Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.21
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Հեղինակ:Լևոն Շանթ
100
36
397336
262389
2026-09-27T13:11:10Z
Emptyfear
547
397336
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ
|լրիվ անուն = Լևոն Շանթ
|դասակարգում = Շանթ, Լևոն
|սկզբնատառ = Շ
|ծնվել է = 1869
|մահացել է = 1951
}}
{{ՀԻ|Տարի=1951}}
==Բանաստեղծություններ==
* [[Գիշերապահը (Լևոն Շանթ)]]
* [[Ժանգը|Ժանգը]]
* [[Լուռ|Լուռ]]
==Պոեմներ==
* [[Լեռան աղջիկը|Լեռան աղջիկը]]
==Պիեսեր==
* [[Հին աստվածներ|Հին աստվածներ]]
== Վիպակներ ==
* [[Երազ օրեր (Լևոն Շանթ)]]
m9x1zffzddeuw5mx0e9t859viimypzn
397340
397336
2026-09-28T09:59:10Z
Emptyfear
547
/* Բանաստեղծություններ */
397340
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ
|լրիվ անուն = Լևոն Շանթ
|դասակարգում = Շանթ, Լևոն
|սկզբնատառ = Շ
|ծնվել է = 1869
|մահացել է = 1951
}}
{{ՀԻ|Տարի=1951}}
==Բանաստեղծություններ==
* [[Ինչու (Լևոն Շանթ)]]
* [[Ուրվանկարներ]]
* [[Հյուսք]]
* [[Գնացքը (Լևոն Շանթ)]]
* [[Մահ (Լևոն Շանթ)]]
* [[Ժանգը]]
* [[Հողմաղաց]]
* [[Անուշ հովիկ]]
* [[Վեր]]
* [[Ալիքը]]
* [[Անտառին երգը]]
* [[Աղոթքը]]
* [[Մակույկը]]
* [[Ասուպ մը]]
* [[Երնեկ]]
* [[Փոթորիկ (Լևոն Շանթ)]]
* [[Ստվերդ]]
* [[Ես պատրանքը սիրեցի]]
* [[Շոգենավին մեջ]]
* [[Լուսնին տակ]]
* [[Դուն իմս էիր]]
* [[Ինչպես մեգը]]
* [[Սրինգ]]
* [[Լուռ]]
* [[Հոս եկուր]]
* [[Եթե (Լևոն Շանթ)]]
* [[Մութին մեջ (Լևոն Շանթ)]]
* [[Գիշերապահը (Լևոն Շանթ)]]
* [[Զգուշ]]
* [[Ֆանթազի]]
* [[Նետ մը]]
* [[Պատկերին մեջ]]
* [[Մահիկը]]
* [[Ծով (Լևոն Շանթ)]]
* [[Սեվերու մեջ]]
* [[Սիմֆոնի]]
* [[Փիլիսոփաներ]]
==Պոեմներ==
* [[Լեռան աղջիկը|Լեռան աղջիկը]]
==Պիեսեր==
* [[Հին աստվածներ|Հին աստվածներ]]
== Վիպակներ ==
* [[Երազ օրեր (Լևոն Շանթ)]]
q98yc6coifytkh16vx0trgas09a77ww
397341
397340
2026-09-28T09:59:30Z
Emptyfear
547
/* Բանաստեղծություններ */
397341
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ
|լրիվ անուն = Լևոն Շանթ
|դասակարգում = Շանթ, Լևոն
|սկզբնատառ = Շ
|ծնվել է = 1869
|մահացել է = 1951
}}
{{ՀԻ|Տարի=1951}}
==Բանաստեղծություններ==
{{սյուն}}
* [[Ինչու (Լևոն Շանթ)]]
* [[Ուրվանկարներ]]
* [[Հյուսք]]
* [[Գնացքը (Լևոն Շանթ)]]
* [[Մահ (Լևոն Շանթ)]]
* [[Ժանգը]]
* [[Հողմաղաց]]
* [[Անուշ հովիկ]]
* [[Վեր]]
* [[Ալիքը]]
* [[Անտառին երգը]]
* [[Աղոթքը]]
* [[Մակույկը]]
* [[Ասուպ մը]]
* [[Երնեկ]]
* [[Փոթորիկ (Լևոն Շանթ)]]
* [[Ստվերդ]]
* [[Ես պատրանքը սիրեցի]]
* [[Շոգենավին մեջ]]
* [[Լուսնին տակ]]
* [[Դուն իմս էիր]]
* [[Ինչպես մեգը]]
* [[Սրինգ]]
* [[Լուռ]]
* [[Հոս եկուր]]
* [[Եթե (Լևոն Շանթ)]]
* [[Մութին մեջ (Լևոն Շանթ)]]
* [[Գիշերապահը (Լևոն Շանթ)]]
* [[Զգուշ]]
* [[Ֆանթազի]]
* [[Նետ մը]]
* [[Պատկերին մեջ]]
* [[Մահիկը]]
* [[Ծով (Լևոն Շանթ)]]
* [[Սեվերու մեջ]]
* [[Սիմֆոնի]]
* [[Փիլիսոփաներ]]
{{սյուն ավարտ}}
==Պոեմներ==
* [[Լեռան աղջիկը|Լեռան աղջիկը]]
==Պիեսեր==
* [[Հին աստվածներ|Հին աստվածներ]]
== Վիպակներ ==
* [[Երազ օրեր (Լևոն Շանթ)]]
dwb58knyde3mql5g5i0mpur2r57zozc
397342
397341
2026-09-28T10:00:02Z
Emptyfear
547
/* Բանաստեղծություններ */
397342
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ
|լրիվ անուն = Լևոն Շանթ
|դասակարգում = Շանթ, Լևոն
|սկզբնատառ = Շ
|ծնվել է = 1869
|մահացել է = 1951
}}
{{ՀԻ|Տարի=1951}}
==Բանաստեղծություններ==
{{սյուն}}
* [[Ինչու (Լևոն Շանթ)]]
* [[Ուրվանկարներ]]
* [[Հյուսք]]
* [[Գնացքը (Լևոն Շանթ)]]
* [[Մահ (Լևոն Շանթ)]]
* [[Ժանգը]]
* [[Հողմաղաց]]
* [[Անուշ հովիկ]]
* [[Վեր]]
* [[Ալիքը]]
* [[Անտառին երգը]]
* [[Աղոթքը]]
* [[Մակույկը]]
* [[Ասուպ մը]]
* [[Երնեկ]]
* [[Փոթորիկ (Լևոն Շանթ)]]
* [[Ստվերդ]]
* [[Ես պատրանքը սիրեցի]]
* [[Շոգենավին մեջ]]
* [[Լուսնին տակ (Լևոն Շանթ)]]
* [[Դուն իմս էիր]]
* [[Ինչպես մեգը]]
* [[Սրինգ]]
* [[Լուռ]]
* [[Հոս եկուր]]
* [[Եթե (Լևոն Շանթ)]]
* [[Մութին մեջ (Լևոն Շանթ)]]
* [[Գիշերապահը (Լևոն Շանթ)]]
* [[Զգուշ]]
* [[Ֆանթազի]]
* [[Նետ մը]]
* [[Պատկերին մեջ]]
* [[Մահիկը]]
* [[Ծով (Լևոն Շանթ)]]
* [[Սեվերու մեջ]]
* [[Սիմֆոնի]]
* [[Փիլիսոփաներ]]
{{սյուն ավարտ}}
==Պոեմներ==
* [[Լեռան աղջիկը|Լեռան աղջիկը]]
==Պիեսեր==
* [[Հին աստվածներ|Հին աստվածներ]]
== Վիպակներ ==
* [[Երազ օրեր (Լևոն Շանթ)]]
ndc7ihgn9rzazm9mu0705onixtkh9qp
397371
397342
2026-09-28T10:06:10Z
Emptyfear
547
/* Պիեսեր */
397371
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ
|լրիվ անուն = Լևոն Շանթ
|դասակարգում = Շանթ, Լևոն
|սկզբնատառ = Շ
|ծնվել է = 1869
|մահացել է = 1951
}}
{{ՀԻ|Տարի=1951}}
==Բանաստեղծություններ==
{{սյուն}}
* [[Ինչու (Լևոն Շանթ)]]
* [[Ուրվանկարներ]]
* [[Հյուսք]]
* [[Գնացքը (Լևոն Շանթ)]]
* [[Մահ (Լևոն Շանթ)]]
* [[Ժանգը]]
* [[Հողմաղաց]]
* [[Անուշ հովիկ]]
* [[Վեր]]
* [[Ալիքը]]
* [[Անտառին երգը]]
* [[Աղոթքը]]
* [[Մակույկը]]
* [[Ասուպ մը]]
* [[Երնեկ]]
* [[Փոթորիկ (Լևոն Շանթ)]]
* [[Ստվերդ]]
* [[Ես պատրանքը սիրեցի]]
* [[Շոգենավին մեջ]]
* [[Լուսնին տակ (Լևոն Շանթ)]]
* [[Դուն իմս էիր]]
* [[Ինչպես մեգը]]
* [[Սրինգ]]
* [[Լուռ]]
* [[Հոս եկուր]]
* [[Եթե (Լևոն Շանթ)]]
* [[Մութին մեջ (Լևոն Շանթ)]]
* [[Գիշերապահը (Լևոն Շանթ)]]
* [[Զգուշ]]
* [[Ֆանթազի]]
* [[Նետ մը]]
* [[Պատկերին մեջ]]
* [[Մահիկը]]
* [[Ծով (Լևոն Շանթ)]]
* [[Սեվերու մեջ]]
* [[Սիմֆոնի]]
* [[Փիլիսոփաներ]]
{{սյուն ավարտ}}
==Պոեմներ==
* [[Լեռան աղջիկը|Լեռան աղջիկը]]
==Պիեսեր==
* [[Հին աստվածներ|Հին աստվածներ]]
* [[Կայսր]]
== Վիպակներ ==
* [[Երազ օրեր (Լևոն Շանթ)]]
9xm7i9r67gx3uvzyxy459jtw2duyhjv
397392
397371
2026-09-28T10:28:04Z
Emptyfear
547
/* Պիեսեր */
397392
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ
|լրիվ անուն = Լևոն Շանթ
|դասակարգում = Շանթ, Լևոն
|սկզբնատառ = Շ
|ծնվել է = 1869
|մահացել է = 1951
}}
{{ՀԻ|Տարի=1951}}
==Բանաստեղծություններ==
{{սյուն}}
* [[Ինչու (Լևոն Շանթ)]]
* [[Ուրվանկարներ]]
* [[Հյուսք]]
* [[Գնացքը (Լևոն Շանթ)]]
* [[Մահ (Լևոն Շանթ)]]
* [[Ժանգը]]
* [[Հողմաղաց]]
* [[Անուշ հովիկ]]
* [[Վեր]]
* [[Ալիքը]]
* [[Անտառին երգը]]
* [[Աղոթքը]]
* [[Մակույկը]]
* [[Ասուպ մը]]
* [[Երնեկ]]
* [[Փոթորիկ (Լևոն Շանթ)]]
* [[Ստվերդ]]
* [[Ես պատրանքը սիրեցի]]
* [[Շոգենավին մեջ]]
* [[Լուսնին տակ (Լևոն Շանթ)]]
* [[Դուն իմս էիր]]
* [[Ինչպես մեգը]]
* [[Սրինգ]]
* [[Լուռ]]
* [[Հոս եկուր]]
* [[Եթե (Լևոն Շանթ)]]
* [[Մութին մեջ (Լևոն Շանթ)]]
* [[Գիշերապահը (Լևոն Շանթ)]]
* [[Զգուշ]]
* [[Ֆանթազի]]
* [[Նետ մը]]
* [[Պատկերին մեջ]]
* [[Մահիկը]]
* [[Ծով (Լևոն Շանթ)]]
* [[Սեվերու մեջ]]
* [[Սիմֆոնի]]
* [[Փիլիսոփաներ]]
{{սյուն ավարտ}}
==Պոեմներ==
* [[Լեռան աղջիկը|Լեռան աղջիկը]]
==Պիեսեր==
* [[Հին աստվածներ|Հին աստվածներ]]
* [[Կայսր]]
* [[Շղթայվածը]]
== Վիպակներ ==
* [[Երազ օրեր (Լևոն Շանթ)]]
29kcn04zdlr62kvv2zx0gn7a5k12iwk
397395
397392
2026-09-28T10:38:19Z
Emptyfear
547
397395
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ
|լրիվ անուն = Լևոն Շանթ
|դասակարգում = Շանթ, Լևոն
|սկզբնատառ = Շ
|ծնվել է = 1869
|մահացել է = 1951
}}
{{ՀԻ|Տարի=1951}}
==Բանաստեղծություններ==
{{սյուն}}
* [[Ինչու (Լևոն Շանթ)]]
* [[Ուրվանկարներ]]
* [[Հյուսք]]
* [[Գնացքը (Լևոն Շանթ)]]
* [[Մահ (Լևոն Շանթ)]]
* [[Ժանգը]]
* [[Հողմաղաց]]
* [[Անուշ հովիկ]]
* [[Վեր]]
* [[Ալիքը]]
* [[Անտառին երգը]]
* [[Աղոթքը]]
* [[Մակույկը]]
* [[Ասուպ մը]]
* [[Երնեկ]]
* [[Փոթորիկ (Լևոն Շանթ)]]
* [[Ստվերդ]]
* [[Ես պատրանքը սիրեցի]]
* [[Շոգենավին մեջ]]
* [[Լուսնին տակ (Լևոն Շանթ)]]
* [[Դուն իմս էիր]]
* [[Ինչպես մեգը]]
* [[Սրինգ]]
* [[Լուռ]]
* [[Հոս եկուր]]
* [[Եթե (Լևոն Շանթ)]]
* [[Մութին մեջ (Լևոն Շանթ)]]
* [[Գիշերապահը (Լևոն Շանթ)]]
* [[Զգուշ]]
* [[Ֆանթազի]]
* [[Նետ մը]]
* [[Պատկերին մեջ]]
* [[Մահիկը]]
* [[Ծով (Լևոն Շանթ)]]
* [[Սեվերու մեջ]]
* [[Սիմֆոնի]]
* [[Փիլիսոփաներ]]
{{սյուն ավարտ}}
==Պոեմներ==
* [[Լեռան աղջիկը|Լեռան աղջիկը]]
==Պիեսեր==
* [[Հին աստվածներ|Հին աստվածներ]]
* [[Կայսր]]
* [[Շղթայվածը]]
== Վիպակներ ==
* [[Երազ օրեր (Լևոն Շանթ)]]
* [[Գրքեր և մարդիկ]]
7aietaroxsa3mmz0bkn2r6um6mbvpon
397398
397395
2026-09-28T10:41:15Z
Emptyfear
547
/* Վիպակներ */
397398
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ
|լրիվ անուն = Լևոն Շանթ
|դասակարգում = Շանթ, Լևոն
|սկզբնատառ = Շ
|ծնվել է = 1869
|մահացել է = 1951
}}
{{ՀԻ|Տարի=1951}}
==Բանաստեղծություններ==
{{սյուն}}
* [[Ինչու (Լևոն Շանթ)]]
* [[Ուրվանկարներ]]
* [[Հյուսք]]
* [[Գնացքը (Լևոն Շանթ)]]
* [[Մահ (Լևոն Շանթ)]]
* [[Ժանգը]]
* [[Հողմաղաց]]
* [[Անուշ հովիկ]]
* [[Վեր]]
* [[Ալիքը]]
* [[Անտառին երգը]]
* [[Աղոթքը]]
* [[Մակույկը]]
* [[Ասուպ մը]]
* [[Երնեկ]]
* [[Փոթորիկ (Լևոն Շանթ)]]
* [[Ստվերդ]]
* [[Ես պատրանքը սիրեցի]]
* [[Շոգենավին մեջ]]
* [[Լուսնին տակ (Լևոն Շանթ)]]
* [[Դուն իմս էիր]]
* [[Ինչպես մեգը]]
* [[Սրինգ]]
* [[Լուռ]]
* [[Հոս եկուր]]
* [[Եթե (Լևոն Շանթ)]]
* [[Մութին մեջ (Լևոն Շանթ)]]
* [[Գիշերապահը (Լևոն Շանթ)]]
* [[Զգուշ]]
* [[Ֆանթազի]]
* [[Նետ մը]]
* [[Պատկերին մեջ]]
* [[Մահիկը]]
* [[Ծով (Լևոն Շանթ)]]
* [[Սեվերու մեջ]]
* [[Սիմֆոնի]]
* [[Փիլիսոփաներ]]
{{սյուն ավարտ}}
==Պոեմներ==
* [[Լեռան աղջիկը|Լեռան աղջիկը]]
==Պիեսեր==
* [[Հին աստվածներ|Հին աստվածներ]]
* [[Կայսր]]
* [[Շղթայվածը]]
== Վիպակներ ==
* [[Երազ օրեր (Լևոն Շանթ)]]
* [[Գրքեր և մարդիկ]]
* [[Գրական երկերու դերը]]
0rmsloi0ti4a2gvfxhiuwcjrtt5fnw8
397400
397398
2026-09-28T10:49:11Z
Emptyfear
547
/* Վիպակներ */
397400
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ
|լրիվ անուն = Լևոն Շանթ
|դասակարգում = Շանթ, Լևոն
|սկզբնատառ = Շ
|ծնվել է = 1869
|մահացել է = 1951
}}
{{ՀԻ|Տարի=1951}}
==Բանաստեղծություններ==
{{սյուն}}
* [[Ինչու (Լևոն Շանթ)]]
* [[Ուրվանկարներ]]
* [[Հյուսք]]
* [[Գնացքը (Լևոն Շանթ)]]
* [[Մահ (Լևոն Շանթ)]]
* [[Ժանգը]]
* [[Հողմաղաց]]
* [[Անուշ հովիկ]]
* [[Վեր]]
* [[Ալիքը]]
* [[Անտառին երգը]]
* [[Աղոթքը]]
* [[Մակույկը]]
* [[Ասուպ մը]]
* [[Երնեկ]]
* [[Փոթորիկ (Լևոն Շանթ)]]
* [[Ստվերդ]]
* [[Ես պատրանքը սիրեցի]]
* [[Շոգենավին մեջ]]
* [[Լուսնին տակ (Լևոն Շանթ)]]
* [[Դուն իմս էիր]]
* [[Ինչպես մեգը]]
* [[Սրինգ]]
* [[Լուռ]]
* [[Հոս եկուր]]
* [[Եթե (Լևոն Շանթ)]]
* [[Մութին մեջ (Լևոն Շանթ)]]
* [[Գիշերապահը (Լևոն Շանթ)]]
* [[Զգուշ]]
* [[Ֆանթազի]]
* [[Նետ մը]]
* [[Պատկերին մեջ]]
* [[Մահիկը]]
* [[Ծով (Լևոն Շանթ)]]
* [[Սեվերու մեջ]]
* [[Սիմֆոնի]]
* [[Փիլիսոփաներ]]
{{սյուն ավարտ}}
==Պոեմներ==
* [[Լեռան աղջիկը|Լեռան աղջիկը]]
==Պիեսեր==
* [[Հին աստվածներ|Հին աստվածներ]]
* [[Կայսր]]
* [[Շղթայվածը]]
== Վիպակներ ==
* [[Երազ օրեր (Լևոն Շանթ)]]
* [[Դարձ (Լևոն Շանթ)]]
* [[Գրքեր և մարդիկ]]
* [[Գրական երկերու դերը]]
me0noti9a4sgtectrggfpn04wgnun19
Լուռ
0
354
397372
24895
2026-09-28T10:06:12Z
LetterBot
3069
Created page: Լուռ
397372
wikitext
text/x-wiki
phoiac9h4m842xq45sp7s6u21eteeq1
Ժանգը
0
2748
397349
11156
2026-09-28T10:03:12Z
LetterBot
3069
Created page: Ժանգը
397349
wikitext
text/x-wiki
phoiac9h4m842xq45sp7s6u21eteeq1
Լեռան աղջիկը
0
32285
397335
67568
2026-09-27T12:03:50Z
Emptyfear
547
397335
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=Լեռան աղջիկը
|section =
|previous =
|next =
|notes =
|author =Լևոն Շանթ}}
<poem style="padding-left:2em">
<b style="font-size:16px">ՆՎԱԳ ԱՌԱՋԻՆ</b>
<b style="font-size:18px">ԴԵՊԻ ԳԵՂԱՐԴԻ ՕՊԱՆ<ref>Օպա կկոչվի լեռներուն վրա հովիվներու զարկած քանի մը վրաններուն խումբը, ուր կապրին իրանք և որուն շուրջը հոտը կգիշերե:</ref></b>
Լեռնե՛ր, սե՛գ լեռներ, ես կսիրեմ ձեզ,
Կսիրեմ բուռըն ու անզուսպ սիրով.
Հպարտ գագաթնիդ՝ հսկաներ կարծես՝
Ո՛ւժ կներշընչեն, թարմությո՛ւն, կորո՛վ:
Հոդ ամեն մեկ բան սրտիս կժպտի,
Վիշտն ու թախիծը կվանե մեկդի.
Հոդ զավիկ հով մը դեմս կփութա
Եվ կուրծքս ազատ շունչ կառնե կուտա:
Իսկ անդընդախոր ձորի հատակին,
Երբ իր պատերը պատռել տքնելով՝
Ժայռերու դեմքին փրփուր թքնելով՝
Կուռի կոլըրի ջուրը գետակին,
Սիրտս ալ, գետին պես, կխայտա վետ-վետ,
Եռալ փրփրիլ կուզեմ իրեն հետ:
Լեռնե՛ր, վե՛հ լեռներ, ձե՛զ երգել կուզեմ
Ոգևորության այս տենդերուս մեջ.
Թող ձեր ճակատը միշտ բա՜ց, միշտ վսե՜մ՝
Դառնա գործերուս իդեալն անշեջ:
Դո՛ւն, լեռա՛ն աղջիկ, երգել կուզեմ քեզ,
Եվ թող երգիս հետ դուրս հոսի կրծքիս
Հոն երկար ատեն ծածկըված անհուշ
Թրթիռը սրտիս ու հույզերս անուշ:
Եվ երնե՜կ երգս ալ պարզ ըլլա, հստակ,
Ինչպես ամեն բան լեռներուն վրա.
Ինչպես աղբյուրը, որ դուրս կծորա
Մամռոտ ժայռերու զով խոռոչին տակ.
Ինչպես լեռնային երկինքը վճիտ.
Ինչպես, լեռա՛ն կույս, թնդյունը լանջիդ:
⁂
Խոր ու թեք ձորի պատռտած կողեն
Պարզուկ գմբեթ մը երկինք կմիտի,
Սուր-սուր սլաք մը լարված աղեղին,
Որ, ըսես, հիմա վեր թռչի պիտի:
Վարը Ազատը ժայռերու գրկին,
Դեմ կուտա անոնց քարե գգվանքին,
Խաղով, հեգնանքով, քմահաճորեն
Դուրս լողալ կուզե Գեղամ սարերեն:
Բայց այդ իր վազքին մեջն իսկ խելագար,
Երբ կհանդիպի սուր սուրբ գմբեթին
Պատկառած քիչ մը կքաշվի մեկդին,
Որ մենաստանին չդառնա խանգար:
Հա՛, հմայք ունի բնության ծոցին
Հին ու կիսավեր վանք մը առանձին:
⁂
Օ՜հ, որքան քա՜ղցր է ձմռան բանտին վերջ՝
Բնության գիրկը խենթի պես նետվիլ.
Ու խորհրդավոր, սիրուն ձորին մեջ
Ե՛վ սքանչանալ, և՛ ոգևորվիլ:
Տաք իրիկուն էր, երբ սայլն առավ կանգ:
Վերջին ոլոր մ'ալ, ու ձորը մտանք:
Գետն իր խուլ երգով դեմերնիս փութաց,
Պագավ երեսնիս իր շնչովը թաց:
Ճոխ ուռիներու թավուտ ճյուղերեն
Սուր դայլայլիկներ կտրուկ, թրթըռուն
Հանկարծ անձրևեց մեր խոնջաց գլխուն.
Մինչ գաղտնի ձայներ, որ մարդ կծաղրեն,
Ձորի այն բա՜րձր անձավներեն կույս
Նույնը կկրկներ թովված ականջնուս:
⁂
Նրբամեջ ձորը դյութել կուզեր մեզ՝
Վառ ծաղիկներով պճնած դեմքն ու լանջ.
Փարթամ բնության իբրև նուրբ բեհեզ
Նետեր էր ուսին կրկնոց մը կանանչ.
Սակայն վախնալով, որ հովն անպատկառ
Ծածկույթը մարմնեն կատակով բանար,
Անփույթ դիրքով մը փաթթեր էր մեջքին
Փրփուրե գետի արծաթե գոտին:
Եվ շլացանք մենք այդ կույս, ամոթխած
Ու թարմ, գրգըռիչ գեղեցկութենեն.
Մոռցանք դպրոցը, իր ժխորն ամեն՝
Նոր հրապույրին անձնատուր եղած:
Եվ հաճոյալից խուսափուկ օրեր
Մեր անհագ կյանքի օրոցքը կօրրեր:
⁂
Սակայն հոսուն են, վաղանց, քմածին
Ու դյուրափոփոխ իղձերը մարդուն.
Ինչպես ամառվան վառ վերջնալույսին
Նրբին, գունագեղ ամպերն անկայուն:
Լրիվ ամիս մը դեռ հազիվ անցավ,
Երբ ամենուս ալ զգալի դարձավ,
Որ հնչյուն գետը ու ձորը գողտրիկ
Ծարավ սրտներուս ալ չէր գար հերիք.
Ազատ երկնքի կզգայինք պահանջ.
Ծերուկ սարերուն տեսքը ալեհեր
Կարծես կքաշեր մեզ լեռներն ի վեր՝
Հո՛ն, ուր հարթակ էր փռված գեղալանջ:
Եվ մենք վճռեցինք շաբաթ մը-երկու
Լեռներուն վրա՛ երթանք ապրելու:
⁂
Գիրք ու անկողին՝ պետքներիս բոլոր՝
Իր թիկունքն առավ մեկ նիհար, սև եզ.
Դե՜, օպա կերթանք մենք ոլոր-մոլոր,
Մանուկ հոտաղ մը առաջնորդ է մեզ:
Դժվար էր ճամփան, նեղ, սեպ ու անանց,
Շուտով գիշերն էլ հասավ անթափանց.
Երբ հանկարծ մոտեն խուլ որոտումներ
Դղրդեցուցին թե՛ անդունդ, թե՛ լեռ.
Եվ հոծ ամպերու թանձրության խորեն
Դուրս սողաց շանթը ճայթումով վայրագ,
Մինչդեռ փայլակը դողդոջ ու արագ
Մահատիպ լույս մը կթափեր վերեն:
Իսկ մենք կելլենք միշտ շատ լուռ ու շնչարգել
Մութին մեջ կորած այդ շավիղն անել:
⁂
Ա՜հ, այդ գիշերը ո՞վ մոռնալ կրնա.
Կատղած բնության ցասկեն դողահար՝
Միայնակ նետված լեռներուն վրա,
Երբ երկնքեն վար դժոխք կտեղար:
Չէ՛. ես կպաշտեմ այդ աղմուկն անսանձ,
Այդ ակնախըտիղ փայլը կարճակյաց,
Այդ կայծակնրը,երբ վազքերնուն տակ
Կպատռեն ամպերն այն կուտակ-կուտակ.
Բնության ահեղ այդ կըռվին հուժկու
Ես կերկրպագեմ հափշտակությամբ.
Ան իմ թարմ սրտիս կուտա իղձ ու թափ
Մեր կարճ կյանքին մեջ անդուլ կռվելու.
Եվ մարդ ո՛ւժ կզգա այդ վեհ վայրկյանին
Ուխտել բյուր ցնորք ու անկարելին...
⁂
Բայց թունդ աղմուկին քիչ-քիչ հաջորդեց
Առատ անձրևի զարկերն ու շառաչ.
Եվ մենք ուժասպառ, գավազաննուս հեց՝
Եզին հետքովը կերթանք միշտ առաջ:
«Հասա՛նք» կավետե մեզ առաջնորդնիս.
Ես սթափելով կնայիմ չորս դիս:
Մութին մեջ բան մը հազիվ նշմարած՝
Այն կողմ կշտապենք եզը զանց ըրած:
Բայց հաղթ, հովվական խոշոր շներու
Հաչն ու կլանչը մեզ ետ կվանեն.
Մինչ հովիվները կելլեն վրանեն
Ապշած նայելով անկոչ հյուրերուն,
Որ գոթ փոթորկին, այդ սև գիշերին
Իրենց այցի գալ մտածեր էին:
⁂
Դեռ փոթորիկը դուրսը կաղմկե,
Եվ հորդ անձրև ալ կծեծե անդուլ
Պարզուկ վրանին ծածկը թաղիքե՝
Կազմելով երգ մը միակերպ ու խուլ:
Եվ այդ թացության երգը տխրագին
Օրոր կկարդա մեր հոգնած մտքին.
Եվ մենք ուժաթափ, մրսած ու քնատ,
Անձրևեն թրջաց ու հովեն գունատ՝
Կննջենք խորունկ մանկական քնով:
Քունն ի՜նչ անուշ է լեռներուն վրա,
Երբ փոթորիկն ալ դուրսը կգոռա,
Երբ խեղճ վրանըդ կդողա ահով,
Եվ անկողնիդ մեջ երբ բնազդաբար
Կծիկ կդառնաս տաքնալու համար:
<b style="font-size:16px">ՆՎԱԳ ԵՐԿՐՈՐԴ</b>
<b style="font-size:18px">ԼԵՌՆԱԴԱՇՏԸ</b>
⁂
Պայծառ արև էր, երբ աչքըս բացի,
Ընկերներըս խոր կննջեին դեռ.
Վրանին առջև երկու արձակ ձի
Ցողաթուրմ խոտը ախորժակով կուտեր:
Հսկա ծերուկ մը երկու քայլ անդին
Նստեր կխորհեր ձեռքը ծնոտին:
Դուրսեն բյուր ձայներ, ճռվողյուն, դայլայլ
Եվ սուր բզզյուն մը անվերջ, անայլայլ
Համանվագ մը կդաշնակեին:
Ես չդիմացա, ցատկեցի տեղես.
Աղբյուրն հարցուցի ծերուկ տանտերես.
Ան քանի մե բառ պոռաց անմեկին
Ու աղջիկ մը ներս վազեց կարմըրած,
«Գնա՛ ետևեն»՝ ծերը մռմըռաց:
⁂
Ի՜նչ սիրուն օր էր, ի՜նչ կապույտ եթեր.
Շուրջըս շող ու ցող, թարմություն ու զով.
Հոն բնությունը կարծես լըվացվեր՝
Չորցվիլ կուզեր զեփյուռի շնչով:
Ես կքալեի արբշիռ ու արագ՝
Լեռան ջինջ օդը ծծելով անհագ.
Աղջիկը թեթև առջևս կերթար
Մանրիկ, ոստոստուն քայլվածքով կայտառ:
Ա՜, իր նուրբ, ճկուն մեջքը կանացի.
Եվ թիկունքեն վար սև գիսակը ճոխ՝
Օձի պես սողուն ու աչքի կառչող:
Զո՜ւր հետը խոսիլ հեղ մը ջանացի.
Գլուխը հակեց շարժումով մը վես,
Ցնցում մը ըրավ, թըռավ առջևս:
⁂
Եվ ես խելահեղ ինկա ետևեն,
Կարծես գրգըռված իր վազքին համառ.
Հասա ու ամուր բռնեցի թևեն,
Առանց գիտնալու, թե ինչու համար:
Անոր արևոտ այտերը սիրուն
Հազիվ էր պագեր տասնըհինգ գարուն.
Եվ ի՜նչ թարմ մարմին, և ի՜նչ հրապույր,
Ինչպե՜ս նրբակազմ, ինչպե՜ս կենսաբույր:
Ես պահ մը անթարթ նայեցա իրեն,
Մինչ ինքն ամչկոտ հայացքը անուժ
Հառեց աչքերուս վարանքով անուշ,
«Անունըդ», ըսի. ժպտեցավ նորեն.
Եվ հանկարծ խլեց թևը ձեռքերես
Ու փախավ լեռան երեի մը պես:
⁂
Անհետ եղավ ան ժայռերուն ետև,
Իսկ ես միայնակ մնացի շըվար.
Կրծքիս տակ բան մը կճմլեր թեթև,
Անկանոն շունչըս արագ կհևար.
Ու սիրտըս ամուր մուրճի մը նման,
Զարկ կուտար պինդ-պինդ. խենթեցեր էր ան:
Անշուշտ անսովոր իմ շտապ վազքես
Այսպես շնչասպառ, հուզված էի ես:
Մտքիս մեկ խորշեն կըսեին սակայն,
Որ այդ բնական պատճառեն տարբեր
Ուրիշ նոր բան մը հոգիս էր թափեր,
Նոր բան մը ճմլող, թարմ ու դուրեկան...
Մինչև որ թուլցան զարկերը սրտիս
Ու ես հոգեզմայլ նայեցա չորս դիս:
⁂
Նոր էր ամեն բան հոն ինծի համար.
Այդ չքնաղ վայրի բնությունն ազդու,
Այդ շուրջանակի լեռներն անհամար,
Որոնք թև-թևի հենած իրարու:
Սկսիլ կուզեն շուրջպար մը հսկա,
Որ համրատատան կերթա ու կուգա.
Մեր նեղ, ցից սարը, որ դաշտին դիմաց
Բեմ մը կկարծես կանանչով գորգած:
Դյուցազնի բեմ մը, որուն բարձունքեն
Ամեն առավոտ վարդ արշալույսին
Բյուրավոր զվարթ ձայներ միասին
Բնության գեղը կճառեն կերգեն:
Ի՜նչ հիացումով և հույզով եռուն
Ներկա եմ եղեր այդ ներբողներուն:
⁂
Լեռնային վայրի բնության նման,
Նոր էր ու բուռըն վարած կյանքերնիս.
Անցյալի՛ հուշեր, եկե՛ք օգնության,
Երգե՛նք միասին ինչ քաղցր էր սրտիս:
Երբ առավոտը գաղտուկ ժպտալեն՝
Լեռան ու երկնի համբույրի վայրեն:
Ցույց տար դալկահար, քնատ աստղերուն
Քունեն կարմըրած այտերն իր սիրուն,
Երբ Արագածի չորս-ճյուղ գագաթին
Թուխ-թուխ ամպերը խորունկ հորանջով
Ճերմակ մահիճնուն ելլեին նազով.
Եվ երբ արթննար օդը հանդարտին
Թռչուններու սուր առաջին երգեն,
Մենք ալ կելլեինք հովվի վրանեն:
⁂
Մեր ուրախ, անզուսպ բարձր երգերուն
Աղբյուրն իր հեզիկ ձայնը կխառներ,
Մինչ իր սառնորակ հոսանքը ծիծղուն
Քունի համբույրը այտես վար կառներ:
Հեռո՜ւն լեռներուն հտպիտն արձագանք
Ճշտիվ կկրկներ յուրաքանչյուր վանկ:
Մենք, արբած լեռան մաքուր, գաղջ օդեն,
Հողի ու ծաղկի գրգըռիչ հոտեն,
Շարժելու տենչ մը կզգայինք հանկարծ:
Դե՜, շիտակ այն սեպ, ժայռոտ բլրեն վեր,
Ետևնուս հող, քար կգլտորվեր
Խուլ թնդյունով մը, թափով մը անդարձ,
Մինչ խումբը հևքով շեշտ առաջ կերթար
Գագա՛թը միայն առնելու դադար:
⁂
Ապա կերթայինք ու ջոկին մեջեն
Շուտ կթամբեինք մեր նախընտրած ձին.
Եվ դալարագեղ լեռան թեք լանջեն
Ձին ճամփա կիյնար միշտ հլու սանձին:
Ա՜խ, երբ ան կատաղած, բերնին հորդ փրփուր,
Ճոխ բաշը հովին, աչքերուն մեջ հուր,
Պինչերուն շոգի, շեշտ կսլանար
Ոտքերն ու կուրծքը գետնին հավասար,
Կարթըննար մեջըս վայրի բնազդներ.
Կուզեի բան մը, որ փշրեմ ջարդեմ:
Կուզեի կռվիմ սուլող հովին դեմ,
Որ ականջիս տակ ծաղրըս կհաներ:
Այն պահուն ձիես, չէ՛, տարբեր չէի,
Ե՛ս ալ, իրեն պես, կվրնջեի:
⁂
Կամ իրիկունը, երբ թույլ ցոլքերով
Արևը երկրիս հրաժեշտ կուտար,
Եվ երբ լեռները իրենց ստվերով
Պինդ կփաթթեին հովիտը դալար.
Երբ հովիվները փչելով շվին՝
Դեպի վրանը ետ կքաշեին
Մայող, բառաչող հոտերն ու տավար,
Մենք՝ թմրություններս վանելու համար՝
Դեպի վտակը կերթայինք շտապ.
Լեռան ցատկոտող ջուրերը հստակ
Ա՛լ կփրփըրեր մեր զարկերուն տակ.
Մինչ մենք դեռ երկար, թեև ուժաթափ,
Իր հոսանքին դեմ կուտայինք պայքար,
Որ կարկաչելով վրանիս կուգար:
⁂
Վտակին մոտիկ ժայռ մը կար ցցված,
Որուն դեմ հովը իզուր կսպառնա.
Լողանալե վերջ՝ զով ու թարմացած
Հո՛դ կժողվըվինք՝ այդ ժայռին վրա:
Ճիշտ մեր ձախ կողմեն Մասիսն ամեհի
Լեռան մը ուսեն շեշտ մեզ կնայի.
Աջեն Արագած՝ հակած Արային՝
Ո՜վ գիտե, ինչեր կպատմե հին-հին:
Այրարատ դաշտը կփռվի մեր դեմ,
Որ պինդ պարուրված իր գորշ ծածկոցով
Քուն մտնել կուզե. ի՜նչ մշուշի ծով:
Ետիս ալ ձորի մութն է ձառադեմ,
Ուր Ազատ խոր, խուլ, անձավներուն մեջ
Կկռվի անդուլ իր կռիվն անվերջ:
⁂
Եվ մենք անձնատուր մեջ շրջապատող
Դարերու վկա այդ արձաններուն,
Կմնանք անշարժ, լուռ ու սրտադող՝
Մութին մեջ գամած աչքներիս հեռո՜ւն:
Հին, հոգնած դարեր, ծեր ուխտերու պես,
Կուգան ու դանդաղ կանցնեին առջևես:
Բայց, տեսար, վեճ մը մեր մեջ կփրթի՝
Անմիտ հորդում մը տենչահույզ սրտի.
Գալիք օրերու քողը կպատռի
Սեր անփորձ մտքի հանդուգըն ճիգեն.
Ի՜նչ պատկեր, ի՜նչ կյանք կժպտի տակեն...
Եվ ա՛լ՝ վարդերանդ հույսերու գերի՝
Պինդ-պինդ կհավտանք, սո՜ւրբ հպարտություն,
Թե պիտի չանցնի մեր կյանքն ապարդյուն:
<b style="font-size:16px">ՆՎԱԳ ԵՐՐՈՐԴ</b>
<b style="font-size:18px">ԼԵՌՆՈՒՀԻՆ</b>
⁂
Այս կյանքը սրտիս նո՛ր էր ճշմարիտ,
Նո՛ր իր լեռնական պարզությամբը վեհ,
Նո՛ր իր ինքնաբուխ հույզերովն անմիտ,
Նո՛ր իր գեղովը, որ մարդ կթովե:
Նաև հոն մեզի նո՛ր էր ծերունին,
Որ անշարժ նստած կխորհեր ինքնին
Աշխույժ տարիքին իր ուժն ու գործեր
Եվ կռիվները, որ ան վարած էր
Քաջ թշնամուն դեմ երես առ երես,
«Չէ՛, ան ատենը ուրիշ էր աշխարհ»,
Ու խոր թախիծեն ծերը կդողար:
Է՜հ, ինծի համար նոր էր վերջապես
Այն լեռան վարդը՝ վայրի ու չքնաղ՝
Իր աղքատ, պարզուկ ձորձէրուն մեջն ալ:
⁂
Բայց քիչ-քիչ վարժիլ սկսանք նորեն
Վսեմ բնության գույն ու ձևերուն.
Կապույտը երկնի, կանանչը դաշտեն,
Ոսկի դեղինը ամեն իրիկուն
Եվ արշալույսի երկինքը բոսոր
Մոլոր աչքներուս ալ չէր անսովոր:
Դեռ չորս հեզ արև գլխնուս չանցած
Հոն մեզ անծանոթ տեղ չէր մնացած:
Կաթե ջրվեժը պաղ, փրփըրադեզ,
Դաշտակի ծայրի գոս ժայռը խոժոռ,
Հարևան բլրի գլուխը խոշոր,
Նույնիսկ մամռապատ քարերը դեզ-դեզ,
Որ մտերմորեն վար կնայեին,
Ա՜հ, ո՜րքան, ո՜րքան սրտիս մոտ էին:
⁂
Հովվի վրանն էլ արդեն օտար չէր,
Կարծես հին ծանոթ էինք մենք իրար.
Լեռան աղջիկը ալ դուրս չէր փախչեր
Ու մեր հարցերուն պատասխան կուտար:
Երբ իր ամըչկոտ ձայնը երերուն
Գար երազանքիս հյուսվեր թելերուն՝
Կդիտեի ես գորովով անանց
Իր մութ աչքերուն խավարն անթափանց,
Իր խիտ հոնքերուն կամարը կրկին,
Որ մացառներ են կարծես ձորափեն
Ու ձորին վրա ստվեր կթափեն
Եվ թուխ այտերը, որ կբռնկին,
Եվ վարդ շրթունքին զույգ թերթերը թաց,
Ուր չար համբույր մը կար միշտ պահվըտած,
⁂
Ա՜հ, այն ատենը տասնըութ տարվան
Բոց մը կշրջեր երակներուս մեջ.
Դեռ ամբողջ կյանքս էր սպասո՛ւմ միայն
Ու էությունըս՝ երազանք ու տենչ:
Եվ երբ պատահեր, որ թռչնակն անմեղ
Թափեր ծառերեն սիրահորդ գեղգեղ,
Ընկերուհիին շուրջը հածելով
Ոստոստեր, երգեր իր սերն ու գորով:
Ես կրծքիս խորը՝ նախանձեն ուռած՝
Կզգայի բուռըն՝ ու հուզիչ իղձեր.
Հովը ականջիս լոկ սեր կհծծեր.
Եվ ես լալու չափ հուզված, գրգռված
Կուզեի սիրվեմ, կուզեի սիրեմ
Ու թռչնակին պես, ոստոստեմ երգեմ:
⁂
</poem>
==Տողատակեր==
{{references}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթ]]
735gf6ttk8em47hl69t52x2l1sf631a
397338
397335
2026-09-27T20:12:59Z
Emptyfear
547
397338
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=Լեռան աղջիկը
|section =
|previous =
|next =
|notes =
|author =Լևոն Շանթ}}
==ՆՎԱԳ ԱՌԱՋԻՆ==
ԴԵՊԻ ԳԵՂԱՐԴԻ ՕՊԱՆ<ref>Օպա կկոչվի լեռներուն վրա հովիվներու զարկած քանի մը վրաններուն խումբը, ուր կապրին իրանք և որուն շուրջը հոտը կգիշերե:</ref>
<poem>

==ՆՎԱԳ ԵՐԿՐՈՐԴ==
<poem>ԼԵՌՆԱԴԱՇՏԸ

==ՆՎԱԳ ԵՐՐՈՐԴ==
<poem>ԼԵՌՆՈՒՀԻՆ
⁂
Այս կյանքը սրտիս նո՛ր էր ճշմարիտ,
Նո՛ր իր լեռնական պարզությամբը վեհ,
Նո՛ր իր ինքնաբուխ հույզերովն անմիտ,
Նո՛ր իր գեղովը, որ մարդ կթովե:
Նաև հոն մեզի նո՛ր էր ծերունին,
Որ անշարժ նստած կխորհեր ինքնին
Աշխույժ տարիքին իր ուժն ու գործեր
Եվ կռիվները, որ ան վարած էր
Քաջ թշնամուն դեմ երես առ երես,
«Չէ՛, ան ատենը ուրիշ էր աշխարհ»,
Ու խոր թախիծեն ծերը կդողար:
Է՜հ, ինծի համար նոր էր վերջապես
Այն լեռան վարդը՝ վայրի ու չքնաղ՝
Իր աղքատ, պարզուկ ձորձէրուն մեջն ալ:
⁂
Բայց քիչ-քիչ վարժիլ սկսանք նորեն
Վսեմ բնության գույն ու ձևերուն.
Կապույտը երկնի, կանանչը դաշտեն,
Ոսկի դեղինը ամեն իրիկուն
Եվ արշալույսի երկինքը բոսոր
Մոլոր աչքներուս ալ չէր անսովոր:
Դեռ չորս հեզ արև գլխնուս չանցած
Հոն մեզ անծանոթ տեղ չէր մնացած:
Կաթե ջրվեժը պաղ, փրփըրադեզ,
Դաշտակի ծայրի գոս ժայռը խոժոռ,
Հարևան բլրի գլուխը խոշոր,
Նույնիսկ մամռապատ քարերը դեզ-դեզ,
Որ մտերմորեն վար կնայեին,
Ա՜հ, ո՜րքան, ո՜րքան սրտիս մոտ էին:
⁂
Հովվի վրանն էլ արդեն օտար չէր,
Կարծես հին ծանոթ էինք մենք իրար.
