Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.20
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Կաղապար:Վերնագիր
10
47
396911
395177
2026-09-22T09:38:05Z
Emptyfear
547
396911
wikitext
text/x-wiki

'''{{{title|{{{վերնագիր|{{PAGENAME}}}}}}}}'''

{{#if:{{{section|{{{բաժին|}}}}}}|
''{{{section|{{{բաժին}}}}}}''

{{#if:{{{noauthor|{{{override_author|}}}}}}|{{{noauthor|{{{override_author|}}}}}}|[[Հեղինակ:{{{author|{{{հեղինակ|}}}}}}|{{{author|{{{հեղինակ|անհայտ}}}}}}]]}}
{{#if:{{{translator|{{{թարգմանիչ|}}}}}}|
Թարգմանիչ՝ {{{translator|{{{թարգմանիչ}}}}}}
[[Կատեգորիա:{{{translator|{{{թարգմանիչ}}}}}}]]|}}{{#if:{{{year|{{{տարեթիվ|}}}}}}|
{{{year|{{{տարեթիվ}}}}}}
[[Կատեգորիա:{{{year|{{{տարեթիվ}}}}}} ստեղծագործություններ]]|}}{{#if:{{{year_book|{{{տարեթիվ_գիրք|}}}}}}|
{{{year_book|{{{տարեթիվ_գիրք|}}}}}}
|}}{{#if:{{{lang|{{{լեզու|}}}}}}|
{{{lang|{{{լեզու}}}}}}

{{#if:{{{notes|}}}|
{{{notes|}}}

{{#ifeq:{{{index URL|}}}|||[[File:Crystal Clear app kdict.png|23px|link={{{index URL}}}]] }}{{#if:{{{previous|{{{նախորդ|}}}}}}| [[File:OOjs UI icon arrowPrevious-ltr.svg|15px|link=]] {{{previous|{{{նախորդ}}}}}}|}}

{{#if:{{{next|{{{հաջորդ|}}}}}}|{{{next|{{{հաջորդ}}}}}} [[File:OOjs UI icon arrowNext-ltr.svg|15px|link=]]|}}

{{#if:{{{noauthor|{{{override_author|}}}}}}||[[Կատեգորիա:{{{author|{{{հեղինակ|անհայտ}}}}}}]]}}<noinclude>{{doc}}[[Կատեգորիա:Հոդվածների կաղապարներ|{{PAGENAME}}]]</noinclude>
ph280a8odst14l7v0a7evv7guuvo139
396913
396911
2026-09-22T09:39:57Z
Emptyfear
547
396913
wikitext
text/x-wiki

'''{{{title|{{{վերնագիր|{{PAGENAME}}}}}}}}'''

{{#if:{{{section|{{{բաժին|}}}}}}|
''{{{section|{{{բաժին}}}}}}''

{{#if:{{{noauthor|{{{override_author|}}}}}}|{{{noauthor|{{{override_author|}}}}}}|[[Հեղինակ:{{{author|{{{հեղինակ|}}}}}}|{{{author|{{{հեղինակ|անհայտ}}}}}}]]}}
{{#if:{{{translator|{{{թարգմանիչ|}}}}}}|
''Թարգմանիչ՝ [[Հեղինակ:{{{translator|{{{թարգմանիչ}}}}}}|{{{translator|{{{թարգմանիչ}}}}}}]]''
[[Կատեգորիա:{{{translator|{{{թարգմանիչ}}}}}}]]|}}{{#if:{{{year|{{{տարեթիվ|}}}}}}|
{{{year|{{{տարեթիվ}}}}}}
[[Կատեգորիա:{{{year|{{{տարեթիվ}}}}}} ստեղծագործություններ]]|}}{{#if:{{{year_book|{{{տարեթիվ_գիրք|}}}}}}|
{{{year_book|{{{տարեթիվ_գիրք|}}}}}}
|}}{{#if:{{{lang|{{{լեզու|}}}}}}|
{{{lang|{{{լեզու}}}}}}

{{#if:{{{notes|}}}|
{{{notes|}}}

{{#ifeq:{{{index URL|}}}|||[[File:Crystal Clear app kdict.png|23px|link={{{index URL}}}]] }}{{#if:{{{previous|{{{նախորդ|}}}}}}| [[File:OOjs UI icon arrowPrevious-ltr.svg|15px|link=]] {{{previous|{{{նախորդ}}}}}}|}}

{{#if:{{{next|{{{հաջորդ|}}}}}}|{{{next|{{{հաջորդ}}}}}} [[File:OOjs UI icon arrowNext-ltr.svg|15px|link=]]|}}

{{#if:{{{noauthor|{{{override_author|}}}}}}||[[Կատեգորիա:{{{author|{{{հեղինակ|անհայտ}}}}}}]]}}<noinclude>{{doc}}[[Կատեգորիա:Հոդվածների կաղապարներ|{{PAGENAME}}]]</noinclude>
oozl9fbez1n52mg1fjmfg1o4af4g091
Հեղինակ:Սիպիլ
100
682
396914
291586
2026-09-22T10:54:27Z
Emptyfear
547
/* Բանաստեղծություններ */
396914
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ
|լրիվ անուն = Սիպիլ
|դասակարգում = Սիպիլ
|սկզբնատառ = Ս
|պատկեր = Սիպիլ.jpg
|ծնվել է = 1863
|մահացել է = 1934

{{ՀԻ|Տարի=1934}}
==Բանաստեղծություններ==
{{Սյուն|3}}
* [[Երկինք]]
* [[Բաղեղը]]
* [[Սոսին տակ]]
* [[Կապույտ աղջիկը]]
* [[Մենաստանին կույսը]]
* [[Ամպը (Սիպիլ)|Ամպը]]
* [[Օրորումներ]]
* [[Աչքերդ (Սիպիլ)|Աչքերդ]]
* [[Ժանյակները]]
* [[Դարավերջիկ հիվանդը]]
* [[Հե՛ք հիմար կին]]
* [[Հուշեր]]
* [[Իտեալը]]
* [[Անցնելու մոտ]]
* [[Խունկը]]
* [[Առվակը (Սիպիլ)|Առվակը]]
* [[Կ՚անձրևե]]
* [[Ինչո՞ւ (Սիպիլ)|Ինչո՞ւ]]
* [[Սիրո ցնորքներ]]
* [[Հեռուեն և մոտեն]]
* [[Հարցում (Սիպիլ)|Հարցում]]
* [[Գերագույն նվերը]]
* [[Կյանքիդ գարունը]]
* [[Թիթեռնիկը և մեղուն (հին առակ)]]
* [[Կրիան ու բադերը (հին առակ)]]
* [[Անուրջիս մեջ]]
* [[Արցունքները (Սիպիլ)|Արցունքները]]
* [[Ինչո՞ւ․․․ ինչո՞ւ․․․]]
* [[Սրտաբեկում]]
* [[Արտույտին]]
* [[Խոսի՜լ]]
* [[Հայ լեզվին]]
* [[Ծովուն]]
* [[Ծովուն հանդեպ]]
* [[Մի՛ ըսեք]]
* [[Աղվոր երազ]]
* [[Հնչյակ (Սիպիլ)|Հնչյակ]]
* [[Ճշմարտության ծարավ]]
* [[Ագռավները]]
* [[Հրաժեշտ (Սիպիլ)|Հրաժեշտ]]
* [[Աղբյուրը (Սիպիլ)|Աղբյուրը]]
* [[Անէացում]]
* [[Խոսք ընդ աստծո]]
* [[Կյանքը (Սիպիլ)|Կյանքը]]
* [[Ապրի՜լ]]
* [[Ժամանակի՜ն]]
* [[Մոռնա՜լ]]
* [[Լուսին (Սիպիլ)|Լուսին]]
* [[Տեսիլքներ]]
* [[Հերոսը]]
* [[Պարուհին]]
* [[Մտածումներ]]
* [[Ծնունդի գիշեր]]
{{Սյուն ավարտ}}
== Արձակ գործեր ==
* [[Ծաղկազարդի հիշատակին]]
* [[Օլուճագի անծանոթուհիս]]
* [[Երջանկության գաղտնիքը]]
* [[Կոշիկները]]
* [[Ձրիները]]
* [[Ազգանվեր հայուհիք (ճառ)]]
* [[Զոհրապի հերոսները (ճառ)]]
* [[Կիսադեմքերը քողին ետևեն]]
* [[Տիկին Տյուսաբ իր սրահին մեջ]]
* [[Աղջկան մը սիրտը]]
== Ժողովածուներ ==
* {{Գիրք}} [[Բանաստեղծություններ (1965, Սիպիլ)]]
lf8f2t0tdoaef3ivq5jgxhj2bsaiy5m
Հռչակագիր Հայաստանի անկախության մասին
0
1582
396901
362350
2026-09-21T19:49:09Z
Emptyfear
547
396901
wikitext
text/x-wiki
{{Փաստաթուղթ
| class =
| title = Հռչակագիր Հայաստանի անկախության մասին
| section =
| previous =
| next =
| notes =

{{Աջաթև|23 օգոստոս, 1990թ.}}
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,
{{Կենտրոն|'''ՀՌՉԱԿՈՒՄ Է'''}}
անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:
2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:
3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:
5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորկան ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:
6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:
8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:
9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:
10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:
11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝
Լ. Տեր-Պետրոսյան:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար`
Ա. Սահակյան
23 օգոստոսի 1990 թվականի,
քաղ. Երեւան
{{ՀՍ-Հայաստան}}
==Արտաքին հղումներ==
*[https://www.gov.am/am/independence/ Հայաստանի Հանրապետության Կառավարություն]
[[Կատեգորիա:Փաստաթղթեր]]
todr2nlo2ij8qcmsqj0dj2ab30zaqdl
396902
396901
2026-09-21T19:49:34Z
Emptyfear
547
396902
wikitext
text/x-wiki
{{Փաստաթուղթ
| class =
| title = Հռչակագիր Հայաստանի անկախության մասին
| section =
| previous =
| next =
| notes =

{{Աջաթև|23 օգոստոս, 1990թ.}}
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,
{{Կենտրոն|'''ՀՌՉԱԿՈՒՄ Է'''}}
անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:
2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:
3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:
5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորկան ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:
6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:
8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:
9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:
10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:
11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝

Լ. Տեր-Պետրոսյան:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար`

Ա. Սահակյան
23 օգոստոսի 1990 թվականի,

քաղ. Երեւան
{{ՀՍ-Հայաստան}}
==Արտաքին հղումներ==
*[https://www.gov.am/am/independence/ Հայաստանի Հանրապետության Կառավարություն]
[[Կատեգորիա:Փաստաթղթեր]]
21r9e70vo1xe5vrcj5k09ofxd2x7jfu
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/113
104
21903
396903
210456
2026-09-22T04:28:37Z
~2026-50972-31
14161
Թանկարժեք
396903
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>'''Թավատառ տեքստ''''''Թ''', հայերեն այբուբենի իններորդ տառը:
Անունն է թո: Կազմվել է երեք ուղղաձիգ՝ երկու երկար և դրանց միջև ստորին մա
սում գտնվող լայն տարրերից: Այս
կարգի տառախումբը կոչվում է կրկնա
հար: Հորիզոնական նուրբով երկարներն
իրար են միանում վերին ծայրերից, իսկ
լայնր իր երկու ծայրերից երկու փոքրիկ
նուրբերով միանում է աջ երկարին՝ 13:
Ունի բււլոր տառատեսակները.:
Գրչագիր Թ ստեղծվել է որպես գրչու
թյան գիր (V–VIII դդ.): Գրվում է երկու
տողագծերի միջե ե* ուղղաձիգ՝ 13, ե" աջ
թեքված՝ Id: Հետագայում վերածվել է
բոլորգիր գլխագյփ՝ կրկնապատկված
առաջին երկարով;
Երկաթագիր Թ ստեղծվել է գրչագրի
հենքից, ընդ որում, երկարները և լայնը
իրար են միանում ոչ թե ուղիղ, այլ կոր
նուրբերով՝ Բ: Լայնի վերին նուրբը հե
տագայում ձգվում է դեպի աջ և խոնարհ
վում ցած՝ Թ: Իսկ որպես գլխագիր օգ
տագործվելիս կրկնապատկվում է առա
ջին երկարը և իջնում տողագծից՝ ի Գոր
ծածվել է որպես գրչության (V–ճդդ.) և վիմագրության (V դարից մինչե այսօր)
գիր:
Բուորգիր Թ ստեղծվեւ է գրչագրի հեն
քից որպես առօրյա գիր: Ամբոդջությամբ
նստում է տողագծի վրա, ներքե ձգելով
առաջին երկարը՝ թ ե, քանի որ միջին
մասի բոլորակով նույնպես նստում է
տողագծի վրա, մանում է բոլորգրի. միջ
նածիր խմբի մեջ: Գրվում է ուղղաձիգ և աջ թեքված: XII–XIII դարերից դարձել է
գրչության հիմնական գիր, իսկ XYI զա
րից միաժամանակ գործածվել որպես
տպագրության գիր:
Շղագիր Թ նույն բոլոր գիրն է առանց
հաստ ու բարակ գծերի՝ թ:
Նոարգիր Թ առաջացել է շղագրից:
Միջին բոլորակի փոխարեն հաճախ դըր
վում է աջ ձգված ուղիդ գիծ՝ Գ՝.
Թ տառը նշանագրում է հայերենի առաջ
նալեզվային լեզվատամնային շփական
շնչեղ խուլ բաղաձայն հնչյունը (հնչույթը):
Գրաբարում, միջին հայերենում և ժամա
նակակից հայերենում Թ միշտ պահպա
նում է իր հնչյունական արժեքը: Որոշ
բարբառներում շնչեղ խուլ թի փոխա
րեն հանդիպում ենք ապաշնչեդացած ա
(թուղթ >թուխտ, թաթախեւ>թատախէլ):
Հայերեն այբուբենի դ տառը նույնպես
հաճախ արտասանվում է թ (տես Դ հոդ
վածը):
Որպես այբուբենի իններորդ տառ նշա
նակել է ինը և իններորդ, բյուրի նշանով
(Թ )՝ իննսուն հազար: Արաբական թվա
նշանների ընդունումից հետո էլ գործած
վել է որպես քանակական ու դասական
թվական: Այժմ օգտագործվում է միայն
որպես դասական թվական (Թ դար=իննե
րորդ դար, Գլուխ Թ= Գլուխ իններորդ):
Ա. Մաթևոսյա՛ն
'''ԹԱԲԱՍԱՐԱՆԵՐԵՆ''', թաբասարանների
լեզուն: Պատկանում է իբերակովկաս
յան լեզվաընտանիքի դադստանյան լե
զուների լեզգիական լեզվախմբին: Խոս
վում է Գաղստանի ԻՍՍՀ հվ. շրջաններում
և հարակից որոշ վայրերում: խոսողների
թիվը՝ մոտ 55 հզ. (1970): Ունի 5 հիմնա
կան ձայնավոր, 55 բաղաձայն: Շեշտը
փոփոխական է: Գոյականի հիմնական
կարգերն են՝ թիվը, հոլովը, դասը: Բայն
ունի եդանակաժամանակային հարուստ
ձեեր:
'''ԹԱԲԱՐԻ''' (838 կամ 839–923), արաբ պատ
միչ և աստվածաբան: Գրել է «Պատմու
թյուն մարգարեից և թագավորաց» աշ
խատությունը, որտեղ շարադրված է Սա
սանյան Պարսկաստանի, ապա Մուհամ
մեդի և առաշին խալիֆաների, Օ մա յ ան
ների և Աբասյանների պատմությունը՝ մինչե 915ը: 963ին Սասանյանների վե
զիր ալԲալամին Թի «Պատմություն»ը
թարգմանել է պարսկ., որից և թարգման
վել է այլ լեզուներով: Թ. գրել է նաե Ղու
րանի բազմահատոր մեկնությունը, որը
հայտնի է «Տաֆսիր» անունով:
Հայաստանի մասին Թի տեղեկություն
ները վերաբերում են Սասանյանների և արաբ, տիրապետության ժամանակա
շրջաններին:
Երկ. Annales quos scripsit AbuDjafar Mo
hammed ibn Djarir atTabari cum aliis .series
1–3, Lugduni–Batavorum, 1879–1901.
Ա. ՏերՂևոնդյաԱ
'''ԹԱԳ''', 1. միանձնյա իշխանություն խոր
հըրդանշող գլխանոց: Հանդիսավոր առիթ
ներով կրում էին միապետները, բարձրա
գույն կրոնապետները, տեղական ինքնա
վար իշխանները, դքսերը, հերցոգները,
կոմսերը: Պատրաստվել է թանկարժեք
մետաղներից (հիմնականում՝ ոսկուց),
դրվագանախշվել և զարդարվել անգին
քարերով ու մարգարիտներով: Թերը<noinclude></noinclude>
iwnctkgahwv9ypbie4ezihas2izzken
396910
396903
2026-09-22T08:06:13Z
Emptyfear
547
[[Special:Contributions/~2026-50972-31|~2026-50972-31]] ([[User talk:~2026-50972-31|քննարկում]]) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել [[User:Wikisource-bot|Wikisource-bot]] մասնակցի վերջին տարբերակին։
210456
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>'''Թ''', հայերեն այբուբենի իններորդ տառը:
Անունն է թո: Կազմվել է երեք ուղղաձիգ՝ երկու երկար և դրանց միջև ստորին մա
սում գտնվող լայն տարրերից: Այս
կարգի տառախումբը կոչվում է կրկնա
հար: Հորիզոնական նուրբով երկարներն
իրար են միանում վերին ծայրերից, իսկ
լայնր իր երկու ծայրերից երկու փոքրիկ
նուրբերով միանում է աջ երկարին՝ 13:
Ունի բււլոր տառատեսակները.:
Գրչագիր Թ ստեղծվել է որպես գրչու
թյան գիր (V–VIII դդ.): Գրվում է երկու
տողագծերի միջե ե* ուղղաձիգ՝ 13, ե" աջ
թեքված՝ Id: Հետագայում վերածվել է
բոլորգիր գլխագյփ՝ կրկնապատկված
առաջին երկարով;
Երկաթագիր Թ ստեղծվել է գրչագրի
հենքից, ընդ որում, երկարները և լայնը
իրար են միանում ոչ թե ուղիղ, այլ կոր
նուրբերով՝ Բ: Լայնի վերին նուրբը հե
տագայում ձգվում է դեպի աջ և խոնարհ
վում ցած՝ Թ: Իսկ որպես գլխագիր օգ
տագործվելիս կրկնապատկվում է առա
ջին երկարը և իջնում տողագծից՝ ի Գոր
ծածվել է որպես գրչության (V–ճդդ.) և վիմագրության (V դարից մինչե այսօր)
գիր:
Բուորգիր Թ ստեղծվեւ է գրչագրի հեն
քից որպես առօրյա գիր: Ամբոդջությամբ
նստում է տողագծի վրա, ներքե ձգելով
առաջին երկարը՝ թ ե, քանի որ միջին
մասի բոլորակով նույնպես նստում է
տողագծի վրա, մանում է բոլորգրի. միջ
նածիր խմբի մեջ: Գրվում է ուղղաձիգ և աջ թեքված: XII–XIII դարերից դարձել է
գրչության հիմնական գիր, իսկ XYI զա
րից միաժամանակ գործածվել որպես
տպագրության գիր:
Շղագիր Թ նույն բոլոր գիրն է առանց
հաստ ու բարակ գծերի՝ թ:
Նոարգիր Թ առաջացել է շղագրից:
Միջին բոլորակի փոխարեն հաճախ դըր
վում է աջ ձգված ուղիդ գիծ՝ Գ՝.
Թ տառը նշանագրում է հայերենի առաջ
նալեզվային լեզվատամնային շփական
շնչեղ խուլ բաղաձայն հնչյունը (հնչույթը):
Գրաբարում, միջին հայերենում և ժամա
նակակից հայերենում Թ միշտ պահպա
նում է իր հնչյունական արժեքը: Որոշ
բարբառներում շնչեղ խուլ թի փոխա
րեն հանդիպում ենք ապաշնչեդացած ա
(թուղթ >թուխտ, թաթախեւ>թատախէլ):
Հայերեն այբուբենի դ տառը նույնպես
հաճախ արտասանվում է թ (տես Դ հոդ
վածը):
Որպես այբուբենի իններորդ տառ նշա
նակել է ինը և իններորդ, բյուրի նշանով
(Թ )՝ իննսուն հազար: Արաբական թվա
նշանների ընդունումից հետո էլ գործած
վել է որպես քանակական ու դասական
թվական: Այժմ օգտագործվում է միայն
որպես դասական թվական (Թ դար=իննե
րորդ դար, Գլուխ Թ= Գլուխ իններորդ):
Ա. Մաթևոսյա՛ն
'''ԹԱԲԱՍԱՐԱՆԵՐԵՆ''', թաբասարանների
լեզուն: Պատկանում է իբերակովկաս
յան լեզվաընտանիքի դադստանյան լե
զուների լեզգիական լեզվախմբին: Խոս
վում է Գաղստանի ԻՍՍՀ հվ. շրջաններում
և հարակից որոշ վայրերում: խոսողների
թիվը՝ մոտ 55 հզ. (1970): Ունի 5 հիմնա
կան ձայնավոր, 55 բաղաձայն: Շեշտը
փոփոխական է: Գոյականի հիմնական
կարգերն են՝ թիվը, հոլովը, դասը: Բայն
ունի եդանակաժամանակային հարուստ
ձեեր:
'''ԹԱԲԱՐԻ''' (838 կամ 839–923), արաբ պատ
միչ և աստվածաբան: Գրել է «Պատմու
թյուն մարգարեից և թագավորաց» աշ
խատությունը, որտեղ շարադրված է Սա
սանյան Պարսկաստանի, ապա Մուհամ
մեդի և առաշին խալիֆաների, Օ մա յ ան
ների և Աբասյանների պատմությունը՝ մինչե 915ը: 963ին Սասանյանների վե
զիր ալԲալամին Թի «Պատմություն»ը
թարգմանել է պարսկ., որից և թարգման
վել է այլ լեզուներով: Թ. գրել է նաե Ղու
րանի բազմահատոր մեկնությունը, որը
հայտնի է «Տաֆսիր» անունով:
Հայաստանի մասին Թի տեղեկություն
ները վերաբերում են Սասանյանների և արաբ, տիրապետության ժամանակա
շրջաններին:
Երկ. Annales quos scripsit AbuDjafar Mo
hammed ibn Djarir atTabari cum aliis .series
1–3, Lugduni–Batavorum, 1879–1901.
Ա. ՏերՂևոնդյաԱ
'''ԹԱԳ''', 1. միանձնյա իշխանություն խոր
հըրդանշող գլխանոց: Հանդիսավոր առիթ
ներով կրում էին միապետները, բարձրա
գույն կրոնապետները, տեղական ինքնա
վար իշխանները, դքսերը, հերցոգները,
կոմսերը: Պատրաստվել է թանկարժեք
մետաղներից (հիմնականում՝ ոսկուց),
դրվագանախշվել և զարդարվել անգին
քարերով ու մարգարիտներով: Թերը<noinclude></noinclude>
d77zpacp5cleupuhz0h1xp9ucrk0ng6
Կաղապար:Վերնագիր/doc
10
127640
396912
353921
2026-09-22T09:38:18Z
Emptyfear
547
396912
wikitext
text/x-wiki
== Օգտագործում ==

