամարհանք մը ունէր ամէն անոնց համար որոնք գրպաննին չեն կրցած լեցնել մէկ կամ ուրիշ միջոցաւ. այս օրերս սակայն ներքին եւ գաղտնի մնալու սահմանուած ցաւ մը սիրտը կ՚արիւնէր։ Ամերիկացի օրիորդ մը որ ադամանդի միջնորդութիւն կ՚ընէր, իր խարտեաշ մազերուն եւ իր պայծառ կապոյտ աչքերուն շողշողիւնովը քնացնելէ ետքը հարուստ գոհարավաճառին բնական կասկածոտութիւնը, մեծ արժողութեամբ ադամանդ առած էր եւ աներեւութացած։ Դեղինեան չէր կրցած մարսել այս բանը, չէր ուզեր հաւատալ որ ողորմելիօրէն խաբուած էր պարզ աղջիկէ մը, մինչ խորամանկ եւ նենգաւոր միջնորդներու վոհմակ մը ցարդ չէր համարձակած իր մէկ սուին դպչիլ. եւ ճիշդ աղջիկի մը աչքերուն համար խաբուած եւ դրամ կորսնցուցած ըլլալու կրկին ցաւը մասամբ ամոքելու համար մտադրած էր խնայողութիւններ ընել. առաւօտուն իսկ կնոջը մէկ սպասուհին ճամբած էր եւ հիմա Պարոն Բօլի յայտնութիւնները ատենին կուգային։
– Ատ շունը ալ դրամիս գոյնը տեսնելիք չունի…։
– Բայց, առարկեց Պզտիկեան վարանելով վերջնական որոշումի մը յանգելու, անգամ մը թող գայ, տեսնենք։
– Ալ ինչ գործ ունի հոս, ոռնաց Դեղինեան, այդպիսի սրիկաները մեր քով գործ չունին։
Պզտիկեան կը ջանար մեղմել իր ընկերոջ բարկութիւնը. բայց անիկա կառչած էր ամսական ընելիք խնայողութեան գաղափարին մինչ Պարոն Բօլ վերջին ճիգերը կը թափէր։
– Զբաղիլ անգամ չարժեր, հաւատացէք…
– Երիտասարդութիւն է վերջապէս…, յառաջ բերաւ Պզտիկեան։
– Ո՞վ հակառակը կ՚ըսէ, բայց թող շնորհքով աղջիկ մը գտնար, մինչդեռ Լուիզը… մարդ չկայ որ չճանչնայ, ամէն ուսանող գիտէ, որու կ՚ուզէք հարցցուցէք. սարսափելի աղջիկ է, հը՛, դուք չէք գիտեր այդքարթիէի աղջիկները։
Սովալլուկ եւ հալածուած գայլի մը պէս Լեւոն կը վազէր փողոցներէն, պատերուն ներքեւը ապաստանելով։ Ինքն ալ չէր գիտեր ուր երթայ, ի՞նչ ընէ, շաբաթ մըն է որ դրամը պակսած է արդէն եւ իր պզտիկ Լուիզը կը տժգունէր սնունդի պակասութենէն. վեց երկար եւ տքնութիւններով, չարաչար աշխատութիւնով ծանրաբեռնուած տարիներ անցընելէ ետքը, քանի մը շաբաթներէ ի վեր ճանչցած էր Լուիզը, պզտիկ գողտրիկ աղջիկ մը, բոլորովին անձնուէր, անտրտունջ եւ համակերպող իրբարեկամինտաժանելի կեանքին. տժգոյն եւ տկար ճառագայթ մը եղած էր ինքը Լեւոնիմանսարտին մէջ, ու քիչ մըն ալ ժպիտ, ուրախութիւն ու գորով. պզտիկ, մանրուկ աղջիկ մըն էր ան, չափազանց խարտեաշ եւ ճերմակ, իր վրայ ամէն բան անցնելու, մարելու մօտ երանգներ ուէին, մազերը, աչքերուն գոյնը թափանցիկ մորթը, մինչեւ շրթունքներուն թեթեւ վարդագոյնը. դիւրաբեկ եւ փափուկ, գեղեցիկ փետուրի մը պէս էր ուսանողի այդ չոր եւ անպաճոյճ խուցին մէջ ուր առաջին անգամ շրջազգեստի մը շշնջիւնը լսուած էր. եւ Լեւոն կը սիրէր զինքը մինչեւ ցարդ իրեն համար անծանօթ մնացած եւ ցանկալի բանի մը ներշնչած բովանդակ խանդով եւ պաշտումովը։ Ու այն օրէն որ կին մը զիջած էր իր աղքատ ուսանողի զրկանքներով լեցուն կեանքը բաժնել, աշխատութիւնները թեթեւցած էին, սիրտը ողողուած էր անսահմանելի ուրախութիւնով մը եւ կը կարծեր որ այս վերջին տարին, դիւրին եւ երջանիկ պիտի անցնէր, ի՞նչ փոյթ թէ երկուքի մէջ բաժնուած ընթրիքը մէկու մը իսկ անբաւական ըլլար եւ խուցին չորս պատերը շատ մերձաւոր ըլլային։
Բայց ահա այն առաւօտն իսկ լախտի հարուած մը ընդունած էր գլխուն. իր ամսականները կտրած էին. ի զուր գացած իր բարերարներուն նախասենեակը սպասած էր, իրեն ընսած էին թէ այդ պարոնները չէին ուզեր զինքը ընդունիլ, շուարած չուզելով հաւատալ, մէկէն միւսին վազած էր մինչեւ որ Պարոն Բօլ իրեն բացատրած էր իր բարերարներուն վերջնական որոշումը։ Դեռ կը յիշէր այն ճառագայթող ուրախութիւնը զոր բարոյախօսները հանդարտ խղճմտանքի մը յատուկ կը դաւանին եւ որ կը ցոլար Պարոն Բօլի երեսին վրայ երբ կը շտապէր Տիկին Մունետիկեանի տմացնելու եղելութիւնը։
– Ի՞նչ պիտի ընէին, ի՞նչ պիտի ըլլային։ Ձեքրեը պարապ չէր ուզեր տուն դառնալ ու ստամոքսի գալարումները մոռնալով, բերանը լեցուն տենդոտ փրփուրով մը կը խոյանար ան փողոցներուն մէջէն գլուխը տանջուած խառն ի խուռն մտածումներով որոնց մէջ սեւեռուն գաղափարի մը պէս պզտիկ Լուիզի գլուխը կ՚երեւէր, տժգոյն ու սպառած անօթութենէ։
Բոլորովին մութ էր երբ տուն հասաւ. տաժանքով բարձրացաւ վեց յարկերը եւ խուցը մտաւ. խնայողութեան համար Լուիզ լոյսը չէր վառած եւ մութին մէջ կը սպասէր իր բարեկամին. խարխափելով զիրար գտան եւ Լեւոն քաջութիւնը չունեցաւ իր Լուիզէն ծածկելու եղելութիւնը։
Ցուրտ եւ անձկալի լռութիւն մը տիրեց, իրարու արագ շնչառութիւնը կը լսէին։
– Ես կը մեկնիմ, բարեկամս, ըսաւ Լուիզ, ես հիմա կը մեկնիմ, քանի իմ հոս ըլլալուս համար է որ քեզի կը զրկեն ամսականէդ։
– Չէ, դու չպիտի մեկնիս Լուիզ, ըսաւ Լեւոն քաջութեամբ, մենք քով քովի, ձեռք ձեռքի պիտի մնանք այլեւս, այլեւս միշտ…
Անկողնին եզերքը նստած էին երկուքն ալ, աչքերնին պիշ յառած մութին մէջ, կարծես որոնելով յոյսի ամենադոյզն ճառագայթ մը, բայց յոյսը արդէն իրենց մէջն էր ու կը խօսէին զիրար գինովցնելով խոստումներով.
– Պիտի աշխատինք, ես ասեղնագործել գիտեմ ու ծաղիկներ շինել, օրն ի բուն պիտի աշխատիմ ու դուն պիտի շարունակես բժշկութիւնդ. տարին շուտ կ՚անցնի, չէ՞ հոգիս…
– Ի՜նչ մեծ սիրտ մը ունիս, պզտիկ Լուիզ, բայց ես աւելի պիտի աշխատիմ սիրելիս, մինչեւ լոյս, ընդօրինակութիւններ եւն. ընելու, պիտի տեսնաս, ի՛նչ լաւ պիտի անցընենք տարին, ու մէկտեղ պիտի ըլլանք, պիտի ամուսնանանք։
– Ու երբ բժիշկ ըլլաս, գիւղ մը պիտի քաշուինք, հեռու, հեռու, չէ՞, բոլոր վաճառականներէն որ ուսանողներու ամսական կուտան, զուարթ եւ պարզ գիւղ մը ու հոն ալ պիտի աշխատինք մինչեւ ետքը…
Իրարու քով սեղմուած, զիրար առանց մտիկ ընելու կը հետեւէին իրենց երազներուն… գիւղանկարներ, զմրուխտի գոյն մարգագետիններ ու թռչկոտող թիթեռնիկներ կ՚անցնէին իրենց յոգնած աչքերուն առաջքէն ու արտեւանունքները կը գոցուէին ու բառերը կցկտուր կը դառնային։
– Թռչուններու որ կ՚երգեն, առուակներու զովութիւնը ու խոշոր ծաղիկները…
– Ես թմբին կը սիրեմ եւ ուռենիները, գետի մը եզերք պիտի բնակինք։
Իրենց հարուստ երեւակայութեան խոյանքին առաջք պզտիկ խուցին պատերը տեղի տուած էին եւ ինքզինքին կը զգային իրենց ոսկեղէն երազին մէջ մինչեւ որ պարտասած ու սրտերնին զեղուն հրճուանքէ՝ բոլորովին մոռցան իրենց ստամոքսին պարապը եւ վաղը՝ անորոշ ու անողոք, վաղը աղքատներուն։
0ofufcuqndwvb1dteelv58wokc3yrv1
Ճերմակ վարդերը
0
151377
396657
2026-09-17T16:42:57Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Ճերմակ վարդերը|author = Զապել Եսայան}} Զգայնութիւններ …Մեռելաթաղերն իսկ չեն թողուր որ այդ բոլոր սքանչելի ծաղկեփունջերը անօգուտ կերպով թառամին. լռելեայն փնջովին կը վերցնեն զանոնք. երկու երեք հոգիներ այդ թանկագին բեռը կը փոխադրեն բարեկամ ծաղկավաճառ...»:
396657
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Ճերմակ վարդերը|author = Զապել Եսայան}}
Զգայնութիւններ
…Մեռելաթաղերն իսկ չեն թողուր որ այդ բոլոր սքանչելի ծաղկեփունջերը անօգուտ կերպով թառամին. լռելեայն փնջովին կը վերցնեն զանոնք. երկու երեք հոգիներ այդ թանկագին բեռը կը փոխադրեն բարեկամ ծաղկավաճառուհիներու քով որ շնորհիւ իրենց հուրիի մատներուն զանոնք կ՚այլափոխեն հազար ձեւերու, կուրծքի վրայ դրուելիք փնջիկներու եւ նոյն իսկ այդ մելամաղձոտ կողոպուտներէն զատ զատ վարդեր կը բաժնեն…
Քօնտ Տը Վիլիէ Տը Լ՚իլ-Ատամ
Տժգոյն եւ յոգնած Ժիւսթին կը կրթնէր իր ընկերոջը բազուկին եւ իրաւամբ բոլորովին դեռ թրթռունԹանհոյզերիներկայացումէն բառ չէին գտներ իրարու ըսելիք. այլ սակայն նուագին մէջ իրենց թողած խառն արձագանքներէն անջատ նոյն ձայնը որոշ եւ մեկին կ՚երգէր իրենց հոգւոյն խորէն։ Օբէրայի առաջք, սալահատակին եզերքը կեցած, թողուցին որ փարթամ կառքեր եւ ժանեկազարդ ու թաւշապատ տիկինները անցնին երթան ո՞վ գիտէ ո՞ր՝ իրենց համար անծանօթ վայելքները ու թողուցին որ նաեւ մարդերու հոսանքը դադրի որպէս զի արագօրէն իջնան ծառուղիէն, փակ ցուցափեղկերուն առաջքէն կ՚անցնէին հիմա գլուխնին ճրմկած ելեկտրական լոյսերուն տժգոյն եւ միապաղաղ ցոլքին մէջ եւ դեռ օրօրուն քալուածքով մը իբր թէ համաչափուած դեռ իրենց մէջ երգող նուագովը.
– Սուրբ Էլիզաբէթ աղօթէ՛ ինծի համար…
Ժիւսթին կը տեսնար ճերմակ քօղարկեալ քոյրերու մէջէն երկայն դագաղը ճերմակ վարդերովը եւ շուշաններով ծածկուած որ բեմին վրայէն կը յառաջանար հազիւ ծանրաբեռնուած ազնուական Էլիզապէթի վտիտ մարմինով…
Ու մինչեւ Լուվրը իրարու հետ չի խօսեցան։
Գարնան գեղեցիկ գիշեր մըն էր եւ հեռուէն կուգարգետափին վրայ տարածուած վաճառելի զանազան ծաղիկներուն բուրմունքը, գորշորակ երկինքին վրայ լուսինը կը ճերմկնար հետզհետէ ու հազիւ թէ շղարշի պէս նուրբ ամպեր երբեմն կը քողարկէին անոր արծաթեալ փայլը ու կանցնէին կ՚երթային դէպ ի հեռուները. քաղաքը լուսնի լուսով ողողուած կապտորակ եւ աննիւթական ամբողջութեան մը զգայնութիւնը կուտար որ կարծես առաջին փոթորկալից հովէն վանուելով պիտի մղուէր դէպ ի հեռուները՝ անդին երկնքին վրայէն անցնող առանձին ամպերուն պէս. մինակ տանիքները սատափի ցոլքեր ունէին եւ լուսեղէն քառանկիւններ կը շինէին միջոցին մէջ։ Երբ Ռիվոլի փողոցը մտան, այն ատեն տեսան որ բոլոր այս անկայուն, շողշողացող ստուերներու եւ ճերմակ լոյսերու մէջ տատանող գիծերէնԼա Շաբէլի նրբին, ժանեկային սիլուէթը կը բարձրանար լոյսի զարմանալի խաղով մը բոլորովին սեւ ճերմկօրակ երկնքին վրայ, ցից եւ խոյացող հակառակ իրեն դիւրաբեկ եւ մանրակերտ գիծերուն, որ ամբողջութիւնը կը կազմէին։ Ժիւսթին հետզհետէ յոգնած կը կախուէր ընկերոջը թեոէն, ինքն էր որ ուզած էր ոտքով վերադառնալ բնազդային զգուշաւորութեամբ մը գրեթէ վախնալով կառքի մը մտերմական մթնոլորտէն, որովհետեւ ամբողջ ներկայացման պահուն զգացած էր որԱնորշրթները խօսելու ծարաւը ունէին, ինքզինքը յայտնելու անխուսափելի հարկը, անոր ջղուտ ու ճերմակ ձեռքին վրայ տեսած էր արդէն գրաւելու, առնելու կամքը. գիտէր որ եթէ նոյն իսկ անիկա ուզէր՝ չպիտի կրնար հակառակը ընել եւ Ժիւսթին գիտէր որ ինքը չէ պիտի չըսեր. անոր համար անխուսափելիէն զգուշանալու յետին ճիգով մը Ժիւթին ուզած էր քալելով վերադառնալ տուն, վստահ ըլլալով որ Անիկա լաւ ընկեր, լուրջ եւ ուղիղ զինքը պիտի ձգէր իր դրանը առաջք առանց անհանգսող խօսքի մը. բայց հիմա իեսնելով իր բարեկամին տխրութիւնը եւ երազկոտ լռութիւնը տեսակ մը զղջում կը զգար ալ աւելի գրգռուած հետաքրքրութեան թեթեւ զգացումով մը եւ երբ իր քովէն կառքերը կը սուրային, առանց ցաւի չէր որ խորհեցաւ իր իսկ ձեռքով հեռացուցած հաւանական վերջնական րոպէին։ Այլ սակայն որքան որ անբացատրելի երկյոտութիւնով մը հեռացուցած էր այդ րոպէն, անիկա կրնար հասնիլ մէկ վայրկեանէն միւսը, ու թերեւս անակընկալ կերպով մը։ Չէ մի որ երկայն ատենէ ի վեր, տարիներէ ի վեր իրարու խոստացուած էին, չէ մի որ ամէնքը գիտէին իրարու նշանուած ըլլալնին եւ իրենց ամուսնութիւնը անակընկալ մը չպիտի ըլլար. նոյն իսկ քիչ մը ուշ մնացած չէի՞ն արդէն, եւ ո՞վ պիտի հաւատար, աստուածս, ո՞վ պիտի հաւատար երբէք թէ հակառակ իրենց երկուքին որոշ եւ անլեղլի կամքին երկուքն ալ դեռ բան մը չէին ըսած իրարու եւ իրենց փոխադարձ կացութիւնը, փոխադարձ պարտականութիւնները ձեւով մը լռելեայն կնքուած դաշինք էր որով կապուած կը զգային երկուքն ալ այնքան աւելի սերտ կապով որ սնոտի եւ ունայն խօսքեր չէին տկարացուցած բնաւ անոր ուժգնութիւնը։
– Սուրբ Էլիզաբէթ աղօթէ՛ ինծի համար…
Ու նորէն Թանհոյզերին վերջին արարուածը Ժիւսթինին աչքին առաջքէն անցաւ տողանցումը ձգելով մտքին մէջ ճերմակ եւ կարծր կերպասեայ ծալքերու որոնք հետզհետէ որոշուած՝ կմախներու փաթտուած պատանքներու գաղափարը տուին իրեն։
Նոյն միջոցին իսկ ամբողջովին բուրումնաւէտուած զգած. պզտիկ աղջիկ մը կողով մը ծաղիկ կը ներկայացնէր իրենց։
– Գնեցէք պարոն, ձեր գեղեցիկ տիկնոջ համար, գնեցէք կ՚աղաչեմ։
Ժիւսթին տեսաւ որ իր բարեկամը ճերմակ վարդերու փունջ մը կ՚ընտրէր. լապտերի մը ներքեւ էին եւ Ժիւսթին ժամանակը ունեցաւ անդրադառնալու որանորձեռքերը կը դողդղային եւ ալ բոլորովին կորսնցուցած էին գրաւելու, առնելու տենչանքը։ Եւ ճտշդ այդ րոպէին չափազանց տժգոյն՝ այդ ձեռքերէն ընկճուելու փափաքը ունեցաւ։
Երբ Քարթիէ հասան երկուքն ալ պէտք զգացին հանգչելու եւ զովացուցիչ ըմպելիք մը առնելու. սրճարանին աղմկալից մթնոլորտին մէջ քիչ մը մոռցան իրենց անյաջող երեկոյթին տխրութիւնը եւ խօսեցան. ճերմակ վարդերը ձիւնեղէն մաքրութեամբ մը հետզհետէ կը բացուէին տաք մթնոլորտին մէջ։
– Զարմանալի է որ, ըսաւ Ժիւսթին, փողոցի մէջ հասարակ ծաղիկ ծախող աղջիկ մը այսքան թանկագին վարդեր ունենայ ծախելիք։
Վարդերը հետզհետէ աւելի ճերմակ, գրեթէ կը նոյնանային սեղանին մարմարիոնին հետ. եւալի ուշադրութեամբ դիտեցին զայն ու կ՚երեւայ նոյն մտածումը ունեցան. իրարու նայեցան երկայն եւ անորոշ նայուածքով մը. Ժիւսթին քաջութիւնը ունեցաւ ըսելու.
– Չես կարծեր որ, բարեկամ, այս ճերմակ վարդերը որոնց վրայ ոչ մէկ բիծ չկայ, որոնց թերթիկներուն նեարդներէն մինչեւ կեդրոնին հունտերը անսովոր, ձիւնեղն սպիտակութիւն մը ունին, չե՞ս կարծեր որ անսովոր տեղէ մը եկած ըլլալու են։
Անիկա աւելի ուշադրութեամբ նյայեցաւ Ժիւսթինին։
– Ես կը կարծեմ թէ գերեզմաններէն եկած են, ըսաւ մէկէն։
– Ահ իրա՜ւ, լսած եմ որ մեռելաթաղերը կը ծախեն գերեզմաններու վրայ դրուած ծաղիկները եւ անտարակոյս ասիկա անոնցմէ մէկն է, ո՞վ գիտէ այդ ձիւնաթոր թերթիկներուն մէջ, որոնք իրենց կարգին գերեզմանային համրութիւն մը ունին, եւ որոնք այնքան բացարձակ են իրենց անբծութեամբը, ո՞վ գիտէ այդ ձիւնաթոյր թերթիկներուն մէջ ինչ արցունքներ կան պահուած։ Եւ արդէն տե՛ս, մարմարիոնին վրայ գերեզմանաքարի մը տպաւորութիւնը ընող ամբողջութիւն մը չե՞ն կազմեր, ըսէ՛։
Դուռը բացուելով հովի հոսանքին մէջ ճերմակ վարդերու փունջին թերթիկները սարսռացին ու այդ սարսուռը րենց ալ անցաւ։
– Ցուրտ է, ըսաւ Ժիւսթին, մեկնինք։
Եւ մինչ կը զգուշանարը վարդերու փունջը վերցնել սեղանին վրայէն,անիկաականջն ի վար խօսեցաւ, ակռաները սեղմած զայրոյրթի եւ յուսահատութեան բուռն զգացումով մը։
– Ժիւսթիւ մի՛ վախնար այդ փնջիկը առնելու, անիկա այնքան քու մարմարեայ եւ ցուրտ կուրծքիդ կը վայլէ որքան անդին պիտի վայլէր գերեզմանաքարին վրայ, որովհետեւ գիտցի՛ր, Ժիւսթին, որ քու գեղեցիկ մարմնոյդ մէջ, մեռելային ցրտութեամբ հոգի մը ունիս որ համար կը մնայ եւ որ համրութեան կը դատապարտէ։
Ժիւսթին ժամանակ չունեցաւ հասկնալու բայց զգաց որ ամէն բան վերջացած էր. ու անբարբառ, յամրօրէն ճերմակ վարդերը դրաւ կուրծքին վրայ։
one65vxybiycgvkky42cjdn7l5s2csz
Յասմիկները
0
151378
396658
2026-09-17T16:43:13Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Յասմիկները|author = Զապել Եսայան}} Ամառնային լուսափառ եւ տօդագին օրէ մը ետքը երեկոյեան զովութիւնը կը վայելենք պատշգամին վրայ, չենք խօսիր այլեւս ու կը նայինք. Մարմարան իր պարսկական բերուզի կապոյտով կը շողշողայ սեր դէմ. երկինքը վճիտ է ու պայծառ եւ միջոց...»:
396658
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Յասմիկները|author = Զապել Եսայան}}
Ամառնային լուսափառ եւ տօդագին օրէ մը ետքը երեկոյեան զովութիւնը կը վայելենք պատշգամին վրայ, չենք խօսիր այլեւս ու կը նայինք. Մարմարան իր պարսկական բերուզի կապոյտով կը շողշողայ սեր դէմ. երկինքը վճիտ է ու պայծառ եւ միջոցին մէջ կը ծածանի ճերմակ մշուշ մը որ մեղմօրէն կը սարսռայ երբեմն երեկոյեան մեղմ հովին ազդեցութիւնով։
Արեւը անցեր է արդէն հորիզոնին վրայէն ու այլեւս առանց աչքերնիս քթթելու կը նայինք շնորհալի եւ պսպղուն ալեակներուն որոնք թեթեւ մը կը վէտվէտեն գեղեցիկ կապոյտը Մարմարային… ասդին անդին կ’երեւան պզտիկ եւ ճերմակ առագաստներ որոնք արագօրէն կը սահին եւ կ’անհետին ծովեզրի խիտ եւ ուռճալի բուսականութեան ետեւ։
Ինչպէ՛ս գեղեցիկ է ամեն բան, անբիծ ու յստակ, եւ իմ հոգիս ալ այնքա՛ն հիւանդ, այնքա՛ն տանջուած՝ հանդարտեր է այդ պահուն եւ որուն մէջէն հազիւ թէ երբեմն պզտիկ եւ աննշան խռովքներ կը սահին արագօրէն եւ կ’անհետին, պզտիկ եւ ճերմակ առագաստներուն նման։
Շաբաթներէ, ամիսներէ ի վեր առաջին անգամն է որ խաղաղութիւնը կը վայելեմ… խուճապի բռնուած այսահարներու պէս, մղձաւանջային տեսիլքներ իրենց հրէշային ծամածռութիւններով կ’եղծանեն ու կը մարին վերջապէս ու կ’սպասեմ անձկագին որ իմ ներքին կենսականութիւնս յայտնուի նորատեսակ յոյզերով եւ երազներով։
Եւ ահա պատշգամը հովանաւորող պադադուկ բոյսերուն մէջ ծաղիկները կ’արթննան երեկոյեան զովութենէն կազդուրուած. հոն կան վայրի վարդեր ու նաեւ սպանիական յասմիկներ. բուրումներու երանգներ հանդարտօրէն կը ծածանին մեր շուրջը ու կը փայփայեն մեր ռունգերը. երբեմն ծովը կ’առնէ ու զիրենք կը տանի դէպի ընդարձակ տարածութիւնները կապոյտին. վարդերուն շունչը կը նուազի բայց յասմիկներուն նրբին ու ճերմակ բաժակները կը բուրեն հետզհետէ ստանալով սուր եւ թափանցող ուժգնութիւնը սրինգի դաշնակութեան. լուսաւոր թերթիկները կը դողդոջեն իյնալէ առաջ ու կոկոնները յամրօրէն կը բացուին, գիշերէն առաջ իրենց բուրումնաւէտ հոգին արտաշնչելու։
Ե՞րբ բուրած են այսօրուան պէս, յասմիկները, կեանքիս մէջ…։
Միտքս կը խռովուի ու աչքերս այլեւս չեն վայելեր Մարմարաի հանդարտ եւ կապոյտ շքեղութիւնը. սեւ ամպեր կը մթագնեն մտածումս։
Ուրիշ օրերու մէջ, ուրիշ պատշգամի մը վրայ եմ։
Դիմացնիս ծովածաւալ թշուառութիւն… մոխիրնե՜ր… երազի մէջ ե՞նք արդեօք… ի՞նչ մղձաւանջ է որ կը տեւէ եւ ուրկէ կարծես երբէ՛ք չպիտի սթափինք. քովս կեցած է ընկերուհիս ու կը նայիմ անոր աչքերուն. այնքա՛ն ցաւ ու վիշտ կայ հոն որ կը խորհիմ թէ անկարելի է տանիլ մարդկային կարողութիւններով… արդեօք խելագարուած ե՞մ արդէն… ուրուականային տարտամութիւն մը շփոթ կը դարձնէ հետզհետէ իմ պղտորուած աչքերուս ընտանի դէմքերը ու առարկայները մինչ տարբեր ձայներ կը լսենք ու յարափոփոխ ձեւեր կ’անցնին մեր առաջքէն… միջոցը լեցուն է քստմնելի պատկերներով… երազի մէջ ե՞նք արդեօք, ինչպէ՜ս կարելի է հաստատել։
Ինչ որ կայ անփոփոխելի եւ մշտական սեւ ու ծովածաւալ թշուառութիւնն է մեր դիմաց ու մոխիրնե՜ր, մոխիրնե՜ր, մոխիրնե՜ր…։
Ոտքի ձայներ կը թնդեն խարխուլ սանդուխները մեր բնակարանին ու մեր ընկերներէն մէկը կը հասնի, շա՜տ լուրեր կը բերէ մեզի շրջայքէն, սարսափելի լուրեր զորս կը լսենք գրեթէ անտարբերութեամբ որովհետեւ մեր յուզուելու կարողութիւնը սպառած է այլեւս…։ Ու կը բերէ մեզի նաեւ յասմիկներ։ Առաջին անգամն է, այս դժբաղդ եւ դժոխային երկրին վրայ ոտք դնելնուս ի վեր, առաջին անգամն է որ ծաղիկ կը տեսնենք…։
Ո՛չ մէկ ծաղիկ, ոչ մէկ դոյզն ժպիտ դողդոջուն եւ գունագեղ թերթիկներու… սգաւոր հողը ծաղիկ չտա՜ր… ու այս յասմիկները ո՞ր թուփին վրայ ծաղկած են արդեօք… ո՞ր պարտէզին մէջ…։
Քնքուշ եւ քաղցր կեանքը ծաղիկներուն կ’ոգեւորի մեր տենդագին ձեռքերուն մէջ ու ահա կ’արտասուենք խելայեղօրէն, կ’արտասուենք որբերու պէս։
Հիւանդ ենք ու մտացնոր եւ գիշերն ի բուն ջերմը կը տանջէ մեզի… մեր ուղեղներուն մէջ մասնաւոր կրակ մը կայ վառուած որուն դժխեմ լոյսովը կը տեսնանք ինչ որ լսած ենք այն օրը, երէկ, ու բոլոր չարաբաստիկ երէկնե՜րը…։
Ու գիշերն ի բուն յասմիկները թարմ ջուրի մէջ զետեղուած, մեր սնարին վերեւ կը բուրեն իրենց դիւրաբեկ կեանքին վերջին րոպէները։
Գիշեր է այլեւս. Մարմարան կը մթննայ եւ իր մէջ կ’ընդունի տժգոյն ցոլքերը աստղերուն, ամեն մէկ կոհակի մէջ կրկնուելով քթթող նշոյլները երկնքին՝ կը պսպղան, կը մարին ու կը վառին յաջորդաբար։ Պատշգամը հովանավորող պադադուկ բոյսերուն մէջէն աւելի բարկ ու աւելի թափանցող, ճերմակ բաժակները յասմիկներուն իրենց բուրումով կ’արբեցունեն մեզի։
Յիշատակներս կը շփոթուին ու դողալով մտիկ կ’ընեմ, ներսը՝ սրահին մէջ, ծանր, ծանր, ժամը հնչեց։
Ի՞նչ նոր ժամ է, կեանքիս մէջ, որ կը ծանուցանեն ինծի յասմիկները, պատշգամին վրայ։
50lf6khoq0zm0xyohq5r7irxakcnzco
Իտէալը
0
151379
396659
2026-09-17T16:43:29Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Իտէալը (տեղական կեանքէ)|author = Զապել Եսայան}} Շոգենաւը թաւ եւ երկարաձգւող ձայնով մը սուլելէ ետքը ճամբայ ելաւ. մեղմօրէն կը հեռանար քարափէն մինչ երրորդ կարգի բազմաթիւ ճամբորդներ կ’շտապէին հանգիստ անկիւն մը գրաւել, շոգենաւը պիտի հանդիպէր միայն Պօլսոյ...»:
396659
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Իտէալը (տեղական կեանքէ)|author = Զապել Եսայան}}
Շոգենաւը թաւ եւ երկարաձգւող ձայնով մը սուլելէ ետքը ճամբայ ելաւ. մեղմօրէն կը հեռանար քարափէն մինչ երրորդ կարգի բազմաթիւ ճամբորդներ կ’շտապէին հանգիստ անկիւն մը գրաւել, շոգենաւը պիտի հանդիպէր միայն Պօլսոյ մօտակայ քաղաքներ եւ այդ պատճառով գրեթէ բոլոր բազմութիւնը տեղացիներէ կազմուած էր. առաջին եւ երկրորդ կարգի հազուադէպ ճամբորդները քաշուած էին իրենց խցիկները եւ միայն կ’երեւային կամրջակի ուղեւորները. առաջին ակնարկով այլեւայլ դասակարգի եւ տեսակի մարդոց համախռնում մը կը ներկայացնէր պատկերը. շոգենաւի պաշտօնեայները եւ նաւազները կարծես վարը այս տեսարանին ոչ մէկ կերպով չէին ջանար կարգի դնել այս բազմերանգ ժողովուրդը այլ անտարբերութիւնով կ’անցնէին կը դառնային կոխոտելով բեռերը, ցրուած հագուստները, պտուղներով եւ հացով լեցուն կողովները։
Շոգենաւը անգամ մըն ալ սուլեց աւելի երկարաձգուած ձայնով որուն պատասխանեցին ուրիշ մեկնող կամ ժամանող շոգենաւներ եւ հասաւ գրեթէ Սարայ Պուրնուի առաջ։
Վերջալոյսին ցոլքերը կը մարէին թեթեւ մը մշուշապատ մթնոլորտին մէջ. Սկիւտարի եւ Գատըգիւղի վրայէն կ’անյետանար նուրբ վարդագոյն երանգը արեւին վերջին ճառագայթներուն. Եւրոպական եզերքին վրայ ճերմակ պալատներուն պատկերները հետզհետէ կը տժգունէին Վոսփորի կանանչորակ ջուրերուն մէջ. քաղաքին հեռաւոր բուսականութիւնը հոծ եւ մթին կը դառնար իսկ միւս կողմէն Սթամպօլ կ’աննիւթանար երազային եւ մշուշանման տարտամութեան մը մէջ։ Միջոց մը ճամբորդներէն շատերը երեսի վրայ ձգելով իրենց գործերը եւ շոգենաւին եզերքին կրթնելով սկսան դիտել. անսահմանելի եւ զգլխիչ գեղեցկութիւն մը կ’արտաշնչուէր ամեն բանէ եւ շատերը արբեցածի պէս այդ երանգներու եւ ձեւերու ներդաշնակութենէն գերագրգռուած մարդու արտայայտութիւններ ունէին, ոմանք կը հառաչէին, ոմանք կը ժպտէին, իսկ մէկ երկուքը քաղցր եւ հանդարտ տխրութիւնով մը տոգորուած կը թուէին։
Երեք հոգիէ բաղկացած երիտասարդներու խումբ մը կ’երթեւեկէր կամրջակին մէկ եզերքէն միւսը. զուարթ էին եւ խանդավառ ու մասնաւոր կերպով յափշտակուած կը թուէին զմայլելի շրջապատներէն. իրարու կը մատնանշէին հետզհետէ յայտնուող կէտեր. յարափոփոխ գեղեցկութիւնը վերջալոյսի կարմիր ցոլքերով վառուած գիւղերուն, թաղերուն, պալատներուն եւ մզկիթներուն։
– Ինչպէ՛ս կարելի է որ ըսաւ իրենցմէ մէկը գաւառացիի թեթեւ շեշտով, այսպիսի երկրի մը մէջ, այսքան հրապուրիչ եւ շնորհալի մթնոլորտի մը մէջ մարդիկ մնան առհասարակ գործին, շուկային, եւ միայն հետամուտ առեւտուրի գծուծ եւ ստորնացնող հաշիւներու։
– Չեն տեսնար, պատասխանեց ուրիշ մը, նախ որ ժամանակ չունին տեսնալու եւ յետոյ աչքերնին վարժ չէ գեղեցկութիւն վայելելու եւ անկէ ազդուելու. տնտեսական գրեթէ յարատեւ տագնապը զիրենք բեռնաւորած է այնպիսի հոգերով, իրենց միտքը պատած է այնպիսի հաշիվներով որ մարդիկ բանտարկուած են իրենց մտատանջութիւններուն մէջ։
Խօսակցութիւնը տեւեց այսպէս միջոց մը. յանկարծ դիտեցին որ իրենց քով կեցեր էր յոգնած դէմքով, ալեխառն մազերով եւ մօրուքով տարեց մարդ մը որ ուշադրութեամբ կը հետեւէր իրենց խօսքերուն. անիկա հեռուէն բոլորովին ծերունիի տպաւորութիւն կրնար ընել, բայց իր մանր եւ նուրբ կնճիռներով թառամած դէմքին վրայ գեղեցիկ եւ մութ աչքերը պահեր էին երիտասարդական հուրքը, նայուածքի քիչ մը տխուր բայց քաղցր անդորրութիւնը եւ ակնարկի արագութիւնը։ Երիտասարդները հրապուրուած այդ աչքերուն մտացի եւ լուրջ արտայայտութենէն մօտեցան իրեն. խօսակցութիւնը ընդհանուր դարձաւ. վիճաբանութիւնը տեւեց պահ մը եւ տարեց մարդը կը խօսէր զարգացած եւ փորձառու մէկու մը համոզիչ շեշտով. իր նայուածքին զեղուն եւ վեհանձն ջերմութիւնը վճռականութիւն կուտար իր խօսքերուն եւ կը յայտնէր բնականէն զուարթ եւ եռանդոտ խառնուածք մը։
Արեւը բոլորովին մայր մտած էր եւ մանիշակագոյն ստուեր մը կը պարուրէր քաղաքը իր եթերային ծալքերուն մէջ. դեռ մութ չէր, բայց հեռաւոր սիլուէթները մինարէներուն, գմբէթները մզկիթներուն, եւ բլուրներու կողերուն վրայ դիզուած տուները կը կորսուէին տարտամ գորշութեան մը մէջ. հետզհետէ երիտասարդներուն խօսակցութիւնն ալ կը մարէր թոյլ վիճաբանութիւններով. կարծես ամեն մէկը տեղի կուտար եւ հակառակ իր կարծիքին կը համաձայնէր իր խօսակցին հետ մտքի հակընդդէմ ո եւ է ճիգէ խուսափելով։ Քաղցր եւ արբեցուցիչ ծուլութիւն մը կը մեղմացնէր ամենուն եռանդը, հրայրքները, մտածումները տարտամ եւ անկայուն դարձնելով ո եւ է որոշ եւ վճռական կարծիք. կարծես մթնոլորտին կէս երանգները եւ թերաստուերները կը մտնային իրենց հոգիներուն մէջ եւ կը տարուբերէին իրենց մտքերը հաճելի եւ ներողամիտ օրօրումով մը։
Դիմացը կը տարածուէր Մարմարայի կապոյտը. անիկա կը պսպղար հետզհետէ վառւող երկնային անհամար լոյսերով եւ իր մանր կոհակները կը բարձրանային եւ կ’իջնային մեղմօրէն, գրեթէ նազանքով։
Այլեւս բոլորովին ծովին բացերն էին երբ տարեց մարդը խզեց լռութիւնը։
– Տեղ պատրաստած է՞ք գիշերելու համար, հարցուց.
Երիտասարդները անփութութեամբ խնդացին։
– Այսպէս թէ այնպէս կ’անցնենք հարկաւ։
– Ես կապերտ ունիմ եւ եթէ տարածենք ամենուս համար ալ կրնայ ծառայել։ Այս հրաւէրին վրայ փութով յարմար տեղ մը փնտռեցին ու կապերտը փռելով տեղաւորուեցան հանգիստ կերպով։
Ծովը հանդարտ էր լճակի մը պէս. հեռաւոր տափարակ հողի սեւ գիծեր կ’երկարէին աստղերէն թեթեւ մը լուսաւորուած ծովին վրայ. անսահմանելի խաղաղութեան զգացում մը կը ծածանէր մթնոլորտին մէջ. ճամբորդները, ամենքն ալ մէյմէկ անկիւն կզկտած ո եւ է ժխոր չունէին այլեւս. կը լսուէր միայն շոգենաւին մեքենաներուն համաչափ հեւքը եւ ասդին անդին հաստատուած վրաններու կտաւներուն թափահարուիլը հովին հարուածներուն ներքեւ. երբեմն, երբեմն կը լսուէր նաեւ պատանիի սուր ձայն մը որ կ’երգէր արեւելեան տխուր եւ տարփաւէտ երգեր։
Այդ պահուն երիտասարդները յիշեցին որ նախազգուշութիւնը չէին ունեցեր ընթրիքի համար հարկ եղածը առնելու. բայց իրենց ճամբու հաճոյակատար ընկերը յօժարակամութիւնը ունեցաւ իր ընթրիքը մէջտեղ դնելու. պզտիկ լապտերով մը լուսաւորուած, ամենքն ալ բոլորուեցան ճերմակ անձեռոցի մը շուրջը եւ ճաշելով սկսան կրկին խօսիլ. աւելի տաք զգացում մը զիրենք կապած էր անծանօթ տարեց ճամբորդին. համարձակեցան հարցնել անոր։
– Ինչո՞ւ համար կը ճամբորդէք։
– Առեւտուրի համար. իսկ դո՞ւք հարցուց իր կարգին համակրելի աչքերը պտտցնելով կէս մութին մէջ երիտասարդներու դէմքերուն վրայ։
– Մե՞նք… ոչի՛նչ. կ’երթանք այնպէս. այդ տեղերու ազգակիցներուն մօտիկնալու, զանոնք ճանչնալու եւ իր հարկին բանախօսութիւններ ընելու։
Իրենց առաքեալի եւ իտէալիստի մաքուր դէմքերուն վրայ ժպիտը կ’ուրուագծուէր բարութեամբ։
Անծանօթ ճամբորդը հառաչեց եւ ճաշը վերջացած ըլլալով տարածուեցաւ ու կրթնելով իր բեռերուն սկսաւ ծխել։ Խօսեցան Պօլսոյ եւ պօլսական բարքերու, հայկական միջավայրներու եւ զանազան դասակարքերու վրայ. ի հարկէ այլեւս երիտասարդները զգուշաւոր էին եւ հոգ կ’ընէին չվիրաւորել իրենց առեւտրական ընկերը. բայց այսպէս թէ այնպէս կը վերադառնային պօլսական բարքերու ամենամեծ յատկանիշին, շուկային դրոշմին, առեւտուրի, մանր թէ մեծ վաճառականութեան համար տեղացիներու ցոյց տուած նախասիրութեան վրայ։
– Այնպէս որ, եզրակացուց երիտասարդներէն մէկը. նոյն իսկ դպրոցներու, նոյն իսկ գրականութեան մէջ մտած են այդ բարքերը։
– Մենք դարձած ենք այն՝ ինչ որ մեր կիները փափաքած են որ ըլլանք պատասխանեց առեւտրականը… մենք կը ներկայացնենք մեր կիներուն իտէալը։
Երեքն ալ բողոքեցին… կիները միշտ աւելի գերազանց եղած են, աւելի փափուկ նկարագրով օժտուած, աւելի զգայուն, աւելի բանաստեղծական, որքա՛ն նորահաս օրիորդներու կապոյտ երազները ցնդած են բիրտ իրականութեան հանդէպ, իրենց ամուսնութենէն ետքը… եւ անոնց գաղափարապաշտ ձգտումները գոհացած են դարձեալ հակառակ ամեն բանի, հակառակ որ թերեւս երբէք համապատասխան զգացում չեն գտած իրենց հայրերուն, եղբայրներուն, ամուսիններուն մէջ։
– Առօրեայ կեանքի քննութիւնը յուսախաբ պիտի ընէր քեզի ըսաւ առեւտրականը. քաղցր եւ գեղեցիկ բան է հաւատալ կնոջ բարերար ազդեցութեան. չեմ գիտեր նոյն իսկ թէ աւելի լաւ է՞ որ ձեր պատրանքները պահէք երկար ժամանակ թէ իրականութեան վրեահասու ըլլաք երբ դեռ շատ ուշ չէ՛։
Պահ մը լռեց ու մնաց մտածկոտ. յետոյ աւելցուց.
– Իբր ապացոյց իմ խօսքերուս, պատմեմ ձեզի իմ կեանքս։
«Շատ երիտասարդ էի եւ նոր աւարտած քաղաքին երկրորդական վարժարաններէն մէկը. հօրս նիւթական վիճակը թոյլ կուտար ինծի ազատօրէն երազելու ո եւ է ասպարէզի. բնականէս խանդավառ, դիւրագրգիռ եւ եռանդով զեղուն պատրաստ էի նետուելու ո եւ է գաղափարական եւ մեծ գործունէութեան մը մէջ. սքանչելի կերպով կազմուած էիյիմարութիւններընելու համար. բայց մէկ կողմէն միջավայրի պակասը միւս կողմէն զիս ղեկավարող ձեռնհաս եւ կարող անձի մը չգոյութիւնը շփոթ եւ հակասական կը դարձնէին զիս. երիտասարդ էի եւ անփորձ ու բոլոր իմ մէջս անգործ մնացած ուժերը զիս մատնած էին չափազանց, գրեթէ հիւանդագին դիւրազգածութեան մը։ Այդ պահուն էր որ ընտանեկան երեկոյթի մը մէջ հանդիպեցայ Արուսեակին. առաջին անգամէն անիկա գրաւեց իմ սիրտս. լաւ ընտանիքի աղջիկ էր եւ խնամքով դաստիարակուած բայց մանաւանդ որքա՛ն գեղեցիկ էր. իր կաթնագոյն մորթին փափկութիւնը հրաշք մըն էր, իր խիտ եւ երկայն թարթիչներուն ծանրութենէն էր որ կարծես սովորաբար արտեւանունքը հակած էին բայց երբ խօսած ատեն զանոնք բարձրացնէր՝ իր կապոյտ աչքերուն գեղեցկութիւնը երեւան կուգար անակնկալի շնորհի մը պէս. եւ ի՜նչ նայուածք. կարծես անոնք արեւէն չէ որ լոյս կ’առնէին այլ կը վառէին ներքին եւ իմացական լոյսով մը. իր փափուկ, եւ ծաղկի թերթերու պէս դողդոջուն ռնգունքը ցոյց կուտային շատ զգայուն հոգի մը. ինծի կը թուէր որ անիկա հոգիով եւ մարմնով իմ կնոջական կատարելութեան համար ունեցած մտատիպարս կը ներկայացնէր. – որքա՜ն մեր գաղափարներէն գեղեցիկ բաներ փոխ կուտանք սիրելի կնոջ մը՜, անհաւատալի է–. անիկա ոչ միայն կը մարմնացնէր իմ գեղեցկութեան, շնորհի, բարութեան եւ մտացիութեան համար ունեցած վերացական զգացումներս այլ կարծես իր իսկ գոյութեամբ նոր հորիզոններ կը բանար իմ մտքիս. իր շրթունքին անթերի ձեւը ու ջերմ կարմիրը ինծի կուտային վեհանձնութեան եւ անձնազոհութեան ձգտումներ, այդ կինը կարող էր զիս հուրի եւ սուրի մէջ մղելու, կարող էր ամենամեծ արկածներու ընդառաջ դնելու… ես խենդի ու գինովի պէս էի։ Նշանուեցանք եւ երջանկութեանս չափը չկար… ժամանակին սովորութեան համեմատ շատ քիչ անգամ եւ այն ալ ուրիշներու ներկայութեան առիթը ունէի զինքը տեսնելու. ինչպե՜ս կ’սպասէի այդ ցանկալի օրերուն, այդ հազուադէպ առիթներուն. ընտանիքի անդամներուն ուշադիր հսկողութեան ներքեւ չէի համարձակէր իսկ իրեն մօտենալ. անիկա հեռուէն կը ճաճանչէր իր խարտեաշ մազերուն մէջ, թեթեւ մը տժգունած իմ ներկայութեանս առթած յուզումէն, մատները ջղագրգիռ հովահարին կոթին վրայ. անիկա իտէալ մը, անմատչելի պատուանդանի մը վրայ զետեղուած աստուածութիւն մըն էր ինծի համար. իր քայլերուն հետքերը, իր շնչած օդը նուիրական կը դառնային եւ յուզմունքով կը խորհէի թէ արդեօք անիկա ի՞նչ կ’սպասէր ինձմէ ի՞նչ իտէալ կը ներկայացնէի իրեն համար. ու ջերմեռանդութիւնով երդում կ’ընէի ինքզինքիս որ ինչքա՛ն ալ բարձր ըլլար իր կատարելութեան գաղափարը պիտի ճգնէի հասնիլ անոր, ամեն գինով… իմ մէջս կային տրամադրելի կարողութիւններ, իմ մէջս կար անսպառելի եռանդ, ես կ’սպասէի դրդումի մը, ներշնչման մը… ես կ’սպասէի… աւելի ճիշդը կը ցանկայի այդ դրդումին եւ այնքան աւելի կը պաշտէի Արուսեակը որքան ջերմապէս կը հաւատայի թէ այդ դրդումը կնոջմէս պիտի գար։
Մեր ընտանիքներուն մէջ որոշուած ժամանակը լրանալէն ետքը ամուսնացանք։ Երկար ատեն իմ իսկ երջանկութենէս մոլորուած ապրեցայ արուեստակեալ եւ երեւակայական աշխարհի մը մէջ. կնոջս միամտութիւնը, անփորձութիւնը, զիս խանդաղատանքով կը լեցնէր. անչափահաս տղու մը պէս էր եւ ստիպուած էի հսկել նոյն իսկ ամենօրեայ եւ առտնին խնդիրներու վրայ։ Թէեւ այս երեւոյթը անակընկալ մը ըլլար ինծի համար, մասնաւոր քաղցրութիւն մը ունէր եւ ես այնքան հրապուրուած էի որ չէի խորհեր իսկ կացութեան անպատեհութիւններուն վրայ։
Առաջին ամիսները անցան. ես եթէ անմիջապէս չէի գտնար երազած տիպարս իմ կնոջս մէջ գոնէ հակառակն ալ չէր երեւար. երջանկութիւնը կը քնացներ զիս եւ չէի անդրադառնար թէ այդ դեռատի եւ շնորհալի կնոջ խօսքերը որքա՛ն պարապ էին որովհետեւ աւելի մտիկ կ’ընէի անոնց երաժշտութիւնը, ու այդ քիչ բան չէր. Արուսեակ հազուադէպ կերպով օժտուած էր այդ տեսակէտով. իր ձայնը մանկական, քմահաճ եւ երգող բան մը ունէր եւ ահա յանկարծ, չես գիտեր ինչո՞ւ, անիկա կ’ստանար դողդոջուն եւ յուզուած շեշտ մը. կարծես թէ արցունք կար ձայնին մէջ ու ինքը կը շարունակէր ժպտիլ մեղմօրէն ու այդ ժպիտը կը լուսաւորէր իր դէմքը գարնանային արեւի ճառագայթի մը պէս։
Ինչե՜ր չէի խորհեր այդ րոպէներուն. կը մտածէի թէ յոյզերու, զգացումներու թանկագին գանձ մը կայ ծածկուած այդ գեղեցիկ մարմնին մէջ… կը մտածէի թէ խելքով եւ աշխուժով օժտւոած ըլլալու էր ունենալու համար այդ խոհուն երազող եւ վճիտ աչքերը… իր հոգեկան անբծութիւնը ու իր նկարագրին անխարդախ անաչառութիւնը գրուած էր իր շրթունքներուն վրայ. ի՜նչ երազատես, ի՜նչ յիմար, ու դեռ ինչե՜ր, ի՜նչ ընդունակութիւններ յաւակնութիւնը ունէի գտնելու կնոջս գեղեցկութեան մէջ։
Բայց ժամանակը կ’անցնէր. այն պահուն որ իմ միտքս կը թալկոտէր երազանքներու մէջ անիկա կ’այլափոխուէր. բուն կինը կը կազմուէր, կը հասուննար իր մէջ։
Նախ երկչոտութիւնով բայց հետզհետէ երես առած տղու համարձակութիւնով սկսաւ հեգնել իմ գաղափարական ձգտումներս։
Մտադիր էի Եւրոպա երթալ իրեն հետ եւ մեր ապագա կեանքի համեմատ՝ որուն ծրագիրը կը խորհէի իրեն հետ կազմել, պատրաստուիլ այդ կեանքին համար։ Մէկ օրէն միւսը այդ բոլոր երազներս իր ոտքերուն կոխան տեսայ, երբ անդրադարձաւ իմ մեծ տխրութեանս, դադրեցաւ հեգնելէ բայց այն ատեն ձեռք առաւ աւելի կանացի, աւելի համբերատար, աւելի նենգամիտ միջոցներ. Ի՞նչպէս եղաւ, ի՞նչպէս ըրաւ չեմ գիտեր մէկիկ մէկիկ հրայրքս, եռանդս մարեցան, կամաց, կամաց սկսայ անտարբեր դառնալ զիս խանդավառող հարցերու. անզգալաբար հեռացայ իմ մէկ քանի սերտ բարեկամներէս ու տակաւ առ տակաւ առտնին հոգեր, նիւթական մտատանջութիւններ մեղմացուցին երեւակայութիւնս, թռիչքս կոտրեցին ու զիս դարձուցին բարի ընտանիքի հայր մը։
Եկաւ ատեն մը ուր վճռական քայլ մը առնել անհրաժեշտ դարձած էր. հօրմէս մնացած ժառանգութիւնը սպառած ըլլալով, պէտք էր գործի ձեռնարկել. մեծ եղբայրս կը վարէր հօրս առեւտրական տունը. հաւատարիմ մարդու պէտք ունէր, միւս կողմէ տանը պահանջքները շատցեր էին. երկրորդ զաւակս մայրը չ՛էր կրցած սնուցանել «առողջական պատճառներով» կ’ըսէին ինծի. ես խլացած էի արդէն «այս պէտք է, այն պէտք է» յարատեւ գանգատներէն. կնոջսյուզուածեւդողդոջունձայնը յաճախ կը թրթռար հիմա ականջիս իր անհամար գանգատները մրմնջելու համար. իսկ այն աստուածային ժպիտին տեղ կար դժգոհ եւ խոժոռ դէմք մը որուն վրայ կապոյտ աչքերուն պայծառութիւնը անյատակ վիհերու փոխուած էին… Այն դրդումը, այն ներշնչումը որ կ’սպասէի եկաւ վերջապէս կնոջմէս, զիս նետելու համար շուկայի կեանքին, առեւտրական մտահոգութիւններու մէջ։
Տխրութեամբ համակերպեցայ եւ այլ եւս կեանքը ծանր լուծ մը թուեցաւ ինծի. երբեմն երեկոյները գործէ վերադարձիս դղրդււած բնութեան գեղեցկութենէն կը վերյիշէի իմ երիտասարդական խանդավառութիւնս. մտքովս կը թուէի բոլոր այն ազնուագոյն վիճակները որոնց մէջ կրնայի մտած ըլլալ. զզուանքով եւ խղճալով կ’անդրադառնայի ներկայ անձիս, ամենահասարակ շուկացիին վրայ եւ երբ փնտռէի միակ պատասխանատուն կինս կը գտնէի ու կ՛ատէի զայն թէ՛ բնազդով թէ՛ գիտակցութեամբ»։
Ճամբորդը միջոց մը լուռ մնալէ ետքը կարծես զղջալով իր բուռն արտայայտութեանը վրայ, ուզեց մեղմացնել զայն։
«Կ’ատէի ու կը խղճայի իր վրայ, ինչպէս կիներու մեծամասնութիւնը փառասէր էր, ցուցամոլ եւ գլխաւորապէս կ’ապրէր արտաքինն աշխարհին, կամ աւելի ճիշդը դրացիներուն համար. իր բոլոր ջանքերը կը կեդրոնանային փայլելու այդ փոքր, աննշան աշխարհին մէջ եւ իր բոլոր կնոջական ազդեցութիւնը կը գործածէր զիս մղելու որ այդ ապաշնորհ փառասիրութիւնը գոհացնելու գործիք մը ըլլամ… ու երբ կին մը կը տրամադրէ նպատակի մը հասնիլ, սարսափելի բան է. որքա՛ն նպատակը սնոտի է, այնքան յամառ կը դառնայ. անիկա ամեն օր, ամեն ժամ, անդադրում կը մրմնջէ, կը գանգատի, կը դժգոհի, կը թունաւորէ հանգիստդ, կը խանգարէ ճաշդ. կը պղտորէ ինքնամփոփումի րոպէներդ եւ այս բոլոր բաները ընելէ ետքը չդադրիր ուրիշներու աչքին յարգելի եւ պարկեշտ ընտանիքի մայր մը նկատուելէ… հաւատացէք ինծի սարսափելի բան է…»
Կրկին լռեց, սիկառէթ մը վառեց ու վերջացուց։
«Հինգ տարի առաջ կորսնցուցի կինս. տղաքս որբ մնացին ու ես հակառակ կրած յուսախաբութիւններուս դառն վիշտի մը մէջ ինկայ. բայց անմիջապես որ ընտանիքի գործերս կարգադրեցի, փորձեցի թողուլ առեւտուրը շուկան եւ դրամի վերածելով ունեցածս երթալ օտար երկիր ու ապրիլ այլ եւս մտաւորական եւ մաքուր կեանքով, միջավայր պատրաստելով նաեւ տղոցս, բայց առաջին փորձիս իսկ տեսայ թէ ինչպէս բարոյապէս ջախջախուած եւ փճացած էի եւ անկարող ո եւ է վերականգնումի»։
Ժամը կը յառաջանար եւ հովը աւելի զօրաւոր կը հարուածէր վրանները եւ կ’առնէր, կը տանէր վշտացած ճամբորդին խօսքերը. ստիպուած լռեցին. քիչ յետոյ երիտասարդները խորունկ քունով կը քնանային բայց պօլսեցի առեւտրականը կը հսկէր եւ դառնութեամբ կը խորհէր իր բաղդին վրայ։ Երբեմն հակառակ իրեն, մտածումը կ’ընդհատուէր եւ միտքը կը մոլորուէր հաշիւներու, կատարելիք գործերու հոգերու մէջ. բայց կրկին կ’սթափէր եւ կը դառնար իր երիտասարդական երազներուն մինչեւ որ վերջապէս օրօրուած ծովուն դաշնակաւոր մրմունջէն եւ շոգենաւին տատանումէն, իր կարգին քնացաւ յոգնած մարդու ծանր քունով։
37c27oj6uf1hl0anx829ewlkjlwlgua
Աստուածային ժպիտը
0
151380
396660
2026-09-17T16:43:50Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Աստուածային ժպիտը|author = Զապել Եսայան}} Վերջին շաբաթներու ընթացքին իր տեսակին մէջ աննխնթաց գողութեան մը հետեւանքով Լէօնար տը Վինչիի գլուխ գործոցը նկատուած պատկերը,Ժօգօնտըաղմկալի այժմէութիւն ստացաւ. այդ չարաբաստիկ դէպքէն առաջ անիկա մոռցուած չ’էր...»:
396660
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Աստուածային ժպիտը|author = Զապել Եսայան}}
Վերջին շաբաթներու ընթացքին իր տեսակին մէջ աննխնթաց գողութեան մը հետեւանքով Լէօնար տը Վինչիի գլուխ գործոցը նկատուած պատկերը,Ժօգօնտըաղմկալի այժմէութիւն ստացաւ. այդ չարաբաստիկ դէպքէն առաջ անիկա մոռցուած չ’էր սակայն. իր ներկայացուցած արուեստի կատարելութիւնով եւ արտակարգ գեղեցկութիւնով, անիկա Լուվռի թանգարանին գլխաւոր պատկերն էր ու իրեն կ’երթային ինչպէս կ’երթան ուխտի, ջերմառանդութիւնով եւ կանխակալ հիացումով։
Կնոջ մը պատկերն էր անիկա. Մօնա Լիզա Ժօքօնտի պատկերը։ Ցցուած եւ սեպ ապառաժներու ատամներու մէջէն կ’անցնի օձապտոյտ առու մը. մութ կապոյտ երկինք մը. չարչրկուած ու ճնշիչ բան մը կայ այդ հեռանկարին վրայ որ պատուհանէ մը երեւցած գիւղանկարի մը համեմատութիւնը ունի եւ ահա այդfondին վրայ, պաշտուած կնոջ պատկերը, խաղաղ, համեստ եւ ժպտուն։
Նուրբ, շղարշային քող մը կ’իյնայ անոր մազերուն վրայէն որոնք կ’ողորկանան առանց ծածկուելու. հագած է մթագոյն թաւշանման հագուստ մը, խիտ փոթերով կուրծքին վրայ եւ որուն երանգը կորսուած է դարերու ընթացքին. ձեռքերը՝ թագուհիի ձեռքեր, երկայն մատներով որոնք նրբանալով կը հատնին, իրարու վրայ խաչաձեւ դրուած են. վիզը ազատ է ու ծնոտին ձուաձեւը քաղցր եւ տաք շուք մը կը ձգէ անոր մերկութեան վրայ… բայց ինչ որ անզուգական կը դարձնէ Վինչիի գլուխ գործոցը այն աստուածային ժպիտն է, այն անսահմանելի, խռովիչ եւ առեղծուածային ժպիտը որ կը կենդանացնէ յաւիտենականութեան համար՝ դարեր առաջ ապրած ու մեռած Իդալուհիին անթերի դիմագիծերը։
Աւանդութիւնը կ’ըսէ թէ Վինչի իր ծերութեան տարիներուն մէջ սիրած է այդ կինը անամոքելի եւ դառն հրայրքով մը. սիրած է զայն անյաղթելի եւ ճակատագրական հաւատարմութիւնով մը ու կարծես դողալով իր սիրելիին դիւրաբեկ եւ նրբին հրապոյրներու անհետացումի գաղափարէն պահպանած է անոնք իր անկորնչելի եւ յաւիտենական հանճարի միջոցաւ։ Մօնա Լիզա մեռած է Վինչիէն առաջ։
Ֆրանսուա Ա. թագաւորը գնած է այդ պատկերը. կը պատմեն թէ Վինչի չէ ուզած հեռացնելԺօքօնտը իրմէն. Ֆրանսայի մեծազօր թագաւորին Վինչիի աշխատանոցը այցելելու օրը հետեւորդներէն մէկը նշմարած է որ պատկեր մը կայ քողով ծածկուած եւ երեւան հանած է զայն։
– Մեռած կնոջ մը պատկերն է, ըսած է Վինչի հեկեկալով։
– Ճի՞շդ է որ մեռած է, հարցուցած է արքան, աչքերը սեւեռաց հրաշագեղ պատկերին, բոլորովին ճի՞շդ է, Վինչի՛…
Նկարիչը այլ եւս չկարենալով պատասխանել կը շարունակէր արտասուել. այն ատեն Ֆրանսուա Ա. դառնալով սգաւոր եւ անմխիթար նկարիչին կը պատասխանէ.
– Եթէ մեռած է, դուն զայն անմահացուցած ես արուեստովդ։
Մօնա Լիզաի պատկերը կուգայ Բարիզ ու այլեւս կը մնայ հոն. անիկա Լուվռի միւզէին փառքն էր, անհամար գլուխ գործոցներու եւ նկարչական հոյակապ արտադրութիւններու մէջ անզուգական հրաշալիք մը… բոլոր արուեստի դպրոցները, բոլոր հակընդդէմ ձգտումներով շինուածները, բոլորն ալ խոնարհած են եւ կը խոնարհէին իր առաջք ու անոր կատարելութեան մէջ ապացոյցներ կը գտնէին իրենց ընտրած ուղղութեան. անիկա անսահմանօրէն բարձրաթռիչ գեղեցկութիւնն էր, անչափելի, անորակելի, պարունակելով իր մէջ բոլոր տարրերը ուրոյն ճաշակներու եւ ուրոյն գեղեցկագիտութեան։
Վինչի արտակարգ հանճար մը եղած է եւ իր ժամանակին ամենէն համայնագէտ միտքը. անիկա այն հազուադէպ ընտրեալներէն էր որոնց ստեղծագործող հանճարը գերմարդկային դրոշմ մը ունի եւ որոնք կարծես կը ծանուցանեն մարդկային սեռին գերագոյն ճակատագիրը։ Անիկա ազատագրուած ծնած էր խարխափումներէ եւ կաշկանդումներէ. օժտուած մտային անսովոր բնազդով մը, կարծես անծանօթ զգայարանքով մը, կարելիութիւնը ունեցած է գերազանց եւ կատարեալ հասկացողութեան մը հասնելու. անիկա այն անդրաշխարհային պայծառատեսութիւնը ունի իր բոլոր արտայայտութիւններուն մէջ ինչ որ մասնակի կերպով ունեցած են սուրբերը եւ միսդիքականները։ «Մարդուս նպատակը միայն սորվիլ, զգալ եւ երեւակայել չէ, կ’ըսէ Ռընան, այլ ըլլալ մարդ՝ բառին բովանդակ նշանակութեամբ եւ անհատական տիպարի մը մէջ ընծայելով հանուր մարդկութեան համառօտ պատկերը՝ զօրաւոր միութեան մը մէջ հաւաքուած ցոյց տալ կեանքի այն բոլոր ուժերը որոնք մարդկութիւնը ուրուագծած է զանազան ժամանակներու եւ տեղերու մէջ»։
Այդ բարոյական եւ մտաւորական վիճակին մէջ էր դարեր առաջ ապրող հռչակաւոր նկարիչին համայնագիտական կարողութիւններուն գաղտնիքը որ մինչեւ մեր օրերը չդադրիր զարմացում եւ հիացում պատճառելէ։
Այլ սակայն իր նկարչական ստեղծագործութիւնները ամենէն շատ ծանօթները եղած են եւ մարդոց մեծամասնութեան համար Վինչի գլխաւորապէս նկարիչ է. երբէ՜ք գյոնի եւ գիծի նիւթական միջոցներով մարդկային հոգին չէ ճառագայթած այնքա՜ն կատարեալ եւ գրեթէ անշօշափելի վերացականութեամբ մը։ Technique կատարելութիւններու մասին խօսիլ անպատեհ պիտի ըլլար մէկու մը կողմէ որ արուէստէն չէ. բայց ես հոս պիտի ջանամ նշանակել այն անանցանելի եւ համամարդկային դրոշմը որ կայ Վինչիի բոլոր գործերուն մէջ եւ որ արտակարգ կերպով մը շեշտուած էրԺօքօնտին վրայ։
Ի՞նչ էԺօքօնտ.պատկեր մը՞ միայն. անիկա ամբողջ կանացիութիւնն էր. անիկա աստուածային ժպիտն էր սիրելի կնոջ մը շրթներուն վրայ… այդ ժպիտը՜… դարերէ ի վեր շատ բան ըսուած է անոր մասին եւ այսօր ալ դեռ շատ բաներ կ’ըսեն այնպէս որ դժուարացած պիտի ըլլար խօսիլ այդ հրաշալիքին վրայ. բայցԺօքօնտի միայն գլխաւոր առաւելութիւններէն մէկն է նաեւ ամէն մէկուն թելադրել, իր ուրոյն հոգեկան վիճակին համեմատ՝ նոր զգացում մը. եւ այդ իսկ պատճառաւ գալիք դարերու ընթացքին մարդիկ միջոցը պիտի գտնային նոր բան մը զգալու եւ ըսելու։
Ի՜նչ է այդ ժպիտը. հրաւէր մը, խոստում մը եւ միանգամայն նրբամիտ հեգնութիւն մը… անիկա առեղծուած մըն է ինչպէս կանացի հոգին. առեղծուած մը՝ որուն գաղտնիքը խոր եւ անլուծելի է նոյն իսկ կնոջ համար։
Անիկա շնորհն է, լոյսը գեղեցկութեան իր անհունօրէն արագ թրթռացումին մէջ բիւրեղացած, խորհրդաւոր, տխրագին եւ խաղաղ՝ անանցանելի զգացումներու ճառագայթովը։
Մօնա Լիզայի ժպիտը լուսաւորած է ամեն կանացի դէմք խուսափուկ եւ թանկագին րոպէներու մէջ եւ անիկա ընդհանուր եւ յաւիտենական կնիք մը ունի. ամեն մէկը կրնայ այդ ժպիտին մէջ ճանչնալ իր սիրելին, անոր հոգին, անոր գերագոյն իսկութիւնը… ու ամեն կին, ինքզինքը՝ իր սարսուռներուն, իր խուսափուկ եւ մշտափոփոխ զգայնութիւններուն, իր ներքին, անճանաչելի եւ խորհրդաւոր էութեան համադրական ուժին մէջ, որովհետեւ այդ ժպիտը կը նշանակէ այն րոպէներէն մէկը որուն միջոցին մարդկային թեւատ ձգտումները հաղորդակցութեան կը մտնան տիեզերական խռովքին հետ, կը բաբախեն ու կ’սպառին յարատեւող տխրութիւն մը պահելով իբրեւ յիշատակ։
Ինչպէս բնութիւնը, հանճարի ստեղծագործութիւնը պարզ է եւ իմանալի ամենուն.Ժօքօնտը չվրդովեր նոր եւ անծանօթ զգայնութեան մը յայտնութիւնովը. անիկա չխանգարեր ներքին էութեան յատուկ ներդաշնակութիւնը. անկա կարծես կը թափառէր արդէն քու խռովքներուդ, ցանկութիւններուդ մէջ, լսած երգերուդ եւ վայելած լոյսիդ մէջ. ինչպես խոստացուած ուրախութիւն մը որուն կը յուսայիր երկար ատենէ ի վեր անիկա յառաջ կը բերէ մտաւորական տեսակ մը յուզում որուն կը կարծես թէ ընտանի է հոգիդ, որը կար գոյութեանդ սկզբունքին մէջ եւ որուն կ’անդրադառնաս ինչպէս անյեղլի եւ անսկիզբն իմաստութեան։ Ես առաջին անգամ,Ժօքօնտի պատկերին առաջ ինչպէս Վէնիւս տը Միլօի դիմաց, գերագոյն մեծ վայելչութեան եւ կատարելութեան զգացումէն խորապէս դրդուած՝ արտասուած եմ յուզմունքէս։
Հիմակ չեմ կրնար հաւատալ թէ այդ պատկերը անհետացած ըլլայ… ի՞նչ տեսակ ձեռքերու մէջ է անիկա… ի՞նչ աչքեր կը նային Մօնա Լիզաի ժպիտին։ Հասարակ գողութիւն մը անկարելի է երեւակայել որովհետեւ այդ աշխարահռչակ էջը մարդկային հանճարին հանրածանօթ է ամեն կողմ եւ կարելի չէ ո եւ է կերպով անոր նիւթական արժէքը շահագործել. ես աւելի տարուած եմ մտածելու թէ անիկա նորատեսակ սիրահարի մը, Մօնա Լիզայի ժպիտէն խենդեցած մէկու մը գործն է որ չարաբաստիկ գաղափարը ունեցած է միմիայն իր աչքերուն սեփականացնել անոր զմայլելի արտահայտութիւնը։ Բայց ինչքա՛ն ալ ջերմ եւ ցնորական հրայրքի մը արդիւնքը ըլլայ այս անհետացումը, անսահման տխրութիւնով է որ միայն կրնանք մտածել Մօնա Լիզաի պատկերին գողութեան վրայ։
Ո՞ւր կը ժպտի անիկա, հիմակ իր առեղծուածային ու աստուածային ժպիտովը, մարդկային կիրքերու ի՞նչ սեւ անդունդի մէջ ծածկուած է այն լոյսը որ ճառագայթած էր Վինչիի հանճարէն եւ սէրէն։
efxjum28rzifvzfvl50oyhvr1nkcvpq
Գաղթականները (Զաբել Եսայան)
0
151381
396661
2026-09-17T16:44:15Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Գաղթականները|author = Զապել Եսայան}} Այն տարին մեծ թիւով գաղթականներ կը հասնէին Հայաստանի ամէն կողմերէն, կ’անցնէին Բարիզէն, քանի մը օր կը կենային հոն եւ հարկ եղած օգնութիւնը ստանալէ ետքը միացած խումբերով կը մեկնէին եւ կ’երթային դէպի Նոր Աշխարհի գաղթ...»:
396661
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Գաղթականները|author = Զապել Եսայան}}
Այն տարին մեծ թիւով գաղթականներ կը հասնէին Հայաստանի ամէն կողմերէն, կ’անցնէին Բարիզէն, քանի մը օր կը կենային հոն եւ հարկ եղած օգնութիւնը ստանալէ ետքը միացած խումբերով կը մեկնէին եւ կ’երթային դէպի Նոր Աշխարհի գաղթավայրերը։
Բարեգործական օտար հաստատութիւններ, որոնց մէջ մեծ դեր կը կատարէր «Armée de Salut»ն, ստանձնած էին այդ դըժբաղդներու հոգը որոնց արտակարգ եղերական եւ արիւնոտ պատմութիւնները օրը օրին արձանագրուած ժամանակին մամուլին մէջ՝ վրդովուած եւ գերագրգռած էին եւրոպական զգայնութիւնները, ու կը տեսնէինք յաճախ ամերիկացի կամ անգղիացի բարեգութմիսերորոնք թողած իրենց տունը, հանգիստը, սէրերը եւ զուարճութիւնները կուգային ընդ առաջ այդ մղձաւանջային կարաւաններուն ու զանոնք կ’առաջնորդէին դէպի աւելի բարի եւ հիւրընկալ երկիրներ, հարկ եղած բարոյական եւ նիւթական օգնութիւնը ընելէ եւ այդ չարչարուածօտարականները կազդուրելէ ետքը։
Շաբաթը երկու, երբեմն երեք անգամ գաղթականները, յատուկ կառախումբով կը հասնէին Բարիզ, բարեգործական ընկերութիւններու կողմէ մէկ քանի հոգիներ, ընդհանրապէս կիներ կ’երթային զիրենք դիմաւորելու եւ կարելի եղածին չափ դիւրութեամբ զիրենք առաջնորդելու նախապէս որոշուած կայանը։
Աշնանային ցուրտ առաւօտ մըն էր երբ հրաւէր ստացայ իմ կարգիս կայարանը գտնուիլ այն օրը հասնելիք գաղթականներ դիմաւորելու համար. ցուրտ եւ մշուշապատ մթնոլորտ մը կար ամէն կողմ. մինչեւ կէսօրի մօտ մառախուղը յամառեցաւ. վեցերրորդ յարկի պատուհանէս կը տեսնէի մօտակայ տուներու գագաթները որոնք կղզեակներու պէս կարծես կը ծփային գորշագոյն եւ յեղյեղուկ ամպի մը մէջ. Բանթէոնի գմբէթը կաննիւթանար եւ իր ձեւը կը կորսուէր մթնոլորտին մէջ. քաղաքին ամենօրեայ եւ ջլատիչ ժխորը կարծես խեղդուած խոնաւ մէգի մէջ եղերական եւ չարագուշակ հռնդիւնի մը կը նմանէր. անհամար թրամուէյներու երթեւեկութեան աղմուկը որոտալի եւ ստորերկրեայ բանի մը վերածուած էր ու մտիկ ընելով այդ ձայներուն անօրինակ սարսուռ մը, սարսուռը այն մարդոց որոնք երկար ատենէ ի վեր անարիւն, յոգնած, ջղագրգիռ եղած են, կը համակէր հոգիս։
Տունէն մեկնելու պահուս միայն վերջապէս երեւցաւ արեւը իր պղնձագոյն եւ անփայլ բոլորակով, անճառագայթ եւ ցուրտ արեւ որուն կրնայիր շեշտակի նայիլ առանց շլանալու։
Կայարանը հասնելուս՝ անմիջապէս գտայ միս Սիլլի հայասէր եւ եռանդուն միսիօնարուհին որուն հասկի գոյն մազերով շրջանակուած ճերմակ եւ վտիտ դէմքին վրայ կը շողային կապոյտ եւ պայծառ աչքերը. այնքա՛ն կապոյտ եւ այնքա՛ն պայծառ որ կարծես տարբեր եւ շողշողուն երկինքէ մը կ’առնէին իրենց լոյսը. իր փափուկ եւ միսդիքական հոգին կեանքի ի՞նչ դէպքերու եւ երեւոյթներու հետեւանքով առանձնացեր էր անմխիթարելի սուգի մը մէջ. շատ երիտասարդ էր տակաւին եւ կ’ըսէին թէ միակ աղջիկն է Կլասքովցի բարեկեցիկ ընտանիքի մը. իր բոլոր ունեցածը տրամադրած էր թշուառներու համար եւ ինքը կ’ապրէր խիստ եւ սակաւապէտ կեանքով մը. անոր միամիտ եւ անարատ բարութիւնը ո եւ է կերպով չ’էր պղտորուեր երբ հաղորդակցութեան մէջ կ’ըլլար ամէն կարգի մարդկային թշուառութիւններու հետ. այդ էր պատճառը անշուշտ որ իր մեղրամոմի պէս թափանցիկ մորթով եւ նրբացած գիծերով դէմքին վրայ մշտնջենական ժպիտ մը, կրօնաւորի անայլայլ ժպիտ մը կը ճաճանչէր մեղմօրէն։
Այդ ժպիտով Միս Սիլլի զիս դիմաւորեց եւ բարեւեց։
– Դեռ քանի մը վայրկեան ունինք ըսաւ հանդարտությամբ։
Կայարանին մէջ ապակեայ կամարաձեւ ձեղունին ներքեւ տմոյն լոյսի մը մէջ անգունացած մարդիկ կ’սպասէին այլ եւ այլ գիծերու առաջք. հեռուն՝ նոր ժամանող լօքոմօթիվի մը խռպոտ ձայինին կը պատասխանէր իր երկաթէ լծակներուն վրայ դղրդացող կառախումբ մը՝ սուր եւ երկարաձգուող կոչով. չոր եւ կտրուկ ձայնը մետաղներու բաղխիւնին, ծխաններէ դուրս խուժող շոգիին հատկլտացող հեւքը միջոց մը խափանեցին մարդկային զուարթ ձայներ եւ ահա խումբեր կամ զոյգեր կը մեկնէին իրենց սիրելիներուն հետ եւ աճապարանքով կը կորսուէին կայարանին շոգեպատ սրահներուն մէջ։
Ես եւ Միս Սիլլի աչքերնիս հառեցինք մեր գիծին հեռաւորութիւններուն վրայ. եւ ահա սեւ զանգուած մը կը մոտիկնա՜ր… կը մօտիկնա՜ր։ Կառախումբը հասաւ, մտաւ կամարներուն ներքեւ եւ կեցաւ մեր դիմաց. գաղթականներու վակօնները արտակարգ երեւոյթ մը ունէին. կարծես սգաւոր եւ կղպուած ըլլային նման աքսորեալներու եւ բանտարկեալներու կառքերուն. ոչ մէկ գլուխ, ոչ մէկ դէմք չ’էր երեւար մրոտած պատուհաններուն ետեւէն, սպասման տեղը դեգերող ֆրանսացիներ որոնք անշուշտ տարբեր ժամանումի մը կ’ակընկալէին, ապշած եւ անհանգիստ, ցրուեցան. քանի մը րոպէ անցաւ այսպէս եւ ահա դռնակները բացուեցան եւ մարդկային հոսանք մը, արտակարգ, քստմնելի եւ եղերական ամէն վակօններէ խուժեցին դուրս… երբէք կարելի չէ ճշգրտօրէն նկարագրել այդ պատկերը… ակնթարթի մը մէջ ամէն կողմ լեցուեցաւ պատառատուն եւ գարշահոտ ցնցոտիներով որոնց անձեւ դէզերու մէջերէն կը ցցուէին ծերունիներու ալեզարդ գլուխներ, երիտասարդներու սահմռկած եւ անձկալի դիմակներ, պառաւներու խորշոմած ճակատներ եւ կմախացած, ցցուն այտոսկպներու վերեւէն աչքեր, սեւ ու գորշ աչքեր, տենդագին, մոլորած կամ պաղած աչքեր, այսահարի կամ մեռելի աչքեր…
Ասոնք Հայաստանցի գաղթականներ էին. ամեն կողմերէ, ամէն աղետեալ կեդրոններէ ցրուած, կորսուած մոլորուած եկեր էին անոնք. գրեթէ ամբողջական ընտանիք չկար. բայց ամենքը միացած՝ մթին եւ անքակտելի զանգուած մը կը կազմէին, հոծ խումբ մը որ հաւաքական շարժումներ, հաւաքական ձգտումներ եւ խորշանքներ ունէր միայն։
Կայարանի բարձրագոյն պաշտօնեայի մը հրաւէրով ստիպուեցանք շուտով պարպել տեղը այդ անսովոր encombrementէն. գաղթականները դիւրաւ կը հնազանդէին, եւ շարք կը կազմէին. թոյլ եւ երկչոտ շարժումներով մինչ սեւ ու վտիտ բազուկներ կը ցցուէին ասդին անդին, քիչ ետքը կը մեկնէինք արդէն ելքի դուռնէն եւ կ’ընթանայինք լայն ծառուղիի մը վրայ։
Մշուշը առանց բոլորովին փարատած ըլլալու անօսրացած էր բայց մեր առաջնորդած դժնետեսիլ կարաւանը այնքան երկար էր որ գլուխը կը ծածկուէր մէգի մէջ եւ անցորդներուն կը յայտնուէինք յանկարծակի, դժոխային տեսիլքի մը նման. կը կենային ու ապշահար երեւոյթով կը նայէին մեր խումբին. ոմանք բացագանչութիւններ կ’արձակէին, իրարու թեւ մտած սիրավառ զոյգեր կը բաժնուէին յանկարծ ու սոսկալով կը դիտէին ծերունիները որոնց համր, անթափանց եւ տրտում դէմքերը զմռսուած մեռելներու կամ փայտեայ արձաններու պէս մութ եւ կարծր բան մը ունէին։
Գաղթականները կը քալէին անխօս… իրենց տրեխներուն համաչափ եւ թեթեւ աղմուկը տաժանելիօրէն կ’երկարաձգուէր կուպրով ծեփուած մայթին վրայ։
Միս Սիլլի իր երկնային եւ անայլայլ ժպիտը դէմքին վրայ առաջքէն կ’երթար ու ես ետեւէն. անօրինակ սարսափ մը համակած էր զիս ու ծունկերս կը կթոտէին եւ դժուարաւ կը կրէի զարմացած անցորդներուն նայուածքը որ արագօրէն անցնելէ ետքը գաղթականներուն վրայէն պահ մը կը յամենար իմ վրաս։
Յանկարծ քառուղիի մը առաջք ստիպուեցանք կենալու. շարք մը թրամուէյներ եւ օմնիւպիւսներ հոն կեցած կը փակէին մեր ճանբան. գաղթականները կեցան մեքենական շարժումով մը եւ այդ պահէն օգուտ քաղելով ուզեցի մօտիկնալ Միս Սիլլիի ու քիչ մը ամոքուիլ անոր տաք եւ գորովագին ժպիտով… բայց բարիզեան փողոցներու յատուկ ամբոխը կեցած էր մեզ հետ ու շրջապատուած էր մեզի… կը նայէին հետզհետէ ահաբեկած անկարելի եւ մարդկային թշուառութեան սահմաններէն դուրս եղող այդ դժնդակ պատկերին ու իրարու կը հարցնէին հետաքրքրուած։
– Ո՞վ են, ի՞նչ ե՞ն…
Ոչ մէկ հեգնութիւն, ոչ մէկ թեթեւութիւն. պզտիկ տղաքներ իսկ լուրջ եւ խոհուն դարձեր էին եւ կը նայէին ու կը հարցնէին իրենց մօրը անձկութեամբ։
– Մամա՛, ո՞վ են, ի՞նչ են…
– Հայե՜ր… Հայե՜ր…
Յանկարծ չեմ գիտեր ուրկէց եկաւ յայտնութիւնը… մէկը արտասանեց եւ ուրիշներ կրկնեցին։
– Հայե՜ր… Հայե՜ր…
Բնաւ չէին վարաներ. եւ իրենց շեշտը բոլորովին հաստատական էր. եւ արդեօք ուրիշ բան կրնա՞ր ըլլալ. կա՞ր բան մը աշխարհիս վրայ որ նմանօրինակ թշուառութեան մը զգացումը ներշնչէր… կա՞ր բան մը երկնքին տակ որ սա՛ ծերունիներուն նայուածքին դառնութիւնը ունենար… այդ սգաւոր կարաւանը, անզաւակ ալեւորներու, որբացած մանուկներու, խեղանդամներու կոյրերու եւ վիրաւորներու կարելի է՞ր ուրիշ ո եւ է անունով որակել…
– Հայե՜ր… Հայե՜ր…
Ու աչքի առաջք ունենալով հեռաւոր եւ տարտամ մղձաւանջին շօշափելի մէկ պատկերը, բարիզեան անցորդները, որոնք այնքա՛ն անհաւատալի բաներ լսեր ու կարդացեր էին անոնց մասին, ցաւագին սարսուռով մը համակուած զգացին որ կը զարմանային, զարհուրելով կը զարմանայի՜ն…։
qgh9c3yxqg51pmfnmwfk1m98xsegv0i
Ուխտը
0
151382
396662
2026-09-17T16:44:30Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Ուխտը|author = Զապել Եսայան}} Այն տարին դպրոցէն արձակած էին մեզի շատ կանուխէն եւ այդ միջոցը անցնելու համար մեզի ղրկեցին մօտակայ թաղի մը մէջ բնակող հեռաւոր եւ պառաւ ազգականուհիներու. մանկական հիւանդութեանց համաճարակ կար եւ շատ տուներ սգաւորուած էին ո...»:
396662
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Ուխտը|author = Զապել Եսայան}}
Այն տարին դպրոցէն արձակած էին մեզի շատ կանուխէն եւ այդ միջոցը անցնելու համար մեզի ղրկեցին մօտակայ թաղի մը մէջ բնակող հեռաւոր եւ պառաւ ազգականուհիներու. մանկական հիւանդութեանց համաճարակ կար եւ շատ տուներ սգաւորուած էին ու ծնողքս անհրաժեշտ նկատած էին մեր հեռացումը վարակուած թաղէն։ Մեծերու զգացած մշտատեւ երկիւղը, անձկութիւնը, յանկարծական սարսափները ջղագրգիռ ու գրեթէ հիւանդ դարձուցած էին արդէն մեզ որով յուսաբեկ եւ առանց եռանդի կ’սպասէինք ձանձրանալի օրերուն աւարտման։ Ճնշիչ եւ դառն տխրութիւն մը կը ծածանէր ամէն կողմ մանաւանդ որ հակառակ գարունը յառաջացած ըլլալուն, անսովոր ու խոնաւ գորշութիւն մըկը տիրէր մթնոլորտին մէջ։ Գիշերները՝ ամպոտ երկինքը կը փայատակէր շարունակ մօտալուտ փոթորիկներ ծանուցանելով, բայց ամպերը հոծ եւ անշարք կը մնային։ Տհաս պտուղներով բեռնաւորուած ծառեր յանկարծ բռնուած ցրտին եղեամներէ կը սարսռային անարեւ առաւօտներու մէջ։
Շատ աչքեր, արցունքոտ եւ վշտալի աչքեր յառած էին երկնակամարին։ Ընդհանուր հաւատքը այն էր որ եթէ անգամ մը արեւը ծագէր, եթէ ամպերը փարատէին ու մշտատեւ խոնաւութիւնը վերնար մթնոլորտին մէջէն, համաճարակը իր ուժը պիտի կորսնծնէր, բայց ի՞նչ կրնային ընել անարդար եւ յամառ երկինքին դէմ։ Սուգը եւ հոգը պատեր էր ամէն սրտերը ու մինչ երիտասարդ կիները կը հսկէին հիւանդներու վրայ, – որովհետեւ մահը դարանակալ կ’սպասէր – պառաւները կը դիմէին եկեղեցի ու ամէն պատարագի մասնաւոր խնդրանքով «Տէր Ողորմեա» կ’ըսուէր սրտառուչ եւ հեծեծագին եղանակներով «հիւանդաց բժշկութեան» եւ «վշտացելոց մխիթարութեան» համար. բայց դարձեա՛լ ամէն օր եւ երբեմն օրը մէկ քանի անգամ եկեղեցիին զանգակը կը ղօղանջէր յուղարկաւորութեանց համար։
Այն տունը ուր ղրկած էին մեզ արձակուրդի օրերը անցնելու համար, կը գտնուէր հին եւ հեռաւոր թաղի մը մէջ որ իր անցեալ շուքը բոլորովին կորսնցուցած ու լքուած էր։ Միայնակ եւ աւերակ դարձած տուներ ասդին անդին կը տեսնուէին ընդարձակ եւ հոծ բուսականութեամբ մը խճողուած պարտէզներու մէջ. շատերը անբնակ էին. իսկ ոմանք իբր բնակիչ ունէին ամուրի ու maniaque ծերունի մը, կամ երեսէ ինկած պառաւ ծնողներ որոնց զաւակները խորթացած ու հեռացած էին իրենցմէ՝ կեանքի տարբեր շաւիղներու մէջ տմած ըլլալով։ Թերեւս կային նաեւ այնպիսիներ որոնք յոգնած եւ զզուած աշխարհային ուրախութիւններէ վերադարձած էին իրենց պապենական տունը լռութեան եւ առանձնութեան մէջ աւարտելու իրենց մնացած օրերը. ամէն պարագային անսովոր անդորրութիւն մը կը տիրէր հոն. հին վիշտեր, հին ցաւեր քաղցր տխրութեան մը վերածուած կը սրբացնէին դէմքերը. հոն չկար ուրախութիւն եւ աղմկալի զուարթութիւն բայց եւ չկար ցաւագին ու տագնապալի գալարումները վշտին։
Մեր պառաւ ազգականուհիներուն տունը կատարեալ մէկ տիպարն էր իր տեսակին. անիկա ընդարձակ եւ փայտաշէն՝ այլ եւս խարխուլ եւ անբնակելի դարձած էր. նախապէս կարմիր ներկուած, այդ տունը իր շրջակայ պարտէզներով դեռ պատկառելի երեւոյթ ունէր. վերնայարկի բոլոր պատուհանները փակուած էին փեղկերով, որոնցմէ որ մէկը ձմեռնային բուռն քամիներէն խախտած ըլլալով՝ ամրացած էին հասարակ տախտակներով։ Տատրակներու սերունդներ բոյն դրած էին տանիքին մէջ եւ օրն ի բուն կը մնջէին տխրագին կենդանութիւն մը տալով այս ամայացած բնակարանին։ Քօսացած եւ հինաւուրց պատատուկ բոյսեր գալարուելով կը մագլցէին տանը մէկ երեսին վրայ ու գարնան տարտամ ու վաղանցուկ զուարթութիւն մը կու տային անոր իրենց վատուժ եւ գունատ ծաղիկներով։ Այդ տունը շատոնց ի վեր լքուած բնակարանի մը տխրութիւնը կը ներշնչէր ու դժուար էր մտածել թէ դեռ կեանք կար հոն. երբեմն սակայն ծխանը կը մխար ու երբեմն ալ երկու պառաւ քոյրերը իրարու քով սեղմուած, դողդոջուն քայլերով դուրս կ’ելլէին հոնկէ պայմանադրական այցելութեան մը համար։
Դրացիները այլ եւս չէին զբաղեր իրենցմով. որովհետեւ այնքա՛ն միօրինակ, յայտնի եւ անակընկալներէ զերծ էր այդ կեանքը՝ որ հետաքրքրութիւն չէր սնուցաներ։ Անոնք հագուած էին սեւ եւ հին ձեւ զգեստներ, գլուխնին կը կրէին ափի մը չափ մանր սեւ ժանեակէ գլխարկ որուն գունաթափսաթենէժապաւէնը թառամած կապեր յօրինելէ ետքը ճակատին եւ քունքերուն վրայ կը գրկէր իրենց խորշոմած կզակը եւ կը կապուէր թուշին տակ։ Սեւ կերպասէ կօշիկներ եւ սեւ ձեռնոցներ կ’ամբողջացնէին իրենց արդուզարդը։
Երկու օրիորդները իրարու կը նմանէին նո՛յն խորշոմած դէմքով, նո՛յն անորոշ գոյնով բայց երազուն աչքերով, որոնց մարած բիբերը մասնաւոր եւ դառն քաղցրութիւն մը ունէին, իրենց պարապ բերնին մէջ սուզւող կապտորակ եւ թոշնած շրթները մշտնջենապէս լռած շրթներու հանդիսաւորութիւնը ունէին։ Երբ անոնք քով քովի եւ տոտիկ տոտիկ կը յառաջանային թաղին ցցուն սալայատակներու վրայ անկարելի էր անտարբերութեամբ նայիլ իրենց։ Անոնք կը ներշնչէին գորովագին հեգնութիւն եւ նաեւ անցած ու գացած բաներու հանդարտ տխրութիւնը. ի՞նչ երազներ եւ յոյսեր փոթորկած էին այդ մագաղաթի գոյն եւ խորշոմաց ճակատներու մէջ, ի՞նչ հեռապատկեր, կեանքի ի՞նչ իտեալ փայլատակած էր այդ մարած աչքերուն դիմաց։ Ինչպէ՞ս տակաւ առ տակաւ մարեր էր լոյսի ու գոյնի խաղերը անոնց սեւ կամ շէկ մազերուն, ժպիտով մը լուսաւորուած կամ վճիտ արցունքով մը քաղցրացած բիբերուն, ու խոնաւ եւ ջերմին շրթներուն, որոնց վրայ, տարուբերուող ստուերի մը նման, համբոյրի ցանկութիւնը կը վարանի՜…
Ի՞նչ սուգ եւ ի՞նչ վիշտ կծկած, փոքրացուցած ու կորացուցած էր զիրենք եւ ի՞նչ բանի կ’սպասէին որ անոնք կը յամառէին դեռ ապրիլ մենաւորիկ եւ տրտում, մրրկավար ամպերու պէս արագ անցնող կեանքին մէջ։
- - - -
Սկիզբները տպաւորուած այս լռին եւ հանդիսաւոր տան մթնոլորտէն, հետզհետէ ոգեւորուեցանք ու կարծես նոր թափով մը փարեցանք մեր մանկական սովորութիւններուն. օրն ի բուն ընդարձակ պարտէզին մէջ կը զբաղէինք այլ եւ այլ խաղերով, ու մագլցելով հին ծառերու գրեթէ մինչեւ գագաթը։ Բարի ու պառաւ օրիորդները կը սարսափէին մեր ժխորէն եւ շարժումներէն եւ կը ջանային հանդարտութեան մէջ պահել մեզ, բայց արդէն սկսեր էինք անսաստել ու մեր արձակուրդը շահեըան կը դառնար։ Մոռցեր էինք մեծերու հոգը ու տխրութիւնը, հեռաւոր եւ անմատչելի բան մը մը կը թուէր մեզի համաճարակի վախը ու մեր դէմքերը սկսած էին գունաւորուիլ ազատ եւ արձակ կենցաղին մէջ։
Իրիկունները ընթրիքէն առաջ կը հաւաքուէին ճաշասրահը. երկու պառաւները բազմոցին մէկ մէկ անկիւն նստած կը խօսակցէին մեզի հետ. իրենց խորշոմած դէմքերուն վրայ ժպիտը կը ծաղկէր որովհետեւ երջանիկ էին վերջապէս իրենց պառաւ աղջկան չյագեցած գորովանքը սպառելու մեր վրայ…
Ի՞նչ զգուշութիւններ էին. ինչ ծայրայեղ մտահոգութիւններ. մեր պառկելէն ետքը երբեմն կ’զգայինք որ իրենց դողդոջուն ձեռքերը կը շոյէին մեր ճակատները ու բեկբեկ ձայնով իրարու կը հաղորդէին։
– Տաք չէ՛. բան չունի…
Երբեմն վերմակին տակ գլուխնիս ծածկած կը խնդայինք, երբեմն ալ սուտ հիւանդ կ’ըլլայինք շփանալու համար, բայց ամէն պարագային անսահման քաղցրութեամբմը կը վայելէինք երկու պառաւ օրիորդներու գորովանքը։
- - - -
Առաւօտ մը արթնցայ գլուխս ծանր եւ հոգիս ճնշուած անսովոր տխրութիւնով մը. պզտիկ քոյրերս եւ եղբայրներս կէս հագուած պարտէզ փութացին նախաճաշելու եւ խաղալու համար, բայց ես սրտաբեկ ու տարտամ վախով մը պաշարուած մնացի ազգականուհիներուս քով. անոնք ալ տխուր էին, աչքերնին խոնաւ արցունքով։ Իրարու հետ կը խօսակցէին անցեալ տխրութիւններու վրայ. սարսռիչ եւ խեղդող տաքութիւն մը ամպոտ երկինքին ներքեւ օդը անշնչելի կը դարձնէր. գիտէի իրենց սուգը եւ ընտանեկան դժբաղդութիւնները. գիտէի որ հին ու փարթամ տուն մը եղած էր իրենց տունը եւ իրենք բազմանդամ ու ազդեցիկ ընտանիքի մը երկու կրտսեր աղջիկներն էին։ Տարիներով ու տարիներով անողոք ու յամառ հիւանդութիւն մը մէկը միւսին ետեւէն ժամանակէ առաջ հարուածած էր իրենց եղբայրները, քոյրերը ու ծնողքը, եւ անոնց սուգը անմոռանալի էր իրենց համար. մտքիս մէջ գաղափարները ու լսուած խօսքեր իրարու կը խառնուէին, շփոթ ու շուարուն կը դառնային. թերեւս կը ծանրանային ու չէին կրնար շարժիլ ու աչքերս կարծես դուրս պիտի ցայտէին իրենց խորշերէն… ինչպէս տաք էր, խեղդող, անշնչելի տաք, ու ահա երկար սարսուռ մը ցնցեց զիս, ու ակռաներս սկսան կափկափել… ձեռքերս կը դողդոջէին ու ծունկերս կը կթոտէին… ու սարսուռը օձի պէս գալարուելով կ’անցնէր կռնակս ի վար…
- - - -
Այն սենեակը ուր պառկած է ես պարտէզին հիւսիսային կողմին վրայ կը նայէր եւ ամբողջ օրը կը լսէի տղոց աղմկալի խաղերը. հայրս ու մայրս ալ եկած էին ու փոխն ի փոխ կը խնամէին զիս գրեթէ յուսահատօրէն պայքարելով հիւանդութեան դէմ։ Մահուան կանխահոգութիւնն կը սաւառնէր մթնոլորտին մէջ, դէմքերը կծկուած էին հոգով եւ երկիւղով եւ ես կը զարմանային իմ արթնութեան րոպէներուս, երբ տենդը չէր մթագներ աչքերս եւ երբ դուրսի տպաւորութիւնները կը հասնէին մինչեւ ինծի, կ’զգայի որ բոլոր այդ յուզումները զուր տեղն են. միակ որոշ եւ անախորժ զգացումը որ ունէի անբացատրելի ցուրտ մըն էր. կարծես մշուշը կը սպրդէր հնամենի տանը բոլոր ծերպերէն ու կը պարուրէր զիս պատանքի մը նման։
Գիշերները երկու պառաւ օրիորդները կը հսկէին. յաճախ արթուն էի երբ զիս քնացած կը կարծէին. եւ կը հետեւէի իրենց խօսակցութեան. բոլոր վշտացեալներու պէս անոնք այս դժբաղդութեան մէջ կը վերյուշէին անձնական եւ դառն յիշատակներ. կը յիշէին ուրիշ հեռաւոր օրեր երբ դողահար հսկեր էին գիշերներով ու անուններով կը յաջորդէին իրարու, շատոնց ի վեր հողի վերածուած սիրելիներու անուններ։
Ամենքն ալ ինծի ծանօթ էին, որովհետեւ յաճախ անոնց իւրաքանչիւրին մասին խօսիլը լսեր էի, ու անոնք հիմակ արտասովոր կենդանութիւն մը կ’ստանային, տեսիլքի պէս կու գային կ’անցնէին իմ աչքերուս առաջքէն իրենց ուրուականային սիլուէդներով խճողելով տեսութեանս հորիզոնը։
- - - -
Առաւօտ մը, լոյսը դեռ նոր ծագած, երկու քոյրերը ճերմակ սաւանիներքեւ ծածկուած, ծանր բան մը յառաջացուցին սրահին մէջ. ինծի դագաղի մը պէս չարաբաստիկ թուեցաւ անիկա. աւելի սաստի՛կ տենդը կը գալարէր սիրտս. ծերունի բժիշկ մը գլուխը կը ցնցէր յամառութեամբ եւ ամէն հարցումի ժխտական պատասխան կու տար. հայրս ու մայրս միջոց մը առանձին մնացին այդ սաւանով ծածկուած կարասիին քով եւ ուզեցին բանալ զայն, բայց մայրս սկսաւ հեծեծելով արտասուել ու երկուքն ալ շտապով դուրս ելան զիս պահ մը մինակ ձգելով եւ յետոյ մութ եւ անստուգութիւն…։ Երբեմն միայն ցաւի սուր սլացքներ որոնք կը խթանէին գլուխս ու զիս կը ցնցէին բոլոր մարմնովս…
Առաւօտեան դէմ զարթնեցայ ճգնաժամային քրտինքով ողողուած. աչքերս բացի ու տեսայ, երկու պառաւները հակած կարկահի մը վրայ աճապարանքով մը կ’ասեղնագործէին… յանկարծական պայծառատեսութիւն մը լուսբանեց զիս. այլ եւ այլ ժամանակներու մէջ կցկտուր լսուած խօսքեր զիրար ամբողջացուցին եւ բացատրեցին. միտքս արտակարգ ճիգով մը ըմբռնեց նոյն իսկ ժամանակաւ չհասկցուած խօսքի ծուէններ… ասիկա ընտանեկան հին ուխտ մըն էր. իմ պառաւ ազգականուհիներուս մամը պրկած էր առաջին անգամ կարկահը, ուխտելով ոսկեթել բանուածքով եւ շքեղ խորանի վարագոյր մը նուիրել եկեղեցիին, եթէ իր կտրիճ տղան փրկուէր մահուընէ. մեծ եւ բազմաշխատ գործ էր ու վարագոյրը չաւարտած տղան մեռած էր։ Հրեշտակներու երամներ երկրիս անորոշ եւ տարտամ մթութենէն կը բարձրանային դէպի երկնային լոյսը. ոսկի անհամար թելեր հրաշէկ կարմիրի մը վրայ կը ճառագայթէին իբր երազուած անմատչելի ու անտեսանելի արեւէ մը…
Քանի՜ քանի՜ անգամներ անաւարտ մնացած խորանի վարագոյրը մէջտեղ ելած էր. ամէն անգամ որ հիւանդի մը տքալը լսած էին տան մէջ, յիշած ու վերանորոգած էին մամուն ուխտը ու այդպէսով է որ անիկա շատ մօտ էր այլ եւս աւարտելու։ Մինչեւ հիմա Աստուած անհամբեր եղած էր հարուածելու համար եւ չէին կարողացած անոր հարուածը կանխել, անոր սիրտը շահիլ խոստացուած ընծայով ու այս անգամ ալ, արդեօք պիտի հասնէի՞ն։
Այգուն լոյսը կը դողդոջէր պատուհաններուն վրայ. շատ մթին եւ հոծ ամպեր կը թաւալէին երկինքին վրայ որ կարծես կը ցածնար, կը ցածնար… Սենեակին մէջ սեղանին վրայ լոյսը կը պլպլար. երկու քոյրերը կ’աճապարէին ու տանը մեռելային լռութեան մէջ կը լսուէր իրենց ասեղներուն յաջորդական չոր աղմուկը որոնք դժուարաւ կ’անցնէին պրկուած սնդուսին մէջէն…
Յանկարծ դադրեցաւ. երկու տժգոյն եւ վտիտ դէմքերը պառաւներուն իրարու դարձան.
– Մեծ է Աստուծոյ զօրութիւնը…
Աղօթքի մրմունջ մը կը ծածանէր սենեակին մէջ…
Ու ահա հով մը աշխարհիս ո՞ր ծայրեն սրարշաւ կուգայ դղրդելու հնամենի տունը. հոծ եւ մթին ամպերը ծուիկ ծուիկ կը ցրուին. ծառերը քամիէն ցնցուելով այսահարներու ձեւեր կ’առնեն. անոնք մէկէն ի մէկ կը գոռոզանան եւ ահա հեծեծագին կը մրմնջեն երկար սօսաւիւնով մը ու երկու պառաւները կ’երազեն…
– Վաղը արեւը պիտի ծագի…
Իրենց ուխտը կատարուած էր այս անգամ. քիչ ետքը ամենքն ալ սենեակս էին ու շրջապատած անկողինս։ Ծերուկ բժիշկը տատամսելով, կէս ժպտուն, կէս կասկածոտ կ’ըսեր.
– Եթէ արեւ ծագի, համաճարակը կը տկարանայ. թերեւս բոլորովին անհետանայ։
Ամբողջ օրը մինչ հիացումով եւ կրօնական երկիւղածութեամբ խորանին վարագոյրը կը քակէին կարկահին վրայէն, հանդարտ ու զովացած կը մրափէի. մեծ եւ սպաննիչ ճնշումէ մը փրկուած էի կարծես ու ամէն անգամ որ աչքերս կը բանայի ու կը սեւեռէի պատուհանէն դուրս, միօրինակ անձրեւ մը յամառօրէն կ’իջնար ծառերուն վրայ. բայց հետզհետէ երկինքը կը պայծառանար, կը կապտանար եւ արեւը արդէն իսկ կը ժպտէր անօսրացած ամպերուն ետեւէն։
20ddkdfgyb4j83nvbuf81t9ocvdct8l
Սեւ գդակը
0
151383
396663
2026-09-17T16:45:06Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Սեւ գդակը|author = Զապել Եսայան}} Ամէն առաւօտ, լոյսը ծագելէն պահ մը ետքը, Մովսէս աղա իր դրանը սեմին վրայ կ’երեւար. տարեց՝ բայց դեռ իր կորովը պահած մարդ էր եւ պատկառելի երեւոյթ ունէր իր երկայն եւ ճերմակ մօրուքով, որ այտերուն վրայ թաւ, իր բոլոր հանդիսաւոր...»:
396663
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Սեւ գդակը|author = Զապել Եսայան}}
Ամէն առաւօտ, լոյսը ծագելէն պահ մը ետքը, Մովսէս աղա իր դրանը սեմին վրայ կ’երեւար. տարեց՝ բայց դեռ իր կորովը պահած մարդ էր եւ պատկառելի երեւոյթ ունէր իր երկայն եւ ճերմակ մօրուքով, որ այտերուն վրայ թաւ, իր բոլոր հանդիսաւորութեամբ կը փռուէր կուրծքին լայնքին՝ ծածկելով հասարակ եւ գծաւոր կանեփէ շապիկին համեստութիւնը։
Արծաթ թելերով ականջներուն կրթնած ակնոցներուն ներքեւէն իր կարճատեսի բիբերը երազուն բան մը ունէին, մինչ լայն եւ թեթեւ մը կնճռոտած ճակատին վրայ աղեբեկ մազերու ցանցառ թելեր կը ցրուէին քմայքով։
Անիկա հագած էր ընդհանրապէս քանիցս լուացուած եւ անկատար արդուկուած կրկնոց մը որուն գիծերը շատոնց ի վեր կորսնցուցած էին իրենց յստակութիւնը. իսկ տափատին քմահաճ ծալքերը իր սրունքները կթոտ եւ անհաստատ ցոյց կուտային։ Ամառ թէ ձմեռ՝ հովանոցը մէկ թեւին տակ առած, միւս ձեռքով պինդ բռնած պարապ եւ ծալլուած պայուսակը պահ մը կը նայէր իր շուրջը, լայն շունչ մը կ’առնէր զմայլած ակնարկ մը նետելով դիմացի հեռապատկերին, որը ճշմարիտ զմայլումի արդիւնքը ըլլալէ աւելի հին սովորութեան մը հետեւանքն էր, – ետեւ կը դառնար կնոջը վերջին պահուն միտքը ինկած յանձնարարութիւններուն հաւանութիւն կամ մերժում յայտնելու համար, անգամ մը կը հազար, կը սեւեռէր փողոցը աչքերը թեթեւ մը կծկելով, կարծես իր կտրելիք ճամբան չափելու համար եւ կը նետուէր օրական պայքարին մէջ արիութեամբ եւ ներքին անսասան խաղաղութեամբ։
Մովսէս աղա արագ, արագ կ’անցնէր փողոցներէն, գլուխը կախ եւ թեթեւ մը թեքուած դէպ ի ձախ ուսին, հապճեպ բարեւ մը թռցնելով այդ պահուն դեռ ցանցառ ծանօթներուն, մինչեւ որ հասնէր մեծ ճամբան. այն ատեն հովանոցը կը տեղաւորցնէր անութին ներքեւ, պայուսակին ծալքերը ալ աւելի կը սեղմէր եւ մէկ շունչով կը հասնէր շուկայ, իր կրպակը։
Վիճակով կօշկակար՝ այժմ հնակարկատ էր։ Անիկա դժբաղդութիւններ ունեցեր էր կեանքին մէջ եւ տեսակ մը փառքով կը յիշեր իր բարեկեցիկ խանութպանի անցեալը։ Երբ ժլատ եւ փոքրոգի յաճախորդներ քանի մը փարա կտրելու համար սակարկուած գինէն անարդար դիտողութիւններ կ’ընէին իր կարկտած կօշիկներուն վրայ, Մովսէս աղա խորին հառաչանք մը արձակելով կ’ըսէր իր մտքէն։
– Երեք բանուոր աշխատցուցած մարդ եմ ես, այսօրուան վիճակիս չնայի՜ն…
Այլապէս ներքին եւ հանդարտ արհամարհանք մը ունէր իր յաճախորդներուն նկատմամբ, բարեացակութեամբ կը դատէր զանոնք, բայց իր մէջ գերազանց մարդու հեգնութիւն եւ ներողամտութիւն կար. իր անցեալ յիշատակները իբր նեցուկ բարձր կը բռնէին իր հոգեկան տրամադրութիւնները եւ զինքը կ’անջատէին այժմու թշուառութեան եւ գռեհկութեան մթնոլորտի ազդեցութենէն։
Պարզամիտ մարդ էր ու խելքը չէր հասներ. զինքը մանկութեանը դպրոց դրեր էին բայց անիկա պարզ գրել կարդալէ զատ շահեր էր միայն կարճատեսութիւն. հակառակ ասոր ամէն օր իր լրագիրը կը կարդար ինչ որ իրեն բանիմաց մարդու դիրք մը կուտար իր բոլորովին տգէտ դրացիներուն մէջ. երբ կօշիկ մը կարկտած ատեն յաճախորդի մը հետաքրքրութեան գոհացում տալու համար հերիւնը մէկ կողմ դնէր եւ դէմքը վեր բռնած ակնոցներուն տակէն նայելով ըսէր հանդարտ, հանդարտ.
– Էֆէնտի՜մ… վերինին դրդումներն են, աս բոլորը՜, հասկցա՞ք, վերինին գործն է…։ Մովսէս աղա հեղինակաւոր մարդու հովեր կ’առնէր։
Երբեմն ալ երկու գործի մէջտեղ դրացի դարբինը կուգար, ձեռքի լրագիրը պարզած դրօշի մը պէս եւ կէս հեգնական, կէս յանդիմանական շաշտով կը փսփսար մեծ պետութիւններէն մէկին կամ միւսին ակնարկելով.
– Աս քուկինդ ի՞նչ ապուրներ կ’ուտէ կոր։
Պահ մը կը վիճաբանէին բայց ահա մէկէն համաձայն կը գտնուէին թէ ժամանակները գէշ են եւ թէ խորհրդաւոր չարիքներ կան ապագային մէջ։
Մովսէս աղա իր տան մէջ ալ կը վայելէր անդորր եւ անմրցելի համարում մը. կինը՝ կոկիկ եւ մաքուր տանտիկին, իր անդուլ ջանքերով կը ջանար իրենց պզտիկ պիւտճէին ծակերը գոցել, իր եւ ամուսնոյն հագուստները անհաւատալի ժամանակներ կը տեւէին. միշտ քիթ քիթի, բերան բերնի, ամէն բանի մէջ համաձայն իրարու. եթէ մեծ ուրախութիւններ եւ յուզումներ չէին ունեցած, զերծ եղած էին նաեւ մեծ վիշտերէ եւ հոգերէ։ Երբ Մովսէս աղա անբարեխիղճ գործի ընկերոջ մը ճարպիկութիւններուն զոհ երթալով կորսնցուցեր էր իր կօշկակարի դրամագլուխը, այդ փորձութեան դիմացեր էին երկուքն ալ առաքինի մարդիկներուն յատուկ լայնախոհութեամբ։ Է՜հ կրնայի՞նք չմտաբերել այն ատենուան իրենց հանգստութիւնը, այն ատենուան բարօրութիւնը…։ Մովսէս աղա միշտ մաքուր հագուած, կինը պատշաճ արդուզարդի մը տէր եւ ձեռքը բաց՝ երբ եկեղեցի կ’երթար տօնական օրերուն…։ Ժամկոչը ետեւէն բազմոցը կը հասցնէր, ծանօթ կիներ տեղ կը բանային իրեն, իսկ հիմա՞յ… բայց հոգ չէր. երբոր առաջին ցնցումը անցեր էր, ամփոփուեր էին, ճար մտածեր ու գտեր էին. վերջապէս երկու հոգի էին. ո՞վ անօթի մեռեր էր որ իրենք ալ անօթի մնային։
– Հոգդ մի՛ ընէր Մովսէս աղա, ըսեր էր կինը փղձկումի մը րոպէին, վերմակներնուս չափովը ոտքերնիս կ’երկնցնենք։
Մովսէս աղա, նախ մասնաւոր յաճախորդներու ապսպրանքով կօշիկներ կը շինէր բայց հետզհետէ մաշած կօշիկներ ալ կը բերէին կարկտելու համար։ Կամաց, կամաց մեծ շուկային մէջ նորէն խանութ բանալու երազը ցնդեցաւ, ու երբ ծայրը ծայրին բերելով իր բնակած արուարձանին շուկային մէջ կրպակ մը բռնեց, միայն հին կօշիկներ բերին իրեն կարկտելու։
Տարի մը անցեր էր երբ արտասահմանէն վերադարձաւ իր կաթուածահար եղած եղբայրը որ սարսափի օրերուն գաղթած էր. այլ ու կին համաձայն գտնուեցան իրենց պարտականութեանց մասին։
– Մեր բերնէն կը կտրենք անոր կուտանք, թող անկիւննիս նստի, իրեն շուքը մեր վրայ՝ մեզի պատիւ է, Աստուած պակասութիւնը չի տայ։
Աղբարիկ, – այսպէս կը կոչէր Մովսէս աղա իր մեծ եղբորը – թէեւ ծերունի բայց դեռ եռանդուն հոգի մը ունէր. հիմակ իրիկունները կը խօսէին ցած ձայնով շա՜տ, շա՜տ բաներու վրայ. նորատեսակ ցաւեր, նորատեսակ յոյսեր թունդ կը հանէին Մովսէս աղային հոգին որ մինչեւ այն ատեն լճացած եւ կայուն մնացած էր. երբեմն, երբեմն, ինքն ալ չէր գիտեր ինչո՞ւ, կարծես մէկը իր սիրտը կը յուզէր, գինովի պէս արբեցութիւն մը կ’զգար, աչքերը տարտամ նայուածք մը կը ստանային ու հոգին կը վերանար անպատմելի եւ մոլեռանդ խռովքով մը։ Ամէն անգամ որ Աղբարիկ իր գաղթականի կեանքէն դրուագ մը պատմէր, տեսած թշուառութիւններէն, լսած հերոսութիւններէն բեկոր մը, երբ մանաւանդ ներկայացնէր թէ իր զաւակները ազատ կեանքի եւ ազատ պայմաններու մէջ ի՞նչ եղած էին, Մովսէս աղա հիացիկ ապշութեան մը մէջ կ’իյնար։
– Մենք ալ մարդ ե՞նք, մենք ալիբր մա՞րդ ապրեցանք, կ’ըսէր ափսոսալով։
Պզտիկուց ի վեր ունէր հիացումի այդ ընդունակութիւնը, բայց բան մնացե՞ր էր իր շուրջը հաւնելու. իր հոգին դիւրահաղորդ էր յուզումի բայց զայրոյթէ եւ դառնութենէ զատ ի՞նչ յուզում ներշնչած էր իր միջավայրը։ Ամէն անգամ որ ազնիւ կամ վեհ արարքի մը պատմութիւնը կարդացած էր, ամէն անգամ որ անձնազոհողութեան մը մասին լսած էր, իր հոգիին խորը համաձայնութիւն մը գտած էր եւ սիրտը թունդ ելած էր ինչպէս հիմակ երբ Աղբարիկին պատմածները կը լսէր եւ կարծես առիթը կը փնտռէր ո եւ է կերպով իր կարգին ցոյց տալու թէ ինքն ալ արժանի էր մարդ կոչուելու։
Իրիկուն մը կրպակէն վերադարձին մինչ պայուսակին լի եւ ուռած ծալքերը իր կողը կը ծեծէին Մովսէս աղա տեղատարափի մը բռնուեցաւ. կեցաւ կէս ճամբան, թեւին տակէն հովանոցը բացաւ եւ շարունակեց ճամբան. բայց կարծես աշխարհիս չորս կողմերէն փչող հովեր կը բզկտէին զայն, ի զուր վահանի պէս զայն իր դէմքը կը բռնէր հովին դիմադրելու համար. քանի մը վայրկեանի մէջ հովանոցը բզիկ բզիկ եղած էր եւ Մովսէս աղա ոտքէն մինչեւ գլուխը թրջած հասաւ տուն։ Կինը փութաց անմիջապէս հագուստները չորցնելու, արդուկելու եւ հետեւեալ օրուան համար պատրաստ բռնելու. բայց ի՞նչ կրնային ընել ֆէսը. անիկա կծիկ մը դարձեր էր։
– Աղբարիկիդ գդակը դի՛ր, այսօր, ի՞նչ կ’ըլլայ ըսաւ կինը։
Մովսէս աղա նախ դժկամակեցաւ, յետոյ խնդացին ու վերջ ի վերջոյ եղբօրը սեւ մուշտակէ գդակը դրաւ գլուխը։
– Ան ի՜նչ աղւոր վայլե՜ց… Տէ՜ր Աստուած. բռնի զինքը հայելիին առաջք կը մղէին. իրաւ ալ իր պատկառելի եւ ալեւոր դէմքին նոր, արտակարգ, գրեթէ կրօնական շուք մը կուտար այդ սեւ գդակը.
– Քեզի՛ ըլլայ, Մովսէ՛ս, պօռաց եղբայրըքեֆէն…
– Ինծի մի՛ ըլլայ. ես ի՞նչ կրնամ ընել.
– Ի՞նչ ըսել է, ի՞նչ կրնաս ընել. կը գործածես.
Մովսէս աղա շուարած եւ տհաճ երեւոյթ մը առաւ.
– Չըլլար, ըսաւ կը կասկածին.
– Ինչէ՞ն պիտի կասկածին, դուն անհատական ազատութիւն չունի՞ս կարմիր գդակին տեղ սեւը գործածելու։
Աղբարիկին թթուած դէմքին վրայ կ’երեւար տեսակ մը արհամարհանք. մինչ կը շարունակէր զարմացած նայիլ իր եղբօրը. Մովսէս իր կարգին կը սեւեռէր մեծ եղբայրը երբ յանկարծ սիրտը թունդ ելաւ, նայուածքը տարտամ դարձաւ, տեսակ մը յուզում վերացուց զինքը։
– Հարկաւ թէ ազատ եմ կարմիր կամ սեւ գդակ դնելու, ըսաւ խռովուած ձայնով մը, ու այն օրը առանց իր ամենօրեայ սովորութիւններուն հետեւելու նետուեցաւ փողոցին մէջ։
– Ազատ ե՜մ, ազատ ե՜մ… կը կրկնէր ինքնիրեն ու կարծես ամէն մէկ քայլին աղմուկը չափ կու տար այս ներքին աղաղակին. անիկա չէր տեսնար թէ ի՞նչ խոր զարմացում կը պատճառէր ամենուն իր սեւ գդակը. մօտ թէ հեռու, ծանօթ թէ անծանօթ մարդիկ կը հետաքրքրուէին. ոմանք կը հեգնէին զինքը, ոմանք արդէն կը սոսկային այդ բանին հետեւանքներուն վրայ մտածելով եւ երբ Մովսէս աղա իր կրպակը հասաւ իր դրացիներէն ոմանք մէյ մէկ բան պատճառ բռնելով եկան դիտեցին զինքը։
Անիկա իր աթոռակին վրայ բազմած կաշեայ գոգնոցը առաջը դրած մէկ ձեռքով հերիւնը եւ միւսով ասեղը բռնած, արագ եւ տենդագին կ’աշխատէր. կը հասկնար թէ ինչու ամէնքը իրեն կը նայէին զանազան տրամադրութիւններով, կը հասկնար թէ բան մը ըսել կ’ուզէին բայց չէին համարձակեր ըսելու եւ իբր պատասխան ամենուն ներքնապէս, յամառօրէն կը կրկնէր.
– Ազատ եմ, ազատ եմ…
Քանի մը օր տեւեց այսպէս բայց առաւօտ մը իրմէ առաջ գոց կրպակին առաջ լրտես մը գտաւ.
– Ինծի հետ եկո՛ւ, ըսաւ հրամայական շեշտով մը։
Մովսէս աղա գիշերաշրջիկի անգիտակցութեամբ հետեւեցաւ անոր. անօրինակ ներքին բզզիւն մը զինքը կը շփոթեցնէր. կարծես կը խափանէր իր մտածումները եւ ողջամտութիւնը, միանգամայն ինքզինքը խզուած կը զգար երկրէն, կարծես աննշմարելի թեւեր զինքը պիտի բարձրացնէին…։
Երբ ոստիկանատուն հասան, առանց այլ եւ այլի քունէն նոր ելած խոժոռ բօլիս մը դէպ իրեն խոյացաւ եւ ձեռքի գաւազանին ծայրով սեւ գդակը գետին նետելէ ետքը պոռաց.
– Ի՞նչ է սա, ի՞նչ կը նշանակէ…
Մովսէս աղա առանց պատասխանելու գլտորած գդակին ետեւէն գնաց, գետինէն վերցուց զայն, դաստակովը փոշին հանեց եւ հանդարտութեամբ գլուխը դրաւ…։
Ոռնոցի նման հայհոյութիւններ լսուեցան ամէն կողմէ եւ հարուածներ լրբենի խօսքերու հետ տեղացին ծերունիին գլխուն։ Գդակը կրկին գլտորեցաւ, ակնոցին ապակիները կոտրեցան. այտին վրայ եղած սկրտուքէ մը արիւնի կաթիլ մը գնաց կորսուիլ ճերմակ մօրուքին մէջ. բայց Մովսէս աղա գլուխը շիտակ բռնած, իր կարճատեսի երազուն ու գրեթէ ժպտուն բիբերը յառած զայրոյթի եւ անձնազոհութեան տագնապի մը մէջ իր թշնամիներուն կը կրկնէր տենդագին ու բեկբեկ ձայնով մը.
– Էֆէնտիմ, ազատ չեմ, ես ազատ չե՞մ… ճշմարիտը ըսէ՛ք ինծի…։
3p4b2d6rvjns68q2aye8758rjii4ygg
Երկու կոյրերը
0
151384
396664
2026-09-17T16:45:26Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Երկու կոյրերը|author = Զապել Եսայան}} Երկարատեւ ու յամառ հիւանդութենէ մը մտած էի ապաքինման մէջ. հազիւ թէ սթափած էի սաստիկ տենդերու տագնապներէն եւ դեռ էութեանս մէջ կար շուարուն, անկայուն տրամադրութիւն մը, այն գիտակցութիւնը թէ կեանքս կը պարտիմ մութ եւ ա...»:
396664
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Երկու կոյրերը|author = Զապել Եսայան}}
Երկարատեւ ու յամառ հիւանդութենէ մը մտած էի ապաքինման մէջ. հազիւ թէ սթափած էի սաստիկ տենդերու տագնապներէն եւ դեռ էութեանս մէջ կար շուարուն, անկայուն տրամադրութիւն մը, այն գիտակցութիւնը թէ կեանքս կը պարտիմ մութ եւ անյայտ բայց յաղթական պայքարի մը որ կատարուած էր մէջս՝ զայն կը դարձնէր թանկագին ինծի համար եւ նորօրինակ թափով մը կ’ապրէի. իմ սուրցած զգայարաններս հեշտանքով կը վայելէին լոյսը, գոյնը, բուրումները եւ գրեթէ թագուն երաժշտութիւնը բնութեան որուն մեր լսելիքները անընդունակ կը դառնան սովորական վիճակի մէջ։ Բայց նաեւ անյաղթելի մեղկութիւն մը զիս կը ծուլացնէր. կարծես պէտքը կ’զգայի ուշադիր հետեւելու իմ ամէն մէկ նեարդիս յամը բայց տոկուն ընթացքով մը վերածնուելուն։
Օտարութեան մէջ էի եւ կեանքիս պայմանները թոյլ չէին տար երկարելու այսպէս երբ իմ բարեկամներէս մէկը Պուլկար ուսանող մը զիս հրաւիրեց այնբանսիօնը ուր ինքը կը գտնուէր եւ ուր կը հաւաստէր ինծի՝ պիտի գտնայի ընտանեկան հոգածութիւն, խնամք, եւ լռութիւն. լռութի՜ւն… միթէ՞ կարելի էր… Բարիզի սրտի մէջ լռութի՜ւն…։ Անոնք որ յարատեւօրէն ունեցած են մեծ քաղաքին ժխորը իրենց ականջներուն մէջ՝ անոնք միայն գիտեն թէ ի՞նչ թանկագին եւ գերազանց խոստում մըն էր ասիկա։
Բանսիօնը կը գտնուէր Ռիւ տ’Ասասի վրայ բացուած փողոցներէն մէկուն մէջ ուր իրաւ ալ կը տիրէր գաւառային քաղաքի անդորրութիւն եւ անմարդութիւն. աստիկ եւ չոր ցուրտէն ճերմկած մայթերուն վրայ ցանցառ անցորդներուն ոտնաձայնը կը հնչէր մինչեւ հեռուները. առաւօտները կանուխէն կաթ բերող կառքերու խուլ թաւալումըն կը լսուէր. ուրկէ ետքը թաղեցի տանտիկիններ անըշտապ համբերութեամբ մը կը ծեծէին այլ եւ այլ յարկերու պատուհաններէն կախուած գորգի կտորները։
Փողոցին երկու սրճարանները գրեթէ միշտ զուրկ էին պատահական այցելուներէ եւ իրիկունները միայն կ’ընդունէին իրենց յաճախորդները, թաղին մէջ մեծցած ու ծերացած ամուրի եւ ստորադաս պաշտօնեաներ որոնք տօմինօ կը խաղային դանդաղաշարժկարսօնի մը խոհուն նայուածքին տակ։
Քայլ մը անդին սակայն, Լիւքսէնպուրկի պարտէզն էր, հոծ, մթին եւ դալարագեղ ծառերով որոնց դաշն եւ յամր սօսաւիւնը ամառ թէ ձմեռ խղդուած էր խաղացող տղոց ճիչերու եւքառդինէի սիրաբանող ուսանողներու ժխորին մէջ. ու աւելի անդին նաեւ Պուլվառ Սէն Միշէլը իր ծանօթ եռուզեր, բազմերանգ եւ բազմաձայն աղմուկովը։
Անգամ մը որ ոտքերդ դնէիրբանսիօնի փողոցին մէջ, ձայները կը մարէին, ժխորը կը դադրէր ու ականջներդ կը հանգչէին բզզալով… հազիւ թէ երբեմն անընդհատ թաւալող կառքերու եւ հանրակառքերու աղմուկը կը հասնէր հեռաւոր եւ սարսափելի փոթորիկի մը արձագանքին պէս. իսկ երբ մտնայիրբանսիօնի սեմէն ներս այլեւս ամէն բան կը լռէր եւ վանական անդորրութիւն մը կը շրջապատէր քեզի։
Երեք յարկով հնամենի տուն մըն էր անիկա որ բարիզեան տուներու յատուկ գորշութիւն մը ստացած էր. միօրինակ եւ դեղնած ժանեակէ վարագոյրներ կը ծածկէին անոր բոլոր պատուհանները եւ դրանը քով մշտնջենապէս կախուած էր ազդ մը յայտարարելով որ անմիջապէս կարելի է դիմել՝ կահակորուած սենեակներ վարձելու համար։
Այդ տանը մէջ ես վարձած էի երկրորդ յարկին եւ պարտէզին վրայ նայող սենեակ մը. արեւը՝ երբ արեւ ըլլար, հազիւ թէ կէս օրի մօտ խուսափուկ եւ անուժ ճառագայթներ կը ղրկէր մինչեւ պատուհանիս՝ որոնք նոյն իսկ ներս չէին սպրդեր ու քանի մը րոպէ դողդղալով վառելէ ետքը ապակիները կը մարէին մէկ անգամէն, իսկ պարտէզը որը յաճախորդները հրապուրելու յաւակնութիւնը ունէր ուրիշ բան չ’էր բայց եթէ պզտիկ քառակուսի տարածութիւն մը, գունատ եւ վտիտ բուսականութիւն մը կը խճողէր զայն եւ արահետները եզերուած մոխիրի գոյն լավանտներով այնքան անձուկ էին որ մարդկային ոտքը դժուարաւ պիտի զետեղուէր. պատատուկ բոյսեր յուսահատօրէն կը մագլցէին պոռոտ կանանչով ներկուած եւ վանդակի ձեւ պատն ի վեր զետեղուած ձողիկներու վրայ. շրջակայ տուներու գորշութիւնը կ’արտացոլար այդ խեղճ եւ հիւանդ բոյսերուն վրայ որոնք արեւի տեղ կ’ստանային բոլոր պատուհաններէն թափահարող գորգերու փոշիները։ Տանը առաջին յարկի երեք մասերը յատկացուած էին ճաշասրահին, սալօնին եւ սպասման սրահին որոնց միայն ճաշասրահը կահաւորուած էր ամենապարզ եւ ձեռքէ ինկած կարասիներով. անսովոր թախծութիւն մը կը ծածանէր այդ խոնաւութիւն եւ փտութիւն բուրող սրահներու մէջ ուր ամէն անգամ որ մտնէի կը յիշէի «Բէր Կօրիօ»ի մէջ նկարագրուածբանսիօնը որուն հետ արտակարգ նմանութիւններ կ’ընծայէր ասիկա. եւ թերեւս այս պարագան զօրաւոր պատճառներէն մէկն էր որ զիս հրապուրած էր։ Վրայի երկու յարկերը յատկացուած էին յաճախորդներու ննջասենեակներուն որոնց մէկ մասը գրեթէ միշտ պարապ կ’ըլլար արդէն։
Օրը քանի մը անգամ տանտիրուհին կուգար սենեակս ծառայութիւններ կ’ընէր ու իր ժամանակէն առաջ ծերացած կնոջ դէմքը ճմրթկելէ ետքը ժպիտի մը մէջ, կ’անհետանար. բնա՛ւ չէինք խօսեր իրարու հետ որովհետեւ անիկա հարաւային Ռուսիացի մըն էր եւ բառ մը չ’էր գիտէր ֆրանսերէն. իր մոնկոլեան դէմքը՝ հակառակ տգեղ ըլլալուն հրապոյրէ զերծ չ’էր. չեմ գիտեր ի՞նչ մը ունէր կոպիտ եւ բարի. թանձր, ճերմակ եւ պնրնրտ մատնարը կը սահէին քան թէ կը դպէին առարկաներուն։ Շիշով հիւսուած բրդեղէն զեփակ մը եւ անորոշ գոյնով եւ ձեւով կարճ շրջազգեստ մը հագաթ էր որը չ’էր ծածկէր իր խոշոր եւ մուշտակապատ մուճակներով մտքերը. երբ օդը ցրտէր հին շալ մը խաչաձեւելէ ետքը կուրծքին վրայ կըկապէր ետեւէն։ Գրեթէ միշտ շարժման մէջ՝ կը սահէր նրբանցքներէն ու սենեակը կը մաքրէր առանց սպասուհիի օգնութեան եւ պէտք էր շատ ուշադիր ըլլար զգալու համար իր թաւ մուճակներուն հպանցումովը մոմով ողորկացած տախտակամածին վրայ։
Առաւօտուն կանուխէն բացի ինձմէ եւ Բոլոնիացի տիկինէ մը բոլոր վարձակալները կը մեկնէին եւ կ’երթային իրենց գործերուն, սանդուղներուն վրայ շտապող քայլերու աղմուկէն ետքը տունը կ’իյնար մռայլ լռութեան մը մէջ որ հազիւ կը խանգարուէր խոհնաոցէն եկած լուածուող սեղանի սպասներու աղմուկէն. շրջակայքը նոյնպէս լուռ. միւս տուներու երեսները փողոցի վրայ ըլլալով մեր պարտէզին վրայ բացուած էին միայն խոհանոցներու, սանդուղներու եւն. պատուհանները, տուներէն մէկուն վերնայարկը միայն ուր տրտում դեղձանիկ մը կը ճչէր առանց եռանդի պառաւի դէմք մը յուրուագծուէր երբեմն, ուրիշ ոչի՛նչ. Քաղցր տխրութիւնով մը համակուած եւ իմ մէջս ամփոփուած այն ատեն կը լսէի վերածնուող էութեանս խորերէն, ներքին, անսահմանելի երաժշտութիւն մը որուն չափը կուտային, հետզհետէ աւելի կոնոնաւոր սիրտիս զարկերը… ու այսպէս ժամերո՜վ, ժամերո՜վ…
Իրիկուան ընթրիքին միայն՝ բալար վարձակալները հաւաքուած կ’ըլլային սեղանին շուրջ. սրահը կը լուսաւորուէր առաստաղին կեդրոնէն կախուած լամբով մը որուն լոյսը կը տարածուէր ճերմակ-կարմիր ծածկոցին վրայ լայն եւ սպիտակ լուսամփոփոի մը ներքեւէն. սեղանին մէկ կողմկ զետեղուած էր պիւֆէն եւ անոր դէմը՝ դաշնակը որուն ստեղնաշարը չարչարուած անվարժ մատներու ներքեւ ստացեր էր ծեքծեքող եւ լարային հնչիւն մը։
Սեղանին կը նախագահէր ընդհանրապէս Պուլկար ուսանողը՝ Քրում, որ հակառակ իր հաւասարակշիռ եւ տոկուն նկարագրին չարչարուած Քրիստոսի երեւոյթ մը ունէր. կային երկու Ռուս տարագիրներ երկուորեակի պէս իրարու նման. շատ խարտեաշ, շատ տժգոյն որոնց փափուկ, գրեթէ կանացի ձեռքերը լսեցի որ արիւնոտած էին վրէժի սարսափելի եւ անողոք դէպքի մը մէջ. ասոնցմէ զատ կային երկու կոյրեր, մին Պելճիգացի, միւսը Բոլոնիացի եւ վերջապէս երիտասարդ եւ ապշեցուցիչ գեղեցկութեամբ կին մը, նոյնպէս Բոլոնիացի։
Կեանքի ի՞նչ տարօրինակ եւ այլազան պատահարներ հաւաքեր էին այս այլ եւ այլ երկիրներէ եկած մարդիկը Բըթիթ ՌիւսիէնիԲանսիօնին մէջ…։
Իմ տեղս սեղանին ծայրն էր երկու կոյրերու մէջտեղ եւ հակառակ որ երեք շաբաթէ ի վեր հոն էի բացարձակապէս աննշմար մնացեր էի. այդ անտարբերութիւնը բնաւ վիրաւորիչ չ’էր որովհետեւ առաջին օրէն զգացի որ այս դժբախտ եւ վհատած երեւոյթով մարդիկը որոնք կարծես իրենց կեանքը ապրած էին եւ եկած էին թաղուելու այս վանական առանձնութեան մէջ՝ սկսած էին արդէն պատրաստել այն մռայլ, ցուրտ եւ անփայլ տռամներէն մէկը որուն մէջը ես չէի կրնար ո եւ է դեր ունենալ եւ հետեւաբար միակ հանդիսատեսը կը մնայի։
Ընթրիքէն ետքը Պուլկար ուսանողը պահ մը խօսակցելէ ետքը հապճեպով կը մեկնէր ու կը մնայինք ընդհանրապէս ծանր եւ ճնշիչ լռութեան մէջ. երբեմն երկու Ռուս տարագիրները կը խօսակցէին կարճ, հատու, եւ ընդհատ ձեւով մը եւ առանց բառ մը հասկընալու իրենց լազուէն կ’զգայի որ իրենց ամէն մէկ բառը ծածուկ իմաստներով լեցուն էր. Տանտիրուհին թէյը պատրաստելէն ետքը կը մեկնէր ու երբեմն ալ Բոլոնիացի կոյրը՝ Մէժիսլաս, կ’անցնէր դաշնակին առաջք ու կը նուագէր. այդ մարած եւ աւրուած նուագարանին վրայ դասական երաժշտութեան ամենէն գեղեցինկ կտորները կը լսէինք ջերմեռանդութեամբ որովհետեւ կոյրը կատարեալ արուեստագէտ մըն էր եւ իր մատներուն մոգական ճարտարութեան ներքեւ դաշնակին թերութիւնները մասնաւոր քաղցրութեան մը կը փոխուէին ստանալով նրբին դողդոջուն եւ երկարաձգուող շեշտըքլավըսենին երբ նօթերը կը շարունակէին հնչել իրենց ժամանակէն դուրս տեւող բեկբեկ թրթռիւնով մը։
Ընդհանրապէս այդ միջոցին կը հաւաքուէինք սեղանին շուրջ. երկու Ռուսերը շրթներնին թէյի բաժակին կրթնցուցած, լուռ եւ խոհուն կը մնային. իրենց պողպատի պէս գորշ եւ հատու նայուածքը կը սեւեռէր սամավարին վրայ ու երբեմն ալ իրենց կանացի ու ճերմակ ձեռքերը կը դողդոջէին յուզումէ. բայց հակառակ ամէն բանի անոնք ինծի կ’ազդէին յարգալիր սարսափ մը ու անբացատրելի ցրտութիւն մը։ Ռաուլ՝ Պելճիքացին, իր ի բնէ կոյրի մեռեալ եւ առանց արտայայտութեան նայուածքը կը դարձնէր լոյսին ջերմութեան. այդ աչքերը խորհրդաւոր յուզում մը կը ներշնչէին որովհետեւ կը կարծէիր որ եթէ չեն տեսներ մեր ամենուս տսածները, կը տեսնեն ուրիշ, անծանօթ եւ մարդկային հասկացողութենէ դուրս բաներ… ո՛չ ձեւ, ո՛չ գոյն։
Ի՞նչ կը տեսնէին այդ աչքերը։
Մէժիսլաս տեսած էր մինչեւ տասը տարեկան եղած ատեն եւ աշխարհային ձեւերու եւ երեւոյթներու յիշատակը պահուած էր. անիկա կը տառապէր իր կուրութենէն ու մշտնջենական խաւարէն խոսափելի ճիգ մը ծամածռած էր իր նիհար եւ ոսկրոտ դէմքը. հակառակ Ռաուլին՝ որ գիրուկ եւ արիւնոտ էր, ինքը հալած, մաշած էր եւ իր երկայն մարմինը չոր շարժումներ ունէր. սեւ եւ լայն ակնոցներ կը ծածկէին անոր վիրաւոր աչքերը ու երբ քրտինքը սրբելու համար կը հանէր զանոնք հրէշային պատկեր մը կը յայտնուէր. աչքերուն ճերմակը գորշացած եւ պղտոր կը ցցուէին ակնակապիճներէն դուրս ուռերու պէս պրկելով արտեւանունքին արիւնոտ եւ թարթիչէ զուրկ եզերքները. ու այդ ուռերուն վրայ կը ցայտէին ճարպի սպիտակութեամբ եւ կոճակի պէս կարծր բիբերը, անլոյս եւ մեռած։
Երկու կոյրերը իրարու հետ կապուած էին սիրազեղ եւ սրտառուչ բարեկամութիւնով մը. հակառակ որ սեղանին վրայ ես իրենց մէջտեղն էի իրարու կը ծառայէին եղբայրական խանդաղատանքով. շատ անգամ միասին պտտելու կ’երթային, թեւ թեւի, զիրար առաջնորդելով ու զիրար հոգալով. քանի մը անգամ Լիւքսէնպուրկէ վերադարձին ճամբուն վրայ հանդիպած էի իրենց ու տեսած էի զիրենք առանձնացած իրենց մթութեան մէջ գլուխնին բարձր բռնած, աչքերնին յառած երկնքին, բերաննին կիսաբաց եւ երբեմն ալ գալարուած յոգնութենէ եւ սեւեռեալ ուշադրութենէ. երբ կը մտնէին մեր փողոցը շրջապատի հանդարտ լռութեան մէջ երկար ատեն կը լսուէր իրենց քայլերուն եւ գաւազաններուն խարխաբող աղմուկը։
Այլ սակայն սկիզբները իմ ամբողջական ուշադրութիւնս գրաւեց գեղեցիկ Բոլոնուհին որ կը կոչուէր Սօնիա. հազիւ թէ 25 տարեկան ըլլալու էր եւ անոր զգլխիչ հրապոյրները իրենց լրումին մէջ էին. կենսաւէտ եւ պայծառ աչքերը, խարտեաշ եւ առատ մազերը, դիմագծերուն անթերի նրբութիւնը, լեցուն եւ ճկուն հասակը այնպիսի պարճութիւն մըն էին այս գորշ, լռին եւ մեկուացած անկիւնին մէջ որ անկարելի էր անմիջապէս տարօրինակ բաներու չմտածել. իր կեանքաը խորհրդաւոր էր այն իսկ պատճառաւ որ շատ քիչ անգամ դուրս կ’ելլէրբանսիօնէն այն ալ պառաւ տանտիրուհիին հետ։ Անոր այս մեկուսացումը կամաւոր չ’էր քանի որ հակառակ իր արդուզարդին պարզութեան պչրանքի չեմ գիտեր ինչ մը ունէր իր անձին վրայ։
Աչքերը հակած, այտերը բոցավառ տենդագին կարմրութիւնով մը, անիկա կը ճաշէր առանց ախորժակի եւ ընթրիքէն ետքը առաջինը կ’ըլլար հեռացողը հաւաքոյթէն. մեր հանդիպումին առաջին օրերուն անիկա իր ցուրտ եւ անժպիտ դէմքը յաճախ ինծի դարձուց բայց հետզհետէ ուրիշներուն պէս սկսաւ ուշադրութիւն չ’ընել իմ ներկայութեանս։ Անգամ մը Պուլկար բարեկամիս հարցուցի թէ ի՞նչ էր այդ կինը, ինչո՞ւ այդպէս քաշուած էր ու լռին էր։
– Յանցաւոր է, ըսաւ անիկա կտրուկ ձայնով մը։
– Ի՞նչ բանի մէջ յանցաւոր։
Քրում մատը շրթունքին դրաւ, ժպտեցաւ ու մեկնեցաւ առանց աւելի բացատրելու։
Իրիկուն մը Մեժիսլաս սովորականին պէս դաշնակին առաջք անցաւ եւ սկսաւ նուագել. մեծ յուզում մը կը սաւառնէր սրահին մէջ. յանկարծ կեցաւ, աջ ձեռքովը բռնեց ձախ ձեռքին մատները կարծես զանոնք տաքցնելու համար եւ նստարանին վրայ դառնալով խնդրեց Սօնիաէն որ երգով ընկերանայ. քիչ ետքը կուրծքի ուժեղ ձայն մը բարձրացաւ հեծեծագին ողբի մը պէս. եղերական գեղեցկութիւն մը կար այդ երգին մէջ ու կը կարծէիր որ Սօնիայի յանցաւոր հոգին գալարուելոգ կը սլանար մեր շուրջը։
Երկու Ռուսերը մտիկ կ’ընէին հմայուած եւ զարմանքով տեսայ որ իրենց դէմքերը տոգորուած էին յուզումնալի դառնութիւնով մը։ Երաժշտութեան բոլոր տեւողութիւնը միայն Ռաուլ զմայլանքի եւ անճառ երանութեան մէջ կը թուէր. իր դէմքին գիծերը պարզուած էին, կոյր աչքերը յառած միշտ լուսամփոփին որոնցմէ անընդհատ եւ հանդարտօրէն արցունքը կը հոսէր այտերն ի վար։
– Որի՞ հանդէպ եւ ի՞նչ բանի մէջ յանցաւոր է կը պնդէի իրիկուն մը Քրումին որ սենեակս եկած էր բժշկի մը հետ յանկարծական մէկ տկարութիւնս դարմանել տալու համար։
Բժիշկը ճաղատ գլուխը հակած սեղանին վրայ դեղագիրը կը պատրաստէր։
Քրում իր միսթիքական դէմքը ինծի դարձուց ու գլուխը շարժելով հետաքրքրութեանս համար ըսաւ.
– Չար ու պչրող կին մըն է, օձի պէս թունաւոր. իր ամուսինը տանջած է նախանձի տագնապներուն մէջ. կնոջմէն դրդուած, գոհացնելու համար անոր անյագ ախորժակները մղուեցաւ մինչեւ ոճիրի. հիմա հեռաւոր եւ ցրտին երկիրներու մէջ աքսորուած է. կինը մեղսակից էր բայց ամուսինը խնայեց անոր եւ չյայտնեց անոր անունը սա որոշ պայմանաւ որ հրաժարելով աշխարհային հաճոյքներէ ապրի մենութեան մէջ եւ իր անունը մոռցնել տայ. Սօնիայ ընդունեց եւ հաւատարիմ բարեկամներ յանձն առին հսկել անոր վրայ. բայց Ռուսիաէն մինչեւ Բարիզ ամէն իր անցած երկիրներուն մէջ, ամէն անգամ որ տեղ մը հաստատուած է՝ ապրած է խօլ եւ սանձարձակ կեանքով մը։ Անոր գաղացկութիւնը չարիք մըն է. ամէն տեղ մարդիկ կիրքէ եւ սէրէ խանդեցած են իրեն համար. կայանէ կայան այս անզուսպ եւ մեղապարտ կինը բերուած է հոս յանձնուած է տանտիրուհիին որ գամբռի մը պէս հաւատարիմ պահապան մըն է։
Մտածկոտ եւ վրդովուած մնացի. հակասական զգացումներով լեցուն էի երբ Քրում աւելցուց։
– Վերջապէս այլեւս հոս անկարողութեան մատնուած է. իր շուրջը կան կոյրեր եւ երկու Ռուսերը որոնք մշտնջենական կերպով մը իրենց ուշը սեւեռած են տարբեր մտահոգութիւններու վրայ…։
– Այնքա՛ն ալ չէ՛, պիտի ընդմիջէի մտաբերելով երկու տարագիրներու յուզումը երաժշտութեան պահուն երբ քարացած մնացի. Քրումի սեւ ու քաղցր աչքրեուն մէջ նորօրինակ փայլ մը կար. անոնք լեցուն էին զայրոյթով եւ յուսահատութեամբ։
– Իսկ ես պիտի հեռանամ այս տունէն այս շաբթուան մէջ։
Քրումի յայտնութենէն ետքը, անզբաղ եւ երկար ատենէ ի վեր ինքնիրմով ապրող մարդու թափով մը իմ հետաքրքրութիւնս ուղղուեցաւ դէպ ի դուրսի աշխարհը ու սկսայ շահագրգռուիլ այդ անօրինակ կնոջ կեանքով։ Երբեմն մեծ ու զօրաւոր կ’զգայի զինքը եւ կը նախանձէի իր վրայ ինչպէս նաեւ լռելեայն կ’ըմբոստանայի իր անձին դէմ գործուած բռնութիւններու դէմ բայց եւ յաճախ վրդովումով կը խորհէի իր գեղեցիկ եւ անողոգ անձին յառաջ բերած անդիմադրելի ազդեցութեանը մասին։
Քրումին մեկնելէն ետքըԲանսիօնի յաճախորդները միշտ կը հաւաքուէին իրիկունները. Մէժիսլաս դաշնակը կը նուագէր եւ Սօնիայի ձայնը կը բարձրանար առանձնացած տանը մէջ. կը մնայինք երբեմն մինչեւ կէս գիշեր մինչ Ռաուլ միշտ յառած իր անթարթ աչքերը լուսամփոփին, զմայլանքէ կ’արտասուէր եւ Ռուսերը արմուկներնին կրթնցուցած սեղանին մտիկ կ’ընէին անհամար թէյի գաւաթներ պարպելով։ Երբեմն տան տիրուհին ալ իր խոհանոցի գործերը աւարտելէ ետքը կուգար կը նստէր մէկ անկիւը իր հայրենաբաղձ կենդանիի դէմքը ցցած դէպ ի Ռուսերը որոնց հետ երբեմն խռպոտ ձայնով մէկ քանի բառ կը փոխանակէր։
Իրիկուն մը ընդոստ արթնցած քունէս. ուժգին, ատելավառ վիճաբանութեան մը աղմուկը կը դղրդեցնէր լռին տունը… ուշադրութեամբ մտիկ ընելէ ետքը անմիջապէս հասկցայ որ Ռուսերն էին. անոնցմէ մէկուն սենեակը միայն պատով մը բաժնուած էր իմինէս ու իրենց կիրքով ու զայրոյթով լեցուն ձայնը կը հնչէր որոշակի ինչպէս եթէ իմ սենեակիս մէջ ըլլային. անկարելի է բացատրել թէ ինչ տպաւորութիւն կը կրէի այդ միջոցին. լեզուին անծանօթ ըլլալով կ’զգայի իր ամբողջութեան մէջ իրենց հնչիւններուն դաժան երաժշտականութիւնը. ուրականային բան մըն էր ատիկա. չարագուշակ հովերէ արծարծուած կրակի պէս բառերը ճարճատելով կը սլանային. երբեմն հեւքոտ լռութիւններ եւ ահա երկուքին ձայները կը միանային, կը գալարուէին ու կը մարտնչէին հասնելով այնպիսի դժնդակ ճգնաժամի մը որ անխոսափելի աղէտի մը զգացուը կը ներշնջէին։
Այնքա՜ն միացած իրարու հետ, թերեւս եղբա՜յր… ի՞նչ բան զիրենք ատելութիւնով կը վառէր. յանկարծ խօսակցութեան միջոցին լսեցի անունը «Սօնիա, Սօնիա՛»։
Խուլ, ցաւագին աղաղակ մը յաջորդեց, յետոյ հեծկլտանքներ. տղու, նախնական մարդու, արտագին եւ անյաղթելի հեծկլտանքներ. մարդկային վիշտը երգեց հեծեծալով… ոչ մէկ արձագանք չ’էր պատասխաներ այդ ձայնին. կարծես տունը պարապ ըլլար մինչեւ որ վերջապէս միւս Ռուսին ձայնը լսուեցաւ որ տաժանելիօրէն կ’ողոքէր ու կը մխիթարէր իր ընկերը։
Քանի մը օր երկու Ռուսերը բացակայեցան ընթրիքէն. տաժանելի եւ սգաւոր բան մը յառաջ եկած էր տանը մէջ. միայն նշմարեցի որ Սօնիաի աչքերը վառած էին նոր կրակով մը վայրագ եւ աւերիչ բան մը ունէին անոնք։ Երկու Ռուսերու մէջ պատահած կռիւը ամէնուն ծանօթ էր եւ ամենքն ալ թափանցած էին անոր էութեան եւ ասիկա պատճառ մը եղաւ որ երկու կոյրերը անդրադառնան Սօնիաի գեղեցկութեանը. ի՜նչ տեսիլք, ի՜նչ յայտնութիւն էր այս գեղեցութեան գաղափարը իրենց խաւարած հոգիներուն համար. երբ Սօնիա աճապարանքով ճաշելէ ետքը կը քաշուէր իր սենեակը երկու կոյրերը կը մնային եւ կը խօսակցէին. Ռաուլ ջերմեռանդ ուշադրութեամբ կը հետեւէր Մեժիսլասի բացատրութիւններուն. իր մանկութեանը տեսած գեղեցիկ կիներու տարտամ յիշատակըկը գերագրգռէր իր ինքնամփոփ հոգին եւ կը վառէր ցնորքով եւ ցանկութիւններով ու ապշութեամբ կ’զգայի իր տեսլականին հոյակած գեղեցկութիւնը։
Ռաուլ յուզմունքէ սարսռուն իր բաց եւ անթափանց աչքերը յառած լուսամփոփին կ’երազէր։ Այլ եւս չ’էր լսուէր ոչ դաշնակ եւ ոչ երգ բայց տարբեր կարգի դաշնակութիւն մը խռովքով կը բաբախեցնէր Բըթիթ Ռիւսիէնին յաճախորդներուն սիրտերը։
Քանի մը օր ետքը Ռուսերը սեղան իջան. քիչ մը աւելի տժգոյն, քիչ մը աւելի նրբացած կը թուէին եւ իրենց անթափանցելի եւ ցուրտ դիմակներուն ներքեւէն որոշապէս կ’զգայի որ անհաշտ կերպով թշնամացած ենիրարու։ Զսպուած փոթորիկ կար մթնոլորտի մէջ մանաւանդ որ Սօնիա կարծես արհամարհելով այդ դիւրին յաղթանակը կը զուարճանար գրգռուելով կոյրերուն զգացումը իրեն հանդէպ. տարբեր կարգի ոգեւորութիւն մը կար ի ամբողջ անձին վրայ եւ իր շարժումները ունէին կատուային ճկունութիւն մը եւ մագնիսականութիւն մը։
Կրկին դաշնակը լսելի եղաւ եւ կրկին կոյրերուն թախանձանքին վրայ իր ձայնը երգեց. երկու Ռուսերը մտիկ կ’ընէին մտատանջ մարդու արտայայտութիւնով եւ Ռաուլի զմայլանքէ քարացած դէմքին վրայ այլ եւս արցունքը չ’էր հոսէր բանաւ. միայն իր աչքերը ապակենման փայլով մը կը վառէին եւ տենդէ. բռնուած մարդու պէս երբեմն ակռաները կը կափկափէին միօրինակ եւ արագ աղմուկով մը։
Սօնիա միշտ ամենէն առաջ կը մեկնէր. կոյրերը կը սեղուէին իրարու քով եւ կարծես անգիտակից մեր ներկայութեան կը խօսէին Սօնիայի եւ իրենց սիրոյն վրայ. Ռուսերը շահագրգռուած մտիկ կ’ընէին եւ կը դիտէին որ ամէն մէկին զգացումները կ’ամրանային ու կիրքերը կ’արծարծուէին իրենց սիրոյն արձագանքը գտնելով իրարու մէջ։
Քանի մը շաբաթ անցաւ այսպէս երբ յանկարծ Սօնիա անհետացաւ. իր ամուսնոյն բարեկամները եկեր հեռացուցեր էին զինքը. ինչպէս եթէ երեւը մարած ըլլար երկնքին վրայ ցուրտ եւ մեռելային մթնոլորտ մը յառնջ եկաւ անմիպապէս. մարդիկ կեանքի տաժանելի բեռի մը տեկ ծանրացած կը թուէին. Ռուսերը տոգորուած էին մռայլ եւ դաժան տխրութիւնով մը իսկ կոյրերը կարծես աւելի կուրացած կը դեդեւէին ամէն մէկքայլերուն. իրենց գաւազաններուն աղմուկը ալ աւելի խարխափելով ու չոր ձայնով մը կը դագերէր սանդուխներուն աստիճաններուն վրայ. գրբ իրիկունները կը հաւաքուէին ընթրիքի համար ինծի կը թուէր որ մեծ եւ սաստող փոթորիկէմը մնացած խլեակներու կը նմանէին այդ մարդիկը որոնց կեանքը անդարմանելի կերպով խորտակուած էին թերեւս…
այլ եւս կոյրերը չէին խօսեր Սօնիայի վրայ բայց անոր չարաբաստիկ ազդեցութիւնը կը սաւառնէր միջոցին մէջ ու ամենքն ալ անոր անջնջելի յիշատակովը կը տառապէին։
Առաւօտ մը, ձմեռուան անլոյս, անարեւ առաւօտ մը, տանտիրուհին խուժեց սենեակս. սոսկումի եւ արգահատանքի արտայայտութիւն մը կար իր դէմքին վրայ. ու ինծի համար անծանօթ բառեր կ’արտասանէր, միօրինակ բառեր որոնք կըկրկնէր գլուխը ցնցելով եւ հետզհետէ ուժգին թափով մը։
Առանց հասկնալու կարծես զգացի ու հապճեպով հագուելով հետեւեցայ իրեն. նրբանցքին մէջ անգամ մըն ալ զիս կեցուց եւ երբ դէմ առ դէմ եղանք երկու մատներովը աչքերը փակեց. մահուա՞իթէ կոյրերուն վրայ էր խնդիրը։
Մահը կը սաւառնէր տանը մէջ ու տեսնալէ առաջ ահռելի, մղձաւանջային պատկերը տեսայ, ինչպէս կը տեսնէին կոյրերը Սօնիաի գեղեցկութիւնը… գերիվեր չափով մը։
Երկու Ռուսերը լոյսնալէ առաջ գաղտագողի իջած էին պարտէզ ու սուրով մենամարտելով մեռեր էին երկուքն ալ. ամէն կողմէ հետաքրքիրներ հասեր էին արդէն եւ կոխկռիելով վտիտ եւ ցամքած կանանչները կը խճողէին պարտէզը. բանիմաց մարդիկ կը հաւաստէին թէ նախ մէկը սպաննուած էր իսկ միւսը անձնասպան եղած էր. առաւօտեան ցուրտինմէջ պաղած դիակները ստացեր էին արդէն պիրկ եւ նիւթական կարծրութիւն մը եւ իրենց մոխրագոյն դէմքերը փայտէ արձաններու նման էին։
Ոստիկանութեան հասնելէն ետքը արդէն յայտնուած էր թէ այդ երկու դժբաղդները գաղտնի ընկերութիւններու կը պատկանէին եւ այլ եւ այլ ենթադրութիւնն կ’ընէին անոնց մահուան վրայ. առհասարկ անտարբեր կը նմային իբր ընդունուած երեւոյթի մը հանդէպ ըլլային եւ ուսերնին կը ցնցէին նորեկներու հաղորդելով։
– Պա՜հ… Ռուսար ե՜ն…
Երբ այդ քստմնելի պատկերէն փոխելով սենեակս կը դիմէի պարտէզին սեմին վրայ հանդիպեցայ երկու կոյրերուն որոնք թեւ թեւի կեցեր էին հոն. նայեցայ իրենց երկարօրէն։ Առաւօտեան տմոյն եւ ցուրտ լոյսին մէջ Ռաուլի պարարտ դէմքը կ’երեւար վշտագին ծամածռութիւնով մը, կարծես դանակի ծայրով խորշոմներ շինուաթ էին անոր վրայ. իսկ Մեժիսլաս կ’երեւար աւելի երկար, աւելի վտիտ իր հասակին ձգած շուգին մէջ։
Կարծես թէ մէկ քանի րոպէի մէջ ընդնշմարեր էին ամբողջ արհաւիրքը մեր աշխարհին. արիւն, վիշտ եւ սուգ ուր նոյն իսկ սէրը եւ գեղեցկութիւնը թշնամութեան եւ ոճիրի առիթներ կը դառնան։
— Սօնիաի համա՜ր… կ’սէին միաբերան անձկալի զարմացումով մը։
ejgodn6lh5w8nynyqjuhy5rh2s27i5x
Դեղնած էջը
0
151385
396665
2026-09-17T16:45:41Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Դեղնած էջը|author = Զապել Եսայան}} Ամառնային ծանր առաւօտ մը՝ երբ արեւը կարծես իր նայուածքը կը սեւեռէր երկրիս վրայ եւ անշնչելի դարձած օդը մօտալուտ փոթորիկի մը զգացումը կը ներշնչէր Երուանդ Գառնիկեան աշխատութեան սեղանին առաջք, ձեռքերը կողերն ի վար կախ,...»:
396665
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Դեղնած էջը|author = Զապել Եսայան}}
Ամառնային ծանր առաւօտ մը՝ երբ արեւը կարծես իր նայուածքը կը սեւեռէր երկրիս վրայ եւ անշնչելի դարձած օդը մօտալուտ փոթորիկի մը զգացումը կը ներշնչէր Երուանդ Գառնիկեան աշխատութեան սեղանին առաջք, ձեռքերը կողերն ի վար կախ, թոյլցած եւ տրտում, տարտամօրէն կը նայէր սկսուած էջի մը վրայ. խորին լռութիւն կը տիրէր տան մէջ մինչ պարտէզին հեռուներէն հեղձուցիչ օդէն անհանգիստ աքաղաղները գրեթէ անընդհատ իրենց ջինջ եւ երկարաձգուող երգը կ’երգէին։
Յոգնաց էր անիկա ու տաղտկացած. տժգունութեամբ կը կարդար ընդհատուած էջին վրայ արդէն գրուած հատուածը, բայց միտքը կը մերժէր աշխատիլ ու իր մտածումները անիմաստ ու գեղեցկագիտական արժանիքէ զուրկ կը թուէին իրեն։ Ոտքի ելաւ եւ միջոց մը պտտեցաւ սենեակին մէջ. իր քայլերուն ներքեւ՝ գետինը ծածկող փսիաթը թեթեւ մը կը ճարճատէր ու իր ուշադրութիւնը կը ցրուէր մինչ անորոշ եւ ներքին զգացում մը կը ճնշէր իր սիրտը։ Խուսափելու համար իր այդ հոգեկան անձկութենէնսթօրները բարձրացուց եւ բոլոր պատուհանները բացաւ։
Հեղձուցիչ եւ արեգնաւէտ օդը անշարժացած էր դուրսը ու թրթռացում չունէր. փողոցին նոյն իսկ մօտիկ առարկաները լուսեղէն մշուշի մը մէջ աղօտացած էին. դիմացի պարտէզներուն մէջ ցից կանգնած ծառերը համր էին ու անոնց քաղցր ու ներդաշնակ սօսաւիւնը չէր օրօրեր վաղեմի պուէտին յոգնած մտածումը։
– Ահաւասիկ թէ ինչո՞ւ չեմ կրնար շարունակել ըսաւ Երուանդ Գառնիկեան. մխիթարուած իր վայրկենական նկատողութենէնսիկարէթմը վառելով եկաւ նստաւ բաց մնացած տետրակին առաջ։
Գառնիկեան հին սերունդի բանաստեղծ մըն էր որուն թարմ եւ եռանդուն երեւակայութիւնը, զգացումներու եւ տպաւորութիւններու ուժգնութիւնը խրտչեցնելէ ետքը իր ժամանակակիցները, մեծ վարպետ մը դարցուցած էր զայն նորերու քով։ Իր հոգեկան տրամադրութիւնները միշտ երիտասարդութեան հետ եղած էին եւ անիկա յարատեւ կերպով համբաւաւոր մնալէ զատ ստացած էր փորձուած եւ գիտակ վարպետի հեղինակութիւնը։ Եթէ նոր կեանքի աղմկալի յորձանքներու մէջ սկսած էին քիչ քիչ մոռնալ զինքը միւս կողմանէ կը բաւէր որ անիկա յայտնուէր իր անունին արժանի յարգանքը ու հիացումը վերստանալու համար։
Անիկա արդէն տարեց մարդ մըն էր, բայց մոխրագոյն մազերը առատ էին ու իր յոգնած ճակատը կնճիռ չունէր. իր երբեմնի առնական գեղեցկութենէն պահած էր աչքերուն լուսեղէն եւ վճիտ նայուածքը որուն մէջ բարձր իմացականութիւնը կ’արտայայտուէր անաղարտ պայծառութեամբ մը։ Համեստ բայց կոկիկ ժառանգութիւն մը զինքը զերծ պահած էր նիւթական նեղութիւններէ եւ մտաւորական մտահոգութիւններէ դուրս՝ ուրիշ տաղտուկ չէր ունեցած անիկա կեանքին էջ. ամուրի ու անհոգ մնացած մարդոց յատուկ միամտութիւն մը իր շարժումներուն եւ ամբողջ անձին կուտար հաճելի անճարակութիւն մը եւ պարզութիւն մը որ ծիծաղելիութեան պիտի փոխուէր անգութ ժամերու մէջ։ Իր առանձնացած ապրիլը վերագրած էին սրտի վիշտերու եւ անիկա միջոց մը ուրիշներու հետաքրքրութեան առիթ դառնալէ ետքը սկսած էր մոռցուիլ։ Ամէն պարագային, իր դէմքը կը կրէր յուսաբեկ բայց իր տխրութեան համակերպած մարդու ազնուական թախծութիւնը։ Թերեւս անիկա պարզապէս յոգնած էր բազմամարդ թաղերու եւ ամարանոցներու թեթեւ հաճոյքներէն, կամ գրական մեծ փառքի մըկը հետամտէր երբ որոշած էր իր պառաւ մօրը հետ քաշուիլ Սկիւտարի հօրենական տան մէջ ուր այլ եւս պատահական եւ ցիր ու ցան աշխատութիւնները մէկ կողմ ձգելով ձեռնարկած էր գրական ծանր եւ իր միտքը բոլորովին գրաւող երկի մը։ Անոր հոգին դեռ քաղցր էր ու խանդավառ, միտքը դանդաղացած բայց պայծառ եւ գեղեցկագիտական զգացումները ստացեր էին իր խառնուածքին յատուկ այն վերջնական եւ անաչառ սահմանումները որոնք թէ իր փառքը եւ թէ չարչարանքները կը կազմէին։ Անիկա երկար ատեն դիւրին յղացումներու եւ անճիք ու բնական արտայայտութեան հեշտանքը ունենալէ ետքը հիմակ կզգար իր տաղանդին բռնաւոր լուծովը տանջուելու դառն եւ նրբին հաճոյքը. անիկա երբեմն կը պայքարէր, կը զայրանար, կը յուսահատէր, կ’աշխատէր, բայց միշտ տեղի կուտար ինչպէս ճշմարիտ galantմարդ մը իր սիրուհիին։ Այս պատճառաւ էր թերեւս որ իր արտադրութիւնները ցանցառ կը դառնային եւ անիկա շատ բան ջնջած էր իր անտիպ գործերէն։
Գառնիկեան իսիկարէթէն արձակուած թանձր ծուխին մէջէն կը նայէր սկսած էջին ու կարծես չէր հասկնար։ Բայց կանոնաւոր եւ հանդարտ աշխատութեան վարժ մէկու մը պէս անիկա չէր յուսահատեր եւ թոյլօրէն բայց յամառօրէն կը ճգնէր. յանկարծ իր ուղեղը պատող մշուշին մէջ մտածումի փայլակ մը ճաճանչեց. ուրիշներ յաջորդեցին. յաղթանակի մեծ եւ ներքին ուրախութիւն մը արիացուց իր ջլատուած անձը. կարծես խորհեր եւ զգայնութիւններ երկարօրէն կազմուելէ եւ հոգիին մէջ ունենալէ ետքը լռին եւ խորհրդաւոր կերպով մը՝ յանկարծ կը յայտնուէին իրեն զինքը շլացնելով իրենց անսպասելի կատարելութեամբը։ Ներշնչման արբեցութիւնը զինքը վերացուց բայց նոյն պահուն իսկ երբ գրիչը ձեռքը առած էր դուռը զարնուեցաւ։
Պահ մը ետքը սպասուհին եկաւ իրեն իմացնելու թէ հիւրեր իրեն կ’սպասէին։
Արդէն լսեր էր սանդուղներուն վրայ երիտասարդ եւ ոստոստուն քայլերու աղմուկը եւ զուարը ձայներ որոնք զիրար կը խափանէին հաճելի շփոթութիւն մը յառաջ բերելով։
Դուռը բացաւ ու սրահ հազիւ թէ ոտք կոխած էր երբ զինքը շրջապատեցին։ Հեռաւոր ազգականներ էին որոնք Սկիւտար եկած էին ամառը անցնելու եւ առաջին այցելութիւնը կուտային համբաւաւոր բանաստեղցին։
– Մեզի չէի՞ք սպասէր, չէ՞… խանգարեցինք ձեզ…
– Բայց ո՛չ, բայց ո՛չ, հրամմեցէք խնդրեմ կ’ըսէր Գառնիկեան հիւրերուն բազմոցը առաջարկելով։
Պառաւ մայրը իր քթանի պէս ճերմկած գլուխը դողդոջելով շուարած կը նայէր բայց շուտով ճանչցաւ նորեկները որոնք իր ձեռքը համբուրելէ եւ զինքը խլացնելէ ետքը երիտասարդութեան յատուկ եռանդուն եւ աղմկալի արտայայտութիւններով տեղաւորուեցան սրահին ճակատը երկարող բազմոցին եւ թոռներուն վրայ։
Զուարթութիւն, շարժում, շնորհ եւ ակնախտիդ երանգներ կը շլացնէին Գառնիկեանը. երկու երիտասարդուհիներու ուսերուն վրայ ծածանող շղարշներէն զգլխիչ բուրում մը կը թռչկոտէր սենեակին տաք մթնոլորտին մէջ. երազկոտ եւ հրայրքոտ աչքեր կը վառէին թարմ դէմքերու վրայ եւ շրթներ կարմրած էին հասուն պտուղներու պէս։ Անոնց եղբայրը բարձրաձայն կը խօսէր եւ կը բացատրէր թէ ինչպէս այդ օրիորդները ուզած էին առաջին անգամ վարպետը տեսնել։
Դեռատի եւ նրբամարմին աղջիկ մը հիացումով եւ պաշտամունքով կը նայէր իրեն.
– Արփինէն ձեզի սիրահարուած է ըսաւ եղբայրը խնդալով։
– Արփինէ՜… որքա՛ն մեծցեր ես…
Գառնիկեան զայն տեսակ էր դեռ շատ պզտիկ եղած ատենը. բայց որովհետեւ ծնողքը իրենց հետ արտասահման տարեր էին փոքրիկը, մոռցեր էր զայն. երկու ամիս առաջ վերադարձեր էին Պօլիս։
Մոլեռանդ հիացումով մը երկու քոյրերուն կրտսերը՝ Արփինէ, կը նայէր իրեն ու յուզմունքին սաստկութենէն Գառնիկեանի նայուածքին առաջք անոր շրթները կը տժգունէին հետզհետէ. շատ փափուկ, շատ թափանցիկ մորթը կ’արտացոլար արիւնին արագ շրջանը. ձայնը դողդոջուն էր երբ ըսաւ.
– Դուք մեր ընտանիքին փառքն ու պարծանք էք։
Այդ արտասովոր յուզմունքը ուժգնօրէն ազդեց Գառնիկեանին ու սրտին մէջ զգաց ցարդ անծանօթ զգայնութիւն մը. միանգամայն զգաց որ ատիկա իր շողոքորթուած փառասիրութեան զգացումը չէր այլ տարբեր եւ խռովեալ դրդում մը… բայց միւսները թոյլ չտուին որ անիկա վայելէր այդ ներքին եւ հաճելի վրդովմունքը. առաջարկութիւններ կ’ընէին օրը զուարճալի անցնելու համար։
– Պարոն Գառնիկեան կը յուսամ թէ պիտի ընկերանաք մեզի…
– Սիրով, բարեկամներս սիրո՛վ…
– Ձեր թանկագին ժամերէն…
– Բոլոր ժամերս ձերն են…
Յիմարական խանդավառութիւն մը կը գրաւէր զինքը. երթալ օր մը զուարճանալ երիտասարդութեան հե՜տ… վերապրիլ անցած անփոյթ եւ գերագրգռուած ժամերու մէջ… ի՜նչ հեշտանք ու Գառնիկեան շուտով կարգի դնելէ ետքը իր սեղանին թուղթերը, պատուհաններկ գոցեց որպէսզի անոնք չցրուին. աչքերը գրեթէ անտարբերութեամբ յառելէ վերջը կիսատ մնացած էջին վրայ, պահ մը կեցաւ, մտածեց ու բաց ձգեց զայն…
– Վերադարձիս կը շարունակեմ աշխատութիւնս եթէ շատ ուշ չդառնամ տուն ըսաւ ինքնիրեն։
Ոչ այն օրը եւ ոչ յաջորդող օրերը բանաստեղծը իր աշխատութեան սեղանին չմօտիկցաւ։
– Է՜հ… այնքա՛ն ալ հանգիստի պէտք ունէի կ’ըսէր ինքնիրեն չքմեղացնելով իր անգործութիւնը երբ օրն ի բուն կը դեգերէր իր ազգականներուն հետ, հեռաւոր եւ գեղջկական զբօսատեղիները. անոնք քաղաքի կեանքէն ձանձրացած եւ սպառած պէտք ունէին բաց օդին եւ բնութիւնը կը վայելէին անյագ ծարաւով մը. բայց ինքն ալ միթէ պէտք չունէ՞ր… միտքը սկսեր էր դանդաղիլ մտածումը կը յամենար անորոշ եւ տարտամ զգայնութիւններու շուրջ…
Պէտք էր թարմանալ եւ ի՜նչ սքանչելի առիթ, երբէ՜ք ինքնիրենը այդքան հեռուները չպիտի երթար ինք։
Գառնիկեան իր մէջ կ’զգար երիտասարդական աւիւն մը ու զւոարթութիւն մը. իր լաւագոյն օրերուն մէջ իսկ այդքան ւորախ չէր եղած. կարծես նոր արեւ մը ծագեր էր իրեն համար… բայց երբ ուզեր ինքզինքը քննել հասկնալու համար ինչո՞ւն եւ ինչպէս մտածումը յանցապարտի պէս կը խուսափէր հեշտագին ու թերեւս կամաւոր տարտամութիւն մը կը շպարէր իր մտահոգութիւնը։ Երեկոյները, շատ ուշ, յոգնած ու ֆիզիքապէս ջլատուած կը վերադառնար տուն. յիշողութեան մէջ երկար ատեն կը թնդար երիտասարդներու աղմկալի զուարթութիւնը. երգի ծուէններ կը կառչէին իր ուղեղին եւ թարմ ու գեղեցիկ ծիծաղի մը հնչուն նօթերը կը շփոթեցնէին զինքը…
– Կարծես նոր արեւ մը ծագած է ինծի համար կ’ըսէր անիկա ու կը մտաբերէր անմիջապէս զոյգ մը պայծառ, երկնագոյն աչքեր, այնպիսի աչքե՜ր, որոնց նայուածքին շողը կը ներդաշնակուէր իր հոգեկան խռովքին հետ, այնպիսի՜ աչքեր, որոնք իր յուզումին կշռոյթը ունէին երբ հիացումով կը սեւեռէին իր վրայ եւ որոնց լոյսը կարծես թափանցելով մինչեւ իր սիրտը կը տաքցնէր զայն։
Այդ քաղցր եւ զգլխիչ զգայնութեամբ յուզուած ոչ իսկ կը մտաբերէր իր աշխատութեան սենեակը մտնալ. «վաղը առաւօտ» կը մտածէր, խղճահարելով իր ծուլութենէն. բայց կանուխէն իր ազգականները կուգային աղմուկով կը լեցնէին հնամենի եւ լռութեան վարժուած տունը, պառաւ մայրը իր տարիքէն պղտորած աչքերով կը ժպտէր եւ իր ակռաներէ զուրկ բերանը կը կծկէր գոհունակութեամբ։
Երբեմն Վահան, օրիորդներուն եղբայրը, ստիպողական գործէ մը մղուած, քաղաք կ’երթար եւ բանաստեղծը պարտական կ’զգար հիւրասիրելու օրիորդները անոնց ընկերանալով առաւօտեան պտոյտին։
Նուարդ՝ մեծ քոյրը արդէն հակամէտ շուտով յոգնելու կէս օրերէ ետքը թոյլատուութիւն կը խնդրէր հանգչելու եւ Արփինէ առանձին կը շարունակէր թափառիլ Գառնիկեանին հետ։ Մէկ եւ միւս կողմէն այդ առանձնութեանը կը ցանկային եւ ինչ անսահման երանութեամբ կը բաբախէր իրենց սիրտերը երբ ձեռք ձեռքի կը բարձրանային ժայռոտ եւ ցից զառիվերներէ, շնջասպառ, գլուխնին վառուած արեւին ջերմութենէն որ մասնաւոր արբեցութիւն մը կը պատճառէր իրենց։
Բայց մինչ խմբովին ամէնքն ալ զուարթ էին, մասնաւոր տխրութիւն մը լռին եւ մտածկոտ կը դարձնէր զիրենք երբ առանձին կը մնային։ Կը խօսէին շատ լուրջ եւ յաճախ շատ հեռաւոր բաներու վրայ կարծես խեղդելու համար իրենց սիրտերը վրդովող զգացումը։ Գառնիկեանի հոգեկան դրութիւնը ստացեր էր այնպիսի անկայուն վիճակ մը որ զինքը պատանիի մը պէմ երկչոտ կը դարձնէր. երբեմն կը ջանար կարգ մը դնել իր տրամադրութեանց մէջ, անդրադառնալ իր յուզմունքին իսկական նշանակութեան բայց այդպիսի ստուգութիւն մը կ’ահաբեկէր զինքը. միւս կողմէ Արփինէ շատ մանուածապատ եւ հակասական կը թուէր իրեն. անոր հիացումը կ’ընդունէր պարկեշտ մարդու պարզամտութեամբ որովհետեւ կուզէր համոզիլ թէ անիկա իր գրական տաղանդին ուղղուած էր. բայց հեգնական «արդեօ՞ք» մը կը պղտորէր զինքը… ու ահա անձնատուր կ’ըլլար այդ թարմ եւ գեղեցիկ աղջկան ներշնչած հրապոյրին. զայն կը սիրէր մաքուր գողտր սիրով մը ու իր աչքերը կը ժպտէին անոր ներդաշնակ եւ շնորհալի գիծերուն եւ շարժումներուն։
Յաճախ Արփինէ կը խօսէր իրենց այն բանաստեղծութիւններուն վրայ որ Գառնիկեան երիտասարդութեանը հեղինակած էր. իր ցաւերուն եւ յոյսերուն երկունքովը ծնած բառերը Արփինէի շրթներուն վրայ ցաւագին եւ խոր զգացում մը կը ներշնչէին բանաստեղծին. երբեմն կ’ատէր զանոնք եւ երբեմն ալ սիրազեղ գորովանքով կը յիշէր այն խուսափուկ վայրկեանները որոնց արձանագրութիւններն էին անոնք։ Բայց ներքին անվիճելի զգացում մը կ’ազդարարէր իրեն որ անոնք զինքը կը քօղարկէին, իր անձը կը շպարէին եւ կ’օտարացնէին Արփինէին։ Այն հիացումը որ կը ներշնչէր իր դեռատի ազգականուհիին շատ, շատ կը հեռացնէր զինքը անկէ… բայց երբ անոր պայծառ ու գորովագին աչքերը իրեն կը դառնային, երբ կ’զգար այդ ջերմ նայուածքին փայփայանքը իր ճակատին վրայ, Գառնիկեան քաղցր եւ անսահման գորովանքով մը լեցուն կ’զգար ինքզինքը։
Քանի օրերը կ’անցնէին այնքան իրենց մտերմութիւնը կը սերտանար. հետզհետէ Արփինէ իր բնական սրատեսութեամբ ընդնշմարեց այն կանացի սիլուէդը որ նացեր էր բանաստեղծին կեանքին մէջէն. նախանձեցաւ անոր ու հետաքրքրուեցաւ ու թերեւս ուզեց փառքը ունենալ զայն մխիթարելու որովհետեւ Գառնիկեանի յարատեւող տխրութիւնը վերագրեց դժբաղդ յիշատակներու. իր պատանեկան սլացող եւ արագաթռիչ հոգին չէր կրնար ըմբռներ առանձնակեաց մտաւորականի մը զգացումները որոնք բանաստեղծին համար ալ յստակ չէին թերեւս։ Բայց քանի՛ Արփինէ գողտր կը դառնար Գառնիկեանի համար այնքա՛ն անիկա կը կորսնցնէր իր յստակատեսութիւնը։
Իրիկուն մը որոշուած ժամէն առաջ Վահան վերադարձաւ երբ Գառնիկեան երկու օրիորդներուն հետ կը խօսակցէր։
– Նորեկ մը պիտի ունենանք, գուշակէ Արփինէ՛ թէ ո՞վ է։
Երիտասարդ աղջկան այտերը կարմրեցան անսովոր կերպով մը, անկա աչքերը գետին յառեց. բայց երբ քիչ ետքը զանոնք բարձրացուց եւ մէկիկ մէկիկ նայեցաւ շուրջը եղողներուն, յոյսը եւ հաւանական երջանկութիւնը կ’երգէին անոնց մէջ… իր թափանցիկ պլուզին ներքեւէն կուրծքը կ’ելեւեջէր յուզմունքով…
Ամէնքն ալ ուրախ էին, Նուարդ խանդաղատանքով համբուրեց իր քոյրը. Գառնիկեան հասկցաւ ու ժպտեցաւ անոնց. ուրախ էր ինքն ալ ու գորովանքով կը խորհէր իր ազգականուհիին երջանկութեան վրայ «ինչպէս եթէ քոյրս ըլլար» կը կրկնէր մտքէն յամառութեամբ մը…։ Ժամեր ու ժամեր մնաց հոն, անոնց քով շարունակելով խօսիլ ու խանդով մտիկ ընելու Արփինէն որ իր ամենէն զգացուած մէկ բանաստեղծութիւնը կ’արտասանէր…։
– Ահաւասիկ թէ ինչո՞ւ… իմ արիւնէս ու իմ նեարդերէս խլելով գրեր եմ ատիկա կը մտածեր ինքնիրեն, ահաւասիկ թէ ինչո՞ւ… որպէսզի իմ սրտիս բաբախումներովը տրոփեն անոնց սիրտերն ալ ու շրթներուս վրայ եկած վանկերով արտասանեն իրենց սէրը…
Անսահման եւ անմխիթարելի տխրութիւն մը կը ծածանէր իր հոգւոյն մէջ բայց անիկա կը շարունակէր ժպտիլ ու երբ ոտքի ելաւ մեկնելու համար կարծեց թէ իր անդամները խորթացած են, ու տարբեր կամք մը շարժման մէջ կը դնէր զանոնք…։
– Երթա՜ք բարով, երթա՜ք բարով կը գոչէին իր ետեւէն կարծես յայտնապէս ըսելու համար իրեն թէ երիտասարդութիւնը անդառնալի կերպով կը հեռանար իրմէն։
Երկու ամիս անցեր էր ու վաղեմի բանաստեղծին մոխրագոյն մազերը աւելի ճերմկած էին. քունքերուն վրայ արծաթեայ սպիտակութիւն մը կ’երեւէր. դարձեա՛լ պառաւ մօրը հետ առանձնացած անիկա այլ եւս մերժեր էր իր ազգականներուն ընկերանալ. նորեկը հասեր էր արդէն ու զինքը մոռցեր էին։ Իրիկուն մը բազմոցին անկիւնը նստած մօրը դանդաղ շարժումները դիտելով Գառնիկեան կը մտածէր իր «յիմարութեան» վրայ։ Մեծ բարեմտութեամբ մը կ’անդրադառնար իր միամտութեանը եւ Արփինէի զգլխիչ շնորհին. որքա՜ն պիտի ուզէր զայն անգամ մըն ալ տեսնել քաղցր ու անդորր հոգիով մը… կը խորհէր անոր իր մասին ունեցած հիացումին, անոր սիրազեղ ու գորովագին զգացումներուն եւ իրաւամբ կը մտածէր թէ իր քէնոտ ցրտութիւնը վիրաւորած ըլլալու էր զայն, քանի որ ոչ մէկ անգամ այլեւս չէր կեած անիկա դէպի իրեն երբ վերջին անգամ մերժած էր իրենց ընկերանալ աշխատութիւնը պատճառ բռնելով։ Ճշմարտութիւնը այն էր որ ինքը տեսակ մը հոգեկան խեղանդամութեան ենթարկուած էր ու չէր կրնար աշխատութեան մասին մտածել…։
– Եթէ անգամ մը փորձեմ… ըսաւ ինքնիրեն։
Տենդոտ արագութեամբ ելաւ տեղէն, գնաց իր աշխատութեան սենեակը ու ամէն բան գտաւ այնպէս ինչպէս թողած էր այն օրը երբ առաջին անգամ Արփինէ եկած էր իրենց տունը։ Միայն բաց նմացած տետրակին վրայ ընդհատուած էջը դեղներ էր ու անդառնալի կերպով անցած ու թառամած բանի մը տպաւորութիւնը կ’ընէր իր վրայ։
– Արուեստը զիս փառաւորեց, զիս գեղեցիկ ու ցանկալի դարձուց եւ հիմակ ժամանակը եկած է որ զիս մխիթարէ մտածեց տխրօրէն Գառնիկեան եւ մտադրեց աշխատութեան վերսկսիլ։
Բայց իր դառնացած մտածումը երկար տաեն կանգ առաւ դեղնած էջին վրայ։
6fpkny5o7gr9c6hqjs3ctdq04i0y8tv
Փառքը
0
151386
396666
2026-09-17T16:45:55Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Փառքը|author = Զապել Եսայան}} Աշնանային վերջալոյսը արագօրէն կը նուաղէր ընդարձակ դաշտագետիններու վրայ. հնձուած արտերու մերկ տարածութիւններէն լայն եւ մթին ստուերներ կը բարձրանային ու սաւառնէին առասպելական թեւաւորներու նման՝ մինչ երկինքին վրայ պղնձա...»:
396666
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Փառքը|author = Զապել Եսայան}}
Աշնանային վերջալոյսը արագօրէն կը նուաղէր ընդարձակ դաշտագետիններու վրայ. հնձուած արտերու մերկ տարածութիւններէն լայն եւ մթին ստուերներ կը բարձրանային ու սաւառնէին առասպելական թեւաւորներու նման՝ մինչ երկինքին վրայ պղնձագոյն ցոլքեր կը տժգունէին հետզհետէ։ Հեռաւոր ծառերու տերեւազուրկ սիլուէթները հազիւ թէ կ’ուրուագծուէին տակաւ ստուարացող մթութեան մէջ եւ խիտ ու ամփոփ մացառուտներ կ’սպասէին կարծես գիշերուան մերձաւոր խորհուրդին։
Դեռ ընտանի արտերէն յետամնաց հօտաղներուն տխուր եւ երկարաձգուող բառաչիւնները կը լսուէին. սայլ մը կռնչալով կը յառաջանար ու մինչ փարախներու մէջ ապաստանած արօտականները իրենց մեղմ մայիւններով կը պատասխանէին դուրէն լսուող բառաչիւններուն, գիւղացիները կ’շտապէին աւարտելու իրենց առօրեայ գործերը որովհետեւ ահա՛ գիւղին փայտաշէն մինարէին վրայէն մուէզինին ձայնը պիտի երգէր։
Գլուխնին քօղով ծածկած դեռատի աղջիկներու խումբ մը կը վերադառնար աղբիւրէն իւրաքանչիւրին ուսը բեռնաւորուած ջրով լի սափորով մը. դեռ ծղրիթները կը ճղէին ու տնակներու առաջ պարտասաց մշակներ կը դանդաղէին խօսակցելով երբ աղօթողին ձայնը զիրենք ընդհատեց ու երեկոյեան աղօթքի հրաւէրը կարդաց երկարաձգուող եւ քաղցրօրէն տխուր երգով մը։
Մուսթաֆա տայի իր կնոջը հետնամազը ընելէ ետքը՝ հողաշէն խրճիթին մէջ գետինը փռուած փսիաթին վրայ ծալապատիկ նստած կ’ընթրէին. երկուքն ալ հակառակ տարէց ըլլալնուն դեռ ուժեղ եւ կայտառ կը թուէին. իրենց անդրանիկը, Սիւլէյման, տարիներէ ի վեր զինուորութեան գացած էր ու փոքրերը վարձքով կ’աշխատէին մօտակայ ագարակներու մէջ. իրենք երկուքը բաւական էին իրենց սեպհական հողերը մշակելու… Փա՜ռք Ալլահին, հունձքը առատ եղած էր, հողը մէկի տեղ հազար տուեր էր, կենդանիները առողջ, պարարտ ու տոկուն էին ու մարգագետինը թաւիշի կանաչութիւնով ծածկուած…։ Երկու ծերունիները կ’ընթրէին առանց իրարու հետ խօսելու բայց յարատեւ կերպով կը մտածէին այս բաներուն վրայ եւ այնքա՛ն վստահ էին իրենց մտածումներուն նոյնութեան որ երբեմն ակնարկով մը իրարու կը պատասխանէին. քովի ախոռէն երբեմն խուլ բառաչիւն մը կարծես կ’ընկերանար իրենց խոհերուն. երբեմն ալ իրենց մտածումը կը լռէր. անասելի հանգիստ մը իրենց կը տիրապետէր, նման՝ հիւանդագին թմրութեան որ կ’օրօրուէր ընտանի կենդանիներու հեւքոտ եւ բուրումնաւէտ շնչառութենէն։
Ծներ, մեծցեր, ու ապրեր էին այդ գիւղին մէջ ու ընդարձակ դաշտագետիններէն ուրիշ հորիզոն չէին ճանչնար։ Տարին անգամ մը մարդը կը մեկնէր իրենց շրջանակներուն մէջ գտնուող վտիտ եւ մացառուտ անտառները ու տարեկան փայտը կը բերէր բեռնաւորուած իր սայլին վրայ։ Իբր կեանքի ցայտուն պատահար՝ կը յիշէին «շէկ»ին մահը որ յանկարծակի ինկեր էր կարծես տապարի հարուածէ մը զարնուած, որովհետեւ խեղճ եզը աչքի էր եկեր. ու ի՞նչ հաւատքով եւ խանդով կրկնապատկեր, եռապատկեր էին հմայեակները ու կապոյտ ուլունները իրենց կենդանիներուն կուրծքերուն եւ գլուխներուն վրայ, այնպէս որ երբ անոնք խմբով արածելու կ’երթային տօնական երեւոյթ մը ունէին ու մանրիկ բոժոժները կ’երգէին իրենց ցնծուն եւ յարատեւող երգը։
Իրենց փառասիրութիւնը, հոգը, սէրը անոնք էին, թերեւս անոնք աւելի գուրգուրանքի ենթակայ եղած էին քան չորս մանչ զաւակները որոնք կորիւններու պէս առողջ ու շիտակ մեծցեր էին առանձին…։ Է՜հ կարելի է՞ր ըսել թէ Մուսթաֆա տայի քէյֆ չէ՛ր ըներ երբ իր անդրանիկին վրայ խօսէին. իր երիտասարդութեան պատկերն էր ու նմանը չկար գիւղին մէջ. անիկա քաջ էր ու գեղեցիկ. բարտիի հասակը, ուժեղ մէջքը, պողպատի պէս բազուկները, արծուային աչքերը ու մաքուր գոյնը ո՞ւր տեսնուաթ էր. երբ ձիուն վրայ հեծեծ, հրացանը ուսին որսի Մուսթաֆա տայիերթար հեռաւոր անտառներու մէջ չէին գիտեր ո՞ր հերոսի մը եւ յաղթական ոգիի մը պէտք էր նմանցնել. թռչող թռչունը, խուսախող նապաստակը իր նշանէն չէ՛ր ազատեր ու հրացանը դեռ ոչ մէկ անգամ վրիպեր էր։ Երբ զինուորագրութեան տարիքը մտաւ, հայր ու մայրը առաջարկեցինպէտէլը տալ որպէս զի անիկա իրենց աչքին առաջքէն չհեռանայ, բայց Սիւլէյման արհամարանքով մերժեց. ինքը նոր հա՞րս էր որ տունը մնար. մօրը քօ՞ղը պիտի լուար փոխանակ երթալու ու մարդ ըլլալու. ոտքը ձեռքը կը բռնէր, աչքը բէք ու սիրտը հզօր էր. ու առաւօտ մը այր ու կին մինչեւ գիւղին սահմանը գացին ճամբու դնելու համար գիւղին նորակոչները։ Ամենքն ալ քաջ էին ու գիւղին մէջ կտրիչները չէին պակսեր բայց ո՞վ կ’ուրանար Սիւլէյմանին գերազանցութիւնը. կարծես ամէն ոք իրենց զաւակները մոռցած նաով կը հպարտանային, անով կը մխիթարուէին ու մինչ նորակոչներու կարաւանը կը հեռանար երկար եւ զիկզակ ճամփաներուն վրայէն կը տեսնային դեռ անոր ֆէսին վրայէն կապած կարմիրեազմանորուն ծայրերը կը թռչկոտէին կարծես հրաժեշտ տալու համար։
– Փառք քե՜զ, Ալլա՜հ, փառք քեզ, ու երջանիկ մօրը աչքերը կը տամկանային յուզումէն… Փառքով գացիր, փառքով վերադառնաս ու բազուկդ պարտութեան չենթարկուի երբէ՛ք։
- - - -
Մուսթաֆա տայի հիւղակին դրան առաջք նստածչիպուքը կը ծխէր ու կը մտածէր մեղմօրէն իր հեռաւոր զաւակին վրայ երբ դիմացի կիսաստուերէին մէջ տեսաւ զոյգ մը ճերմակ եզերու ճակատները, որոնք կը յառաջանային դէպի իրեն տատանելով եւ յամրաբար քաշելով Հայտար աղայի փայտով բեռնաւորուած սայլը որ օր մը առաջ մեկներ էր գիւղէն դէպ ի մօտակայ գիւղաքաղաքը։
– Մէրհապա՜…
Մուսթաֆա տայի ձեռքը կուրծքին դնելով բարեւը առաւ ու հարցուց անմիջապէս, զարմացումով։
– Փայտդ չե՞ս ծախեր։
Հայտար աղա ուժասպառ նստեցաւ գետնին. հակառակ զով օդին տագնապագին բան մը ունէր իր քրտնած դէմքը. աչքերը մոլար էին ու կարծես կը տատամսէր խօսք բանալու. յանկարծ խոր եւ երկար ատենէ ի վեր զսպուած հառաչանք մը դուրս ելաւ իր կուրծքէն։
– Օ՜ֆ… օ՜ֆ… տայի՛, ի՞նչ գէշ օրի հասանք, ի՞նչ սեւ օրի հասանք։
– Խեր ըլլա՜յ օղո՜ւլ… ինքն ալ դող ելլած էր. թոյլացած ձեռքէնչիպուքը ինկած էր գոգին մէջ ու իր կռնակէն կը զգար կնոջը շնչատ հեւքը։
Հայտար ծունկերուն վրայ ցցուեցաւ, գլուխը դէպ անոնց հակեց եւ ձեռքովը ցոյց տալով հեռաւոր եւ տարտամ հորիզոնը մրմնջեց ակռաները սեղմելով։
–Հարպկայ, տայի՜հարպկայ…։
Միջոց մը լուռ մնացին ու իրենց ընտանի անասունի բարի ու միամիտ նայուածքները վարանեցան գիշերուան մթութեան մէջ։
Այր ու կին գիշերն ի բուն չքնացան ու այգուն առաջին լոյսին վազեցին գացին իմամիտ հասկնալու համար եղելութիւնը. պառաւը դժուարաւ կը քալէր ու կ’ողբար։
– Օղլո՜ւմ, ո՞ւր ես հիմա, ո՞ր լերան կատարը, ո՞ր ցորին մէջ… անգամ մըն ալ պիտի՞ տեսնեմ նոճիի հասակդ…
Մուսթաֆա տայի ինքզինքը կը բռնէր ու պեխերուն ներքեւէն կը խնդար։
– Հոգի, վախի ի՞նչ կայ, կնի՛կ, Սիւլէյմանը քաջ է, այդ ապուրէն մենք ալ խմեր ենք ժամանակին.հարպիգացողը անպատճառ կը մեռնի՞…»Օրերէ շաբաթներէ ի վեր հանդարտիկ ու անշուք գիւղը ալեկոծուած էր գէշ հովերէ խռովուած լճի մը պէս։Հարպկա՜յ… պահեստները կը կանաչուին, գիւղացիները փախստական, ոմանք լեռները քաշուած, կենդանիները կը տանին… մօր ու որբի արցունքոտ աչքեր, շուարուն եւ այսահարուած դէմքեր։
Քանի մը անգամներ Մուսթաֆա տայի ուրիշ տարէց գիւղացիներու հետ գնաց մօտիկ գիւղաքաղաքը ու կայարանին մէջ կզկտուած սպասեց լուրերու. Մթութեան ու անստուգութեան մէջ խարխափելով կ’ապրէին կոյրերու պէս. մայրաքաղաքէն եկողները լուր ունէին թերեւս բայց իրենց աչքերուն առաջքէն կ’անցնէին միայն վերէն եկող կառախումբերը որոնց պահեստիներով եւ նորակոչներով հոծ վակոնները առանց կայարան կենալու կ’անցնէին կ’երթային…
– Հարպ կա՜յ, արիւնը հեղեղի պէս կը հոսի՜…
Ի՞նչ ըսելու է կիներուն որոնք իրենց սիրականներուն եւ զաւակներուն վրայ տեղեկութիւն կ’ուզեն. շրթները համր դարձեր են, մարդու բերնէ խօսք չելլար։ Անզսպելի եւ ահագին ցասումներ կ’արթննային գիւղացիներուն մէջ մինչ անընդհատ վերի գիւղերէն եկող կառախումեր, նախ հեռաւոր, հետզհետէ մօտիկցող դղրդիւնով, վայրաշորժին հեւքը, մթնշաղին մէջ բոցավառող կարմիր լոյսերկ, սուր եւ պատառող սուլումները զիրենք կը վրդովէին եւ երկչոտ կը դարձնէին։
Գիւղին մէջ մնալ ալ դժուար էր. ձեռքերնին ծալած, աչքերնին ճամբուն կը սպասէին. անձրեւները եկեր էին ու հողը կակղեր էր բայց ո՞վ կը մտածէր վար ու ցան ընել… քանի՞ բերան պիտի մնային ուտելու համար. տեսնենքխըսմէթունէին յառաջիկայ տարուան հունձքէն. անգործ մշակները կը հաւաքուէին սրճարանին մէջ ու իրենց անձկալի սպասումը խաբելու համար երկարօրէն կը խօսէին նախկին կռիւներու վրայ որոնց ոմանք մասնակից եղած էին ու կ’ոգեկոչէին յաղթական ու պատմական անունները իրենց պատերազմական փառքերուն բայց կիները անհաղորդ կը մնային այդ արբեցութեան ու ծալապատիկ նստած, ձեռքերօվնին ծունկերնին ծեծելով կը մտաբերէին իրենց կտրիճները որոնց երակները բացուած էին թերեւս այս պահուս։
- - - -
Առաւօտ մը կանուխէն նշմարեցին գաղթականներու առաջին կարաւանը. երկար շարքերով, փսիաթներու տակ ծածկուած սայլեր դանդաղօրէն կը յառաջանային շիտակ ճամբան ամբողջովին բռնելով ու պարտութեան առաջին գոյժը անոնք բերին իրենց։ Մռայլ ու յուսահատ տխրութիւն մը մարեց ամենուն սիրտերը երբ յանկարծ ուրախութեան կայծակ մը փայլատակեց։ Գիւղացի տղաքը առիւծի պէս կռուեր էին. անոնց քաջութեան ու յանդգնութեան համբաւը ամենուն բերանն էր. ոմանք նահատակուեր էին բայց շատերը փախստական ու վիրաւոր, իրենց կարգին կը սպասէին ծննդավայր դառնալու համար. գիւղին իմամը կը խրախուսէր ու կը քաջալերէր ամէնքը. լաւ տեղէ իմացեր էր, ըսածներուն կասկած չկար. իսկ Սիւլէյմա՜ն… օ՜ֆ… օ՜ֆ… փա՜ռք իր ծնողքին ու հայրենիքին։
Կնձնիի մը բունին կրթնած Մուսթաֆա տայի եւ իր կինը ուրախութեան արբեցութեան մէջ էին. կարծես երազի մէջ էին ու հոն՝ իրենց խանդավառութեան մէջ կը ծրագրէին բան մը սարքել Սիւլէյմանը ընդունելու համար. գիտէին, վիրաւոր էր անիկա, վիճակը ծանր, բայց կ’առողջանար. եթէ Աստուած թշնամիին հարուածէն փրկեր էր զայն, ինչո՞ւ չպիտի պահէր այլեւս…։ Կը մտածէին, ուրեմն, թէ անոր վերադարձած օրը շրջակայ ագարակները եւ գիւղացիները թունդ պիտի ելլէին. Մուսթաֆա տայի գիտէր ընելիքը, հիւղակներու մէջ պատերէ կախուած որսի հրացանները անգործ չպիտի մնային այդ օրը. մէկով, երկուքով չէ՛, հարիւրներով գնդակներ պիտի որոտային։
– Ամա՜ն օղլում, կ’ըսէր մայրը կուրծքը ուռած պարծանքէն, մեր գէշ օրը աղէկի դարձուցիր, քեզի ամէն բանհէլալէ։
Գիւղացիները այլ եւս ամոքուած իրենց ցաւին մէջ, կը սպասէին հանդարտ համբերութեամբ մը. առաւօտէն մինչեւ իրիկուն, անդադար գաղթականներու կարաւանները կ’անցնէին մեծ ճամբուն վրայէն. երբեմն երբ աշնանային երկինքը պայծառանար անոնք կանգ կ’առնէին, կարկ կը վառէին ու կը գիշերէին մացառուտներու ետին. խարտեաշ եւ պայծառ աչքերով Րումելիցի մանուկներ մինչեւ գիւղ կուգային ո եւ է ծառայութիւն խնդրելու համար. այդ ատեն կը լսէին ահռելի մանրամասնութիւններ որոնք երկար սարսուռներով կը համակէին տեղացիները ու իրենց մէջ կ’արծարծէին հին ցաւեր, հին ոխեր։
Գորշ եւ անձրեւոտ իրիկուն մը գաղթականներու վազքերուն ետեւէն նշմարեցին հնոտի եւ անձեւ սայլակներ. սրտերնին տարտամ վախով մը բռնուած կիները յառաջացան ու սպասեցին. սայլակները շեղեցան ճամբէն. մտան պարարտ դաշտերուն մէջ ու կեցան. յաջորդական անձրեւներ ճամբայները անանցանելի դարձուցեր էին. խումբ խումբ մարդիկ իջան անոնցմէ. մուհաճի՞ր կը բերէին արդեօք գեղը. բայց ո՛չ. աւելի ուրուականներու կը նմանէին անոնք, կորաքամակ, վտիտ, մոլորուն քայլերով. կարծես գինով էին կամ ոգեւար. քանի կը մօտենային այնքա՛ն սոսկալի կը թուէին. անոնք կը քալէին կարծես անկամք շարժումներով ու կոյրերու պէս կը դեգերէին. անոնք զարհուրած ը թուէին յարատեւ մղձաւանջէ մը հալածուող տենդահարներու նման։ Պառաւները անշարժ եւ սեւեռաբիբի կը նայէին մինչ երիտասարդուհիները կ’ընկրկէին արհամարանքի ու զզուանքի զգացումներով. երբ ահա մէկը խումբէն անջատուելով, աճապարեց. անիկա դժնդակօրէն կը քալօր ցնցոտիներով պատած ուսերը ցցած, վիտի սրունքները դողդոջուն, չարագուշակ ու քստմնելի… Ալա՜հ… կիները սարսափած կ’ուզեն խուսափիլ ու ահա ձայն մը ողբագին գոռ ու ըմբոստ կը բարձրանայ միջոցին մէջ։
– Սիւլէյմա՜ն, օղլո՜ւմ…
Սոված ու անտէր մնացեր էին օրերով, քար ըլլալ չէ՛ր դիմանար. երբ կարենային խօսիլ, ինչե՜ր ունէին պատմելիք. իրարու վրայ յարձակեր, զիրար յօշոտել իրարու արիւն ծծելու ձգտեր էին, այնքան ծարաւկ դժոխքի պէս կ’այրէր իրենց տենդագին քիմքերը… ու հիմակ մարդիկ չէին որ կը վերադառնային իրենց ծնողներուն այլ գերեզմանէ փախած ուրուականներ. ու աղէկ որ անոնց դեղնած եւ դիակնային շրթները թոյլ ու լորձունքոտ չէին կրնար արտաբերել ու պատմել իր բոլոր մանրամասնութիւններով այն դժոխքը որուն մէջ ոգեւարած էին։
Սրճարաններու մէջ գիւղացիները թէեւ նուազ եռանդով կը շարունակէին փառաւորուիլ իրենց կտրիճներով. դեռ երկար ատեն պիտի խօսէին անոնց վրայ եւ թերեւս յաջորդ սերունդներուն աւանդէին անոնց սխրագործութիւնները. հետզհետէ ձերբազատուելով վերադարձողներու առթած սոսկումէն փառասիրութեան գինովութեան մէջ անոնք կը մոռնային իրականութիւնը. միայն կիները, մանաւանդ մայրերը չէին կրնար ըմբռնել թէ ինչո՞ւ եւ ինչո՞վ կը պարծենան էրիկ մարդիկ եւ աչքերնին յառած իրենց սիրելիներու ուրուականներուն կը խորհէին թէ գէշ կատակ մը չէի՞ն ըներ երբ փառքի մասին կը խօսէին եւ անով կը ջանային մխիթարել իրենց չարաչար վիրաւորուած մայրական զգացումները։
8mwox9abno1i9et7a2z7jju3spd5cgh
Շաքարի տուփը
0
151387
396667
2026-09-17T16:46:11Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Շաքարի տուփը|author = Զապել Եսայան}} Կաղանդի առաւօտն է։ Ժամը բաւական յառաջացած է բայց Տէր եւ Տիկին Մարտիկեան դեռ նոր արթնցած են։ Նախորդ գիշերը ուշ պառկած ըլլալով քնատ աչքեր ունին, սեղանին առաջքը նստած կը նախաճաշեն՝ երբեմն երբեմն յուսահատական նայուած...»:
396667
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Շաքարի տուփը|author = Զապել Եսայան}}
Կաղանդի առաւօտն է։ Ժամը բաւական յառաջացած է բայց Տէր եւ Տիկին Մարտիկեան դեռ նոր արթնցած են։ Նախորդ գիշերը ուշ պառկած ըլլալով քնատ աչքեր ունին, սեղանին առաջքը նստած կը նախաճաշեն՝ երբեմն երբեմն յուսահատական նայուածք մը նետելով սեղանին միւս ծայրին վրայ որ ծածկուած է նուէրներով, քառդերով։ Նոյն միջոցին սպասուհին ներս կը մտնէ շաքարի տուփ մը ձեռքը եւ զայն յանձնելէ ետքը անշշուկ դուրս կ՚ելլէ։
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻԿԵԱՆ. – (Սրտնեղ) Չըսի՞… Զարմայրեանենք ղրկեր են, ո՜ւֆ, ասոնց ալ բան մը ղրկելու է։
ՄԱՐՏԻԿԵԱՆ. – Ի՞նչ ընենք, հանըմս… բան մըն ալ անոնց կը ղրկենք։
ՏԻԿԻՆԸ. – (Փրփրած, բերանը լեցուն) Սա քու անտարբերութիւնդ չկա՞յ, անտանելի է. ալ ինչո՞վ կ՚ուզես որ բան մը ղրկենք. դրամ չմնաց, բան չմնաց։
ՄԱՐՏԻԿԵԱՆ. – Հանդարտէ՛, հոգիս, հանդարտէ՛։
ՏԻԿԻՆԸ. – Ի՞նչպէս կ՚ուզես որ հանդարտիմ. աս ըլլալիք բա՞ն է. կարծես թէ ամէնքն ալ խօսք մէկ ըրեր են ինծի գէշ կատակ մը ընելու։
ՄԱՐՏԻԿԵԱՆ. – Յանցանքը ի՞մս է, ես չգացի իրենց չըսի որնուէր ղրկեան եա՛…
ՏԻԿԻՆԸ. – Քեզի ո՞վ կ՚ըսէ որ յանցանքը քուկդ է։
Քիչ ատեն կը վիճաբանին նոյն շեշտով. դրանը զանգակը կը հնչէ. այր ու կին կը տժգունին. քիչ յետոյ սպասուհին ներս կը մտնէ ձեռքը ծրար մը եւ տիկնոջը յանձնելէ ետք կը մեկնի։
ՏԻԿԻՆԸ. – Ա՛լ պիտի խենթենամ, իրաւ որ. մէկը մտածած ատենս երկուքը եղաւ։
ՄԱՐՏԻԿԵԱՆ. – (Որ մեծաձայն կը սկսի խնդալ) Տարօրինակ գաղափար մը միտքս եկաւ սիրելիս…
ՏԻԿԻՆԸ. – Ի՞նչ է որ։
ՄԱՐՏԻԿԵԱՆ. – Միւսներուն նուէրները պատրաստա՞ծ ես։
ՏԻԿԻՆԸ. – Հարկա՛ւ. ալ այս երկուքին բան մը չեմ կրնար ընել եւ չգիտեմ թէ ի՞նչ բանով զուարթութիւն կը պատճառը քեզի ասիկա։
ՄԱՐՏԻԿԵԱՆ. – Մտիկ ըրէ՛, ի՞նչ է ծրարին մէջինը։
ՏԻԿԻՆԸ. – Անուշահոտութեանց տուփ մը, Սարգիսեաններէն է։
ՄԱՐՏԻԿԵԱՆ. – Հա՜… անուշահոտութիւնը Զարմայրեաններուն ղրկէ, շաքարին տուփը Սարգիսեաններուն։
ՏԻԿԻՆԸ. – Ատ գէշ գաղափար չէ։
Քիչ մը ետքը այր ու կին կը դասաւորեն նուէրները եւ քառդերուն կը պատասխանեն։ Շաքարին տուփը ճամբայ կ՚ելլէ դէպ ի Սարգիսեաններուն տունը։
⁂
Սարգիսեաններուն տունը մեծ իրարանցում կայ։ Սարգիսեան՝ մեծ վաճառատան մը պետը, իր բազմաթիւ պաշօնեաներուն այցելութիւնը կ՚ընդունի։ Տիկին Սարգիսեան երեկոյթի շրջազգեստը կը փորձէ եւ օրիորդները իրենց եղբայրներուն հետ ուրիշ հիւրեր կ՚ընդունին, եւ փոխն ի փոխ կը զբաղին նուէրներով։
ՆՈՒԱՐԴ. – Արշակուհի, քառդերը դրուածները ղրկեցի՞ր։
ԱՐՇԱԿՈՒՀԻ. – Այո՛, բայց դեռ ցանկը երկայն է։
ՆՈՒԱՐԴ. – Նոր բան ղրկող չեղա՞ւ։
ԱՐՇԱԿՈՒՀԻ. – Առտուն ղրկուածներուն փոխարէն։
ՆՈՒԱՐԴ. – Մարտիկեաններէն լուր չելաւ, հը՞։
ԱՐՇԱԿՈՒՀԻ. – Ինչպէս չէ՞, տուփ մը շաքար ղրկեր էին։
ՆՈՒԱՐԴ. – Ես չտեսայ։
Վայրկեան մը կը փնտռեն, տուփը չկայ, բայց քառդը կը գտնեն սեղանին տակէն։
ԱՐՇԱԿՈՒՀԻ. – Չըլլայ թէ սխալմամբ մեր ղրկելիքներուն մէջ երթայ։
Նուարդ եւ Արշակուհի զուարթօրէն դուրս կ՚ելլեն սենեակէն, բայց շուտով կը տեղեկանան թէ սպասաւորը մեկնած է արդէն նուէրներով։ Շաքարի տուփը ճամբայ ելած է եւ քառորդէ մը ուրիշ նուէրներու հետ թափառելէ ետքը կը հասնի Գառնիկ աղայենց տունը։
⁂
Գառնիկ աղա աղքատիկ մարդ մըն է, բազմաթիւ տղաքներու տէր եւ Սարգիսեաններուն հեռաւոր ազգական։ Կաղանդը գէշ ժամանակ հասած էր այս տարի։Մանկալին քով կզկտած՝ այր ու կին կը մտմտան։ Տղաքը տխրօրէն կը հետեւին իրենց ծնողքին խօսակցութեան։ Կաղանդը իրենց ոչ պտուղ բերած է ոչ շաքար։ Մինակ Տիկին Վերժին՝ ուրիշ ազգականուհի մը՝ Գառնիկ աղային կնոջը քանի մը կանգուն կերպաս ղրկած է։
ՄԱՐԻԱՄ ՀԱՆԸՄ. – Ամենէն աւելի սա Տիկին Վերժինին խնդիրը. ասոր բան մը ղրկելու է, չըլլալիք բան։
ԳԱՌՆԻԿ ԱՂԱ. – Իրաւ ես կնիկ, իրաւ ես։ (Կամաց մը գրպանէն կը հանէ քսակը եւ լռիկ կը հաշուէ) 20 կայ ի՞նչ կրնանք առնել։
ՄԱՐԻԱՄ ՀԱՆԸՄ. – Շնորհքով բան մը…
ԳԱՌՆԻԿ ԱՂԱ. – Հըմ… 20 ղրուշով շնորհքով բան մը՜…
Դուռը կը զարնուի. Մարիամ հանըմ քովնտի պատուհանէ մը կը նայի։
ՄԱՐԻԱՄ ՀԱՆԸՄ. – Սարգիսեաններուն սպասաւորն է, կարծեմ բան մը բերած է։
Տղաքը ամէնքը մէկ կը վազեն սանդուխներէն վար։ Քիչ ետքը սենեակ կը բերեն շաքարի տուփը որ անմիջապէս կը բացուի. ամէնքն ալ համը կը նային… Նոյն միջոցին այր ու կին ցած ձայնով կը խորհրդակցին։
ԳԱՌՆԻԿ ԱՂԱ. –Հիչ կ՚ըլլա՞յ անանկ բան, ճանըմ։
ՄԱՐԻԱՄ ՀԱՆԸՄ. – Ինչո՞ւ պիտի չըլլայ. վրան մարքա չկայ որ Տիկին Վերժին հասկնայ թէ Սարգիսեաններուն տունէն է եա՛։
Այդ միջոցին շաքարին տւփը մէկ տղէն միւս տղուն ձեռքը կ՚անցնի։
ԳԱՌՆԻԿ ԱՂԱ. – Է՛ տղաքները…։
ՄԱՐԻԱՄ ՀԱՆԸՄ. – (Վայրկեան մը վարանելէ ետքը) Այնչափ ուրիշ բաներէ զրկուած են որ…
Հապճէպով շաքարի տուփը կ՚առնուի։ Գառնիկ աղա կը ցնցէ զայն որպէս զի պարպուածներուն տեղը գոցուի. յետոյ խնամքով կը գոցէ եւ ճամբայ կ՚ելլէ տուփին հետ։
⁂
Տիկին Վերժին երիտասարդ այրի մըն է, բաւական բարեկեցիկ։ Գառնիկ աղան կ՚ընդունի եւ լալու չափ կը յուզուի տեսնելով գեղեցիկ շաքարի տուփը որուն համար կը մտածէ թէ ի՜նչ զրկանքներու շնորհիւ առնուած ըլլալու է։
ՏԻԿԻՆ ՎԵՐԺԻՆ. – Իրաւ որ Գառնիկ աղա զիս պզտիկ ձգեցիք. ի՞նչ հարկ կայ այսպիսի բաներու։ Մենք օտար չենք իրարու համար։
Հետզհետէ ապշած՝ շաքարի տուփին գեղեցկութենէն եւ պարունակած ազնիւ տեսակէ bonbonներէն, Գառնիկ աղային կը դառնայ յուզմունքով։
ԳԱՌՆԻԿ ԱՂԱ. – Գիտէ՜ք որ այսպիսի օրերու մէջ ինչչափ հաճոյք կը պատճառէ մանաւանդ տալը. բնա՛ւ շնորհակալ մի՛ ըլլաք։
ՏԻԿԻՆ ՎԵՐԺԻՆ. – Միշտ նոյնը մնացած էք Գառնիկ աղա. ես որ տղայութենէս ճանչցած եմ ձեզ, եւ գիտեմ ձեր լաւ օրերը։
Գառնիկ աղա կը խանդավառուի։ Եթէ սկզբէն քիչ մը ամօթահար եղած էր, Տիկին Վերժինի շնորհակալութիւններէն հիմակ այլ եւս իր հին լաւ օրերու վերյուշումը մոռցնել կուտայ ամէն բան։
ԳԱՌՆԻԿ ԱՂԱ. – Է՜… ի՜նչ ատեններ էին։
Դուռը կը զարնուի. Գառնիկ աղա ոտքի կ՚ելլէ եւ մեկնելու կը պատրաստուի։
ՏԻԿԻՆ ՎԵՐԺԻՆ. – Շաշ շատ բարեւներ տիկինիդ եւ ըսէք որ չափազանց շնորհակալ եմ, իրաւ որ…
⁂
Գառնիկ աղա չմեկնած երկայնահասակ օրիորդ մը կը մտնէ սենեակ։
ՏԻԿԻՆ ՎԵՐԺԻՆ. – Ա՛հ, օրիորդ Զարուհի, ի՛նչ անակնկալ, այնքան զբաղած կը կարծէի ձեզի։
ԶԱՐՈՒՀԻ. – Բայց չէ՞ք գիտեր որ իմ զբաղումներում մէջ ամէնէն ստիպողականը վալ ձեզ համբուրելն է։
Շատ մը համբոյրներ խօսքերնին կ՚ընդհատեն։ Յետոյ կը նստին եւ կը խօսակցին։ Այդ միջոցին Տիկին Վերջին կը մտածէ. «Անպատճառ բան մը տալու է այս աղջկան. ի՜նչ ձանձրոյթ, ի՞նչ կրնամ ճարել այս ժամուն»։ Մինչ օրիորդ Զարուհի կը մտածէ իր կարգին. «Տեսնենք ի՞նչ պիտի տայ, ես անցեալ տարի այնքան գեղեցիկ ձեռագործի արկղիկ մը տուի. ինծի պարտական է»։ Այլ սակայն իրենց շրթունքը կը գտնեն ուրիշ շատախօսելիք նիւթեր։
ԶԱՐՈՒՀԻ. – Սարգիսեաններուն գացի. ի՛նչ անտանելի անկարգութիւն մը կայ տուներնին. ոչ եկածը գիտեն ոչ գացածը։
ՏԻԿԻՆ ՎԵՐԺԻՆ. – Անոնց տունը միշտ այնպէս է։
ԶԱՐՈՒՀԻ. – Այս գիշեր Ն…ենց երեկոյթին պիտի երթան, ես ալ հրաւիրուած եմ, բայց…
ՏԻԿԻՆ ՎԵՐԺԻՆ. – Ի՞նչ բայց… Արշակը հոն պիտի ըլլայ։
ԶԱՐՈՒՀԻ. – Ա՛տ, ապուշը, գիտե՞ս ինչչափ կը ձանձրացնէ կոր զիս…
ՏԻԿԻՆ ՎԵՐԺԻՆ. – Ի՞նչ կ՚ըսես. քեզ բոլորովին տարբեր տրամադրութեան մը մէջ կը կարծէին։
ԶԱՐՈՒՀԻ. – Կարծեմ քիչ մը ամէնքդ ալ սխալած էք այդ մասին։ Արշակը միշտ ձանձրացուցած է զիս. եթէ թոյլ տուած եմ որ cour ընէ, գիտե՞ս՝ անոր հհամար է որ աղջիկ մը միշտ ծիծաղելի է mondeի մէջ, երբ շուրջը պտտող մը չունի։
ՏԻԿԻՆ ՎԵՐԺԻՆ. – Ըսել է պարզապէս… faut de miex…
Օրիորդ Զարուհի սրամտօրէն կը ժպտի եւ ոտքի կ՚ելլէ։ Մտքին մէջ միշտ կը կրկնէ. «Տեսնենք ի՞նչ պիտի տայ»։ Տիկին Վերջին տագնապներէ կ՚անցնի մինչեւ որ լուսաւոր գաղափար մը կ՚ունենայ։ «Գառնիկ աղային շաքարի տուփը… ուրիշ ի՞նչ կրնամ ընել… խեղճ մարդը մտքէն կ՚անցընէ՞…»։ Խղճահարութիւնը կարճ կը տեւէ։ Տիկին Վերժին կուտայ շաքարի տուփը։
ՏԻԿԻՆ ՎԵՐԺԻՆ. – Սիրելի՛ս քեզի համար պատրաստեցի ասիկա, կ՚ուզէի անձամբ գալ բայց սիրունութիւնը ունեցաք զիս կանխելու։
ԶԱՐՈՒՀԻ. – Ինչպէ՞ս Տիկին, միշտ գեղեցիկ անակնկալներ ունիք ձեր բարեկամուհիներու համար։ (Մտքէն) Անշուշտ աւելի աղէկ բան մը կրնայիր տալ. մեղք անցեալ տարուան արկղիկիս եւ այսօրուան կորսնցուցած ժամանակիս։
Համբոյրներով կը բաժնուին իրարմէ։
⁂
Օրիորդ Զարուհի կատղած կը հասնի տուն։ Արշակին սպասաւորը կը տեսնէ բակին մէջ, բայց հետը յի խօսիր իսկ։ Երբ սենեակ կը մտնէ՝ մայրը կ՚աճապարէ ըսելու։
ՄԱՅՐԸ. – Զարուհի՛, Արշակը քեզի գեղեցիկ նուէր մը ղրկեր է. մատանի մը։
ԶԱՐՈՒՀԻ. – Ի՞նչ ընեմ… գիտեմ ինչու համար է, որպէս զի ես ալ իրեն բան մը ղրկեմ, բայց կրնայ սպասել մինչեւ եկող տարի։
ՄԱՅՐԸ. – Գիտես Զարուհի՛, չըլլար, տղան քեզի բան մը ըրած չունի, ոեւէ բան մը ղրկելու է, սիրտը կը կոտրի…
ԶԱՐՈՒՀԻ. – Է՛հ, ի՞նչ ընեմ… կեցիր, սա շաքարի տուփը կը ղրկեմ…
ՄԱՅՐԸ. – Ի՞նչ տուփ։
ԶԱՐՈՒՀԻ. – Տիկին Վերժինին նուէրը. մէյ մըն ալ թող սպասէ՛. ինծի ի՞նչ գիտցաւ որ այս չնչին բանը տուաւ. մատանին ո՞ւր է։
Մինչ օրիորդ Զարուհի քննելու զբաղած է գեղեցիկ մատանին, շաքարին տուփը ճամբայ կ՚ելլէ դէպ ի Արշակին տունը։
⁂
Արշակ շաքարին տուփը ստանալու պէս սա երկտողը կը գրէ. –
«Սիրելիս, որչա՜փ երախտապարտ ըլլամ ձեր գեղեցիկ դիտաւորութեան համար։ Ձեր ղրկած շաքարի տուփը սնարիս մօտ պիտի մնայ միշտ, որովհետեւ ինծի կը թուի թէ անոր բովանդակած իւրաքանչիւր հատիկները ձեր մէկ քաղցրութիւնը կը ներկայացնեն, եւ գիտեմ թէ անոնք թիւ չունին։ Գիտէք որ նոյն իսկ պիտի զգուշանամ անոնցմէ հատ մը ճաշակելէ, վախնալով որ ձեր ինծի ըրած նուէրէն՝ զոր շնորհ մը կը նկատեմ, բան մը կը պակսի. իրաւամբ այս անգամ զիս շատ շփացուցիք. անհուն շնորհակալութեամբ՝
Ձերդ Արշակ»
⁂
Բայց շաքարի տուփը իր վերջին կայանին հասած չէր։ Արշակին քոյրը, Օրիորդ Սուրբիկ, վերջին ծայրը շուարած էր, որովհետեւ առաւօտէն ի վեր Զարմայրեան էֆէնտի գեղեցիկ հատոր մը ղրկած էր իր եղբօրը, պէտք էր փոխարէն բան մը ղրկել։ Զարմայրեանները այսպէս էին, բան գործ կ՚ընէին ամէնուն նուէրներ կը ղրկէին եւ յետոյ կը բամբասէին չպատասխանողները։ Օրը իրիկուն պիտի ըլլար, պէտք էր աճապարել։ Սուրբիկ սրտնեղութեամբ սպասաւորը կանչեց։
ՍՈՒՐԲԻԿ. – Դեռ Արշակը չեկա՞ւ։
ՍՊԱՍԱՒՈՐԸ. – Վերն է կարծեմ։
Սուրբիկ շտապեց եղբօրը սենեակը, բայց անիկա մեկնած էր Զարուհիին նամակը ձգելու։ Քանի մը վայրկեան դեգերելէ ետքը շաքարին տուփը աչքին զարնաւ։ «Ի՞նչ գեղեցիկ է, եթէ Արշակ հոս ըլլար… շատ ալ յարմար նուէր է՜…»։ Քիչ մը կեցաւ յետոյ Արշակին քառդը դրաւ տուփին վրայ եւ յանձեց սպասաւորին, որ թէեւ ապշած մնաց, բայց չհամարձակկեցաւ բան մը ըսելու։
⁂
ՕՐԻՈՐԴ ԶԱՐՄԱՅՐԵԱՆ. – Մամա՛, ի՛նչ սիրուն տղայ է սա Արշակը. մեզի ամէն բանի մէջ կը յիշէ։
ՏԻԿԻՆԸ. – Բան մը ղրկե՞ր է. նայիմ, բայց կարծեմ անոր ալ մենք ղրկեցինք։
ՕՐԻՈՐԴԸ. – Մամա, թող ըլլա՛յ, որչա՜փ մարդիկ կան որ կ՚ընդունին բայց բան մը չեն ղրկեր։
Տուփը կը բերուի։ Տիկին Զարմայրեան նախ ուշադրութեամբ կը դիտէ յետոյ կը խոժոռի։
ՏԻԿԻՆԸ. – Այս տուփը մեր ղրկած տուփերէն է. հէմ ալ մէջէն կերեր են։
ՕՐԻՈՐԴԸ. – Ի՞նչ կ՚ըսես, մամա, Արշակը անանկ տղայ չէ։
ՏԻԿԻՆԸ. – Կայնէ՛, Արշակին շաքար չղրկուեցա՞ւ, սա ցանկը բեր…
Այդ միջոցին ուրիշ հիւրեր կը հասնին։
ՏԻԿԻՆԸ. – (Յաղթական) Ամմա միշտ միտքէս կ՚անցնէր… որ Տիկին Մարտիկեանին ու Արշակին մէջը բան մը կայ կ՚ըսէի։
Իր հիւրերուն կը պատմէ որ Տիկին Մարտիկեան իրեն ղրկուած նուէրները Արշակին կուտայ. շաքարի տուփին խօսքը չըլլար։ Երկար ատեն կը բամբասեն Տիկին Մարտիկեանը, մինչեւ Օրիորդ Զարմայրեան տխրած՝ մտիկ կ՚ընէ։
ՏԻԿԻՆԸ. – (Կ՚եզրակացնէ) Ան որո՞ւ հետ չէր որ Արշակին հետ չըլլայ։
Ու խորհելով որ ծառան զբաղած է, շաքարին տուփը կը բանայ եւ կը հրամցնէ հիւրերուն։
hbkhul84gfk84oal6vun57p5dagrtsm
Պառաւին յոյսը
0
151388
396668
2026-09-17T16:46:25Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Պառաւին յոյսը|author = Զապել Եսայան}} Ամէն իրիկուն, վերջալոյսին, երբ դիմացի գերեզմաննոցին նոճիները ոսկեփայլ ճառագայթներով օծուած կ՚ըլլային եւ Սթամպօլը հեռուէն մանիշակագոյն մշուշի մը մէջ կ՚աննիւթանար, ամէն իրիկուն, անպատճառ Մաննիկ տուտու կը կենար իր...»:
396668
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Պառաւին յոյսը|author = Զապել Եսայան}}
Ամէն իրիկուն, վերջալոյսին, երբ դիմացի գերեզմաննոցին նոճիները ոսկեփայլ ճառագայթներով օծուած կ՚ըլլային եւ Սթամպօլը հեռուէն մանիշակագոյն մշուշի մը մէջ կ՚աննիւթանար, ամէն իրիկուն, անպատճառ Մաննիկ տուտու կը կենար իր փայտաշէս տնակին սեմին վրայ եւ իր պառաւի խորշոմած ու չորացած ձեռքովը պատսպարելով աչքերը արեւուն վերջին ճաճանչներէն, յուսահատօրէն, յամառութեամբ կը նայէր ճամբուն վրայ…
Նիհար ու ոսկրոտ պառաւ մըն էր անիկա, անհամար խորշոմներ կը փօթոտէին իր դէմքը, մազերը ցանցառ ու ճերմակ կը կորսուէին սեւ պօյամային տակ ու շրթունքները կ՚անհետանային ատամնազուրկ բերանին խորութեան մէջ. հակառակ իր յառաջացած տարիքին, բարձր հասակը չէր կքած, թերեւս անոր համար որ քանի տարիներէ ի վեր ստիպուած էր անիկա ինքզինքը սպասման ձգտումին մէջ պահել, վիզը երկնցուցած դէպի ճամբան ու ականջները ուշադիր ամենափոքր աղմուկին։
Մաննիկ տուտու կրնար շատոնց մեռած ըլլալ, բայց անիկա կը սպասէր. իր պառաւի անգոյն ու պղտոր աչքերուն մէջ վերջալոյսի ճաճանչները կը հանդիպէին ամէն իրիկուն, հաստատ ու անհուն հաւատքի ու յոյսի ցոլքերուն։
Իր վիշտը շատ խորունկ էր սակայն, անսահմա՜ն. իր թաղին մէջ ամէնքն ալ գիտէին ու ցաւակից էին իրեն. երբեմն երբ երկար սպասումէն ջլատուած հեծեծագին կ՚ողբար ու թերեւս, ո՞վ գիտէ, նախզգալով ահռելի իրականութիւնը՝ անձկութեան եւ յուսահատութեան տագնապի մը մէջ կը հառաչէր, դրացինրը կուգային ու կը մխիթարէին զինքը։– Այսչափ համբերեցի՛ր, քի՛չ մըն ալ համբերէ, Մաննիկ տուտու, շատը գնաց քիչը մնաց… քու ցաւդ ամէնուս գլուխն է։
Բայց անիկա անմխիթար կը գոչէր. – Եավրո՜ւս… անօրէններուն ձեռքը մնաց… սա քանի տարի է՜. հիմա կտրիճ մարդ եղած է՜… հարը մարը բաղդաւոր էին, ժամանակին հողը գրկեցին ազատեցան, իմ չոր գլխուս եկաւ այս ձիւնը…
Մաննիկ տուտու շատ տաժանելի կեանքը մը ունեցած էր. ծայրէ ծայր դժբաղդութեանց ու տառապանքի շարք մը. բայց ամէն բանի տոկացած էր մեծ քաջութեամբ։ Կանուխէն կորսնցուցած էր ամուսինը. յետոյ իր միակ աղջիկը ասեղին ծայրով – ոսկեթէլ բանուածքներ շինելով – մեծցնելէ ետքը ամուսնացուցած էր ու մի քանի տարուան ընթացքին աղջիկն ու փեսան մեռած էին որբ մը ձգելով իրեն։ Տարիքին մէջ յառաջացած՝ անկարող զգալով ինքզինքը իր հին արհեստը ձեռք առնելու դողդղացող ձեռքերուն համար, օր մը հոս, օր մը հոն՝ աշխատելով, թաղեցիներու տնական գործերուն օգնելով մեծցուցած էր Ներսէսը, իր թոռը։
Հակառակ իր կացութեան՝ հպարտ ու յարգուած կին մը եղած էր Մաննիկ տուտու ու քիչ մը իր դժբաղդութիւններուն համար, քիչ մըն ալ իր բարձր հասակին ու խիստ երեւոյթին հետեւանքով պատկառանքով կը վարուէին հետը. երբ կիրակի օրերը եկեղեցի կ՚երթար Ներսէսին հետ, սեւ շղարշը գլուխը ու սեւ շալը կռնակը, որը ամուսնոյն մահուընէն ի վեր ուսերուն վրայ կրած էր, գրեթէ անընդհատ սուգի մէջ կլլալով, թաղին նոր հարսերը եւ օրիորդները ձեռքը կը համբուրէին, իր դողդոջուն եւ չորցած ձեռքերը որոնց վրայ խունկի եւ կնդրուկի տարտամ բուրմունք սը կը ծածանէր։
– Ան ատենը բաղդաւոր եմ եղեր եւ չէի գիտեր, կ՚ըսէր վշտին սաստկութենէն – կզակը կափկափելով, երբ կը յիշէր այդ օրերը, եավրուս Ներսէսս քովս էր… չորացած, գօսացած կեանքիս արեւն էր… հիմակ էր որ աշխարհը մութցաւ իմ աչքիս։
Ուրիշ ատեններ ինքզինքը կ՚անիծէր։
– Կուրանայի ու չտեսնայի… արեւուդ ղուրպան ըլլայի՜… եավրո՜ւս… ապրեցա՛յ… ապրեցայ որ աս ցաւովը սիրտս խոցոտի… հիմակ պեխդ մօրուքդ սուսած կտրիճ եղած ես. մէջ մը քովս տեսնեմ քեզի ու աչքերս գոցեմ…
Մաննիկ տուտուին վիշտը շատ մեծ էր. բայց դեռ կ՚անգիտանար իր ցաւին ընդարձակութիւնը։ Ներսէս Պապը Ալիին դէքին օրը ձերբակալուած ըլլալով, աներեւոյթ եղած էր. այդ օրը սպաննուած էր անտարակոյս, բայց թաղեցիները ու պառաւին հեռաւոր ազգականները կարծես համաձայնած ՝ խաբած էին զինքը. Մաննիկ տուտու կը կարծէր թէ իր թոռը բանտն է։
Զինքը խաբած էին խնայելու համար իրեն ու կարծելով թէ այդ յոյսովը պիտի մեռնի… այնքա՛ն պառաւ էր Մաննիկ տուտու, բայց անիկա ապրեր էր, յամառօրէն ապրեր էր սպասելով ու յուսալով ազատութեան օրուան։
Երբեմն այդ յոյսը կ՚արծարուէր իր մէջը ու տուին մէջ ամէն բան կարգի կը դնէր, թոռանը անկողինը կը պատրաստէր, անոր սիրած կերակուրը կ՚եփէր. իր պառաւի ոսկրուտ ու անվարժ ձեռքերով մէկիկ մէկիկ կը շարէր Ներսէսին գիրքերը այն կարգով որ ձգած էր անիկա վերջին մեկնած օրը… ա՜խ այդ օրը… Մաննիկ տուտու այսօրուան պէս կը յիշէր, թոռանը մատղաշ դէմքը… սեւ աչքերուն մթին տխրութիւնը ու մանաւանդ սեւ խոպոպիք մը ճերմակ ճակտին վրայ իջած մինչեւ գրեթէ մէկ աչքը…
– Սա մազդ անդին ըրէ՛, Ներսէս, ըսեր էր պառաւը՝ անհանգիս այդ սեւ գիծէն որ թոռանը ճակատը երկուքի կը բաժնէր… ու Ներսէս առանց պատասխանելու մեկնէր էր շտապով։
Կը յիշէր պառաւը, շատ լաւ կը յիշէր ու կը խորհէր թէ խեղճ պատանին գիտէր գլխուն գալիքը։
– Ճիտը ծուռ, խուզիի պէս գնաց տունէն… ա՜խ այն օրը… աչքիս առաջքն է, ա՜խ այն օրը…
Յաջորդաբար պատահած ազգային դէպքերուն Մաննիկ տուտուին սիրտը յոյսով լեցուած էր. թէեւ ոեւէ կերպով խելքը բանի մը չէր հասներ… Կցկտուր լուրեր հասեր էին ականջին ու ի՛նչ ջերմեռանդութեամբ կ՚աղօթէր յաղթանակին «թագաւորաց քրիստոնէից եւ զինուորեալ մանկանց նոցա». իր պառաւի անթափանցելի մտքին մէջ լոյսի ճաճանչ մը սպրդէր էր. ա՜հ, չէր հասկնար, իրաւ է, չէր հասկնար, բայց սրտագին կը յուսար, յամառօրէն կը յուսար… նոյն միջոցին դժբաղդութիւնը աւելի ընդարձակուեր էր ու շատ տուներէ երիտասարդներ անհետացեր էին ու շատ տուներ իր սուգով սգաւորուած էին… Բայց հակառակ ճնշող դժբաղդութեան, հակառակ ամենէն տաժանելի մարտիրոսութեան, հակառակ մռայլ ու սարսափահար օրերու՝ բառ մը ծնած էր…սրբազան բա՛ռմը զոր հաւատքով իրարու ականջի կը փսփսային. ու թէեո Մաննիկ տուտուն մխիթարողներուն սիրտն ալ խոցոտուած ըլլար, իրեն պէս պառաւներ, կիներ ու նոր հարսերն անգամ, դեռատի աղջիկները ու տղաքներն իսկ որոնք ցաւի ու սուգի մէջ էին՝ իրեն պէս յամառօրէն ու յուսահատօրէն օրուան մը կը սպասէին…
– Երբ ազատութիւնը գա՜յ…
– Մաննի՛կ տուտու, արեւդ սիրեմ, մեզի համար ալ աղօթէ՛։
Հիմակ երբ կիրակի օրերը իր հետզհետէ դեդեւող քայլերով, սեւ շղարշը գլխուն, սեւ շալը կռնակին եկեղեցի կ՚երթար, շատ ու շատ թաղեցի կիներու կը հանդիպէր որոնք պատուհաններէն կամ իրենց դրան սեմին վրայէն աչքերնին արցունքով լեցուն կը պաղատէին իրեն…
– Մաննիկ տուտո՛ւ, աղօթքդ ընդունելի ըլլա՛յ…
Ու երբ հիմա «Տէր Ողորմեա»ի ատեն ինքզինքէն ելած, արցունքը երեսին, երկու ձեռքերը բազկատարած կ՚աղօթէր, մինակ իր Ներսէսին համար չէր այլ ամէնուն համար, «տառապելոց եւ հեծելոց ու գերելոց» ազատութեանը համար. ու տիրացուներուն մանկական խումբին ձայներուն խառնելով իր ձայնը, կը հեծեծէր.
– Աստուա՜ծս, անուշի՛կ Աստուածս, մենք մեղաւոր ենք, մատղաշներուն ձայնը լսէ՛…
Քանի տարիները կ՚անցնէին, այնքա՛ն փոխանակ պառաւին յոյսը տկարանալու՝ կ՚արծարծուէր ու անոնք որ խաբած էին զինքը, սարսափով կը տեսնէին որ անիկա չէր մեռնէր ու ամէն օր կը յուսար իր Ներսէսին վերադարձին. չէ՞ մի օր ազատութիւնը պիտի գար վերջապէս…
Հետզհետէ այդ սպասումը անձկալի հետաքրքրութեան մը կը փոխւէր. երբ եկեղեցիին արարողութենէն ետքը գաւիթին մէջ կեցած իր սեւ եւ չոր սիլուէթը կը տեսնէին, թաղեցիները արագօրէն կ՚անցնէին եւ կը զգուշանային իր նայուածքին հանդիպելու որովհետեւ ամէնուն կը հարցնէր միօրինակ կերպով.
– Ի՞նչ լուր, որդի՛ … ազատութիւնը ե՞րբ պիտի գայ…
– Պիտի գայ, մարիկ… պիտի գա՛յ, համբերէ, շատը գնաց քիչը մնաց։
Տարիներէ ի վեր անդադար կը լսէր նոյն բանը, ու այս յոյսի բառը հետզհետէ աւելի դանդաղւթեամբ, նուազ խանդավառութեամբ կ՚ելլէր ծանօթներուն բերնէն։
Ու վերջապէս, սակայն, այդ օրը եկա՜ւ… ու պառաւը չէր մեռած. երեք օր անդադար իր փոքրիկ տնակին սեմին վրայ, վիզը ձգտած, իր յոգնած սիրտը բաբախուն երջանկութիւնով սպասեց Ներսէսին… ամէ՛նքը… ամէնքը դարձեր էին ու իր Ներսէսը չէր եկած… թաղեցիները իրենց խանդավառութեան ու անսահման երջանկութեան մէջ մոռցեր էին, վատօրէն մոռցեր էին Մաննիկ տուտուին վիշտը… ու մինչ իր դրանը առաջքէն յաղթական երիտասարութիւնը թաղին, ազատութենէ գինովցած՝ աղաղակելով եւ եգրլով կ՚անցնէր, անփոյթ՝ իր ցաւին, գերթէ իր սրտին վրայ կոխելով, Մաննիկ տուտու իր վերջին շունչը կու տար։
Չորրորդ օրուան իրիկունը, վերջալոյսին, առաին անգամը ըլլալով դրացիները չտեսնելով պառաւը իր սեմին վրայ, մտեր էին տունը ու գտեր էին զինքը իր բազմոցին անկիւնը կզկտած՝ Ներսէսին սեղանին քով, – որուն վրայ գիրքերը շարուած էին այն կարգով որ խեղճ պատանին ձգած էր վերջին օրը, – գլուխը բարձին, անշունչ ու մեռած արդէն քանի ժամերէ ի վեր… Իր աչքերը բաց մնացեր էին ու զինքը տեսնողները կը պատմէին թէ անօրինակ, անմարդկային արտայայտութիւն մը կար անոնց մէջ, իբրեւ թէ հարցնել ուզէին՝ թէ ի՞նչ էր այդ ազատութիւնը որով օրօրած էին զինքը եւ որ իր յոյսը սպաներ էր սրտին մէջ…
Ու հակառակ դրացի ամենէն արտար պառաւներու ջանքերուն, Մաննիկ տուտուին աչքերը բա՜ց մնացեր էին…
ewqrd3tcylaq0oyam0zyjci7j2738mo
Բանաստեղծը (Տիպարներ)
0
151389
396669
2026-09-17T16:46:51Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Բանաստեղծը (տիպարներ)|author = Զապել Եսայան}} Երբ զինքը ճանչցայ առաջին անգամ, օտար ուսանողի մը միջոցաւ, մօտաւորապէս քառասուն տարեկան անձ մըն էր, երկայնահասակ, թեթեւ մը կորաքամակ որուն պատճառաւ թեւերը, չափազանց երկայն, կը կախուէին դպի առաջ մարմնէն աստճ...»:
396669
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Բանաստեղծը (տիպարներ)|author = Զապել Եսայան}}
Երբ զինքը ճանչցայ առաջին անգամ, օտար ուսանողի մը միջոցաւ, մօտաւորապէս քառասուն տարեկան անձ մըն էր, երկայնահասակ, թեթեւ մը կորաքամակ որուն պատճառաւ թեւերը, չափազանց երկայն, կը կախուէին դպի առաջ մարմնէն աստճան մը հեռու, վերջացած զարմանալի ձեռքերով, տափակ, լաւն եւ հանգոյցներուն վրայ ուռած, այնպէս որ մատները ծռած էին ամէն ուղղութեան. ցանցառ մազեր՝ որոնք անբացատրելի երանգ մը ունէին, յատուկ գէշ սնած եւ շարունակական թշուառութեան մէջ ապրող մարդոց, մազեր որոնք սկիզբէն խարտեաշ ըլլալու էին, բայց այնքան անգոյն, այնքան մարած որ կեղծ բանի մը տպաւորութիւնը կը ձգէին եւ որոնց մէջ քառնուած էին արդէն աղտոտ ճերմակ թելեր, ամէնքը մէկ փոշոտուած պարարտ թեփով մը՝ կը ծածկէին գանկը որուն դեռնորակ-մանիշակագոյն մորթը իր անախորժ երանգն ալ կը խառնէր այդ մազանման թելերուն. մօրուքը նոյնքան ցանցառ բայց չափազանց երկայն՝ կը կախուէր վտիտ թուշէն վար երկուքի բաժնուած փոսիկի մը պատճառաւ։
Չափազանց տժգոյն իր մորթը մագաղաթի կարծրութիւն մը ստացած էր, որոնց մէջէն երկայն հսկումներու հետեւանքով աւրուած աչքերը լպրծուն եւ անկայուն բանի մը տպաւորութիւնը կ՚ընէին, բաց կապոյտ բիբեր՝ որոնց շրջանակին սահմանը կարելի չէր որոշել, այնքան կը խառնուէին ճերմակին հետ, արտեւանունքը միշտ կարմրած եւ բորբոքած կ՚արիւնէին դէմքին վրայ զորս կը սրբէր երբեմն թաշկինակին ծայրով խուսափուկ եւ արագ շարժումով մը։ Շիտակ քիթ մը եւ լայն ճակատ մը կ՚ամբողջացնէին այս եզական մարդուն դիմագծութիւնը որ տեսնողին առաջին անգամ տեսակ մը սարսափ եւ գթութիւն կը ներշնչէր միանգամայն։
Բարեկամբ զայն ներկայացուցած միջոցին ըսած էր թեթեւ մը ժպտելով.
– Պարոն Մարտոջէ Ֆ… Ֆրանսայի ամենէն մեծ բանաստեղծներէն մէկը, անծանօթ մնացած։
Մոռցայ ըսելու որ այդ միջոցին քովս ունէի օտար բարեկամուհի մը որ ի լուր այս յայտարարութեան չկրցաւ զարմանքի ճիչ մը զսպել։ Ես արդէն շատոնց վարժուած էի բանի մը չզրամանալ եւ անմիջապէս զինքը պատուասիրեցի այնպէս՝ ինչպէս Ֆրանսայի ամենէն մեծ բանաստեղծներէն մէկը արժանի էր։
Պարոն Մարտօջէ սիրտ առած սկսաւ խօսիլ իր կեանքին եւ իր բանաստեղծութիւններուն վրայ, դառնութեամբ եւ մաղձով լեցուն էր հոգին եւ իր խօսքերուն մէջ փոխն ի փոխ անիրաւուած եւ զրկուած մարդուն անգթութիւնը, չարութիւնը եւ զայրոյթը կը զգացուէր։
– Իմ բոլոր ընկերներս իրենց նպատակին հասան, որովհետեւ անոնք շատ կարճատես էին կեանքի նկատմամբ եւ իրենց յաջողութեան համար որոշած սահմանը, շատ մօտիկ էր, շատ մօտիկ, ձեռքերնուն տակ. ես արհամարհեցի զիրենք եւ իրենց իտէեալները, միջակ մարդու իտէալներ եւ անոնք անխնայ կերպով զիս մէկ կողմ հրեցին, ճամբէն դուրս հանեցին… որովհետեւ իմ գոյութիւնս իսկ խղճի խայթ մըն էր իրենց համար… բայց ես հիմա համոզուած եմ թէ ի՛նչ պէտք է ընել… ես ալ իրենց պզտիկ եւ անարգ միջոցները պիտի գործածեմ քանի որ այդ է յաջողութեան էական պայմանը, եւ պիտի յաջողիմ, պիտի յաջողիմ… nom de Dieu! պիտի յաջողիմ կ՚ըսեմ եւ այս պիտի ըլլայ իմ վրէժս…
Պարոն Մարտօջէ Ֆ…ի աչքերը իրենց ակնակապիճներէն դուրս կը ցայտէին եւ այնքան լպրծուն եւ անկայուն էին որ կարծես նողկալի արցունքի մը պէս, բիբերը ճերմակին խառնուած պիտի վազէին երեսն ի վար։
Բարեկամուհիս անհանգիստ՝ աչքերուս մէջ կը նայէր, բայց ես իր նայուածքին չէի պատասխաներ, այնքան ուշադրութիւնս դարձած էր բանաստեղծին չարաշուք եւ տխուր դէմքին եւ համակրութեամբ ու գթութեամբ մտիկ կ՚ընէին զինք։
– Ա՜հ … աշխարհս այսպէս է, եւ մենք խեղճ Ընտրեալներս … գէշ պատրաստուած ենք անոր համար. մենք միշտ օտար պիտի մնանք երկրիս վրայ, կեանքը անախորժ կատակ մըն է զոր կոյր եւ համար դիպուածը ըրած է մեզի…։
Պարոն Մատօջէի արտեւանունքը այդ միջոցին այնքան կարմրցած էին որ արիւնի կաթիլ մը կ՚իյնար երեսն ի վար. բանաստեղծը վայրկեան մը դադրեցաւ խօսելէ եւ իր թաշկինակը որ կասկածելի խոնաւութիւն մը ունէր, հանեց դանդաղօրէն եւ անոր ծայրմվ սրբեց երեսը, յետոյ իր չափազանց երկայն թեւերուն պատճառաւ դժուարութեամբ տեսաւորցնելէ ետքը թաշկինակը գրպանին մէջ՝ վայրկեան մը իր լպրծուն եւ անգոյն բիբերը ինծի դարձուց եւ նայեցաւ երկարօրէն։
Ճշմարտիւ չեմ կրցած երբէք որոշել թէ ի՞նչ բան զինքը յուզեց այնքան ուժգնօրէն. առաջին անգա՞մն էր որ խեղճ մարդը կը հանդիպէր մէկու մը որ առանց ծիծաղելու մտիկ կ՚ընէր զինքը, թէ համակրութեան եւ գթութեան եւ բարեացակամութեան արտայայտութիւն մը տեսաւ աչքերուս մէջ որուն գիտակցութիւնը չունէի… ամէն պարագային յանկարծ երկչոտ տղու մը պէս սկսաւ թոթովել եւ ձեռքերը դողդոջեցին ու արագ արագ, մեքե նաբար թաշկինակը արիւնոտ արտեւանունքներուն կը տանէր որոնք այլ եւս թարախոտ եւ ցաւագին վէրքերու երեւոյթը կուտային իր անօրինակ աչքերուն։
Յետոյ հակառակ մեր ստիպումներուն մեկնեցաւ, այլ եւս առանց խօսելու, պարզապէս ծռած քամակը աւելի խոնարհեցնելով բարեւելէ ետքը։
Պարոն Մարտօջէ Ֆ…ի երկրորդ անգամ հանդիպեսցայ գրադարանին մէջ, առաջին տասակցութենէն քանի մը ամիս ետքը. աւելի թշուառ, աւելի վտիտ եւ աւելի չարչարուած երեւոյթ ունէր. մազերը աւելի ցանցառ եղեր էին գանկին վրայ եւ քամակը կը ցցուէր կուզի պէս, կաղապարուելով երկայն եւ անորոշելի գոյնով րէտէնկոթի մը մէջ, ծոծրակին վրայ, թուշին տակը, օձիքը թեփերու տակ ծածկուած մոխրագոյն կ՚երեւար։
– Իրաւամբ կը խորհէի զայն դիտելով, իր յաջողութեան անդրդուելի կամքը մեծ բանի մը չէ հասցուցեր զինքը, առ այժմ։
Ինքը ինծի դեռ չէր տեսնար եւ կը շարունակէր կարդալ թեթեւ մը տատանելով ետ առաջ երբ իր մօտ եկայ աչքերը արդէն կուրցած էին արիւնով եւ իրեն ընտանի շարժումով մը թաշկինակը՝ որ ինծի նոյնը թուեցաւ, տարաւ արտեւանունքներուն եւ զանոնք սրբելէն ետքը դէպի իմ կողմս դարձաւ մեքենաբար եւ անմիջապէս զսպանակէ մղուածի պէս ոտքի ելնելով բոլոր հասակովը խոնարհեցաւ բարեւելու համար։
– Որչա՜փ կը փափաքէի ձեր բանաստեղծութիւններէն կարդալու ըսի, իր երկչոտ տղու շուարումը փարատելու համար, երբ քիչ մը ետքը գրադարանի սանդուղներէն վար կ՚իջնէինք։
Այս խօսքերս մոգական ազդեցութիւն ըրին իր վրայ, իր ժամանակէն առաջ ծերացած դէմքը կնճռոտեցաւ ցաւագին ծամածռութեամբ մը, յետոյ իր տափակ եւ լայն ձեռքը տարաւ ճակտին, քանի մը քայլ յառաջացաւ ջղային արագութեամբ մը, իբրեւ թէ ինձմէ փախչի ուզէր եւ յետոյ յանկարծ դառնալով ինծի այնպիսի ձայնով մը որուն շեշտը անկարելի է արտայայտել եւ որ կարծես սրտին խորերէն կը հնչէր, ըսաւ.
– Իմ բանաստեղծութիւննե՜րս… ա՜հ, շատերը ուզած են կարդալ, որովհետեւ կ՚երեւի հետաքրքրական բան է գիտնալ թէ ի՞նչ կրնայ դուրս գալ ինծի պէս ծիծաղելի, տգեղ եւ չարաշուք երեւոյթով մէկու մը հոգիէն… թէ ի՞նչ կրնայ ծաղկած ըլլալ այս ողորմելի կեղեւին մէջ… չէ՞ … եւ գիտեմ որ ամէնն ալ ծիծաղած են վրաս երբ միամտութիւնը ունեցած են զանոնք կարդալու, իմ խեղճ, անտեսուած, տխուր բանաստեղծութիւններս, որոնց վրայ իմ բոլոր գուրգուրանքս կայ, որոնց իւրաքանչիւր բառին, շեշտին, ու հնչիւնին հոգիս դղրդած է աննկարագրելի եւ անծաօթ գորովանքով մը, եւ ի՞նչ գորովանք։ Աստուածս, մտածա՞ծ էք երբէք մարդու մը վրայ որ բան մը, բան մը սիրած չըլլայ կեանքին մէջ… մինչեւ իր քառասուն տարեկանին, որ նոյն իսկհամարձակած չըլլայ սիրել տենչալու եւ յանկարծ… ո՜հ, երբէք, երբէք չպիտի կրնաք հասկնալ ասիկա, որովհետեւ կը տեսնէ՞ք… ամենէն գեղեցիկներուն եւ ամենէն տգեղներուն համար – որոնք հաւասարապէս հազուագիւտ բացառութիւններ են կեանքը ուրիշ է, իբր թէ տարբեր օրէնքներ եւ տարբեր բնութիւններ ըլլային իրենց կենսականութեան համար. այս պատճառաւ իմ հոգիս բոլորովին եւ միշտ անհաղորդ պիտի մնայ ուրիշներուն… յետոյ ի՞նչ փոյթ ձեզի… ըսաւ չոր եւ կտրուկ ձայնով մը եւ այնպիսի շարժումով մը որ բոլորովին կը հակասէր իր սովորական ծայրայեղ եւ գրեթէ ծիծաղելի քաղաքավարական կերպերուն։
Այլ սակայն հակառակ այս յայտարարութեան, քանի մը օր ետքը պարոն Մարտօջէ Ֆ… իմ օտար բարեկամիս հետ այցելութեան եկաւ գրպանները տետրակներով լեցուն։
Ո՛չ, անկարելի է բացատրել բոլոր ծիծաղելիութիւնը, բոլոր ողորմելի ձախաւերութիւնը իր դիրքին, իր շարժումներուն, երբէք պիտի չմոռնամ իր ցաագին ձեռքերը հանգուցաւոր եւ ծուռ մատներով որոնց մէջ կը ճմռթկէր տետրակ մը… իր լպրծուն եւ անգոյն աչքերը որոնք կարմիր խաւով մը ծածկուած կ՚երեւէին եւ իր հոգեկան տագնապին պատճառաւ դուրս կը ցայտէին ակնակապիճներէն՝ սարսափած գորտի արտայայտութիւն մը տալով իրեն։
Մեծ դժուարութեամբ կրցանք զինքը հանդարտեղնել եւ ապահովցնել թէ մեր դիտաւորութիւններուն մէջ ո եւ է վիրաւորիչ բան չկար. վերջապէս պարոն Մարտօջէ սկսաւ նախ կցկտուր տողեր կարդալ ասկէ անկէ, միշտ դժգոհ խռովուած, գրեթէ դողդոջուն երբեմն վանկի մը վրայ կը կենար եւ իր լպրծուն եւ դուրս ցայտած բիբերը կը դարձնէր աչքերուս այնպիսի բեւեռումով մը որ անհանգիստ կը զգայի ինքզինքս։
Հետզհետէ սակայն, այդ սկզբնաւորութիւններէն եւ կցկտուր տողերէն կ՚արտաշնչուէր տեսակ մը տարտամ զգայնութիւն որ բուրմունքի մը պէս կ՚օրօրէր զիս բարեկամս, բնաւորութեամբ չափազանց խանդավառ եւ երազկոտ, ինչպէս իր երկրին զաւակները, յափշտակութեամբ մտիկ կ՚ընէր ու բանաստեղծին ամէն ընդհատումին անհամբերութեան եւ դժգոհութեան շարժումներ կ՚ընէր առանց գանգատել համարձակելու։
Այսպէս տեւեց երկար ատեն եւ երբ ջղագրգռուած այդ անկապակից զգայնութիւններէն, ուշադրութիւննիս յոգնած եւ զարմանալի հոգեկան վիճակի մը մէջ էինք, պարոն Մարտօջէ Ֆ… հաճեցաւ կարդալ կանոնաւորապէս, բայց ինչ որ կը յիշեմ այդ ընթերցումներէն՝ շատ ոչինչ բան է, հազիւ թէ հնչուն բառեր, տարաշխարհիկ եւ անծաօթ թռչուններու կարօտագին ճիչերու պէս եւ պահած եմ միայն այն անօրինակ եւ թանկագին զգայնութիւնը հազուագիւտ բանի մը որ իմ հասկացողութենէս վեր մնացած է եւ տարտամ տպաւորութիւններ անտառի զովութիւններու, սքանչելի բուսականութեան մը, մրմնջող առուակներու եւ սահող ամպերու անուշ երկնքի մը վրայ ու երբեմն կը յշեմ նաեւ սիլուէթը կնոջ մը կամ կիներու որոնք երազի պէս մեղմօրէն կ՚անցնէին այդ մոգական աշխարհին մէջէն։
Անկէց վերջը մեր բանաստեղծ բարեկամը կանոնաւորապէս կուգար եւ ընթերցումներ կ՚ընէր եւ ամէն օր աւելի վտիտ, աւելի թշուառ եւ աւելի ողորմելի կը տեսնէինք զինքը հագուստները իր կռնակին վրայ ցնցոտիներու կը վերածուէին. ինքը կը տառապէ՞ր իր այդ վիճակէն թէ անտարբեր էր բոլորովին. երբէք չեմ կրցած հասկնալ. միայն երբեմն իր աչքերը կը ցայտէին ակնակապիճներէն դուրս եւ բառերը չար, անողոք եւ ձաղկող կը դառնային իր շրթունքներուն վրայ. կարծես իր ճշմարիտ բանաստեղծի անուշ եւ մրմնջող հոգին դառնութիւնով կը պղտորուէր եւ թունաւոր կը դառնար, արտեւանունքը ալ աւելի կը կարմրէին եւ սեւ արիւնի կաթիլներ կը բողբոջէին անոնց թարախոտ եզերքին վրայ, թանձր եւ գորշագոյն թուքի պղպջակներ կը հաւաքուէին շրթունքներուն անկիւնը եւ կը խօսէր շարունակ, չոր եւ անախորժ շարժումներով, ամբաստանելով ամենքը իր անյաջողութեան համար, նոյն իսկ մեզի, իր միակ բարեկամները։
– Ա՜հ, գիտեմ որ իմ թշուառութիւնս կը զուարճացնէ ձեզի, ձեր blusé ճաշակներուն համար, գարաշահոտ բայց գրգռիչ համեմ մըն եմ ես, չէ՞, որ ծանր ու նողկալի պիտի գար առողջ մարդու մը ստամոքսին… հոս է ձեր համակրութեան գաղտնիքը… գիտեմ վստահ եմ… բայց այս այսպէս դպիտի ըլլայ միշտ, պիտի տեսնէք թէ ինչերո՜ւ կարո՛ղ է մարդ մը որուն թեւերուն մէջ երբէք… ա՜հ, բայց պիտի յաջողիմ, պիտի յաջողիմ եւ այս պիտի ըլլայ իմ վրէժս… այն ատեն ուրիշ պարէն պիտի փնտռէք ձեր վատառողջ հետաքրքրութիւններուն, թերեւս պիտի գտնաք ա՛լ… բարի ախորժակ…
Քանի մը ամիս ետքը պարոն Մարտօջէի այցելութիւնները ցանցառցան, բայց ապահով յաջողութիւնը չէր որ կը հեռացնէր զինքը մեզմէ. վերջին անգամ զինքը դարձեալ դիպուածով տեսայ ծառուղիի մը մէջ. մեռած մարդու գոյն ունէր եւ արտեւանունքին շուրջը իսկ արիւնը տժգունած էր բոլորովին՝ կարտորակ եւ դեղին խտացած փտութիւններ կազմելով. իր չափազանց երկայն թեւերը դէպ ի առաջ կախուած ծերունիի երեւոյթը կուտային իրեն եւ կոյրի պէս խարխափելով կը քալէր, բառեր մրմնջելով որոնց տարտամ աղմուկը կը հասնէր մինչեւ ինծի։
Երբ իր քով գացի, հասկցայ որ գիտակցութիւնը չունէր իր վիճակին, իր տժգոյն կապոյտ բիբերը հալած էին հեղուկ տարտամութեան մը մէջ, զիս ճանչցա՞ւ թէ պարզապէս կրկնեց ինչ որ իր միտքը կը տանջէր արդէն, որովհետեւ զարմանալի ճիգով մը իր բոլոր հասակովը կանգնեցաւ եեւ քանի մը անգամ ոռնաց ճառուղիի մէջ.
– Պիտի յաջողիմ, պիտի յաջողի՜մ…։
Անկէց ի վեր տարիներ անցեր են եւ երբեմն խորհած եմ իր վրայ, բայց այսօր չեմ գիտեր ի՛նչ մը կայ անկայուն եւ վրդովուած հոգիիս մէջ. իր նողկալի եւ չարաշուք էութիւնը կ՚աւրուի օրէ օր յիշողութեանս մէջէն եւ միայն կը յիշեմ իր սքանչելի երգերը որոնք միշտ տարտամ եւ անհասկնալի մնացին ինծի եւ որոնցմէ սակայն բան մը կը ծածանի իմ մօտս եւ կը մրմնջէ ականջիս եւ ուրկէ այսօր, այնքան տարիներ ետքը, բոլորովին դղրդուած է հոգիս։
nu5ptaiko0t0l69g0izxw65dzpifwh1
Կարաւանը
0
151390
396670
2026-09-17T16:47:02Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Կարաւանը|author = Զապել Եսայան}} Շատեր տեսած էին զիրենք, գաղթականները, եւ խօսած էին իրենց վրայօք, ու անոնց պատմութիւնը, յաւիտենական պատմութիւնն էր ահաւոր եղելութիւններուն, որոնց յաճախումէն տեսակ մը ցաւագին գրգռութեան հասած էր մեր երեւակայութիւնը։ Ա...»:
396670
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Կարաւանը|author = Զապել Եսայան}}
Շատեր տեսած էին զիրենք, գաղթականները, եւ խօսած էին իրենց վրայօք, ու անոնց պատմութիւնը, յաւիտենական պատմութիւնն էր ահաւոր եղելութիւններուն, որոնց յաճախումէն տեսակ մը ցաւագին գրգռութեան հասած էր մեր երեւակայութիւնը։
Անձկութեան եւ վրդովմունքի օրերու մէջ էինք եւ մեր մտքերը պաշարուած էին արդէն հոգովը անոնց, որ դեռ Երկրին մէջ կը գտնուէին սարսափին ու անստոյգ եւ արիւնոտ վաղորդայններու հսկումին տակ։
Աւելի յաճախ կ՚երեւակայէի սակայն տխուր Կարաւանը փախստականներուն, սարերու եւ հովիտներու մէջէն, տժգոյն, դարագուշակ, կռնակնին դարձուցած հայրենի երկրին ու իրենց արհաւիրքէ մոլորուած նայուածքը սեւեռած՝ նոր եւ օտար հորիզոններու վրայ։
Այդ օրերուն կը պատահէր որ մտերմական հաւաքումներու մէջ, երիտասարդ տղաքներ կը վիճաբանէին երկարօրէն մեր ցեղին դժբաղդ ճակատագրին վրայ սաւառնելով ընդհանուր սկզբունքներու եւ գաղափարներու մէջ. ես լռելեայն մտիկ կ՚ընէին եւ ահաւասիկ անսահման տխրութիւն մը կ՚ողողէր զիս. կարծես հոգիիս մէջէն կը լսէի դողդոջուն եւ անվստահ քայլերը հեռաւոր փախստականներուն, կը զգայի որ անոնք կուգային, կը մօտիկնային դէպ ի մեզ… կը տեսնէի անոնց գնացքը, ճակատնին կարկառած արիւնոտ վերջալոյսներու, դողահար ամէն շշուկէ, իրենք իսկ լռին եւ հանդիսաւոր այն խորունկ եւ անթափանցելի տխրութիւնովը, որ եղերական նկարագիր մը կուտայ բոլոր հալածուած ցեղերուն։ Անտարակոյս ոչ ոք կը մտածէր անոնց վրայ մասնաւոր կերպով. անոնց թշուառ եւ հալածական գոյութիւնը կը խուսափէր սկզբունքներով տոգորուած մտքերէն. ես այն ատեն կը հիանայի այդ խիստ մտքերուն վրայ, ու աոնոնցմէ ոմանց հերոսական ցրտութիւնը՝ մարդկային մասնակի աղէտներու մասին՝ ինծի տեսակ մը պատկառելի երկչոտութիւն կը ներշնչէր ու ինքզինքս տ՛նչքան տկար ու ճղճիմ կը զգայի իմ հոգիիս խորը բաբախող գթութեան անկարող եւ այնքան մտերիմ զգացումին համար։
⁂
Օր մը սակայն եսալ անձամբ ճանչցայ այդ գաղթականները, տեսայ զիրենք խմբովին, հիւընկալուած ընդարձակ եւ ցուրտ սրահի մէ մէջ, ահաւոր եւ խիստ լռութեամբը մեծ Աղէտներուն, որոնք բառ չունին արտայայտուելու անանձնական եւ կապուած դժբաղդութեան համերաշխութեամբ, իրարու մօտ կծկուած կը մնային անոնք ժամերով, մտքերնին պաշարուած կարծես նոյն մտածումով ու երբեմն ալ նայուածքներ. ասդին անդին կը բոցավառէին ու կը մարէին անսահմանելի տառապանքին յիշատակովը։ Անոնց մէջ կային աչքեր, սարսափէն մոլորած նայուածքներով, խուսափուկ եւ երկչոտ բիբերով, ոմանք ընդլայնուած՝ արհաւիրքի եւ զարմացումի արտայայտութեան մը մէջ, եւ որոնք կարծես բան չէին հասկնար. ոմանք մարած անդառնալի յուսահատութեամբ, մեռած մարդու աչքեր, առանց լոյսի, անճառագայթ ու կարծես այլեւս կուրացած՝ աշխարհի իրերուն…։
Ինչ որ սակայն խորապէս ազդած էր ինծի, այդ աչքերուն անողոք խստութիւնն էր, որոնք կարծես կը դատապարտէին ինչ որ հանդիպէր իրենց նայուածքին. անոնք կ՚իյնային ծանր եւ հատու, բեռնաւորուած կարծես տարիներէ ի վեր իրենց տեսած ոճիրներու ծանրութեամբը ու մենք ինքզինքս յանցաւոր ու տկար կը զգայինք ու կը տժգունէինք այդ նայուածքներուն դիմացը։
Ի՞նչ բան կը հեռացնէր զիրենք մեզմէ. այն ատեն ինծի դժուար էրր հասկնալ. այդ ծնոտնին կապած եւ գլուխնին լաջակով ծածկած կիները ինձմէ կը հեռանային եւ չէին ուզեր նոյն իսկ խօսիլ. իմ զուարթ երիտասարդութի՞ւնս էր որ կը խրտչեցնէր զիրենք. իմ ձա՞յնս, իմ մայրաքաղաքացիի բարբա՞ռս էր որ գրեթէ օտար էր իրենց եւ զոր դժուարաւ կը հասկնային։
Հետզհետէ կորսնցուցի համարձակութիւնս. երկչոտ ու տկար դարձայ. այդ աչքերը զիս կը հալածէին ու հոգիիս մէջ կը դղրդէին անսահման զգացում մը չհասկցուած եւ չճաշակուած դառնութիւններու։
Այրերը նուազ խիստ էին եւ երբեմն կը խօսէին նոյն իսկ, բայց այդ կորացած քամակով՝ գլխահակ մարդիկը, բեռնաւորուած՝ իրենց մշակի խոշոր ու բիրտ ձեռքերով, այդ այլեւս անգործ անօգուտ ձեռքերով որոնք չէին գիտեր կարծես ո՞ւր տեղաւորցնել, տարբեր վրդովմունք մը կը պատճառէին ինծի. իրենց մթնցած բիբերը խուսափուկ բան մը ունէին, կարծես կ՚ամչնային շեշտակի նայելէ եւ անոնց ապիկար եւ թոյլ շրթունքներուն, անոնց երկչոտութենէն տժգունած դէմքերուն վրայ արագօրէն կ՚ընդնշմարէի երբեմն անխոստովանելի վատութիւններու դրոշմը։
Կիները միայն ու պզտիկ աղջիկներն ալ իրենց անօրինակ դժբաղդութեան մէջ դառն հպարտութիւն մը ունէին որուն առաջք նոյն իսկ անուշորակ Բասթէօռներու յամառ պաշտպանութիւնը կ՚ընկրկէր. իրենց դարաւոր համակերպութիւնը լռին ըմբոստացումով մը կ՚արտայայտուէր իրենց դէմքերուն վրայ։ Ինչքա՜ն պիտի ուզէի որ հասկնային զիս, որ վստահէին իմ վրաս, ինչպէ՛ս պիտի ուզէի երթալ մեղմօրէն քակել իրենց ծնօտներուն կապերը եւ այդ լռութեան հարկադրուած շրթունքներէն խնդրել որ խօսին, խօսին, անվերջանալի մտերմութեամբ մը ինծի հետ որ օրերով իրենց հոգերովը տանջուած էի, որ դեռ չտեսած կը ճանչնայի զիրենք, ներքին վրդովմունքներուս մէջէն ու արիւնիս եւ ջիղերուս մէջէն թէ իրենց ձայնը, իրենց ողբագին եւ եղերական ձայնը յաճախ լսած էի հոգւոյս մէջէն եւ անիկա մտիկ ըրած էի յուզմունքով, ջերմեռանդութեամբ։
Բայց անոնք լուռ ու տարամերժ կը մնային, օտարացած ինձմէ, եւ առանձնացած, իրենց ցաւին մէջ, ուրկէ բաժին չէի ունեցած…։
⁂
Իրենց թափառական թշուառութեան մէջ այսօր հաւանականաբար այլեւս մոռցած են ինծի բոլորովին… իմ բոլոր միամիտ եւ անճարակ խանդաղատանքս, այն ցաւագիս եւ գրեթէ անգիտակից գթութեան զգացումը որ գրեթէ ֆիզիքական տանջանք մըն էր, անկարող եղան զիրենք շահելու, բայծ ես երկար ատեն իրենց յիշատակովը ապրեցայ։ Իրենց մէջ մասնաւոր կերպով կը յիշեմ պզտիկ աղջիկ մը. անիկա վտիտ ու տժգոյն էր հիւանդագին տժգունութիւնով մը, իրանը անհաստատ իր բարակ սրունքներուն վրայ, որոնք երկարատեւ ճամբորդութիւններէն յոգնած դեդեւուն էին ծերունիի սրունքներուն պէս. իր ձուաձեւ եւ թուխ դէմքին վրայ շրթունքը սեղմ, գրեթէ սեղմուած էր, բայծ աչքերը, երկայն կտրուած սքանչելի աչքեր, իրենց սեւ բիբերուն խորը պահած էին կարծես բոլոր տեսնուած բաներու պատկերը. այնքան խորապէս սգաւոր եւ եղերական ման մը ունէին անոնք՝ անսովոր իր տարիքին. ի՞նչ անխոստովանելի ոճիրներու կնիքը կը կրէր իր մատղաշ ուղեղը. ի՞նչ բան զինքը ամխիթարելի դժբախտութեան մը կ՚ենթարկէր որ ոչ մէկ բան զինքը չէր դղդրէր, չէր խանդավառեր, չէր ցնցեր. իր քովը կը գտնուէր միշտ պզտիկ տղայ մը, իր եղբայրը, անորոշ տարիքով, տխեղծ ու վատառողջ, որուն մայրութիւն կ՚ընէր։ Կարելի չէր գրեթէ բան մը հասկնալ իրենց վրայօք. ամէն անգամ որ որոշ հարցում մը կ՚ուղղղուէր իրեն, իր ծնողքին բայց մանաւանդ մօրը վրայ, գլուխը մեղմիւ կը տատանէր ու իր սեւ, տխրութիւնով օծուն նայուածքը կը մխրճէր մինչեւ հոգիիդ մէջ լուռ եւ կը մնար. ու կը հասկնայիր որ չէր ուզեր յիշել, չէր ուզեր խօսիլ եւ Երէկը իրեն համար դժնդակ մղձաւանջ մըն էր։ Ու պզտիկ եղբայրը, տխմար ու անձեւ գլուխով, անկայուն եւ խուսափուկ բիբերով, կարծես ինքն ալ կը յիշէր ու պզտիկ ու վտիտ անդամները կը գալարէր տագնապի մէջ եղող լուսնոտի մը պէս։
Երբեմն այդ աչքերուն մէջէն տխրութիւնը կ՚անհետանար. անոնք վայրագ եւ ոխերիմ կը դառնային, կապտորակ բոց մը կը նշուլէր անոնց մթութեան մէջ եւ կարծես մշուշի մը ետեւէն այդ աչքերուն մէջ կը տեսնէին…
Կը տեսնէի հրդեհուած գիւղերու շառագոյն բոցեր, յիմարական փախուստը՝ պղծուած տուներէն, արիւնոտ ճամբաներ որոնց երկայնքին դեռ բաբախուն եւ տաք մարդկութիւնը վերջին շունչը կը հեծեծէր… ու կուրծքս կ՚ուռէր ըմբոստացումով Տառապանքին դէմ որուն հետեւանքները պիտի երկարաձգուէին անսահմանելի ժամանակներու ընթացքին, մինչեւ հեռաւոր սերունդներու մէջ։
Բոլոր տղաքը, մեծ մասամբ որբացած, զիս կը գրգռէին այդ զգացումին մէջ. անոնցմէ շատերը չէին չիշեր կամ ծնած էին Սարսափի օրերէ ետքը, բայց անոնց արիւնին փոխանցուած էր կարծես բոլոր եղերական ճակատագիրը իրենց հայրեուն, իրենց վտիտ մարմնոյն մէջ ջիղերը կը շարունակէին թրթռալ իրենց մօրը սարսուռներովը, անոնց մանկական աչքերուն մէջ կարծես անքանդելի կերպով դորշմուած էր արհաւիրքը. երկչոտ, խուսափուկ շարժումներ ունէին, ահաւոր աչքերով, յիմարի աչքեր որ գաղափարի մը վրայ սեւեռեալ ըլլային։
Ու բոլոր այդ աչքերուն մէջ կը գտնէի անփոփոխելի կերպով նոյն տարամերժ եւ խրոխտ նայուածքը որով կը վտարէին եւ կը դատապարտէին բոլոր անոնք որ իրենց դժնդակ ճամբուն ուղեկից չէին եղած։
⁂
Օր մըն ալ գաղթականները մեկներ էին. ո՞ւրկէց եկած էին, ո՞ւր կ՚երթային, որոշ կերպով չի կրցայ գիտնալ երբէք։ Տառապանքի ամէն քառուղիներէն եկած էին անոնք, իրարու անծանօթ անհատներ, բայց միացած իրենց գերագոյն եւ ճակատագրական դժբաղդութեան մէջ, անխորտակելի սիւնի մը պէս, քալելով դէպի նոր երկիրներ եւ իրենց ցաւին դառնութեանը զգայնութիւնը ձգելով իրենց ետին։
ԱԱնկէց ի վեր տարիներ անցեր են եւ անկէց ի վեր յաճախ հոգիս պղտորուած է դառնութիւնով. ամէն անգամ որ տառապանքը անցած է կեանքիս մէջէն, յիշած եմ զիրենք ու հասկցած եմ իրենց աչքերուն լռին եւ խիստ ցաւը. այդ օրերուն կարծես անոնք կը նային ինծի, իրենց անորոշ եւ անծանօթ հեռաւորութիւններէն, իրենց տարտամ ու ցաւագին նայուածքները վայրկեան մը կը դեգերին վրդովուած յիշողութեանս մէջ եւ յետոյ կը մարին յանկարծ. իբրեւ թէ սարսուռ մը անցնէր անոնց վրայ։
Բայց այսօր, անձկութեան եւ յուզմունքի օրուան մը մէջ, անոնք կը հասնին ինծի որոշ, իրական, եւ իրենց եղերական խստութեանը մէջէն կը զգամ, որ այլ եւս զիս ալ կ՚որդեգրեն իրենց Կարաւանին մէջ։
ocvmlp557k39mh1muwvy8mxril3on86
Գիշերի երգ
0
151391
396671
2026-09-17T16:47:19Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Գիշերի երգ|author = Զապել Եսայան}} Եկո՛ւր, ո՜վ գիշեր, եկո՛ւր քու սեւ քղանցքներովդ աշխարհը ծածկէ՛, քու զովութեանդ մէջ մարէ՛ վերջալոյսին յետին շունչը, ծածկէ՛ աշխարհը քու դամբանական մութիդ մէջ։ Օրը կը մտնէ քու մռայլ ծոցիդ, իր գերեզմանին մէջ, իր հետը քաշել...»:
396671
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Գիշերի երգ|author = Զապել Եսայան}}
Եկո՛ւր, ո՜վ գիշեր, եկո՛ւր քու սեւ քղանցքներովդ աշխարհը ծածկէ՛, քու զովութեանդ մէջ մարէ՛ վերջալոյսին յետին շունչը, ծածկէ՛ աշխարհը քու դամբանական մութիդ մէջ։
Օրը կը մտնէ քու մռայլ ծոցիդ, իր գերեզմանին մէջ, իր հետը քաշելով իր մէջ սղոբոջած բոլոր յոյզերն ու հոգերը։
Սիրող սրտերը անձկութեամբ քեզի՛ կը սպասեն, քու մթութեանդ մէջ իրենց անուրջները խեղդելու։ Քու աներեւոյթ մատներովդ եկո՛ւր գոցէ՛ անոնց յովնած աչքերը։ Տա՛ր զանոնք, քանի մը ժամ, քունին խորութիւններուն մէջ։
Սեւ թեւերուդ վրայ առած՝ հեռո՜ւն տար անոնք որ առօրեայ կեանքէն ուժասպառ են եղած. քու զովութեանդ մէջ քնացուր անոնք անուշ երաժշտութիւններովդ. թող քանի մը ժամ հալի՜ն անոնց հոգերը քու սեւաթոյր մթնոլորտիդ մէջ։
Քու գալուստդ սիրելի յիշատակներ կը բերէ իր հետը։ Դուն բարեկամն ես մենաւորներուն. ամենէն ծածուկ արցունքներ դո՛ւն կը տեսնես։
Բաց պատուհաններու առջեւ անքուն անցընող թշուառները քու զով սեւութիւնդ կը ծծեն։
Անոնց մտածումները, յուզումները քու ծոցիդ մէջ կը թափառին։ Եւ դուն այդ ամէնքը կ՚առնես, քու մխիթարող աղջամուղջիդ մէջ կը թաղես։
ncuz3ho5q1d3mnktg3frq7t9cbn8bck
Սխալմունք մը
0
151392
396672
2026-09-17T16:47:42Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Սխալմունք մը|author = Զապել Եսայան}} == Ա == Նկարչական ցուցահանդէսէ մը վերադարձին, Տիկին Ալիս Բէքօ եւ Տիկին Վէրա Աշօֆ, երկու երիտասարդ կիներ, կուգային դէպի Բլաս Ռուայալ թէյ մը առնելու, այն à la mode տուներէն մէկուն մէջ, որ ժամադրավայրը եղած է ժամը չորսին բոլ...»:
396672
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Սխալմունք մը|author = Զապել Եսայան}}
== Ա ==
Նկարչական ցուցահանդէսէ մը վերադարձին, Տիկին Ալիս Բէքօ եւ Տիկին Վէրա Աշօֆ, երկու երիտասարդ կիներ, կուգային դէպի Բլաս Ռուայալ թէյ մը առնելու, այն à la mode տուներէն մէկուն մէջ, որ ժամադրավայրը եղած է ժամը չորսին բոլոր նորաձեւութեանց տուներէ, նկարչական եւ ուրիշ արուեստագիտական ցուցահանդէսնրէ դարձեալ Տիկիններու։ Այս անգամ ալ, ինչպէս միշտ, սրահը խճողուած էր բոլորովին։ Երկու երիտասարդ կիները դժուարաւ անցան խիտ շարքերու մէջէն եւ հազիւ անկիւն մը գտան տեղաւորուելու։
– Ա՜հ, … վերջապէ՛ս, ըսաւ Վերա, իր կարգին զբաղած շրջազգեստը տեղաւորցնելու եւ իր կապոտ աչքերը բարձրացուց բարեկամուհիին վրայ։
Ալիս բոլորովին տժգոյն էր. բուռն յուզմունքի ենթարկուած՝ աչքերը գոցած էր կարծես չտեսնելու եւ չգիտնալու համար եւ հովահարովը ծածկած էր դէմքը աջ կողմէն։ Վերա բնազդումով այն կողմը դարձաւ եւ փնտռեց եւ անմիջապէս հասկնալով, դէպի ընկերուհին ուղղեց իր խարտեաշ գլուխը.
– Ի՛նչ տղայ ես, Ալիս, իրաւ որ, ես ալ կարծեցի թէ բան մը կայ… ըսէ՛, մեզի պէս կիներուն կը վայլէ՞ յուզուիլ այս տեսակ ոչինչ բաներու վրյ, պզտիկ կարուհիներու նման… ինծի նայէ՛… օ՜հ, ահաւասիկ գեղեցիկ գոյները կը վերադառնան. աչքերդ բա՛ց, Ալիս… շուտո՛վ, շուտով, անմիջապէ՛ս։ Գիտե՞ս, աւելցուց, աւելի գորովագին եւ խղդուկ ձայնով, երբ նայուածքիդ լոյսը չտեսնեմ, ինծի ամէն բան մութ կ՚երեւայ։
Վերստին վերջին բառերուն՝ Ալիս ինքզինքին եկաւ. թեթեւ մը ժպտեցաւ բարեկամուհիին եւ իր դեղին աչքերը, որոնց մէջ վարանող անձկութիւն եւ անհանգստութիւն կար, ուղղերլով բազմութեան վրայ, ըսաւ, մեքենաբար.
– Ինչչա՛փ ծերացեր է, ընկճուած, լմնցած մարդ մըն է ալ։
– Պա՛հ, ի՛նչ փոյթդ, դեռ ատոր վրա՞յ կը խորհի՛ս։
– Ամէն պարագայի մէջ, չպիտի ուզէի որ իմ պատճառո՜վս…
Վերա ականջները գոցեց։
– Լռէ՛, Ալիս, լռէ՛. ինչ sentimental կին ես, միշտ նոյնը, Աստուածս, միշտ նոյնը… երբէ՛ք չպիտի կազմուիս, պարապ բան է եւ արդէն, գիտե՞ս, մեկնեցաւ. պէտք է մոռնալ զայն եւ մեր կարեւոր նիւթերուն գանք… ըսէ՛ տեսնեմ, ի՞նչ պատրաստելու վրայ ես Նավիններուն երեկոյթին համար։
Ալիս խանդավառեցաւ։
– Ես մտադիր եմ բաց-կանանչ շղարշէ հագուստ մը շինել ծանր բանուածքներվ…
– Կանանչը ինծի կ՚երթայ, Բօլը ըսաւ ո՛ր…
– Ա՜հ, Բօլը յաճախ կը տեսնա՞ս։
– Մեր բոլոր հինգշաբթիներուն կու գայ, ամուսինիս հետ շատ կապուած է… գիտես ինչպէս դժուարահաճ է Ալպէռ՝ բարեկամներու համար. այս միջոցին միայն Բօլը հանդուրժելու երեւոյթ ունի… ես ալ իրեն հաճոյք պատճառելու համար, շիտակը, զինքը կը շփացնեմ, քիչ մը, արդէն շատ հաճելի ալ երիտասարդ է… պէտք է քեզի ներկայացնեմ օր մը, կ՚ուզե՞ս…։
– Ինչո՞ւ չէ, ըսէ թէ ինչ ըսաւ Բօլ կանանչ գոյնին համար։
– Է՛հ, ըսաւ թէ կանանչ գոյնը իմ վրաս մասնաւոր երանգ մը ունի, իմ մորթիս եւ մազերուս գոյնը… աչքերուս ալ, կ՚երեւայ… սքանչելի կերպով կը ներդաշնակուի կանանչին հետ, բայց այն տեսակ կանանչ մը՝ որ կանանչ չըլլյ, ինչպէս ըսեմ, նիւթը կանանչ երանգի թրթռացում մը ունենայ միայն, այնքան մարած, այնքան փափուկ որ՝ կարծես թէ որ եւ է թեթեւ հովի մը պիտի անցնի, անհետանայ…
Երկու բարեկամուհիները երկար ատեն խօսեցան հագուստի, գոյներու, գլխարկի եւ քիչ մըն ալ օրուան տեսած նկարներուն վրայ։ Ժամանակը կ՚անցնէր եւ սրահը պարպուելու վրայ էր. թէյի բուրումնաւէտ շոգին կը ծածանէր վանիլիայով եւ ամէն կարգի համեմներով պատրաստուած կարկանդակներու ախորժաբեր հոտին հետ։ Բաւական կազդուրուած էին ալ եւ Ալիսի աչքերուն տակէն գրեթէ անհետացած էր մութ ծիրը։ Իրենց շրթունքները այնքան կարմիր էին որ՝ շպարուած կը թուէին։ Վերա մեծ զուարթութեան մէջ էր եւ խօլաբար կը շատախօսէր։
– Կը տեսնե՞ս, սիրելիս, կնոջ գեղեցկութիւնը շատ անկայուն բան է, ոչինչներէ կազմուած։ Ամենէն տգեղ կինն ալ գեղեցիկ օրեր կ՚ունենայ երբեմն։ Ես առտուն հայելիին մէջ առաջին նայուածքով կը հասկնամ թէ այսօր յաջո՞ղ թէ ձախորդ օր մըն է ինծի համար։ Օրեր կան որ՝ չես գիտեր ինչո՞ւ եւ ուրկէ՝ մասնաւոր ճառագայթ մը կ՚ըլլայ աչքերուդ մէջ. գոյներդ, մորթդ նոր բացուած ծաղիկի թարմութիւն մը կ՚ունենայ… յետոյ ուրիշ անվրէպ միջոց մը կայ հասկնալու, պտոյտ մը անտառին մէջ կամ որ եւ է տեղ մը. մարդոց, անցորդներուն աչքերուն մէջէն կը հասկնաս քու այն օրուան վիճակդ. անոնք աւելի հաւատարիմ հայելիներ են…
Ալիս շրթունքը ռօմի գաւաթի մը կրթնցուցած՝ մտիկ կ՚ընէր հետզհետէ երազկոտ. վերջապէս իր ներքին մտածումին անսալով կրկնեց դարձեալ մեքենաբար։
– Ի՛նչչափ ծերացեր է, ինչչա՛փ ընկճուեր է անկէ ի վեր։
Քիչ մը ետքը՝ երբ կառքին մէջ ընկողմանած արագութեամբ կ՚երթային, Վերա ըսաւ իր բարեկամուհիին։
– Գիտե՞ս, Ալիս, շատ հետաքրքիր եմ իմանալու այդ մարդուն պատմութիւնը, իր վարմունքը բաւական եզական եղած է միշտ։
Ավընիւ տը Պուա տը Պուլօնեը կը գտնուէին։ Ալիս փափաքեցաւ կառքէն իջնալ եւ քալել. անհանդուրժելի ջերմութիւն կը զգար, հակառակ աշնանային զով օդին։ Սքանչելի գոյներ ամպի նման կը տարածուէին երկինքին վրայ եւ տերեւազուրկ ծառերը Ավընիւին հեռաւորութիւններուն մէջ կ՚երկարէին մշուշով պարուրուած եւ կը կորսուէին գորշ-մանիշակագոյն մթնոլորտի մը մէջ։ Անհամար կառքեր կը սուրային եւ երբեմն ամբողջ ծառուղին ծածկուած կը թուէիր իրենց շարժումովը։ Ալիս բաւական վարանելէ ետքը սկսաւ վերջապէս։
– Փայլուն եւ գեղեցիկ երիտասարդ մըն էր երբ ճանչցայ զայն առաջին անգամ, ամուսինիս ընկերներէն մէկուն տունը։ Գիտես թէ ինչքան դժուար եղած են մեր ամուսնութեան առաջին տարիները։ Ալպէռին ձեռագիրները այն գինով չէին ծախուեր ինչպէս այսօր։ Միւս կողմէ՝ մեր նիւթական վիճակին չհամեմատող կենցաղ մը ունէինք… ստիպուած էինք այդ բանին շատ մը պատճառներով։ Ես ալ, պէտք է ըսեմ, ծարաւը ունէի պերճանքի, աշխարհիկ կեանքի, գեղեցկութեան։ Յաճախ շատ մեծ անձկութեան մէջ կ՚ըլլայինք. օրեր կային որ իրաւամբ գլուխնիս կը կորսնցնէինք երկուքս ալ։ Ով կրնար գուշակել մեր ներքին կեանքի տագնապները։ Շատ երիտասարդ էի այն ատեն եւ հակառակ խիստ մեծ ընդունելութիւն գտնելուս՝ բոլոր մտած սալօններս, հակառակ շրջապատուած, գրեթէ պաշտուած ըլլալուս, օրեր կային որ դժուարաւ կը յաջողէին ժպտիլ… այնքա՛ն խորապէս տխուր էի երբեմն։ Չեմ գիտեր թէ կը յիշե՞ս, այդ միջոցներուն էր որ ճանչցայ նաեւ քեզի…
– Օ՜հ, ինչպէ՛ս չեմ յիշեր… սքանչելի կինը որ էիր այն ատեն։ Դեռ աչքիս առաջքն է գեղեցիկ հասակդ, գրեթէ միշտ ճերմակ հագած, դէմքիդ նրբութիւնը, անարիւն եւ տառապած մարդիկներու յատուկ նրբութիւն մը՝ որ չեմ գիտեր ի՛նչ ազնւութիւն մը կուտար մորթիդ եւ յետոյ աղուոր դեղին աչքերդ՝ որոնք բծաւորուած կ՚երեւային սեւ կէտկիտումներով, մատակ առիւծի աչքեր, այնքան պայծառ, այնքան ջինջ երբեմն, որոնց մէջէն կարծես հոգիդ կը տեսնուէր։
Ալիս պահ մը լռիկ մտիկ ըրաւ բարեկամուհին եւ աչքերը սեւեռեց դիմացը, իբր թէ ինքն ալ տեսնար իր երբեմնի սիլուէթը։
– Բոլոր անոնք որ կը դարպասէին զիս այդ միջոցին, հասկցան որ իմ երիտասարդ կնոջ գլուխս պարապ չէր։ Միւս կողմէ գիտէին թէ՝ Ալպէռ զիս յաճախ մինակ կը ձգէր եւ եթէ առիթը ներկայանար՝ առանձին կը զուարճանար։ Բան մը չկայ այնքան քայքայիչ նոր ամուսնացողներու համար, որքան նիւթական դժուարութիւններու մտահոգութիւնը։ Երեք տարուան ամուսնութենէ ետքը գրեթէ իրարմէ անկախ կ՚ապրէինք եւ միայն զիրար կը գտնէինք մեր հոգերուն, դրամի դէպքին, մեր կացութեան դժուարութիւններուն վրայ խորհրդակցելու համար։ Յաճախ մեր տեսակցութիւնները թունաւոր ակնարկութիւններով զիրար ամբաստանելով կը վերջանային։ Մէկ խօսքով, չափազանց դժբաղդ եւ հոգերով պաշարուած էի։ Այդ միջոցին էր որ, չեմ գիտեր ինչպէս, եւ ինչ հիմի վրայ, կարծեցին թէ իմ տխրութեանս պատճառը սիրային խնդիր մըն է։ Իրաւ է թէ ուրիշ ի՞նչ կրնային վերագրել ինծի պէս կնոջ մը համար։ Յետոյ օր մըն ալ Անոր անունը արտասանեցին։ Նախ կարեւորութիւն չտուի բնականաբար եւ թողուցի որ ըսեն։ Զարմանալի ան էր որ՝ ինքը մասնաւոր դիրք մը սկսած էր բռնել ինծի նկատմամբ։ Չափազանց շողոքորթուած այդ տեսակ բանբասանքէ մը, իր գեղեցիկ երիտասարդի սնամէջ գլուխը կը պտտցնէր բոլոր այն սալօններուն մէջ, ուր կրնայի գտնուիլ։ Զուարթ, գոհ եւ երջանիկ կ՚երեւար ինքը, մինչ ես տժգոյն, ընկճուած ու տխուր էի։ Վեց ամիս ետքը ամէնուն համար բուռն սէրէ մը, չբաժնուած եւ արհամարհուած զգացումէ մը բռնուած էի։ Կիները մեղքնալ կը ձեւացնէին, ինձմէ յոյսերնին կտրած երիտասարդները կը ծաղրէին զիս…։ Օ՜հ, պէտք է իմ կացութեանս մէջ գտնուած ըլլար, հասկնալու համար թէ ինչչա՛փ գռեհիկ ու թունաւոր ատելութիւն կայ բոլոր այդ պճնուած, զարդարուած եւ գեղեցիկ ու շնորհալի երեւոյթովբարեկամուհիներունմէջ, որոնք ձեռքի սեղմումի մը մէջ գիտեն վիրաւորել քեզ, որոնց նայուածքը նախատինքի մը պէս կ՚ըմբոստացնէ հոգիդ, իրենց ձայնին շեշտը, բոլորկամերը կամսիրելիսբառին՝ որ երբեմն մինչեւ լրբութեան կը հասնի։ Բոլոր ատոնք դեռ ականջիս մէջն են, իրենց ամէնէն նրբին երանգներովը։ Բառ մը չէր ուղղուեր իմ հասցէիս՝ որուն մէջ չար ակնարկութիւն մը չըլլար. ամէնէն բարիները՝ ամէնէն անհանդուրժելիներն էին դարձեալ. այնքան մեղքցան իմ վրաս որ՝ ամբողջ ընկերութեան համար ալ «խեղճ տկին Ալիս» էի։
== Բ ==
Ինքը, սնամիտ եւ պարծենկոտ արարածը, ամենամեծ բաժինը ունէր այս վիճակին մէջ։ Իմ կարծեցեալ զգացումս իրեն համար, իրեն գոյութեան իրաւունք կու տար. մարդ մը, թիփ մը կը դառնար, զինքը կը շփացնէին, կը գուրգուրային իր վրայ. բոլոր տիկիններուն նախընտրելին էր, որովհետեւ ամէնքն ալ կը կարծէին թէ ինձմէ կը գողնային զինքը։ Միտքէդ չանցած կիներ, – ստորնութիւններ կ(ընէին իր ուշադրութիւնը հրաւիրելու համար…։ Որքան ալ տխմար բան ըլլայ, Վերա՛, ճշմարտութիւնը այսպէս է։ Այդ մարդը երէկ որ եւ է մէկն էր, աննշան, գրեթէ անտեսուած, այսօր ինձմով հերոս մը կը դառնար. մինակ ես, իմ բազմատեսակ հոգերուս մէջ եթէ րոպէ մը ունենայի՝ նր բացարձակ արժէքին մէջ կը դատէի զինքը։ Կը զգա՞ր ատիկա. չեմ կարող հաստատել խորապէս համոզուա՞ծ էր որ իրաւ զինքը կը սիրէի, թէ ուրիշներուն սխալմունքէն օգուտ կը քաղէր պարզապէս. որոշ կարծիքի մը չեմ կրցած յանգիլ բնաւ։ Քիչ անգամ ինծի կը մօտիկնար եւ հազիւ թէ մէկ քանի բառեր կը փոխանակէինք։ Իր բռնազբօսիկ ժպիտները, թարթիչներու մասնաւոր թարթափում մը, մեղրորակ ձայնը՝ իբր թէ հիւանդի մը ուղղուէր, ջիղերս կը գրգռէին եւ զինքը ապտակելու փափաք կու տային ինծի։ Երբեմն, երբ մինակ կը գտնուէինք, աչքերուն խորը կը նայէի վճիտ ու անվախ նայուածքով, զինքը երկչոտ դարձնելու չափ, բայց երբ ուրիշներ կու գային, ինքզինքը կը գտնար եւ իր սովորական տխմար ժպիտը շրթունքներուն վրայ – դիտա՞ծ ես գեղեցիկ մարդոց ժպիտը – ինծի կը հարցնէր իր ամէնէն քաղցր ձայնով.
– Ինչպէս էք տիկին, ձեզ վերջին անգամ տեսնելէս ի վեր։
Երբեմն բնաւ չէի պատասխաներ եւ գլուխս կը դարձնէի։ Բոլոր զայրոյթներս ինծի աննպաստ կերպով կը մեկնուէին։ Կատաղութեան տագնապներ կ՚ունենայի եւ իր ներկայութեան, յաճախ ճշմարտապէս կը տժգունէի, ո՜հ, կը տժգուէի անկարողութենէս չկարենալ որոշ եւ բացայայտ կերպով մը արտայայտելու իմ բուն զգացումս…։ Բուն զգացումս իրեն նկատմամբ տեսակ մը նողկանք էր, գթութեամբ խառնուած։ Իր պաշտուած մարդու դերը այնքան մեծ տեղ մը կու տար իրեն որ՝ տեսակ մը խղճահարութիւն ունէի զինքը իր պատուանդանէն վար առնելու, զինքը ոչինչի վերածելու։ Միւս կողմէ, կին մը, գիտե՛ս, մէկ միջոց մը ունի այս տեսակ պարագաներու համար… զզուելի բան է, բայց այսպէս է եւ ատիկա այն միջոցին ինծի համար անկարելի եղաւ. մէկը չկար իմ շուրջս զիս խորապէս շահագրգռող եւ արդէն ինչպէս ըսի, այն գլուխը զոր լեցուն կը կարծէին այդ ծիծաղելիօրէն գեղեցիկ մարդուն պատկերովը, այդ գլուխը լեցուն էր չվճարուածնօթերով, պայմանաժամերու թուականներով, պահանջքներով, պէտքերով… եւ իրաւ որ, հոն ա՛լ տեղ չկար ուրիշ բանի համար։
Ասանկ տեւեց տարիներով։ Հետզհետէ անտարբեր դարձայ։ Առողջութիւնս խանգարուած էր եւ եթէ այդ միջոցին մեռնէի, պիտի կարծէին բոլորովին թէ՝ Անոր համար էր… Ի՛նչ խեղճութիւն, երեւակայեցէք անգամ մը…։ Յանկարծ սակայն զգալի բարւոքում առաջ եկաւ մեր ընտանիքին։ Ալպէռ սկսաւ յաջողութիւններ ունենալ։ Իր նոր հրատարակած մէկ գիրքը, շատ մը ապարդիւն ջանքերէ ետքը, յանկարծ համբաւ եւ հարստութիւն բերաւ իրեն. ու զիս տեսան ա՛լ առողջ, երջանիկ, մտահոգութիւններէ զերծ, այլափոխուած մէկ օրէն միւսը։
– Տիկին Ալիս սկսած է մխիթարուիլ, կը մրմնջէին ամէն կողմէ։
Չեմ գիտեր ճշմարտիւ, ի՞նչ պատահեցաւ անկէ գտքը այդ մարդուն։ Մէկէն ներքնապէ զգաց թէ խաբուած էր եւ ատիկա ուժգին հարուա՞ծ մը եղաւ իրեն, թէ իմ վրաս միշտ խորհելով սկսած էր տարիներու ընթացքին մէջ ճշմարտապէս զիս սիրել։ Է՜հ, վտանգաւոր դեր մը տուած էին իրեն կատարելու եւ հետեւանքը զարմանալի չէր։ Այսպէս թէ այնպէս, ամէն օր, ամէն ժամ հարկադրուած էր իմ վրաս խորհելու եւ ես երբ ալ իր մտածումին անհրաժեշտ դարձեր էի… յանկարծ կը խուսափէի։
Որչափ ատեն որ իր սեգ եւ սիրուած մարդու բարձրութենէն կը նայէր՝ պզտիկ ու դժբաղդ կնոջ մը վրայ, չէր անդրադարձած թերեւս իր բուն զգացումին եւ անիկա մէկէն երեւան կու գար անդիմադրելի սաստկութեամբ մը…։ Օրէ օր ողորմելի վիճակի մը մէջ մտաւ անիկա։ Իր գեղեցկութիւնը անհետացաւ դէմքին վրայէն անպէտք դարձած դիմակի մը պէս։ Սկսաւ նիհարիլ, տժգունիլ. հազուադէպ կերպով կ՚երեւար ալ մեզի ընտանի տուներու մէջ. իմ ներկայութենէս փախչելու եւ զայն փնտռելու հակասական դիրքին մէջ էր. յաճախ զինքը կը գտնէի դուռիս մօտ այցելութենէ վերադարձիս, խեղճուկ երեւոյթով։ Երբեմն զինքը չտեսնող կը ձեւացնէի, երբեմն ալ հակառակ ինծի կը նայէի իրեն հեգնօրէն ժպտելով։ Իմ բոլոր հպարտութիւններուս կը հանդուրժէր եւ երկչոտ բարեւ մը տալով կը հեռանար, կը փախչէր։ Իմ ձայնիս, իմ նայուածքիս, իմ ներկայութեանս պէտքը ունէր եւ ասիկա անողոք բան մը ըլլալու էր իրեն համար. իր աչքերուն վստահութիւնը, խուսափուկ նայուածքի մը փոխուած էր, իր ձայնը անկայուն եւ դողդղացող կը դառնար. ի՞նչ ներքին, անծանօթ ցաւ կը քայքայէր զինքը։ Եթէ իրաւ զիս կը սիրէր, ի՛նչ պատիժ՝ իր արհամարհոտ եւ անվեհանձն վարմունքին փոխարէն։
Հետզհետէ իր դժբաղդ մարդու երեւոյթը տաժանելի դարձաւ ինծի. իմ աչքերուս առաջքը գրեթէ օրէ օր կը ծերանար, կորաքամակ եւ ընկճուած կը դառնար։ Ամէնքը «լմնցած մարդ մըն է» կ՚ըսէին իրեն համար։ Իր ցաւագին նայուածքը, երբ կ՚ընդնշմարէի զինքը փողոցին մէջ, զիս կը ցաւցնէր, իբր թէ պատասխանատու ըլլայի իր վիճակին։ Միջոց մը աներեւոյթ եղաւ եւ ըսին թէ երկար ճամբորդութեան մը սկսած է, որմէ հաւանականաբար չպիտի կարենայ վերադառնալ…
Երկուքն ալ լուռ քալեցին երկար ատեն. իրենց ներբաններուն տակ ինկած աշնանային տերեւներ կը խշրտային եւ կը ճզմուէին։ Դիմացը, հորիզոնին վրայ, վերջալոյսին երանգները կը խղդուէին կանխահաս մութին մէջ եւ ցուրտը աւելի զգալի կը դառնար։
– Ի՛նչ ցուրտ, արդէ՛ն, ըսաւ Վերա եւ ընկերուհիին թեւը մտնելով, զինքը ուղղեց դէպի կառքը, որ յամրաքայլ կը հետեւէ իրենց ու միեւնոյն ատեն հարցուց անոր.
– Ի՜նչ պիտի ընես այս գիշեր, եկո՛ւր ինծի հետ ընթրէ. տուն կը հանդիպինք եւ կ՚իմացնենք Ալպէռին, չըլլա՞ր. եւ յետոյ, սքանչելի երեկոյթ մը կ՚անցընենք։
Ալիս մտահոգ՝ չէր մտիկ ընէր զինքը եւ իր մտածումին կը հետեւէի։
– Ինչքան ծերացեր, ինչքա՛ն փոխուե՜ր, խեղճը։
Եւ այս վերջին մտածումին մէջ սակայն, անխոստովանելի գոհունակութիւն մը կար։
h0e3ocmajbrgjne0vcl74nphxvpvhm3
Կմախքը
0
151393
396673
2026-09-17T16:48:05Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Կմախքը|author = Զապել Եսայան}} Յոգնած՝ չափազանց յոգնած էի այն իրիկունը եւ սեղանիս առաջքը՝ ծնօտս ձեռքիս կռթնցուցած՝ կը մտածէի շատ մը բաներու միանգամայն, միտքս կը թափառէր տեղէ տեղ, դէմքէ մը ուրիշ դէմքի, երբեմն տարօրինակ ոստումներով, անկապակից, մինչեւ որ...»:
396673
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Կմախքը|author = Զապել Եսայան}}
Յոգնած՝ չափազանց յոգնած էի այն իրիկունը եւ սեղանիս առաջքը՝ ծնօտս ձեռքիս կռթնցուցած՝ կը մտածէի շատ մը բաներու միանգամայն, միտքս կը թափառէր տեղէ տեղ, դէմքէ մը ուրիշ դէմքի, երբեմն տարօրինակ ոստումներով, անկապակից, մինչեւ որ սեւեռէր չնչին կամ կարեւոր բանի մը վրայ։ Երկար տագնապալից շրջանէ մը անցած էի եւ հիմայ կեանքս կը սկսէր ձեւ մը առնել, որոշուիլ. դիմացս ճամբայ մը կը տեսնուէր որոշ, շատ երկայն եւ շատ դժուարին թերեւս, բայց գոնէ գոհունակութիւնը ունէի վարանումներու, կասկածներու տաժանելի ժամանակը անցուցած ըլլալուս։ Ո՞վ չէ անցած այդ անորոշ, ամպոտ, յաճախ ցեխով եւ գարշութիւններով լեցուն շրջանէն, մարդ ըլլալէ՝ բան մը ըլլալէ առաջ, եւ ո՞վ չէ ունեցած այն գրաւող, խելայեղիչ վախը բոլոր այդ աղտոտութիւններուն մէջ չմնալու՝ տկարութեամբ, վատութեամբ, անկարողութեամբ։
Եւ կը մտածէի այսպէս բոլոր ասոնց եւ մանաւանդ կարգ մը անձերու վրայ որոնք կեանքիս այս դժուարին շրջանին մէջ ցոյց տուած էին ինծի իրենց հոգիին բոլոր թաքուն մնացած վատութիւնները, գձձութիւնը, եւ գրեթէ տոհմային դարձած ատելութեան բուռն եւ բնածին զգացումները։
Օր մը օտար ուսուցչուհի մը, շատ շփացած իր հայրենակիցներէն եւ քիչ մը դժգոհ իրենց թիւին օրէ օր աւելնալուն, կ’ըսէր ինծի նախանձով.
– Ինչպէ՞ս երջանիկ ըլլալու էք դուք, ձեզմէ ուրիշ հայ ուսանողուհի չեմ ճանչնար Բարիզի մէջ։
– Պա՛հ, ըսի խնդալով, իմ շատ շնորհալի հայրենակիցներս կ’ուզեն որ երթամ, մեկնիմ հեռու տեղ. իմ ներկայութիւնս Բարիզի մէջ՝ կ’երեւայ զիրենք անհանգիստ կ’ընէ։
Րոպէ մը շուարած երեսս նայեաւ։
– Բայց սիրելի օրիորդս, այնքան քիչ տեղ կը բռնէք դուք, եւ քաղաքը այնքա՜ն ընդարձակ է…
Այսպէս՝ կ’ուզէին որ մեկնիմ եւ ինչո՞ւ… օրերով, գիշերներով հարցուցած եմ ինքզինքիս, բայց կարելի՞ է այդ թուխ եւ չար դէմքերուն ներքեւ ծածկուած վատութիւնները ըմբռնել, կարելի՞ է նոյն իսկ այդ մութ եւ պղտոր աչքերուն մէջ ուղղակի նայիլ եւ ինչո՞ւ փնտռել. կը յիշեմ որ բնազդական վախ մը կը ներշնչէին ինծի, իմ ցեղակիցներս, զարմանալի վախ մը որուն մէջ բնա՛ւ իմ տկարութեանս զգացումը չկար սակայն, – որովհետեւ գիտէի որ պիտի մնայի եւ պիտի շարունակէի ուսանողական շրջանս։ Այս անօրինակ զգացմանս հետ տեսակ մը սրատեսութիւն ալ ստացած էի, ինքնապաշտպանութեան զգացումէ մղուած, որով հեռուէն եւ նոյն իսկ ամբոխին մէջէն, առանց անձամբ ճանչնալու կ’որոշէի իմ ցեղակիցներս։
Այն ատեն նոր սկսած էի Սորպոն երթալ. նիհար, վատոյժ, տարիքէս շատ աւելի պզտիկ աղջկան մը տպաւորութիւնը կ’ընէի. դասախօսութեանց օտարներ, որոնք զիս յաճախ կը տեսնէին, սկսած էին ուշադիր ըլլալ ինծի։ Եւ պզտիկ ծառայութիւններ կը մատուցանէին, ինչ որ զիս կը յուզէր ճշմարտապէս։ Ասոնց մէջ երբեք չպիտի մոռնամ բարձրահասակ աղջիկ մը, խարտեաշ եւ տժգոյն, որ իր ազնուական վզին վրայ կը կրէր խրոխտ գլուխ մը. առջի օրէն ուշադրութիւնս գրաւած էին իր երկայն ճերմակ ձեռքերը, որոնք շատ որոշ կը յայտնէին իր տոհմիկ ծնունդը։ Անիկա միշտ սեւ եւ պարզ շրջազգեստ մը կը հագնէր այնքա՛ն գէշ ձեւուած որ կը խեղաթիւրէր իր մարմնին գեղեցիկ գիծերը։ Ամէն անգամ որ ինձմէ կանուխ հասնէր, իր քովը տեղ կը պահէր ինծի համար. երբ սրահէն ներս կը մտնէի, հեռուէն իսկ կը նշմարէի անոր կապոյտ եւ խոշոր աչքերը, որոնք միամիտ ուրախութեամբ մը կը լեցուէին եւ ժպտելով զիս կը հրաւիրէին։
Օր մը սաստիկ տաք էր եւ դասէն վերջ, յոգնած, ջլատուած, ծուլութիւն կը զգայի ոտքի ելլելու, մեկնելու, երբ Օրիորդը իմ կողմս ծռեցաւ եւ հարցուց։
– Հիւա՞նդ էք այսօր։
– Այո՛, ըսի աճապարանքով, երկար բացատրութիւն մը չտալու համար։
– Ա՜հ, ըսաւ կարեկցութեամբ, եւ իր երկայն ու ազնուական ձեռքը դրաւ ճակտիս վրայ։
Իրաւի, ճակատս կ’այրէր եւ թեթեւ ցաւ մը ունէի։
– Աչքերդ տենդոտ են, պէտք է շուտ հանգչիլ։
Ու ձեռքէս բռնեց զիս առաջնորդելու համար։
Այնքան երկչոտ, վատոյժ կը զգայի ինքզինքս, ձեռքս իր ձեռքին մէջ, այնքանպզտիկ աղջիկ,որ յանկարծական տկարութիւն մը զգացի, եւ թելադրուած իմ իսկ զգացումէս՝ սկսայ դեդեւիլ։ Կարծես ատենէ մը ի վեր կրած հոգերս, ցաւերս, բոլոր անձկութիւններս մէկէն կը ծանրանային վրաս ու կը ճնշէին զիս. գլխուս ցաւը հետզհետէ կը սաստկանար եւ կարօտը կը զգայի բարձի մը որուն վրայ հանգչեցնէի իմ ցաւագին եւ յոգնած գլուխս։
Բարեբաղդաբար դուրսի օդը զիս կազգուրեց։
– Կ’ուզե՞ս իմ սենեակս գալ, ըսաւ անծանօթ բարեկամուհիս, գաւաթ մը թէյ կը խմենք եւ իրարու ալ կը ծանօթանանք, չէ՞, աւելցուց խնդալով։
Քլօտ-Պէռնար փողոցը կը բնակէր. անխուսափելի վեց յարկերը բարձրանալէ ետքը, իր սենեակին դուռը բացաւ եւ ներս մտայ, մէկ ակնարկով ճանչցայ անմիջապէս աղքատ ուսանողուհիին սենեակը. երկաթէ նեղ անկողին մը, փայտէ սեղան մը լրագիրներով ծածկուած, յարդէ երկու աթոռներ, սնտուկ մը, եւ շըմինէին վրայ աշխատութեան լամբար մը կը կազմէին իր ամբողջ կարասիները։ Ասոնցմէ զատ, անկիւնը դիզուած էին թուղթեր, տետրակներ, գիրքեր։ Այդ դէղին ետեւը պահարան մը կար պատին խորութեանը մէջ շինուած, որ դուռի տեղ ծածկուած էր կարմիր հասարակ կտաւէ վարագոյրով մը։
Բարեկամուհիս շտապով գլխարկը հանեց եւ ալքօլի լամբարին վրայ դրաւ թէյին ջուրը, յետոյ երկրորդ աթոռը առնելով դէմս նստեցաւ եւ հարցուց պարզօրէն.
– Հիմա ըսէք թէ ո՞վ էք։
Երբ իրեն յայտնեցի իմ ո՛վ եւ ուրկէ եղած ըլլալս, ի՛նչ ընելս, ըսաւ ինծի իր կարգին.
– Ես Նորվեկիացի եմ եւ անունս է Աննա Թ***, ազնուական եւ աղքատացած ընտանիքէ մը… շատ աղքատ… բարի օրիորդս։
Իր կապոյտով լեցուն աչքերը հպարտութեամբ եւ անուշութեամբ կը ժպտէին. այդ աչքերը ինծի սորվեցուցին աղքատութենէ չամչնալ։
– Պէտք է աշխատիմ, շա՛տ… շատ…
– Ես ալ, մրմնջեցի սիրտ առած, ես ալ պէտք է աշխատիմ…
– Գիտեմ ըսաւ, աչքերում մէջ նայելով, բայց այնքան երիտասարդ, այնքան տկարակազմ… գլուխը շարժեց վարանումով, յետոյ անկեղծօրէն՝
– Ըսե՞մ ճշմարիտը, ես կը վախնամ որ մինչեւ վերջը չկարենաք հասնիլ։
– Ա՜հ…
– Որովհետեւ գիտէ՞ք ինչ է ուսանողի կեանքը, գիտէ՞ք ինչ է տարիներով գիշերները հսկել բաց գրքի մը վրայ, եւ այն ալ այսպիսի ապերախտ, դժուարին ապսարէզի մը մէջ… գիտէ՞ք ի՛նչ է ոմանց կարեկցութիւն եւ ոմանց ծիծաղը շարժել, ուս ուսի, արմունկ արմունկի անցընել պոռոտ ֆէմինիստներուն հետ որոնց վրայ սաւառնող ծիծաղելին անպատճառ քիչ մը քեզ ալ պիտի ստուերէ, եւ ասոնց տոկալ անվրդով, միշտ վէս՝ միշտ ուղիղ, երթալու համար ճամբէ մը զոր յաճախ գոցուած պիտի գտնէք ձեր դիմաց. բոլոր ասոնց համար, աղջիկս, սառած սիրտ մը ունենալու է ինծի պէս։
Արդէն յոգնած եւ ջղագրգռուած, գաղափարները խառն ի խուռն սկսան պարել գլխուս մէջ. հետզհետէ գլխուս ցաւը կ’աւելնար եւ կը զգային որ կը տժգունէի. երբեմն յուզմունքէս թարթիչներս կը տամկանային։
– Ա՛լ բաւական է, բաւական է, պիտի ըսէի եթէ համարձակէի։
Աննա Թ*** կը շարունակէր խօսիլ նոյն շեշտով, մինչեւ որ եզրակացուց.
– Խեղճ պզտիկ, արեւի եւ խնամքի կարօտ, քու ընտանիքիդ դարձիր, քու կապոյտ երկինքիդ դարձի՛ր… չե՞ս տեսնար որ այս մառախուղները քեզ անարիւն եւ վատուժ դարձուցած են…
Ա՜հ զարմանալի հանգիստը զոր Նորվեկացի օրիորդը ինծի կը հայթայթէր. տագնապի մէջ էի եւ գլխուս ցաւը սաստկացած էր, բայց նաեւ վայրկեան մը ճկած այդ տարօրինակ աղջկան կամքին տակ, ինքզինքս կը գտնէի եւ հոգւոյս խորէն հպարտութեան զգացումը կը բարձրանար, տիրական. հիմայ որոշ կը նայէի իր աչքերուն մէջ։
– Պէտք է աշխատիմ ըսի, հաստատ ձայնով, եւ ա՛լ իմ ճամբաս որոշուած է. եթէ չկարենամ յառաջանալ, tant pis…
– Ուրեմն մեռնելէ չէ՞ք վախնար, ըսաւ յանկարծ՝ չափազանց տժգունած. եւ իր ճերմկած շրթունքը դողդողացին։
– Չպիտի մեռնի՛մ, ըսի ինքզինքմէս ելած եւ բոլոր ոյժովս կառչածկեանքինորուն այնքան թեթեւօրէն կապուած կը կարծէին զիս ուրիշները։
– Ես աւելի առողջ եմ եւ հաստատ որքան ուրիշները կը կարծեն, ես շատ աւելի կը տոկամ աշխատութեան, երկար հսկումներու քան իմ ծանօթներէս շատերը…
– Ալպէռ ալ այդպէս կ’ըսէր մրմնջեց։
Օրիորդ Աննա ձեռքովը պահարանը ցուցուց. նախ չկրցայ ըմբռնել այդ շարժումին իմաստը. ինչպէ՞ս կրնայի խորհիլ արդէն այնքան անօրինակ, սարսափելի բանի մը վրայ…
– Ալպէ՞ռն ալ, ըսի հարցական։
– Իմ նշանածս, ըսաւ Աննա։
Իր կապոյտ աչքերուն վրայէն ստուեր մը անցաւ… այնչափ միայն. – յետոյ քանի մը անգամ ջղային շարժումներով աչքերը քթթելէ ետքը երեսս նայեցաւ, ժպտուն եւ հանդարտ։
– Ա՜հ ըսաւ յանկարծ, թէյին ջուրը կ’եռայ։
Օրիորդը ոտքի ելաւ, պահարանին մօտ գնաց եւ հոն կարմիր կտաւէ վարագոյրը կիսովին վերցուցած, ափսէի մը մէջ կը շարէր թէյին գաւաթները. յանկարծ… պզտիկ աղմուկ մը լսեցի… ինչպէս ըսեմ… սարսուռի, կափկափումներու աղմուկ մը։
Յաճախ տենդէ բռնուած, սարսուռներէ դղրդուած ոսկորներուս մէջէն լսած էի այդ տարտամ, սարսափեցնող աղմուկը, որ ինծի ներքին յամր քայքայումներու զգայնութիւնը կը ներշնչէր. եւ ահաւասիկ հիմակ այդ ցնցուած ոսկորներու անորոշ ձայնը կը լսէի ինձմէ դուրս, կարմիր վարագոյրին ետեւէն։
Երբ օրիորդ Աննա վարագոյրը ձգեց, աւելի որոշ սարսուռի մը աղմուկը հասաւ ականջիս եւ միեւնոյն ատեն նշմարեցի որ կարմիր վարագոյրը կը ցնցուէր իր ամբողջ երկայնքին։
– Ի՞նչ ձայն է, ըսի ինքզինքմէս ելած։
– Կմախքն է, ըսաւ Աննա, թեւովս զարնուեցայ, ցնցուեցաւ…
– Կմա՞խքը…
– Այո՛, Ալպէռին կմախքը…
Եւ կրկին դէպ ի գիրքերուն կողմը երթալով կարմիր վարագոյրը բարձրացուց մէկ կողմէն։
Պատին խորութեան մէջ իրաւամբ ճերմակ կմախք մը կեցած էր, ահարկու, իր կէս մը մաշուած գանկովը… Առաջին վայրկեանին անակնկալը այնքան ուժգին էր որ կարծեցի թէ մղձաւանջ մէն է. բայց ո՛չ, կմախքը մաքրուած ոսկորներով եւ իրարու կցուած խնամքով, ինչպէս կը պատրաստեն բժշկութեան ուսանողներու համար, կը կանգնէր հոն կողոսկրներուն ետեւէն բռնուած պատին։ Երկայն ու կախ սրունքները թեթեւ մը կը տատանէին այն անբացատրելի, չարագուշակ աղմուկովը։ Ու խոշոր գանկին վրայ խոռոչ մը մինչեւ ճակտին վրայ կը յառաջանար, մթին։
Երբեմն բժշկութեան ուսանողներու սենեակը հանդիպած էի մարդկային բեկորներու, գանկեր եւ ամբողջ կմախքներ յաճախ տեսած էի միւզէներու կամ խանութներու մէջ եւ բաւական հաշտուած էի իրենց հետ, բայց այս Նորվեկիացիին ճերմակ կմախքը, հասարակ կտաւէ կարմիր վարագոյրին ետեւէն, աղջկան մը սենեակին մէջ, գրեթէ անկողնին քով, այնպիսի եղերական, դժնդակ բան մը ունէր որ չկրնալով ինքզինքս զսպել, աթոռին վրայ ինկայ եւ րոպէ մը շուրջս ամէն բան պարեց. եւ երբ աչքերս բացի՝ կանանչ գիծ մը կը տեսնէի ամէն ուրեք եւ նեխութեանց, կարծես դիակի հոտ մը կուգար ռնգունքիս։
– Օրիորդ Աննա, ըսի երբ կրցայ խօսիլ, ի՞նչպէս ձեռք անցուցիք կմախքը։
– Կեցէ՛ք, ըսաւ անիկա ինքզինքը բոլորովին գտած, թէյը լեցնեմ, հիմայ կը խօսինք։
– Օրիորդ Աննա, կրկնեցի չափազանց յուզուած, թողէք հիմայ թէյը…
– Ինչո՞ւ, ըսաւ զարմացած։
Յետոյ տեսնելով զիս այնքան տժգոյն, այնքա՛ն տկար, թեթեւ մը ժպտեցաւ, տխուր եւ առեղծուածային ժպիտով մը։
– Ես շատ կը սիրէի Ալպէռը։
Աննա ինծի դարձաւ մէկէն, այլափոխուած. ջերմեռանդ՝ գրեթէ միսթիք վերացում մը կար իր կապոյտ աչքերուն մէջ…
Յետոյ յարեց.
– Շա՛տ կը սիրէի զինքը, շատ… երբ եկաւ Բարիզ գիտութեանց հետեւելու, իր ծնողքը բաւական դժուարաւ կ’ապրէին եւ Ալպէռ արդէն մերժած էր ո եւ է օգնութիւն. տարիներ աշխատեցաւ այսպէս, զրկուած, առանձին, տաժանելիօրէն. յետոյ հիւանդացաւ։ Այն ատեն քսան տարեկան էի եւ ծնողքիս քովէն չէի հեռացած. երբ իմացայ որ Ալպէռ հիւանդ է, չեմ գիտէր ինչպէ՛ս կրցայ – Աստուած գիտէ թէ որքան անկարելի էր այդ – եւ Բարիզ եկայ. բայց ամէն բան վերջացած էր եւ Ալպէռի մարմինը իր կամքին համեմատ նուիրուած էր բժշկական վարժարանին։ Աւելորդ է հիմայ ձեզի պատմել ցաւի եւ յուսահատութեան օրերը։ Երեք տարի բժշկութեան հետեւեցայ որպէս զի կարենամ Ալպէռի կմախքը տեսնել, եւ ամէն անգամ որ իմ աչքերուս առջեւ նոր մեռել մը կը կտրատէին, կը խորհէի… Ալպէռին մարմինը այսպէս ըրին։ Ասիկա զարհուրելի բան էր. վերջապէս ֆիզիքապէս սկսայ տկարանալ, երբ յանկարծ, գաղափար մը նախ անձեւ եւ տարտամ, հետզհետէ որոշ՝ հաստատուեցաւ մտքիս մէջ. պէտք էր Ալպէռի գործը շարունակէի, պէտք էր աշխատէի, աշխատէի… Այս սենեակը զոր Ալպէռ ձգած էր վերջին անգամ հիւանդանոց երթալու համար, այս սենեակը՝ իր գործածած կարասիներով՝ վարձած էի արդէն. իր բարեկամները կուգային զիս տեսնել յաճախ եւ կը քաջալերէին զիս. ու բոլոր այդ ցաւի, զրկումի, տաժանքի շրջաններուն մէջ կարծես սիրտս հետզհետէ սառեցաւ, իբր թէ մեռած՝ դիակի մը կտորը ըլլար կուրծքիս մէջ։
– Բայց կմա՞խքը, ըսի տատամսելով։
– Կմա՞խքը, ա՛հ բարեկամներս իմ խնդրանքիս վրայ չեմ գիտեր ինչպէ՛ս յաջողեցան վարժարանէն հոս փոխադրել։
– Գիշերնե՞րը…, ըսէ՛ք օրիորդ Աննա, ինչպէ՞ս ըսեմ, չէ՞ք սոսկար մինա՛կ, կմախքին հետ։
– Ալպէռին կմախքին հետ, ինչո՞ւ. – րոպէ մը կեցաւ մտածկոտ. – եւ յետոյ սիրելի օրիորդ, քու մէջդ ալ չկա՞յ կմախք մը, ինչպէս իմ մէջս եւ ամէնուն մէջ, չէ՞ մի որ օր մը ինչպէս Ալպէռին եղաւ, աչքերը պիտի պարպուին – իր գեղեցիկ եւ խելացի աչքերը՝ եթէ գիտնայի՜ք – շրթունքները պիտի չորնան, ու մեր խեղճ գանկը՝ բեռնաւորուած եւ չարչրկուած՝ պիտի պարպուի նաեւ օր մը որդերէն, զազիր, նողկալի որդերէն։
Օրիորդ Աննա վայրկեան մը յուզուած, իր սովորական հանդարտութիւնը վերագտաւ։
– Գաւաթ մըն ալ կ’ուզէ՞ք, ըսաւ թէյամանը ներկայացնելով։
– Ոչ ըսի, շնորհակալ եմ, պէտք է մեկնիմ, պիտի անձրեւէ։
Արդարեւ փոթորիկ կար օդին մէջ եւ տաքը հետզհետէ հեղձուցիչ կը դառնար. սեւ ամպեր կ’իջնէին կը ցածնային քաղաքին վրայ. Աննա պատուհանին մօտ գնաց. հովը կը շարժէր կարմիր վարագոյրը։
– Ի՜նչ սարսափելի դրացնութիւն, խորհեցայ, չէ՛ երբեք չպիտի կրնամ այսքան ուժով գլուխ մը ունենալ Աննային պէս, երբե՛ք…
Փողոցին մէջ փոթորիկը սաստկացաւ ու կ’որոտար. քիչ վերջը, հեղեղի պէս սկսաւ անձրեւել. ամէնքը կը շտապէին եւ պատսպարուելու տեղ կը փնտռէին… ես չէի աճապարեր. տանս մօտեցած էի, բայց մենութենէս կը վախնայի, որովհետեւ աչքերուս դիմացը որոշ կ’ուրուագծուէր Նորվեկիացի ուսանողին ճերմակ կմախքը, ցցուած եւ լայն կզակով եւ խոռոչացած գանկով. մարդիկ կը վազէին, անփոյթ իրենց շարժումներուն. եւ կը խորհէի Աննայի ահաբեկող եւ համակերպող խօսքերուն վրայ.
– Ամէն մարդու մէջ կմախք մը կայ…
Չեմ գիտեր ինչպէ՛ս կը նայէի, չեմ գիտեր ի՞նչ կար դէմքիս վրայ որ հակառակ տեղատարափ անձրեւին, անցորդները ուշադրութեամբ կը նայէին աչքերուս մէջ եւ հետաքրքրութեամբ կը դանդաղեցնէին իրենց քայլերը։
Վայրկեան մը սարսափով խորհեցայ թէ ընդլայնուած բիբերուս մէջ Ալպէռի կմախքին պատկերը դրոշմուած էր… եւ պիտի մնար ընդմի՛շտ։
kxe9c16p587fxcx6367zi4nb7p295xp
Ֆաքիրը
0
151394
396674
2026-09-17T16:48:20Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Ֆաքիրը|author = Զապել Եսայան}} ՌՈՒԲԷՆ ԶԱՐԴԱՐԵԱՆԻՆ Այն մեծ համարումին եւ հիացումին համար որ շատ կանուխէն ձեր գեղեցիկ տաղանդը ներշնչած էր, եւ այն թանկագին յուզմունքի ժամերուն համար որ ձեր գրուածներուն ընթերցումը հայթայթած է ինծի, ձեզի կը նուիրեմ այս վ...»:
396674
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Ֆաքիրը|author = Զապել Եսայան}}
ՌՈՒԲԷՆ ԶԱՐԴԱՐԵԱՆԻՆ
Այն մեծ համարումին եւ հիացումին համար որ շատ կանուխէն ձեր գեղեցիկ տաղանդը ներշնչած էր, եւ այն թանկագին յուզմունքի ժամերուն համար որ ձեր գրուածներուն ընթերցումը հայթայթած է ինծի, ձեզի կը նուիրեմ այս վիպակը որուն տիրական մտածումը եւ վրդովմունքը ունեցած ենք միեւնոյն ատեն, եւ զորս գերազանցապէս արտայայտած էք արդէն ձեր հէքեաթին մէջ։
Զ. Ե.
«Եւ ամէն մարդ պիտի ճաշակէ մահը»։
Յամրօրէն, խմբովին կը յառաջանայինք աւազներուն վրայէն. Մարմարան՝ պսպղուն արեւի ճաճանչներէն՝ կը տարածէր իր մաքուր եւ ուժգին կապոյտը որ պարսկական բերուզի տաք երանգը ունէր եւ Կղզիները, բոլորովին վարդագոյն եւ թեթեւ մշուշի մը մէջ պարուրուած, կարծես ամպի ծուէններ ըլլային դէպ ի հեռաւոր հորիզոնները ընթացող։ Հնձուած հասկերուն փափուկ բուրմունքը մեզի կը հասնէր իրիկուան սիւգին հետ որ գրեթէ ամէն օր այս ժամուն կը սարսռացնէր ծովը իր փայփայանքին ներքեւ, եւ անորոշ մրմունջ մը կը դնէր ձիթենիներուն մէջ, տժգոյն՝ գրեթէ ճերմկորակ կանանչով մը, բարձրացած դաշտին վրայ, Մարմարայի մօտ՝ որուն նուրբ աւազը կը տարածուէր մինչեւ իրենց՝ հազարաւոր ցոլքերով եւ կայծերով փալփլուն։
Պզտիկ, անանուն գորշ բոյսեր, աղով սնած, ասդին անդին վտիտ փունջեր կը կազմէին եւ մեռած խեցիներու սատափները, ծովին յաւիտենական համբոյրովը ճերմկած, կապտորակ երանգներ կ’առնէին այս ժամուն։
Հանդարտութեան եւ խաղաղութեան անսահմանելի զգայնութիւն մը կ’արտայայտուէր ամէն բանէ. տօթագին օրէ մը ետքը բնութեան տարրերը կարծես մերձաւոր գիշերին կը սպասէին, եւ նոյն իսկ գալարուն եւ ցից թզենիները՝ իրենց հանգուցաւոր եւ անճկելի ճիւղերով գագաթնին կ’օրրէին յամրօրէն՝ ներդաշնակ կոհակներու տատանումին հետ որ քիչ մը փրփուրով բեռնաւորուած կուգային ծովափին վրայ մարելու մրմնջելով։
– Օ՛հ գեղեցիկ, անուշ Մարմարան…
Ուժգին եւ յանկարծակի յուզմունք մը, իրերու գեղեցկութենէն գրգռուած, կը բարձրանար հոգւոյս մէջ. եւ աչքերս լեցուեցան։
Օդը հետզհետէ աւելի ծանր եւ աղի կը դառնար. հովը աւելի թեթեւ կ’անցնէր եւ արեւը մէկէն մարած կ’աներեւութանար։
Դեռ արեւէն կարմրած ամպեր մանիշակագոյն երկնքին վրայէն իրարու վրայ կը դիզուէին հովէն մղուած, այնպէս որ ամէն վայրկեան առեղծուածային եւ հրէշային ձեւեր կը կազմուէին հորիզոնին վրայ, մինչեւ որ ամէն բան անհետացաւ։
Ճերմակ եւ լուսաւոր երիզ մը կը գծուէր հիմակ երկնքին վրայ եւ ծովը մանիշակագոյն եղած կը քթթէր իր անհամար կոհակներով որոնց գագաթները, փրփուրով եւ լոյսով ճերմկած, իրարու կը հետեւէին ծնելով եւ մեռնելով նոյն րոպէին մէջ։
Քիչ մը կեցանք. պահ մը՝ մերձակայ գիւղէն եկող գեղջկական երգ մը մելամաղձոտ հրապոյրով մը տոգորուած, զբաղեցուց զմեզ. եւ հոն մնացինք առանց խօսելու, ճակատնիս ծովուն կարկառած, ուրկէ զովութիւնը կը բարձրանար հետզհետէ. երգը կը նուաղէր երկարաձգուած դադարներու մէջ որոնց միջոցին մեր ուշադիր ականջներուն կը հասնէր բնութեան անսահմանելի եւ քաղցր մրմունջը։
⁂
Յանկարծ մեզմէ մէկը ըսաւ.
– Տարիներ առաջ, տղայ էի այն ատեն, հոս ճանչցած եմ զարմանալի մարդ մը, ցաւագար մը զորֆաքիրըկը կոչէին։ Չեմ գիտեր ո՛ր երկիրներէն եկած էր. յաճախ՝ երբ իրեն կը հարցնէինք կը պատասխանէր. «Շատ մը հորիզոններու վրայ աչքերս գոցած եմ երեկոյին եւ զանոնք սեւեռած այնքա՛ն գիւղանկարներու վրայ. ի՞նչ փոյթ. ձեզի կ’ըսեմ, հեռաւոր եւ անանուն ծովեր իմ ցաւս օրրած են. ի՞նչ փոյթ դարձեալ. ամէնտեղ նոյն ճշմարտութիւնը ըսած եմ եւ ամէն տեղ մարդիկ չեն լսած ինծի, ողորմելինե՜ր… »
Գիւղացիները հաւաքուած կ’ըլլային երբեմն եւ խնդալով մտիկ կ’ընէին զինքը. հետզհետէ իր տժգոյն դէմքը կը ճերմկէր եւ փրփուրներ կու գային բերնին անկիւնները, աչքերը կը փոսանային եւ կը կանգնէր իր բոլոր հասակովը տատանելով մէկ եւ միւս կողմին մինչեւ որ տխմար գիւղացիներ հարցնէին իրեն.
– Ի՞նչ բան, ֆաքի՛ր, մեզի ալ ըսէ։
– Մահը… մահը… պիտի մեռնիմ, եւ աս անդառնալին է, անդարմանելին… պիտի մեռնիմ եւ ամէնքս, ամէնքս ալ պիտի մեռնինք, ապուշնե՜ր… մտածեցէ՛ք, անէանալու, չըլլալու… եւ մեր անիծեալ սերունդն ալ, ու դարեր պիտի գլտորին անայլայլ եւ միօրինակ բնութեան վրայէն, եւ այդ դարերու միջոցին, ա՛լ բան մը չենք մենք, ա՛լ ոչինչ… եւ մեր տառապանքով անհուն էութենէն չպիտի մնայ ոչ իսկ շունչ մը, ոչ իսկ քիչ մը մոխիր, ա՜հ…
Քանի մը վայրկեան կ’անցնէին. իւրաքանչիւրը մտիկ կ’ընէր իր սրտին որոշ եւ համընթաց աղմուկը, այնքան ոյժով որ կարծես ամէն ոք կը լսէր իր քովինին սրտին զարկը եւ հեռաւոր մարդերունն ալ, միջոցին մէջէն, ամբողջ մարդկութեան…
Չկա՞ն խուսափուկ վայրկեաններ, շատ արագօրէն անցնող որոնց միջոցին ցաւէն կամ ուրախութենէն մարդկային սիրտը կը բաբախէ միաձայն։
Գերագոյն անձկութիւն մը կը սեղմէր նաեւ հոգիս եւ փափաք ունէի գոչելու ծայրայեղ վրդովմունքը հոգիիս, գոչելու ֆաքիրին հետ, մարդկութեան երեսին, անհուն եւ անդառնալի դժբաղդութիւնը իր ճակատագրին։
«Պիտի մեռնինք, ա՛հ պիտի մեռնինք»։
Երբեմն՝ ճիշտ հիմակուան պէս հեռուէն գեղջկական երգեր կը հասնէին մեզի, սրինգին սուր սուլումը երբեմն ունէր շեշտ մը այնքա՛ն խորապէս տխուր եւ բզքտող որ իրեն ընկերացող ձայնը հետզհետէ կ’առնէր ցաւի ողբացող ելեւէջը.
Մարգարէական, ինքզինքմէն ելած, ֆաքիրը կը տատանէր իր երկու կողմին եւ կ’ըսէր։
– Մտիկ ըրէք, առանց գիտնալու՝ մարդը իր մահը կուլայ։
Գիւղացիները կը մարէին խնդալէն, բուռնցքնին սեղմած կողերնուն. ուրիշներ շտապով ողորմութիւն կուտային՝ յանկարծ բռնուած անգիտակից ջերմեռանդութենէ մը, եւ կային ալ որ վրդովուած յուզմունքէ եւ սարսափէ, կը մեկնէին երեսնին տժգոյն եւ դեդեւելով, լուսինէն ճերմկած ճամբաներուն մէջէն։
Ֆաքիրը միշտ կը շարունակէր խօսիլ. այլեւս մեզի չէր որ կը խօսէր, հոգւոյն խորէն բառերը կ’ելլէին հետզհետէ գերմարդկային իմաստով մը լեցուն, անիմանալի։
Կզկտուածիր մօտ՝ հին քանդուած Բիւզանդական տաճարի մը սիւներուն եւ բեկորներուն մէջ ուր ֆաքիրը հաստատած էր իր բնակարանը՝ մտիկ կ’ընէի երկար ատեն մինչեւ որ զիս առաջնորդող սպասաւորը ձանձրացած՝ ստիպէր զիս մեկնելու։
Այն տարին հայրս կորսնցուցած էի եւ գիւղ եկած էինք մեր կրած անակնկալ ու սաստիկ ցաւէն քիչ մը կազդուրուելու. երբ քաղաք դարձանք, այդ հիւանդագին մտածումը եւ մահուան սարսափը չգնաց հոգիիս մէջէն։
Երբեմն՝ ձմեռուան երկար գիշերներուն մէջ՝ երբ մայրս եւ մօրաքոյրերս գլխնուն ծածկոցներ քաշած կը քնանային գետինը ձգուած երկայն եւ նեղ անկողիններու վրայ, կը մտածէի հօրս, եւ լալու տագնապներ կʼունենայի, երկար տագնապներ, մինչեւ որ արտասուելէն յոգնած քնանայի. բայց նաեւ ծանր քուն մըն էր ասիկա, գրեթէ անէացում մը որ ինծի մտածել կուտար։
– Այսպէս պիտի ըլլայ երբ մեռնիմ։
Վատոյժ եւ տկար, փափուկ առողջութիւնով, մայրս հոգ ունէր ինծի համար եւ երբեմն կը յանդիմանէր զիս։
– Ի՞նչ կայ, տղա՛ս, այսպէս մի՜ նայիր, ի՞նչ ունիս։
Սարսափէս կանանչորակ կը դառնայի.
– Կը վախնա՛մ…
Մայրս կը հասկնար, ա՛լ բան մը չէր ըսէր, ինքն ալ տժգոյն անբացատրելի անձկութենէ մը, մինչ իմ աչքերս կը բացուէին, կ’ընդլայնուէին եւ կը կրկնէի առանց խորհելու.
– Կը վախնամ, կը վախնամ մեռնելէն, մտիկ ըրէ, մայր, աղմուկ մը կայ կուրծքիս մէջ, հարուածներ, մտիկ ըրէ, հարուածներ, հարուածներ…
Այն ատեն կը ստիպէի որ մայրս գլուխը դնէր կուրծքիս. սրտի բաբախումներ էին, ուժգին, երբեմն արագ բայց երբեմն այնքան դանդաղ որ իւրաքանչիւր տրոփիւնին իմ հիւանդ տղու տկար էութիւնս կը ցնցուէր սարսուռի մը մէջ եւ կարծես ամէն բան պիտի քանդուէր մէջս։
Շնչասպառ՝ դեռ կը կրկնէի.
– Պիտի մեռնիմ, պիտի մեռնի՛մ…
– Բայց տղա՛ս ամէնքս ալ պիտի մեռնինք։
– Ա՛հ… ա՛հ… ամէնքս ալ, ամէնքս ալ։
Ուրիշ ատեններ խորունկ քունէս յանկարծ կ’արթննայի, ոտքի կ’ելլէի անկողնիս մէջ եւ նայուածքս կը սեւեռէի. այն ատեն որոշապէս կը տեսնէի ֆաքիրին սիլուէթը որ ինծի կ’ըսէր իր անգութ իր անմխիթարելի բառերը։
Ամէնքը կը քնանային սենեակին մէջ. անկողինները միշտ տարածուած էին գետնին վրայ եւ ամէնուն մարմինները դէզեր կը կազմէին։
– Այսպէս պիտի ըլլայ երբ գերեզմանատունը ըլլանք. բայց հողը պիտի ցածնայ հետզհետէ եւ մեր գերեզմաններուն հետքերը պիտի կորսուին ուրիշներուն մէջ…
Այսպէս մեծցայ, հոգիս լեցուն՝ չհասկցուած անձկութիւնով մը. ամէն տարի գիւղ կու գայինք որովհետեւ մեր բժիշկը կ’ըսէր թէ ջղային դրութիւնս խանգարուած է, մեր տունէն ոչ ոք չէր ճանչնար ֆաքիրը եւ ես ալ զգուշացած էի իր մասին խօսելու. ամէն մարդ զիս կը տանջէր քիչ մը, որովհետեւ քանի՛ կը մեծնայի իմ յիմարական սարսափներս ծաղրանքի առարկայ կ’ըլլային։ Դպրոցին մէջ, ընկերներս գիտնալով իմ տկարութիւնս, երբ նեղանային ինծի դէմ, անմիջապէս կը սպառնային.
– Պիտի մեռնի՛ս, պիտի մեռնի՛ս…
Օր մը նստարանի մը վրայ կանգնեցայ, դէմքս ճերմկած՝ ֆաքիրին պէս – արդէն անոր ձեւը եւ ձայնին շեշտը կ’առնէի հետզհետէ – սարսռուն բարկութենէ եւ սարսափէ, ոռնացի ամէնուն գլխուն.
– Խեղճ ողորմելիներ, դուք ա՛լ պիտի մեռնիք, ամէնքս ալ, ամէնքս ալ։
Չեմ գիտեր որչափ ժամանակ անցաւ. երիտասարդ եղած էի եւ աղջիկներու տեսքը արդէն կուրծքս կ’ուռեցնէր սիրոյ եւ գորովանքի զգացումով մը. բայց ուրախութեան, ցաւի, հեշտանքի մէջ, մահուան դառն համը կուգար շրթունքներուս. ձեւով մը ֆաքիրին սիլուէթը կը ցցուէր դէմս եւ կը գոչէր. ա՛յո, որոշապէս կը լսէի իր ձայնը.
– Մտիկ ըրէ, այնպիսի բան մը կ’ըսեմ որ ամէն մարդ գիտէ բայց ոչ ոք կ’ուզէ լսել, պիտի մեռնինք, պիտի մեռնինք, եւ ամէն բան պիտի փճանայ, մենք եւ մեր գործերը, քիչ մը մոխիրի վերածուած, այո՛, հազիւ թէ քիչ մը մոխիրի… ա՜հ…
Յաճախ փոթորկոտ օդերով երբ մթնոլորտին ճնշումը սաստիկ անձկութիւն մը կը պատճառէր ինծի, կը հեռանայի տունէն եւ գերեզմանոցներու երկայնքին կը պտըտկէի հովէն քշուած տերեւներու պէս, հոգիս ցաւոտ եւ տենդագին. յետոյ ողբագին լալիւնը մայրիներուն եւ նոճիներուն, անանուխի բարկ հոտը որ փոթորկէն դղրդուած հողին ծոցէն ճղճիմ եւ թոշնահար բոյսեր կ’արտաշնչէին, զիս կ’ամոքէին եւ քիչ մը կը հաշտուէի մահուան հետ։
– Ես ալ օր մը պիտի հանգչիմ դարաւոր մեռելներուն հետ եւ անոնց ոսկորներէն կազմուած փոշին զիս պիտի ծածկէ, իմ գարշահոտ եւ ապականուած դիակս, մինչեւ որ ես ալ՝ ափ մը փոշի՝ ծանրանամ ուրիշ դիակներու վրայ։
Յետոյ կը մտածէի տարտամօրէն.
– Եթէ երբեք հանգիստի, նոյն իսկ անէացման ո եւ է զգայնութիւն ունենանք, ի՛նչ մղձաւանջ, մինչեւ որ զազիր որդերը յագեցած հեռանան մեր դիակէն, մինչեւ որ ոսկորները ճերմկած եւ մաքուր՝ նոյնանան բնութեան հետ, հողին հետ, ազատագրուած ապականութենէ եւ նեխութենէ։
Զարմանալի հակասութեամբ մը, կեանքի բուռն տենչանքին որ տագնապի պէս կուգար՝ անմիջապէս կը յաջորդէր ինքնալլկումը եւ ապրելու խոնջէնքը։
– Ի՛նչ ձախորդ արկած մարդկային կեանքը, եթէ երբեք ուրիշ բան չէ անիկա այլ դիպուածային շեղում մը բնութեան անյեղլի օրէնքներէն. այն ատեն ի՛նչ պէտք երկարաձգել զայն։ Գիտակցութիւնն իսկ անդառնալիվերջինչարիքի սկզբունքը չէ՞ որ ամէն շեղում իր իսկ մէջ կը կրէ. աւելի լաւ չէ՞ վերստին մտնել Մութին եւ Անգիտակցութեան մէջ, եւ ոչ իսկ հիւլէ՝ թաւալիլ անհունօրէն անվերջ յաւիտենականութեան համար։
⁂
Աւազներուն վրայ նստած քիչ մըն ալ խօսեցանք մահուան վրայ եւ անոր սարսափը ամէնուս մէջ էր։ Ծովը բոլորովին մթնցած կը բարձրանար, կ’ուռէր եւ շաչիւնով կը յառաջանար մինչեւ մեր ոտքերը. հեռուն՝ Կղզիները, այլեւս մերկ մշուշէ, – պատրանքէ – ծանրացած կարծես կը ճնշէին ծովը։
Մեր եկած ճամբէն վերադարձանք, երբ արդէն, ի՛նչպէս ամէն բան, փոխուած էր ինծի համար, որովհետեւ հեռուէն ամէն քայլիս կը լսէի կարծես ֆաքիրին առեղծուածային ձայնը որ կը գոչէր.
– Պիտի մեռնինք, պիտի մեռնինք անպատճառ, եւ ամէն գեղեցիկ բան իր մէջ կը կրէ ապականութեան, քանդումի սկզբունքը, որովհետեւ ամէն բան պիտի մեռնի, պիտի մեռնի։
6ivqw2hlyv3f5rinbsg1d7itk9mu3ky
Վերյուշումներ
0
151395
396675
2026-09-17T16:48:34Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Վերյուշումներ|author = Զապել Եսայան}} ԱՂԵՔՍ. ՓԱՆՈՍԵԱՆին Մաննիկ հանըմ իր քղանցքները մէջքին վրայ սեղմած եւ թիզ մը բարձրացածնալըններու վրայ խոհանոցին դրանը առաջք դէպ ի պարտէզի կը նայէր. արեւին ճառագայթները ներս կը խուժէին փայլեցնելով խոհանոցին յատակը...»:
396675
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Վերյուշումներ|author = Զապել Եսայան}}
ԱՂԵՔՍ. ՓԱՆՈՍԵԱՆին
Մաննիկ հանըմ իր քղանցքները մէջքին վրայ սեղմած եւ թիզ մը բարձրացածնալըններու վրայ խոհանոցին դրանը առաջք դէպ ի պարտէզի կը նայէր. արեւին ճառագայթները ներս կը խուժէին փայլեցնելով խոհանոցին յատակը որ այս միջոցին ողողուած եւ մաքուր՝ իր մէջ կը ցոլացնէր բոլոր առարկաները։ Դեռ շատ որոշ կը տեսնեմ Մաննիկ հանըմը հոն դրանը առաջք որ աջ ձեռքը դէպ ի ճակատը կը դնէր աչքերը պաշտպանելու համար արեւէն եւ իրարու վրայ կը պօռար, շիչասպառ.
– Նէննի՛, Նէննի…
Պարտէզին մէջ՝ բարձրացած կանանչներու մէջ շատ մը պզտիկ տղաքներ ազատօրէն կը խաղային. ամէն տարիքէ այդ երկսեռ տղաքը այդ միջոցին ամէն հսկողութենէ ազատ դժոխային աղմուկ մը մէջտեղ կը հանէին այնպէս որ Մաննիկ հանըմ ի զուր կը պոռար.
– Ախ Նէննի՛, խո՞ւլ ես, ինչ ե՛ս։
Ճշմարտութիւնը այն էր որ Նէննի միննակը եւ առանց ընկերի երեսին վրայ կը քնանար խոտերուն մէջ, իր հանգստի եւ զբօսանքի ժամերը գրեթէ միշտ այսպէս կ’անցունէր… երբէ՛ք անոր ձեռքը խաղալիք մը տեսնուած չէր, կամ վազելու, ցանկրտելու պէտքը որ միւս տղոցը կուտար ցնորական զուարթութիւն մը. ա անիկա միշտ կը քնանար կամ կ’աշխատէր եւ ասոր համար էր թերեւս որ ալ բոլորովին մոռցած էին իր Նունիկ անունը եւ զայն Նէննի կը կանչէին։
– Նէննի, հոս եկուր…
Ալ այս անգամ Մաննիկ հանըմի ձայնը խիստ եւ կտրուկ, գրեթէ սպառնական էր. իր մօտը գտնուող տղաքը վախկոտ կեցան. բայց Նէննի դեռ հազիւ դէմքը կը բարձրացնէր խոտերուն վրայէն որոնց ցողերուն գիծերը կաղապարուած իր քունէն թուլցած դէմքին վրայ եւ խառնուած մազերուն, անոր վայրենի արտայայտութիւն մը կուտային. երկու ձեռքերուն վրայ կուրծքը բարձրացուցած կը նայէր շուրջը, աչքերը քթթելով ուժով լոյսէն վիրաւորուած, երբ վերջապէս նշմարեց Մաննիկ հանըմին սիլուէթը որ նեղացած դէպ ի խոհանոցին մէջ կը կորսուէր։
Տղաքը պահ մը ուշադիր՝ անմիջապէս դարձան իրենց խաղերուն եւ Նէննի վախկոտ դէպ ի խոհանոցը յառաջացաւ…
Այն օրը ես ալ, պզտիկ աղջիկ, չէի խաղար, դրանը քով կեցած սիրտս ուրախութիւնով եւ գոհունակութիւնով լեցուն կը նայէի իմ ընկերներուս որոնք հասարակ մահկանացուներու արհամարհանքը կը ներշնչէին ինծի։ Որթատունկի մը նորածիլ տերեւները դեռ հազիւ կը ծածկէին երկնցած խաչաձեւ փայտերը որ աւելի ուշ սաղարթախիտ հովանի մը կը խոստանային. հոն մասամբ արեւէն պաշտպանուած հիացումով կը նայէի ինքզինքիս, որովհետեւ այդ օրը ճիշդ կը կրէի կարմիր թաւշեայ շրջազգեստը երկար ատեն ի վեր բաղձացուած եւ խօստացուած։ Եւ սիրտս կ’ուռէր անբացատրելի հպարտութեամբ մը ամէն անգամ որ կ’անդրադառնայի թէ ես որչափ տարբեր եմ միւս տղաքներէն՝ աղտոտ գոգնոցներով եւ մելանոտած ու մրոտ դէմքերով։
Այսպէս, հոդ դրանը քով կեցած էի առանց խաղալու առանց խօսելու իմ ընկերներուս հետ, երբ Նէննին անցաւ քովէս եւ անոր աչքերուն մէջէն որսացի ցանկութեան եւ համակերպող տխրութեան արտայայտութիւնը։
Երբեմն աղջիկներ մօտս կուգային եւ ձեռքերնին կը դնէին շրջազգեստիս վրայ։
– Ա՜խ ի՛նչ աղուոր է թաւիշին դպչիլը։
⁂
Նէննին ներսը զբաղած էր ո եւ է գործով մը. պնակներու աղմուկը կը լսուէր եւ ջուրը կը լսէի որ կը ծորէր առատօրէն, երբեմն Մաննիկ հանըմ կ’արտորար խոհանոցին մէջ եւ իրնալընները համաչափ ձայն մը կը հանէին գետնի աղիւսին վրայ։
Պարտէզին մէջ զբօսանքը կը շարունակուէր եւ վերջին մօտ էր. աղջիկներ վազվռտելէ շնչասպառ նստած խմբովին կը խօսէին եւ գարնանային արեւը կսկսէր տժգունիլ ծաղկած ծառերուն վրայ. նշենին իր վարդագոյն ծաղիկները կը թափէր գետնին որոնք կ’երթային շուտ կորսուելով ժամանակէն առաջ բարձրացած խոտերուն մէջ։
Քիչ մը ետքը մարտիրոս աղաին ճերմակ դէմքը կ’երեւէր պատուհանին առաջք ու զանգակի grèle ձայն մը մեզի կը հրաւիրէր դասարան մտնելու։
Զարմանալի մարդ մըն էր Մարտիրոս աղան. բոլորովին ճերմակ մազերը կը յառաջանային ճակտին վրայէն մինչեւ յօնքերը գրեթէ եւ քունքերուն վրայ կը խառնուէին մօրուքին սկզբնաւորութեան, ան ալ իր կարգին չափազանց ստուար կը շրջանակէր դէմքը ալ աւելի խտացած ճերմակ պէխերէն, այնպէս որ առաջին անգամէն մի միայն ճերմակ մազերը կը տեսնուէին Մարտիրոս աղաին դէմքին վրայ, յետոյ իր սեւ եւ տարտամ աչքերը պղտոր նայուածքով. անիկա երկար կրկնոց մը կը հագնէր մինչեւ վիզը կոճկուած, եւ հազիւ թէ ծոծրակին վրայէն երիզի պէս բարակ կ’երեւէր ձիւնի պէս ճերմակ շապիկը որուն անբծութիւնը կը շփոթուէր մօրուքին հետ։
Մարտիրոս աղային գլխաւոր յատկութիւններն էին, մաքրութիւն, կարգապահութիւն եւ բարեպաշտութիւն։ Շատ մը թերութիւններ ալ ունենալու էր անշուշտ քանի որ բարեկամ բնաւ չունէր եւ մինակ կ’ապրէր կնոջը հետ ինքզինքը տուած թաղին տղաքը կրթելու գործին։ Թէ՛ թաղին դպրոցէն հեռաւորութիւնը, թէ մաքրութիւնը եւ ընտանեկան խնամքը որ կը վայելէին տղաքը պատճառներ եղած էին Մարտիրոս աղային դպրոցին յաջողութեան որ շատոնց արդէնվարպետ տուտուի աստիճանէն բարձրացած փոխանցման շրջանի մէջ կը գտնուէր։ Տղաքը որ 30-35 հատ կային հաւաքուած էին ընդարձակ սրահի մը մէջ ուր կատարեալ մաքրութիւնը կը ծփար, իսկ Մարտիրոս աղային կարգապահութիւնը կ’արտայայտուէր ժամանակացոյցին չափազանց ճշդապահ գործադրութեամբ եւ տղոց դասաւորութիւններովը։ Անոնք երկսեռ էին եւ իրենց մտաւոր վիճակովը չէ որ կարգերու բաժնուած էին ալ իրենց վճարած ամսականովը։ Անոնցմէ մէկ քանին իրաւունք ունէին նոյն իսկ անկիւնը դրուած քառակուսի բազմոցին վրայ նստելու. միջին կարգը պէտք էր գոհանար տունէն բերուած գորգի կամ բազմոցի կտորներու վրայ նստելով որոնք իրարու քով շարուած էին գետնէն քիչ մը բարձր տախտակէ լայն եւ երկայն պատուանդանի մը վրայ, իսկ ամէնէն քիչ վճարողները գետինը տարածուած էին խառն ի խուռն փսիաթի կտորի մը վրայ։ Դպրոցը միակ ձրի մը ունէր՝ Նէննին. անոր համար անիկա մինակը գետինը տախտակներուն վրայ կը նստէր՝ ծալլուած սրունքներուն վրայ չոքած, կարելի եղածին չափ ինքզինք պաշտպանելու համար յատակի ցուրտէն. ասկեց զատ անիկա պէտք էր որ մանր մունր գործեր տեսնէր ու ճաշի ատեն ծառայէր միւս տղաքը անոնցմէ աւելցած կերակուրներով եւ պտուղներով ճաշելու համար ամէնէն ետքը։
Մարտիրոս աղաին եւ Մաննիկ հանըմին համար այս դասաւորումը շատ արդարացի եւ տրամաբանական էր ուր ապահովաբար շարութեան հետքը չկար. միայն թէ Նէննի կ’երեւայ թէ նոյնը չէր մտածեր քանի որ միշտ տխուր եւ տառապող ըլլալու երեւոյթը ունէր եւ չափազանց յոգնած արդէն իր պզտիկ էութեան բոլոր անդամներովը։ Միւս կողմէն առանձնաշնորհեալ տղաքը իրաւունք ունենալ կը կարծէին զայն ծեծելու, անոր երեսները ճանկռտելու եւ մազերը քաշելու. անիկա տղայ մը չէր մեզի համար այլ պարզապէս ծառայող մը զոր կրնայինք մեր ամէն քմահաճոյքներուն ենթարկել, չար բնազդներ կ’արթննային մեր մէջ երբեմն… ու հազիւ թէ գորովանքի եւ գթութեան նշոյլներ։
– Նէննի սա՛ շագանակները ստկէ։
Ճաշի ժամերուն անիկա մեր մէջ կը դեգերէր խոշոր փսիաթին վրայ որ բակը կը փռուէր եւ իրարու քով ափսէները կը դրուէին որոնց առաջք ծալլապատիկ կը ճաշէինք. անիկա կը չոքէր ափսէին դիմացը եւ իր նիհար մատներով կըսկսէր շագանակները կեղեւել, խորոված կեղեւին ներքեւէն ոսկեգոյն շագանակը կը դանդաղէր մատներուն մէջ եւ աչքերը կը փայլէին փափաքէ. ու կ’ըլլար որ, խեղճ տղեկ, կեղծ հրաւէրի մը հաւատքով անիկա կը փութար իր սուր եւ անյագ ակռաներուն տակ դնելու։
– Նէննի՛, ոկրամո՛լ, շագանակս։
Ու անողոք եղունգներ, տղու անխորհուրդ եւ անգիտակից չարութեամբ կ’ակօսէին իր դէմքը մինչեւ որ արցունքներ իջնէին անոր աչքերէն եւ պատառը խղդէր զինքը՝ կծուած կոկորդին մէջ։
Դեռ կը տեսնեմ զինքը, կարճ կարմիր գուլպաներով եւ բարակ շրջազգեստներովը որուն ներքեւէն վտիտ սրունքները կը կաղապարուէին. նեղ կուրծքը եւ երկայն թեւերը՝ վերջացած կարմիր եւ ուռած ձեռքերով. իր խոշոր եւ անհանգիստ աչքերը՝ երբեմն գրեթէ կանանչ՝ այնքան դեղին եւ կապոյտ գիծեր իրարու կ’ոլորուէին իր անկայուն բիբերուն մէջ. ու շագանակագոյն առատ մազեր, մուշտակի պերճութեամբ որ մինչեւ շրջազգեստին եզերքին կ’իջնային, միակ հարստութիւնը որ բնութիւնը շռայլաց ըլլար իրեն։
Մաննիկ հանըմ կը տեսնէր անոր արցունքները բայց ուշադրութիւն չէր ըներ, իր գործին զբաղած՝ շատ անգամ երբ շփացած տղայ մը ըլլար կատակը ընողը կը կենար վայրկեան մը գրեթէ թառած իր բարձրնալըններուն վրայ եւ կը խնդար ապշութեամբ բերանը կրցածին չափ բանալով եւ աչքերը խփելով, այնպէս որ առանց թարթիչի երկու սեւ գիծեր կը շինէին իր յօնքերուն ներքեւ…
Եւ այսպէս ոչ ոք կ’անդրադառնար պզտիկ աղջկանը տառապանքին եւ տղաքը ալ աւելի կը հաստատուէին իրենց մէջ վարանող անորոշ չար բնազդներուն մէջ մինչեւ որ եղաւ ատեն մը, ուր ամէնէն աւելի Նէննին լացնողը եւ ցաւցնողը կը կարծէր ամենէն ուժովը ըլլալ եւ ըստ այնմ կը հպարտանար իր ընկերներուն մէջ։
⁂
– Պզտիկ Նէննի, քուս եկուր…
Անիկա տատամսելով կը յառաջանար իր կարճ գուլպաներովը առանց կոշիկի, եւ մազերը կռնակն ի վար գերազանցօրէն կը պարտկէին իր արդուզարդին խեղճութիւնը…
– Նէննի, անուշ Նէննի՛ մի՛ լար քեզի չպիտի ցաւցնեմ։
Անոր աչքերը արդէն լեցուն էին արցունքով եւ վախէն գլուխը կը կորսնցնէր ուսերուն մէջ, աջ արմունկը բարձրացուցած ինքզինքը պաշտպանելու համար։
Հիմակ կատուի մը պէս կծկտուած քովս, կը թողուր որ զինքը շոյեմ եւ իր երեսը կը քսէր թաւիշին, անոր կակուղ փայփայանքէն գրեթէ գինովցած. կուրծքիս վրայ արցունքները եւ լորձունքը անջնջելի հետքեր շինած էին նոր շրջազգեստիս բայց ալ բանի մը չէի խորհեր եւ բոլոր հոգւովս կը ջանայի զայն մխիթարել գոնէ ժամ մը, գոնէ վայրկեան մը։
– Ինչ աղուոր է թաւիշը հէ՞։
– Քու մազերդ աւելի աղւոր են Նէննի…
Ու մատներս կը մխրճէի անոր առատ ոլորտներուն մէջ. յետոյ կը բարձրացնէի օդին մէջ ու կը ձգէի մէկէն չափազանց զուրաճանալով անոնց փալփլող ցոլքերէն որոնք ոսկի փոշիի պէս կածկլտելով կը թափէին վար։ Վեհանձնութեան ու բարութեան անյաղթելի զգացում մը կուրծքս կը բարձրացնէր եւ անանկ ուժգին յուզում մը կըզգայի երբեմն որ ծունկերս կը կթոտէին անոր գլխուն ծանրութեան ներքեւ։ Բայց միեւնոյն ատեն վարանում մը գրեթէ վախի զգացում մը կը թունաւորէր հոգիս. միւս տղաքը վրաս պիտի խնդային եթէ մեզի տեսնէին բայց ասիկա չէր արգիլեր զիս որ ձեռքս մեղմիւ անցնէին անոր ճակտին վրայէն մինչեւ մազերը եւ թոյլ տայի որ քնանար անիկա գոնէ անգամ մը երեսը թաւիշին։ Դուրսը տղաքը կը նախաճաշէին եւ վերջապէս պիտի գային մեզ փնտռելու. Մարտիրոս աղա իր ճերմակ մօրուքին եւ մազերուն ներքեւ կարսուած կէս օրէ ետքը քունը կը քնանար անվրդով. այդ միջոցին դուռը կամաց մը կռնչեց եւ Մաննիկ հանըմին դէմքը տեսայ կէս զայրացած, կէս մը հեգնոտ։
– Նէննի՛, հոս եկուր…
Ու անմիջապէս յանդիմանութիւններ ինծի։
– Սա նայէ, նոր հագուստիդ վիճակը, խենդ ես, ինչ ես խնլոտ աղջիկը քովդ առեր ես…։ Նէննի գլուխը բարձրացուցած կը նայէր տարտամօրէն եւ ես ալ քաջութիւնը չունեցայ զինքը պաշտպանելու, իր աչքերը իմիններուս հանդիպեցան սակայն. կանանչ եւ պայծառ աչքերը որոնց մէջ երջանկութեան պզտիկ նշոյլ մը կար այս միջոցին։
Մաննիկ հանըմ կը պօռար անոր երեսին եւ տեսնելով նորէն խեղճուկ եւ արհամարուած Նէննին իմ քովս, ամօթէս կարմրեցայ մինչեւ ականջներս եւ վատութեամբ մէկ կողմ հրեցի անոր յոգնած եւ վտիտ մարմինը։
⁂
Անկեց ետքն ալ երբեմն երբ ինքնաբուղխ եւ բարի զգացումի մը թելադրութեամբ քաջութիւնը ունեցած եմ ուրիշներէն տարբեր բան մը ընելու՝ անգիտակից եւ վատ մարդիկներ Մաննիկ հանըմի դերը կատարած են եւ ես տկարութիւնը ունեցած եմ կարմրելու։
2a824telzxxe6un9s54equivg3qytxx
Դիմում մը
0
151396
396676
2026-09-17T16:48:44Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Դիմում մը|author = Զապել Եսայան}} Տիկին Զեփիւռեան՝ մէկէն ի մէկ հարստացած գոհարավաճառի մը կինը՝ շատ տարիներէ ի վեր կը բնակի Բարիզի առեւտրական թաղերէն մէկուն մէջ ուր հայ գոհարավաճառները իրարու մօտ բնակութիւն հաստատած են. ասիկա կը հասկցուի փողոցին մասն...»:
396676
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Դիմում մը|author = Զապել Եսայան}}
Տիկին Զեփիւռեան՝ մէկէն ի մէկ հարստացած գոհարավաճառի մը կինը՝ շատ տարիներէ ի վեր կը բնակի Բարիզի առեւտրական թաղերէն մէկուն մէջ ուր հայ գոհարավաճառները իրարու մօտ բնակութիւն հաստատած են. ասիկա կը հասկցուի փողոցին մասնաւոր չեմ գիտեր ինչէն որ մեզի ծանօթ է եւ հոն գտնուող ճաշարանի մը խոհանոցէն արտաշնչուող հոտերէն. իր բնակած աբարթըմանին մէջ ալ անսահմանելի հոտ մը կը սաւառնի որուն մէջ մասնաւորաբար կարելի է որոշել տապկուած ձէթի հոտը։ Տիկին Զեփիւռեան պզտիկ սեւուլիկ կին մըն է, յարաշարժ եւ շատախօս, այնքան որ շրթունքներուն անկիւնները ճերմկած են լորձունքի յաճախումէն. տարիքով բաւական յառաջացած, մասնաւոր կերպով կը փայլի իր պոռոտ արդուզարդներով եւ մանաւանդ գլխարկներով որոնցմով շատ կը պարծենայ։ Սալօնին մէջ թիկնաթոռները եւ աթոռները հագուած են ճերմակ ծածկոցներով եւ շմինէին վրայի զարդեղէնները խնամով պահուած են դեղին թափանցիկ մոմլաթներու մէջ, իբրեւ պատի զարդարանք խաւաքարտ մը կը տեսնուի որուն վրայ… ճիշդ կիներու յատկացուած վակոններուն պէս դրուած է,ծխելը արգելուած է. դուրսը բազմամարդ փողոցին մէջ երթեւեկութեան, կառքերու, շոգեշարժ եւ ելեկտրական թրամուէյներու ժխորը կայ, բայց այս միջոցին բան մը չի լսուիր որովհետեւ Տիկին Զեփիւռեան կը խօսի իր գլխարկներուն վրայ երիտասարդ աղջկան մը որ ուրիշ մեծահարուստ գոհարավաճառի մը տղոց վարժուհին է։
Տիկին Զեփիւռեան. – (Հինգ մատները բանալով վարժուհիին երեսին) Հինգ հատ շինել տուի այս շաբթու, հինգ գլխարկ, տեսնես ի՞նշ աղուոր եղաւ…
Վարժուհին. – (Անհամբերութեամբ). Իրաւ որ Տիկին կարծեմ տղաքը ինծի կը սպասեն, եկաւ ձեզի իմացնելու որ …
Տիկին Զեփիւռեան. – Բայց ինչ աղուոր տեսնաս, մէկը մանիշակագոյն, եկո՛ւ ցուցնեմ…
Վարժուհին. – Ժամանակ չունիմ կը խնդրեմ…
Տիկին Զեփիւռեան. – (թեւէն քաշելով) Եկո՛ւ կʼըսեմ կօր … ահ, կը պաշտեմ գլխարկները (մէկէն խօսքը փոխելով) ինծի նայէ՛, Օրթագիւղէն նամակ առա՞ւ հանմըդ։
Վարժուհին. – Տիկին Սահակեանը այդ մասին բան մը չխօսեցաւ։
Տիկին Զեփիւռեան. – Արդէն անոր բերնէն լուր առնելը դժուար բան, քիթէն իյնողը հազար կտոր կʼըլլայ։
Վարժուհին. – …
Տիկին Զեփիւռեան. – Ինծի նայէ՛, հանգի՞ստ ես գոնէ, լակոտները շատ նեղութիւն կուտա՞ն կոր, ի՛նչ ալ շփացած են։
Վարժուհին. – Ոչ ալ այնքան, լաւ կրթուած տղաք են։
Տիկին Զեփիւռեան. – Հըմ, իմ աղջկանս չեն հաւնիր, գիտե՞ս, ինքզինքնին մեծէն կը ծախեն։
Տիկին Զեփիւռեան ինքզինքէն կʼելլէ եւ շատ մը հայհոյութիւններ կը համեմեն իր խօսքերը։
Վարժուհին. – Ներեցէք Տիկին, բնաւ ժամանակ չունիմ, կը խնդրեմ որ…
(Դուռը կը զարնուի. Տիկին Զեփիւռեան բնազդական շարժում մը կʼընէ դէպի դուռը, յետոյ կը կենայ)։
Տիկին Զեփիւռեան. – Գիտե՞ս աղէկ effet չըներ ես բանամ նէ դուռը, Բարիզի մէջ ասանկ է, դեռ կը սորվիս։
Սպասուհին կʼուշանայ. Տիկին Զեփիւռեան անհամբերութեան շարժումներ կʼընէ վերջապէս չդիմանալով դէպ ի դուռը կը վազէ. կիսաբաց դուռնէն երիտասարդ մը կʼերեւայ բարձրահասակ եւ չափազանց թխագոյն, իր սեւ հագուստներուն եւ գլխուն մէջ կեղծ օձիքի բարձրադիր ճերմակութիւնը միայն կը տեսնուի պահ մը. Տիկին Զեփիւռեան հետաքրքրութենէն դռանը մօտ գտնուող վարագոյր մը կը բանայ լուսաւորելու համար եւ երիտասարդը նոյն միջոցին առիթէն օգուտ քաղելով ներս կը մտնայ. պահ մը կʼընկրկի Տիկին Զեփիւռեանի տարապայման տգեղութեան առաջք, բայց ինքզինքը կը գտնայ եւ կը հարցնէ ֆրանսերէն.
Երիտասարդը. – Տիկին Զեփիւռեան կրնա՞մ տեսնալ։
Տիկին Զեփիւռեան. – Եկո՛ւր, ի՞նչ կʼուզես։
(Սալոն կը մտնան, երիտասարդը վայրկեան մը յուսաբեկ շուրջը կը նայի, իր արտայայտութենէն կը գուշակուի սա խօսքերը.գէշ գործ)։ Տիկին Զեփիւռեան ձեռքերը կը շփէ եւ երբեմն լեզուն, սուր եւ մանիշակագոյնի գացող լեզուն շրթունքին վրայ կուգայ եւ արագօրէն ներս կը քաշուի։
Երիտասարդը. – Տիկին…
Տիկին Զեփիւռեան. – Դուն որի՞ն տղան ես…
Երիտասարդը. – Տիկին… ես Պօլսոյ մէջ բժշկութեան հետեւած եւ հօս եկած եմ քանի ամիսէ ի վեր զայն կատարելագործելու համար։
(Տիկին Զեփիւռեանի յօնքերը կը պռստին վայրկեան մը. բայց մէկէն դէմքը կը պայծառանայ)։
Տիկին Զեփիւռեան. – Դուք ո՞ր թաղը կը բնակէիք։
Երիտասարդը. – (Սիրտ կʼառնէ եւ ընտանեբար կʼըսէ, ցուցամատը կեղծ օձիքին եւ վզին մէջ մտցնելով անոր կարծրութենէն մորթը վայրկեան մը պաշտպանելու համար)։ Մենք Գում-Գաբուցի ենք. հայրս…
Տիկին Զեփիւռեան. – (յուսախաբ) Օրթագիւղ չէի՞ր երթար բնաւ։
Երիտասարդը. – (կացութիւնը հասկնելով) Հապա՛, ամէն օր գրեթէ հոն էի……
Տիկին Զեփիւռեան. – Ըսել է տեղեկութիւն ունիս աղջկան խնդրէն։
Երիտասարդը. – Ո՞ր աղջկան։
Տիկին Զեփիւռեան. – Տա՛, Գրիգորեաններուն։
Խօսակցութիւնը կը դառնայ աղջկան մը շուրջը որ պիտի ամուսնանայ եղեր, եւլն. վարժուհին մելամաղձոտ եւ տխուր կը սպասէ, թեւերը կախ, nostalgie կայ աչքերուն մէջ. երիտասարդը խօսակցութեան միջոցին միշտ կը ձգտի իր սեւեռուն գաղափարին, վերջապէս հոն կը յանգի։
Երիտասարդը. – Տիկին, ձեզի համար ըսին որ շատ բարեսիրտ, շատ առատաձեռն էք, թէ Բարիզի շատ մը կարօտ ուսանողները ձեր շնորհիւը կʼապրին, կը խնդրեմ, կը պաղատիմ որ ինծի ալ չմերժեք…
Տիկին Զեփիւռեան. – (որ պահ մը շողոքորթիչ խօսքերէն ուռած է, վերջին բառերուն տեղէն կը ցատկէ). Տէր ողորմեա, աս քանի՞ մէկին է, բարա չունիք նէ հէքիմ մըլլաք, մեր վզին պա՞րտքն է ձեզ ամսական կապելը։
Երիտասարդը. – Ոտքդ պագնեմ…
Տիկին Զեփիւռեան. – Պարապ խօսքե՛ր, քեզի պէս ուսանողներ շատ եկան գացին. ալ մինչեւ վիզս է։ (քիչ մը թուլցած) Տղաս բան մը չեմ կրնար ընել։
Երիտասարդը. – Մʼըսէք, յոյսս ձեր վրայ դրած էի…
Տիկին Զեփիւռեան. – Ամա ինչո՞ւ յոյսդ վրաս դրած էիր, թոհաֆ, քեզի լո՞ւր ղրկեցի որ բարիզ գաս։
Երիտասարդը. – Ոչ անշուշտ, բայց ձեր եւ ձեզի պէս հարուստ եւ բարեսիրտ անձերու համբաւը լսելով…
Տիկին Զեփիւռեան. – Պօշ բան կʼընեք կոր, կը հասկնա՞ք, հոս անանկ բարա տուող չկայ, ձեզի ո՞վ է նէ սխալ լուրեր տուեր է. (վարժուհիին դառնալով) հասնողը ասանկ կʼըսէ աղջիկ, դուն ալ իմացա՞ծ էիր որ կեցած տեղերնին ամէնուն ստակ կուտան Բարիզի մէջ…
Վարժուհին. – (նեղացած) Կը խնդրեմ Տիկին, վայրկեան մը մտիկ ըրէք ինծի երթամ…
Տիկին Զեփիւռեան. – (որ անպատկառօրէն կը խեղաթիւրէ) Դո՞ւն ալ կը խնդրես, տահա ո՞վ կայ նայինք ասոր վերջը, գործերնիս կարգին է շիտակը…
Վարժուհին. – Բայց Տիկին…
Տիկին Զեփիւռեան. – Բայցը մայցը չգիտեմ, աս ամէն օր է, դիմանալիք բան չէ։
Երիտասարդը վարժուհիին անձին մէջ վիճակակից մը գտնել կը կարծէ եւ ի զուր ժպիտներ կʼուղղէ անոր հասցէին. բայց մէկ եւ միւս կողմէն ճարահատ վերջին միջոցներուն կը դիմէ։
Երիտասարդը. – (Ոտքի ելնելով եւ որոշապէս խօսելով) Հիմակ տեսէք Տիկին, եթէ դուք ինծի օգնութեան չհասնիք անօթի պիտի մեռնիմ, կʼուզէ՞ք որ ըլլայ այս բանը, ո՛չ, այնպէս չէ՞, ձեզի պէս բարեսիրտ տիկին մը չպիտի ուզէր որ իր դուռը զարնողը պարապ հանէր, չէ՞։
Տիկին Զեփիւռեան. – Պարապ խօսքե՜ր։
Երիտասարդ. – Կը պաղատիմ… ձեր պաշտպանեալը պիտի ըլլամ։
Տիկին Զեփիւռեան. – Ալ ի՛նչ, սա հասակիդ նայէ, այդ պօյը պաշտպանեալ կʼըլլա՞յ։
Երիտասարդը. – Կը պաղատիմ… զիս յետին թշուառութենէ պիտի ազատէք, ո՞վ գիտէ թերեւս այս քաղաքին մէջ յիմարութիւն մը ընեմ առանց ձեր նեցուկին…
Տիկին Զեփիւռեան. – (Մէկէն ի մէկ փոխուելով) ա՜հ իրաւ ես, ի՞նչ դժոխք, ինչպէս կʼապրինք կոր հոս, Աստուած իմ ամէն անգամ որ դուրս ելլեմ, աղօթք կʼընեմ որ առանց փորձանքի տուն դառնամ, չար մէկը դիմացս չելլայ, մանաւանդ կիներու համար խնդիրը բոլորովին տարբեր է՜, չէք գիտեր…
Այս անգամ վարժուհին եւ երիտասարդը իրարու կը ժպտին, մինչ Տիկին Զեփիւռեան խանդավառած կը պատմէ իր անձին եղած հետապնդումներէն մէկ քանին եւ կʼեզրակացնէ.
Տիկին Զեփիւռեան. – Անոր համար շատ դուրս ելնել չեմ ուզեր։
(Երիտասարդը ճարտարութեամբ խնդիրը իր վրայ կը բերէ)։
Երիտասարդ. – Կը տեսնէք, ա՜հ կը տեսնէք Տիկին որ անկարող էք ինծի պէս մինակ մնացած երիտասարդ մը մերժելու…
Տիկին Զեփիւռեան. – (Պահ մը սեւեռուն ադքերով կը նայի, յետոյ կը մրմնջէ) բան մը կʼընենք։
Երիտասարդ. – (Լուսաւորուած) Ահ Տիկին, ինչպէս երախտապարտութիւնս յայտնեմ։
Տիկին Զեփիւռեան. – (Քսակը կը բանայ եւ հանդիսաւոր ձեւով մը 5 ֆրանքնոց մը կը կարկառէ երիտասարդին ու վարժուհիին դառնալով)։
– Ի՞նչ ընենք, վերջապէս սրտերնիս չըլլար, աս ի՛նդ խեղճութիւն է, մարդ կը դիմանա՞յ, անոնք ալ մեզմէ զատ ո՞վ ունին, հէ՛, հոս օտար տեղ են գտնուեր նէ որի՞ դիմեն, մենք չհասնինք նէ ով հասնի իրենց։
Երիտասարդը յուսախաբութենէն շուարած կը մնայ հինգ ֆրանքնոցը ձեռքը. յետոյ ինքզինքին գալով կʼաճապարէ դուրս ելնել. Տիկին Զեփիւռեան ուսը կը շոյէ եւ ընտանութեամբ.
Տիկին Զեփիւռեան. – Մի յուսահատիր տղաս, ամէն բան մարդոց համար է, տահա աղօթք ըրէք որ Աստուած մեզի տայ մենք ալ ձեզի հոգանք (մեկնելու պահուն) ինծի նայէ, Օրթագիւղի ազգականներուդ գրես նէ ան խնդիրը հասկցիր…
Դուռը աղմուկով կը գոցուի եւ Տիկին Զեփիւռեան վարժուհիին կը խօսի երկար ատեն լալագին ձայնով, բարեգործութեան, իր ըրած զոհողութիւններուն, տուած դրամներուն վրայ մինչեւ որ գլխարկները միտքը կʼիյնան։
kbcj12ndhf13dqfyctspgyk1tuvqjpd
Գիրքի մը վաւերացումը
0
151397
396677
2026-09-17T16:48:55Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Գիրքի մը վաւերացումը ուսումնական խորհրդին կողմէ|author = Զապել Եսայան}} Քիրէճեան էֆէնտի մեր ամէնէն ձեռքի վրայ եղած դաշնակահարներէն մէկն է եւ իր պարգեւաբաշխութեանց հանդէսներու առթիւ հեղինակած կտորները մասնաւոր համբաւ մը կը վայելեն, եւ ժողովուրդը (հա...»:
396677
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Գիրքի մը վաւերացումը ուսումնական խորհրդին կողմէ|author = Զապել Եսայան}}
Քիրէճեան էֆէնտի մեր ամէնէն ձեռքի վրայ եղած դաշնակահարներէն մէկն է եւ իր պարգեւաբաշխութեանց հանդէսներու առթիւ հեղինակած կտորները մասնաւոր համբաւ մը կը վայելեն, եւ ժողովուրդը (հանդէսներու գացող ժողովուրդը) չափազանց friand է այդ երգերուն եւ ասոր համար է որ Քիրէճեան էֆէնտի tient la dragee haute.
Այս նշանաւոր արուեստագէտը լայնածաւալ մարմնի մը եւ աղմկալից շնչառութիւն մը ունի, աչքերը իրենց կապիճներուն մէջ անհանգիստ ըլլալու երեւոյթը ունին եւ դուրս ցայտել կʼուզեն կարծես. դէմքին մնացեալ մասերը յատկանշական բան մը չունին։
Այս միջոցիս գրասեղանին առաջք՝ թիկնաթոռի մը մէջ բազմած կը խօսի երիտասարդի մը հետ որ դաշնակի դաս կʼառնէ իրմէն. այնքան թաղուած է թիկնաթոռին խորութիւններուն մէջ որ դուրսէն եկողը միայն իր գլուխը պիտի տեսնէր եւ երկու ոտքերուն ներբանները որոնց մէկը գրասեղանին աջ կողմը կը հանգչի եւ միւսը ձախ կողմը. (պէտք է ի նկատի առնել գրասեղանին երկայնութիւնը որ գոնէ մէկուկէս մէթր ունի). վայրկեան մը կը լռէ եւ սենեկին լռութեան մէջ մինակ իր շնչառութիւնը կը լսուի որուն համընթաց կարելի է դիտել որովայնին եւ կուրծքին վէտվէտուն ելեւէջները. վերջապէս կը վերսկսի. խնդիրը մանկական երգերու հաւաքածոյի մը վրայ է որ պատկառելի Ուսումնական Խորհուրդը Քիրէճեան էֆէնտիի քննութեան յանձնած է եւ անոր արդիւնքին կը սպասէ զայն վաւերացնելու համար։
Քիրէճեան. – Ի՞նչ պիտի ընէի եա՜, տասնեւհինգ օր գիրքը քովս էր, վրան իսկ չնայեցայ։
Աշակերտը. – Բայց վերջապէս մէկը աշխատեր է ատոր համար, մէկը յոգնէր, հեղինակներ, ջանացեր է, ու բոլոր այդ աշխատութիւնը ձեզի յանձնուեր է այս միջոցիս որպէս զի քննէք, որպէս զի ձեր կարծիքը յայտնէք…
Քիրէճեան. – Իմ կարծիքս… այդչափ ալ աժան չէ իմ կարծիքս…
Աշակերտը. – Գոնէ չընդունէիք, ետ ղրկէիք։
Քիրէճեան. – Տխմար ես, ի՞նչ ես, ետ ղրկէի, որ ուրիշ մը նայէր եւ վաւերացնէին։
Աշակերտը. – Բայց քանի որ վրայէն անգամ չէք անցեր, չէիք գիտեր թէ անիկա արժանի՞ էր վաւերացուելու թէ ոչ։
Քիրէճեան. – Ատոնք բոլոր պարապ խօսքեր են տղաս, նոր գաղափարներ, նոր, կը հասկնա՞ս, կարծիք մարծիք չկայ, գիրքը ինծի ղրկեր են, կը պահեմ ատեն մը։
Աշակերտը. – Բայց…
Քիրէճեան. – (Բարկանալով) Եա՛, կʼուզէիք որ մէյ մըն ալ մենք վաւերացնէինք ադ ձեւով գիրքերը, (հեգնելով) մանկական երգե՜ր… ա՛լ ի՛նչ, իմ գիտցածս տղաքը հանդէսներու միջոցին երգի պէտք ունին, ան ալ փառք Աստուծոյ պէտք եղածը կʼընենք։
Աշակերտը. – Այո՛, սիրելի վարպետ, բայց հիմակուան մանկավարժական դրութիւնով…
(Քիրէճեան էճէնտի կաս կարմիր կʼըլլայ եւ վայրկեան մը շնչառութիւնը կը կենայ. րոպէի մը միջոցին տիրող սենեկին բացարձակ լռութիւնը այնպիսի սարսափ կʼազդէ աշակերտին որ, շուրջը կը նայի օգնութիւն մը գտնալու յոյսով. բայց անմիջապէս Քիրէճեան էֆէնտի ինքզինքը գտած է եւ ցուցամատով ծոծրակը կը քերէ, ուրկէ թեփերու առատութիւն մը կը ձիւնէ ուսերուն վրայ, այսպէսով առաջին տեսնողը պիտի կարծէր թէ գորշորակ զգեստ մը կը կրէ մինչ մանրակրկիտ դիտողութիւն մը մէջտեղ պիտէ բերէր միայն միայն զգեստին նախնական սեւ գոյնը)։
Աշակերտը. – (Որ կը համակերպի մտիկ ընել առանց դիտողութեան) – Բայց մի՛ յուզուիք Քիրէճեան էֆէնտի, կʼարժէ՞ որ ասանկ բաներու համար…
Քիրէճեան. – (Ա՛լ աւելի սրտմտած եւ արժանավայել ձեւով մը) Հարկաւ թէ չարժեր, արդէն եթէ Ուսումն. Խորհուրդը խելք ունենար, այդ ձեւով մարդոց երես անգամ չէր տար, ի՞նչ ըսել է գիրք գրեր է եղեր, որո՞ւ հոգ, պիտի քննուի, պիտի վաւերացուի, խաղքութիւն տղաս, խաղքութիւն, ասենք ո՞վ կʼըլլան կոր որ մեզի պէս մարդիկ կʼզբաղեցնեն. (պահ մը լռութիւն) նորէն կʼըսեմ, նորէն կʼըսեմ։ Ուրեմն. Խորհուրդը արժեմին չարժեմին երես տալու չէ։
Աշակերտը. – (մոռնալով որոշումը) Բայց…
Քիրէճեան. – (Խօսքը կտրելով եւ դառնութեամբ) Մարդ չկայ մէջտեղ տղաս, մարդ չկայ…
Աշակերտը. – (յամառելով) Բայց կը կրկնեմ, քանի որ աչքէ չանցուցիք, ի՛նչպէս կրնաք գիտնալ, իրաւ որ այս գաղափարը զիս կը յուզէ կոր, վարպետ, անկեղծօրէն երբ կը խորհիմ որ այդ խեղճ տղան թերեւս գիշերը իր քունէն կտրելով աշխատած է անոր, թերեւս ո՞վ գիտէ յաջողութեան վրայ հիմնած է իր յոյսերը, ու կամ մէկ կողմ ձգելով անհատական խնդիրները, թերեւս իր գիրքը շատ մեծ արժանիք մը ունի (ուժգին վէտվէտում մը Քիրէճեան էֆէնտիի կողմէ) եւ ծառայութիւն մը պիտի մատուցանէ մեր կրթական գործին. ո՞վ գիտէ, վարպետ, ճշմարիտ կʼըսեմ, հակառակ ձեզի համար ունեցած յարգանքիս… (վայրկեան մը կը վարանի, յետոյ քաջութեամբ) ձեր վարմունքը բացարձակ անարժան կը գտնեմ, այո՛, բացարձակ անարժան եւ անիրաւ։
(Քիրէճեան էֆէնտի պիշ կը նայի աշակերտին եւ աչքերը կը քթէ երբեմն անհամբերութեամբ, բայց վերջապէս ամէն բան իր վրայ անթափանցելի հանդարտութիւն մը եւ սովորական կանոնաւորութիւն մը կʼառնէ. այնպէս որ աշակերտը ինքնիրենը խօսելու ծիծաղելի կացութիւնը կʼստանայ. վերջին խօսքերուն Քիրէճեանին արտեւանունքները կʼիջնան մեղմօրէն. ասիկա հետեւա՞նք է աշակերտին խօսքերէն բան մը չհասկնալուն՝ թէ չհասկնալու գալուն. mystere. ո՞վ երբեք կը յաւակնի Քիրէճեաններու ամենախորունկ հոգւոյն ծալքերուն մէջ թափանցել այսպիսի պարագաներուն մէջ… Աշակերտը տխրօրէն կը նայի վարպետին, որ մրափելու երեւոյթը ունի այս միջոցին, գլխուն ամէն կողմէն ցանցառ մազերուն վրայ թառած թեփերը յամրօրէն կʼիյնան ուսերուն վրայ)։
Քիրէճեան. – (որ զարթնելու ձեւ ունի, ժպտուն կը դառնայ աշակերտին եւ bonhomie-ով մը կը շարունակէ) Հա՛, սա կʼըսէի. տասնըհինգ օր պահեցի գիրքը, Ուսումն. Խորհուրդը նամակ մը գրեց, (պարծենալով) պահած եմ նամակը, անոր վրայ ամիս մը անցաւ, նորէն նամակ, ան ալ պահած եմ. վերջապէս գիրքը ղրկեցի ըսելով որ ոչ մէկ տող բան մը չէր արժեր… ու գիրքը մերժուեցաւ… արդէն անոնք մեր մէկ խօսքին կը նային… (դուռը կը զարնուի. Քիրէճեան աջ ձեռքովը ականջը դէպ առաջ կը բերէ եւ մտիկ կʼընէ ուշադիր. ոտքի ձայներ)։
Քիրէճեան. – (յաղթական ձեւով) Ա՛ն է։
(Աշակերտը կʼուզէ մեկնիլ. թեւէն կը բռնէ խօսելու ժամանակ չունենալով. նոյն միջոցին ներս կը մտնէ հասուն տարիքով մէկը, գունատ եւ նիհար, պեխերը կախ եւ չափազանց ընկճուած երեւոյթով. Քիրէճեան դիմացը թուղթեր քննելու ձեւ ունի, աշակերտը աթոռ մը կուտայ մերժուած հեղինակին, բայց ան չի նստիր եւ տկար ձայնով մը կʼըսէ).
Հեղինակը. – Քիրէճեան էֆէնտի՜… Քիրէճեան էֆէնտի՜…
Քիրէճեան. – Ի՞նչ կʼուզես. դուն ո՞վ ես։
Հեղինակը. – Կը յիշէ՞ք, ձեզի գիրք մը ներկայացուած էր Ուսումն. Խորհուրդին կողմէն…
Քիրէճեան. – Ի՞նչ գիրք…
Հեղինակը. – (կը շփոթի եւ կը լռէ պահ մը, յետոյ) Սա՛ մանկական երգերը։
Քիրէճեան. – (բարձրաձայն խնդալով) Հա՜… անիկա մերժուեցաւ։
Հեղինակը. – (ինքզինքէն ելած) Մʼընէք աս բանը, ինծի ալ մեղք է, այնչափ աշխատութիւն տուեր եմ… ես ի՞նչ ընեմ հիմա…
Քիրէճեան. – Է՛ ես ի՞նչ ընեմ, որպէսզի քու աշխատութիւնդ պարապ չելլայ, սուտ գովեստ խօսի՞մ։
Հեղինակը. – (միամտօրէն) Իրաւունք ունիք, միայն թէ ինծի ցոյց տայիք, տկար կողմերը կը սրբագրէի կը նայէի։
Քիրէճեան. – Է՜հ, շիտակը ժամանակ ունիմ քեզի հետ զբաղելու, ամսուան մը մէջ ութը պարգեւաբաշխութեան հանդէս ունիմ, կը հասկնա՞ս, ութը հատ…
(Հեղինակը ապշած կը նայի նշանաւոր արուեստագէտին. յետոյ մէկէն աչքերը կը լեցուին, Քիրէճեան աշակերտին կը դառնայ)։
– Ասոնք տղայ են, տղա՛յ, (յետոյ Հեղինակին ուղղուելով) Ինծի նայէ՛, հոս դպրոցը չենք, ո՞ւր կʼուզես նէ՝ հոն գնա՛ լաց։
(Հեղինակը մեկնելու կը պատրաստուի ու վայրկեան մը վարանելէ ետքը ետեւ կը դառնայ)։
Հեղինակը. – Գոնէ կը հաճիք ձեռագիրները դարձնել։
Քիրէճեան. – Ես ի՞նչ գիտնամ ո՞ւր են, Ուսումն. Խորհուրդին ղրկեցի։
Հեղինակը. – Հապա անոնք ալ ըսին որ հոս է։
Քիրէճեան. – Թօհա՜ֆ, կʼերեւայ թէ ճամբան կորսուեր է։
Հեղինակը. – Բայց…
Քիրէճեան. – (բարեկամական շեշտով) Քեզի բան մը ըսե՞մ, տղաս. ան գիրքը վաւերացուելիք չունի, սրբագրես ալ նէ՝ նորէն ինծի պիտի ղրկեն. պարապ տեղը մի՛ փնտռել ալ, զուր յօգնութիւն պիտի ըլլայ քեզի…
(Հեղինակը ալ աւելի տխրած հրաժեշտ կուտայ եւ կը մեկնի. աշակերտը կը հետեւի իրեն հակառակ Քիրէճեանին նշանացի դեռ մնալու հրաւէրներուն, ինքն ալ տխուր եւ դառնութեամբ կը խորհի բոլոր Պատ. Ուսումն. Խորհուրդին վաւերացուելու ղրկուած գիրքերուն վրայ)։
47cxoytum11b1vrklojptci3t9oeodi
Վշտի երգեր
0
151398
396678
2026-09-17T16:49:44Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Վշտի երգեր-ը (վիպակ)|author = Զապել Եսայան}} == Ա == Աշնանային իրիկուան ծանր տխրութիւնը հետզհետէ կը խտանար քաղաքին վրայ։ Բերայի մեծ փողոցին մէջ մութը տակաւին զգալի չէր որովհետև լոյսերը վառուած էին կանուխէն, գորշորակ մշուշին պատճառաւ։ Ամպի նօսր ծուէններ...»:
396678
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Վշտի երգեր-ը (վիպակ)|author = Զապել Եսայան}}
== Ա ==
Աշնանային իրիկուան ծանր տխրութիւնը հետզհետէ կը խտանար քաղաքին վրայ։ Բերայի մեծ փողոցին մէջ մութը տակաւին զգալի չէր որովհետև լոյսերը վառուած էին կանուխէն, գորշորակ մշուշին պատճառաւ։ Ամպի նօսր ծուէններ կարծես կախուեր էին օդին մէջ որնք քամիէն տարուբեր կը ծփային մեղմօրէն. երբեմն ալ կը վերածուէին թեթեւ անձրեւի որը հազիւ զգալի էր գետնի խոնաւութենէն։
Քերովրէ Սահակեան քայլերը արագացուց փախչելով իր հոգին ճնշող տխրութենէն։ Ելեկտրական լոյսերու շողշողիւնը, սրճարաններէ եւ գարեջրատուններէ երբեմն դուրս սպրդող ուրախութեան աղաղակները, զուարճացող բազմութիւնները, զինքը դիմաւորող կամ իր քովէն անցնող պչրուհիներու ծեքծեքումը, ամէն ինչ, փոխանակ մեղմացնելու, աւելի եւս կը շեշտէին իր սիրտը ճնշող դառն անձկութիւնը։ Երկու ժամէ ի վեր կը թափառէր այդպէս աննպատակ եւ հետզհետէ աւելի կ՚զգար թէ ինչպէս աշխարհը օտար եւ թշնամական էր իրեն համար։ Ամէն անգամ որ կը հասնէր Բերայի մեծ փողոցին վերի կամ վարի սահմանին, պահ մը կանգ կ՚առնէր եւ ինքնիրեն կը մրմնջէր, «ի՞նչ ընեմ, ո՞ւր երթամ…»։
Ո՞ւր կարելի էր խղդել այն թանձր տխրութիւնը որ յանկարծ հոգին գրաւեր էր ամբողջովին, մարելով բոլոր լոյսերը։ Բոլո՛ր լոյսերը մարած էին իրեն համար եւ ի զուր միտքը կը սուրար իր մտածումին եւ յիշողութեան մինչեւ թագուն անկիւնները ոեւէ դոյզն ուրախութիւն գտնելու եւ կառչելու համար անոր. անցեալ թէ ներկայ…բայց ամէն ինչ անհետացեր էր իրեն համար։ Վաղուց է որ այդպէս էր, բայց ինքը կը մոռնար յաճախ իր ներքին յուսահատ տխրութիւնը, որովհետև իր նսեմ եւ տրտում կեանքին վրայ պզտիկ եւ նեղ պատուհան մը կար բացուած, որկէ իր հոգին թռիչք կ՚առնէր դէպի անծանօթ եւ անսահմանելի ակնկալութիւնները։ Մանրիկ եւ քնքուշ ձեռք մը փակեր էր եւ այդ պատուհանը եւ այլ եւս աշխարհը մութ խաւար էր իրեն համար։ Ոչ թէ խաւար, այլ գորշ եւ ծանր ինչպէս աշնանային մշուշապատ իրիկունը որ նօսր անձրեւի պէս կ՚իջնէր քաղաքին վրայ։
----
Անցորդներ երբեմն կանգ կ՚առնէին եւ զարմացած կը նայէին իրեն, ոմանք կը խնդային գինով մը անախորժ ակնարկութիւն ըրաւ իր նիհարութեանը։ Քերովբէ Սահակեան շատ լաւ գիտէր այդ իր վրայ կանգ առնող զարմացական նայուածքներու նշանակութիւնը։ Փոքր հասակէն ծաղրի ենթակայ եղած էր իր ապերախտ եւ անդարմանելի ֆիզիքական կազմութեանը համար։ Չափազանց նիհար էր եւ բարձրահասակ։ Իր մարմինը կազմող ժլատ նիւթերը կարծես ամփոփուած էին իր ուսին վրայ, ինչ որ թեթեւ մը կորաքամակ կը դարձնէր զինքը եւ իր ամբողջոթեան կուտար չարաբաստիկ թեւաորի մը սիլուէթը։ Իր ամէն մէկ քայլին, անհամեմատ երկար սրունքներուն շարժումները կարծես կ՚սպառնային իր հաւասարակշռութեան։ Ոսկրուտ եւ նեղ դէմքին վրայ քիթը հատու դանակի մը պէս երկուքի կը բաժնէր երեսը։ Տենդագին եւ վառ աչքերը կը կորսուէին ակնակապիճներուն մէջ եւ նայած ատեն կարծես մէկ մը մէկ՝ եւ մէկ մը միւս աչքով կը նայէր։
Այդ նիհարութիւնը ոչ հիւանդութեան հետեւանք էր եւ ոչ ալ զրկանքի։ Այդպէս ծներ եւ այդպէս մեծցեր էր եւ այդ պատճառաւ ալ իր կեանքի ամէն հանգրուաններուն սուր կերպով զգացեր էր մարդոց անողորմ եւ աննպատակ չարութիւնը, դպրոցին մէջ, փողոցին մէջ եւ նոյն իսկ ընտանիքին մէջ։ Հայրը կ՚ամչնար իրմէն եւ հնարքներու կը դիմէ զինքը ծածկելու համար ազգականներու եւ բարեկամներու անբարեացակամ հետաքրքրութենէն։ Մայրը չէր համարձակեր յայտնապէս պաշտպանել իր որդին եւ Քերովբէ կը յիշէր անոր տանջալի թախիծը երբ կը նայէր իրեն եւ որուն մէջ միշտ կար տեսակ մը յանդիմանական ակնարկ։ Միայն մեծ մայրիկը սիրեր էր զինքը եւ քանի մը անգամներ պաշտպաներ փողոցի ստահակներու դէմ։ Երբ միասին դուրս կ՚ելլէին, անիկա կը զինուէր գաւազանով եւ իր տխեղծ թոռնիկին ձեռքէն բռնած, սէգ եւ պատկառելի, սանը սեմին վրայէն իսկ կը պատրաստուէր դիմագրաւել անծանօթ եւ անյայտ թշնամիներ։
Դժբաղդութիւնը այն էր որ այդ անարդար եւ մշտատեւ հեգնական հալածանքները չէին կարծրացուցեր Քերովբէի սիրտը անիկա նաեւ ունեցած եւ պահպանած էր վայելչութեան զգացումը։ Միշտ շատ մաքուր եւ խնամքով կը հագուէր եւ իր յետին յոյսը կը դնէր իր դէմքը տանելի դարձնելու համար, իր առատ եւ շագանակագոյն մազերուն վրայ որոնք բնականէն խոպոպներու շարքով մը կ՚ոլորուէին ճակատին վրայ։ Նոյն իսկ անաչառ հայելին պատրանքներ կը ներշնչէր իրեն եւ Քերովբէ երբէք չէր անդրադարձած որ թաց մազերու այդ ոլորները կմախային ճակտին վրայ, պեխերուն զոյգ մը ոլորներուն հետ որ դէպի այտերը կը բարձրանային, ծիծաղը անդիմադրելի կը դարձնէին. բայց ի՞նչպէս նաեւ յոյս չի դնել այդ խոպոպներուն վրայ, երբ վերջապէս օր մը, երիտասարդ եւ սիրուն աղջիկան մը վարդագոյն մատը խաղացեր էր անոնց հետ…։
Դժբաղդութիւն էր նաեւ որ Քերովբէ այդ վտիտ եւ կարծր պատեանին ներքեւ ունէր գողտր եւ բարթ սիրտ մը։ Կ՚ուզէր սիրել անսահման եւ խելակորոյս սիրով. իր հոգին բանտարկուած ոգիի մը պէս կը թափահարէր անվերջ տենչանքներու համար։ Իր տենդագին աչքերը իր ակնակապիճներու խոռոչին մէջէն կը տեսնէին եւ կը գնահատէին գեղեցկութիւնը ու շնորհը. իր ականջները բնածին ընդունակութիւնը ունէին զգալու եւ լսելու քաղցր մրմունջներու մեղեդին։ Կեանքի վայելքները տեսիլքի մը պէս կը շողշողային իր անմխիթար սիրտը մատնելով անօգուտ անհամբերութիւններու եւ այդ բոլորը կ՚անցնէին իր մօտէն ու կը հեռանային անդարձ, առանց իրեն ժպտելու եւ կարծես զինքը մոռնալով ամուլ ափունքի մը վրայ։
----
Քերովբէ Սահակեան անգամ մը եւս մօտիկնալով մեծ փողոցի վերի սահմանին, կանգ առաւ։ Ֆիզիքական յոգնութիւնը ոչ թէ մոռցնել կուտար իր հոգին ճնշող անձկութիւնը, այլ կը պարուրէր զայն տեսակ մը ջլատիչ թմրութիւնով։ «Տուն երթամ» մտածեց ձանձրոյթով եւ ահա մտքին պատկերացաւ իր առօրեայ կեանքը եւ փոխանակ ուղղուելու դէպի իր տունը, կամովին մոլորուեցաւ կողմնակի նեղ ու մթին փողոցներու մէջ։ Անմիջապէս որ հեռացաւ մեծ փողոցէն, կարծես մտաւ տարբեր աշխարհ մը. քանի կը քալէր այնքան աւելի որոշ կերպով կը տպաւորուէր մասնայատուկ զգայնութենէ մը։ Արդէն տեսած եւ արդէն զգացած տպաւորութիւններու տարտամ զգայնութիւնը որ անբացատրելի ջղագրգռութիւն կը պատճառէր իրեն։ Անցնող եւ խուսափոկ բաներն իսկ կը շեշտէին այդ տպաւորութիւնը. երկնքին վրայ ձեւափոխուող գորշ ամպերու շարժումը, անկիւնէ մը պատին քսուելով խուսափող կատուի մը սիլուէթը, հեռաւոր փողոցի մը մէջ տան մը դրան բաղխումը…։ Ո՞ւր տեսեր եւ լսեր էր այդ բոլոր յարեւնման, ի՞նչպէս կ՚ըլլար որ իր կեանքի անցեալ մէկ մոռցուած եւ գորշ պահը կը վերադառնար իրեն, երազի մը պէս. ու յանկարծ կարծեց յիշել։ Բերդաքաղաքի մը մէջ, իր զինուորական ծառայութեան կարճատեւ բայց տաժանելի օրերուն, այդպէս էր, առանց առարկայօրէն այդպէս ըլլալու, իրիկուն մը անձկալի եւ անգոհական, երբ սուրհանդակը հասեր էր ծանուցանելու բերդի հրամանատարին գերմանական յաջողութիւն մը։
Փողոցին անկիւնը դառնալով Քերովբէ սթափեցաւ այդ տպաւորութենէն։ Ցած գինետան մը մէջ յոյն գինով զինուորներ խելայեղօրէն կ՚Երգէին. անցորդներ մէկ մէկ կ՚անցնէին տուն վերադառնալու հապճեպով եւ ձեռքերնին բեռնաւորուած զանազան տեսակի մթերքներով. լամբայի լոյսեր կը պլպլային ցածլիկ եւ խոնարհ տուներու մէջ, փակ վարագոյրներու ետեւէն։ Փողոցներու հեռաւորութեան մէջ լուսաւորութեան ցանցառ պատրոյգներ տժգունելով կը խղդուէին թանձրացող մշուշին մէջ։ Տուներու վերի մասերը ստուերի պէս անկայուն գիծեր կ՚ստանային եւ կարծես անվերջ կը բարձրանային խաւարի մէջ։ Ուր որ իր աչքը կը հանդիպէր, անշունչ իրերն իսկ կ՚ստանային իր անյոյս տխրութեան կերպարանքը։ Իր հոգին սուգի քօղի մը պէս կը տարածուէր արտաքին աշխարհին վրայ։
Յանկարծ Քերովբէ դանդաղեցաւ։ Դաշնակ կը նուագէին տան մը մէջ։ Անգիտակից քայլերով մօտեցաւ առաջի յարկի վրայ լուսաւորուած սենեակի մը պատուհանին։ Անվարժ րօմանսի մը նօթերը։ Ամէն անգամ որ հնչիւն մը կը հասնէր իրեն, իր մէջ կը յարուցանէր ամբողջ դաշնակութիւններու ամբողջ համանուագ մը։
Քերովբէ պատուհանին առաջք էր, երբ ձեռք մը վարագոյրին անկիւնը բարձրացուց եւ պառաւի դէմք մը երեւցաւ. դաշնակը լռեց եւ անմիջապէս երիտասարդ աղջիկ մը հակեցաւ պառաւին ուսին վրայէն։ Կիսաստուերին մէջ աղօտ կերպով դէմքը կ՚երեւար եւ Քերովբէ տեսաւ որ անիկա կը ժպտէր, ակնկալութեամբ լի ժպիտով մը, մինչ մատները կը զարդարէին մազերուն վրայ կապուած ժապաւէնի մը լայն հանգոյցը։
Քերովբէ ուզեց աւելի յստակ տեսնել ժպտուն դէմքը, բայց վարագոյրը ինկաւ եւ կերու կիներուն ստուերները պահ մը երկարեցան վարագոյրին վրայ եւ անհետացան։
Քերովբէ ուզեց աւելի յստակ ժպտուն դէմքը, բայց վարագոյրը ինկաւ եւ երկու կիներուն ստուերը պահ մը երկարեցան վարագոյրին վրայ եւ անհետացա։
«Կ՚երեւի մէկու մը կ՚սպասէին» խորհեցաւ Քերովբէ եւ իր դեգերող քալյերով հեռացաւ փողոցին մէջ. «Ոչ ոք ինձ կ՚սպասէ» մտաածեց դառնութեամբ եւ ահա իր բոլոր թշուառութիւնը քամիէն բարձրացած ալիքի մը պէս ալեկոծուեցաւ։ Եղերական աղաղակ մը վայնասունի մը պէս կը լեցնէր հոգին բայց միեւնոյն ատեն քաղցր ու տխուր երգ մը այդ ձայնին առընթեր կը մրմնջէր մեղմ գանգատներ, վերադարձող յանկերգներով, որոնք ընտանի էին իրեն ինչպէս շրթներու վրայ մաշուած հին եղանակ մը։ Հետզհետէ երգը կը ծաւալանար, ձեւ կ՚առնէր, իմաստ մը կ՚ստանար եւ ինչպէս ապառաժէն բղխած ջուր, անիկա կը դառնար ջինջ եւ կը բիւրեղանար իր յստակութեան մէջ։
----
Բերայի կողմնակի եւ մթին փողոցներէն մէկուն մէջ, համեստ եւ երկյարկանի տուն մըն էր Սահակեանի մօրեղբօր բնակարանը ուր սենակ մը տուեր էին իրեն։ Քերովբէ բանալիով մը յուշիկ բացաւ մուտքի դուռը եւ առանց աղմուկի բարձրացաը սանդուխներէն որոնք թեթեւ մը ճռնեցին իր քայլերուն տակ, հակառակ իր զգուշութեան։ Առաջին յարկին վրայ, մօրեղբօրը սենեակին դրան ճեղքէն, կանթողին լոյսը դուրս կը սպրդէր եւ տժգոյն ու երերուն գիծ մը կը կազմէր մութին մէջ։ Քերովբէ պահ մը ականջ դրաւ եւ լսելով քնացող մարդու ուժեղ շնչառութիւնը, բարձրացաւ իր յարկը։ Սենեակը պիտի մտնէր երբ կողքի դուռը բացուեցաւ եւ քեռկինը հարցուց մեղմ ձայնով։
— Դո՞ւն ես Քերովբէ։
Կիսաբաց դռնէն երիտասարդը տեսաւ որ դրացիներ հաւաքուեր էին այնտեղ։ Լամբարին դեղին գոյսը կ՚աղտօտանար ծխախոտի թանձրացած ծուխէն։ Սենեակին մէջտեղ դրեր էին կրակարանը եւ կողքին, ցած աթոռակի մը վրայ՝ սուրճի ափսէն։ Ամենքն ալ այնքան մռայլ դէմք ունէին որ Քերովբէ հարցուց անձկութեամբ։
— Ի՞նչպէս է մօրեղբայրս.
— Այսօր լաւ էր. բժիշկին դեղը աղէկ եկաւ, ամբողջ բրը քնացաւ։
Քեռկինը, Նունիկ հանըմ, պահ մը լռեց ու յետոյ աւելցուց։
— Ներս չի գա՞ս. Քերովբէ, եկո՛ւր խահուէ մը խմէ։
Սենեակին մէջ, բազմոցին վրայ խլրտում մը յառաջ եկաւ. տեղ կը բանային իրեն, պառաւ մը սկսաւ հազալ խեղդուք հազով։
Քերովբէ մերժեց եւ իր սենեակը մտաւ։
Դրացիներու այդ հաւաքոյթը միշտ հեռաւորութիւն կը ներշնչէր իրեն։ Խորչանք չէր այլ թաքուն վախ մը չի խառնուելու այդ բաղդէն պարտուածներու շարքին մէջ։ Գէշ մարդիկ չէին, բայց ամէնքն ալ ճատագարի հարուածները կրած, կեանքի ընթացքէն դուրս նետուած, կարծես նաւաբեկութեան մը բեկորներն էին։ Չէին կարող իրարու ցաւ ամոքել նոյն իսկ բարի խօսքով, բայց դարձեալ բնազդմամբ իրարու քով կուգային եւ կարծես հասարակաց թշուառութիւնը կ՚Որոճային լռելեայն։ Քերովբէ ինքզինքը կը պաշտպանէր այդ աղետալի մթլոնորտէն չուզելով նոյն իսկ հետաքրքրուիլ անոնց առանձին ցաւերուն վրայ, բայց քեռկինը առիթը չէր փախցներ զինքը տեղեակ պահելու։ Նունիկ հանըմ ժամերով կը խօսէր մէկուն սուգին, միւսին թշուառութեան մանրամասնութիւններուն վրայ երբ կ՚ստիպուէին հսկել հիւանդ մօրեղբօր, մօտ, երբեմն մինչեւ առաւօտ։ Այդ հոգերը, ցաւերը կարծես անհրաժեշտ էին Նունիկ հանըմին եւ թերեւս տեսակ մը մխիթարութիւն կ՚զգար իր դժբաղդութիւնը չափելով ուրիշներուն ալ աւելիի սեւ դժբաղդութեան հետ։ Բայց Քերովբէ կը մերժէր իր կարգին այդ տեսակ մխիթարութիւն մը։ Մնաց որ իրական կեանքը միշտ քստմնելի պատկեր մը կը ներկայացնէր եւ ինքը կը նախընտրէր իր թախիծը ոսկեղօծել երազային կեանքի մը բանաստեղծական տխրութիւններով։ Այդ բոլորէն դուրս հոգին յուսահատ յամառութեամբ մը կը խուսափէր ներկայէն եւ կը ցանկար ընդառաջ երթալ անորոշ ապագային որուն քօղին ներքեւ թերեւս դեռ անծանօթ եւ անսպասելի ուրախութիւններ կը հասուննային իրեն համար։
Քերովբէ սեղանին առաջք նստած ուզեց ամփոփուիլ եւ գրի առնել այն բանաստեղծութիւնը որ քիչ մինչեւ շրթունքը։ Բայց ահա հոգին լուռ էր, եւ անոր երգին եղերական գեղեցկութենէն գունաթափ հետքեր կը թափառէին յիշողութեան մէջ եւ հետզհետէ կը մոլորուէին։ Ի զուր կ՚ուզէր կառիչլ այդ հետքերուն, զանոնք միացնել եւ ամբողջութիւն մնը վերակազմել։ Իր մտքի ջանքերը ծնունդ կուտային գիծերու որոնք համարօրէն արուեստական ծաղիկներ կը կազմէին։ Առնչութիւն մը կար այդ գիշերուն եւ իր ոգին գալաող զգացումներուն մէջ, բայց անկարելի էր սեւռակէտ մը ընտրել… հետզհետէ յոգնելով այդ անօգուտ հետապնդումէն անզգալաբար մտածումը կը հոսէր ընդունուած եւ մաշուած կաղապարներուն մէջ եւ որոնք իրարու քով կը զետեղէր կամ կ՚ագուցանէր որոշ ճարտարութեամբ։
Վերջապէս Քերովբէ գրիչը առաւ եւ տետրակ մը բացաւ որ իբր ընդհանուր տիտղոս կը կրէր «Արցունքներ» վերնագիրը։ Բայց ահա այս անգամ այդ վերնագիրը իրեն թուեցաւ հասարակ եւ զայն ջնջելէ յետոյ գրեց «Վշտի Ծաղիկներ»։ Բայց ի՜նչ ծաղիկներ, բոլոր գարունները ամուլ էին իրեն համար, ինչպէս եթէ խոշակ մը անցած ըլլար իր կեանքին վրայէն եւ երկրորդ անգամ ջնջելէ ետքը գրեց «Վշտի Երգեր»։
== Բ ==
Նման այնքան Պոլսեցի երիտասարդներու, Քերովբէ Սահակեան, նախակրթարանգի տարիներէն զգացեր էր իր մէջ բանաստեղծական տրամադրութիւն։ Իր դժբաղդ մանկութիւնը եւ երիտասարդութեան առաջին տարիներու կրած տպաւորութիւնները շեշտեր էին իր մէջ այդ տրամադրութիւնը։ Մերժուած ու ծաղրանքի ենթարկուած ամենէն, թերեւս ատիկա ուրիշ բան չէր բայց եթէ առանձին խօսելու, իր մտերմասացութիւնները ինքզինքին ըսելու պահանջ մը։ Բայց այդ գրդապատճառներէն դուրս կար իրապէս իր մէջ գրական ընդունակութիւն. բայց եւ երբեք մինչեւ իր խորքը չէր սուզուած իր ներքին եւ կենդանի ուժերը գտնալու համար։ Այն բոլորը որ իրեն յատուկ տպաւորականութեան շնորհիւ հետաքրքրական եւ հաղորդական պիտի ըլլային, ճ դոյզն ուրախութիւններու տխրութիւնը եւ մեծ վիշտերու տեսակ մը դառն հեշտանքը, ամէն ժամու եւ ամէն պահու ընծայած տեսիլքները, — իբրեւ հասարակ նիւթեր արհամարհանքով կը մերժուէին իրմէն։ Քերովբէ կը կարծէր թէ բանաստեղծութիւնը պերճանքի ծաղիկ մըն է, զբօսանք կամ զարդարանք որ կը ծաղկի անգործութեան ժամերուն երբ կ՚ապրէր աշխատանքով, ցաւով կամ յոյսով։
Ծնած բարեկեցիկ ընտանիքի մէջ, կեանքի իրական դժուարութիւնները ճանչցեր էր միայն պատերազմի ընթացքին։ Նախ մեկներ էր իբր զինուոր, բայց չորս հինգ ամիս ետքը չի կրնալով տոկալ այդ կեանքի դժնդակ պայմաններուն, վերադարձեր էր զինուորական փրկանքը վճարելով։ Յետոյ, ծնողքին պնդումներուն վրայ անցեր էր Պալքանեան երկիրներէն մէկը, ուր համեստ միջոցներով ապրեր էր այն փցուն կեանքերէն մէկը որ մշուշապատ առաւօտի մը պէս կը ծանրանայ այնքան անօգուտ օրերու վրայ։ Պատերազմի միջոցին յաջորդաբար, հայրը ու մայրը մեռեր էին։ Մայրաքաղաքէն եկող ցանցառ ճամբորդներ տարտամ տեղեկութիւններ բերին իրեն։ Քերովբէի ծնողքը մեռեր էին թշուառութեան հետեւանքով, ծախեր, դրամի վերածեր էին ինչ որ ունէին հասնելու համար այն օրին երբ իրենց տղան պիտի դառնար օտարութենէ։ Բայց պատերազմը կը տեւէր անվերջ եւ շատ շատերու համար մինչեւ մահ։ Քերովբէ Սահակեան զինադադարէն յետոյ շտապեր էր վերադառնալ Պոլիս այն յոյսով որ գոնէ հետքերը գտնէր իր տուն ու տեղին եւ անոնցմով իր հօր եւ մօր ստուերները։ Բայց ամէն ինչ գլխիվայր փոխուած էր իր ծննդավարին մէջ եւ անիկա աւելի օտար եւ խորթ դարձեր էր իրեն քան թէ ոեւէ օտար երկիր։
Իր մերձաւոր ազգականներէն ունէր մօրեղբայր մը, բայց առաջին օրերը վարանեցաւ երթալ անոր երեւալոի։ Թերեւս նաեւ շատ սուր կերպով կը յիշէր այն արհամարկհական անտարբերութիւնը որ մօրեղբայրը միշտ ցոյց տուած էր իրեն իր տխեղճ մանկութեան պատճառաւ։ Այսու ամենայնիւ երբ վերջապէս վճռեց այցելութեան երթալ զինքը ընդունեց անսպասելի յուզումով եւ ջերմութեամբ։ Արթին մօրեղբայր ինքնատիպ մարդ էր, անիկա իր մօրենական տան երբեմն բարի ոգին եղած էր, երբեմն չար դեւը. որւէ մէկը կրնա՞ր որոշ կերպով ըսել թէ անիկա աղէկ կամ գէշ մարդ էր։ Նոյն իսկ մեծ մայրիկը, իր հարազատ մայրը երբեմն կը հպարտանար անով եւ երբեմն աղի արցունք կը թափէր։
Քերովբէ փոխանակ իր «Վշտի Երգերը» գրելու, արմուկները դրած սեղանին եւ գլուխը ձեռքերուն մէջ կ՚ոգեկոչէր անցեալ ժամեր եւ մտքովը կը տեսնէր մեծ մօրը բանիմաց դէմքը, մօրեղբօր արքենի հասակը ու խրոխտ եւ մարտահրաւէր կեցուածքը… կը յիշէր մօրը վարանոտ ժպիտը եւ հօրը զսպուած դժկամակութիւնները… Եւ ահա այդ բոլորը անցեր, անհետացեր էին ուրուականներու պէս։ Եղե՞ր էին երբեք անոնք… իրակա՞ն էին անոնց հոգերը, ուրախութիւնները, յոյսերը եւ յուսախաբութիւնները եւ ի՞նչ կը կշռէր ժամանակի անվերջ հոլովման մէջ խուլ չարչարանքը ներքին հպարտութիւններով գալարուած այդ կեանքերուն… ինչո՞ւ եկեր եւ ինչո՞ւ գացեր էին… հիմակ այդ բոլորէն մնացեր էին հինաւուրց գերեզմանատան մէջ, հազիւ նշմարելի հողակոյտեր եւ հիւանդ մօրեղբայրը, կանխահաս ծերութենէն ուժաթափ եւ այլանդակուած…։
Խուլ հեծեծանք մը բարձրացաւ վարի յարկէն եւ Քերովբէ սթափեցաւ իր յիշողութիւններէն. անցեալ օրերու ուրուականները վախով եւ խուճապով հեռացած իր մտքի հորիզոններէն։ Կար միայն իրապէս իր դժբաղդութիւնը անանցանելի եւ ահագին եւ անիկա կը կանգնէր իր դէմ եւ կը խափանէր բոլոր ճամբաները։ Ինչ որ կը մխթարէր Քերովբէն այն էր որ կը կարծէր թէ իր գլխուն եկած չարիքը անզուգական բան է, իրեն յատուկ, եւ հետեւաբար շատ հետաքրքրական եւ այդ համոզումը տեսակ մը փառաւորութիւն կուտար իր սեպհական վշտին։
Որո՞ւ պատահեր էր այդպէս բան։ Սիրեր էր երիտասարդ աղջիկ մը, կարծեր էր որ ան ալ կը սիրէ զինքը… այո՛, ճիշդ որ ապացոյցներ ունէր այդ կարծիքին… գրաւոր, շօշափելի ապացոյցներ…։ Ինչո՞ւ ուրեմն այդ խաբեբայութիւնը. ի՞նչ շահ ունէր Ասդինէն զինքը մոլորեցնելու, իրեն ներշնչելու այն հաւատքը թէ…բայց այդ արդէն ուրիշ պատմութիւն է։
Իրականութիւնը այն էր որ Քերովբէ հիմնուած այդ հաւատքին վրայ իր սիրոյ վէպը զարդարէր էր այն բոլոր գեղեցկութիւններով որ իր բանաստեղծական տրամադրութիւնը կը ներշնչէր իրեն։ Ի՜նչքան խոր, ամբողջական սիրով մը սիրեր էր Ասդինէն որուն անունը իր շրթներուն վրայ արբեցութեան գինին դարձեր էր։ Ի՜նչպէս զարդարեր էր անիկա ի հոգիէն բղխող անանցանելի արժանիքներով եւ ահա…
Աւելի երկար հեծեծանք մը բարձրացաւ տանը լռութեան մէջ։ Քովի սենեակի դուռ բացուեցաւ եւ քեռկնոջ մուճակներուն քսքսուող աղմուկը լսելի դարձաւ սանդուխներուն վրայ։ Երբ Քերովբէ իր դուռը բացաւ, լոյսի հետք մը կը հեռանար սանդուխի պատին վրայէն եւ ձայներ կը փսփսային։
Քովի սենեակի հիւրերը կը մեկնէին մէկիկ, մէկիկ։ Ոմանք արդէն տան մէջ կը բնակէին։ Արթին մօրեղբայր, չքաւորութեան մատնուած՝ վարձու սենեակներ տուեր էր իր տան մէջ. բայց այդ ալ արդէն ուրիշ պատմութիւն է։
----
Քերովբէ Սահակեան դժկամակութեամբ լքեղ իր «Վշտի Երգեր» ը եւ իջաւ մօրեղբօր սենեակը։ Բազմոցին վրայ յարդարուած անկողնի մը մէջ հիւանդը կը գալարուէր ցաւի տագնապէն։ Իր թխացած դէմքը անհամար կնճիռներով խորշոմած, այլանդակ արտայայտութիւն ունէր։ Հողէն նոր խլուած արմատի պէս, սեւ եւ անհարթ մորթով հանգուցաւոր ձեռքերը կը տարածուէին եւ կը կծկուէին վերմակին վրայ եւ դիմագիծի մը պէս կ՚արտայայտէին հիւանդին ցաւի ելեւէջները։ Անիկա կ՚ուզէր խօսիլ, լեզուին տալ, բայց կցկտուր հայհոյութիւններ հազիւ թէ կը խուսափէին իր թաւ եւ ճերմակ պեխերուն տակէն։ Քերովբէ անճրկած, պահ մը կեցաւ հիւանդին դէմ եւ յետոյ փորձեց քեռկնոջ օգնել. անիկա կրակարանին վրայ ջուր կը տաքցնէր թաց սրբիչներ դնելու համար հիւանդին ցաւող կողին վրայ։ Մօրեղբօր անհամբեր ձեռքերը կը թափահարէին վերմակը եւ երբեմն ալ անոր քէնոտ նայուածքը, անզօր կատաղութիւնով դառնացած կ՚իյնար կնոջը վրայ, հարուածի մը պէս։ Բայց Նունիկ հանըմ, անուշադիր իր ամուսնոյն բուռն զգացումներուն, յուշիկ քայլերով դարանէն կը վերցնէր սրբիչները, կը ծալլէր խնամքով եւ երբեմն ալ օրերելու համար հիւանդին անհամբերութիւնները, քաղցր խօսք մը կ՚ուղղէր անոր։
Երբ վերջապէս մօտեցան անկողնին, հիւանդը դարձաւ մէկ կողմին եւ երախայի վախկոտ հնազանդութեամբ իր շարժումները յարմարցուց կնոջը պատուէրներուն։ Երեսը թաղած բարձին մէջ, ճերմակ մազերը խոնաւ քրտինքէն, անիկա կը դողդողար եւ միեւնոյն ատեն նշանացի կը յայտնէր թէ ցաւը կը մեղմանայ։ Վերջապէս քրտնաթոր երեսը դարձուց կնոջը եւ պահ մը եւս թաւ յօնքերը պռստած, մտամփոփ հետեւելով ցաւի աստիճանական ամոքման, խոր հառաչ մը արձակեց եւ երկնցաւ անկողնին մէջ։ Թէ Քերովբէ եւ թէ կինը, այնքան ընտանեցած էին հիւանդին դիմաբաղերուն որ անմիջապէս հասկցան թէ անիկա հանգստացած է եւ մօտիկնալով անկողնին, բարձ մը դրին ուսերուն, որպէս զի կարենայ նստիլ ու կրթնիլ։
Աստիճանաբար հիւանդին դէմքը կը պազրուէր եւ անոր նայուածքը հետզհետէ աւելի հանդարտութեամբ կը հանգչէր մէյ մը կնոջը, մէյ մը Քերովբէին վրայ։ Անիկա նոյն իսկ սկսաւ դառնալ հեգնական եւ խորամանկ։ Յանկարծ կնոջը դառնալով ըսաւ։
— Նունի՛կ, քօնեակ մը չի տա՞ս Քերովբէին։
Հազար անգամ նոյն բանը պատահեր էր։ Քերովբէ ընդհանրապէս կը մերժէր։ Բայց Արթին մօրեղբայր կը պնդէր եւ հետզհետէ իր ձայնը կ՚ստանար արհամարհական շեշտ։
— Ծօ՜, ե՞րբ պիտի ըլլաս… մէյ մը հայելիին մէջ գոյնդ նայէ … դուն աղջիկ ծնելու էիր… ի՜նչ էրիկ մարդ ես որ քօնեակ մը չես կրնար խմել։
Արթին մօրեղբօր նպատակը այն էր որ քօնեակի շիշը դարանէն դուրս ելլէր։ Հակառակ բժիշկին բացարձակ արգելքին, հիւրին ընկերանալու պատրուակող գաւաթ մըն ալ ինք կը խմէր։ Կինը կը տատամսէր հնազանդելու եւ վերջ ի վերջոյ տեղի կուտար։ Ի՞նչպէս ալ դիմանալ փորձութեան… Միայն խմելէ ետքը Արթին մօրեղբայր կը դառնար առաջուան մարդը։ Կնոջը հետ կ՚իյնար, կը հայհոյէր զուարճանալով, կ՚սպառնար, խոստումներ կ՚ընէր եւ վերջապէս կ՚սկսէր խօսիլ քաղաքականութեան վրայ։
Կինը տեսնելով այս այլափոխութիւնը կը փսփսար Քերովբէի ականջին։
— Աստուած վկա՜յ, վարժուած մարդ է, զրկելը աղէկ չէ… Տօքթէօռը անանկ կ՚ըսէ որ քիչ խմէ։
----
Առաջուան մարդը՜… Քերովբէ յիշեց Արթին մօրեղբայրը երբ կտրիճ երիտասարդ մըն էր, բարձրահասակ եւ գեղեցիկ։ Արհեստով ատաղձագործ էր եը իր ճարտարութեան մասին առասպելական բաներ կը պատմէին։ Ափերով ոսկի շահած էր եւ օրը օրին մսխած էր։ Երկար ատեն անիկա ընտանիքին ամենակարեւոր անձնաւորութիւնը համարուած էր իր առատաձեռն մասնակցութեան համար տան ծախքերուն եւ մեծող ու պզտիկով կը դողային իր դիմաց։
Քերովբէ բազմոցին անկիւնը կզկտած, աչքերը սեւեռելով մօրեղբօր դէմքին որ ծանր շնչառութեամբ կը մրափէր եւ հետեւելով քեռկնոջ յուշիկ շարժումներուն կը վերյիշէր անցեալ եւ ամենէն մոռցուած ժամեր։
Ահա ձմեռուան իրիկուն մը։ Արուարձանին փողոցները լուռ են ու ամայի։ հեռուէն շուն մը կը կաղկանձէ։ Հայրիկը նստած կրակարանին առաջ օրաթերթը կը կարդայ։ Մայրը խոհանոցն է եւ մեծ մայրիկը բազմոցին վրայ, սամոյր մուշտակին մէջ թեւերը ծալլած, ջղագրգիռ անհամբերութեան մէջ է, երբեմն վարագոյրին ծայրը կը վերցնէ եւ դուրսի մթութիւնը խուզարկելով կը գոչէ։
— Ճանը՜մ, ո՞ւր մնաց աս տղան։
Հայրը գլուխը կը շարժէ յանդիմանական դէմքով։ Ուսմունք առած, շնորհքով մարդ է եւ իր անձնական սկզբունքներուն հետ անհաշտ կը մնան Արթին մօրեղբօր անկարգութիւնները։ Ինքը գիտէ թէ ո՞ւր մնացած է անիկա. Եանիի գինետունը, թերեւս կռիւի բռնուած ուրիշ խմաններու հետ։ Վաղը իրիկուն երբ Պետրոս սափրիչին խանութը հանդիպի իրիկուան թերթերը աչքէ անցնելու համար, կը պատմեն իր շուրջը Արթին ուստաի կատարած շահատակութիւնները։ Եւ ահա թէ ինչո՞ւ առանց համարձակելու բարձրաձայն պարսաւել, հայրիկը գլուխը կը շարժէ դժկամակութեամբ։
Գինետան այդ կռիւները որոնց միջոցին Արթին մօրեղբայր երբեմն կը հանդիպէր իրեն հասակին եւ ուժին արժանի ախոյեաններու, գրեթէ միշտ կը վերջանար իր յաղթամակով։ Երբէք ոեւէ կարգի զէնք չէր ագործածեր անիկա եւ բոլոր հոգւով կ՚արհամարէր այն կռուազանները որ նեղը մնացած պարագային, խարդախ ու քստմնելի դանակի մը շողիւնը մէջտեղ կը բերէին։ Ինքը կ՚ապաւինէր իր բռունցքներուն եւ իր շարժումներու ճարպիկութեան։ Մնաց որ հակառակ իր գրեթէ ամենօրեայ գայթակղութիւններուն, թաղին մէջ ամենքն ալ կը սիրէին զինքը որովհետև անգիտակցաբար կը գնահատէին իր վեհանձնութիւնը ու քաջութիւնը։
Իսկ մեծ մայրը կը պաշտէր իր տղան։ Քերովբէ կը յիշէր անոր հիացական նայուածքը տղուն հասակն ի վեր, ամէնօրեայ խանդաղատանքը եւ հոգածութիւնը անոր հանգիստին եւ նախասիրութիւններուն նկատմամբ, էգ գայլի կատաղութիւնները երբ մէկը համարձակէր պարսաւել կամ ակնարկութիւն մը ընել տղուն վարմունքի մասին։
Ոչ թէ մեծ մայրիկը գոհ էր որ տղան կ՚Երթար գինետուն եւ վաստակածը կը մսխէր անարժան ընկերներու հետ։ Քանի անգամներ տեսեր էր Քերովբէ որ անիկա գաղտուկ արցունք կը թափէր, հասակին մեծութեամբ մոմ կը վառէր Աստուածամօր առաջպ պահք կը բռնէր եւ ուխտ կ՚ընէր բայց եւ երբեք չէր յայտներ թէ ինչ նպատակի համար։
Մէկ անգամ միայն հայրը պոռթկացեր էր եւ ընթրիքի միջոցին իր ուսման ամբողջ պաշարը մէջտեղ դրեր էր ակնարկութիւններով եւ հին իմաստուններու ասացուածքներով խրատելու համար Արթին մօրեղբայրը։ Վերջացնելէ յետոյ մեծ մայրիկը ըսեր էր տղուն։
— Արթին, եավրում, դուն աս գրաբառ ճառէն բան մը հասկցա՞ր։
Քերովբէ այս պահուն ուժգին ճշդրութեամօ մը յիշեց մօր եւ տղու մէջ փոխանակուած հեգնական նայուածքը եւ ինքն ալ ժպտեցաւ ակամայ։
Կարծես հետզհետէ հանգոյց մը կը քակուէր իր աչքին առաջ եւ կ՚ըմբռնէր կարգ մը բաներ որոնք առեղծուածային մնացեր էին իրեն նկատմամբ։ Տարակոյս չի կար որ մայր ու տղայ իրար կը հասկնային, զիրար կը գնահատէին եւ իրարու հետ համերաշխ էին ներքին եւ թագուն ներդաշնակութեամբ մը։ Անտարակոյս ունէին իրենց յատուկ բարոյականը, անխախտ սկզբունքները, որոնց վրայ կը հիմնաւորէին իրենց արարքերը եւ գաղափարները։ Իրարու չէին խօսեր, չէին բացատրեր իրենց դրդապատճառները բայց կուրօրէն կը հետեւէին ներքին օրէնքներու եւ ոչ մէկ բանով չէին դաւաճաներ իրենց սեպհական ճշմարտութեան։ Ահա թէ ինչո՞ւ ուժեղ էին ու հաստատ, եւ հպարտ իրարմով ու կ՚արհամարհէին բոլոր անոնք որ այսպէս թէ այնպէս դուրս եկած էին իրենց կեանքի բնազդէն։
----
Նունիկ հանըմ կրակի հետքերը թաղեց մոխիրներու տակ, վառանին ծակոտէն կափարիչը դրաւ, անկողինը փռեց գետնին վրայ եւ կամացուկ ըսաւ Քերովբէին։
— Հայտէ՛. ալ գնա պառկէ… քօնեակը աղէկ եկաւ մօրեղբօրդ, ալ մինչեւ առտու կը քնանայ։
Ջերմեռանդութեամբ խաչակնքեց եւ աղօթք մը մրմնջեց որպէս զի դեւերը հալածուին եւ Աստուծոյ աչքը հովանի ըլլայ իրենց ամէնուն վրայ։
Քերովբէ սենեակը բարձրացաւ, լոյսը կրկին վառեց եւ սեղանին էջը ուր նոր երգ մը պիտի արձանագրէր։ Բայց ահա ամէն ինչ իրեն թուեցաւ տժգոյն, անիմաստ, անարիւն… Կարծես նոր լոյս մը վառուեր էր իր մէջ եւ ճանապարհը կը բացուէր իր առաջ։ Ամէն այն բաները որ մինչեւ այդ ժամը անտարբեր թողուցեր էին զինքը կը ոգեւորուէին եւ կը շրջապատէին իր մտածումը։ Կեանքը ալեկոծ ծովու մը պէս կը բարձրանար ամենուրեք եւ ինքը այնքա՜ն երկար ատեն հետապնդեր էր վտիտ առուակի մը սակաւ ջուրերը։ Ասդինէ՞ն… խուսափուկ ուրուական… իր վիշտը՞… անարժան զբօսանք տխեղծ երախայի։ Ի՞նչ կ՚արժէին յետամնաց հետքերը իր անուլ յուզումներուն որոնք մեռած տերեւներու պէս առաջին հովը պիտի առնէլ տանիլ անողորմ անտարբերութեամբ։
Վերջին արհամարհական ակնարկ մը նետելով իր «Վշտի Երգեր»ուն վրայ, Քերովբէ տետրակը դրաւ դարանին մէջ, սեղանին վրայ ցիր ու ցան թերթերը հաւաքեց, յաջող յանգերու նօթագրութիւնները ջնջեց եւ լոյսը մարելէ յետոյ պառկեցաւ։ Երկար ատեն տենդագին յուզումով մը ապրեցաւ կրկին օրուան տպաւորութիւնները։ Գթութեան տանջալի զգացումը եւ հպարտութեան դառն հեշտանքը փոխն ի փոխ կը գալարէին զինքը երբ կը վերյիշէր իր թշուառական թափառումը փողոցներուն մէջ, վարագոյրին վրայ երկնցող ստուերը անծանօթ աղջիկան որ մէկու մը կը սպասէր անշուշտ, քեռկնոջ անձնուիրութիւնը, դրացիներու մռայլ տխրութիւնը եւ մանաւանդ հիւանդ մօրեղբայրը որ այս անգամ կը պայքարէր անպարտելի թշնամիին դէմ, իր ախտին դէմ որ ծնունդ առեր եւ ուռճացեր էր իր իսկ մոլութենէն։
«Ահա աշխատութեան ընդարձակ դաշտը», մրմնջեց անհանգիստ իր քրտնաթոր մարմնոյն պարտասոմէն եւ իրեն թուեցաւ որ իր սեղմուած ձեռքէն մոխիրի բարակ գիծ մը կը հոսէր գետին եւ հետզհետէ կ՚երեւային տառեր եւ ահա ասոնք էին իր բանաստեղծութիւնները, իր «Վշտի Երգեր»ը։ Հետզհետէ, քանի տառերը կ՚երեւէին, ոտքին ծայրովը կը ջնջէր զանոնք եւ աղարտուած մոխիրը հովին կուտար։
Յանկարծ ընդոստ ցնցուեցաւ եւ ուզեց մտքէն վանել այս տագնապը ու քնանալ։ Բայց հակառակ ճիգերուն իր անգիտակցութեան մէջ երազային արագութեամբ ներքին աշխատանքը կը շարունակէր։ Կարծեց որ ոտքի ելած է եւ բաց պատուհանին առաջք կեցեր է։ Դուրսը մշուշը պատեր է աշխարհ եւ խոնաւութենէ թանձրացած միջոցը պատի մը պէս կը ցցուի իր առաջ։ Ահա այդ մշուշին մէջ ճարտարապետական ձեւ մը կերպարանք կ՚ստանայ ինչպէս եթէ աներեւոյթ եւ նօրօրինակ սարդ մը իր ոստայնը հիւսէր։ Գիշերն ի բուն Քերովբէ տանջուեցաւ մտքի գրգռութենէն։ Իրեն կը թուէր որ ֆիզիքական եւ հոգեկան գերագոյն ջանքով մը, քարող ու շաղախով կը կառուցանէր իր շէնքը, նոր երկը, եւ որուն ճակատը, հում նիւթերու թելադրած տոկուն կազմուածքով արդէն իսկ կը նայէր ապագային իր տեւականութեան վստահութեամբ։
dx06oxylyzdlkbv9jbr6jhqjornss9k
396679
396678
2026-09-17T16:49:54Z
Emptyfear
547
396679
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Վշտի երգեր (վիպակ)|author = Զապել Եսայան}}