Լեռան աղջիկը ալ դուրս չէր փախչեր
Ու մեր հարցերուն պատասխան կուտար:
Երբ իր ամըչկոտ ձայնը երերուն
Գար երազանքիս հյուսվեր թելերուն՝
Կդիտեի ես գորովով անանց
Իր մութ աչքերուն խավարն անթափանց,
Իր խիտ հոնքերուն կամարը կրկին,
Որ մացառներ են կարծես ձորափեն
Ու ձորին վրա ստվեր կթափեն
Եվ թուխ այտերը, որ կբռնկին,
Եվ վարդ շրթունքին զույգ թերթերը թաց,
Ուր չար համբույր մը կար միշտ պահվըտած,
⁂
Ա՜հ, այն ատենը տասնըութ տարվան
Բոց մը կշրջեր երակներուս մեջ.
Դեռ ամբողջ կյանքս էր սպասո՛ւմ միայն
Ու էությունըս՝ երազանք ու տենչ:
Եվ երբ պատահեր, որ թռչնակն անմեղ
Թափեր ծառերեն սիրահորդ գեղգեղ,
Ընկերուհիին շուրջը հածելով
Ոստոստեր, երգեր իր սերն ու գորով:
Ես կրծքիս խորը՝ նախանձեն ուռած՝
Կզգայի բուռըն՝ ու հուզիչ իղձեր.
Հովը ականջիս լոկ սեր կհծծեր.
Եվ ես լալու չափ հուզված, գրգռված
Կուզեի սիրվեմ, կուզեի սիրեմ
Ու թռչնակին պես, ոստոստեմ երգեմ:
⁂
Ա՜հ, այն ատենը տասնըութ տարվան
Բոց մը կշըրջեր երակներուս մեջ.
Դեռ ամբողջ կյանքս էր սպասո՜ւմ միայն
Ու էությունըս՝ երազանք ու տենչ:
Եվ երբ պատահեր, որ թըռչնակն անմեղ,
Թափեր ծառերեն սիրահորդ գեղգեղ,
Ընկերուհիին շուրջը հածելով
Ոստոստեր, երգեր իր սերն ու գորով,
Ես կրծքիս խորը՝ նախանձեն ուռած՝
Կըզգայի բուռըն ու հուզիչ իղձեր.
Հովը ականջիս լոկ սեր կհըծծեր.
Եվ ես լալու չափ հուզված, գըրգըռված
Կուզեի սիրվեմ, կուզեի սիրեմ
Ու թըռչնակին պես ոստոստեմ, երգեմ:
⁂
Կզգայի սիրտըս լի էր ու զեղուն՝
Լի հորդելու չափ իր շըրթունքներեն՝
Ինչպես անապակ գինի՛ն փըրփըրուն,
Որ դուրս կթափի իր ներքին եռեն:
Ու գանգիս տենդոտ անուրջներուն մեջ
Սիրո պատկերներ կուգային անվերջ.
Պատկերներ օդե, պատիր, մանկական,
Բայց անբիծ, անգին ու իտեական:
Այդ անուրջները հոգիս կօրրեին,
Երբ բախտըս ինծի գլորեց շիտակ
Լեռան աղջըկան պարզ վրանին տակ.
Ա՜յ, այդ աղջիկը՝ քնքուշ լեռնուհին՝
Որ ինչպես իր սեպ սարերն հարազատ,
Պարզ էր, գեղանի, խըրոխտ ու ազատ։
⁂
Ու կմնայի ես հաճախ մինակ
Լեռներու դըստեր հըրապույրին քով.
Լո՜ւռ կնստեի հին վըրանին տակ
Ընթերցանության նուրբ պատըրվակով
Բայց ի՞նչ ընթերցում. ո՞վ է այն տըղան,
Որ լուրջ ըզբաղի, երբ բոց կտեղան
Զույգ մը կանացի աչքեր հմայիչ
Ու հայացքըդ վեր կքաշեն քիչ-քիչ:
«Լիր արքան» ծունկիս կնիրհեր անուշ,
Անտարբեր ձեռքով ես հազիվ երբեք
Սուտ կշըրջեի թերթերը մեկ-մեկ:
Չէ՛. կկարդայի ժողված խելքս ու ուշ,
Բայց ո՛չ խեղճ գըրքիս տողերն անկենդան,
Այլ սև, կախարդիչ աչքերն աղջըկան:
⁂
Եվ ինքը գիտեր, կշիկներ հանկարծ,
Վրանեն կելլեր, կդառնար նորեն,
Եվ իմ հալածող հայացքես գերված՝
Ժըպիտ կթափեր նուրբ շըրթունքներեն:
Մերթ ալ նըստելով իր աշխատանքին
Մեր գորշ վրանի լայն մուտքի կողքին՝
Երգ մը կըսկըսեր, ձիգ երգ մը սարի,
Ինքն ալ, իր երգն ալ շատ պարզ ու վայրի:
Իր անուշ ձայնը մերթ խուլ կորոտար,
Ինչ լեռան վայրագ, փոթորկոտ հովեր,
Մերթ կթըրթըռար հնչուն ու երեր,
Ըսես, զեփյուռը ձորեն ձայն կուտար.
Հանկարծ կժայթքեր, ջըրվեժ մը կարծես,
Մեկ ալ կմարեր, հույսի լույսին պես:
⁂
Նյութն ալ ու երգն ալ տխուր էր, քինոտ
«Բուռըն ջերմ սիրով կսիրե Մարոն
Դըրացի լեռան ամենեն սըրտոտ,
Ամենեն կտրիճ տըղան մըրահոն:
Բայց այդ սուրբ սերը պետք է խոր պահվի.
Երկու ցեղերն են իրար թշնամի:
Մարոն չըգիտե. դեռ լուսաբացին
Անգըլուխ դի մը գետեն հանեցին
Հոտի պահապան գամփըռներն հուժկու
Վարձկան հովիվը չըճանչցավ այդ դին,
Մարոյի հայրը ճանչցավ իր որդին.
Եվ կատղած երդում կերավ ահարկու,
Թե պիտի լըվա բազկովք կըթոտ
Իր հարազատին վատ մահն ու ամոթ:
⁂
Դեռ իր աչքերը ուժ ունին այնքան,
Որ իր վրեժի նըշանը գտնեն.
Ու ծեր ձեռքերը պիտի չդողան,
Երբ հրացանի բըլթակը քաշեն:
Նա՜. ժայռի տակեն գընդակը թըռավ,
Այն ի՜նչ կտրիճ էր, որ թավալ ինկավ
Ետ կուգա ծերը խեթ, դաժան ու քեն,
Արյունոտ բան մը կախված է ձեռքեն:
Մարոն հորը դեմ կվազե արագ՝
Գեշ բնազդով մը սիրտը թունդ ելած,
Եվ սարսափահար կանգ կառնե հանկարծ
Դեմքը մահատիպ, աչքերը վայրագ:
Մազերեն կախված հորը ձեռքեն ցած
Իր սիրականի դեմքըն է ճանչցած»:
⁂
Այսպե՛ս կերգեր ան նըստած քովընդի՝
Գողտրիկ գլուխը ցընցելով աշխույժ.
Ու ճակտին տակեն նայվածք մը գաղտնի
Դեպ իմ անկյունըս նետելով ըզգույշ:
Դյութելու իղձը ան ո՞ւր էր ուսեր.
Եվ ինչո՞ւ գերել, գըրավել կուզեր:
Բայց ո՞ւրկե ուսան աստղերը խայտալ,
Մեզի աչք ընել, պըչրիլ ու խընդալ.
Ո՞ւրկե սորվեցավ գետակը զըվարթ
Փըրփուրե քող մը ձըգել իր վրա.
Ան ինչո՞ւ կեռա, ինչո՞ւ կգոռա,
Ինչո՞ւ կքըծնի ափերուն հպարտ.
Ծիածանն ինչո՞ւ կամար կկապե,
Երբ երկինք գոհար ու շոզ կթափե։
⁂
Մենք իրարու հետ քիչ կխոսեինք.
Հարց մը կամ կատակ, միշտ ալ ժպտերես.
Մերթ ցույց կուտայի ես մեկիկ-մեկիկ
Քանի մը սիրուն պատկեր գրքերես:
Ու մոտը նըստած ծունկըս իր ծունկին՝
Լի հեշտանքով մը անուշ, անմեկին՝
Պատկերին միտքը կբացատրեի,
Ա՜, ես այդ պահուն բանաստեղծ էի:
Ան դեմքես կախված՝ կունկընդրեր անձայն.
Ու գոհ, միամիտ ժըպիտ մը հանկարծ
Կելլեր շրթունքին, կարծես, իբրև վարձ
Իմ այդ սըրտագին ոգևորության:
Եվ այդ ժպիտն էր քընքուշ ու գոհար,
Որ խոսքիս նոր ուժ ու հումոր կուտար:
⁂
Եվ քիչ-քիչ ըզգալ ըսկըսա շուտով,
Որ իմ գերության անտեղյակ հոգիս
Արդեն կապված էր աննյութ շըղթայով.
Եվ կապանք մը որ՝ թև կուտար կյանքիս:
Նոր բան մը կաճեր սըրտիս մեջ արագ՝
Հորդ ու թրթըռուն հուզում մը կրակ
Եվ խուժ ալիք մը կյանքի խորունկեն
Ըզգացումներըս գըրկած էր ամեն:
Ու հարց կուտայի վարանքով համակ,
Թե արդյոք ա՞ս էր, որ կանվանեն սեր,
Որուն խեղճ սիրտըս անժուժ կըսպասեր,
Որով գինովնալ կըղձայի անհագ:
Հարցիս պատասխան գլուխըս չէր տար,
Միայն ալ ուժգին սիրտըս կթընդար:
⁂
Ու կհոսեին օրերը զըվարթ
Գոհար հուզումով ու ոսկի կյանքով.
Մինչդեռ լեռնային բնությունն հըպարտ
կգըգվեր մեզի խանդաղատանքով:
Է՛հ, թող չըմոռնամ այն օրերն անդարձ,
Երբ պատանեկան սիրտըս կյանք առած
Բնության, սիրո ծոցին մեջ անհուն՝
Գալիք կյանքի մը հույսերով զեղուն՝
Կթափահարեր լանջիս տակ ուռած.
Երբ գործ տեսնելու անհագուրդ տենչես
Բյուր նըպատակներ կըստեղծեի ես.
Երբ այդ հույզերուս բովին մեջ զրտված՝
Սոսկալի անեծք կուտայի իմ դեմ,
Ըսկզբունքներըս թե երբեք դավեմ:
== ՆՎԱԳ ՉՈՐՐՈՐԴ ==
<poem>ԼԵՌՆԱՂԲՅՈՒՐԻՆ ՔՈՎ
⁂
Է՛հ, այդ օրերը շատ արագ անցան
Ժիր, պատանեկան կյանքիս վրրայեն.
Ինչպես ամպերուն մեջեն ցիրուցան
Կանցնի ասուպը դեմքիդ ժըպտալեն:
Միայն վառ հուշեր անուշ ու քընքուշ
Կրծքիս խորքերը ծածկած եմ ըզգույշ.
Ճիշտ այդպես տըղան կպահե իր քով
Յարի մեկ ընծան անհուն գըգվանքով:
Ո՞ւր է Գեղարդը իր լեռներուն հետ
Եվ ո՜ւր իմ արդի անկյունս անկենդան.
Բայց մի՛շտ, երբ գըրչես հանգերը խույս տան
Ու խոնջ հայացքըս՝ կարոտով հավետ՝
Արդի հարևան լեռներուն գամվի,
Ես ձե՛զ կխորհիմ, լեռներ հայրենի...
⁂
Վայրկյանի մը պես թռեր էր արդեն
Երկու շաբաթվան միջոցը սիրուն.
Ու վըճռվեցավ, որ երկու օրեն
Տանք հըրաժեշտնիս այդ պերճ լեռներուն։
Մեկնելու վըրա ես չէի խորհեր,
Ուրիշ նոր հարց մը իմ միտքըս կօրրեր.
Արդյոք աղջիկն ալ կըմպե՞ր սիրտը դող
Այս արբեցընող հուզումես հորդող:
Ժըպիտն էր դյութիչ, բայց միշտ անթափանց,
Աչքերն ալ մութ-մութ, վար քաշող ու խոր,
Ինչպես անհատակ անդունդն ահավոր,
Ուր միայն խելքըդ կդառնա անսանձ:
Եվ այս անորոշ ծըփումս ու հույսեր
Ա՛լ կհըրահրեր թե հուրքըս, թե սեր:
⁂
Չէ՛ . չէի կրնար հանդուրժել բնավ,
Որ սեգ լեռնուհին մընար անտարբեր.
Պահանջոտ էի, գուցե անիրավ,
Բայց հըպարտ հոգիս մերժում չէր տաներ:
Եվ գիտեի ալ, որ այդ աղջըկան
Քունը կտրած էր, իմ քունիս նման.
Գիտնալը բավ չէր, և պատրաստ էի
Կյանքիս օրերին փունջ մը փետտեի,
Միայն լսեի իր իսկ շրթունքեն,
Թե իր միամիտ, անբիծ, կույս սըրտին
Իմ նայվածքներս խռովք կազդեին՝
Խռովք և անուրջ՝ որ կյանք կբերեն,
Թե երբ ծունկ ծունկի մինակ մընայինք՝
Խորին հեշտանք մը ու դող կըզգար ինք...
⁂
Վերջին օրն էր ան, վերջին իրիկուն.
Աղբյուրին վըրա ժայռի մը հենած՝
Նըստեր էի ես մինակ ու նըկուն,
Մասիսի խոսուն ակնարկին դիմաց:
Մոր գիրկը վազող գունդը ոսկեհեր
Իր մարող լույսի ցոլքերով երեր
Կթափեր գոհար, մարգըրիտ անգին,
Մասիսի ծերուկ, ալեզարդ գանգին:
Արևմուտքն ամբողջ արյուն էր կըտրած,
Ուր կլողային դեղնորակ բոցեր.
Հոգնած արևը դեմքը կգոցեր.
Ես կդիտեի մըտացի՜ր, կոտրա՜ծ
Բնության պայծառ երանգներն այն պերճ,
Որ աչքերուս դեմ կփոխվեր անվերջ:
⁂
Հանկարծ մոտիկեն շըրշյուն մը թեթև
Ու իր խորքերեն կհուզվի հոգիս:
Աշխույժ շարժումով կդառնամ ետև,
Ու ջերմություն մը կվառի դեմքիս:
Ճանչցած էի ես քայլերը կույսին.
Աղբյուրը կուգար հին կուժ մը ուսին:
Լուռ ըսպասեցի լարումով անհուն,
Մինչև ան կուժը լեցուց, ու խոհուն
Թեք տվավ զգույշ լեզ կապած քարին,
Ու, այծյամի պես, ճարպիկ ու արագ
Դեպի այն ժայռը նետվեցավ շիտակ,
Ուր նըստած էի անշարժ ու լըռին:
Եվ նազանքով մը անմեղ ու գողտրիկ
Ժըպտեցավ դեմքիս, նըստեցավ մոտիկ:
⁂
Կամաց մը վրաս ծըռելով քովես
Բաց մոռցած գիրքըս ըսկսավ թերթել,
Լացող ուռենու թարմ ոստերուն պես՝
Գիրկըս թափեցան վարսերը թել-թել:
Աչքերուս դիմաց կեռար խռովքով
Կես մը ըսքողված կուրծքը կրծքիս քով:
Ու կխոսեինք, բայց ի՞նչ՝ չգիտեմ:
Է՜հ, ի՞նչ կխոսին նստած իրար դեմ
Զույգ աղբյուրները անվերջ կարկաչով.
Միայն կըզգայի, որ շունչըս նորեն
Ետ կուգար անոր մազերուն խորեն
Ու շրթունքներըս կայրեր իր տենչով...
Չըգիտեմ ի՜նչպես՝ հանկարծ ծըռեցա,
Դողդոջ շըրթունքով այտին հարեցաւ։
⁂
Ցընցում մը ըրավ ու անշարժ մնաց.
Դեմքին վըրայեն սյուքի մը նման
Սահեր էր անցեր համբույրս կամ աց.
Կարծես հըմայվեր, քարացեր էր ան
Իսկ ես խելահեղ, ու բնազդորեն,
Իսպառ բորբոքված վայելքի հուրեն,
Ուզեցի մեջքը շըղթայեմ ամ ուր
Զույգ բազուկներուս շըղթայովը կուռ.
Բայց ան դյուրաթեք, ճըկուն օձի պես,
Թևերուս մեջեն դուրս սողաց հանկարծ.
Կես մը բարկացած, կես մը սիրարծարծ
Թախծոտ հայացքը սահեցուց դեմքես՝
Անհետ ըլլալով ժայռերու ետին.
Ապուշ անձկությամբ նետվեցա գետին...
</poem>
== ՆՎԱԳ ՀԻՆԳԵՐՈՐԴ ==
<poem>ԼԵՌՆ Ի ՎԱՐ
⁂
Վըրանին մութը կուրծքըս կճընշեր,
Եվ հուր կշընչեր բարձը այտերուս.
Կայրեի. տոկալ՝ ալ կարելի չէր.
Յ ատկեցի տեղես ու վըրանեն դո՞ւրս:
Ու կշրջեի քայլերով մոլոր.
Առջևըս հոտը փըռված էր բոլոր.
Ոչխարներն անհոգ մտեր էին քուն
Խոնած իրարու՝ պառկած ու կանգուն:
Եվ հանկարծ մեկը խորունկ շունչ կառներ՝
Խուլ հառաչա՛նք մը, որ դուրս կպոռթկար
Վըշտոտ, ճընշրված կուրծքե մը տկար:
Հոտի չորս կողմն ալ հըսկա գամփըռներ
Միշտ իրենց պարտքին պատրաստ աչալուրջ՝
Նըստած էին լուռ, միշտ արթո՛ւն, միշտ լուրջ:
⁂
Հեռուն ձայն չկա. անշըշո՜ւջ, հանդա՜րտ:
Հո՛ն մելամաղձոտ պայծառ լուսնին տակ
Վեհ Արագածի տխուր, ալեզարդ
Մտածկոտ դեմքը կերևա հըստակ:
Դեռատի լեռներ ծերուկ սարին քով,
Մարդկային ձևեր առած կատակով,
Հազիվ պահվըտած կես ըստվերին մեջ՝
Իրար են գրկեր գգվանքով անվերջ:
Մինչ հովտին թանձըր մըթության մեջեն
Բիրտ, անըրջային դեմքեր այլանդակ՝
Միշտ փոփոխվելով հազար ձևի տակ
Իրար կհըրեն, իրար կկանչեն
Ու նախանձաբեկ կծաղրեն հըտպիտ
Ջահիլ լեռներուն սերը միամիտ:
⁂
Բայց մեկեն դադրեց հոգիս դիտելեն.
Ու նորեն-նորեն մըտաբերեցի.
Աղջըկան վերջին նայվածքը խորեն,
Որ կարծես ընդմիշտ հառած էր ինծի:
Եվ ըզգացի, որ մանուկ էի դեռ.
Մինչ գիտե՞ք կույսին արժանին ո՞վ էր,
Ոչ թե ինծի պես երազող տղա,
Այլ լեռնցի մը, ուրկե կդողա
Երեն անտառեն, արջը խոր ձորեն,
Որ կեսգիշերին ցգըլուխ զինված՝
Հովի պես թեթև նըժույգը սանձած՝
Կուգա սիրուհին կառնե վըրան են
Ու կրծքին սեղմած կտանի հեռուն.
Եվ մարդոց աչքին իր կինն է առտուն:
⁂
Նըվաստության մը ըզգացումն ահեղ
Ըսկսավ սիրտըս որդի պես կըրծել.
Է՜հ, չընչին մարդու տեղը չէր այնտեղ,
Հոն ո՛ւժ, գո՛րծ պետք էր, և ո՛չ երազել:
Բայց մերթ ալ ինծի այնպես կթըվեր,
Թե այդ նայվածքը սերն էր կարեվեր.
Այդպե՛ս կնայի ճղնիկն անկասկած
Որսորդի նստեն վիրավոր ինկած։
Այդ նայվածքը լուռ, կարծես, կազաչեր,
Որ չխաղայի իր հետ այդ քընքուշ,
Բայց վըտանգավոր կատակն անըզգույշ.
Եվ արդյոք իրավ սա կատակ մը չէ՞ք.
Ցողի կատակ մը վարդի վառ կըրծքին,
Որ շուտ կցընդի արևածագին,
⁂
Այդ նայվածքը, ա՜հ, ինծմե գութ կուզեր.
Գըթալ իր անհոգ անդորրը կյանքին
Ու չներշընչել ապարդյուն հույզեր,
Որոնք ծաղկե զուրկ լոկ փուշ կծըլին:
Եվ ես վարանած այդ հայացքին դեմ
Կփըռվիմ գետին հողը կդիտեմ:
Լալու փափագ մը կոկորդըս կուգա,
Ու սիրտըս կըրծող կըսկիծ մը կըզգա:
Հանկարծ արցունքը կհորդի աչքես,
Լարումս ալ թուլնալ կըսկըսի քիչ-քիչ.
Մեղմիկ անխռով նիրհ մը ամոքիչ
Կուգա կկախվի թաց թերթերունքես.
Եվ խո՛ր կնընջեմ՝ ցողով արցունքով
Թըրջած խոտին մեջ, ոչխարներուն քով:
⁂
Մեղմ ու գեղգեղուն ձայն մը սրինգի
Խայթեց ականջըս, և ես արթընցա.
Հովը երեսըս շոյեց մեղմակի՝
Ընդոստ շարժումով ելա նըստեցա։
Լուսինը արդեն անհետ էր եղեր.
Ճերմակ, կապտագույն նուրբ ժապավեններ
Ձիգ-նեղ շերտերով փըռվեր էր երկար,
Ուր լույսի առջի ցոլքը կերերար:
Հովիվը ելած՝ սըրինգը բերնին
Արոտ կքըշեր հոտը արթընցած,
Որ կխըլըրտեր ու կամաց-կամաց
Սուր մայուններով կյանք կուտար օդին:
Հեռուն կըլսվեր խուլ ձայն մը կերկեր.
Լույսը բացվելու արդեն մոտիկ էր:
⁂
Շուտ ընկերներս ալ ցատկեցին ոտքի.
Ամեն բան կապած պատրաստ էր արդեն.
Արևը չելած իջնեինք պիտի
Այդ թարմ ու դալար մեր սարահարթեն:
Հապճեպ հըրաժեշտ տըվինք աղմըկուն՝
Հյուրասեր ծերին և իրեններուն.
Եվ վերջին անգամ, երբ ես կարկամած
Աղջըկան դեմքին նայեցա կամաց,
Մեր հայացքները իրարու զարկին.
Ի՜նչպես խորունկ էր ու ի՜նչպես հուզիչ
Իր ջերմ ակնարկը, իր ժպիտը ջինջ.
Կարծես կգըգվեր, ու կըսեր մեկին.
«Է՜, թող ամեն մարդ իր ճամփով, եղբա՛յր.
Բաժնըվինք սիրով ու հիշենք իրար»:
⁂
Ու բաժնըվեցանք, ան կեցած էր լուռ,
Արահետը ձախ ծռեցավ հանկարծ.
Վերջին նայվածք մը նետեցի տըխուր
Եվ աղջիկն աչքես կորուսի անդարձ:
Սուր խայթ մը ու ցավ կըզգայի ներսես.
Ալ կասկած չըկար, սիրած էի ես:
Բայց հազիվ հպած այդ սուրբ փորձության,
Թողեր կերթայի, անջա՜տ հավիտյան:
Իսկ այդ անջատման լեզի բաժակեն
Դուք ձեր կյանքին մեջ ըմպա՞ծ եք երբեք.
Հեռացա՞ծ եք դուք ծա՜նըր, սրտաբե՜կ
Այն սիրուն, կանանչ, գողտրիկ բըլրակեն,
Ուրկե մե՛կը լուռ կհետևի ձեզ,
Եվ երբ ձեր սիրտը կպայթի կարծես...
⁂
Է՜հ, քանի՜ տարի անցած է հիմ ա
Այդ անհոգ կյանքիս երազ օրերեն.
Եվ որքա՜ն հեռու կապրիմ ակամա
Իմ սըրտիս մոտիկ չըքնաղ վայրերեն:
Բայց գիշերները նեղ սենյակիս մեջ՝
Երկար հոգնելիս կամ ձանձրույթես վերջ՝
Հաճախ կերազեմ Գեղարդի օպան,
Կհիշեմ հատ-հատ ամեն չընչին բան:
Ու աչքերուս դեմ կծընի պայծառ
Լեռան աղջըկան պատկերն անարատ,
Իմ անբիծ սրտիս հույզերն այն առատ
Եվ վայրի սիրուս բերկրանքը անճառ...
Է՜հ, քա՜ղցր վայրեր, վայրկյաննե՜ր անգին
Իմ պատանեկան անըրջոտ կյանքին...</poem>
==Տողատակեր==
{{references}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթ]]
4phtcyctq0kql732xysacmp7zkklyrs
Հին աստվածներ
0
32287
397334
397333
2026-09-27T12:00:56Z
Emptyfear
547
397334
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=Հին աստվածներ
|section =
|previous =
|next =
|notes =
|author =Լևոն Շանթ}}
<center>''Հազարամյակ մը մեզմե առաջ...''</center>
==ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐ==
=== Առաջին տեսարան ===
ՍԵՎԱՆԻ ԳԱԳԱԹԸ, ԺԱՅՌԵՐՈՒ ՄԵՋ ԱՎԵՐԱԿ ՄԸ, ԻՐԻԿՆԱՄՈՒՏ
Վանահայրը նստած է քարի մը, ձեռքը ծնոտին ու մտախոհ կնայի վար: Կիսափուլ կամարի մը տակեն կամաց դուրս կելլե Ճերմակավորը:
Վանահայրը` բարձրահասակ, թավ ու ալեխառն, գլխաբաց: Ճերմակավորը նույնպես գլխաբաց, երկար սև մազերով, ասորական ձևի հյուսված սև ու շքեղ մորուքով:
Վայրկյան մը երկուքն ալ լուռ կնային իրար:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - (Հեգնոտ) Կդիտես, կդիտես թագավորությունդ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Խոժոռ) Ո՞վ ես դուն:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Դիտե, դիտե: Տես, այդ երկու-երեք խարխուլ խցիկները, չէ՞ որ դուն ես շիներ. հապա այն մատուռը, որ քու աճապարանքն է կառուցեր. և վերջապես, նայե, քու այն եկեղեցիդ, որուն գմբեթը օր-օրի կբարձրանա վեր և որու գլխուն շուտով քու իսկ ձեռքովդ խաչը
պիտի տնկես:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Այո, եթե տերը կամենա:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Նայե ու հպարտացիր: Չէ՞ որ այդ բոլորը քու կամքիդ ծնունդն է:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ո՞վ ես դուն:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Այ, սևավոր, ինչո՞ւ ես ժողովեր գլուխդ այդ սևազգեստ ու սևահոգի մարդիկը, ինչո՞ւ ես եկեր այս հինավուրց կղզին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ո՞վ ես դուն:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Ելիր, ելիր. քշե նորեն դուրս դեպի կյանքը այդ թշվառ ու մռայլ ամբոխը: Ելեք դուրս, դուք, որ զգայարանքները չորցնել կուզեք ու կրքերը մարել: Դուրս այս կղզիեն, դուք, որ թշնամի եք ամեն գեղեցկության, ամեն կյանքի ու շարժումի, ամեն ուժի ու ծնունդի:
Դուրս, մի աղարտեք իմ աստվածներուս այս սուրբ դրախտը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հոս դրախտ չկա: Այս ժայռի կտորին վրա ես իմ վանքս հիմնեցի. ասկե ետքը հոս անապատ պիտի կոչվի:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Անապա՞տ… այս ծիծղուն ծովակի ծոցին, այս թարմ արևուն դեմ: Հեռու, կոխած տեղդ հին տաճար է աստվածներու. հեռու, հին աստվածներու շեմքեն է, որ կխոսիմ քեզի:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հին աստվածներու ավերակներեն:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Ավերակը այս քարերն են, որ քեզիպեսներն են դարսեր. քանդվեր է անոնց դարսածը: Բայց ինքը կյանքի մեհյանը խորտակում չունի, ինչպես և ինքը կյանքը: Կթափին քարերը, կփոխվին անունները բայց իրենք աստվածները կան ու կմնան:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հոս մեռան քու աստվածներդ:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Հոս ու ամեն տեղ, ուր մարդ իր ոտքը կդնե, հոն են անոնք հավերժ ու անմահ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հոս մեռան քու աստվածներդ, և անոնց ավերակներուն վրա ես իմ Աստծուս տաճարը կառուցի: Նայե, մութին մեջեն դեռ կնշմարվի գմբեթին արդեն կազմվող սրությունը: Հոն կթագավորե միայն հոգին, հոն կթագավորե միայն Աստծու շունչը…
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Հոն կթագավորե տանջանքի գործիքն ու մահը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Տանջանքն է, որ կբարձրացնե հոգին, տառապանքն է, որ կմաքրե: Եվ կյանքի ամենեն խոր բանը մահն է:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Տառապանքը կյանքի խոցն է, իսկ մահը` կյանքի քայքայումը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Քու բերնով կխոսի մանուկ մարդկությունը:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Քու բերնով կխոսի ցավագար մարդկու- թյունը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հերիք է, ո՞վ ես դուն, որ կհայհոյես: Հեռացիր, այս կղզիին վրա ալ տեղ չկա քեզի ու քու աստվածնե- րուդ:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Այս կղզին ալ նույն աշխարհն է, ինչպես ամբողջ աշխարհը: Երկրպագե, մոլորված, հավերժ աստվածներուն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հեռացիր:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Խոստովանե, մոլորված, ու երկրպագե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հեռացիր:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Կուգա օրը ու կխոստովանիս (Աներևույթ կըլլա):
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Կնայի շուրջը, անհանգիստ) Ո՞վ էր: Չքացավ: Տեսի՞լք, կասկա՞ծ… (Հանկարծ վճռական) Ա, երբեք: Աշխարհքը մուտք չունի այս կղզին: Աշխարհքը մուտք պիտի չունենա այս կղզին: Ոչ:
=== Երկրորդ տեսարան ===
Հրապարակ նոր շինվող եկեղեցիին առջևը
Մեկ կողմը տաճարի անդուռ մուտքը: Կերևան տախտակե ելարաններ: Հոս ու հոն թափված են ատաղձ, կիսատաշ քարեր, մաղ, գործիքներ:
Խորքը ծառեր, որոնց բներուն մեջեն կնշմարվի ծովը:
Ամբողջ տեսարանի միջոցին քամի է, երբեմն խիստ բուռն թափով: Կլսվի տերևներուն շրշյունը և ծովուն խուլ աղմուկը հեռուեն:
==== Ա ====
Մեկ-երկու քարտաշ կվազեն ծառերուն տակեն դեպի ծովուն կողմը: Տեսարանի խորքեն արագ կանցնի ժամկոչը երկար ձող մը ուսին: Եկեղեցիեն դուրս կուգա Ադամ վանականը արտորալով և աշխատելով դուրս քաշելու երկար պարան մը, որուն ծայրը ներսն է:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - (Ջերմեռանդ) Աստված հասնի օգնու- թյան: Աստված հասնի օգնության:
ՔԱՐՏԱՇ ՄԸ - (Կուգա ծովուն կողմեն ձեռքերը չորցնելով, բաց են ոտներն ու թևերը) Ձգե, վար ձգե, հայր սուրբ, ալ կարիք չկա: Ելան, ամենքն ալ ելան ափը:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Ամե՞նքն ալ. կըսես, ամենքն ալ և ծովը թափվածնե՞րը:
ՔԱՐՏԱՇ - Ամենքն ալ, թեև հույսերնիս բոլորովին կտրեր էինք, այնպես կատաղի ծով է, ապշած կեցեր էինք ճարահատ, ըսինք` հիմա զարնե պիտի ափի ժայռերուն և փշուր-փշուր ընե լաստն ալ, մեջի եղողներն ալ: Ես ու իմ Աստվածը, շատ աժան պրծան:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Փառք քեզի, սուրբ Աստվածածին: Իսկ ո՞վ էին ծովը թափվածները: Շատե՞րը:
ՔԱՐՏԱՇ - Միայն երկուքը, մեր աբեղան ու օրիորդը:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ -Օրիո՞րդը… ի՞նչ օրիորդ:
ՔԱՐՏԱՇ - Իշխանին աղջիկը:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Վայ, ա՞ն ալ իշխանի հետն էր: Է, կենդանի՞ է, ուշքը վրա՞ն:
ՔԱՐՏԱՇ - Այո, երևի: Հայրն ու իր մարդիկը տարին վանահոր խուցը: Տեսնեիր` ինչպես սփրթներ էր իշխանը:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ -Կատա՞կ է, խեղճը: Բայց ո՞վ կըսեր անոնց` այս տեսակ եղանակով ծով դուրս գային:
==== Բ ====
Կմտնեն Անտոն, Մովսես ու Ծերունի վանականները:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Է, ե՞տքը, ե՞տքը:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ - Թող, թող քիչ մը շունչ քաշեմ: “Ետքը, ետքը” հարցնելը դյուրին է, ետքը սարսափելի էր: Վայ… կարծես թևերս ջարդված ըլլան (Կնստի բարձր քարի մը):
Հաջորդ պատմության միջոցին, հոն եղողները կմոտենան պատմողին, այլև կուգան քանի մը բանվոր, Ղազար, Դավիթ, Զաքարիա վանականները և կավելնան ունկնդիրներուն:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Խոսե, խոսե:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Թող, տղա, թող ուշքի գա:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ - (Պահ մը դեմքը կծածկե ձեռքերովը և հանկարծ բանալով) Կեսեն արդեն անցեր էինք: Մեյ մը վեր կելլեինք ալիքներուն ծայրը, մեյ մը կիջնեինք անդունդը` ամենքն ալ լաստին վրա փակեր էին իրենց տեղը, սփրթներ ու չորցեր: Ես ու աբեղան կքաշեինք թիերը
որքան ուժ ունեինք: Կամաց մը գլուխս դարձուցի, տեսա` կմոտենայինք ափին, բայց ինչ ափ, ալիքները, որ կուգան ու կզարնեն ժայռերուն, կարծես փրփուրի սար ըլլան դեմդ կեցած: Ի՞նչ մեղքս պահեմ, սիրտս հալեցավ, ըսի` վերջացավ: Բայց հուսահատ ուժ տվի թիերուս, “Յա
Հիսուս Քրիստոս”. ըսի` “Պինդ նստեցեք, չվախնաք”: Աս ըսելուս մեյ մըն ալ տեսնեմ ահագին վիթխարի ալիք մը, կարծես հեռու ցամաքեն փրթեր կուգար շիտակ մեր վրա… (Ոտքի ելլելով): Ալ մնացածը… ալ ինչպե՞ս ըսեմ: Գիտեմ միայն, որ լաստը հանկարծ սաստիկ թեքվեցավ,
կախ ինկավ անդունդի բաց շրթունքին, հանկարծ սուր ճիչ մը ու կարծես բան մը փրթավ մեր լաստեն ու սահեցավ այդ փոսը: “Աղջիկս, աղջիկս…” Բարձրացավ աղմուկ, իրարանցում, ես դեռ հազիվ էի հասկցեր, որ կողքես վեր թռավ Աբեղան, արագ նետեց վրայեն կապան, ցատկեց
ջուրը: Լաստն ուժով ճոճվեցավ, մնացի մեկ թիով, լավ է` ալիքը ինքը կքշեր, բայց գիտեի նորեն ետ է գալու: Եվ եթե դուք ժայռերուն վրայեն թոկը ժամանակին չհասցնեիք` կորած էինք մենք բոլորս ալ, կես վարկյան մը ավելի ուշ, կես վայրկյան մը և վերջացավ…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Աստծու հրաշքը:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Իսկ օրիո՞րդը:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ - (Հպարտ) Մեր Աբեղան ազատեց:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Լողալո՞վ:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ - Այո, լողալով հանեց ափը:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Մի՞թե Աբեղան լող տալ գիտեր:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ - Ո՞րտեղեն, ո՞վ էր լսեր:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Ուղղակի հրաշք է:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Ձեզի կըսեմ` Աստծու մատը կա հոդտեղ:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ -Բայց աղեկ, ինչո՞ւ ճամփա ելաք այս եղանակով, Անտոն հայր սուրբ:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ - Է, այնքան ըսի, համոզեցի, իշխանուհի սրբուհին ինքը այնքան խնդրեց, ո՞վ է լսողը: Իշխանը հրամայեց, որ մտնեն լաստը: “Եթե կվախնաք, դուք մի գաք”: Ալ ինչպե՞ս հակառակեի, ըսի` Աստծու կամքը:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Հապա աղջի՞կը:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ - Ան ալ հորը կտորը:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Չէ , Տիրամոր կամքն էր ասիկա, նայեցեք, ո՞վ է Տիրամոր այս տաճարը կառուցողը, մեր սրբուհի իշխանուհին չէ՞, ո՞վ է մեր այս վանքը շեն ու պայծառ պահողը, ո՞վ է շիներ մեր այս խուցերը, ո՞վ է, որ շարունակ ամեն մեր պետքերուն օգնություն է հասեր
մեզի, մենք, որ Տիրամոր աղոթող ճորտերս ենք:
ՁԱՅՆԵՐ - Իրավ է, իրավ է:
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ - Աստված երկար կյանք պարգևե մեր սրբուհի իշխանուհիին:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Ան, որ թողեր է ամեն իշխանական կյանք ու վայելքը, իր զավակներն ու իր ապարանքը ու եկեր է Տիրամոր ոտքը, հոն, Ցամաքաբերդի մենության մեջ իր կյանքին վերջին կեսը նվիրելու ճգնության ու աղոթքի:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ- Երկար արև մեր բարեպաշտ սրբուհիին:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Այ, Տիրամայրը անոր համար է, որ ցույց տվավ մեզի իր հրաշքը, ազատեց ալիքներեն անոր եղբայրն ու այդ աղջիկը: Թող տեսնեն բոլոր թերահավատները ու համոզվին, որ մեր Տիրամայրը երեսե չի ձգեր իր ծառաներն ու իր աղոթողները: Անպակաս ընենք
մեր աղոթքներն ու թող անպակաս ընե Ան իր օրհնությունը մեր վրայեն, անպակաս ընե մեր սրբուհի իշխանուհիին վրայեն: Փառք մեր Տիրամոր անունին, փառք անոր Միածին Որդու անունին, հավիտյանս հավիտենից:
ԽՈՒՄԲԸ- (Երկյուղած) Ամեն
ՁԱՅՆԵՐ - Իշխանը, իշխանը:
==== Գ ====
Իսկույն խումբը կբաժանվի երկու մասի, կշարվի ու կմնա խոնարհ: Կմտնեն Իշխանն ու Վանահայրը, քանի մը հետևորդներ ու վանականներ:
ԻՇԽԱՆԸ - (Ուղիղ դիմելով դեպի շենքը) Ասիկա է ուրեմն քրոջս այնքան սիրած ու փայփայած եկեղեցին: Կոկիկ ու սիրուն տաճար է (Հետևորդներուն) Ըսի` այսօր տեսնեմ պիտի այս եկեղեցին և, այ, բոլոր տարերքներուն հակառակ կեցած եմ հիմա հոս ողջ և առողջ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հանդուգն քայլ էր ըրածդ, իշխան:
ԻՇԽԱՆԸ - Ձեր անապատը ուրիշ է, վանահայր, ուրիշ է դուրսը: Դուրսը հանդուգն եղողինն է աշխարհը: Եվ վերջապես մեյ մըն ալ, ո՞վ գիտե, երբ եմ այս կողմերը անցնելու, այնքան գործ ունիմ և զբաղում: Չտեսնեի՞ անգամ մը քրոջս եկեղեցին, չհամբուրեի՞ անգամ մը սուրբ սեղանը երթալես առաջ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Վաղը օր չէ՞ր, իշխան:
ԻՇԽԱՆԸ - Վա՞ղը, բայց ես այս իրիկուն մեկնելու եմ Ցամաքաբերդեն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ի՞նչ հիմա նորեն մտադիր ես ծովն անցնի՞ս:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Աստված չեն փորձեր, իշխան:
ԻՇԽԱՆԸ - Քավ լիցի: Դեռ քանի ժամ ունինք, հույս ունիմ ծովը կմեղմի:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Եթե քեզի չես խնայեր, պետք է խնայես զավակդ:
ԻՇԽԱՆԸ - Աղջիկս քաջ է: Քիչիկ մը վախցավ, քիչիկ մըն ալ ձեր Սևանի ջուրեն կուլ տվավ, բան չկա, երիտասարդություն է, կանցնի: Բայց ինչ որ այսօր տեսավ ու ապրեցավ, այ ատիկա չի անցնիր: Չէ՞ որ իր պատանեկան հիշատակներուն ահեղ փոթորիկ մը նվիրեցի:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Կյանքի հետ չեն խաղար, իշխան:
ԻՇԽԱՆԸ - Ատիկա ըսողը դո՞ւն ես, ծերուկ: Այնքան երկար ես ապրեր, որ մոռցեՐ ես, թե կյանքՆ ինքը խաղ մըն է միայն:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Կյանքը խաչ մըն է, որդիս,որ պիտի կրենք մեր ուսին, մինչև Տերը կանչե մեզի, Տիրամայրը խնայեց քեզի այս անգամ, բայց այդ մեղքը մյուս անգամ չկրկնես:
ԻՇԽԱՆԸ - Եվ շնորհակալ եմ իրմեն, հայր սուրբ, կաշխատեմ պարտքի տակ չմնամ: Եվ հիմա որ ուխտի եմ եկեր իր տաճարը, չէի ուզեր եկած ըլլամ պարապ ձեռքերով: Կնվիրեմ Տիրամոր այս տաճարին կաղնի դուռ մը բարձրաքանդակ, այլև վարագույր մը ավագ խորանին, որ պիտի
ըլլա թավիշ ու ոսկենկար:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Օրհնյալ ըլլաս: Ձեր ցեղի անունը անջինջ պիտի մնա այս պատերեն:
ԻՇԽԱՆԸ - Նաև պատվիրեր եմ իմ գործակալիս, ամեն տարի, քանի շեն է իմ տունս, տասը չափ սպիտակ ցորեն ղրկվի իմ կալերես ձեր անապատը: Վայելքը ձեզի, ձեր սուրբ աղոթքը ծնողներուս ու զավակներուս:
ՁԱՅՆԵՐ - (Խառն) Աստված օրհնե ձեր ծնողներուն հիշատակը: Շեն մնա ձեր կալն ու այգին:
ՁԱՅՆԵՐ - (Խառն) Աստված օրհնե ձեր ծնողներուն հիշատակը: Շեն մնա ձեր կալն ու այգին: Աստված պահե ձեր զավակները: Աստված ավելացնե ձեր ինքն ու ստացվածքը:
ԻՇԽԱՆԸ - Իսկ հիմա… (Վանահորը) Ո՞ւր է Աբեղան:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Իսկույն, իշխան, ետևեն մարդ եմ ղրկեր: Այ արդեն:
==== Դ ====
Կմտնե Աբեղան Սիմոն վանականի ու դպիրի մը ընկերակցությամբ: Աբեղան մռայլ է, դեմքը անշարժ, աչքերը միշտ գետին, տեսակ մը անկամք:
ԻՇԽԱՆԸ - (Քիչ մը դիտելեն ետքը) Ինչ գեղեցիկ տղա ես դուն և ինչ երիտասարդ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Միաբանությանս մեջ կրտսերն է, իշխան:
ԻՇԽԱՆԸ - Է, վրադ պիտի չըլլար այդ սև վերարկուն և ես գիտեի իմ ընելիքս: Քեզի կուտայի իմ տակիս նժույգը, կուտայի քեզի, այ իմ սեփական սուրս, որ երեսուն տարի ծառայեր է ինծի հավատարիմ, և կառնեի քեզ իմ պալատս, իբրև իմ հարազատ որդիս: Իմ սև նժույգս քու այդ
կերպարանքիդ աղվոր պիտի վայլեր, իսկ ձեռքդ, կտեսնեմ, շուտով պիտի սորվեր սուրիս: Ձիս ու սուրս թե հերիք չեկավ, կուտայի քեզի և աղջիկս…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Իշխան:
ԻՇԽԱՆԸ - …Որուն կյանքը այսօր ազատեցիր: Անիկա արդեն քոնը կըլլար ըստ օրինի: Դուրսը աշխարհին մեջ` ով ինչ վերցուց, վերցուց:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Իշխան:
ԻՇԽԱՆԸ - Գիտեմ, գիտեմ, այս սուրբ մենաստանին մեջ այս խոսքերուն տեղը չէ: Բայց ի՞նչ ընեմ, կուզեի բան մը տամ, կուզեի բան մը ընեմ, կուզեի բանով մը երախտագետ ըլլամ այս անձնվեր, այս քաջ կտրիճին; Ափսոս, այդ սև վերարկուն կկաշկանդե իմ թևերս: (Մոտենալով
աբեղային) Տղաս, քու իշխանդ քու առջևդ շատ աղքատ է ու շատ անզոր քեզի փոխարեն մը ընելու, ինչ որ ըսել կրնամ` հոս ներելի չէ, ինչ որ տալ կրնամ` քեզի պետքը չէ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Մեզի պետք է քու զավկիդ երկար արևը:
ԻՇԽԱՆԸ - Աղեկ, ես քեզի պարտական մնացի, աղվոր զգացում չէ, ես սովոր չեմ եղեր պարտական մնալու: Ինչևէ, տուր ձեռքդ, տես իմինս, ասիկա երբեք տկար չէ եղած մեր թշնամիներուն դեմ ու երբեք ալ անարդար գործ չէ տեսած, արժանի է, որ սեղմես այդ քու ձեռքովդ, որ
այսօր ազատեց աղջիկս ալիքներեն: (Պինդ կսեղմե աբեղային ձեռքը) Մտնենք, վանահայր, տաճարին ներսը:
Իշխանը, վանահայրը, հետևորդները և վանականներեն շատերը կմտնեն եկեղեցի:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ - (Կամաց մը բռնելով Աբեղայի թևեն) Երթանք, մենք ալ երթանք ու քիչ մը հանգստացիր: Դեռ դժգույն ես բոլորովին և կզգամ մարմինդ, որ դեռ կդողա:
Կես մը գրկած կտանի դուրս:
==== Ե ====
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ - (Մոտենալով Ադամ վանականին, խորհրդավոր կերպով) Հիմա ո՞րքան ժամանակ պետք է ապաշխարե Աբեղան, որ տաճարին մուտքը նորեն բացվի իրեն համար:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Ապաշխարե՞, ինչո՞ւ համար:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ - Չէ՞ որ ձեռք է տվեր կնկա:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Բայց… բայց այս տեսակ դեպք…
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ - Ատիկա միևնույն է, մեղքը մեղք է միշտ: (Ավելի խորհրդավոր) Ես տեսա, երբ իրարու փաթթված դուրս ելան ալիքներուն մեջեն: Իշխանին մարդիկը գրեթե բռնի խլեցին աղջիկը անոր թևերուն մեջեն:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - (Զայրույթով) Անմիտ բաներ կխոսիս:
=== Երրորդ տեսարան ===
ԱԲԵՂԱՅԻՆ ԽՈՒՑԸ, ԳԻՇԵՐ