{{Վերնագիր
|title =
|section =
|previous =
|next =
|notes =
|author =
|translator =
|year =
|override_author =
|index URL=

* '''author''' ― հեղինակի լրիվ անունը (նաև հեղինակային էջի անվանումը), օր՝ '''Հովհաննես Թումանյան'''
* '''override_author''' ― եթե հեղինակի անվամբ էջ չկա և այդ պատճառով վիքիհղում չի ցուցադրվելու, օր՝ '''Հայաստանի Հանրապետության Խորհրդարան'''
Ավտոմատիկ ավելացնում է [[:Կատեգորիա:Հեղինակի անուն]]։
==Տես նաև==
*{{կղ|հեղինակ}}
*{{կղ|էջագլուխ}}
*{{կղ|գործընթացի վերնագիր}}
58z2uypdn7jftdkg2p5cped6nj5ki24
Անտիպ չափածո
0
128994
396916
393639
2026-09-22T11:06:03Z
Անունով խմբագիր
4841
396916
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=''Անտիպ չափածո''
2025

|section =
|previous =[[Արիս Արսենի]]
|next =[[Անհուշ երկիր` Արցախ (անտիպ)|Անսաստ երկիր]]
|notes =
|author =Արիս Արսենի}}
{{TOCright}}
==ԵՐԿՆՔԻՑ ՎԵՐԵՎ==
===Անուրախ տրամադրություն===
Կրկին՝ Ամանոր,

Հնի պես, բայց... նոր:

Սիրտս լցվել է

Ինչ որ անհանգիստ փնտրտուք-ցավով։

Նոր տարին եկել՝ բակում է արդեն,

Բայց տուն չի մտնում։

Նոր տարի՝ հին ցավ,

Պատեպատ ընկել՝

Ու թաքնվելու անկյուն է փնտրում,

Բայց սիրտս բաց է՝ բաց ափիս նման,
Թաքնվելու տե՞ղ,
Որտեղի՞ց,

Չկա,

Ցավս չի գտնում։

Օրս անցնում է՝

Լցված նույն ցավով,

Անուրախ-տրտում:

5.01.2025 թ. (ժ. 12:21)
===Արցախ===
Ինչքան էլ քեզ ջնջեն՝

Դու կաս,

Ինչքան հերքեն՝

Դու կմնաս,

Միշտ կաս՝

Ամեն հայի սրտում,

Մեր սրտի երգ՝

Թեև՝ տրտում։

Մեր սրտի ջանք,

Հույս,

Անրջանք,

Զրկանք,

Տանջանք,

Տոկուն մեր կամք,

Մեր հավատի

Անբեկ խորան,

Մեր շեն երկիր,

Ծաղկուն օրրան...

Ինչ շուն էլ որ

Բերան բացի՝

Հերոսական

Ասք-վեպն ես մեր,

Մեր վիպերգը

Բերանացի...

30.08.2025 թ. (ժ. 18։37)
===«Սըխ կաց»՝ դեռ կասենք..===
:::''Սըխ կաց՝ կասեին Արցախում:

:::''Ամենայն բարին եմ մաղթում:

:::::'''''Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

...«Սըխ կաց»՝ դեռ կասենք,
Բայց ուշանում է,

Այս վհուկն արդեն
Համը հանում է։

Երբ Երևանն էլ
Դատարկի հայից՝

Այդժամ են գալու
Երևի հախից։

...Շնորհակալ եմ։

Ամենայն բարիք:

Ես ոչ մի բանի
Չունեմ էլ կարիք:

(Երբ կորցնում ես

Հայրենիք ու տուն՝

Որդն է անընդհատ
Մարմինդ ուտում):

5.01.2025 թ. (ժ. 11:52)
===Ձմռան օր...===
:::'''''Հիշողություն հայրենիքից
Եվ վերջապես՝ իսկական

Ձյուն է տեղում մեր բակում,

Թոռնիկներս թռվռան՝

Բակում ձյուն են հավաքում։

Ձնեմարդն է արդ կանգուն,

Ու բռնվել են շուրջպարի,

Ձյունն է ափի մեջ հալվում,

Ցուրտն էլ դժվար խանգարի:

Դեռ խաղում են անհոգնել՝

Մինչև կիջնի երեկոն,

Ցուրտ քամին է փչում դեռ,

Ձյունը՝ գալիս նորից-նոր:

09.02.2020 p. (d. 15:05), Ստեփանակերտ

09.02.2025 р. (d. 21:13), Երևան, Շենգավիթ

===Աշնան գույները...===
:::'''''Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
Աշնան գույները

Խառնվել են իրար,

Բայց մեր հոգում դեռ

Գարո՛ւն է, ամա՛ռ:

Չգիտենք՝ ինչ է

Վաղը սպասվում,

Կյանքի կածանով

Այս ո՞ւր ենք վազում:

Կանգ առ, ակնթարթ,

Այս պահը պահիր,

Կամ թող դինջ ապրենք,

Կամ էլ՝ սպանիր:

24.09.2020 թ. (ժ. 13:10), Ստեփանակերտ

19.01.2025 թ. (ժ. 14:01), Երևան, Շենգավիթ

===Բերանն արնոտ...===
Բերանն արնոտ հայակերը էս անբան

5-6 տարում լավ էլ դառավ հայասպան:

Ինչքա՜ն արյուն բերեց հայոց աշխարհին,
Ծարավի է արյան՝ նաև ա՛յս պահին:

Էլ հերի՞ք չէ` ինչքան արյուն նա թափեց,
Էլ հերի՞ք չէ` ինչքան ջահել նա լափեց...

Ե՞րբ կլինի, որ թողնի ու հեռանա,

Հայի արյան համը իսպառ մոռանա...

10.05.2024, Երևան, Շենգավիթ

===Սկիզբն ա՞յս էր...===
Սկիզբն ա՞յս էր,

Վե՞րջն ինչ կգա`

Չգիտեմ,

Դժոխք,

Դրախտ,

Եդեմը Քո

Բաց իմ դեմ:

Թե՞ վերջացավ,

Պրծավ գնա՞ց

Ամեն ինչ,

Էլ ոչ ընկեր,

Ոչ պատվող կա,

Ոչ դրկի՞ց:

26.01.2025 թ. (ժ. 11:06), Երևան, Շենգավիթ

===Քարի ու երկնքի արանքում...===
Քարի ու երկնքի արանքում

Պառկել ենք ես ու դու:

Սա այն քարն է,

Որից դարեր շարունակ

Հաց ու ջուր ենք քամել,

Տուն ու հայրենիք պահել

Դարեր շարունակ։

Իսկ դարեր շարունակ

Մեզ օղակել են

Օտար թշնամիներն

Ու յուրային դավաճանները:

Եվ եկել է մի պահ,

Երբ այլևս չէինք կարող

Պաշտպանել մեր պետականությունը,

Որովհետև, իրոք, շատ էին

Մեր թշնամիները,

Շատ էին ու առավել վայրենաբարո:

Մեր պետությունը քանի՜ անգամ

Ընկավ ու վեր հառնեց,

Վեր հառնեց ու ընկավ,

Որովհետև անչափ շատ էին

Նաև հայրենադավ յուրայինները:

Մենք շարունակ,

Երկար դարերի ընթացքում,

Կորցրինք մեր պետությունը,

Բայց կարողացանք պահպանել

Մեր հայրենիքը,

Մի մասը՝ հողի վրա,

Առավել մեծ մասը՝

Մեր սրտերում։

Ու դեռ օր օրի նվազում է այն մասը,

Որ... հողի վրա է պահվում,

Եվ գումարվում այն մասին,

Որ... մեր սրտերում ենք պահում:

Որովհետև, այո,

Նորից ու նորից եմ շեշտում

Անչափ շատ են մեր թշնամիները,

Եվ առավել շատ՝

Մեր... հայրենադավները:

Աներևակայելի՝ շատ:

Ես ու դու պառկած ենք

Երկնքի ու քարի արանքում:

Ես չեմ նայում երկնքին,

(Դու՝ չգիտեմ)։

Չեմ նայում,

Որովհետև գիտեմ՝

Երկնքից մանանա չի թափվելու,

Այլևս ու... երբեք:

15.02.2025 թ. (ժ. 09:39), Երևան, Շենգավիթ

===19.09.2023` ՍԵՎ ԹՎԱԿԱՆ===
Իսկ մենք դեռ շատ ենք քարկոծվելու`

Անվան համար մեր ու մեր փառքի,

Մեր հերոսության ու մեր արքի`

Դեռ շատ են անկուշտ ջուր ծեծելու։

Լծվել են սրանք օտար կառքի`

Մեր ունեցվածքն են հանել առքի,

Մեր ինչքն ու իրը, արյունը մեր...

Բայց դեռ ապրում ենք, կլինենք դեռ`

Ինչքան էլ ոռնա հողմը վայրի,

Ինչքան էլ ցավը մեր սիրտն այրի...

...Բայց մենք նորից ենք դեռ օծվելու`

Անվան համար մեր ու մեր փառքի։

===19.09.2026` ԱՄՈԹԻ ԹՎԱԿԱՆ===
Երեկոն սեր ու հույս է մանում,

Համերգ է այսօր Երևանում։

Բաքուն էլ անշուշտ կտոնի դեռ

Մեր... պարտությունն ու անկումը մեր։

===Մի տգետի, որ դեռ հավատում է,
թե թուրքի մեջ էլ... մարդը ապրում է===
:''Հազար դարում հազիվ դառավ մարդասպան:
:::::'''''Հովհ.ԹՈՒՄԱՆՅԱՆ
::''Թուրքն է անցել այստեղից...
::::::'''''Վ.ՀՅՈՒԳՈ
Մի տգետ կա, որ դեռ հավատում է՝

Թուրքի մեջ իբր... մարդը ապրում է:

Իսկ թուրքն էլի նույն թուրքն է մնացել,
Թեկուզև... հազար տարի է անցել:

Հույս մի պահիր զուր, մարդ կդառնա թե,

Նրա տունը դեռ խոր միջնադարն է։

21-րդ դա՞ր, ինչե՞ր ես խոսում,

Նա դեռ կացնով է հարցերը լուծում։

Եվ այն էլ՝ քնած մարդու հետ, գիտե՞ս,

Քնած չլինես՝ չպատասխանե՞ս։

Ու թե այստեղով թուրքեր են անցել`

Ավեր-ավար է, բան չի մնացել:

Ուժն է, չէ՞, տալիս իրավունք, գիտե՛ս,

Էլ ի՞նչ իրավունք, եթե ուժ չունես:

Ինչ խաչմերուկ էլ նկարես - գծես՝
Խաղաղությունը նա չի տալու քեզ:

18.02.2025 թ. (ժ. 02:52), Երևան, Շենգավիթ

===Սպասում===
:::''Չեմ կարողանում այցելել զոհված եղբորս գերեզմանին
Քամին ու հովն են քեզ այցի գալիս,

Ծղրիդն է երգում քո գերեզմանին,

Անդորրն է խախտում մոտիկ անտառից

Լսվող բեկբեկուն ձայնը գայլային:

Ես չկամ այդտեղ, բացակա եմ ես,

Հեռու եմ, Լուսնից, Մարսից էլ՝ հեռու,

Ես չէի կարող չգալ, դու գիտես,

Չգիտեմ` մեր վերջն ինչ է լինելու:

...Բայց դեռ կբացվեն ճամփաները գոց,

Երբ մեր զգետնված զինավառ ոգին

Կարձակի կրկին շաչյուն-զրնգոց՝

Ես այցի կգամ քո գերեզմանին:

18.04.2025 թ. (ժ. 17:20), Երևան, Շենգավիթ

===Օր վերջին
կամ շրջափակման 283-րդ օրը===
...Կեսօրին դադարեց պատերազմ ու շրջափակում։

Բայց դեռ պաշարված դիրքերից

տղաներն իջնել չէին կարողանում։

- Գնացեք,

Ճանապարհն արդեն բացել ենք,-

հռհռոց էր լսվում դիմացի դիրքերից,-

հանձնեք զենքերն ու գնացեք,

առանց ետ նայելու...

Քաղաք ու գյուղ`

ամենուր` մարդիկ շփոթված`

անելիք-չանելիք խառնած իրար։

Մեքենաները շարված են`

պատրաստ երթի,

բայց.

- Չենք շարժվի` մինչև վերջին զինվորը

դիրքից չիջնի,- ասում են միմյանց։

Վերջին անգամն էր,

որ տղաները պետք է թողնեին դիրքերը:

Առաջին անգամն էր,

որ դիրքերը թողնելիս

տղաները... չէին... հերթափոխվելու,

դիրքերը թողնում են`

առանց հանձնման-ընդունման

ընդունված կարգի։

Իջնում են մի կերպ

շրջափակված դիրքերից։

- Ճանապարհը բաց է,

գնացեք առանց ետ նայելու...

Անսքող ծաղր է դեմքերին,

ու կանգնած են բոլոր ճանապարհներին,

բոլոր խաչմերուկներում`

զինավառ

(մինչև ատամներն ու դեռ ավելի):

Ու` հեռանում են`

շինական ու զինվոր,

կին, երեխա, ծերունի,

երիտասարդ ու հասուն այր...
Հեռանում են գլխահակ,

առանց ետ նայելու,

որ հանկարծ...

