Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.20
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Հեղինակ:Ավետիս Ահարոնյան
100
36891
396893
396888
2026-09-20T20:16:28Z
Emptyfear
547
/* Պատմվածքներ */
396893
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ |լրիվ անուն =Ավետիս Ահարոնյան | դասակարգում =Ահարոնյան, Ավետիս| սկզբնատառ = Ա | պատկեր =|հայրանուն=Առաքելի| ծնվել է =1866| մահացել է =1948| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1948}}
== Պատմվածքներ ==
* [[Ղեղոյի արտը]]
* [[Արիւնոտ թթխմոր]]
* [[Ցավը]]
* [[Մարդագելը]]
* [[Մեծ ճանապարհին]]
* [[Անդունդը]]
* [[Զարթի՛ր աստված]]
* [[«Աստծու կրակը»]]
* [[Մրրիկը]]
* [[Ճամփորդը]]
* [[Կաթուշքը]]
* [[Ողջակեզը]]
* [[Ռըզգո-Սեփոն]]
== Պոեմներ ==
* [[Կարոտ հայրենի]]
djzosp5a39ptku480ced60nbcm3lvr3
396899
396893
2026-09-20T20:23:29Z
Emptyfear
547
/* Պոեմներ */
396899
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ |լրիվ անուն =Ավետիս Ահարոնյան | դասակարգում =Ահարոնյան, Ավետիս| սկզբնատառ = Ա | պատկեր =|հայրանուն=Առաքելի| ծնվել է =1866| մահացել է =1948| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1948}}
== Պատմվածքներ ==
* [[Ղեղոյի արտը]]
* [[Արիւնոտ թթխմոր]]
* [[Ցավը]]
* [[Մարդագելը]]
* [[Մեծ ճանապարհին]]
* [[Անդունդը]]
* [[Զարթի՛ր աստված]]
* [[«Աստծու կրակը»]]
* [[Մրրիկը]]
* [[Ճամփորդը]]
* [[Կաթուշքը]]
* [[Ողջակեզը]]
* [[Ռըզգո-Սեփոն]]
== Պոեմներ ==
* [[Կարoտ հայրենի]]
7qjoi4k9wg8fiyf2mn59i1xhv0hvo08
Կարօտ հայրենի
0
151502
396894
2026-09-20T20:21:51Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= ԿԱՐՕՏ ՀԱՅՐԵՆԻ |section = |previous = |next = |year =1927 |author= Ավետիս Ահարոնյան}} {{Կենտրոն| == ՆԱԽԵՐԳԱՆՔ == {{Poemx||<poem> ՍՏՈՒԵՐՆԵՐՆ ԻՋՆՈՒՄ ԵՆ Կեանքիս արեւը թեքուեց դէպ մուտքը. Ստուերներն ահա իջնում են հանդարտ. Մազերիս մէջ արծաթ թելեր են շողում, Մօտալուտ ձմրան գունատ բան...»:
396894
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= ԿԱՐՕՏ ՀԱՅՐԵՆԻ
|section =
|previous =
|next =
|year =1927
|author= Ավետիս Ահարոնյան}}
{{Կենտրոն|
== ՆԱԽԵՐԳԱՆՔ ==
{{Poemx||<poem>
ՍՏՈՒԵՐՆԵՐՆ ԻՋՆՈՒՄ ԵՆ
Կեանքիս արեւը թեքուեց դէպ մուտքը.
Ստուերներն ահա իջնում են հանդարտ.
Մազերիս մէջ արծաթ թելեր են շողում,
Մօտալուտ ձմրան գունատ բանբերներ.
Էլի մի դուռ է, փակւում է անդարձ,
Աստուած է հսկում, երբե՛ք չի բացուի.
Ափսոսանք չունիմ, ոչ տրտունջ ցաւի.
Աստուորից անդին պատրանք է գունատ.
Արծաթ պսակով պատան
Փակ դրան առջեւ մենք լուռ ողջակէզ
Մի անյայտ ձեռքով, որ կեանքն օրօրեց
Մինչեւ որ Սէրն ու Ցաւը յագենան:
Ափսոսանք չունիմ եւ ոչ տրտմութիւն,
Չէ՞ վերջալոյսի ցոլքերն անուշ
Հրկիզուած սրտի կայծեր են յետին,
Կատարուած աղօթք կեանքի խորանում։
Փա՜ռք քեզ մայր բնութիւն, դու միայն գիտես
Մեր ալիք մոքների արծաթ շողերով
Մահը զարդարել եւ անէութեան
Սարսափը մեղմել մշուշիդ քօղով:
⁂
Գիշեր է խորունկ. ճրագս է պլպլում
Ցաւի ու սուգի այս ի՞նչ թափօր է պատերիս վրայ.
Ճանաչում եմ ձեզ, իմ հին հին պա՛պեր,
Ո՞ւր էք շտապում, դէպի ո՞ր կայան,
Յոգնած գլխներիդ փոշի ցանելով.
Ո՞վ մտրակեց ձեզ այսպէս անողորմ,
Ո՞ր մրրկի տակ ձեր մէջքը ծռուեց.
Ո՞ւմ էք աղօթում Աստծուց թափուր
Մեր տաճարներում.
Ճանաչում եմ ձեզ, չարաբաղդ պապեր
Հազար սերունդներ ձեր կողից ժայթքած,
Հնձանում կուտուած ողկոյզների պէս,
Հազար ազգերի ոտքերին կոխան
Մի ահեղ Աստծու գինին ջամբեցին։
Զուր է թափօրը յուղարկաւորի.
Ա՜հ, անցէք անձայն, ինչպէս որ եկաք.
Լոյսին սիրահար՝ ճրագս եմ ատում,
Որ ձեզ դուրս շորթեց խաւարի խորքից.
Անցէ՛ք, լուծուեցէք անհունի ծոցում,
Մեր բաղդից հեռու՝ ձեր բաղդը լացէք։
Կեանքիս արեւը դէպի մուտքն իջաւ,
Հրկիզուած սիրտս դեռ կայծեր ունի,
Եւ ամէն մի կայծ՝ մի աստղ հաւատի.
Թողէք, որ առանց ցաւի ու լացի
Դէպ անէութեան մշուշը դիմեմ
Իմ արեւի հե՜տ, իմ հաւատի հետ…</poem>|}}
== ԵՐԳ ԱՌԱՋԻՆ ==
{{Poemx||<poem>ԱՐԵՒԻ ՅԵՏԵՒԻՑ
Ուշ երեկոյ է, խորունկ ու լռին.
Թախիծը դալուկ՝ մի ահեղ թռչուն
Ծանր թուխս նստեց անհաս խորհրդին.
Ստուերներն իջան՝ հսկայ ջուլհակներ —
Հիւսում են անծայր պատանը կեանքի.
Ճրագը վառի՛ր, տղա՛ս,
Թող այս տրտմաշուք խաւարը վանի.
Զարթնող գիշերի ճիրանների մէջ
Կիսամեռ լույսը օրհաս է հոգուս
Ճրագը վառի՛ր, տղա՛ս, թող լոյսը պլպլայ։
⁂
Իրիկնամուտ է. շողերը մեռան
Ինչպէս մանուկներ օրօրանի մէջ.
Հորիզոնի տակ գույնզգույն ջահերը
Մորմոքով հանգան.
Ժամն է թաղումի.
Երկինքը բացեց իր մութ թեւերը
Հոգեվարքների թափօրի առջեւ.
Ոտնաձայները արձագանգ չունեն,
Համակ տիեզերքը ճամբայ է ընկած,
Մի հարցնէք՝ ո՞ւր, համր է տանջանքը։
Խաւարի ծովը յորձանք է տալիս,
Մրրիկներ կան անհունի ծոցում.
Ժամանակների նաւն է ճռնչում
Արիւն–արցունքի թանձր բեռի տակ։
⁂
Երազներիս գոհար բարձունքից
Բաղդիս սայլն է իջնում աւալ ու թաւալ.
Ո՛չ լծկան ունի եւ ո՛չ սայլապան,
Մի մարած կեանքի աճիւնը բարձած՝
Առանց ճռինչի ու առանց ցաւի
Շէկ ճամբաներով յամը ու անձայն՝
Իջնում է, սուզւում մշուշի ծոցում.
Մենաւոր ծառից ցող է կաթկթում,
Գիշերը լացեց եւ կոյր այրերից
Դեւերն են հաջում աստղերի ցոլքին…
⁂
Անտառի խորքում առանց քնարի մի լար է
Մեծ լռութիւնն է զրնգում մեղմիւ,
Անհուն ղօղանջը անծանօթ թաղման.
Մի եղնիկ մեռաւ թաւուտի ծոցում,
Միակ յուղարկաւոր՝ հողմն է հեկեկում.
Ձօնի մէջ մոռցուած մանուկն է լալիս,
Մայրն ուշացաւ մեր սեւ դաշտերում.
Աւեր ջրաղացի փառն է կանգ առել,
Լուռ է ջրտունը, շառաչն է մեռել
Դռնակն է անվերջ գնում ու գալիս
Հովերի առաջ՝ հանգչող մահուանը հով–հարող ստրուկ։
⁂
Հեռու ձորերում վարդաղ կրակը
Վհուկը փչեց, բոցը գալարուեց
Մի վերջին անգամ գալարուեց, մարեց.
Ուշացած ճամբորդ եմ չար ճամբաներում,
Հողմը փըշրեց լապտերը ձեռքիս.
Փշրուեց լապտերս ու չեմ մոլորուած,
Հոգուս մէջ մի աստղ ունիմ մշտավառ —
Կարօտը հայրենի.
Եւ ոչ մի աստուած կարող է այն մարել
Առանց ամօթի, առանց սարսուռի.
Ա՜հ, կարօտը, կարօտը հայրենի…
⁂
Ուշ երեկոյ է, խորունկ ու լռին.
Մշուշն է բարձրանում անհունի ծոցից
հազար ծուէնով,
Տրորուած կեանքիս ցնցոտիների պէս.
Ու երազներիս շարանը ժպտուն,
Չուող հաւքերի երփներանգ երամ,
Հանդարտ լուծւում է գորշ մէգի ծոցում.
Եւ կարաւանիս րիթմը զրնգան
Մաշուեց ու մարեց անապատի մէջ.
Բաղդիս հեծկլտան սրինգը լռեց.
Յոյզերիս մրրկոտ հօտը մակաղեց
Լռութի՜ւն, լռութի՜ւն…
⁂
Հանգչում է ահա ծարաւը փառքի,
Ե՛ւ սէրը փոթորկոտ,
Ե՛ւ կիրքը բոցոտ,
Ե՛ւ տենչը պայքարի.
Եւ յաղթանակի հմայքը պատրիչ,
Մխացող վէրքի կսկիծը խոհուն,
Մնում է միայն կարօտն հայրենի.
Աւեր տաճարի կանթեղ պլպլան,
Մի անմահ կրակ,
Որ գերեզմանիս մէջ իսկ կը մխայ,
Թէ Այրարատի ծոցում չը հանգչեմ,
Եւ Արաքսը չօրօրի քունս յաւերժական…</poem>|}}
== ԵՐԳ ԵՐԿՐՈՐԴ ==
{{Poemx||<poem>ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ
Գարուն է կրկին.
Կռունկների երամը խուճապով անցաւ.
Սարսուռ կայ բարձրում.
Էլ չի ճնկճնկում զանգը վաղորդեան.
Դաշտերում մեռաւ երգը հօտաղի,
Լէլէն աղջկերանց, սրինգը հովուի
Տունն է կիսաւեր, մահացու խոցուած.
Իր չորս պատերից լոկ մէկն է կանգուն
Կտուրն է կախուել վերջին գերանին.
Երթիկն է աւեր ճոթռած աչքի պէս,
Ու նրա շրթին խլէզն է խաղում արեւի շողքին.
Մեռնող տնակն էլ աղօթք չունի.
Օջախն է մարած, ծուխ չի բարձրանում.
Կտուրից կախուած՝ եղէգների մէջ՝
Հովն է հեկեկում ուշ գիշերներին
Ոգիների հետ…
⁂
Եւ լուսաբացին նորեկ ծիծառը
Ի զուր պրպտեց իր բույնը հէրուայ,
Ճլւլաց, սգաց ու թռաւ անդարձ
Դէպի այլ երկինք բաղդը կերտելու։
Գարուն է կրկին, տանջանքն է երկնում
Ձեւերը անհուն մոխիրների մէջ.
Ճխլուած կեանքն իր մէջքն է շտկում
Մի մութ խորհրդի ահեղ բեռի տակ.
Դաշտը երփներանգ խոկում է լռին
Ամայութեան մէջ ծաղկազարդ զարմանք,
Եւ առուները ցաւից խենթացած
Շէներն են ջրում, մարգերը լքած.
Մեր բակում՝ մոռցուած երկու ուռենին
Մեղմ շշնջում են իրար ականջին՝
«Տեսնո՞ւմ ես, քուրիկ, տնակը մեռաւ»
Ու գլուխ-գլխի դողում են մահից
Ա՜հ, աւեր, խոպան իմ հայրենի տուն,
Աւեր ու խոպան սիրտս մղկտաց։
⁂
Հոգուս մէջ կանգուն իմ հայրենի տուն.
Ես անհոգ մանուկ քո սուրբ յարկի տակ
Այս արցունքնե՞րը… Ես չեմ, ես չեմ,
Այն պառաւ ու յոգնած ժամանակն է լալիս.
Ես անհոգ մանուկ՝ քո արդար ծոցում
Ու այնպէս երջանիկ…
Երկու ծուռ ու մուռ սիւն սեւ առաստաղի տակ,
Տնքում են անձայն տաղտուկը կեանքի,
Պատեր ու ձեղուն, հերդիկ ու դռնակ,
Այնպէս խօսուն են, ու այնպէս խոհուն:
Ամէն առաւօտ ծուխն է բարձրանում
Պալան ու պալան.
Թոնիրն է վառւում
Մայրս կուզէ — կուզ ծխի վրանի տակ,
Աչքերն արցունքոտ, հոգին լուսաշող
Սիրտը՝ սիրոյ ծով, ծով հոգսերի մէջ
Մեր ցաւն է քաշում, իր զաւակների.
Մա՜յր իմ, մա՜յր իմ, ի՛նչ հեռու ես դու,
Գերեզմանների անցաւ աշխարհում.
Զաւակներդ ո՞ւր են, մայր իմ անզաւակ.
Ահա մանուկ եմ քո բարի յարկի տակ -
Այս արցունքնե՞րը… ես չեմ, ես չեմ,
Այն պառաւ ու յոգնած ժամանակն է լալիս
Իմ սգուոր աչքերով։
⁂
Իմ հայրենի տո՛ւն, աղօթքի տաճար.
Եւ ես ծնկաչոք սեղանիդ առջեւ,
Ցաւի, զուլումի մեր սեւ օրերին,
Երբ հայրս Աստծու գութն էր աղերսում,
Եւ ցասումն արդար,
Հերդիկն էր իր սուրբ աղօթքի ճամբան.
Ու մեր հերդիկին միշտ կռացած էր
Մի ահեղ Աստուած,
Որպէս ճերմակ ամպ հողմերի թեւին,
Կամ մրրիկը խօլ.
Որպէս արեւի շողքը մոլորուած,
Կամ գիշերը սեւ.
Որպէս կարեկից աստղիկ մի պայծառ,
Կամ շանթ ու կայծակ:
Աստուած ի՞նչ է որ
Թռթռուն մշուշ,
Արեւ ու աստղիկ,
Երկինք ծուատող ամպրոպ ահաւոր,
Շանթ-ող օձի պէս կայծակի բեկբեկումն,
Խելագար քրքիջ անսանձ մրրկի,
Յաւերժական լաց,
Մի անծայր տնքոց, որից դողում էր մեր դուռ ու հերդիկ
Աստուած ի՞նչ է որ…
Օջաղիդ հսկող,
Հուրդ բորբոքող այն Աստուածը հին,
Ո՞վ սպանեց, հայրենի տուն,
Աղօթքի տաճար։
⁂
Ա՜հ, գիշերը սեւ,
Սեւ ու կախարդիչ իմ հայրենի տուն.
Ողջ տիեզերքում մենք այնպէս մենակ
Եւ մեր խրճիթը մենակ տիեզերք.
Քնած չարքերը խաւարի ծոցից
Զարթնում են, շարւում պատերի տակին,
Լռիկ ունկնդիր ճպուռի երգին.
Մեզ մանուկներիս լեզու են ցույց տալիս,
Ձեռքերով ճակտին հովանի անում պլպլան լույսից.
Ուռած շրթունքով փչում են ճրագին
Որ լույսը մարի, մեզ բռնեն խեղդեն։
Ու զարզանդ ունենք.
Մօտ-մօտ սղմում ենք սեւ ճրագկալին.
Ու ճրագկալը թաթ-ը մեզ պարզած՝
Զգոյշ պահում է ձիթէ ճրագը.
Ճրագկալը հայրս էր շինել,
Ճրագը՝ Բրուտ Մոսին,
Ձէթը՝ մեր արտերից էր,
Եւ կրակը՝ մայրս էր վառել Դրնդէզից
Ժամի բակում, երբ դեռ հարս էր.
Ու այն ժամանակից մեր կրակն էր վառ,
Մեր ճրագը վառ ժամի կրակից.
Հայրենի՜ տուն, հայրենի՜ տուն,
Մոխիրներիդ ու ճրագիդ կարօտն ունիմ.
Ո՞վ մարեց քո ճրագը վառ,
Մոխիր, մոխիր հայրենի տուն։
⁂
Ու մեր դուռը ծխոտ,
Մեր դուռը ցածրիկ
Հզօր ու խղճուկ.
Գզիրն է ծեծում, հարկը պահանջում.
Տէրտէրն է գալիս օրհնանքը շրթին
Իր փայ ու բաժնին.
Թափառիկ աշուղ ճնկճնկան սազով,
Անճար մուրացիկ՝ մախաղը ուսին.
Ու դուռն է ճռնչում ճխխանի վրայ,
Մեր հնազանդ, մեր տրտում դուռը.
Հզօր է դուռը ձմրան արհաւիրքին.
Հողմերն են սուլում մութ գիշերներին,
Բուքն է կաղկանձում քաղցած գայլի պէս,
Ձիւնի տակ ծածկում կտուր ու հերդիկ.