Ցած ու փոքր սենյակ մը, պատերը անգաջ քար: Ճակատը տախտակե պարզ մահճակալ, վրան փռված է փոստ մը, չոր ու կարծր բարձ մը, իսկ կոշտ ծածկոցը կիսովին ինկած է գետին:
Սենյակին մեջտեղը հին կարպետի կտորի մը վրա ցածլիկ ու լայն գրակալը, գրակալի վրան ալ մեծ ու բաց ձեռագիր մը:
Սենյակին մեկ կողմը փայտե կոպիտ սեղան, վրան փայտե սև խաչ մը, կավե փարչ մը և յուղի ճրագը, որ կպլպլա: Մյուս կողմը սենյակի մուտքն է:
Մահճակալին գլուխը պատեն կախված է Աբեղայի վերարկուն:
==== Ա ====
Աբեղան նստած է մահճակալին ծայրը, ձեռքերը կրծքին ծալլած և աչքերը շեշտ հառած գետին: Անոր քովը փայտե ցած աթոռակի մը վրա նստած է Կույր վանականը, շիտակ, անշարժ, երկու ձեռքը գավազանին ու գլուխը բարձր պահած:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆ - Ո՞ւր են մտքերդ, Աբեղա:
ԱԲԵՂԱՆ - (Կցնցվի ու կբարձրացնե գլուխը)
ԿՈՒՅՐԸ - Նորե՞ն, նորե՞ն:
ԱԲԵՂԱՆ - Այո, այո մեղք է, գիտեմ, մեծ մեղք: Ոչ, ալ չեմ մտածելու, ալ պետք չէ մտածեմ, երբեք, երբեք, պետք է ջնջեմ գլխես այս օրը, բոլորը, բոլորը, ծովը, հովը, լաստ, ալիք… ախ, այդ ալիքները… (Հանկարծ վեր կթռչի թափով): Բայց ինչ հրաշալի բան է եղել կռվիլը անոնց
հետ, երբ անոնք իրենց լույծ կուրծքը դեմ կուտան քեզի, երբ իրենց փրփուրը կզարնեն երեսիդ ու աչքերուդ, որ կուրացնեն քեզի, մեկը կցատկե ուսիդ, մյուսը կգալարի լանջիդ, մեկը կհրե, մյուսը կքաշե, կճնշե, ու բոլորը, բոլորը ընկճել կուզեն քեզի, իսկ դուն միշտ երեսին, անոնց
ելևէջքին հետ կտարուբերիս` բազկիդ զարկերուն տակ անոնց բոլոր ճիգերը հաղթահարելով, ա, այդ կռիվը…
ԿՈՒՅՐԸ -Կռիվը կյանքի համար է, Աբեղա, հոս անապատ է:
ԱԲԵՂԱՆ - (Կոտրված) Այո, անապատ: Մեղա քեզ, Աստված իմ, մեղա:
ԿՈՒՅՐԸ - Զգույշ: Լավ հսկե ինքզինքիդ, Աբեղա, աղոթե:
ԱԲԵՂԱՆ - (Խաչին առջև ծունր իջնելով): Ես կորսված մեղավոր մըն եմ, փրկե ինծի, Տեր, ես ինկած հանցավոր մըն եմ, օգնե ինծի, Տեր, մեղքի մեջ խեղդվող մըն եմ, բռնե ձեռքես, Տեր: Տես, մեղքի ծովուն մեջ… մեղքի ծովուն մեջ… ծովուն… ծովուն… (Երկու ձեռքով դեմքը
բռնած կելլե ոտքի):
ԿՈՒՅՐԸ - Ըսե, ըսե:
ԱԲԵՂԱՆ - (Հանկարծ դեմքը կբանա ու շեշտ կնայի անոր արձանի նման անշարժ դեմքին):
ԿՈՒՅՐԸ - Ըսե, ըսե:
ԱԲԵՂԱՆ - Ըսեմ… ի՞նչը:
ԿՈՒՅՐԸ - Ան, ինչ որ հոդ խորքը, խորքը:
ԱԲԵՂԱՆ - Խորքը, խորքը…
ԿՈՒՅՐԸ - Ըսե, ըսե:
ԱԲԵՂԱՆ - Ո՞վ կրնա տեսներ այդքան խորքերը, ով կրնա ըսեր այդքան խորքերը:
ԿՈՒՅՐԸ - Իսկ ես կտեսնեմ, ես կըլսեմ:
ԱԲԵՂԱՆ - Դո՞ւն կույր (Երգիծանքով): Հապա ըսե, նայիմ, ինչ որ կտեսնես:
ԿՈՒՅՐԸ - (Հատիկ-հատիկ) Լաստին վրա, երբ ձեռքիդ թին ջուրը կպատռեր, ո՞վ էր հոգիիդ մեջ:
ԱԲԵՂԱՆ - (Վախեցած) Լռե:
ԿՈՒՅՐԸ - Որո՞ւն համար այնպես կթպրտար սիրտդ, շրթունքիդ` ինչ բառ էր փակած, երբ շուրջդ ամենքը Աստված կկանչեին, երբ դեմդ փոթորիկն էր, որ կծառանար:
ԱԲԵՂԱՆ - (Սարսափահար) Երնեկ բաց ըլլային աչքերդ, որ չտեսնեիր, չտեսնեիր…
ԿՈՒՅՐԸ - Երբ բոլոր հայացքները երկինք էին վերացած, երբ ամենքը կսպասեին վերին օգնության, ո՞ւր էին սևեռած քու աչքերդ, ո՞վ էր ան, որուն առջևը հոգիդ ծունր էր իջած:
ԱԲԵՂԱՆ - Լռե, լռե, դուն իրավունք չունիս ամեն բան տեսնելու, կարելի չէ ամեն բան տեսնել:
ԿՈՒՅՐԸ - (Անողոք) Ըսե, ի՞նչ էր ուզածդ, ի՞նչ կփնտրեիր:
ԱԲԵՂԱՆ - (Աղերսով) Չգիտեմ, ոչինչ, չգիտեմ, հերիք է:
ԿՈՒՅՐԸ - Իսկ ծովուն մեջ, երբ ան օձի մը պես վզիդ փաթթված, մարմինը մարմնիդ, շունչը շնչիդ, երբ դուն ամեն ինչ մոռցած ալիքները կպատռեիր, ըսե, նորե՞ն չգիտես, թե ինչ կուզեիր:
ԱԲԵՂԱՆ - (Երազկոտ) Ոչ, կհիշեմ: Կհիշեմ, ամբողջ էությամբս կցանկայի` որ ալ վերջ չունենար այդ թաց ճամփան, ալ վերջ չունենար այդ վայրկյանը:
ԿՈՒՅՐԸ - Ամբարիշտ:
ԱԲԵՂԱՆ - (Խորտակված) Բայց ունեցավ իր վերջը
ԿՈՒՅՐԸ - Ամբարիշտ:
ԱԲԵՂԱՆ - (Խորտակված) Բայց ունեցավ իր վերջը
ԿՈՒՅՐԸ - Ու հասար ափը: Եվ երբ առին քո բեռդ թևերիդ ու դուն ուժասպառ ինկար ավազին, արդեն դիակ մըն էիր անկենդան:
ԱԲԵՂԱՆ - Ճշմարիտ է, ինծի այդպես զգացի:
ԿՈՒՅՐԸ - Դիակ մըն ես դուն և հիմա: Մարմին մը, ուրկե ելեր է Աստծու շունչը:
ԱԲԵՂԱՆ - Ախ Աստված իմ, կորուսի հոգիս:
ԿՈՒՅՐԸ - (Ոտքի ելլելով) Ինկիր գետին ու կոծե, քուրձ հագիր ու ապաշխարե, իսկ ամենեն առաջ գնա իսկույն վանահոր մոտ ու խոստովանե:
ԱԲԵՂԱՆ - Խոստովանի՞մ, վանահո՞րը, ի՞նչը, ինչո՞ւ: Ա, ամեն, ամեն բան, բայց այդ մեկը երբեք: Երբեք: Եվ դուն ալ, հայր սուրբ, չլլա, թե…
ԿՈՒՅՐԸ - Ես կույր եմ, խուլ ու համր, բայց գնա ինքդ վանահոր մոտ ու ինքնակամ խոստովանե:
ԱԲԵՂԱՆ - (Կտրուկ) Վանահորը երբեք:
ԿՈՒՅՐԸ - Կվախնա՞ս:
ԱԲԵՂԱՆ - Ոչ: Բայց… բայց…
ԿՈՒՅՐԸ - Իհարկե, դուն կուզեիր պահես թաքուն սրտիդ մեկ հեռավոր խորշին մեջ քու այդ փոքրիկ նոր սրբությունդ, պահես և երկրպագես ծածուկ:
ԱԲԵՂԱՆ - Գթա, գթա ինծի, անողոք:
ԿՈՒՅՐԸ - Իսկ դուն քեզ կգթա՞ս, կռապաշտ: Հիշե պատվիրանը. “Մի եղիցին քեզ այլ Աստուած բաց յինեն”:
ԱԲԵՂԱՆ - (Կակազելով) Մի եղիցին… մի եղիցին…
ԿՈՒՅՐԸ - (Շեշտելով) “Մի արասցես քեզ կուռս ըստ ամենայն նմանության որ ինչ երկինս ի վեր է և որ ինչ յերկրի ի խոնարհ և որ ինչ ի յուրս ի ներքո երկրի…”:
ԱԲԵՂԱՆ - (Դողդոջ) “Եվ որ ինչ ի ջուրս ի ներքո երկրի”:
ԿՈՒՅՐԸ - (Կամաց-կամաց երթալով դուռը) “Զի ես եմ Տեր Աստուած քո, Աստուած նախանձոտ, որ հատուցանեմ զմեղս յերիս և ի չորիս…”:
(Դուրս):
==== Բ ====
ԱԲԵՂԱՆ - (Կերթա ծունկի կուգա խաչելության առջև բազկատարած ու ջերմեռանդ) “Կեցո զիս, Աստուած, զի հասին ջուրք յանձն իմ, ընկայ ես ի խորս անդնդոց, ուր ոչ գոյ ինձ հանգիստ: Եկի ես ի խորս… ծովու… և շրջանք…ընկղմեցին զիս…”: (Քիչ-քիչ կթուլնա, կնստի ծունկերուն և գլուխը կկախե կրծքին):
==== Գ ====
Խաչն ու սեղանը կամաց կսկսի մշուշապատիլ, ամեն ինչ կխառնվի իրարու, և այդ մշուշի ֆոնին վրա հետզհետե կպարզվի աղջկան կերպարանքը: Ամբողջապես սպիտակ հագած, հագուստը պարզ, նուրբ ու ձիգ, կարծես ջրեն հանած, մազերը արձակ, խոնավ ու վրան մեկ-երկու թել ծովու խոտ:
Աբեղան թեթև մը գլուխը կբարձրացնե, հանկարծ կտեսնե ու սարսափահար կցատկե ոտքի:
ԱԲԵՂԱՆ - (Ետ-ետ երթալով): Դո՞ւն…դո՞ւն…
ԱՂՋԻԿԸ - Այո, ես, միթե չէիր սպասեր:
ԱԲԵՂԱՆ - Աստված իմ:
ԱՂՋԻԿԸ - Մենա՞կ ես:
ԱԲԵՂԱՆ - Ես… ես մենակ եմ միշտ:
ԱՂՋԻԿԸ - Այ, եկա քեզի ընկեր, և եկա այսպես կեսգիշերին, որ մինակ ըլլանք ես ու դուն: Դուն, իմ քաջս, իմ արևս, իմ լուղորդս…
ԱԲԵՂԱՆ - Հերիք է:
ԱՂՋԻԿԸ - Ինչո՞ւ: Չէ՞ որ ես քեզմով է, որ հիմա կապրիմ, չէ՞ որ դուն նորեն կյանքս տվիր ինծի, և ինչ քաղցր է այդ կյանքը, որ դուն տվիր ինծի: Այս քանի-քանի տարի ապրեր եմ ես, ամբողջ տասնյոթը տարի, և ես չգիտեի, բնավ չգիտեի, որ չէի ապրեր: Մի՞տքդ է ցերեկը, հոն,
ալիքներուն մեջ, նայե, մազերս խոնավ են դեռ, բռնե, բռնե, շոշափե:
ԱԲԵՂԱՆ - (Ետ-ետ կերթա հափշտակված աղջկան նայելով):
ԱՂՋԻԿԸ - Բայց գիտե՞ս` ինչ ուժեղ թևեր ունիս և ինչպես ճկուն, իսկ ես դեռ այնպես հուզված եմ, դեռ այնպես հոգնած (Կուզե նստի Աբեղայի անկողնին):
ԱԲԵՂԱՆ - (Արգիլել ուզելով) Օրիորդ:
ԱՂՋԻԿԸ - (Կնստի անկողնին ծայրը) Ես օրիորդ եմ ծառաներուս համար, ես օրիորդ եմ մեր հպատակներուն համար, իմ տերս ինծի այլ կերպ պիտի կանչե:
ԱԲԵՂԱՆ - Սեդա:
ԱՂՋԻԿԸ - Վայ, դուն գիտես անունս:
ԱԲԵՂԱՆ - Հայրդ քեզի այդպես կանչեց:
ԱՂՋԻԿԸ - Այո, Սեդա է անունս: Իսկ ի՞նչ է քու անունդ:
ԱԲԵՂԱՆ - Ինծի Աբեղա կկանչեն:
ԱՂՋԻԿԸ - Իսկ առա՞ջ, առա՞ջ, երբ դուն աշխարհն էիր դեռ ու աշխարհինը:
ԱԲԵՂԱՆ - Իմ աշխարհս վանքն է եղեր միշտ, քանի խելքս կհասնի:
ԱՂՋԻԿԸ - Ասիկա՞: Ա, ինչ սառն է հոս, ինչպես կմրսիմ:
ԱԲԵՂԱՆ - Կմրսի՞ս:
ԱՂՋԻԿԸ - Բան մը տուր վրաս, որ հոգիս տաքնա:
ԱԲԵՂԱՆ - Ես ոչինչ չունիմ:
ԱՂՋԻԿԸ - (Առանց գլուխը դարձնելու, ետևը պատեն կախված վերարկուն մատնանիշ ընելով) Այ:
ԱԲԵՂԱՆ - Վերարկո՞ւս:
ԱՂՋԻԿԸ - Ինչպես կմրսիմ:
ԱԲԵՂԱՆ - Վերարկո՞ւս:
ԱՂՋԻԿԸ - Կվարանիս: Բայց չվարանեցար կյանքդ ինծի տալու, երբ ետևես կատղած ալիքներուն մեջը նետեցիր քեզի:
ԱԲԵՂԱՆ - Ոչ չվարանեցա: Ան ուրիշ էր:
ԱՂՋԻԿԸ - Այո, ան ուրիշ էր: Հոն կռիվ էր ու փոթորիկ, իսկ հոս լուռ է ու խաղաղ, ինչպես գերեզման: Ա, ինչ սառն է հոս, ինչպես կմրսիմ: (Կելլե ոտքի):
ԱԲԵՂԱՆ - (Կվազե դեպի վերարկուն, ձեռքը կերկարե ու նորեն վարանած կանգ կառնե) :
ԱՂՋԻԿԸ - (Խնդրանքով) Բեր, բեր…
Աբեղան հանկարծ կխլե վերարկուն ու կդառնա դեպի աղջիկը, որ արդեն աներևույթ է եղած: Աբեղան կմնա քարացած, վերարկուն բռնած ձեռքը առաջ պարզած:
==== Դ ====
Դուրսեն կլսվի ժամկոչին ձայնը, որ մելամաղձոտ ու միալար երգով մը ժամ կկանչե: Ձայնը հետզհետե կմոտենա: Աբեղայի ձեռքեն կիյնա վերարկուն:
ԱԲԵՂԱՆ - (Շրթունքներուն մեջեն) Հիսուս… (Կուզե նորեն չոքե խաչին դեմը, ու խելառի պես ետ կցատկե) : Ոչ, ոչ: Եթե հանկարծ նորե՞ն երևնա: (Դեմքը կշրջե անկողնին կողմը) Ախ, Աստվածս երես դարձուց ինծմե: (Հեծկլտանքով կիյնա մահճակալին ոտքը ու դեմքը կթաղե
անկողնին մեջ):
Դուրսեն կլսվի միշտ ժամկոչին երգը, որ հետզհետե հեռու ու հեռու, կթուլանա, կնվազի ու կհալի:
==ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐ==
=== Առաջին տեսարան ===
Աղբյուրի գլուխը, հինավուրց վիթխարի ծառի մի ստվերին տակ
Ծերունի վանականը նստած է ծառին տակը փայտե նստարանին ու քնած կերևա: Աղբյուրին մոտիկ խմբված են Ղազար, Մովսես, Դավիթ ու Զաքարիա վանականները և տիրացուն, կխոսին փսփսուքով ու անհանգիստ: Անոնց քովը կեցած է Աբեղան աչքերը գետին ու կլսե:
==== Ա ====
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Իրա՞վ է, նորե՞ն:
ՏԻՐԱՑՈՒՆ - Ցատկեր է անկողնուն վրա, նստեր է կոկորդին ու սկսեր է խեղդել:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Հիսուս Քրիստոս:
ՏԻՐԱՑՈՒՆ - Խեղճը հազիվ է շունչը ազատեր:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ - Ինչ հակառակեր է չարը հայր Բարսեղին, աս քանիերո՞րդ անգամն է:
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ - Ինչ կերպարանքով է եղեր:
ՏԻՐԱՑՈՒՆ - Չգիտեմ: Ըսավ միայն, որ ծծումբի ծուխին պես բարձրացեր է ու առաստաղի գերաններուն մեջեն կորսվեր է դուրս:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Անիծվածը: Նզովվի ինքն ալ, իր կերպարանքն ալ:
ՏԻՐԱՑՈՒՆ -Ա, սարսափելի է, ազատում չկա իր ճանկերեն:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ - Գիշերները մինչև չնայիմ անկողնիս տակն ու ետևը` ես երբեք պառկիլ չեմ կրնար:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Ես ալ: Անցած իրիկուն մտնեմ խուցս ու ի՞նչ տեսնեմ, գորշ սավանին մեջ փաթաթված կնկան մը պես կկզեր է անկյունը, լեղիս պատռեցավ, իսկույն խաչ հանեցի, աներևութացավ:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ -Հա, այդ նզովից արմատները կուգան կնկա կերպարանքով, կուգան խմբերով ու ալ ինչեր ըսես չեն ըներ, ինչ խայտառակություններ, ինչ գայթակղություն…
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ - Իսկ ինծի կերևնան միշտ մեր գյուղացիներու կերպարանքով: Գինեպան Ուսեփը, մեր դրացի Գափոն, շվի փչող կույր Ակոբը, դհոլ զարնող Մինասը: Կուգան կհավաքվեն գլխուս, ձեռքներնին գինի, օղի, ուտելիքներ, խորոված: Խաշվի անմահական հոտը կլցնե
խուցս, կարծես ամբողջ բակը լցվեր են ու մատաղ կեփեն: Ալ ինչ հրամմեներ, ինչ խնդիրք, ինչ համոզել, որ անպատճառ ուտեմ: Եվ մինչև Տիրամոր անունը չի տամ, չեն չքանար չիք դառնալիքները:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Պատիժ է, պատիժ: Ինչո՞ւ կտանջես մեզի, Փրկիչ:
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ - Հակառակի պես ալ, կարծես, մտքես կգողնան Տիրամոր անունը, կփնտրեմ, կփնտրեմ, հա, հա լեզվիս ծայրն է, բայց չեմ կրնար ըսել` “Սուրբ կույս Մարիամ”:
ՏԻՐԱՑՈՒՆ - Ախ, ո՞ւր փախչի մարդ այս գարշելիներուն ձեռքեն: Ո՞ւր փախչիս, ինչպե՞ս փախչիս:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Եվ ի՞նչ կուզեն մեզմե, և անպատճառ մեզմե:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ - Անապատ եկողը եկեր է սատանայեն փորձվելու, ինչպես որ ինքը Տերն մեր Հիսուս Քրիստոս:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Հիսուս Քրիստոս ըլլա մեր զորավիգը:
ԽՈՒՄԲԸ - Հիսուս Քրիստոս:
ՏԻՐԱՑՈՒՆ - Եվ ամեն տեղ են, ամեն տեղ, ուր ալ որ երթաս: Այ ի՞նչ գիտեք, որ հիմա մեկը նստած չէ հոս, մեր ետևը (Տեղը կփոխե) Կամ հոն, քարափին ծերպերուն մեջը, կամ մեր վրան, այ, սաղարթներուն մութին մեջ: Կտեսնե՞ք… կտեսնե՞ք… մեկը այն մութին խորքը…
կշարժվի, մեկն ալ հոս, այ, աղբյուրին ակնեն, նայե, նայե, ինտուր կքրքջա… (Սարսափած ետ-ետ քաշվելով աղբյուրեն) Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս: (Դեմ-դեմի կուգա վանահոր հետ):
==== Բ ====
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Խոժոռ) Ի՞նչ կա, ինչո՞ւ ես վախցեր, տիրացու
ՏԻՐԱՑՈՒՆ - Հայր սուրբ… (Կիյնա վանահոր ոտքերը):
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Վանահայր, չարը հանգիստ չի տար մեզի:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ - Ուժեղ է խարդավանքը չարին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Զզվանքով) Դեռ միշտ այդ հին դևե՞ն կխոսիք ինծի: (Բարկացած) Ոտքի ելիր, տիրացու:
ՏԻՐԱՑՈՒՆ - (Դեմքը ծածկած կելլե ոտքի)
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Քիչ մը լուռ կնայի անոր, վերջը մյուսներուն ու հատիկ-հատիկ) Չարեն թող վախնա ան, ով չէ տիրեր իր մարմնին ու բնազդներուն, սատանայի իշխանությունը բնազդներու վրա է միայն:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Իսկ ան ո՞վ է, վանահայր, որ տիրեր է իր մարմնին ու բնազդներուն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Հպարտ) Ան, ով եկեր է այս անապատը, ծերունի:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Մենք մարդ ենք ամենքս ալ, վանահայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ոչ, հայր սուրբ, ով եկեր է հոս ինծի հետ իմ անապատս, պետք է ավելի վեր ըլլա, քան մարդը: Իսկ չարեն թող վախնա ան, ով չէ կտրեր իր բոլոր շղթաները աշխարհքին հետ, իր անցյալին հետ, իր հուշերուն հետ, իր վշտերուն, իր ուրախություններուն:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Իսկ ան ո՞վ է, վանահայր, որ կրցեր է կտրել այդ բոլոր շղթաները:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Հպարտ) Ան, ով եկեր է այս անապատը, ծերունի:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Մենք մարդ ենք ամենքս ալ, վանահայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ով մարդ է ու միայն մարդ` անիկա աշխարհինն է ու թող դառնա աշխարհին, ահա պատրաստ է հայր Անտոնին լաստը: Ես չկանչեցի ձեզի հոս, որ հավաքվիք ու դևերեն սարսափիք (Ոգևորված կբարձրացնե կրծքեն կախված պարզ խաչը) Հոս Տիրոջ խաչն է, հոս դևեր չկան:
ԲՈԼՈՐԸ - (Ջերմեռանդ խաչ կհանեն):
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հոս կրքեր չկան, հոս բնազդներ չկան, հոս սուրբ- հոգին է միայն, հոս միտքն է միայն, վեր խոյացող միտքը դեպի ճշմարտությունը, դեպի Աստված: Այս մեկը աղեկ հասկցեք ու սատանաները թողեք աշխարհին: Դե, երթաք խաղաղությամբ և Տերը ըլլա ձեզի բոլորիդ
հետ:
ԲՈԼՈՐԸ - Ամեն: (Կցրվին):
==== Գ ====
Վանահայրը կեցած է մենակ, կնայի անոնց ետևեն տխուր գլուխը շարժելով, երբ քովեն կամաց մը կմոտենա Աբեղան, կծռի, զգույշ կբարձրացնե Վանահոր փեշը և կհամբուրե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Հանկարծ կզգա և կդառնա ետ) Ի՞նչ կընես որդիս, ի՞նչ կընես:
ԱԲԵՂԱՆ - Հայր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ի՞նչ կուզես որդիս, ի՞նչ ունիս:
ԱԲԵՂԱՆ - Որքան բարձր ես հայր, որքան որքան բարձր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Բարձր կձգտինք մենք բոլորս, որդյակ:
ԱԲԵՂԱՆ - (Արհամարհոտ): Ա, բոլորս: Քու ձայնդ ինծի կարծես երկնքեն կուգա, հեռուեն, հեռուեն, վերեն: Է, մենք բոլորս: Քանի խելքս կհասնի` եղեր եմ քու թևիդ տակը, քու խրատներուդ, քու օրինակիդ, և եղավ ժամանակ մը, երբ կարծեցի, թե ես ալ հասնելու եմ այդ
բարձունքները…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Իսկ հիմա՞, որդիս:
ԱԲԵՂԱՆ - Հիմա…հիմա… (Կտրուկ) Ես քու որոնած վերիններեն չեմ հայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ինչեր կխոսիս, տղաս, կբամբասես ինքդ քեզի, դուն, իմ ընտրյալս, դուն, որ այս ամենուն մեջ ամենեն ավելի վեր սավառնողն ես եղեր:
ԱԲԵՂԱՆ - Սավառնողը… գուցե, երբ թևերս ազատ էին ու թեթև:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Է, հիմա ի՞նչ եղան թևերդ:
ԱԲԵՂԱՆ - Հիմա… հիմա թևերս թրջվեցան, հայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Թրջվեցա՞ն:
ԱԲԵՂԱՆ - (Խորհրդավոր ու մոտենալով) Հիմա ես ալ կվախնամ, հայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Կվախնա՞ս, դո՞ւն ալ, սատանայե՞ն:
ԱԲԵՂԱՆ - Սատանա՞, ոչ, ոչ սատանայեն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հապա:
ԱԲԵՂԱՆ - Ես… ես կվախնամ… ծովեն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ծովե՞ն:
ԱԲԵՂԱՆ - Ծովեն: Հոն ալիքներ կան, փոթորիկ և հուզում, և կռիվ և…և… ամեն ինչ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Կհասկնամ, որդյակ, անցած օրվա դեպքը ցնցեր է հոգիդ, կանցնի, ի՞նչ կապ քու ու ծովուն մեջ: Թարմ է սիրտդ, գթոտ ու կարեկից ու ազատեցիր քեզի նման մանուկ էակ մը մահեն, օրհնյալ ըլլաս:
ԱԲԵՂԱՆ - Բայց այդ օրեն, հայր, ինծի կթվի թե ծովը… ծովը սիրտն է բնության:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Շեշտ կդիտե Աբեղան ու քիչ մը խիստ) Դուն նայե երկինք, որդի, երկինքը միտքն է բնության, խոր ու խաղաղ:
ԱԲԵՂԱՆ - Այո, խոր ու խաղաղ, երբ ծավի պայծառ է երկինքը, իսկ իմ մտքերս ավելի կնմանին թխպոտ օրերուն, երբ հոն ալ ամեն բան պղտոր է ու խառնակ: - (Կոտրված) Ես քու որոնած վերիններեն չեմ, հայր: ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ատիկա ըսողը դո՞ւն ես, Աբեղա: Դուն, որ իմ
հպարտությունս ես եղեր, որուն հոգին ես եմ խմորեր, որուն մեջ իմ ամենաթանկագին մտածումներս եմ դրեր, իմ սեփական հոգիս եմ դրել, և որ ինծմե ետքը իմ գործիս շարունակողն է ըլլալու:
Համեստությունը ես կսիրեմ, Աբեղա, բայց իմ ժառանգս եղողի մը բերանեն ավելի խոյանք ունեցով խոսքեր կուզեի լսեմ:
ԱԲԵՂԱՆ - (Հանկարծ դեմքը ծածկելով ու հեծկլտալով) Ախ, դուն դեռ չգիտես… դուն դեռ չգիտես, հայր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Բոլորովին այլայլված կուղղվի և հանկարծ խիստ) ինծի նայե, տեսնեմ, նայե աչքերուս:
ԱԲԵՂԱՆ - (Կհեկեկա):
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Մի՞թե, մի՞թե, ճշմարիտ է կասկածս Աբեղա, նայե աչքերուս
ԱԲԵՂԱՆ - (Կհեկեկա):
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Այսպես թույլ, այսպես խեղճ… Դուն, որու հոգին ես որձաքարի պես ամուր կկարծեի, անարատ ու կույս բացառիկ հոգի մը, ու գլուխդ հպարտ ցցած վեր, դեպի երկինք, աշխարհքի ծովուն մեջ, ինչպես իմ այս կույս ու մենավոր կղզիս այս ծովուն մեջ: Թշվառական,
խոնարհե՞լ կուզես այդ գեղեցիկ, այդ հպարտ գլուխը ցած, այս ցածի ծովուն դեմ, այն վերերեն, ուր մեր Աստվածն է…
ԱԲԵՂԱՆ - Աստված երեսը դարձուց ինծմե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Լռե, լռե: Այդպես խախուտ, այդպես ողորմելի… առաջին իսկ փորձումի՞ն:
ԱԲԵՂԱՆ - (Ծանր իջնելով) Հայր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Ետ քաշվիր) Ելիր, ելիր, ես քեզի շատ եմ տեսեր ծունկներուս քովը, բայց ոչ այդպես, ոչ այդպես: Ես քեզի այդպես չեմ կրնար տեսնիլ: Ելիր, ելիր:
ԱԲԵՂԱՆ - (Կելլե ոտքի): ՎԱՆԱՀԱՅՐԸ - Եվ հեռացիր: Գնա, եղիր նորեն այնպես, ինչպես որ էիր, ետքը եկուր ինծի:
Այնպես, ինչպես որ էիր, այնպես, ինչպես որ էիր…(Խոսքը կկտրե ու կկենա անշարժ ու խոժոռ)
ԱԲԵՂԱՆ - (Լուռ ու գլխահակ կամաց կհեռանա):
==== Դ ====
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Աշխարհքը… աշխարհքն է, որ կուզե մտնե կղզիս: Հոն սատանաները, հոս այդ աղջիկը… և Աբեղան… իմ Աբեղան, այդ Աբեղան… Ոչ անկարելի է: (Դառնալով դեպի վեր, դեպի կղզիին գագաթը) Էյ դուն, դուն, ի՞նչպես է քո անունդ, դուն, ճերմակավոր, ոչ, սա
պատահմունք մըն է միայն, չուրախանաս, դիպված մը անցավոր ու պատահական, չուրախանաս…
=== Երկրորդ տեսարան ===
Ժայռերուն մեջ ծովափի մի կտորը
Ձախ կողմը սեպ բարձր քարափ, աջ` ցրիվ ժայռակույտեր, մեջտեղը տափարակ ավազուտ, ճակատը ծովն է մինչև ժայռերուն ոտքը, խորքը սարերու հեռանկար:
Պայծառ արև իրիկուն է: Ժայռերը, ծառերը, ծովը և ամեն ինչ ողողված են արևի նարինջ-կարմիր շողերուն մեջ, որոնց գույները անբողջ տեսարանի միջոցին թեթև մը կփոխվին ու կվառին:
==== Ա ====
Քիչ մը ատեն տեսարանը պարապ է: Կլսվի աղջիկներու սուր քրքիջ ու աղմուկ:
Աջ կողմի ցածլիկ ժայռերեն մեկուն վրա կերևա միգանուշ մը, կնայի աշխույժ շուրջը ու ետ դառնալով ձեռքերը խաղովակաձև կդնե բերնին ու ձայն կուտա:
ԱՌԱՋԻՆ ՄԻԳԱՆՈՒՇ – Հո-ո, հո-ո:
Կից ժայռին կերևա ուրիշ միգանուշ մը, որ ժիր ու թռվռուն, ձեռքով կընե ու կկանչե դեպի հեռուն:
ԵՐԿՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Այս կողմը, այս կողմը:
Ու երկուքն ալ ձեռք-ձեռքի թեթև մը կցատկեն ավազուտին վրա:
Մինչ նույն ժայռերու վրայեն ու ետևեն ներս կթափին հատ-հատ ու խմբով միգանուշները, նուրբ ու թեթև, ճկուն ու շարժուն, հագած են բաց-կապույտ կամ բաց-կանաչ` ցանցնված փրփուր զարդերով, բոլորն ալ հերարձակ նույն գույնի ժապավեններով: Կցատկեն, կվազեն, կնետվին,
ծիծաղ, հրմշտուք:
Նույն ժայռին ծայրը կերևա Աբեղան իր հալածողներուն ձեռքեն փախչողի մը պես: Ետևեն ուրիշ միգանուշներ:
Աբեղան կնայի ժայռեն, կշտապե վար իջնե, կգայթի ցած ու նստած կմնա ժայռի ոտքին: Ընդհանուր կայտառ քրքիջ ու զվարթ իրարանցում: Աբեղան կամաց կելլե ինկած տեղեն մռայլ ու շվար, և հուսահատ շարժումով մը ձեռքով կգոցե աչքերը:
Կլռեն բոլորը ու կանշարժանան:
ԵՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – (Կամաց կմոտենա Աբեղային ու կկանչե ականջին) Սեդա:
ԱԲԵՂԱՆ - (Կցնցվի ու անմիջապես կբանա աչքերը):
Ընդհանուր քրքիջ, որ իսկույն կզսպվի:
ՄԻԳԱՆՈՒՇՆԵՐ – (Զանազան կողմերե ու դիրքերե իրար արձագանքելով) Սեդա… Սեդա… Սեդա…
ԱԲԵՂԱՆ - Կորեք, չքացեք, հանուն Հիսուսի Քրիստոսի, հանուն այս խաչի: (Ձեռքով խաչ կհանե անոնց վրա):
ԽՈՒՄԲ ՄԸ ՄԻԳԱՆՈՒՇՆԵՐ – (Շրջապատելով ու հեգնելով) Ախ, այս սիրուն խեղճ մանչը: Ախ, այս սիրուն խեղճ մանչը: Ալ անզոր է քու խաչը:
ԱԲԵՂԱՆ - (Նորեն կոտրված) Ալ անզոր է աղոթքս, ալ անզոր է իմ խաչս:
ՉՈՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - Այ, այ իզուր մի տխրիր
ԱՌԱՋԻՆ ՄԻԳԱՆՈՒՇ - Հոս ուրախ է ամեն իր:
ԱԲԵՂԱՆ - (Սրտնեղ) Ա, ի՞նչ կուզեք, թողեք ինծի:
ԵՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Կուզենք հոգիդ առկայծի:
ԵՐԿՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Մենք քեզի գեշ ի՞նչ ենք ըրեր:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ -Գիտե՞ս, բերեր ենք լուրեր:
ԵՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Լուրեր, սերեր, սարերով:
ԵՐԿՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Սերը սիրով,
Սերը սիրով, օրենքն աս է դարերով:
ԱԲԵՂԱՆ - (Աչքերը շփելով) Բայց ոչ, սա պատրանք է դևի:
ԱՌԱՋԻՆ ՄԻԳԱՆՈՒՇ -Դևի՞:
ՄԻԳԱՆՈՒՇՆԵՐ – (Թև-թևի կուտան, մեջ կառնեն Աբեղան, կդառնան շուրջը ու կերգեն պարելով):
Դևի, դևի, թև-թևի,
Պարենք, երգենք թև-թևի,
Գուցե սիրտը թեթևի
Այս անսերի, անթևի:
Թևեր, թևեր սեր ու վեր,
Տվեք թևեր թռչի վեր:
ԱԲԵՂԱՆ - (Կհարձակվի Երրորդ Միգանուշի վրա)
Ըսե, ըսե, դուն ի՞նչ ես,
Այդպես անուշ կհնչես:
ԵՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - (Ետ ցատկելով թեթև)
Չէ, ոչ դև եմ, ոչ փերի,
Քեզի ծովեն լուր բերի:
ԱԲԵՂԱՆ - Ուրեմն կա՞ս, կապրի՞ս դուն:
ԵՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Կապրիմ այնպես, ինչպես դուն:
ԱԲԵՂԱՆ – Ո՞ւր է տունդ, բույնդ ո՞ւր:
ԵՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - Եվ հոս, և հոն, ամենուր:
ԱՌԱՋԻՆ ՄԻԳԱՆՈՒՇ - Ալենուշներ, միգանուշներ,
մենք բոլորս անուշներ:
ԱԲԵՂԱՆ - Ձեզի երբեք ես չեմ տեսեր:
ԱՌԱՋԻՆ ՄԻԳԱՆՈՒՇ – Նախ պետք է սեր:
ԵՐԿՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Ու կարոտներ, սպասումներ…
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – (Ընկերները ճեղքելով առաջ կանցնի):
Բայց ծանոթ ենք ես ու դուն:
ԱԲԵՂԱՆ - Իրար ծանո՞թ, ես ու դո՞ւն:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Հա, կհիշես այն առտուն,
երբ ծովուն մեջ, Սեդան լանջիդ,
փոթորիկը ականջիդ…
ԱԲԵՂԱՆ – (Ոգևորվելով) Երբ կռիվ էր ալիքին հետ:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – (Շարունակելով)
… Կկռվեիր մեզի հետ, որ ոտքերդ կից մը տվին
Պինդ զարկովը ուժգին, երկու ծիծիս մեջտեղին…
ԱԲԵՂԱՆ - (Կարեցկոտ) Ցավեցա՞վ:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - (Ընկերներուն) Ցա՞վ, ի՞նչ բան է ցավ: (Շարունակելով իր խոսքը)…
Այնպես թափով, այնպես ամուր, Որ դարձա բուռ մը փրփուր:
ԱԲԵՂԱՆ - Դո՞ւն փրփո՞ւր…
ՎԵՑԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - (Քնքուշ փաթթվելով հինգերորդին) Անուշ քուրիկ:
Փրփուրիկ, հատ մը, հատ մը համբուրիկ:
ՉՈՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – (Չանչ տալով) Ախ, դուք չքրքրիք:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - (Սրտնեղ)
Թող տուր ինծի, է հերիք:
ԱԲԵՂԱՆ - Իսկ ե՞րբ թողիր դուն ծովը:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - Երբ չէր ինկեր դեռ զովը,
այսօր, ջերմիկ կեսօրին:
ԱԲԵՂԱՆ - Թողիր ի՞նքդ, կամովի՞ն:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Հայր արևը կանչեց վեր:
ԱԲԵՂԱՆ - Հայր… արև՞ը, հրավեր:
Եվ ինչո՞ւ:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - (Ծիծաղելով ու զարմանքով ընկերուհուն) Ինչու:
ԱՌԱՋԻՆ ՄԻԳԱՆՈՒՇ – Չու, չու:
ՎԵՑԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Չվելու, չվելու, հովերուն հետ պաչվելու:
ԱԲԵՂԱՆ - Հովերո՞ւն:
ԵՐԿՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - Այ, այ, եկան:
ԽՈՐՔԵՆ ԽՈՒՄԲ ՄԸ - Եկան, եկան:
ՉՈՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Հովիկները, հովիկները, փախեք:
ՈՒՐԻՇ ԽՈՒՄԲ ՄԸ - (Ոստոստելով) Եկան, եկան հովիկները:
==== Բ ====
Ընդհանուր իրարանցում: Ներս կթափին հովիկները` թարմ ու թեթև պատանիներ խռիվ մազերով, հագուստնին գորշ, ծալավոր ու ծածանուտ:
Կթափին ներս տեսարանի խորքեն, կխառնվին միգանուշներուն, կփաթթվին անոնց զույգ-զույգ կամ խմբերով, և առանց բնավ կանգ առնելու, անոնք ալ իրենց հետ քաշելով, դուրս կելլեն տեսարանի առջևի մասեն ցատկելով, աղմուկով ու ծիծաղով:
Զույգ մը անցնելու ատեն:
ՄԻԳԱՆՈՒՇ – Սպասել ալ որ կուտաք:
ՀՈՎԻԿԸ – Կռվի էինք սարի տակ:
ՄԻԳԱՆՈՒՇ – Իհ, ատ որո՞ւն հետ նորեն:
ՀՈՎԻԿԸ - Ան, որ վերը ձյուներեն:
ՄԻԳԱՆՈՒՇ – Կատեմ ատոնք բոորն ալ, ինչ կոպիտ են, ինչպես, պաղ… (Կանցնին)
Փոքր խումբ մը իրար քաշելով:
ՀՈՎԻԿ ՄԸ – Մտնենք թուփին ծոցերը:
ՈՒՐԻՇ ՀՈՎԻԿ ՄԸ - Երթանք ծովուն բացերը:
ՄԻԳԱՆՈՒՇ ՄԸ - Երթանք պարենք, հա՞, պարենք:
ՈՒՐԻՇ ՄԻԳԱՆՈՒՇ ՄԸ – Չէ՞, բերկրանքի համար ենք:
(Կանցնին)
Մեծ խումբ մը թև-թև շղթա կազմած:
ՀՈՎԻԿՆԵՐ - Անուշ շունչն ենք ծովերու:
ՄԻԳԱՆՈՒՇՆԵՐ -Դուք ալ հույզքը եթերի:
ՄԻԱՍԻՆ – Մենք ջերմ փարած իրարու,
Ա, ինչ կյանք է անթերի: (Կանցնին)
Վերջին` ետ մնացած խումբ մը շտապելով:
ՄԻԳԱՆՈՒՇ ՄԸ - (Ետ նայելով Աբեղային) Եկուր, եկուր, տղա, դուն ալ եկուր մեզի հետ:
ՈՒՐԻՇ ՄԻԳԱՆՈՒՇ ՄԸ - (Փաթթվելով իր հովիկին) Ախ, չի կրնար, ան անզույգ է, անընկեր…
ԽՈՒՄԲԸ - (Հեռանալով) Անընկեր…
==== Գ ====
ԱԲԵՂԱՆ - (Երկար կնայի անոնց ետևեն, մինչև աղմուկը կկտրվի: Տխուր գլուխը շարժելով) Անզույգ ու անընկեր… (Լուռ քիչմն ալ ու հանկարծ սրտին խորքեն) Ախ գոնե գիտնայի, որ իզուր չէ այս ճգնությունը… Ինչ կյանք է աս, մոռացված մոմ մը խաչելության առջևը, դժգույն ու
մինակ, որ կմխա ու կհալի… (Ձեռքովը կծածկե երեսը, գլուխը կկախե կրծքին ու կմնա անշարժ):
==== Դ ====
Բարձր սեպ քարափի ծայրեն կերևա ճգնավորը, գզգզված ու կիսամերկ:
ՃԳՆԱՎՈՐԸ - (Պոռալով) Էյ, ով է հոդ: Ի՞նչ գործ ունիս հոդ փոսիս գլխուն:
ԱԲԵՂԱՆ - (Ապշահար կնայի վեր):
ՃԳՆԱՎՈՐԸ - Էյ, քեզի կըսեմ, ի՞նչ բանի ես հոդ (Արագ ցած կմագլցի ժայռեն, երևալով ու չքանալով քարերու ցցվածքներուն ետևը: Հասնելով քարափի կեսերուն կանգ կառնե) Ինչո՞ւ ես եկեր, մարդ, այս անմարդ կողմերը:
ԱԲԵՂԱՆ - Ախ, երևի դուն այն Ճգնավորն ես, որ մեզմե շատ-շատ տարիներ առաջ եկեր ես մինակ այս կղզին ճգնելու: Բայց չէ՞ որ անիկա մեռած է արդեն, վաղուց, վաղուց:
ՃԳՆԱՎՈՐԸ – Իսկ դուն, դուն մեռած չէ՞ս, վաղուց, վաղուց:
ԱԲԵՂԱՆ - Ե՞ս:
ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն: Դուն ինծի ան ըսե` ինչո՞ւ ես եկեր այս անմարդ կողմերը:
ԱԲԵՂԱՆ - Չգիտեմ, ինծի բերին:
ՃԳՆԱՎՈՐԸ – Ո՞վ բերավ քեզի:
ԱԲԵՂԱՆ - (Մտածկոտ) Չգիտեմ: Բայց չէ՞ որ քու ճգնարանդ այս ժայռերուն մյուս կողմն էր, ավելի վերը:
ՃԳՆԱՎՈՐԸ – Բայց հոստեղ է իմ փոսս:
ԱԲԵՂԱՆ - Փո՞ս, ի՞նչ փոս:
ՃԳՆԱՎՈՐԸ – Նայե ոտքերուդ տակը, ունայնության փոսը:
ՃԳՆԱՎՈՐԸ - Զգույշ, չքանդես:
ԱԲԵՂԱՆ - Ճիշտ է, Ճգնավոր, որ դուն տեր ու թագավոր ես եղեր ամբողջ ընդարձակ աշխարհներու, պալատներու մեջ ես ապրեր, հարյուրավորներ են ծառայեր քու ամեն մեկ քմայքիդ, վայելքներուդ ու զվարճություններուդ սահման չէ եղեր: Ճի՞շտ է, Ճգնավոր, ինչ որ կպատմեն:
ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն:
ԱԲԵՂԱՆ - Կըսեն` թողեր ես այդ բոլորը, պալատն ու խրախճան, իշխանությունն ու փառք, թողեր ես ամեն ինչ, հագեր ես սքեմ, գացեր ես մարդոց մեջ ապաշխարանք քարոզելու, քարոզելու գութ, քարոզելու ողորմություն, քարոզելու խոնարհություն: Ճի՞շտ է, Ճգնավոր, ինչ որ
կպատմեն:
ՃԳՆԱՎՈՐԸ - Ունայնություն:
ԱԲԵՂԱՆ - Ճի՞շտ է, որ ատկե ալ ես կշտացեր, եկեր ես այս մենության մեջ անդորրություն գտնելու, մտածելու հոգիիդ փրկությունը:
ՃԳՆԱՎՈՐԸ - Ունայնություն:
ԱԲԵՂԱՆ -(Հուզված) Ճգնավոր, ի՞նչ կխոսիս, ունայնություն և քու ճգնությո՞ւնդ:
ՃԳՆԱՎՈՐԸ - (Անտարբեր) Քիչ մը հեռու իմ փոսես, փուլ չի տաս:
ԱԲԵՂԱՆ – Հա, այս փոսը: Երևի, գերեզմանդ է, որ վրան այդպես կդողաս: Բայց բաց է ու պարապ:
ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն և գերեզմանը: Ես գերեզման չունիմ:
ԱԲԵՂԱՆ – Հա, իրավ որ, գիտեմ: Կըսեն` քեզի նետեր ես ծովը, հոն, այն մյուս կողմի բարձր ժայռեն: Չվախցա՞ր հոգիիդ կորուստեն, չվախցա՞ր հանդերձյալ կյանքեն:
ՃԳՆԱՎՈՐԸ - Ունայնություն մըն ալ այդ քու հոգիդ ու քու հանդերձյալ կյանքդ:
ԱԲԵՂԱՆ - (Սարսափահար) Լռե, թշվառական, հայհոյանք է խոսածդ:
ՃԳՆԱՎՈՐԸ – Իզուր մի սարսափիր ու քիչ մը հեռու փոսես:
ԱԲԵՂԱՆ - Ալ ի՞նչ փոս, ալ ինչո՞ւ համար, ուրեմն ալ ինչո՞ւ ես փորեր այդ փոսը, ուրեմն ալ ինչո՞ւ կպահպանես այդպես վախով ու դողով, նույնիսկ մահեդ ալ անդին:
ՃԳՆԱՎՈՐԸ - (Գլուխը շարժելով) Ա, ատիկա է, ատիկա ունայնություններուն ունայնությունը: Փորեր եմ, փորեր, նայե, այս եղունգներովս, ուղեղովս ու սրտովս, փորեր եմ անընդհատ ծնած օրես մինչև վերջին վայրկյանը, փորեր եմ ու որոներ տակեն բան մը գտնելու համար,
կարևոր բան մը, փորեր եմ ու պահպաներ, որ այդչափ աշխատանքս չկորչի, հիմա ալ կպահպանեմ, որովհետև իմ փորածս է, միակ բանը, որ իմս է, իմ ստեղծածս: Միակ բանը, այ, այդ փոսը, այդ դատարկ փոսը, այդ միշտ դատարկ փոսը, որ ինչքան փորես, այնքան ավելի դատարկ
կդառնա: Դատարկ, դատարկ, կհասկանա՞ս, որ երբեք, երբեք չէ լցվելու, ոչինչով, ոչինչով: Գնա, դուն ալ գնա փորե քու փոսդ ու թող իմինս ինծի: (Կուզե հեռանա):
ԱԲԵՂԱՆ - Կեցիր, կեցիր, մարդ, քեզի հարց մըն ալ, դուն, որ այդքան իմաստուն ես:
ՃԳՆԱՎՈՐԸ - (Կես մը ժայռին ետևեն) Մարդը իմաստո՞ւն… Ունայնություն: (Դուրս):
==== Ե ====
Աբեղան կերթա նորեն փոսին գլուխը և տխուր ու մռայլ կդիտե մտածկոտ:
Քարերուն մեջեն դուրս կուգա կերպարանք մը ամբողջովին փաթթված մեգի նման քողի մը մեջ: Ծանր-ծանր առաջ կուգա ու կկենա Աբեղային դեմը:
ՔՈՂԱՎՈՐԸ – Ի՞նչ է, եկա:
ԱԲԵՂԱՆ – (Գլուխը կբարձրացնե, կդիտե թեթև զարմանքով ու տեսակ մը անփույթ) Դո՞ւն ալ անոնցմե:
ՔՈՂԱՎՈՐԸ – Ինծի ինչո՞ւ կանչեցիր:
ԱԲԵՂԱՆ - Կանչեցի՞, քեզի՞:
ՔՈՂԱՎՈՐԸ – Հոգիդ կանչեց ինծի ու եկա:
ԱԲԵՂԱՆ – Հոգի՞ս:
ՔՈՂԱՎՈՐԸ – Ինչո՞ւ է հոգիդ մռայլ: Ի՞նչ կխորհեիր:
ԱԲԵՂԱՆ - Հոգի՞ս:
ՔՈՂԱՎՈՐԸ – Ըսե, ու մի ըլլար այդպես տխուր:
ԱԲԵՂԱՆ – (Փոսը մատնանիշ ընելով) Այ նայե:
ՔՈՂԱՎՈՐԸ - Ատ ի՞նչ է որ:
ԱԲԵՂԱՆ - Կյանքը:
ՔՈՂԱՎՈՐԸ - Կյա՞նքը. այդ նեղ ու մութ փոսը:
ԱԲԵՂԱՆ – Այո ունայնության փոսը:
ՔՈՂԱՎՈՐԸ - Ախ, վախցեր ես այդ դատարկ փոսեն: Կուզե՞ս լեցնեմ:
ԱԲԵՂԱՆ - Լեցնե՞ս…
ՔՈՂԱՎՈՐԸ – Իսկույն, դժվար գործ չէ: (Կմոտենա, կկենա փոսին գլուխը և կսկսի իր կիսերգը խորհրդավոր կանչող շարժումներով: Եվ վերեն կսկսի մշուշի նման բան մը իջնել վար դեպի փոսը վերջալույսի կարմիր ճառագայթներուն տակ, իջնող մշուշին մեջ աղոտ կնշմարվին
կարծես դեմքեր, մարմնի մասեր, տերև, ծաղիկ, կայծեր գույներ):
Իջեք, իջեք երազներ, Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ,
Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր,
Բախտի կարկաչ ու հույսեր,
Դող ու անցուկ ու կարոտ,
Ծածուկ արցունք վարանոտ,