ճանապարհին... չքարանան:

28.07.2025 թ. (ժ. 22:37), Երևան, Շենգավիթ

10.08.2025 թ. (ժ. 21:07), Երևան, Շենգավիթ

===Երկնքից վերև ===
Վեցերորդ հարկի

երևանյան այս բնակարանից,

ուր ժամանակավոր ապաստան եմ գտել,

ընտանիքով,

Ստեփանակերտում

ամեն ինչ կորցնելուց հետո,

ծառերի կատարներն են երևում միայն։

Ի դեպ,
ամբողջ գիտակցական կյանքս

բազմաբնակարան շենքի

առաջին հարկում եմ ապրել,

գետնին մոտիկ։

Կարոտում եմ այդ ժամանակներին,

երբ ապրում էի հողի վրա,

առաջին հարկում

և «յոթերորդ երկնքում» էի զգում ինձ`

հարազատության կապով կապված։

Հող էի մշակում`

այգի ու բանջարանոց։

Հիմա իսկապես «երկնքում» եմ,

երկնքից էլ բարձր,

հայրենի հողը` հեռու` ինձնից։

Այստեղից

ծառերի

ձիգ կատարներն են երևում միայն,

երկինքը,

ամպերը,

նաև` Մասիսները, պարզկա եղանակներին։

15.08.2025 թ. (ժ. 10:53), Երևան, Շենգավիթ
===Չեք ապրի===
Ուր ոթել եք

Արյունը մեր`

Չեք ապրի

Այդ երկրում

Դուք էլ...

Կգտնե՞նք մենք

Նոր մի տանիք

Կապրե՞նք էլի

Մենք

Երջանիկ:

03:10:2023 թ. (ժ. 13.07), Պյատիգորսկ (ՌԴ)

16:08:2025 թ. (ժ. 01.04), Երևան, Շենգավիթ
===Մեկ ամսվա մեջ...===
::''Վաղինակ և Բորիս Սայամյան
:::''եղբայրների հիշատակին
Մեկ ամսվա մեջ` երկու եղբայր

Դարձան ճամփորդ հավերժության,

Ու գնացին հեռու - հեռու`

Գտնեն ճամփան մեր փրկության։

Բայց մեր նավը մենք մեր ձեռքով

Տարանք հասցրինք խորքը ծովի,

Տարանք ու հենց խորքում ծովի

Թողինք անղեկ - աննավավար...

...Մեկ ամսվա մեջ` երկու եղբայր,

Երկու ճամփորդ՝ հավերժության...

20:08:2025 թ. (ժ. 17.04), Երևան, Շենգավիթ
===Քանի ողջ ենք===
Իսկ ամեն ինչ կորած չէ դեռ,

Գլուխներդ բարձր, տղերք։

Շրջապատվա՞ծ եք։

Դա էլ` հեչ։

Մեզ չեն կոտրի՝ ողջ ենք քանի,

Ողջ վերցնելն էլ հեշտ չի լինի։

Շրջապատված, ամեն կողմից,

Ոսոխներով` դարեր անվերջ,

Եվ, շարունակ, մինչև այսօր...

Մեր վերևում, մեր ներքևում,

Ձախից,

Աջից,

Ե'վ առջևից, և' ետևից,

Ամենուր են,

Թշ-նա-մի-ներ,

Լի են, լցված, ու... լրացված։

Ընկա՞ծ ենք մենք։

Մենք էլ չկա՞նք։

Եվ հուզո՞ւմ է ինչ որ մեկին

Այսպես ասած՝ մեր վիշտը հին,

Մեր վիշտը նոր։

Աշխարհն, ազգերն` խնջույքի մեջ,

Եվ միայն մենք`

Նրանց համար

Խաժամուժի ճամփին կանգնած

Պատնեշ որպես։

...Երկնքից վեր` սարերն են մեր,

Հավերժ արթուն,

Հավերժ անմեռ։

Իրար նեցուկ ու հենակ են,

Թեև մեկտեղ, բայց` մենակ են։

Ամպերում են,

Երկնքից վեր,

Բայց...

Առանց մեզ` սարերը մեր։

23.08.2025 թ. (ժ. 1:19), Երևան, Շենգավիթ
===Մահվան տարի` 2025===
Ո՞ր գրքում գրանցենք

արցախահայերի համար

անպատերազմ 2025-ի

մահերի սարսափելի տարի

լինելու մասին։

(Նոր «կարմիր» գի՞րք բացենք)։

Գրեթե ամեն օր արցախահայ է մահանում

Երևանում,

մարզերում,

ՌԴ-ում,

աշխարհի տարբեր մասերում։

Աշխարհում մի կետ կա միայն,

ուր արցախահայ չի մահանում։

Արցախի այդ կետում

թշնամին արյունռուշտ

նաև մեր այդ իրավունքն է ոտնահարում։

Հայրենական տանը մեռնելու

իրավունքից էլ է զրկում։

Իսկ «թմբկահարներն» անընդհատ

միայն մեկ ակորդ են թմբկահարում,

թե ինչ է`

արդեն նոր իրողությունում ենք ապրում,

խաղաղությունում,

խաղ -

աղ -

ութ -

յուն -

ո՞ւմ։

Իսկապե՞ս...

Թմբկահարե՜ք...

Ավելի՜ բարձր...

(Ոչ այնքան բուռն ծափահարություններ,

հանկարծ խաղաղությունը կխրտնի,

կկարծի, թե արդեն գլուխ են բարձրացրել

երբեմնի հայ վրիժառուները`

ռևանշ լինելո՞ւ է)։

Է,

իհարկե` է։

2025-ը` մահվան տարի,

գրանցենք

ու`

զինվենք համբերությամբ։

Իսկ տարին

դեռ ավարտվելու վրա էլ չէ,

մեկ-երրորդը դեռ առջևում Է։

Մահն իր առջև խնդիր է դրել`

մինչև տարեվերջ

արցախահայության գոնե կեսը հնձի։

Մյուս կեսի «հարցերը» կլուծի հետո...

«Իլհամչիկ, դու ուժեղ առաջնորդ ես»

(կախման կետեր)։

...Իսկ կախման կետերից հետո

չի շարունակել,

թեև իմաստն, այնուամենայնիվ, հասկանալի է`

«կարողացար արցախահայերի հախից գալ»...

Ձեռք-ձեռքի են տվել մահն ու...«իլհամչիկը»...

Իսկ փնթի Թրամփի ծուլուլը

կախվել Է քիթ-պռոշից

ու հասնում Է սպիտակ տան
օվալաձև սենյակի սալահատակին...

...Այլևս ինը հայտնի երանիներին

գումարվում Է ևս մեկը.

– Երանի՜ նրանց, որ կմահանան Արցախում...

29.08.2025 թ. (ժ. 1:40), Երևան, Շենգավիթ
===Մի օր կգա անվերջ գիշեր===
::''(Երեք տրիոլետ)
'''1

Մենք միասի՞ն դեռ կլինենք,

Երբ որ մեզ էլ մահն այցելի,

Երբ որ մահը մեզ ցավ բերի`

Մենք միասի՛ն դեռ կլինենք։

Հոգիս պիտի դեռ համբերի,

Դեռ կտոկանք, որ չընկրկենք,

Մենք միասին դեռ կլինենք,

Երբ որ մեզ էլ մահն այցելի։

'''2

Իսկ ո՞վ պիտի «դավաճանի»,

Ո՞վ կդրժի խոստում ու սեր,

Մի օր կգա անվերջ գիշեր,

Իսկ ո՞վ պիտի «դավաճանի»։

Գիշեր անվերջ, սեր ու հուշեր,

Թող որ մահը կատակ չանի,

Իսկ ո՞վ պիտի «դավաճանի»,

Ո՞վ կդրժի խոստում ու սեր։

'''3

Երբ որ մահը հանդիպի մեզ`

Մի քիչ պիտի դեռ համբերի,

Ո՞վ կմնա խոստման գերի`

Երբ որ մահը հանդիպի մեզ։

Խոստման դրժումն ո՞վ կբերի,

Ո՞վ կթողնի, դո՞ւ` ինձ, ե՞ս` քեզ,

Երբ որ մահը հանդիպի մեզ`

Մի քիչ պիտի դեռ համբերի։

26.07.2024 թ.

24.02.2026 թ. (ժ. 11:34)
===Քրիստոնյա երկիր...===
Քրիստոնյա երկիր,

Քրիստոնյա լեռներ,

Քրիստոնյա մարդիկ

Իրար դեմ են ելել։

Իրավիճակ «պարզող»

ԱնՔրիստոս ձևեր,

Իրար կոկորդ պատռող

Քրիստոնյա... դևեր։

Իրար դեմ են ելել

Ու ծաղրում են իրար,

Չես էլ կարող պարզել

Ով է ճիշտ, ով՝ սխալ։

Դրախտի դուռն է բաց,

Մուտքը` վճարովի,

Վճարեն էլ թե` բայց

Ներս մտնել չի լինի։

Դրախտի դուռն է փակ,

Փակ էլ գուցե մնա,

Այնքան` մինչև մարդը

Կրկին... կմարդանա։

25.10.2025 թ. (ժ. 8:15), Երևան, Շենգավիթ
===Չգիտեմ՝ ինչու...===
::::''Կամոյի հիշատակին
Միշտ ղեկին էիր,

Միշտ ճանապարհին,

Աշխա՞րհն էր քեզ պարտք,

Թե՞ դու աշխարհին։

Վերջին գնալդ

Թվաց այնքա՜ն հեշտ,

Անհույզ, անշտապ

Ու անհրաժեշտ։

Վերջին գնալդ

Կանչի էր նման,

Շտապո՞ւմ էիր

Տեսնելու... Նրան։

Միշտ ղեկին էիր,

Միշտ ճանապարհին...

...Ի՜նչ ես մտածել

Տեսնես այդ պահին...

21.11.2025 թ. (ժ. 8:02), Երևան, Շենգավիթ
===Մորս ժպիտը` լուսանկարից===
Հիշողություն ու հուշ է ամեն ինչ,

Անգամ` ժպիտը մայրիկիս դեմքի:

Տարիներն անցնում` մայրս անվերջ ինձ

ժպտում է միայն... լուսանկարից։

Սփոփա՞նք է, որ մնացել է ինձ`

Մորս ժպիտը` լուսանկարից։

Ափսոսանք է սոսկ, ցավ է ու կսկիծ`

Մայրս ժպտում է... լուսանկարից։

9.06.2025 թ. (ժ. 22:42), Երևան, Շենգավիթ
===Մենք իմացանք...===
::::''Ալեքսանդր (Շուրա) Մակիչի ՀԱՍՐԱԹՅԱՆԻ հիշատակին
Մենք իմացանք, ուշ իմացանք,

Մեկ տարի անց գույժն իմացանք,

Որ չկաս էլ, որ չես շնչում,

Թեև՝ կաս մեր ամեն շնչում:

Դու որ ապրում էիր կյանքով,

Թեև` դժվար ու տանջանքով,

Ե՛վ կորուսված որդուդ ցավից,

Ե՛վ ցավառատ մեր Արցախից:

...Իսկ գրքերդ մնացին անդ,

Ուր էլ չենք գա անտառ ու հանդ,

Փակ է ճամփան մեր տունդարձի`

Մինչև նեռը չգա դարձի:

Իսկ երբ բացվի դուռ ու դարպաս`

Դու էլ գուցե վերադառնաս,

Որ հանդիպենք միշտ, մշտական,

Հարց չի լինի էլ բաժանման:

Բաց կլինի դուռն օջախիդ,

Մեծով-փոքրով հավաքվեինք`

Տոնելու տոնն մեծ տունդարձի...

...Մինչև նեռը կգա դարձի:

21.11.2025 թ. (ժ. 8:02), Երևան, Շենգավիթ
===Իսկ ինչո՞ւ է...===
Իսկ ինչո՞ւ է հայ մարդը

Ղարաբաղ ասում,

Երբ Արցախը հայերեն

Շատ լավ է սազում:

Պատասխանելու օրը

Մի օր դեռ կգա:

Իսկ Արցա՞խ, թե՞ Ղարաբաղ`

Տարբերություն կա՛...

7.09.2025 թ. (ժ. 17:06), Երևան, Շենգավիթ
===27 հոկտեմբերի===
::::''Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
...«Վախենում եմ ձեզանից ես,

Դուք մեռոնին թույն կխառնեք»...

Մի վայրկյանում կծախեք մեզ

Հազար անգամ, նորից կառնեք:

Ինչ անում` ձեր թշվառական

Էությունը չեմ հասկանում...

...Ի՜նչ է գրված մեր ճակատին,

Այս ճամփան մեզ ո՜ւր է տանում:

27.10.2025 թ. (ժ. 16:26), Երևան, Կենտրոն
===Էքսպրոմտ===
::::''Քնա՜ծ է փոքրիկ իմ Հայաստանը՝
::::''Գլուխը դրած... սահմանի վրա...
::::::::::''Գևորգ ԷՄԻՆ
Քնած է փոքրիկ քո Հայաստանը՝

Գլուխը դրած սահմանի վրա...

...Այդպես քնած էլ

Գուցե կմնա,

Թե արթնացնող

:Չլինի՜,

::Չգա՜:

23.01.2026 թ. (ժ. 8£25), Երևան, Կենտրոն
===Լուռ եմ, մեկուսի...===
Լուռ եմ, մեկուսի, նայում եմ նրան,

Դեմս` աղջկա մի փարթամ իրան,

Կանգնել ճամփիս ու չի շարժվում բնավ,

Իսկ ի՞նչ անեմ ես, ի՞նչ ասեմ նրան։

Չեմ շարժվում ե՛ս էլ, մեխվել եմ տեղում,

Միտքս հազար ու մի միտք է պեղում,

Միտքս փնտրում է, հայացքս` նեղում,

Իսկ նա կանգնել ու... հմա՜յք է հեղում։

Մեխվել եմ տեղում, ասա՛, ի՞նչ անել,

Այդքան հմայքը շալակս առնել,

Եվ ո՞ւր, ասա՛ ինձ, շալակած տանել,

Մեխվել է տեղում` նեղո՜ւմ է, նեղո՜ւմ...

(...Ես կարող էի և... չարձագանքել,

Բայց այս ամենի դեմ ո՜նց աչք փակել)...

10.04.2026 թ., Երևան, Շենգավիթ
===Մուկուչապատում===
'''1
Քստքստում է ցախավելը`

Մաքրություն է Մուկուչն անում,

Կյանքը կարծես դառնացել է,

Ասես կյանքից մուռն է հանում:

Շատ արագ են օրերն անցնում,

Այս շաբաթն էլ եկավ գնաց,

Մուկուչն արագ է դեռ բանում,

Կյանքից ասես բան չմնաց:

Կարծում է, թե ծերացել է,

Բայց արագ է դեռ գործն անում,

Աշխատում է... ցախավելը,

Իսկ Մուկուչը` հանգստանում:

26.09.2025 թ. (ժ. 7:58), Երևան, Շենգավիթ
'''2
Նա «Պրոսպեկտ» ու Զաքյան է

Ամիրյանով շտապ գնում,

Ցախավելը մի կողմ դրել`

Քարի գործ է Մուկուչն անում:

Բեռնատարի թափքը լցրել`

Այսքան քարը ո՞ւր է տանում,

Ո՜նց է գործը կիսատ թողել,

Բա էլ քունը ո՜նց է տանում:

8.10.2025 թ. (ժ. 11:50), Երևան, Կենտրոն
'''3
Իսկ Զաքյանում միշտ է ամառ`

Չորանում են ծաղիկ, թուփ, ծառ:

Թե հողն այստեղ պիտի ծաղկի`

Ջուր պիտի տալ ծառ ու ծաղկին:

Որ այստեղ նոր գարուն բացվի`

Նոր ջրագիծ պիտ անցկացվի:

Տրակտոր է Մուկուչն ուզում,

Չկա՝ նրան դա չի հուզում:

Թող գա քանդի հողը վայրի,

Խողովակներ տեղադրի:

Ջուրը ցնծա՜, հորդա՛, հոսի,

Հողը ծաղկի՜ լեզվով խոսի:

11.10.2025 թ. (ժ. 11:58), Կենտրոն
'''4 (ԱՆԴՐԻՈՍԸ)
Ժպտում է մեղմ՝ բեղերը թաց,-

Գինովցա՞ծ է միթե էլի,

Թե չգտնի օղի հանկարծ՝

Խմիչք նրան ո՞վ կբերի:

Դե՝ բաժակը միշտ է լիքը,

Էլ ինչպե՞ս չգինովանա,

Ա՜խ, այդ կրակ-ըմպելիքը,

Խմում է՝ սիրտը հովանա:

28.09.2025 թ. (ժ. 11:53), Երևան, Շենգավիթ
'''5
Կանաչապատ տարածքներում

Մարդկանց կանաչն էլ չի գերում:

Բնաբաժակ կա` ծառ չկա,

Ծառ կա` ծաղր է, Աստված վկա:

Կեսը լրիվ չորացել է,

Կեսն էլ խամրել` կեռացել է:

Ծառ էլ կա` այնպես է թիկնել,

Որ «ձգտում է» ասես... ընկնել:

Բա թթվածինն էլ ո՞ւր մնաց,

Մեր քաղաքը ձեռքից գնա՜ց:

29.12.2025 թ. (ժ. 22:42), Շենգավիթ
===Մտերմիկ տողեր===
'''1
:::''Անգելինա Ազարյանին
Ծննդյան շա՜տ

Օրեր տոնես,

Լինես ազնի՛վ,

Մաքո՛ւր,

Հպա՛րտ:

Դու`

«Աշխարհի' գեղեցկուհի»,

Քեզ`

Ավելի՛

Բերկրալից կյանք։

20.10.2020 թ., Երևան, Մալաթիա-Սեբաստիա
'''2
''(ԱԿՐՈՍՏԻՔՈՍ)
::::::::''Նոնային
Նույն աչքերը, նույն ժպիտը`

Ոնց բացվող առավոտյան,

Նշան լինեն թող հրճվանքի,

Անհուն սեր-երջանկության։

20.10.2023 թ., Երևան, Շենգավիթ
==Անսաստ երկիր==
===Ապրի´ր, երկի´ր...===
Աշուն, եկար նորից, աշուն,

Կրկին մտար իմ տուն, իմ բակ,

Բայց ես ինչպե՞ս մտնեմ իմ տուն`

Գոցված` ճամփաս, ու դուռս` փակ...