lsipsg09i0nvjw1uqjtn1tps74hxj1z
Մայրենի տուն
0
151399
396680
2026-09-17T16:50:18Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր|title= Մայրենի տուն|author = Զապել Եսայան}} Բոլոր անոնց, բարեկամ թէ թշնամի, որլքած իրենց մայրենի տունը, օտարականեւ վտարանդի, կը թափառին ինչպէստանջոուղ հոգիներ։ Ա. Ի՜նչպէս յայտնուեցաւ ինձ եւ ո՞ր տարիքին, մայրենի տունը, դժուար է ճշդել։ Մանկական անգիտակցութեա...»:
396680
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Մայրենի տուն|author = Զապել Եսայան}}
Բոլոր անոնց, բարեկամ թէ թշնամի, որլքած իրենց մայրենի տունը, օտարականեւ վտարանդի, կը թափառին ինչպէստանջոուղ հոգիներ։
Ա.
Ի՜նչպէս յայտնուեցաւ ինձ եւ ո՞ր տարիքին, մայրենի տունը, դժուար է ճշդել։ Մանկական անգիտակցութեան մշուշը դժնդակ ճիգով մը դանդաղօրէն կը նօսրանար։ Կայի եւ չի կայի որովհետև թութիւնս ցրիւ էր շղթայագերծ ուժերու մէջ եւ մշտատեւ շարժումով մը կը տարածուէր եւ կ՚ամփոփուէր, ամէն անգամուն քիչ մը աւելի խտանալով անորոշ կորիզի մը շուրջ որ կը կազմուէր խուսափուկ եւ կրկնւող տպաւորութիւններով եւ իմացական նշոյլներով։
Երբ յետադարձ ակնարկ մը կը նետեմ այդ այնքան հեռաւոր օրերու վրայ, որոնք կարծես տարբեր ժամանակներու եւ տապալուած շրջաններու կը պատկանին, անոնք ինձ կը թուին լիքը խոհուրդով եւ գաղտնիքներով որոնք առյաւէտ անլուծելի պիտի մնան։
Կարծես թէ իմ սեպհական կեանքս դեռ իր սահմանները չէր գտած, ինքն իր մէջ չէր խտացած, անիկա դեռ անկայուն, անձեւ եւ կոյր զօրութիւն մըն էր որ անսահմանելի քաօսի մը մէջ, խառն թշնամի եւ բարեկամ տարերքներով, կ՚երթար ու կուգար, ինչպէս ծովի մը ալիքները ափի մը աւազներուն վրայ եւ ամէն անգամուն քիչ մը գիրտ եւ խլեակ կը թողուր այնտեղ։
Յիշողութիւննե՞ր… երբ կ՚ուզենք հաւաքել ինչ որ մնացած է այդ հրաշալի ժամերէն, կարող ե՞նք ուրիշ բան ընել բայց եթէ հաւաքել այն քիչ մը դիրտը եւ խլեակները որ սկսուող կեանք մը, անսահման ու զօրեղ, դեռ շատ մօտ եւ մասնակից աւելի լայն կեանքի մը, դուրս նետած է իր ծոցէն իբր սահմանաւոր եւ անկենդան։
Բայց նաեւ այդ աւելորդ եւ անկենդանն է որ կարող ենք միայն իւրացնել, մերը դարձնել եւ անոնցմով ստեղծել հանգրուաններ, որոնք հանգոյցներու պէս իրարու կը կապեն այն սարդի թելերը որոնք կը կամարանան մեր ծնունդին եւ մահուան միջեւ։
Խումբ մը երախաներ էինք զանազան տարիքէ եւ աղմուկով ու շարժումով կը լեցնէինք հնամենի տունը ուր ծնողքս եկեր ապաստաներ էին անյաջողութիւններէ եւ դժբաղդութիւններէ ետքը։ Ի՞նչ էին այդ դժբաղդութիւնները, չէինք գիտեր, անոնք մեզ համար գոյութիւն չունէին եւ կարծես ոեւէ առնչութիւն չունէին մեզ հետ։ Կը յիշեմ թէ ի՞նչպէս, անդուլ, անդադար Մեծերը կը ջանային պահպանել տանը լռութիւնը։ Կարծես թէ կը հետապնդէին այդ լռութիւնը լսելու համար իրենց ցաւերուն արձագանքը, մինչ մենք մշտատեւ եւ յամառ ջանքով կը խանգարէինք զայն։ Կը յիշեմ նաեւ այն օտարութիւնը, պիտի ըսեմ անհաշտելիութիւնը որ կար մեր եւ Մեծերուն մէջ։
Ամէն ինչ որ զիրենք կը հետաքրքրէր. կ՚ոգեւորէր, վիշտ ու հոգ կը պատճառէր, մեռած էին մեզ համար, անգոյ եւ անիրական։ Կարծես կաշկանդող բեռ մւ ունէին իրենց ուսերուն, թիպարտի շղթայ մը կապուած իրենց ոտքին, մինչ մենք ազատ էինք թիթեռնիկներու պէս եւ չէինք ճանչնար ու կ՚ուրանայինք իրենց հոգերը։ Աւելի ուշ միայն հասկցայ որ անցեալի բեռն էր որ կը քաշքշէին այդպէս տաժանելիօրէն։
Բայց այն ատեն ոչ անցեալը գոյութիւն ունէր մեզ համար եւ ոչ ապագան։ Կ՚ապրինք ներկային մէջ արեւով եւ լոյսով արբեցած, լիքը անբար ցնծութեամբ լիանալով մեր շարժումներէն, խենդեցած մեր ձայներէն, աւերելով եւ քանդելով ինչ որ ժամանակը կուտակէր էր մեր շուրջը։ Կարծես անշէջ խաբոյկ մը վառեր էինք մեզմով եւ ամէն բան կը լափէինք եւ հրաշալին այն էր որ Մեծերու դէմ այդ թագուն խոժոռ, յոգնած եւ ծանբախոհ դէմքերուն վրայ ժպիտ յառաջ բերել եւ երբեմն ալ մեր դաշնակիցը դարձնել զիրենք։
----
Երբ եւ ի՞նչպէս հմայքը խզուեցաւ եւ դուրս եկայ մանկութեան առաջին շրջանի շողշողուն անգիտակցութենէն։ Բարոյական բաղխում մը ինձ սթափեցուց թերեւս կամ ֆիզիքական հիւանդութիւն մը։ Տեսակ մը անճար տխրութիւն կայ կապուած իմ առաջին յիշողութիւններուս հետ որուն պատճառը մթութեան մէջ կը մնայ։ Անմիջապէս որ առագաստներս ծալլեցի եւ ինքզինքիս մէջ ամփոփուեցայ, սկսայ իմ տպաւորութիւններս տեղաւորել եւ անանոցմէ քաղել անորոշ զգացումներ որոնց անկայուն եւ ծփուն գիծերը կը յանգէին զիս շրջապատող իրերուն եւ դէմքերուն։ Այդ պահէն է որ աստիճանաբար ծանօթացայ մայրենի տան հետ եւ իմ կեանքս կապեցի անոր հետ։ Ամէն ինչ որ կարող էի յուսալ եւ երազել կը սահմանափակուէր անոր շրջանակին մէջ։ Իմ մտերիմ կեանքի ոստայնիս թելերը հիւսեցի անոր պատերուն եւ իմ առաջին երազներս հիւսեցի այն մթնոլորտին մէջ ուր այնքան երազներ ծաղկեր ու թառամեր էին եւ որոնցմէ յուսաբեկութեան անշօշափելի հետք մը մնացած էր միայն։
Տուն մը ուր ծնած ենք եւ մեր մանկութիւնը անցուցած, նոյն իսկ հեռու, նոյն իսկ քանդուած երբէք ամբողջովին չէ կորսուած մեզ համար։ Չենք գիտեր թէ ի՞նչ թողած ենք այնտեղ եւ չենք գիտեր մանաւանդ թէ ի՞նչ առած ենք անկէ մեզ հետ, մեր անդարձ մեկնումի պահուն, երբ ամէն ինչ թողած կը կարծէինք, եւ որ մեզ պիտի ընկերանայ երբեմն խօսուն, երբեմն անշշուկ մեր կեանքի եւ գործունէութեան ամբողջ ընթացքին։
Ահա թէ ինչո՞ւ մայրենի տան կերպարանքը ինձ կ՚Երեւայ նման անհետացած սիրելիի մը պատկերին։ Կը ճանչնամ իր ուրախութիւնները եւ տխրութիւնները, կը յիշեմ ժամեր երբ անիկա ընկճուած կ՚երեւէր անյոյս տխրութեան տակ, երբեմն նման անառիկ միջնաբերդի ուր կը քաշուէինք ամրանալու եւ մեր բարոյական ուժերը ամփոփելու համար, եւ երբեմն ալ ցնծուն՝ ինչպէս եթէ յաղթութեան դրօշ մը շառաչէր իր կտուրին վրայ։
Սկիւտարի բարձունքին վրայ, Սէլմասըզի եւ Պազար Պաշրի մէջտեղ, թուրք գերեզմանոցին վերին սահմանին դիմաց, շինութեան սովորական քարերով կազմուած գորշ պատ մը կ՚երկարէր։ Անոր փլփլած մասերէն դուրս կը խուժէին մշտադալար դափնիի ուռճացումներ։ Աշնան այդ դալարիին հետ գեղեցիկ ներդաշնակութիւն մը կը կազմէր վայրի որթատունկերու կարմիր գահավիժումը որ պատը կը ծածկէր ծիրանիի մը պէս մինչ շատոնց ի վեր չորցած ճիւղերու վտիտ կմախքները խուրձ խուրձ կը կախուէին դուրս ցցուած քարերն ի վար, պատին մերկ մասերուն վրայ, որովհետև ոչ մէկ հոգածու ձեռք զանոնք չէր խլած տարիներու ընթացքին։ Պատը անձրեւներու խոնաւութենէն պաշտպանելու համար զետեղուած կըղմինտրները խախտած, կոտրած էին եւ հազիւ թէ իրենց նախկին գոյութիւնը կը յայտնէին գունատ աղիւտի բեկորներով։ Ժամանակը ու եղանակներու ազդեցութիւնը փտտեցուցած էին քարերու շարքին մէջ իբե յենակ ծառայող գերանները եւ անոնք կքած էին մասնակի փլուզումներու տեղի տալով. բայց տարօրինակ հաւասարակշռութիւն մը որ բնականօրէն ստեղծուած էր, ոչ միայն դեռ կանգուն ու բարձրադիր կը պահէր այս պատը այլ նաեւ տեսակ մը համաչափութիւն յառաջ կը բերէր, զուգահեռաբար Թուրք գերեզմաննոցի պատին, իր գորշորակ երանգով, իր դալարագեղ ծառերով եւ իր վրայ կրած, ինչպէս նաեւ ծերպերէն դուրս խուժած զանազան տեսակի վայրի բոյսերով։
Երբեմն, պատին մէջտեղը գտնուող փայտեայ զոյգ մը ծանր դռները իրենց ժանգոտած ծխնիներուն վրայ կը դառնային որով կ՚երեւէր սալայատկուած եւ բաւական լայն անցք մը, երկու կողմէն եզերուած հնամենի կնձնիներով եւ թմբիներով։ Ամառը՝ այդ վայրի եւ խոշոր ծառերուն դալարագեղ գագաթներուն ետեւէն, երբ հիւսիային հովը զանոնք կը շարժէր կոհականման օրօրումներով, տանը ճակատը երեւան կուգար իր յառաջացած քիւով եւ վերնայարկի շարք մը պատուհաններով։ Յանցառ եւ փլփլած մէկ քանի ուրիշ տուներ, մեծ մասով անբնակ պարտէզներու հեռաւորութիւններու մէջ երեւալով հազիւ թէ կը մեղմացնէին մեր տան առանձնութիւնը։
Այդ առաջին դռնէն ներս մտնալէ ետքը, ծառուղիին վերջաւորութեանը, կը տարածուէր մարգագետին մը ուրկէ մէկ ակնարկով կը տեսնէինք մայրենի տունը իր փայտաշէն կառուցուածքով։ Անիկա բաժնուած էր երկու մասի եւ իւրաքանչիւր մասը առանձին տունի մը տպաւորութիւնը պիտի ընէր եթէ պատատուկ բոյսերով զարդարուած պատշգամը չի կապէր երկու մասերը իրարու դալարայեղ գօտտի մը նման։ Ասկէ զատ, միակ դուռ մը կը բացուէր երկու մասերուն մէջտեղ որուն վրայ գմբեթաձեւ հովանի մը, կազմուած իրարու մէջ անցած ձողիկներէ եւ ծածկուած վարդենիով ամառը կը պաշտպանէր տանը մուտքը արեւին կիզիչ ճաճանչներէն։
Ժամանակը եւ արեւը գունատած էին տանը ներկը որ կարմիր եղած ըլլալու էր եւ որ արդէն կը կրէր անցնող եւ թառամող բանի մը դրոշմը։ Յառաջացող քիւին ներքեւ ուր շատ տեսակ թռչուններ բոյն դրած էին, մասնաւոր խորշիկներու մէջ կը բնակէին տատրակներու յարաճուն ընտանիքներ, որոնք երբեմն ըմբոստ թեւ առնելով ճերմակ եւ գորշ երամներով կը ծածկէին տանը ճակատը։ Անոնց երբեմն քնքուշ, երբեմն ցաւագին մնջիւնը կը լսուէր հեռուներէն, մշտնջենապէս հեծեծող արտունջի մը պէս։
----
Ընդարձակ պարտէզը որ տանը ետեւէն կը տարածուէր մինչեւ հեռուները զայն շրջապատելով, ծաղկանոց մը կը կազմէր դրանը առաջք։ Սարենիներու թաղարներ կը զարդարէին ցանկապատը իր ամբողջ երկայնքին։ Ցանկապատի դռնակէն մինչեւ տանը դուռը սեւ եւ ճերմակ խճաքարերով կազմուած ճամբայ մը կ՚երկարէր որ շատոնց կորսնցուցած էր իր կանոնաւորութիւնը որովհետեւ բեղմնաւոր հողին տակ ծածկուած վայրի խոտերու սերմերը, դանդաղ եւ յամառ աշխատութեամբ խախտած էին խճաքարերը եւ իրենց ուռճացումի ուժովը տեղ բացած՝ իրենց համար։
Այլ սակայն այդ անխնամ մնացած ճամբուն երկու կողմերը կը տարածուէին զանազան ծաղիկներու ածուներ։ Այդ ծակիներուն մէջ առաջին տեղը կը բռնէին վարդենիներր որ հայրս անձամբ կը խնամէր մասնաւոր եւ գորովոտ ուշադրութեամբ։ Մայիս ամսուան մէջ տեսարանը հիանալի կը դառնար։ Վարդենիները իրենց ծաղիկներու գոյներով խումբերու բաժնուած ճերմակ, դեղին, վարդագոյն եւ կարմիր դողդոջուն եւ բարդ բարդ թերթերու անսահման երանգաւորում մը կը կազմէին։ Անոնք կարծես աստիճանաբար կը մօտենային տունին, կը մագլցէին դրան երկու կողմէն, հոծ բեռով մը կը ծանրանային անոր հովանիին վրայ, կը յորդէին, կը գահավիժէին անոր ճակատէն, միւս կողմէ կը բարձրանային պատշգամը, կը խուժէին անոր երկաթեայ վանդակին վրայ ու կարծես առկախ ու տարուբերուող ոստերով կը ձգտէին գրաւել նաեւ երկրորդ յարկը, քիւը եւ տանիքը։
Անսահման զեղում մը նորածիլ տերեւներու, քաղցր կանանչի եւ վարդային երանգներու կը թրթռար օդին մէջ։ Երբ արեւի ճառագայթներ սարդի անտես թելերու վրայ կը խաղային ու ամենուրեք կայծկլտումներ կը վառէին, հնամենի փայտաշէն տունը մոգական պալատի մը երեւոյթը կ՚ստանար որովհետեւ նոյն իսկ փողոցէն մաղւող փոշին որ կրնար աղօտել բուսականութեան թարմ գոյները, արեւին ճաճանչներէն կ՚ոսկեղօծուէր եւ վարդագոյն քօղի մը կը փոխուէր։
Բ
Հակառակ որ տունը խափանուած կը թուէր զինքը շրջապատող հոծ եւ կենսալիր բուսականութենէն, պատշգամէն իսկ կարելի էր վայելել բնական տեսարաններու յանկուցիչ յաջողութիւն մը։
Մօտակայ թուրք գերեզմանոցին նոճիներէն անդին Զիլիֆտար պաղչէի հովիտը մեղմօրէն կ՚իջնար իր կողերուն վրայ կրելով հայ եւ թուրք խիտ թաղերը որոնցմէ կը բարձրանային նախ յունական եւ հայ եկեղեցիներու խաչակիր գմբէթները եւ յետոյ յաջորդաբար, սլացիկ ճերմակ մինարէները գեղեցկաշէն մզկիթներուն։ Զմայլանքի անսպառ աղբիւրներ կը կազմէր առաւօտներու մեղմ ու անդորր մթնոլորտին մէջ մզկիթներու կապարագոյն գմբէթներուն վերեւ թրթռացող նրբօրէն երանգաւոր օդը, որուն մէջ արեւին առաջին ճաճանչները կ՚իյնային սուր սլաքներու պէս, առանց իրենց լոյսը ցրուելու։ Միջօրէին, կապտորակ եւ լուսեղէն մշուշ մը կը քօղարկէր հորիզոնին ակնախտիղ եւ աներանդ պայծառութիւնը։ Իսկ վերջալոյսի պահերուն, արենագոյն ամպեր կը պարզուէին ոսկեղէն հորիզոնին վրայ ուր ճերմակ շոգիի ծուէններ կը ձեւափոխուէին յամրօրէն։
Ի՜նչքան հեռու էինք քաղաքէն որ հետզհետէ կը խուսափէր մեզմէ եւ որուն սեւ ուրուագիծը կ՚աղօտանար իրիկուան մանիշակագոյն ստուերներուն մէջ։
Տանը ներքնամասը նման էր քաղաքին հայ հին տուներու սովորական ներքնամասին։ Ընդարձակ մարմարեայ բակի մը վրայ կը բացուէին երկու սրահներ որոնք հին ժամանակներու մէջ կիներու եւ արանց առանձին հիւրասենեակներ էին անշուշտ։ Առաջինը ընդարձակ սրահ մըն էր, գետինը փսիաթով ծածկուած որ իր լոյսը կ՚առնէր ճակատին վրայ բացուած երեք բարձր եւ վանդակապատ պատուհաններէ։ Սրահին թէ ճակատը եւ թէ աջ ու ձախ կողմերը, պատերուն երկայնքին կը տարածուէին լայն բազմոցներ։ Դուրսի պայծառ եւ թափանցող լոյսը սպրդելէ ետքը վանդակներու ճեղքերէն, հազիւ կ՚անցնէր վարագոյրներէն եւ տկար ճաճանչներով կը դողդղար գետնին փսիաթին վրայ։
Ամառը՝ տաքին եւ ձմեռը՝ ցուրտին դէմ պատսպարուած, այդ սրահը իր յարատեւ կիսաստուերին մէջ հաճելի եւ գաղջ մթնոլորտ մը կ՚ունենար ուր տնեցիները շատ քիչ անգամ ոտք կը դնէին։ Տարին միայն մէկ երկու անգամ, հանդիսաւոր եւ տօնական օրերուն, երբ հազուադէպ ազգականներ կը համախմբուէին, պատուհաններու վանդակները կը բացուէին, ձմեռը պղինձէ կրակարանը կը մտնար հոն ու կը գրաւէր իր տեղը, սրահին մէջտեղը եւ իրենց առանձնութենէն ու մութէն դուրս կ՚ելլէին հանդիպակաց պատերուն վրայ կախուած երկու մեծադիր իւղաներկ կենդանագիրներ։ Ո՞վ էին այդ այր ու կինը որոնց մասին շշուկով կը խօսէին, որոնց կը նայէին ցաւով ու սիրով եւ որոնց յիշատակը սակայն չէին ուզեր կենդանացնել մեր ներկայութեան։ Աւելի ուշ իմացայ որ հեռաւոր ազգականներ էին որ այդ տունը հիմնած էին առաջին անգամ եւ որ սակայն չէին կարողացած վայելել…։
1830ի եւրոպական տարազոց, աչքերը երազուն, պատկերներէն մէկը կը կրէր այն տխրագին եւ խոհական դէմքերէն մէկը որ առանց գեղեցիկ ըլլալու յանկուցիչ են։ Նրբին պեխերուն եւ ծնօտը շրջապատող մօրուքին մէջտեղ շրթները կը գծագրուէին երեւան բերելով տխրած արտայայտութիւն մը։ Երկուքի բաժնուած մազերուն մէջէն երեւան կուգայն լայն, գեղեցիկ ու մտացի ճակատը որ իւղաներկին գունատութենէն դեղնորակ դարձած էր այլեւսլ
Դիմացի պատկերը կը ներկայացնէր գեղեցիկ կին մը։ Անիկա խրոխտ կեցած էր մէկ քովին եւ դէմքը՝ դէպի դուրս դարձուցած։ Սեւ եւ խոր աչքերուն վրայ թաւ յօնքեր կը կամարանային։ Թեէեւ մը արծուային բայց նրբին ռունգերով քիթը, այտերուն ողորկ գիծը, ծնօտին նրբութիւնը, թէ՛ զմայլանք եւ թէ՛ տխրութիւն կ՚ազդէին։
Այդ պատկերը հակառակ իր ներշնչած հրապոյրին կարծես անկատար բան մը ունէր։ Արդարեւ, անկարելի էր երեւակայել այն կինը որ եղած էր, երբ աչքերուն մէջ լոյսը կը կայծկլտար, երբ յուզումի եւ գոռոութեան ալիքներ կը գունատէին ու կը կարմրցնէին ճակատը ու այտերը, երբ կեանքը կը բաբախէր այդ կուրծքին ներքեւ եւ շարժումը կը լրացնէր իր ձեւերուն ներդաշնակութիւնը։
Ընդհանրապէս, այդ հանդիսաւոր օրերէն դուրս, հիւրասենեակի վանդակները փակ, վարագոյրները իջած կը մնային ու կէս մթութեան մէջ ուրուականներու երեւոյթը կ՚առնէին այդ երկու պատկերները որոնց մասին տնեցիները հազիւ կ՚ակնարկէին երախաներու ներկայութեան։
երկրորդ սրահը բակին միւս կողմը կ՚իյնար եւ պատուհանները կը բացուէին պարտէզին արեւմտեան կողմը, մրգաստանին վրայ։ Պարզ եւ համեստ կարասիներ եւրոպական ճաշասրահի մը երեւոյթը կուտային անոր որուն միակ պերճանքն էր մարմարեայ կոնքով եւ քանդակեալ ճակատով լուացարան մը։
Յայատնի էր որ այդ ճաշասրահը առօրեայ հաւաքատեղին չէր ընտանիքին որովհետեւ անմիջապէս, չի գործածուած սրահի եւ առարկաներու յատուկ հնութեան, փոշիի եւ բորբոսի հոտ մը զգալի կ՚ըլլար երբ դուռը կը բացուէր։ Սեղանին ծածկոցը տոգորուած էր երկար օրերէ ի վեր անարգել եւ հանդարտօրէն նստող փոշիէն։։ Այստեղ ալ մթնոլորտը մթնշաղի մէջ էր թանձր եւ ինկած վարագոյրներուն պատճառաւ հակառակ որ տանը այս կողմի պատուհանները վանդակներ չունէին եւ միայն կը կրէին երկաթեալ ձողեր որոնց ամէն մէկը ծածկոիած էր պլլուող վարդերու եւ յասմիկներու ճկուն ճիւղերով։
Հակառակ շրջապատող կենսունակ եւ պերճ բուսականութեան, դամբանական տխրութիւն մը կը ներշնչէին այդ երկու դէմ դէմի սրահները որոնց ժավանակաւ բնակուած եւ այժմ անբնակ վայրերու յատուկ տխրութիւնը ունէին։ Եթէ մարդկային աճիւններ չի կային հոն, կար անցած ու մարած հրայրաքներու, վառուած ու այժմ հանգած լոյսերու, գեղեցիկ կամ տխրագին շարժումներու, արտասանուած եւ այլ եւս մոռցուած խօսքերու, գորովագին, հանդիսաւոր եւ միանգամայն ցրտին մթնոլորտը։
Այս էր պատճառը թերեւս որ մերկ բակը, իր լոյսով ողողուած մարմարեայ գետինով եւ նարնջենիներուն դժուարաւ աճող թուփերով, զուարթութեան եւ պայծառութեան մթնոլորտ մը ունէր եւ ուր ընտրած էինք, տանը երախաներս բանակատեղին ձմեռուան երկարաշարք օրերուն, նահանջելով պարտէզէն եւ ուր նաեւ կը շարունակէինք անխոնջ խանդով ստեղծել կեանք ու շարժում եւ փարատել մթին ու տխուր սրահներէն դուրս երկարող ուրուականները։
Տնեցիները կ՚ապրէին առաջին յարկի սենեակները որոնցմէ մէկը վերածուած էր ճաշասրահի։ Երբ մութը կոխէր մէկիկ մէկիկ կը բարձրանայինք սանդուղներէն եւ կը հաւաքուէինք մեծ սեղանին շուրջ։ Մեր պարզ ներկայութեամբ կը խզէինք տիրապետող լռութիւնը եւ լրջախոհ ու ամփոփուած դէմքերու տխրութիւնը։ Պատէն կախուած ժամացոյցը աղմուկով կը մը ճօճէր։ Յախճապակիէ կապտորակ ջերմոցը հազիւ կը զօրէր տաքցնելու սրահը եւ ձեղունէն կախուած հին լամբարի մը դեղնագոյն ցոլքին տակ մեր մատղաշ գլուխները միացուցած կը շարունակէինք մեր վէճերը, ցասումները եւ կատաղութիւնները, Մեծերուն լուրջ եւ ծանր նայուածքին ներքեւ որոնք չէին հասկնար թէ ինչո՞ւ անկարեկիր անտարբերութեամբ չէինք ուզեր բաժնել իրենց հոզերը եւ մանաւանդ լռութեան տենչանքը։
Այդ բնակարակը կրնար առանձնարանը ըլլալ մարդկային ժխորէն խուսափող մէկու մը։ Անիկա կրնար ապաստարանարանը ըլլալ անցեալ փառքերով միայն հարուստ, բայց իր արժանապատուութեան հոգածու եւ նախանձախնդիր ընտանիքի մը։ Անիկա վերջին կայանը կրնար ըլլալ հրայրաքներու եւ կիրքերու փոթորիկէ մը անցած ուժասպառ եւ ջլատուած մարդիկներու որոնք ծաղիկներով ու գեղեցիկ բնութեամբ շրջապատուած սպասէին համբերութեամբ որ մահը գար զիրենք առնելու։ Բայց այդ առանձնացած տան տխրաբոյր մթնոլորտը անհաշտ էր կեանքի ծարաւի մատղաշ սերունդի մը։
Հետզհետէ սակայն, քանի եղբայրներս եւ քոյրերս մեծցան, դուրսի կեանքը ողողեց տունը, վանդակները եւ դռները բացուեցան, ու մեր շուրջը բարձրացող խանդի ու ոգեւորութեան ալիքներու մէջ տնեցիները սկսան նաւարեկեալի անձկալի երեւոյթը առնել։ Ու այն պահուն որ ես ալ իմ թռիչքս պիտի առնէի, դիւրաբեկկ առողջութիւնս զիս զամեց տխուր եւ ստուերոտ անկիւններուն եւ ինձ հարկադրեց մտնել Մեծերու կեանքին մէջ։
Բանտարկուած հնամենի տան մէջ, երբ իմ տարեկիցներս կը դիմէին իրենց ճակատագրին, անգործ եւ եռանդուն ժամերու ընթացքին, երբ լռութեան բզզիւնը կը լսէին միայն, առաջին անգամ զգացի որ կը յաջողէի գիծ մը տալ մտածումիս, ձան մը տալ անբարբառ զգայնութիւններու, եւ առաջին անգամ գիտակցեցայ որ ներքին հայեցողութեան արբեցութեան մէջ, զմայլանքով եւ տանջանքով ինքզինքս կը ցրուէի հազար կեանքերու եւ հազար ժամերու մէջ, յաւերժութիւն տալով ամենէն խուսափուկ տպաւորութիւններու։
Մայրենի տունը մոռցուած եւ լքուած առ յաւէտ, կը յայտնուի ինձ ինչպէս անհետացած սիրելիի մը պատկերը։ Կը տեսնեմ իր գունատ երեւոյթը քօղարկուած պատատուկ բոյսերու պերճանքով, կքած տարիներու բեռին տակ, ներքին լոյսերը հանգած, եւ ձայները լռած եւ որուն քիւին ներքեւ ապաստանած տատարկներու երբեմն քնքուշ, երբեմն ցաւագին մնջունը կը լսուի տակաւին հեռուներէն, մշտնջենապէս հեծեծող տրտունջի մը պէս։
l375jqzt44qs8ei0rkpvkx6f7h1sdln
Թուրքահայ ժամանակակից գրողներ
0
151400
396681
2026-09-17T16:50:55Z
Emptyfear
547
Նոր էջ « {{Վերնագիր|title= Թրքահայ ժամանակակից գրողները|author = Զապել Եսայան}} Սիրելի ազգակիցներ. Տարիներէ ի վեր բաղձանքս եղած է այցելութեան գալ մեր Կովկասի եղբայրներուն։ Բաղդը այնպէս վճռած է եղեր, որ այդ այցելութիւնը կատարեմ դժբաղդ դէպքերու հետեւանքով, սգաւոր սրտով եւ տխու...»:
396681
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր|title= Թրքահայ ժամանակակից գրողները|author = Զապել Եսայան}}
Սիրելի ազգակիցներ.
Տարիներէ ի վեր բաղձանքս եղած է այցելութեան գալ մեր Կովկասի եղբայրներուն։ Բաղդը այնպէս վճռած է եղեր, որ այդ այցելութիւնը կատարեմ դժբաղդ դէպքերու հետեւանքով, սգաւոր սրտով եւ տխուր տրամադրութիւններով։
Սոսկալի փոթորիկը անցաւ մեր ազգային կեանքին վրայէն ու այնքան հաստատուն կաղնիները, որքան նորածիլ բարունակները արմատախիլ եղան անխնայ կերպով։ Այլ սակայն ամենքս ալ համոզուած ենք որ թշնամին անկարող պիտի դառնայ մեր անսպառ կենսունակութեան հանդէպ եւ մայրենի երկիրը քիչ ատենէն կը ծաղկի նոր ծաղիկներով եւ իբր անմահ ֆէնիքս կը վերածնի իր մոխիրներուն մէջէն։
Գիտէք որ սոսկալի ուրւականը գլխաւորապէս հարուածեց մեր մտաւորականները։ Եւ անոնք, որոնց անունները մեր թրքահայոց փառքը ու պարծանքը կը կազմէին, անոնք մեծ մասով կամ նահատակուեցան եւ կամ մինչեւ այժմ կը գտնուին դժնդակ աքսորավայրերու կամ գարշելի զնդաններու մէջ։
Ու այս կորուստը անդարմանելին է. կանցնի ժամանակը, կը փոխուին դէպքերը. կը լեցուին պակասը թիւերուն եւ պարապը քաղաքներուն, բայց Զարդարեանի մը, Զօհրապի մը տեղը պարապ կը մնան։
Յարգանք իրենց սիրելի յիշատակին։
Մասնաւորելով իմ խօսքս թրքահայ ժամանակակից գրողներու վրայ, որոնք գրեթէ առանց բացառութեան զոհ գնացին թշնամիին ատելութեան, կը ցանկայի յիշատակել եւ ձեզ խօսել բոլորի մասին, բայց կը խնդրեմ որ ներողամիտ ելլաք, եթէ ժամանակի սղութեան պատճառաւ ինծի անկարելի դառնայ արտասանել ամեն մէկ թրքահայ գրագէտի անունը։ Ատիկա ոչ արդիւնքը պիտի ըլլայ մոռցութեան եւ ոչ ալ կողմնակալ ոգիի։ Ամեն մէկը իր առաւել կամ նուազ տաղանդով իր յարգելի տեղը ունեցած է թրքահայ ընդհանուր գրականութեան մէջ եւ ամեն մէկուն ջանքը ու աշխատանքը թանկագին է մեզի համար, բայց ես այս իրիկուն ստիպուած եմ նշանակել ամենէն ցայտուն դէմքերը միայն, որոնք գրական արուեստը հանգրուանի մը հասցուցած են եւ կամ գրական յեղաշրջութեան մէջ նոր հորիզոններ բացած են իրենց արուեստով եւ տաղանդով։
Գրական արուեստը գեղարուեստի ճիւղերուն մէջ ըլլալով ամենէն ամբողջականը եւ յստակը, գերագոյն արտայայտութիւնն է ժողովրդի մը հոգիին։ Ազգային հանճար գրականութեան միջոցաւ կարտայայտէ իր բարձրագոյն կարելիութիւնները։ Գրականութիւնը ներկաացնելով հանդերձ ազգի մը համադրական արժէքը, արուեստի աստուածային յատկութիւններով ներկայէն կը սլանայ երբեմն դէպ ի առաջ ու մարգարէական եւ տեսանող, մեզ նախաճաշակը կընծայէ գալիք օրերու պայծաութեան ու փառքերու։ Ձեզ խօսելով թրքահայ գրականութեան եւ անոր ձգտումներուն եւ իտէալներուն մասին, ձեզ ներկայացուցած կըլլամ, ուրեմն, թրքահայ ժողովուրդին հոգին, իր տառապանքներով եւ յոյսերով, իր սոսկալի օրերու նախազգացումներով, բայց նաեւ ու մանաւանկդ իր վերջնական յաղթանակի հաստատ հաւատքով։
Բացատրելու համար ժամանակակից թրքահայ գրականութեան յատկանիշերը, անհրաժեշտ է արագ ակնարկ մը նետել այն ազդեցութեանց վրայ, որոնց զօրութեամբ ոչ միայն գրական այդ գեղեցիկ վերածնունդը յառաջ եկած է, այլ նաեւ կազմուած է գրական լեզուն, այնքան հարուստ եւ ճկուն աշխարիկ հայերէնը, որուն հնչական ներդաշնակութիւնը, ճոխ բառամթերքը եւ քերականական յստակ եւ վայելուչ կազը զայն ընդունակ կը դարձնեն արտայայտելու զգացումներու եւ զգայնութեանց գերանուրբ երանգները եւ միանգամայն ամենաբարդ մտածումի եւ դատողութեանց յստակ եւ իմանալի դասաւորումը։
ԺԹ դարու սկզբին Վենետիկ եղած է այն հսկայական փարոսը, որ իր լուսարձակումներով սկսած է փարատել քաոսը որ կը տիրէր թրքահայոց եւ մասնաւորապէս Պօլսոյ պատուելիական մտաւորականութեան մէջ։ Մէկ կողմէ աղճատ ու աղաւաղեալ գրաբառ մը եւ միւս կողմանէ ժողովրդական լեզուն թրքական ոճով եւ խճողուած թրքական բառերով, եւ ասութիւններով, ոչ մէկ հնարաւորութիւն կ՚ընծայէին, որ բուն հայերէնը վերազարթնէր իր վաղնջական քունէն։ Այդ ժամանակի գրական եւ գաւառական բարբառն է, որ տեղի տուած է այն կարծիքին թէ թրքահայ գրական լեզուն ազդուած է թրքերէնէ։ Հոս ոչ իմ դերս է եւ ոչ ալ ժամանակ կայ պատասխանելու այն կարգ նախապաշարեալ եւ թիւր կարծիքներուն, որ մինչեւ այժմ կը տիրեն թուրքահայ արդի բարբառին նկատմամբ. միայն արագօրէն մատնանշելով այն ճշմարիտ ազդեցութիւնները, որոնց ներքեւ դաբնուած է մեր նոր լեզուն, կը կարծեմ թէ բաւականին լուսաբանած կըլլամ այդ հարցը։
Վենետիկ շատոնց ի վեր գոյութիւն ունէր եւ միաբանութիւնը իր հսկայական գործը կը կառուցանէր մեղուաջան եւ հանդարտ աշխատութիւնով։ Մէկ կողմէն կը վերահաստատէր նախնեաց ոսկեղենիկ բարբառը իր բոլոր շքեղութեան, պայծառութեան եւ փառքին մէջ եւ միւս կողմանէ դասական եւ հին հեղինակներու թարգմանութեամբ մեր ազգին մէջ կը մտցնէր տիեզերեական մեծ հանճարներու ճաշակը։ Բուն հայերէնը, գրաբար լեզուն պիտի դառնար այլ եւս այն մաքուր աղբիւրը, որ պիտի զտէր եւ իր օտար կեղտերէն ազատէր Պօլսոյ գրական բաբառը։ Անիկա պիտի ըլլար գանձարանը իսկական հայ բառերու եւ ասութիւններու, որոնք հետզհետէ պիտի գրաւէին օտարամուտ եւ խորթ բառերու տեղերը։
Միւս կողմանէ ֆրանսական մեծ յեղափոխութիւնը իր ազդեցութիւնը գործած էր այն մէկ քանի մտաւորական անձնաւորութեանց վրայ, որոնք իրենց դիրքին եւ անձնական յատկութիւններուն շնորհիւ ընդունակ դարձած էին կրելու այդ մեծ եւ աշխարհասասան դէպքերու ազդեցութիւնը։ Նոր աշխարհահայեացքը արթնցուցած էր նաեւ մեր ազգային ոգին, մենք մտած էինք այլ եւս մեր իսկական ճանբուն մէջ, մենք գտած էինք ինքզինքնիս ու ղեկավարութեամբ Օտեաններու, Տատեաններու եւ նման մեծ անհատականութեանց ազգային բազկերակը սկսած էր զարնել մեծ եւ երկարատեւ թմրութենէ մը ետքը։ Այս ազգային տրամադրութիւնները պիտի մղէին անշուշտ մտաւորակաները օգտուելու Վենետիկէն։ Միաբանութեան հրատարակութիւնները սկսան ծաւալ գտնել ժողովրդին որոշ մէկ դասակարգին մէջ, ուրկէ անուղղակի կերպով պիտի ազդուէին դպրոցները եւ հետեւաբար մինչեւ ստորին խաւերը։
Ուրիշ վառարան մը ազգային կրթութեան երեւան կուգար Վարագի մէջ, որուն հանճարեղ ոգին էր Խրիմեան Հայրիկ։ Հարեւանցի նկատողի մը համար Վենետիկ եւ Վարագ կրնան ներհակ ազդեցութիւններու կեդրոններ նկատուիլ, բայց ըստ էութեան իրարմէ անկախօրէն Խրիմեան Հայրիկ ու Ալիշան նոյն իտէալին կը դիմէին։ Խրիմեան մեզ կը բանար դռները բնաշխարհի գանձերուն, իր գրական լեզւով եւ հայկական ոճով նոր արիւն եւ աւիւն կը մցնէր թրքահայ վտիտ բարբառին մէջ, մեզ կը յայտնէր ներշնչման նոր եւ բուն աղբիւրները եւ հայութեան ակնարկը կը դարձնէր բուն Հայաստանի վրայ եւ բուն հայ ժողովրդին վրայ, որ մինչեւ այն ժամանակ անտեսուած եւ նախատուած էր իր ողորմելի եւ գետնաքարշ թշուառութեան պատճառաւ։
Ու ահա յանկարծ ղարիպին ցնցոտիները ապագայ յոյսերու ոսկեզօծ պատմուաճանի կը փոխուէին. մայրաքաղաքի հանգիստ, ապահով եւ նոյն իսկ փարթամ կեանքին մէջ օտարացած այրերու եւ տիկիններու գորովագին եււ յուզեալ ուշադրութիւնը կը դառնար հայրենի երկիրներու տառապանքներուն եւ յոյսերուն վրայ։ Աստուածային կայծը վառուած էր, անիկա պիտի վառէր, բորբոքուէր հետզհետէ մինչեւ որ դառնար այն անշիջելի հրդեհը, որուն դիմաց դարաւոր թշնամին պարբերաբար եւ յաջորդաբար իր անկարողութեան զայրոյթը պիտի յայտնէր, դաժան եւ անգութ խստութեամբ մը։
Խրիմեան մեզ կը ծանօթացնէր ներկայ իրականութեան, մինչ Վենետիկ կը վերակենդանացնէր ոգիները մեր նախնեաց։ Մէկ կողմէն հայկական գաւառներու տառապանքը եւ միւս կողմանէ ազգային պատմութիւնը, նախնեաց մատենագրութիւնը, հին փառքերը եւ հին ցաւերը հիմնաքարը կը կազմէին այդպիսով թրքահայ ժողովրդին, մինչ ֆրանսական գրական ազդեցութիւնը կը հաշտեցնէր հինը նորին հետ, կը ներդաշնակէր զանազան ազդեցութիւնները եւ անոնց համադրական արժէքովը կը կազմէր արգիական աշխարհայեացքը հայ ազգին։ Ահա թէ ի՞նչ աղբիւրներ, ի՞նչ ազդակներ եւ ի՞նչ գործօններ վերածնողները եղած են թիւրքահայ արդի գրականութեան եւ բարբառին։
Երկունքի երկարատեւ շրջանէ մը ետքը 90 ական թուականը մեր գրականութեան մէջ կը ներկայացնէ իբր գեղեցիկ եւ արդիւնաոր հանգրուան մը։ Զուգընթացաբար հայկական խնդիրը իր ոգեւորութեան բարձրագոյն կէտերէն մէկուն մէջ կը գտնուէր։ Բարենորոգմանց հարցը կ՚արծարծուէր եւ Կարմիր Սուլթանը զիջումներու կը հարկադրէր։ Այ ժամանակի «Հայրենիք» օրաթերթը Պ. Շահնազարի խմբագրապետութեամբ գլխաւոր կեդրոնը կը դառնար հայ գրականութեան։ Անիկա օրաթերթ մը ըլլալէ աւելի գրական դպրոց մըն էր, որուն վարպետներն էին Արփիար Արփիարեան, Սիպիլ, Լեւոն Բաշալեան, Գրիգոր Զօհրապ, Շանթ նոնպէս իր գրական փայուն սկզբնաւորութիւնը ըրած է «Հայրենիքի» մէջ եւ նաեւ Արշակ Չօպանեան որ թէեւ տակաւին շատ երիտասարդ, բայց արդէն իսկ յայտնուած էր իր գեղեցիկ եւ ճկուն գրական ոճով ու գեղեցկագիտական հազուագիւտ բնազդներով։
Գրեթէ ամենքն ալ բացի Արփիարեանէ, որ հարազատ հայկաբան մըն էր, ուղղակի թէ անուղղակի կերպով կրած էին ֆրանսական ազդեցութիւնը եւ իրենց արձակին մէջ կը մտցնէին մեծ եւ պայծառ լեզուին յստակութիւնը, նախադասոթեանց ներդաշնակ դասաւորումը եւ մտածումներու արտայայտութեան ճկունութիւնը ու նրբութիւնը։ Միեւնոյն ժամանակ հմուտ հայկաբաններ, լեզուն սովորած դասական գրաբառով, անոնք այնքան տէրն էին իրենց մայրենի լեզւին, որ ֆրանսական գրականութեան ազդեցութիւնը կը մտնար մեր մէջ առանց հայերէն լեզուին եւ գրական ոգիին հիմունքը խախտելու։
Ֆրանսական լեզուն եւ գրականութիւնը այլ եւս բոլորովին մեր գրական դաստիարակիչներն էին։ Մեծ եւ գեղեցիկ երկրին գրական յեղաշրջումը եւ պայքարները ընտանի էին մեզի։ Մենք մեր Թէրզեաններով, Տիւսաբներով, Պէշիկթաշլեաններով անցեր էինք արդէն ռօմանտիզմի եւ քնարերգութեան շրջանները եւ մեծ վարպետներ տուած էինք յանձին Դուրեանի եւ Պէշիկթաշլեանի, որոնց քնարերգական հանճարը իրենց պատւոյ տեղը կրնային ունենալ տիեզերական գրականութեան մէջ։ Այլ եւս իրապաշտ դպրոցի յաղթանակի օրերն էին. Մօբասան, Զօլա, Ֆլօպէռ, նոր աստղերը ֆրանսական գրականութեան, կը փայլէին պայծառութեամբ։ Մեր ազգային գրականութիւնը պատւով կը հետեւէր մեծ ազգերու գրական յեղաշրջման ու «Հայրենիք»ի խումբը իրապաշտ դպրոցի կնիքը կը դնէր մեր գրականութեան մէջ։ Լեզուն այլ եւս թօթափելով հին եւ գրաբարախառն ձեւերը կը ստանար իր վերջնական գիծերը եւ աշխարհիկ հայ լեզու իր բոլոր թարմութեամբ եւ շքեղութեամբ գեղեցիկ եւ ճկուն գործիք մը կը դառնար հայ գրագէտներու համար։ Արփիարեան իր զուրտ հայկական ոճերով եւ մտայնութեամբ հայ գրականութիւնը կը պահպանէր իր հարազատ եզրերուն մէջ, Բաշալեան իր ոճաբանի կուռ եւ սեղմ նախադասութիւններով անողոք կերպով կը պայքարէր փոխանցման շրջանի յատուկ տարտամ եւ ծանծաղ ձեւերուն դէմ։ Ոճի վարպետ Բաշալեան, իր կիրթ ու չափաւոր լեզւով եւ հասուն մտածողութեամբ կուտար այն գեղեցիկ վիպակները, որոնք միշտ զարդը պիտի կազմեն այդ թուականի ազգային գրականութեան։ Տիգրան Կամսարական իր խղճամիտ վիպասանի եւ պատուախնդիր գրագէտի մտահոգութիւններով ոչ միայն մեր գրականութիւնը կ՚օժտէր իր «Վարժապետի աղջիկը» արժէքաւոր վէպով, այլ նաեւ մեր մէջ կը մտցնէր արուեստին ջերմեռանդութեամբ եւ ակնածանօք մերձենալու թանկագին յատկութիւնը։ Սիպիլ, մայրաքաղաքացի նրբերանգ բանաստեղծուի, իր նիւթերուն եւ ներշնչումներուն փափկութիւնը կը հագւեցնէր այնպիսի ճկուն եւ մետաքսաւէտ ոճով մը, որ հայերէն լեզուն կը դարձնէր ներդաշնակ մրմունջ մը, ընդունակ ժանեկային եւ անշօշափելի նրբութիւններու։ Բայց իրապաշտ դպրոցը, որ այդ ժամանակի գրական ընդհանուր ոգիին կարտաայտէր, իր ամենէն հզօր ներկայացուցիչը պիտի ունենար յանձին Գրիգոր Զօրապի, որուն վրայ կանգ պիտի առնենք։
Զօհրապ ծնած է 1860-ին Կ. Պօլսոյ մէջ, իր իրաւագիտական ուսոմը կատարելագործած է Բարիզի մէջ, ուր նաեւ հետեւած է երկրաչափական վարժարանին։
Յստակ կերպով ըմբռնելու համար Զօհրապի տաղանդը, անհրաժեշտ է միշտ աչքի առաջ ունենալ իր անձնաւորութիւնը, որովհետեւ գրականութիւնը ետքէն ստացուած արուեստ մը չէ իրեն համար եւ ոչ ալ ասպարէզ մը, այլ ինքնաբուխ յորդ եւ անխարդախ արտայայտութիւնը իր խառնուածքին։ Ու այդ խառնուածքը հարուստ եւ զօրեղ է, տեսակ մը անզսպելի ուժ, որ կը գլէ կ՚անցնի բոլոր պայմանադրական սահմանումները, բոլոր նախապաշարումները եւ ընկերութեան ընդունոյւած սովորութիւինները գրեթէ առանց գայթակղեցնելու։ Իր ֆիզիքական երեւոյթն ալ հաւատարմօրէն կ՚արտայայտէր իր անհատականութիւնը միջահասակ եւ ամուր կազմուածքով, խրոխտ կեցւածքով, իր անձին վրայ կը կրէր տեսակ մը արհամարհական անտարբերութիւն կեղծ մեծութիւններու եւ խարդախ փառքերու հանդէպ. իր նայուածքը բանիմաց լրջութիւնով մը տոգորուած էր, բայց յաճախ իր աչքերուն մէջ կը կայծկլտար ներողամիտ եւ լայն հեգնութիւնը, գրեթէ գորովագին հեգնութիւնը, որ ուժեղ եւ ինքնավստահ անհատականութեանց յատուկ է, ճարտար եւ անպարտելի փաստաբան, անիկա գրեթէ երբէք չէ կորսնցուցած իրենց յանձնուած դատը։ Իր պերճախօսութիւնը եւ հռետորական արուեստի մէջ ունեցած տաղանդը բաւական պիտի ըլլային իր անունը յաւերժացնելու։ Ամպիոնին վրայ, ուր յաճախ տեսանք զինքը Օսմանեան սահմանադրութեան հռչակումէն ետքը, անմիջապէս կը տիրապետէր իր ունկընդիրերուն։ Իր սեղմ տրամաբանութիւնը, իր մտքերու շարքին գահավիժող եւ ներդաշնակ յաջորդութիւնը, իր զօրեղ խառնուածքէն բղխող անակնկալ ժայթաքումները կը գղրգէր հոգիները եւ բանին զօրութիւնը թափանցել կուտար անոնց մէջ։ Անիկա գիտէ իր արուեստին բոլոր գաղտնիքները, որոնց գիտութիւնը աւելի իր խորքերէ քաղած էր քան թէ ստացական կրթութենէ. անիկա թանկագին յատկութիւնը ունէր ստեղծելու այն իմացական մթնոլորտը, որուն մէջ հասարակութեան հոգեկան վիճակին հետ հաղորդակցութեան կը մտնար եւ իր յուզումներովը, իր զայրոյթներովը, ինչպէս նաեւ իր խանդավառութիւններովը կը յաջողէր յուզել եւ ոգեւորել զինքը մտիկ ընողները։
Զօհրապի գրականութիւնը նոյնպէս հարազատ արտայայտութիւնն էր իր խառնուածքին։ «Անհետացող սեդունդ մը» վէպին մէջ իր տաղանդը, իր բոլոր գեղեցիկ գիծերով կը յայտնուի բայց դեռ տհաս է ու այն մասնաւոր միամտութիւնը, որ կը տիրէ հոն, թէեւ չի եղծաներ գրքին արժանիքները, բայց արգելք կըլլայ իր լրումին մէջ յայտնաբերելու այդ մեծ տաղանդը։ Բայց այդ գիրքէն գրեթէ անմիջապէս ետքը վիպակներու շարքը, որոնք կերեւային «Հայրենիք»-ի մանաւանդ «Մասիս» շաբաթաթերթին մէջ որ իր ղեկավարութեան ներքեւ կը գտնուէր այլ եւս անսայթաք կերպով կը գծեն իր գեղեցիկ գրական գործունէութեան յեղաշրջումը։
Զօհրապ իր նիւթը կը քաղէ գրեթէ միշտ պօլսական եւ շրջակայ գաւառակներու կեանքէ։ Ինքը թշնամին է միջակութիւններու եւ անոնց գռեհիկ մոլութիւններուն։ Իր վիպակներուն մէջ կ՚երեւան բոլոր քօղարկեալ տգեղութիւնները, կեղծիքները, սուտ բարեպաշտութիւնները, մեծարուած ու յարգուած դասակարգերու անպատիժ մնացած ոճիրները եւ բարեյական ախտերը։ Իր ոճը հանդատ է եւ անողոք իրականութիւն մը ունի. անիկա ջղագրգռուած զայրոյթներ եւ ոխեր չունի, այլ խորապէս գիտակ մարդու անառարկելի ճշմարտութիւն մը։ Անիկա սոսկալի խարազան մըն է, որ իրենց պատուանդաններէն վար կը գլտորէ կեղծ կուռքերը։
Անիկա կը ճանչնայ նաեւ մարդկային թերութիւնները, հոգեկան սայթաքումները, ճակատագրական խոտորումները ընկերական կարգ ու սարքերէն ու ներողամիտ հեգնութիւնով մը ինչպէս նաեւ ուժեղ մարդու յատուկ գորովանքով կը մօտենայ սիրտի խնդիրներու։
Իր ներկայացուցած կնոջ տիպարները, ճշմարիտ կինը կը ներկայացնեն առանց սանտիմանտալ եւ երեւակայական պաճուճանքներու. անոնք կը ներկայանան իրական ու շքեղ իրենց գեղեցկութեան եւ հրապոյրներուն մէջ, բայց միանգամայն այնքան ճշմարիտ իրենց սրտի տկարութիւններով, քմահաճոյքներով, յարափոփոխ տրամադրութիւններով։ Չի զարմանար ինքը եւ ոչ ալ կը զարմացնէ երբ մէկ քանի գիծերով կը պատկերացնէ կնոջ կեղծելու ընդունակութիւնը սրտի խնդիրների մէջ։ Իր վիպակներէն մէկ մասը ամփոփած է սա ընդհանուր տիտղոսը գիրքի մը մէջ «Կեանքը ինչպէս որ է» եւ կարելի է ըսել որ ոչ մէկ գիրք այնքան ճշդութեամբ արդարացուցած է իր տիտղոսը։ Այդ գրքին մէջ ճշմարտապէս կը տեսնենք կեանքը ինչպէս որ է իր հարազատ իսկութեամբ եւ առանց սեթեւթէի։ Ու կարծես հեղինակը մեզ ըսել կուզէ. «Ի՞նչ հարկ գայթակղելու կամ զարմանալու, քանի որ այսպէս է իրականութիւնը» Նոյն հատորին «Կարծեմ թէ» վիպակին մէջ կը տեսնենք ամենէն յստակ պատկերներէն մէկը իր աս դատողութեան։ Ինքը սիրած է Աննիկ անունով աղջիկ մը, ինչպէս կը նկարագրէ ինքը՝ «Ծոծրակին վրայ վազվզող ոսկի ճառագայթներէն աւելի, որոնք կրակի մէջ ինկող պզտիկ օձերու պէս գալարումներ, կծկումներ ունէին, մատղաշ ու արքենի հասակէն աւելի, որ քալուածքին մէջ՝ զեփիւռէն օրօրւող ոստի մը նազանքը կառնէր, իր վճիիտ ու յստակ աչքերուն համար պաշտեցի զինքը»։
Ի՞նչ բան զինքը ամենէն աւելի կը հրապուրէ, «Այդ աննենգ եւ անխարդախ բանը զոր կը տեսնէի, կ՚ըսէ, դէմիս աչքերուն մէջ, զիս կը յափշտակէր»։
«Աննիկիս սիրտը, կըսէ, քիչ մը անդին, այն բիւրեղէ կաթիլներուն կը նմանէր, որոնք իրենց մաքուր ցոլացումը կորսնցնելու կարող չեն»։
Պարզ ու միամիտ աղջիկ մըն է անիկա որ իր սրտին բոլոր թափովը կը սիրէ զինքը. անարուեստ սէր մը, մաքուր եւ վճիտ եւ որուն միապաղաղ եւ բոլորանուէր հրայքը կը պաղեցնէ զինքը վերջապէս։ Կը տեսնենք որ Զօհրապ ինքզինքին համար ալ ներողամիտ չէ եւ ինքզինքին երբէք չի տար զոհուածի, խաբուածի սրտառուչ դերը։ Իր մտերիմ բարեկամներէն մէկը Իզմիրէն Պօլիս կուգայ ամուսնանալու համար, երբ ինքը տարիէ մը ի վեր բաժանուած էր Աննիկէն՝ «Այն խօլ արշաւին մէջ, կը խոստովանի հեղինակը, զոր կը մղէի կնոջական զբօսանքներու համար, աւելի հետաքրքիր ուղեւորի մը պէս քան թէ ճշմարիտ վայելքի մը սիրոյն»։ Ուրեմն Իզմիրցի երիտասարդը կ՚ընտրէ իր հարսնացուն եւ կ՚ուզէ կարծիքը առնել իր բարեկամին իր ընտրած աղջկան մասին։
Երեւան կուգայ որ Աննիկն է անիկա։ Հակառակ որ ինք եղած էր առաջին անգամ օրիորդէն հեռացողը, յուսախաբ կըլլայ, մտածելով թէ իր սիրոյն կորուստը անմխիթարելի չէր եղած Աննիկին համար, բայց շուտով կը սթափի եւ նոյն իսկ բարեկամին պնդումներուն վրայ կը հարկադրուի ընկերանալ անոր խօսքկապին օրը։ Հիմակ կը գտնուին արդէն հարսնացուին հիւրասենեակին մէջ, Աննիկ պիտի երեւայ շուտով եւ ի՞նչ պիտի զգայ երբոր զինքը տեսնայ։ Գեղեցիկ տողերով վիպակագիրը կը նկարագրէ իր մտահոգութիւնները, իր ենթադրութիւնները, հոգեկան տագնապը։ Բայց ահա Աննիկ կերեւայ, Տեսէք թէ ի՞նչ բնական պարզութեամբ մը կը պատմէ հեղինակը այդ վայրկեանը։ «Այս ժամին հանդիսաւորութիւնը բնաւ չի շփոթեցներ զինքը. վախս կը փարատի տակաւ ու կը զմայլիմ իր անսեթեւեթ ձեւերուն վրայ. գլխու թեթեւ ու շնորհալի խոնարհութեամբ մը կը բարեւէ մեզ, օտարականներու, հիւրերու ուղղուած պաշտօնական բարեւ մը, ոչ շատ մտերիմ, ոչ շատ ցուրտ, իր անձին վրայ ո՜րչափ մեծ իշխանութիւն ունեցող մէկն է այս աղջիկը. ոչ դող, ոչ յուզում կայ իր անուշ դէմքին վրայ. չի շիկներ, չի շառագուներ»։ Բայց ապշեցուցիչը այս ինքնազսպումը չէ. նշանած պարոնը իր հարսնացուին մօտ էր եւ կը խօսիլ իրեն նայելով. հեղինակը դարձեալ մտահոգութեան մէջ է։ Կրցաւ Աննիկ ծածկել իր առջի սէրը ահա նշան կ՚ընեն զինքը կը կանչեն, ակամայ կ՚երթայ քովերնին։ Վիպակը կը վերջանայ այս կերպ։
«Աննիկ կըսէ բարեկամս, քեզ կը ներկայացնեմ իմ խիստ, բայց խիստ մտերիմ ընկերս, դուք Պօլսեցի էք, հարկաւ իրար կը ճանչնաք քիչ մը, այնպէս չէ՞»։
Այս հարցումին, Աննիկ աղէկ մը իմ կողմս դարձաւ, անանկ մը որ պատուհանէն եկող լոյսը զիս ողողէ. աչքերը պզտիկցուց քիչ մը աւելի մեծ ջանք մը ընելով իր յիշողութիւնը ամփոփելու համար. արագ եւ ուշադիր նայուածքով մը ոտքէս գլուխս քննեց զիս. ես ալ կը հետեւէի հիմա իր նայուածքին բոլոր ճիգերուն. անկեղծ, բայց բոլորովին անկեղծ ջանք մը կընէր այդ նայուածքը զիս յիշելու համար ու չէր յաջողեր. այնքան որ ես իսկ հաւատալ կը սկսէի զինքը բնաւ տեսած չըլլալուս, վասնզի աննենգ ու անխարդախ բան մը կար այս աշխատութեան մէջ, որով իր բոլոր կամքը կը դնէր զիս ճանչնալուն համար, այն անկեղծ ու անխարդախ բանը զոր միշտ գտած էի ես այդ աչքերուն մէջ. եւ վերջապէս եզրակացութեան մը յանգելու. բայց կերեւար չի կրնալով բոլորովին հաստատ ու ապահով ըլլալ ըսածին, Աննիկ պատասխանեց բարեկամիս։
— Կարծեմ թէ տեղ մը տեսած ըլլալու եմ էֆէնտիին։
Ինչպէս կը տեսնէք, Զօհրապ հառաչանքներ չի արձակեր եւ ընթերցողին գութը չի հրաւիրեր իր խափուած մարդու պարագային վրայ։ Աննիկին նկատմամբ ոչ քէն ունի, ոչ թշնամութիւն, այլ նոյն իսկ տեսակ մը զմայլանք, բայց մանաւանդ ժպտուն եւ ներողամիտ հեգնութիւն, եւ ասիկա Զօհրապի ամենէն յատկանշական գիծերէն մէկն է։
Բայց Գրիգոր Զօհրապի տաղանդը իր լրումին մէջ կը յայտնուի երբ կը պատկերացնէ Պօլսոյ մօտակայ գաւառներու կեանքը։ Այդ անտառուտ եւ լեռնային դիրքերու մէջ հայ գիւղացին գլխաւորաբար կը զբաղի ծխախոտի մշակութեամբ եւ յարատեւօրէն պայքարի մէջ է Րէժիի դէպքերուն հետ։ Ծխախոտի մաքսանենգութիւնը զանոնք դարձուցած է տեսակ մը անվեհեր մարտիկներ, որոնց քաջութեան, ճապիկութեան եւ յանդգնութեան արարքները կը հիացնեն զինքը։ Զօհրապի ուժեղ եւ անընկճելի խառնուածքը տեսակ մը հանգունութիւն կը զգայ այդ խոնարհ կտրիճներուն հետ, որովհետեւ անոնք տարբեր ասպարէզներու մէջ իր եղբայրներն են։ Եւ ի՞նչ մեծավայելուչ պարզութեամբ ու ինչ գորովանքով կը նկարագրէ այդ տիպարները։ Այը սեռին մէջ իր ամենէն գեղեցիկ վիպակներն են «Այինկան» եւ «Ճէյրան»-ը։
Գրիգոր Զօհրապի տաղանդը մինչեւ մեր ժամանակները երբէք չի տկարացաւ. անիկա մէկ անգամէն ստացաւ իր թռիչքը ու նոյն բարձրութիւնը ու կատարելութիւնը պահեց իր բոլոր էջերուն մէջ։ Նիւթը կարող է առաւել կամ նուազ հրապուրիչ ըլլալ բայց իր ամեն վիպակները կը կրեն վարպետի կնիքը, առիւծի թաթը, ինչպէս կ՚ըսեն ֆրանսացիք։ Անիկա հարազատ արտայայտիչը եղաւ իր ժամանակին եւ միանգամայն իր հզօր, հաւասարակշիռ անհատականութեան ու ան բոլորեց իր գրական գործունէութեան ասպարէզը հանդարտ եւ ինքնավստահ քայլերով մէկու մը որ իր սեփհական եւ ներքին ուժին գիտակցութիւնը ունի։ Եփէ համեմատելով իր գրական գործունէութեան երկար տարիները իր երկրին քանակին հետ նուազ կը գտնենք անիկա, որակի տեսակով ոչինչ ունինք զինքը մեղադրելիք։ Ըսենք թէ գրականութիւնը իր ասպարէզը չէր. իր բազմազբաղ կեանքին մէջ հազւադէպ ովասիսներ էին այն ժամերը զորս կրնար յատկացնել իր սիրական աշխատութեան։
— Իմ ամենէն մեծ հաճոյքս է կըսէր ինծի օր մը, գրական էջ մը գրելը։
Եւ լրջօրէն կը մտադրէր օր մը քաշւել քաղաքական եւ փաստաբանական ասպարէզներէն ամբողջովին նուիրուելու համար արւեստին։
Մտաւորականներւո ձերբակալութիւններէն քանի մը շաբաթ առաջ պատահեցայ իրեն դիպւածով։
— Ի՞նչպէս էք, ի՞նչ կընէք, հարցուցի իրեն։
— Կը շարունակեմ ծերանալ, պատասխանեց ինք։
— Ծերանալը, վայելուչ կերպով ծերանալը մեծ արւեստ մըն է, ըսի իրեն ու մենք պիտի տեսնենք թէ ատոր մէջ ալ վարպետ մը պիտի հանդիսանաք։
— Բաւականին ցուրտ եւ տխուր մխիթարութիւն մընէ ատիկա, ըսաւ, իր քաղցր եւ թափանցող աչքերը յառած իմիններուն։
Իրաւամբ վայելուչ կերպով կը ծերանար, ինքը որ առիւծ մը եղած էր կեանքի, ասպարէզի եւ գրականութեան մէջ։ Իր մազերը բոլորովին ճերմկած էին եւ մորթը թառամած ու դեղնած էր լեարդի հիւանդութենէն, ուրկէ կը տառապէր, բայց աչքերը պահած էին իրենց աշխուժը, իրենց կեանքը ու իր հզօր հոգին կարտայայտէին կարծես անկախօրէն մարմնոյն քայքայումին, քաղցր եւ գորովագին տխրութիւն մը կը ծածանէր իր ամբողջ անձին վրայ սոսկալի եւ անխուսափելի դէպքերու նախազգացումը ունէր անշուշտ. իր հոգին պահած էր իր արիութիւնը, բայց յստակ կերպով կը զգար ապիկար եւ նախանձոտ թշնամիին աններող ատելութիւնը որուն առաջին զոհերէն մէկը պիտի ըլլար ինքը։
Օսմանեան բարլամենթի մէջ Կ. Պօլսոյ իբր ներկայացուցիչ, իր գիտութեամբ եւ տաղանդով գրաւած էր ամենէն պատւաւոր տեղերէն մէկը։ Իր կուռ, փաստացի եւ գեղեցիկ ճառերը յուզում յառաջ կը բերէին եւ յաճախ օրուան մարդը կը դառնար ինքը։ Անիկա փառքը կրնար կազմել իր պատկանած երկրին. թշնամին կը խոնարհէր իր առաջ որքան ատեն որ հնարաւոր չէր ուրիշ կերպ ընել, բայց երբ ատելութեան դրօշակը պարզուեցաւ հայ ազգին դէմ, անմիջապէս խորհեցան իր մասին։ Զօհրապ եւ Վարդգէս չի հնազանդեցան առաջին անգամ ձերբակալման հրամանագրին, առարկելով որ իբր երեսփոխան ըստ օրինի անձեռնմխելի են։ Քանի մը շաբաթ ետքը յաջողեցան զիրենք ձերբակալել եւ ճամբայ հանեցին դէպի Տիարպէքիր, ուր ուրիշ աքսորեալներու հետ պիտի տարուէին պատերազմական ատեանի առջեւ։ Զօհրապ ճիշդ է որ իրապէս հիւանդ էր այդ միջոցին եւ խիստ ռէժիմի մը ենթարկուած։ Ոչ մէկ բան չի մեղմացուց խստութիւնը դահիճներուն. զինքը տարին կայանէ կայան, աւելի ճիշդը քաշկըռտեցին աքսորավայրի ճամբաներուն վրայ։ Ի՞նչ զգաց ինքը. մեծասիրտ եւ խրոխտ առիւծը, երբ ինքզինքը գտաւ իր թշնամիներուն չար տրամադրութեանց ենթակայ. ի՞նչ դառնութիւնով լեցուեցաւ իր բարձր եւ պայծառ հոգին երբ առաջին պատահող զապթիյէն իր չարաբաստիկ սիլուէթը ցցելով իր դէմ հրամաններ որոտաց։ Ո՞վ պիտի պատմէ մեզի մեր մեծ եւ սիրելի տաղանդներուն վերջին մտածումները եւ վերջին խօսքեր որ արտասանեցին այնքան սոսկալի եւ զարհուրելի ժամերու մէջ։ Մարմինը տկար, բայց հոգին հզօր եւ կ՚ենթադրեմ որ իր աչքերուն մէջ պահած արհամարհանքի եւ հեգնութեան փայլատակումը իր ապիկար ու գազանաբարոյ թշնամիների նկատմամբ. անիկա հասաւ Գոնիա, Գոնիայէն Հալէպ, Հալէպէն Ուրֆա ուրկէ հասաւ իր մահուան լուրը։ Պօլսոյ կառավարութիւնը իր այրիին պաշտօնապէս իմացուց այդ սեւ լուրը։ Կրնայ պատահիլ որ աքսորի դժուարութիւններուն չի տոկալով մեռաւ, կրնայ պատահիլ ինչպէս կը հաւաստեն ոմանք, թէ սպաննած ըլլան զինքը։ Ամեն պարագային իր դահիճները եղան իթտիհատականները, որոնցմէ շատերուն մեծ ծառայութիւններ մատուցած էր եւ որոնցմէ մէկին մասնաւորաբար Խալիլ պէյին (բարլիմենթի նախագահ) կեանքը ու ազատութիւնը փրկուած էր զայն իր տան մէջ պահելով, հակառակ իր անձին սպառնացող վտանգներուն երբ րէաքսիօնի օրերուն իթդիհատականները կը հալածուէին անխնայ կերպով։
Զօհրապի մահը մեծ եւ սասանեցնող տպաւորութիւն մ՚ըրաւ Կ. Պօլսոյ մէջ։ Զինքը կը սիրէին իր յանդգնութեան, իր ազատամտութեան, իր քաջութեան եւ իր ուժին համար։ Մեր նպատակը չըլլալով խօսիլ իր քաղաքական գործունէութեան մասին, չենք կրնար մանրամասնութեանց մէջ մտնել, բայց իր մասին վերջացնելէ առաջ ամբողջացնելու համար իր յատկանիշները, պէտք է. ըսել թէ անիկա իր ամեն մէկ գործին մէջ եղած է, առանց որոշ կուսակցութեան պատկանելու, ազատամիտ, լայնախոհ եւ իր օժանդակութիւնը անվերապահ կերպով եւ ամբողջովին ընծայած է յառաջընթաց հոսանքներու եւ կողմերու։
90-ական թուականի գրական շրջանի մասին խօսած ժամանակնիս պարտաւոր ենք յիշել «Ծաղիկ» շաբաթաթերթը, որ Արշակ Չօպանեանի խմբագրապետութեամբ կը հրատարակուէր եւ որուն գլխաւոր նպատակն էր խմբել եւ երեւան հանել այն նոր տաղանդները, որոնք հետզհետէ կը յայտնուէին եւ որոնցմէ ոմանք վարպետներ պիտի դառնային իրենց կարգին։ Շատ մը ուրիշներու հետ այդ թերթին մէջ է որ իրենց առաջին եւ փայլուն քայլերը առած են գրական ասպարէզին մէջ Ռուբէն Չարդարեան, Որբերեան, Յարութիւնեան եւն։
Չօպանեան մեծ եւ թանկագին յատկութիւնը ունէր ճանչնալու եւ գուշակելու տաղանդները եւ իբր ճշմարիտ գեղարուեստագէտ յարգելու եւ գնահատելու իւրաքանչիւրին անհատականութիւնը եւ խառնուածքը։ Հակառակ իր երիտասարդ հասակին, ինքն արդէն վարպետ մըն էր եւ հանրածանօթ իր գեղեցիկ ոճին եւ գրական արժանիքներուն համար։ Ինքը եղած է տեսակ մը երէց եղբայր մեզ համար որ մեզ իւրաքանչիւրս առաջնորդած է մեր սեպհական ճամբաներուն մէջ։ Մէկ կողմէն ծանօթացնելով Եւրոպական ժամանակակից գրողները եւ միւս կողմէ արծարծելով յիշատակը մեր մօտիկ անցեալի փառքերուն, անիկա եղած է թանկագին ուսուցիչ մը եւ մեծ արժանիքներու տէր առաջնորդող մը։ «Ծաղիկ»ը ճշմարիտ դպրոց մըն էր մեզ համար որ մեզ իւրաքանչիւրս առաջնորդած է մեր սեպհական ճամբաներուն մէջ։ Մէկ կողմէն ծանօթացնելով Եւրոպական ժամանակակից գրողները եւ միւս կողմէ արծարծելով յիշատակը մեր մօտիկ անցեալի փառքերուն, անիկա եղած է թանկագին ուսուցիչ մը եւ մեծ արժանիքներու տէր առաջնորդող մը։ «Ծաղիկ»ը ճշմարիտ դպրոց մըն էր մեզ համար, որուն ազդեցութիւնը երկար ատե նեցուկ եղած է մեր առաջին քայլերուն։ Դժբաղդաբար երկար չի տեւեցին այդ բոլորը։ Թրքահայոց գլխաւոր դժբաղդութիւնը այն եղած է, որ ոչ մէկ ատեն գոնէ 8-10 տարի յաջորդաբար չեն վայելած խաղաղ եւ հաստատուն կեանքի բարիքները։ Լաւ սկզբնաւորութիւններէ ետքը երբէք բաղդը չենք ունեցած մեր ձգտումներուն եւ յոյսերուն լրումը տեսնելու։ Սուլթան Համիդի խելագար ճնշումները եւ հալածանքները սկսած էին արդէն. հայկական գաւառները կը տքային բռնապետութեան թաթերու ներքեւ։ Պապը Ալիի ցոյցը եւ նման դէպքեր մահացու ցնցումներ կը պատճառէին նոյն իսկ մայրաքաղաքին մէջ։ Վրայ եկան Մայիսեան յիշատակագիրին օրերը։ Դեսպաններւո միահամոյն եւ վճռական դիմումներու վրայ սուլթանը ձգձգումներէ, տատանումներէ ետքը հարկադրուած ստորագրեց հայկական բարենորոգումներու խոստումը։ Ոգեւորութիւնը եւ խանդավառութիւնը չափ չունէր արդէն իսկ, մենք տակաւին պատանիներ, կը խորհէինք թափւիլ մեր բնաշխարհը, տանել մեր խանդը ու ոգեւորութիւնը դժբաղդ ու արիւնաքամ գաւառներու մէջ եւ ազգային մեծ թափով սկսել վերածնունդը։ Բայց բարենորգումներու խլուած խոստումները մէկ մտածում կը թելադրեն թուրքերուն։ Կոտորած, միակ իրական պատասխանն է, որ կը ստանանք միշտ մեր արդար պահանջումներուն փոխարէն։ Ապստամբութեան զրպարտութիւններ եւ Սասունի կոտորածը. 95 թուականը, արիւնոտ թուականը կը սկսէր. մէկ տարուան մէջ 300, 000 հայեր զոհ կերթային գրեթէ բոլոր հայաբնակ գաւառներուն մէջ։ Պօլսոյ մէջ եւ ամենուրեք ձերբակալութիւններ, թերթերը կը փակւին, մտաւորականերէն ոմանք կը յաջողին մեկնիլ արտասահման, իսկ երկրին մէջ կը տիրէ այլեւս զարհուրած թմրութիւն մը։ Խիստ եւ կամայական գրաքննութիւնը կը խամրեցնէ ամեն բողբոջում. սարսափ գաւառներու մէջ, սարսափ մայրաքաղաքին մէջ, որովհետեւ այլ ես հայ ըլլալը յանցանք մըն է եւ ամեն մէկ հայու կեանքը ու ազատութիւնը կախում ունի ամենայետին սրիկային, խաֆիէյին քմահաճոյքներէն։
Այդ դժոխային երկրէն մեկնիլը դիւրին չէր, բայց անկարելի ալ չէր ինչպէս այսօր։ Եւրոպական պետութեանց ներկայացուցիչները մեծապէս կ՚օժանդակէին, բայց մանաւանդ օտար դրօշակ կրող նաւերը ամեն ինչ հնարաւոր կը դարձնէին եւ գաղթականութեան մեծ հոսանքը սկսաւ դէպի Կովկաս, Եւրոպա եւ Ամերիկա։
Մտաւորականները մեծ մասով ապաստանած էին Բարիզի մէջ, այդ գեղեցիկ եւ հիւրընկալ մայրաքաղաքին մէջ տեսակ մը կեդրոնացում էր հոն, ուր նոր թեւ առած պատանիներ ինչպէս հին վարպետներէն շատերը խմբուած էին։ Հայկական կոտորածները զարհուրելի կերպով մը պիտի ազդէին բնականաբար մեր մտայնութեան վրայ։ Պահ մը մոռցանք մեր գեղեցկապաշտի եւ զուտ արուեստի հակումները, մոռցանք անձնական զգայնութիւնները եւ տպաւորութիւնները եւ յարատեւօրէն կ՚ապրէինք մեծ ոճիրին առթած արիւնոտ արհաւիրքին մէջ։ Մղձաւանջը կը տիրապետէր մեր բոլոր տրամադրութիւններուն վրայ եւ մեր հոգիները կաշկանդուած էին սոսկումով եւ վիշտով։ Ու հակազդելու համար կոտորածի եւ հալածանքի պատմութիւնների ջլատիչ թշուառութեանը կը փնտռէինք անունները եւ արարքները այն քաջերուն, որոնք ոեւ է տեղ եւ ոեւ է կերպով ծառացած էին թշնամիին դէմ, որոնք ոեւ է դիմադրութեան շարժում ուրւագծած էին, որոնք ինկած էին անհաւասար պայքարին մէջ, կամ յաղթանակած հերոաբար։ Անոնք մեր սուրերն էին, մեր կուռքերը եւ անոնց անուններուն կամ անոնց յիշատակին կապաւինէինք հաւատալու համար գալիք օրերուն։ Այդ հոգեկան վիճակը չէր կրնար չազդել մեր գրականութեան վրայ։ Ու այդ շրջանի եւ ազգային հաւաքական զգացումներու ամենամեծ եւ հանճարեղ արտայայտիչը հանդիսացաւ Սիամանթօն (Ատոմ Եարճանեան)։
Սիամանթօի մասին խօսելէ առաջ մի անգամ ընդմիշտ կ՚ուզեմ լուսաբանել այն սխալ կարծիքը թէ Սիամանթօ ազդուած է սիմպօլիստ գրողներէ եւ գլխաւորապէս Պելճիքացի մեծ բանաստեղծ Վէրհարնէ։ Այդ ազդեցութիւնը աւելի ուշ եկած է եւ ոեւ է կերպով չէ եղծանած հայ բանաստեղծին ինքնատիպութիւնը։ Սիամանթօ իր դիւցազներգութիւններով, իր վրէժխնդրական խոյանքներով, իր մարգարէական շունչով հայկական դաժան իրականութեան արդիւնքն է. անիկա արիւնով ողողւած դաշտերու գերագոյն եւ թունաւէտ ծաղիկն է. հոգին է այն հոգիներուն, որոնք դահիճներու սուրերուն փայլատակումը տեսան եւ հոգին է այն հոգիներուն, որոնք իրենց արեւով ու արիւնով մեր ոգորումներու, դիւցազնական եւ յուսահատական պայքարներու պատմութիւնը գրեցին։ Սիամանթօն դաժան եւ հրաբորբոք ատելութիւնն իսկ է ամբողջ ցեղին, թշնամի ցեղին դէմ, ինքնաբուխ եւ անզսպելի ժայթքումն է անլուր մարտիրոսութիւններու ենթարկուած բազմաչաչար հայ ազգին։ Ու պէտք էր ապրած ըլլալ այդ շրջանը, պէտք էր որ ոեւէ հայ իր արցունքը եւ արիւնը խառնած ըլլար արցունքի եւ արիւնի ծովերուն, ըմբռնելու համար թէ որքան ցաւը, վրէժը եւ հաւատքը Սիամանթօին, ցաւն էր եւ վրէժը ու հաւատքը ամեն մէկ հայ։
Բնիկ Ակնցի, փոքր հասակէն տեղափոխուած էր Պօլիս. բայց իր հոգին կը կրէր իր հայրենակիցներու յատուկ նրբագածութիւնը, տպաւորականութիւնը եւ բարձր արուեստի ընդունակութիւնները։ Վտիտ եւ դալկադէմ պատանի մըն էր երբ զինքը ճանչցայ առաջին անգամ Բարիզի մէջ։ Իր անհանգիստ, սուր եւ թափանցող աչքերուն մէջ կը կրէր ցնորական արբեցութիւնը հայ ազգին։ Իր խօսքերը գրեթէ անհասկնալի էին, այնքան առեղծուածային եւ խորհրդաւոր կը թուէին անոնք։ Իր մտածումը երբէք չէր արտայայտուէր լրիւ եւ հանդարտ եղանակով մը, այլ ոստումներով, ցասումներով, անջատ բառերով, որոնք առաջին անգամ անկապակից կը թուէին։ Բայց իր հոգին ընդունակ էր նաեւ գորովագին միամտութիւններու, որոնք երկար չէին տեւեր սակայն ու յանկարծ կը մթագնէր չես գիտեր ի՞նչ ներքին փոթորիկի հետեւանքով։ Իր սէրերը ու ատելութիւնները տագնապներ էին, որոնք միշտ սաստիկ էին ու բուռն ու երբէք այդ վտիտ ու հիւնդագին երիտասարդը չի գիտցաւ միջակ զգացումներու անդորրութիւնը։
Իրիկուն մը ուսանողի մը սենեակին մէջ անիկա առաջին անգամ ըլլալով կարդաց իր բանաստեղծութիւնը «Մահուան Տեսիլք»։
Կոտորա՜ծ, Կոտորա՜ծ, Կոտորա՜ծ
Քաղաքներուն մէջ եւ քաղաքներէն դուրս
Եւ բարբարոսներն արիւններով կը դառնան
Մեռելներուն ու ոգեվարներուն վրայէն,
Ագռաւներու բազմութիւններ կ՚անցնին վերերէն,
Արիւնոտ բերաններով ու գինովի քրքիչներով…
Այդ բանաստեղծութիւնը յայտնութիւն մը եղաւ մեզի համար եւ անկէց բաւական ժամանակ ետքը, երբ Եարճանեանին անունը երեւաց «Անահիտի» մէջ, մենք Բարիզի այն ժամանակուան հայ ուսանողներս, գիտէինք եւ զինքը կը ճանչնայինք արդէն, իբր ապագայ ամենէն հարազատ փառքերէն մէկը մեր գրականութեան։
Մեր այն ժամանակուան ուսանողութիւնը, կ՚արժէ խօսիլ այդ շրջանի մասին, որովհետեւ անիկա մեր գալիք գրական օրերուն վրայ ահագին եւ տիրական ազդեցութիւն ունեցած է։ Մենք խումբ մըն էինք իտէալիստ երիտասարդներու, որ ազգային ահաւոր դէպքերու առթած սոսկումէն եւ թմրութենէն հետզհետէ սթափելով արդէն իսկ կը խորհէինք մեր կատարելիք դերի մասին։ Կարծես ազգային վերածնունդի բոլոր հոգը բեռցուած էր մեր վատուժ ուսերուն վրայ։ Ամեն մէկս կը կարծէինք որ միսիօն մը ունինք կատարելիք ու կը պատրաստուէինք նոր օրերու։ Մեր մէջ չի կային ասպարէզի մը հետամտողներ, մեր մէջ չի կային անձնական գործերի մասին խորհողներ։ Մենք տեսակ մը միստիքներ էինք եւ մեր մէջ կար անօրինակ եւ խորհրդաւոր ուժ մը որուն զգացումը մեզ կանխահաս հեղինակութիւնով մը կը զօրացնէր։ Չարքաշ, հոգեպէս եւ ֆիզիքապէս չարչարուած, չքաւոր ու մեր չքաւորութիւնը կրելով հոգինիս ամուր, ճակատնիս բարձր, տեսակ ը պարծանքով ու գրեթէ գոռոզութեամբ, մենք կը դիմէինք ջերմեռանդօրէն դէպ ի նպատակակէտ մը, որ թէեւ տակաւին մեզ չէր երեւար պայծառութեամբ, բայց որուն գոյութեան անսասան հաւատքը կը կրէինք։ Մեր խումբի մէջ էր ի միջի այլոց Սուրէն Պարթեւեան, որ արդէն իսկ իր ոճաբանի մտահոգութիւններով կը տուայտէր եւ որուն սեղմ, մշակուած, եւ աշխատւած արձակը կը կազմաւորուէր։
Հետզհետէ աղէտին արհաւիրքը կը տկարանար մեր մէջ եւ ազգային ցաւը իր սրութիւնը կորսնցնելով, կստանար հետզհետէ այն գորովագին եւ քաղցր տխրութիւնը, որ մեր գրական սերունդին ամենէն յատկանշական գիծը եղած է։ Հետզհետէ կը կրէինք Ֆրանսական գրական նոր դպրոցներու ազդեցութիւնը գրեթէ ուղղակի կերպով մը։ Չէինք բաւականանար այդ ազդեցութիւնը կրելով, այլ նաեւ կը մասնակցէինք պայքարներուն եւ երկնակամարին վրայ նոր բարձրացող աստղերուն առթած բանդամառութեանըլ Նոր միստիքականութիւնը իր գեղեցիկ եւ խաղաղ մելամաղձոտուեամբ, իր հոգեկան կեանքի արտայայտութիւններով կը պատշաճէր մեր տրտում եւ երազող հոգիներուն, Պառնասեան դպրոցի խիստ եւ մարմարակերտ ձեւաւորումները, ոճի եւ դասաւորութեանց բիւրեղեայ մաքրութիւնը օտար չէին մեր բնազդներուն, որովհետեւ մենք ալ վերջապէս մեծ եւ դասական ազգի մը թոռներն էինք եւ մեր հայերէնը սորված էինք Եզնիկի, Եղիշէի եւ Խորենացիի հանդիսաւոր, ներդաշնակ եւ մեծավայելուչ ոսկեբարբառին մէջ։ Իրապաշտ դպրոցի դեռ կանգուն պատուանդաններուն քով արդէն իսկ կը բարձրանար վերը յիշած գրական դպրոցներուն հետ զուգընթացաբար խորհրդապաշտ (simbolisme) դպրոցը, որ այնքան արագ եւ մեծադղորդ համբաւով մը տիրեց բոլոր քաղաքակիրթ ազգերու գրական միջավայրներուն։
Կը կարծւի առհասարակ թէ ազդեցութիւն կրելը կը նշանակէ ամբողջապէս ենթարկուիլ, ձուլւիլ օտար մտքին եւ ձեւերուն։ Այդ չէ որ ըսել կուզեմ ես։ Օտար եւ հարուտ գրականութենէն ազդեցութիւն կրելու, անով սնանելու եւ անկէ պատշաճ չափերով հարստութեան տարրեր իւրացնելու համար անհրաժեշտ է ունենալ ոչ միայն մեծ ընդունակութիւն, այլ նաեւ տեսակ մը հանգունութիւն հոգեկան վիճակներու, ցեղային ոգիի, բնազդական նոյն ձգտումներ, ճաշակներու մերձաւորութիւն եւ վերջապէս ու մանաւանդ համարժէք հաւաքական թափ մը նոյն թռիչքով սլանալու, նոյն ձեւերով երազելու, սիրելու եւ հիանալու։ Թրքահայն առհասարակ, բայց մանաւանդ Պօլսեցի հայը իբր միջերկրականեան ժողովուրդ, մեծ մերձաւորութիւն մը զգացած է դէպ ի լատինական ազգերի մշակոյթը եւ այդ իսկ է պատճառը, որ բարիզեան գրական միջավայրը ոչ միայն օտար եւ խորթ չէր թուեր մեզի, այլ նոյն իսկ կարծես թէ կը համապատասխանէր մեր անսահման զգացումներուն, մեր գեղեցկապաշտական բնազդներուն, մեր վերացական մտքին մեր ձեւի ու ոճի, լեզուի ու ներդաշնակութեան համար ունեցած հակումներուն։
Պելճիքացի երկու ֆրանսագիր հանճարներ յայտնուած էին այդ օրերուն, Վէրհարն եւ Մեթէրլինկ։ Այդ երկու հսկայներուն ազդեցութիւնը անուրանալի է մեր ժամանակակից գրականութեան վրայ։ Երկար պիտի ըլլար հոս վերլուծել այդ ազդեցութեան հանգամանքները, բայց խօսքերնիս մասնաւորելով Սիամանթօին վրայ, կրնանք ըսել թէ իր ինքնատիպ, հանճարեղ եւ մարգարէական բանաստեղծականութիւնը կազմաւորելու, իր վերջնական ձեւին մէջ զայն արձանացնելու, տալու համար իր ոգորումներուն հիացումներուն եւ ցասումսերուն համարժէք կշռոյթը (rytme) օգտւեցաւ Վէրհարէնի հանճարէն։ Ու Պելճիքացի տիտանեան բանաստեղծէն այդ կերպով կարենալ օգտւիլը ոչ թէ կը նսեմացնէ Սիամանթօի գրական փառքը, այլ պատիւ կը բերէ իրեն։
Սիամանթօի բանաստեղծութիւնը կ՚արտայայտուի դիւցազներգութեան ձեւով, անիկա իր մարմարկերտ եւ արձանային ձեւերուն մէջ կը մարմնացնէ հսկայական պայքարը մեր հերոսներուն։ Անիկա կը պանծացնէ փառքը յաղթողներուն ու մանաւանդ անանցանելի եւ ստեղծագործող յաղթանակը կռուի մէջ ինկածներուն։ Հոն ոչ մէկ տեղի մէջ չի պիտի գտնանք ողբագին լալկանութիւնը պարտուած ազգի մը դարաւոր ստրկութեան ցնցոտիներէն մի անգամ ընդ միշտ մերկացած է իր արիական հոգին. անիկա գտած է ձայնը իր ազնուական ցեղին ու ճշմարիտ բարբառը չարչարուած բայց անընկճելի ազգին։ Ինքն իսկ կը ձեւակերպէ իր հոգեկան կերպարանքը հանդէպ սասնեցնող աղէտին ու հանդէպ վրիժառու եւ արի դիւցազներուն որ իրեն հետ կը խօսին իր տեսանողի վերացումներուն միջոցին։
Ո՜վ դուն, ողջակիզումներու ուխտուած սպիտակ տղայ, կը կոչեն զինքը. ինքը իր մտաւորականի տժգոյն եւ վտիտ սիլուէթը կը հակադրէ պայքարողներու արիական եւ ջլապինդ ձեւերուն, ու ինչ որ ինքը չէ կարող կատարել իր բազուկներուն զօրութեամբը, կը փառաբանէ իր եղբայրներուն վէս քաջութեանը մէջ։
Ուրեմն փառք եւ օրհնութիւն ձեզի,
Դուք մեր կուռքերը մարմարեղէն ու մեր Սուրբերը պայծառ,
Դուք հսկանե՜րը, դուք՝ Առաքեալնե՜րը, դուք՝
Ահաւորնե՜րդ բոլոր
Փառք եւ օրհնութի՜ւն ձեզի։
Երկար եւ անսպառ պիտի ըլլար Սիամանթօի սլացումներուն գեղեցկութիւնները մի առ մի թուել. առանձին դասախօսութեան մը եւ ստուար հատորներու նիւթ կրնային կազմել անոնք. բայց այդ մեծ հայ բանաստեղծին սիլուէթը ուուագծած միջոցնիս չենք կրնար չի խօսիլ իր մարգարէական շունչին վրայ, որուն սեւ կողմը աւաղ մասամբ իրականացած կը տեսնենք այսօր եւ որուն լուսաւոր շողիւններուն տուած խոստումներուն կըսպասենք տակաւինլ
Բանաստեղծը յաճախ կը խօսի իր մահւան մասին։ Ահաւասիկ իր տողերը։
Ըսէք, դէպի ո՞ր մահը դաժանօրէն եղերական
Մեր հոգիները՝ հողին փառքէն վիրաւոր՝
Ու անոր ցնորքի ճամբաներէն տժգունած,
Ո՞ր հեռաւոր հորիզոններէն սգաւոր՝
Տրտմօրէն պիտի երթան։
Բանաստեղծութիւնը կը շարունակուի մահերգական ամեհի ընթացքով մը, ուր մահասարսուռ փոթորիկի մը մէջ չարաբաստիկ եւ գիշատող թռչուններու խօլական պարովը արհաւիրքներու ամենէն սոսկալին
Խաւարին մէջ, անձաւին տակ՝
Անվերջօրէն սրսկեցին։
Ու իրենց լացերը դիւային ու գինով,
Ուրկէ գետինը ինկած հոգիս իր վախէն։
Աչքերը վե՜ր ինծի համար,
Իր վիրաւոր աչքերը դէպ ի վեր՝
Կոյսի մը պէս դողահար,
Հողին վրայ ծունկի եկած կաղօթէր…
Ու ես, անմխիթար,
Հեռաւոր հոգիներու պայծառ լացն իմ վրաս,
Ուրիշ անծանօթ հորիզոններէ
Գիշերներով իմացայ։
Երբ այսօր մտաբերենք պահ մը այն մղձաւանջը, որուն մէջ ապրեցան թրքահայ մտաւորականները ու նաեւ այն քստմնելի մահը, որով շատերը մահացան, այս տողերը զարհուրելի, ահագին ու եղերական նշանակութիւն մը կունենան մենք չենք կարող դադրիլ մեր հոգեկան աչքերով յաւերժօրէն տեսնելու հայ մարգարէական բանաստեղծին վրէժխնդիր ու ցաւատանջ հոգին, որ ուրիշ բանաստեղծութեան մը մէջ կը մրմնջէ։
Ու բարեկամներս թունաւոր ծաղիկներ քաղեցին
Իմ հեռաւոր գերեզմանս զարդարելու համար։
Բայց իր եղերական մահուան զարհուրելի յայտնատեսութեանն մէջ իսկ Սիամանթօ չի մոռնար իր անպարտելի իտէալը, վերջնական յաղթանակի հաւատքը մեզ կտակելէ։
Եւ ահաւասիկ դեռ եբենոսէ անվարժ քնարս աղմկայոյզ,
Որ պարտութենէս, օր մը, իմ դողդոջուն ձեռքերուս մէջ ջախջախուեցաւ…
Եւ ահաւասիկ, վերջապէս քեզի՝ իմ վաղնջական սուրս պողպատեայ,
Որովհետեւ իմ յաղթուածի բազուկներս անարժան են անոր բոցին…
Եւ դուն ընկեր, արդէն գիտես արիաբար քալել՝
Մեծ նպատակին այն ազատաբեր ճամբաներէն
Ուրկէ քու երկաթեղէն քայլերդ, հազարաւորներու քայլերուն հետ,
Յաղթանակներու խոստացուած հնչիւնը պիտի հնչեցնեն…
Բայց բանաստեղծը ապագայ օրերու այս պայծառ յայտնատեսութեան միջոցին վերջին խնդիրք մը ունի
Եկու եւ քու բարեկամի եւ սիրուածի մատուըներովդ գորովածանր,
Այն երկու կաթիլ լոյսը որոնք աչուըներս յոյսով եւ հպարտութեամբ կադամանգեն,
Եկու զանոնք յաւերժութեան մը համար դէպի խաւարը փակելու…
Որովհետեւ Յոյսին ձայնէն, ինչպէս ձայնէն փրկութեան, կամ ձայնէն տառապանքին
Կրնայ ըլլալ որ իմ մեռեալի աչուըներս՝ նորէն արցունքոտին…
Անհրաժեշտ է հոգեկան գագաթնակէտի մը հասած ըլլալ իր լիութեանը մէջ ըմբռնելու եւ գնահատելու համար Սիամանթօին բանաստեղծութիւնները. հարկ է որ Տառապանքին սրբազան մկրտութիւնովը նուիրագործուած ըլլայ հոգին, որպէսզի կարող ըլլայ հաղորդակցութեան մէջ մտնել բանաստեղծին հոգիին հետ, որ հոգին է տառապած ազգին։
Սիամանթօի բանաստեղծութիւնները հաւաքւած են հետեւեալ ընդհանուր տիտղոսներուն ներքեւ «Դիւցազնօրէն», «Հոգեվարքի եւ Յոյսի ջահեր», որոնք կ՚արտայայտեն 95ական թուականներու արհաւիրքները եւ վրէժը. - «Կարմիր լուրեր բարեկամէս», գրուած են Ատանայի արհաւիրքներու ազդեցութեան ներքեւ. իսկ «Հայրենի հրաւէր»ը Սահմանադրական րէժիմի օրերուն տարագրեալ հայերը դէպի հայրենիք հրաւիրող իր բանաստեղծութիւններն են, որոնք գրւած են գլխաւորապէս Ամերիկայի մէջ։ «Ամբողջական գործը» որ իր մէջ կը բովանդակէ վերեւ յիշածներս Ամերիկահայ հրատարակութիւն մըն է։
Սիամանթօն ծնած է 1877-ին Ակնայ մէջ։ Փոքր հասակէն տաղափոխուած է Կ. Պօլիս եւ աշակերտած է Պէրպէրեան վարժարանին։ 95-ական թուականներէն ետքը անցած է Բարիզ եւ մաս կազմած է այն մտաւորականներու երիտասարդ խումբին, որու մասին խօսեցայ քիչ առաջ։ Պահ մը ապրած նաեւ Ժընեւ եւ յետոյ Ամերիկա։ Օսմ[անեան] Սահմանադրութեան՝ հռչակումէն ետքը այնքան ուրիշներու հետ ինքն ալ վերադարձաւ Կ. Պօլիս։ Զանազան առիթներով բացակայելէ ետքը անգութ մայրաքաղաքէն, պատերազմի միջոցին գտնուեցաւ հոն։ Ինքը առաջին ձերբակալեալներու շարքին մէջ էր եւ Այաշ աքսորուեցաւ։ Զանազան չարաբաստիկ լուրեր հասած են իր եւ ուրիշներու մասին. ոեւէ յստակ տեղեկութիւն չունինք այլեւս։ Սիամանթօ այնքան ուրիշ թանկագին կեանքերու հետ ընկլուզուած է թրքական խաւարին մէջ։ Սպաննուած է իսկապէս, ինչպէս ոմանք կը հաւաստեն եւ ճիշդ են արդեօք այն զարհուրելի մանրամասնութիւնները, որոնք հասած են մեզի իրենց սպանութեանց պարագաներու մասին։ Կամ եթէ տակաւին կապրի իր ազնուական եւ վէս շունչը որ զնտանին խորը եւ ի՞նչ քստմնելի դահիճներու քինախնդիր աչքերուն տակ կ՚ոգեւարի։ Անստգութիւնն է միայն որ յոյսի վերջին թելը դեռ կը պահէ մեր մտածումներուն մէջ։
Այն միջոցին որ հայ մտաւորականութեան ամենէն կենսունակ տարրերը տարագիր եւ հալածական կը մնային արտասահմանի մէջ, Կ. Պօլիս իր ուժերէն զրկուած եւ կղզիացած գաւառի հայութեան հոծ զանգուածէն, տարիներու ընթացքին կը վերագտնէր տեսակ մը խաբուսիկ անդորութիւն։ Հալածանքները միշտ կը շարունակուէին եւ միտքը ենթարկուած էր տեսակ մը խեղանդամութեան։ Հրէշային կերպով ծիծաղաշարժ գրականութիւնը կը սպաննէր, կը խեղդէր ամեն լսացում եւ ամեն ձգտում։ Միջակ եւ երկրորդական գրողները իրենց գրիչը պատշաճեցնելով օրուան պայմաններուն, թերթերը կը լեցնէին իրենց սնամէջ եւ ունայնամիտ մտքի փշրանքներով, Լեզուն օգտուելով իւր դիւրաթեքութենէն նախադասութիւններու տեսակ մը ճարտար խաղ էր որ կը ցուցադրէր եւ հեռանալով միտք մը, տպաւորութիւն մը կամ զգացում մը արտայայտելու իր նպատակէն կը դառնար ունայն եւ անբովանդակ փափկութիւն մը, հազիւ թէ պահպանելով տեսակ մը հնչական ներդաշնակութիւն։ Այս ամլութեան վիճակն է որ միմիայն նկատողութեան առնելով այնքան խստօրէն քննադատած են Կ. Պօլսոյ հայ գրականութիւնը, առանց պահ մը իսկ մտածելու թէ մենք թրքահայ ճշմարիտ գրագէտներս, մենք առաջիններն էինք այդ վիճակը արհամարհող։ Դժբաղդաբար տարիները կը գլտորէին եւ հակազդեցութիւնը կ՚ուշանար։ Անպատիժ մնացած գրչակները վարպետի հովեր կ՚առնէին եւ իրենց դիւրին արտադրութիւններով կ՚ողողէին գրական ասպարէզները։ Նոր սերունդը դպրոցներու մէջ եւ այլուր այդ վատուժ սնունդովը կը դաստիարակուէր։ Ճշմարիտ աղէտ մը կրնայինք համարել ասիկա, եթէ հետզհետէ գրական ճշմարիտ խառնուածք ունեցող անձեր չի յայտնուէին կամ արդէն գոյութիւն ունեցողները վերստին չերեւային թիւրք կառավարութեան դաժան խստութիւններէն ոեւ է ճարտարութիւնով մը փրկելով իրենց մտքին ու հոգիին անբռնաբարելի ազատութիւնը։ Երկու եղանակի վրայ գրագէտը համեմատաբար ազատ էր ինքզինքը արտայայտելու։ Սէրը եւ բարքերու ուսումնասիրութիւնը. - բնութեան նկարագրութիւններն իսկ յաճախ կասկածներու առիթ կ՚ընծայէին։ Հետզհետէ արտասահմանէն իրենց բանաստեղծութիւնները սկսան ղրկել սակայն Վահան Թէքէեան, նրբազգաց եւ ճաշակաւոր բանաստեղծ, Երւանդ Օտեան, մեծ երգիծաբան ու Տիրան Չրաքեան, միստիք փիլիսոփայ որուն կրօնական մենամոլութիւնը հետզհետէ յիմարութեան սահմանները մտաւ։ Այդ օրերու տաղանդաւոր գրողներէն պէտք է յիշել նաեւ Չիֆթէ-Սարրաֆ, որ իր մանրակրկիտ դիտողի եւ իրապաշտ գրագէտի ամրութիւններով, միացած վերը յիշած հեղինակներուս, յաջողեցան մոռցած լիճը ալեկոծել եւ նոր շունչ ու թարմութիւն մտցնել գրական միջավայրին մէջ։
Բայց նոր հոսանք մը, առողջ եւ կենսաւէտ հոսանք մը պիտի գար ճշմարիտ կեանք եւ ոգեւորութիւն տալու այդ գրական թմրութեան։ Ատիկա գաւառական գրականութիւնն էր, որուն գլխաւոր ներկայացուցիչներն էին Ռուբէն Զարդարեան եւ Թլկատինցին Խարբերդէն, Արտաշէս Յարութիւնեան՝ Մալկարայէն եւ Գեղամ՝ Մուշէն։
Իրենց կարգին այս գաւառացի գրողները հարկադրուած սահմանափակելու իրենց նիւթերը, միւս կողմանէ կը յայտնուէին ներշնչման հարազատ եւ հզօր թափելով, բնաշխարհի մասնայատկութիւններով եւ իրենց գաւառներու յատկանշական արտայայտութիւններով։ Մոռցած լիճը, որ Պօլսական գրականութիւնը կը ներկայացնէր այն ժամանակ իր բոլոր գորտերուն վայնասուններովը պատասխանեց այս անուրանալի տաղանդներուն։ Բայց անոնք, որոնցմէ ոմանց անունները արդէն ծանօթ էին 95-ական թուականներէն, այնպիսի ծարաւ մը յագեցնելու կոչուած էին, այնպիսի պահանջքի մը գոհացումը կը ներկայացնէին, որ ժողովուրդին հանճարը ըմբռնեց ու սիրեց զիրենք ու անոնք յաղթականօրէն հաստատուեցան իրենց պատուանդաններուն վրայ։ Թլկատինցիին սուր հեգնութիւնը եւ գաւառական համը, Արտաշէս Յարութիւնեանի նրբաճաշակ, խոհուն եւ իմաստուն բանաստեղծի հանդարտ լրջութիւնը եւ Գեղամի գաւառաբարբառին ընդմէջէն նշմարուող գրական տոկուն գեղեցկութիւնը նոր շունչ եւ նոր շեշտ ներշնչեցին թրքահայ գրականութեան։ Անոնք իրենց հարազատ լեզւով եկան ցբելու նազանքները շղարշային եւ ժանեկային փափկութիւններու, ունայն նախադասութիւններու եւ երեւան բերին իրենց նիւթին եւ ձեւին ամրակուռ յաղթանակովը բոլոր փոքրութիւնը միջակ բանաստեղծներու ներշնչման աղբիւրներուն։ Գաւառական գրականութեան ամենէն յատուկ եւ անուրանալի վարպետներէն մէկն էր Ռուբէն Զարդարեան, որուն վրայ պիտի ծանրանանք մասնաւորապէս։
Ռուբէն Զարդարեան իր անձով եւ գրականութեամբ մեզ կը ներկայացնէր Խարբերդը իր ամենէն հոգեկան եւ նրբին իսկութեանը մէջ։ Իր աչքերուն իմացական թախծութիւնը եւ իր էջերուն իմաստուն եւ բանիմաց տխրութիւնը նոյն ներշնչման աղբիւրէն բղխած էին։ Խարբերդ խոպան եւ բիրտ գաւառ մը չէ. հին քաղաքակրթութիւններու հետքերը. Դամասկոսը եւ Հալէպը իրենց հնամենի նրբութիւնները թողած են հոն եւ խարբերդցին գեղեցկագիտական աւանդութիւններ ունի ու իր հոգին ընդունակ է անմիջապէս որդեգրելու նոր գեղեցկութիւններու եւ նոր քաղաքակրթութեանց ճաշակը։ Այս ընտիր յատկութիւններու տեսակ մը համադրական արժէքը կը ներկայացնէր Զարդարեան, որուն տաղանդը կարտայայտուի երկու որոշ գրական սեռերով։ Վիպագրութեամբ եւ աւանդավէպերով, հէքիաթներով։ Այս երկրորդ սեռին մէջ Զարդարեան մնաց անզուգական վարպետ մը։
95-ական թուականներուն անիկա իր գրական սկզբնաւորութիւնը ըրած էր շատ փայլուն կերպով մը։ Համիտեան շրջանի դաժան օրերուն երբ խօսքն ու գիրը մասնաւոր հալածանքի մը ենթարկուած էին, անիկա մնաց երկար տարիներ ազնուական լռութեան մը մէջ. այդ միջոցին ինքն ալ այնքան ուրիշներու հետ բանտարկուած էր Խարբերդի բանտին մէջ։ Ազատելով իր բանտարկութենէն, բռնապետութեան վերջի տարիներուն է որ կը յայտնուի կրկին իր թախծալի, քաղցր ու միանգամայն ուժեղ գրականութեամբը փրկելու պատիւը այն ժամանակուայ անկեալ գրական շրջանին։ Վերջապէս ինքն ալ կը յաջողի անցնիլ արտասահման եւ Ֆիլիպէի մէջ կը վարէ խմբագրութիւնը «Ռազմիկ» թերթին, ուր մէկ քանի գաւառական գեղեցիկ էջեր տուած է։
Մասնակցելէ ետքը Բարիզի մէջ գոյացած թրքահայ կօնկրէին Սահմանադրութեան հռչակումէն անմիջապէս ետքը փութաց Կ. Պօլիս, ուր գրեթէ տարի մը ետքը ստանձնեց «Ազատամարտ»ի խմբագրապետի պաշտօնը։ Խմբագրականներու, միտքով լեցուն, կուռ ոճով եւ գրական արժանիքներով համեմուած գեղեցկութիւնը զինքը հանդիսացուցին նաեւ իբր առաջնակարգ հրապարակախօս մը։ Այդ շրջանին է որ իր ցիր ու ցան էջերը հաւաքելով հրատարակեց հատոր մը «Ցայգալոյս » ընդհանուր տիտղոսին ներքեւ՝ որուն յառաջաբանը կը բացատրէ թէ՝ այդ անուան նշանակութիւնը եւ թէ այն քաղաքական եւ հոգեկան վիճակը որուն մէջ արտագրուած են այդ գրական հատուածները, որոնց ամեն մէկ իրենց առանձին յատկութիւններով գոհարներ են։
«Ցայգալոյսը՝ կըսէ հեղինակը, խորհրդանշանն է այն շրջանին, ուր բռնադատիչ խաւարը կը ճնշէր թրքահայ մտքին եւ գրականութեանը վրայ։ Բանը ոչնչացած չէր, բաց կենսազուրկ ու կիսակենդան, հազիւ կը ճառագայթէր մթաստուեր ու մռայլ հորիզոնի մը վրայ, որպէս տրտմաթաթաւ անդրադարձ ցոլքը ցայգալուսային աշխարհի մը մէջ»։
Ռուբէն Զարդարեան իր նիւթը կ՚առնէ գլխաւորաբար երկրէն ու իր տաղանդին աստուածատուր հմայքով մեզ կը բանայ իր բնաշխարհի ցաւերուն, հոգերուն եւ յոյսերուն լայնածաւալ աշխարհը. անիկա, թէեւ իրապաշտ գրողի ճշգրտութեամբ մեզ կը ներկայացնէ մարդիկ, իրերը եւ միջավայրը, բայց այդ պատկերացումները առարկայական ցրտութիւն չունին. հեղինակը կը զգայ հոգին մարդոց եւ բնութեան եւ զանոնք քաղցրօրէն հաղորդակցութեան մէջ կը դնէ մեզի հետ։ Այն անշօշափելի եւ անսահմանելի բանը, որը բանաձեւերու անկարող է մարդկային լեզուն եւ որը միայն մեր զգացումներովը կ՚ըմբռնենք, նոյն իսկ յաճախ անգիտակցօրէն, կ՚արտածորի սքանչելիօրէն Զարգարեանի ներկայցուցած տիպարներէն եւ անոնք կենդանի մարդոց ուժգնութեամբը եւ բոլոր զօրութիւններովը կը վերադառնան մեր յիշողութեան։ Օրինակ «Տան սէրը» վիպակին Կով Առաքելն եւ «Սեւ հաւը կանչեց»ին խօճապաշի Նիկօն, իր շնական մոլութիւններով եւ զղջումի դիւային գալարումներով, Նունիկը իր գրեթէ անասնային անգիտակցութեամբ ու այս վերջնոյն կեսուրը, հայ պառաւ կնոջ տիպարը, պատուախնդիր եւ եղերականօրէն մոլեռանդ իր պատուախնդրութեան մէջ, իր չարչարանքներով, իր ամօթով ու արհաւիրքներով անմոռանալի եւ համադրական տիպարներ են, որոնք կ՚ապրին ու կը տառապին եւ որոնց ցաւերը, հոգերը ու ամօթը մեր հոգիները կը դղրդեն ցաւագինօրէն։
Այդ իսկ պատճառաւ է թերեւս որ Զարդարեանի իւրաքանչիւր վիպակը իր շրջանակէն դուրս կը տարածուի եւ խորհրդանշական հանգամանք մը կը ստանայ։ Անիկա որոշ պատմութիւն մը ըլլալէ աւելի, այդ պատմութեան միջոցաւ հոգեկան բացայայտ վիճակի մը խորհրդանշանն է եւ ինչպէս իսկական կեանքը, անիկա իր բազմակողմանիութեամբ կ՚ընդգրկէ բոլոր պարագաները ակնարկուած հոգեկան վիճակին, որուն մէկ երասակն իսկ է արդէն եւ ոչ թէ օտար պատկեր մը հակադրեալ օտար մտքի մը։ Առնենք օրինակի համար «Տան Սէրը»։ Կով Առաքել խոնարհ արարած մըն է, խեղճուկ եւ ապաշնորհ, որուն բոլոր ինչքը խարխուլ տնակ մըն է։ Այդ մարդը որ իր թշուառութեան մէջ խեղդուած կորսնցուցած է յուզուելու, զգալու ընդունակութիւնները, մէկ եւ մեծ հրայք մը ունի սակայն. ատիկա իր տանը սէրն է։ Խեղճուկ է նաեւ այդ տունը, կիսաւեր եւ խարխուլ բայց իր տունն է. ու այդ ծիծաղելի եւ տարապայման սէրը, նշաւակ ու ծաղր ու ծանակի առարկայ։ Հետզհետէ կը ստանայ սրտառուչ ու գրեթէ եղերական բնոյթ մը։ Կը խնդանք ու կարտասուենք միանգամայն եթէ խորասուզենք այդ զգայնութիւններուն մէջ, որ այդ վիպակը կ՚արթնցնէ մեր մէջ որովհետեւ վերջապէս ամէն մէկս մեր հոգիին խորքին մէջ կը կըրենք այդ սրտառուչ եւ եղերական հրայրքը մեր աւեր աւերակ, մեր կիսակործան եւ խարխուլ տնակին համար որ մեր հայրենիքն է։ Ու կով Առաքելին միամիտ մտահոգութիւնները, նախանձախնդրութիւնը պահպանելու ու զայն իր վերջնական քայքայումէն փրկելու համար տնակը, որ աւելի բարեկեցիկ ու փարթամ դրացիներուն ծաղրանքը կը շարժէ ու անոնց սառն անտարբերութեան կը հանդիպի, պատկերը չէ՞ արդեօք այդ մտմտուքներուն, հոգերուն եւ նախանձախնդրութիւններուն, որոնք մեր ամբողջ կորովը կը սպառեն, որոնց համար կապրինք ու կը մեռնինք եւ որոնք աւելի փարթամ մեր դրացիներուն եթէ ոչ չկամութեան, գոնէ սառնային անտարբերութեան կը բաղխին։
Ներքին կռիւները ու անհամաձայնութիւններն ալ պակաս չեն Կով Առաքելին տան մէջ, հետեւանք թշուառութեան եւ անկէ բղխող ջղագրգիռ կեանքի, բայց հաշտութիւնը չուշանար, կրկին յանգելու համար կագ ու կռուի, որու միջոցին դրացի չարաճճի տղաքը քար կամ հող կը նետեն դրան ու պատուհաններուն ճեղքերէն Կով Առաքելի հասցէին։ Հարկ կայ բաղդատութիւնը շարունակելու։ Անողորմ ու անհաւասար պայքար ձիւնին ու բուքին դէմ որ կը ծածկէ տանիքը ու կը սպառնայ վնասել տունին պատերուն եւ նոյն իսկ հիմունքին, պայքար դրացիներու անբարեացակամութեան դէմ, ներքին հռիւներ ու օր մըն ալ տունը կամայանայ. մենակ ինքը կը մնայ. ոգին այդ խարխուլ տունին, զոր հեռաւոր ժառանգորդներ կը հեռացնեն, կը տարագրեն իր բոյնէն։ Տունը կանցնի օտարներու ձեռք ու Կով Առաքել կը մեռնի օտարի տուն. յուղարկաւորութեան միջոցին երբն դագաղը կանցնէր փողոցին անկիւնէն։
— Հէ՜յ կիտի ողորմած հոգի, կ՚ըսէին թաղին կնիկները պատուհաններէն եւ կտուրներէն, հեղ մը գլուխդ վերցուր ու դէպ ի տունդ հայիր…
«Գամփռը» սքանչելի հատւածը նոյնպէս խորհրդանշական էր մըն է. մեծահողի եւ ազնուազգի անհատականութիւններու հանդիպած յաւիտենական հալածանքը կը ներկայացնէ անիկա միջակութիւններու, սինլքոր եւ քծնող քոթոթերու կողմէ։ Վիրաւոր գամփռը լեռներէն իջնելով, գալլերու դէմ իր ցեղին դարաւոր պայքարներէն վերջապէս վնասուած, կը մոլորի ու կը մտնայ քաղաքին մէջ. ու ահա վայնասունը փողոցի շուներու վոհմակներուն, որոնք իրենց բնոյթէն ու կոչումէն ապասերած սորված են կտոր մը ոսկորի համար պոչերնին խաղցնել ու քծնել անպատկառօրէն, որոնք կը հալածեն յաղթանդամ ու փառաւոր գամփռը։ Անիկա անտարբեր ու զզուած կանցնի այդ ապասերածներու մէջէն ու տրտում բայց անյողդողդ կը վերադառնայ դէպի ամայութիւնը իր լեռներուն, ուր գոնէ իր ցանծալի անցեալին յիշատակները կը թեւածեն եւ ուր հանգիստ կերպով կրնայ փակել իր աչքերը վերջնական խաւարին համար։
Զարդարեան գիտակցելով է, որ իր մտքերը խորհրդանշած է որոշ պատկերներու մէջ թէ միտքերը ինքնին բղխած են իր ներշնչումէն, հոս տեղը չէ քննել այդ կէտը. սա միայն կրնանք պնդել թէ Համիդեան րէժիմի բռնութիւններուն ներքեւ, այն ուժեղ տաղանդը որ կը ներկայացնէ Ռուբէն Զարդարեան, չէր կարող խեղդուիլ բացարձակապէս եւ միտքը ու հոգին անբռնաբարելի ու ազատ, իրենց արտայայտութեան եղանակները միայն կը պատշաճեցնեն այն ժամանակի արգելիչ օրէնքներուն, այնքան որ այսօր կրկին կարդալով այդ գեղեցիկ էջերը ոեւէ կերպով չենք զգար չարաբաստիկ ազդեցութիւնը թրքական գրաքննութեան։
Ռուբէն Զարդարեան իր վիպակներուն եւ հէքեաթներուն մէջ պերճօրէն բանաստեղծական ոճ մը ունի. անոնք կարելի է ըսել թէ արձակ կը յայտնուի իր ամենէն մայրական ու ամենէն քաղցր գեղեցկութիւններովը։ Բայց իր քնարերգական արձակ իր շքեղութեան լրումը կստանայ իր հէքեաթներուն մէջ, որոնք ամբողջական ստեղծագործութիւններ են եւ որոնց մէջ երբէք իր հաւասարը չունեցաւ։
Առաջին տարիներու աւանդավէպերու ներշնչման աղբիւրը եղած է հայրենի երկիրը, ու անոնք կերպով մը գերագոյն ծաղիկներն են հայ ժողովուրդի հաւաքական հանճարին։
Բայց Զարդարեանի տաղանդը հետզհետէ յեղաշրջուելով սկսաւ սաւառնիլ աւելի լայն հորիզոնների վրայ ու «Եօթը երգիչները», բայց մանաւանդ «Ով որ Սուլթան մը ունի րի հոգիին մէջ» վերտառութեամբ հէքեաթը, մեծ եւ հնամենի արեւելքի, օրրանը կրօններու եւ իմաստութեանց, հանդարտ, մեծավայելուչ, շողշողուն եւ արգենաւէտ ոգին է որ կարտայայտէ Զարդարեան հիանալի oriantaliste մըն է ճշմարիտ Orientaliste մը։
Ռուբէն Զարդարեան դժբաղդաբար շատ ժամանակ չէ ունեցած իր գրական տաղանդը յաճախ արտայայտելու։ Համեմատաբար այն երկար ժամանակին որու ընթացքին գրած է Զարդարեան, հազիւ հատոր մը կունենաք, ուր ամփոփուած են իր հատուածները իսկ այդ հատորէն դուրս՝ հազիւ թէ քանի մը գրական էջեր։ Կեանքի դժուարի պայմանները, քաղաքական թէ տնտեսական, զինքը հարկադրած են ժամանակ կորսնցնելու զանազան կերպերով։ Թէեւ ըստ ինքեան քանակը որ եւ է նշանակութիւն չունի, բայց գիտնալով թէ ատիկա ոչ թէ արդիւնք եղած է դժուարին արտադրութեան այլ միայն աննպաստ պայմաններու, ցաւով կը նշանակենք ասիկա։
Հայ մտաւորականներւո ձերբակալման միջոցին առաջին ձերբակալուածներէն մէկը եղաւ Զարդարեան. զինքը աքսորեցին Այաշ, ուրկէ եօթը աքսորի ընկերներու հետ ղրկեցին դէպի Տիգրանակերտ։ Այաշէն մեկնելէն ի վեր ինչպէս իր ընկերներուն, նոյնպէս իր մասին ոեւէ ճիշդ լուր չէ ստացւած։ Յոյս ունի որ բաղդը այնքան անողոք կերպով խիստ չպիտի ըլլայ մեր դէմ եւ թէ այդ սոսկալի եւ անարդար հալածանքներէն ետքը մեր այնքան թանկագին մտաւորականներւո պիտի վերադառնան մեզի։
Օսմանեան Սահմանադրութեան հռչակումը անակնկալ եւ խոտորնակի ելք մը կը հանդիսանար թրքահայ անտանելի կացութեան։ Յանկարծ Եըլտզի Մոլոխը զինաթափ կ՚ըլլայ. բանտերուն դռները կը բացուին, երեկուան դահիճները իրենց տպարաններէն բանտային խուցերը եւ աքսորավայրերը կը փոխադրւին, մինչ ստոյգ եւ սոսկալի մահերու նախասահմանուածներ օրուան հերոսներ կը դառնան։ Թուրքիա հայերու հանդէպ կը բռնուի արտակարգ սիրոյ տագնապէ մը եւ իր արտայայտութիւնները անով իսկ սրտառուչ կը դառնան մեզ համար, որ շատ բան ունէինք ներելիք իրենց։ Թուրք եւ հայ եղբայրակցութիւնը կը նուիրագործուի հայ նահատակաց գերեզմաններուն վրայ, ուր թուրք մտաւորականութեան պատկանող դէմքեր արցունք կը թափեն մինչ գումարտակներ կանցնին Կ. Պօլսոյ փողոցներու մէջէն Անդրանիկ մարշը նուագելով իբրեւ զինւորական քայլերգ։ Շատեր մեզի մեղադրած են մեր դիւրահաւանութեան եւ մեր վստահութեան համար. ի հարկէ հոս տեղը չէ քննել թէ ինչո՞ւ եւ ի՞նչպէս հաւատացինք անվերապահօրէն մեր դարաւոր թշնամիներուն. ատիկա վստահ եմ թէ որոշ քաղաքականութեան մը արդիւնք ըլլալէ աւելի զգացումներու եւ երկուստեք անկեղծ զգացումներու յորդում մը եղած է. շատ կարճատեւ եղած է այդ սիրային տագնապը երկու ցեղերու մէջ, բայց անիկա անհրաժեշտ էր թուլացնելու համար այն լարւած դրութիւնը, որով երկու ազգ դէմ դէմի կեցած էին տասնեակ տարիներէ ի վեր։
Քաղաքական ազատութիւնը իր հետ բերաւ նաեւ խօսքի եւ մամուլի ազատութիւնը. եւ ահա սարսափելի կաշկանդումներուն անմիջապէս յաջողդեցին խելայեղ եւ սանձարձակ օրեր։ Խանդավառութիւնը տեւեց շաբաթներ եւ այդ յիմարական եւ անհաշիւ ուրախութեան միջոցին, որ մշտատեւ տօնի մը կերպարանքը կուտար մեր Կեանքին գեղարուեստը ու գրականութիւնը խրտչած աղմկալի եւ հրապարակային պոռոտախօսութիւններէ, ծածկուած էին բացարձակապէս։ Թուրքիա անակնկալ վերադարձներու երկիրն է, ոչ մէկ վիճակ, մանաւանդ լաւ վիճակ չի կրնար կայուն ըլլալ. այդ յեղյեղուկ եւ անկայուն գետնին վրայ դժուար է ամուր շէնք կառուցանել մանաւանդ որ ցնցումները արիւնոտ եւ աշխահասասան արհաւիրքներով տեղի կ՚ունենայ. ազատութեան օրերը իրենց արժանի երգիչը դեռ չէին ունեցած մեր արժէքաւոր գրողները կամ շլմորած գահավիժող դէպքերուն կը լռէին եւ կամ ոմանք իրենք իսկ տարուած օրուան տրամադրութիւններէն իրենց ձայնը կը միացնէին ամբոխային աղաղակներուն։ Դառն եւ դժնդակ սթափումը չուշացաւ սակայն։ Ահա Մարտ 31-ի յեղաշրջական շարժումը արիւնոտ ցոյցեր Կ. Պօլսոյ մէջ եւ Ատանայի կոտորածը, որ ամբողջ գրականութեան մը ծնունդ տուաւ, որովհետեւ մեզի համար այս սահմանադրական կոտորածները միակ առաւելութիւնը ունէին Համիտեան կոտորածներուն վրայ. այն էր որ անձամբ կարողացանք այցելել աղէտավայրը եւ ոչ միայն օգնութեան հասնիլ արկածեալներուն, այլ նաեւ գրել մեր տաժանելի տպաւորութիւնները։
Սուլթան Համիտի գահընկէցութիւնը, ազատարար բանակին մուտքը Կ. Պօլիս եւ այն գաղջ, բայց հաշտաբար քաղաքականութիւնը, որ օրուան կառավարութիւնը ունեցաւ հայերու հանդէպ, թէեւ մոռցնել չէին կրնար տալ մեր վիշտը բայց մասամբ ամոքեցին մեզ։
Ասկէ զատ գէշ թէ լաւ համեմատաբար աւելի կայուն վիճակ մը յառաջ եկաւ, որու միջոցին սթափած մեր առաջին օրերու խանդավառութիւններէն մեշ թափով, մեծ եռանդով, գրեթէ աճապարանքով սկսանք ազգային վերածնունդի գործին։ Եթէ անկողմնակալ ոգիով քննենք այն ինչ որ իրականացաւ 5-6 տարիներու ընթացքին թրքահայ կեանքին մէջ, առանց վարանելու կարելի է հրաշք մը նկատել։ Հոս մեր նիւթէն դուրս ըլլալով չենք կարող խօսիլ այն մեծ թէ փոքր ընկերութիւններու վրայ, որոնք հանրային գործը իրենց ուսերուն վրայ կը կրէին, գաւառներու եւ մայրաքաղաքին մէջ նոր բացուած հայ դպրոցներուն, եռանդուն եւ ազգանուէր աշակերտութեան, օրաթերթերու եւ պարբերականներու խանդավառ եւ հսկայ գործունէութեան, օտար գրականութենէ եղած թարգմանութիւններու, որոնցմէ երկուքը միայն յիշելով կրնամ գաղափար մը տալ այն համայնական եւ անհատական հզօր գործունէութեան մասին, որ այնքան եղերականօրէն պիտի վերջանար։ Օրինակ Թիէռի ֆրանսական յեղափոխութեան բազմահատոր գործը եւ Լինչի Արմենիան. որոնց թարգմանիչը Լեւոն Լարենց Արամեանի հոյակապ գործը ոչ միայն թարգմանեց անգլիերէնէ, այլ նաեւ իր սեպհական նիւթական միջոցներով, հազար դժուարութիւններու տոկալէ ետքը հազիւ թէ վերջացուց հրատարակութիւնը, երբ գրեթէ անմիջապէս ձերբակալուեցաւ եւ աքսորուեցաւ Այաշ եւ որուն սահմանուած վիճակը նոյնպէս անորոշ կը մնայ։
Վերածնունդի այդ ազգային թափին մէջ, գեղեցիկ գրականութիւնը չէր կարող իր արժանաւոր դերը չի կատարել եւ ահա հին գրողները ոչ միայն վերերեւացին իրենց լաւագոյն արտադրութիւններով, այլ նաեւ նոր գրական ու բանաստեղծական դէմքեր իրենց թարմ շունչովը եւ ինքնատիպ ու հզօր շեշտով հարստացուցին թրքահայ գրականութիւնը։ Ամեն մէկ նոր գրողներէն յիշատակել դժուար պիտի ըլլար, այնպէս որ ստիպուած ենք անուանել անոնք միայն որոնք նոր ակօս մը բացին մեր գրականութեան մէջ։ Միսաք Մեծարենց իր խորհրդապաշտական գեղեցկութիւններով իր բնութենապաշտ հակումներով այնքան քաղցր եւ խռստմնալից, դժբաղդաբար շուտով մարեցաւ իր կանխահաս մահուան պատճառով։ Կին գրողներու շարքին յայտնուեցաւ օրիորդ Մաննիկ Պէրպէրեան, որ իր ճշմարիտ բանաստեղծուհիի ներշնչումներով, իր պայծառ անկեղծութիւնով եւ իր արձակ բանաստեղծութիւններու անսեթեւեթ եւ ներդաշնակ թռիչքով այնքան գեղեցիկ եւ ինքնատիպ էջ մը բացաւ։ Կոնստան Զարեան Եւրոպական նորագոյն գրականութեամբ սնած, իր արուեստագէտի խառնուածքով ընդլայնեց հորիզոնները մեր գրական տեսողութեան եւ կոչուած էր իր առանձին դերը կատարեց մեր մէջ ու վերջապէս Դանիէլ Վարուժան, որ ամենէն զօրեղ ներկայացուցիչն է նոր գրողներու եւ որ վարպետ մը հայ լեզուի եւ բանաստեղծական արուեստի հարուստ՝ իր ներշնչման հարազատ եւ բազմակողմանի աղբիւրներով, իր սլացումներով եւ կենսունակութեան իր յորդազեղ պերճանքով։ Դանիէլ Վարուժան ծնած է 1884-ին Սեբաստիայի մէջ. իր ուսմունքը առած է Վենետիկի Մխիթարեաններուն մօտ եւ յետոյ Պելճիքայի Կանտ քաղաքին մէջ։ Սահմանադրութեան հռչակումէն ետքը վերադարձաւ Սեբաստիա իսկ վերջին երկու տարիները կը գտնուէր Կ. Պօլիս բոլորովին նուիրուած իր գրական արգասաւոր գործունէութեան։
Դանիէլ Վարուժանը արդիւնք է զանազան ազդեցութիւններու, որոնց ամեն մէկը իր խոր դրոշմը դրած է իր մեծ տաղանդին վրայ եւ որոնք իրարու հետ ձուլուելով յառաջ բերած են այն զարմանալի եւ հրաշալի բանաստեղծական խառնուածքը, որը ոչ միայն արտայայտիչը կը հանդիսանայ իր ճոխ եւ բազմալար հոգիին այլ նաեւ ու մանաւանդ իր ժամանակի ազգային ոգիին։ Դանիէլ Վարուժանի մէջ կայ իր բնաշխարհի դալարագեղ դաշտերուն բերրի ու լիառատ ճոխութիւնը, բնութեան մայրական եւ արգասաւոր գեղեցկութիւնը, վենետիկեան նրբագեղ եւ փարթամ գունագեղութիւնը, հեթանոսական գեղեցկութեանց, ձեւի ու գոյնի զեղխ ու առփական հրայրքը, ուրախութիւնը հաճոյքին, հրճուանքը ստեղծագործական ուժին, պաշտամունքը հզօրին եւ գեղեցկութեան, պանծացումը Հռովմէական անյաղթելի եւ գեղեցկապաշտ ոգիին ու նաեւ ցաւը իր չարչարւած ազգին, ցաւը ու մորմոքը տառապող դասակարգերուն բայց մանաւանդ ու գլխաւորապէս հրայրքը վերածնունդին, նոր եւ հսկայական վերածնունդի մը, գեղով եւ ուժով առլի։
Դանիէլ Վարուժանի բազմակողմանի տաղանդը գերագոյն արտայայտութիւնն է իր ժամանակի ազգային ոգիին ինչպէս Սիամանթօն տրամաբանական հետեւանքն էր այն ժամանակի ազգային եղերերգութեան։
Իբր հարազատ հայ, զաւակը դասական ցեղի մը որ գերազանցապէս տոգորւած է բնութեան հեթանոսական պաշտամունքով, Դանիէլ Վարուժանի հոգին հեշտութեամբ եւ բնական ուղիով մը հաղորդակցութեան մէջ մտած է Յունական եւ Հռովմէական հեթանոսական գեղեցկութիւններուն հետ։ Անիկա իր բնական եւ ցեղային հակումները կազդուրած է օտար ներշնչման աղբիւրներէն եւ ահա յայտնաբերած է մեր գրականութեան մէջ ոգին մեր արի եւ զուարթ նախահայերուն։ Քրիստոնեական միստիքականութիւնը չէ ցամքեցուցած երբէք բոլորովին մեր կենսուրախ եւ լիաբուռն առատութեանց շքեղ զուարթութիւնը, արգենաւէտ հորիզոններու առթած պայծառ եւ լուսաւոր պերճութիւնը եւ ոչ ալ բնութեան ստեղծագործող եւ աստուածային ուժին սեղեցկութեան զգացումը։ Քաւութեան եւ ապաշխարանքի ձորերուն ներքեւ, պերճագեղ պատմուճանները հեթանոսական ճոխութեանց երբէք չեն մերկացուցած մեր ազգային ոգին, ինչպէս տառապանքի քրիստոնէական հեշտանքը չէ յաղթահարած ապրելու եւ ստեղծագործելու աստուածային ուրախութեան։ Հայը դարերու ընթացքին հակառակ իր տխրամած եւ միստիք երեւոյթին մնացած է ներքնապէս հեթանոսական, բառին ազնուագոյն առումով։ Օտար դժբաղտութիւններ, երկար եւ դժնդակ եղերականութիւնը իր պատմութեան ժամանակաւոր կերպով մոռացնել տուած են իր ճշմարիտ հակումները, բայց ամեն անգամ երբ նոյն իսկ կարճատեւ շրջաններով լացն ու ողբը դադրեր են պահ մը, ազգային ճշմարիտ ոգին յայտնուեր է զանազան կերպերով։ Ու մեր եկեղեցին իսկ զերծ չէ մնացեր այդ հեթանոսական շունչէն, ուր գեղեցկագոյն աղօթքները ուղղուած են արեգակին եւ Քրիստոսի խաչելութեան առաջ փառաբանուած Լոյսը իմանալի։
Ազգային այս թանկագին յատկութիւնը, ցան ու ցրիւ եւ խեղդուած յաճախ դժբաղդութիւններէ եւ օտար ազդեցութիւններէ։ Իր լրումին մէջ պէտք էր արտայայտուէր վերջապէս եւ այդ խօսքը կը պատկանի Դանիէլ Վարուժանի տաղանդին։
Իր բանաստեղծի ասպարէզին մէջ Վարուժանի տաղանդին յեղաշրջումը յստակ կերպով կը տեսնենք աչքի առաջ ունենալով իր երկերը։ Դեռ Վենետիկ եղած ժամանակ գրած է «Ցեղին Սիրտը», ուր ինչպէս ամեն հայ գրող տպաւորւած ազգային դժբաղդութիւններէ կ՚երգէ ցաւը ու հեծեծանքը մեր ազգին։ Դանիէլ գեղեցիկ էջեր ունի այս հատորին մէջ, բայց յայտնի է որոշապէս որ իր սեպհական ուղին չէ գտած տակաւին։ «Սարսուռներ» հատորիկը ի յայտ կը բերէ աւելի անձնական արժանիքներ, բայց վարանումները եւ տատանումները զգալի են տակաւին։ Վարուժան իր տաղանդին լրումին մէջ կ՚երեւայ «Հեթանոս Երգեր» ստուար հատորին մէջ ուր վերջնականապէս կը ձեւաւորուի իր բանաստեղծական կերպարանքը։
Իր հատորին վերջը բացադրելու համար իր գիրքը, ահա թէ ինչ գեղեցիկ տողեր կը գրէ։
Ո՜վ բարեկամ, խորհէ թէ Երգս է պատմեր
Ցաւն հաճոյքին եւ հաճոյքները ցաւին։
Սիրտն ըսկիհ մ՚է՝ ուր երբ լեցուին գինիներ
Աստուածներու սուրբ արիւնին կը փոխուին եւ վերջապէս
Ան լոկ կրնայ ճանչնալ Երազը սրտաբաց՝
Ո՞վ կ՚արբենայ կեանքի դիրտովն ու խունկով,
Ան որ Մարդն է՝ լոյսով ցեխով թըրծըւած,
Ան որ Մարդն է սրբագործւած արցունքով։
Ուրիշ ուղղութեամբ մը, անկախաբար եւ միաժամանակ Շանթ-ի «Հին Աստուածներ»ը դրաման կը հաստատէ դէպի մեր նախահայերու ուժի եւ սիրոյ հեթանոսական գեղեցկութեանց վերադարձը։ Այս վերադարձը միակողմանի եւ նախապաշարեալ միտքով նկարագրողները միայն կրնայ գայթակղեցնել։ Գեղեցկագիտական որոշ հասունութեան հասած հասարակութիւն, իր խաղաղ դատողութեամբ ուրիշ բան չի կարող տեսնել բայց միայն հզօր վերածնունդ մը, նոր եւ ուռճալի բարունակ մը որ յանկարծ կը ծլի ու կը բարձրանայ հնամենի ազգային բունին քովէն։ Եւ այնքան Շանթը, որքան Դանիէլ Վարուժան, տարբեր գրական սեռերու մէջ, տաղանդաւոր արտայայտիչները դառնալով ազգային հանճարին, կոչուած էին նոր ջահակիրները դառնալ, որոնք շատոնց ի վեր մոռցուած բայց արդէն իսկ սեպհական գեղեցկութեան նոր հորիզոններ պիտի լուսաւորէին։
Այս վերածնունդը ձեւական եւ գրական նորութեան մը արժէքը չէր ներկայացնէր միայն։ Թրքահայ գրականութիւնը եւ ժողովուրդը նոր ուղղութեան մը սեմին վրայ կը գտնուէին։
Հայկական դասական արուեստի եւ հայրենի երկրին գեղեցկութիւնները, ներշնչման նոր եւ հարազատ աղբիւրները պիտի դառնային։ Բուն հայ ժողովուրդին մերձենալու եւ անոր հետ ձուլուելու ձգտումը հզօր փափաքներով կ՚արտայայտուէր արդէն։ Պոլսական գրականութիւնը արմատազուրկ եւ գաղութային, չէր կարող այլ եւս ասպարէզը դառնալ թրքահայ գրագէտներուն, որոնք տարիներու ընթացքին գտած էին իրեցն բուն կոչումը եւ գիտակցութիւնը եւ կուզէին տեղափոխուիլ եւ խմբուիլ հայրենի երկրին մէջ։ Այդ նպատակներով է որ կազմուեցաւ «Հայաստանի ուսումնասիրութեան» ընկերութիւնը, որուն շուրջը անմիջապէս բոլորուեցան գրեթէ բոլոր արժէքաւոր գրողները։ Ընկերութեան առաջի նպատակներէն մէկն էր ճամբորդել դէպի Հայաստան, ծանօթանալ անձամբ երկրին եւ ժողովուրդին եւ գրագէտներու կարաւանները մեծ եռանդով կը կազմուէին արդէն։ Առաջին մեկնողը եղաւ Տիգրան Չէօկիւրեան «Ոստան» գեղեցիկ հանդէսին խմբագիրներէն մէկը, ժրաջան եւ եռանդուն գրող մը, որ նոյնպէս այսօր աքսորուած է։- Ուրեմն ինչ նոր շունչ որ Շանթ եւ Դանիէլ Վարուժան գրած էին իրենց գրականութեան մէջ գերազանցօրէն հետեւանքն է հաւաքական ձգտումին եւ անոնք յստակօրէն ցոյց կուտան մեզ նոր մեկնակէտերը։
Դանիէլ Վարուժանի ամենամեծ արժանիքներէն մէկն է իր լեզուն, ոմանք անհասկնալի կը համարին զայն, մենք թրքահայերս ոեւէ դժուարութիւն չենք կրեր հասկնալու համար Վարուժանը, իր մտքին դիւրաթեք ճկունութիւնը, իր տեսլականին շքեղ ճոխութիւնը, իր պատկերներուն զեղուն գեղեցկութիւնը արտայայտելու համար բնականօրէն պիտի ունենար անիկա ճոխ բառամթերք մը. իր ձեւը, իր ոճը արդիւնքն է իր մտքերու բարդ պերճանքին եւ անիկա ոչ մէկ օտար եւ այսպէս ըսելով միջազգային բառ չի գործածեր. անիկա կերթայ քաղելու իր գոհարները ազգային ճոխ գանձարանէն, մեր գրաբարէն, որուն հնամենի եւ հարուստ բառերը, հարազատ իրենց ծագումով եւ հնչականութեամբ, լոյս աշխարհ կը վերադառնան։ Անոնք որ շատ զօրաւոր չեն հայերէն լեզուի մէջ, անոնք միայն դժուարութիւն կրնան կրել. մնաց որ ամէն տեղ եւ ամեն ժամանակ բարձր բանաստեղծութիւնը կրնայ դիւրահաղորդ չըլլալ եւ այն ջանքը, որ պէտք է ընել կարգ մը հեղինակներ հասկնալու համար, բարերար եւ դաստիարակիչ ջանք մըն է։
Անկարելի է այսքան սուղ ժամանակի մէջ ամբողջական գաղափար մը տալ Վարուժանի շքեղ եւ բազմակողմանի տաղանդին վրայ։ Ես բաւականացայ նշանակելով միայն իր ներշնչման աղբիւրները եւ իր ընդհանուր ձգտումները։ Վերջին հայկական հալածանքներու միջոցին երբ թուրք կառավարութիւնը կը հետամտէր այսպէս ըսելով, քաղել ծաղիկը մեր մտաւորականութեան, ձերբակալեց նաեւ Դանիէլ Վարուժանը, որ ոչ մէկ եղանակով քաղաքական գործունէութիւն չէ ունեցած։ Զինքը աքսորեցին Չանգըըր եւ օգոստոս ամսուան մէջ փոխադրեցին Այաշ, ուր կը գտնուէին ծանր ամբաստանութեանց ներքեւ եղողները։ Անկէց ի վեր ոչ մէկ լուր չի կարողացանք ստանալ բացի չարագուշակ շշուկներէն։ Դանիէլ Վարուժանի մասին ալ կրնանք ըսել, որ մեր յոյսը դրած ենք միմիայն այն բանին վրայ որ իր սպաննութեան լուրը չէ հաստատուած։
Ես ջանացի այս երեկոյ հակիրճ գաղափար մը տալ այն գրական յեղաշրջման մասին որ կատարուած է 1892 թուականներէն մինչեւ մեր օրերը։ Սահմանադրութեան հռչակումէն ետքը միայն ազգային վերածնունդը բայց մանաւանդ թրքահայ գրականութիւնը նոր թափ մը ստացաւ եւ ինչպէս տեսաք, անիկա իր փայլուն սկզբնաւորութեանց մէջ էր միայն, երբ հարուածը իջաւ մեր վրայ աւելի սաստիկ քան որ եւիցէ ատեն։ Ամբողջ հայ մտաւորականները, բանաստեղծ, գրագէտ, խմբագրի, ուսուցիչ, ենթարկուեցան ահարկու մարտիրոսութեան մը. բիրտ ուժը եկաւ կանգնեցաւ մտքի եւ տաղանդի ուժին դէմ. ինչ որ թշնամին չէր ներեր մեզի, եւ անողոք հալածանքի մը կենթարկէր մեր ազգային բարձրագոյն ընդունակութիւններն էին, որոնց դէմ համարժէք ուժով պայքարելու բոլորովին ապիկար կզգար ինքզինքը։ Ատելութիւնը հայերու հանդէպ անկարողութեան կատաղութիւն մըն է եւ միանգամայն դարաւոր եւ անհաշտելութիւնը երկու զանգուածներու, որոնցմէ մէկուն ստեղծագործող հանճարը եւ միւսին քանդիչ ու ոճրագործ հանճարը դէմ դէմի կը կանգնին յարատեւօրէն. եւ որոշ ժամանակ զսպուած, պարբերաբար կը յայտնուին հետզհետէ աւելի անողոք կերպով մը անհաւասար պայքարներով եւ արիւնի բաղանիքներով։
Մեր թրքահայ մտաւորականները, գրեթէ առանց բացառութեան, ամենէն փայլուն ներկայացուցիչներէն սկսելով մինչեւ ամենէն խոնարհները՝ մեծ հոգեկան արիութիւնով դիմագրաւեցին թշնամիին հալածանքներուն։ Այն անօրինակ երեւոյթը, այն հոգեկան մեծութիւնը, արժանաւոր պաղարիւնութիւնը, եւ անսասան արիութիւնը անարժան թշնամիին հանդէպ, որ պարզուեցաւ յաճախ իմ աչքերուս առաջ, այդ անմոռանալի երեւոյթը մեր ազգային փառքերէն մէկը պիտի կազմէ։ Ես տեսայ մարդիկ որ ստոյգ եւ քստմնելի մահւան մը կը դիմէին ժպտադէմ ու անշիջանելի յոյսի հրայրը աչքերու մէջ, ես տեսայ մարդիկ, որ կրնային ժամանակին խուսափիլ եւ գիտնալով թէ ինչ կը սպառնայ իրենց, մնացին աւարտելու համար իրենց գրական գործը։ Այդ պայմաններուն մէջ լրացաւ Լինչի Արմենիայի թարգմանութեան հոյակապ գործը։ Ես տեսայ մարդիկ, որ մերժեցին փախուստ տալ իբր դեռ հնարաւոր էր, ժողովուրդը անտէր չի ձգելու համար իր ճգնաժամային օրերու մէջ եւ վերջապէս մարդիկ, որ տեսակ մը ցաւագին հեշտանքով կը զոհաբերէին իրենց անձերը այն հաստատ համոզումով, որ իրենց ազնիւ արիւնով պիտի բացուէր նոր օրերու արշալոյսը։ Ու ամենքն ալ, հաստատ ու ամրաքայլ, բռնեցին աքսորավայրի ճամբաները, ենթարկուեցան բիրտ ու վայրագ թշնամիին նախատինքներուն ու հայհոյանքներուն, պայծառ հոգիով, լուսաւոր մտքով, որովհետեւ ամենքն ալ, ու ամենքս ալ գիտէինք, որ հոգին ու միտքը անբռնաբարելի կը մնան, թէ անոնք չեն կրնար ենթարկուիլ թշնամիին չար դիտաւորութիւններուն, որովհետեւ եւ յայտնատեսութիւնը ունեցանք որ մենք կը քալենք մեր արի, ազնիւ ու վեհանձն նախահայրերուն գծած ճամբէն, թէ մեր վրայ ինկած դաժան պարտաւորութիւնը պատուով կը տանինք եւ թէ վերջապէս այդ անողոք կռւին մէջ մենք ձերբակալուած, աքսորական թէ փախստական, մենք ենք ճշմարիտ յաղթականները։
qaelomuc3rdohwt3zz3k4t3gnyu4zhg
Չխամրող սերը
0
151401
396684
2026-09-17T16:52:12Z
Emptyfear
547
Emptyfear տեղափոխեց էջը «[[Չխամրող սերը]]»-ից «[[Աղջկան հոգիներ]]»
396684
wikitext
text/x-wiki
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Աղջկան հոգիներ]]
b1gezp6qz76osckodxeqhjpjyek4tlf
Կատեգորիա:Ավետիս Ահարոնյան
14
151402
396686
2026-09-17T16:53:32Z
Emptyfear
547
Նոր էջ «[[Կատեգորիա:Հեղինակներ-Ա]]»:
396686
wikitext
text/x-wiki
[[Կատեգորիա:Հեղինակներ-Ա]]
44ihyv201te0iok9xggdpj9bsq4hs1p
Ղեղոյի արտը
0
151403
396688
2026-09-17T19:52:12Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Ավետիս Ահարոնյան |section = |previous = |next = |year = |author= Ղեղոյի արտը}} ''Նվեր հայ ժողովրդին'' Արարատյան դաշտի գյուղերից մեկի փողոցներով ամռան տաք, լուսաշող երեկոյին մի ծերունի էր անցնում՝ առջեւից քշելով մի բարձած էշ։ Ծերունին բարձրահասակ էր, ջլուտ, չոր մարմ...»:
396688
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Ավետիս Ահարոնյան
|section =
|previous =
|next =
|year =
|author= Ղեղոյի արտը}}
''Նվեր հայ ժողովրդին''
Արարատյան դաշտի գյուղերից մեկի փողոցներով ամռան տաք, լուսաշող երեկոյին մի ծերունի էր անցնում՝ առջեւից քշելով մի բարձած էշ։
Ծերունին բարձրահասակ էր, ջլուտ, չոր մարմնակազմով․ ալեխառն մորուքը, որը ծածկում էր նրա ամբողջ կուրծքը, այնքան թավ էր ու փարթամ, որ ասես այդ մարմնի ամբողջ հյութը ծառայում էր հատկապես այս մորուքի եւ նույնքան թավ բեղերի խուրձը սնուցանելու։ Շքեղ մորուքի այս շուքին միանում էին նրա թանձր հոնքերը, որոնք երկու կտոր ճերմակ ամպի պես հովանի էին անում դեմքին։ Հոնքերի ստվերի տակ նրա զույգ մանր ու խոր աչքերը հազիվհազ պեծին էին տալիս։ Նա հագած էր զինվորի մի հնամաշ ու կարկատած վերարկու, որ, ըստ երեւույթին, տարիներից ի վեր նրա ուսից ցած չէր իջնում եւ տարվա բոլոր եղանակների միակ ծածկոցն էր, ոտներին ուներ զինվորի մի զույգ թանձր ու կարկատուն կոշիկներ, որ նա դժվարությամբ էր քարշ տալիս աղուրի տաք հողերի միջից, գլխին՝ ոչխարի մորթու մի բրդաթող փափախ, որ էլ ձեւ չուներ։
Նա քայլում էր ծանր ու համր՝ թեթեւորեն հենվելով ձեռքի երկար գավազանին։ Երեւի հեռվից էր գալիս։ Ճամփաների շեկ փոշին ծածկում էր նրա գլուխն ու մորուքը։ Դեմքը արեւավառ էր ու հոգնած։ Նա մերթընդմերթ հետ էր ձգում գլխարկը քրտնաթոր ճակատը սրբելու համար։
Վերջալույսի շեշտակի շողերը տակավին այրում էին, մթնոլորտը բարկ էր ու գետնից բարձրացած փոշին ծավալվում էր երկնքի տակ անշարժ ու լայնածատարած սփռոցի պես։ Խրճիթների ցեխե պատերն ասես թրծված էին արեւի ջերմությունից, ինչպես մի փիթխարի փուռի մեջ, եւ նրանց գորշ, միապաղաղ գույնը ինչ-որ չար, անհույս թանձրույթի տեսք էր տալիս նրանց։ Պատերի ստվերները երկարում էին, եւ տեղ-տեղ դռների առաջ կանայք ու երեխաներ նստոտած էին գետնին մի փոքր զով առնելու համար։ Նրանց կողքին ահագին գամփռները պառկած էին շոգից հեւալով եւ աչքերնին կիսախուփ։
– Գեւո ապերն է, Գեւո ապերը,- շշնջում էին այս ու այն դռան նստած կանայք, հենց որ երեւում էր բիբլիական նահապետի տեսքով այս պարթեւահասակ ծերունին, որ դանդաղորեն քայլում էր իր իշուկի հետեւից՝ ճամփորդական երկար ցուպին հենվելով եւ աջ ու ձախ բարեւում էր հարեւաններին՝ ամեն մեկին մի խոսք, մի հարցում ուղղելով։
– Բարի աջողում, Սոնա քուրիկ, երեխան լա՞վ է։
– Հազար բարի, Գեւո ապեր, փառք Աստծու, լավ է։
Ծերունին ժպտում էր իր անուշ, բարի ժպիտով։
– Բոստանը ջրեցի՞ք, Սանամ քուրիկ,- դառնում էր նա մի այլ տարեց կնոջ։
– Տղերքը ջրի վրա են, Գեւո ապեր։
– Դեհ, լավ է, լավ է,- ասում է Գեւոն ու անցնում։
Իշուկը՝ տան մոտիկությունն զգալով՝ իր քայլերն արագացրեց։ Ծերունին ստիպված էր շտապել։
– Հանդա՛րտ, հանդա՛րտ, այ հայվան, կհասնենք, էլի,- ասաց նա կարեկցաբար։
Իզուր, քանի մոտենում էին, կենդանին նույնքան ավելի էր շտապում, ռունգերը լայն բացած ու փնչացնելով, տնքալով, հեւալով շտապում էր վայրկյան առաջ տեղ հասնել եւ իր թիկունքն ազատել ծանր բեռից։ Եվ իր ճիգերի մեջ կենդանու պոչը ցցվում էր նետի պես, պարանոցը ձգվում ջղայնորեն, գլուխը քաշ ընկնում մինչեւ գետին, ու ականջներն անհուսորեն ու արագ-արագ ծեծում էին քունքերը գլխի փութոտ երերումների հետ համաչափ, մինչդեռ ահագին բեռի տակ գալարվող ոտներն իրար էին խառնվում եւ փոշու ամպեր բարձրացնում։ Կենդանին իրավ խղճալի էր։
– Գեւո՛ ամի, իշիդ զոռը շատ է, ոնց է վզզում, բոյին նայես, չես ասի։
Խոսողը գզիր Հայրոն էր։
– Ջինս մալ է, Հայրո՛, հետեւից չեմ հասնում անիրավ հայվանի։
Գյուղամիջում մի խումբ մանուկներ՝ բռնած երկու հավի շուրջը, ահագին քրքիջ էին բարձրացրել։ Հավերը միաժամանակ կուլ էին տվել սոխի տերեւի մի շիվը երկու ծայրերից ու եկել էին, դեմ առ դեմ կանգ առել, առանց իրար զիջել կամենալու՝ նայում էին իրար հիմարաբար։ Տեսարանն այնքան հետաքրքիր էր ու ծիծաղելի, որ չորս կողմից կանայք, աղջկերք հավաքվեցին նայելու։ Հավերին զատեցին․ ընդհանուր խնդում էր։
Գեւոյի իշուկը հենց այդ ամբոխի մեջ մտավ։ Նրա ցցված պոչը, ահագին, թշվառ գլուխը, փնչոցն ու հեւիհեւ վազելը մանուկների ուշադրությունը գրավեց։ Նրանք քրքջացին, հայ, հույ արին ու մի քանի քար նետեցին դեպի իշուկը։
Ծերունին խոժողռվեց ու սաստեց նրանց։ Մանուկներն ասես դրան էին սպասում։ Նրանք էշը թողին ու դառան տիրոջը եւ ամենքը մեկեն սկսեցին ծերունու հետեւից հանգով կանչել․
– Ղե-ղո՜, Ղե- չո՜, Ղե-ղո՜․․․
Կայծակ էր, որ ճայթեց ծերունու գլխին, աշխարհը փլավ ասես հանկարծական երկրաշարժից։
Նա կանգ առավ քարացած իր տեղում, հոնքերը կիտեց, մռայլվեց ու շուրջը նայեց՝ կարծես ճշտելու համար, թե իրե՞ն են ասում «Ղեղո»։ Եվ, երբ համոզվեց, ճակատն անհուսորեն քաշ ընկավ իր ցուպի վրա ու մնաց անշարժ՝ ասես ամաչելով նայել արեւին, երկնքին, աշխարհին, մինչդեռ մանուկները հետեւից ավելի եւս մոտեցած՝ դեռ շարունակում էին կանչել այդ ծաղրական անունը՝ «Ղե-ղո, Ղե-ղո», որ մի օր անիրավ գյուղը գռեհիկ ու բութ անտարբերությամբ կպցրել էր նրա ճակատին, որպես իր աղքատության ու խեղճության կնիք։
Երեխաների ճիչ ու աղմուկի վրա քնած շները վեր թռան տեղից եւ հռփալով ծերունու վրա վազեցին, որ հանկարծ քնից սթափվածի պես գլուխը բարձրացրեց, մահակը քաշեց թափով եւ առաջին պատահած շան թիկունքին խփեց։ Հարվածը սարսափելի էր, իր սրտի բոլոր դառնությունն ու ցասումն էր այդ մի հատիկ հարվածի մեջ։ Շունը վար ընկավ, ապա վեր կացավ եւ կաղկանձելով փախավ դեպի առջեւի դուռը։ Մյուս շները ցրիվ եղան։ Երեխաները լռեցին սասանված։ Շան կաղկանձյունը դեռ երկար լսվում էր բակի խորքից։ Դռան շեմքին երեւաց մի կնոջ գլուխ, մի զայրացած ձեռքի չանչ բարձրացավ, եւ ծերունին լսեց պարզ ու հստակ իր հասցեին ուղղված նախատական խոսքերը․
– Թաղեմ բոյդ, Ղե-ղո՜․․․
Դարձյալ Ղե-ղո․․․ Արեւն իջավ, իջավ, ստվերները կախվեցին, օրը վերջանում էր, ու ինչ վատ էր վերջանում այս օրը, ճամփաների տանջանք արեւի կիզիչ շողերի տակ։ Քանի՚ դուռ էր ծեծել իր փոքրիկ վաճառքն անելու համար եւ հետո՝ այս օրավերջին՝ այս Ղե-ղո՜ն։
– Նահլաթ քեզ, չար սատանա,- մռմռաց ծերունին ատամների արանքից եւ առաջ անցավ։ Իշուկը չկար։ Նա իր ճամփան գիտեր։ Արդեն հասել էր ու կանգ առել տիրոջ դռանը՝ հեւալով ու փնչացնելով, հետին ոտները չռած, առաջինները դողդողացնելով ծանր բեռի տակ։
Հասավ եւ ծերունին։
– Ալմա՛ստ, Զարդա՛ր,- ձայն տվեց նա։
Դռնից արտորանքով դուրս եկավ մռայլ դեմքով մի տարիքոտ կին, թուխ ու կարճահասակ, թեթեւորեն գիրուկ, բայց արագաշարժ ու ջլուտ։
– Եկա՞ր, Գեւորգ ջան,- ասաց կինը քնքշությամբ։
– Եկա, կնիկ,- եղավ պատասխանը,- արի մեկ էս բեռը անասունի մեջքից ցած բերենք, խեղճ հայվանը հալից ընկավ։
Դռան շեմքին հայտնվեց եւ տասնյոթ-տասնութ տարեկան մի աղջիկ՝ Զարդարը, չոր ու բարձրահասակ, որպես իր հայրը ու թուխ դեմքով, ջլուտ, առնական շարժուձեւով, որպես իր մայրը։
– Հայրի՛կ ջան,- բացականչեց աղջիկը բարեւի փոխարեն։
– Զարդա՛ր ջան, բալա՛ս, էշը քշի ներս, մի բան քցի վրան, քրտնած է, ու խոտ տուր։
Աղջիկը էշը ներս արեց։ ներսում աղջիկը էշն էր խնամում, մայրը՝ ծերունու վերարկուի փոշին թափ տալիս։
Հետո Զարդարը եկավ հոր կոշիկները քաշելու։
– Ի՜նչ ծանր են, հայրիկ։
– Քաշի՛ր, բալա՛ս, քաշի՚ր, ծանր են ապա, «մեջքի բեռ» են անսիրտ խալխի դռներում։
Սովորաբար զվարճախոս, կատակաբան ծերունին, որ անգամ ծանր հոգնության ժամերին գիտեր խնդալ ու յուրայիններին խնդացնել, այսօր մռայլ էր։
Մայր ու աղջիկ իրար նայեցին։ Երեկոյան հացը անխոս անցավ։
2
Այն երեկո ծերունի Գեւոն շատ երկար նստեց բակի դռան թմբի վրա, չիբուխը վառեց ու ծուխը պալան-պալան արձակեց։
Ծխում է ու նայում հեռուն՝ սպասելով որեւէ հարեւանի։ Ասելիք ուներ, գանգատ՝ գյուղից, աշխարհից, սիրտը լցված էր։ Դաշտից դարձողներն շտապում էին, նրան ոչ ոք չէր մոտենում։
Խավարն իսպառ իջավ, գիշեր էր, ու նա դեռ մենակ նստած էր ու խորհում էր իր բախտի վրա, իր կյանքի վրա։
Աղքատ մարդ էր։ Հորից հող, անշարժ կալվածք չէր ժառանգել։ Մշակություն էր անում, վարձկան էր սրա-նրա դռանը, կամ որեւէ ունեւորի բոստանն էր պահում, հասցնում ու իր բաժին բերքը լեռնային գյուղեում փոխանակում էր ցորենով, իր ընտանիքի հացը հայթայթում։
Աղեկ-գեշ ապրում էր, չէր տրտնջում։
Իսկական անունը Գեւորգ էր, նույնիսկ Գեւորգ ապեր, որ գյուղացիք դաձրին Գեւո, ինչ որ նրան բնավ չհուզեց, քանի որ Սարգիսը Սաքո էր, եւ Մխիթարը՝ Մխո, գյուղի սովորություն էր։
Սակայն ծերունին մի օր վրդովմունքով հասկացավ, որ իր հետեւից իրեն Գեւո չեն կոչում, այլ Ղե-ղո , ծաղական ու ստորացուցիչ մի մականուն, ինչպես ճչում էին այսօր մանուկները։
Գիտեր այդ, բայց երեսին ոչ ոք չէր ասել, ամենքը նրան դիմում էին որպես Գեւո ապեր։ Ճշմարիտ է, այդ Գեոն այնքան առհարկի, այնպես թափանցիկ էր, որ տակից երեւում էր Ղե-ղոն, բայց վերջապես արտաքին վայելչության քող կար։ Եվ այսօր աներես երեխաները այդ քողը հետ քաշեցին։
– Շա՛ն ձագեր, շա՛ն ձագեր,- մռմռում էր ծերունին ատամների տակից,- ձեր ծնողները նզովվին։
Գյուղի չարությունը, բնության պես սառն ու անողոք, դաժանորեն ծանրանում էր միշտ թույլերի վրա։ Ունեւորի ու չունեւորի, հզորների ու թույլերի, կարողների ու անճարների աստիճանական էջքի մեջ գյուղը մականունների բաշխումն էլ կատարում է ըստ նյութական կարողության։ Ավազանը չի փրկի, աղքատի, անճարի անունը պիտի ծամածռվի, այլանդակվի եւ իջնի մինչեւ գետին, մինչեւ հող ու մոխիր։
Անհող, աղքատ, մշակ ծերունին Գեւո չէր կարող մնալ։ Դա շատ էր։ Եվ գյուղը անվանեց նան․․․ Ղե-ղո։
Գյուղի այս դաժան արհամարհանքի դեմ միշտ ըմբոստ, սակավախոս, մռայլ Ալմաստը նույնպես վիրավորանքի իր բաժինն ունեցավ։ Ասում էին, որ համաճարակների պահուն նա է «վատ ցավը գյուղ բերում, չար Ալմոն» եւ ատում էին խեղճին։
– Անաստվածներ, անաստվածներ,- մրմնջում էր ծերունին։
Զարդարն իսկ՝ իր միակ աղջիկը, որ Զարդո կոչվեց, հաճախ էր չափվում իր ընկերուհիների հետ այս անարգական Ղե-ղոյի համար, նույնպես անմասն չէր գյուղի ընդհանուր արհամարհանքից։ «Որձ, կռվարար աղջիկ է»,- ասում էին հարեւանները։
Անգամ ծերունու իշուկը, որ գրեթե նրա ընտանիքի չորրոդ անդամն էր, ազատ չէր գյուղի ծաղրուծանակից, երբ անցնում էր գյուղամիջով։ Վտիտ մարմնով, մաշված կողերով, ահագին գլխով խեղճ անասունը իրավ որ անօրինակ էր։ Էշերը սովորաբար տրտում են լինում, բայց այս իշուկի տրտմությունը իմացական մի բան ուներ կարծես, որ ծանրանում էր ծերունի Գեւոյի բախտի վրա։ Եվ հետո, նա շատ քիչ էր զռռում, այն էլ թանձր, խորը հեկեկոցի պես, որ երբեք չէր վերջացնում ու կեսին հանկարծակի կտրում էր ու ձայնը փորը գցում։ Ծերունին աչքի լույսի պես սիրում էր իր իշուկը, միայն դժբախտ էր նրա այդ կիսատ, անօրինակ զռռոցից։
Ու ամեն անգամ, երբ կենդանին սկսկում էր իր անասնական հեկեկոցը, տերը կողքից կանչում էր․
– Հը՛, հը՛, թափդ կտրվի, դեհ քշի մինչեւ վերջը էէ՜, ի՞նչ ես խեղդվում, անտե՛ր։
Եվ իսկույն հետո խղճահարվելով՝ ավելացնում էր․
– Յանի դու էլ մի օր չտեսար, խեղճ հայվա՛ն, ո՞րտեղից զռռաս․․․
Այսպես էր ծերունին ու իր ընտանիքը։ Ու հին պայքար կար այդ ընտանիքի ու գյուղի միջեւ՝ խուլ, քողարկված, լուռ պայքար, որի արտաքին ձեւը այդ թշվառ անունն էր՝ Ղե-ղո՜, իսկ բուն իմաստը աղքատիկ, բարձրավիզ հպարտությունն էր շրջապատող անգիտակից հեգնանքի առաջ։ Ու տառապողը այդ անիրավ պայքարից դարձյալ ծերունի Գեւոն էր, գյուղը անհույզ էր ու անողոք։
Ու նորից հիշեց այսօրվա անցքը։
Ցավից ու վիրավորանքից սիրտն էր պայթում։ Չիբուխը պալան-պալան ծուխ էր արձակում, ու ծերունին, պատի տակ կծկված, խոսում էր ինքն իր հոգու հետ, գանգատ ուներ, գիշերվա քար լռության ու խավարի մեջ խոսք ուներ ասելու, ցավի ու տանջանքի ծար խոսք։ Եվ մարդ չկար, ամայի փողոցից ոչ ոք չէր անցնում, հովն էր շշնջում, խավարը գալարվում պատերի տակ, շներն էին հաչում խելահեղորեն, մի բու էր հեծկլտում ու մի ուշացած սայլ ճռնչում հեռու դաշտերում։
Մենակ էր փողոցում, ու շուրջն ամայի եւ իր հոգու առջեւն էր փռում սեփական կյանքը, ինչպես տրտում մանուկ, որ իր ցավն է լալիս մոր գրկում։ Եվ փոխառփոխ ցասումից ցավի ու ցավից ցասումի անցնելով՝ նա սեփական կյանքն էր քրքրում, ինչպես սուր նշտրակով հին վերքը խառնես։
Ու գլխում մրրիկ էր ցավի ու վիրավորանքի։
Դուրս չգա՞լ վաղն իսկ գյուղամեջ, խորհում էր նա, ծառանալ ողջ գյուղի դեմ, տարիներից ի վեր հոգում մթերված ամբողջ տանջանքն ու ցասումը ճչալ ու պահանջել, որ այլեւս ոչ ոք չհամարձակվի իրեն Ղեղո կանչել։
Խորհում էր․․․ ու անմիջապես աչքին ներկայանում էին հեգնող, բութ ու չար դեմքերը, ժպտուն, նենգավոր շթունքները։ Լսում էր ամբոխի հիմարական քրքիջը եւ քրքիջի միջից հարյուրավոր բերաններից ժայթքող վիթխարի Ղե-ղո՜ն․․․ Եվ այդ ոռնացող, անսիրտ ամբոխի դեմ ինքը մեն-մենակ կանգնած, մենակ ու աղքատ, աղքատ ու անհող, հող ու մոխի՜ր․․․ Ու կծկվում էր իր թմբին, ավելի փոքրանում, ատամները ճռռոցով իրար վրա էր սղմում հին ցավը փշրելու համար։
– Օձն իր շապիկը չի փոխի, Ղե-ղո,- վշվշում էր ծերունին,- դու քո անարգանքից չես ազատվի։ Մկրտությանդ ավազանն է պղծված, ճակատիդ մեռոնը, զուր ես թպրտում բնիդ առջեւ, նզովքը հորիցդ է քեզ բաժին մնացել, հող չունե՜ս, հո՜ղ, ու ինքդ հող ու մոխի՜ր ու հողը քո գլխին․․․
Ու «Ղեղոն» նրան թվում էր իրանից դուրս մի էակ, մի անօինակ, մի անճոռնի հրեշ, որ աշխարհի չարությունը կապել էր իր բախտին, կապել էր իր ոտքին, դրել էր իր արդար ճամփին, որ կողմը դառնում էր այդ հրեշը, իր առջեւն էր իր թշվառությո՜ւնը․․․
Ու զգում էր, որ Ղեղոն անուն չի։ Նա իր խեղճության, իր աղքատության ամենօրյա երեստվանքն է։ Ղեղոն իր ծանր, իր թանձր կարկատած կոշիկներն են, որ անծայր, փոշոտ ճամփաներին կատղած շան պես իր ոտներն են կրծոտում տարիներից ի վեր ու մինչեւ մահ պիտի կրծեն։ Ղեղոն իր տասը տեղից կարկատած, գզգզված վերարկուն է, որ ո՞վ գիտի՝ երբ, ուր, որ սպանված զինվորի վրայից է հանել վաճառողը։ Ղեղոն իր այս ցածրիկ, մրոտ, ողորմելի խրճիթն է, ուր ձմռանը բոլոր ցուրտ հողմերն են խաղում, սառնամանիքներն են ճարճատում, ու աշնան, ու գարնան անձրեւներին առաստաղից սեւ կաթիլներն են ծորում սեւ հոգսերի պես։ Ղեղոն իր թշվառ, տանջված իշուկն է՝ կողերը սղմած, պոչը ցցված ահագին բեռի տակ, կիսաքաղց ու տրտում կենդանին, որ գոռալն իսկ մոռացել է։ Ղեղոն իր ամբողջ սեւ գոյությունն է, իր կյանքը, իր ընտանիքը։
Խավարն իջավ, իջավ, արար-աշխարհ պատեց։ Ուշացած հետին սայլերը բարիքով բարձած, ճռնչալով գյուղ հասան ու այս-այն դռան կանգնեցին։
– Քո դռանը միայն էշն է կանգնում, Ղեղո ես, ապա ինչ,- նորից վշվշաց ծերունին։
Գիշերն առաջացավ, աստղերը թարթում էին երկնքից։ Ծերունին տակավին իր տեղում էր, չիբուխը ձեռքից բաց էր թողել, գլուխը հետ ձգած պատին, քարացած՝ որպես արձան, հայացքը տարածության մեջ, նայում էր տիեզերքին, սփոփանք էր փնտրում՝ ամբողջ իր չարքաշ, անարգված գոյության մութ առեղծվածի լուծումը, պատասխանը։
Հեռու, փողոցի ծայրին մարդկային մի ստվեր երեւաց, որ մոտեցավ ու անցնում էր Գեւոյի առջեւից։ Ծերունին ճանաչեց՝ Չալոնց Սաքոն էր կամ Բեղլու Սաքոն, ինչպես կոչում էին նրան գյուղում իր թավ ու խրոխտ բեղերի համար։ Միջահասակ մարդ էր, գլխին թաշկինակ կապած, ոտքերը քշտած մինչեւ ծնկները ու բոբիկ եւ ուսին՝ բահ։ Ըստ երեւույթին, ջուր անելուց էր գալիս։ Գեւոյին թվաց, թե նա անցնում է չտեսնելու տալով իրեն, ուստի ինքը ձայն տվեց իր տեղից։
– Բարի իրիկուն, հարեւան Սաքո՛, Աստծու բարեւին ի՞նչ եղավ, տնաշեն, որ անցնում ես բերանդ փակ, ինչպես փոխինդ լցրած։
– Բարի իրիկուն, վա՛հ, դո՞ւ ես, Գեւո ապեր, չտեսա, հոգնած եմ, ողջ օրը ջրի վրա էի․․․ Գիտես, էլի, հազար ցավ ու դարդի տեր ենք․․․ Մեր քյասիբությունը պիտի քաշենք։
Վերջին խոսքերը Սաքոյի շրթունքին մի տեսակ նազանք էին, նա ոչ միայն աղքատ չէր, այլ գյուղի հարուստ զոռբաներից մեկն էր։ «Աստծու կրակի տերն է»,- ասում էին նրա համար գյուղացիք։
– Արի, հարեւան Սաքո, արի մի չիբուխ քաշենք,- ասաց Գեւոն ընտանեբար եւ սկսեց չիբուխը պատրաստել։ Սաքոն մոտեցավ, նստեց, մինչդեռ կայծաքարը Գեւոյի ձեռքում ցոլքեր էր արձակում՝ վայրկենական փայլով լուսավորելով նրանց դեմքերը։ Չիբուխը վառեց, Գեւոն երկու ուժեղ կում արեց, ապա հարեւանին պարզեց։
– Եկար էլի, լավ, որ գոնե մեկն եկավ․․․ արար-աշխարհ անապատ է,- խոսողը Գեւոն էր։
Սաքոն լսում էր զարմացած, կատակասեր ծերունուն նա երբեք այդպես տեսած չէր։ Գեւոն այսօր տարօրինակ էր երեւում նրան։
– Հը՞, ի՞նչ կա, քեֆդ խարաբ է երեւում,- ասաց Սաքոն՝ ձեռքով ծերունու ուսին տալով,- ո՞վ է իշիդ թոշ ասել։
Կատակը տեղին չէր։ Գեւոն շեշտակի նայեց նրան ու հանկարծ հարցրեց հուզմունքով․
– Իմ անունն ի՞նչ է, հարեւան Սաքո։
– Վահ, էդ էլ խո՞սք է․․․ Գեւո ապեր։
– Հա, Գեւո ապեր, գեղի իշխան Սաքո, ապա էս քամբախ գեղը տեր չունի՞․․․ օրը ցերեկով շան լակոտները կայնեն երեսիս Ղե-ղո պոռա՞ն․․․ Էլ ոչ պատիվ ծերության, ոչ պատկառանք մազ ու մորուքին։
– Վահ, քո տունը շինվի․․․ Ես էլ ասեմ, թե ինչի՞ է քեֆդ խարաբ։ Գեւո ապեր, երեխաների ձեռքի՞ց ես տրտում․․․
– Երեխաները մեծերից են լսել․․․ ախր հայ քրիստոնյան ավազանից է դուրս գալիս, մեռոնած ջրից, մի սուրբ անունով, ապա Ղեղո էլ անուն լինի՞․․․ Աստված չի վերցնի ախր․․․ Էս գեղը տեր չունի, էս գեղը հոգի չունի․․․
– Սիրտդ լեն պահիր, Գեւո՛ ապեր, մարդու պատիվը անունին չի կապված։
– Անունը պատվին է կապված, Սաքո՛ ախպեր։ Ախր Ղե-ղո եմ, քանի որ պատիվ չունիմ, քանի աղքատ եմ, դռների մշակ։ Էս գեղը հոգի չունի, կռապաշտ է, թե չէ որ հոգի ունենար, ես էլ մի կտոր հողի տեր կլինեի քեզ պես, խալխի մշակը չէի լինի․․․ անհոգի է գեղը, ասում եմ, կռապաշտ։
Նրա ձայնը դողում էր հուզմունքից։ Սաքոն նրա համար ողջ գյուղն էր, ողջ աշխարհը, եւ նա ցասումով թափում էր կրակե խոսքերը։
Սաքոն փոշմանել էր այս զրույցի համար։ Գեւոյի խոսքերը ասես հենց իրեն էին վերաբերում եւ ո՛չ գյուղին։ Առիթ էր փնտրում օձիքը թափ տալ, հեռանալ։
– Գեւո ապեր, դե դու իմաստուն մարդ ես․․․ աշխարհ ես տեսած, չար ու բարի տեսած, դե գիտես, որ աշխարհի կարգն է, ունեւոր էլ կլինի, չունեւոր էլ․․․ Բախտի բան է, աշխարհը գիտես, չարխի ֆալագ է, մի օր չարխը իմ կողմն է, մյուս օրը քո կողմը կդառնա․․․
– Չի դառնա,- հանկարծ լսվեց մի ձայն հեռվից։
Երկուսով էլ միաժամանակ ձայնի կողմը նայեցին։ Մեկը գալիս էր մութ փողոցով օրորվելով ու խոսում էր ինքն իր հետ․
– Չի դառնա՝ ասում եմ․․․ Հը՜, գելն ու գառը զրույցի են նստած․․․ աստվորի բանը էսպես է, էսպես էլ կերթա․․․ Ադամորդին էլած-չելած մեկ հաշիվ է․․․ Մեկը գել է, մեկը գառ․․․ մեկը մեկին պիտի ուտի․․․ Թե խելոք ես, խաբար տուր՝ որը կուտի, հի, հի, հի։
Ու խոսողը, նստած երկու գյուղացիների առջեւ կանգնած, քրքջում էր։
Բնոն էր՝ գեղի պահապանը, որ իսպառ հարբած՝ նոր էր դուրս եկել միկիտան Հակոյի գինետնից։
– Հա, էն ի՞նչ ասացիր,- շարունակեց Բնոն իր ահագին մահակին հենված,- «չարխը կդառնա՞»․․․ Հի, հի, հի․․․ չի դառնա չարխը․․․ Հլա որ ձեր թաղումն է դառնում․․․ մեինչեւ որ․․․ մինչեւ որ Բեղլու Սաքո, իշխան Սաքո, չարխը քոնն է, քշի՛, քշի՛․․․ Աստվորի բանն է, ադամորդին էլած-չելած․․․
– Բերնիդ ծակը կորցրել ես,- զայրույթով ընդհատեց Սաքոն ու ոտքի ելավ,- գեղի պահապանն ես ու հարբած, կեցիր էգուց քո հախիցը կգամ,- նա բահը առավ ու հեռացավ։
– Բարի գիշեր, Գեւո ապեր,- լսվեց Սաքոյի ձայնը խավարի միջից։
Բնոն երկար, երկար խնդաց հետեւից։
– Բնոն էլ էլած-չելած մեկ հաշիվ է, բանիդ կաց․․․ դուն էլ, ցնդած հալիվոր, էլած-չելած մեկ հաշիվ ես։ Աստվորի բանն է էսպես․․․ Գնա, քնիր․․․ Գնա, քնի՛ր․․․ ես գեղը կպահեմ․․․ Էհ, պահեմ, չպահեմ, չեն ազատվի, աստվորի վերջը փուչ է, բոլորի ճամփան մեկ է․․․
Հարբեցողը քրքջալով առաջ անացավ, հեռվից լսվում էր նրա մահակի ձայնը եւ անկապ բացականչությունները։
Գեւոն նորից մնաց մեն-մենակ իր թմբին, ինքն ու իր չիբուխը, որ հանգել էր վաղուց ու մեղմիվ շշնջում էր․
«Մեկն աստվորից դուրս, մեկը աստվորի տերը, նրանց մեջ դու տեղ չունես, Ղե-ղո»։
– Ալմաստ, այ Ալմաստ, քնա՞ծ ես,- կանչեց ծերունին։
– Հրամմե, Գեւորգ ջան, քնած չեմ,- լսվեց կնոջ ձայնը ներսից։
«Գեւո՜րգ, Գեւո՜րգ, խեղճ կին, դու մենակ ես ողջ գյուղի դեմ»,- մրմնջաց ծերունին։
– Զարդարը քնա՞վ,- նորից հարցրեց Գեւոն։
– Չէ, նա էլ նստած է, կար է անում։
– Ներսը տոթ կլինի, այ կնիկ, դուրսը զովացավ։
Մենակությունը ճնշում էր ծերունուն։ Մայր ու աղջիկ դուրս եկան, ծերունու երկու կողմում տեղ բռնեցին, եւ նրանց գլուխները կռացան ծերունու ուսերին։
– Հայրի՛կ ջան, հայրի՛կ,- շշնջում էր աղջիկը անհուն քնքշությամբ՝ հոր պարանոցին փարելով, մինչդեռ Ալմաստը լռելայն սրբում էր արցունքները։
Մայր ու աղջիկ լսել էին Գեւոյի զրույցը Սաքոյի հետ․․․ Գիտեին նրա վիշտը։
Աստղերը թարթում էին վերից։ Երկինքը հորանջում էր անհունորեն։ Գիշերվա հովը սլսլում, նրանք ավելի ու ավելի սղմվում էին իրար, եւ երեք քույր հոգիներն ի մի էին ձուլվում չար աշխարհի դեմ։ Հեռուն լսվում էր Բնոյի ձայնը․
– Աստվորի վերջը փուչ է․․․ Ադամորդին ելած-չելած մեկ հաշիվ է․․․
3
Ամբողջ այդ ամառն ու աշունը Գեւոն ապրում էր ներքին, ծածուկ խռովքի մեջ։ Գյուղամիջի անցքը խորտակել էր նրան։ «Ղե-ղոն» գիշեր-ցերեկ զրնգում էր ականջին, ու երբեք այդ աստիճան ուժգնորեն չէր զգացել գյուղի բութ, անտարբեր ու խորը չարությունը եւ իր անհուն խեխճությունը։
Հողի վիշտն էր մաշում նրան, կրծում իր հոգին։
Հասավ ձմեռը։ Ձյունը լավ էր․ դաշտերի միապաղաղ, ճերմակ ամայությունը իր տակ թողեց նաեւ Գեւոյի վիշտը։ Հետո գյուղը սաքուներն իջավ, իսկ սաքուն ամենքի համար էր, Գեւոն էլ այնտեղ իր տեղն ուներ, մի փոքր վար մյուսներից, բայց վերջապես ծեր մարդ էր, մի անկյուն ուներ, խոսող, խնդացող, հորդող ամբոխի մեջ մի շունչ էլ նա էր։ Վերեւում, բուխարու կրակի մի կողմում բազմում էր Սարդարը, մյուս կողմում՝ Բեղլու Սաքոն, հետո՝ Բոզիկենց Քյալաշը, նրա դեմ առ դեմ՝ Դաղբաշոնց Թունին, ու այսպես պատվով ու կարգով՝ մինչեւ Գեւո ապերը։ Եվ իր այս խոնարհ տեղից երբեմն Գեւոն բարձրանում էր ամենքից, ճնշում ամենքին իր իմաստությամբ։ Ոչ ոք կարող էր նրա պես պատմություններ անել սրամիտ ու հետաքրքիր, հնուց մնացած ավանդական զրույցներ, հերոսական առասպելներ՝ մերթ հուզիչ, մերթ սարսռալի ու միշտ հրապուրիչ։
Ամբոխը գլուխը քաշ լսում էր լուռ։
Գեւոն հպարտ էր ու երջանիկ։ Նա նայում էր շուրջը՝ կարծես ասել կամենալով․
«Ղե-ղո հաա՜․․․ դե ձայն տվեք, էէ՞․․․ կռապաշտներ․․․»։
Ձմեռը լավ էր։
Գարունը հասավ։ Մայր երկիրը վերստին իր բեղուն կուրծքը բացեց եւ բումունք արձակեց։ Ստեղծագործող, վիթխարի տնքոց էր արեւի տակ։ Գյուղը նորից եռաց ու դաշտ գնաց։ Գեւոն անմասն էր, նա մերժված, խորթ զավակն էր․․․ Ու դաշտերից, արտերից, արոտներից հողի վիշտն էր բարձրանում մշուշի պես ու նրա խղճուկ սրտի վրա նստում։
Եվ այդ օրերին, երբ էշն առաջն արած, ծերունի Գեւոն անցնում էր դաշտերով, երբեմն կանգ էր առնում, նայում գյուղացիների աշխատանքներին, գութանի խորը ակոսներին, եզն ու գոմեշի ճկռող ամոլներին, հոգին թունդ էր ելնում, շեղում էր ճամփան, մոտենում, բարեւ տալիս, քայլում էր գութանավորի հետեւից, ձայնակցում էր հոտաղների երգերին ու հրահանգ տալիս նրանց մաճկալի փոխարեն։
– Ա՛յ տղա, ղեկը քշի՛, ղեկը՛, կարմիրին զոռ տուր, տոո՜,- կանչում էր Գեւոն, ասես գութանի տերն ու ղեկավարը ինքը լիներ։
– Ասա՛, Գեւո ապե՛ր, ասա՛, էս տղերքին շնորհք սովորեցրո՛ւ,- կոչում էր մաճկալը ժպտալով։
Ծերունին ոգեւորվում էր։
– Ա՛յ տղերք, հորովելը զլեցեք, անասունները խաղ կսիրեն,- կանչում էր նա ու ինքն առաջինը սկսում հորովելը։
– Մեկ մաճն ինձ տուր, ախպե՛ր,- դառնում էր նա մաճկալին։
Եվ ծերունին, մաճը բռնած երկու ձեռքերով, կանչն ու հրահանգները կրկնապատկում էր, թափ տալիս հոտաղներին, ամոլներին, ակոսը բացում՝ հրճվանքով անձնատուր մի անուշ երազի, մի սիրուն պատրանքի։
Թողնում էր մաճը հաղթական ու քրտնաթոր, կռանում էր, մի բուռը խոնավ հող վերցնում, հոտոտոմ, արեւին ցույց տալիս։
– Ի՜նչ հող է, բրինձ, բրինձ․․․ մարդ ուզում է ուտի։
Ու նորից էշն առաջն արած՝ անցնում էր դաշտերով, լիքը կրծքով շնչելով արտերի ու մարգերի բուրմունքը ու հարբածի պես ինքն իրեն խոսում․
– Վա՜խ, Աստված, վա՛խ, վա՛խ, մի կտոր հող էլի՜․․․
Ամառը, երբ հասած արտերի ոսկե ծովն էր ծփծփում ու հունձն էր սկսվում, ծերունի Գեւոյի ծածուկ վիշտը դառնում էր անասելի տանջանք։ Բնության ազատ պարգեւի այդ բաշխումի օրերին զրկանքի զգացումը, որպես մի դաժան անիրավություն մտրակում էր նրա հոգին։ Երբ արար աշխարհ լիանում էր այդ ոսկու ծովից, ինչպե՞ս է, որ ինքը ողջ կյանքը օտարի դռներից է շորթել իր հացը՝ անարգական Ղե-ղոն ճակատին։ Խորհում էր նա արտերի միջով անցնելիս իր թշվառ իշուկի հետեւից։
Ու հնձվորներին տեսնելիս վերստին աշխատանքի հմայքը քաշում էր նրան, հնձված ցորենի բուրմունքն էր հոտոտում որսը փնտրող ծեր առյուծի պես, պատրանքին փարում ու ասես երազի մեջ, թողնում էր ճամփան ու էշը, մոտենում հնձվորներին։
– Բարի աջողում, մեջքերիդ զորություն,- կոչում էր նա։
– Հազար բարի, Գեւո ապեր,- լինում էր պատասխանը։
– Հը՛, հուձը լավ է, Աստծու աչքը վրան։
– Փառք Աստծու, լավ է։
– Զարկե՛ք, զարկե՛ք, տղե՛րք ջան,- կանչում էր Գեւոն,- թեւերդ լեն բաց արա՛, ա՛յ տղա, նշանածիդ ո՞նց պիտի գրկես։
Ընդհանուր քրքիջ։
– Սրան նայիր, սրան, տո՛ տղա,- դառնում էր նա մյուսին,- մեջքդ ի՞նչ ես օրորում, քեզ աղջիկ տվողին ինչ ասեմ, մեկ մանգաղդ ինձ տուր։
Գեւոն առնում էր մանգաղը, շարքի առաջն ընկնում, մարգը դեմ անում, հնձում թափով քանի մի խուրձ։
– Այ թե ոնց կհնձեն,- կոչում էր նա դադար տալով։
Հնձվորները ժպտում էին։
– Գեւո ապեր, մեջքդ պինդ է, դեռ զրինգ ես։
– Ձեր ջահելությունն իմը պիտի լիներ, որ տեսնեիք հունձը։
Ու նորից գավազանը վերցնում, հեռանում էր ծերունին, բնության ծով բարիքի միջից անցնում էր սրտաբեկ ու անմասն իր իշուկի հետ, ու թվում էր, թե արտ-անդաստան, դաշտ ու քարեր, հոտաղ ու հնձվոր ողջ խոսքերը մեկ արած՝ իր հետեւից Ղե-ղո են կանչում։
Պատրանքը ցրվում էր, ու անհույս անճարությունը նորից խեղդում էր իր հոգին։
– Մարդ լինես հողածին ու մեռնես հողին կարո՜տ, վա՛խ, Աստվա՜ծ,- մրմնջում էր նա։
– Հը՜, ի՞նչ կասես, հայվան,- դառնոմ էր նա իշուկին,- դաշտերը տեսա՞ր, ինձ ու քեզ բան չի հասնի․․․
Եվ իշուկը տրտում, փոքրիկ իշուկը քայլում էր տկտկալեն փոշիների միջից եւ իր խոշոր, մռայլ գլխի ցնումներով ասես համաձայնոմ էր տիրոջ հետ, որ իրենք բաժին չունեն այս անիրավ աշխարհի առատ սեղանից։
Այդպիսի օրերը ծերունին տուն էր դառնում սրտաբեկ ու գլխիկոր։ Չիբուխը լցնում էր, վառոմ, ծխում էր, ծխում անընդհատ ու լուռ։ Անպատասխան էր թողնում կնոջ ու աղջկա հարցումները եւ եթե նստած էր դռանը, դրսում, անցորդներին խոսք չէր ուղղում ու բարեւի էլ չէր սպասում։
Աշխարհից ծածուկ խորունկ վիշտ ուներ Գեւոն՝ հողի վիշտը։ Անիրավ գյուղը հասկանալ չէր ուզում այդ։
– Ի՞նչ արժե մի կտոր հող տալ մի չունեւորի,- վշվշում էր նա, ու հոգին լի էր դառնությամբ գյուղի դեմ։
Ու միտքը գործում էր թափով։
Դժվարին առեղծված էր․ լուծում պետք էր։
-Ո՞ւր ճարել մի կտոր հող, ինչպե՞ս ճարել,- մտմտում էր ծերունին։
Հո՜ղ, ա՜րտ, քանի ուժ կա բազուկնեում, քանի լույս կա աչքերում։
Անհնարին է այսպես մեռնել, գերեզմանի վրա ի՞նչ կգրեն․
«Անհող մեռե՞լ, Ղե-ղո՞․․․»։
Չէ, անկարելի է այսպես մեռնել, ա՜րտ, ա՜րտ․․․
Իր բոլոր էությունն այժմ դառնում էր այդ մի հատիկ բառի շուրջը։ Ու դաշտերը պրպտեց, անմշակ, լքված տափերը դիտեց։ Իր հոգին աղերսում էր երկրից մի անկյուն, ուր կարողանար իր ծեր ճակատի քրտինքը թափել։
Եվ մի օր գարնանը, հեռավոր դաշտերում, քարքարոտ բլուրների ստորոտներում գյուղի երկու մեծ առուների միացման տեղում երեք հոգի երեւացին՝ ծերուկ Գեւոն, իր կինն ու աղջիկը, տրտում իշուկն էլ մի կողմում արածելիս։ Ամայի, եռանկյունի մի տափ էր այն, որ փուշ ու տատասկ էր բուսնում եւ վառելիքի ծառայող, վայրի մացառներ միայն։ Աղաշատ, անպետք հող էր։ Բայց հնար էր այդ հողը քաղցրացնել, եթե երկու տիղմով բարեխառնվեր։
Դաժան, անհույս աշխատանք, որ գյուղում ոչ ոք չէր հանձնառել, եւ տափը մնացել էր լքված, անմշակ։ Ահա այստեղ էր Գեւոն վճռել իր արտը ստեղծել։ Մի ամբողջ տարի տեւեց այդ աշխատանքը։ Գյուղացիք դիտում էին հեգնական կամ թեահավատ ժպիտով, չար կատակների, ծաղրի նյութ էր «Ղե-ղոյի արտը»։ Ամեն մի դժվարին գործ այդ տարի կոչվում էր «Ղե-ղոյի արտ»։ Ում սայլն էր կոտրվում կամ կովը մոլորվում, ում կինն աղջիկ էր բերում, կամ արտը կարկուտ ծեծում, ասում էին՝ եղավ «Ղե-ղոյի արտ»։
Ծերունին սակայն չհուսահատվեց։ Իր կնոջ ու աղջկա հետ ամայի, չոր տափի փուշ ու տատասկը քաղեց, քարերը հավաքեց, մեջքով առուների եզրի տղմոտ հողը կրեց, փռեց տափի երեսը, դար ու թումբերը հարթեց, փոսերը լցրեց ու բացեց մի հարթ, եռանկյունի հրապարակ՝ փորփրած, փխրուն հողով։
Ծերունու եւ յուրայինների ծնկները մաշվեցին, եղունգները փշուր-փշուր եղան, մատները փշերը կրծոտեցին, եւ կրունկները՝ տատասկները։ Ու այդ գնով նա շորթեց բնությունից «իր արտը» ու կանգնեց գլխին, խորունկ շունչ առավ։
Հրա՜շք էր․․․
Եվ այդ հրաշքն իսկ զինաթափ չարեց գյուղին։ «Ղե-ղոյի արտը» այնքան փոքր էր, այնպես ծիծաղելի, հազիվ կես օրավար, եւ հետո՞, ո՞վ գիտե՝ բան կբուսնի՞ այնտեղ․․․ Փողոցներում, հրապարակներում, դաշտերում վեճ ու զրույցի նյութ էր Ղեղոյի արտը՝ կբուսնի՞, թե՞ չի բուսնի։
– Տակը աղի հող է,- ասում էին ոմանք,- ոչինչ չի բուսնի, աղը կկտրի։
– Կբուսնի, ինչպես չէ՛,- ասում էին ուրիշները հեգնորեն,- ցորեն ցանի, տատասկ կստանա, գարի ցանի՝ փուշ։
Խնդում ու հեգնանք այդ թշվառ արտի շուրջը։
Խուլ եղավ Գեւոն, չլսեց չարախնդած գուշակությունները, արտը ցանեց՝ իր սեփական արտը, առաջին անգամ իր կյանքում սերմ ձգեց։
– Այս մեկը երկնքի թռչուններին, Տե՜ր։
Ու Գեւոն երկյուղածությամբ առաջին բուռ ցորենը ցանեց երկնքի երեսին։
– Այս մեկն էլ չունեւորներին, մուրացիկներին, կարիկուրբաթներին։
Ու Գեւոն ձգեց երկրորդ բուռը ոսկեգույն հատիկների։
– Այս մեկն էլ․․․ ինչ ասեմ, Տե՜ր․․․ դարձյալ քեզ, քե՜զ, քե՜զ․․․ ցավից, չոռից ու մեկ էլ էն զուլումից՝ զուլումը կարկուտն էր, որի անունը խուսափում էր արտասանել, հա, էն զուլումից ազատ պահես։
Ու նա ձգեց երրորդ բուռը։
– Օրհնյա՜լ է Աստված,- ասաց եւ շարժվեց սեւ ցելի մեջ՝ աջ ու ձախ տալով շեկ ցորենը առատ բուռներով։
Ցանեց ու գնաց։
Սպասումի օրեր էին՝ դժնդակ սպասումի։
– Կբուսնի՞, թե՞ չի բուսնի․․․
Եվ որքան շատ էին նրանք, որոնք կսգվորեին, եթե բուսներ, եթե «Ղե-ղոյի արտը» կանաչեր։
Ամբոխները չեն սիրում, որ փոշիների մեջ սողացողը ոտքի ելնի, բարձրանա։
Չարությունն ու չկամությունը եռացող կաթսայի պես ֆշֆշում էր չորս կողմում հոգիների մեջ։ Գեւոն աղոթում էր ու սպասում հսկումի օրերով ու գիշերներով։
Եվ «Ղե-ղոյի արտը» հեռու դաշտերում, աշնան անուշ արեւի տակ, իր գաղջ ծոցում գուրգուրում էր հատիկները ու ժպտում արեւին ու երկնքին։
4
Տասն օր համբերեց ծերունի Գեւոն, որ արտը բուսնի։
Տասն առավոտ, առանց գիտակցելու, մի մութ ուժից մղված, քայլերն ուղղեց դեպի դաշտ, իր արտի ճամփան բռնեց եւ ամեն անգամ կես ճամփին հետ դարձավ։
– Թող բուսնի, թող բուսնի,- մրմնջում էին շրթունքները։
Եվ տասն օրն անցավ։
Ուշ աշնան մի լուսաշող, պայծառ օր Գեւոն դաշտ դորս եկավ, դեպ իր արտը գնաց։ Երկինքը ջինջ էր, ու արեւի ճառագայթները՝ խոնջանքի նազանքով լեցուն, մթնոլորտը համակ փաղաքշանք էր․ ուշացած ծաղիկների պես արեւի ամեն մի ցոլքը մելամաղձոտ գուրգուրանք էր այն օրը։
Չվող կռունկների մի մեծ երամ՝ եռանկյունի կազմած՝ անցնում էր շատ բարձրից, նրանց անուշ կղկղոցը հանգստավետ մի բարություն ուներ, որ հանդարտ ծավալվում էր թեթեւ մշուշի մեջ հեւացող դաշտերի վրա։
Գեւոն գյուղից դուրս եկավ հոգին կասկածով լի, ալեկոծ ու խռովքոտ, եւ այժմ դաշտերի այս մեղմանուշ անդորրությունը, որպես անձայն օրոր, նրա էությանն էր գգվում։
Բնության ստեղծագործող երգն էր զրնգում իր հոգում․ «Աստված կա, չէ՛, ինչպես չբուսնի․․․ ապա իմ արուն քրտի՜նքը, աչքիս լո՜ւյսը։ Աստված կա ախր, ինպես չբուսնի, երբ ամենքի արտը բուսած է»։
Վերջին խոսքերը նա բարձրաձայն ճչաց։
– Վահ, վահ, էս ի՞նչ է, հալիվոր, բանդ խարաբ է։
Գեւոն նայեց, եկողը Բնոն էր։
– Բարի աջողում, Գեւո ապեր, հը՞, հալդ լավ չի երեւում, ի՞նչ ես քեզ-քեզ խոսում․․․
– Բարով եկար, Բնո, էնպես խոսում եմ էլի, գնամ մեկ արտը տեսնեմ։
– Ա՞րտը․․․
– Հա, արտը, իմ արտը, ի՞նչ կա որ,- ասաց Գեւոն մի առանձին հաճույքով՝ շեշտելով «իմ արտը»։
– Քո՞ արտը։
– Հա, էլի, իմ արտը ասացի, տասն օր առաջ ցանեցի, գնամ-տեսնեմ։
– Հա, գնաս, տեսնես, բուսա՞վ․․․
– Հա, գնամ, տեսնեմ, բուսա՞վ․․․
– Է՜, որ բուսավ, դրանից ի՞նչ, Գեւո ապեր։
– Ինչպե՞ս թե ինչ․․․․ Մենք էլ մարդ ենք՝ երեխատեր ենք, փափախ ունի՞նք գլխներիս, թե՞ ոչ։
– Փափա՞խ․․․
– Հա, փափախ։
– Է, առանց արտի փափախ չկա՞ր գլխիդ։
– Չէ։
– Վա՜յ քո խելքին, հալիվոր․․․ Մեկ ոտքը գերեզման, մեկը ժամի դռան, ու արտ է ցանում․․․ տո, Ղեղո մնա, Ղեղո՜․․․ Տես, ես Բնո եմ․․․ Ղեղո, Բնո, թե Սաքո, թե թագավոր՝ մեկ դռնով պիտի անցնեն։
– Էլի քցել ես։
– Վալլա՛հ չեմ խմած, նոր եմ գնում, այ էնտեղ ժամու հաց կա, քելեխ,- նա ցույց տվեց հարեւան գյուղը,- էնտեղ եմ գնում։ Իմ արտն էլ էնտեղ է, գինին շատ կլինի․․․ Հալիվոր, աշխարհն ինչպես բռնես, էնպես կերթա, հավատա ինձ, թե գողանաս՝ գողանալով, թե թալնես՝ թալնելով, թե խաբես՝ խաբելով, թե խմես՝ խմելով։ Մարդ կա կգողնա, մարդ կա կթալնի, մարդ կա՝ կխաբի, Բնոն էլ կխմի․․․ Խմիր, Գեւո ապեր, խմիր ու Ղե-ղո մնա՛․․․ Խմիր՝ աստվորի տերը կլինես։
– Է՜, դու, որ խմում ես, աստվորի տերն ե՞ս։
– Հա, Գեւո ապեր, քանի չեմ խմած, քեզ պես տլուզ եմ, ջեբս դատարկ։ Հենց որ խմեմ եւ կարմիր ձին հեծնեմ, աստվորի տերն եմ՝ էս դաշտերը իմը, էս արտերն իմը, էն գեղը իմը, էս զուլում Մասիս սարն էլ իմը։ Էսպես է, հալիվո՛ր, աշխարհն ինչպես բռնես, էնպես կերթա․․․
– Գինու աստվորը քեզ, իմ արտն ինձ, Բնո, դու քո ճամփեն գնա, ես իմը։
Նրանց ճամփաները բաժանվեցին։
– Գնա, Գեւո ապեր, գնա, վալլահ քո արտն էլ էլած-չելած մեկ հաշիվ է,- կանչում էր Բնոն հեռվից։
Գեւոն կանգնած նայում էր նրա հետեւից։ Հարբեցողը սուլում էր ու գնում դաշտերով դեպի հարեւան գյուղը, որ ծխում էր քիչ հեռու․․․
Մինչ այդ Գեւոն հասավ ու իր արտի մարգին կանգնեց․․․
Տեսարանը գերազանցում էր իր բոլոր երազները։ Արտը ծլել էր ու կանաչ ծածկոցով պատել հարթությունը։
Ծերունին նայում էր հմայված՝ երջանկության հորդումից, կուրծքը վերուվար էր անում պայթելու չափ, արտից բարձրացող գաղջ բուրավետ օդն էր շնչում եւ խոնավ բուրմունքից հարբածի պես էր, որ հոգին բարի էր, արտի, հողի բարությամբ լեցուն։ Կուզեր մի բան ասել, մի շատ լավ բան աշխարհին, արեւին, թռչուններին, լեռներին, առջեւը ցցված վիթխարի Մասիսին, մի շատ վսեմ բան, որ ժայռերն իսկ ժպտան այս հալիվոր հսկայի հետ։
Ու բարձրացավ, կանգնեց մի քարի վրա, ինքն էլ չիմանալով ինչու, քանի ուժ կար կրծքում, բարձր կանչեց․
«Ղե-ղո՜, Ղե-ղո՜, Ղե-ղո՜․․․»։
Արձագանքը կրկնեց՝ «Ղո՜, ղո՜, ղո՜․․․» ու մեռավ ձորերում։
Ու թվաց ծերունուն, թե իրոք «Ղե-ղոն» մեռավ, անդարձ մեռավ։
– Աստված հոգին լուսավորի,- ասաց ծերունին բարձրաձայն ու հանկարծ սկսեց քահ-քահ ծիծաղել, ապա մեկեն ծիծաղը լացի ու հեծկլտանքի փոխվեց։
Վար իջավ քարից։
– Գժվեցի՞ր, հալիվոր, հավաքի՛ր քեզ, արտդ կա ախր, հրաշքը, զավակիդ արտը, Զարդարիդ արտը,- խոսում էր նա ինքնիրեն։
Կանգնած նայում էր արտին, ինչպես սիրահարը իր բուռն զգացմունքի հախուռն պոռթկումի ժամին կնայեր իր սիրած էակին։ Ու կուզեր գուրգուրել, գրկել, համբուրել այս կանաչավետ հողը ու լուծվել նրա հետ։ Սրտի անհուն զեղումից նա ծունկի եկավ, գլխարկը հանեց, կողքը դրեց, երեսն ու մորուքը քսեց սառը կանաչներին, հոտոտում էր ու համբուրում,- անհագորեն բառեր էր ասում, որ ոչ աղոթք էին, ոչ օրհնություն, այլ ինչ-որ տենդոտ, սիրազեղ զառանցանք, որ գնալով, գնալով փոխվեց հեկեկոցի։ Նա նորից լացեց։ Տարիներից ի վեր կուտակված ցավի, վիրավոանքի, խեղճության արցունքն էր, որ հեղեղի պես քանդում էր իր պատվարները ու դուրս թափվում՝ սրբելով հին անարգանքը։
Ու լավ էին, լավ էին այդ արցունքները։
Գեւոն վեր կացավ, աչքերը սրբեց, գլխարկը ծածկեց ու հանդարտ ու երջանիկ, քայլերն ուղղեց դեպի գյուղ։
Եվ գնում էր, որպես գյուղի տերը՝ հպարտ ու ինքնիշխան։
– Թաղեմ քո հարբեցող գլուխը,- ասաց նա,- աստվորի տերն է․․․
Խոսքը Բնոյին էր ուղղված։
Քայլում էր, ու ոտքերը թեթեւ էին, շարումներն առույգ, երիտասարդական մի նոր ավյուն է խաղում երակներում ասելու, խոսելու, խնդալու մի անհուն տենչ բռնել էր նրա համակ էությունը։
Հասավ գյուղ։ Ու առաջին անգամ իր կյանքում փոխանակ ուղղակի տուն գնալու, ներս մտավ գյուղամիջում տնկված կոլոտ Հակոյի գինետունը։
– Բարի աջողում, Հակո՛ ապեր,- կանչեց նա սրտալի։
Տկճորի վրա նստած կոլոտ, հաստլիկ, կարմրիկ մարդուկը շարժվեց, լիքը այտերը կծկվեցին լայն ժպիտի համար։
– Հայ դու հազար բարի, Հակո ապեր, ո՞ր խաչիցն է, ո՞ր քամին քշեց քեզ մեր կողմերը։
– Սուրբ Հակոբի քամին, Հակո ախպեր, սուրբ Հակոբի քամին․․․ Սիրտս կանաչել է․․․ մեկ ջահելությանը, մեկ ահելությանը,- կոչեց ծերունին ու ձեռքի տակ ընկած առաջին գավաթը մղեց դեպի կոլոտ Հակոն։
– Լից էս անտերը, լիքը լից,- ասաց։
Գավաթը լցվեց թունդ օղիով, Գեւոն ձեռք առավ ու մի թափով խմեց, դեմքը ծամածռվեց անսովոր մարդու պես, հոնքերը կիտեց, թեւով շրթունքները սրբեց ու դատարկ գավաթը սեղանին զարկեց։
– Հը՛, անտեր մնաս, քո հորինողին․․․ Լի՛ց, մեկ էլ լի՛ց։ Թոբա եմ արել անտերը, ամա լի՛ց։
Գավաթը նորից լցվեց ու վերստին դատարկվեց։ Ծերունու գլուխը տաքացավ, աչքերը կարմրեցին ու վառվեցին բուռն կրակով։
– Դեհ, գրի՛ր, շան տղա Հակո, գրի՛ր էն քո անտեր դավթարի մեջ, գրի՛ր․․․ մինչեւ․․․ հա, մինչե Ղե-ղոյի արտը հասնի։ Ղեղո՞․․․ շան տղա, էլի՛ Ղեղո․․․ Չէ, չէ, Ղեղոն մեռա՜վ, մեռա՜վ․․․ հի, հի, հի․․․ Էս նրա հոգու համար եմ խմում։ Լի՛ց, լի՛ց, էս անտերը․․․
Ծերունին նորեն դեմ արեց գավաթը, գավաթը նորից լցվեց։
– Հա, սուրբ Հակոբը գիտե՞ս․․․
Կոլոտ Հակոն պատասխանի փոխարեն լայնաբերան ժպտաց։
– Ի՞նչ ես մռութդ ծռմռում, հայվա՛ն, սուրբ Հակոբը չգիտե՞ս․․․
– Գիտեմ, ապա՞, գիտեմ։ Գեւո ապեր, մեր Մասիսի սուրբ Հակոբը,- խոսեց այս անգամ կոլոտ Հակոն միշտ ժպտալով։
– Հա, Մասիսի սուրբ Հակոբը, լավ ասիր, խաչը վկա, լավ ասիր, արի մի պաչեմ քեզ։
Ու ծերունին իր երկայն, չոր բազուկների մեջ առավ գինեվաճառ մարդուկին։
– Հա, սուրբ Հակոբը երազիս եկավ ու ասաց․ «Փորի՛ր, Գեւո՛, փորի՛ր էս տեղը, իմ գործը չհաջողվեց, քոնը կհաջողվի․․․»։ Ու փորեցի, դե, հաջողվեց։ Խմենք, Հակո, խմենք իմ արտի կենացը, իմ Զարդարի արտի կենացը։
Հակոն մի բաժակ ձեռք առավ։
– Շնորհավոր լինի արտդ, Գեւո ապեր, մեկին հարյուր, մեկին հազար տա։
– Բերան չէ, հո, տաճար է,- կոչեց Գեւոն։
Բաժակները զարկվեցին ու դատարկվեցին։
– Հա, սուրբ Հակոբի բանը չելավ, իմն էլավ։ Գիտես, էլի, խեղճ հալիվորն ուզում էր բարձրանալ Մասիսի գլխին՝ Նոյի տապանը տեսնել․․․ Հա, ցերեկը բարձրանում էր, գիշերը քնում ու առավոտը նորից սարի տակն էր, հրեշտակը ցած էր բերում առաջվա տեղը, դե էս անիրավ սարի գլուխը ադամորդու ոտք չպիտի կպչի․․․ Աստծուց հրաման չկա․․․ Ու էսպես հալիվորի բանը գլուխ չեկավ, իմ բանը գլուխ եկավ, հի, հի, հի․․․
Ներս մտավ գինետունը գզիր Հայրոն, իր փոքրիկ իծի մորուքը ցցված, մորթե ահագին փափախը մինչեւ աչքերը քաշած ու մահակը ձեռքին։
– Վահ, Գեւո ապեր․․․ դո՞ւ էստեղ,- բացականչեց նա։
– Սուրբ Հակոբի նաղլն էի անում, Հայրո։ Լից, Հակո, լից Հայրոյի թասը, խմենք սուրբ Հակոբի կենացը։ Հայրո, երազիս եկավ սուրբը․․․ արտս բուսավ․․․
Հայրոն հասկացավ, լուռ խմեց իր գավաթը՝ կասկածելի ժպիտով ծերունուն նայելով։
– Քանի՞ օրավար է արտդ, Գեւո ապեր,- ասաց նա։
Հարցը չար էր։ Նա լավ գիտեր, որ Գեւոյի արտը հազիվ կես օրավար է։ Հարվածն այնքան զգալի էր, որ հակառակ իր հարբած վիճակին, ծերունին ցնցվեց ու ծառացավ։
– Գզիր Հայրո,- ճչաց նա,- արտս սրտիս չափ մեծ է, իսկ սիրտս․․․ հա, սիրտս հարյուր օրավար է, հարյուր օրավա՜ր․․․
Երեկո էր արդեն, երբ կոլոտ Հակոն իր դավթարում նշանակում էր Գեւոյի խմածն ու չխմածը, իսկ ծերունին՝ օրորվելով փողոցներում, տուն էր գնում։ Ացորդները կանգնում, զարմանքով նայում էին Գեւոյին, մինչե այդ նրան ոչ ոք հարբած չէր տեսել։
Գեւոն գնում էր ու ինքնիրեն խոսում։
– Սուրբ Հակոբին ուխտ արեցի․․․ Ղեղոն մեռա՜վ․․․ Հոգու համար խմեցինք․․․ Աստված հոգին լուսավորի, հի՜, հի՜, հի՜․․․ Սիրտս հարյուր օրագ ար է․․․ գլի՜ր Հայրո։
– Վա՛հ, վա՛հ, էս ի՜նչ շուտ․․․ ես քեզ չհասա, դու ինձ հասար, հալիվոր․․․ հի՛, հի՛, հի՛․․․
Բնոն էր, քելեխ ուտելուց էր գալիս՝ հարբած ո ձեռքին պինդ սղմած մի կավե աման, գինով լի։
– Քո հալին վայել ճամփան գտար, Գեւո ապեր․․․ Խմի՛ր, խմի՛ր․․․ կորեկի արտը ինչքան բարձր լինի, չի կարող լորին ծածկել բազեի աչքից։ ․․․Խմի՛ր, խմի՛ր․․․ Գայլի ու գառան հեքիաթը ոչ սկիլբ ունի, ոչ վերջ։ Խմի՛ր, խմի՛ր․․․ միշտ խմիր, գայլ ու գառ, լոր ո բազե, էլած-չելած մեկ հաշիվ է․․․ ցորենը չլինի՝ կորեկ կլինի, կոեկ չլինի՝ քար կծիր ո խմիր․․․
Գեւոն կանգնած նախ նայում էր անտարբեր, ապա կամաց-կամաց, ասես ըմբռնելով Բնոյի խոսքերի բուն իմաստը, կաս-կարմիր կտրեց ու բարձրաձայն ճչաց․
– Հիմա՛ր, անասուն․․․ ապա ա՜րտս, ապա փափա՞խը տղամարդի․․․
– Քո արտը, հի՛, հի՛, հի՛, քանի՞ օրավար է․․․
Դարձյալ այս դարի հարցը, որ նշտրակի պես ծերունիի սիրտն էր մխվում․․․ Ու նա ճչաց ցասումով։
– Սրտիս չափ, սրտիս չափ, հայվան․․․
Եվ ասես մտրակի հարվածից զգաստացած՝ ծերունին թողեց Բնոյին ու երերուն քայլվածքով տուն գնաց։ Դռան առջեւ տրամադրությունը նորից բարձրացավ։
– Զարդար ջան,- կանչեց նա ուրախաձայն,- լե-լե ասա, քո արտի լե-լե․․․
Եվ առանց սպասելու աղջկա պատասխանին, ինքն սկսեց ծեր, խռպոտ ձայնով մռմռալ քթի տակ․ «Լե-լե, ջան լե-լե, ջան լե-լե․․․»։
Ալմաստը հուզմունքից խնդաց ու լացեց միաժամանակ։
5
Դարձյալ ամառ էր, Արարատյան դաշտի կախարդիչ ամառը, երբ արեւի բարկ շողերը վերից եւ սեւ, բեղուն հողը վարից ոսկի են ժայթքում,դաշտերն, ասես լողում են ոսկու մեջ, եւ մթնոլորտը ոսկու շողերով է ծփծփում։
Արարտյան դաշտի ոսկե ամա՜ռը․․․ Ու կրակ է այդ ամառը, մի վիթխարի բոցավառ հնոց, որի մեջ աշխատանքը տնքում է ու ժպտում, եռում է ու հեւում՝ արեւի բոցերը խմելով։
Դարձյալ հունձ էր, Արարատյան աշխարհի հրա՜շք հունձը․․․
Երկնքից արեւի ցոլքերի հետ կրամկ էր մաղվում ու քրտնաթոր հնձվորները՝ երակների մեջ կրակ, ճակատները հողագույն, շարան-շարան շարժում էին մանգաղները։
Տա՛ք էր, տա՜ք․․․
Հնձվորների առավոտուն սկսած երգերը, ճաշին մոտ մեռնում էին կամ դառնում թավ տնքոց։ Երգը մնում էր ճպուռներին ու ծղրիդներին, որոնց չոր, անճար ճռռոցը մանգաղին սպասող հասած արտերի աղերսն էր ասես։
Եվ հարյուրավոր մանգաղներ զրնգում էին շեկ արտերի ոսկե ծովի մեջ։ Հնձվորների ոտքերի տակից թանձրամարմին, մոխրագույն լորերը վախլուկ, ծանր փռռոցով խոզաններից խուճապով ու սուլոցով թռչում, անցնում են դեպի կանաչավուն առվույտներն ու բանջարանոցները։ Որանները փռվում են խոզանների մեջ, դեզերը բարձրանում։ Արդեն առաջին սայլերը, ցորենով բարձած, անցան դաշտերի փոշոտ ճամփաներով։ Լծված գոմշուկները փնչացնում են շոգի ձեռքից։Կալերում կենդանություն է սկսվում, եւ հնձած ցորենի բուրմունքը բռնում է դաշտ, կալ ու բնակություն։
Գեւոյի առաջին հունձն էր այս տարին։
Առավոտյան նա շատ հուզված զարթնեց։Հուզված էր, երկյուղած ու հանդիսավոր տրամադրության մեջ։
Իշուկը առաջ արած՝ ամբողջ ընտանիքը վաղ առավոտից շտապեց դեպի արտը։
Եվ Գեւոյի փոքրիկ արտը շատ հեռվից երեւում էր դաշտերում, որպես սիրուն ծաղկանոց։ Արտի կենտրոնը բռնում էր ցորենը, չորս կողմից մարգերում, բարձրանում էր լայնատերեւ, հաստացողուն, կապտավուն ձիթաբույսը, մեջընդմեջ նույնքան բարձր ու նազելի արեւածաղիկը, որ ամռան սկզբից իր կլոր, շիկահեր գլուխը դարձնում էր արեւին, ժպտում նրա ոսկի ցոլքերին մինչեւ մայրամուտ, ու գիշերները դողդողում հովերի առաջ՝ սպասելով նոր արեւածագին։ Քանի մի հոտավետ կանեփներ ու եգիպտացորեն փարում էին արեւածաղիկների հետ, ու այս կանաչ ու ծաղկուն շղթան եզերում էր փոքրիկ արտը։
Արտի կողքին փոքրիկ քոլիկն էր բարձրանում՝ երեք ցածրիկ պատերով ու առջեւը բաց, վրան ճյուղերով ու խոտերով ծածկված, որ հաճելի ստվեր էր անում։ Քոլիկի կողքին արդեն բարձրացել էին երկու մատաղ ուռիներ, որոնք օրորում էին իրենց լալկան ճյուղերը, ու նրանց տակ էր հավուզը՝ այն փոքրիկ փոսը, ուր ջուրը լցվում էր, սառում ու զուլալվում խմելու համար։
Արտի կենտրոնում մարդակերպ խրտվիլակ էր ցցված, որ օրնիբուն թեւերն էր օրորում հովերի առաջ ու թռչուններին հալածում։
Գեւոն, իր կինն ու աղջիկը գարնան սկզբին մինչեւ հունձը ամենօրյա անդադրում, դաժան աշխատանքով էին ստեղծել այս սիրուն արտը, որ ահա սպասում էր մանգաղին։
Եվ այս տարին Գեւոն արտից դուրս այլ վաստակ չուներ։ Փոքրիկ ընտանիքը հասավ արտին։ Արեւը նոր էր բարձրանում։
Գեւոն մանգաղը ուսից ցած բերեց, «օրհնյա՜լ է Աստված» կանչեց ու հունձն սկսեց։
Գեւոն հնձում էր, աղջիկը հավաքում, իսկ կինը խուրձերը կապում։ Հնձեց մինչեւ կեսօր, հնձեց եւ կեսօրից հետո, ու արեւը հազիվ թեքվել սկսեց, երբ հունձը վերջացավ։
Այնպես փո՜քր էր այն արտը․․․
Եվ երեքով միասին, երեք անգամ ուշի ուշով համարեցին խուրձերը, ուղիղ քառասուներկու խուրձ․․․
Գեւոն հիշեց գզիր Հայրոյի ու Բնոյի չար հարցը․
– Քանի՞ օրավար է։
Հիշեց եւ շտապեց մտքից վանել այդ անհաճո հուշը։
– Փոքր է, այո, բայց իմ ցանքն է, իմ հունձը,- մտմտում էր նա։
Կալն սկսվեց։ Գեւոն ցորենի խուրձերը փռեց, հեշան արեց, կամը կապեց իշուկի հետեւից։ Զարդարը վրան կանգնեց ճիպոտը ձեռքին։ Եվ ամբողջ երկու շաբաթ բոլոր մյուս կալվորներից ավելի աղմկողն ու իրարանցում ձգողը Գեւոն էր իր փոքրիկ կալով, իր փորիկ հեշանով, իր մի հատիկ կամով։ Ու մնացած կալվորների զվարճության ու կատակների նյութ էր Գեւոյի կալը։
Վերջապես, ցորենը կալսվեց, թեղ դարձավ, շատ փոքրիկ թեղ։ Հովը փչեց, Գեւոն հարդը քամուն տվեց, ու սիրուն շեղջը բարձրացավ կալի մեջ։
Գյուղատիրոջ մարդն եկավ պարկն ուսին ու տասնորդն ուզեց։
– Արդար է,- ասաց Գեւոն՝ ցորենը չափելով ու նրա պարկը լցնելով։
Շեղջը զգալապես նվազեց։
Երեցփոխն եկավ ժամի բաժինը տարավ։ Ապա ջրբաժանն ու գզիրը եկան, հետո դաշտերի պահապանը, եւ յուրաքանչյուրն իր բաժինը տարավ ցորենի շեղջից։
– Արդար է,- նորից կրկնեց Գեւոն։
Բայց այս անգամ ցորենի փոքրիկ շեղջն այնպես նվազեց, որ կինը անհանգստությունը ծածկել չկարողացավ։
– Տակը բան չմնաց, ա՛յ մարդ,- վշվշաց Ալմաստը։
– Աստվածը ողորմած է, ա՛յ կնիկ, անդ ու անդաստանի, կալ ու կուտի տեր ենք, ժամ ու ժամհար, ջրբաժան ու պահապան իրենց փայ ու բաժինը որ չունենան, բերքը հալալ չի լինի․․․
Ասաց այս բոլորը Գեւոն կնկան սփոփելու համար եւ նորից միտքն ընկավ Հայրոյի, Բնոյի չար հարցը․
– Քանի՞ օրավար է արտդ․․․
– Կնիկ, մարդու արտը պետք է լեն լինի,- ավելացրեց Գեւոն, բայց իրոք մտովի նա պատասխանում էր իր միտքը ծվատող այն չար հարցին։
Նորից հարդարեց ցորենի շեղջը, պատրաստվում էր իր պարկերն ածել, երբ հայտնվեց քահանան։
– Բարի ողջույն, Գեւո, օրհնյա՜լ լինի նոր անդաստանդ։ Օրհնելու եմ եկած առաջին բերքը։
– Օրհնի, ապա, հայր ջան, օրհնի՛, աջիդ մեռնիմ։
Քահանան օրհնեց, եւ տիրացուն քահանայի բաժինը պարկի մեջ լցրեց ու հեռացավ։
Գեւոն այժմ կանգնած էր կալի մեջտեղը, առջեւը՝ հազիվ մի պարկ ցորեն ողջ ձմռան համար․․․
Վրա հասավ կոլոտ Հայկոն՝ գինետան տերը՝ կլոր, ժպտուն, ու վերջին պարկն էլ նա կիսեց։
Եվ այն գիշեր Ալմաստը շատ վշվշաց։
– Դառն դատինք, դատարակ նստանք։
– Սիրտդ լեն պահիր, այ կնիկ, Աստված ողորմած է․․․ Արտը կա, եկող տարի բերքն ավելի առատ կլինի․․․ Չէ՞ արտի տեր ենք․․․ Անհող մեռել չենք լինի․․․
Կալ ու կուտը վերջացավ։
Դարձյալ աշուն էր, դարձյալ չվող կռունկները մելամաղձիկ կռռում էին երկնքում։ Դատերը մերկացել էին, Գեւոյի տափը ցանված չէր։ Սերմացու չէր մնացել։ Մարդակերպ խրտվիլակը շարունակում էր ցուրտ հովերի առաջ թափահարել իր թեւերը, թռչուններ քշել, երբ ոչ արտ կար, ոչ թռչուն։
Գյուղի փողոցներում գզիր Հայրոն, մորուքը ցից, փափախը մինչեւ ականջները քաշած ու մահակը գետնին զարկելով, աշնան հարկն էր կանչում։ Արտի տեր էր Գեւոն, ու գյուղի կոռ ու բեգյարը, հարկն ու թովզին մեջքին էր եկել։
Աշնան հարկը․․․ որտեղի՞ց։
Դաշտում մոռացված խրտվիլակն էր հովերի առաջ հուսահատորեն օրորվում, տանը ունեցած-չունեցածը ողորմելի իշուկն էր։
Գզիր Հայրոն եկավ, գնաց, Գեւոյին գյուղամեջ տարան։ Ռեսը ծանր, նախատական խոսքեր ասաց, սպառնաց, թե իշուկը աճուրդի կհանի, եթե շուտով տերության հարկը չվճարի։
– Կրակ էլավ էս արտը մեր ջանին,- վշվշում էր կինը։
– Կնկա մազն է երկար, խելքը կարճ կլինի,- պատասխանում էր Գեւոն կնոջ բոլոր տրտունջներին։
Գզիր Հայրոն նորից գնաց, եկավ, ի վերջո Գեւոյի իշուկը քաշեցին գյուղամեջ։
Կինն ու աղջիկը ողբ ու կոծ արին, իշուկի հետեւից դուրս եկան, քայլեցին դեպի գյուղամեջ։ Գեւոն սաստեց, հետ դարձրեց ու ինքը մենակ գնաց, ամբոխի առաջ ցցվեց։
Պետական հարկը վճարելու համար իշուկը պիտի ծախվեր աճուրդով, իր տրտում, իր խղճուկ էշը։ Կենդանին կանգնած էր ավելի տրտում, քան երբեք, ականջները ավելի կարճ, դունչը քաշ՝ մինչեւ գետին, կանգնած էր ու լուռ ասես խոկում էր իր բախտի վրա։ Գեւոն ցցված էր նրա կողքին, հայացքը դեպի հեռուն, դեպի դատ, դեմքը՝ գունատ։ Մորուքի ցնցումներից երեւում էր, թե ինչպես դողում է վարի ծնոտը։ Խոսք ուներ ասելու, ու շրթունքներից դուրս չէիր գալիս։
– Ա՛ խալխ․․․ ախր․․․
– Ի՞նչ ախր,- ընդհատեց ռեսը խստությամբ,- տերության հարկը Աստված վար գա երկնքից՝ ջնջիլ չի կարող։ Թե վճարել անկարող ես, արտից ձեռ քաշիր, ով որ մշակի էն կտոր հողը, հարկը նա կտա։ Թե չէ՝ ուզում ես արտդ պահել, թողես անասունը ծախվի, պատիվդ ազատվի։ Կամ էշը, կամ արտը, դու գիտես,- վերջացրեց իր խոսքը սպառնական շեշտով։
Լռություն տիրեց։
Գեւոյի մորուքն ավելի ուժգնորեն դողաց, ու նա շրթունքներն իրար էր սեղմում չճչալու համար։ «Կամ էշը, կամ արտը»,- սարսափելի բառերը զրնգում էին ականջներում ու ապա փոխվում անորոշ խլացուցիչ դժժոցի, որ արձագանքում էր իր գանգի մեջ, ինչպես փոթորկի որոտ։
Քար լռությունը շարունակվում էր։
Ամենքի հայացքը դարձած էր դեպի այդ գունատ, դողդոջուն ծերունին, որ համառաբար լռում էր եւ որ ոչ ոքի չէր նայում, ասես վերացած էր մի այլ աշխարհ։
– Ա՛ խալխ,- ընդհատեց լռությունը ռեսը,- ա՛ խալխ, ձեզնից ո՞վ կվճարի Գեւոյի հարկը եւ կվերցնի նրա արտը։
– Ես,- ձեն տվեց մեկը ամբոխի միջից։
Բոլոր հայացքները այդ կողմ դարձան։
Կոլոտ Հակոն էր։
– Ես էլ,- լսվեց մի այլ ձայն։
Բեղլու Սաքոն էր։
Գեւոն դարձյալ լռեց ու ասես չլսեց ձայները։
Նրա ականջներում նույն խոսքերն էին դժժում․ «Կամ արտը, կամ էշը»։
Էշը՝ այս իր կյանքի հավատարիմ բախտակիցը, այս բարի, այս չարկչրկված կենդանին, հետո՝ արտը, արեւածաղիկները, անուշավետ կանեփը, Զարդարը՝ իր երգ ու լելեներով, իր արտը, իր պատի՜վը․․․․ իր արուն քրտի՜նքը, իր փափա՜խը։
Սարսափելի՜ երկընտրանք։
Արցունքները խեղդում էին կոկորդը։ Գեւոն զսպում էր։ Ուխտել էր լաց չլինել այս անկարեկից ամբոխի առաջ, այս ժպտուն, չարախնդած աչքերի, որոնք չորս կողմից իրեն էին ուղղված։
– Ա՜ խալխ․․․ ա՜ խալխ․․․
Ուզում էր ասել՝ «Ա՜ խալխ, ախր հայ քրիստոնյա եք, Աստված ոնեք, նայեցե՛ք, ծեր, չունեւոր մարդ եմ, սեւ օրով մի փոքրիկ արտ եմ շինել, ծերությանս նեցուկ, զավակիս սփոփանք, մեկնումեկդ ձեռք բռնեցեք, էս հարկը տվեք, հետո կվճարեմ, հոգուս պարտքը լինի։ Ինչի՛ եք ուզում զրկել ինձ իմ արտից, կամ էս միակ բեռնակրից»։
Ուզում էր ասել այս բոլորը, բայց մորուքը նորից թափով դողդողաց, ձայնը կերկերաց, նա կուլ տվեց արցունքը, ու պաղատանքի խոսքերը ատամների տակ փշրեց, անողորմ գյուղին նա չէր խնդրի։
Ռեսի համբերությունը հատավ․
– Ի՞նչ ես իծի պես մկկում,- ճչաց ռեսը՝ ճիպոտը թափ տալով,- էս սհաթին թիկունքիդ կաշին կհանեմ։ Նոքար մարդ ես, դու ո՞ւր, արտն ո՞ւր, այ տլուզ Ղեղո, վազ արի արտից ու էշդ առ, ռադ եղիր մեջտեղից։
Վիրավորանքը անասելի էր։
«Ղե-ղո, տլուզ Ղե-ղո՜․․․», հրապարակավ, այս վատ ամբոխի առաջ։ Ուրեմն Ղե-ղոն չէր մեռել․․․ Պատրանք էր բոլորը, ե՛ւ արտ, ե՛ւ հունձ, ե՛ւ պատիվ, բոլո՜րը մի անողորմ պատրանք, որ ցնցվում էր շամանդաղի պես։ Ու հոգին թունդ ելավ ռեսի անարգանքից։ Շիկացած երկաթով ասես սիրտը վառեցին։ Կուզեր այժմ ճչալ, մի զարհուրելի, խորտակիչ խոսք ասել, կուզեր վառել այս գյողը, այս ռեսի մեջքը փշրել, այս բազմությունը խաղողի ողկույզների պես ոտքերի տակ ճզմել, կուզեր․․․ եւ անզոր էր։ Կանգնած տեղը երերաց, գլուխը պահ մի քաշ ընկավ կրծքին ու մնաց անշարժ, լուռ։
Բազմությունը նայում էր եւ սպասում։
Ու հանկարծ ծերունին մի հետին թափով հետ ձգեց իր ալեզարդ գլուխը։ Ծառացավ իր ամբողջ պարթեւ հասակով, աչքերը փայլատակեցին անասելի բոցով, ու նա ճչաց ահագին ձայնով․
– Աղքատ եմ ու մշակ, ռե՛ս, հա, շատ աղքատ, բայց ես քո հացը չեմ կերել, ռե՛ս․․․ Ոչ ոքի տուն չեմ քանդել, ռե՛ս․․․ Մշակ եմ ու աղքատ, ուրիշի քրտինքով չեմ ապրել, ռե՛ս, վաստակ եմ արել, արդար վաստակ, արտի տեր եմ, ճակատիս քրտինքով հողն եմ թրջել, հոգի եմ դրել այնտեղ, ռե՛ս, սի՛րտ, սի՛րտ, չեմ տա քեզ արտը․․․ Էշը՝ ձեզ, ծախեցեք, քե՜զ, ռե՛ս, ծախիր էշը, արտը չեմ տա, չեմ տա․․․ Գնա, խեղճ անասուն,- դարձավ նա էշին,- գնա՛, դուն էլ արտին մատաղ, գնա՛, գնա՛, գնա՛․․․
Ու Գեւոն երեսը դարձրեց էշից ու բազմությունից ու շտապ քայլերով հեռացավ։
Լռություն տիրեց։ Ամբոխը նախ քարացավ, ապա հանկարծ հիմարական հռհռոց բարձրացավ։
Գեւոն հետ նայեց ատամների կրճտոցով։
– Կռապաշտնե՜ր, անաստվածնե՜ր,- մռնչած նա։
Գեւոյի էշը ծախեցին։
Ու այն գիշեր ծերունին երկար սփոփում էր լացող կնոջը։ Արտի ապագան էր պարզում սիրուն հեռանկարներով, հույսերով, գարնանը բամբակ կցանի՝ ասում էր, ամեն հոգսերը կհոգա։
«Քանի՞ օրավար է»,- շշնջում էր մի ձայն ականջին։
– Սիրտդ լեն պահի, ա՛յ կնիկ, Աստված ողորմած է։
Կինն ու աղջիկը քնեցին։ Ծերունին դեռ երկար անքուն էր՝ փոքրիկ, տրտում իշուկի պատկերն աչքի առաջ։ Գյուղում երթեւեկը դադարեց, աղմուկը լռեց։ Ուշ գիշեր էր։ Նա կամացուկ դուրս սողաց իր անկողնից, գնաց դեպի իշուկի մսուրը, ծեր գլուխը քաշ ընկավ վշտից ու դառն-դառն հեծկլտաց։
Նա երկար լալիս էր անմխիթար, արցունքները հոսում էին ու թրջում մորուքը, կուրծքը, ու ծեր գլուխը շարունակում էր անհույս դողդողալ իշուկի անտեր մնացած մսուրի վրա։
– Տե՜ր, Տե՜ր,- վշվշում էր նա,- կամ ամեն ինչ սրտին թող էս վերան աշխարհում, կամ սիրտը վերցրու, որ էլ չմղկտա։
Դրսից լսվեց Բնոյի ձայնը․
– Աստվորի վերջը փուչ է, աշխարհի հիմքը՝ ծուռ․․․ Ադամորդին էլած-չելած մեկ հաշիվ է․․․
Գեւոն չէր լսում, նա հեծկլտում էր սիրտը բռնած։ Եվ միայն խավար գիշերը տեսավ, թե ինչպե՜ս գիտե արտասվել միշտ ժպտադեմ, ծերուկ Գեւոն։
oytr320jp5314tcld15zlqi8e3ofm5p
396689
396688
2026-09-17T19:52:26Z
Emptyfear
547
396689
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Ղեղոյի արտը
|section =
|previous =
|next =
|year =
|author= Ավետիս Ահարոնյան}}