Խելքի, մտքի հակասում,
Միշտ նոր կյանքի սպասում…
Իջեք, իջեք երազներ,
Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ,
Գգվանք, ժպիտ, գույն ու բույր,
Աչեր վճիտ ու համբույր,
Իղձեր անվերջ, անմեկին,
Տագնապ ու տենչ մոլեգին,
Օրոր, գրգիռ ու հույզեր,
Սրտի թրթիռ, երգ ու սեր…
Իջեք, իջեք երազներ,
Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ,
Աստղեր թովիչ, բոց ու կայծ,
Ցնորքներ վառ ու առկայծ,
Հավատ ուժի, մեծության,
Փառքի, կամքի գոյության,
Շռինդ, թնդյուն, հպարտանք,
Իմաստություն… բյուր պատրանք:
Իջեք, իջեք երազներ,
Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ:
ՔՈՂԱՎՈՐԸ - Դե, եկուր ու ալ մի ըլլար տխուր:
ԱԲԵՂԱՆ – (Նայելով) Լեցավ: Կուզեի ոտքս դնեմ վրան
ՔՈՂԱՎՈՐԸ - Դիր:
ԱԲԵՂԱՆ – (Մեկ ոտքով կկենա փոսին վրա) Եվ ես կեցած եմ ունայնության փոսին վրա:
ՔՈՂԱՎՈՐԸ - Դուն կեցած ես հիմա երազներու վրա:
ԱԲԵՂԱՆ - Այո: Եվ փոսը լեցված է: (Հանկարծ ուրախ ետ կցատկե ու անզուսպ) Հեյ դուն, հեյ, Ճգնավոր, հեյ ունայնություն, փոսդ լեցված է: Իսկ դո՞ւն, քողարկիր հմայող, ո՞վ ես դուն:
ՔՈՂԱՎՈՐԸ - Ե՞ս, ես ալ երազ մը:
ԱԲԵՂԱՆ - Երա՞զ:
ՔՈՂԱՎՈՐԸ - Ես ան եմ, որուն սպասեր ես դուն տարիներ ու տարիներ առանց գիտնալու, որ կանչեր ես դուն խուցիդ մենության մեջ, երկար, երկար գիշերներ առանց բան մը արտասանելու, որուն պապակեր է քու երիտասարդ ծարավ սիրտդ անվերջ ու անվերջ առանց
խոստովանելու: Ես ան եմ, առանց որուն անապատ մըն է կղզին և որուն ներկայությանը անապատին մեջ դրախտ կծաղկի: Ահա եկեր եմ ես քեզի:
ԱԲԵՂԱՆ – (Ոգևորված) Օրհնված ըլլա քու գալուստդ, քողավոր: Ըսե, ինչպես կանչեմ քեզի:
ՔՈՂԱՎՈՐԸ – Կանչե` ինչպես որ սիրտդ ուզե, իմ անուններս հաշիվ չունին: Դուն ծովը շատ սիրեցիր, կանչե Ծովիկ, եթե կուզես:
ԱԲԵՂԱՆ - (Երազկոտ) Այո, ծովուն խայտուն ալիքները այս ժայռերու ոտքին միշտ քեզմե են խոսեր ինծի:
ՔՈՂԱՎՈՐԸ - Եվ սյուքերը տերևներուն մեջեն, և հավքերը թփերուն տակ, և կարկաչը աղբյուրի շրթունքին, ամենը, ամենը, ամեն օր ու ամենուր ինծմե են խոսեր քեզի:
ԱԲԵՂԱՆ - Կուզեմ տեսնեմ քու երեսդ: Բաց:
ՔՈՂԱՎՈՐԸ - Աղեկ, եկուր, ինքդ բաց:
ԱԲԵՂԱՆ – (Վախով ու դողով) Ե՞ս:
ՔՈՂԱՎՈՐԸ - Եկուր բաց:
ԱԲԵՂԱՆ - (Դողդողալով կմոտենա և դողդոջուն ձեռքով կբռնե քողին ծայրը ու կքաշե: Քողը կիյնա աղջկան թևերուն: Կեցած է Սեդան` ճիշտ այնպես, ինչպես որ էր առաջին արարին մեջ: Աբեղան ետ-ետ կքաշվի հիացած ու խելագար) Սեդա…
ՔՈՂԱՎՈՐԸ – Ի՞նչ է, ահա ես:
ԱԲԵՂԱՆ - (Հետզհետե ավելի ու ավելի հափշտակված) Օ, դուն, դուն իմ էությանս հմայքը, դուն թագուհին իմ մտքերուս, դուն իմ սրտիս ծովը, դու փոթորիկը իմ հոգիիս: Արևուն հուրքն ես դուն, ծովերուն հույզքն ես դուն, բնության պարգևն ես դուն ինծի: (Կնետվի գետին) Թող,
թող փաթթվիմ ոտքերուդ, թող համբուրեմ կոխած հողդ, համբուրեմ այդ ճերմակ հագուստիդ անարատ փեշերը… (Կուզե գալարվի անոր ոտքերուն, աղջկան կերպարանքը կմշուշոտվի ու կաներևութանա:
==== Զ ====
Խորքի ժայռերու մեջեն կերևան Ադամ ու Սիմոն վանականները, թևերներում մեյ-մեկ թաշկինակ` մեջը լիքը:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ - Դժոխքի ճամփա է, դժոխքի ճամփա: Բռնե տեսնեմ ձեռքս:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - (Օգնելով ընկերոջը, որ վերի ժայռեն վար իջնե) Նայե հայր Սիմոն, ան ի՞նչ բան է հոն, կարծես մարդ ըլլա գետինը ինկած:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ - (Խաչ կհանե երեսը) Հանուն Հիսուս Քրիստոսի: Մա՞րդ, այսքան հեռունե՞րը, դժբախտություն մը պատահած չըլլա՞: (Կիջնե ժայռերեն և երկուքով զգույշ կմոտենան):
ԱԲԵՂԱՆ - (Անոնց ոտքի ձայնեն կբարձրացնե գլուխը ու ապշած կնայի առջևը) Գնաց… (Կնայի շուրջը, կես մը կելլե ու կնստի):
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ - Ախ դուն ես, Աբեղա: Կաղոթեի՞ր, ինչո՞ւ այսքան հեռուները:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Վախցանք:
ԱԲԵՂԱՆ - (Կելլե ոտքի, կնայի անոնց ցրված արտահայ-տությամբ և հանկարծ ուշադիր կսկսի գետինը բան մը փնտրելու):
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ի՞նչ կորոնես, Աբեղա:
ԱԲԵՂԱՆ – Ո՞ւր է, ճիշտ հոս պիտի ըլլար: Ո՞ւր է փոսը, ո՞ւր է այն փոսը:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ի՞նչ փոս, Աբեղա:
ԱԲԵՂԱՆ – Հա, իրավ, մոռցա, չէ՞ որ լեցուց:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Լեցո՞ւց, ի՞նչը, ո՞վ:
ԱԲԵՂԱՆ - Ան… անիկա, երազը:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Ժպտուն) Ախ, երազ ես տեսեր: Քունդ տարեր էր, հա՞:
ԱԲԵՂԱՆ - Երա՞զ… (Հանկարծ վրա կնետվի Սիմոն վանականին, շոշափելով անոր մարմինը, պինդ-պինդ թափ տալով անոր թևը) Իսկ դո՞ւն… իսկ դո՞ւն… իսկ դո՞ւն…
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - (Ետ-ետ քաշվելով) Տեր Հիսուս Քրիստոս, դուն խափանես չարը:
ԱԲԵՂԱՆ – Իսկ ասիկա՞, իսկ ե՞ս, իսկ այս վա՞նքը, այս անապատը… Ինչպե՞ս իմանամ ո՞րն է քուն, ո՞րն է արթուն, ան, հոն, անոնք, թե՞, հոս, դուք, ես…
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Սթափվե, Աբեղա, սթափվե: Ի՞նչ երազ, ի՞նչ բան, այ անիկա Սիմոն հայր սուրբը, ասիակ ալ ես` մողավոր ծառաս: Կղզիի գագաթն էինք, իջանք սունկ հավաքելու, քարե-քար, ժայռե-ժայռ հեռացանք մինչև հոս, այս կողմերը սքանչելի սունկեր կան, ամբողջ
թաշկինակ մը ժողովեր եմ, նայե, հրաշալի սնակե-սպաս պիտի ըլլա:
ԱԲԵՂԱՆ – (Հանկարծ) Իսկ եթե դո՞ւ ինքդ սունկ մըն ես միայն, հրաշալի սունկ մը բուսած ժայռի մը ստվերին, և քունիդ մեջ կերազես միայն, իբրև թե վանական մըն ես ու ու եկել ես սունկ հավաքելո՞ւ:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Խելքի եկուր, Աբեղա, ինչեր կխոսիս:
ԱԲԵՂԱՆ - (Շարունակելով) Կամ գուցե այն ժայռի ստվերն ես դուն, քարի կտորի մը ստվերը, որ ինկեր ես հոս ու կերազես, թե մեղքերուդ հաղթած սուրբ մըն ես դուն: Ո՞րն է երազը, ո՞րը արթուն, ըսե, եթե գիտես, և ի՞նչ բան է ինքը երազը:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ - (Վախցած ու խոսքը փոխելու ջանքով) Երթանք: Երթանք, Աբեղա, ուշ է արդեն: Դժոխքի ճամփաներ են, նայե, կատարյալ սատանայի սանդուղ:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Երթանք, որ հասնենք իրիկվան հացին: Հսկում ունինք այս գիշեր:
ԱԲԵՂԱՆ - (Համակերպած) Երթանք: Ուտենք սունկե-սպասը ու կենանք հսկումի: Երազ մըն ալ ատիկա, բայց երկար, երկար երազ մը, չէ՞, հայր սուրբ:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Չգիտեմ, Աբեղա, ինչ ըսել կուզես:
=== Երրորդ տեսարան ===
Միջնադարյան դահլիճ մը սյունազարդ ու ընդարձակ
Աջ կողմը խոր նիշ մը նեղ ու երկար լուսամուտներով: Նիշի առջևը փայտե բազկաթոռ-վրան բարձ, ոտքին տակը բարձ: Քովը ցած ու փոքրիկ կլոր սեղան մը, վրան մեկ-երկու կանացի իրեր և գեղեցիկ ձեռագիր գիրք մը: Ձախ կողմը երկար դիվան, ամեն կողմ գորգեր: Ճակատը
սյուներ են, որոնք դահլիճը կբաժանեն խորքի սրահեն, սյուներուն մեջ մութ գույնի վարագույրներ:
Անդորր, մեղմ ու ախորժելի:
==== Ա ====
Իշխանուհին նստած է բազկաթոռին, ձեռքը սեղանին ու կխոսի: Դեռ չթոռմած գեղեցկություն, թեթև մը ճերմակած մազեր, սգավոր տիկնոջ արտաքին, պարզ ու ընտիր:
Քիչ մը քովնդի ու ետևոք նստած է գետինը, գորգի վրա, Դայակը, որ ժիր ու դյուրաթեք, ալևոր ու սևազգեստ պառավ մըն է:
Իշխանուհիին դեմը գլխաբաց կեցած է Գործավարը, ձեռքին ոլորած մագաղաթներ:
ԳՈՐԾԱՎԱՐԸ - Այո, իշխանուհին եթե կհաճի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Աղեկ, ինչպես գիտես, համաձայն եմ:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Իսկ Սեպաուհի՞ն:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Տղո՞ւս, կկարգադրեմ:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Լավ: Իշխանուհին ուրիշ հրաման ունի՞:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Ոչ: Բարևներս բոլորին: Իսկ Աննան թող ինքզինքը աղեկ նայի, իր այդպես թույլ կազմովը: Կըսես` մայրդ շատ խիստ է դժգոհ:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Իշխանուհին պետք չէ որ թողներ մեզի, իր բացակայությունը շատ է զգալի ապարանքին մեջ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Է, ապարանքը կդառնա և առանց ինծի: Այդ տարիքին մեջ մոր կարիքը չնչին է: Ես հասցուցեր, պսակեր, կատարեր եմ իմ պարտքս: Աշխարհին տվեր եմ իմ հարկս, հիմա քիչ մըն ալ իմ հանգիստս ու իմ հոգիս:
ՊԱՌԱՎԸ – (Գործավարին) Թող, դուն ալ, քու ապարանքդ ալ: Տիրուհիս նահատակ մըն է եղեր իր ամբողջ կյանքը, հիմա կուզես, որ նորեն գար ու իյնար կյանքի անիվին տակ: Ոչ, ալ հերիք է, հանգիստ է պետք և մեզի, գոնե մեր օրերուն վերջին: Նայե, այս անդորր ու լռիկ
մենարանը, ոչ մեկ արքունիքի հետ չեմ փոխեր:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Ճիշտ է, սիրուն տեղ է Ցամաքաբերդը, սիրուն ու հանգիստ, Սևանի լիճը, դեմի կղզին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Եվ վերջապես կուզեմ մոտիկ ըլլամ իմ եկեղեցիիս, որ կնշվի, տես, աչքիս տակը:
ԳՈՐԾԱՎԱՐԸ - Գիտեմ իշխանուհիին բարեպաշտությունը, գիտեմ անոր գթոտ սիրտն ու առատաձեռնությունը: Հոս ամեն քայլին անոր ողորմածութենեն կխոսին ու կարեկցությունեն: Բարերարվածները անչափ, գիտեմ: Իզուր չէ անշուշտ, որ սրբուհի կկանչեն:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Ժպտուն) Իրա՞վ: Թող կանչեն, անունը ոչինչ չի փոխեր: Բան մը պիտի ընեի՞, թե չէ, այս մենավոր խուլ անկյունը:
ՊԱՌԱՎԸ – Մանավանդ տիրուհիիս պես անվերջ հոգատարության ու խնամելու սովոր սրտի մը համար:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Կին ըլլալը` հոգ ըսել է, Եղիսա, իսկ մայրը` խնամք:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Հրաման կուտա՞ իշխանուհին, որ մեկնիմ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ե՞րբ կուզես` ճամփա իյնաս:
ԳՈՐԾԱՎԱՐԸ - Այսպես, ժամե մը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Աղեկ, Աստված հետդ:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Առողջ մնա իշխանուհին: (Կծռի, կհամբուրե խոնարհ անոր ձեռքը ու մեջի վարագույրներեն կելլե դուրս):
==== Բ ====
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - (Քիչ մը լուռ, և ետքը հառաչանքով) է, կյանքը որքան քիչ բան ունի մեզ տալու:
ՊԱՌԱՎԸ – Մի տրտնջար, քիչ ունի թե շատ, ինչ որ ունի քեզի տվեր է:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Այդպես կմտածես և դո՞ւն:
ՊԱՌԱՎԸ – Ճշմարտությունը ատ է:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Այն ատեն շատ խղճուկ ու աղքատիկ է ինքը կյանքը:
ՊԱՌԱՎԸ - Գուցե:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Ախ, ինչպես տխուր է այսօր սիրտս:
ՊԱՌԱՎԸ – Ամպոտ է օրը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ -Ամպոտ է դուրսը, անձրև է ու թուխպ հոգիիս մեջ: Բեր ինծի ավետարանս:
ՊԱՌԱՎԸ – (Ոտքի կելլե ու քիչ մը որոնելեն ետքը) Հոդ է, թևիդ տակը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - (Վերցնելով ու բանալով) Հա, մոռցեր էի:
==== Գ ====
ՆԱԺԻՇՏ ՄԸ - (Սևազգեստ կին մըն է, որ վարագույրը ետ ընելով կխոսի խոնարհ) Վանահայր հայր սուրբն է, կուզե տեսնե իշխանուհին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հայր սո՞ւրբը:
ՆԱԺԻՇՏԸ - Այո, իշխանուհի: Ի՞նչ կհրամայե իշխանուհին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հոս առաջնորդե: (Գիրքը ձեռքեն կդնե վար):
ՆԱԺԻՇՏԸ - (Դուրս)
ՊԱՌԱՎԸ – Այ, աղեկ եղավ, սիրտդ քիչ մը կբացվի: Դուն միշտ ուրախ ես, երբ քեզի քու եկեղեցիեդ կխոսին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Բաց վարագույրը:
==== Դ ====
Պառավը ետ կընե սյուներուն միջի վարագույրը և բռնած ալ կմնա պատկառանքով: Կմտնե Վանահայրը ու շիտակ դեպի Իշխանուհին, որ ոտքի կելլե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ–Աստծու օրհնությունը քու վրադ, իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Եվ քու, հայր սուրբ: Ի՞նչ լուրեր վանքեն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Աղոթք և օրհնություն:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ, եկեղեցին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Օր-օրի կլրանա ու կդառնա տուն աղոթքի ու ներքնասույզ խոհանքի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ի՞նչպես եղավ աջակողյան նիշը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այնպես, ինչպես որոշեցինք անցած օր:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ուրեմն երկու սյուներուն ետևը, ուրույն կամարով:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո: Ոչ: Ինչպե՞ս թե սյուներուն ետևը: Սյուներուն կողքը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Սյուներուն ետևը: Չէ որ… սյունը այսպես…Եղիսա, հատակագիծը տաս:
ՊԱՌԱՎԸ – (Որ քիչ մը հոռուն կեցած էր ձեռքերը կրծքին պատկառանքով, կերթա պատի պահարանեն կբերե ոլորած մագաղաթ մը ):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Փռելով մագաղաթն իր փոքրիկ սեղանի վրա) Նստե հայր սուրբ: Այ, նայե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Աս քեզի սյուները, աս ալ կողքը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Իրավ է: Ինչ կնշանակե, որ այդ կտորը իրականին վրա դեռ չեմ տեսած: Երևակայելը երբեք ան չէ, չնայելով` ինչքան, ինչքան նայեր եմ այս հատակագծին վրա: Գիտե՞ս, հաճախ ամբողջ գիշերներով այդ շենքի մասին կմտմտամ, բոլոր անկյունները, բոլոր
մանրամասնությունները, ամեն մեկ քարը: Այնպես բոլորը մոտ է սրտիս, այնպես կապված է հոգիիս, կարծես ամեն մեկ քարը ես եմ դրեր, ես եմ շիներ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կատակով) Այո իշխանուհի, ես կկարծեի, թե շինողը ես եմ, արդյունքը եղավ` որ դուն շինեցիր:
ՊԱՌԱՎԸ – Ճշմարիտ է, Մարիմա Աստվածածնի այդ տաճարը իմ Մարիամ իշխանուհիիս ձեռքի գործն է:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Մտածկոտ) Այո, դուն շինեցիր, իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ հայր սուրբ, ես չշինեցի այդ եկեղեցին, մենք, ես ու դուն: Միասին ենք խորհեր, միասին ենք ոգևորվեր, միասին ենք կազմեր ու միասին ալ կերպարանավորեր: Եվ այնպես հյուսված է եղեր այդ բոլորը իրարու, որ այժմ բնավ չգիտեմ` ո՞րն է որ ինծմե է ծներ և
որ քեզմե: Կհիշե՞ս, հայր սուրբ, մեր այն միասին խորհումներուն ժամերը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կհիշեմ, իշխանուհի, բախտավոր բան է կառուցելը, մանավանդ տաճար մը, ուր քո Աստվածդ է բնակելու:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Աղվոր ըսիր: (Երազկոտ) Կյանքիս ամենեն քաղցր վայրկյաններն են եղած, երբ մենք միասին այս նույն սեղանին երկու կողմը նստած` մեր երևակայության մեջ ստեղծեր, կառուցեր ենք այդ շենքը:
ՊԱՌԱՎԸ - Եվ որու ճակտին քանդակվելու է քու անունդ, դարե-դար պատմելու բոլորին քու բարեպաշտությունդ ու աստվածասիրությունդ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Թող մոր ու դայակի քու այդ սնափառությունդ, Եղիսա, ձգե մեզի առանձին ու մի խանգարեր:
ՊԱՌԱՎԸ – (Քրթմնջելով դուրս):
==== Ե ====
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Այո, կյանքիս ամենաքաղցր վայրկյանները, չեմ քաշվիր կրկնելու, ինչ որ ճշմարիտ է, չեմ ուզեր քաշվիլ: Ինչո՞ւ աչքդ կձգես, ոչ, պետք չէ որ գետին ձգես: Ես ամբողջ կյանքս շիտակ եմ նայեր ամենուն երեսին և կուզեմ, որ ամենքն ալ, որոնց համար սրտիս խորքը
հարգանք ունիմ, շիտակ նային իմ երեսին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Չեմ հասկնար ինչ կխոսի իշխանուհին: Ես պատճառ չունիմ ոչ մեկուն առջևը աչքերս գետին ձգելու:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Բայց ճշմարտությունն ան է, որ ես ու դուն կվախնանք իրարու աչքի մեջ խոր ու շիտակ նայելու:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Թող, թող, մինչև ե՞րբ: Ալ լցվեր է բաժակը: Ինծի համար սաստիկ ծանր է ատիկա ու վիրավորիչ: Ինչո՞ւ, ի՞նչ հանցանք ենք գործեր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Ոտքի ելլելով) Իշխանուհին թող ինծի ներե, պետք է մեկնիմ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ, ոչ, հայր սուրբ, մի փախչիր, և ի՞նչ օգուտ փախուստը, դուն քու հոգիեդ չես կրնար փախչիլ: Նստե, նստե, պետք է, որ խոսիմ: Ամբողջ տարի մըն է, որ ես հոս եմ, ամբողջ տարի մըն է շրթունքիս է այդ հարցը և որ շարունակ վախցեր եմ տալու, իսկ այդ վախը
խոր կվիրավորե իմ արժանապատվությունս, կարծես երկու մեղավոր ըլանք դեմ-դեմի կեցած, որոնք ստիպված են ամոթով իրենց հոգին ծածկելու:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ես չեմ հասկնար ինչ ըսել կուզե իշխանուհին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Չէս հասկնար…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ըսածներեդ չհասկացա ես ոչինչ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչի՞նչ, Հովհաննես:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խայթվածի նման կցնցվի) Իշխանուհի…(Ու ծանր կելլե ոտքի)
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Նունպես ոտքի ելլելով) Մի՞տքդ է արքունի ամառանոցը, մեր փոքրիկ ավազանի եզերքին, վերջալույսի այն իրիկունը, ասկե ուղիղ քսանհինգ տարի առաջ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Եվ այդ քսանհինգ տարիներուն ետևեն դեռ կհիշե իշխանուհին այն քանի մը հասարակ խոսքերը, որ փոխանակեր ենք հոն իրարու հետ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հիշեր եմ ես միշտ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Երախտապարտ եմ, իշխանուհի: Մեծ պատիվ մը, որ ես բնավ չեմ հանդգնած երևակայելու: (Քիչ մը լուռ, վերջը հետզհետե գլուխը բարձրացնելով) Միայն… միայն այն Հովհաննեսը, որուն անունը այդքան զարմանալի կերպով դեռ չէ մոռցեր իշխանուհին, այն
Հովհաննեսը, ան մեռած է վաղուց: Իսկ հիմա հոս կեցած է վանական մը, գրեթե ծերունի մը, հեռու արքունիքեն ու ամենքեն, որ եկեր է քեզի հետ կառուցվող շենքի ծախքերու մասին խոսելու:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հովհաննեսը մեռած է գուցե քեզի համար, չգիտեմ, բայց ոչ ինծի: Ան միշտ կենդանի է եղեր հոգիիս մեջ և կենդանի ալ կմնա: Անոր պատկերն է, վանահայր, միակ պայծառ կետը իմ ամբողջ կյանքիս մեջ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Բայց ատ ըսողը կին մըն է, որ ամուսին է ունեցեր:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Տեսակ մը ընդհատելով) Եվ խիստ արժանավոր ամուսին մը, որ ես միշտ հարգեր եմ խորապես: Եվ խորապես ալ տանջվեր, որ հարգանքե տարբեր բան մը անոր տալու անկարող եմ եղեր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Բայց ատ ըսողը կին մըն է, որ զավակներ է ունեցեր:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Խիստ) Ես կատարեր եմ պարտքս: Եվ շատ ծանր է եղեր սրտիս, որ պարտավորությունես ավելի ոչինչ չեմ կրցեր տալ զավակներուս: Ունեցեր եմ ամեն ինչ և ամեն ունեցածս տվեր եմ իմ հարազատներուս, բայց բախտավո - րություն ոչ մեկուն չեմ տվեր և ոչ մեկեն
ալ չեմ ստացեր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կեցած է լուռ և ունքերը կիտած):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Լսե, պետք է ըսեմ բոլորը, որ մեր մեջեն վերնա այս անախորժ լարումը մեկանգամ ընդմիշտ: Նայե, ես պառավ կին մըն եմ, և դուն ինքդ ըսիր քիչ մը առաջ, որ ծերունի ես արդեն, վախնալու ոչինչ չունինք, քաշվելու ալ ոչինչ չունինք, քանի որ մաքուր է մեր
խիղճը: Այս քողարկումը, զգացումներու այս խեղաթյուրումը վայել չէ մեր դեմքին, ոչ քու և ոչ ալ իմ: Լսե, ինչ որ շրթունքս երբեք չէր արտասաներ և ինչ որ սակայն լեցուցեր է իմ ամբողջ էությունս: Իմ կյանքի գորշ երկնքին դուն ես եղեր ինծի համար լույսի աստղը, ապրելու
իմաստը, առանց այդ լույսին, առանց այդ մխիթարության, ես չգիտեմ, ինչո՞ւ էի ապրելու:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Ձեռքովը ճակատը սեղմած) Հերիք է, հերիք է…
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Քո պատկերդ է եղեր իմ դեմս մենությանս վայրկյաններուն: Ինքս ալ աղեկ մը չգիտեմ` այն ջերմ աղոթքները, որ սրտես դուրս են հորդեր, ավելի Խաչյալի նկարի՞ն են ուղղված եղեր, թե՞ քու պատկերիդ: Իրավ է, ես պաշտեր եմ քու պատկեիդ իմ Աստծուս հետ միասին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Եվ չե՞ս վախցեր Աստուծմե:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Աստվա՞ծ: (Բարձրացնելով սեղանեն ավետարանը) Աստված սեր է վարդապետ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Մտածկոտ գլուխը շարժելով) Այդպես… (Հանկարծ) Իսկ հիմա:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հիմա: Հիմա ալ, տես, այս լուսամուտը, որ քու կղզիիդ կնայի ու քու լուսամուտիդ, այն քու փոքրիկ լուսամուտիդ, ուր մինչև կեսգիշեր անմար է ճրագը: Դուն երեևի կկարդաս ու կաղոթես, ես ալ հոսկե կաշխատեմ քու մտքերդ կարդամ ու քու աղոթքներդ: Միթե այդ
բոլորը հոգիդ չէ՞ր գիտեր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կտրուկ) Ոչ, բնավ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Իրա՞վ: Մի՞թե քու հոգիդ նույնպես լիքը չէ եղեր ինծմով, ինչպես իմ հոգիս քեզմով:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Պատասխան տուր, ուրախ չէի՞ր, միթե հոգիդ ուրախ չէր, երբ հոս այս մենության մեջ դեմ-դեմի նստած կխոսեինք ժամերով ու կծրագրեինք: Պատասխան տուր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Անհանգիստ): Չգիտեմ, ես ոչինչ չգիտեմ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Չգիտես, ես գիտեմ, միշտ ալ վստահ գիտցեր եմ, որ կապրեմ միշտ քու հոգիիդ մեջ, թեև տարիներու այս երկար շարքին մեջ հազիվ ութը-տասը անգամ պատահած ըլլանք իրարու մինչև հոս գալս և շատ ավելի նվազ մեկ-երկու խոսք փոխանակած ըլլանք իրարու,
միշտ տափակ, միշտ անգույն ու միշտ կողմնակի բառեր: Ըսե, ճիշտ չէ՞, ինչ որ կըսեմ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Թող, իշխանուհի, հին, անցած-գնացած օրեր, ի՞նչ իմաստ քրքրելը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հայր սուրբ, եղիր շիտակ ու պատասխան տուր: Այսօր պետք է մաքրվին մեր հին հաշիվները:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ի՞նչ կուզիս, կին, ի՞նչ կուզես դուն ինծմե: Ամբողջ կյանքիս կեսը տառապանք տվիր ինծի, տառապանք ու դառնություն, ջարդեցիր կյանքս, խորտակեցիր երիտասար -դությունս, հիմա ալ մոխի՞րը քրքրել կուզես:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Իմ խեղճ Հովհաննես…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Արդեն կյանքը տառապանքե զատ ի՞նչ է տվեր ինծի… և քեզմե առաջ, և քեզմե ետքը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ախ, ես զգացեր էի…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Վերջ տանք: Ի՞նչ միտք ունի այդ հին ու մարած մոխիրը խառնելը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Մարա՞ծ…մոխի՞ր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո, այդ անողոք հուշերն ալ մյուս բոլոր աշխարհային ցավերուս հետ սրտես դուրս քամեցի այն օրը, երբ վրաս առի այս վերարկուն:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Սրտեդ դուրս քամեցիր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո, երբ մարեցան բոլոր աշխարհիկ կայծերը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ, չմարեցան այդ կայծերը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ, կըսեմ քեզի, չմարեցան այդ կայծերը: Աշխատեցար, որ մարես, աշխատեցար, որ խաբես քեզի, օրոր ըսիր հոգիիդ ու համոզեցիր քեզի, թե մարեր ես, բայց չմարեցիր, չէիր կրնար:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խիստ) Իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Ցած ձայնով) Եթե մարեցիր, հապա ի՞նչ է այս եկեղեցին, հապա ի՞նչ է այս մեր եկեղեցին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Սարսափած ետ քաշվելով) Լռե, լռե, իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ճշմարտությունը, վարդապետ: Մենք այդ եկեղեցին չենք շինած քու բարձրյալ Աստծուդ համար, ինչպես որ միշտ կրկներ ես, մի խաբեր քեզի, այդ եկեղեցին շիներ ենք մենք մեզի համար, մեր սիրու Աստծուն համար:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խորտակված) Մարիամ…
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Այո, այդ քու եկեղեցիդ նվիրված է ոչ թե Մարիամ Աստվածածնին, ան նվիրված է քու Մարիամ իշխանու – հիիդ: Ըսե, ճիշտ չէ՞:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կեցած է լուռ գլխահակ):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ըսե, ճիշտ չէ՞:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է ու գլխահակ):
==== Զ ====
Անկյունը հանկարծ կերևա Ճերմակավորը:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Ըսե, ճիշտ չէ՞:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կցնցվի, կուղղվի ու հայացքը Ճերմակավորին հառած կքարանա):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ի՞նչ եղավ քեզի:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ –Ըսե, որո՞ւն է նվիրված այն եկեղեցին, այն քու նոր շինած եկեղեցին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է):
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Ըսե, պետք է որ ըսես, պետք է խոստովանիս:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խորտակված): Այո: Ճիշտ է: Այդ…եկեղեցին նվիրված է հին աստվածներուն:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Իմ աստվածներունս:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Քու աստվածներուդ:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – (Կաներևութանա):
==== Է ====
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ճիշտ է: Ես ողորմելի ու մեծամիտ մարդ մըն եմ, գոցեր եմ աչքերս ու կկարծեմ, թե կթռչիմ, պարզեր եմ թևերս գոռոզ վեր ու կարծեր եմ, թե հասա երկնքին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Մի խոսիր այդպես: Մեր սրտերուն այդ կապը, մեր այդ ամբողջ սերը եղեր է սուրբ, ջերմ ու ազնիվ, ինչպես ջերմեռանդ աղոթքի մը մրմունջ, ինչպես ընտիր կնդրուկին բույրը, որ դեպի երկինք կմխա:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Աչքերը միշտ հառած դեպի Ճերմակավորին երևացած կողմը) Ոչ, ոչ: Ճշմարիտ է այս բոլորը, բայց դեռ մի հաղթանակիր, կանուխ է դեռ, դեռ կտեսնվինք… (Ու արագ դուրս առանց իշխանուհիին կողմը նայելու):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Շվար ու վախով) Հովհաննես, Հովհաննես, հայր սուրբ (Թուլացած կիյնա իր աթոռին):
==ԵՐՐՈՐԴ ԱՐԱՐ==
=== Առաջին տեսարան ===
Վանահոր խուցը
Ճակատը քառակուսի ցած լուսամուտ մը` հասարակ տախտակե փեղկով: Լուսամուտին մեկ կողմը քանի մը շարք դարակ` լիքը ամեն մեծության ու ձևի ձեռագիրներով ու մագաղաթներով: Գրադարանին ու լուսամուտին առջևը փայտե սեղան մը` վրան նորեն գրքեր ու այլ մանր իրեր: Դուռը կողմնակի, գրասեղանին դեմը:
==== Ա ====
Բաց լուսամուտեն արևի առատ պայծառ ոսկի շերտ մը ինկած է սենյակի հատակին ու սեղանին: Սեղանին առջևը լույսի այդ ողողումին տակ նստած է Վանահայրը` երկու արմունկը սեղանին ու գլուխը թաղած ափերուն մեջ:
Քիչ մը ատեն լուռ է: Կամաց կբացվի դուռը ու կմտնե Վարպետը` աշխատավորի փոշոտ ու աղտոտ հագուստներով: Քայլ մը կընե դեպի սեղանը ու կկենա:
ՎԱՐՊԵՏԸ – Ինծի կանչեր էիր, վանահայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Անշարժ է):
ՎԱՐՊԵՏԸ - Հայր սուրբ, կանչեր էիր ինծի:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Ծանր կբարձրացնե գլուխը ու կնայի դիմացինին) Հա: (Քիչ մը լուռ): Դե, ըսե նայիմ, հիմա ի՞նչ պիտի ընենք:
ՎԱՐՊԵՏԸ – Ի՞նչը, հայր սուրբ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Մենք հիմա ի՞նչ պիտի ընենք այդ շենքը:
ՎԱՐՊԵՏԸ - Եկեղեցի՞ն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Գլուխը կշարժե դրական):
ՎԱՐՊԵՏԸ - Այսինքն ինչպե՞ս: Արդեն գիտես, հայր սուրբ, որ մինչև Աստվածածնի տոնը ավարտված կըլլա գմբեթը, մնացածը երկրորդական բաներ են:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Մտածկոտ) Մինչև… Աստվածածին:
ՎԱՐՊԵՏԸ – Ի՞նչն է, որ քեզ հոգ կպատճառե, վանահայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ուրեմն… մինև Աստվածածին կըլլա ավարտած: Հըմ, այդպես հաստատ գիտե՞ս:
ՎԱՐՊԵՏԸ - Ես իմ խոսքիս տերն եմ հայր սուրբ;
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Տաք ու կտրուկ) Ես ալ, ես ալ իմ խոսքիս տերն եմ վարպետ
ՎԱՐՊԵՏԸ – Ուրեմն…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Քանի՞տարի է, որ դուն վարպետ ես:
ՎԱՐՊԵՏԸ – Ե՞ս, ինչ գիտնամ, քսան մը կըլլա:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ուրեմն քսան տարի է, որ կշինես ու կշինես, իսկ երբեք պատահե՞ր է, որ շինելեդ ետքը քանդես:
ՎԱՐՊԵՏԸ – Քանդե՞մ, իմ շինա՞ծս, ինչո՞ւ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ինչո՞ւ այդպես զարմացար: Չէ՞ որ շինելն է դժվարը, քանդելը դյուրին է միշտ:
ՎԱՐՊԵՏԸ - Այո, ուրիշի շինածը: Իր շինածը քանդելը շատ դժվար է, հայրս սուրբ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Հայացքը լուսամուտեն դուրս նետած ու երազկոտ) Դժվար է, դժվար, իհարկե, երբ մանավանդ կապված է անցյալիդ, երիտասարդ օրերուդ, չէ՞, վարպետ: Դժվար է, իհարկե, (Լուռ ու ակնապիշ կմնա քիչ մը` աչքերը լուսամուտեն դուրս, և հանկարծ գլուխը շրջելով`
խիստ ու կտրուկ) Փակե սա փեղկը:
ՎԱՐՊԵՏԸ – Փակե՞մ, լուսամո՞ւտը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Այո, այո լուսամուտը:
ՎԱՐՊԵՏԸ - Բայց ինչ ախորժելի արև է, ինչպես ուրախ ու տաք:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ու փակես պիտի ճիշտ ատոր համար:
ՎԱՐՊԵՏԸ - Բայց…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Արևը… Մեզի անպատճառ պետք է արև, ուրախ ու տաք արև: Մենք դեռ արևապաշտներ ենք, արև… Չենք կրնար ապրիլ առանց ախորժելի արևի, առանց ուրախ ու տաք արևի: Գոնե լուսամուտ մը, գոնե ճեղք մը, գոնե գողունի ներս սպրդած ճառագայթ
մը…(Հանկարծ բռունցքը զարնելով սեղանին) Ոչ: Գոցե, կըսեմ քեզի, ի՞նչ ես քարացեր:
ՎԱՐՊԵՏԸ – (Վարանքով կերթա կգոցե փեղկը):
Սենյակը գրեթե մութ է:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այդպես: Պետք է խցվի այդ անցքը, ուրկե արևը կնայի ներս, ուրկե ցամաքը կնայի ներս, ուրկե աշխարհքը կնայի ներս:
ՎԱՐՊԵՏԸ - Բայց բնակարանդ դարձավ խավար ու մռայլ, ինչպես դամբարան:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ըսե` ինչպես եկեղեցի:
ՎԱՐՊԵՏԸ - (Ուսերը կցնցե):
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ինչո՞ւ կվախնաս խավարեն: Խավարը խավար է կարճատես աչքերուն:
Բոլոր մեծ հղացումները խավարի ծոցեն են գոյացել, բոլոր մեծ խորությունները միայն խավարի մեջ կարելի է տեսնել: Եվ այդ ձեր պաշտած լույսը միթե ծնունդը չէ՞ խավարի, ծնունդ մը ու մահկանացու մը; Խավարն է միայն, որ կա ու կմնա անմահ ու հավիտյան: (Ելած է ոտքի,
կխոսի մտածելով):
==== Բ ====
Վանահայրը լռած է ու մտասույզ, լուռ է նաև Վարպետը, կմտնե Աբեղան ու կկենա դռան քովը լուռ ու խոնարհ:
ՎԱՐՊԵՏԸ – Վանահայրը նոր հրաման ունի՞ ինծի տալու:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո, միայն ոչ այս վայրկյանիս, նախ ուրիշ հաշիվ ունիմ մաքրելու: Գնա այժմ: Շնորհակալ եմ քեզմե, Տերը քեզի հետ: (Դառնալով Աբեղային): Դո/ւն ինչու ես եկեր, Աբեղա:
==== Գ ====
ԱԲԵՂԱՆ – (Նախ կսպասե մինչև Վարպետի հեռանալը, վերջը գլուխը ավելի խոնարհելով) Քեզի խոսելիք ունիմ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ամեն մարդ ինքը պիտի բանա իր ճամփեն, Աբեղա:
ԱԲԵՂԱՆ – Գիտեմ, գիտեմ, որ ալ փակ է ինծի համար քու հոգիիդ ճամփան: Կհասկնամ, որ ասկե ետքը ես քեզի համար անարգ ու անարժան արարած մըն եմ, իսկ դուն ալ ինծի համար… (Կլռե):
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ըսե, մի քաշվիր:
ԱԲԵՂԱՆ – Կըսեի, եթե գիտնայի: Ինքս ալ չգիտեմ, կզգամ միայն, որ մենք իրարու անհաշտ թշնամի ենք:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Թշնամի՞… Եվ հիմա ատիկա ըսելու համար է, որ եկել ես ինծի:
ԱԲԵՂԱՆ – Ոչ: Ես եկել եմ ուրիշ բան մը հայտնելու:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Խոսե:
ԱԲԵՂԱՆ – Դուն ըսեր ես, որ հոս, այս կղզին երբեմն ուրիշ աստվածներ են ապրեր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Իր ցնցումը զսպելով) Ե՞տքը:
ԱԲԵՂԱՆ – Ըսեր ես` շատ-շատ տարիներ մեզմե առաջ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ե՞տքը:
ԱԲԵՂԱՆ – Ըսեր ես` հիմա մեռած են բոլորը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է):
ԱԲԵՂԱՆ – Մեռած, վաղուց մեռած:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է):