Ու դեռ ապրում եմ ես միգում,

Ու համոզված, որ... դեռ... կգամ,

Քեզնից, Խաչունց աղբյուր, մի կում`

Ու ես անվերջ ողջ եմ, ու` կամ։

Ու ողջ մնալ եմ թե ուզում`

Արևգալդ տեսնեմ, երկիր,

Ինձ ոչ մի բան էլ չի հուզում`

Միայն` շնչի´ր, հրճվի´ր, երգի´ր...

...Ապրի՛ր, երկի՛ր,

Անսա՛ստ, երկի՛ր,

Անպա՛րտ, երկի՛ր,

Հպա՛րտ, երկի՛ր...

01.09.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Իմ քաղաքը ===
Իմ քաղաքը

վաղուց ապրում է առանց ինձ,

չհասցրի նույնիսկ

հիշողությանս մեջ գրանցել

հրաժեշտի պահը վերջին։

Չէի պատկերացնում

որ վերադարձս

կարող էր այսքան երկարել։

Իմ քաղաքը

երևի նեղացած է ինձնից,

որ հեռացա երկու-երեք օրով,

ու... չեմ կարողանում վերադառնալ,

ճանապարհ չկա։

Ճանապարհ չկա,

թեև ամենուր ճանապարհներ են,

ուր ուզես` կարող ես գնալ,

տուն վերադառնալ` երբեք,

դուրս ես եկել տնից,

ու այլևս ներս մտնել չեն թողնում,

թույլտվություն չկա։

Միջազգային համրությունը

(սխալ է` ասել հանրություն)

հետևում է, ուշի-ուշով,

թե տուն վերադառնալու

ինչ նոր հնար կարող եմ գտնել,

որ, երևի, խանգարի։

Օրենսդիրներ-օրենսգիրնե'ր աշխարհի

ու անդրաշխարհի,

ցույց տվեք մի օրենք,

ուր սևով սպիտակի վրա

գրված լինի այդ մասին,

հաստատի դրա օրինական լինելը,

թե՞ այլևս դադարել ենք

ապրել օրենքներով։

Իմ քաղաքում ձմեռ էր,

երբ հեռացա,

գարունը եկավ ու գնաց`

ես էլի հեռվում էի,

ամառը եկավ ու կգնա`

ես էլի հեռվում եմ,

աշունը կգա ու կգնա`

ես էլի...

...Ո՞վ է վերադարձնելու ինձ ու քաղաքիս`

բացակա կյանքս իմ քաղաքից...

16.08.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Ժամանակը...===
Ժամանակը

Քանի՜երորդ անգամ նորից

Ձգեց պրկված զսպանակը

Ու մեզ հանեց սահմանից դուրս։

Մնացինք մենք անօթևան`

Անտուն-անտեղ,

Բայց ո'չ երբեք` անհայրենիք:

Մենք հեռացանք,

Բայց մեր հոգում,

Մեր սրտի մեջ

Հայրենիքը ապրում է դեռ

Ու կապրի հար։

Մեր մտքի մեջ,

Մեր երազում`

Միշտ կունենա'նք ծննդավայր։

Պիտի ապրենք,

Պիտի տքնենք

Ու մաքառենք,

Միշտ մեր մտքում պիտի պահենք

Շրշյունն անգամ`

Քնքուշ հովի հայրենական,

Որ միշտ լինենք մենք միակամ`

Հանուն այն վեհ, արդար մտքի,

Սկզբունքի,

Որ ինչ անես` ո'չ մի դեպքում

Չի իջնելու երբեք ծունկի։

Չի վերածվի

Լպիրշ,

Ճղճիմ,

Ու անիմաստ ինչ որ խոսքի,

Անկապ բառի,

Այլ կլինի միշտ կենսունակ

Ու միշտ արի,

Միշտ աշխատող մեխանիզմը

Պահի,

Ժամվա,

Օրվա...

Դարի։

Միշտ կլինի վկան` խիղճը

Մեր անցյալի ու ներկայի։

Միշտ կլինի ուղեկիցը,

Ինչքան էլ` այն լինի դժվար,

Մեր անցնելիք ճանապարհի։

22.08.2023 թ., Երևան, Շենգավիթ

29.11.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Երկի՛ր իմ վես...===
Երկի՛ր իմ վես,

երկի՛ր հպարտ,

ամրապինդ ու հրաշապարտ,

այս ինչպե՞ս մեր միտքը խամրեց,

ոգին նվաց ու կարկամեց`

եռագույնիդ գույներն ամեն

խառնվեցին-գունատվեցին,

դարձան անգույն,

գորշ ու դժգույն,

գորշ ու տգույն,

գորշ ու ...նկուն:

Ո՜ւր մնաց մեր միտքը ճկուն։

Ի՞նչ անենք մենք երկրում ավեր,

ինչպե՞ս դարձանք մենք տնավեր...

Հարցե՜ր,

հարցե՜ր,

որ էլ չունեն պատասխաններ...

Խլեց մեր տունն ու ապագան...

(շուն՝ շան որդի,

եթե ոչ մենք`

որդը մի օր քեզ կփրթի)...

Ո՜վ պիտի մեզ պատասխանի,

թե՞ սպասենք,

ատամները սեղմած իրար,

էլի՛ մի նոր... հարյուր տարի՞։

29.10.2023 թ., Երևան Շենգավիթ
===Կյանքուկռիվ===
Գունավոր - անգույն ձևեր են փոխվում,

պիտակավորման տարբեր երանգներ,

հեղափոխության ոգին

սակայն` միշտ նույնն է մնում

հարափոփոխ այս ժամանակներում
խելահեղության։

Հեղափոխության,

որ ժողովրդին փողոցներ հանեց,

որ ժողովրդին ամբոխ դարձրեց։

Եվ ամբոխ դարձած այդ ժողովուրդը

ամբոխ էլ մնաց։

Իսկ ժամանակը քայլ արեց` գնաց,

իսկ պատմությո՞ւնը,

քայլ արեց` գնաց։

Պատմությո՞ւն,

Այո՞։

Իսկ մեր ինչի՞ն է պետք

այդ պատմություն կոչվածը,

կասե՞ք։

Նրա՛նք,

թող նրա՛նք

եղծեն ու կեղծեն, վերստին ստեղծեն`

ովքեր դա չունեն։

Ովքեր ո՛չ ունեն,

ո՛չ էլ կունենան`

խիղճ,

պատիվ։

Այստեղ կանգ առնենք մի պահ,

մեր շուրջը նայենք`

հնություններ են հինգ հազարամյա

և պատճեներն են դրանց՝ կողք-կողքի,

որ իսկականից չեն էլ տարբերվում։

Հիմա` ի՞նչ,

Լռե՞նք,

Թողնենք, որ ով ինչ ուզում է` անի՞,

մեր հիշողությունն առնի ու տանի՞,

սպանի՞ գուցե,

կամ էլ ողջ թողնի՞, իսկ մե՞նք` փակբերա՞ն,

առանց շնչելու իրավունքի՞,

և՝ դա ապրե՞լ կոչենք,

իսկ գուցե դրան

ա՞յլ անուն տայինք,

անվանեինք` ի՞նչ, լուսավոր գալի՞ք,

թե՞ խաղաղության նոր դարաշրջան,

ուր չես տարբերում` ինչ է` պետություն,

ինչ է` հայրենի՞ք։

Ասում են մի բան,

անում` մի այլ բան,

իսկ մե՞նք,

կարկամե՞նք,

դիտորդի դերո՞ւմ։

Մեր տուն ու տեղը աճուրդի հանեն,

իսկ մենք գո՞հ մնանք,

կամ` ուրախանա՞նք, որ... ո՞ղջ ենք,

որ դեռ...

մեզ չե՞ն մորթելու։

Մենք ժողովո՞ւրդ ենք,

մենք ժողովուրդ չե՞նք։

Իսկ գուցե գնանք,

դեմ առ դեմ կանգնենք,

կռվենք ու մնանք հենց այնտեղ,

մահվան դաշտում այդ մարտի,

հաղթենք, կամ հաղթվենք։

Կհաղթենք`

կապրենք հողում հայրենյաց

հետայսու նաև։

Իսկ թե կմեռնենք`

մեռնենք պատվավոր մահով,

նախորդաց փառքին արժանի,

ու խառնվենք հողին մեր հայրենական`

Արցախական

հի՜ն հայոց աշխարհի։

Ուրեմն`

գնանք...

24.01.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Նոր «լեզվաբանություն»===
Ես հիմա հարկավ ոչինչ էլ չունեմ։

Շարժական։

Անշարժ։

Անցյալ ու ներկա։

Ապագա՞`

մի´ քիչ,

մշուշոտ, մռայլ...

Ծանոթ-բարեկա՞մ`

ցրված են տարբեր ուղղություններում`

մեր «անծայրածի՜ր»-անտարա´ծք երկրի,

Ով` որտեղ ու ոնց։

Ես հարևան էլ թերևս չունեմ։

Հարևան բառից

միշտ ջերմություն էր շնչում,

ծիլ տալիս,

իսկ հիմա՞... մի սառն

անտարբերություն

միջնորմի նման ցնցվել մեր միջև`

շփվել չի թողնում։

Մեզ ի՞նչ է մնում`

միջնորմի սառը շղարշի

երկու կողմերից իրար

խեթ ծիկրակումներ,

և` ուրիշ ոչինչ։

Եվ` ուրիշ ոչի՞նչ։

Ինչո՞ւ են հաճախ

բառերը փոխում տեղե՜րը իրենց։

Չգիտե՜ք, գիտե´մ։

Ես է´լ չգիտեմ։

Ինչո՞ւ են հաճախ

մարդիկ փոփոխում դերե՜րը իրենց։

Անշուշտ` չգիտե´ք։

Չգիտեմ, ե´ս էլ,

սակայն կուզեի՞ իմանա´լ,

տեսնե´լ,

շոշափե´լ,

զգա´լ։

Գո´ւցե, թերևս։

Իսկ գուցեև` ո՞չ։

Լեզվաբանական

նոր ճյուղ եմ ուզում բացենք,

ազգովի,

թեկուզ` վաղվանից։

Վաղուց ենք սերտել`

ուղղագրություն, ուղղախոսություն,

բառակազմություն, բառագիտություն...

(Չշարունակեմ)...

Ճշմարտագրության, ճշմարտախոսության

կանոններն եմ ուզում

այսուհետ սերտե՜նք ու սերտե´նք։

Ուսումնասիրող

և ուսուցանվող ցանկացողներ կա՞ն,

կգտնե՞նք։

Հարկա՜վ։

27.01.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Հարցեր, հարցեր...===
Երևանը դարձել է, տե'ս,

Մի փոքրիկ Ստեփանակերտ,

Ծանոթ շունչ է` ուր շրջվում ես,

Ծանոթ խոսք է, ծանոթ դեմք։

Չես հասկանում` ինչպես վարվել,

Լա՞վ է արդյոք դա, թե՞ վատ,

Ո՞նց ենք ուզում մենք ավարտվել

Մեր ընթացքով անավարտ։

Ո՞ւր ենք այսպես փութով փախչում,

Դեպի երկի՞ր, թե՞ երկրից,

Ի՞նչ դռներ են, ո՞վ է բացում,

Ո՞ւր ճողոպրենք մենք մեզնից։

Ինքներս մեզ դավաճանե՞նք,

Զուր ենք այսպես մեզ խաբում,

«Ամենայն տեղ մահը» մի՞ է,

Ինչո՞ւ էլ չենք հավատում։

14.10.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Ասացին...===
Ասացին`

կվերադառնա՞նք։

Ասացի` այո,

երբ վերադառնան

տաք երկրներ չված

թռչունները։

Ասացին`

կատակո՞ւմ ես։

Ասացի` այո։

Մեզ

միայն

կատակելն է

մնացել,- ավելացրի։

Մեր

մյուս

բոլոր

առաքինություններն

ու արժանիքները

զրոյացվելու են

կառավարության

հաջորդ

հերթական

նիստում։

Թողնվելու են

միայն

մեր արատներն ու

թերությունները։

14.10.2023 թ., Երևան, Շենգավիթ
===«Ակնհայտը` անհավատալի՞»===
Ամեն ինչ ակնհայտ է հիմա,

չկա ոչինչ անհավատալի այլևս։

Իսկ բոլորովին վերջերս

Կարմիր բլուրի

վերսկսված պեղումների

առաջին օրվա

գտածոն գլխավոր`

անձնագիրն էր Նոյի։

Անմիջապես էլ

վերծանված

անձնագրային գրառումներից

պարզվեց հետևյալը`

ազգության դիմաց,

անձնագրում Նոյի,

գրված էր... ադրբեջանցի։

...Հիմա ենք հասկանում

ուժն ու զորությունը

նավթի ու խավիարի,

հրաշքներ գործելու

ջանքն ու եռանդը դրանց։

...Օտար եմ այստեղ ես երևի։

Երևանի փողոցներում

թափառում եմ

մենակ ու անհույս։

11.03.2023 թ., Երևան, Աջափնյակ
::::(Ծիծեռնակաբերդի բարձունք)

11.05.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Իրեն նոր սուլթան կարծող...===
Իրեն նոր սուլթան կարծող

Ազերի մի լածիրակ

Պարզել է դաշույնն իր կեռ,

Ուզում է ստիպել, որ

Մի երկիր, մի ժողովուրդ`

Անցնի իր թրի տակով,

Որ հետո, ինչ էլ լինի,

Արցախցի ոչ մի սերունդ

Զենք չառնի ազերու դեմ:

...Չի՞ կարծում, կամ չգիտե՞`

Ամեն մի արցախցու մեջ

Դավիթն է փոքրիկ քնած,-

Գործելու իր ժամին է

Սպասում, որ արթնանա։

05.06.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Իսկ ինչու են օրերս...===
Իսկ ինչո՞ւ են օրերս

Ինձնից այսպես հեռանում

Լքված հո՞ւն են ձորերս,

Թե՞ անկամ են նեղանում։

Հայրենիքում իմ ավեր

Ստրուկներն են ղեկավար,

Ո՞ւր մնացիք, արքաներ,

Երա՞զ էիք` «կար-չկա՞ր...»։

...Անցան նախկին փառքերը,

Արքաները էլ չկան,

Ավեր երկրիս տերերը

Մի օր գուցեև ետ գան։

10.06.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Եռաբլուրում ===
Արևի'ն են նայում աչքերը ձեր,

Արևի'ց ենք առնում բարևը ձեր,

Վե'ր պարզեք կրկին ձեռքերը ձեր,

Զինվորնե'ր։

Ձեր ձեռքերի վրա երկի'րն է մեր,

(Տե'ր է կարգվել երկրին դահիճ ու նեռ),

Մի' թողեք, որ տան թուրքին նվեր,

Զինվորնե'ր։

24.09.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Մաքառող տեսակ===
:::''44-օրյայի հերոսներից`

:::''Վահագն Սարդարյանի հիշատակին
Պատկերացնե՞լ, ինչպե՞ս, և` ինչո՞ւ,

Մարտի պատկերի հետ «նայվո՞ւմ» էիր,

Ոսոխի շունչն էր քեզ վրա թռչում,

Անսարսուռ կանգնել` «հմայվո՞ւմ» էիր։

Կռվեցիր անդուլ, միշտ մաքառեցիր`

Մարտում ամենատաքարյունն էիր,

Քեզ մորդ համար չխնայեցիր`

Նրա բաց սրտի տաք արյունն էիր։

28.07.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Գույժը նորից...===
Գույժը նորից

Դուռն է բախում

Ամեն տան,

Բայց ասում են`

Լավ կլինի

Ամեն բան։

Արյան հոտ է

Կրկին առել

Թշնամին,

Հայոց ցավն է

Տարտարոսվել

Անմեկին...

8.08.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Վտարված եմ...===
Վտարված եմ

Ես իմ երկրից,

Հեռացված եմ

Ու մոռացված...

...Ինչպե՞ս պիտի

Վերադարձնեմ

Իմ չապրված

Օրե´րն անցած։

01.09.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Սև մղձավանջ է իջել...===
Սև մղձավանջ է իջել

Արցախիս վրա,

Եկել` ո՜նց է շնթռնել,

Թշնամին նրա։

...Հարյուր տարի էլ անցնի`

Չի մոռացվելու,

Մեր կորստի, մեր ցավի

Ոխն ենք հանելու...

28.09.2023 թ., Պյատիգորսկ (ՌԴ)
===Անհեթեթություն===
Եվ կար ժամանակ`

Անուս ազերին

Չէր էլ հասկանում,

Թե ոնց բաժանի

Երկու էշերի միջև գարին...

...Իսկ հիմա տեսեք`

Իր տհասությամբ

Ո՜նց է աշխարհին

Ծաղրում է ալին։

16.09.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Ձյունե՜լ է այնպես...===
Ձյունե՜լ է այնպես,

իսկ դրսում` արև,

դրսում` գարուն է։

Ներսս` աշուն է,

ներսս` անձրև է։

Ա՜խ, այս գարունը

այնպե՜ս անձև է։

13.04.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Իսկ իմ հրաշք...===
Իսկ իմ հրաշք

Արցախից

Ինձ մի բուռ

Հող չմնաց,

Միայն`

Մի լուռ

Ափսոսանք,

Որ ողջ արածս

Գնաց։

...Բայցև`

Որպես սփոփանք,

Արցա՜խ,

Անո´ւնդ մնաց։

7.10.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Անհայրենիք է Բաղրամյանն ինքը...===
'''(Տրիոլետ)
Անհայրենիք է Բաղրամյանն ինքը`

Քանի՜ հայրենիք ազատագրած,

Քանի՜ ազգ` ոստան իրենով գտած`

Անհայրենիք է Բաղրամյանն ինքը։

Իր հողն ու ջուրը քոչվորին թողած`

Անդաստական է իր ընտանիքը,

Անհայրենիք է Բաղրամյանն ինքը`

Քանի՜ հայրենիք ազատագրած։

19.11.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Սեպտեմբերից այս կողմ===
Սեպտեմբերից այս կողմ`

Անծանոթ ենք իրար,

Հանդուրժող ենք այնպես`

Մա՜հ եմ, գո´ւյժ ես, աշխա´րհ...

Սեպտեմբերից այս կողմ`

Մենք ո՜չ միայն երկիր,

Կորցրել ենք և մե´զ`

Անդառնալի այնպես,

Անհետևանք ասես,

Որ ուզում ես ճչա՜լ,

Բայց անիմա´ստ արդեն,

Իզուր ու անտեղի´,

Եվ` ուշացա´ծ նաև։

Դեռ համարձակվում ենք

Հայելու մեջ նայե՞լ։

Զղջո՞ւմ` ինչի՞ համար։

Խժռել մի ողջ երկի՞ր

Ու մսխո՞ւմ ենք հիմա։

...Իսկ կշտանա՞լ` չկա՜։

::Չկա՜...

::::Չկա՜...

::::::Չկա՜...

1.12.23 թ., Երևան, Շենգավիթ
===Հուսահատ ճիգեր===
Մենք մեր մատը տանում

Ու մեր աչքն ենք հանում։

Մենք այս ո՜ւր ենք ընկել,

Ու նեղվում էլ ենք դեռ,

Որ մնացել մենակ`

Փնտրում ենք հույս-հենակ,

Բայց չենք գտնում, չկա։

Գուցե, Աստված վկա,

Հայտնվի մի տեղից`

Մոտիկ, կամ թե` հեռվից,

Տարբերություն չկա,

Միայն թե մեկը գա

Ու մեր կողքին կանգնի...

...Մենք հինգ հազար տարի

Հոգեվարք ենք էրնում,

Սակայն դեռ չենք... մեռնում:

...Իսկ այդ մեկը կգա՞,

Իսկ այդ մեկը... չկա՜...

21.12.23 թ., Երևան, Շենգավիթ
===Արարատ-Արագած===
:::''«Նա, ով խոսում է Արարատից`
::::''Հայաստանի'ց չի խոսում»։
::::::::''Մի իմաստակի նորագույն «իմաստախոսություններից»

Նա ուզում է

Արարատը ջնջել

Երևանի երկնքից

ու Արագած նկարել նույն տեղում։

Նա ուզում է

պետական զինանշանն ու օրհներգը

հարմարեցնել իրեն,

որ կարողանա բերանացի անել հեշտ,

և այստեղ-այնտեղ,

տեղի-անտեղի,

արտասանի ոգևորված,

թե իբր` տեսեք,

ես ամեն ինչ գիտեմ,

մեր երկրի ո՞ր ղեկավարը

կարող էր

ինձ պես արտասանել։

Նա ուզում է,

որ բոլորիս բնակարաններում

ո'չ թե Արարատի,

այլ Արագածի' նկարը լինի,

մոռանալով,

որ Աստվա'ծ է նկարել

Արարատը բոլորիս սրտերում։

17.08.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Իսկ Արցախիս...===
Իսկ Արցախիս սովյալների

Տառապանքի,
Ցավի հանդեպ

Աշխարհը դեռ աչք է փակում։

Ու թող այնքան փակված մնա,

Որ կուրանա աչքն աշխարհի...

(Բարձր է գոռում գողն ավելի`

Գողը փախավ,
Բռնեք գողին)։

...Մա´յր-Հայաստան,
Հայո´ց ոստան,

Քո արածից չե՞ս ամաչի,

Ինչքան էլ որ հողմեր ոռնան`

Արցախը կա,
Մի´շտ կլինի։

Ես հավատում եմ Արցախիս

Արշալույսի´ն վերընձյուղման։

03.09.2023 թ., Երևան, Շենգավիթ

08.09.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Մի´ եղիր այդչափ ագահ...===
:::::''...Բայց հաճախ,

:::::''Կյանքդ հերիք չի՜ անում...
:::::::::::''Գևորգ Էմին
Մի՛ եղիր այդչափ ագահ, ընչաքաղց...

Նավթադոլարներ շատ մի՛ հավաքիր։

Ո՞վ է ինչ տարել իր հետ, որ տանես։

Դու էլ չես տանի։

«Այո'» ասա մեր

Ազատ ու անկախ ապրելու կամքին։

Ուշքի´ եկ, աշխա´րհ,

Ու հիշի´ր, աշխա´րհ,

Կյանքն այնքա´ն է կարճ,

Որ չի´ հերիքի

Նույնիսկ ա´յդ «այո»-ն ասելու համար։

04.09.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Գնա´===
::::''Ծնկաչոք խնդրե՞նք մեղավոր նեռին,
::::''Արդյո՞ք կթողնի ու կհեռանա...
Աստծո այս ազգը մեղք է, արդարև,

Անաստված,

Անխիղճ,

Թող ու հեռացիր։

Գիտենք,

Որ արյան ծարավ ունես դեռ,

Դու հագենալու ա'յլ միջոց փնտրիր։

Խիղճ ունես եթե` հարցրո'ւ, կասի',

Ցույց կտա, հաստատ,

Ճշմարիտ ուղին։

Տնից ու տեղից զրկե´լ ես մեզ դու,

Զրկել ես անգամ գերեզմանների՜ց։

Է՞լ ինչ ես խլել մեզանից ուզում,

Ուզո՞ւմ ես,

Է՞լ` ինչ...

Անկո´ւշտ,

Արյունռո´ւշտ,

Հեռացի´ր,

Գնա՜...

Էլ մի´ հապաղիր,

Ու` էլ... մի´ մնա...

1.03.2024 թ., Երևան, Շենգավիթ
===«ՔՊ-ա-թուրքա-դմփ-դմփ-հու»===
:::''Գույժեր են գալիս Ղարաբաղից,

:::''Սարեր են փշրվում սրտիս վրա...
:::::::::::''Համո Սահյան
Ականջդ կանչի, Սահյա´ն Համո,

Երեսուն տարին անցավ հազիվ,

Ո՜նց կռահեցիր, որ Արցախով

Գալո՜ւ է վերջը Հայաստանի...

Եվ Հայաստանի անկման համար

Թմբուկ են նրանք դեռ խփելու,

Արցախի անկման ուրախությամբ`

Սմբուկ են նրանք դեռ լափելու։

Եվ ո՜վ պիտի դեռ հարցնի նրանց`

Ում կամ ինչու են քարկոծելու,

Եվ այսպես մի-մի «չաքուճ» առած`

Մասիսին է՛լ են դեռ հասնելու։

07.09.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Արցունքն` աչքին===
Երազի պես եկավ գնաց,

Քույրս` հեռու Սամարայից,

Թախիծը լուռ կախված մնաց,

Տխուր-ուրախ այդ յոթ օրից։

- Հայրենիք եմ կարծես եկել,-

Թախծում էր նա` արցունքն աչքին,-

Բա իմ անուշ գյուղն ո՞ւմ մնաց,

Գերեզմաններն իմ այն անգին։

Արցունքն` աչքին գնաց նորից,

Գնաց կրկին` լի կարոտով,

Ասաց` կգամ մեկ էլ, նորից,

Թե երթս անցնի Կոճողոտով։

18.12.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Ներիր, մայրիկ...===
Ներիր, մայրիկ, ներիր դու ինձ,

Հաշտ եմ արդեն իմ Աստծո հետ,

Դաժան էր, բիրտ` գուցե մի քիչ,

Ներիր, մայրիկ, ներիր, ներիր։

Ներիր, հիմա հեռու եմ շատ,

Հեռու եմ ես քեզնից, ինձնից,

Այնպես հանգիստ եմ, անշտապ,

Ներիր, մայրիկ, ներիր, ներիր։

Էլ ոչինչ չի մտատանջում

Ինձ` որդուն քո` այն զգայուն,

Էլ ոչնչով չեմ հմայվում,

Ներիր, մայրիկ, ներիր, ներիր։

Ներիր որդուն քո դրուժան,

Հայրիկի, քո գերեզմանին

Չայցելի էլ ո՛չ մի անգամ`

Ներիր, մայրիկ, ներիր, ներիր...

...Բայց թե մի օր ներես դու ինձ`

Քո ներելու համար երբեք

Չեմ ներելու ես ինձ, երբեք,

Ներիր, մայրիկ, ներիր, ներիր։

17.09.2023 թ., ՌԴ, Վլադիկավկազ (մեքենայում)

24.10.2023 թ., Երևան, Կենտրոն (Հյուսիսային պողոտա)
===Անքեզ===
Տասնվեց տարի է,

Տես,

Առանց քեզ ենք,

Մայրիկ։

Երկու ու կես տարի`

Կարոտ գերեզմանիդ...

Գերեզմանիդ անգամ

Չենք էլ բերում ծաղիկ...

Անքեզ ենք,

Մամ,

Անկյանք,

Անտուն,

Անհայրենիք...

21.05.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Չասված բառերս===
Բառերը, որոնք մնացին չասված`

Պատռում են հիմա կոկորդս, մայրիկ։

Բառերը, որոնք էլ չեն ասվելու`

Խեղդում են պատռած կոկորդս, մայրիկ։

...Չասված բառերի իմ «հավաքածուն»

Ո՞ւմ տանեմ, ինչո՞ւ ու ինչպե՞ս, մայրիկ։

21.05.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Հայ-աստ-ա՜նս՝ Հայ-աստ-ա՞նդ...===
:::::''Մի անուն էի սերտել
:::::''դեռ վաղ մանկությունից...
::::::::::''Արիս Արսենի
Մի անուն եմ սերտել

դեռ վաղ մանկությունից

իսկ այդ անունն, ավաղ,

այսօր խեղդում է ինձ...

Այսօր անտո´ւն եմ ես`

անտեղ, անհայրենիք,

էլ ինչո՞ւ եմ այսպես

փնտրում տուն ու տանիք...

Երբ կորել է անդարձ

սրտիս երազն անել`

էլ ինչո՞ւ եմ այսպես

իզուր ջանում ապրե´լ...

էլ ինչո՞ւ եմ հիմա

լինելո´ւ փորձ անում,

երբ մեկ «աստ» եմ, մեկ՝ «անդ»,

մեկ՝ ո՞ւր, չեմ իմանում։

Ո՞ւր է ՀԱՅ-ԱՍՏ-ԱՆըԴ,

Օ՜, ՀԱՅ՝ ԱՍՏ-ԱՆԴ-ական...

12.02.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Մղձավանջ===
Սև՜,

սև´ սիրտ ու սեր,

աչքերում` արև,

սրտի մեջ` գիշեր...

Սրտի մեջ մութ է,

երբ այն չի բացվում,

ամեն ինչ սուտ է,

երբ սեր չի հայցվում...

Գուցե կփոխվի,

կդառնա լավը,

շտա´պ դատարկիր

այդ դառը գավը...

Անհանգիստ սրտով

ո՞նց հանգստանամ,

գարո՞ւն է,

աշո՞ւն,

ինչպե՞ս հասկանամ...

28.04.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Ի՞նչ է մտածում...===
Ի՞նչ է մտածում

Տեսնես իմ մասին`

Այդ կոճղը`

Ընկած

Գյուղի մեր բակում։

Երբ որ գլուխս

Դնում եմ բարձին`

Ինչպե՞ս եմ արդյոք

Աչքերս փակում։

...Փակո՞ւմ եմ արդյոք,

Եվ` ինչպե՞ս,

Ինչո՞ւ։

Այս կյանքից արդյո՞ք

Բան ենք հասկանում։

5.06.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Անպատասխան հարց===
«Ո՞րն է, բաբո´, մըր հայրենիք»,-

Հարցն այդ հիմա ինձ են տալիս։

Երբ որ գլխիս չունեմ տանիք,

Երբ չեմ կարող գնալ էլ տուն`

Պատասխանելս չի էլ գալիս։

Ի՞նչ հայրենիք, ի՞նչ ես խոսում,

Երբ չեն թողնում հանես ծպտուն,

Էլ չեմ ասում` խոսել, ճառել։

Արցախս տես ի՜նչ է դառել,

Էլ հայրենիք մնա՞ց, լաո...

6.06.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Երազ===
Գեղեցիկ ժպիտ,

Գեղեցիկ տող էր,

Ծառս եղար դու, սիրտ,

Սիրո ջերմ դող էր...

Երա՞զ էր...

Տե՞նդ էր...

Արցո՞ւնք էր՝

Ցո՛ղ էր...

Հույս էր անրջող,

Հավատի շող էր։

...Սիրտս մի կտոր

Հայրենի հող էր։

18.06.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Տխուր երգ===
Ես տեղ չունեմ,

Ես տուն չունեմ,

Ես մի անտուն

Խեղճ թռչուն եմ։

Ես թռչում եմ,

Ես փնտրում եմ

Իմ ցավին դեղ`

Այստեղ-այնտեղ։

Ես թռչում եմ...

Ես փնտրում եմ`

Գտնում նոր ցավ,

Գտնում նոր դավ...

30.06.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Կարոտ===
Կրկին թախծում ես, իմ լո՜ւռ կարոտ,

Գյուղի ճամփեքին մեր քարքարոտ,

Ի՞նչ մնաց ինձ` իմ մանկությունից,

Երազ ու տրտունջ, ցավ ու թախիծ։

Գարնան հովերը կգան նորից,

Առուն կաղմկի կրկին ձորից,

Արտույտը կանչի, կաքավ ու լոր`

Իրար կխառնեն երկինք ու ձոր,

Անտառը գիրկը իր կբանա,

Տերևաթափն էլ չի ուշանա,

Ամեն ինչ` ճիշտ իր ժամանակին,

(Աչքս` գյուղական իմ տան բակին),

Քամին կփչի, առուն հևա,

Հանդվորն է` որ էլ... չի երևա...

Ո՞վ է այս գույժը անվերջ բոթում`

Ձեն-ձուն չկա էլ Քամհար խութում,

Սանձարձակ քամի՞ն անվերջ չափի

Երկայնքն ու լայնքը Խաչունց տափի։

...Ափիս մեջ մի բուռ հող եմ պահում,

Մտքով հեռու եմ կրկին սահում,

Կտրել են ինձ իմ սար ու ձորից,

Տեսնես ե՞րբ կգամ մեկ էլ նորից։

Անկուշտ քամին տես ո՜նց է լափում

Կորած երազս` իմ բաց ափում։

9.12.2024 թ., Երևան, Զեյթուն

12.12.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Մեր կորսված հանճար===
::''Հեռակա զրույց`
::''Ստեփան Շահումյանի արձանի հետ
Խաչված ձեռքերով կանգնել ես, արձան,

«Մուսավաթները», տե՛ս, վերադարձա՛ն։

Մեր երկիրն էլի ավեր է, նայիր,

Բայց մենք ուժ էինք, քանի դեռ կայիր։

Բաքուն հայոց էր` հայոց էլ մնար,

Օսմանցի´ն փնտրեր նոր փորձ ու հնար...

Բայց կալանեցին չար ուժերը քեզ,

Որ մեր ինքնության հարցը չլուծես։

Եվ միտքն ու ոգին քո խոնարհվեցին,

Մեր մտքի կաճառ, «Կովկասի Լենի´ն»...

...Քեզ հետ խոսում եմ հիմա հեռակա,

Բայց մեր հանդիպման օրը դեռ կգա։

4.07.2024 թ., Երևան, Շենգավիթ

6.07.2024 թ., Երևան, Արաբկիր
===Եռատոն է այսօր...===
Եռատոն է այսօր,

Մարդիկ,

Եռատոն է։

Ո՞վ գողացավ

Մեր ծով խինդը,

Մեր քրքիջը,

Մեր ծիծաղը,

Մեր տոնական ծափ-հրճվանքը...

Մեր առօրյան

Ու մեր կյանքը...

Իսկ Արցախն իմ`

Անտեր-անմեզ,

Իսկ արցախցին`

Արդեն անտուն-անօթևան։

Եռատոն է...

Էրատոն է ողջ գողոնը հափշտակել,

Էրատոն է։

Հրճվում նա հարճի ծախու

Նենգ քրքիջ ու գզվռտոցով:

Տոն է նրա ամե՜ն-ամեն առավո՛տը,

Ամե՜ն կեսօրն ու երեկո՛ն,

Գիշերն ամեն:

Եռատոն է Էրատոյի տանն ու սրտում։

9.05.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Մեր ցերեկը անցավ...===
::::::''Ու երբ ցերեկն անցնի,

::::::''Ընկնի գիշերը մութ...

::::::::''Համո Սահյան
Մեր ցերեկը անցավ,

Հիմա գիշեր է մութ,

Ես հայացքով անցավ

Ու աչքերով իմ լուրթ

Փնտրում եմ քեզ անվերջ,

Փնտրում ու չեմ գտնում,

Դեռ չգրված իմ էջ,

Իմ հող, երկիր, իմ տուն։

21.09.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Արցախցի հայը===
Ժայռի պես` ամուր,

Ժայռից էլ պինդ է,

Մի աչքին` արցունք,

Մի աչքին` խինդ է։

Այսպես ապրում է`

Գո՞հ է, դժգո՞հ է,

Կյանքը անցնում է,

Ու կյանքը... զոհ է...

10.03.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Սուրբ Ղազանչեցոց===
Մեր մտքի,

Հոգու,

Հույսի ծերպերում

Պահել ենք քեզ միշտ`

Տարբեր ձևերով,

Տարբեր կերպերում...

...Սառել է տեսքդ`

Աղճատված,

Ջնջված,

Դեմքերի վրա

Անտարբեր մարդկանց։

Դեռ զարմանո՞ւմ ես

Աշխարհի վրա,

Միշտ սպասելով

Օրվան քո վաղվա...

Մերն ես եղել միշտ,

Մերն էլ կլինես։

Ինչքան էլ տանեն

Ու ձեռքից գնաս`

Հայ ես,

Հայկական,

Հայ էլ կմնաս...