Դուռը ճռնչում է, մրմնջում ցաւով՝
«Ի՜նչ ծանր է, ծանր է այս բեռը»…
⁂
Գարուն է կրկին. տանջանքն է երկնում.
Ես անտուն, անհող՝ ու սիրտս փղձկաց.
Հայրենի՜ տուն, հայրենի՜ տուն,
Կարօտ եմ մոխրիդ, լոյսիդ ու ծուխիդ,
Կարօտ եմ հերդիկիդ, թոնրիդ ու հոտիդ
Փշրուած քնարի մղկտան լարի պէս, հոգիս է հեծկլտում.
Հայրենի՜ տուն, հայրենի՜ տուն
Ու դուն էլ մի երա՜զ։
</poem>|}}
== ԵՐԳ ԵՐՐՈՐԴ ==
{{Poemx||<poem>ԱՐԱՔՍ
Et pontem indignatus Araxes. — Virgile
Եւ կամուրջ չհանդուրժող Արաքսն ըմբոստ. — ՎԻՐԳԻԼԻՈՍ
Արա՛քս, ջա՛ն Արաքս.
Կարօտդ է հոգուս մէջ ծփան ու ծփան,
Պղտոր ու եռուն ալիքներիդ պէս.
Ծարաւ եմ տեսքիդ, ջրիդ, շաչիւնիդ.
Կարօտ եմ հեւքիդ, զովիդ ու բոյրիդ,
Դալար ու բողբոջ անուշ ափերիդ
Սիրում եմ մշուշիդ շղարշը ճերմակ
Ամրան արեւի տարփոտ շնչի տակ.
Ու կոհակներիդ նազանքը թրթռուն,
Որպէս նորահարսը իր առագաստի մէջ.
Եւ քո փրփրուն ցասումն եմ սիրում
Գարնան օրերի խենթութիւնդ ահեղ.
Վիթխարի խաղերդ աւերածների,
Փոթորիկներիդ թնդիւնը խորունկ,
Ու վիշապ մէջքիդ յորձանքն ահաւոր.
Արաքս, ջա՛ն Արաքս, դուն իմ մայր Արաքս.
Հայոց աշխարհի փայլփլուն սուսեր,
Դուն կամրջընկէց, դուն անյաղթ Արաքս
⁂
Մի հէքեաթ գիտեմ մանուկ օրերից
Հայոց աշխարհի հէքեաթը կապոյտ.
«Բիւրակն լերան
«Զմրուխտ այրերից
«Լոյսի պէս ճերմակ
«Հազար աղջիկներ
«Մեր հովիւների
«Սրինգի ձայնին
«Քրքջալէն
«Դաշտ են դուրս գալիս,
«Ժպտում արեւին,
«Ծառին ու ծաղկին,
«Ծփան վարսերը
«Հովերին տուած՝
«Խենթ պար են բռնում
«Օրօր ու շորոր
«Բիւրակնի շուրջը.
«Եղնիկ ու երէ
«Ծերպերը թողած՝
«Վազում են խմբով
«Կոյս մարմինների
«Բուրմունքը շնչում.
«Եւ աղջիկները
«Ծաղիկների մէջ
«Կայթռում են, խնդում
«Եւ քրքիջի հետ
«Կապոյտ աչքերից
«Արցունք է ցայտում,
«Արցունքի միջից է ծնւում
«Մի չքնաղ մանուկ.
«Եւ լեռը ձորին,
«Ձորը դաշտերին
«Հայոց լեռների
«Հէքեաթն է ասում
«Կապոյտ հէքեաթը
«Մանուկ հսկայի:»
⁂
Ելնում է Արաքսը Բիւրակնի ծոցից
Ինչպէս կտրիչը սեւ վրանի տակից,
Պայծառ ճակատին յակինթէ պսակ,
Կապոյտ աչքերին՝ մայր ծովի երազ,
Թրթռուն ու կայտառ իր շղարշի մէջ
Հազար նազանքով, երգով ու պարով
Սէգ Այրարատի գիրկն է շտապում։
⁂
Ի՞նչ ես որոտում, Արաքս, ջա՛ն Արաքս,
Ո՞վ թափեց գիրկդ սարսուռը ցաւի,
Ափերիդ կախուած ուռինե՞րը լացին,
Թէ՞ սեւ ժայռերը սեւ հէքեաթ ասին.
Ո՞վ պղտորեց այդպէս ջրերդ վճիտ,
Ո՞ր ձեռքը փշրեց աստղերի հայելին,
Ինչո՞ւ արեւի ցոլքերը շողշողուն,
Էլ չեն խտըղում ծոցդ յակինթի։
⁂
Մռայլ լեռներից հազար աղբիւրներ
Գալարուն գետակ, վշվշան վտակ
Իջնում են թափւում գիրկն Արաքսի.
Լաց ու կականով պատմում են նրան
Մեր աշխարհի
Ցաւերը հին,
Գանգատը հողին,
Տրտմութիւնը հայոց դաշտերի,
Եւ շինականի քրտինքը լացող,
Անտէրունջ ընկած գութանի տնքոց,
Խոցուած մաճկալի արեան մրմնջոց.
Մեռնող հօրօվելի արձագանգ յետին,
Անմայր գառների բառաչն աղեխարշ,
Եւ եղնիկների լացը մղկտան.
Կոհակ կոհակին ցաւ է շշնջում
Ու թունդ է ելնում հոգին Արաքսի։
⁂
Վիշապ է Արաքսը
Հայոց աշխարհի զուլումը գիտէ.
Կողերը սղմող ժայռերի ծոցում
Որոտ է հանում ինչպէս մրրիկ,
Իր գոռ ցասումի խօլ արձագանգով
Հսկայ լեռների կուրծքն է ծուատում.
Փրփուրէ բաշը հովերին տուած՝ որպէս առագաստ,
Թաւ մռմռոցով ալիք է հանում ալիքի վրայ.
Եւ անդունդից՝ անդունդ գահաւէժ
Ցասում է դիզում դարիւ ու դարիւ.
Աստծոյ մերկացրած հսկայ եաթաղան
Լեռներն է միջից երկու կէս անում
Զենք է տալիս կատաղի թափով,
Ժայռերն է խլում խաղագնդակի պէս,
Անտառն է շորթում լերան լանջերից,
Արտերը քաշում տափաստաններից,
Ու իր ծփծփան ուսերին նետում.
Եւ աւերածի աւարը շալկած՝
Գրոհ է տալիս կուռ կամուրջներին,
Եւ կամար ու սիւն յորձանքի բերան,
Նետի պէս ձգւում է դէպի Այրարատ։
⁂
Արաքս, ջա՛ն Արաքս.
Ահա քո ցաւն է գալարում հոգիս,
Ինչպէս գոռ հողմը անտառը թաւուտ.
Ու հոգիս քեզ պէս գետ է յորձանուտ
Ու ամէն մի յորձանք իր կսկիծն ունի.
Ու ամէն մի կսկիծ իր գաղտնիքը խոր։
Մի բարի Աստծու ծոցից եմ ծնուած
Քո արդար ափերին՝ ինչպէս մի եղէգ,
Դարերի արդար երգը հիւսելու,
Աստուածացումը տառապող մարդու,
Քրտինքը՝ բեղուն,
Յոգնած ճակատի
Կնճիռը խոհուն,
Ժպիտը մանկան,
Շողը վաղորդեան,
Բոյրն արշալոյսի,
Գեղը բնութեան.
Սիրոյ մորմոքը
Նազելի կույսի։
Ալեկոծ հոգուս կոհակների մէջ
Ի զուր եմ փնտռում իմ երգը մտերիմ,
Մօրս օրօրի հետ որքան աստղեր են մարել երկնքում։
Առանց գարունքի՝ աշունքս հասաւ.
Ու ցաւին թարթող հողմերը ձմրան
Թօշնած տերեւ են սփռում իմ հոգում,
Մերձամուտ ձիւների մահիճը փռում։
⁂
Արաքս, մա՛յր Արաքս, քո զաւակն եմ ես
Հոգիս մի գիրք է կեանքի սարսուռի,
Գրուած ու կնքուած Աստծու ձեռքով.
Ահա՛ բաց կ'անեմ ես այն քեզ համար
Դուն մի՛ սարսափիր
Գեհեն կայ իմ հոգում, արիւնի մրրիկ,
Կայծակի անձրեւ, բռնութեան անէծք
Ոռնացող ցաւի արձագանգը խօլ
Դուն մի՛ սարսափիր.
Չէ՞ քո զաւակն եմ, ջրերդ եմ խմել,
Մօրս օրօրի հետ՝ երգերդ եմ ուսել.
Հոգուս հրդեհը բոցն է քո սիրոյ.
Դուն մի սարսափիր.
Ժանտ է իմ երգը, թունաւոր տատասկ,
Վիրաւոր վագրի ահեղ կաղկանձոց,
Բռնութեան ճակտին՝ շիկացած երկաթ,
Դուն մի՛ սարսափիր.
Երգս ցասումի խորտակիչ կռան,
Գոռ արդարութեան հնոցում ձուլուած
Երգս նզովքի բոցեղ հրաբուխ,
Դուն մի՛ սարսափիր.
Արաքս, մա՛յր Արաքս, քո զաւակն եմ ես:
⁂
Հոգիս թռչուն է որբ ու բնաւեր,
Քո ծոցին կարօտ՝ հանգիստ առնելու
Եւ քո սուրբ կրծքին, Բիւրակնից—Մասիս
Հազար տարիների ոսոխդ է նստած.
Թիւրքը քո ափի՞ն…
Քնա՞ծ էիր միթէ, երբ դարանակալ
Մեր հին օրերի թշնամին հասաւ.
Մասսի վեհափառ տեսքո՞վը տարուած,
Թէ՞ կոհակներիդ հետ խաղի ու պարի.
Թիւրքը քո ափի՞ն…
Տիզբոն ու Բաղդադ, Հռոմ ու Բիւզանդ
Ի զուր փորձեցին քո թափը սանձել
Կուռ կամուրջների յաղթ կազմուածքի տակ
Ինչպէս սանձում են նժոյգն ամեհի
Թիւրքը քո ափի՞ն…
Տե՛ս, զաւակներիդ կարաւանն անծայր
Անտուն, անհող ու անհայրենիք
Սեւ ճամբաների փոշիների մէջ
Օտար ափերին արցունքը խմեց,
Թիւրքը քո ափի՞ն…
⁂
Ա՜հ, զուր ես ափերդ ծեծում կականով,
Ի զուր սուգ, շիւան, վայ ու վայնասուն.
Զուր է պաղատանքդ. Աստծու քղանցքից
Արիւն է ծորում աշխարհի վրայ.
Շառաչիր ցաւդ միայն քե՛զ համար,
Մի՛ նայիր Երկինք, ուր աստուածները
Վաղուց են մեռած.
Մի՛ նայիր աշխարհին,
Աշխարհն ի՞նչ է որ,
Մի արլխած դագաղ եւ մէջը մի դիակ,
Դիակ գարշահոտ, որ թաղող չունի.
Ցասումդ մռնչա՛ զաւակներիդ հետ,
Ինչպէս վիրաւոր վագր անապատի,
Շուրջդ գալարուող անյոյս տանջանքին
Զարզանդդ ջամբիր ջրի փոխարէն,
Պրկուած զայրոյթիդ թեւերը փռիր,
Ինչպէս անգոր իժի թիկունք
Դու մահը հեծի՛ր, անսանձ երիվար
Ե՛լ ու փրփրիր, հինաւուրց վիշապ,
Տափաստաններում անդունդներ փորիր,
Անհուն գերեզման քո ոսոխներիդ,
Եւ լեռ ու բլուր նրանց թիկունքին
Հողաթումբ շինիր, փրփուրդ թքի՛ր
Տիեզերական ցոփ ու նենգ խղճին։
⁂
Մի բարի Աստծու ծոցից եմ ծնուած՝
Դարերի արդար երգը հիւսելու
Ինչպէս քո ափի եղէգն անբիծ
Մենաւոր խօսնակ տրտում գիշերի։
Արդ իմ այս դաժան, ժանտ երգի համար
Զազի՛ր բռնութիւն, կ'ուզէի լինել
Կրակէ մրրիկ քո ճիւաղ գլխին,
Կ'ուզէի մահու գաղտնիքը շորթել,
Զոհերիդ կանչել գերեզմաններից,
Ու նրանց ցասումից մի բռունցք զանգել,
Քո անիծապարտ մէջքը խորտակել,
Դուն որ Բարիին իմ ուխտուած հոգին
Կապարճ դարձրիր թունոտ նետերին.
Արցունքով ուռած կուրծքս է եռում
Ինչպէս լի կաթսան հնոցի վրայ.
Ա՜հ, ինչ տանջանք է, ի՛նչ կրակ–կսկիծ
Մի ճկուն ցեղի զաւակը լինել,
Հզօրի թունոտ ժպիտը մուրալ,
Փակ դրան առջեւ արցունքը կլլել,
Աշխարհից ծածուկ՝ մենակ հեծկլտալ։
Եթէ կաս, Աստուա՛ծ, գութդ չեմ հայցում,
Դադրի՛ր չարիքից, յոգնութիւն չունի՞ս,
Քնիր գէթ մի անգամ մի հազար տարի,
Թող որ իմ ազգը իր բաղդը կերտի
Քո եղեռնածին աչքերից հեռի:
⁂
Ա՜հ, ի՜նչ տանջանք է մի նկուն ցեղի զաւակը լինել…
Տանջա՞նք… Ո՜վ փոքրոգութիւն, ո՜վ սգուոր երգիչ։
Յետ տուր ինձ Աստուա՛ծ, յուսաբեկութեանս այս ճիչը եղուկ,
Հոգուս անծանօթ՝ շրթունքիցս թռած, յետ տուր տրտունջս.
Հզօր է իմ ցեղը կատաղութեանդ դէմ
Ինչպէս կուռ ժայռը փոթորիկների տակ
Երկնքի հուրն է շորթել քո ծոցից խիզախ խոյանքով.
Տիեզերական սառնամանիքի մէջ
Հայրերիս անմար կրակն է կայծկլտում
Մեծ տառապանքի անբիծ հնոցում,
Դուն հին ոխերիմ, մենք՝ Պրոմէթէոս,
Թո՛ղ ուժգին դառնայ թափը ամպրոպիդ
Բազմացրո՛ւ անգղերդ քո վրէժխնդրութեան
Եւ թող մեր լեարդը ծուատեն անյագ,
Չես կարող մարել բոցը մեր հոգու.
Անթիւ աստուածներ՝ կ'անցնեն ու կ'երթան,
Մեր խաչելութեան ժայռի բարձունքին
Հուրը կը մխայ, հուրը երկնային.
Ի՜նչ փառք անստուեր, ի՜նչ հպարտութիւն
Ջահակիր ցեղի զաւակը լինել
Զաւակը անյաղթ, հզօր Արաքսի։</poem>|}}
== ԵՐԳ ՉՈՐՐՈՐԴ ==
{{Poemx||<poem>ՄԱՍԻՍ
Եթէ դու յորս իցես յազատն ի վեր ի Մասիս,
Զքեզ կալցեն քաջք, տարցին յազատն ի վեր ի Մասիս,
Անդ կացցես եւ զլոյս մի՛ տեսցես.
Մ. ԽՈՐԵՆԱՑԻ
Հայոց աշխարհի հսկայ նահապետ,
Աստղերի կայան,
Փոթորիկների տէր,
Մրրկի՝ Աստուած,
Շանթ ու ամպրոպի ահարկու վարպետ,
Մասիս զարհուրանք.
Տիեզերական ցասումի՞ց ծնար
Աշխարհի հիմունքը ցնցող տնքոցով,
Թէ՞ նիւթի ու կրքի աստուածը քաօս
Իր բոցեղ արգանդից քեզ դուրս շպրտեց,
Մի մեռած Աստծու խօլական արձան։
⁂
Բարձրանում է նա տիեզերքի սրտին
Ալեզարդ գլուխը Աստծու ծու կրծքին.
Ու յաղթ թիկունքին դարերն է շալկել,
Ժամանակների սահանքը փակել.
Մենակ ու մռայլ հովիւ ահարկու
Ձեռքը ճակատին՝ նայում է հեռու
Իր ցրիւ եկած հօտն է որոնում
Հայոց աշխարհի ցաւը որոճում։
⁂
Արքայ է Մասիսը վաղ առաւօտին
Եւ իր զարթօնքը՝ հրաշք բնութեան -
Յուռթի Արագած եւ սարն Արայի,
Բիւրակն ջրառատ, Սիփան ծաղկաշատ,
Նօթերը կիտած Նեմրութ ու Գրգուռ
Մշուշի շղարշը գլխներին քաշած՝
Նայում են ծածուկ երկչոտ հմայքով
Երբ արշալոյսի բիւր երանգներով
Արքան է զուգւում, ինչպէս մի տիտան
Ու նրա խոժոռ հայեացքի առջեւ
Շունչերը պահած մանուկների պէս
Ծունկի են գալիս։
⁂
Ահա ուսերից նետում է մեղմիւ խաւար գիշերուայ քօղը սեւամած,
Ու կապոյտ շղարշը, ոսկեշաղ մշուշ, թիկունքն է առնում.
Ալեզարդ ճակտին ճերմակ ամպերի պսակ բոլորուն,
Եւ արշալոյսը ոսկէ մատներով պսակի շուրջը գոհար է շարում,
Փիրիւզ ու յակինթ, զմրուխտ, ադամանդ
Ցոլք են արձակում աստղերի նման ու հուրհրատում.
Նայում են լեռները, աչքով են անում իրար ու ժպտում աղջամուղջի մէջ։
Ու յանկարծ Մասիսը փառքից ձանձրացած ծեր արքայի պէս,
Քաշում է ուսից շղարշը կապոյտ ու դէն շպրտում.
Ճակտից շորթում է պսակն ակնակուռ,
Ալեզարդ գլխին ոսկու շողշողուն փոշի է ցանւում
Վրան է առնում արշալոյսի գույներից հիւսուած մի նոր ծիրանի,
Ուսերին՝ բոսոր, ծոպերը՝ ծփան երանգ ու երանգ,
Թիկունքը՝ վարդագոյն լոյսի խուրձերով,
Ներքեւը մանուշակ գորշ երիզներով
Եւ համայն լեռները հեւում են նայում մշուշի միջից։
Արեւն է բարձրանում դէպի հորիզոն.