ԱԲԵՂԱՆ – Ահա եկեր եմ քեզի ըսելու, որ սխալ ես, այդ աստվածները մեռած չեն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Ահաբեկ ու ապշած): Իսկ դո՞ւն… իսկ դո՞ւն ատիկա ուրկե գիտես:
ԱԲԵՂԱՆ – (Ցածր ու խորհրդավոր) Ես… ես տեսա:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Տեսա՞ր, դո՞ւն, իմ մե՞ջս, ինչպե՞ս տեսար:
ԱԲԵՂԱՆ – Քու մե՞ջդ, ինչպես թե` քու մեջդ; Ոչ, ես տեսա հոն… դուրսը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ո՞ւր:
ԱԲԵՂԱՆ – Հոն, հին ճգնարաններուն շուրջը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ի՞նչ տեսար հոն, ճգնարաններուն շուրջը:
ԱԲԵՂԱՆ – Տեսա այն մյուս… հին աստվածներուն արարածները:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Արարա՞ծ…
ԱԲԵՂԱՆ – Կսխալիս, վանահայր: Քեզի կըսեմ` հին աստվածները կապրին, ու հին աստվածներուն հետն ալ իրենց հին կյանքը: Երբ մենք հոս, մեր մութ ու նեղ եկեղեցիներուն մեջ գետնատարած կապաշխարհենք, անոնք հոն կապրին ազատ, կապրին տաք ու պայծառ արևին տակ,
կապույտ ծովուն վրա, ծփուն օդերուն մեջ, ավազուտ ափին, կապրին իրենց զվարթ ու եռուն կյանքը, լի շարժուն ու հարափոփոխ: Մենք կաղոթենք, անոնք կապրին: Այս ծովը, այս սարերը, այս կղզին, անոնցն է այս բոլորը, մերն է միայն այս խուցերն ու եկեղեցին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ոչ: Մերը չէ նաև ոչ այս խուցերը իրենց կեղծավոր լուսամուտներով, ոչ ալ եկեղեցին: Անոնցն է, բոլորն ալ անոնցն է:
ԱԲԵՂԱՆ – (Նախ ապշած, ետքը վախով) Հայր, ասիկա ըսողը դո՞ւն ես:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Մեր Աստվածը հոս ոչինչ չունի, ոչինչ:
ԱԲԵՂԱՆ – Հայր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Անոնցն է այս բոլորը: (Մոտենալով Աբեղային ու ցած): Ու քանդվի պիտի այս բոլորը, Աբեղա: Մինչև Աստվածածին հոս քար մը քարի վրա չի պիտի մնա ոչ այս խուցերեն, ոչ եկեղեցիեն:
ԱԲԵՂԱՆ – Հայր, կծաղրե՞ս ինծի: Գեշ կատակ է ըրածդ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ծաղր մըն է եղեր իմ ըսածներս մինչև այսօր ու գեշ կատակ մըն է եղեր ըսածներս մինչև հիմա: Բայց ասիքե ետքը ալ լուրջ է: Փոխվի պիտի այս կղզիին վրա ամեն բան: Ոչինչ, ոչինչ չի պիտի մնա հոս, ոչ արդի շենքերեն, ոչ արդի ոգիներեն:
ԱԲԵՂԱՆ – Իսկ հին աստվածնե՞րը, հայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Պնդե գոտիդ, որդիս, կանչե կամքդ ու դուրս վանե մեջեդ բոլոր այդ հին աստվածները: Քանդե, քանդե, եթե պետք ըլլա, քանդե ամբողջ հոգիդ; Քու հոգիդ ազնիվ է, արժե այդ աշխատանքը: (Դուրս):
=== Երկրորդ տեսարան ===
Մեհյանի մը գավիթը
Երկու կողմը երկու շարք բարձր ու հաղթ սյուներ: Ճակատը մեջտեղը լայն ու մեծ կամար մը, որ ծածկված է վարագույրով: Կամարին երկու կողմերը նույնպես սյուներ են, որոնց ետևը քիչ մը տարածություն ու քարե պատ: Կամարի մութ վարդագույն վարագույրին վրա ոսկենկար
ճաճանչավոր արև մը:
Վարագույրին առջևը տեսարանին խորքը դրված է քարե փոքրիկ բագին մը, որ կմխա: Բագնի աջ ու ձախ կողմեն երկար քարե սեղաններ քիչ մը ծուռ դիրքով ու քարե նստարաններ, սեղանները մեջտեղի բագնին հետ միասին պայտի ձևը կկազմեն:
Սյուներուն առջևը բարձր աշտարակներ ու առկախ ջահեր: Բագինը, սյուները և աշտարակներուն մեջքը բոլորն ալ գալարված է ծաղիկներու ու կանաչի շղթայով:
==== Ա ====
Վառ է միայն երկու ջահ բագնին երկու կողմեն, խորքը, այնպես որ ահագին բարձր շենքը դողդոջուն կես-մութի մը մեջ է:
ՍԵԴԱ – (Ձախ կողմի առջևի սյուներուն ետևեն ետ-ետ ներս կմտնե, միշտ նույն հագուստով, թեքված քիչ մը դեպի առաջ ու երկու ձեռքովը սրտանց կանչելով) Եկուր, եկուր…
ԱԲԵՂԱՆ – (Երևնալով) Սեդա, Սեդա…
ՍԵԴԱ – Եկուր:
ԱԲԵՂԱՆ – Տուր ինծի իմ հանգիստս, տուր ինծի իմ աղոթքներս, տուր իմ վստահությունս ըրածիս, կյանքիս, ուժիս: Ամեն, ամեն ինչ կփլի շուրջս:
ՍԵԴԱ – (Միշտ ետ-ետ դեպի աջ երթալով) Եկուր, եկուր…
ԱԲԵՂԱՆ – Ալ չկա ինծի հանգիստ ոչ խուցիս մենության մեջ, ոչ դուրսը, ոչ ալ եկեղեցիին կամարներուն տակը: Սաղմոսներուն մեջեն քու ձայնդ կլսեմ, մութ կամարներուն տակեն քու աչքերդ ինծի կժպտին, խունկի հոտին մեջեն քու թաց մազերուդ բույրը կզգամ… Ինչո՞ւ, ինչո՞ւ
կտանջես ինծի:
ՍԵԴԱ – Եկուր, եկուր…
ԱԲԵՂԱՆ – Ետ տուր ինծի իմ հպարտությունս, իմ մեծամիտ խորհրդածություններս, ետ տուր ինծի իմ հավատքս, իմ Աստվածս, տուր, ետ տուր ինծի իմ Աստվածս…
ՍԵԴԱ – Եկուր, եկուր… (Ու կքաշվի, կաներևույթանա աջ կողմի սյուներուն ետին):
==== Բ ====
ԱԲԵՂԱՆ – Գնաց նորեն: Նորեն մենակ…(Շենքի մեջտեղն է, կկենա, գլուխը կբարձրացնե, կնայի չորս դին ու զարմանքով) Աս ուր եմ ես: Աս ո՞ւր բերավ ինծի: Դուրսեն կլսվի հեռավոր աղմուկ ու ձայներ: Շտապ ներս կմտնե ծերունի պաշտոնյա մը` ձեռքին լույս ու արագ կվառե
ջահերն ու մոմերը:
ԱԲԵՂԱՆ – (Հանկարծ մոտենալով) Ծերունի, ի՞նչ շենք է աս, ո՞ւր եմ ես:
ԾԵՐՈՒՆԻՆ – Վայ, վախցա, արևը վկա: Ո՞վ ես դուն:
ԱԲԵՂԱՆ – Եկեղեցի՞ է, ի՞նչ բան է սա:
ԾԵՐՈՒՆԻՆ – Եկեղեցի՞, ինչ հիմար լեզու կխոսիս: Ջարդվածներու ու խաչվածներու տեղ չէ հոս, հանգիստ եղիր:
Դուրսի աղմուկը հետզհետե կմոտենա:
ԱԲԵՂԱՆ – Ինչ ուրախ է հոս, ինչ տոնական:
ԾԵՐՈՒՆԻՆ – Անշուշտ, կյանքը ուրախության համար է տված մեզի:
ԱԲԵՂԱՆ – Եվ ատիկա ըսողը ալևոր ծերունի մըն է:
ԾԵՐՈՒՆԻՆ – Այո ծերանալը ծանր բան է, բայց հոգիս առույգ է դեռ ու սիրտս երիտասարդ, դեռ կրնամ վայելել կյանքը և վայելեմ պիտի, արևս վկա, քանի շունչ կա շրթունքիս: Իհարկե, ըլլալ քեզի նման երիտասարդ, ա, մեծ բախտ է: Ափսոս որ ետ չեն դառնար այդ խենթ ու
անզուսպ օրերը: Ըհը, եկան (Կերթա դեպի աղմուկը):
ԱԲԵՂԱՆ – (Կքաշվի ետ-ետ ու կծածկվի սյուներու ստվերին ետևը):
==== Գ ====
Ձախ կողմի խորքի սյուներուն մեջեն ներս կմտնեն Իշխանը իր զենընկերներուն հետ` երեսուն հոգիի չափ, այդչափ մըն ալ մեհենական աղջիկներ, այլև խումբ մը զինակիր պատանիներ` ջահեր բռնած: Շենքը կողողվի լույսով: Այրերը սաղավարտ ունին, վահան, մեջքներուն սուր:
Կանայք հագված են թեթև ու սպիտակ, մազերուն մեջ իբրև զարդ խրած ունին աստղ մը:
Ամենեն առաջ ներս կմտնեն քանի մը ջահակիր ու խումբ մը աղջիկներ, ուրախ ու ոգևորված: Ետքը Իշխանը` շրջապատված իր մեծերեն: Անոնց ետևեն ալ` զինվորականներն ու աղջիկները խառն, ուրախության բացականչություններով, ջահակիրներ քովերեն ու ետևեն:
ԱՂՋԻԿՆԵՐՈՒ ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲԸ – (Սյուներեն ներս ոտք դնելուն պես) Կեցցեն հաղթողները… Կեցցեն քաջերը…
ԲՈԼՈՐԸ - Կեցցեն, կեցցեն հաղթողները: Իշխանը կերթա կանգ կառնե բագնին առջևը, բոլորը կխռնին անոր ետևը: Աջ կողմի խորքի սյուներուն մեջեն դուրս կուգա քուրմ մը` ճերմակներ հագած, ուրիշ երկու քուրմ աջեն ու ձախեն:
ՔՈՒՐՄԸ – (Գալով իշխանին ընդառաջ) Բարի գալուստ իշխանին: Բարի գալուստ մարտնչողներու:
ԻՇԽԱՆԸ – Եկեր ենք մեր զենքերը դնելու Քաջն Վահագնի բագնին ոտքը ու իր սուրբ ծագումը երկրպագելու:
ՔՈՒՐՄԸ - Իր սուրբ ծագումը ձեզի զորավիգ, ձեր թևերը միշտ ամուր, ձեր սուրերը միշտ հատու, ձեր վահանը անխորտակ: Լույս ու արև Վահագնի օրհնությունը ձեզ հետ, դուք, որ հաղթողներն եք կյանքի կռվին մեջ, ձերն ըլլա միշտ հաջողությունն ու հաղթանակը:
ԶՈՐԱԿԱՆՆԵՐԸ – Հաջողությունը մեզի հետ, հաջողությունն ու հաղթանակը:
ՔՈՒՐՄԸ - Դեռ բավական ժամանակ կա մինչև մեր լույս Տիրոջ ծնունդը, իշխան: Նստեցեք ու հանգստացեք: Նստեցեք Մեծն Վահագնի ու մեծն Աստղկան սեղանը: Նստեցեք ու վայելեցեք, դուք, որ կռվողներն եք կյանքի մեծ կռվին մեջ, կռվողներն ու հաղթողները, ձերն է
հաղթությունը, ձերն է վայելքը:
ԶՈՐԱԿԱՆՆԵՐԸ – Մերն է հաղթությունը, մերն է վայելքը:
ՔՈՒՐՄԸ - Բացեք, աղջիկներ, Տիրոջ սեղանը, բացեք Վահագնի ու Աստղկան սեղանը: Բերեք գինի անապական և ուրախություն, բերեք ձեր գեղեցկությունն ու ձեր նազանքը, բերեք, մինչև արժանանաք երկրպագելու լուսածին Վահագնի ու մեծն Աստղկան սեղանը: Վահագնին ու
փրփրածին Աստղկան բացեք, աղջիկներ վայելքի սեղանը: (Իր երկու ընկերներուն հետ կելլե դուրս):
==== Դ ====
Իշխանն ու իր զենընկերները կհանին սաղավարտնին ու վահանները, կուտան զենընկերներուն, որոնք կառնեն ու սյուներուն մեջեն կտանին դուրս:
Աղջիկներուն մեկ մյուսը կվազե ձախ սյուներեն դուրս, կբերեն ծաղիկներ, արագ շաղ կուտան քարե սեղանին, կբերեն սեղանի բազմաճյուղ աշտանակներ և գինով լեցուն արծաթե ավազաններ, կբերեն ոսկի ու արծաթ թասեր, բաժակներ և եղջյուրե գալարուն ըմպանակներ:
Այդ պատրաստության միջոցին է, որ կխոսվի.
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶՈՐԱԿԱՆ ՄԸ – (Առաջ գալով) Բայց կռիվ էր, տաք կռիվ:
ՀԱՍԱԿԱՎՈՐ ՄԸ – Թող անպակաս ըլլա կյանքեն սուրբ կռիվը:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ – Սարսափելի ջարդ կերան:
ՈՒՐԻՇ ՄԸ - (Կատակով) Կմեղքնա՞ս, թող խնայեիր:
ԻՇԽԱՆԸ – Ատ ո՞վ է, որ խնայելու մասին կխոսի: Երբեք, որդիներս, կյանքի կռվին մեջ չխնայեք երբեք և ոչ ոքի: Խնայելը թուլություն է, մեղքնալը պարտություն: Զարկեք, ով ձեր դեմն է, ով ձեր ճամփան կգոցե: Ով որ քեզի կարգելե` քու թշնամիդ է:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ – Զարկեք, հաղթողը մենք ենք:
ՈՒՐԻՇ ՄԸ – Ինչ լավ է հաղթող ըլլալը:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ – Հաղթող ըլլալ ու կռվեն դառնալ:
ԻՇԽԱՆԸ – (Երթալով սեղանին գլուխը) Դե, հիմա եկեք նստինք, Տիրոջ սեղանը, արդար հատուցում մեր դաժան կռվին:
Աղջիկ ու զորական խառն կնստին: Աղջիկներեն շատերը կմնան ոտքի, կմոտենան ու կծառայեն մեկուն-մյուսին, մեկ-երկուքը կերթան կուգան: Զինակիրները կշարժվին իրենց տերերուն ետևը ու կարձանանան:
Բազմության կեսը նստած է արդեն, կեսը դեռ ոտքի, որ կխոսվի:
ԶՈՐԱԿԱՆ ՄԸ - (Բաժակը վերցնելով) Կեցցե կռիվը:
ԿՈՂՔԻ ԱՂՋԻԿԸ - Կեցցե կռվողը:
ԴԵՄԻ ԶՈՐԱԿԱՆԸ - Կեցցե գեղեցկությունը:
ՈՒՐԻՇ ՄԸ - Կեցցե սերը:
ԱՂՋԻԿՆԵՐԸ – Կռիվը կյանքն է աշխարհի:
ԶՈՐԱԿԱՆՆԵՐԸ – Սերը վայելքն է աշխարհի:
ԻՇԽԱՆԸ - (Ծիծաղելով) Կեցեք, կեցեք, մի շտապեք, էյ, դուք, կռիվ, էյ, դուք, սեր: Մի բռնկիք այդպես շուտ: Նստեցեք հանգիստ հպատակվինք հին կարգին: Թասերը պատրաստ, մեր մեծ Աստծուն ձոն եմ ձոնելու: Աղջիկները գինի կլցնեն թասերը մեջտեղի գինիի ավազաններեն:
Խոր լռություն:
ԻՇԽԱՆԸ - (Վերցնելով գինիի մեծ եղջյուր մը` կերթա կկենա բագինին առջևը, դեմքը դեպի վարագույրը դարձուցած ու գինին բարձր պահած) Քեզի, ով մեծդ Աստված, Վահագն արի, դուն արևը աշխարհի, դուն կյանքն ու աշխույժ, դուն կռիվ և ուժ, դուն լույս ու զտող, ազնիվը
զատող, փառքը ազատող, դուն, որ հաղթեր ես վատի, խավարի, ամեն մռայլի, այլև երկնքին, սև ամպ ու թուխպին, դևին, վիշապին, աշխարհի ափին, քեզի, այգածին, ճառագայթածին, քեզի կձոնեմ այս վայելքի եղջյուրը` լիքը ազնիվ արբեցնող գինով, դուն, որ ապրելու ու կռվելու
արբեցումը կուտաս մեզի: Տեր, ընդունե մեր ձոնը: (Մեկ-երկու կաթիլ կթափե կրակին, ուժեղ ու պայծառ բոց):
ՁԱՅՆԵՐ ԱՄԵՆ ԿՈՂՄԵՆ – Ընդունված է… ընդունված է… ընդունված է…
ԻՇԽԱՆԸ - (Դառնալով իր տեղը) Հաղթողի ձոնը հաղթողի բագնին վրա միշտ է ընդունված: Խմենք: Կեցցե կյանքն ու իր կռիվը:
ԲՈԼՈՐԸ - (Աղմուկով ու իրարանցումով, նստած, կեցած, թասերը իրարու բախելով) Կեցցե կյանքն ու իր կռիվը:
Կխմեն ու կնստին, լռություն:
==== Ե ====
ԱԲԵՂԱՆ - (Դողդոջուն քայլերով առաջ կուգա, ամչկոտ վարանքով հայացքը գետին, ձեռքը առաջ մեկնած) Տվեք թաս մըն ալ ինծի: Ես ալ կուզեմ:
Ընդհանուր զարմանք ու խոր լռություն:
ԻՇԽԱՆԸ - Դո՞ւն հոս ինչ գործ ունիս, սևազգեստ:
ԱԲԵՂԱՆ - Տուր թաս մըն ալ ինծի, ես ալ կուզեմ:
ԻՇԽԱՆԸ - Այս եղջյուրեն խմել ուզողը կռվեն պետք է, որ գա:
ԱԲԵՂԱՆ - (Աղաչավոր) Մեկ թաս մը միայն, իշխան, ի՞նչ մեծ բան է որ: Անգամ մը միայն, մեկ ումպ մը միայն քու այդ կռվի ու վայելքի եղջյուրեդ:
ԻՇԽԱՆԸ - (Արհամարհոտ) Տիրոջ սեղանին վրա, այ թշվառ, ոչինչ չի ստացվիր աղաչանքով, գնա մուրացկաններուն սեղանը:
ԶՈՐԱԿԱՆ ՄԸ – (Ծաղրով) Էյ, բարեկամ, ո՞ր հովերն են քեզի այս կողմը նետեր:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԸ – Գինիի հոտ է ինկեր ծոմ պահողին քիթը:
ԻՇԽԱՆԸ – Տարին տասը չափ ցորեն նվիրեր եմ ես իմ կալերես ձեր անապատին, գնա նստե ու կեր:
ՀԱՍԱԿԱՎՈՐ ՄԸ – (Ծաղրով) Ու աղոթե քու աստվածներուդ մեր մեղքերուն համար:
ՀԱՍՏ ԶՈՐԱԿԱՆ ՄԸ – Մե՞ղք…(Փորը բռնած սաստիկ կխնդա) Աղոթե, աղոթե մեր մեղքերուն համար… անթիվ մեղքերուն…
Ընդհանուր հռհռոց:
ԱԲԵՂԱՆ – Իշխան, դուն ինծի չե՞ս ճանչնար:
ԻՇԽԱՆԸ - Այսպես ալ աներես մարդ (Բարկացած) Պիտի հեռանա՞ս, թե չէ:
ՀԱՍԱԿԱՎՈՐԸ – Ես կճանչնամ քեզի, ես: Դուն այն ցած վախկոտը չե՞ս, որ սուրդ նետեր ես գետին ու փախեր ես կյանքի կռվեն:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶՈՐԱԿԱՆ ՄԸ – Դուրս, հայդե, ցած արարած:
ՈՒՐԻՇ ՄԸ - Դուրս, վախկոտ:
ՀԱՍԱԿԱՎՈՐԸ – Դուն այն մեծամիտ տխմարը չե՞ս, որ կարհամարհես մեր վեհն Վահագնի նվիրած ամենեն վեհ նվերը` կյանքը. և քու թշվառ գլուխդ չես ուզեր խոնարհել անոր լույս պատկերին առջևը:
ԲՈԼՈՐԸ – Կորսվե, կորսվե դուրս:
ՄԵԿԸ - Կորսվե դուրս այս սուրբ վայրեն:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԸ – Աստվածուրաց:
ՀԱՍԱԿԱՎՈՐԸ – Դուն այն ամբարտավանը չե՞ս, որ երկրպագել չես ուզեր մեր փրփրածին Աստվածուհիին, ոչ անոր նվերը եղող սիրուն, ոչ ալ կնոջ գեղեցկությանն ու հմայքին:
ԱՂՋԻԿՆԵՐԸ - Դուրս այդ ամբարտավանը:
ԱՂՋԻԿ ՄԸ - Ապուշ…
ՀԱՍԱԿԱՎՈՐԸ – Դուն այն սրբապիղծը չե՞ս, որ կարհամարհես մարմինը, Վահագնի ու Աստղկան այդ հրաշալի կերտվածքը:
ԱՂՋԻԿ ՄԸ - (Քովի տղան մատնանիշ) Արհամարհել այս մարմինը, այս առողջ, այս ճկուն, այս ուժեղ մարմինը:
ԱՂՋԻԿՆԵՐԸ - Սրբապիղծ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԸ – (Քովի աղջիկը մատնանիշ) Այս քնքուշ, այս գեղեցիկ, այս հոյակապ մարմինը:
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ - Սրբապիղծ…
ԱԲԵՂԱՆ - (Ամեն հարձակման ավելի ու ավելի խորտակված, ավելի ու ավելի գլուխը վար կկախե ու քայլ-քայլ կքաշվի ետ: Վերջին խոսքերուն մտած է արդեն իր նախորդ տեղը` սյուներուն ետևը ու ալ չերևար):
==== Զ ====
ԻՇԽԱՆԸ – Թողեք, թողեք կորչի: Ես ձոն ունեմ ձոնելու: Առեք թասերը:
Բոլորը կլեցնեն:
ԻՇԽԱՆԸ - (Եղջյուրը առած կերթա նորեն բագնին առջևը ու գինին վեր բարձրացնելով):
Քեզի, ով, վեհդ դիցուհի, ով փրփրածինդ Աստղիկ, որ անարատ ես ու սքանչելի, քու ելած փրփուրիդ նման, դու վերին գեղեցկություն, դուն գերագույն հմայք ու քնքշություն, քու տված լույսիդ նման: Դուն, որ աղբյուրն ես սիրու, հույսերու և հուզումներու, քեզի օրորող ալիքներուն
նման, քեզի, ծովածին, քեզի կնվիրեմ այս վայելքի եղջյուրը` լիքը ազնիվ ու արբեցնող գինով, դուն, որ գեղեցկության ու սիրու վայելքը, հեշտանքն ու արբեցումը կուտաս մեզի: Ընդունե, դիցուհի, իմ ձոնս: (Մեկ-երկու կաթիլ կթափե կրակին, ուժեղ ու պայծառ բոց):
ՁԱՅՆԵՐ ԱՄԵՆ ԿՈՂՄԵՆ - Ընդունված է… ընդունված է… ընդունված է…
ԻՇԽԱՆԸ - (Դառնալով իր տեղը) Հաղթողի ձոնը միշտ է ընդունված գեղեցկության բագնին վրա: Խմենք: Կեցցե գեղեցկությունն ու սերը:
ԲՈԼՈՐԸ - (Աղմուկով ու ծիծաղով, կատակներով, ըմպանակները իրարու բախելով) Կեցցե գեղեցկությունն ու սերը: Կխմեն ու կնստին, լռություն:
==== Է ====
ԱԲԵՂԱՆ - (Դուրս կելլե իր անկյունեն և վճռական կմոտենա Հաստ զինվորականին, ձեռքը կդնե անոր ուսին ու կտրուկ) Տեղ տուր ինծի:
Ընդհանուր զարմանք
ՀԱՍՏ ԶՈՐԱԿԱՆԸ – Քեզի տեղ չկա այս սեղանին:
ԱԲԵՂԱՆ - (Գրգռված ու դողալով) Ես պետք է նստիմ այս սեղանին:
ՀԱՍՏ ԶՈՐԱԿԱՆԸ – Տեղ չկա` ըսինք քեզի. սուր չունեցողին հոս տեղ չկա. ի՞նչ ես կպեր, ձիու ճանճ:
ԱԲԵՂԱՆ -(Հանկարծ կփաթթվի Հաստ զորականի մարմնին, կվերցնե նստարանեն, կգլտորե գետին):
Նախ ընդհանուր անբարեհաճ հուզում ու իրարանցում, որը սակայն հանկարծ տեղի կուտա բուռն ու միահամուռ ծիծաղի մը:
ԱԲԵՂԱՆ - (Ծունկը կդնե նստարանին ու բռունցքը սեղանին զարնելով) Ես պետք է նստեմ այս սեղանին:
ՀԱՍՏ ԶՈՐԱԿԱՆԸ - (Վեր կթռչի կատղած, կքաշե սուրը ու կվազե Աբեղային վրա) Անդին, անզգամ, չեմ ուզեր պղծել այս սուրբ մեհյանին գավիթը քու պիղծ արյունովդ:
ԱԲԵՂԱՆ - (Հաստատ ու ծանր քայլերով կմոտենա անոր: Վայրկյան մը շեշտ կդիտեն իրար մոլեգին: Հանկարծ Աբեղան բոլոր ուժովը կզարնե դիմացինի թևին, որուն սուրը կիյնա վար: Աբեղան իսկույն կխլե ու նորեն ծունկը դնելով նստարանին) Ահա, իշխան և իմ սուրս: Ընդհանուր
ոգևորություն, աղմուկ, հիացում:
ԱՂՋԻԿՆԵՐԸ - (Իրարու) Ինչ ուժ, ինչ ուժ…
ԱՂՋԻԿ ՄԸ – Ինչ երկաթի ձեռք:
ՀԱՍՏ ԶՈՐՈԿԱՆԸ – Ոչ, իշխան, դուն տեսար բռնությունը, դուն բոլորը տեսար, իմինս է այդ սուրը:
ՁԱՅՆԵՐ – Ոչ, ոչ ալ ոչ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶՈՐԱԿԱՆ ՄԸ – Քու մեջքդ դպավ գետին:
ԻՇԽԱՆԸ – Սուրը անորն է, որուն ձեռքը որ է:
ԲՈԼՈՐԸ - Ապրի մեր արդար իշխանը:
ՁԱՅՆԵՐ - Ապրի մեր նոր ընկերը:
ՄԵԿԸ - (Մոտենալով պարտվածին) Կներես, բարեկամ, բայց կտեսնես, որ քեզի այլևս տեղ չկա հոս:
ՀԱՍՏ ԶՈՐՈԿԱՆԸ - Աղեկ, ես կերթամ, բայց մենք դեռ կպատահինք, սևազգեստ. կամ սուրս կուտաս ինծի, կամ կյանքդ:
ԱԲԵՂԱՆ – Կյանքս` գուցե:
==== Ը ====
ՁԱՅՆԵՐ - Գինի տվեք հաղթողին:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԸ – Վերցրու անոր թասը: Հիմա ան ալ քուկդ է:
ԱԲԵՂԱՆ - (Կառնե Հաստ զորականի ըմպանակը և կնետե անոր ետևեն) Ես չեմ ուզեր ուրիշին խմուկը:
ԱՂՋԻԿ ՄԸ - (Թևը երկարելով) Առ, քաջ իմ թասս:
ԱԶՋԻԿՆԵՐԸ - (Երկարացնելով իրենց թասերը) Առ իմ թասս… առ իմ թասս… առ իմինս…
ԱԲԵՂԱՆ – Իշխան քիչ մը առաջ ես քու եղջյուրդ խնդրեցի, այն եղջյուրը, որով ձոնդ ձոնեցիր:
ԻՇԽԱՆԸ - (Եղջյուրի միջինը կթափե ու կուտա մոտի աղջկանը լուրջ ու հանգիստ) Լեցուր ու տուր իրեն:
ԱՂՋԻԿԸ - (Կկատարե ու կուտա քնքշանքով, խորապես սրտանց) Առ:
ԻՇԽԱՆԸ - Առաջին թասը, նորեկ, գիտցիր, միշտ Վահագնինն է. այդպես է աշխարհի հին օրենքը:
ԱԲԵՂԱՆ - Առաջին թասը… ձեր այս կյանքի սեղանին առաջին թասը ես կխմեմ… կյանքի ու աշխարհի օրենքով… ես կխմեմ կռվի կենացը, կռվի, որ վերն է խավարին ու ամպերուն մեջը, ինչպես որ կըսեք, կռվի, որ դուրսն է աշխարհի վրա, ուրկե դուք կուգաք, կռվի, որ հոն է, ծովուն
մեջ, փոթորկի ատեն, ուրկե ես կուգամ:
ԱՂՋԻԿՆԵՐԸ - (Սաստիկ հետաքրքիր, փսփսուքով իրարու) Ծովե՞ն… ծովե՞ն…
ԱԲԵՂԱՆ – Թող օրհնված ըլլա կյանքի կռիվը (Կխմե):
ՁԱՅՆԵՐ - Անուշ, անուշ… Հաջողությունը, հաղթանակը միշտ քեզի…
ԻՇԽԱՆԸ - Աղեկ: Լեցուր երկրորդ թասը:
ԱՂՋԻԿՆԵՐԸ - (Իրար անցած) Գինի, գինի:
ԱՂՋԻԿԸ - (Նորեն կլցնե ու կուտա սրտանց) Առ:
ԻՇԽԱՆԸ - Երկրորդ թասը, նորեկ, գիտցիր, միշտ Աստղիկինն է, այսպես է աշխարհի հին օրենքը:
ԱԲԵՂԱՆ - Երկրորդ թասը… այո, Աստղիկինն է, ան, որ ինչպես կըսեք, ծնավ գեղեցիկ հորդ փրփուրեն, դուրս ելավ սիրարծարծ հուզվող ու եռացող ալիքներեն. ան, որ փոթորկի անդունդներուն մեջը կգալարի ու կհափշտակե քեզի: Իշխան, այս թասը ես կխմեմ քու աղջկանդ կենացը
(Կխմե):
ԱՂՋԻԿՆԵՐԸ – Սեդա՞ն… Սեդա՞ն…
ԻՇԽԱՆԸ – Աղջի՞կս…
ԲՈԼՈՐԸ – (Սաստիկ հուզված, վախով ու սպասողական դիրքով կնային իշխանին կողմը:)
ՀԱՍԱԿԱՎՈՐ ԶՈՐԱԿԱՆ ՄԸ – Իշխան, քու աղջի՞կդ…
ԻՇԽԱՆԸ – Կեցիր, այ տղա, կարծես քու դեմքդ ծանոթ է ինծի:
ԱԲԵՂԱՆ - (Թեթև հեգնանքով) Հիմա, իհարկե, իշխան, հիմա պետք է, որ ճանչնաս:
ԱՂՋԻԿՆԵՐԸ – (Իրարու փսփսուքով) Ո՞վ է, ո՞վ է, ո՞վ է որ:
ՔՈՒՐՄԸ - (Կերևա վարագույրին առջևը) Պատրաստ եղեք, հաղթողներ, ու թողեք սեղանը: Արևելքը շիկներ է, ծովը ծիրան է հագեր, ու թարմ բնությունը թափ կուտա քունը աչքերեն Մեծ Աստծուն երկրպագելու: Լուսատուն ու լուսաստղը գրկելու են հիմա իրար, պատրաստ եղեք դուք
ալ երկրպագելու:
ԱՄԵՆՔԸ - (Իսկույն վեր կցատկեն իրենց տեղերեն, զինակիրները շտապ կբերեն սաղավարտներն ու վահանները իրենց տերերուն, որոնք կհագնին ու կերթան բագնին առջևը երկու զուգահեռ տողաշար կկազմեն երեսները վարագույրին, աջ` զորականները, ձախ` աղջիկները):
ԻՇԽԱՆԸ – (Մոտենալով Աբեղային) Տուր ինծի ձեռքդ ու երթանք երկրպագելու, երկրպագելու մեր վեհ աստվածներուն:
ԱԲԵՂԱՆ – Երկրպագելու… նո՞ր աստվածներուն:
ԻՇԽԱՆԸ – Հին աստվածներուն. միշտ հին ու միշտ նոր ու միշտ հավիտյան: Եկուր:
ԱԲԵՂԱՆ – (Անշարժ ու համառ կեցած է, աչքերը գետին):
ԻՇԽԱՆԸ – Եկուր, կըսեմ քեզի, շուտ. դուն, որ խմեցիր կռվի կենացը, դուն, որ խմեցիր իմ Սեդայիս կենացը, պետք է, որ գաս: Տուր ձեռքդ ինծի:
==== Թ ====
Վարագույրին ետևեն կլսվի շեփորին կանչը մեկ-երկու ելևէջ, որուն կհաջորդե քուրմերու ուրախ ու հաղթական երգը: Երգի միջոցին կբացվի կամաց-կամաց ճակտի վարագույրը և տեսարանի մնացած բոլոր մասերը հետզհետե կթաղվին մութի մեջ:
Խորքի բեմը, որ ավելի ալ բարձր է, կներկայացնե Սևանի գագաթն իր ավերակներով: Աջ` կեցած են քուրմերը, բոլորն ալ ճերմակազգեստ, հերարձակ ու մազերուն մեջ խրած խոշոր աստղ մը: Հեղ մը քուրմերը կերգեն, հեղ մը քրմուհիները, վերջը բոլորը միասին:
Նոր բեմի խորքը հորիզոնն է, ծովուն ու երկնքին իրար կպչող ծիրը: Երկինքը շառագույն է, տեղ-տեղ դեղին, ծովը լերթ-կարմիր, տեղ-տեղ ծիրանի: Երգի միջոցին հետզհետե կնշմարվի հսկա արևի մը սկավառակը, որ կբարձրանա կամաց-կամաց; Երբ կեսին չափը դուրս է եկած
ջուրեն` արևը կբացվի ոստրեի մը պես ու կափարիչը կիյնա ջուրին երեսը` արևի ցոլքին նման: Ոստրեին մեջը վառ կփայլի աչք խտիտ տվող արծաթ-մարգրիտ փայլով մը: Եվ այդ վառ փայլին մեջ կեցած է հաղթական Վահագնի մերկ, բարձր, շիտակ, հաղթ ու առողջ, աջ ձեռքը առաջ
պարզած, մազերն ու մորուքը ասորական ձևի և շեկ, աչքերը բոցոտ: Անոր ձախ կողմը թեթև թեք է ինկած նազանքով ծովային խոտերու ու ծաղիկներու վրա Աստղիկը, սա թեթև մը փաթաթված է Վահագնին ու գլուխը հենած անոր մարմնին. ինքը` մերկ, ճկուն, նուրբ, մազերուն մեջ
ահագին ադամանդե աստղ մը ու մարմնին վրա մեկ-երկու թել ծովային նուրբ ու երկար սեզ:
Երգեցողությունը կտևե մինչև ոստրեի լրիվ բացումը: Երբ երգը հանկարծ կկտրվի, կլռվի նորեն շեփորին կանչը ու բոլոր բազմությունը իսկույն կթափի գետին խորը երկրպագությամբ: Քուրմերն ու քրմուհիները կխոնարհին մինչև մեջքը: Ոտքի կմնա միայն Աբեղան` ուղիղ և անշարժ:
ՔՈՒՐՄԸ - (Խումբին մեջեն, ահեղ) Երկրպագե, դուն, շվարած:
ԱԲԵՂԱՆ – (Անշարժ է):
ԻՇԽԱՆԸ – (Սարսափահար ու կիսաձայն) Երկրպագե, անմիտ:
ԱԲԵՂԱՆ – (Անշարժ է):
ՍԵԴԱ - (Կերևա հանկարծ բարձր բեմի սանդուղքներուն վրա, հանգիստ առաջ կուգա, կկենա ուղիղ Աբեղայի դեմը, քնքուշ ու հրամայական) Երկրպագե, երկրպագե ծովուն ու իր աստծուն:
ԱԲԵՂԱՆ – (Նախ գլուխը կթեքե, ետը ծունկերը քիչ-քիչ կծալլվին ու հանկարծ կիյնա գետին): Սաստիկ դղրդյուն մը. և մեկ անգամեն կկորչի ամեն բան, կտիրե խորին մութ ու լռություն: Երբ թանձր մութը կսկսի փարատիլ` տեսարանը փոխված է: Հետզհետե բացվող աղոտ լույսին մեջեն կնշմարվի հաստ ու ցածր սյուներու զույգ շարք մը տեսարանին ճիշտ մեջտեղը: Եկեղեցի է: Խորքը կերևա միայն երկու վառ մոմ, որուն առջևը երկու վանական սաղմոս կկարդան փոխնիփոխ: Անոնց ետևը կիսաշրջանով կեցած են վանականները երեսնին դեպի խորանը:
Մռայլ ու մութ, ընթերցումը տխուր ու միալար:
Լռիկ աղոթող վանականներու շարքին մեջ հանկարծ խլրտում մը կիյնա:
ՎԱՆԱԿԱՆ ՄԸ - (Մյուսներուն կռնակեն ծռվելով դեպի ետ, փսփսուքով) Ջուր, ջուր, երեսին ջուր:
Ձախ կողմի խորքի սյուներուն մեջեն կերևան երկու վանական, որոնք Աբեղայի թևերը մտած ու բարձրացուցած կբերեն առաջ: Աբեղան թույլ ու անզգա: Մովսես վանականը կուգա անոնց ետևեն` օգնելով:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - (Արագ դուրս աջ կողմի սյուներուն մեջեն, կմոտենա Մովսեսին, երբ Աբեղան արդեն անցուցած են, և կիսաձայն) Ի՞նչ է, ի՞նչ կա, ի՞նչ եղավ:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - (Միշտ կիսաձայն) Աբեղան մարեցավ: Կեցեր էր առջևս կաղոթեր, մեյ մըն ալ տեսա` գլուխը կախեց, քիչ մը ծռեցավ ու բոլոր ուժովը ինկավ գետին:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Խեղճ Աբեղա. երևի գիշերը շատ է ճգներ: Տարեք աղբյուրը, տարեք աղբյուրը: (Եվ ինքը կդառնա ետ իր նախորդ տեղը):
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - (Կշտապե գացողներուն ետևեն):
=== Երրորդ տեսարան ===
Իշխանուհիին առանձնասենյակը
Փոքրիկ, կոկիկ, ցած առաստաղով սենյակ մը ամբողջովին գորգերու մեջ: Ճակատը բազմոց, մոտիկը ցածլիկ աթոռակ մը: Անկյունը ճերմակ ֆոնի վրա սև սիրուն խաչելություն մը ճերմակ նեղ սեղանին. երկու կողմը երկու ամանի մեջ վարդի թարմ փունջեր: Առաստաղեն կախված է
արաբական գունավոր լապտեր մը:
Մուտքը աջեն ու ձախեն:
==== Ա ====
Իշխանուհին կեցած է բազմոցին առջևը ձիգ ու անշարժ: Քիչ մը հեռուն, անոր դեմը, դռան մոտիկ կեցած է Վանահայրը: Երկունքն ալ հայացքնին նետած են գետին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Հանգիստ ու պաշտոնական)… Ան է կապեր մեզի իրար, ան ծնունդն է մեր երկուքի, անիկա մեր կապն է, իսկ մեր մեջը չի պիտի ըլլա ոչ մեկ կապ, մեր մեջեն պետք է խզվի ամեն կապ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Գլուխը բարձրացնելով ու նունպես հանգիստ)
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Խիստ) Անոր հիմը, իշխանուհի, մեղքի վրա է դրված:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ինչպես թե` մեղքի:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Այո մեղքի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Հպարտ) Մեղքը միշտ օտար է եղեր ինծի և միշտ ալ օտար պիտի մնա ինծի:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կին, նորե՞ն խաբել կուզես:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Ապշած) Խաբե՞մ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Այո, խաբես ու կեղծես:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ե՞ս:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Դուն, դուն: Ի՞նչ կզարմանաս, դուն, որ ամբողջ կյանքդ խաբեր ես ու շարունակ կեղծեր: Խաբեր ես տարիներ ու տարիներ այն մարդը, որ իբրև իր կինը իր տունն է տարեր քեզի, խաբեր ես քու զավակներդ, որոնք շոյանքի կարոտով գիրկդ են վազեր, խաբեր ու կապեր
ես բոլոր շրջապատողներուդ աչքերը, խաբեր ես ինծի, թեև, այո, առանց խոստում մը տալու, առանց բառ մը արտասանելու, խաբեր ես և քեզի, քեզի քու աչքիդ նահատակ ես նկարեր, դուն, որ մարդդ մեռեր է թե չէ, վազեր եկեր ես հոս` ինծի հետ նոր շենք շինելու, քու կեղծիքիդ
աստծուն նոր տաճար կառուցանելու (Քիչ մը լուռ):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - (Կեցած է ձիգ ու հպարտ, ունքերը կիտած, ոչ շարժում, ոչ ծպտուն):
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իհարկե, չէ՞ որ քու աստվածդ սերն է: Ով սոփեստություն: Ի՞նչ է սերը, ինչի՞ սեր է Աստված, արուի՞ ու էգի՞: Կին, մեղանչանք է քու անունդ, կեղծիք է քու հոգիդ ու զգայարանքներդ, քու աշխարհդ: Մեղքի վրա է շինված այս եկեղեցին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ըսի՞ր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ըսի, ինչ որ պարտական էի ըսելու:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Դե, բաց է դուռը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Վիրավորված) Իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ի՞նչ է: Գնա, գնա քանդե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ատիկա իմ պարտքս է և ես գիտեմ, բայց պետք է, որ դուն ալ կատարես քու պարտքդ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Այսինքն: Ի՞նչ է ուզածդ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Պետք է անմիջապես հեռանաս հոսկե, Ցամաքաբերդեն:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հեռանամ… այդպե՞ս կհրամայես:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ըսի, ինչ որ պարտական էի ըսելու:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Կհրամայես… (Հանկարծ բուռն բարկությամբ) Եվ ո՞վ ես դուն, ի՞նչ գործ ունիս հոս, հոս, իմ դեմս, ո՞վ ես դուն;
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ես… ես վանական մըն եմ, իշխանուհի, քաշված անապատը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Անապատ մըն ես դուն ինքդ և օտար, օտար հոգիիս, ինչպես ամենքը; Ամբողջ կյանք մը ապրեր եմ ես օտարներու մեջ, օտար եմ եղեր ես ինքս բոլորին, օտար ու մենակ, մենակ պալատներու ամբոխի մեջ, միս-մենակ իմ իսկ պալատիս, իմ սեփական ընտանիքիս մեջ,
մենակ, միշտ: Եվ հոգիիս միակ լուսավոր աստղը եղեր է այն մտածումը, որ հեռու, հեռու կա ուրիշ հոգի մը, իմինիս պես մենակ, իմինիս պես լքված, իմինիս պես կարոտ, եղբայր հոգի մը, որ կհասկանա ինծի ու իմ կրած ծանր խաչս, որ մոտիկ է ինծի ու կսիրե ինծի: (Լուռ):
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Կեցած է անշարժ ու լարված, բռունցքները սեղմած` տեսակ մը կռվի պատրաստ դիրքով):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Այդ սարսափելի, այդ հավիտենական, այդ խելագարեցնող մենության ձեռքեն փախած, եկեր ապաստաներ եմ հոս, վերջապես միասին ըլլալու, միասին ըլլալու հոգիի մը հետ, միասին ապրելու, միասին ստեղծելու շենք մը, այն միակ հոգիին հետ, որ ինծի կհասկանա,
որ հեռուեն ինծի հետ է եղեր ամբողջ կյանքս: Եվ ահա թե ինչպես կհասկնա ինծի այդ միակ հոգին: Ես կին, ես մեղք, ես էգ ու խաբեբա: (Զայրացած) Գնա, հեռացիր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ավարտե ու կերթամ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչինչ չունիմ քեզի հետ ավարտելու: Ապրեր եմ միշտ մինակ ու օտար, մինակ ու օտար ալ կիջնեմ գերեզման: Անմտություն է ճակատագրի հետ կռվիլը: Գնա, գնա քանդե, փուլ տուր այն քարերը, իմ տաճարս արդեն փուլ եկավ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ -(Խոժոռ) Ներե, իշխանուհի, եթե ավելորդ խոսք ըսի: Ես ավելի ինծի կխոսեի, քան քեզի: Ես ուզեցի, որ ճշմարտությունը մերկ կանգնի մեր առջև, ես ուզեցի բանամ մեր երկուքիս ալ աչքերը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Եվ բացիր, շնորհակալ եմ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կցավիմ, եթե բաց աչքով տեսածդ ան չէ, ինչ որ կուզեիր: Աշխարհիս երեսին եթե տեսնել կուզես, ինչ որ սրտիդ ուզածն է` պետք է նայիս փակ աչքերով:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ճշմարիտ է:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այդ ճշմարտությունը ես քեզմե սորվեցա… ասկե ուղիղ քսանհինգ տարի առաջ: Ներե, իշխանուհի: Եվ կարծեմ մեր մեջ ալ մաքրված է ամեն հաշիվ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Իմ բոլոր հաշիվներս` ալ մաքրված են կյանքի մեջ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Մաքրե վերին հաշիվներդ: Մնաս բարով, իշխանուհի: Իշխանուհին կեցած է լուռ ու անշարժ, մինչ Վանահայրը հանդարտ ու գլխահակ կելլի դուրս: Իշխանուհին կամաց ու տեսակ մը ակամա կսահի վար ու խորտակված կնստի բազմոցին, ձեռքերը անուժ մեկը բազմոցի
վրա նետած, մյուսը` գոգը, անկյանք հայացքը կետի մը հառած:
==== Բ ====
ՊԱՌԱՎԸ - (Մտնելով հակառակ դռնեն) Մինա՞կ ես:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Տխուր գլուխը ճոճելով) Մենակ, մենակ…
ՊԱՌԱՎԸ - Գնա՞ց:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ո՞վ:
ՊԱՌԱՎԸ – Վանահայրը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Չգիտեմ:
ՊԱՌԱՎԸ – Ի՞նչ ըսավ որ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ո՞վ:
ՊԱՌԱՎԸ – Վանահայրը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Չգիտեմ: (Քիչ մը լուռ) Բեր ինծի այն…
ՊԱՌԱՎԸ - Ի՞նչը, իշխանուհի
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հատակագիծը:
ՊԱՌԱՎԸ - Եկեղեցիի՞ն:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Տխուր գլխով կընե):
ՊԱՌԱՎԸ - (Դուրս կելլե իր եկած դռնովը և իսկույն ալ կվերադառնա կուտա ոլորը) Առ: (Ինքը կքաշվի դեպի խաչելությունը):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Կբանա հատակագիծը, կնայի քիչ մը, կբարձրացնե, կհամբուրե և հանգիստ ու կանոնավոր շարժումներով կսկսի պատռել` զսպելով հեկեկանքը, մինչդեռ կուրծքը ուժգին կելևէջե և արցունքները առատ կթափին, առանց ծպտուն մը հանելու):
ՊԱՌԱՎԸ - (Ետ նայելով ապշած) Ատ ի՞նչ կընե իշխանուհին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Ձայնը դողդոջուն) Չե՞ս տեսներ: Կպատռեմ:
ՊԱՌԱՎԸ - Կպատռե՞ս, ինչո՞ւ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ալ… ալ վերջացավ:
ՊԱՌԱՎԸ - (Ուրախ) Վերջացա՞վ, ավարտվեցա՞վ եկեղեցին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Այո, ավարտվեցավ:
ՊԱՌԱՎԸ – Ի՞նչ կըսես: Դե, աչքը լույս իշխանուհիիս, ալ ինչո՞ւ ես վշտացեր:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Վշտացե՞ր, ո՞վ, ե՞ս, ամենևին; Չե՞ս տեսներ, պառավ, ինչպես ուրախ եմ, ինչպես բախտավոր: Չե՞ս տեսներ` կուլամ:
ՊԱՌԱՎԸ - (Հուզված ու երկյուղած) Այո, իշխանուհիս կուլա… (Առջևը չոքելով) Կուլա տիրուհիս: Ես քու լացդ դեռ չէի տեսեր, այնքան վշտեր, այնքան ցավեր էիր տեսեր: Եվ ինչ տարօրինակ լաց է եղեր ուրախության լացը:
== ՉՈՐՐՈՐԴ ԱՐԱՐ ==
=== Առաջին տեսարան ===
Աբեղայի խուցը. Գիշեր. Ճրագ.