98o7amzx0ywjz7jqf7h6ysmiylnyz2p
396690
396689
2026-09-17T19:53:49Z
Emptyfear
547
396690
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Ղեղոյի արտը
|section =
|previous =
|next =
|year =
|author= Ավետիս Ահարոնյան}}
''Նվեր հայ ժողովրդին''
== 1 ==

== 2 ==

== 3 ==

== 4 ==

== 5 ==

habmgv19nwk9k2w1gfc4k98qtdjiroy
Արիւնոտ թթխմոր
0
151404
396693
2026-09-17T19:59:36Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Արիւնոտ թթխմոր |section = |previous = |next = |year = |author= Ավետիս Ահարոնյան}} Առավոտյան Դավիթը ժամ գնաց, իսկ Նարգիզը վեր կացավ, երեխաներին զարթեցրեց, ուղարկեց գոմ և պատրաստվում էր թոնիր վառել։ Տան դուռը ճռճռալով բացվեց և ներս մտավ մի յոթ տարեկան աղջիկ՝ հարևանեն...»:
396693
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Արիւնոտ թթխմոր
|section =
|previous =
|next =
|year =
|author= Ավետիս Ահարոնյան}}
Առավոտյան Դավիթը ժամ գնաց, իսկ Նարգիզը վեր կացավ, երեխաներին զարթեցրեց, ուղարկեց գոմ և պատրաստվում էր թոնիր վառել։ Տան դուռը ճռճռալով բացվեց և ներս մտավ մի յոթ տարեկան աղջիկ՝ հարևանենց Սոփին։ Նա ձեռքին բռնած ուներ խմորի մի գունդ՝ մի թթխմոր։ Նարգիզի թթխմորն էր այն, որ նախորդ երեկոյին տարավ Սոփին, որովհետև նրա մայրն այսօր հաց պիտի թխեր։ Բայց ինչու էր հետ բերում այժմ, զարմացած մտածեց Նարգիզը. այսպես վաղ հացը թխած չէին կարող լինել, օրվա այս ժամին դեռ թոնիրն էլ չեն վառում։ Մինչ այդ Սոփին կամացուկ, վախվխելով, մոտեցավ թոնրի թմբին և անվճռական ձայնով ասաց՝
— Ա՛ռ ձեր թթխմորը, Նարգիզ բաջի։
— Աղջի՛, ձեր հացը ե՞րբ թխեցիք, լույսը նոր է բացվում։
— Դեռ չենք թխել։
— Հապա ինչու բերիր թթխմորը։
— Մայրիկս ասաց՝ տար հետ տուր։
— Ինչու՞։
— Չեմ իմանում… էն ժամն էլ չեմ իմանում,— պատասխանեց Սոփին գլուխը քաշ ձգած, ոտքերին նայելով։ Սակայն իր երդումը նա այնպիսի եղանակով ասաց, որից պարզ երևում էր, թե նա բան գիտե, բայց հրամայված է ոչինչ չասել։ Նարգիզն այդ լավ զգաց, և բախան անհաջող էր կեղծում։
— Աղջի, ուրիշ տեղից թթխմոր բերիք՞։
— Ուրիշ տեղից… հա, բերինք։ Ալմոենց թթխմորը բերինք՝ մայրիկս բերեց… ես բերեցի, ասաց՝ գնա բեր, բերեցի… խմոր արինք, շատ ենք խմոր արել։
— Սոփի, ինչի՞ մեր թթխմորով չարիք խմորը։
— Չեմ իմանում… ես ի՞նչ գիտեմ։ Մայրիկս ասաց… մայրիկս ասում էր՝ Նարգիզ բաջիենց թթխմորը լավը չի։
Նարգիզը մռայլվեց։ Այստեղ մի բան կար։ Այս երեխան դեռ էլի բան գիտեր, իսկ ինչ որ գիտեր, լավ բան չէր լինելու։
— Հիսուս Քրիստոս,— մռմռաց Նարգիզը։ — Թթխմորը լավ չի,— շարունակեց Նարգիզը՝ շրթունքները կծոտելով,— մեղա՜յ քեզ, Աստված, ո՞վ էր լսել՝ թթխմորը լավը չի… Աղջի, ի՞նչպես թե թթխմորը լավը չի… թթխմորն էլ լավ չի լինի՞։
— Չեմ իմանում… մայրիկս ասում էր՝ ձեր թթխմորը հարամ է…
— Աղջի, գժվե՞լ ես, թե մերդ է գժվել։ Քո ծամն էլ կտրեմ, քո մորն էլ. մեր թթխմորն ինչու՞ է հարամ լինում, արյուն ենք արել, ի՞նչ է, սևավոր։
— Չեմ իմանում… մայրիկս ասում էր՝ ձեր թթխմորը արյունոտ է, ուտել չի լինի… ասում էր…
Եվ աղջիկը դարձյալ ինչ-որ մռմռաց շարունակ ոտքերի տակը նայելով և թթխմորը ձեռքին, բայց Նարգիզը լավ չլսեց։ Սակայն նրան թվաց, որ այդպես միամտությամբ ասված բառերը պետք է ավելի սարսափելի լինեին, քան ինչ որ լսեց, ուստի ճչաց սաստիկ կատաղած.
— Աղջի, ինչ ասի՞ր…
Երեխան այդ ճչոցից վերև նայեց, տեսավ Նարգիզի կատաղած դեմքը, սաստիկ վախեցավ, շրթունքները դողացին և արցունքները կախվեցին աչքերից։ Նա հեկեկաց։ Նարգիզը մեղմացավ։
— Սոփի, մի լաց՝ էն ի՞նչ ասացիր, չլսեցի։ Մայրիկդ ի՞նչ էր ասում։
— Չեմ իմանում,— պատասխանեց աղջիկը լացի միջից և կցկտուր,— մայրիկս ասում էր… էն մարդերին… էն օրը… ախպեր Դավիթն է մատնել, սպանել տուել… ասում էր, ձեր թթխմորը արյունոտ է… ասում էր, մեղք է նրանով խմոր անել… ես ի՞նչ անեմ, բաջի, մայրիկս ասաց, խալխն են ասում, դուրսն են ասում,— շտապեց ավելացնել Սոփին, նկատելով, որ Նարգիզի դեմքը կրկին կապտեց և շրթունքները ծռմռվեցին,— մայրիկս ասաց՝ տա՛ր հետ տուր, ես էլ բերի, հը՛, դնեմ այստե՞ղ, բաջի, հա՞…
Բայց Նարգիզն էլ չէր լսում։ Աղջկա ձայնը հնչում էր նրա ականջին ինչպես մի անորոշ բզզոց։ Նա լուռ էր, աչքերը լայն չռած, նայում էր այդ աղջկան, որ թթխմորը ձեռքին կանգնել էր նրա առաջ՝ դողալով երկյուղից… Հարվածը սարսափելի էր։ Ի՞նչ բռնել այդ աղջկան, թոնրի մեջը կոխել, վառե՞լ, թե՞ նրանց տուն գնալ և մոր ծամերը փետել գլխին։ Ահա թե դուրս անել, վազել, տածում էր Նարգիզը, երբ Սոփին արտասանում էր իր վերջին խոսքերը։ Մինչ այդ՝ աղջիկը դրեց թթխմորը թմբի վրա և շտապով դուրս գնաց դռնից։
Նարգիզը մնաց մտքերի ծովի մեջ… Այն ի՞նչ ասաց Սոփին։ Երկու շաբաթ առաջ էր. այդ լավ էր հիշում Նարգիզը, և ո՞վ կմոռանար այդ դժոխքի օրը,— տաճիկ զինվորները հանկարծ պաշարեցին ջրատար Յունոյի տունը, ուր մի քանի ղարիբ մարդիկ կային։ Սարսափելի կռիվ տեղի ունեցավ, տանեցիք ջարդուեցին, Յունոն իր զավակների հետ սպանվեց, կինը տարան, տունը կրակ տվին, և էլի ուրիշ քանի՜ մարդ սպանվեց։ Ասում էին, որ գյուղացիներից մատնող է եղել՝ Նարգիզն ի՜նչ այրված սրտով անիծում էր մատնողին, բայց միթե՞ այդ մատնիչը, այդ արնապարտը, այդ հոգին կորցնողը Դավի՞թն է, իր ամու՞սինը, և այն ծով արյունը զավակների վզի՞ն է ընկնում։ Սոփին ասաց, մայրն է ասել, դրսում ասում են, ասում են, ասում են…
Թթխմորն իր տեղում էր։ Նարգիզը չէր կարողանում նայել խմորի այդ հասարակ գնդին։ Սոփին ասաց՝ հարամ է, արյունոտ է, մտածում էր նա։ Իսկ եթե ճիշտ է, ինչու էր բարկանում։ Նա նստած մնաց իր տեղում, թոնիր վառելը մոռացավ, խմորը մնաց թմբի վրա։ Բոլոր տներից ծուխը բարձրանում էր, Նարգիզի երդիկից ոչինչ չէր դուրս գալիս։ Նա սպասում էր, դրությունը անտանելի էր. գոնե Դավիթը շուտ տուն գար՝ կամ ցրեր այս սև կասկածը, կամ մի փոս փորեր, թաղեր իրեն։
— Ժամ գնաց…— մռմռաց Նարգիզը թունոտ հեգնությամբ,— աղոթո՜ւմ է…
Երկար և ձիգ րոպեներ անցան… Վերջապես բակում լսվեց Դավթի ոտնաձայնը ու սովորական հազը։ Նարգիզը ցնցվեց այդ հազից, ինչպես օձի խայթոցից. նա և շտապում էր տեսնել ամուսնուն և դողում էր վճռական րոպեից՝ ինչպես կախաղանի դատապարտված մեկը։ Դավիթը տեր-ողորմեան համրելով ներս մտավ հանդարտությամբ, առանց կնոջը նայելու, անհոգ քայլվածքով մոտեցավ հացի տաշտին, դուրս քաշեց այնտեղից մի կոլոր հաց, գրպանը դրեց և պատրաստվում էր, ըստ սովորության, գնալ Եղոենց սաքուն՝ մինչև որ կինը թոնիրը կվառեր, կվերջացներ։ Նարգիզը լուռ հետևում էր նրա շարժումներին, նայում էր դեմքին, որից ոչինչ հասկանալ կարելի չէր, նայում էր աչքերին, որոնց կոպերից կախված էր դեռ ժամից դարձողի երկյուղածությունը։ Երբ ամուսինը պատրաստվում էր դուռը բանալ, Նարգիզը ձայն տվեց.
— Այդ ի՞նչ դրիր գրպանդ։
— Հաց է, ի՞նչ է,— զարմացած պատասխանեց Դավիթը։
— Ո՞ւր ես տանում։
— Խե՞նթ ես ի՞նչ է, այ կնիկ, տանում եմ ուտեմ, ո՞ւր եմ տանում։
— Արյունոտ հացը կուտվի՞…
Դավիթը գունատվեց։ Նրա դեմքը վայրկենապես այլայլվեց, երկյուղածությունն ու խաղաղությունը կորան… Թեև նա իսկույն փորձեց իր խռովքը ծածկել, առերևույթ սառնասրտություն և անտարբերություն ձևացնել, սակայն արդեն ուշ էր։ Նարգիզը հիմար չէր, նրա փորձող հայացքը մինչև իր ամուսնու հոգու խորքն իջավ ու այնտեղ սև դժոխք գտավ ի զուր խաբում Դավիթը։ Նարգիզը սոսկաց իր գյուտից։ Նա դժբախտ էր, նա դողում էր ոճրից, դողում էր թափված արյան առաջ, դողում էր իր զավակների, իր օջախի համար։ Նա գլուխը քաշ ձգեց, երեսը ծածկեց ձեռքերով, և զսպված բարկությունն ու վիշտը դուրս թափվեցին յորդ արցունքներով…
Կնոջ հեկեկոցը ևս առավել չփոթեց Դավթին, և երբ կինը կրկին վերև նայեց, Դավիթը գունատված էր ինչպես թուղթ և ձեռքով գրպանում ջղոտ անհանգստությամբ ճմռում էր հացը։ Բայց և այնպես նա փորձեց պաշտպանվել. վերջին ճիգն էր գործ դնում.
— Կնիկ, երազ ես տեսել, ի՞նչ ես դուրս տալիս — արյունս ո՞րն է, ես ի՞նչ արյուն եմ արել…
— Ո՞ւր էր թե երազ լիներ, սևավոր մարդ։ Երազի արյունը՝ բախտ է ցերեկին, իսկ այդ բախտը կտրվեց մեր տնից։ Տե՛ս…
Նա ցույց տվեց թմբի վրայի թթխմորը։ Դավիթն ապշած նայում էր թթխմորին առանց բան հասկանալու, իսկ կինը շարունակեց այս անգամ ավելի ցավով, քան զայրացած.
— Մեր տունը արյունով լցված է, սևավոր մարդ, մեր թթխմորը հարամ է, մեր թթխմորը արյունոտ է, հարևանները մեր թթխմորով էլ չեն ուզում հաց թխել, բերին հետ տվին։ Դե թող սևը գա մեզ տանի, էլ ինչի՞ ենք ապրում, Հաբելի ու Կայենի տուն շինեցիր մեր տունը, մարդ, թող Կայենի կոտոշ բուսնի գլխիդ…
Դավիթն այժմ հասկացավ… Խոսք չուներ, բերանը փակվեց։ Կինը կրկին արտասվեց, ուստի նա բարոյական համարեց շուտով դուրս գնալ տնից դեպի սաքուն։ Գյուղամիջից անցնելիս՝ նա աշխատեց իր սովորական իշխանական եղանակով քայլել, խրոխտ, հանդարտ, բարեպաշտ դեմքով և երբեմն-երբեմն հազալով։ Եղոենց գոմին հասավ։ Դրսից լսվում էին խոսակցության ձայներ. երևում էր, որ սաքունը լիքն է գյուղացիներով։ Դավիթը դուռը բացեց և ներս մտավ, աշխատելով չկորցնել իր ձևերն ու սառնասրտությունը։ Նրա ներս մտնելու հետ ձայները մեկեն դադարեցին և նա շփոթվեց։ Նույնիսկ նրան թվաց, թե իր լսած վերջին բառերը նույնն էին, ինչ որ կինն ասաց՝ «թթխմորը հարամ է, արյունոտ է»։ Դավիթն իրեն չլսելու տվեց և առերևույթ հանդարտությամբ ասաց՝
— Ողորմի Աստված։
Ձայնն ավելի բարձր դուրս եկավ, քան պետք էր. գոնե Դավթին այդպես թվաց, և նա այնպես փակեց բերանը, կարծես մեկը ապտակով խփեց շրթունքներին։ Այդ չէր բոլորը՝ սարսափելին այն էր, որ իր «Ողորմի Աստված»-ին ոչ ոք չպատասխանեց։ Այդ էլ չնկատելու տվեց Դավիթը և առաջ անցավ իր սովորական տեղը գրավելու բուխարիկից դեպի ձախ, երկրորդ տեղը՝ հաստաբեղ Մանոյի և Խուս-Հովեի մեջ։ Դիտմամբ արդյոք, թե անուշադրությունից, այսօր այդ երկու մարդու մեջ շատ քիչ տեղ էր մնացել նրա համար, և երբ Դավիթը մոտեցավ, ոչ մեկը չշարժվեց։ Դավիթը մի կերպ ներս սողոսկեց, նստեց։ Լռությունը շարունակվում էր. դիտմամբ չէին խոսում, թե խոսել չէր լինում։ Մոտիկ հարևաններն էլ երեսները դարձրել էին Դավթից…
Ժամում շատ ցուրտ էր։ Տերտերը աղոթքները կոլկուլտուեց, ասաց Դավիթը։ Ոչ ոք ձայն չհանեց, լռությունը շարունակվեց։ Դավիթը հանեց չիբուխը, պատրաստեց, կրակը վերցրեց, վրան դրեց և սկսեց արագ-արագ ծխել։ Ոչ ոք կրակ չառաջարկեց նրան։ Հանկարծ Մանոն նրա կողքից վեր կացավ և դուրս գնաց։ Դավիթը կծկվեց և վար նայեց։ Քիչ հետո Խուս-Հովեն էլ դուրս եկավ։ Դա արդեն ավելի տարօրինակ էր։ Դավիթի ողնաշարի երկարությամբ մի պաղ բան սողաց դեպի լուխը։ Նա գլուխը քաշ էր ձգել և նայում էր չիբուխը մոռացած։ Սարսափելին այն էր, որ գյուղացիները իրար հետևից դուրս էին փախչում, կարծես վարակիչ ախտ էր բուն դրել։ Դավիթը աչքերը չռած, նայում էր նրանց, և մեջքի պաղ արյունը լայնանում էր, մոտ էր մրսելու։ Ավելի սարսափելի էր, որ յուրաքանչյուր գյուղացի դուրս գալուց արհամարհական հայացք էր ձգում նրա վրա, դեմքերը փոխված էին, խորթ, օտար։ Սաքունը դատարկվեց իսպառ։ Դավիթն այժմ էլ կասկած չուներ. իր մատնության մասին գիտեին բոլորը։ Սաքունն այժմ իր լռությամբ սարսափելի էր, ահավոր։ Բայց ո՞ւր գնալ։ Տո՞ւն… Նարգիզն այնտեղ արտասվում է արյունոտ թթխմորի առաջ։ Եվ նա մնաց անշարժ նստած, աչքերը յառած այն պատի ճեղքին, որտեղից մի ճպուռի ողբաձայն, միակերպ ճռճռոցն էր լսվում։ Նայում էր և չէր մտածում… Երկար ժամեր անցան։ Հետո Դավթին թվաց, թե ինքը՝ ինքը չէ, թե գյուղացիների հետ ինքն էլ դուրս է եկել։ Հո՞մ այստեղ մենակ չէր նստի ճպուռին ականջ դնելու։ Իր ապշության մեջ այս միտքը նրան դուր եկավ, մխիթարեց, բայց ո՞վ էր ինքը՝ այդ հասկանալ չէր կարողանում։ Մտածում էր ընդարմացած ուղեղով։ Այդ դրության մեջ նա ձեռքը մեքենայաբար գրպանը տարավ, հացը դուրս քաշեց, նայեց։ Սոված չէր։ Մի բան անելու համար հացը դեպի բերանը տարավ, կրծեց ու կրկին հիշեց թթխմորը, արյունոտ թթխմորը։ Չէ՞ այս հացը նույն թթխմորից էր, համն էլ տարօրինակ էր… Նա ծամել չկարողացավ և սարսափով զգաց, որ պատառը իր բերանում ասես աճում, մեծանում է, սեղմում է կոկորդը, խեղդում է նրան։ Դավիթը շտապով հանեց բերանից պատառը և ձգեց հեռու…
Գոմի լռությունն ավելի ու ավելի ճնշող էր դառնում։ Դուրս փախչել էր հարկավոր, բայց ո՞ւր, այդ նա չգիտեր. միայն թե դուրս, լայն տեղ, բաց երկնքի տակ։ Եվ նա ոտքի կանգնեց, թողեց հացը և սրտապատառ դուրս փախավ գոմից առանց հետ նայելու…
Մինչև երեկո խելացնորի նման դաշտում թափառելուց հետո, նա քայլերն ուղղեց դեպի գյուղը։ Բայց խավար փողոցի մեջ հազիվ մի քանի քայլ արած, նրա առաջ ցցվեցին երկու խորհրդավոր մարդիկ։ Դավիթը ճիչ անգամ չարձակեց, երբ մահացու զենքի փայլը տևեց մթության մեջ և զգաց երկաթի պաղ ծայրը իր կրծքին։ Արդարությունը իր իրավունքն էր պահանջում…
Մյուս առավոտ գյուղացիները գտան նրան փողոցում՝ դաշույններով խողխողված։ Մի դիակ փողոցում և մի հաց սակում՝ երկուսն էլ անախորժ գտածոներ էին գյուղացիների համար. դիակը՝ դավաճանի էր, հացը՝ հարամ։ Մի խոր փոս փորեցին, արյունոտ դիակը դրեցին փոսի մեջ, հարամ հացն էլ թաղեցին հետը՝ արյունոտ էր, ուտել չէր լինի։
Ամեն առավոտ գյուղի երդիկներից ծխի պտույտները, որպես թանձրացած սև հոգսեր ու ցավեր, ձգվում են դեպի վեր, դեպի երկինք և բոթերով բեռնավորված բանբերների պես վազում են կապուտակ անսահմանության մեջ, զարհուրելի բաներ են պատմում և կարծես հաշիվ ու համար պահանջում անարդար երկնքից։ Միայն Դավթի խրճիթից ծուխ չի բարձրանում։ Այդ խրճիթը երկնքից պահանջ չունի. նա կարծես կամենում է լռել և ծածկել երկնքից այն մեծ ոճիրը, որ իր հարկի տակ է մտածված։
Այն սև օրից սկսած՝ Նարգիզն ուխտ է արել՝ մի ամբողջ տարի էլ թոնիր չվառել, էլ հաց չթխել իր արյունոտ թթխմորով, իր արնապարտ օջախում։ Առավոտյան այն ժամին, երբ հարևանները կրակ են ձգում թոնիրները, Նարգիզը վերցնում է իր երկու որբերին, գնում է եկեղեցի, չոքում է խոնավ գետնին երեխաների հետ, արցունքով թրջում է եկեղեցու հատակը և աղոթում է, աղոթում…
Ո՞ւմ համար է աղոթում նա՝ իր ոճրագործ ամուսնու հոգու փրկության, թե՞ իր զավակների և իր օջախի վրայից արյունը վերցնելու համար, այդ միայն ինքը գիտի։ Երբ նա եկեղեցուց տուն է վերադառնում, բարի հարևանները նրա օրվա պաշարը բերել են լինում իրենց արդար հացից…
Երբեմն-երբեմն երեխաները զարմացած հարցնում են մորը.
— Մայրիկ, ինչո՞ւ հաց չես թխում։
— Թթխմոր չկա, ձեզ մեռնեմ, մեր թթխմորը արյունոտ է,— պատասխանում է մայրը, և զսպված արցունքները կաթիլ-կաթիլ թափվում են աչքերից։ Եվ նայում են մանուկները խորը վշտով, երկար, երկար, և մտածում են, մտածում, բայց նրանց փոքրիկ գլուխները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է արտասվում մայրը և ինչու է թթխմորը արյունոտ..Աւետիս Ահարոնեան
as9gc31j4qq0ozxr7ceez8k5h0yx770
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ա
0
151405
396696
2026-09-17T20:19:00Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը |section = Գլուխ Ա. Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը և հայերը |previous = |next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Բ|Գլուխ Բ]] |year = |author= Ավետիս Ահարոնյան}} 1917 թվականի փետրվարի 28-ին տե...»:
396696
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ Ա. Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը և հայերը
|previous =
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Բ|Գլուխ Բ]]
|year =
|author= Ավետիս Ահարոնյան}}
1917 թվականի փետրվարի 28-ին տեղի ունեցավ Ռուսաստանի Մեծ հեղափոխությունը, և քիչ հետո Թիֆլիս եկան ռուս ժամանակավոր կառավարության կողմից նշանակված Անդրկովկասյան հատուկ կոմիտեի կամ ինչպես այն ժամանակ կանվանեին՝ ՕԶԱԿՈՄ-ի անդամները: Այդ կոմիտեին ցույց տրվեց խանդավառ ընդունելություն: Կոմիտեի նախագահն էր ռուս կադետական կուսակցության անդամ Խառլամովը՝ ծագումով կազակ: Նրանից բացի, կոմիտեն բաղկացած էր երեք անդամներից, որոնցից մեկը հայ էր՝ Մ. Պապաջանյանը, վրացի Չխենկելին և թաթար Ջաֆարովը:
Այդ կազմն իսկ արդեն ցույց էր տալիս ազգային հարցի գոյությունն ու կարևորությունը Կովկասում: Ինքը՝ կենտրոնական իշխանությունը, հաշվի էր առել տեղական ազգությունների շահերը և ջանացել էր ինչ-որ չափով նրանց գոհացում տալ: Մյուս կողմից իրենք՝ ժողովուրդներն էլ, ազգային արթնացման և ինքնագործունեության նշաններ էին ցույց տալիս: Գումարվում էին ազգային համագումարներ և ընտրվում էին ազգային մարմիններ՝ ազգային գործերը վարելու համար:
1917թ. հոկտեմբեր ամսին գումարվեց նաև Հայոց ազգային խորհրդաժողովը, որն ընտրեց Հայոց ազգային կենտրոնական խորհուրդը: Զուգընթացաբար, տեղի էին ունենում քաղաքային վարչությունների ընտրություններ, որոնց ընթացքում բացահայտ կերպով հրապարակ էին գալիս ազգային համախմբումներն ու հակամարտությունները: Այսպիսով, ազգային հորձանքը , որ հեղափոխությունից առաջ գետնի տակ էր հոսում, աննկատելի, շատերի համար հանկարծ, հրապարակ եկավ իր ամբողջ ուժգնությամբ: Ազգային զգացումների և ակնկալությունների զարգացմանը, մասնավորապես հայերի մոտ, նպաստել էին ռուսական զենքի և մեր կամավորական խմբերի հաղթանակները, որոնք հայերի կարծիքով մոտեցնում էին ազգային բաղձանքների իրագործման ժամը: Գրավված էր արդեն Թուրքահայաստանի խոշորագույն մասը, և Թուրքիան ամեն կողմից անդամահատում էր ենթարկվում դաշնակից զորքերի նվաճումների հետևանքով:
Ազգային խորհուրդը զբաղեցրեց Ազգային բյուրոյի տեղը, որը կազմակերպել էր հայ կամավորական շարժումը և մինչ այդ ղեկավարել էր հայ քաղաքական կյանքը պատերազմի ժամանակ: Ազգային խորհրդի առաջին գործը եղավ կազմակերպել հայկական զորաբանակ՝ դնելով այն զորավար Նազարբեկյանի հրամանատարության տակ:
Ռուսաստանում այդ ժամանակ մեծ թափով առաջ էր գնում բոլշևիկյան շարժումը: Դեռ հուլիսին բոլշևիկները զինված փորձ արեցին՝ իրենց ձեռքը վերցնելու իշխանությունը, սակայն անհաջող: Հետո սկսվեց զորավար Կոռնիլովի հակահեղափոխական շարժումը: Բանակում ևս ուժեղ բոլշևիկյան խմորում կար: Օրավուր ավելի ընդհանուր էր դառնում նշանաբանը՝ «հաշտություն առանց հողային նվաճումների և պատերազմական տուգանքի»: Այս նշանաբանը կոտրեց զանգվածների ռազմական թափը. էլ ինչո՞ւ կռվել, արյուն թափել, եթե որևէ նվաճում ու հատուցում չպիտի լինի:
Հայերը սկսեցին անհանգստանալ, վախենալով, որ Ռուսաստանը կլքի Թուրքահայաստանի գրավված շրջանները, մանավանդ, որ այդ հակառազմական մտել էր արդեն նաև կովկասյան բանակի մեջ: Բոլշևիկյան քարոզչությունն ու գրգռումը ազատորեն տեղի էին ունենում ամեն տեղ՝ խաղալով զանգվածների ամենագռեհիկ բնազդների և զգացումների հետ: Բոլշևիկ գործակալները հասարակ ժողովրդին ասում էին. ահա այս մեծ ու գեղեցիկ տանը ապրում են երկու հոգի միայն, իսկ դուք՝ պրոլետարներդ՝ տասը մարդ, ունեք հազիվ մեկ փոքրիկ սենյակ: Չէ՞ որ դա անարդար է. բոլշևիզմը պիտի ոչնչացնի այս վիճակը:
Այս խոսքերը ազդում էին ամբոխի մտայնության վրա: Բանակի մեջ նետված էր «դեպի տուն» նշանաբանը, որը, անշուշտ, չէր կարող չբարոյալքել զինվորական շարքերը: Եվ ահա զինվորները սկսեցին խմբերով լքել իրենց դիրքերը և փախչել տուն:
Բոլշևիկ գրգռիչները գյուղացիների համար նետում էին նույնպես հրապուրիչ նշանաբան՝ «ամբողջ հողը ժողովրդին»:
Այսպես էր, որ քանդվեց ռուսական բանակը, և՛ Կովկասում զինվորները, որոնց մեծ մասը պարզ գյուղացիներ էին, շտապում էին օր առաջ տուն հասնել հողի բաժանումից զրկված չմնալու համար:
Հայոց Ազգային խորհուրդը դիմեց վարչապետ Կերենսկուն՝ խնդրելով թույլ տալ արևմտյան ճակատի բոլոր հայ զինվորներին վերադառնալ Կովկաս և կազմել հատուկ հայկական զորաբանակ՝ պաշտպանելու կովկասյան ճակատը: Կերենսկին դանդաղում էր, այդուհանդերձ, հայկական զորաբանակը հավաքվում էր Թիֆլիսում:
Այդ ժամանակներում ռուսական բանակի ընդհանուր հրամանատարությունից ես հեռագիր ստացա՝ անմիջապես մեկնել Մոգիլյով, ուր գտնվում էր ընդհանուր սպայակույտը: Հրավիրվում էի խորհրդակցելու Կովկասյան քաղաքների միության մասին: Պատրաստություններ էին տեսնվում Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ընդհանուր համագումարի համար: Հոկտեմբերի սկզբին Ալեքսանդրապոլից մեկնեցի Մոսկվա: Համագումարն արդեն սկսվել էր: Հին գործիչների փոխարեն, որոնց ճանաչում էի 1916 թվին, տեսա բոլորովին նոր մարդիկ, որոնք ընտրվել էին ընտրական նոր սկզբունքներով: Իշխող էր սոցիալիստ հեղափոխականների կուսակցությունը: Նրանք ճնշող մեծամասնություն էին կազմում: Կային մի քանի բոլշևիկներ միայն, որոնց առաջնորդը Ցարիցին քաղաքի նոր քաղաքագլուխ, հայտնի բոլշևիկ Մինինն էր: Այսու հանդերձ բոլշևիկները շատ հանդուգն ու գրգռիչ ընթացք ունեին, այն աստիճան որ բոլորի ծիծաղը կշարժեին:
Պետք է ասել, որ այդ ժամանակներում ամեն տեղ կարելի էր տեսնել բոլշևիկների, որոնք թեև շատ սակավաթիվ էին, բայց գործում էին խիստ եռանդուն կերպով և մանավանդ մոլեռանդ հավատ ունեին դեպի իրենց հաղթանակը: Ես հիշում եմ, երբ մեքենայով Թիֆլիսից մեկնում էի Վլադիկովկաս՝ Մոսկվա գնալու համար, ինձ հետ էր նաև դոկտոր Օրախելաշվիլին, մի բոլշևիկ, որ այժմ Վրաստանի խորհրդային կառավարության նախագահն է: Նա մոլեգին կերպով հավատում էր, որ մեկ ամիս էլ չանցած, իշխանությունը իրենց ձեռքը պիտի անցնի: Ինձ մոտ ծառայում էր մեկ այլ հայտնի բոլշևիկ՝ Նազարեթյանը, զարմանալիորեն ինքնավստահ մի մարդ, որ նույնպես տարակույս չուներ իրենց հաղթանակի մասին: Բայց ամենից ավելի հիշողությանս մեջ դրոշմված է Ստեփան Շահումյանի պատկերը, որ Լենինի ամենասիրելի ընկերներից էր՝ բոլշևիկյան գաղափարներին մոլեռանդ հավատացյալ մի առաքյալ: 1905 թվից ճանաչում էի նրան և զանազան առիթներով նրա հետ մասնակցել էի միջնորդ դատարանների: Շահումյանը սպանվեց 1918թ. Թուրքեստանում: Ճանաչում էի նաև մի շարք մոլեռանդ բոլշևիկների, ինչպես օրինակ տխրահռչակ Աթարբեկովը, որը ծառայում էր Քաղաքների միությունում: Նրանց շարքում հիշում եմ նաև Ֆիլիպ Մախարաձեին, նշանավոր բոլշևիկ, որ հետո դարձավ վրացական խորհրդային կառավարության նախագահ: Այս պարոնը 1917թ. գարնանը քարտուղարն էր հեղափոխական գործադիր կոմիտեի, որի նախագահը ես էի: Մախարաձեն, կախաղանից բացի, ուրիշ պատիժ չգիտեր:
Բայց դառնանք համագումարին:
Համագումարը այս անգամ շատ անգույն էր: Ճառեր էին արտասանվում առանց ոգևորության: Ժամանակավոր կառավարությունը տկար էր և անվերջ խոսում էր: Ճառերը, կարծես կառավարության միակ զենքն էր:
Մոսկվայից գնացի գերագույն հրամանատարի կայանը: Այն ժամանակվա գերագույն հրամանատար, զորավար Դուխոնինը մեզ հրավիրեց խորհրդակցության: Շատ բան, սակայն, կայանում ինձ տարօրինակ թվաց: Արդեն չկար զինվորական կարգապահություն: Ընդհանուր հրամանատարը խոսում էր շատ անորոշ և անվստահ շեշտով: Երեք օրից այնտեղ սպասում էին Կերենսկու գալուն, բայց նա չեկավ: Մենք Քաղաքների միության հետագա գործունեության համար պատրաստեցինք ծրագիր: Ես Մոգիլյովում ապրում էի հյուրանոցում: Իմ կողքի սենյակում տեղավորվել էր Կերենսկու կառավարության արդարադատության նախկին նախարար Պ. Պեռևերզևը՝ Քաղաքների միության մի գործիչ, որ սաստիկ վրդովված էր Կերենսկու դեմ՝ նրան մեղադրելով Լենինին և Տրոցկուն ազատ արձակելու համար: Պեռևերզևը նրանց բանտարկել էր և անհրաժեշտ էր համարում նրանց պահել բանտում: Նա ինձ ասում էր, որ Կերենսկին պիտի տապալվի նրանց իսկ միջոցով՝ իր անհեռատեսության համար: Այդ տարակարծության համար էր, որ Պեռևերզևը դուրս էր եկել կառավարությունից:
Երբ Մոգիլյովից մեկնեցի Պետերբուրգ և հոկտեմբերի 22 ին հասա այնտեղ, փողոցներում արտակարգ բան չտեսա: Հսկա քաղաքը ապրում էր իր սովորական խաղաղ կյանքով: Ես հանդիպեցի իմ բարեկամ Աճեմովին, որ ռուսական խորհրդարանի անդամ էր և սիրելի դոկտոր Հ. Զավրյանին: Նախարարությունները շարունակում էին իրեց սովորական գործերը: Հոկտեմբերի 23-ին և 24-ին մի քանի այցելություններ արեցի կառավարական դիվանատներ Ալեքսանդրապոլի քաղաքային գործերի համար և նույնիսկ երկաթուղային տոմս գնեցի՝ հոկտեմբերի 27-ին Կովկաս մեկնելու համար:
Հոկտեմբերի 25-ին, սակայն, առավոտյան ժամը 10-ին, երբ անցնում էի մայրաքաղաքի գլխավոր փողոցով՝ Նևսկի պողոտայով, իմ ուշադրությունը գրավեցին տարօրինակ մարդկանց խմբեր, որոնք զինված էին հրացաններով, բայց զինվորական համազգեստ չունեին: Ոչ ոք նրանց չէր կանգնեցնում հարցնելու, թե ովքե՞ր են և ինչո՞ւ են զինված, կամ ո՞ւր են գնում: Անցորդները հետաքրքրությամբ նայում էին նրանց և լուռ անցնում: Հասա Նևսկիի և Մոյկայի անկյունը և հանկարծ լսեցի հրացանի պայթյուն: Ժամը 12-ն էր, երբ հասա այն շենքը որտեղ տեղի էր ունենում այսպես կոչված նախախորհրդարանի նիստը, բոլորն էլ այնտեղ զբաղված էին երկարաշունչ ճառեր արտասանելով: Խոսեց Կերենսկին, խոսեցին մենշևիկների պարագլուխները, խոսեցին սոցիալիստ հեղափոխականների պետերը, խոսեցին կադետները: Ճառերի նյութը ինձ համար պարզեց այն, ինչ որ տեսա փողոցներում: Կերենսկին ասում էր. «Հրով և սրով կճնշեմ ապստամբներին: Ազատ Ռուսաստանը թույլ չի տա որևէ բռնություն և օրինական կառավարության տապալումը»: Լսվեցին խանդավառ ծափահարություններ: Կուսակցությունները կառավարությանը խոստացան իրենց անվերապահ աջակցությունը:
Ընդմիջնան ժամանակ պրոֆեսոր Կուզմին-Կարավաևի հետ գնացինք ճաշասրահը, ստեցինք մի սեղանի շուրջը, և նա ինձ բացատրեց, թե ինչ է կատարվում դրսում: Հայտնեց, որ զորանոցներում շատ ուժող խմորում կա, զորքերը բոլշևիկների կողմն անցնելու հակում են ցույց տալիս, բայց վստահեցրեց, որ կառավարույթունը կճնշի շարժումը:
Նիստը վերսկսվեց: Սակայն, հազիվ մի քանի րոպես էր անցել, երբ ժողովասրահ մտան մի քանի զինված նավաստիներ և բոլորին առաջարկեցին ցրվել իրենց տները: Տարբեր կողմերից լսվեցին բողոքներ, սակայն, ամենքն էլ, առանց դիմադրության, ի վերջո, ցրվեցին: Ես ևս դուրս եկա:
Նևսկիի վրա նկատեցի բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնք, զիվորներով լցված, սլանում էին դեպի Ձմեռային պալատ: Նորից գնացի Աճեմովի մոտ և նրան պատմեցի տեսածս ու լսածս: Նրա մոտ նստած էր եղբորորդին՝ Լեալա Աճեմովը, 17 տարեկան պատանի, ով կատաղի բոլշևիկ էր և որ հետո, 1921-ին, փետրվարյան ապստամբության օրերին սպանվեց: Նա մեզ հաղորդեց, որ բոլշևիկները այդ օրը պետք է գրավեն իշխանությունը ու կրկին վազեց դեպի Սմոլնի վարժարան, որտեղ այդ պահին նիստ էր գումարում բոլշևիկների խորհուրդը Լենինի և Տրոցկու ղեկավարությամբ: Թե ինչ էր կատարվում այդ պահին Սմոլնիում, պատմել է Տրոցկին այդ օրերին նվիրված իր գրքում:
Հանկարծ լսեցինք մեր հեռախոսի ձայնը: Զորավար Բագրատունին էր, ով Կերենսկու կողմից նշանակվել էր Պետերբուրգի շրջանի զինվորական հրամանատար: Խոսում էր Ձմեռային պալատից: Տեսնելով, որ բոլշևիկները մոտենում են պալատին, նա զգացել էր կացության փափկությունը և պատասխանատվությունը ու պետք էր զգացել խորհրակցելու դոկտոր Զավրյանի և ինձ հետ: Խնդրում էր՝ անմիջապես գնալ Ձմեռային պալատ: Գնացինք: Զորավար Բագրատունու առանձնասենյակում տեսանք զորավար Տիգրանյանին, ով նրա սպայակույտի պետն էր: Պատուհաններից տեսա, որ բոլշևիկյան զորքերը շրջապատում են պալատը:
Զորավար Բագրատունին բացատրեց, որ Պետերբուրգում եղած 40 հազար զինվորների մի մասըբոլշևիկների կողմն է, մյուս մասն էլ ուզում է չեզոք մնալ: Կուսակցության կողմն են միայն սպաների վարժարանի աշակերտները և կանանց գումարտակը, ընդամենը՝ 800 հոգի: Ի՞նչ անել, ուրեմն:
Բագրատունին հաղորդեց նաև, որ Կերենսկին քաղաքից մեկնել է ռազմաճակատ՝ մայրաքաղաք հավատարիմ զորքեր բերելու նպատակով:
Խորհրդակցելով, մենք որոշեցինք ասել զորավարին, որ պալատի պաշտպանության գործը անհույս բան է և որ մենք, իբրև վկաներ, տեսնում ենք, որ հրամանատարը անզոր է:
Մենք դուրս եկանք պալատից, որն արդեն լիակատար շրջապատված էր: Ինձ ու Զավրյանին դժվարությամբ դուրս թողեցին: Զորավար Բագրատունին ձերբակալվեց, իսկ զորավար Իշխան Թումանովը, որ զինվորական նախարարի օգնականն էր, դիմադրություն ցույց տվեց, սպանվեց զինվորների կողմից և նետվեց Մոյկայի ջրանցքը: Գետի մոտից անցնելու ժամանակ մենք տեսանք, թե ինչպես են Ավրորա մարտանավի վրայից ռմբակոծում պալատը, որտեղ այդ պահին տեղի էր ունենում նախարարական նիստը: Զինված մարդիկ փակել էին շատ փողոցներ: Երբ անցնում էի Քաղաքային դումայի շենքի մոտով, տեսա բազմություն՝ հայազգի իշխան Ալեքսանդր Երկայնաբազուկի գլխավորությամբ, որ հազիվ մեկ տարի առաջ Թիֆլիսում իմ օգնականն էր և այժմ փոխադրվել էր ռուսական մայրաքաղաք՝ նույն պաշտոնով: Քաղաքային պատգամավորներ, գրողներ և կուսակցական գործիչներ էին դրանք, որ գնում էին դեպի պալատ՝ վերջ տալու արյունահեղությանը, բայց նրանց թույլ չտվեցին առաջ շարժվելու: Պալատը գրավվեց, և նախարարները ձերբակալվեցին: Հանրային շենքերը և հաստատությունները անցան բոլշևիկներին, մի խոսքով՝ իշխանությունն անցավ բոլշևիկներին:
Մյուս օրը քաղաքը ամայի տեսք ուներ: Նույն օրն իսկ ես մեկնեցի Կովկաս: Մոսկվայի կայարանից լսեցի թնդանոթաձգություն: կատաղի կռիվ էր տեղի ունենում բոլշևիկների և կառավարական ուժերի միջև, կռիվ, որ յոթ օր տևեց:
Հոկտեմբերի վերջին օրն էր, երբ հասա Թիֆլիս: Եկավ և Զավրյանը: Թիֆլիսում, կարծես, բոլշևիկների կողմից իշխանությունը գրավելու լուրջ փորձեր չէին կատարվում: Հետևյալ օրը վաղ առավոտյան իմ մոտ եկան Զավրյանը և Ստեփան Շահումյանը:
Զավրյանի համար բոլոր դեպքերը մեկ արժեք ունեին միայն. այնչափ, որչափ կարող էին նպաստել հայկական հարցի լուծմանը և թուրքահայության ազատագրմանը: Զավրյանի տեսակետն այն էր, թե հայ ժողովուրդը զենքով պետք է նվաճի իր ազատությունը, իսկ Ռուսաստանը, ինչ ռեժիմ էլ ունենա, պարտավոր է և պետք է օգնի հայերին: Այդ գաղափարի մոլեռանդ սպասավոր էր, բյուրեղյա մաքուր հոգի ունեցող անձնավորություն, որ թողել էր իր տունը, անձնական գործը և հանգստավետ կյանքը՝ ծառայելու իր ժողովրդին: Բարոյական մաքրության և հայրենասիրության տեսակետով մեծագույն մարդն էր, որ ես տեսել եմ երբևէ իմ կյանքի ճանապարհին: Նրան սիրում էին բոլորը և չէին կարող չսիրել:
Բոլշևիկյան իշխանությունը Զավրյանին արգելք չէր թվում իր տեսակետի իրականացման համար: Այդ պատճառով էլ՝ իր մոտ պահում էր Շահումյանին, որին ձերբակալելու հրամանը տրված էր կովկասյան իշխանության կողմից: Շահումյանին բերել էր մոտս՝ կարդալու այն հայտարարությունը, որ իր հղացումով և Շահումյանի միջնորդությամբ իր կողմից պետք է հրատարակեր Լենինը Թուրքահայաստանի ինքնավարության մասին՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Զավրյանը արդեն պատրաստել էր այդ հայտարարության նախագիծը, որին Շահումյանը հավանություն տվեց իմ ներկայությամբ և հանձն առավ անմիջապես ուղարկելու Պետերբուրգ՝ Լենինին, հրատարակության համար: Եվ իրավ, այդ հայտարարությունը տեղի ունեցավ պաշտոնապես և նույնիսկ այդ իմաստով մի կետով մտցվեց բոլշևիկների հիմնական սահմանադրության մեջ:
Թեև Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Ժամանակավոր կառավարության նշանակած Անդրկովկասյան հատուկ կոմիտեն մնաց պաշտոնում, բայց նրա հեղինակությունը երկար չտևեց: Պետք եղավ նոր իշխանություն, որ այլ ծագում ունենար: Այսպիսով, ստեղծվեց Անդրկովկասյան կոմիսարիատը՝ տեղական կուսակցությունների համաձայնությամբ: Իշխանության մեջ մտան հայեր, վրացիներ և թաթարներ:
Այդ կոմիսարիատը զբաղեցրեց Կերենսկու նշանակած Հատուկ կոմիտեի տեղը՝ Կովկասը իբրև Ռուսաստանի մաս նկատելով:
ndzk4fk8eyltzo78amwvqk8i8n3kuow
396697
396696
2026-09-17T20:19:20Z
Emptyfear
547
396697
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ Ա. Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը և հայերը
|previous =
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Բ|Գլուխ Բ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}

36niv2x9wsyy1jj3sur82kppyxdnx7s
396737
396697
2026-09-18T08:04:14Z
Emptyfear
547
396737
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը]]