Վիթխարի հսկան զրահ է կապում
իր ահեղ կրծքին զրահը ոսկու,
Ալեզարդ գլխին ոսկէ սաղաւարտ ցոլք է արձակում,
Հայոց լեռների աչքը խտտղում ամէն առաւօտ, ամէն առաւօտ:
⁂
Որպէս խուճապած ուղտերի կարաւան,
Դարերն են սահում իրար հրհրելով
Մասիսը նայում է անհաս բարձունքից,
Նայում է խոկում.
Ժամանակից դուրս՝ մի անհուն խոհ է նա,
Երկնքից կախուած հսկայ մտածումն.
Տիտանեան հոգի, որ արձանացել է
Հայոց աշխարհի բաղդի ճակատին,
Աւերածներից վեր,
Մահերից բարձր,
Աստղերի մէջ,
Աստծու կողքին,
Աշխարհին ասելու՝
«Ես կա՛մ եւ կը լինիմ»…
⁂
Անդունդների կրակէ մրրիկը տիեզերքի հիմունքն է քանդում
Եւ աշխարհներ են գահավէժ ընկնում,
Լեռներ են մեռնում մանուկների պէս, նորերը ծնւում, բարձրանում,
Ծովերն են եռում կաթսաների պէս,
Երկինք ու երկիր իրար են խառնւում,
Տիեզերքի վախճանն է ահա.
Մասիսը տնքում է, հուր ու ծուխ ժայթքում,
Եւ հուր ու ծխի հետ կարմիր արեւներ երկինք շպրտում.
Օրհասը մօտ է, աշխարհն է դողում սոսկումով բռնուած
Սոսկավիթխար լերան տագնապից -
Եւ ահա կարմիր հողմերի ծոցից
Ամպերի բոցավառ ծիրանին ուսին,
Նորից ցնցւում է տիտան ծերունին
Աւերածներից, մահերից բարձր,
Աստղերի մէջ, Աստծու կողքին
Աստծու նման աշխարհին ասելու՝
«Ես կա՛մ եւ կը լինիմ»
⁂
Անապատների շէկ մրրիկների մէջ՝
Վայրագ խուժաններ եռում են ձանձրոյթից,
Փրփրուն ծովի ալիքների պէս,
Իրար հրհրում խելայեղօրէն.
Վիշապն է անցնում Հայոց աշխարհով,
Հազար գլխանի նեռն է մռնչում,
Եւ երիվարների սմբակների տակ
Կեանքի յետին ծիլերն են մեռնում.
Գահեր են խորտակւում,
Ազգեր են փոշիանում իրենց կատաղի գալարումների մէջ,
Եւ Մասիսը նայում է բարձրից, խոժոռ ու մռայլ․
Զուլումն է տեսնում իր ոտքերի տակ,
Եւ կարկտահար արտերի նման
Փշրուող ազգերի խշրտուքն է լսում.
Նայում է նորէն աստղերի միջից
Աշխարհին ու մահին ասելու համար՝
«Ես կա՛մ եւ կը լինիմ»…
⁂
Մասիս, ջա՛ն Մասիս, մանուկ օրերից
Մի երիվարի խրխինջ եմ լսում քո անդունդներից.
Քո ծոցն է շղթայուած իմ երազ արքան
Սէգ Արտաւազդն իր բոց երիվարով.
Եւ պիտի ելնի զէնք ու զրահով
Իր զաւակների արիւնն ուզելու
Արար-աշխարհից.
Հզօր օրերին՝ իմ ցեղը զգաստ
Քեզ է պահ տուել իր աստուածներին,
Աժդահաներին, հին-հին քաջքերին,
Աւերիչ դեւերին, իր հսկաներին,
Կայծակը ծամող իր վիշապներին.
Մանուկ օրերից՝ քո կռանների զրնգոցն եմ լսում քո անդունդներից,
Հայոց Վուլկանն է զարկում զնդանին,
Մեծ Գաղափարն է դարբնում հայ ցեղի,
Շղթայուած արքայի իղձը դարաւոր
Մանուկ օրերից հոգիս է թնդում քո հուր հոգու հետ.
Եւ ահա կեանքիս այս վերջալոյսին՝
Նորէն հինաւուրց խրխինջն եմ լսում.
Այն Արտաւազդի ձին է վրնջում՝ հուր երիվարը,
Գետինն է դոփում խուլ դրնդիւնով,
Շներն են հաջում, շղթան կրծոտում կապուած արքայի.
Ա՜հ, վաղուց է հասել օրը օրերի
Մասի՛ս, ջա՛ն Մասիս, Արտաւազդը տուր մեզ։
⁂
Հայոց աշխարհի հսկայ նահապե՛տ,
Քո ծոցում ծնուած՝ մանուկ օրերից,
Ես երիվարի խրխինջն եմ լսում քո անդունդներից
Շղթայի շռինդ, զնդանի տնքոց.
Եւ ահա կեանքիս այս արեւմուտին,
Հոգիս վերստին դէպ քեզ է դարձած,
Որպէս լուսաբացի ծաղիկն արեւին.
Ցրի՛ր կատարիդ ամպերը մռայլ,
Ճակատիդ աստղէ պսակը շորթիր,
Նայի՛ր Գրգուռին, Սիփան, Նեմրութին,
Սեւանայ լճից մինչեւ Վանայ ծով,
Հայկական Պարից մինչեւ մեր Տաւրոս,
Արաքսի ափերից՝ մինչ Տիգրիս, Եփրատ,
Վիթխարի հովիւ Հայոց աշխարհի,
Զաւակներդ ո՞ւր են, ո՞ւր են հօտերդ.
Ձին է խրխնջում քո անդունդներում
Սէգ Արտաւազդի հուր երիվարը
Վուլկանը Հայոց վաղուց է կերտել
Սուսերն ահեղ շանթերից ձուլուած
Փշրիր շղթաներն ամեհի արքայի,
Քաջքերդ ոտքի հա՛ն, աժդահաներդ,
Հուր ու բոց շնչող քո վիշապները.
Աշխարհի վրայ շպրտիր նրանց
Լա՛ր քաշիր վերից հին Աստուածն անզօր,
Աստուածը հայի,
Ու փակիր նրան քո անդուդներում,
Ու հազար տարի, ու հազար տարի.
Կարմիր հողմերիդ թումբերը քանդիր,
Արտաւազդը տո՛ւր մեզ զէնք ու զրահով,
Ու թող աշխարհի հիմքերը դրնդան
Նրա փրկարար յաղթ հարուածներից.
Ա՜հ, մենք այնպէս էս կարօտ ենք ոյժին,
Մասի՛ս, ջա՛ն Մասիս։</poem>|}}
== ԵՐԳ ՀԻՆԳԵՐՈՐԴ ==
{{Poemx||<poem>ԱՅՐԱՐԱՏԵԱՆ ԴԱՇՏ
Այրարատեան դա՜շտ,
Գեղանի դշխոյ Հայոց աշխարհի.
Մանուկ օրերից կրակի ծարաւ՝
Ես քո հրաշէկ արեւն եմ խմել իմ հայրերիս պէս։
Եւ ահա նորէն ծարաւ է հոգիս քո հուր երկնքին
Հորիզոններիդ անթիւ գոյների ծփծփումներին,
Վերջալոյսերիդ ալեկոծումներին,
Երբ որ հրածին ամպերը հեծած՝
Խօլ աժդահաներ կռիւ են տալիս,
Խաւարի կարկառուն տէգերն են փշրում
Արեւի սիրուն ամէն երեկոյ.
Չուող հաւքերը գարնանը յետ չեկան,
Ու կարմիր կարկտի կատաղութեան տակ
Մեր շքեղ ամառը մեռաւ խանձուած.
Եւ ահա մեր այս կանխահաս աշունքին՝
Քո ջինջ երկնքի շողերն եմ փնտռում իմ անշող ճամրին,
Ես խոնջ ու տառապած ուխտաւոր լոյսի.
Ա՜հ, տուր ինձ հարբել, իմ հայրենի դաշտ,
Քո ծաղիկների երկնային բոյրով
Որպէս իմ անցած մանուկ օրերին։
⁂
Այրարատեան դա՜շտ, երեսուն դարերի
Հուր մտածումներիս ոսկէ օրօրան,
Մի բարի Աստծու դու շքեղ անուրջ.
Ահա վերստին պատկերդ իմ հոգում,
Որպէս մայրական հէքեաթ լուսաշող -
Օտար, անհրապույր հորիզոնների տակ
Նորէն մարգերիդ բոյրն եմ երազում,
Շինականներիդ հեւքը քրտինքոտ,
Եզն ու գոմշուկիդ փնչոցը հզօր,
Լոյս աղջիկներիդ երգը զրնգան,
Անթիւ հաւքերիդ կանչն առաւօտեան.
Եւ ահա վերստին իմ տրտում հոգում
Երգիդ ու գովքիդ հրդեհն է եռում,
Շաչիւնը հովերիդ, թրթիռը զեփիւռիդ,
Եւ քո ձեւերիդ ծփանքը դիւթիչ,
Զանգակներիդ զօղանջը անհուն,
Լուռ գիշերներիդ յօրանջը բեղուն
Եւ արշալոյսերիդ ծնունդը վեհափառ.
⁂
Այրարատեան դա՜շտ, դիւթական պարտէզ
Հայոց աշխարհի,
Եւ պարտիզպանը՝ մի ծերուկ Աստուած.
Արեւելքից Մասիսն է ցցուած՝
Անքուն պահապան Հայոց պարտիզին.
Հարաւ-արեւմուտքից Պարը Հայկական,
Մասսի տեսքից խրտնած կարաւան՝
Ժայռերի ծփանքով ալիք առ ալիք
Թափ առած վազում են իրար հրելով,
Շիրակայ դաշտի շուրջն են բոլորւում,
Արագածի ոտքին դադար են առնում,
Քրտնաթոր ճակատը հովերին տուած:
Եւ Արագածը, իր լայն թիկունքով
Հայոց պարտէզն է պահում հիւսիսից
Եւ իր կողերին հազար գիւղ ու շէն
Մեղր ու կաթ ծծում մանուկների պէս։
Եւ Մասսի ոտքից մինչեւ Արագած
Ձգւում է հրաշագեղ դաշտն Այրարատեան
Որպէս երփներանգ բեհեզ ծաւալուն,
Որպէս մի աղօթք երկնքի առջեւ
Հին հին օրերի հովուերգութիւն։
Եւ Հայոց աշխարհի զոյգ հսկաները
իրար են նայում դարաւոր խանդով
Թէ ո՞վ է տէրը պերճ Այրարատի
Ու գեղեցկուհին ժպտում է երկսին,
Կուրծքը բացանում՝ արեւի գգուանքին։
⁂
Այրարատեան դաշտ, բնութեան տաճար,
Մէկ սիւնը՝ Մասիս, միւսն՝ Արագած
Երկինքը՝ կամար, արեւը՝ կանթեղ.
Բուրվառը՝ ծաղկանց բոյրը երկնային-
Թռչնոց երգերը, անլուռ մեղեդի.
Եւ միակ քուրմը՝ ժողովուրդն հայոց.
Մի անհուն տաճար, ուր մեր հայրերը
Արցունք ու ժպիտ իրար խառնելով
Մերթ տրտմութեան սաղմոսներ ասին,
Ու մերթ խնդութեան օրհներգ հիւսեցին։
Այստեղ են խոկում սֆինքսների պէս՝
Մեր արքայանիստ ոստանները սէգ,
Մեծ փառքի հէքեաթ տրտում՝ Արմաւիր,
«Որպէս ական» շէկ Երուանդակերտ,
Եւ Վաղարշապատը՝ Աստծու կայան,
Ըմբոստ Արտաշատ, եղբայրը Դուին,
Եւ Անի՜ն, Անին, մահացու խոցուած՝
Հազար տարի է մեռնում է կանգուն,
Քար բազուկները երկինք կարկառած՝
Օրհասի ցաւից՝ Աստուածը խեղդելու.
Հայոց աշխարհի պարտուած հսկաներ,
Դարերի դաժան խորհրդի վրայ
Իրենց կնճռոտ ճակատը կախած՝
Մեր հին փառքերի աճիւնն են պահում։
Եւ ամէն անգամ`
Երբ անապատի գորշ խաժամուժը
Արիւնի մրրկով մեր հողն է կոխում,
Քնած հսկաները դողում են ցասումով
Եւ մի ցաւագին, մի ահեղ տնքոց՝
Ողջ Այրարատեան դաշտն է ալեկոծում
Հայոց աշխարհի հին վէրքն է եռում։
⁂
Այրարատեան դաշտի չքնաղ գարունը
Կանաչ մախմուռով, մետաքսով պճնուած հարս է հրաշագեղ,
Արաքսն իր մէջքին արծաթէ գօտի
Ու ինքը համակ՝ ժպիտ ու նազանք.
Ու ամէն գիշեր տարփոտ խուճապով
Մասսի թիկունքից աստղերն են ելնում,
Քնած դիցուհու գեղով հմայուած՝
Արծաթ շողերի անձրեւ են տեղում
Նրա հոլանի ծոցը բուրաշատ։
Բոցոտ երկնքից արեւն է ծագում,
Այրարատեան արեւը ոսկի.
Սեւ հողն է փրփրում նրա շողերով
Ինչպէս կուրծքը կույսի սիրոյ համբոյրով
Եւ կեանքի հզօր երկունքը փոթորկւում,
Կանաչի անծայր ծովն է ծփծփում։
Լորերն են սուլում առւոյտների մէջ,
Քաղհանող աղջկանց երգն է զրնգում,
Եւ մատաղ սրտերի սիրոյ մեղեդուն,
Արտուտն է բարձրում արձագանգ տալիս։
Արագիլն է անցնում օձը կտուցին,
Պարանոցը ձգած՝ ինչպէս ճերմակ նետ
Ծիծեռնակները եթերն են ճեղքում
Եւ ճուողում են շողերով հարբած.
Կկուն է ձայնում բաղդաւոր արուին,
Սարեակը ծառի կատարին թառած՝
Մարտի է կանչում իր ախոյեանին.
Եւ ճնճղուկները բազէից փրկուած՝
Սաղարթի խորքում Աստուած են օրհնում
Արծիւն է ճախրում անհաս բարձունքում,
Եւ հեռուն՝ կապույտ սարալանջերին
Հօտերն են ձգւում հանդարտ դէպի վեր։
⁂
Եւ Այրարատեան դաշտի ամառը՝
Շիկահեր դիցուհի, հարուստ զիստերով
Երկնքից ոսկէ անձրեւ է մաղւում արտերի վրայ.
Ու ամէն մի հասկ՝ արեւի մի շող,
Մի լոյս մտածումն անյայտի խորքից.
Հնձուորն է հեւում թաւ թաւ որաների մէջ
Տիեզերական րիթմը տանջանքի.
Եւ մի հին երկունք քրտինք է լալիս
Կեանքի վաղանցուկ ժպտի քօղի տակ
Բարձած սայլերի ճռինչը՝ գալարուն,
Որպէս քրքիջը յաղթող պատրանքի,
Փարում է ծղրիդի գաղտուկ ճռռոցին.
Հօտաղի երգը մեռնում է տապից.
Եւ գոմշուկների հզօր փնջոցով
Գետնից փոշու ամպեր են բարձրանում,
Ինչպէս մայր հողի տնքոցը խորունկ -
Հաւքերն են ծուարում զով սաղարթներում.
Ծառերը մնչում են, զեփիւռը մեռնում.
Խաղողի որթերը ողկոյզով յղի
Մեղմիւ յենւում են մերձաւոր թփին,
Մրգաշատ ծառերը մայրութեան բեռով՝
Հողն են համբուրում.
Կրակ արեւի շէկ բոցերի մէջ
Դեղին է երկինք, երկիրը յուռթի,
Եւ համատարած այս դեղնութեան մէջ
Առւոյտն է փուում,
Գարունքից մոռցուած մի կանաչ երազ:
⁂
Եւ աշունը Այրարատեան դաշտի՝
Համակ թախիծ է ու գեղեցկութիւն.
Կրքի պոռթկումին յաջորդող յօրանջ,
Նորածինին ժպտող դալուկ մայրութիւն։
Ամպերն են կախւում Մասսի կատարին,
Լեռների կապույտ մշուշն է մգանում,
Ուշ գիշերներին ծառերն են վշվշում
Պաղ հողմերի մտրակների տակ.
Ու տերեւների ոսկէշող գորգը
Գետինն է ծածկում` մահու ժպիտով:
Ծուխ է բարձրանում հեռու դաշտերում,
Որպէս մենաւոր մոլորուած աղօթք,
Մի սայլ է թաւալւում ամայի ճամբով՝
Որպէս անկատար յոյսի տրտմութիւն.
Եւ սարեակների գորշ թափօրները բարձրանում են իջնում
Սեւ ամպի նման խոպան դաշտերում.
Եւ կռունկները թուխ շարաններով փուում են ցելերում,
Ապա հրաժեշտի ողջոյնը տալիս սարին ու դաշտին,
Ու հեռաւոր արեւի կարօտն աչքերին՝
Շեշտ սլանում են դէպի տաք հարաւ.
Եւ համատարած ամայութեան մէջ
Այգեկութի արբշիռ տենդն է եռում,
Ու մատաղ հարսի ստինքների պէս՝
Յուռթի ողկոյզներ հնձանների մէջ,
Կրունկների տակ կրակ են ժայթքում.
Եւ ամէն ողկոյզ մի քրքիջ ունի,
Ինչպէս ճարճատիւնը բոցավառ հնոցի
Մօտալուտ ձմրան կատաղութեան դէմ.
Ու յարկերի տակ կեանքի փրփրուն հոգին է եռում
Բուրաւէտ գինին Հայոց աշխարհի։
⁂
Եւ Այրարատեան ձմեռը դաժան…
Մասսի այրերում փակուած հողմերը—
Շղթայուած դեւեր, դուրս են սլանում,
Ու զարհուրանքի երիվար հեծած՝
Դաշտն են արշաւում.