Աբեղան պառկած է անկողնին, սնարին կողմը նստած է Կույր վանականը արձանի նման շիտակ: Ոտքին կողմը` անկողնի եզերքին նստած է Սիմոն վանականը, որ անընդհատ համրիչ կշրջե, շուտ-շուտ հորանջելով:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ - (Կեցած է սեղանին մոտիկ, կխաղա ճրագին հետ ու կխոսի ծանր-ծանր, խորհրդածելով) Եվ ինչքան, ինչքաններ են սակայն այդպես անմիտ: Այ, ամբողջ այդ դուրսինները: Դժբախտներ: Փառք քեզի, Աստված, որ լուսավորել ես մեր միտքը:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆԸ - (Հորանջելով) Փառք քեզի, Աստված:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ – Մեյ մը ատոնց հարցնող ըլլա` ով մարդ, ի՞նչ ես գտեր այդ ձախություններու, այդ տաժանակիր աշխատանքի, այդ կարոտություններու, այդ կռվի ու դառնության հովտին մեջ, որուն աշխարհք անունը կուտան: Այդպես ալ հիմար հաշիվ: Քանի մը խղճուկ
վայելքներու, քանի մը չնչին հաճույքներու համար մարդ առնե ու զոհե իր հանդերձյալ կյանքի հավիտենական երանությունը:
ԱԲԵՂԱՆ – (Պառկած տեղեն առանց դիրքը փոխելու` հատիկ-հատիկ) Հայր սուրբ, տեսե՞ր ես դուն երբեք արևի ծագումը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ – Ի՞նչ:
ԱԲԵՂԱՆ – Եղե՞ր ես դուն երբեք արևին տաճարը:
Երկու վանականները ապշած կնային իրարու:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ - (Կմոտենա անկողնին ու ձեռքը հիվանդի ճակատին դնելով) Սառն է: Արթո՞ւն ես, Աբեղա:
ԱԲԵՂԱՆ – Ես արթուն եմ: Ես արթնցա, երբ արևը ծագեցավ: Իսկ դո՞ւք, դո՞ւք…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ – Մենք կխոսինք, Աբեղա:
ԱԲԵՂԱՆ – Կլսեմ` կխոսիս: Գնա, դիտե արևին ծագումը:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ձեռքով նշան կնե, որ հիվանդը հանգիստ թողնե ու պատասխան չի տա, և ինքը ոտքի ելլելով) Իրավ կըսե, հայր սուրբ, ուշ է արդեն, երթանք, որ ինքն ալ հանգստանա: Գիշեր բարի, Աբեղա: Այս գիշեր քեզի խոր քուն, վաղը ամեն բան անցած կըլլա (Դեպի
դուռը):
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ – Առողջություն քեզի, Աբեղա (Դեպի դուռը):
ԱԲԵՂԱՆ – (Առանց դիրքը փոխելու, հատիկ-հատիկ) Քեզի կըսեմ` տեսե՞ր ես դուն երբեք արևին ծագումը:
==== Բ ====
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ականջ կդնե, որ ոտքի ձայները հեռանան, վերջը քիչ մի ավելի ծռվելով դեպի անկողինը, խորհրդավոր ու կիսաձայն) Ես… ես տեսեր եմ այդ արևին ծագումը:
ԱԲԵՂԱՆ – (Աշխույժ վեր կթռչի իսկույն ու կիսովին կնստի հենվելով թևին, մատը կույրին ուղղած) Դո՞ւն…դո՞ւն…դո՞ւն տեսե՞ր ես: Դո՞ւն, կույր…
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ - (Ծանր գլխով կընե):
ԱԲԵՂԱՆ – (Ցած ձայնով ու ձիգ տալով) Եվ երկրպագե՞ր ես:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ծանր գլխով կընե):
ԱԲԵՂԱՆ – Դո՞ւն, դո՞ւն տեսեր ես արևին տաճա՞րը, քու այդ աչքերո՞վդ:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ - Այո, տեսեր եմ իմ աչքովս ու հաներ եմ այդ աչքերը, որ ալ չտեսնեմ:
ԱԲԵՂԱՆ – (Սարսափած) Հաներ ես աչքերդ:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Կարդալու շեշտով) Այն անդամը, որ քեզի կգայթակղեցնե, կտրե ու դուրս նետե քեզմե, այսպես է գրված:
ԱԲԵՂԱՆ – Եվ դուն հաներ ես աչքերդ:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ - Այո:
ԱԲԵՂԱՆ – Հաներ ես, քու աչքերդ, քու այդ ձեռքովդ:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Ոչ, ոչ ձեռքովս, հաներ եմ կամքիս ուժովը:
ԱԲԵՂԱՆ – Կամքի՞դ:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ - Դիմե հավատքիդ, ու սարերը կելլեն իրենց տեղեն, աչքն ի՞նչ է, որ իր տեղը մնա:
ԱԲԵՂԱՆ – (Քիչ մը մտածելե ետքը տարակույսով) Եվ դուն կըսես թե` երկրպագեր ես արևի՞ն:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Այո, մեղանչեր եմ, Աբեղա: Եվ ճիշտ ատոր համար է, որ կհասկանամ քեզի, կտեսնեմ քու հոգիդ ու կըսեմ քեզի` “զգույշ, դևն է, որ արթնացեր է մեջդ սև դևը”:
ԱԲԵՂԱՆ – Ա՞տ է քու հասկցածդ: Ինծի քաշողը ինքը լույսն է ու գեղեցկությունը, ինծի քաշողը աստվածներն են:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Բոլոր դևերն ալ երբեմն Աստված են եղած, Աբեղա: Ընկճված աստվածներն են ատոնք, պետք է, որ ընկճես:
==== Գ ====
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կմտնե տխուր ու կքուն) Ողջույն ձեզի:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Կելլե ոտքի):
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Մոտենալով անկողնին) Ինչպե՞ս ես: Նոր եկա ցամաքեն, ըսին` ինծի կանչեր ես:
ԱԲԵՂԱՆ – Այո, կզգամ ծովուն թարմությունը, որ հագուստներեդ կբուրե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Նոր ելա լաստեն:
ԱԲԵՂԱՆ – (Հիացումով) Լաստեն… լաստեն…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Խոժոռած) Ինչո՞ւ ես կանչեր ինծի:
ԱԲԵՂԱՆ – (Քիչ մը լուռ) Հայր, ես երկրպագեցի հին աստվածներուն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Դաժան ու խիստ) Շատ բնական է:
ԱԲԵՂԱՆ – Ի՞նչ…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Անշուշտ, անշուշտ, կսպասեի: Չէ՞ որ քեզի խոստացավ իր տակի ձին, իր ձեռքի սուրը ու իր սեփական աղջիկը, գուցեև օր մըն ալ, ո՞վ գիտե, իր իշխանական ցուպը:
ԱԲԵՂԱՆ – (Սաստիկ վիրավորված) Հայր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Անշուշտ շատ բնական է: Այդ բոլորի համար արժե Աստված մը ուրանալ: (Հանկարծ ու բարկությամբ) Բայց ինծի՞, ինծի՞ ինչու ես կանչեր հոս:
ԱԲԵՂԱՆ – (Հանդիմանորեն) Հապա ո՞վ կանչեի, վանահայր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Սխալվեր ես: Կանչե հայր Անտոնը:
ԱԲԵՂԱՆ – Վանահայր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Հայր Անտոնին լաստը միայն կհանե քեզի հոն, ուր քու սիրտդ է:
ԱԲԵՂԱՆ – Կվռնդես ինծի դուրս:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ես կղրկեմ քեզի քու տենչած աշխարհը:
ԱԲԵՂԱՆ – (Դառն ու հանգիստ) Կղրկես ինծի իմ աշխարհը: Իսկ ո՞վ իրավունք տվավ քեզի` ուզած ժամանակդ դուրս քաշես ինծի աշխարհեն, ուզած ժամանակդ ետ նետես աշխարհ: Ո՞վ քեզի իրավունք տվավ, որ կապես հոգիս, կապկպես զգացումներս: Ո՞վ քեզի իրավունք տվավ, որ
հիմա ելեր ես երեսիս հանդիմանություն կկարդաս:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Կոտրված) Իրավ ես: Ես ուզեր եմ անկարելին: Ես ուզեր եմ ազատեմ քեզի այն երկար գալարուն ճամփեն, որու դառնություններուն ու տառապանքներուն մեջեն միայն կհասնին մարդիկ այս սուրբ մենարանը: Ես ուզեր եմ անկարելին: Հանե քուրձերդ ու գնա:
ԱԲԵՂԱՆ – Երթա՞մ, ինչո՞ւ, և ո՞ւր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Աշխարհ:
ԱԲԵՂԱՆ – Աշխարհ: (Անխոս գլուխը կշարժե, և ապա չարախնդաց) Ոչ, վանահայր, հոս է իմ աշխարհս, աշխարհքը, այ, այս կղզին է, ես հոս ճանչցա հին աստվածները, հոս ալ պիտի երկրպագեմ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Նախ զարմանքով կդիտե, վերջը ծանր ու վճռական) Ոչ, այդ մեկը չեմ թողներ, Աբեղա:
ԱԲԵՂԱՆ – Կթողնես, դուն ես այդպես կամեցեր: Ես ուրիշ աշխարհ չեմ տեսած, ես հոս եմ շիներ իմ աշխարհս:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Կտրուկ) Լսե: Հոս մենարան է ու սրբավայր, ուր այլևս աշխարհիկ հյուր մըն ես դուն, պատահական ուխտավոր մը: Իսկ ուխտավորներուն իրավունքը, գիտես, երեք օր է միայն: (Դեպի դուռը):
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ետևեն) Վանահայր, շատ ես խիստ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Կիսովին նայելով) Ոչ, հայր սուրբ, հիվանդ էր ու զիջող եղա: Չի լսեցի՞ր, ամբողջ երեք օր տվի իրեն: Բայց երեք օր չի լրացած պետք է հայր Անտոնին լաստը, ցամաք հանե այդ տղան: (Դուրս):
==== Դ ====
ԱԲԵՂԱՆ – Լաստը… լաստը:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Մոռացիր, մոռացիր այդ լաստը, Աբեղա: Մոռացիր քեզի աշխարհին կապող այդ երերուն կամուրջը, մոռացիր այդ իրարու կապած երկու գերանի կտորը…
ԱԲԵՂԱՆ – Իրարու կապված… այո… իրարու կապված:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Դեռ ուշ չէ, խեղդե մեջդ այդ հուշերը, ընկճե հին դևը ու այս բոլորը թող դառնա հիվանդություն մը, որ եկավ վրադ ու անցավ: (Թևերը տարածելով անոր վրա) Ապավինե Աստծուն, Աբեղա: (Կերթա դեպի դուռը և կես ճամփեն) Գիշերը եթե պետք ունենաս` զարկ
պատը, գամ քեզի օգնելու:
ԱԲԵՂԱՆ – Ինծի ի՞նչ կրնաս օգնել դուն, կույր, դուն, որ հաներ ես քու սեփական աչքերդ;
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Խարխափելով մուտքը կփնտրե) Կօգնեմ կերպ մը, Աբեղա, խարխափելով , խարխափելով… Զարկ պատը, եթե պետք ունենաս: (Դուրս):
==== Ե ====
ԱԲԵՂԱՆ – (Նստած է անկողնին մեջ ծունկերը գրկած, քիչ մը ատեն լուռ ու անշարժ, վերջը հեգնոտ ու գլուխը շարժելով) Խարխափելով… խարխափելով… և կըսե` մոռացիր լաստը:
ՍԵԴԱ - (Դռան մեջեն հազիվ կնշմարվի) Մոռացիր, մոռացիր լաստը…
ԱԲԵՂԱՆ – (Ցնցվելով ու շշուկով) Սեդա…
ՍԵԴԱ - Մոռցիր և Սեդան:
ԱԲԵՂԱՆ – Ես մոռնամ քեզի՞:
ՍԵԴԱ - Մոռցիր ինծի, ես քու մեջի սև դևն եմ:
ԱԲԵՂԱՆ – Դուն իմ հոգիիս ճերմակ թևն ես: Նստեր էի անապատի ավազին վրա տխուր, չոր ու մենակ, դուն էիր, որ եկար թև տվիր կյանքիս, բնությունը տվիր զգայարանքներուս ու ծովը սրտիս, ծովը, ուրկե արևները կծնին, ուր ես անգամ մը գրկեր եմ քեզի:
ՍԵԴԱ - Մոռցիր, մոռցիր այդ բոլորը, դեռ ուշ չէ, եղիր նորեն ան, ինչ որ էիր, մտածե, դեռ ամբողջ երեք օր տվին քեզի:
ԱԲԵՂԱՆ – Ոչ Սեդա, ոչ, ետ դարձ չկա, ոչ կրնամ, ոչ կուզեմ: Ես երկրպագեցի քու աստվածներուդ, ես ձոնեցի քու աստվածներուդ, ես խմեցի վայելքի եղջյուրեն: Ես հիմա միայն քեզի ծարավ եմ, ես հիմա միայն քու գիրկդ կուզեմ:
ՍԵԴԱ - (Քիչ մը առաջ գալով գրկաբաց) Եկուր, ես քուկդ եմ:
ԱԲԵՂԱՆ – (Ինքն ալ անկողնին վրայեն առաջ ծռելով) Սեդա… բայց չէ՞ որ դուն երազ մըն ես:
ՍԵԴԱ - Եկուր, դուն ալ դարձիր երազ մը:
ԱԲԵՂԱՆ – Երա՞զ մը:
ՍԵԴԱ - Եկուր նորեն հոն…
ԱԲԵՂԱՆ – (Վախցած ու հափշտակված) Ծովը…
ՍԵԴԱ - Հոն, ուր անգամ մը գրկեր ես ինծի…
ԱԲԵՂԱՆ – Ուր դուն թևերուս մեջ կդողայիր քու մարմնիդ բոլոր մասնիկներովը…
ՍԵԴԱ - Ուր ալիքները կդողային ու փոթորիկը կգոռար…
ԱԲԵՂԱՆ – Ու զարկերուս տակ փրփուրը կեռար…
ՍԵԴԱ - Հոն եկուր, հոն, եթե նորեն գրկել կուզես ինծի, միայն հոն: Եկուր, հենց որ նորեն ջրերը հուզվին, հենց որ նորեն ծովը փրփրի:
ԱԲԵՂԱՆ – (Հետզհետե ծունկի գալով անկողնին վրա) Այո, երբ որ ջրերը հուզվին, երբ որ ծովը փրփրի…
ՍԵԴԱ - Եկուր փաթթվինք իրարու ու տանիմ քեզի գրկիս մեջ անդունդե անդունդ, մթնոլորտե մթնոլորտ, տանիմ քեզի դեպի նոր անծանոթները, դեպի այն նոր աշխարհները, որոնց մասին դու ու քու աշխարքըդ գաղափար անգամ չունիք: Եկուր:
ԱԲԵՂԱՆ – Կուգամ: Առաջին անգամ, երբ քեզի գրկեցի, բացվեցան ինծի որքան, որքան անծանոթներ, գամ նորեն քեզի գրկելու և թող բացվին նոր անծանոթներ:
ՍԵԴԱ - Եկուր, տանիմ քեզի հեռու, հեռու քու կյանքիդ նեղ սահմաններեն, տանիմ քեզի նոր գոյության, նոր ձևերու, նոր էության…
ԱԲԵՂԱՆ – (Վերացած) Նոր, նոր կյանքի, նոր էության:
ՍԵԴԱ - Եկուր, ձուլվիս ծովին, ձուլվիս լույսին ու ջերմության, ձուլվիս ինծի ու Աստղկան, ձուլվիս Վահագնին ու աստվածներուն…
ԱԲԵՂԱՆ – Ախ, շուտ, ախ, շուտ:
ՍԵԴԱ - (Ետ-ետ քաշվելով) Հենց որ ջրերը հուզվին, հենց որ ծովը փոթորկի…
=== Երկրորդ տեսարան ===
Եկեղեցիին առջևի հրապարակը
Նույնը, ինչ որ առաջին արարի երկրորդ տեսարանը:
Ցերեկ է:
==== Ա ====
Վանականները խռնված են ու կխոսին հուզված: Աբեղան լուռ ու կեդրոնացած է ծառի մը հենած:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – (Ապշած) Ի՞նչ կըսես, ի՞նչ կըսես…
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ո՞վ էր լսեր այս տեսակ բան:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – (Ծաղրով) Հա, հա, հա, վանահայրը խռովեր է եկեղեցիեն:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Վերջ տուր այդ անպատկառ ծիծաղիդ:
ՈՒՐԻՇ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Բայց իրավ է, որ ալ ժամ չի գար:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ո՞ւր է հիմա ինքը:
ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Քաշվեր է իր խուցը: Կկարդա՞, կաղոթե՞, ո՞վ գիտե:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Ա, այդ կարդալը, կարդալը; Չէ, այս բոլորեն աղվոր հոտ չի գար:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Ծերունի, մտածե՞ր ես` ինչ կխոսիս:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – (Հեռանալով) Ես բան չըսի:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Մեր մեծավորն է, մեր առաջնորդը:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Ես բան մը չըսի: (Դուրս):
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Ետևեն դուրս ելլելով) Կեցիր, հայր սուրբ, կեցիր:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Մտածկոտ) Ճիշտ է, ամբարտավանությունը մեղք է մահացու:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Մարդս պետք է հեզ ըլլա ու խոնարհ:
ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Խոնարհ, խոնարհ…
Ու երեքը միասին կելլեն դուրս:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – (Տեսակ մը ինքնիրեն) Վանահայրը խռովեր է եկեղեցիեն… (Ծիծաղը ափին մեջ խեղդելով անոնց ետևեն կելլե դուրս):
==== Բ ====
ԱԲԵՂԱՆ – (Միշտ իր ծառին տակը` անշարժ):
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Նախորդ խումբեն միակ մնացողը, նախ քիչ մը կմնա մեջտեղը մտածկոտ, ետքը բան չհասկացողի շարժումով կօրորե գլուխը ու կմոտենա Աբեղային) Լսեցի՞ր, Աբեղա, լսեցի՞ր:
ԱԲԵՂԱՆ – Կլսեմ, կլսեմ… թող ինծի, մի խանգարեր` որ լսեմ:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Զարմացած) Ի՞նչը:
ԱԲԵՂԱՆ – (Խորքը մատնանշելով) Այ, ականջ դիր:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Ի՞նչ է որ:
ԱԲԵՂԱՆ – (Խորհրդավոր) Ջրերը կհուզվին, ջրերը հուզվիլ են սկսեր:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Է, ի՞նչ ընենք, երևի, գիշերը փոթորիկ ենք ունենալու:
ԱԲԵՂԱՆ – (Սաստիկ հուզվելով) Փոթորի՞կ, փոթորի՞կ…
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Անտարբեր) Գուցե, եղանակները փոխվեցան:
ԱԲԵՂԱՆ – (Հանկարծ բռնելով ընկերոջը թևեն) Ուրեմն այս գիշե՞ր… կկարծես` այս գիշե՞ր…
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Այդ ինչպես կդողաս: Խեղճ Աբեղա, այն փոթորիկեն ի վեր, երևի, աչքդ վախցեր է: Հանգստացիր, հանգստացիր: Եկուր, երթանք եկեղեցի, աղոթե, սիրտդ կթեթևի:
ԱԲԵՂԱՆ – (Հանկարծ) Եկուր երթանք ափը:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Ա՞փը…
ԱԲԵՂԱՆ – Եկուր, տեսնել կուզեմ փոթորկին գալը: Բայց… բայց առանձին չեմ կրնար: Գիտե՞ս, կքաշե, կարծես կքաշե, կքաշե… (Ամուր կսեղմվի ծառին):
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Աբեղա, ավելի աղեկ է` երթաս ու պառկիս: Դեռ իզուր ես ելեր ոտքի: Տես, աչքերդ կատարյալ տենդ ունին դեռ: Երթանք, տանիմ քեզի խուցդ:
ԱԲԵՂԱՆ – (Ծառին քսվելով կամաց մը կիջնե ու կնստի) Թող, թող, թող ինծի: Թող, ես տեսնել կուզեմ փոթորկին գալը:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Կեցած է Աբեղայի գլխուն` չիմանալով ինչ ընե):
==== Գ ====
ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – (Ներս վազելով) Վանահայրը, վանահայրը:
Կլսվին ձայներ, զսպված աղմուկ ու մեկ-մեկ, երկու-երկու` խառն կմտնեն վանականները խոժոռ ու մտախոհ: Կուգան ու լուռ կշարվին իրարու քով:Վանական մը կառաջնորդե Կույրը:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Բայց ի՞նչ կա, է, ի՞նչ է պատահեր:
ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ՎԱՆԱԿԱՆԸ – Ըսի` չգիտեմ, վանահայրն է պատվիրեր
ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Սուս, եկավ:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Արթնցնելու պես) Ոտքի, Աբեղա, վանահայրն է:
ԱԲԵՂԱՆ – (Կնայի շուրջը ու կելլե ոտքի:)
==== Դ ====
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կուգա խորքեն ծանր ու տխուր: Բոլորը գլուխ կուտան: Լուռ երկար նայվածք մը կնետե խումբին վրա) Բոլո՞րդ եք:
ՁԱՅՆ ՄԸ – Այո, վանահայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կնստի բարձր քարի մը: Սպասողական լռություն) Բան ունիմ ձեզի ըսելու: (Կմտածե) Կտեսնե՞ք այս եկեղեցին, որ գրեթե ավարտած է արդեն և ուր բավական ժամանակե ի վեր մեր աղոթքները կխնկենք մեր Աստծուն, այս եկեղեցին… այս եկեղեցին նվիրված չէ մեր
Աստծուն:
Ընդհանուր զարմանք ու շարժում:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Ի՞նչ ըսիր, վանահայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այս եկեղեցին նվիրված չէ մեր Աստծուն: Այս եկեղեցին, երբ ես կշինեի, ես դեռ կտրված չէի աշխարհեն… (Շշուկներ) Ես կկարծեի, թե կտրված եմ: Մենք բոլորս ալ, որ թողեր ենք աշխարհը ու եկեր անապատ, մեր հոգիին խորքը դեռ մեծ կտոր մը աշխարհք էինք
բերեր մեզի հետ, ներքին վայելքի ծածուկ կարոտ մը, քողարկված հաճույքներու բարակ ծարավ մը, մեր անցած կյանքի, կռվի ու հուզումներու ամբողջ նուրբ ու կպչուն ցանց մը, և ակամա վերհուշներ: Այս բոլորը դեռ մեզի հետ էր, երբ եկեղեցին կշինեինք: Այդ ծածուկ, քողարկված
հուզումներն են շիներ այս եկեղեցին, աշխարհեն անապատ եղած, մեզի հետ ներս սպրդած աշխարհի այդ կտորն է շիներ այս եկեղեցին: Աշխարհինն է այդ եկեղեցին, մեր Աստծունը չէ: Ատոր կամարներուն տակ մենք այլևս աղոթել չենք կրնար, այդ կամարները պետք է քանդվին:
ՁԱՅՆԵՐ – (Ապշած, սարսափած) Քանդվի՞ն… քանդվի՞ն:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Մեր եկեղեցին քանդվի՞:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Մեր նոր եկեղեցին քանդվի՞:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո, պետք է քանդենք ու շինենք նորը:
ՁԱՅՆԵՐ – (Զարմանք ու հեգնություն) Նո՞րը… նո՞րը…
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Շինենք նո՞րը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Նորը: Եվ այդ նոր եկեղեցին պիտի շինենք մենք ինքներս: Աշխարհեն եկած դրամը աշխարհիկ զգացմունքներու նվեր է, աշխարհեն եկած վարպետները աշխարհիկ հասկացողություն է, աշխարհի արվեստը: Մարդս ինք միայն կրնա շինել իր Աստծուն նվիրված տաճարը, իր մեջքովը, իր ձեռքովը, իր խելքովը: Թե ինչ ձև է ունենալու մեր նոր եկեղեցին, դեռ ես ինքս ալ որոշ չգիտեմ, այ, կնստինք միասին ու կխորհինք ու կստեղծենք:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – (Հեգնոտ) Մենք ի՞նչ արհեստավորներ ենք, վանահայր, մենք ի՞նչ կրնանք շինել, դիցուք, եթե ուզենք ալ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կամքը, ծերունի, ուզե ու կշինես, եթե մանանեխի չափ հավատք ունենաս քու կամքիդ:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Է, անցեր են այն ժամանակները:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ոչ, չեն անցեր, դեռ չեն եկեր այդ ժամանակները, իմ նոր եկեղեցիիս մեջեն պիտի երթանք դեպի այդ ժամանակները:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Լսե, վանահայր, լսե ինծի, ես ծերունի մարդ եմ: Դուն շատ ես կարդացեր ու խախտեր ես ուղեղդ: Քու բռնած ճամփադ ծուռ ճամփա է: Մի չարչարեր գլուխդ, այդ ճամփան հերետիկոսներուն ճամփան է:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Հպարտ) Այդ ճամփան առաքյալներու ճամփան է, այդ ճամփով է անցեր ինքը Քրիստոս:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – Ու… կլսե՞ք:
Շշուկ ու վրդովում
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Մի խոսիր այդպես անմիտ, վանահայր:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ոչ ալ այդպես մեծամիտ:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Եվ ձգե հանգիստ մեզի ու մեր եկեղեցին, մեզի պետք չեն նոր ձևի շենքեր, այս ձևն է մեզի մեր պապերեն ավանդ հասեր:
ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Մենք ոչ քարտաշ ենք, ոչ վարպետ:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Եվ չենք եկեր հոս պատեր քանդելու, պատեր շինելու:
ՈՒՐԻՇ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Մենք եկեր ենք հոս հանգստանալու:
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Այո, հանգստանալու և աղոթելու:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ - Եվ ինչո՞ւ քանդենք մեր նոր շինված սիրուն աղոթատեղին, ոչինչ չեմ հասկնար, մի՞տքն ինչ է, ինչո՞ւ:
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Որուն վրա այսքան ծախս է թափվեր, այսքան աշխատանք:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – Եվ ի՞նչ ըսենք իշխանին, իշխանուհիին, որոնք հոգացեր են բոլոր ծախքը:
ՁԱՅՆԵՐ – Իհարկե, իհարկե… իշխանը… իշխանուհին…
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Եվ ո՞վ կուտա այն ատեն տասը չափ ցորենը, պարենը, այսքան նվերը:
ՁԱՅՆԵՐ – (Խառն) Իհարկե… իհարկե… ցորենը… պարենը
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Հանգիստ թող մեզի ու մեր ապրուստը:
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Քու շինելիք եկեղեցիդ հաց կուտա՞ մեզի:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Որքան ալ ըլլա մեր սեղանը սակավ, բայց հաց պետք է, որ ապրենք:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Որ կյանքի հոգը չխեղդե մեզի:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Որ մեր աղոթքը չխանգարի:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Ուշքի եկուր, վանահայր, քանի կանուխ է ու թող մեր անապատը խաղաղ ու հանգիստ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Նախ շվարածի պես է այս տարափին տակ, ետքը գլուխը վեր կառնե, կնայի շրջապատողներուն տեսակ մը ապշությամբ) Դուք… հոս իմ շուրջս, ե՞ս… հոս կեցած ձեր մեջը… Ես ձեր վանահայրը, դուք իմ միաբանությունս, իմ իսկ հիմնած: (Ժպտուն) Միաբանություն,
ինչ միություն ձեր ու իմ մեջ… (Աչքերը շփելով) Կարծես կապը կիյնա աչքերես: Ինչպե՞ս է եղեր, որ ես չեմ հասկցեր այսքան պարզ բանը, այսքան ակնհայտնի: Մինչև հոս, մինչև անապատ կրցեր ենք մենք միասին: Մինչ հոս ես կրնայի բերել ձեզի, մինչև հոս կարելի է բերել
մարդը, բայց հոսկե անդին… հոսկե անդին մարդ ինքը պիտի երթա: Ճշմարիտը դուք եք, այդ եկեղեցին պետք է, որ մնա, ան է ձեր եկեղեցին, գացեք, գացեք, ներս, ան կուտա ձեզի անվերջ աղոթքներ ու մխիթարանք, ան կբանա ձեզի արքայության դռները, կազատե ձեզի բոլոր
սատանաներեն, ան ձեզի ձեր հացն ալ կուտա ու ձեր հագուստը գացեք, գացեք, ներս ու խաղաղությունը թող ըլլա ձեզի հետ: Իսկ իմ փնտրածս ատիկա չէ, իմ փնտրածս աշխատանքն է, ներքին անդուլ ու անկաշկանդ որոնումը` ներքին անվերջ նվաճումները բարձունքե-բարձունք,
պարսպե-պարիսպ, տարակույսներու անդունդներուն վրայեն, ելքերով ու անկումներով, անդադար խոյանք մը դեպի ճշմարտությունը: Գացեք, գացեք ներս դուք ձեր եկեղեցին, ես ալ երթամ շինեմ իմ եկեղեցիս, բայց այս անգամ ես, միայն ես, և կետվածք մը, որ վայել ըլլա իմ Աստծուս
բնակությանը, որու կամարներուն տակ իմ խնկելիք աղոթքիս ոչ մեկ բառը կեղծ չհնչե, ոչ մեկ բառի արձագանքը դատարկ չհնչե:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Ծաղրով) Ատ ո՞ւր պիտի շինես, վանահայր, քու նոր կերտվածքը:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – (Ծաղրով) Եվ ինչե՞, գրանի՞տ պիտի ըլլա, թե՞ մարմարե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Գրանիտ ու մարմար, որձաքար ու ամեն տեսակ քար ես կթողնեմ աշխարհի աստվածներուն: Իմ տաճարիս հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա, սյուները իմ կամքս է, ու գմբեթն ալ ըլլալու է հավատքս:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Շատ խախուտ է, վանահայր, նոր շենքիդ հիմքը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Անփույթ) Խախուտ է` կփլի:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Եվ այն ատե՞ն…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կշինեմ նորը:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Բայց ատիկա վերջ չունի:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կուզեիր, որ վերջ ունենար: Քանի կապրինք` շինենք պիտի, պիտի շինենք մեր Աստծուն իր տաճարը, շինենք ու փլի, շինենք ու քանդենք, շինենք ու շինենք միշտ, բայց երբեք, երբեք չավարտենք: Հենց որ ավարտի ալ տաճար չէ Աստծու, որուն երբեմն երկրպագեր են:
Բայց կտեսնեմ` ալ մենք իրար չենք հասկնար: Մնաք բարով, ձեր Աստվածը ձեզի հետ:
Կուզե երթա` Աբեղան առաջ կուգա ու ճամփան կկտրե:
ԱԲԵՂԱՆ – Կեցիր
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ի՞նչ է: Գուցե կուզես նորեն ինծի հետ, Աբեղա: Եկուր, քու հոգիդ թռիչք ունի, ես գիտեմ:
ԱԲԵՂԱՆ – Կեցիր: Ըսե, քու այդ նոր շենքեդ երևա՞ պիտի արևի ծագումը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Մոռցիր արևն ու իր ծագումը, որ ծագի քեզի ծագումներուն ծագումը, որ արևե քեզի արևներուն արևը:
ԱԲԵՂԱՆ – Կեցիր: Ըսե, քու այն նոր շենքեդ լսվի՞ պիտի, տես, այս աղմուկը… (Խորքը մատնանիշ ընելով) Կլսե՞ս:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ի՞նչ աղմուկ, այդ լսվողը ծովն է ալեկոծ:
ԱԲԵՂԱՆ – Այո, ատիկա:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Քու փնտրածդ, մանուկ, մարդու կառուցած առաջին եկեղեցին է, նախնականը:
ԱԲԵՂԱՆ – Չէ, ալ ինծի չես խաբեր քու այդ արհամարհոտ բառերովդ: Խոսե շիտակ, ըսե, հասնելո՞ւ է քու եկեղեցիդ ծովուն ձայնը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իմ եկեղեցիս չէ հասնելու ոչ մեկ արտաքին հուզում, ոչ մեկ արտաքին աղմուկ: Եթե կուզես ինծի հետ` հույսդ կտրե արևեն ու ծովեն:
ԱԲԵՂԱՆ – (Ճամփա տալով) Անցիր այն ատեն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Հեռանալով) Ափսոս, Աբեղա, քու միտքդ երբեմն թևեր ուներ (Դուրս):
ԱԲԵՂԱՆ – (Ետևեն) Ափսոս, վանահայր, քու սիրտդ երբեմն թևեր ուներ:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Երկու ձեռքերը առաջ պարզելով) Ես… ես կուզեի քեզի հետ…
ՁԱՅՆԵՐ – (Շշուկով) Կույրը… կույրը…
=== Երրորդ տեսարան ===
Բարձր ծովափ
Աջ ու ձախ ժայռեր: Քարքարոտ գետինը քիչ-քիչ կբարձրանա ու ճակտին կկազմե ծովուն սեպ շրթունքը:
Գիշեր է. ալեկոծություն
==== Ա ====
Ժայռի շրթունքին ալիքներուն կատաղի ելևէջը:
Ալիքները, որոնք կնոջ մարմին ունին, կերևան միայն մինչև մեջքը ու կաշխատին կախվին ժայռեն, բայց վայրկյան մը միայն, իսկույն վար կթափին նորեն շառաչելով:
ԶԱՆԱԶԱՆ ԱԼԻՔՆԵՐ – (Բերնե-բերան ու ընդհատ-ընդհատ)
Պիտի կորչի՞ս: Տեղ տուր լանջիս:
Քարին փակչիս: Այ, հասանք, հասանք:
Ինչ վազեր ենք ափե-ափ:
Ինչ ցատկեր ենք չափե-չափ:
Չա՞փ. ի՞նչ չափ: Անչափ. անչափ:
Չափ, չափ: Աս թռչիլ է, վազել չէ:
Կեցիր, կեցիր ու կանչե:
Չէ, չէ, անցիր. աս ան չէ:
Անէ: Ան չէ: Է, մեկ չէ՞:
Կանչե, կանչե: Մենք պարապ չենք:
Ոչինչ, կանչենք: Կանչե՞նք: Կանչենք:
ԽՈՒՄԲ ՄԸ ԱԼԻՔ – (Միաբերան)
Հեյ, ականջե. հույզ ու տենչ է ամեն լանջե,
Կշառաչե. քեզի ծովն է, որ կկանչե,
Հեյ, ականջե:
ՈՒՐԻՇ ԽՈՒՄԲ ՄԸ – (Հեգնանքով ու հեռանալով) Ա, չէ, չէ, չէ. նստե հողին ու քեզ տանջե:
ՆԱԽՈՐԴ ԽՈՒՄԲԻՆ ՁԱՅՆԸ – (Ավելի հեռուեն)
Հեյ, ականջե. հույզ ու տենչ է ամեն լանջե… Ու քիչ մը ատեն ժայռի շրթունքին լռություն կտիրե. և ավելի որոշ կլսվի բացերեն փոթորկի խոր ու խուլ աղմուկը:
==== Բ ====