08.10.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Մեր բանակը===
:::::''Սա Երևանն է, այստեղ դու տանն ես...
::::::::''Հայտնի երգից
Երևանո՞ւմ ենք, տա՞նը, դռա՜նն ենք,

Եվ ինչպե՞ս դրան չհավատանք,

Մեր գործով` կիսատ, մտքով` դեռ... տանն ենք,

Ինչպե՞ս համոզվենք` ապրում ենք, կանք։

Մեր կորցրածը պիտ վերագտնենք,

Մեր ուժը կրկին դարձնենք բանակ,

Մարտն ընթանում է, դեռ պիտի շտկենք

Մենք քանի՜ պարտված ճակատամարտ։

...Իննսունչորսից այնպե՜ս սարսում է`

Ինչքան էլ հաղթող նա ձևանա,

Ոսոխն հոխորտում, բայց սպասում է`

Մեր բանակը կը-վե-րա-դառ-նա՜։

14.10.2024 թ., Երևան, Շենգավիթ

27.10.2024 թ., Երևան, Շենգավիթ
==Մըէր Արցախա անուշ լյուզվավ==
===Ղարաբա՜ղըս...===
''(Արցախի բարբառով)
''Վերափոխված տարբերակ
Ղարաբաղս հայոց վեղն ա,

Հայոց աշկէն մաչի յեղն ա,

Հայոց անթէղ կրակ-պօղն ա,

Ամմա հայոց մաշկեն հօռռը

Նրա տյօղն ա։

Ժողովուրթես տեղը նեղ ա,

Հի՞նչ անե խեղճ Ղարաբաղըս`

Լյուզին` օրիշ,

Խօսքը` օրիշ,

Հայոց սրտէն էնքան մօտէ,

Բայց հայ տանան հեռու տե՛ղ ա։

Ղարաբաղըս օ՜րիշ վէղ ա...

Ղարաբաղըս անթէղ-պօղ ա,

Քանի՞ մընա մօխրեն տակեն,

Քանի՞ մընա տյօղը սըրտում`

Օրիշ խօսքավ,

Օրիշ լյուզվավ։

Ու հըվաքվեց ժողովուրթը`

Միտինգ ըրեն մեծ ու կյուճուր,

Բանվօր,

Քաղվօր,

Թա` բօ՛լ-հէրիք,

Մունք մէր դյարդը լյավընք գյուդում

Ու տէղյակընք հինչ ա իլյալ,

Տա էն Ըստալին-գյօռբագյօռին

Փռնած պենն ա։

Մունք ընք մէր հույս նան հավատը:

Յէկէքյ մինտէղ կլյօխ-կըլխու,

Սէրտ-սըրտու տանք՝

Մին պեն անինք,

Վեր էս դյարդան շյուտ ըզադվինք,

Մունք մեր վէղէն տարը տյէռնանք,

Մունք մեր թանէն,

Մեր թըցանէն տարը տյէռնանք,

Վէր մեր հացը օրիշ չօտէ,

Ժողովուրթըս էլ` լյաց չօտէ...

Թօղ հայ խօսքը թէվ յօր օնէ`

Ղարաբաղա սարէրըն իննի,

Հինչ տէղ ցավ կա` դա՛րման անէ,

Հինչ տեղ չօռ կա` քըշի տա՛նէ...

17.02.1988, Ստեփանակերտ

25.11.2023, Երևան
===Հղես կապ ա...===
''(Արցախի բարբառով)
Քյունջ ու պուճախ սաղ կապալըն,

Ամէն տէղա մէզ խափալըն,

Լօխ կօծկալըն սօտ խօսքէրավ,

Իսկ տօն կյալի հղէս կապ ա։

Հղէս կապ ա,

Հղէս կապ ա,

Իմ տօն կյալի

Հղէս կապ ա։

Մնացալըմ հէռէ, քարէն,

Աշկըս` տանըս ճանապարէն,

Էս հիբանց ա՞ թօրքն ազրայէլ,

Վէր ինձ թողէց ճանապարէն։

Քանի՜ ամէս յէկու հընցավ,

Աշկըս կարօտ վէղէս` հընցավ,

Իմ տօն, իմ թաղ, իմ բաղ-բախչա,

Հալբաթ մին օր ծէզ կըտէսնամ։

Աշխարքն հալա քօնիլած ա,

Ու տիժէր թա էլ զուրթնանա,

Մէր մէ՛ջ պիտի օժ քըթէնանք,

Օ՜ժժավ պիտի հղէս պէնանք։

Հղէս պէնանք,

Հղէս պէնանք,

Իմ տօն կյալի

Հղէս պէնանք։

18.03.2023 թ., Երևան, Շենգավիթ

21.05.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Ճամփաս փակ է...===
Ծակուծուկերը փակել են,

Ամեն տեղից մեզ խափել են,

Ու կոծկել են սուտ խոսքերով,

Իսկ տուն գալու ճամփաս փակ է։

Ճամփաս փակ է,

Ճամփաս փակ է,

Իմ տուն գալու

Ճամփաս փակ է։

Մնացել եմ հեռու, քարին,

Աչքս` տանս ճանապարհին,

Այդ ե՞րբ թուրքը կտրիճացավ,

Որ ինձ թողեց ճանապարհին։

Քանի՜ ամիս եկավ-անցավ,

Աչքս կարոտ հողիս` անցավ,

Իմ տուն, իմ թաղ, այգի-պարտեզ,

Գուցե մի օր կտեսնեմ ձեզ։

Իսկ աշխարհը դեռ քնած է,

Ու դժվար թե արթնանա էլ,

Մեր մե՛ջ պիտի ուժ գտնենք մենք,

Ուժո՜վ պիտի ճամփաս բացենք։

Ճամփաս բացենք,

Ճամփաս բացենք,

Իմ տուն գալու

Ճամփաս բացենք։

18.03.2023 թ., Երևան, Շենգավիթ

21.05.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Մըէր յէրքը===
''(Արցախի բարբառով)
«ՀըռնԷ ապան մէնակ ա իլալ»,-

Մէր յէրգն ա սա մէզ հուշում,

Մհէնգյ Արցախն ա մէր մէնակ,

Պա հինչ անի՞նք, գյուդումչում։

Բայց ուժէղ ա Արցախը մէր,

Ամէն ցավու տէմ կէնօղ,

Ուրան հույսը ուժն ա ուրան,

Ու հավատն ա հաղթէլու...

Թուրքիյավնըն թէվ-թէվ անում,

Թօրքը հինչ ա՞, չընկըճվինք,

Թուրքիյան չինար` սահանց մըհէ

Մինչէվ Քյուռը քիշալինք։

«ՀըռնԷ ապան մէնակ ա իլալ»,-

Արցախն ա մէնակ մհէնգյ,

Մէր յէրգը մէզ հինչ ա՞ հուշում,

Հինչընք իլալ` հինչ տէռէնք։

27.01.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Մեր երգը===
«Պապս մենակ էր անցյալ տարի»,-

Մեր երգն է սա հուշում մեզ,

Հիմա Արցախն է մեր մենակ,

Չգիտեմ, թե ինչ անեմ։

Բայց ուժեղ է Արցախը մեր,

Ամեն ցավի դիմացող,

Իր հույսն է իր ուժը մեծ,

Ու հավատը՝ հաղթելու...

Թուրքիայով են թևավորվում,

Թուրքը ի՞նչ է, չընկըճվենք,

Թուրքիան չլիներ` սրանց վաղուց

Մինչև Քուռ կքշեինք։

«Պապս մենակ էր անցյալ տարի»,-

Հիմա Արցախն է մենակ,

Մեր երգը մեզ ի՞նչ է հուշում,

Ի՜նչ էինք ու... ի´նչ դառանք։

27.01.2023 թ., Երևան, Շենգավիթ
===«Մենք ենք, մեր սարերը»
կոթողի նկարի առաջ===
''(Արցախի բարբառով)
Հինչքան հէռու`

Քըզնըհէտըմ
Կյանքում միշտ։

Թող տէսնավէչ`

Աշկըտ` ըրտասունք,

Սէրտըտ` վիշտ։

Հինչ տեղ քինամ

Ու հինչքան էլ
Հըռանամ`

Տիժեր` թա քու

Խըտտումըտ
Ապրած կյանքըս
Մուռռանամ։

13.06.2023 թ., Երևան, Կենտրոն (Ազատության հրապարակ)
===Անուշ շըէնըս, Կճօղօտըս...===
''(Արցախի բարբառով)
Մէր Արցախն ա մհէնգյ հէռվում,

Ըտրա հէտէ շատըմ էրվում,

Բայց վէր թօռնըս ա «ապա»* կանչում`

Սէրտըս տէղան յէր ա թըռչում։

Մըտքավ նօրից շէնումնըմ ես,

Էս հինչ քյալյագ յէկու կըլխէս,

Մինչէվ Շօրէն թաղնըմ հըսնում`

Վէշմինին էլ պըտահումչում։

Էս շտէղը՞ն մարթիքյ քեցալ,

Էս կյաղլուվը՞ն նահանք կացալ,

Կյուղլուկանի խաղըրածըմ,

Լուխճու շատ հիշտ միշտ քիթածըմ։

Բայց սա հանցա օրիշ խաղ ա,

(Սա խաղ չի, սա սըրտու դաղ ա),

Էս հինչուվը՞ն շէնը թողալ,

Շտէղը՞ն մարթիքյ տէղափօխվալ։

...Զուրթնանումըմ, լյուսացալ ա,

Մըտքումըս` մէր շէնն ա հյալա,

Ծըմըկնէրումնըմ մեր` մինակ,

Քէրծէն կըլխէն Ճինջըքարա։

11.01.2024 թ., Երևան, Շենգավիթ

*) «Ապա» - Պապի
===Անուշ գյուղս, Կոճողոտս...===
Մեր Արցախն է հիմա հեռվում,

Դրա համար շատ եմ այրվում,

Բայց երբ թոռս է «ապա»* կանչում`

Սիրտս տեղից վեր է թռչում։

Մտքով նորից գյուղում եմ ես,

Այս ի՞նչ փորձանք եկավ գլխիս,

Մինչև Շորեն թաղն եմ հասնում`

Ոչ մեկին էլ չեմ հանդիպում։

Մարդիկ այս ո՞ւր են գնացել,

Թաքնվե՞լ են` թա՞ք են կացել,

Պահմտոցի խաղացել եմ,

Բոլորին միշտ հեշտ գտել եմ։

Բայց սա ոնց որ ուրիշ խաղ է,

(Սա խաղ չէ, սա սրտի դաղ է),

Այս ինչո՞ւ են գյուղը թողել,

Ո՞ւր են մարդիկ տեղափոխվել։

... Արթնանում եմ, լուսացել է,

Բայց մտքիս մեջ` դեռ մեր գյուղն է,

Մենակ` անտառներում գյուղի,

Ճանճաքարի քերծի գլխին։

11.01.2024 թ., Երևան, Շենգավիթ

*) «Ապա» - Պապի
===Արուն նան նօռնը===
Էս հինչ ղաշյանգ կյարմուր նօռն ա,

Հանց ա կոխկան ճաք ինի,

Օզում մաննըս ճաքէն նիտամ`

Վախում ծէրքըս կյիրմիրի։

Կյարմուր գույնը շատընք տէսալ,

(Նորից ցավավ լցվէցինքյ),

Թօրքը մեր տօն կռէվ պիրավ,

Տօն ու տէղա զըրկվէցինքյ։

Ստի էլհա կէնալ չի շատ,

Մին տէղ ա լյուս կըկյա մէզ,

Յըէրէ կյապուտ` մէզ պահապան,

Թա տյու մէր տօն մէզ տանէս։

27.10.2024 թ., Երևան, Շենգավիթ
==Իմ սրտի մեջ ու իմ կողքին==
===Բարի լույս...===
Բարի լույս,

Չես արթնացել,

Քնած ես դեռ երևի,

Բայց վաղո՜ւց

Պատուհանից

Ներս ընկած շողն արևի

Այրո՜ւմ է ամռան տոթով

Ու հանգիստ քնել չկա՜։

Սպասենք հույսով,

Սիրով,

Մինչև զով աշուն կգա։

20.08.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Արև-լուսին===
Ինձ մոտ ցերեկ է,

Քեզ մոտ գիշեր է,

Դու դեռ քնած ես,

Ես` արթնացել եմ։

Էլ չենք հանդիպում

Կարծես թե, իրավ,

Մեր երազներն են

Խանգարում իրար։

Հիմա գիշեր է,

Քնել չեմ ուզում,

Դու արթնացել ես`

Ես ինչպե՞ս քնեմ։

Իրար ես ու դու

Անհաս ենք, հեռու,

Կարծես արև ու

Լուսին ենք խաղում։

19.10.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Կինս գնա...===
Կինս գնա`

Մնա Լոսում,

Իսկ ես, գիտե՞ք,

Չեմ ափսոսում։

Նա, որ արդեն

Լոս է տեսել,

Հեշտ չի լինի

Հետը խոսել։

Բա էլ կգա՞...

Ի՞նչ է անում

Նա այս դժգույն

Երևանում։

4.11.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Ես ու դու===
Օվկիանոսի

Այս ու այն

Կողմերում ենք

Ես ու դու։

Երկու ափերն

Իրար գան`

Կհանդիպենք

Իրարու։

19.10.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Քեզ===
Չգիտեմ` ե՞րբ, ինչպե՞ս, ինչո՞ւ,

Ո՞նց փակվեցին աչքերս խոնջ,

Ես քո երազն էի տեսնում`

Աչքերս՝ բաց, գիշերս՝ գոց։

Կեսգիշերն էր վաղուց անցել,

Չգիտեմ` ո՞նց, քնո՞վ անցա,

Ես քո երազն եմ «գրանցել»

Աչքերիս մեջ` անքուն, անցավ։

Քնած ես դու գիշերվա մեջ,

Ձայնդ հասնում է կոպերիս.

«Արթուն է դեռ ու չի քնում,

Ի՞նչ է գրում, ի՜նչ է գրում»։

...Լույսը բացվեց, չհասկացա`

Քնե՞լ էի, անքո՞ւն էի,

Սիրտս լիքն էր երազներով,

Իսկ երազիս մեջ դո´ւ էիր...

11.08.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Ես ուզում եմ...===
Ես ուզում եմ, որ դու լինես

Ինչպես միշտ ես` ջերմ ու գորով։

Եղիր` ինչպես կայիր ու կաս,

Ես սիրում եմ շշունջը քո։

Եղիր` ինչպես միշտ ես ինձ հետ`

Իմ սրտի մեջ ու իմ կողքին։

Երբեմն` թեև անմատչելի`

Սրտիս համար միշտ հաճելի։

Միշտ սիրելի ու սպասված,

Միշտ` փակ թեև, սակայն... բացված։

12.08.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Հանդիպելու ակնկալիք===
Ձախողվա՞ծ է, ինչո՞ւ,

Մեր հանդիպելն արդեն,

Սարդոստա՞յն է հինում

Արդեն բախտը մեր դեմ։

Չենք հանդիպում իրար

Անգամ երազներում,

Չեմ հասկանում, իրավ,

Ինչպե՜ս եմ քեզ ներում։

Ինչո՜ւ եմ քեզ ներում,

Երբ վաղուց է` չկամ

Ես էլ քո աչքերում,

Բայց մի օր դեռ կգամ։

Կգամ, այո, մի օր,

Սպասիր դու համառ,

Խինդը մեր ձախողված

Ապրեցնելու համար։

30.11.23 թ., Երևան, Շենգավիթ
===Սոցցանցային մտորում ===
Ո'չ գնացիր,

Ո'չ մնացիր։

Ո'չ գրում ես,

Ո'չ... «լռում» ես։

Իսկ ե՞ս,

Իսկ ե՞ս ինչ եմ անում,

Հասկանո՞ւմ եմ ինչ-որ մի բան։

Թե՞ թվում է՝

Ո'չ մի բան էլ չեմ հասկանում։

Բայց գուցե թե հասկանայի`

Այդ ինչի՞ց է,

Որ... «գնացիր»,

Բայց՝ մնացիր։

Որ մնացիր,

Բայց... լռեցիր։

Վաղուց է, չէ՞, խոսքն այդ հայտնի,

Համաձայն են` երբ... լռում են:

Առարկությո՞ւն,

Չի' ընդունվում։

Հայտնի խոսքը չի' քննարկվում։

23.06.2024 թ., Երևան, Շենգավիթ

6.10.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Ահա կանգնած ենք...===
Ահա կանգնած ենք կողք-կողքի

Ու մեր միջև սահման չկա,

Մի մարմին ենք ու մի հոգի,

Սեր ու գորով, ամեն ինչ կա։

Բայց երբ հեռու ենք իրարից`

Մեկ է` ինձնից չես հեռանում,

Թեև մենակ ես թողնում ինձ`

Քեզ մտքիս մեջ ես մոռանում։

04.09.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Գլուխդ կդնե՞ս...===
Գլուխդ կդնե՞ս ծնկներիս,

Մատներս թող ծոցդ մտցնեմ`

Մտքերս ծոցիդ մեջ թաքցնեմ,

Գիրգ հպվեն նռներդ ձեռքերիս։

Խառնեմ քո երազին մտքերս`

Անհաղորդ ձեռքերիս արածին,

Ձեռքերս` անհաղորդ երազին,

Փրկեն իմ մտքերը ձեռքերս։

Գլուխդ կդնե՞ս ծնկներիս...

11.08.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Ճանաչում ենք իրար...===
Ճանաչում ենք իրար հեռվից հեռու,

Հասկանում ենք իրար բառից երկու,

Մենք նման ենք այնպես` մեկս մեկու։

Իրար վանող, սիրող, իրար ներող,

Իրար համար շնչող, իրար գերող,

Բայց` սպասման մեջ միշտ, միշտ` համբերող։

Մեր ձեռքերը` պատրաստ միշտ գրկվելու,

Մեր մտքերը` մեկտեղ, բայց և` հեռու,

Տեսնես` ինչ է վերջը մեր լինելու։

19.12.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Եկ, հանդիպենք===
Եկ, հանդիպենք` անհայտ մի տեղ,

Մեկտեղ լինենք գոնե մի հեղ:

Գոնե մի հեղ գիրկս առնեմ,

Մեռնեմ ցավից, մեկեն` հառնեմ:

Չէ՛, մեռնելու ի՞նչ ժամն է դեռ,

Գաս՝ չեմ ընկնի էլ ոտուձեռ:

Զգացմունքներս չզսպեմ`

Այսքան ցավս մեկեն պարպեմ:

Լցվե՜մ, լցնե՜մ, ծո՜վ լիանամ,

Վերջացնեմ ու... վերջանա՜մ...