Եւ ամէն մէկն իր բուքն ունի, մրրիկը ձիւնի
Կեանքն է կծկւում խեղճ յարկերի տակ
Ամէն հերդիկից ծուխ է բարձրանում.
Բուխարու եզրին մի կոյր ծեր աշուղ
Իր յոգնած սազի ճնկճնկոցներով
Հին-հին քաջերի գովքն է անում.
Թոնրան շրթին պառաւ տատիկը
Ոսկէ հէքեաթ է ասում թոռներին.
Ուշ գիշերներին գայլերն են ոռնում,
Քաղցած վոհմակը լալիս է բքի տակ կեանքի սարսափը,
Եւ ինքը մի սարսափ.
Մերկացած ծառերը վայում են անյոյս,
Եղերամայրեր ցուրտ մեռելութեան.
Սեւ ագռաւները կռռում են վերից
Հեգնելով գարնան խոստումը սիրուն.
Արաքսը դրսում մրրիկների տակ
Կռիւ է տալիս սառնամանիքին.
Գիշերը պարտւում ցրտի գրոհից,
Ցերեկը մռնչում մէջքը ցնցելով,
Սառույցը փշրում ու առաջ արած
Սղին է քշում դէպի Կասպից ծով։
⁂
Այրարատեան դաշտում չորս քոյրեր գիտեմ
Չորս դիցուհիներ,
Եւ նրանք բաղդի չորս գաղտնիքն են տանում
Իրար յետեւից եւ իրար կարօտ
Մէկը վարդերով փէշերը լեցուն
Իր սիրականի գալուն ակնդէտ,
Մէկը սիրատենչ իր փարթամ կուրծքը
Արեւի տարփոտ շողերին բացած.
Մէկը բարի մայր հազար բարիքի,
Եւ չորրորդը գունատ ուխտաւոր,
Ուսերին ձգած շղարշը ճերմակ
Հանդարտ քայլում է դէպ գարնան արեւ։
⁂
Այրարատեան դաշտ, աղօթքի տաճար,
Եւ ես քո առաջ հորիզոնից՝ հորիզոն
Հոգուով ծնկաչոք
Քո արդար լոյսին խոնարհ ուխտաւոր։</poem>|}}
== ԵՐԳ ՎԵՑԵՐՈՐԴ ==
{{Poemx||<poem>ՍԸՀԱՐԻՆ
«Եւ օձն էր իմաստնագոյն քան զամենայն գազանս որ ի վերայ երկրի»:
«Եւ ասէ օձն ցկինն… յորում աւուր ուտիցէք ի նմանէ, բանայցեն աչք ձեր եւ լինիցիք իբրեւ զԱստուածս՝ ճանաչել զբարի եւ զչար»:
«Եւ ասէ Տէր Աստուած ցկինն, բազմացուցանելով բազմացուցից զտրտմութիւն քո եւ զհեծութիւն քո»:
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ. ԾՆՈՒՆԴՔ Գլ. Գ.
Անցած գարնանը ծաղկած փշատի հովանու ներքոյ
Պատանի մաճկալը շատ խորը նայեց կոյսի աչքերին,
Եւ երկու սրտեր կայծակների պէս իրար պլլուեցին.
Արեւի ցոլքը՝ մի կաթիլ կրակ, ծաղկի ծոցն ընկաւ,
Բազէն արտի մէջ ճչացող լորի կուրծքն էր կցատում
Եւ ցուլը տնքոցով գետինն էր հոհոտում էգի յետեւից.
Ճլուըլան արտուտը բարձր եթերում ցոլքեր էր խմում.
Ու կեանքն է թրթռում հզօր երկունքի չքնաղ րիթմով.
Հարսնիք է այսօր, նուագի՛ր, վարպետ.
Անցած գարնանը երկու կայծակներ իրար փարեցին,
Եւ սրտապատառ երկինքը ճչաց
Խնդաց ու լացեց.
Նուագի՛ր, վա՛րպետ։
⁂
Հարսնիք է այսօր.
Ցուրտ լուսաբաց է ձմեռնամուտի,
Ադամայ մութը հէնց նոր վերացաւ վերջին չարքի հետ.
Օդի մէջ ճերմակ եղեամն է խաղում թիթեռների պէս
Խտացած սարսուռը մերձակայ ձմրան.
Մերկացած ծառերը գանգատաւոր են մռայլ երկնքին,
Անցած գիշերին հովն է չարչարել.
Զանգակը ժամի էլի մի անգամ ճնկճնկաց լռեց.
Աղօթաւորները թողին տաճարը, Սըհարին է կանչում,
Ցուրտ մշուշի մէջ, տիեզերական երգը ցեղէն։
⁂
Անցած գարնանը փշատի ծառի տակ սէրը բռնկուեց.
Եւ կոյսի կրծքին երկու տատրակիկ մեղմիւ դողացին,
Հարսնիք է այժմ.
Եւ երաժիշտը աքաղաղի պէս, բարձր կտուրին,
Լայնափող զուռնաճ դէպի արշալոյս,
Կլկլացնում է խորունկ աւիւնով.
Երկնքից ծածուկ պատուիրան ունի,
Արար աշխարհը ոտքի պիտ հանի։
Հեռու, յարկի տակ մի աղջիկ քրքջաց
Քրքջաց ու լացեց Սըհարու ձայնին,
Իր բաղդի կանչին,
Նուագի՛ր, վարպետ,
Լա՛ց ու քրքջա՛։
⁂
Բարձր կտուրից հնչում է Սըհարին,
Նոր արշալոյսի կանչը երկնքին.
Դարերի խորքից բարձրացող խնդում
Անցնող սերնդի ժպիտը գալիքին.
Յաւիտենական օրհներգ բնութեան
Իր միակ պարգեւի, իր սիրոյ համար.
Նուագի՛ր, վա՛րպետ
Դո՛ւն ես միայնակ
Տէրը տիեզերքի։
⁂
Եւ տարածւում են ձայները դիւթիչ,
Մերթ որպէս պոռթկուն հրճուանք արուի,
Անյագ ու կատաղի իր տանջանքի մէջ.
Մերթ որպէս կոյսի լացը հաճույքից
Մեղմ ու գալարուն մրմունջը սիրոյ,
Երկչոտ ու խենթ տարփանքին գերի.
Նուագի՛ր, վարպետ.
Տառապանքի
Գաղտնիքն ասա՛:
⁂
Ձայներն են եռում բարձր ոլորտում
Եւ ամէն մի հնչիւն՝ թրթռուն պատգամ
Թէ՝ «կայ, կայ, անցնողը միշտ կայ կայ»…
Աճիւնների վրայ կեանքը կայ յաւէտ,
Ոչ ոք չի մեռել աստղերի ներքոյ,
Արար-աշխարհում գերեզման չը կայ,
Մեռելութիւնը դալուկ օրօրան ժայթքող ժպիտի,
Լաց ու խնդութիւն միեւնոյն երգն է,
Եւ տիեզերքում ուրիշ երգ չը կայ,
Կայ միայն Սըհարին երգը գերագոյն
Նուագի՛ր, վարպետ,
Թող մահն ու կեանքը
Միասին պարեն։
⁂
Ոչ ոք չի մեռել արար-աշխարհում,
Ադամն ու Եւան ծնւում են ամէն օր,
Ու դեւի ձեռքից խնձորը շորթում
Մահու ու կեանքի բուրմունքով հարուստ.
Շորթում են խնձորը, ժպտում են իրար
Եւ տիեզերքը ցնցող քրքիջով
Իրար են փարում, Աստծու ծածուկ
Իղձը կատարում
Մարմնի դրախտում։
⁂
Աստծու ծածուկ իղձն է Սըհարին.
Ամենէն շքեղ երգը՝ մեղսաւոր,
Խնկաբոյր բուրվառ կոյս առագաստին,
Մատաղ մարմինների՝ մերկութիւն հիւթեղ,
Մահու շրթունքին համբոյր դողդոջուն,
Անմեռ արշալոյսի թրթիռ խտտղան,
Զոյգ հոգու հրդեհ, որ Աստուած է վառել
Մոխիրների մէջ կեանքը ցանելու։
⁂
Ի՛նչպէս կարող էր իմաստունն Աստուած
Մարմնի գեղը կերտելէն վերջը՝
Արդար շրթունքով սէրը անիծել.
Ժպտուն կեղծիք է անէծքը մեղքի,
Քմահաճ Աստծու անիրաւ կատակ
Դրախտն առանց սիրոյ դագաղ է փայլուն,
Սէրը մահու մէջ՝ անմահութիւն է։
⁂
Ձեւերի մէջ է խորհուրդը կեանքի,
Հոգին լոկ սիրոյ շքեղ ծիրանի.
Մեղքն է իմաստը աստուածգործութեան.
Արարչութիւնն իր հզօր կամքով
Վեց օր կերտելով ահեղն ու բարին՝
Ոչինչ դարբնեց աւելի դիւթիչ,
Քան գեղը մարմնի, քան սէրը յուռթ
Մեղքի ու տանջանքի ծաղիկը երկնային։
⁂
Նոր արշալոյսի վարդագոյն գրկից
Կանչում է փողը արեւ աստծուն,—
Բոցահեր Վահագնին.
Երկինք ու երկիր երկունքի մէջ են
Եւ արեւելքը պատառ ու պատառ
Արիւն է ծորում աշխարհի վրայ.
Արիւնի միջից տիեզերական հրաշքն է ծնւում
Արեւ աչքերով ու հուր վարսերով մանուկը հսկայ։
⁂
Անցած ամրանը գեղանի կոյսը պատանուն ժպտաց.
Հարսնիք է այսօր, նուագի՛ր, վարպետ
Ու պառաւ տատը խաչերկաթը ձգեց
Առագաստի տակ… աչքերը սրբեց
Ո՞վ է հեծկլտում. կեանքը լաց ունի…
Վարպետին ինչ փոյթ
Սըհարին Աստծու պատգամն է ծածուկ։
⁂
Սըհարու ձայները բեկբեկ ու դողդոջ
Լացն ու խնդութիւն իրար գալարուած,
Տատասկի ու վարդի արնացող մի փունջ՝
Տրտում յարկերի ներսն է թափանցում
Նոր առագաստի ու խանձարուրի հէքեաթը ասում.
Հարսնիք է այսօր։
Հարսնի՜ք է այսօր, նուագի՛ր, վարպետ,
Աճիւնները խառնիր քո հզօր երգով.
Արեւ աստուածը լոյսերի հրդեհ է վառել երկնքում
Եւ արիւնազանգ ամպերի ծոցում
Մանուկն է լալիս խանձարուրի մէջ.
Ո՞վ փռեց վարսերը դագաղի վրայ.
Առագաստի տակ խաչերկաթը կայ
Եւ ամէն գարնան փշատն է ծաղկում։
⁂
Նուագի՛ր, վա՛րպետ, հարսնիք է այսօր,
Մահն է սլացել ու մեռել իր մէջ,
Տե՛ս, մոխիրները կայծեր են ծաղկում,
Խառնիր, հա՛ խառնիր նուագիդ շնչով,
Արար-աշխարհում գերեզման չը կայ,
Մեռելութիւնը դալուկ օրօրան ժայթքող ժպիտի,
Եւ տիեզերքում մի հատիկ երգ կայ
Խինդի ու լացի պոռթկումը հզօր.
Նուագի՛ր վարպետ, նոր առագաստի
Ու խանձարուրի հէքեաթը պատմիր
Հայոց աշխարհին, Հէքեաթը ոսկի։</poem>|}}
== ԵՐԳ ԵՕԹԵՐՈՐԴ ==
{{Poemx||<poem>ՄԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ
Կռունկի երա՞մն է իջել դաշտերում
Ու կղղում անուշ.
Թէ՞ եղնիկների հօտն է մոլորուել,
Ծերպերը թողած մարգերն իջել.
Ձիդ պահի՛ր, ճամբորդ,
Թող սմբակների դոփիւնը լռի.
Կռունկներն անձայն անցան վերերից,
Եղնիկ ու այծեամ մնչում են ձորում.
Ականջ դի՛ր, ճամբորդ,
Մեր աղջիկների լէ-լէն է զրնգում։
⁂
Դալար թիկունքին վեց-վեց ծամ ունին
Եւ ամէն մի ծամին մի շարք յուլունքներ,
Գոյնզգույն թաշկինակ ծոծրակին հանգոյց
Բամբակի ծաղկոտ արտն են քաղհանում.
Տեսե՞լ էք երբէք մատղաշ նոճին հովից կռացած
Պարանոցը քաշ՝ այծեամն արածող։
⁂
Ու շարան-շարան մարգերն են բռնել,
Ծաղկի ու խոտի բուրմունքից հարբած,
Արեւի բոցոտ շունչը խմելով՝
Զարկում են ուրագները.
Մերթ ծածկւում են ծաղիկների մէջ,
Մերթ բարձրանում շողերի ծովում,
Վարսերն են ծփում, յուլունքն է զրնգում
Ու երգն է ծաւալւում խաղաղ դաշտերում
Հայոց աշխարհի լէլէն դիւթական։
⁂
Ձիդ պահի՛ր, պահի՛ր, ճամբորդ, լսո՞ւմ ես լէ-լէն,
Մասսի հովերի հեւքը կախարդիչ,
Մեր բարդիների շշուկը գիշերուայ,
Ծաղկաւէտ դաշտերի լռութիւնը խօսուն,
Եւ սէրը կրակ, որ խօսք է տալիս
Սարին ու քարին,
Դաժան լեռների սիրտն է բաց անում,
Լոյս աղբիւրների հետ է քրքջում,
Հովերին տալիս իր լացն ու խնդում։
⁂
Սարերը սիրտ ունեն, հովերը լեզու,
Սէրը կը հասկանան,
Մատաղ հոգիների մռմուռը կիզիչ
Եւ դա՜րդը, դա՜րդը…
Հո՛վ արէք, սարեր ջա՛ն, հո՛վ արէք,
Իմ դարդին դարման արէք.
Այամն է փոխուել, սարերը անողորմ,
Սարերը հով չեն անում
Դարդիս դարման չեն անում.
Հէ՜յ, Արաքսը կայ, ծփծփան ու բարի.
Եւ չէլէն փարում է գետին.
Արազը հեշտացել ա,
Ճամբէքը կոշտացել ա,
Խաբար տարէք իմ նանին,
Մուշտարիս շատացել ա։
Մուշտարին Արաքսի միւս ափին է.
Ամառ է, գետը բարի ու հանդարտ,
Արա՛զ, ջա՛ն Արազ, ճամբայ տուր սէրին։
⁂
Աղջկանց երգը գութանուորին հասաւ,
Արու ուրուն սիրոյ մրմունջը լսեց
Ու ձայն է տալիս.
Աղջի անունդ Փէրի,
Ճակատիդ ոսկի շարի,
Մէկ պաք ուզեմ, երկու տուր,
Աստուած ախպէրդ պահի.
Վա՜յ քեզ, մաճկալ քրքիջը լսուեց.
Հեռու դաշտերում բոցեր են ճարճատում:
⁂
Մեր աղջկերանց սէրը՝ երգ է,
Եւ երգը սէր.
Շքեղ ու փարթամ մազերի հիւսքը
Խաւարի ջրվէժ.
Աչքերը զոյգ ալմազ, մխացող ածուխ,
Հայեացքը մթի մէջ սուսեր կայծկլտան.
Մի անգամ են նայում ծածուկ ու յանկարծ,
Նայում են զգոյշ, գլուխը քաշ ձգում,
Շիկացած մի նետ, որ կուրծք է մխւում
Եւ էլ ոչ մի ձեռք շորթել չի կարող։
⁂
Մատաղ սրտերի գեղանի հրձիգներ,
Տարին բոլորուն՝ նրանք միշտ գարուն.
Մայիսեան վարդի փունջ, որ ամրան տապին,
Աշնան մռայլին, ձմրան թուխպերին,
Փթթում է բուրմունքով, ժպիտ է սփռում,
Մինչեւ որ հասնի յաջորդ գարունը։
⁂
Հմայիչ աչքերը թարթող մայրութիւն,
Ոսկեղէն թակարդ, փոքրիկ խանձարուր,
Ճչացող մանկիկ, ճռնչան օրօրան,
Ողջ կեանքը վաղուան
Կեանքը տիեզերական,
Եւ հայեացքի մէջ՝ անհուն տիեզերք
Ցաւը ոսկեզօծ ու կեանքը ժպիտ։
⁂
Հոգիս ճամբորդ է օտար ափերում,
Երեւակայութիւնս երիվար հեծած՝
Կանգնած է տրտում՝ մեր ծով դաշտերում,
Մեր աղջիկների երգին ունկնդիր
Բամբակն է ծաղկել, կանեփի բուրմունքը
Աշխարհ է բռնել.
Ցորենի արտերը «հէրանց են գնում»,
Մասսի հովերով ալիք առ ալիք.
Մի հնձուոր անցաւ գերանդին ուսին,
Ջրուորը հանդարտ ծածկուեց հեռուն,
Աղջկերանց լէլէն զրնգում է իմ հոգում.
Անցի՛ր, ճամբորդ. երեկոյ է արդէն,
Տե'ս, թուխպն իջաւ մեր լեռ ու ձորին,
Արաքսը կապտեց, հօտերը դարձան,
Ա՜հ, լէ-լէն լռեց մինչեւ արշալոյս:</poem>|}}
== ԵՐԳ ՈՒԹԵՐՈՐԴ ==
{{Poemx||<poem>ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՏԱՃԱՐ
Ես գունատ ու յոգնած ուխտաւոր
Մի անծանօթ աստուածութեան
Կախարդական Տաճարի.
Անունը չը գիտեմ, ո՛չ նրա տեղը,
Մանուկ օրերից պատկերն է իմ հոգում,
Եւ ականջիս մէջ մի անուշ զրնգոց.
Այն զանգակների ձայնն է հեռաւոր՝
Մի անծանօթ աստուածութեան
Կախարդական Տաճարի:
Մի աղօթք կայ իմ հոգում,
Որ դեռ երբէք չեմ արտասանել.
Մի արցունք կայ իմ սրտում,
Որ դեռ երբէք չեմ լացել.