6ip0fpyqohdr6owillulaw1im9njd9w
396746
396737
2026-09-18T08:25:04Z
Emptyfear
547
396746
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը]]
|section = Գլուխ Ա. Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը և հայերը
|previous =
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Բ|Գլուխ Բ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
ԱՌԱՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Իմ գրվածքը, որ առաջին անգամ տպվեց Հայրենիք ամսագրում, պատմություն չէ անշուշտ, այլ՝ պատմական նյութ հուշերի ձևով: Եվ հասկանալի է, որ իմ գրության մեջ տեղ են գտել գերազանցապես այն դեպքերն ու դեմքերը, որոնց հետ շփման մեջ եմ եղել ես, ինչպես նաև հայտնված են կարծիքներ, որոնց միակ պատասխանատուն ես եմ անհատաբար: Տարօրինակ չպետք է թվա նույնպես և այն, որ իրերի բերումով կամ պատահաբար, այս կամ այն փաստերն ու փաստաթղթերը չեն արձանագրվել: Իմ դերը եղել է գրի առնել իմ՝ իբրև քաղաքական գործչի հուշերը՝ հիշատակելով միաժամանակ հարակից դեպքերը: Ավելին գործն է պատմաբանի:
Ալեքսանդր Խատիսյան

a4comkc9jzfvqn1f8ijwd5b4xpynzrk
396774
396746
2026-09-18T10:08:25Z
Emptyfear
547
396774
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը]]
|section = Գլուխ Ա. Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը և հայերը
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Առաջաբան|Առաջաբանի փոխարեն]]

iwjuqkbbhdhqmrpres43yy6kol2vv7q
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Թ
0
151406
396698
2026-09-17T20:23:13Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը |section = Գլուխ Թ. Հայաստանի սահմանների ընդարձակումը և 1919թ․ մայիս 28-ի ակտը |previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ը|Գլուխ Ը]] |next = Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը...»:
396698
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ Թ. Հայաստանի սահմանների ընդարձակումը և 1919թ․ մայիս 28-ի ակտը
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ը|Գլուխ Ը]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ժ|Գլուխ Ժ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Նախորդ գլխում մենք ընդհանուր գծերով ներկայացրեցինք Հայաստանի Հանրապետության նախարարության կատարած աշխատանքները։ Այսօր, տասը տարի հետո այն օրից, երբ ես հեռացա Հայաստանի կառավարական գործերից և երբ իշխանությունը տարբեր սկզբունքներով ու նպատակներով ղեկավարվող նոր մարդկանց ձեռքում է, կարող եմ ասել, որ հին աշխատանքն է, որ այժմ էլ շարունակվում է, թերևս տարբեր ձևերով ու մեթոդներով։
Այսպես, օրինակ, կրթական գործում խորհրդային իշխանությունը շարունակում է այն համալսարանը, որ մենք հիմնեցինք Ալեքսանդրապոլում և հետո փոխադրեցինք Երևան։ Երկաթուղային և խճուղիների շինարարության մեջ բոլշևիկները շարունակում են մեր սկսած ձեռնարկները։ Ժողովրդի առողջապահության ասպարեզում նրանք շարունակում են մեր սկսած պայքարը մալարիայի դեմ, ջանում են հիմնել հիվանդանոցներ և բժշկակայաններ։ Ջրանցքների և ոռոգման ծրագրերը մեզ մոտ էին մշակվել և որոշ չափով սկսվել։ Սարդարապատի ծրագիրը ամբողջությամբ պատրաստ էր դեռ մեր ժամանակ։ Այսպես, դեռ կարող ենք շատ երկար թվարկել գործերի շարքը, որոնք սկսվել են մեր օրով և այս կամ այն եղանակով շարունակվում են այսօր էլ։
Սակայն երևում է, որ խորհրդային իշխանությունը դադարեցրեց նաև բազմաթիվ սկսված կարևոր գործեր, որոնք անհրաժեշտ էին մեր երկրի բարօրության և մեր ժողովրդի առաջադիմության համար։
Այսպես, օրինակ, բոլշևիկները քանդեցին մեր հիմնած երդվյալների դատարանը, որ անհրաժեշտ սեփականությունն է ամեն մի քաղաքակիրթ երկրի։ Նրանք խափանեցին ազատ մամուլը, ազատ քաղաքական կազմակերպությունները և գյուղացիական ու քաղաքային ազատ ինքնավարությունները, որոնք այնքան խոստումնալից եռանդով սկսել էին գործել մեր օրով։
Ազգային ներքին շինարարությունից զատ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջին ստիպողական գործն էր, սահմանների և հարևանների հետ տանելի կենցաղաձև ստեղծելու խնդիրը երկրորդ կարևորագույն տեղը գրավեց մեր պետական ճիգերի մեջ։ Կովկասահայաստանը, որ ազատագրված էր, չէր կարող հանգիստ կերպով զարգանալ, մինչև որ տեղի չունենար միացումը նաև թրքահայ զանգվածի, որի մեկ մասը գտնվում էր արդեն կովկասյան Հայաստանի սահմաններում, իսկ մյուս մասը՝ թափառական վիճակում, սպասում էր վերադարձի հնարավորության դեպի իր հայրենիքը։ Թրքահայաստանի ամայացած վիլայեթները հայ ժողովրդի անկապտելի սեփականությունն էին կազմում․ պետք էր, որ նրանք ևս մտնեին հայկական նորակազմ պետության մեջ, որպեսզի բովանդակ հայությունըկարողանար համախմբվել իր պատմական հայրենիքում։
Ճիշտ է, այդ վիլայեթները մեր ձեռքը չէին, բայց հայ ժողովրդի գիտակցությամբ նրանք չէին կարող պատկանել ուրիշ որևէ մեկի, բացի Հայաստանից։ Հայությունը հասել էր ազգային այնպիսի գիտակցության, որ չէր կարող ճանաչել սահմանների պատահական բաժանում և հատվածների գոյություն։ Նա ինքը իրեն զգում էր իբրև մեկ ամբողջություն և այդ միության գաղափարը ուզում էր մարմնավորել որևէ մեկ ակտի մեջ։ Երևանը դարձել էր հայության քաղաքական կենտրոնը, որ պետք է միացներ նաև հայկական բոլոր հատվածները։
Եվ ահա, 1919թ․ փետրվարին, թրքահայ զանգվածի ներկայացուցիչները, հավաքված Երևանում, որոշեցին հանդիսավոր կերպով միանալ կովկասյան Հայաստանին։ Եվ այդ որոշումը կովկասահայ զանգվածի ներկայացուցիչների հետ միասին նվիրագործեցին Մայիս 28-ի նշանավոր հայտարարությամբ։
Սևրի դաշնագիրը, որ ստորագրվեց 1920թ․ օգոստոսի 10-ին, եկավ հաստատելու հայ ժողովրդի կողմից Մայիս 28-ին կատարված պատմական այդ ակտը։
Դժբախտաբար, եթե ճիշտ ու անհրաժեշտ էր երկու Հայաստանների միացման գործողությունը, սահմանների վերաբերյալ հայ ժողովուրդը, հանձին իր ղեկավար շրջանակների, մեծ սխալ գործեց՝ չափազանց մեծ պահանջներ առաջադրելով, առանց հաշվի առնելու իր ուժերն ու միջազգային կարելիությունները։ Մենք մինչև Կիլիկիա պահանջելով անկարելի դարձրեցինք որևէ բանավոր համաձայնություն ոչ միայն թուրքերի հետ այն պահին, երբ նրանք տկար էին և նրանց հետ դեռ կարելի էր խոսել, այլ նաև շահագրգռված մեծ պետությունների հետ։ Ճիշտ է, մեր մեջ կային քաղաքական գործիչներ, ինչպես Ռուբեն Տեր-Մինասյանը, Քաջազնունին, որոնք չափավոր պահանջների կողմնակից էին, բայց ճնշող մեծամասնությունը «զիջումների» մասին լսել անգամ չէր ուզում։
Պետք է ասել, որ Հայաստանի սահմանների մասին Երևանը անհամեմատ ավելի չափավոր ու զուսպ էր, քան մեր գաղութները Փարիզի գլխավորությամբ, որոնք օտար, հաճախ անպատասխանատու մարդկանց ներշնչումներին ենթարկվելով, ընկան անկարելիությունների հետևից և երբեմն կատարված իրողությունների առջև դրեցին նաև Հայաստանի կառավարությանը։
Միացյալ Հայաստանի հայտարարության բնագրի նախագիծը ես կազմեցի։ Նախարարների խորհուրդը մի քանի խմբագրական սրբագրություններ մտցնելուց հետո հաստատեց այն։
Պետք է ասել, որ այդ ժամանակ խորհրդարանը ցրված էր (փետրվարի 28-ին) և նրա օրենսդրական իրավունքները տրվել էին կառավարությանը։
Այս իրավունքների վրա հենվելով՝ կառավարությունը որոշեց հրավիրել խորհրդարանին, հայտարարել միացման ակտը և խորհրդարան մտցնել 12 նոր պատգամավորներ իբրև թրքահայ ժողովրդի ընտրյալներ։ Ժողովրդական (Ռամկավար) կուսակցությունը դեմ էր այդ գործելակերպին և իբրև բողոքի նշան կառավարությունից դուրս կանչեց իր կուսակիցներին, սակայն նրանցից երեքը՝ Մելիք-Ղարագյոզյանը, Չմշկյանը և Վերմիշյանը մնացին կառավարության մեւ այն պատճառաբանությամբ, որ իրենց ուղղված պահանջը միայն տեղական կոմիտեից էր բխում։
Թրքահայերի մեջ ևս որոշ տարակարծություններ կային, որոնք հարթվեցին Ռուբեն Տեր-Մինասյանի ջաներով։
s2twz2uzpm55zi9gt5p0ukd6g15ttpm
396725
396698
2026-09-18T07:29:40Z

1919թ․ մայիս 28ի տոնակատարությունը տեղի ունեցավ շատ հանդիսավոր կերպով։ Ամբողջ քաղաքը զարդարված էր ազգային եռագույն դրոշակներով։ Խորհրդարանի առջև կանգնած էին զորքեր, սրահները լեցուն էին բազմությամբ, օթյակները՝ օտար պետությունների ներկայացուցիչներով։
Հայկական պետության զարգացման ընթացքի մասին պատմական հակիրճ տեսություն տալուց հետո ես կարդացի Հայաստանի միացման հայտարարությունը, որ հոտընկայս ընդունվեց խանդավառ ծափերով։ Այնուհետև ֆրանսերենով դիմելով օտար պետությունների ներկայացուցիչներին, նրանց ողջունեցի Միացյալ Հայաստանի կառավարության կողմից։ Դրանից հետո կարդացի խորհրդարանի նոր անդամների անունները, որոնք ժողովրդի մեջից դուրս գալով մտան սրահը և տեղ գրավեցին։ Այդ գործողությունից հետո զինվորական նախարարաի հետ դուրս եկա խորհրդարանի պատշգամբը և զորքերի ու դուրսը կանգնած ժողովրդի համար կարդացի Հայաստանի միացման հայտարարությունը։
Զորքերը բարև տվեցին, զինվորական նվագախումբը նվագեց «Մեր Հայրենիքը» և ամեն կողմից լսվեցին «Կեցցե միացյալ և անկախ Հայաստան» բուռն բացականչությունները։
Ահա Հայաստանի միացման աքտը․ «Հայաստանի ամբողջությունը վերականգնելու և ժողովրդի լիակատար ազատությունն ու բարգավաճումը ապահովելու համար Հայաստանի կառավարությունը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի և ցանկության, հայտարարում է, որ այսօրվանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապես միացած են իբրև անկախ պետական միություն:
Ուղիղ մեկ տարի առաջ ռուսահայերի համագումարից ընտրված Ազգային խորհուրդը իրեն հայտարարեց անդրկովկասյան հայկական գավառների բարձրագույն իշխանություն։ Ազգային խորհրդի կազմած կառավարությունն այդ քաղաքական աքտի մասին պաշտոնապես պետությունների ներկայացուցիչներին հայտնելուց հետո, այս մեկ տարվա ընթացքում փաստորեն հաստատել է իր իշխանությունը Անդրկովկասի հայկական գավառներում
1919թ․ փետրվարին Երևանում կայացած Արևմտահայ երկրորդ համագումարը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ նա Հայաստանը միացյալ և անկախ է ճանաչում
Այժմ, Անդրկովկասում և Օսմանյան կայսրության սահմաններում գտնվող պապենական հայկական երկրների միացման և անկախության այս աքտը կատարելով, Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ միացյալ Հայաստանի պետական ձևն է Ռամկավար Հանրապետություն և որ ինքը Միացյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն է։
Այսպիսով, ներկայումս Հայաստանի ժողովուրդն է իր ամբողջացած հայրենիքի գերագույն տերն ու տնօրենը և Հայաստանի խորհրդարանն ու կառավարությունը Միացյալ Հայաստանի ազատ ժողովուրդը շաղկապող բարձրագույն օրենսդիր և գործադիր իշխանությունն է։
Հայաստանի կառավարությունը սույն աքտը հրատարակում է 1919թ․ ապրիլի 27-ի խորհրդարանի որոշմամբ՝ կառավարության տրված հատուկ լիազորությունների հիման վրա
Նախարարների խորհրդի նախագահ և արտգործնախարարի պաշտոնակատար՝ Ալ․ Խատիսյան,
Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար՝ Մ․ Մանասյան,
Զինվորական նախարար, գեներալ-մայոր՝ Ք․ Արարատյան,
Արդարադատության նախարարի պաշտոնակատար՝ Հ․ Չմշկյան,
Հանրային կրթության նախարար՝ Գ․ Մելիք-Ղարագյոզյան,
Խնամատարության նախարար՝ Ս․ Թորոսյան,
Պարենավորման նախարար՝ Ք․ Վերմիշյան,
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար՝ Գ․ Ջաղեթյան,
Գործերի կառավարիչ՝ Գ․ Խատիսյան,
1919թ․, Մայիս 28, Երևան»։
1919թ․ Մայիս 28-ի աքտը բնական զարգացումն էր նախորդ տարվա Մայիսի 28-ի աքտի, որով հայկական անկախության հիմքն էր դրվում։ Հայ ազգային գիտակցությունն էր, որ արյան ու արցունքի գետեր անցնելով, գալիս էր այդ աքտով դարբնելու հայ ժողովրդի ազատության, անկախության և միության կռվանները։
Գալով Հայաստանի սահմաններին, այն, ինչպես հայտնի է, առաջ պարփակված էր մի փոքր տարածության մեջ՝ Երևանի շուրջը, որին շուտով միացան Ալեքսանդրապոլն ու Նոր Բայազետը և ապա Կարսն ու Նախիջևանը։ Դրանով, սակայն, կովկասյան Հայաստանի սահմանների խնդիրը չփակվեց։ Վիճելի էին մնում Ղարաբաղն ու Զանգեզուրը, որոնց վրա հավակնություն ուներ Ադրբեջանը, Լոռին, Ախալքալաքը և Կարսի շրջանի որոշ մասերը, որոնք պահանջում էր Վրաստանը, և, վերջապես, Օլթին ու Նախիջևանը, որոնք թուրքերի աշխարհակալության առարկա էին։ Սահմանային այս խնդիրներից բացի, Հայաստանի կառավարությունը իր առջև ուներ լուծելու ամենից մեծ հողային վեճը Թուրքահայաստանի վիլայեթների վերաբերյալ։
Մեր հարևանների հետ ունեցած բախումների գլխավոր պատճառը սահմանային այս վեճերն էին, որոնց մեջ ամենից դավադիր դերը խաղաց Թուրքիան՝ ուղղակի Ադրբեջանի միջոցով։ Նրա բյուրավոր գործակալները վխտում էին ամեն կողմ, խաղաղ բնակչությանը գրգռում հայկական հանրապետության դեմ, զինում էին և ըմբոստացնում մեզ թշնամի տարրերին, մի խոսքով՝ կանոնավոր պատերազմ մղում Հայաստանի Հանրապետության դեմ։
Թուրքական քարոզչության և պայքարի գլխավոր օջախներն էին Բոյուք Վեդին, Զանգիբասարը, Զարուշատը, Աղբաբան, Կարակոյունլուի ձորը, Հաջի Սամլուն, Օրդուբադը և մի շարք այլ վայրեր, որտեղ թուրք սպաների ղեկավարությամբ կանոնավոր դիմադրություն էր կազմակերպվում Հայաստանի Հանրապետության դեմ։ Սպաները գալիս էին Էրզրումից և ապա Անկարայից, դրամը գալիս էր Բաքվից։
Այսպիսով, Հայաստանի կառավարությունը հարկադրված էր արյունահեղ կռիվներ մղել ոչ միայն իր սահմանների վրա վիճելի հողամասերի համար, այլ նաև երկրի խորքերում, ամեն տեղ, որտեղ մեր թշնամիների դավերը հող էին գտնում։ Իր ամբողջ գոյության ընթացքում մեր կառավարությունը շարունակ ստիպվեց զենքի դիմել պետության թշնամի տարրեը սանձելու և իրեն ենթարկելու համար։ Այդ երկարատև պայքարի հետևանքով էր, որ ստեղծվեց այն միապաղաղ հոծ զանգվածը, որ այսօր կազմում է Խորհրդային Հայաստանի Հանրապետությունը։
Եվրոպական ներկայացուցիչները՝ Ուորդրոպը, կոմս դը Մարթելը և ուրիշներ, մեզ բերանացի կամ գրավոր շարունակ ասում էին, թե «բոլոր հողային հարցերը պետք է լուծվեն Փարիզի խորհրդաժողովում»։ Լուծվեցին միայն այն հարցերը, որոնց լուծմանը Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկեց ինքը անմիջապես՝ առանց ուրիշների միջնորդությունը կամ միջամտությունը սպասելու։
Կարսի նահանգում մեր իշխանությունը չորս գլխավոր նպատակ էր հետապնդում։
Առաջին․ օգտագործել ցարական կառավարությունից մնացած հարստությունները՝ մեքենաները, երկաթե ձողերը, հագուստեղենը, ռազմամթերքը, երկաթուղային աչհեստանոցները, փայտը և բազմաթիվ ուրիշ առարկաներ։ Պետք էր հոգ տանել ոչ միայն դրանց օգտագործման, այլ պետք էր միջոցներ ձեռք առնել պահպանման համար, որ այն ժամանակվա պայմաններում բավական դժվար գործ էր։
Մեր երկրորդ նպատակն էր խաղաղեցնել բնակչության իսլամ տարրը ու նրան հաշտեցնել քրիստոնյա զանգվածի հետ։
Երրորդ․ շահագործել բնական հարստությունները՝ անտառը, արոտատեղիները, ածխահանքները և աղի հանքերը։
Եվ, վերջապես, չորրորդ՝ աստիճանաբար մոտենալ թուրքական սահմանին՝ գրավելով 1914թ․ սահմանին վերաբերող բոլոր վայրերը և ապա՝ պատրաստվել անցնելու Թուրքահայաստան, երբ Փարիզի վեհաժողովը իր վերջնական որոշումը տա մեր պետության սահմանների մասին։
Կարսի բերդի հրամանատար նշանակվեց զորավար Փիրումյանը, իսկ զորքերի հրամանատար՝ Հովսեփյանը, նահանգապետ՝ Ստ․ Ղորղանյանը։ Նրանք էին կազմում Կարսի բարձրագույն իշխանությունը։ Դժբախտաբար, նրանց միջև շարունակ վեճեր ու բախումներ էին լինում իրենց իշխանության սահմանների վերաբերյալ, ինչպես նաև՝ Կարսի շրջանը կառավարելու եղանակների և միջոցների մասին իրենց ունեցած տարակարծությունների հետևանքով։
Ղորղանյանը կողմնակից էր խաղաղ եղանակների, ուզում էր կառավարել երկիրը՝ վստահելով ազգաբնակչության բոլոր տարրերին, ջանալով քաղաքակրթական միջոցներով, տնտեսական շնորհներով և մեղմ վերաբերմունքով գրավել ամենքի սիրտը դեպի հայկական նոր իշխանություն։ Իսկ մեր երկու զորավարները երկիրը խաղաղեցնելու համար սրի ծայրն էին տեսնում միակ փրկությունը և միակ միջոցը։
Ահա հիմնական տարակարծությունը գետնի վրա էր, որ շարունակ տեղի էին ունենում անախորժ ու վնասակար թյուրիմացություններ ու բախումներ։ Զորավար Փիրումյանը պահանջում էր, որ իրեն զինվորական նահանգապետի իրավունքներ տրվեն, որպեսզի քաղաքացիական իշխանությունը, հանձին նահանգապետ Ղորղանյանի, իրեն ենթարկվի։ Ղորղանյանը, հակառակը, բացարձակապես դեմ էր իշխանության այդ ձևի կազմակերպման։ Ավելորդ է ասել, որ այդ խուլ պայքարը փոխանցվում էր համապատասխան ստորադաս մարմիններին ու պաշտոնյաներին։
Այստեղ ես կբավարավեմ միայն փաստը արձանագրելով, առանց կանգ առնելու նրա գոյության և հարատևման պատճառների վրա։ Եվ սա արձանագրում եմ, որովհետև այդ պայքարը ծանրագույն, և կարելի է ասել, ճակատագրական հետևանքներ ունեցավ ապագայում։
Վերոհիշյալ չորս խնդիրների մեջ բավականին մեծ դժվարությունների հանդիպեց մեր ձեռքն ընկած հարստությունների պահպանման գործը։ Շատ բան կորցվեց սիստեմի և բավականաչափ պահապան պահապան ուժերի բացակայության ու անհոգության պատճառով։ Այս խնդիրը շատ անգամներ բուռն վեճերի առարկա էր դարձել մեր խորհրդարանի, ֆրակցիայի և կառավարության մեջ։ Այսուհանդերձ, հնարավոր եղավ օգտագործել լքված ավտոմոբիլների մի մասը, հագուստեղենը, ձողերը, մեքենաները, ապակին և այլն։ Նորոգման համար շինվեցին հատուկ գարաժներ ու արհեստանոցներ։ Իսկ բնական հարստությունների և մասնավորապես անտառների շահագործման համար Սարիղամիշում շինվեցին տախտակ կտրող գործարաններ, սկսվեց Կաղզվանի աղահանքների շահագործումը, ձեռնարկվեց խոտի արտահանություն մեծ քանակությամբ, ինչպես նաև՝ անասունների գնում և փոխադրություն դեպի Երևանի շրջան, որտեղ պակաս էր զգացվում։
Սահմանների պաշտպանության համար զորքեր տեղակայվեցին Սարիղամիշում, Կարսում, Մերդենեկում և Արդահանում՝ այդ շրջանի ռազմագիտական կարևորագույն կետերում։ Ընդհանուր առմամբ, իմ տպավորությունն այն է, որ Կարսի շրջանի մահմեդական բնակչությունը մեր իշխանության նկատմամաբ օրինապահ մնաց։ Արդահանում մեր կողմից գավառապետ նշանակվեց մահմեդական Կադիմովը, որին մեր կառավարությունը շնորհեց գնդապետի աստիճան։ Նրա միջոցով նահանգապետը ի վիճակի էր խաղաղ վիճակում պահել տեղի մահմեդական բնակչությանը։ Միակ կետը, որ հակակառավարական քարոզչության բույն էր, Աղբաբան էր իր 40 հազար բնակչությամբ։
Աղբաբան գտնվում էր Ախալքալաքի և Ալեքսանդրապոլի գավառների սահմանի վրա։ Դրանցի բացի, անհանգիստ էին նաև Օլթիի շրջանի սահմանամերձ քրդերը, որոնց վրա ուղղակի ազդում էին թուրք գործակալները Թուրքիայից։ Իմ վարչապետության շրջանում փորձ արվեց «զինվորական զբոսանքի» միջոցով խաղաղեցնել Աղբաբան, բայց այդ փորձը տևական հետևանք չտվեց։ Կարսի շրջանի բոլոր մասերի լիակատար գրավումը մեր կառավարության կողմից կատարվեց դոկտոր Օհանջանյանի վարչապետության օրով։
Հազիվ մի քանի ամիս էր անցել Կարսի շրջանի միացման օրից, երբ ես պաշտոնական ճամփորդություն կատարեցի դեպի Կարսի շրջան, ինչպես նաև՝ Հայաստանի մյուս նահանգներ: Այս ճամփորդությունը այնքան խորն է տպավորվել իմ հիշողության մեջ, որ կյանքում երբեք չպետք է մոռանամ: Ճամփորդությանս նպատակն էր ցույց տալ բնակչությանը Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունը և անձնական շփման միջոցով տեղի բնակչության ներկայացուցիչների հետ նրանց հաղորդել կառավարության տեսակետները վարչական կարևորագույն խնդիրների մասին, ինչպես նաև՝ մոտիկից ծանոթանալ ժողովրդի կարիքներին: Ճամփորդությունը, հարկավ, կազմակերպված էր այնպիսի ձևով, որ տպավորություն թողներ ժողովրդի վրա: Ուղեգիծս հետևյալն էր. Երևան-Ալեքսանդրապոլ-Կարս-Կաղզվան-Մարդենեկ-Արդահան, վերադարձ դեպի Ալեքսանդրապոլ, որտեղից Ղարաքիլիսա-Դիլիջան-Քարվանսարա-Կարակոյունլու ձորը և Երևան: Ինձ ուղեկցում էին Հայաստանի զորքերի բարձրագույն հրամանատար, զորավար Նազարբեկյանը, զորավարներ Փիրումյանը և Հովսեփյանը, նահանգապետ Ղարղանյանը, Ֆրանսիայի ներկայացուցիչ գնդապետ Բուատեպարը և մի շքախումբ Երևանի պարետ գնդապետ Շահխաթունու գլխավորությամբ: Հատուկ գնացք էր պատրաստվել:
Մեկնելու ժամանակ տեղի ունեցավ մի փոքրիկ միջադեպ, որը հետո լիովին պարզվեց: Երբ մենք Երևան քաղաքից ավտոմեքենայով գնում էինք երկաթուղային կայարան, որը 2 վերստ հեռու էր քաղաքից, ինձ ուղեկցող կինս նկատեց երեք անձանց, որոնք թաքնվել էին քարերի հետևում: Ճանապարհի երկու կողմերին կանգնած էին ոստիկանական պահակներ, որոնք իրենց պետին անմիջապես իմաց տվեցին այդ մասին: Ոստիկանները իսկույն վազեցին քարերի ետևը՝ փորձելով ձերբակալել թաքնվող անձանց: Նրանք սկսեցին փախչել, բայց ի վերջո բռնվեցին: Պարզվեց, որ թաթարներ էին: Այնտեղ, որտեղ թաքնված էին, գտնվեց երկու ռումբ, բայց առանց պատրույգի: Հարցաքննության ժամանակ հայտնեցին, որ այդ ռմբերը մի մոլլա էր տվել իրենց տուն տանելու համար և իրենք, տեսնելով հանդիսավոր երթը, կանգնել էին քարերի ետևում: Վերջում նրանք ազատ արձակվեցին:
Ընդհանրապես, մեր ճամփորդությունը հանգիստ անցավ: Մասնավորապես, հոյակապ ընդունելություն ցույց տրվեց Ալեքսանդրապոլում և Կարսում: Ժողովուրդը ամենուր զանգվածաբար դիմավորում և ողջունում էր: Ամեն տեղ ես Հայաստանի կառավարության կողմից հայտնում էի, որ մեզ համար բոլորը՝ հայ, թուրք, ռուս, հավասար են և օրենքը անխտիր պաշտպանում է նրանց: Ժողովրդի հետ ինձ ամենուր դիմավորում էին հայկական զորամասերը և հայ դպրոցականները: Ու ամեն տեղ բարձրաձայն հնչում էր ազգային երգը՝ «Մեր Հայրենիքը»: Ամեն տեղ բացատրում էի հայրենիքի և անկախության նշանակությունը և կառավարության տեսակետները:
Կաղզվանին մոտենալու ժամանակ ինձ դիմավորեցին քրդերը՝ ազգային տարազով: Նրանք մոտ 200 հոգի էին, ինձ ուղեկցեցին մինչև քաղաք, որտեղ մեզ դիմավորեց ժողովուրդը, զորքը և հոգևորականությունը: Կազղվանից գնացի աղահանքերը, որոնց շահագործումը արդեն սկսվել էր: Հետո վերադարձա Կարս, որտեղից Արդահան անցա ռուսական և հունական գյուղերով: Մերդենեկում զորահանդես տեղի ունեցավ: Այնտեղ զորքերի հրամանատարն էր գնդապետ Մազմանյանը, ով հետագայում հուսահատությունից ինքնասպանություն գործեց Կարսի անկման նախօրյակին:
Առանձնապես հիշատակելի էր ճանապարհը Մերդենեկից մինչև Արդահան: Այդ շրջանի բնակիչները թուրքեր, քրդեր և թաթարներ էին: Մեզ ուղեկցում էին ձիավոր քրդեր և թաթարներ: Արդահան քաղաքի բնակչությունը նույնպես գրեթե բացառապես մահմեդական էր: Բայց հակառակ դրան, մեր ճամփորդությունը անցավ շատ հանգիստ և փայլուն: Ամբողջ բնակչությունը մինչև կեսգիշեր փողոցներում էր, ամենուր հրավառություն և երգեցողություն էր:
Առավոտյան ինձ մոտ եկան քրդերի և թաթարների երևելիները և ես նրանց տվեցի սպաների աստիճաններ և ուսադիրներ, մի բան, որ նրանց շատ ուրախացրեց: Այդ երևելիներից շատերը տասնյակ վերստեր հեռավորությամբ ճանապարհ էին կտրել՝ իրենց հավատարմությունը Հայաստանի Հանրապետությանը հայտնելու համար:
Արդահանում այցելեցի նաև վրացական մասը, որը գտնվում էր գետի մյուս կողմը: Այն տեղ ես ճառ արտասանեցի Հայաստանի և Վրաստանի բարեկամության մասին:
Արդահանից Զարուշատի վրայով վերադարձա Ալեքսանդրապոլ: Ամբողջ ճանապարհին ոչ միայն հայկական, այլ նաև քրդական, հունական և ռուսական գյուղերը իրենց հպատակությունը հայտնեցին իրենց հատուկ եղանակներով:
Ալեքսանրապոլից անցա Դիլիջան-Քարվանսարայի շրջանը, որտեղ բնակչությունը զուտ հայկական է և ընդունելությունն էլ, բնականաբար, ավելի խանդավառ ու հանդիսավոր: Դիլիջանցի գնացի Կարակոյունլուի ձորը, որը բնակեցված էր թաթարներով: Նրանք էլ հանդիսավոր ընդունելույթուն արեցին՝ 51 վերստ ընդառաջ գալով:
Այցելեցի նաև Նախիջևանի և Շարուրի շրջանը:
Նախիջևանը երեք կարևորություն ուներ Հայաստանի համար: Առաջին՝ երկաթուղագիծը Երևանից դեպի Ջուլֆա, այսինքն՝ Պարսկաստան, անցնում է Նախիջևանով: Երկրորդ՝ Նախիջևանը Զանգեզուրի թիկունքն է, ուստի ունենալով այն, ավելի կարելի է պահել Զանգեզուրը: Երրորդ՝ Նախիջևանը հարմարագույն ճանապարհն է դեպի Ագուլիս ու Մեղրի, որոնք շատ կարևոր հայկական կենտրոններ են:
Նախիջևանի մահմեդական բնակչությունը, սակայն, իրենց բեկերի իրենց բեկերի՝ Քելպալի խանի, Ռահիմ խանի ու Ղուլի խանի դրդումով, կատաղի կերպով հակառակվում էին Հայաստանի Հանրապետության իշխանության տարածմանը Նախիջևանի վրա: Նրանք անգամ հարաբերության մեջ մտան պարսից կառավարության հետ՝ խնդրելով միացնել Նախիջևանը Պարսկաստանին, բայց մերժում ստացան:
Ադրբեջանի կառավարությունը ձգտում էր իր հովանու տակ առնել Նախիջևանը, իսկ անգլիական կառավարությունը, նկատի ունենալով Ադրբեջանի բուն հավակնությունները և Նախիջևանի մահմեդական բնակչության տրամադրությունները, չէր շտապում օր առաջ Նախիջևանը հանձնել իր բնական և օրինական տիրոջը՝ Հայաստանին:
Այս խնդրի համար ես ստիպված էի երկու անգամ Թիֆլիս մեկնել և բանակցել անգլիացիների հետ: Իմ այցելության ժամանակ երկար խոսակցություններ ունեցա անգլիական զորավար Բիչի հետ, որ շատ իրազեկ անձնավորություն էր և լավ ծանոթ էր կովկասյան ազգերից յուրաքանչյուրի վիճակին ու պատմությանը: Անգլիական կառավարությունը նրան էր հանձնել գծել Հայաստանի սահմանները Փարիզի խորհրդաժողովի համար: Եվ զորավար Բիչը Հայաստանի սահմանների մեջ մտցրել էր գրեթե բոլոր այն վայրերը, որ ապագայում մտցրեց նախագահ Ուիլսոնը: Նրա ծրագրի համաձայն՝ Զանգեզուրը պետք է մնար Հայաստանի, իսկ Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում:
Պետք է ասել, որ անգլիացիները Անդրկովկասում սահմանները գծելու ժամանակ ղեկավարվում էին երկու նկատումով. առաջին՝ իբրև մահմեդական հանրապետություն ուզում էին ունենալ զորավոր Ադրբեջան (այսպես էին խորհում զորավար Թոմսոնը և գնդապետ Շաթըվորթը), երկրորդ՝ պահանջում էին, որ մենք զիջող լինենք Կովկասում, քանի որ շատ հողեր պիտի ստանանք Թուրքիայից:
Զորավար Բիչը անգլիական այն դպրոցին էր պատկանում, որ զարգացել էր Հնդկաստանում, այսինքն՝ ռուսատյաց էր և ավելի շատ մահմեդական կողմնորոշում ուներ: Ու դա չէր էլ ծածկում: Մի անգամ ինձ անկեղծորեն խոստովանեց, որ մերժել էր ընդունել ռուս տիկնոջ առաջարկած նախաճաշը այն մտայնությամբ, որ ներշնչված էր փոքր հասակից՝ «անգլիացի սպան Արևելքում պետք է ինքն իրեն հեռու պահի ռուս տիկիններից, որոնք աննկատելիորեն կարող են ազդել նրա քաղաքական հայացքների վրա»:
Այսուհանդերձ, զորավար Բիչը կողմնակից էր, որ Նախիջևանը Շարուրի հետ մտնի Հայաստանի սահմանների մեջ:
Անգլիացիները ունեին որոշակի մեկ այլ ծրագիր, որ առաջ չտարան: Այդ ծրագիրը հետևյալն էր. Արաքսի հոսանքով Նախիջևանը նեղ շերտով միացնել Ադրբեջանին և դրանով հնարավորություն տալ մահմեդական Պարսկաստանին և Թուրքիային հարաբերվել Ադրբեջանի հետ:
Համաձայն անգլիական կառավարության հրահանգի՝ Կովկասում անգլիական գերագույն հանձնակատարը զորավար Դեյվիին առաջարկեց Հայաստանի կառավարության հետ միասին կազմել գործնական ծրագիր, որով հայկական իշխանությունը պետք է հաստատվեր Նախիջևանում: Մեր կողմից այդ ծրագրի մշակմանը մասնակցում էին. ես, որպես արտաքին գործերի նախարար, զորավար Հախվերդյանը, որպես զինվորական նախարար, Նախիջևանը գրավելու կոչված զորամասի հրամանատար Դրոն և խորհրդարանի անդամ Գևորգ Վարշամյանը որպես նախիջևանի ապագա նահանգապետ:
Մենք շտապում էինք Նախիջևանը գրավել օր առաջ՝ վախենալով, որ անգլիական զորքերի տրամադրությունը կարող է փոխվել: Միայն Դրոն էր, որ անհրաժեշտ էր համարում նախ մեր զինվորական ուժերով գրավել բոլոր մահմեդական գյուղերը, որոնք գտնվում էին Նախիջևանի ճանապարհի վրա՝ սկսած Դավալուից և Գայլի Դրունքից: Բայց այդ եղանակը երկար ժամանակ էր պահանջում: Կառավարությունը, խնդիրը բազմակողմանի քննության ենթարկելուց հետո գերադասեց Նախիջևանին տեր դառնալ նախ քաղաքացիական միջոցներով, օգտվելով անգլիական հովանավորությունից, և հետո միայն աստիճանաբար մտցնել մեր զորամասերը: Մեր նպատակն էր Նախիջևանի մահմեդական բնակչությանը ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղ ձգտումներ ունի:
Որոշված էր մայիսի 18-ին արտակարգ գնացքով Երևանից Նախիջևան գնալ: Գնացքում էին անգլիական ներկայացուցիչ զորավար Դեյվին երկու անգլիացի սպաներով, ես Գևորգ Վարշամյանի ու իմ երկու քարտուղարների հետ: Դուրս եկանք երեկոյան և առավոտյան հասանք Նախիջևանի կայարանը, որ կատարելապես ամայի էր: Մեզ դիմավորեց միայն մի մարդ՝ Քելբալի խան Նախիջևանսկին՝ ռուսական նախկին սպա, որ Նախիջևանի մահմեդական զորամասերի կազմակերպիչն ու հրամանատարն էր ընդդեմ հայերի:
Մենք մնացինք մեր վագոնում, իսկ Քելբալի խանը կանգնած էր դրսում: Վերջապես, ես ու զորավարր Դեյվին որոշեցինք իմ քարտուղար Թորոսյանին ուղարկել խանի մոտ և նրան կանչել մեր վագոնը:
(անավարտ)
k2r3eqpxcjqva1biivf85aq4aqurj9u
396748
396725
2026-09-18T08:31:46Z

Քարտուղարը գնաց և հայտնեց նրան հետևյալը. «Հայաստանի Հանրապետության վարչապետ պր. Խատիսյանը և անգլիական զորավար Դեյվին Ձեզ խնդրում են բարի լինել և բարձրանալ վագոնը»:
Այս առաջարկին Քելբալի խանը պատասխանեց. «Ես կմտնեմ վագոն, բայց ոչ թե վարչապետ պր. Խատիսյանի հրավերով, այլ տեղի տալով անգլիական հրամանատարության զինվորական ուժի առաջ»:
Եվ ներս մտավ: Զորավար Դեյվին նրան բացատրեց, որ նածիջևանի շրջանը, համաձայն մեծ պետությունների որոշման, կկցվի Հայաստանի Հանրապետությանը և այդ որոշման վրա ինքը իշխանությունը հանձնում է Հայաստանի Հանրապետությանը: Խան Նախիջևանսկին այդ առիթով Նախիջևանի բնակչության կողմից բողոքեց, ասելով, որ ժողովուրդը հակառակ է Հայաստանի կցմանը, բայց քանի որ մեծ պետությունների որոշումն է դա, այլ բան չի մնա իրենց, քան ենթարկվել՝ խոստանալով օրինապահ ընթացք:
Այս պաշտոնական խոսքերի փոխանակությունից հետո ընդհանուր խոսակցություն սկսվեց, որի ավարտին Նախիջևանսկին ցերեկվա ժամը 3-ին բոլորիս հրավիրեց իր տուն ճաշի: Մենք ընդունեցինք հրավերը, իսկ մինչ այդ որոշեցինք տեսակցել տեղի բնակչության երևելիների հետ և այցելել անգլիական զորամասեր: Մեքենա նստեցինք ե և զորավար Դեյվին միայն. խան Նախիջևանսկին ցանկություն հայտնեց ուղեկցել մեզ՝ նստելով վարորդի կողքին:
Անգլիական զորամասերը մեզ և հայկական դրոշին զինվորական բարևներ տվեցին:
Նախիջևանի գավառային վարչության շենքում հավաքվել էին մահմեդական երևելիները, որոնց հետ մոտ մեկ ժամ զրուցեցինք: Խոսում էին գլխավորապես մի գյուղատնտես՝ Սուլթանով ազգանունով, նախկին դատական պաշտոնյա Քենգերլինսկին և մի քանի մուֆթիներ:
Նրանց հայտնած գլխավոր մտքերը երեք պահանջներ էին արտահայտում: Առաջին՝ ուզում էին, որ քաղաքացիական նահանգապետից զատ, որ ես բերել էի իմ հետ, մնացած բոլոր պաշտոնյաները տեղի մահմեդականներ լինեին, երկրորդ՝ պետք չէ հայկական զորամասեր մտնեն Նախիջևան, երրորդ՝ հայ փախստականները պետք չէ վերադառնան Նախիջևան՝ իրենց լքած տները:
Առաջին հարցի առիթով ես հայտնեցի, որ պաշտոնեությունը կլինի խառը, իսկ նահանգապետի օգնականը կլինի մահմեդական: Երկրորդ հարցի վերաբեյալ ասացի, որ հայկական զորքերը պետք է մնան՝ կարգը պահպանելու համար: Իսկ երրորդի մասին հայտարարեցի, որ տեղի մահմեդականները պարտավոր են բարեկամաբար ընդունել հայերին, որոնք վերջին տարիների դեպքերի առիթով հարկադրված էին լքել իրենց տունն ու տեղը և փախչել այս գավառից: Միաժամանակ ասացի նրանց, որ եկել է ժամանակը, որ խաղաղ բանակցություններ հաստատվեն երկու դրացի ժողովրդների միջև:
Իմ պատասխանները, ըստ երևույթին, գոհացում չտվեցին մահմեդական երևելիներին, որոնք սկսեցին բարձրացնել իրենց ձայնը և նույնիսկ բացականչել, թե անգլիացիները խաբել են իրենց, քանի որ խոստացել էին, որ հայերը պետք է տան միայն մեկ նահանգապետ, իսկ ամեն ինչ պիտի մնա նախկին ձևով:
Զորավար Դեյվին վրդովվեց և սկսեց վճռականորեն պահանջել, որ ենթարկվեն անգլիական իշխանության հրամանին: Ամբոխը սկսեց նկատելիորեն հուզվել և աղմկել: Դուրս եկավ մի մոլլա, որ մեզ հետ խոսել էր և կրակոտ ճառով սկսեց գրգռել ամբոխին: Ամբոխը սկսեց աղաղակել. «Չենք ուզում հայկական իշխանություն, չենք ուզում հայկական զորքեր»:
Բավական փափուկ կացություն ստեղծվեց, և ես ստիպված եղա դիմել ամբոխին ճառով՝ շեշտելով մեր գալու խաղաղ նպատակը, ինչպես նաև մեր անվերադարձ որոշումը ճանաչել տալու հայկական իշխանությունը: Ինձանից հետո խոսեց զորավար Դեյվին նույն ոգով: Իսկ հետո նաև խան Նախիջևանսկին հայտնեց ամբոխին, որ ինքը խնդրում է մեզ հավատալ ինչպես «հյուրերի» և վստահել երկրի իրավունքների և շահերի պաշտպանությունը ժողովրդի ներկայացուցիչներին:
Այս ճառից ամբոխը հանգստացավ և կամաց-կամաց սկսեց ցրվել: Հստակ էր, որ նախապես պատրաստված ցույցի հետ գործ ունենք: Սրանից հետո մենք մի որոշ ժամանակ էլ խոսեցինք երևելիների հետ, որոնք մեզ խոստացան ժողովրդին պահել հանգիստ, և հեռացանք:
Գնացինք ճաշի խան նախիջևանսկու մոտ: Քաղաքը դեռևս կրում էր ռմբակոծության հետքեր, որին ենթարկվել էր Անդրանիկի զորամասերի կողմից: Խան Նախիջևանսկու տան վրա ևս կային հայկական ռմբերի հետքեր: Ճաշը խաղաղ անցավ: Բացի մեր խմբից ներկա էին Նախիջևանի բոլոր խաները և բոլոր անգլիական սպաները: Ճաշի ընթացքում արտասանվեցին ճառեր խաղաղ կենակցության և գործակցության մասին: Ճաշից հետո վերադարձանք կայարան, որտեղ արդեն խաղաղ տրամադրություն էր տիրում:
iqcpkhoi7g0jvf1m621kf7frzvv0olw
396749
396748
2026-09-18T08:32:30Z

Մայիս 19-ի գնացքով մեկնեցինք Ջուլֆա՝ Պարսկաստանի սահմանագլուխը: Իջնելով այնտեղ՝ մենք անցանք կամուրջը և այցելեցինք պարսիկ սահմանապահ իշխանություններին, որոնք շատ սիրալիր կերպով ընդունեցին մեզ: Ջուլֆայից ես հեռագիր ուղղեցի Պարսկաստանի վարչապետին հետևյալ բովանդակությամբ.
«Ես գտնվում եմ Պարսկաստանի և Հայաստանի Հանրապետության սահմանի վրա և կարիք եմ զգում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտնելու խորին ուրախություն, որ մեր ժողովուրդները, որոնք միշտ իբրև բարեկամներ ապրել են կողք կողքի, այժմ կարող են վերսկսել իրենց բարիդրացիական պետական հարաբերությունները: Հայաստանը համոզված է, որ պարսից կառավարության դարավոր հովանավորությունը հայերին պետք է արտահայտվի նաև երկու հարևան պետությունների բարեկամական հարաբերություններում: Խնդրում եմ Նորին Վեհափառություն շահին հաղորդել իմ ամենաբարձր զգացումներն ու բարեմաղթությունները»:
Հետևյալ օրը ստացա Պարսկաստանի վարչապետ Վասին ուլ Դոուլեից ստացա հետևյալ պատասխանը.
«Նորին Վեհափառության հրամանով հայտնում եմ Ձեզ խորին շնորհակալություն բարեմաղթությունների համար: Հայաստանը կարող է վստահ լինել, որ պարսկական կառավարությունը անփոխարինելի կերպով պետք է երևան բերի իր բարիդրացիական վերաբերումը դեպի բարեկամ հայ ժողովուրդը և հայկական նոր հանրապետությունը»:
Ջուլֆայից վերադարձին անցանք Նախիջևանով և կանգ առանք Շահթախթի կայարանում, որտեղից նեղ գծով մի երկաթուղագիծ է գնում դեպի Մակուի խանություն: Շահթախթից հատուկ սուրհանդակով ողջույնի նամակ ուղարկեցի Մակուի խանին: Հետագայում Մակուի խանից ստացա ողջույնի և շնորհակալության նամակ: Մակուի խաներից մի քնաիսը ամիսներ ապրում էին Երևանում և վայելում մեր հյուրասիրությունը: Նրանց հետ մենք առջտրական հարաբերությունների մեջ էինք և ստանում էինք ցորեն, խոտ և տավար:
Վերադառնալով Երևան ես անհուն կերպով գոհ էի, որ, վերջապես, մենք անմիջական հաղորդակցության մեջ մտանք Պարսկաստանի հետ, որը մեզ համար արժեքավոր շուկա էր ներկայացնում: Շուտով մենք առևտրական առաքելություն ուղարկեցինք Պարսկաստան, իսկ Պարսկաստանից Երևան եկավ նույնպես առաքելություն ոչ միայն առևտրական, այլ նաև քաղաքական ու քաղաքացիական այլևայլ խնդիրներ կարգադրելու համար:
Պարսկաստանի կողմից մենք ապահով էինք զգում: Հողային ոչ մի վեճ չէինք նախատեսում նրա հետ: Դժբախտաբար, սակայն, մեր ուրախությունը երկար չտևեց: Հազիվ երկու ամիս Նախիջևանը մնաց խաղաղ: Այդ ժամանակաշրջանում Քելբալի խան Նախիջևանսկին և մեր իշխանությունը թշնամի մյուս խաները անդադար պատրաստություններ էին տեսնում: Նախիջևանից անգլիական զորքերի հեռանալուց անմիջապես հետո մենք մեր զորքերը մտցրեցինք: Մեր կառավարությունը շատ խնդրեց, որ անգլիացիները մնան մինչև աշուն, բայց Լոնդոնից եկած հրամանը վճռական էր:
Անգլիացիների հեռանալը թև տվեց մահմեդական դավադիրներին: Հուլիսի 23-ին նրանք հարձակվեցին Նախիջևանում գտնվող զորավար Շելկովնիկյանի զորամասի վրա և միաժամանակ նաև Բաշ Նորաշեն գյուղում գտնվող հայկական մյուս զորամասի վրա:
Հանկարծակիի եկած՝ զորավար Շելկովնիկյանը հարկադրված էր նահանջել դեպի Երևան՝ երկար ճանապարհ կտրելուց հետո: Նրա զորքի մի մասը, թվով մոտ 200 հոգի, գերի էր ընկել և երկար տառապեց գերության մեջ՝ մեծ մասը մեռավ սովից և հիվանդություններից: Հայ պաշտոնյաները Ջուլֆայից փախել էին Պարսկաստան: Երկաթուղային հաղորդակցությունը կտրվեց: Նախիջևան վերադարձած հայերը նորից հարկադրված եղան լքել իրենց տներն ու հողերը և ապաստան փնտրել Հայաստանի ավելի ապահով վայրերում:
Հայաստանի սահմանների ընդարձակումը երրորդ ուղղությամբ կատարվում էր Զանգեզուրի և Ղարաբաղի գծով։ Այստեղ ընդհարվում էին Հայաստանի և Ադրբեջանի շահերը։ Հայաստանի համար Զանգեզուրն ու Ղարաբաղը երեք տեսակի շահեկանություն էին ներկայացնում։ Առաջին․ բնակչության տեսակետով, քանի որ 300 հազար հայեր էին ապրում այդ շրջաններում, երկրորդ․ Ղարաբաղն ու Զանգեզուրը պաշտպանում էին Հայաստանի թիկունքը այն թշնամիներից, որոնք երազում էին նրանց վրայով միանալ իրար հետ, և երրորդ․ երկու շրջանների բնակչությունը իրեն անբաժանելիորեն կապված էր զգում Հայաստանի Հանրապետության հետ։ Սակայն, որքան ավելի կարևորություն ունեին մեզ համար այդ երկու շրջանները, այնքան ավելի արժեք էին նրան տալիս ադրբեջանցիներն ու թուրքերը, որոնց հետ անկարելի էր հաշտության լեզու գտնել՝ առանց զիջելու Զանգեզուրն ու Ղարաբաղը։ Բայց այդ մասին մեր մեջ խոսք անգամ չէր կարող լինել։ Զիջման կողմանկիցներ չկային մեր մեջ, հետևաբար, բախումը անխուսափելի էր դառնում և դարձավ։
Միակ մարդը, որ որոշ չափով կողմնակից էր կես զիջման, իշխան Հովսեփ Արղությանն էր՝ Պարսկաստանում մեր դեսպանը, որ անհրաժեշտ էր համարում Զանգեզուրը պահել մեր ձեռքում մինչև Զաբուղ գետը, իսկ Ղարաբաղը զիջել Ադրբեջանին։ Բայց այդ ձայնը միակն էր։
Անգլիական հրամանատարությունը հանձին զորավոր Թոմսոնի, 1919 թվականի սկզբից ի վեր պաշտպանում էր Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու պահանջը։ Նրա կողմից Շուշի և Գորիս ուղարկված գնդապետ Շեթելուորթը այդ մասին հաղորդեց Զանգեզուրի և Ղարաբաղի բնակչությանը։ Ես ևս, իմ կողմից, Գորիս ուղարկեցի իշխան Հովսեփ Արղությանին իբրև ներկայացուցիչ։ Խաղաղեցումը ժամանակավոր էր, մենք համաձայնվեցինք ստեղծել չեզոք գոտի։ Կապիտան Գիպպոնսը դրանից առաջ կանգնեցրել էր Անդրանիկի արշավանքը դեպի Շուշի և նրան բերել Երևան։
Ղարաբաղի հարցում հայկական բոլոր կուսակցությունները միահամուռ կերպով համերաշխ էին։ Ղարաբաղի գործիչների վերաբերմունքը դեպի Հայաստանի կառավարությունը և նրա դերը որոշ չափով նման էր մակեդոնական գործիչների վերաբերմունքին ու դերին՝ հանդեպ բուլղար կառավարության։ Նրանք զորավոր էին ժողովրդի, բանակի և խորհրդարանի մեջ և ի վիճակի էին բավական ուժեղ ճնշում գործադրել կառավարության վրա։ Ղարաբաղի պատճառով Ադրբեջանը մեզ զրկում էր նավթից և հացահատիկից։ Նավթը շատ ուժեղ զենք էր Ադրբեջանի ձեռքում ընդդեմ մեզ, բայց հակառակ սրան, մենք մինչև վերջ անդրդվելի մնացինք Ղարաբաղի հարցում։
Թեև մեծ պետությունների ներկայացուցիչները շարունակ հավատացնում էին, թե հողային բոլոր հարցերը պետք է լուծվեն Փարիզի վեհաժողովում, երկու կողմերն էլ ջանում էին իրենց համար նպաստավոր դիրքեր ստեղծել Փարիզի վեհաժողովը կատարված իրողությունների առաջ դնելու համար։
Անգլիացիները, ինչպես օրինակ զորավարներ Թոմսոնը, Բիչը, Միլնը, Դեյվին, Ասիերը և Ուորդրոպը, շարունակ ասում էին մեզ․ «Չի կարելի բոլոր պահանջները հիմնավորել զուտ ազգագրական պայմաններով։ Դրանք բավարար չեն, կարևոր են նաև տնտեսական, աշխարհագրական և ռազմագիտական պայմանները։ Իսկ այդ տեսակետներով Ղարաբաղը կապված է Բաքվի հետ, որովհետև ղարաբաղցի գյուղացիներ գործ գտնելու համար հազարներով այնտեղ են գնում։ Հացն ու բոլոր արդյունքները գնում են Եվլախի վրայով․ աշխարհագրորեն Ղարաբաղը կապված է Քուռ գետի հովտի հետ, իսկ ռազմագիտորեն, ով Շուշիի և Ասկերանի տերն է, նա իր ձեռքում է պահում նաև Բաքվի երկաթուղին»։
Մի անգամ զորավար Բիչը հետևյալ ուշագրավ հարցումը ուղղեց ինձ․ «Արդյոք չի՞ կարելի ղարաբաղցիներին փոխադրել Հայաստան, իսկ Հայաստանից Ղարաբաղ փոխադրել մահմեդականներին»։ Ես պատասխանեցի, որ դա չի կարելի, այնպես, ինչպես չի կարելի, օրինակ, Մոնտենեգրոյի բնակիչներին իրենց լեռներից փոխադրել ուրիշ տեղեր։
Առհասարակ, պետք է ասել, որ բնակչության փոխանակության հարցը հաճախ էր դրվում մեր սեղանին, սակայն այն լուծվում էր ոչ թե խաղաղ համաձայնության ճանապարհով, այլ տարերային դեպքերի և միջցեղային արյունահեղ կռիվների հետևանքով։ Քաղաքագետների կամքով չէր, որ միատարր զանգվածներ էին ստեղծվում այս ու այն շրջաններում, այլ դեպքերի տարերային ընթացքով։
Այդպիսի ճամբով էր, որ Զանգեզուրը դարձավ զուտ հայկական՝ ազատվելով մահմեդական բավական շոշափելի բնակչությունից։ Եվ այդ փոփոխության հետևանքով էր, որ Զանգեզուրը միացավ Հայաստանին վերջնականապես ու այսօր Խորհրդային Հայաստանի սահմաններում է։ Մինչդեռ Ղարաբաղը հնարավոր չեղավ Հայաստանին կցել, թեև կարողացավ պահպանել իր ներքին ինքնավարությունը։
Ախալքալաքի վերաբերմամբ, որի բնակչությունը մոտ 80 հազար զուտ հայկական էր, ինչպես նաև Լոռու գավառի վերաբերմամբ, որ իր 60 հազար բնակչությամբ նույնպես զուտ հայկական էր, մեր դիրքը շատ պարզ էր։ Մենք չէինք կարող հաշտվել Ախալքալաքի կորստի հետ, թեև 1918թ․ դեկտեմբերին վրացիները գրավել էին այն և մինչև վերջ գրաված պահեցին։ Իսկ Լոռին պատերազմի հետևանքով, վերջ ի վերջո, անցավ Հայաստանի ձեռքը։
Գալով Թուրքահայաստանի նահանգներին՝ դրանց գրավումը հետաձգվել էր մինչև Փարիզի վեհաժողովի որոշումը։ Ճիշտ է, որոշ պատրաստություններ էին տեսնվում այդ գրավման համար, բայց գործնական քայլերից կառավարությունը միշտ խուսափում էր։ Ըստ զորավարներ Նազարբեկյանի, Դրոյի, Հախվերդյանի և Արարատյանի կազմած ծրագրի, ամենից առաջ պիտի գրավվեր Ալաշկերտի հովիտը։ Զորավար Բիչը ևս տվել էր իր հավանությունը այդ ծրագրին, բայց թելադրում էր սպասել մինչև Փարիզի վեհաժողովի որոշումը։
300 հազար թրքահայ գաղթականներ անհամբեր սպասում էին սահմանների բացմանը, որպեսզի կարողանան վերադառնալ իրենց տեղերը։ Այս տեսակետով, Թուրքահայաստանի օր առաջ միացումը ստիպողական անհրաժեշտություն էր մեզ համար։
4bxqdm31bwwr2wvrhkr1s3ukl93ay3d
396750
396749
2026-09-18T08:32:40Z

kj9t948kz5tetaeaozxla3eh0wqq57j
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԴ
0
151407
396699
2026-09-17T20:24:18Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը |section = Գլուխ ԺԴ. Ալեքսանդրապոլի բանակցությունը և դաշնագրի կնքումը |previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԳ|Գլուխ ԺԳ]] |next = Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլ...»:
396699
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ ԺԴ. Ալեքսանդրապոլի բանակցությունը և դաշնագրի կնքումը
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԳ|Գլուխ ԺԳ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԵ|Գլուխ ԺԵ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Նոյեմբերի 24-ի առավոտյան ժամը 6-ին, մեր պատվիրակությունը հասավ Ալեքսանդրապոլի կայարան, որտեղ թուրքական զորաբանակի գլխավոր հարմանատար Քյազիմ Կարաբեքիր փաշայի ներկայացուցիչը դիմավորեց, ողջունեց և հայտնեց, որ ավտոմեքենաները պատրաստ են՝ պատվիրակներին իրենց համար հատկացված բնակարանը տանելու: Բնակարանը սպայական շինության ներսում էր, որը գտնվում էր քաղաքից դուրս:
Անմիջապես գնացինք բնակարանը, և առավոտյան ժամը 10-ին, կամենալով որքան կարելի է շուտ սկսել բանակցությունները, այցելեցինք Քյազիմ Կարաբեքիր փաշային: Մոտ հիսուն տարեկան մարդ էր, բավականին ազատ խոսում էր ֆրանսերեն և, ինչպես բոլոր թուրք պաշտոնյաներն ու դիվանագետները, արտաքուստ չափազանց սիրալիր էր:
Մեր խոսակցությունը տևեց մեկուկես ժամ: Ինչպես այդ տպավորությունները, այնպես էլ հետագա բանակցությունների ամբողջ ընթացքը ես, իր ժամանակին, մանրամասն ներկայացրել եմ Պոլսի հայ մամուլում և այնտեղ հրատարակվել են 1921թ-ի հունվար-փետրվարին: Իսկ մեր պատվիրակության անդամ Ստեփան Ղորղանյանը՝ Կարսի նախկին նահանգապետը, ներկայացրել է Թիֆլիսի «Մշակ» լրագրում՝ 1920 թվականի դեկտեմբերի 22-ին և 23-ին՝ թիվ 163-ում և 164-ում: Սույն գլխում ես ստիպված եմ մասամբ կրկնել, մասամբ լրացնել այն, ինչը մամուլում հաղորդվել է Ալեքսանդրապոլի բանակցությունների մասին:
Սովորական քաղաքավարական հարցերից այն մասին, թե ինչպե՞ս ճամփորդեցինք և գոհ ե՞նք արդյոք մեր բնակարանից՝ Կարաբեքիր փաշան ծանոթացրեց մեզ թուրքական պատվիրակության կազմին և խնդրեց հայտնել հայկական պատվիրակության կազմը: Թուրք պատվիրակության մեջ մտնում էին նախագահ կամ, ինչպես ընդունված է ասել, առաջին պատվիրակ, զորավար Քյազիմ Կարաբեքիր փաշան և երկու անդամներ՝ Էրզրումի բերդապետ Խալիդ բեյը և Անկարայի Ազգային ժողովի անդամ, էրզրումի պատգամավոր Նեջաթի Բեյը: Ինչպէս հետո տեղեկացա, թուրքերը դիտմամբ իրենց պատվիրակության կազմում մտցրել էին Էրզրումի ներկայացուցիչներ՝ ընդգծելու Սևրի դաշնագրի անարժեք լինելը իրենց աչքին. դաշնագրի զորությամբ և Վիլսոնի իրավարարության որոշմամբ Էրզրումը անցնում էր Հայաստանին:
Խոսակցության սկզբում Կարաբեքիր փաշան ընդգծեց, որ Թուրքիան հայերի նկատմամբ չի տածում որևե հարձակողական դիտավորություններ, ցանկանում է Հայաստանի բարգավաճումը և այդպիսի տրամադրություններով է սկսում խաղաղության բանակցությունները, բայց, միևնույն ժամանակ նկատեց, որ ներկա բանակցությունները կարելի էր սկսել շատ ավելի վաղ, եթե միայն Հայաստանի կառավարությունը ընդառաջ գնացած լիներ այն առաջարկներին, որոնք եղել էին Անկարայի կառավարության կողմից, և դրանով վերջին պատերազմի բոլոր սարսափների առաջը կառնվեր: Բայց քանի որ անցածը այլևս հնարավոր չէ փոխել, պետք է խորապես ներշնչվել այն գաղափարներով, որ անհրաժեշտ է ամուր հաշտություն կնքել երկու հարևան պետությունների՝ Թուրքիայի և Հայաստանի միջև: Թուրքիան իր կողմից, ասաց Կարաբեքիրը, պատրաստ է ամուր և երկարատև հաշտություն կնքել Հայաստանի հետ: Ես պատասխանեցի, որ նույն է նաև հայկական կառավարության և հայ ժողովրդի ցանկությունը և որ երկուստեք այդպիսի զգացմունքներով հնարավոր է կայուն հիմք դնել երկու հարևան ազգերի խաղաղ համակեցության համար:
Անցնելով իր հարձակման պատմությանը՝ Կարաբեքիր փաշան ասաց, որ ռազմական գործողությունների սկզբում նա չէր մտածում գրավել Կարսը, այլ նպատակ ուներ վերցնել Օլթիի շրջանը, բայց տեսնելով, թե ինչ դյուրությամբ էին հայերը հողերը զիջում իր ճնշման տակ, նա ավելի և ավելի առաջացավ: Մյուս կողմից, նա բարեմիտ ձևով հիշատակեց հայ երիտասարդ զինվորների թերի պատրաստությունը: Ասաց, թե հայերը չէին օգտվում բնական պաշտպանության հարմարություններից, խմբերով կանգնում էին բարձրությունների վրա և այդպիսով մատնում իրենց զորամասերի դիրքերը: Սա, իհարկե, վերաբերում էր մեր նորակոչիկներին, որոնք ժամանակ չէին ունեցել մարզվելու:
Գալով բանակցությունների եղանակին, Կարաբեքիր փաշան միանգամից և կտրական ձևով հայտարարեց, թե բանակցությունները կարող են տեղի ունենալ հայերի և թուրքերի միջև միայն և առանց ռուս ներկայացուցիչների որևէ մասնակցության: Ես հատկապես շեշտում եմ այս հայտարարությունը, որովհետև Ալեքսանդրապոլի բանակցությունների շրջանում չափազանց շատ է խոսվում և գրվում ռուսական ազդեցության մասին այն մտքով, որ բոլշևիկները իբր թե «փրկեցին Հայաստանի դրությունը»: Բացարձակապես հայտարարում եմ, որ թուրքական պատվիրակության միակողմանի հայտարարությունը բավական եղավ, որպեսզի թույլ չտրվեր ռուս բոլշևիկ ներկայացուցիչ Բուդու Մդիվանու մասնակցությունը, և նա ոչ մի անգամ չմասնակցեց մեր բանակցություններին և ոչ մի ազդեցություն չունեցավ դրանց վրա: Սա բացարձակ ճշմարտություն է և վիթխարի կարևորություն ունեցող պատմական փաստ: Ես առարկեցի և պայքարեցի դրա դեմ և ամեն ճիգ թափեցի, որ Ռուսաստանի ներկայացուցիչը մասնակցի մեր բանակցություններին, բայց չկարողացա փոխել թուրքերի վճռական դիրքը:
Այդ նախնական բանակցություններից հետո մենք անցանք բուն խնդրին և առաջին նիստը նշանակեցինք հետևյալ օրը: Կարաբեքիր փաշային տված այցելությունից հետո ես հանդիպեցի Ռուսաստանի ներկայացուցիչ Բուդու Մդիվանու հետ: Նա ապրում էր նույն շինության մեջ, որտեղ և մենք: Հանդիպեցինք երկու անգամ և երկար խոսակցություն ունեցանք: Ես նրան ասացի, որ թուրքերը չեն ընդունում նրա մասնակցությունը: Նա նույնպես հանդիպել էր Կարաբեքիր փաշայի հետ և նրանից լսել նույն բանը: Ես հարցրեցի՝ ի՞նչ է մտածում անել այդպիսի վիրավորանքից հետո: Մդիվանին պատասխանեց, որ այդ մասին կհաղորդի Մոսկվա, բայց քանի որ թուրքերը թույլ չեն տալիս իր մասնակցությունը, նա, իհարկե, չի կարող մասնակցել: Այնուհետև, ես նրանից խնդրեցի բոլոր հնարավոր միջոցներով օգնել մեր գործին: Նա ինձ խոստացավ նիստից դուրս ի նպաստ մեզ ազդեցություն գործադրել Կարաբեքիր փաշայի վրա:
Այս առիթով, սակայն, հարկ եմ համարում վճռականապես հայտարարել, որ նա շատ ավելի խանգարեց մեզ քան օգնեց: Խանգարեց այն բանով, որ ինչպես Ալեքսանդրապոլում, այնպես և Կարսում՝ կազմակերպում էր հանրահավաքներ, ճառեր արտասանում մեր դեմ, պախարակում Հայաստանի կառավարությանը, պատվիրակությանը քարոզում էր բոլշևիկյան ծրագրեր և, այսպիսով, ցույց էր տալիս թուրքերին, թե նա իրոք մեր դեմ է և ոչ թե մեզ հետ: Ինքը լինելով վրացի, սաստիկ հարձակվում էր Վրաստանի մենշևիկյան կառավարության վրա, գտնելով, որ նրանք Վրաստանը տանում են դեպի կորուստ և որ Վրաստանի փրկությունը բոլշևիկացման մեջ է միայն: Նման զրույցներ նա ունեցավ նաև մեր պատվիրակության խորհրդական Վահան Մինախորյանի հետ, որը նկարագրել է Մդիվանու հետ ունեցած իր խոսակցությունը ռուսական Սոցիալիստ-հեղափոխական կուսակցության պաշտոնաթերթում՝ «Հեղափոխական Ռուսաստան»-ում: Այսպիսով, ես կարող եմ հաստատել, որ Ալեքսանդրապոլում Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը բացարձակապես ոչ մի օգնություն ցույց չտվեց:
Հաջորդ օրը Կարաբեքիր փաշան փոխայցելություն տվեց Հայաստանի պատվիրակությանը: Այդ այցելության ընթացքում նորից արտասանվեցին թուրքերին հատուկ շատ սիրալիր խոսքեր, որոնք սակայն միանգամայն հակասում էին իրականությանը: Այդ ժամանակ պայմանավորվեցինք, որ խաղաղության խորհրդաժողովի առաջին պաշտոնական նիստը կայանա նոյեմբերի 25-ին, ցերեկվա ժամը 5-ին, այսինքն՝ փոխայցելության օրը:
Երբ թուրքերը գնացին, մեր պատվիրակությունը զբաղվեց այն պայմանների ձևակերպումով, որոնք պետք է պաշտպաներ խորհրդաժողովի ընդացքում: Անշուշտ, եթե պատվիրակությունը այն ժամանակ կանգնած լիներ բացառապես հաղթողներ և պարտվողներ տեսակետի վրա, ապա այդ պարագայում Հայաստանը, իհարկե, պարտված կողմն էր: Նա պետք է համաձայներ, որ խոսք կարող է լինել միայն ամենահամեստ սահմանների մասին, քանի որ թուրքերի կողմից հենց Բաթումի դաշնագրի սահմանների պահպանման պահանջն էր, որ եղել էր պատերազմի պատճառը: Բայց մեր պատվիրակությունը կարծում էր, որ թուրքերը ցանկանում են կենսունակ Հայաստանի ստեղծումը, որը օգտակար էր իրենց պետական շահերի տեսակետից, ինչպես որ այդ մասին շարունակ հայտարարում էին թուրք պետական գործիչները: Հայաստանի կառավարության կողմից մեզ տրված հրահանգների համաձայն, մենք վճռել էինք պաշտպանել Հայաստանի սահմանները՝ մտցնելով նրա մեջ ամբողջ Ռուսական Հայաստանը, Վանը, Մուշը, ամբողջ Վանա լիճը, Ռիզե նավահանգիստը՝ Էրզրումը և Տրապիզոնը թողնելով թուրքերին: Էրզրումը և Տրապիզոնը թուրքերին թողնելը մենք մեր կողմից համարում էինք իբրև զիջում:
Ճիշտ նույն ժամանակները նախագահ Վիլսոնը հայտնել էր իր իրավարար ծանոթ վճիռը, որի հիման վրա Հայաստանը պետք է ունենար 180.000 քառակուսի կիլոմետր՝ իր սահմանների մեջ ներառելով Վանը, Մուշը, Էրզրումը և Տրապիզոնը:
Երբ մենք վերջացրեցինք մեր պահանջների ձևակերպումը, ես դուրս եկա բնակարանից և գնացի փողոց զբոսնելու: Այնտեղ խոր ձյուն էր և սաստիկ սառնամանիք: Իմ ուշադրությունը գրավեցին երկու պատկերներ: Առառին. ես տեսա երիտասարդ հայերի խմբեր թուրք ասկյարների ուղեցկությամբ, որոնք ուղարկվում էին Կարսի կողմը: Պետք է հիշել, որ Կարսի նահանգի սահմանը սկսվում էր Ալեքսանդրապոլից 2 կիլոմետր հեռավորությունից: Ալեքսանդրապոլի գավառը Կարսի նահանգից բաժանում էր Արփաչայ գետը, իսկ այդ գետը անցնում էր Ալեքսանդրապոլի մոտով: Պարզվեց, որ թուրքերը, պատրվակ բերելով բանվորների կարիքը, Ալեքսանդրապոլի իշխանություններից պահանջում էին իրենց տալ 10 հազար երիտասարդներ՝ երկաթգծի վրա աշխատանքների համար նրանց ուղարկելու Սարիղամիշ, Կարաուրգան և Էրզրումի գիծը: Այդ ժամանակ Ալեքսանդրապոլում իշխանությունը փաստորեն բոլշևիկյան կոմիտեի ձեռքում էր: Եվ Ալեքսանդրապոլի բոլշևիկյան իշխանությունն էր, որ հայ երիտասարդներին հանձնում էր թուրքական իշխանություններին: Հետագայում, մեկ տարուց և դրանից հետո, այդ երիտասարդներից վերադարձան ընդամենը 230 հոգի միայն: Մյուսները մեռել էին ցրտից, քաղցից կամ ուղղակի սպանվել էին:
Երկրորդ պատկերը ներկայացնում էր թուրքական իշխանությունների կազմակերպած կողոպուտի տեսարանը: Նրանք տներից հանում էին պատուհանները, դռերը, դուրս էին տանում կահ-կարասին, իրերը բարձում էին ժողովրդից բռնի կերպով վերցված սայլերի վրա և այդ ամենը շտապ տեղափոխում էին Կարս, իսկ փայտե մասերը, որոնք տանելու համար պիտանի չէին, իբրև վառելիք էին օգտագործում:
Այս տպավորություններից ճնշված՝ ես վերադարձա տուն, և մենք սկսեցինք պատրաստվել առաջին նիստին:
gio609liebe3mgpg9g4ci5vif9sqgc6
396710
396699
2026-09-17T20:56:51Z

Ճիշտ ժամը 5-ին մենք հավաքվեցինք: Թուրքերը եկան ութ հոգի՝ երեք պատվիրակներ և հինգ պաշտոնյաներ: Թուրքերենի մեր թարգմանիչն էր արտաքին գործերի նախարարության պաշտոնյա Ջրբաշյանը:
Մենք մեր հայտարարությունները պատրաստել էինք ֆրանսերենով, ինչպես նաև քարտեզ՝ մեր նախագծած սահմաններով: Ես իմ ձեռքի տակ ունեի այն պատմական քարտեզը, որը հրապարակ էր գալիս խաղաղության բոլոր համաժողովներում՝ սկսած Բաթումից, որտեղ գծված էին Հայաստանի սահմանները:
Ժամը 5-ին բացվեց խորհրդաժողովը: Իմ առաջարկությամբ նախագահությունը ստանձնեց Կարաբեքիր փաշան: Իմ առաջարկը բխում էր միջազգային իրավունքում ընդունված այն սկզբունքից, որի համաձայն խորհրդաժողովներում նախագահում է այն պետության ներկայացուցիչը, որի իշխանության տակ է գտնվում ժողովի վայրը՝ ժամանակավոր կամ ընդմիշտ:
Նիստը բացելով՝ Կարաբեքիր փաշան պաշտոնապես ողջունեց պատվիրակներին և հետո ասաց, որ առաջին բանը, որ պետք է աչքի առաջ ունենալ, նախքան խորհրդաժողովի հետագա աշխատանքներին դիմելը, դա Թուրքիայի պահանջն է, որ պետք է ընդունեն հայերը այն մասին, որ Հայաստանը հրաժարվում է Սևրի դաշնագրից: Քանի դեռ, հայտարարեց Կարաբեքիրը, հայկական պատվիրակությունը այդ պահանջին չի պատասխանել, խորհրդաժողովի աշխատանքները հետաձգվում են: Այս հայտարարությանը հայկական պատվիրակությունը պատասխանեց, որ կքննարկի այդ պահանջը: Ապա նիստը փակվեց:
Նիստից հետո խորհրդականների մասնակցությամբ մենք խորհրդակցություն ունեցանք: Մենք այսպես էինք խորհում. եթե մեծ պետությունները, որոնք ստորագրել էին հայերին բավարարող Սևրի դաշնագիրը, կցանկանան և կկարողանան իրականացնել այն, մեր ակներև պարտադրված հրաժարումը դրանից արգելք չի կարող լինել դրա իրականացման ճանապարհին: Իսկ եթե պետությունները իրենք կհրաժարվեն Սևրի դաշնագրից, ինչ որ տեղի ունեցավ հետագայում, այդ պարագայում մեր այսօրվա հրաժարումը, այս բացառիկ պայմաններում, միայն կօգնի մեզ Թուրքիայի հետ բարի հարևանության կապեր հաստատելու:
Մյուս կողմից՝ հրաժարվել առաջին պայմանից, որ թուրքերը դնում էին իբրև անհրաժեշտ նախապայման խորհրդաժողովը շարունակելու համար, համազոր կլիներ հաշտության բանակցությունները խզելուն և պատերազմական գործողությունները վերսկսելուն: Եվ ճիշտ դրանից էր, որ պետք է մենք ամեն կերպ խուսափեինք: Առանց այդ էլ թուրքերը մեկ օրով հետաձգեցին խորհրդաժողովի բացումը այն պատճառով, որ Երևանից մի քնի ժամով ուշացել էր այն գնացքը, որը բերում էր զինադադարի պայմանների համաձայն Թուրքիային տրվելիք ռազմամթերքը: Ուստի, հայկական պատվիրակությունը միաձայն որոշեց ընդունել Կարաբեքիրի նախապայմանը: Բայց աչքի առաջ ունենալով խնդրի կարևորությունը, մենք որոշեցինք հարցնել ՀՀ կառավարության համաձայնությունը: Այդ օրը արդեն սկսել էր գործել ուղիղ հեռագրաթելը Կարսի, Ալեքսանդրապոլի և Երևանի միջև:
Ես անձամբ խոսեցի վարչապետ Վրացյանի հետ: Խոսակցությունը տեղի ունեցավ երեկոյան մոտ ժամը 10-ին: Վրացյանը պատասխանեց գիշերը ժամը 2-ին՝ հայտնելով ՀՀ կառավարության համաձայնությունը:
Նոյեմբերի 26-ին մենք խմբագրեցինք մեր պատասխանը և հաղորդեցինք Կարաբեքիրին, որ մեր պատասխանը պատրաստ է: 27-ին նշանակվեց երկրորդ նիստը: Այդ նիստին մենք կարդացինք մեր պատասխանը, որով համաձայնություն էինք հայտնում հրաժարվել Սևրի դաշնագրից:
Մի բնորոշ մանրամասնություն. թուրքերը ոչ պաշտոնապես գիտեին մեր պատասխանի բովանդակությունը, որովհետև նախընթաց օրը, երբ տեղեկացրինք, որ մեր պատասխանը պատրաստ է, մենք լիազորեցինք մեր գործերի կառավարիչին անպաշտոն կերպով ավելացնելու, որ մեր պատասխանը կլինի դրական: Ծածկելը միտք չուներ, իսկ ճշմարտությունը կպարզեցներ մթնոլորտը: Այսպիսով, թուրքերը իմանալով մեր պատասխանը, այն շինության պատուհանների առջև, որտեղ տեղի էր ունենում խորհրդաժողովը, տեղավորել էին զինվորական նվագախումբ, որը մեր պատասխանը կարդալու ընթացքում նվագեց Ինտերնացիոնալը, այսինքն՝ բոլշևիկյան կուսակցության օրհներգը:
Երբ թուրքերը լսեցին մեր պատասխանը, նախագահը հայտարարեց. «Այժմ, երբ մենք ազատվեցինք եվրոպական իմպերիալիստների ճնշումից, ազատ կարող ենք խոսել իբրև երկու հարևան ժողովուրդներ: Բայց նախքան մեր սահմանների և խաղաղության պայմանների մասին խոսելը, մենք պետք է ձեր ուշադրությունը հրավիրենք այն հանգամանքի վրա, որ երբ Հայաստանը հրաժարվում է Սևրի իմպերիալիստական դաշնագրից, հայկական կառավարությունը դիմում է անգլիական թագավոր Գևորգ Ե-ին: Ահա այն ռադիո-հեռագիրը, որ որսացել է Կարսի մեր ռադիոկայանը, որը Երևանից ուղարկված է Գևորգ Ե-ին»:
Մենք վերցրեցինք այդ ռադիոն և բովանդակությունից իսկույն հասկացանք, որ հեռագիրը ոչ թե Գևորգ Ե-ին է ուղարկված, այլ Գևորգ Ե-ից է և այդ Գևորգ Ե-ն ոչ թե անգլիական թագավորն է, այլ հայոց կաթողիկոսը, որը, իրոք, հեռագրել է Փարիզ՝ խնդրելով իրեն օգնել հայերին սնունդ մատակարարելու հարցում: Բացատրեցինք թյուրիմացությունը:
Դրանից հետո երկու պատվիրակությունները պայմանավորվեցին, որ նրանցից յուրաքնաչյուրը կմշակի սահմանները և այդ մասին բացատրական զեկուցագիր, ապա միմյանց փոխադարձաբար կծանոթացնեն իրենց պայմաններին:
Նոյեմբերի 27-ի երեկոյան մենք նորից ուղիղ հեռագրաթելով խոսեցինք ՀՀ կառավարության հետ՝ ցանկանալով իմանալ իրերի դրությունը: Սիմոն Վրացյանը ասաց, որ պետք է ամեն կերպ աշխատել հենվել բոլշևիկների ներկայացուցչի պաշտպանության վրա: Ես պատասխանեցի, որ Մդիվանին թուրքերի պահանջով հեռացել է և զբաղված է մեր դեմ պրոպագանդա անելով: Վրացյանը կառավարության անունից հավանություն հայտնեց սահմանների վերաբերյալ տալ խաղաղության այն պայմանները, որ մենք բերել էինք Երևանից:
27-ին մինչև ուշ գիշեր մենք գրում էինք մեր բացատրական զեկուցագիրը և քրտեզի վրա գծում էինք մեր պահանջած սահմանները:
Նոյեմբերի 28-ին հատուկ սուրհանդակի միջոցով Երևանից ստացանք կառավարության մի ծրար, որում դրված էր Ժնևից ստացված ռադիո-հեռագրեր Ազգերի լիգայի ժողովում հայկական խնդրի վերաբերյալ եղած վիճաբանությունների մասին, որոնք տպագրված էին Թիֆլիսի և Երևանի ռուսական և հայկական թերթերում:
Նոյեմբերի 28-ին մենք Կարաբեքիր փաշային ուղարկեցինք մեր պայմանները: 29-ին Կարաբեքիր փաշան ինձնից խնդրեցառանձին տեսակցություն: Մենք հանդիպեցինք և խոսեցինք գրեթե երեք ժամ: Կարաբեքիր փաշան փորձում էր համոզել, որ հայերը բոլորովին լքված են և պետք է փորձեն ամեն կերպ մերձենալ թուրքերին: Նա կանգ առավ Ազգերի լիգայում արտասանված ապարդյուն ճառերի վրա, շեշտելով, որ Եվրոպան մեզ օգտագործել է արդեն ու այլևս մեր կարիքը չունի: Ասաց, որ Ռուսաստանը դեպի հարավ և տաք ծով իր պատմական առաջխաղացման գործում կկլանի Կովկասը և որ առանց Թուրքիայի օգնության և հովանավորության, մենք չպիտի կարողանանք պապանել մեր գոյությունը: Խոսելով մերձակա հարևանների մասին, Կարաբեքիրը կանգ առավ Վրաստանի վրա: Վրաստանի մասին նրա ասածը առանձնապես ուշագրավ էր:
-Դեռ հայերի դեմ պատերազմական գործողություններ սկսելուց առաջ, ասաց նա, Անկարայի ներկայացուցիչները, ի դեմս Յուսուֆ Քեմալ բեյի և Ալի Ֆուադ փաշայի 1920 թվի ամռանը եղան Թիֆլիսում և վրաց կառավարության հետ դաշն կապեցին, որի զորությամբ Վրաստանը, հայ-թուրքական պատերազմ ծագելու պարագայում պետք է չեզոքություն պահեր և դրա փոխարեն պետք է ստանար Բորչալուի և Ախալքալաքի գավառները և Արդահանի շրջանը: Կարաբեքիրը նույնիսկ ցույց տվեց այն քարտեզը , որի վրա գծված էին Վրաստանի սահմանները՝ համաձայն չեզոքության մասին կնքված դաշնագրի:
Հետագայում ես այդ խոսակցության մասին պատմեցի Վրաստանի ներքին գործերի նախարարՆոյ Ռամիշվիլուն, որը այդ բոլորը հերքեց: Բայց հայտնի է, որ Մուսթաֆա Քեմալի հրամանով քննություն էր կատարված այն մասին, թե որտեղից կարող էի ես ստացած լինել այդ տեղեկությունը: Քննությունը հանձնված էր Թիֆլիսում Անկարայի կառավարության ներկայացուցչին:
Այդ պատմությունը վերջացնելով՝ Կարաբեքիր փաշան ակնարկեց, որ թուրք-վրացական պատերազմի պարագայում, Հայաստանի հետ խաղաղություն կնքելուց հետո, հայերը Հայաստանի չեզոքությամբ կարող են ստանալ Ախալքալաքի գավառը և Բորչալուի գավառի մի մասը: Ապա Կարաբեքիրը անցավ խաղաղության մեր պայմաններին և հուզված բացականչեց.
«Ձեր սահմանները մեզ ուղղակի ապշեցրին: Եվ դուք՝ նստած Ալեքսանդրապոլ, պարտություն կրելուց հետո, պահանջում եք Մուշը և Վանը: Ի՞նչ կլիներ, եթե դուք նստած լինեիք Վան: Ի՞նչ կմնար Թուրքիայից: Հավատացեք, որ ձեր պայմանները մենք պետք է թաքցնեինք մեր սպաներից և զինվորներից, ապա թե ոչ, նրանք ցրիվ պիտի տային ձեր պատվիրակությունը: Իմ սպայակույցտի սպաները պահեցին գաղտնիքը: Քննության առնել ձեր այս պայմանները անկարելի է: Մտածեցեք»:
Ես նրան պատասխանեցի, որ մենք մեր պարտքը համարեցինք մեր ժողովրդի առաջ ներկայացնել այն, ինչ որ անհրաժեշտ է մեր ժողովրդի գոյության և ապագայի համար: Ես ավելացրեցի, որ նույնիսկ իր՝ Թուրքիայի համար, կարևոր է ունենալ իբրև հարևան կենսունակ Հայաստան:
Կարաբեքիրը հետևյալ առարկությունը բերեց. հայերը փոքրաթիվ են և մեկ միլիոն ժողովրդի համար (որովհետև մնացածը Եվրոպա է, Թուրքիա կամ Ռուսաստան) բավական է եղած փոքր հողամասը. չէ՞ որ Բելգիան իր վեց միլիոն բնակչությամբ ունի ընդամենը 30 հազար քառակուսի կիլոմետր: Ես պատասխանեցի, որ մենք երկրագործ ժողովուրդ ենք և գյուղացիներին հող է պետք և թե հայերը արտասահմանից կվերադառնան Հայաստան: Նա ինձ հայտնեց, թե կուղարկի ինձ իր առաջարկությունները կետ առ կետ և հակառաջարկները: Մեր պայմանների մեջ, ի միջի այլոց, կցված էր բացատրություն, որ զանազան երկրներից Հայաստան պիտի վերադառնան 800 հազար հայեր: Մենք այդպես էինք հաշվել, ելնելով այն ենթադրությունից , թե որոշ երկրներից կվերադառնան հիսուն տոկոսը՝ Բուլղարիա և Ռումինիա, մնացած տեղերից երեսուն տոկոսը՝ Վրաստան, Ռուսաստան և այլն: Յուրաքանչյուր երկրի համար վերցված է առանձին չափ: Խոսակցության ժամանակ Կարաբեքիր փաշան պնդում էր բանակցությունները շուտով վերջացնելու անհրաժեշտությունը, ակնարկելով, որ հակառակ պարագայում, նա ստիպված պիտի լինի շարժվել Երևանի վրա: Ես վերադարձա մեր բնակարան և տեղի ունեցած խոսակցության մասին հաղորդեցի ընկերներիս:
b841j6z7coimxgs3rqpxu940sbfcste
396718
396710
2026-09-18T07:05:05Z
Emptyfear
547
396718
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ ԺԴ. Ալեքսանդրապոլի բանակցությունը և դաշնագրի կնքումը
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԳ|Գլուխ ԺԳ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԵ|Գլուխ ԺԵ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Նոյեմբերի 24-ի առավոտյան ժամը 6-ին, մեր պատվիրակությունը հասավ Ալեքսանդրապոլի կայարան, որտեղ թուրքական զորաբանակի գլխավոր հարմանատար Քյազիմ Կարաբեքիր փաշայի ներկայացուցիչը դիմավորեց, ողջունեց և հայտնեց, որ ավտոմեքենաները պատրաստ են՝ պատվիրակներին իրենց համար հատկացված բնակարանը տանելու: Բնակարանը սպայական շինության ներսում էր, որը գտնվում էր քաղաքից դուրս:
Անմիջապես գնացինք բնակարանը, և առավոտյան ժամը 10-ին, կամենալով որքան կարելի է շուտ սկսել բանակցությունները, այցելեցինք Քյազիմ Կարաբեքիր փաշային: Մոտ հիսուն տարեկան մարդ էր, բավականին ազատ խոսում էր ֆրանսերեն և, ինչպես բոլոր թուրք պաշտոնյաներն ու դիվանագետները, արտաքուստ չափազանց սիրալիր էր:
Մեր խոսակցությունը տևեց մեկուկես ժամ: Ինչպես այդ տպավորությունները, այնպես էլ հետագա բանակցությունների ամբողջ ընթացքը ես, իր ժամանակին, մանրամասն ներկայացրել եմ Պոլսի հայ մամուլում և այնտեղ հրատարակվել են 1921թ-ի հունվար-փետրվարին: Իսկ մեր պատվիրակության անդամ Ստեփան Ղորղանյանը՝ Կարսի նախկին նահանգապետը, ներկայացրել է Թիֆլիսի «Մշակ» լրագրում՝ 1920 թվականի դեկտեմբերի 22-ին և 23-ին՝ թիվ 163-ում և 164-ում: Սույն գլխում ես ստիպված եմ մասամբ կրկնել, մասամբ լրացնել այն, ինչը մամուլում հաղորդվել է Ալեքսանդրապոլի բանակցությունների մասին:
Սովորական քաղաքավարական հարցերից այն մասին, թե ինչպե՞ս ճամփորդեցինք և գոհ ե՞նք արդյոք մեր բնակարանից՝ Կարաբեքիր փաշան ծանոթացրեց մեզ թուրքական պատվիրակության կազմին և խնդրեց հայտնել հայկական պատվիրակության կազմը: Թուրք պատվիրակության մեջ մտնում էին նախագահ կամ, ինչպես ընդունված է ասել, առաջին պատվիրակ, զորավար Քյազիմ Կարաբեքիր փաշան և երկու անդամներ՝ Էրզրումի բերդապետ Խալիդ բեյը և Անկարայի Ազգային ժողովի անդամ, էրզրումի պատգամավոր Նեջաթի Բեյը: Ինչպէս հետո տեղեկացա, թուրքերը դիտմամբ իրենց պատվիրակության կազմում մտցրել էին Էրզրումի ներկայացուցիչներ՝ ընդգծելու Սևրի դաշնագրի անարժեք լինելը իրենց աչքին. դաշնագրի զորությամբ և Վիլսոնի իրավարարության որոշմամբ Էրզրումը անցնում էր Հայաստանին:
Խոսակցության սկզբում Կարաբեքիր փաշան ընդգծեց, որ Թուրքիան հայերի նկատմամբ չի տածում որևե հարձակողական դիտավորություններ, ցանկանում է Հայաստանի բարգավաճումը և այդպիսի տրամադրություններով է սկսում խաղաղության բանակցությունները, բայց, միևնույն ժամանակ նկատեց, որ ներկա բանակցությունները կարելի էր սկսել շատ ավելի վաղ, եթե միայն Հայաստանի կառավարությունը ընդառաջ գնացած լիներ այն առաջարկներին, որոնք եղել էին Անկարայի կառավարության կողմից, և դրանով վերջին պատերազմի բոլոր սարսափների առաջը կառնվեր: Բայց քանի որ անցածը այլևս հնարավոր չէ փոխել, պետք է խորապես ներշնչվել այն գաղափարներով, որ անհրաժեշտ է ամուր հաշտություն կնքել երկու հարևան պետությունների՝ Թուրքիայի և Հայաստանի միջև: Թուրքիան իր կողմից, ասաց Կարաբեքիրը, պատրաստ է ամուր և երկարատև հաշտություն կնքել Հայաստանի հետ: Ես պատասխանեցի, որ նույն է նաև հայկական կառավարության և հայ ժողովրդի ցանկությունը և որ երկուստեք այդպիսի զգացմունքներով հնարավոր է կայուն հիմք դնել երկու հարևան ազգերի խաղաղ համակեցության համար:
Անցնելով իր հարձակման պատմությանը՝ Կարաբեքիր փաշան ասաց, որ ռազմական գործողությունների սկզբում նա չէր մտածում գրավել Կարսը, այլ նպատակ ուներ վերցնել Օլթիի շրջանը, բայց տեսնելով, թե ինչ դյուրությամբ էին հայերը հողերը զիջում իր ճնշման տակ, նա ավելի և ավելի առաջացավ: Մյուս կողմից, նա բարեմիտ ձևով հիշատակեց հայ երիտասարդ զինվորների թերի պատրաստությունը: Ասաց, թե հայերը չէին օգտվում բնական պաշտպանության հարմարություններից, խմբերով կանգնում էին բարձրությունների վրա և այդպիսով մատնում իրենց զորամասերի դիրքերը: Սա, իհարկե, վերաբերում էր մեր նորակոչիկներին, որոնք ժամանակ չէին ունեցել մարզվելու:
Գալով բանակցությունների եղանակին, Կարաբեքիր փաշան միանգամից և կտրական ձևով հայտարարեց, թե բանակցությունները կարող են տեղի ունենալ հայերի և թուրքերի միջև միայն և առանց ռուս ներկայացուցիչների որևէ մասնակցության: Ես հատկապես շեշտում եմ այս հայտարարությունը, որովհետև Ալեքսանդրապոլի բանակցությունների շրջանում չափազանց շատ է խոսվում և գրվում ռուսական ազդեցության մասին այն մտքով, որ բոլշևիկները իբր թե «փրկեցին Հայաստանի դրությունը»: Բացարձակապես հայտարարում եմ, որ թուրքական պատվիրակության միակողմանի հայտարարությունը բավական եղավ, որպեսզի թույլ չտրվեր ռուս բոլշևիկ ներկայացուցիչ Բուդու Մդիվանու մասնակցությունը, և նա ոչ մի անգամ չմասնակցեց մեր բանակցություններին և ոչ մի ազդեցություն չունեցավ դրանց վրա: Սա բացարձակ ճշմարտություն է և վիթխարի կարևորություն ունեցող պատմական փաստ: Ես առարկեցի և պայքարեցի դրա դեմ և ամեն ճիգ թափեցի, որ Ռուսաստանի ներկայացուցիչը մասնակցի մեր բանակցություններին, բայց չկարողացա փոխել թուրքերի վճռական դիրքը:
Այդ նախնական բանակցություններից հետո մենք անցանք բուն խնդրին և առաջին նիստը նշանակեցինք հետևյալ օրը: Կարաբեքիր փաշային տված այցելությունից հետո ես հանդիպեցի Ռուսաստանի ներկայացուցիչ Բուդու Մդիվանու հետ: Նա ապրում էր նույն շինության մեջ, որտեղ և մենք: Հանդիպեցինք երկու անգամ և երկար խոսակցություն ունեցանք: Ես նրան ասացի, որ թուրքերը չեն ընդունում նրա մասնակցությունը: Նա նույնպես հանդիպել էր Կարաբեքիր փաշայի հետ և նրանից լսել նույն բանը: Ես հարցրեցի՝ ի՞նչ է մտածում անել այդպիսի վիրավորանքից հետո: Մդիվանին պատասխանեց, որ այդ մասին կհաղորդի Մոսկվա, բայց քանի որ թուրքերը թույլ չեն տալիս իր մասնակցությունը, նա, իհարկե, չի կարող մասնակցել: Այնուհետև, ես նրանից խնդրեցի բոլոր հնարավոր միջոցներով օգնել մեր գործին: Նա ինձ խոստացավ նիստից դուրս ի նպաստ մեզ ազդեցություն գործադրել Կարաբեքիր փաշայի վրա:
Այս առիթով, սակայն, հարկ եմ համարում վճռականապես հայտարարել, որ նա շատ ավելի խանգարեց մեզ քան օգնեց: Խանգարեց այն բանով, որ ինչպես Ալեքսանդրապոլում, այնպես և Կարսում՝ կազմակերպում էր հանրահավաքներ, ճառեր արտասանում մեր դեմ, պախարակում Հայաստանի կառավարությանը, պատվիրակությանը քարոզում էր բոլշևիկյան ծրագրեր և, այսպիսով, ցույց էր տալիս թուրքերին, թե նա իրոք մեր դեմ է և ոչ թե մեզ հետ: Ինքը լինելով վրացի, սաստիկ հարձակվում էր Վրաստանի մենշևիկյան կառավարության վրա, գտնելով, որ նրանք Վրաստանը տանում են դեպի կորուստ և որ Վրաստանի փրկությունը բոլշևիկացման մեջ է միայն: Նման զրույցներ նա ունեցավ նաև մեր պատվիրակության խորհրդական Վահան Մինախորյանի հետ, որը նկարագրել է Մդիվանու հետ ունեցած իր խոսակցությունը ռուսական Սոցիալիստ-հեղափոխական կուսակցության պաշտոնաթերթում՝ «Հեղափոխական Ռուսաստան»-ում: Այսպիսով, ես կարող եմ հաստատել, որ Ալեքսանդրապոլում Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը բացարձակապես ոչ մի օգնություն ցույց չտվեց:
Հաջորդ օրը Կարաբեքիր փաշան փոխայցելություն տվեց Հայաստանի պատվիրակությանը: Այդ այցելության ընթացքում նորից արտասանվեցին թուրքերին հատուկ շատ սիրալիր խոսքեր, որոնք սակայն միանգամայն հակասում էին իրականությանը: Այդ ժամանակ պայմանավորվեցինք, որ խաղաղության խորհրդաժողովի առաջին պաշտոնական նիստը կայանա նոյեմբերի 25-ին, ցերեկվա ժամը 5-ին, այսինքն՝ փոխայցելության օրը:
Երբ թուրքերը գնացին, մեր պատվիրակությունը զբաղվեց այն պայմանների ձևակերպումով, որոնք պետք է պաշտպաներ խորհրդաժողովի ընթացքում: Անշուշտ, եթե պատվիրակությունը այն ժամանակ կանգնած լիներ բացառապես հաղթողներ և պարտվողներ տեսակետի վրա, ապա այդ պարագայում Հայաստանը, իհարկե, պարտված կողմն էր: Նա պետք է համաձայներ, որ խոսք կարող է լինել միայն ամենահամեստ սահմանների մասին, քանի որ թուրքերի կողմից հենց Բաթումի դաշնագրի սահմանների պահպանման պահանջն էր, որ եղել էր պատերազմի պատճառը: Բայց մեր պատվիրակությունը կարծում էր, որ թուրքերը ցանկանում են կենսունակ Հայաստանի ստեղծումը, որը օգտակար էր իրենց պետական շահերի տեսակետից, ինչպես որ այդ մասին շարունակ հայտարարում էին թուրք պետական գործիչները: Հայաստանի կառավարության կողմից մեզ տրված հրահանգների համաձայն, մենք վճռել էինք պաշտպանել Հայաստանի սահմանները՝ մտցնելով նրա մեջ ամբողջ Ռուսական Հայաստանը, Վանը, Մուշը, ամբողջ Վանա լիճը, Ռիզե նավահանգիստը՝ Էրզրումը և Տրապիզոնը թողնելով թուրքերին: Էրզրումը և Տրապիզոնը թուրքերին թողնելը մենք մեր կողմից համարում էինք իբրև զիջում:
Ճիշտ նույն ժամանակները նախագահ Վիլսոնը հայտնել էր իր իրավարար ծանոթ վճիռը, որի հիման վրա Հայաստանը պետք է ունենար 180.000 քառակուսի կիլոմետր՝ իր սահմանների մեջ ներառելով Վանը, Մուշը, Էրզրումը և Տրապիզոնը:
Երբ մենք վերջացրեցինք մեր պահանջների ձևակերպումը, ես դուրս եկա բնակարանից և գնացի փողոց զբոսնելու: Այնտեղ խոր ձյուն էր և սաստիկ սառնամանիք: Իմ ուշադրությունը գրավեցին երկու պատկերներ: Առաջին. ես տեսա երիտասարդ հայերի խմբեր թուրք ասկյարների ուղեցկությամբ, որոնք ուղարկվում էին Կարսի կողմը: Պետք է հիշել, որ Կարսի նահանգի սահմանը սկսվում էր Ալեքսանդրապոլից 2 կիլոմետր հեռավորությունից: Ալեքսանդրապոլի գավառը Կարսի նահանգից բաժանում էր Արփաչայ գետը, իսկ այդ գետը անցնում էր Ալեքսանդրապոլի մոտով: Պարզվեց, որ թուրքերը, պատրվակ բերելով բանվորների կարիքը, Ալեքսանդրապոլի իշխանություններից պահանջում էին իրենց տալ 10 հազար երիտասարդներ՝ երկաթգծի վրա աշխատանքների համար նրանց ուղարկելու Սարիղամիշ, Կարաուրգան և Էրզրումի գիծը: Այդ ժամանակ Ալեքսանդրապոլում իշխանությունը փաստորեն բոլշևիկյան կոմիտեի ձեռքում էր: Եվ Ալեքսանդրապոլի բոլշևիկյան իշխանությունն էր, որ հայ երիտասարդներին հանձնում էր թուրքական իշխանություններին: Հետագայում, մեկ տարուց և դրանից հետո, այդ երիտասարդներից վերադարձան ընդամենը 230 հոգի միայն: Մյուսները մեռել էին ցրտից, քաղցից կամ ուղղակի սպանվել էին:
Երկրորդ պատկերը ներկայացնում էր թուրքական իշխանությունների կազմակերպած կողոպուտի տեսարանը: Նրանք տներից հանում էին պատուհանները, դռերը, դուրս էին տանում կահ-կարասին, իրերը բարձում էին ժողովրդից բռնի կերպով վերցված սայլերի վրա և այդ ամենը շտապ տեղափոխում էին Կարս, իսկ փայտե մասերը, որոնք տանելու համար պիտանի չէին, իբրև վառելիք էին օգտագործում:
Այս տպավորություններից ճնշված՝ ես վերադարձա տուն և մենք սկսեցինք պատրաստվել առաջին նիստին:
⁂
Ճիշտ ժամը 5-ին մենք հավաքվեցինք: Թուրքերը եկան ութ հոգի՝ երեք պատվիրակներ և հինգ պաշտոնյաներ: Թուրքերենի մեր թարգմանիչն էր արտաքին գործերի նախարարության պաշտոնյա Ջրբաշյանը:
Մենք մեր հայտարարությունները պատրաստել էինք ֆրանսերենով, ինչպես նաև քարտեզ՝ մեր նախագծած սահմաններով: Ես իմ ձեռքի տակ ունեի այն պատմական քարտեզը, որը հրապարակ էր գալիս խաղաղության բոլոր համաժողովներում՝ սկսած Բաթումից, որտեղ գծված էին Հայաստանի սահմանները:
Ժամը 5-ին բացվեց խորհրդաժողովը: Իմ առաջարկությամբ նախագահությունը ստանձնեց Կարաբեքիր փաշան: Իմ առաջարկը բխում էր միջազգային իրավունքում ընդունված այն սկզբունքից, որի համաձայն խորհրդաժողովներում նախագահում է այն պետության ներկայացուցիչը, որի իշխանության տակ է գտնվում ժողովի վայրը՝ ժամանակավոր կամ ընդմիշտ:
Նիստը բացելով՝ Կարաբեքիր փաշան պաշտոնապես ողջունեց պատվիրակներին և հետո ասաց, որ առաջին բանը, որ պետք է աչքի առաջ ունենալ, նախքան խորհրդաժողովի հետագա աշխատանքներին դիմելը, դա Թուրքիայի պահանջն է, որ պետք է ընդունեն հայերը այն մասին, որ Հայաստանը հրաժարվում է Սևրի դաշնագրից: Քանի դեռ, հայտարարեց Կարաբեքիրը, հայկական պատվիրակությունը այդ պահանջին չի պատասխանել, խորհրդաժողովի աշխատանքները հետաձգվում են: Այս հայտարարությանը հայկական պատվիրակությունը պատասխանեց, որ կքննարկի այդ պահանջը: Ապա նիստը փակվեց:
Նիստից հետո խորհրդականների մասնակցությամբ մենք խորհրդակցություն ունեցանք: Մենք այսպես էինք խորհում. եթե մեծ պետությունները, որոնք ստորագրել էին հայերին բավարարող Սևրի դաշնագիրը, կցանկանան և կկարողանան իրականացնել այն, մեր ակներև պարտադրված հրաժարումը դրանից արգելք չի կարող լինել դրա իրականացման ճանապարհին: Իսկ եթե պետությունները իրենք կհրաժարվեն Սևրի դաշնագրից, ինչ որ տեղի ունեցավ հետագայում, այդ պարագայում մեր այսօրվա հրաժարումը, այս բացառիկ պայմաններում, միայն կօգնի մեզ Թուրքիայի հետ բարի հարևանության կապեր հաստատելու:
Մյուս կողմից՝ հրաժարվել առաջին պայմանից, որ թուրքերը դնում էին իբրև անհրաժեշտ նախապայման խորհրդաժողովը շարունակելու համար, համազոր կլիներ հաշտության բանակցությունները խզելուն և պատերազմական գործողությունները վերսկսելուն: Եվ ճիշտ դրանից էր, որ պետք է մենք ամեն կերպ խուսափեինք: Առանց այդ էլ թուրքերը մեկ օրով հետաձգեցին խորհրդաժողովի բացումը այն պատճառով, որ Երևանից մի քնի ժամով ուշացել էր այն գնացքը, որը բերում էր զինադադարի պայմանների համաձայն Թուրքիային տրվելիք ռազմամթերքը: Ուստի, հայկական պատվիրակությունը միաձայն որոշեց ընդունել Կարաբեքիրի նախապայմանը: Բայց աչքի առաջ ունենալով խնդրի կարևորությունը, մենք որոշեցինք հարցնել ՀՀ կառավարության համաձայնությունը: Այդ օրը արդեն սկսել էր գործել ուղիղ հեռագրաթելը Կարսի, Ալեքսանդրապոլի և Երևանի միջև:
Ես անձամբ խոսեցի վարչապետ Վրացյանի հետ: Խոսակցությունը տեղի ունեցավ երեկոյան մոտ ժամը 10-ին: Վրացյանը պատասխանեց գիշերը ժամը 2-ին՝ հայտնելով ՀՀ կառավարության համաձայնությունը:
Նոյեմբերի 26-ին մենք խմբագրեցինք մեր պատասխանը և հաղորդեցինք Կարաբեքիրին, որ մեր պատասխանը պատրաստ է: 27-ին նշանակվեց երկրորդ նիստը: Այդ նիստին մենք կարդացինք մեր պատասխանը, որով համաձայնություն էինք հայտնում հրաժարվել Սևրի դաշնագրից:
Մի բնորոշ մանրամասնություն. թուրքերը ոչ պաշտոնապես գիտեին մեր պատասխանի բովանդակությունը, որովհետև նախընթաց օրը, երբ տեղեկացրինք, որ մեր պատասխանը պատրաստ է, մենք լիազորեցինք մեր գործերի կառավարիչին անպաշտոն կերպով ավելացնելու, որ մեր պատասխանը կլինի դրական: Ծածկելը միտք չուներ, իսկ ճշմարտությունը կպարզեցներ մթնոլորտը: Այսպիսով, թուրքերը իմանալով մեր պատասխանը, այն շինության պատուհանների առջև, որտեղ տեղի էր ունենում խորհրդաժողովը, տեղավորել էին զինվորական նվագախումբ, որը մեր պատասխանը կարդալու ընթացքում նվագեց Ինտերնացիոնալը, այսինքն՝ բոլշևիկյան կուսակցության օրհներգը:
Երբ թուրքերը լսեցին մեր պատասխանը, նախագահը հայտարարեց. «Այժմ, երբ մենք ազատվեցինք եվրոպական իմպերիալիստների ճնշումից, ազատ կարող ենք խոսել իբրև երկու հարևան ժողովուրդներ: Բայց նախքան մեր սահմանների և խաղաղության պայմանների մասին խոսելը, մենք պետք է ձեր ուշադրությունը հրավիրենք այն հանգամանքի վրա, որ երբ Հայաստանը հրաժարվում է Սևրի իմպերիալիստական դաշնագրից, հայկական կառավարությունը դիմում է անգլիական թագավոր Գևորգ Ե-ին: Ահա այն ռադիո-հեռագիրը, որ որսացել է Կարսի մեր ռադիոկայանը, որը Երևանից ուղարկված է Գևորգ Ե-ին»:
Մենք վերցրեցինք այդ ռադիոն և բովանդակությունից իսկույն հասկացանք, որ հեռագիրը ոչ թե Գևորգ Ե-ին է ուղարկված, այլ Գևորգ Ե-ից է և այդ Գևորգ Ե-ն ոչ թե անգլիական թագավորն է, այլ հայոց կաթողիկոսը, որը, իրոք, հեռագրել է Փարիզ՝ խնդրելով իրեն օգնել հայերին սնունդ մատակարարելու հարցում: Բացատրեցինք թյուրիմացությունը:
Դրանից հետո երկու պատվիրակությունները պայմանավորվեցին, որ նրանցից յուրաքնաչյուրը կմշակի սահմանները և այդ մասին բացատրական զեկուցագիր, ապա միմյանց փոխադարձաբար կծանոթացնեն իրենց պայմաններին:
Նոյեմբերի 27-ի երեկոյան մենք նորից ուղիղ հեռագրաթելով խոսեցինք ՀՀ կառավարության հետ՝ ցանկանալով իմանալ իրերի դրությունը: Սիմոն Վրացյանը ասաց, որ պետք է ամեն կերպ աշխատել հենվել բոլշևիկների ներկայացուցչի պաշտպանության վրա: Ես պատասխանեցի, որ Մդիվանին թուրքերի պահանջով հեռացել է և զբաղված է մեր դեմ պրոպագանդա անելով: Վրացյանը կառավարության անունից հավանություն հայտնեց սահմանների վերաբերյալ տալ խաղաղության այն պայմանները, որ մենք բերել էինք Երևանից:
27-ին մինչև ուշ գիշեր մենք գրում էինք մեր բացատրական զեկուցագիրը և քրտեզի վրա գծում էինք մեր պահանջած սահմանները:
Նոյեմբերի 28-ին հատուկ սուրհանդակի միջոցով Երևանից ստացանք կառավարության մի ծրար, որում դրված էր Ժնևից ստացված ռադիո-հեռագրեր Ազգերի լիգայի ժողովում հայկական խնդրի վերաբերյալ եղած վիճաբանությունների մասին, որոնք տպագրված էին Թիֆլիսի և Երևանի ռուսական և հայկական թերթերում:
Նոյեմբերի 28-ին մենք Կարաբեքիր փաշային ուղարկեցինք մեր պայմանները: 29-ին Կարաբեքիր փաշան ինձնից խնդրեց առանձին տեսակցություն: Մենք հանդիպեցինք և խոսեցինք գրեթե երեք ժամ: Կարաբեքիր փաշան փորձում էր համոզել, որ հայերը բոլորովին լքված են և պետք է փորձեն ամեն կերպ մերձենալ թուրքերին: Նա կանգ առավ Ազգերի լիգայում արտասանված ապարդյուն ճառերի վրա, շեշտելով, որ Եվրոպան մեզ օգտագործել է արդեն ու այլևս մեր կարիքը չունի: Ասաց, որ Ռուսաստանը դեպի հարավ և տաք ծով իր պատմական առաջխաղացման գործում կկլանի Կովկասը և որ առանց Թուրքիայի օգնության և հովանավորության, մենք չպիտի կարողանանք պապանել մեր գոյությունը: Խոսելով մերձակա հարևանների մասին, Կարաբեքիրը կանգ առավ Վրաստանի վրա: Վրաստանի մասին նրա ասածը առանձնապես ուշագրավ էր:

Նոյեմբերի 30-ին թուրքերը ուղարկեցին դաշնագրի իրենց նախագիծը սահմաններով: Նրանց ծրագրով՝ Հայաստանին թողնվում էր 27 հազար քառակուսի կիլոմետր. Կարսի նահանգը և Սուրմալուի գավառը անցնում էին Թուրքիային, իսկ Նախիջևանն ու Զանգեզուրը դրվում էին Ադրբեջանի հովանավորության տակ: Հայաստանին իրավունք էր տրվում ունենալ 1.200 զինվոր, 20 գնդացիր, 8 թնադնոթ: Ժանդարմերիայի թիվը չէր սահմանափակվում: Բերդերը թողնվում էին, սակայն միայն փոքր տեսակի թնդանոթներով: Դաշնակիցների ներկայացուցիչները պետք է հեռանային Հայաստանից:
Դաշնագրի իսկական բովանդակությունը թուրքերը չհրատարակեցին: Բայց ես պետք է ասեմ, որ ամենամոտ, գրեթե բառացի բովանդակությունը հրատարակվել է Ա. Պուադըբարի «les traités Diplomatiques de l’armenie» ժողովածույում՝ իմ խոսքերի և հիշողությունների հիման վրա: Հրատարակության վերնագիրն է՝ La Transcaucasie et la République d’Arménie dan les textes Diplomatique du Traité du Brest-Litowsk au Traite de Kars (1918-1921) par Poidebard Paris 1923
Իմ կյանքում երկրորդ անգամ ինձ վիճակվեց ծանր րոպեներ ապրել Հայաստանի սահմանների խնդրի առթիվ: Առաջին անգամ 1918 թվի հունիսին Բաթումում, երկրորդ անգամ՝ Ալեքսանդրապոլում, այս օրերին: Մենք նորից տեսանք Հայաստանը երկաթե փականքների մեջ սեղմված, առանց Թուրքահայաստանի, առանց Կարսի նահանգի, առանց Նախիջևանի, առանց նույնիսկ Սուրմալուի:
Դաշնագրի հավելվածների բաժնում թուրքերը վեճի էին ենթարկում մեր ենթադրությունները 800 հազար հոգի Հայաստան վերադառնալու մասին՝ պակասեցնելով այդ թիվը մինչև 20 հազար, ժխտում էին հայկական մշակույթը՝ հայտնելով այն կարծիքը, թե «հայկական մեղեդին թուրքական արմատներ ունի» և այլն:
Նոյեմբերի 30-ի երեկոյան մենք ուղարկեցինք մեր պատասխանը թուրքական պատվիրակությանը:
Դեկտեմբերի 1-ին նշանակված էր երրորդ ընդհանուր ժողովը, որը կայացվա առավոտյան ժամը 11-ին: Թուրքերը վերջնագրի ձևով ներկայացրեցին իրենց արդն պատրաստած դաշնագիրը՝ պահանջելով անվերապահորեն ընդունել այն, հակառակ պարագայում՝ սպառնում էին, որ հայկական զորքերը անմիջապես պիտի շարժվեն Երևանի վրա:
Մենք առարկություններ ներկայացրեցինք թուրքերին և որոշեցինք, որ, համենայն դեպս, պետք է դաշնագրի գլխավոր կետերը հաղորդենք Երևան և սպասենք հրահանգների մեր կառավարությունից: Ժամը չորսուկեսին Երևան հաղորդեցինք թուրքերի վերջնագրի պայմանները և խնդրեցինք պատասխանել շտապ կարգով: Գիշերը Վրացյանից ստացվեց հետևյալ պատասխանը.
«Կառավարությունը հրաժարական տվեց: Դիլիջանում և Քարվանսարայում մեր զորքերը առանց կռվի հանդիպեցին բոլշևիկյան զորքերի հետ: Կազմվում է կոալիցիոն կառավարություն բոլշևիկների հետ՝ Դաշնակցությունից մասնակցությամբ Դրոյի և Տերտերյանի: Թուրքերի պայմանները ստիպված ենք ընդունել: Դուք լիազորված եք ստորագրել դաշինքը»:
Դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան մենք իմացանք, որ բոլշևիկյան հրամանատարը Քարվանսարայից Կարաբեքիր փաշային ուղարկել է հետևյալ շնորհավորական հեռագիրը. «Ռուսաստանի պրոլետարիատից ողջույն թուրքական պրոլետարիատին»:
Մենք հեռագրի էինք սպասում Հայաստանի նոր կառավարությունից:
Երեկոյան ժամը 6-ին Դրոն ինձ հրավիրեց ուղղակի հեռագրաթելի մոտ և ասաց հետևյալը.
«Հեղափոխական կառավարության անունից հայտնում եմ ձեզ, որ դուք ազատ եք ստորագրել դաշինքը կան ոչ»:
Լավ գիտակցելով դաշնագիրը ստորագրելու կամ մերժելու ամբողջ պատասխանատվությունը, ես երկրորդ անգամ հարցրեցի.
«Արդյոք կառավարությունը ստորագրելո՞ւ կողմ է, թե՝ մերժելու: Մենք սպասում ենք որոշ և պարզ հրահանգների»:
Դրոն պատասխանեց.
«Ես ձեզ ասացի արդեն: Գործեք համաձայն ձեր հասկացողության: Ես խոսում եմ ընկեր Սիլինի և իմ անունից»:
Սիլինը բոլշևիկների ներկայացուցիչն էր:
Ես հավաքեցի պատվիրակության և խորհրդականների ընդհանուր նիստ և ասացի.
«Պարոններ, հեղափոխական կառավարությունը մեզ վրա է դնում ամբողջ պատասխանատվությունը: Մենք պարտավոր ենք ստանձնել այդ պատասխանատվությունը մեր ժողովրդի առաջ: Խնդրում եմ ձեզնից յուրաքանչյուրին հանձնել իր կարծիքը»:
Բոլորը միաձայնությամբ արտահայտվեցին հոգուտ դաշնագրի ընդունելուն և ստորագրելուն: Բոլորի պատճառաբանությունները միատեսակ էին:
Երեկոյան ժամը 8-ին կայացավ խաղաղության խորհրդաժողովի չորրորդ և վերջին նիստը: Նիստը բացվելուց հետո մենք հայտարարեցինք, որ ընդունում ենք դաշնագիրը: Դրանից հետո սկսվեց դաշնագրի ընթերցումը հոդված առ հոդված: Քննության ընթացքում մեզ հաջողվեց մասնակի մանր փոփոխություններ մտցնել հոգուտ մեզ, ինչպես օրինակ Աղբաբայի մի մասը Կարսի նահանգից Հայաստանի սահմանների մեջ մտցնելը, զորքի քանակը 1200-ից մինչև 1500 բարձրացնելը: Երկար վիճաբանություններ եղան Անիի, Նախիջևանի, Սուրմալուի մասին, բայց թուրքերը այդ խնդիրներում ոչ մի զիջում չարեցին:
Գիշերվա ժամը 2-ին՝ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի, երկու պատվիրակությունները ստորագրեցին դաշնագիրը:
Մյուս օրը, դեկտեմբերի 3-ին, առավոտյան ժամը 8-ին, ուղղակի հեռագրաթելով հաղորդեցի Դրոյին, որ դաշնագիրը ստորագրված է և հարցրեցի՝ կարող է՞ արդյոք պատվիրակությունը Երևան գալ և կարող է՞ արդյոք իր ազատության երաշխավորություն ստանալ:
Մեկ ժամ անց Դրոն պատասխանեց. «Խորհրդային իշխանության ներկայացուցիչը խոստանում է ազատություն պատվիրակության անդամների համար, բայց չի կարող երաշխավորել այն»:
Ես խորհրդակցության հրավիրեցի պատվիրակությունը ամբողջ կազմով՝ 16 հոգի, և հարց դրի. «Պարոններ, խորհրդային իշխանությունը պատվիրակության ամբողջ կազմին խոստանում է ազատություն, բայց չի երաշխավորում այն: Դուք կատարեցիք ձեր պարտքը: Այժմ ես, որպես պատվիրակության պետ, խնդրում եմ յուրաքնաչյուրիդ բոլորովին ազատ ընդունել իր վճիռը՝ գնալ Երևա՞ն, Թիֆլի՞ս, թե որևէ այլ տեղ»:
Առանց բացառության բոլորը հայտնեցին, թե գնում են Երևան:
Իմանալով, որ մեզանից մեկին բոլշևիկների կողմից կարող է սպառնալ առանձնապես ծանր վտանգ, նրան մի կողմ կանչեցի և ասացի. «Ես ձեզ հասկանում եմ: Պարտքի զգացմունքը ձեզ մոտ գերիշխում է, բայց ես ինձ վրա կվերցնեմ վճռել ձեր փոխարեն և ասում եմ ձեզ, որ դուք կարող եք հեռանալ ավելի ապահով կողմ: Ձեր ընտանիքի հոգսը ես կվերցնեմ ինձ վրա»:
Բայց նա պատասխանեց, թե ինչ կլինի, կլինի բոլորիս հետ:
Այսպես կայացավ մեր վճիռը՝ ամբողջ կազմով վերադառնալ Երևան: Մենք որոշեցինք անձամբ նոր կառավարությանը հանձնել մեր կնքած դաշնագիրը և նրան զեկուցել դաշնագրի կնքման պայմանների մասին:
Ժամը 3-ինտեղի ունեցավ պաշտոնական ճաշ, որի ընթացքում թուրքական զինվորական նվագախումբը նվագեց կտորներ իտալական օպերաներից, իսկ երեկոյան ժամը 9-ին նշանակված էր մեր մեկնումը:
Մենք հավաքեցինք մեր իրերը: բայց ժամը 6-ին Կարաբեքիր փաշայի մոտից ինձ մոտ եկավ գլխավոր սպայակույտի մի սպա՝ Բեհաետտին Շաքիր անունով: Նա խոսում էր գերմաներեն: Նա ինձ հայտնեց, որ Կարաբեքիր փաշան, աչքի առաջ ունենալով իմ համար Երևան գնալու վտանգը, առաջարկում էր գնալ Կարս, այնտեղից՝ Էրզրումի վրայով Տրապիզոն կամ Արդվինի վրայով Բաթում՝ անցնելու Պոլիս կամ Թիֆլիս՝ ըստ իմ ընտրության: Հայտնեց նաև, որ ճանապարհորդության բոլոր հարմարությունները իմ և իմ ընկերների համար ապահովված կլինեն: Շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ պետք է մեկնեմ Երևան:
Բեհաետտին Շաքիրը Կարաբեքիր փաշայի կողմից նշանակված էր Անկարայի ներկայացուցիչ Երևանում,և ճանապարհվեց մեզ հետ նույն գնացքով:
Երբ ամեն ինչ պատրաստ էր մեկնելու համար, Կարաբեքիր փաշան իր սպաներով եկավ դեպի մեզ՝ կայարան ճանապարհ դնելու: Քաղաքում տիրում էր բոլշևիկյան իշխանությունը: Սկսվել էին գնդակահարությունները: Մեր մեկնելու օրը գնդակահարվել էին յոթ հոգի: Ցույցերից խուսափելու նպատակով՝ թուրքական հրամանատարությունը ազգաբնակչությանը հրաման էր արձակել մեր անցնելու ժամանակ դուրս չգալ փողոց: Մութ ր ու սառնամանիք: Երեք ինքնաշարժեր ամայի և լուռ փողոցներով մեզ տանում էին դեպ կայարան: Ժամը 10-ին մեր գնացքը շարժվեց դեպի Երևան:
Առավոտյան ժամը 6-ին Արարատ կայարանում իմ թիկնապահը զեկուցեց, որ կայարանում կանգնած զորքերը՝ զինվորները և սպաները, ուզում են ինձ տեսնել: Ես հագնվեցի և դուրս եկա: Ընդունեցին կեցցեներով: Ավագ սպան զեկուցեց, որ նախընթաց օրը գրեթե բոլոր նախարարները, քաղաքապետը, խորհրդարանի անդամներից շատերը թողել էին Երևանը՝ մի մասը ուղղվելով դեպի Թիֆլիս, իսկ մյուսները՝ դեպի Զանգեզուր: Զինվորները և սպաները՝ վախենալով իմ և պատվիրակության անդամների համար՝ առաջարկում էին ինձ, իրենց պաշտպանության տակ, ճանապարհ գցել Հայաստանի սահմաններից դուրս: Ես զգացված էի նրանց ուշադրությունից: Շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ իմ պարտականությունը ինձ թելադրում է գնալ Երևան:
Գնացքը շարժվեց դեպի Երևան: Առավոտյան ժամը 10-ին հասանք Երևան: Հեռվից նկատեցի կայարանի կարմիր դրոշակը: Այնտեղ մեզ մեքենայով սպասում էր քաղաքապետի օգնական Շահումյանը:
Տուն գալով ես հեռախոսով կանչեցի Դրոյին և նրանից խնդրեցի նշանակել կառավարության նիստ ՝ պատվիրակության զեկուցումը լսելու համար: Զեկուցումը նշանակվեց նույն օրը ցերեկվա ժամը 12-ին: Մենք ամբողջ կազմով գնացինք կառավարության տուն: Մեզ ընդունեցին Դրոն և Սիլինը: Մենք մանրամասն զեկուցում տվեցինք: Դրոն մեզ ասաց, որ գործել են շատ ճիշտ՝ ստորագրելով դաշնագիրը և որ իր խուսափողական պատասխանը դաշնագիրը ստորագրելու մասին, երբ Ալեքսանդրապոլից նրա հետ խոսում էի հեռագրով, պետք էր հասկանալ այնպես, ինչպես որ մենք հասկացել էինք: Պարզ էր, որ հեղափոխական նոր իշխանությունը չէր ուզում իր վրա դաշնագիրը ստորագրելու համար վերցնել պատասխանատվություն ոչ թուրքերի և ոչ էլ հայ ժողովրդի առաջ: Երևանի նոր իշխանությունը կցանկանար, որ դաշնագիրը ստորագրվեր, բայց մեր և ոչ իր ձեռքով:
Դրոյին ես հանձնցի բոլոր վավերագրերը և նրանից վերցրեցի ստորագրություն, որ այս րոպեիս էլ աչքերիս առաջ է: Այն ռուսերեն լեզվով էր.
«Ստացված է Ալ. Իվ. Խատիսյանից:
Դաշնագիր Թուրքիայի հետ ֆրանսերեն լեզվով,
Նույնը՝ թուրքերեն լեզվով,
Երեք օրինակ քարտեզներ՝ կցված դաշնագրին,
Հաշիվ պատվիրակությանը տրված գումարների ծախսերի մասին,
Զեկուցում Ա. Խատիսյանի
Ստորագրված է՝
Հայաստանի Ս. Խ. Հ. Հայաստանի բոլոր զինվորական ուժերի հրամանատար Դրո
Երևան, 5 դեկտեմբեր, 1920թ»:
Զեկուցումը ես ներկայացրեցի դեկտեմբերի 4-ին, իսկ վավերագրերը և հաշիվները հանձնեցի հետևյալ օրը՝ դեկտեմբերի 5-ին:
Բոլոր վավերագրերը, դաշնագրերը, քարտեզները հանձնելով Դրոյին ու Սիլինին, ես իմ պաշտոնը համարեցի վերջացած: Իմ բնակարանում հավաքեցի պատվիրակության բոլոր անդամներին, խորհրդականներին ու պաշտոնյաներին, շնորհակալություն հայտնեցի նրանց աշխատանքի և անձնվիրության համար և հայտարարեցի պատվիրակության գործը վերջացած: Մենք դարձանք սովորական մարդիկ:
Դարձյալ երկու խոսք դաշնագրի մասին:
Ալեքսանդրապոլի դաշնագիրը թուրքական խմբագրության մեջ ուներ հատուկ կետ երրորդ հոդվածի տակ: Ցանկանում եմ մի քանի խոսք ասել այդ մասին, որովհետև այդ առթիվ շատ է գրվել Թիֆլիսի և Պոլսի լրագրերում: Թուրք պատվիրակությունը դաշնագրի նախագծում երրորդ հոդվածի տակ մտցրել էր հետևյալ կետը. «Ինչպես թուրքական, այնպես էլ ռուսական, նաև ամբողջ աշխարհի վիճակագրությունը և բոլոր տվյալները ցույց են տալիս, որ ամբողջ թուրքական կայսրության մեջ չկա ոչ մի կտոր հողամաս, որտեղ հայ ժողովուրդը կազմեր մեծամասնություն»:
Մեր պատվիրակությունը զգալով և տեսնելով, որ այդ կետի միջոցով թուրքերը իրենց համար իրավական ապացույց են ուզում ստեղծել Թուրքահայկական պահանջների անհիմն լինելու մասին, վճռականապես հայտարարեցի, որ եթե այդ կետը դաշնագրից դուրս չթողնվի, մեր կողմից դաշնագիրը չի ստորագրվելու: Թուրքրեը, տեսնելով մեր վճռականությունը, դուրս թողեցին այդ կետը, և Ալեքսանդրապոլի դաշնագրում այդ կետը չկա: Մինչդեռ թուրքական «Սաբահ» լրագիրը տպագրել էր Ալեքսանդրապոլի դաշնագիրը՝ նրանում պահելով այդ կետը:
«Սաբահ» թերթից դաշնագիրը նույն ձևով արտատպվեց Պոլսի մյուս թուրքական թերթերում, այնտեղից այն անցավ և հայ լրագրեր: Թե մեր պատվիրակությունը և թե մանավանդ ես, ենթարկվեցինք չափազանց խիստ քննադատությունների այդպիսի կետ ստորագրելու համար: Դեկտեմբերի վերջերին լրագրերի խմբագրություններին ես ուղղեցի առանձին նամակներ, որոնցով ջանացի վերականգնել ճշմարտությունը, այսինքն՝ որ հիշյալ կետը Ալեքսանդրապոլի դաշնագրում չկա:
Ալեքսանդրապոլի դաշնագրի բնագիրը պահվում է Երևանում, խորհրդային կառավարության մոտ: Թո՛ղ նրանք, որ ուժ և հնարավորություն ունեն, փոխեն Ալեքսանդրապոլի դաշնագրի պայմանները: Եվ մենք, այդ դաշնագիրը ստորագրողներս, կլինենք առաջինները, որ կծափահարենք: Բայց ահա անցել է արդեն քանի տարի և, դժբախտաբար, դրությունը չի փոխվել…
nequ8v9fzrmyrctwcnlsr31j4xypnhg
396741
396718
2026-09-18T08:13:57Z

7zsepqo280zppka4r7vyj75kj0tdbfr
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Բ
0
151408
396700
2026-09-17T20:25:14Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը |section = Գլուխ Բ. Անդրկովկասյան կոմիսարիատը և բանակցությունները Թուրքիայի հետ |previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ա|Գլուխ Ա]] |next = Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգա...»:
396700
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ Բ. Անդրկովկասյան կոմիսարիատը և բանակցությունները Թուրքիայի հետ
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ա|Գլուխ Ա]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Գ|Գլուխ Գ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական պատմությունը ուսումնասիրելու տեսակետից չափազանց կարևոր է այս շրջանը, որը սկսվեց 1917թ. հոկտեմբերի 25-ին բոլշևիկյան հեղաշրջումով և փակվեց 1918թ. մայիսի 28-ին, երբ տեղի ունեցավ Հայաստանի անկախության հռչակումը:
Քանի դեռ Պետերբուրգում իշխում էր Ժամանակավոր կառավարությունը, խոսք չկար Կովկասի անջատման մասին: Բոլշևիկյան հեղաշրջումը եղավ առաջին հարվածն այդ ուղղությամբ: Կովկասը չընդունեց այդ հեղաշրջումը և, թեև իրավականորեն դեռ կապված Ռուսաստանի հետ, փաստորեն սկսեց ապրել ուրույն, գրեթե անկախ կյանքով: Կովկասի հետ միասին անջատ կյանքով սկսեց ապրել նաև հայ ժողովուրդը ՝ իր մեջ առած թրքահայ գաղթականներով, որոնց թիվը հասնում էր 300 հազարի:
Այդ ժամանակաշրջանը կարելի է բաժանել երկու մասի. առաջինը հոկտեմբերի 25-ից մինչև ապրիլի 1, երկրորդը՝ ապրիլի 1-ից մինչև մայիս 28: Առաջին շրջանը ընդգրկում էր Անդրկովկասյան կոմիսարիատի պատմությունը և բանակցությունները Թուրքիայի հետ Տրապիզոնում, երկրորդը՝ պատերազմը Թուրքիայի հետ, Անդրկովկասյան անկախ հանրապետության հռչակումը ապրիլի 9-ին, բանակցությունները Բաթումում, Անդրկովկասյան հանրապետության քայքայումը, ազգային հանրապետությունների հռչակումը և Բաթումի հաշտությունը: Այս գլխում այդ շրջանին վերաբերող դեպքերն են:
Երբ Պետերբուրգից վերադարձա Թիֆլիս, բոլշևիկյան հեղաշրջումը արդեն տեղի էր ունեցել, և մեծ հուզում կար Թիֆլիսում: Ես առաջինն էի, որ ականատես էի եղել Պետերբուգի հեղաշրջմանը: Ամեն կողմից ինձ հարցեր էին տալիս՝ պարեզելու ստեղծված իրավիճակը: Տեղի էին ունենում կուսակցական և միջկուսակցական խորհրդակցություններ: Հասարակության հետաքրքությունը այնքան մեծ էր, որ ես ստիպված եղա նոյեմբերի 5-ին կարդալ հրապարակային զեկուցում, որին ներկա էր աննախընթաց բազմություն:
Վտանգավոր էր, մասնավորապես, իրադրությունը ռազմաճակատում: Հայերը առանձնապես վախենում էին, որ կովկասյան ճակատում դժվար պիտի լինի պահել ռուսական զորքը, երբ արևմտյան ճակատներում խուճապահար փախչում էր դեպի տուն: Նվազ չափով թերևս, բայց մտահոգ էին նաև վրացիները, որոնց համար ևս ռուսական բանակի փախուստը Կովկասից կարող էր վտանգավոր իրավիճակ ստեղծվել: Միայն մահմեդական թաթարներն էին, որ այլ կերպ էին մտածում, բայց նրանք էլ շատ զգույշ ու ծածկամիտ էին, թեև պարզ էր նրանց ուրախությունը իրերի այդ անակնկալ ընթացքի հանդեպ:
Բնական է, որ Կովկասի այս անապահովությունը ամենից ավելի մտահոգում էր հայերին, որոնք ռուսական զորքի փախուստի հետևից տեսնում էին թուրքական բանակի արշավը: Եվ որովհետև այլևս վստահություն չկար ռուսական զորքի նկատմամբ, որի տրամադրությունը բարձրացնելու և Կովկասում պահելու ամեն ճիգ թափվում էր, այնուամենայնիվ, հրատապ ու հրամայական բնույթ ստացավ հայկական հատուկ զորք ստեղծելու ծրագիրը, որի հետ կապված էր նաև ազգային հողամաս ճշտելու և հաստատելու խնդիրը: Հայկական զորքի առաջին գործը պետք է լիներ պաշտպանել Թուրքահայաստանը:
Մինչ այդ, կովկասյան բանակի զինվորական ներկայացուցիչների շրջանային խորհուրդը հոկտեմբերյան հեղաշրջման առթիվ հետևյալ կոչը ուղղեց կովկասյան բանակին. «Շրջանային խորհուրդը վճռականապես և խստորեն դատապարտելով բոլշևիկների հեղաշրջումը Պետրոգրադում, բանակին հորդորում է մնալ հանդարտ և կարգապահ: Նախագահ՝ Դոնսկոյ» :
Այս կոչին կովկասյան ճակատի կոմիտեն անմիջապես պատասխանեց հետևյալ բանաձևով. «Տեղեկանալով Պետրոգրադում կատարված դեպքերին և բոլշևիկների կողմից իշխանության հափշտակմանը, կովկասյան բանակի կոմիտեն գտնում է, որ ա) բոլշևիկների այդ փորձը հակառակ է ժողովրդի ինքնիշխան կամքին, որը իշխանությունը հանձնել է Կերենսկու դահլիճին, բ) Կերենսկու նախարարությունն է միայն, որ հեղափոխական դեմոկրատիայի հսկողության տակ լիազորություն ունի կառավարելու երկիրը մինչև Սահմանադիր ժողով, գ) ուրիշ որևէ այլ կառավարություն, ինքնակոչ կերպով կառավարության գլուխ կանգնելով, ճակատագրականորեն դեպի կործանում է առաջնորդում հեղափոխության նվաճումները՝ երկիրը մխրճելով քաղաքացիական պատերազմի սարսափների մեջ և այն հանձնելով գերմանական իմպերիալիզմի ձեռքը»:
«Այս պարագաները նկատի ունենալով՝ կովկասյան բանակի կոմիտեն որոշում է. ա) Կերենսկու կառավարությունը ճանաչել Ռուսաստանի միակ լիազոր կառավարություն, բ) հեղափոխության ամեն մի կառավարություն հայտարարել թշնամի և բոլոր միջոցներով պայքարել նրա քայքայիչ գործունեության դեմ, գ) պահպանել բանակի կարգն ու մարտունակությունը, նկատի ունենալով, որ հեղափոխական ժողովրդի բոլոր հույսերը կապված են բանակի հետ, որը նորածին ազատության վերջին հենարանն է, դ) անհապաղ ընթացք տալՍահմանադիր ժողովի ընտրություններին, որոնք պետք է տեղի ունենան ամենակարճ ժամանակում, քանի որ միայն Սահամանադիր ժողովն է, որ պետք է արտահայտի ժողովրդի անվիճելի ձայնը ու իր ձեռքն առնի մեր թանկագին հայրենիքի ճակատագրի տնօրինությունը»:
Այս բանաձևը գրվել էր Էրզրումում և անկասկած, արտահայտում էր այն ժամանակ գոյություն ունեցող ընդհանուր տրամադրությունները:
Սոցիալիստ հեղափոխականների և սոցիալ դեմոկրատների կուսակցական մարմինները ևս նմանօրինակ բանաձևեր տարածեցին՝ ժողովրդին և բանակին կոչ ուղղելով «խաղաղ կերպով հաշվեհարդարի ենթարկել բոլշևիկյան ապստամբությունը» և շուտափույթ կերպով հրավիրել Սահմանադիր ժողովը: Նման որոշում և հայտարարություն արեց նաև Հ. Յ. Դաշնակցությունը: Եվ, այսպիսով, հաստատվեց միացյալ քաղաքական ճակատ:
Պետք էր կազմակերպել իշխանությունը: Ժամանակավոր կերպով քաղաքական կուսակցությունների նախագահներից Թիֆլիսում կազմվեց Հանրային ապահովության կոմիտե, որը նոյեմբերի 11-ին ժողովրդական տանը հրավիրեց մեծ խորհրդակցություն, որին մասնակցում էին բոլոր քաղաքական, զինվորական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Խորհրդակցությունը եկավ հետևյալ եզրակացության.
«Նկատի ունենալով, որ բացակայում է բոլորի կողմից ճանաչված կենտրոնական իշխանություն և երկիրը ենթակա է հարաճուն անիշխանական վիճակի, որը կարող է տարածվել նաև Անդրկովկասի վրա, նկատի ունենալով նույնպես, որ գոյություն ունեն մի շարք անհետաձգելի հանրային, տնտեսական և ֆինանսական խնդիրներ, որոնց լուծումից է կախված Կովկասի մոտ ապագան, խորհրդակցությունը որոշում է. ա) Մինչև Սահմանադիր ժողովի ընտրության վերջանալը Անդրկովկասում և կովկասյան բանակում, երկրի իշխանությունը հանձնել Հանրային ապահովության կոմիտեին, որի մեջ մտնում են, բացի հեղափոխական-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներից, նաև ազգային և այլ հանրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բ) Սահմանադիր ժողովի ընտրություններից հետո ժամանակավոր իշխանությունը պետք է կազմակերպեն ժողովրդի և բանակի ընտրյալները հետևյալ պայմաններով. 1) վարել տեղական քաղաքականությունը՝ համաձայն համառուսական դեմոկրատիայի և համապետական շահերի, 2) ինքնավար կերպով տնօրինել միմիայն տեղական ընթացիկ խնդիրները, 3) կառավարել երկիրը մինչև համայն Ռուսաստանի կողմից ճանաչված կենտրոնական իշխանության կազմակերպվելը Սահմանադիր ժողովի կողմից, 4) հենվել բանվորական, զինվորական ու գյուղացիական խորհուրդների և տեղական ինքնավարության մարմինների վրա»:
Այս որոշումները ընդունվցին գրեթե միաձայնությամբ և չորս օր անց, նոյեմբերի 15-ին, նոր իշխանությունը անցավ պարտականությունների կատարմանը Անդրկովկասյան Կոմիսարիատ անվան տակ:
Կոմիսարիատի մեջ մտան հետևյալ անձինք. Նախագահ՝ Գեգեչկորի (վրացի), որ նաև արտաքին գործերի կոմիսար էր, Չխենկելի (վրացի)՝ ներքին գործերի կոմիսար, դոկտոր Դոնսկոյ (ռուս-հրեա)՝ զինվորական և ծովային կոմիսար, Խ. Կարճիկյան (հայ)՝ ֆիանանսական կոմիսար, Ալեքսեև-Մեսխիև (վրացի)՝ արդարադատության կոմիսար, Ջաֆարով (թաթար)՝ առևտրի և արդյունաբերության կոմիսար, Մելիք Ասլանով (թաթար)՝ հաղորդակցության կոմիսար, Ներուչև (ռուս)՝ հողագործության կոմիսար, Տեր Ղազարյան (հայ)՝ պարենավորման կոմիսար, դոկտոր Հ. Օհանջանյան (հայ)՝ խնամատարության կոմիսար և Խաս-Մամեդով (թաթար)՝ պետական վերահսկիչ:
Երեք օր անց Կոմիսարիատը հրապարակեց կովկասյան ժողովուրդներին ուղղված կոչ՝ նրանց հրավիրելով խաղաղ շինարար աշխատանքի և շեշտելով երեք կարևոր խնդիրներ. Ա) Սահմանադիր ժողովի ընտրություններ, Բ) ազգային հարցի լուծում, Գ) Թուրքիայի հետ հաշտության կնքում:
Այս երեք հիմնական հարցերը գրավեցին Կովկասի ամբողջ ուշադրությունը: Կարող եմ հավաստիացնել, որ բովանդակ Կովկասը համակրանքով վերաբերվեց Կոմիսարիատի կոչին: Դժբախտաբար, Կոմիսարիատի մեջ մտած կուսակցություններն ու անձինք հակամարտ ձգտումներ, զգացումներ ու քաղաքական հակումներ ունեին, մի բան, որ երևան եկավ առաջին իսկ օրերից: Հայերն ուզում էին իրենց համար պահպանել Տաճկահայաստանը, թաթարներն ուզում էին վերադարձնել այն Տաճկաստանին, իսկ վրացիները ուզում էին խաղաղ ու բարեկամական հարաբերություններ հաստատել թուրքերի և թաթարների հետ:
Կովկասյան նոր կառավարության մեջ կարևորագույն պաշտոններ ստանձնել էին վրացիները: Փաստորեն, նրանց ձեռքում էր ղեկավարությունը և ուժերի հավասարակշռության պահպանումը:
Ազգային հակամարտությունների հետևանքով հետզհետե միշտ ավելի խոշոր դեր սկսեցին կատարել Ազգային խորհուրդները՝ երկրորդ տեղը մղելով Անդրկովկասի Կոմիսարիատը: Մասնավորապես, հայկական կյանքում միշտ ավելի շեշտվեց Ազգային խորհրդի ղեկավարությունը, որի կենտրոնը դժբախտաբար գտնվում էր Թիֆլիսում՝ Հայաստանի սահմաններից դուրս: Այնտեղ էր նաև հայկական զորաբանակի գլխավոր սպայակույտը:
Կոմիսարիատի մատնանշած երեք հարցերից առաջին հերթին լուծման առարկա դարձան երկուսը՝ հաշտությունը Թուրքիայի հետ և Սահմանադիր ժողովի ընտրությունները:
Ընտրությունները տեղի էին ունենում խաղաղ, առանց խոշոր միջադեպերի և բախումների: Պարզ էր, որ երեք իշխող կուսակցությունները՝ Հ. Յ. Դաշնակցությունը, վրացի մենշևիկները և Մուսավաթականները, իրենց ազգային շրջանակներում պիտի շահեին բացարձակ մեծամասնություն: Այդպես էլ եղավ: Սակայն այդ ընտրությունները իրենց նպատակին չհասան, որովհետև Սահմանադիր ժողովը առաջին իսկ օրը ցրվեց բոլշևիկների կողմից:
Երկրորդ խնդիրը՝ հաշտությունը Թուրքիայի հետ, ողբերգական ընթացք և վախճան ունեցավ՝ ճակատագրորեն որոշելով կովկասյան ժողովուրդների հետագա բախտը:
Նոյեմբերի 21-ին Կոմիսարիատը որոշեց հաշտության բանակցություններ սկսել Թուրքիայի հետ, որոնք հանգեցին զինադադարի, որ կնքվեց 1917թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում: Իսկ 1918թ. հունվարի 1-ին թուրքական բանակի կովկասյան ճակատի հրամանատար Վեհիբ փաշան Էնվեր փաշայի կողմից Անդրկովկասյան Կոմիսարիատին ուղղեց ուշագրավ մի հարցում, թե «Ինչ է մտածում անկախ Անդրկովկասի կառավարությունը Թուրքիայի հետ հաշտության պայմանների մասին» և թե «Էնվեր փաշան մտադիր է անկախ Անդրկովկասի մայրաքաղաք ուղարկել պատվիրակներ՝ հաշտության դաշնագիր կնքելու համար»:
Առանձնապես ընթերցողի ուշադրությունն եմ հրավիրում երկու անգամ կրկնված անկախ բառի վրա, որով թուրքերը կովկասյան իշխանությանը ուզում էին ներշնչել, թե իրենք կամենում են գործ ունենալ միմիայն անկախ կառավարության հետ: Թուրքերի համար անկախ Կովկասը մի բաղձալի պատնեշ էր Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Թիֆլիսում այդ բանը զգացին, բայց ոչ ոք դեռ չէր ուզում բացահայտորեն խոսել Ռուսաստանից անջատվելու մասին: Համենայն դեպս, ուշադրության արժանի է, որ անկախության գաղափարը և այդ գաափարի հրահրումը եկան Թուրքիայից:
Կոմիսարիատը իր պատասխանի մշակմանը մի քանի նիստեր նվիրեց: Նա նպատակ ուներ հարցը ձգձգելով համաձայնության գալ Ուկրաինայի և Հյուսիսային Կովկասի հետ, որով մի կողմից ուզում էր շեշտել իր կապը Ռուսաստանի հետ, իսկ մյուս կողմից հենարան ունենալ Թուրքիայի հետ բանակցություններ վարելու ժամանակ: 1918թ. հունվարի 15-ին կովկասյան կառավարությունը թուրքերին հայտնեց, որ իր պատասխանը պիտի տա երեք շաբաթ հետո՝ նախօրոք հասկանալ ռուսական հանրապետության ինքնավար անդամների կարծիքը: Այդ հայտարարության մեջ որևէ ակնարկ չկար անկախ Անդրկովկասի մասին:
Թուրքերը, միևնույն ժամանակ, ձեռքները ծալած չնստեցին՝ սպասելու Կովկասի պատասխանին: Մի շարք հեռագրերով՝ ուղղված կովկասյան բանակի ընդհանուր հրամանատարին, որ մի վրացի էր, նրանք հաղորդում էին հայկական բարբարոսությունների մասին շիծու լուրեր, իսկ հունվարի 30-ին հաղորդեցին, թե մահմեդական բնակչության պաշտպանության համար իրենք ստիպված են արշավանք սկսել: Սկսվում էր նոր պատերազմ:
Թուրքական ուժերը, ըստ երևույթին, ուշքի էին եկել, մինչ ռուսական զորքերը անընդհատ զանգվածային և անկանոն կերպով լքում էին ճակատը և տուն շտապում: Ամբողջ երկու ամիս հետևում էի այդ զորքերի փախուստին, որ կատարվում էր երեք ուղղությամբ՝ միանալով Ալեքսանդրապոլում: Գալիս էին Պարսկաստանից երկաթուղով Երևանով, Ղարսով Էրզրումից և Ելենովկայից՝ խճուղով: Նրանք հաճախ վաճառում էին իրենց զենքերը, նույնիսկ իրենց սրբերիպատկերները, վաճառում էին զինվորական կառքերը, հագուստները և այն ամենը, ինչ որ կարողանում էին վաճառել: Բոլորն իրենց բոլշևիկ էին համարում՝ հայտարարելով, թե իրենք պատկանում են այն կուսակցությանը, որ իրենց տուն է կանչում: Բոլորն էլ ունեին համոզում, թե իրենց հայրենիքում արդեն հողերը բաժանվում են և տուն էին շտապում իրենց բաժնից չզրկվելու համար:
Չափազանց ծանր, գրեթե անկարելի գործ ստանձնեց հայկական զորաբանակը, որ այդ դժնդակ պայմաններում, որևէ օգնություն չստանալով կովկասյան հարևաններից, պարտավորված էր պաշտպանել կովկասյան ճակատը և դիմադրել թուրքական արշավող բանակին: Հունվարի և փետրվարի զարհուրելի ցրտերին դժվար էր զինվորներին տանել դեպի Թուրքահայաստանի շրջանները, որոնք ավերված և ամայի էին՝ մանավանդ, որ այդ մեծ տարածության վրա բացակայում էին հաղորդակցության միջոցները: Նաև սնունդն էր պակասում:
Ալեքսանդրապոլում նստած, մենք ստիպված էինք երկու գործ միաժամանակ անել: Մի կողմից ընդունում էինք ճակատից փախչող ռուսական զորքերը, որոնք բարոյալքում և խուճապ էին առաջացնում, մյուս կողմից հապճեպ կերպով հայկական զորքեր էինք հավաքում և ուղարկում դեպի ռազմաճակատ:
Հայերի և թուրքերի ուժերը այդպիսի պայմաններում հավասար չէին կարող լինել:
Հայկական զորաբանակի կազմակերպությամբ զբաղված էր Հայոց Ազգային խորհուրդը, բայց միաժամանակ Անդրկովկասյան Կոմիսարիատը կազմակերպում էր վրացական և թաթարական զորաբանակներ:Անդրկովկասյան իշխանության զինվորական ղեկավարությունը հայերի ձեռքում չէր, ուստի այն ծառայում էր հակահայկական, այսինքն՝ ռազմաճակատին հակառակ նպատակների: Որովհետև թաթարները պարզապես թուրքերի կողմն էին, իսկ վրացիները նրանց փաստորեն ուժ էին տալիս, Անդրկովկասյան Կոմիսարիատը իրավունք չէր տալիս զորահավաք անելու, որի համար բերում էր զանազան ձևական առարկություններ: Եղավ մի պահ, երբ հայերը պատրաստ էին առանց Կոմիսարիատի թույլտվության, ինքնագլուխ, հայկական զորահավաք անել: Ամբողջ մեկուկես ամիս մեր և մեր հարևանների միջև պայքար էր գնում, մինչև որ հաջողվեց թույլտվություն ձեռք բերել:
Պետք է նկատի ունենալ նաև, որ երկաթուղիները հայերի ձեռքում չէին, այլ թաթարների և վրացիների, որոնք մերժում էին մեզ վագոններ տալ դեպի ճակատ զորք փոխադրելու համար: Հայոց Ազգային խորհրդի նախագահն ու անդամները ամբողջ 48 ժամ ստիպվախ եղան սպասել Թիֆլիսի կայարանում, մինչև որ մի գնացք ստացավ Կարս մեկնելու համար: Երևան-Ջուլֆա գծի վրա, հայկական զորքերի շարժումը կանգնեցնելու նպատակով, թաթարները պայթեցրին երկաթուղային կամուրջը:
Միևնույն ժամանակ, հայկական զորաբանակի կազմակերպումը մեծ դժվարությունների էր հանդիպում: Քաղաքացիները դժվարությամբ էին մտնում բանակ, մասնավորապես՝ հետևազորի շարքեր: Հայ հարուստները դրամ չէին տալիս և պետք էր նրանց բանտ նստեցնել՝ վճարել տալու համար իրենց վրա ընկած բաժինը: Թիֆլիսցի հայերը, մասնավորապես, խուսափում էին զինվորական ծառայությունից: Զորքերի մեջ մտնում էին առավելապես Երևանի, Բայազետի և Զանգեզուրի հայերը, այսինքն՝ բուն Հայաստանի հայերը:
Հայոց Ազգային խորհրդից բացի Թիֆլիսում գործում էր նաև թուրքահայերի մի կոմիտե: Այն ժամանակ միացյալ Հայաստանի մասին խոսք չկար և հայկական հատվածները իրար մոտենալով հանդերձ՝ դեռ չէին ձուլվել: Թուրքահայերը զբաղված էին միմիայն Թուրքահայաստանի ազատագրության խնդրով և կազմում էին հատուկ զորամասեր Անդրանիկի ղեկավարությամբ: Նրանց հետ գործում էր անգլիացի գնդապետ Բարքը, որը հետագայում սպանվեց բոլշևիկների կողմից Վլադիկավկազում: Նրա միջոցով Ազգային խորհուրդը ստացավ 4 միլիոն ռուբլի զինվորական նպատակների համար:
Օրեցօր աճում էր Հայոց Ազգային խորհրդի հեղինակությունը: Նրա շուրջ համախմբվում էին հայկական բոլոր տարրերը՝ համակվելով Կովկասում հայկական հատուկ հողամաս ունենալու գաղափարով:
Հայկական զորաբանակը կազմակերպվում և մաս առ մաս ճակատ էր ուղարկվում: Չեմ կարող ասել, սակայն, որ այն սպառնալից ուժ էր ներկայացնում, որովհետև ռազմաճակատը մեծ էր և ստիպված էր տարածվել՝ կազմելով շատ փոքրիկ զորամասեր: Դրոն, որ անկասկած զինվորական բնածին տաղանդ է, ասում էր, որ մեծ սխալ է զորքը այդպես տարածելը: Նա պաշտպանում էր այն միտքը, թե անհրաժեշտ է կրճատել ճակատը և զորքը համախմբել զորավոր բռունցք կազմելու համար: Դրա փոխարեն, սակայն, մեր զորքերը բաժանվում էին փոքրիկ մասերի և մաս-մաս ճարդվում:
Թիկունքի կացությունը օրեցօր վատթարանում էր: Կովկասյան մահմեդականները, զինված խմբեր կազմած, հարձակումներ էին գործումդեպի ճակատ մեկնող մեր զորամասերի վրա , քանդում երկաթուղագծերը, պայթեցնում կամուրջները: Մի խոսքով, անում էին այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է բանակի շարժումները կասեցնելու համար:
Մի փոքրիկ բնորոշ դեպք. Ալեքսանդրապոլի մոտ Մոլլա Մուսա անունով մահմեդական մի գյուղ կար: Այդ գյուղի բնակիչները հարձակումներ էին կատարում հայ զինվորների վրա, սպանում նրանց և զենքերը գրավում: Նախքան այդ գյուղը պատժիչ զորամաս ուղարկելը, որոշվեց պատգամավորություն ուղարկել զինվորական պատգամավորների խորհրդի նախագահ Ասրիբեգյանի գլխավորությամբ: Ասրիբեգյանը երիտասարդ սոցիալ-դեմոկրատ էր՝ մենշևիկ, ով այդպիսի պարագաներում հավատում էր համոզելու միջոցներին: Նրա հետ գնացին նաև Ալեքսանդրապոլի քաղաքային վարչության անդամները: Երբ պատգամավորությունը մոտեցել էր գյուղին, գյուղացիները հրացանները պարպել էին նրանց վրա և Ասրիբեգյանը սպանվել էր: Ալեքսանդրապոլի բնակչությունը խորապես հուզվեց և գրգռվեց: Երբ կայարանին մոտեցավ Թիֆլիսից եկող գնացքը, ամբոխը վագոնից դուրս քաշեց մի մահմեդական ճամփորդ և տեղում սպանեց:
Այսպիսի երևույթները Կովկասի բոլոր կողմերում սովորական էին:
Թուրքերը՝ տեսնելով, որ ռուսական զորքերը լքել են ճակատը, հեռագիր հեռագրի հետևից ուղարկում էին կովկասյան բանակի գլխավոր հրամանատար զորավար Օդիշելիձեին՝ հայերին մեղադրելով քրդերի և թաթարների հանդեպ զարհուրելի բռնությունների մեջ: Հայտնի է, որ թուրքերը ամեն անգամ, երբ կոտորածի են պատրաստվում, սովորություն են դարձրել հայերին մեղադրելով՝ հոգեբանական հող պատրաստել իրենց դիվային ծրագրերի համար: Այդ հաղորդագրությունները նպատակ ունեին պարզապես գրգռել և հայերի դեմ ոտքի հանել Կովկասի մահմեդականությանը: Նրանց շնորհիվ մեծապես լարվեցին մեր հարաբերությունները Ադրբեջանի թաթարների հետ և հնարավոր չեղավ նրանց հետ որևէ համաձայնության գալ: Թուրքերը ամեն ջանք գործի դրեցին, որ այդպիսի համաձայնություն տեղի չունենա և հաջողեցին՝ գրգռելով մեր հարևանների կրոնական և այլ կրքեր:
Թաթարները, սակայն, չէին գոհանում հայերի վրա միայն հարձակվելով: Նրանք հարձակվում էին նաև տուն վերադարձող ռուս զինվորների վրա: Ամենից մեծ հուզումը ռուս զինվորների շրջանում առաջ բերեց թաթարների հուժկու հարձակումը ռուս զորամասի վրա Շամխոր կայարանի մոտ: Հարձակվողները հանկարծակիի էին բերել միամիտ ռուս զինվորներին, որոնք զենքերը մի կողմ դրած և վագոններում տեղավորված, հանգստանում էին: 1000 ռուս զինվորներ այրվեցին վագոններում: Բազմաթիվ հրացաններ և թնդանոթներ գրավվեցին և տարվեցին Գանձակ: Այդ դեպքի համար ռուս զինվորները 1920թ. վրեժ լուծեցին Գանձակի թաթարներից՝ հազարավոր մարկանց սպանելով և քաղաքի ամբողջ թաղամասեր այրելով ու ավերելով: Թաթարները մեղադրեցին հայերին, թե իբր նրանք օգնեցին բոլշևիկներին՝ իրենց սեփական վրրեժը լուծելու համար:
1918թ. հունվարին թուրքական արշավող բանակի ճնշման տակ հայերը աստիճանաբար դատարկում էին Թուրքահայաստանի շրջանները. Գաղթականները հեռանում էին, իսկ նրանց հետևից նաև՝ հայկական զորամասերը: Ճակատը մոտենում էր 1914թ. ռուս-թուրքական սահմանին: 1917թ. դեկտեմբերի 5-ին կնքված զինադադարը հիմնավորապես խախտված էր թե փաստորեն, թե իրավականորեն:
Ես պատրաստվում էի մեկնել Էրզրում, որտեղ ինձ կանչում էին անդադար, երբ հանկարծ հեռագիր ստացա Թիֆլիսից: Մեր կուսակցական մարմինը կանչում էր Թիֆլիս: Երբ հասա Թիֆլիս, արդեն գլխավոր խոսակցության առարկան հաշտության բանակցություններն էին Թուրքիայի հետ: Տեսա, որ արդեն ուշացել ենք:
ldp6khnbu2hlv8sjfx5sfb1q0j5soym
396726
396700
2026-09-18T07:32:16Z

1918թ. հունվարի 3-ին գրած նամակով կովկասյան ճակատի թուրք հրամանատար Վեհիբ փաշան Անդրկովկասյան ներկայացուցիչներին հրավիրում էր մեկնել Բրեստ-Լիտովսկ, որտեղ տեղի էր ունենում հաշտության ծանոթ խորհրդաժողովը: Վեհիբ փաշան խոստանում էր Անդրկովկասյան կառավարությունը ճանաչեցնել տալ նաև իր զինակիցներին՝ գերմանացիներին, ավստրիացիներին և բուլղարներին: Այս հրավերը թեև որոշ տարակարծություն առաջ բերեց կովկասյան գործիչների մոտ, բայց մեծամասնությունը դեմ էր Բրեստ-Լիտովսկ մեկնելու: Վեհիբ փաշայի նամակը Թիֆլիս էր հասել միայն փետրվարի 1-ին: Բրեստ-Լիտովսկ մեկնելու կողմնակից էին վրաց ազզգայնականները, բայց վճռականորեն դեմ էին վրաց սոցիալ-դեմոկրատ մենշևիկներն ու հայերը:
Պետք է ասել, որ կառավարությունից բացի, այդ կարգի խնդիրներում վճռական խոսք ուներ ասելու Անդրկովկասյան Սեյմը, որի նախագահն էր վրացի Չխեիձեն, իսկ փոխնախագահները՝ Ս. Տիգրանյանը և թաթար, դոկտոր Աղաևը, ով հետո սպանվեց Թիֆլիսում: Սեյմը իր մեջ խտացնում էր կովկասյան ազգությունների երեք գլխավոր կուսակցությունների տարբեր ձգտումներն ու քաղաքականությունը, ուստիև հիմնական և ոչ մի հարցում այն չկարողացավ համերաշխություն գոյացնել: Սեյմի կուլիսների ետևում գործերը ղեկավարում էին կուսակցությունների կենտրոնական մարմինները:
Փետրվարի 1-ին Անդրկովկասյան կառավարույթունը առաջին անգամ լրջորեն մտահոգվեց հաշտության բանակցություններով: Այդ ժամանակ Բրեստ-Լիտովսկում պոլշևիկների և գերմանական կոալիցիայի միջև դեռ համաձայնություն չէր եղել: Թուրքերն ու գերմանացիները հարձակման էին անցել և գրեթե առանց դիմադրության առաջ էին շարժվում:
Անդրկովկասյան կառավարությունը շարունակում էր բանակցություններ վարել Հյուսիսային Կովկասի հետ՝ ոչ-բոլշևիկյան Ռուսաստանի վիճակի մասին: Կովկասի զինվորական իշխանությունները անհրաժեշտ էին համարում հաշտության բանակցությունները, որպեսզի հնարավոր լինի գեթ փրկել զենքի և ռազմամթերքի հսկա պահեստները Տրապիզոնում:
Նկատի ունենալով այս պայմանները, Անդրկովկասյան կառավարությունը որոշեց փետրվարի 1-ին խնդրել Սեյմին, որ մի հատուկ հանձնախմբի միջոցով մշակի հաշտության պայմանները՝ միաժամանակ ձեռնարկելով բանակցությունների գործը: Այդ որոշումից հետո է, որ ինձ Ալեքսանդրապոլից կանչեցին Թիֆլիս: Հ. Յ. Դաշնակցությունը անհրաժեշտ էր գտել իմ մասնակցությունը հաշտության բանակցություններին:
Փետրվարի ընթացքում կառավարությունը բազմաթիվ նիստեր գումարեց՝ քննության ենթարկելու հաշտության խնդիրը և պայմանները: Փետրվարի 1-ին կովկասյան ճակատի սպայակույտի պետը հայտարարեց, որ «պատերազմը շարունակելու համար այլևս զինվորական ուժ չկա»: Հայերը ևս հաշտություն էին ուզում: Միայն ռուսներն էին, որ ջանում էին ձգձգել հաշտության բանակցությունները՝ Ռուսաստանից Կովկասի անջատման առաջն առնելու համար:
Հաշտության խորհրդաժողովի վայրը դարձավ վիճաբանության առարկա: Առաջարկվում էին Թիֆլիսը, Բաթումը և Տրապիզոնը: Առաջին երկու քաղաքները մերժվեցին, որպեսզի թուրքերին պատեհություն չտրվի մոտիիկից ծանոթանալու Կովկասի ներքին իրավիճակին: Կանգ առան վերջապես Տրապիզոնի վրա, որ նկատվում էր «չեզոք» քաղաք, որովհետև այդ որոշումը կայացնելու ժամանակ Տրապիզոնը ռուսների ձեռքին էր:
Փետրվարի 13-ին, նկատի ունենալով, որ Հյուսիսային Կովկասից և Ուկրաինայից ոչ ոք չեկավ, Անդրկովկասյան կառավարությունը Ուկրաինայի կենտրոնական իշխանությանը հաղորդեց, որ ինքը համաձայնության է եկել թուրքերի հետ Տրապիզոնում հաշտության բանակցություններ վարելու համար, միաժամանակ հայտնելով, որ հաշտության խորհրդաժողովը պետք է բացվի փետրվարի 17-ին (հին տոմարով):
Սեյմում, երբ ես վճռականապես արտահայտվեցի ի նպաստ հաշտության և մերձեցման Թուրքիայի հետ, ռուս քաղաքական շրջանակները շատ հուզվեցին ու վրդովվեցին՝ երեսիս տալով Մոսկվայի իմ ճառերը: Սակայն նրանք մոռանում էին, որ ոչ թե մենք էինք Ռուսաստանից հեռացել, այլ ինքը Ռուսաստանն էր լքել մեզ:
Փետրվարի 16-ին Սեյմը ընտրեց հաշտության պատվիրակությունը, որի կազմը հետևյալն էր. նախագահ՝ Ակակի Չխենկելի (վրացի), անդամներ՝ Աբաշիձե (վրացի մահմեդական), Գվաղավա և Լասխիշվիլի (վրացիներ), Հ. Քաջազնունի և ես հայերի կողմից, Հաջինսկի, Հայդարով, Խասմամեդով ու Շեյխուլիսլամով (թաթարներ):
Թուրքերը սկզբում որպես խորհրդաժողովի հարմար վայր սկզբում առաջարկեցին Բաթումը, բայց հետո հրաժարվեցին պահանջից և համաձայնվեցին Տրապիզոնի տարբերակին: Մեր գլխավոր նպատակն էր չկորցնել Թուրքահայաստանը, մինչդեռ թաթարներն ու վրացիները մտադիր չէին պաշտպանել այն: Պարզ էր, որ հիմնական վեճը Թուրքահայաստանի շուրջ էր լինելու: Վրացիների՝ արդեն բավականաչափ փոխված տրամադրության արտահայտիչն էր պատվիրակության նախագահ Չխենկելին, որը Գեգեչկորիի նման ռուսական հակումներ չուներ, այլ թուրքական կողմնարոշման մարդ էր: Պատվիրակության թաթար անդամներից աչքի էր ընկնում Մահմեդ Հասան Հաջինսկին՝ չափազանց զգուշավոր և լուրջ գործիչ Բաքվից: Հայ պատվիրակների հետ որպես խորհրդական եկել էին Ռուբեն Տեր-Մինասյանը, Լեոն:
Պատրաստվելով Տրապիզոն գնալ, կովկասյան զինվորական շտաբից ես հետս վերցրել էի քարտեզ, որ այսօր էլ մոտս է և հետագայում բոլոր խորհրդաժողովներում սեղանի վրա էր. այդ քարտեզի վրա Էնվեր փաշան, Վեհիբ փաշան, Ռեուֆ բեյը և Բեքիր Սամի բեյը հաջորդաբար գծել էին Հայաստանի սահմանները: Կամենալով ունենալ նաև Թրքահայոց խորհրդի կարծիքը՝ ես դիմեցի նրա անդամ Վահան Փափազյանին՝ խնդրելով գրավոր կերպով տալ ինձ իրենց պահանջերը Թուրքահայաստանի սահմանների մասին: Պետք է ասեմ, որ նրա տված սահմանները գրեթե նույնն էին, ինչ որ հետագայում գծեց նախագահ Վիլսոնը:
Պատվիրակությունը փետրվարի 17-ի գիշերը ժամը 12-ին պիտի մեկներ Տրապիզոն, բայց նախքան կայարան գնալը պատվիրակները հավաքվեցին նախկին փոխարքայի պալատում՝ կառավարրության անդամների հետ մտքերի վերջին փոխանակություն ունենալու նպատակով: Երբ մենք պալատում էինք, հանկարծ եկավ ռադիո-հեռագիր, որը ստորագրել էր Կարախանը: Հեռագիրը գալիս էր Բրեստ-Լիտովսկից՝ բոլշևիկյան պատվիրակության կողմից:
Հեռագրում, ի միջի այլոց, կարդացինք. «Փետրվարի 11-ի վերջնագրի հետ համեմատած, թուրքերի այս նոր առաջարկը պայմանաժամ էր պարունակում: Այդ նկատումով, ինչպես նաև հաշվի առնելով գերմանացիների մերժումը՝ դադարեցնել պատերազմական գործողությունները հաշտություն կնքելուց առաջ, մենք որոշեցինք ստորագրել հաշտության դաշնագիրը առանց այն քննած լինելու և մեկնել անմիջապես: Ամենալուրջ վատթարացումը փետրվարի 11-ի պայմաններից այն է, որ Ռուսաստանից անջատվում են ինքնորոշման պատրվակով՝ Արդահանը, Կարսը և Բաթումը: Կարախան»:
Այս հեռագիրը մեծ զարմանք և հուսախաբություն պատճառեց: Մենք, որ երկար նիստերում քննության էինք առել Թուրքահայաստանի միացման պայմանները, այժմ իմանում էինք որ ոչ միայն Թուրքահայաստանը, այլև Անդրկովկասի գրեթե կեսը անջատվում էր և հանձնվում թուրքերին: Փոքրիկ տատանում ունեցանք՝ գնա՞լ, թե ոչ: Բայց, ի վերջո, զգացինք, որ մեր գնալը անհրաժեշտ է: Սակայն, բոլորիս սրտերում էլ արդեն մտել էր թունավոր ու ճնշող կասկածը: Կարծես նախազգացում ունեինք, որ անկարելի է այլևս հաշտության բանակցություններ վարել, երբ խնդիրը անձնատվության դուռն էր հասել: Այսուհանդերձ, անհրաժեշտ էր սրևէ ձևով ընդհանուր լեզու գտնել թուրքերի հետ, մանավանդ, որ Եվրոպայից եկած պատերազմական լուրերը մխիթարական չէին մեզ համար:
Ժողովուրդը հաշտություն էր ուզում, և մենք չէինք կարող չգնալ: Երբեմն մեզ թվում էր, որ եթե Բրեստ-Լիտովսկ մեկնեինք, թերևս կարողանայինք փրկել 1914-ի սահմանները:
Նույն գիշերը, այսինքն՝ փետրվարի 17-ին, Անդրկովկասյան Սեյմի նախագահ Չխեիձեն և կառավարության նախագահ Գեգեճկորին հաղորդեցին աշխարհի բոլոր կառավարություններին, որ Անդրկովկասը չի ճանաչում Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը և որ իր պատվիրակությունը մեկնում է Տրապիզոն:
Վեհիբ փաշան, սակայն, շուտով՝ փետրվարի 25-ին, հիմնվելով արդեն Բրեստ-Լիտովսկի դաշնագրի վրա, պահանջեց ամենակարճ ժամանակամիջոցում դատարկել Կարսը, Բաթումը և Արդահանը: Նույն օրն իսկ նրան պատասխանեցինք, որ Անդրկովկասի կառավարությունը չի ճանաչում Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը և Վեհիբ փաշայի պահանջը մերժում է համարում հաշտության բանակցություններ վարելու, որոնց համար Անդրկովկասյան Սեյմի կողմից հատուկ պատվիրակություն է արդեն մեկնել Տրապիզոն:
Անդրկովկասյան կառավարությունը իր տեսակետը ավելի ևս ամրապնդելու համար հարկ համարեց հետևյալ օրը՝ փետրվարի 26-ին, Սեյմի արտակարգ նիստ հրավիրել, որտեղ վարչապետ Գեգեճկորին զեկուցեց Վեհիբ փաշայի պահանջների, կառավարության պատասխանի և պատվիրակության մեկնելու մասին: Այդ զեկույցը տալու ընթացքում Գեգեճկորին առաջին անգամ հրապարակայնորեն և պաշտոնապես հիշեց, որ Անդրկովկասը գործում է որպես կատարելապես անկախ քաղաքական միավոր: Գեգեճկորին զարմացավ, որ թուրքերը, խոստանալով Բրեստ-Լիտովսկում պաշտպանել Անդրկովկասի անկախությունը, չսպասեցին Տրապիզոնի խորհրդաժողովին, այլ անջատ հաշտություն կնքեցին Ռուսաստանի հետ՝ ի վնաս Անդրկովկասյան հողամասերի: Գեգեճկորին հայտնեց, որ «հաշտությունը վտանգի տակ է, և ժողովուրդը պետք է պատրաստ լինի ամեն պատահականությունների»:
Բոլոր կուսակցությունները, բացի Մուսավաթից, ուժ տվեցին կառավարության անդրդվելի դիրքին, համաձայնելով, որ չպետք է ճանաչել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը: Միայն Խան-Խոյսկին՝ Մուսավաթի առաջնորդը, առաջարկում էր սպասողական դիրք գրավել և վճռական ոչ մի քայլ չանել, մինչև որ Տրապիզոնից նոր տեղեկություններ գան:
Սեյմի ընդունած բանաձևը մերժում էր Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը և հավանություն տալիս կառավարության քայլերին:
Ծանրության կենտրոնը փոխադրվեց Տրապիզոն: բայց հոգեբանորեն Անդրկովկասը իրեն բոլորովին միայնակ էր զգում՝ լքված Ռուսաստանից, թեև պաշտոնապես դեռ անջատված չէր: Երկդիմի իրավիճակ էր ստեղծվել: Փաստորեն, անկախ Անդրկովկասը իրավականորեն տակավին անկախ չէր: Եվ թուրքերը դա բացատրում էին հայերի և մասամբ վրացիների ռուսասիրությամբ, ինչը նրանց ավելի էր գրգռում:
Զինվորական տեսակետից՝ հայերի վիճակը ամենից ծանրն էր: Եվ բնական է, որ ամենից ավելի անհանգիստ էին նրանք՝ սրտատրոփ սպասելով Տրապիզոնի բանակցությունների արդյունքին:
gefdollinwb09eiavr30yevugkg8zp7
396738
396726
2026-09-18T08:05:09Z

1w36hb71ps2kz603py1h9k5m38nazvg
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Է
0
151409
396701
2026-09-17T20:34:39Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը |section = Գլուխ Է. Իմ մասնակցությունը Քաջազնունու կառավարությանը |previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Զ|Գլուխ Զ]] |next = Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ը|...»:
396701
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ Է. Իմ մասնակցությունը Քաջազնունու կառավարությանը
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Զ|Գլուխ Զ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ը|Գլուխ Ը]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Կովկասյան դեպքերի նկարագրությունը ես ընդհատեցի հունիսի 15-ին, այսինքն այն օրը, երբ մենք մեկնեցինք Պոլիս: Այդ պահին արդեն կազմվել էր Հայաստանի առաջին կառավարությունը նախագահությամբ Հովհաննես Քաջազնունու: Հունիսի վերջին այն արդեն մեկնել էր Երևան: Որպես ներքին գործերի նախարար՝ կառավարության մեջ էր Արամը: Աշնան ընթացքում՝ հոկտեմբերի վերջին, Քաջազնունին վերակացմեց կառավարությունը, այն դարձնելով կոալիցիոն: Կառավարության կազմ մտան չորս նախարարներ Ժողովրդական կուսակցությունից, Դաշնակցության ներկայացուցիչները հինգ հոգի էին: Այս վերակազմված կառավարությունն էր, որին ես մաս կազմեցի որպես պարենավորման և ժողովրդական առողջապահության նախարար՝ սպանված Կարճիկյանի փոխարեն:
Երբ Թիֆլիսից Երևան էին գնում, գնացքում էին նաև Ժողովրդական կուսակցության նորընտիր նախարարներից Ղուլյանը, Վերմիշյանը և Էնֆիաջյանը: Ուլուխանլու կայարանի մոտ, Երևանից յոթ կիլոմետր հեռավորության վրա, թուրք պահակները կանգնեցրին մեր գնացքը: Մեր իրերը նայելու պատրվակով նրանց մեզ առաջարկեցին դուրս գալ գնացքից և իրերը թողնել գնացքում: Մենք չէինք համաձայնվում: Սկսվեցին խոսակցություններ և վեճեր: Թուրք զինվորները, հրացաններն առնելով, սպառնական դիրք բռնեցին: Արդեն մթնում էր, գնացքում անհանգստությունը սաստկանում էր:
Այդ ժամանակ Երևանի կայարանում մեզ սպասող անձինք՝ Երևանի պարետ Շահխաթունու գլխավորությամբ, կարծելով, թե մեր գնացքը ուշացել էր, մի քանի սպաների հետ բարձրանում են շոգեմեքենան և ընդառաջ գալիս մեզ: Հասկանում են եղելությունը, բանակցությունների մեջ մտնում թուրք սպաների հետ և ազատում են գնացքը: Այսպես, վերջապես հասանք Երևանի կայարան:
Արդեն երեկոյան ժամը 10-մ էր: Կայարանը լուսավորված չէր, հորդ անձրև էր տեղում, բոլորի դեմքերը մռայլ ու հոգնած էին: Կայարանում մեզ դիմավորեց ներքին գործերի նախարար Արամը, որ շատ տխուր և հոգնած էր երևում: Իր առաջին խոսքերն ուղղված էին ինձ. «Օ, շատ ծանր է, չափազանց ծանր մեր աշխատանքը այստեղ»:
Կայարանը ամայի էր: Մենք ցրվեցինք մեզ հատկացված բնակարանները:
Հետևյալ օրը՝ նոյեմբերի 22-ին, իմացանք, որ արևմտյան ճակատում՝ Եվրոպայում, զինադադար է կնքվել: Բայց կրքերը տակավին հուզված էին Կարճիկյանի սպանությամբ, որի հանդիսավոր թաղումը կատարեցինք: Սպանողը՝ դաշնակցական Եգոր Մինասյանը, բանտարկված էր: Դատարանում նա հայտնեց, որ սպանել է Կարճիկյանին՝ նրան մեղավոր նկատելով այն բանի համար, որ կովկասյան իշխանությունները զրկեցին Կովկասը ռուսական օգնությունից և, այդպիսով, թուրքերին հնարավորություն տվեցին Բաքվում կոտորած իրականացնել:
Կարճիկյանի հանդիսավոր թաղումից հետո կյանքը մտավ իր բնականոն հունի մեջ: Մեր առջև դրված էին ահագին կարևորություն ունեցող խնդիրներ՝ պատրաստություն հաշտության խորհրդաժողովի, որ պետք է տեղի ունենար Փարիզում, պատվիրակության ընտրություն և հրահանգների մշակում, վիճելի հարցերի կարգավորում Վրաստանի հետ և պայքար սովի և տիֆի համաճարակի դեմ, որ իր ահռելի ծավալով սպառնում էր Հայաստանի ժողովրդի գոյությանը:
Նոյեմբերի 24-ին անգլիացիները Էնզելիից մտան Բաքու, և զորավար Թոմսոնը հրատարակեց իր ծանոթ կոչը Ադրբեջանին: Նոր շրջան էր սկսվում Կովկասի կյանքում:
Իմ առաջին տպավորությունները Երևանից ծայր աստիճան ճնշող էին՝ ձմեռ, ձյուն, ցուրտ, ցեխ փողոցներ, հրապարակներում քաղցածների բազմություններ, փողոցների անկյուններում, պատերի տակ մեռնող գաղթականներ, մթերքների սպառնալից բացակայություն, ճանապարհները փակված և ամեն տեսակ արգելքներ Հայաստանի ժողովրդին պարենավորելու դեմ: Քաղաքը կիսով չափ ավերակ էր: Պատրաստված պետական պաշտոնյաները մատի վրա էին հաշվվում, իսկ 7 կիլոմետր հեռավորության վրա կանգնած էին թուրքական զորքերը: Բառի բուն իմաստով, մենք աշխատում էինք գիշեր-ցերեկ:
Զինադադարից հետո մեր պատվիրակության զեկուցումը Պոլսի բանակցությունների մասին, հարկավ, կորցրել էր իր արժեքը, բոլորի հայացքները այժմ ուղղված էին դեպի Փարիզ: Հաշտության նոր պատվիրակության ընտրությունը մեզանից շատ ժամանակ չպահանջեց: Մեր կուսակցությունը կանգ առավ Ավետիս Ահարոնյանի, իսկ Ժողովրդկան կուսակցությունը՝ Միքայել Պապաջանյանի վրա: Պատվիրակության երրորդ անդամ նշանակվեց դոկտոր Համո Օհանջանյանը, որը արդեն արտասահմանում էր: Հարց կար Արամին և ինձ ուղարկել որպես պատվիրակ, բայց Քաջազնունու պնդումով մեր թեկնածության խնդիրը մեջտեղից հանվեց, որովհետև երկուսիս ներկայությունն էլ Հայաստանում անհրաժեշտ էր:
Ընտրված պատվիրակությանը տրվեց հրահանգ՝ պահանջել թուրքահայկական հողերը և ելք դեպի ծով, առանց սակայն հիշելու այդ ելքի վայրը: Կիլիկիայի մասին խոսք անգամ չկար: Պատվիրակությանը հրահանգ տրվեց համերաշխ գործել Պողոս Նուբար փաշայի հետ, իսկ եթե պետք լինի նրան հանձնել նախագահությունը, իսկ Ահարոնյանին՝ փոխնախագահությունը:
Այսպիսի հրահանգով դեկտեմբերի 12-ին պատվիրակությունը մեկնեց Երևանից: Հիշում եմ, որ քաղաքական և հողային պահանջների տեսակետից ամենից չափավորներն էին Ռուբեն Տեր-Մինասյանը և Քաջազնունին: Քաջազնունին նույնիսկ գտնում էր, որ դեպի ծով ելք չպետք էր պահանջել:
Երբ թուրքերը հեռացան, ավելի ևս սաստկացվ սովի տագնապը, որովհետև նրանք իրենց հետ տարան մեր հացի պաշարները: Գաղթականները կրկնապատկել էին Հայաստանի բնակչության թիվը: Տիֆի համաճարակը հարյուրավոր զոհեր էր տանում: Առավոտները Երևանի փողոցներում տասնյակներով, իսկ հետո նաև հարյուրներով դիակներ էին գտնվում, ժամանակ չէին ունենում նույնիսկ հավաքելու այդ դիակները: Տիֆիզ հիվանդացան և մեռան ներքին գործերի նախարար Արամը, նրա հետևից՝ պետական վերահսկիչ Մինաս Բերբերյանը և Հայաստանի գլխավոր առողջապահական տեսուչ դոկտոր Անդրեասյանը: Տիֆը դարձավ ժողովրդական մի ահռելի աղետ:
Արամի մահից հետո ներքին գործերի նախարարությունը ինձ հանձնվեց, հակառակ նրան, որ Կարճիկյանի սպանությունից հետո ելևմտական նախարարությունն էլ տրվել էր ինձ, բացի խնամատարության գործը:
Ոչ ոք չի կարող ասել, թե 1918 և 1919 թ. աշնանը և ձմռանը սովից ու տիֆից որքան մարդ մեռավ Հայաստանում, բայց իրականությունից բնավ հեռու չպիտի լինի, եթե ասեմ, որ մեր կորուստը այդ ամիսներին 150 հազարից պակաս չէր:
Տիֆը, հարկավ, չէր կարող կանգնեցնել մեր պետական կյանքի ընթացքը:
Դրոն, հայ զորքերի գլուխն անցած, դեկտեմբերի 6-ին մտավ Ալեքսանդրապոլ, որը մաքրվել էր թուրքերից: Մենք ձգտում էինք օր առաջ մտնել նաև Կարս և պահանջում էինք, որ թուրքերը անմիջապես թողնեն Կարսը, բայց մեր ճիգերը ապարդյուն անցան:
Հաց ստանալու համար ռադիոյով շարունակ կոչեր էինք ուղղում Եվրոպային, սակայն՝ ապարդյուն: Վրաստանը ամեն կերպ դժվարություններ էր հարուցում Թիֆլիս-Ղարաքիլիսա գշի վրա: Օգտվելով մեր նեղություններից և ուժասպառ վիճակից, մեր հարևանները ուզում էին իրենց ի նպաստ լուծել հողային վեճերը՝ գրավելով Բորչալուի և Ախալքալաքի գավառները: Այսպիսով, ստեղծվում էր այն մթնոլորտը, որից ծնվեց հայ-վրացական պատերազմը:
Այդ պատերազմի անմիջական առիթները երկուսն էին.
Ա. Հայաստանը ուզում էր ազատ ելք ունենալ դեպի Բաթում,
Բ. Իրեն կցել Լոռիի և Ախալքալաքի զուտ հայկական գավառները, որոնց վրա իր ձեռքն էր դրել Վրաստանը:
Վրաստանը հաղորդակցության անտանելի դժվարություններ հարուցելով, ձգտում էր ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, որպեսզի մենք հողային վեճերում զիջումներ անենք: Այս պարագաները հարկ եմ համարում շեշտելու, որովհետև ոմանք տարբեր պատճառներ են փնտրում հայ-վրացական պատերազմի բռնկման մեջ, ասելով, թե վճռական դեր են կատարել Հայաստանում գտնվող ռուս սպաների հակավրացական սադրանքները և Դրոյի ռազմատենչ խմբակցությունը:
1918թ. դեկտեմբերի երկրորդ կեսն ամբողջովին անցավ այդ բախումների մեջ: Հենց որ Դաշնակիցների հաղթանակը որոշապես հայտնվեց Կովկասում, Վրաստանի կառավարությունը, որ ավելի լավ ու անմիջական հեռագրական հաղորդակցություն ուներ Եվրոպայի հետ և ազատ էր սովից, համաճարակից ու թուրքերից, ավելի ընդարձակ կերպով կարողացավ նվիրվել դիվանագիտական աշխատանքների:
Այդ ժամանակներում Հայաստանի միջազգային վարկը բավական բարձր էր: Վրացիները ըմբռնում էին դա և ուզում էին իրենց գործը սերտորեն կապել Հայկական դատի հետ, որը վաղուց ի վեր Եվրոպայում մեծ ժողովրդականություն էր ստացել: Հայերը ևս գիտակցում էին իրենց դատի միջազգային կշիռը և մեծ հույսեր էին կապում դրա հետ: Սակայն, այդ ժամանակներում հայերը որոշապես զգացին, որ իրականում Ռուսահայաստանն է միայն, որ հայ բնակչություն ունի, իսկ Թուրքահայաստանը, զրկված հայությունից և առհասարակ բնակչությունից, միմիայն միջազգային մրցակցության առարկա է: Այսպիսի պայմաններում էր, որ պահանջ էր դրվում ժողովուրդ ունեցող Ռուսահայաստանը միացնել դատարկված Թուրքահայաստանի հետ:
Անդրկովկասյան հանրապետությունների ներդաշնակ գործակցությունը դիվանագիտական ճակատի վրա առաջին քայլը Վրաստանը նախաձեռնեց: Հոկտեմբերի 28-ին վրացական կառավարությունը իր համապատասխան դեսպանների միջոցով ուշագրավ նոտա ուղարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Հյուսիսային Կովկասի լեռնականների հանրապետություններին՝ առաջարկելով նոյեմբերի 3-ին Թիֆլիսում գումարել խորհրդաժողով, որի օրակարգում նպատակահարմար էր գտնում քննարկման դնելու հետևյալ հարցերը.
Ա. նորակազմ հանրապետությունների փոխադարձ ճանաչում,
Բ. վիճելի բոլոր, այդ թվում՝ հողային հարցերի լուծում փոխադարձ համաձայնությամբ, իսկ համաձայնության չգալու պարագայում՝ իրավարարությամբ,
Գ. փոխադարձ պարտավորություն՝ չմտնելու համաձայնության մեջ որևէ պետության հետ ի վնաս կովկասյան հարևանների,
Դ. Փոխադարձ պաշտպանություն և միացյալ դիվանագիտական ճակատ Փարիզի հաշտության խորհրդաժողովում՝ հանուն կովկասյան հանրապետությունների անկախության:
Այս նոտային Հայաստանի կառավարությունը Թիֆլիսի իր դեպանի միջոցով հայտնեց, որ Հայաստանը ևս ձգտում է զորացնել իր բարեկամական կապերը հարևան պետությունների հետ, ուստի վրացական կառավարության արծարծած մտքերին ընդհանուր հավանություն է տալիս: Սակայն դրանք իրականացնելու համար անհրաժեշտ է համարում նախնական բանակցություններ վարել ինչպես խորհրդաժողովի օրակարգի, այնպես էլ ժամանակի և տեղի մասին:
Վրացական կառավարությունը պատասխանեց, որ իր առաջարկած օրակարգը լոկ նախագիծ է, որ կարող է խորհրդաժողովի մասնակիցների ցանկությամբ փոփոխության ենթարկվել և որ նրանքկարող են դնել այլ հարցեր ևս:
Հայաստանի կառավարությունը անհրաժեշտ նկատեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև եղած վեճերը չդրվեն խորհրդաժողովի օրակարգի վրա, այլ լուծվեն փոխադարձ համաձայնությամբ երկու պետությունների միջև: Դրանից բացի, Հայաստանի կառավարությունը ուզում էր նախօրոք իմանալ Լեռնային Կովկասի հանրապետության ներկայացուցիչների լիազորության և կազմի մասին, ինչպես նաև՝ Ադրբեջանի վերաբերմունքի մասին, որ առաջարկում էր խորհրդաժողովը հետաձգել երկու շաբաթով: Բայց վրացիները արդեն հրավիրել էին խորհրդաժողովը և պահանջում էին, որ Հայաստանը անմիջապես ուղարկի իր ներկայացուցիչներին, հասկացնելով, որ եթե Հայաստանը լիազորներ չուղարկի, խորհրդաժողովը պիտի տեղի ունենա առանց նրա մասնակցության: Վերջապես, Հայաստանը համաձայնվեց իր ներկայացուցիչներին ուղարկել, առանց նախօրոք պահանջելու, որ Հայաստանի և Վրաստանի միջև եղած խնդիրները նախապես լուծվեն, պայմանով սակայն, որ դրանք չդրվեն խորհրդաժողովի օրակարգի վրա և խորհրդաժողովը որոշ ժամանակով հետաձգվի, որպեսզի Հայաստանը կարողանա մասնակցել: Վերջապես, Վրաստանը հետաձագեց խորհրդաժողովը մինչև նոյեմբերի 30-ը:
Սրանից արդեն կարելի է կռահել, որ Երևանում վախենում էին Թիֆլիսի վրա Ադրբեջանի ազդեցությունից և ուզում էին կարևոր խնդիրներ նախօրոք լուծել վրացիների հետ անմիջական բանակցությունների միջոցով: Սրանից բացի, հայերը հարկ չէին համարում առանձնապես շտապելու և ուզում էին սպասել Փարիզի խորհրդաժողովի ընթացքին: Այն ժամանակ սա էր ընդհանուր մտայնությունը հայերի շրջանում: Մինչդեռ քաղաքական մթնոլորտը օր ըստ օրե թանձրանում էր, մասնավորապես՝ հողային վեճերը սպառնալից կերպարանք էին ստանում: Արժե դրանց վրա մի քիչ ավելի հանգամանորեն կանգ առնել, քանի որ դրանք մինչև այժմ էլ հրատապ բնույթ ունեն: Այստեղ կարևոր եմ համարում հիշատակել շատ կարևոր փաստաթղթեր Վրաստանի և Հայաստանի հողային վեճերի վերաբերյալ:
Հոկտեմբերի 19-ի գրությամբ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմեց Հայաստանի կառավարությանը Թիֆլիսում Հայաստանի դեսպանի միջոցով. «Վրաստանի կառավարությունը տեղեկացավ, որ հոկտեմբերի 18-ին հայկական կանոնավոր զորամասերը, այսինքն՝ Հայաստանի առաջին և չորրորդ գնդերը գրավել են Թիֆլիսի նահանգի մի մաասը՝ Քոբեր կայանից մինչև սահմանային կամուրջը, ինչպես նաև՝ Սանահինի շրջակայքը: Այս առիթով Վրաստանի կառավարությունը, պատրաստ լինելով միշտ փոխադարձ համաձայնությամբ հարթել հողային վեճերը Հայաստանի բարեկամ կառավարության հետ, անհրաժեշտ է համարում հայտնել, որ քանի դեռ չկա այդպիսի համաձայնություն, հայկական զորամասերի մուտքը Թիֆլիսի նահանգի սահմաններից ներս նշանակում է Հայաստանի կողմից թշնամական քայլ Վրաստանի հանդեպ»:
Հայաստանի կառավարությունը համաձայնություն հայտնեց խաղաղ կերպով լուծել հողային հարցերը և այս առիթով վրացիները հրահանգ տվեցին իրենց զորքերին խուսափել ռազմական գործողություններից, պայմանով, որ հայերը ևս առաջ չշարժվեն, հակառակ պարագայում վրացիները ստիպված պիտի լինեն համապատասխան քայլեր առնել:
Հոկտեմբերի 23-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը այդ մասին հաղորդեց Հայաստանի վարչապետին: Միևնույն օրը վրացիները մեկ այլ գրություն ուղղեցին Վրաստանում Հայաստանի դեսպանին, հայտնելով, որ հայկական զորամասերը շարունակում են առաջ շարժվել և գրավել են Գորինջի-Ծաթեր գիծը: Այդ առիթով վրաց կառավարությունը պահանջեց, որ հայկական զորամասերը անմիջապես դատարկեն նոր գրաված տեղերը՝ Գորինջի-Ծաթեր գիծը, հակառակ պարագայում Վրաստանը դա նկատելու է պատերազմի հայտարարություն Հայաստանի կողմից, որի վրա պիտի ընկնի պատերազմի կործանարար հետևանքների ամբողջ պատասխանատվությունը:
Թիֆլիսում Հայաստանի ներկայացուցիչը պատասխանեց, որ կապ չունենալով Երևանի հետ, ինքը ի վիճակի չէ անմիջապես հաղորդել վրացական նոտայի բովանդակությունը Հայաստանի կառավարությանը, ուստի խնդրում է ռադիոյով նոտան հաղորդել Երևան: Բայց, նկատի ունենալով, որ ռադիոն էլ կարող է վնասված լինել, հայ դեսպանը առաջարկում է թույլ տալ իր լիազոր ներկայացուցիչներին՝ Մ. Արզումանյանին և Ա. Շահմազյանին արտակարգ գնացով Թիֆլիսից մեկնել ճակատ և վրացական նոտան հաղորդել հայկական զորամասերին, որպեզի նրան էլ իրենց կողմից տեղեկացնեն Հայաստանի կառավարությանը: Հայ դեսպանը հույս է հայտնում, որ Վրաստանի կառավարությունը ամեն միջոց գործի կդնի՝ կանխելու պատերազմը երկու բարեկամ հանրապետությունների միջև:
Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 25-ին Թիֆլիում իր դեսպանի միջոցով վրացիներին հաղորդում է հետևյալը. «Առաջին. Հայաստանի խորհուրդը, լսելով վարչապետի տեղեկատվությունը վրացական թիվ 4303 վերջնագիր-նոտայի մասին, որով պահանջվում էր անմիջապես դատարկել Շահալին, և վրացական ձեռք առած միջոցների մասին, որոշեց հավանություն տալ կառավարության գործելակերպին և առաջարկել նրան՝ առաջիկայում էլ հետևել նույն ընթացքին: Երկրորդ. Խորհուրդը կառավարության վրա պարտականություն դրեց ամեն միջոց ի գործ դնել՝ հաշտությամբ լուծելու բախումը այն հույսով, որ Վրաստանը ևս հետ կկանգնի հարձակողական քայլերից և առաջ չի շարժվի իր գրաված գծից»:
Հոկտեմբերի 27-ին Հայաստանի վարչապետը Վրաստանի արտգործնախարար Ռամիշվիլուն ուղարկում է հետևյալ հեռագիրը. «Ի պատասխան Ձեր հեռագրի, որ ոչ թիվ ուներ և ոչ թվական և որ ստացվել էր Երևանում հոկտեմբերի 25-ի գիշերվա ժամը 11-ին, հաղորդում եմ, որ մեր զորքերին խիստ հրաման է տրված գրավելու միայն այն կետերը, որ դատարկել են թուրքերը: Երկրորդ անգամ է հրաման տրվել: Մասնավորապես, հրահանգ է տրվել դատարկել Գորինջի-Ծաթեր գիծը, որը, ըստ երևույթին, գրավվել է թյուրիմացությամբ կամ պաշտպանողական նպատակներով: Բարի եղեք Ձեր կողմից կարգադրություններ անել, որ վերջ տրվեն վրացական զորքերի գրգռիչ գործողություններին և երկյուղառիթ շարժումներին: Հողային վեճերի լուծման համար առաջարկում եմ հրավիրել հայ-վրացական խորհրդաժողով»:
Դեկտեմբերի 5-ին Երևանից Վրաստանի դեսպան Մդիվանին իր կառավարությանը հաղորդում է. «Այսօր Տիգրանյանից ստացա հետևյալ նոտան. «Հայաստանի կառավարության հանձնարարությամբ խնդրում եմ Վրաստանի կառավարությանը հաղորդել, որպեսզի նա զորքեր չմտցնի Ախալքալաքի գավառ, մինչև խնդիրը խաղաղ եղանակով չլուծվի»:
Վրացական կառավարությունը Գեգեճկորիի ստորագրությամբ պատասխանում է. «Դեկտեմբերի 5-ի առավոտյան ժամը 10-ին մեր զորքերը գրավել են Ախալքալաքը: Մեր կառավարության այդ քայլը թելադրված էր տեղի բնակչության շահերից, որովհետև նա ենթարկվում էր անվերջ բռնությունների թե թուրքական զորամասների կողմից, որոնք մնում են գավառում, և թե անպատասխանատու անձերի և զինված ավազակախմբերի կողմից: Վրաստանի կառավարությունը իր պարտքը համարեց առաջին իսկ պատեհությամբ վերջ տալ այդ անտանելի կացությանը, նկատելով, որ Վրաստանի կողմից Ախալքալաքի գրավումը չի կարող վեճի առարկա լինել ո՛չ պատմական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական տեսակետներով»:
Դեկտեմբերի 9-ին Գեգեճկորին Երևանում վրաց ներկայացուցչին հեռագրում է. «Այս պահին զինվորական նախարարությունից հաղորդվեց, որ Սանահինի մոտ երևացել են հայկական չորրորդ գնդի մասերը Տեր-Նիկողոսյանի գլխավորությամբ, նրանք գրգռում են տեղական բնակչությանը և առաջ բերում թյուրիմացություններ, որոնց արդյունքը եղավ այսօր Սանահին կայարանի ռմբակոծումը: Ախալքալաքից այսօր զինվորական նախարարությանը հաղորդվեց, որ Բոգդանովկա գյուղի մոտ երևացել է հայկական մի գումարտակ: Խնդրում եմ միջոցներ ձեռք առնել՝ անբաղձալի միջադեպերի առաջն առնելու համար: Ախալքալաք գավառի գրավումը չի կարող խախտել այն հիմքերը, որոնց վրա պետք է կառուցվի փոխադարձ համաձայնությունը: Այդ մասին կարող եք որոշ որոշ հավաստիացումներ անել»:
Վրաստանի ներկայացուցիչ Մդիվանին Փարիզ մեկնող հայկական պատվիրակության հետ ճամփա էր ընկել դեպի Թիֆլիս, բայց ստիպված էր եղել մնալ Ղարաքիլիսայում, որովհետև այդ օրը սկսվել էին ռազմական գործողությունները հայ-վրացական սահմանում: Մդիվանին Ղարաքիլիայում դեկտեմբերի 13-ին հետևյալ գրությունն է ուղղում Ֆրանսիայի ներայացուցիչ գնդապետ Պուատեպարին. «Այսօր Տիգրանյանից ստացա հետևյալ նոտան. «Ահա երեք օր է, որ գտնվում եմ Ղարաքիլիսայի կայարանում՝ հնարավորություն չունենալով ոչ միայն առաջ շարժվելու դեպի Թիֆլիս, այլ նաև հեռագրով կապվելու իմ կառավարության հետ, հաղորդելու այստեղ տեղի ունեցող դեպքերի մասին, որոնք, իմ կարծիքով, աղետալի կերպարանք են ստանում: Ես իմ կողմից արեցի հնարավորը, որպեսզի համոզեմ Հայաստանի կառավարությանը՝ հետ կանգնելու ամեն տեսակ քայլերից, որոնք կարող են ավերել հայերի և վրացիների միջև ամբողջ դարեր գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները: Հակառակ իմ բոլոր ջանքերին՝ ես այսօր Ղարաքիլիսա-Լոռի հայկական զորամասի հրամանատար Դրոյից զորավար Սիլիկյանի միջոցով ստացա նոտա Հայաստանի վարչապետի ստորագրությամբ, որով նա վրացական կառավարությունից պահանջում էր Բորչալուի գավառը մաքրել վացական զորքերից:
Այսպիսի պահանջը ես համարում եմ միջամտություն Վրաստանի ներքին գործերին և առիթ, որ պիտի առաջ բերի պատերազմական բարդություններ: Մինչդեռ գյուղացիների զինված ապստամբությունը Բորչալուի գավառում պետք է հարթվի Վրաստանի և Հայաստանի փոխադարձ խաղաղ գործակցությամբ, իսկ զինված ապստամբության գրգռիչները պետք է պատժվեն, որովհետև հակառակ պարագայում նրանց անպատիժ մնալը զերկ է տալու բոլշևիզմին: Այդ համոզմանն է բերում Վրաստանի կառավարության փորձը, որ իր երեք գավառներում ճնշեց բոլշևիկյան ապստամբությունը:
Վերջին դեպքերի մասին ես խոսակցություն ունեցա արտգործնախարար Տիգրանյանի հետ, նրան առաջարկեցի Հայաստանի լիազորներ նշանակել՝ բանակցելու Վրաստանի կառավարության հետ և շրջելու Բորչալուի գավառում՝ այնտեղ տեղի ունեցող դեպքերը պարզելու նպատակով, բայց Տիգրանյանը մինչև այժմ պատասխան չի տվել:
Ուստի, խնդրում եմ Ձեզ, եթե Դուք որևէ հնարավորություն ունեք և կամ հարմար եք նկատում, ազդել Հայաստանի կառավարության վրա, որպեսզի նա չանցնի Բորչալուի գավառի այն մասի սահմանները, որ արդեն այս տարվա մայիսին վրացական զորքը զենքի ուժով գրավել է թուրքերից, խնդրում եմ ինձ հետ Թիֆլիս գալ ՝ Հայաստանի կառավարության պատվիրակների հետ միասին բախումը խաղաղ կերպով լուծելու համար
Վերոհիշյալին անհրաժեշտ եմ համարում ավելացնել, որ Թիֆլիսի և Հայաստանի միջև հաղորդակցության ընդհատման հետևանքով Վրաստանի կառավարությունը նախօրոք չի ստացել Հայաստանի կառավարության բողոքներն ու հայտարարությունները Բորչալուի գավառի վերաբերյալ, նույն պատճառով նա չունի այն տեղեկությունները, որ ես տանում եմ ինձ հետ: Դա ինձ իրավունք կտա հավատալու, որ իմ գալուց հետո շատ դեպքեր կստանան իրենց իսկական ու պատշաճ լուսաբանությունը, միաժամանակ՝ Հայաստանի կառավարությունը էլ ավելի լիակատար կերպով իրազեկ կդառնա դեպքերին և դա երկու կառավարություններին հնարավորություն կտա իրար հետ հասկացողության գալ»:
Դեկտեմբերի 13-ին Գեգեճկորին, ըստ երևույթին, տեղյակ չլինելով, որ Մդիվանին Ղարաքիլիսայում է, նրա հեռագիր է տալիս Երևան հետևյալ բովանդակությամբ. «Զինվորական նախարարությունը անհրաժեշտ աղբյուրից տեղեկություն է ստացել, որ Սանահինի շրջանում վրացական զորամասերի դեմ գործում են կանոնավոր հայկական զորամասեր, որոնց հարձակումները կատարելապես կազմակերպված բնույթ ունեն: Սանահինի շուրջ բոլոր կետերում կետերում Հայաստանի ծառայության մեջ գտնվող սպաների գլխավորությամբ սպայակույտեր են գործում: Որ մի վայրկյան թույլ տալով ինձ մտածելու, որ այդ բոլորը կատարվում են Հայաստանի կառավարության հրամանով, խնդրում եմ Ձեզնից ձեռք առնել միջոցներ, որպեսզի Հայաստանի կառավարությունը այս տխուր միջադեպի (որի զոհերը տասնյակներով վրացի զինվորներ ու սպաներ են հաշվվում արդեն) ճակատագրական հետևանքները կասեցնելու համար ազդի զինվորական մասերի և անպատասխանատու անձերի վրա և կասեցնի նրանց հանցավոր գործողությունները, որոնք ավերում են երկու հանրապետությունների բարեկամական հարաբերությունները»:
Դեկտեմբերի 11-ին Հայաստանի արտգործնախարար Տիգրանյանը հետևյալ ռադիո թիվ 6913 հեռագիրն է ուղղում Վրաստանի արտգործնախարարին, պատճենը՝ Թիֆլիսում Հայաստանի դեսպանին. «Ուղարկում եմ դեկտեմբերի 9-ին ղրկված, բայց հաղորդակցության դադարեցման պատճառով տեղ չհասած հեռագիրը: Ղարաքիլիսա-Լոռի զորամասի հրամանատարը հաղորդում է, որ զալարցիները երկրորդ օրն է, որ գտնվում են վրացական զորքերի թնդանոթային և գնդացրային կրակի տակ և թե Լոռիի շրջանի հյուսիսային մասի հայ գյուղերը ենթարկվում են թալանի ու բռնությունների՝ նույն զորքերի կողմից, Հայաստանի կառավարությունը ստիպողաբար բողոքում է վրացական զորքերի այդ սանձարձակությունների դեմ Հայաստանին պատկանող հողամասում, որը բռնի կերպով գրավված է վրացական զորքերի կողմից: Եթե Դուք անմիջապես միջոցներ ձեռք չառնեք վերջ տալու այդ սանձարձակություններին, Հայաստանի կառավարությունը ամեն պատասխանատվություն վերցնելու է իր վրայից հետևանքների համար»:
Իսկ Գեգեճկորին դեկտեմբերի 13-ին երկրորդ հեռագիրն է ուղղում Հայաստանի արտգործնախարարին. «Ի պատասխան Ձեր թիվ 6913 հեռագրի, հաղորդում եմ հետևյալը. Վրաստանի կառավարությունը մեկ անգամ ևս հաստատում է իր անհողդողդ ձգտումը լուծելու բոլոր վիճելի հարցերը խաղաղ համաձայնության միջոցով: Որքան ժամանակ այդ հարցերը լուծված չեն հիշյալ եղանակով, Վրաստանի կառավարությունը անթույլատրելի է համարում որևէ միջամտություն իր ներքին գործերին: Գալով Ղարաքիլիսա-Լոռի զորամասի հաղորդագրությանը, Վրաստանի կառավարությունը հայտնում է, որ դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Նոյեմբերի 9-ից մինչև այսօր որոշ հայկական զորամասեր՝ հայկական ծառայության մեջ գտնվող կանոնավոր սպաների հրամանատարության տակ, կոտորել են գրեթե ամբողջ վրացական սահմանային պահակախմբերը՝ մնացածներին էլ գերի վերցնելով: Մեր զոհերը տասնյակներով են հաշվվում:
Արյունահեղությունը վերջ տալու նպատակով, նոյեմբերի 11-ին Սանահին ուղարկեցինք մի պատվիրակություն, որի մեջ էին նաև Հայոց Ազգային խորհրդի երեք անդամներ: Հայաստանի կառավարությունը որոշապես պնդում է, որ միայն նոյեմբերի 13-ին բարձունքները ռմբակոծվել են առաջին անգամ: Հանուն երկու եղբայրական ժողովուրդների խաղաղ կենակցության, Վրաստանի կառավարությունը ստիպողաբար խնդրում է բոլոր միջոցները ձեռք առնել՝ դադարեցնելու արյունահեղությունը և պատժելու ներկա տխուր դեպքերի պատասխանատու հեղինակներին: Իր կողմից, Վրաստանի կառավարությունը հայտարարում է, որ անմիջապես պետք է հրաման տա դադարեցնելու պատերազմական գործողությունները, հենց որ բարձունքների վրա դիրք բռնած հայերը դադարեցնեն վրացական զորամասերի ռմբակոծումը: Հակառակ պարագայում, Վրաստանի կառավարությունը իր վրայից վերցնում է բարոյական ամեն պատասխանատվություն հետևանքների համար»:
Դեկտեմբերի 11-ին վրաց արտաքին գործերի նախարար Գեգեճկորին մանրամասն Վրաստանի խորհրդարանում մարամասն տեղեկություն է տալիս հայ-վրացական ընդհարումների մասին: Խորհրդարանը ընդունում է հետևյալ բանաձևը. «Լսելով կառավարության հաղորդագրությունը Սանահինի և Վորոնցովկայի շրջակայքում տեղի ունեցող դեպքերի մասին, խորհրդարանը լիակատար հույս է հայտնում, որ կառավարությունը բոլոր միջոցները ձեռք կառնի՝ պաշտպանելու պետությունը թշնամիներից, որոնց միակ բաղձանքն է առաջ բերել արյունահեղ բախում երկու հարևան ժողովուրդների միջև, անիշխանություն մեր երկրում և, այսպիսով, հող պատրաստել մեր անկախության և ժողովրդավարական հանրապետության կործանման համար»:
Միաժամանակ, Հայաստանի վարչապետ Քաջազնունին Հայաստանի խորհրդարանում զինվորական գործողությունների սկզբնավորության մասին հայտարարություններ արեց: Ես ներկա էին այն տեսարանին, երբ Քաջազնունին, նախարարների խորհրդի նիստից հետո, որը հավանություն տվեց վարչապետի քայլերին, հեռախոսով հրահանգեց հրամանատար Դրոյին՝ սկսել ռազմական գործողություններ:
Հայաստանի վարչապետ Քաջազնունին Հայաստանի խորհրդարանում զինվորական գործողությունների սկզբնավորության մասին հայտարարություններ արեց: Ես ներկա էին այն տեսարանին, երբ Քաջազնունին, նախարարների խորհրդի նիստից հետո, որը հավանություն տվեց վարչապետի քայլերին, հեռախոսով հրահանգեց հրամանատար Դրոյին՝ սկսել ռազմական գործողություններ:
Այսպես սկսվեց պատերազմը, որ երկար ժամանակ թունավորեց հայ-վրացական հարաբերությունները: Թիֆլիսում վրացիները ուղղակի որսի ելան հայերի վրա, նրանց հարյուրներով քշում էին Քութայիս և Վրաստանի խորքերը:
Իսկ Երևանից զինվորներ էին ուղարկում ճակատ, ինչպես նաև ալյուրի վերջին պահեստները: Այն ժամանակ զարհուրելի ցրտեր էին, մեր զինվորները տաք հագուստից զուրկ էին: Հայերը համոզված էին, որ իրենց գործը արդար է: Եվ ընդհանրապես, պետք է ասել, որ պատերազմը ժողովրդական էր՝ հակառակ ցրտին ու սովին: Հոգեբանորեն մեր ժողովուրդը մղվում էր դեպի ազատ ելք, որը Վրաստանը փակել էր: Այստեղից էր, որ սպասում էին հացին ու հարաբերություններին արտաքին աշխարհի հետ:
Պատերազմը մղվում էր շատ փոքրիկ ուժերով, կանոնավոր կռվող զինվորների թիվը 1000-ից ավելի չէր, բայց նրանց միացել էր Բորչալուի գավառի ամբողջ հայությունը, որը կատաղորեն կռվում էր՝ ձգտելով միանալ Հայաստանին:
Դեկտեմբերի 15-ին Տիգրանյանը նոր ռադիոհեռագիր ուղղեց Վրաստանի արտաքին գործերի նախարարին հետևյալ բովանդակությամբ.
«Հենց նոր ստացա Ձեր թիվ 5599 ռադիոհեռագիրը՝ ի պատասխան դեկտեմբերի 9-ին ուղարկված իմ հեռագրին: Ամսի 12-ին իմ կառավարությունը Ձեզ ուղարկել է երկրորդ նոտան՝ առաջարկելով անմիջապես դուրս հանել վրացական զորքերը Բորչալուի գավառի հայկական մասից: Այս միջոցը միակ նպատակահարմարն էր արյունահեղությունը կանխելու հաար: Իմ կառավարության առաջարկը երբեք միջամտություն չէ Վրաստանի ներքին գործերին, որովհետև, ինչպես բազմաթիվ անգամներ մենք հայտարարել ենք Ձեզ, այդ շրջանը անպայմանորեն չի մտնում Վրաստանի սահմանների մեջ, այլ կազմում է Հայաստանի անբաժանելի մասը, որ բռնի կերպով գրավել են վրացական զորքերը:
Իր ծայրահեղ խաղաղասիրությունից մղված՝ Հայաստանի կառավարությունը ժամանակավորապես կհաշտվեր այդ կացության հետ՝ հույս ունենալով, որ Վրաստանի կառավարությունը պիտի խուսափի հարձակողական քայլերից տեղական բնակչության նկատմամբ, որը չի ուզում միանալ Վրաստանին: Մինչդեռ Վրաստանի կառավարությունը ոչ միայն ընդառաջ չգնաց մեր ցանկությանը՝ խաղաղ եղանակով լուծելու հարցը, այլ, նպատակ ունենալով հաստատուն կերպով իր ձեռքում ամրացնելու օտար հողամասերը, կանոնավոր արշավանք սկսեց խաղաղ բնակչության դեմ՝ գործելով դաժան ու արյունահեղ բռնություններ, կանգ չառնելով նույնիսկ հայ գյուղերի ռմբակոծման առջև:
Հայաստանի կառավարությունը չի կարող անտարբեր հանդիսատես լինել այն բանն, թե ինչպես հարևան պետության զորքերը սանձարձակ բռնություններ են գործում Հայաստանին պատկանող հողամասերի վրա և սպանում Հայաստանի քաղաքացիներին: Իմ կառավարությունը, ջերմորեն բաղձալով հետագա բարդության առաջն առնել, ուզում է հավատալ, որ Ձեր կառավարությունը, հարգելով բնակչության բաղձանքը, պետք է փութա սեփական նախաձեռնությամբ դուրս բերել իր զորքերը գրավված շրջաններից և այդպիսով, հնարավորություն պիտի տա Ձեր պատվիրակությանը՝ հարաբերությունների մեջ մտնելու մեզ հետ՝ վերականգնելու հեռագրական կապը և ամրացնելու երկու հարևան ցեղակից պետությունների խաղաղ կենակցությունը»:
Այս հեռագրին ի պատասխան Գեգեչկորին հեռագրով կրկնում է Վրաստանի կառավարության նախկին տեսակետներն ու պատճառաբանությունները և առանց ընդառաջ գնալու Հայաստանի կառավարության առաջարկին, իր կողմից առաջարկում է հրավիրել հայ-վրացական խորհրդաժողով: Միաժամանակ վրացական կառավարությունը, կամենալով շահել դաշնակից պետությունների համակրանքը, ջանում է արդարացնել նրանց առջև իր մինչ այժմյան ընթացքը և ամբողջ մեղքը թողնել Հայաստանի կառավարության վրա: Այս նպատակին հասնելու համար Վրաստանի կառավարությունը արդեն հարմարություն ուներ, որովհետև դաշնակից պետությունների ներկայացուցիչները գտնվում էին Թիֆլիսում և Բաթումում:
Զինվորական գործողությունները շարունակվում էին: Հայկական զորամասերը առաջ էին շարժվում դեպի Թիֆլիս: Այնքան ժամանակ, քանի դեռ ռազմական գործողությունները տեղի էին ունենում նեղ ձորերում, վրացիները դիմադրություն ցույց չէին տալիս: Նրանք կռվի էին պատրաստվում Թիֆլիսից երեք ժամ հեռավորության վրա գտնվող մի հովտում:
Դաշնակից պետությունների ներկայացուցիչները դիմեցին երկու կողմերին՝ միջամտելու և բախումը հարթելու՝ այդ նպատակով առաջարկելով իրենց ծառայությունները:
(անավարտ)
b3n99l48vgt0n95ch3bincpal1mwkm9
396734
396701
2026-09-18T07:53:42Z

mbfzhf299qrbmm5kz92l3q7ks8zxp21
396745
396734
2026-09-18T08:24:11Z

Դաշնակից պետությունների ներկայացուցիչները դիմեցին երկու կողմերին՝ միջամտելու և բախումը հարթելու՝ այդ նպատակով առաջարկելով իրենց ծառայությունները: Երկու կառավարություններն էլ ընդունեցին միջամտության առաջարկը: Դաշնակիցները ընտրեցին խառը հանձնախումբ բրիտանական և և ֆրանսիական բանակների սպաներից, որոնք վրացական և հայկական կառավարությունների ներկայացուցիչների հետ պետք է մեկներ ճակատ՝ անձամբ հետևելու համաձայնության կետերի գործադրությանը:
Հակառակ Հայաստանի կառավարության Թիֆլիսի ներկայացուցչի բողոքների, մասնավորապես Ախալքալաքի գավառի վերաբերյալ, անգլիական զորավար Ռայքրոֆթը, ֆրանսիական գնդապետ Շարդինին և Վրաստանի վարչապետ Ժորդանիան որոշեցին, որ ճակատ մեկնող խառը հանձնախումբը պետք է իրագործի հետևյալ պայմանները.
Ա. պիտի որոշի պահակազորի թիվը, որ վրացիները պետք է ունենանԲորչալուի գավառի հյուսիսային մասում, իսկ հայերը՝ նույն գավառի հարավային մասում,
Բ. պիտի որոշի վրացական պահակազորի թիվը Ախալքալաքի գավառում. երկու պարագայում էլ պահակազորը սակավաթիվ պիտի լինեն:
Այս պայմանների համաձայն, վրացական զորքերը պետք է կանգնած մնան այն գծի վրա, որ այժմ են գտնվում, իսկ հայկական զորքերը պետք է նահանջեն մինչև Դսեղ-Ջալալ Օղլի գիծը: Բրիտանական պահակներ պետք է դրվեն երկաթգշի վրա՝ վրացական և հայկական գծերի միջև, իսկ վարչությունը այդ վիճելի հողամասի վրա պետք է լինի խառը:
Ախալքալաքի վարչությունը պետք է լինի վրացական, բայց գտնվի Դաշնակիցների հանձնախմբի հսկողության տակ, որի մեջ պետք է մտնեն նաև ներկայացուցիչներ տեղի հայ և մուսուլման բնակչությունից:
Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները շուտով պետք է մեկնեն Եվրոպա, որտեղ հայ-վրացական սահմանների խնդիրը վերջնականապես պիտի լուծվի մեծ պետությունների միջոցով:
Համաձայնության այս հիմնական կետերի տակ չկար Հայաստանի ներկայացուցիչների ստորագրությունը:
Խառը հանձնախումբը, որ Թիֆլիսից մեկնեց Ղարաքիլիսա և տեսակցություն ունեցավ հայկական բանակի հրամանատար և կառավարության ներկայացուցիչների հետ, դեկտեմբերի 30-ին հեռագրում է Թիֆլիս՝ բրիտանական առաքելությանը.
«Հայկական կառավարությունը համաձայն է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և ետ քաշել իր զորքերը, ինչպես որոշել էր զորավար Ռայքրոֆթը: Ռազմական գործողությունները պատերազմող կողմերի համաձայնությամբ պետք է դադարեն դեկտեմբերի 31-ին, գիշերվա ժամը 12-ին: Հայկական զորքերի նահանջը դեպի նոր գիծը պիտի որոշվի Թիֆլիսում: Հայկական կառավարության համար լիովին պարզ չեն որոշ կետեր, որոնք առաջարկվել են զորավար Ռայքրոֆթի կողմից, բայց նա սկզբունքով ընդունեց համաձայնության պայմանները և այդ նպատակով լիազորեց երկու ներկայացուցիչներ՝ մեկը զինվորական, մյուսը՝ քաղաքացիական, որոնք ինձ հետ միասին պետք է գան Թիֆլիս՝ վերջնականապես պարզելու այդ ծնդիրները:
Նկատի առնելով այդ հարցերը, ես լիովին համաձայն եմ Հայաստանի կառավարության հետ, որ որոշ մանրամասնություններ լուսաբանության կարիք ունեն գոհացուցիչ և հաշտարար աշխատանքի համար այն պայմանների հիման վրա, որ առաջարկել է զորավար Ռայքրոֆթը: Հայկական կառավարությունը երևան բերեց ամենալայն մեծահոգություն և հաշտության անկեղծ ցանկություն»:
Այդ հեռագրի տակ խառը հանձնախմբի կողմից ստորագրել էր նախագահ, փոխգնդապետ Դը Կլեսը:
Այսպես վերջացավ հայ-վրացական պատերազմը, որ տևեց երկու շաբաթ և որի մեջ երկու կողմերն էլ իրենց հաղթող հայտարարեցին: Երկու պետությունների միջև սկսվեց հաշտության խորհրդաժողովը, որ տևեց երկար ամիսներ:
Հայ-վրացական պատերազմից հետո հայկական կառավարությունը իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեց սովի և համաճարակի դեմ պայքարելու վրա:
Սկսվեց 1919 թվականը, որ այնքան ծանր զոհեր խլեց մեզանից:
Իր այս եռանդուն ջանքերում հայկական կառավարությունը որոշեց հատուկ պետվիրակություն ուղարկել Ամերիկա՝ գլխավորապես հաց ձեռք բերելու համար:
Ամբողջ Հայաստանում սովի և համաճարակի դեմ կռվելու համար հիմնեցինք սննդակայաններ: Փետրվարին առաջին երկու ալյուրի գնացքը Բաթումից բերեց ֆրանսիական ներկայացուցիչ Բուատեպարը: Դրանից հետո հետզհետե Հայաստան սկսեցին գալ ամերիկացիները, իսկ նրանց հետևից՝ ալյուրի գնացքները: Առանց չափազանցության կարելի է ասել, որ ամերիկյան օգնությունը հայ ժողովրդին փրկեց ամբողջական սովամահությունից: Ես հիշում եմ, որ գյուղացիները փայտերով քանդում էին մկների բները՝ նրանց ցորենի պաշարները հափշտակելու համար: Սովյալները աղբի մեջ ցորենի հատիկներ էին որոնում և ուտում, շներից խլում ոսկորները, որպեսզի իրենք կրծեն: Հազարավոր երեխաներ փողոցներում անտուն և անտեր թափառում էին: Պետք էր նրանց համար ստեղծել ապաստաններ, հագուստ ճարել և կերակրել:
Ամերիկա մեկնող պատվիրակության պետ նշանակվեց վարչապետ Քաջազնունին, որի մեկնելուց հետո նախարարական խորհրդի նախագահի տեղապահությունը վարեցի ես մինչև օգոստոս, երբ ընտրվեցի վարչապետ և այդ պաշտոնին մնացի մինչև 1920-ի մայիսի 5-ը:
Այսպիսով, փաստորեն վարչապետի պաշտոնը վարեցի ամբողջ 14 ամիս:
ga8t96cdnrynw7dtfczng298xdhq69h
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ը
0
151410
396702
2026-09-17T20:39:49Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը |section = Գլուխ Ը. Իմ մասնակցությունը Քաջազնունու կառավարությանը |previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Է|Գլուխ Է]] |next = Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Թ|...»:
396702
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ Ը. Իմ մասնակցությունը Քաջազնունու կառավարությանը
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Է|Գլուխ Է]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Թ|Գլուխ Թ]]

