Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.47.0-wmf.20 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Հեղինակ:Նիկողայոս Մառ 100 37734 396982 396687 2026-09-22T20:56:16Z Emptyfear 547 /* Երկեր */ 396982 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն =Նիկողայոս Մառ | դասակարգում =Մառ, Նիկողայոս| սկզբնատառ = Մ | պատկեր =Nikolai Marr 1905.jpg|հայրանուն=Յակովլևիչ| ծնվել է =1864| մահացել է =1934| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1934}} == Երկեր == * [[Հայկական մշակոյթը]] {{Գիրք}} [[Ընտիր երկերի ժողովածու (Նիկողայոս Մառ)]] * [[Ընտիր երկերի ժողովածու (Նիկողայոս Մառ)/Լեզվի ուսմունքի ընդհանուր դասընթացի ծրագիր|Լեզվի ուսմունքի ընդհանուր դասընթացի ծրագիր]] * Հաբեթական տեսություն :* [[ԸԵԿ/Հաբեթական տեսություն/Առաջաբան|Առաջաբան]] :* [[ԸԵԿ/Հաբեթական տեսություն/Համառոտագրությունների ցուցակ|Համառոտագրությունների ցուցակ]] :* [[ԸԵԿ/ՀՏ/Ադրբեջանի համալսարանում կայացած լեզվի ընդհանուր ուսմունքի դասընթացի ներածական դասախոսություն|Ադրբեջանի համալսարանում կայացած լեզվի ընդհանուր ուսմունքի դասընթացի ներածական դասախոսություն]] :* [[ԸԵԿ/Հաբեթական տեսություն/Լեզվի ուսմունքի ընդհանուր դասընթաց|Լեզվի ուսմունքի ընդհանուր դասընթաց]] * [[ԸԵԿ/Հաբեթական տեսություն/Լեզու և մտածողություն|Լեզու և մտածողություն]] * [[ԸԵԿ/Հաբեթական տեսություն/Պատմական պրոցեսի հարցը ըստ հաբեթական տեսության լուսաբանության|Պատմական պրոցեսի հարցը ըստ հաբեթական տեսության լուսաբանության]] * [[ԸԵԿ/Հաբեթական տեսություն/Առարկայական ցանկ|Առարկայական ցանկ]] g6gkbptia2kpu7n37h4n8dv40eaz2vk Հեղինակ:Վիկտորիա Աղանուր 100 78255 396917 230752 2026-09-22T20:34:54Z Emptyfear 547 396917 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն =Վիկտորիա Աղանուր | դասակարգում =Վիկտորիա, Աղանուր| սկզբնատառ = Ա | պատկեր =|հայրանուն=Բոմբելի| ծնվել է =1865| մահացել է =1910| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1910}} == Բանաստեղծություններ == * [[Սիրոյ երգը]] * [[Հպարտութիւն]] * [[Առ չարլս լիլիօս]] * [[«Տեսայ»]] * [[Եղբայրական սէր]] * [[Դատաստան]] * [[Վաղիւ]] * [[Երազին մէք]] * [[Մատրիկալ (այգը մընչեց)]] * [[Ալիտա Պրունամոնդիի յուղարկաւորութեան]] * [[Ֆրանչիսկեան շրջագայութիւն]] * [[Մատրիկալ]] * [[Սաֆֆոյի վերջին երգը]] * [[Հեռաւոր եղբայրներուս]] * [[Ի մահ բանաստեղծի]] * [[Ծերանոց]] * [[Ամարանոց մոլիդնռնոյ]] * [[Երազներ]] * [[Արեւամուտ]] * [[Եորեոյի աղջիկը]] * [[Պանտիէրա եւ Տոմ. Մորոյ եղբայրներուն]] * [[Ուշ]] * [[Ծեր երգիոնահար]] * [[Ի Չիմարոզա]] * [[Գթութիւն]] * [[Ե՞րբ]] * [[Լուիճի Բասդրոյի կիսարձանին]] * [[Կոմսուհի Վ. Տ. Ս.-ի յուշատետրին համար]] * [[Հաշիշ (Վիկտորիա Աղանուր)]] * [[Վերածնունդ]] * [[Տեսիլ (Վիկտորիա Աղանուր)]] * [[Ի վեցերորդ հարիւրամեակ Պարլէդդայի հրաւէրին]] * [[Նորունկեան զրոյցներ եւ ցնորքներ]] * [[Ճակատագիր (Վիկտորիա Աղանուր)]] * [[Տիկին Լաւրային]] * [[Անձրեւէն վերջ]] * [[Առ Կերարտոյ Մայէլլա]] * [[Անգիտակից հոգիներ]] * [[Ուրախութեան երգը]] * [[Վշտագնելոց գարունը]] * [[Լուսնական դիւթանքներ]] * [[Ամառնային փոթորիկ]] * [[Նաբոլի Բիդտիկրոդդա]] * [[Մայրական ձայներ]] * [[Վայրկեաններ]] * [[Ես պիտ երթամ գիշերին մէջ]] * [[27 Փետր. 1907]] * [[Ամառնային իրիկուն]] * [[Մայր ցաւագին]] * [[Զառանցա՞նք]] * [[Երբեմըն զիս…]] * [[Բոժոժներ]] * [[Մարիամ քրոջս տարեդարձին]] * [[Վարժապետին երգը]] * [[Քերթողին երգը]] * [[Բանտին երգը]] * [[Հեռաւոր տուն]] * [[Ինքնաշարժ կառքին մէջ]] * [[Ընդվզում (Վիկտորիա Աղանուր)]] * [[Եկեղեցիի տպաւորութիինք]] * [[Երբ գերեզման տանի զիս…]] {{ՀԳՀԳ}} b31av6hk9hvn7jv0bu88favon7zbyhi 396918 396917 2026-09-22T20:35:21Z Emptyfear 547 396918 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն =Վիկտորիա Աղանուր | դասակարգում =Վիկտորիա, Աղանուր| սկզբնատառ = Ա | պատկեր =|հայրանուն=Բոմբելի| ծնվել է =1865| մահացել է =1910| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1910}} == Բանաստեղծություններ == {{սյուն}} * [[Սիրոյ երգը]] * [[Հպարտութիւն]] * [[Առ չարլս լիլիօս]] * [[«Տեսայ»]] * [[Եղբայրական սէր]] * [[Դատաստան]] * [[Վաղիւ]] * [[Երազին մէք]] * [[Մատրիկալ (այգը մընչեց)]] * [[Ալիտա Պրունամոնդիի յուղարկաւորութեան]] * [[Ֆրանչիսկեան շրջագայութիւն]] * [[Մատրիկալ]] * [[Սաֆֆոյի վերջին երգը]] * [[Հեռաւոր եղբայրներուս]] * [[Ի մահ բանաստեղծի]] * [[Ծերանոց]] * [[Ամարանոց մոլիդնռնոյ]] * [[Երազներ]] * [[Արեւամուտ]] * [[Եորեոյի աղջիկը]] * [[Պանտիէրա եւ Տոմ. Մորոյ եղբայրներուն]] * [[Ուշ]] * [[Ծեր երգիոնահար]] * [[Ի Չիմարոզա]] * [[Գթութիւն]] * [[Ե՞րբ]] * [[Լուիճի Բասդրոյի կիսարձանին]] * [[Կոմսուհի Վ. Տ. Ս.-ի յուշատետրին համար]] * [[Հաշիշ (Վիկտորիա Աղանուր)]] * [[Վերածնունդ]] * [[Տեսիլ (Վիկտորիա Աղանուր)]] * [[Ի վեցերորդ հարիւրամեակ Պարլէդդայի հրաւէրին]] * [[Նորունկեան զրոյցներ եւ ցնորքներ]] * [[Ճակատագիր (Վիկտորիա Աղանուր)]] * [[Տիկին Լաւրային]] * [[Անձրեւէն վերջ]] * [[Առ Կերարտոյ Մայէլլա]] * [[Անգիտակից հոգիներ]] * [[Ուրախութեան երգը]] * [[Վշտագնելոց գարունը]] * [[Լուսնական դիւթանքներ]] * [[Ամառնային փոթորիկ]] * [[Նաբոլի Բիդտիկրոդդա]] * [[Մայրական ձայներ]] * [[Վայրկեաններ]] * [[Ես պիտ երթամ գիշերին մէջ]] * [[27 Փետր. 1907]] * [[Ամառնային իրիկուն]] * [[Մայր ցաւագին]] * [[Զառանցա՞նք]] * [[Երբեմըն զիս…]] * [[Բոժոժներ]] * [[Մարիամ քրոջս տարեդարձին]] * [[Վարժապետին երգը]] * [[Քերթողին երգը]] * [[Բանտին երգը]] * [[Հեռաւոր տուն]] * [[Ինքնաշարժ կառքին մէջ]] * [[Ընդվզում (Վիկտորիա Աղանուր)]] * [[Եկեղեցիի տպաւորութիինք]] * [[Երբ գերեզման տանի զիս…]] {{սյուն ավարտ}} {{ՀԳՀԳ}} hz1pph4ecfio9a3e0prj9erojugs9x3 Հեղինակ:Վիկտորիա Աղանուրյան 100 78256 396980 230753 2026-09-22T20:51:40Z Emptyfear 547 Վերահղվում է դեպի [[Հեղինակ:Վիկտորիա Աղանուր]] 396980 wikitext text/x-wiki #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Հեղինակ:Վիկտորիա Աղանուր]] hmc9vdhmwliupb0il739qec7aavo2wf Սիրոյ երգը 0 151514 396919 2026-09-22T20:38:59Z LetterBot 3069 Created page: Սիրոյ երգը 396919 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Սիրոյ երգը|previous =|next =[[Հպարտութիւն]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Սիրոյ երգը| <poem> Եղբայրական հաւատքի դիմակ դըրած եթէ գայ Նենգը քեզի, եւ հընձէ քու դաշտերուդ վըրայ դաւն, Եւ մոռացօնքը գործէ իր վատութիւնը դըժնեայ, Թող քու հոգիդ յեղյեղէ քու տագնապիդ ու վշտիդ Որ հոս եմ ես անվըտիտ: Եթէ մրըրիկը փըչրէ երազին թեւն օդահերձ, Ու դալկութիւնն ելլէ վեր եւ տարածէ իր ճանկերն Հոն ուր ըղձանքըդ կերտեր էր գըրգարան բարձրաբերձ, Ուրախութեան և յուսոյ նոր ճաճանրներ լուսագէս, Քեզի պիտի ցաթեմ ես։ Ու թէ խաւարը երբեք ճակատագրին ճամբուն վրայ Քեզ պարուրէ ու քաշէ վար՝ անդունդին զաչացու Ալքերուն մէջ, կանչէ՛ դուն, դուն իմ անունըս կարդա, Եւ ես՝ ըրած սիրտըս ջահ՝ պիտի թըռչիմ փութապէս Ու քեզ պիտի փըրկեմ ես:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 4kwr5wgng708frs36oguriyez8i6rlu Հպարտութիւն 0 151515 396920 2026-09-22T20:39:09Z LetterBot 3069 Created page: Հպարտութիւն 396920 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Հպարտութիւն|previous =[[Սիրոյ երգը]]|next =[[Առ չարլս լիլիօս]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Հպարտութիւն| <poem> Այն վերջին նայուածքն անոր կը զուրցէր. «Ինչո՞ւ համար չե՛ս հաւատար, ինչո՞ւ «Պիտի սըտէի. հոգիս բովանդակ «Չե՞ս տեսներ՝ դուն այս իմ աչքերուս մէջ: «Կեցի՛ր, մի՛ ստիպեր զիս որ պաշտպանեմ «Ինքզինքս, հերքեմ խօլ ամբաստանութիւնն»: Այս կերպով բիբերը կ'աղաչէին, Բայց չըբացուեցան կարմրալար շուրթերն:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] gy0z9bst67fcbqujmn9sz5gswfrkirs Առ չարլս լիլիօս 0 151516 396921 2026-09-22T20:39:19Z LetterBot 3069 Created page: Առ չարլս լիլիօս 396921 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Առ չարլս լիլիօս|previous =[[Հպարտութիւն]]|next =[[«Տեսայ»]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Առ չարլս լիլիօս| <poem> Ո՛չ, վասըն զի ուսերըդ բախտն՝ արքունի Ծիրանիով ծանրացուց՝ Սանդուղներէդ կ'ելլեմ վեր, Եւ կը զարնեմ քու դըրան Եւ կ'երգեմ այս մատրիկալն: Այլ լաւ գիտեմ որ դուն մեռած ջըրերու Ըստորմիքէն կապտորակ կը սաւառնիս՝ հոգւոյն անխէթ թեւերով՝ Դէպ հոն՝ ուր մէկը չըկայ Որ դըրուատէ կամ բասրէ. Դէպ ի զմայլման լըռութիւններն, երազի Դէպի մարզերն անսահման, Գաղափարին դէպ ի ազատ երկինքներն: Գիտեմ որ դուն խանդակաթ Չես երկրաւոր պերճութեանց Եւ գըռեհիկ պարծանքի. Գիտեմ որ քու երգերուդ Մէջ կայ նըշոյլ ու փայլակ. Եւ կը սիրէ ու կը ճանչնայ քու ոգիդ Փոթորիկներն ու կռիւներն, Եւ ստորաքարշ կըրքերու դէմ կը ցասնու: Ասոր համար իմ հոգիս, Ո՛վ քոյր, ըզքեզ կ'ողջունէ:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] oqdtgwh2s30loux3r1479i0fgo6fdyx «Տեսայ» 0 151517 396922 2026-09-22T20:39:29Z LetterBot 3069 Created page: «Տեսայ» 396922 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= «Տեսայ»|previous =[[Առ չարլս լիլիօս]]|next =[[Եղբայրական սէր]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|«Տեսայ»| <poem> Տեսայ որ մութ մահճիս քով Ամբիծ հրեշտակը մահուան Կը մօտենար հըրճուանքով՝ Ճաճանչագեղ՝ աննըման: փունջն իր ոսկի մազերուն Էր աչքերուն վարագոյր, Ու ժըպիտով շըրթներուն Կ'ըսէր ինծի. — Հետս եկուր: – Յափըշտակուած լուսակաթ Գողտըր դէմքովս՝ հոգեւին, Սին գործերէ խոնջ վըհատ՝ Կ'երկընցընեմ իմ ձեռուին: Եւ սիրտըս երբ մահացուի Այն կատարեալ հանգըստեան Սուրբ հաւատքին կը բացուի, Զոր կը շնորհէ ինք միայն, Կը շըչէ ձայն մը ժըպիրհ Իմ ականջիս մօտ յանկարծ. «Արթընցիր, օ՛ն, ոտք ելիր. Քալէ, խաչդ ուսըդ զարկած»:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 0m5b41gx5k1fffqkvbm81wkb0sg2u99 Եղբայրական սէր 0 151518 396923 2026-09-22T20:39:40Z LetterBot 3069 Created page: Եղբայրական սէր 396923 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Եղբայրական սէր|previous =[[«Տեսայ»]]|next =[[Դատաստան]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Եղբայրական սէր| <poem> Պիտի ուզե՞նք զիրար սիրել, եղբայրներ, Պիտի ուզե՞նք վանել վտարել քէնն ու ոխն, Ատելութիւնը, նենգն ու դաւն ու նախանձն, Ու բոլոր մութ կիրքերը մեր սընապարծ Ունայնութեան յաղթահարուին, ու խօսի Բարձըր, ազատ, յըստակ այն ձայնը միայն՝ Որ կը խեղդուի, կը ծածկըւի շատ անգամ Տըխուր՝ պըղտոր հըպարտութեան ճիչերէն, Կայէնի ժանտ ու վատչըւէր մոլուցքէն: Պիտի ուզե՞նք սիրել զիրար, ու սիրել Բարին, ընել բարին, հըզօր թեւերով Թըռչելով վեր ամէն մըթին անդունդէ, Զամքերնիս մեր ափին մէջ պինդ բըռնելով, Լուսացընցուղ եւ շեշտ՝ զերդ սուր մ'յեսանուած՝ Ժիտ եւ արթուն թըշնամիին դէմ՝ չարին: Պիտի ուզե՞նք, որ մարտկոցներն իյնան վար, Ջարդուփըչուր ըլլան բոլոր շըղթաներն, Եւ զուարթալոյս աչուըներով դիտել պիչ Այս գերագոյն գեղեցկութեամբ պատարուն Անհետազօտ ըսքանչելի տիեզերքն, Այս մարգերն, այս անտառակներն, այն լեռներն Եւ այն ծովս. օ՜ն, թող միակամ միաշունչ Ձեռքերն իրար փընտռեն, կըցուին իրարու Եղբայրական սեղմումներով, եւ յուզուած խօսքը գոռայ. Սիրենք զիրար, վաղը մենք Պիտի չկըրնանք այլ եւս ներել մէկմէկու, Եւ յոյս մ', երազ մը տալ փախչող այս