Այն աղօթքն ու արցունքն է՝
Մի անծանօթ աստուածութեան
Կախարդական Տաճարի։
Դիւթիչ զանգակների ձայնն ականջիս,
Հայեացքս շեշտ հեռուն դէպ թարթող հորիզոններ՝
Ես ողջ կեանքս քայլել եմ խոպան, փշոտ ճամբաներով.
Ձեռքիս ցուպը մաշուած է ահա,
Կը հասնե՞մ արդեօք…
Ես գունատ ու յոգնած ուխտաւոր
Մի անծանօթ աստուածութեան
Կախարդական Տաճարի։</poem>|}}}}
0mwcj16pe9jy6c07tcnlr1rojqlkaxp
396895
396894
2026-09-20T20:22:00Z
Emptyfear
547
Emptyfear տեղափոխեց էջը «[[Կարոտ հայրենի]]»-ից «[[Կարօտ հայրենի]]»
396894
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= ԿԱՐՕՏ ՀԱՅՐԵՆԻ
|section =
|previous =
|next =
|year =1927
|author= Ավետիս Ահարոնյան}}
{{Կենտրոն|
== ՆԱԽԵՐԳԱՆՔ ==
{{Poemx||<poem>
ՍՏՈՒԵՐՆԵՐՆ ԻՋՆՈՒՄ ԵՆ
Կեանքիս արեւը թեքուեց դէպ մուտքը.
Ստուերներն ահա իջնում են հանդարտ.
Մազերիս մէջ արծաթ թելեր են շողում,
Մօտալուտ ձմրան գունատ բանբերներ.
Էլի մի դուռ է, փակւում է անդարձ,
Աստուած է հսկում, երբե՛ք չի բացուի.
Ափսոսանք չունիմ, ոչ տրտունջ ցաւի.
Աստուորից անդին պատրանք է գունատ.
Արծաթ պսակով պատան
Փակ դրան առջեւ մենք լուռ ողջակէզ
Մի անյայտ ձեռքով, որ կեանքն օրօրեց
Մինչեւ որ Սէրն ու Ցաւը յագենան:
Ափսոսանք չունիմ եւ ոչ տրտմութիւն,
Չէ՞ վերջալոյսի ցոլքերն անուշ
Հրկիզուած սրտի կայծեր են յետին,
Կատարուած աղօթք կեանքի խորանում։
Փա՜ռք քեզ մայր բնութիւն, դու միայն գիտես
Մեր ալիք մոքների արծաթ շողերով
Մահը զարդարել եւ անէութեան
Սարսափը մեղմել մշուշիդ քօղով:
⁂
Գիշեր է խորունկ. ճրագս է պլպլում
Ցաւի ու սուգի այս ի՞նչ թափօր է պատերիս վրայ.
Ճանաչում եմ ձեզ, իմ հին հին պա՛պեր,
Ո՞ւր էք շտապում, դէպի ո՞ր կայան,
Յոգնած գլխներիդ փոշի ցանելով.
Ո՞վ մտրակեց ձեզ այսպէս անողորմ,
Ո՞ր մրրկի տակ ձեր մէջքը ծռուեց.
Ո՞ւմ էք աղօթում Աստծուց թափուր
Մեր տաճարներում.
Ճանաչում եմ ձեզ, չարաբաղդ պապեր
Հազար սերունդներ ձեր կողից ժայթքած,
Հնձանում կուտուած ողկոյզների պէս,
Հազար ազգերի ոտքերին կոխան
Մի ահեղ Աստծու գինին ջամբեցին։
Զուր է թափօրը յուղարկաւորի.
Ա՜հ, անցէք անձայն, ինչպէս որ եկաք.
Լոյսին սիրահար՝ ճրագս եմ ատում,
Որ ձեզ դուրս շորթեց խաւարի խորքից.
Անցէ՛ք, լուծուեցէք անհունի ծոցում,
Մեր բաղդից հեռու՝ ձեր բաղդը լացէք։
Կեանքիս արեւը դէպի մուտքն իջաւ,
Հրկիզուած սիրտս դեռ կայծեր ունի,
Եւ ամէն մի կայծ՝ մի աստղ հաւատի.
Թողէք, որ առանց ցաւի ու լացի
Դէպ անէութեան մշուշը դիմեմ
Իմ արեւի հե՜տ, իմ հաւատի հետ…</poem>|}}
== ԵՐԳ ԱՌԱՋԻՆ ==
{{Poemx||<poem>ԱՐԵՒԻ ՅԵՏԵՒԻՑ
Ուշ երեկոյ է, խորունկ ու լռին.
Թախիծը դալուկ՝ մի ահեղ թռչուն
Ծանր թուխս նստեց անհաս խորհրդին.
Ստուերներն իջան՝ հսկայ ջուլհակներ —
Հիւսում են անծայր պատանը կեանքի.
Ճրագը վառի՛ր, տղա՛ս,
Թող այս տրտմաշուք խաւարը վանի.
Զարթնող գիշերի ճիրանների մէջ
Կիսամեռ լույսը օրհաս է հոգուս
Ճրագը վառի՛ր, տղա՛ս, թող լոյսը պլպլայ։
⁂
Իրիկնամուտ է. շողերը մեռան
Ինչպէս մանուկներ օրօրանի մէջ.
Հորիզոնի տակ գույնզգույն ջահերը
Մորմոքով հանգան.
Ժամն է թաղումի.
Երկինքը բացեց իր մութ թեւերը
Հոգեվարքների թափօրի առջեւ.
Ոտնաձայները արձագանգ չունեն,
Համակ տիեզերքը ճամբայ է ընկած,
Մի հարցնէք՝ ո՞ւր, համր է տանջանքը։
Խաւարի ծովը յորձանք է տալիս,
Մրրիկներ կան անհունի ծոցում.
Ժամանակների նաւն է ճռնչում
Արիւն–արցունքի թանձր բեռի տակ։
⁂
Երազներիս գոհար բարձունքից
Բաղդիս սայլն է իջնում աւալ ու թաւալ.
Ո՛չ լծկան ունի եւ ո՛չ սայլապան,
Մի մարած կեանքի աճիւնը բարձած՝
Առանց ճռինչի ու առանց ցաւի
Շէկ ճամբաներով յամը ու անձայն՝
Իջնում է, սուզւում մշուշի ծոցում.
Մենաւոր ծառից ցող է կաթկթում,
Գիշերը լացեց եւ կոյր այրերից
Դեւերն են հաջում աստղերի ցոլքին…
⁂
Անտառի խորքում առանց քնարի մի լար է
Մեծ լռութիւնն է զրնգում մեղմիւ,
Անհուն ղօղանջը անծանօթ թաղման.
Մի եղնիկ մեռաւ թաւուտի ծոցում,
Միակ յուղարկաւոր՝ հողմն է հեկեկում.
Ձօնի մէջ մոռցուած մանուկն է լալիս,
Մայրն ուշացաւ մեր սեւ դաշտերում.
Աւեր ջրաղացի փառն է կանգ առել,
Լուռ է ջրտունը, շառաչն է մեռել
Դռնակն է անվերջ գնում ու գալիս
Հովերի առաջ՝ հանգչող մահուանը հով–հարող ստրուկ։
⁂
Հեռու ձորերում վարդաղ կրակը
Վհուկը փչեց, բոցը գալարուեց
Մի վերջին անգամ գալարուեց, մարեց.
Ուշացած ճամբորդ եմ չար ճամբաներում,
Հողմը փըշրեց լապտերը ձեռքիս.
Փշրուեց լապտերս ու չեմ մոլորուած,
Հոգուս մէջ մի աստղ ունիմ մշտավառ —
Կարօտը հայրենի.
Եւ ոչ մի աստուած կարող է այն մարել
Առանց ամօթի, առանց սարսուռի.
Ա՜հ, կարօտը, կարօտը հայրենի…
⁂
Ուշ երեկոյ է, խորունկ ու լռին.
Մշուշն է բարձրանում անհունի ծոցից
հազար ծուէնով,
Տրորուած կեանքիս ցնցոտիների պէս.
Ու երազներիս շարանը ժպտուն,
Չուող հաւքերի երփներանգ երամ,
Հանդարտ լուծւում է գորշ մէգի ծոցում.
Եւ կարաւանիս րիթմը զրնգան
Մաշուեց ու մարեց անապատի մէջ.
Բաղդիս հեծկլտան սրինգը լռեց.
Յոյզերիս մրրկոտ հօտը մակաղեց
Լռութի՜ւն, լռութի՜ւն…
⁂
Հանգչում է ահա ծարաւը փառքի,
Ե՛ւ սէրը փոթորկոտ,
Ե՛ւ կիրքը բոցոտ,
Ե՛ւ տենչը պայքարի.
Եւ յաղթանակի հմայքը պատրիչ,
Մխացող վէրքի կսկիծը խոհուն,
Մնում է միայն կարօտն հայրենի.
Աւեր տաճարի կանթեղ պլպլան,
Մի անմահ կրակ,
Որ գերեզմանիս մէջ իսկ կը մխայ,
Թէ Այրարատի ծոցում չը հանգչեմ,
Եւ Արաքսը չօրօրի քունս յաւերժական…</poem>|}}
== ԵՐԳ ԵՐԿՐՈՐԴ ==
{{Poemx||<poem>ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ
Գարուն է կրկին.
Կռունկների երամը խուճապով անցաւ.
Սարսուռ կայ բարձրում.
Էլ չի ճնկճնկում զանգը վաղորդեան.
Դաշտերում մեռաւ երգը հօտաղի,
Լէլէն աղջկերանց, սրինգը հովուի
Տունն է կիսաւեր, մահացու խոցուած.
Իր չորս պատերից լոկ մէկն է կանգուն
Կտուրն է կախուել վերջին գերանին.
Երթիկն է աւեր ճոթռած աչքի պէս,
Ու նրա շրթին խլէզն է խաղում արեւի շողքին.
Մեռնող տնակն էլ աղօթք չունի.
Օջախն է մարած, ծուխ չի բարձրանում.
Կտուրից կախուած՝ եղէգների մէջ՝
Հովն է հեկեկում ուշ գիշերներին
Ոգիների հետ…
⁂
Եւ լուսաբացին նորեկ ծիծառը
Ի զուր պրպտեց իր բույնը հէրուայ,
Ճլւլաց, սգաց ու թռաւ անդարձ
Դէպի այլ երկինք բաղդը կերտելու։
Գարուն է կրկին, տանջանքն է երկնում
Ձեւերը անհուն մոխիրների մէջ.
Ճխլուած կեանքն իր մէջքն է շտկում
Մի մութ խորհրդի ահեղ բեռի տակ.
Դաշտը երփներանգ խոկում է լռին
Ամայութեան մէջ ծաղկազարդ զարմանք,
Եւ առուները ցաւից խենթացած
Շէներն են ջրում, մարգերը լքած.
Մեր բակում՝ մոռցուած երկու ուռենին
Մեղմ շշնջում են իրար ականջին՝
«Տեսնո՞ւմ ես, քուրիկ, տնակը մեռաւ»
Ու գլուխ-գլխի դողում են մահից
Ա՜հ, աւեր, խոպան իմ հայրենի տուն,
Աւեր ու խոպան սիրտս մղկտաց։
⁂
Հոգուս մէջ կանգուն իմ հայրենի տուն.
Ես անհոգ մանուկ քո սուրբ յարկի տակ
Այս արցունքնե՞րը… Ես չեմ, ես չեմ,
Այն պառաւ ու յոգնած ժամանակն է լալիս.
Ես անհոգ մանուկ՝ քո արդար ծոցում
Ու այնպէս երջանիկ…
Երկու ծուռ ու մուռ սիւն սեւ առաստաղի տակ,
Տնքում են անձայն տաղտուկը կեանքի,
Պատեր ու ձեղուն, հերդիկ ու դռնակ,
Այնպէս խօսուն են, ու այնպէս խոհուն:
Ամէն առաւօտ ծուխն է բարձրանում
Պալան ու պալան.
Թոնիրն է վառւում
Մայրս կուզէ — կուզ ծխի վրանի տակ,
Աչքերն արցունքոտ, հոգին լուսաշող
Սիրտը՝ սիրոյ ծով, ծով հոգսերի մէջ
Մեր ցաւն է քաշում, իր զաւակների.
Մա՜յր իմ, մա՜յր իմ, ի՛նչ հեռու ես դու,
Գերեզմանների անցաւ աշխարհում.
Զաւակներդ ո՞ւր են, մայր իմ անզաւակ.
Ահա մանուկ եմ քո բարի յարկի տակ -
Այս արցունքնե՞րը… ես չեմ, ես չեմ,
Այն պառաւ ու յոգնած ժամանակն է լալիս
Իմ սգուոր աչքերով։
⁂
Իմ հայրենի տո՛ւն, աղօթքի տաճար.
Եւ ես ծնկաչոք սեղանիդ առջեւ,
Ցաւի, զուլումի մեր սեւ օրերին,
Երբ հայրս Աստծու գութն էր աղերսում,
Եւ ցասումն արդար,
Հերդիկն էր իր սուրբ աղօթքի ճամբան.
Ու մեր հերդիկին միշտ կռացած էր
Մի ահեղ Աստուած,
Որպէս ճերմակ ամպ հողմերի թեւին,
Կամ մրրիկը խօլ.
Որպէս արեւի շողքը մոլորուած,
Կամ գիշերը սեւ.
Որպէս կարեկից աստղիկ մի պայծառ,
Կամ շանթ ու կայծակ:
Աստուած ի՞նչ է որ
Թռթռուն մշուշ,
Արեւ ու աստղիկ,
Երկինք ծուատող ամպրոպ ահաւոր,
Շանթ-ող օձի պէս կայծակի բեկբեկումն,
Խելագար քրքիջ անսանձ մրրկի,
Յաւերժական լաց,
Մի անծայր տնքոց, որից դողում էր մեր դուռ ու հերդիկ
Աստուած ի՞նչ է որ…
Օջաղիդ հսկող,
Հուրդ բորբոքող այն Աստուածը հին,
Ո՞վ սպանեց, հայրենի տուն,
Աղօթքի տաճար։
⁂
Ա՜հ, գիշերը սեւ,
Սեւ ու կախարդիչ իմ հայրենի տուն.
Ողջ տիեզերքում մենք այնպէս մենակ
Եւ մեր խրճիթը մենակ տիեզերք.
Քնած չարքերը խաւարի ծոցից
Զարթնում են, շարւում պատերի տակին,
Լռիկ ունկնդիր ճպուռի երգին.
Մեզ մանուկներիս լեզու են ցույց տալիս,
Ձեռքերով ճակտին հովանի անում պլպլան լույսից.
Ուռած շրթունքով փչում են ճրագին
Որ լույսը մարի, մեզ բռնեն խեղդեն։
Ու զարզանդ ունենք.
Մօտ-մօտ սղմում ենք սեւ ճրագկալին.
Ու ճրագկալը թաթ-ը մեզ պարզած՝
Զգոյշ պահում է ձիթէ ճրագը.
Ճրագկալը հայրս էր շինել,
Ճրագը՝ Բրուտ Մոսին,
Ձէթը՝ մեր արտերից էր,
Եւ կրակը՝ մայրս էր վառել Դրնդէզից
Ժամի բակում, երբ դեռ հարս էր.
Ու այն ժամանակից մեր կրակն էր վառ,
Մեր ճրագը վառ ժամի կրակից.
Հայրենի՜ տուն, հայրենի՜ տուն,
Մոխիրներիդ ու ճրագիդ կարօտն ունիմ.
Ո՞վ մարեց քո ճրագը վառ,
Մոխիր, մոխիր հայրենի տուն։
⁂
Ու մեր դուռը ծխոտ,
Մեր դուռը ցածրիկ
Հզօր ու խղճուկ.
Գզիրն է ծեծում, հարկը պահանջում.
Տէրտէրն է գալիս օրհնանքը շրթին
Իր փայ ու բաժնին.
Թափառիկ աշուղ ճնկճնկան սազով,
Անճար մուրացիկ՝ մախաղը ուսին.
Ու դուռն է ճռնչում ճխխանի վրայ,
Մեր հնազանդ, մեր տրտում դուռը.
Հզօր է դուռը ձմրան արհաւիրքին.
Հողմերն են սուլում մութ գիշերներին,
Բուքն է կաղկանձում քաղցած գայլի պէս,
Ձիւնի տակ ծածկում կտուր ու հերդիկ.
Դուռը ճռնչում է, մրմնջում ցաւով՝
«Ի՜նչ ծանր է, ծանր է այս բեռը»…
⁂
Գարուն է կրկին. տանջանքն է երկնում.
Ես անտուն, անհող՝ ու սիրտս փղձկաց.
Հայրենի՜ տուն, հայրենի՜ տուն,
Կարօտ եմ մոխրիդ, լոյսիդ ու ծուխիդ,
Կարօտ եմ հերդիկիդ, թոնրիդ ու հոտիդ
Փշրուած քնարի մղկտան լարի պէս, հոգիս է հեծկլտում.
Հայրենի՜ տուն, հայրենի՜ տուն
Ու դուն էլ մի երա՜զ։
</poem>|}}
== ԵՐԳ ԵՐՐՈՐԴ ==
{{Poemx||<poem>ԱՐԱՔՍ
Et pontem indignatus Araxes. — Virgile
Եւ կամուրջ չհանդուրժող Արաքսն ըմբոստ. — ՎԻՐԳԻԼԻՈՍ
Արա՛քս, ջա՛ն Արաքս.
Կարօտդ է հոգուս մէջ ծփան ու ծփան,
Պղտոր ու եռուն ալիքներիդ պէս.
Ծարաւ եմ տեսքիդ, ջրիդ, շաչիւնիդ.
Կարօտ եմ հեւքիդ, զովիդ ու բոյրիդ,
Դալար ու բողբոջ անուշ ափերիդ
Սիրում եմ մշուշիդ շղարշը ճերմակ
Ամրան արեւի տարփոտ շնչի տակ.
Ու կոհակներիդ նազանքը թրթռուն,
Որպէս նորահարսը իր առագաստի մէջ.
Եւ քո փրփրուն ցասումն եմ սիրում
Գարնան օրերի խենթութիւնդ ահեղ.
Վիթխարի խաղերդ աւերածների,
Փոթորիկներիդ թնդիւնը խորունկ,
Ու վիշապ մէջքիդ յորձանքն ահաւոր.