«Հենց նոր ստացա Ձեր թիվ 5599 ռադիոհեռագիրը՝ ի պատասխան դեկտեմբերի 9-ին ուղարկված իմ հեռագրին: Ամսի 12-ին իմ կառավարությունը Ձեզ ուղարկել է երկրորդ նոտան՝ առաջարկելով անմիջապես դուրս հանել վրացական զորքերը Բորչալուի գավառի հայկական մասից: Այս միջոցը միակ նպատակահարմանրն էր արյունահեղությունը կանխելու հաար: Իմ կառավարության առաջարկը երբեք միջամտություն չէՎրաստանի ներքին գործերին, որովհետև, ինչպես բազմաթիվ անգամներ մենք հայտարարել ենք Ձեզ, այդ շրջանը անպայմանորեն չի մտնում Վրաստանի սահմանների մեջ, այլ կազմում է Հայաստանի անբաժանելի մասը, որ բռնի կերպով գրավել են վրացական զորքերը:
Իր ծայրահեղ խաղաղասիրությունից մղված՝ Հայաստանի կառավարությունը ժամանակավորապես կհաշտվեր այդ կացության հետ՝ հույս ունենալով, որ Վրաստանի կառավարությունը պիտի խուսափի հարձակողական քայլերից տեղական բնակչության նկատմամբ, որը չի ուզում միանալ Վրաստանին: Մինչդեռ Վրաստանի կառավարությունը ոչ միայն ընդառաջ չգնաց մեր ցանկությանը՝ խաղաղ եղանակով լուծելու հարցը, այլ, նպատակ ունենալով հաստատուն կերպով իր ձեռքում ամրացնելու օտար հողամասերը, կանոնավոր արշավանք սկսեց խաղաղ բնակչության դեմ՝ գործելով դաժան ու արյունահեղ բռնություններ, կանգ չառնելով նույնիսկ հայ գյուղերի ռմբակոծման առջև:
Հայաստանի կառավարությունը չի կարող անտարբեր հանդիսատես լինել այն բանն, թե ինչպես հարևան պետության զորքերը սանձարձակ բռնություններ են գործում Հայաստանին պատկանող հողամասերի վրա և սպանում Հայաստանի քաղաքացիներին: Իմ կառավարությունը, ջերմորեն բաղձալով հետագա բարդության առաջն առնել, ուզում է հավատալ, որ Ձեր կառավարությունը, հարգելով բնակչության բաղձանքը, պետք է փութա սեփական նախաձեռնությամբ դուրս բերել իր զորքերը գրավված շրջաններից և այդպիսով, հնարավորություն պիտի տա Ձեր պատվիրակությանը՝ հարաբերությունների մեջ մտնելու մեզ հետ՝ վերականգնելու հեռագրական կապը և ամրացնելու երկու հարևան ցեղակից պետությունների խաղաղ կենակցությունը»:
Այս հեռագրին ի պատասխան Գեգեչկորին հեռագրով կրկնում է Վրաստանի կառավարության նախկին տեսակետներն ու պատճառաբանութոյւնները և առանց ընդառաջ գնալու Հայաստանի կառավարության առաջարկին, իր կողմից առաջարկում է հրավիրել հայ-վրացական խորհրդաժողով: Միաժամանակ վրացական կառավարությունը, կամենալով շահել դաշնակից պետությունների համակրանքը, ջանում է արդարացնել նրանց առջև իր մինչ այժմյան ընթացքը և ամբողջ մեղքը թողնել Հայաստանի կառավարության վրա: Այս նպատակին հասնելու համար Վրաստանի կառավարությունը արդեն հարմարություն ուներ, որովհետև դաշնակից պետությունների ներկայացուցիչները գտնվում էին Թիֆլիսում և Բաթումում:
Զինվորական գործողությունները շարունակվում էին: Հայկական զորամասերը առաջ էին շարժվում դեպի Թիֆլիս: Այնքան ժամանակ, քանի դեռ ռազմական գործողությունները տեղի էին ունենում նեղ ձորերում, վրացիները դիմադրություն ցույց չէին տալիս: Նրանք կռվի էին պատրաստվում Թիֆլիսից երեք ժամ հեռավորության վրա գտնվող մի հովտում:
Դաշնակից պետությունների ներկայացուցիչները դիմեցին երկու կողմերին՝ միջամտելու և բախումը հարթելու՝ այդ նպատակով առաջարկելով իրենց ծառայությունները:
Զինվորական գործողությունները շարունակվում էին: Հայկական զորամասերը առաջ էին շարժվում դեպի Թիֆլիս: Այնքան ժամանակ, քանի դեռ ռազմական գործողությունները տեղի էին ունենում նեղ ձորերում, վրացիները դիմադրություն ցույց չէին տալիս: Նրանք կռվի էին պատրաստվում Թիֆլիսից երեք ժամ հեռավորության վրա գտնվող մի հովտում:
Դաշնակից պետությունների ներկայացուցիչները դիմեցին երկու կողմերին՝ միջամտելու և բախումը հարթելու՝ այդ նպատակով առաջարկելով իրենց ծառայությունները: Երկու կառավարություններն էլ ընդունեցին միջամտության առաջարկը: Դաշնակիցները ընտրեցին խառը հանձնախումբ բրիտանական և և ֆրանսիական բանակների սպաներից, որոնք վրացական և հայկական կառավարությունների ներկայացուցիչների հետ պետք է մեկներ ճակատ՝ անձամբ հետևելու համաձայնության կետերի գործադրությանը:
Հակառակ Հայաստանի կառավարության Թիֆլիսի ներկայացուցչի բողոքների, մասնավորապես Ախալքալաքի գավառի վերաբերյալ, անգլիական զորավար Ռայքրոֆթը, ֆրանսիական գնդապետ Շարդինին և Վրաստանի վարչապետ Ժորդանիան որոշեցին, որ ճակատ մեկնող խառը հանձնախումբը պետք է իրագործի հետևյալ պայմանները.
Ա. պիտի որոշի պահակազորի թիվը, որ վրացիները պետք է ունենանԲորչալուի գավառի հյուսիսային մասում, իսկ հայերը՝ նույն գավառի հարավային մասում,
Բ. պիտի որոշի վրացական պահակազորի թիվը Ախալքալաքի գավառում. երկու պարագայում էլ պահակազորը սակավաթիվ պիտի լինեն:
Այս պայմանների համաձայն, վրացական զորքերը պետք է կանգնած մնան այն գծի վրա, որ այժմ են գտնվում, իսկ հայկական զորքերը պետք է նահանջեն մինչև Դսեղ-Ջալալ Օղլի գիծը: Բրիտանական պահակներ պետք է դրվեն երկաթգշի վրա՝ վրացական և հայկական գծերի միջև, իսկ վարչությունը այդ վիճելի հողամասի վրա պետք է լինի խառը:
Ախալքալաքի վարչությունը պետք է լինի վրացական, բայց գտնվի Դաշնակիցների հանձնախմբի հսկողության տակ, որի մեջ պետք է մտնեն նաև ներկայացուցիչներ տեղի հայ և մուսուլման բնակչությունից:
Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները շուտով պետք է մեկնեն Եվրոպա, որտեղ հայ-վրացական սահմանների խնդիրը վերջնականապես պիտի լուծվի մեծ պետությունների միջոցով:
Համաձայնության այս հիմնական կետերի տակ չկար Հայաստանի ներկայացուցիչների ստորագրությունը:
Խառը հանձնախումբը, որ Թիֆլիսից մեկնեց Ղարաքիլիսա և տեսակցություն ունեցավ հայկական բանակի հրամանատար և կառավարության ներկայացուցիչների հետ, դեկտեմբերի 30-ին հեռագրում է Թիֆլիս՝ բրիտանական առաքելությանը.
«Հայկական կառավարությունը համաձայն է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և ետ քաշել իր զորքերը, ինչպես որոշել էր զորավար Ռայքրոֆթը: Ռազմական գործողությունները պատերազմող կողմերի համաձայնությամբ պետք է դադարեն դեկտեմբերի 31-ին, գիշերվա ժամը 12-ին: Հայկական զորքերի նահանջը դեպի նոր գիծը պիտի որոշվի Թիֆլիսում: Հայկական կառավարության համար լիովին պարզ չեն որոշ կետեր, որոնք առաջարկվել են զորավար Ռայքրոֆթի կողմից, բայց նա սկզբունքով ընդունեց համաձայնության պայմանները և այդ նպատակով լիազորեց երկու ներկայացուցիչներ՝ մեկը զինվորական, մյուսը՝ քաղաքացիական, որոնք ինձ հետ միասին պետք է գան Թիֆլիս՝ վերջնականապես պարզելու այդ ծնդիրները:
Նկատի առնելով այդ հարցերը, ես լիովին համաձայն եմ Հայաստանի կառավարության հետ, որ որոշ մանրամասնություններ լուսաբանության կարիք ունեն գոհացուցիչ և հաշտարար աշխատանքի համար այն պայմանների հիման վրա, որ առաջարկել է զորավար Ռայքրոֆթը: Հայկական կառավարությունը երևան բերեց ամենալայն մեծահոգություն և հաշտության անկեղծ ցանկություն»:
Այդ հեռագրի տակ խառը հանձնախմբի կողմից ստորագրել էր նախագահ, փոխգնդապետ Դը Կլեսը:
Այսպես վերջացավ հայ-վրացական պատերազմը, որ տևեց երկու շաբաթ և որի մեջ երկու կողմերն էլ իրենց հաղթող հայտարարեցին: Երկու պետությունների միջև սկսվեց հաշտության խորհրդաժողովը, որ տևեց երկար ամիսներ:
Հայ-վրացական պատերազմից հետո հայկական կառավարությունը իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեց սովի և համաճարակի դեմ պայքարելու վրա:
Սկսվեց 1919 թվականը, որ այնքան ծանր զոհեր խլեց մեզանից:
Իր այս եռանդուն ջանքերում հայկական կառավարությունը որոշեց հատուկ պետվիրակություն ուղարկել Ամերիկա՝ գլխավորապես հաց ձեռք բերելու համար:
Ամբողջ Հայաստանում սովի և համաճարակի դեմ կռվելու համար հիմնեցինք սննդակայաններ: Փետրվարին առաջին երկու ալյուրի գնացքը Բաթումից բերեց ֆրանսիական ներկայացուցիչ Բուատեպարը: Դրանից հետո հետզհետե Հայաստան սկսեցին գալ ամերիկացիները, իսկ նրանց հետևից՝ ալյուրի գնացքները: Առանց չափազանցության կարելի է ասել, որ ամերիկյան օգնությունը հայ ժողովրդին փրկեց ամբողջական սովամահությունից: Ես հիշում եմ, որ գյուղացիները փայտերով քանդում էին մկների բները՝ նրանց ցորենի պաշարները հափշտակելու համար: Սովյալները աղբի մեջ ցորենի հատիկներ էին որոնում և ուտում, շներից խլում ոսկորները, որպեսզի իրենք կրծեն: Հազարավոր երեխաներ փողոցներում անտուն և անտեր թափառում էին: Պետք էր նրանց համար ստեղծել ապաստաններ, հագուստ ճարել և կերակրել:
Ամերիկա մեկնող պատվիրակության պետ նշանակվեց վարչապետ Քաջազնունին, որի մեկնելուց հետո նախարարական խորհրդի նախագահի տեղապահությունը վարեցի ես մինչև օգոստոս, երբ ընտրվեցի վարչապետ և այդ պաշտոնին մնացի մինչև 1920-ի մայիսի 5-ը:
Այսպիսով, փաստորեն վարչապետի պաշտոնը վարեցի ամբողջ 14 ամիս:
1918թ. ամռանից սկսած մինչև 1920թ. դեկտեմբեր ամիսը Հայաստանի կառավարության խորհուրդը կարելի է բաժանել երեք շրջանի:
Առաջին շրջանը՝ կառավարությունը նախագահությամբ Հովհաննես Քաջազնունու, պետական-կազմակերպչական էր, երկրորդ շրջանը՝ Ալեքսանդր Խատիսյանի նախագահությամբ եղած կառավարությունը քաղաքացիական-ստեղծագործական, և երրորդ շրջանը Համո Օհանջանյանի և Սիմոն Վրացյանի նախագահությամբ եղած կառավարությունները՝ արտաքին և ներքին թշնամիների հետ կռվի շրջան, որը վերջացավ դեկտեմբերի 2-ին Թուրքիայի հետ Ալեքսանդրապոլի դաշնագրով, և իշխանությունը բոլշևիկներին հանձնվեց:
Ներկա տեսությունը ամփոփում է երկրորդ շրջանը՝ 1919թ. սկզբից մինչև 1920թ. մայիսի 5-ը և տալիս է համառոտ հիշատակությունը այն կարևորագույն միջոցների, որոնց ձեռնարկել էր կառավարությունը Հայաստանի մշակութային-պետական զարգացման համար: Նկարագրության հարմարության համար ձեռնարկների տեսությունը դասավորված է՝ համաձայն առանձին նախարարությունների:
Ներքին գործերի նախարարություն (նախարար՝ Աբրահամ Գյուլխանդանյան): Նախարարության գլխավոր մտահոգության առարկաները զեմստվային և քաղաքական հաստատությունների կանոնագրության մշակումն էր, որը հետո հաստատվեց Հայաստանի խորհրդարանում: Այդ օրենքների հիման վրա Հայաստանում մտցվեցին զեմստվային հաստատություններ, որոնք սկսեցին գործել զանազան գավառներում: Մշակվեց նաև քաղաքային կանոնագրություն, որը առաջին անգամ հաստատվեց Կարսում, Իգդիրում, Ղամարլույում, Դիլիջանում, Վաղարշապատում և Աշտարակում: Քաղաքական գործիչների համագումարի հիմքը դրվեց: Տեղական ինքնավարության վերաբերյալ օրինագծի հիմք ընդունվել էր նրա կատարյալ անկախությունը: Նրան հանձնված էին տեղական սահմաններում մի քանի գործառնությունները, պաշտոնները:
Զուտ վարչական շրջանում մատնանշենք հետևյալ ձեռնարկները. ոստիկանության բարեփոխություն, ոստիկանության պահեստի կազմակերպություն, հաստատվել է օտարացեղերի գործերի վարչություն և մշակվել է ռոճիկների բաշխման միաստեսակ դրություն:
Զինվորական նախարարություն (նախարար՝ նախ զորավար Արարատյան, հետո՝ Ռուբեն Տեր Մինասյան): Զինվորական նախարարության և գլխավոր հրամանատարության գործունեությունը բաժանված էր երեք գլխավոր տեսակի՝ Ա. Պատերզմական գործակալներ, Բ. Զինվորական մասերի բազմացումը և վարժեցումը, Գ. Ռազմա-տնտեսական մասի կազմակերպում:
Աչքի առաջ ունենալով, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց գործակալների միջոցով անընդհատ խմորում և ապստամբություն էին կազմակերպում Հայաստանի սահմաններում, մասնավորապես Սուրմալուի գավառի, Նախիջևանի, Բոյուք Վեդիի, Զանգեզուրի, Ղարաբաղի, Զանգի Բասարի, Աղբաբայի շրջաններում, Կարսի նահանգում, Ջիվանշիրի և Քարվանսարայի գավառների սահմաններում, Հայաստանի զինվորական ուժերը ստիպված էին անընդհատ իրենց ժամանակը անցկացնել արշավանքների, կռիվների և ընդհարումների մեջ:
Գլխավոր շրջանները, որտեղ զորքերը ստիպված էին գործել Նախիջևանը, Բոյուք Վեդին, Զաբգի Բասարը, Կարսի նահանգը, Սուրմալուի գավառն էին: Զորքերի անընդհատ ռազմական գործը, որ հանգիստ չուներ, արգելք էր զորամասերի վարժեցման, նրանց կարգավորելուն, մշտական վարչական վայրերի հաստատման և զորքերի ու նրանց պաշարեղենի և տեխնիկական մասի կանոնավոր մատակարարման, ինչպես նաև գործունեության համար: Արշավանքների ընթացքում ամեն ինչ մաշվում էր, կորցվում, պատառոտվում և արագությամբ անպետք դառնում: Համենայն դեպս, շնորհիվ զորքերի կայունության, նրանց տոկունության և հավատարմության, հետզհետե ամրանում էր և պահպանվում պետության ամբողջությունը և հնարավոր լինում ճնշել ներքուստ պետությունը պայթեցնելու փորձերը:
Անվերջ կորուստների և բազմաթիվ հիվանդությունների հետևանքով, մանավանդ՝ մալարիա և տիֆ, հարկ էր լինում հաճախ զորահավաք անել և դա կատարվում էր զինվորական նախարարության և ներքին գործերի նախարարության անդամների միացյալ ջանքերով: Ժողովրդի հոգնածությունը, քաղցը և աշխատող ձեռքերի պակասը սաստիկ դժվարացնում էին զորահավաքի գործադրությունը: Մանավանդ, զգալի էր ձիերի սակավությունը, ինքնաշարժերի վատ դրությունը, բենզինի պակասը և երկաթուղային հաղորդակցության մեծ դժվարությունները շոգեկառքերի փչացման և մազութի բացակայության պատճառով:
Այս բոլոր հանգամաները իրենց արտահայտությունն էին թողնում ռազմական գործողությունների վրա, երբեմն չափազանց ծանր ու հոգնեցուցիչ դարձնելով զորքերի համար: Առանձնապես շատ դժվարություններ էր ներկայացնում հաղորդակցությունը Զանգեզուրի հետ, մանավանդ ձմռանը, երբ սառնամանիքին ստիպված էին ուղղակի ձեռքերով տեղափոխել փամփուշտները Ղարանլուղի լեռնանցքով:
Բայց անկախ ռազմական գործողություններից՝ զինվորական նախարարությունը ստիպված էր միևնույն ժամանակ հոգ տանել զորքի կազմակերպության, նրա կազմի մեծացման և կազմության վրա: Այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերից գլխավորներն էին՝ հրետանու կազմի մեծացումը, հեծելազորի բրիգադի կազմակերպումը, կամավորական վճարովի գնդերի ստեղծումը տարիքավորների համար, երկու զրահակիր գնացքների կառուցումը, գլխավոր շտաբի դասընթացների բացումը, Սևանա լճում բեռնատար առագաստանավերի կառուցումը, 40 հազար հոգուց բաղկացած զորաբանակի նոր զինավորումը և զգեստավորումը Անգլիայից ստացված ռազմապաշարով, օդանավային գործի կազմակերպումը՝ օդանավակայան Կարսում և Փարիզից օդանավեր ստանալը, ռազմական հեծյալ մրցումներ Ալեքսանդրապոլում, պահակային գումարտակների կազմակերպում Երևանում, Ալեքսանդրապոլում և Կարսում ու սրանց անընդհատ վարժությունը:
Զորքերի կազմի մեծացումը և նրանց անընդհատ ռազմական գործողությունները մեծ չափով թուլացրեցին մատակարարման գործը: Մատակարարման գործը կարգավորելու համար ձեռնարկված հետևյալ միջոցներն էին՝ կազմակերպվել էին ռազմական նորոգման արհեստանոցներ, Քանաքեռում և Ալեքսանդրապոլում բացվել էին փամփուշտի գործարաններ, Ալեքսանդրապոլում հաստատվել էին ինտենտանտային արհեստանոցներ, ստեղծվել էին ալյուրի պահեստներ, որով զորամասերը ապահովվում էին մեկ-երկու ամսով:
3. Երկրագործության նախարարություն (նախարար՝ սկզբում Ավետիք Սահակյան, հետո՝ Սիմոն Վրացյան): Նախարարության գործունեությունը արտահայտվում է երկու ուղղությամբ. մի կողմից օգնություն գյուղացիությանը քայքայված տնտեսությունը վերականգնելու և գյուղատնտեսությունը բարձրացնելու համար, մյուս կողմից՝ Հայաստանի բնական հարստությունների ուսումնասիրություն ջրային ուժի և ոռոգման տեսակետից:
Առաջին նպատակի համար ձեռնարկվել էին հետևյալ միջոցները. գնվում էին եզներ Կարսի շրջանից և բաժանվում կարիք ունեցող շրջաններին: Գյուղացիներին բաժանվում էին արտասհմանից բերված գյուղատնտեսական գործիքներ, օգնություն էր հասցվում բամբակագործությանը, որի շնորհիվ ցանվել էր մոտ 400 դեսյատին բամբակ: Այգեգործներին օգնություն էր հասցվում դրամով:
Սևանա լճում հաստատվել էր կանոնավոր ձկնորսություն, Նոր Բայազետում կառուցվել էր ձկների աճեցման հատուկ տեղ:
Բնական հարստությունների ուսումնասիրության համար (ջրային ուժի և ոռոգման) 4 միլիոն ծախսով կազմակերպվել էր հատուկ հանձնախումբ ինժեներ Զավալիշինի ղեկավարությամբ՝ 70 օգնականներով՝ երկրաչափներ ու տեխնիկներ, ուսումնասիրելու Հայաստանի գետերից էլեկտրական ուժ ստանալու և տափաստանները ոռոգելու համար այդ ջրերից օգտվելու խնդիրը:
Մի հանձնաժողով ուղարկվել էր Օլթիի ածուխը ուսումնասիրելու նպատակով: Սկսվել էր Կաղզվանի, Կողբի և Նախիջևանի աղահանքների շահագործումը:
Վարչական օրենսդրական կարգի ձեռնարկներից պետք է հիշատակել հողային օրենքի հրատարակությունը, որով Հայաստանի հողերը ազգայնացվել և տրվում էին աշխատավորներին:
Երկու գյուղատնտեսական դպրոցներ էին բացվել Նոր Բայազետում և Դիլիջանում, ստեղծվել էր գյուղատնտեսների պաշտոն:
«Արարատ» անվան տակ Շուստովի կոնյակի գործարանը հռչակվել էր կառավարության սեփականությունը:
Գյուղատնտեսական մի շարք արտադրություններ, գլխավորապես՝ բամբակ, կաշի, խոտ, ելևմտական նախարարության միջոցով՝ մասնակցությամբ ապրանքների փոխանակման հատուկ կոմիտեի, վաճառվում էին արտասահման: Դրանց փոխարեն ստացվում էին ազգաբնակչության համար պիտանի ապրանքներ կամ արտարժույթ:
Հայաստանից գաղթած մահմեդականների հողերը վաճառվում էին տեղական ինքնավարություններին և ավելացվում պետական հողային ֆոնդին, որտեղից հողը բաժանվում էր հայ փախստականներին:
Ելևմտական (ֆինանսների) և պարենավորան նախարարություն (նախարար՝ Սարգիս Արարատյան): Ելևմտական նախարարությունը կազմված էր զուտ ելևմտական և առևտրային մասից ու ապրանքների փոխանակության բաժնից: Ելևմտական մասի գլխավոր կետը խորհրդարան մտցնելու համար նախահաշվի կազմումն էր:
1919 թվականի նախահաշիվը խորհրդարանը հաստատել էր, իսկ 1920թ. խորհրդարան էին անցել մի քանի նախարարությունների նախահաշիվներ:
Բացվեցին նոր գանձարաններ, հաստատվեցին հարկեր և կազմակերպվեց հարկային տեսչություն:
Ձեռնարկվել էր նոր դրամանիշների տպագրություն Հայաստանում: Հաստատվեց ապրանքների փոխանակության կոմիտե, որը թույլատվություն էր տալիս Հայաստանից ապրանքներ դուրս հանել՝ կաշի, բամբակ, կոնյակ, բուրդ, գորգեր, գինի, աղ, դրանց փոխարեն Հայաստանի համար պիտանի առարկաներ ստանալու համար:
Առանց ոսկի դրամանիշներ հանելու, արտահանման դժվարությունը, ապրանքների պակասությունը, հաղորդակցության դժվարությունները նպաստում էին հայկական դրամի գնի անկմանը, որի հետևանքով նորանոր քանակությամբ դրամներ էին դրվում շրջանառության մեջ:
Ոսկու ֆոնդ ստեղծելու և արտարժույթ ձեռք բերելու պարտադրանքը առաջ բերեց փոխառության անհրաժեշտությունը, որի մասին օրենքը հաստատվեց 1920թ. հունիսին և որը հաջողությամբ սկսել էր իրագործվել արտասահմանում՝ մինչև 20 միլիոն դոլար, որը ընդհատվեց Հայաստանում առաջ եկած դեպքերի պատճառով: Նույն վիճակն ունեցավ «Ոսկե ֆոնդ» ստեղծելու փորձը:
Ելևմտական նախարարությունը վարում էր նաև պարենավորման նախարարության գործերը: Հիշյալ շրջանում պարենավորման նախարարության գործունեությունը բաժանվում էր երկու մասի: Առաջին շրջանում այդ նախարարությունը ինքն էր կերակրում ժողովրդին՝ բաժանելով ալյուր, հացահատիկ և տաք կերակուր սննդատու կայանների միջոցով, բայց տնտեսական վիճակի բարվոքման և լավ բերք ունենալու հատևանքով հետզհետե այդ նախարարության գործունեությունը թուլանում էր և ինքը՝ նախարարությունը, դատապարտվեց վերանալու:
Հանրային կրթության նախարարություն (նախարար՝ Նիկոլ Աղբալյան): Հանրային կրթության նախարարության գլխավոր գործը նոր դպրոցներ բացելն էր՝ տարրական, միջնակարգ ուսումնարաններ և առանձին դասընթացներ: Մշակվեցին նոր ծրագրեր, նորոգվեցին շինությունները, գիմնազիաներ բացվեցին Երևանում, Ալեքսանդրապոլում, Դիլիջանում, Ղարաքիլիսայում: Ալեքսանդրապոլում բացվեց համալսարան երկու բաժիններով՝ պատմալեզվագիտական և տնտեսագիտական, ամեն ին պատրաստ էր բժշկական բաժին բացելու Երևանում 1920թ. աշնանը: Հիմնվեցին նաև հայերեն լեզվի դասընթացներ պաշտոնյաների համար, որոնք բոլորը չէին տիրապետում հայերենին:
Դպրոցներ բացվեցին նաև Կարսի շրջանի մահմեդականների համար:
Դպրոցների ցանցը ավելի զարգացնելու համար գլխավոր դժվարությունը ուսուցչական կազմի, դպրոցական պիտույքների, շինությունն երի և դրանք նորոգելու նյութերի պակասն էր:
Նախարարությունը ջանք էր գործադրում պիտույքներ բերել տալ Եվրոպայից, այդ նպատակով հատկացվել էին գումարներ, բայց միայն 1920թ. հաջողվեց Հայաստան բերել 70 հազար ֆրանկի դպրոցական պիտույքներ:
Շինությունները նորոգելու համար Իտալիայից պատվիրվել էր ապակի, իսկ տախտակը դժվարությամբ ստացվում էր Կարսի շրջանից:
Խոշոր դպրոցական շինություններից շատերը ծառայում էին որպես հիվանդանոցներ ու որբանոցներ: Այս հանգամանքը շատ վնասակար էր դպրոցական պարապմունքների համար: Նախարարությունը հովանավորում էր «բոյ-սկաուտների» մասնավոր ընկերությունները, որոնք հաջողությամբ զարգանում էին: Այդ նպատակով հրավիրվել էին հատուկ ուսուցիչներ Պոլսից:
7. Արտաքին գործերի նախարարություն (նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան, որ միևնույն ժամանակ վարչապետ էր): Արտաքին գործերի նախարարության քաղաքական աշխատանքը բաժանվում էր երկու մասի. Ա. աշխատանք Եվրոպայում, Բ. աշխատանք Կովկասում, հարևան պետությունների հետ:
Քաղաքական աշխատանքը Եվրոպայում վարում էր հանրապետության պատվիրակությունը: Նրա նպատակն էր հաջողեցնել Միացյալ Հայաստանի սահմանների որոշումը: Այս աշխատանքի արդյունքը եղավ այն, որ մի կողմից, փաստորեն, Հայաստանի անկախությունը ճանաչվեց 1920թ. հունվարին, մյուս կողմից Սևրի դաշնագիրը, որը ստորագրվեց 1920թ. օգոստոսի 10-ին դաշնակից պետությունների, Թուրքիայի և Հայաստանի կողմից և որը Հայաստանին տվեց հայտնի սահմանները՝ համաձայն Միացյալ Նահանգների նախագահ Վիլսոնի իրավարարության: Այդ դաշնագիրը ոչ մի պետության կողմից չվավերացվեց, դրա փոխարեն կնքվեց Լոզանի դաշնագիրը:
Արտահայտվեց երկու ուղղություններով. Ա. բանակցություններ դաշնակից մեծ պետությունների ներկայացուցիչների հետ՝ ի դիմաց նրանց բարձր կոմիսարների և Բ. բանակցություններ հարևան երկրների կառավարությունների հետ՝ Վրաստան, Ադրբեջան, Հյուսիսային Կովկասի, Պարսկաստանի և Մակուի խանություն: Սրանից բացի հրահանգներ էին տրվում Փարիզի պատվիրակությանը:
Հարևանների հետ եղած բանակցությունների գլխավոր խնդիրներն էին՝ կովկասյան պետությունների սահմանների որոշումը, ապրանքների փոխանակության կազմակերպումը, երկաթուղային հաղորդակցության համաձայնեցումը, սահմանների բացումը հարաբերությունների և առևտրի համար, հպատակության [քաղաքացիության] խնդիրները, մեկ պետությունից մյուսը զանազան առարկաների արտահանման թույլտվությունները և, վերջապես, կովկասյան պետությունների միության՝ դաշնություն կազմելու խնդիրը:
Դաշնակիցների ներկայացուցիչների հետ բանակցությունները գլխավորապես վերաբերում էին կովկասյան պետությունների սահմանների որոշմանը: Հայաստանի սահմանները թուրքական գրավումից ազատելու և շուտափույթ հնարավորություն ստեղծելու թուրքահայ գաղթականներին Թուրքհայաստան վերադառնալու համար:
Սրանցից զատ, Մոսկվա մի պատվիրակություն էր ուղարկվել բոլշևիկների հետ բանակցություններ վարելու համար և փորձեր էին արվում թուրքերի հետ համաձայնության գալու համար:
Նախարարության ջանքերով նյութեր պատրստվեցին զորավար Հարբորդի առաքելության համար, ով նախագահ Վիլսոնի կողմից ուղարկվել էր մանդատների վերաբերյալ զեկուցում ներկայացնելու համար, անընդհատ կապ էր պահպանվում գնդապետ Հասկելի հետ Հայաստանին ալյուր և այլ նյութեր մատակարարելու և դրանք բաժանելու խնդրի վերաբերյալ:
Այդ բոլոր դիմումների արդյունքը եղավ Հայաստանի մաքրումը թուրքական գրավումից մինչև 1914 թվականի սահմանները՝ ներառելով և՛ Կարսի նահանգը, և՛ Նախիջևանը, որոնք պաշտոնապես հանձնվեցին Հայաստանի կառավարությանը անգլիական իշխանությունների կողմից՝ մասնակցությամբ անգլիական և հայկական զորքերի և համաձայն այն զինվորական-քաղաքական ծրագրի, որ մշակվել էր անգլիական հրամանատարության, հայկական զինվորական մասնագետների և կառավարության ներկայացուցիչների միացյալ խորհրդակցության արդյունքում:
Հարևանների հետ փոխադարձ համաձայնություն չէր կայացել, քանի որ մի կողմից Հայաստանը և Ադրբեջանը պահանջում էին Ղարաբաղ-Զանգեզուրի, Նախիջևան-Շարուրի և Քարվանսարայի շրջանները, մյուս կողմից Վրաստանը և Հայաստանը հավասարապես պահանջներ էին ներկայացնում Բորչալուի վիճելի շրջանի, Ախալքալաքի գավառի և Օլթի-Արդահանի շրջանների սահմանագծի մասին:
Այդ վեճերի առիթով գումարվեցին մի շարք խորհրդաժողովներ, որոնք համաձայնության չհանգեցին և որոնց հետևում էին նոր ապստամբություններ և պատերազմական գործողություններ և պարզվում էր, որ ապստամբենրի հետևում կանգնած են համապատասխան կառավարությունները:
Իբրև հետևանք ստեղծվեց չեզոք գոտի Բորչալուի գավառում և Ախալքալաքի գավառի ժամանակավոր գրավում վրացիների կողմից: Արդահան քաղաքով սհմանագիծ անցկացվեց, իսկ Զանգեզուրում շատ խախուտ գոյավիճակ հաստատվեց:
Կովկասյան հանրապետությունների սահմանների որոշման խնդիրներից բացի շատ աշխատանք էր կատարվում մի շարք այլ հարցերի կարգավորման ուղղությամբ, այն է՝ տրանզիտի, երկաթուղագծի նյութերից և արհեստանոցներից օգտվելու և Թիֆլիսում մնացած ռուսական պետական գույքի բաժանմանը և արհեստանոցներից օգտվելուն:
Հաջող լուծում ստացավ միայն հրետանական գույքի խնդիրը, իսկ մյուս հարստությունների վերաբերյալ նպաստավոր լուծում չհաջողվեց: Վագոնները և շոգեկառքերը նույնպես շատ անկանոն կերպով էին նորոգվում Թիֆլիսի արհեստանոցներում:
Վրաստանում և Ադրբեջանում ապրող հայերի հպատակության խնդիրը մնաց բաց գործի չափազանց բարդության պատճառով, թեև այդ մասին բանակցություններ տեղի ունեցան: Բանակցությունների ընթացքում առանձին տեղ էր գրավում կովկասյան հանրապետությունների դաշնության և համադաշնության խնդիրը: Այս խնդիրը գլխավորապես առաջ էր քաշում Ադրբեջանի կառավարությունը, որը ջերմ պաշտպանություն էր գտնում նաև Հյուսիսային Կովկասի կառավարության կողմից: Հայաստանի կառավարությունը այդ ծրագրին մեծ վերապահությամբ էր մոտենում, գտնելով, որ նախապես պետք է լուծվեր սահմանների խնդիրը և տեղի ունենար Թուրքահայաստանի կցումը: Խնդիրը անցել է միայն զուտ նախնական արծարծման շրջանը և ոչ մի գործնական ձև չէր ընդունել:
Վարչական, քաղաքական խնդիրներից կառավարությունը իրագործել էր միայն հետևյալները. կազմակերպել էր հեռագրական գործակալություն, որը կցված էր ներքին գործերի նախարարությանը, սահմանել էր հյուպատոսություններ՝ Բաթում, Սուխում, Բաքու, հանձնարարելով իր Փարիզի պատվիրակությանը կազմակերպել ներկայացուցչություններ և հյուպատոսություններ Եվրոպայում:
Կազմակերպվել էր տեղեկատու բաժին, որը արձանագրում էր զանազան տեղերից ստացված տեղեկություններ և կազմվում էր տեղեկագրեր՝ իրազեկ պահելու իր բոլոր ներկայացուցիչներին հայկական գաղութների և Հայաստանի կացության մասին:
Դիվանագիտական ներկայացուցչություն ստեղծվեց Պարսկաստանում, այնտեղ ուղարկվեց դեսպան, բարեկամական հարաբերությունների մեջ մտավ Մակուի խանի հետ, որի մոտ ուղարկվեցին առանձին ներկայացուցիչներ առևտրական ձեռնարկների համար:
Երևանում կազմակերպվել էր մի շարք պատգամավորությունների ընդունելություն, որոնք Հայաստան էին գալիս՝ ծանոթանալու իրավիճակին և սկսելու առևտրական կապեր: Այդ բոլոր պատգամավորություններին տրվել են ընդարձակ տեղեկություններ Հայաստանի տնտեսական և քաղաքական վիճակի մասին: Թվենք մի քանիսը՝ իտալական առևտրական պատգամավորություն ծերակուտական Կոնտիի նախագահությամբ, Դոնի, Թերեք-Կուբանի կոզակների պատգամավորություն, զորավար Հարբորդի ամերիկյան պատգամավորություն, որի համար մեծահարուստ նյութեր պատրաստվեցին, ամերիկյան Նպաստամատույց կոմիտեի ներկայացուցիչներ՝ Վիքրի, Սմիդ, անգլիական Լորդ Մեյր Ֆընդի ներկայացուցիչներ՝ Հարքըրտ, անգլիական զինվորական հրամանատարության զանազան ներկայացուցիչներ՝ Արևելքի անգլիական ուժերի գլխավոր հրամանատար, զորավար Միլն, կովկասյան բարձր կոմիսարներ՝ կոմս Դը Մարթել, գնդապետ Գաբբա, զորավար Դեյվի, զորավար Քըրի, զորավար Թմսոն, զորավար Ուոքեր, ֆրանսիական գնդապետ Դեզնբրի, Պապի ներկայացուցիչ Դելֆուշ և այլն: Այդ բոլոր անձանց ընդունելության համար արտգործնախարարությունում կազմակերպվել էր առանձին բաժին:
Արտաքին գործերի նախարարության ղեկավարող գաղափարներն էին՝ Միացյալ Հայաստանի ստեղծումը՝ համաձայն կուսակցության և խորհրդարանի դաշնակցական ֆրակցիայի մշակած սահմանների, կողմնորոշում Արևմտա-եվրոպական դաշնակիցների կողմը, գլխավորապես Ամերիկայի մանդատի ձգտումը, կատարյալ անկախություն, բարեկամական հարաբերությունների հաստատում հարևանների հետ, թե մեծ, թե փոքր, այսինքն՝ Ռուսաստանի, Պարսկաստանի, Թուրքիայի և կովկասյան հանրապետությունների հետ, իհարկե, պահպանելով վերոհիշյալ պահանջները սահմանների և անկախության վերաբերյալ:
Ռուսաստանի հետ կապեր հաստատելու համար 1920թ. գարնանը Մոսկվա ուղարկվեց պատգամավորություն Լևոն Շանթի նախագահությամբ: Նրան տրված էին հետևյալ հրահանգները. Հայաստանի անկախության (ռուսական և թուրքական) ճանաչում Ռուսաստանի կողմից, աջակցություն նրան Թուրքիայի հետ հարաբերություններում և տրանզիտի իրավունք Հայաստանի վրայով: Նրանց աշխատանքների արդյունքը զեկուցվել է Համո Օհանջանյանի կառավարության օրոք:
8․ Արդարադատության նախարարություն (նախարար, սկզբում՝ Ա․ Գյուլխանդանյան, հետո՝ Ա․ Չիլինգարյան)։ Արդարադատության գլխավոր նպատակն էր մտցնել արդարդատության վիճակ հետևյալ կազմակերպությամբ՝ հաշտարար դատավորներ, շրջանային դատարաններ, պալատ և ծերակույտ երդվյալ դատավորների մասնակցությամբ։ Այդ ամբողջ դրությունը իրականացվում էր Հայաստանում, ըսնդ որում՝ բացվել էին երեք շրջանային դատարաններ՝ Երևանում, Ալեքսանդրապոլում և Կարսում, ինչպես նաև պալատ ու ծերակույտ Երևանում։
Ամբողջ գործավարությունը դարձել էր հայերեն, մի բան, որ բավական դժվարություն առաջ բերեց, քանի որ փոքրաթիվ էր այն իրավաբանների թիվը, որոնք բավարար չափով գիտեին իրավաբանական բառերն ու դարձվածքները հայերենով և համաձայնվել էին պաշտոններ ստանալԿարսի շրջանի հեռավոր մասերում։
Արդարադատություն հաստատելու գործը մեծ դժվարությունների էր հանդիպում այն պատճառով, որ չկար կանոնավոր փոստային և երկաթուղային հաղորդակցություն, ինչը խանգարում էր վկաների հրավիրումը։ Չկար նաև լավ կազմակերպված ոստիկանական քննություն և նախնական քննություն։ Բայց այդ արգելքները ժամանակի ընթացքում թուլանում էին և գործերն ավելի արագ էին կատարվում։
Երդվյալ դատավորների հիմնարկությունը միանգամից ժողովրդականություն ստացավ։ Ծերակույտի գործը, մի կողմից վճռաբեկ ատյանի դերն էր, մյուս կողմից՝ օրենքների բացատրությունը և կարգավորումը։
9․ Խնամատարության նախարարություն (նախարար՝ Արտ․ Բաբալյան)։ Խնամատարության նախարարության գործունեությունը 1919թ․ աշնանից բացորոշ կերպով բարեգործական նպաստավորման հողից սկսեց անցնել աշխատավորության օգնության սկզբունքին։
Դրա շնորհիվ, առանձնապես զարգացան զանազան տեսակի արհեստանոցներ, որոնց համար կազմակերպվեց հատուկ բաժին ճարտարապետ Ակունեանի ղեկավարությամբ։ Երկրորդ բաժանմունքն էր ավերված գյուղերի վերաշինությունը ճարտարապետ Թամանյանի ղեկավարությամբ և երրորդ բաժանմունքը՝ որբանոցների, հիվանդանոցների և վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու միջոցները։
Իր գործունեության բոլոր տեսակներում նախարարությունը համագործակցում էր Ամերիկյան Նպաստամատույց կոմիտեի հետ, որը նույնպես ուներ որբանոցներ, հիվանդանոցներ և արհեստանոցներ։ Սրանք էին խնամատարության նախարարության գործունեության գլխավոր կողմերը։ Աչքի առաջ ունենալով, որ Հայաստանի ազգաբնակչության մեծագույն մասը տեսել և իր վրա զգացել է թուրքական արշավանքի բոլոր սարսափները, անընդհատ պատերազմը, սովը, բծավոր տիֆը, մալարիայի և խոլերայի համաճարակները, գաղթականների շարժումները, պարզ է, որ այդ բոլորի իբր հետևանք պիտի առաջ գար հիվանդոտ ազգաբնակչություն, հարյուր հազարավոր հիվանդներ բծավոր տիֆով և զանգվածային աղքատություն։
Առաջին շրջանում՝ 1918թ․ աշնանից մինչև 1919թ․ գարունը, մինչև նոր հունձքը և ամերիկյան օգնության հասնելը, դրությունը ողբերգական էր։ Օգնության գլխավոր ձևը սննդատու կայաններն էին, որտեղ տաք կերակուր էին բաժանում։ Քաղցի հետ միաժամանակ երևաց բծավոր տիֆը։ Ամերիկյան ալյուրը և 1919-ի հունձքը հնարավորություն տվեցին անցնել աշխատանքի ձևով օգնության։
Արհեստանոցների գլխավոր տեսակներն էին կոշկակարանոց, կահկարասիքի և այլն։ Այդ արհեստանոցները բացվել էին թե քաղաքներում՝ Երևան, Ալեքսանդրապոլ, Կարս, Դիլիջան, Նոր Բայազետ, և թե գյուղերում, գլխավորապես Երևանի, Ալեքսանդրապոլի, Էջմիածնի գավառներում։ Այդ արհեստանոցների աշխատավորների ծավալը թույլ էր տալիս խոշոր պատվերներ ընդունել թե զորքի, թե որբանոցների, թե հիվանդանոցների համար։ Որբանոցների և հիվանդանոցների ճյուղը նպատակ էր դրել որբանոցներում ընդունել Հայաստանի բոլոր որբերին, բայց դա անհնար էր դարձել գլխավորապես բնակարանների պակասության պատճառով։ Պետական և ամերիկյան որբանոցներում կային մինչև 20 հազար որբեր։ Զբաղեցված էին դպրոցների և զորանոցների շինությունները, մասնավոր տները և դա պատճառ եղավ, որ Երևանի մի շարք դպրոցներ դադարեցնեն իրենց պարապմունքները ։ Մյուս կողմից, վեճեր առաջ եկան զինվորական վարչության, ամերիկյան կոմիտեի և խնամատարության նախարարության միջև։
Սպիտակեղենի և դեղորայքի պակասություն էր զգացվում։ Վառելիք հասցնելու դժվարությունների պատճառով որբանոցներում ցուրտ էր, և դա շատ վատ հետևանք էր ունենում երեխաների առողջության վրա։ Ամերիկյան կոմիտեի որբանոցները, շնորհիվ նրա, որ մշտապես նյութերը հասնում էին Ամերիկայից, ավելի լավ պայմաններ ունեին։ Կառավարությունը ամեն տեսակի օգնություն էր ցույց տալիս ամերիկյան կոմիտեին նրա գործունեության մեջ՝ առաջարկելով շինություններ, նյութեր տեղափոխելու համար՝ գնացքներ, անտառներից փայտ հատելու իրավունք շինությունների նորոգության և վառելիքի համար, ինչպես, օրինակ, Շահալիում և Սարիղամիշում։
Խնամատարության նախարարությունը փայտ հատելու գործը կազմակերպել էր Սարիղամիշի և Ղարաքիլիսայի շրջաններում և փայտ էր բերում որբանոցների և պետական հաստատությունների վառելիքի համար։
Ազգաբնակչությանը օգնելու երրորդ ձևը՝ քանդված գյուղերի վերաշինությունը, հնարավոր չեղավ կանոնավոր դրության վերածել նորոգության նյութերի՝ տախտակ, երկաթ, և անհրաժեշտ գործիքների բացակայության պատճառով։ Այդ աշխատանքը սկսել էր միայն, գլխավորապես, Երևանը շրջապատող վայրերում։ Աշխատանքը, համաձայն ծրագրի, պետք է տարածվեր նաև Թուրքահայաստանի վրա։
Անկախ այս երեք տեսակի գործունեությունից, խնամատարության նախարարությունը հրավիրեց բժիշկների համագումար մալարիայի դեմ պայքարելու համար։ Երևանում բացվեց երևթեկ հիվանդանոց նույն նպատակով։ Կրկին հաստատվեց, արդեն գոյություն ունեցած և պատերազմի պատճառով դադարեցված ծաղիկ կտրելու հիմնարկությունը։
Հաշվետու շրջանի վերջում մտածվեց վերացնել այդ նախարարությունը, որբանոցները և արհեստանոցները հանձնել տեղական ինքնավարություններին և պաշտոնապես ընդունել, որ Հայաստանի բնակչությունը ինքը կարող է իրեն խնամել ու պահել։ Բացի պետական նկատառումներից, այդ բանին օգնեց նաև 1920թ․ լավ բերքը։ Նախարարության հիմնարկությունները տեղ տեղ սկսեցին փոխվել, սկսեցին դադարեցնել նյութեր տալը, և ձրի օգնության վարժված ազգաբնակչությունը սկսեց դժգոհություն ցույց տալ, երբեմն՝ սուր ձևերով, օրինակ՝ Վաղարշապատում։ Այնուամենայնիվ, խորհրդարանը ընդունեց օրինագիծ այդ նախարարությունը 1921թ․ հունվարին վերացնելու մասին։
10․ Աշխատանքի նախարարություն (նախարար՝ Ս․ Վրացյան, օգնական՝ Վ․ Բաբայան)։ Աշխատանքի նախարարության բաժանմունքը մտնում էր երկրագործական նախարարության մեջ, նախարար Վրացյանի ղեկավարությամբ, բայց դրա առանձին կաևորությունը նկատի առնելով նշանակվել էր հատուկ օգնական՝ Վար․ Բաբայան։
Հաշվետու շրջանում սա գոյություն ունեցավ միայն մի քանի ամիս։ Այդ ժամանակամիջոցում այդ նախարարությունը ձեռնարկեց հետևյալ միջոցառումները․ կազմակերպվեց ինքը նախարարությունը, մտցվեց ապրտավոր 8-ժամյա բանվորական օր, ընդունվեց օրենք այն եղանակի մասին, որով պետք է տեղի ունենար պետական և մասնավոր հիմնարկների պաշտոնյաների լիկվիդացիան։
Միջոցներ ձեռք առնվեցին նպաստելու Հայաստանի արհեստակցական միությունների կազմակերպության համար, նախապատրաստական միջոցների դիմեցին՝ հրավիրելու արհեստակցական միությունների համագումար։ Ստեղծվեց աշխատանքի կոմիսարների պաշտոնեություն։
***
Ընդհանուր գծերով սրանք են Հայաստանի կառավարության գործունեության գլխավոր կետերը մի որոշակի շրջանում։ Բացի այն ձեռնարկները, որ հիշատակվել են ներկա տեսության մեջ ըստ առանձին նախարարությունների, եղել են ձեռնարկներ, որոնք վերեբերել են միաժամանակ մի քանի նախարարությունների և որոնց գործադրության վրա հսկողություն էր իրականացնում վարչապետը կամ նախարարության անդամներից մեկը։
Այդպիսիներից էր Կարսի նահանգի, գլխավորապես Կարսում և Սարիղամիշում մնացած պետական գույքերի ցուցակագրությունը և պահպանությունը։ Այդ աշխատանքը կատարվում էր կառավարության կողմից ուղարկված առանձին կոմիսարների միջոցով։ Տեղում կազմակերպվում էին առանձին հանձնաժողովներ միջնախարարական բնույթով։ Կոմիսարը անմիջապես ենթարկվում էր կառավարությանը։
Գույքը գլխավորապես զինվորական տեսակի էր, նաև՝ ավտոմոբիլային և երկաթուղային։ Այդ աշխատանքը կատարվել է մի քանի ամիսների ընթացքում և հանդիպել մի շարք դժվարությունների։ Գույքը գողացվում էր, պահպանության համար պահանջվում էին ազնիվ պահապաններ, մեծ պահեստատեղիների կարիք կար։ Հաշվեշրջանի այդ ժամանակամիջոցում այդ բոլոր դժվարությունները պատճառեցին որոշ գույքի կորուստ։ Հետագայում գույքի մի մասը տեղափոխվեց Երևանի և Ալեքսանդրապոլի գլխավոր պահեստները, իսկ մի մասն էլ ծառայեց առևտրի փոխանակության համար։
Ժողովրդի նյութական վիճակը բարձրացնելու և կոոպերատիվների դրությունը բորվոքելու համար երկու միջոցներ ձեռնարկվեցին։ Նախ՝ ռուս-ասիական բանկի երաշխավորությամբ և Փարիզի պատվիրակության երաշխիքների միջոցով Եվրոպայից ստացվեցին զանազան ապրանքներ 2․5 միլիոն ֆրանկի արժողությամբ՝ գերանդիներ, թուղթ, տնային տնտեսության մանր ապրանքներ, ապակի, գամ, լուցկի, արհեստների պիտույքներ և այլն։ Այդ առարկաները մասամբ բաժանվեցին չունևոր ժողովրդին, մասամբ էլ վաճառվեցին։
Երկրորդ միջոցն այն էր, որ շատ փոքր տոկոսով՝ 2 կամ 3, օժանդակություն էր տրվում գավառական և քաղաքային ինանավարություններին։ Տրված նպաստ-փոխառությունների կանոնավոր գործադրության վերահսկողությունը հանձնվել էր ելևմտական և ներքին գործերի նախարարություններին։
Պետական փոխառությունները հնարավորություն տվեցին կոպերատիվներին ոչ միայն առևտրական գործողություններ կատարել, այլև արդյունաբերական։ Կոոպերատիվների միությունը՝ «Հայկոոպը», ոչ միայնհսկայական պահեստներ ուներ, այլև սկսեց գործարաններ բանեցնել՝ օճառի գործարան, կաշվի արհեստների զանազան գործարաններ։ Խորհրդարանը իր կոմից որոշեց նոր վարկեր կոոպերատիվներին՝ առաջարկելով միանալ մեկ կազմակերպության մեջ։
Ահա այն արտաքին դեպքերն ու փաստերը, որոնք ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության մաս էին կազմում 1919թ․սկզբից մինչև 1920թ․ մայիսի 5-ը։
Իշխանության փոփոխության, այսինքն՝ Ալ․ Խատիսյանի նախարարության հրաժարականի պատճառը բոլշևիկների ապստամբությունն էր, որն սկսվեց Ալեքսանդրապոլում։ Նախարարության համար պարզվեց, որ կուսակցական ֆրակցիան անհրաժեշտ է համարում իշխանության ղեկը հանձնել կուսակցության գերագույն մարմնին, որը և ընդունեց իշխանությունը մայիսի 5-ին՝ ի դիմաց նոր նախարարության Համո Օհանջանյանի նախագահությամբ։
shewr9aoz6mlbd17hw1qqxxjpmu5aks
396742
396702
2026-09-18T08:20:27Z
Emptyfear
547
396742
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ Ը. Իմ վարչապետության շրջանը
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Է|Գլուխ Է]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Թ|Գլուխ Թ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
1918թ. ամռանից սկսած մինչև 1920թ. դեկտեմբեր ամիսը Հայաստանի կառավարության խորհուրդը կարելի է բաժանել երեք շրջանի:
Առաջին շրջանը՝ կառավարությունը նախագահությամբ Հովհաննես Քաջազնունու, պետական-կազմակերպչական էր, երկրորդ շրջանը՝ Ալեքսանդր Խատիսյանի նախագահությամբ եղած կառավարությունը քաղաքացիական-ստեղծագործական, և երրորդ շրջանը Համո Օհանջանյանի և Սիմոն Վրացյանի նախագահությամբ եղած կառավարությունները՝ արտաքին և ներքին թշնամիների հետ կռվի շրջան, որը վերջացավ դեկտեմբերի 2-ին Թուրքիայի հետ Ալեքսանդրապոլի դաշնագրով, և իշխանությունը բոլշևիկներին հանձնվեց:
Ներկա տեսությունը ամփոփում է երկրորդ շրջանը՝ 1919թ. սկզբից մինչև 1920թ. մայիսի 5-ը և տալիս է համառոտ հիշատակությունը այն կարևորագույն միջոցների, որոնց ձեռնարկել էր կառավարությունը Հայաստանի մշակութային-պետական զարգացման համար: Նկարագրության հարմարության համար ձեռնարկների տեսությունը դասավորված է՝ համաձայն առանձին նախարարությունների:
1. Ներքին գործերի նախարարություն (նախարար՝ Աբրահամ Գյուլխանդանյան): Նախարարության գլխավոր մտահոգության առարկաները զեմստվային և քաղաքական հաստատությունների կանոնագրության մշակումն էր, որը հետո հաստատվեց Հայաստանի խորհրդարանում: Այդ օրենքների հիման վրա Հայաստանում մտցվեցին զեմստվային հաստատություններ, որոնք սկսեցին գործել զանազան գավառներում: Մշակվեց նաև քաղաքային կանոնագրություն, որը առաջին անգամ հաստատվեց Կարսում, Իգդիրում, Ղամարլույում, Դիլիջանում, Վաղարշապատում և Աշտարակում: Քաղաքական գործիչների համագումարի հիմքը դրվեց: Տեղական ինքնավարության վերաբերյալ օրինագծի հիմք ընդունվել էր նրա կատարյալ անկախությունը: Նրան հանձնված էին տեղական սահմաններում մի քանի գործառնությունները, պաշտոնները:
Զուտ վարչական շրջանում մատնանշենք հետևյալ ձեռնարկները. ոստիկանության բարեփոխություն, ոստիկանության պահեստի կազմակերպություն, հաստատվել է օտարացեղերի գործերի վարչություն և մշակվել է ռոճիկների բաշխման միաստեսակ դրություն:
2. Զինվորական նախարարություն (նախարար՝ նախ զորավար Արարատյան, հետո՝ Ռուբեն Տեր Մինասյան): Զինվորական նախարարության և գլխավոր հրամանատարության գործունեությունը բաժանված էր երեք գլխավոր տեսակի՝ Ա. Պատերզմական գործակալներ, Բ. Զինվորական մասերի բազմացումը և վարժեցումը, Գ. Ռազմա-տնտեսական մասի կազմակերպում:

5. Հանրային կրթության նախարարություն (նախարար՝ Նիկոլ Աղբալյան): Հանրային կրթության նախարարության գլխավոր գործը նոր դպրոցներ բացելն էր՝ տարրական, միջնակարգ ուսումնարաններ և առանձին դասընթացներ: Մշակվեցին նոր ծրագրեր, նորոգվեցին շինությունները, գիմնազիաներ բացվեցին Երևանում, Ալեքսանդրապոլում, Դիլիջանում, Ղարաքիլիսայում: Ալեքսանդրապոլում բացվեց համալսարան երկու բաժիններով՝ պատմալեզվագիտական և տնտեսագիտական, ամեն ին պատրաստ էր բժշկական բաժին բացելու Երևանում 1920թ. աշնանը: Հիմնվեցին նաև հայերեն լեզվի դասընթացներ պաշտոնյաների համար, որոնք բոլորը չէին տիրապետում հայերենին:

1tgsfzcvvs92rsedhpq1fdm6xn6i82a
396743
396742
2026-09-18T08:21:33Z

dkrnongcc5z1leo0sks3n7ve8iweqhr
396744
396743
2026-09-18T08:22:33Z

Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Դ
0
151411
396703
2026-09-17T20:42:47Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը |section = Գլուխ Դ. Թուրք-անդրկովկասյան պատերազմը և Բաթումի բանակցությունները |previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Գ|Գլուխ Գ]] |next = Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացո...»:
396703
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ Դ. Թուրք-անդրկովկասյան պատերազմը և Բաթումի բանակցությունները
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Գ|Գլուխ Գ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ե|Գլուխ Ե]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
1918 ապրիլ 1-մայիս 26
Մայիսի 15-ին թուրքերը նորից պնդեցին, թե Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը միակ հիմքը չի կարող ծառայել հաշտության համար և թե առանց գերմանացիների և մյուս դաշնակիցների էլ կարող է հաշտություն կնքվել։ Ապագայում նրանք կարող են միանալ դրան։
Մայիսի 16-ին մենք երկար գրությամբ պատասխանեցինք թուրքերի պահանջներին և տեսակետներին, նորից հենվելով Բրեստ-Լիտովսկի դաշնագրի վրա և պահանջելով Գերմանիայի և մյուս զինակիցների մասնակցությունը։ Բայց այն ժամանակ, երբ մենք բանակցում էինք թուրքերի հետ Բաթումում հաշտության պայմանների մասին, թուրքերը մայիսի 15-ի առավոտյան ժամը 7․15-ին, հանկարծ, հարձակում էին գործել Ալեքսանդրապոլի վրա՝ նախօրոք երեք ժամ ժամանակ տալով քաղաքը դատարկելու համար և առանց սպասելու պատասխանի, հարձակվել ու գրավել էին քաղաքը։
Մայիսի 17-ին և 18-ին եռանդուն հեռագրային փոխանակություն տեղի ունեցավ Թիֆլիսի և Բաթումի միջև։ Սեյմում Դաշնակցության խմբակցությունը մեզնից հեռագրով երեք բան էր խնդրել․ առաջին՝ որ գերմանացիները պաշտպանեն Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղագիծը, երկրորդ՝ որ հայկական զորքերը մնան իրենց դիրքերում երկաթուղու երկու կողմերում և երրորդ՝ որ հաշտության պատվիրակությունը, եթե ստանա այս երաշխիքները, ժողովրդին ուղղված կոչ հրատարակի՝ հանգիստ մնալ իրենց տեղերում։ Հեռագիրը ստորագրել էր Կարճիկյանը։
Մենք անմիջապես դիմեցինք զորավար Ֆոն Լոսովին և Խալիլ բեյին այդ երեք պահանջները իրագործելու համար։ Զորավար Ֆոն Լոսովը հայտնեց, թե թուրքերը շատ քիչ են հաշվի առնում իր բողոքները, բայց խոստացավ այդ մասին հարաբերության մեջ մտնել իր կառավարության հետ։ Խալիլ բեյը և Վեհիբ փաշան պատասխանեցին․ «Ինչի՞ են պետք ձեզ գերմանացիները։ Մենք ինքներս կարող ենք ձեզ հետ համաձայնության գալ։ Թող բնակչությունը մնա իր տեղում»։ Չստանալով որևէ երաշխիք, մենք որևէ կոչ չհրատարակեցինք։
Տեսնելով, որ անմիջական բանակցությունների միջոցով մեր և թուրքերի միջև անկարելի է որևէ համաձայնության գալ, զորավոր Ֆոն Լոսովը մայիսի 19-ին Անդրկովկասյան պատվիրակությանը ուղարկեց հետևյալ ուշագրավ նամակը․
«Բաթումի բանակցությունները առաջ չեն գնում և մինչև այժմ որևէ արդյունք չեն տվել, սակայն որովհետև բոլոր կողմերի շահերն էլ պահանջում են որքան կարելի է շուտ որևէ արդյունքի հասնել, ուստի պատիվն ունեմ առաջարկելու Ձեզ, պարոն նախարար, իմ բարի ծառայությունները իբրև միջնորդի։ Ձեզանից խնդրում եմ պաշտոնական ճանապարհով հաղորդել ինձ, թե արդյոք Անդրկովկասյան պատվիրակությունը պատրա՞ստ է ընդունելու իմ առաջարկը։
Ֆոն Լոսով»։
Միևնույն օրը երեկոյան ժամը 8․30-ին այդ առիթով տեղի ունեցավ պատվիրակության նիստը։ Ես և Քաջազնունին, ինչպես նաև վրացի պատվիրակները անմիջապես տվեցինք մեր համաձայնությունը, մինչ թաթար ներկայացուցիչները՝ Հաջինսկին և Ռասուլ Զադեն, երկար ժամանակ տատանվում էին։ Նրանք առաջարկում էին նախ հարցնել թուրքերի կարծիքը՝ վախենալով նրանց նկատմամբ անախորժ քայլ անելուց։ Երկար խոսակցություններից հետո, ի վերջո, նրանք էլ տվեցին իրենց համաձայնությունը։ Եվ մենք գիշերվա ժամը 12-ին մեր դրական պատասխանը հաղորդեցինք զորավար Ֆոն Լոսովին։
Թուրքերը, գրավելով Ալեքսանդրապոլը, շարունակում էին իրենց առաջխաղացումը։ Զորավար Նազարբեկյանը մայիսի 20-ին հեռագրեց, որ «հակառակ զինադադարին՝ թուրքերը շարուանկում են առաջ շարժվել Ղարաքիլիսայի ուղղությամբ և դուրս են քաշել մեր պահակազորը Արտիբեդ գյուղից։ Նրանք շարժվում են Լոռիի ուղղությամբ Ղարաքիլիսայի վրա և հավանաբար այնտեղից պիտի անցնեն Թիֆլիս։ Սրանից եզրակացնում եմ, որ Ալեքսանդրապոլի և երկաթուղու գրավումը միայն պատրվակ է»։
Հայոց Ազգային խորհուրդը, տեսնելով, որ բախումը որոշապես ստացել է հայ-թուրքական պատերազմի բնույթ, նոր պատվիրակություն ուղարկեց Բաթում հանձին դոկտոր Համո Օհանջանյանի և Արշակ Զորաբյանի՝ զորավար Ֆոն Լոսովի միջոցով գերմանական կառավարության հովանավորությունը [ակնկալելու]։ Մայիսի 20-ին Հայոց Ազգային խորհրդի պատվիրակությունը եկավ Բաթում։ Մենք բացատրեցինք, որ Անդրկովկասյան Սեյմի պատվիրակության մահմեդական անդամները ոչ միայն մեզ չեն օգնում, այլ ուղղակի վնասում են։ Նրանք մերժում էին մեր ամենատարրական պահանջներն իսկ։ Այսպես, օրինակ, երբ մենք թուրքերից պահանջում էինք մեզ թողնել Ալեքսանդրապոլի գավառի հայկական մասերը, Ադրբեջանի թաթարները դրա դեմ պնդում էին, թե Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը պետք է լինի Վաղարշապատ (Էջմիածին) գյուղը՝ պահանջելով Ադրբեջանին կցել Երևանը։ Ուսուպբեկովի և Խան Խոյսկու բերանով նրանք պնդում էին, թե Երևանը թաթարական քաղաք է, ուստի մահմեդականները չեն ների, եթե Երևանը զիջեն հայերին։ Ադրբեջանի պատվիրակության հետևում հավաքվել էին Գանձակի ւ Ախալցխայի մահմեդականների ներկայացուցիչները՝ Սուլթանովը, Ռաֆիբեկովը և ուրիշներ, որոնք ուղղակի թուրքերին հրավիրում էին՝ գրավելու Կովկասը։ Ախալցխայի և Ախալքալաքի թուրքերի կողմից 40 ստորագրություններով հատուկ գրություն ներկայացվեց թուրքերին, որով պահանջվում էր այդ գավառները միացնել Թուրքիային։
Այսպիսի պայմաններում, ամեն կողմից շրջապատված թշնամիներով, մեր միակ հույսը մնում էր գերմանացիների միջամտությունը։ Մենք, քննության առնելով ստեղծված կացությունը, եկանք այն եզրակացության, որ ճիշտ է Հայոց Ազգային խորհրդի տեսակետը․ պատրաստեցինք քարտեզներ, թվական տեղեկություններ և գրավոր զեկուցում, որոշելով դրանք հանձնել զորավար Ֆոն Լոսովին և անհապաղ ընթացք տալ Ազգային խորհրդի հրահանգին։
Քաջազնունին և ես, վրացիների հետ միասին, մայիսի 21-ին գնացինք զորավար Ֆոն Լոսովի մոտ, նրան բացատրելու հայերի վիճակը։ Նա մեզ թելադրեց, որ մեր խնդրանքը ներկայացնենք գրավոր, և մենք դա արեցինք մայիսի 22-ին։ Մայիսի 23-ին զորավար Ֆոն Լոսովը Պոլսում գերման դեսպանին ուղղված երկար և մանրամասն հեռագրով բացատրեց մեր հարցի էությունը։ Այդ հեռագրում նա մատնանշում էր, որ Հայոց Ազգային խորհրդի ներկայացուցիչները և Անդրկովկասյան պատվիրակության անդամ հայ նախարարները Գերմանիայից սպասում են օգնություն և փրկություն իրենց ժողովրդի ներկա ողբերգական վիճակից [դուրս գալու նպատակով]։ Զորավոր Ֆոն Լոսովը ներկայացնում էր նաև հայ գաղթականների անտանելի կացությունը, բացատրում էր թուրքերի տարապայման պահանջները և պաշտպանում էր այն միտքը, որ թուրքերի իսկական նպատակն է հափշտակել հայկական հողերը և բնաջնջել հայ ժողովրդին։ Զորավոր Ֆոն Լոսովը խնդրում էր չհավատալ Էնվեր և Թալեաթ փաշաների հավաստիացումներին, և մեկնելով գերմանական շահերի տեսակետից, ասում էր, որ հայերը պետք է անցնեն պարտիզանական կռիվների, պիտի փչացնեն երկաթուղային հաղորդակցությունը և ծանր վիճակի մեջ դնեն Կովկասյան ճակատը։
Խալիլ բեյը ևս հեռագրական հաղորդակցության մեջ էր և վստահեցնում էր մեզ, թե ինքը ջանում է համոզել Էնվեր և Թալեաթ փաշաներին զիջումներ անելու, սակայն ավելացնում էր, թե կոմիտեն ոչ մի զիջում չի ուզում անել։
Իրերի վիճակը հետևյալն էր․ գերմանացիները հետզհետե զորեղանում էին Թիֆլիսում՝ պաշտպանելու վրացիներին և Վրաստանի սահմանները, իսկ թուրքերը շարժվում էին հայկական հողերով և պատերազմ էին մղում հայերի դեմ։ Բաթումում հարցերը հանգել էին մեռյալ կետի։
cbga5zu4rlh60w159nb0aozh7813vbp
396705
396703
2026-09-17T20:49:03Z

Մայիսի 22-ին «Գյուլ Ջեմալ» նավով Բաթում եկավ ծովային նախարար Ջեմալ փաշան։ Նա այցելեց մեր պատվիրակությանը։ Շատ լավ եմ հիշում այդ օրը։ Պատվիրակությունը ողջունեց Ջեմալ փաշայի գալուստը երեք ճառերով։ Վրացիների կողմից խոսեց Չխենկելին, հայերի կողմից՝ ես, թաթարների կողմից՝ Ռասուլ Զադեն։ Մենք համերաշխաբար խոսեցինք Անդրկովկասի շահերի մասին և ապա մեզանից յուրաքանչյուրը մասնավոր կերպով կանգ առավ իր ազգային շահերի վրա։ Մեր ճառերում մենք մատնանշեցինք այն միտքը, որ փոխանակ արյուն թափելու, պետք է ապրելու, շնչելու, աշխատելու և կերակրվելու հնարավորություն տալ բոլորին։ Ես, մասնավորապես, մատնանշեցի պատերազմի սարսափներն ու ավերները և խնդրեցի վերադառնալ դաշնագրի պայմաններին։
Ջեմալ փաշան, պատասխանելով Ռասուլ Զադեի ճառին, շատ ջերմ տոնով ասաց, որ ադրբեջանցիները թուրքերի սիրելի եղբայրներն են և թե թուրքերը եկել են «ազատագրելու» նրանց։ Դառնալով Չխենկելուն և վրացիներին, Ջեմալ փաշան նույնպես սիրալիր և հաճոյալի տոնով խոսեց, որ վերջում նույնիսկ դարձավ սրտագին։ Նա ասաց, որ թուրքերի և վրացիների միջև, ճիշտ է, եղել են անցողակի թյուրիմացություններ, բայց ինքը վստահ է, որ ապագայում դրանք չպետք է կրկնվեն այլևս և շատ դյուրությամբ կարելի պետք է լինի համերաշխ գործակցության հողը մշակել։
Վերջապես, դառնալով ինձ, նրա դեմքը մռայլվեց և տոնը չորացավ։ Նա խոսում էր արդեն թույլ և դանդաղ ձայնով, աչքերը լեցուն էին դաժան և մռայլ կայծերով։ Նա ասաց․ «Հայերի հետ թուրքերի վեճը հին է, և հայերը ոչ մի քայլ չեն անում թուրքերի հետ հաշտվելու համար։ Այս ընթացքը պիտի պատճառ դառնա հայերի նոր դժբախտությունների»։
Ջեմալ փաշան հիշատակեց Անդրանիկի անհաշտ դիրքը Զանգեզուրում, հայերի կապը բոլշևիկների հետ, հայկական «գազանությունները» մահմեդականների նկատմամբ։ Նրա ամեն մի խոսքում զգացվում էր, թե ինչպիսի ահավոր անդունդ կա թուրքերի և հայերի միջև և թե ինչպիսի անհաղթելի ատելությամբ է լցված փաշայի սիրտը հայերի հանդեպ, որոնք կանգնած էին թուրքերի ճանապարհին։
Ջեմալ փաշային հետագայում ես հանդիպեցի Պոլսում և այնտեղ նրան գտա ավելի մեղմ տրամադրության մեջ, բայց Բաթումում նրա դիրքը բացարձակապես թշնամական և անհաշտ էր մեր հանդեպ։
Հետևյալ օրը հանդիսավոր ճաշկերույթ տեղի ունեցավ թուրքական նավի վրա՝ ի պատիվ Անդրկովկասյան պատվիրակության։ Արտաքին վերաբերմունքը շատ սիրալիր էր․ նավը զարդարված էր գորգերով, ծաղիկներով, և մեզ դիմավորեցին խոնարհ ողջույններով։ Ճաշի ժամանակ ինձ ինձ նստեցրին Ջեմալ փաշայի և դոկտոր Բեհաեդդին Շաքիրի միջև։ Վերջինս պատմեց, թե ինչպես ինքը 1914-ին Արդահանի ուղղությամբ մասնակցել է Էնվեր փաշայի արշավանքին և թե ինչպես գնդապետ Ռիզա բեյի հետ կազմակերպել էր աջարական չեթեները։ Եվ հայտնեց, որ ինքը հայերի ազնիվ թշնամին է։
«Հայերը կանգնած են մեր համիսլամական և համաթուրքական սրբազան իդեալների իրականացման ճանապարհին, և մենք անխուսափելիորեն բախվում ենք նրանց հետ։ Դա վեր է և դուրս է մեր անձնական զգացումներից ու տրամադրություններից։ Մենք հարկադրված ենք մեր ճանապարհին տարերայնորեն ոչնչացնել այն ամենը, ինչը որ մեր ազգային սրբազան իդեալների համար արգելք է։ Եվ հետո, դուք միշտ ռուսների հետ եք։ Դուք նրանց առաջապահն եք, իսկ ռուսները մեր ոխերիմ թշնամիներն են․ պատմական թշնամիները։ Մտածեք այս մասին, փոխեք ձեր հոգեբանությունը և կոմնորոշումը։ Դուք թշնամի եք, ես էլ թշնամի եմ, բայց մենք ընկերակիցներ ենք։ Մենք հասկանում ենք կենդանի մարմնի կյանքը, նրա մեջ չկա մարդասիրություն կամ կամքի տկարություն։ Զորավոր և կենսունակ մարմնի իրավունքն է, այն միակ իրավունքը, որով ապրում է մարմինը։ Այդպես է և ազգերի կյանքում։ Այդտեղ չկա մեղկ զգայնականություն, կա միայն ինքնապաշտպանության բնազդ և զգացում»,- ասաց նա։
Ես, հարկավ, պատասխանեցի նրան ինչ որ պետք էր, բայց ակներև էր, որ մենք խոսում էինք տարբեր լեզուներով, ու մենք բաժանվեցինք առանց միմյանց համոզած լինելով։
Այդ խոսակցությունից տասը օր հետո Էնվեր փաշան պաշտոնական դիմում ուղղեց մեզ՝ հայերիս հետ հայ-թուրքական զինվորական դաշինք կնքելու մասին։ Արդյոք ճի՞շտ վարվեցինք մենք, թե սխալ, տարբեր խնդիր է, բայց, ինչպես և 1914-ին, մենք մերժեցինք այդ առաջարկը։
Մի քանի ամիս հետո իմացա, որ Ջեմալ փաշան իր հետ Բաթումից տարել էր շատ արժեքավոր ապրանքներ ու այդ առիթով իր դեմ նույնիսկ դատական քննություն էր սկսվել, որը, սակայն, անհետևանք մնաց։
(անավարտ)
867thbyllok8rtwozfzrrcsbwro28ii
396735
396705
2026-09-18T08:00:15Z
Emptyfear
547
396735
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ Դ. Թուրք-անդրկովկասյան պատերազմը և Բաթումի բանակցությունները
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Գ|Գլուխ Գ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ե|Գլուխ Ե]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
(անավարտ)
Անդրկովկասը իր սեփական դրամն արդեն ուներ: Արժեքը շատ լավ էր՝ ռուբլին 2 ֆրանկ: Ապրանքների գները բնական էին: Առևտրական դասի կողմից ինձ մոտ եկավ մի պատվիրակություն Թիֆլիսի վաճառականների ավագ Միլովի գլխավորությամբ: Ամբողջ առևտրականների կողմից պատվիրակությունը ինձ խոստացավ լիակատար աջակցություն: Ես հրավիրեցի հին ռեժիմի փորձված պաշտոնյաներ Պ. Կելարևին, Օբոչինին և ուրիշների, որոնց հանձնեցի Անդրկովկասի հանրապետության բյուջեի պատրաստությունը և գծեցի ելևմտական բարենորոգումների ծրագիրը:
Քաղաքական գործերը և մասնավորապես թուրքերի ընթացքը, սակայն, թույլ չէին տալիս հանգիստ սրտով զբաղվելու մեր ընթացիկ աշխատանքներով: Ժողովրդի շրջանում առաջ եկած հուզումը մեղմացնելու համար որոշեցինք քննություն կատարել այն մասին, թե որքան ժամանակ կարող էր Կարսը դեռ պաշտպանվել, եթե դրա հանձնման հրամանը չլիներ: Գլխավոր հրամանատարի սպայակույտի պետ զորավար Լևանդովսկին հայտնեց հետևյալ կարծիքը գրավոր կերպով. «Կարսի դրությունը ապրիլի 11-ին անհուսալի էր և նրա ժամերը հաշվված էին: Այն ժամանակ, երբ թուրքերը մոտեցան Կարսի ամրությունններին երկու կիլոմետր հեռավորության վրա, բանակի ոգին ընկած էր: Դժվար էր սպասել, որ Կարսը կարողանար դիմադրել մեկ շաբաթ»:
Այս պահին իմ տրամադրության տակ են բոլոր հեռագրերը, որոնք վերաբերում են Կարսի հանձնմանը՝ թե նրանք, որ գնացել էին Թիֆլիսից, թե նրանք, որ հասել էին Թիֆլիս ապրիլ 10-17 ընթացքում: Շատ երկար պիտի լիներ այդ հեռագրերի բովանդակությունը այստեղ մեջբերելը, բայց ուզում եմ ասել, որ այժմ էլ, երբ դրանք աչքի եմ անցկացնում՝ կատարված դեպքերից գրեթե վեց տարի հետո, չեմ կարող ողբերգություն անվանել Կարսի հանձնումը կամ այդ հանձնման եղանակը:
Ու քանի որ հասարակությանը շարունակում էր հուզվել Կարսի խնդրով, կառավարությունը 1918թ. մայիսի 5-ին հրատարակեց մանրամասն և փաստացի կերպով կազմված պաշտոնական հաղորդագրություն՝ ներկայացնելով այն բոլոր պարագաները, որոնք բացատրում էին Կարսի հանձնումը:
Այն ժամանակ, երբ Թիֆլիսը ապրում էր Կարսի հանձնման խոսակցություններով և հուզումներով, հայկական գավառներում տեղի էին ունենում պատերազմական գործողություններ: Ապրիլի 16-ին մեր զորքերը դատարկեցին Կարսի նահանգը և կենտրոնացան Ալեքսանդրապոլում: Թուրքերը մոտեցան Արփաչային և կանգնեցին Ալեքսանդրապոլից վեց վերստ հեռավորության վրա: Գաղթականները Կարսից, Էրզրումից, վանից և Մուշից լցվեցին Երևանի նահանգը:
Երևանում գործում էր տեղական Ազգային խորհուրդը, որի ղեկավարն էր Արամը, զինվորական հրամանատարը՝ Դրոն: Այս երկու զորեղ դեմքերը կառավարում էին Երևանի թե՛ քաղաքացիական, թե՛ զինվորական գործերը: Երևանի ճակատում մեծ հեղինակություն էր վայելում զորավար Սիլիկյանը, ով մեկ տարի առաջ Խորհրդային Հայաստանում ինքնասպանություն գործեց: Երևանը ապրում էր իր սեփական ներքին կյանքով: Այնտեղ էր հասունանում ազգային պետական կորիզը: Ռազմամթերք և դրամ մենք էինք ուղարկում Երևան, որ գրեթե անկախ էր զգում Թիֆլիսի կենտրոնական կառավարությունից և ամբողջովին կլանված էր ռազմաճակատի գործերով: Երևանի այս անջատ և գրեթե անկախ վիճակը ավելի զորացավ, երբ մայիսի 15-ին թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը և կտրեցին Թիֆլիս-Երևան երկաթուղագիծը:
Թիֆլիսում մենք շարունակում էինք ամրապնդել Անդրովկասյան անկախ հանրապետության գաղափարը: Հրատարակեցինք անկախ շրջաբերական՝ ուղղված բոլոր իշխանություններին՝ հրահանգելով խստորեն հետևել Անդրկովկասի ժողովուրդների խաղաղ կենակցությանը, վերջ տալ ավազակություններին, ընդհարումներին և ամեն տեսակի բռնություններին և խոստանալով փայլուն ապագա, երբ «անիշխանությունը վերանա և Անդրկովկասյան հանրապետությունը դառնա իրապես անկախ և զորավոր պետություն»:
Սակայն մեր հորդորներն ու ձեռք առած միջոցները անզոր էին խաղաղեցնելու երկիրը: Թաթարները շարունակում էին ամեն տեսակ արգելքներ հարուցել: Ուր որ կարող էին, խանգարում էին հայերի՝ արշավող թուրքերի դեմ ինքնապաշտպանության գործը:
Գաղթականների տարերային հոսանքը դեպի Երևան, մթերքների պակասը, պատերազմական գործողությունները և համաճարակ հիվանդությունները այնպիսի ծանր կացություն էին ստեղծել հայկական գավառներում, որ անհրաժեշտ էր արագացնել հաշտության կնքումը: Բանակացությունները մետենում էին իրենց վախճանին: Խորհրդաժողովը պետք է տեղի ունենար Բաթումում: Նորից սկսեցինք պատվիրակություն կազմել, ավելի սակավաթիվ: Պատվիրակության գլուխ անցավ դարձյալ Չխենկելին, իսկ անդամներն էին, հայերի կողմից՝ Քաջազնունին և ես: Մեր առաքելությունը այս անգամ շատ դյուրին էր թվում: Մտածում էինք, թե պետք է միայն գնալ ու ստորագրել դաշնագիր համաձայն Բրեստ-Լիտովսկի պայմանների:
Մայիսի 5-ի երեկոյան մենք դուրս եկանք Թիֆլիսից և հաջորդ օրը երեկոյան արդեն Բաթումում էինք: Բոլոր պատվիրակները իջևանեցին Իմպերիալ հյուրանոցում: Որպես խորհրդական մեզ ուղեկցում էր նաև Սիմոն Վրացյանը: Թաթարների կողմից իբրև պատվիրակներ եկել էին Ուսոպբեկովը, Խան Խոյսկին և Հաջինսկին, որպես խորհրդական՝ Ռասուլ Զադեն: Վրացիների կողմից եկել էին Ավալովը, Նիկոլաձեն և Ռխիլաձեն: Թուրքերի կողմից եկել էին արդարադատության նախարար Խալիլ բեյը և օսմանյան զորքերի Կովկասյան ճակատի հրամանատար Վեհիբ Մեհմեդ փաշան, իսկ Գերմանիայի կողմից միայն մեկ ներկայացուցիչ կար՝ զորավար Ֆոն Լոսով:
Այս դեպքերի ժամանակամիջոցում Ռուսաստանի ձայնը չէր լսվում: Այստեղ հատկանշական է հիշատակել մի շատ հետաքրքրական հեռագիր, որ ստացել էինք Բաթումի անկումից մեկ օր առաջ՝ մարտի 31-ին: Այս հեռագիրը շատ քչերին է ծանոթ և իր շահեկանության պատճառով արժե մեջբերել: Հեռագիրը հետևյալն է.
«Մոսկվա – Թուրքական բանակը առաջ է շարժվում Բաթումի, Կարսի, Արդահանի ուղղությամբ՝ ավերելով երկիրը և ոչնչացնելով գյուղական բնակչությունը: Հայերի հետագա բախտի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Գերմանիայի վրա, որովհետև նրա պահանջով ռուսական զորքերը դուրս բերվեցին հայկական նահանգներից, և այժմ Գերմանիայից է կախված՝ զսպելու թուրքական զորքերին՝ իրենց հատուկ բռնությունների վրեժի և թշնամության հողի վրա: Դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ Գերմանիայի պետ կուլտուրական մի պետություն, որ հնարավորություն ունի ազդելու իր զինակից Թուրքիայի վրա, պիտի թույլ տա, որ Բրեստ–Լիտովսկի դաշնագիրը դառնա իր կամքից անկախ մեծ պատերազմ մտած հայ ժողովրդի համար անմատչելի դժվարության աղբյուր: Ուստի, խորհուրդը համոզված է, որ դուք անհրաժեշտ միջոցներ ձեռք կառնեք՝ ազդելու թուրքական իշխանությունների վրա՝ կանխելու հայ բնակչության ոչնչացումը, որպեսզի տեղի չունենա այն, ինչ եղավ Արդահանում: Չիչերին, Կարախան»:
Ես շատ ուրախ պիտի լինեի, եթե Չիչերինն ու Կարախանը այսօր մեկ անգամ ևս կարդային իրենց այդ հեռագիրը ու դրանից անեին համապատասխան եզրակացությունը. այն, ինչ որ նրանք պահանջում էին Թուրքիայի դաշնակից Գերմանիայից, այսօր կարող է իրագործել ինքը՝ Թուրքիայի ներկա դաշնակից Ռուսաստանը, որը Հայաստանի կեսը զիջել է Թուրքիային:
Մի խոսքով, այն ժամանակ Անդրկովկասը և Թուրքիան կանգնած էին դեմ դիմաց: Կատարված իրողություններ էին արդեն Տրապիզոնի խորհրդաժողովում դրված երկու պայմանները՝ Անդրկովկասի անկախությունը և Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը: Բայց կար մեկ բան ևս, որ թուրքերը հաշվի էին առել՝ Կարսը և Բաթումը նրանց ձեռքում էր: Երբ մենք եկանք Բաթում, քաղաքը արդեն թուրքական տեսք ուներ՝ ամենուրեք թուրք զինվորներ, առևտուր չկար, արժեքավոր իրերը անհետանում էին, գիշերը թուրք զինվորները թալանում էին խանութները, քաղաքը գրեթե մեռած էր, փողոցները ամայի էին: Այն հյուրանոցի մոտ, որտեղ մենք էինք իջևանել, մի մեծ դեղատուն կար: Գիշերը թուրքերը մեծ կառքերով եկան և դատարկեցին այդ դեղատունը: Հետագայում, զինադադարից հետո, ես լսեցի, որ դեղատան թալանի մեջ ամբաստանվել է գլխավոր հրամանատար Վեհիբ փաշան: Փողոցներով տանում էին վրացի գերի զինվորների: Իրենց համեմատաբար լավ էին զգում ռուսները, որոնց հանդեպ թուրքերը ներողամիտ և ուշադիր էին, ռուս սպաներին ռոճիկ էին տալիս, ոմանց՝ ծառայության ընդունում, մի խոսքով՝ ամեն կերպ ջանում էին սիրաշահել նրանց:
Քաղաքում հայեր գրեթե չէին մնացել, բոլորը հեռացել էին Թիֆլիս: Համեմատաբար շատ էին վրացիները: Արդվինում հայերը մնացել էին իրենց տներում՝ հանկարծակիի եկած գահավիժող դեպքերից:
Բաթումում մեր առաջին գործերից մեկը եղավ այցելություն տալ թուրքական պատվիրակության նախագահ Խալիլ բեյին և գերմանական ներկայացուցիչ, զորավար Ֆոն Լոսովին: Խալիլ բեյը հաստ մարդ էր՝ ուռած դեմքով: Նա լավ խոսում էր ֆրանսերեն: Նրա մասին կարծիք էր ձևավորվել, որ թուրք գործիչների մեջ ամենից մեղմը, չափավորը, զիջողն էր: Խալիլ բեյը պաշտպանում էր այն գաղափարը, որ Անդրկովկասը և Թուրքիան ամենասերտ բարեկամները պետք է դառնան: Հայտնի է, որ Խալիլ բեյը Զոհրաբի մոտ ապաստանել էր այն ժամանակ, երբ Երիտթուրքերը հալածանքի ենթարկվեցին Նազիմ փաշայի հեղաշրջման ժամանակ: Բայց երբ 1915թ. Զոհրաբի կինը հուսահատորեն դիմել էր Խալիլ բեյին՝ խնդրելով պաշտպանել իր ամուսնուն, նա կտրուկ մերժել էր որևէ օգնություն:
Թուրքական երկրորդ պատվիրակը Վեհիբ փաշան էր: Այս մարդը շատ ինքնավստահ շարժուձևեր ուներ, խլացնող ձայնի տեր էր, զարմանալիորեն գիտեր բացահայտորեն ստել՝ ուղիղ նայելով աչքերիդ մեջ: Երբ Վեհիբ փաշան զարմանք էր հայտնում իր զորքերի կատարած այս կամ այն բարբարոսությունների մասին, այն տպավորությունն էր թողնում, թե իսկապես անտեղյակ է այդ ցավալի իրադարձություններից: Բայց հետո փաստերը մեզ համոզեցին, որ ինքն էր հեղինակը իր զորքերի կատարած բոլոր վայրագությունների: Վեհիբ փաշան զարմանալի քաղաքավար և սիրալիր էր մեզ հետ, ֆրանսերեն վատ էր խոսում, գերմաներեն՝ ավելի լավ:
Զորավար Ֆոն Լոսովը բարձրահասակ, ջղուտ ծերունի էր, որ անկեղծորեն վրդովված էր թուրքական խժդժություններից, բայց, նվիրված լինելով իր հայրենիքի շահերին, ամեն կերպ ջանում էր հասկացողության լեզու գտնել կովկասյան ազգերի և Թուրքիայի միջև: Վրացիների վերաբերմամբ զորավար Ֆոն Լոսովը որոշ հրահանգներ ուներ. նախնական համաձայնություն էր արդեն առաջ եկել վրացիների և գերմանացիների միջև: Վրացիները մենաշնորհներ էին տվել Գերմանիային Փոթիի նավահանգստի վերաբերյալ, ինչպես նաև՝ Վրաստանի մանգանը և հարուստ անտառները շահագործելու մասին: Տնտեսական այս առանձնաշնորհումների փոխարեն Գերմանիան խոստացել էր պաշտպանել Վրաստանի սահմանները:
Մեր և թուրքական պատվիրակությունների առաջին պաշտոնական նիստը տեղի ունեցավ 1918թ. մայիսի 11-ին՝ տեղական ակումբի շենքում: Նախագահում էր Խալիլ բեյը՝ համաձայն միջազգային օրենքի, որով խորհրդաժողովի նախագահությունը տրվում էր այն պետությանը, որի հողամասի վրա գումարվում է խորհրդաժողովը:
Անդրկովկասյան Սեյմի ներկայացուցիչներից զատ՝ խորհրդաժողովին մասնակցեցին Հյուսիսային Կովկասի և Դաղստանի ներկայացուցիչները ևս:
Ողջույնի ճառերից հետո Չխենկելին Անդրկովկասյան պատվիրակության կողմից հայտարարեց, որ, առաջին՝ Անդրկովկասը անկախ պետություն է, որի մասին պաշտոնապես արդեն հաղորդվել է բոլոր պետություններին և ամենից առաջ՝ Թուրքիային, երկրորդ՝ իբրև բանակցությունների հիմք, պատրաստ է ընդունել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, մի պայման, որ թուրքական պատվիրակությունը դրել էր Տրապիզոնում:
Մի քանի խուսափողական հարց ու փորձից հետո Խալիլ փաշան հետևյալ հայտարարությունը արեց, որ միանգամայն պարզում էր թուրքերի ծրագրերը. «Տրապիզոնի բանակցություններից հետո տեղի են ունեցել բախումներ և արյունահեղություն Թուրքիայի և Անդրկովկասի զորքերի միջև: Ուստի, մեր հայտարարությունների բնույթը և հիմքը արդեն փոխվել են, հետևաբար՝ ես չեմ կարող թույլ տալ, որ մեր ներկա բանակցությունների իբրև միակ հիմք ծառայի Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը»:
Այս հայտարարությունը նախորոշեց հետևյալ դեպքերի ընթացքը։ Մեզ համար մասնավորապես, սա անսպասելի չէր։ Սա հաշվի առնելով էր, որ ես ու Քաջազնունին Տրապիզոնից հեռագրել էինք Թիֆլիս, գրելով, որ «ստեղծված պայմաններում Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը ընդունելը չարյաց փոքրագույնն է»։ Այս խոսքերը ասվել էին մարտի 28-ին։ Այդ օրվանից ավելորդ պայքարի ու հուսախաբությունների 44 օր էր անցել։ Մենք ուշացել էինք, ինչպես մի քանի անգամ ուշացանք մեր վերջին տարիների պատմության մեջ։ Պատճառը միշտ էլ այն էր, որ մենք գերագնահատեցինք սեփական ուժերը և թերագնահատեցինք թշնամու ուժերը։
Խալիլ բեյի հայտարարությունից հետո սկսվեցին վիճաբանություններ, որոնք Խալիլ բեյը անվանեց ապարդյուն և անիմաստ։ Շուտով պարզվեց, որ թուրքերը արդեն պատրաստ ունեին հաշտության դաշնագրի նոր ծրագիրը, որը Խալիլ բեյը անմիջապես հանձնեց Չխենկելուն։ Գերմանացի ներկայացուցիչ Ֆոն Լոսովը ասաց, որ ինքը «նկատի պետք է առնի թուրքական և Անդրկովկասյան պատվիրակությունների տարբեր տեսակետները Բրեստ-Լիտովսկի դաշնագրի մասին, պատրաստ է ուսումնասիրել թուրքական նոր դաշնմագրի ծրագիրը և մասնակցելու դրա քննությանը՝ գերմանական շահերը պաշտպանելու համար»։
Այս հայտարարությունից հետո ժողովը փակվեց։ Մենք տուն դարձանք չափազանց ծանր և մռայլ տպավորության տակ։ Հարկավ, մեր առաջին գործը եղավ ծանոթանալ թուրքական դաշնագրի նոր ծրագրին, որը մեզ հանձնվել էր կնքված ծրարով։ Երբ բացեցինք ծրարը, մեր առաջին հայացքը ընկավ սահմանների վրա, որոնց նկարագրությունից տեսանք, որ Հայաստանից խլվում են ոչ միայն Կարսի նահանգը, այլ նաև Ալեքսանդրապոլը, Սուրմալուի գավառը, երկաթուղին։ Հայաստանը դատապարտված էր խեղդվելու անտանելիորեն նեղ սահմանների մեջ։ Վրացիները ևս ուրախանալու բան չունեին, որովհետև իրենցից խլվում էր Ախալցխայի գավառի մի կարևոր մասը։ Մեր վրդովմունքին սահման չկար։
Հետևյալ օրը, մայիս 12-ին, մեր պատվիրակությունը հավաքվեց խորհրդակցության։ Ընդհանուր կարծիքն այն էր, որ պետք է պինդ կանգնել Բրեստ-Լիտովսկի դաշնագրի պայմանների վրա և հենվել այն ստորագրող Գերմանիայի, Ավստրիայի և Բուլղարիայի վրա։
Ժողովից հետո մենք անմիջապես գնացինք զորավար Ֆոն Լոսովիմոտ, որը Թուրքիայի դաշնակիցների միակ ներկայացուցիչն էր, և մեր բողոքը ներկայացրինք Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը այնքան կոպիտ կերպով խախտելու համար։ Զորավար Ֆոն Լոսովը արդեն գիտեր թուրքերի պահանջները։ Զուսպ, բայց նա որոշակի կերպով հասկացնել տվեց, որ ինքը համամիտ է մեզ հետ, սակայն պարտավոր է վերապահ լինել։
Լեփսիսուսի «Գերմանիա և Հայաստան» գրքից հասկացվում է, որ զորավար Ֆոն Լոսովը նույ գիշերն իսկ թուրքական պահանջների մասին վրդովմունքով լի հեռագիր է ուղղել Պոլսում Գերմանիայի դեսպանին և Բեռլինի կառավարությանը։ Այդ հեռագրի բովանդակությունը հետևյալն է.«Սահման անցնող թուրքական պահանջները՝ անջատելու զուտ հայկական գավառները, ինչպես Ախալքալաքը, Ալեքսանդրապոլը և Երևանի նահանգի մասերը, աղաղակող կերպով խախտում են Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը և նկատի ունեն հայերին ոչնչացնել Անդրկովկասում։ Այսօր երեկոյան թուրքերը վերջնագիր ներկայացրեցին, թույլ տալու, որ իրենց զորքերը Ալեքսանդրապոլի վրայով անցնեն Ջուլֆա և այդ մասին ինձ ոչինչ չհաղորդեցին։ Ես բողոքեցի նման ընթացքի դեմ»։
Այս հեռագիրը ուղարկելով Բեռլին գերմանական կառավարությանը, Պոլսում Գերմանիայի դեսպանը իր կողմից թելադրում է երկու պայման իբրև հաշտության հիմք. առաջին՝ Թուրքիան պետք է ընդունի Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, երկրորդ՝ դյուրացնելու համար թուրքերի նահանջը դեպի Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը՝ կատարել փոխանակություն, այսինքն՝ թուրքերին առաջարկել վերցնել Ախալցխա գավառի թուրքական մասը և դրա փոխարեն վերադարձնել Կարսի շրջանի հայկական մասը՝ Կաղզվանը։
Գերմանացի դեսպանը ավելացնում է, որ Խալիլ բեյը և Վեհիբ փաշան համաձայն են այդպիսի փոխանակության հետ, բայց Էնվեր փաշան պահանջում է անմիջապես վերջնագիր տալ։ Դեսպանը հայտնում է, որ այդպիսի վերջնագիրը Կովկասում նոր պատերազմի պատճառ է դառնալու և անհարաժեշտ է համարում Թալեաթ փաշային հայտնել, որ թուրքական այդպիսի քաղաքականությունը Կովկասում չի կարող արժանանալ Թուրքիայի զինակիցների պաշտպանությունը, այլ հակառակը՝ պետք է մեծապես վնասի Թուրքիայի շահերին՝ հանդիպելով զինակիցների բուռն դիմադրությանը։
Այսպես էին մտածում և գործում գերմանացի զորավար Ֆոն Լոսովը Բաթումում և գերման դեսպան Կոմս Բեռնստորֆը Պոլսում։ Այդ օրերին, այսինքն՝ մայիսի 15-ին, Թիֆլիս էր հասել գերմանական մի պատվիրակություն զորավար Ֆոն Կրեսսի գլխավորությամբ։ Պատվիրակությունը ուներ ռազմանական և քաղաքական առաքելություն։
Այս առիթով Գերմանիայի արտգործնախարարի օգնական Գյոբբերթը Հայոց Ազգային խորհրդի ներկայացուցչություն էր հաղորդում հետևյալը. «Թուրքերն ուզում են ընդարձակել Բրեստ-Լիտովսկի դաշնագրի սահմանները։ Դա կարող է առաջ բերել բախում նրանց և հայերի միջև։ Այս հարցի մասին գերմանական կառավարությունը բանակցություններ է վարում թուրքական կառավարության հետ։ Անհրաժեշտ է, որ դուք մեկնեք Կովկաս և տեսնվեք զորավարներ Ֆոն Կրեսսի և Ֆոն Լոսովի հետ»։
Հունիսի 9-ին գերմանական բանակի գլխավոր հրամանատար Հինդենբուրգը հետևյալ հեռագիրն է ուղղել Էնվեր փաշային. «Գերմանական գերագույն հրամանատարության անունով խնդրում եմ Ձերդ Գերազանցությանը հրամայել, որպեսզի թուրքական բոլոր զորքերը դուրս քաշվեն Կովկասի սահամաններից, բացի Կարսը, Արդահանն ու Բաթումը»։
Գերմանական այս բողոքներն ու քայլերը երկու պատճառ ունեին։ Առաջին, նրանք ուզում էին պահպանել Բրեստ-Լիտովսկի պայմանները, որոնք նրանք նախապես գծել և որոշել էին: Երկրորդ, նրանք զորավար Ֆոն Լոսովի և Բեռլինում այդ ժամանակ գտնվող Հայոց Ազգային խորհրդի ներկայացուցչության միջոցով տեղյակ էին Կովկասում իրերի իրական վիճակին: Թուրքերը իրենց ընթացքով խախտում էին ռազմական ընդհանուր ծրագիրը, որի համաձայն թուրքական ուժերը պետք է գործեին հարավի ուղղությամբ՝ ընդդեմ դեպի Բաղդադ աբգլիական շարժման, մինչդեռ նրանք գնում էին դեպի հյուսիս՝ Բաքու և Հյուսիսային Կովկաս իրենց սեփական համաթուրքական նպատակների իրագործման համար:
Այս հողի վրա տեղի էր ունենում բախում թուրքերի և նրանց զինակիցների միջև: Դա ինձ բացատրեցին նաև Վեհիբ փաշան և զորավար Ֆոն Լոսովը: Սրանից մասամբ հասկանալի պիտի լինի, թե ինչու էին գերմանացիները աշխատում պաշտպանել մեր շահերը:
Բաթումի բանակցություններին փորձեր արեցին մասնակից դարձնել նաև բուլղարներին: Այդ պատճառով, որոշեցինք պատվիրակ ուղարկել Վառնա, բայց դեպքերի գահավեժ ընթացքը թույլ չտվեց իրագործել այդ ծրագիրը:
Իրենց նոր պայմաններին պատասխան չստանալով՝ թուրք պատվիրակները մայիսի 14-ին նոր պահանջ ներկայացրեցին մեզ՝ թուրք զորքերին թույլ տալ Ալեքսանդրապոլի վրայով անցնել Ջուլֆա: Այս առթիվ ես ստիպված եղա գնալ Նոթանեպի կայարանը՝ ուղիղ հեռագրաթելով խոսելու Ահարոնյանի և Կարճիկյանի հետ՝ խնդրելով անմիջապես քննության առնել թուրքական պահանջները և մեզ շուտափույթ պատասխան տալ: Սակայն մինչև մեր պատասխան առնելը, մայիսի 14-15-ի գիշերը ժամը 1-ին տեղի ունեցավ տեսակցություն, որին մասնակցեցին Խալիլ բեյը, Վեհիբ փաշան, Քաջազնունին և ես: Տեսակցությունը տեղի ունեցավ Խալիլ բեյի բնակարանում՝ հայտնի հարուստ Չիլինգարյան գեղեցիկ տանը:
«Հասկացեք իրերի դրությունը: Ես և Վեհիբ փաշան կոմիտեում ներկայացնում ենք չափավոր, հաշտարար հոսանքը: Թալեաթ և Էնվեր փաշաները ուզում են իսպառ ոչնչացնել հայկական հողը: Օգնեցեք մեզ՝ ուժեղացնելու մեր դիրքը: Արեք բոլոր զիջումները, հնարավորություն ստեղծեք մեզ համար՝ շարժվելու Ջուլֆա-Պարսկաստան երկաթուղագծով և թույլ տվեք մեզ գնալու Բաքու և հյուսիս՝ Ղարաքիլիսա-Եվլախ ճանապարհով: Իսկ հետո, երբ պատերազմը ավարտվի, մենք ձեզ օգնության կհասնենք և կվերադարձնենք այն, ինչ որ այսօր ձեզանից վերցնում ենք: Մենք ձեզ կօգնենք ապագայում: Իսկ այսօր ձեր դիմադրությունը միայն պիտի վնաս հասցնի ձեզ և նոր արյունահեղությունների պատճառ դառնա»,- ասում էր Խալիլ բեյը մեզ:
Խալիլ բեյը հիշեց նաև այն բոլոր դեպքերը, երբ հայերը գործակցել էին իր հետ և ասաց, թե ինքը եղել է հայերի լավ խորհրդատուն: Ես ու Քաջազնունին մեր սրտի ամբողջ դառնությունը հայտնեցինք նրանց՝ շեշտելով, որ թուրքերը այլ քաղաքականություն չունեն, բացի հայերին բնաջնջելը: Մենք ասացինք, որ հայերը ևս համաձայնության եզր են փնտրում թուրքերի հետ, բայց թուրքերը իրենց անզիջող ընթացքով մեզ մղում են դեպի բախում:
Մեր խոսակցությունը տևեց երկու ժամ և իբրև դրա արդյունք համաձայնվեցինք, որ գերմանական պաշտպանությամբ թույլ տալ, որ թուրքական զորքերը անցնեն հայկական հողով: Այս մասին հեռագրով հաղորդեցինք Թիֆլիս: Գալով հաշտության դաշնագրի պայմաններին, Խալիլ բեյը հաղորդեց մեզ, թե միմիայն իր հաշտարար կամքն է, որ դեպքերի գահավիժման արգելք է դառնում, որովհետև թուրքական վերջնագիրը իր գրպանում է, և Էնվեր փաշան պահանջում է անմիջապես այն ներկայացնել, բայց ինքը ձգձգում է այն հույսով, որ Անդրկովկասը առանց վերջնագրի անհրաժեշտ զիջումներ պետք է անի:
Սակայն Անդրկովկասյան կառավարությունը մայիսի 15-ի հեռագրով իր պատվիրակությանը հրահանգում էր Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղագծի վերաբերյալ բանակցությունների մեջ մտնել թուրքերի հետ, իսկ մինչև համաձայնության կայանալը զորավար Նազարբեկյանին հրամայում էր «պահել Ալեքսանդրապոլը և երկաթուղագիծը գինու զորությամբ»:

0p7ghzdhbqskuqw6f6i4dxptz8ajwky
396763
396735
2026-09-18T09:18:08Z
Emptyfear
547
396763
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ Դ. Թուրք-անդրկովկասյան պատերազմը և Բաթումի բանակցությունները
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Գ|Գլուխ Գ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ե|Գլուխ Ե]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Ապրիլի 2-ի կեսօրին չափազանց անհանգիստ սրտով մոտեցանք Բաթումին: Գիտեինք, որ նախորդ օրը թուրքերը Անդրկովկասյան կառավարությանը վերջնագիր էին ներկայացրել՝ անմիջապես հանձնելու Բաթումը:
Պայծառ, արևոտ օր էր: Օդը այնքան թափանցիկ էր, որ դյուրությամբ տեսնում էինք հեռուները: Հանկարծ մեր նավապետը հուզված մոտեցավ ինձ և Չխենկելուն և կես ձայնով ասաց. «Ամրոցի վրա թուրքական դրոշակ եմ տեսնում, քաղաքը թուրքերի ձեռքում է, և մենք չենք կարող մտնել նավահանգիստ»: Եվ իրոք, Բաթումի ամրությունների վրա ծածանվում էր թուրքական դրոշակը և քաղաքը, անկասկած թուրքերի ձեռքում էր:
Խորհրդակցությունից հետո որոշեցինք մեր նավը ուղղել դեպի Փոթի: Մի քանի ժամ հետո արդեն հասել էինք: Ճանապարհին տեսանք բազմաթիվ նավեր ու նավակներ՝ լցված վրացի զինվորներով, որոնք փախչում էին Բաթումից: Փոթիի նավահանգիստը նույնպե լիքն էր փախստական ժողովրդով: Զինվորներն ու ժողովուրդը խառն էին իրենց իրերով ու կահկարասիներով:
Նավից իջնելով՝ շտապեցինք կառախումբ նստել ժամ առաջ Թիֆլիս հասնելու համար: Երբ հասանք Սամտրեդի կայարանը, որ Փոթիի գիծը միացնում էր Բաթում-Թիֆլիս գլխավոր երկաթուղագծին, տեսանք հսկայական մի հանրահավաք՝ բաղկացած մեծ մասամբ Բաթումից փախած զինվորներից: Ճառախոսը Ժորդանիան էր՝ վրաց սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը, ով Թիֆլիսից եկել էր հատկապես զինվորների տրամադրությունը բարձրացնելու համար: Ժորդանիայի հետ եկել էին նաև Նոյ Ռամիշվիլին՝ նույնպես ականավոր վրացի գործիչ և կառավարության անդամ, ինչպես նաև Սեյմիմի քանի անդամներ: Նրանց հետ շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Թիֆլիս: Ժորդանիան և ընկերները հույս էին հայտնում, որ Բաթումի ուղղությամբ հնարավոր է լինելու ամրացնել ճակատը:
Երբ Թիֆլիս հասանք, իմացանք, որ վրացիները Բաթումը հանձնել են գրեթե առանց կռվի՝ տալով միայն մեկ սպանված: Հրամանատարը և զորքի մի մասը գերվել էին: Գրավելով Բաթումը, թուրքերը անմիջապես առաջ շարժվեցին Օզուրգեթի ուղղությամբ: Տեղի ունեցան մի քանի աննշան ընդհարումներ և, ի վերջո, թուրքերը գրավեցին նաև Օզուրգեթը, որոնց շուտով միացան թաթարները Աբասթումանի կողմից: Աբասթումանը ևս անցավ թուրքերի ձեռքը:
Միաժամանակ, թուրքերը սկսեցին առաջ շարժվել Կարսի ուղղությամբ՝ նահանջի մղելով հայկական զորամասերը: Սկսվեց պատերազմը: Ժողովուրդը արշավող թշնամու առջևից փախչում էր դեպի Թիֆլիս:
Երբ մեր պատվիրակությունը հասավ Թիֆլիս, նրա անդամները անմիջապես սկսեցին զեկուցումներ տալ իրենց պատկանած կուսակցություններին: Իսկույն շեշտվեց կուսակցությունների տարբեր վերաբերմունքը դեպի սկսված պատերազմը: Վրացիները չէին սպասում, որ այդքան հեշտությամբ պիտի ընկներ Բաթումը և այդ պատճառով, շատ վշտցած էին: Վրացական զանգվածներում պատերազմը ժողովրդականություն չուներ: Մահմեդականները հոգով ու մարմնով թուրքերի կողմն էին և դարձյալ պատերազմի ողջ ծանրությունը ընկնում էր հայերի վրա: Պարզ էր, որ սր սկսված պատերազմը պետք է լիներ պատերազմ ոչ թե Անդրկովկասի և Թուրքիայի, այլ հայերի և թուրքերի միջև:
Ամենից առաջ պետք էր ճշտել, թե ինչ գործնական նպատակների համար էր մղվում պատերազմը: Հայերի համար այն հայ-թուրքական հավիտենական վեճի մի փուլն էր, իսկ այս պարագայում այն կռիվ էր Կարսի համար: Վրացիների համար պատերազմը նշանակում էր կռվել Բաթումի պաշտպանության համար: Երբ Բաթումը կորցվեց, վրացիների համար կորցվեց պատերազմի իմաստը:
Այսպիսի պայմաններում Հայոց ազգային խորհուրդը, որի վրա էր ընկնում հայկական պայքարի ամբողջ ծանրությունը, ստեղծված կացությունը մի շարք ժողովներում քննության առնելուց հետո, որոշեց Ալեքսանդրապոլ ուղարկել մի հանձնախումբ՝ կազմված Ազգային խորհրդի, Սեյմի, կառավարության և պատվիրակության անդամներից՝ մոտիկից ծանոթանալու ռազմաճակատի վիճակին: Ապրիլի 5-ին և 6-ին Ալեքսանդրապոլում տեղի ունեցավ կարևոր խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև ռազմաճակատից եկած ներկայացուցիչներ: Նրանք բերել էին բավական մխիթարական տեղեկություններ: Խորհրդակցությունը եկավ այն եզրակացության, որ պետք է շարունակել դիմադրությունը և ուժեղացնել ռազմաճակատը:
Երբ վերադարձանք Թիֆլիս, այնտեղի տրամադրությունները ավելի էին ընկել, քան մեր գնալու ժամանակ էր: Վրաց իշխող կուսակցության ներսում ծայր էին առել լուրջ տարակարծություններ պատերազմը շարունակելու մասին: Նրանք զգում էին, որ Բաթումի անկումից հետո իրենց ժողովուրդը չի ուզում կռվել: Մյուս կողմից, գտել էին միջոց իրենց թուրքերից ապահովելու համար: Եվ այդ միջոցը համաձայնությունն էր Գերմանիայի հետ:
Այս պարագան բախտորոշ ազդեցություն ունեցավ դեպքերի ընթացքի վրա: Պետք է ասել, որ Տրապիզոնի խորհրդաժողովի վերջին օրերին Տրապիզոն եկան երեք խորհրդավոր գերմանացի սպաներ, որոնց այցելություն տվեցին Չխենկելուն: Վերջինս այդ այցելության մասին պատվիրակությանը պաշտոնապես ոչինչ չասաց, բայց ինձ անպաշտոն կերպով հայտնեց, որ եկողները մասնավոր մարդիկ են՝ շահագրգռված Ճիատուրիի մանգանով:
Օգտվելով պատվիրակության նախագահի հանգամանքից, ինչպես նաև այն պարագայից, որ Տրապիզոնի խորհրդաժողովը պաշտոնապես միայն ժամանակավոր դադար էր առել և ոչ թե խզվել, Չխենկելին Թիֆլիսից շարունակում էր հարաբերություններ պահպանել թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշայի հետ: Մասնավորապես, հայկական շրջանակները վրդովված էին այդ գաղտնի և ինքնագլուխ բանակցություններից: Այդ վրդովմունքը կատաղության հասավ, երբ Չխենկելին ինքնագլուխ կերպով կարգադրել էր Կարսը հանձնել թուրքերին:
Կարսի հանձնման այս խորհրդավոր կարգադրության շուրջ մեծ տարակարծություններ կան, և ես պիտի ջանամ պարզել միայն այն, ինչ որ անձամբ տեսա ապրիլ 7-13-ի տարտամ օրերին: Նախ և առաջ ասենք, որ այդ օրերին տեղի ունեցան չորս կարևոր դեպքեր: Առաջին, Գեգեճկորիի դահլիճի փոխարեն ապրիլի 13-ին Սեյմին ներկայացավ նոր կառավարություն Չխենկելու գլխավորությամբ: Երկրորդ, Անդրկովկասը ապրիլի 9-ին հայտարարեց իր անջատումը Ռուսաստանից: Երրորդ, Չխենկելու հրամանով Կարսը հանձնվեց թուրքերին: Չորրորդ, Չխենկելին և Վեհիբ փաշան նոտաներ փոխանակեցին հաշտության բանակցությունները վերսկսելու մասին:
Այս բոլոր դեպքերը տեղի ունեցան շնորհիվ այն հանգամանքի, որ վրացիները այլևս չէին ուզում կռվել, և Չխենկելին, իբրև հաշտության կողմնակից, դարձավ կենտրոնական դեմք՝ հետ մղելով կառավարության կազմում պատերազմի կողմնակից անդամներին՝ Գեգեճկորուն և Կարճիկյանին: Կարսի հանձնման հրամանը Չխենկելին տվել էր առանց Սեյմի վստահությունը ստացած լինելու:
Ինչպես ասացինք, վրացիների շարքում երկու հոսանք կար: Առաջինը Ժորդանիայի և Գեգեճկորիի գլխավորությամբ ուզում էր շարունակել պատերազմը և դեմ էր Ռուսաստանից Անդրկովկասի անջատմանը: Երկրորդ հոսանքը Չխենկելու և Ռամիշվիլու առաջնորդությամբ, անկախության ու հաշտության կողմնակից էր: Այս երկու հոսանքների պայքարը կատաղի էր, ձայները բաժանված էին գրեթե կես առ կես: Երկօրյա տաք վիճաբանություններից հետո վերջապես վրաց իշխող կուսակցության Կենտրոնական կոմիտեն 9 ձայնի մեծամասնությամբ ընդդեմ 7-ի, որոշել էր Անդրկովկասը անկախ հանրապետություն հայտարարել, կառավարության ղեկավար նշանակել Չխենկելուն և վերսկսել հաշտության բանակցությունները թուրքերի հետ:
Հ. Յ. Դաշնակցության մեջ այդքան կատաղի վեճ չկար: Բոլորի ցանկությունն էր պահպանել համերրաշխությունը անդրկովկասյան հարևանների և, մասնավորապես, վրացիների հետ՝ թուրքերի դիմաց մենակ չմնալու համար: Պատերազմի ամբողջ պատասխանատվությունը թուրքերի հետ ՀՅԴ-ն չէր կարող իր վրա վերցնել, իսկ այդպես պետք է լիներ, եթե գործեր վրացիներին հակառակ: Դաշնակցության ղեկավար շրջանակների տրամադրությունները այն ժամանակ շատ լավ արտահայտեց Սեյմի անդամ Հովհաննես Քաջազնունին, ով Սեյմում կառավարության կողմից հետևյալ բնորոշ հայտարարությունը արեց. «Քաղաքացիներ, Սեյմի անդամներ. Դաշնակցության Սեյմի խմբակցությունը, լիակատար հստակությամբ գիտակցելով այն մեծ պատասխանատվությունը, որ իր վրա է վերցնում այս պատմական րոպեին, միանում է Անդրկովկասը անկախ հանրապետություն հայտարարելու առաջարկին»: Դաշնակցության մեջ տիրող այս տրամադրությունները Կարճիկյանը պարզեց մի քանի օր անց Սեյմում ունեցած ընդարձակ ու գեղեցիկ ճառով:
Անկախության հայտարարությանը դեմ արտահայտվեցին սոցիալիստ-հեղափոխականները՝ հանձին Լ. Թումանյանի, ով հետագայում դարձավ Հայաստանի խորհրդարանի անդամ, և վրացի Լոնդ Կիպանիձեն: Այսուհանդերձ, ամբողջ դահլիճը խանդավառ ցույցերով ընդունեց Անդրկովկասի անկախության հայտարարությունը, որ տեղի ունեցավ ապրիլի 9-ին: Այդ որոշումից հետո Չխենկելին զեկուցեց Տրապիզոնի խորհրդաժողովի մասին: Եվ Սեյմը, այդ զեկուցումը լսելուց հետո, առանց վիճաբանության ընդունեց հետևյալ բանաձևը. «Լսելով հաշտության պատվիրակության զեկուցումը, Սեյմը կառավարությանը առաջարկում է շարունակել հաշտության բանակցությունները և միջոցներ ձեռք առնել շուտափույթ հաշտություն կնքելու համար: Միաժամանակ, Սեյմը կառավարությանը առաջարկում է եռանդուն միջոցներ ձեռք առնել երկրի պաշտպանությունը կազմակերպելու համար»:
Երբ ապրիլի 9-ին Սեյմը որոշեց հայտարարել Անդրկովկասյան հանրապետության անկախությունը և վերսկսել հաշտության բանակցությունները թուրքերի հետ, Գեգեճկորու դահլիճը այդ որոշումը նկատեց իբր քաղաքականության անվստահության արտահայտություն և հեռացավ քաղաքական բեմից: Երբ ապրիլի 10-ի առավոտյան գնացի պալատ, Գեգեճկորուն հանդիպեցի աստիճանների վրա՝ դուրս գալու ժամանակ: Երբ հարցրեցի, թե ինչու է հեռանում, պատասխանեց. «Սեյմի որոշումից հետո այլևս չկա հին դահլիճ»: Բայց ես առարկեցի՝ չէ՞ որ դեռ նորը չկա: Ես ինքս Գեգեճկորու դահլիճի անդամ էի և անհրաժեշտ էի նկատում պաշտոնի մնալ, մինչև որ Սեյմը վստահություն հայտնի նոր դահլիճին: Այսօր էլ այն կարծիքին եմ, որ Գեգեճկորի-Կարճիկյան-Ռամիշվիլի երրորդությունը ժամանակից շուտ լքեղ իշխանությունը: Նույնը հայտնեցի նաև Կարճիկյանին:
Իրականում, ապրիլի 9-ից մինչև 13-ը երկիրը մնաց առանց օրինական իշխանության: Չխենկելին ինքնագլուխ և միահեծան կերպով էր վարում գործերը: Ապրիլի 13-ին միայն Սեյմը վստահություն հայտնեց Չխենկելու կազմած դահլիճին, որի ծրագիրը անկախությունը և հաշտությունն էր:
Սակայն, հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ արեց Չխենկելին իր միահեծան իշխանության երեք օրերի՝ ապրիլ 10, 11, 12 ընթացում: Նա հարաբերության մեջ մտավ Վեհիբ փաշայի հետ՝ վերսկսելով հաշտության բանակցությունները, հրաման տվեց, որ զորավար Նազարբեկյանը Կարսը հանձնի թուրքերին և զբաղվեց իր դահլիճի կազմության գործով:
Հարկավ, Չխենկելին այն ժամանակ իրավունք չուներ այդ բոլոր քայլերն անելու, որով վրդովմունքի փոթորիկ առաջ բերեց, ինչը կարող էր վտանգավոր բարդությունների առիթ տալ:
Գեգեճկորիից բաժանվելով, ես, այնուամենայնիվ բարձրացա վերև և մտա կառավարության նախագահի առանձնասենյակը, որտեղ Չխենկելին մենակ էր: Մի քանի աննշան նախադասություններ փոխանակելուց հետո հեռացա, և ներս մտավ կովկասյան ռազմաճակատի հրամանատարը: Հետևյալ օրը միայն պարզ դարձավ, որ Սեյմ նախագահ Չխեիձեն նամակով հայտնել էր Չխենկելուն, որ նա նոր դահլիճ կազմի: Ապրիլի 12-ի կեսօրից հետո Ավետիք Սահակյանը՝ Հայաստանի խորհրդարանի ապագա նախագահը, Հովհաննես Քաջազնունին և ես Չխենկելուց հրավեր ստացանք մաս կազմել իր կառավարությանը: Ինձ առաջարկվում էր ելևմտական, Քաջազնունուն՝ խնամատարության, իսկ Սահակյանին՝ պարենավորման նախարարի պաշտոնը: Մեր կուսակցության հավանությամբ, մենք ընդունեցինք առաջարկված պաշտոնները: Նույն օրը երեկոյան ժամը 8-ին Չխենկելին մեզ հրավիրեց նոր կառավարության առաջին նիստին՝ կազմելու նոր դահլիճի հայտարարությունը, որը պետք է ներկայացվեր Սեյմին:
Չխենկելին բացելով նիստը ասաց հետևյալը. «Պարոններ, ես շնորհակալ եմ ձեր աշխատակցության համար: Ես հանձն առա կազմել այս դահլիճը, երբ Սեյմը հայտարարեց Անդրկովկասի անկախությունը և որոշեց վերսկսել հաշտության բանակցությունները: Ուստի, ժամանակ չկորցնելու համար ես արդեն ապրիլի 10-ին մի շարք քայլեր արեցի: հայտնեցի Վեհիբ փաշային, որ Սեյմը ընդունում է Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը՝ հաղորդելով նրան, որ Կարսի դատարկման համար արդեն տվել եմ անհրաժեշտ հրամանները: Նույն օրն իսկ հրաման հրաման տվեցի մեր բոլոր զորքերին դադարեցնել ռազմական գործողությունները: Ապրիլի 11-ին Վեհիբ փաշան պատասխանեց, որը ինքը ևս դադարեցրել է ռազմական գործողությունները՝ իր բանակին հրամայելով կանգ առնել Կարսից երկու վերստ հեռավորության վրա: Վեհիբ փաշան խնդրեց նորից հաշտության պատվիրակություն ուղարկել Տրապիզոն»:
Երբ Չխենկելին վերջացրեց իր խոսքը, մենք նոր հասկացանք, որ Կարսը հանձնվել է թուրքերին: Այդ լուրը ցնցել էր մեզ: Եվ որովհետև չէինք կարող այդպիսի անակնկալ պայմաններում մեր վրա պատասխանատվություն վերցնել կատարված իրողությունների համար, Սահակյանը, Քաջազնունին և ես հայտարարեցինք, որ հետ ենք վերցնում մեր համաձայնությունը՝ մաս կազմելու Չխենկելիի դահլիճին: Դուրս եկանք նիստից: Ես անմիջապես հեռախոսով Սեյմի դաշնակցական խմբակցության նախագահ Կարճիկյանին հեռախոսով հաղորդեցի իրերի դրության մասին: Նա անմիջապես եկավ պալատ և տեղի ունեցած միջադեպի մասին հարաբերության մեջ մտավ վրաց մենշևիկյան կուսակցության նախագահության հետ:
Նույն օրը երեկոյան ժամը 10-ին իրերի դրությունը հետևյալն էր: Ժորդանիան, Գեգեճկորին, Ծերեթելին և Ռամիշվիլին վրաց մենշևիկների կողմից, Կարճիկյանը, Օհանջանյանը, Քաջազնունին և ես ՀՅԴ-ի կողմից խորհրդակցություն ունեցանք այն խնդրի մասին, թե արդյոք Չխենկելին կարո՞ղ է վարչապետի պաշտոնի թեկնածու մնալ այն ինքնագլուխ քայլերից հետո, որ արել էր և որոնք լի էին մեծագույն բարդություններով: Նույն ժամին Կարսից, ավելի ճիշտ՝ Ալեքսանդրապոլից, զորավար Նազարբեկյանը հարցում էր ուղղել Հայոց ազգային խորհրդին, թե այն հավանություն տվե՞լ էր Կարսը թուրքերին հանձնելու հրամանին: Ամեն դեպքում, զորավար Նազարբեկյանը պահանջում էր երկարաձգել Կարսի դատարկամն պայմանաժամը: Նա հայտնում էր, որ ամբողջ քրիստոնյա բնակչությունը ուզում է լքել Կարսը և առնվազն պետք է մեկ շաբաթ, որպեսզի բոլորը կարողանան հեռանալ: Զորավար Նազարբեկյանը շեշտում էր նաև, որ ոչնչացվել է Կարսի նահանգում գտնվող Ալեքսանդրապոլի ամրությունները: Փաստորեն, Ալեքսանդրապոլը ևս հանձնվում էր թուրքերին և անորոշ է, թե ով պետք է պաշտպանի Կարս-Ալեքսանդրապոլ երկաթուղագիծը:
Կարսի դատարկման մասին սրտակեղեք տեղեկություններ էին գալիս: Կարսի նահանգային կոմիսար Ձամոյանը ապրիլի 14-ին պաշտոնապես հաղորդեց հետևյալը. «Անակնկալ և արտակարգ արագ հանձնման հետևանքով, որ տեղի ունեցավ Թիֆլիսից եկած հրամանով, Անդրկովկասի այս մեծագույն ամրությունը պաշտպանելու պատրաստված բնակչությունը հարկադրված եղավ լքել ամեն ինչ և Կարսը թողնել ապրիլի 12-ի երեկոյան ժամը 5-ին՝ համատարած հրդեհի մատնելով քաղաքը: Վառվում էին լավագույն շենքերը: Բնակչության նահանջի պատկերը աննկարագրելի է»:
Այսպիսի պայմաններում Չխենկելու վարչապետությունը անհանդուրժելի էր: Մենք մեր այդ տեսակետը պարզեցինք վրաց մենշևիկներին, որոնք հայտնեցին, թե համաձայն են հետ վերցնել Չխենկելու թեկնածությունը, բայց չեն ուզում ուրիշ մենշևիկի անուն տալ նրա փոխարեն: Վրացիները հաղորդեցին նաև, որ իրենք համաձայն են, որ վարչապետ դառնա Քաջազնունին և նրան աջակցելու պատրաստակամություն էին հայտնում: Այդ հայտարարությունից հետո մենք սկսեցինք խորհրդակցել առանձին: Քաջազնունին բացարձակապես անընդունելի համարեց վրացիների առաջարկը, ասելով հետևյալը. «Այժմ ամեն բան վերջացած է: Կարսը հանձնված է, այն հետ ստանալը անկարելի է, պետք է հաշվի առնել կատարված իրողությունները: Անկարելի է մեր վրա վերցնել վաղվա պատասխանատվությունը: Եթե մենք ընդունենք վրացիների առաջարկը, դա պիտի նշանակի, որ մենք մարտահրավեր ենք նետում մահմեդականներին և պատերազմի գլուխ անցնում թուրքերի դեմ: Մեր ներկա ուժերով մենք իրավունք չունենք այդպիսի քայլ անել»:
Ի վերջո, մենք մերժեցինք վրացիների առաջարկը:
Կեսգիշերին, սակայն, վրացի մենշևիկները նորից եկան մեզ մոտ և հայտնեցին, որ կրկնում են իրենց առաջարկը՝ կամ Չխենկելին, կամ՝ Քաջազնունին:
Մենք նորից քննության առանք իրադրությունը: Գիտեինք, որ հանրային կարծիքը մեզ դատապարտում է Չխենկելու դահլիճին մասնակցելու համար: Բայց ամեն բանից ի վեր էինք դասում Անդրկովկասի ժողովուրդների համերաշխության պահպանման գաղափարն ու անհրաժեշտությունը: Այդ պատճառով էլ, առավոտյան ժամը 4-ին եկանք այն եզրակացության, որ այլ ելք չունենք, քան ընդունել Չխենկելու վարչապետությունը և մտնել նրա կառավարություն: Ու մենք տվեցինք մեր հավանությունը:
Կուսակցական գործիչները զանգվածներին սկսեցին բացատրել ստեղծված տագնապալի վիճակը և դրանից բխող անխուսափելի հետևանքները: Եվ դա հաջողվեց շնորհիվ այն բանի, որ Հ. Յ. Դաշնակցությունը զմայլելի կազմակերպություն է, որն ազդեցություն ունի ժողովրդական զանգվածների վրա: Կուսակցական կարգապահությունը հաղթանակեց:
Միևնույն ժամանակ, Հայոց ազգային խորհուրդը զբաղված էր փախստականներին Ալեքսանդրապոլ փոխադրելու և տեղավորելու հարցով, ինչպես նաև՝ հայկական գավառների պաշտպանության գործով: Արդեն շատերն էին գիտակցում, որ պատերազմը կդառնա զուտ հայ-թուրքական և պիտի շարունակվի հայկական հողի վրա: Զգացվում էր, որ շուտով կովկասյան ազգությունների հակամարտությունները իրենց ծայրահեղ աստիճանին պիտի հասնեն տարբեր կողմնորոշումների պատճառով:
Ապրիլի 15-ին զորվար Նազարբեկյանը և Վեհիբ փաշան պաշտոնապես հաղորդեցին Կարսի հանձնման մանրամասնությունները: Վեհիբ փաշան իր հաղորդագրության մեջ մեղադրում էր զորավար Նազարբեկյանին այն բանում, որ հայ զորավարը թնդանոթային կրակ էր բացել թուրքական զորքերի ուղղությամբ, մի բան, որ հակառակ էր հանձնման պայմաններին: Իսկ զորավար Նազարբեկյանը մատնանշում էր այն պարագան, որ բնականոն պայմաններում բերդը կարող էր պաշտպանվել մեկ ամիս ևս, բայց հաշտության լուրերը և բանագնացների հանդիպումը զորքերի և ժողովրդի մեջ սպանեցին դիմադրության ոգին:
Այսպես թե այնպես, Կարսը թուրքերի ձեռքն ընկավ, և մեր զորքերը նահանջեցին դեպի Ալեքսանդրապոլ:
Այս փաստերից պարզ երևում է, որ Անդրկովկասի անկախության հայտարարման, հաշտության բանակցությունների և Կարսի հանձնման ծանրակշիռ խնդիրներում վրացիները բախտորոշ դեր կատարեցին: Նրանք խանդավառ ճառերով ողջունեցին պատերազմը, բայց հազիվ 9 օր անցած, հաշտության խոսք բացեցին և կատարեցին ճակատագրական քայլեր: Եվ այս դերը կարողացան խաղալ, որովհետև իրենց հետևում կանգնած էին նաև Անդրկովկասի մահմեդականները:
Չխենկելու դահլիճի կազմը հետևյալն էր. վարչապետ և արտգործնախարար՝ Չխենկելի, ներքին գործերի՝ Ռամիշվիլի, ելևմտական՝ Ա. Խատիսյան, հաղորդակցության՝ Մելիք Ասլանով (թաթար), արդարադատության՝ Խան Խոյսկի (Ադրբեջանի ապագա վարչապետը), զինվորական՝ Գեորգաձե (վրացի), հանրային կրթության՝ Ուսուպբեկով (Ադրբեջանի ապագա վարչապետը), առևտրի՝ Հաջինսկի (թաթար), աշխատանքի՝ Արամայիս Երզնկյան, պարենավորման՝ Ավետիք Սահակյան, խնամատարության նախարար՝ Հ. Քաջազնունի, և պետական վերահսկիչ՝ Հայդարով (թաթար):
Չխենկելու դահլիճը իր կազմով ուժեղ էր, այն իր մեջ ներգրավել էր Անդրկովկասի ապագա հանրապետությունների գրեթե բոլոր վարչապետներին, նախարարներին ու դեսպաններին:
Սեյմում Չխենկելու կարդացած հայտարարությունը երկու հիմնական նպատակ էր պաշտպանում՝ հաշտություն և անկախություն: Դրանից բացի, այն ծանուցում էր շինարարական հետևյալ ծրագիրը. «Հողային հարցի լուծում, գործավոր դասակարգի վիճակի բարելավում, ելևմտական անկախ կցության ստեղծում, պարենավորման գործի կանոնավորում, հաղորդակցության միջոցների վերականգնում և կառավարական հաստատությունների պատշաճեցում պետական նոր իրավակարգին»:
Չխենկելու հայտարարության ընթերցումից հետո արըագահտվեցին Անդրկովկասի երեք գլխավոր կուսակցությունների, այսինքն՝ ազգությունների ներկայացուցիչները: Մուսավաթի, այսինքն՝ թաթարների կողմից խոսեց Ռասուլզադեն, ով առանձին խանդավառությամբ ողջունեց Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից: Վրացի մենշևիկների կողմից խոսեց Ծերեթելին՝ փայլուն հռետոր, ով կարևոր դեր էր կատարել հեղափոխական Ռուսաստանում: Ծերեթելին Ռուսաստանից Անդրկովկասի անջատումը պատճառաբանեց երկու գլխավոր շարժառիթներով՝ արտաքին ճնշում (թուրքերի կողմից) և անկարելիություն ապրել Ռուսաստանի հետ ընդհանուր կյանքով այն օրից ի վեր, երբ իշխանությունը անցել է բոլշևիկների ձեռքը, որոնք սպանում են ժողովրդի ոգին և գործում են միմիայն բռնությամբ:
Հ. Յ. Դաշնակցության կողմից Սեյմի այս պատմական նիստում խոսեց Խաչատուր Կարճիկյանը, ով ասաց հետևյալը.
«Քաղաքացիներ, Սեյմի անդամներ, Հ. Յ. Դաշնակցության խմբակցության կողմից պետք է հայտարարեմ, որ մեր խմբակցությունը պիտի պաշտպանի քաղաքական այն ծրագիրը, որ այստեղ ներկայացվեց Անդրկովկասյան հանրապետության վարչապետի հայտարարության մեջ:
Գլխավոր, ամենից էական հարցի՝ Անդրկովկասի հանրապետության ամրապնդելու վերաբերմամբ մենք կարծում ենք, որ կառավարությունը արտաքո կարգի դժվարություններ ներկայացնող խնդիրների առաջ է կանգնած: Անկախության հայտարարման փաստը՝ ներկա արտակարգ կարևորություն ունեցող վայրկյանին և Անդրկովկասի ազգություններին սպառնացող մահացու վտանգի տակ, ինքնին արդեն ասում է, որ այդ քայլը կատարվել է արտաքին ուժերի ճնշման հետևանքով: Այդ ուժերի ճնշումը գալիս է բոլշևիկյան Ռուսաստանից և արտաքին թշնամուց: Եվ ահա այդ արտաքին ուժերը, որոնք հարկադրեցին մեզ հատկապես այսպիսի վայրկյանին հայտարարել Անդրկովկասի անկախությունը, դրդում են Անդրկովկասի ազգություններին և Անդրկովկասի դեմոկրատիային հրապարակ բերել որոշ տատանումներ: Ներկա պահին արդյոք դա է՞ փրկության ճանապարհը, թե գնում ենք դեպի կործանում:
Ահա հարցեր, որոնք մեզ մտահոգում են: Անդրկովկասյան ժողովուրդների այս վարանումը ցույց է տալիս, որ չկա այն վստահությունը, որ անհրաժեշտ է երևան բերել ներկա հանդիսավոր վայրկյանին: Պետք չէ ժխտել այս փաստը:
Տարակույս չկա, որ շատ շատերը, և ոչ միայն քաղաքական խմբակցություններն ու կուսակցությունները, այս հիմնական հարցի մասին տարակարծիք են: Եվ ահա Անդրկովկասյան նոր կառավարության առջև դրված է մի պահանջ՝ ներշնչել այդ վստահությունը, հասկացնել Անդրկովկասյան ժողովուրդներին, թե անկախությունը ինքնըստինքյան բարիք է և որ դա է Անդրկովկասի փրկության ճանապարհը: Այս ուղղությամբ, Անդրկովկասյան կառավարության առջև կանգնած են շատ ծանր դժվարություններ: Եվ եթե այն կարողանա հաղթահարել այդ դժվարությունները, վստահություն ներշնչել Անդրկովկասի դեմոկրատիային, թե անկախությունը պիտի փրկի Անդրկովկասը և տանի դեպի ազատ կյանք, դա պետք է լինի նոր կառավարության մեծագույն ծառայությունը հանդեպ Անդրկովկասի: Որովհետև, եթե չլինի այդ վստահությունը, եթե շարունակվեն վարանումները, այդ պարագայում մեր կուսակցության կողմից ես պիտի ասեմ, որ ոչ մի կառավարություն և ոչ մի ուժ չպիտի կարողանան ամրապնդել Անդրկովկասի անկախությունը և հաստատուն հիմք գցել պետական նոր կազմի համար:
Կառավարության առջև դրված մեկ այլ արտակարգ ծանր խնդիր է հաշտության կնքումը: Այն հանգամանքը, որ նոր կառավարության գլուխ կանգնած է հաշտության նախկին պատվիրակության նախագահը, ասում է արդեն, որ նոր կառավարության համար պիտի դրվեն հաշտության շատ ծանր պայմաններ: Տրապիզոնից այստեղ եկած պատվիրակությունըլիովին վստահ էր, որ հնարավոր պիտի լինի կնքել մի հաշտություն, որ պիտի փրկի Անդրկովկասը: Պատվիրակությունը ոչ միայն ինքը վստահ էր, այլև կարողացավ այդ վստահությունը ներշնչել նաև զանգվածներին: Այդ պարագան ծանր պարտականություններ է դնում ոչ միայն պատվիրակության, այլ նաև կառավարության վրա: Այդ մուրհակով կառավարությունը պարտավորվում է վճարել:
Կառավարության առջև դրված հարցերից ոչ նվազ դժվարություն է ներկայացնում նաև Անդրկովկասի հողային միավորների ստեղծումը ըստ ազգությունների: Անկասկած, առանց այդ հիմնական հարցի լուծման, հնարավոր չէ խոսել խաղաղության և հանգստության մասին: Եթե կառավարությունը կարողանա լուծել այդ խնդիրը, որի առջև այսքան ծանր արգելքներ են դրված, այն ժամանակ կդառնա Անդրկովկասին արժանի կառավարություն:
Ահա այս գլխավոր հարցերի վերաբերյալ Հ. Յ. Դաշնակցության խմբակցությունը իր բոլոր միջոցներով պիտի պաշտպանի նոր կառավարությանը՝ ամեն կերպ աջակցելով և ջանալով դյուրացնել կառավարության գործը զանգվածներին պատրաստելու, նրանց վստահություն ներշնչելու և երկրում համապատասխան մթնոլորտ ստեղծելու աշխատանքում»:
Այս ճառերից հետո Սեյմը ընդունեց հետևյալ բանաձևը. «Լսելով անկախ Անդրկովկասյան հանրապետության առաջին դահլիճի ղեկավարի հայտարարությունը, Սեյմը ծայրահեղորեն անհրաժեշտ է գտնում իրագործված տեսնել հայտարարության մեջ հիշված կետերը արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ և, խոստանալով իր լիակատար աջակցությունը կառավարությանը, անցնում է հերթական հարցերին»:
Հետևյալ օրը կառավարությունը արդեն գործի վրա էր: Ես ևս գնացի ելևմտական նախարարություն և սկսեցի աշխատանքը:

1mk4use2s0qh7l0r7tqwcf89kczpqrr
396764
396763
2026-09-18T09:23:06Z

Երբ Ջեմալ փաշան հեռացավ Բաթումից, մյուս օրն իսկ հանդիպեցի Կոմս Շուլենբերգին, որ նոր էր եկել Բեռլինից: Շատ հետաքրքրական մարդ էր նա: Բաթում էր եկել որպես գերմանացի սպա: Նրան ճանաչում էի դեռ 1912թ.: Պատերազմից առաջ եղել էր Թիֆլիսում Գերմանիայի գլխավոր հյուպատոսը, խոսում էր ռուսերեն և ֆրանսերեն, լավ կապեր ուներ Թիֆլիսի ամենաբարձր հասարակության հետ և ամենալայն ու ամենախորը կերպով ուսումնասիրել էր Կովկասի կյանքը: Պատերազմից մեկ ամիս առա Կոմս Շուլենբերգը արձակուրդով մեկնեց հայրենիք: Եվ 1914-ին, երբ Էնվեր և Իհսան փաշաները երեք զորաբանակներով հարձակում գործեցին Կովկասի վրա, նրանց սպայակույտում էր նաև Կոմս Շուլենբերգը: Երբ թուրքերը պարտվեցին, նա էլ անհետացավ: Ռուս զորավարները ուզում էին նրան գերի վերցնել: Եվ ահա, նա հանկարծ երևաց Բաթումում: Նա ինձ բացատրեց, որ նշանակվել է Կովկասում գերմանական զինվորական-քաղաքացիական առաքելության անդամ:
Ես նրան բացատրեցի մեր տեսակետը, և նա, ընդառաջ գալով մեզ, ասաց. «Մենք՝ գերմանացիներս, շահագրգռված ենք Անդրկովկասի անկախությամբ: Եթե դուք՝ հայերդ, օգնեք Լոռիի շրջանի գերմանացի պանրագործներին և գործանատերերին, այն ժամանակ մենք կօգնենք, որ ձեզ համար նպաստավոր կերպով լուծվի վիճելի այդ շրջանի բախտը»: Պետք է ասել, որ այդ շրջանում էր գտնվում գերմանական խոշոր գործարան Ֆոն Կուչենբախի անունով, ինչպես նաև՝ մի շարք ուրիշ մանր գործարաններ: Այդ շրջանի նկատմամբ հավակնություն ունեին վրացիները, և այդ պատճառով է, որ հետո տեղի ունեցավ հայ-վրացական պատերազմը, որից հետո այն ստացավ չեզոք գոտի անունը:
Կոմս Շուլենբերգը, ծանոթանալով իրերի վիճակին, մայիսի 23-ին մեկնեց Թիֆլիս:
Ֆոն Լոսովը, մեզանից ստանալով համաձայնություն իր արած առաջարկի համար, նույն պահանջով դիմեց նաև թուրքերին, բայց նրանցից մերժում ստացավ: Մայիսի 24-ին մեր պատվիրակությանը հաղորդեց, որ իր միջամտության ջանքերը, դժբախտաբար, հաջողություն չեն ունեցել:
Մայիսի 25-ին Չիչերինը Մոսկվայից հեռագրով գերմանական կառավարությանը հաղորդել էր, որ խորհրդային կառավարությունը պատրաստ է բանակցություններ վարել Անդրկովկասյան կառավարության հետ Անդրկովկասին մոտ գտնվող որևէ քաղաքում, առանց նախօրոք վճռելու Անդրկովկասի անկախության խնդիրը:
Երբ Բաթումում ի դերև էին գալիս հաշտության փորձերը Անդրկովկասի և Թուրքիայի միջև, և գերմանական միջնորդության առաջարկները ապարդյուն էին անցնում, հայկական շրջաններում տեղի էր ունենում կանոնավոր պատերազմ, որի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից ամենից կարևոր և պատմական նշանակություն ունեցան երկու ճակատամարտեր՝ Սարդարապատում՝ մայիսի 24-29-ը, և Ղարաքիլիսայում՝ մայիսի 25-29-ը:
Իմ նպատակը չէ այստեղ մանրամասնորեն նկարագրել այդ ճակատամարտերը, բայց այն, ինչ որ ինձ ասել էին ռուս, թուրք և հայ զինվորկան հեղինակավոր անձինք, իրավունք է տալիս պնդելու, որ այդ ճակատամարտերը հայ զենքի ամենից լուրջ և փայլուն կռիվներն էին: Սարդարապատի հերոսներն էին Դրոն և զորավար Սիլիկյանը:
Ֆրանսիացի կապիտան Պուատեպարը իր ծանոթ գրքում հետևյալ կերպով է գնահատում Սարդարապատի ճակատամարտը. «Երկրորդ հայկական դիվիզիան զորավար Սիլիկյանի հրամանատարությամբ պաշտպանում էր Արաքսի հովիտը՝ Երևանից դեպի հարավ, քաղաքից մի քանի վերստ հեռավորության վրա: Շեվքի փաշայի ամբողջ բանակը կանգնած էր նրա դեմ: Մայիսի 24-ին զորավար Սիլիկյանը այնպիսի ուժով գրոհ տվեց թուրքերի վրա, որ կատարելապես ջախջախեց նրանց, և հայկական հեզելազորը հալածեց թուրքերին մինչև Ալեքսանդրապոլի բարձունքները: Միմիայն ռազմամթերքի պակասն էր, որ կանգնեցրեց այդ հետապնդումը»:
Այս փայլուն ճակատամարտը փրկեց Երևանը՝ Հայաստանի ապագա մայրաքաղաքը: Այս ճակատամարտը նոր հաղթանակների ոգի ներշնչեց հայ զինվորին:
Գրեթե միաժամանակ, մայիսի 25-ին, թուրքական զորամասերը առաջանալով դեպի Թիֆլիս, ճակատամարտի բռնվեցին հայկական առաջին դիվիզիայի հետ Ղարաքիլիսայի մոտ: Կռիվը տևեց չորս օր: Հայկական դիմադրական ուժը, թուրքական սպայակույտի իսկ վկայությամբ, սքանչելի էր և լավագույնը ամբողջ պատերազմի ընթացքում:
«Բայց թշնամու գերազանց հրետանու հարվածներից և ռազմամերքի պակասից ստիպված, հայերը տեղի տվեցին թուրքերի գերազանց ուժին: Եվ հայկական առաջին դիվիզիայի մնացորդները նահանջեցին դեպի Երևան, իսկ թուրքերը Ղարաքիլիսայում կոտորեցին 7.000 բնակիչներ և գերիներ»,- գրում է Պուատեպարը:
Մայիսի 28-ին Թիֆլիսում հայտարարվել էր Հայաստանի անկախությունը: Սարդարապատը և Ղարաքիլիսան ստեղծել էին մեր ժողովրդի այն ռազմական ոգին և կամքը, որ անհրաժեշտ են անկախ պետություն կազմելու համար: Վեհիբ փաշան խոսակցության ժամանակ ինձ անձամբ ասաց, որ դիմադրական թափի, քաջության և արիության տեսակետով Ղարաքիլիսայի ճակատամարտը իրեն հիշեցրել է Դարդանելի համառ կռիվները, որոնց ինքը մասնակցել է:
Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո այլևս լուրջ կռիվներ տեղի չունեցան, բացի Լոռու և Բորչալուի շրջանների, որտեղ թաթարները կոտորում էին հայերին, որտեղ որ հանդիպում էին: Զորավար Կորգանյանի աչքի առաջ թաթարները կոտորել էին 20 հայ երեխաների և մի հայ ուսուցչուհու, իսկ իրեն էլ տարել էին անտառ՝ մտածելով, որ նա Անդրանիկն է: Գերմանական Եկատերինենֆիլդ գյուղի մոտ թաթարները դաշտում շրջապատել էին 300-ի չափ հայերի և կոտորել, ինչպես այդ մասին իր կառավարությանը հաղորդել էր գերմանացի սպա Վալքերը: Իսկ նախկին գերման հյուպատոս Անդերսը մայիսի 14-ին Կարսից հաղորդել էր Երզնկա-Էրզրում –Կարս ճանապարհին թուրքերի վայրագությունների մասին:
Մայիսի 25-ը Բաթումում մեզ համար ողբերգական օր էր: Գերման զորավարի միջնորդության ձախողումից հետո մենք ընկել էինք անել վիճակի մեջ: Թաթարներն ու վրացիները չէին ուզում պատերազմել: Թաթարները պահանջում էին հաշտություն որևէ գնով, իսկ վրացիները իրենց ապահովել էին գերմանական ուժով: Եվ մենք էինք միայն, որ պատերազմում էինք Սարդարապատում և Ղարաքիլիսայում: Մեր ճամփաները բաժանված էին, և բացարձակապես անկարող էինք ընդհանուր լեզու գտնել: Օդում արդեն զգացվում էր, որ Անդրկովկասյան հանրապետությունը քայքայվելու է, բայց ինչպես հանգուցյալի տանը մահվան մասին չեն խոսում, այնպես էլ խուսափում էինք որևէ ակնարկ անել Անդրկովկասյան հանրապետության քայքայման ու անդամահատության մասին:
Այդ մասին, սակայն, առաջին խոսքն ասաց զորավար Ֆոն Լոսովը, որ մայիսի 25-ին, երեկոյան ժամը 7-ին, նամակով հայտնեց մեզ, որ իր ունեցած հաստատ տեղեկությունների հիման վրա, Անդրկովկասյան հանրապետությունը քայքայման վիճակում է, և որովհետև ինքը լիազորություններ ունի Անդրկովկասի հանրապետության և կառավարության վերաբերյալ, ուստի այժմ, երբ այդ հանրապետությունը և կառավարությունը խնդրական էր դառնում, ավելորդ է նկատում այլևս ժամանակ կորցնել Բաթումում և որոշել է նույն երեկոյան իսկ գերման «Միննա Խորի» նավով մեկնել Բաթումից:
Երեկոյան ուշ ժամին Քաջազնունու հետ գնացինք զորավարի մոտ՝ «Միննա Խորի» նավ, նրանից խնդրելով, որպեսզի պաշտպանի մեր նվազագույն արդար պահանջները գերմանական կառավարության մոտ: Զորավարը խոստացավ և խորհուրդ տվեց Հայոց Ազգային խորհրդի կողմից անմիջապես ներկայացուցիչներ ուղարկել Բեռլին:
Նավի մեկնումից հետո, գիշերվա ժամը 12-ին վերադառնալով հյուրանոց, ես իմացա, որ Բաթում է եկել Ժորդանիան՝ Վրաստանի ապագա կառավարության նախագահը: Նա եկել էր Վրաստանի անկախության հայտարարության հետ կապված խնդիրների մասին Չխենկելիի հետ խորհրդակցելու նպատակով: Հետևյալ օրը՝ մայիսի 26-ին, որոշվել էր հայտարարել Վրաստանի անկախությունը, և Ժորդանիան շտապում էր:
Լինելով վրաց մենշևիկ կուսակցության կենտրոնական կոմիտեի, ինչպես նաև Վրաց Ազգային խորհրդի նախագահը, վրացիների մեջ Ժորդանիան կենտրոնական դեմքն էր: Նրան ճանաչում եմ 1900 թվականից: Շատ խելացի և իր ժողովրդի հոգեբանությունը լավ ըմբռնող հմուտ քաղաքագետ է՝ լավ պատրաստված տեսական հարցերում: Նրա ազդեցությունը վրաց զանգվածների վրա հսկայական է: Շատ գեշ կակազելով է խոսում, բայց ճառերը կառուցվածքի և մտքերի տեսակետով գեղեցիկ են: Դեմքի մկանները գրեթե խաղ չունեն և հիշեցնում են եգիպտական քրմապետի արտահայտություն:
Տեղեկանալով Ժորդանիայի գալու նպատակի մասին, ես անմիջապես գնացի նրա մոտ: Նրա հետ էր պրոֆեսոր Ավալովը՝ նույնպես վրացի: Ժորդանիան պատմեց Թիֆլիսում տիրող տրամադրությունների մասին, հաղորդեց, որ հայերը շարունակում են պատերազմել թուրքերի դեմ, որ թուրքերը սանձարձակ կերպով շարունակում են իրենց առաջխաղացումը և հայտնեց, թե նման պայմաններում վրացիներին ուրիշ բան չի մնում, քան հայտարարել Վրաստանի անկախությունը:
– Ինչպե՞ս,- բացականչեցի ես,- չէ՞ որ մենք և դուք միասին պատերազմի մեջ ենք՝ ընդհանուր պատերազմի մեջ ընդհանուր թշնամու դեմ: Ինչպե՞ս եք կարող լքել մեզ, երբ մենք դեռ արյուն ենք թափում: Մի՞թե սա ազնիվ բան է:
– Ազնիվ բան է այն, ինչ որ օգտակար է ժողովրդին,- պատասխանեց Ժորդանիան:
– Այո,- ասացի ես,- իսկ մե՞նք:
– Մենք չենք կարող խեղդվել ձեզ հետ միասին,- պատասխանեց Ժորդանիան,- Մեր ժողովուրդը ուզում է փրկել այն, ինչ որ կարող է: Դուք էլ պարտավոր եք համաձայնության լեզու գտնել թուրքերի հետ: Այլ ելք չունենք:
Սրանով վերջացավ մեր խոսակցությունը: Մի ժամ հետո Ժորդանիան վրաց պատվիրակների մի մասի հետ մեկնեց Թիֆլիս:
Մեզ, իրապես, այլ ելք չէր մնում, քան հայտարարել Հայաստանի անկախությունը: Բախտորոշ դեր կատարեց այն վերջնագիրը, որ մենք ստացանք թուրքերից նույն գիշերն իսկ:
Վերջնագիրը երեք օր ժամանակ էր տալիս ընդունելու այն դաժան պայմանները, որ թուրքական պատվիրակությունը ներկայացրել էր Բաթումի խորհրդաժողովի առաջին իսկ նիստում՝ փակ ծրարով:
Այս վերջնագրի և վրացիների մեկնումից հետո մեզ այլևս բան չէր մնացել անելու Բաթումում: Պետք է շտապեինք Թիֆլիս: Մայիսի 26-ի երեկոյան ժամը 7-ին մեր գնացքը շարժվեց Բաթումի կայարանից: Մայիսի 27-ի առավոտյան հասանք Թիֆլիս: Ճանապարհին կայարաններում կանգնած էին գերմանացի զինվորներ, վրացական սահմանի վրա ծածանվում էր գերմանական դրոշակը: Վրացիները ապահովված էին թուրքական արշավանքից:
r9u5537e66x3wadgo7h89igg242naw8
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԷ
0
151412
396704
2026-09-17T20:44:26Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը |section = Գլուխ ԺԷ. Լոնդոնի խորհրդաժողովը, Մոսկվայի թուրք–բոլշևիկյան դաշնագիրը |previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԶ|Գլուխ ԺԶ]] |next = Հայաստանի Հանրապետության ծագումն ու զա...»:
396704
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ ԺԷ. Լոնդոնի խորհրդաժողովը, Մոսկվայի թուրք–բոլշևիկյան դաշնագիրը
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԶ|Գլուխ ԺԶ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԸ|Գլուխ ԺԸ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Լոնդոնի խորհրդաժողովը արդյունք էր այն դիմադրության, որ Թուրքիան ցույց տվեց Սևրի դաշնագրի պայմաններին ենթարկվելու դեմ:
Երկու ելք կար. կամ «հաղթական դաշնակիցները» պետք է ուժով ստիպեին Թուրքիային, որ ընդունի և կատարի Սևրի դաշնագրի պայմանները, կամ պետք է բռնեին զիջումների և իրավախոհության ճանապարհը, և, իհարկե, զիջումները պետք է լինեին նվազագույն դիմադրության գնով:
Իսկ ի՞նչ շահեր կարող էին զոհաբերվել: Ինչո՞ւմ պետք է արտահայտվեին զիջումները և մի՞թե պարտված Թուրքիան լրջորեն կարող էր Եվրոպային ցուցադրել իր անհամաձայնությունը:
Այս բոլոր հարցերը չափազանց կարևոր են, որովհետև դրանց պատասխանները նախորոշեցին այն ամենը, ինչ որ տեղի ունեցավ Լոնդոնի խորհրդաժողովից հետո Փարիզում ու Լոզանում և ա՛յն, ինչ որ տեղի է ունենում մինչև այսօր:
Այն ժամանակվա քաղաքական միջավայրի հոգեբանությունը լավ հասկանալու համար պետք է նկատի առնել հինգ գործոններ:
Առաջին. Եվրոպայի ժողովրդների հոգնածությունը պատերազմից հետո և խաղաղության ընդհանուր ծարավը: Երկրորդ. Ֆրանսիայի և Անգլիայի միջև գոյություն ունեցող պատմական մրցակցությունը Արևելքում, որից օգտվում էր Թուրքիան: Երրորդ. Թուրքիայի դիմադրական ուժը շնորհիվ դաշնակցության և զինակցության Խորհրդային Ռուսաստանի հետ և գրգռիչ ու դավադրական գործունեության եվրոպական պետությունների ասիական և աֆրիկյան գաղթավայրերում: Չորրորդ. այն հանգամանքը, որ արդեն վերջացել էր ներքին քաղաքացիական կռիվը Ռուսաստանում, որից Ռուսաստանի ձայնը ավելի զորավոր էր հնչում Արևելքում և, մասնավորապես, Կովկասում, ուստի՝ եվրոպական պետությունները հարկադրված էին ավելի զգույշ լինել կովկասյան հանրապետությունների և, մասնավորապես, Հայաստանի վիճակը կարգավորելու մեջ: Հինգերորդ. Հունաստանի պարտությունը, որից հետո իրենց ուժը կորցնում էին Սևրի դաշնագրի բոլոր հոդվածները Իզմիրի վերաբերյալ:
Այս բոլոր գործոնները հաշվի առնելով, Թուրքիան ձեռնտու համարեց իր անհամաձայնությունը հայտարարել Սևրի դաշնագրի պայմաններին: Մանավանդ, որ նա իրապես արդեն տիրում էր ոչ միայն Թուրքահայաստանին, այլև Կարսի նահանգին և Սուրմալուի գավառին:
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը քանիցս դիմեց անգլիական և ֆրանսիական կառավարություններին՝ հարցնելով, թե նրանք շարունակում ե՞ն արդյոք պաշտպանել հայերի իրավական պահանջները: Պատասխանը միշտ եղավ դրական:
«Անգլիան մտադիր չէ փոխել Սևրի դաշնագրի պայմանները»,- այսպես էին պատասխանում Լոնդոնից: Ֆրանսիացիներն ասում էին նույնը, թեև ոչ այդքան վճռական ձևով:
Իրերի այսպիսի դրության պայմաններում նշանակված էր Սևրի դաշնագրի ստորագրությունից հետո առաջին խորհրդաժողովը արևելյան հարցի մասին: Ես Լոնդոն եկա խորհրդաժողովի սկսվելուց մի քանի օր հետո, փետրվարի 28-ին:
Արդեն Լոնդոնում էին ՀՀ պատվիրակության նախագահ Ահարոնյանը, Անգլիայում, Իտալիայում և Ամերիկայում մեր ներկայացուցիչներ զորավար Բագրատունին, Վարանդյանը, Փաստրմաջյանը և Սեպուհը: Իսկ մի քանի օր հետո եկավ նաև Սարգիս Արարատյանը՝ Հայաստանի ելևմտական նախկին նախարարը: Նրանցից զատ Լոնդոն էր եկել նաև Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարը: Վերջապես, այդ ժամանակ Լոնդոնում էր նաև ՀՀ պատվիրակության խորհրդական Հովհաննես Խան Մասեհյանը:
Հունաստանի կողմից Լոնդոն էին եկել վարչապետ Գունարիսը, արտաքին գործերի նախարար Բալտացցին և զորավար Կալաջերոպուլոսը: Անգլիայի ներկայացուցիչն էր արտաքին գործերի նախարար Լորդ Քըրզընը, իսկ Ֆրանսիայի կողմից ներկա էր արտաքին գործերի նախարար Բրեանը՝ ընկերակցությամբ մարշալ Ֆոշի և նախարարության ընդհանուր քարտուղար Բերտըլոյի: Իտալիան ներկայացված էր արտաքին գործերի նախարար, կոմս Սֆորցայով:
Թուրքերի կողմից Անկարայի կառավարության նախագահ Բեքիր Սամի բեյն էր: Միևնույն ժամանակ, Պոլսի թուրք կառավարության կողմից այնտեղ էր Թեվֆիք փաշան. երկու պատվիրակությունները միշտ գործում էին համերաշծ: Պետք է ասել, որ նույն ժամանակ առանձին թուրքական մի պատվիրակություն էլ, Յոսուֆ Քեմալի նախագահությամբ, Մոսկվայում բանակցություններ էր վարում խորհրդային կառավարության հետ: Հարկավ, խորհրդային կառավարությունը իրազեկ էր այն բոլորին, ինչ որ կատարվում էր Լոնդոնում: Այսպիսով, թուրքերը Մոսկվայում իրենք իրենց ապահովագրում էին այն ամենից, ինչ որ կարող էր սպառնալ Լոնդոնում:
Լոնդոնի խորհրդաժողովի սկզբունքների գլխավոր առարկան Սևրի դաշնագրի պայմանների վերաքննությունն էր: Խորհրդաժողովում նախագահում էր Անգլիայի վարչապետ Լլոյդ Ջորջը:
Փետրվարի 2-ին Անկարայի ներկայացուցիչ Բեքիր Սամի բեյը պահանջ դրեց վերականգնել Եվրոպայում 1914 թվի Թուրքիայի սահմանները, վերադարձնել Իզմիրը, Կիլիկիան, իսկ Հայաստանի և Քրդստանի վերաբերյալ արտահայտվեց հետևյալ խոսքերով. «Մենք գտնում ենք, որ հողային խնդիրների ուշադիր ուսումնասիրությունը, մասնավորապես Հայաստանի և Քրդստանի հարցում, հնարավորություն կտա արդարացի լուծում գտնել էական կետերում»:
Փետրվարի 26-ին խորհրդաժողովը լսեց հայ ներկայացուցիչներ Պողոս Նուբար փաշային և Ավետիս Ահարոնյանին: Երկուսն էլ կատարելապես համերաշխ պահանջում էին Սևրի դաշնագրի տրամադրությունների անփոփոխ պահպանումը: Իրենց պահանջին ի նպաստ առաջ էին բերում մի շարք պատճառաբանություններ:
Նրանք ասում էին, որ թուրքերը հարձակվել են Հայաստանի վրա՝ քաջալերված և օժանդակություն ստանալով Խորհրդային Ռուսաստնից, որի բուն նպատակն է քանդել Սևրի դաշնագիրը: Ահագին թվով փախստականներ (մինչև 300 հազար) Թուրքահայաստանից հարմար րոպեի են սպասում՝ վերադառնալու իրենց տները՝ Հայաստան: Նրանք ասում էին, որ խորհրդային իշխանությունը նույն օրերին արդեն տապալվել է Ռուսական Հայաստանում՝ փետրվարի 18-ին տեղի ունեցած ապստամբության հետևանքով, հետևաբար՝ վերականգնվել է Հայաստանի կատարյալ անկախությունը: Այս հեղաշրջումը չափազանց կարևոր էր Լոնդոնում հայկական շահերի պաշտպանության համար, որովհետև այն նորից վերականգնում էր Միացյալ և Անկախ Հայաստանի կորիզը: Կասկած կար միայն, թե որքան ամուր և տևական կարող է լինել այդ վերականգնումը: Կիլիկիայի համար հայ պատվիրակները պահանջում էին ինքնավարություն:
Լորդ Քըրզոնը մատնանշեց այն դժվարին կացությունը, որում գտնվում էր խորհրդաժողովը Հայաստանի հարցում. Թուրքերը, փաստորեն գրավել են բոլոր վիլայեթները, որոնք պետք է անցնեին Հայաստանին, և նույնիսկ՝ Ռուսահայաստանի մի մասը. եվրոպական պետությունները չեն կարող այնտեղ ուղարկել զորքեր, իսկ Ռուսական Հայաստանը, թեև ազատվել է խորհրդային լծից, բայց գտնվում է նոր հարձակման սպառնալիքի տակ:
Բերտըլոսը Ֆրանսիայի կողմից հայտարարեց, որ Սևրի դաշնագրով Կիլիկիան չուներ հատուկ կազմական կանոնագիր (ստատուս) և այդ պատճառով դժվար է այժմ հրատարակել նոր իրավունքներ նրա համար և որ ֆրանսիական կառավարությունը հոգ կտանի այնտեղ բնակվող հայերի մասին, իբրև «փոքրամասնություն»: Նուբար փաշան հայտարարեց, որ Կիլիկիայում հայերը ոչ թե փոքրամասնություն են, այլ՝ մեծամասնություն: Ավետիս Ահարոնյանը հայտարարեց, որ Ալեքսանդրապոլի դաշնագրիը, որը մատնացույց արեց Բեքիր Սամի բեյը, բռնադատված էր, ստորագրված սպառնալիքի և ճնշման տակ և որ այդ դաշնագիրը դեռ վավերացված չէ: Մարտ 4-ին խորհրդաժողովը լսեց թուրքերի պատասխանը. թուրքերը շատ լավ էին օգտագործում եվրոպական ներկայացուցիչների տրամադրությունները և նորից պնդում էին իրենց սկզբնական պահանջները: Լորդ Քըրոզնը իր պատասխանի մեջ կրկին անգամ շեշտեց, որ դաշնակիցները ոչ մի տրամադրություն չունեն հրաժարվելու Միացյալ և Անկախ Հայաստան ստեղծելու իրենց որոշումից:
Բոլոր շահագրգիռ կողմերին լսելուց հետո, մարտի 12-ին խորհրդաժողովը առաջարկի ձևով հույներին և թուրքերին հայտնեց իր որոշումը՝ բաղկացած 10 կետերից: Նա, միևնույն ժամանակ, հայտնեց, որ իր առաջարկները անբաժանելի ամբողջություն են կազմում, որ պետք է կամ ամբողջապես ընդունել կամ մերժել: Այդ առաջարկները պարունակում էին մի շարք զիջումներ թուրքերին:
Հայաստանի մասին 9-րդ կետն էր, որը խմբագրված էր այսպես.
«9. Հայաստան. ինչ վերաբերում է Հայաստանին, ներկա պարտավորությունները կարող են հարմարեցվել, պայմանով, որ Թուրքիան ճանաչի թուրքահայերի իրավունքները Ազգային Օջախի համար Ասիական Թուրքիայի արևելյան սահմաններում և համաձայնի ընդունել այն հանձնաժողովի որոշումը, որը կնշանակվի Ազգերի Լիգայի Խորհրդից՝ նպատակ ունենալով տեղում ուսումնասիրել այն հողամասերի խնդիրը, որոնք արդարացի կլիներ այդ նպատակի համար փոխանցել Հայաստանին»:
Ինչպես ընթերցողն է տեսնում, «ազատ և անկախ պետություն» բառերի փոխարեն, որոնք կիրառվել են Սևրի դաշնագրի 88-րդ հոդվածում, այժմ հրապարակ էր գալիս անորոշ մի խոսք՝ foyer (օջախ): Ի՞նչ էր օջախը և որտեղի՞ց առաջ եկավ:
Ասվում է, թե այդ դարձվածքը առաջարկված է եղել ամերիկյան միսիոնարների կողմից՝ ի դիմաց Մոնկոմերիի, որը այդ ժամանակ նույնպես գտնվում էր Լոնդոնում: Օճախ նկատվում էր իրավախոհության մի միջոց Թուրքիայի հովանավորության տակ հայերու համար ինքնավարություն ստեղծելով: Դա, հարկավ, խոշոր զիջում էր թուրքերին:
1921թ. սեպտեմբերի 21-ին Ազգերի Լիգան միաձայնությամբ բացատրեց, որ ինքը գտնում է, որ այդ օջախը պետք է միանգամայն անկախ լինել Թուրքիայից: Իսկ Լոզանում 1923 թվականի հունվարի 6-ին հայկական խնդրով զբաղվող հանձնախմբի նախագահ Մոնթանան արտահայտվեց այն մտքով, որ այդ օջախը թուրքական հողամաս է, որի վրա կարող են հայերը հավաքվել, որպեսզի այնտեղ ազատ կերպով մշակեն ու զարգացնեն «իրենց լեզուն, ավանդական սովորությունները եւ քաղաքակրթությունը»:
Ստանալով վերոհիշյալ առաջարկները՝ թուրքերն ու հույները պետք է ներկայացնեին իրենց խորհրդարանների քննությանը: Հույները ավելի քիչ էին հակված համաձայնվելու դաշնակիցների առաջարկներին, որոնց մեջ իրենց վերաբերող կարևորագույն կետերը ավելի էին ուժեղացնում թուրքերի սահմանները և ազդեցությունը Իզմիրում և Բալկաններում: Նրանք կարծում էին, որ իրենք «երկու շաբաթվա ընթացքում թուրքերին դուրս կքշեն» դեպի Անկարա:
Տեսնելով իրերի այսպիսի վիճակը՝ հայ պատվիրակները, հարկավ, մեծ հուզմունքի մեջ էին: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Օջախի գաղափարին վերաբերվեց թշնամաբար՝ գտնելով, որ ինքը, ինչպես և բոլոր հայերը, պարտավոր է շարունակել պաշտպանել Անկախ և Միացյալ Հայաստանի գաղափարը: Ազգային պատվիրակությունը հաշտվում էր Օջախի գաղափարի հետ:
Մարտի 12-ին Հունաստանին և Թուրքիային առաջարկներ անելուց հետո Լոնդոնի խորհրդաժողովը վերջացրեց իր աշխատանքները: Մարտի 13-ին ես վերադարձա Փարիզ: Երկու օր հետո վերադարձան նաև հայկական մյուս պատվիրակները:
Մինչև Լոնդոնի խորհրդաժողովի վերջանալը, այսինքն՝ մարտի 9-ը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բրիանը և Թուրքիայի արտաքին գործավար Բեքիր Սամի բեյը ստորագրեցին անջատ համաձայնություն, որով ֆրանսիացիք կրճատում էին իրենց ազդեցության շրջանը Սիրիայում հօգուտ Թուրքիայի և դրա փոխարեն ստանում մի շարք արտոնություններ՝ Կիլիկիայում, Դիաբեքիրում և Սեբաստիայում մենաշնորհներ ձեռք բերելու համար: Հետագայում, այսինքն՝ 1921 թվականի հունիսի 11-ին, Բրիանը բացատրեց այդ համաձայնության դրդապատճառները: Նման համաձայնության փաստն իսկ արդեն կանխորոշում էր ֆրանսիական քաղաքականության ուղղությունը հօգուտ Թուրքիայի: Քանի որ այդ քաղաքականությունը Թուրքիայի հետ բարեկամանալու ուղղությամբ է, դրանով իսկ ուղղված էր հայկական շահերի դեմ: Լոնդոնի համաձայնությանը շուտով հետևեց Ֆրանքլին Բույոնի ուղևորությունը դեպի Թուրքիա, որը վերջացավ Անկարայի ծանոթ դաշնագրով:
Մարտի 12-ին Իտալիայի արտաքին գործերի նախարար Կոմս Սֆորցան նույնպես ստորագրեց անջատ համաձանություն Բեքիր Սամի բեյի հետ, որով Իտալիան պարտավորվում էր վերջնական հաշտություն կնքելու ընթացքում պաշտպանել թուրքերի բոլոր պահանջները. դա արդեն Հայաստանի նկատմամբ ուղղակի դավաճանություն էր:
Մարտի 16-ին Անգլիան ստորագրեց համաձայնություն Սովետների հետ, որով վերջինները պարտավորվում էին անգլիական գաղութներում հրաժարվել քարոզչությունից, իսկ անգլիական կառավարությունը պարտավորվում էր չպաշտպանել այն նորակազմ պետություններին, որոնք կազմված էին նախկին ռուսական կայսրության երկրներից: Դա առաջին հարվածն էր Հայաստանին, որովհետև Անգլիան արդեն պարտավորվում էր չօգնել հայերին՝ իրենց անկախությունը վերականգնելու պայքարում:
Լոնդոնի խորհրդաժողովի հետ միաժամանակ Մոսկվայում տեղի էր ունենում խորհրդաժողով Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Բանակցությունները հանգեցին ռուս-թուրքական դաշնագրի, որը կնքվեց 1921 թվականի մարտի 16-ին, այսինքն՝ ճիշտ նույն օրը, երբ ստորագրվեց ռուս-անգլիական համաձայնությունը:
4mx6rhcu8ye57pvj2ssez9i6cmjfzrv
396730
396704
2026-09-18T07:47:09Z

Մոսկվայի դաշնագրով Կարսի նահանգը և Սուրմալուի գավառը անցնում էին Թուրքիային, Նախիջևանի գավառը դրվում էր Ադրբեջանի հովանավորության տակ, իսկ Բաթումը «զիջվում» էր Վրաստանին որոշ ինքնավարության իրավունքով: Մոսկվան իր կողմից պարտավորվում էր «քայլեր անել», որպեսզի անդրկովկասյան հանրապետությունները (Վրաստան, Հայաստան և Ադրբեջան) ընդունեն և հաստատեն այդ պայմանները: Դա էլ շուտով կատարվեց Կարսի դաշնագրի ստորագրությամբ՝ 1921 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջև: Այդ երկու դաշնագրերով Հայաստանը զրկվում էր Կարսից, Արդահանից, Սուրմալուից, Նախիջևանից և նրան մնում էր մոտ 29 հազար քառակուսի վերստ, որը և կազմում է նրա ամբողջ տարածությունը այսօր:
Այսպիսի դաշնագրերով կաշկանդված եվրոպական պետությունները Հայաստանի սահմանների վիճակի մասին սկզբնական շրջանում փոքր-ինչ քաշվելով և անորոշ կերպով էին պատասխանում հայկական ներկայացուցիչներին: Հետո սկսեցին ավելի ու ավելի պարզ արտահայտվել՝ ասելով, որ ստեղծված պայմաններում անկարելի է լրջորեն մտածել Եվրոպայի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մասին:
***
Բեքիր Սամի բեյի հետ, Լոնդոնից դեպի Անկարա անցնելու ընթացքում, տեսակցություն ունեցա Փարիզում: Տեսակցությունը տեղի ունեցավ 1921 թվականի մարտի 23-ին, ընդհանուր ծանոթի՝ Հյուսիսային Կովկասի ականավոր մի գործչի բնակարանում: Մեր տեսակցության ընթացքում Բեքիր Սամի բեյը շեշտեց, որ միայն կովկասյան հանրապետությունների սերտ միությունը կարող է ապահովել այդ հանրապետությունների և մասնավորապես Հայաստանի հաջողությունը: Բեքիր Սամի բեյն ասաց նաև, որ Թուրքիան Հայաստանին երբեք չպիտի զիջի ոչ Կարսը, ոչ Սուրմալուն, ուր մնաց՝ թուրքական վիլայեթները, որովհետև դա պիտի նշանակեր զիջել Ռուսաստանին, որի կազմի մեջ այժմ մտնում է Հայաստանը: «Բայց,- ավելացրեց նա,- եթե ստեղծվի կովկասյան հանրապետությունների մի դաշնակցություն , որը կարող է ուժեղ մարմին դառնալ, Թուրքիան կարող է նրան ուժ տալ, թեկուզ աննշան հողային զիջումներով»:
Բեքիր Սամի բեյը Թուրքիա վերադառնալուց հետո, երբ Անկարայի կառավարությանը և Ազգային ժողովին զեկուցեց Ֆրանսիայի և Իտալիայի հետ կնքվելիք դաշնագրերի նախագծերը և Լոնդոնի խորհրդաժողովի կողմից առաջարկված կետերը, սկսեց պարզվել, որ թուրքերը դեռ անբավարար են կատում եվրոպական պետությունների կողմից եղած զիջումները: Թուրքերը լսեցին նաև Յուսուֆ Քեմալի զեկուցումը և ծանոթացան ռուս-թուրքական դաշնագրի պայմաններին և նրանց դիրքը ավելի ևս ուժեղացավ: Խորհրդային Ռուսաստանի օգնությունը թևավորեց թուրքերին: Ազգային Մեծ ժողովը չվավերացրեց Լոնդոնի համաձայնություններից և ոչ մեկը և չընդունեց Լոնդոնի առաջարկները:
Հունական խորհրդարանն էլ հավանություն չտվեց Լոնդոնի առաջարկներին:
Այդ պայմաններում, փաստորեն, Լոնդոնի խորհրդաժողովի առաջարկները կորցնում էին իրենց նշանակությունը, և խնդիրը նորից բաց էր մնում: Հույները՝ մերժելով Լոնդոնում առաջարկված պայմանները, բնականաբար, պետք է խնդրի լուծումը փնտրեին ռազմական ուժի միջոցով: Նրանք սկսեցին հարձակում, մարտի ընթացքում ունեցած թեթև հաջողությունից հետո ստիպված եղան նահանջել: Հուլիսի 10-ին նրանք սկսեցին նոր հարձակում, բայց օգոստոսի վերջերին թուրքերը հույներին կանգնեցրին Սաքարիա գետի մոտ: Ֆրանսիան կռվող կողմերին առաջարկեց իր միջնորդությունը, որ չընդունվեց: Պատերազմը շարունակվում էր, բայց կողմերը ժամանակավորապես կանգ առան իրենց դիրքերում:
Այսպիսով, Թուրքիայի հետ խաղաղություն կնքելու հարցը հետաձգվեց մինչև հույն-թուրքական պատերազմի արդյունքի պարզվելը: Դրա հետ միասին, բնականաբար, հետաձգվում էր նաև հայկական խնդրի զարգացման ընթացքը:
Անկախ Հայաստանի կառավարության գոյությունը, որը նույնիսկ բոլշևիկների Երևան մտնելուց հետո սկզբում անցավ Զանգեզուր, ապա՝ Պարսկաստան, մեծ չափով բարձրացնում էր Հայաստանի վարկը: Անգլիական ու ֆրանսիական կառավարությունները մեծ ուշադրությամբ էին հետևում անկախության համար հայերի պայքարին: Երբ անկախ Հայաստանի վերջին ջանքերը խորտակվեցին նաև Զանգեզուրում, և իշխանությունը անցավ բոլշևիկների ձեռքը, Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը եվրոպական պետությունների աչքում դարձավ անկախ Հայաստանի միակ խոսափողը: Իբրև այդպիսին՝ պատվիրակությունը 1921թ. հունիսի 10-ին ստորագրեց մի «հայտարարություն» Վրաստանի, Ադրբեջանի և Հյուսիսային Կովկասի ու եվրոպական ներկայացուցիչների հետ միասին, որով հայտարարվում էր, որ չորս կովկասյան հանրապետությունների ներկայացուցիչները անհրաժեշտ են գտնում միմյանց հետ սերտ միություն թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական գետնի վրա: Վեճերը պետք է լուծվեն իրավարարությամբ: Մաքսային սահմանագծերը պետք է վերցվեն: Պետք է կնքվի ռազմական պաշտպանողական դաշնագիր և սահմանվի ընդհանուր արտաքին քաղաքականություն: Առանձին՝ 7-րդ հոդվածով դաշնակցող կողմերը պարտավորվում էին ամեն կերպ նպաստել «Թուրքիայի երկրամասերում» Հայաստանի սահմանների որոշմանը, ինչը նշանակում էր Անկախ և Միացյալ Հայաստանի պահանջների պաշտպանությանը կովկասյան մեր հարևանների մասնակցությունը: Մեկ այլ հոդվածով հայտարավում էր, իբրև պահանջ, որ Կարմիր զորքերը դատարկեն կովկասյան հանրապետությունների հողամասերը: Ամբողջ հայտարարությունը բաղկացած էր 10 կետերից: Հայտարարության հրապարակումը հետապնդում էր մի քանի նպատակներ:
Նախ և առաջ, կովկասյան հանրապետությունների ներկայացուցիչները, աչքի առաջ ունենալով փոխադարձ վեճերի և ընդհանումների անցյալի սխալները, ցույց էին տալիս, որ արդեն գիտակցում են սերտ համերաշխության անհրաժեշտությունը: Երկրորդ, Եվրոպայի աչքին Կովկասը ներկայանում էր որպես տնտեսական ամբողջություն: Կովկասի բնական հարստությունները՝ Բաքվի նավթը, Վրաստանի մանգանը, Հայաստանի բամբակը, կանցնեին Բաթումի նավահանգստի վրայով, տարանցիկ առևտուրը՝ Պարսկաստանի վրայով, Թիֆլիս-Երևան-Ջուլֆա գծով: Բաքվի նավթը կլուսավորեր ամբողջ Կովկասը: Մի խոսքով, Կովկասի հանրապետությունները բազմազան թելերով կձուլվեին տնտեսական ընդհանուր ցանցի մեջ:
Հյուսիսից և հարավից արտաքին նորանոր հարձակման սպառնալիքի տեսակետից նույնպես միությունը ապահովության և համերաշխության որոշ երաշխիքներ էր տալիս:
Մամուլում հայտագրի հրատարակությունը առաջ բերեց տարբեր վերաբերմունք: Բոլշևիկներն այն նկատեցին իբրև հակախորհրդային ճակատի կազմություն՝ ուղղված իրենց դեմ: Ռամկավարները, որոնք արդեն հաշտվել էին Կովկասում հաստատված խորհրդային իշխանության փաստի հետ, վերաբերվեցին կասկածանքով ու նույնիսկ թշնամանքով: Դաշնակցությունը միայն համակրանքով ընդունեց՝ իբրև կովկասյան ազգերի համերաշխության արտահայտություն:
Այսպիսով, արդեն 1921թվականի վերջերին պարզ կերպով աչքի էր ընկնում ամուր և կայուն ռուս-թուրքական համաձայնությունը, որը ձևակերպված էր մարտի 16-ի դաշնագրով: Այն շարունակվում է մինչև այսօր, որքան էլ անբնական երևա պատմական տեսակետից: Այդ համաձայնությունը խոշոր չափով արգելք եղավ ու շարունակում է արգելք լինել հայկական պետության զարգացմանը: Թուրքերը ոչ միայն գրավեցին Հայաստանի հողամասերը խորհրդային կառավարության հավանությամբ, այլև խոչընդոտում են նրա տնտեսական զարգացմանը՝ դժվարեցնելով, օրինակ, Հայաստանի ոռոգման գործը՝ արգելելով Արաքսից ջուր վերցնելը և այլն:
Եվրոպայի առաջ Թուրքիան համարձակվում է անզիջող լինել ՝ հենվելով խորհրդային օգնության վրա:
q65fxg6qi3k2bk9xb5ckp907rz8ogdk
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԱ
0
151413
396706
2026-09-17T20:50:37Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը |section = Գլուխ ԺԱ. |previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ժ|Գլուխ Ժ]] |next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԲ|Գլուխ ԺԲ]] |year = |author= Ալեքսանդր Խատիսյան}} Երեկո...»:
396706
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ ԺԱ.
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ժ|Գլուխ Ժ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԲ|Գլուխ ԺԲ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Երեկոյան դեմ, սակայն, շատ վատ տեղեկություններ ստացվեցին Ալեքսանդրապոլից։ Պարզվեց, որ այնտեղ գործը այնպիսի ընթացք էր ստացել, որ բոլշևիկյան կազմակերպությունը՝ չտեսնելով իր դիմաց եռանդուն գործող վարչական ուժեր և գրեթե անակնկալի բերելով դաշնակցականներին, իր ձեռքն էր առել տոնակատարության նախաձեռնությունը։ Հետևանքը եղել էր այն, որ բոլշևիկյան ճառախոսները միտինգի ընթացքում բացարձակորեն պաշտպանել էին իրենց նշանաբանները, կոչ էին արել զինվորական մասերի զորանոցների առջև և մասնավորապես նախկին ռուսական Սեվերսկի գնդի զորանոցի առջև (որտեղ տեղավորված էր առաջին հայկական հեծելազորի գունդը), առանց քաշվելու հեծելազորի բրիգադի հրամանատար, զորավար Խաչատրյանի ներկայությունից․ ով դրանից մի քանի օր հետո սպանվեց անհայտ մարդկանց ձեռքով Ալեքսանդրապոլի փողոցներում։
Երբ ցուցարար բոլշևիկները բարձրացել էին կարմիր դրոշակը, զորքերը տարվել էին զորանոցները, իսկ միտինգի ամբոխը բոլշևիկյան դրդիչների ղեկավարությամբ ուղևորվել էր քաղաք (միտինգը տեղի էր ունեցել քաղաքից դուրս, այսպես կոչված՝ կազակների պահակատեղում, զորանոցների մոտ), ներս էր խուժել Հ․ Յ․ Դաշնակցության ակումբը, պատռել էր պատերի վրա կախված պատկերները՝ օգտվելով այն բանից, որ այդ միջոցին ակումբում ոչ ոք չէր եղել։
Այսպիսի դեպք հնարավոր էր միմիայն օրվա կարգադրիչների անփութության և վարչության անգործության պատճառով։ Ոչ թե ցուցարարների ուժն էր ազդեցություն գործողը , այլ իշխանությունների անփութությունն էր նրանց հնարավորություն տվել հակապետական ճառեր արտասանել և անկարգություններ անել։
Հայաստանի մյուս քաղաքներում մայիսյան տոնը առաջ չբերեց որևէ միջադեպ, նախ՝ որովհետև ինքը մայիսի 1-ի տոնը նշանակություն ուներ միայն այնտեղ, որտեղ կային բանվորներ, այսինքն՝ մեծ քաղաքներում, ինչպես Երևանն ու Ալեքսանդրապոլը և երկրորդ՝ որովհետև մյուս վայրերում ոչ մեկի կողմից չկային նշանակված հատուկ ցույցեր։
Մայիսի 2-ին կառավարությունում հարց դրվեց ներքին գործերի նախարարի առջև՝ Ալեքսանդրապոլի վարչության պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու մասին՝ անփութության և անգործության համար։ Որոշվեց նաև բանտարկել ամենից շատ իրենց գրգռիչ քաղաքականությամբ աչքի ընկնող բոլշևիկներին և, առհասարակ, բոլշևիկյան գործունեության հանդեպ ավելի վճռական միջոցներ ձեռնարկել։ Կուսակցությունը իր կողմից Ալեքսանդրապոլ ուղարկեց իր աչքի ընկնող անդամներին՝ ակումբում տեղի ունեցած դեպքերի մասին քննություն կատարելու համար։
Մայիսի 3-ը անցավ հանգիստ, և կյանքը մտավ իր սովորական ընթացքի մեջ։ Մայիսի 4-ին գնդապետ Հասկելը իր մոտ աշխատակիցների հետ Երևանից Ալեքսանդրապոլով ճանապարհվեց դեպի Թիֆլիս, ըստ երևույթին վախենալով բոլշևիկյան շարժումներից։ Նրա գնացքը Երևանից դուրս եկավ առավոտյան։ Այդ ուղևորությունը չգրավեց ոչ մեկի առանձին ուշադրությունը։ Այնքան հաճախ էր գնում-գալիս Երևան, որ սովորական երևույթ էր դարձել։
Երեկոյան ժամը 9-ի մոտ ես իմ բնակարանում էի, երբ հատուկ հանձնարարություններով սպա Համլիկ Թումանյանը զեկուցեց, որ գնդապետ Հասկելը հեռագրով Ալեքսանդրապոլից խնդրում է իմ հատուկ հրամանը Ալեքսանդրապոլի կայարանից իմ գնացքը ազատ թողնելու մասին, որովհետև իրեն անհայտ պատճառով այդ կայարանից իր գնացքը բաց չեն թողնում։ Չհասկանալով խնդրի էությունը, կարգադրեցի հեռապոսի մոտ կանչել կայարանի պետին և հարցրեցի, թե ինչու են պահում Հասկելի գնացքը։ Կայարանապետը պատասխանեց, որ կայարանում է զրահապատ գնացքը կապիտան Մուսայելյանի հրամանատարության տակ, և կապիտանը ռմբակոծելու սպառնալիքով կայարանի բոլոր պաշտոնյաներին հրամայել է ենթարկվել իրեն և ավելացրեց, որ կապիտան Մուսայելյանը հրամայել է պահել ամերիկացիների գնացքը։
Այն ժամանակ ես կարգադրեցի հեռախոսի մոտ կանչել կապիտան Մուսայելյանին։ Վերջինս մոտեցավ հեռախոսին և իմ հրամայական պահանջին՝ անմիջապես ազատ թողնել ամերիկացիների գնացքը և գալ Երևան բացատրություններ տալու, պատասխանեց, որ նա «այլևս չի ճանաչւմ Երևանի կառավարության իշխանությունը և իր համար պարտավորեցնող է համարում կատարել միայն Ալեքսանդրապոլում կազմված ռազմա-հեղափոխական կոմիտեի հրամանները, որ Երևան չի գա, իսկ ամերիկացիներին բաց կթողնի նրանց հետ բանակցելուց հետո»։
Հետո պարզվեց, որ նա ամերիկացիների գնացքը բաց էր թողել Թիֆլիս ուղևորվել միայն այն ժամանակ, երբ խոսք էր առել, որ նրանք իրենց մարդասիրական գործը կշարունակեն նաև Հայաստանում խորհրդային իշխանության հաստատվելու պարագայում։
Ստանալով Մուսայելյանի պատասխանը և տեսնելով, որ նա Ալեքսանդրապոլի բոլշևիկյան ապստամբության ղեկավարներից մեկն է, աչքի առաջ ունենալով միաժամանակ, որ Մուսայելյանը զինվորական է և որ ապստամբության հենարանը զրահապատ գնացքն է, ես անմիջապես հեռախոսի մոտ կանչեցի զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանին և առաջարկեցի Մուսայելյանին ձերբակալելու և ապստամբությունը խեղդելու համար անհապաղ միջոցներ ձեռք առնել։
Արդեն գիշերվա ժամը 12-ն էր, հեռախոսային բանակցությունները տևեցին մոտ 3 ժամ։ Կարգադրություն անելով զինվորական նախարարին՝ ես վճռեցի վաղ առավոտյան արտակարգ խորհրդակցություն հրավիրել զինվորական, ներքին գործերի և հաղորդակցության նախարարներին և այդ մասին կարգադրություն արեցի իմ քարտուղարի միջոցով։
***
Հետևյալ օրը առավոտյան ժամը 8-ին մոտս եկավ բժիշկ Համո Օհանջանյանը։ Ես վաղ էի արթնացել և պատրաստվում էի գնալ պաշտոնատուն Ալեքսանդրապոլի զրահապատ գնացքի խնդրի մասին խորհրդակցելու համար։
Բժիշկ Օհանջանյանը ինձ հաղորդեց հետևյալը։ Գիշերը, երբ խորհրդարանական և կուսակցական շրջաններում հայտնի էին դարձել Ալեքսանդրապոլի դեպքերը և զրահապատ գնացքի ըմբոստանալը, տեղի էր ունեցել Հ․ Յ․ Դաշնակցության խորհրդարանական ֆրակցիայի և կուսակցության գլխավոր վարիչ մարմնի՝ Բյուրոյի խառը նիստը։ Այդտեղ որոշվել էր, որ արտակարգ անցքերը պահանջում են արտակարգ միջոցներ՝ կռվելու սկսվող ապստամբության դեմ և որ առաջին այդպիսի միջոցը պիտի լինի կազմել կառավարություն՝ բաղկացած կուսակցության ղեկավար մարմնից՝ Բյուրոյից, տալով նրան դիկտատորական իրավունքներ ապստամբությունը ճնշելու համար։ Կառավարության նախագահի պաշտոնի համար նշանակվել էր այդ մարմին անդամ Համո Օհանջանյանը, որոշումը պետք է վավերացվեր խորհրդարանի կողմից։
(անավարտ)
ctxsyk10d1uzctue4jjw5b36f0xz3r4
396714
396706
2026-09-17T21:11:50Z
Emptyfear
547
396714
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ ԺԱ. 1920 թ. գարունը և մայիսյան ապստամբությունը
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ժ|Գլուխ Ժ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԲ|Գլուխ ԺԲ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Այսօր էլ ես այն կարծիքին եմ որ, եթե չլինեին սարսափելի և ողբերգական արտաքին պայմանները, եթե չլիներ բոլշևիկյան և քեմալական հարևանների ներկայությունը, իրենց ավերիչ հակումներով, Հայաստանը արագությամբ պիտի ծաղկեր, ուժեղանար և ամրանար: Բայց, տարաբախտաբար, ճակատագիրը չէր թողնում հանգիստ, աշխատում էին պայթեցնել ներսից և դրսից:
1919թ-ի ձմեռը անցավ ազգաբակության ներքին դրությունը բարվոքելու անընդհատ հոգսերի մէջ: Եվ երբ սկսվեց 1920թ-ը մենք կարծում էինք, որ դուրս էինք գալիս մեր գոյության ամենադժվարին շրջանից:
Տարին սկսվեց շատ ուրախալի տեղեկությամբ: Հունվարի 19-ին Հայաստանը Փարիզի վեհաժողովի կողմից ճանաչվեց դե ֆակտո: Այդ մասին Հայաստանի հանրապետության պատվիրակությունը ստացել էր պաշտոնական հաղորդակցություն: Ինչպես հայտնի է հունվարի 12-ին դե ֆակտո ճանաչվել էին Վրաստանը և Ադրբեջանը: Իսկ Հայաստանը ճանաչվեց մեկ շաբաթ հետո: Վրաստանի և Ադրբեջանի ճանաչումը փութացել էին այն պատճառով, որ Եվրոպական պետությունները ցանկանում էին ամրացնել այդ պետությունները բոլշևիկների դեմ մղվելիք հնարավոր կռիվների համար:
Այդ ճանաչման մասին մենք իմացանք Թիֆլիսում: Ճանաչման այդ ակտի մէջ Հայաստանի անունը հիշված չլինելը մեզ շատ հուզեց: Անմիջապես այդ մասին գրեցի անգլիական գերագույն կոմիսար Որդրոպին, որը մեր դժգուհության մասին իսկույն հոռագրեց Լորդ Քըրզընին: Հեռագրեցինք նաև Փարիզում գտնվող մեր պատվիրակությանը: Հետևանքը եղավ այն, որ մեկ շաբաթ հետո տեղի ունեցավ Հայաստանի դե ֆակոտ ճանաչումը և երկրորդ Որդրոպի նամակը որում Հայաստանի ճանաչման ուշացումը նա բացատրում էր այն բանով, որ դաշնակիցները ցանկանում էին իբր միաժամանակ ճանաչել Ռուսական թուրքական հայաստանը, իսկ դա կապված էր դաշնակիցների և Թուրքիայի միջև կազմելիք հատուկ դաշնագրի մշակման հետ:
Հայաստանի դե ֆակտո ճանաչման մասին իմացա Երևանի կայարանում երբ Թիֆլիսից Երևան վերադառնալու ժամանակ դիմավորելու են եկել կառավարության անդամները, օտար առաքելությունների ներկայացուցիչները և մի զորաբաժին քաղաքապետ Շահխաթունու գլխավորությամբ:
Պաշտոնական զեկուցում ներկայացնելով՝ Շահխաթունին հայտնեց, որ գիշերը հեռագիր է ստացվել Հայաստանի դե ֆակտո ճանաչման մասին և այդ լուրը քաղաքում առաջ է բերել անասելի ոգևորություն և ուրախություն:
Աղաղակների և ցույցերի մէջ ես եկա իմ բնակարանը: Մուտքի առաջ հավաքված սպաները ինձ բարձրացրեցին և սկսեցին ճոճել օդում: Ժողովուրդը երկար ժամանակ չէր հեռանում իմ տան առջևից: Ես անմիջապես հրավիրեցի նախարարական խորհրդի նիստ՝ քննելու ուրախալի տեղեկության առթիվ լինելիք հանդեսների ծրագիրը: Նշանակվեց խորհրդարանի հանդիսավոր նիստ, զորքերի զորահանդես և մաղթանք:
Բայց այդ ուրախալի դեպքի հետ միաժամանակ կյանքը մեզ տալիս էր նաև խորապես ցավագին օրեր:
Նույն հունվարի վերջերին Կարսի նահանգի, Զարուշատի, Չլդրի և Աղբաբայի շրջանների թաթարական ազգաբնակչությունը, դրսի գրգռումների ազդեցության տակ բացարձակ կերպով ըմբոստացավ մեր իշխանության դեմ: Պետք եղավ ինչպես զինվորականներն են ասում «զինվորական զբոսանք» կազմակերպել՝ մեր հեղինակությունը ցուցադրելու համար: Ըմբոստացած Թաթար ազգաբնակչությունը հանգստացավ:
Բայց ահա վրա են հասնում այլ կարգի դեպքեր: Մի կողմից մարտին Ղարաբաղի ազգային բնակչությունը ապստամբեց Ադրբեջանի իշխանության դեմ, իսկ մյուս կողմից մայիսին Հայաստանի ներսում զանազան կողմերում բռնկվեց բոլշևիկների ապստամբությունը:
Այստեղ պետք է հիշատակել ապրիլի 28-ին բոլշևիկները գրավեցին Բաքուն և առանց որևէ դիմադրության իրենց իշխանությունը տարածեցին ամբողջ Ադրբեջանի վրա, այսպիսով՝ Հայաստանի սահմանի վրա Երևան եկավ բոլշևիկների իշխանություն:
Եթե ավելացնենք, որ ձմեռը, այսինքն՝ 1919թ․ դեկտեմբերին թաթարները ավերել էին Ագուլիսը, 25-ին այնտեղ տեղի էր ունեցել կոտորած՝ մասնակցությամբ թուրք սպաների ու զինվորների և տեղական ազգաբնակչության, որ առաջ էր բերել գաղթականների նոր հոսանք Գողթանից և հարաբերությունների ուժեղ լարում հայերի և մահմեդականների միջև Հայաստանի մյուս մասերում, միանգամայն հասկանալի կդառնա մտքերի այն հուզումնալից վիճակը, որ հող պատրաստեց բոլշևիկների կողմից եկող նոր քարոզչության համար։
Ինչպես արդեն հաճախ ասել եմ՝ Ղարաբաղի խնդիրը ուղղակի թունավորում էր Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները։ 1919թ․ դեկտեմբերի 25-ին Սուլթանովը գրավեց Ղարաբաղը՝ առանց հաշվի առնելու տեղի ներկայացուցչական ժողովի կամքը և դրանով գրգռեց հայերին։ Հաշտության հասնելու նպատակով ես պայմանավորվեցի Ադրբեջանի կառավարության նախագահ Ուսուպբեկովի հետ հանդիպել Թիֆլիսում և իրավախոհության գալ։ Նոյեմբերի 23-ին մենք կազմեցինք «համաձայնագիր», որը նախատեսում էր միջին լուծում։ Միաժամանակ, ես դիմեցի Փարիզի պատվիրակությանը՝ խնդրելով պնդել Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծման վրա Վեհաժողովի կողմից։
Փարիզից մենք հուսադրիչ տեղեկություններ էինք ստանում։ Բայց կյանքը չէր սպասում։ Երևանում գտնվող ղարաբաղցիները չէին կարող տանել Ադրբեջանի բռնությունները Ղարաբաղում և կազմակերպում էին բողոքի միտինգներ։ Երևանի և Շուշիի միջև սկսեցին ստեղծվել աներևույթ թելեր։
Հայաստանի կառավարությունը հավանություն չէր տալիս Ղարաբաղում զինված ապստամբությանը, բայց կառավարությունից դուրս գտնված ուժերը կազմակերպեցին ապստամբություն Ղարաբաղում՝ Շուշիի պարիսպների տակ և լեռներում։
Իմ կառավարությունը, նախատեսելով, որ ժողովրդական զգացումները կարող են բռնկվել և չափազանց ծանր հետևանքներ առաջ բերել, Զանգեզուրի իշխանություններին ուղղված առանձին հեռագրով զգուշացրեց Ղարաբաղում ապստամբության վտանգից։
Հակառակ սրան, մարտի 22-ին՝ Բայրամի նախօրյակին, Շուշիի պարիսպների տակ բռնկվեց ապստամբությունը, որը շուտով տարածվեց Շուշիի փողոցները։ Երկուստեք եղան առաջին զոհերը։ Սկզբում հաջողությունները հայերի կողմն էին։
Մարտի 28-ին Ադրբեջանի արտգործնախարարը ուղարկեց բողոքի նամակ։ Ես պատասխանեցի, շեշտելով, որ իմ կառավարությունը որևէ մասնակցություն չունի ապստամբության մեջ։
Վախենալով Կարսի մահմեդականների բռնկումից, ես հեռագրեցի այնտեղ և պատասխան ստացա, որ նրանք հանգիստ են։
Հայերը դիմադրում էին Ասկերանում, բայց մնալով առանց փամփուշտի, ընկել էին անհավասար կռվում։ Դալի Ղազարը հերոաբար ընկավ Ասկերանի պաշտպանության ժամանակ։ Ադրբեջանի զորքերը մտան Շուշի։ Քաղաքը կրակի զոհ գնաց և ահագին թվով ժողովուրդ ենթարկվեց կոտորածի։
Ղարաբաղն ապրում էր սարսափելի օրեր։ Ապստամբությունը ձախողվեց, սկսեցին ճնշումները։ Ապրիլի 6-ին գերագույն կոմիսարներ դը Մարթելը, Գաբբան և Ուորդրոպը (ֆրանսիական, իտալական և անգլիական) հանձնաժողով ուղարկեցին Շուշի և խաղաղության խորհրդաժողով հրավիրեցին Թիֆլիսում։ Ապրիլի 13-ին պատվիրակությունը մեկնեց Շուշի։ Ապրիլի 6-ին Խան Խոյսկին ինձ գանգատվում էր, որ հայերը հարձակվել են Ղազախի գավառի գյուղերի վրա։ Ղարաբաղի դեպքերի առիթով մենք բողոք հայտնեցինք Փարիզ։
Վերջապես, ապրիլի 11-ին Թիֆլիսում գումարվեց անդրկովկասյան խորհրդաժողովը։ Ապրիլի 13-ին ստորագրվեց արձանագրություն՝ բոլոր վեճերը խաղաղությամբ լուծելու համաձայնության մասին։
Իհարկե, վերոհիշյալ դեպքերը հուզում էին մտքերը և խանգարում կյանքի կանոնավոր ընթացքը։ Մոտավոր գաղափար կազմելու համար այն տրամադրության մասին, որ տիրում էր այն ժամանակ, ես բերեմ մի քանի քաղվածքներ այն ընդարձակ նամակից, որ, իբրև Հայաստանի կառավարության նախագահ, 1920թ․ փետրվարի 6-ին ուղարկեցի Փարիզ՝ ՀՀ պատվիրակության նախագահ Ա․Ահարոնյանին։
«Մենք ապրում ենք՝ սպասելով լուրերի Փարիզից: Մեր դրության հիմնական կարիքները շարունակ միևնույնն են՝ Թուրքահայաստանի սահմանների որոշումը, մանդատի խնդրի կարգադրությունը, ռազմամթերքի ստացումը, Անտանտի կողմից զորքերի ուղարկելը: Այս հիմնական խնդիրների լուծումը պետք է գա Եվրոպայից: Այստեղ ներքին դրությունը շարունակում է լավանալ: Չկան այլևս համաճարակներ, չկա սով, իշխանությունը ամրանում է, զորքը կարգապահ, կառավարության հեղինակությունը անվիճելի է…
Քաղաքականապաես մենք սահմանափակված ենք Ռուսահայաստանով, այն սահմաններում, որ դուք գիտեք, առանց Շարուրի և Նախիջևանի (մինչև Դավալու): Զանգեզուրը մենք գրավել ենք շատ ամուր կերպով, բայց Ղարաբաղը շարունակում է առայժմ գտնվել Ադրբեջանի իշխանության տակ, մենք պահում ենք ամբողջ Կարսի նահանգը:
Մեր հեռանկարը կապված է Թուրքահայաստանի հարցի լուծման հետ: Գարնան մոտենալը մեզ համար հսկայական կարևորություն ունի նրանով, որ դա բարձրացնում է թուրքահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու հարցը:
Այդ վերադարձի հետ կապված են մի շարք վարչական և զինվորական հարցեր: Պետք է՞ արդյոք պատրաստել այդ վերադարձը, թե ոչ: Ի՞նչ միջոցներ պիտի ձեռնարկել: Պետք է՞ արդյոք հույս դնել Եվրոպայի օգնության վրա: Այս հարցերի պատասխանը սպասում ենք Եվրոպայից, ձեզնից:
Իզուր մենք այդ փաստերի վրա շարունակ հրավիրեցինք անգլիական բարձր հանձնակատար Ուորդրոպի և բոլոր դաշնակից ներկայացուցիչների ուշադրությունը: Դա ոչ մի արդյունք չունեցավ: Նրանք իրենք չգիտեն, թե ի՞նչ քաղաքականության պետք է հետևեն: Չունենալով իրենց տրամադրության տակ զինվորական ուժեր՝ նրանք վախենում են դժգոհություն հարուցանել թաթարների մեջ: Հետևանքը այն է, որ ոչ մի բան առաջ չի գնում:
Նույնիսկ մեր անկախության ճանաչումը Փարիզի Գերագույն խորհրդի կողմից մեզ թվում է նրանց կողմից իբրև մի միջոց բոլշևիզմի դեմ կռվելու համար: Այս միտքը մեզ թելադրում է այն պայմաններից, որոնց մեջ տեղի ունեցավ այդ հայտարարությունը: Մենք տոնեցինք այդ հանդիսավոր կերպով, բայց այդ տոնը թունավորվում էր Թուրքահայաստանի վիճակով:
Մենք շատ լավ հասկանում ենք, որ դա կապված է թրքական խնդրի լուծման հետ, բայց նրա ապագան անորոշ է… Մենք տեղյակ ենք քո դիմումների և աշխատանքների մասին, բայց լիահույս ենք ապագայի վերաբերմամբ…
Իրոք, մենք դադարել ենք որևէ հույս տածել Կիլիկիայի վերաբերմամբ, մանավանդ այն օրերից ի վեր, երբ Միացյալ Նահանգները ձեռք քաշեցինորևէ գործուն քաղաքականությունից, իսկ Ֆրանսիան ձգտում էր գրավել այն երկրները, որ նրան տվել է ֆրանկո-ռուս համաձայնությունը… Մենք շատ գոհ կլինեինք, եթե մենք ստանանք վեց վիլայեթները Տրապիզոնի հետ…»:
«Մեր հարաբերությունները մեր հարևաններ հետ.
Վրաստան. Դեռ մեր հողային վեճերը չեն վերջացել, բայց մենք արդեն այն փաստի առաջ ենք, որ Ախալքալաքի գավառը անցնում է Վրաստանին, այնինչ Բորչալուի գավառում մենք նրանից բաժանվում ենք Լալվար-Հայրում գծով: Մենք դիտմամբ ձգում ենք այս բանակցությունները, առանց որ նրանք վնասեն մեր լավ հարաբերություններին: Տրանզիտը միանգամայն գոհացուցիչ է և, ընդհանրապես, մենք ոչ մի անբավականություն չունենք վրացիների հետ:
Ադրբեջան. Դրա հակառակ, մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ վրդովեցուցիչ են: Իրերի այդ դրության գլխավոր պատճառներն են՝ հողային վեճերը՝ Ղարաբաղ, Զանգեզուր, Շարուր, Ղազախ և այլն, և Ադրբեջանի կապերը թուրքերի հետ, մանավանդ ներկայումս, երբ թաթարները, բոլշևիկները և թուրքերը համաձայնության են եկել, մի խոսքով, դա հին պատմություն է: Մենք գտնվում ենք քրոնիկական պատերազմի վիճակում, որը դեռ չի հայտարարվել, բայց տարվում է շարունակ և անընդհատ:
Իմ հեռագրերից ձեզ հայտնի են այդ պատերազմի առանձին դեպքերը և մանրամասնությունները: Ներքին հանգստությունը երկրում չի կարող գոյություն ունենալ այնքան ժամանակ, մինչև որ մեր գոյության այդ հիմնական խնդիրը արմատական կերպով չվճռվի: Ադրբեջանը ուղղակի թունավորում է մեր ամբողջ կյանքը, մանավանդ այս րոպեին, որովհետև նա միացել է բոլշևիկների (գլխավորապես Իթթիհատ կուսակցությունը) և թուրքերի հետ:
Երևան մեզ մոտ եկան Տրապիզոնի մետրոպոլիտ Խրիստանֆը և հունական կառավարության ներկայացուցիչը: Նրանց հետ մենք ստորագրեցինք թղթեր, որոնք ուղարկվել են ձեզ ի գիտություն: Ընդհանուր առմամբ, նրանց ցանկանում էին կոնֆեդերացիա (երկու պետությունների՝ Հայաստան և Պոնտոս), այնինչ մենք նրանց առաջարկեցինք պարզ ինքնավարություն: Միևնույն ժամանակ, մենք մեզ վերապահեցինք իրավունք ձեզ հաղորդելու այս համաձայնության մասին:
Փարիզում դուք կարող եք ավելի լավ գնահատել ուժերի փոխհարաբերությունները հույների և հայերի միջև և որոշել այն դիմումները, որ մենք պետք է անենք նրանց: Նրանց հետ միասին մենք ուղարկեցինք Վենիզելոսին, ձեր և Նուբար փաշային հեռագրերը մեր համաձայնության մասին և պահանջ՝ զենք ուղարկելու և Տրապիզոն զորք իջեցնելու՝ զինվորական արշավանք անելու համար դեպի հարավ, այն դեպքում, եթե եվրոպական պետությունները մեզ չեն երաշխավորի Թուրքահայաստանը և Տրապիզոնի վիլայեթը: Անհրաժեշտ է, որ դուք տեսնեք Վենիզելոսին և իմանաք հետևանքների մասին:
Ինչ վերաբերում է մեր ներքին քաղաքական կյանքին, այն անցնում է ընդհանուր առմամբ նորմալ եղանակով. Առանց որևէ շփումների: Կառավարությունը հաստատվել է, խորհրդարանի ֆրակցիան լավ աշխատում է, խորհրդարանի նիստերը կանոնավոր են: Ներկայումս օրակարգի խնդիրն է 1920թ. նախահաշիվը: Հաշվեկշիռը լավ չէ: Տարեկան ծախսերը հասնում են մոտ մեկ միլիարդի, իսկ մուտքերը հազիվ 200-300 միլիոնի, այսինքն՝ մի քանի անգամ ցած են ծախսերից: Կյանքը թանկ է, պաշտոնեությունը թանկ է նստում: Ամենահամեստ ռոճիկը, օրինակ, դռնապանի ռոճիկը ամիսը 2000 ռուբլի է, ամենաբարձր ռոճիկը, իմ ռոճիկը՝ 8000 ռուբլի է և 4000 ռուբլի ներկայացուցչական, ընդամենը՝ 12.000 ռուբլի, այսինքն՝ մոտ 500 ֆրանկ: Մենք բոլորս էլ կերակրվում ենք շատ անբավարար կերպով (միսը, մեկ ֆունտը, արժե 50 ռուբլի, հացը՝ 30, ձուկը՝ 100), բայց դիմանում ենք: Բանակը դիմանում է, ժողովուրդը՝ նույնպես: Բայց այս ձևով երկար ապրել անկարելի է: Մենք բոլորս էլ սպասում ենք մի խոշոր փոխառության՝ մեր դրամի արժեքը բարձրացնելու համար: Ֆրանկը արժե 25 ռուբլի մեր թղթադրամով: Հայկական թղթադրամը գնահատվում է 50 տոկոսով ավելի էժան, քան վրացականը և Անդրկովկասյան կոմիսարիատի բոները:
Հայաստանում ոչինչ չկա գնելու համար: Շուկան գտնվում է Թիֆլիսում և Բաթումում, որտեղ մեր դրամը չի անցնում: Մեր հարստության աղբյուրներն են բամբակը, աղը, փայտը, բայց Կողբի աղահանքները այս պահին գտնվում են թուրքերի ձեռքում: Դուք պահանջում եք բամբակի առաքումը Եվրոպա: Ֆինանասների նախարար Ս. Արարատյանը ձեզ գրում է այդ մասին մանրամասնորեն: Այդ մասին ես չեմ խոսի:
Ահա ընդհանուր գծերով մեր ներքին կյանքի պատկերը: Մենք չենք տեսնում մեր շուրջը նոր մարդիկ: Աշխատողները քիչ են… Ինչվերաբերում է Դաշնակիցների բարձր կոմիսար Հասկելին, նա լավ է աշխատում տնտեսական տեսակետից, բայց նա ոչ մի քաղաքական դեր չի խաղում: Նա դադարել է որևէ մասնակցությունից Կովկասի և Հայաստանի քաղաքականության մեջ: Գալով Ուորդրոպին՝ դժվար է նրան հասկանալ, ինչպես առհասարակ Անգլիայի քաղաքականությունը: Մերթ նրանք մեզ հետ են, մերթ թաթարների հետ, մի օր նրանք մեզ համոզում են պաշտպանել Զանգեզուրը, հետևյալ օրը նրանք մեզ սպառնալիքներ են ուղղում: Ֆրանսիայի, Իտալիայի և այլ ներկայացուցիչներ ոչ մի ազդեցություն չունեն:
Այն բոլորից, ինչ որ ասացի, պետք է եզրակացնել.
Պետք է, որ Փարիզի Գերագույն խորհուրդը գորխադրության դնի իր որոշումը՝ զինել և ուժեղացնել կովկասյան հանրապետությունների բանակները (թեև իրապես մենք չենք կարող պատերազմ վարել բոլշևիկների դեմ, եթե նրանք կամենան գալ կովկասի վրա, որովհետև ուժերը չափազանց անհավասար կլինեին):
Պետք է, որ Գերագույն խորհուրդը ամեն հնարավոր միջոցները գործի դնի Ադրբեջանին բոլշևիկներից և թուրքերից բաժանելու համար: Այս արդյունքին կարելի է հասնել ճնշման և սպառնալիքների միջոցով և պահանջելով Բաքվից հեռացնել Խալիլ փաշային, Նուրի փաշային և մյուս թուրքերին, որոնք ազատ շրջում են Բաքվում և ստանում են միլիոններ բոլշևիկներից:
Շտապեցնել Միացյալ Հայաստանի անկախության հռչակումը և ճշտությամբ որոշել նրա սահմանները Թուրքիայի հետ:
Երաշխավորել թուրքահայերի վերադարձը իրենց հայրենիքը. գարունը մոտենում է, ամեն ինչ կախված է արտերի ցանքսից:
Մեզ մի փոխառություն տալ, որի շնորհիվ մեր դրամների արժեքը կբարձրանա:
Ռուսաստանից ստանալ անդրկովկասյան հանրապետությունների ճանաչումը:
Ստիպել Ադրբեջանին, որ նա հրաժարվի Ղարաբաղից և Զանգեզուրից, որով վերջ կտրվի մեր պատերազմական վիճակին:
Ադրբեջանը արգելել է նավթի և քարյուղի արտահանումը դեպի Հայաստան (քարյուղը այսօր արժե ֆունտը 70 ռուբլի):
Ահա մեր քաղաքական կյանքի առաջնակարգ այրող խնդիրները: Գարնան գալը մեզ մեծ վախեր է ներշնչում: Ձյունը կհալվի, չանապարհները կբացվեն, կսկսվեն նոր հարձակումներ, նոր անախորժություններ: Անհրաժեշտ է, որ Դաշնակիցները կոտրեն թուրքական մտայնությունը: Թուրքերը չեն կարողանա բարոյապես այլևս դիմադրել, հենց որ նրանք իմանան, թե ինչ վիճակ է նրանց սպասում և որոնք են նրանց պետության սահմանները:
Ահա այն բոլորը, ինչ որ ես ուզում էի գրել և ինչ որ կարող ես հաղորդել, ուր որ պետք կհամարես:
Պինդ սեղմում եմ ձեռքերդ:
Ա. Խատիսյան
Նախագահ Հայաստանի Հանրապետության»:
Այս նամակը ես գրել եմ ճիշտ 10 տարի առաջ։ Այսօր կրկին անգամ կարդալով այն, ես մի տեսակ հուզում եմ ապրում։ Այսօր ես գրեթե ոչինչ չպիտի ուզենայի փոխել իմ այն ժամանակվա մտքերում ու ենթադրություններում։ Այն բոլորը, ինչ որ ինձ այն ժամանակ անհանգստացնում էր, արդարացավ՝ քեմալականների ուժեղացումը, բոլշևիկների առաջխաղացումը և նրանց զինվորական ուժերով հետ մղելու անկարելիությունը և շփումները Ադրբեջանի հետ։ Ահա թե որտեղ էին մեր իսկական վտանգները։ Եվ հենց դրանք էլ թափվեցին Հայաստանի գլխին։
Պետության ներսում ամեն ինչ ամրանում էր։ Եվ եթե այսօր մեր քննադատները մեղադրում են Հայաստանի այն ժամանակվա ղեկավարներին և քաղաքքական գործիչներին այն բանի մեջ , որ նրանք չկարողացան պահել Հայաստանի անկախությունը, թող աչքի առջև բերեն այն առարկայական պայմանները, որոնում Հայաստանի պետական կյանքն էր։
Միակ հարցը, որ ես բացորոշ կերպով դնում եմ ին առջև, սա է՝ հանրավոր է՞ր արդյոք քեմալականների և բոլշևիկների հետ մի համաձայնություն, որ ապահովեր Հայաստանի անվրդով գոյությունը իբրև անկախ և ռամկավար պետություն։ Կարելի է՞ր արդյոք ընտրել այդ ուժերից մեկը՝ մյուսին հետ մղելու համար։
Ես կարծում եմ, որ Շանթի պատվիրակության Մոսկվա ուղարկվելը և հետագա բանակցությունները Լեգրանի հետ Թիֆլիսում և Երևանում տվեցին այն բոլորը, ինչ որ կարելի էր ստանալ բոլշևիկներից։ Բայց չէ՞ որ այդ համաձայնությունները անկարող եղան կանգնեցնել բոլշևիկների ձգտումները՝ ձեռք մեկնել քեմալականներին եվրոպական պետությունների դեմ մեկ ընդհանուր ճակատ ստեղծելու համար։ Ի՞նչը պետք է նրանց կանգնեցներ․ սե՞րը դեպի հայերը, համակրա՞նքը դեպի Հայաստանի ռամկավար կարգերը։ Բայց չէ՞ որ այդ բոլորը ցնորքներ են, որոնք բոլշևիկների մտայնության հետ շփվելուն պես օդն են ցնդում։ Նրանք պատրաստ են իրենց գաղափարի հաղթանակի համար զոհել դասակարգ և ժողովուրդ, ինչպես այդ մասին պարզ հայտարարում էին խոսակցությունների ժամանակ այն դեպքերում, երբ կարիք չկար քաղաքականություն և փրկիչների դեր խաղալ։
Միամիտները միայն չեն հասկանում մինչև այսօր էլ․ Վրաստանի օրինակը՝ դրա ապացույց։ Եթե դեռ Ադրբեջանում կային բոլշևիկյան կողմնորոշման տեսաբաններ, ինչպես Հաջինսկին կամ դոկտոր Կարաբեկովը, որոնք տարված էին բոլշևիկ-քեմալական համերաշխությամբ, չէ՞ որ Վրաստանը, որ ուներ ստորագրված դաշնագիր, ուղղակի ուժով դրավվեց և ենթարկվեց խորհրդայնացման։
Իսկ համաձայնությո՞ւնը քեմալականների հետ։ Մենք շատ ենք խոսել նրանց մտայնության մասին։ Նրանք ընդունում էին Հայաստանը թույլ, նիհար, 20-30 հազար քառակուսի կիլոմետր սահմաններով, առանց նավահանգստի՝ չորս կողմից սեղմված։ Բայց, այնուամենայնիվ, հենց ժամանակ շահելու համար և հնարավոր դասավորությունների տեսակետից, թուրք գործիչների հետ խոսակցությունները իր ժամանակին կարող էին օգտակար լինել և այդպիսի խոսակցությունների համար ոչ բոլոր հնարավորությունները օգտագործվեցին։
Ես դիտմամբ կանգ առա այս նախնական խորհրդակցությունների վրա, որովհետև նրանց վրա էր հենվում բոլշևիկյան գաղտնի քարոզչությունը զորքերի և ազգաբնակչության շրջանում։ Մյուս կողմից, շարունակվում էր մութ ագիտացիա Հայաստանի մահմեդական ազգաբնակչության մեջ։
Ցույց տալու համար բազմաթիվ օրինակներից մեկը, թե ինչպես ադրբեջանական կառավարությունը ուղղակի ուժ էր տալիս Հայաստանի կառավարությանը չենթարկվող շրջանակներում տարածվող խռովություններին, բերում եմ մի ցայտուն օրինակ, որ դարձավ դատական քննության առարկա, որի ժամանակ ես էլ դուրս եկա իբրև վկա։
Ապացուցված էր, որ Ադրբեջանի ներկայացուցիչ Խան Թեքինսկին, Ադրբեջանի դրոշակի հովանու տակ իր պաշտոնատան ստորին ծառայողների միջոցով ըմբոստացած շրջան էր ուղարկել 200 հազար ռուբլի։ Ծառայողները ճանապարհը կորցրել էին և ընկել կառավարական պահակախմբի տուն։ Հարցաքննության ընթացքում նրանք տվել էին կասկածելի և շփոթված ցուցմունքներ և վերջում խոստովանել, որ Զանգիբասարի շրջանի ապստամբած գյուղացիներին բաժանելու համար տանում էին 200 հազար ռուբլի։
Մյուս կողմից հաստատվեց, որ Ադրբեջանի կառավարության հատուկ սուրհանդակը Շարուրի շրջանի ապստամբած գյուղացիներին տարել էր 5 միլիոն ռուբլի։ Այսպիսով, դրսից սնունդ ստացող խռովությունը ոչ միայն հուզում էր ազգաբնակչության մտքերը, այլև ստեղծում էր այնպիսի համոզմունք, որ ապստամբության պարագայում նրանց համար ապահովված էր արտաքին օգնությունը։
Մի կողմից Թուրքիան 1920թ․ սկզբում սպաներ ու զինվորներ էր ուղարկում՝ չեթեներ կազմակերպելու համար, մյուս կողմից՝ Ադրբեջանը դրամ էր ուղարկում։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր խուզարկու մարմինների միջոցով ամեն օր տեղեկություններ էր ստանում այս կամ այն շրջանում տեղի ունեցող պատրաստությունների մասին։ Երևանին կից Զանգիբասարի շրջանում մահմեդական գյուղացիները պատրաստում էին խրամատներ, քանդում հորեր, տեղավորում գնդացիրներ։ Եթե Ադրբեջանը և Թուրքիան ուրիշ քաղաքականութայն հետևեին, համարձակ կարելի է ասել, որ այդ գյուղացիները կլինեին Հայաստանի ամենաօրինապահ քաղաքացիները, ինչպես օրինապահ քաղաքացիներ էին մահմեդականները շատ ուրիշ շրջաններում, որտեղ համեմատաբար քիչ էր ազդել դրսի քարոզչությունը։
Այս քարոզչությունը և մերթ մեկ, մերթ ուրիշ տեղ բռնկվող անկարգությունները հոգնեցնում էին զինվորական մասերին և հասարակական կարծիքը։ Ավելին կասեմ՝ եղան դեպքեր ինքնադատաստանի, սպանությունների մեծ ճանապարհի վրա, հարձակումներ առանձին գյուղերի վրա, դեպքեր, որոնք հասարակական կարծիքի կողմից ընդունվում էին իբրև ինքնապաշտպանության կամ նախազգուշության միջոցներ։
Անկասկած, այդպիսի կարծիքները պետք է վնասեին պատական հասկացողությանը, բայց կռվել այդ երևույթի դեմ վերոհիշյալ պայմաններում, շատ դժվար էր։ Շատերի գիտակցության մեջ բարձրագույն պետական շահերը հրամայականորեն պահանջում էին ամեն կերպ ապահովել հաղորդակցության ազատությունը մեծ ճանապարհներով, որոնք գտնվում էին մշտական սպառնալիքի տակլ մահմեդականների կողմից և որոնք բնակվում էին կարևորագույն կետերի մոտ, ինչպես, օրինակ, Ուլուխանլու կայարանը, Կարսի ու Ալեքսանդրապոլի միջև գտնված կայարանները, Դավալու և Արազդայանի մոտ եղած կայարանները։
Մյուս կողմից, Հայաստանի կատարյալ անկախության գաղափարը, իբրև առանձին պետության, Ռուսաստանից քաղաքականապես անջատված, հմայք և գրավչություն չէր գտնում այն շրջաններում, որոնք դաշնության գաղափարը համարում էին ավելի համապատասխան հայ ժողովրդի շահերի տեսակետից։
Նրանք գտնում էին, որ հայ ժողովուրդը ընդունել է անկախության գաղափարը միայն պատահական և անցողակի հանգամանքներում և որ այդ գաղափարը հայ ժողովրդի հիմնական շահերից չէր թելադրված։
Այդ բոլոր կարծիքները կառավարությունը համարում էր վնասակար և հակապետական ու նրանց դեմ կռվում էր իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով։
Շատերը չարամիտ և գրգռիչ նպատակներով դիտմամբ շփոթում էին կառավարություն և կուսակցություն հասկացողությունները և ձգտում էին ժողովրդին հանել կառավարության և կուսակցության դեմ։
Այս առթիվ պետք է ասել, որ Դաշնակցության ազդեցիկ անդամները զբաղված էին կենտրոնի պետական աշխատանքով․ նրանք կամ մտել էին կառավարության կամ կամ խորհրդարանի անդամներ էին և, այսպիսով, գավառը հաճախ զրկված էր կուսակցության ականավոր գործիչների հետ շփվելու բարիքից։ Եթե նկատի ունենանք այն պարագան, որ գործող ընտրական օրենքի համաձայն խորհրդարանի անդամները ընտրվում էին ոչ թե առանձին շրջաններում, այլ ամբողջ Հայաստանի մեկ ընտրական ցուցակով, միանգամայն պարզ է դառնում, որ ազգաբնակչությունը շատ քիչ հաղորդակցություն ուներ իր ներկայացուցիչների հետ և քիչ էր տեսնում նրանց։
Սա գիտակցում էին նաև իրենք՝ խորհրդարանի անդամները։ 1920թ․, տեսնելով, որ ժողովուրդը հետաքրքրվում է նաև իր փոքրիկ, ավելի տեղական նշանակություն ունեցող խնդիրներով, խորհրդարանի անդամները Հայաստանի շրջանները բաժանեցին իրար մեջ և սկսեցին ավելի հետաքրքրվել այն խնդիրներով, որոնք զբաղեցնում էին այդ շրջանները։
Ազգաբնակչության հետ շփվելու մյուս միջոցն էր հատուկ խորհրդարանական հանձնախմբեր ուղարկելը կարևորագույն դեպքերին՝ տեղի վրա քննություն կատարելու համար։ Հանձնախմբերը գնում էին շրջանները և ծանոթանում Հայաստանի քաղաքացիների կարիքներին և հայացքներին։
Առանձնապես աչքի ընկնող թերությունների դեմ կռվելու համար ստեղծվեց հատուկ դատարան՝ լայն իրավասություններով։
Իր ներքին ախտերից և թերություններից Հայաստանը ինքն էլ ազատվում էր ներքին միջոցներով: Բայց նրա թշնամիները քնած չէին, դրանք արտաքին թշնամիներն էին, որոնք Հայաստանի ներսում ունեին իրենց գործակալները: Նրանք քանդում էին Հայաստանը, նրա անկախությունը, նրա ռամկավարական հիմնարկությունները:
Մեր գլխավոր հարևանները՝ բոլշևիկները և քեմալականները, Հայաստանում գործում էին իրենց ներքին գործակալների միջոցով: Բոլշևիկները ավելի էին ուժ տալիս իրենց քարոզչությանը մեծ և ուժեղ Ռուսաստանի հետ միանալու գաղափարներով, իսկ քեմալականները հենվում էին իրենց համակիր մահմեդական տարրերի վրա: Նրանց պայքարը սնունդ էր ստանում դրսից:
Այս էր իրերի իսկական դրությունը: Ես ուզում եմ իմ դիտողությունների հիմնա վրա ընդգծել, որ քայքայիչ աշխատանքը ծագում էր ոչ թե ներքին թերություններից, անկարողությունից կամ անխնամությունից, այլ արտաքին ուժերից, որոնք, ունենալով հանդերձ տարբեր նպատակներ և հիմունքներ, գեթ որոշ ժամանակ հավասարապես շահագրգռված էին վնասելու Հայաստանին իր պատմական ճանապարհի վրա: Ինձ շրջապատող քաղաքական գործիչների շարքում տարբեր էր վերաբերմունքը հակապետական տարրերի դեմ կռվելու միջոցների հարցում: Ոմանք պահանջում էին դիմել խիստ միջոցների, բանտարկությունների և աքսորների, մյուսները գտնում էին, որ այդ կարգի միջոցները պետք է գործի դնել միայն գործուն քարոզչության պարագայում: Իմ կառավարությունը ավելի հակված էր երկրորդ տեսակետի կողմը: Ոմանք գտնում էին, որ զինվորական նախարարը պետք եղած չափով ուշադրություն չի դարձնում սպայական կազմի վրա: Հիշում եմ, որ այդ հողի վրա մի անգամ մեծ դժգոհություն բարձրացավ, երբ սպաների մի խումբ խրախճանքից հետո երգեց ռուսական հին օրհներգը. «Տե՛ր, պահպանի ցարին»: Բայց պետք է ասել, որ բոլշևիկյան տրամադրություններով համակված գործիչները արտաքուստ իրենց շատ կոռեկտ էին պահում և առիթներ չէին տալիս բանտարկության համար: Ես կտամ նրանցից մի քանիսի անունները, որոնց ճանաչում էի «Քաղաքների միություն»-ում ունեցած աշխատանքներից. Օրինակ՝ ճարտարապետ Ալլահվերդյանը և ուսուցիչ Ղարիբջանյանը: Մյուսներին ես առաջի անգամ ճանաչեցի Հայաստանում, ինչպես կապիտան Մուսայելյանին, Մռավյանին:
Բնորոշ է մասնավորապես զրահապատ գնացքի պետ կապիտան Մուսայելյանի հետ եղած դեպքը:
Կառավարության անդամները, առանձնապես գնահատելով նրա և զրահապատ գնացքի մյուս պետ Սիրունյանի ծառայությունները, նրանց հրավիրեցին ճաի: Զինվորական նախարարը նրանց շնորհակալություն հայտնեց իրենց ծառայության համար: Ես ներկա էի այդ հրավերին և հիշում եմ, թե ինչպես կապիտան Մուսայելյանը փոխադարձ շնորհակալություն էր հայտնում ուշադրության համար և հարգանքով էր վերաբերվում իր պետերին: Մինչդեռ մեկ-երկու ամիս հետո իր զրահապատ գնացքի վրա առաջին ապստամբության դրոշը բարձրացրեց կառավարության դեմ:
Բոլշևիկյան կուսակցությունը, անշուշտ, ուներ իր գաղտնի կազմակերպությունը, գործում էր զինվորական մասերում, մանավանդ՝ Ալեքսանդրապոլի և Կարսի, այսինքն՝ կառավարության անմիջական հսկողությունից դուրս ավելի հեռու շրջաններում, հեռագրական պաշտոնյաների և աշակերտության միջավայրում: Բոլշևիկյան քարոզչության հաջողությանն էին ծառայում Ռուսաստանի կողմից օգնության խոստումը սահմանների ապահովության, խոստում հաց և սննդի պիտույքներ մատակարարելու, բանակը ցրվելու խոստում, կյանքի էժանացում, մաքսային սահմանների վերցում Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև ու այլ բարիքներ:
Այդ մասին գրվում էր և խոսվում թռուցիկների և քարոզչական բնույթ կրող գաղտնի զրույցներում: Այդ բոլորը ես առիթ ունեցա կարդալու և ապստամբության ղեկավար, կապիտան Մուսայելյանի՝ բանակի սպայակույտի պետ, զորավար Հախվերդյանին ուղղված նամակում, որ զորավար Հախվերդյանը ստացել էր ճիշտ այն օրը, երբ Մուսայելյանը իր զրահապատ գնացքի վրա բարձրացրել էր կարմիր դրոշակը:
Սակայն այդ դեպքերից անմիջապես առաջ՝ 1920թ. ապրիլին Հայաստանի կյանքը ընթանում էր խաղաղ և արտաքուստ ոչ ոք չէր կարող գուշակել գալիք անցքերը: Պետական շինարարության վերջին մշակութային գործը այդ շրջանում պետք է հանարել Սևանա լճի վրա առաջին հայկական նավ բաց թողնելը: Նավի անունն էր «Աշոտ Երկաթ»: Ես ներկա էի այդ հանդեսին՝ բանակի բարձր պաշտոնյաների և խորհրդարանի անդամների հետ: Մեր նավը կառուցվել էր Սևանա լճի ափին, նրա վրա տեղավորված էր մի թնդանոթ և դրված էր շոգեմեքենա: Մենք այդ նավը հատկացրել էինք ափերին ծառայելու ՝ ապրանքներ տեղափոխելու և ափերը պաշտպանելու համար: Նավի կայմի վրա բարձրացավ հայկական դրոշակը, նավը պահող պարանները կտրվեցին, հենարանները վերցվեցին, և «Աշոտ Երկաթը» թեթևությամբ խորասուզվեց լճի ալիքների մեջ: Մեզ թվում էր, թե մենք հայ նավատորմի նահապետի օծման հանդեսն ենք կատարում: Արտասանվեցին շատ ոգևորիչ ճառեր և, ընդհանրապես, տրամադրությունը շատ բարձր էր:
Երկրորդ նավը՝ Բաթումից բերված շոգոշարժ նավակը, կարճ ժամանակից նույնպես բաց պիտի թողնվեր լճի վրա:
Ապրիլ ամիսն էր: Իմ առաջարկության համաձայն՝ կառավարությունը ավելի ուժեղացավ՝ իր կազմում ընդունելով Հ. Յ. Դաշնակցության ամենից կարկառուն ներկայացուցիչներին: Ապրիլին Համո Օհանջանյանը դարձավ արտաքին գործերի, Ռուբեն Տեր-Մինասյանը՝ զինվորական նախարար, օգնական՝ Հովհաննես Հախվերդյան, աշխատանքի և երկրագործության նախարար դարձավ Սիմոն Վրացյանը, հաղորդակցության նախարար՝ Արշակ Ջամալյանը: Հաշվի առնելով կառավարության մեջ արդեն եղող մյուս ականավոր դաշնակցական գործիչներին, պետք է ասեմ, որ Հ. Յ. Դաշնակցությունը կառավարությանը տվել էր իր լավագույն ուժերին: Դա ուժեղացնում էր կառավարությանը, բայց կուսակցությանը զրկում էր իր ամենաուժեղ մարդկանցից զուտ կուսակցական աշխատանքում: Կուսակցական աշխատանքի համար մնում էին երկրորդական ուժեր, որոնք, սակայն, նույնպես զբաղված էին ավելի խորհրդարանական, քան կուսակացական աշխատանքով:
Տեղական գործիչները նույնպես Հայաստանի զանազան վայրերում զբաղված էին զբաղված էին համայնքային և քաղաքային հիմնարկություններում: Դա բնական երևույթ էր, եթե նկատի ունենանք մտավորական ուժերի սակավությունը Հայաստանում: Ինքը՝ կուսակցությունը, ցանկանալով բարձրացնել իշխանության հեղինակությունը երկրում, որոշել էր բովանդակ ուժերը նվիրել պետական աշխատանքին:
Ապրիլի վերջը ես անցկացրի անհանգստության մեջ, որովհետև մոտենում էր մայիսի 1-ը, երբ առաջին անգամ Հայաստանը պիտի կատարել բանվորական միջազգային տոնը: Մայիսի 1-ի նախօրյակին՝ ապրիլի 30-ի առավոտյան, Հ. Յ. Դաշնակցության պաշտոնական ներկայացուցիչը հայտնեց ինձ, որ աչքի առաջ ունենալով բանվորական տոնի բնույթը, կուսակցությունը իր մարմինների միջոցով իր վրա վերցնում է արտաքին կարգապահությունը և ժողովրդական ցույցերի ղեկավարությունը փողոցներում: Ես այդ հայտարարությունը ընդունեցի ի գիտություն, բայց, այնուամենայնիվ, ինձ մոտ հրավիրեցի քաղաքապետ Շահխաթունուն և նրան հայտնեցի, որ թեև կուսակցությունը իր վրա է վերցնում տոնակատարության վերահսկողությունը, բայց դա չի ազատում իշխանություններին կարգապահության պատասխանատվության համար, ուստի քաղաքի իշխանությունները պարտավոր են աչալուրջ հետևել այն բոլորին, ինչ տեղի է ունենալու փողոցներում: Նույն օրը ինձ այցելեց տոնակատարության կարգադրիչ հանձնախմբի նախագահ Ավալյանը և վստահեցրեց, որ ամեն ինչ պիտի ընթանա կանոնավոր կարգապահությամբ:
Նույն մտքով հեռագրեր էին ուղարկվել գավառական քաղաքներ, այդ մասին հարկ եղած կարգադրությունը արել էր նաև ներքին գործերի նախարարը:
Մայիսի 1-ին շատ վաղ առավոտյան փողոցներում սկսվեց առանձին կենդանություն: Առավոտյան ժամը 8-ին իմ բնակարան եկավ քաղաքապետ Շահխաթունին և զեկուցեց, որ բոլշևիկները կարծես թե իրենց ձեռքն են վերցնում տոնակատարության նախաձեռնությունը: Նրա ասելով, առաջին բեռնատար ինքնաշարժը, որ պետք է բացեր հանդիսավոր ժողովրդական տողանցքը, զարդարված էր Լենինի նկարով, խորհուրդների մանգաղով ու մուրճով և միայն երկրորդի վրա էր դրված ազգային վերածնության ռահվիրա Քրիստափոր Միքայելյանի պատկերը:
Պետք է ասել, որ ժողովրդական տողանցքի արտաքին կարգապահությունը հանձնվել էր արհեսատակցական կազմակերպությունների միության նախագահ Ավալյանին՝ մի դաշնակցականի, որ շուտով անցավ բոլշևիկների կողմը:
Սահմանված կարգի համաձայն՝ շքերթը առավոտյան ժամը 9-ին պետք է մոտենար խորհրդարանի շենքին, որի պատշգամթից պետք է արտասանվեին ճառեր, փողոցում պետք է տեղի ունենար միտինգ: Խորհրդարանի առջև կանգնած էր մի փոքրիկ զինվորական մաս:
Լսելով Շահխաթունու զեկուցումը, նրա հետ միասին գնացի խորհրդարան, որի առջև արդեն շատ մեծ բազմություն կար: Թվով վեց ինքնաշարժեր արդեն միտինգի վայրում էին: Արտասանվում էին ճառեր: Ամբոխը արտահայտում էր իր զգացումները՝ նայած արտասանվող ճառերի բովանդակությանը: Ճառեր արտասանվում էին փողոցում և խորհրդարանի պատշգամբից: Պատշգամբի կից սենյակում կառավարության մի քանի անդամներն էին՝ Հ. Յ. Դաշնակցության գլխավոր գործիչները և վրացի հայտնի քաղաքական ու հեղափոխական գործիչ Իսիդոր Ռամիշվիլին, ով Երևան էր եկել վրաց սոցիալ-դեմոկրատ կուսակցության անունից ողջունելու հայ դեմոկրատիան:
Բոլշևիկյան ոգով արտասանված ճառերը ժողովրդի բազմության կողմից ընդունվում էին սառը կերպով, իսկ մի փոքր խմբի մոտ, ըստ երևույթին բոլշևիկների կողմից՝ մեծ ոգևորությամբ: Այդ փոքրաթիվ խումբը գործում էր արտակարգ եռանդով: Սուլոցներով էր ընդունում իր համար անհամակրելի ճառերը, իսկ յուրայինները ծափահարում էին աղմուկով: Պատշգամբից արտասանվում էին ճառեր դեմոկրատիզմի և անկախության ոգով: Գնդապետ Շահխաթունին, չկամենալով, որ զինվորները լսեն բոլշևիկյան ոգով արտասանվող ճառերը, կառավարության թույլտվությամբ զինվորներին ուղարկեց զորանոցները:
Ընդհանուր առմամբ օրը հանգիստ անցավ: Միտինգը և ճառերը կրճատվեցին, երեկոյան ամբոխը խաղաղ զբոսնում էր գլխավոր փողոցում: Մեր ընդհանուր և, մասնավորապես, իմ անձնական կարծիքն այն էր, որ բոլշևիկները Երևանում ունեին համակրողների փոքրաթիվ խումբ: Բայց երեկոյան նրանք ձուլվեցին ազգայնորեն տրամադրված քաղաքացիների ահագին բազմության մեջ: Այդ կողմից Երևանը ոչ մի առանձին հարց չէր հարուցում:

Հայտնելով ինձ այդ մասին արտակարգ հաղորդագրության կարգով՝ բժ. Համո Օհանջանյանը ավելացրեց, որ այդ փոփոխությունը շատ է ճնշում իրեն, որովհետև ինքը լավ է գիտակցում այն ծանր բեռը, որ դրվում է իր ուսերին: Լսելով բժ. Համո Օհանջանյանին, ես անմիջապես պատասխանեցի, որ քանի որ խորհրդարանական ֆրակցիան և կուսակցությունը անհրաժեշտ են համարում կառավարության փոփոխությունը և նրա վրա պարտականություն են դնում նոր կառավարություն կազմել, որի կազմը արդեն նախորոշված է կուսակցության վարիչ մարմնի կազմով, ես խորհրդարանի նախագահին անմիջապես կներկայացնեմ իմ դահլիճի հրաժարականը. անձամբ ինձ և իմ ուժերս ամբողջապես կդնեմ նոր կառավարության տրամադրության տակ և Համո Օհանջանյանին ցույց կտամ ամեն տեսակ աջակցություն: Այդ խոսքերից հետո գրկեցի և համբուրեցի կառավարության նոր պետին:
Բժ. Օհանջանյանը գնաց խորհրդարան: Ես նույնպես անմիջապես գնացի խորհրդարան. այնտեղ էին խորհրդարանի նախագահը, ֆրակցիայի անդամները և նախարարներից մի քանիսը:
Առավոտյան ժամը 10-ին նշանակված էր խորհրդարանի նիստ, որտեղ ես պետք է պաշտոնապես հայտնեի կառավարության հրաժարականը: Այդ մասին ես նախազգուշացրեցի խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանին: Բժ. Հ. Օհանջանյանը արդեն պատրաստել էր նախարարական պաշտոնների բաշխումը:
Նախքան խորհրդարանի նիստի նկարագրության անցնելը անհրաժետ եմ համարում ապագա պատմաբանի համար այստեղ մատնանշել երկու փաստ. առաջին՝ ֆրակցիայի այն ժողովը, որը քննության էր առել ստեղծված կացությունը և նոր կառավարություն կազմելու հարցը, կայացել էր առանց ինձ հրավիրելու՝ իբրև կառավարության նախագահի, բացատրություններ տալու համար, երկրորդ՝ ես, իբրև կառավարության նախագահ, լսելով Համո Օհանջանյանի հաղորդագրությունը, չհրավիրեցի կառավարությունը նիստի, այլ ուղղակի հայտարարեցի խորհրդարանին՝ կառավարության հրաժարականի մասին:
Այժմ, երբ արդեն գրեթե 10 տարի է անցել այդ օրերից, ես կարող եմ ասել, որ ոչ առաջին և ոչ երկրորդ փաստը չպետք է տեղի ունենային: Եւ ֆրակցիան, և կուսակցությունը պարտավոր էին լսել կառավարության ղեկավարին: Իսկ ես պարտավոր էի հրավիրել նախարարական խորհուրդ և հավաքական որոշում կայացնել հրաժարական ներկայացնելու մասին:
Այժմ այս մտքերն ունեն լոկ պատմական նշանակություն: Անկասկած, երկու թերացումներն էլ բացատրվում են պահի սրությամբ և ոչ մի ավելորդ րոպե չկորցնելու ընդհանուր ցանկությամբ: Ամենակարևորն այն է, որ ձևական այդ թերացումները ամենաթույլ կերպով անգամ չազդեցին մեր հետագա միանգամայն համերաշխ և միահամուռ գործունեության վրա:
Խորհրդարանի նիստում ես անմիջապես հայտարարեցի հետևյալը.
«Երեկ երեկոյան Ալեքսանդրապոլում տեղի է ունեցել ըմբոստության շատ կարևոր դեպք զրահապատ գնացքի հրամանատար, կապիտան Մուսայելյանի և պաշտոնատար կազմի կողմից: Դրությունը լուրջ է: Կառավարությունը գտնում է, որ ստեղծված պայմաններում նա պարտավոր է զիջել իր տեղը կառավարության նոր կազմի և հայտարարում է, որ նա տալիս է իր հրաժարականը»:
Խորհրդարանը լռելյայն ընդունեց այդ հայտարությունը և 10 րոպեով ընդմիջում արեց: Նիստը բացվելուց հետո խորհրդարանի անդամներից մեկը առաջարկեց նախարարություն կազմելու պարտավորությունը դնել խորհրդարանի անդամ բժ. Համո Օհանջանյանի վրա: Խորհրդարանը ընդունեց այդ առաջարկը: Բժ. Համո Օհանջանյանը խնդրեց ընդմիջում անել 10 րոպեով՝ նախարարների ցուցակը ներկայացնելու համար: Նիստը կրկին անգամ վերաբացվելուց հետոո նա կարդաց նոր դահլիճի ցանկը, որը վավերացվեց խորհրդարանի կողմից: Կառավարությանը տրվեցին անսահման լիազորություններ, և խորհրդարանը ցրվեց մեկ ամսով:
Հ. Յ. Դաշնակցությանը պատկանող խորհրդարանի բոլոր անդամներն իրենց ամբողջովին դրեցին կառավարության տրամադրության տակ: Աշխատանքը եռում էր: Կառավարության առաջին հոգսը եղավ Ալեքսանդրապոլի ապստամբության զսպումը և Հայաստանի բոլոր շրջաններում կատարյալ կարգապահության հաստատումը: Այդ նպատակով՝ ամբողջ Հայաստանում հայտարարվեց զինվորական դրություն: Խորհրդարանը պատգամավորներ ուղարկեց երկրի զանազան շրջաններ և սկսեց կազմել ուժեղ զորամաս Ալեքսանդրապոլը գրավելու համար:
Մայիսի 6-ին, ժամը 12-ին, նոր կառավարությունը կազմելուց մեկ ժամ հետո վարչապետը և զինվորական նախարարը խնդրեցին ինձ և նախկին զինվորական նախարար, զորավար Արարատյանին անցնել Իգդիր՝ Սեպուհի սպայակույտը, պարզել զորքերին Հայաստանում տեղի ունեցող անցքերի նշանակությունը, բացատրել ռամկավար-հանրապետական Հայաստանի և նրա տեսարանների, գաղափարների տարբերությունը բոլշևիկների քարոզած գաղափարներից և բարձր պահել զորքերի տրամադրությունը անկախության և հանրապետության պաշտպանության համար:
Ես զորավար Արարատյանի հետ գնացի Իգդիր և կատարեցի կառավարության հանձնարարությունը: Զորքերի տրամադրությունը շատ բարձր էր: Միևնույն օրը, ճաշից հետո եղա Քանաքեռում, խոսեցի զինվորների հետ, իսկ հետո կազմեցի ծրագիր՝ պտույտ անելու Հայաստանի այն վայրերում, որտեղ տեղավորած էին զորքերը:
Միևնույն ժամանակ, մի հատուկ զորամաս՝ կազմված Իգդիրում և Երևանում գտնված զորքերից, Սեպուհի հրամանատարության տակ, թնդանոթներով, գնդացիրներով և հեծելազորով լույս մայիսի 7-ի գիշերը երկաթուղով շարժվեց դեպի Ալեքսանդրապոլ:
Մայիսի 8-ին ես սպա Բաշինջաղյանի և դատախազի օգնական Եղիազարյանի ուղեկցությամբ ինքնաշարժով ճանապարհ ընկա Ելենովկա-Դիլիջան ուղղությամբ: Ինձ հեր էր նաև կինս: Դիլիջանում և ճանապարհին երկար ու հաճախ խոսում էի զանազան զորամասերի հետ: Այդ շրջանի ազգաբնակչությունը հանգիստ էր: Մասնակի բռնկումներ տեղի էին ունեցել Նոր Բայազետում, բայց շատ աննշան չափով: Դիլիջանում այն տպավորությունը ստացա, որ այնտեղ ամեն ինչ հանգիստ է՝ չնայած Ադրբեջանի խորհրդային սահմանի մոտիկությանը: Ես զրուցեցի հրապարակում հավաքված գնդերի հետ, խոսեցի սպաների հետ սպայական ժողովարանում, նորակոչների հետ՝ նրանց հավաքման ժամանակ, և թվում էր, որ այդ շրջանն էլ հանգիստ է:
Որոշեցի գնալ նաև Իջևան գյուղը, որտեղ Ադրբեջանի սահմանի վրա կանգնած էր 6-րդ գնդի մեկ գումարտակ: Այնտեղից հայտնել էին, որ տեղում փոքր խմորում է նկատվում: Իմ ճանապարհվելը նշանակված էր կեսօրից հետո ժամը 4-ին: Ժամը 2-ին նստած էինք ճաշի՝ զորավար Բաղդասարյանը, ներքին գործերի նախարարի օգնական Սարգիս Մանասյանը, գավառային կոմիսար Սարատիկյանը, շրջանային գործիչ Ներսես Ջաղեթյանը, կինս և ես ու ինձ ուղեկցող երկու սպաներ: Ճաշից հետո, երբ արդեն պատրաստվում էի ինձ ուղեկցող անձանց հետ ճանապարվել դեպի Իջևան, ինձ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանից տվեցին շտապ հեռագիր հետևյալ բովանդակությամբ. «Խնդրում եմ ձեզ անհապաղ գալ Ալեքսանդրապոլ, որը գրավել ենք առանց որևէ դիմադրության»:
Այդ հեռագրին և հրավերին առանձին կարևորություն տալով՝ ես փոխեցի իմ ծրագիրը և անմիջապես ինքնաշարժով ճանապարհ ընկա դեպի Ղարաքիլիսայի կայարան, որտեղից երկաթուղով գնացի Ալեքսանդրապոլ: Իսկ Իջևան ուղևորվեցին զորավար Բաղդասարյանը, ներքին գործերի նախարարի օգնական Մանասյանը, Ջաղեթյանը և Սարատիկյանը, որոնց ուղևորությունը, ինչպես հետո պարզվեց, խորապես ողբերգական վախճան ունեցավ: Իջևան-Դիլիջան խճուղու վրա, Ջերխեչ գյուղի մեջ, գյուղացիները անբարյացկամ վերաբերմունք էին ցույց տվել անցնողներին, իսկ հետո, բոլշևիկ տրամադրություններով համակված մի զորամաս ձերբակալեց նրանց և ուղարկեց Բաքու: Շատ ուշ իմացվեց, որ դժբախտ Մանասյանը, Սարատիկյանը և Ջաղեթյանը աքսորվել էին Նարգեն կղզին և այնտեղ գնդակահարվել:
Երբ ես հասա Ալեքսանդրապոլ, կարծեմ մայիսի 13-ն էր, տեղեկացա, որ ապստամբած զորամասերը և նրանց կրավորական կերպով միացածները՝ գլխավորապես հեծելազորի մասերից, տեսնելով, որ իրենց փորձը ձախողված է և որ դեպի Ալեքսանդրապոլ արշավող երևանյան զորամասը իրենցից ավելի ուժեղ է, առանց կռվի հանձնել էին քաղաքը և զրահապատ գնացքը: Եվ այսպիսով, քաղաքը մերոնք գրավել էին առանց արյունահեղության:
Արդարությունը պահանջում է հիշատակել, որ այդ դեպքին կարևոր դեր կատարեցին թրքահայ զինվորները, սպաները և կամավորները: Այդ փաստը կարելի է բացատրել զանազան պատճառներով: Իմ կարծիքով, երկու հանգամանք առանձին նշանակություն ունեն. նրանց բուն սերը դեպի անկախ Հայաստանի գաղափարը և որևէ կապի բացակայությունը ռուս զինվորական ոգու հետ, որը համենայն դեպս, գույություն ուներ Ռուսաստանից եկած բոլշևիկյան տրամադրություններով տոգորված գործիչների մոտ:
Քաղաքի գրավումից հետո բանտարկվեցին ապստամբներ Մուսայելյանը, Ղարիբջանյանը, անասնաբույժ Պոգբելսկին և ապստամբության մի քանի ուրիշ գործուն մասնակիցներ: Գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Ավիս Նուրիջանյանին, հաջողվել էր փախչել:
Ինչպես պարզ դարձավ, ինձ կանչել էին, որպեսզի Ալեքսանդրապոլում կազմակերպեմ նոր վարչություն: Նահանգապետ էին նշանակել խորհրդարանի անդամ Կարո Սասունիին: Անհրաժեշտ էր հաստատել կանոնավոր իշխանություն և կյանքը մտցնել բնականոն հունի մեջ: Ես մասնակցեցի տեղական իշխանությունների ժողովին, տվեցի իմ խորհուրդները և ընդունեցի հեծելազորի հանդեսը:
Զինվորական նախարարը, ցանկանալով թեթևացնել տիրող մթնոլորտը, հնարավորություն տվեց հեծելազորի գնդին քավելու իր գործած մեղքը՝ կրավորական վերաբերմունքն ասեմ, թե համակրությունը ապստամբության հանդեպ: Ես այդ գնդին հանձնարարեցի հպատակության բերել Երևանի մոտ գտնվող Զանգիբասարի մահմեդական գյուղերը. գործ, որը նրանք կատարեցին:
Երևանում շարունակում էր հանգստություն տիրել: Կարսում ազգաբնակչությունն ինքն էր խեղդել դավադրությունը և դուրս թափվելով փողոց, ինչպես տոնական օրերին, ոգևորված ընդունելություն էր ցույց տվել մեր կառավարության պատվիրակներին:
Այսպիսով, մինչև մայիսի 15-ը, ամբողջ Հայաստանում վերականգնվեց սովորական վիճակը: Բոլշևիկյան ապստամբության այսպես արագ ճնշվելը, անշուշտ, պատիվ էր բերում մեր կառավարությանը:
Նոր էի վերջացրել իմ գործերը Ալեքսանդրապոլում, երբ մանրամասն հեռագիր ստացա կառավարությունից, որով ինձ խնդրում էին անցնել Թիֆլիս և բացատրել դաշնակից պետությունների գերագույն կոմիսարներին և Վրաստանի կառավարությանը երկու բան. առաջին. որ բոլշևիկյան ապստամբությունը համարյա առանց արյունահեղության ու վերջնականապես ճնշվել է, և երկրորդ. որ իմ հեռանալը վարչապետի պաշտոնից ոչ մի չափով չի նշանակում կողմնորոշման փոփոխություն դաշնակիցների նկատմամբ և չի ազդի մեր արտաքին քաղաքականության վրա և որ կառավարության հետ ես գործում եմ համերաշխությամբ: Իրավիճակ, որ ինձ միանգամից հասկանալի երևաց:
Մայիս 20-ին հասա Թիֆլիս, որտեղ մնացի 10 օր: Կատարեցի ինձ վրա դրված հանձնարարությունը: Հանդիպեցի մեծ պետությունների բոլոր ներկայացուցիչների հետ և հանգստացրեցի նրանց, պարզաբանելով, որ կյանքը Հայաստանում նորից խաղաղ ընթացք ունի:
Ամերիկացիները դրանից հետո վերադարձան Երևան: Մայիս 28-ի օրը՝ Հայաստանի անկախության տարեդարձը, հանդիսավոր տոնեցինք Թիֆլիսի ներկայացուցչությունում: Մեծ բազմություն էր հավաքվել, ներկա էին եվրոպական պետությունների, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Հունիսի 1-ին վերադարձա Երևան. երկիրը խաղաղ դրության մեջ էր: Կառավարությունը զբաղված էր ապստամբության մասնակիցների խնդրի վերջնական կարգադրությամբ: Այդ նպատակով կազմակերպել էր արտակարգ դատարաններ: Մի քանի հոգի՝ թվով 3, դատարանի որոշմամբ, գնդակահարվեցին Ալեքսանդրապոլում: Մի մասը դատապարտվեց բանտարկության: Կասկածի ենթարկված պաշտոնյաները հեռացվեցին ծառայությունից:
Հունիսի 5-ին գումարվեց խորհրդարանի նիստը՝ լսելու կառավարության զեկուցումը ապստամբության ճնշման մասին: Արտասանեցին ոգևորված ճառեր, որոնց հասարակությունը բուռն կերպով ծափահարում էր:
Ես պատրաստվում էի նվիրվել խորհրդարանական աշխատանքի, բայց չանցավ երեք-չորս օր իմ Երևան վերադարձից հետո, երբ վարչապետ Համո Օհանջանյանը առաջարկեց Հայաստանի համար մշակել օրինագիծ փոխառության մասին և ուղևորվել Եվրոպա այդ փոխառությունը հաջողեցնելու համար: Գտնելով, որ Հայաստանի կյանքը ընթանում է բնականոն վիճակով և որ իմ մասնակցությունը խորհրդարանի աշխատանքներին նվազ կարևոր է, քան փոխառության իրագործումը, որը կարող է մեծ զարկ տալ Հայաստանի ելևմտական վիճակին, ես ընդունեցի առաջարկը:
Խորհրդարանը, հունիսի 5-ին առաջին անգամ գումարվելով մայիսի 5-ի նիստից հետո, կառավարությանը նորից տվեց խորհրդարանական լիազորություններ և դարձյալ ցրվեց մեկ ամսով: Այսպիսով, հունիսի 5-ի օրենքի հիման վրա, կառավարությունը ինքը կարող էր հաստատել փոխառության օրինագիծը:
Փոխառության օրինագծի մշակումն սկսելով՝ ես այսպես ձևակերպեցի նպատակը՝ «վերականգնել Հայաստանի տնտեսական վիճակն ու արդյունաբերությունը և ամրացնել նրա դրամական շրջանառությունը»:
Որոշվեց փոխառության չափը՝ 20 միլիոն դոլար, տասը տարով և 6 տոկոով: Այն կոչվելու էր «Հայաստանի Անկախության փոխառություն»: Մանրամասնությունները մշակելու համար ես մի քանի անգամ հրավիրեցի խորհրդակցություն բանկերի ներկայացուցիչներից և ելևմտական մասնագետներից:
Օրինագիծը, հարկ եղած հրահանգները և բոլոր մանրամասնությունները մշակելուց հետո, հունիսի 18-ին զեկուցեցի կառավարությանը, որը և հաստատեց փոխառության վերաբերյալ օրենքը: Փոխառությունը որոշեցինք իրականացնել հայկական գաղութներում: Հունիսի 18-ին կառավարությունը ինձ հանձնեց այդ գործը՝ տալով ինձ փոխառության գլխավոր լիազորի կոչումը: Միաժամանակ խնդրեց ճանապարհորդության ընթացքում պատրաստել Հայաստանի դեսպանների և հյուպատոսների ցուցակ: Զուգընթացաբար, ես լիազորություն ստացա զանազան երկրների վարիչներին ծանոթացնել Հայաստանի Հանրապետության կազմության և վիճակի մասին:
Այսպիսի կարևոր և լուրջ հանձնարարություններով ծանրաբեռնված՝ հունիսի 19-ի առավոտյան ժամը 9-ին կնոջս հետ ճանապարհվեցի Երևանից: Ամբողջ կառավարությունը, սպարապետը, խորհրդարանի անդամները, անձնական բարեկամներ եկել էին կայարան:
Արեգակը փայլում էր, Արարատը հեռվից գրավում էր իր ձյունափայլ մաքրությամբ: «Ցտեսություն», «կատարյալ հաջողություն» ընդհանուր աղաղակներու տակ մեր գնացքը շարժվեց Թիֆլիսի ուղղությամբ:
4zojqrd4b16z7rw7ydwtrkx72hyw3ev
396717
396714
2026-09-18T07:02:20Z

i4yszzbp0sf2shndk84cm59kkb9jk43
396766
396717
2026-09-18T09:31:15Z

---

idi0z4prvf82f0hnuxwnbryzfdwagzs
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԳ
0
151414
396707
2026-09-17T20:53:23Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը |section = Գլուխ ԺԳ. Պատերազմ Թուրքիայի հետ, բոլշևիկների հարձակումը և Հայաստանի Հանրապետության անկախության անկումը |previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԲ|Գլուխ ԺԲ]] |next = Հայա...»:
396707
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ ԺԳ. Պատերազմ Թուրքիայի հետ, բոլշևիկների հարձակումը և Հայաստանի Հանրապետության անկախության անկումը
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԲ|Գլուխ ԺԲ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԴ|Գլուխ ԺԴ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
(անավարտ)
Պատերազմ Թուրքիայի հետ, բոլշևիկների հարձակումը և Հայաստանի Հանրապետության անկախության անկումը
(1920 թվի աշունը մինչև 2 դեկտեմբեր)
Ալեքսանդրապոլում ես ստացա առաջին անձնական տպավորությունները ճակատի դրության և ազգաբնակչության տրամադրության մասին: Տպավորություններս տխուր էին: Չկար ոգևորություն: Այն բոլոր անձինք, որ տեսա վարչական շրջաններից և բարձր հրամանատարական կազմից, կարծես չէին հավատում մեր հաղթանակի հնարավորությանը: Մենք լսեցինք Կարս-Ալեքսանդրապոլի շրջանի երկու հրամանատարների զեկուցումները: Նրանք հաղորդեցին, որ Կարսի ուղղությամբ մեր փորձերը՝ հարձակվելու թուրքական ուժերի դեմ՝ հաջողություն չեն ունեցել, և մեր զորքերը նահանջել են:
Մենք շարունակեցինք ճանապարհը դեպի Երևան, որտեղ հասանք հոկտեմբերի 20-ի ուշ երեկոյան: Քաղաքը սովորական տեսք ուներ: Երկաթուղային երթևեկությունը դանդաղեցված էր, որովհետև առաջին հերթը տրվում էր զինվորական գնացքներին:
Հոկտեմբերի 21-ին ես նախ և առաջ հանդիպեցի կառավարության նախագահի հետ, հաղորդեցի իմ՝ Եվրոպա ճամբորդության արդյունքները: Փոխառության խնդիրը ակամա անցնում էր երկրորդ կարգ: Առաջին տեղում, իհարկե, պատերազմի և ճակատի հարցն էր: Նույն օրն ևեթ պետական գանձարան հանձնեցի իմ բերած բոլոր գումարները և «Ոսկու ֆոնդի» համար հատկացված ոսկին, ստացա բոլոր հանձնածների մասին ստացականներ, որոնք, ի դեպ, այսօր էլ մոտս են: Ժամը 3-ին ներկա գտնվեցի կառավարության նիստին, որին մասնակցում էին նաև զինվորական հրամանատարության ներկայացուցիչները և խորհրդարանի նախագահը. խորհրդակցության նյութը պատերազմական դրությունը և ճակատի վիճակն էր:
Նիստին ներկա էր նաև Կարսից նոր վերադարձած երկրագործության նախարար Սիմոն Վրացյանը: Քննության էր դրված թուրքերի դեմ պատերազմը շարունակելու լավագույն եղանակի խնդիրը: Զորավարներ Նազաբեկյանը և Հախվերդյանը տեղեկացրեցին, որ թեև հոկտեմբերի 14-ի հակագրոհը չէր հաջողվել, բայց հայկական բանակի պաշտպանողական ուժը բավարար է: Վրացյանը Կարսից բերել էր անձնական տպավորություններ, որոնք վկայում էին զորքերի բավական լավ և ամուր տրամադրության, բայց հրամանատարական կազմի թուլության ու ղեկավարող ձեռքի բացակայության մասին:
Երբ կառավարության նախագահը կամեցավ իմանալ իմ կարծիքը, ես նախ թույլտվություն խնդրեցի մի քանի հարցեր ուղղելու նիստին ներկա բարձր հրամանատարության ներկայացուցիչներին: Ես զորավարներ Նազաբեկյանին և Հախվերդյանին հարցրեցի. որքա՞ն ժամանակ, իրենց կարծիքով, կարող է դիմանալ Կարսն իբրև բերդ:
Իրար հետ անմիջապես խորհրդակցելով՝ երկու զորավարները միասին պատասխանեցին. «Մեր կարծիքով, զորքերի ոգին, որ այսօր լավ է, եթե չընկնի, Կարսը կարող է դիմանալ երկու ամիս ևս»:
Հետո զորավարներին հարցրեցի թշնամու զորքերի քանակի և նրա ունեցած ռազմամթերքի մասին: Եվ երբ այդ հարցի պատասխանը ևս ստացա, հայտնեցի այն կարծիքը, որ պետք է շարունակել պատերազմը:
Խորհրդակցությունը հավանություն տվեց մի շարք վարչական կարգադրությունների, որոնցով կառավարությունը ուժեղացնում էր երկրի պաշտպանողական ուժը և ցրվեց բավականին լավ տրամադրությամբ: Կարսի ճակատում հայտնի չափով հանգստություն էր տիրում: Սուրմալուի ճակատում Դրոյի զորամասերը պահում էին թշնամուն, իսկ Կարսի ուղղությամբ թուրքերը կանգնած էին Կարսի առջև գտնված դիրքերում:
Կառավարությունը եռանդով բանակցություններ էր վարում խորհրդային կառավարության հետ՝ աշխատելով մշակել այնպիսի պայմաններ, որոնք ապահովեին Հայաստանի շահերը: Գլխավոր կետերն էին. առաջին՝ Հայաստանի պահանջը անկախության մասին, երկրորդ՝ թուրքական վիլայեթները Հայաստանին կցելու ապահովությունը: Ռուսաստանը Հայաստանի վրայով պահանջում էր ամեն տեսակի տարանցում (տրանզիտ):
Մոսկվայի կողմից բանակցությունները վարում էին Լեգրանը և զինվորական խորհրդական, զորավար Բոբրիշչևը: Հայերի կողմից բանակցությունները շարունակում էր Լևոն Շանթը իր ընկերներ՝ Հովհաննես Տերտերյանի և Լևոն Զարաֆյանի հետ:
Անցավ ևս մեկ շաբաթ: Հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում ես հրապարակային զեկուցում տվեցի փոխառության համար կատարած իմ արտասահմանյան ճանապարհորդության մասին: Ահագին բազմություն էր ներկա: Չորս ժամ տևող զեկուցման մեջ ես նկարագրեցի իմ ուղևորութիւնը և առանձնապես շեշտեցի չորս փաստ.
Որ գաղութներում բոլոր հայ քաղաքական կուսակցությունները հավասարապես տաք կերպով ողջունում են Հայաստանի Հանրապետությունը և արտակարգ ուշադրությամբ ընդունեցին նրա հատուկ լիազորին:
Որ փոխառության գործը, ինչպես երևում էր բոլոր նշաններից, կարող է փայլուն հաջողություն ունենալ:
Որ հայ բուրժուազիան գաղութներում վախենում է կառավարվող կուսակցության ընկերվարական գաղափարներից, մանավանդ, հողային և դրամական տեսակետով:
Որ ռամկավարները բավական ուժ են ներկայացնում գաղութներում, մանավանդ՝ Եգիպտոսում և Փարիզում:
Իմ տված զեկուցումը հայտնի դարձավ գաղութներում և լավ ընդունելություն գտավ: Բայց փոխառության գործը կանգ առավ: Հետագայում, Պոլսում և Եգիպտոսում հավաքված դրամը՝ մոտ 3 միլիոն ֆրանկ, վերադարձվեց փոխառությունը ստորագրողներին:
Մոտենում էր հոկտեմբերի 30-ի ճակատագրական օրը: Բայց նախքան այդ կետին անցնելը՝ ես ինձ թույլ կտամ ամբողջությամբ մեջբերել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանի 1920 թ. օգոստոսին գրած հուշագիրը, որը շատ ճշգրիտ կերպով նկարագրում էր ընդհանուր կացությունը:
«Հայաստանի Հանրապետություն
Դիվանագիտական ներկայացուցիչ Վրաստանում,
Գաղտնի, օգոստոս, 1920, Թիֆլիս
Արտաքին գործերի նախարարի հրամանով:
Ձերդ գերազանցություն,
Այն իսկ րոպեից, երբ բոլշևիկյան ուժերը գրավեցին Հյուսիսային Կովկասն ու Ադրբեջանը, անդրկովկասյան երկու հանրապետությունների՝ Վրաստանի և Հայաստանի առջև կանգնեց Սովետական Ռուսաստանի, այսուհետև իրենց հարևանի հետ արտաքին հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը: Դրանից առաջ սովետական կառավարությունը Հյուսիսային Կովկասում գտնվող Հայաստանի ներկայացուցիչների, ինչպես նաև Մոսկվայում գտնվող Վրաստանի պատվիրակ Ուրուտաձեի միջոցով, ով հանուն Վրաստանի բանակցություններ էր վարում սովետական կառավարության հետ, շատ անգամ իմաց էր տվել, որ եթե Հայաստանը խաղաղության առաջարկներով իր կողմից դիմի վերոհիշյալ կառավարությանը՝ Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը ընդունելու պայմանով, այդպիսի առաջարկները Մոսկվայում կընդունվեն նպաստավոր կերպով:
Մայիս 5-ին հայկական մի պատվիրակություն գնաց Մոսկվա՝ այդ բանակցությունները սկսելու համար, փաստ, որի մասին իմ կառավարությունը պատիվ է ունեցել հայտնելու ձեզ: Այդ պատվիրակությունը Մոսկվա գալով մայիս 20-ին, լիազորված էր բանակցությունների ընթացքում հիմնվել Սովետական Ռուսաստանի կողմից Հայաստանի անկախության և ինքնիշխանության ճանաչման վրա, ինչպես և այն սկզբունքի վրա, որ Ռուսաստանը չի միջամտի Հայաստանի ներքին և արտաքին գործերին: Մայիսի 28-ից սկսված այդ բանակցությունները մինչեւ օրս ոչ մի վերջնական հետևանք չեն տվել:
Առանց մանրամասնությունների մեջ մտնելու՝ ես ինձ թույլ եմ տալիս, սակայն, ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք փաստերի և իրադարձությունների վրա, որոնք Մոսկվայում, իրենց երկամսյա ներկայության ընթացքում, փաստեր, որոնք մի կողմից պատճառ դարձան բանակցությունների վերջը շարունակ ձգձգելու, և մյուս կողմից՝ երկու շահագրգռված կողմերի կայացրած համաձայնության իրագործումը Հայաստանի կենսական շահերի, ինչպես նաև արևելքում անտանտի պետությունների շահերի համար դարձրին վտանգավոր:
Այդ իրադարձությունները կարելի է բաժանել երկու կարգի՝ քաղաքական խնդիրներ և տնտեսական խնդիրների, որոնք ունեին ընդհանուր հիմք՝ հայտնի թուրք-թաթարական համաձայնությունը, որի գլխավոր մասերն են.
Ա. Թուրքայի և Ադրբեջանի վերաբերյալ
# Քեմալականների ձգտումը՝ Հայաստանի միջոցով կապվելով ռուս սովետական ուժերի և Ադրբեջանի հետ՝ ստանալ անհրաժեշտ օգնություն այն պայքարի համար, որ Թուրքիան սկսել է խաղաղության դաշնագրի և անտանտի պետությունների դեմ:
# Բոլշևիկյան Ռուսաստանի օգնությամբ հայտարարել խաչակրաց արշավանք ընդդեմ եվրոպական տիրապետության Արևելքի և Ասիայի բոլոր մահմեդական երկրներում:
# Խորտակումը անկախ Հայաստանի, իբրև մի պետության, որը խանգարում է վերոհիշյալ կապին և արգելք է՝ ստեղծելու մի միապաղաղ, մահմեդական զանգված Միջերկրականից մինչև Հնդկական օվկիանոսի սահմանները:
Բ. Ռուսաստանի վերաբերյալ
# Աշխատել լիովին օգտագործել քեմալական ուժերը՝ նրանց հետ կապ հաստատելուց հետո այն ընդհանուր նպատակների համար, որ Ռուսաստանը հետապնդում է Արևելքում և Ասիայում՝ նպատակ ունենալով տարածել իր ազդեցությունը և պայքարել Եվրոպայի ազդեցության դեմ, ինչպես նաև ճնշում գործադրել Սովետական Ռուսաստանի և համաձայնական պետությունների միջև եղած բանակցությունների ընթացքի վրա:
# Բարվոքել նրա տնտեսական վիճակը՝ մտնելով Պարսկաստան Հայաստանի վրայով, և,
# Մահացու հարված հասցնել եվրոպական շահերին և եվրոպական կապիտալին՝ կազմակերպելով բոլշևիկյան շարժում Արևելքում և Ասիայում:
# Աչքի առաջ ունենալով, որ Հայաստանը ներկայացնում է գլխավոր արգելքը վերոհիշյալ ծրագրերի իրագործման համար, միաժամանակ ակներև է, որ վերջին ժամանակներում որոշ կերպով աչքի են ընկնում ադրբեջանյան թուրքերի ձգտումները մի կողմից և բոլշևիկյանը՝ մյուս կողմից, վերոհիշյալ ծրագրերը իրականացնելու համար:
Այսպիսով, քեմալական և ադրբեջանական զորքերը առանձին կռիվներ վարելով՝ կենտրոնանում են հայկական սահմանների տարածությամբ: Եվ մյուս կողմից՝ ռուս բոլշևիկյան զորքեր՝ պատրվակ բերելով, որ նախազգուշական միջոցներ են ձեռնարկում միջազգային ընդհարումների դեմ Հայաստանի ու Ադրբեջանի իբր թե վիճելի հողերի պատճառով, սկզբում գրավեցին Ղարաբաղի և Զանգեզուրի շրջանները, իսկ այժմ Նախիջևանի շրջանը, որտեղ քեմալական և ադրբեջանյան զորքեր նույնպես մտան: Բայց երկրի այս վիճակը երկար չտևեց, որովհետև օգոստոսի 5-ին կարմիր զորքերը հետ մղվեցին մեծ կորուստներով: Հետո նրանք օգնություն ստացան Ղարաբաղի սովետական բանակից ու քրտական հեծելազորից Զանգեզուրի հյուսիս-արևելյան կողմից՝ Հաջի Սամլու կոչված մասից: Այս ծանր և միանգամայն աննպաստ պայմաններում հայկական զորքերը հազիվ կարողացան նահանջի ճանապարհ բացել Բազարչայի վրայով դեպի Շարուրի սահմանները, որտեղ նրանք նորից միացյալ հարձակման ենթարկվեցին բոլոր կողմերից՝ կարմիր բանակից, քրդերից, թաթարներից և մոլոկաններից, որոնց դեմ Դրոյի փոքրիկ զորամասը անզոր էր կռվելու:
Միևնույն ժամանակ, Ղազախի կողմերում տեղի էր ունեցել սովետական ուժերի կենտրոնացում, որտեղից նրանք օգոստոս 2-ին, սկսեցին առաջանալ դեպի անվիճելիորեն հայկական շրջաններ՝ գրավելով Աքսիպարա, Թարախլու և ուրիշ գյուղեր: Այս շարժումը սպառնում էր կտրել Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը և միանգամայն չեզոքացնել նրան:
Այս բոլոր փաստերը հաղորդվեցին ի գիտություն Վրաստանի կառավարությանը, և Վրաստանի արտաքին գործերի նախարարը ներկայացրեց իր բողոքը Սովետական Ռուսաստանի հարձակողական քայլերի դեմ Հայաստանի վերաբերմամբ:
Դրդված վերոհիշյալ հանգամանքներից և վախենալով, որ բոլշևիզմը կարող է թափանցել Շարուրի եւ Ղազախի անվիճելիորեն հայ շրջանները՝ հայկական կառավարությունը առաջարկեց իր պատվիրակությունը, որը Թիֆլիսում բանակցություններ էր վարում բոլշևիկների հետ, արագացնել զինադադարի կնքումը: Վերջինները պահանջել էին զինադադար կնքելու համար իբրև նախապայման երեք վիճելի շրջանների գրավումը ռուսական զորքերի կողմից: Հայկական պատվիրակությունը, ուրիշ ընտրություն չունենալով, տվեց իր համաձայնությունը այդ պահանջին, կարողանալով, սակայն, պահել Շահթախթ-Սուլթանբեկ հաղորդակցության գիծը Բազարչայի արևելքում, ինչպես Շահթախթ-Ջուլֆա երկաթուղագծի վարչությունը:
Հայկական պատվիրակությունը ընդգծել էր, որ զինադադարի վերոհիշյալ պայմանների ընդունումը չի որոշում սովետական ուժերից գրավված շրջանների վերջնական բաշխումը և որ Հայաստանը շարունակում է պահանջել այդ շրջանները Ադրբեջանից և իրեն վերապահում է իրավունք պահանջել դրանց այն դաշնագրի մշակման ընթացքում, որը պետք է ստորագրվի Երևանում հայկական կառավարության և Հայաստանի սովետական ներկայացուցիչ Լեգրանի միջև:
Ութ օրից հետո Լեգրանը գնում է Հայաստան: Այդ ընթացքում Մոսկվայից պետք է վերադառնար մեր պատվիրակությունը Լևոն Շանթի նախագահությամբ, և պետք է վերսկսվեին բանակցությունները վերջնական խաղաղության մասին:
Հայաստանը անկարելի է գտնում Ադրբեջանին զիջել հիշյալ շրջանները և հաստատ հույս ունի կարողանալ համաձայնության գալ մյուս կողմի հետ որևէ փոխզիջման միջոցով: Բայց եթե Ադրբեջանը՝ հենվելով իր դաշնակիցների և հովանավորների վրա, ոչ մի զիջում չանի Հայաստանին և զինված ընդհարումը անխուսափելի դառնա, Հայաստանը մեղավոր չի լինի, որ նա վերջին երկու տարիների ընթացքում թշնամական գործողություններից վիրավորված նորից զենք է բարձրացնում պաշտպանելու իր անկախության իրավունքը և իր սահմանների ապահովությունը:
Հայաստանը հույս ունի, որ այդ բանակցությունների ընթացքում իր ժողովուրդը ձեռք կբերի որոշ հանգստություն, որի կարիքն ունի հացահատիկի հունձի շրջանում, և որ հանգստությամբ վերջացնելով իր աշխատանքները, նա կպատասխանի ընդհանուր զորակոչի հրավերին: Այդ նույն ժամանակամիջոցում զորքերը հնարավորութուն կունենան վարժվելու Անգլիայից ստացված զենքերի գործածությանը: Այսպիսով, հայկական բանակը հանգստացած է, լավ զինված և ապահով իր ընտանիքների վիճակի վերաբերյալ, պատրաստ կլինի շարունակել կատարել իր պարտքը հայրենիքի առաջ:
Պետք է, սակայն, հիշատակել այն զուտ հայկական պայմանները, որոնք կարող են ներկայացնել էական և երբեմն անհաղթելի արգելքներ այդ ձգտումների իրագործման համար: Դրանք են՝ 1) ֆինանսական միջոցների պակաս, 2) վառելիքի բացակայություն, և 3) տեղափոխության միջոցների բացակայություն:
Հիշյալ դժվարությունները վերացնել և հարթելու խնդրում, Ձերդ Գերազանցություն, Ձեր կառավարությունը կարող էր կաևոր դեր խաղալ: Ձեր կառավարության կողմից Հայկական Հանրապետությանը տրված մի քանի միլիոն դոլարի փոխառությունը կարող էր փրկել նրան անտանելի կացությունից, որովհետև բարձր քաղաքական նշանակություն ունեցող որևէ գործ ձեռնարկել վճռելուց առաջ պետք էր, թերևս, հանկարծ կանգնեցնել սկսած ձեռնարկը դրամի կամ ուրիշ որևէ անհրաժեշտ միջոցների պակասության պատճառով, մի բան, որ շատ հաճախ է պատահում Հայաստանի Հանրապետությունում:
Իրերի այս վիճակի պատճառով մի քանի անգամ ստեղծվել են այնպիսի դրություններ, որոնք սպառնում էին պետության անվտանգությանն ու գոյությանը: Վառելիքի, վագոնների և շոգեշարժ մեքենաների, ինչպես և տեղափոխության միջոցների բացակայությունը ոչ միայն միակ պատճառն էր սովորական մարդատար գնացքների հաճախակի ընդհատման, մի բան, որ գրեթե թույլատրելի էր, բայց և երբեմն հնարավորություն չէր տալիս փոխադրել օգնական զորք, հաց և ռազմամթերք կռվող զորամասերի համար:
Բնական է, որ այս զուտ հայկական պայմաններում հայկական զորքերի բոլոր հաջողությունները հետևանք են հայկական բանակի և հայ ժողովրդի կողմից ավելի քան երկու տարի ցուցադրած անսահման եռանդի և գերմարդկային մշտական ուժերի լարման: Իմ կառավարությունը, ինչպես և ամբողջ հայ ժողովուրդը, հաստատապես վճռել են բոլոր հնարավոր միջոցներով պահպանել Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը և նրա իրավունքներն անկախ գոյության համար: Այս նպատակով, կառավարությունը հայտարարել է նոր զորակոչ ամբողջ Հայաստանում և ստիպողական միջոցներ է ձեռնարկված բանակը ուժեղացնելու համար:
Հայտնելով վերոհիշյալը ձեզ ի տեղեկություն՝ իմ կառավարությունը խնդրում է ձեզ՝ հաղորդել այս ձեր կառավարությանը և, միևնույն ժամանակ հայտնել, թե ինչպիսի նյութական և դիվանագիտական օգնություն կարող է ձեր կառավարությունը ցույց տալ Հայաստանին նրա կռվում ընդդեմ թուրք-բոլշևիկյան ուժերի, որոնք սպառնում են իր անկախությանը:
Իր կողմից՝ իմ կառավարությունը գտնում է չափազանց անհրաժեշտ, որ դաշնակիցները ճնշում գործ դնեն բոլշևիկյան կառավարության վրա: Իմ կառավարությունը գտնում է նույնպես անհարժեշտ անմիջապես Հայաստան ուղարկել վառելիք և փոխադրության միջոցներ:
Հրավիրում եմ ձեր ուշադրությունն այն բանի վրա, որ վերոհիշյալ բոլոր միջոցները պետք է գործադրել ամենակարճ ժամանակի ընթացքում, քանի որ Հայաստանը մի փոքր երկիր է, որը չի կարող երկար դիմագրավել հարձակվող հարևանների դեմ, որոնք ավելի ուժեղ են թե՛ մարդկանցով և թե՛ ուրիշ միջոցներով:
Սիրում եմ հուսալ, որ դուք կբարեհաճեք ինձ տեղեկացնել, թե ի՞նչ հետևանք ունեցավ այս նամակը, որպեսզի ես հաղորդեմ իմ կառավարությանը:
Տիգրան Բեկզադյան»:
Այս hուշագիրը պարզ արտացոլում է թե՛ երկրի փաստացի վիճակը և թե՛ Հայաստանի կառավարության հույսերը. մի կողմից՝ քեմալական-բոլշևիկյան համաձայնությունը, մյուս կողմից՝ Հայաստանի ինքնապաշտպանությունը եվրոպական օգնության հույսերով: Կառավարության բոլոր նախատեսությունները և վերոհիշյալ համաձայնության ծրագրերի բացումը հետագայում հաստատվեցին, բայց այն ժամանակի համար կարևոր էր միայն մեկ բան՝ ստանալ օգնություն՝ դիվանագիտական կամ քաղաքական: Բայց ոչ մեկ և ոչ մյուսը չեկավ:
5js8wdq50ofn72a85lc6q9f9rzxvu1u
396708
396707
2026-09-17T20:53:34Z

px6p3ln8jt0apaq4mi2yz98uoouy3c9
396711
396708
2026-09-17T21:02:03Z

Հոկտեմբերի 29-ի երեկոյան կառավարության հրավերով նորից կայացավ խորհրդակություն:
Զեկուցվեց Կարսի բերդի հրամանատար, զորավար Փիրումյանի հեռագիրը այն մասին, թե բերդապահ զորքը և բանակը կպաշտպանեն բերդը մինչև [վերջին] հնարավորություն և որ տրամադրությունը ամուր է:
Հոկտեմբերի 20-ից մինչև 29-ը, գտնվելով Երևանում, ես հնարավորություն ունեի տեսնելու և խոսելու շատ զինվորականների և ճակատ այցելած խորհրդարանի անդամների հետ: Աշխատում էի ինձ համար պարզել, թեկուզ մոտավոր ճշտությամբ, Հայաստանի դեմ գործող թուրքական բանակի թիվը, բայց խոստովանում եմ՝ չկարողացա: Դրոն՝ Սուրմալուի գավառի զորքերի հրամանատարը, ասում էր, որ իր դեմ Երևանի ուղղությամբ [կռվում էր թուրքական] երկու դիվիզիա, ուրեմն՝ մոտ 6-7 հազար թուրք զինվոր, որով բոլոր թուրքական զորքերի թիվը նրա հաշվարկով հասնում էր 30 հազարի: Զորավար Նազարբեկյանն ասում էր, թե թուրքական զորքերի թիվը ինքը հաշվում է ընդամենը մոտ 20 հազար հոգի: Վերջապես, թուրքական զորքերի գլխավոր հրամանատար, զորավար Քյաազիմ Կարաբեքիր փաշան Ալեքսանդրապոլում ինձ ասաց, որ ունի ընդամենը 8 հազար զորք: Իհարկե, հաղթանակից հետո նա ուզում էր իր բանակի քանակը փոքր ցույց տալ և դրանով ավելի բարձրացնել իր պատիվը՝ փոքր ուժերով այդպես մեծ հաջողություն ձեռք բերած լինելու համար:
Ստացած բոլոր տեղեկությունների վրա հենված՝ ես կարծում եմ, սակայն, որ թուրքական ուժերը մոտավորապես 20 հազար էր, բայց նրանք բոլորը մարզված, փորձված և կռիվների մեջ եղած զինվորներ էին:
Հայաստանի կողմից զորակոչը ոտքի հանեց և բանակի մեջ մտցրեց, հին զինվորների հետ միասին, ընդամենը մոտ 40 հազար հոգի. այդ թվի մեջ հաշշվում էին նոր կանչվածները և պահեստի զինվորները:
Բայց բանը միայն թվական քանակի մեջ չէր: Պետք է հիշել, որ Իզմիրի ուղղությամբ 1922 թվին Իսմեթ փաշան, ունենալով մինչև 80 հազար հոգի, ինը օրվա ընթացքում ծովը թափեց գրեթե երկու հարյուր հազարանոց հունական բանակը:
Հոկտեմբերի 30-ին, ժամը երկուսի մոտ էր, երբ նկատեցի, որ Երևանի վրա սլանում է մի սավառնակ: Թռիչքի աղմուկը պարզ լսվում էր քաղաքում: Սավառնակը իջավ գետին: Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ նա բերել է սարսափելի լուր. հոկտեմբերի 30-ի առաոտյան թուրքերը գրավել էին Կարսը:
Ժամը 3-ին ես հրավեր ստացա գնալ կառավարության ժողովին: Երբ մտա դահլիճ, արդեն կար մոտ քսան մարդ՝ նախարարների կազմը, խորհրդարանի նախագահը և անդամներից մի քանիսը ու մի քանի զինվորականներ: Խորը լռություն էր: Բոլորը սաստիկ ընկճած էին:
Նիստը բացելով՝ նախագահը ժողովին զեկուցեց, որ լուր է ստացվել Կարսի անկման մասին: Մանրամասնությունները հայտնի չէին, սավառնակով եկած սպան հայտնում էր միայն, որ ինքն անձամբ տեսել է, թե ինչպես կայարանի կողմից թուրք ասկյարները մտնում էին քաղաք և թե ինչպես էին քաղաքից փախչում հայ զինվորները և ազգաբնակչությունը: Օդաչուն պարտք էր համարել թռչել՝ փրկելու սավառնակը և Երևան հաղորդելու Կարսի անկման մասին:
Մյուս օրը, երբ Կարսի անկման ականատեսները հասան Երևան, պարզվեց, որ թուրքերը քաղաք էին մտել գրեթե առանց գնդակ արձակելու: Կարսը պահպանող զորքերի բարոյալքումը կատարյալ էր:
Ես անձամբ լսեցի Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի պատմությունը Կարսի անկման մասին:
Վաղ առավոտյան նահանգապետ Ղորղանյանը բերդապետ, զորավար Փիրումյանից հրավեր էր ստանցել գնալ խորհրդակցության: Դուրս է գալիս տնից և ոտքով ուղևորվում բերդապետի մոտ: Փողոցում փախչող բնակիչներից իմանում է, որ թուրքերը մտել են քաղաք: Իսկույն տուն է դառնում և ընտանիքով անմիջապես հեռանում քաղաքից. ինքը՝ ձիով, ընտանիքը՝ կառքով: Զորավար Փիրումյանը իր մոտ եղած սպաներով, նախարար Արտաշես Բաբալյանը, մոտ 1500 հայ զինվորներ և 150 հայ սպաներ գերի են ընկնում և տարվում Էրզրում, որտեղ մնաց մեկ տարուց ավելի: Սպաները հետո գերությունից արձակվեցին, իսկ 1500 զինվորներից վերադարձան ընդամենը միայն 300 հոգի:
Կարսում թուրքերը թույլ էին տվել անկարգություններ, սպանություններ և կողոպուտ: Սպանում էին ու կողոպտում գլխավորապես այն ավազակախմբերը, որոնց զորքերը ներս էին թողել քաղաքը գրավելուց հետո: Ինչպես միշտ, նման դեպքերում դժվար է հաշվել սպանվածների թիվը, բայց, ստույգ տեղեկությունների համաձայն, սպանվել են մոտ 3500 հոգի: Քաղաքից փախած բնակչությունը, որը ոտքով, որը կառքով, թողնելով ամբողջ ունեցվածքը, փախել էր դեպի Ալեքսանդրապոլ, Երևան կամ Թիֆլիս: Վրաց կառավարությունը դժվարությամբ էր թողնում Թիֆլիս մտնել՝ վախենալով քաղաքի չափազանց լցվելուց:
Կարսի անկման նախօրյակին, այսինքն՝ հոկտեմբերի 29-ին, ճաշից հետո, տեղի էր ունեցել հետևյալ փաստը. քաջ գնդապետ Մազմանյանը ուզեցել էր հինգ հարյուրով առաջ մղվել հարձակման՝ թուրքերի դեմ, բայց չնայած իր բոլոր ջանքերին և հորդորներին, զինվորները իրենց տեղից չեն շարժվել: Հուսահատությունից, հենց իր զինվորների աչքի առջև, տեղն ու տեղը նա անձնասպան է լինում, իսկ զինվորները վերադառնում են Կարս:
Կարսի անկումը ամեն տեսակետից սարսափելի աղետ եղավ: Իսկապես, այդ օրից սկսած, Հայաստանի անկախության օրերը հաշված էին: Հաշված էին այդ պատճառով, որ զինվորական ուժն այլևս դադարել էր պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը: Մյուս կողմից, Հայաստանը, զրկված Կարսից ու Կարսի նահանգից, նորից ամփոփվում էր նեղ սահմաններում, որտեղ պետք է ապրեին տեղի բնակիչները, փախստականները և նոր կոչված զինվորները, մասամբ էլ՝ հայ գաղութներից: Ես կայարաններում տեսա ամբողջ ընտանիքներ, որոնք, իմ ճառերի ազդեցության տակ, նոր էին եկել Եվրոպայից: Նրանք անօգնական նստած էին իրենց իրերի վրա և չգիտեին, թե ինչ անեն՝ հետ վերադառնա՞ն, թե՞ հաստատվեն նոր վայրերում:
Պետք է ասել, որ երկրի ուժերի լարումը տվել էր այն բոլորը, ինչ որ կարող էր տալ մարդկանցով և միջոցներով: Երկրում խուլ կերպով գործում էր բոլշևիկյան քարոզչությունը, և նրա թույնը պարարատ հող էր գտնում իր համար:
Երբ կառավարության նիստում, հոկտեմբերի 30-ին վարչապետ Օհանջանյանը պաշտոնապես հաղորդեց Կարսի անկման մասին և նկարագրեց ընդհանուր դրությունը, հարց դրեց, թե ի՞նչ պետք է անել: Ներկաները սկսեցին արտահայտվել: Ես ինքս որոշակի հայտնեցի իմ կարծիքը կարճ նախադասությամբ. «Պետք է հաշտություն կնքել Թուրքիայի հետ»:
Կառավարությունը, իր այդ խորհրդակցությունից հետո որոշեց ամեն գնով ամրացնել ճակատը, բարձր պահել ժողովրդի տրամադրությունը և նոր եռանդ մտցնել զորքերում, միևնույն ժամանակ, որոշվեց բանակցություններ սկսել Թուրքիայի հետ զինադադարի, հետո խաղաղության մասին և նոյեմբերի 3-ին գրավոր առաջարկություն արեց Թուրքիային բանակցություններ սկսելու մասին: Թուրք կառավարությունը, իր կողմից, իրեն հաղթող զգալով և իր նպատակներին հասած նկատելով, նոյեմբերի 2-ին նման առաջարկով դիմեց Հայաստանի կառավարությանը: Երկու առաջարկները տեղի էին ունեցել միմյանցից անկախ:
Գրությունների փոխանակությունը տևեց մի քանի օր: Այդ բոլոր գրությունները ժամանակին ամբողջությամբ տպագրվեցան Պոլսի թերթերում: Եղած բանակցությունների մասին վարչապետ Օհանջանյանը մանրամասն զեկուցեց խորհրդարանի նիստում, նոյեմբերի 11-ին՝ կարդալով բոլոր գրությունները:
Ահա Անկարայի կառավարության արտաքին գործերի ժողովրդական գործավար Ահմեդ Մուխթարի գրությունը.
«2 նոյեմբեր, 1920թ., Անկարա, 263
Հայկական Հանրապետության Արտաքին գործերի նախարարին, Երեւան
Այժմ, երբ լիակատար հաղթությունը գալիս է պսակելու մեր արևելյան բանակի ջանքերը, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովն ուզում է հայ ժողովուրդին կրկնել իր՝ արդեն առաջներն արած խաղաղության առաջարկը և նորից հավաստիացելու, թե նա չի ձգտել անցյալում ոչնչացնել Հայաստանը, խլել նրանից իր անկախութիւնը և վտանգել որևէ կերպով նրա իրավունքները:
Սակայն մենք կարծում ենք, թե պարտավոր ենք Հայաստանի կառավարությունից պահանջել, որ նա նույն կերպ վարվի մեզ հետ և դադարի բրիտանական իմպերիալիզմի խոնարհ գործիքը լինել Արևելքում:
Մենք համոզված ենք, որ թուրք և հայ ժողովուրդների՝ իրար դեմ վարած երկարատև արյունահեղ կռիվները, մինչև 1918 թվականը գլխավոր պատճառ եղել են ցարիզմի հավակնությունները, որը ձգտում էր իր իշխանությունը տարածել Արևելյան Անատոլիայի վրա: Ցարական ռեժիմի տապալումը առաջ բերեց հանգստության շրջան շնորհիվ այն սառնասրտության, որ ռուսական զորքերի հեռանալուց հետո, Թուրքիան կարողացավ պահել հայկական բանդաների կատարած սոսկալի ջարդերի հանդեպ:
Խաղաղությունը, որ մենք այնքան ջանքերով վերականգնեցինք, նորից խախտվեց, երբ իմպերիալիստ Անգլիան հաղթանակելով, կամեցավ պահել Միջագետքը և ձեռք ձգել Պարսկաստանի ու Բաքվի նավթառատ շրջանները:
Ցարիզմին ծառայելուց հետո Հայաստանն այս անգամ Անգլիայի նպատակներին ծառայեց և մեր դեմ բացեց թշնամության նոր դարաշրջան, որ դեռևս շարունակվում է ի մեծ շահ Լոնդոնի ֆինանտիստների: Թուրք ժողովուրդը, որ գրեթե միայնակ պաշտպանում է Արևելքը Արևմուտքի կապիտալիստների ընչաքաղցության դեմ, չէր կարող թույլ տալ հայերին անընդհատ դավադրել նրա կյանքի դեմ և նրա արևելյան գառավների վրա հարձակում փորձել՝ երկարացնելու Միջագետքի և Պարսկաստանի բրիտանական բանակներին, փչացնելու համար ընդմիշտ դժբախտ Ասիայում դեռևս մնացած մի քիչ ազատությունը և անկախությունը:
Այս նկատումներով և հայ զինվորների անընդհատ հարձակումներն էին, որ մեզ պարտավորեցրին եռանդուն կերպով շարժել մեր երկրի դեմ:
Բայց, ցանկանալով արյունահեղությանը վերջ տալու որևիցե առիթ ձեռքից բաց չթողնել, խնդրում ենք Երևանի կառավարությունից այս հայտագիրը նկատել որպես խաղաղության վերջնական առաջարկ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի կառավարության կողմից: Որպեսզի հաշտությունը կայանա, բավական է, որ Հայաստանը մեզ իրական երաշխիքներ տա, որ այսուհետ մեր դեմ որևիցե ագրեսիվ գաղափար չէ սնուցելու և դադարում է Արևելքում Անգլիայի կապիտալիստների առաջապահը լինելուց: Մենք պարտավոր ենք հայ ժողովրդին միևնույն տեսակի ապահովություններ տալ եւ խնդրում ենք անմիջապես սկսել խաղաղության բանակցություններ: Հուսալով, որ մեր չափավորությունը և մեր խաղաղասիրական զգացումները կատարելապես պիտի գնահատվեն, խնդրում եմ, պարոն նախարար, ընդունել ամենաբարձր հարգանքներիս հավաստիքը:
Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար՝ Ահմեդ Մուխթար»:
Այս գրությունն առաջ բերեցինք ամբողջությամբ, որովհետև այն բնորոշ է իր ճոռոմաբան ոճով և կեղծությամբ ու պարունակում է այն նախադասությունները, որ թուրքերը սիրում են կրկնել եվրոպացիների առաջ, որոնք նրանց վրա երբեմն տպավորություն են թողնում:
Ինձ հաճախ է պատահել լսելու շատ նշանավոր եվրոպացիներից նույն մտքերը թուրքերի մասին, որոնք արտահայտվել են այս գրության մէջ: Ես կարող եմ բերել, օրինակ, Սորբոնի հանրածանոթ պրոֆեսոր Օլարի անունը, ով մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության գլխավոր կոմիտեի անդամ է և հավատում է թուրքերի վարմունքի այդ դրդապատճառներին:
Վերոհիշյալ գրությանը հայկական կառավարությունը պատասխանեց՝ առաջարկելով սկսել բանակցություններ և նշանակել իրենց ներկայացուցիչներին: Հայ զինվորական հրամանատարությունը ևս նոյեմբերի 5-ին թուրք հրամանատարությանն առաջարկեց զինադադար:
Նոյեմբերի 6-ին թուրք գլխավոր հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան համաձայնությամբ պատասխանեց զինադադարի [առաջարկին] և իր կողմից ներկայացրեց ծանր պայմաններ, որոնցից գլխավորներն էին Ալեքսանդրապոլի բերդի և կայարանի զինվորական գրավումը, հայկական զորքերի հեռացումը Արփաչայ գետից 15 վերստ, Ալեքսանդրապոլ քաղաքի շուրջը 9 վերստ հեռավորության վրա գտնվող հողամասի գրավումը և այլն: Այս գրությունը պատասխանի համար ժամանակ էր տալիս մինչև նոյեմբերի 7-ի առավոտյան ժամը 8-ը:
Հայկական կառավարությունն ընդունեց այդ պայմանները: Նոյեմբերի 8-ին վարչապետ Օհանջանյանը առանձին գրությամբ Անկարայի կառավարությանը հաղորդեց իր ցանկության մասին՝ ամուր համաձայնությամբ հաստատել բարեկամական հարաբերություններ՝ մատնանշելով, որ հայերը «չէին ծառայում ոչ ցարիզմին, ոչ իմպերալիզմին, այլ միայն ձգտում էին սեփական ազատագրումը»: Հայաստանի կառավարությունը խորհրդաժողովի վայր առաջարկեց Ալեքսանդրապոլը:
Թվում էր, թե ամեն ինչ պատրաստ է խաղաղության բանակցություններ սկսելու համար: Սակայն գործն այլ ընթացք ստացավ: Նոյեմբերի 8-ին թուրք գլխավոր հրամանատար Քյազիմ Քարաբեքիր փաշան փոխեց զինադադարի պայմանները՝ դրանք դարձնելով շատ ավելի ծանր և բացատրելով դա նրանով, որ առաջին պայմաններն ինքն էր մշակել, իսկ այժմ առաջարկված պայմանները թելադրված են Անկարայի կառավարության կողմից: Նոր պայմանները յոթն էին. դրանք պահանջում էին հայկական նոր հողամասերի գրավում և հայ զորքերի նահանջ դեպի Հայաստանի խորքը:
Հայաստանի կառավարությունը հնարավոր չհամարեց ընդունել զինադադարի նոր պայմանները և նոյեմբերի 10-ի գրությամբ առաջարկեց գումարել խաղաղության խորհրդաժողով Ալեքսանդրապոլում այն պայմանների հիմքով, որոնք զինադադարի համար արդեն ընդունվել էին հայկական կառավարության կողմից: Նույն օրը Քյազիմ Կարաբեքիր փաշայից պատասխան ստացվեց. «Քանի որ Հայաստանի կառավարությունը չի ընդունում Անկարայի կառավարության պայմանները, նա ստիպված է վերսկսել պատերազմական գործողությունները»: Նոյեմբերի 11-ին Հայաստանի կառավարությունը պատասխանեց՝ խորին ցավ հայտնելով թուրքերի վերջին գրության առթիվ և, այնուամենայնիվ, հույս հայտնելով, որ մի ելք կգտնվի, որը կբավարարի «երկու ժողովուրդների շահերը և պատիվը»:
Այսպիսով, զինադադարը չկայացավ: Բայց նոյեմբերի 10-ի երեկոյան Երեւանում ստացվեց Անկարայի կառավարության հաղորդագրությունը, որում ներկայացվում էր ոչ թե զինադադարի, այլ Թուրքիայի և Հայաստանի միջև իրենց առաջարկելիք դաշնագրի գլխավոր կետերը:
Գլխավոր կետերի ձևակերպումները Հայաստանի կառավարության համար անընդունելի էին, դրանցով վերջ էր դրվում Հայաստանի անկախ գոյությանը:
Քանի որ այդ պայմանները էական հետաքրքրություն էին ներկայացնում, դրանք մեջբերենք ամբողջությամբ:
Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ահմեդ Մուխթարի հեռագիրը.
8 նոյեմբեր 1920 թ., Անկարա
Հայկական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Երևան
Հայ-թուրքական սահմանների հարցը վիճակագրական և հանրաքվեի հարց է լինելու՝ համաձայն նախագահ Վիլսոնի և բոլշևիկների հռչակած ինքնորոշման սկզբունքերի: Բոլոր վիճելի շրջանների ազգությունները պիտի հրավիրվեն որոշելու իրենց քաղաքական ապագան: Նրանք կարող են, առանց որևե մեկից կախում ունենալու, վճռել իրենց անկախ պետության կազմը և կամ հայտնել, թե երկու երկրներից որին են կցվում: Ձեր ժողովրդի կատարյալ ազատությունը ապահովելու համար, մենք ընդունում ենք, որ վիճելի շրջանների պահպանությունը լինի, մինչ այդ, մեր երկրների ժանդարմների մասերով: Այդ հանրաքվեն լինելու է, իհարկե, որքան կարելի է շուտ: Անկարայի կառավարությունը անկեղծ և խոր համոզմունք ունի, որ այսպիսի լուծումը բուն արդարությունն է և համապատասխան բոլոր մարդկության շահերի, այդ թվում՝ հայ և թուրք ժողովուրդների, որոնք ապրում են վիճելի հողամասերում: Սակայն, դժբախտաբար, մենք կարծում ենք, որ Արևմուտքի իմպերիալիստներին, մանավանդ Անգլիային հաճելի լինելու համար, Երևանի կառավարությունը դիմադրում է այս եղանակով լուծմանը, որը մեծ վիրավորանք է հասցնում Ամերիկայի և Ասիայի ժողովուրդներին, Արևմուտքի պաշտպանների կողմից քարոզած և ի գործ դրած քաղաքական վարդապետություններին:
Թուրքիան հանձն է առնում իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները տալ իր հարևաններին, որպեսզի նրանք կարողանան կատարյալ անկախության և ապահովության մեջ զարգանալ:
Մենք մեր միջոցներով կօգնենք Հայաստանի պարենավորման և երկրում տնտեսական նորմալ դրության հաստատմանը:
Երկու կողմերը հանձն են առնում իրենց երկաթուղիներով և հաղորդակցության բոլոր ճանապարհներով ազատ անցք տալ մյուս կողմին պատկանող անձանց և ապրանքներին ու արգելք չեն հարուցելու մյուս կողմին ծովի, ինչպես նաև այլ երկրների միջև եղած տրանզիտի դեմ:
Թուրքիան հանձն է առնում իրենց օջախներում վերաբնակեցնել համաշխարհային պատերազմի պատճառով իրենց հողամասերից գաղթող հայերին և նրանց տալ ամենաքաղաքակրթված երկրներում ազգային փոքրամասնություններին տրված ամենալայն իրավունքները:
Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը նրա ապահովության համար տա պետք եղած երաշխիքները: Մեր պատվիրակները ձեր բանակցողներին սպասում են Ալեքսանդրապոլում: Այս վերջինները պետք է ունենան իրենց հետ բանակցելու և հաշտություն ստորագրելու համար անհրաժեշտ լիազորագրերը:
Հաշտության բանակցությունների ընթացքում թշնամական գործողությունները դադարեցնելու, զինադադարի պայմանները ձեզ կհաղորդվեն մեր Արևելյան ճակատի գլխավոր հրամանատարի կողմից:
Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ահմեդ Մուխթար»:
Խորհրդարանի նիստում այս պայմանները կարդալուց հետո վարչապետը հայտարարեց, որ «Հայաստանի պատիվը և շահերը» թույլ չեն տալիս ընդունել դրանք:
Ահա Համո Օհանջանյանի արտասանած խոսքերը.
«Դուք տեսնում եք արդեն, թե ինչպես մեր հակառակորդների ասածները և գործերը չեն համապատասխանում իրար: Այն ժամանակ, երբ մենք ընդառաջ ենք գնում իրենց իսկ առաջարկած զինադադարի պայմաններին և անմիջապես գործադրում, նրանք մեջ են բերում նոր պահանջներ, որոնց կատարումով Հայաստանը պիտի կիսվի, զինաթափվի և ինքնապաշտպանության միանգամայն անընդունակ դառնա: Այդ բոլորի հետ նրանք չեն մոռանում ընդգծել, որ Հայաստանը ապահովության երաշխիքներ պիտի տա Թուրքիային: Դա նշանակում է, որ հետագայում ևս պիտի նոր պահանջներ դրվեն և այս անգամ, գուցե Հայաստանի ոչնչացման խնդիրը հրապարակ բերվի, և հենց այդ նպատակով էլ Անկարայի կառավարությունը իր բանակները շարժել է Հայաստանի վրա:
Այսպիսով, հայ ժողովուրդը կանգնած է ծանր փորձության առջև, նա կամ պետք է կռվի կամ անխնա մորթոտվի թուրքերի ձեռքով:
Կառավարությունը, սպառելով բոլոր խաղաղ միջոցները, կրկին փարվել է զենքին, որովհետև երկրի ու ժողովրդի փրկության ուրիշ ելք չկա»:
Խորհրդարանը ծափահարություններով ընդունեց վարչապետի խոսքերը: Պատերազմական գործողությունները վերսկսվեցին, բայց այս անգամ դրանք տևեցին միայն մեկ շաբաթ:
Զինվորական իշխանությունները, զինվորական նախարարը, կառավարությունը, խորհրդարանի անդամները օրը օրին համոզվում էին, որ անօգուտ է ավելի երկար շարունակել պատերազմական գործողությունները: Մեր զորքերի մեջ դիմագրական ոգին ընկած էր, և պետք էր նորից մտածել հաշտության մասին:
s7qsp9tf8spv1y9c8hnprlcrm1muqx1
396712
396711
2026-09-17T21:03:28Z

Այսպիսի տպավորություններով նոյեմբերի 20-ի երեկոյան ժամը 11-ին հասա Երևան և ուղղակի գնացի դաշնակցական խմբակցության ժողովին, որովհետև Ելենովկա կայարանում ինձ սպասում էր հեռախոսային տեղեկություն, որով հաղորդում էին, որ խնդրում են Երևան գալով՝ ուղղակի գնալ խորհրդարան: Ես զեկուցեցի իմ ուղևորության մասին և իմացա, որ զինադադարը ստորագրված է և որ երկու օր հետո պետք է գնալ Ալեքսանդրապոլ, որը ընտրված էր խաղաղության վայր:
Նույն նիստում վարչապետ Օհանջանյանը հայտնեց իր հրաժարական տալու որոշումը և խնդրեց խմբակցությանը մտածել նոր վարչապետի մասին: Խորհրդարանի անդամների տրամադրությունը համանման էր վարչապետի կարծիքին, որովհետև, թվում էր, որ Թուրքիայի հետ խաղաղության բանակցություններ վարելու համար պետք է ոչ այն կառավարությունը, որը պատերազմ էր մղել նրա դեմ:
Գիշերը ուշ ժամին ցրվեցինք:
Մյուս օրը, նոյեմբերի 21-ին, կառավարության նիստում ես զեկուցում տվեցի այն նախապատրաստական քայլերի մասին, որոնք անհրաժեշտ էին խաղաղության խորհրդաժողովի համար: Պետք է ասել, որ ես արդեն նշանակվել էի բանակցությունները վարող պատվիրակության նախագահ, իսկ նախապատրաստական անելիքներ շատ կային: Պետք էր որոշել պատվիրակության կազմը, պաշտոնեության ցուցակը, որոշել հրահանգներ, որոշել հարաբերությունների եղանակը, նախնական խոսակցություն ունենալ բոլշևիկների ներկայացուցիչների հետ: Այդ բոլորը տևեց երկու ամբողջ օր, նոյեմբերի 21-ը և 22-ը: Եվ միայն նոյեմբերի 22-ի 23-ի գիշերը, ժամը 2-ին, ամեն ինչ պատրաստելուց հետո, մեր պատվիրակությունը հատուկ գնացքով ճանապարհվեց Ալեքսանդրապոլ: Այս մասին Փարիզ՝ ՀՀ պատվիրակությանն ուղարկվեց հետևյալ հեռագիրը.
«Ամսի 18-ին ստորագրեցինք յոթօրյա զինադադար Թուրքիայի արևելյան ճակատի հրամանատարի հետ: Մեր պատվիրակությունը Խատիսյանի նախագահությամբ այսօր գնում է Ալեքսանդրապոլ, խորհրդաժողովը բացվելու է այս ամսի 24-ին»:
Պատվիրակության կազմը հետևյալն էր. նախագահ՝ Ալեքսանդր Խատիսյան, Աբրահամ Գյուլխանդանյան (ֆինանսների նախարար), Ստեփան Ղորղանյան (Կարսի նահանգապետ), խորհրդականներ՝ խորհրդարանի անդամ Վահան Մինախորյան (սոցիալիստ հեղափոխական), բարձրագույն դատական ատյանի անդամ Տիգրան Հովհաննիսյան, գնդապետ Աթայան և կապիտան Խնձորյան:
Բանակցությունները վարելու համար մշակվել էին հրահանգներ: Որոշվել էր Թուրքահայաստանի այն նվազագույն սահմանագիծը, որից ավելին կառավարությունը չէր ուզում զիջումներ անել: Բայց մյուս կողմից հրահանգ էր տվել անպատճառ հաշտության դաշնագիր կնքել:
Այդպիսի հրահանգները, հարկավ, պատվիրակությանը դրել էին ծանր դրության մեջ. անհրաժեշտ զիջումների մեջ որոշ սահմաններ պահել, բայց, միևնույն ժամանակ, հնարավորություն չունենալով զենքի զորությամբ շարունակել պատերազմական գործողությունները, այնուամենայնիվ, կնքել հաշտություն:
Լեգրանը և Մդիվանին, Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչները, հրավիրվեցին Հայաստանի կառավարության նիստին, որին ներկա էին նաև մեր պատվիրակության անդամները: Ես անձամբ ճանաչում էի թե՛ Լեգրանին և թե Մդիվանուն: Լեգրանին հիշում եմ դեռ իր աշակերտ եղած ժամանակից, իսկ Մդիվանուն ճանաչում էի քսան տարուց ի վեր, երբ նա, որպես բոլշևիկ, մասնակցել էր պետական փոստի կողոպուտին, և ես, որպես Թիֆլիս քաղաքի գործերը վարող մեկը, առիթ ունեցա հետո տեսնել նրան:
Մենք Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչներից խնդրեցինք ազդեցություն գործադրել թուրքերի վրա՝ մեզ համար նպաստավոր մտքով: Մենք Լեգրանին և Մդիվանուն ծանոթացրեցինք մեր ցանկություններին և օգնելու խոստման պատասխան լսեցինք:
Այդ ընթացքում էր, որ Լեգրանը մեր կառավարությունից թույլտվություն խնդրեց Ադրբեջանից Հայաստանի սահմանները մտցնել երկու գունդ կարմիր զորքեր, որպեսզի, ինչպես ինքն էր ասում, «ավելի իրական ուժ ունենար թուրքերի հետ խոսելու համար»:
Այդ առաջարկը մեր կառավարությունը չընդունեց, որովհետև դա պիտի նշանակեր Հայաստանի զինվորական գրավում բոլշևիկների կողմից: Նիստի ընթացքում որոշվեց, որ խաղաղության պատվիրակությունը և Մդիվանին Երևանից Ալեքսանդրապոլ մեկնեն տարբեր գնացքներով՝ իրար հետևից:
Նիստը վերջացավ ցերեկվա ժամը 4-ին: Մեր մեկնումը նշանակված էր նույն գիշերը ժամը 2-ին: Մութ, ցուրտ գիշերով գնացինք կայարան, ժամը 2-ին մեր գնացքը շարժվեց: Երկու ժամ հետո ճանապարհվեց հաջորդ գնացքը՝ տանելով Մդիվանուն: Մենք շարժվեցինք այն հաշվով, որ Ալեքսանդրապոլ հասնենք ուշ երեկոյան: Բանն այն է, որ այդ ժամանակ Ալեքսանդրապոլ քաղաքը համարյա տեղի բոլշևիկների ձեռքում էր: Մյուս կողմից, թուրքերի ներկայությունը շատ էր գրգռում հարևան թաթարներին: Մենք ուզում էինք տեղ հասնել՝ առանց զարթնեցնելու այդ թաթարների հետաքրքրությունը:
Մեր գնացքը Ալեքսանդրապոլ հասավ երեկոյան ժամը 10-ին:
***
Արդեն նոյեմբերի կեսերին Բաքվում կազմվել էր Հայաստանի հեղկոմը (հեղափոխական կոմիտեն) Կասյանի նախագահությամբ և մասնակցությամբ Ավիս Նուրիջանյանի: Նոյեմբերի 29-ին բոլշևիկյան զորքերը Ղազախից մտան Իջևան (Քարվանսարա):
Սահմանն անցնելով՝ նրանք առանձին թռուցիկով հայտարարեցին, որ իբր թե Հայաստանի գյուղացիները և բանվորները խնդրում են իրենց օգնությունը դաշնակցական կառավարության դեմ: Հայ բոլշևիկների հետևից գալիս էին ռուս Կարմիր զորքերը: Այսպիսով, բացի թուրքական զորքերից, Հայաստանը դեմ հանդիման կանգնած էր ռուս բոլշևիկյան ուժերի, որոնք գործում էին տեղական ադրբեջանյան մասերի հետ միասին:
Որպեսզի Հայաստանի դրության պատկերը լիակատար լինի, պետք է ասենք, որ Վրաստանը, թեև մի կողմից ձգտում էր կատարելապես չեզոք լինել թուրքերի հանդեպ, բայց մյուս կողմից չէր ուզում թույլ տալ որևէ դաշնագիր կամ համաձայնություն կնքվի Հայաստանի և Թուրքիայի միջև ի հաշիվ այն հողամասերի, որոնց վրա Վրաստանն աչք ուներ: Ահա այդ պարագան ցույց տվող գրություններից մեկը.
«11 նոյեմբեր, 1920թ, թիվ 602:
Ղարաքիլիսայի շրջանի թիկունքի պետ, զորավար Արեշյանին:
Սրանով ուղարկում եմ Ձեզ ի տեղեկություն պատճենն իմ գրության 11 նոյեմբերի, թիվ 600, Հայաստանում գործող թուրքական ուժերի արևելյան ճակատի գլխավոր հրամանատարի անունով:
Զորավար Կարալով»:
Հետո մեջ է բերված գրության պատճեն.
«Հայաստանում գործող թուրքական ուժերի արևելյան ճակատի գլխավոր հրամանատարին:
Ծանոթանալով ձեր՝ Հայաստանի գլխավոր հրամանատարի անունով նոյեմբերի 8-ի գրությանը զինադադարի պայմանների վերաբերյալ, որոնցում դուք շոշափում եք Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառը, որտեղ, ըստ այդ պայմանների՝ զինադադարի ժամանակը լրանալուց հետո կարող են բացվել պատերազմական գործողություններ (կետ 5) և զինադադարի ընթացքում իսկ դադարում է երկաթուղային հաղորդակցությունը Սանահին և Ալեքսանդրապոլ կայարանների միջև (կետ 3), ես՝ Վրաստանի Հանրապետության զինվորական ներկայացուցիչը Հայաստանում, հայտնում եմ բողոք և պարտք համարում բացատրել, որ Բորչալուի գավառի չեզոք գոտին Թիֆլիսի նահանգի նախկին սահմաններում Վրաստանի կառավարությունը համարում է իր հողամասը, որի շուրջ նա վեճ է ունեցել Հայաստանի կառավարության հետ, և Խորհրդային Ռուսաստանի հետ կնքված դաշնագրով այդ հողամասը ճանաչվել է անվիճելի վրացական: Ուստի, որևէ հավակնություն Բորչալուի գավառի և նրա սահմաններում գտնվող երկաթուղու մասին իմ կառավարությունը համարում է թշնամական վարմունք ձեր կառավարության կողմից իր նկատմամբ:
Հայաստանում Վրաստանի Հանրապետության զինվորական ներկայացուցիչ.
զորավար Կարալով
Ճիշտ է՝ գնդապետ Միկաբերիձե»:
Այսպիսով, վրաց կառավորությունը, հրաժարվելով Հայաստանի հետ արտաքին թշնամիների դեմ գործակցությունից, վիճելի գոտին հայտարարում է իբրև անվիճելիորէն իրենը՝ հիմնավորելով իր այդ «իրավունքը» Խորհրդային Ռուսաստանի ճանաչման վրա: Վրաց կառավարության այս գիշատիչ ընթացքը ցույց է տալիս, որ մահացու ընդհանուր վտանգի առջև իսկ մեր հարևանները չկարողացան մի փոքր ավելի հեռատես քաղաքականություն վարել և հրաժարվել փոքր բաներից՝ մեծ արժեքների պահպանման համար:
or9zco9fvcn5wjh4fn3jngcwmwvqj65
396719
396712
2026-09-18T07:08:53Z

4gh9y1tum1pt4frcvajekggx16z4bvr
396720
396719
2026-09-18T07:11:00Z
Emptyfear
547
396720
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ ԺԳ. Պատերազմ Թուրքիայի հետ, բոլշևիկների հարձակումը և Հայաստանի Հանրապետության անկախության անկումը
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԲ|Գլուխ ԺԲ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԴ|Գլուխ ԺԴ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
(անավարտ)
Սեպտեմբերի 22-ին թուրքերը մոտեցան Օլթիին: Միաժամանակ, սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի խորհրդային ուժերը մոտեցան Աքսիպարային: Սեպտեմբերի 29-ին սկսվեց միաժամանակ հարձակում Կարսի և Սուրմալուի ուղղությամբ: Հոկտեմբերին ռազմական գործողությունները զարգացան Կարսի նահանգում՝ առաջ բերելով խուճապային վիճակ և նահանջ: Թուրքերն առաջ էին շարժվում Կարսի ուղղությամբ: Հայկական զորքերը նահանջում էին: Ճակատում իրավիճակին ծանոթանալու և տրամադրությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը Կարս ուղարկեց նախարարներ Սիմոն Վրացյանին և բժ. Արտաշես Բաբալյանին: Միաժամանակ, բանակցությունների մեջ մտավ խորհրդային կառավարության ներկայացուցիչ Լեգրանի հետ, ով Մոսկվայից ուղարկվել էր Երևան: Այս բանակցություններն ավարտվեցին համաձայնության նախագծով, հոկտեմբերի 21-ին:
Այդ համաձայնությունը նպատակ ուներ Հայաստանն ապահովել խորհրդային հարձակումից:
Ահա գլխավոր պայմանները.
Հայաստանի Հանրապետության կթողնվեն ամբողջ Երևանի և Կարսի նահանգները, Զանգեզուրի գավառը, Ղազախը և Լոռին:
Թուրքական զորքերը պետք է դատարկեն ամբողջ Ռուսահայաստանը մինչև 1914 թվի սահմանները:
1914 թվի սահմանից մինչև Տրապիզոն, Էրզրում և Մուշ տարածությունից թորքական զորքերը պետք է նահանջեն և այնտեղ պետք է մնա միայն թուրքական վարչությունը:
Այդ բոլորից հետո միայն, Ռուսաստանի օժանդակությամբ և աջակցությամբ, պետք է սկսվեն բանակցություններ Անկարայի և Հայաստանի կառավարությունների միջև՝ սահմանների վերաբերյալ վերջնական եզրակացության հանգելու համար:
Ռուսաստանը Հայաստանին կտա նավթ և դրամ (գումարը ճշտված չէր):
Ռուսաստանը Հայաստանի կառավարությանը կզիջի մի քանի հայկական մշակութային հիմնարկություններ, որոնք գտնվում են ռուսական քաղաքներում, իրենց ամբողջ հարստությամբ, ինչպես Լազարյան ճեմարանը, գրադարաններ և այլն:
Այդ բոլորի փոխարեն Հայաստանը Խորհրդային Ռուսաստանին կզիջի զենքի, ռազմամթերքի տարանցման (տրանզիտի) իրավունք, որի 100-ից 25-ը կթողնվի Հայաստանին, իսկ մնացած 75-ը կփոխադրվի երրորդ կետ՝ հիշված գծի այն կողմը, իսկ այդ զենքն ու ռազմամթերքը ոչ մի դեպքում չպետք է գործածվի Հայաստանի դեմ:
Այս համաձայնագիրը Լեգրանը պիտի տաներ Մոսկվա, իսկ մինչ այդ՝ պայմանագիրը ընդունել պիտի տար Ադրբեջանին: Բայց երկար մնաց Բաքվում, և Մոսկվան այդ համաձայնությունը այլևս չվավերացրեց:
Այսպիսով, ՀՀ կառավարությունը մի կողմից պատերազմ էր մղում թուրքերի դեմ, մյուս կողմից՝ բանակցություններ վարում Խորհրդային Ռուսաստանի հետ, իսկ երրորդ կողմից՝ աշխատում էր բարձրացնել ժողովրդի տրամադրությունը և զորահավաքի ենթարկել ազգաբնակչությանը:
Հոգեբանական բնույթ ունեցող միջոցառումներից պետք է հիշատակել ժողովրդին ուղղված կոչերը, ժողովները և երկու անգամ հրավիրված խորհրդարանի արտակարգ նիստերում արտասանված ճառերը:
Գործնական քայլերից ամենից կարևորը ազգաբնակչության զորակոչն էր մինչև 37 տարեկանները: Բանակի թիվը հասնում էր մինչև 40 հազար հոգի: Նորակոչներին վարժեցնելու բավականաչափ ժամանակ չկար:
Կառավարությունը հրատարակեց թռուցիկներ «դեպի ճակատ» վերնագրով: ՀՅԴ Բյուրոն հրատարակեց կոչ «ընկերներին»: Վերջապես, բոլոր քաղաքական կուսակցությունները՝ Ժողովրդական, սոցիալ-դեմոկրատները, սոցիալիստ հեղափոխականները, հնչակյանները, մի խոսքով՝ հայ քաղաքական մտքի բոլոր երանգները հրատարակեցին կոչեր՝ ուղղված ժողովրդին:
Պատկերը ամբողջացնելու համար պետք է ասել, որ այդ ժամանակ բոլշևիկյան կարմիր բանակը, որ գրավել էր Ղարաբաղը, Զանգեզուրի վրայով առաջանում էր դեպի Նախիջևան: Բոլշևիկները բանակցությունների քաղաքականությամբ հետապնդում էին միայն մեկ նպատակ՝ ժամանակ շահել և քնացնել մեր արթնությունը, իսկ Հայաստանը, փաստորեն, հետզհետե սեղմվում էր թուրք-բոլշևիկյան միացյալ ուժերի երկաթե օղակում:
***
Դեպքերը լուսաբանելու համար ավելորդ չենք նկատում այստեղ մեջբերել ՀՀ մի քանի դիվանագիտական նոտաներ ու հաղորդագրություններ, որոնք ուղարկվել են այն ժամանակներում:
Ահարոնյան, Փարիզ, Թեհրանից, 15 մայիսի:
«Թուրք-քրդական ուժերը՝ անցնելով Մակույով, կենտրոնանում են Նախիջևանում, պատրաստում են ուժեղ հարձակում գործել Հայաստանի վրա: Ես բողոքի նոտաներ եմ ուղղել դաշնակիցների ներկայացուցիչներին և պարսից կառավարությանը: Բողոքեք ուժեղ կերպով ձեր կողմից և հաղորդեք մեզ արդյունքը: Հույս ունեմ ստանալ նպաստավոր արդյունք Բաքուբայի գաղթականների խնդրի վերաբերյալ: Երկու ամիս է կտրված եմ կառավարությունից: Հաղորդեք մեզ երկրի դրությունը: Փախստականների վիճակը ծանր է: Ամեն կողմից օգնութուն են խնդրում: Միջոցներ չունենալով, խնդրում եմ փոխարինաբար տալ, եթե կարող եք: Հայաստանի ներկայացուցիչ՝ Արղության»:
Ուղղված է դաշնակիցների ներկայացուցիչներին:
«Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Վրաստանում:
10 հուլիս, 1920, Թիֆլիս,
Ձերդ գերազանցութիւն,
Հայաստանի կառավարությունից ստացված տեղեկությունների համաձայն, բոլշևիկյան զորքերը՝ հակառակ Խորհրդային վստահացումներին՝ գրավելով Ղարաբաղը, ուղևորվել են դեպի Զանգեզուր, հուլիսի 5-ին գրավել են Գորիս քաղաքը և պարզապես նպատակ ունեն շարունակելու իրենց արշավանքը դեպի հարավ, և, այսպիսով, իրագործելով խորհրդային զորքերի միացման ծրագիրը, Հայաստանի հողի վրայով Քեմալ փաշայի թուրք ազգային զորքերի հետ: Հայաստանի Հանրապետության բանակը իր ուժերի և հնարավորությունների չափով ամեն կերպ դիմադրում և շարունակելու է դիմադրել խորհրդային զորքերին, բայց հազիվ թե հնարավորություն ունենա արգելել նրանց միանալը թուրք ազգային զորքերի հետ, եթե դաշնակիցները նրան ցույց չտան իրական և արտակարգ օգնություն:
Հաղորդելով ձեզ վերոհիշյալը՝ պատիվ ունեմ խնդրելու ձերդ գերազանցությանը ձեր կառավարությանը հաղորդել ներկա վիճակի բովանդակությունը և, միևնույն ժամանակ, հայտնել ինձ, թե ինչպիսի միջոցներ է ձեռնարկում ձեր կառավարությունը Հայաստանին արտակարգ օգնություն ցույց տալու համար:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, իմ բարձր հարգանաց հավաստիքը:
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ՝ Տ. Բեկզադյան»:
Փարիզ, Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը,
«Խուսափելու համար հնարավոր թյուր տեղեկություններից՝ Խորհրդային Ռուսաստանի հետ մեր զինադադարի մասին, անհրաժեշտ է բացատրել և ընդգծել, որ զինադադարին պետք է հաջորդի վերջնական դաշնագիր Երևանում: Ռուս խորհրդային զորքերից գրաված հողամասերը չեն դադարում վեճի առարկա լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և Հայաստանը շարունակելու է եռանդով պնդել իր իրավունքների վրա:
12 օգոստոս, թիվ 378,
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ՝ Բեկզադյան»:
Հեռագիր Երևանից Փարիզ,
«Սեպտեմբերի 28-ին թուրքական բավական մեծ զորամաս հարձակվեց Կարսի մեր ուժերի վրա: Թշնամու ճնշման տակ մենք դատարկեցինք Կարաուրգանը, Սարիղամիշը, Կաղզվանը: Կռիվը շարունակվում է: Հայաստանի ամբողջ ժողովուրդը, մի մարդու նման, պաշտպանում է հայրենիքը: Խնդրում եմ անհրաժեշտ քայլեր անել իրական օգնություն ստանալու համար: Շտապողական, թիվ 5260, 1 հոկտեմբեր, Օհանջանյան»:
Հեռագիր Երևանից,
«Կարսի ճակատը համեմատաբար հանգիստ է: Հոկտեմբերի 27-ին թշնամին չորս ուղղություններով հարձակվեց Իգդիրի վրա և գրավեց Կարակալա կամուրջը: Կռիվը շարունակվում է. կանչված են 83 և 84 կարգեր:
Թիվ 6101, 28 հոկտեմբերի, Օհանջանյան»:
***
Դաշնակիցների Թիֆլիսի ներկայացուցիչներին կատարված բոլոր դիմումների միակ իրական հետևանքը եղավ այն, որ անգլիական բարձր կոմիսար, գնդապետ Սթոքսը պտույտ տվեց Կարսի ճակատում և գտավ այն ամուր (գոնե այսպես հայտարարեց հայկական իշխանութիւններին): Կովկասում եվրոպական իշխանությունները Հայաստանին ոչ մի ուրիշ օգնություն ցոյց չտվեցին:
Փարիզում մեծ պետություններին կատարված դիմումը Ազգերի լիգայում առաջ բերեց վիճաբանություններ, որտեղ հիանալի ճառեր արտասանեցին դր. Նանսենը, անգլիական ներկայացուցիչ Բալֆուրը, ֆրանսիական նախարար Վիվիանին: Ընտրվեց միջազգային հանձնաժողով հայ-թուրքական կռիվը խաղաղեցնելու համար՝ բաղկացած առաջնակարգ եվրոպական գործիչներից, Պոլսում ամերիկյան նախկին դեսպան Մորգենթաուն այդ նպատակով պետք է մեկներ Հայաստան: Բայց մինչ հանձնաժողովը պատրաստվում էր այդ քայլն անել, Հայաստանում ամեն ինչ վերջացավ:
Այսպիսով, դրության ամբողջ ծանրությունը ընկած էր հայ ժողովրդի, հայկական բանակի ու կառավարության վրա: Կառավարությունն անում էր լավագույնը, բայց հայկական ուժերը անբավարար էին սարսափելի վտանգը չեզոքացնելու համար: Թուրքերն առաջանալով՝ մոտենում էին Կարսին:
Հոկտեմբերի 18-ին կառավարությունը Թիֆլիս ուղարկեց զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանին՝ վրաց կառավարությանը համոզելու, որ Հայաստանի կառավարության հետ համաձայնության գա միացյալ ուժերով կռվելու Հայաստանին ու Վրաստանին սպառնացող կրկնակի վտանգների դեմ: Հայկական կառավարությունը հանձն էր առնում պահել թուրքական ճակատը, իսկ վրացիները պետք է հետ մղեին բոլշևիկյան վտանգը: Այդ բանակցություններին մասնակցում էր անգլիական բարձր կոմիսար, գնդապետ Սթոքսը, ով իր մոտ էր հրավիրել հայ և վրացի նախարարներին: Հայերն իրենց առաջարկը հիմնավորում էին ապագա այն վտանգով, որը Վրաստանի համար հերթական պիտի դառնար Հայաստանի հնարավոր անկումից հետո: Վրացիները տատանվում էին և չէին համարձակվում չեզոքությունից դուրս գալ:
Վրացիները չընդունեցին մեր կառավարության առաջարկը: Ռուբեն Տեր-Մինասյանի առաքելությունը հաջողություն չունեցավ: Վրացիները թուրքական հարձակում Վրաստանի դեմ չէին սպասում, իսկ բոլշևիկների հետ իրենց կնքած դաշնագիրը համարում էին վստահելի ու անխախտելի:
Այսպիսով, դրսի օգնության վերջին հույսը ջուրն ընկավ, և Հայաստանը, բառիս բուն իմաստով, մնաց միայնակ իր մեծ թշնամիների դիմաց: Պետք է պարզ և որոշակի պատկերացնել այս վիճակը, որպեսզի կարելի լինի անաչառ կերպով վերլուծել անցքերը: Այսօր էլ փաստերը չեն հերքվում: Իսկ այդ փաստերը հաստատում են, որ թուրքերը Հայաստանի նկատմամբ ունեին պարզ և որոշ նպատակ՝ թույլ չտալ Սևրի դաշնագրի գործադրությունը, թույլ չտալ հայկական պետությանն ամրանալ: Բոլշևիկներն օգնում էին թուրքերին՝ ղեկավարվելով «համաշխարհային հեղափոխական» նկատառումներով: «Եթե համաշխարհային հեղափոխության գերագույն նպատակների համար հարկավոր լինի զոհել մեկ միլիոն հայ, պետք է զոհել»,- ասում էին նրա ականավոր գործիչները: Այսքանից հետո ուղղակի ծիծաղելի է միամիտ մարդկանցից լսել այն միտքը, թե 1920 թվին բոլշևիկները թուրքական ավերումից փրկեցին Հայաստանը:
Հայաստանի ներսում ուժերի լարումը հասել էր ծայրայեղ աստիճանի: Ամեն տեղ լսվում էր՝ «ամենքդ դեպի ճակատ, ամեն ինչ ճակատի համար»: Զորահավաքի ջանքերն անսահման էին. կուսակցական գործիչները և մամուլը աշխատում էին ամբողջ թափով: Բայց այդ բոլորը բավական չէր առաջացող վտանգի առաջն առնելու համար: Բացի այդ, բոլշևիկներն օգնելով թուրքերին, Հայաստանին մազութ (վառելանյութ) չէին տալիս, և մեր գնացքները դժվարությամբ էին շարժվում: Մեր շոգեկառքերը արագությամբ պետք է հարմարեցվեին փայտե վառելիքի գործածության համար: Միևնույն ժամանակ, մոտենում էր ձմեռը:
Պատկերը կատարյալ դարձնելու համար ներկայացնեմ մի փաստաթուղթ, որը ցույց է տալիս, թե ինչպես էին իրերի դրությունը ներկայացնում թուրքական աղբյուրները:
Պաշտոնական «Անատոլիա գործակալությունը» 1920 թվի հոկտեմբերի 23-ի իր տեղեկագրով հաղորդում էր հետևյալը.
«Անատոլիա գործակալությունը պարտք է համարում համաշխարհային կարծիքին տալ հետևյալ լուսաբանություններն այն կռիվների մասին, որոնք սկսվել են Կովկասում թուրք ազգային ուժերի և հայ դաշնակ խմբերի միջև:
«Հայաստանի Հանրապետության հաստատումից հետո Երևանի կառավարությունը նպատակ էր դրել ոչնչացնել կամ ստիպել գաղթել այն թուրքերին, որոնք հաստատվել էին երկրում և կազմում էին հանրապետության ամբողջ ազգաբնակչության կեսը: Այդ քաղաքականությունը, որը հետապնդվում էր համառությամբ և որոշ կանոնավոր ծրագրով, ձգտում էր մեծացնել ազգային հողը՝ հաստատելով եկվոր փախստական հայերին այն տեղերում, որոնք մնացին ազատ՝ թուրքերի մահով կամ փախուստի պատճառով: Օգտվելով այն բանից, որ մահմեդական ազգաբնակչությունը անկարող էր իր ձայնը լսեցնել արևմտյան աշխարհին, դաշնակները երկու տարի անընդհատ շարունակում էին իրենց ավերիչ գործը: Համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների, որոնք կազմվել են Երևանի մահմեդական միության ձեռքով և ներկայացվել դաշնակից պետությունների ներկայացուցիչներին Կովկասում և Պոլսում, մինչև 1919 թվի վերջը, միայն Հայաստանի սահմաններում գտնված շրջաններում 199 թուրքական գյուղեր այրվել են և նրանց ազգաբնակչությունը, որ հասնում էր 135 հազարի, մեծ մասամբ կոտորվել է: Միայն մի փոքր մասը կարողացավ փախչել Ադրբեջան, որտեղ Մուսավաթ կուսակցության խորհրդարանը քվեարկեց 250 միլիոն ռուբլի վարկ՝ նրանց պաշտպանության համար: Այս գումարը կարող է որոշ գաղափար տալ դաշնակների վայրագությունների, զոհերի թվի և զրկանքների մասին:
Դաշնակները չբավականացան կատարելով այս ջարդը Հայաստանի Հանրապետության սահմաններում: Հայկական խմբերը մտան նաև Ադրբեջան և այրեցին մոտ 20 թուրքական գյուղեր Ղարաբաղի նահանգում՝ կոտորելով ամբողջ ազգաբնակչությանը: Այս հանցանքների մասին Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես հաղորդել է դաշնակիցների բոլոր պետությունների ի գիտություն: Հետևողական կոտորածի այս ծրագիրը հավասարապես գործադրվել է նաև հանրապետության հարևան շրջաններում: Հավատարիմ ինքնորաշման իրավունքին, որը դաշնակից պետությունները, իրոք, ընդունում էին միմիայն իրենց հովանավորյալների համար, Կարսի շրջանում բնակվող թուրքերը հրաժարվեցին ընդունել հայկական տիրապետությունը: Զորավար Ադամյանը (այդ անունով զորավար Հայաստանում չի եղել. Կարսում եղել են զորավարներ Փիրումյանը, Հովսեփյանը և նահանգապետ, զորավար Ղորղանյանը – ծանոթագրություն Խատիսյանի) անցյալ տարի ներկայացրեց վերջնագիր, որով նրանց առաջարկվում էր ընդունել այդ տիրապետությունը 24 ժամվա ընթացքում: Այդ գյուղերի մեծ մասը, հաղորդակցության միջոցների պակասության պատճառով, նախքան կկարողանար տեղեկանալ այդ վերջնագրի մասին, հայերը թնդանոթներով այրեցին և քարուքանդ արեցին մոտ 40 գյուղեր:
Այն զենքով ու ռազմամթերքով, որ հանուն քրիստոնեության Եվրոպայի և Հայաստանի իմպերիալիստները նրանց մատակարարում էին առատորեն, դաշնակները կարողացան տարածել իրենց ջարդերը և կողոպուտները մինչև օսմանյան սահմանները, և մեր ցեղակից ու կրոնակից եղբայրները հազարներով սկսեցին փախչել դեպի մեր սահմանները: Մեր սահմանակից նահանգների բնակիչները՝ այդքան հանցանքներից հուզված և զայրացած, արդեն մի քանի ամիս առաջ վճռեցին օգնության հասնել իրենց եղբայրներին: Միայն կառավարության ձեռք առած միջոցները կարողացան այն ժամանակ արգելել թուրք ազգային ուժերին խիստ դաս տալ հայկական հրոսակախմբերին:
Սահմանի մյուս կողմում իրենց գործը կատարելուց հետո, դաշնակները համարձակություն ունեցան անցնելու օսմանյան երկիրը և այնտեղ գործի դնել իրենց ավերիչ ծրագրերը, որպեսզի այնտեղ ստեղծեն ֆեթ ակոմպլի (կատարված իրողություն)՝ սպասելով նախագահ Վիլսոնի վճռին: Սեպտեմբերի 24-ին մեր սահմանային պահակները անակնկալ կերպով հարձակման ենթարկվեցին: Մեր զորքերը, հաղթելով թշնամուն, նրանց հալածեցին մինչև Սարիղամիշի շրջանը, որը բնակված է միայն թուրքերով: Մեր ձեռքն ընկած փաստաթղթերը ցույց են տալիս, որ հայկական հարձակումը պատրաստված է եղել խնամքով՝ նպատակ ունենալով տիրել Էրզրումին: Հայկական խմբերի հետապնդումը, որոնք սահմանի մյուս կողմում, մեր եղբայրներին ջարդելուց հետո մեր գյուղերում էլ մահ ու ավերած էին բերել, օրինական ինքնապաշտպանություն է և մեր ժողովրդի ավանդական իրավունքը: Թուրք ժողովուրդը հայ և որևէ այլ ժողովրդի դեմ չի տածում ոչ մի հարձակողական զգացմունք: Թափված արյան պատասխանատվությունը ընկնում է միայն հայերի և նրանց հովանավորող իմպերիալիստների վրա, որոնք հետապնդում են թուրք ազգը կործանելու ծրագիր»:

6yxrcru7alizjwhaovg2yzcsl9arywr
396721
396720
2026-09-18T07:13:25Z
Emptyfear
547
396721
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ ԺԳ. Պատերազմ Թուրքիայի հետ, բոլշևիկների հարձակումը և Հայաստանի Հանրապետության անկախության անկումը
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԲ|Գլուխ ԺԲ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԴ|Գլուխ ԺԴ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Ես Հայաստանը թողեցի 1920 թվի հունիսի վերջին: Չորս ամիս բացակա էի երկրիցս: Ես Հայաստանը թողեցի բոլշևիկյան ապստամբության բռնկումից հետո և գտա այն պատերազմական վիճակում: Այդ չորս ամսվա ընթացքում մեր երկիրը հասել էր իր ուժեղացման և հողային ծավալման գագաթնակետին:
Այդ շրջանում կառավարությունը անփոփոխ գտնվում էր ՀՅԴ Բյուրոյի ձեռքում բժ. Համո Օհանջանյանի նախագահության տակ: Այդ կառավարության առաջին գործը եղավ բոլշևիկյան շարժման ճնշումը:
Ապստամբության ճնշումից հետո կառավարությունը դիմեց իր երկրորդ նպատակին. ոչնչացնել այն որջերը, որոնք չէին ճանաչում կառավարության իշխանությունը և այդ վայրերի ազգաբնակչությունը հպատակության բերել: Այդպիսի որջեր էին՝ Զանգիբասար, Բոյուք Վեդի և Կարսի նահանգի մի քանի շրջաններ: Այս նպատակը ևս իրականացավ հաջողությամբ: Կառավարության իշխանությունը այլևս չուներ բաց թշնամիներ մահմեդական շրջաններում: Հուլիսի 12-ին և 15-ին մեր զորքերը գրավեցին Բոյուք Վեդին, Գայլի Դրունքը, Բաշ-Նորաշենը:
Ապստամբությունը ճնշելուց և ըմբոստ շրջանները հպատակության բերելուց հետո՝ կառավարությունը իր ուշադրությունը դարձրեց ազգաբնակչության սննդի վրա: Նրան սով էր սպառնում: Կառավարությունը հեռագրեր ուղարկեց Փարիզ՝ ՀՀ պատվիրակությանը խնդրելով միջոցներ ձեռք առնել ալյուր և սերմացու ուղարկելու համար: Ահա այդ հեռագրերից մեկը.
«Բաթում, հայկական հյուպատոս Աթաբեկյանին:
«Խնդրում եմ Թախթաջյանի միջոցով Փարիզ՝ պատվիրակության նախագահ Ահարոնյանին հաղորդել հետևյալը.- Ցանվել է մոտավորապես մի միլիոն փութ, սպասվում է հունձ մոտ ութ միլիոն: Պակասում է երեք կամ չորս միլիոն փութ: Ամերիկյան կոմիտեի միջոցով ստացվել է ընդամենը 81 հազար տոննա, որից 60 հազարը գործ է ածվել Հայաստանում, 11 հազարը ծախվել է տեղափոխության վրա, 10 հազարը կոմիտեն վաճառել է Հայաստանի կառավարությանը: «Ռիվըր Արաքս»-ի միջոցով ուղարկված ալյուրը արդեն ստացվել է: Շուտով ձեզ կհեռագրեմ մեր կարիքները, որոնք կարող են հոգացվել Սկանդինավյան պետությունների առաջարկության համաձայն՝ հինգ տարվա վարկով: 8 հուլիս, թիվ 45000: Արտաքին գործերի նախարար՝ Օհանջանյան»:
Միաժամանակ, կառավարությունը պատրաստվելով Սևրի դաշնագրի ստորագրությանը և վճռած լինելով մտնել Ազգերի լիգա՝ լիազորել էր ՀՀ պատվիրակությանը ստորագրել Սևրի դաշնագիրը և տալ հայտարարություն Ազգերի լիգային:
Ահա այդ լիազորագրերը, որոնք ուղարկվեցին հեռագրով.
«Բաթում, Հայաստանի գլխավոր հյուպատոսին. խնդրում եմ հեռագրել Փարիզ՝ դաշնակիցների Գերագույն խորհրդին, պատճենը՝ ՀՀ պատվիրակության նախագահ Ահարոնյանին: Ի լրացումն այն լիազորությունների, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված են ՀՀ պատվիրակության նախագահ Ահարոնյանին 1918 թվականի դեկտեմբերի 7-ին, Հայաստանի կառավարությունը սրանով Ահարոնյանին տալիս է իշխանություն և իրավունք՝ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել խաղաղության դաշնագիրը, որը դաշնակից պետությունների կողմից ներկայացված է Թուրքիային: Թիվ 3743, հունիս 20, Հայաստանի Հանրապետության նախարարապետ՝ Համո Օհանջանյան»:
«Լիազորագիր՝ ուղարկված՝ հատուկ սուրհանդակի միջոցով.
Հրահանգելով Փարիզի պատվիրակությանը՝ ստորագրել Սևրի դաշնագիրը՝ ՀՀ կառավարությունը միևնույն ժամանակ մտահոգված էր Բաթումի վրայով դեպի Սև ծով ելքի խնդրով:
Ինչպես հայտնի է, այդ հարցը տաք վիճաբանությունների նյութ էր դարձել Սան Ռեմոյում, բայց առանց որևէ արդյունքի: Այդ պատճառով, կառավարությունը առանձին հեռագրով հատուկ հրահանգներ տվեց Բաթումի հարցի մասին: Ահա այդ հեռագիրը՝ ռադիոյով ուղարկված Բասրայի վրայով.
«Փարիզ, Ահարոնյանին,
Հայկական կառավարությունը, նկատի առնելով պայմանների փոփոխությունը, անհրաժեշտ է գտնում Հայաստանի և Վրաստանի միջև Բաթումի շրջանում գծել հետևյալ սահմանները: Առաջարկված սահմանը սկսվում է Սև ծովի ափին՝ Բաթումի նավահանգստից, որի մի մասը պետք է լինի Հայաստանի Հանրապետության սեփականություն, շարունակվում է Ճորոխի հովտով և նրա մեջ թափվող Իմիրխենչայ և Արդանուշսու գետակների հոսանքով, հետո բարձրանալու է Արդանուշսուի հովտով, հասնում Ալլագուզի լեռնանցքը՝ այսպիսով փակելով այն հողամասը, որը կտրվում է Բաթում-Արդահան ճանապարհով: Տարածքային այս պահանջը հիմնավորվում է այն անհրաժեշտությամբ, որ ներկայանում է պետությանը՝ ունենալ ելք դեպի ծով՝ իրագործելի մոտ ապագայում: Այս ելքը տալիս է Ճորոխի հովիտը: Բաթումի նահանգի պահանջած հողամասը աշխարհագրական տեսակետից պարունակում է 15 հազար հայ, 25 հազար թուրք և այլ մահմեդականներ, իսկ վրացի՝ ընդամենը 5 հազար հոգի»:
***
Ես դիտմամբ մեջ բերեցի այդ բոլոր հեռագրերը և գրությունները, ցույց տալու, թե որքան ուժեղ թափով էր զարգանում պետական կյանքը Հայաստանի թե ներսում և թե դրսի աշխարհի համար: Մի կողմից, Հայաստանը ամրանում էր ներքնապես, մյուս կողմից, մտնում էր միջազգային հաղորդակցության մեջ, իսկ փոխառության միջոցով կարգի էր բերում իր ելևմուտքը:
Սեպտեմբերի 22-ին թուրքերը մոտեցան Օլթիին: Միաժամանակ, սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի խորհրդային ուժերը մոտեցան Աքսիպարային: Սեպտեմբերի 29-ին սկսվեց միաժամանակ հարձակում Կարսի և Սուրմալուի ուղղությամբ: Հոկտեմբերին ռազմական գործողությունները զարգացան Կարսի նահանգում՝ առաջ բերելով խուճապային վիճակ և նահանջ: Թուրքերն առաջ էին շարժվում Կարսի ուղղությամբ: Հայկական զորքերը նահանջում էին: Ճակատում իրավիճակին ծանոթանալու և տրամադրությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը Կարս ուղարկեց նախարարներ Սիմոն Վրացյանին և բժ. Արտաշես Բաբալյանին: Միաժամանակ, բանակցությունների մեջ մտավ խորհրդային կառավարության ներկայացուցիչ Լեգրանի հետ, ով Մոսկվայից ուղարկվել էր Երևան: Այս բանակցություններն ավարտվեցին համաձայնության նախագծով, հոկտեմբերի 21-ին:
Այդ համաձայնությունը նպատակ ուներ Հայաստանն ապահովել խորհրդային հարձակումից:
Ահա գլխավոր պայմանները.
# Հայաստանի Հանրապետության կթողնվեն ամբողջ Երևանի և Կարսի նահանգները, Զանգեզուրի գավառը, Ղազախը և Լոռին:
# Թուրքական զորքերը պետք է դատարկեն ամբողջ Ռուսահայաստանը մինչև 1914 թվի սահմանները:
# 1914 թվի սահմանից մինչև Տրապիզոն, Էրզրում և Մուշ տարածությունից թորքական զորքերը պետք է նահանջեն և այնտեղ պետք է մնա միայն թուրքական վարչությունը:
# Այդ բոլորից հետո միայն, Ռուսաստանի օժանդակությամբ և աջակցությամբ, պետք է սկսվեն բանակցություններ Անկարայի և Հայաստանի կառավարությունների միջև՝ սահմանների վերաբերյալ վերջնական եզրակացության հանգելու համար:
# Ռուսաստանը Հայաստանին կտա նավթ և դրամ (գումարը ճշտված չէր):
# Ռուսաստանը Հայաստանի կառավարությանը կզիջի մի քանի հայկական մշակութային հիմնարկություններ, որոնք գտնվում են ռուսական քաղաքներում, իրենց ամբողջ հարստությամբ, ինչպես Լազարյան ճեմարանը, գրադարաններ և այլն:
# Այդ բոլորի փոխարեն Հայաստանը Խորհրդային Ռուսաստանին կզիջի զենքի, ռազմամթերքի տարանցման (տրանզիտի) իրավունք, որի 100-ից 25-ը կթողնվի Հայաստանին, իսկ մնացած 75-ը կփոխադրվի երրորդ կետ՝ հիշված գծի այն կողմը, իսկ այդ զենքն ու ռազմամթերքը ոչ մի դեպքում չպետք է գործածվի Հայաստանի դեմ:
# Այս համաձայնագիրը Լեգրանը պիտի տաներ Մոսկվա, իսկ մինչ այդ՝ պայմանագիրը ընդունել պիտի տար Ադրբեջանին: Բայց երկար մնաց Բաքվում, և Մոսկվան այդ համաձայնությունը այլևս չվավերացրեց:

cv6d4hl3heoqffj0z09zvgusdpd33w0
396768
396721
2026-09-18T09:40:15Z

# Հայ-թուրքական սահմանների հարցը վիճակագրական և հանրաքվեի հարց է լինելու՝ համաձայն նախագահ Վիլսոնի և բոլշևիկների հռչակած ինքնորոշման սկզբունքերի: Բոլոր վիճելի շրջանների ազգությունները պիտի հրավիրվեն որոշելու իրենց քաղաքական ապագան: Նրանք կարող են, առանց որևե մեկից կախում ունենալու, վճռել իրենց անկախ պետության կազմը և կամ հայտնել, թե երկու երկրներից որին են կցվում: Ձեր ժողովրդի կատարյալ ազատությունը ապահովելու համար, մենք ընդունում ենք, որ վիճելի շրջանների պահպանությունը լինի, մինչ այդ, մեր երկրների ժանդարմների մասերով: Այդ հանրաքվեն լինելու է, իհարկե, որքան կարելի է շուտ: Անկարայի կառավարությունը անկեղծ և խոր համոզմունք ունի, որ այսպիսի լուծումը բուն արդարությունն է և համապատասխան բոլոր մարդկության շահերի, այդ թվում՝ հայ և թուրք ժողովուրդների, որոնք ապրում են վիճելի հողամասերում: Սակայն, դժբախտաբար, մենք կարծում ենք, որ Արևմուտքի իմպերիալիստներին, մանավանդ Անգլիային հաճելի լինելու համար, Երևանի կառավարությունը դիմադրում է այս եղանակով լուծմանը, որը մեծ վիրավորանք է հասցնում Ամերիկայի և Ասիայի ժողովուրդներին, Արևմուտքի պաշտպանների կողմից քարոզած և ի գործ դրած քաղաքական վարդապետություններին:
# Թուրքիան հանձն է առնում իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները տալ իր հարևաններին, որպեսզի նրանք կարողանան կատարյալ անկախության և ապահովության մեջ զարգանալ:
# Մենք մեր միջոցներով կօգնենք Հայաստանի պարենավորման և երկրում տնտեսական նորմալ դրության հաստատմանը:
# Երկու կողմերը հանձն են առնում իրենց երկաթուղիներով և հաղորդակցության բոլոր ճանապարհներով ազատ անցք տալ մյուս կողմին պատկանող անձանց և ապրանքներին ու արգելք չեն հարուցելու մյուս կողմին ծովի, ինչպես նաև այլ երկրների միջև եղած տրանզիտի դեմ:
# Թուրքիան հանձն է առնում իրենց օջախներում վերաբնակեցնել համաշխարհային պատերազմի պատճառով իրենց հողամասերից գաղթող հայերին և նրանց տալ ամենաքաղաքակրթված երկրներում ազգային փոքրամասնություններին տրված ամենալայն իրավունքները:
# Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը նրա ապահովության համար տա պետք եղած երաշխիքները: Մեր պատվիրակները ձեր բանակցողներին սպասում են Ալեքսանդրապոլում: Այս վերջինները պետք է ունենան իրենց հետ բանակցելու և հաշտություն ստորագրելու համար անհրաժեշտ լիազորագրերը:
# Հաշտության բանակցությունների ընթացքում թշնամական գործողությունները դադարեցնելու, զինադադարի պայմանները ձեզ կհաղորդվեն մեր Արևելյան ճակատի գլխավոր հրամանատարի կողմից:
Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ահմեդ Մուխթար»:
Խորհրդարանի նիստում այս պայմանները կարդալուց հետո վարչապետը հայտարարեց, որ «Հայաստանի պատիվը և շահերը» թույլ չեն տալիս ընդունել դրանք:
Ահա Համո Օհանջանյանի արտասանած խոսքերը.
«Դուք տեսնում եք արդեն, թե ինչպես մեր հակառակորդների ասածները և գործերը չեն համապատասխանում իրար: Այն ժամանակ, երբ մենք ընդառաջ ենք գնում իրենց իսկ առաջարկած զինադադարի պայմաններին և անմիջապես գործադրում, նրանք մեջ են բերում նոր պահանջներ, որոնց կատարումով Հայաստանը պիտի կիսվի, զինաթափվի և ինքնապաշտպանության միանգամայն անընդունակ դառնա: Այդ բոլորի հետ նրանք չեն մոռանում ընդգծել, որ Հայաստանը ապահովության երաշխիքներ պիտի տա Թուրքիային: Դա նշանակում է, որ հետագայում ևս պիտի նոր պահանջներ դրվեն և այս անգամ, գուցե Հայաստանի ոչնչացման խնդիրը հրապարակ բերվի, և հենց այդ նպատակով էլ Անկարայի կառավարությունը իր բանակները շարժել է Հայաստանի վրա:
Այսպիսով, հայ ժողովուրդը կանգնած է ծանր փորձության առջև, նա կամ պետք է կռվի կամ անխնա մորթոտվի թուրքերի ձեռքով:
Կառավարությունը, սպառելով բոլոր խաղաղ միջոցները, կրկին փարվել է զենքին, որովհետև երկրի ու ժողովրդի փրկության ուրիշ ելք չկա»:
Խորհրդարանը ծափահարություններով ընդունեց վարչապետի խոսքերը: Պատերազմական գործողությունները վերսկսվեցին, բայց այս անգամ դրանք տևեցին միայն մեկ շաբաթ:
Զինվորական իշխանությունները, զինվորական նախարարը, կառավարությունը, խորհրդարանի անդամները օրը օրին համոզվում էին, որ անօգուտ է ավելի երկար շարունակել պատերազմական գործողությունները: Մեր զորքերի մեջ դիմագրական ոգին ընկած էր, և պետք էր նորից մտածել հաշտության մասին:
Իրերի ճշգրիտ վիճակը լիովին և ամեն կողմից պարզելու համար կառավարությունը դիմեց հետևյալ քայլերին. մեր զորամասերի տրամադրության և կռվելու ընդունակության մասին նախ հարցումններ ուղղեց զինվորական իշխանություններին, երկրորդ՝ սկսեց պատրաստել խաղաղության բանակցություններ Թուրքիայի հետ, և երրորդ՝ խորհրդարանական խմբակցությունների մասնավոր խորհրդակցության ընթացքում զեկուցեց ճակատի խիստ խուճապային վիճակի մասին:
Խմբակցությունները իրենց կողմից չորս պատգամավորներից բաղկացած հատուկ հանձնախումբ ուղարկեցին Ալեքսանդրապոլ՝ այնտեղի դրության հետ ծանոթանալու համար: Այդ հանձնախմբին մասնակցում էր նաև նախկին վարչապետ Հովհաննես Քաջազնունին:
Զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանն այս շրջանում գրեթե ամբողջ ժամանակ գտնվում էր ռազմաճակատի մոտ՝ Աղին կայարանում, և գիտեր, որ իրերի դրությունը մոտ է տագնապալից դառնալուն: Ռազմաճակատի դրության մասին ստացված բոլոր տեղեկությունները վերին աստիճանի վհատեցնող էին: Թշնամին առաջանում էր Ալեքսանդրապոլի ուղղությամբ: Կարսի նահանգից հայ փախստականները շտապում էին Ալեքսանդրապոլ: Անհրաժեշտ էր վճռական քայլ անել:
Նոյեմբերի 10-ին, երբ թուրքերը առաջարկեցին նոր, ավելի ծանր պայմաններ, ես կողմնակից էի դրանք ընդունելու, բայց, ինչպես ընթերցողը տեսավ, կառավարությունը և խորհրդարանը պատերազմը շարունակելու կողմ էին: Շատ լավ եմ հիշում այն խորհրդակցությունը, որը կայացավ նոյեմբերի 10-ի գիշերվա ժամը 3-ին. գլխավոր հրամանատարի սպայակույտի դահլիճում:
Ինձ արթնացրեցին գիշերվա ժամը 2-ին և հրավիրեցին խորհրդակցության, որին ներկա էին կառավարությունը, սպարապետը, սպայակույտի պետը, խորհրդարանի նախագահը և ես: Կառավարության նախագահը [վարչապետ Օհանջանյան] ժողովին զեկուցեց թուրքերի նոր պահանջների մասին: Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն: Ապա նախագահը հարց դրեց՝ ընդունե՞լ, թե՞ մերժել թուրքերի պահանջները: Ժողովի բոլոր անդամները, ինձանից բացի, արտահայտվեցին այն մտքով, որ պետք է մերժել պայմանները և շարունակել պատերազմը: Այդ որոշումն էր, որ զեկուցեց վարչապետը նոյեմբերի 11-ի խորհրդարանի նիստում: Երկար ճառ ասելով, ես վճռական կերպով պաշտպանեցի այն միտքը, որ պետք է ընդունել պայմանները և անմիջապես հաշտություն կնքել: Ես ասացի մոտավորապես հետևյալը:
«Զորքերի և ժողովրդի դրությունը Հայաստանում այնպես է, որ պատերազմի շարունակությունը ավելի ևս կծանրացնի մեր երկրի վիճակը: Զորքը չի կռվում: Ազգաբնակությունը փախչում է և կորչում նեղություններից, ցրտից ու սովից: Թշնամին մոտենում է Ալեքսանդրապոլին, որը այս օրերին կընկնի նրա ձեռքը: Մյուս կողմից սպառնում են բոլշևիկները: Անկարելի է կռվել երկու ճակատներում: Ես կարծում եմ, որ թշնամին մոտենալու է Երևանին: Կառավարությունը և խորհրդարանի անդամները կթողնեն քաղաքը, իսկ ժողովուրդն անպաշտպան է մնալու: Կսկսվի խուճապ ու կատարյալ քայքայում: Ավելի լավ է անել անխուսափելի զոհաբերությունները, քանի դեռ բոլորովին ուշ չէ, քան թե կորցնել ամեն ինչ: Ճիշտ է, թուրքերի պայմանները ծանր են, բայց չկան բացարձակ տվյալներ, որ մենք պիտի կարողանանք նրանցից ազատվել»:
Պատերազմական գործողությունները վերսկսվելուց մի քանի օր անց արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ հաշտությունը պետք է կնքել, ինչ գնով էլ որ լինի: Անցան նոյեմբերի 12-ը, 13-ը, 14-ը, 15-ը: Ալեքսանդրապոլի շուրջ եղած զորքերի հրամանատար Սեպուհը փորձեց կանգնեցնել թուրքերի առաջխաղացումը, բայց անհաջող: Դրոն թուրքերից պահում էր Սուրմալուի ճակատը, բայց օգնական զորք էր խնդրում: Թաթարները սեղմում էին Նախիջևանի կողմից:
Այս պայմաններում նոյեմբերի 16-ին կառավարությունը նորից քննության առավ հաշտության խնդիրը և որոշեց ընդունել թուրքերի պայմաններն ու սկսել խաղաղության վերջնական բանակցություններ: Նոյեմբերի 17-ին կառավարությունը որոշում կայացրեց և խնդրեց ինձ ստանձնել բանակցութիւնների վարումը Թուրքիայի հետ, իսկ ինքը միջոցներ ձեռք առավ զինադադար կայացնելու թուրք զինվորական հրամանատարության հետ: Այդ նպատակի համար ընտրվեց նախարար Սարգիս Արարատյանը և ուղեկցությամբ հայ սպա Խան Կոթուրսկու, ճանապարհվեց Ալեքսանդրապոլ: Նոյեմբերի 18-ին զինադադարն ստորագրվեց. թուրքերն ավելի սաստիկ դարձրեցին իրենց պայմանները՝ պահանջելով թնդանոթներ իրենց ռումբերով և ջորիներ: Այդ բոլորը նրանց հանձնվեցին նոյեմբերի 22-ին:
Ընդունելով կառավարության առաջարկը՝ թուրքերի հետ հաշտության բանակցություններ վարելու մասին, ես նպատակ ունեի նախ և առաջ պարզել, թե ինչպիսի աջակցություն կարող է սպասել Հայաստանը դաշնակիցներից, այսինքն ՝ Անգլիայից, Ֆրանսիայից և Իտալիայից: Դրա համար պետք էր գնալ Թիֆլիս: Նոյեմբերի 17-ին, գիշերվա ժամը 2-ին ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց իմ տեսակետին, և նոյեմբերի 18-ի առավոտյան ժամը 6-ին ես ինքնաշարժով, Դիլիջան-Ղարաքիլիսայի վրայով, ճանապարհվեցի Թիֆլիս:
Ցուրտ առավոտ էր: Ամբողջ ճանապարհը ծածկված էր խոր ձյունով: Աչքի առաջ ունենալով, որ Թիֆլիսում պետք է տայի Հայաստանի ռազմական դրության լիակատար պատկերը, ես զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանից վերցրեցի հետևյալ ստույգ տվյալները, որոնք, ի դեպ, պարզ ապացուցում են անկախ Հայաստանի պատմության վերջին օրերով հետաքրքրվողներին, որ Հայաստանը այն ժամանակ շղթայված էր թշնամիներով և տանջվում էր անհավասար կռվում:
Հայաստանը ունի չորս ճակատ, բոլորն էլ պատերազմական վիճակում՝ Կարս-Ալեքսանդրապոլի, Սուրմալուի, Նախիջևանի և Դիլիջան-Ղազախի:
Ինչպե՞ս են բաժանված Հայաստանի զինվորական ուժերը:
Կարս-Ալեքսանդրապոլի ճակատում կանգնած են հետևյալ զորամասերը. խոսքը վերաբերում է կանոնավոր զորքերին և հատկապես հետիոտն զորքերին: Այդտեղ են առաջին գունդը (Մազմանյան)՝ 1500 սվին, 4-րդ գունդը (Միրիմանյան)՝ 2000 սվին, 5-րդ գունդը (Շաղուբաթյան)՝ 700 սվին, 6-րդ գնդի մեկ գումարտակ (Իշխանյան-Գնդունի)՝ 800 սվին և 8-րդ գունդը (Տիգրան Բաղդասարյան)՝ 1500 սվին, ընդամենը՝ 7200 սվին: Բացի դրանից, կան նաև Սմբատի խմբերը:
Սուրմալուի ճակատում՝ Դրոյի մոտ, կան 9-րդ գունդը՝ 2000 սվին, 8-րդ գունդը (մեկ գումարտակ)՝ 1000 սվին և 7-րդ գունդը (մեկ գումարտակ)՝ 700 սվին, Ղարաբաղի առանձին զորամասը (Կուռո)՝ 800 սվին, ընդամենը՝ 4500 սվին և փոքրիկ եզդիական զորամաս:
Նախիջևանի ուղղությամբ կանգնած են՝ 3-րդ գունդը՝ 2000 սվին, 2-րդ գունդը՝ 1000 սվին, ընդամենը՝ 3000 սվին:
Դիլիջան-Ղազախի ճակատում գտնվում է 6-րդ գունդը (Մանիև)՝ 2000 սվին:
Այս թվերի մեջ չեն մտնում հեծելազորը, հրետանին և հատուկ նպատակ ունեցող մասերը, ինչպես ականազերծողներն ոի հեռագրական ջոկատները:
Այսպիսով, բոլոր չորս ուղղությունների վրա մենք ունենք ընդամենը 16700 սվին: Բացի այդ, Զանգեզուրում գտնվում են 800 սվին, ուրեմն, վերոհիշյալի հետ՝ 17500 սվին:
Երևանում, պահեստում մնում է 10-րդ գունդը (Հալաբյան)՝ 1500 սվին, ընդամենը, ուրեմն՝ 19000 սվին:
Ընդունելով և մյուս տեսակի զենքերը՝ 6000 հոգի, ուրեմն գործող բանակում կանոնավոր մարտական ուժեր կան 25 հազար հոգի:
Ավելացնելով դրանց վրա նաև թիկունքում ծառայողների, բեռնակիրների, կառապանների, սպայակույտի, առողջապահական սպասավորների ընդհանուր թվի 30 տոկոսը, կստանանք բանակի ամբողջ կազմը՝ 34 հազար հոգի, խմբերի հետ միասին՝ մոտ 40 հազար հոգի:
Կանոնավոր թուրքական ուժերը Կարս-Ալեքսանդրապոլ ուղղության վրա պետք է ընդունել 4 դիվիզիա, յուրաքանչյուրում՝ 3000 հոգի, ընդամենը՝ 12000, Սուրմալուի ուղղության վրա՝ 1 թուրքական դիվիզիա՝ 3000 հոգի, որը սպառնում է Երևանին, Նախիջևանի ուղղությամբ՝ բոլշևիկյան ուժեր՝ մոտ 2000 հոգի, և Ղազախ-Դիլիջան ուղղությամբ՝ ադրբեջանցիներ և բոլշևիկներ: Այդ կանոնավոր զորքերի թիվը պետք է ընդհանուր առմամբ հաշվել 20 հազար սվին:
Եթե դրանց ավելացնենք ոչ կանոնավոր ժողովրդական ուժերը, քրդերին և թշնամի զինված ազգաբնակչությունը, այդ դեպքում թշնամու ուժերի թիվը բոլոր չորս ուղղություններով պետք է հաշվել ոչ պակաս 30 հազար հոգուց: Ահա մրցակից կողմերի անկողմանպահ թվահամարը:
Սրա հետ միաժամանակ պետք է նկատի ունենալ Հայաստանի մեկուսացած վիճակը, նավթից, նավահանգստից զուրկ լինելը, (որովհետև ամբողջ հաղորդակցությունը Վրաստանի և Եվրոպայի հետ կախված էր մի մազից՝ երկաթուղային գծից, որը շուտով կտրվեց): Թնդանոթի ռմբերի պաշարը վերջանում է: Ցրտերն ավելի սաստկանում են: Հայաստանը շղթայված է երկաթե օղակով: Գրավված և վտանգի ենթարկված շրջաններից ազգաբնակչությունը հավաքվում է Հայաստանի սրտում:
⁂
Ահա այսպիսի տվյալներով էր, որ նոյեմբերի լույս 19-ի գիշերը հասա Թիֆլիս: Նոյեմբերի 19-ին այցելեցի անգլիական բարձր կոմիսար, գնդապետ Սթոքսին, ֆրանսիական առաքելության պետ, գնդապետ Նոնանկուրին և իտալական ներկայացուցիչ, գնդապետ Գաբբային, ինչպես և հունական դեսպանին: Շոշափելի օգնություն չստացանք ոչ մի տեղից: Գնդապետ Սթոքսը և մյուս կոմիսարները իրենց կառավարություններին ուղարկեցին շտապ հեռագրեր և հարցրեցին, թե ինչո՞վ կարող են օգնել հայկական կառավարությանը: Լորդ Քըրզընը անգլիական կառավարության անունից պատասխանեց այն մտքով, որ «ավելի լավ է հաշտվել թուրքերի հետ, քան թե սովետների»:
Ահա այդ պատասխանը, ուղարկված արտգործնախարարությունից նոյեմբերի 29-ին անգլիական բարձր կոմիսարի անունով. «Թիֆլիս: Պարզ է, որ մենք չենք կարող մասնակցել որևէ համաձայնության քեմալականների հետ, բայց մենք կարծում ենք, որ Հայաստանը ոչ մի ոայլ ընտրություն չունի, քանի որ Սովետական Ռուսաստանի հետ դաշնագիրը, անկասկած, կլինի ավելի վատ ելք»:
Այդ էր նրա խորհուրդը, որ պարզապես թելադրված էր անգլիական շահերից: Վրաց կառավարությունը չեզոքություն էր պահում: Հունական կառավարությունը միայն համակրությամբ գոհացավ, Վենիզելոսն արդեն իշխանության գլուխ չէր: Ֆրանսիական և իտալական կառավարությունները համակրություն հայտնեցին, բայց ոչնչով օգնել չէին կարող կամ չէին ուզում:
Բնորոշ է, որ ուղարկված հեռագրերը չափազանց բացասական հետևանք ունեցան այլ կաղմից: Ճիշտ նույն օրերին (1920 թվի նոյեմբերի վերջերին) Ժնևում առաջին անգամ գումարվել էր Ազգերի լիգան և այնտեղ հարց էր դրված Հայաստանին և Վրաստանին Ազգերի լիգա ընդունելու մասին: Հայաստանի ծանր վիճակի մասին նոր ստացված տեղեկությունները ստիպել էին Ժնևում անգլիական, ֆրանսիական և իտալական ներկայացուցիչներին Հայաստանին և Վրաստանին չընդունել Ազգերի լիգա, որպեսզի, լիգայի կանոնագրի 10-րդ հոդվածի համաձայն, ստիպված չլինեն օգնություն հասցնել Հայաստանին և Վրաստանին: Այսպիսով, ամենատագնապալի և ծանր րոպեին, Հայաստանը լքվեց և գիտակցաբար թողնվեց մենակ: Թուրքերը տեսան դա, հասկացան ու բոլոր եզրակացություններն արեցին հոգուտ իրենց և ի վնաս Հայաստանի:
Այդ մասին իրենք իսկ թուրքերն ասացին ինձ՝ արտաքին գործերի նախարար Բեքիր Սամի բեյը և զորավար Քյազիմ Կարաբեքիր փաշան:
Հասկանալով իրերի դրությունը Թիֆլիսում, նոյեմբերի 20-ի երեկոյան շտապ վերադարձա Երևան: Նոյեմբեր 21-ի առավոտյան արդեն Ղարաքիլիսայում էի, այնտեղից ինքնաշարժով շարունակեցի ճանապարհը և Երևան հասա երեկոյան ժամը 11-ին: Հիշում եմ, որ մեր ինքնաշարժն անցնում էր ձյան և ցեխի միջով: Ես խորհրդարանի անդամ Լևոն Զարաֆյանի հետ էի, որ հետս վերցրել էի Դիլիջանից: Ժողովրդի ահագին բազմություն իր տնային իրերով ու անասուններով, թաղված խոր ձյան և ցեխի մեջ, փակել էր ճանապարհը: Ձյան մեջ ընկածներ կային, մեռածներ, ցրտից սառածներ:
Փախստականների խմբերին ուղեկցում էին ճակատից հեռացող զինվորները՝ հրացաններով և նոր անգլիական հագուստով: Ժողովուրդը խաղաղություն էր աղերսում: Այդ խոսքը բոլորի շուրթերին էր:
«Պարոն Խատիսյան, խաղաղություն, ի սեր Աստծո, խաղաղություն տվեք մեզ»-, լսում էի ամենքից:
Ժողովուրդը ծայրաստիճան հոգնածության էր հասել: Մյուս կողմից, նրա գիտակցության մեջ աննկատ կերպով մտնում էր հավատ, թե ռուսները կգան և կօգնեն Հայաստանին:
Այստեղ պետք է հիշեմ հետաքրքրական մի միտք, որ լսեցի ճանապարհին՝ մի խումբ գյուղացիներից և զինվորներից. «Պարոն Խատիսյան, ի՞նչու այս ռուսները այժմ, ասում են, ուրիշ ռուսներ են դարձել»:
Բնածին ժողովրդական հոգով ազգաբանակչությունը ըմբռնում էր տարբերությունը այն ռուսներ, որոնց հետ միասին ինքը կռիվ էր մղել 1914-1918 թվերին թուրքերի դեմ, և այս ռուսների, որոնք թուրքերի հետ միասին կռվի էին գալիս Հայաստանի դեմ: Մեր ժողովուրդը չէր կարող մարսել Արևելքում ռուսների պատմական դերի այդ փոփոխությունը: Նրա համար ռուսը դարերի ընթացքում եղել էր իր բարեկամն ու, միևնույն ժամանակ, թուրքի թշնամի: Իսկ այսօր, հակառակը, նա դարձել էր թուրքերի բարեկամ և իր թշնամին: Եվ մեր ժողովուրդը չէր հավատում այդ փոփոխությանը ու կարծում էր, որ բոլշևիկները ինչ-որ «ուրիշ ռուսներ» են:
Բոլշևիկները և նրանց հետևից նույնիսկ ռամկավարներն ասում են, թե դաշնակցականները Հայաստանը 1920 թվի վերջերին ողբերգական վիճակի հասցրեցին, իսկ բոլշևիկները եկան և թուրքերից փրկեցին Հայաստանը: Բացարձակ սուտ է: Ես քայլ առ քայլ և օրը օրին ուսումնասիրել եմ արտաքին քաղաքականության բոլոր ազդեցություններն ու փաստերը և եկել եմ այն անխախտ համոզմանը, որ դաշնակիցները լքեցին Հայաստանը, որ թուրքերը դրանից լայնորեն օգտվեցին, բայց թուրքերի գլխավոր զինակիցները բոլշևիկներն էին, որ ույժ ու հնարավորություն տվեցին թուրքերին՝ հարձակվելու Հայաստանի վրա: Դա անվիճելի փաստ է: Փաստ է նույնպես, որ իրար օգնելուց հետո, իրար մեջ բաժանեցին Հայաստանը: Բոլշևիկները դա արեցին Հայաստանի հանդեպ ոչ թե առանձին թշնամությունից, այլ դրդված իրենց «համաշխարհային» քաղաքականությունից, որի համար նրանք պետք էին զգում շահել թուրքերի բարեկամությունը՝ զոհաբերելով Հայաստանը: Եվ բոլշևիկները թուրքերին տվեցին այն, ինչ որ նրանք ուզում էին՝ Կարսը, Սուրմալուն, Արդահանը, մնացածը, ինչ որ թուրքերին պետք չէր, այսինքն՝ հայերով բնակեցված շրջանները, ռուսները վերցրեցին իրենց:
⁂
Այսպիսի տպավորություններով նոյեմբերի 20-ի երեկոյան ժամը 11-ին հասա Երևան և ուղղակի գնացի դաշնակցական խմբակցության ժողովին, որովհետև Ելենովկա կայարանում ինձ սպասում էր հեռախոսային տեղեկություն, որով հաղորդում էին, որ խնդրում են Երևան գալով՝ ուղղակի գնալ խորհրդարան: Ես զեկուցեցի իմ ուղևորության մասին և իմացա, որ զինադադարը ստորագրված է և որ երկու օր հետո պետք է գնալ Ալեքսանդրապոլ, որը ընտրված էր խաղաղության վայր:
Նույն նիստում վարչապետ Օհանջանյանը հայտնեց իր հրաժարական տալու որոշումը և խնդրեց խմբակցությանը մտածել նոր վարչապետի մասին: Խորհրդարանի անդամների տրամադրությունը համանման էր վարչապետի կարծիքին, որովհետև, թվում էր, որ Թուրքիայի հետ խաղաղության բանակցություններ վարելու համար պետք է ոչ այն կառավարությունը, որը պատերազմ էր մղել նրա դեմ:
Գիշերը ուշ ժամին ցրվեցինք:
Մյուս օրը, նոյեմբերի 21-ին, կառավարության նիստում ես զեկուցում տվեցի այն նախապատրաստական քայլերի մասին, որոնք անհրաժեշտ էին խաղաղության խորհրդաժողովի համար: Պետք է ասել, որ ես արդեն նշանակվել էի բանակցությունները վարող պատվիրակության նախագահ, իսկ նախապատրաստական անելիքներ շատ կային: Պետք էր որոշել պատվիրակության կազմը, պաշտոնեության ցուցակը, որոշել հրահանգներ, որոշել հարաբերությունների եղանակը, նախնական խոսակցություն ունենալ բոլշևիկների ներկայացուցիչների հետ: Այդ բոլորը տևեց երկու ամբողջ օր, նոյեմբերի 21-ը և 22-ը: Եվ միայն նոյեմբերի 22-ի 23-ի գիշերը, ժամը 2-ին, ամեն ինչ պատրաստելուց հետո, մեր պատվիրակությունը հատուկ գնացքով ճանապարհվեց Ալեքսանդրապոլ: Այս մասին Փարիզ՝ ՀՀ պատվիրակությանն ուղարկվեց հետևյալ հեռագիրը.
«Ամսի 18-ին ստորագրեցինք յոթօրյա զինադադար Թուրքիայի արևելյան ճակատի հրամանատարի հետ: Մեր պատվիրակությունը Խատիսյանի նախագահությամբ այսօր գնում է Ալեքսանդրապոլ, խորհրդաժողովը բացվելու է այս ամսի 24-ին»:
Պատվիրակության կազմը հետևյալն էր. նախագահ՝ Ալեքսանդր Խատիսյան, Աբրահամ Գյուլխանդանյան (ֆինանսների նախարար), Ստեփան Ղորղանյան (Կարսի նահանգապետ), խորհրդականներ՝ խորհրդարանի անդամ Վահան Մինախորյան (սոցիալիստ հեղափոխական), բարձրագույն դատական ատյանի անդամ Տիգրան Հովհաննիսյան, գնդապետ Աթայան և կապիտան Խնձորյան:
Բանակցությունները վարելու համար մշակվել էին հրահանգներ: Որոշվել էր Թուրքահայաստանի այն նվազագույն սահմանագիծը, որից ավելին կառավարությունը չէր ուզում զիջումներ անել: Բայց մյուս կողմից հրահանգ էր տվել անպատճառ հաշտության դաշնագիր կնքել:
Այդպիսի հրահանգները, հարկավ, պատվիրակությանը դրել էին ծանր դրության մեջ. անհրաժեշտ զիջումների մեջ որոշ սահմաններ պահել, բայց, միևնույն ժամանակ, հնարավորություն չունենալով զենքի զորությամբ շարունակել պատերազմական գործողությունները, այնուամենայնիվ, կնքել հաշտություն:
Լեգրանը և Մդիվանին, Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչները, հրավիրվեցին Հայաստանի կառավարության նիստին, որին ներկա էին նաև մեր պատվիրակության անդամները: Ես անձամբ ճանաչում էի թե՛ Լեգրանին և թե Մդիվանուն: Լեգրանին հիշում եմ դեռ իր աշակերտ եղած ժամանակից, իսկ Մդիվանուն ճանաչում էի քսան տարուց ի վեր, երբ նա, որպես բոլշևիկ, մասնակցել էր պետական փոստի կողոպուտին, և ես, որպես Թիֆլիս քաղաքի գործերը վարող մեկը, առիթ ունեցա հետո տեսնել նրան:
Մենք Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչներից խնդրեցինք ազդեցություն գործադրել թուրքերի վրա՝ մեզ համար նպաստավոր մտքով: Մենք Լեգրանին և Մդիվանուն ծանոթացրեցինք մեր ցանկություններին և օգնելու խոստման պատասխան լսեցինք:
Այդ ընթացքում էր, որ Լեգրանը մեր կառավարությունից թույլտվություն խնդրեց Ադրբեջանից Հայաստանի սահմանները մտցնել երկու գունդ կարմիր զորքեր, որպեսզի, ինչպես ինքն էր ասում, «ավելի իրական ուժ ունենար թուրքերի հետ խոսելու համար»:
Այդ առաջարկը մեր կառավարությունը չընդունեց, որովհետև դա պիտի նշանակեր Հայաստանի զինվորական գրավում բոլշևիկների կողմից: Նիստի ընթացքում որոշվեց, որ խաղաղության պատվիրակությունը և Մդիվանին Երևանից Ալեքսանդրապոլ մեկնեն տարբեր գնացքներով՝ իրար հետևից:
Նիստը վերջացավ ցերեկվա ժամը 4-ին: Մեր մեկնումը նշանակված էր նույն գիշերը ժամը 2-ին: Մութ, ցուրտ գիշերով գնացինք կայարան, ժամը 2-ին մեր գնացքը շարժվեց: Երկու ժամ հետո ճանապարհվեց հաջորդ գնացքը՝ տանելով Մդիվանուն: Մենք շարժվեցինք այն հաշվով, որ Ալեքսանդրապոլ հասնենք ուշ երեկոյան: Բանն այն է, որ այդ ժամանակ Ալեքսանդրապոլ քաղաքը համարյա տեղի բոլշևիկների ձեռքում էր: Մյուս կողմից, թուրքերի ներկայությունը շատ էր գրգռում հարևան թաթարներին: Մենք ուզում էինք տեղ հասնել՝ առանց զարթնեցնելու այդ թաթարների հետաքրքրությունը:
Մեր գնացքը Ալեքսանդրապոլ հասավ երեկոյան ժամը 10-ին:
⁂
Արդեն նոյեմբերի կեսերին Բաքվում կազմվել էր Հայաստանի հեղկոմը (հեղափոխական կոմիտեն) Կասյանի նախագահությամբ և մասնակցությամբ Ավիս Նուրիջանյանի: Նոյեմբերի 29-ին բոլշևիկյան զորքերը Ղազախից մտան Իջևան (Քարվանսարա):
Սահմանն անցնելով՝ նրանք առանձին թռուցիկով հայտարարեցին, որ իբր թե Հայաստանի գյուղացիները և բանվորները խնդրում են իրենց օգնությունը դաշնակցական կառավարության դեմ: Հայ բոլշևիկների հետևից գալիս էին ռուս Կարմիր զորքերը: Այսպիսով, բացի թուրքական զորքերից, Հայաստանը դեմ հանդիման կանգնած էր ռուս բոլշևիկյան ուժերի, որոնք գործում էին տեղական ադրբեջանյան մասերի հետ միասին:
Որպեսզի Հայաստանի դրության պատկերը լիակատար լինի, պետք է ասենք, որ Վրաստանը, թեև մի կողմից ձգտում էր կատարելապես չեզոք լինել թուրքերի հանդեպ, բայց մյուս կողմից չէր ուզում թույլ տալ որևէ դաշնագիր կամ համաձայնություն կնքվի Հայաստանի և Թուրքիայի միջև ի հաշիվ այն հողամասերի, որոնց վրա Վրաստանն աչք ուներ: Ահա այդ պարագան ցույց տվող գրություններից մեկը.
«11 նոյեմբեր, 1920թ, թիվ 602:
Ղարաքիլիսայի շրջանի թիկունքի պետ, զորավար Արեշյանին:
Սրանով ուղարկում եմ Ձեզ ի տեղեկություն պատճենն իմ գրության 11 նոյեմբերի, թիվ 600, Հայաստանում գործող թուրքական ուժերի արևելյան ճակատի գլխավոր հրամանատարի անունով:
Զորավար Կարալով»:
Հետո մեջ է բերված գրության պատճեն.
«Հայաստանում գործող թուրքական ուժերի արևելյան ճակատի գլխավոր հրամանատարին:
Ծանոթանալով ձեր՝ Հայաստանի գլխավոր հրամանատարի անունով նոյեմբերի 8-ի գրությանը զինադադարի պայմանների վերաբերյալ, որոնցում դուք շոշափում եք Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառը, որտեղ, ըստ այդ պայմանների՝ զինադադարի ժամանակը լրանալուց հետո կարող են բացվել պատերազմական գործողություններ (կետ 5) և զինադադարի ընթացքում իսկ դադարում է երկաթուղային հաղորդակցությունը Սանահին և Ալեքսանդրապոլ կայարանների միջև (կետ 3), ես՝ Վրաստանի Հանրապետության զինվորական ներկայացուցիչը Հայաստանում, հայտնում եմ բողոք և պարտք համարում բացատրել, որ Բորչալուի գավառի չեզոք գոտին Թիֆլիսի նահանգի նախկին սահմաններում Վրաստանի կառավարությունը համարում է իր հողամասը, որի շուրջ նա վեճ է ունեցել Հայաստանի կառավարության հետ, և Խորհրդային Ռուսաստանի հետ կնքված դաշնագրով այդ հողամասը ճանաչվել է անվիճելի վրացական: Ուստի, որևէ հավակնություն Բորչալուի գավառի և նրա սահմաններում գտնվող երկաթուղու մասին իմ կառավարությունը համարում է թշնամական վարմունք ձեր կառավարության կողմից իր նկատմամբ:
Հայաստանում Վրաստանի Հանրապետության զինվորական ներկայացուցիչ.
զորավար Կարալով
Ճիշտ է՝ գնդապետ Միկաբերիձե»:
Այսպիսով, վրաց կառավորությունը, հրաժարվելով Հայաստանի հետ արտաքին թշնամիների դեմ գործակցությունից, վիճելի գոտին հայտարարում է իբրև անվիճելիորէն իրենը՝ հիմնավորելով իր այդ «իրավունքը» Խորհրդային Ռուսաստանի ճանաչման վրա: Վրաց կառավարության այս գիշատիչ ընթացքը ցույց է տալիս, որ մահացու ընդհանուր վտանգի առջև իսկ մեր հարևանները չկարողացան մի փոքր ավելի հեռատես քաղաքականություն վարել և հրաժարվել փոքր բաներից՝ մեծ արժեքների պահպանման համար:
5rmaq9pi0hzqswvggsuv8aqhvkfvxhn
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԵ
0
151415
396709
2026-09-17T20:55:06Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը |section = Գլուխ ԺԵ. Խորհրդային իշխանությունը Հայաստանում |previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԴ|Գլուխ ԺԴ]] |next = Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԶ|Գլուխ...»:
396709
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ ԺԵ. Խորհրդային իշխանությունը Հայաստանում
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԴ|Գլուխ ԺԴ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԶ|Գլուխ ԺԶ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
(2 դեկտեմբեր, 1920 – 16 փետրվար, 1921)
Տեսանք, թե ինչպիսի փաստական պարգաներում հաստատվեց խորհրդային իշխանությունը Հայաստանում: Բայց, իրավական առումով, խորհրդային իշխանությունը հին ազգային կառավարությունից (Սիմոն Վրացեան) փոխանցվեց առանձին համաձայնագրով, որը մեջբերում ենք ամբողջությամբ.
Համաձայնագիր
ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության միջև
1920թ. դեկտեմբերի 2-ին ՌՍՖՍՀ լիազոր ներակայացուցիչ ընկեր Լեգրանը ՌԿԿԿ-ի լիազորությամբ` ի դեմս Ռուսաստանի խորհրդային կառավարության, և ընկերներ Դրոն ու Տերտերյանը` ի դեմս Հայաստանի կառավարության, կնքեցին համաձայնություն հետևյալի մասին.
Հայաստանը հայտարարվում է անկախ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն:
Մինչեւ Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը, կազմվում է ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտե, որին է անցնում ամբողջ իշխանությունը Հայաստանում:
Ռուսաստանի խորհրդային կառավարությունը ընդունում է, որ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության հողերի մեջ անվիճելի կերպով մտնում են` Երևանի նահանգը` իր բոլոր գավառներով, Կարսի նահանգի մի մասը, որը զինվորական տեսակետից ապահովում է երկաթուղու տիրապետությունը, Ջաջուռ կայարանից` Արաքս կայարանը, Գանձակի նահանգի Զանգեզուրի գավառը, Ղազախի գավառի մի մասը` օգոստոսի 10-ի համաձայնության սահմաններում, և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչև 1920թ. սեպտեմբերի 28-ը:
Հայկական բանակի հրամանատարական կազմը չի ենթարկվում պատասխանատվության այն գործերի համար, որ կատարել է բանակի շարքերում մինչև Հայաստանում խորհրդային իշխանության հայտարարումը:
Դաշնակցության և այլ սոցիալիստական կուսակցությունների (սոցիալիստ հեղափոխական, սոցիալ-դեմոկրատ) անդամները ոչ մի հալածանքի չպիտի ենթարկվեն կուսակցական պատկանելության, կոմունիստական կուսակցության դեմ մղված կռիվներում մասնակցելու և Խորհրդային Հայաստանի հայտարարությունից առաջ կատարված գործերի համար:
Ռազմահեղափոխական կոմիտեի մեջ մտնում են հինգ անդամներ` նշանակված կոմունիստական կուսակցության կողմից, երկու անդամ` ձախ դաշնակցականների խմբակից` համաձայնելով կոմունիստական կուսակցության հետ:
Ռուսաստանի խորհրդային կառավարությունը միջոցներ է ձեռնարկում անմիջապես կենտրոնացնելու Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անկախության պաշտպանության համար անհրաժեշտ ուժեր:
Սույն համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը հեռանում է իշխանությունից: Ժամանակավոր կերպով` մինչև հեղափոխական կոմիտեի գալը, իշխանությունը անցնում է զորահրամանատարությանը, որի գլուխ է կանգնում Դրոն: ՌՍՖՍՀ -ի կողմից Հայաստանի զորահրամանատարությանը կից կոմիսար է նշանակվում ընկ. Սիլինը:
Պատրաստված է երկու օրինակից.
ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցիչ` Լեգրան,
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ` Դրո, Տերտերյան:
Այս համաձայնագիրը ստորագրվեց 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, կեսօրից առաջ: Ստորագրումից առաջ նախագիծը քննվեց կառավարության նիստում և վավերացվեց մի քանի փոփոխություններով:
Դեկտեմբերի 3-ին մի քանի օրերի ժամանակավոր դիկտատորները՝ բոլոր զինվորական ուժերի գլխավոր հրամանատար Դրոն և ռուսական խորհրդային իշխանության կոմիսար Սիլինը ուղարկեցին հետևյալ շրջաբերականը.
Պատճեն
Ռադիո Երևան, 345-99-4. 20, Բասրա ռադիո
«Հայաստանը հայտարարվել է Խորհրդային Հանրապետություն:
Մինչև Խորհրդային Հայաստանի Հեղկոմի ժամանումը Երևան՝ կառավարական իշխանությունը հանձնվել է զինվորական հրամանատարությանը, որի պետ է նշանակվել ընկեր Դրո Կանայանը և Հայաստանի հրամանատարի մոտ ՌՍՖՍՀ կոմիսար ընկեր Սիլինը: Հայաստանի բոլոր պետական հիմնարկությունները, պաշտոնական անձիք և քաղաքացիները պարտավոր են անհապաղ կատարել զինվորական հրամանատարության կարգադրությունները: Նրանք, որոնք կվարվեն հրամանատարության կարգադրություններին հակառակ, կճանաչվեն հանցավոր և անմիջապես պատասխանատվության կենթարկվեն հեղափոխական շրջանի օրենքների համաձայն:
3 դեկտեմբերի, թիվ 6815, Հայաստանի զինվորական ուժերի հրամանատար Դրո, ՌՍՖՍՀ կոմիսար Սիլին»:
Ըստ արտաքին երևույթների, ամբողջ Հայաստանում նոր իշխանությունը ընդունվեց առանց ակներև դիմադրության: Այն չընդունեց և չճանաչեց ու երկար ամիսներ շարունակեց չճանաչել Հայաստանի հարավային մասը՝ Զանգեզուրը: Չճանաչողների գլուխ էր անցել Զանգեզուրի զինված ուժերի հրամանատար Նժդեհը:
Թե ինչու Զանգեզուրը չճանաչեց Խորհուրդների իշխանությունը, Նժդեհը բացատրել է իր առանձին հոդվածաշարում, որ տպվեց «Ազատ Սյունիք» վերնագրով 1925թ. «Հայրենիք» ամսագրի մայիս և հունիս համարներում:
Նոր իշխանությունը սարսափ էր ներշնչում և արտաքուստ հնազանդություն առաջ բերում: Բայց դա վստահության և ակնածանքի վրա հիմնված ճանաչում չէր: Իշխանությունը օտար էր ժողովրդին: Նրան ուղեկցում էին ռուս զինվորական ուժը և քաղաքական ոստիկանությունը՝ Չեկան, որոնք իր հենակետերն էին: Հին հայկական բանակը պետք է մտներ խորհրդային հայկական բանակի կազմ: Միացնող օղակը Դրոն էր, ով հեղինակավոր անձնավորություն էր Հայաստանի զինվորական և քաղաքացիական ազգաբնակչության համար: Դեկտեմբերի 3-ին Դրոն հրաման արձակեց զորքերին և կոչ ուղղեց ազգաբնակչությանը՝ հպատակվել նոր իշխանությանը: Պետք է շեշտել, որ հին կառավարությունը նորին օրինական կերպով հանձնեց իշխանությունը: Նոր կառավարությունը ոչ մի դժվարություն չունեցավ իշխանությունը, պետական գույքը և պատրաստի դրամը ընդունելու համար: Հին կառավարությունը հեռացավ ասպարեզից՝ չցանկանալով առաջ բերել ավելորդ և անօգուտ արյունահեղություն: Նա նոր կառավարությանը հնարավորություն տվեց գործով ցույց տալ և իր խոստումները կատարել ժողովրդի առաջ:
Նախկին նախարարների և խորհրդարանի անդամների մի մասը դեկտեմբերի 2-ին թողեց Երևանը և լեռներով ճանապարհվեց դեպի Վրաստան, բայց ճանապարհին ձերբակալվեց, հսկողության տակ հետ բերվեց Երևան և բանտարկվեց: Մյուս մասը ուղևորվեց դեպի Զանգեզուր և ապահով հասավ տեղ:
Նախարարներից և խորհրդարանի անդամներից մի քանիսը անցան անլեգալ դրության: Նախկին դաշնակցական նախարարներից բաց էին ապրում միայն Սիմոն Վրացյանը, Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Սիրական Տիգրանյանը, Աբրահամ Գյուլխանդանյանը: Խորհրդարանի դաշնակցական անդամների մի մասը ինքն իրեն հայտարարեց «ձախ դաշնակցական» և աշխատեց խմբակ կազմել: Այդ փորձը, սակայն, չհաջողվեց: Մի մասը հետո պարզապես մտավ կոմունիստական կուսակցության մեջ, իսկ մյուս մասը՝ երկու երեք ամսից հետո հեռացավ Հայաստանից:
Դեկտեմբերի 4-ին Երևան եկավ նոր խորհրդային կառավարության կազմը՝ Կասյանի նախագահությամբ և ստանձնեց պաշտոնը: Այսպիսով, իսկապես ընդմիջումը Վրացյանի ազգային կառավարության դադարելու և նրան հաջորդող Կասյանի խորհրդային կառավարության միջև տևեց ընդամենը չորս օր:
Դեկտեմբերի 6-ին Երեւան մտան ռուս խորհրդային բանակի առաջին զորամսերը: Իմ բնակարանի պատուհանից ես ականատես էի այդ տեսարանին, որը գտնվում էր Երևանի գլխավոր՝ Աբովյան փողոցի վրա, որով անցնում էին զորքերը՝ իջնելով Քանաքեռ գյուղից և ուղևորվելով նախկին խորհրդարանի շենքը, որի առաջ տեղի էր ունենում գրեթե մշտական հանրահավաք: Ինչպես հին ցարական օրերին, վաղ առավոտյան նոր կառավարության պաշտոնյաները տնից տուն անցնելով, հրամայում էին պատուհանների և պատշգամբների վրա կախել գորգեր և որևէ կարմիր կտոր: Նույնպիսի կարգադրություն եղավ և իմ տան տիրոջը:
Ժամը 4-ին երևացին զորքերը, որոնց ընդառաջ գնացին Դրոն և քաղաքապետը: Զորքերը երկու տեսակի էին՝ կազակներ և թնդանոթաձիգ զորամաս: Նրանք հոգնած դեմք ունեին, հագնված էին վատ: Առանց միջադեպերի անցան-գնացին վաղօրոք պատրաստված մասնավոր բնակարանները:
Ժողովուրդը վախից դուրս չէր գալիս փողոց: Մայթերի վրա կանգնած էին խմբերով պատանիներ և մի քանի երիտասարդներ կարմիր նշաններով: Ինչպես Պուշկինն է «Բորիս Գոդունով»-ում ասել՝ «ժողովուրդը լուռ էր»:
Կառավարության առաջին գործը եղավ «բնակարանների բռնագրավման հանձնախումբ» կազմելը: Նոր եկածների համար պետք էին բնակարաններ: Սկսվեց բնակարաններից արտաքսումը և «սեղմումը»: Եկած նոր պաշտոնյանները ուղղակի իջևանում էին տների առջև, անմիջապես սկսում էին դուրս քշել սենյակների ապրողներին:
Հետո սկսվեց պաշարեղենի բռնագրավումը: Ազգաբնակչությունը խուճապի մեջ ընկավ: Քաղաքում սկսեցին տարածվել ամեն տեսակ լուրեր: Անմիջապես հաստատվեց Չեկա՝ Այվազյանի ղեկավարությամբ:
Այն քսանամյա շրջանում, երբ ես մոտ հարաբերություններ ունեցա ցարական բարձր իշխանության հետ, նույնիսկ ռեակցիայի ամենամռայլ օրերին, շատ անգամ տեսա ժողովրդի ահաբեկված վիճակը իշխանության առաջ: Այդպես էր 1904 թվին՝ առաջին ռուսական հեղափոխության նախօրյակին, 1907-1908 թվերին՝ ռուսական հեղափոխության ճնշումից հետո: Բայց 1920 թվի «լռությունը» առանձին կնիք էր կրում: Այնպիսի տրամադրություն էր, կարծես թե ճնշում էր օտար, մռայլ մի ուժ, ժողովրդի համար միանգամայն խորթ, և ժողովուրդը լռելյայն քաշվել էր մի կողմ:
Դեկտեմբերի 6-ին, գիշերվա մոտ ժամը 12-ին, երբ ինձ մոտ նստած էին մի քանի իմ բարեկամներից, մոտս բնակվող սպա Մուշեղ Թումանյանը հայտնեց, որ զորավար Արեշյանը շտապ ուզում է ինձ տեսնել: Պարզվեց, որ նախկին նախարարական կազմից և խորհրդարանի անդամներից բոլոր նրանք, որոնք փորձել էին անցնել Վրաստան (Համո Օհանջանյան, Ա. Չիլինգիրյան, Վ. Բաբայան, բժ. Հ. Տեր-Դավթյան, Գևորգ Վարշամյան, Վահան Նավասարդյան և ուրիշներ), ձերբակալվել էին, և ամեն րոպե սպասվում էր նրանց մուտքը Երևան: Հասկանալի էր, թէ որքա՜ն անհանգստացանք նրանց վիճակի համար:
Ես, Թումանյանի և Արեշյանի ուղեկցությամբ, անմիջապես դուրս եկա տնից: Մութ գիշեր էր: Ոչ մի լույս չէր երևում: Ահարկու լռություն էր: Մենք այցելեցինք ձերբակալվածներից մեկի տիկնոջը: Նա խեղդվում էր արտասունքից՝ վախենալով, որ իր ամուսնուն հենց նույն գիշերը կգնդակահարեն:
Քննության առնելով իրերի դրությունը, ես խոստացա անպատճառ մյուս օրն իսկ տեսնել կառավարության նախագահ Կասյանին և ամեն հնարավոր միջոց ձեռք առնել՝ ձերբակալվածների վիճակը թեթևացնելու համար: Տուն վերադառնալով՝ մտածեցի, թե որքան իրավացի էր իմաստուն Գուցկովը «Ուրիել Ակոստա» դրամայում, երբ ասում էր, թե «այդ բոլորը եղել է»:
Հիշեցի, թե ինչպես հայտնի բոլշևիկ Ստեփան Շահումյանի կինը ինձ խնդրում էր շտապել ժանդարմական գնդապետ Պաստրյուրլինի մոտ՝ իր ամուսնու վիճակը թեթևացնելու համար, և ինչպես հեղափոխությունից հետո, այդ նույն Պաստրյուլինի կինը ինձ խնդրում էր ինձ՝ այն ժամանակվա Կովկասի կոմիսարին, վտանգի չենթարկել իր ամուսնուն: Հիշեցի նաև իմ հաճախակի դիմումները ցարական ռեժիմի օրերին բոլշևիկներ Կամո Տեր-Պետրոսյանի, Էլիավայի և ուրիշների վիճակը թեթևացնելու համար:
Առավոտյան գնացի Կասյանի մոտ: Ընդունարանի մուտքի առաջ պատահեցի կարմիր եռանկյունի աստղազարդ գլխարկով, բարձրահասակ մի պարոնի,: Այվազյանն էր՝ Չեկայի նախագահը: Հետո, նրա հետ հանդիպելով իմացա, որ նա իմ դասախոսությունների նախկին ունկնդիրն է, որ կարդում էի Թիֆլիսի 2-րդ գիմնազիայի շինության ներսում, 1903-1905 թվերին:
Կասյանի հետ խոսելով, ես սկզբից իսկ ասացի, որ առաջին անգամը չէ, որ ինձ վիճակվում է խնդրել քաղաքական բանտարկյալների համար: Նա գիտեր դա: Լսելով իմ խնդրանքը՝ գոնե չգնդակահարել ձերբակալվածներին, նա պատասխանեց.
«Մենք բոլորովին չենք մտածում նրանց գնդակահարել: Մենք ուզում ենք դատել նրանց և ուզում ենք, որ դատը լինի հրապարակային և ցուցադրական: Մեզ համար կարևոր է պարզել Դաշնակցության էությունը և ժողովրդին ցույց տալ նրա անկարողությունը: Դատը մենք կսկսենք անմիջապես այն բանից հետո, երբ կվերջացնենք մեղադրական նյութերի հավաքումը: Թե ինչ կլինի դատավճիռը, ես չգիտեմ իհարկե: Անձամբ ես կարծում եմ, որ ձերբակալվածներից երկուսը (նա անվանեց երկու անձ), համենայն դեպս, կդատապարտվեն մահվան: Նրանց դեմ գրգռումը զորեղ է, բայց այս րոպեին ոչ ոքի ոչինչ չի սպառնում: Թեև մեր երիտասարդությունը ցանկանում է անմիջապես վերջացնել այդ գործը, բայց մենք նրան պահում ենք»:
Սրանով առաջին խնդիրը առժամապէս սպառված էր: Ապա մենք անցանք Ալեքսանդրապոլի դաշնագրին: Ես Կասյանին համառոտակի ծանոթացրեցի բանակցությունների ընթացքի հետ և այն «պատճառներին», որոնք դրդեցին պատվիրակությանը՝ օգտակար համարել դաշնագրի ստորագրությունը:
Կասյանն ինձ ասաց.
«Դուք օրինավոր վարվեցիք: Այն պահին անկարելի էր վարվել այլ կերպ: Բայց դուք հասկանում եք, որ մենք խորհրդային իշխանություն ենք, մենք չենք կարող մեր վրա վերցնել պատասխանատվություն այս դաշնագրի համար: Այդ պատճառով, մեր մամուլում շատ խիստ կերպով քննադատում ենք և պախարակում ձեզ: Բացի դա տակտիկական հարց է: Մեր նպատակն է չճանաչել այդ դաշնագիրը և կազմել նոր համաձայնություն: Բայց եթե երբևիցե դուք հրապարակ հանեք մեր կարծիքը, որ դուք հարկադրված էիք ստորագրել դաշնագիրը, մենք կհերքենք մեր այսօրվա խոսակցությունը»:
Ես ժպտացի և հիշեցի, որ նման նախադասություն լսել եմ Կովկասի փոխարքա, կոմս Վորոցով-Դաշկովից իմ վարմունքի առթիվ Թիֆլիս քաղաքի կողմից Պետական Դումայի անդամի ընտրություններու ժամանակ: Երկու հակամարտող կողմերի ուժերի հավասարության պատճառով վճռական դեր էր խաղալու հինգ ձայների մի խումբ, որը գտնվում էր իմ ազդեցության տակ: Եվ հենց իմ ազդեցության շնորհիվ անցավ սոցիալ-դեմոկրատ կուսակցության թեկնածու Չխեիձեն՝ տապալելով ազատամիտ ավարտական-բուրժուական կոալիցիայի թեկնածու իշխան Անդրոնիկովին:
Ես այն ժամանակ քաղաքագլուխ էի: Ազնվականները փոխարքային գանգատվել էին, թե իմ շնորհիվ անցել է ընկերվարական թեկնածուն: Փոխարքան անձամբ ընկերվարական թեկնածուի կողմնակից էր և կարծում էր, որ նա Պետական Դումայում կքննադատի կենտրոնական իշխանությանը և հանգիստ կթողնի փոխարքային: Բայց ազնվականներին ասել էր, թե դժգոհ է ինձնից: Այդպես է, ըստ երևույթին, բոլոր բռնապետական ռեժիմների գործելակերպը:
Հետո ես անցա երրորդ խնդրին, իմ որոշմանը՝ մնալ Հայաստանում որպես շարքային քաղաքացի:
Կասյանը պատասխանեց.
«Դուք այնպիսի կարկառուն դեմք եք և այնպիսի պաշտոն էիք վարում, որ մեր ընդհանուր կարգի համաձայն, դուք պետք է բանտարկված լինեիք: Բայց նախ դուք ազնվաբար, պատվիրակության ձեր բոլոր ընկերակիցներով՝ Գյուլխանդանյանի և Ղորղանյանի հետ եկաք մեզ մոտ: Եվ դա մեզ հաճելիորեն զարմացրեց: Երկրորդ, եթե դուք շարունակեք ապրել լոյալ կերպով, Լեգրանի և Սիլինի այն հայտարարությունը, որ դուք ազատ կլինեք, կմնա ուժի մեջ»:
Դրանով վերջացավ մեր խոսակցությունը:
Տեսնվեցի Սիմոն Վրացյանին՝ իր բնակարանում: Նրա մոտ էր նաև խորհրդարանի անդամ Լևոն Թադևոսյանը: Վրացյանի հետ խոսեցի Երևանում մնալու կամ Հայաստանից հեռանալու առավելությունների մասին: Վրացյանը գտնում էր, որ իմ Երևանում մնալը աննպատակ է, քանի որ խորհրդային իրավակարգի պայմաններում ինձ համար լեգալ աշխատանքը անհնարին կլինի, մինչդեռ Եվրոպան կարող էր ինձ հնարավորություն տալ շատ ավելի օգտակար լինելու իմ ժողովրդին:
ixgo9dedbx03awdf43rzc6a5dywov5g
396759
396709
2026-09-18T09:04:44Z
Emptyfear
547
396759
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը]]
|section = Գլուխ ԺԵ. Խորհրդային իշխանությունը Հայաստանում
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԴ|Գլուխ ԺԴ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԶ|Գլուխ ԺԶ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Տեսանք, թե ինչպիսի փաստական պարգաներում հաստատվեց խորհրդային իշխանությունը Հայաստանում: Բայց, իրավական առումով, խորհրդային իշխանությունը հին ազգային կառավարությունից (Սիմոն Վրացեան) փոխանցվեց առանձին համաձայնագրով, որը մեջբերում ենք ամբողջությամբ.
Համաձայնագիր
ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության միջև
1920թ. դեկտեմբերի 2-ին ՌՍՖՍՀ լիազոր ներակայացուցիչ ընկեր Լեգրանը ՌԿԿԿ-ի լիազորությամբ` ի դեմս Ռուսաստանի խորհրդային կառավարության, և ընկերներ Դրոն ու Տերտերյանը` ի դեմս Հայաստանի կառավարության, կնքեցին համաձայնություն հետևյալի մասին.
Հայաստանը հայտարարվում է անկախ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն:
# Մինչեւ Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը, կազմվում է ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտե, որին է անցնում ամբողջ իշխանությունը Հայաստանում:
# Ռուսաստանի խորհրդային կառավարությունը ընդունում է, որ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության հողերի մեջ անվիճելի կերպով մտնում են` Երևանի նահանգը` իր բոլոր գավառներով, Կարսի նահանգի մի մասը, որը զինվորական տեսակետից ապահովում է երկաթուղու տիրապետությունը, Ջաջուռ կայարանից` Արաքս կայարանը, Գանձակի նահանգի Զանգեզուրի գավառը, Ղազախի գավառի մի մասը` օգոստոսի 10-ի համաձայնության սահմաններում, և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչև 1920թ. սեպտեմբերի 28-ը:
# Հայկական բանակի հրամանատարական կազմը չի ենթարկվում պատասխանատվության այն գործերի համար, որ կատարել է բանակի շարքերում մինչև Հայաստանում խորհրդային իշխանության հայտարարումը:
# Դաշնակցության և այլ սոցիալիստական կուսակցությունների (սոցիալիստ հեղափոխական, սոցիալ-դեմոկրատ) անդամները ոչ մի հալածանքի չպիտի ենթարկվեն կուսակցական պատկանելության, կոմունիստական կուսակցության դեմ մղված կռիվներում մասնակցելու և Խորհրդային Հայաստանի հայտարարությունից առաջ կատարված գործերի համար:
# Ռազմահեղափոխական կոմիտեի մեջ մտնում են հինգ անդամներ` նշանակված կոմունիստական կուսակցության կողմից, երկու անդամ` ձախ դաշնակցականների խմբակից` համաձայնելով կոմունիստական կուսակցության հետ:
# Ռուսաստանի խորհրդային կառավարությունը միջոցներ է ձեռնարկում անմիջապես կենտրոնացնելու Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անկախության պաշտպանության համար անհրաժեշտ ուժեր:
# Սույն համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը հեռանում է իշխանությունից: Ժամանակավոր կերպով` մինչև հեղափոխական կոմիտեի գալը, իշխանությունը անցնում է զորահրամանատարությանը, որի գլուխ է կանգնում Դրոն: ՌՍՖՍՀ -ի կողմից Հայաստանի զորահրամանատարությանը կից կոմիսար է նշանակվում ընկ. Սիլինը:
Պատրաստված է երկու օրինակից.
ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցիչ` Լեգրան,
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ` Դրո, Տերտերյան:
Այս համաձայնագիրը ստորագրվեց 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, կեսօրից առաջ: Ստորագրումից առաջ նախագիծը քննվեց կառավարության նիստում և վավերացվեց մի քանի փոփոխություններով:
Դեկտեմբերի 3-ին մի քանի օրերի ժամանակավոր դիկտատորները՝ բոլոր զինվորական ուժերի գլխավոր հրամանատար Դրոն և ռուսական խորհրդային իշխանության կոմիսար Սիլինը ուղարկեցին հետևյալ շրջաբերականը.
Պատճեն
Ռադիո Երևան, 345-99-4. 20, Բասրա ռադիո
«Հայաստանը հայտարարվել է Խորհրդային Հանրապետություն:
Մինչև Խորհրդային Հայաստանի Հեղկոմի ժամանումը Երևան՝ կառավարական իշխանությունը հանձնվել է զինվորական հրամանատարությանը, որի պետ է նշանակվել ընկեր Դրո Կանայանը և Հայաստանի հրամանատարի մոտ ՌՍՖՍՀ կոմիսար ընկեր Սիլինը: Հայաստանի բոլոր պետական հիմնարկությունները, պաշտոնական անձիք և քաղաքացիները պարտավոր են անհապաղ կատարել զինվորական հրամանատարության կարգադրությունները: Նրանք, որոնք կվարվեն հրամանատարության կարգադրություններին հակառակ, կճանաչվեն հանցավոր և անմիջապես պատասխանատվության կենթարկվեն հեղափոխական շրջանի օրենքների համաձայն:
3 դեկտեմբերի, թիվ 6815, Հայաստանի զինվորական ուժերի հրամանատար Դրո, ՌՍՖՍՀ կոմիսար Սիլին»:
Ըստ արտաքին երևույթների, ամբողջ Հայաստանում նոր իշխանությունը ընդունվեց առանց ակներև դիմադրության: Այն չընդունեց և չճանաչեց ու երկար ամիսներ շարունակեց չճանաչել Հայաստանի հարավային մասը՝ Զանգեզուրը: Չճանաչողների գլուխ էր անցել Զանգեզուրի զինված ուժերի հրամանատար Նժդեհը:
Թե ինչու Զանգեզուրը չճանաչեց Խորհուրդների իշխանությունը, Նժդեհը բացատրել է իր առանձին հոդվածաշարում, որ տպվեց «Ազատ Սյունիք» վերնագրով 1925թ. «Հայրենիք» ամսագրի մայիս և հունիս համարներում:
Նոր իշխանությունը սարսափ էր ներշնչում և արտաքուստ հնազանդություն առաջ բերում: Բայց դա վստահության և ակնածանքի վրա հիմնված ճանաչում չէր: Իշխանությունը օտար էր ժողովրդին: Նրան ուղեկցում էին ռուս զինվորական ուժը և քաղաքական ոստիկանությունը՝ Չեկան, որոնք իր հենակետերն էին: Հին հայկական բանակը պետք է մտներ խորհրդային հայկական բանակի կազմ: Միացնող օղակը Դրոն էր, ով հեղինակավոր անձնավորություն էր Հայաստանի զինվորական և քաղաքացիական ազգաբնակչության համար: Դեկտեմբերի 3-ին Դրոն հրաման արձակեց զորքերին և կոչ ուղղեց ազգաբնակչությանը՝ հպատակվել նոր իշխանությանը: Պետք է շեշտել, որ հին կառավարությունը նորին օրինական կերպով հանձնեց իշխանությունը: Նոր կառավարությունը ոչ մի դժվարություն չունեցավ իշխանությունը, պետական գույքը և պատրաստի դրամը ընդունելու համար: Հին կառավարությունը հեռացավ ասպարեզից՝ չցանկանալով առաջ բերել ավելորդ և անօգուտ արյունահեղություն: Նա նոր կառավարությանը հնարավորություն տվեց գործով ցույց տալ և իր խոստումները կատարել ժողովրդի առաջ:
Նախկին նախարարների և խորհրդարանի անդամների մի մասը դեկտեմբերի 2-ին թողեց Երևանը և լեռներով ճանապարհվեց դեպի Վրաստան, բայց ճանապարհին ձերբակալվեց, հսկողության տակ հետ բերվեց Երևան և բանտարկվեց: Մյուս մասը ուղևորվեց դեպի Զանգեզուր և ապահով հասավ տեղ:
Նախարարներից և խորհրդարանի անդամներից մի քանիսը անցան անլեգալ դրության: Նախկին դաշնակցական նախարարներից բաց էին ապրում միայն Սիմոն Վրացյանը, Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Սիրական Տիգրանյանը, Աբրահամ Գյուլխանդանյանը: Խորհրդարանի դաշնակցական անդամների մի մասը ինքն իրեն հայտարարեց «ձախ դաշնակցական» և աշխատեց խմբակ կազմել: Այդ փորձը, սակայն, չհաջողվեց: Մի մասը հետո պարզապես մտավ կոմունիստական կուսակցության մեջ, իսկ մյուս մասը՝ երկու երեք ամսից հետո հեռացավ Հայաստանից:
Դեկտեմբերի 4-ին Երևան եկավ նոր խորհրդային կառավարության կազմը՝ Կասյանի նախագահությամբ և ստանձնեց պաշտոնը: Այսպիսով, իսկապես ընդմիջումը Վրացյանի ազգային կառավարության դադարելու և նրան հաջորդող Կասյանի խորհրդային կառավարության միջև տևեց ընդամենը չորս օր:
Դեկտեմբերի 6-ին Երեւան մտան ռուս խորհրդային բանակի առաջին զորամսերը: Իմ բնակարանի պատուհանից ես ականատես էի այդ տեսարանին, որը գտնվում էր Երևանի գլխավոր՝ Աբովյան փողոցի վրա, որով անցնում էին զորքերը՝ իջնելով Քանաքեռ գյուղից և ուղևորվելով նախկին խորհրդարանի շենքը, որի առաջ տեղի էր ունենում գրեթե մշտական հանրահավաք: Ինչպես հին ցարական օրերին, վաղ առավոտյան նոր կառավարության պաշտոնյաները տնից տուն անցնելով, հրամայում էին պատուհանների և պատշգամբների վրա կախել գորգեր և որևէ կարմիր կտոր: Նույնպիսի կարգադրություն եղավ և իմ տան տիրոջը:
Ժամը 4-ին երևացին զորքերը, որոնց ընդառաջ գնացին Դրոն և քաղաքապետը: Զորքերը երկու տեսակի էին՝ կազակներ և թնդանոթաձիգ զորամաս: Նրանք հոգնած դեմք ունեին, հագնված էին վատ: Առանց միջադեպերի անցան-գնացին վաղօրոք պատրաստված մասնավոր բնակարանները:
Ժողովուրդը վախից դուրս չէր գալիս փողոց: Մայթերի վրա կանգնած էին խմբերով պատանիներ և մի քանի երիտասարդներ կարմիր նշաններով: Ինչպես Պուշկինն է «Բորիս Գոդունով»-ում ասել՝ «ժողովուրդը լուռ էր»:
Կառավարության առաջին գործը եղավ «բնակարանների բռնագրավման հանձնախումբ» կազմելը: Նոր եկածների համար պետք էին բնակարաններ: Սկսվեց բնակարաններից արտաքսումը և «սեղմումը»: Եկած նոր պաշտոնյանները ուղղակի իջևանում էին տների առջև, անմիջապես սկսում էին դուրս քշել սենյակների ապրողներին:
Հետո սկսվեց պաշարեղենի բռնագրավումը: Ազգաբնակչությունը խուճապի մեջ ընկավ: Քաղաքում սկսեցին տարածվել ամեն տեսակ լուրեր: Անմիջապես հաստատվեց Չեկա՝ Այվազյանի ղեկավարությամբ:
Այն քսանամյա շրջանում, երբ ես մոտ հարաբերություններ ունեցա ցարական բարձր իշխանության հետ, նույնիսկ ռեակցիայի ամենամռայլ օրերին, շատ անգամ տեսա ժողովրդի ահաբեկված վիճակը իշխանության առաջ: Այդպես էր 1904 թվին՝ առաջին ռուսական հեղափոխության նախօրյակին, 1907-1908 թվերին՝ ռուսական հեղափոխության ճնշումից հետո: Բայց 1920 թվի «լռությունը» առանձին կնիք էր կրում: Այնպիսի տրամադրություն էր, կարծես թե ճնշում էր օտար, մռայլ մի ուժ, ժողովրդի համար միանգամայն խորթ, և ժողովուրդը լռելյայն քաշվել էր մի կողմ:
Դեկտեմբերի 6-ին, գիշերվա մոտ ժամը 12-ին, երբ ինձ մոտ նստած էին մի քանի իմ բարեկամներից, մոտս բնակվող սպա Մուշեղ Թումանյանը հայտնեց, որ զորավար Արեշյանը շտապ ուզում է ինձ տեսնել: Պարզվեց, որ նախկին նախարարական կազմից և խորհրդարանի անդամներից բոլոր նրանք, որոնք փորձել էին անցնել Վրաստան (Համո Օհանջանյան, Ա. Չիլինգիրյան, Վ. Բաբայան, բժ. Հ. Տեր-Դավթյան, Գևորգ Վարշամյան, Վահան Նավասարդյան և ուրիշներ), ձերբակալվել էին, և ամեն րոպե սպասվում էր նրանց մուտքը Երևան: Հասկանալի էր, թէ որքա՜ն անհանգստացանք նրանց վիճակի համար:
Ես, Թումանյանի և Արեշյանի ուղեկցությամբ, անմիջապես դուրս եկա տնից: Մութ գիշեր էր: Ոչ մի լույս չէր երևում: Ահարկու լռություն էր: Մենք այցելեցինք ձերբակալվածներից մեկի տիկնոջը: Նա խեղդվում էր արտասունքից՝ վախենալով, որ իր ամուսնուն հենց նույն գիշերը կգնդակահարեն:
Քննության առնելով իրերի դրությունը, ես խոստացա անպատճառ մյուս օրն իսկ տեսնել կառավարության նախագահ Կասյանին և ամեն հնարավոր միջոց ձեռք առնել՝ ձերբակալվածների վիճակը թեթևացնելու համար: Տուն վերադառնալով՝ մտածեցի, թե որքան իրավացի էր իմաստուն Գուցկովը «Ուրիել Ակոստա» դրամայում, երբ ասում էր, թե «այդ բոլորը եղել է»:
Հիշեցի, թե ինչպես հայտնի բոլշևիկ Ստեփան Շահումյանի կինը ինձ խնդրում էր շտապել ժանդարմական գնդապետ Պաստրյուրլինի մոտ՝ իր ամուսնու վիճակը թեթևացնելու համար, և ինչպես հեղափոխությունից հետո, այդ նույն Պաստրյուլինի կինը ինձ խնդրում էր ինձ՝ այն ժամանակվա Կովկասի կոմիսարին, վտանգի չենթարկել իր ամուսնուն: Հիշեցի նաև իմ հաճախակի դիմումները ցարական ռեժիմի օրերին բոլշևիկներ Կամո Տեր-Պետրոսյանի, Էլիավայի և ուրիշների վիճակը թեթևացնելու համար:
Առավոտյան գնացի Կասյանի մոտ: Ընդունարանի մուտքի առաջ պատահեցի կարմիր եռանկյունի աստղազարդ գլխարկով, բարձրահասակ մի պարոնի,: Այվազյանն էր՝ Չեկայի նախագահը: Հետո, նրա հետ հանդիպելով իմացա, որ նա իմ դասախոսությունների նախկին ունկնդիրն է, որ կարդում էի Թիֆլիսի 2-րդ գիմնազիայի շինության ներսում, 1903-1905 թվերին:
Կասյանի հետ խոսելով, ես սկզբից իսկ ասացի, որ առաջին անգամը չէ, որ ինձ վիճակվում է խնդրել քաղաքական բանտարկյալների համար: Նա գիտեր դա: Լսելով իմ խնդրանքը՝ գոնե չգնդակահարել ձերբակալվածներին, նա պատասխանեց.
«Մենք բոլորովին չենք մտածում նրանց գնդակահարել: Մենք ուզում ենք դատել նրանց և ուզում ենք, որ դատը լինի հրապարակային և ցուցադրական: Մեզ համար կարևոր է պարզել Դաշնակցության էությունը և ժողովրդին ցույց տալ նրա անկարողությունը: Դատը մենք կսկսենք անմիջապես այն բանից հետո, երբ կվերջացնենք մեղադրական նյութերի հավաքումը: Թե ինչ կլինի դատավճիռը, ես չգիտեմ իհարկե: Անձամբ ես կարծում եմ, որ ձերբակալվածներից երկուսը (նա անվանեց երկու անձ), համենայն դեպս, կդատապարտվեն մահվան: Նրանց դեմ գրգռումը զորեղ է, բայց այս րոպեին ոչ ոքի ոչինչ չի սպառնում: Թեև մեր երիտասարդությունը ցանկանում է անմիջապես վերջացնել այդ գործը, բայց մենք նրան պահում ենք»:
Սրանով առաջին խնդիրը առժամապէս սպառված էր: Ապա մենք անցանք Ալեքսանդրապոլի դաշնագրին: Ես Կասյանին համառոտակի ծանոթացրեցի բանակցությունների ընթացքի հետ և այն «պատճառներին», որոնք դրդեցին պատվիրակությանը՝ օգտակար համարել դաշնագրի ստորագրությունը:
Կասյանն ինձ ասաց.
«Դուք օրինավոր վարվեցիք: Այն պահին անկարելի էր վարվել այլ կերպ: Բայց դուք հասկանում եք, որ մենք խորհրդային իշխանություն ենք, մենք չենք կարող մեր վրա վերցնել պատասխանատվություն այս դաշնագրի համար: Այդ պատճառով, մեր մամուլում շատ խիստ կերպով քննադատում ենք և պախարակում ձեզ: Բացի դա տակտիկական հարց է: Մեր նպատակն է չճանաչել այդ դաշնագիրը և կազմել նոր համաձայնություն: Բայց եթե երբևիցե դուք հրապարակ հանեք մեր կարծիքը, որ դուք հարկադրված էիք ստորագրել դաշնագիրը, մենք կհերքենք մեր այսօրվա խոսակցությունը»:
Ես ժպտացի և հիշեցի, որ նման նախադասություն լսել եմ Կովկասի փոխարքա, կոմս Վորոցով-Դաշկովից իմ վարմունքի առթիվ Թիֆլիս քաղաքի կողմից Պետական Դումայի անդամի ընտրություններու ժամանակ: Երկու հակամարտող կողմերի ուժերի հավասարության պատճառով վճռական դեր էր խաղալու հինգ ձայների մի խումբ, որը գտնվում էր իմ ազդեցության տակ: Եվ հենց իմ ազդեցության շնորհիվ անցավ սոցիալ-դեմոկրատ կուսակցության թեկնածու Չխեիձեն՝ տապալելով ազատամիտ ավարտական-բուրժուական կոալիցիայի թեկնածու իշխան Անդրոնիկովին:
Ես այն ժամանակ քաղաքագլուխ էի: Ազնվականները փոխարքային գանգատվել էին, թե իմ շնորհիվ անցել է ընկերվարական թեկնածուն: Փոխարքան անձամբ ընկերվարական թեկնածուի կողմնակից էր և կարծում էր, որ նա Պետական Դումայում կքննադատի կենտրոնական իշխանությանը և հանգիստ կթողնի փոխարքային: Բայց ազնվականներին ասել էր, թե դժգոհ է ինձնից: Այդպես է, ըստ երևույթին, բոլոր բռնապետական ռեժիմների գործելակերպը:
Հետո ես անցա երրորդ խնդրին, իմ որոշմանը՝ մնալ Հայաստանում որպես շարքային քաղաքացի:
Կասյանը պատասխանեց.
«Դուք այնպիսի կարկառուն դեմք եք և այնպիսի պաշտոն էիք վարում, որ մեր ընդհանուր կարգի համաձայն, դուք պետք է բանտարկված լինեիք: Բայց նախ դուք ազնվաբար, պատվիրակության ձեր բոլոր ընկերակիցներով՝ Գյուլխանդանյանի և Ղորղանյանի հետ եկաք մեզ մոտ: Եվ դա մեզ հաճելիորեն զարմացրեց: Երկրորդ, եթե դուք շարունակեք ապրել լոյալ կերպով, Լեգրանի և Սիլինի այն հայտարարությունը, որ դուք ազատ կլինեք, կմնա ուժի մեջ»:
Դրանով վերջացավ մեր խոսակցությունը:
Տեսնվեցի Սիմոն Վրացյանին՝ իր բնակարանում: Նրա մոտ էր նաև խորհրդարանի անդամ Լևոն Թադևոսյանը: Վրացյանի հետ խոսեցի Երևանում մնալու կամ Հայաստանից հեռանալու առավելությունների մասին: Վրացյանը գտնում էր, որ իմ Երևանում մնալը աննպատակ է, քանի որ խորհրդային իրավակարգի պայմաններում ինձ համար լեգալ աշխատանքը անհնարին կլինի, մինչդեռ Եվրոպան կարող էր ինձ հնարավորություն տալ շատ ավելի օգտակար լինելու իմ ժողովրդին:
Անցավ դարձյալ մեկ շաբաթ: Գալիս էին նոր պաշտոնյաներ: Կային դավանափոխներ, որոնք շտապում էին իրենց հավատարմությունը հայտնել նոր իշխանությանը: Ես ամեն օր դուրս էի գալիս փողոց զբոսնելու: Ոմանք ինձ վրա նայում էին վախենալով, ոմանք էլ՝ չարությամբ: Բայց չէին անհանգստացնում:
Նույն վիճակում էին նաև պատվիրակության մյուս անդամները: Մի քանի օր հետո իմ քեռորդին՝ Լ. Աճեմյանը, մոլեռանդ բոլշևիկ, ով երկու ամիս հետո սպանվեց, ինձ ասաց, որ երիտասարդ բոլշևիկների շրջանում չեն հասկանում, թե ինչո՞ւ ինձ հետ այդպես քաղաքավարությամբ են վարվում և ինչո՞ւ չեն բանտարկում: Հարցը հասավ կառավարությանը: Եվ ահա դեկտեմբերի 13-ի առավոտյան Չեկայից ներկայանալու հրաման ստացա: Գնացի: Նման հրամաններ ստացել էին նաև Ալեքսանդրապոլի պատվիրակության մյուս երկու անդամները՝ Գյուլխանդանյանը և Ղորղանյանը:
Ինձ ընդունեց Չեկայի նախագահ Այվազյանը: Զրույցը չափազանց քաղաքավարի բնույթ էր կրում: Այվազյանն ասաց, որ Հայաստանում իմ ազատ դրությունը դառնում է անհարմար: Ժողովուրդը տեսնում է և կարող է անցանկալի տպավորություն ստանալ, թե խորհրդային իշխանությունը քաշվում է ինձ բանտարկելուց: Այդ պատճառով, մի քանի կոմունիստներ անհրաժեշտ են գտնում բանտարկել ինձ: Կառավարությունը (Հեղկոմը)՝ քննության առնելով այդ դրությունը, գտնում է, որ ավելի երկար ժամանակ ազատ մնալը այլևս անթույլատրելի է, և որոշել է աքսորել ինձ Հայաստանի սահմաններից դուրս: Նույնը որդեգրվել է Գյուլխանդանյանի և Ղորղանյանի վերաբերյալ:
Մեկնումը նշանակված էր դեկտեմբերի 15-ի առավոտյան ժամը 6-ին, ինքնաշարժով՝ Դիլիջան-Ղարաքիլիսա ճանապարհով, իսկ այնտեղից՝ երկաթուղով:
Գնալուց առաջ ես հրաժեշտ տվեցի Վրացյանին, Քաջազնունուն, Տիգրանյանին և այցելեցի կառավարության նախագահ Կասյանին՝ դարձյալ միջնորդելու բանտարկված գործիչների համար: Նա կրկնեց, որ լինելու է դատ, իսկ դատից առաջ բանտարկվածներից ոչ ոք չի սպանվի: Տեսա նաև Դրոյին, որ արդեն իսկապես գործերից հեռացված էր: Նա մի կողմից ձանձրացել էր խորհրդային իշխանության և ժողովրդի միջև իր անորոշությունից, իսկ մյուս կողմից ամեն միջոցներով աշխատում էր օգտակար լինել բանակին և կուսակցական իր հին ընկերներին:
Դեկտեմբերի 14-ը նվիրեցի Հայաստանից մեկնելուս հետ կապված գործերին: Բնակարանում մնաց իմ կրտսեր եղբոր ընտանիքը: Ինձ մոտ փոխադրվեց զինվորական ատյանի անդամ Բաղդատյանը: Իսկ ես, դեկտեմբերի 16-ին, փոքրիկ պայուսակով, նստեցի ինքնաշարժ: Ինձ միացան Ալեքսանդրապոլի պատվիրակության ընկերներս: Մեր իրերը ենթարկվեցին քննության, ընդ որում, մեզ հայտնեցին, որ չի կարելի դուրս տանել վավերագրեր, իսկ նամակներ և դրամ, եթե կա, չեն արգելի: Դրամ գրեթե չունեի, բայց ունեի նամակներ, որ բերել էին երևանցիները՝ Թիֆլիսի իրենց ազգականներին հանձնելու համար:
Դեկտեմբերի 16-ի առավոտյան ժամը 9-ին մեկնեցինք: Մեզ հետ բեռնակիր ինքնաշարժով Ալեքսանդրապոլ էին գնում երկու կոմունիստներ՝ օրիորդ Արեշյանը և մի երիտասարդ: Ցուրտ դեկտեմբերյան օր էր, թեև՝ արևոտ: Մենք շատ դանդաղ էինք գնում: Տրամադրություններս ծանր էին ու մռայլ:
Գիշերեցինք Քաղսի գյուղում: Գյուղացիներն իմացան, թե ով ենք և ընդունեցին մեծ հաճությամբ:
Առավոտյան շարունակեցինք ճանապարհը: Խճուղով դեպի Երևան էին շարժվում ռուսական նոր զորքեր:
Հետևյալ գիշերն անցկացրինք Չիբուխլու գյուղում, իսկ դեկտեմբերի 18-ին գիշերեցինք Ղարաքիլիսայում: Այստեղ վերաջացավ մեր ճանապարհորդությունը ինքնաշարժով. հետևյալ օրը պետք է ճամփորդեինք երկաթուղով:
Կոմունիստների մի փոքր խումբ, դժգոհ, որ մեզ միայն աքսորում են, պատրաստվել էր Ղարաքիլիսայից դեպի Վրաստան ճանապարհին մեզ սպանել: Այդ մասին մեզ նախազգուշացրեցին: Միջոցներ ձեռք առանք, և ամեն ինչ լավ անցավ:
Ղարաքիլիսայի Չեկայի պետն իմ նախկին պաշտոնյաներից էր Թիֆլիսի քաղաքային ինքավարությունում՝ Լևոն Ուլիբեկյանը: 1906 թվականին նա ձերբակալվեց, դատի ենթարկվեց և աքսորվեց Սիբիր: Ժամանակին ես նրա համար շատ աշխատեցի, այնպես որ, նա մեծ երախտագիտություն ուներ դեպի ինձ: Մեզ համար պատրաստեցին ընթրիք, որի ժամանակ, Լևոն Ուլիբեկյանը արտասանեց ճառ, շեշտելով, թե «բոլշևիզմը ամբողջ մարդկությանը բարօրություն կբերի, և նա, ով չի ըմբռնում դա այսօր, կըմբռնի վաղը»:
Առավոտյան ողջ առողջ հասանք կայարան: Օրը կիրակի էր, կայարանը՝ դատարկ: Մենք տեղավորվեցինք վագոնում: Ժամը 3-ի մոտ Կարսից կայարան եկավ Անկարայի կառավարության արտաքին գործերի նախարար Բեքիր Սամի բեյը իր որդու հետ: Մոսկվա էին գնում:
Մենք ծանոթացանք նրա հետ: Ծանոթանալուց հետո նա անմիջապես ասաց, որ շատ վիրավորված էր, որ հայկական կառավարությունը իրեն տված պատասխանի տակ ստորագրել էր քյաթիպ Ակոպովը: Բեքիր Սամի բեյը դա համարում էր դիտավորյալ վիրավորանք իր և ամբողջ թուրք կառավարության հասցեին: Ես նրան բացատրեցի եղելությունը, և մենք սկսեցինք խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Ես դառնապես գանգատվեցի Ալեքսանդրապոլի դաշնագրի ծանր պայմաններից, հայտնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների այդպիսի բռնադատված և անարդար լուծումը ոչ մի կերպ չպիտի բավարարի հայերին, և թշնամությունը պիտի շարունակվի:
Դաղստանցի Բեքիր Սամի բեյը, որի հայրը եղել էր ռուսական բանակի զորավար, անկեղծ ցանկություն ուներ կովկասյան հանրապետությունները տեսնել անկախ, թեև քաշվում էր իր պաշտոնական դերից և արտահայտվում էր մեծ զգուշությամբ: Այնուամենայնիվ, նա հնարավոր համարեց ասել, որ «հայ-թուրքական խնդիրը վերջնական կերպով կլուծվի այնպիսի դիվանգիտական սեղանի առաջ, որին կմասնակցեն թուրքերը, ռուսները, անգլիացիները և հայերը: Եթե նույնիսկ մեկը այդ չորս կողմերից բացակայի, պիտի մնա չլուծված»:
Երեկոյան ժամը 10-ին մեր գնացքը ճանապարհվեց, և դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 7-ին հասանք Թիֆլիս: Տասը օր առաջ քաղաքում լուր էր տարածվել, թե իբր ես սպանվել էի: Այդ մասին գրել էին թերթերը:
⁂
Իմ հեռանալուց հետո Հայաստանում կյանքը սկսել էր օրըստօրե ավելի ծանրանալ: «Մեզ պետք է քաղաքացիական կռիվ,- ասում էին Հայաստան եկած բոլշևիկները,- անհրաժեշտ է, որ հակախորհրդային ուժերը երևան գան և ջարդվեն ու արմատախիլ լինեն»: Այդ պատճառով, բոլշևիկները չէին քաշվում որևէ բանից, որը կարող էր ապստամբություն առաջ բերել:
Բռնագրավումները սաստկացան և տարածվեցին նաև գյուղերու վրա: Պահեստներից հանում էին պաշարը և ուղարկում Ռուսաստան, իբրև «Հայաստանից նվեր Լենինին »: Ժողովուրդը մատնվում էր հուսահատության: Գյուղացիներից սկսեցին բռնագրավել անասունները, հավերը, հացահատիկը: Տնտեսական կամայականություններին և կողոպուտին հաջորդեցին անզուսպ քաղաքական հալածանքները: Բռնի կերպով աքսորվեցին բոլոր հայ սպաները, հազարավոր մտավորականներ ու աչքի ընկնող մարդիկ բանտ նետվեցին: Դրոն Մոսկվա ուղրկվեց իր սպաների հետ: Սկսվեցին զանգվածային խուզարկությունները: Փետրվարի 2-ից մինչև 6-ը «հայրենիքի թշնամիներ» էին փնտրում տներում և մասնավոր բնակարաններում, փնտրում էին պաշարեղեն:
Բոլշևիկների ներխուժումը ժողովրդի անձնական կյանքի բոլոր անկյունները զայրույթ պատճառեց նույնիսկ նրանց, ովքեր քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունեին: Երկրում չէր մնացել որևէ մեկը, որին այս կամ այն եղանակով խորհրդային իշխանությունը հարվածի ենթակա չդարձներ: Հեղկոմը գրգռիչ կերպով արդարադատության կոմիսար էր նշանակել քեմալական մի գործակալի՝ թուրք Սուլեյման Նուրիին: Եվ ինչպես միշտ է պատահում նման օրերին, իշխանության եռանդուն գործակատարներ էին դարձել հասարակության տականքներն ու դեռ երեկ բանտը նետվածները, որոնք այսօր նոր իշխանության կողմից ազատված էին բանտերից: Այսպիսի պայմաններում զարմանալի չէ, որ պայթեց փետրվարյան ապստամբությունը, որի մանրամասնությունները հայտնի են ականատեսների պատմածներից:
itrckxp9xahvy29a02wljs8p1x0vzou
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Զ
0
151416
396713
2026-09-17T21:08:31Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը |section = Գլուխ Զ. Չորս ամիս Պոլսում |previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ե|Գլուխ Ե]] |next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Է|Գլուխ Է]] |year = |author= Ալեքսանդր Խա...»:
396713
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ Զ. Չորս ամիս Պոլսում
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ե|Գլուխ Ե]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Է|Գլուխ Է]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Երբ մենք հասանք Պոլիս, հենց որ նավի կամուրջը իջեցրին, Մուխթար բեյը, որ Հունաստանում Թուրքիայի նախկին դեսպանն էր և այժմ նշանակվել էր մեզ ուղեկցել, երեք սպաների հետ միասին բարձրացավ նավ և ֆրանսերենով իր կառավարության կողմից ողջունեց մեզ, շնորհավորեց, որ աղջ-առողջ հասել ենք, ապա մեզ ներկայացրեց իր հետ եկած սպաներին՝ Նուրի բեյ և Ահմեդ բեյ: Վերջինս ծագումով արաբ էր:
Մուխթար բեյը մեզ հաղորդեց, որ մենք թուրքական կառավարության հյուրերն ենք և մեր բնակության համար հատկացված է Թոքատլյան պանդոկը: Մենք հայտնեցինք մեր շնորհակալությունները կառավարության սիրալիր վերաբերմունքի համար և մեկնեցինք պանդոկ: Ուշադրությամբ դիտում էինք քարափի մոտ հավաքված ամբոխի դեմքերը և չէինք կարողանում գտնել հայերի: Նրանցից որևէ մեկը հանդգնույթուն չէր ունեցել բացահայտ կերպով դիմավորել Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին: Երևույթը դեռ շատ նոր էր և երկյուղալի: Պատերազմը դեռ չէր վերջացել: Պատերազմի վախճանը կասկածի տակ էր: Բոլորն էլ չափազանց զգուշավոր էին: Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների գալուստը, ինչպես հետո իմացանք, շատերին երազ էր թվում: Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ էին մեծ աղետի զարհուրելի պատկերները, և ո՞ր հայը կարող էր հավատալ, թե այդ սարսափներից հետո իր առջև պիտի տեսնի Հայաստանի Հանրապետության նախարարներին:
Երկու տարի հետո ես նորից եղա Պոլիս: Մի քանի կանայք պատմեցին ինձ, թե ինչպես իրենց տներում ջերմորեն աղոթել են մեր առողջության և բարօրության համար: Նրանք վախենում էին, թե թուրքերը մի օր մեզ պիտի սպանեն կամ թունավորեն:
Պանդոկում մեզ համար արդեն լավ սեղան էին պատրաստել: Ճաշելուց և մի քիչ հանգստանալուց հետո Մուխթար բեյի հետ պայմանավորվեցինք, որ մեր առաջին այցելությունը պիտի տանք Խալիլ բեյին, որը արդարադատության նախարարն էր և Բաթումի խորհրդաժողովի ժամանակ թուրքական պատվիրակության նախագահն էր:
Խալիլ բեյը մեզ ընդունեց շատ սիրալիր: Մեր խոսակցության առարկան եղավ առաջիկա խորհրդաժողովը, օրակարգը և այն միջոցները, որոնք անմիջապես պետք է առնվեն Կովկասում հայերի վիճակը բարելավելու համար: Մեր հիմնական միտքը հետևյալն էր, որ արտահայտեցինք խոսակցության ընթացքում. «Կա՛մ Հայաստանը պիտի ապրի, ասացինք մենք Խալիլ բեյին, այն ժամանակ տվեք նրան հարմար սահմաններ, կամ չպիտի ապրի: Այդ դեպքում մեր բոլոր խոսակցությունները ավելորդ են»:
Ընդհանուր կերպով պետք է ասեմ, որ մեր զբաղմունքն ու խոսակցությունները չորս ամիսների ընթացքում եղան հետևյալը.
Ա. Կենսունակ Հայաստանի ստեղծման համար նպատակահարմար սահմաններ,
Բ. Պոլսի խորհրդաժողովը,
Գ. Հայերի անտանելի կացությունը Կովկասում:
Այս հարցերի մասին էր, որ շարունակ խոսում էինք այն բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական անձանց հետ, որոնց հետ տեսնվելու առիթ ունեցանք Պոլսում: Եթե մեր այդ բոլոր խոսակցություններն ու տեակցությունները գրի առնեի, մի ահագին հատոր կստացվեր: Ես կանգ կառնեմ միայն ամենից կարևոր դեպքերի վրա, որոնք պիտի բաժանեմ երեք խմբի:
Ա. Մեր հարաբերությունները Թուրքիայի նախարարների խորհրդի հետ Թալեաթ փաշայի և Էնվեր փաշայի գլխավորությամբ,
Բ. Մեր հարաբերությունները օտար դեսպանների՝ Գերմանիայի դեսպան Կոմս Բերնստորֆ, Ավստրո-Հունգարիայի դեսպան Մարքիզ Բալավիչինի և Բուլղարիայի դեսպան Կոլչև, ինչպես նաև չեզոք Պարսկաստանի և Շվեդիայի դեսպանների հետ,
Գ. Մեր հարաբերությունները Երիտթուրքերի կոմիտեի, թուրք պետական ազդեցիկ գործիչների և մամուլի ներկայացուցիչների հետ: Սրանց մեջ էին, ի միջի այլոց, Ահնեդ Ռիզա բեյը, «Թանին»-ի խմբագիր Հյուսեին Ջահիդ բեյը և ծովային նախարար Ռեուֆ բեյը: Դրանից բացի, մենք տեսակցություն ունեցանք Սուլթանի հետ, որին մեզ ներկայացրեց Էնվեր փաշան: Մեր խոսակցության նյութը Հայկական հարցն էր:
Հայաստանի սահմանների չափազանց նեղ լինելու մասին մեր դիտողությունները շարունակ թուրքերի կողմից հանդիպում էին այն առարկության, թե բոլոր պետություններն էլ իրենց կյանքը սկսել են փոքր հողամասով և փոքր ժողովրդով: Որպես օրինակ բերում էին Հունաստանը, որ իր սկբնավորության օրերին ունեցել էր միայն 400 հազար բնակիչ: Մատնանշում էին Բելգիան, որը ընդամենը 30 հազար քառակուսի կիլոմետրի վրա կարողացել էր վեց միլիոն ժողովուրդ ապրեցնել: Այս ուղղությամբ թուրքերի առարկությունները ջրելու և մեր տեսակետները ավելի համոզիչ կերպով ներկայացնելու համար մեզ պետք էին վիճակագրական տեղեկություններ և փաստական տվյալներ: Այդ պատճառով, մեր առաջին գործը եղավ պատրաստել մի զեկույց, որով ցույց տայինք, թե որքան հող է պետք հայ ժողովրդի գոյության համար, ինչպես նաև՝ համեմատական թվեր էինք տալիս կովկասյան երեք ազգերի բնակչության և հողի մասին: Այս աշխատանքը կատարվեց զինվորական մասնագետ, զորավար Ղորղանյանի, տնտեսական գիտությունների պրոֆեսոր Բունյաթյանի և Կովկասի ազգությունների հարցում հմուտ եղբորս՝ Գևորգ Խատիսյանի ղեկավարությամբ: Մեր նպատակն էր ցույց տալ մեր անվիճելի իրավունքները Ախալքալաքի, Լոռիի, Զանգեզուրի, Ղարաբաղի և Նախիջևանի վրա, որոնց նկատմամբ հավակնություններ ունեին մեր կովկասյան հարևանները:
Թուրքերը շատ լավ ծանոթ էին մեր ծրագրերին և ձգտումներին, բայց չէին ուզում, որ գոյություն ունենա կենսունակ Հայաստան: Նրանք դեմ էին, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը կցվեն Հայաստանին, որովհետև ուզում էին բաց պահել իրենց ճանապարհը դեպի Բաքու: Դեմ էին նույնպես, որ Ախալքալաքն ու Լոռին մեզ տրվեն , որովհետև ուզում էին ազատ պահել ճանապարհը դեպի Ղազախ և Գանձակ: Մենք շարունակ վիճում էինք՝ միմյանցից թաքցնեով ճշմարտությունը՝ խուսափելով բացել մեր բոլոր քարտերը միմյանց առաջ: Երբ վերջապես գծված սահմաններով մեր քարտեզը ներկայացրեցինք թուրքերին, տեսանք, որ ադրբեջանցիներն ու վրացիներն էլ մի շարք հայկական հողամասեր մտցրել են իրենց սահմանների մեջ: Հրապարակ էր գալիս ներքին վտանգավոր մի հակամարտություն, որ հետո արտահայտվեց հայ-վրացական և հայ-ադրբեջանական ընդհարումների միջոցով, որ այսօր ժամանակավոր կերպով զսպված է և որ վաղը հավանաբար կրկին հրապարակ կգա այս կամ այն եղանակով:
Յուրաքանչյուր սուրհանդակ, որ գալիս էր Կովկասից, մեզ բերում էր սարսափելի լուրեր Հայաստանի ժողովրդի վիճակի մասին: Թուրքերը մեր երկրից դուրս էին տանում կենսամթերքը, և զանգվածը մատնվում էր սովի ու համաճարակի:
Հուլիսի սկզբին մենք սպասում էինք, որ պիտի բացվի խորհրդաժողովը, որին մենք պատրաստ էինք լիովին: Բայց չբացվեց: Շարունակ նշանակվում էին բացման օրեր և միշտ հետաձգվում: Գլխավոր պատճառը ռազմաճակատների վրա անհաջողություններն էին: Որքան ավելի մեծանում էին այդ անհաջողությունները, այնքան ավելի թուրքերն ու գերմանացիները խուսափում էին խոսել խորհրդաժողովի մասին: Չորս ամիս այսպես սպասեցինք, և, ի վերջո, խորհրդաժողով չունեցանք: Պոլսում մեր դիվանագիտական աշխատանքը սահմանափակվեց մեր ունեցած տեսակցություններով Թուրքիայի ղեկավար անձնավորությունների և նրա զինակից դեսպանների հետ:
Խալիլ բեյից հետո մենք նույն օրն իսկ այցելեցինք Թալեաթ և Էնվեր փաշաներին: Հունիսի վերջն էր: Թալեաթ փաշան մեզ ընդունեց Բարձր Դռանը: Հարկավ, իր առաջին իսկ խոսակցության ժամանակ ջանաց հայկական եղեռնի համար իր վրայից նետել պատասխանատվությունը: Ամբողջ պատասխանատվությունը դնում էր զինվորական իշխանության, քրդերի և տեղական իշխանությունների վրա: «Ահա դուք ինքներդ պիտի տեսնեք, թե ինչպես պաշտոնյաները երբեմն կամայական կերպով աղավաղում են վերևից եկած հրամանները»,- ասում էր նա:
Նա պատմեց, թե ինչպես պատերազմի առաջին օրերին խնդրել էր Վարդգեսին [Վարդգես Սերենգյուլյան, Օսմանյան խորհրդարանի հայազգի պատգամավորներից] Թուրքիայի կողմը բռնել, և Վարդգեսը իր այդ խնդրանքին պատասխանել էր լռությամբ:
«Մեր թշնամիները ռուսներն էին, բայց երբ նրանք իրենց հրացանները դատարկում էին մեր զինվորների վրա, նրանց փամփուշտները դիպչում էին մեր զինվորների ոտքերին: Իսկ երբ սկսեցին կրակել թուրքահպատակ հայերը՝ իրենց հայրենիքի դավաճանները, փամփուշտները դիպչում էին մեր զինվորների սրտին»,- ասում էր Թալեաթը:
Այս տեսակցությունը, հարկավ, տանջանք էր մեզ համար: Ահարոնյանը խոսեց հանգամանորեն և բուռն կերպով, իսկ Պապաջանյանն ու ես աշխատեցինք մեր խոսակցության նյութը անցյալից փոխադրել ներկայի հրատապ հարցերի վրա:
Ընդհանրապես, պետք է ասեմ, որ մենք նախապես դերերը բաժանում էինք իրար մեջ, և ամեն մեկը հանձն էր առնում խոսել որոշակի նյութերի մասին:
Թալեաթ փաշան խոսքով իր հավանությունն էր տալիս մեր պահանջներին, բայց ասում էր, թե բոլոր հարցերը պետք է խորհրդաժողովը որոշի: Թալեաթի արտաքինը իր համար նպաստավոր տպավորություն չէր թողնում: Նրա ամբարտավան, ոչ-մտավորականի դեմքը, մարմնեղ կեցվածքը, կեղծ բարեկամության շեշտը կրող ձայնը չէին կարող նպաստավոր լինել: Ի վերջո, նա խնդրեց գրավոր կերպով ներկայացնել հայկական պահանջները՝ զեկուցելու նախարարների խորհրդին, և խոստացավ խոսել արտաքին գործերի նախարարի հետ:
Մեր երրորդ այցելությունը տվեցինք Էնվեր փաշային, ով մեզ ընդունեց պատերազմի նախարարության շենքում, Բայազետ հրապարակի վրա: Երբ մտանք ընդունման մեծ սրահը, մեր ուշադրությունը գրավեց դիմացի պատի վրա ոսկե տառերով գրված արաբերեն մակագրությունը, որն ասում էր. «Սրերի հովանու տակ ես գտնում քո հանգիստը»:
Էնվեր փաշան անմիջապես ընդունեց մեզ: Միջահասակ և վայելչակազմ մեկն էր, որ առաջին անգամից քաշվող, վերաբերմունքի մեջ պարզ և շատ զուսպ մարդու տպավորություն էր թողնում: Դեմքը շատ խիստ էր և հանդարտ, աչքերը՝ խորաթափանց և խոհուն: Ընդհանրապես, արտաքինով գրավիչ էր:
Այդ մարդուն նայելով դժվար էր հավատալ, որ ընդունակ է հանդարտ սրտով հարյուր հազարավոր մարդկանց մահվան գիրկը նետել: Այդքան խաբուսիկ են թուրքերը և դրա համար է, որ եվրոպացիները այնքան դյուրությամբ են խաբվում նրանց անուշ և գրավիչ ձևերից:
Էնվերի մոտ մենք ուղղակի անցանք մեզ շահագրգռող հրատապ խնդիրներին՝ գաղթականներին, սահմաններին և խորհրդաժողովին: Էնվեր փաշան շատ զուսպ պատասխանեց. «Արտաքին նկատառումները մեզ թույլ չեն տալիս, որ ազատություն տանք գաղթականներին՝ վերադառնալու մեր գրաված շրջանները: Տեղի մահմեդականները չեն ուզում նրանց տեսնել: Ես չեմ կարող երաշխավորել նրանց կյանքը: Թող անցնի որոշ ժամանակ, հանգամանքները թերևս կփոխվեն: Եվ հետո՝ չէ՞ որ հայերը դեռ պատերազմ են մղում մեր դեմ: Բաքվում նրանք բանակ են կազմել և կռվում են դեռ, ինչպես նաև Զանգեզուրում Անդրանիկը շարունակում է պատերազմել մեր դեմ»:
Նույն պատասխանը հետո տվել էր նաև գերմանացի դեսպան Կոմս Բենստորֆին և գլխավոր հրամանատար Հինդենբուրգին: Դա մենք տեսանք այն հեռագրերից, որոնք փոխանակված էին նրանց միջև:
Գալով սահմաններին՝ Էնվեր փաշան հայտնեց մի միտք, որ երևի շատ խորն էր նստած նրա ուղեղում: Նա ասաց. «Մենք չենք կարող մտածել սահմանների ընդարձակության մասին, որովհետև ինձ հաջողվեց անել այն, ինչը որ կենսական անհրաժեշտություն էր Թուրքիայի համար: Ես և իմ ընկերները ստեղծեցինք Հայաստանը և դրանով գոհացում տվեցինք հայերի ազգային ձգտումներին և լուծեցինք Հայկական հարցը: Միևնույն ժամանակ, մենք դա արեցինք Թուրքիայի սահմաններից դուրս, ռուսական հողի վրա և ունեցանք երկու հաջողություն: Ա. Ստեղծեցինք Հայաստանը և Բ. Անվթար պահեցինք Թուրքիայի հողը: Միայն այդ գնով է, որ մենք համաձայնվեցինք հաշտվել Հայաստանի Հանրապետության գոյության հետ: Արդ, ինչպես կարելի է այժմ պահանջել, որ նոր հողամասեր կցենք Հայաստանին. չէ՞ որ դա չենք կարող անել առանց դիպչելու հին ու նոր Թուրքիայի հողերին: կարսը, Արդահանտ և Բաթումը միայն նոր են վերադարձել իրենց հին հայրենիքի գիրկը»:
Մեր առարկություններին՝ Հայաստանի սահմանների չափազանց նեղ լինելուն և հայ ժողովրդի պատմական իրավունքների մասին, էնվեր փաշան պատասխանեց. «Օ՜, ես լավ գիտեմ, որ մեկ անգամ ազատություն ճաշակած ժողովուրդը երբեք չի կարող դրանից հրաժարվել»:
Մեր առաջին տեսակցությունները ընդհանուր առմամբ որևէ դրական արդյունք չտվեցին: Մեր հետևյալ տեսակցությունները արտաքին գործերի նախարար Նիսիմի բեյի և ներքին գործերի նախարար Ջանփոլադ բեյի հետ շատ քիչ բան ավելացրեցին մեր նախորդ տպավորությունների վրա: Բոլոր թուրքերը իրենց խոսակցություններում շարունակ այն միտքն էին շեշտում, որ հայերին և թուրքերին բաժանողը Անգլիան ու Ռուսաստանն են, որոնք երկու հարևան ժողովուրդներին իրար հետ կռվեցնելով, պղտոր ջրում ձուկ են որսում: Մասնավորապես, հետաքրքրական էին Հյուսեին Ջահիդ բեյի և Ռեուֆ բեյի արտահայտությունները:
Նկատելով, որ մեր խորհրդաժողովը ձգձգվում է, մենք փորձում էինք մեր կողմը գրավել Թուրքիայի հանրային կարծիքը՝ աշխատելով թուրք հասարակական գործիչներին ցույց տալ, որ հայերի հետ համաձայնությունը թուրքերի համար էլ օգտակար է: Մեր պատճառաբանությունը հեռևյալն էր:
Առանց ժխտելու մեր քարոզչությունը արտասահմանում, ինչպես նաև հայասերների գործունեությունը ամենուրեք, մենք հայտնում էինք, որ այդ բոլորը պիտի շարունակվի ի վնաս թուրքական վարկին այնքան ժամանակ, քանի դեռ գոհացնող կերպով լուծված չէ Հայկական հարցը: Մյուս կողմից, մենք խոստանում էինք բարոյական աջակցություն Թուրքիայի վերաշինության գործում, ցույց էինք տալիս, որ անկախ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի գոյությունը ապահով սահմաններ կստեղծի Թուրքիայի համար անհանգիստ հյուսիսի դեմ: Մեր պատճառաբանությունները թուրքերի վրա որոշ տպավորություն էին թողնում, բայց զգալի էր, որ նրանց մտքերը ուրիշ ուղղությամբ էին գործում, այն է՝ նրանց անհաջողությունները արևմտյան ճակատի վրա նրանց հայացքները ուղղել էին դեպի արևելք: Կորցնելով Բալկանները, արաբական երկրները հույս ունեին, թե իբրև փոխհատուցում պետք է ստանան կենդանի ուժ և հող Կովկասում, Թուրքիստանում և պարսկական Ատրպատականում: Ես կարող եմ պնդել, որ այդ հեռանկարները բավականին իրական հնարավորության ձևով թուրքերին ներկայացվել էր Բրեստ-Լիտովսկում Բուլղարիայի վարչապետ Մալինովը: Այս մասին ինձ պատմեց Պոլսում բուլղար դեսպան Կոլչովը, որի հետ տասնյակ անգամնեեր հանդիպելու առիթ ունեցանք:
Այսպիսով, այն ժամանակ երկու հիմնական ծրագրեր էին զբաղեցնում թուրքերի միտքը: Առաջին, Կովկասը ենթարկել Թուրքիային՝ հենվելով մուսուլմանական մեծամասնության վրա և իջեցնել հայերի և վրացիների ուժը նվազագույնի, տարածվել Թուրքիստանի վրա և Մակուի վրայով նորից պարսկական Ատրպատականի վրա: Երկրորդ, Կովկասում ստեղծել կովկասյան պետությունների ուժեղ դաշինք և, այսպիսով, ուժեղ պատվար ստեղծել Թուրքիայի դարավոր թշնամի Ռուսաստանի դեմ: Թուրքերից ոմանք ջանում էին այս երկու ծրագրերը միացնել: Այսպես էր, օրինակ, Հյուսեին Ջահիդ բեյը, որն ուզում էր ստեղծել կովկասյան հզոր դաշինք Թուրքիայի հովանավորության տակ: Այն ժամանակ դեռ ծանոթ չէի Անկարայի կառավարության արտգործնախարար Բեքիր Սամի բեյի հետ, որը հետագայում նույն ծրագիրը արծարծեց մի քանի անգամ:
Հյուսեին Ջահիդ բեյի մոտ մենք գնացինք հայ հրապարագիր Տիգրան Զավենի հետ: Բնակարանը, ծառաները, կարգ ու սարքը և վերաբերմունքը եվրոպական էին: Բարձրահասակ, խելացի դեմքով, լավ հագնված, ֆրանսերեն սքանչելի խոսող Ջահիդ բեյը շատ հաճելի տպավորություն էր թողնում: Մենք նրան պատմեցինք մեր պահանջների մասին,և նա պատասխանեց, որ ինքը կառավարական կուսակցության չի պատկանում, ընդդիմադիր է, ուստի, հազիվ թե կարողանա գործնական օգտակարություն ցույց տալ մեզ, բայց իբրև հանրային գործիչ, անհրաժեշտ է համարում, որ հայերին գոհացում տրվի:
Նա ասաց. «Պետք է դուք ձեզ հաշիվ տաք և ըմբռնեք նաև մեր ազգային կենսական պահանջները»: Եվ սկսեց մեզ ներկայացնել դրանք: Վերցրեց քարտեզը և սկսեց պարզել այն տեսությունը, թե Թուրքիայում պատերազմից հետո հազիվ թե վեց միլիոնից ավելի թուրքեր կան: «Մեզ պետք են կենդանի ուժեր, և հայերը չպետք է մեր ճանապարհը փակեն դեպի մեր եղբայրները: Առաջին՝ Զանգեզուր-Ղարաբաղ ճանապարհը և երկրորդ՝ Ախալքալաք-Բորչալու գիծը: Սրանցից մեկն ու մեկը պետք է բաց մնա մեզ համար, բայց սրան զուգընթաց, պետք է որոշ գոհացում տալ նաև ձեզ»,- ասաց նաև և սկսեց ցույց տալ այն հողերը, որը կարող են ստանալ հայերը:
Հյուսեին Ջահիդից հետո տեսակցություն ունեցանք նաև Ռեուֆ բեյի հետ: Ջեմալ փաշայից հետո նա ծովային նախարարի պաշտոն ստանձնեց: Այն ժամանակ, սակայն, Ռեուֆ բեյը իշխանության գլուխ չէր, բայց հետո, երբ թուրքերի մոտ անգլիական հոսանքը ուժեղացավ շնորհիվ անգլիական հաղթանակների, Ռեուֆ բեյին նշանակեցին ծովային նախարար: Ռեուֆ բեյը չափավոր հայացների համարում ուներ, և մեզ խոստացավ խոսել Էնվեր փաշայի հետ՝ մասնավորապես ի նպաստ մեր գաղթականների: Իր խոստումը կատարեց, սակայն նրա միջամտությունից որևէ արդյունք չեղավ:
Իր վարչապետության օրոք այդ մարդը հայերի հանդեպ որևէ համակրանք ցույց չէր տվել, թեև մեր Պոլիս գտնվելու ժամանակ, երբ դեռ իշխանության գլուխ չէր, ջերմ համակրություն էր ցույց տալիս: Նրա ժամանակ էր, որ տեղի ունեցան Իզմիրի աղետը և Պոլսի ահաբեկման օրերը:
Այցելություն տվեցինք նաև Վեհիբ փաշային, ով ապրում էր Գատըքյոյում և պետական պաշտոն չէր զբաղեցնում: Չափազանց սիրալիր էր: Նրա կարծիքով, այսուհետ հայերի և թուրքերի միջև խնդիրներ չպետք է լինեն, բացի մի քանի աննշան «թյուրիմացություններից» և փախստականների խնդիրներից: «Հայ-թուրքական բարեկամության նոր դարաշրջան է սկսվել»,- եզրակացրեց նա:
Բնորոշ է, որ անկեղծ թե կեղծ, մեր տեսած բոլոր թուրքերը շեշտում էին հայ-թուրքական բարեկամության անհրաժեշտությունը Թուրքիայի համար: Ես տրամադիր եմ կարծելու, որ նրանք այն ժամանակ անկեղծ էին, որովհետև Հայկական հարցը ապագա հաշտության խորհրդաժողովում դիտում էին իրենց համար ամենադժվար հարցը: Հայկական զոհերի արյունը դեռ թարմ էր նրանց հիշողության մեջ, իսկ Մոսուլի նավթի հոտը տակավին չէր կարողացել մոռացնել Մեծ եղեռնը:
Մի օր մեզ մոտ եկավ երիտասարդ մի թուրք՝ Էմին բեյ անունով, որ այժմ «Վակիթ» թերթի խմբագիրն է: Նա հետագայում աքսորվեց Մալթա, հետո վերադարձավ Պոլիս՝ շարունակելու իր հրապարակագրական գործունեությունը: Էմին բեյը հայ-թուրքական մերձեցման համար նոր ճանապարհներ էր փնտրում: Նա բարեխղճորեն մեր պահանջները ներկայացրեց իր թերթում, պաշտպանելով դրանք՝ «առանց սակայն վնաս հասցնելու թուրքական շահերին»:
Պոլսի մյուս թերթեը՝ «Թասվիրի էֆքյարը» և «Աքշամը» բուռն կերպով հակառակ էին մեզ արտահայտվում: Առաջինը լրբաբար ինձ հետ հնարեց հարցազրույց՝ ինձ վերագրելով այնպիսի մտքեր, ինչպես օրինակ՝ «հայերը սարքեցին հայկական կոտորածը՝ գրգռելով մահմեդականների վրեժխնդրությունը»: Ես ստիպված էի հերքում գրել, և թերթը հարկադրված էր տպել:
Տեսակցություն ունեցանք նաև Ահմեդ Ռիզայի հետ: Իր արտաքինով նա ամենից համակրելի թուրքն էր, որ մենք տեսանք Պոլսում. բարձրահասակ, սպիտակ մորուքով, մեղմ աչքերով, ազնվական դիմագծով: Ահմեդ Ռիզան առաջին անգամից գրավում էր խոսակցին: Թալեաթ փաշայի անկումից հետո նա առաջին թուրքերից էր, որ խորհրդարանում հայտարարեց սպանված հայերի և արաբների թիվը: Մեզ գանգատվեց, որ Երիտթուրքերը ի չարը գործ դրեցին այն գաղափարները, որոնց համար ինքը և նրանք ժամանակին պայքարեցին: Նա ողբաց միության և հավասարության իդեալների անկումը և ասաց, թե այնքան ժամանակ, քանի դեռ Թալեաթը և Էնվերը իշխանության գլուխ են, մեր բոլոր ջանքեը ապարդյուն են:
iyfe1d5nij1lhzw9z7ogx1hv1sjk3f7
396752
396713
2026-09-18T08:40:52Z

Թուրքերը ատամներ էին կրճտացնում մեր դեմ, բայց ժպիտով ու անուշ հայացքով էին խոսում: Այդ տեսակետից, մասնավորապես, բնորոշ էր Պոլսի ոստիկանապետ Ազմի բեյը: Մի անգամ ես ու Ահարոնյանը նստած էինք Թալեաթ փաշայի ընդունարանում և սպասում էինք տեսակցութան: Թալեաթ փաշայի մոտ էր ավստրիական դեսպանը: Մեզ սուրճ հյուրասիրեցին, և ժամանակը ձանձրալի չդարձնելու համար, մեզ զբաղեցնում էր Ազմի բեյը: Նա իր հիացմունքն էր հայտնում Ահարոնյանի գրվածքների համար, մանավանդ այն գրվածքների, որոնք թուրքահայերի տառապանքն էին պատկերում. «Օ՜, այդ գրվածքները խիստ բանաստեղծական են ու գեղեցիկ»:
Թուրք նախարարներից ու քաղաքական գործիչներից հետո մենք այցելություններ տվեցինք Ավստրիայի և Բուլղարիայի դեսպաններին: Մեր առաջին տեսակցությունը, իհարկե, եղավ գերման դեսպան Կոմս Բերնստորֆը, ով բնակվում էր Բոսֆորի իր ապարանքում: Պետք է խոստովանեմ, որ գերման դեսպանատունը, որտեղ մենք եղանք քսան անգամից ավելի, չափազանց ուշադիր վերաբերմունք և գործնական օգնություն ցույց տվեց մեզ: Մեր տրամադրության տակ դրվեց ուղիղ հեռագրաթելը Պոլսի և Բեռլինի միջև, ու մենք մի քանի անգամ խոսեցինք Բեռլինում գտնվող մեր ընկերոջ՝ դոկտոր Համո Օհանջանյանի հետ: Գերման սուրհանդակները մեր նամակները տանում էին Բեռլին, դեսպանատան քարտուղար Ֆոն Տիքովը գիշեր ու ցերեկ պատրաստ էր մեր հեռագրերն ու նամակները հասցնել այնտեղ, որտեղ հարկն էր: Ինքը՝ Կոմս Բերնստորֆը, ուշադրությամբ լսեց մեզ, ընդունեց, որ մեր պահանջները միանգամայն արդար են և դրանք հաղորդեց իր կառավարությանը: Լեփսիսուի հրատարակած «Գերմանիա և Հայաստան» գրքում տպված են նրա բազմաթիվ հեռագրերը, որոնք կապացուցեն իր բարյացակամ վերաբերմունքը մեր հանդեպ: Հեռագրական դիմումներից բացի, գերման դեսպանը մի քանի անգամ անձամբ գնաց Թալեաթ փաշայի մոտ և պաշտպանեց մեր պահանջները: Սակայն, ինչպես միշտ, այդ դիմումն էլ արդյունք չտվեց: Պետք է ասել, որ այդ ժամանակներում թուրքերը ընդհանրապես սկսել էին արհամարհանքով վերաբերվել դեպի Գերմանիան և ջանում էին ազատվել գերմանացիների խնամակալությունից:
Այստեղ ավելորդ չեմ նկատում հիշատակել, որ հայ ժողովրդի գոյությունը Կովկասում, այն ժամանակամիջոցում, երբ մենք Պոլսում էինք, ավելի էր ծանրացել: Մասնավորապես, հուսահատական էր Ախալքալաքի գավառի վիճակը: Այդ գավառը, որ 80 հազար հայ բնակչություն ուներ, ստիպված էր գրեթե ամբողջովին տեղահան լինել և ապաստան գտնել հարևան Վրաստանի Բակուրիանի շրջանում՝ 6000 ոտք բարձրության վրա, անձրևի ու ձյան տակ: Զարմանալի չէ, որ այդպիսի պայմաններում այդ զանգվածը ենթարկվեց հսկայական կոտորածների՝ տիֆ, խոլերա և սով: Երեք ամսվա ընթացքում մոտ 25 հազար մարդ մահացավ այնտեղ:
Բակուրիանում կուտակված հայ գաղթականների հարցը ժամանակի բոլոր հայերի միտքը ամենից շատն էր զբաղեցնում, թերթերը շարունակ նրանց վիճակով էին զբաղված, ազգային իշխանությունները նրանցով էին մտահոգված: Թուրքերը գրավել էին Ախալքալաքի գավառը և թույլ չէին տալիս, որ հայերը վերադառնան իրենց տները: Այդ մասին էր, որ մենք բազմաթիվ դիմումներ արեցինք թուրքական կառավարությանը:
Հայ գաղթականների ծայրահեղ ծանր վիճակի մասին դիմումներ արեցին նաև Կովկասում գերմանացի ներկայացուցիչները: Գերմանական կառավարությանը դիմեց նաև Բեռլինում գտնվող Համո Օհանջանյանը: Վրաստանում գերման դեսպան Ֆոն Կրեսը մի շարք հեռագրերով, որոնցում նկարագրում էր հայ գաղթականների սարսափելի կացությունը, իր կառավարությունից պահանջում էր անմիջապես կտրուկ միջոցներ ձեռք առնել՝ վերջ տալու այդ կացությունը: Հայ գաղթականներին ի նպաստ միջամտեց նաև Մյունխենում Հռոմի պապի նվիրակը, ով հատուկ հեռագրով դիմեց գերման կառավարությանը՝ խնդրելով նրա աջակցությունը «Թուրքիայի և Պարսկաստանի հայ և ասորա-քաղդեական քրիստոնյա բնակչության համար»: Նույն ուղղությամբ մենք կոչ արեցինք նաև կարդինալ Դոլչեին , ով Պապի ներկայացուցիչն էր Պոլսում: Հուլիսի 15-ին Համո Օհանջանյանը և Արշակ Զոհրաբյանը Կովկասում մեր գաղթականների վիճակի մասին մանրամասն զեկույց ներկայացրեցին գերմանական կառավարությանը: Հուլիսի 16-ին նույնը արեց նաև զորավար Ֆոն Կրեսը Թիֆլիսից:
Թուրքերի հոգեբանությունը հասկանալու համար ես այստեղ կբերեմ Վեհիբ փաշայի ֆերմանը, որը հրատարակվեց հունիսի 4-ի Բաթումի հաշտության առիթով: Ահա թե ինչ ասում այդ ֆերմանը. «Երկաթուղային հաղորդակցությունը Գանձակի և Երևանի միջև վերականգնելու համար շրջանառության մեջ պիտի դրվեն հատուկ գնացքներ, որոնցում պետք է գտնվեն թուրք սպաներ: Այդ սպաները իրենց ձեռքում պետք է ունենան Վեհիբ փաշայի ֆերմանը, որ պետք է կարդան թուրք-թաթար բնակչության համար՝ ամեն տեղ հայտարարելով, որ այլևս հաշտություն է, որ արգելված է թշնամական վերաբերմունք ցույց տալ դեպի հայերը: Կարգելվի նաև այսուհետ սպանել հայերին»:
Բնորոշ է այս նախադասությունը: Ուրեմն, առաջ թույլատրելի էր սպանել պատահած հային:
Մեր բոլոր դիմումները հետևյալ երեք արդյունքները տվեցին.
Ա. Հարց բարձրացվեց, որ Հայաստան ուղարկվեն ավստրիական զորքեր, այնպես, ինչպես Վրաստան էին ուղարկվել գերմանական զորքեր:
Բ. Գերման գլխավոր հրամանատարությունը լուրջ պահանջներ դրեց Էնվեր փաշայի առաջ:
Գ. Գերման դեսպան Կոմս Բերնստորֆը արտաքին գործերի նախարարությունից պահանջեց վերաքննել Գերմանիայի վերաբերմունքը դեպի հայերը և Հայաստանի քաղաքական վիճակը:
Ավստրական կառավարությունը սկզբում տրամադրություն ցույց տվեց զորքեր ուղարկել Հայաստան, սակայն արևմտյան ճակատի վրա ունեցած պարտությունից հետո հրաժարվեց այդ մտքից: Բուլղարները, ավստրաիցիները և գերմանացիները հատուկ պատվիրակություններ ուղարկեցին Հայաստան, որոնք մեզ համար նպաստավոր զեկույցներ պատրաստեցին իրենց կառավարությունների համար: Համո Օհանջանյանը ավստրիական կառավարության հետ բանակցելու համար հատուկ Վիեննա էր գնացել: Ուշագրավ է նաև Համո Օհանջանյանի տեսակցությունը Թալեաթ փաշայի հետ Բեռլինում: Նա խոստացել էր նոյեմբերի 1-ին Պոլսում հանդիսավոր կերպով հայտարարել, որ թուրքերը պետք է հեռանան մինչև 1914 թվի սահմանները՝ հայերին թողնելով Ռուսահայաստանի գրաված վայրերը:
Նույն օրերին իմացանք, որ համաձայնություն է գոյացել վրացիների և գերմանացիների միջև: Գերմանացիները պարտավորվել են ճանաչել Վրաստանի անկախությունը և այն պարտադրել ռուսներին, իսկ վրացիները գերմանացիներին մենաշնորհներ են տվել Փոթիի նավահանգստի, իրենց անտառների և մանգանի հանքերի շահագործման համար:
Մինչ մենք Պոլսում պաշտոնական անձանց հետ բանակցություններ էինք վարում, ընկավ Բաքուն, որի գրավման ժամանակ թուրքերը սարսափելի կոտորած են կազմակերպել՝ ջարդելով մոտ 30 հազար հայերի: Լուրջ վտանգ էր սպառնում նաև Ղարաբաղի հայությանը: Հայերի շրջանում ընդհանուր հուզում էր տիրում, և մենք որոշեցինք բանակցությունների մեջ մտնել Երիտասարդ թուրքերի կոմիտեի հետ: Մեզ կոմիտեի շենքում ընդունեց Ռիզա բեյ անունով մի գնդապետ, ով հրավիրեց ժողովասրահ, որտեղ մեզ սպասում էին դոկտոր Բեհաեդդին Շաքիրը և դոքտոր Նազըմը: Այդ պարոնների հետ ես ու Ահարոնյանը երկու ժամի չափ խոսակցություն ունեցանք: Մենք մեր վրդովմունքը հայտնեցինք Բաքվի կոտորածի համար այն ժամանակ, երբ մենք հաշտություն ենք կնքել թուրքերի հետ, և խնդրեցինք, որ Երիտասարդ թուրքերի կոմիտեն միջամտի կառավարությանը՝ ի նպաստ խաղաղության ու մեր համեստ պահանջների իրագործման:
Բեհաեդդին Շաքիրը և Նազիմը ամբողջ մեղքը գցեցին թուրքական զորքերի հոգնածության վրա, որ չէր կարողացել տեղական թաթարների կողմից կատարված կոտորածի առաջն առնել և հայտնեցին, որ ոչ թե 30 հազար հայեր են կոտորվել, այլ միայն 300, այն էլ՝ փողոցային կռիվների ժամանակ: Ասացին, որ հայերը ամեն տեղ կռվում են թուրքերի դեմ և օգնում են Թուրքիայի թշնամիներին ու եզրակացրեցին, թե միակ բանավոր ելքը հայ-թուրքական անվերապահ գործակցությունն է: «Դուք ամեն տեղ մեր դեմ եք գործում, ամբողջ Եվրոպան ու Ամերիկան տրամադրում եք մեր դեմ, անողոք կերպով գցում եք մեր վարկը: Եվ եթե մենք ձեզ ֆիզիկապես ենք ոչնչացնում, դուք մեզ սպանում եք բարոյապես, մի բան, որ մեզ համար շատ ավելի ծանր է»,- ասացին նրանք՝ պահանջելով լիովին մոռանալ անցյալը, անմիջապես դադարեցնել ամեն հակաթուրքական պրոպագանդա և ամեն կերպ գործակցել թուրքերի հետ:
Երբ մենք նրանց հետ խոսում էինք մեր պահանջների սահմանների մասին, նրանց խոսքերը դառնում էին մշուշոտ և անորոշ: Երկու ժամվա խոսակցությունից հետո կոմիտեի անդամները մեզ խոստացան մեր պահանջները քննել Թալեաթ փաշայի հետ: Երբ մենք դուրս էինք գալիս ժողովասրահից, սպասասրահում նստած էր Թալեաթ փաշան, որ սպասում էր մեր խոսակցության վերջանալուն՝ տեսակցելու կոմիտեի անդամների հետ:
Հետևյալ օրը մենք եղանք Թալեաթ փաշայի մոտ: Նա էլ նույն բացատրությունները տվեց Բաքվի կոտորածի մասին: Ըստ երևույթին, ընդհանուր ներքին համաձայնություն կար թուրքերի շրջանում՝ այդ եղանակով խոսել մեզ հետ: Երբ մենք մեր բողոքը հայտնեցինք Թալեաթին, թե թուրքական զորքերը պատրաստվում են հարձակում գործել Ղարաբաղի վրա, Թալեաթը վերցրեց հեռախոսը և սկսեց խոսել Էնվերի հետ, ասելով ի միջի այլոց, որ «հայերը խնդրում են հրաման տալ չհարձակվել Ղարաբաղի վրա»: Ըստ երևույթին, Էնվերը ժխտում էր այդպիսի հարձակման մտադրությունը և Թալեաթը ժպտալով ասում էր. «Էնվեր, մի՛ մոռացիր, որ քեզ հետ խոսողը մի օտար դեսպան չէ: Եվ հետո, այստեղ նստած են Ահարոնյանն ու Խատիսյանը, որոնք շատ լավ գիտեն ամեն ինչ»:
Այս խոսակցությունից հետո Թալեաթը մեզ հայտնեց, որ ինքը երաշխավորում է, որ Ղարաբաղի վրա որևէ հարձակում չի լինի:
Թալեաթից հետո մենք զգացինք, որ կարիք կա նոր այցելություն տալ Էնվեր փաշային: Էնվերը մեզ կրկին հավաստիացրեց, որ ինքը հրաման է տվել չգրավել Ղարաբաղը, բայց երբ խոսք բացվեց Բաքվի կոտորածի մասին, նա հետևյալ հայտարարությունը արեց, որ դեռ թարմ է իմ հիշողության մեջ.
«Դուք ասում եք կոտորած. բայց չէ՜ որ պատերազմի ժամանակ մարդիկ են սպանվում և շատ ավելի մեծ արյունահեղություններ են կատարվում, որոնց համար ժողովուրդները իրենց զորավարների համար արձաններ են կանգնեցնում: Չէ՞ որ, ըստ էության, նույնն է խնդիրը. պատերազմում թնդանոթներով ու հրացաններով են սպանում, իսկ այստեղ՝ սրերով ու սվիններով: Արդյունքը նույնն է՝ մարդկանց սպանությունը, ինչո՞ւ փարիսեցիություն անել: Հայերի կողմից Թուրքիային մահացու վտանգ էր սպառնում, որոնց սպանությունը պատերազմում հավասարազոր է թշնամիների սպանության»:
Գալով Ախալքալաքի գաղթականների վերադարձի խնդրին, Էնվերը պատասխանեց, որ դա անկարելի է զինվորական տեսակետից:
Թուրք գործիչները շատ ճշտապա կերպով էին պատասխանում մեր այցելություններին: Մասնավորապես, հոկտեմբերին, երբ գերմանացիների անհաջողությունները արևմտյան ճակատում աճում էին, թուրքերի փոխայցելությունները ավելի հաճախակի դարձան և վերաբերմունքը դեպի մեզ ավելի սիրալիր ու արտահյտությունները ավելի զգուշավոր: Այսպիսի տրամադրության մեջ էր, որ մի օր մեզ հայտնեցին, թե հրավիրում են ներկա գտնվելու Սելամլըզի՝ ներկայանալու Սուլթանին: Կրոնական արարողությունից հետո մզկիթում Էնվեր փաշան մեզ ներկայացրեց Սուլթանին: Ահարոնյանը ճառ ասաց Հայաստանի Հանրապետության անունով և հույս հայտնեց, որ անկախ Հայաստանն ու Թուրքիան այսուհետ բարի դրացիներ պիտի լինեն: Սուլթանը պատասխանեց, թե ինքը շատ երջանիկ է, որ «դարավոր բարեկամական» հարաբերությունները հայերի և թուրքերի միջև այժմ քաղաքական բարեկամության են վերածվում Հայաստանի և Թուրքիայի միջև: Սուլթանը հույս հայտնեց, որ մենք վերադառնալով Հայաստան, հայ ժողովրդին կհայտնենք Սուլթանի և ամբողջ Թուրքիայի անունով բարեմաղթությունները:
Հետո Սուլթանը իր պալատում մեզ ներկայացրեց թագաժառանգին: Կատարելապես մտավորական մարդու արտաքին ուներ և շատ հաճելի տպավորություն թողեց: Նա մեզ ասաց, թե ինքը երբեք համակիր չի եղել հայկական հալածանքներին և մաղթեց, որ Հայաստանը երջանիկ լինի:
Թագաժառանգի մոտ մենք ծանոթացանք նաև Թեվֆիք փաշայի հետ, ով Թուրքիայի նախկին դեսպանն էր Լոնդոնում: Թեվֆիկ փաշան մեզ ասաց, որ ինքը նախատեսում է պատերազմի աղետալի վերջավորություն: Նա կարծիք հայտնեց, որ երբ Թուրքիան կռվում է Անգլիայի դեմ, միշտ Թուրքիայի հետ է դժբախտություն պատահում:
Մի քանի օր հետո Էնվեր փաշան մեզ ճաշի հրավիրեց իր տուն: Արևելքի ամբողջ շքեղությունը բացվեց մեր առջև: Ոսկի, մետաքս, գործ, ամեն տեսակի թանկարժեք իրերով էր լեցուն Էնվերի բնակարանը: Ճաշի էին հրավիրվել նաև գերմանացի զորավար Ֆոն Սեքտը, ով այժմ գերմանական բանակի ընդհանուր հրամանատարն է, Թալեաթ և Իզզեթ փաշաները և կովկասյան երեք պատվիրակությունները:
Սեղանի շուրջ խոսակցության նյութը կովկասյան նորակազմ հանրապետությունների ապագան էր: Էնվեր փաշան ասաց. «Լավ կլիներ, եթե Հայաստանը իր համար թագավոր ընտրեր ավստրիացի մի իշխան, Վրաստանը՝ գերմանական իշխան, իսկ Ադրբեջանը՝ թուրքական իշխան: Այս երեք թագավորությունները կարող էին շատ լավ ամրանալ իրենց արքայական տների շնորհիվ»:
Ճաշից հետո հյուրերը սկսեցին ուշադրությամբ դիիտել մեծ յուղաներկ մի նկար, որը ներկայացնում էր տեսարան Տրիպոլսի պատերազմից: Էնվեր փաշան ասաց, որ իր զինվորական կարիրերան պատերազմի դաշտում սկսվեց և ավելացրեց. «Կռվից դուրս ես կյանք չեմ ճանաչում ու չեմ հասկանում»:
Այսպես, իրար հետևից շաբաթներ էին անցնում. ոչ խորհրդաժողովն էր տեղի ունենում, ոչ էլ՝ մեր բանակացությունները որևէ շոշափելի արդյունք տալիս, իսկ անդին՝ պատերազմի մեծ ճակատների վրա, տեղի էր ունենում ճակատագրական բեկումը: Պատերազմի բախտը դավաճանում էր Գերմանիային և նրա զինակիցներին: Թեև խիստ գրաքննություն կար մամուլի վրա, բայց արդեն որոշակի կերպով զգացվում էր, որ իրերի ընթացքը հիմնովին փոխվում է: Համո Օհանջանյանը Բեռլինից մեզ հաղորդում էր, թե Ֆրանսիական հաջողությունները հավանական են գերմանացիների կողմից: Անգլիական սավառնակները ավելի հաճախ սկսեցին երևալ Պոլսի վրա և ռումբեր նետել:
Հոկտեմբերի կեսին անակնկալ կերպով Թալեաթ փաշան մեկնեց Բեռլին: Հայերը սկսեցին ավելի համարձակ դառնալ: Եկեղեցում արդեն մոտենում էին մեզ և ջանում խոսակցության մեջ մտնել: Հույները համարձակ կերպով խոսում էին խոսում էին ֆրանսիացիների հաջողությունների մասին: Մենք գնացինք գերման դեսպանի մոտ որոշ տեղեկություններ ստանալու նպատակով, և Կոմս Բեռնստորֆը ուղղակի ասաց մեզ, որ դաշնակիցները հաղթում են: Նրա մոտ մենք հանդիպեցինք զորավար Ֆոն Լոսովին, որ շատ մռայլ էր: Վերջինս ինձ ասաց. «Մեր ժողովուրդը հոգնած է: Մեր թշնամին երեք ուժ ունի՝ բաց ծովը, սավառնակնները և կենսամթերքներ: Մենք դա չունենք և հաղթված ենք»:
Փոփոխությունները ճակատների վրա ազդեցին նաև թուրք կառավարության ընթացքի վրա: Մեզ մոտ բերեցին վաթսուն հայ գերիներ ռուսական բանակից և հանձնեռլով մեզ ասացին. «Սրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են այսուհետև, ուստի հանձնում ենք ձեզ որպեսզի նրանց ուղարկեք Հայաստան»:
Թալեաթ փաշան վերադարձավ Բեռլինից՝ հազիվ ազատվելով գերի ընկնելու վտանգից Բուլղարիայում, որը արդեն զինադադար էր կնքել դաշնակիցների հետ: Նա հայտնեց մեզ, որ Թուրքիան պատրաստ է վերադարձնել Հայաստանի և Վրաստանի 1914 թվականի սահմանները: Արտաքին գործերի նախարար Նիսիմի բեյը ինքը եկավ մեզ մոտ Թոքաթլյան պանդոկ և հայտնեց, որ ամեն բան կարգին է, և թուրքերը շուտով պիտի հեռանան Կովկասից:
Պոլսում արդեն խոսվում էր Թալեաթ փաշայի դահլիճի անկման մասին: Հոկտեմբերի 20-ին, եթե չեմ սխալվում՝ ցերեկվա ժամը 4-ին, Թալեաթ փաշան մեզ ընդունեց ոտքի վրա և ասաց. «Մի քանի ժամից հետո ես պետք է թողնեմ իշխանությունը, մենք հաղթված ենք: Ես ձեզ նախանձում եմ, դուք հաղթողների բանակի շարքում եք, իսկ մենք պարտվածների հետ ենք և շատ բան կկորցնենք, բայց ձեզ մի բան պիտի ասեմ՝ երբեք մի մոռացեք, որ ապագան անհայտ է և դեռ ով գիտի՝ ինչեր կարող են պատահել: Ես ճակատագրապաշտ եմ, դուք երիտասարդ դիվանագետներ եք, միշտ սպասեք վերջին վայրկյանին: Երբեք չստորագրեք թուղթ երեկոյան, երբ այն պիտի վաղը առավոտյան գնա, ով գիտի՝ ինչ կարող է պատահել գիշերվա ընթացքում»:
Քանի անգամ Լոզանում ես հիշել եմ Թալեաթի այս չարաշուք խոսքերը: Ով կարող էր մտածել, որ ջախջախված Թուրքիան հինգ տարի հետո հաշտության պայմաններ պիտի թելադրի հաղթող դաշնակիցներին:
Երեկոյան դեմ Թալեաթ փաշայի դահլիճը ընկավ, և մեծ վեզիր նշանակվեց Իզզեթ փաշան: Հետևյալ օրը մեր պանդոկ եկավ անգլիացի զորավար Թաուզենդը, ով Միջագետքում գերի էր ընկել թուրքերի ձեռքը և պահվում էր Հալգի կղզում: Նրա հետ էր Իզմիրի վալի Ռահմի բեյը: Ինչպես հասկացանք հետո, պատրաստվում էին մշակել զինադադարի պայմանները անգլիական ծովակալի հետ: Երեկոյան ուշ ժամին՝ 11-ի մոտակայքում, մեզ մոտ եկավ Ռեուֆ բեյի զինվորական համհարզը և մեզնից խնդրեց գնալ ծովային նախարարի մոտ: Երբ մենք գնացինք, Ռեուֆ բեյը մեզ դիմավորեց հետևյալ ճառով՝ «Այսօր գիշերը ես պիտի գնամ անգլիական ծովակալի մոտ՝ զինադադա կնքելու: Առաջարկում եմ՝ ձեզ էլ գալ նրա մոտ ինձ հետ միասին: Թող անգլիացիները տեսնեն, որ մենք հաշտվել ենք: Չէ՞ որ խորհրդաժողովի համար շատ կարևոր է իմանալ, որ թուրքերն ու հայերը այլևս միմյանց հետ վեճ չունեն»:
Հիշելով Ռեուֆ բեյի անհաշտ դիրքը Տրապիզոնի խորհրդաժողովում, ես նրան հարցում ուղղեցի, թե ինչպես պիտի լինեն մեր սահմանները: Նա պատասխանեց. «1914-ի սահմանները՝ սրբագրությամբ ի հաշիվ Ալաշկերտի հովտի»: Մենք, հարկավ, չէինք կարող մեր հավանությունը տալ: Դաշնակիցները հաղթել էին, իսկ մեր հույսերը կապված էին նրանց հաղթանակի հետ: Եվ չգնացինք: Վերադարձանք տուն շատ հուզված և ամբողջ գիշերը սպասեցինք զինադադարի հայտարարությանը:
Մյուս օրը Ռեուֆ և Համիդ բեյերը եկան մեզ մոտ: Շատ մռայլ տեսք ունեին: Իրենց հետ բերել էին զինադադարի պայմանները: Ծանոթանալով այդ պայմաններին, մենք անմիջապես ըմբռնեցինք, որ Հայաստանի ազատությունը ապահովված չէ: Զինադադարը չէր պահանջում Հայաստանի գրավումը Դաշնակից զորքերի կողմից, զինաթափ չէր անում Թուրքիային և պարունակում էր այն բոլոր դժբախտ կարելիությունները, որոնք ապագայում իրողություն դարձան:
Զինադադարի կնքումից հետո Պոլսում այլևս գործ չունեինք: Մենք պետք է վարչապետ Իզզեթ փաշայից վերցնեինք հրաման Շուքրի փաշայի անունով կովկասյան սահմանների դատարկման մասին: Պետք է մեզ հետ վերցնեինք հայ գերի զինվորներին և վերադառնայինք տուն՝ նոր պատրաստություններ տեսնելու մեծ խորհրդաժողովին մասնակցելու համար:
Իզզեթ փաշան փակ ծրարի մեջ մեզ տվեց հրաման Շուքրի փաշայի անունով՝ Ալեքսանդրապոլը և Կարսը դեկտեմբերի 6-ին դատարկելու համար: Հրաժեշտի այցելություններ տալուց հետո՝ նոյեմբերի 1-ին «Ռեշիդ փաշա» նավով պատրաստվեցինք մեկնելու: Սուլթանի կողմից մեզ ողջերթ մաղթելու նպատակով եկավ մի սպա: Մեր գերի զինվորնները «Մեր Հայրենիքը» երգեցին, թուրք ասկյարները բարևի կանգնեցին, և ցերեկվա ժամը 12-ին նավը շարժվեց դեպի Բաթում: Վերջին վայրկյանին նաև բարձրացավ Էնվերի հորեղբայր Խալիլ փաշան: Ճանապարհին մեր նավը մի քանի տեղ ածուխի բացակայության և այլ պատճառներով կանգ առավ: Տրապիզոնի մոտ ափ իջանք, այցելություն տվեցինք վալիին, հարցրեցինք հայերի վիճակի մասին և իմացանք որ մոտ 200-ի չափ հայ կանայք մնացել են թուրքերի տներում: Մեկ անգամ էլ անգլիական ականակիր մի նավ կանգնեցրեց մեր նավը և իջեցրեց Խալիլ փաշային՝ Պոլիս տանելու համար: Ինչպես հետո իմացանք, Խալիլ փաշան Մալթա աքսորվելիք թուրք պետական գործիչների ցանկում էր:
Բաթումը տակավին թուրքերի ձեռքում էր, պարտության շունչը մինչև այնտեղ դեռ չէր հասել, ուստի մեզ որոշ նեղություններ պատճառեցին: Նոյեմբերի 14-ի երեկոյան ժամը 9-ին հասանք Թիֆլիս, խորհրդակցություն ունեցանք վրաց կառավարության հետ, որ պահանջում էր Վրաստանին զիջել Ախալքալակի և Բորչալուի գավառները այն պատրվակով, թե մենք պիտի ստանանք Թուրքահայաստանի վեց վիլայեթները ևս, հետևաբար՝ հողի կարիք չպիտի ունենանք: Մենք վերապահ դիրք բռնեցինք: Նոյեմբեր 15-ին Երևանից ստացանք անսպասելի հեռագիր, որը հաղորդում էր Կարճիկյանի սպանության մասին: Այս լուրը մեզ չափազանց անհանգստացրեց, և մենք որոշեցինք հնարավորինս շուտ մեկնել Երևան:
Նոյեմբերի 20-ին Ահարոնյանը, ես, Պապաջանյանը և Ժողովրդական կուսակցությանը պատկանող նախարարները մեկնեցինք Երևան:
ijpm3vpxbz9olclvaeml7w2auvmf3b5
Մասնակցի քննարկում:SHB2000
3
151417
396716
2026-09-18T02:33:48Z
Max
12207
Max տեղափոխեց էջը «[[Մասնակցի քննարկում:SHB2000]]»-ից «[[Մասնակցի քննարկում:SHB]]»: Automatically moved page while renaming the user "[[Special:CentralAuth/SHB2000|SHB2000]]" to "[[Special:CentralAuth/SHB|SHB]]"
396716
wikitext
text/x-wiki
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Մասնակցի քննարկում:SHB]]
14tfp0v4qqs4g3vf16yhjatu3erum86
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Գ
0
151418
396722
2026-09-18T07:15:42Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը |section = Գլուխ Գ. Տրապիզոնի խորհրդաժողովը |previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Բ|Գլուխ Բ]] |next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Դ|Գլուխ Դ]] |year = |author= Ալեքս...»:
396722
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ Գ. Տրապիզոնի խորհրդաժողովը
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Բ|Գլուխ Բ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Դ|Գլուխ Դ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
3.
Աստիճանաբար, կովկասյան ճակատում ռազմական գործողությունների զարգացման հետ զուգընթաց, մենք հասանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է որոշ հողային զիջումներ անել թուրքերին: Իսկ երբ այդ համոզմանը եկանք, կովկասյան ազգությունների ներկայացուցիչների միջև սկսվեցին ներքին վեճերը: Վրացիները չէին ուզում զիջել Բաթումը, հայերը չէին ուզում ոչինչ զիջել Կարսից, իսկ թաթարները չեզոք էին այդ խնդիրներում, բացի Շեյխուլիսամովը, որը ընկերվարական էր միշտ հայերի ու վրացիների կողմն էր բռնում:
Շուտով Տրապիզոն եկան Հյուսիսային Կովկասի լեռնականների ներկայացուցիչները՝ Չերմոևը և Բամատովը: Երկուսն էլ միացյալ Կովկասյան Դաշնության կողմնակից էին և իրենց փրկությունը դրա մեջ էին տեսնում: Առհասարակ, պետք է ասել, որ Դաղստանի լեռնականները այն աստիճան թուրքական կողմորոշում չունեին, որքան ադրբեջանցիները: Անկախ Դաղստանի և հերոս Շամիլի հիշատակը դեռ թարմ էր նրանց մեջ: Նրանք փորձեցին մեզ օգնել: Խոսեցին Ռաուֆ բեյի հետ՝ հիշեցնելով, որ նա էլ չերքեզ է, կովկասցի և ուրեմն պարտավոր է օգնել կովկասյան գործիչներին իրենց ժողովուրների ազատության գործում: Բայց նրանց միջամտությունը արդյունք չտվեց: Թուրքերը անդրդվելի էին:
Կովկասյան պատվիրակության նախագահ Չխենկելին, տեսնելով, որ բանակցությունները՝ այսքան հակամարտ տրամադրություններով ու ձգտումներով իր իսկ կազմում, չեն կարող որևէ դրական արդյունք տալ, առաջարկեց Թիֆլիս ուղարկել հատուկ հանձնախումբ, որը պետք է կառավարությանը անձամբ ներկայացներ իրերի վիճակը, պարզել և հատուկ լիազորություններ խնդրեր նախագահի համար՝ «ինքնուրույն քայլեր» առնելու: Այդ հանձնախումբը, որի մեջ մեր կողմից մտավ նաև Քաջազնունին, գնաց Թիֆլիս և Սեյմից արտակարգ լիազորություններ ստացավ Չխենկելու համար՝ Թուրքիայի զիջել Անդրկովկասյան հողամասերի մի մասը:
Երբ հանձնախումբը վերադարձավ, մեր պատվիրակությունը մարտի 23-ին գրված նամակով թուրքերին հաղորդեց, որ համաձայն է Թուրքիային զիջել Կարսի նահանգի որոշ մասերը: Այդ զիջումները չգոհացրին թուրքերին: Նրանք պահանջեցին իրենց բոլոր առաջարկների լիակատար ընդունումը: Կովկասյան պատվիրակությունը միևնույն գրության մեջ թուրքահայկական ամբողջ հարցը վերածում էր հայ գաղթականների վերադարձի և տեղավորման խնդրի՝ դրա հետ կապելով նաև որոշ երաշխիքներ գաղթականների կյանքը ապահովելու համար: Հիշված էին նաև ուրիշ ազգերի գաղթականներ, նկատի էին առնվել հատկապես ասորի գաղթականները:
Պետք է ասել, որ երբ մենք Թիֆլիսից Տրապիզոն էինք մեկնում, ասորիների ղեկավարները դիմեցին մեզ՝ խնդրելով, որ իրենց հարցն էլ պաշտպանենք: Նրանք էլ մեզ նման հուսախաբվեցին:
Թուրքերը շարունակում էին անդրդվելի մնալ: Տրապիզոն եկավ Վեհիբ փաշան և ընդունվեց մեծ հանդիսավորությամբ, երաժշտությամբ ու զորահանդեսով: Հանդիպեց նաև մեզ հետ, հաղորդեց իր ռազմական հաջողությունների մասին: Քաղաքում նկատելի էր որոշ գրգռում: Եվ, իրոք, մարտի 24-ի ուշ երեկոյան, մեր պատվիրակությունը ստացավ Ռեուֆ բեյի հետևյալ նամակը.
«Պարոն նախագահ, օսմանյան կայսերական կառավարությունը պնդում է 1918թ. մարտի 21-ին իր արած հայտարարությունը և խնդրում է Անդրկովկասյան հարգելի պատվիրակությանը վերջնական պատասխան տալ իրեն 48 ժամվա ընթացքում»:
Այս վերջնագիրը շատ լուրջ կացություն էր ստեղծում, որովհետև պարզ էր՝ այն չընդունելու պարագայում պատերազմական գործողությունները պետք է վերսկսեին և Անդրկովկասը գրավվեր: Մեր պատվիրակությունը անմիջապես գիշերը նիստ գումարեց: Արդեն զիջումների ձայներ էին լսվում: Բայց հանձնել Կարսն ու Բաթումը թուրքերին, նշանակում էր Անդրկովկասից պոկել նրա ամենից արժեքավոր մասեր: Մենք փորձ արեցինք փրկել գեթ մի բան: Մարտի 25-ի առավոտյան Չխենկելին հեռագրեց Թիֆլիս՝ հաղորդելով, որ իր կարծիքով, իբրև առավելագույն զիջում թուրքերին պետք է հանձնել ամբողջ Կարսի նահանգը, բացի հայ տարրով բնակեցված նրա արևելյան փոքր սահմանագլուխը, Արդահանի շրջանի հյուսիսային մասերը և Բաթումի նահանգի Արդվինի շրջանը: Մասնավորապես, Չխենկելին ավելացրել էր. «Ես համոզված եմ, որ թուրքերը չեն զիջի նաև Բաթումը: Վեհիբ փաշան հստակ ասաց դա, բայց տարբերությունն այն է, որ գոնե սակարկում են Բաթումի շուրջ: Գալով Կարսին՝ այն դիվանագիտական ճանապարհով պահելը բացարձակապես անհնար է: Կարսի մասին թուրքերը խոսել անգամ չեն ուզում: Ես գիտեմ, որ հարցի այս կերպ դրվելը սպառնում է Անդրկովկասի և Սեյմի միությանը, բայց, դժբախտաբար, այլ ելք չկա: Թուրքերը շատ լուրջ կերպով սկսել են պատերազմ մղել»:
Գիշերը ես հանդիպեցի Չխենկելիի հետ, և երկուսս էլ այն կարծիքին էինք, որ պետք է զիջումներ անել, որովհետև պատերազմ չէինք ուզում և չէինք կարող տանել:
Միևնույն ժամանակ, թուրքերը արդել մտել էին Անդրկովկասի սահմանները, նրանց զորամասերը գրավել էին Սարիղամիշը և Բաթումի նահանգի մի մասը: Ուստի, Անդրկովկասի կառավարությունը մարտի 26-ի հեռագրով պատվիրակությանը հրահանգվեց, որ «պետք է հայտնել թուրքական պատվիրակությանը, որ քանի որ զորքերը մտել են Անդրկովկասի սահմանները, հաշտության բանակցությունները պետք է դադարեն և այդ մասին պետք է հաղորդվի Անդրկովկասի ժողովուրդներին»:
Բայց նույն օրը երեկոյան կառավարությունը հաղորդեց, որ ինքը համաձայն է զիջելու Կարսի նահանգը և Արդվինի շրջանը, ավելացնելով, որ հայերը չեն ուզում թուրքերին հանձնել Կարս քաղաքը:
Ժամանակը, սակայն, անցնում էր: Պատվիրակությունը զգում էր, որ թուրքերը ձգտում են արագացնել դեպքերը: Մարտի 26-ին թուրքերը հեռագրեցին կառավարությանը, որ իրերի վիճակը պահանջում է անմիջապես ճանաչել Բրեստ-Լիտովսկի հաշտությունը: Վերցնելով պատասխանատվություն իր վրա, պատվիրակությունը մարտի 28-ին թուրքերին հաղորդեց, որ ընդունում է Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը: Ես և Քաջազնունին անհրաժեշտ նկատեցինք մեր կողմից անձամբ ազդել Սեյմի ՀՅԴ խմբակցության վրա և այդ նպատակով մարտի 28-ին Գեգեճկորիին և ֆինանսների նախարար Կարճիկյանին հեռագրեցինք հետևյալը. «Անհրաժեշտ ենք նկատում ՀՅԴ ամենալուրջ ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ ստեղծված պայմաններում Բրեստ-Լիտովսկի դաշնագիրն ընդունելը փոքրագույն չարքիը պետք է համարել»:
Պետք է ասել, որ այդ հեռագրից մեկ շաբաթ առաջ վարչապետ Գեգեճկորին ինձ և Քաջազնունուն հրավիրել էր մտնել կառավարության կազմ: Մենք տվել էինք մեր համաձայնությունը և այդ պատչառով՝ մեր հեռագիրը ուղղել էինք մեր կառավարական ընկերներին:
Թուրքերը, մեր տրամադրությունների վրա առավել ազդելու համար հաղորդեցին մեզ, որ Վերդենը արդեն ընկել է, և գերմանացիները մոտենում են Փարիզին: Մարտի 30-ին թուրքերեը մի վերջնագիր ուղարկեցին Բաթումի հրամանատարին՝ անմիջապես հանձնելու Բաթումի բերդը իր բոլոր ամրություններով և ռազմամթերքով, հակառակ պարագայում սպառնում էին ապրիլի 1-ին գրոհ ձեռնարկել բերդի վրա, որի հետևանքը պետք է լինի «ավերում, արյան թափում և զինվորների գերում»: Իսկ մարտի 31-ին Ռեուֆ բեյը մեր պատվիրակությանը հաղորդեց. «Որպեսզի կարելի լինի բանակցություններին մասնակից դարձնել նաև դաշնակիցներին (գերմանացիներին, ավստրիացիներին և բուլղարներին), անհրաժեշտ է ամեն բանից առաջ Անդրկովկասը հայտարարի իր անկախությունը»:
Մենք տագնապալի վիճակում էինք: Ամեն վայրկյան սպասում էինք Սեյմի հեռագրին: Կարծում էինք, որ Սեյմը պիտի ընդունի Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը: Մինչդեռ Թիֆլիսում շատ մեծ հուզում էր առաջացել. ստացել էին մեր հեռագրերը, և հարցերը լուրջ քննության էին ենթարկում: Մարտի 31-ին, ցերեկվա ժամը 1.50-ին Չխեիձեի նախագահությամբ Թիֆլիսում տեղի ունեցավ մի կարևոր ժողով Սեյմի նախագահության, կուսակցության ներկայացուցիչների և կառավարության մասնակցությամբ: Կառավարության անունից Գեգեճկորին հայտարարել էր, որ զինվորականության կարծիքով Բաթումի պաշտպանությունը ամենալավ վիճակում է: Ծերեթելին հայտնել էր, որ ավելի լավ է մեռնել կռվում, քան մահացու ինքնահարված հասցնել՝ հանձնելով Բաթումը: Կարճիկյանը ևս նույնիմաստ հայտարարություն էր արել: Բոլոր կուսակցությունների խմբակցությունները խոսել էին նույն ոգով, և ժողովը, որ փակվել էր ժամը 2.55-ին, ընդունել էր հետևյալ բանաձևը. «Սեյմին առաջարկել պատվիրակությանը հետ կանչել Տրապիզոնից, երեք հոգուց կազմված մարմին ընտրել՝ նրան տալով արտակարգ լիազորություններ երկրի պաշտպանության գործը վարելու համար և անմիջապես հրավիրել Սեյմի նիստ»:
Այս բանաձևը ընդունվել էր միաձայնությամբ:
Նույն օրը երեկոյան ժամը 7-ին հրավիրվում է Սեյմի նիստ և վրաց սոցիալ-դոմոկրատական կուսացության առաջնորդ Ժորդանիայի առաջարկությամբ միաձայն ընդունվում է բանաձև. «Նկատի ունենալով, որ Թուրքիայի և Անդրկովկասի միջև հնարավոր չեղավ սահմանների հարցում խաղաղ համաձայնության գալ, Անդրկովկասյան պատվիրակությանը առաջարկվում է անմիջապես վերադառնալ Թիֆլիս»:
Ժորդանիայի բացատրությամբ՝ այդ բանաձևի ընդունումը նշանակում էր պատերազմ հայտարարել Թուրքիայի դեմ: Պատերազմը վարելու համար ընտրվեց արտակարգ լիազորություններով մարմին, որի մեջ մտնում էին վարչապետ և միաժամանակ զինվորական նախարար Գեգեճկորին, ներքին գործերի նախարար Ռամիշվիլին և ելևմտական նախարար Կարճիկյանը:
Ապրիլի 1-ի առավոտյան ժամը 10-ին վարչապետ Գեգեճկորիից պատվիրակությունը ստացավ հեռագիր, որով մեզ հաղորդվում էր Սեյմի ընդունած բանաձևը և հրահանգվում անմիջապես մեկնել Թիֆլիս: Մեր որոշումով՝ Չխենկելին թուրքերին հայտնում է, որ պետք է անմիջապես մեկնենք, բայց ոչ թե հաշտության բանակցությունները խզելով, այլ ժամանակավորապես ընդհատելով: Թեև թուրքերը շատ լավ էին հասկանում, թե ինչ է նշանակում մեր այդ ձևակերպումը, բայց լռությամբ ընդունեց: Նույն օրը երեկոյան նավով մեկնեցինք Տրապիզոնից:
Այսպիսով, հաշտության փոխարեն մենք մեր երկրին Տրապիզոնից պատերազմ էինք տանում:
f70atbzud19b8fxqi4auxgan72ptzso
396727
396722
2026-09-18T07:34:10Z
Emptyfear
547
396727
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ Գ. Տրապիզոնի խորհրդաժողովը
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Բ|Գլուխ Բ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Դ|Գլուխ Դ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Տրապիզոն մեկնած պատվիրակության կազմը շատ բազմանդամ էր: Բոլորս միասին 40 հոգի էինք՝ պատվիրակության անդամներ, խորհրդականներ, քարտուղարներ, տնտեսական բաժնի վարիչներ, հատուկ հանձնարարությունների սպաներ: Դրանից բացի, մեր հետ էր 50 հոգուց կազմված պահակախումբ:
Այս ահագին բազմությունը ինքնին ցույց է տալիս, թե որքան անփորձ էինք տակավին հաշտության խորհրդաժողովի պատվիրակություն կազմելու համար: Մյուս կողմից, այն ապացույց էր, թե ինչ աստիճանի փոխադարձ անվստահություն կար պատվիրակությանը մաս կազմող զանազան ազգությունների ներկայացուցիչների միջև, որոնք ամենքն էլ ուզում էին իրենց սեփական խորհրդականներն ունենալ՝ չվստահելով ուրիշներին: Հետագայում, երբ հասանք Տրապիզոն, թուրքական թերթերը չարամիտ կերպով սրախոսեցին, թե «եթե եկածը զինվորական արշավախումբ է՝ փոքր է, եթե հաշտության պատվիրակութուն է՝ չափից ավելի մեծ է»:
Տեղավորվելով հատուկ գնացքում, փետրվարի 17-ի կեսգիշերին մեկնեցինք Թիֆլիսից: Փետրվարի 22-ին արդեն ծովում էինք: Մեր դուրս գալու մասին ռադիո-հեռագրով հաղորդցինք Պոլիս: Ճամփորդում էնք «Կարլ» նավով:

1u0mhmdk6430ftutqnm53644w6w3az5
396747
396727
2026-09-18T08:28:26Z

Առավոտյան ժամը 4-ն էր, երբ հանկարծ խցիս դուռը ծեծեցին: Պատվիրակության նախագահը խնդրում էր անմիջապես խորհրդակցության գալ շատ կարևոր հարցի շուրջ: Երբ ես բարձրացա նավապետի սենյակը, տեսա, որ այնտեղ նստած էին Չխենկելին և մեր պահակախմբի հրամանատարը: Նավապետն էլ էր այնտեղ: Նավապետի բացատրություններից տեղեկացա, որ գիշերը Սևաստապոլից Սև ծովի նավատորմի բոլշևիկյան կոմիտեն պահանջել է անմիջապես մեկնել դեպի Սևաստապոլ և մեզ հանձնել կոմիտեին: Նավապետը թեև անձամբ տրամադրություն չուներ ենթարկվելու, բայց տատանվում էր: Մի կողմից նա վախենում էր չկատարել իր նավաստիների պահանջը՝ ուղղելու նավը դեպի Սևաստապոլ, մյուս կողմից պատվի խոսք էր տվել մեզ հասցնել Տրապիզոն: Իսկ, ինչպես հետո պարզվեց, ի սեփական նպատակն էր հասցնել մեզ Տրապիզոն և հետո նավը դուրս բերել Սև ծովից և վաճառել:
Այդ ժամանակ մենք միայն մի բանի մասին էինք մտածում՝ ողջ առողջ հասնել Տրապիզոն: Մեր ամենից եռանդուն և ճարպիկ աշխատակիցների միջոցով անմիջապես նախազգուշական միջոցներ ձեռք առանք՝ դրամ բաշխեցինք նավաստիներին՝ ամեն մեկին տալով միանվագ 60.000 ռուբլի և խոստանալով 10.000 ռուբլի ևս վճարել ամեն օր, որ մնանք Տրապիզոնի նավահանգստում: Իսկ նավաստիներից ավելի ըմբոստներին սպառնացինք մեր պահակախմբով: Այս բոլոր միջոցները հաջողություն ունեցան և մեր նավը, որ արդեն Սևաստապոլի ճանապարհի վրա էր, նորից դարձրեցինք դեպի Տրապիզոն:
Փետրվարի 23-ի երեկոյան ժամը 8-ին արդեն կանգնած էինք Տրապիզոնի առջև: Հետևյալ առավոտը, փետրվարի 24-ին, երբ դուրս եկանք նավի տախտակամած և նայեցինք չորս կողմը, չկար ուրիշ նավ, որ Պոլսից թուրք պատվիրակներից բերած լիներ: Ծովափից լսվում էր զինվորական նվագախմբի ձայն և նշմարվում էին զինվորական մասերի շարժումներ: Երբ նայեցինք հեռադիտակով, այն տպավորությունը ստացանք, թե թուրքերը զինվորական ցույց էին անում:
Ժամը 10-ին ծովափ ուղարկեցինք մեր քարտուղարին և պահակախմբի հրամանատարին՝ իմանալու, թե ինչ տեղեկություններ կան թուրքական պատվիրակության մասին: Վերադառնալով, նրանք մեզ հաղորդեցին, որ թուրքական պատվիրակությունը արդեն մեկնել է Պոլիս:
Փետրվարի 24-ին և 25-ին մնացինք նավի վրա, բայց ոչ ոք չեկավ: Արդեն սկսեցինք անհանգստանալ: Մեր ինքնասիրությունը վիրավորված էր: Հաղորդեցինք Թիֆլիս, որ թուրքերը չեն եկել: Փետրվարի 25-ի երեկոյան մեր նավը եկավ Տրապիզոնի վալին և հայտնեց, որ թուրքական պատվիրակությունը շուտով կժամանի: Մենք ևս նրան այցելեցինք և որոշեցինք, որր եթե հետևյալ օրը թուրք պատվիրակները չգան, անմիջապես պետք է վերադառնանք Բաթում: Սակայն հետևյալ օրը առավոտյան հորիզոնի վրա երևաց և հետո մեր նավահանգսիտը մտավ թուրքական նավ թուրք պատվիրակներով:
Երեք ժամ հետո մեր նավին մոտեցավ մի փոքրիկ նավակ, որտեղից վեր բարձրացան թուրքական պատվիրակության նախագահ Ռեուֆ բեյը՝ ծագումով բոսնիացի, գնդապետ Համիդ բեյը և Երիտասարդ թուրքերի կոմիտեի անդամ Ռիզա բեյը, որ 1914 թվին մասնակցել էր Աջարիայի արշավանքին: Թուրք պատվիրակները մեզ խնդրեցին ցամաք իջնել: Մեր և թուրքերի միջև վեճ ծագեց պահակախումբ ունենալու իրավունքի շուրջ: Թուրքերը հստակ հայտարարեցին, որ Տրապիզոնը չեզոք քաղաք չէ, այլ թուրքական է և միջազգային օրենքով իրենց վրա են վերցնում մեր պատվիրակության պաշտպանությունը: Որոշ տատանումներից հետո մենք համաձայնվեցինք մեզ մոտ թողնել մեր պահակախմբից 10 հոգի, իսկ մյուսներին, առաջին իսկ նավով, ճանապարհել Բաթում:
Թուրքական պատվիրակությանը նախապես փոխայցելություն տալուց հետո, երեկոյան կողմ ցամաք իջանք: Մեզ ընդունեցինմի խղճուկ նվագախմբի նվագով և հրավառությամբ: Մեզ տեղավորեցին երկհարկանի մի տան մեջ, որի դիմաց զինվորական զորանոց կար՝ լիքը զինվորներով: Հետևյալ առավոտը դուրս եկանք փողոց: Քաղաքը գրեթե ամայի էր, փողոցները ցեխոտ էին: Որևէ հայ չկար, խանութները փակ էին ու դատարկ, միայն մի քանի հույներ միս և կանաչեղեն էին վաճառում: Գնացինք դեպի հայկական եկեղեցին, որը ախոռի էր վերածվել:
Միայն հաջորդ օրը տեղի ունեցավ մեր առաջին պաշտոնական խորհրդակցությունը թուրք պատվիրակների հետ: Նախագահությունը իր վրա վերցրեց Ռեուֆ բեյը և մեզ հրավիրեց հաշտության խորհրդաժողովի հանդիսավոր բացմանը, որով անուղղակի կերպով Տրապիզնը արդեն ճանաչվում էր թուրքական քաղաք:
Մեր խորհրդաժողովի առաջին օրն իսկ ստացանք երկու բախտորոշ դեպքերի լուրը: Առաջին՝ թուրքական զորքերը գրավել էին Էրզրումը, երկրորդ՝ բոլշևիկները Բրեստ-Լիտովսկում ստորագրել էին հաշտության դաշնագիր, որով Կարսը, Բաթումը և Արդահանը զիջում էին թուրքերին:
Ավելի պարզ կերպով ներկայացնելու համար մեր խորհրդաժողովի աշխատանքները, պետք է հիշենք նաև, որ դրա տևողության ամբողջ ընթացքում թուրքերը կովկասյան ճակատում անդադար առաջ էին շարժվում, իսկ մեր զորքերը անընդհատ նահանջում էին: Խորհրդաժողովի սկզբում մեր զորքերը գտնվում էին հետևյալ դիրքերում. Բաթումը և Ճորոխի հովիտը զբաղեցրել էին վրացական զորամասերը, Երզնկայի ուղղությամբ կանգնած էր մեր Երզնկայի գունդը, Էրզրումում էին Էրզրումի գունդը և Ա և Դ գնդերը, Ղարսում ունեինք երեք գնդեր, Խնուսից մինչև ներքև դիրքեր էին գրավել Բ հայկական գունդը և Խնուսի ու Վանի գնդերը, Վանից հարավ կանգնած էին Ե հայկական գունդը և Ա, Բ և Դ Վանի գումարտակները, Վանից արևելք Մակուի գունդն էր:
Սրանցից բացի՝ այդ ճակատների վրա մենք ունեինք հատուկ մի զորամաս Անդրանիկի հրամանատարությամբ և Սեպուհի, Մուրադի, Տեր-Ղևոնդյանի, Թորգոմի, Պանդուխտի և այլոց խմբերով: Երևանում էր զորավար Սիլիկյանի դիվիզիան, Ալեքսանդրապոլում՝ զորավար Արեշյանի դիվիզիան և հեծելազորի զորամասը գնդապետ Կորղանյանի հրամանատարությամբ: Գլխավոր սպայակույտը և Նազարբեկյանը գտնվում էին Թիֆլիսում, իսկ Բաքվում կային 10 հազարից ավելի հայկական զորքեր:Պարսկաստանում էին ասորիների զորամասերը Աղա Պետրոսի գլխավորությամբ և հայկական մեկ գումարտակ Ստեփանյանի հրամանատարությամբ:
Թուրքերի գլխավոր ծրագիրն էր գրավել Բաթում-Բաքու երկաթուղագիծը, տիրել Բաքվի նավթահանքերին, փոխադրել զորքերը Թուրքեստան և այնտեղից սպառնալ Անգլիային: Միաժամանակ, նրանք շարունակում էին մոտենալ Ալեքսանդրապոլին, որպեսզի այնտեղից գնան Բաքու, Ջուլֆա, Պարսկաստան և այդտեղից էլ սպառնալ Բաղդատին՝ անգլիացիներին:
Հասկանալի էր, որ Կովկասը դառնում էր ռազմական գործողությունների կենտրոն: Գերմանացի զորավոր Լյուդենդորֆը պատերազմի մասին գրած իր հիշողություններում ասում է, որ հայերի հերոսական դիմադրությունը խանգարեց այդ ծրագրի իրագործումը, արգելք եղավ նավթի և գազոլինի ստացմանը Բաքվից, մի բան, որ անհրաժեշտ էր ժամանակին ավտոմոբիլիներին հասցնելու և դրանք շարժման մեջ դնելու համար:
1918 թվականի ամռան սկզբին գերմանացիները Օդեսայում կենտրոնացրեցին 15 հազար զորք Կովկաս ուղարկելու համար, իսկ Կովկաս ուղարկված թուրքական զորքերը մոտ 30 հազար էին, որոնցից 8 հազարը Բաքվում էր: Սրանք Պաղեստինի ճակատից վերցված թուրքական լավագույն զորամասներն էին:
Բախվեցին երկու ուժեր՝ Կովկասյան, կամ ավելի ճիշտ՝ հայկական, և թուրքական: Թուրքերի կողմից Էրզրումի գրավումից հետո հայկական զորքը նահանջեց դեպի Սարիղամիշ: Հայկական զորքերը 11 օր կարողացան դիմադրել, մինչև որ Թիֆլիսից օգնական ուժեր հասան: Այդուհանդերձ, Սարիղամիշը անհնար եղավ պահել, որը թուրքական զորքերը գրավեցին մարտի 23-ին: Նահանջելով, հայերը կրակի մատնեցին քաղաքն ու պահեստները և քաշվեցին դեպի Ղարս:
Խորհրդաժողովի առաջին օրը թուրքական պատվիրակության նախագահ Ռեուֆ բեյը երկար, գեղեցիկ ծոսքերով զարդարված ճառ ասաց: Ինչպես նրա հետագա զրույցներից հասկացվեց, Ռեուֆ բեյը մեծ նշանակություն էր տալիս Թուրքիայի և Անգլիայի մերձեցմանը: Ծագումով չեքեզ, նա շատ էր հետաքրքրվում Կովկասի ու իր ցեղակիցների բախտով: Իր ճառում Ռեուֆ բեյը ասաց, որ «Արևելքում բարձրանում է նոր աստղ և դա Անդրկովկասյան Հանրապետությունն է», որը ողջունում է, ինչպես նաև ողջունում է անջատված հողամասերի վերադարձը մայր երկրի գիրկը: Ռեուֆ բեյը նկատի ուներ Կարսի, Բաումի և Արդահանի վերադարրձը Թուրքիային:
Բնականաբար, այս ակնարկները շփոթություն և տհաճություն պատճառեցին մեզ: Այսուհանդերձ, մենք շարունակեցինք պաշտպանել մեր դիրքերը, որն արտահայտեցինք մարտի 7-ի մեր հատուկ հայտարարությամբ:
Պաշտոնական և ոչ պաշտոնական բանակցություններից պարզվեց, որ
Ա. թուրքերը ամեն կերպ ձգտում են ստանալ Ղարսը, Բաթումը և Արդահանը՝ հենվելով Բրեստ-Լիտովսկի դաշնագրի վրա,
Բ. Հանձին Անդրկովկասյան Հանրապետության, ցանկանում են պատվար ստեղծել Թուրքիայի և Ռուսաստանի միջև, որը թե փաստորեն, թե իրավականորեն անջատ լինի և անջատվի Ռուսաստանից:
Այդ ծրագիրը իրագործելու համար թուրքերը որոշել էին զինվորական արշավանք կատարել և գրավել վիճելի հողամասերը:
Թուրքական պատվիրակության քարտուղար Համի բեյը, որ 85 տարեկան էր, «միջազգային իրավունքի պրոֆեսոր», շատ մոտ էր Ռեուֆ բեյին և նրա հանձնարարությամբ հաճախ էր գալիս ինձ մոտ՝ հատկապես խոսելու հայկական հարցի մասին: Այդ պարոնին ես հանդիպեցի նաև Կ. Պոլսում՝ 1918թ. աշնանը: Թե Ռեուֆ բեյի և թե Համի բեյի հետ ունեցած իմ խոսակցությունների տպավորությունն այն էր, որ թուրքերը այդ ժամանակ հայկական հարցի լուծման երկու ծրագիր ունեին: Առաջին՝ բնակչության փոխանակություն Թուրքիայի և Անդրկովկասի միջև, և երկրորդ՝ տեղական ինքնավարություն թուրքական վեհապետության տակ Ալաշկերտի, վանի և Խնուսի շրջաններում:
Փոխանակության վերաբերյալ Ռեուֆ բեյը մեզ առաջարկում էր առմիշտ թողել Անդրկովկասում 300 հազար թուրքահայ գաղթականներին, իսկ նրանց փոխարեն Ադրկովկասից Թուրքիա փոխադրել 300 հազար թաթարներ: Այս առաջարկը մենք մերժեցինք, որովհետև այն զրկում էր մեր իրավունքից՝ պահանջել Թուրքահայաստանը, որտեղ թուրքերը ուզում էին տեղավորել Անդրկովկասից տարված մահմեդական տարրերը:
Երկրորդ ծրագիրը թուրքերի մտքում շատ աղոտ էր, և Ռեուֆ բեյը դուրս չէր գալիս ընդհանուր խոսքերի շրջանակից: Պարզ էր միայն, որ նա ուզում էր Թուրքահայաստանի խնդիրը դարձնել թուրքական ներքին խնդիր:
Գալով Անդրկովկասի անկախության խնդրին, թուրքերը այդ մասին շատ վճռական էին: Նրանք պահանջում էին, որ Անդրկովկասը հանդիսավոր կերպով հայտարարի իր անկախությունը , այլապես մերժում էին մեզ հետ բանակցել պաշտոնապես:
Աստիճանաբար, կովկասյան ճակատում ռազմական գործողությունների զարգացման հետ զուգընթաց, մենք հասանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է որոշ հողային զիջումներ անել թուրքերին: Իսկ երբ այդ համոզմանը եկանք, կովկասյան ազգությունների ներկայացուցիչների միջև սկսվեցին ներքին վեճերը: Վրացիները չէին ուզում զիջել Բաթումը, հայերը չէին ուզում ոչինչ զիջել Կարսից, իսկ թաթարները չեզոք էին այդ խնդիրներում, բացի Շեյխուլիսամովը, որը ընկերվարական էր միշտ հայերի ու վրացիների կողմն էր բռնում:
Շուտով Տրապիզոն եկան Հյուսիսային Կովկասի լեռնականների ներկայացուցիչները՝ Չերմոևը և Բամատովը: Երկուսն էլ միացյալ Կովկասյան Դաշնության կողմնակից էին և իրենց փրկությունը դրա մեջ էին տեսնում: Առհասարակ, պետք է ասել, որ Դաղստանի լեռնականները այն աստիճան թուրքական կողմորոշում չունեին, որքան ադրբեջանցիները: Անկախ Դաղստանի և հերոս Շամիլի հիշատակը դեռ թարմ էր նրանց մեջ: Նրանք փորձեցին մեզ օգնել: Խոսեցին Ռաուֆ բեյի հետ՝ հիշեցնելով, որ նա էլ չերքեզ է, կովկասցի և ուրեմն պարտավոր է օգնել կովկասյան գործիչներին իրենց ժողովուրների ազատության գործում: Բայց նրանց միջամտությունը արդյունք չտվեց: Թուրքերը անդրդվելի էին:
Կովկասյան պատվիրակության նախագահ Չխենկելին, տեսնելով, որ բանակցությունները՝ այսքան հակամարտ տրամադրություններով ու ձգտումներով իր իսկ կազմում, չեն կարող որևէ դրական արդյունք տալ, առաջարկեց Թիֆլիս ուղարկել հատուկ հանձնախումբ, որը պետք է կառավարությանը անձամբ ներկայացներ իրերի վիճակը, պարզել և հատուկ լիազորություններ խնդրեր նախագահի համար՝ «ինքնուրույն քայլեր» առնելու: Այդ հանձնախումբը, որի մեջ մեր կողմից մտավ նաև Քաջազնունին, գնաց Թիֆլիս և Սեյմից արտակարգ լիազորություններ ստացավ Չխենկելու համար՝ Թուրքիայի զիջել Անդրկովկասյան հողամասերի մի մասը:
Երբ հանձնախումբը վերադարձավ, մեր պատվիրակությունը մարտի 23-ին գրված նամակով թուրքերին հաղորդեց, որ համաձայն է Թուրքիային զիջել Կարսի նահանգի որոշ մասերը: Այդ զիջումները չգոհացրին թուրքերին: Նրանք պահանջեցին իրենց բոլոր առաջարկների լիակատար ընդունումը: Կովկասյան պատվիրակությունը միևնույն գրության մեջ թուրքահայկական ամբողջ հարցը վերածում էր հայ գաղթականների վերադարձի և տեղավորման խնդրի՝ դրա հետ կապելով նաև որոշ երաշխիքներ գաղթականների կյանքը ապահովելու համար: Հիշված էին նաև ուրիշ ազգերի գաղթականներ, նկատի էին առնվել հատկապես ասորի գաղթականները:
Պետք է ասել, որ երբ մենք Թիֆլիսից Տրապիզոն էինք մեկնում, ասորիների ղեկավարները դիմեցին մեզ՝ խնդրելով, որ իրենց հարցն էլ պաշտպանենք: Նրանք էլ մեզ նման հուսախաբվեցին:
Թուրքերը շարունակում էին անդրդվելի մնալ: Տրապիզոն եկավ Վեհիբ փաշան և ընդունվեց մեծ հանդիսավորությամբ, երաժշտությամբ ու զորահանդեսով: Հանդիպեց նաև մեզ հետ, հաղորդեց իր ռազմական հաջողությունների մասին: Քաղաքում նկատելի էր որոշ գրգռում: Եվ, իրոք, մարտի 24-ի ուշ երեկոյան, մեր պատվիրակությունը ստացավ Ռեուֆ բեյի հետևյալ նամակը.
«Պարոն նախագահ, օսմանյան կայսերական կառավարությունը պնդում է 1918թ. մարտի 21-ին իր արած հայտարարությունը և խնդրում է Անդրկովկասյան հարգելի պատվիրակությանը վերջնական պատասխան տալ իրեն 48 ժամվա ընթացքում»:
Այս վերջնագիրը շատ լուրջ կացություն էր ստեղծում, որովհետև պարզ էր՝ այն չընդունելու պարագայում պատերազմական գործողությունները պետք է վերսկսեին և Անդրկովկասը գրավվեր: Մեր պատվիրակությունը անմիջապես գիշերը նիստ գումարեց: Արդեն զիջումների ձայներ էին լսվում: Բայց հանձնել Կարսն ու Բաթումը թուրքերին, նշանակում էր Անդրկովկասից պոկել նրա ամենից արժեքավոր մասեր: Մենք փորձ արեցինք փրկել գեթ մի բան: Մարտի 25-ի առավոտյան Չխենկելին հեռագրեց Թիֆլիս՝ հաղորդելով, որ իր կարծիքով, իբրև առավելագույն զիջում թուրքերին պետք է հանձնել ամբողջ Կարսի նահանգը, բացի հայ տարրով բնակեցված նրա արևելյան փոքր սահմանագլուխը, Արդահանի շրջանի հյուսիսային մասերը և Բաթումի նահանգի Արդվինի շրջանը: Մասնավորապես, Չխենկելին ավելացրել էր. «Ես համոզված եմ, որ թուրքերը չեն զիջի նաև Բաթումը: Վեհիբ փաշան հստակ ասաց դա, բայց տարբերությունն այն է, որ գոնե սակարկում են Բաթումի շուրջ: Գալով Կարսին՝ այն դիվանագիտական ճանապարհով պահելը բացարձակապես անհնար է: Կարսի մասին թուրքերը խոսել անգամ չեն ուզում: Ես գիտեմ, որ հարցի այս կերպ դրվելը սպառնում է Անդրկովկասի և Սեյմի միությանը, բայց, դժբախտաբար, այլ ելք չկա: Թուրքերը շատ լուրջ կերպով սկսել են պատերազմ մղել»:
Գիշերը ես հանդիպեցի Չխենկելիի հետ, և երկուսս էլ այն կարծիքին էինք, որ պետք է զիջումներ անել, որովհետև պատերազմ չէինք ուզում և չէինք կարող տանել:
Միևնույն ժամանակ, թուրքերը արդել մտել էին Անդրկովկասի սահմանները, նրանց զորամասերը գրավել էին Սարիղամիշը և Բաթումի նահանգի մի մասը: Ուստի, Անդրկովկասի կառավարությունը մարտի 26-ի հեռագրով պատվիրակությանը հրահանգվեց, որ «պետք է հայտնել թուրքական պատվիրակությանը, որ քանի որ զորքերը մտել են Անդրկովկասի սահմանները, հաշտության բանակցությունները պետք է դադարեն և այդ մասին պետք է հաղորդվի Անդրկովկասի ժողովուրդներին»:
Բայց նույն օրը երեկոյան կառավարությունը հաղորդեց, որ ինքը համաձայն է զիջելու Կարսի նահանգը և Արդվինի շրջանը, ավելացնելով, որ հայերը չեն ուզում թուրքերին հանձնել Կարս քաղաքը:
Ժամանակը, սակայն, անցնում էր: Պատվիրակությունը զգում էր, որ թուրքերը ձգտում են արագացնել դեպքերը: Մարտի 26-ին թուրքերը հեռագրեցին կառավարությանը, որ իրերի վիճակը պահանջում է անմիջապես ճանաչել Բրեստ-Լիտովսկի հաշտությունը: Վերցնելով պատասխանատվություն իր վրա, պատվիրակությունը մարտի 28-ին թուրքերին հաղորդեց, որ ընդունում է Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը: Ես և Քաջազնունին անհրաժեշտ նկատեցինք մեր կողմից անձամբ ազդել Սեյմի ՀՅԴ խմբակցության վրա և այդ նպատակով մարտի 28-ին Գեգեճկորիին և ֆինանսների նախարար Կարճիկյանին հեռագրեցինք հետևյալը. «Անհրաժեշտ ենք նկատում ՀՅԴ ամենալուրջ ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ ստեղծված պայմաններում Բրեստ-Լիտովսկի դաշնագիրն ընդունելը փոքրագույն չարքիը պետք է համարել»:
Պետք է ասել, որ այդ հեռագրից մեկ շաբաթ առաջ վարչապետ Գեգեճկորին ինձ և Քաջազնունուն հրավիրել էր մտնել կառավարության կազմ: Մենք տվել էինք մեր համաձայնությունը և այդ պատչառով՝ մեր հեռագիրը ուղղել էինք մեր կառավարական ընկերներին:
Թուրքերը, մեր տրամադրությունների վրա առավել ազդելու համար հաղորդեցին մեզ, որ Վերդենը արդեն ընկել է, և գերմանացիները մոտենում են Փարիզին: Մարտի 30-ին թուրքերեը մի վերջնագիր ուղարկեցին Բաթումի հրամանատարին՝ անմիջապես հանձնելու Բաթումի բերդը իր բոլոր ամրություններով և ռազմամթերքով, հակառակ պարագայում սպառնում էին ապրիլի 1-ին գրոհ ձեռնարկել բերդի վրա, որի հետևանքը պետք է լինի «ավերում, արյան թափում և զինվորների գերում»: Իսկ մարտի 31-ին Ռեուֆ բեյը մեր պատվիրակությանը հաղորդեց. «Որպեսզի կարելի լինի բանակցություններին մասնակից դարձնել նաև դաշնակիցներին (գերմանացիներին, ավստրիացիներին և բուլղարներին), անհրաժեշտ է ամեն բանից առաջ Անդրկովկասը հայտարարի իր անկախությունը»:
Մենք տագնապալի վիճակում էինք: Ամեն վայրկյան սպասում էինք Սեյմի հեռագրին: Կարծում էինք, որ Սեյմը պիտի ընդունի Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը: Մինչդեռ Թիֆլիսում շատ մեծ հուզում էր առաջացել. ստացել էին մեր հեռագրերը, և հարցերը լուրջ քննության էին ենթարկում: Մարտի 31-ին, ցերեկվա ժամը 1.50-ին Չխեիձեի նախագահությամբ Թիֆլիսում տեղի ունեցավ մի կարևոր ժողով Սեյմի նախագահության, կուսակցության ներկայացուցիչների և կառավարության մասնակցությամբ: Կառավարության անունից Գեգեճկորին հայտարարել էր, որ զինվորականության կարծիքով Բաթումի պաշտպանությունը ամենալավ վիճակում է: Ծերեթելին հայտնել էր, որ ավելի լավ է մեռնել կռվում, քան մահացու ինքնահարված հասցնել՝ հանձնելով Բաթումը: Կարճիկյանը ևս նույնիմաստ հայտարարություն էր արել: Բոլոր կուսակցությունների խմբակցությունները խոսել էին նույն ոգով, և ժողովը, որ փակվել էր ժամը 2.55-ին, ընդունել էր հետևյալ բանաձևը. «Սեյմին առաջարկել պատվիրակությանը հետ կանչել Տրապիզոնից, երեք հոգուց կազմված մարմին ընտրել՝ նրան տալով արտակարգ լիազորություններ երկրի պաշտպանության գործը վարելու համար և անմիջապես հրավիրել Սեյմի նիստ»:
Այս բանաձևը ընդունվել էր միաձայնությամբ:
Նույն օրը երեկոյան ժամը 7-ին հրավիրվում է Սեյմի նիստ և վրաց սոցիալ-դոմոկրատական կուսացության առաջնորդ Ժորդանիայի առաջարկությամբ միաձայն ընդունվում է բանաձև. «Նկատի ունենալով, որ Թուրքիայի և Անդրկովկասի միջև հնարավոր չեղավ սահմանների հարցում խաղաղ համաձայնության գալ, Անդրկովկասյան պատվիրակությանը առաջարկվում է անմիջապես վերադառնալ Թիֆլիս»:
Ժորդանիայի բացատրությամբ՝ այդ բանաձևի ընդունումը նշանակում էր պատերազմ հայտարարել Թուրքիայի դեմ: Պատերազմը վարելու համար ընտրվեց արտակարգ լիազորություններով մարմին, որի մեջ մտնում էին վարչապետ և միաժամանակ զինվորական նախարար Գեգեճկորին, ներքին գործերի նախարար Ռամիշվիլին և ելևմտական նախարար Կարճիկյանը:
Ապրիլի 1-ի առավոտյան ժամը 10-ին վարչապետ Գեգեճկորիից պատվիրակությունը ստացավ հեռագիր, որով մեզ հաղորդվում էր Սեյմի ընդունած բանաձևը և հրահանգվում անմիջապես մեկնել Թիֆլիս: Մեր որոշումով՝ Չխենկելին թուրքերին հայտնում է, որ պետք է անմիջապես մեկնենք, բայց ոչ թե հաշտության բանակցությունները խզելով, այլ ժամանակավորապես ընդհատելով: Թեև թուրքերը շատ լավ էին հասկանում, թե ինչ է նշանակում մեր այդ ձևակերպումը, բայց լռությամբ ընդունեց: Նույն օրը երեկոյան նավով մեկնեցինք Տրապիզոնից:
Այսպիսով, հաշտության փոխարեն մենք մեր երկրին Տրապիզոնից պատերազմ էինք տանում:
koape36clxlhxhawj0cs94bhvh6by9u
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԹ
0
151419
396723
2026-09-18T07:18:26Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը |section = Գլուխ ԺԹ. Լոզանի խորհրդաժողովը |previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԸ|Գլուխ ԺԸ]] |next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ի|Գլուխ Ի]] |year = |author= Ալեքս...»:
396723
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ ԺԹ. Լոզանի խորհրդաժողովը
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԸ|Գլուխ ԺԸ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ի|Գլուխ Ի]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Խորհրդաժողովը նախ անցավ աշխատանքների բաժանման. ընտրվեցին քաղաքական, տնտեսական և իրավաբանական հանձնաժողովներ: Հայկական հարցը գտնվում էր քաղաքական հանձնաժողովի հատուկ մասնաբաժնում, որի նախագահը իտալացի Մոնտանան էր՝ Աթենքում, ապա Անկարայում Իտալիայի դեսպանը: Թուրքերը խորհրդաժողովում բռնել էին այնպիսի դիրք, որ, իբր թե իրենց բոլորովին ծանոթ չէ հայկական հարցի գոյությունը: Նրանք ասում էին, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանները որոշվել են Կարսի և Մոսկվայի դաշնագրերով, իսկ Թուրքիայում բնակվող հայերի հարցը իրենց ներքին խնդիրն է: Այս տեսակետի վրա էլ մնացին մինչև այն աստիճան, որ երբ խորհրդաժողովում կրկին անգամ խոսք եղավ հայկական հարցի մասին, թուրք պատվիրակ Ռիզա Նուրը, ուժգնորեն զարկելով դուռը՝ դուրս եկավ ժողովասրահից: Պարզ էր, որ թուրքերի վրա ազդեցություն գործելու տեսակետից մեր բոլոր ջանքները զուր էին: Ուստի, մենք որոշեցինք Ազգերի լիգայի քարտուղարության միջոցով Լոզանի խորհրդաժողովին հիշեցնել Ազգերի լիգայի որոշումները մեր հարցի մասին: Դեկտեմբերի 2-ին դիմեցինք Խորհրդի քարտուղար Դրումոնդին, ով երկու օրից պատասխանեց, որ դաշնակից կառավարություններին, որոնք մաս ունեն 1921-ի սեպտեմբերի 21-ի որոշումներում և այսօր ներկա են խորհրդաժաղովին, պիտի շտապի հիշեցնել այն բանաձևերը, որոնք հայկական հարցի վերաբերյալ ընդունվել են Ազգերի լիգայի Գլխավոր ժողովների կողմից:
Խորհրդաժողովի վրա Խորհրդի ազդեցությունը ուժեղացնելու նպատակով նույնանման դիմում արեցինք նաև նրա հերթական նախագահին, ով այդ ժամանակ Բրազիլիայի ներկայացուցիչ Դը Գաման էր:
Հետզհետե սկսեցին հասնել մեր դիմումների պատասխանները, շատ հաճախ նրանցում խոստումներ չկային: Կարդում էինք համակրանքի խոսքեր և իմանում, որ մեր առաջարկները «առնվել են ի գիտություն»: Շատերը ուղղակի դիմում էին խորհրդաժողովին հանուն արդարության՝ պահանջելով մեր դատի պաշտպանությունը:
Դեկտեմբերի սկզբներին լուր ստացանք, որ քաղաքական հանձնաժողովը քննության պիտի դնի թուրքական սահմանների խնդիրը, ուրեմն և՝ հայկական հարցը: Դեկտեմբերի 16-ին դիմեցինք խորհրդաժողովին՝ խնդրելով, որ թույլ տրվի մեզ անձամբ պարզելու մեր տեսակետները:
Ճիշտ է, մենք խորհրդաժողովի անդամներ չէինք, բայց համարվում էինք հայ ժողովրդի օրինական և լիազոր ներկայացուցիչները:
Համաձայն մեր դիմումի՝ մենք հրավիրվեցինք մասնակցելու ենթաժողովի դեկտեմբերի 26-ի նիստին:
Նախքան մեր առաջարկների պաշտպանությանն անցնելը, պիտի պատմեմ, թե ինչ էր կատարվում խորհրդաժողովի ներսում հայերի հրավիրման առթիվ: Քանի որ հրավիրագիրը մեզ ուղարկվել էր պաշտոնական ճանապարհով և պաշտոնական նիստի համար, այդ պատճառով՝ հիշյալ նիստին հրավիրված էին խորհրդաժողովի բոլոր անդամները, ի թիվս որոնց՝ հույներն ու թուրքերը: Բայց երբ թուրքերը ծանուցագրում էին, տեղեկանում են, որ այդ նիստում քննության պիտի առնվի հայկական հարցը և պետք է ներկա լինեն հայերի ներկայացուցիչները, հրաժարվում են մասնակցել նիստին՝ պատճառաբանելով, որ հայերի և թուրքերի միջև վիճելի խնդիրներ գոյություն չունեն, որ այդ խնդիրները վաղուց արդեն լուծված են, որ մենք հայերի ներկայացուցիչները չենք կարող լինել և որ Խորհրդային Հայաստանն արդեն ունի իր իսկական ներկայացուցիչներին: Այսպես, խորհրդաժողովը հայկական հարցի վերաբերյալ առաջին զիջումն արեց թուրքերին. պաշտոնական ժողովի փոխարեն գումարվեց մասնավոր նիստ, որին մենք հրավիրվեցինք:
Այդ օրը անձրևոտ էր ու ցուրտ: Լարված տրամադրության մեջ էինք և պատրաստ խոսելու ամենայն մանրամասնությամբ: Գիտակցում էինք, որ մեր ազգային կյանքի պատմական մեծ վայրկյաններից մեկն ենք ապրում: Միևնույն կառքում տեղավորվել էինք հինգ հոգով՝ Ահարոնյան, Նորատունկյան, Բաշալյան, Օլիվըր Բոլդուին և ես: Բոլդուինը հուզված էր: Նա ամբողջ երեք ժամ սպասեց մեզ խորհրդաժողովի դռան առջև՝ ասելով, որ այդ վայրկյանին չի կարող ֆիզիկապես հեռու լինել մեզնից:
Ներս մտնելու ընթացքում մեր դեմ ելավ Վենիզելոսը, ով հուզված դուրս էր գալիս սրահից: Նա 1920 թվականի Սևրի խորհրդաժողովի ամենաազդեցիկ անդամներից էր: Երբ հարցրեցինք մեկնելու պատճառը այն պահին, երբ քննության պիտի առնվեր հայկական հարցը, պատասխանեց, որ «թուրքերի հրաժարվելուց հետո որոշվել է մասնավոր նիստ գումարել, որին պիտի մասնակցեն միայն Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ներկայացուցիչները, և ինձ առաջարկեցին թողնել սրահը»: Նրա դեմքին կարդում էինք խորունկ վիրավորանք և հուզում:
Սրահի հրավիրվածների շարքում էին բուլղարների ներկայացուցիչներ Թոդորովը և Դաստոլովը, ովքեր եկել էին Թրակիայի բուլղար գաղթականների բախտը տնօրինելու և ասորիների ներկայացուցիչ Աղա Պետրոսը: Հետաքրքրական հանդիպում. սրանք բոլորը թուրքերի կողմից ճնշված ազգերի ներկայացուցիչներն էին:
Շուտով մեզ կանչեցին ժողովասրահ: Այնտեղ նստած էին Անգլիայի ներկայացուցիչներ Ռըմբոլդը և Ռամսեյը, առաջինը՝ Իսպանիայում Անգլիայի դեսպանը, երկրորդը՝ Պոլսի խորհրդականը, Ֆրանսիայի ներկայացուցիչներ՝ դը Լա Քրուան և Լապորետը, Իտալիայինը՝ Մոնտանան: Նաախագահում էր Ռըմբոլտը:
Ժողովի պատկերը ամբողջությամբ ներկայացնելու համար նախ պիտի բերեմ այն մանրամասն արձանագրությունը, որ մենք կազմեցինք նիստից անմիջապես հետո: Այդ արձանագրությունից ընթերցողը կտեսնի, ես դա շեշտում եմ այստեղ, թե ինչպես էին անգլիացիները համառորեն պնդում, որ Ազգային օջախը կազմվի Կիլիկիայում՝ Միջերկրականի ափերին, մինչդեռ ֆրանսիացիներն առաջարկում էին Օջախը հիմնել Արևելյան վիլայեթներում՝ Կովկասահայատանի մոտ:
Երկու պետությունների տեսակետների տարբերությունը ուներ իր պատճառը: Անգլիան ուզում էր Բաղդադի երկաթուղագծի սկզբնավորման և Սիրիայի սահմանագծի մոտ ստեղծել իրեն համար հենարան: Նույն այդ պատճառով՝ ֆրանսիացիները չէին ուզում Հայկական օջախի ստեղծումը իրենց հովանավորության տակ գտնվող երկրին սահմանակից: Քիչ դեր չէր խաղում նաև ռուսական ազդեցությունը, որը տարածվում էր մեր արևելյան նահանգների վրա:
Ահա մեր արձանագրությունը.
Արձանագրություն
(1922 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի)
Հայկական միացյալ պատվիրակությունը, հանձին պարոնայք Գաբրիել Նորատունկյանի, Ավետիս Ահարոնյանի, Ալեքսանդր Խատիսյանի և Լևոն Բաշալյանի, դեկտեմբերի 26-ին, ժամը 16-ին, ներկայացավ ենթաժողովին:
Նախագահի առաջարկությամբ պարոնայք Նորատունկյանը և Ահարոնյանը ներկայացրեցին հայերի պահանջները: Նորատունկյանի ընթերցումից և Ահարոնյանի զեկույցից հետո տեղի ունեցավ հետևյալ հարց ու պատասխանը.
Սըր Հորաս Ռումբոլտ – Ինչպե՞ս եք պատկերացնում Հայկական օջախի և Թուրքիայի հարաբերությունները:
Ահարոնյան – Մեր ցանկացած Օջախը Թուրքիայից միանգամայն անկախ պետք է լինի, բայց դաշնակիցներին դյուրություն տալու համար, մենք պատրաստ ենք այն բոլոր ձևավորումներին, որոնք պաշտպանում են թուրքերի շահերը, օրինակ՝ բրիտանական գաղթավայրերի ռեժիմը: Ես կարծում եմ, որ պարոն Նորատունկյանը միանգամայն համաձայն է ինձ հետ:
Նորատունկյան – Այդ մասին ես կարդացի քիչ առաջ:
Սըր Հ. Ռումբոլտ – Ի՞նչ եք կարծում Երևանյան սահմանների ընդլայնման և Օջախի մասին. չէ՞ որ այդ դեպքում երկու Հայաստան կլինի:
Ահարոնյան – Քանի որ Երևանյան Հանրապետության սահմանների ընդլայման խնդիրը նրա խորհրդային լինելու պատճառով դժվար է, և մենք չենք կարող արծարծել այդ հարցը, քանի որ ձեր Խորհուրդը դրանով չի զբաղվում, ուրեմն և ոչինչ չի կարող խանգարել նոր Օջախի կազմությանը Թուրքիայի կողմից գրավված Ռուսահայաստանի հողերի վրա: Մենք չենք ուզում այն սահմանները, որ գծել է Մ. Նահանգների նախագահը, մենք կբավականանանք նաև մի մասով: Ինչ վերաբերում է երկու Հայաստան ունենալու հարցին, այդ տեսակետից ձեզ օրինակ կարող են ծառայել Բուլղարիան և արևելյան Ռումինիան:
Սըր Հ. Ռումբոլտ – Ո՞րն է այն հողամասը, որ ձեզ կբավարարի, կարող ե՞ք ցույց տալ քարտեզի վրա:
Ահարոնյան – Գծեք քարտեզի վրա սահմանագիծ, որ անցնելով Ռիզայից ու Հասան Կալայից՝ դուրս թողնելով Էրզրումը, կհասներ մինչև Մուշ և, մեջն առնելով Վանա ծովը, կմիանար Պարսկաստանի սահմաններին:
Սըր Հ. Ռումբոլտ – 700 հազար գաղթականները կտեղավորվե՞ն այդ սահմաններում: Նրանք բոլո՞րը թուրքահայեր են:
Ահարոնյան – Այո՛, թուրքահայեր են և պիտի գնան այդ հողամասերում բնակվելու:
Սըր Հ. Ռումբոլտ – Ուրեմն, Թուրքահայաստանում այլևս հայ չի՞ մնում:
Ահարոնյան – Երբ հիմնվի Հայկական օջախը, հայերի ու թուրքերի միջև խաղաղություն հաստատվի, Թուրքիայում մնալ փափագողները կլինեն լավ քաղաքացիներ:
Սըր Հ. Ռումբոլտ – Ովքե՞ր են այժմ այդ հողամասերի բնակիչները:
Ահարոնյան – Գլխավորապես քրդերը. դեռ պատերազմից առաջ նրանք մեծ թիվ էին կազմում, իսկ թուրքերը՝ քիչ տոկոս: Այնպես որ, մեծամասնությունը հայեր ու քրդեր էին: Վերջինները արիական ցեղին են պատկանում և շատ դժվարությամբ են իսլամացվել:
Դը Լա Քրուա – Քրդերի նկատմամբ ձեր վստահությունը վիճելի է. բոլոր քրդերը ձեզ հետ չեն, իսկ շատերը մասնակցել են հայկական ջարդին: Քուրդ Համիդիեի կատարած դերը լավ հայտնի է:
Ահարոնյան – Քրդերը ավելի շատ թալանողներ են, քան ջարդող: Շատ քրդեր կան, որ մեզ հետ են: Հայաստանում մենք երկու քրդական զորագնդեր ունեինք, որոնք մինչև վերջ կռվեցին թուրքերի դեմ:
Դը Լա Քրուա – Ես կցանկանայի իմանալ նաև պարոն Նորատունկյանի կարծիքը:
Նորատունկյան – Քրդերի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ նաև նրանց ցեղերը, որ 200-ից ավելի են: Եզդիներն ու ղզլբաշները հայերի բարեկամներն են: Պետք է հիշատակել, որ նրանք 1915-ին 20 հազար հայեր պահեցին: Բայց, օրինակ, ջալալները հակահայ են: Համիդիե խումբը կազմված էր նրանցից, ովքեր թուրքական հագուստներ հագած շարունակում էին իրենց ավազակությունները: Երբ ցանկացան այդ զորախմբերը փոխադրել, երկրորդ գնդի զորապետ Զնկի փաշան դեմ եղավ, առարկելով, որ այդ խումբն ուր էլ որ գնա, նույն կյանքը պիտի վարի, քանի որ սովոր է դրան:
Դը Լա Քրուա – Այն 350 հազար հայերը, որոնց մասին դուք խոսում եք, բոլորն էլ թուրքահայեր ե՞ն, թե՞ նրանք մեջ կան նաև ռուսահայեր:
Ահարոնյան – Բոլորն էլ թուրքահայեր են և միայն նշանի են սպասում, որպեսզի վերադառնան:
Դը Լա Քրուա – Ի՞նչ տեղեկություններ ունեք այն 130 հազարի մասին, որոնք մնում են Թուրքիայի գավառներում: Նրանք քշվում ե՞ն այնտեղից, թե՞ իրենց կամքով են հեռանում:
Նորատունկյան – Ահավասիկ իրողությունը. փողոցի պատերի վրա հայտարարություններ են փակցրել, որոնցում հայերին հեռանալու որոշ ժամանակ են տվել: Հետո թուրք բնակիչներն իրենց հերթին հայերին ասում էին, որ չգիտես ինչ կարող է պատահել մնացողների հետ: Ու չնայած Սև ծով անցնելու ձյուն ու ձմռանը և այնքան դժվարություններին, հայերը հեռացան զանազան կողմեր, մանավանդ՝ դեպի Սիրիա, որտեղ գաղթականության թիվը 140 հազարից անց է: Ինչ խոսք, արաբ ժողովուրդը գոհ չէր այդպիսի զանգվածային գաղթականությունից:
Լա Փորթ – Իհարկե, դա տնտեսական խնդիր է: Հայերի գալով աշխատող ձեռքերի արժեքն ընկավ, մի բան, որ շատ էլ հաճելի չպիտի լիներ արաբներին:
Նորատունկյան – Ալեքսանդրեթի շրջանը, որտեղ ապրում են ալավիները, հայերի վիճակը ավելի լավ է:
Լա Փորթ – Ես նույն կարծիքին եմ:
Սըր Հ. Ռումբոլտ – Որքա՞ն է ներկայիս Երևանի Հանրապետության բնակչության թիվը և ի՞նչ տարրերից է բաղկացած:
Ահարոնյան – Պաշտոնակիցս՝ Խատիսյանը, լավ ծանոթ էր մեր երկրին, երկու տարի շարունակ վարչապետ է եղել, կարող է ձեզ տեղեկություններ տալ:
Խատիսյան – Երևանյան Հանրապետության բնակիչների թիվը ներկայում 1 միլիոն 400 հազար է, որոնց 1 միլիոն 200 հազարը հայեր են, 60 հազարը՝ մահմեդական: Այս բնակչությունը ապրում է 26 հազար քառակուսի կիլոմետր հողամասի վրա, որից միայն 9 հազար քառակուսի կիլոմետրն է մշակելի: Երբ վերջերս խոսք եղավ նոր գաղթականություն մտցնելու երկիր, խորհրդային կառավարությունը մերժեց: Մեծ ջանքեր պետք եղան տեղավորելու 10 հազար գաղթականություն, որը եկել է Միջագետքից: Մեր ամենաբերրի հողամսերը, որոնք կերակրում են ոչ միայն Հայաստանը, այլև Կովկասի մի մասը, Կարս, Սուրմալու, Նախիջևան, գրավված են թուրքերի կողմից:
Սըր Հ. Ռումբոլտ – Ի՞նչ եղավ այն մահմեդական բնակչությունը, որն ապրում էր Հայաստանում:
Խատիսյան – Մի մասը տեղափոխվեց Թուրքիա, մի մասը՝ Կարսի շրջան, մի մասն էլ՝ Ադրբեջան:
Սըր Հ. Ռումբոլտ – Խնդրեմ, ցույց տվեք քարտեզի վրա, թե դուք Կիլիկիայի ո՞ր մասում եք պատկերացնում ձեր Օջախը:
Նորատունկյան – (Ցույց տալով) Օջախը կգծվի Ջիհունի, Սիրիայի սահմանների և Եփրատի միջև ու կերկարի դեպի հյուսիս՝ իր մեջ առնելով Սիսը և Մարաշը:
Սըր Հ. Ռումբոլտ – Որքա՞ն բնակչություն կարող եք տեղավորել այդ հողամասում:
Նորատունկյան – 500-ից 600 հազար:
Նախագահ – Պարոնայք, ձեր տեղեկությունները գրի առնվեցին: Մենք կխորհրդակցենք և հարկ եղած պարագայում նորից կհրավիրենք ձեզ՝ նոր բացատրությունների համար:
Նորատունկյան – Ես շատ ուրախ եմ, որ այսօրվա օրակարգում չկա Թուրքիայի փոքրամասնությունների հարցը: Թույլ տվեք ինձ ձեր ուշադրությունը հրավիրել երկու գլխավոր կետերի վրա. ա) ազատ լինել զորակոչից, բ) պատրիարքարանի ազատությունը: Յուրաքանչյուր հայ ազատ պիտի լինի՝ հրաժարվել զինվորական ծառայությունից:
Նախագահ – Հույն պատվիրակությունը արդեն արծարծել է այդ հարցը, բայց թուրքերը դեմ են: Ամեն պարագայում, մենք նկատի կառնենք ձեր հայտարարությունը:
8qimdeuttu9nsjew62cldn05trqx83x
396729
396723
2026-09-18T07:45:02Z

Հուշագիր
Ներկայացված Լոզանի խորհրդաժողովին հայկական խառը պատվիրակությունների կողմից, նոյեմբեր, 1922
Թուրքահայաստանի ազատագրումը դաշնակիցների և Միացյալ Նահանգների պատերազմի նպատակներից մեկն է եղել, ինչպես այդ մասին պատերազմի ընթացքում հանդիսավոր կերպով հայտարարեցին կառավարությունների ներկայացուցիչները: Այս առթիվ եղած որոշումներ են.
Ազգերի լիգայի կանոնագրի 22-րդ հոդվածը, որը լրացուցիչ մաս է կազմում խաղաղության բոլոր այն պայմանագրերի, որոնք ընդունվել են Սևրի դաշնագրով և Միացյալ Նահանգների նախագահի իրավարությամբ:
Լոնդոնի խորհրդաժողովը, որ տեղի ունեցավ 1921 թվին, երբ Բարձրագույն խորհուրդը հայտարարեց Ազգային օջախի անհրաժեշտությունը Թուրքահայաստան համար:
Մարտ 26-ի (1922) խորհրդաժողովը, երբ երեք պետությունների արտաքին գործոց նախարարները ևս մեկ անգամ հաստատեցին դաշնակիցների պարտականությունը հայերի հանդեպ:
Ազգերի լիգայի գլխավոր ժողովը, որ տեղի ունեցավ 1921 թվին և որտեղ միաձայնությամբ քվեարկվեց անպայման իրականացումը այդ Օջախի:
Եվ, վերջապես, 1922 թվի սեպտեմբերի 22-ին Ազգերի լիգայի գլխավոր ժողովի եզրակացությունը, այն է՝ «Թուրքերի հետ առևտրական դաշինք կնքելու ժամանակ չպետք է զանց առնել Հայկական օջախի հիմնումը»:
Վերոհիշյալ 22-րդ հոդվածը գործադրության անցավ Պաղեստինի, Միջագետքի և Սիրիայի նկատմամբ, որոնք ձեռք բերին իրենց ազատությունը, բայց հայերին տրված խոստումները տակավին չեն իրականացել՝ չնայած որ թուրքահայ ժողովրդի վիճակը ավելի դառն է, քան երբևիցե:
1914 թվականից ի վեր մեկ միլիոնից ավելի հայեր ոչնչացվել են ջարդերի, տեղահանության և զրկանքների պատճառով, հարյուր հազարներ գաղթել են օտար վայրեր: Ավելացրեք նաև 150 հազար որբերի հսկայական թիվը, որ իր գոյությունը պահում է միայն շնորհիվ ամերիկյան Նիըր Իսթ Ռիլիֆի և կամ այլ նման հաստատությունների: Ազգերի լիգային արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ 73.350 հայ կանայք ու մանուկներ բռնի ուժով տարվել են իսլամական հարեմները և մինչև այսօր այնտեղ են մնում:
Ի վերջո, երբ ֆրանսիացիները դատարկեցին Կիլիկիան, այնտեղ ապաստանած հայ ազգաբնակչությանը ստիպեցին գաղթել Սիրիա կամ այլ երկիրներ: Հայերի մի մասը, որ գտնվում էր Զմյուռնիա, Բուրսա և կամ Փոքր Ասիայի զանազան քաղաքներում, որտեղ ապաստանել էին վերջին դեպքերից հետո, ստիպված նորից բռնեցին գաղթի ճանապարհը:
Անկարայի կառավարությունը նոր հրահանգներ տվեց՝ արտաքսելու մնացյալ հայությանը ևս՝ մոտ 130 հազար, և, ի լրումն այս բոլորի, աքսորվեցին ու քշվեցին նաև Սև ծովի ափին գտնվող Զոնգուլտաք և Բարթն քաղաքների բնակիչները: Եվ վերջապես, հազարավոր հայեր այս վերջին օրերին, թողեցին Պոլիսը և հեռացան զանազան վայրեր:
Այսպիսով, 700 հազար հայ ներկայում զրկված է իր ունեցվածքից, քշված մայր երկրից և ապրում է աշխարհի զանազան կողմերում՝ անապաստան և ենթակա սոսկալի տառապանքների:
Պատերազմի ժամանակաշրջանում և զինադադարի ընթացքում Թուրքահայաստանի հայությունը 10 միլիարդ ֆրանկի կորուստ է ունեցել՝ եկեղեցիներ, դպրոցներ և զանազան բարեգործական հիմնարկություններ, որոնք հիմնահատակ կործանվել են:
Այս անօրինակ ավերծությունից հետո համաշխարհային խիղճը պահանջում է իբրև առաջին տուրք, հիմնել Հայակական օջախ, որտեղ հայ ժողովուրդը կարողանա անվտանգ տեղավորվել՝ պահպանելով իր ֆիզիկական գոյությունը, զարկ տալով իր քաղաքակրթությանը:
Թուրքերն իրենք իսկ ընդունել էին, որ հայ ժողովուրդը անկախություն ստանալու իրավունք ունի, բայց Անկարայի կառավարության անունից հայտարարվեց, որ այդ հարցը արդեն վճռված է, քանի որ Անդրկովկասում, Երևան, կազմվել է հայկական հանրապետություն և որ հիմա Անկարայի ազգային կառավարությունը հակառակ է որևէ հողամասի անջատմանը: Այսպիսով, Հայկական Հանրապետությունը, որ գտնվում է Անդրկովկասում և որի հողերը կրճատվեցին Կարսի դաշնագրով՝ 1921-ին, և որ ունի միայն 9.000 քառակուսի կիլոմետր մշակելի հող, հազիվ պիտի կարողանա կերակրել իր ժողովրդի երկու երրորդը, որի գումարը 1 միլիոն 260 հազար է: Մնացած մեկ երրորդը մնում է Նիըր Իսթ Ռիլիֆի, Լորդ Մեյըրսի և կամ ուրիշներու հոգատարության տակ: Այնպես որ, բոլորովին անհնար է տեղավորել այսքան փոքրիկ և աղքատիկ մի երկրում, որպիսին է Հայաստանի Հանրապետությունը, այն բոլոր գաղթականությունը, որ ցրված է Հունաստանում, Մակեդոնիայում, Սիրիայում, Բուլղարիայում, Պարսկաստանում, Կովկասի զանազան մասերում և այլուր:
Եզրակացություն՝ հայկական հարցը Թուրքիայից դուրս չի կարող ունենալ իր լուծումը:
Անկարայի Ազգային ժողովը չի կարող հակառակվել Ազգերի լիգայի կանոնագրին, ոչ էլ կարող է ընդդիմանալ դաշնակից պետություններին՝ հայերի հովանավորման պարագայում: Ներկայում թուրքերը իրենք էլ շահագրգռված են հաստատելու անկեղծ մտերմություն երկու ազգերու միջև, որպեսզի Արևելքում ստեղծվի հաստատուն խաղաղություն:
Արևելյան քաղաքականության վերաբերյալ ներկա փոփոխությունների պատճառով, մեր պատվիրակությանը անժամանակ է թվում պահանջել Միացյալ Նահանգների նախագահի կողմից գծված սահմանների լիակատար գործադրությունը:
Մեր պատվիրակությունը պատրաստ է, ուրեմն, ընդունել Հայկական օջախի կազմության ծրագիրը այն սահմաններով, որ նախատեսված է Միացյալ Նահանգների իրավարությամբ:
Խորհրդաժողովը, Հայկական օջախի սահմանների որոշումից հետո, ապահովելով նաև նրա ելքը դեպի ծով, համաձայն խաղաղության վերջին դաշնագրի կանոնադրության, կստեղծի հաստատուն և ապահով ապավեն Թուրքիայում բնակվող հարյուր հազարավոր հայության համար, որը ներկայում գտնվում է առանց հայրենի տան և որի անսահման թշվառությունը վիրավորանք է մարդկության արժանապատվության համար:
Ամեն պարագայում, եթե, հակառակ մեր սպասումների, այս հարցը չընդունվի, պետք է անդրադառնալ 1920 թվի կայացած վճռին, որով Հայաստանի Հանրապետության սահմանները պետք է լայնանար Թուրքիայի որոշ մասի կցումով՝ սահմանագծված Միացյալ Նահանգների նախագահի իրավարարությամբ: Այս վճիռը, բնականաբար, կգործադրվի Կովկասյան Հայաստանի Հանրապետության փոխադարձ զիջումով, ապահովելով ծովային ելքը: Այս պարագայում, Հայաստանի Հանրապետությունը, որ արդեն օրինավորապես ճանաչված է մեծ պետությունների կողմից, ներկայացնում է իր անհրաժեշտ պայմանները և, այդպիսով, կազմվում է Ազգային օջախ, որտեղ հայ ժողովուրդը հանգիստ և ապահով կապրի ու կզարգանա: Բոլոր հայերը ազատ պիտի լինին՝ վերադառնալու իրենց հայրենիքը:
Հակառակ պարագայում, եթե վերը հիշված վճիռները ձախողվեն, պետք է նախատեսել երրորդ պարագա, այն է՝ ստեղծել Ազգային օջախ Կիլիկիայում՝ հին Փոքր Հայքում:
Ինչ էլ որ լինի ընդունված վճիռը, պետք է միշտ նախատեսել, որ խորհրդաժողովը, համաձայն 1922 թվի մարտի 26-ի երեք նախարարների կայացրած վճռի, կդիմի Ազգերի լիգայի օգնությանը: Թույլ տվեք նկատել, որ այդ ժամանակ անհնար պիտի լինի շահավետ գործ կատարել և մանավանդ, խուսափել նոր հետաձգտումներից: Խորհրդաժողովն ինքը կդանդաղեցնի Օջախի հողային սահմանագծման խնդիրը և նրա կազմակերպման սկզբունքը:
Հայաստանի պատվիրակությունը միշտ պատրաստ է ներկայացնել խաղաղության խորհրդաժողովի բոլոր անհրաժեշտ լուսաբանությունները:
Մենք համոզված ենք, որ Լոզանի խորհրդաժողովում դաշնակից պետությունները վերջնականապես կորոշեն թուրքահայության բախտը, որովհետև մեզ անկարելի է թվում, որ արդարության և իրավունքի համար եղած պատերազմի պատմության վերջին էջը, որի հաջողության համար հայ ժողովուրդը հսկայական զոհեր տվեց, կարող է գրվել առանց արդար հատուցման:
***
Մեր պահանջները և հատուկ հուշագիրը ներկայացնելուց հետո, Փարիզի մեր աշխատանքները արդեն վերջացել էին:
Խորհրդաժողովը պիտի սկսվեր նոյեմբերի սկզբներին: Մենք մեկնեցինք Լոզան՝ Ահարոնյանը և ես ՀՀ պատվիրակության, Նորատունկյանը՝ Ազգային պատվիրակության կողմից:
Լոզանում մենք ունեինք մեր ընդհանուր գրասենյակը, որի վարիչը Լևոն Բաշալյանն էր, որ հմուտ, լուրջ, պատրաստված և լեզվագետ, միանգամայն համապատասխան էր իր պաշտոնին: Մեր մյուս խորհրդատուների մասին արդեն խոսել եմ:
Թուրքերը մտահոգված էին մեր ներկայությունից: Նրանք զգում էին, որ հայկական հարցը կարող է քննության առարկա դառնալ, ուստի վճռել էին չհամաձայնվել ոչ մի զիջման: Նրանց թերթերը դիմում էին անիմաստ սուտերի, ինչպես, օրինակ, գրում էին, թե Ժնևի մոտերը, Վեյնդիմիլ կոչված սահմանակից կայարանում, մի շարք հայեր, ի թիվս որոնց և Ահարոնյանը, Չոպանյանը, Բաշալեանը, վճռել են ահաբեկել թուրք պատվիրակներին:
Առաջին իսկ օրից մենք միջոցներ ձեռք առանք՝ հերքելու այդ առասպելը: Պարզ էր, որ այդ միջոցով նրանք ուզում էին դաշնակիցների աչքում վարկաբեկել մեզ:
Թուրքիայի առաջին ներկայացուցիչը Իսմէթ փաշան էր, երկրորդը՝ Ռիզա Նուրի բեյը: Անգլիայի ներկայացուցիչներն էին Լորդ Քըրզընը, Պոլսի գլխավոր կոմիսարը և Սըր Ռըմբոլտը, Իտալիայինը՝ Գորոնան, Մոնտանան, Հունաստանինը՝ Վենիզելոսը: Պատվիրակությունների մեջ կային այնպիսիները, որոնք լավատեղյակ էին հայկական խնդրին, ինչպես օրինակ, Բարժետոնը, Նիկոլսոնը և Ադամսը: Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն էին, որպես դիտորդներ, ծովակալ Բրիստոլը և Բեռնում դեսպան Չայլդզը:
Այս բոլորի հետ մենք հանդիպումներ ունեցանք: Առավոտից մինչև երեկո մենք տեսակցություններ էինք ունենում պատվիրակների հետ և ներկայացնում մեր պահանջները: Տեսակցությունների համար կազմել էինք ծրագիր և այդ ծրագրով առաջնորդվում էինք՝ ջանալով, որ դրսում ոչ ոք անծանոթ չմնա մեր պահանջներին:
Միևնույն ժամանակ ՀՀ՝ պատվիրակությունը հրատարակեց երկու հատոր «Հայաստանը տնտեսական տեսակետով» և «Հայկական հարցը»: Այդ երկու հատորները, որ լայնօրեն տարածում էինք պատգամվորների շրջանում, պարունակում էին Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքի վերաբերյալ բոլոր գլխավոր փաստերը:
Սկսվեցին խորհրդաժողովի աշխատանքները, որի ամբողջ տևողության ընթացքում մեզ օգնում էին շվեյցարացի Կրաֆթ Բոնարը, Նավիլը, ամերիկացի Բերրին և Մոնգոմերին, անգլիացի Օլիվր Բոլդվինը, Բըքստընը, Հարիսը, Մըլոունը, Լորդ Սիսիլի քարտուղարը, ռուս Մանդելշտամը և ուրիշ շատ շատեր: Նրանք աշխատում էին մեծ եռանդով, առանց շահախնդրության, ամբողջ հոգով նվիրված մեր գործին: Խորհրդաժողովի տևողության ընթացքում, հինգ ամիս շարունակ, այս անձինք ցույց տվեցին մեզ ջերմ աջակցություն, խորհրդակցում էին մեզ հետ մեր անելիքների մասին, անվերջ դիմումներ էին հղում իրենց երկրների պատվիրակություններին և մեզ իրազեկ պահում նրանց տրամադրությունները:
Հայասերների միությունը շարունակ նիստեր էր ունենում և իր կողմից դիմումներ հղում բոլոր պատվիրակներին, մինչև իսկ՝ ռուսականին: Այդ անձնվեր աշխատանքը լավագույն ապացույցն է այն տաք բարեկամության, որ տածում էին դեպի մեզ Եվրոպայի մտավորակնության լավագույն ներկայացուցիչները:
Մեր բարեկամները հանդես էին գալիս որպես մեր դատի պաշտպաններ, հաղորդակիցներ և մեր պահանջները առաջադրողներ:
***
Մեր առաջին քայլերից մեկը եղավ տեսակցել թուրքական պատվիրակության նախագահ Իսմէթ փաշայի հետ: Այդ վերին աստիճանի հատկանշական տեսակցությունը, որ ստանձնել էին Թուրքիայի նախկին նախարար և Ազգային պատվիրակության անդամ Սինապյանը և Լևոն Բաշալյանը, մանրամասնորեն նկարագրված է վերջինիս կողմից, իբրև գրական կտոր, և երևի մի օր հանձնվի հրատարակության:
Հետաքրքրականն այն էր, որ Իսմէթ փաշան՝ Անկարայի կառավարության այսօրվա նախագահը, այնպիսի դիրք էր ընդունել, որ իբր թե իրեն բոլորովին ծանոթ չէ հայկական հարցը, որ հայերը Թուրքիայում ապրում են գոհ ու երջանիկ և որ դժգոհ տարրն է միայն, որ թողել է հայրենիքը և մեկնել արտասահման:
Մերոնց այն հայտարարությանը, թե հայերը իրենց բնակավայրերից բռնի քշվում են և նրանց ունեցվածքը խլվում է, Իսմեթը պատասխանում է.
– Դուք գիտեք, որ հայերը սիրում են ճամբորդել: Պատճառն այդ է, որ հաճախ թողնում են Թուրքիայի կետրոնները և մեկնում Պոլիս:
Օգտվելով իր ծանր լսողությունից, նա ցույց է տալիս, իբր թե չի լսում բոլոր այն հարցերը, որոնց համար պատասխան չուներ, կամ անհարմար էր գտնում պատասխանել: Իսմեթն անտեղյակ էր ձևանում անգամ հայերի հողային պահանջների գոյության մասին: Չէ՞ որ հայկական սահմաններին վերաբերող բոլոր խնդիրները արդեն լուծվել էին Թուրքիայի կողմից հատուկ դաշնագրերով:
Սա եղավ մեր և թուրքերի վերջին տեսակցությունը:
Բացի զուտ քաղաքական խնդիրները, Լոզանում առաջին օրից սկսած մենք պահանջում էինք նաև Թուրքիայի սահմաններից հայերի վտարման դադարեցումը: Մեր ձեռքում կային անհերքելի փաստեր, որոնք ապացուցում էին, թե ինչպես թուրքերը ամենաստոր ձևերով հայերին վտարում էին իրենց բնակավայրերից և գրավում նրանց ունեցվածքը: Այդ փաստաթղթերը ևս ներկայացրեցինք խորհրդաժողովին: Որևէ արդյունք չեղավ:
***
Մենք շարունակում էինք մեր տեսակցությունները բոլոր նրանց հետ, որոնք այսպես թե այնպես կարող էին օգտակար լինել մեզ և հայտնում էինք նրանց մեր պահանջները՝ տալով մեր մանրամասն հուշագիրը: Հանդիպեցինք նորվեգացի հայտնի գործիչ Նանսենի հետ, ով հանդիպել էր Իսմէթ փաշայի հետ և ստացել բացասական տպավորություն: Հանդիպեցինք նաև ամերիկացի ներկայացուցիչներ Չայլդի և Գրիյի հետ: Նրանք մեզ ասացին, որ թեև իրենք խորհրդաժողովին մասնակցում են կիսապաշտոն կերպով, լոկ իբրև դիտորդներ, բայց և այնպես, հրահանգ ունեն նպաստել հայկական հարցի լուծմանը:
Ես այցելեցի Պոլսի ամերիկյան բարձր կոմիսար ծովակալ Բրիսթոլին: Նա ևս ոչ մի հույս չուներ թուրքերի զիջողական քաղաքականության վրա, բայց խոստացավ շոշափել նրանց կարծիքը: Եղանք «Թանին»-ի նախկին խմբագրապետ և խորհրդարանի նախագահ Հյուսեյին Ջահիդի մոտ: Նա մեզ ասաց, որ ինքը ոչ մի հեղինակություն չունի թուրքական պատվիրակության մեջ և Լոզանում է ոսոկ լրագրողի հանգամանքով: Այցելեցինք ֆրանսիական ներկայացուցիչ Բոնարին, անգլիացի Ռումբոլտին, իտալացի Գարոնիին: Բոլորը միաբերան կրկնում էին գրեթե նույնը՝ թուրքերը չեն ուզում զիջել ոչ միայն հայկական, այլև դաշնակիցների անմիջական շահագրգռության առարկա մյուս բոլոր խնդիրներում, ինչպես, օրինակ, պարտքերի, մենաշնորհների, եվրոպական դատարանների, նեղուցների, Մոսուլի ուղղությամբ սահմանի որոշման և մյուս հարցերում:
Եվ հիրավի, բոլոր այս խնդիրներում եվրոպացիները ստիպված էին զիջել թուրքերին, և միայն Մոսուլի խնդիրն էր, որ անցավ Ազգերի լիգայի Խորհրդին և վճռվեցա հոգուտ Անգլիայի և Իրաքի:
Փոքր պետությունների ներկայցուցիչները որևէ արժեք չունեին խորհրդաժողովի աչքին: Պարտված հույները, որ տակավին չէին ճանաչում իրենց նախարարական դահլիճը, սերբերն ու բալկանյան մյուս մանր պետությունները, որ վախենում էին բոլշևիկներից և չէին ուզում նրանց հոգատարությանը հանձնել որևէ հողամաս, անկարող էին ազդեցություն գործել: Մինչդեռ Կարսի և թուրքական վիլայեթների մեր պահանջը նրանց աչքին դա էր նշանակում:
Հայոց Ազգային օջախ հիմնելու խնդիրը ևս հանդիպեց թուրքերի լուրջ դիմադրությանը: Մեր պահանջներին ավելի ուժ տալու նպատակով հայասեր բարեկամները ամեն կողմից Լոզան ուղարկեցին հազարավոր գրություններ: Դիմումներ արեցին Հայասերների միջազգային միությունը, ֆրանսացի մտավորականները, գերմանական քաղաքական գործիչներն ու մտավորականները, Շվեյցարիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի բազմաթիվ համալսարաններ ու գիտական հաստատություններ, հայկական ազգային և քաղաքական կազմակերպություններ:
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ոտքի ելավ՝ պահանջելու Լոզանի խորհրդաժողովից բավարարություն տալ հայկական բաղձանքներին: Եվ իրավունք ուներ Լորդ Քըրըզնը խորհրդաժողովում դիմել թուրքերին, ասելով.
«Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը մեզ է նայում և սպասում, որ դուք բավարարություն տաք հայերին»:
Սակայն Իսմեթ փաշան պատասխանեց.
«Քաղաքակիրթ աշխարհը ավելի շատ ձեզ է նայում, որովհետև դուք եք, որ անվերջ խոստումներ եք տվել հայերին, իսկ մենք որևէ խոստում չենք տվել»:
Բացի մեզ, մեր բարեկամները ևս դիմումներ էին անում զանազան ուղղություններով և նրանց տպավորությունը նույնն էր, ինչ որ և մերը: Ամենուրեք լսում էինք համակրական խոսքեր, բայց չէինք տեսնում թուրքերի վրա ազդելու որևէ գործնական միջոց:
ryseh6f3kyear6zumhq3ax0215eypea
396731
396729
2026-09-18T07:47:52Z

# Ազգերի լիգայի կանոնագրի 22-րդ հոդվածը, որը լրացուցիչ մաս է կազմում խաղաղության բոլոր այն պայմանագրերի, որոնք ընդունվել են Սևրի դաշնագրով և Միացյալ Նահանգների նախագահի իրավարությամբ:
# Լոնդոնի խորհրդաժողովը, որ տեղի ունեցավ 1921 թվին, երբ Բարձրագույն խորհուրդը հայտարարեց Ազգային օջախի անհրաժեշտությունը Թուրքահայաստան համար:
# Մարտ 26-ի (1922) խորհրդաժողովը, երբ երեք պետությունների արտաքին գործոց նախարարները ևս մեկ անգամ հաստատեցին դաշնակիցների պարտականությունը հայերի հանդեպ:
# Ազգերի լիգայի գլխավոր ժողովը, որ տեղի ունեցավ 1921 թվին և որտեղ միաձայնությամբ քվեարկվեց անպայման իրականացումը այդ Օջախի:
# Եվ, վերջապես, 1922 թվի սեպտեմբերի 22-ին Ազգերի լիգայի գլխավոր ժողովի եզրակացությունը, այն է՝ «Թուրքերի հետ առևտրական դաշինք կնքելու ժամանակ չպետք է զանց առնել Հայկական օջախի հիմնումը»:
# Վերոհիշյալ 22-րդ հոդվածը գործադրության անցավ Պաղեստինի, Միջագետքի և Սիրիայի նկատմամբ, որոնք ձեռք բերին իրենց ազատությունը, բայց հայերին տրված խոստումները տակավին չեն իրականացել՝ չնայած որ թուրքահայ ժողովրդի վիճակը ավելի դառն է, քան երբևիցե:

cgiumooepdt0mxecqgn8tsm29p0zc2k
396732
396731
2026-09-18T07:48:15Z

5wmb0k23e5j73ny8xthxks3vusez04s
396755
396732
2026-09-18T08:52:40Z

Պետք է ասել, որ դեռ սկզբից ամերիկացիները բարենպաստ դիրք էին բռնել հայերի նկատմամբ, սակայն այդ դիրքը մեզ օգուտ չբերեց, որովհետև նրանք ազդեցիկ միջոցներից խուսափում էին:
Ինչ վերաբերվում է Խորհրդային Ռուսաստանին, որը առաջին անգամ էր, որ հանդես էր գալիս միջազգային թատերաբեմի վրա, ըստ մեր բարեկամների կարծիքների, կարող ազդակներից էր՝ իր ձայնը լսելի դարձնելու համար: Պետք էր այդ ձայնից ևս օգտվել:
Հայասերների միության ներկայացուցիչները հանդիպել էին Չիչերինի հետ և ներկայացրել հետևյալ հուշագիրը.
«Ինչպիսին էլ որ լինի Լոզանի խորհրդաժողովի արդյունքը, չպետք է կնքվի պատվավոր դաշինք, եթե հայկական հարցը վերջնականապես իր լուծումը չստանա: Քաղաքակիրթ աշխարհի հանրային միտքը, որ միլիոնավոր ստորագրություններով այսօր պահանջում է Հայոց ազգային օջախի ստեղծումը, չպետք է ընդունի մի խաղաղություն, որ վերջ պիտի դնի թուրքահայ ժողովրդի գոյությանը:
Հայրենասերների միությունը և նրա Լոզանի ներկայացուցիչները գիտեն, որ Խորհրդային Ռուսաստանը փրկել է Կովկասի Հայկական Հանրապետությունը, որն այսօր դուրս է թուրքական վտանգից, սակայն այն այնքան փոքր է, որ անկարող է իր մեջ ընդունել Օջախին սպասող 800 հազար հայ փախստականներին: Ռուսները թուրքահայությանը կարող են փրկել միայն թուրքերի հետ մասնավոր համաձայնությամբ, որով կարելի է ընդարձակել Կովկասահայաստանի սահմանները Վան, Բիթլիս ուղղությամբ: Այսպիսով, ռուսները կլուծեն հայկական հարցը, մի բան, որը դժվարանում են անել դաշնակից պետությունները, շնորհիվ թուրքերի դիմադրության, որն արգելում է իր սահմաններում ստեղծել այսպիսի անկախ պետություն»:
Չիչերինը հունվարի 26-ին այս նամակին պատասխանեց հետևյալ գրությամբ.
«Ձեզ և Ձեզ ընկերացող Հայաստանի Միջազգային Միության անդամների հետ ունեցած իմ տեսակցությունների ընթացքում ես առիթ ունեցա իմանալու, որ Լոզանի խորհրդաժողովում Ռուսաստանը, Ուկրաինան և Վրաստանը անմասն են եղել հայկական հարցի քննությունից, չնայած որ մեր մասնակցությունը պիտի իսկապես ապահովեր այս հարցի լուծումը դրական իմաստով: Այժմ պատիվ ունեմ հայտնելու ձեզ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի կառավարություններն առաջարկում են իրենց սահմաններում տեղավորել հայ փախստականներին, որոնց թիվը դեռ պիտի ճշտվի: Մանրամասնությունները քննության կառնվեն իմ կառավարության և հայերի ներկայացուցիչների կողմից: Բարեհաճեք, խնդրեմ, հայտարարել այս առաջարկս շահագրգիռ կողմերին: Ընդունեք խորին հարգանքներիս հավաստիքը: Չիչերին»:
Այսպիսով, Չիչերինը հրապարակ էր գալիս ամրացնելու թուրքերի անհաշտությունը և Հայկական օջախը Ռուսաստան տանելով՝ ընդմիշտ սպանել Թրքահայաստանի դատը:
Այստեղ էլ ազգային ձգտումների համար ճակատագրական դեր խաղաց ռուսների և թուրքերի շահերի մերձեցումը:
Այս պարագան շեշտում եմ առանձնապես՝ լավ ըմբռնելու համար, թե որքան անհիմն էր այն հույսը, թե ռուսները կկարողանան ազդել թուրքերի վրա այն ուղղությամբ, որ օգտակար լիներ հայերիս համար: Նրանց քաղաքականությունը, որը բխում էր բոլշևիզմի էությունից, թույլ չէր տալիս իրենց որևէ քայլ անել օգուտ հայերի: Մդիվանին պարզ խոստովանեց դա: Կարճատես են նրանք, որոնք չեն կարողանում ըմբռնել ազգային և բոլշևիկյան գաղափարների տարբերությունը:
Սրանք էին, ընդհանուր առմամբ, ենթաժողովի շուրջ մեր կատարած աշխատանքները: Իսկ ենթաժողովում, դեկտեմբեր 20-իի նիստից հետո, մեր գործերը այնքան էլ լավ չէին ընթանում: Մեր բարեկամներն այդ ժամանակ տեսնվել էին Մոնանայի հետ: Իմացանք, որ այն վճռել է անպատճառ հանգել այնպիսի ելքի, որ ընդունելի լիներ թուրքերի համար: Բայց այդ ելքը չգտավ, որովհետև թուրքերը մերժեցին ընդունել այդ ուղղությամբ որևէ առաջարկ: Նրանք լավ էին ըմբռնում Դաշնակիցների հոգեբանությունը՝ հաշտություն կնքել, ամենամեծ զիջումների գնով: Եվրոպացի մի դիվանագետից, որի անունը չեմ կարող հիշատակել, իմացա, որ թուրքերի ձեռքն է անցել մեծ պետության մի տեսակետ՝ ուղղված Լոզանի իր ներկայացուցչին այն մասին, որ անհրաժեշտ է բոլոր զիջումների գնով թուրքերի հետ կնքել հաշտություն: Եվ այս տեսակետից՝ ենթաժողովի անդամների դրությունը միանգամայն ողբերգական էր: Մոնանան տեսնելով, որ իր անվերջ զիջումները ուշադրության չեն արժանանում թուրքերի կողմից, անցավ ամենանվազագույն առաջարկների: Ազգային օջախի գաղափարից նա հասավ կայսրության որևէ անկյունում հայերի կենտրոնացման մտքին: Սա եղավ նրա վերջին, խղճուկ և ծիծաղելի առաջարկը:
Այդ ժամանակ Լոզան հասան Ռոբերտ Սեսիլի անձնական քարտուղար Մելոնը, ով հատուկ հանձնարարություն ուներ՝ թուրքերին խնդրելու Քըրզընի աջակցությունը հայկական հարցի վերաբերյալ, համոզելու նրանց, որ զիջումներ անեն և համոզեն մեզ, որ մենք էլ հրաժարվենք մեր «առավելագույն» պահանջներից: Մի խոսքով, նա եկել էր գտնելու անհրաժեշտ ելք: Չնայած, որ մենք տվեցինք մեր համաձայնությունը այն մասին, որ մեզ համար ընդունելի է Հայկական օջախի ստեղծումը անգլիական գաղութների ձևով, այնուամենայնիվ, նա ոչ մի արդյունքի չհասավ, որովհետև թուրքերը շարունակեցին մնալ իրենց դիրքում: Հ. Յ. Դաշնակցությունը, սակայն, չմիացավ մեր այդ, ինչպես փորձը ցույց տվեց, անիմաստ առաջարկին:
⁂
Հունվարի 6-ին նշանակված էր ենթաժողովի նիստը, որը վերջնականապես պետք է բանաձևեր հայկական հարցը և ներկայացներ քաղաքական հանձնախմբին, որի նիստը նշանակված էր երեք օր հետո՝ հունվարի 9-ին: Այդ նիստում Մոնտանան ճառով դիմեց թուրքերին՝ խնդրելով հատկացնել մի «վայր» հայերին կենտրոնացնելու համար և հայտնելով, որ այդ վայրը և նրա վարչական ձևը կորոշվի Ազգերի լիգայի միջամտությամբ: Սա էր այն վերջին պահանջը, որ ներկայացվեց թուրքերին՝ անկախ և միացյալ Հայաստանի փոխարեն:
Նույն իմաստով խոսեցին նաև անգլիացի Ռըմբոլտը և ֆրանսիացի դը Լա Քրուան, բայց դեռ վերջին խոսքը չվերջացած, Ռիզա Նուրի բեյը՝ Թուրքիայի երկրորդ պատվիրակը, ոտքի ելնելով կտրականապես հայտարարեց, թե ինքը չի մասնակցի այնպիսի նիստի, որտեղ խոսք լինի հայկական հարցի մաին, քանի որ Դաշնակիցները շարունակում են մնալ հայերի պաշտպանի դերում՝ հակառակ նրան, որ հենց իրենք էին հայերին կորստյան մատնել՝ նրանց գրգռելով թուրքերի դեմ: Այդպես ասելով, Ռիզա Նուրին իր խորհրդատուների հետ դուրս եկավ ժողովասրահից՝ ուժգին զարկելով դուռը:
Այս միջադեպից հետո հայկական հարցի քննությունը քաղաքական տեսակետից դադարեց: Այլ պարագաներում նման քայլը բավական էր, որպեսզի խորհրդաժողովը պայթի: Բայց Լոզանում տիրող մտայնության համար, երբ թուրքերը հաղթական առաջ էին ընթանում , իսկ Դաշնակիցները նահանջում էին բոլոր ճակատներում, միանգամայն հասկանալի երևույթ էր:
Այսպիսով, խորհրդաժողովը իր օրակարգից հանեց հայկական հարցը: Մոնտանան քաղաքական հանձնախմբին հանձնեց մեր հարցը՝ մտցնելու «չլուծված հարցերի» շարքում: Այնտեղ լորդ Քըրզընը փորձեց վերջին անգամ համոզել թուրքերին, սակայն նրանք անդրդվելի մնացին: Հայկական հարցը պաշտոնապես մի կողմ դրվեց: Լոզանի արձանագրության մեջ հայերի մասին չկա անգամ փոքրիկ հիշողություն:
Երբ տեղեկացանք հունվարի 6-ի և 9-ի նիստերի մասին, մեր առաջին հարցը եղավ՝ «այժմ ի՞նչ անենք»: Մեր շարքերում երկու տեսակետ կար: Ոմանք պահանջում էին խիստ կերպով բողոքել և անմիջապես հեռանալ Լոզանից: Մյուսները գտնում էին, որ բողոքելով հանդերձ, անհրաժեշտ է խորհրդաժողովին ցույց տալ, որ մեզ համար հայկական հարցը միայն հետաձգված է, որ Լոզանը ի վիճակի չեղավ լուծելու այդ հարցը, բայց դաշնակիցները պարտավոր են նորից դառնալ դրան՝ այլ պատեհ առիթներով:
Երկրորդ տեսակետը հաղթեց: Որոշվեց շարունակել մեր քաղաքական հետապնդումները, չխզել մեր երկարամյա կապերը դաշնակիցների հետ, որովհետև մենք համոզված էինք, որ քաղաքական կացությունը մի օր պետք է փոխվի: Քաղաքականության մեջ հարաբերությունների խզումին անմիջապես հաջորդում է զենքի միջամտությունը, մի բան, որ անկարող էինք անել: Ուստի, վճռեցինք բռնել դիվանագիտական ճանապարհը, գործադրել նրա բոլոր ձևերն ու լեզուն՝ նոր ուղիներ փնտրելու նպատակով:
(անավարտ)
2ih1fydgtfuel9mdfk1rsjbtnews9se
396756
396755
2026-09-18T08:55:53Z

Մեր խնդիրը մասնաժողովում դարձավ լուրջ ուշադրության առարկա:
Մենք շարունակեցինք մեր դիմումները բոլոր այն ուժերին, որոնք կարող էին որևէ օգտակարություն ներկայացնել մեր դատի համար: Միքայել Վարդանյանը դիմեց Ընկերվարական Միջազգային, և այս վերջինը փորձեց ազդել թուրքերի վրա: Ազգային պատվիրակության ներկայացուցիչները աշխատեցին ֆրանսիական խորհրդարանի արևելյան գործերի հանձնախմբի միջամտությունը հրավիրել և հաջողեցրին հատուկ բանաձև ի նպաստ Հայկական օջախի:
Օլիվեր Բոլդվինը մեկնեց Անգլիա՝ ազդելու բանվորական կուսակցության վրա, նույն իմաստով: Հուշագրեր ներկայացրեցին Ամերիկայի բողոքական միացյալ եկեղեցիների խորհուրդը, «Արմենիա-Ամերիկա միութիւնը» և այլն: Անուղղակի միջամտություն արեցին և ամերիկյան «դիտողները»: Մի առանձին գրությամբ, որը պատրաստված էր մամուլի համար, նրանք հայտնեցին իրենց տեսակետը հայկական հարցի վերաբերյալ:
«Ամերիկյան պատվիրակությունը,- ասվում էր այդ գրության մեջ, չմասնակցելով հանդերձ խաղաղության բանակցություններին, չառաջարկելով հանդերձ ոչ մի ծրագիր, քանի որ Միացյալ Նահանգների կառավարությունը չպիտի կարողանա վավերացնել այն, իր հավանությունը տվեց Լորդ Քըրզընի և Դաշնակիցների բոլոր այն գործնական առաջարկներին, որոնք նախատեսում էին հայկական անկախ Օջախի ստեղծումը: Ամերիկյան պատվիրակությունը, ունենալով Միացյալ Նահանգների բարենպաստ կարծիքը այդ Օջախը հիմնելու մասին, ներկայանում է այսօր ձեր առաջ որպես պաշտպանը այդ կարծիքի: Ավելին. ի պաշտպանություն հայ ժողովրդի և շահագրգռված ամերիկացիների, մենք հավաստիացնումներ ենք արել, որ Հայկական օջախի հարցը պետք է դրվի և քննության առնվի Լոզանի խորհրդաժողովում: Մենք աշխատել ենք և պիտի աշխատենք համոզել թուրքերին, որ լուրջ ուշադրության առնեն այս խնդրի վերաբերյալ բոլոր այն ծրագրերը, որոնք պետք է առաջարկվեն ապագայում»:
Միաժամանակ, ամերիկյան պատվիրակությունը փոքրամասնությունների հանձնախմբին ներկայացրեց հետևյալ հայտագիրը.
Լոզան, 30 դեկտեմբեր, 1922
Հայկական անկախ Օջախի հաստատման առաջարկը առաջ է բերել Միացյալ Նահանգների մեծագույն մասի խորունկ հետաքրքրությունը և համակրանքը: Չպետք է մոռացվի և այն հանգամանքը, որ դաշնակից պետությունները բազմաթիվ առիթներով հայտարարլ են, որ Ազգային օջախը միակ բանավոր միջոցն է հայկական հարցի լուծման տեսակետից:
Ամերիկյան պատվիրակությունը այս առթիվ արել է մի շարք մարդասիրական առաջարկներ, որոնք մեզ համար միևնոյն ժամանակ և իրավական են: Ներկայում հանձնախմբի առաջ դնում ենք հարց, որով մեծապես հետաքրքրված է Ամերիկայի հանրային կարծիքը: Մենք դիմել ենք ամերիկյան միություններին և կազմակերպություններին, որպեսզի նրանք որոշեն, նախ երկրամասի խնդիրը, որը պիտի Հայոց Ազգային օջախի սահմանը կազմի, երկրորդ, ֆինանսական երաշխիքի խնդիրը, երրորդ՝ երկու շահագրգռված պետությունների միջև հաստատելու դրամական փոխառության արդար միջոց, հետո լուծելու հովանավորության խնդիրը և թե ինչպես պիտի ապահովել բոլորովին նոր երկրամասը արտաքին հարձակումներից և ներխուժումներից:
Խնդրում ենք նույնպես պարզել թիվը այն հայերի, որոնք կցանկանային հաստատվել նոր հայրենիքում և, վերջապես, ներկայացնել նոր գործնական առաջարկներ այս խնդրի վերաբերյալ:
Այս բոլոր տվյալները դնում ենք հանձնախմբի տրամադրության տակ՝ խնդրելով, որ նրանք առնվեն ամենալուրջ ուշադրության»:
Ամերիկյան հանրային կարծիքի ներկայացուցիչները ևս աշխատում էին հայկական խնդրի նպաստավոր լուծման համար և այդ մասին առաջարկում էին զանազան լուծումներ: Այսպես, Եկեղեցիների խորհրդի ներկայացուցիչ Բարթընը դեկտեմբերի 14-ին հետևյալ դիմումը արեց Ամերիկայի պատվիրակ Չայլդին.
«Թուրքերի և մյուս պատվիրակությունների հետ ունեցած երկար ժողովներից հետո և հարցը մանրամասն քննության առնելով՝ մենք եկել ենք այն եզրակացության, որ հայկական փոքրամասնության խնդրի լավագույն լուծումը կլիներ հատկացնել երկրամաս, որտեղ կարող լինեին հաստատվել փախստական հայերն ու որբերը:
Մեզ թվում է.
# Օգնության գործը, այդպիսով, շուտափույթ լուծված կլինի: Այդ գործը ամերիկյան օգնության կոմիտեների համար ամենամեծ կարևորությունն ունի,
# Հայերը այդպես ավելի լավ ապահովված կլինեն, քան ցրված ամբողջ Թուրքիայի բնակչության մեջ,
# Թուրքերը, ի վերջո, գոհ պիտի մնան,
# Հայերի համար ընդունելի պիտի լինի այդ վճիռը, և նրանք հաճույքով պիտի գնան հաստատվելու Ազգային օջախում, մինչդեռ նրանք վախենում են վերադառնալ իրենց բնակավայրը՝ թուրք ազգաբնակչության մեջ,
# Մենք գտնում ենք, որ խնդրի նման լուծումը հնարավոր և գործնական է, մինչդեռ հայերը իրենց նախկին բնակավայրը վերադարձնելու փորձը առաջ պիտի բերի կասկած և անվստահություն,
# Դուք լավագույն դատավորն եք՝ ընտրելու հարմար րոպեն, ընթացք տալու այս առաջարկներին»:
«Արմենիա-Ամերիկա» միությունը մի հուշագրով տալիս է Ազգային օջախի մանրամասն ծրագիրը և նյութական միջոցների աղբյուրը:
«Ա. Օջախի հաստատման վայրը:
# Հայկական օջախի հաստատման վայրը կարող է ճշտել հանձնախումբը, որն ավելի լավ է ծանոթ խնդրին, քան որևէ մեկը, սակայն օգտակար են համարում առաջ բերել որոշ առավելություններ հօգուտ Սիրիայի հյուսիսային մասի՝ որպես Հայկական օջախի հաստատման լավագույն վայրի:
# Սիրիայի հյուսիսային մասում գտնվող այդ վայրը, որը որոշվել էր Ազգերի դաշնակցության կողմից, երբ Սիրիայի հոգատարությունը հանձնվում էր Ֆրանսիային և որի սահմանները գծվել են թուրքերի և Ֆրանսիայի մասնավոր համաձայնությամբ, կարելի է ասել, որ այսօր դեռևս բանակցությունների նյութ է: Նրա վերջնական լուծումը պետք է տա Լոզանի խորհրդաժողովը, որի բախտը այսօր պաշտոնապես իր ձեռքում է:
# Այդ ամբողջ շրջանի ապահովության տեսակետով անգամ, անհրաժեշտ է չեզոք գոտու ստեղծումը Թուրքիիայի և Սիրիայի միջև:
# Հեշտ պիտի լինի համոզել հայ փախստականներին՝ տեղավորվելու այդ գոտում:
# Այն ունի ելք դեպի ծով:
# Եթե Եփրատի արևմտյան մասում գտնվող հողամասը կարելի լինի լայնացնել Սսի և Ալբիստանի ուղղությամբ, որպես հատուցում արևելյան մասի, կստացվի երկիր չեզոք սահմաններով, 18 հազար քառակուսի մղոն մեծությամբ, որի անջատումը Թուրքիայից, չպիտի խանգարի նրա ներքին զարգացմանը:
# Ամերիկայում կարծում են, որ այդ երկիրը պիտի լինի անկախ՝ Ազգերի լիգայի հովանավորության ներքո:
Բ. Ֆինասնսական խնդիրը
Նման երկրամասի վարչական կազմի առաջին քայլը պիտի լինի սկզբնական գումարի պահանաջը: Այդ գումարը նրանց կտրվի որպես պարտք և անհավանական չէ, որ մի քանի տարում հնարավոր լինի վերադարձնել այդ գումարը: Անկասկած, դժվար է ապահովել այդպիսի գումարի հայթայթումը, սակայն պետք է ասել, որ այս առավոտ իսկ Ամերիկայից ստացված հեռագրի համաձայն, հայկական խնդիրը մտցվել է Կոնգրես մի բանաձևով, որն ապահովում է 20 միլիոն դոլարի փոխառություն: Սա այն գումարն է, որ քվեարկված էր ռուս սովյալների օգտին: Վստահ չենք, որ ծրագրի այս կետը անպատճառ պիտի անցնի, սակայն, պիտի շեշտենք, որ մեծ համակրանք կա ի նպաստ այս ծրագրի:
Հնարավորություն կլինի փոխառություն կնքել Ամերիկայի այն շրջանակներում, որոնք շահագրգռված են հայկական հարցով:
Բնական ենք գտնում կարծել, որ Ազգերի լիգան պետք է նկատի առած լինի խնդրի ֆինանսական հնարավորությունները, երբ կքվեարկի բանաձևեր հօգուտ Հայոց Ազգային անկախ օջախի:
Բնական է կարծել նույնպես, որ Ֆրանսիայի, Անգլիայի և Իտալիայի ներկայացուցիչները նկատի են ունեցել խնդրի ֆինանսական մասը, երբ հայտարարեցին մարտի 26-ի իրենց որոշումները Ազգային օջախի վերաբերյալ:
Գ. Պաշտպանության խնդիր
Ենթադրում ենք, որ Լոզանի դաշնագիրը ստորագրող բոլոր պետությունները պետք է ճանաչեն Ազգային օջախի չեզոքությունը: Նրա ապահովության տեսակետից կարիք չկա պահել մեծ քանակությամբ զորամասեր: Արդեն իսկ ճանաչված չեզոքությունը և Օջախի հարակից պետությունների մասնակցությունը Ազգերի լիգային ենթադրել են տալիս փոքրիկ բանակի գոյությունը միայն, որը կոչված պիտի լինի ապահովելու հանրային կարգը:
Դ. Փախստականների տեղավորումը
Մենք չենք կարծում, որ Պոլսի հայերը կթողնեն իրենց բնակավայրը, որպեսզի հաստատվեն Ազգային օջախում, սակայն գիտենք, որ այնտեղ կան 15 հազար հայեր՝ հողագործ փախստականներ, որոնք հաճույքով պիտի ցանկանան տեղափոխվել այնտեղ:
Զմյուռնիայի և Փոքր Ասիայի թվով 110 հազար վերջին տարագրյալները պիտի ցանկանան տեղավորվել նոր հայրենիքում, եթե կարողանան իրենց կյանքը վաստակել այնտեղ:
Սիրիայում, վերջին դեպքերից դեռ առաջ, կային 75 հազար հայեր, որոնց մեծագույն մասը տնտեսապես դեռ չեն հաստատվել այդ երկրում:
Ռուսաստանում և Կովկասում կան 400 հազար փախստականներ, որոնք իրենց մեծամասնությամբ պիտի վերադառնան այդպիսի ապահով մի երկիր, որտեղ նրանք պիտի կարողանան հայտնագործել իրենց շինարարական ոգին:
Եվ, վերջապես, այն որբանոցների ղեկավարները, որտեղ կան 50 հազարից ավելի հայ մանուկներ, իրենց գործը ուրախությամբ պիտի փոխադրեն այդպիսի մի երկիր, երբ նրա ստեղծումը իրագործվի:
Մենք չենք կասկածում, որ Ազգային օջախում հաստատվել ցանկացող հայությունը կանցնի 200-300 հարյուր հազարից:
Ամերիկայից նոր ստացված մի հեռագիր հաղորդում է, որ Կոնգրեսին առաջարկվել է հետևյալ նախագիծը. «Նախագահին թույլ կտրվի Հայկական օջախի համար փոխարինաբար հատկացնել 20 միլիոն դոլար այն պարագայում, երբ Լոզանի խորհրդաժողովը ստանձնի նրա կատարյալ հովանավորությունը»:
Ի դեպ, այս ծրագիրը չուներ մեր հավանությունը:

jhzjg7jkvj0g0niwk5k5ps9lb19dr68
396757
396756
2026-09-18T08:58:58Z
Emptyfear
547
396757
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ ԺԹ. Լոզանի խորհրդաժողովը
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԸ|Գլուխ ԺԸ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ի|Գլուխ Ի]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Երբ հայտնի եղավ, որ Լոզանի խորհրդաժողովը վերջնականապես պետք է վճռի թուրքերի և դաշնակիցների միջև գոյություն ունեցող բոլոր վիճելի խնդիրները և ի մասնավորի հայկական հարցը, Հայաստանի Հանրապետության և Ազգային պատվիրակության ներկայացուցիչները անցան նախապատրաստական տենդագին աշխատանքների:
Տակավին, խորհրդաժողովի բացումից առաջ կատարվեցին հետևյալ աշխատանքները:
Նախ, երկու պատվիրակությունները լիակատար համաձայնության եկան բոլոր այն խնդիրների վերաբերյալ, որոնք կազմում էին մեր պահանջների բովանդակնությունը: Երկրորդ, մի վերջին անգամ դիմումներ կատարվեցին դաշնակից պետություններին՝ Անգլիային, Ֆրանսիային, Իտալիային, Հարավսլավիային և Հունաստանին: Երրորդ, շարժման մեջ դրվեցան բոլոր այն ուժերը, որոնք համակրանքի խոսք ունեին հայ ժողովրդի հանդեպ, և Ամերիկայի, Եվրոպայի ու Հնդկաստանի զանազան մասերից նրանք իրենց ձայնը բարձրացրին Լոզանի խորհրդաժողովի վրա բարոյապես ազդելու համար. Չորրորդ, գտնվեցին միջնորդներ՝ թուրք պատվիրակների մոտ մարդկանց հետ բանակցություններ վարելու համար: Հինգերորդ, մեկ անգամ ևս դիմում եղավ Ազգերի լիգային՝ յանձին իր Խորհրդի: Վեցերորդ, մեր բարեկամ բոլոր օտար կազմակերպությունները Լոզան ուղարկեցին իրենց ներկայացուցիչներին՝ հայ ժողովրդի դատը պաշտպանելու համար: Յոթերորդ, մեր կողմից դիմումներ եղան պատշաճ մարմիններին՝ ապահովելու մեր պատվիրակության մասնակցությունը Լոզանի խորհրդաժողովին, որպես լիազոր անդամի:
Այս բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվում էին առանձին ջանքով և ոգևորությամբ:
ՀՀ պատվիրակության կողմից Լոնդոն մեկնեցին Ավետիս Ահարոնյանև և Ալեքսանդր Խատիսյանը, իսկ Ազգային պատվիրակության կողմից՝ Գ. Նորատունկյանը՝ ընդհանուր քարտուղար Լևոն Բաշալյանի ուղեկցությամբ: Հայկական միացյալ պատվիրակության նիստերին մասնակցում էին Ազգային պատվիրակության կողմից նաև Երամ և Գյումյուշկերտան, իսկ Հայաստանի Հանրապետության պատվիրակության կողմից Գարո Փաստրմաջյան և հայագետ, միջազգային իրավունքի ծանոթ մասնագետ Ա. Մանդելշտամ:
Նախքան պատվիրակության Լոզան մեկնելը Անգլիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներին արեցինք մի շարք դիմումներ:
Հոկտեմբերի 31-ին Լոնդոնում տեսակցություն ունեցա արտաքին գործերի նախարար Լորդ Քըրզնի ներկայացուցիչ Վանզիտարտի և քարտուղար Օզբորնի հետ: Այդ երկու անձինք ղեկավարում էին արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի բաժինը և հատկապես զբաղված էին հայ և թուրքական խնդիրներով:
Ես հիմնավորեցի մեր պահանջները մեր իրավունքներով, մեր մասնակցությամբ պատերազմին, և, ընդհանրապես, այն ամենով, ինչ որ ստեղծել էր Սևրի դաշնագիրը: Ինձ պատասխանեցին, որ թուրքերի բռնած դիրքը լավ նախագուշակում չէ համագումարի հաջողության տեսակետով և որ դաշնակիցները այսօր զուրկ են իրական միջոցներից՝ թուրքերի վրա ազդեցություն գործադրելու համար: Հասկացրեցին, որ ոչ ոք պատերազմ չի ուզում, որ թուրքերը, լավ ըմբռնելով այս հանգամանքը, պիտի համառեն մինչև վերջ, որ դաշնակիցների մեջ էլ այս խնդրի նկատմամբ չկա միակամ ոգի և մինչև իսկ նրանցից ոմանք թուրքերին օգնում են դրամով և զենքով, որ հայերի պահանջները կենսական խնդիրներ չեն դաշնակիցների համար, որոնք ավելի շատ զբաղված նեղուցների հարցով և միայն հայկական հարցի համար դաշնակիցները հազիվ թե խզեն հարաբերությունները Թուրքիայի հետ: Անգլիան, ըստ Օզբորնի, վճռել է թուրքերի նկատմամբ բանեցնել խիստ և վճռական լեզու, սակայն բնավ վստահ չէ դաշնակիցների օժանդակության վրա:
Իմ այն հարցին, թե Թուրքիայի վրա կարելի է ազդել նաեւ տնտեսական միջոցներով, Օզբորնը պատասխանեց, որ ռուսները տնտեսապես օգնում են թուրքերին և մեր տնտեսական շրջափակումը իր նպատակին չի կարող ծառայել: Իսկ երբ ես նրա ուշադրությունը հրավիրեցի Թուրքիայում մնացած հայերի և հույների ծանր կացության վրա, նա պատասխանեց. «Այո՛, դա խայտառակություն է Եվրոպայի համար: Արձանագրեք բոլոր փաստերը, մենք կծանրանանք այդ բոլորի վրա Լոզանի խորհրդաժողովում»:
Բաժանվելու ժամանակ ես հիշեցրեցի Օզբորնին Անգլիայի բազմաթիվ անգամներ արած խոստումները հայ ժողովրդին: Ն պատասխանեց. «Ի՞նչ անենք, մենք հույներին խոստացել էինք Զմյուռնիան և Թրակիան, սակայն չկարողացանք իրագործել մեր խոստումը»:
Մյուս օր ես հանդիպեցաի Վանգիտարդին: Լսելով իմ հայտարարությունները, նա ասաց. «Ձեզ խաբած չլինելու համար ասեմ, որ թեև մեր համակրանքը դեպի հայ ժողովուրդը մնացել է անխախտ, բայց պակասել են թուրքերի վրա ազդելու մեր միջոցները»: Եվ տառացի կերպով կրկնեց առաջին խոսակցիս բոլոր ասածները: Իր կողմից միայն ավելացրեց, որ մենք սխալվում ենք, կարծելով, թե Թուրքիայի վրա կարելի է ազդել տնտեսական միջոցներով: Այսօր նրան օժանդակում է Խորհրդային Ռուսաստանը: Այն ժամանակ, երբ ռուսները անկարող լինեն շարունակելու իրենց տնտեսական օժանդակությունը, Անգլիան միջոցներ կգտնի թուրքերի վրա ազդելու համար: Իսկ այժմ անօգուտ է որևէ փորձ այդ ուղղությամբ:
Փարիզ վերադառնալուց հետո հանդիպեցի դը Բարժետոնի հետ, որ այդ ժամանակ արտաքին գործերի նախարարությունում վարում էր հայ-թուրքական բաժինը: Ներկայացա և Պերետտի դը լա Ռոկային՝ արտաքին գործերի նախարարության արևելյան բաժնի տեսուչին: Այցելություններիս նպատակն էր ներկայացնել հայ ժողովրդի պահանջները և խնդրել, որ պաշտպանեն այդ պահանջները Լոզանի խորհրդաժողովում: Նույնանման պահանջներ եղել էին և Նորատունկյանի կողմից:
Ընդհանուր առմամբ այստեղ ևս, ինչպես և Լոնդոնում, տվեցին նույն պատասխանները, որ թուրքերը տրամադիր չեն ընդունելու որևէ առաջարկ այդ ուղղությամբ և որ առանց ուժի գործադրության հնարավոր չէ հասնել որևէ արդյունքի, իսկ ուժ բանեցնող չկա. ժողովուրդները չեն ուզում այլևս պատերազմել:
Հանդիպեցի նաև ֆրանսիական խորհրդարանի անդամ Ֆրանկլին Բույոնի հետ, ով վերջերս եղել էր Թուրքիայում: Նրա կարծիքով, նախ պետք էր առանց այլևայլության հաշտություն կնքել թուրքերի հետ և ապա միայն՝ ապահովելով նրանց բարեկամությունը, դնել պահանջներ ի նպաստ հայերի:
Նման առաջարկներ, ծաղրական իմաստով, մեզ հաճախ էին լինում:
Զուտ քաղաքական դիմումներից հետո մենք չէինք մոռանում և մեր հայասեր բարեկամներին, որոնք տարածված էին Եվրոպայի զանազան կողմերում, Ամերիկա և մինչև իսկ՝ Հնդկաստան:
Մեր քայլերի դրական հետևանքը եղավ այն, որ մեր բարեկամները հատուկ գրություններով դիմեցին Լոզանի խորհրդաժողովին՝ մեր իրավունքները պաշտպանելու համար:
Այս աշխատանքների հետ զուգընթացաբար հայկական երկու պատվիրակություններու կողմից դիմումներ էին արվում՝ ապահովելու մեր մասնակցությունը Լոզանի խորհրդաժողովին, որպես լիազոր անդամներ: Այսպես, զուտ դիվանագիտական ճանապարհներով մենք հետապնդում էինք երեք գլխավոր նպատակներ. առաջին՝ Միացյալ և Անկախ Հայաստանի իրագործումը, երկրորդ՝ որպես ժամանակավոր միջոց Ազգային Օջախի հաստատումը, երրորդ՝ մեր մասնակցությունը Լոզանի խորհրդաժողովին:
Հայաստանի խորհրդայնացման պատճառով՝ Ազգային Օջախի խնդիրը ստացավ հրատապ և գործնական նշանակություն, և այդ բանին հատկապես օժանդակում էր Ազգային պատվիրակությունը, որը հավատում էր, թե Օջախի խնդիրը հեշտ լուծելի է: Այս էր պատճառըը, որ Օջախի սահմանագծման և ձևակերպման խնդիրը Ազգային պատվիրակությունը դարձրեց իր ուշադրության միակ առարկան:
Լոզան մեկնելուց առաջ մենք դիմումներ հղեցինք Պուանկարեին, Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարությանը, Վենիզելոսին և ուրիշների՝ նրանց ուշադրությունը և աջակցությունը հրավիրելով հայկական խնդրի նկատմամբ: Հայասեր բարեկամների միջոցով փորձ արեցինք հաշտեցման ուղի գտնել հայերի և թուրքերի միջև, բայց, ինչպես և պետք էր ենթադրել, դրական արդյունք չստացվեց:
⁂
Օգոստոսի վերջերին վերջնականապես պարզվեց, որ թուրքական, ապա ուրեմն և հայկական խնդիրները կանոնավորելու համար, խորհրդաժողովը պետք է գումարվի Լոզանում: Պարզ էր, որ ամեն միջոցով պիտի աշխատեինք մեր մասնակցությունը ապահովելու այդ խորհրդաժողովին՝ լիազոր անդամների իրավունքներով: Այդ առթիվ մենք դիմեցինք անգլիական, ֆրանսիական և իտալական կառավարություններին հետևյալ գրությամբ.
Փարիզ, 18 հոկտեմբեր, 1922
Պարոն նախագահ,
1922 թվականի օգոստոսի 18-ի նամակով պատիվ ունեցա Ձերդ Գերազանցության ուշադրությունը հրավիրելու ՀՀ պատվիրակության ներկայացուցիչների արևելյան խնդիրները կարգադրող նախապատրաստական խորհրդաժողովին մասնակցելու օգտակարության վրա: Ձեր օգոստոսի 24-ի նամակով բարեհաճել էիք հայտնել ինձ ի տեղեկություն, որ այդ խորհրդաժողովում, որտեղ ներկայացված պիտի լինեին միայն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան, քննության չեն առնվելու խաղաղության ապագա դաշնագրի հոդվածները և, ապա ուրեմն՝ Հայաստանի Հանրապետությանը շահագրգռող որևէ խնդիր չպիտի արծարծվի այնտեղ: Այդ պատճառով, պարոն նախագահ, դուք անհրաժեշտ չէիք նկատել ՀՀ պատվիրակների ներկայությունը Վենետիկի համաժողովին:
Այդ օրից ի վեր քաղաքական կացությունը Մերձավոր Արևելքում զգալիորեն փոխվել է: Դաշնակից պետությունները դիմել են Անկարայի կառավարությանը հրավիրագրով, որով առաջարկում են առանց հապաղելու ուղարկել լիազոր ներկայացուցիչ՝ մասնակցելու խորհրդաժողովին, որը պետք է գումարվի Վենետիկում կամ այլուր և որին պիտի մասնակցեն Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի, Ճապոնիայի, Հարավսլավիայի, Ռումինիայի և Հունաստանի լիազոր ներկայացուցիչները: Այդ խորհրդաժողովի նպատակն է քննության առնել և հաստատել խաղաղության վերջնական դաշինքը Թուրքիայի, Հունաստանի և դաշնակից պետությունների միջև: Անկարայի կաառավարությունը իր հոկտեմբերի 4-ի պատասխանով ընդունել է հրավերը և վերոհիշյալ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով ուղարկել իր լիազոր ներկայացուցչին: Նման իրավիճակում, կասկածից դուրս է, որ հայկական հարցը ևս, որպես Մերձավոր Արևելքի խնդրի էական մասնիկը, պիտի դրվի ապագա խորհրդաժողովի օրակարգում: Սևրի դաշնագրի չվավերացնելու պատճառով հայ ժողովուրդը մնում է նույն տառապանքների մեջ: Սակայն այս խնդիրը քննարկման առարկա է եղել և 1921-ի Լոնդոնի խորհրդաժողովի և ապա 1922-ի Փարիզի՝ երեք նախարարների ներկայությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որի պաշտոնական տեղեկագիրը՝ տպված 1922-ի մարտի 2-ին, ազդարարում է, որ «հայերը պետք է հատուկ ուշադրության առնվեն այն պարզ պատճառով, որ շնորհիվ իրենց պատերազմի մասնակցության, ենթարկվեցին ծանր տառապանքների: Ազգերի լիգայի օգնությամբ պետք է միջոցներ առնվեն՝ հայ ժողովրդի ավանդական ձգտումներն իրականացնելու և Ազգային օջախ ստեղծելու համար:
Այդ տառապանքները, որոնց մասին հիշատակված է պաշտոնական հայտարարությունում, այժմ հասել են այն աստիճանի, որ հայկական հարցի լուծման նոր հետաձգումը կարող է վերջնականապես խորտակել հայ ժողովրդի ապագան: Հայ ժողովուրդը վայրկյանը անգամ չի վարանի, որ Մերձավոր Արևելքի ապագա խորհրդաժողովը պիտի կարգավորի հայկական հարցը համաձայն մարդկության և ճշմարտության բարձր սկզբունքների, որոնցով պատերազմի բեմ էին դուրս եկել դաշնակից պետությունները և համաձայն բոլոր այն հանդիսավոր խոստումների, որոնք քանիցս եղել են հայ ժողովրդին:
Նկատի ունենալով իրերի այս դրությունը, պատիվ ունեմ Ձեզնից խնդրելու պարոն նախագահ, որ թույլ տրվի ՀՀ պատվիրակներիս, մասնակցելու այդ խորհրդաժողովին, ինչ անվան տակ որ հարմար են գտնում դաշնակից պետությունները:
Թող թույլ տրվի ինձ այս առթիվ հիշեցնելու Ձեզ, որ Սևրի դաշնագրի թիվ 88 հոդվածի համաձայն, Հայաստանը ճանաչված է որպես ազատ և անկախ պետություն և որ այդ ճանաչումը չի կիրառվել կյանքում այդ դաշնագրի չվավերացնելու հետևանքով, որ Հայաստանի Հանրապետության իրավական կացությունը բխում է նույն դաշնագրի նախաբանից, որով նա դասվում է դաշնակից պետությունների շարքին, և որ Հայաստանը, որպես ազատ և ինքնիշխան երկիր, նույնպես ստորագրել է Սևրի դաշնագիրը, ինչպես և ուրիշ մի դաշնագիր, որը վերաբերում է փոքր ազգությունների իրավունքների խնդրին:
Քաղաքական ծանր անցուդարձը, որի թատերաբեմն է եղել Հայաստանը երկար տարիներ ի վեր, չի փոխել նրա միջազգային կացությունը որպես անկախ պետություն: Հայ ժողովուրդը, վստահ ֆրանսական ժողովրդի ճշմարտասեր զգացումի վրա, հույս ունի, որ ֆրանսիական կառավարությունը չպիտի մերժի իր ուժը գործադրել ի նպաստ ՀՀ պատվիրակների այդ խորհրդաժողովի մասնակցության, նկատի ունենալով նրանց պահանջի արդարությունը:
Հաճեցեք ընդունել, պարոն նախագահ, հարգանքներիս հավաստիքը:
ՀՀ պատվիրակության փոխնախագահ՝ Ալեքսանդր Խատիսյան»

r0wnc7xh1ywedscupnwkw91d8p5bkjh
396769
396757
2026-09-18T09:48:05Z

Այն օրից, երբ հայկական հարցը հանգեց իր տխուր վախճանին, մենք աշխատեցինք հայտնել դաշնակից բոլոր պատվիրակներին, որ հայկական հարցն իր էությամբ մեզ համար մնում է նույնը և որ Լոզանը, դաշնակիցների թուլության պատճառով, դարձավ հայկական դատի ողբերգական փուլերից մեկը, բայց ոչ երբեք` նրա վախճանը:
Այդ ուղղությամբ մենք աշխատեցինք Փարիզում, Լոնդոնում, Լոզանում և, որ գլխավորն է, հայ ժողովրդի մեջ՝ նրա քաղաքական և հանրային կազմակերպությունների միջոցով: Մենք բոլոր պատվիրակություններին խնդրեցինք, որ մեր բողոքը հայտնեն իրենց կառավարություններին: Դաշնակցությունը շրջաբերականով դիմեց իր բոլոր անդամներին՝ արծարծելով նույն տեսակետները:
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունն էլ հանդես եկավ իր պաշտոնական հայտարարությամբ: Եվ մեր հարցը այսօր էլ մնում է ուժի մեջ: Գուցե միջոցներն են փոխվել, բայց նպատակը մնում է նույնը:
Մենք շարունակեցինք մեր աշխատանքը: Հունիսի 20-ին ֆրանսիական կառավարությանն ուղղեցինք հետևյալ հեռագիրը.
«Նախարարների խորհրդի պարոն նախագահին,
Լոզանի խորհրդաժողովը որոշել է խաղաղության դաշնագրից հանել Հայկական օջախի հարցը: Թուրքիայից փախած 700 հազար հայեր, ովքեր թափառում են օտարության մեջ, իրենց հայացքներն ուղղել են խորհրդաժողովին: Որպես պատասխանատուներ հայ ժողովրդի առաջ, որին հայտնել ենք ձեր բազմաթիվ անգամներ արած խոստումները, մենք չենք կարող համակերպվել, որ հայկական հարցը լքվի այս ձևով: Հանուն դաշնակիցների համար զոհված մեկ ու կես միլիոն հայության, հանուն մի քանի հարյուր հազար տառապյալ հայ փախստականների, կոչ ենք ուղղում ձեզ՝ հրահանգել Լոզանում ձեր ներկայացուցիչներին՝ չստորագրել դաշինք, որը չի լուծում հայկական հարցը՝ անապահով վիճակի մատնելով արևելքի խաղաղությունը և որը կլինի մեծ անարդարություն դաշնակիցներին հավատարիմ մնալու պատճառով զոհված մարտիրոս ժողովրդի հանդեպ:
Միացյալ հայկական պատվիրակությունների նախագահներ՝ Ահարոնյան, Նորատունկյան»:
***
Ազգերի լիգայում Հայկական օջախի գաղափարը վառ պահելու նպատակով նույնանման հեռագիր ուղղեցինք և Մուսոլինիին:
«Հռոմ, 19 փետրվար, 1923
Ձերդ Գերազանցություն,
Որպես հետևանք մեր այս առավոտյան խոսակցության, պատիվ ունեմ հաղորդելու Ձերդ Գերազանցությանը հետևյալ առաջարկները, որոնք կարող են դյուրին դարձնել Հայկական օջախի ստեղծման խնդիրը: Եթե դաշնակիցները անկարող են որոշակի մի վճիռ տալու Հայոց Ազգային օջախի համար, չնայած իրենց անվերջ հանդիսավոր խոստումներին, նրանք պիտի կարողանան գեթ՝
1. Լոզանի դաշնագրի մեջ մտցնել մի հոդված, որով դաշնակից պետությունները կընդունեն սկզբունքով Հայոց Ազգային օջախի ստեղծումը, թողնելով նրա գործադրությունը Ազգերի լիգային:
Կամ թե՝
2. Հաստատելով Հայոց Ազգային օջախի անհրաժեշտությունը և սկզբունքով ընդունելով այդ հարցը՝ նրա գործադրությունը հանձնում են դեսպանախորհրդին կամ թե այս առթիվ կազմված հատուկ հանձնախմբին:
Հայտնելով Ձերդ Գերազանցությանը մեր խորին շնորհակալությունները այն ընդունելության համար, որ դուք ցույց տվեցիք մեր հարցի նկատմամբ՝ խնդրում ենք Ձեզ անկեղծորեն հավատալ, որ Ձերդ Գերազանցության միջամտությունը Դաշնակիցների առաջ լավագույն կերպով կգնահատվի համաշխարհային խղճի և տառապյալ ժողովրդի կողմից:
Հաճեցեք, Ձերդ Գերազանցություն, ընդունել խորին հարգանքներիս հավաստիքը:
Միացյալ հայկական պատվիրակությունների »:
Նույնանման դիմում եղավ և անգլիական պատվիրակությանը Հայասերների լիգայի կողմից, հանձինս վերջին ծերունազարդ նախագահ Էդ. Նավիլի, 1924-ին: Ի պատասխան ստացվեց հետևյալ նամակը.
25 հունվար, 1923
Բրիտանական պատվիրակություն
Լոզան
Սիրելի պարոն Նավիլ,
Բրիտանական պատվիրակությունը լուրջ ուշադրության է արժանացրել Հայրենասերների լիգայի գործադիր կոմիտեի այն երկու առաջարկները, որոնք դուք հանձնեցիք ինձ հունվարի 20-ին Ձեր՝ ինձ տված այցելության ժամանակ:
Այդ առաջարկներն են.
# Որ դաշնակիցները, նախքան խորհրդաժողովի ցրվելը, պարտավոր են հայտարարել, թե ինչո՞ւ հայկական հարցը չստացավ իր վերջնական լուծումը:
# Որ պիտի հաստատվի միջազգային հանձնախումբ՝ զբաղվելու զանազան երկրներում ցրված հայ փախստականների անցագրային և նյութական խնդիրներով:
Բրիտանական պատվիրակությունը գտնում է, որ եթե ինքը ընդունի և ընթացք տա այդ խնդիրներից մեկն ու մեկին, կամ երկուսին միասին, իր առաքելության գլխավոր նպատակից դուրս գործ պիտի արած լինի մի խորհրդաժողովում, որը կոչված է խաղաղություն հաստատելու Դաշնակիցների և Թուրքիայի միջև:
Հայկական շահերը պաշտպանելու եւ Փոքր Ասիայի տարածքում Ազգային օջախ հիմնելու համար բրիտանական պատվիրակությունը հանդես եկավ որոշ առաջարկներով, կշտամբեց թուրքերին, սակայն, իր բոլոր ջանքերն անցան ապարդյուն: Հետևաբար, բրիտանական պատվիրակությունը գտնում է, որ խորհրդաժողովի երեք նախարարներն էլ չպետք է կարողանան ընթացք տալ ձեր նոր առաջարկներին: Այս մասին ես խոսել եմ պարոն Խատիսյանի հետ, ով երեկ ինձ մոտ էր այս առիթով:
Անկեղծորեն ցավում եմ, որ չեմ կարող ձեզ տալ այնպիսի պատասխան, որ ձեզ բավարարեր և քաջալերեր:
Անկեղծօրեն Ձեր՝ Հորաս Ռումբոլտ
Լոզանը թողնելուց առաջ որոշեցինք բողոք-դիմում ներկայացնել բոլոր պատվիրակներին՝ իրենց կառավարություններին հանձնելու համար:
Այդ բողոքի ընթերցման ժամանակ պետք է նկատի ունենալ երկու հանգամանք. առաջին՝ այն խառնուրդ է երկու պատվիրակությունների կողմից ներկայացված տարբեր մտքերի և արտահայտության եղանակների, երկրորդ՝ ՀՀ Պատվիրակությունը որոշել էր խորհրդաժողովի ավարտից հետո հանդես գալ առանձին բողոքով:
Այդ բողոքը մենք ներկայացրեցինք փետրվարի 2ին: Բողոքում արտահայտված են այն մտքերը, որոնցով համակված էր հայ ժողովուրդը Լոզանի օրերին: Ահա այդ բողոքը.
Ծանուցագիր
(Ուղղված Դաշնակիցներին՝ միացյալ Պատվիրակության կողմից)
Լոզան, 2 փետրվար, 1923
Լոզանի խորհրդաժողովի հանձնախմբերի հայտարարություններից և նորերս մամուլում լույս տեսած խաղաղության դաշնագրի ծրագրից Պատվիրակությունս իմացավ, որ Հայկական հարցը դաշնակիցների կողմից լքված է:
Ներկա պայմաններում հայ պատվիրակությունները չեն ուզում փնտրել կամ վիճել այդ հարցի լքման պատճառների մասին, որ շատ ցավալի է, ինչպես դաշնակիցների, հայերի, նույնպես և իրենց՝ թուրքերի համար:
Հայ պատվիրակությունները պարտք են համարում նկատելու, որ Հայկական հարցը դարձյալ մնաց չլուծված և որ դժբախտ ազգի վիճակը ավելի ու ավելի ողբերգական կերպարանք ստացավ:
Մեծ պետությունները հիշում են, անշուշտ, իրենց խոստումը, երբ ստանձնեցին թուրքահայերի ազատության հարցը՝ տալով նրանց այդ իրավունքը ոչ միայն քաղաքական և մարդասիրական տեսակետով, այլև այն պատճառով, որ հայերը մասնակցել են մեծ պատերազմին և անթիվ ծառայություններ մատուցել Դաշնակիցներին:
Դաշնակիցների կոչն էր պատճառը, որ հայ կամավորները, խումբ-խումբ հավաքվեցին նրանց դրոշի տակ: Այդ հայ կամավորները, երբ ստորագրեցին այն պայմանաթուղթը, որում իրենց հայրենիքի ազատությունն է խոստացվել, դարձան կորիզը Արևելյան բանակի, որ այնքան հռչակվեց Պաղեստինում և Կիլիկիայում: Հայկական զորամասն էր , որ մենակ 1918-ին կռվեց Կովկասյան սահմանագլխին և արգելեց թուրքերի առաջխաղացումը դեպի բրիտանական բանակը, դեպի Միջագետք: Վերջապես, հայերն էին, որ Բաքվում իրենց հերոսական դիմադրությամբ արգելեցին, որ նավթը հասնի արևմտյան սահմանի գերմանական բանակին՝ զրկանք, որ արագացրեց պատերազմի ավարտը՝ ըստ գերմանական զորապետերի վկայության:
Այս գնահատելի գործերը շատ թանկ արժեցան հայ ժողովրդի համար, որի զոհողություններն անհամեմատելի են, որովհետև, եթե հայացք նետենք նրա նյութական և ֆիզիկական կորուստներին, կտեսնենք, որ մեկ ու կես միլիոնը սպանվել են ջարդերից և տեղահանություններից, որ 700 հազարը դեռ թափառում են անապաստան, որ 100 հազար որբեր բեռ են դարձել բարեգործական ընկերությունների վրա և որ Թուրքիայում ավելի քան տասը միլիարդ ֆրանկի կորուստ ենք ունեցել: Այսպիսով, հայ ժողովուրդը իր զավակներից կորցրել է խոշոր թիվ, զրկվել է եկեղեցիներից, դպրոցներից, նաև՝ հայրենիքից:
Առանց կանգ առնելու Բեռլինի դաշնագրի վրա (1878թ), որին հաջորդեցին միջազգային ակտեր և որ մեծ պետություններն իրենց ձեռքն առան հայկական հարցը, թող թույլ տրվի հիշեցնել, որ մեծ պետությունները պատերազմի ընթացքում հայտարարեցին, որ խաղաղության շրջանում շատ բարեփոխություններ պիտի լինեն և որ մեծ պատերազմի նպատակներից մեկը արդարության իրավունքն է:
1919-ին Վերսալում կնքված դաշնագրի 22-րդ հոդվածի հիման վրա դաշնակիցները հանձն առան ազատել Օսմանյան կայսրությունում գտնվող մի քանի համայնքներ, որոնց մեջ առաջինը հայերն էին: Սևրի դաշնագրով, 1920-ին, Դաշնակիցները ընդգծեցին ազատ Հայաստանի սահմանները: 1921-ին Լոնդոնի խորհրդաժողովում վճռեցին Հայկական օջախի ստեղծման հարցը: 1922-ին Փարիզի ժողովում հայտարարեցին, որ «հայերի վիճակի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել. մեծ պատերազմի ընթացքում դաշնակիցներն այնքան պարտավորություններ ունեցան նրանց հանդեպ. ի վերջո, Ազգերի լիգայի օժանդակությամբ, բավարարելու հայերի ավանդական ձգտումները և որպես պաշտպանություն փոքր ազգերի, ստեղծել Հայկական օջախ»:
Թույլ է տրվում մեզ, անշուշտ, նկատել, որ Լոզանում 1923-ին Դաշնակիցները որևէ բան չորոշեցին, որը կնպաստեր հայ ժողովրդի հանդեպ իրենց խոստումների իրականացմանը, որը, սակայն, պատերազմի ընթացքում ճանաչվել է իբրև ռամիկ տարր և իբրև դաշնակից՝ պատերազմից հետո:
Այս պայմաններում կազմվեց ներքո ստորագրյալ պատվիրակությունը, որը, հանուն մարտիրոսված ազգի, մի անգամ ևս մեծ պատություններից խնդրում է որոշել հայ ժողովրդի բախտը՝ հանուն արդարության և ճշմարտության, որի տառապանքները քաղաքակիրթ աշխարհը չի կարող տանել: Մեզ մնում է ասել, որ Մերձավոր Արևելքում այսպիսի խաղաղությունը չի կարող հաստատուն լինել:
Ներքո ստորագրող պատվիրակությունը Ձերդ գերազանցությանը խնդրում է բարի լինել ընդառաջելու և լուրջ ուշադրություն դարձնելու իր ներկայացրած ակտին՝ պատասխանին սպասելով հասկանալի անհանգստությամբ:
***
Փետրվարի 5-ին մենք թողեցինք Լոզանը և անցանք Փարիզ: Լոզանում այլևս անելիք չունեինք: Խորհրդաժողովը շարունակում էր իր աշխատանքները: Դաշնակիցները գրեթէ բոլոր խնդիրներում զիջում էին թուրքերին, և 1923թ հուլիսի 24-ին վերջապես կնքվեց դաշնագիրը:
Այդ դաշնագրում ոչ միայն չկա որևէ հիշատակություն Հայաստանի և Հայկական հարցի, այլև ընդհանրապես հայերի մասին:
Փարիզում Պատվիրակությունը շատ ծանր օրեր էր ապրում: Հայ ժողովրդի զայրույթն անսահման էր: Ոտնատակ էին տրվել Դաշնակիցների բոլոր խոստումները: Գաղութահայությունը՝ Հնդկաստանից մինչև Ամերիկա, իրեն ծուղակի մեջ էր զգում, որից դուրս գալու ոչ ելք և ոչ էլ ուղի կար: Հայ ժողովուրդը, հասարակական իմաստով մի տեսակ շշմածություն էր ապրում և կարծես ընդհանուր անհրաժեշտություն էր արտայայտելու այդ ապրումները: Կամաց-կամաց մեր մտքերն սկսեցին կենտրոնանալ Ազգերի լիգայի վրա, որն ամեն տարի հայկական հարցի վերաբերյալ բանաձևեր էր քվերակում: Օգոստոսի 9-ին մենք գրություն ուղղեցինք Ազգերի լիգայի նախագահին:
«Պարոն նախագահ,
Հայկական Հանրապետության պատվիրակությունը, լիազորված հայ ժողովուրդի կողմից, չի կարող լռել այն դաշնագրի մասին, որը Դաշնակիցնրի և թուրքերի միջև կնքվել է 1923թ. հուլիսի 24-ին: Այդ դաշինքը, որ գալիս է գրավելու Սևրի դաշնագրի տեղը, ոչ միայն հաշվի չի առնում հայի իրավունքները՝ ստացված Սևրի դաշնագրի և նրան հաջորդող խորհրդաժողովների, ինչպես և դաշնակիցների խոստումների հիման վրա՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո, այլև պարզապես մերժում է հայերի գոյությունը: Սույն գրությամբ Հայկական Հանրապետության պատվիրակությունը դիմում է մեծ պետությունների կառավարությունների պետերին՝ հարգալիր խնդրանքով հրավիրելու Ազգերի լիգայի ամենալուրջ ուշադրությունը:
Հայկական հարցի վերաբերյալ բոլոր խնդիրները ներկայում առկախ վիճակում են: Համակված խորին երախտագիտության զգացմունքով այն հետաքրքրության համար, որ ցարդ ցույց է տվել Ազգերի լիգան հայ ժողովրդի հանդեպ իր միաձայն վճիռներով և միջամտություններով Դաշնակից պետությունների առջև, Հայկական Հանրապետության պատվիրակությունը խոնարհաբար խնդրում է ձեզ՝ բարեհաճել այս գրության մեջ հիշված հարցերը մտցնել Ընդհանուր ժողովի օրակարգ:
Հաճեցեք ընդունել, պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը:
ՀՀ պատվիրակության նախագահ՝ Ահարոնյան»:
Դաշնակից պետությունների ներկայացուցիչներին ևս ուղարկեցինք պատճառաբանված բողոք, որը մինչև այսօր պահում է իր այժմեականությունը:
«Փարիզ, 8 օգոստոսի, 1923թ
Պարոն նախարար,
Լոզանի խորհրդաժողովից հետո Սևրի դաշնագրի փոխարեն ստորագրվեց նոր վավերաթուղթ, որում Հայկական հարցի վերաբերյալ չկա և ոչ մի խօսք:
Պատերազմող ժողովուրդներից ամենից շատ տուժողը, նա, որ վստահելով Դաշնակիցների առաջադրած մեծ սկզբունքներին, իր ազատությունը ձեռք բերելու համար նետվեց պայքարի մեջ՝ կորցնելով իր թվի ճիշտ մեկ երրորդը, այսօր ինքն իրեն զգում է մեկուսացած ու մոռացության մատնված:
Դաշնակիցների հանդիսավոր խոստումների շնորհիվ և որպես վարձատրություն անհամար զոհերի, Սևրի դաշնագիր մտցվեցին կետեր, որոնք պիտի ապահովեն Հայաստանի գոյությունը, որովհետև ազատության և արդարության համար կռվող ժողովուրդներից և ոչ մեկը, համեմատական չափով, իր անկախ ապրելու իրավունքը ձեռք բերելու համար այնքան թանկ չի վճարել, ինչպես հայերը:
Եթե ճիշտ է, որ ընդհանուր խաղաղությունը կարողացավ լուծել պատերազմից առաջ եկած բոլոր խնդիրները, ճիշտ է և այն, որ հայ ժողովուրդն է միայն, որի կացությունը աներևակայելի կերպով ծանրացավ, հայ ժողովուրդն է միայն, որ զրկավեց հաղթության պտուղներից և անմիջապես ճաշակեց դառը լքումի բոլոր հետևանքները:
Չանդրադառնալով Թուրքիայում և բոլշևիկյան ռեժիմին տակ ապրող երկու միլիոնից ավելի հայերին, պետք է ասեմ, որ դեռ կան մեկ միլիոնից ավելի հայեր՝ ցրված ամբողջ աշխարհի երեսին, որոնք ապրում են գաղթակայաններում՝ ենթարկված ծանր զրկանքների և հիվանդությունների: Նրանցից մեկ տասներորդն է միայն ապրում իր աշխատանքով և ունի քիչ թե շատ բարեկեցիկ վիճակ, մնացածները զրկված են օրենքի պաշտպանությունից՝ գաղթականի ցուպը ձեռքին:
Թուրքահայերը արտոնված չեն իրենց բնակավայրերը վերադառնալու կամ օգտվելու իրենց ունեցվածքի հասույթից: Տասը հազարից ավելի որբեր զրկված են իրենց ժառանգական իրավունքներից, դիմողը, եթե ծագումով հայ է, արդեն բավական է, որ օրենքից դուրս համարվի. ոչ հատուցում, ոչ վերահաստատում:
Ինչ վերաբերում է հայրենիքում թողած կալվածքներին, եկեղեցիներին, վանքերին, դպրոցներին, գրադարաններին, թանգարաններին, որոնց վնասները միլիարդների են հասնում, դրանք բոլորն էլ այրված, ոչնչացված են, իսկ եթե մնացել են, գրավվել են թուրք կառավարության ձեռքով:
Այս ամենն անհրաժեշտ է այսպես թռուցիկ կերպով հիշել, որպեսզի ըմբռնելի լինի այդքան շուտ մոռացության տրված հայ ժողովրդի ողբերգությունը: Բոլոր այս և դրանցից բխած բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք պակաս գործնական արժեք չեն ներկայացնում, մինչև հիմա մնում են անլուծելի: Պարզ է, որ Հայկական հարցի վերաբերյալ Լոզանի դաշնագիրը դարձավ պատրանք: Այն կնքվեց, անտեսելով հայ ժողովրդին, կարծես նման ժողովուրդ գոյություն չունի: Լոզանի դաշնագիրը, արևելյան մի ժողովրդի բախտը թողնելով անորոշության մեջ, չի կարող ծառայել ոչ խաղաղության և ոչ արդարության համար:
Այս պարագաներում մեր Պատվիրակությունը, որպես դաշնագիրը ստորագրող կողմ, թույլ է տալիս վերապահում անել բոլոր այն խնդիրների մասին, որոնք վերաբերում են իր իրավունքների պաշտպանությանը, ինչը դաշնակից պետությունները խոստացել էին մեզ պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում և որ վավերացված է Սևրի դաշնագրով և հաջորդող խորհրդաժողովներով:
Այժմ, ինչպիսի վերաբերմունքի էլ արժանանալու լինի մեր հանդիսավոր բողոքը, ՀՀ պատվիրակությունը՝ հարգելով հայ ժողովրդի կողմից իրեն տրված լիազորությունը՝ իր ամբողջ ուժով դեմ է Լոզանի դաշնագրին:
Լիահույս ենք, որ պատմությունը կլինի լավագույն դատավորը:
ՀՀ պատվիրակության նախագահ՝ Ավետիս Ահարոնյան»:
owur03b5jt9xs4j89o11rh8684toa5x
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ի
0
151420
396724
2026-09-18T07:20:35Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը |section = Գլուխ Ի. Հայկական հարցը Լոզանի խորհրդաժողովից հետո |previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԹ|Գլուխ ԺԹ]] |next = |year = |author= Ալեքսանդր Խատիսյան}} Հայկական պատվիրակությունների...»:
396724
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ Ի. Հայկական հարցը Լոզանի խորհրդաժողովից հետո
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԹ|Գլուխ ԺԹ]]
|next =
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Հայկական պատվիրակությունների Փարիզ վերադառնալուց հետո, ամբողջ հայ ժողովուրդը, որտեղ էլ որ լիներ, մամուլից և զեկուցումներից իմացավ լիակատար ճշմարտությունը Լոզանի խորհրդաժողովի մասին: Հայ ժողովուրդը հասկացավ, որ եվրոպական պետությունները Լոզանում դավաճանեցին իրեն: Տասնյակ տարիներ շարունակ փայփայված երազները, թե հայկական հարցը պիտի լուծվի Եվրոպայի միջոցով, խորտակվեցին: Մի տեսակ թմրություն տիրեց ամենքին, ինչպես պատահում է մեծ աղետներից հետո:
Բայց հայ ժողովրդի կենսական զորությունն ու անթառամ եռանդը հետզհետե նորից արթնացան, այդ արթնացումը զարգացավ դեպի սեփական ուժերն ուղղվելու ճանապարհով: Հայերը կարծես զգացին, որ հասել է վայրկյանը, երբ պետք է բացառապես սեփական ուժերի վրա հենվել: Ժողվուրդը գիտակցեց, որ որպես ազգ, ինքը պետք է իր ներսում փնտրի սեփական վերքերը բուժելու հնարավորությունները և իր բոլոր կենսական ուժերը հավաքելով՝ շարունակի պատմական ճանապարհը: Այս ուղղությամբ հայկական միտքը սկսեց զարգանալ, ա՛յս ուղղությամբ ընթացավ հայ ժողովրդի ճակատագիրը:
Արդ, ինչո՞վ արտահայտվեց այդ զարգացումը:
Այս հարցին հանգամանորեն պատասխան տալու համար անհրաժեշտ է կանգ առնել մի զգացումի վրա ևս, որ նույնպես մասնավոր ուժգնությամբ արտահայտվեց, գլխավորապես թուրքահայ որոշ՝ քաղքենի խավերի մեջ: Թուրքիայում ամեն ինչ՝ հող, ունեցվածք և բոլոր հույսերը կորցնելուց հետո, նրանց հայացքները սկսեցին նորից դառնալ դեպի Ռուսաստան: Նրանց համար բոլշևիզմը այն գործոնը չէր, որի ուժն ու նշանակությունը տեսած լինեին սեփական աչքերով: Նրանցից շատերը՝ վաղուց հաստատված Եվրոպայում, փորձով իսկ ծանոթ էին Թուրքիայի վայրենի իշխանությանը և այդ պատճառով ավելի ներողամիտ վերաբերմունք ունեին ռուս բոլշևիկների նկատմամբ: Իսկ նրանք, որոնք տեղյակ էին բոլշևիկյան ռեժիմի բացասական կողմերին, սովորաբար համեմատում էին թուրքական ռեժիմի հետ և եզրակացնում, որ երկու չարիքներից փոքրագույնը բոլշևիկն է: Եթե ավելացնենք նաև ռուս-թուրքական դարավոր թշնամությունը և թուրքերի հանդեպ միշտ թշնամաբար տրամադրված ռուս ազգային զգացումի վերակենդանության սպասումը, հասկանալի կլինի, թե ինչու Եվրոպայից իսպառ հիասթափված մարդիկ հետզհետե իրենց հայացքը դարձրեցին Ռուսաստանի կողմը, թեկուզ և Խորհրդային Ռուսաստանի: Նրանք կարծում էին, թե ինչ Ռուսաստան էլ որ լինի, անկախ տիրող ռեժիմից, պիտի հովանավորի հայերին՝ իբրև օգտակար մի տարրի:
Լոզանի խորհրդաժողովից հետո այս զգացումը որոշ հայ շրջանակներում սկսեց նկատվել քաղաքական գաղափարաբանության ձևով: Այնտեղ, որտեղ քաղաքական միտքը ի վիճակի էր արտահայտվել ազատորեն, այսինքն՝ Խորհրդային Հայաստանից և Ռուսաստանից դուրս, մենք կարող ենք տեսնել, թե ի՞նչ թիվ են կազմում այս կամ այն քաղաքական հոսանքին պատկանողները և, անվիճելի տեղեկությունների վրա հենված՝ կարող ենք վճռական կերպով պնդել, որ խորհրդային գաղափարաբանական կուսակիցների թիվը անհունորեն քիչ է: Տեղ-տեղ նրանք սոսկ անհատներ են և չեն կարող որևէ տեղ ցույց տալ իրենց հետևող զանգվածներ կամ մամուլի կարևոր օրինակներ: Ամբողջ ժողովուրդն ընթանում է այն հոսանքի հետևից, որ իր ձեռքին անխախտ պահել է Միացյալ և Անկախ Հայաստանի դրոշակը, որի մարմնացումն է Հ. Յ. Դաշնակցությունը: Լոզանի աղետը անկարող եղավ հայ ժողովրդի հոգուց արմատախիլ անել այն ուժը, այն արմատները, այն հյութը, որով սնվում է այս իսկապես ժողովրդական կուսակցության գաղափարաբանությունը:
Գալով հայ ժողովրդի այն հատվածին, որի շրթունքները փակված են, ձայնը՝ խեղդված, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի ազգաբնակչությունը, մենք պետք է հենվենք այն տեղեկությունների վրա, որոնք ստացվում են գաղտնի աղբյուրներից և չեն կարող հրատարակության տրվել: Այդ տեղեկությունների հիման վրա պնդում ենք, որ Հայաստանի ազգաբնակչության ահագին մասը բաժնում է Դաշնակցության քաղաքական իդեալները: Եվ դա հասկանալի է. չէ՞ որ անհաջողությունները փոխում են միայն գործելակերպը, բայց ոչ երբեք նպատակներն ու իդեալները:
Այսպիսով, հայ ժողովրդի զանազան հոսանքների քաղաքական ձգտումներին ծանոթանալուց հետո, այժմ կարող ենք թանձրացնել այն ձևերը, որոնցում այդ ձգտումները արտահայտություն գտան վերջին չորս տարիներին: Հայ ազգային միտքը Լոզանից հետո իր առջև դրեց չորս խնդիր:
Առաջին. ամեն կերպ ամրացնել Հայաստանի Հանրապետության հիմքերը թե՛ տնտեսապես, թե՛ մշակութային տեսակետով, թե՛ ֆիզիկապես՝ բոլորովին անկախ նրանում տիրող ռեժիմից:
Երկրորդ. ի սփյուռս աշխարհի ցրված հայ զանգվածներում պահպանել ազգային ոգին՝ լեզուն, մշակույթն ու ազգային քաղաքական իդեալները:
Երրորդ. պահպանել հայ ժողովրդի հիմնական պահանջները և հող պատրաստել դրանց իրագործման համար՝ հաչս եվրոպական կառավարությունների, քաղաքական կուսակցությունների և Ազգերի լիգայի:
Չորրորդ. ամեն գնով ապահովել մարդասիրական և բարեգործական կազմակերպությունների նյութական օժանդակությունը թե Հայաստանի ազգաբնակչության և թե գաղթականների համար:
Այս խնդիրների իրականացումը հետապնդում են բոլոր նրանք, որոնք ընդունում են այդ ծրագիրը: Դրանց իրականացման համար գործում են Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, Հ. Յ. Դաշնակցությունը, ազատամիտ մամուլը, Բարեգործական Միությունը և ուրիշ, ավելի փոքր կազմակերպություններ և առանձին անհատներ: Օտար կազմակերպություններից առաջին տեղը պետք է դնել Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կոմիտեների դաշնությունը, որի մեջ մտնում են 23 հայանպաստ մարմիններ և նրանց գլխին՝ Ամերիկյան նպաստամատույցը:
Բոլոր այս կազմակերպությունների աշխատանքի ընդհանուր ղեկավար գաղափարը, հարկավ, հայ ժողովրդի հոգևոր ու ֆիզիկական գոյության և զարգացման ապահովությունն է: Գործունեության ձևերն են՝ ժողովրդի և, ի մասնավորի, որբերի դաստիարակությունը, նրանց նախապատրաստությունը ինքնուրույն կյանքի, կարոտյալ հայերին նպաստելը, հիվանդների դարմանումը և այլն: Եվրոպայում ապրող հայ զանգվածներ շարքերում հղացել է իրենց ազգային-մշակութային գործերը վարելու սահմանված համազգային ղեկավար մարմնի ստեղծման միտքը: Պահպանողական խավերի հակառակության պատճառով այս միտքը մնացել է չիրագործված: Այդ խավերը վախենում են, որ ընդհանուր ընտրության ժամանակ մեծամասնությունը կշահի Հ. Յ. Դաշնակցությունը և իր ձեռքը կառնի գործերի ղեկավարությունը: Նման կազմակերպության բացը մասամբ լցնում են տարբեր երկրների թեմական խորհուրդները: Տեղ-տեղ, ինչպես Ռումանիայում, Եգիպտոսում և այլուր, այդ խորհուրդները ստացել են որոշ արժեք: Սրանք առանձին հոգ են տանում նոր սերնդի կրթության ու դաստիարակության մասին: Հիմնվեցին մատուռներ, շինվեցին եկեղեցիներ: Հանրային ինքնագործունեության մեջ առանձնապես հիշատակության արժանի են մարմնակրթական կազմակերպությունները, գրադարան-ընթերցարանները և հրապարակային ժողովներն ու դասախոսությունները (Ամերիկա, Ֆրանսիա):
⁂
Վերջին տարիների քաղաքական քայլերից պետք է հիշել երեքը:
Առաջին. Ազգերի լիգայում աշխատանք թափվեց, որ Հայաստանում ոռոգվեն որոշ հողամսեր՝ արտասահմանից գաղթականներ տեղափոխելու համար, այսպես կոչված, Սարդարապատի ոռոգման ծրագիրը: Միաժամանակ, ուժգին կերպով արծարծվում էր այն միտքը, որ այս ծրագիրը միայն ժամանակավոր դարման է, կիսամիջոց և որ հայ ժողովրդի հիմնական պահանջը կա ու մնում է Հայաստանի սահմանների ընդարձակումը:
Երկրորդ. դիմում հանրային կարծիքին՝ Երկրորդ Միջազգայնականին, Մարդու և քաղաքացու իրավունքի դաշնությանը, Ազգերի լիգայի ընկերակցությունների միջազգային միությանը, առանձին քաղաքական կուսակցությունների և գործիչների՝ բողոքելու Հայաստանում բռնությունների, անվերջ հալածանքների, անձնական ազատության ոտնահարման, բոլշևիկյան իշխանության գործած անհաշիվ կամայականությունների դեմ և պահանջելով վերականգնել ժողովրդապետական կարգերը Հայաստանում:
Երրորդ. դիմում ֆրանսիական կառավարությանը՝ պահանջելով, որ հայերը նկատվեն իբրև քաղաքացիներ մի պետության, որ ճանաչվել է դե յուրե և ժամանակավոր կերպով զրկված է իր պետական անկախությունից:
Ազգերի լիգային ուղղված դիմումների հետևանքն եղան մի շարք լավագույն վճիռներ Ազգերի լիգայի կողմից, որոնք, սակայն, գործնական արդյունքներ չեն տվել դեռ, որովհետև ոռոգման համար պահանջված գումարը՝ մոտ մեկ միլիոն անգլիական ոսկի, դրամատերերն ու դրամատները մերժում են տալ՝ չվստահելով խորհրդային իշխանությանը, որը չի կարողանում ներկայացնել լուրջ երաշխիքներ:
Ազգերի լիգայի ֆինանսական հանձնախմբի նախագահը՝ Դյուբուան, Սարդարապատի ոռոգման համար պահանջված փոխառության առթիվ, Փարիզի ՀՕԿ-ի ներկայացուցիչ Միքայել Պապաջանյանի և Բարեգործականի ներկայացուցիչ Լևոն Բաշալյանի ներկայությամբ ինձ ասաց. «Եթե Հայաստանում իշխանության գլուխ լիներ ո՛չ խորհրդային իշխանությունը, պահանջված գումարը կհայթայթվեր մեկ օրում: Բայց ինչպե՞ս եք ուզում, որ դրամատերերը դրամ տան մի կառավարության, որը չի վճարում իր հին պարտքերը: Խորհրդային իշխանության հանդեպ ոչ մի հավատ չկա»:
Եվ, հիրավի, հակառակ Ազգերի լիգայի միաձայն որոշման, հակառակ անպայման անկեղծ ցանկության և Նանսենի պես համաշխարհային համբավ վայելող և ծրագրի բուռն պաշտպան գործչի հեղինակության, հակառակ հայկական հարցի ունեցած ժողովրդականության և, որ ամենից ավելի կարևորն է, հակառակ ծրագրի լավ մշակված և ըստ ամենայնի շահավետ լինելուն, ոչ ոք գումար չտվեց նրա գործադրության համար:
Կարելի՞ է ցույց տալ ավելի պերճախոս ապացույց այն փաստի, որ խորհրդային ռեժիմը արգելք է Հայաստանի զարգացման ու բարգավաճման համար: Չէ՞ որ նախկին ռուսական կայսրության ծայր աստիճան աղքատացման պատճառով անկարելի է երևակայել նրա առաջադիմությունը առանց եվրոպական դրամագլխի օժանդակության. դա չեն հերքում և իրենք՝ կոմունիստները: Մյուս կողմից, նրանց իշխանության գլուխ մնալը վստահություն չի ներշնչում դրամատերերին:
Այսպիսով, ստեղծվում է կախարդական շղթա, որում խորհրդային իշխանությունը մինչև այսօր էլ պտտվում ու ելք չի գտնում…
⁂
Ինչ վերաբերում է հարցի զուտ քաղաքական կողմին, Ազգերի լիգան ուժ չունի բանաձևերից անդին անցնելու: Եվ որովհետև հայկական հարցի ուժը հենց հայ ժողովրդի կամքի և հանրային կազմակերպված ու գործոն կարծիքի զորության մեջ է, ուստի և հասկանալի է հայերի ձգտումը վառ պահել այդ հարցի կրակը միջազգային բնույթ կրող հաստատություններում: Այս չորս տարվա ընթացքում զեկուցումների, բանաձևերի, հուշագրերի ամբողջ շարք է ներկայացված այդ հաստատություններին, դրանց մասին իրենց խոսքն են ասել Երկրոդ Միջազգայնականը, Մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպան միությունը, Ազգերի լիգայի ընկերությունների միությւնը և այլն:
Բոլոր այդ բանաձևերը պահանջում են Հայաստանի անկախության և ռամկավար կարգերի վերականգնումը և հանրապետության սահմանների ընդարձակումը: Ճիշտ է, Լոզանի դաշնագրի վավերացումը Ֆրանսիայի, Անգլիայի և Իտալիայի կողմից մեծ հարված էր մեր հարցին, բայց տպավորությունը շատ ուժեղ եղավ, երբ 1927թ. հունվարին Միացյալ Նահանգների Ծերակույտը մերժեց վավերացնել Լոզանի թուրք-ամերիկյան դաշնագիրը: Անտարակույս, այս որոշումը անմիջական գործնական հետևանքներ չի ունենում, բայց և այնպես այն խիստ կարևոր է և նոր հորիզոններ է բացում: Աշխատանքը Ամերիկայում, որ հայերի համար միշտ եղել է կարևոր թե քաղաքական և թե տնտեսական նկատառումներով, այժմ դառնում է է՛լ ավելի անհրաժեշտ:
Քաղաքական գործունեության երրորդ ձևն այն աշխատանքն է, որ կատարվել է գլխավորապես Ֆրանսիայում՝ նպատակ ունենալով Հայաստանի և հայ գաղթականների քաղաքական կացության կարգավորումը: Բոլշևիկյան իշխանության ճանաչումից հետո Ֆրանսիայում և Անգլիայում բնական հարց առաջ եկավ, թե ի՞նչ պիտի լինի Հայաստանի և Վրաստանի անկախության (դե յուրե) ճանաչումը: ՀՀ պատվիրակության թափած ջանքերի շնորհիվ խորհրդային իշխանության ճանաչման բանաձևի առաջին կետում Ֆրանսիայի և Անգլիայի կառավարությունները մի վերապահում արեցին այն իմաստով, որ «խորհրդային իշխանությունը ճանչվում է Խորհրդային Ռուսաստանի այն հողերի համար, որոնց ազգաբնակչությունը ինքը ճանչել է այդ իշխանությունը»:
Սրանով ուզում են ասել, որ Հայաստանի և Վրաստանի ազգաբակչությունը անհրաժեշտ պայմաններում, այսինքն՝ ազատ կերպով չի հայտնել իր կամքը խորհրդային իշխանության ճանաչման մասին: Այդ պատճառով, ՀՀ պատվիրակությունը, եթե ոչ լիակատար կերպով, գեթ հնարավոր չափով պահպանեց իր իրավական վիճակը: Հայերի քաղաքացիական թղթերի վրա առաջ մակագրվում էր՝ «հպատակություն՝ հայկական»: Ֆրանսիայում փորձ արեցին գրել «ռուս» կամ «թուրք»՝ նայած որտեղից էր թղթի տերը: Այժմ, պատվիրակության թափած ջանքերից հետո, հաստատվել է առանձին արտահայտություն՝ «ծագումով հայ»: Սակայն, տակավին այսօր էլ, տրվում են զանազան վկայականներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ անկախ խորհրդային ներկայացուցչությունից:
Եթե այս ամենին ավելացնենք և հայ գործիչների մշտական մասնակցությունը Մերձավոր Արևելքի Նպատակամատույց ընկերությունների միջազգային դաշնության տարեկան համագումարներին, ընդհանուր առմամբ, պարզ կլինի այն աշխատանքը, որ արտասահմանում թափում է Հայաստանի Հանրապետության անկախության գաղափարի ամրապնդման և նրա հետ կապված գործնական խնդիրների լուծման համար: Այդ աշխատանքը, հաճախ չի նկատվում կամ դժգույն է երևում, բայց նրա պտուղները վայելում են գաղթական զանգվածները իրենց առօրյա կյանքում: Իսկ քաղաքական արդյունքներ, հուսանք, կտեսնենք ապագայում՝ պայծառ մի օր, երբ մեր ժողովուրդը կստանա իր անվիճելի իրավունքները:
⁂
Իմ հուշերը ահա հասնում են իրենց բնական վախճանին: Հայկական հարցը մենք բաժանեցինք երկու մասի՝ մեկը Հայաստանում, այնտեղ, որտեղ ստեղծվեց Հանրապետությունը, մյուսը՝ գաղութների և տարագրության մեջ, որտեղ ապրում է հայ ժողովրդի համարյա մեկ երրորդը, եթե չհաշվենք Վրաստանը, Ադրբեջանը, Հյուսիսային Կովկասն ու Ռուսաստանը:
Հայաստանի Հանրապետության քաղաքական զարգացման կողմը մենք թողեցինք պատմական այն վայրկյանին, երբ 1920 թ. դեկտեմբերի 2-ին խորհրդային իշխանությունը իր ձեռքն առավ Հայաստանի կառավարության ղեկը և 1921թ. մարտի 16-ի դաշնագրով ամրապնդեց հայ- թուրքական սահմանը: Այդ օրից ի վեր անցել է վեց տարի: Քաղաքական տեսակետից Հայաստանում ոչինչ չի փոխվել. այն այսօր էլ թղթի վրա, համաձայն խորհրդային Սահմանադրության, ազատ է, բայց փաստորեն, նախ՝ մի անդամն է Անդրկովկասյան Դաշնության, երկրորդ՝ վերջինիս միջոցով մտնում է Խորհրդային Միության մեջ: Այն չունի ոչ սեփական արտաքին քաղաքականություն, ոչ սեփական բանակ, ոչ ուրույն քաղաքական դեմք: Փաստորեն, Ռուսաստանի մի մասնիկն է՝ որոշ տեղական իրավունքներով դպրոցի, լեզվի և դատավարության բնագավառում, այսինքն՝ վայելում է մշակութային իրավունքներ: Նրա ազգաբնակչությունը զուրկ է քաղաքական բոլոր ազատություններից , չի կարող ոչ ազատ կերպով հայտնել իր կամքը, ոչ մտնել քաղաքական կուսակցությունների մեջ, որոնց գոյությունը, առհասարակ, արգելված է, չունի սեփական բարոյական հանրային դիմագիծ: Մի վիճակ, որ քաղաքական ինքնուրույն կյանքի ասպարեզ ոտք դնող ժողովրդի համար ծայր աստիճան կորստաբեր է:
Այսպիսի պայմաններում գոյություն չունի պաշտոնական ճանապարհ կամ հանրային մարմին՝ իմանալու Հայաստանի ժողովրդի ներքին ապրումներն ու մտքերը: Բայց կան անպաշտոն միջոցներ: Ես կարող եմ անսխալ կերպով պնդել, որ Հայաստանի ազգաբնակչության մի խոշոր մասը ձգտում է ազատվել շղթայող կապանքներից և ազատություն է տենչում: Այն հաստատ կանգնած է համակեցության և պետական կազմակերպության ժողովրդավար ձևերի պաշտպանության վրա, բայց ստիպված է համբերել ու սպասել ազատության: Շղթայակապ, իր հողերից զրկված, շնչահեղձ սակավահողության և անիրավության ճիրաններում՝ Հայաստանը, այնուամենայնիվ միակ պետական գանձն է բոլոր հայերի համար: Հայկական հայացքներն ու մտքերն ուղղված են իր կողմը: Իր ուրախություններով ու վշտերով է ապրում ամբողջ հայությունը:
Այս փաստը չի կարելի հերքել: Այս զգացմունքը պետք է պահպանել և զորացնել բոլոր միջոցներով: Այս իրողության փայլուն ապացույցը ցավի այն կսկծեցուցիչ զգացումն է, որով համակվեցին հայ ժողովրդի բոլոր խավերը, երբ հասավ Շիրակի երկրաշարժի գույժը: Այդ աղետին արձագանքեցին ամենքը, աշխարհի բոլոր կողմերում ապրող հայերը, պատասխանեցին իբրև պետական աղետի: Ամենքը զգացին, որ «հայրենիքը վտանգի մեջ է»: Դարերի իրավազուրկ և առանց պետականության կյանքից հետո ամենքը զգացին, որ ունեն հայրենիք, ունեն պետություն, կա մի բան, որ հավասարապես հարազատ է թե վանեցու, թե երևանցու և թե իզմիրցու համար: Սա հայ ազգային գաղափարի մեծագույն հաղթանակն է:
Իհարկե, տասը տարվա ընթացքում Խորհրդային Հայաստանի իշխանությունը որոշ աշխատանք է կատարել տնտեսական և մշակութային կյանքի զարգացման համար. ոռոգումը, հիվանդանոցները, դպրոցը և այլն՝ մասամբ նոր բացված, մասամբ առաջ գոյություն ունեցող, որոշ չափով ավելացան թվով ու որակով: Բայց հայի պես աշխատասեր ու եռանդուն ժողովրդի համար այդ ամենը շատ քիչ է: Եվ ես հաճախ եմ հիշում Խորհրդային Հայաստանի գործավարներից մեկի խոսքը, որ «Հայաստանի Հանրապետությունը խորհրդային իշխանության տեւողության ընթացքում զարգանում է բնական կերպով, ճիշտ այնպես, ինչպես հակառակ բոլոր խոչընդոտների, զարգանում է նոր տնկած ծառը: Կենսական հյութն ու աճեցման կարողությունն իր իսկ մեջ է: Իշխանությունը հաճախ որևէ դեր չունի»:
Բայց երկրի սակավահողությունն ու նեղվածքությունը սպանիչ են. այդ պատճառով՝ Հայաստանից անընդհատ արտագաղթ է լինում, իսկ արտասահմանից ներգաղթող հայերի թիվը խիստ սահմանափակ է:
Ահա թե ինչու, բոլորովին առարկայական կերպով և առանց որևէ հետին մտքի, մենք գտնում ենք, որ այն արտաքին խաղաղությունը, որ վայելում է Հայաստանը, աչքի առաջ ունենալով այդ խաղաղության համար բերված զոհերը, պետք է տար ավելի արժեքներ և առատ հետևանքներ: Իսկ եթե ավելացնենք նաև, որ Ախալքալակը, Ղարաբաղը, Նախիջևանը՝ զուտ հայկական հողեր, որ խլված են Հայաստանից, շարունակում է մնալ Հայաստանից դուրս, ստիպված կլինենք եզրակացնել, որ վեց տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կանգնած մնացել է մեռյալ կետի վրա՝ քաղաքականապես շղթայակապ, հոգեպես՝ ճնշված, տնտեսապես՝ ողորմելի վիճակում:
Ահա այս է այսօրվա Խորհրդային Հայաստանը:
«Բայց ձյան տակ էլ երբեմն եռացող ջուր է հոսում»,- ասում է բանաստեղծը: Արտաքին պայմանները թույլ չեն տալիս, որ եռացող ջուրը դուրս ժայթքի և փրփրուն հոսանքով հոսի ու կենդանացնի երկիրը: Բայց հայ ժողովուրդը տասնյակ տարիներ շարունակ ջարդեց բռնության շղթաները ոչ այն նպատակով, որ նոր շղթաներ դնի իր վրա: Նրա ազատությունը կապված է ռուսական դեպքերի զարգացման հետ, որովհետև Հայաստանը գրավված է այն կոմունիստական ուժերով, որոնք իշխում են նաև Ռուսաստանում:
Փաստերն էլ ցույց տվեցին, որ Հայաստանի ազատագրումը կոմունիստական ռեժիմից գերազանցապես կախված է այն բանից, թե ի՞նչ կանցնի-կդառնա կամ ի՞նչ պիտի կատարվի Ռուսաստանում: Հայաստանը ինքն էլ դեռ զբաղված է իր ծանր վերքերի դարմանումով: Այն չափից ավելի շատ արյուն թափեց վերջին 15 տարիների ընթացքում: Նրան անհրաժեշտ է անդորրություն և ուժերի հավաքում:
Այս ամենը թելադրում է զգաստ լինել, ուշադիր կերպով և մեծ լարվածությամբ հետևել քաղաքական վիճակին և ապահովել հայ ժողովրդի համար ուժերի և եռանդի խնայողությունը: Այս գիտակցությունից է բխում համապատասխան քաղաքականությունը, որին հետևում են հայ գործոն տարրերը: Ուժի ու համակրանքի ուժեղացման քաղաքականություն է նրանց վարածը:
Ահա ներկա տրամադրությունները Հայաստանում և Հայաստանից դուրս: Այդ տրամադրություններն այսօրվա քաղաքական պայմանների դասավորության արդյունք են: Արտաքին փայլից զուրկ են նրանք, բայց լիքն են ներքին բովանդակությամբ: Դրանք թելադրում են վառ պահել այն սրբազան կրակը, որով պետք է ոգևորվի գաղութներում ցրված հայ երիտասարդությունը: Ուստի և չափից ավելի անհրաժեշտ են ազգային վարժարանները նոր սերնդի համար, դասախոսություններն ու մամուլը, ժողովրդի ու մտավորականության կենդանի փոխհարաբերությունը: Հարկավոր է անդադրում աշխատանք հանրային դաստիարակության համար: Եվ այդ պատճառով նա, ով ժողովրդի մեջ վառում է սուրբ ոգևորության կրակը, մեծապես նպաստած կլինի այն բանին, որ վաղը վառվի ազատության ջահը՝ լուսավորելու Միացյալ և Անկախ Հայաստանի հաղթական թափորի ճանապարհը, որի վրա ընկան սերունդներ ամբողջ և գետերով արյուն թափվեց:
Ժողովուրդների և պետությունների կյանքը դարեր է տևում, հազարավոր տարիներ: Իմ հուշերում առնված է փոքրիկ մի ժամանակաշրջան, պատմական տեսակետից՝ մի վայրկյան միայն, բայց անհունորեն կարևոր վայրկյան: Սա այն վայրկյանն է, երբ մեր ազգը՝ միացած մեկ խանդավառությաբ, իր համար նորից ստեղծեց անկախ ազգային կյանք:
Ես ջանացի ցույց տալ ծագումը այդ կյանքի և նրա զարգացման ելևէջները, մանավանդ այն վայրկյանները, երբ ես ինքս եղա դեպքերի ականատեսը: Բայց կյանքը կանգ չի առնում: Եվ միշտ շարժվում է առաջ: Եվ կյանքում ամեն բան փոխվում է: Պիտի փոխվեն, իհարկե, և Հայաստանի Հանրապետության կյանքի զարգացման ապագա պայմանները: Այն շատ ուրախություն ու վիշտ պիտի տեսնի դեռ: Բայց թո՛ղ նրա համար էլ հարազատ դառնա նշանաբանը այն քաղաքի, որտեղ գրվում են սույն տողերը.
«Տատանվում, բայց չի սուզվում»:
kvl3a5lavsuq2en9ojo8drkuvxfueag
396770
396724
2026-09-18T09:50:10Z

l9iig550kub0y9ye1ab2r052n6g2zzt
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ժ
0
151421
396728
2026-09-18T07:36:00Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը |section = Գլուխ Ժ. «Դաշնակիցները» Կովկասում և Հայաստանում |previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Թ|Գլուխ Թ]] |next = Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԱ|Գլուխ Ժ...»:
396728
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ Ժ. «Դաշնակիցները» Կովկասում և Հայաստանում
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Թ|Գլուխ Թ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԱ|Գլուխ ԺԱ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
(անավարտ)
Անգլիական զինվորները՝ հնդկաստանցի գուրկոսները, շատ լավ էին վերաբերում մեր ժողովրդին, և չեղավ ընդհարման ոչ մի դեպք: Այլ ազգերի զինվորներ Հայաստանում չեղան, բացի երեք-չորս զինվորների, որոնք կային ֆրանսիական ներկայացուցչությունում:
Անգլիական անվան և դրոշակի վարկը շատ բարձր էր, և մենք նրա վրա հույսեր էինք դնում, երբ կազմում էինք դեպի թուրքական սահմանը առաջանալու ծրագիրը՝ Սևրի դաշնագրով մեզ տրված սահմաններին տիրանալու համար: Զորավար Բիչի, զորավար Նազարբեկյանի և Դրոյի հետ մենք մշակեցինք Թուրքիա մտնելու ծրագիր, որոշեցինք սննդատու կայանների կետերը, զորքերի տեսակները ու կազմը: Առաջին հերթին ենթադրվում էր առաջ շարժել 5000 հոգուց բաղկացած մի զորաբաժին 200 անգլիացի զինվորների ուղեկցությամբ, որի հետևանքով մեր գաղթականները աստիճանաբար պիտի մտնեին իրենց հայրենի երկիրը:
Այս ծրագրերը 1920թ. գարնանը բավանաչափ մշակված էին, բայց դրանց գործադրումը ձգձգվում էր Փարիզից և Լոնդոնից սպասված կարգադրության բացակայության պատճառով: Երևանում պարզ զգում էինք, որ մեր առջև կանգնած են հրատապ հարցեր՝ զինվորական ուժի կազմակերպության, թուրքերի հեռացման և գաղթականների վերահաստատման վերաբերյալ: Մենք այդ խնդիրներով Դաշնակիցներին դիմում էինք և՛ գրավոր, և՛ բերանացի: Իբրև նազմաթիվ այդպիսի դիմումների նմուշ եկ կբերեմ այն հուշագիրը, որ տրվց ֆրանսիական ներկայացուցիչ կապիտան Պուատեպարին՝ ֆրանսիական կառավարությանը ուղարկելու համար:
«Երևան, 6 Մարտի 1919
Թիվ 470
ՀՀ արտգործնախարարություն
Հուշագիր, տրված կապիտան Պուատեպարին, ֆրանսիական առաքելության ներկայացուցչին Երևանում՝ ֆրանսիական կառավարությանը ներկայացնելու համար:
Անհրաժեշտ է արագ կարգադրություններով և եռանդուն միջոցներով հայկական հողամասերից հեռացնել թուրք զինվորներին և սպաներին, որոնք դեռևս գտնվու են այնտեղ: Մինչև այժմ օսմանյան զորացրումը Հայաստանու չի իրագործվել և մեծաքանակ զինված խմբերր թուրք սպաների ղեկավարությամբ գտնվում են Ախալցխայի, Ախալքալաքի, Կարսի, Արդահանի, Նախիջևանի շրջաններում՝ հասնելով մինչև Էրզրում, Երզնկա, Ալաշկերտ, Բիթլիս, Վան:
Բացել Հայաստանի ճանապարհները և այնտեղ հաստատել կանոնավոր հաղորդակցություններ, գլխավորապես Տրապիզոնի, Էրզրում-Երզնկայի, Կարս-Ալեքսանդրապոլ-Էրզրումի, իգդիր-Բայազետի և Վանի միջև:Այս նպատակով, պետք է կարգի բերել ճանապարհները, կամուրջները, նրանց վրա զինվորական պահապաններ նշանակել, ձեռք բերել տեղափոպության միջոցներ (ավտոմոբիլներ):
Կազմակերպել հայկական զինված ուժ Հայաստանում, նրան միացնել այն զորաբաժինները, որոնք գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս, դնել այդ զորքերը ֆրանսիական սպաների հրամանատարության տակ և նրանց համար հայթայթել ռազմամթերք, հագուստ և բոլոր զինվորական անհրաժեշտ միջոցները, ինչպես և պաշարը:
Ապագա Հայաստանի կազմակերպությունը անհնար է առանց այս երեք հիմնական խնդիրների լուծման:
Բացի դրանցից, իբրև անհետաձգելի խնդիր, կազմակերպել, որքան հնարավոր է շուտ, հայ գաղթականների վերադարձը, որպեսզի կարելի լինի արագությամբ վերականգնել տնտեական կյանքը:
Աչքի առաջ ունենալով, որ այն շրջանները, որտեղ պետք է ուղարկվեն գաղթականները, բոլորովին ավերված են, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետևյալ հարցերի լուծման համար. ա) մատակարարումը, բ) քանդված տների և ավերված գյուղերի վերականգնում և վերաշինություն տեխնիկական տեսակետից (երկրագործական մեքենանար, արհեստների գործիքներ և այլն), գ) առողջապահական միջոցների կազմակերպություն:
Ա. Խատիսյան»:
Նույնանման հուշագրերով Հայաստանի կառավարությունը իր պատվիրակության միջոցով դիմել էր Փարիզի վեհաժողովին: Պատվիրակության գործերում կարելի է գտնել նման բովանդակությամբ բազմաթիվ հուշագրեր, բայց ամբողջ դժբախտությունն այն էր, որ մեծ պետությունները 1919թ. և 1920թ. մի մասի ընթացքում ամբղջապես զբաղված էին գերմանական հարցով, և այդ միջոցին թուրքերն ու բոլշևիկները կարողացան կազմակերպել բանակ և կազմել ծրագրեր, որոնց նպատակակետն էր Կովկասյան հանրապետությունների վերացումը: Եվ երբ հերթը հասավ Թուրքիայի հետ կնքվելիք դաշնագրին և Հայկական հարցին, Փարիզի վեհաժողովն արդեն կորցրել էր իր հեղինակությունն ու հմայքը:
Դրա հետ միաժամանակ Կովկասում անկում էր ապրում նաև նրա հեղինակությունը, որտեղ, ինչպես և ամենուր, նախ և առաջ գնահատվում է ուժը: Այդ տեսակետից շատ բնորոշ է մի միջադեպ, որ ինձ պատմել է զորավար Բիչը:
Անգլիական կառավարությունը նրան հանձնարարել էր գնալ պարսկական Ադրբեջան, անցնել Խոյ, Սալմաստ և տեսնել քրդական ցեղերին ու հայտնի քուրդ ցեղապետ Սմկոյին և համոզել նրան՝ ենթարկվելու նահանգապետին: Երբ զորավար Բիչը խոսք է բացում այդ մասին, Սմկոն պատասխանում է. «Չեմ հասկանում մի բան՝ ի՞նչ է նշանակում նահանգապետ: Ինչո՞ւ նա չի ձերբակալում ինձ: Չէ՞ որ ես իրեն չեմ հպատակվում և նա պարտավոր է ինձ ձերբակալ: Իսկ եթե նա չի կարողանում ինձ ձերբակալել, ուրեմն ուժ չունի, և այն ժամանակ էլ ինչ նահանգապետ և ինչո՞ւ պետք է հպատակվեմ իրեն»:
Խոսակցությունը տեղի է ունեցել երեկոյան, իսկ առավոտյան Սմկոն ցույց է տվել իր զորքը՝ 800 զինված ձիավորներ: Եվ զորավար Բիչը հասկացել է Սմկոյի պատճառաբանությունը:
Երբ ես հարցրեցի զորավար Բիչին, թե ի՞նչ էր պատասխանել Սմկոյին, նա ասաց, որ նրա պատճառաբանությունը համարել էր հիմնավոր և նրան նվիրել էր 800 անգլիական ոսկի:
Սկզբներում՝ 1918 և 1919 թվականներին, թուրքերը այդ ուժը զգում էին հանձին անգլիական զորքերի, իսկ 1920թ. անգլիացիները սկսեցին հեռանալ Կովկասից, և միայն դատարկ հրամաններն ու սպառնալիքները դադարեցին ազդեցություն գործելուց: Սկսվեց Անգլիայի ազդեցության անկումը: Ինչո՞ւ հեռացան անգլիական զորքերը: Ես չգիտեմ ուրիշ բացատրություն, քան խաղաղասիրական հոսանքի ծավալվելը Անգլիայում, բանվորական շարժման ուժեղանալը, որը պահանջում էր զորացրում և զինվորական ծախսերի կրճատում:
Երբ Անգլիայում վճռվեց Կովկասը դատարկելու հարցը, մենք ամեն միջոց ձեռք առանք, որպեսզի Հայաստանում անգլիական զորքերը որոշ ժամանակ ևս մնան, բայց չհաջողեցինք որևէ լուրջ արդյունքի հասնել:
Հարց էր բարձրացված 40 հազար իտալական զորքեր ուղարկելու մասին: Ես առաջարկություն ստացա Հայաստանում բնակարաններ պատրաստել 8000 իտալական զորքերի համար, բայց այդ զորքերը չեկան: Ինչպես հետո իմացանք, պատճառները նույնն էին: Իտալիայում բանվորները հրաժարվում էին Բաթում գնացող շոգենավերը բեռնել: Սկսվել էին բողոքի գործադուլներ: Հյուսիսային Իտալիայում ուժողանում էր բոլշևիզմը : Այսպես փոխվեց զորքեր ուղարկելու կարգադրությունը, և Հայաստանը մերկացավ դաշնակից զորքերից:
Իտալիան, առհասարակ, ավելի հետաքրքրվում էր Վրաստանով, քան Հայաստանով, այտեղ գտնելով իր համար հարկավոր անտառը, քարածուխը և մանգանը: Ծերակուտական Կոնտիի իտալական առաքելությունը այդ մասին ինձ բացահայտ հայտարարեց: Հայաստանու չկային մեծ հարստություններ, որոնք կարողանային գրավել Իտալիան և եվրոպական այլ երկրների դրամատիրական շրջանակները:
Ֆրանսիական զինվորական գործիչները՝ գնդապետ Շարդինին և կապիտան Պուատեպարը անձնապես միշտ կողմնակից էին ֆեդերատիվ սկզբունքի և մեզ միշտ համոզում էին պահպանել, որքան հնարավոր է, սերտ կապը Ռուսաստանի հետ: Ֆրանսիայի քաղաքացիական գործակալները նույնպես բաժանում էին այդ կարծիքները: Այստեղ արտահայտվում էր Ֆրանսիայի զգտումը՝ տեսնել հզոր Ռուսաստան, իբրև դաշնակից Գերմանիայի դեմ: Անկախ Կովկասի գաղափարը նրանց չէր ոգևորում: Կովկասի անջատման մեջ նրանք տեսնում էին Ռուսաստանի թուլացումը և անկեղծորեն հավատացած էին, որ Արևելքի փոքր ազգերը մեծ ազգերի կողմից պաշտպանության կարիք ունեն:
Այդ պատճառով, ֆրանսիական քաղաքականությունը անգույն էր և ոչ գործուն:
(անավարտ)
k13pkdep1l2nphfm9hrrfecalqldntg
396733
396728
2026-09-18T07:51:53Z
Emptyfear
547
396733
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ Ժ. «Դաշնակիցները» Կովկասում և Հայաստանում
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Թ|Գլուխ Թ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԱ|Գլուխ ԺԱ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
(անավարտ)
Դաշնակիցներ ասելով պետք է հասկանալ գլխավորապես անգլիացիներին, հետո՝ ֆրանսիացիներին և մասամբ՝ իտալացիներին։ Նրանց ազդեցությունն էլ նույն կերպով էր արտահայտվում։
Փարիզի խորհրդաժողովը Կովկասի «ազդեցության շրջանը» տվել էր Անգլիային, բայց մյուս կողմից այնտեղ Դաշնակիցներն էլ ունեին իրենց գերագույն կոմիսարները և գործակատարները։
Ամերիկան երբեք Հայաստան չուղարկեց մշտական քաղաքական ներկայացուցիչներ, բացի զորավար Հարբորդի առանձին հանձնախմբից, որը Հայաստան այցելեց 1919թ․ սեպտեմբերի 25-ին՝ ունենալով իր կազմում բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք ուսումնասիրում էին Հայաստանը՝ Ամերիկայի կողմից նրա վրա մանդատ ընդունելու հնարավորության տեսակետից։ Բայց Ամերիկան Հայաստանում միշտ ունեցավ մինչև 30-40, երբեմն նույնիսկ 70 ամերիկացի գործիչներ ՝ Նիըր Իսթ Ռիլիֆի կողմից, որոնք կազմակերպում էին որբանոցներ, հիվանդանոցներ և սննդատու կայաններ։
Բացի այս քաղաքական ու մարդասիրական մարմիններից, պետք է հիշատակել գնդապետ Հասկելի հատուկ առաքելությունը՝ ուղղված Փարիզի խաղաղության վեհաժողովի անունով իբրև Հայաստանի մատակարարության հսկող գերագույն կոմիսար։
Դրանցից դուրս Հայաստան այցելեցին գլխավորապես հատուկ հանձնարարություններով մի շարք մասնավոր պատվիրակություններ, որոնց շարքում գլախովարներն էին․ ա) ծերակուտական Կոնտիի իտալական առևտրական առաքելությունը, բ) հունական պատվիրակությունը, որը եկել էր Կարսի շրջանի հույն բնակիչների խնդրչի համար՝ Հունաստան տեղափոխելու համար, գ) Չեխո-Սլովակիայի պատվիրակությունը՝ Հայաստանի և Չեխո-Սլովակիայի միջև տնտեսական տնտեսական հարաբերություններ հաստատելու համար, դ) Պոնտոսյան պատվիրակությունը մետրոպոլիտտ Խրիզանֆի՝ Հայաստանի և Պոնտոսի փոխհարաբերությունների խնդրի համար և ե) Դոնի, Կուբանի և Թերեքի պատվիրակությունները Հայաստանի և Հյուսիսային Կովկասի հանրապետությունների միջև կապ հաստատելու խնդրի լուծման համար։ Եղավ նաև Պարսկաստանի պատվիրակությունը։
Բացի նրանցից, տարբեր առիթներով, Հայաստան այցելեց ամբողջ մի շարք զորավարների, բարձր կոմիսարների և զինվորական մասնագետների։
Հիշատակեմ նրանցից կարևորագույնները․ Անգլիայի կողմից՝ Արևելյան ուժերի գլխավոր հրամանատար Միլնը, զորավարներ Կորին, Ֆորիսթեր-Ուոքերը, Ասսերը, Թեմբերլեյը, Բիչը, Դեյվին, գնդապետներ Բոլդուինը և Սթոքսը, կապիտան Կրեսսին, բարձր կոմիսար Ուորդրոպն իր օգնականներով, Ֆրանսիայի կողմից՝ գնդապետ Շարդինին, կապիտան Պուատեպարը, բարձր կոմիսար կոմս դը Մարթելը, Շևալիյեն, գնդապետ Դեզորբին, Իտալիայի կողմից՝ բարձր կոմիսար, գնդապետ Գաբբան, մարքիզ Ալբիցցին։
Պետությունների կողմից մշտական ներկայացուցիչներն էին․ Անգլիայից՝ քաղաքական մասի համար կապիտան Կրեսին, իսկ տեղեկատու բաժնի համար կապիտան Կերին և Ֆոսթերը, Ֆրանսիայից՝ կապիտան Պուատեպարը (զինվորական ծառայության կոչված ճիզվիտ աբբա), Իտալիայի կողմից՝ լեյտենանտ Ալբիցցին, ռուսական կամավորական բանակի կողմից՝ գնդապետ Զինկևիչը, Պարսկաստանից՝ ընդհանուր հյուպատոս Ասսադուլլա Խանը։
Լրացնելու համար Երևանի կառավարության մոտ եղած դիվանագիտական մարմնի կազմը, հիշատակենց նաև Վրաստանի Հանրապետության ներկայացուցիչ, սկզբում Ս․ Մդիվանին, հետո Գերասիմ Մախարաձեն, ապա զորավար Կարալովը։ Ադրբեջանի ներկայացուցիչն էր Խան Թեկինսկին, հետո՝ Ախվերդովը։
Հանդեսների, խնջույնքերի և ժողովրդական տոների ժամանակ դիվանագիտական մարմնի տեսքը շատ տպավորիչ էր և բոլորի համար էլ կասկածից դուրս էր, որ Հայաստանը աստիճանաբար, բայց որոշակի մտնում էր ազգերի ընտանիք։ Հայաստանը տեսնում էր, որ իրեն ճանաչում են, այցելություններ են տալիս, իր հետ բանակցություներ են վարել, հետաքրքրվում են իր հարստություններով։ Դաշնակիցները, անկասկած, Հայաստանին առաջնորդում էին դեպի լայն եվրոպական ճանապարհը, որը տանում էր դեպի Ազգերի լիգա, դեպի քաղաքակիրթ աշխարհ, դեպի միջազգային հաղորդակցություն։
Որպեսզի ընթերցողը հնարավորություն ստանա ծանոթանալու Դաշնակիցների՝ Հայաստանում ունեցած դերին և ազդեցությանը, ես դառնում եմ այն պահին երբ 1918 թ․ աշնանը, նոյեմբերի վերջերին Հայաստանում առաջին անգամ երևաց առաջին եվրոպական սպան՝ ֆրանսիացի կապիտան Պուատեպարը։ Ընթերցողը հիշում է դա։
Նոր էր վերջացել Մեծ պատերազմը, բացվել էր ճանապարհը Պոլսից դեպի Բաթում, կայացել էր նոյեմբերի 11-ի զինադադարը։ Ես նոր էի Պոլսից վերադարձել Երևան, մտել էին Հովհաննես Քաջազնունու կառավարություն և փոխարինելով սպանված Կարճիկյանին, ընդունել էի խնամատարության նախարարի պաշտոնը։ Հայաստանը սարսափելի դուրթյան մեջ էր՝ սով, շրջափակում, բծավոր տիֆ, սառնամանիքներ, հաղորդակցության ճանապարհները փչացած, փողոցներում բազմաթիվ փախստականներ, չտեսնված չափերի հասած մահացություն, վառելիքի բացակայություն և, միևնույն ժամանակ, մեծ հույսեր Եվրոպայի վրա և ընդհանուր գիտակցություն, որ տառապանքների շրջանը վերջանում է, բացվում է արշալույսը և ազատության ու անկախության արեգակը ծագում է Հայաստանի գլխավերևում։ Դաշնակցիներին սպասում էին իբրև երկնային մանանա, իբրև փրկարար հրեշտակներ։ Գարուն էր քաղաքական իմաստով, թեև դուրսը ցուրտ ձմեռային նոյեմբերն էր։
Եկավ դեկտեմբերը։ Ագահությամբ հիշատակում էինք եվրոպական ուժերի Պոլիս մտնելու և Պարսկաստանի կողմից Կասպից ծովի վրայով Բաքու հասնելու մասին լուրերը։
Այդպիսի օրերից մեկն էր, եթե չեմ սխալվում՝ դեկտեմբերի 10-ը։ Նստած էի իմ պաշտոնական առանձնասենյակում։ Ինձ զեկուցեցին, որ ինձ ուզում է տեսնել «ֆրանսիացի սպա Պուատեպարը»։ Անմիջապես ընդունեցի նրան։ Ներս մտավ մոտ 40 տարեկան մի սպա ֆրանսիական զինվորական համազգեստով։ Փոխադարձ ողջույններից հետո Պուատեպարը բացատրեց, որ անգլիական բանակի հետ անցել է Բասրայի, Բաղդադի և Բաքվի վրայով և եկել է Երևան։ Խոսակցության ընթացքում պարզվեց, որ հայերեն խոսում է, որովհետև վեց տարի ապրել էր Թուրքիայում իբրև ֆրանսիական միսիոներ։
Այս առթիվ բերում եմ հետաքրքրական տեղեկություն այն մասին, թե ինչպես Պուատեպարը մի անգամ Ալեքսանդրապոլով անցնելու ժամանակ կայարանում իրեն ի պատիվ կանգնած պահակախմբի զինվորներին դիմել է հայերեն ճառով և ինչպես այդ ճառը թարգմանել են ռուսերեն, որպեսզի պահակախմբի պետը, որ հայերեն չգիտեր, հասկանա:
Պուատեպարը հետո դարձավ հայերի անկեղծ բարեկամը և մեզ հետ բաժանեց մեր ամբողջ հետագա քաղաքական կյանքի ցավերն ու ուրախությունները մինչև այն օրը, երբ գրվում են այս տողերը: Նա շուտով նշանակվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության մոտ:
Պուատեպարի գալոց քիչ հետո Հայաստան եկան անգլիական սպաներ: Առաջինը եկավ զորավար Ֆորիսթեր Ուոքերը, որ հետո գնաց Թիֆլիս, իսկ Երևանում մնաց լեյտենանտ Չարլզը: Շուտով Երևանում հիմնվեց անգլիական միսիան, որի կենտրոնը, սակայն, գտնվում էր Թիֆլիսում:
Առհասարակ, պետք է ասել, որ Թիֆլիսը իր մեջ կենտրոնացնում էր Դաշնակիցների ներկայացուցիչներին ի դեմ բարձ կոմիսարների, իսկ Երևանը և Բաքուն պահում էին բարձր կոմիսարների «ներկայացուցիչներին»: Գլխավոր կոմիսարները Երևան էին գալիս ժամանակ առ ժամանակ՝ առանձին կարևոր դեպքերի պարագայում: Դա ուներ իր բացասական կողմը, որովհետև Թիֆլիսում նրանք ենթարկվում էին այնպիսի ազդեցությունների և տպավորությունների, որոնց շատ դժվար էր հակազդել Երևանից: Նրանց հետ խոսելու համար երկու տարվա ընթացքում ես հաճախ ճամփորդություններ կատարեցի Թիֆլիս և ամեն անգամ այնտեղ անցկացրի մեր կառավարության ծրագրերը: Այսպես եղավ, օրինակ, Կարսի, Նախիջևանի, Զանգեզուրի Հայաստանին կցելու խնդիրների վերաբերյալ, որոնք քննության առնվեցին և լուծվեցին Թիֆլիսում:
Հայաստանի սահմանների մասին Թիֆլիս նույնիսկ գնացել եմ բանակցելու զորավար Բիչի հետ, ով Կովկասում անգլիական զորաբանակի քաղաքական բաժնի վարիչն էր: Թիֆլիսում էին տեղի ունենում իմ բանակցությունները ամերիկյան բանակի գնդապետներ Հասկելի և Ռեյի հետ՝ Ադրբեջանի հետ եղած ընդհարման առիթով:
Այսպիսով, Թիֆլիսը Դաշնակիցների քաղաքական կենտրոնն էր նաև այն խնդիրների լուծման համար, որոնք Հայաստանի և հայերի համար առաջնակարգ կարևորություն էին ներկայացնում:
Պետք է ասեմ, որ Թիֆլիս ի այդ գերակշռող դիրքը բացասական ազդեցություն էր թողնում ընդունվելիք որոշումների վրա: Դաշնակիցների գլխավոր կենտրոնավայրը ենթակա չէր հայկական իրականության, հայ տեղական կյանքի և նրա էական պահանջների անմիջական տպավորություններին: Ամեն անգամ պետք էր լինում այդ ամենը պարզել բարձր կոմիսարների առջև, պետք էր լինում համոզել և ազդել նրանց վրա՝ բերելով ապացույցներ իրականությունից, որ նրանք հաճախ չէին տեսել սեփական աչքերով:
Երբ 1920թ. օգոստոսին առիթ ունեցա «Անկախության փոխառության» համար այցելել Փարիզ և Լոնդոն, այդ հանգամանքի վրա ես հրավիրեցի Անգլիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների ուշադրությունը ի դեմ Պալեոլոգի և Վանգիտարի: Նրանք խոստացան շտկել այդ թերին, բայց, ավա՜ղ, չորս ամիս հետո Հայաստանը դարձավ խորհրդային և բոլոր ծրագրերը խորտակվեցին մինչև անորոշ ապագա:

r4r0fyfwklqihqwvx7afgo5m8ecr5ie
396739
396733
2026-09-18T08:09:54Z

Փոքր պետություններից Հայաստանի հետ հարաբերություններ ունեին Հունաստանը՝ Պոնտոսի խնդրի, գաղթականների և Կարսի շրջանի հույն գյուղացիների մասին: Այդ հարցերի համար Երևան էր եկել մետրոօոլիտ Խրիսանֆը, ով բանակցություններ վարեց Հայաստանի կառավարության հետ՝ Հայաստանի և Պոնտոսի միջև համաձայնություն կայացնելու շուրջ: Բանակցությունները տեղի ունեցան Երևանում և ավարտվեցին համաձայնությամբ, որի մեջ հետո մենք մտցրեցինք լրացումներ, ու վերջնական ձևով համաձայնությունը խմբագրվեց մետրոպոլիտ Խրիսանֆին ուղղված իմ հետևյալ նամակի մեջ:
«Հայաստանի Հանրապետություն
Մինիստր-նախագահ
17 հունվար, 1920թ., Թիֆլիս
Գերապատիվ տեր,
Ի լրացումն իմ հունվարի 10-ի թիվ 173 գրության, պատիվ ունեմ հայտնելու Ձեզ, որ աչքի առաջ ունենալով, որ Ձերդ գերապատվությանը ներկայացրած գրությունը քննվել և ընդունվել է կառավարության և պարլամենտական շրջանակների կողմից, ես իրավունք չունեմ նրա մեջ մտցնել նոր փոփոխություններ և որևէ լրացումներ առանց նույն մարմինների լիազորության՝ աչքի առաջ ունենալով նույնպես, որ ներկայումս այդ գրության նյութ կազմող հարցերը Հայաստանի և Պոնտոսի պատվիրակությունների խորհրդակցությունների առարկա են կազմում: Եվ չընկնելու համար հակասությունների մեջ հիշյալ պատվիրակությունների հետ, ես, անհրաժեշտ եմ համարում ի լրացումն նախորդ գրության, անել հետևյալ հայտարարությունները:
Պոնտոսը, կազմելով Հայաստանի մի դաշնակից մասը, վայելում է կատարյալ ինքնավարություն իր ներքին գործերում, ունի իր տեղական պարլամենտը, և ունենալով բանակ՝ միացած Հայաստանի Հանրապետության բանակի հետ մեկ ընդհանուր հրամանատարության տակ, և ունենալով զինվորական նախարարություն, դրամական համակարգ, արտաքին քաղաքականություն, փոստ և հեռագրական վարչություն, ցամաքային և ծովային հաղորդակցության ճանապարհներ և այդ բոլորը ընդհանուր և միացյալ Հայկական Հանրապետության հետ, ինչպես և միևնույն պետական ֆինանսները, բացի տեղական ֆինանսներից, ունի միայն պարլամենտ Հայաստանին և Պոնտոսին վերաբերյալ ընդհանուր խնդիրների լուծման համար:
Մնամ ամենաանկեղծ հարգանքներով, Ձերդ գերազանցություն, Ձեր խոնարհ ծառա, Խատիսյան»:
Այս համաձայնությունը չիրագործվեց, և հույների պարտությունից հետո ամբողջ Պոնտոսը մաքրվեց հույներից:
⁂
Չեխո-Սլովակիան Հայաստան էր ուղարկել տնտեսական պատվիրակություն: Հաստատվեցին կապեր, որոնք փայլուն ապագա էին խոստանում:
Դոնի, Թերեքի և Կուբանի կառավարությունները նույնպես առանձին պատվիրակություններ ուղարկեցին Երևան: Բայց այն ոչ մի քաղաքական հետևանք չունեցավ, ինչպես և առհասարակ, ոչ մի համաձայնություն չկայացավ Հայաստանի Հանրապետության կառավարության և ռուս կամավորական բանակի միջև:
Միակ լուրջ դրությունը, որ ստացվեց Երևանում Կամավորական բանակի ներկայացուցչից՝ գնդապետ Զինկևիչից, այն պաշտոնական հաղորդագրությունն էր, թե զորավար Դենիկինը դե ֆակտո ճանաչում է Հայաստանի, ինչպես և Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը:
Զորավար Դենիկինի կողմից երկրորդ քայլը եղավ հայկական բանակի համար մեկ միլիոն փամփուշտ առաջարկելը, բայց դրանք մնացին ճանապարհին՝ Ղրիմից դեպի Պոլիս տեղափոխության միջոցին անհետացան և չհասան Հայաստան: Ոչ մեկ այլ հարաբերություն ռուս կամավորական բանակի հետ Հայաստանը չունեցավ: Դա ևս պնդում եմ անվերապահ կերպով:
Միացյալ Նահանգները Հայաստանում իսկապես քաղաքական գործուն դեր չկատարեցին, բայց կարող էին վճռական դեր խաղալ, եթե իրագործվեր Ուիլսոնի գաղափարը Ամերիկայի կողմից Հայաստանի մանդատը ընդունելու մասին: Սակայն այդ գաղափարը հավանություն չգտավ Ամերիկայում և Ամերիկայի դերը մնաց զուտ մարդասիրական: Բայց մանդատի խնդրի ուսումնասիրության համար Հայաստան և Թուրքիա ուղարկվեց հատոկ հանձնախումբ զորավար Հարբորդի նախագահությանմբ: Այդ հանձնախումբը անցավ ամբողջ Թուրքիայով, եղավ Սվազում, Էրզրումում, Սարիղամիշում, Կարսում, Երևանում, Թիֆլիսում, Բաթումում և ապա վերադարձավ Ամերիկա: Սվազում զորավար Հարբորդը տեսավ Մուստաֆա Քեմալին, խոսակցություն ունեցավ կառավարության նախագահ Ռաուֆ բեյի հետ, պարզեց նրանց տեսակետները, եկավ Կարս, այնտեղ հանդիպեց նահանգապետ Ղորղանյանի հետ և 1919թ. սեպտեմբերի 25-ին հասավ Երևան:
Զորավար Հարբորդի առաքելության մասին մենք արդեն գիտեինք Փարիզից մեր ստացած հեռագրերից: Գիտեինք, որ նրա զեկուցումից շատ բան է կախված և լրջորեն պատրաստվում էինք նրա հանձնախմբին ընդունելու համար:
Հարբորտի գալուց մեկ ամիս առաջ կառավարությանը հաղորդվել էր նրան հետաքրքրող հարցերի ցուցակը, որոնք համար մենք պատրաստում էինք շատ մանրամասն պատասխաններ: Մի շարք առանձին հարցեր հանձնվել էին մասնագետներին, մոտ 25 հազար ռուբլի ծախսվեց միայն իբրև վարձատրություն գրողներին: Մոտ 40 մարդ երկու ամիս աշխատում էր: Ստացվեցին շատ ընդարձակ և թանկարժեք նյութեր: Պատասխաններն ընդգրկում էին Հայաստանի պատմությունը, քաղաքականությունը, տնտեսությունը, նրա հարևանների վիճակը, ժողովրդի, կառավարության, եկեղեցու, արդյունաբերության դրությունը, մի խոսքով՝ տեղեկությունների այն ամբողջ ծավալը, որոնց հիման վրա կարելի է գաղափար կազմել ժողովրդի և պետության մասին:
Երևանում զորավար Հարբորդը ընդունվեց մեծ շուքով: Ժամը 2-ին իմ բնակարանում հավաքվեցին բոլոր օտարազգի ներկայացուցիչները և ժամը 8-ին մենք գնացինք քաղաքի սահմանում՝ Հրազդանի կամրջի մոտ, զորավարին և նրա հանձնախմբին դիմավորելու: Ճանապարհին կանգնած էին զորքերը, որբերը և ժողովրդի բազմությունը, որոնք բուռն խանդավառությամբ դիմավորեցին ամերիկացիներին: Ազգային երգ, պատվո պահակախումբ, ոգևորված ողջույններ, ծաղիկներ՝ այս ամենը մի տեսակ տոնական տրամադրություն էին ստեղծում:
Հենց նույն օրը երեկոյան և երեք օր շարունակ մենք նիստեր ունեցանք: Հանձնախումբը ուսումնասիրում էր մանդատի խնդիրը: Պետք է ասել, որ Երևան մտնելու նախօրյակին հանձնախումբը ճանապարհին քրդերի կողմից ենթարկվել էր հրացանաձգության, սպաներից մեկը թեթև վիրավորվել էր, իսկ ինքնաշարժը երեք տեղից գնդակներ էր ընդունել: Այս դեպքը զորավար Հարբորտին ցույց էր տվել մեր հարևանների հոգեբանությունը:
Կառավարությունը առաջին օրն իսկ երեք ժամ խորհրդակցություն ունեցավ զորավար Հարբորտի հետ: Նա ծանոթացավ յուրաքանչյուր նախարարի կենսագրությանը, նրա կրթական պատրաստությանը, մի խոսքով՝ հետաքրքրվեց բոլոր մանրամասնություններով: Նիստից հետո կառավարությունը ճաշ տվեց ի պատիվ զորավարի և նրան թուր նվիրեց:
Գալով գործնական մասին, պետք է ասեմ, որ, ինչքան կարելի էր հասկանալ, զորավարը, որ ընդհանրապես սաստիկ վերապահ ու լռակյաց մարդ էր, արդեն այն ժամանակ այն համոզմունքին էր, որ եթե Ամերիկան ստանձնի մանդատը, ապա պետք է լինի ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ Փոքր Ասիայի և Անդրկովկասի վրա՝ Ալեքսանդրետից մինչև Բաքու, այսինքն՝ Միջերկրականից մինչև Կասպից ծով: Այդ եզրակացության էր հանգել հանձնախումբը՝ նկատի առնելով հաղորդակցության ճանապարհները, գլխավորապես ծովային և տնտեսական պայմանները:
Ամերիկացիներին շատ էր զբաղեցնում այն հարցը, թե ինչպես կապ պահպանել Հայաստանի հետ՝ Դարդանելը փակվելու պարագայում: Այդ պատճառով, նրանք կարծում էին, թե պետք է ամուր կերպով կանգնել Ալեքսանդրետում և Դարդանելի փակման պարագայում երկաթուղով անցնել մինչև Կովկաս: Այդ պատճառով, ծրագրվում էր երկաթուղային գիծ ամբողջ Փոքր Ասիայի, Անատոլիայի և Անդրկովկասի վրայով:
Մյուս կողմից, ամերիկացիները կամենում էին մանդատի խնդիրը կապել վառելիքի, այսինքն՝ Բաքվի նավթի հետ: Նրանց թվում էր, որ տնտեսական հայեցակետիից Փոքր Ասիան և Անդրկովկասը ներկայացնում են մեկ ամբողջություն, որը, հոգատար մանդատերի տեսակետից, անկարելի է բաժանել և այդ պատճառով՝ Հարբորտի հանձնախումբը արտահայտվեց հոգուտ միացյալ մանդատի:
Իր կատարած ուսումնասիրությունից հետո զորավար Հարբորտը գնաց Ամերիկա, և, ինչպես հայտնի է, Ամրիկան սկզբունքով մերժեց ընդունել մանդատը: Այդ, ինչպես և Հայաստանի սահմանների խնդրում նախագահ Ուիլսոնի բարեացակամությունը իրական հետևանքներ չունեցան:
Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ զորավար Հարբորտը ինձ հետ մենակ մնալով իմ առաձնասենյակում, պատմեց, թե ինձ ողջույն է բերել Անկարայի կառավարության նախագահ Ռաուֆ բեյից, որին ես ծանոթ էի դեռ Տրապիզոնի բանակցությունների ժամանակից, և որ Ռաուֆ բեյը պատրաստ էր անմիջապես բանակցությունների մեջ մտնել Երևանի կառավարության հետ: Զորավար Հարբորտը իր կողմից խորհուրդ էր տալիս սկսել այդ բանակցությունները: Մենք այդ խորհրդին չհետևեցինք, հավատացած լինելով, որ մեր խնդիրները պետք է լուծվեն Փարիզում: Համենայն դեպս, եթե բանակցությունների մեջ էլ մտնեինք, հավանաբար գործնական և ցանկալի արդյունքներ պիտի չստանայինք: Մենք մեր ամբողջ հույսը դրել էինք Փարիզի վրա:
Եթե հիշատակենք նաև քաղաքական որոշ դերը, որ աշխատում էր խաղալ գնդապետ Հասկելը Խաղաղության վեհաժողովի լիազոր մատակարարման գործում, և նրա փոխանորդ գնդապետ Ռեյը, կարող ենք սպառված համարել «Դաշնակիցների» դերը Կովկասում և մասնավորապես՝ Հայաստանում:
Բայց գնդապետ Հասկելի դերը հայ ժողովրդին սնունդ մատակարարելու, որբերին խնամելու, արհեստանոցներ բացելու գործում իրավամբ հսկայական էր: Իբրև պետ ահագին ոչ-քաղաքական մի կազմակերպության, որի ցանցը տարածվում էր ամբողջ Հայաստանում և որը գեղեցիկ կերպով ըմբռնում էր իր գործը և անձամբ մտնում նրա բոլոր մանրամասնություն երի մեջ, Հասկելը իր անունը ոսկի տառերով գրեց հայ ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանման գործում:
Նա Հայաստանը բաժանել էր մի քանի շրջանների: Ամեն մի շրջան ուներ իր կառավարիչը, կառավարիչը ուներ իր պահեստը, որտեղ հասնում էր պաշարը և հագուստը Ալեքսանդրապոլի կենտրոնական պահեստից:
Մատակարարման գործի մեքենան պտտվում էր ամեն տեսակ ծանր դժվարությունների մեջ: Չկային բավարար թվով վագոններ և շոգեկառքեր ապրանքների տեղափոխության համար, չկային շինություններ նոր որբեր ընդունելու համար: Հաճախ պետք էր լինում ընտրություն կատարել դպրոցների և երեխաների ապաստարանների միջև: Պատահում էր, որ ծառայողները բռնվում էին զեղծումների մեջ: Մի խոսքով, գործը առաջ էր տարվում մեծ դժվարություններով: Գաղթականները չէին ուզում զրկվել իրենց բաժիններից, երբեմն ավելացնում էին իրենց թիվը, հաշվետեսներին սպառնում էին և հող էր ստեղծվում բախումների ու անախորժությունների համար:
Շատ անգամ ինձ պատահել է անձամբ միջամտել ընդհարումներին: Խնամատարության նախարար, բժիշկ Ա. Բաբալյանի և նրա օգնական, բժիշկ Հ. Տեր-Միքայելյանի հետ ամբողջ երեկոներով քննել ենք ցուցակները և որոշել իսկական կարիքի չափը:
Աշխատանքի երկար ամիսներ, հարյուրավոր աշխատողներ, միլիոնավոր կերակրվածներ, հազարավոր մահվան փրկվածներ, բազմաթիվ զինվորներ, որոնք իրենց քաղցը հագեցնում էին ամերիկյան ալյուրով, ծախսված միլիոնավոր դոլարներ՝ ահա ամերիկացիների մարդասիրական գործունեության իսկական պատկերը:
Եզրափակելով վերը ասվածները Կովկասում Դաշնակիցների դերի մասին, ես, իմ անձնական տպավորությունների հիման վրա կարող եմ ասել, որ Դաշնակիցները, գլխավորապես անգլիացիները, իրենց ժամանման սկզբնական շրջանում, միանգամայն անկեղծորեն ցանկանում էին ամրացնել և հաստատել նորակազմ հանրապետությունների անկախությունը: բայց նրանք չափազանց դանդաղ էին լուծում հասունացող հարցերը: Նրանց տրված էր շատ քիչ նախաձեռնություն և իրավունք՝ ծագող հարցերը տեղում վճռելու համար:
Այստեղից առաջ էր գալիս որոշ անվստահություն նրանց ընդունակության վրա կյանքը կանոնավորելու համար:
Մյուս կողմից, Փարիզի վեհաժողովը չափազանց ուշացնում էր զբաղվել Թուրքիայի խնդիրներով և քեմալականներին ժամանակ տվեց ուժեղանալու համար: Իսկ հետո, երբ Ռուսաստանը վերջացրեց իր ներքին քաղաքացիական կռիվները, Դաշնակիցները վախեցան բարդություններից և հեռացան՝ բախտի բերմունքին ձգելով նորակազմ հանրապետություններին:
Այդ պատճառով, Դաշնակիցների մասին առհասարակ մեր ժողովուրդը սկսեց մտածել և արտահայտվել մեծ դառնությամբ: Եվ այդ զգացումը մնաց մինչև այսօր: Ինչպես լինում է շատ հաճախ, համաշխարհային քաղաքականության գլխավոր գծերը ստեղծվում էին զոհերի համար աննկատ կերպով և հարվածները երևան էին գալիս կարծես թե անակնկալ, բայց այդպես էր թվում միայն առաջին հայացքից:
Պատմական վերլուծությունից պարզ երևում է, որ Դաշնակիցները Կովկաս եկան ոչ թե կովկասյան ժողովուրդների սիրո համար և հեռացան այնտեղից ոչ թշնամությունից դրդված: Նրանց մեզ մոտ բերեց հաշվարկը: Այդ հաշվարկը չարդարացավ, և նրանք հեռացան, թողնելով մեզ ամենադժվարին րոպեին, միանգամայն անօգնական և մենակ: Նրանց դերը դա եղավ:
n4xf42spni7wmveszvmgkghg2tk9pxg
396751
396739
2026-09-18T08:36:04Z

Գնդապետ Շաթելուորթը սկսեց նրանով, որ առաջարկեց Անդրանիկին՝ թողնել Զանգեզուրը, որտեղ նա մտել էր Նածիջևանից՝ վերադառնալով Պարսկաստանից: Անդրանիկը հեռացավ անգլիացի կապիտան Գիբբոնսի ուղեկցությամբ: Գնդապետ Շաթելուորթը եկավ Գորիս, և այդ միջոցին անգլիական հրամանատարությունը խնդրց ինձ՝ կառավարության կողմից այնտեղ ուղարկել մի լիազոր՝ համոզելու հայ ազգաբնակչությանը հանգիստ մնալ:
Ես Գորիս ուղարկեցի իշխան Հովսեփ Արղությանին: Իշխանը Ղարաբաղի և Զանգեզուրի խնդրում առհասարակ չափավոր տեսակետներ ուներ: Նա յան կարծիքին էր, որ պետք է Ղարաբաղն ու Զնգեզուրը պետք է բաժանել Զաբուղի գծով: Բայց նա ժողովրդի կողմից այնպիսի թշնամության էր ականատես եղել դեպի գնդապետ Շաթեալուորթի առաքելությունը, որ վերադառնալով, կառավարությանը զեկուցեց, որ ազգաբնակչությունը լսել անգամ չի ուզում Ադրբեջանի հետ միանալու մասին: Ժողովուրդը ուղղակի սպառնում էր Շաթելուորթին:
Անգլիացիների հոգեբանության մեջ ներկա պարագայում դեր էին խաղում երկու հանգամանք: Դա ասում եմ, հիմնվելով անգլիացի զորավարների խոսքերի վրա:
Նախ, նրանք ակնարկում էին այն ահագին հողամասերի վրա, որ Հայաստանը պիտի ստանար Թուրքահայաստանի վեց վիլայեթներում, այնինչ Ադրբեջանը ոչ մի կողմից չէր կարող ընդարձակվել, բացի Ղարաբաղը: Երկրորդ, Ղարաբաղի լեռները Ադրբեջանի բնական սահմաններն են, որովհետև Հայաստանի անցքերը դեպի Քռի հովիտը Շուշիի և Ասկերանի վրայով ուղղակի սպառնում են Ադրբեջանի անվտանգությանը: Իսկ հայերը գտնում էին, որ Ղարաբաղի ժողովուրդը իր պատմական անցյալով և ուժեղ, քաջ ու անկախ հոգով Հայաստանի ողնաշարն էր ներկայացնում:
Այդ վեճերի հետևանքն էր ապստամբությունը և գրեթե բացարձակ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Մնացած հողային խնդիրներում անգլիական քաղաքականությունը չէր տարբերվում հայկականից: Անգլիացիները, ինչպես ասացի, հաջողացրեցին, որ մենք տիրանանք բազմաթիվ մահմեդական շրջանների, որոնք այն ժամանակ բոլորովին զրկված էին հայ ազգաբնակչությունից:
Երևանի հայ քաղաքական շրջանակներում երբեմն շփոթում էին անգլիացիների քաղաքականությունը Ղարաբաղում առհասարակ նրանց մեհմեդական քաղաքականության հետ: Կարծում էին, որ միշտ և ամենուրեք անգլիացիները պաշտպանում էին մահմեդականներին, բայց դա սխալ է: Նրանք մահմեդականներին պաշտպանում էին այնտեղ, որտեղ, իրենց կարխիքով, այդ էին պահանջում Ադրբեջանի կենսունակության պայմանները:
1920թ. Անգլիայի աջակցությունը Հայաստանի հանդեպ արտահայտվեց Հայաստանի բանակի համար 40 հազարանոց զենք ու ռազմամթերք ուղարկելով, որը այն ժամանակվա գներով արժեր 1.2 միլիոն ֆունտ սթեռլինգ: Հայերը անգլիացներին մեղադրում էին այն բանում, թե այդ զենքը հասավ շատ ուշ, թե զենքը այն տեսակից չէր, որին սովոր էին հայ զինվորները, և այդ մեղադրանքներն ու դժգոհությունը զուգադիպեցին 1920թ. աշնանը հայ-թուրքական պատերազմի անհաջող ելքի հետ:
Երբ ուշի ուշով ուսումնասիրում ես այն ժամանակվա անգլիական քաղաքականությունը, պարզ տեսնում ես, որ Անգլիան ուզում էր, որ հայերը, ինչպես և կովկասյան մյուս ազգությունները, կարողանային հետ մղել բոլշևիկյան առաջխաղացումը և տիրել Թուրքիայի հայկական վիլայեթներին: Իրենց ուժերով, իրենց սեփական ուժերով, հայերը չկարողացան անել դա: Եվ երբ անգլիացիները սկսեցին հասկանալ, որ հայերը չեն կարող իրագործել առաջադրված նպատակները, սկսեցին պաղել հայերից:
Անգլիական բարձր կոմիսարը այդ առիթով ասաց անգլիացիների համար բնորոշ մի նախադասություն. «Անգլիան խաղադրույք կատարեց անհաջող ձիու վրա», այսինքն, որ Հայաստանի և հայերի վրա դրած թուղթը չշահեց, քանի որ հայերը անկարող եղան իրագործել այդ դժվարին խնդիրը, որ վեր էր նրանց ուժերից:
Ինչ վերաբերում է անգլիացիների տեսակետին հայերի քաղաքական պահանջների, Հայաստանի սահմանների, նրա ծովային ելքի մասին, պետք է ասել, որ այդ խնդիրների քննությունը և լուսաբանությունը հանձնված էր զորավար Բիչին, ով վարում էր անգլիական անդրկովկասյան զորաբաժնի քաղաքական մասը: Նա երկար խորհրդակցություններ ունեցավ ինձ հետ այդ խնդիրների շուրջ, հավաքեց շատ թանկագին նյութեր, կազմեց ճիշտ, մանրամասն վիճակագրություն և ներկայացրեց Հայաստանի սահմանների մասին իր նախագիծը, որը շատ մոտ էր նախագահ Վիլսոնի որոշած սահմաններին:
Այն տեղեկությունները, որ ես այն ժամանակ ունեի, ցույց էր տալիս, որ զորավար Բիչը հավատացած էր, թե գրեթե բոլոր հայերը, որտեղ էլ որ գտնվեն, հետզհետե պիտի գան և հաստատվեն Միացյալ Հայաստանում: Ես կարծում եմ, որ եթե ոչ բոլորը, հայերի գոնե խոշոր մեծամասնությունը իսկապես պետք է գնային Հայաստան:

18m2mgdnjtq38v7ptmeu2fs8smlyxwf
396754
396751
2026-09-18T08:47:39Z

Ուրեմն, Դաշնակից ուժերի կենտրոնը՝ քաղաքական և վարչական, գտնվում էր Թիֆլիսում։ Գլխավոր տարրը, որ գերիշխում էր զինվորական ուժով և քաղաքական ազդեցությամբ, անգլիականն էր։ Գործերը ղեկավարում էր անգլիական բարձր կոմիսարը։ Սկզբում զորավարներ Ֆորիսթեր Ուոքերը, Քըրբին, Ասըրը, Բիչը, հետո եկավ քաղաքական անձ՝ Ուրոդրոպը, իսկ նրանից հետո գնդապետ Սթոքսն էր՝ վերջին գերագույն կոմիսարը։
Քանի որ ինձ հաճախ միևնույն խնդրի մասին առիթ էր ներկայանում խոսելու բոլոր գերագույն կոմիսարների հետ, կարող եմ վկայել, որ շատ անգամ ամենաէական խնդիրների վերաբերյալ նրանց մեջ կատարվող համաձայնություն գոյություն չուներ և նրանք միմյանց հետ վիճում էին, մանավանդ Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուիչները։ Իտալիայի ներկայացուցիչը ավելի կրավորական ընթացք ուներ և շատ քիչ ազդեցություն գործերի վրա։ Այսպիսով, Կովկասում անգլիական քաղաքականության մասին կարելի է խոսել ավելի մեծ իրավունքով, քան Դաշնակիցների՝ ընդհանրապես։ Քանի որ այդ քաղաքականության արտահայտությունները բազմաթիվ էին և անհնարին է կանգ առնել բոլորի վրա, ես գերադասում եմ տալ նրանց գլխավոր գծերը միայն։
Ի՞նչ էր փնտրում և ինչի՞ ձգտում անգլիական քաղաքականությունը Կովկասում։ Անգլիացիների երևալու առաջին վայրկյանից, այսինքն՝ 1918թ․ վերջին օրերից և 1919թ․ սկզբի ամիսներին, նրանք, անկասկած, ուզում էին հաջողեցնել երկու նպատակ․նախ՝ ամրացնել անդրկովկասյան հանրապետությունների անկախությունը՝ օգտվելով միաժամանակ Բաքվի նավթից, և երկրորդ՝ ադրբեջանական մահմեդական հանրապետությունը դարձնել ուժեղ և կենսունակ։
Այդ քաղաքականությունը Բաքվում տանում էր զորավար Թոմսոնը՝ առաջին անգլիական զորավարը, որ Բաքու էր մտել Միջագետքից և Պարսկաստանից։ Նրա հրահանգները Ղարարաբաղում և Զանգեզուրում իրագործում էր գնդապետ Շաթելուորթը։
Այդ երկու նպատակների մեջ զուգընթացաբար անգլիացիք այն ժամանակ աշխատում էին անպայման ազատել Կովկասը թուրքական գրավումից և խիստ միջոցներով ցույց տալ թուրքերին, որ նրանք իսկապես և փաստորեն պարտված էին։ Ուժեղացնելով մահմեդական Ադրբեջանին, նրանք թուլացնում էին մահմեդական Թուրքիան։ Այսպիսով, դա ոչ զուտ մահմեդական քաղաքականություն էր, այլ քաղաքականություն, որի նպատակն էր ուժեղացնել Ռուսաստանի սահմանի մեջ գտնված և հարուստ նավթահորերի տեր երիտասարդ պետությունը։ Հյուսիսային Կովկասի սահմաններում՝ Դաղստանում և Չեչնիայում, անգլիացիները այնքան էլ գործունյա չէին։ Այնտեղ չկային անգլիական զորքեր, կային միայն առանձին սպաներ։
Անգլիական գործուն քաղաքականության առաջին քայլերը Կովկասում եղան, մի կողմից ամեն տեսակի ջանքեր Ադրբեջանի սահմանների մեջ մտցնել Ղարաբաղի և Զանգեզուրի հայկական շրջանները, այնտեղ ամրացնելու նահանգապետի պաշտոնով նշանակված դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովի հեղինակությունը և մյուս կողմից՝ զորավար Շյուքրիի հրամանատարության տակ գտնված թուրքական զորքերի հեռացումը Կարսի շրջանից։
Որքան երկրորդ նպատակը՝ թուրք զորքերի հեռացումը ողջունվում էր հայերի և հայկական կառավարության կողմից, նույնքան առաջին նպատակը ջղայնացնում և նույնիսկ զայրացնում էր հայ ժողովրդի բոլոր խավերը և կուսակցությունները։
1919թ․ սկզբին՝ փետրվարի 24-ին, զորավար Ասըրը, անգլիական բարձր հրամանատարության ներկայացուցիչը Երևանում, հետևյալ գրությունը ուղղեց Հայաստանի արտաքին գործերի նախարարին․
«Ձերդ գերազանցություն,
Պատիվ ունեմ Ձեզ հաղորդել հետևյալ ռադիոգրի թարգմանությունը, որ մենք ստացանք զորավար Ֆորիստիեր Ուոքերից։
«Զորավար Թոմսոնը Բաքվից հեռագրում է, թե դոկտոր Սուլթանովը գնում է Շուշի իբրև ընդհանուր նահանգապետ Զանգեզուրի, Շուշիի և Ղարաբաղի շրջանների։
Նա այդ անում է առանց դնելու որևէ պահանջ ապագայում ադրբեջանյան վարչության վերաբերյալ․ նա այնտեղ է գնում միայն օրենքը և կարգը պահպանելու համար։
Նրան թույլ չի տրված զինվորական ուժի դիմելու և հայտարարված է, որ եթե նա չաշխատի modus vivendi հաջողացնելու համար և չսահմանափակի ազգամիջյան վեճերը, նա կհեռացվի պաշտոնից։ Նա ընդունակ մարդ է և եթե ցանկանա, կարող է շատ բան անել այդ շրջաններում, ուր լավ ծանոթ է և որտեղ Մուսավաթ կուսակցության քաղաքական պարագլուխն է, բայց շատ հնարավոր է, որ չկատարի իր խոստումները։ Մայոր Մասսոնը Փենջափի 54-րդ գնդից, հսկողություն կունենա այդ խնդրում և, միևնույն ժամանակ, կկարգադրի Անդրանիկի զորքերի հեռացումը, որոնք պիտի գնան տեղավորվելու Աղդամ և Շուշի»։
Ընդունեք, Ձերդ գերազանցություն, իմ անկեղծ համակրության զգացմունքները
Վ․ ԱՍԸՐ
Բրիտանական Գերագույն կոմիսարի ներկայացուցիչ Երևանում
Նորին գերազանցություն
Արտաքին գործերի նախարարին։
Երևան, 24 փետրվար, 1919»։
Զորավար Ասըրի այս հաղորդագրությանը Հայաստանի կառավարությունը անմիջապես պատասխանեց հետևյալ պաշտոնական գրությամբ․
«Փետրվար, 1919
Նորին գերազանցություն զորավար Ֆորիսթիեր Ուոքեր
Բրիտանական ուժերի հրամանատար Անդրկովկասում, Թիֆլիս
Բրիգադ-զորավար Ասըր,
Անգլիական ներկայացուցիչը Երևանում ինձ հաղորդեց ֆրանսերեն թարգմանությունը զորավար Թոմսոնի մի հեռագրի, որը Ձերդ գերազանցությունը ստացել է Բաքվից։
Հեռագիրը հաղորդում է, որ «դոկտոր Սուլթանովը գնում է Շուշի իբրև ընդհանուր նահանգապետ Զանգեզուրի, Ջեբրայիլի և Ղարաբաղի շրջանների և որ նա այդ անում է առանց դնելու որևէ պահանջ ապագայում ադրբեջանյան վարչության վերաբերմամբ»։
Հայաստանի կառավարությունը չի կարող համարել զորավար Թոմսոնի հեռագրի հաղորդելու փաստը իբրև արտահայտություն նույնիսկ անուղղակի ճանաչման Ադրբեջանի կառավարության` թեկուզ ժամանակավոր գերիշխանության իրավունքի այն գավառների վիճելի շրջանների վրա, որոնք այժմ պետք է ենթարկվեն դոկտոր Սուլթանովի իշխանությանը։
Հայաստանի կառավարությունը իր ժամանակին բողոք է հայտնել Ադրբեջանի կառավարության այս գլխավոր նահանգապետության հաստատելու առթիվ
Հայաստանի կառավարությունը այս խնդրի վերաբերյալ ևս սպասում է Խաղաղության խորհրդաժողովի վճռին և գտնում է, որ մինչև այդ որոշման օրը ներկայումս գոյություն ունեցող վիճակը պետք է պահպանվի և, անկասկած, չի կարող փոխվել Ադրբեջանի կառավարության միակողմանի կարգադրությամբ։
Հայաստանի կառավարության համար հետաքրքիր կլիներ իմանալ՝ արդյոք Խաղաղության խորհրդաժողովի կողմից 1919թ․ հունվարի 24-ի ընդունած որոշումը հաղորդվել է՞ Ադրբեջանի կառավարությանը, ինչպես այն հաղորդագրվել է Հայաստանի կառավարությանը 1919թ․ փետրվարի 19-ին Ձերդ գերազանցության միջոցով։
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, իմ խորին հարգանցս հավաստիքը։
Արտաքին գործերի նախարար
Դիվանապետ»։
Այս երկու հաղորդագրությունները չափազանց բնորոշ են ըմբռնելու այն միանգամայն անվերջ շփումները, ընդհարումները և պատերազմական գործողությունները, որոնք հետո տեղի ունեցան և անընդհատ շարունակվում էին երկու տարի։
Այժմ, հետադարձ ակնարկ ձգելով, կարող ենք ասել, որ այդ ընդհարումների հիմնական պատճառը սահմանների շուրջ եղած մշտական վեճն էր, որ ծագում էր Ղարաբաղի և Զանգեզուրի վրա ունեցած իրավունքների տարբեր ըմբռնումից։ Տնտեսապես Ղարաբաղը կապված է Բաքվի հետ, իսկ ազգագրական ու քաղաքական տեսակետից՝ Հայաստանի հետ։ Այստեղից էր ծագում վեճը։
Անգլիական իշխանությունը ամենայն միջոցներով պաշտպանում էր Ադրբեջանի հավակնությունները։ Հայաստանը ոչ մի կերպ չէր հաշտվում Ղարաբաղը և Զանգեզուրը Ադրբեջանին զիջելու հնարավորության հետ։ Այդ շրջանների հայ ազգաբնակչությունը անպայման ձգտում էր միանալ Հայաստանին։