Եվ աչքերիդ ծովի մեջ թող

Հալվեմ, կորչեմ` դառնամ ի հող:

2.11.2024 թ., Երևան, Շենգավիթ
==Աշխարհին ի՜նչ է եղել==
===Տեսա մի շոր...===
Տեսա մի շոր գետնին ընկած,

Սիրտս կրկին հեռուն գնաց,

Գնաց` մնաց,

Ետ չի գալիս։

...Մեր շորերն են անտեր ընկած

Մեր փողոցում,

Մեր տան դիմաց,

Անձրևի տակ,

Արևի տակ։

Բայց... մարդ չկա էլ աշխարհում,

Ու ոչ մեկը չի վերցնում,

Թափ չի տալիս` տեղը դնում։

Ի՜նչ աշխարհ է` չեմ հասկանում,

Ի՞նչ մարդկանց ես, աշխարհ, սնում,

Որ... նույն օդն են շնչում մեզ հետ,

Նույն սննդով ուժ ստանում,

Բայց մեր ցավը չեն հասկանում։

Մութն իջնում է,

Տուն չեմ գալիս։

Անձրևն է լուռ դրսում լալիս։

19-20.11.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Հերթագրված են...===
::''Հավերժ աստղերն էլ հավերժական չեն,
::''Հները կերթան, նորերը կգան:
::::::::::::::''Հովհաննես Շիրազ
Հերթագրված են ցավերն էլ այդպես,

Հին ցավը գնում` նոր ցավն է գալիս։

Քանի դեռ դու քո նախկինն ես լալիս`

Նորերն են գալիս

Ու նորավարի

Լցվում են տունդ,

Ասես եկել են մի նոր ավարի։

Գուցեթե`

Սի´րտդ կավարեն-տանեն

Ու մի խուլ ձորում

Խեղդեն-կսպանե՞ն...

Հերթագրվա´ծ է

Կյանքում

Ամեն ինչ...

Իսկ հատուցումից,

(Արդար ու անդավ),

Չի´ փրկվի ոչ ոք,

Չի´ փրկվի ոչինչ։

28.05.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Չե՜ն հասկանա...===
Ես դժգոհ եմ այդ մարդկանցից,

Ում հանդիպում եմ ամեն օր,

Ում հետ շփվում եմ ամեն օր`

Ես խռով եմ այղ մարդկանցից։

Թեև գալիս են դեռ նորից,

Հանդիպում են` ասում-խոսում,

Նրանք ցա՜վս են զազրախոսում`

Թեև լսում են նաև ինձ։

Դեռ բանում են իրենց այգում,

Եվ ապրում են դեռ տանն իրենց,

Ինձ` տուն-այգի կորցրածիս,

Չե՜ն հասկանա... Չե՜ն հասկանում։

27.08.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Աշխարհին ի՞նչ է եղել...===
Աշխարհին ի՞նչ է եղել,

::ամենուր` ավեր ու ավար,

Գայլացած մարդիկ խռնվել`

::ամեն ինչ խառնել են իրար,

Կերել են իրար պրծել`

::մարդ մնա՞ց, որ կանչի հավար,

Կբացվի՞ լույսն աշխարհում,

::աշխարհում ցուրտ է ու խավար։

21.01.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Տխուր է սիրտս, լցված..===
Տխուր է սիրտս, լցված,

::չգիտեմ` ում մոտ եմ բացվում,

Երբ ինձնից անկախ ամեն

::շարժումից այնպե՜ս եմ ցնցվում։

...Հայրենի բակս, այգիս`

:: հետքերով իմ էլ չեն լցվում,

Այլախոհ - այլադավան

::ոտքերն են բակս խցկվում։

21.01.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Ես չեմ չարանում մարդկանց վրա...===
Ես չեմ չարանում մարդկանց վրա,

Դե, չեն հասկանում` ինչ են անում,

Եվ` իրար համար ինչ են մանում,

Ես չեմ չարանում մարդկանց վրա։

Իրար տանել չեն կարողանում,

Ուտում են իրար հա´ անխնա,

Ես չեմ չարանում մարդկանց վրա,

Դե, չեն հասկանում` ինչ են անում։

6.02.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Դատարկաձեռն ենք աշխարհ գալիս...===
Դատարկաձեռն ենք աշխարհ գալիս,

Դատարկ էլ պիտի կյանքից գնանք,

Գոնե մի քիչ էլ թող մարդ մնանք,

Դատարկաձեռն ենք աշխարհ գալիս։

Երբ կարող էինք օգնել իրար`

Ինչի՞ ենք իրար էլ ցավ տալիս,

Դատարկաձեռն ենք աշխարհ գալիս,

Դատարկ էլ պիտի կյանքից գնանք։

6.02.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Հերթով գալիս ենք...===
Հերթով գալիս ենք` անհերթ գնում,

Դե` մարդ մնայինք գոնե մի քիչ,

(Հոգու պահանջ է ու հոգու ճիչ),

Հերթով գալիս ենք` անհերթ գնում։

Թե չենք տանելու մեզ հետ ոչինչ`

Ինչո՞ւ ենք այսպես իրար ուտում,

Հերթով գալիս ենք` անհերթ գնում,

Դե` մարդ մնայինք գոնե մի քիչ։

6.02.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Ոչ կատակ - ոչ լո՞ւրջ===
Ի՞նչ եմ թողնում

Ես աշխարհին,

Ի՞նչ է մնում

Ինձ աշխարհից։

Հարցնում եմ

Ինքս ինձ անվերջ

Ու... սպասում...

Պատասխանի։

...Ձեն-ձուն չկա

Էլ աշխարհից,-

Ու... սպասվող...

Պատասխանից։

31.10.2023 թ., Երևան, Շենգավիթ
===Արփիիս===
::::''Ծննդյան առաջին տարեդարձի առթիվ
'''1

Մեծացածները

Էլ չե՞ն մեծանում,

Իմաստ կա գուցե

Նաև դրանո'ւմ։

Չե՞մ մեծանում ես,

Ես թերանո՞ւմ եմ,

Դու մեծանում ես,

Ես ծերանում եմ։

'''2

Ես վաթսունհինգ եմ

Իսկ դու դեռ մեկ ես,

Ես արդեն հին եմ,

Իսկ դու նո'ր երգ ես։

Բռնում ես, դու նոր

Օգնության ձեռք ես։

Ցատկում ես, ցնծում,

Պարում ես, ձի'րք ես։

Վազիր մանկության

Քո երազներով,

Մեծացիր անհոգ,

Ապրիր երգելով։

01.09.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Արփիի պատմածից===
''(«Ի՞նչ են պատմում փոքրիկները» շարքից)
Գիտե՞ք, ես արդեն

Մեկ տարեկան եմ,

Ոտքերիս վրա

Լավ էլ վստահ եմ։

Մի քանի բառ էլ

Արդեն սերտել եմ,

Ես իմ ապագան

Արդեն կերտել եմ։

01.09.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Նույն թեմայով===
:''Եթե չասեմ`
:''Խոց կլինի...
:::''Պարույր Սևակ
'''1

Եթե չասեմ`

Չես իմանա,

Եթե ասեմ`

Չես դիմանա։

Մտածում եմ

Այսպես անվերջ,

Ասե՞մ, չասե՞մ`

Ո՞վ կիմանա...

14.01.2024 թ., Երևան Շենգավիթ
'''2

Թե չասեմ՝ չես իմանա,

::չեմ ուզում գաղտնիքներ բացել,

Թե ասեմ՝ չես դիմանա,

::չեմ ների ինքս ինձ արդեն,

Մտքիս մեջ դա է անվերջ,

::ի՞նչ անել՝ ասե՞լ, թե՞ չասել,

Չգիտեմ, ո՞վ կիմանա,

::ո՞ւմ է պետք... և... ինչո՞ւ լսել...

21.01.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Թվում էր===
:::''Լավագույն սերը`

:::''Կիսա´տ թողածը։

:::::::''Պարույր Սևակ

...Իսկ թվում էր, թե

Մեր «կես»-երի հետ

Հաշտ ենք ապրում մենք,

Ապրում ենք սիրով։

Պարզվում է,

Սակայն,

Լավագույն սիրո

Առեղծվածները

Բացահայտվում են

Բոլորովին ա´յլ...

Բանաձևումով...

12.02.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Ասում են թե...===
Ասում են թե`

Անհամտեսել

Դու չես կարող ինչ որ բանի

Ո'չ համն զգալ,

Ո'չ էլ տեսնել։

(Համը` տեսնե՞լ)։

Դե`

Տեսնելու բան էլ լինե՜ր...

Իսկ քեզ, ասա, ո՞վ է տեսել,

Որ խմել ես իբր... կվաս,

Կամ էլ` կիսել։

Դե խմել ես գուցեև,

Ի՞նչ,

Հանցանք հո չի՞,

Դե, կիսել է,

Եղածը` ի՞նչ,

Թթու-թերխաշձվահամով

Եսիմ մի... ինչ...

Ոչի՜նչ...

Ոչի´նչ...

...Բայց կարո՞ղ են

Անուշությունն զգալ այդպե´ս,

Նույնի´սկ այդպես`

Անհամտեսե´լ...

Դե, ասում են թե` կարող են,

Հնարավոր տարբերակ կա։

Չեմ փորձել դեռ։

Չեմ էլ փորձի։

3.06.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Չտեսություն ===
Կասեք` բաց ոտք տեսած չկա՞մ,

Չի կշտանում աչքս չկամ։

Ուր շորի մի ճեղք երևաց`

Աչքս ճեղքի վրա գնա՜ց։

Գնաց` մնաց, դուրս չի գալիս,

Ծիծա՞ղս, թե՞ լացս է գալիս։

1.02.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Պնդաճակատ... երկու ճակատ===
''(Որպես կատակ)
::::''Դեմ առ դեմ հայտնված մի անցորդի
Արի բախվենք

այսպես

ճակատ-ճակատի,

տեսնենք,

թե ում ճակատը

ում կհաղթի։

Ումն

անվնաս կմնա,

իսկ ումը` չէ,

ով կպարտվի,

նա

էլ... ճակատ չունի,

չէ՜։

5.11.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Խոսք հրաժեշտի===
::::''Քանդակագործ Ալբերտ Հարությունյանի հիշատակին
Չհոգնած տարիքից,

Այլ դավից ցավատանջ,

Այս անկյալ աշխարհի

Մեղքերը շալակած`

Դու գնում ես հեռու`

Այդ անհայտ ուղղությամբ։

Ու երբ որ հանդիպես

Դու այնտեղ Բարձրյալին,

Այստեղ են,- ասա,- քո

Պատկերով, քեզ նման,

Բայց դավեր են նյութում,

Տիպար են չարության։

...Դու գնա անխռով

Ու ապրիր նոր կյանքում,

Խոնարհում արդարիդ`

Խնկարկում, օրհնություն։

16.09.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Աշնանային տրամադրություն===
Ես ժպտում եմ,

Բայց թախիծն է իմ աչքերում,

Ես տխրում եմ,

Բայց ժպիտն է սիրտս գերում։

Խառն եմ այսպես`

Եկող - անցնող երթին գերի`

Միախառնված

Տխուր - ուրախ իմ օրերի։

27.09.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Բոլոր հայացքներում...===
Բոլոր հայացքներում

Ծանոթ հայացք փնտրող

Իմ աչքերն են հոգնել։

Ես չեմ հոգնում,

Քայլում եմ վերից` վար,

Վարից` վեր։

Բոլոր փողոցները

Ծանոթ են ինձ արդեն,

Անծանոթ են... միայն...

Անցորդները։

25.10.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Աղոթք===
:::''Երնե՜կ, թե այս Նոր տարին
:::''Վերջ տար հայի ցավերուն...
:::::::''Ռափայել ՊԱՏԿԱՆՅԱՆ
Ամեն նոր տարի,

Ամեն Ամանոր`

Մեկը մեկից` նոր։

Սպասվածը` քիչ,

Դառնությունը` շատ,

Մեկը մեկից` վատ։

Ցավը` դավակից,

Դավը` չսպասված,

Մինչև ե՞րբ, Աստվա'ծ...

28.10.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Տերյանական===
Նորից աշուն`

նորից մշուշ,

նորից մեգ։

Խոհ ու խնդրում`

մտքիս խորքում,

մտքիս մեջ։

Խռնված անվերջ`

չկա հանգիստ,

չկա քուն։

Ճամփա չկա`

դեպի երկիր,

դեպի տուն։

8.11.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Ցնդաբանություն===
Մեզ ասում են՝ հյուր եք,

Ձեզ հյուրի պես պահեք։

Ես ասում եմ՝ ո՞ւր եք,

Մենք էյ, դուք էլ՝ հյուր ենք,

Պիտի այնպես ապրենք՝

Երբ այստեղից գնանք՝

Միշտ էլ բարի հիշվենք,

Պարտքի տակ չմնանք։

Մեկ է՝ չեն էլ լսում,

Իրենց... էշն են քշում։

12.11.2024 թ., Երևան, Շենգավիթ
===Վերջին խոսքի փոխարեն===
Չի փրկի այլևս

բանաստեղծությունը

ոչ ոքի

ու ոչինչ։

(Եվ, ամեն դեպքում,

այս հորինվածքին

դեռ հավատացող կա՜,

թե իբր

բանաստեղծությունը

կփրկի... աշխարհը,

բոլորիս)։

Իզուր ենք

հուսառատ սպասումով

գամվել այսպես ապագային։

Արցախյան վերջին

(վերջի՞ն)

պատերազմից հետո

չենք ապրում այլևս։

Սպասում ենք

ապրելու մեր հերթի՞ն,

թե՞, մոլեգին-անհույս,

ամենավերջի´ն

պատերազմին

Արցախական։

Եվ` նրա հաղթական երթին։

20.07.2024 թ., Երևան, Շենգավիթ
0kv0rp6h9gj6j51w2nmudmnefdj7yce
Էջ:Qur'an in Armenian, Ղուրան (1909).djvu/11
104
151508
396905
2026-09-22T05:22:01Z
Մելինա Վանյան
14162
/* Չսրբագրված */ Նոր էջ «<ref></ref>и ոչ սրսսաւ կո,1 է1*նի եւ ոչ նորահաս, այլ միհահասսլ լ ին ի սրանդ մԷՀ՚ոեղր, ո՛ բեմն ա քՀ'4> ի^չ "Ր ձ,"1 րտմսւյվ ոււմ £»• 64• Նրանք ասադին. <.ւտդօ՝ի}ք արա մեղ համար Տի ո9ր, որ մեղ բա դատլ՚Է իքէ նրա 4"Հ,1Ր Ւն} աս՚սդ իմ Է ասում Լ , к ն ա պոյն՚՚վ. որ ղ՛ արճադնում 65. Նրանք ասադին, (...»:
396905
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="Մելինա Վանյան" /></noinclude><ref></ref>и
ոչ սրսսաւ կո,1 է1*նի եւ ոչ նորահաս, այլ միհահասսլ
լ ին ի սրանդ մԷՀ՚ոեղր, ո՛ բեմն ա քՀ'4> ի^չ "Ր ձ,"1
րտմսւյվ ոււմ £»•
64• Նրանք ասադին. <.ւտդօ՝ի}ք արա մեղ համար
Տի ո9ր, որ մեղ բա դատլ՚Է իքէ նրա 4"Հ,1Ր Ւն}
աս՚սդ իմ Է ասում Լ , к ն ա
պոյն՚՚վ. որ ղ՛ արճադնում
65. Նրանք ասադին, (
Տիրոհր,
տի յինի
են, ևւ մենք եթէ Ա ստո՛ ած կս՚լքևնայ՝
ենք ւ
66. Նա Է/ ասադ իմէ ((шит մ Է, դա
կով Է որ երկիրր հե րկե լով եւ. արտե րր
րադած չէ • աոող9 Է, եւ նրանու.ւմ մի
չրկայու Նրանք ասադին, չհիմայ ճ2
եկար» եւ. նրան ղ՚ւհեդին, եւ քիչ չ1
չ ՛ան Է ին,
66. ծ’«- երր ղու ք մի անձ սպանէք ևւ այդ մասին վ ի-
Հէք, այն մամանակ Աստուած դուրս կր բերէ այն,
ինչ դուք ծածկել Է իք t
68. Այն մամանակ մենք աստ դինք, սնրան ղտրկե-
ցքՀք նրա մի մսւսովրու Աս,„„, ած այսպէս կենղանա-
ցնու մ Հ մեոածներին եւ դոյդ Է ս՛ալիս ձեղ իր նր-
չաննե րր, որ մտածէ ր ■
69. (Հետոյ նրանիդ ետքր պնդա դան ձեր иրտև րր
եղան ինչսլէս քար եւ. Է'լ աւելի սլինպ , որովտետեէ-
քարեր կան որ ն բան դիդ պետեր են բղիաւմ, ևւ. այն _
պիսին Է լ
այն "լի սին
րնկնո՛ մ.
մասին t
70* Արղեօ°ք փափապում Էք որ նրանք ձեղ հաւ ա-
ս՛անէ ('այդ նրանդ իղ արդէն մէկ մասր /“ել էի՛' Աս¬
տուծոյ իսօսքր՛ սակայն նրա հա սկան՛ա լու դ յետոյ նր-