ժամուն Եւ կամ պարգեւ մը գըթութեան: վաղը մենք, Քաղցր եղբայրներ՝ որ մեզի հետ կը տեսնէք Արեւն եւ այս ջինջ գիշերներն, եւ անքուն Աստղերու այս յաւէրժական հրաշալիքն, Ո՛վ եղբայրներ, վաղը պիտի մեռնինք մենք:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] o3t3ec8afkdpo5zuokew1p6cunv41ap Դատաստան 0 151519 396924 2026-09-22T20:39:49Z LetterBot 3069 Created page: Դատաստան 396924 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Դատաստան|previous =[[Եղբայրական սէր]]|next =[[Վաղիւ]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Դատաստան| <poem>Երկընքի դրան դիմաց հոգի մ'երեւցաւ, Եւ մեծ հրեշտակ մ'անոր հարցուց. –Ո՞վ ես դուն: —Ըզգաստացող մեղաւոր մ'եմ, կը յուսամ Եւ կը խընդրեմ ինձ մըրցանակ: —Պատմէ արդ Ի՞նչ էր յանցանքդ եւ ի՞նչ զըղջումդ: —Սիրեցի Զայն որ սիրոյ կըտղուցքներու խօլ թափով՝ Ահեղօրէն, շամբշօրէն ինձ անձնատուր՝ Տարփանքներու սէգ ու պըղտոր հորձքին մէջ Կ'արհամարհէր նոյն իսկ երկնի պատիժներն: Օրին մէկն ես յանկարծ վախէ բըռնըւած Եւ մըտածկոտ յաւէրժական փըրկութեամբս, Ուզեցի այն արբշիռ հոգին սիրավառ Մերժել ինէ. եւ զի անկէ շուտ պըրծիմ, (Ըստիպուեցայ նէ փաթթըւած էր ինծի Ցնորակոծիմ՝ յամառութեամբ) յօշոտել Պատառ պատառ, անփոյթ նէրա ճիչերուն Ուարիւններուն. սակայն պըրծայ վերջապէս: — Կորսըւէ, գնա (պատասխանեց խըստօրէն Հրեշտակը), շուտ այս սուրբ սեմէն հեռացի՛ր. Ամէն ասեմ՝ զայն կը պըղծես կենալով:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 2w11su11z4jzwx8srjrmo455bqs0644 Վաղիւ 0 151520 396925 2026-09-22T20:40:00Z LetterBot 3069 Created page: Վաղիւ 396925 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Վաղիւ|previous =[[Դատաստան]]|next =[[Երազին մէք]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Վաղիւ| <poem>(Առ Կ. Մ.) (Վերջին քերթուած Վիկտ. Աղանուրի) Ուրեմըն, ով օրիորդիկ, առ վաղիւ… Երբեք մտածե՞ր ես, ըսէ ինձ, ի՞նչ գաղտնիք Կը պարփակէ իր մէջ այս բառն. ոչ անցեալն Եւ ոչ ներկան՝ թէեւ ժըպտուն՝ ծիծաղկոտ Չըքնաղագեղ արեւով, Ձունին դիւթանքն, անթառամ՝ Անհուն դիւթանքն այն բառին, Թէ՛ երբոր ան ըսպառնայ, թէ՛ խոստանայ. Զի իր իմաստն յըստակ է. - Ո՛վ գիտէ ի՞նչ նոր պատահար կը սպասէ Մեզի խօսքե՞ր անուշակ Թէ դարաններ` մատնիչներու. ջինջ կապոյտ Թէ մրըրիկներ. անտառակնե՞ր լեռնային Եւ ծաղկազարդ մարգեր, աղուոր բըլրակնե՞ր Թէ խորանդունդ վիհեր, ժայռեր սեպ. վաղիւ. Վաղի՜ւ, կախարդ անծանօթ, Զոր ցնորքը զուր կը պատէ Ուրախութեան եւ կամ սուգի ըզգեստով. Վասըն զի միշտ կը խաբէ: Յաւէրժական ըսփինքս, որու ամէն ինչ Տեղիք կու տայ, եւ որու Հնարաւոր է ամէն ինչ: Ամե՜ն ինչ. ով օրիորդիկ, կ'իմանա՞ս: Նըշոյլ մ՝ յանկարծ կը հալէ Կը ցըրուէ մէգ՝ մառախուղ. Եւ ցընծութիւնը մայիսի կը դառնայ Անոյշ բոյրեր բերող մեղմիկ սիւքին հետ: Ամե՜ն ինչ. եւ սըրտին մէջ ուր կու լար Անվըստահ՝ դառըն կասկածն, Յանկարծ՝ ինչպէս Արուսեակն Իրիկուան դէմ կը վառի Կը ժըպտի յոյս մը սիրուն, Խոստում մ'որ բնաւ չի սըտեր: Ամե՜ն ինչ. եւ շատ յաճախ երբ առոյգ Հասակը բիւր երազներով կը պըճնէ Գանգուրագեղ ճակատ մ'իբրու պըսակով, Կուսական զոյգ աչքերու մէջ կը դընէ Զոյգ լուսալիր կայծակներ:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] qf2hl524sx6wig4zuxg6j7gbhgq3kvn Երազին մէք 0 151521 396926 2026-09-22T20:40:10Z LetterBot 3069 Created page: Երազին մէք 396926 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Երազին մէք|previous =[[Վաղիւ]]|next =[[Մատրիկալ (այգը մընչեց)]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Երազին մէք| <poem> Էր կորսըւած ամէն ինչ: Զուր էր խընդրած եղկուհին Խօսք մը, խօսքիկ մ'հին սիրոյն Այն իրիկունը տըխուր. Եւ վըշտահար ու միայն Կը յեղյեղէր երազուն. «Ո՜վ Տէր, ո՛վ Տէր»: Ուրիշ ոչինչ չէր ըսեր Սահմըռկած սիրտն. ալ ուրիչ խօսք չէր գիտեր. հռընտիւնով Նէրա՝ որուն կը սեղմէ Կոկորդն հանգոյց մը խեղդող՝ Կը յեղյեղէր երազուն. «Ո՜վ Տէր, ո՛վ Տէր»:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] tqqfko2g592h0qplympos6ltszokq8d Մատրիկալ (այգը մընչեց) 0 151522 396927 2026-09-22T20:40:20Z LetterBot 3069 Created page: Մատրիկալ (այգը մընչեց) 396927 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Մատրիկալ (այգը մընչեց)|previous =[[Երազին մէք]]|next =[[Ալիտա Պրունամոնդիի յուղարկաւորութեան]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Մատրիկալ (այգը մընչեց)| <poem>(Առ Մարքիզուհին Լ. Տ. Պ.) Այգը մընչեց. Այսքան շուշան, այսքան վարդ Ո՞ւսկից գըտաւ նէ. օր մ' ինծի ծանօթ չէր Պարտութիւնն, արդ ոչ եւս, տեղիք կու տան արդ Գոյներս հանդէպ նէրա գիրգ՝ թարմ այտերուն: Արփին գոչեց. Ամէնէն մեծ նախատինքն Անկէ եկաւ ինձ. արձակեց աստուածեան Նըշոյլներուս դէմ վըհուկի իր վարսերն Եւ անոնցմէ գեղեցկագոյն երեւցան: Երկինքն հեծեց. Ձեզ իր խարտեաշ ծամերով Եւ նըկարէն ծաղիկներովը դէմքին. Իր խոր ու մեծ աչուըներուն կապոյտով Ալ ինձ յաղթեց այս հըրեշտակն երկրաւոր:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] aut3i6rjcd4atdih90et5ylyql82dk8 Ալիտա Պրունամոնդիի յուղարկաւորութեան 0 151523 396928 2026-09-22T20:40:30Z LetterBot 3069 Created page: Ալիտա Պրունամոնդիի յուղարկաւորութեան 396928 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ալիտա Պրունամոնդիի յուղարկաւորութեան|previous =[[Մատրիկալ (այգը մընչեց)]]|next =[[Ֆրանչիսկեան շրջագայութիւն]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Ալիտա Պրունամոնդիի յուղարկաւորութեան| <poem> Յաղթանակն է. կը տեսնե՞ս դուն. Կը լըսե՞ս դուն երգերն հընչուն. Քու թաղուած՝ խոնջ մարմնոյդ համար Քաղեր են բիւր վարդեր, դաբնի անհամար: Այս է վիճակը պըւէտին. Չեն յարգեր զայն, կամ թէ կ'ատեն. Հընձե՞ց մահուան զայն գերանդին, Կը հասկըցուի ու կը գովուի այն ատեն: Երբոր բիբերըդ տակաւին Կը դիտէին պայծառ արփին, ձակտիդ` դրոշմեց փառքն իր շողիւնն Ու քեզ մընչեց խօսքերն իր խոր, շողշողուն: Բայց դամբանէդ քեզ կը տանի Վերակենցաղ՝ լուսապըսակ՝ Ապրողներուն դէպ ի դասակ Իր թեւերովը կաչըմբուռն, անուանի:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] souw1yiaon54hjfqlu1h8uyr6xbvb6y Ֆրանչիսկեան շրջագայութիւն 0 151524 396929 2026-09-22T20:40:40Z LetterBot 3069 Created page: Ֆրանչիսկեան շրջագայութիւն 396929 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ֆրանչիսկեան շրջագայութիւն|previous =[[Ալիտա Պրունամոնդիի յուղարկաւորութեան]]|next =[[Մատրիկալ]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Ֆրանչիսկեան շրջագայութիւն| <poem>(Առ Յովհաննա Պառէռ) —Սուրբ Ֆրանչիսկոս, կարծես թէ ես կը լըսեմ՝ Թուփին տակէն տըխուր շըչիւնը օձին»: —«Ես կը լըսեմ չըրչիւնն հեզիկ սղոցիին Եւ թըռչունին դայլայլիկները վըսեմ»: — «Սուրբ Ֆրանչիսկոս, ճահիճի հոտ մը զազիր Անտառային ճամբէն ինծի կը հասնի»: — «Ես կ'առնեմ հոտ կենիստայի, ծոթրինի, Կ'ըմպեմ ես օդ մը ցընծաւէտ, կենսալիր»: — «Սուրբ Ֆրանչիսկոս, հոս կ'ընկըղմինք, կ'իջնէ վար Գիշերն ահա, հեռու ենք մեր խըցիկէն»: — «Աչուիդ տիղմէն վերցուր, մարդ, տես կը ծաղկե՛ն Ահա դրախտներն երկընքի ջինջ աստղեր վառ»:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 0w6cgykhfofg1149qnbfzputqgg4tom Մատրիկալ 0 151525 396930 2026-09-22T20:40:50Z LetterBot 3069 Created page: Մատրիկալ 396930 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Մատրիկալ|previous =[[Ֆրանչիսկեան շրջագայութիւն]]|next =[[Սաֆֆոյի վերջին երգը]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Մատրիկալ| <poem>(Առ Կոմսուհին Կ. Լ.) Չըքնաղագեղ կոմսուհի, լա՛ւ գիտես դուն Որ ասպետներ, քերթողներ բիւր՝ եռանդուն՝ Քեզ նիւթ ըրած իրենց գողտրիկ երգերուն Կողոպտեցին բոլոր կաճառն աստղերուն, Լիբանանու վարդենիներն, ու ծովուն Մէջ ծածկըւած գանձերը ջինջ՝ պըսպըղուն: Ուրիշ բան չի մընար ինծի, բայց միայն Քեզի նայիլ՝ մըտածելով աստղերուն, Ծաղիկներուն եւ մարգարտեայ քարերուն:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] lug17rhl67tugll18b9u7n657xsc4u0 Սաֆֆոյի վերջին երգը 0 151526 396931 2026-09-22T20:41:00Z LetterBot 3069 Created page: Սաֆֆոյի վերջին երգը 396931 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Սաֆֆոյի վերջին երգը|previous =[[Մատրիկալ]]|next =[[Հեռաւոր եղբայրներուս]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Սաֆֆոյի վերջին երգը| <poem> Ծով, քեզի՛ է վերջին երգս. Անլաց՝ քեզի կ'ըսեմ հուսկ խօսքս յուսահատ, Ո՜վ իմ վըշտիս նըման անծայր անհուն ծով: Այս իմ տարփանքըս խօլ, այս հորձքն, այս ծարաւն՝ Ի զուր եղան. ճըշմարտութիւնն այս է, այս, Ի զուր եղան. ու ծրարուած Իմ խրոխտանքիս մէջ գոռոզ՝ Տեսքով՝ զըւարթ, բայց ոչ երբեք հասկըցուած, Անցայ ես այս կեանքէն իբրեւ անծանօթ՝ Դէպի ափունք մ'անծանօթ, Խածխըծելով երկու ձեռքս Որպէս զի ճիչըս բըռնեմ: Ծով, քուկինդ եմ, գըրկէ՛ զիս, Սեղմէ՛, փակէ զիս, ինչպէս Չեղաւ երբեք փակուած, չեղաւ սեղմըւած Այս իմ մարմինըս պաշտելի կուրծքին վրայ: Հրաբորբոք միսըս քուկդ է, Զայն դու քու բիւր գալարներով պարուրէ. Հանգչի, քու մէջդ իյնայ վար Հուսկ ամոքուած՝ յաղթըւած Ահեղազօր համբոյրէդ:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 7833lqo7x9u6jq5btrag6802akx4ma4 Հեռաւոր եղբայրներուս 0 151527 396932 2026-09-22T20:41:10Z LetterBot 3069 Created page: Հեռաւոր եղբայրներուս 396932 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Հեռաւոր եղբայրներուս|previous =[[Սաֆֆոյի վերջին երգը]]|next =[[Ի մահ բանաստեղծի]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Հեռաւոր եղբայրներուս| <poem> Ու ձեր սըրտերն էին յոյսով թաթաղուն, Մըտքերը ձեր ապագայի մտածումով. Անգիտակից զերդ խոտ, ծաղիկ ազազուն Որ կը թօշնին մի միայն մէկ նըշոյլով: Ու ձեր սըրտերն էին յոյսով թաթաղուն: Միթէ մենք չե՞նք խոտի ծղիկներ երկրի վրայ. Եւ արեգակը չի՞ ժըպտիր անտարբեր Դառն ու դըժխեմ բախտին որ մեզ կը մընայ, Չափչըփելով հանդերձ րոպէն մահաբեր: Չե՞նք միթէ մենք խոտի ծղիկներ երկրի վրայ: Լուսնակը ձեր տուներուն վրայ կը ժըպտէր Երէկ, այսօր չի փընտռեր, չի՛ նայիր, լուռ Կ'անցնի կ'երթայ. գերեզմաններ ու աւեր Ամէն տեղ. յարկ մը չըմընաց կանգուն՝ ուր Լուսնակը ձեր տուներուն վրայ կը ժըպտէր:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] qh93eiqyy8t6gr9jrdpddxup75js1vz Ի մահ բանաստեղծի 0 151528 396933 2026-09-22T20:41:20Z LetterBot 3069 Created page: Ի մահ բանաստեղծի 396933 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ի մահ բանաստեղծի|previous =[[Հեռաւոր եղբայրներուս]]|next =[[Ծերանոց]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Ի մահ բանաստեղծի| <poem> Արշալոյսին լըռութիւնները կարծես Պիտ' ըսեն. –Ո՞ւր է ան՝ որուն յայտնեցինք Մեր գաղտնիքներն ու տըւինք վառ զմայլումներ»: Մայիսի ջինջ երկինքներուն մէջէ՝ զուարթ Մայրամուտքին ծիծեռնակները գունդ գունդ Պիտի ճըճուեն. –Ո՞ւր գընաց ան՝ որուն մենք Հոգին մեր հետը կը զգայինք. կը զգայինք Որ կ'ընկերէր մեզի, ու վեր կը թեւէր Կը մըխըրճէր անհունին մէջ մեզի հետ:— Ու պիտ հըծծեն վարդերն. –Ո՞ւր է սիրելին, Որ կ'իմանար գաղտնածածուկ մեր լեզուն: — Եւ հարցընէ պիտ' իրիկունն. –Անիկա՝ Որ կը պաշտէր հեշտ մոռացօնքը՝ զոր ես Կը հեղում՝ ուր փախաւ: Աստղերը միայն (Կարծեմ) պիտի լռեն իրագէտ եւ զըւարթ:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 4nd9in2dz2r53gxlq4t56pypif2fkvk Ծերանոց 0 151529 396934 2026-09-22T20:41:30Z LetterBot 3069 Created