0498192izaelpma19z0orahuhaf25ne
396765
396754
2026-09-18T09:26:36Z
Emptyfear
547
396765
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը]]
|section = Գլուխ Ժ. «Դաշնակիցները» Կովկասում և Հայաստանում
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Թ|Գլուխ Թ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԱ|Գլուխ ԺԱ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Հայաստանի Հանրապետության գոյության առաջին ամիսներին՝ 1918-ի վերջերից մինչև 1920-ի վերջը, տրամադրությունները և հույսերը ծայրահեղ աստիճանի բարձր էին։ Այդ շրջանը կարելի է բնորոշել այսպես․ պատերազմը վերջացավ մի կողմից հայկական խնդրի հզոր բարեկամների՝ «Դաշնակիցների» հաղթանակով, իսկ մյուս կողմից՝ հայոց թշնամիների՝ թուրքական բռնապետությանև ռուսական ցարիզմի տապալմամբ։ Հրապարակի վրա էին խոստումներ, համակրություններ, բանաձևեր և մինչև անգամ՝ պաշտպանություններ։ Ի՞նչ էր մնում անել՝ վստահություն ցույց տալ Դաշնակիցներին, սպասել և որոշակի ձևակերպելով իրենց ցանկությունները, օգնել դրանց իրագործման, որքան իրենց ուժերը թույլ կտան։
Այսպես կարելի է բնորոշել բոլոր հայերի տրամադրությունը մեծ պատերազմի վերջին՝ զինադադարի միջոցին, այսինքն՝ 1918-ի նոյեմբերին։ Հայաստանում այդ տրամադրությունը բաժանում էին թե՛ կառավարությունը և թե՛ ժողովուրդը, իսկ Եվրոպայում՝ մեր պատվիրակությունները և գաղութները։
Ահա այդպիսի մթնոլորտում տեղի ունեցավ Կովկաս եկած Դաշնակիցների առաջին հանդիպումը հայ կառավարության և հայ ժողովրդի հետ։ Որպեսզի պատկերը ավելի պարզ լինի, պետք է հիշել, որ կովկասյան կյանքի գլխավոր գործոնը՝ Ռուսաստանը, կլանված էր քաղաքացիական կռվով և կարծես անհետացել էր այն ուժերի շարքից, որոնք ազդում էին Կովկասի վիճակի վրա։ Ռուսական բանակը տարերային կերպով լքել էր թուրքական ճակատը և վերադարձել «տուն»՝ հողերի բաժանման հույսերով։ Ռուսաստանի վիճակը թվում էր բոլորովին անորոշ։ Ռուսաստանում որևէ ուժեղ իշխանություն չկար։
Շատերին, չեմ ասում՝ բոլորին, թվում էր, թե կովկասյան և մասնավորապես Հայաստանի հարցը պետք է վերջնական կերպով լուծվի Փարիզում և ոչ Մոսկվայում, և, համենայն դեպս, առանց Մոսկվայի մասնակցության։ Եթե Հայաստանի խորհրդարանում կային անձինք, որոնք համաձայն չէին այդ կարծիքին, այդ մասին առաջին շրջանում բացարձակ չէին արտահայտվում խորհրդարանում։ Այդ մասին խոսվում էր մասնավոր զրույցների ժամանակ և խորհրդարանի խմբակցությունների ժողովներին։ Միայն սոցիալիստ-հեղափոխական (էսէռ) կուսակցության անդամներն էին, որ կարծում էին, թե առանց Ռուսաստանի անկարելի է մտածել կովկասյան և մասնավորապես ռուսահայկական հարցի հաստատուն լուծման մասին։ Խորհրդարանի անդամների՝ Լ․ Թումանյանի, Ա․ Խոնդկարյանի, Վ․ Մինախորյանի ճառերում շարունակ այդ միտքը արծարծվում էր։
Հստակ կերպով խորհրդարանում այդ միտքը արտահայտեց սոցիալիստ-հեղափոխական Սաքո Սահակյանը հետևյալ խոսքերով․ «Կգա ռուս մուժիկը (գյուղացին) իր մահակով և ցույց կտա, թե ինչ է ուզում այստեղ ռուսական ուժը»։
Հետագայում, այդ «մուժիկը իր մահակով» իսկապես եկավ։ Դա բոլորի համար պարզ դարձավ 1921-1924 թթ․ շրջանում, բայց 1918-1919 թթ․, մանավանդ քանի դեռ քաղաքացիական կռիվների տաք շրջանում, Ռուսաստանի որևէ միջամտության և ազդեցության գաղափար դեռ հերթական չէր։ Բայց հետզհետե, որքան ավելի էր ամրանում բոլշևիկների իշխանությունը Ռուսաստանում, Երևանի քաղաքական շրջաններում էլ հասունանում էր այն միտքը, թե անհրաժեշտ է համաձայնության գալ բոլշևիկների շուրջը կենտրոնացած ռուս քաղաքական ուժերի հետ, որոնք արդեն գերակշռություն էին ստանում 1920թ, ինչպես նաև կամավորական բանակի հետ, ի դիմաց զորավար Կոլչակի, Դենիկինի և Վրանգելի։ 1920թ․ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատուկ առաքլությամբ իր պատգամավորներին ուղարկեց բոլոր չորս կողմերը։ Դրանցից ամենակարևորը Լևոն Շանթի առաքելությունն էր, որ Մոսկվա ուղևորվեց, իր կազմում ունենալով Լևոն Շանթին իբրև նախագահ և անդամներ Լևոն Զարաֆյանին ու Համբարձում Տերտերյանին։ Նրանք Մոսկվա ճանապարհվեցին 1920թ․ մայիսի 20-ին և այնտեղից դուրս եկան օգոստոսի 11-ին։ Ծովակալ Կոլչակի մոտ գնաց Գրիգոր Ձամոյանը, իսկ Դենիկինի մոտ մնում էր Հ․ Սաղաթելյանը։
Այժմ, հետադարձ հայացք ձգելով Կովկասում Դաշնակիցների դերի վրա և աչքի առաջ ունենալով Երևանի կտրված լինելը Մոսկվայից սկզբնական շրջանում և հետագոյում նրա հետ կապվելը, պետք է, ինչպես եվրոպական պետությունների հետ մեր ունեցած հարաբերությունների խնդիրներում ընդունել երեք շրջան․ առաջին՝ 1914-1917 թթ․, երբ հայերը և ռուսները ընդհանուր ջանքեր էին գործադրում թուրքական ճակատում, երկրորդ՝ 1917-1918 թթ․ վերջը, երբ այդ հարաբերությունները ընդհատվում են, ոչ հայերի նախաձեռնությամբ, այլ ռուսական զորքերի՝ Կովկասից հեռանալու և քաղաքացիական կռիվների հետևանքով, և երրորդ՝ 1919-1920 թթ․, երբ հարաբերությունները վերահաստատվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների սկսումով զանազան ռուսական պետական-քաղաքական կազմակերպությունների հետ, թե՛ բոլշևիկ և թե՛ հակաբոլշևիկ։
1920թ․ հետո, այսինքն՝ 1920թ․ դեկտեմբերի 2-ից, իշխանությունը խորհուրդներին փոխանցվելուց հետո, սկսվում է Հայկական Հանրապետության խորհրդային շրջանը, որը և շարունակվում է մինչև այսօր։
Այս ամբողջ երկար նախաբանը անհրաժեշտ էր պարզելու համար Դաշնակիցների դերը Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում, և ճշտելու պատճառները այն բացառիկ վստահության, որ կար դեպի նրանց կատարելիք դերը կովկասյան հանրապետությունների, հատկապես Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական կյանքի կարգավորման և անկախության իրականացման խնդրում։
⁂
Ներկա գլխի մեջ ես կանգ եմ առնում Կովկասի և մասնավորապես Հայաստանի մեջ դաշնակիցների դերի վրա։
Դաշնակիցներ ասելով պետք է հասկանալ գլխավորապես անգլիացիներին, հետո՝ ֆրանսիացիներին և մասամբ՝ իտալացիներին։ Նրանց ազդեցությունն էլ նույն կերպով էր արտահայտվում։
Փարիզի խորհրդաժողովը Կովկասի «ազդեցության շրջանը» տվել էր Անգլիային, բայց մյուս կողմից այնտեղ Դաշնակիցներն էլ ունեին իրենց գերագույն կոմիսարները և գործակատարները։
Ամերիկան երբեք Հայաստան չուղարկեց մշտական քաղաքական ներկայացուցիչներ, բացի զորավար Հարբորդի առանձին հանձնախմբից, որը Հայաստան այցելեց 1919թ․ սեպտեմբերի 25-ին՝ ունենալով իր կազմում բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք ուսումնասիրում էին Հայաստանը՝ Ամերիկայի կողմից նրա վրա մանդատ ընդունելու հնարավորության տեսակետից։ Բայց Ամերիկան Հայաստանում միշտ ունեցավ մինչև 30-40, երբեմն նույնիսկ 70 ամերիկացի գործիչներ ՝ Նիըր Իսթ Ռիլիֆի կողմից, որոնք կազմակերպում էին որբանոցներ, հիվանդանոցներ և սննդատու կայաններ։
Բացի այս քաղաքական ու մարդասիրական մարմիններից, պետք է հիշատակել գնդապետ Հասկելի հատուկ առաքելությունը՝ ուղղված Փարիզի խաղաղության վեհաժողովի անունով իբրև Հայաստանի մատակարարության հսկող գերագույն կոմիսար։
Դրանցից դուրս Հայաստան այցելեցին գլխավորապես հատուկ հանձնարարություններով մի շարք մասնավոր պատվիրակություններ, որոնց շարքում գլախովարներն էին․ ա) ծերակուտական Կոնտիի իտալական առևտրական առաքելությունը, բ) հունական պատվիրակությունը, որը եկել էր Կարսի շրջանի հույն բնակիչների խնդրչի համար՝ Հունաստան տեղափոխելու համար, գ) Չեխո-Սլովակիայի պատվիրակությունը՝ Հայաստանի և Չեխո-Սլովակիայի միջև տնտեսական տնտեսական հարաբերություններ հաստատելու համար, դ) Պոնտոսյան պատվիրակությունը մետրոպոլիտտ Խրիզանֆի՝ Հայաստանի և Պոնտոսի փոխհարաբերությունների խնդրի համար և ե) Դոնի, Կուբանի և Թերեքի պատվիրակությունները Հայաստանի և Հյուսիսային Կովկասի հանրապետությունների միջև կապ հաստատելու խնդրի լուծման համար։ Եղավ նաև Պարսկաստանի պատվիրակությունը։
Բացի նրանցից, տարբեր առիթներով, Հայաստան այցելեց ամբողջ մի շարք զորավարների, բարձր կոմիսարների և զինվորական մասնագետների։
Հիշատակեմ նրանցից կարևորագույնները․ Անգլիայի կողմից՝ Արևելյան ուժերի գլխավոր հրամանատար Միլնը, զորավարներ Կորին, Ֆորիսթեր-Ուոքերը, Ասսերը, Թեմբերլեյը, Բիչը, Դեյվին, գնդապետներ Բոլդուինը և Սթոքսը, կապիտան Կրեսսին, բարձր կոմիսար Ուորդրոպն իր օգնականներով, Ֆրանսիայի կողմից՝ գնդապետ Շարդինին, կապիտան Պուատեպարը, բարձր կոմիսար կոմս դը Մարթելը, Շևալիյեն, գնդապետ Դեզորբին, Իտալիայի կողմից՝ բարձր կոմիսար, գնդապետ Գաբբան, մարքիզ Ալբիցցին։
Պետությունների կողմից մշտական ներկայացուցիչներն էին․ Անգլիայից՝ քաղաքական մասի համար կապիտան Կրեսին, իսկ տեղեկատու բաժնի համար կապիտան Կերին և Ֆոսթերը, Ֆրանսիայից՝ կապիտան Պուատեպարը (զինվորական ծառայության կոչված ճիզվիտ աբբա), Իտալիայի կողմից՝ լեյտենանտ Ալբիցցին, ռուսական կամավորական բանակի կողմից՝ գնդապետ Զինկևիչը, Պարսկաստանից՝ ընդհանուր հյուպատոս Ասսադուլլա Խանը։
Լրացնելու համար Երևանի կառավարության մոտ եղած դիվանագիտական մարմնի կազմը, հիշատակենց նաև Վրաստանի Հանրապետության ներկայացուցիչ, սկզբում Ս․ Մդիվանին, հետո Գերասիմ Մախարաձեն, ապա զորավար Կարալովը։ Ադրբեջանի ներկայացուցիչն էր Խան Թեկինսկին, հետո՝ Ախվերդովը։
Հանդեսների, խնջույնքերի և ժողովրդական տոների ժամանակ դիվանագիտական մարմնի տեսքը շատ տպավորիչ էր և բոլորի համար էլ կասկածից դուրս էր, որ Հայաստանը աստիճանաբար, բայց որոշակի մտնում էր ազգերի ընտանիք։ Հայաստանը տեսնում էր, որ իրեն ճանաչում են, այցելություններ են տալիս, իր հետ բանակցություներ են վարել, հետաքրքրվում են իր հարստություններով։ Դաշնակիցները, անկասկած, Հայաստանին առաջնորդում էին դեպի լայն եվրոպական ճանապարհը, որը տանում էր դեպի Ազգերի լիգա, դեպի քաղաքակիրթ աշխարհ, դեպի միջազգային հաղորդակցություն։
Որպեսզի ընթերցողը հնարավորություն ստանա ծանոթանալու Դաշնակիցների՝ Հայաստանում ունեցած դերին և ազդեցությանը, ես դառնում եմ այն պահին երբ 1918 թ․ աշնանը, նոյեմբերի վերջերին Հայաստանում առաջին անգամ երևաց առաջին եվրոպական սպան՝ ֆրանսիացի կապիտան Պուատեպարը։ Ընթերցողը հիշում է դա։
Նոր էր վերջացել Մեծ պատերազմը, բացվել էր ճանապարհը Պոլսից դեպի Բաթում, կայացել էր նոյեմբերի 11-ի զինադադարը։ Ես նոր էի Պոլսից վերադարձել Երևան, մտել էին Հովհաննես Քաջազնունու կառավարություն և փոխարինելով սպանված Կարճիկյանին, ընդունել էի խնամատարության նախարարի պաշտոնը։ Հայաստանը սարսափելի դուրթյան մեջ էր՝ սով, շրջափակում, բծավոր տիֆ, սառնամանիքներ, հաղորդակցության ճանապարհները փչացած, փողոցներում բազմաթիվ փախստականներ, չտեսնված չափերի հասած մահացություն, վառելիքի բացակայություն և, միևնույն ժամանակ, մեծ հույսեր Եվրոպայի վրա և ընդհանուր գիտակցություն, որ տառապանքների շրջանը վերջանում է, բացվում է արշալույսը և ազատության ու անկախության արեգակը ծագում է Հայաստանի գլխավերևում։ Դաշնակցիներին սպասում էին իբրև երկնային մանանա, իբրև փրկարար հրեշտակներ։ Գարուն էր քաղաքական իմաստով, թեև դուրսը ցուրտ ձմեռային նոյեմբերն էր։
Եկավ դեկտեմբերը։ Ագահությամբ հիշատակում էինք եվրոպական ուժերի Պոլիս մտնելու և Պարսկաստանի կողմից Կասպից ծովի վրայով Բաքու հասնելու մասին լուրերը։
Այդպիսի օրերից մեկն էր, եթե չեմ սխալվում՝ դեկտեմբերի 10-ը։ Նստած էի իմ պաշտոնական առանձնասենյակում։ Ինձ զեկուցեցին, որ ինձ ուզում է տեսնել «ֆրանսիացի սպա Պուատեպարը»։ Անմիջապես ընդունեցի նրան։ Ներս մտավ մոտ 40 տարեկան մի սպա ֆրանսիական զինվորական համազգեստով։ Փոխադարձ ողջույններից հետո Պուատեպարը բացատրեց, որ անգլիական բանակի հետ անցել է Բասրայի, Բաղդադի և Բաքվի վրայով և եկել է Երևան։ Խոսակցության ընթացքում պարզվեց, որ հայերեն խոսում է, որովհետև վեց տարի ապրել էր Թուրքիայում իբրև ֆրանսիական միսիոներ։
Այս առթիվ բերում եմ հետաքրքրական տեղեկություն այն մասին, թե ինչպես Պուատեպարը մի անգամ Ալեքսանդրապոլով անցնելու ժամանակ կայարանում իրեն ի պատիվ կանգնած պահակախմբի զինվորներին դիմել է հայերեն ճառով և ինչպես այդ ճառը թարգմանել են ռուսերեն, որպեսզի պահակախմբի պետը, որ հայերեն չգիտեր, հասկանա:
Պուատեպարը հետո դարձավ հայերի անկեղծ բարեկամը և մեզ հետ բաժանեց մեր ամբողջ հետագա քաղաքական կյանքի ցավերն ու ուրախությունները մինչև այն օրը, երբ գրվում են այս տողերը: Նա շուտով նշանակվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության մոտ:
Պուատեպարի գալոց քիչ հետո Հայաստան եկան անգլիական սպաներ: Առաջինը եկավ զորավար Ֆորիսթեր Ուոքերը, որ հետո գնաց Թիֆլիս, իսկ Երևանում մնաց լեյտենանտ Չարլզը: Շուտով Երևանում հիմնվեց անգլիական միսիան, որի կենտրոնը, սակայն, գտնվում էր Թիֆլիսում:
Առհասարակ, պետք է ասել, որ Թիֆլիսը իր մեջ կենտրոնացնում էր Դաշնակիցների ներկայացուցիչներին ի դեմ բարձ կոմիսարների, իսկ Երևանը և Բաքուն պահում էին բարձր կոմիսարների «ներկայացուցիչներին»: Գլխավոր կոմիսարները Երևան էին գալիս ժամանակ առ ժամանակ՝ առանձին կարևոր դեպքերի պարագայում: Դա ուներ իր բացասական կողմը, որովհետև Թիֆլիսում նրանք ենթարկվում էին այնպիսի ազդեցությունների և տպավորությունների, որոնց շատ դժվար էր հակազդել Երևանից: Նրանց հետ խոսելու համար երկու տարվա ընթացքում ես հաճախ ճամփորդություններ կատարեցի Թիֆլիս և ամեն անգամ այնտեղ անցկացրի մեր կառավարության ծրագրերը: Այսպես եղավ, օրինակ, Կարսի, Նախիջևանի, Զանգեզուրի Հայաստանին կցելու խնդիրների վերաբերյալ, որոնք քննության առնվեցին և լուծվեցին Թիֆլիսում:
Հայաստանի սահմանների մասին Թիֆլիս նույնիսկ գնացել եմ բանակցելու զորավար Բիչի հետ, ով Կովկասում անգլիական զորաբանակի քաղաքական բաժնի վարիչն էր: Թիֆլիսում էին տեղի ունենում իմ բանակցությունները ամերիկյան բանակի գնդապետներ Հասկելի և Ռեյի հետ՝ Ադրբեջանի հետ եղած ընդհարման առիթով:
Այսպիսով, Թիֆլիսը Դաշնակիցների քաղաքական կենտրոնն էր նաև այն խնդիրների լուծման համար, որոնք Հայաստանի և հայերի համար առաջնակարգ կարևորություն էին ներկայացնում:
Պետք է ասեմ, որ Թիֆլիս ի այդ գերակշռող դիրքը բացասական ազդեցություն էր թողնում ընդունվելիք որոշումների վրա: Դաշնակիցների գլխավոր կենտրոնավայրը ենթակա չէր հայկական իրականության, հայ տեղական կյանքի և նրա էական պահանջների անմիջական տպավորություններին: Ամեն անգամ պետք էր լինում այդ ամենը պարզել բարձր կոմիսարների առջև, պետք էր լինում համոզել և ազդել նրանց վրա՝ բերելով ապացույցներ իրականությունից, որ նրանք հաճախ չէին տեսել սեփական աչքերով:
Երբ 1920թ. օգոստոսին առիթ ունեցա «Անկախության փոխառության» համար այցելել Փարիզ և Լոնդոն, այդ հանգամանքի վրա ես հրավիրեցի Անգլիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների ուշադրությունը ի դեմ Պալեոլոգի և Վանգիտարի: Նրանք խոստացան շտկել այդ թերին, բայց, ավա՜ղ, չորս ամիս հետո Հայաստանը դարձավ խորհրդային և բոլոր ծրագրերը խորտակվեցին մինչև անորոշ ապագա:
⁂
Ուրեմն, Դաշնակից ուժերի կենտրոնը՝ քաղաքական և վարչական, գտնվում էր Թիֆլիսում։ Գլխավոր տարրը, որ գերիշխում էր զինվորական ուժով և քաղաքական ազդեցությամբ, անգլիականն էր։ Գործերը ղեկավարում էր անգլիական բարձր կոմիսարը։ Սկզբում զորավարներ Ֆորիսթեր Ուոքերը, Քըրբին, Ասըրը, Բիչը, հետո եկավ քաղաքական անձ՝ Ուրոդրոպը, իսկ նրանից հետո գնդապետ Սթոքսն էր՝ վերջին գերագույն կոմիսարը։
Քանի որ ինձ հաճախ միևնույն խնդրի մասին առիթ էր ներկայանում խոսելու բոլոր գերագույն կոմիսարների հետ, կարող եմ վկայել, որ շատ անգամ ամենաէական խնդիրների վերաբերյալ նրանց մեջ կատարվող համաձայնություն գոյություն չուներ և նրանք միմյանց հետ վիճում էին, մանավանդ Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուիչները։ Իտալիայի ներկայացուցիչը ավելի կրավորական ընթացք ուներ և շատ քիչ ազդեցություն գործերի վրա։ Այսպիսով, Կովկասում անգլիական քաղաքականության մասին կարելի է խոսել ավելի մեծ իրավունքով, քան Դաշնակիցների՝ ընդհանրապես։ Քանի որ այդ քաղաքականության արտահայտությունները բազմաթիվ էին և անհնարին է կանգ առնել բոլորի վրա, ես գերադասում եմ տալ նրանց գլխավոր գծերը միայն։
Ի՞նչ էր փնտրում և ինչի՞ ձգտում անգլիական քաղաքականությունը Կովկասում։ Անգլիացիների երևալու առաջին վայրկյանից, այսինքն՝ 1918թ․ վերջին օրերից և 1919թ․ սկզբի ամիսներին, նրանք, անկասկած, ուզում էին հաջողեցնել երկու նպատակ․նախ՝ ամրացնել անդրկովկասյան հանրապետությունների անկախությունը՝ օգտվելով միաժամանակ Բաքվի նավթից, և երկրորդ՝ ադրբեջանական մահմեդական հանրապետությունը դարձնել ուժեղ և կենսունակ։
Այդ քաղաքականությունը Բաքվում տանում էր զորավար Թոմսոնը՝ առաջին անգլիական զորավարը, որ Բաքու էր մտել Միջագետքից և Պարսկաստանից։ Նրա հրահանգները Ղարարաբաղում և Զանգեզուրում իրագործում էր գնդապետ Շաթելուորթը։
Այդ երկու նպատակների մեջ զուգընթացաբար անգլիացիք այն ժամանակ աշխատում էին անպայման ազատել Կովկասը թուրքական գրավումից և խիստ միջոցներով ցույց տալ թուրքերին, որ նրանք իսկապես և փաստորեն պարտված էին։ Ուժեղացնելով մահմեդական Ադրբեջանին, նրանք թուլացնում էին մահմեդական Թուրքիան։ Այսպիսով, դա ոչ զուտ մահմեդական քաղաքականություն էր, այլ քաղաքականություն, որի նպատակն էր ուժեղացնել Ռուսաստանի սահմանի մեջ գտնված և հարուստ նավթահորերի տեր երիտասարդ պետությունը։ Հյուսիսային Կովկասի սահմաններում՝ Դաղստանում և Չեչնիայում, անգլիացիները այնքան էլ գործունյա չէին։ Այնտեղ չկային անգլիական զորքեր, կային միայն առանձին սպաներ։
Անգլիական գործուն քաղաքականության առաջին քայլերը Կովկասում եղան, մի կողմից ամեն տեսակի ջանքեր Ադրբեջանի սահմանների մեջ մտցնել Ղարաբաղի և Զանգեզուրի հայկական շրջանները, այնտեղ ամրացնելու նահանգապետի պաշտոնով նշանակված դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովի հեղինակությունը և մյուս կողմից՝ զորավար Շյուքրիի հրամանատարության տակ գտնված թուրքական զորքերի հեռացումը Կարսի շրջանից։
Որքան երկրորդ նպատակը՝ թուրք զորքերի հեռացումը ողջունվում էր հայերի և հայկական կառավարության կողմից, նույնքան առաջին նպատակը ջղայնացնում և նույնիսկ զայրացնում էր հայ ժողովրդի բոլոր խավերը և կուսակցությունները։
1919թ․ սկզբին՝ փետրվարի 24-ին, զորավար Ասըրը, անգլիական բարձր հրամանատարության ներկայացուցիչը Երևանում, հետևյալ գրությունը ուղղեց Հայաստանի արտաքին գործերի նախարարին․
«Ձերդ գերազանցություն,
Պատիվ ունեմ Ձեզ հաղորդել հետևյալ ռադիոգրի թարգմանությունը, որ մենք ստացանք զորավար Ֆորիստիեր Ուոքերից։
«Զորավար Թոմսոնը Բաքվից հեռագրում է, թե դոկտոր Սուլթանովը գնում է Շուշի իբրև ընդհանուր նահանգապետ Զանգեզուրի, Շուշիի և Ղարաբաղի շրջանների։
Նա այդ անում է առանց դնելու որևէ պահանջ ապագայում ադրբեջանյան վարչության վերաբերյալ․ նա այնտեղ է գնում միայն օրենքը և կարգը պահպանելու համար։
Նրան թույլ չի տրված զինվորական ուժի դիմելու և հայտարարված է, որ եթե նա չաշխատի modus vivendi հաջողացնելու համար և չսահմանափակի ազգամիջյան վեճերը, նա կհեռացվի պաշտոնից։ Նա ընդունակ մարդ է և եթե ցանկանա, կարող է շատ բան անել այդ շրջաններում, ուր լավ ծանոթ է և որտեղ Մուսավաթ կուսակցության քաղաքական պարագլուխն է, բայց շատ հնարավոր է, որ չկատարի իր խոստումները։ Մայոր Մասսոնը Փենջափի 54-րդ գնդից, հսկողություն կունենա այդ խնդրում և, միևնույն ժամանակ, կկարգադրի Անդրանիկի զորքերի հեռացումը, որոնք պիտի գնան տեղավորվելու Աղդամ և Շուշի»։
Ընդունեք, Ձերդ գերազանցություն, իմ անկեղծ համակրության զգացմունքները
Վ․ ԱՍԸՐ
Բրիտանական Գերագույն կոմիսարի ներկայացուցիչ Երևանում
Նորին գերազանցություն
Արտաքին գործերի նախարարին։
Երևան, 24 փետրվար, 1919»։
Զորավար Ասըրի այս հաղորդագրությանը Հայաստանի կառավարությունը անմիջապես պատասխանեց հետևյալ պաշտոնական գրությամբ․
«Փետրվար, 1919
Նորին գերազանցություն զորավար Ֆորիսթիեր Ուոքեր
Բրիտանական ուժերի հրամանատար Անդրկովկասում, Թիֆլիս
Բրիգադ-զորավար Ասըր,
Անգլիական ներկայացուցիչը Երևանում ինձ հաղորդեց ֆրանսերեն թարգմանությունը զորավար Թոմսոնի մի հեռագրի, որը Ձերդ գերազանցությունը ստացել է Բաքվից։
Հեռագիրը հաղորդում է, որ «դոկտոր Սուլթանովը գնում է Շուշի իբրև ընդհանուր նահանգապետ Զանգեզուրի, Ջեբրայիլի և Ղարաբաղի շրջանների և որ նա այդ անում է առանց դնելու որևէ պահանջ ապագայում ադրբեջանյան վարչության վերաբերմամբ»։
Հայաստանի կառավարությունը չի կարող համարել զորավար Թոմսոնի հեռագրի հաղորդելու փաստը իբրև արտահայտություն նույնիսկ անուղղակի ճանաչման Ադրբեջանի կառավարության` թեկուզ ժամանակավոր գերիշխանության իրավունքի այն գավառների վիճելի շրջանների վրա, որոնք այժմ պետք է ենթարկվեն դոկտոր Սուլթանովի իշխանությանը։
Հայաստանի կառավարությունը իր ժամանակին բողոք է հայտնել Ադրբեջանի կառավարության այս գլխավոր նահանգապետության հաստատելու առթիվ
Հայաստանի կառավարությունը այս խնդրի վերաբերյալ ևս սպասում է Խաղաղության խորհրդաժողովի վճռին և գտնում է, որ մինչև այդ որոշման օրը ներկայումս գոյություն ունեցող վիճակը պետք է պահպանվի և, անկասկած, չի կարող փոխվել Ադրբեջանի կառավարության միակողմանի կարգադրությամբ։
Հայաստանի կառավարության համար հետաքրքիր կլիներ իմանալ՝ արդյոք Խաղաղության խորհրդաժողովի կողմից 1919թ․ հունվարի 24-ի ընդունած որոշումը հաղորդվել է՞ Ադրբեջանի կառավարությանը, ինչպես այն հաղորդագրվել է Հայաստանի կառավարությանը 1919թ․ փետրվարի 19-ին Ձերդ գերազանցության միջոցով։
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, իմ խորին հարգանցս հավաստիքը։
Արտաքին գործերի նախարար
Դիվանապետ»։
Այս երկու հաղորդագրությունները չափազանց բնորոշ են ըմբռնելու այն միանգամայն անվերջ շփումները, ընդհարումները և պատերազմական գործողությունները, որոնք հետո տեղի ունեցան և անընդհատ շարունակվում էին երկու տարի։
Այժմ, հետադարձ ակնարկ ձգելով, կարող ենք ասել, որ այդ ընդհարումների հիմնական պատճառը սահմանների շուրջ եղած մշտական վեճն էր, որ ծագում էր Ղարաբաղի և Զանգեզուրի վրա ունեցած իրավունքների տարբեր ըմբռնումից։ Տնտեսապես Ղարաբաղը կապված է Բաքվի հետ, իսկ ազգագրական ու քաղաքական տեսակետից՝ Հայաստանի հետ։ Այստեղից էր ծագում վեճը։
Անգլիական իշխանությունը ամենայն միջոցներով պաշտպանում էր Ադրբեջանի հավակնությունները։ Հայաստանը ոչ մի կերպ չէր հաշտվում Ղարաբաղը և Զանգեզուրը Ադրբեջանին զիջելու հնարավորության հետ։ Այդ շրջանների հայ ազգաբնակչությունը անպայման ձգտում էր միանալ Հայաստանին։
Գնդապետ Շաթելուորթը սկսեց նրանով, որ առաջարկեց Անդրանիկին՝ թողնել Զանգեզուրը, որտեղ նա մտել էր Նածիջևանից՝ վերադառնալով Պարսկաստանից: Անդրանիկը հեռացավ անգլիացի կապիտան Գիբբոնսի ուղեկցությամբ: Գնդապետ Շաթելուորթը եկավ Գորիս, և այդ միջոցին անգլիական հրամանատարությունը խնդրց ինձ՝ կառավարության կողմից այնտեղ ուղարկել մի լիազոր՝ համոզելու հայ ազգաբնակչությանը հանգիստ մնալ:
Ես Գորիս ուղարկեցի իշխան Հովսեփ Արղությանին: Իշխանը Ղարաբաղի և Զանգեզուրի խնդրում առհասարակ չափավոր տեսակետներ ուներ: Նա յան կարծիքին էր, որ պետք է Ղարաբաղն ու Զնգեզուրը պետք է բաժանել Զաբուղի գծով: Բայց նա ժողովրդի կողմից այնպիսի թշնամության էր ականատես եղել դեպի գնդապետ Շաթեալուորթի առաքելությունը, որ վերադառնալով, կառավարությանը զեկուցեց, որ ազգաբնակչությունը լսել անգամ չի ուզում Ադրբեջանի հետ միանալու մասին: Ժողովուրդը ուղղակի սպառնում էր Շաթելուորթին:
Անգլիացիների հոգեբանության մեջ ներկա պարագայում դեր էին խաղում երկու հանգամանք: Դա ասում եմ, հիմնվելով անգլիացի զորավարների խոսքերի վրա:
Նախ, նրանք ակնարկում էին այն ահագին հողամասերի վրա, որ Հայաստանը պիտի ստանար Թուրքահայաստանի վեց վիլայեթներում, այնինչ Ադրբեջանը ոչ մի կողմից չէր կարող ընդարձակվել, բացի Ղարաբաղը: Երկրորդ, Ղարաբաղի լեռները Ադրբեջանի բնական սահմաններն են, որովհետև Հայաստանի անցքերը դեպի Քռի հովիտը Շուշիի և Ասկերանի վրայով ուղղակի սպառնում են Ադրբեջանի անվտանգությանը: Իսկ հայերը գտնում էին, որ Ղարաբաղի ժողովուրդը իր պատմական անցյալով և ուժեղ, քաջ ու անկախ հոգով Հայաստանի ողնաշարն էր ներկայացնում:
Այդ վեճերի հետևանքն էր ապստամբությունը և գրեթե բացարձակ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Մնացած հողային խնդիրներում անգլիական քաղաքականությունը չէր տարբերվում հայկականից: Անգլիացիները, ինչպես ասացի, հաջողացրեցին, որ մենք տիրանանք բազմաթիվ մահմեդական շրջանների, որոնք այն ժամանակ բոլորովին զրկված էին հայ ազգաբնակչությունից:
Երևանի հայ քաղաքական շրջանակներում երբեմն շփոթում էին անգլիացիների քաղաքականությունը Ղարաբաղում առհասարակ նրանց մեհմեդական քաղաքականության հետ: Կարծում էին, որ միշտ և ամենուրեք անգլիացիները պաշտպանում էին մահմեդականներին, բայց դա սխալ է: Նրանք մահմեդականներին պաշտպանում էին այնտեղ, որտեղ, իրենց կարխիքով, այդ էին պահանջում Ադրբեջանի կենսունակության պայմանները:
1920թ. Անգլիայի աջակցությունը Հայաստանի հանդեպ արտահայտվեց Հայաստանի բանակի համար 40 հազարանոց զենք ու ռազմամթերք ուղարկելով, որը այն ժամանակվա գներով արժեր 1.2 միլիոն ֆունտ սթեռլինգ: Հայերը անգլիացներին մեղադրում էին այն բանում, թե այդ զենքը հասավ շատ ուշ, թե զենքը այն տեսակից չէր, որին սովոր էին հայ զինվորները, և այդ մեղադրանքներն ու դժգոհությունը զուգադիպեցին 1920թ. աշնանը հայ-թուրքական պատերազմի անհաջող ելքի հետ:
Երբ ուշի ուշով ուսումնասիրում ես այն ժամանակվա անգլիական քաղաքականությունը, պարզ տեսնում ես, որ Անգլիան ուզում էր, որ հայերը, ինչպես և կովկասյան մյուս ազգությունները, կարողանային հետ մղել բոլշևիկյան առաջխաղացումը և տիրել Թուրքիայի հայկական վիլայեթներին: Իրենց ուժերով, իրենց սեփական ուժերով, հայերը չկարողացան անել դա: Եվ երբ անգլիացիները սկսեցին հասկանալ, որ հայերը չեն կարող իրագործել առաջադրված նպատակները, սկսեցին պաղել հայերից:
Անգլիական բարձր կոմիսարը այդ առիթով ասաց անգլիացիների համար բնորոշ մի նախադասություն. «Անգլիան խաղադրույք կատարեց անհաջող ձիու վրա», այսինքն, որ Հայաստանի և հայերի վրա դրած թուղթը չշահեց, քանի որ հայերը անկարող եղան իրագործել այդ դժվարին խնդիրը, որ վեր էր նրանց ուժերից:
Ինչ վերաբերում է անգլիացիների տեսակետին հայերի քաղաքական պահանջների, Հայաստանի սահմանների, նրա ծովային ելքի մասին, պետք է ասել, որ այդ խնդիրների քննությունը և լուսաբանությունը հանձնված էր զորավար Բիչին, ով վարում էր անգլիական անդրկովկասյան զորաբաժնի քաղաքական մասը: Նա երկար խորհրդակցություններ ունեցավ ինձ հետ այդ խնդիրների շուրջ, հավաքեց շատ թանկագին նյութեր, կազմեց ճիշտ, մանրամասն վիճակագրություն և ներկայացրեց Հայաստանի սահմանների մասին իր նախագիծը, որը շատ մոտ էր նախագահ Վիլսոնի որոշած սահմաններին:
Այն տեղեկությունները, որ ես այն ժամանակ ունեի, ցույց էր տալիս, որ զորավար Բիչը հավատացած էր, թե գրեթե բոլոր հայերը, որտեղ էլ որ գտնվեն, հետզհետե պիտի գան և հաստատվեն Միացյալ Հայաստանում: Ես կարծում եմ, որ եթե ոչ բոլորը, հայերի գոնե խոշոր մեծամասնությունը իսկապես պետք է գնային Հայաստան:
Անգլիական զինվորները՝ հնդկաստանցի գուրկոսները, շատ լավ էին վերաբերում մեր ժողովրդին, և չեղավ ընդհարման ոչ մի դեպք: Այլ ազգերի զինվորներ Հայաստանում չեղան, բացի երեք-չորս զինվորների, որոնք կային ֆրանսիական ներկայացուցչությունում:
Անգլիական անվան և դրոշակի վարկը շատ բարձր էր, և մենք նրա վրա հույսեր էինք դնում, երբ կազմում էինք դեպի թուրքական սահմանը առաջանալու ծրագիրը՝ Սևրի դաշնագրով մեզ տրված սահմաններին տիրանալու համար: Զորավար Բիչի, զորավար Նազարբեկյանի և Դրոյի հետ մենք մշակեցինք Թուրքիա մտնելու ծրագիր, որոշեցինք սննդատու կայանների կետերը, զորքերի տեսակները ու կազմը: Առաջին հերթին ենթադրվում էր առաջ շարժել 5000 հոգուց բաղկացած մի զորաբաժին 200 անգլիացի զինվորների ուղեկցությամբ, որի հետևանքով մեր գաղթականները աստիճանաբար պիտի մտնեին իրենց հայրենի երկիրը:
Այս ծրագրերը 1920թ. գարնանը բավանաչափ մշակված էին, բայց դրանց գործադրումը ձգձգվում էր Փարիզից և Լոնդոնից սպասված կարգադրության բացակայության պատճառով: Երևանում պարզ զգում էինք, որ մեր առջև կանգնած են հրատապ հարցեր՝ զինվորական ուժի կազմակերպության, թուրքերի հեռացման և գաղթականների վերահաստատման վերաբերյալ: Մենք այդ խնդիրներով Դաշնակիցներին դիմում էինք և՛ գրավոր, և՛ բերանացի: Իբրև նազմաթիվ այդպիսի դիմումների նմուշ եկ կբերեմ այն հուշագիրը, որ տրվց ֆրանսիական ներկայացուցիչ կապիտան Պուատեպարին՝ ֆրանսիական կառավարությանը ուղարկելու համար:
«Երևան, 6 Մարտի 1919
Թիվ 470
ՀՀ արտգործնախարարություն
Հուշագիր, տրված կապիտան Պուատեպարին, ֆրանսիական առաքելության ներկայացուցչին Երևանում՝ ֆրանսիական կառավարությանը ներկայացնելու համար:
Անհրաժեշտ է արագ կարգադրություններով և եռանդուն միջոցներով հայկական հողամասերից հեռացնել թուրք զինվորներին և սպաներին, որոնք դեռևս գտնվու են այնտեղ: Մինչև այժմ օսմանյան զորացրումը Հայաստանու չի իրագործվել և մեծաքանակ զինված խմբերր թուրք սպաների ղեկավարությամբ գտնվում են Ախալցխայի, Ախալքալաքի, Կարսի, Արդահանի, Նախիջևանի շրջաններում՝ հասնելով մինչև Էրզրում, Երզնկա, Ալաշկերտ, Բիթլիս, Վան:
Բացել Հայաստանի ճանապարհները և այնտեղ հաստատել կանոնավոր հաղորդակցություններ, գլխավորապես Տրապիզոնի, Էրզրում-Երզնկայի, Կարս-Ալեքսանդրապոլ-Էրզրումի, իգդիր-Բայազետի և Վանի միջև:Այս նպատակով, պետք է կարգի բերել ճանապարհները, կամուրջները, նրանց վրա զինվորական պահապաններ նշանակել, ձեռք բերել տեղափոպության միջոցներ (ավտոմոբիլներ):
Կազմակերպել հայկական զինված ուժ Հայաստանում, նրան միացնել այն զորաբաժինները, որոնք գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս, դնել այդ զորքերը ֆրանսիական սպաների հրամանատարության տակ և նրանց համար հայթայթել ռազմամթերք, հագուստ և բոլոր զինվորական անհրաժեշտ միջոցները, ինչպես և պաշարը:
Ապագա Հայաստանի կազմակերպությունը անհնար է առանց այս երեք հիմնական խնդիրների լուծման:
Բացի դրանցից, իբրև անհետաձգելի խնդիր, կազմակերպել, որքան հնարավոր է շուտ, հայ գաղթականների վերադարձը, որպեսզի կարելի լինի արագությամբ վերականգնել տնտեական կյանքը:
Աչքի առաջ ունենալով, որ այն շրջանները, որտեղ պետք է ուղարկվեն գաղթականները, բոլորովին ավերված են, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետևյալ հարցերի լուծման համար. ա) մատակարարումը, բ) քանդված տների և ավերված գյուղերի վերականգնում և վերաշինություն տեխնիկական տեսակետից (երկրագործական մեքենանար, արհեստների գործիքներ և այլն), գ) առողջապահական միջոցների կազմակերպություն:
Ա. Խատիսյան»:
Նույնանման հուշագրերով Հայաստանի կառավարությունը իր պատվիրակության միջոցով դիմել էր Փարիզի վեհաժողովին: Պատվիրակության գործերում կարելի է գտնել նման բովանդակությամբ բազմաթիվ հուշագրեր, բայց ամբողջ դժբախտությունն այն էր, որ մեծ պետությունները 1919թ. և 1920թ. մի մասի ընթացքում ամբղջապես զբաղված էին գերմանական հարցով, և այդ միջոցին թուրքերն ու բոլշևիկները կարողացան կազմակերպել բանակ և կազմել ծրագրեր, որոնց նպատակակետն էր Կովկասյան հանրապետությունների վերացումը: Եվ երբ հերթը հասավ Թուրքիայի հետ կնքվելիք դաշնագրին և Հայկական հարցին, Փարիզի վեհաժողովն արդեն կորցրել էր իր հեղինակությունն ու հմայքը:
Դրա հետ միաժամանակ Կովկասում անկում էր ապրում նաև նրա հեղինակությունը, որտեղ, ինչպես և ամենուր, նախ և առաջ գնահատվում է ուժը: Այդ տեսակետից շատ բնորոշ է մի միջադեպ, որ ինձ պատմել է զորավար Բիչը:
Անգլիական կառավարությունը նրան հանձնարարել էր գնալ պարսկական Ադրբեջան, անցնել Խոյ, Սալմաստ և տեսնել քրդական ցեղերին ու հայտնի քուրդ ցեղապետ Սմկոյին և համոզել նրան՝ ենթարկվելու նահանգապետին: Երբ զորավար Բիչը խոսք է բացում այդ մասին, Սմկոն պատասխանում է. «Չեմ հասկանում մի բան՝ ի՞նչ է նշանակում նահանգապետ: Ինչո՞ւ նա չի ձերբակալում ինձ: Չէ՞ որ ես իրեն չեմ հպատակվում և նա պարտավոր է ինձ ձերբակալ: Իսկ եթե նա չի կարողանում ինձ ձերբակալել, ուրեմն ուժ չունի, և այն ժամանակ էլ ինչ նահանգապետ և ինչո՞ւ պետք է հպատակվեմ իրեն»:
Խոսակցությունը տեղի է ունեցել երեկոյան, իսկ առավոտյան Սմկոն ցույց է տվել իր զորքը՝ 800 զինված ձիավորներ: Եվ զորավար Բիչը հասկացել է Սմկոյի պատճառաբանությունը:
Երբ ես հարցրեցի զորավար Բիչին, թե ի՞նչ էր պատասխանել Սմկոյին, նա ասաց, որ նրա պատճառաբանությունը համարել էր հիմնավոր և նրան նվիրել էր 800 անգլիական ոսկի:
Սկզբներում՝ 1918 և 1919 թվականներին, թուրքերը այդ ուժը զգում էին հանձին անգլիական զորքերի, իսկ 1920թ. անգլիացիները սկսեցին հեռանալ Կովկասից, և միայն դատարկ հրամաններն ու սպառնալիքները դադարեցին ազդեցություն գործելուց: Սկսվեց Անգլիայի ազդեցության անկումը: Ինչո՞ւ հեռացան անգլիական զորքերը: Ես չգիտեմ ուրիշ բացատրություն, քան խաղաղասիրական հոսանքի ծավալվելը Անգլիայում, բանվորական շարժման ուժեղանալը, որը պահանջում էր զորացրում և զինվորական ծախսերի կրճատում:
Երբ Անգլիայում վճռվեց Կովկասը դատարկելու հարցը, մենք ամեն միջոց ձեռք առանք, որպեսզի Հայաստանում անգլիական զորքերը որոշ ժամանակ ևս մնան, բայց չհաջողեցինք որևէ լուրջ արդյունքի հասնել:
Հարց էր բարձրացված 40 հազար իտալական զորքեր ուղարկելու մասին: Ես առաջարկություն ստացա Հայաստանում բնակարաններ պատրաստել 8000 իտալական զորքերի համար, բայց այդ զորքերը չեկան: Ինչպես հետո իմացանք, պատճառները նույնն էին: Իտալիայում բանվորները հրաժարվում էին Բաթում գնացող շոգենավերը բեռնել: Սկսվել էին բողոքի գործադուլներ: Հյուսիսային Իտալիայում ուժողանում էր բոլշևիզմը : Այսպես փոխվեց զորքեր ուղարկելու կարգադրությունը, և Հայաստանը մերկացավ դաշնակից զորքերից:
Իտալիան, առհասարակ, ավելի հետաքրքրվում էր Վրաստանով, քան Հայաստանով, այտեղ գտնելով իր համար հարկավոր անտառը, քարածուխը և մանգանը: Ծերակուտական Կոնտիի իտալական առաքելությունը այդ մասին ինձ բացահայտ հայտարարեց: Հայաստանու չկային մեծ հարստություններ, որոնք կարողանային գրավել Իտալիան և եվրոպական այլ երկրների դրամատիրական շրջանակները:
Ֆրանսիական զինվորական գործիչները՝ գնդապետ Շարդինին և կապիտան Պուատեպարը անձնապես միշտ կողմնակից էին ֆեդերատիվ սկզբունքի և մեզ միշտ համոզում էին պահպանել, որքան հնարավոր է, սերտ կապը Ռուսաստանի հետ: Ֆրանսիայի քաղաքացիական գործակալները նույնպես բաժանում էին այդ կարծիքները: Այստեղ արտահայտվում էր Ֆրանսիայի զգտումը՝ տեսնել հզոր Ռուսաստան, իբրև դաշնակից Գերմանիայի դեմ: Անկախ Կովկասի գաղափարը նրանց չէր ոգևորում: Կովկասի անջատման մեջ նրանք տեսնում էին Ռուսաստանի թուլացումը և անկեղծորեն հավատացած էին, որ Արևելքի փոքր ազգերը մեծ ազգերի կողմից պաշտպանության կարիք ունեն:
Այդ պատճառով, ֆրանսիական քաղաքականությունը անգույն էր և ոչ գործուն:
⁂
Փոքր պետություններից Հայաստանի հետ հարաբերություններ ունեին Հունաստանը՝ Պոնտոսի խնդրի, գաղթականների և Կարսի շրջանի հույն գյուղացիների մասին: Այդ հարցերի համար Երևան էր եկել մետրոօոլիտ Խրիսանֆը, ով բանակցություններ վարեց Հայաստանի կառավարության հետ՝ Հայաստանի և Պոնտոսի միջև համաձայնություն կայացնելու շուրջ: Բանակցությունները տեղի ունեցան Երևանում և ավարտվեցին համաձայնությամբ, որի մեջ հետո մենք մտցրեցինք լրացումներ, ու վերջնական ձևով համաձայնությունը խմբագրվեց մետրոպոլիտ Խրիսանֆին ուղղված իմ հետևյալ նամակի մեջ:
«Հայաստանի Հանրապետություն
Մինիստր-նախագահ
17 հունվար, 1920թ., Թիֆլիս
Գերապատիվ տեր,
Ի լրացումն իմ հունվարի 10-ի թիվ 173 գրության, պատիվ ունեմ հայտնելու Ձեզ, որ աչքի առաջ ունենալով, որ Ձերդ գերապատվությանը ներկայացրած գրությունը քննվել և ընդունվել է կառավարության և պարլամենտական շրջանակների կողմից, ես իրավունք չունեմ նրա մեջ մտցնել նոր փոփոխություններ և որևէ լրացումներ առանց նույն մարմինների լիազորության՝ աչքի առաջ ունենալով նույնպես, որ ներկայումս այդ գրության նյութ կազմող հարցերը Հայաստանի և Պոնտոսի պատվիրակությունների խորհրդակցությունների առարկա են կազմում: Եվ չընկնելու համար հակասությունների մեջ հիշյալ պատվիրակությունների հետ, ես, անհրաժեշտ եմ համարում ի լրացումն նախորդ գրության, անել հետևյալ հայտարարությունները:
Պոնտոսը, կազմելով Հայաստանի մի դաշնակից մասը, վայելում է կատարյալ ինքնավարություն իր ներքին գործերում, ունի իր տեղական պարլամենտը, և ունենալով բանակ՝ միացած Հայաստանի Հանրապետության բանակի հետ մեկ ընդհանուր հրամանատարության տակ, և ունենալով զինվորական նախարարություն, դրամական համակարգ, արտաքին քաղաքականություն, փոստ և հեռագրական վարչություն, ցամաքային և ծովային հաղորդակցության ճանապարհներ և այդ բոլորը ընդհանուր և միացյալ Հայկական Հանրապետության հետ, ինչպես և միևնույն պետական ֆինանսները, բացի տեղական ֆինանսներից, ունի միայն պարլամենտ Հայաստանին և Պոնտոսին վերաբերյալ ընդհանուր խնդիրների լուծման համար:
Մնամ ամենաանկեղծ հարգանքներով, Ձերդ գերազանցություն, Ձեր խոնարհ ծառա, Խատիսյան»:
Այս համաձայնությունը չիրագործվեց, և հույների պարտությունից հետո ամբողջ Պոնտոսը մաքրվեց հույներից:
⁂
Չեխո-Սլովակիան Հայաստան էր ուղարկել տնտեսական պատվիրակություն: Հաստատվեցին կապեր, որոնք փայլուն ապագա էին խոստանում:
Դոնի, Թերեքի և Կուբանի կառավարությունները նույնպես առանձին պատվիրակություններ ուղարկեցին Երևան: Բայց այն ոչ մի քաղաքական հետևանք չունեցավ, ինչպես և առհասարակ, ոչ մի համաձայնություն չկայացավ Հայաստանի Հանրապետության կառավարության և ռուս կամավորական բանակի միջև:
Միակ լուրջ դրությունը, որ ստացվեց Երևանում Կամավորական բանակի ներկայացուցչից՝ գնդապետ Զինկևիչից, այն պաշտոնական հաղորդագրությունն էր, թե զորավար Դենիկինը դե ֆակտո ճանաչում է Հայաստանի, ինչպես և Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը:
Զորավար Դենիկինի կողմից երկրորդ քայլը եղավ հայկական բանակի համար մեկ միլիոն փամփուշտ առաջարկելը, բայց դրանք մնացին ճանապարհին՝ Ղրիմից դեպի Պոլիս տեղափոխության միջոցին անհետացան և չհասան Հայաստան: Ոչ մեկ այլ հարաբերություն ռուս կամավորական բանակի հետ Հայաստանը չունեցավ: Դա ևս պնդում եմ անվերապահ կերպով:
Միացյալ Նահանգները Հայաստանում իսկապես քաղաքական գործուն դեր չկատարեցին, բայց կարող էին վճռական դեր խաղալ, եթե իրագործվեր Ուիլսոնի գաղափարը Ամերիկայի կողմից Հայաստանի մանդատը ընդունելու մասին: Սակայն այդ գաղափարը հավանություն չգտավ Ամերիկայում և Ամերիկայի դերը մնաց զուտ մարդասիրական: Բայց մանդատի խնդրի ուսումնասիրության համար Հայաստան և Թուրքիա ուղարկվեց հատոկ հանձնախումբ զորավար Հարբորդի նախագահությանմբ: Այդ հանձնախումբը անցավ ամբողջ Թուրքիայով, եղավ Սվազում, Էրզրումում, Սարիղամիշում, Կարսում, Երևանում, Թիֆլիսում, Բաթումում և ապա վերադարձավ Ամերիկա: Սվազում զորավար Հարբորդը տեսավ Մուստաֆա Քեմալին, խոսակցություն ունեցավ կառավարության նախագահ Ռաուֆ բեյի հետ, պարզեց նրանց տեսակետները, եկավ Կարս, այնտեղ հանդիպեց նահանգապետ Ղորղանյանի հետ և 1919թ. սեպտեմբերի 25-ին հասավ Երևան:
Զորավար Հարբորդի առաքելության մասին մենք արդեն գիտեինք Փարիզից մեր ստացած հեռագրերից: Գիտեինք, որ նրա զեկուցումից շատ բան է կախված և լրջորեն պատրաստվում էինք նրա հանձնախմբին ընդունելու համար:
Հարբորտի գալուց մեկ ամիս առաջ կառավարությանը հաղորդվել էր նրան հետաքրքրող հարցերի ցուցակը, որոնք համար մենք պատրաստում էինք շատ մանրամասն պատասխաններ: Մի շարք առանձին հարցեր հանձնվել էին մասնագետներին, մոտ 25 հազար ռուբլի ծախսվեց միայն իբրև վարձատրություն գրողներին: Մոտ 40 մարդ երկու ամիս աշխատում էր: Ստացվեցին շատ ընդարձակ և թանկարժեք նյութեր: Պատասխաններն ընդգրկում էին Հայաստանի պատմությունը, քաղաքականությունը, տնտեսությունը, նրա հարևանների վիճակը, ժողովրդի, կառավարության, եկեղեցու, արդյունաբերության դրությունը, մի խոսքով՝ տեղեկությունների այն ամբողջ ծավալը, որոնց հիման վրա կարելի է գաղափար կազմել ժողովրդի և պետության մասին:
Երևանում զորավար Հարբորդը ընդունվեց մեծ շուքով: Ժամը 2-ին իմ բնակարանում հավաքվեցին բոլոր օտարազգի ներկայացուցիչները և ժամը 8-ին մենք գնացինք քաղաքի սահմանում՝ Հրազդանի կամրջի մոտ, զորավարին և նրա հանձնախմբին դիմավորելու: Ճանապարհին կանգնած էին զորքերը, որբերը և ժողովրդի բազմությունը, որոնք բուռն խանդավառությամբ դիմավորեցին ամերիկացիներին: Ազգային երգ, պատվո պահակախումբ, ոգևորված ողջույններ, ծաղիկներ՝ այս ամենը մի տեսակ տոնական տրամադրություն էին ստեղծում:
Հենց նույն օրը երեկոյան և երեք օր շարունակ մենք նիստեր ունեցանք: Հանձնախումբը ուսումնասիրում էր մանդատի խնդիրը: Պետք է ասել, որ Երևան մտնելու նախօրյակին հանձնախումբը ճանապարհին քրդերի կողմից ենթարկվել էր հրացանաձգության, սպաներից մեկը թեթև վիրավորվել էր, իսկ ինքնաշարժը երեք տեղից գնդակներ էր ընդունել: Այս դեպքը զորավար Հարբորտին ցույց էր տվել մեր հարևանների հոգեբանությունը:
Կառավարությունը առաջին օրն իսկ երեք ժամ խորհրդակցություն ունեցավ զորավար Հարբորտի հետ: Նա ծանոթացավ յուրաքանչյուր նախարարի կենսագրությանը, նրա կրթական պատրաստությանը, մի խոսքով՝ հետաքրքրվեց բոլոր մանրամասնություններով: Նիստից հետո կառավարությունը ճաշ տվեց ի պատիվ զորավարի և նրան թուր նվիրեց:
Գալով գործնական մասին, պետք է ասեմ, որ, ինչքան կարելի էր հասկանալ, զորավարը, որ ընդհանրապես սաստիկ վերապահ ու լռակյաց մարդ էր, արդեն այն ժամանակ այն համոզմունքին էր, որ եթե Ամերիկան ստանձնի մանդատը, ապա պետք է լինի ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ Փոքր Ասիայի և Անդրկովկասի վրա՝ Ալեքսանդրետից մինչև Բաքու, այսինքն՝ Միջերկրականից մինչև Կասպից ծով: Այդ եզրակացության էր հանգել հանձնախումբը՝ նկատի առնելով հաղորդակցության ճանապարհները, գլխավորապես ծովային և տնտեսական պայմանները:
Ամերիկացիներին շատ էր զբաղեցնում այն հարցը, թե ինչպես կապ պահպանել Հայաստանի հետ՝ Դարդանելը փակվելու պարագայում: Այդ պատճառով, նրանք կարծում էին, թե պետք է ամուր կերպով կանգնել Ալեքսանդրետում և Դարդանելի փակման պարագայում երկաթուղով անցնել մինչև Կովկաս: Այդ պատճառով, ծրագրվում էր երկաթուղային գիծ ամբողջ Փոքր Ասիայի, Անատոլիայի և Անդրկովկասի վրայով:
Մյուս կողմից, ամերիկացիները կամենում էին մանդատի խնդիրը կապել վառելիքի, այսինքն՝ Բաքվի նավթի հետ: Նրանց թվում էր, որ տնտեսական հայեցակետիից Փոքր Ասիան և Անդրկովկասը ներկայացնում են մեկ ամբողջություն, որը, հոգատար մանդատերի տեսակետից, անկարելի է բաժանել և այդ պատճառով՝ Հարբորտի հանձնախումբը արտահայտվեց հոգուտ միացյալ մանդատի:
Իր կատարած ուսումնասիրությունից հետո զորավար Հարբորտը գնաց Ամերիկա, և, ինչպես հայտնի է, Ամրիկան սկզբունքով մերժեց ընդունել մանդատը: Այդ, ինչպես և Հայաստանի սահմանների խնդրում նախագահ Ուիլսոնի բարեացակամությունը իրական հետևանքներ չունեցան:
Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ զորավար Հարբորտը ինձ հետ մենակ մնալով իմ առաձնասենյակում, պատմեց, թե ինձ ողջույն է բերել Անկարայի կառավարության նախագահ Ռաուֆ բեյից, որին ես ծանոթ էի դեռ Տրապիզոնի բանակցությունների ժամանակից, և որ Ռաուֆ բեյը պատրաստ էր անմիջապես բանակցությունների մեջ մտնել Երևանի կառավարության հետ: Զորավար Հարբորտը իր կողմից խորհուրդ էր տալիս սկսել այդ բանակցությունները: Մենք այդ խորհրդին չհետևեցինք, հավատացած լինելով, որ մեր խնդիրները պետք է լուծվեն Փարիզում: Համենայն դեպս, եթե բանակցությունների մեջ էլ մտնեինք, հավանաբար գործնական և ցանկալի արդյունքներ պիտի չստանայինք: Մենք մեր ամբողջ հույսը դրել էինք Փարիզի վրա:
Եթե հիշատակենք նաև քաղաքական որոշ դերը, որ աշխատում էր խաղալ գնդապետ Հասկելը Խաղաղության վեհաժողովի լիազոր մատակարարման գործում, և նրա փոխանորդ գնդապետ Ռեյը, կարող ենք սպառված համարել «Դաշնակիցների» դերը Կովկասում և մասնավորապես՝ Հայաստանում:
Բայց գնդապետ Հասկելի դերը հայ ժողովրդին սնունդ մատակարարելու, որբերին խնամելու, արհեստանոցներ բացելու գործում իրավամբ հսկայական էր: Իբրև պետ ահագին ոչ-քաղաքական մի կազմակերպության, որի ցանցը տարածվում էր ամբողջ Հայաստանում և որը գեղեցիկ կերպով ըմբռնում էր իր գործը և անձամբ մտնում նրա բոլոր մանրամասնություն երի մեջ, Հասկելը իր անունը ոսկի տառերով գրեց հայ ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանման գործում:
Նա Հայաստանը բաժանել էր մի քանի շրջանների: Ամեն մի շրջան ուներ իր կառավարիչը, կառավարիչը ուներ իր պահեստը, որտեղ հասնում էր պաշարը և հագուստը Ալեքսանդրապոլի կենտրոնական պահեստից:
Մատակարարման գործի մեքենան պտտվում էր ամեն տեսակ ծանր դժվարությունների մեջ: Չկային բավարար թվով վագոններ և շոգեկառքեր ապրանքների տեղափոխության համար, չկային շինություններ նոր որբեր ընդունելու համար: Հաճախ պետք էր լինում ընտրություն կատարել դպրոցների և երեխաների ապաստարանների միջև: Պատահում էր, որ ծառայողները բռնվում էին զեղծումների մեջ: Մի խոսքով, գործը առաջ էր տարվում մեծ դժվարություններով: Գաղթականները չէին ուզում զրկվել իրենց բաժիններից, երբեմն ավելացնում էին իրենց թիվը, հաշվետեսներին սպառնում էին և հող էր ստեղծվում բախումների ու անախորժությունների համար:
Շատ անգամ ինձ պատահել է անձամբ միջամտել ընդհարումներին: Խնամատարության նախարար, բժիշկ Ա. Բաբալյանի և նրա օգնական, բժիշկ Հ. Տեր-Միքայելյանի հետ ամբողջ երեկոներով քննել ենք ցուցակները և որոշել իսկական կարիքի չափը:
Աշխատանքի երկար ամիսներ, հարյուրավոր աշխատողներ, միլիոնավոր կերակրվածներ, հազարավոր մահվան փրկվածներ, բազմաթիվ զինվորներ, որոնք իրենց քաղցը հագեցնում էին ամերիկյան ալյուրով, ծախսված միլիոնավոր դոլարներ՝ ահա ամերիկացիների մարդասիրական գործունեության իսկական պատկերը:
Եզրափակելով վերը ասվածները Կովկասում Դաշնակիցների դերի մասին, ես, իմ անձնական տպավորությունների հիման վրա կարող եմ ասել, որ Դաշնակիցները, գլխավորապես անգլիացիները, իրենց ժամանման սկզբնական շրջանում, միանգամայն անկեղծորեն ցանկանում էին ամրացնել և հաստատել նորակազմ հանրապետությունների անկախությունը: բայց նրանք չափազանց դանդաղ էին լուծում հասունացող հարցերը: Նրանց տրված էր շատ քիչ նախաձեռնություն և իրավունք՝ ծագող հարցերը տեղում վճռելու համար:
Այստեղից առաջ էր գալիս որոշ անվստահություն նրանց ընդունակության վրա կյանքը կանոնավորելու համար:
Մյուս կողմից, Փարիզի վեհաժողովը չափազանց ուշացնում էր զբաղվել Թուրքիայի խնդիրներով և քեմալականներին ժամանակ տվեց ուժեղանալու համար: Իսկ հետո, երբ Ռուսաստանը վերջացրեց իր ներքին քաղաքացիական կռիվները, Դաշնակիցները վախեցան բարդություններից և հեռացան՝ բախտի բերմունքին ձգելով նորակազմ հանրապետություններին:
Այդ պատճառով, Դաշնակիցների մասին առհասարակ մեր ժողովուրդը սկսեց մտածել և արտահայտվել մեծ դառնությամբ: Եվ այդ զգացումը մնաց մինչև այսօր: Ինչպես լինում է շատ հաճախ, համաշխարհային քաղաքականության գլխավոր գծերը ստեղծվում էին զոհերի համար աննկատ կերպով և հարվածները երևան էին գալիս կարծես թե անակնկալ, բայց այդպես էր թվում միայն առաջին հայացքից:
Պատմական վերլուծությունից պարզ երևում է, որ Դաշնակիցները Կովկաս եկան ոչ թե կովկասյան ժողովուրդների սիրո համար և հեռացան այնտեղից ոչ թշնամությունից դրդված: Նրանց մեզ մոտ բերեց հաշվարկը: Այդ հաշվարկը չարդարացավ, և նրանք հեռացան, թողնելով մեզ ամենադժվարին րոպեին, միանգամայն անօգնական և մենակ: Նրանց դերը դա եղավ:
ej24x4sr5374wh5767g1kdsp5bdszy0
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԶ
0
151422
396736
2026-09-18T08:02:54Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը]] |section = Գլուխ ԺԶ. Ուղևորություն Փարիզ և Լոնդոն |previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԵ|Գլուխ ԺԵ]] |next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԷ|Գլուխ ԺԷ]] |year...»:
396736
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը]]
|section = Գլուխ ԺԶ. Ուղևորություն Փարիզ և Լոնդոն
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԵ|Գլուխ ԺԵ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԷ|Գլուխ ԺԷ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Այսպես, ուրեմն, 1920 թվականի դեկտեմբերի 20-ի առավոտյան ես մտա Թիֆլիս, որտեղ մնացի մինչև 1921 թվականի փետրվարի 13-ը, այսինքն՝ ընդամենը 55 օր, և ապա հրավիրվեցի Փարիզ՝ պատվիրակության հեռագրով:
Թիֆլիս գալով՝ ես այցելության գնացի վրաց կառավարությանը, որը չէր սպասում կարմիր բանակի հարձակում, որովհետև դաշն էր կնքել Խորհրդային Ռուսաստանի հետ: Մյուս կողմից, թուրքական ներկայացուցչությունն էլ Վրաստանի հանդեպ թշնամական զգացմունքներ և ձգտումներ ցույց չէր տալիս:
Թիֆլիսում խաղաղ ապրում էին իտալական, անգլիական և ֆրանսական առաքելությունների ներկայացուցիչները: Իտալիան նույնիսկ ուներ դեսպան՝ Չերուտտիին: Բարձր կոմիսարը փոխարինվել էր դեսպանով: Կյանքը Թիֆլիսում առերևույթ այնքան անհոգ էր, որ թատրոնները լիքն էին, տեղի էին ունենում զվարճություններ, ներկայացումներ, ընդունելություններ: Բայց իրենց հոգու խորքում ամենքն էլ զգում էին, որ դրությունը անկայուն է: Կյանքի թանկությունը ավելի և ավելի զգալի էր դառնում, ռուբլին հետզհետե արժեզրկվում էր:
Կապիտան Պուադըբարը անկախ Վրաստանի վերջին օրերի մասին գրած իր գրքում նկարագրում է այդ ժամանակշրջանը: Հետաքրքրական տեղեկություններ կարելի է գտնել նույնպես Henri Barbusse-ի գրքում՝ «Les extravagances bolcheviques et l’épopée arménienne»: Այս գիրքն ընդգրկում է Հայաստանի նախախորհրդային շրջանը, Բաքվի անցքերը, անգլիացիների գալը և բավական ամփոփ կերպով պարզում Կովկասի ազգամիջյան հարաբերությունները:
Այդ ժամանակաշրջանում՝ Հայաստանի խորհրդայնացումից մինչև Վրաստանի անկումը, հայերի դրությունը չափազանց ծանր էր: Խորհրդային Հայաստանը բոլորովին կտրված էր արտաքին աշխարհից: Ոչ մի ապրանք, մարդիկ, հրատարակություններ, նույնիսկ՝ լուրեր, չէին անցնում սահմանի այն կողմը: Հայաստանը գտնվում էր բանտարկված վիճակում:
Իսկ Վրաստանը արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցություն ուներ Բաթումի և Փոթիի վրայով: Հայերը Վրաստանում արդեն զգում էին, որ իրենք իսկական քաղաքացիներ չեն: Մանավանդ ծանր էր այն հայերի դրությունը, որոնք այստեղ էին եկել զանազան գաղութներից՝ Բուլղարիա, Ռումանիա, Իզմիր, Պոլսի շրջակայքից՝ Հայաստան անցնելու նպատակով: Նրանք չէին ուզում մտնել «խորհրդայնացած» Հայաստանի սահմանները և, միևնույն ժամանակ, միջոցներ չունեին վերադառնալու համար: Իսկ Վրաստանը թույլ չէր տալիս նրանց մնալ իր սահմաններում: Շատերը գալիս էին ինձ մոտ խորհուրդ հարցնելու կամ որևէ օգնություն կամ դրամ խնդրելու իբրև մի մարդու, ով փոխառության գործով արտասահման եկած ժամանակ քարոզչություն էր արել Հայաստան տեղափոխվելու համար: Դրամական պահանջների շատ համառ դեպքեր եղան, նույնիսկ սպառնալիքներով՝ հարուստների հասցեին:
Այդ ընթացքում Փարիզից Թիֆլիս եկավ փաստաբան Հովհաննես Զավրյանը, իսկ Պոլսից՝ Սրենցը: Նրանք եկել էին զանազան գործերով, ի միջի այլոց, օգնություն կազմակերպելու այն հայերի համար, որոնք նեղ վիճակի մեջ էին վերջին անցքերի հետևանքով: Այս երկուսի ուղեկցությամբ ես դիմումներ արեցի հայտնի ունևոր անձանց և կարողացա որոշ գումար հավաքել հայ գաղթականների՝ Պոլիս վերադարձնելու համար: Հիշում եմ Արսլանբեկ գյուղի բնակիչների առանձնապես ծանր վիճակը, որոնք ամեն ինչ ծախելով եկել էին Հայաստան հաստատւելու համար և կանգ էին առել Բորչալուի գավառի չեզոք գոտում, որտեղից ստիպված էին նորից վերադառնալ: Հիշում եմ Արաբյան բազմանդամ ընտանիքին, որ ամեն ինչ վաճառելով Իզմիրում, եկավ Երևան, հետո, Ալեքսանդրապոլի դաշնագրի կնքման օրը, վերադարձավ Թիֆլիս՝ թողնելով իր ամբողջ գույքը և հազիվ կարողացավ դուրս պրծնել Թիֆլիսից և հետ գնալ Իզմիր, որտեղից փախավ Հունաստան: Այսպիսի պատկերներ բազմաթիվ էին:
Դրության կատարյալ անորոշությունը ջղայնացնում էր ժողովրդին: Բոլոր նրանք, որոնք միջոցներ և հնարավորություններ ունին, երազում էին Եվրոպա կամ գոնե Պոլիս գնալու մասին: Բայց վրաց կառավարությունը, խուճապ չստեղծելու համար, արգելեց դուրս տանել օտար արժեքավոր դրամներ, գոհարեղեն և թանկագին մետաղներ: Մարդիկ սկսեցին խորամանկության դիմել. հալում էին արծաթը, օրինակ՝ արծաթե ինքնաեռը, և ստացված արծաթի կտորները ամրացնում պայուսակների ծածուկ մասերում և այդպես ճանապարհ էին ընկնում:
Սկսվել էր օտար դրամների եռանդուն առևտուրը. անգլիական ոսկին արժեր 400 ռուբլի, հետո ավելի բարձրացավ:
Ինձ մոտ՝ տանը, բացի սև, շատ վատ հացից ուրիշ ուտելու բան չկար: Հաճախ կանգ էինք առնում ուտեստեղենի խանութների առաջ և հեռվից նախանձով նայում մեզ համար անմատչելի կարագի և ապուխտի վրա: Երեկոները և ցերեկները սենյակում նստում էինք վերարկուներով և կրկնակոշիկներով, որովհետև վառելու փայտի պակասության պատճառով բնակարանները չէին տաքացվում:
Այդպես էին կյանքի հակասությունները: Կյանքը, արտաքին նշաններով, իբր թե բնականոն էր, բայց, ըստ էության, արդեն զգացվում էր, որ փլուզումը մոտենում է: Աչքի անցկացնելով այն ժամանակվա լրագրերը, օրինակ, ռուսերեն «Սլովո» լրագիրը, ստանում էինք խաբուսիկ տպավորություն, իբր թե կյանքը ընթանում է սովորական կերպով: Ահա աչքիս առջև են այդ լրագրի համարները՝ հունվարի 11-ից մինչև փետրվարի 13-ը: Հայտարարությունները թատերական ներկայացման, այն մասին, որ մեքենագիր օրիորդների կարիք կա, վաճառվում են հայելիներ, նշանակված է Գիտական ընկերության նիստ. ամեն ինչ, կարծես, կատարվում էր հանգիստ ու խաղաղ ապրող մի քաղաքում: Բայց իրոք, չկար փայտ վառելիքի, դրամ չկար կարագ գնելու, չկային կյանքի ամենատարրական հարմարություններ, չկար ջուր ջրանցքում, նավթ՝ լամպարի համար, ամեն տեղ տեսնում էինք հերթերի շարքեր, իսկ նավթի խանութների առաջ կռիվներ էին տեղի ունենում:
Այդ հողի վրա նորից սկսել էր ծայր տալ բոլշևիկյան քարոզչությունը: Իմ ապրած թաղամասում կանայք սկսել էին նորից խոսել այն մասին, թե հարուստների մոտ՝ ներքնատներում, «ոսկով լիքը տոպրակները պատրաստ են», որ «ահագին քանակությամբ շաքար» ծածկված է քարվանսարաներում, մի խոսքով՝ գրգռիչ լուրերը ծնունդ էին առնում ամեն վայրկյան և ծավալվեին:
Թիֆլիսի հայ ազգաբնակչությունը, տեսնելով վրաց կառավարության անբարյացկամ վերաբերմունքը, անհանգստության նշաններ էր ցույց տալիս, իսկ վրացիները սկսել էին մեղադրել հայերին, որ նրանք սպասում են «ռուս բոլշևիկների» գալուն:
Այդ ժամանակներում Թիֆլիսում սկսեցին երևալ զանազան ճանապարհներով Հայաստանից փախած և լեռներով՝ ձյուների միջով եկած գործիչներ: Նրանք շատ շուտով իրար գտնում և հավաքվում էին Վրաստանի Հայոց Ազգային խորհրդի շուրջը, Սերդիևսկայա փողոցի վրա: Նրանցից մի քանիսի ոտքերը, մատները ցրտահարվել էին: Առաջին օրերին բնակարան, աշխատանք, ծանոթներ էին փնտրում: Հայերի կազմակերպական ընդունակությունը այստեղ ևս օգնության եկավ: Եկածները դասավորվեցին համաձայն իրենց արհեստների, գործ գտան ու տեղավորվեցին: Վրաստանի Սահմանադիր ժողովի հայ անդամները միջնորդ էին դառնում եկվորների ու վրաց իշխանության միջև, և բոլոր դժվարությունները խաղաղությամբ հարթվում էին:
Ինքս անձամբ զգում էի, որ թեև ծնվել եմ Թիֆլիսում, 17 տարի այստեղ աշխատել քաղաքային ինքնավարությունում, վարել քաղաքի առաջին պաշտոնը, բայց և այնպես հյուր եմ այս քաղաքում: Զարմանալի արագությամբ ազգայնացումը և անկախության գաղափարը վերածնել էր ամենքս: Ես անցնում էի քաղաքի փողոցներով, կարծես թե արտասահմանում լինեի և չէի էլ փորձում ամուր կերպով հաստատվել այնտեղ: Մտքերը զբաղված էին Հայաստանի և հայ ժողովրդի հոգսերով…:
Շաբաթներն անցնում էին: Հաճախ էինք տեսնվում իրար հետ և աշխատում էինք նախ և առաջ կապեր ստեղծել մեր քաղաքական բարեկամների հետ Եվրոպայում, Պոլսում և Երևանում: Ու թեև դժվարությամբ, բայց այդ կապերը հաստատվեցին, գնացին նամակներ, հեռագրեր: Հարկավ, այս պարագայում ևս անգնահատելի պատմական դեր խաղաց Հ. Յ. Դաշնակցությունը, որի միջոցով հնարավոր եղավ կարճ ժամանակում կապեր հաստատել ամեն կողմի հետ: Այդ կապերի շնորհիվ հնարավոր եղավ իմանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում և Եվրոպայում:
Քաղաքական տեսակետից դրությունը դառնում էր հուսահատական:
Մենք դա սկսեցինք զգալ պարզ կերպով: Եվրոպական դիվանագիտության առջև դրվում էր մի ծանր խնդիր. ինչպե՞ս «միացնել» Հայաստանը, ի՞նչը ի՞նչի հետ «միացնել»՝ Խորհրդայի՞ն Հայաստանը «միացնել» քեմալական Թուրքիայի մի մասի հետ:
Կյանքը չէր սպասում: Եվրոպական պետությունները ստիպված էին եթե ոչ լուծել Մերձավոր Արևելքի խնդիրը, գեթ որևէ կերպ պարզել և մերձենալ նրա լուծմանը:
Գտնվելով Թիֆլիսում և Պարսկաստանում՝ հայ քաղաքական գործիչները ոչ մի իրական դեր խաղալ չէին կարող: Մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Փարիզում պահել էր մեր դիրքերը և շարունակում էր իր աշխատանքը:
1920 թվականի դեկտեմբերի 31-ին Փարիզ գնացող Պ. Ն.-ի միջոցով մեր պատվիրակության նախագահ Ահարոնյանին ուղարկեցի մի նամակ՝ տալով վերջին դեպքերի մանրամասն նկարագրությունը: Այն ժամանակ դեռ կանոնավոր փոստային հաղորդակցություն չկար Կովկասի և Փարիզի միջև:
1921 թվականի հունվարին Փարիզում արդեն սկսել էին խոսիլ այն մասին, որ փետրվարին կամ մարտին Լոնդոնում պիտի կայանա մեծ պետությունների խորհրդակցություն Մերձավոր Արևելքի խնդրի մասին: Հետո, փետրվարի կեսին, հայտնի դարձավ, որ ճիշտ մարտի սկզբին Լոնդոնում պիտի գումարվի խորհրդաժողովը: Տեղեկանալով այդ մասին՝ ՀՀ պատվիրակության նախագահը Լոնդոնի մեր ներկայացուցիչ, զորավար Բագրատունու միջոցով Թիֆլիս հեռագրեց հետևյալը.
«Անգլիական Բարձր կոմիսարին, Թիֆլիս, 10 փետրւվար, 1921 թ.
Խնդրում եմ հաղորդել հետևյալ տեղեկությունը Բեկզադյանին կամ Խատիսյանին.
Անհրաժեշտ է անմիջապես ուղարկել ամենակարճ ճանապարհով Իտալիա՝ առանց կանգ առնելու Պոլսում՝ Հայաստանի Հանրապետության նախկին նախարարական կազմերի մի քանի անդամներին, շատ կարևոր մի խորհրդակցության համար Իտալիայում, մեր բոլոր արտասահմանյան դիվանգիտական ներկայացուցիչների հետ: Հաղորդեք՝ ում պետք է: Ճանապարհի ծախսերը հարկ եղած դեպքում կվճարվեն իմ կողմից»:
1921 թվականի փետրվարի 12-ին ես ստացա հետևյալ նամակը Թիֆլիսի ամերիկյան հյուպատոս Ջոն Ռանդոլֆից.
«Հարգելի պարոն Խատիսյան,
«Սրա հետ կցված է այն հեռագրի պատճենը, որը այս րոպեիս ստացվեց ձեզ համար Փարիզից: Ձերդ անկեղծ՝ Ջոն Ռանդոլֆ:
«Թիֆլիս, Ալեքսանդր Խատիսյանի համար: Ահարոնյանը ձեզ հատուկ խնդրում է շտապեցնել ձեր ուղեևորությունը՝ փետրվարին Փարիզ հասնելու համար»:
Ստանալով այդ հեռագրերը՝ մենք հավաքվեցինք նախկին նախարարներից մէկի տանը: Խորհրդակցությանը ներկա էին Աբրահամ Գյուլխանդանյան, Սարգիս Արարատյան, Արշակ Ջամալյան, Գ. Ղազարյան և ես: Որոշվեց, որ ես և Արարատյանը անմիջապես ճանապարհվենք Փարիզ: Երկու օրվա ընթացքում մենք ստացանք վիզաներ Հայաստանի իտալական ներկայացուցիչ Գորինիից և անգլիական բարձր կոմիսար, գնդապետ Սթոքսից, և փետրվարի 13-ի առավոտյան ժամը 10-ին ճանապարհվեցինք Բաթում:
Այն անցագիրը, որով ես դուրս եկա Թիֆլիսից, այս րոպեին ևս իմ առջև է: Նրանով այժմ էլ եմ ճամփորդում, բայց նրան կցված է նաև Փարիզի ՀՀ պատվիրակության կողմից տրված անցագիրը: Նրա վրա կա Հայաստանում եղած միակ օտար դիվանագիտական ներկայացուցչության կնիքը , այն է՝ իտալական դեսպանի՝ la Legaziona d’ltalia a Erivan, Ministro Corini: Հայաստանում օտար դիվանագիտական ներկայացուցչի կողմից առաջին և վերջին վիզան էր:
Մեր ճանապարհվելու օրը առավոտյան ժամը 7-ին ինձ այցելեց Հ. Յ. Դաշնակցության Թիֆլիսի կարևոր գործիչներից մեկը՝ Կորյուն Ղազազյանը, և հաղորդեց, որ գիշերը լուրեր են ստացվել հայ-վրացական սահմանագլխին՝ Բորչալուի գավառում, ինչ-որ ընդհարման մասին, որ վրաց իշխանությունները անհանգստացած են և խնդրում են հայ գործիչներից իմանալ, թե ի՞նչ է կատարվում և հանգստությունը վերականգնել: Միջադեպի բնույթը և ծավալը մեզ ևս հայտնի չէր:
Ժամը 9-ին ես սպասում էի նախապես պատվիրված կառքին, բայց այն ուշացավ: Ես հեռախոսեցի կայարան և խնդրեցի պահել գնացքը, մինչև որ հասնեմ: Վերջապես, ժամը 9.30-ին եկավ կառքը:
Փողոցներում մարդիկ հավաքվում էին խումբ-խումբ և խուզարկվում: Փողոցում հանդիպած վրաց կառավարության մի պաշտոնյա ինձ հաղորդեց, որ սահմանի վրա տեղի է ունեցել բոլշևիկյան հարձակում: Շտապ կերպով միջադեպի վայր էր ուղարկվել մի զորամաս: Կայարան, հրաժեշտի համար, եկել էին մեր բարեկամները, Հայաստանի նախկին կառավարության անդամները և կապիտան Պուադըբարը:
Ճանապարհին մեր գնացքը մի քանի տեղ ուշացավ, և մենք Բաթում հասանք փետրվարի 14-ի վաղ առավոտյան: Շոգենավը դուրս պիտի գար հետևյալ օրը՝ փետրվարի 15-ին, կեսօրից հետո ժամը 5-ին:
Բաթումը բոլորովին խաղաղ էր ու հանգիստ. ՀՀ հյուպատոսությունը հյուպատոս Աթաբեկյանի ղեկավարությամբ, կանոնավոր գործում էր:
Հետևյալ օրը ցերեկվա ժամը 2-ին մենք հրավիրվեցինք պաշտոնական մեծ ճաշի, որը տվեց վրաց ընդհանուր նահանգապետ և Վրաստանի նախկին զինվորական նախարար Գեորգաձեն: Ճաշին ներկա էին վրաց տեղական վարչության բարձր պաշտոնյաները, զորքերի հրամանատարը, տիկնայք: Բոլորն ուրախ էին, միայն նահանգապետը և զորքերի հրամանատարը անհանգիստ դեմք ունեին:
Ճաշի ընթացքում նահանգապետը երկու անգամ կանչվեց հեռախոսի մոտ: Ճաշից հետո նա իբրև գաղտնիք հաղորդեց ինձ, որ Թիֆլիսից տեղեկություն է ստացվել բոլշևիկյան զորքերի շարժման և առաջին ընդհարումների մասին:
Պետք է ավելացնել, որ վերջին երկու ամիսների ընթացքում Վրաստանի երկու շրջաններում՝ Օսեթիա և Դուշեթի գավառում, եղել էին բոլշևիկյան շարժումներ, որնք ճնշվել էին ուժով: Եղել էին նաև գյուղեր հրդեհելու դեպքեր և գնդակահարություններ:
Ճաշից հետո իշխանությունները մեզ պատիվներով ուղեկցեցին մինչև շոգենավը, և ժամը 5-ին մենք մեկնեցինք Պոլիս: Շոգենավը ճանապարհին մտավ միայն Տրապիզոն: Այնտեղ արդեն ամեն ինչ թուրքական էր, հայերի հետքն իսկ չէր զգացվում:
Փետրվարի 18-ի երեկոյան ժամը 6-ին մենք հասանք Պոլիս: Իջևանեցինք իմ բարեկամ Հմ. Խոսրովյանի մոտ՝ տեղի տալով նրա թախանձագին խնդրանքին:
Պոլսի հայկական շրջանակներում շատ ծանր մթնոլորտ էր տիրում: Պատրիարքարանի և Ազգային ժողովի շրջանակներում խստորեն դատապարտում էին Հայաստանի կառավարությանը, դաշնակցականներին՝ հայկական բանակի կրած պարտության, Կարսը հանձնելու և Ալեքսանդրապոլի դաշնագիրը կնքելու համար: Նորից բորբոքվել էր հակամարտությունն ու կուսակցական կիրքը: Մթնոլորտը հետզհետե թունավորվում էր:
Ինձ մոտ եկան տեսակցություն խնդրելու: Ես, որպես Ալեքսանդրապոլի խաղաղարար պատվիրակության պետ, առանձնապես խիստ քննադատության էի ենթարկվում: Ինձ հարցեր տվեցին չարաբաստիկ երրորդ կետի մասին, և ես ստիպված էի բանավոր ու գրավոր հերքումներ տալ:
Փետրվարի 20-ին վերջին անցքերի և Ալեքսանդրապոլի դաշնագրի մասին ես զեկուցում տվեցի 15 հոգուց բաղկացած պատասխանատու գործիչների խմբի առջև, Պատրիարքի մոտ: Ես խնդրեցի շատ բաներ գաղտնի պահել և համաձայնություն ստացա: Այնուամենայնիվ, հաջորդ օրը իմ զեկուցումը լույս տեսավ թերթերում: Մեզ մոտ այդպես թույլ է հանրային կարգապահությունը: Եվ, որ գլխավորն է, հայերեն մի լրագրում այսպես էլ գրված էր. «Թեև պարոն Խատիսյանը մեզ խնդրեց այդ հարցի մասին չգրել, և մենք խոստացանք, բայց հակառակ դրան, գրում ենք, քանի որ դա հետաքրքրում է հասարակությանը»:
Փետրվարի 21-ի առավոտյան Վրաստանի արտաքին գործերի նախարար Գիգեճկորիից իմացա երկու նորություն՝ Վրաստանի դե յուրե ճանաչման և Հայաստանում փետրվարի 18-ի ապստամբության մասին: Իսկ ես նրան հաղորդեցի Վրաստանի վրա բոլշևիկների առաջին հարձակումների մասին: Նա հայտնեց, որ իր ունեցած տեղեկություններով այդ հարձակումները հետ են մղվել, բայց կառավարությունը իրեն հանձնարարել է զենք և ռազմամթերք խնդրել դաշնակիցներից: Վերջին խնդիրքը, որքան ես իմացա հետո, շատ աննշան չափով կատարվել էր ֆրանսիացիների կողմից: Զենքի որոշ քանակություն նրանք ստացան Հայաստանից, երբ 1920 թվի աշնանը Անգլիայից Հայաստանի համար ստացվեց մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ զենք:
Մեր տված բացատրությունները որոշ չափով պարզեցին Պոլսում եղած մռայլ տրամադրությունը, որ, այնուամենայնիվ, շարունակվում էր շատ լարված լինել Երևանի գործիչների հանդեպ:
Ես նորից այցելեցի ամերիկյան ծովակալ Բրիսթոլին: Նա ասաց, որ չէր կամենա մարգարե լինել՝ գուշակելով հայերի համար անախորժ բաներ, բայց, տարաբախտաբար, ամեն ինչ կատարվեց, ինչպես որ ինքն ասել էր: «Դուք տուժեցիք,- ասաց նա,- Եվրոպան ու Ամերիկան իրենց տեղից չշարժվեցին: Այժմ թուրքերը արդեն ոչ ոքի և ոչինչ չեն լսում և կարծում են, որ իրենք աշխարհի երեսին բոլորից ուժեղ են»:
Փետրվարի 21-ին մենք Նապոլիի վրայով ճանապարհվեցինք Փարիզ: Փետրվարի 27-ի առավոտյան ժամը 10-ին հասանք Փարիզ: Այստեղ ՀՀ պատվիրակությունից իմացանք, որ Ահարոնյանը գտնվում է Լոնդոնում, որտեղ խորհրդաժողովը արդեն սկսվել էր: Նա մեզ խնդրել էր առանց Փարիզում կանգ առնելու մեկնել Լոնդոն: Նոյն օրը ցերեկվա ժամը 12-ին մեկնեցինք Լոնդոն:
sxumub3j1yb6xmkd7b7hxrnlny88dk8
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ե
0
151423
396740
2026-09-18T08:11:58Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը |section = Գլուխ Ե. Անդրկովկասի Միության քայքայումը և Հայաստանի անկախության հռչակումը |previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Դ|Գլուխ Դ]] |next = Հայաստանի Հանրապետության ծագումն ու...»:
396740
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ Ե. Անդրկովկասի Միության քայքայումը և Հայաստանի անկախության հռչակումը
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Դ|Գլուխ Դ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Զ|Գլուխ Զ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
(անավարտ)
Այդ օրը մեզ այցելեց Ահմեդ Աղաևը՝ «Կասպի» թերթր նախկին խմբագիրը և Իտտիհադի ականավոր դեմքերից մեկը, ով ջերմորեն պաշտպանեց մեր մերձեցումը թուրքերի հետ: Աղաևը մեզ խոստացավ իր աջակցությունը, բայց դրա արդյունքը չտեսանք: Երբ հաշտության դաշնագրի սահամանների վերաբերյալ մասը արդեն պատրաստ էր արդեն, Վեհիբ փաշան գրպանից հանեց մի կտոր՝ սպիտակ ֆոնի վրա կարմիր խաչ, և ասաց. «Ահա հայկական դրոշակի իմ նախագիծը: Դուք քրիստոնյաներ եք և պարծենում եք այդ խորհրդանշով: Ես կարծում եմ, որ խաչը պետք է լինի ձեր խորհրդանիշը»:
Առհասարակ, պետք է ասեմ, որ բանակցությունների այս շրջանում, ըստ երեևույթին, թուրքերի ինքնասիրությունը շոյված էր: Իրագործում էին իրենց ծրագրերը և լուծում հայկական հարցը այնպես, որ դյուրին դառնար ապագա միջազգային հաշտության խորհրդաժողովում ունենալիք իրենց գործը: Պետք է նկատի ունենալ, որ թուրքերը շատ էին վախենում ապագա խորհրդաժողովում հայկական հարցից: Այդ մասին լսել եմ Ռեուֆ բեյից, Վեհիբ փաշայից, Խալիլ բեյից, Էնվեր փաշայից և այլ թուրք գործիչներից: Այդ էր պատճառը, որ մինչև միջազգային խորհրդաժողովը թուրքերն ուզում էին լուծել հայկական հարցը:
Հետագայում իմացա, որ երբ մենք բանակցություններ էինք վարում Բաթումում, կատաղի վեճեր էին տեղի ունենում Պոլսի Երիտասարդ թուրքերի կոմիտեում այն մասին, թե որ աստիճան նպատակահարմար է Կովկասում պահպանել հայկական մի պետություն: Այս մասին ինձ Պոլսում պատմեց մեծ վեզիր Թալեաթ փաշան 1918թ աշնանը:
«Էնվեր փաշան գտնում էր, որ քանի որ հայերը եղել են և պետք է միշտ լինեն մեր թշնամիները և հանգիստ չպետք է թողնեն մեր Անատոլիայի նահանգները, ավելի լավ է, որ հիմնապես նրանք բնաջնջվեն նաև Կովկասում, ինչպես՝ Թուրքիայում: Իսկ փոքրիկ Հայաստանը Կովկասում պատճառ պիտի դառնա, որ միշտ ձգտի ընդարձակել իր սահմանները և դառնա հավիտենական վտանգ Թուրքիայի համար: Իսկ ես պատասխանեցի, որ դա անհնար ծրագիր է թեկուզ այն պատճառով, որ, այսպես թե այնպես, երկու միլիոնի չափ ողջ մնացած հայեր կան այժմ և անհնար է նրանց բոլորին ոչնչացնել, ուստի ավելի լավ է, որ նրանց գոհացում տրվի, որովհետև եթե նույնիսկ հարյուր հազար հայեր մնան աշխարհի երեսին, երբեք մեզ հանգիստ չպիտի տան: Եվ վերջապես փոքրիկ Հայաստան ստեղծելով մենք լուծած կլինենք հայկական հարցը և այդպես կներկայանանք միջազգային խորհրդաժողովին»,- ասաց ինձ Թալեաթ փաշան:
Թալեաթ փաշայի տեսակետը հաղթել էր, և թուրքերը ստեղծեցին փոքրիկ Հայաստանը: Սրանից հետո Էնվեր փաշան մի օր պարծենալով ինձ ասաց. «Ես լուծեցի շատ դժվարին մի խնդիր, ստեղծեցի Հայաստանը, գոհացում տվեցի հայերի ազգային պահանջներին, բայց այդ արեցի այնպիսի մի ձևով, որ չզոհեցի ոչ մի թիզ թուրքական հողերից»:
Այս նույն մտայնությունը փոքրիկ Հայաստանի գոյության անհրաժեշտության մասին թուրքական շահերի տեսակետից ես գտա նաև 1920թ-ին Ալեքսանդրապոլում Կարաբեքիր փաշայի հետ հաշտություն կնքելու ժամանակ: Թուրքական շարժառիթները կարելի էր ամփոփել երեք կետերում: Առաջին՝ նրանք երազում էին ունենալ Կովկասում իրենց ազդեցության և եթե հնարավոր է՝ իրենց հովանավորության տակ չորս հանրապետություններ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Հյուսիսային Կովկաս՝ միացած դաշնակացային կապերով, որով Թուրքիան պետք է բաժանված լիներ իր ամենասարսափելի թշնամուց՝ Ռուսաստանից: Երկրորդ՝ թուրքերը հաշվի էին առնում Հայկական հարցի բնույթը և փոքրիկ Հայաստան ստեղծելով ցանկանում էին որոշ գոհացում տալ աշխարհի հանրային կարծիքիքն: Երրորդ՝ թուրքերն ուզում էին ունենալ, հանձին Հայաստանի, մի հողամաս, որտեղ կարողանային հավաքել հայերի մնացորդները Թուրքիայի սահմաններից:
Լոզանի հաշտության խորհրդաժողովի ժամանակ, չորս ամսվա ընթացքում, Իսմեթ փաշան 22 անգամ զանազան առիթներով ու զանազան անձանց կրկնել էր, որ Հայկական հարցը վերջնականապես լուծված է հայկական հանրապետության ստեղծումով: Սա թուրքերի ամենահզոր փաստարկն էր, որ լսել եմ բազմաթիվ թուրք քաղաքական գործիչների բերանից: Այն առարկությանը, թե ներկա Հայաստանի հողամասը շատ փոքր է, կտրված է ծովից, անկարող է կերակրել իր բնակչությանը, տեղավորել բոլոր փախստականներին, թուրքերը միշտ պատասխանում էին, որ այդ բոլոր հարցերը լուծում են ստանալու ապագայում՝ «բարիդրացիական հարաբերությունների» ստեղծման հետևանքով:
Դառնալով Բաթումի մեր բանակցություններին, պետք է նկատեմ, որ դաշնագրում սահմաններից բացի մտան 12 կետեր, որոնք վերաբերում էին երկաթուղիներին, հյուպատոսական իրավունքներին, ավազակախմբեր չպահելու հանձնառությանը և այլն: Դաշնագրին կցված էին երեք հավելվածներ՝ տրանզիտի, սահմանակից շրջաններում առևտրի և կրոնի ու կրոնական հաստատությունների հանդեպ փոխադարձ հարգանքի մասին:
Հունիսի 3-ի երեկոյան բոլոր թղթերը պատրաստ էին, դաշնագրի ստորագրումը նշանակված էր հետևյալ օրը ցերեկվա ժամը 12-ին: Այս մասին ես հեռախոսով հաղորդեցի Կարս՝ զորավար Կորգանովին, որպեսզի նա էլ իր հերթին հաղորդի Երևան՝ զորավար Սիլիկյանին, Դրոյին և մեր բանակին: Երկու կողմերն էլ հետևյալ օրը ներկայացան լիակատար կազմով և տոնական հագուստով: Թուրքական պատվիրակության քարտուղար Մյունիր բեյը, որ նաև իրավական խորհրդական էր և որ հետագայում էլ մասնակցեց մի շարք խորհրդաժողովների Ալեքսանդրապոլում, Լոնդոնում և Լոզանում, դառնալով ինձ ասաց. «Այսպես է կատարվում պետությունների պատմությունը: Պետք չէ հոգ անել, հավիտենական ոչինչ չկա, դաշնագրներն էլ ժամանակավոր են»: Երկու կողմերը ստորագրեցին դաշնագիրը և հավելվածները: Ստորագրությունից հետո Խալիլ բեյը և ես ողջույնի և շնորհավորանքի ճառեր ասացինք ու սեղմեցինք միմյանց ձեռքերը:
Մեր դաշնագիրը ժամանակագրական տեսակետով առաջինն էր: Վրացիներն ու ադրբեջանցիները որոշ նկատառումներով չէին շտապում: Ադրբեջանցիները ստորագրեցին մեզանից հետո՝ հունիսի 4-ի երեկոյան, իսկ վրացական դաշնագիրը դեռ ստորագրված չէր: Երեկոյան ժամը 11-ին հանկարծ ինձ մոտ եկավ Վեհիբ փաշայի զինվորական համահարզը և հաղորդեց, որ Վեհիբ փաշան ուզում է ինձ տեսնել մի շատ կարևոր գործով: Ես հայտնեցի, որ պատրաստ եմ իրեն ընդունելու:
Կեսգիշերին Վեհիբ փաշան եկավ ինձ մոտ և ասաց հետևյալը. «Քանի որ դուք արդեն ստորագրել եք հաշտության դաշնագիրը, և մեր միջև խաղաղ, բարեկամական հարաբերություններ են հաստատվել, ես պարտքս համարեցի ձեզ նախազգուշացնել, որ կամ պետք է ստանանք վրացական պատվիրակության ստորագրությունը հաշտության դաշնագրի տակ մեր առաջարկած պայմաններով կամ այս առավոտ իսկ ժամը 6-ին մեր զորքերը Վորոնցովկա գյուղից (Բորչալուի գավառ) պիտի շարժվեն Թիֆլիսի վրա, որտեղ կհասնեն երեկոյան: Հրամանը արդեն տրված է: Դուք հասկանում եք, անշուշտ, ինչպիսի խուճապ կարող է առաջացնել դա Թիֆլիսում, որտեղ 200 հազար հայ բնակչություն կա: Մենք, հարկավ, հրաման կտանք հայերին ձեռք չտալ, բայց թերևս ավելի լավ կլինի, որ դուք անմիջապես խոսեք վրացական պատվիրակության նախագահի հետ»:
(անավարտ)
5mmhiwm0tz5tg9tfta03wqwz6nks8vd
396753
396740
2026-09-18T08:43:13Z
Emptyfear
547
396753
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը]]
|section = Գլուխ Ե. Անդրկովկասի Միության քայքայումը և Հայաստանի անկախության հռչակումը
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Դ|Գլուխ Դ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Զ|Գլուխ Զ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Թիֆլիս հասնելով՝ Քաջազնունին և ես անմիջապես գնացինք Հայոց Ազգային խորհրդի շենքը, որ Արամյանցի հսկա տունն էր՝ Գոլովինսկի պողոտայի և Բարիատինսկայա փողոցի անկյունը: Մեզ անհամբեր սպասում էին՝ մանավանդ այն պատճառով, որ այդ պահին մի կողմից տեղի էին ունենում արյունահեղ կռիվներ Սարդարապատում և Ղարաքիլիսայում, իսկ մյուս կողմից, չափազանց կասկածելի էր դարձել վրացիների ընթացքը: Հայերը պարտավորված էին որոշել իրենց դիրքը:
Ճիշտ նույն առավոտյան, մայիսի 27-ին, զորավար Սիլիկյանից ստացանք մի հեռագիր, որով աղաչում էր փամփուշտ ուղարկել: Ազգային խորհուրդը անընդհատ նիստեր ուներ: Ջղերը ծայր աստճան լարված էին: Ազգային խորհուրդը կազմող կուսակցությունները շատ տարբեր կերպ էին վերաբերվում Վրաստանի անկախության հայտարարությանը: Ոմանք կարծում էին, թե վրացիների այդ քայլը չպետք է մեզ հարկադրի ևս նույն քայլն անել, ոմանք էլ ասում էին՝ ժամանակն է եկել վերջնականապես մեր երկիրն էլ անկախ հայտարարելու:
Քաջազնունին և ես նույն օրը՝ մայիսի 27-ի երեկոյան, զեկուցում տվեցինք Բաթումի խորհրդաժողովի մասին: Նախորդ օրը Սեյմը ընդունել էր հետևյալ բանաձևը. «Նկատի ունենալով, որ պատերազմի և խաղաղության խնդիրներում երևան եկան հիմնական տարակարծություններ Անդրկովկասյան անկախ հանրապետությունը կազմող ազգերի միջև, որով անկարելի է դառնում ամբողջ Անդրկովկասի համար հեղինակավոր մի իշխանության գոյությունը, Սեյմը արձանագրում է Անդրկովկասի քայքայման փաստը և վար է դնում իր լիազորությունները»: Այդ բանաձևից հետո Վրաստանը նույն օրն իսկ հայտարարել էր իր անկախությունը՝ ընտրելով կառավարություն Նոյ Ռամիշվիլու նախագահությամբ: Վրաստանի անկախության հայտարարությունը հեռագրով հաղորդվել էր 18 պետությունների:
Նույն պահին հաղորդվեց, որ թաթարները ևս պատրաստվում են մայիսի 28-ին հայտարարել Ադրբեջանի անկախությունը:
Այսպիսի պայմաններում հայոց ազգային խորհուրդը որոշեց հանձնարարել իր անդամներին անմիջապես ցրվել և մինչև հետևյալ օրը ժամը 10-ը բերել իրենց կուսակցությունների վճիռը Հայաստանի անկախության մասին: Հետևյալ օրը բոլոր կուսակցությունները Ազգային խորհուրդ եկան հայտնելու, թե իրենք կողմնակից են Հայաստանի անկախության հռչակմանը: Անմիջապես սկսեցին կազմել անկախության հայտարարության բանաձևը, որի խմբագրությունը հանձնվեց Ավետիս Ահարոնյանին, Նիկոլ Աղբալյանին, Հովհաննես Քաջազնունուն և ինձ: Ի վերջո, ցերեկվա ժամը 12-ին, Հայոց Ազգային խորհուրդը ընդունեց հետևյալ պատմական բանաձևը. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմել հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական ու վարչական ղեկը վարելու համար»:
Այս բանաձևը Հայոց Ազգային խորհրդի կողմից հրատարակվեց իբրև Հայաստանի անկախության հայտարարություն:
Այսպիսով, 1918 թվականի մայիսի 28-ի ցերեկվա ժամը 12-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը: Կառավարության կազմությունը հետաձգվեց մինչև հաշտության պատվիրակության Բաթում գնալն ու վերադառնալը, որովհետև Քաջազնունու և իմ մասնակցությունը կառավարության կազմում անհրաժեշտ էր նկատվում: Իսկ մենք պետք է նորից մեկնեինք Բաթում: Թուրքերի վերջնագրի պայմանաժամը լրանում էր հետևյալ օրը՝ մայիսի 29-ին երեկոյան ժամը 8-ին: Հետևաբար պետք էր շտապել:
Մեր՝ արդեն զուտ հայկական պատվիրակությունը կազմվեց երեք հոգուց: Նախագահը ես էի, իսկ անդամներն էին Քաջազնունին և Միքայել Պապաջանյանը: Պատվիրակությանը քարտ բլանշ տրվեց, և մենք մայիսի 28-ի գիշերվա ժամը 12-ին մեկնեցինք Բաթում, որտեղ հասանք հետևյալ օրը ցերեկվա ժամը 12-ին: Այս անգամ Բաթումում մնացինք 8 օր միայն՝ մինչև հունիսի 5-ը, և ամբողջ ժամանակը զբաղված էինք հաշտության դաշնագրի կազմումով: Առաջին միջազգային ակտն էր, որ պիտի կատարեր Հայաստանը, և մեծ ու խնամքոտ աշխատանք էր պետք այն ժամանակվա ծայրագույն պայմաններում, ըստ կարելվույն տանելի դաշնագիր կնքելու համար թուրքերի հետ:
Հենց որ Բաթում հասանք, մեր առաջին գործը եղավ նամակով հայտնել Խալիլ բեյին Հայաստանի անկախության հայտարարման, ինչպես նաև՝ թուրքական վերջնագրի ընդունման մասին: Նամակը ստացվել էր մայիսի 29-ին, երեկոյան ժամը 7-ին, այսինքն՝ վերջնագրի պայմանաժամը լրանալուց մեկ ժամ առաջ: Իսկ վրացիները, իրենց հույսը դնելով գերմանացիների վրա, չէին շտապում: Միայն մայիսի 31-ին նրանք հարաբերության մեջ մտան Խալիլ բեյի հետ, թեև նրանց վերջնագրի պայմանաժամը ևս լրանում էր մայիսի 29-ի երեկոյան ժամը 8-ին: Այս պարագան շատ վատ տպավորություն թողեց թուրքերի վրա, բայց այս մասին՝ հետո:
Խալիլ բեյը նույն երեկոյան իսկ պատասխանեց ինձ, և մենք պայմանավորվեցինք նրա հետ նիստ գումարել հետևյալ օրը՝ մայիսի 30-ին, ցերեկվա ժամը 12-ին, ակուբի շենքում:
Բանակցությունները տեղի էին ունենում ֆրանսերենով: Առաջին նիստի ժամանակ Վեհիբ փաշան անձամբ գծեց Հայաստանի սահմանները այն պատմական քարտեզի վրա, որ իմ մոտ էր թե՛ Տրապիզոնում և թե՛ հետագայում Պոլսում, Ալեքսանդրապոլում ու Եվրոպայում: Երբ մենք նայեցինք քարտեզին, երկու սուր զգացումներ համակեցին մեզ. առաջին՝ հպարտություն, որ մենք էլ դարավոր պայքարից հետո վերջապես գեթ փոքր անկյուն ունեցանք աշխարհի քարտեզի վրա և երկրորդ՝ դառնություն, որ մեզ տրված այդ անկյունը հազիվ 9.000 քառակուսի կիլոմետր էր, որ բացարձակապես անբավարար էր մեր ժողովրդին իր մեջ առնելու համար:
Առաջին նիստը նվիրված էր սահմանների քննությանը: Ճիշտ է, թուրքերը խուսափում էին նկատի առնել մեր սահմանները Վրաստանի և Ադրբեջանի հետ: Նրանք գծում էին միայն մեր և Թուրքիայի սահմանները, թողնելով, որ մենք ինքներս հասկացողության գանք մեր հարևանների հետ, նրանց հետ ունեցած մեր սահմանների շուրջ: Բայց մենք գիտեինք արդեն, որ վրացիները մեզանից պահանջում էին խոշոր հայկական հողամաս մինչև Ղարաքիլիսա, իսկ ադրբեջանցիները՝ մինչև Երևան: Անվիճելի հողեր էին միայն Նոր Բայազետի գավառը և Ալեքսանդրապոլի լեռնային մասը, որոնց մեջ հազիվ 13 կիլոմետր երկաթուղի էր մնում:
Ամբողջ երեք նիստ նվիրեցինք սահմանների խնդրին: Վեհիբ փաշայից և Խալիլ բեյից լսեցինք շատ բաներ, որ, ինչպես այսօր, այնպել էլ վաղը առաջնահերթ նշանակություն են ունենալու հայ ժողովրդի բախտի համար: Ցույց տալով քարտեզը և նկարագրելով թուրքական ձգտումները, Վեհիբ փաշան ասաց. «Դուք տեսնում եք, որ ճակատագիրը Թուրքիային արևմուտքից քշում է դեպի արևելք: Մենք հեռացանք Բալկաններից, կհեռանանք նաև Աֆրիկայից, բայց մենք պետք է տարածվենք դեպի արևելք: Այնտեղ է մեր արյունը, մեր կրոնը և մեր լեզուն: Եվ սա տարերային ձգողություն ունի: Մեր եղբայրները Բաքվում, Դաղստանում, Թուրքեստանում և Ադրբեջանում են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի այնտեղ: Եվ դուք՝ հայերդ, կանգնած եք մեր ճանապարհին: Պահանջելով Վանը, դուք փակում եք մեր ճամփան դեպի Պարսկաստան: Պահանջելով Նախիջևանն ու Զանգեզուրը, դուք արգելք եք դառնում մեր ճանապարհին՝ իջնելու Քռի հովիտը և գնալու դեպի Բաքու: Կարսն ու Ախալքալակը փակում են մեր ճամբան դեպի Ղազախ ու Գանձակ: Դուք պետք է մի կողմ քաշվեք և մեզ ճամփա տաք: Ահա թե որտեղ է մեր հիմնական վեճը: Մեզ պետք են երկու լայն ճամբաներ, որոնք հնարավորություն տան մեր բանակներին առաջ շարժվելու և պաշտպանվելու: Մի ճափբան ՝ Կարս–Ախալքալակ-Բորչալու–Ղազախն է, որը տանում է դեպի Գանձակ, մյուսը գնում է Շարուր–Նախիջևան–Զանգեզուրով Քռի հովիտը: Դուք կարող եք մնալ դրանց մեջտեղը այսինքն՝ Նոր Բայազետի և Էջմիածնի շուրջը»:
Մենք նկատել տվեցինք, որ Վեհիբ փաշան հաշվի չի առնում երեք պարագաներ. առաջին՝ հայերին թողնված հողամասը չափազանց փոքր է հայ ժողովրդին գոհացում տալու համար՝ նվազագույն չափով իսկ, երկրորդ՝ հայկական հարցը միջազգային խնդիր է և չի կարող այդ ձևով վերանալ, երրորդ՝ թուրքերի գծած Հայաստանի այժմյան սահմանները աղբյուր են դառնալու հայերի և թուրքերի միջև հավիտենական թշնամության:
Վեհիբ փաշան պատասխանեց. «Հայկական հողամասը այսօր փոքր է, որովհետև ձեզ մոտ շատ մահմեդականներ են բնակվում, տվեք նրանց մեզ և ձեր տեղը կմեծանա: Հայկական հարցը միջազգային է, ասում եք, և պիտի նկատի առնվի հաշտության ընդհանուր խորհրդաժողովում: Այդ բանը շատ լավ գիտենք, բայց հենց դրա համար էլ մենք առաջինն ենք հանձն առնում լուծելու այն և ընդունում ենք Հայաստանի անկախ գոյությունը: Գալով թշնամության զգացումներին հողամասի փոքրության պատճառով, պետք է ասեմ, որ բոլոր պետություններն էլ քչով են սկսել և աստճանաբար աճել: Կարևորն այն է, որ մենք բարեկամներ դառնանք և փոխադարձաբար պաշտպանենք իրար: Մեզ պետք է հայերի նպաստավոր քարոզչությունը արտասահմանում»:
Հետագայում մենք համոզվեցինք, որ Խալիլ բեյը և Վեհիբ փաշան աննահանջ կերպով պաշտպանում են իրենց մատնանշած սահմանները, որոնց համաձայն թուրքերի ձեռքը պետք է անցնեին ամբողջ Կարսի շրջանը, Ախալքալակի գավառը, Ալեքսանդրապոլ քաղաքը, Համամլու-Երևան խճուղին, Սուրմալուի գավառը, Երևանի գավառի կեսը և Ղարաքիլիսա–Ուլուխանլու ամբողջ երկաթուղին:
Մենք խնդրեցինք մեր բոլոր պատճառաբանությունները հեռագրով հաղորդել Պոլիս և նրանց համաձայնությամբ ընդարձակել սահմանները: Հունիսի 2-ին մենք ստացանք պատասխանը, որով՝ «հանուն սկսված լավ հարաբերությունների», թուրքերը համաձայնություն են տալիս զիջելու մեզ Համամլու–Երևան խճուղին, և սահմանը անցնելու Արագած լեռան գագաթով: Այս նոր սահմանագիծը Ջաջուռ կայարանից անցնում էր Արագածի գագաթով և իջնում դեպի Վաղարշապատ, որով մենք 1000 քառակուսի կիլոմետր տարածություն էինք ստանում: Դրանից ավելի զիջում թուրքերը չարեցին:
Գալով մեր բանակցությունների քաղաքական կողմին, Վեհիբ փաշան մեզ համոզում էր զինվորական դաշինք կնքել թուրքերի հետ, նրանց տալ 10.000 զորք, և միասին արշավել Բաղդադի վրա: Այս առաջարկի հեղինակն էր Էնվեր փաշան: Ոչ մի տեսակետով չէինք կարող ընդունել այս առաջարկը, և պատրվակ բերելով մեր ժողովրդի ծայրահեղ հոգնածությունը, մերժեցինք այն: Վեհիբ փաշան ցավ հայտնեց, նա ասաց, որ այդպիսի դաշինքը պիտի վերացնի շատ թյուրիմացություններ հայերի և թուրքերի միջև:
Այդ օրը մեզ այցելեց Ահմեդ Աղաևը՝ «Կասպի» թերթր նախկին խմբագիրը և Իտտիհադի ականավոր դեմքերից մեկը, ով ջերմորեն պաշտպանեց մեր մերձեցումը թուրքերի հետ: Աղաևը մեզ խոստացավ իր աջակցությունը, բայց դրա արդյունքը չտեսանք: Երբ հաշտության դաշնագրի սահամանների վերաբերյալ մասը արդեն պատրաստ էր արդեն, Վեհիբ փաշան գրպանից հանեց մի կտոր՝ սպիտակ ֆոնի վրա կարմիր խաչ, և ասաց. «Ահա հայկական դրոշակի իմ նախագիծը: Դուք քրիստոնյաներ եք և պարծենում եք այդ խորհրդանշով: Ես կարծում եմ, որ խաչը պետք է լինի ձեր խորհրդանիշը»:
Առհասարակ, պետք է ասեմ, որ բանակցությունների այս շրջանում, ըստ երեևույթին, թուրքերի ինքնասիրությունը շոյված էր: Իրագործում էին իրենց ծրագրերը և լուծում հայկական հարցը այնպես, որ դյուրին դառնար ապագա միջազգային հաշտության խորհրդաժողովում ունենալիք իրենց գործը: Պետք է նկատի ունենալ, որ թուրքերը շատ էին վախենում ապագա խորհրդաժողովում հայկական հարցից: Այդ մասին լսել եմ Ռեուֆ բեյից, Վեհիբ փաշայից, Խալիլ բեյից, Էնվեր փաշայից և այլ թուրք գործիչներից: Այդ էր պատճառը, որ մինչև միջազգային խորհրդաժողովը թուրքերն ուզում էին լուծել հայկական հարցը:
Հետագայում իմացա, որ երբ մենք բանակցություններ էինք վարում Բաթումում, կատաղի վեճեր էին տեղի ունենում Պոլսի Երիտասարդ թուրքերի կոմիտեում այն մասին, թե որ աստիճան նպատակահարմար է Կովկասում պահպանել հայկական մի պետություն: Այս մասին ինձ Պոլսում պատմեց մեծ վեզիր Թալեաթ փաշան 1918թ աշնանը:
«Էնվեր փաշան գտնում էր, որ քանի որ հայերը եղել են և պետք է միշտ լինեն մեր թշնամիները և հանգիստ չպետք է թողնեն մեր Անատոլիայի նահանգները, ավելի լավ է, որ հիմնապես նրանք բնաջնջվեն նաև Կովկասում, ինչպես՝ Թուրքիայում: Իսկ փոքրիկ Հայաստանը Կովկասում պատճառ պիտի դառնա, որ միշտ ձգտի ընդարձակել իր սահմանները և դառնա հավիտենական վտանգ Թուրքիայի համար: Իսկ ես պատասխանեցի, որ դա անհնար ծրագիր է թեկուզ այն պատճառով, որ, այսպես թե այնպես, երկու միլիոնի չափ ողջ մնացած հայեր կան այժմ և անհնար է նրանց բոլորին ոչնչացնել, ուստի ավելի լավ է, որ նրանց գոհացում տրվի, որովհետև եթե նույնիսկ հարյուր հազար հայեր մնան աշխարհի երեսին, երբեք մեզ հանգիստ չպիտի տան: Եվ վերջապես փոքրիկ Հայաստան ստեղծելով մենք լուծած կլինենք հայկական հարցը և այդպես կներկայանանք միջազգային խորհրդաժողովին»,- ասաց ինձ Թալեաթ փաշան:
Թալեաթ փաշայի տեսակետը հաղթել էր, և թուրքերը ստեղծեցին փոքրիկ Հայաստանը: Սրանից հետո Էնվեր փաշան մի օր պարծենալով ինձ ասաց. «Ես լուծեցի շատ դժվարին մի խնդիր, ստեղծեցի Հայաստանը, գոհացում տվեցի հայերի ազգային պահանջներին, բայց այդ արեցի այնպիսի մի ձևով, որ չզոհեցի ոչ մի թիզ թուրքական հողերից»:
Այս նույն մտայնությունը փոքրիկ Հայաստանի գոյության անհրաժեշտության մասին թուրքական շահերի տեսակետից ես գտա նաև 1920թ-ին Ալեքսանդրապոլում Կարաբեքիր փաշայի հետ հաշտություն կնքելու ժամանակ: Թուրքական շարժառիթները կարելի էր ամփոփել երեք կետերում: Առաջին՝ նրանք երազում էին ունենալ Կովկասում իրենց ազդեցության և եթե հնարավոր է՝ իրենց հովանավորության տակ չորս հանրապետություններ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Հյուսիսային Կովկաս՝ միացած դաշնակացային կապերով, որով Թուրքիան պետք է բաժանված լիներ իր ամենասարսափելի թշնամուց՝ Ռուսաստանից: Երկրորդ՝ թուրքերը հաշվի էին առնում Հայկական հարցի բնույթը և փոքրիկ Հայաստան ստեղծելով ցանկանում էին որոշ գոհացում տալ աշխարհի հանրային կարծիքիքն: Երրորդ՝ թուրքերն ուզում էին ունենալ, հանձին Հայաստանի, մի հողամաս, որտեղ կարողանային հավաքել հայերի մնացորդները Թուրքիայի սահմաններից:
Լոզանի հաշտության խորհրդաժողովի ժամանակ, չորս ամսվա ընթացքում, Իսմեթ փաշան 22 անգամ զանազան առիթներով ու զանազան անձանց կրկնել էր, որ Հայկական հարցը վերջնականապես լուծված է հայկական հանրապետության ստեղծումով: Սա թուրքերի ամենահզոր փաստարկն էր, որ լսել եմ բազմաթիվ թուրք քաղաքական գործիչների բերանից: Այն առարկությանը, թե ներկա Հայաստանի հողամասը շատ փոքր է, կտրված է ծովից, անկարող է կերակրել իր բնակչությանը, տեղավորել բոլոր փախստականներին, թուրքերը միշտ պատասխանում էին, որ այդ բոլոր հարցերը լուծում են ստանալու ապագայում՝ «բարիդրացիական հարաբերությունների» ստեղծման հետևանքով:
Դառնալով Բաթումի մեր բանակցություններին, պետք է նկատեմ, որ դաշնագրում սահմաններից բացի մտան 12 կետեր, որոնք վերաբերում էին երկաթուղիներին, հյուպատոսական իրավունքներին, ավազակախմբեր չպահելու հանձնառությանը և այլն: Դաշնագրին կցված էին երեք հավելվածներ՝ տրանզիտի, սահմանակից շրջաններում առևտրի և կրոնի ու կրոնական հաստատությունների հանդեպ փոխադարձ հարգանքի մասին:
Հունիսի 3-ի երեկոյան բոլոր թղթերը պատրաստ էին, դաշնագրի ստորագրումը նշանակված էր հետևյալ օրը ցերեկվա ժամը 12-ին: Այս մասին ես հեռախոսով հաղորդեցի Կարս՝ զորավար Կորգանովին, որպեսզի նա էլ իր հերթին հաղորդի Երևան՝ զորավար Սիլիկյանին, Դրոյին և մեր բանակին: Երկու կողմերն էլ հետևյալ օրը ներկայացան լիակատար կազմով և տոնական հագուստով: Թուրքական պատվիրակության քարտուղար Մյունիր բեյը, որ նաև իրավական խորհրդական էր և որ հետագայում էլ մասնակցեց մի շարք խորհրդաժողովների Ալեքսանդրապոլում, Լոնդոնում և Լոզանում, դառնալով ինձ ասաց. «Այսպես է կատարվում պետությունների պատմությունը: Պետք չէ հոգ անել, հավիտենական ոչինչ չկա, դաշնագրներն էլ ժամանակավոր են»: Երկու կողմերը ստորագրեցին դաշնագիրը և հավելվածները: Ստորագրությունից հետո Խալիլ բեյը և ես ողջույնի և շնորհավորանքի ճառեր ասացինք ու սեղմեցինք միմյանց ձեռքերը:
Մեր դաշնագիրը ժամանակագրական տեսակետով առաջինն էր: Վրացիներն ու ադրբեջանցիները որոշ նկատառումներով չէին շտապում: Ադրբեջանցիները ստորագրեցին մեզանից հետո՝ հունիսի 4-ի երեկոյան, իսկ վրացական դաշնագիրը դեռ ստորագրված չէր: Երեկոյան ժամը 11-ին հանկարծ ինձ մոտ եկավ Վեհիբ փաշայի զինվորական համահարզը և հաղորդեց, որ Վեհիբ փաշան ուզում է ինձ տեսնել մի շատ կարևոր գործով: Ես հայտնեցի, որ պատրաստ եմ իրեն ընդունելու:
Կեսգիշերին Վեհիբ փաշան եկավ ինձ մոտ և ասաց հետևյալը. «Քանի որ դուք արդեն ստորագրել եք հաշտության դաշնագիրը, և մեր միջև խաղաղ, բարեկամական հարաբերություններ են հաստատվել, ես պարտքս համարեցի ձեզ նախազգուշացնել, որ կամ պետք է ստանանք վրացական պատվիրակության ստորագրությունը հաշտության դաշնագրի տակ մեր առաջարկած պայմաններով կամ այս առավոտ իսկ ժամը 6-ին մեր զորքերը Վորոնցովկա գյուղից (Բորչալուի գավառ) պիտի շարժվեն Թիֆլիսի վրա, որտեղ կհասնեն երեկոյան: Հրամանը արդեն տրված է: Դուք հասկանում եք, անշուշտ, ինչպիսի խուճապ կարող է առաջացնել դա Թիֆլիսում, որտեղ 200 հազար հայ բնակչություն կա: Մենք, հարկավ, հրաման կտանք հայերին ձեռք չտալ, բայց թերևս ավելի լավ կլինի, որ դուք անմիջապես խոսեք վրացական պատվիրակության նախագահի հետ»:
Պարզ է, որ Վեհիբ փաշան երկու կողմից էր ուզում ազդել վրացիների վրա՝ սպառնալով գրավել Թիֆլիսը և սպառնալով հայկական նոր կոտորած Թիֆլիսում: Գիշերվա ժամը 1-ին ես գնացի վրաց պատվիրակության նախագահ Նոյ Ռամիշվիլու մոտ և հաղոդեցի Վեհիբ փաշայի հետ ունեցած խոսակցությունս: Ռամիշվիլին շատ հուզված էր: Նա իր ձեռքում ուներ իր կառավարության կտրուկ հրամանը՝ չստորագրել դաշնագիրը, մինչև որ թուրքերը սահմանների հարցում որոշ զիջումներ չանեն: Եվ որովհետև արդեն ուշ էր, նա հնարավորություն չուներ բանակցել Թիֆլիսի հետ: Իսկ Թիֆլիսի գրավումը ոչ մի պարագայում չէր ուզում թույլ տալ: Վերջապես գիշերվա ժամը 3-ին էր, որ համաձայնվեց ստորագրել դաշնագիրը՝ այդ մասին հատուկ նամակով հաղորդելով Վեհիբ փաշային՝ խնդրելով միայն, որ թուրքերը սահմանների հարցում որոշ զիջում անեն:
Հետևյալ օրը ստորագրվեց թուրք-վրացական դաշնագիրը, և թուրքերը Աբասթումանը զիջեցին վրացիներին:
Հունիսի 5-ի երեկոյան թուրքական պատվիրակությունը մեզ բոլորիս հրավիրեց հանդիսավոր ճաշկերույթի: Ներկա էին կովկասյան բոլոր պատվիրակությունները և Պոլսից եկած բազմաթիվ սպաներ, պաշտոնյաներ և օրագրողներ: Դաշնագրերի վավերացումը նշանակված էր մեկ ամիս անց՝ Պոլսում: Հունիսի 6-ին բոլոր պատվիրակությունները մեկնեցին Բաթումից: Մենք վերադարձանք Թիֆլիս՝ բերելով մեզ հետ հաշտությոն դաշինքը, որի բնագիրը այժմ պահվում է Էջմիածնի թանգարանում, իսկ պատճենը տպված է երեք լեզուներով՝ ռուսերեն, ֆրանսերեն և հայերեն:
Հունիսի 4-ին հաշտության դաշինքի հետ միասին Բաթումում մենք թուրքերի և մեր կովկասյան հարևանների հետ կնքեցինք հատուկ համաձայնություն երկաթուղային գույքերի բաշխման մասին՝ ըստ յուրաքանչյուր պետության երկաթուղագծի երկարության: Հարկավ, այս համաձայնությունը երկաթուղային գրեթե ամբողջ գույքը տալիս էր վրացիներին, թաթարներին ու թուրքերին, որովհետև վրացիներն ունեին մոտ 500 հարյուր վերստ երկաթուղագիծ, թուրքերն ու թաթարները միասին՝ 700 հարյուր, իսկ մենք միայն 13 վերստ: Այս համաձայնությունը ուժի մեջ չմտավ հետագա դեպքերի հետևանքով: Մեկ ուրիշ համաձայնություն էլ կնքվեց գերիների փոխանակության մասին:
Երբ Անդրկովկասյան հանրապետությունները հաշտություն կնքեցին Թուրքիայի հետ, անմիջապես հերթական դարձավ սահմանների խնդիրը նորակազմ հանրապետությունների միջև: Հրապարակ եկան Լոռիի, Ղազախի, Զանգեզուրի, Սևանա լճի, Ղարաբաղի, Նախիջևանի և այլ կնճռոտ սահմանային խնդիրներ: Թուրքերը ցանկացան վարցահատույց լինել հայերին ի հաշիվ վրացիների և առաջարկեցին իրենց ծառայությունը մեր և վրացիների միջև եղած սահմանների խնդիրը մեզ համար նպաստավոր կերպով կարգադրելու: Ադրբեջանցիները ևս, որոնք նույնպես վեճ ունեին վրացիների հետ Զաքաթալայի շրջանի և Բորչալուի գավառի մի մասի վերաբերյալ, նույնպես ակնկալում էին թուրքերի աջակցությունը: Վրացիները հատուկ գրությամբ թուրքերին խնդրեցին չխառնվել Անդրկովկասյան հանրապետությունների սահմանային վեճերի մեջ: Հունիսի 7-ին գերմանացի զորավար Ֆոն Լոսովը Վրաստանի կառավարությանը հաղորդեց, որ «Գերմանական պահակազորին հրաման է տրվել թշնամաբար չվերաբերվել Թուրքերի նկատմամբ, բայց անպայման մնալ իրենց տեղերում և հայտնել թուրքերին, որ իրենք գրաված են այնտեղ Գերմանական բարձր հրամանատարության հրամանով»: Այսպիսով, Գերմանիան հովանավորության ու պաշտպանության տակ էր առնում Վրաստանի սահմանները: Մայիսի կեսին Թիֆլիս հասած գերմանացի զորավար Ֆոն Կրեսի առաքելությունը դարձավ Վրաստանի փաստական իշխանությունը:
Գերմանական մի առաքելություն մեկնեց Երևան, բայց միայն զինվորներ:
Երբ մեր պատվիրակությունը Բաթումից վերադարձավ Թիֆլիս, Հայոց Ազգային խորհուրդը անմիջապես ձեռնամուխ եղավ Հայաստանի կառավարության կազմավորմանը: Վարչապետության թեկնածու երեք հոգի էին, բայց մի շարք նկատառումներով՝ միաձայնությամբ որոշվեց ընտրել Հովհաննես Քաջազնունուն: Մյուս երկու թեկնածուները՝ Կարճիկյանը և ես մտանք Քաջազնունու դահլիճի կազմ, ես իբրև արտաքին գործերի, իսկ Կարճիկյանը՝ ելևմտական և խնամատարության նախարար:
Քաջազնունու դահլիճը հայ հասարակության կողմից ընդունվեց մեծ համակրանքով: Մասնավորապես, Քաջազնունին հարգված լինելով մյուս կուսակցություների կողմից, ընդունելի անձնավորություն էր բոլորի համար: Զորավար Կորգանովը, որ հրավիրվեց մտնելու դահլիճ որպես զինվորական նախարար, մերժեց ընդունել իրեն առաջարկված պաշտոնը և հանձնարարեց զորավար Հախվերդովին: Վերջինս մտավ դահլիճի կազմ: Զորավարը, անպայմանորեն նվիրված լինելով Հայաստանի անկախության գաղափարին, դժբախտաբար հայերեն չգիտեր: Հայերեն չգիտեին նաև զորավար Սիլիկյանը և Նազարբեկյանը: Սա, անկասկած, մեծ թերություն էր, որ ուղղել անհնար էր:
Կառավարությունը կազմելուց հետո կուսակցությունները սկսեցին մտածել ժամանակավոր խորհրդարանի կազմության մասին: Որոշվեց խորհրդարանը կազմել այնպես, ինչպես կազմված էր Հայոց Ազգային խորհուրդը, այսինքն՝ կուսակցությունների համաձայնությամբ՝ նրանց թվական համեմատությամբ: Քաջազնունին հակառակ էր, որ թե՛ դահլիճը, թե՛ խորհրդարանը կազմվեն Թիֆլիսում: Նա անհրաժեշտ էր համարում այդ խնդիրը վերջնականապես լուծել Երևանում՝ դահլիճում և խորհրդարանում ներառելով Երևանի գործիչներին:
Մինչ տեղի էր ունենում կազմակերպչական այս աշխատանքը, թուրքական զորքերը Ղարաքիլիսայի վրայով անցնում էին դեպի Դիլիջան ու Ղազախ՝ այնտեղից ուղևորվելու դեպի Բաքու:
Բաքվում կազմվել էր տեղական իշխանություն, որին ուժ տվողը բոլշևիկներն էին և որը չէր ուզում ճանաչել Բաթումի դաշնագիրը: Մյուս կողմից, Անդրանիկը անցել էր Զանգեզուր և որոշել էր թույլ չտալ թուրքերին անցնելու Ղարաբաղ: Այսպիսով, Բաթումի դաշնագիրը չէր լուծել Կովկասի բոլոր խնդիրները և նույնիսկ թշնամության ու բախումների նոր առիթներ էր տալիս: Ամենից կարևոր խնդիրը Բաքվի գրավումն էր, որի նպատակով թուրքերը տրամադրեցին 15 հազար զորք:
Բաթումի դաշնագրի կնքումից հետո թուրքերի հետ Երևանի և Ալեքսանդրապոլի շրջաններում ռազմական բախումները դադարեցին:
Խալիլ փաշան՝ Միջագետքի ճակատի հրամանատարը, եկել էր Երևանի թուրքական ճակատը՝ իր զորքերի վիճակը ստուգելու նպատակով: Զորավար Նազարբեկյանը, իմանալով նրա գալու մասին, ցանկություն էր հայտնել գնալու իր հակառակորդի մոտ, որին ջադել էր պարսկական ճակատի վրա՝ Դիլմանի մոտ:
Խալիլ փաշան, լսելով զորավար Նազարբեկովի այս ցանկության մասին, խնդրել էր նրան հաղորդել հետևյալը. «Խալիլ փաշան թույլ չի տա երբեք, որ այն մարդը, որ միշտ ջարդել է իր մեջքը, առաջինը այցելի իրեն»: Եվ, իրոք, Խալիլ փաշան ինքը եկավ Երևան: Նազարբեկյանի մոտ նա տեսակցություն ունեցան նաև Արամի հետ, որին անձամբ ծանոթ էր վաղուց: Մեհմեդ փաշային թողնելով Երևանում իբրև Թուրքիայի դեսպան, Խալիլ փաշան մեկնեց:
Թիֆլիսի և Երևանի կապը շատ թույլ էր, թուրքերը գրավել էին երկաթուղագիծը, նրանցից շատ դժվար էր թույտվություն ստանալը: Հեռագիրը փչացած էր և չէր գործում , երկաթուղիները գրեթե կանգ էին առել: Մինչև Քաջազնունու դահլիճի երևան գալը, Հայաստանը կառավարում էին Երևանի Ազգային խորհուրդը և բանակը:
Բեռլին ուղարկված մեր պատվիրակությունը դոկտոր Համո Օհանջանյանի և Արշակ Զոհրաբյանի մասնակցությամբ հաջողել էր մեզ համար որոշ նպաստավոր տրամադրություններ ստեղծել գերմանական կառավարության մոտ: Այդ ջանքերի շնորհիվ էր, որ Պոլսում հունիս ամսին նշանակվեց խորհրդաժողով, որին պիտի մասնակցեին Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Թուրքիան և Բուլղարիան, և որին հրավիրված էին նաև Անդրկովկասի հանրապետությունները: Ֆոն Կրեսսը Հայոց Ազգային խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանին պաշտոնապես հաղորդեց այդ մասին:
Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ Հայոց Ազգային խորհրդի նիստը՝ մասնակցությամբ Քաջազնունու դահլիճի անդամների: Հեռագիրը նպաստավոր տրամադրություն թողեց, ընդհանուր կարծիքն այն էր, որ Գերմանիան ցանկանում է վերաքննել Բաթումի դաշնագիրը, և այն փոխել համաձայն Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանների:
Պոլիս մեկնելու համար ընտրվեց պատվիրակություն՝ հանձին Ահարոնյանի, Պապաջանյանի և ինձ: Մեզ առաջադրվել էր ամեն ջանք թափել՝ ընդարձակելու Հայաստանի սահմանները: Մեզ հետ, որպես զինվորական խորհրդական, վերցրեցինք զորավար Կորգանյանին և երկու քարտուղարների, և հունիսի 14-ին, վրաց պատվիրակության հետ մեկնեցինք Բաթում, որտեղից հետևյալ օրը գերմանական «Գեներալ» նավով ուղևորվեցինք Պոլիս:
Երեք օր հետո արդեն Պոլիս էինք: Քարափին մեզ դիմավորեցին Մուխթար բեյի գլխավորությամբ:
q98ekm8ewtt7p4d94enax5g5syob9xg
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԸ
0
151424
396758
2026-09-18T09:01:06Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը]] |section = Գլուխ ԺԸ. Անկարայի դաշնագիրը, Փարիզի խորհրդաժողովը և հույների խորտակումը |previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԷ|Գլուխ ժէ]] |next = Հայաստանի Հանրապետության ծագումն...»:
396758
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը]]
|section = Գլուխ ԺԸ. Անկարայի դաշնագիրը, Փարիզի խորհրդաժողովը և հույների խորտակումը
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԷ|Գլուխ ժէ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԹ|Գլուխ ԺԹ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Հայկական պահանջները բարդանում էին այն նոր դրությամբ, որը առաջ եկավ Լոնդոնի խորհրդաժողովի հետևանքով «Հայ Ազգային Օջախ» ծրագրի շնորհիվ: Անկարելի էր թվում բոլորովին անտեսել այդ ծրագիրը. չէր կարելի հրաժարվել նաև Միացյալ և Անկախ Հայաստանից: Առաջ եկավ երկվություն:
ՀՀ պատվիրակության անդամները խնամքով պահպանում էին ազատ, անկախ և միացյալ Հայաստանի պահանջի անձեռնմխելիությունը, բայց գործնականում նրանք ևս հանդիպում էին դժվարությունների: Դժվարությունը հետևյալն էր. ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի պահանջը ներկա գոյավիճակում ուրիշ բան չէ եվրոպական պետությունների աչքին, եթե ոչ Խորհրդային Միության մի անդամի սահմանների ընդարձակման պահանջ: Եվ երբ մենք՝ պաշտպանելով Միացյալ Հայաստանի սկզբունքը, բուռն կերպով պնդում էինք մեր պահանջը, մեզ հարց էին տալիս. «Ուրեմն, դուք ուզում եք, որ Խորհրդային Հայաստանը ընդարձակվի, այսինքն, որ նոր հողամասեր անցնեն բոլշևիկների իշխանության տակ»:
Մենք դեմ էինք բոլշևիկյան իշխանությանը, բայց պաշտպանում էինք Խորհրդային Հայաստանի սահմանների ընդարձակումը: Ստեղծվում էր հակասական վիճակ, որից երեք հնարավոր ելք կար. կամ ընդարձակված Հայաստանը, մինչև նրա վարչաձևի փոփոխությունը պետք է կառավարվեր բոլշևիկների ձեռքով, կամ կցվող հողամասերը (օրինակ, Կարսի նահանգը, կամ թուրքահայկական վիլայեթների մասերը) պետք է կառավարվեին առանձին իշխանությամբ, որը գտնվեր Ազգերի լիգայի կամ որևէ պետության հսկողության տակ և կամ, վերջապես, այդ հողամասերի վրա պետք է մնար թուրքական իշխանությունը անվանապես:
Թուրքիան ամենավճռական կերպով հակառակ էր այդ ծրագրերից որևէ մեկին, իսկ դաշնակիցները ամեն գնով հաշտություն էին ուզում նրա հետ: Մասնավորապես, Ֆրանսիան ուզում էր օր առաջ ազատ ձեռքեր ունենալ Գերմանիայի հետ իր հաշիվները մաքրելու համար: Այդպես ծագեց պատգամավոր Ֆրանկլին Բույոնին Թուրքիա ուղարկելու ծրագիրը: Նա Թուրքիա գնաց 1921 թվի աշնանը: Ուղևորությունից առաջ ես նրան տեսա Փարիզում, ինչպես և նրան ուղեկցող Լապորտին՝ Ֆրանսիայի հյուպատոսին: Բույոնը խոստացավ իր բանակցությունների ընթացքում աչքի առաջ ունենալ նաև հայերի շահերը: Նա ասաց, որ հայերի շահերը պաշտպանելու համար պետք է հաշտվել թուրքերի հետ, նրանց վստահությունը ձեռք բերել: Նա նաև խնդրեց ինձ գրել մի նամակ, որով կներկայանար Կիլիկիայի հայ ժողովրդին և Կիլիկիայի կաթողիկոսին: Ես չկատարեցի նրա խնդրանքներից որևէ մեկը՝ իմանալով, որ նա աննուղղելի թուրքասեր է: Հստակ կերպով զգացվում էր, որ նա գնում է ամեն գնով համաձայնության գալու թուրքերի հետ: Թուրքերը, ինչպես միշտ, դա գիտեին և այդ պատճառով էլ ավելի պահանջկոտ էին:
Ֆրանսիական կառավարությունը սկիզբում ասում էր, թե Բույոնի ուղևորությունը պաշտոնական բնույթ չունի, և նա գնում է իր անձնական նախաձեռնությամբ: Բայց դա ճիշտ չէր, ինչպես ցույց տվեց նրա հետագա գործելակերպը, որը վերջացավ Անկարայի համաձայնության ստորագրությամբ: Այդ համաձայնության հետևանքով էր, որ դատարկվեց Կիլիկիան և ավելի քան 150 հազար հայեր հարկադրված եղան փախչել դեպի Սիրիա և Հունաստան: Անկարայի համաձայնությունը բոլոր տեսակետներից հայկական շահերի համար վերին աստիճանի ողբալի հետևանքներ ունեցավ:
Լոնդոնի առաջարկների համեմատությամբ Անկարայի համաձայնությունը նոր քայլ էր ի նպաստ Թուրքիայի: Լոնդոնի համաձայնությամբ՝ ազգաբնակչությունը զինաթափ պետք է լիեր և թուրք ոստիկանությունը պետք է ունենար ֆրանսիացի սպաներ: Անկարայի համաձայնությունը այդ պահանջը չէր դնում: Նույնիսկ քրիստոնյաների շահերի պաշտպանությունն էր վերանում, և Թուրքիան փոքրամասնության իրավունքների պաշտպանության հարցում եվրոպական պետություններու հետ դրվում էր հավասար հողի վրա:
Անկարայի համաձայնության հրատարակումը Կիլիկիայի քրիստոնյա ազգաբնակչության շրջանում առաջ բերոց աննկարագրելի հուզմունք և խուճապ: Թուրք կառավարության կողմից որևէ հավաստիացում չհանգստացրին ժողովրդին, որ շատ լավ գիտր թուրքական հավաստիացումների արժեքը և մազաչափ անգամ չէր հավատում դրանց: Բացի այդ, մոտենում էր ձմեռը և որևէ տեղափոխություն, եթե դա կամենային ձեռնարկել Կիլիկիայի հայերը, պիտի հանդիպեր ահագին դժվարությունների:
Կիլիկիայից մեր ստացած հեռագրերը աղերսում էին հետաձգել Կիլիկիայի դատարկումը մինչև գարուն, և ՀՀ պատվիրակությունը, ինչպես և Ազգային պատվիրակությունը դիմեցին ֆրանսիական կառավարության, ծերակույտի ու խորհրդարանի ազդեցիկ շրջանակներին, որպեսզի պարպումը հետաձգվի գոնե մինչև գարուն: Հատուկ պատգամավորությունը՝ բաղկացած Ազգային պատվիրակության և ՀՀ պատվիրակության անդամներից՝ Միքայել Պապաջանյան, Արշակ Չոպանյան և ես, ներկայացավ ու բացատրություններ տվեց ֆրանսիական ծերակույտի արտաքին գործերի հանձնաժողովին: Մենք բացատրեցինք բոլոր պատճառները, որոնց հիման վրա խնդրում էինք հետաձգել, եթե անկարելի է վերացնել, Կիլիկիայի դատարկումը: Մեր պատճառաբանությունները լսեցին ամենայն ուշադրությամբ: Ծերակուտականներից մի քանիսը, ինչպես Դեշանելը (հանրապետության նախկին նախագահ), Վիկտոր Բերարը և ուրիշներ, բազմաթիվ լրացուցիչ հարցեր տվեցին: Հետո մենք դիմեցինք ազդեցիկ պատգամավորներին, ընկերվարական կուսակցության բյուրոյի անդամներին՝ Բլյումին, Ռընոտելին, Փոլ Ֆորին, Մութեին: Դիմեցինք նաև ֆրանսիական կառավարությանը:
Այդ բոլոր դիմումների հետևանքը եղավ այն, որ ֆրանսիական կառավարությունը նախ շատ մեծ ուշադրությամբ հսկում էր դատարկման ընթացքը և երկրորդ՝ հայ փախստականներին թույլտվություն տվեց Կիլիկիայից Սիրիա մտնել: Բայց դատարկման կարգադրությունը չփոխվեց:
Ֆրանսիական զորքերի Կիլիկիայից հեռանալու հետ միաժամանակ հեռացավ և հայ ազգաբնակչությունը: Գնացին մոտ 120 հազար հայեր: Կիլիկիան դատարկվեց հայերից: Զանազան բարեգործական ընկերություններ (Նիըր Իստ Ռիլիֆ, դանիական, գերմանական, Հայ Բարեգործական ընկերությունները և այլն) օգնության ձեռք մեկնեցին նրան այդ ծանր օրերին:
Նույն մտայնությունը տեսնում ենք և հաջորդ՝ Փարիզի խորհրդաժողովում, որը գումարվեց 1922թ. մարտին՝ նոտաների փոխանակությունից հետո, և որին մասնակցում էին Ֆրանսիայի կողմից արտաքին գործերի նախարար Պուանկարեն, Անգլիայի կողմից՝ արտաքին գործերի նախարար Լորտ Քըրզընը, Իտալիայի կողմից՝ արտաքին գործերի նախարար Շանցերը: Այդ խորհրդաժողովին հայերը չէին հրավիրվել:
Մարտի 22-ին երեք նախարարները հույներին և թուրքերին առաջարկեցին զինադադար կնքել, իսկ մարտ 26-ին երկու կողմերին ներկայացրեցին խաղաղության առաջարկներ, որոնք պարունակում էին նոր զիջումներ հօգուտ թուրքերի: Զիջումները թվով չորս էին և չափազանց կարևոր: Նախ, Պոլիսը անպայման վերադարձվում էր թուրքերին, այնինչ նախկինում այն համարվում էր Թուրքիայի կողմից խաղաղության պայմանների կատարման ապահովություն: Երկրորդ, թուրքերին վերադարձվում էր Արևելյան Թրակիայի մի մասը: Երրորդ, թուրքերին խոստացվում էր վերադարձնել Միջերկրականի և Սև ծովի միջև գտնված բոլոր հողերը՝ մինչև Անդրկովկասի, Պարսկաստանի և Միջագետքի սահմանները: Չորրորդ, Լոնդոնում 1921թ. մարտին հայերին խոստացված «Հայ Ազգային Օջախը» «Թուրքիայի արևելյան սահմաններում» դառնում էր հայտնի չէ, թե որտե՞ղ տեղավորված «Օջախ»:
Վերջին կետի առթիվ պետք է ասել, որ Անգլիայի տեսակետով «Օջախը» պետք է լիներ Կիլիկիայում, իսկ Ֆրանսիայի տեսակետով՝ արևելյան վիլայեթներում: Հայերի վերաբերյալ կետը խմբագրված էր հետևյալ կերպով. «Հայերի դրությունը պետք է հատուկ ուշադրության առնել թե այն պարտավորությունների պատճառով, որ դաշնակից պետությունները ստանձնել էին պատերազմի ընթացքում, և այդ ժողովրդի կրած սարսափելի տանջանքների պատճառով: Հետևաբար, բացի այն հովանավորությունից, որ տրվում է փոքրամասնություններին, վերը հիշատակված տրամադրությունների ուժով պահանջվում է Ազգերի լիգայի օգնությունը, որպեսզի բավարարություն տրվի հայերի ավանդական տենչանքներին Ազգային օջախ ստեղծելու համար»:
1922 թվի այս որոշումը համեմատելով 1920-ի Սևրի դաշնագրի որոշման և 1921 թվականին Լոնդոնում ընդունված բանաձևի հետ, մենք տեսնում ենք հայերի և Հայաստանի վերաբերյալ պայմանների ձևակերպության աստիճանական անկումը: Միակ, թերևս, դրական կետը Փարիզի խորհրդաժողովի՝ Ազգերի լիգային ուղղված հրավերն էր՝ միջամտելու հայկական հարցին: Մեծ պետությունները ակներև կերպով խոստովանում էին իրենց անզորությունը:
***
Իսկ ինչ ասաց և ի՞նչ արեց Ազգերի լիգան: Այդ մարմնի մեջ մենք ունեինք ամուր համակրություններ ու կապեր: Եվ հենց Ազգերի լիգայի ներկայացուցիչներն էլ, կարծես, ուզում էին ցույց տալ, որ բացի կառավարության հրահանգները իրենք ազատ հնարավորություն ունեն ամենաբարդ քաղաքական խնդիրների քննության և լուծման ընթացքում մտցնել և պաշտպանել իրենց սեփական, ավելի շուտ մարդասիրական սկզբունքները:
Ազգերի լիգայի երկրորդ գլխավոր ժողովը զբաղվեց երեք խնդիրներով, որոնք վերաբերում էին Հայաստանին և հայերին: Լիգան արդեն գիտեր 1921թ. մարտի Լոնդոնի խորհրդաժողովի և այնտեղ տրված Ազգային Օջախի գաղափարի մասին: Այս հանգամանքը ազդեց նաև նրա ընդունած որոշման վրա: Որոշում տրվեց հետևյալ երեք խնդիրների մասին. 1) Ազգային Օջախ, 2) Թուրքիայի հարեմներում գտնվող հայ կանանց և երեխաների վիճակը և 3) սովը Հայաստանում:
Առաջին խնդրի վերաբերյալ, լսելով հայերի բարեկամ անգլիացի լորդ Ռոբերտ Սեսիլի առաջարկը և ճառը՝ Ազգերի լիգայի գլխավոր ժողովը 1921 թվականի սեպտեմբերի 21-ին ընդունեց հետևյալ բանաձևը.
«Նկատի ունենալով,
որ առաջին Գլխավոր ժողովը 1920 թվականի նոյեմբերի 18-ին Խորհրդին հանձնարարել էր Հայաստանի ապագան պահպանելու խնամքը,
որ Խորհուրդը 1921 թվականի փետրվարի 25-ին, գտնելով հանդերձ, որ դրությունը Փոքր Ասիայում առայժմ անհնարին է դարձնում որևէ գործողություն, քարտուղարության վրա պարտավորություն էր դրել Հայաստանում հետևել դեպքերի ընթացքին, որպեսզի հետագայում Խորհրդին հնարավորություն տա նոր որոշումներ կայացնելու,
որ այդ ընթացքում Գերագույն Խորհուրդը առաջարկել է Սևրի դաշնագրի վերաքննության ժամանակ աչքի առաջ ունենալ հայերի համար Ազգային Օջախ ստեղծելու գաղափարը,
Որ խիստ հավանականություն կար մոտ ժամանակում խաղաղության դաշնագիր կնքելու Թուրքիայի և դաշնակից պետությունների միջև,
Համագումարը ստիպողաբար առաջարկում է Խորհրդին պնդել Գերագոյն Խորհրդի առջև, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռք առնել կնքվելիք դաշնագրում Հայաստանի ապագան պահպանելու համար, և, մասնավորապես, տալու համար հայերին Ազգային Օջախ՝ բոլորովին անկախ օսմանյան տիրապետությունից»:
Կանաց և երեխաներ խնդրի վերաբերյալ որոշվեց Պոլսում հաստատել «Մանկական տուն» և հատկացվեց գումար՝ հարեմներում և տներում տանջվող կանանց ու երեխաներին ազատելու համար: Իսկ Հայաստանի սովյալների համար որոշվեց «ցանկություն հայտնել, որպեսզի այն օգնությունը, որը հասցվելու էր Խորհրդային Ռուսաստանին, տարածվի նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի վրա»:
Ազգերի լիգայի երկրորդ Գլխավոր Ժողովի բանաձևում դրված էր պահանջ «թուրքական տիրապետությունից բոլորովին անկախ» Օջախի մասին: Այս բանաձևը հաղորդվեց բոլոր կառավարություններին:
Պետք է հիշատակել, որ Օջախի «անկախության» վերաբերյալ Ֆրանսիայի ներկայացուցիչ Լեոն Բուրժուան ձեռնապահության հայտարարություն արեց: Սակայն, Ազգերի լիգայի երկրորդ Գլխավոր Ժողովի բանաձևը չունեցավ գործնական արդյունք: Այն «նկատի առան» միայն 1922 թվականի մարտին Փարիզում կայացած խորհրդաժողովում: Այդ պատճառով, 1922 թվականի աշնանը մենք նորից դիմեցինք Ազգերի լիգային՝ պահանջելով վերականգնել հայ ժողովրդի իրավունքները: Ազգերի լիգան երրորդ Գլխավոր Ժողովում, 1922 թվականի սեպտեմբերի 22-ի նիստում ընդունեց հետևյալ բանաձևը.
«Գլխավոր Ժողովը երախտագիտությամբ ուշադրության է առնում Հայաստանի վերաբերյալ Խորհրդի որոշումները և ցանկություն է հայտնում, որ Թուրքիայի հետ խաղաղության բանակցությունների ընթացքում անուշադիր չթողնվի նաև հայերի համար Ազգային Օջախ հաստատելու անհրաժեշտությունը: Գլխավոր Ժողովը Խորհրդին առաջարկում է ձեռք առնել այն բոլոր միջոցները, որ նա օգտակար կհամարի այդ նպատակի համար:
Ինչպես երևում է բանաձևից, «Օջախի նոր ձևակերպումից այս անգամ անհետացել է նրա սկզբնական հատկանիշը՝ կատարյալ անկախությունը թուրքական տիրապետությունից: Ազգերի լիգայի այդ երրորդ նստաշրջանից հետո, 1922 նոյեմբերին տեղի ունեցավ Լոզանի խորհրդաժողովի բացումը: Այսպիսով, քաղաքական իմաստով հայկական հարցը վերածվեց Ազգային Օջախի խնդրի:
erl23xtshf2k3frauvigjf5izwnyafp
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԲ
0
151425
396760
2026-09-18T09:07:27Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը |section = Գլուխ ԺԲ. Ուղևորություն Եվրոպա, Եգիպտոս, Իզմիր |previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԱ|Գլուխ ժԱ]] |next = Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԳ|Գլուխ...»:
396760
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ ԺԲ. Ուղևորություն Եվրոպա, Եգիպտոս, Իզմիր
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԱ|Գլուխ ժԱ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԳ|Գլուխ ԺԳ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
(անավարտ)
Հուլիս 20-ին մոտ էր, երբ հասա Փարիզ: Ինձ համար պատրաստված էր ընդունելություն: Եղան ճառախոսություններ: Ոգևորված խոսեց բանաստեղծ Որբերյանը՝ ողջունելով մեր անկախ պետությունը: Կայարանից գնացինք հյուրանոց:
Երկու զեկուցում տվեցի. մեկը ՀՀ պատվիրակության սրահում՝ մտավորականների համար, իսկ երկրորդը՝ սալ դե զ’Աքրիքյուլթեորում, որտեղ հավաքվել էր ահագին բազմություն: Ներկա էին երկու պատվիրակությունների նախագահները և անդամները: Պողոս Նուբար փաշան մեծ ուշադրությամբ լսեց զեկուցումը: Ահարոնյանը իմ զեկուցումների առթիվ մոտ երկու ժամ խոսեց: Իմ զեկուցումը ընդունվեց բուռն ծափահարություններով: Կազմվեց մի հանձնախումբ Հայաստանի ելևմտական նախարար Արտաշես Էնֆիաջյանի նախագահությամբ: Այդ հանձնախմբին հանձնարարվեց կազմակերպել հանձնախմբեր Բելգիայում և Շվեյցարիայում: Ներկա եղա Հայաստանի Հանրապետության և Ազգային պատվիրակությունների միացյալ նիստին, ա՛յն նիստին, որտեղ վերջնական ձևով խմբագրվեցին հայերի ցանկությունները սահմանների մասին՝ ուղարկելու Ամերիկա, նախագահ Վիլսոնին:
Հայտնի էր, որ հույները ցանկանում էին Տրապիզոնը պահել ինքնավար հունական Պոնտոսի համար, և հունական հանրային կարծիքը բավարարելու համար հայկական որոշ շրջաններում պատրաստակամություն կար չմտցնել Տրապիզոնը հայկական պահանջների մեջ, բայց հայկական երկու պատվիրակությունները և նրանց նախագահները գտնում էին, որ «Տրապիզոնը չպահանջելը նշանակում էր դավաճան երևալ հայերի աչքում», և Տրապիզոնը մտավ ծրագրած սահմանների մեջ իբրև նավահանգիստ Հայաստանի համար:
ՀՀ պատվիրակությունում կայացած նիստում որոշվեց խնդրել Գալուստ Գյուլբենկյանին՝ ստանձնելու փոխառության հանձնախմբի նախագահի պաշտոնը: Այդ մասին հանձնարարվեց ինձ նրա հետ Լոնդոնում: Ես այցելեցի Պողոս փաշային և խնդրեցի մասնակցել հանձնախմբին: Նա հայտնեց, որ իր լուման կբերի փոխառության հարցում, բայց հանձնախմբի անդամ լինել չի կարող՝ աչքի առաջ ունենալով իր հանդեպ ՀՀ պատվիրակության գործիչների անբարյացակամ վերաբերմունքը:
Այդ միջոցին Փարիզում հավաքվել էր մի «պատգամավորական ժողով», որ հրավիրել էր Պողոս փաշան հայկական քաղաքական կյանքի ընթացիկ խնդիրների մասին խորհրդակցելու համար: Պողոս փաշան Ռից հյուրանոցում ի պատիվ ինձ և պատգամավորներ ընդունելություն էր կազմակերպել: Նա, որպես ՀՀ ներկայացուցչի, ճառով ողջունեց ինձ և հույս հայտնեց, որ շուտով կիրականանան Հայաստանի և բոլոր հայերի տենչանքները: Նա ինձ խնդրեց բոլոր ներկաների կողմից ողջունել Հայաստանի կառավարությանը:
Ես այցելեցի նաև Ֆրանսիայի արտաքին գործոց նախարարության ընդհանուր քարտուղար Պալեոլոգին, որին վարչապետ Միլերանը հանձնարարել էր ընդունիլ ինձ: Պալեոլոգին ներկայացրեցի Հայաստանի վիճակը (նա եղել էր դեսպան Պետերբուրգում) և խնդրեցի Երևանում Ֆրանսիայի առանձին ներկայացուցիչ նշանակել, որովհետև Թիֆլիսում բնակվող Ֆրանսիայի բարձր կոմիսարը շատ քիչ անգամ է մեկնում Երեւան: Պալեոլոգը խոստացավ կատարել խնդրանքս:
Հետևյալ օրը Հովհաննես Խան Մասեհյանի հետ ճանապարհվեցի դեպի Լոնդոն: Պողոս փաշան և Ահարոնյանը հեռագրեցին Լոնդոն, որպեսզի իրենց ներկայացուցիչները դիմավորեն ինձ: Լոնդոնի կայարան ողջունելու էին եկել Պողոս փաշայի ներկայացուցիչ Մալքոմը, Աբել վարդապետը և մի շարք ուրիշ անձինք հայ գաղութից: Լոնդոնում ես գործեցի նույն ծրագրով. ունեցա խորհրդակցություն փոխառության մասին, այցելություն տվեցի արտաքին գործերի նախարարություն: Տեղի գաղութը հյուրասիրություն կազմակերպեց Քարլթըն հոթելում, որին ներկա էր ամբողջ հայ գաղութը, նաև Անդրանիկը, ով պատահմամբ գտնվում էր Լոնդոնում: Խոսվեցին ճառեր, խոսողների մեջ էին նաև Մալքոմն ու Անդրանիկը, ով հիշեց իր հին հաշիվները Հայաստանի կառավարության հետ: Խոսեցի և ես: Ընդունելությունն ավարտվեց ընդհանուր ոգևորությամբ:
Լոնդոնում հանձնախումբը կազմելով՝ ես ուղևորվեցաի Մանչեսթր: Այնտեղ մնացի միայն մեկ օր, իսկ Լոնդոն՝ երեք օր:
Մանչեսթրի տեղական գաղութի ժողովին զեկուցում տվեցի, որից հետո կայացավ նիստ, որտեղ ընտրվեց հանձնախումբ Մարկոս Բաքրճյանի նախագահությամբ: Հետո վերադարձա Լոնդոն, որտեղից օգոստոսի 6-ին կրկին եկա Փարիզ:
Դրված նպատակը Եվրոպայի այս մասում համարելով վերջացած՝ ես պատրաստվեցի ուղևորվել դեպի հարավ՝ Միլանի, Վենետիկի և Հռոմի վրայով՝ Եգիպտոս: Օգոստոս 7-ին ուղևորվեցի Միլան, որտեղ գաղութի ներկայացուցիչները դիմավորեցին ծաղիկներով ու ճառով: Այստեղ չմնացի և շարունակեցի ճանապարհս մինչև Վենետիկ, որտեղ մնացի երկու օր: Եղա Մխիթարյանների մոտ, այցելեցի Ռաֆայելյան դպրոց: Տրամադրությունն այստեղ ևս բարձր էր: Հայ վարդապետները մեծապես հետաքրքրված էին այն ամենով, ինչ որ կատարվում էր Հայաստանում և ինձ ընդունեցին իբրև իրենց հայրենիքի ներկայացուցչին: Ռաֆայելեան դպրոցի աշակերտները երգեցին ազգային օրհներգը և կարդացին հայրենասիրական բանաստեղծություններ: Ընդունելությունից հետո տեղի ունեցավ ճաշ՝ ճառերով:
Օգոստոսի 10-ին ճանապարհվեցի դեպի Հռոմ, որտեղ մնացի մեկ օր: Այստեղ հայ գաղութ չկար: Ինձ այցելեց միայն Դիլսիզյանը՝ այն ժամանակ շատ հարուստ մի վաճառական, և ներկայացրեց իր տնտեսական գործառնությունների ծրագրերը Հայաստանի համար: Իտալական կառավարությունը իբրև ուղեկից նշանակել էր կոմս Մարացցիին, ով ցույց տվեց քաղաքը:
Օգոստոսի 11-ին ուղևորվեցի Բարի նավահանգիստ՝ այնտեղից Եգիպտոս մեկնելու համար: Այստեղ շոգենավին սպասելով՝ մնացի երկու օր: Նույն օգոստոսի 11-ին, երեկոյան, հեռագիր ստացա Ահարոնյանից, որով հաղորդում էր, որ օգոստոսի 10-ին ստորագրված է Սևրի դաշնագիրը Թուրքիայի հետ, որի հիման վրա Հայաստանի սահմանները Թուրքիայի մեջ թողնվում է որոշել նախագահ Վիլսոնին, իսկ Անդրկովկասի սահմանների վեճերը Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև պիտի լուծվեն փոխադարձ համաձայնությամբ, իսկ եթե դա տեղի չունենա, այն ժամանակ Փարիզի վեհաժողովի կողմից նշանակված միջազգային հանձնախմբերի վերջնական որոշմամբ: Այսպիսով, Հայաստանը, որպես անկախ պետություն, վերջապես մտնում էր միջազգային դաշնագիր ստորագրողների շարքը:
Այս ակտը աննկարագրելի ոգևորություն առաջ բերեց ամբողջ հայության մեջ: Ամեն կողմ տեղի էին ունենում մաղթանքներ, տոնակատարություններ, հանդիսավոր ժողովներ: Լրագրերը լիքն էին ոգեշունչ հոդվածներով, հայ մարդիկ շնորհավորում էին միմյանց:
Օգոստոսի 12-ին ճանապարհ ընկա դեպ Եգիպտոս և երկու օր հետո հասա Ալեքսանդրիա:
Իմ գալու մասին գաղութը արդեն կանխավ տեղեկացված էր: Այդ պատճառով, հենց որ շոգենավը մտավ նավահանգիստ, նրա վրա բարձրացավ հայ պատգամավորությունների մի շարք՝ զանազան հիմնարկությունների և անձանց կողմից՝ իրենց գլուխ ունենալով Ազգային խորհրդի նախագահին և տեղական հոգևորականությանը, կուսակցությունների ներկայացուցիչներին՝ հանձին ՀՅ Դաշնակցության և Ռամկավարների:
Ալեքսանդրիայում նույնպես ընդունելության և իմ ձեռնարկած քայլերի եղանակը անցավ Պոլսի եղանակով: Փոխառության հանձնախումբ կազմվեց պ. Մութաֆյանի նախագահությամբ:
Ամենից եռանդուն աջակցությունը ցույց տվեց փաստաբան Տելեմաք Թութունջյանը, ով ընտրվեց փոխառության հանձնախմբի քարտուղար, պ. Մութաֆյանը, Թորգոմ եպիսկոպոսը, ճարտարապետ Կարո Պալյանը և պ. Չարքչյանը, ով տեղի գաղութի հանձնարարությամբ, որպես քարտուղար ծառայեց ինձ: Ալեքսանդրիայում ընտրված հանձնախումբը իր գործունեության շրջանը պիտի տարածեր նաև Եթովպիայի և Սուդանի վրա:
Իրենց բնույթով նորություն էին իմ երկու պաշտոնական այցելությունները Եգիպտոսի թագավոր Ֆուադ Ա-ին և անգլիական ներկայացուցչին:
Ֆուադ թագավորին տված իմ այցելությունը միանգամայն պաշտոնական բնույթ էր կրում: Ես ցանկություն հայտնեցի այցելություն տալու իրեն, և անմիջապես իմ մոտ եկավ թագավորի առաջին պալատական պաշտոնյան և նրա անունից խնդրեց նշանակել այցելության համար ինձ համար հարմար ժամանակ: Ես խնդրեցի նշանակել հետևյալ օրը ժամը 12-ին: Պալատ գնացի Տելեմաք Թութունջյանի ուղեկցությամբ: Ֆուադ թագավորը մոտ 40 տարեկան մարդ էր, հաճելի եվրոպական դեմքով, հիանալի ֆրանսերեն էր խոսում: Նա իր կատարյալ գոհունակությունը հայտնեց հայկական պետության կազմվելու առթիվ, մանրամասն հարցուփորձ արեց նրա դրության և կարիքների մասին, միևնույն ժամանակ մեծ գովասանքվ խոսեց Եգիպտոսում բնակվող հայերի մասին: Երկար խոսեց իր հայրենիքի և մասնավորապես այն մասին, թե որքան դժվար է ազգայնացնել Եգիպտոսի վարչությունը, քանի որ փոքրաթիվ է բարձրագույն կրթություն ստացած երիտասարդ եգիպտացիների քանակը: Նա գտնում էր, որ այդ ապագայի համար, երբ բոլորը պաշտոնները հնարավոր լինի տալ արաբներին, պետք է դեռ սպասել տասը տարի ևս: Հարցրեց մեր դրոշակի գույների մասին և երբ իմացավ, սրամտորեն նկատեց. «Ես այսպես եմ հասկանում այդ գոյները. կարմիր գույնի արյունով դուք ձեռք եք բերել ձեր անկախությունը, և որպեսզի Վանի կապույտ երկինքը լույս սփռի քաղաքակրթված և ազատ Հայաստանի վրա, հարկավոր է նարնջագույն առարկա, այսինքն՝ ոսկի-դրամ»:
Բարօրություն մաղթելով Եգիպտոսին և նույնպիսի բարեմաղթություններ ստանալով Հայաստանի համար՝ ես հեռացա պալատից:
Անգլիական բարձր ներկայացուցիչը նույնպես շատ սիրալիր ընդունեց. նա ևս Հայաստանին ցանկացավ ամեն տեսակ բարիքներ, երջանկություն և բարգավաճում:
Ալեքսանդրիայի և Կահիրեի հետ ինձ համար կապված են երկու հիշողություններ. այցելություն բուրգեր և իմ առաջին հանդիպումը Անգլիայի այժմյան վարչապետի որդի Օլիվեր Բոլդվինի հետ:
Տեղական սովորության համաձայն, ուղտերի վրա նստած գնացինք բուգեր: Լուսանկարվեցինք մեր անսովոր դիրքերով, և մեր այդ պատկերները վաճառվում էին բարեգործական նպատակով:
Ես զեկուցում տվեցի նաև ՀՅ Դաշնակցության ակումբում, այցելեցի օրիորդաց դպրոցը, ներկա եղա հոգեհանգստի՝ ի հիշատակ բարեգործ Մելքոնյանի, ով միլիոնավոր ժառանգություն էր թողել Հայաստանին, հետո, իբրև ընծա, ընդունեցի մետաքսե հայկական եռագույն դրոշակ՝ գործված սկզբնատառերով, որը մատուցեցին Ալեքսանդրիայի տիկնայք: Այդ դրոշակը հետս է անբաժան:
Երեք օր հետո, մի խումբ անձանց ուղեկցությամբ՝ եպիսկոպոսի, հանձնախմբի և կուսակցությունների ներկայացուցիչների, ճանապարհվեցի Կահիրե:
Ճանապարհին, Զագազիկ կայարանում, ծխախոտի գործարանների տեղական հայ բանվորները դուրս էին եկել դիմավորելու. մատուցեցին ծաղիկներ և ոսկյա իրեր «Ոսկու ֆոնդի» համար:
Կահիրեի հայերը պատրաստել էին չտեսնված հանդիսավոր ընդունելություն: Ամբողջ կայարանը լիքն էր ժողովրդով. ամեն կողմից ծաղիկներ էին թափվում իմ վրա: Լուսանկարչական գործիքները գործում էին շուրջս: Տեղական մտավորականությունը իր ամբողջ կազմով, առանց կուսակցական խտրության, ոգևորված շրջապատել էին Հայաստանի ներկայացուցչին, իսկ ժողովրդի խուռն բազմությունը կեցցեներով և աղաղակներով ուղեկցում էր ինձ մինչև ինքնաշարժը: Ձիավոր ոստիկանությունը մաքրում էր ճանապարհը, և մեր ամբողջ շքախումբը ուղևորվում էր դեպի Կահիրեի առաջնակարգ հյուրանոցը, որի վրա ծածանվում էր հայկական դրոշակը: Այդ փաստը խորապէս հուզել էժէր ահագին ամբոխը, որը ուղեկցեց մինչև հյուրանոց:
Հիշում եմ մի մանրամասնություն, որն առանձնապես հաճելի էր Եգիպտոսի հայ գաղութի սրտին: Իմ Կահիրե գալուց մեկ ամսի առաջ նույն հյուրանոցում և նույն սենյակներում իջևանել էր Ֆրանսիայի նախարարապետ Կլեմանսոն. այն ժամանակ էլ հյուրանոցի շինության վրա ծածանվում էր ֆրանսիական դրոշակը: Այս զուգադիպությունը կարծես շոշափելի կերպով վկայում էր շատերին՝ Հայաստանի մուտքը անկախ պետությունների ընտանիք:
Կահիրեում անցկացրած չորս օրերը կրում էին առանձնապես ժողովրդական և խանդավառ բնավորություն: Իմ զբաղմունքների ծրագիրը սովորական էր. զեկուցումներ, այցելություններ և փոխառության հանձնախմբի կազմակերպություն: Բայց գաղութի հեռավորությունը մեծ ճանապարհներից, որնցով անցնում էին Եվրոպայից Հայաստան գնացող և այնտեղից ետ դարձող գործիչները, առաջ էր բերել այն, որ առաջին հայ քաղաքական գործիչն էի, որ այցելում էր Եգիպտոս և այցելում էր Սևրի դաշնագիրը ստորագրելուց մի քանի օր հետո: Բացի այդ՝ գաղութը չէր զգացել պատերազմի սարսափները, հարուստ էր և հայտնի չափով երջանիկ:
Ծրագրիս կենտրոնական կետը իմ զեկուցումն էր, որը կայացավ «Կոլիզեյ» շարժապատկերի թատրոնի ահագին դահլիճում, որը տեղավորում էր մի քանի հազար մարդ: Թատրոնը չափից դուրս լիքն էր: Չնայած օգոստոս ամսվա «աֆրիկյան շոգերին», մի քանի հազար մարդ երեք ժամ լսեց զեկուցումը և բուռն կերպով ծափահարեց. վերջում ուղղակի անձրևի պես սեղանի վրա թափվեցին նվիրատվություններ «Ոսկի ֆոնդ»-ի օգտին: Կանոնավոր շարքերով անցնում էին կանայք, տղամարդիկ, երեխաներ և սեղանի վրա դնում ժամացույցներ, մատանիներ, ադամանդներ, ոսկյա շղթաներ, դրամներ: Եգիպտոսի թեմական առաջնորդ Թորգոմ եպիսկոպոսը իր մատից հանեց զմրուխտի մատանին և դրեց սեղանին վրա:
Մուտքի մոտ շարքերով կանգնած էին տղա-սկաուտները և շեփորներով տղաներ: Ամբոխը ուժգին կերպով ծափահարում էր ամեն անգամ, երբ հիշատակություն էր լինում հայկական բանակի, Հայաստանի սահմանների և նրա հերոսների ու մարտիկների մասին: Իսկական ժողովրդական հանդես էր, որին միացել էին բոլոր հայ կուսակցություններն անխտիր:
Երեկոյան հյուրանոցի առաջ ամբոխը երաժշտությամբ, լապտերներով և դրոշակներով ցույցեր կազմակերպեց: Ռամկավարների ակումբը ի պատիվ ինձ հանդիսավոր ընդունելություն կազմակերպեց ճառերով, երաժշտությամբ և հյուրասիրությամբ:
Հյուրանոցում կայացած դրամատերերի ժողովը ընտրեց փոխառության հանձնախումբ նախագահությամբ Գառնուկի, որին պահելու համար հանձնեցի այն բոլորը, ինչ որ հավաքվել էր «Ոսկու ֆոնտի» համար: Ի դեպ, ասեմ, որ Ալեքսանդրիայում հավաքվածը պահելու համար թողեցի հանձնախմբի նախագահ Մութաֆյանի մոտ: Նույնն արեցի նաև Իզմիրում, Բալկաններում: Հետագայում, երբ Հայաստանի խորհրդայնացման հետևանքով «Ոսկի ֆոնդը» չիրականացավ, ամեն տեղ «Ոսկի ֆոնդը» վաճառքի տրվեց և ստացված գումարները, համաձայն Փարիզից՝ ՀՀ պատվիրակությունից ստացված կարգադրության, հատկացվեց որբերին և փախստականներին:
Տեղի հասարակությունը ինձ պատվեց հրավերով, որի միջոցին առևտրի և արդյունաբերության ներկայացուցիչները ճառեր ասացին Հայաստանի հետ առևտրական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին: Եգիպտոսի Հայաստանի ներկայացուցիչ նշանակվեց փաստաբան Զոհրապը:
Կահիրե եղածս միջոցին, երրորդ օրը, ինձ զեկուցեցին, որ անգլիացի մի սպա ցանկանում է տեսնել ինձ: Բարձրահասակ, շեկ և հաճելի դեմքով, մոտ 23-24 տարեկան երիտասարդ էր, որ դիմեց ինձ ֆրանսերեն և ասաց, որ ականատես լինելով այն ընդունելությանը (նա իջևանել էր նույն հյուրանոցում, որտեղ ես), որ ինձ ցույց տվեցին հայերը և տեղեկանալով, թե ով եմ ես, նա խնդրում է ինձ իր հետ տանել Հայաստան: Ավելացրեց, որ դրամական օգնության և ռոճիկի կարիք չունի: Ես հարցրեցի, թե ո՞վ է ինքը: Նա պատասխանեց, որ ինքը անգլիական բանակի սպա է, ամբողջ պատերազմը անց է կացրել ճակատի վրա՝ Ֆրանսիայում, և այժմ, զորացրումի հետևանքով, ազատ ճամփորդում է և նյութապես ապահովված է:
«Իսկ ինչո՞ւ եք ուզում գնալ հատկապես Հայաստան»,- հարցրեցի ես: Նա պատասխանեց. «Ես թերթերում կարդացի, որ այնտեղ պատերազմ է և որ հայերը անարդար կերպով տուժում են, իսկ ես սիրում եմ լինել այնտեղ, որտեղ կան պատերազմ և արկածներ և ուզում եմ լինել հայերի հետ»:
Մի քանի վայրկյան մտածելուց հետո ասացի, որ, այնուամենայնիվ, չգիտեմ նրա ով լինելը, այդ պատճառով՝ չեմ կարող անմիջապես համաձայնութուն տալ: Նա իսկույն հասկացավ իմ տատանման պատճառը և համեստությամբ ասաց. «Դուք, իհարկե, կուզենայիք իմ մասին հանձնարարական ունենալ և իմանալ, թե ճի՞շտ եմ խոսում արդյոք: Ես կարող եմ իմ մասին վկայություն բերել Եգիպտոսի անգլիական բարձր կոմիսար, լորդ Ալլենբիից և հետո պետք է ավելացնեմ, որ իմ հայրը Անգլիայի ելևմտական նախարարն է Լլոյդ Ջորջի նախարարության կազմում»:
Վերջին հայտարարությունը ինձ անհանավանական թվաց, բայց և այնպես, համաձայնվեցի նրանից ընդունել լորդ Ալլենբիի վկայությունը: Երիտասարդը հրաժեշտի ողջույն տվեց և հեռացավ:
Մյուս օրը առավոտյան նա կրկին եկավ մոտս՝ լորդ Ալլենբիից բերելով գրավոր վկայություն, որը հաստատում էր նրա բոլոր ասածները: Հաճույքով համաձայնություն տվեցի նրա խնդրին և մեկ ամիս հետո նրա հետ տեսակցություն նշանակեցի Պոլսի Թոքատլյան հյուրանոցում:
Եվ, իսկապես, մեկ ամիս հետո ես նրան տեսա Պոլսի այդ հյուրանոցում: Նա գնաց Հայաստան: Այնուհետև իր արկածալից պատմությունը հայտնի է իր գրքից, որը թարգմանվեց «Հայրենիք»-ում: 1921 թվի գարնանը նա հասավ Փարիզ, արձանագրվեց Դաշնակցության անդամ, եղավ Լոզանում՝ խորհրդաժողավին, որտեղ շատ օգնեց իր կապերով, հետո դարձավ Բանվորական կուսակցության անդամ և 1924 թվին քվեարկվեց խորհրդարանի պատգամավորության համար: Վերջերս նա մի գիրք գրեց «Կոնեց» վերնագրով, որը նվիրված է Դաշնակցությանը, 1921 թվի Հայաստանի Փետրվարյան ապստամբության հիշատակին:
Օգոստոսի 22-ին ես նստեցի շոգենավ և ուղևորվեցի Փիրե՝ Հունաստան: Ինձ ճանապարհ դրեցին մեծ պատվով, բեռնավորեցին Հայաստանի համար հավաքված գումարներով (ավելի քան երկու հազար եգիպտական ֆունտ) և նվերներով զանազան հիմնարկություններ համար:
***
Երեք օր հետո մոտենում էի Փիրեին: Այնտեղից գնացի Աթենք, որտեղ այն ժամանակ կար շատ փոքրիկ հայկական գաղութ: Բայց Հունաստանում մենք ունեինք խոշոր քաղաքական շահեր ու կապեր: Կառավարության կազմի մէջ էին այն ժամանակ համաշխարհային հռչակ ստացած Վենիզելոսը, որը կառավարության նախագահի պաշտոնն էր վարում, և նույն կառավարության արտաքին գործերի նախարար, հայտնի գիտնական և քաղաքագետ Պոլիտիսը, որը հետո Հունաստանի դեսպանը դարձավ Փարիզում:
Աթենք գալով ես իմացա, որ հետևյալ օրը Փարիզից Աթենք պիտի հասնի Վենիզելոսը, ով Սևրի դաշնագիրը ստորագրելուց հետո վերադառնում էր Հունաստան: Սևրի դաշնագիրը, որը հայերին կատարյալ բավարարություն էր տալիս, իրականացնում էր միաժամանակ նաև Հունաստանի բոլոր քաղաքական տենչանքները. նրան տալիս էր Իզմիրը և Պոլսի մոտի վայրերը, ինչպես և Երկոտասան կղզիները:
Ես այցելություն տվեցի արտաքին գործերի նախարար Պոլիտիսին և խորհրդարանի նախագահին: Երկու օր հետո ես պետք է այցելության գնայի Վենիզելոսին, որի ժամանումը սպասվում էր հաջորդ օրը: Ճաշի եղա Պոլիտիսի մոտ, որը Վենիզելոսի ջերմ կուսակիցն էր: Նա ինձ հաղորդեց այն չտեսնված հանդիսավոր ընդունելության մասին, որ պարաստվում էր Վենիզելոսի համար:
Հետևյալ օրը ես անցա քաղաքով. ամեն տեղ ծաղիկներ, փնջեր, դրոշակներ և կամարներ: Զորքերը կանգնած էին շարքերով: Ժողովուրդը խումբ-խումբ անցնում էր փողոցներով: Երեկոյան դեմ սկսվեց շատ շքեղ հրավառություն: Ամբիոններից ճառախոսները ոգևորված ճառեր էին արտասանում: Թերևս կանացի հատուկ նրբազգացությամբ կինս ասաց ինձ. «Այս բոլորը շատ շքեղ է և հանդիսավոր: Բայց ինձ այնպես է թվում, թե կառավարությունը ինքն է կախել այս ծաղկեփնջերը և դրոշակները և ինքն է լուսավորել ճրագները, իսկ ժողովուրդը գրեթե անտարբեր է»: Եվ, իրոք, այս ընդունելությունից երեք ամիս հետո Վենիզելոսը համաժողովրդական քվեարկության ժամանակ պարտություն կրեց և ստիպված եղավ թողնել Հունաստանը: Աթենք եղածս օրերին մի կապիկ կծեց Ալեքսանդր թագավորին, և նա մեռավ արյունի վարակումից: Խնդիր ծագեց Կոնստանտին թագավորի վերադարձի մասին, և Վենիզելոսը այս հարցում պարտություն կրեց, թեև այդ ժամանակ նա իր ազդեցության և փառքի գագաթնակետին էր ամբողջ Եվրոպայում:
Ես այցելեցի Վենիզելոսին: Նա ինձ ընդունեց շատ սիրալիր կերպով: Նրա ձեռքը կապված էր, որովհետև Փարիզ եղած ժամանակ ատրճանակի հարվածով վիրավորել էին: Խոսեցինք Հունաստանի և Հայաստանի շահերի ընդհանրության և ապագա փոխհարաբերությունների մասին: Մեր զրույցից հետո Վենիզելոսը նվիրեց իր լուսանակարը հատուկ մակագրությամբ՝ բարեմաղթելով բարօրություն Հայաստանին՝ խոստանալով շուտով դեսպան նշանակել Հայաստանում, ինչը և կատարեց: Դեսպան նշանակվեց Պապասը, ով, սակայն, չկարողացավ գալ Հայաստան՝ վերջինիս խորհրդայնացման պատճառով:
Տեղի հայ գաղութը ինձ ճաշկերույթ տվեց: Նրա շահերը պաշտպանում էր Գլըճյանը, ով հետագայում շատ աշխատեց հայ գաղթականների համար: Մենք կազմեցինք փոխառության մի հանձնախումբ, հետո նշանակեցինք նրա բաժանմունքը Սալանոկիկում՝ նոր Հունաստանի համար:
Աթենքում մնացի մոտ մեկ շաբաթ և հետո ճանապարհվեցի Իզմիր, որն այն ժամանակ հունական շրջան էր բարձր կոմիսար Ստերիատիսի իշխանության տակ: Հունական կառավարությունը հեռագրով կարգադրել էր Իզմիրի իշխանություններին՝ ընդունելու ինձ, որպես բարեկամ պետության պաշտոնական ներկայացուցչի: Եվ երբ մենք մոտենում էինք Իզմիրին, մեր նավապետը կայմի վրա բարձրացրեց հայկական դրոշակը, և մենք նկատեցինք, որ եզերքից դեպի մեզ շարժվեց զինվորական շոգեշարժ մի նավակ, որի վրա նստած էր ծովային մի սպա երկու օգնականների հետ: Իզմիրի նավահանգստի պետն էր, որ գալիս էր բարի գալուստ մաղթելու: Սպաները բարձրացան շոգենավի վրա և կառավարության անունից ողջունեցին ինձ: Ես պատասխանեցի և շնորհակալություն հայտնեցի բարեկամ Հայաստանի Հանրապետությանը ցույց տրված ուշադրության համար: Ես նստեցի նրանց շոգեմակույկը, և մենք շուտով ափ հասանք:
Քարափին մեզ սպասում էին հայկական պատգամավորությունները: Փոխադարձ ողջույններից և թեյասեղանից հետո, որ մեզ առաջարկեցին ափին գտնվող մի հյուրանոցում, գնացինք Հրանտ Բաքրճյանի տուն, որտեղ պատրաստել էին բնակարան: Այստեղ մնացի հինգ օր: Իմ ծրագիրը նոյնն էր՝ զեկուցում տեղի քաղքենի դասի համար, ճառ տաճարում, դպրոցում՝ ժողովրդի համար, այցելություններ հունական գլխավոր հրամանատար, զորավար Պարասկեվոպուլոսին և ընդունելություն հայկական թեմական տանը: Ժողովրդի ոգևորությունը այստեղ ևս անսահման էր: Եկեղեցում իմ տված զեկուցումը առաջ բերեց առատ նվերներ «Ոսկի ֆոնդի» համար: Այստեղ էլ սեղանի վրա թափվեցին ժամացույցներ, ապարանջաններ, մատանիներ: Այդ ամենը ես թողեցի Հրանտ Բաքրճյանի մոտ, ով ընտրվեց Փոխառության հանձնախմբի նախագահ: Հետագայում ոսկին վաճառվել և դրամը օգտագործվել էր որբերի օգտին:
Իզմիրում հատկապես հետաքրքրվում էին այն հարցով, թե ինչպիսի մասնագետներ են պետք Հայաստանի համար: Կարճ ժամանակ անցած Իզմիրից շատերը գնացին Հայաստան, բայց շուտով հետ եկան, երբ այնտեղ երևացին բոլշևիկները:
Հունական գլխավոր հրամանատար, զորավար Պարասկեվոպուլոսին այցելելու ժամանակ ինձ ընդունեցին զինվորական նվագախմբի ռազմերգով և պատվավոր պահակախմբով, իսկ զորավարը ինձ 50 շքանշան հանձնեց՝ հայ սպաներին բաժանելու համար: Առաջին շքանշանը, իմ հանձնարարության համաձայն, հանձնեց Երևանի քաղաքապետ Շահխաթունուն տալու համար:
Հունական բարձր կոմիսար Ստերիատիսը ինձ խնդրեց շրջել քաղաքում, այցելել հիմնարկությունները, հիվանդանոցը, որբանոցները և իմ տպավորությունները հայտնել իրեն: Իմ տպավորությունները միանգամայն նպաստավոր էին, և այդ մասին ես հեռագրեցի Աթենք Վենիզելոսին:
Հայկական հիմնարկություններից տեսա սքանչելի որբանոցը հազար որբերով, որոնք շատ լավ երգում էին, մարմնամարզական վարժություններ անում, արտասանում էին բանաստեղծություններ և, առհասարակ, հիանալի տպավորություն էին թողնում:
Իզմիրից էլ հեռացա այն տպավորությամբ, որ ամբողջ հայ գաղութը ապրում է սիրով դեպի Անկախ Հայաստանը:
Օգոստոսի վերջն էր: Շոգենավի վրա ծածանվում էր հայկական դրոշակը, երբ հասա Պոլիս: Այստեղ բաժանորդագրությունը շատ հաջող էր անցնում: Առաջին վճարումներն արդեն մտնում էին գանձարան: Կար ընդամենը չորս ժամանակամիջոց: Պարտատոմսերը արդեն տպագրվում էին: Երևանից ստացվել էին հայտարարություններ և գովազդներ փոխառության համար:
Հետագա իմ ծրագիրն էր. մեկնել Բալկաններ, Ռումինիա, Բուլղարիա, այնտեղից հետ գալ Պոլիս և ապա անցնել Հնդկաստան և Ամերիկա: Նախապես Ամերիկան չէր մտնում ծրագրիս մեջ: Այնտեղ փոխառության կազմակերպության համար ես նշանակել էի մեր դիվանագիտական ներկայացուցիչ Կարո Փաստրմաջյանին: Նրանից ստացա հետևյալ հեռագիրը. «Փոխառության հաջողության համար անհրաժեշտ է ձեր անձնական ներկայությունը»: Այդ պատճառով, վճռեցի բալկանյան պտույտից հետո անցնել Հնդկաստան, այնտեղից՝ Ամերիկա՝ 1921 թվի տարեմուտին Երևան վերադառնալու համար:
Պոլսում երեք օր մնալուց հետո, սեպտեմբերի սկիզբին ճանապարհվեցի Բուլղարիա: Ամեն տեղ կայարան էին գալիս հայ երեխաները ուսուցիչների հետ, դիմավորում ծաղիկներով և ուղերձներով: Ֆիլիպեից ընդառաջ էին եկել բժ. Օրմանյանը և պ. Ադարեան, որոնք ինձ հանդիպեցին Ֆիլիպեից 6 ժամ հեռավորության վրա, իսկ Ֆիլիպեի կայարանում կազմակերպվել էր շատ ջերմ ընդունելություն՝ ճառերով ու ծաղիկներով: Սոֆիայից եկել էր պատգամավորություն՝ Ազգային խորհրդի նախագահ Բարսամյանի գլխավորությամբ:
Ֆիլիպում մնացի երեք օր: Զեկուցում տվեցի թեմական տանը, ճառ ասացի եկեղեցում՝ ահագին բազմության առջև և այցելեցի տեղի հայկական «Ասպարեզ» բանկը:
Բուլղարիայի հայերը ամենից ավելի ուժեղ են Վառնայում և Ֆիլիպեում: Վառնան հայերի հեղափոխական աշխատանքի օրրանն է և դեմոկրատիայի հենարանը, Ֆիլիպեն՝ ամենից ավելի զարգացած է տնտեսապես, մինչդեռ Սոֆիան ունի հայկական թույլ գաղութ:
Սոֆիայի և Ֆիլիպեի միջև վեճ էր ծագել, թե որտեղ պետք է լինի փոխառության գործի կենտրոնը: Ես հակված էի Ֆիլիպեի կողմը, իբրև ավելի հարուստ վայրի: Սոֆիայի և Ֆիլիպեի ներկայացուցիչների խառը խորհրդակցությունը այդպես էլ վճռեց խնդիրը:
Ոգևորությունը Բուլղարիայում առանձնապես ուժեղ էր, թեև արտաքուստ ոչ այնքան աչքի ընկնող, ինչպես Եգիպտոսում և Իզմիրում, որովհետև ժողովուրդը այստեղ ավելի խորն էր զգում և իր մեջ ընդունակություն չէր գտնում ոգևորության արտաքին ցուցադրության համար: Պետք է ասել, որ հայերը, ընդհանրապես, ենթարկվում էին շրջապատող ժողովրդի սովորություններին, իսկ բուլղարները, առհասարակ, շատ վերապահ և լռակյաց ժողովուրդ են:
Բուլղարիայի հայերը և Թուրքիայից եկած փախստականների նոր շարքերը պատրաստվում էին տեղափոխվել Հայաստան, մանավանդ՝ արհեստավոր դասակարգը:
Ֆիլիպեից ճանապարհ ընկա Սոֆիա՝ այնտեղից եկած պատգամավորների ուղեկցությամբ: Այստեղ մնացի երկու օր, խոսեցի եկեղեցում, զեկուցում ունեցա և այցելություն տվեցի բուլղար կառավարության վարչապետ Ստամբոլիսկիին, ով ջերմորեն ողջունեց Սոֆիայում հայկական հյուպատոսարանի հաստատումը, թույլ տվեց մեր փոխառությունը և գրավոր կերպով ճանաչեց Հայաստանը՝ հայտարարելով, որ մոտ ապագայում Հայաստան կուղարկի քաղաքական ներկայացուցիչ: Խոսեց հայերի և բուլղարների միջև եղած կապերի մասին և խնդրեց հավատալ, որ հայերը բուլղարների մոտ միշտ լավագույն դրության մեջ կլինեն: Հայերն էլ, իրենց կողմից, խնդրեցին ինձ միջնորդել Ստամբոլիսկիին, որպեսզի տների բռնագրավումը և ազգայնացումը, որ այն ժամանակ մուտք էր գործել Բուլղարիա, չտարածվի նաև հայերի վրա:
Բարսամյանին նշանակելով փոխառության հանձնախմբի նախագահ, ես ճանապարհվեցի Ռուսջուկ, որտեղ մնացի մեկ օր: Բժ. Սաղյանը իր մոտ հրավիրեց Դաշնակցության անդամներին, և ես նրանց զեկուցեցի Հայաստանի մասին: Տիկին Կուրջանոյի մոտ հրավեր եղավ տեղի հայ հասարակության կողմից:
Մտածում էի Վառնա մեկնել Ռումինիայից վերադարձիս: Այդ պատճառով, հետևյալ օրը Դանուբի և Ջուրջևոյի վրայով մեկնեցի Բուխարեստ: Սեպտեմբերի 15-ի մոտ էր: Բուխարեստի կայարանում ինձ դիմավորեցին Ազգային խորհրդի նախագահ Խնդիրյանը, տեղի գործիչներ Աքտերյանը, Պարակյանը և Մանիսալյաններ եղբայրները: Ռումինիայում մնացի մեկ շաբաթ, Բուխարեստում և Կոստանցայում կատարեցի նույն ծրագիրը, ինչ որ ուրիշ տեղեր:
Ռումինիայի հայկական գաղութը ավելի փոքրաթիվ է, քան ուրիշ գաղութներ, բայց ավելի բարեկեցիկ. կան մոտ 10-12 հազար բոլորովին ռումինացած հայեր, ինչպես օրինակ, աշխատանքի նախկին նախարար Տրանկո Յաշը, ով ինձ ասաց, որ ռումինացի է հայկական ծագումով: Նույնն ասաց ծերակուտական Գերփեմը:
Զուտ հայկական դեմքը պահպանած ազգաբնակչությունը ջերմ կերպով ողջունեց Հայաստանի վերածնությունը: Նույնիսկ ռումինացած ազգաբնակչության մեջ Հայաստանի վերածնությունը արթնացրել էր քնած ազգային զգացումները: Եվ եթե ազգայնորեն ազատ կյանքը չընդհատվեր Հայաստանում, շատ լեհացած, ռումինացած և հունգարացած հայեր պիտի վերադառնային հայության գիրկը: Իսկ նրանց մեջ կային շատ աչքի ընկնող քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպես նախարար Լուկաշը, արքեպիսկոպոս Թոդորովիչը, Աժգամովիչը, Տրանկո Յաշը և ուրիշ հայտնի դեմքեր:
Բուխարեստում խոսեցի եկեղեցում, որտեղ տեղի ունեցավ ոսկու հանգանակություն «Ոսկու ֆոնդի» համար: Տեղական հասարակության կողմից հրավեր ընդունեցի և այցելեցի վարչապետ Ավերեսկոյին: Ռումինական նախարարների խորհուրդը, Բուլղարիայի օրինակով, պաշտոնապես թույլատրեց մեր փոխառությունը, ընդունեց Հայաստանի հյուպատոսարանը և խնդրեց հավատալ Ռումինիայի բարեկամությանը: Զորավար Ավերեսկուն ծանոթացավ Հայաստանի վիճակին և, ի միջի այլոց, լսելով իմ ցանկությունները Հայաստանի սահմանների մասին, ասաց. «Ըստ իս, առաջին հարցը ձեզ համար այն է, թե ովքեր են ձեր հարևանները: Ձեր ամբողջ ապագան դրանից է կածված: Կարևորն այն չէ, որ սահմանները շատ ընդարձակ լինեն, այլ այն, որ հարևանները բարյացակամ լինեն»:
Բուխարեստից, որտեղ փոխառության հանձնախմբի նախագահ նշանակվեց Մանիսալյանը, անցա Կոստանցա, որտեղ մնացի երկու օր: Այստեղ ևս նույն ծրագիրն էր. ճառ եկեղեցում, զեկուցում և հրավեր: Այնտեղից վերադարձա Բուխարեստ և Ռուսջուկի վրայով ճանապարհվեցի Սոֆիա, հետո Ֆիլիպեից ճանապարհ ընկա դեպ Պոլիս:
Հիվանդության պատճառով չկարողացա Վառնա անցնել:
Ֆիլիպեի կայարանում գաղութը ինձ ողջունեց և առաջին անգամ անհանգստությամբ սկսեց հարցեր տալ, թե ի՞նչ է կատարվում Հայաստանի և Թուրքիայի սահմաններում: Այդ օրը թերթերում երևացել էին անհանգստացնող տեղեկություններ այն մասին, որ հայ-թուրքական սահմանագլխին ընդհարումներ են տեղի ունեցեր: Ոչինչ չէի կարող ասել, որովհետև սեփական տեղեկություններ դեռ չունեի: Ուղղակի անցա Պոլիս, որտեղ հասա հոկտեմբերի 2-ին և շատ տեղեկություններ իմացա: Պարզվեց, որ թուրքերը սկսել են հարձակումը Հայաստանի վրա, անցել են սահմանը Սարիղամիշի մոտ և ընդհարում են ունեցել հայ զորքերու հետ: Պարզվեց նույնպես, որ իմ կրտսեր եղբայրը, ճարտարապետ Լևոնը, ով աշխատում էր Կարսում, վիրավորվել էր և գերի ընկել քրդերի ու թուրքերի ձեռքը: Պարզվեց, որ Հայաստանում չկա նավթ, և գնացքները չեն կարող երթևեկել…
Հոկտեմբերի 4-ին ես հեռագիր ստացա մեր կառավարության նախագահ Համո Օհանջանյանից, որ խնդրում էր ինձ մազութ հայթայթել Հայաստանի երկաթուղիների համար: Ես դրամ չունեի: Շուկայում մազութ չկար: Վճռեցի դիմել անգլիական նավատորմի հրամանատար Դե Թոբեկին: Գնացի նրա մոտ, բացատրեցի խնդրի էությունը և ասացի, որ Անգիայի օգնությունը այս դժվարին րոպեին Հայաստանի համար կյանքի և մահու խնդիր է: Ծովակալին ասացի, որ մազուտ ուզում ենք փոխարինաբար: Ծովակալը շատ սիրալիր կերպով լսեց ինձ, անմիջապես հեռագրով հարցրեց լորդ Քըրզընին և միևնույն օրն իսկ պատասխանեց, որ մի ամբողջ շոգենավ մազութ իմ տրամատրության տակ է: Ես 17 հազար ֆունտ սթերլինգի (մազութի արժեքը) ստացագիր տվեցի և հեռագրեցի Երևան:
Այցելեցի ծովակալ Բրիսթոլին, ով արդեն տեղեկություն ուներ, որ թուրքերը հարձակվել են Հայաստանի վրա: Եվ երբ խնդրեցի նրան միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Թուրքիայի միջև, նա հիշեցրեց Թուրքիայի՝ մեր ամառվա զրույցի մասին և ասաց. «Հիմա արդեն ուշ է»:
Հոկտեմբերի 7-ին ես հեռագիր ստացա Հայաստանի կառավարությունից, որ թուրքերը շարունակում են առաջխաղացումը: Հոկտեմբերի 8-ին կառավարությունը հեռագրեց. «Ձեր ներկայությունը Երևանում անհրաժեշտ է: Վերադարձեք»: Հասկացա, որ դրությունը դառնում է չափազանց լուրջ և անմիջապես կարգադրություն արեցի Բաթում ճանապարհվելու մասին: Առաջին շոգենավը մեկնելու էր հոկտեմբերի 12-ին:
Մնացած չորս օրերը ես նվիրեցի բոլոր տեղերի փոխառության հանձնախմբերի հետ նամակագրությանը, նրանց անհրաժեշտ հրանագներ տվեցի, տեղեկացրեցի իրեր վիճակի մասին և խնդրեցի շարունակել գործը:
Տրամադրությունը Պոլսում այլևս այն չէր, ինչպես իմ առաջին ժամանման միջոցին. ամենքը անհանգիստ էին և հուզված. Հայաստանի անցքերը բոլորին նյարդայնացնում էին: Ինձ մոտ եկավ փաստաբան Հակոբյանը և ասաց, որ իր մոտ խոհարարուհի է ծառայում՝ մոտ 50 տարեկան մի կին: Պարտիզակցի է, ով երկու տարի առաջ եգիպտական վիճակախաղում շահել է 80 հազար ֆրանկ (8 հազար թուրքական լիրա): Այդ դրամը պահվում էր իր փաստաբանի մոտ, որովհետև խոհարարուհին չէր ցանակցել ծախսել այն: Լսելով եկեղեցում իմ ճառը Հայաստանի պետքերի և որբերի մասին, նա իմ մեջ տեսել էր Աստուծո առաքյալին, ով ցույց էր տալիս, թե ում պետք է տալ դրամը: Եվ ահա, ամաչալով ինքը գալ ինձ մոտ, նա խնդրել էր իր տիրոջը հանձնել ինձ ամբողջ այդ 8 հազար լիրան՝ հայ որբերի օգտին:
Ես խորապես հուզվեցի և խնդրեցի, որ խոհարարուհին գա մոտս: Փաստաբանը բերեց նրան: Երբ ես սկսեցի համոզել նրան, որ դրամի մի մասը պահի իր մոտ «սև օրվա համար», նա կտրականապես մերժեց, ասելով, որ Աստված իրեն ընտրել է պարզապես իբրև միջոց՝ որբերին օգնելու համար, և դրա մեջ է արդեն իր բախտը, և ինքը երբեք չի համարձակվի այդ պատահական և ոչ աշխատանքով վաստակած դրամի թեկուզ մի մասը պահել իր մոտ, ուստի խնդրում է վերցնել բոլորը և օգտագործել որբերի համար: Ես այդ կնոջը տարա Զավեն պատրիարքի մոտ, հրավիրեցի թերթերի խմբագիրներին, նրա տանտիրոջը, կազմեցի պաշտոնական թուղթ, բոլորի ներկայությամբ ընդունեցի դրամը և հետո հանձնեցի Հայաստանի կառավարությանը:
Սակայն խնդիրը դրանով չվերջացավ: Հետևյալ օրը վաղ առավոտյան նա եկավ հյուրանոց և խնդրեց կնոջս ընդունիլ իրեն: Կինս դուրս եկավ և վերադառնալով հայտնեց, որ բերել է իր ոսկի շղթան, ժամացույցը և 30 լիրա դրամ և կարմրելով ասել է, թե այդ իրերը և դրամը պահում էր ապագայի՝ իր թաղման ծախսերի համար, բայց այժմ գտնելով, որ դա ավելորդ շռայլություն է, որ իրեն առանց դրա էլ կթաղեն, խնդրում էր կնոջս ծախել այդ իրերը և ստացած գումարը 30 լիրայի հետ միասին բաժանել որբ հայ աղջիկներին Երևանում: Երբ Երևան վերադարձանք, կինս անմիջապես և ճշմարտությամբ կատարեց այդ հանձնարարությունը:
Պետք է խոստովանեմ, որ վերը նկարագրածը ամենամաքուր և անշահասեր վերաբերմունք էր, որ ես առիթ ունեցա տեսնելու իմ ամբողջ կյանքում:
***
Հավաքելով իմ ճանապարհի հուշերը, տխրությամբ հրաժեշտ տալով իմ աշխատանքների ընկերներին և քաղաքական բարեկամներին, հոկտեմբերի 12-ին ես նստեցի «Լոյդ Թրիեսթինո» շոգենավը և ճանապարհվեցի Բաթում: Տխուր էր իմ ճամփորդությունը: Վերջին ռադիո-հեռագրերը խոսում էին հայկական զորքերի՝ դեպի Կարս նահանջի և հայ փախստականների նոր ալիքների մասին:
Շոգենավը գրեթե դատարկ էր. Հայաստան գնալ փորձող հայ գործիչների ալիքը կանգ էր առել՝ սպասելով դեքպերի զարգացմանը: Ամբողջ ընտանիքներ, որոնք իմ ճառերից հետո եկել էին Իզմիրից և Բալկաններից, մնացին Պոլսում: Մեզ հետ միաժամանակ գնում էր նավթով բեռնավորված շոգենավը, որը Հայաստանի համար Բաթում էր ուղարկվում Դե Թոբեկի կողմից:
Հինգ օր ճանապարհին էինք: Հոկտեմբերի 19-ին մոտեցանք Բաթումին: Մեզ դիմավորեցին հայ հյուպատոս Մ. Աթաբեկյանը, տեղի հասարակության ներկայացուցիչ Մնդոյանը և նավահանգստի բանվորները: Բոլորի դեմքերը տխուր էին: Լռություն էր տիրում: Չէին լսվում աղաղակներ: Ինձ ողջունեցին լռելյայն:
Հյուպատոս Աթաբեկյանը հաղորդեց, որ իմ եղբայրը սպանվել է Օլթի-Կարս ուղղության վրա և որ, առհասարակ, Հայաստանում և հայկական շրջաններում տրամադրությունը շատ ծանր է:
Նույն գիշեր ես ճանապարհվեցի և հոկտեմբերի 20-ի առավոտյան հասա Թիֆլիս:
Ինձ դիմավորեց մեր դիվանագիտական ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանը և հաղորդեց, որ Հայաստանի զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը Թիֆլիսում է, բանակցություններ է վարում վրաց կառավարության և անգլիական բարձր կոմիսար, գնդապետ Ստոքսի հետ: Ես անմիջապես տեսնվեցի հետը և ծանոթացա իրերի դրությանը. թուրքերը առաջանում էին, մեր կառավարությունից պահանջում հրաժարվել Սևրի դաշնագրից և ընդունել Բաթումի դաշնագրի պայմանները, որով Հայաստանին մնում էր միայն 9 հազար քառակուսի կիլոմետր: Մեր կառավարությունը մերժել էր, և թուրքերը սկսել էին հարձակումը: Այդ պայմաններում կառավարությունը մի քանի կարգի զորահավաք էր հայտարարել և զորք ուղարկել սահմանագլուխ: Սկսվել էր պատերազմը: Ինքը՝ զինվորական նախարարը, եկել էր Թիֆլիս, Վրաստանին առաջարկելու դաշն կապել թշնամիներից մեկի դեմ, որովհետև վախ կար նաև բոլշևիկների կողմից՝ հյուսիսից: Ինձ շտապ Երևան էին կանչում: Այդպիսի պայմաններում, իմ առաքելությունը փոխառության համար վերջանում էր: Սկսվում էր նոր գործ:
Առանց րոպե կորցնելու, ես սկսեցի անձամբ ուսումնասիրել ստեղծված դրությունը: Այցելություն տվեցի վրաց կառավարությանը, եվրոպական բարձր կոմիսարներին և երկու օր հետո, Ռուբեն Տեր-Մինասյանի հետ ճանապարհվեցի Երևան:
Ալեքսանդրապոլում մենք լսեցինք զորավար Յովսեփյանի զեկուցումը, հոկտեմբերի 23-ին հասանք Երևան:
hyj6ngu79lgpyb1th4o20g94j5tqfcw
396761
396760
2026-09-18T09:08:23Z
Emptyfear
547
396761
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section = Գլուխ ԺԲ. Ուղևորություն Եվրոպա, Եգիպտոս, Իզմիր
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԱ|Գլուխ ժԱ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԳ|Գլուխ ԺԳ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
(անավարտ)
Հուզմունքով էի մոտենում Պոլսին: Առավոտ էր, հեռադիտակը ձեռքիս նայում էի հեռուն, մինչ շոգենավը անցնում էր Բոսֆորով: Ահա մոտեցանք Գալաթայի նավահանգստին: Առաջին բանը, որ գրավեց իմ ուշադրությունը, առևտրական շոգենավն էր խոշոր հայկական դրոշակով կայմի վրա: Բաթումի և Պոլսի միջև երթևեկող շոգենավ էր, որը պատկանում էր իզմիրցի մի հայ կաթոլիկ վաճառականի:
Քիչ այն կողմ նկատեցի մի նավակ, որի մեջ նստած էին չորս երիտասարդներ: Նրանցից մեկը ձեռքին բռնել էր հայկական եռագույն դրոշը՝ կարմիր-կապույտ-նարնջագույն: Հասկացա, որ եկել էին ինձ դիմավորելու: Մենք հայացքներով գտանք իրար, փոխադարձաբար ողջունեցինք, հետո նրանք արագությամբ ետ դարձան դեպի ափը՝ հայտնելու այնտեղ սպասող ահագին բազմությանը իմ գալու մասին: Անմիջապես ամբոխի մեջ բարձրացան հայկական դրոշակներ և օդում երևացին գլխարկներ ու թաշկինակներ…
Շոգենավը մոտեցավ ափին, իջեցրին սանդուխքը: Ինձ ողջունելու եկան պատրիարքի, մամուլի և զանազան կազմակերպությունների, Հ. Յ. Դաշնակցության, առևտրական դասի ներկայացուցիչները, իմ անձնական բարեկամները և ՀՀ ներկայացուցիչ Ֆերդինանդ Թախթաջյանը: Ամբոխը հավաքվեց մի դահլիճում, և մեկը մյուսի ետևից արտասանեցին ողջույնի ճառեր և մատուցեցին ծաղկեփնջեր: Ճառերում հայտնում էին իրեց ուրախությունը այն հաջողությունների առթիվ, որ ունեցել է Հայաստանը պետական կյանքի բոլոր ճյուղերում, և վստահություն էին հայտնում փոխառության հաջողության մասին:
Ես պատասխանեցի ընդհանուր ճառով, հայտնելով, որ «բերել եմ հայրենիքի ողջույնը բոլոր հայերին»:
Ոգևորված ողջույնների և աղաղակների մեջ հասա Թոքաթլյան հյուրանոցը, որտեղ պատրաստվել էին սենյակներ, պատուհաններից ծածանվում էր հայկական դրոշակը: Դռների մոտ հերթապահության էին նշանակված երկու հատուկ անձինք:
Պոլսում մնացի մեկ շաբաթ: Բայց այդ շաբաթվա ընթացքում ինձ վիճակվեց այնքան շատ խոսել հրապարակայնորեն՝ թատրոնում, եկեղեցում, ժողովներում, փողոցներում, ընդունելությունների ժամանակ, որ բառիս բուն իմաստով կորցրեցի ձայնս: Արթնանում էի վաղ առավոտյան, և պառկում էի շատ ուշ գիշեր, բայց ոչ մի րոպե մենակ էի մնում, ամբողջ ժամանակ ժողովրդի և հասարակական գործիչների հետ էի:
Ժամանակս դասավորվեց այսպես:
Ազգաբնակչության լայն խավերի մեջ փոխառության քարոզչության և Հայաստանի մասին տեղեկություններ լսելու կարոտ անձանց համար ես հինգ անգամ ընդարձակ զեկուցումներ տվեցի Փերայի Ս. Երրորդության եկեղեցում, Սինլլողոս դահլիճում, քաղաքի մի ծայրամասում տեղի ունեցած ժողովում, Փթիթ-Շան և Փերայի թատրոններում՝ հատուկ մի ներկայացումից հետո: Բուրժուազիայի և առևտրական դասի համար զեկուցում տվեցի Հայկական ակումբում, իսկ Ազգային ժողովի համար՝ Ազգային ժողովի պաշտոնական նիստում՝ պատրիարքի և բոլոր անդամների ներկայությամբ: Այդ յոթ ժողովներում նկարագրեցի Հայաստանի կյանքի, նրա ազգաբնակչության, բանակի, ներքին և արտաքին քաղաքական կյանքի ամբողջ պատկերը: Ամեն տեղ ոգևորությունը կատարյալ էր:
Երբ փոխառության գաղափարը և բովանդակությունը բավականաչափ բացատրվել էր հասարակությանը, տեղի ունեցավ Հայկական ակումբի նիստը: Այնտեղ հավաքվել էին հարյուրի չափ ականավոր պոլսահայ վաճառականներ: Ողջույնի խոսքը ասաց ակումբի նախագահ Արսենյանը, հետո խոսեց դոկտոր Թորգոմյանը: Այդ ժողովում ընտրվեց փոխառության հանձնախումբը: Վաճառականները հետաքրքրված էին մեր փոխառությամբ, Հայաստանի տնտեսական հեռանկարներով և եռանդագին հարցեր էին տալիս:
Այսպիսով, իմ առաջին նպատակը լիովին իրագործված էր: Փոխառության գաղափարը ստացավ լայն ժողովրդականացում, ընտրվեց կոմիտե, և գործը առաջ գնաց մեծ թափով. Պատրաստվեց թղթի նկարն ու ձևը և հանձնվեց տպագրության:
Առանձին խոսակցություն ունեցա առաջին հայ հարուստ Իբրանոսյանի հետ, ով ստորագրեց 50 հազար թուրքական լիրայի պարտատոմսեր: Սակայն, երեք ամիս հետո, նա Սոֆիայի մոտ գնացքի խորտակման զոհ դարձավ, իսկ ժառանգները չկատարեցին նրա խոստումը: Խոշոր անախորժություն տեղի ունեցավ. երկու ամիս չթաղեցին նրա դիակը՝ սպասելով, որ ժառանգները կտան խոստացված գումարը, բայց չտվեցին: Իբրանոսյանը, այնուամենայնիվ, թաղվեց:
Այստեղ պետք է ասեմ, որ թե՛ Պոլսում, և թե՛ Եգիպտոսում և այլուր, հավաքված միլիոնները տվեց ժողովուրդը, այսինքն՝ չունևորները և ոչ թե առանձին հարուստներ: Վերջինները ստորագրում էին գումարները ոչ համապատասխան իրենց կարողության: Ընդհանուր առմամբ, Պոլսի հայերը ստորագրեցին 2 միլիոն ֆրանկից ավելի. այս գումարները հետագայում վերադարձվեցին իրենց տերերին մինչև վերջին սանտիմ:
Բացի փոխառությունը, այցելեցի բարձր կոմիսարներին և Պոլսում գտնվող ֆրանսիական և անգլիական նավատորմների հրամանատարներին: Հանդիպեցի ֆրանսիական կոմիսար Դելաֆրանսի հետ: Տեսակցություն ունեցա նաև անգլիական կոմիսար, ծովակալ Դեթոբեկի հետ, ով հետո ահագին օգնություն հասցրեց Հայաստանին, հունական կոմիսար Կոնստանտինեսկուի, ամերիկյան դեր-ծովակալ Բրիստոլի և անգլիական զորքերի հրամանատար, զորավար Միլնի հետ:
Նրանց հետ ունեցած զրույցներից այն տպավորությունը ստացա, որ բարեկամական վերաբերմունք ունեին դեպի մեր շահերը, որովհետև ոչ մի հակասություն չկար Հայաստանի և «դաշնակիցների» շահերի միջև: Ինձ վրա մանավանդ խոր տպավորություն թողեց պատմական զրույցը ամերիկյան դեր-ծովակալ Բրիստոլի հետ: Ասում եմ պատմական, որովհետև նա հակասում էր այն ժամանակի ընդհանրացած տեսակետին Ամերիկայի և նախագահ Վիլսոնի դերի վերաբերմամբ Հայաստանի քաղաքական վիճակի մասին, բայց և այնպես, նրա բոլոր խոսքերը և վստահացումները շատ կարճ ժամանակից հետո միանգամայն արդարացան:
Երբ Բրիստոլին հայտնեցի իմ խորին երախտագիտությունը Ամերիկայի կողմից հայ ժողովրդին ցույց տրվող խոշոր մարդասիրական օգնության համար, նա այդ երախտագիտությունը ընդունեց հաճույքով և ասեց, որ կհաղորդի իր կառավարությանը: Բայց երբ հույս հայտնեցի Ամերիկայի օգնության վրա Հայաստանի քաղաքական կազմակերպության համար, հիշատակելով այդ առթիվ նախագահ Վիլսոնի խոստումը, ծովակալ Բրիստոլը անմիջապես հայտարարաեց հետևյալը. «Վիլսոնը բոլորովին չի արտահայտում իր ժողովրդի կարծիքը. նա ասում է այն, ինչը բոլորովին չի համապատասխանում ամերիկացիների շահերին ու տեսակետներին: Դուք այդ մասին պատրանքներ չպետք է ունենաք»:
Երբ ես պատասխանեցի Բրիստոլին, որ զարմանում եմ, լսելով այդպիսի կարծիք նախագահ Վիլսոնի ներկայացուցչից, նա պատասխանեց, որ Ամերիկայի ժողովուրդը առաջիկա ընտրություններում ցույց կտա իր կամքը և այդ կամքը հայտնապես կլինի ոչ հօգուտ Վիլսոնի գաղափարների, և այդ պատճառով, շարունակեց Բրիստոլը, հայերը պետք է իրենք փնտրեն թուրքերի հետ մերձեցման ճանապարհներ: Նա հարց տվեց ինձ, թե չե՞մ լսել արդյոք Պոլսի հայերից իր մասին այնպիսի կարծիքներ, որ իբր ինքը չի սիրում հայերին և ավելի պաշտպանում է թուրքերին: Պատասխանեցի, որ, այո, լսել եմ: Բրիստոլն ասաց, որ առհասարակ ինքն իր պարտքն է համարում նախազգուշացնել հայ քաղաքական գործիչներին, որ մերձեցում փնտրեն թուրքերի հետ՝ իրենց պահանջները հասցնելով նվազագույնի, հակառակ պարագայում՝ նրանց սպասում է ծանր ապագա: Նրա կարծիքով, ահա իր նման հայտարարություններն են, որ ստեղծել են հայերի հանդեպ թշնամու համբավ:
Արդարությունը պահանջում է մեկ անգամ ևս ասել, որ գրեթե նույնանման խորհուրդ տվեց նաև զորավար Հարբորտը, բայց ավելի մեղմ ձևով:
Ես բուռն ցանկություն ունեի իմանալ, թե ի՞նչ են մտածում այն ժամանկվա թուրք կառավարության անդամները հայկական պահանջների մասին: Թուրք կառավարության հետ խոսելու համար հոգեբանական վայրկյանը հայ ժողովրդի տեսակետից միանգամայն աննպաստ էր. թվում էր, թուրքերը բոլորովին ընկճված էին, Փարիզի վեհաժողովը՝ ամենազոր, իսկ մեր հարցը՝ լավագույն ուղու վրա: Տիրող կարծիքն այն էր, թե թուրքերի հետ խոսելիք չկա:
Այնուամենայնիվ, ես կամեցա տեսնվել թուրք կառավարության ազդեցիկ մի անդամի հետ, բայց բոլորովին գաղտնի և չեզոք հողի վրա: Այդ տեսակցությունը տեղի ունեցավ մի մասնավոր բնակարանում: Իմ խոսակիցը այն ժամանակվա ներքին գործերի նախարար Ռեշատ փաշան էր: Մենք տեսնվեցինք երկու անգամ՝ ամեն անգամ երկուական ժամ: Այդ տեսակցության մասին մեր կողմից Պոլսում գիտեին միայն երկու հոգի՝ իմ մոտ բարեկամները:
Ռեշատ փաշայի առաջ ես պարզեցի մեր բաղձանքները, բացատրեցի, թե որքան ցանկալի է փոխադարձ համաձայնության միջոցով որոշել Միացյալ Հայաստանի սահմանները՝ մտցնելով հայկական հողամասերի մեջ վեց վիլայեթների կարևոր մասը, մի նավահանգիստ և, այսպիսով, լուծել մեր դարավոր վեճը:
Մեր առաջին տեսակցության ընթացքում Ռեշատը ավելի շատ լսում էր: Երկրորդ անգամ, ըստ երևույթին իր ընկերների հետ խորհրդակցություն ունենալուց հետո, նա ավելի գործոն էր կարծիքներ արտահայտելու մեջ, թեև ընդհանրապես սաստիկ վերապահ էր: Նա թղթի վրա գծեց Հայաստանի հնարավոր սահմանները՝ մտցնելով Հայաստանի հողերու մեջ ամբողջ Ռուսական Հայաստանը, Ալաշկերտի և Բասենի հովիտները և իբրև նավահանգիստ՝ Ռիզեն: Այդպիսով, Վանը, Մուշը, Էրզրումը և Տրապիզոնը անցնում էին Թուրքիային:
Ես լիազորություն չունեի նրա հետ որևէ համաձայնություն կնքել: Նա իր կողմից գտնում էր, որ խոսակցության շարունակությունը պետք է տեղի ունենա Փարիզում, որտեղ էին Թուրքիայի պատվիրակները: Նրանք այնտեղ հրավիրվել էին խաղաղության վեհաժողովի կողմից:
Ռեշատ փաշայի հետ ունեցած խոսակցություններից հետո իմ առաքելությունը Պոլսում վերջացած էր: Պատրաստվում էի ճանապարհ ընկնել, երբ ստացա հեռագիր Փարիզից՝ ՀՀ պատվիրակության նախագահ Ահարոնյանից, ով ինձ խնդրում էր նախ և առաջ անցնել Փարիզ: Հետևյալ օրն իսկ Իտալիայի վրայով մեկնեցի Փարիզ:

40r1s1o97kajf3t3cnxbe9fmd4puo72
396762
396761
2026-09-18T09:09:00Z
Emptyfear
547
396762
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը]]
|section = Գլուխ ԺԲ. Ուղևորություն Եվրոպա, Եգիպտոս, Իզմիր
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԱ|Գլուխ ժԱ]]
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԳ|Գլուխ ԺԳ]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
Առաջին վայրը, որտեղ պետք է զբաղվեի Անկախության փոխառության խնդրով, բնականաբար, Թիֆլիսն էր՝ իբրև Վրաստանի և նրա հայ ազգաբնակչության կենտրոնը և միաժամանակ հայ հարուստ դասակարգի բնակատեղին:
Թիֆլիս եկա հունիսի 19-ը 20-ի վաղ առավոտյան: Չնայած ես չունեի կառավարության նախագահի կոչում և պաշտոնապես կրում էի «Հայաստանի կառավարության հատուկ լիազոր» տիտղոսը, Վրաստանի կառավարությունը հանդիսավոր ընդունելություն կազմակերպեց՝ երաժշտությամբ, պատվո պահակախմբով, իսկ արտաքին գործերի նախարար Գեգեչկորին անձամբ եկավ կայարան դիմավորելու:
Իմ առաջին գործը եղավ տեսնել Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի բարձր կոմիսարներին և նրանց տեղեկացնել Հայաստանի վերջին անցքերի և բոլշևիկյան շարժման կատարյալ հաշվեհարդարի մասին՝ միևնույն ժամանակ հաղորդելով իմ Եվրոպա ուղևորվելու մասին և ապահովելով նրանց բարյացակամությունը և աջակցությունը:
Հետո այցելություն տվեցի վրաց կառավարությանը և ծանոթացրեցի Հայաստանի ընթացիկ կարիքներին, գլխավորապես փոխադրության և վառելիքի մատակարարման խնդիրներին: Հայ-վրացական հարաբերությունները միանգամայն կանոնաւոր էին, և անցած ընդհարումների տխուր հիշողությունները գրեթե անհետացել էին. կյանքը առաջ էր բերում նոր պահանջներ և թելադրում էր համերաշխ աշխատանքի անհրաժեշտությունը: Հայաստանի Հանարապետության Թիֆլիսի ներկայացուցիչը Տիգրան Բեկզադյանն էր, որ փոխարինել էր հիվանդացած Լևոն Եվանգուլյանին և շարունակում էր Վրաստանի հետ սերտ հարաբերություններ մշակելու քաղաքականությունը:
Վրաց կառավարության նախագահ Ժորդանիան և արտաքին գործերի նախարար Գեգեչկորին խնդրեցին ինձ Փարիզ այցելության ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել կարգավորելու Բաթումի խնդիրը, որը առանձին անհամաձայնության առարկա էր դարձել վրաց և հայ պատվիրակությունների միջև Սան Ռեմոյի խորհրդաժողովում, 1920 թվի գարնանը:
Սան Ռեմոյում հայ պատվիրակները՝ Ավետիս Ահարոնյանը և Պողոս Նուբար փաշան, Հայաստանի համար պահանջել էին դեպի ծով առանձին ելք, Բաթումի վրայով, հատուկ հողամասով, որը պիտի պատկաներ Հայաստանին իբրև սեփականություն, իսկ վրացիները՝ Չխեիձեի և նրա ընկերների միջոցով համաձայնվել էին զիջել Հայաստանին Բաթումի նավահանգստից օգտվելու իրավունքը միայն: Վրացական կառավարությունը կանգնած էր այն տեսակետի վրա, որ անկարելի է հրաժարվել նույնիսկ աննշան հողամասից, և հայկական պատվիրակության նախագահ Ահարոնյանին համարում էր անզիջող: Ուստի, Ժորդանիան և Գեգեչկորին խնդրեցին համոզել նրան՝ ավելի զիջող դիրք բռնելու այս խնդրում:
Երրորդ գործս եղավ Հայաստանի մասին տեղեկություններ տալ Թիֆլիսի հայ ազգաբնակչությանը: Ես կազմակերպեցի հրապարակային մի դասախոսություն: Մի խորհրդակցություն տեղի ունեցավ մեր դիվանագիտական ներկայացուցչությունում, երկրորդը՝ Վաճառականական բանկի և երրորդը՝ Հայ գյուղատնտեսական ընկերությունում: Այդ երեք խորհրդակցությունների միջոցին ես նկարագրեցի Հայաստանի տնտեսական ու ելևմտական քաղաքականությունը և տվեցի հայկական խնդրի քաղաքական կողմի ընդհանուր պատկերը:
Առանձնապես բազմամարդ և ելևմտական տեսակետով չափազանց կարևոր լսարան էր ներկայացնում Վաճառականական բանկում կայացած ժողովը: Հավաքվել էին 40-ի չափ ամենահարուստ և ամենաազդեցիկ ներկայացուցիչները հայ վաճառականական դասից՝ Արշակ Միլյանի նախագահությամբ: Ներկա էին Միքայել Արամյանը, Դավիթ Յուզբաշյանը, եղբայրներ Բաղդասարյանները, Խաչ. Աֆրիկյանը, եղբայրներ Սեյրաննյանները, Եղիա Մայիլյանը և հայ առևտրա-արդյունաբերական ու ելևմտական աշխարհի շատ ուրիշ աչքի ընկնող ներկայացուցիչներ: Զեկուցման վերջում ես անցա փոխառության խնդրին և հրավիրեցի ունկնդիրներին՝ աջակցել դրա իրականացմանը: Զեկուցումից հետո ինձ տվեցին մի շարք հարցեր, որոնց նպատակն էր գլխավորապես պարզել Հայաստանի առևտրա-արդյունաբերական ձեռնարկներում դրամագլուխ մտցնելու հնարավորությունները:
Մի քանիսը մտածում էին Ալեքսանդրապոլում և Երևանում շաքարի ու կաշվի գործարաններ բացել: Մյուսներն ուզում էին Ղարաքիլիսայի մոտ ապակու գործարան հիմնել: Ուրիշները խորհում էին Հայաստանի զանազան վայրերում իրենց բանկերի բաժանմունքներ բացել: Մի խոսքով՝ հայ դրամատիրոջ ձեռնարկու միտքը ազատ դրամագլխի նոր գործադրության ասպարեզներ էր փնտրում: Բացի այդ, նրանց մոտ զգացվում էր դժգոհություն վրաց կառավարությունից. նրանք սկսել էին իրենց հյուր զգալ Թիֆլիսում:
Վրաց մենշևիկյան կառավարությունը միաժամանակ տանում էր երկու քաղաքական գիծ. մի կողմից, հանուն իր ընկերավարական ծրագրային սկզբունքների, կռվում էր բուրժուազիայի դեմ՝ ուժեղացած տուրքերու, կալվածքների պետականացման, ստիպողական փոխառությունների միջոցով, մյուս կողմից՝ աշխատում էր ազգայնացնել Վրաստանի մայրաքաղաքը՝ ամենուրեք ուժեղացնելով վրացական տարրը և լեզուն, մտցնելով այն պարտավորեցուցիչ բոլոր հիմնարկություններում: Եւ եթե նկատի առնենք, որ բուրժուազիան Թիֆլիսում բաղկացած էր հայերից և վրացիները կազմում էին Թիֆլիսի ամբողջ ազգաբնակչության մեկ քառորդից ոչ ավելին, այնինչ հայերը իրենց թվով բնակչության առաջին տեղում էին, բոլորովին պարզ է դառնում, որ վերոհիշյալ քաղաքականության երկու գծերն էլ ամենից շատ հարվածում էին հայերի անմիջական շահերին, և հայերն էին, որ հիմնականում տուժում էին թե նյութապես և թե բարոյապես, կորցնում էին իրենց տները և դրամագլուխները, ազդեցությունն ու դիրքը, և ընդհարվում էին վրացիների հետապնդած արհեստական ազգայանցման հետ:
Թիֆլիսի ամենալավ թատրոնը՝ «Արտիստական ընկերություն» անունով, չնչին գումարով Յուզբաշյանների ձեռքից անցավ պետությանը: Քաղաքի ամենալավ տունը՝ Մ. Արամյանցինը, վրացիները գրավեցին՝ վերածելով «բանվորական տան»: Փիթոյանների տունը դարձավ նախարարի բնակարան, Մանթաշյանի տունը՝ դիվանագիտական ներկայացուցչություն և այլն: Միեւնույն ժամանակ, քաղաքային վարչությունը ահագին առողջապահական տուրքեր նշանակեց հարուստ քաղաքացիների վրա, և վճարողները դարձյալ հայերն էին:
Ահա այս բոլոր ծանր տուրքերը հայ դրամատերերին մղում էին դեպի Հայաստան, որը մինչ այդ չէր գրավել նրանց ուշադրությունը:
Այս երևույթը շատ ուրախալի էր և ապագա մեծ հաջողություն էր խոստանում Հայաստանի արդյունաբերության զարգացման համար: Եվ իրականությունը սկսեց արդարացնել այս հույսերը: Մայիլյանները որոշեցին կառուցել ապակու գործարան Ղարաքիլիսայի մոտ, Փիթոյանները՝ կաշվի գործարան Ջալալ Օղլու մոտ: Սկսեցին հետազոտություններ կատարել շաքարի մշակության հնարավորության մասին Ալեքսանդրապոլի և ծխախոտագործության՝ Սուրմալուի և Էջմիածնի շրջանում:
⁂
Թիֆլիսում Փոխառության կոմիտեի նախագահ նշանակվեց մեր դիվանագիտական ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանը, իսկ բանկերը հանձն առան փոխառությունն իրականացնել իրենց օգտին առանց որևէ վճարումի: Ստորագրության վճարը որոշվեց 97 ռուբլի 100-ի փոխարեն: Ամեն ինչ խոստանում էր կատարյալ հաջողություն: Գավառական քաղաքներից՝ Ախալցխայից, Գորիից, Սղնախից հեռագրեր էին ստացվում, որոնք հաջողություն էին մաղթում և պատրաստակամություն հայտնում աջակցել մեր փոխառությանը:
Հետագայում ամեն տեղ իմ ուղևորության ժամանակ նույն եղանակով վարվեցի: Ամեն տեղ ունենում էի երեք տեսակի ժողովներ՝ ա) բուրժուական դասի, բ) ժողովրդական զանգվածների, և գ) մամուլի ու տեղական քաղաքական ու գիտական կազմակերպությունների՝ բժշկական, իրավաբանական, բարեգործական ընկերությունների համար:
Թիֆլիսում բազմաթիվ հայ պաշտոնյաներ, որոնք առաջ ծառայում էին անդրկովկասյան երկաթուղագծի վրացական և ադրբեջանական սահմաններում, ազատվել էին աշխատանքից, առանց գործի էին և ցանկություն էին հայտնում տեղափոխվել Հայաստան:
Նույն վիճակում էին նաև փոստ-հեռագրական պաշտոնյանները, որոնցից շատերը պաշտոնի հրավիրվեցին Հայաստան:
Հունիսի վերջին ուղևորվեցի Բաթում: Կայարանում դիմավորելու էին եկել Բաթումի մեր հյուպատոս Մ. Աթարբեկյանը, տեղական գաղութի ներկայացուցիչները և անգլիական ընդհանուր նահանգապետ Քուկ-Քոլլիսը, գաղութի նախագահ Ա. Մնդոյանը և այլք:
Այստեղ ևս, գրեթե բառացի, կրկնվեց Թիֆլիսի աշխատանքը և երևան եկավ նույն խանդավառությունը: Տեղական հայ տիկնիկները՝ «Բաթումի տիկնանց կոմիտեի» անդամները, առաջարկեցին ինձ կազմակերպել ոսկու հանգանակություն՝ Հայաստանի «Ոսկի ֆոնտ» ստեղծելու համար: Եվ տեղն ու տեղը գործի սկիզբը դնելու համար սեղանի վրա դրեցին ոսկի ժամացույց, մատանիներ, ոսկի շղթա, ապարանջաններ և այլն: Այս օրինակը շուտով գտավ հետևողներ, և, այսպիսով, հիմք դրվեց «Ոսկի ֆոնդ»-ին, որը մեծ հաջողություն էր խոստանում: Եվ մյուս քաղաքներում՝ Պոլիս, Իզմիր, Կահիրե, Ալեքսանդրիա, Սոֆիա և Բուխարեստ, որտեղ որ եղա հետո, ամենուր մեծ առատությամբ սեղանի վրա թափվում էին ոսկի իրեր և թանկագին քարեր:
Բաթումում մնացի միայն չորս օր և հուլիսի սկզբին ճանապարհվեցի արտասահման: Հուլիսի 10-ին հասա Պոլիս. որքա՜ն փոփոխություն երկու տարվա մեջ: 1918 թ. հունիսին մենք մոտենում էինք Պոլսին պատերազմի ընթացքում, նոյն տարվա հոկտեմբերին հեռանում էինք այնտեղից զինադադարի օրերին, իսկ այժմ մեր ուժերի և հույսերի ծաղկման շրջանն էինք ապրում: Թվում էր, թե ամեն ինչ ժպտում էր մեզ և սպասվում էր փայլուն ապագա:

h4dnwbpznmv49ordw01ly44d45j4590
396767
396762
2026-09-18T09:31:31Z
Emptyfear
547
396767
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը]]
|section = Գլուխ ԺԲ. Ուղևորություն Եվրոպա, Եգիպտոս, Իզմիր
|previous = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԱ|Գլուխ ԺԱ]]

l7t98yaa2m1vayi8igo8w9gwpn3g5mx
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Առաջաբան
0
151426
396775
2026-09-18T10:09:06Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը]] |section = Առաջաբանի փոխարեն |previous = |next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ա|Գլուխ Ա]] |year = |author= Ալեքսանդր Խատիսյան}} ԱՌԱՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ Իմ գրվածքը, որ առաջին անգամ տպվեց Հայրենիք...»:
396775
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը]]
|section = Առաջաբանի փոխարեն
|previous =
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ա|Գլուխ Ա]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
ԱՌԱՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Իմ գրվածքը, որ առաջին անգամ տպվեց Հայրենիք ամսագրում, պատմություն չէ անշուշտ, այլ՝ պատմական նյութ հուշերի ձևով: Եվ հասկանալի է, որ իմ գրության մեջ տեղ են գտել գերազանցապես այն դեպքերն ու դեմքերը, որոնց հետ շփման մեջ եմ եղել ես, ինչպես նաև հայտնված են կարծիքներ, որոնց միակ պատասխանատուն ես եմ անհատաբար: Տարօրինակ չպետք է թվա նույնպես և այն, որ իրերի բերումով կամ պատահաբար, այս կամ այն փաստերն ու փաստաթղթերը չեն արձանագրվել: Իմ դերը եղել է գրի առնել իմ՝ իբրև քաղաքական գործչի հուշերը՝ հիշատակելով միաժամանակ հարակից դեպքերը: Ավելին գործն է պատմաբանի:
Ալեքսանդր Խատիսյան
----
lglhbct4otazyn9uhuwufv7tf3emcrx
396776
396775
2026-09-18T10:09:53Z
Emptyfear
547
396776
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section =
|previous =
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Առաջաբան|Առաջաբանի փոխարեն]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Առաջաբան|Առաջաբանի փոխարեն]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ա|Գլուխ Ա. Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը և հայերը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Բ|Գլուխ Բ. Անդրկովկասյան կոմիսարիատը և բանակցությունները Թուրքիայի հետ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Գ|Գլուխ Գ. Տրապիզոնի խորհրդաժողովը (1918 փետրվարի 23 — ապրիլի 1)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Դ|Գլուխ Դ. Թուրք-անդրկովկասյան պատերազմը և Բաթումի բանակցությունները (1918 ապրիլի 1 — մայիսի 28)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ե|Գլուխ Ե. Անդրկովկասի Միության քայքայումը և Հայաստանի անկախության հռչակումը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Զ|Գլուխ Զ. Չորս ամիս Պոլսում (1918 հունիսի 15 — նոյեմբերի 1)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Է|Գլուխ Է. Իմ մասնակցությունը Քաջազնունու կառավարությանը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ը|Գլուխ Ը. Իմ վարչապետության շրջանը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Թ|Գլուխ Թ. Հայաստանի սահմանների ընդարձակումը և 1919թ․ մայիս 28-ի ակտը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ժ|Գլուխ Ժ. «Դաշնակիցները» Կովկասում և Հայաստանում]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԱ|Գլուխ ԺԱ. 1920 թ. գարունը և մայիսյան ապստամբությունը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԲ|Գլուխ ԺԲ. Ուղևորություն Եվրոպա, Եգիպտոս, Իզմիր (19 հունիս — 23 հոկտեմբերի 1920 թ․)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԳ|Գլուխ ԺԳ. Պատերազմ Թուրքիայի հետ, բոլշևիկների հարձակումը և Հայաստանի Հանրապետության անկախության անկումը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԴ|Գլուխ ԺԴ. Ալեքսանդրապոլի բանակցությունը և դաշնագրի կնքումը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԵ|Գլուխ ԺԵ. Խորհրդային իշխանությունը Հայաստանում (2 դեկտեմբերի 1920— 16 փետրվարի 1921)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԶ|Գլուխ ԺԶ. Ուղևորություն Փարիզ և Լոնդոն]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԷ|Գլուխ ԺԷ. Լոնդոնի խորհրդաժողովը (21 փետրվարի —13 մարտի 1921 թ․), Մոսկվայի թուրք–բոլշևիկյան դաշնագիրը (16 մարտի 1921 թ․)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԸ|Գլուխ ԺԸ. Անկարայի դաշնագիրը (20 հոկտեմբերի 1921 թ․), Փարիզի խորհրդաժողովը (մարտ 1922 թ․) և հույների խորտակումը (25 օգոստոսի — 9 սեպտեմբերի 1922 թ․)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԹ|Գլուխ ԺԹ. Լոզանի խորհրդաժողովը (նոյեմբեր 1922 — 24 հուլիսի 1923)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ի|Գլուխ Ի. Հայկական հարցը Լոզանի խորհրդաժողովից հետո]]
Հավելված
* Ա․ ԳԼՈՒԽ: Լոզանի ժողովը եւ մեր երկու պատուիրակութիւններու ջանքերը
* Բ․ ԳԼՈՒԽ: Մերինները դեռ Լոզան կը սպասեն․․․
* Գ․ ԳԼՈՒԽ: Ֆիլարմէններու աշխատանքը Լոզանի մէջ
bf413i7zh66q5q7tfkig5ncqokxavfh
396777
396776
2026-09-18T10:10:10Z
Emptyfear
547
Հետ է շրջվում [[Special:Diff/396776|396776]] խմբագրումը, որի հեղինակն է [[Special:Contributions/Emptyfear|Emptyfear]] ([[User talk:Emptyfear|քննարկում]]) մասնակիցը
396777
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը]]
|section = Առաջաբանի փոխարեն
|previous =
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ա|Գլուխ Ա]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
ԱՌԱՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Իմ գրվածքը, որ առաջին անգամ տպվեց Հայրենիք ամսագրում, պատմություն չէ անշուշտ, այլ՝ պատմական նյութ հուշերի ձևով: Եվ հասկանալի է, որ իմ գրության մեջ տեղ են գտել գերազանցապես այն դեպքերն ու դեմքերը, որոնց հետ շփման մեջ եմ եղել ես, ինչպես նաև հայտնված են կարծիքներ, որոնց միակ պատասխանատուն ես եմ անհատաբար: Տարօրինակ չպետք է թվա նույնպես և այն, որ իրերի բերումով կամ պատահաբար, այս կամ այն փաստերն ու փաստաթղթերը չեն արձանագրվել: Իմ դերը եղել է գրի առնել իմ՝ իբրև քաղաքական գործչի հուշերը՝ հիշատակելով միաժամանակ հարակից դեպքերը: Ավելին գործն է պատմաբանի:
Ալեքսանդր Խատիսյան
----
lglhbct4otazyn9uhuwufv7tf3emcrx
Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
0
151427
396778
2026-09-18T10:10:17Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը |section = |previous = |next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Առաջաբան|Առաջաբանի փոխարեն]] |year = |author= Ալեքսանդր Խատիսյան}} * Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Առաջաբան|Առաջաբանի...»:
396778
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը
|section =
|previous =
|next = [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Առաջաբան|Առաջաբանի փոխարեն]]
|year =
|author= Ալեքսանդր Խատիսյան}}
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Առաջաբան|Առաջաբանի փոխարեն]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ա|Գլուխ Ա. Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը և հայերը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Բ|Գլուխ Բ. Անդրկովկասյան կոմիսարիատը և բանակցությունները Թուրքիայի հետ]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Գ|Գլուխ Գ. Տրապիզոնի խորհրդաժողովը (1918 փետրվարի 23 — ապրիլի 1)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Դ|Գլուխ Դ. Թուրք-անդրկովկասյան պատերազմը և Բաթումի բանակցությունները (1918 ապրիլի 1 — մայիսի 28)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ե|Գլուխ Ե. Անդրկովկասի Միության քայքայումը և Հայաստանի անկախության հռչակումը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Զ|Գլուխ Զ. Չորս ամիս Պոլսում (1918 հունիսի 15 — նոյեմբերի 1)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Է|Գլուխ Է. Իմ մասնակցությունը Քաջազնունու կառավարությանը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ը|Գլուխ Ը. Իմ վարչապետության շրջանը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Թ|Գլուխ Թ. Հայաստանի սահմանների ընդարձակումը և 1919թ․ մայիս 28-ի ակտը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ժ|Գլուխ Ժ. «Դաշնակիցները» Կովկասում և Հայաստանում]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԱ|Գլուխ ԺԱ. 1920 թ. գարունը և մայիսյան ապստամբությունը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԲ|Գլուխ ԺԲ. Ուղևորություն Եվրոպա, Եգիպտոս, Իզմիր (19 հունիս — 23 հոկտեմբերի 1920 թ․)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԳ|Գլուխ ԺԳ. Պատերազմ Թուրքիայի հետ, բոլշևիկների հարձակումը և Հայաստանի Հանրապետության անկախության անկումը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԴ|Գլուխ ԺԴ. Ալեքսանդրապոլի բանակցությունը և դաշնագրի կնքումը]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԵ|Գլուխ ԺԵ. Խորհրդային իշխանությունը Հայաստանում (2 դեկտեմբերի 1920— 16 փետրվարի 1921)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԶ|Գլուխ ԺԶ. Ուղևորություն Փարիզ և Լոնդոն]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԷ|Գլուխ ԺԷ. Լոնդոնի խորհրդաժողովը (21 փետրվարի —13 մարտի 1921 թ․), Մոսկվայի թուրք–բոլշևիկյան դաշնագիրը (16 մարտի 1921 թ․)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԸ|Գլուխ ԺԸ. Անկարայի դաշնագիրը (20 հոկտեմբերի 1921 թ․), Փարիզի խորհրդաժողովը (մարտ 1922 թ․) և հույների խորտակումը (25 օգոստոսի — 9 սեպտեմբերի 1922 թ․)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ ԺԹ|Գլուխ ԺԹ. Լոզանի խորհրդաժողովը (նոյեմբեր 1922 — 24 հուլիսի 1923)]]
* [[Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը/Գլուխ Ի|Գլուխ Ի. Հայկական հարցը Լոզանի խորհրդաժողովից հետո]]
Հավելված
* Ա․ ԳԼՈՒԽ: Լոզանի ժողովը եւ մեր երկու պատուիրակութիւններու ջանքերը
* Բ․ ԳԼՈՒԽ: Մերինները դեռ Լոզան կը սպասեն․․․
* Գ․ ԳԼՈՒԽ: Ֆիլարմէններու աշխատանքը Լոզանի մէջ
bf413i7zh66q5q7tfkig5ncqokxavfh
Կատեգորիա:Ալեքսանդր Խատիսյան
14
151428
396779
2026-09-18T10:10:43Z
Emptyfear
547
Նոր էջ «[[Կատեգորիա:Հեղինակներ-Խ]]»:
396779
wikitext
text/x-wiki
[[Կատեգորիա:Հեղինակներ-Խ]]
edtqgeptgx1npavq25bh0pxbdjpicwu