Արաքս, ջա՛ն Արաքս, դուն իմ մայր Արաքս.
Հայոց աշխարհի փայլփլուն սուսեր,
Դուն կամրջընկէց, դուն անյաղթ Արաքս
⁂
Մի հէքեաթ գիտեմ մանուկ օրերից
Հայոց աշխարհի հէքեաթը կապոյտ.
«Բիւրակն լերան
«Զմրուխտ այրերից
«Լոյսի պէս ճերմակ
«Հազար աղջիկներ
«Մեր հովիւների
«Սրինգի ձայնին
«Քրքջալէն
«Դաշտ են դուրս գալիս,
«Ժպտում արեւին,
«Ծառին ու ծաղկին,
«Ծփան վարսերը
«Հովերին տուած՝
«Խենթ պար են բռնում
«Օրօր ու շորոր
«Բիւրակնի շուրջը.
«Եղնիկ ու երէ
«Ծերպերը թողած՝
«Վազում են խմբով
«Կոյս մարմինների
«Բուրմունքը շնչում.
«Եւ աղջիկները
«Ծաղիկների մէջ
«Կայթռում են, խնդում
«Եւ քրքիջի հետ
«Կապոյտ աչքերից
«Արցունք է ցայտում,
«Արցունքի միջից է ծնւում
«Մի չքնաղ մանուկ.
«Եւ լեռը ձորին,
«Ձորը դաշտերին
«Հայոց լեռների
«Հէքեաթն է ասում
«Կապոյտ հէքեաթը
«Մանուկ հսկայի:»
⁂
Ելնում է Արաքսը Բիւրակնի ծոցից
Ինչպէս կտրիչը սեւ վրանի տակից,
Պայծառ ճակատին յակինթէ պսակ,
Կապոյտ աչքերին՝ մայր ծովի երազ,
Թրթռուն ու կայտառ իր շղարշի մէջ
Հազար նազանքով, երգով ու պարով
Սէգ Այրարատի գիրկն է շտապում։
⁂
Ի՞նչ ես որոտում, Արաքս, ջա՛ն Արաքս,
Ո՞վ թափեց գիրկդ սարսուռը ցաւի,
Ափերիդ կախուած ուռինե՞րը լացին,
Թէ՞ սեւ ժայռերը սեւ հէքեաթ ասին.
Ո՞վ պղտորեց այդպէս ջրերդ վճիտ,
Ո՞ր ձեռքը փշրեց աստղերի հայելին,
Ինչո՞ւ արեւի ցոլքերը շողշողուն,
Էլ չեն խտըղում ծոցդ յակինթի։
⁂
Մռայլ լեռներից հազար աղբիւրներ
Գալարուն գետակ, վշվշան վտակ
Իջնում են թափւում գիրկն Արաքսի.
Լաց ու կականով պատմում են նրան
Մեր աշխարհի
Ցաւերը հին,
Գանգատը հողին,
Տրտմութիւնը հայոց դաշտերի,
Եւ շինականի քրտինքը լացող,
Անտէրունջ ընկած գութանի տնքոց,
Խոցուած մաճկալի արեան մրմնջոց.
Մեռնող հօրօվելի արձագանգ յետին,
Անմայր գառների բառաչն աղեխարշ,
Եւ եղնիկների լացը մղկտան.
Կոհակ կոհակին ցաւ է շշնջում
Ու թունդ է ելնում հոգին Արաքսի։
⁂
Վիշապ է Արաքսը
Հայոց աշխարհի զուլումը գիտէ.
Կողերը սղմող ժայռերի ծոցում
Որոտ է հանում ինչպէս մրրիկ,
Իր գոռ ցասումի խօլ արձագանգով
Հսկայ լեռների կուրծքն է ծուատում.
Փրփուրէ բաշը հովերին տուած՝ որպէս առագաստ,
Թաւ մռմռոցով ալիք է հանում ալիքի վրայ.
Եւ անդունդից՝ անդունդ գահաւէժ
Ցասում է դիզում դարիւ ու դարիւ.
Աստծոյ մերկացրած հսկայ եաթաղան
Լեռներն է միջից երկու կէս անում
Զենք է տալիս կատաղի թափով,
Ժայռերն է խլում խաղագնդակի պէս,
Անտառն է շորթում լերան լանջերից,
Արտերը քաշում տափաստաններից,
Ու իր ծփծփան ուսերին նետում.
Եւ աւերածի աւարը շալկած՝
Գրոհ է տալիս կուռ կամուրջներին,
Եւ կամար ու սիւն յորձանքի բերան,
Նետի պէս ձգւում է դէպի Այրարատ։
⁂
Արաքս, ջա՛ն Արաքս.
Ահա քո ցաւն է գալարում հոգիս,
Ինչպէս գոռ հողմը անտառը թաւուտ.
Ու հոգիս քեզ պէս գետ է յորձանուտ
Ու ամէն մի յորձանք իր կսկիծն ունի.
Ու ամէն մի կսկիծ իր գաղտնիքը խոր։
Մի բարի Աստծու ծոցից եմ ծնուած
Քո արդար ափերին՝ ինչպէս մի եղէգ,
Դարերի արդար երգը հիւսելու,
Աստուածացումը տառապող մարդու,
Քրտինքը՝ բեղուն,
Յոգնած ճակատի
Կնճիռը խոհուն,
Ժպիտը մանկան,
Շողը վաղորդեան,
Բոյրն արշալոյսի,
Գեղը բնութեան.
Սիրոյ մորմոքը
Նազելի կույսի։
Ալեկոծ հոգուս կոհակների մէջ
Ի զուր եմ փնտռում իմ երգը մտերիմ,
Մօրս օրօրի հետ որքան աստղեր են մարել երկնքում։
Առանց գարունքի՝ աշունքս հասաւ.
Ու ցաւին թարթող հողմերը ձմրան
Թօշնած տերեւ են սփռում իմ հոգում,
Մերձամուտ ձիւների մահիճը փռում։
⁂
Արաքս, մա՛յր Արաքս, քո զաւակն եմ ես
Հոգիս մի գիրք է կեանքի սարսուռի,
Գրուած ու կնքուած Աստծու ձեռքով.
Ահա՛ բաց կ'անեմ ես այն քեզ համար
Դուն մի՛ սարսափիր
Գեհեն կայ իմ հոգում, արիւնի մրրիկ,
Կայծակի անձրեւ, բռնութեան անէծք
Ոռնացող ցաւի արձագանգը խօլ
Դուն մի՛ սարսափիր.
Չէ՞ քո զաւակն եմ, ջրերդ եմ խմել,
Մօրս օրօրի հետ՝ երգերդ եմ ուսել.
Հոգուս հրդեհը բոցն է քո սիրոյ.
Դուն մի սարսափիր.
Ժանտ է իմ երգը, թունաւոր տատասկ,
Վիրաւոր վագրի ահեղ կաղկանձոց,
Բռնութեան ճակտին՝ շիկացած երկաթ,
Դուն մի՛ սարսափիր.
Երգս ցասումի խորտակիչ կռան,
Գոռ արդարութեան հնոցում ձուլուած
Երգս նզովքի բոցեղ հրաբուխ,
Դուն մի՛ սարսափիր.
Արաքս, մա՛յր Արաքս, քո զաւակն եմ ես:
⁂
Հոգիս թռչուն է որբ ու բնաւեր,
Քո ծոցին կարօտ՝ հանգիստ առնելու
Եւ քո սուրբ կրծքին, Բիւրակնից—Մասիս
Հազար տարիների ոսոխդ է նստած.
Թիւրքը քո ափի՞ն…
Քնա՞ծ էիր միթէ, երբ դարանակալ
Մեր հին օրերի թշնամին հասաւ.
Մասսի վեհափառ տեսքո՞վը տարուած,
Թէ՞ կոհակներիդ հետ խաղի ու պարի.
Թիւրքը քո ափի՞ն…
Տիզբոն ու Բաղդադ, Հռոմ ու Բիւզանդ
Ի զուր փորձեցին քո թափը սանձել
Կուռ կամուրջների յաղթ կազմուածքի տակ
Ինչպէս սանձում են նժոյգն ամեհի
Թիւրքը քո ափի՞ն…
Տե՛ս, զաւակներիդ կարաւանն անծայր
Անտուն, անհող ու անհայրենիք
Սեւ ճամբաների փոշիների մէջ
Օտար ափերին արցունքը խմեց,
Թիւրքը քո ափի՞ն…
⁂
Ա՜հ, զուր ես ափերդ ծեծում կականով,
Ի զուր սուգ, շիւան, վայ ու վայնասուն.
Զուր է պաղատանքդ. Աստծու քղանցքից
Արիւն է ծորում աշխարհի վրայ.
Շառաչիր ցաւդ միայն քե՛զ համար,
Մի՛ նայիր Երկինք, ուր աստուածները
Վաղուց են մեռած.
Մի՛ նայիր աշխարհին,
Աշխարհն ի՞նչ է որ,
Մի արլխած դագաղ եւ մէջը մի դիակ,
Դիակ գարշահոտ, որ թաղող չունի.
Ցասումդ մռնչա՛ զաւակներիդ հետ,
Ինչպէս վիրաւոր վագր անապատի,
Շուրջդ գալարուող անյոյս տանջանքին
Զարզանդդ ջամբիր ջրի փոխարէն,
Պրկուած զայրոյթիդ թեւերը փռիր,
Ինչպէս անգոր իժի թիկունք
Դու մահը հեծի՛ր, անսանձ երիվար
Ե՛լ ու փրփրիր, հինաւուրց վիշապ,
Տափաստաններում անդունդներ փորիր,
Անհուն գերեզման քո ոսոխներիդ,
Եւ լեռ ու բլուր նրանց թիկունքին
Հողաթումբ շինիր, փրփուրդ թքի՛ր
Տիեզերական ցոփ ու նենգ խղճին։
⁂
Մի բարի Աստծու ծոցից եմ ծնուած՝
Դարերի արդար երգը հիւսելու
Ինչպէս քո ափի եղէգն անբիծ
Մենաւոր խօսնակ տրտում գիշերի։
Արդ իմ այս դաժան, ժանտ երգի համար
Զազի՛ր բռնութիւն, կ'ուզէի լինել
Կրակէ մրրիկ քո ճիւաղ գլխին,
Կ'ուզէի մահու գաղտնիքը շորթել,
Զոհերիդ կանչել գերեզմաններից,
Ու նրանց ցասումից մի բռունցք զանգել,
Քո անիծապարտ մէջքը խորտակել,
Դուն որ Բարիին իմ ուխտուած հոգին
Կապարճ դարձրիր թունոտ նետերին.
Արցունքով ուռած կուրծքս է եռում
Ինչպէս լի կաթսան հնոցի վրայ.
Ա՜հ, ինչ տանջանք է, ի՛նչ կրակ–կսկիծ
Մի ճկուն ցեղի զաւակը լինել,
Հզօրի թունոտ ժպիտը մուրալ,
Փակ դրան առջեւ արցունքը կլլել,
Աշխարհից ծածուկ՝ մենակ հեծկլտալ։
Եթէ կաս, Աստուա՛ծ, գութդ չեմ հայցում,
Դադրի՛ր չարիքից, յոգնութիւն չունի՞ս,
Քնիր գէթ մի անգամ մի հազար տարի,
Թող որ իմ ազգը իր բաղդը կերտի
Քո եղեռնածին աչքերից հեռի:
⁂
Ա՜հ, ի՜նչ տանջանք է մի նկուն ցեղի զաւակը լինել…
Տանջա՞նք… Ո՜վ փոքրոգութիւն, ո՜վ սգուոր երգիչ։
Յետ տուր ինձ Աստուա՛ծ, յուսաբեկութեանս այս ճիչը եղուկ,
Հոգուս անծանօթ՝ շրթունքիցս թռած, յետ տուր տրտունջս.
Հզօր է իմ ցեղը կատաղութեանդ դէմ
Ինչպէս կուռ ժայռը փոթորիկների տակ
Երկնքի հուրն է շորթել քո ծոցից խիզախ խոյանքով.
Տիեզերական սառնամանիքի մէջ
Հայրերիս անմար կրակն է կայծկլտում
Մեծ տառապանքի անբիծ հնոցում,
Դուն հին ոխերիմ, մենք՝ Պրոմէթէոս,
Թո՛ղ ուժգին դառնայ թափը ամպրոպիդ
Բազմացրո՛ւ անգղերդ քո վրէժխնդրութեան
Եւ թող մեր լեարդը ծուատեն անյագ,
Չես կարող մարել բոցը մեր հոգու.
Անթիւ աստուածներ՝ կ'անցնեն ու կ'երթան,
Մեր խաչելութեան ժայռի բարձունքին
Հուրը կը մխայ, հուրը երկնային.
Ի՜նչ փառք անստուեր, ի՜նչ հպարտութիւն
Ջահակիր ցեղի զաւակը լինել
Զաւակը անյաղթ, հզօր Արաքսի։</poem>|}}
== ԵՐԳ ՉՈՐՐՈՐԴ ==
{{Poemx||<poem>ՄԱՍԻՍ
Եթէ դու յորս իցես յազատն ի վեր ի Մասիս,
Զքեզ կալցեն քաջք, տարցին յազատն ի վեր ի Մասիս,
Անդ կացցես եւ զլոյս մի՛ տեսցես.
Մ. ԽՈՐԵՆԱՑԻ
Հայոց աշխարհի հսկայ նահապետ,
Աստղերի կայան,
Փոթորիկների տէր,
Մրրկի՝ Աստուած,
Շանթ ու ամպրոպի ահարկու վարպետ,
Մասիս զարհուրանք.
Տիեզերական ցասումի՞ց ծնար
Աշխարհի հիմունքը ցնցող տնքոցով,
Թէ՞ նիւթի ու կրքի աստուածը քաօս
Իր բոցեղ արգանդից քեզ դուրս շպրտեց,
Մի մեռած Աստծու խօլական արձան։
⁂
Բարձրանում է նա տիեզերքի սրտին
Ալեզարդ գլուխը Աստծու ծու կրծքին.
Ու յաղթ թիկունքին դարերն է շալկել,
Ժամանակների սահանքը փակել.
Մենակ ու մռայլ հովիւ ահարկու
Ձեռքը ճակատին՝ նայում է հեռու
Իր ցրիւ եկած հօտն է որոնում
Հայոց աշխարհի ցաւը որոճում։
⁂
Արքայ է Մասիսը վաղ առաւօտին
Եւ իր զարթօնքը՝ հրաշք բնութեան -
Յուռթի Արագած եւ սարն Արայի,
Բիւրակն ջրառատ, Սիփան ծաղկաշատ,
Նօթերը կիտած Նեմրութ ու Գրգուռ
Մշուշի շղարշը գլխներին քաշած՝
Նայում են ծածուկ երկչոտ հմայքով
Երբ արշալոյսի բիւր երանգներով
Արքան է զուգւում, ինչպէս մի տիտան
Ու նրա խոժոռ հայեացքի առջեւ
Շունչերը պահած մանուկների պէս
Ծունկի են գալիս։
⁂
Ահա ուսերից նետում է մեղմիւ խաւար գիշերուայ քօղը սեւամած,
Ու կապոյտ շղարշը, ոսկեշաղ մշուշ, թիկունքն է առնում.
Ալեզարդ ճակտին ճերմակ ամպերի պսակ բոլորուն,
Եւ արշալոյսը ոսկէ մատներով պսակի շուրջը գոհար է շարում,
Փիրիւզ ու յակինթ, զմրուխտ, ադամանդ
Ցոլք են արձակում աստղերի նման ու հուրհրատում.
Նայում են լեռները, աչքով են անում իրար ու ժպտում աղջամուղջի մէջ։
Ու յանկարծ Մասիսը փառքից ձանձրացած ծեր արքայի պէս,
Քաշում է ուսից շղարշը կապոյտ ու դէն շպրտում.
Ճակտից շորթում է պսակն ակնակուռ,
Ալեզարդ գլխին ոսկու շողշողուն փոշի է ցանւում
Վրան է առնում արշալոյսի գույներից հիւսուած մի նոր ծիրանի,
Ուսերին՝ բոսոր, ծոպերը՝ ծփան երանգ ու երանգ,
Թիկունքը՝ վարդագոյն լոյսի խուրձերով,
Ներքեւը մանուշակ գորշ երիզներով
Եւ համայն լեռները հեւում են նայում մշուշի միջից։
Արեւն է բարձրանում դէպի հորիզոն.
Վիթխարի հսկան զրահ է կապում
իր ահեղ կրծքին զրահը ոսկու,
Ալեզարդ գլխին ոսկէ սաղաւարտ ցոլք է արձակում,
Հայոց լեռների աչքը խտտղում ամէն առաւօտ, ամէն առաւօտ:
⁂
Որպէս խուճապած ուղտերի կարաւան,
Դարերն են սահում իրար հրհրելով
Մասիսը նայում է անհաս բարձունքից,
Նայում է խոկում.
Ժամանակից դուրս՝ մի անհուն խոհ է նա,
Երկնքից կախուած հսկայ մտածումն.
Տիտանեան հոգի, որ արձանացել է
Հայոց աշխարհի բաղդի ճակատին,
Աւերածներից վեր,
Մահերից բարձր,
Աստղերի մէջ,
Աստծու կողքին,
Աշխարհին ասելու՝
«Ես կա՛մ եւ կը լինիմ»…
⁂
Անդունդների կրակէ մրրիկը տիեզերքի հիմունքն է քանդում
Եւ աշխարհներ են գահավէժ ընկնում,
Լեռներ են մեռնում մանուկների պէս, նորերը ծնւում, բարձրանում,
Ծովերն են եռում կաթսաների պէս,
Երկինք ու երկիր իրար են խառնւում,
Տիեզերքի վախճանն է ահա.
Մասիսը տնքում է, հուր ու ծուխ ժայթքում,
Եւ հուր ու ծխի հետ կարմիր արեւներ երկինք շպրտում.