ԱԲԵՂԱՆ – (Կողմնակի ժայռերուն մեջեն կնետվի ներս, մազերը խռիվ, հագուստը խառնակ, աչքերը մոլոր) Եկա, եկա…(Ու հանկարծ կկենա, կշփե ճակատը, կնայի ետ ու կսկսի բարկացած շեշտով մը) դե, մնաս բարով, կղզի, մնաս բարով, անապատ, մնաք բարով, դուք ալ մութ-մութ
կամարները տաճարին, մնաք բարով, իմ աղոթքներս ու խնկումը հոգիիս, մնաս բարով, և դուն, ով անողոք ու վրեժխնդիր Աստված, որուն ուղղեր եմ իմ տենչերս ու աղոթքներս: Դուն ալ մնաս բարով, խցիկս, իմ մենավոր ու լռիկ խցիկս, ալ չեմ դառնալու քեզի: Այ, դեռ կվառի հոդ`
ծոցիդ մեջ` ճրագիս աղոտ լույսը, առտվան դեմ մինակը, մինակը մարի պիտի ու ալ երբեք չի պիտի վառի; Թող մարի:
Հովի ուժեղ թափը
ԱԲԵՂԱՆ – (Կցնցվի` կդառնա ծովուն ու թևերը կարոտակեզ առաջ պարզելով) Դե, բաց գիրկդ, Սեդա, բաց թևերդ, ահա հույզքը ջրերուն, ահա վազքը փոթորկին, բաց թևերդ ու նորեն փարած քու խնկելի մարմնիդ, նորեն շունչդ շնչիս, ալիքներուն մեջեն, անցնիմ այն նոր ու մեծ
անծանոթին, նոր գոյության ու նոր կյանքին, ան, որ խոստացեր ես ինծի: Բաց գիրկդ, Սեդա…
==== Գ ====
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Վերին ժայռին վրայեն շիտակ անոր առջևը կցատկե ու կկտրե ճամփան հևալով) Կեցիր: (Կուրցքը սեղմելով) Շունչս, շունչս…
ԱԲԵՂԱՆ – (Հանկարծակի եկած ու խոժոռ) Մեկդի ճամփես:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Կեցիր, դժբախտ, կեցիր: Վախցիր Աստուծմե:
ԱԲԵՂԱՆ – (Կռվի պատրաստվելով) Մի կտրեր առջևս:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Քու առջևդ մութ է ու անդունդ:
ԱԲԵՂԱՆ – Ետ քաշվե, մարդ:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Վախցիր այդ մութեն ու անդունդեն:
ԱԲԵՂԱՆ – (Կատաղած) Է, հերիք է, հեռու գնացեք ձեր անդունդներովն ու մութերովը, հեռու ձեր անվերջ վախերովը: Վախ լույսերեն ու բերկրանքեն, վախ մութեն ու տանջանքեն, վախ աստվածներեն ու դժոխքեն:Հեռու, բաց ճամփաս: Հոն ոչ մութ կա, ոչ անդունդ: Ծովն է միայն ու
փոթորիկը իմ առջևս:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Մահն է քու առջևդ, թշվառական:
ԱԲԵՂԱՆ – Մահն ալ ձեր վախն է ու ձեր վախի հնարածը:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Աստված իմ, խելագար է:
ԱԲԵՂԱՆ – Մահը աս է, հոս, այ, այս ձեր անապատը, այս վախի ու մեռելության կյանքը, իսկ հոն ազատ է, հույզն ու շարժումը, հոն կյանք է, և ես կուզեմ կյանքին գիրկը… (Հանկարծ ուժով մը կհրե, կնետե գետին) Հեռու ճամփես: Ես կուզեմ ապրիմ: Սեդա… (Կնետվի ծովը):
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Կես մը գետնեն բարձրանալով, սարսափահար ու խեղդված ձայնով) Կորավ, կորավ իր հոգին…
==== Դ ====
Ժայռերուն մեջեն հետզհետե կհասնին վանականները` հագուստ ու մազեր հովերուն: Բոլորը դուրս, կմոռացվի կույրը, որ կմնա մինակ:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ո՞ւր է, ո՞ւր է:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Գտա՞ր, ճի՞շտ է, տեսա՞ր:
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Ո՞ր կողմը անցավ:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – (Ներս ցատկելով) Ո՞ւր է, ո՞ւր է:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Ծովը մատնանիշ) Այ, հոն…
ԽՈՒՄԲԸ – (Սարսափով, կիսաձայն) Ծովը…
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Կորավ իր հոգին:
ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Այ անիծված է այս ժայռը, հոսկե ճգնավոր մըն ալ նետեր է ինքզինքը ծովը:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ուրիշ վանականի մը թևեն կախված, շնչասպառ ու սաստիկ հուզված, թևերը անկարգ խարխափող շարժումներով, առաջ պարզած` կմտնե ներս):
ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Եկավ իր կույրը, իր կույրը…
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Կկենա անշարժ ու ամբողջ հասակովը ուղղվելով, ընդհանուր լռության մեջ) Իրա՞վ է, ի՞րավ է:
ԲՈԼՈՐԸ – (Քար լռություն, գլուխները կկախեն վար):
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ձեռքերը վեր բարձրացնելով) ուրեմն… Աստված իմ:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – Այո, Աստված: Աստծու վրեժն է ասիկա: Եկեղեցին քանդել ուզելը անպատիժ չի մնար: Մեծի վրեժը ինկավ ամենեն փոքրի գլխուն:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Ախ, մեր խեղճ, մեր բարի, մեր մաքուր Աբեղան:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Հեզ ու բարի, համեստ ու սուրբ:
ԽՈՒՄԲ ՄԸ – Ան սուրբ էր սուրբ:
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Եղերքն իջնենք, եղբարք, գուցե գտնենք դիակը, գոնե դիակը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Երթանք բերենք լաստը:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Դժվար է, բայց պետք է, որ բերենք լաստը:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Լաստը:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Զարմանք բան է, ինքը ազատեց ուրիշի մը կյանքը ծովեն ու իր կյանքը տվավ ծովուն:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Երթանք, երթանք, որոնենք:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – (Աչքերը վեր հառած ու մարգարեական շեշտով մը) Լսեցեք եղբայրք: Եթե Աստված ողորմի ու դիակը գտնենք, պետք է տանինք թաղենք նոր եկեղեցիի սեմին: Զոհի նոխաղը կմորթեն տաճարի սեմին:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Տերը կխոսի քու բերանովդ: Թաղենք եկեղեցիի սեմին:
ԽՈՒՄԲԸ – (Հեռանալով) Թաղենք. թաղենք եկեղեցիի սեմին:
Բոլորը դուրս, կմոռցվի կույրը, որ կմնա մինակ: ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Խորտակված գլուխը կշարժե) Գացեք… թաղեցեք… ձեր եկեղեցիի սեմին, հին աստվածներու սեմին, ա, կարող են, հզոր, այդ հին աստվածները, դեռ շատ են հզոր…
ՁԱՅՆ ՄԸ – Իզուր հանեցիր աչքերդ:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Խորին հուզումով ու ահաբեկ) Ո՞վ է ատ, որ կհանդգնի…
ՁԱՅՆԸ – Իզուր հանեցիր աչքերդ:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Վախեն ետ-ետ երթալով) Որո՞ւն ձայնն ես դուն… կուզեի նայիմ աչքերուդ խորքը…
ՁԱՅՆԸ – Իզուր հանեցիր աչքերդ:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Իզո՞ւր:
[[Կատեգորիա:Լևոն Շանթ]]
ojoha1t4c0vpsrrcucr888ha87ilwle
Հեղինակ:Ջիմ Դոլլար
100
79395
397339
231915
2026-09-28T05:05:26Z
Kareyac
1011
Վերահղվում է դեպի [[Հեղինակ:Մարիետա Շահինյան]]
397339
wikitext
text/x-wiki
#REDIRECT [[Հեղինակ:Մարիետա Շահինյան]]
t0exiw1fx5zpu7ta0m7h01ret0uc13v
Երազ օրեր (Լևոն Շանթ)
0
151810
397337
2026-09-27T13:17:53Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title=Երազ օրեր |section =|previous = |next = |notes =|author =Լևոն Շանթ}} ''Գիշերօթիկի մը յուշատետրէն'' «ՕՐԸ ՕՐԻՆ» == Յունիս 8, Դելիջան == Արթնցածիս պէս պատուհան վազեցի։ Թէեւ արեւը բաւական բարձր էր, սակայն սենեակս դեռ բոլորովին շուքի ու զովութեան մէջ էր։ Տուներնիս լեռան լանջի...»:
397337
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=Երազ օրեր
|section =|previous =
|next = |notes =|author =Լևոն Շանթ}}
''Գիշերօթիկի մը յուշատետրէն''
«ՕՐԸ ՕՐԻՆ»
== Յունիս 8, Դելիջան ==
Արթնցածիս պէս պատուհան վազեցի։ Թէեւ արեւը բաւական բարձր էր, սակայն սենեակս դեռ բոլորովին շուքի ու զովութեան մէջ էր։ Տուներնիս լեռան լանջին է փակած, ուրկէ քանի մը ծերունի ծառեր իրենց ստուերներուն ուռկանը վրանիս կնետեն։
Մեզի կից տուն չկայ, կատարեալ կղզի մը, որը գրկող ծովը առատ դալարն է։ Իսկ մեզի ամէնէն մօտիկ եղող բնակարանը ուրիշ պզտիկ ամառանոց մըն է, մերինին պէս ճերմակ, մերինին պէս նոր ու մերինին պէս մեկուսի։ Ճիշտ իմ երազած վայրերէ մէկը, գիւղին ծայրը, կռնակը անտառին, զառիվայրի կուրծքին, բնութեան ծոցը։
Ինը երկար ամիսներ դպրոցի չորս պատերուն մէջ ճգնելէն ետքը՝ ի՜նչ ուրախութիւն է զգալ ժայռերուն դրացնութիւնը պատշգամին դէմ, գետակին երաժշտութիւնը ձորի խորքէն պատուհանիդ տակ եւ ծառերուն փսփսուքը սենեակիդ վրան։
Իսկ երեկ իրիկուան իմ Դելիջան հասնիլս ուղղակի նկարելու բան էր։ Հազիւ վար ցատկեցի փոստի սայլակէն, որ ինքզինքս պաշարուած գտայ երեք զոյգ բազուկներով։ Հօրեղբայրս իր վաթսուն տարիներու ծերութեամբ վիզս փաթթուած կխնդար. հօրեղբօրս կինը կուլար յուզումէն. իսկ պարոն Մկրտիչը իր ոսկրոտ ձեռքին մէջ դաստակս պինդ մը սեղմած՝ ոչ մէկ կերպ բաց ձգելու տրամադրութիւն ցոյց չէր տար. քիչ մը հեռուն ալ կեցեր էր Հոռոբսին, որ չհամարձակելով մօտենալ՝ բերանը բաց կժպտէր՝ ցուցադրելով մէջընդմէջ ակռաներու զոյգ շարք մը. մինչ իմ նախորդ ամառուան մտերիմ շնիկս՝ աւելի համարձակ՝ հագուստներս կհոտւտար անհանգիստ պոչը շարժելով։
Դեռ այսօր ալ մինչեւ կէսօր տնեցիք ինծմէ հազիւ կարօտնին առին։ Հօրեղբայրս չէր ձգեր, որ քովէն հեռանամ։ Ինծի կարդացնել տուաւ հօրմէս ու ընդհանրապէս Վանէն ստացած բոլոր վերջին նամակներս։ Չնայելով որ քառասուն տարիէն աւելի է Թիձլիս կկենայ, հո՛ն է գործի ու դիրքի տէր դարձած եւ հոն ալ ամոսնացած, բայց եւ այնպէս միշտ թարմ ու խոր կարօտով կյիշէ Վանը, որ սովորաբար «մեր դրախտը» կանուանէ։
Ճաշէն ետքը գացի գիւղ Միքայէլը գտնելու. դուրս եկաւ, որ ՆորևԲայազիտ է գացեր. մե՜ղք. ընկեր մը կունենայի, մանաւանդ տեղացի ալ էր։
Վերադարձին մեր տան մօտերը արքունի մեծ ճամփուն վրայ երկու կին տեսայ, որ թեւևթեւի դէպի ինծի կուգային։ Մէկը տարիքը առած ու վայելչատես տիկին մըն էր, թեւակիցը տասնեօթի շուրջ թարմ ու աղուոր աղջիկ մը։
Անոնք ալ ինծի կդիտէին։ Երբ իրարու մօտեցանք՝ աղջիկը սկսաւ շեշտակի աչքերուս մէջ նայիլ. ես կարմրեցայ եւ հայեացքս փախցուցի։ Անցնելուս պէս հետաքրքրութիւն մը ունեցայ ետ նայելու, բայց ինքնասիրութեանս չձգեցի ու ճամփաս շարունակեցի։
Դէպքը ինքնըստինքեան ոչինչ ու անարժէք, բայց ինծի սաստիկ զայրացուց։ Ի՜նչ հիմար բնաւորութիւն է. ի՞նչ կայ այսպէս կարմրելու, երբ աղջիկ մը աչքը աչքերուս կնետէ։ Տարօրինակ հակասութիւններ կան հոգեկան կազմիս մէջ. մէյ մը ամչկոտ եմ, տղայամիտ ու անհամարձակ, մէյ մըն ալ հանկարծ՝ հասուն, հանդուգն ու անզուսպ. կարծես ոչևմէկ գիծը միւսին չի բռներ։
== Յունիս 9 ==
Առտուն դեռ շատ կանուխ էր, որ ելայ պատշգամ։ Հազիւ ինծմէ քանի մը տասնեակ քայլ անդին արքունի խճուղին է ու գետը, որոնք ձորին մէջ թեւևթեւի տուած կվազեն դէպի Աղստեւի դաշտը։
Օդը մաքուր էր ու հստակ՝ աղջկան մը առաջին համբոյրին պէս, զով ու թարմ՝ քունէն նոր ելած ծովու առաջին ժպիտին պէս։ Թոքերս կեանք կներշնչէին։
Պատշգամի երկու կողմէն դէի վար հակուած ծառերուն խումբը հովի իւրաքանչիւր քմահաճոյքէն իրարու գիրկ կնետուէին ու կփսփսային երեւակայութիւն գրգռող փսփսուքով մը։ վարը խոտերուն ու թփերուն մէջ ծղցիդը սիրերգ մը կծղրտար, որ ո՛չ ծայր ունէր, ո՛չ վերջ. անդին գետն էր, որ մտածկոտ մարդու մը նման անընդհատ կկրկնէր միեւնոյն երգին միեւնոյն կտորը։ Ամառնային համանուագ մը։
Եւ ես գրաւուած՝ անձնատուր էի ամբողջովին բնութեան այդ ծիծաղկոտ երաժշտութեանը, երբ հանկարծ մօտէն բարձր ու զուարթ քրքիջ մը հոգիս իր կողմը քաշեց. բնութեան երգին մէկ կտո՞րն էր։ Այն կողմ դարձայ ու մեծ եղաւ զարմանքս, երբ երեկուան աղջիկը ճանչցայ։ Միայն այն տարբերութեամբ, որ հագուած էր շատ պարզ եւ փոխանակ տարիքոտ կնոջ մը, հետը երիտասարդ սպասուհի մը ունէր։
Անշուշտ նշմարած էր ինծի. գոնէ ես այդպէս կարծեցի, թէեւ աղջիկը առանց մեր կողմն անգամ նայելու՝ թռչկոտելով ու բարձրևբարձր եւ ռուսերէն շաղակրատելով ու խնդալով՝ ձորէն վար աներեւոյթ եղաւ իր ընկերուհիին հետ։
Մոլորուն նայուածքով կհետեւէի իրեն մինչեւ աչքէս կորուսի, թէեւ դեռ երկար կլսուէր իր հնչուն ծիծաղը եւ առոյգ ձայնը, որ հետզհետէ սկսաւ թուլնալ եւ վերջնականապէս հալեցաւ գետի կարկաչին մէջ։ Ի՜նչ կենսուրախ աղջիկ է. եւ ո՞վ է արդեօք։
Հոռոբսին թեյ բերաւ։ Կերպ մը նկարագրեցի երկու աղջիկները եւ հարցուցի, թէ կճանչնա՞յ։
– Հասկցա՛, մեր դրացիներն են. տե՛ս, այն տունը կնստին. և ըսաւ մեր տունէն քիչ մը աւելի վեր երեւցող միակ ամառանոցը մտնանիշ ընելով։և Քոյր ու եղբայր են ու մայր մը. պզտիկ քոյր մըն ալ ունին։ Մեր տիկինը լաւ կճանչնայ. աղեկ մարդիկ են, միայն աղջիկը քիչ մը□
– Է՞. և հարցուցի հետաքրքիր։
– Շատ է ուսումնարանի պէս. և լրացուց իր խօսքը խնդալով։
– Ի՞նչ. ուսումնարանը գէ՞շ է. չէ՞ որ ես ալ ուսումնարանէ կուգամ։
– Դուն մանչ ես. ուրիշ է. աղջիկներուն շատ ուսումն ու շատ բացուիլը աղեկ չի գար։
Թեյամանը վերցուց ու հեռացաւ։ Իսկ ես սկսայ մտածել, ո՛չ թէ Հոռոբսիի կանանց կրթութեան աննպաստ փիլիսոփայութեանը, այլ պարզապէս իր տուած տեղեկութիւններուն վրայ։ Եւ քիչևքիչ ընկղմեցայ անրջանքի մէջ։
Այդ աղջիկը երեկ ու այսօր երկու հանդիպումներուն ալ տարօրինակ տպաւորութիւն մը ըրաւ վրաս։ Միւս կողմէն կրթուած է եղեր, գեղեցիկ է ու իմ անմիջական դրացուհին այս գեղեցիկ բնութեան ծոցը։ Երազանքիս մէջ ինծի այնպէս կթուի արդէն, որ բուռն կերպով կսիրեմ այդ աղջիկը. եւ երեւակայութիւնս պահ մը շատ հեռուները կսաւառնի օդային սիրոյ թեւերուն վրայ։ Այսպէս է իմ դիւրազգաց բնաւորութիւնս։ Մէկ կողմէն զգացումներս հոյակապ շէնքեր կկերտեն ոչինչէն, այսինքն երբ մէջտեղը ոչինչ չկայ, մինչդեռ միւս կողմէն մշտապէս դժգոհ եմ ու հիասթափ եղածէն ու իրականէն։ Գիտեմ, բաւական է քիչ մը մօտիկէն շփուիմ այդ աղջկան, որ իսկոյն պատռի հմայքին քողը։
Անձկոտ անձրեւի սպասող մթնոլորտին մէջ հովերու քմայքէն ամպեր կխռնին. փայլակ ու որոտ։ Բայց նոյն հովերը կփչեն նորէն, ամպերը կցրուին, լոյսերը կցնդին եւ նորէն խաղաղ ու միակերպ կապոյտն է կեանքիս երկնքին վրայ։
== Յունիս 11 ==
Հօրեղբայրս այսօր Թիֆլի, վերադարձաւ՝ գործերը ձգել չի կրնար։ Տունը ամենքն ալ կոտրրտուած են քիչ մը։ Իսկ ես ճշմարիտը խօսելով իր մեկնումէն այնքան ալ դժգոհ չեմ. թեւերս չափ մը աւելի ազատութիւն կստանան. կդառնամ տան էրիկևմարդը. քանի որ պարոն Մկրտիչը տան մէջ իր սեփական ձայնը չունի եւ ամէն բանի մէջ կկրկնէ իր քորջը ըսածը։ Մինչդեռ հօրեղբօրս կինը, կտեսնեմ, որ իմ խօսքերուս մասնաւոր կարեւորութիւն կուտայ։
Երկու օր է կկարդամ Շիլլերի «ԴոնևԿարլոսը»։ Ի՜նչ շքեղ տիպար մըն է այ Մարքիզ Պոզան, այդ անձոնւէր հայրենասէրը, այդ խմորուած մեծ մարդը. եւ անոր փաթթուած այդ իդեական անփորձ երիտասարդը, սիրոյ ու կեանքի առաջին շփման տակ ոգեւորուած ազնիւ ԴոնևԿարլոսը։ Կսիրեմ ես այ դմարդիկը՝ այդ երկու գաղափարական տիպարները. եւ կարծս նոր չէ, որ անոնց հետ կծանօթանամ. անոնց ձայնն ու խօսքը կարծես հինէն իմ հոգիիս մէջ կհնչէր։
Իրիկունը ուշ ատեն երկար կշրէի մեր տան դիմացը կանանչներուն վրայ։ Մութ գիշեր էր։ Ծառերուն տակը բանտուած գաղջ ու բուրումնալից օդը հափրեցուց ինծի. մանաւանդ դունևԿարլոսի ազդեցութիւնն ալ դեռ բոլորովին վրայես անցած չէ։
Միտքս աշխատիլ սկսաւ. ու ապագայի ծրագիրներս վերակենդանացան։ Ծննդավայրս եմ արդէն գործի ու աշխատանքի վրայ, ո՛չ թէ հիմիկուան պէս միայն ստացող մը, պատրաստուաղ մը։ Ու կխրիմ, կխրիմ ծրագիրներուս նրբութիւններուն ու մանրամասնութիւններուն մէջ։
Երկի՜նք, ի՜նչ սուրբ իղձեր կան կրծքիս տակ, ի՜նչ ոգեւորութիւն կտենչամ եւ ի՜նչ անձնամոռ լեցուն կեանք։ Բայց ունենալո՞ւ եմ արդեօք։ Ո՞վ գիտէ։ Գուցէ իմ կեանքս ալ այս անրջանքէն անդին պիտի չանցնի։ Գուցէ այս բոլորը անփորձ ու դեռ թամր տարիքի ցնորքներ են լոկ, որուն պիտի յաջորդէ սանձուած հասունութիւնը. եւ ես ալ պիտի դառնամ այն հարիւրաւորևհազարաւոր միջակևհասարակ էակներէն մէկը, որոնք ամէն տեղ կվխտան, որոնք միայն կուտեն ապրելու համար եւ կապրին միայն ուտելու համար։
Եւ այս բոլո՛րը, որ հիմա աշխարհը աչքիս գեղեցիկ կցուցնէ եւ որ կեանքիս խորհուրդ ու հրապոյր կուտայ, այս բոլո՛րը, որ զգացումներուս մէջ ազնւութիւն կթափէ եւ սրտիս գաղափարականի ծարաւկ կուտայ, ա՜, այս բոլորը գուցէ ցնդի պիտի կեանքիս մատղաշ օրերուն հետ։ Չէ՞ որ ամենքն ալ ականջիս այդ երգը կկրկնեն. գուցէ եւ իրաւունք ունին. միթէ իմ անփորձութիւնս այդքան մարդոց փորձառութենէն աւելի վե՞ր է։
Եւ ինչո՞ւ կպահաջնեմ, որ ուրիշներէն տարբեր, ուրիշներէն բարձր ըլլամ. եւ իմ ո՞ր առաւելութիւններուս վրայ հենուած. ես ալ այդ մարդ ըսուած էակի նոյն հասարակ մէկ նմուշթ չե՞մ։
Ո՜ւհ, Աստուա՛ծ իմ, ի՜նչ սարսափ այս մտածումները։ Որքա՜ն դառնութիւն, որքա՜ն թոյն կայ այս խոհերուն տակ, որ ամբողջ հոգիս եւ բոլոր ոգեւորութիւնս չորցնել կսպառնայ։ Ո՛չ. չեմ կրնար հաւտալ, անկարելի՛ է. ո՛չ, ես չեմ կրնարն ոչինչ մը դառնալ։
== Յունիս 12 ==
Այս քանի մը օրուան մէջ շրջակայքը տեղ չնմաց չափչփեցի։ Մեր ետեւի լեռը իր թզուկ անտառով, վարը ձորը իր գետակով, մեր պատշգամի դիմացէն վազող արքունի խճուղին իր վերստի սիւներով, այս բոլորը իմ սեփական տունս է կարծես։
Առտուևիրիկուն շատ աղեկ է. ցերեկներն է քիչ մը ֆանֆարլի։ Տնեցիք կքնանան, տունը կլռէ. միւս կողմէն ալ տաքը կճնշէ։ Ընթերցանութիւնն է միակ ընկերս եւ սփոփիչս։ Հետս սնդուկ մը գիրք եմ բերաց. ընելու շա՜տ գործ։
Գեղեցիկ դրացուհիիս գրեթէ ամէն օր կհանդիպիմ կա՛մ առտուները կա՛մ իրիկունը շրջագայութեանս միջոցին։ Նո՛յնն է միշտ. զարմանալի բնաւորութիւն մը. եռուն ու համարձակ. իսկը ազատ թռչուն մը։
Կզգամ, որ իր ուշադրութիւնը գրաւած եմ։
Անցած օր աղախնի յարդէ գլխարկը հափշտակած կվազէր՝ հեւալով, խնդալո, ճչալով. ու քովես այնքան մօտիկ անցաւ, որ օևդըևկոլոնի փափուկ հոտ մը դէմքս պարուրեց։ Նախորդ իրիկունն ալ պզտիկ քրոջը ձեռքէն շրջանակը առած կդարձնէր՝ զուարթ ու շիկնած ետեւէն վազելով. եթէ չզգուշանայի՝ շրջանակը ոտքերուս վրայէն պիտի անցնէր. աղջիկը չոր ժպիտով անցողակի «պարդո՛ն» մը ըսաւ ու շարունակեց։
Երէկ իրիկուն ալ վարը՝ ձորը տեսայ հեռուէն՝ իր եղբօր հետ էր, որ երեսունի մօտիկ գրաւիչ երիտասարդ մըն է, արուեստագէտի երկար մազերով եւ անգլիական այտմօրուքներով։ Աղջիկը ռուսերէն օպերետի մը մէկ սիրուն կտորը կերգէր. եւ աղուոր կերգէր. շատ անուշ եկաւ ինծի այդ մեներգը գետակի ձայն պահող երգակցութեան մէջէն։
Ընդհանրապէս շատ օդային եւ խորհրդաւոր տպաւորութիւն մը կընէ վրաս. եւ բնական կերպո հետաքրքրութիւն առաջացծ է մէջս. երբ դուրս կելլեմ պտոյտի՝ միշտ րեի հանդպելու տարտամ յոյս մը ունիմ. թէեւ երբ կհանդիպիմ՝ ճնշում կզգամ իր հանդուգն կեցուածքէն ու նայուածքէն. եւ իր խոր ու քաշող աչքերէն խուսափելու համար բանով մը զբաղուիլ կձեւացնեմ։
== Յունիս 13 ==
Ա՜, ապուշ եմ ես, կատարեալ ապուշ։
Իրիկուան դէմ հօրեղբօրս կնոջ հետ փոքր պտոյտի մըն էինք ելած. գացինք մինչեւ գիւղ։ Մեր վերադարձին՝ հերոսուհիիս տան առջեւէն անցնելու ատեն՝ տեսանք, որ ծառերուն տակ սեղանի մը քով նստած՝ մայր ու աղջիկ կկարէին։
Հարկ եղաւ մօտենանք եւ հօրեղբօրս կինը ինծի ներկայացուց.
– Ամուսնուս եղբօր որդին՝ Երուանդ։
– Երուա՜նդ. և բացականչեց իսկոյն օրիորդը ռուսական արտասանութեամբ եւ կարծես մեծ զարմանքով։
Իրենց անունը Շամիրեան էր. տիկին Նատալիա եւ օրիորդ Վարդուհի։ Այո՛, «Վարդուհի» եւ ո՛չ թէ Ռոզա. ուրեմն գոնէ անունը մնացել էր վրան հայ, շատ զարմանալի կերպով։
– Կարծեմ մէկևերկու անգամ ճամփուն վրայ իրար հանդպելու պատեհութիւնը ունեցանք. և ըսաւ տիկին Նատալիա ծամծմած հայերէնով մը եւ ռուսերէնի հետ խառն բառերով, որոնցմէ ես ինքս գլխուս մէջ ստիպուած էի կանոնաւոր նախադասութիւններ կազմելու։
– Թէեւ ինքը կարծեմ մեզի տեսնել չուզեց. և աւելցուց օրիորդը կատակ հենգութեամբ մը եւ բոլորովին ռուսերէն։
– Ինչպէ՞ս թէ. և հարցուցի ես շուացած այս տեսակ անսպասելի հարձակման մը առջեւ։
– Անշուշտ չէ գիտցած, որ ծանօթ ենք ու դրացի. և պաշտպանեց ինծի հօրեղբօրս կինը։
Ես հոգիիս մէջ աւելի չարացայ այդ պաշտպանողականէն։
և Ո՛չ, տիկին։ տեսէ՛ք, կարմրեցաւ. ըսել է հանցաւոր է. և բացականչեց օրիորդը մատովը ինծի ցոյց տալով ու բարձրաձայն քրքջալով։
Ես ինծի աւելի անհարմար զգացի, թէեւ կխնդայի։ Բարեբախտաբար տիկինները խօսքի բռնուեցան, անոնք սովորաբար իրարու հետ վրացերէն կխօսէին։
Իսկ օրիորդը այդ միջոցին առաւ սեղանէն իր ձեռագործը ու սկսաւ արագ աշխատիլ. բայց հանկարծ նետեց ծունկերուն եւ նորէն ինծի դիմեց ժպտելով.
– Ինչո՞ւ չէք խօսիր, պարո՛ն։
– Տիկինները կլսեմ. և ըսի պատասխան մը տուած ըլլալու համար։
– Ուրեմն վրացեէղն գիտէք։
Ալ ետ դառնալ չէի կրնար. ստիպուած էի ստելու.
– Շատ քիչ։
Բայց իսկոյն ալ ստելուս զղջացի ու զայրոյթ զգացի ինքս իմ դէմս։ Միեւնոյն ժամանակ ուղեղս տակնուվրայ կընէի խօսլու հարմար նիւթ մը ճարելու համար։ Ուզեցի օդի մասին խօսիմ՝ ինծի ծիծաղելի թուեցաւ. ամառանոցի մասին խօսիլը շատ էր սովորական։ Եւ հանկարծ մէկենիմէկ հարցուցի.
– Արդեօք կրնա՞մ հետաքրքրուիլ. օրիորդը ո՞ր դպրոցն է հաճախած։
Աղջիկը զսպուած ժպիտով մը երեսս նայեցաւ ու պատասխանեց.
– Թիֆլիսի երրորդ աղջկանց գիմնազիոնը։
– Աւարտա՞ծ էք միթէ։
– Ո՛չ։ Ինչպէ՞ս կըսեն հայերէն։ Ներեցէ՛ք, հայերէն աղեկ չգիտեմ։ Այս ձմեռ վերընթեր դասարանն էի. և աւարտեց խօսքը ռուսերէն։
– Ա՜, ճիշտ ինծի պէս։
– Իրա՞ւ. բախտակից ենք ուրեմն։
Եւ նորէն ձեռագործը վերցուց ծունկերուն վրայէն։ Տիկինները արագ ու շարունակ կխօսէին իրարու ձայն ընդհատելով։ Ես հեռուն կնայէի ծառերուն մէջէն։
Բայց կտեսնէի, որ աղջիկը իր քննող աչքերը հաճախ դէմքիս կգամէր եւ տարօրինակ ժպիտս մը ունէր շրթունքին անկիւնը։ Այո՛, կըմբռնէի, որ վրաս գերազանցութիւն մը ունէր։
– Երեւի պարոնը աւելի խորհիլ կսիրէ, քան խօսիլ. փիլիսոփայորէն. և ըսաւ աղջիկը վայրկեան մը ետքը։
– Իսկ դուք փիլիսոփայութենէն բնաւ չէք ախորժիր, ըստ երեւոյթին. և պատասխանեցի իրեն ակամայ քիչ մը աւելի խիստ։
– Ո՛չ, ինչո՞ւ. ամէն բան իր տեղն ունի. եւ վերջապէս ես միայն կատակ ըրի։
Վերջին նախադասութիւնը ինծի համոզեց, որ վշտանալս նկատած էր։ Հօրեղբօրս կինը հրաժեշտի համար ոտքի ելաւ. կարծես բանտէն կազատուէի։
Թոթուեցի օրիորդին ձեռքը։
– Ասկէ ետքը երբ իրարու հանդպինք՝ կյուսամ, որ գաւազաննուդ կոթը զննելու հարկը պիտի չզգաք, և ըսաւ աղջիկը խորքին մէջ շատ աղուոր ժպիտով մը եւ ամուր ձեռքս սեղմելով։
Աղջկան մը առջեւ ծաղրելի ըլլալէս խայթուած շտապեցի շիտակ սենեակս. եւ մահճակալիս վրայ փռուած երկար ատեն կմտածէի։ Եզրակացութիւնս շատ պարզ էր.
«Ես ապուշ եմ, ապուշ»։
== Յունիս 14 ==
Արթնցայ թէ չէ՝ միտքս նոյն խնդրով զբաղիլ սկսաւ։ Սակայն թարմ տպաւորութեան ճնշիչ ազդեցութենէն կազդուրուած, նոր օրուան նոր լոյսին հետ ամէն բան հաճելի կո ղմէն դատելու տրամադիր եւ խորունկ քունով մը ուժովցած, խոհերս նոր ուղղութիւն մը առին։
Սկսած էր երեկուան հակազդեցութիւնը։ Եսս էր, որ կբողոքէր։ Վերջապէս ի՞նչն էր ինծի այդպէս վրդոված։ Աղջկան հետ շնորհքով չխօսելո՞ւս համար։ Սակայն աղջկան մը հետ նորևնոր ծանօթացած ի՞նչ պիտի խօսէի իր հետ։ Այո՛, խենթևխելոք բերնիս եկածը իսկոյն զրուցել ես չեմ կրնար։ Եւ վերջապէս որքան ինքը իրաւունք ունէր ինծմէ խօսիլ պահանջելու, այնքան ալ ես իրաւունք ունէի, դեռ բան մըն ալ աւելի, քանի որ իր հիւրն էի։
Ուրեմն հանցանքս պահանջկոտ չըլլալս է. չխածնելուս համար է, որ ինծի կխածնեն։ Լաևւ. դիւրնի է, ես ալ կրնամ խածնել եւ վախնամ շատ աւելի գէշ։ Այդ աղջիկը համարձակ է ցաւցնելու աստիճան ձեռքս կսեղմէ. աղե՛կ, ես ալ կրնամ լացնելու աստիճան սեղմել։ Ան առանց քաշուելու բերնին եկածը երեսիս կըսէ. աղե՛կ, ե՞ս ինչու պիտի քաշուիմ. մի՞թէ իմ քովս փտտած սրախօսութիւններ քիչ կան։
Անիկա ինծի առաջին անգամէն փիլիսոփայ կանուանէ ծաղրանքով. աղե՛կ, ես ինչո՞ւ իրեն չհասկցնեմ, որ ինքը աշխարհիկ սովորական աղջիկ մըն է, որուն հետ լուրջ խօսակցութեան մը բռնուիլ չես կրնար։ Ահա՜ քեզի պարզութիւն եւ հանդգնութիւն։ Սակայն ատիկա պիտի դառնայ կոպիտ վարմունք. որո՞ւ հոգ, քանի որ ատիկա կպահանջեն ինծմէ։ Շատ աւելի գերադասելի է կոպիտ ըլլալ, քան ծիծաղելի։
Սակայն յուզուիլն աւելորդ է, պէտք է մնալ պաղարիւն. եւ պիտի հարձակուիլ, հարձակման չենթարկուելու համար։ Պարզապէս իր զէնքերը իր դէմ։
Այս որոշումներով զինուած՝ իրիկուան դէմ դուրս ելայ շրջելու, հաստատ համոզուած, որ աղջկան հանդիպելու էի։ Եւ չխաբուեցայ։
Եղբօրը թեւը մտած կուգար դէմս։
Երբ մօտեցանք՝ շիտակ դիմեցի օրիորդին եւ առանց սաստիկ կարմերլուս ուշ դարձնելու, պինդ մը սեղմեցի իր փափուկ ձեռքը, թէեւ անշուտ ո՛չ լացնելու աստիճան։
Քիչ մը զարմացած երեսս նայեցաւ, խնդաց եւ իսկոյն եղբայրն ու ինծի իրարու ներկայացուց։
– Կարծեմ պարոնը նկարիչ է. չափազանց ուրաշ եմ. և բացականչեցի ես։
– Եւ բացականչութիւնս երեւի պարոնին հաճելի եղաւ, որովհետեւ բացաձրակ համակրական շեշտով մըն էր, որ պատասխանեց.
– և Երեւի նկարչութիւնը դո՛ւք ալ կսիրէք։
– Անտարակո՛յս. գեղարուեստներու սիրահար եմ, թէեւ դժբախտաբար բոլորէն ալ բոբիկ։ Ըէ՛ք խնդրեմ, աւելի տեսարաններո՞վ կզբաղիք, թէ.
– Գիտէ՛ք, բարեկա՛մս, ես իրբեւ արհեստաւոր նկարիչ չեմ. արդէն արհեստաւորներէն չեմ ալ ախորժիր, որովհետեւ շահի համար կաշխատին, իսկ շահը ստեղծագործութիւնը կսպաննէ։ Ես պարզ նկարչութեան սիրող մըն եմ, որ միայն արուեստի սիրուն համար կնկարեմ։ Եւ այդ պատճառով է, որ առանց կեղծ համեստութեան, նկարներս անհամեմատ առաւելութիւն մը ունին։
– Ես ուզեցի միայն իմանամ□
– Պետերբուրգ ձմեռուան տեսարան մը նկարած եմ, որ ամբողջ մայրաքաղաքի ուշադրութիւնը գրաւեց։
– Հա՜, ուրեմն տեսարաններով կզբաղուիք։
– Նաե՛ւ տեսարաններով. Կովկասէն լեռնանկար մը ունիմ, որ հիմա իշխան Կալիցինի կեդրոնական դահլիճին մէջն է կախուած. իշխանը իմ մտերիմ բարեկամս է եւ նկարը ես նուիրեր եմ իրեն։ Կասպից ծոէն էտիւդ մը ունէի, որ երբ Այզավովսկին տեսակ՝ մատ խածաւ։ Ամբղջ երկու օր իր հիւրը եղայ եւ ի՜նչ հրաշալի մարդ է։ ինչպէ՜ս իսկական արուեստը ճանչցող ու գնահատող։ Գիտէ՞ք, Այվազովսկին ինքը մէկևերկու թերութիւններ ունի. ես իրեն ալ արդէն ըսի. չժխտեց. բայց ո՞վ է նկատողը։ Անուն է, անգամ մը որ ելլէ, ալ կերթայ։
– Դուք նկարչութիւնը ո՞ւր էք ուսած։
– Եղած եմ Պետերբուրգ, Մոսկվա, Օդեսա, տարի մըն ալ նկարչութեան ծննդավայրը՝ Իտալիա։ Օդեսա եղած միջոցիս գնչոհւհիի մը գլուխ նկարեց, ի որ զօրավարուհին ուղղակի պատկերին վրայ սիրահարեցաւ. զօրավար Մարտինովի տիկինը. գուցէ լսած էք՝ Մոսկվայի ամէնէն գեղեցիկ կինը. գեղեցկութիւնն է, որ գիտէ գեղեցկութիւնը թափանցել. ես իրեն տեսեր եմ իր ամառանորը եւ tՍteևՈևtՍte. նշանաւոր կին է։
– Սրտանց կշնորհաւորեմ ձեր յաջողութիւնները. և ըսի ես եւ դառնալով քրոջը աւելցուցի.
– Սակայն, օրիո՛րդ, չէք խօսիր։ Երեւի այսօր ալ դուխ փիլիսոփայութեան միտում մը ունիք։
– Ո՛չ. և պատասխանեց ժպտալով. և եղբօրս քաջագործութիւնները կլսեմ։
– Ինչպէս երեկ ես՝ տիկիններուն վրացերէնը։
Զգացի, որ համեմատութիւնս շատ համով փախաւ եւ աղջկան վարանումէն օգտուելով շարունակեցի.
– Իսկ ինծի այնպէս թուեցաւ, թէ դուք ալ, ինպէս ես երեկ, խօսելու նիւթ մը ճարելու կդժուարանք. իսկ նկարչութենէն արդէն կշտացած էք երեւի, այնքան խօսած էք ձեր եղբօր հետ։
– Ուրեմն երեկ նիւթ չճարելնո՞ւդ համար չէւք խօսէր։
– Այսինքն, ինչպէս ըսեմ։ Շատ սովորական ու չնչին բանի մը վրայ խօսիլ առաջին անգամ տեսած անձի մը հետ՝ շատ հրապուրիչ բան չէ. իսկ եթէ քիչ մը լուրջ խնդիր հարուցանէի՝ դուք պիտի դժգոհ մնայիք։
– Ինչո՞ւ. ձեզի ո՞վ ըսաւ։
– Որովհետեւ ամէն քիչ թէ շատ լուրջ բան ձեր խառնուածքին համար փիլիսոփայութիւն է, ուրկէ բնականաբար չէք ախորժիր։
– Շատ աննախանձելի գաղափար մըն էք կազմած իմ վրաս. և պատասխանեց խնդալով եւ սկսաւ խաղալ հովանոցի ժապաւէնին հետ։
– Շիտաը փիլիսոփայութենէն ես ալ չեմ ախորժիր. և մէջ նետուեցաւ եղբայրը։և Ատոնք բոլորն ալ կենդանի իրականութիւնը թողած օդային տեսութիւններու ետեւէն վազող մարդիկ են։ Ես իմ մէկ ուրուանկարս անոնց ամբողջ փիլիսոփայութեան հետ չեմ փոխեր։
– Ձեր ո՞ր ուրուանկարը. և հարցուցի ես վերին աստիճանիմիամիտ դէմքով մը եւ գրեթէ ակամայ, ինքնաբերաբար։
– Որեւէ մէկը. որը որ կուզէք. և եղաւ իր անփոյթ ու ինքնավստահ պատասխանը։
Ես ուզեցի մոռցնել տամ նախորդ հարցիս մէջ խլրտող հեգնութիւնը ու դիմեցի քրոջը.