page: Ծերանոց 396934 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ծերանոց|previous =[[Ի մահ բանաստեղծի]]|next =[[Ամարանոց մոլիդնռնոյ]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Ծերանոց| <poem>(Վիրգինիա քրոջս) Թիկնաթոռին վըրայ նըստած առ ի շեղ Եւ քովընտի բոլորովին վայրահակ՝ Գլուխը թեւին վըրայ՝ կարծես կը նընջէր. Թեթեւ ու նուրբ ամպին մէջէ կը ժըպտէր Արեւակն այն պարտէզներուն, եւ ուրիշ Ծերեր կանանչ ուղիներէ կ'երթային Յամրաքայլ, շուրջը լըռութիւն ու խորունկ Հանդարտութիւն այն նախկին օրը գարնան… Ծերանոցին վըրան եղող բըլուրէն Կ'իշխէի ես բըլրակներու լայն շարքին Եւ ծովուն վրայ. բայց լոկ նոյն այն ծերունին, Այն վըշտահար ծերը զիս հոն կը գամէր Անշարժ՝ աչուիս ու միտքս իրեն քաշելով, Այն անծանօթն, այն իմ եղբայրս: Մեռելի Աչքին նըման պաղած էր աչքն՝ անքըթիթ, Բայց չէր քնանար: Ապրիլի շունչն, այն քաղցր Երկինքն, ու այն ջինջ չոգիները՝ նըման ցրիկ Կարապի լայն թեւերու, այն բընութեան Երիտասարդ առուգութիւնը մեծղի՝ Այն խոնջ սըրտին չէին ի տար թընդիւններ, Այլ թըմրութիւն մ', ընդարմացում մ'անսահման: Յիշողութեան մեծ խաւարին մէջ գուցէ Արդ կը դառնար պատկերը այն միեւնոյն Առաւօտին եւ միեւնոյն երկընքին: Ո՞ւր էր գացեր զըւարթ տըղեկն՝ որ այն լայն Գաւիթին խորը զով շուքին մէջ՝ երկայն Կամարներուն տակ պահուըտուք կը խաղար… Չէ՞ր գըտնըւած այն տըղեկն, ո՞ւր էր գացեր. Յիշողութիւնդ հոս կը մըթնէ, ով ծերուկ, — Եւ այն կեանքի ծարաւ առոյգ պարմանին, Եւ այն արշաւն արտասովոր, աւելի Արտասովոր ցընորքներու ետեւէն, Որ միշտ իրմէ կը փախչէին՝ միշտ հեռու, Եւ այն փուչերն, այն անկումներն, այն ծաղրերն, Եւ կամ զրախօս սփոփանքն իրմէ աւելի Հեղգ կամ հըզօր նախանձորդաց, որ նոյն այն Իր ճամբուն վրայ կը հեւային ոգեսպառ: Եւ այն վերջին տագնապն, այն հուսկ հոգեվարքն Որ զայն ճամբուն մէջտեղ գետին փըռեց հոն: Գըթած ձեռքերն հիմա անոր կ'երկըննան, Հիմա երբ այլ եւըս վաղիւը մահ է. Հիմա երբ ալ առանց ուժի ու կամքի՝ Սիրտը խուլ, միտքը համր ասկէ վերջ այլեւս Պիտի չկըրնայ մըրցիլ խըլել բարեգութ Եղբայրներէն երկրի այնքան նենգաւոր Եւ այնքան գողտր ու գեղեցիկ ծաղիկներն: Ո՛չ, դուն ասոնք չե՛ս մըտածեր. յիշատակն Աւելի՛ գողտր ու հեռաւոր նկարներու Կը մընայ քու մէջդ հաստատուն եւ անշարժ: Այն օրուան մեծ, ջինջ ռոշնութիւնն է յաւէտ. Նըշենիին չըքնաղ ճիւղերը՝ փըրցուած Այն օրն, ուրիշ մանուկներու զուարթ կոչերն, Ու բուրումներն, եւ երամներն հոյլ ի հոյլ Թըռչուններու, եւ երգեցիկ ծաղիկներն: Ո՛րքան խաղեր այն օրն, որքան խընծիղներ… Սակայն յետոյ ուր էր գացեր պահուըտեր Հըզօր տըղան, աշխոյժ գունդին խիզախ պետն… Այսքան հեռու կը կորսըւի դաշտերու Ճամբան. անշուշտ հըրապուրուած անսահման Այն կանանչէն՝ տըղան ճամբան կորսընցուց: Անկէ ի վեր ալ չըգըտան զանիկա, Եւ դեռ անշուշտ կը սպասեն միւս մանուկներն, Ո՛չ եւըս այն գաւթին երկայն ու կանանչ Կամարներէն, այլ սառուցիկ ու տըխուր Ծերանոցին տակէն, ուր մութն աղջամուղջ՝ Յաւէրժական, անանց կ'ընէ վայրկեաններն: Ինչո՞ւ ուրեմն երկինքն ունի դեռ բոյրեր, Երգեր ու մեղմ տաքութիւններ, եւ արփին Կը ժըպտի դեռ, եւ տակաւին կը ցանէ Ապրիլն երկրի վըրայ իր թոյնը նըրբին…:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] ff1ikwihkosopdutwrnluum3v3gowx4 Ամարանոց մոլիդնռնոյ 0 151530 396935 2026-09-22T20:41:40Z LetterBot 3069 Created page: Ամարանոց մոլիդնռնոյ 396935 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ամարանոց մոլիդնռնոյ|previous =[[Ծերանոց]]|next =[[Երազներ]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Ամարանոց մոլիդնռնոյ| <poem>(ՔՈՒԻՍԻՍԱՆԱ) (Առ Դրիգազէ իշխանուհին) Բընակավայր մը զոր Շնորհքները անշուշտ Պիտ՝ ընտրէին իրենց համար օթարան. Իր մօտը յաղթ արմաւենիք՝ պերճագեղ, Ճենողկուզի շուրջը թուփեր ծաղկափթիթ, Մագնոլենւոյ մետաղական շողիւններ Եւ մայրիներ Լիբանանու հոյանուն: Աղուոր մարգեր, աղաւնիճի քաջառոյգ Ընտանիքներ՝ ըստուերներու հովասուն Հովուերգութեան միջեւ, մինչեւ հոն ուր ալ Ծիծաղախիտ զառիթափին ըստորոտն Ահեղափառ ծովուն վըրայ կը բացուի Կանանչին վեհ եւ մեծասքանչ առագաստն: Թեւեր ճերմակ միակայմի նաւերու Ջինջ կապոյտին մէջէ կ'երթան, ու մէկտեղ Կ'անցնին կ'երթան յիշատակները սրաթեւ, Երազներու կ'անցնին արագ ըստուերներն: Սիրտըս անշուշտ երբեք պիտի չըմոռնայ Քաղցր հիացումը, ցորչափ ան հըրդեհուի Յաւէրժական գեղեցկութեամբը: Հոն խորն Ըսպառնալից՝ հրաբուղխն անդուլ կը ծըխայ, Բայց ես քովիկըս կը լըսեմ վարդերուն Հըծծելն իրենց գաղտնի մէկ երգը փախչող Ուրախութեան, եւ կը մընչէ օդն իմ շուրջ. «Չե՞ս տեսներ, կարճ է օրը, դուն խանդակաթ Ընդունէ՛ այս ժամուս առոյգ՝ բալասանն Յափըշտակուած հոգւոյդ մէջէն՝ իբր հըմայք Վաղուի»: Ահա տերեւաթափ կ'ըլլայ վարդն, Եւ կը պատէ արեւամուտը վարն հոն Նաւահանգիստ, ափ իր տըխուր քօղերով. Մինչ անյեղլի՝ լըռիկ խորչին դողդոջուն Հայելիին վերեւ՝ հանդէպ երկընքին՝ Կը կայծակէ Վեսուվի բարձըր կատարն:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 2qya1bxo35ya0kxm3k0rwf4p7bqgagg Երազներ 0 151531 396936 2026-09-22T20:41:50Z LetterBot 3069 Created page: Երազներ 396936 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Երազներ|previous =[[Ամարանոց մոլիդնռնոյ]]|next =[[Արեւամուտ]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Երազներ| <poem> Երբ իրիկունն հազիւ թէ իր մեղմ շուքով Կը ծըրարէ արեգաւէտ բըլրակներն, Ես միս մինակ կը թափառիմ ու կ'երթամ՝ Է'ն ամայի եւ է'ն կանանչ անցքերէն Դէպ իմ հանդարտ ու ցնորական ընկերներս, Որ կը սիրեն շըրջիլ դաշտերն իրենք ալ Երբ արփին ծով կը մըխըրճի, կը հընչեն Տամուկ ափերը՝ ծըղրիդի երգերով: Շեպերն ի վեր կամ դէպ ի հարթ ճամբան վար Կը հետեւին իմ լուռումունջ հետքերուս. Փեկոններու եւ թուփերու տակ զիրենք Կը գըտնեմ, կամ մարեմխոտի ծամերուն Միջեւ, դըրան դիմաց թողլիք տուներու. Պարտէզներու մէջ՝ ուր այգին կը փըլէր Ողկոյզներով երբեմն. եւ արդ արեւուն Խածուածքներուն տակ կ'աճի սէզն՝ ու ոքոզն: Մետաքս հագած մէկը կ'իջնէ պալատին Սանդուղներէն մըտրակազէն՝ ամղանով. Բոսոր վրաններն հեռուն որոշ կ'երեւան Արեւակնէ հարիւրաթիւ կամարով. Կու գայ ուրիշ մը փըչալից մացառէն՝ Հաստ կըտաւով, կարկառելով կոչտ ձեռքն ինձ. «Գիտցիր, կ'ըսէ ինձ, գիտցիր, վաղը պիտի Լըռիկ մընջիկ ըմբոստացումն ըսկըսի»: Կան ուրիշներ՝ որ կը փոխեն ամէն օր Իրենց ըզգեստն, հրամանի յոյժ հընազանդ. Երբոր տըխուր եմ՝ կը հագնին համակ սեւ, Երբոր ուրախ՝ երկնակապոյտ պատմուճան: Այսպէս երբ օրն ուրախ զըւարթ կը սահի Հանգըստութեան մէջ կամ աշխոյժ գործերու, Շեպերն ի վեր հովիտն ի վար կը վազեմ Ու կը կանչեմ զանոնք, եւ այսպէս կ'ըսեմ. Եկէք, ով դուք յաւէրժական պատանիք, Որոնց չորս դին կը թեւածէ միշտ գարուն, Եւ յոյսին դրօշը մոգական կը պարզէք Հովին՝ ինչպէս երբեմն, եւ ինչպէս երբեմն Ոսկիակուռ սաղաւարտին վրայ ըլլայ՝ Իբըր նըշան եւ աւետչեայ յաղթութեան՝ Իմ հաւատքիս եւ ցընծութեանըս համար՝ Դափնիի ոստ մը ճըշմարիտ եւ առոյգ:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 1h49p7awe0s2peqgu29oxigtetaaz96 Արեւամուտ 0 151532 396937 2026-09-22T20:42:00Z LetterBot 3069 Created page: Արեւամուտ 396937 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Արեւամուտ|previous =[[Երազներ]]|next =[[Եորեոյի աղջիկը]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Արեւամուտ| <poem> Տան ըստորին սըրահէն Շաղփաղփելով կայտռելով Կ'անցնի զըւարթ գումարտակն Օրիորդաց: Կը կանչեն Դուրս ծաղիկներն ու մարգերն Ու ջինջ մայիսը՝ ժըպտուն: Հայրն է անկիւն մը նըստեր, Ծերունի հայրն, իր ձեռուին Ծունկերուն վրայ դրած՝ նըման Աղօթողի: Գեղանի Օրիորդաց շռընդալից Ժըխորներով անցնելուն՝ Կը վերցընէ աչուին վեր Ու կը ժըպտի: Չըտեսան Զինքն անոնք. սրահը խոր է, Կը մըթնէ օրն, ու լուռ խորչն՝ Ուր որ նըստեր է ծեր հայրն՝ Իսկոյն ստուերով կը սքողուի: Դուրսէն կապոյտ վարագոյրն Երկընքի, դեռ ծիրանի Ճաճանչներով փողփողուն՝ Ուզեց զանոնք: Չըտեսան Ո՛չ հայրն եւ ոչ Սոսկալին՝ Որ իր առջեւն էր կեցեր: Ո՞ւր էր տեսած ըլլային. Ու մերժելով հրաւէրներն Բոսորափայլ կամարին, Մայիսի այն գոլորշուտ Իրկունն՝ անոնք այն դըռնէն Բընաւ անցած չըլլային: Ինչո՞ւ, ինչո՞ւ չըսաւ ան Խօսք մը, խօսքիկ մը, ակնարկ մ', Ակնարկ մը լոկ. եւ փութով Անոնք իր շուրջն, իր դուստրերն, Իրենց աչուին սեւեռած Անոր վըրայ, սըրաթռիչ Վազած հասած՝ դալկահար Դէմքին սառոյցը պիտի, Եւ թասուն կուրծքն՝ համբոյրով Տաքցընէին, եւ առոյգ Ու սիրակաթ եւ ուժեղ Բազուկներով վերցնէին, Եւ կարգաւ քաղցըր, հըզօր, Հըլու՝ իրենց քաջ հոգւոյն Ակնարկներուն, խըլէին Ապշոպէին պիտի զայն Սոսկալիին ճանկերէն՝ Որ իր առջեւն էր կեցեր:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 03k41e1yit0wtdzxbiadp6qlztouj7q Եորեոյի աղջիկը 0 151533 396938 2026-09-22T20:42:10Z LetterBot 3069 Created page: Եորեոյի աղջիկը 396938 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Եորեոյի աղջիկը|previous =[[Արեւամուտ]]|next =[[Պանտիէրա եւ Տոմ. Մորոյ եղբայրներուն]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Եորեոյի աղջիկը| <poem>(Նկար Ֆ. Միքէդդիի) «Հոն նայէ, ինչպէս կը փայլին Այն ոսկի օղերն. Ով իմ աղուորս, ըսէ աղէ, Քանի՞ի առիր»: Ուրիշ մը. «Տուն ես դարձեր դուն Որ Զատիկ ընես, Եւ քու գործած անուշ մեղքիդ Ծախքը վըճարես»: Ծունկերուն մէջ առած ձեռուին Գեղջուկ մ'ուժով կը քըրքըջայ. Եւ աղջընակը թըխաթոյր Կը կըծկէ աչքն հեգնող դէմքով: Հոն պատանի մ'ընկողմանած, Իր խրոխտ գըլուխն ուղղաբերձիկ, Ճակատը սեղմ բըռունցքին յեց, Ետեւէն, խեթ, պըղտոր աչքով, Որ կը շանթէ բարկութիւններ Խոր եւ ահեղ աւերակէն Ամէն քաղցրիկ յոյսի, ու սէրն, Ոխերիմ սէրն, երազը հին՝ Կը յամառի երազել դեռ:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] q89lfpsp0nzhqsa79d0jd8lahyvxp0d Պանտիէրա եւ Տոմ. Մորոյ եղբայրներուն 0 151534 396939 2026-09-22T20:42:20Z LetterBot 3069 Created page: Պանտիէրա եւ Տոմ. Մորոյ եղբայրներուն 396939 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Պանտիէրա եւ Տոմ. Մորոյ եղբայրներուն|previous =[[Եորեոյի աղջիկը]]|next =[[Ուշ]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Պանտիէրա եւ Տոմ. Մորոյ եղբայրներուն| <poem>(Յիշատակուած ի Վենետիկ) Ո՞ւր էք, որ փոսը խեղճուկ Կը ծըրարէ մութին մէջ Ձեր ոսկրերն, ով Լըճակին Մեծահոգի զաւակներ: Աղօտ լոյսի մը գացիք Դէպ ի նըշոյլն. առաջնորդ Էր ձեզ լոկ սէրն Իտալեոյ, Լոկ գաղափարն էր դըրօշ: Կոտորածի մահացան Հովերուն դէմ գացիք դուք, Չորս կողմն հարիւր դարաններ, Վերադարձի ոչ մէկ յոյս: Այլ մանաւանդ ծաղրածու Ցնորք մը դեղին երեսով Զառիվերին վրայ՝ սպառնուտ՝ Կը շարժէր իր ցուցամատն. Իսկ դուք վտանգին դիմագրաւ՝ Գացիք առաջ, ով քաջեր, Նետեցիք ձեր թընդիւններն Ու ձեր քըսան տարիներն, Եւ ապագան, ու աննուաճ Ձեր սիրտը՝ նենգ այն լոյսին, Միշտ դըրդելով դէպ ի վեր Գագաթն հուսկ իսկ գոչիւնով Ողջերն, հուսկ իսկ շարժումով Օրհասական հոգիի: Աս թող գիտնան ձեր փոքրիկ Ժառանգներն, ով հըսկաներ: Աս անմոռաց պէտք է մնայ: Ատելութեան եթէ հունձքն, Ընդվըզումի թէ ծաղիկն Ուռճացան այնքան ուժեղ, Պատճառն այն է՝ զի առոյգ, Ամբիծ, բեղուն, եռանդուն՝ Երիտասարդ արեան ուխն Իջաւ Աւսոն երկրին վրայ: Դուք վենետկոյ զաւակներ, Ո՞ւր էք: Գեղջուկը արդեօք Ձեր կոյր շիրմին վըրայ արդ Կը հընձէ, կամ թէ ջուրի՞ն Կը լըսէք շաչը՝ խիճին Վրայ զառվերի մը մերկիկ, Կամ զօրութեա՞ն մ'ամայի Լըռութիւններն անչըչունջ. Կ'անգիտանամ: Բայց ճերմակ Եթէ չիրմին կը պակսի Քար կամ խաչ՝ մեզ ըսելու՝ «Հոս կը հանգչին», կը