V?"
Հ».
մի դեղին կայ Է կարմիր
Է նայողհերին» I
Նրանք ա՛ւադին, ոարյօ 'թ4> tt • ր ա մեղ հտմտր քո
սբ մեղ րա դատրէ , թ Է ՚լա ին՛չւպ jutի կ"'Լ ։ч1'~
ո րով^ևտել մեղ համար կովեբր իրար նման
հնտղանդոպնե ր
Ш1 ե լ ի պ 1,ր,"1 •
որ Рш^։ ')ի ’J պետեր ե՚հ րղիէուս,
կայ որ էէեղյյւ ում Է, 9ուր Է պո՛րս պալիս, եւ-
Էլ կահ "Г llumminj երկի՚դիղր '(’“Ր Է
ու րեմհ Ասսւուա^ անպէտ Է ձեր արածի<noinclude></noinclude>
3xyibbdbcv2d5ap49tldn43miiyu6c7
Էջ:Qur'an in Armenian, Ղուրան (1909).djvu/12
104
151509
396906
2026-09-22T05:25:11Z
Մելինա Վանյան
14162
/* Չսրբագրված */ Նոր էջ «— 12 — ր ան ծոում են թէհլ ղիտենւ 71» ծ*- I’f'P Հանդիպում հաւատա ցողնե րին, ա- սում են «մենք հսՏէ UJUIfH մ ենք» • РШЩ I'PP միմեանց հետ առանձնանամ են, ասոլմ են 1ւյու.վ) ւ) ի իքէ կր պատմէք նրանց till'll րանե րր որ Աստուած ձեզ յայտ֊ նեյ է, որ ձեր Տիրո<) մասին ձեղ հետ վիճաբանեն» մի^թէ թ..ր...»:
396906
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="Մելինա Վանյան" /></noinclude>— 12 —
ր ան ծոում են թէհլ ղիտենւ
71» ծ*- I’f'P Հանդիպում հաւատա ցողնե րին, ա-
սում են «մենք հսՏէ UJUIfH մ ենք» • РШЩ I'PP միմեանց
հետ առանձնանամ են, ասոլմ են 1ւյու.վ) ւ) ի իքէ կր
պատմէք նրանց till'll րանե րր որ Աստուած ձեզ յայտ֊
նեյ է, որ ձեր Տիրո<) մասին ձեղ հետ վիճաբանեն»
մի^թէ թ..ր ^uiulf անոէ-մո ւ
72 flutjg մի*թէ չր զիտեն, որ Աստուած ‘’՚Ր.~
բանղ թաքցրածբ ել չայտնած րւ
73. Նր in'll ց ի ղ ոմանք տ ղԼտներ եւ. զիրքր 4 ք* ~֊
տfl'll բացի առասւղելնևբիg » եւ նբանք միայն կարծում
են • ու բեմն վա յ ն րսւն g, որ իրանց ձևոքե րովը ղբու մ
fl'll ղիրքր Ո1- յ^ւոոյ ասոււ), իժէ «սա 11,ստու.ծոյ կողմի ցն
Հ». որպԼս ղի դրանս/ մի ք ի < վարձք luiililn Ո՛ բեմն
վ и/յ նրսւնց այն րտնի համար, որ նրանց ձևոքե րր զր-
բուէ) են, ել վա" ւ նրանց իրանց վաււտակած ի հաւ1արւ
/4. Եւ նրանք առում fl'll, թէ «կրակը մեղ միայն
մի ^էս,Նի °ր Է ղպչեյու» ւ II.սա՛, «ղուք 4ստուծոյ հետ
պայման Էք արել, որ U.uuint ած իր պայմանը ևրբէք
չի կոտրի» կամ Աստուծոյ մասին ա՛՛յն Լք իւօսում որ
չը ղիտէքու
75. Այո , ով որ չարու թիւն է ղործ ու d եւ. նրա յան¬
ցանք ներր նրան շբՀապատում են, ն րանք կր՛՛՛կի ըն¬
կերներ It'll, hi. նրանու մ կը ilfnu'li յտւ իտեան ւ
76. Նսկ նրանք որ հաւ ատու մ եւ. եւ րարիքներ ղոր-
ծ ում, նրանք ց րախսւի րնկե րնե ըն It'll, եւ նրանու.մ
կը №ւան յաւ իտեան է
77- Եւ երր իսրայէյի որղինիրիցը ու քառ աոեցինք,
թԼ ք,աքքի Աստուածանից մի բան ը պայտէք ու ք1։,,րիք
ներ տրէ՚ք սնողներին եւ. աղղականներին եւ որրերին
եւ քսեղճե ր ին եւ մարղ կանց հետ իւոսե ցէ՛ ք ել
աղօթքը կատարեցէ' ք եւ ւ)աքը„, թեան տո, բքր տլէ' ք*
այն մամանակ ետ դարձաք բացի ձեղնից եւ մի քսւ֊
նիսից. եւ ղուք հակառակե ցիք լ
// ^-^6Н. Ել երբ ձեղնից ախս, տփեցինք թ է ձեր արիւնը
չի թափէք, եւ ձեղ չաքսորէք ձեր եբկիրներիցըւ այն<noinclude></noinclude>
2o6avqedg9309gqscswa2couf78862z
Էջ:Qur'an in Armenian, Ղուրան (1909).djvu/13
104
151510
396907
2026-09-22T05:28:16Z
Մելինա Վանյան
14162
/* Չսրբագրված */ Նոր էջ «i֊֊ 13- <1ամա'հա1յ դուք խոսք տևերյքւ^ ե՛ վկանևր Հ/’Հ'’ 79» հայց յետոք րքու-վւ այ՚հ մա րղ Է If ր եղաք, որ ձեղ֊ նիք) մարղիկ Էիք սպանում եւ ^հւքնքւց մի քանինե֊ [’ի !' ձեր ե րկի րհե րի ցր աքսորում, նր^նւյ ղէ*^ օղնում դուք իրար յանցսւ՚հ^ուք ու թչնամու թիլն ով, եւ ե[մէ հ I» &ևւլ iloui ^рр...»:
396907
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="Մելինա Վանյան" /></noinclude>i֊֊ 13-
<1ամա'հա1յ դուք խոսք տևերյքւ^ ե՛ վկանևր Հ/’Հ'’
79» հայց յետոք րքու-վւ այ՚հ մա րղ Է If ր եղաք, որ ձեղ֊
նիք) մարղիկ Էիք սպանում եւ ^հւքնքւց մի քանինե֊
[’ի !' ձեր ե րկի րհե րի ցր աքսորում, նր^նւյ ղէ*^ օղնում
դուք իրար յանցսւ՚հ^ուք ու թչնամու թիլն ով, եւ
ե[մէ հ I» &ևւլ iloui ^ррЬк ղհլէ^9*1»ևր^ ^PP՝*'
կոսմ Է իք թկևւ. սա ձեղ համար արղիլւած Էր, այս ինքն
նրանց աքսորելրւ Ц ի°թԷ ղուք 'Ա' մասը հաւա֊
տում Էք եւ մի ^ասր ուրանումէ հ՝ւ 1,Օ,՚չ Է ձեւքնից
այն ա նձի պատիմր որ այս բանր ղործոլմ Է, ևթՀ ոչ
ն տ խատ ինք այս աչխարհքի կեանքում եւ. ւյատասւււտն ի
Օրումբ. երանք ամհնասաաոիկ պատ իմ ր կր կրհնւ Է/ւ
Աստուած սւ1պ1։տ չէ այն բանի մասին, որ tjni ք ղոր_
ծոլմ Էքէ
30 • երանք որ այս աչխարհքի կետնքր հանղե րձևաչ
կեանքռվր ծախոլ առնում են, նրանցքւց պատիմ ր չի
իք եիք եւա ցնւի, ել նրանց օղնուիք իւն չի ք ինի է
81. ('այց ւ!ենյւ արդէն սսեցինք ՄովսԷսին 'քի/՚քր,
եւ նրանից յևտոյ ուղարկեցինք մարղա րէներ ին եւ ւոը֊
ւեցինր Մտրիամի որդի Ա ի,, ուսին Հ րաչքնե րր եւ նրտն
զօրացրեցինք Հողով Սրբով՝ եւ ամեն սւնէքսւմ որ ձեղ
մի մտ րղսւ րէ Էր ղալիս այն րանուի որ ձեր անձե ր ին
հաձևքի չէ ր քիեում, ղուք հպա րտանում Է իք • ղու ք մի
քանիսին սուտ Է իք համարում ե ւ մի քանիսին սպանումէ
82. &»- նրանք шиш ցին, т1Г եր սրւոերն անիքլփատ
հնէէէ II ակսւյն Աստուած նրանց անիծևց իրանց ան֊
հաւ ս/տուիք ե ան պասէճաոով, ել քիչերն Էին որ հաւա֊
տում Էին I
83. հայց երբ Աստուծոյ կողմից նրանց համար մի
ղի[>ք եկաւ, որ [։f,UJlig մօտ եղածր հաստատում Հ/Տ
եւ իրանք Է լ առաջուց տնհաւատնե ր ի ղէմ յաղիքու-
թիլն Էին խնդրում երբ իրանց ղիտեցածն եկաւ , նր.
րանք ուրացան նրան, Աստուած Էք սւնհաւսւտնևրին
անիծեց ւ<noinclude></noinclude>
lz9yw1dnsghb49mhdakwd95u2vm2ba8
Էջ:Qur'an in Armenian, Ղուրան (1909).djvu/14
104
151511
396908
2026-09-22T05:31:01Z
Մելինա Վանյան
14162
/* Չսրբագրված */ Նոր էջ «— 14 — 84. II* ի վաա բան ի ծաի,եցլէն իր անց հոգիները „ր Աստուծոյ վար ի9եցրածին դէմ ապստամբելով անհա- ւատ եղան, որ Աստուած իր շնորհքովը իր ծառաներից ոսղածին բան Է իջեցնում. ես րարկու թհան վրայ րար _ կութեան հասանէ ես անհաւատնեըին համար խայտա֊ ոակ տանջանք կայ ։ 85. ձ։<- երբ...»:
396908
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="Մելինա Վանյան" /></noinclude>— 14 —
84. II* ի վաա բան ի ծաի,եցլէն իր անց հոգիները „ր
Աստուծոյ վար ի9եցրածին դէմ ապստամբելով անհա-
ւատ եղան, որ Աստուած իր շնորհքովը իր ծառաներից
ոսղածին բան Է իջեցնում. ես րարկու թհան վրայ րար _
կութեան հասանէ ես անհաւատնեըին համար խայտա֊
ոակ տանջանք կայ ։
85. ձ։<- երբ նրանց ասւում Է, ի)Է գհասատտցէ՛ ք
այն բանին որ Աստուած ի հեցրել Լ », ասում են սմևնք
հասատոսմ եհք այն բա՛հին որ Ս.Ատուած մեղ համար Է
իձեէյրել». ես նրանից ղատ մհաղևալն ոսրանոսմ են •
բտյ ղ նա ճշմարիտ Լ, հաստատում Լ նրանց մօտ եղածըւ
ինչովս համար Է իք սրանից աոա^ Աստուծոյ մար֊
ղսւրԼնևրին սպանու մ, եթէ •/"•ք հաւատացեալներ էիք t
86. Ալ երբ ձեր ու
վրայ րարձր ացրեցինք,
ենք ումով ես լսեցէ ք4.
ими մրէ. եցինք»է եւ իրանց
ոով խմեցրին որթր նրանց սրտերի մԼ ջ . Ա
բան Հ այն, որ ձեր հաւատքը ձեղ
ղու ք հաւատա ցե ալնևր հք»*
88. Աստ՛, «եթէ ծեղ համար մի
II սւոոսծ ոյ մօտ միւս մարղկանցից
մա՛հակ մա հը 4/’ փէսփ,ս4^ Ւմ>։
89. ոէ։այց ղու ք բ
փաղոլմ այ ն բա՛հերի
կտն խտւ
90. ձ’<
իւտր ընղունեէյինք ևւ սարր ձեր
«րնղունեցէ ք ինչ "[' ծեղ տ. ել
ասացին | «լսև քյինր եէ. ապըս~
ա՝1ւ4աւսւսււււթ1ւսւն սլսւսւէ>ա^
,սա', ((վատ
Տրամայում Է, ե թ Է
ուրիշ տոսն ւի,։Լր
տարբեր, այն <!ա .
ճշմտրիտ Հ ք » ւ
՝հաէ եւ. յաւ իտեան 'llրա՛հ (Լք փա֊
պաաձաոով, "ր ձեր ձհոքևրը
ղործեյ են եւ Աստո, ած ղ իտԼ չտրաղործներինո է
ղոս անպատճտո կր տեսնես, որ նրանք ա.
,եյի շատ են ծ.иրւտ-пчГ կեանքի քան թ կ մարղիկ ես
քան թ Լ հեթանոսներդ նրանցից մ՛էկն /սղում Հ
ղար տարի ապրեր I^J fl նա պատմիչը չի պրծնի, եթէ
հագար տարի Լ( ապրերս. լինի. ես Աստուած տեսնոսմ
Լ թԼ նրանք ինչ են անոսմւ
91. Ասա’ , սով որ թշնամի Է ԳաբրիԷլին, որ նա Է
ի՚էեւլրել Աստուծոյ հրամանով նրան քո սրաի ./Հ ք որ
հաստատու մ է իրանից տոա՚ք եղածը, ես ոսղիղ աոսվ-<noinclude></noinclude>
5sarvbjlszoqy0hemf5j46oehq4xi0q
Էջ:Qur'an in Armenian, Ղուրան (1909).djvu/15
104
151512
396909
2026-09-22T05:36:02Z
Մելինա Վանյան
14162
/* Չսրբագրված */
396909
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="Մելինա Վանյան" /></noinclude>15
մենվ։ յ>եղ արդէն յայտն ի նւսւննհր հնը ՜
ոչ որ նրան չէ ուրսւնււս1 բացի չարաղործ„
ուվստ
ևւ
ե՚հ գնում,ւ
մեծ ւ/՚սւււը չէ
մ՛ի ւհսրւրսրէ
ն րսւն ց ft ց մ՛ի
ll.uutnt ծ ոյ
"Г
ել
նա
չ 'ասէ ք,
tT/Հ
որով
"I

ասոլ ,ք ip
ար'քԼն զի֊
հանցէ, րձ/1Աէ
նո րցութ իւն ևւ ւսւետի յ> է հաւտտացեալնև րի համար»*
92. Ով որ թ չնսւմի Է ll.uuiru ini 'll եւ հրհչաակներին
եւ. նրա մարցարէնև ր ին hi. ^'արրիէլին ու Ս՝իքս,յէւՒն
ահա' II ստու ած տնհաէ ասւներ ին թչնտմի Էո ւ
93. ծ«-
ցրհէ. եէ
նևրիքյ է
94. Եւ
նրան ց ից մի մաս
հաւատամ ւ
95. Եէ- երբ Ասաու ծոյ կողմից նրանց
եկաւ հաստատում Է նրա եց ւէօա եղածը,
մասր, որ и ո լ ր ր '//’Հ*/* i տրւած իրանց ւ
պիրրր մերմեղին՝ ցցեցին իրանց կոնտկի եաեէ ը իրր
Hi չեն 'ւասկանում է
96. Եւ հետեւ ում են այն բանին, որ սատանանև րր
կատարսւմ Էին Սողոմոն թացաւ ոբին, րայց Սողոմււնր
անհաւ ատ 'Էր '“JI էսնհաւատ Է ին սատանանե ր ր, որ
մաբցկան g սսվ ո րե ցնա մ Էին կ ա իւա րղ ութ իւհ ել այն
բանը որ վար իՀևցրւեց Սաբիլոնում եղող երկու հրեշ„
տա կների հ՝ Հար Ոէ թին ե. II՝ արՈ՛ թին, որ այց երկուսը
ոչ ո4*Ւ Րան ՃՒն սսվո րե ցնում, մինչեւ որ
զմենր իրաւ վւորձանը են ր», nt pbtfh անհաւատ
լին իր է Եէ. նրանgից այն բանն Էլ սովորե ցին,
այր ու կին րամանլու, մ են իրարից • P'“JЦ ն բանը
ո4,ի վնաս չեն, տայ եթէ Ասաու ծոյ կամրր չր յինի
Եւ 'էւրսւ՚հք սովորեցնում էին այն ինչ
նրանց ել ogntut չէ ր բերում նրանց,
"•էէն, թէ ով ոբ այն ծ աքս ու. սա՛հէ,
լու.մը րամին տունի, անպատճառ վատ բահ էր ինչ ո ր
իրանց հող ինե րր ծախելով աոնա մ է րն • ո՚հ թէ հսւս^
կանային •
97. frt. եթէ հ աւատային եւ ե րկ իւղած ւ1'’1,էին
Աստուած ան ի ց լաւ վարձը կր լինէր՝ ո հ թէ ^,ս,ոկէէէ^
նային ւ
98. Ս' վ հաւատացեալներ, մի ասէը * րաանա» *4յլ<noinclude></noinclude>
qajfsie6p7nasiv7n252k507a9dripp
Ծնունդի գիշեր
0
151513
396915
2026-09-22T10:55:34Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Ծնունդի գիշեր |section = |previous = |next = |notes = |year = |author= Սիպիլ }} {{Poemx||<poem>ԾՆՈՒՆԴԻ ԳԻՇԵՐ Այն աստեղավառ Ծնունդին գիշեր Ամպերէ ծաղիկ թափեր կը ձիւնէ, Ինչպէս նշենին հովէն տարուբեր Արփագոյն՝ լոյսէ աստղեր կը ձիւնէ: Իմ մանուկ հոգիս, իմ հոգիս դեռ կոյս, Ոհ, ի՜նչ ջերմեռ...»:
396915
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Ծնունդի գիշեր
|section =
|previous =
|next =
|notes =
|year =
|author= Սիպիլ

{{Poemx||<poem>ԾՆՈՒՆԴԻ ԳԻՇԵՐ
Այն աստեղավառ Ծնունդին գիշեր
Ամպերէ ծաղիկ թափեր կը ձիւնէ,
Ինչպէս նշենին հովէն տարուբեր
Արփագոյն՝ լոյսէ աստղեր կը ձիւնէ:
Իմ մանուկ հոգիս, իմ հոգիս դեռ կոյս,
Ոհ, ի՜նչ ջերմեռանդ խանդով ըզմայլուն՝
Կաթոգին խնդրեց քեզմէ, ո՛վ Յիսուս,
Որ աստղ մ'ինձ ղրկես երկինքէդ փայլուն:
Այն խորհրդաւոր Ծնունդին գիշեր,
Ճաճանչի մը մէջ տեսայ ես Աստուած,
Սիրտը արիւնած, ճակատը փուշեր,
Թշուառ մարդկութեան երազին զոհուած,
Ծաղկատի հոգիս, հոգիս խանդավառ
Խնդրեց որ կեանքով օծես, ո՛վ Յիսուս,
Դուն որ մեր անհուն պատրանքը տեսար
Ոսկի սկիհը իմ երազներուս:
Հիմա ծնունդի գիշերն է խաւար
Ու Բեթղեհէմի աստղին տեղ արծաթ՝
Հորիզոնին մէջ կը շարժին երկար
Ծով անյուսութեան կուռ ամպեր երկաթ:
Բայց միշտ ջերմեռանդ՝ այլ հիւծուած հոգիս,
Կու գայ պաղատիլ քեզի, ո՛վ Յիսուս,
Զի շիջան աստղեր, երազներ կեանքիս,
Դուն ցօղէ ինծի նոր հաւատք, նոր յոյս:</poem>|}}
fbo8h3n8g1pzwvhsibtlqtwvbka0oky