Օրհասը մօտ է, աշխարհն է դողում սոսկումով բռնուած
Սոսկավիթխար լերան տագնապից -
Եւ ահա կարմիր հողմերի ծոցից
Ամպերի բոցավառ ծիրանին ուսին,
Նորից ցնցւում է տիտան ծերունին
Աւերածներից, մահերից բարձր,
Աստղերի մէջ, Աստծու կողքին
Աստծու նման աշխարհին ասելու՝
«Ես կա՛մ եւ կը լինիմ»
⁂
Անապատների շէկ մրրիկների մէջ՝
Վայրագ խուժաններ եռում են ձանձրոյթից,
Փրփրուն ծովի ալիքների պէս,
Իրար հրհրում խելայեղօրէն.
Վիշապն է անցնում Հայոց աշխարհով,
Հազար գլխանի նեռն է մռնչում,
Եւ երիվարների սմբակների տակ
Կեանքի յետին ծիլերն են մեռնում.
Գահեր են խորտակւում,
Ազգեր են փոշիանում իրենց կատաղի գալարումների մէջ,
Եւ Մասիսը նայում է բարձրից, խոժոռ ու մռայլ․
Զուլումն է տեսնում իր ոտքերի տակ,
Եւ կարկտահար արտերի նման
Փշրուող ազգերի խշրտուքն է լսում.
Նայում է նորէն աստղերի միջից
Աշխարհին ու մահին ասելու համար՝
«Ես կա՛մ եւ կը լինիմ»…
⁂
Մասիս, ջա՛ն Մասիս, մանուկ օրերից
Մի երիվարի խրխինջ եմ լսում քո անդունդներից.
Քո ծոցն է շղթայուած իմ երազ արքան
Սէգ Արտաւազդն իր բոց երիվարով.
Եւ պիտի ելնի զէնք ու զրահով
Իր զաւակների արիւնն ուզելու
Արար-աշխարհից.
Հզօր օրերին՝ իմ ցեղը զգաստ
Քեզ է պահ տուել իր աստուածներին,
Աժդահաներին, հին-հին քաջքերին,
Աւերիչ դեւերին, իր հսկաներին,
Կայծակը ծամող իր վիշապներին.
Մանուկ օրերից՝ քո կռանների զրնգոցն եմ լսում քո անդունդներից,
Հայոց Վուլկանն է զարկում զնդանին,
Մեծ Գաղափարն է դարբնում հայ ցեղի,
Շղթայուած արքայի իղձը դարաւոր
Մանուկ օրերից հոգիս է թնդում քո հուր հոգու հետ.
Եւ ահա կեանքիս այս վերջալոյսին՝
Նորէն հինաւուրց խրխինջն եմ լսում.
Այն Արտաւազդի ձին է վրնջում՝ հուր երիվարը,
Գետինն է դոփում խուլ դրնդիւնով,
Շներն են հաջում, շղթան կրծոտում կապուած արքայի.
Ա՜հ, վաղուց է հասել օրը օրերի
Մասի՛ս, ջա՛ն Մասիս, Արտաւազդը տուր մեզ։
⁂
Հայոց աշխարհի հսկայ նահապե՛տ,
Քո ծոցում ծնուած՝ մանուկ օրերից,
Ես երիվարի խրխինջն եմ լսում քո անդունդներից
Շղթայի շռինդ, զնդանի տնքոց.
Եւ ահա կեանքիս այս արեւմուտին,
Հոգիս վերստին դէպ քեզ է դարձած,
Որպէս լուսաբացի ծաղիկն արեւին.
Ցրի՛ր կատարիդ ամպերը մռայլ,
Ճակատիդ աստղէ պսակը շորթիր,
Նայի՛ր Գրգուռին, Սիփան, Նեմրութին,
Սեւանայ լճից մինչեւ Վանայ ծով,
Հայկական Պարից մինչեւ մեր Տաւրոս,
Արաքսի ափերից՝ մինչ Տիգրիս, Եփրատ,
Վիթխարի հովիւ Հայոց աշխարհի,
Զաւակներդ ո՞ւր են, ո՞ւր են հօտերդ.
Ձին է խրխնջում քո անդունդներում
Սէգ Արտաւազդի հուր երիվարը
Վուլկանը Հայոց վաղուց է կերտել
Սուսերն ահեղ շանթերից ձուլուած
Փշրիր շղթաներն ամեհի արքայի,
Քաջքերդ ոտքի հա՛ն, աժդահաներդ,
Հուր ու բոց շնչող քո վիշապները.
Աշխարհի վրայ շպրտիր նրանց
Լա՛ր քաշիր վերից հին Աստուածն անզօր,
Աստուածը հայի,
Ու փակիր նրան քո անդուդներում,
Ու հազար տարի, ու հազար տարի.
Կարմիր հողմերիդ թումբերը քանդիր,
Արտաւազդը տո՛ւր մեզ զէնք ու զրահով,
Ու թող աշխարհի հիմքերը դրնդան
Նրա փրկարար յաղթ հարուածներից.
Ա՜հ, մենք այնպէս էս կարօտ ենք ոյժին,
Մասի՛ս, ջա՛ն Մասիս։</poem>|}}
== ԵՐԳ ՀԻՆԳԵՐՈՐԴ ==
{{Poemx||<poem>ԱՅՐԱՐԱՏԵԱՆ ԴԱՇՏ
Այրարատեան դա՜շտ,
Գեղանի դշխոյ Հայոց աշխարհի.
Մանուկ օրերից կրակի ծարաւ՝
Ես քո հրաշէկ արեւն եմ խմել իմ հայրերիս պէս։
Եւ ահա նորէն ծարաւ է հոգիս քո հուր երկնքին
Հորիզոններիդ անթիւ գոյների ծփծփումներին,
Վերջալոյսերիդ ալեկոծումներին,
Երբ որ հրածին ամպերը հեծած՝
Խօլ աժդահաներ կռիւ են տալիս,
Խաւարի կարկառուն տէգերն են փշրում
Արեւի սիրուն ամէն երեկոյ.
Չուող հաւքերը գարնանը յետ չեկան,
Ու կարմիր կարկտի կատաղութեան տակ
Մեր շքեղ ամառը մեռաւ խանձուած.
Եւ ահա մեր այս կանխահաս աշունքին՝
Քո ջինջ երկնքի շողերն եմ փնտռում իմ անշող ճամրին,
Ես խոնջ ու տառապած ուխտաւոր լոյսի.
Ա՜հ, տուր ինձ հարբել, իմ հայրենի դաշտ,
Քո ծաղիկների երկնային բոյրով
Որպէս իմ անցած մանուկ օրերին։
⁂
Այրարատեան դա՜շտ, երեսուն դարերի
Հուր մտածումներիս ոսկէ օրօրան,
Մի բարի Աստծու դու շքեղ անուրջ.
Ահա վերստին պատկերդ իմ հոգում,
Որպէս մայրական հէքեաթ լուսաշող -
Օտար, անհրապույր հորիզոնների տակ
Նորէն մարգերիդ բոյրն եմ երազում,
Շինականներիդ հեւքը քրտինքոտ,
Եզն ու գոմշուկիդ փնչոցը հզօր,
Լոյս աղջիկներիդ երգը զրնգան,
Անթիւ հաւքերիդ կանչն առաւօտեան.
Եւ ահա վերստին իմ տրտում հոգում
Երգիդ ու գովքիդ հրդեհն է եռում,
Շաչիւնը հովերիդ, թրթիռը զեփիւռիդ,
Եւ քո ձեւերիդ ծփանքը դիւթիչ,
Զանգակներիդ զօղանջը անհուն,
Լուռ գիշերներիդ յօրանջը բեղուն
Եւ արշալոյսերիդ ծնունդը վեհափառ.
⁂
Այրարատեան դա՜շտ, դիւթական պարտէզ
Հայոց աշխարհի,
Եւ պարտիզպանը՝ մի ծերուկ Աստուած.
Արեւելքից Մասիսն է ցցուած՝
Անքուն պահապան Հայոց պարտիզին.
Հարաւ-արեւմուտքից Պարը Հայկական,
Մասսի տեսքից խրտնած կարաւան՝
Ժայռերի ծփանքով ալիք առ ալիք
Թափ առած վազում են իրար հրելով,
Շիրակայ դաշտի շուրջն են բոլորւում,
Արագածի ոտքին դադար են առնում,
Քրտնաթոր ճակատը հովերին տուած:
Եւ Արագածը, իր լայն թիկունքով
Հայոց պարտէզն է պահում հիւսիսից
Եւ իր կողերին հազար գիւղ ու շէն
Մեղր ու կաթ ծծում մանուկների պէս։
Եւ Մասսի ոտքից մինչեւ Արագած
Ձգւում է հրաշագեղ դաշտն Այրարատեան
Որպէս երփներանգ բեհեզ ծաւալուն,
Որպէս մի աղօթք երկնքի առջեւ
Հին հին օրերի հովուերգութիւն։
Եւ Հայոց աշխարհի զոյգ հսկաները
իրար են նայում դարաւոր խանդով
Թէ ո՞վ է տէրը պերճ Այրարատի
Ու գեղեցկուհին ժպտում է երկսին,
Կուրծքը բացանում՝ արեւի գգուանքին։
⁂
Այրարատեան դաշտ, բնութեան տաճար,
Մէկ սիւնը՝ Մասիս, միւսն՝ Արագած
Երկինքը՝ կամար, արեւը՝ կանթեղ.
Բուրվառը՝ ծաղկանց բոյրը երկնային-
Թռչնոց երգերը, անլուռ մեղեդի.
Եւ միակ քուրմը՝ ժողովուրդն հայոց.
Մի անհուն տաճար, ուր մեր հայրերը
Արցունք ու ժպիտ իրար խառնելով
Մերթ տրտմութեան սաղմոսներ ասին,
Ու մերթ խնդութեան օրհներգ հիւսեցին։
Այստեղ են խոկում սֆինքսների պէս՝
Մեր արքայանիստ ոստանները սէգ,
Մեծ փառքի հէքեաթ տրտում՝ Արմաւիր,
«Որպէս ական» շէկ Երուանդակերտ,
Եւ Վաղարշապատը՝ Աստծու կայան,
Ըմբոստ Արտաշատ, եղբայրը Դուին,
Եւ Անի՜ն, Անին, մահացու խոցուած՝
Հազար տարի է մեռնում է կանգուն,
Քար բազուկները երկինք կարկառած՝
Օրհասի ցաւից՝ Աստուածը խեղդելու.
Հայոց աշխարհի պարտուած հսկաներ,
Դարերի դաժան խորհրդի վրայ
Իրենց կնճռոտ ճակատը կախած՝
Մեր հին փառքերի աճիւնն են պահում։
Եւ ամէն անգամ`
Երբ անապատի գորշ խաժամուժը
Արիւնի մրրկով մեր հողն է կոխում,
Քնած հսկաները դողում են ցասումով
Եւ մի ցաւագին, մի ահեղ տնքոց՝
Ողջ Այրարատեան դաշտն է ալեկոծում
Հայոց աշխարհի հին վէրքն է եռում։
⁂
Այրարատեան դաշտի չքնաղ գարունը
Կանաչ մախմուռով, մետաքսով պճնուած հարս է հրաշագեղ,
Արաքսն իր մէջքին արծաթէ գօտի
Ու ինքը համակ՝ ժպիտ ու նազանք.
Ու ամէն գիշեր տարփոտ խուճապով
Մասսի թիկունքից աստղերն են ելնում,
Քնած դիցուհու գեղով հմայուած՝
Արծաթ շողերի անձրեւ են տեղում
Նրա հոլանի ծոցը բուրաշատ։
Բոցոտ երկնքից արեւն է ծագում,
Այրարատեան արեւը ոսկի.
Սեւ հողն է փրփրում նրա շողերով
Ինչպէս կուրծքը կույսի սիրոյ համբոյրով
Եւ կեանքի հզօր երկունքը փոթորկւում,
Կանաչի անծայր ծովն է ծփծփում։
Լորերն են սուլում առւոյտների մէջ,
Քաղհանող աղջկանց երգն է զրնգում,
Եւ մատաղ սրտերի սիրոյ մեղեդուն,
Արտուտն է բարձրում արձագանգ տալիս։
Արագիլն է անցնում օձը կտուցին,
Պարանոցը ձգած՝ ինչպէս ճերմակ նետ
Ծիծեռնակները եթերն են ճեղքում
Եւ ճուողում են շողերով հարբած.
Կկուն է ձայնում բաղդաւոր արուին,
Սարեակը ծառի կատարին թառած՝
Մարտի է կանչում իր ախոյեանին.
Եւ ճնճղուկները բազէից փրկուած՝
Սաղարթի խորքում Աստուած են օրհնում
Արծիւն է ճախրում անհաս բարձունքում,
Եւ հեռուն՝ կապույտ սարալանջերին
Հօտերն են ձգւում հանդարտ դէպի վեր։
⁂
Եւ Այրարատեան դաշտի ամառը՝
Շիկահեր դիցուհի, հարուստ զիստերով
Երկնքից ոսկէ անձրեւ է մաղւում արտերի վրայ.
Ու ամէն մի հասկ՝ արեւի մի շող,
Մի լոյս մտածումն անյայտի խորքից.
Հնձուորն է հեւում թաւ թաւ որաների մէջ
Տիեզերական րիթմը տանջանքի.
Եւ մի հին երկունք քրտինք է լալիս
Կեանքի վաղանցուկ ժպտի քօղի տակ
Բարձած սայլերի ճռինչը՝ գալարուն,
Որպէս քրքիջը յաղթող պատրանքի,
Փարում է ծղրիդի գաղտուկ ճռռոցին.
Հօտաղի երգը մեռնում է տապից.
Եւ գոմշուկների հզօր փնջոցով
Գետնից փոշու ամպեր են բարձրանում,
Ինչպէս մայր հողի տնքոցը խորունկ -
Հաւքերն են ծուարում զով սաղարթներում.
Ծառերը մնչում են, զեփիւռը մեռնում.
Խաղողի որթերը ողկոյզով յղի
Մեղմիւ յենւում են մերձաւոր թփին,
Մրգաշատ ծառերը մայրութեան բեռով՝
Հողն են համբուրում.
Կրակ արեւի շէկ բոցերի մէջ
Դեղին է երկինք, երկիրը յուռթի,
Եւ համատարած այս դեղնութեան մէջ
Առւոյտն է փուում,
Գարունքից մոռցուած մի կանաչ երազ:
⁂
Եւ աշունը Այրարատեան դաշտի՝
Համակ թախիծ է ու գեղեցկութիւն.
Կրքի պոռթկումին յաջորդող յօրանջ,
Նորածինին ժպտող դալուկ մայրութիւն։
Ամպերն են կախւում Մասսի կատարին,
Լեռների կապույտ մշուշն է մգանում,
Ուշ գիշերներին ծառերն են վշվշում
Պաղ հողմերի մտրակների տակ.
Ու տերեւների ոսկէշող գորգը
Գետինն է ծածկում` մահու ժպիտով:
Ծուխ է բարձրանում հեռու դաշտերում,
Որպէս մենաւոր մոլորուած աղօթք,
Մի սայլ է թաւալւում ամայի ճամբով՝
Որպէս անկատար յոյսի տրտմութիւն.
Եւ սարեակների գորշ թափօրները բարձրանում են իջնում
Սեւ ամպի նման խոպան դաշտերում.
Եւ կռունկները թուխ շարաններով փուում են ցելերում,
Ապա հրաժեշտի ողջոյնը տալիս սարին ու դաշտին,
Ու հեռաւոր արեւի կարօտն աչքերին՝
Շեշտ սլանում են դէպի տաք հարաւ.
Եւ համատարած ամայութեան մէջ
Այգեկութի արբշիռ տենդն է եռում,
Ու մատաղ հարսի ստինքների պէս՝
Յուռթի ողկոյզներ հնձանների մէջ,
Կրունկների տակ կրակ են ժայթքում.
Եւ ամէն ողկոյզ մի քրքիջ ունի,
Ինչպէս ճարճատիւնը բոցավառ հնոցի
Մօտալուտ ձմրան կատաղութեան դէմ.
Ու յարկերի տակ կեանքի փրփրուն հոգին է եռում
Բուրաւէտ գինին Հայոց աշխարհի։
⁂
Եւ Այրարատեան ձմեռը դաժան…
Մասսի այրերում փակուած հողմերը—
Շղթայուած դեւեր, դուրս են սլանում,
Ու զարհուրանքի երիվար հեծած՝
Դաշտն են արշաւում.
Եւ ամէն մէկն իր բուքն ունի, մրրիկը ձիւնի
Կեանքն է կծկւում խեղճ յարկերի տակ
Ամէն հերդիկից ծուխ է բարձրանում.
Բուխարու եզրին մի կոյր ծեր աշուղ
Իր յոգնած սազի ճնկճնկոցներով
Հին-հին քաջերի գովքն է անում.
Թոնրան շրթին պառաւ տատիկը
Ոսկէ հէքեաթ է ասում թոռներին.
Ուշ գիշերներին գայլերն են ոռնում,
Քաղցած վոհմակը լալիս է բքի տակ կեանքի սարսափը,
Եւ ինքը մի սարսափ.
Մերկացած ծառերը վայում են անյոյս,
Եղերամայրեր ցուրտ մեռելութեան.
Սեւ ագռաւները կռռում են վերից
Հեգնելով գարնան խոստումը սիրուն.
Արաքսը դրսում մրրիկների տակ
Կռիւ է տալիս սառնամանիքին.
Գիշերը պարտւում ցրտի գրոհից,
Ցերեկը մռնչում մէջքը ցնցելով,
Սառույցը փշրում ու առաջ արած
Սղին է քշում դէպի Կասպից ծով։
⁂
Այրարատեան դաշտում չորս քոյրեր գիտեմ
Չորս դիցուհիներ,
Եւ նրանք բաղդի չորս գաղտնիքն են տանում
Իրար յետեւից եւ իրար կարօտ
Մէկը վարդերով փէշերը լեցուն
Իր սիրականի գալուն ակնդէտ,
Մէկը սիրատենչ իր փարթամ կուրծքը
Արեւի տարփոտ շողերին բացած.