խօսի Ձեր ձայնն յըստակ. «Ո՛ւր որ ալ Ամպարիշտ լուծ մը փըշրի, Եւ ծիծաղի երկինքն, ուր Որ զօրութիւն կայ, գեղ կայ, Ուր մըռընչէ ծովս, արտոյտն Ուրախ զըւարթ՝ բարձրաթիռ՝ Լոյսով, շողով սըրարբած Զեղու երգեր՝ գերասքանչ, Ուր պատասխան տայ մըռունչն Հարըստահար սըրտերու Կոչին, ուր բոց կայ, ուր կայ Թընդիւն, երազ՝ հոն ենք մենք»:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 21yu61pgja8kcubindfffxalags56gc Ուշ 0 151535 396940 2026-09-22T20:42:30Z LetterBot 3069 Created page: Ուշ 396940 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ուշ|previous =[[Պանտիէրա եւ Տոմ. Մորոյ եղբայրներուն]]|next =[[Ծեր երգիոնահար]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Ուշ| <poem>Կ'երթային: Շեպ էր ճանապարհն ու ժայռուտ: Նէ իր ընկերը քընքշօրէն կը դըրդէր Գըգուանքներու եւ ժըպիտի. խուսափուկ Սակայն ժըպիտ մը, խուսափուկ գըգուանքներ Ան կը շնորհէր խարտիշագեղ այն կոյսին: Բիբերը՝ պիչ դէպ ի կատարը, ծարաւ Բարձրութեանց, հուր ու բոց կամքով մը կ'ելլէր: Կատարն հեռու էր, բայց աղջնակը արի Զըւարթ երգեր կ'երգէր, որ զայն յորդորէ, Սիրտ տայ անոր, եւ կը կըրկնէր արձագանգն Երգն ու գեղգեղն իր ժըպիտին: Նէ կարծես Հետք անգամ չէր թողուր, այնքան թեթեւ, ժիր Կ'ելլէր դարվերն ի վեր, մազերը չըքնաղ Հովին, զգեստները ծըփծըփուն, եւ զըւարթ Ու թարմ ինչպէս ապրիլն: Ահա նըպատակն Իր մօտ տեսաւ այն ուղեւորն, եւ բըռնած Գագաթն, հասաւ հոն ուր ծաղկեայ կամարի Տակ կը սպասէր իրեն ամբոխն անհամբեր. Եւ ունկընդրեց ովսաննաներն ու սեղմեց Գըրկեց չըքեղ բարունակն: Հուսկ ուրեմն, հուսկ, Ո՜հ լի սրարբումն յաղթանակին նէրա հետ, Արի չըքնաղ ընկերուհւոյն: «Ո՞ւր է, ուր, Ո՞ւր է գացեր, ուր, երբ հիմա քովս էր նէ»: Ան կ'երկարէ իր բազուկներն՝ երազկոտ, Նըման կոյրին՝ որ յանկարծ զուրկ կը մընայ Առաջնորդող ձեռքէն: Ինչո՞ւ կը մըթնէ Երկինքն, ինչո՞ւ երգերն հիմա կը հընչեն Հեգնօրէն. ո՜հ, փայլակը մէկ, մէկ փայլակն Այն աչքերուն. խազիկ մ', ակնարկ մ', արձագանգ մ' Իր ժըպիտին. տեսնէի զայն անգամ մ'ալ, Վերջին անգամ մ'ալ լըսէի հրաւէրն, ո՜հ, Գըգուանքներու եւ խօլական խաղերու, Եւ մէկ ժամու մոռացօնքին. տեսնէի Հովին ձըգուած այն իր ծամերը, դարձեալ Լըսէի ձայնն՝ որ կը յօդէր հրաշալի Խօսքեր: Սակայն ընկերուհին՝ մընացած Օր մը թողլիք՝ հեռու է արդ: Կը թեւեն Աղաղակներ ուրախ մարգէն դէպ ի վեր. Պատանիներ, օրիորդներ կը պարեն, Կ'երգեն: Արդ նէ ուրիշներու կը շնորհէ Ոգեւորիչ իր ձայնն ու իր կենսատու Աչուըներուն փայլակումներն: Ահա նէ Դալարագեղ զառիվերին վրայ կանգուն, Անգիտակից գեղեցկութիւն, կը վերցընէ Թեւերն իր մերկ զերդ խանակիր մ'արգոսեան Եւ վարդերով կը պըսակէ իր ճակատն: Կը հընչէ շուրջը կեցցէն: «Ո՛վ առոյգ կեանք, Երիտասարդ՝ առուգութիւն»: Կը կանչէ Այսպէս զանի անյուսօրէն, եւ ձեռուին Կը կարկառէ անոր՝ այլ եւըս ի զուր, Այն երբեմնի սիրողը: Նէ չի լըսեր, Այլ եւըս չի լըսեր, եւ փոյթ ալ չ'ըներ, Եւ պարաւոր նըւագներով կ'երթայ նէ Եւ ծաղկափթիթ դրախտներու մէջ կ'անհետի:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 6ry3axu56u0kv798cvlf08k4dxp69at Ծեր երգիոնահար 0 151536 396941 2026-09-22T20:42:39Z LetterBot 3069 Created page: Ծեր երգիոնահար 396941 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ծեր երգիոնահար|previous =[[Ուշ]]|next =[[Ի Չիմարոզա]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Ծեր երգիոնահար| <poem>(Նկար Յ. Մենդեսսիի) (Հելենէ քրոջս) Կամարներուն անշարժուն Թերաստուերին մէջ՝ հըսկող Դամբաններուն վրայ ձայն մ'է Կը բարձրանայ, որ կ'արթընցնէ անսովոր Արձագանգներ՝ նըւիրական յարկին մէջ: Նընջեցեալները կ'ելլեն Տարօրինակ հանդէսին. Ժամը դատարկ է, ազատ, Եւ երգիոնը կ'երգէ: Երգիոնին առջեւը ծեր մ'է նըստեր. Ան կը զարնէ, կը խոկայ Գարուն իրկուն մը, դէմք մը կոյս, խօսք մը մեծ, Որ գիշերին մեղմիկ սիւքին մէջ անցաւ Եւ զոր հոգին լըսեց լոկ: Ո՜վ ապրիլ, ով բաբախիւններ առաջին, Ո՜վ գեղեցիկ սըրարբանք: Պատուհաններն այն խազերէն կը բացուին Ու կը մըտնէ ծովուն շունչն, Յորդ զեղումն հոն կը մըտնէ Ծաղկազըւարճ՝ անտառին Հանդիպակաց լեռնակէն: Առուգութիւնը կը մըտնէ. կը մըտնէ Կեանքը, եւ աստղ մը ճակտին Կը ճաճանչէ վերջալոյսն: Քաշքշելով պատանքնին Կ'ելլեն գինով կըմախքներն, Եւ անձուկովը հրապուրիչ այն ձայնին Կը դանդաչեն՝ մարդկային Եռանդներով՝ ըզգըլխած: Կ'անցնին աստղերը, եւ բարձր Աղեղներէն կը դիտեն խիստ շառայլով Թաղմանական այն ըսպիտակ կըմախքներն:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 42yzref3mo6bxecfglo9q712exdn58v Ի Չիմարոզա 0 151537 396942 2026-09-22T20:42:50Z LetterBot 3069 Created page: Ի Չիմարոզա 396942 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ի Չիմարոզա|previous =[[Ծեր երգիոնահար]]|next =[[Գթութիւն]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Ի Չիմարոզա| <poem> Խաղաղ, անդորր այս լըճին Առջեւ, հոս այս ափին վրայ, Հեռու այսպէս աշխարհային պայքարէ Եւ հակամէտ երազի Զոր կը չընչէ քաղցրիկ երկիրը Նապեայց, Հոս ուր սարեակը կը սուլէ, կ'ոստոստէ Ծըղրիդն, եւ ջինջ ուրախութիւն մ'ամէն բան Կը լեցընէ. նըստած հոս Կաղնիներուն տակ չըքեղ, Ու ծըծելով խոտերուն Ողջ հոտը, ով Չիմարոզա, կը խոկամ Քու մեծութիւնըդ պարզուկ:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] brrdrst9aqvvi5x5112muinnjv69inw Գթութիւն 0 151538 396943 2026-09-22T20:43:00Z LetterBot 3069 Created page: Գթութիւն 396943 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Գթութիւն|previous =[[Ի Չիմարոզա]]|next =[[Ե՞րբ]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Գթութիւն| <poem>Դաշտերուն մէջէ Ծովերուն վրայէն Կ'անցնի թեւ մը մեծ, Մեծ ձայն մը կ'անցնի: Թեւն իր անցնելուն Ստուերը կը ցըրուէ, Վեր կը կանչէ ձայնն: Կը կանչէ զըւարթ Միջօրէներու, Հանդարտ ու անուշ Իրիկուններու. Վարդ առողջութեան՝ Տկարներն, հիւանդներն Ու ծերունիներն: Կը կանչէ թողլիք Գործերու, մարտի Փայլակումներու՝ Պըղերգներն, եւ իր Երազով բեղուն Ժողովուրդին, իր Ժողովուրդին հեղգ Ձանձրութիւններու Լըքուած մատնեւտուր՝ Կը կանչէ քերթողն:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 022025hnru5opdyyykjr5r8y8l9tf2c Ե՞րբ 0 151539 396944 2026-09-22T20:43:10Z LetterBot 3069 Created page: Ե՞րբ 396944 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ե՞րբ|previous =[[Գթութիւն]]|next =[[Լուիճի Բասդրոյի կիսարձանին]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Ե՞րբ| <poem> Կը խօսի գիրքն համաշխարհի արուեստի, Դպրոցներու, սիստեմներու, նախատպի, Դաւանանքի վրայ: Մտածումն Ո՛րքան յոգնած է, գոցենք գիրքը. երկինքն Օրուան վերջին ճաճանչով վարդ կը վառի, Եւ մայիսի իրիկուան Յանկարծ կ'անցնի ծիծառներու ճըռուողիւնն: Օ՜ն, թող բացուին պատուհանները բոլոր, Օդը մըտնէ, հոտեւան Օդն որ ծովուն թընդիւնը մեզ կը ղըրկէ: Այլ եւըս չի դառնար այս ժամը լոյսի: Ո՜վ սուրբ, հըզօր, միակ դըպրոց դու բնութիւն, Մարդերու ո՞ր, ո՞ր խօսքերն Ունին երբեք հըմայքը քու մէկ խօսքիդ: Սեւցած՝ մրոտած էջերու վրայ՝ ով ի զուր Եւ տանջանքով ապրըւած Երկայն ժամեր, միտքը՝ բոց, զարկը՝ արագ, Կուրծքը թասուն. ով առոյգ Սըրտէ փըրթած դուք երգեր, Ե՞րբ պիտի դուք հաւասարիք իրիկուան, Արշալոյսին, ծովու հոտին, ծաղիկին:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] b6xxawfnq9d8zz54gr0qoequj6ksyhy Լուիճի Բասդրոյի կիսարձանին 0 151540 396945 2026-09-22T20:43:20Z LetterBot 3069 Created page: Լուիճի Բասդրոյի կիսարձանին 396945 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Լուիճի Բասդրոյի կիսարձանին|previous =[[Ե՞րբ]]|next =[[Կոմսուհի Վ. Տ. Ս.-ի յուշատետրին համար]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Լուիճի Բասդրոյի կիսարձանին| <poem>(ԳՈՐԾ ՈՒՐՊԱՆՈՅ ՆՈՆՈՅ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻՆ) Քիչ մը կաւ, քիչ մ'աղբիւրի ջուր, ու կ'ելլէ Գրիչը ճամբայ: Հրաշագործակ ի՞նչ արուեստ Կու տայ տիղմին իրականին բաբախիւնն Ու կը դրոշմէ տարիներու, վըշտի կնիքն: Ասի կաւ է, եւ շունչ մը նուրբ ու թեթեւ Կը շարժըլէ՞ խօսքի պատրաստ շըրթունքներն. Կաւ է, եւ ես կը գուշակե՞մ լայն ճակտին Տակ գործըւած մըտածումի հրաշալիքն: Ո՜վ անձըն մեծ, որ ծաղկաւէտ դուն մայիսն Հայրենիքին տըւիր, հեզ սիրտ, վատերուն՝ Սարսափելի, մահուան դէմ՝ պինդ, անվեհեր. Կը տեսնեմ հոս ճաճանչը ձեր աչքերուն, Սուրբ զայրութներն, երիտասարդ խանդն, աշխոյժն, Եւ հերոսին համեստ հոգին քաջարի:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] o04j8b9cjpuf41yu7cx8eprsfpkxvuj Կոմսուհի Վ. Տ. Ս.-ի յուշատետրին համար 0 151541 396946 2026-09-22T20:43:30Z LetterBot 3069 Created page: Կոմսուհի Վ. Տ. Ս.-ի յուշատետրին համար 396946 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կոմսուհի Վ. Տ. Ս.-ի յուշատետրին համար|previous =[[Լուիճի Բասդրոյի կիսարձանին]]|next =[[Հաշիշ (Վիկտորիա Աղանուր)]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Կոմսուհի Վ. Տ. Ս.-ի յուշատետրին համար| <poem> Քեզ համար, ով ազնիւ, որ այս էջին վրայ Պիտի ծըռես անուշ աչքերըդ խոհուն, Պիտ ուզէի տեսարաններ նըկարել Հեզանազիկ գեղեցկութեան. կըղզիներ Անդորրաւէտ և հովանուտ, ուշ մեղոյչ Երեկոյին, վերջին լուսով մ' հազիւ վառ. Քնէած լիճեր, որոնց վրայէն յամրօրէն Կ'անցնին կարապք ու զրոյցներու թըռիչներն. Երազ ու ժանտ կեանքն անուշող ամէն ինչ, Որ խօսքերով՝ որոնք ծանօթ չեն մարդոց, Բայց զոր հոգին մըտիկ կ'ընէ ուշադիր, Հաւաքումի կը հրաւիրէ հոգիներն: Հովիտներն այսպէս կը խօսին, ուր պտերին Ու ծոթրինին մէջ կը ցայտէ ջինջ աղբիւրն. Ա՛յսպէս ուղին, որ կը մագլէ գիւղէն վեր Դէպ ի մարգերը լեռնային ւամայի. Այսպէս քաղցրիկ իրիկուններն: Աւասիկ Կը տեսնէ՞ք, լուռ մունջ կը թըմրի երկիրն ալ, Եւ թափանցիկ երկընքին վրայ վերն յանկարծ Կը սաւառնի իր կոր թեւովս արծաթէ Նոր լուսընկան: Կը ժըպտին այն նըշոյլին Ծով, նաւակայք եւ անապատն, աւերակն. Ահա լռութիւնն. ահա հասաւ հոգիին Երազներու եւ թռիչներու օրհնեալ ժամն: Գիշերն իրն է. զայն կը հարցնէ խօսքերով Որ գրուած չեն բնաւ, եւ ունին հարիւր ձայն Իրեն համար, որ կ'ունկընդրէ ամէն ինչ Ըզմայլմամբ՝ մութն, աստղերը, հովս ու խորհուրդն:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 5ciyva5dkkd8ki80fi28mvbpx10lvl2 Հաշիշ (Վիկտորիա Աղանուր) 0 151542 396947 2026-09-22T20:43:40Z LetterBot 3069 Created page: Հաշիշ (Վիկտորիա Աղանուր) 396947 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Հաշիշ (Վիկտորիա Աղանուր)|previous =[[Կոմսուհի Վ. Տ. Ս.