Մէկը բարի մայր հազար բարիքի,
Եւ չորրորդը գունատ ուխտաւոր,
Ուսերին ձգած շղարշը ճերմակ
Հանդարտ քայլում է դէպ գարնան արեւ։
⁂
Այրարատեան դաշտ, աղօթքի տաճար,
Եւ ես քո առաջ հորիզոնից՝ հորիզոն
Հոգուով ծնկաչոք
Քո արդար լոյսին խոնարհ ուխտաւոր։</poem>|}}
== ԵՐԳ ՎԵՑԵՐՈՐԴ ==
{{Poemx||<poem>ՍԸՀԱՐԻՆ
«Եւ օձն էր իմաստնագոյն քան զամենայն գազանս որ ի վերայ երկրի»:
«Եւ ասէ օձն ցկինն… յորում աւուր ուտիցէք ի նմանէ, բանայցեն աչք ձեր եւ լինիցիք իբրեւ զԱստուածս՝ ճանաչել զբարի եւ զչար»:
«Եւ ասէ Տէր Աստուած ցկինն, բազմացուցանելով բազմացուցից զտրտմութիւն քո եւ զհեծութիւն քո»:
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ. ԾՆՈՒՆԴՔ Գլ. Գ.
Անցած գարնանը ծաղկած փշատի հովանու ներքոյ
Պատանի մաճկալը շատ խորը նայեց կոյսի աչքերին,
Եւ երկու սրտեր կայծակների պէս իրար պլլուեցին.
Արեւի ցոլքը՝ մի կաթիլ կրակ, ծաղկի ծոցն ընկաւ,
Բազէն արտի մէջ ճչացող լորի կուրծքն էր կցատում
Եւ ցուլը տնքոցով գետինն էր հոհոտում էգի յետեւից.
Ճլուըլան արտուտը բարձր եթերում ցոլքեր էր խմում.
Ու կեանքն է թրթռում հզօր երկունքի չքնաղ րիթմով.
Հարսնիք է այսօր, նուագի՛ր, վարպետ.
Անցած գարնանը երկու կայծակներ իրար փարեցին,
Եւ սրտապատառ երկինքը ճչաց
Խնդաց ու լացեց.
Նուագի՛ր, վա՛րպետ։
⁂
Հարսնիք է այսօր.
Ցուրտ լուսաբաց է ձմեռնամուտի,
Ադամայ մութը հէնց նոր վերացաւ վերջին չարքի հետ.
Օդի մէջ ճերմակ եղեամն է խաղում թիթեռների պէս
Խտացած սարսուռը մերձակայ ձմրան.
Մերկացած ծառերը գանգատաւոր են մռայլ երկնքին,
Անցած գիշերին հովն է չարչարել.
Զանգակը ժամի էլի մի անգամ ճնկճնկաց լռեց.
Աղօթաւորները թողին տաճարը, Սըհարին է կանչում,
Ցուրտ մշուշի մէջ, տիեզերական երգը ցեղէն։
⁂
Անցած գարնանը փշատի ծառի տակ սէրը բռնկուեց.
Եւ կոյսի կրծքին երկու տատրակիկ մեղմիւ դողացին,
Հարսնիք է այժմ.
Եւ երաժիշտը աքաղաղի պէս, բարձր կտուրին,
Լայնափող զուռնաճ դէպի արշալոյս,
Կլկլացնում է խորունկ աւիւնով.
Երկնքից ծածուկ պատուիրան ունի,
Արար աշխարհը ոտքի պիտ հանի։
Հեռու, յարկի տակ մի աղջիկ քրքջաց
Քրքջաց ու լացեց Սըհարու ձայնին,
Իր բաղդի կանչին,
Նուագի՛ր, վարպետ,
Լա՛ց ու քրքջա՛։
⁂
Բարձր կտուրից հնչում է Սըհարին,
Նոր արշալոյսի կանչը երկնքին.
Դարերի խորքից բարձրացող խնդում
Անցնող սերնդի ժպիտը գալիքին.
Յաւիտենական օրհներգ բնութեան
Իր միակ պարգեւի, իր սիրոյ համար.
Նուագի՛ր, վա՛րպետ
Դո՛ւն ես միայնակ
Տէրը տիեզերքի։
⁂
Եւ տարածւում են ձայները դիւթիչ,
Մերթ որպէս պոռթկուն հրճուանք արուի,
Անյագ ու կատաղի իր տանջանքի մէջ.
Մերթ որպէս կոյսի լացը հաճույքից
Մեղմ ու գալարուն մրմունջը սիրոյ,
Երկչոտ ու խենթ տարփանքին գերի.
Նուագի՛ր, վարպետ.
Տառապանքի
Գաղտնիքն ասա՛:
⁂
Ձայներն են եռում բարձր ոլորտում
Եւ ամէն մի հնչիւն՝ թրթռուն պատգամ
Թէ՝ «կայ, կայ, անցնողը միշտ կայ կայ»…
Աճիւնների վրայ կեանքը կայ յաւէտ,
Ոչ ոք չի մեռել աստղերի ներքոյ,
Արար-աշխարհում գերեզման չը կայ,
Մեռելութիւնը դալուկ օրօրան ժայթքող ժպիտի,
Լաց ու խնդութիւն միեւնոյն երգն է,
Եւ տիեզերքում ուրիշ երգ չը կայ,
Կայ միայն Սըհարին երգը գերագոյն
Նուագի՛ր, վարպետ,
Թող մահն ու կեանքը
Միասին պարեն։
⁂
Ոչ ոք չի մեռել արար-աշխարհում,
Ադամն ու Եւան ծնւում են ամէն օր,
Ու դեւի ձեռքից խնձորը շորթում
Մահու ու կեանքի բուրմունքով հարուստ.
Շորթում են խնձորը, ժպտում են իրար
Եւ տիեզերքը ցնցող քրքիջով
Իրար են փարում, Աստծու ծածուկ
Իղձը կատարում
Մարմնի դրախտում։
⁂
Աստծու ծածուկ իղձն է Սըհարին.
Ամենէն շքեղ երգը՝ մեղսաւոր,
Խնկաբոյր բուրվառ կոյս առագաստին,
Մատաղ մարմինների՝ մերկութիւն հիւթեղ,
Մահու շրթունքին համբոյր դողդոջուն,
Անմեռ արշալոյսի թրթիռ խտտղան,
Զոյգ հոգու հրդեհ, որ Աստուած է վառել
Մոխիրների մէջ կեանքը ցանելու։
⁂
Ի՛նչպէս կարող էր իմաստունն Աստուած
Մարմնի գեղը կերտելէն վերջը՝
Արդար շրթունքով սէրը անիծել.
Ժպտուն կեղծիք է անէծքը մեղքի,
Քմահաճ Աստծու անիրաւ կատակ
Դրախտն առանց սիրոյ դագաղ է փայլուն,
Սէրը մահու մէջ՝ անմահութիւն է։
⁂
Ձեւերի մէջ է խորհուրդը կեանքի,
Հոգին լոկ սիրոյ շքեղ ծիրանի.
Մեղքն է իմաստը աստուածգործութեան.
Արարչութիւնն իր հզօր կամքով
Վեց օր կերտելով ահեղն ու բարին՝
Ոչինչ դարբնեց աւելի դիւթիչ,
Քան գեղը մարմնի, քան սէրը յուռթ
Մեղքի ու տանջանքի ծաղիկը երկնային։
⁂
Նոր արշալոյսի վարդագոյն գրկից
Կանչում է փողը արեւ աստծուն,—
Բոցահեր Վահագնին.
Երկինք ու երկիր երկունքի մէջ են
Եւ արեւելքը պատառ ու պատառ
Արիւն է ծորում աշխարհի վրայ.
Արիւնի միջից տիեզերական հրաշքն է ծնւում
Արեւ աչքերով ու հուր վարսերով մանուկը հսկայ։
⁂
Անցած ամրանը գեղանի կոյսը պատանուն ժպտաց.
Հարսնիք է այսօր, նուագի՛ր, վարպետ
Ու պառաւ տատը խաչերկաթը ձգեց
Առագաստի տակ… աչքերը սրբեց
Ո՞վ է հեծկլտում. կեանքը լաց ունի…
Վարպետին ինչ փոյթ
Սըհարին Աստծու պատգամն է ծածուկ։
⁂
Սըհարու ձայները բեկբեկ ու դողդոջ
Լացն ու խնդութիւն իրար գալարուած,
Տատասկի ու վարդի արնացող մի փունջ՝
Տրտում յարկերի ներսն է թափանցում
Նոր առագաստի ու խանձարուրի հէքեաթը ասում.
Հարսնիք է այսօր։
Հարսնի՜ք է այսօր, նուագի՛ր, վարպետ,
Աճիւնները խառնիր քո հզօր երգով.
Արեւ աստուածը լոյսերի հրդեհ է վառել երկնքում
Եւ արիւնազանգ ամպերի ծոցում
Մանուկն է լալիս խանձարուրի մէջ.
Ո՞վ փռեց վարսերը դագաղի վրայ.
Առագաստի տակ խաչերկաթը կայ
Եւ ամէն գարնան փշատն է ծաղկում։
⁂
Նուագի՛ր, վա՛րպետ, հարսնիք է այսօր,
Մահն է սլացել ու մեռել իր մէջ,
Տե՛ս, մոխիրները կայծեր են ծաղկում,
Խառնիր, հա՛ խառնիր նուագիդ շնչով,
Արար-աշխարհում գերեզման չը կայ,
Մեռելութիւնը դալուկ օրօրան ժայթքող ժպիտի,
Եւ տիեզերքում մի հատիկ երգ կայ
Խինդի ու լացի պոռթկումը հզօր.
Նուագի՛ր վարպետ, նոր առագաստի
Ու խանձարուրի հէքեաթը պատմիր
Հայոց աշխարհին, Հէքեաթը ոսկի։</poem>|}}
== ԵՐԳ ԵՕԹԵՐՈՐԴ ==
{{Poemx||<poem>ՄԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ
Կռունկի երա՞մն է իջել դաշտերում
Ու կղղում անուշ.
Թէ՞ եղնիկների հօտն է մոլորուել,
Ծերպերը թողած մարգերն իջել.
Ձիդ պահի՛ր, ճամբորդ,
Թող սմբակների դոփիւնը լռի.
Կռունկներն անձայն անցան վերերից,
Եղնիկ ու այծեամ մնչում են ձորում.
Ականջ դի՛ր, ճամբորդ,
Մեր աղջիկների լէ-լէն է զրնգում։
⁂
Դալար թիկունքին վեց-վեց ծամ ունին
Եւ ամէն մի ծամին մի շարք յուլունքներ,
Գոյնզգույն թաշկինակ ծոծրակին հանգոյց
Բամբակի ծաղկոտ արտն են քաղհանում.
Տեսե՞լ էք երբէք մատղաշ նոճին հովից կռացած
Պարանոցը քաշ՝ այծեամն արածող։
⁂
Ու շարան-շարան մարգերն են բռնել,
Ծաղկի ու խոտի բուրմունքից հարբած,
Արեւի բոցոտ շունչը խմելով՝
Զարկում են ուրագները.
Մերթ ծածկւում են ծաղիկների մէջ,
Մերթ բարձրանում շողերի ծովում,
Վարսերն են ծփում, յուլունքն է զրնգում
Ու երգն է ծաւալւում խաղաղ դաշտերում
Հայոց աշխարհի լէլէն դիւթական։
⁂
Ձիդ պահի՛ր, պահի՛ր, ճամբորդ, լսո՞ւմ ես լէ-լէն,
Մասսի հովերի հեւքը կախարդիչ,
Մեր բարդիների շշուկը գիշերուայ,
Ծաղկաւէտ դաշտերի լռութիւնը խօսուն,
Եւ սէրը կրակ, որ խօսք է տալիս
Սարին ու քարին,
Դաժան լեռների սիրտն է բաց անում,
Լոյս աղբիւրների հետ է քրքջում,
Հովերին տալիս իր լացն ու խնդում։
⁂
Սարերը սիրտ ունեն, հովերը լեզու,
Սէրը կը հասկանան,
Մատաղ հոգիների մռմուռը կիզիչ
Եւ դա՜րդը, դա՜րդը…
Հո՛վ արէք, սարեր ջա՛ն, հո՛վ արէք,
Իմ դարդին դարման արէք.
Այամն է փոխուել, սարերը անողորմ,
Սարերը հով չեն անում
Դարդիս դարման չեն անում.
Հէ՜յ, Արաքսը կայ, ծփծփան ու բարի.
Եւ չէլէն փարում է գետին.
Արազը հեշտացել ա,
Ճամբէքը կոշտացել ա,
Խաբար տարէք իմ նանին,
Մուշտարիս շատացել ա։
Մուշտարին Արաքսի միւս ափին է.
Ամառ է, գետը բարի ու հանդարտ,
Արա՛զ, ջա՛ն Արազ, ճամբայ տուր սէրին։
⁂
Աղջկանց երգը գութանուորին հասաւ,
Արու ուրուն սիրոյ մրմունջը լսեց
Ու ձայն է տալիս.
Աղջի անունդ Փէրի,
Ճակատիդ ոսկի շարի,
Մէկ պաք ուզեմ, երկու տուր,
Աստուած ախպէրդ պահի.
Վա՜յ քեզ, մաճկալ քրքիջը լսուեց.
Հեռու դաշտերում բոցեր են ճարճատում:
⁂
Մեր աղջկերանց սէրը՝ երգ է,
Եւ երգը սէր.
Շքեղ ու փարթամ մազերի հիւսքը
Խաւարի ջրվէժ.
Աչքերը զոյգ ալմազ, մխացող ածուխ,
Հայեացքը մթի մէջ սուսեր կայծկլտան.
Մի անգամ են նայում ծածուկ ու յանկարծ,
Նայում են զգոյշ, գլուխը քաշ ձգում,
Շիկացած մի նետ, որ կուրծք է մխւում
Եւ էլ ոչ մի ձեռք շորթել չի կարող։
⁂
Մատաղ սրտերի գեղանի հրձիգներ,
Տարին բոլորուն՝ նրանք միշտ գարուն.
Մայիսեան վարդի փունջ, որ ամրան տապին,
Աշնան մռայլին, ձմրան թուխպերին,
Փթթում է բուրմունքով, ժպիտ է սփռում,
Մինչեւ որ հասնի յաջորդ գարունը։
⁂
Հմայիչ աչքերը թարթող մայրութիւն,
Ոսկեղէն թակարդ, փոքրիկ խանձարուր,
Ճչացող մանկիկ, ճռնչան օրօրան,
Ողջ կեանքը վաղուան
Կեանքը տիեզերական,
Եւ հայեացքի մէջ՝ անհուն տիեզերք
Ցաւը ոսկեզօծ ու կեանքը ժպիտ։
⁂
Հոգիս ճամբորդ է օտար ափերում,
Երեւակայութիւնս երիվար հեծած՝
Կանգնած է տրտում՝ մեր ծով դաշտերում,
Մեր աղջիկների երգին ունկնդիր
Բամբակն է ծաղկել, կանեփի բուրմունքը
Աշխարհ է բռնել.
Ցորենի արտերը «հէրանց են գնում»,
Մասսի հովերով ալիք առ ալիք.
Մի հնձուոր անցաւ գերանդին ուսին,
Ջրուորը հանդարտ ծածկուեց հեռուն,
Աղջկերանց լէլէն զրնգում է իմ հոգում.
Անցի՛ր, ճամբորդ. երեկոյ է արդէն,
Տե'ս, թուխպն իջաւ մեր լեռ ու ձորին,
Արաքսը կապտեց, հօտերը դարձան,
Ա՜հ, լէ-լէն լռեց մինչեւ արշալոյս:</poem>|}}
== ԵՐԳ ՈՒԹԵՐՈՐԴ ==
{{Poemx||<poem>ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՏԱՃԱՐ
Ես գունատ ու յոգնած ուխտաւոր
Մի անծանօթ աստուածութեան
Կախարդական Տաճարի.
Անունը չը գիտեմ, ո՛չ նրա տեղը,
Մանուկ օրերից պատկերն է իմ հոգում,
Եւ ականջիս մէջ մի անուշ զրնգոց.
Այն զանգակների ձայնն է հեռաւոր՝
Մի անծանօթ աստուածութեան
Կախարդական Տաճարի:
Մի աղօթք կայ իմ հոգում,
Որ դեռ երբէք չեմ արտասանել.
Մի արցունք կայ իմ սրտում,
Որ դեռ երբէք չեմ լացել.
Այն աղօթքն ու արցունքն է՝
Մի անծանօթ աստուածութեան
Կախարդական Տաճարի։
Դիւթիչ զանգակների ձայնն ականջիս,
Հայեացքս շեշտ հեռուն դէպ թարթող հորիզոններ՝
Ես ողջ կեանքս քայլել եմ խոպան, փշոտ ճամբաներով.
Ձեռքիս ցուպը մաշուած է ահա,
Կը հասնե՞մ արդեօք…
Ես գունատ ու յոգնած ուխտաւոր
Մի անծանօթ աստուածութեան
Կախարդական Տաճարի։</poem>|}}}}
0mwcj16pe9jy6c07tcnlr1rojqlkaxp
Կարոտ հայրենի
0
151503
396896
2026-09-20T20:22:00Z
Emptyfear
547
Emptyfear տեղափոխեց էջը «[[Կարոտ հայրենի]]»-ից «[[Կարօտ հայրենի]]»
396896
wikitext
text/x-wiki
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Կարօտ հայրենի]]
brm86zmrusdyc5a9xs0il2s2jyjuw8h
Ավետիս Ահարոնյան
0
151504
396897
2026-09-20T20:22:26Z
Emptyfear
547
Վերահղվում է դեպի [[Հեղինակ:Ավետիս Ահարոնյան]]
396897
wikitext
text/x-wiki
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Հեղինակ:Ավետիս Ահարոնյան]]
mzgjg6ospoefqrn55lz7renibwhdej7
Միսաք Մանուշյան
0
151505
396898
2026-09-20T20:22:51Z
Emptyfear
547
Վերահղվում է դեպի [[Հեղինակ:Միսաք Մանուշյան]]
396898
wikitext
text/x-wiki
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Հեղինակ:Միսաք Մանուշյան]]
36uitwkshj45swo72181teyo1ka5u8i
Կատեգորիա:Վիկտորիա Աղանուր
14
151506
396900
2026-09-20T20:43:11Z
Emptyfear
547
Նոր էջ «[[Կատեգորիա:Հեղինակներ-Ա]]»:
396900
wikitext
text/x-wiki
[[Կատեգորիա:Հեղինակներ-Ա]]
44ihyv201te0iok9xggdpj9bsq4hs1p