-ի յուշատետրին համար]]|next =[[Վերածնունդ]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Հաշիշ (Վիկտորիա Աղանուր)| <poem> Մազերն արձակ, քըճքըճուած Շալի մը մէջ փաթթըւած՝ հոն կը սպասէ: Մինչ դեղ ծախողը կը խառնէ դառնահոտ Հեղուկին մէջ խորհըրդաւոր փոշիներ: Չըւառուհին հոն հասած Յուսակորոյս՝ սենեակէն Ուր կը մեռնի իր մէկ հատիկ աղջընակն. Հոն հասած իր ցաւերուն Անդունդներէն, դեռ կը սպասէ կը սպասէ Դեղին որ է այլ եւըս իր միակ յոյսն: Եւ դարակի մը բարձրէն՝ Անօթներու եւ շիչերու մէջերէն Կը ծիծաղի անուն մ'ոսկի տառերով Եւ կարծես այսպէս կ'ըսէ. «Կու տամ հանգիստ, մոռացում, Զիս առ, զիս առ, ոչ թէ այն Խաբեպատիր խառնուրդը. ե՛ս, ես միայն Քիչ շիթերու մէջ կը փակեմ զօրութիւնն՝ Որ ամէն խոնջ բիբերու քուն կը շնորհէ, Հանգիստ՝ ամէն սըրտերու»:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] ejc7cc91zrjlv8jw7h9j8o0dn06b14u Վերածնունդ 0 151543 396948 2026-09-22T20:43:50Z LetterBot 3069 Created page: Վերածնունդ 396948 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Վերածնունդ|previous =[[Հաշիշ (Վիկտորիա Աղանուր)]]|next =[[Տեսիլ (Վիկտորիա Աղանուր)]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Վերածնունդ| <poem> Ալ մէկ բանի չի յուսար նէ. տըժգոյն է, Խօթ է ու խոնջ: Քանի՞ վայրկեան ունեցաւ Ուրախութեան. և ունեցա՞ւ բնաւ. գուցէ Մօտ է իր օրն ալ վախճանին: Բայց կ'անցնի Ապրիլի օդն յանկարծ. կ'ըսէ թէ «Կը զգա՞ս»: Յիշատակնե՜ր: Բայց ճըշմարի՞տ էր հանդէսն Երիտասարդ հասակին, թէ սըտախօս Դիւթանք, խօլանք մըն էր, ու բան չի մընար, Չի մընար բան մը զուարթագեղ ու սիրուն: Ժըպտուն կապոյտը կը հըծծէ թէ «Նայէ»: Սըրարբումներ երգի, ազատ թըռչանքներ Մե՛նք ալ, մենք ալ վայելեցինք օր մ', էինք Տէր աշխարհի, գեղեցկութիւնը միայն Մեզ համար էր, բայց ո՞ր ատենն էր արդեօք: Եւ ծիծեռնակ մը կը հըծծէ թէ «Գարնան»:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] d42y4jatotcclosz93xjtpdp6dtd7uj Տեսիլ (Վիկտորիա Աղանուր) 0 151544 396949 2026-09-22T20:44:00Z LetterBot 3069 Created page: Տեսիլ (Վիկտորիա Աղանուր) 396949 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Տեսիլ (Վիկտորիա Աղանուր)|previous =[[Վերածնունդ]]|next =[[Ի վեցերորդ հարիւրամեակ Պարլէդդայի հրաւէրին]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Տեսիլ (Վիկտորիա Աղանուր)| <poem> Ահեղօրէն երկընցած իր սեւ կուճէ Աթոռէն, բարձր՝ ոսկիակուռ վրաններու Շուքին մէջ, նէ աչուըներով գազանի Կը նայի վար փոշիին մէջ դէզադէզ Գերիներու կոյտերուն. Հոն են բերուած Հըպատակներն ապըստամբ, զերդ ըսպանդի Համար կապուած նախիրներ: Մարդ մը ձեռքով Կը վերցընէ պողպատ տապար մ'ահագին, Որ իրիկուան վերջալոյսին կարմիրով Փայլակնացայտ՝ կ'ըսէ կարծես թէ՝ «Որո՞նք»: Շուրջը՝ մարգին եւ ժայռերուն ու երկնաբերձ Գահին վըրայ կարծես արիւն կ'անձրեւէ: Ահաւասիկ տիրուհիին շըրթներուն Վրայէն սարսուռ մըն է կ'անցնի, բայց որ չէ Գըթութեան, նէ կը թուէ հապըշտապով Մահամերձներն: Եւ հուսկ իրեն հարցնողին Ակնարկին վրայ յանկարծակի ելլելով Ու բանալով շեշտ ձեռքն ւահեղ շարժուածքով՝ Որ կը մերժէ ամէն աղերս, պաղատանք, Ատելութեամբ կերկերացած իր ձայնով Նէ պատասխան կու տայ անյագ՝ «Ամէնքն ալ»:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] cseqvcvikx0ggh2sumtcfltnqjn3gcf Ի վեցերորդ հարիւրամեակ Պարլէդդայի հրաւէրին 0 151545 396950 2026-09-22T20:44:10Z LetterBot 3069 Created page: Ի վեցերորդ հարիւրամեակ Պարլէդդայի հրաւէրին 396950 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ի վեցերորդ հարիւրամեակ Պարլէդդայի հրաւէրին|previous =[[Տեսիլ (Վիկտորիա Աղանուր)]]|next =[[Նորունկեան զրոյցներ եւ ցնորքներ]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Ի վեցերորդ հարիւրամեակ Պարլէդդայի հրաւէրին| <poem> Ահա ցնորքները ցընծուն Նըւիրական դամբանէն Կը ցատկեն դուրս իտալեան Պարծանքներուն՝ հըրճուալից, Կարծես շտապով՝ մարտական Խըմբումներու վազելով. Տէգերը պերճ կը ցըցուին Պարլէդդայի նշաններով: Բայց չէ ոսոխ դրօշին թեւն՝ Որ բաց հովին ու ծալծալ՝ Վերկենցաղ գունդը փորձի Եւ վըտանգի կը կանչէ. Ոչ խազմական հորձք ու թափ Եւ ոչ գոռոզ գըրգիռներ. Զի աշխարհի կը ժըպտի Խաղաղութեան կուռքն այսօր. Միայն շահու ապիրատ Ծարաւն իրեն չըկանչէ Թընդանօթին իրաւունքն Որ կողոպուտը պըճնէ: Հաւատարիմ լոկ հառաչն Երգերու ձեզ կը թըռչի, Ո՛վ դիւցազանց՝ ժողովուրդ Պղինձի, կուճի վրայ քանդակ: Ուրիշ պաշտման մըտադիր՝ Տաղտկացած ձեր դափնիէն՝ Ողջերն մեռած կը թըւին, Մեռածներն ողջ կը թըւին: Մեր անջըրդի օրերուն Ծանր ու նըսեմ այերէն Կ'անցնիս ու չես դառնար դուն Ֆիէրամոսգա Հեկտոր:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 5n2h4fubdclnk8xu7dpijqy9sqb1z16 Նորունկեան զրոյցներ եւ ցնորքներ 0 151546 396951 2026-09-22T20:44:20Z LetterBot 3069 Created page: Նորունկեան զրոյցներ եւ ցնորքներ 396951 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Նորունկեան զրոյցներ եւ ցնորքներ|previous =[[Ի վեցերորդ հարիւրամեակ Պարլէդդայի հրաւէրին]]|next =[[Ճակատագիր (Վիկտորիա Աղանուր)]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Նորունկեան զրոյցներ եւ ցնորքներ| <poem>(ՆԿԱՐ Ա. ՄՈՒՆԹԻ) Քաղաքակա՜ն կըռիւներ Եւ մոլուցքներ անիշխան, Ապականեալք՝ ու եղծիչք Դափնեպըսակ, կամ գրեթէ. Եւ ով խէժով առաձիգ Ձեւուած շինուած օրէնքներ, Յարմար՝ դէպքին համեմատ՝ Երկըննալու, կարճնալու. Ո՜վ աշխարհիկ դուք՝ նենգեր, Վեցհազարեակ սրահներու, Թիապարտի սադրանքներ Առաջնութեան մըրցանքի. Ո՛վ լրագիրներ, լրագիրներ, Որ մեծադէզ կոյտերով Առաջնորդող յօդուածի Կը խըմորէք դուք աշխարհն. Շունչին դիմաց արուեստին Օ՛ն ցըրուեցէք: Կ'իջնէ ան Մեզի չըքնաղն, որ հոգւոյն Կը հասկընայ պիտոյքներն: Հին ըզգեստովը կու գայ Զոր մեռած դար մը հագցուց, Եւ կը բանայ մեզի դուռն, Երազներու դուռը մեծ: Կախարդական չողիւններն Հրաշագործակ մականին Ծաղիկներով կը պըճնեն Մորենիներն անգամ մերկ. Եւ ժողովուրդը կ'անցնի, Կ'անցնի զըւարթ ցնորքներով, Բանաստեղծներն ու կոյսերն, Հրեշտակապետքն ու տըղաքն: Ի՞նչ փոյթ ձեզի տարիներն. Ամենազօր կախարդին Գաւազանիկը լուսեղ Առուգութիւն կը շնորհէ. Ի՞նչ փոյթ թէ զձեզ կը բաժնէ Մեր սէրէն բախտը. բախտէն Հըզօրագոյն է բարի Վըհուկը, ինք Գաղափարն: Կ'առողջացնեն ծիծաղկոտ Երկրին ծաղկունքն ու խոտերն Ամէն ցաւերն ու մարդոց Բոլոր կըծու կըռիւներն. Ու մեր աչքերը՝ ամէն Թոյնէ վըճիտ ու մաքուր Պիտի նկատէ զուարթալոյս Գեղեցկութիւնն աշխարհի: Զոր օրինակ մոռացման Աւազանին մէջ՝ կը մխեմ Կը մըխըրճեմ միտքս՝ անմեղ Ալիքներուն մէջ՝ չըքնաղ Առասպելաց եւ յաղթած Ամէն կըրծող հոգ ու ցեց՝ Աստղերուն հետ կը խօսիմ, Կը խօսին՝ հետըս աստղերն:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] lex9p8a4v1romp83bba01gy5yy9rpqg Ճակատագիր (Վիկտորիա Աղանուր) 0 151547 396952 2026-09-22T20:44:30Z LetterBot 3069 Created page: Ճակատագիր (Վիկտորիա Աղանուր) 396952 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ճակատագիր (Վիկտորիա Աղանուր)|previous =[[Նորունկեան զրոյցներ եւ ցնորքներ]]|next =[[Տիկին Լաւրային]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Ճակատագիր (Վիկտորիա Աղանուր)| <poem> Ճակատագրին խարազանին տակ կ'անցնի՛ Սրարչաւ մոլուցքը ձիերուն, հանելով Տիեզերքի դաշտերուն մէջ՝ ահաւոր Մըրրիկներու, փայլակներու ծըփանքներ: Կը բարձրացնեն մարդիկ թասուն՝ յամրաքայլ՝ Գըմբեթ՝ կոթող նեղ ածուին մէջ իրենց. Համարելով վեհ խօսք մ'ըսել հեռաւոր Ժողովըրդոց եւ հեռաւոր ազգերու: Բայց կառավարն հըզօր սանձերը թողած Ճակատագրեալ հետքին վրայէն կը քըչէ Ձիերն, եւ այն քըրտնած կոյտերն ւազի՝ Անգիտակից՝ կը ջախջախէ, կը փըշրէ:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 0v5xm45kcyhtve4bscmywcgu9r456rc Տիկին Լաւրային 0 151548 396953 2026-09-22T20:44:40Z LetterBot 3069 Created page: Տիկին Լաւրային 396953 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Տիկին Լաւրային|previous =[[Ճակատագիր (Վիկտորիա Աղանուր)]]|next =[[Անձրեւէն վերջ]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Տիկին Լաւրային| <poem> Տիկին Լաւրա երկնակապոյտ աչքերով, Ո՛րքան հեռու է այն օրն Երբ դէպ ի վեր արքայութիւն թեւեցիր: Երկիրն իր դէմքը փոխեց, Եւ փոխեցին հանդերձներն: Եւ տիկինները սէգ դարձան ու գոռոզ. Հովիտներէն եւ առապար չեպերէն, Եւ գիտութեան ամենէն կորդ ու անհարթ Ամէն ճամբէն կը մագլեն Կ'երթան՝ թեթեւ, եռանդուն, Խրոխտ՝ առնական շարժուածքով, Եւ ալ անոնց առջեւ չեն ծռիր ու թեքիր Նոր ասպետներն, եւ ոչ ալ Գողտրիկ, քընքուշ մտածումներ Կ'արթընցընեն ըշտապոտ Տարփաւորաց կուրծքին մէջ: Անթեւ «հրեշտակուհիներն» Ոչ եւս «համեստ՝ պարկեշտ խոնարհ ճակատով», Այլ ուղղաբերձ եւ սընապարծ խրոխտալից, Այժմեան՝ արդի տերերեն Հաւասարներ կը նկատուին, Կը սիրուին շուտ, եւ գրեթէ Արձակօրէն… ամէնքն ալ:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] o5gekd9llze294vcak1yjh0va2plkvr Անձրեւէն վերջ 0 151549 396954 2026-09-22T20:44:50Z LetterBot 3069 Created page: Անձրեւէն վերջ 396954 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Անձրեւէն վերջ|previous =[[Տիկին Լաւրային]]|next =[[Առ Կերարտոյ Մայէլլա]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Անձրեւէն վերջ| <poem> Կը ծռեն ամպերը թեւերնին Արեւելքէն փչող զով շունչէն, Խոտին, տունկին մէջ կը ճօճան Արեւակնէ նուրբ կամուրջներ: Ոչ եւս վարն հոն կանանչ ու թուխ Գոյնը տըղմուտ ճահիճներու, Այլ անտառին բացաստանէն Լիճը գոհար կը պըսպըղայ: Արթընցիր, իմս հոգի, նմանէ Ծաղկին՝ շաղոտ ածուներուն, Կըքած դեռ եւըս տարափէն, Չըքնաղ է կեանքն, արեւ կայ դեռ:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] mtps0p8fyf7w1evl0c3day6zzbu0ptb Առ Կերարտոյ Մայէլլա 0 151550 396955 2026-09-22T20:45:00Z LetterBot 3069 Created page: Առ Կերարտոյ Մայէլլա 396955 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Առ Կերարտոյ Մայէլլա|previous =[[Անձրեւէն վերջ]]|next =[[Անգիտակից հոգիներ]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Առ Կերարտոյ Մայէլլա| <poem> Ո՞վ կը յիշէ զայն, ո՞վ գիտէ Թէ ի՜նչ բուժիչ աղբիւր էր այն՝ Իր տառապող եղբօրն համար. Կը հարցընեն ամէնքն. «Ո՞վ էր»: Խոնարհ, աղքատ՝ ունէր միայն Հարըստութիւն մը լոկ, չի տար Դըպրոցը այս դըժնէ դարուն Նմանօրինակ հարըստութիւն: Ինչպէս կիզիչ արեւուն տակ Հընձող մըչակը կը վազէ Դէպի առուն սիրափափաք, Ծարաւահիւծ ու պապակած, Այսպէս հեւքոտ՝ բորբ կը վազէր Ծարաւ բարիք ընելու ան, Ապերջանիկ ու չարաբաստ Հիւանդներուն եւ կոյրերուն: Ջինջ աղբիւրին քով չըզգացին Հրակէզ շըրթներն այնչափ հաճոյք, Ինչպէս այն քաղցըր մենակեացն Երբ կը դընէր դեղ ցաւերուն: Արդ բարձրաբերձ ժայռերուն վրայ Վերն հոն վանքին մէջ հանդարտիկ, Կը քընանայ, եւ ամպն ու հոխ Աղէկ գիտեն թէ ան Ո՛վ էր:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] nq2dv9xbm4muaq9vve4kf0du49rimww Անգիտակից հոգիներ 0 151551 396956 2026-09-22T20:45:10Z LetterBot 3069 Created page: Անգիտակից հոգիներ 396956 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Անգիտակից հոգիներ|previous =[[Առ Կերարտոյ Մայէլլա]]|next =[[Ուրախութեան երգը]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Անգիտակից հոգիներ| <poem> Դանդաղ եզներն՝ եղջիւրներով խայտաբղէտ՝ Որ կ'արածին մարգին վրայ, Եւ մերթընդմերթ կանգ առնելով կը ծըծեն Օդն որ կ'անցնի կը դառնայ. Ու կը նային հեզիկ խոտին՝ որ կը ծռի Ու վեր կ'ելլէ դողդոջուն՝ Անոր կամքին խաղալիկ, Եւ ծաղկափթիթ ափունքներն, Եւ կարկաչոտ՝ հոսուն ջուրն, Եւ հորիզոնն անզըրաւ, Ի՞նչ կը խորհին. ի՞նչ կ'անցնի Այն բիբերուն մէջ քընէած ու դանդաղ, Զորս երբեք չի ճեղքեր փայլակ մ' յանկարծոյն, Երբ կը թըւին կենալ երբեմն իբր արձան՝ Անգիտակից վայրկեանին, Արօտին, ջրին եւ միւս ամէն բաներուն: Ժամանակները արդեօք Չե՞ն բըղխեր վեր մառախլապատ ու չըլմոր Այն մըտքերուն մէջ՝ անգործ Երկայնաձիգ ժամերուն, Յիշատակներ՝ ուրիշ հին Ժամանակի ւազգերու:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] tr3lf5jdim4ukbnb6c9cf0tki3noinf Ուրախութեան երգը 0 151552 396957 2026-09-22T20:45:20Z LetterBot 3069 Created page: Ուրախութեան երգը 396957 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ուրախութեան երգը|previous =[[Անգիտակից հոգիներ]]|next =[[Վշտագնելոց գարունը]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Ուրախութեան երգը| <poem> Ո՜վ եղբայրներ, ուրախութիւնը երգենք, Ուրախութիւնն. անբիծն ամէն կեղտերէ Զայն կը տեսնէ ամէն տեղ. այն չոր կարծուած Ոստը տեսէք, լուսեղ գոհար մը կայ ծայրն: Նայեցէք. հոն այն սառին, այն վաղանցիկ Մառախուղին ետեւէն՝ պինդ, անյողդողդ Կ'երթայ արեւն յաղթողաբար: Կը վառէ Անըրջանքի մը լոյսն հոգին տաղտկալից: Հոն դարբինին ափին մէջն է, որ կը զգայ Իր ոյժը տեղը. կայծերու խուրձին մէջ՝ Որ կը փըրթի երկաթէն. կուռ կըռանէն Ծեծուած սալին կըշռութեան մէջն է հըզօր: Քերթողին հետն է, եթէ թեւը տաղին Փայլատակէ. եթէ պատկեր շնորհէ ամոյն Ըսփինքսն՝ արուեստն. ան խուսափուկ տիեզերքն Ուրուներու՝ սեղմ տողերով կը պըրկէ: Զայն մի փընտռէք միայն յաղթող գունդերուն, Կամ անտառին մէջ ծալ ի ծալ դրօշներու, Կամ այն բարձունքն ուր կը հասնի վեհապանծ Թըռիչքով փառքն, եղբայրներ, մի փընտռէք զայն: Համեստ՝ գաղտնի կռիւներու, լուռ ցաւոց մէջ Ինչպէս ծաղիկ մ'աւերակաց դերբուկին՝ Կը բողբոջէ և կը ծընի ան մեր մէջ Աւելի քաղցր ու ճըշմարիտ ու բուն մերն: Ան կը ժըպտի երբ վեհ խօսքով կը ձաղկենք Մենք գոռոզներն. երբ անուշ խօսք մը կ'ուղղենք Խոնարհներուն. մեզ կը վառէ, սիրտ կու տայ Թէեւ ըլլանք՝ կէտ անիրաւ սլաքներու: Եւ աւելի կը փայլակէ ոչ վրէժի Վայրագ՝ աչքին, այլ անուշակ բիբին մէջ Մարդուն՝ որ հեւ ի հեւ օրուան կը սպասէ Որ կարենայ պատուհասել, և կ'ներէ:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 5hhnbx5eyhdc861iousurcax7bsdw47 Վշտագնելոց գարունը 0 151553 396958 2026-09-22T20:45:30Z LetterBot 3069 Created page: Վշտագնելոց գարունը 396958 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Վշտագնելոց գարունը|previous =[[Ուրախութեան երգը]]|next =[[Լուսնական դիւթանքներ]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Վշտագնելոց գարունը| <poem> — «Թաշկինակնե՞ր են պարապ Զոր կը բերէ մեղմիկ սիւքն Արեւմըտեան, շոպուած որ Գերեզմանէն»: Եղկելի, Քեզ կը խաբեն քու յոգնած Ու ճայրոտած աչուըներդ: Կապոյտ երկնի մէջ՝ ճերմակ Ամպիկներու ծուէններ են: — «Ո՞ր վիշտն երբեք բըղխեց դուրս Աղեկէզ ողբ մ'աւելի Դառն ու յամառ ու տըխուր Քան այն՝ զոր ես կը կըրեմ»: Հոս ոչ ոք չի վըշտագնիր: Առուներու ժպիտներ են Որ արեւուն տակ ազատ Բլուրներն ի վար կը հոսին: — «Հոն զոյգ ցնորքներ կը տեսնեմ Ծիւրած ծընգած ծերերու, Ցըցած իրենց ձիւնաթոյր Հերքն ու մազերն հովերուն»: Յաւէրժօրէն դալկահար Երազ մը քեզ կը տիրէ: Չե՞ս տեսներ. այն «ծերուկներն» Նըշենիներ են ծաղկած:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 48n34rcz3d7l39cq8wc2xi01nn9hfh9 Լուսնական դիւթանքներ 0 151554 396959 2026-09-22T20:45:40Z LetterBot 3069 Created page: Լուսնական դիւթանքներ 396959 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Լուսնական դիւթանքներ|previous =[[Վշտագնելոց գարունը]]|next =[[Ամառնային փոթորիկ]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Լուսնական դիւթանքներ| <poem> Ժամանակէն դըժնէօրէն ջարդըւած Նըսեմ ժայռեր՝ շուրջը մեռած ջըրերու Կարակումին՝ գիշերին մէջ կը դիտեն Ելքն հրաշալի լուսացընցուղ լապտերին, Որ պիտ թեւէ քիչ ատենէն լերանց վրայ: Ու կը նային՝ զգալով շօշափն անոր, Որ պիտ' ահեղ սեպերն ընէ խարոյկներ Սուրբ, ճահիճները ջինջ աչքեր արծաթէ:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] puf3v7c71e9onlsevckn2zppf83u323 Ամառնային փոթորիկ 0 151555 396960 2026-09-22T20:45:50Z LetterBot 3069 Created page: Ամառնային փոթորիկ 396960 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ամառնային փոթորիկ|previous =[[Լուսնական դիւթանքներ]]|next =[[Նաբոլի Բիդտիկրոդդա]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Ամառնային փոթորիկ| <poem> Հովը կ'անցնի մըրըրկոտ Թեւով մը շեշտ՝ գորշորակ Կանաչին վրայ՝ ուր հոգեվարք է ճըպուռն, Եւ խոր թըմբիրն ամառուան Թուփն ու տունկերը դիրեւտար խառնիխուռն, Ինչպէս ժանտ ձեռքն՝ որ կը ցընցէ գլուխ մ'ոսոխ, Իր եղունգները մազերուն մէջ մըխած:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] s8j39m9o5xp6w1s96ks681rhpdst2tb Նաբոլի Բիդտիկրոդդա 0 151556 396961 2026-09-22T20:46:00Z LetterBot 3069 Created page: Նաբոլի Բիդտիկրոդդա 396961 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Նաբոլի Բիդտիկրոդդա|previous =[[Ամառնային փոթորիկ]]|next =[[Մայրական ձայներ]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Նաբոլի Բիդտիկրոդդա| <poem> Օր հասարակ է, Կը փայլակէ ծովս. Բլուրներուն՝ դաշտին Վրայ միօրինակ Տաղտուկ. չնիկ աստղին Կայծակներուն տակ Կ'նընջէ Նաբոլի: Գիշերին կէսն է. Ջինջ ծովախորչին, Ափերուն վըրայ, Տունկերուն մէջտեղն Արծաթ կ'անձրեւէ: Լուսինն է լըման. Նաբոլի կ'երգէ:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] c1w7w0p9qn1z0q2a5h7y7ycb65vqumy Մայրական ձայներ 0 151557 396962 2026-09-22T20:46:10Z LetterBot 3069 Created page: Մայրական ձայներ 396962 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Մայրական ձայներ|previous =[[Նաբոլի Բիդտիկրոդդա]]|next =[[Վայրկեաններ]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Մայրական ձայներ| <poem> Եթէ անցնիմ ես աշխարհի անտառէն Սին երազի մը մէջ սուզուած, եւ ըստէպ Բիբն անտեսէ մորենիները նենգժոտ, Մայրիկ, դուն ես, որ ելլելով հեռաւոր Գերեզմանէն՝ կը մըրմընջես ինձ. «Նայէ»: Եթէ ծարաւ մոռացօնքի և յօժար Թունոտ պտուղներ քաղելու ես չըհարցնեմ Թէ թոյնը քուն թէ արդեօք մահ կը բաշխէ, Մայրիկ, դո՛ւն ես, որ ինձ խըստիւ՝ հրամայող Ձայնով խըրատ կու տաս կ'ըսես թէ՝ «Մտածէ»։ Եթէ չեպերն ի վեր ըզգամ ես յանկարծ Ինքզինքս անզօր եւ ոգեսպառ, եւ իմ յոյսս, Յոյսըս յետին, յետին նեցուկըս կըքի, Մայրիկ, քուկի՞նդ է այն բարբառն անձկալից, Որ կ'ըսէ իմ յոգնած հոգւոյս. «Աղօթէ՛»:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 5r1c6h2or6gbeli4mj85e3izy8qvmm1 Վայրկեաններ 0 151558 396963 2026-09-22T20:46:20Z LetterBot 3069 Created page: Վայրկեաններ 396963 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Վայրկեաններ|previous =[[Մայրական ձայներ]]|next =[[Ես պիտ երթամ գիշերին մէջ]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Վայրկեաններ| <poem> «Խաղաղութիւն կը փնտռեմ…» Ըսէք, ըսէք ինծի, ուր է. Ի՞նչպէս կըրնամ գըտնել զանի. Ո՞րչափ ատեն պէտք է նէրա Ծընած լեռները հասնելու, Աղբերակներն՝ ուր կը ժըպտի, Անտառակներն ուր կ'երազէ: Ըսէք ինծի, շատ կ'արտորամ, Կ'ուզեմ գիշեր չեղած հասնիլ. Կա՞ն այն ճամբուն վըրան օձեր, Քարեր, ստեղներ, ես չեմ վախնար Սուր խիճերէ, վախ չունիմ ես Մորենիէ եւ օձերէ: Ըսէք ինձ. հո՞ն է, դուք ինչո՞ւ Զիս տանելու կը դանդաղիք. Եւ խընդրածս այնքան քիչ բան է. Շատ տարիներ են որ կ'երթամ, Շատ տարիներ՝ որ կը փընտռեմ, Շատ տարիներ որ կը կանչեմ: Իմ ով ըլլա՞լս կը հարցընէք. Ի՞նչ փոյթը ձեր. պանդըխտուհի Մ'եմ, որ գուցէ քիչ ատենէն Կը հասնի իր նըպատակին: Մուրողուհի մը՝ շատ աղքատ Եւ շատ յոգնած ու ոգեսպառ:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] cegk4bbcvz1rk0lowgkebmoejkss381 Ես պիտ երթամ գիշերին մէջ 0 151559 396964 2026-09-22T20:46:30Z LetterBot 3069 Created page: Ես պիտ երթամ գիշերին մէջ 396964 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ես պիտ երթամ գիշերին մէջ|previous =[[Վայրկեաններ]]|next =[[27 Փետր. 1907]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Ես պիտ երթամ գիշերին մէջ| <poem> Ես պիտ' երթամ գիշերին մէջ Երբոր ամէն ինչ քուն ըլլայ. Պիտ՝ երթամ բաց դաշտին մէջէ Աստղերուն տակ, և պիտ անոնք Լըսեն ծանօթ ձայնը, ուրիշ Եւ հեռաւոր օրերու ձայնն. Անոնց համար պիտի գըտնեմ Մոռցուած խօսքերն ու մըռունչներն Ու կրակն ու թափն երիտասարդ Առուգութեան: Անոնք լուռմունջ Պիտ ունկընդրեն, կ'ունկընդրէին Ինչպէս անցած այն ժամանակն, Եւ չըտեսնեն պիտի դէմքիս Դալուկն… ամէ՜ն ինչ, ամէն ինչ Անոնց համար պիտի ըլլայ Ինչպէս երբեմն: Իսկ հոգւոյս մէջ Ի՞նչ պատահի պիտի արդեօք:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] e33hxb6dr30a1z88pntv3vd4ueq06aj 27 Փետր. 1907 0 151560 396965 2026-09-22T20:46:40Z LetterBot 3069 Created page: 27 Փետր. 1907 396965 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= 27 Փետր. 1907|previous =[[Ես պիտ երթամ գիշերին մէջ]]|next =[[Ամառնային իրիկուն]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|27 Փետր. 1907| <poem>(ՀԱՄԱԺՈՂՈՎ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ) Մարտը՝ առտու մը (թէ՞ երազ էր) գըտաւ Խաղաղութիւնը, որ կ'երթար դաշտերուն Մէջէ հանդարտ քայլով տըրտում ու տըխուր, Եւ իր դանդաղ շարժումներով կը վերցնէր Բարունակներն անկապ ու քակ. վրան փըրթաւ. — «Ո՜վ դու անխօս՝ թոյլ ու պըղերգ, ի՞նչ կ'ընես. Չե՞ս տեսներ՝ զիս՝ որ ջուր կըտրած, հեւիհեւ, Անխոնջ ճամբայ կը բանամ իմ սըրընթաց Ստուըներուս՝ տապարներով, տէգերով Միշտ եւ ամէն տեղ. սորվէ դուն թէ ինչպէս Կը ջարդեմ ես, կը խորտակեմ, կը զգետնեմ: Զիս չի ծըռեր զուր կարկաչիւնն ամբոխին, Եւ ինձ տեղիք կու տան մըտքերը խիզախ, Արի առոյգ կորովիներն, եւ յաղթող Մըտածումները. կ'անցնիմ ես, եւ ահա Լայն անապատ մը կը բացուի ցուպիս տակ, Եւ ծիրանի վառ գորգերու վրայէն ես Կ'երթամ չըքնաղ հանդէսներու, եւ անցքիս՝ Խարոյկ կ'ըլլան թաւ անտառներն: Ես չունիմ Հանգիստ, դադար: Դուն ի՞նչ կեցեր ես, ով հեղգ»: — «Ես դիւրաբեկ եւ ինկած այս պըսակներն, (Ըսաւ անոր խաղաղութիւնը), այրի Կընձնիներու կը շնորհէի, եւ ուրիշ Էակներու՝ որ կը սպասեն ու կու լան Մինաւորիկ՝ ինկած յոյսեր կը տանիմ: Յաղթանակներ չեմ փընտռեր ես, կամ միայն՝ Չարին դէմ, այն աննիրհ, անքուն հըրէշին. Տեսայ ես հոն տուներ, տեսայ ամրոցներ Հըրդեհակէզ՝ չեմ գիտեր ո՞ր անողորմ Ձեռքի ժըպիրհ ջահով. իմ լուռ քայլիս տակ Ամէնը վեր կը կանգնին. չե՛մ գիտեր ես Ճակատագիրը ի՞նչ բուժիչ զօրութիւն Դըրած է իմ մէջըս. միայն աս գիտեմ Որ քու խռոված հոգիներուդ մէջ՝ ինէ Կը ցաթի լոյս մ'իմաստութեան, ու ժըպիտ՝ Առողջութիւն բոլոր անոնց մէջ՝ զոր դուն Ապչոպեցիր իրենց գործէն»: — «Ո՜հ, որչափ Քաջ ես, (քըրքջաց ժանտ ժըպիտով մ'անոր Մարտն), Ի՜նչպէս պոռոտ ու մեծխօսիկ: Բայց ոչ ոք Տեսաւ գործելդ, ոչ ոք լըսեց քու վազելդ Աշխարհի մէջ, կամ ականջին հասաւ չռինդն Այդ քաջութեանցդ»: — «Ես բընաւ չեմ ճամբորդեր Թընդանօթի որոտներով ու գոռով (Բարձըր ձայնով խաղաղութիւնը յարեց), Իմ քայլերուս է լըռութիւնն առաջնորդ: Ես «չեմ պարծիր», ես կը դիտեմ որ գալուստս Արտասուաթոր աչուըներուն մէջ յանկարծ Կը վառի կայծ մ'աստուածային ցընծութեան. Եւ կը տեսնեմ հուժկու ազատ մարդերու Սեղմ ափերուն մէջ արօրին մաճն. երկիրն Ակօս ակօս կը փեռեկի սերմերու Գանձերուն. ես կը դիտեմ զուսպ կոհակին Խորտակելն իր թափն ու մոլուցքն՝ երկաթէ Կըռաններուն վըրայ, եւ ուր որ եմ ես Կը հըռընչեն հուր հալոցներն հընոցին, Կը մըրըրկին գործարանին անիւներն, Եւ դարբինները կ'երգեն. չեմ գիտեր ես, Որմէ՞ կու գայ ինձ այս բարին: Հըլուաբար Ես մըշտարթուն իմաստունին կը տանիմ Ժամն հետազօտ խուզողութեանց, կը պըրկեմ Ձեռքերն երբեմըն թըչնամի: Ուրիշ բան Չեմ գիտեր ես: Վայրագասիրտ կատաղի, Կը տեսնեմ քու արիւնաներկ ու տըժգոյն Աւազներուն մէջէ երթալըդ՝ թասուն, Դըժնէհայեաց. եւ քեզ անէծք կը կարդան. Ես կը հասնիմ առանց ձայնի ծաղկասփիւռ Ուղիներէ, եւ ըսպասուած, օրհնըւած: Է՞ր այսքան քաղցր է իմ վիճակս, ու քուկինդ՝ Այնքան դըժխեմ. չե՞ս կըրնար լուծըդ փըչրել. Հետըս եկուր, հետըս եկուր, եւ տեսնես Պիտի դուն մեծ անուչութիւնը սիրոյն՝ Որ կը զօդէ օտար ազգերն իրարու, Խարակներուն վրայ փարոսներ կը տընկէ, Եւ կը կանգնէ ապաւէններ՝ նենգաւոր Սառնոցներու չեղջակոյտին բարձըր ծայրն: Չե՞ս տեսներ դուն թէ արեգակը ի՞նչպէս Արշալոյսին բոլոր վարդերը բացաւ, Երկինքներուն բոլոր ոսկի բաժակներն՝ Օրհնելու զայն՝ որ արձակեց ձեռուըներն Այսօր ազատ ամէն կապէ եւ պատրաստ Աշխատանքի. եւ որ կեանքէն յաղթըւած Հոգիներուն ուզեց զայն տալ վերըստին»: Խաղաղութիւնը դարձաւ զայն քաշելու Իր հետ. բայց այն խուժդուժ ըստուերն արդէն Անհետացած էր խորքն անխուլ անդընդոց:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 7jmffptqtvicxhkby0q0dm6y4nr4rbd Ամառնային իրիկուն 0 151561 396966 2026-09-22T20:46:50Z LetterBot 3069 Created page: Ամառնային իրիկուն 396966 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ամառնային իրիկուն|previous =[[27 Փետր. 1907]]|next =[[Մայր ցաւագին]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Ամառնային իրիկուն| <poem> Երթալ ճամբէ մը՝ դաշտերու հանդարտիկ Անդորրութեան մէջ՝ ըսքողուած լուսնակին Տակ բիւրամեայ մտերմուհւոյն, Եւ օդն երբեմն երբեմըն հոտն անուշակ Բերէ ծաղկած այգիներուն, ծաղկափթիթ Կակիային. երթալ երթալ եւ չըզգալ Բնաւ յոգնութիւն, խուսափուկ Սիւքին տարաամ հրաւէրներուն ետեւէն, Առանց որոշ մըտածումի եւ յըստակ Յիշատակի, մըտքին մէջ Սակայն անհուն մըտածումներ, բիւր անուշ Յիշատակներ. մոռնալ այսօրն ու վաղիւն, Զուր երազուած երազներն, Յաւէրժական հառաչներն, Երբ ծըղրիդները կ'երգեն Մարգերէն սէր, ուրախութիւն, հեռաւոր Բաբախիւններն, եւ ճամբան չի՜ լըմըննար:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 7d8oi878zf040bxngm0v5ghpc1973kw Մայր ցաւագին 0 151562 396967 2026-09-22T20:47:00Z LetterBot 3069 Created page: Մայր ցաւագին 396967 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Մայր ցաւագին|previous =[[Ամառնային իրիկուն]]|next =[[Զառանցա՞նք]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Մայր ցաւագին| <poem>(ԿԻՍԱՐՁԱՆ ՄԱՐԱՆԻ ԱՏԵԼԱՅԻՏԻ) – Ո՛չ, չըհատնի պիտի, ոչ, զուր են խօսքերն: Լոյսը միակ, միակ ու մեծ ըսփոփանքն Արհամարհելը զայն, եւ ստոյգ գիտութիւնն Որ ոչ ոք զիս պիտի կըրնայ ապշոպել Այն տանջանքէն, այն տագնապէն, որ նըման Հըսկայ իժի մը կը պըրկէ կը պլորէ Պարոյրներովը զիս, եւ ես կեցեր եմ Պաշտպանութեան առանց ճիգ մ'իսկ փորձելու, Վասըն զի իմ կուրծքըս սաստիկ կը սիրէ Անագորոյն գազանն՝ որ զայն կը ճողքէ Կը տոչորէ կը բըզըկտէ, այնպէս որ Կը զգայ կեանքի բնազդին ի սպառ նըւաղումն, Եւ կը վառէ զայն իղձ մը լոկ. լոկ անյագ Ծարաւ մ', անձուկ մը գինովցնող. անհետի՜լ…:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] hyy6dy41fd6kzjwhu480md6xa9wlv33 Զառանցա՞նք 0 151563 396968 2026-09-22T20:47:10Z LetterBot 3069 Created page: Զառանցա՞նք 396968 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Զառանցա՞նք|previous =[[Մայր ցաւագին]]|next =[[Երբեմըն զիս…]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Զառանցա՞նք| <poem> Կանչուած ցընորքն ահաւասիկ կը դառնայ. Ծանօթ խուցերը կը մըտնէ, կը հասնի Դանդաղօրէն իր իսկ սենեակն՝ ուր ըսաւ Իր վերջին խօսքն: Ոչ մէկ բանի տակաւին Ձեռք չէ դըպած. արեւն՝ ինչպէս այն ատեն՝ Ասդին անդին ոսկի կէտեր կը վառէ, Եւ կը ժըպտի մահճին վըրայ Տիրամայրն, Եւ իր հին տեղն է բոլոր կահ կարասին: Իր դողդոջուն՝ տըժգոյն ձեռքով կը բանայ Արկղերը դեռ լի հոտանոյշ կտաւներով, Հին զարդերով, գոհարներով, եւ փայլուն Բանալիները զուարթ հընչիւն մ'ունին հուսկ: Քովիկն եմ ես, ու կը նայիմ, կը նայիմ, Կը տրոփեմ, չե՛մ համարձակիր բանալու Շըրթներս, խօսքի մը կը սպասեմ հեւիհեւ… Աչուին սքողուած է՝ սեւեռուն. կը փընտռէ. Ի՞նչ կը փընտռէ արդեօք: Ո՛վ մայր իմ, մայրիկ, Զիս չե՞ս տեսներ, չե՞ս տեսներ զիս, ես եմ, ես, Դարձիր խօսէ ինծի հետ, տուր իմ անունս. Ո՜հ, անգամ մ'ալ ձայնովդ անունըս լըսեմ: Կը մըտածեմ այսպէս եւ զուր կը փորձեմ Խօսք մ'ըսել: Նէ ինձ կը դառնայ յամրօրէն, Կը գըգուէ իմ դէմքըս ծանօթ իր շարժմամբ Եւ անուշիկ մը կը ժըպտի ինձ. սակայն Չի բանար շուրթն. եւ դարձեալ նոյն մտադրութեամբ Կը դառնայ իր փընտըռտուքին: Կ'որոնէ Կը քըրքրէ վեր վար, կը շարժէ… վերջապէս, Ո՜հ վերջապէս գըտաւ. բայց ի՞նչ է արդեօք: Ի՞նչ յռութուլունք կըրնայ ըլլալ, ի՞նչ գըրաւ: Չեմ տեսներ ես: Տարօրինակ՝ մետաքսով Եւ ոսկիով նըկարակերտ տուփի մէջ Փակուած է, փոքր է, ես զայն բնաւ չըտեսայ: Ահաւասիկ ձեռքերուն մէջ կը սեղմէ Եւ հըրճուանքէն այլակերպեալ կ'երեւայ: Ո՜հ, ինչպէս այն դեռ սքողուած աչքը սեւեռ Կը պըճըլտայ: Հիմա խօսի պիտի նէ. Անշուշտ հիմա պիտ' անունովս կանչէ զիս. Եւ ահաւոր անծանօթին վրայ՝ ուրկէ Կու գայ նէ, ես պիտ հարցընեմ (թէպէտեւ Կերկեր ձայնով, օրհասական հոգիով): Բայց ինչ մէգ է կ'իջնէ ու զայն կը ծրարէ: – Ո՛վ մայր, դեռ մի մեկնիր, մըտիկ ըրէ: Զուր. Զուր կը գոչեմ. զուր կ'երկընցնեմ իմ թեւերս. Նէ ստուերներու մէջ կ'անհետի յանկարծոյն:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] dok7w2g3shqhu70qauarg658ndrgott Երբեմըն զիս… 0 151564 396969 2026-09-22T20:47:20Z LetterBot 3069 Created page: Երբեմըն զիս… 396969 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Երբեմըն զիս…|previous =[[Զառանցա՞նք]]|next =[[Բոժոժներ]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Երբեմըն զիս…| <poem>(Մարիամ քրոջս) Երբեմըն զիս ժըխորին Մէջ բազմամարդ ուղիներու, խրախութեանց, Հընչուն՝ փայլուն թատրոններու՝ կը բըռնէ Յանկարծ տաղտուկ մ', երաշտ ծարաւ մ'անյագուրդ: Ո՜վ ամայի այրերու Նամէտ ժայռէն յուշիկ յուշիկ թաւչանման Մամուռներու վրայ կաթկըթող լըռիկ շիթ: Ո՜հ թաքթաքուր ձորերու՝ Փակուած չորս կողմն երկնաբերձիկ ժայռերէ, Ուր չի լըսուիր ոչ մըռընչիւնն հեղեղին, Եւ ոչ հիւսին շառաչիւնն, Եւ ոչ մէկ ձայն, այլ միայն Կ'անցնի երբեմըն թըռչելով վեհաշուք Ըստուերը սեւ բազէին, Որ կը ճախրէ կապուտակ Բարձր հայելւոյն ընդմէջէն՝ Խոտի ծըղի՜կն ըլլայի…</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] ddvmjxhofaktew7bnhvvgfgciu0xd0f Բոժոժներ 0 151565 396970 2026-09-22T20:47:30Z LetterBot 3069 Created page: Բոժոժներ 396970 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Բոժոժներ|previous =[[Երբեմըն զիս…]]|next =[[Մարիամ քրոջս տարեդարձին]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Բոժոժներ| <poem> Դուք գիշերին մէջ ղօղանջող բոժոժներ, Կը բերէք միտքըս ծանրաբեռըն սայլեր, Անտառի հոտ, անդորրութիւն մը խորունկ, Զոր չի խռովեր ոչ մէկ ձայն, ոչ մէկ աղմուկ: Կ'ելլեն գրաստները լեռնային զառվերէն, Լուսնով արծաթ հագած՝ առ շեղ՝ յամրօրէն: Կու գան հոգւոյս մէջ հրաժեշտի հեզ՝ հանդարտ Եւ քաղցրանուշ մըտածումներ. ինչու արդ Աշխարհային հոգերն հեռու կը գաղթեն Իսկոյն կապած իրենց ջոլիրը ժանակէն: Դուք աստղերուն վրայ խօսեցաք քերթողին՝ Ո՛վ գիշերին մէջ ղօղանջող բոժոժներ:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] k4x4oxxarr35d21ohlre4ffskowu2iz Մարիամ քրոջս տարեդարձին 0 151566 396971 2026-09-22T20:47:40Z LetterBot 3069 Created page: Մարիամ քրոջս տարեդարձին 396971 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Մարիամ քրոջս տարեդարձին|previous =[[Բոժոժներ]]|next =[[Վարժապետին երգը]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Մարիամ քրոջս տարեդարձին| <poem>(ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ՅԻՇԱՏԱԿՆԵՐ) Կը մըտածեմ ես, եւ դարձեալ կը մտածեմ Թէ ի՞նչ ընծայ պիտի հաճոյ անցնի քեզ, Քեզ՝ որ միայն ընծայ տալէ կ'ախորժիս: Երգ մը գուցէ Յիշատակաց Վեստեանին Հաճոյագոյն անցնի, անցեալը քըրքրող Երգ մը, որ քեզ ցուցնէ թէ կայ սիրտ մըն ալ Որ յիշատակը կենդանի կը պահէ Շատ հեռաւոր ժամանակաց, օրերու Ու անհետացած՝ մեռած գացած ժամերու: Հոն ներսը մեր մատուռին մէջ քահանայն Կը կատարէր կիրակնօրեայ պատարագն, Եւ ամէն բաց պատուհանէ կը մըտնէր Ծաղիկներուն եւ խոտերուն առողջ հոտն: Ո՜հ, թըռչիլ հոն վարն, աղօթել վարը հոն Ազատ արձակ, օրհնել Աստուած վարդերուն Գեղեցկութեան համար, վըճիտ երկընքին Եւ արեւուն: — Ծունըր դըրած հոն այսպէս Կը մտածէինք, մինչ անհանդարտ անդամնիս Ազատութեան ժամէն առաջ կը վազէր: Դուն ծաղիկները, Մարիամ, մեծ սիրով Կը սիրէիր. նըսեմ փունջերն հոտաւէտ Մոլաթուզին, ու ճենողկուզն որ ունէր Քեզի համար խօսքեր երգեր, եւ զանխուլ Խընամութիւն մ'երազներուդ հետ ու լուռ Զմայլումներուն քաղցր ու խոհուն աչքերուդ: Ո՜հ, մենք որչափ երազեցինք ու լացինք: Կը յիշե՞ս դուն այծտերեւին հոտը հոն Պարտէզին մէջ ամառնային իրկուններն Աստղերուն տակ, որ նըշոյլներ, խոստումներ Ու հառաչներ կ'անձրեւէին մեր վըրայ, Եւ լուսալիր լուսընկաներն որ տեսան Մեզ իրարու մօտիկ, զըւարթ ու չըքնաղ Օրիորդներ, հոն վարը յամր ընթացիկ Կոնտոլայէն ներս՝ Լըճակին վըրայ ջինջ, Եւ նըւագներն, ու ծերունի քերթողին (Որ ամէնքէս աւելի քեզ կը սիրէր) Ձայնն ու քերթուածն հընչուն՝ վըճիտ, որ կ'իջնէր Մեր կազմ պատրաստ հոգիներուն մէջ, եւ հոն Կ'արթընցնէր վառ բաբախիւններ, տեսիլքներ: Կը յիշե՞ս դուն դեռ առաջին ուսումներն Եւ բերկրալիր յաղթանակներն, եւ զըւարթ Լոյսն ու ձեռքերը որ մեզի երկընցան, Մեզ որ ճակատը մեր բարձրիկ՝ պըճնըւած Արքայաչուք առուգութեամբ կ'երթայինք Ապագային դէմ. կը յիշե՞ս… Ո՜հ, սաստիկ Սիրտ բզըկտող է թաղուած ժամերը կանչելն Եւ լաւ չէ քեզ տըխրեցընել՝ քաղցիկ քոյր: Ուզեցի լոկ ըսել քեզի. կը մընայ Մեզի մեզ պինդ՝ անխըզելի հանգոյցով Պարաւանդող սէրն. արդ օրհնեալ ըլլայ բախտն. Ան դեռ շատ բան կը շնորհէ մեզ, որ այլ եւս Այն կորսըւած օրերուն լոկ ցընորքն ենք. Յիշատակաց քաղցրիկ Վեստեանը միայն Թող իմ գորովըս տեսնէ այս համառօտ Խօսքերուն մէջ, որ կը բանան դըռնակներն Յիշողութեան՝ հանդէպ թաղուած այգերուն Մեր մայիսին: Տըխուր է, ո՛հ, մըտածելն. Ինչպէս պարտէզ մը հին՝ որուն կը ծածկէ Մամուռն աւերն, ու կը պըրկէ կը խեղդէ Բաղեղը տունկն, եւ ժամանակը փըչրեր Աղբիւրներն. այն հին պարտէզին մէջ քանի՞ Ոգիներ, ինչքան քիմեռներ, եւ որքան Երազեցինք մենք, ո՛հ, եւ որքան լացինք:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] iuqn4safrosptq4jjd7nh4mguovp003 Վարժապետին երգը 0 151567 396972 2026-09-22T20:47:50Z LetterBot 3069 Created page: Վարժապետին երգը 396972 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Վարժապետին երգը|previous =[[Մարիամ քրոջս տարեդարձին]]|next =[[Քերթողին երգը]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Վարժապետին երգը| <poem> Չըքնաղ ասպետ, Ծուռ ճամբաները թող, ըլլայ իսկ թէ երթն Յամրընթացիկ, ուղին չիտակ ըլլայ գէթ: Եւ ականջդ օղ՝ Որ ծաղիկներն՝ անդունդին եզրը բուսնող՝ Պէտք է դիտուին հեռուէն՝ ոչ թէ մօտէն: Յիշէ աս ալ, Որ երբ հիւղիկ մը եւ շուքիկ մը գըտնես, Մի խոնջ մարմնոյդ համար խընդրեր ուրիշ բան. Եւ այն ատեն Խաղաղութիւն եթէ գըտնես հիւղին մէջ՝ Մի խօլ սըրտիդ համար ուրիշ բան խընդրեր:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] ad1y81x81jbpezzhp56iydwvahqy3hx Քերթողին երգը 0 151568 396973 2026-09-22T20:48:00Z LetterBot 3069 Created page: Քերթողին երգը 396973 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Քերթողին երգը|previous =[[Վարժապետին երգը]]|next =[[Բանտին երգը]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Քերթողին երգը| <poem> Զգօն վարժապետ, Ժայռին, ձորին մէջէ, արփւոյն՝ աստղին տակ Ես կը մարզեմ կորովս եւ ուժըս սիրով. Վարժ չեն ոտքերս Ոստոստելու ժայռերու վրայ՝ ուր այծեամն Առջի շուքին տակ կանգ կ'առնէ՝ թափառուն: Խօթին ըսէ Որ դողդոջուն՝ նիհար ձեռքով քաղէ լոկ Ածուներու կոկոնիկներն անարատ. Կ'անգիտանաս Որ կը փընտռեմ ես վիհերուն ծաղիկներն Եւ ոչ դիւրին ճամբաներով հովիտին: Ո՛չ թէ զանխուլ Խաղաղութիւնն հիւղերուն, ոչ թէ պըղերգ Հանգիստն, այլ վտանգ եւ մըրըրիկ կը սիրէ Քերթողն. ուղին Քարէ՝ փուչէ չի փընտռեր զերծ, անդամներ Ունի մարտկի, եւ ըստուերի մ'ետեւէն Երբոր թըռչի, Կամ երազի, հետքի, ձայնի սիրարկու, Խաժամուժին գիտէ այպանքն ու մոլուցքն Արհամարհել, Լափլէզ բոցերը, վիշապին ժանտ ճանկերն. Բարոյականն անգամ ձեր, ով մանկավարժք:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 81o07d0u3p4nescfhlg9wrg0xo5cbol Բանտին երգը 0 151569 396974 2026-09-22T20:48:10Z LetterBot 3069 Created page: Բանտին երգը 396974 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Բանտին երգը|previous =[[Քերթողին երգը]]|next =[[Հեռաւոր տուն]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Բանտին երգը| <poem> Դըժբախտութեան հէք ծաղիկ, Երբոր ծընայ ուրախութիւնն հեռու էր, Ձիջաւ ոչ մէկ յաւերժահարս օրոցքիս՝ Չըքնաղագեղ ձօներով: Ունեցայ կեանք մ'հառաչանքի եւ ողբի. Առոյգ հասակըս նետուեցաւ հովերուն: Անօթութեամբ, նեղութեամբ Տեսայ 'մէնուն մէկիկ մէկիկ անհետիլն, Եւ քեզ՝ որ զիս կը սիրէիր այնքանի, Քեզ ալ՝ ով սէր սըրբազան, Մայր իմ, բարի մայր, սիրունակ իմ մայրիկս Եւ մընացի մենիկ մընջիկ ցաւիս հետ: Կորսընցուցի ամէն ինչ, Բայց խընդրեցի հացը իմ այս մատներէն Եւ ասեղէն. չըզարկի ոչ ոքի դուռն: Եկաւ ինծի անիկա Զիս փորձելու, աղաչելու, եւ ամբողջ Տարի մը ոչ ըսի, եւ հուսկ իրն եղայ: Եւ յետոյ երբ յագեցաւ, Եւ յետոյ երբ եկան ցաւերն ու պէտքերն, Որդիներով, (իրե՛նն էին որդիներն) Աստուած ներէ՜, ոհ, իրեն, Զիս կոխկըրտեց՝ զերդ հընձանի մէջ խաղող. Մէկ միայն էր, եւ հարիւր դեւ կը թըւէր։ Ես չեմ գիտեր ինչպիսի՜ Նախատինքներ կ'ընէր ինծի. վատ մըն էր, Գիտեմ, եւ իր խօսքերն էին դաշոյններ: Ո՞վ զիս՝ թոյնով գինովցուց. Ո՞վ զէնքը այս իմ ձեռքիս մէջը դըրաւ, Ո՞վ զայն անոր կողէն մըխեց խըրեց ներս: Չես գիտեր մայր, կը նընջես, Վախճանեալները չեն յիշեր դառըն կեանքն, Եւ կը ծածկէ զանոնք ապրիլը ծաղկով: Ես… կ'արտասուեմ ու կ'երգեմ, Կ'երգեմ, որ ես ամէն վայրկեան չըլըսեմ Այն իր ճըչիւնն՝ երբ ինկաւ քովըս տապաստ:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 0zia0lqbigf9lyd67t6cvb2qxin41ns Հեռաւոր տուն 0 151570 396975 2026-09-22T20:48:20Z LetterBot 3069 Created page: Հեռաւոր տուն 396975 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Հեռաւոր տուն|previous =[[Բանտին երգը]]|next =[[Ինքնաշարժ կառքին մէջ]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Հեռաւոր տուն| <poem>(Անճէլիքա քրոջս) Հեռաւոր տուն վաղեմի, Բաց՝ ազատ այն մարգին վրայ, Զոր զերդ մանեակ մը թըրթըռուն կը գըրկէր Գետակը շուրջ, որուն մէջ Կը ցոլային թուխ արձաններ՝ մամռապատ Խարիսխներով. եւ ցանկէն ներս՝ փետրաւոր Երգիչներու բարեբաստիկ արքունիք՝ Տունկերը թաւ հինաւուրց, Ամայացած կանաչաւէտ դարաստան, Իմ երազող հոգիիս՝ Դիւթանքներու, հրաւէրներու պարգեւիչ. Վաղեմի տուն, չես գիտեր Թէ որմերուդ միջեւ դուն Գեղածիծաղ գարուններու որքան շող, Ի՜նչքան փայլակ ծրարեցիր. Նախկին ուսումն, առաջին սէրն, առաջին Վիշտն, ու գանձերը յուռթի՝ Ճոխ յոյսերուն՝ անմահական կոյսերուն, Ոսոխ ամէն արցունքի, Գերագոյն՝ վեհ գեղոյ օրհնեալ քիմեռներ, Որ ըզքեզ, ով հեռաւոր տուն վաղեմի Կը պըճնէին ծաղիկներով, աստղերով, Կը պըճնէին թեւերով: Եթէ՝ երբեք տօնական օր մը լըսեմ Տըղոց ճիչերն ու ծիծաղ, Կամ սոխակին դայլայլիկները՝ գիշերն. Եթէ անուշ, քօղաւոր, յամըր հովիկն Ինձ ծառերու բերէ բոյրն Եւ զանգակին կամ գանչիւնն, Ինչպէս որ այն իրկուններն, Փախած՝ բեկբեկ ժամերն ինծի կը դառնան, Կ'արթըննայ մէջըս կենդանի յիշատակն Իմ առաջին բնակութեանս, Եւ, հեռաւոր հին օճախ, Քեզ կը խորհիմ, քեզ կու լամ, քեզ կը դառնամ:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] mwfbidr1l094lozqwrvxd3lqs8gmhrg Ինքնաշարժ կառքին մէջ 0 151571 396976 2026-09-22T20:48:30Z LetterBot 3069 Created page: Ինքնաշարժ կառքին մէջ 396976 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ինքնաշարժ կառքին մէջ|previous =[[Հեռաւոր տուն]]|next =[[Ընդվզում (Վիկտորիա Աղանուր)]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Ինքնաշարժ կառքին մէջ| <poem> Յառա՜ջ, յառա՜ջ. յաղթանակին ըզգըլխանքն Օ՛ն թող հեծնէ հետերնիս. թռի՛նք մըրըրկին Դէպ անծանօթ կախարդական պետութիւնն, Մենք, մենք տէրերս ժամանակին ու շարժման: Մեր ետեւէն փոշեթաւալ թող գլորի Ըսպասումի եւ տաղտուկի տըխուր յուշն. Յառա՜ջ, յառա՜ջ, ոչ եւըս ծայր՝ չափ սահման Մեր վեհագոյն աշխարհակալ տէրութեան: Ժամերը մե՜ր ետին՝ դանդաղ՝ անձկալից Տագնապներով. կոյր ցընորքները պըղերգ Հանգիստներու, սին հիացումն. օ՜ն, հոգին Գաղթէ անցնի ապագային անդունդներն: Մըրրիկը ձայն կու տայ մեզի. մեզ երկչոտ Պիտի չտեսնէ անհաւասար մըրցանքին. Պիտի յաղթենք՝ փախչելով սուր փութադռոյթ Աւելի քան ամպերը, ժամն ու հովերն: Յառա՜ջ, յառա՜ջ, աւելի ժիր. ցնորական Ստուերներ ըզմեզ կը հալածեն. կը տեսնեմ Անոնց դեղին կռածագ ճանկերը ահա Որ կ'երկըննան մեր ուսերէն բըռնելու: Վըտարեցէ՛ք հեռուն. հոգերն են տըժգոյն, Եղեռնաւոր՝ ամէն առոյգ սըրտերու, Եւ նախանձոտ ամէն կարշնեղ արութեան. Մենք յաւիտեան անոնց գերի՞ պիտ ըլլանք: Ո՛չ, դիւային ուրուներ, ձեզ յաղթելու Համար եթէ չըբաւէ մեր ուժը, մենք Պիտ անարգենք բախտն ու տանինք հետերնիս Քաշքըշելով դէպ ի մահ, դէպ ի մահ, մա՜հ:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] iof55907tuhk5fz7n00r04xe40feovr Ընդվզում (Վիկտորիա Աղանուր) 0 151572 396977 2026-09-22T20:48:40Z LetterBot 3069 Created page: Ընդվզում (Վիկտորիա Աղանուր) 396977 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ընդվզում (Վիկտորիա Աղանուր)|previous =[[Ինքնաշարժ կառքին մէջ]]|next =[[Եկեղեցիի տպաւորութիինք]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Ընդվզում (Վիկտորիա Աղանուր)| <poem> Խրոխտանք իմ, չե՞ս զօրեր ուրեմն ընդուլնել Այս սիրտ մաշող մըտածուքս, Որ իմ վըրաս կը տիրէ. Ա՛լ յաղթել չե՞ս գիտեր դուն. Ուրեմն ամէն ուժ չիջա՞ւ. Եւ ես քեզ օր մ'այնքան հըզօր կարծեցի: Եւ դուն հըզօր էիր. բայց ո՞վ կըրցաւ, ո՞վ Քեզ լըռեցնել, հեղգացնել, Որ կըրնայիր աչքերուս Արցունքներուն սանձ դընել. Քեզ զայրացկոտ քուրմ հոգւոյս, Զոր դուն քեզի իբր աղախին ունէիր: Մահկանացու մ'հըպարտ՝ որ փոյթ չ'ըներ քեզ, Եւ չի գիտեր ըրած խասն: Այս է ահա քեզ ընկճողն. Եւ կը ներես որ ճըմլէ Զիս անիրաւ բեռան տակ Իրմէ բընաւ չըխընդրած մէկ գըթութեանս: Օ՛ն, արթընցիր, եւ հըզօրեղ՝ զերդ երբեմն՝ Հրաման ըրէ այս սըրտին՝ Որ ցնորումի չըդառնայ. Եթէ չըծռի, կոտրէ զայն. Բայց մի՛ թողուր՝ տեղիք տայ, Եթէ իլմէ սէրը խընդրէ վատութիւն: Եւ ալ քանցէ հոգւոյն ամբիծ տաճարէն Երկըրպագած թըշնամին, Ապախտաւոր ժանտ աստուածն. Եւ տուր ինձ հին մըռունչներս, Իմ հին զայրոյթըս տուր ինձ, Ո՛վ խրոխտանք իմ, եթէ դուն չես մեռած դեռ:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] h2yly2ucjd8mvbih5y6n642sly86qz0 Եկեղեցիի տպաւորութիինք 0 151573 396978 2026-09-22T20:48:50Z LetterBot 3069 Created page: Եկեղեցիի տպաւորութիինք 396978 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Եկեղեցիի տպաւորութիինք|previous =[[Ընդվզում (Վիկտորիա Աղանուր)]]|next =[[Երբ գերեզման տանի զիս…]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Եկեղեցիի տպաւորութիինք| <poem> Եկեղեցին մութ էր. առչիս կը բացուէր Ընդարձակատարը՝ միակերպ սիւնաշարքն, Եւ խորը՝ խաչ մը բարձրաբերձ, ահագին: Չէր լըսուեր ձայն կամարներուն տակ երկայն, Հըծծիւն մը լոկ՝ նըման թեւի բախումի Խոստ'վանոցի վանդակներուն ետեւէն: Ի՜նչքան աղուոր, քընքուշ էր այն աղջընակն. Անուշ՝ ջինջ դէմք մը տասնըվեց տարիի. Իր մանկական լոկ կիսադէմքը տեսայ, Եւ ըզգացի անոր քողին ետեւէն Ծաւի աչուին. բայց… կը խօսէր, կը խօսէր. Մըտածեցի թէ կը յայտնէր մեղք մը մեծ: Եւ ինչպիսի՜ մեղք էր արդեօք. երկիւղած Ա՜յնպէս եւ այնպէս դեռ մանուկ: Դարձայ ես Խոստովանցնող ծերունիին, ունէր ան Լոյր աչուըներ, եւ կը կենար լուռումունջ. Եւ կը լըսէր՝ տըժգոյն տըժգոյն՝ իր վըտիտ Ու չոր ձեռուին միացուցած ծընկան վրայ: Ինչպիսի՜ մեղք մըն էր, ի՜նչ մեղք մ'անսովոր Կ'ըսէր նէ քեզ: Դուն որ անթիւ սըրտերու Լըսած էիր ծածուկ մեղքերն հանդարտիկ, Արդ ի՞նչ տըխուր կամ անուշակ գաղտնիքներ Յայտնեց քեզի այն աղջընակն, որ իրեն Հին ճառերէդ խօսք մըն ալ չես պարգեւեր: Հուսկ օրիորդը կը լըռէ. արդ գուցէ Լուռ արցունքով նէ կը սպասէ կը սպասէ Մըխիթարիչ խօսքի, ձայնի մ'որ իրեն Խաղաղութեան վըրայ խօսի եւ ներման: Իսկ ալեւոր ծերունին սուր աչքերով Պիտի ուզէր խօսիլ, բայց… լուռ կը մընայ: Ան ալ ատեն մ'ունեցաւ իր սըրտին մէջ Տըղայական վախեր, կասկած, բաբախիւն: Ապրիլի սիւք մը կը դառնայ, կը գըտնէ Կը զգայ դեռ ան իր աղջնակի վառ հոգին… Մանիշակի, շուշանի ի՜նչ բուրումներ Կը ծրարէիր խօսքերուդ մէջ, աղջի՛կ դու: Հուսկ կ'արթըննայ ծերն, եւ ահա վերջապէս Կ'ելլէ դողդոջ, ահա կ'իջնէ դանդաչուն: Համեստ աղջիկն օրհնեց տիրոջ անունով Քաղցր եւ անուշ աչուըներով՝ սիրակաթ. Յետոյ յուզուած դէմքով՝ այսպէս թոթովեց. «Գնա, եղածիդ պէս՝ անարատ պահէ՛ քեզ»:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 49wpvqyt0uy9ekukb3osbgtpmeusf0g Երբ գերեզման տանի զիս… 0 151574 396979 2026-09-22T20:49:00Z LetterBot 3069 Created page: Երբ գերեզման տանի զիս… 396979 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Երբ գերեզման տանի զիս…|previous =[[Եկեղեցիի տպաւորութիինք]]|next =[[]]|author =Վիկտորիա Աղանուր|section =|translator=Արսեն Ղազիկյան|year =|notes = }} {{poemx|Երբ գերեզման տանի զիս…| <poem> Երբ գերեզման տանի զիս Թաղմանական այն թափորն Յամըր քայլով, դիմակաւոր դէմքերով, Որ դամբանի, թաղուածներու 'նտելացած Ա՛լ հոգ չ'ըներ ո՛վ կ'անցնի. Երբ զիս արկղի մը մէջ դըրած՝ ա՛լ յանձնեն Արտասովոր այն մարդոց, Եթէ քու միտքըդ իյնայ Որ ես քեզի հաւատարիմ մընացի Առանց բընաւ մըրցանակի յուսալու Երկրի վըրայ, եւ եթէ քու սըրտիդ մէջ Արծարծի հուսկ ուրեմըն կայծ մը սիրոյ, Գութի զգացում մը վիճակիս համար հէք, Նայէ որ քովըս ըլլաս: Կ'ուզեմ քու լալըդ տեսնել… Տեսնել քու լալդ ինծի համար… անարգուած Հըպարտութիւնս՝ որ զիս այնքան չարչարեց, Եւ աչքերուս՝ սրտիս արցունքը երկայն Փենէ այս վրէ՛ժը կ'ուզեն. Շատոնց արդէն լուրջ սիրտն անոր կը սպասէ, Եւ ժամը շատ հեռու չէ: Ի՜նչ շողշողուն արշալոյս Կ'երեւայ ինձ այս արեւմուտքը, ի՜նչպէս Իմ մըտածումըս կը սպասէ, կը ցանկայ Անոր հանդարտ ու պատրաստ: Սաստիկ գոռոզ եղար դուն. Արդ երկրի վրայ եթէ ինէ կը փախչիս, Գոնէ վերջին ճամբուս մէջ Նայէ որ քովըս ըլլաս Մի անցըներ մըտքէդ դուն Որ հոն փակուած ու սալացած եւ մեռած Ես քեզի խուլ գըտնըւիմ, Եւ դուն ի զուր կորսընցընես վայրկեաններ: Զի մեռելներն եթէ հոն ցուրտ են ու լուռ, Ա՛յն է պատճառը՝ զի անոնք կ'ունկընդրեն. Եւ աւելի, շատ աւելի անոնք լաւ Կը հասկընան սիրելիները իրենց՝ Քան երբ արփին կը ճաճանչէր բիբերնուն: Խըղճի որքան սուր խայթեր, Ի՜նչ տարաժամ գութ՝ գորով Կը տեսնեն այն համր, անշըշունջ թաղուածներն Իրենց խոնաւ անկողնէն: Մեռնողին՝ սիրտն այս ըսփոփանքն ունի լոկ, Այս միակ դառն ըսփոփանքն: Ո՜հ, յիշէ, ո՜հ, յիշէ, եւ այն առտուն դուն Նայէ որ քովըս ըլլաս:</poem> |}} [[Կատեգորիա:Վիկտորիա Աղանուրի բանաստեղծություններ]] 3c8m1hkg0x8pjk1rvku2swnmklfwgha Վիկտորիա Աղանուր 0 151575 396981 2026-09-22T20:52:02Z Emptyfear 547 Վերահղվում է դեպի [[Հեղինակ:Վիկտորիա Աղանուր]] 396981 wikitext text/x-wiki #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Հեղինակ:Վիկտորիա Աղանուր]] hmc9vdhmwliupb0il739qec7aavo2wf