– Իսկ դո՞ւք, օրիո՛րդ, դո՞իք ալ միեւնոյն բարձր գաղափարը ունիք նկարչութեան մասին։
Եւ սկսաւ խօսքը նորէն նկարչութեան շուրջը դառնալ եւ ընդհանրապէս գեղարուեստական ստեղծագործութեան։ Չգիտեմ ճշմարիտ, պարոն նկարչի մեծախօսութիւնը, թէ իմ ռազմական տրամարդութիւնս բարձրացուցեր էր խօսքիս ուժը. կզգայի, որ լաւ կխօսիմ, ե՛ւ խոր, ե՛ւ սուր։
Բաւակնա երկար միասին շրջագայլէն ետքը, երբ արդէն սկսած էր մթնել՝ կանգ առինք մեր տունէն ո՛չ շատ հեռու իրարմէ բաժնուելու համար։
– Ուրախ եմ ձեզի ծանօթանալուս. թարմ հոգի ունիք եւ արուեստագէտի ճաշակ, և ըսաւ պարոն նկարիչը ձեռքս սեղմելով։
– Կտեսնէ՞ք՝ ինչ աղուոր վկայական ստացաք եղբորմես. և վրայ բերաւ քոյրը շատ զարմանալի շեշտով մը, երբ իրարու ձեռքը կսեղմէինք։
Ամբողջ իրիկունը նոյն աշխոյժ տրամադրութեան տակ էի։ Երբ ուշ ատեն մտայ սենեակս ու վայրկեան մը նստեցայ մահճակալին ծայրը՝ ակամայ յիշեցի նախորդ գիշերը։ Ի՜նչ մեծ տարբերութիւն երեկուան եւ այսօրուան խաղ ցած դերերուս մէջ. կարծես իրաւ որ երկու դերեր էին։ Ամէն պարագայի պատահածէն դժգոհ չէի։ Աղջիկը հիմա գիտէ, որ երբ ուզենամ՝ կրնամ իրեն պէս իր թեթեւ դերը խաղալ եւ եթէ չեմ խաղար՝ իմ ըմբռնումներս ու իմ բնաւորութիւնս է պատճառը։ Չէ՛, միանգամ ընդմիշտ վարկս ապահովուած է այդ աղջկան առջեւ։
Միայն կզարմանամ. ինչո՞ւ այսչափ հոգ աղջկան մը առջեւ հոգիս ու վարմունքս բարձրացնելու համար. սեռական հպարտութի՞ւնն է, որ ինծի կմղէ։
== Յունիս 18 ==
Երէկ ու այսօր Տուրգենեւի «Նախընթաց իրիկունն» էր ձեռքս։ Նոր վերջացուցի ու կմտածեմ։
Ե՞րբ մենք ալ այդ տեսակ երիտասարդութիւն մը պիտի ունենանք արդեօք։ Ինսարովնե՛ր, հանրային նպատակով մը ոգեւորուած անհատներ, որոնք համալսարաններէ նոր ուժերով վերադառնան իրենց հայրենիքը, ո՛չ թէ հանգիստ օրերու ու ոսկի դիզելու, այլ ամէն խոչընդոտ արհամարհելով, ժողովրդին մէջ մտնելու ու անոր բարձրացմանը աշխատելու եւ եթէ կեանքը պահանջեց նաեւ անոր համար զոհուելու։ Ո՞ւր է սկզբունքի ու պարտաւորութեան համար ամէն բան զոհող անհատը։
Իսկ Էլենա՞ն. մեր կեանքն ու միջավայրը տա՞ն պիտի մեզի այդ տեսակ աղջիկ մը, որ լքէ իր ընտանիքի բոլոր դիւրութիւններն ու բարօրութիւնը, երթալու համար իր սիրած մարդուն ու անոր սիրած գաղափարներուն ետեւէն մինչեւ օտարութեան մէջ, մինչեւ կէսևվայրէնի լեռներու մէջ, մինչեւ վառոդի ծուխին մէջ։
Կարդացած գրքիս համեմատ ալ բանաստեղծական տեղ մըն եմ ճարած կարդալու համար։ Մեր տունէն ո՛չ շատ հեռու՝ ձորին մէջ՝ գետի եզերքին հսկայ ուռիի մը բունն է թիկնաթոռս, նոյն ուռիի ոստերուն թաւուտը՝ հովանոցս։ Գետը կգլտորի ոտքերուս առջեւէն ժայռերուն մէջ խլացուցիչ ժխոր մը հանելով։ Եւ սրտիս կորով տուող գետին այդ կատաղի ու տեւական ծեծկւուքը միանալով ընթերցանութեան մտրակումին թռիչք կուտան մտածումիս ու երեւակայութեանս։
Իսկ իրիկունները իրարու հետ ենք. ես ու Շամիրեանները՝ քոյր ու եղբայր։
Աղուոր, շա՛տ աղուոր իրիկուններ։ Արեւը ձորի մէկ շրթունքէն կանհետի, մինչ միւսէն լուսնի կիսադէմը դուրս կլողա՝ տմոյն լոյս մը թափելով անտառակին ու արքունի խճուղիին վրայ։
Լիաթո ներշնչելով իրիկնային անուշ թարմութիւնը ամառանոցին՝ կշրինք ու կխօսինք։ Թոյլ ու անփոյթ խօսակցութիւն մը հանձնուած հովերու ու քմայքի շունչին։
Պարոն նկարիչը կպամտէ հաճախ Մոսկվայէն, եւրոպական կեանքէ, ն իր ճամփորդութիւններէն ու գեղարուեստական շրջապատէն. քոյրն ու ես կլսենք հետաքրքրուած. հեռաւորի եւ անծանօթի հմայքը ունին իրենց վրայ այդ նկարագրութիւնները, որուն կմիանայ իմ հոգիիս մէջ նաեւ ծածուկ նախանձ մը։
Իսկ օրիորդ ի քոյրը կլսէ, կխնդայ ու կշաղակրատէ, ամէն ինչ անոր համար զվարճանքի նիւթ է եւ միշտ պատրաստ խօսք մը կայ շրթունքին։ Վայրկեաններ ունի սակայն, երբ հանկարծ բոլորովին կլռէ եւ աչքերը մեր ու մեզի շրջապատող առարկաներուն վրայէն կսահի ու կիյնայ հեռուն՝ մոլորուն նայուածքով մը։ Երեւի աս ալ աղջկային է։
Իր հմայքը դեռ չէ վերցած վրայես. իր ձայնը, իր խօսքը, իր տարօրինակ արտայայտութիւնները եւ իր բուռն ու աշխոյժ շարժումները, ինչպէս եւ իր գեղեցիկ դէմքին ու մարմնին հրապոյրը դեռ միշտ զգացումներս ու նայուածքս կքաշեն իրենց։ Բայց կզգամ, որ հետզհետէ բան մը պակսելու վրայ է ու կխորհիմ ակամայ, որ երեւի շուտով պատռի պիտի իր գրաւչութեան վրայէն խորհրդաւոր քողը։
Իսկ առանց այդ խորհրդաւոր քողին՝ տակը կմնայ աղուոր մարմին մը եւ չարաճճի հոգի մը, ուր չկան սակայն ո՛չ խոր զգացումներ եւ ո՛չ բուռն ու անհանգիստ մտածումներ։ Ատոր փոխարէն խել մը աշխարհիկ հասկացողութիւններ, մանկական քմայքներ, հագուստի ու կապուստի հոգեր եւ մանր ու առօրեայ որոնումներ։
Եւ հետզհետէ կուգամ այն եզրակացութեան, որ ո՛չ միայն իրմէն, այլեւ շատ աւելի ինծմէ հասուն իր նկարիչ եղբօրմէն՝ ես զգալի կերպով բարձր եմ հոգեպէս։ Եւ այս ներքին ինքնագիտակցութիւնը օրէօր աւելի շեշտուած կերպով ազատութիւն մը կուտայ խօսքիս ու վարմունքիս եւ շարժումներս աւելի անփութութիւն կստանան. գիշերօթիկի ձախլիկ գծերը կթափին վրայես։
Հիմա ինծի հաւասարապէս ծիծաղելի կթուի թէ՛ օրիորդի վարմունքէն այն աստիճան վիրաւորուիլս եւ թէ՛ անոր դէմ պատրաստած իմ շէնքևշնորհք պատերազմական հատակագիծս։
Մանր ու պարապ բաներ են ատոնք բոլորը։
== Յունիս 21 ==
այսօր ամբողջ օրը Տուրգենեւի թարգմանութեանն էի տուած։ Գործս յաջող կերթայ։ Միայն ինծի կջղայնացնէ պարոն Մկրտիչի մուրճին անվերջ թկթկոցը. պարտէզը աթոռ կշինէ։
Արդէն անոր մուրճին աղմուկը երբեք չի վերջանար։ քովի սենեակը, խոհանոցը, պատշգամը միշտ բաներ մը կը հնարէ իր դժոխային մուրճովը զինուած։ Բայց ի՜նչ մեղադրեմ խեղճը։ մարդս կարո՞ղ է մինչեւ իրիկուն պարապ նստիլ։ Ան դեռ շատ աղեկ վարժուած է։ Ակնթարթ մի ինծի իր տեղը որ դնեմ՝ սիրտս կճաքի։ Ի՜նչ կեանքի դատարկութիւն, ի՜նչ աննպատակ գոյութիւն։
Գիշերը անքնութենէ չարչարուելէ ետքը՝ առտուն կանուխ ելիր ու սաղմոս քաղէ. ետքը քանի մը ումպ թեյ խմէ ու գնայ շուկա, իբրեւ թէ գնումներու, բայց հոս ու հոն հանդպելու ու խօսելու. ետքն ալ թափառէ՝ տան բոլոր անկիւնները դուրս ելած գամ մը, խախտած սռնի մը փնտրելով կամ գնայ խոհանոց քրոջդ ու սպասուհիին օգնելու մինչեւ որ գայ ճաշի ատենը։ Կուշտ ճաշէն ետքն ալ գնայ սենեակդ ու պառկէ՛ եւ արթնցիր ուշ ատեն, ինքդ ալ չգիտնալով ինչ ընելու համար։
Եւ ասիկա անվերջ, առանց որեւէ փոփոխութեան. այս տարունէ գալ տարուանը կրնաս երեւակայել։ Անվե՜րջ, ճիշտ պարզ տարբերական կոտորակի մը պէս, որ օր մըն ալ կարծես նոյն թիւը գրելէ ձանձրացած՝ կդնես բազմակետ մը. կեանքին մեծ բազմակետը ու վերջացաւ։
Եւ ասոր կըսեն ապրիլ։ Եւ պարոն Մկրտիչը, որ շատ սիրելի ու խելքը գլխին մարդ մըն է, չի գանգատիր այդ կեանքէն եւ կուզէ ապրիլ, երկար ապրիլ։ Կզարմանամ։ Ինծի համար ոչինչ ու անարժէք բան մըն է կեանքը, երբ չկայ աշխատանք, մաքառում, ձգտումներ ու կիրք, յուզում ու ծրագիր։ Առանց այս բոլոր կենդանի շարժման, առանց այս մշտական հոգեկան եռքին՝ միթէ մահը շատ աւելի իմաստալից ու արժէքաւոր չէ՞։
== Յունիս 24 ==
Երկու օր է «հերոսուհիս» չէի տեսած։ Հարբուխ էր եղած եւ իրիկունները դուրս չէր ելլեր։ Կարօտի նման զգացում մը կար մէջս. կուզէի տեսնեմ։
Իրիկունը գիւղէն վերադարձիս, երբ իրենց տան առջեւէն կանցնէի՝ աչքերս անոր կերպարանքը կփնտրէին։
Պատշգամի վրայ եղբարյն էր, որ շեզևլոնին վրայ երկնցած լրագիր կկարդար։ Հեռուէն բարեւեցի եւ հարցուցի օրիորդի առողջութիւնը։
– Բան մը չունի. նազ կընէ. և եղաւ պատասխանը։և Հրամեցէ՛ք վեր. դեռ չէք եղած մեզի։
– Ուշ է քիչ մը. և ըսի վարանքով։
– Եկէք. մայրս ալ, քոյրս ալ ուրախ կըլլան։
Առանց իմ յատուկ որոշման ոտքերս արդէն ուղղուեցան դէպի պատշգամին կից սանդուղները։
Պարոն նկարիչը դէմ եկաւ. եւ երբ պատշգամէն սնեակ մտանք երկուքով՝ մայր ու աղջիկ ոտքի ելան թեյի սեղանէն։
– Աս ի՜նչ հրաշք. և բացականչեց օրիորդը ժպտուն։
– Լսեցի՝ տկար էք. և եղաւ բացատրութիւնը։
Նստեցանք, տիկինը լրացուց քաղաքաւարական հարցերուն շրջանը եւ ծայր տուաւ թեյի սեղանին շուրջը ոստոստուն ու թեթեւ խօսակցութիւն մը։
Օրիորդս ոչինչն չունէ, ր եղբօրը ըսածին պէս. քիչ մը աւելի գիրցած երեւցաւ աչքիս եւ քիչ մը աւելի դժգոյն։ Ինքնաեռին դէմը նստած բաժակները կմաքրէր ու մեզի թեյ կմատակարէր. միեւնոյն ժամանակ կմասնակցէր խօսակցութեան ե՛ւ խօսքով, ե՛ւ իր զուարթ խնդուքով։
Խօսուած լեզուն ռուսերէն էր, բայց ինչպէս եղաւ օրիորդը մէկևերկու նախադասութիւն ըսաւ հայերէն եւ շատկարգին, որ բաւականաութիւն պատճառեց ինծի եւ զգացումս զսպել չկրցայ։
– Ի՛նչ լաւ ըսիք հայերէնը, օրիո՛րդ։ Եւ ինչո՞ւ միշտ հայերէն չէք խօսիր. լաւ առիթ է, կվարժուիք։
– Որովհետեւ աղեկ չգիտեմ. և թսակ նորեն հայերեէն եւ ետեւէն իսկոյն ռուսերէնով աւելցուց. և ռուսերէն լեզուով կրնամ միտքս շատ աւելի նուրբ ու հարուստ արտայայտել։
– Այդ նրբութիւնն ու հարստութիւնը պէտք է ամենքը ունենան իրենց մայրենի լեզուով. եւ ատիկա ձեռք կբերուի խօսելով, քանի որ ձեր օտար դպրոցը այդ տեսակետէն օժանդակել չի կրնար ձեզի։
– Մայրենի լեզո՞ւ. և պարցուց հանկարծ տարօրինակ շեշտով մը. և մայրս ինծի հպետ միշտ ռուսերէն է խօսած. այդպէս չէ՞, մամա՜. և դարձաւ մօրը ծիծաղկոտ ու կ էսևերգող ձայնով մը։
Ես վայրկեան մը վարանեցայ։ Իմ տեսական ըմբռնումիս խիստ գործնական պատախսնա մըն էր դէմ առեր։
– Սիրելի՛ բարեկամս, այդ բոլորը քիչ մըն ալ ճաշակի խնդիր է. և մէջ նետուեցաւ եղբայրը. և ո՛ր լեզուն որ անուշ ու գեղեցիկ է՝ ան ալ կգործածեմ։
– Հայերէնը տգեղ է՝ ըսել կուզէք։
– Շիտակը խօսելով՝ շատ գեղեցիկ չեմ գտներ։
– Կարծեմ ձեր նկարչական ճաշակը այս հարցին մէջ ձեզ օգնել պիտի չկրնայ. և ըսի ես քիչ մը չոր։ևՆախ որ այս կամ այն լեզուով խօսիլը բնաւ ճաշակէ կախուած խնդիր չէ. ձեր քոյրը շատ աւելի ճիշտ պատասխանը տուաւ։ Երկրորդ ալ՝ պահ մը ձեր ըսածը ընդունելով, ո՞ւրկէ գիտէք հայերէնի տգեղ ըլլալը. ձեր ըսած ու ձեր գիտցած հայերէնովը կդատէ՞ք։
– Ուրիշ ինչո՞վ կուզէք որ դատեմ
– Կա՛ հայ գրական լեզու մը ու հայ գրականութիւն։
– Գրականութի՜ւն. և կրկնեց նկարիչը ներողմաիտ հեգնութեամբ մը։և Գրականութիւն մը գրականութիւն դառնալու համար պէտք է խոր ու արժէքաւոր երկեր ու ստեղծագործութիւն ունենայ ի մէջը։
– Դուք կխօսիք ձեր չճանչցած գրականութեան մասին։
Նկարիչը ուսերը թոթուեց, իսկ ես այլեւս լեզուս բռնել չկրցայ.
– Իսկ եթէ նոյնիսկ դեռ չունինք այդ բարձր ու խոր գրական ստեղծագործութիւնները, որ դուք կպահանջէք, ատոր հանցաւորը դո՛ւք էք, պարո՛ն նկարիչ։
– Ե՞ս. և հարցուց խօսակիցս ծիծաղի զարմանքով։
– Այո՛, դո՛ւք, ե՛ս, մե՛նք, մեր երիտասարդութիւնը։ Փոխանակ ուրիշներու հասրտութեամբ հպարտանալու եւ ուրիշներու լեզուն առաջ քաշելու, դեռ չունինք այնքան ինքնութիւն ու հպարտութիւն մենք մեր սեփական հարստութիւնը ունենալու, մեր լեզուն խօսելու, յղկելու ու նրբացնելու, մե՛ր կեանքը, մե՛ր հոգին ու մե՛ր պէտքերը պատկերելու ու արտայայտելու։ Րահամարհելը, չի հաւնի ը ու չձգտելը երբեք ոչինչ ստեղծել չեն կրնար։ Պէտք է սիրել ու գործածել լեզու, ն եթէ կուզէք, որ սրուի ու արժէքներ ստեղծագործէ։
Վայրկեան մը լռութիւն տիրեց։
– Այդ մասին թո՛ղ բանաստեղծները մտածեն. և կամաց մը փեշերը հաւաքեց նկարիչս։և Խնդիրը ինծի չի վերաբերիր. ես նկարիչ մարդ եմ. եւ շիտակը ո՛չ ժամանակ ունիմ, ո՛չլ ալ տրամադրութիւն այդ կարգի բաներու վրայ երկար խորհելու։ Այսքանը միայն ինծի պարզ է, որ մենք հայերս հաստ ու կոշտ ժողովուրդ ենք. նուրբի ու գեղեցիկի ըմբռնումը չունինք. իսկ երեւակայութիւն՝ բնա՛ւ։
– Բարեկա՛մ, ատոնք պարապ ու անարդար խօսքեր են։ Եւ ինչպէ՞ս կրնաք առանց խղճահարուելու պախարակել մաբողջ ժողովրդի մը ընդունակութիւնները։ ժողովրդի մը, որ ձեր մայրն է վերջապէս։
– Ինչո՞ւ պիտի խղճահարիմ, սիրելիս։ Մարդ պէտք է ազատ մտածէ եւ պէտք է լայն ըլլայ մեր մտածման հորիզոնը։ Նեղ, անձուկ միջնադարեան գաղափարներու ժամանակը անցած է. այս դարը քննադատութեան դար է, Վոլտերներու, Զոլաներու ո գին է մեր դարը դարձնողը։
Չպատասխանեցի։ Ներս մտաւ տիկինը եւ խօսակցութիւնը փոխուեցաւ։ Ես սաստիկ անհանգիստ էի. շատ ծանր ու անախորժ զգացում մը կճնշէր հոգիիս վրայ, որ հարկադրուած էի զսպելու։
Քիչ մը վերջը ծանր քայլերով տուն կվերադառնայի։ Լուռ ու խաղաղ գիշեր էր արդեն։ Տերեւ մը անգամ չէր դող դղար, վար իյնող աստղ մը անգամ չկար։ միայն վարէն գետն էր նորէն, ձորէն, իր հին երգը կկրկնէր ամէն բանի անտարբեր։
Վէճը վէրքի մը պէս հետք էր թողեր կրծքիս տակ։ Եւ ես ինծի՛ կմեղադրէի. հիմարի պէս էի վարուած։ առջի օրէն գիտէի դիմացիններուս կարծիքը. ի՞նչ կարիք կար այս աւելորդ ու անհամ բառամարտին։ Ես եւ անոնք տարբեր կեանքով ենք մեծցած եւ տարբեր ոգիով կրթուած։ Իրար երբեք չենք հասկնար։ Հիմա անշուշտ կհամարեն ինծի նեղ գաղափարներու տէր խղճուկ մէկը։ Եւ իրենց վերաբերմամբ իմ մտածածս ալ ատկէ տարբեր բան մը չէ։
Ա՜, ինչո՞ւ գացի ես անոնց տունը։
== Յունիս 25 ==
Ամպշող օր մըն էր այսօր։ Ճաշէն առաջ նստած սենեակս պատուհանիս տակ կա շխատէի, երբ Հոռոբսին եկաւ հայտնեց, թէ դրացի օրիորդը եկեր է ու ինծի կհարցնէ։
Շատ զարմացայ. ի՞նչ կուզէր, մանաւանդ երեկուան ծանր հանդիպումէն ետքը. ակամայ կնախատեսէի նոր անախորժութիւն մը։ Բայց եւ այնպէս բնականաբար իսկոյն վեր թռայ ու ելայ պատշգամ։
Օրիորդը իր պզտիկ քրոջը հետ մեր սանդուղին առջեւը կեցած շատ սիրալիր կերպով կխօսակցէր հօրեղբօրս կնոջ հետ, որ մեր պատշգամէն անդադար կկրկնէր, որ գոնէ քանի մը վայրկեան վեր հրամմէ։
Աղջիկը հազիւ բարեւս առաւ, որ ըսաւ։
– Արդեօք քառորդ ժամ մը կրնա՞ք ինծի ընկերանալ. մինչեւ գիւղը, պզտիկ պտոյտ մը։ ձեզի հետ խօսելիք ունիմ։
– Ամենայն սիրով. այս վայրկեանիս. և ըսի ես ու սենեակս նետուեցայ։
«Չըլլայ թէ եղբայրը երեկ գիշեր խսօքերէս շատ վիրաւորուած ըլլայ. քոյրը հիմա եկեր է ինծի զգացնել տալու», կմտածէի տանու հագուստս փոխելով։
Պատշգամէն իջայ թէ չէ՝ մեր տիկնոջ ցտեսութիւն ըսաւ եւ իսկոյն ճամփայ ելանք։
Արքունի ուղին էր, որուն վրայէն կքալէինք. երկու կողմէն ձորի կողերն էին թզուկ ծառերու կրկնեցով մը իրենց ուսերուն մերկութիւնը ծածկած։
Կքալէինք լուռ իրար քովէ, տարօրինակ զսպուած յուզում մը կար մէջս, որ աւելի կհարհրուէր այս երկրարատեւ ու տարօրինակ լռութենէն։ Իր վարմունքը ամէն տեսակետէն ե՛ւ անսովոր էր, ե՛ւ անսպասելի։
Մէկևերկու անգամ քովնդի նայեցաւ երեսս ու ժպտեցաւ առանց սակայն շրթունքները բանալու։ Եւ այսպէս անխօս հասանք մինչեւ այն պզտիկ կամրջակը, որ խճուղին մեր ափէն գետի միւս ափը կանցընէ։
Անցանք կամրջակը. գետն ալ ձախէն աջ անցաւ։
– Կա՛տեա, շրջանակդ չդարձնե՞ս. և ըսաւ պզտիկ ուսին զարնելով։
Երբ փոքրիկը շրջանակին ետեւէն վազելով հարթ ճամփուն վրայ բաւական հեռացաւ՝ օրիորդը առանց այլեւայլութեան դարձաւ ինծի.
– Գիտեմ, որ զարմացած էք եւ հիմա աւելի պիտի զարմանաք։ Կուզէի հայերեէն սորվիմ։ ինչպէ՞ս ընեմ. ինծի ի՞նչ խորհուրդ կուտաք։
– Կանգ առի ու մնացի արձանի պէս։ Աղջիկը նոյնպէս կեցաւ դէմս. շիփևշիտակ ու շեշտակի կնայէր աչքերուս. զարմանալի ու փոխուած դէմք մըն էր դէմինս. եւ բոլորովին տարբեր ու լուրջ արտայայտութիւն մը այդ դէմքին վրայ։
– եւ կուզէի, որ պատասխանէք պարզ ու շիտակ, իբրեւ մօտիկ ու մտերիմ մարդու։
– Պատասխանը ինքնին շատ պարզ է. պէտք է շարունակ կարդաք ու շարունակ խօսիք հայերէն։
– Բայց որո՞ւ հետ խօսիմ. մեր տունը դուք գիտէք. եւ գրական ոճն ու լեզուն դժուար է ինծի հասկնալը միսևմինակ։
– Իրաւունք ունիք, գոնէ սկիզբները պէտք ունիք օգնականի մը։
Աղջիկը հանկարծ քիչ մը գլուխը խոնարհեց եւ գոց հովանոցին ծայրովը գետինը եռանկիւնը մը գծելով ըսաւ.
Եթէ ձեզմէ խնդրեմ, որ դուք ըլլաք այդ օգնականը՝ կընդունի՞ք։
– Ե՞ս. և թռաւ հանկարծ կրծքէս յուզումի շեշտով մը, որ զսպել ու քողարկել չկրցայ։
Աղջիկը աչքերը բարձրացուց գետնէն։ գամեց նորեն շիտակ աչքերուս եւ աւելցուց խիստ լուրջ.
– Շատ կխնդրեմ, որ քաղաքաւարութիւն չընէք եւ ձեր հոգին չբռնադատէք. ես կուզեմ միայն ձեր ազատ ընտրութիւնը. այո՞, թէ ոչ։
– Այո՛, եւ մե՛ծ սիրով։
Հետն ալ չգիտեմ ինչպէս մեկնեցի ձեռքս իրեն։ Աղջիկը իսկոյն բռնեց, սեղմեց եւ հազիւ լսելի ձայնով մըն էր, որ ըսաւ.
– Շնորհակալ եմ։
Սկսանք քալել վերստին։ Եւ հետն ալ իր հետեւեալ խոստովանութիւնը.
– Այս գիշեր ես շատ երկար մտածեցի՝ դիմե՞մ ձեզի այս խնդիրքով, թէ ոչ։ Ձեր մերժումէ՛ն չէ, որ կկասկածէի. ո՛չ, բայց ինքս ալ չգիտեմ՝ ինչու. կամ գուցէ պէտք չէր, որ այս ձանձրոյթը ձեզի տայի. բայց ահա՜, տեսէք, եկեր եմ□
– Այդ խօսքերը կարծեմ անտեղի եւ աւելորդ են այլեւս, քանի որ դուք ինծի դիմեցիք մօտիկութեան ու մտերմութեան անունով։
– Իրաւո՛ւնք ունիք. և պատասխանեց շատ կտրուկ շեշտով մը։և ուրեմն ըսէ՛ք, խնդրեմ, ի՞նչ գիրք ճարեմ եւ ե՞րբ սկսինք։ Ես քիչ մը շուտիկ եմ ամէն բանի մէջ. ներող եղէք։
– Գրքի մասին հոգ քաշելու պէտք չկայ. քովս քանի մը կտոր ունիմ, բան մը կընտրեմ. իսկ սկիլը վաղվընէ շուտը չկայ, քանի որ այդքան շուիտկ էք. և կատակեցի ես։
– Աղե՛կ, ուրեմն վաղ առտու ժամը իննին կսպասեմ. հարմա՞ր է ձեզի այս ժամը։
– Բոլորովի՛ն։
– Կա՛տեա։և պոռաց քրոջը. և կվերադառնա՛նք։
Պզտիկը հասաւ մեզ իր շրջանակին հետ ու քալել սկսանք դէպի տուն։
Ու շարունակ կխօսէինք Կատեայի մասին, անոր առանձնայատկութիւններուն ու բնաւորութեանը մասին. եւ Կատեան ինքն ալ խօսքի կխառնվէր։
Այս բոլոր անցածևդարձածը դեռ լաւ մը չեմ մարսած. ինչպէ՜ս արագ եղաւ եւ անակնկալ. ո՞վ կրնար մտածել։ Եւ չեմ կրնար ծածկել ինքս ինծմէ, որկայծկլտող ուրախութիւն մը թափանցած է հոգիս։ Զարմանալու ալ կարծեմ պատճառ չկայ։ չէ՞ որ իմ խօսքերուս ազդեցութեանը տակ եկաւ ան այս որոշման։
== Յուլիս 2 ==
Շբթուան մը չափ է սկսած ենք մեր աշխատութիւնը. օրիորդն ալ, ես ալ մեծ եռանդով ենք գործին փարած. նորութիւն է երկուքիս համար ալ։
Ամէն օր պայմանադրուած ժամուն մեծ անհամբերութեամբ կվազեմ Շամիրեաններուն պարտեզը, ուր ստուերախիտ ծառերուն տակ փայտէ պարզուկ սեղան մը կայ ու երկու աթոռ։ Տեղը օրիորդը ընտրեց չխանգարուելու համար։
Գրքերէս զատեցի «Դաւիթ Բէկը»։ Արդէն քանի մը գլուխ կարդացած ենք։ Օրիորդի ընթերցումը գղշ չէ. նոր ու անսովոր բառերը քիչ մը կկզէ։ Զարմանալի սուր յիշողութիւն ունի։ Եւ անհագ կլսէ թէ՛ լեզուի, թէ՛ մեր կեանքին վերաբերող եւ թէ՛ պատմական բացատրութիւնները, որ անդադար ստիպուած եմ տալու ընթերցանութեան միջոցին։
Երբեմն այնքան լուրջ է ու մտախոհ, որ նոր սկսած ատեննիս կկարծէի, թէ ուշ չի դներ։ Օր օրի զարմանքս կաճի. իր հարցերը հոգեկան ծածուկ ապրումներ, խորհրդածութիւ, ն կասկածներ ու դժգոհութիւններ կմատնեն։
Ի՜նչ սխալ գաղափար էի կազմած այդ աղջկան վրայ երեւոյթէն դատելով։ Ան ինծի համար աղուոր, զուարթ ու կենսուրախ էակ մըն էր, բայց զուրկ խոր ապրումներէ եւ ամէն լրջութենէ հորանջող։ Իր ըրած տպաւորութիւնը հիմա այն պատճառով աւելի մեծ է, որ բնաւ չէի սպասէր։
Հիմա ինքս ինծի կհարցնեմ՝ մի՞թէ այդ նափոյթ ու խայտուն կեղեւին տակ խորունկ հոգի մը կայ պահուտած։ Եւ շիտակը չգիտեմ ինչ պատախսանեմ. վերջին երկու շաբաթուան մէջ այնքան արագ սկսան փոխուիլ կրած տպաւորութիւններս, որ հատատ բան մը ըսելու այլեւս չեմ համարձակիր։ Այսչափը միայն ինծի համար պարզ է, որ մեր այս նոր աշխատանքէն չափազանց գոհ եմ ու ոգեւորուած։
Ձեւականութիւնները շատ շուտով վերացան մեր մէջէն. ո՛չ միայն իմ եւ օրիորդի, այլեւ մեր երկու ընտանիքներու մէջէն։ Ամառանոցի մենութիւնն ու ազատութիւնը, երկու տարեկից տիկիններու հաճախակի հանդիպումները, երիտասարդներուս իրարու կապուիլը ծնունդ տուաւ մեր երկու ընտանիքներու աւելի սէրտ յարաբերութեան։ Նկարիչս պարոն Մկրտիչի հետ ամէն օր կանոնաւոր կերպով կուգայ նարտի կխաղայ. եւ ինչ մեծ ոգեւորութեամբ։ Երկուքն ալ ինքզինքնին անպարտելի կդաւանին այդ մարզին մէջ, եւ շատ զուարճալի է խաղի ատեն անոնց խօսք ու վէճին ականջ դնելը։
Գալով ինծի՝ ամէն օր ճաշէն առաջ արդէն անոնց եմ. իսկ ճաշէն վերջն ալ, երբեմն Վարդուհին մօրը հետ կըլլայ մեզի, երբեմն նորէն ես կերթամ իրենց, որ իրիկուան դէմ խմբով ելլենք պտոյտի։
Եւ Շամիրեաններուն տան մէջ իմ գրաւած դիրքս քանի կերթայ ուղղակի նախանձելի կդառնայ։ Պարոն նկարիչը բացայայտ կերպով ինծի հանդէպ ջերմ համակրանք կցուցադրէ, հակառակ մեր մէջէն անցած մէկևերկու աղիևլեղի վէճերուն. ան միշտ շատ գոհ է, երբ իրեն առիթ ու հնարաւորութիւն կտրուի իր պատկերներուն գոյներուն ու երանգներուն եւ նկարչութեան մասին երկար խօսելու. եւ այդ առիթն ու հնարաւորութիւնը ես անոր հաճախ կուտամ։
«Դուք քոյրս խելքէ հանեցիք, և կըսէ ինծի քմծիծաղ. և բայց վնաս չունի. պարապ մնալէն աւելի աղեկ է լեզու մը սորուիլը. եւ տեսնենք ինչ պիտի սորուի»։
Իսկ օրիորդիս մայրը ինծի, գիտեմ, որ սիրած ու համակրած է առաջին օրէն։ Թէեւ շատ չուզէր, որ աղջիկը ամառն ալ «այսքան մտաւոր աշխատանք ունենայ»։ Բայց եւ այնպէս մեր պարապմունքներուն արգելք չէ։ Եւ ինչպէս արդէն շատոնց նկատած էի՝ Վարդուհին տան մէջ բոլորովին անկախ դիրք մը ունի, դեռ քիչ մըն ալ տիրապետող։
Աւելցնեմ, որ փոքրիկ Կատեայի հետ սաստիկ մտերիմ ենք. երթալուս պէս թեւերուս ու ծունկերուս վրայ է. միայն մեր պարապմունքի ժամերուն խստիւ արգիլուած է իրեն մեզի մօտենալը։
Նոյնիսկ բացևդեղին մազերով, կապուտաչուի ռուս սպասուհին առանձին փութկոտութիւն մը ունի դէպի ինծի ու միշտ խորհրդաւոր ժպիտ մը իր շրթունքին։
Այո՛, այս ձեւը առաւ իրողութիւնը։
== Յուլիս 7 ==
Քանի օր է սովորութիւն եմ ըրած, երբ ճաշէն ետքը տաքը կոխէ, կբարձրանամ մեր տան ետեւի անտառակը եւ կփռուիմ կռնակիս վրայ ծառերուն տակ։ Նոսր սաղարթի ճեղքերուն մէջէն կդիտեմ երկնքի մաքուր բացևկապոյտը, ուր հազիւ երբեմն ճերմակ ամպերու փեռեկտումներ, մշտափոփոխ երազական ակներու նման, հանդարտիկ կլողան։
Ու կմտածեմ։ Կմտածեմ կա՛մ յաջորդ օրուան մեր ընելիքի մասին, տալիք հարցերս կընտրեմ, նոր գլխուն հետ կապուած բացատրուելիք կէտերը կորոշեմ, բանաւոր շարադրումներու նիւթեր կզատեմ եւ պատմել տալու զանազան ձեւեր կհնարեմ, որ իր արտայայտութիւնը աւելի կենդանի ըլլայ. կա՛մ յիշողութեանս մէջ կվերարտադրեմ առաւօտեան մեր խօսքերը, վէճերը, աղջկան ընթերցումը, ձայնը, դիրքը, ժպիտն ու նայուածքը։ Մեր այդ աշխատակցութիւնը կեանքիս մէջ մեծ տեղ է գրաուած հիմա։
Այս ցերեկ նոյն այդ գիրքին մէջ ծառերուն տակը կերազէի, երբ հարց մը ծնունդ առաւ գլխուս մէջ։ Եթէ Վարդուհիին տեղ ուրիշ մը ըլլար՝ այսպէս պիտի տարուէի՞ ու ամբողջովին պիտի նուիրուէի՞։ Որոշ պատասխան մը տալու կվարանիմ։
Այո՛, հանձնառութիւնը հանձնառութիւն է եւ ես բարեխիղճ աշխատող մըն եմ ամէն բանի մէջ, բնաւորութիւնս գիտեմ։ Բայց եւ այնպէս անտարակոյս դիմացինիս աղջիկ մը ըլլալը իր որոշ դէրը ունի. ի՞նչ կայ զարմանալու։
Ամէն պարագայի արդէն պարզ կզգամ, որ մեր պարապմունքները ինծի համար միայն պարտականութիւն եւ զբաղմունք չէ, այլ միեւնոյն ժամանակ խորին հաճոյք մը։ Նստած իրենց պարտեզի բաղեղնորւ ետին, նեղ սեղանի մը երկու կողմը, այնքան նեղ, որ երբ երկոքս ալ քիչ մը առաջ կհակինք՝ մազերնիս իրար կշոյեն։ Եւ թարմ թրթիռներով կանացի ձայն մը, որ մարդուս հոգին կշոյէ, երբ կյուզուի։ Եւ իր նայուա՛ծքը եւ խնդո՛ւքը։ Երբեմն այն զգացումը կունենամ, կարծես գինի խմած ըլլամ, երբ մանաւանդ ինքս լուռ՝ իրեն խօսիլ կուտամ։
Չգիտեմ, արդեօք ան ալ իր հոգիին մէջ նման հաճոյք մը ունի՞. ինչ զգալը չգիտեմ, բայց անցած օր ինքը ըսաւ, թէ հիմա իր ամբողջ հոգին լեցուած է մեր այս աշխատանքով։
== Յուլիս 11 ==
Այսօր ընդհանուր քաղի պէս բան մը ըրինք մեր մինչեւ հիմա կարդացած մասերուն վրայէն, որ մեզի բնական կերպով բերաւ վէպի գեղարուեստական կողմերու վերլուծութեանը եւ երկի ստեղծագործական արժէքին։
Այնպէս տարուեր ու կլանուեր էինք, որ ժամանակին անցնիլը չէինք նկատած։ Այն ատեն միայն ուշքի եկանք, երբ մայրը երեւցաւ մեր բաղեղնորւն մէջ ու հրաւիրեց ինծի ճաշի։ Ուզեցի շնորհակահլութեամբ հրաժարիլ, ընդգծելով, որ տունը հիմա անշուշտ ինծի կսպասեն։ Տիտինը ծիծաղելով յայտնեց, որ այդ կո ղմէն կրնամ հանգիստ ըլլալ. արդէն ինքը լուր է տուած մեր տունը, թէ ճաշի չեմ երթալու։
Ճաշը անցաւ շատ զուարթ. բոլորս ալ զարմանալի կերպով հրաշալի տրամադրութեան մէջ էինք։ Եղբայրը ճաշէն ետքը ինծի իր աշխատանոցը առաջնորդեց, ուր եղած էի միայն անգամ մը հարեւանցի։
– Իրաւ է, թէեւ ցոյց տալու հոս աւարատած բան մը չունիմ եւ իմ լաւ կտորներս կյուսամ օր մը Թիֆլիս կտեսնէք, և ըսաւ պարոն նկարիչը իբրեւ առաջաբան. և բայց եւ այնպէս մարդս միշտ հաճոյք կզգայ իր աշխատութիւնը ուրիւշի մը ցոյց տալով։
Եւ պարոնը բնաւ այդ հաճոյքը չի զլացաւ իրեն՝ ի հաշիւ իմ ձանձրոյթիս։ Ամբողջ ժամ մը ինծի մէկ կիսատ ու ներկերու մէջ թաթխուած կտաւին առջեւէն միւսին առջեւը կքաշէր. անդադար խօսելով, մեկնելով ու բացատրելով նկարներուն նիւթը, իր նկարելու եղանակը եւ գոյներու նրբութիւններուն դերը. փաստեր ու օրինակներ կբերէր մեծ նկարիչներու խօսքէն ու կեանքէն։
Ես սկիզբը մեծ հետաքրքրութեամբ կհետեւէի իր խօսքին, բայց հետզհետէ հոգնեցայ. եւ իսկապէս ուրախ եղայ, երբ նորէն դարձանք ընդհանուր սենեակը։
Մայրը առաջարկեց աղջկան, որ աղուոր կտոր մը նուագէ դաշնակի վրայ։
– Ա՜, իմ նուագելս. և առարկեց աղջիկը կէսևհեգտնոտ դէմքի արտայայտութեամբ մը, բայց նստեցաւ աթոռին ու դարձաւ ինծի եւ ըսաւ ժպտուն.
– Այո՛, նուագել ալ գիտեմ, ճիշտ հայերէն կարդացածիս չափ։
Լսած էի, որ կնուագէ, բայց դեռ բնաւ ներկայ եղած չէի իր նուագին. եւ դաշնակն ալ ընդհանրապէս ինծի համար հազիւ ծանօթ աշխարհ մըն էր. եւ հետաքրքիր էի, թէ ինչ տպաւորութիւն պիտի ընէ վրաս իր նուագը։
Օրիորդը արագ դուրս քաշեց ձայնատետրերու կոյտէն տետրակ մը եւ սկսաւ արագ թղթատել. հազիւ կրցայ կարդալ տետրակի երեսին վրայ Մենդելսոնի անունը։
Ու նուագը սկսաւ։ Կդիտէի իր երկար ճկուն ու բարակ մատները, որոնք դաշնակի մատներուն վրայէն կվազէին. կդիտէի իր կարճ կտրած մազերը, որոնք նուագի ամէն ցնցումին ուսերուն վրայ կդողդղային. կդիտէի իր պինդ կծկած շրթունքները, որոնք եղանակի զարկերուն հետ մէջէմէջ աւելի պինդ կկծկուէին. կդիտէի ձանյտատրին հառած իր վառ աչքերը։ բայց եւ կհետեւէի իր իուագածին։
Ու չգիտեմ երաժշտութի՞ւնն էր, որ աղջկան կերպարանքն ու էութիւնը այնպէս հրապուրիչ ու եթերային կդարձնէր իմ աչքերուս, թէ՝ աղջիկն էր, որ իր ներկայութեամբ ու իր շունչով այնքան խոր ու յուզիչ կդարձնէր երաժշտութիւնն իմ ականջներուս։
Գիտեմ միայն, որ հոգիս ալեկոծուած էր։
Քիչ մը վերջը կանջատուէի. ու խոհուն դէմքով՝ փոխանակ տուն երթալու՝ իջայ շիտակ ձորը ու կռթնեցայ մամռոտ խոշոր ժայռի մը, որուն վրայ ծուռ ու մուռ ուռենի մը ստուեր կնետէր։
Կէսևկեցած, կէսևնստած ականջ կդնէի գետի խելագար աղմուկին ու կդիտէի անոր անվերջ գալարումներն ու եռանքը ժայռերու գրկին։ Ժամանակը կըռչէր՝ գիտէի. բայց չէի ուզէր տեղէս երերամ. մեղկութիւնը մը տիրած էր հոգիիս։ Կցանկայի այդպէս մնամ անշարժ այդ աղմուկին մէջ անվերջ խոհուն։
Բայց ի՞նչ կխորհէի. ոչի՛նչ. կամ գրեթէ ոչինչն։ Երազի պէս բան մըն էր. դաշնակ մը կար աչքերուս դէմ, որուն վրայ Վարդուհիին նուրբ ու երկար մատները կվազէին եւ արժշտութիւն մը կար իմ հոգիիս մէջ։
== Յուլիս 14 ==
Իմ արդի բոլոր մտածումներս կեդրոնացած են ամբողջոին մեր միասին պարապմունքի ժամերուն վրայ։ Առտուները անբնական անհամբերութեամբ որոշեալ ատենին կսպասեմ. եւ միշտ տեսակ մը անհանգիստ ուրախութեամբ կվազեմ Շամիրեաններուն բնակարանը, ուր սովորաբար պատշգամին իսկ վրայ կհանդիպիմ «աշակերտիս», որ նոյն անհամբերութեամբ ինծի կսպասէ։
ան ալ բոլորովին ոգեւորուած է հիմա մեր զբաղումներով։ Գրքի ներկայացուցած հայ կեանքը, հայ տիպարները բուն հայ հողին վրայ, հայ լեռներն ու մեր լեռնական այդ մօտիկ անցեալը Վարդուհիին համար հիմնովին նոր աշխարհ մըն է, որ կբացուի անոր աչքերուն ու հոգիին առջեւ։ Եւ երբ կմտածեմ, որ իմ ներշնչումիս ջերմութեան տակ փթթեցաւ այդ թարմ ու նոր զգացումներուն ծաղիկ՝ը կուցծքս բախտաւորութեամբ կուռի։
Հաճախ կպատմեմ հիմա մեր կեանքէն, գաւառէն, մեր բնութեան գեղեցկութիւններէն, մեր ժողովրդի դառնութիւններէն։ Կնկարեմ իր դէմ իմ երազներս եւ այդ հողին վրայ ծլելիք ապագայ քաղաքակրթութիւնը։ Կգծեմ մեր բոլորիս պարտքը եղող աշխատանքը՝ քայլ մը աւելի ընելու համար դէպի մեր երազներու ապագան։
Աղջիկը կլսէ ինծի՝ աչքերը աչքերուս, անթարթ։ Կամ ինքը կպատմէ իր կեանքէն, կդժգոհի մեր հանրային կաշկանդող պայմաններէն, իր դպրոցական կեանքէն. մանր ու խոշոր, հետաքրքիր ու երկրորդական անվերջ նիւթեր, որոնք սակայն իր հոգին կբանան ինծի եւ ես անհուն ուշադրութեամբ կունկընդրեմ։ Ու հետզհետէ մեր գաղափարները կնոյնանան. մեր ձգտումները իրարու կմօտենան. մեր իդեալները, մեր անուրջները իրարմէ գոյն ու ձեւ փոխ կառնեն։
Եւ մենք ատիկա կզգանք փոխադարձաբար. ու ալ աւելի իրարու կմտերմանանք բնականաբար։
== Յուլիս 19 ==
Երեկ մեր աշխատանքը դիտմամ քիչ մը կարճ կապեցի. եւ ետքն ալ ազատ ժամանակէն օգտուելով խնդրեցի, որ մեկնելէս առաջ կտոր մը նուագէ. իբրեւ թէ պատահմամբ եղաւ։ Բայց անպիտանը իսկոյն ըմբռնեց։ Հազիւ քիչ մը նուագած էր, որ հիւրեր եկան ու խանգարուեցաւ։
Եւ այսօր երբ կարդացած գլուխը վերջացուց, ինքը գոցեց գիրքը, գոցեց եւ աչքերը կիսովին եւ ըսաւ նենգամիտ.
– Այսօր կարծես թէ աւելի երաժշտական է տրամադրութիւնս. արդեօք չէի՞ք ցանկար, որ բան մը նուագեմ ձեզի։
Եւ առանց պատասխանիս սպասելու ցատկեց ոտքի, քաշեց ձեռքէս, խնդաց լի կուրծքով, մազերը ճակտէն ետ նետեց ու սլացաւ դէպի սանդուղները։ Ես ալ բնականաբար ետեւէն։
Մինակ էինք՝ ես ու ինքը։ Ու դաշնակը կթնդար։ Տարբեր ոգեւորութեամբ մը կնուագէր. լանջը կդողդղար, մազերը կցատկոտէին, այտերը վարդ էին կտրեր, թարթիչները արագ կթարթէր, եւ իր փղոսկրէ դաստակները կվազէին դաշնամուրի մատներուն վրայ։
Այսօր արդէն երաժշտութիւնը չէր, որ կզգայի. այսօր ինքն էր իր ամբողջ էութեամբ իմ երաժշտութիւնս։
Երբ նուագը դադրեցաւ՝ Վարդուհին բուռն շարժումով մը ցատկեց ու եկաւ ինծի.
– Գո՞հ էք։
Առանց պատասխանի բռնեցի իր ձեռքը, սեղմեցի ու ալ ձգել չէի ուզեր։ Ան ալ իմս կսեղմէր։
Մինչեւ սանդուղներուն գլուխը եկաւ ինծի ճամփու դնելու։ Եւ նորէն առանց խօսելու սեղմեցինք անգամ մըն ալ իրարու ձեռք ու բաժնուեցանք։
Արտասովոր դանդաղ քայլերով ուղղուեցայ տուն. նոյն ծանր շարժումներով բարձրացայ սենեակս ու նստեցայ գրասեղանիս առջեւը աչքերս պարտէզի ծառերուն հառած։
Որչափ տեւեց այդ անշարժութիւնս՝ չգիտեմ. բայց ցնցուեցայ, երբ լսեցի, որ շրթունքներս կըսէին ցած ու խիստ յստակ խօսուածքով մը.
«Կսիրե՛մ, կսիրե՛մ»։
Ու սկսայ մտածել ու սկսայ յիշել բոլոր անցածևդարձածը այս քանի մը շաբաթներու ընթացքում իմ ու այդ աղջկան միջեւ. եւ ըմբռնեցի, որ ես սիրած էի այդ աղջիկը առաջին տեսած օրէս։
== Յուլիս 22 ==
Երեկուան եզրակացութիւնէս ետքը եւ հակառակ իմ հասկացողութեանս, զարմանալի կերպով դժկամութիւն մը կզգայի մեջս այսօր Վարդուհիին երթալու։ Ու կուշացնէի ու չգիտէի՝ ինչ ընեմ։
Ուրախութիւնս անչափ եղաւ, երբ մեր կինը ներս մտնելով յայտնեց, թէ երիտասարդ մը ինծի կհարցնէ եւ երբ դուրս վազելով Միքայէլի հետ երեսևերեսի եկայ։
– Միքայէ՜լ։
– Երուա՛նդ։
Եւ խոշոր ընկերական համբոյր մը։
և Վե՛րջապէս։ «Դելիջան եկուր, որ քեզի պտտցնեմ», կըսէիր. եկայ ու դուն չկաս. ա՞ս է խոստումդ։
և Մա՞տս հոտվտայի, որ գալու էիր։ Սիրաքն ալ նամակ նամակի վրայ կգրէր, որ անպատճառ քանի մը շաբաթ իրենց երթամ ՆորևԲայազիտ։
և Ո՞ր Սիրաքը. առաջին լսարանէ՞ն։ Ա՞ն ինչպէս է, ի՞նչ կընէ։
և Ի՞նչ պիտի ընէ. առտուները ոտանաւոր կթխէ, ցերեկները՝ ձկնորսութիւն, իրիկուններն ալ՝ սիրայարութիւն։
– Որո՞ւ հետ։
– Երեւանէն եկած ընտանիք մըն է. լուսնի նման ճերմակ ու կլոր աղջիկ մը։
– Լուսնի նման աղջիկը ես չեմ սիրեր. պաղ է։
– Վա՜հ, տնաշէ՛ն. թող ըլլայ արեգակի նման. տաքցա՞ւ։ Իսկ դո՞ւն ինչ բանի ես. ի՞նչ կընես։
«Սիրաքի ըրածը», անցաւ մտքէս. բայց այդ մտածումը ժպիտի մը մէջ խեղդելով՝ ըսի.
– Ի՞նչ պիտիընեմ. կկարդամ ու կպտտիմ՝ բայց միշտ մօտերը։ ձի մը վարձել ու շրջակայքը պտոյտ մը ընել կմտածէի. գիտես որ ձի նստիլը կսիրեմ. բայց որո՞ւ հետ։
– Եթէ աւելորդ ստակ ունիս՝ դուն ինծի տո՛ւր. ես ծախսելու տեղը գիտեմ. իսկ ձի մեր ախոռը երկու հատ կայ. մղկը իմինս է՝ սեփական, միւսը եղբօրս։ եղբօրս ձին դուն չես կրնար սանձել։ ան ես կառնեմ, իմինս կուտամ քեզի։ Բայց ո՞ւր երթալ կուզէիր։
– Ի՞նչ հարցնելու բան է. սար, ձոր, անտառ, աւերակ, գիւղ։
– Այդպէ՞ս. աղե՛կ. վաղը փոքրիկ ճամփորդութիւն մը ընել կուզէի՞ր։
– Վա՞ղը։
– Հոկսէ հինգևվեց ժամ հեռու անտառին մէջ փոքրիկ գիւղ մը կայ. գիւղի տերտերին հետ եղբայրս գործ ունի, երթայ պիտի վաղ ը։ Ինծի առաջարկեց՝ իրեն ընկերանալ՝ մերժեցի։ քանի մը անգամ եղած եմ. բայց եթէ կուզես՝ երկուքով կմիանանք իրեն. որքան շատ ըլլանք՝ այնքան լաւ. ճամփան քիչ մը ապահով չէ։
– Ամենայն սիրով. և վճռեցի ես իսկոյն։
– Լա՛ւ. առտուն կանուխ պատրաստ եղիր, քեզի կառնենք ու կմեկնինք։ Գրա՞ծդ ինչ է. և աւելցուց սեղանիս վրայի բաց տետրակը թերթելով։
– «Նախընթաց իրիկունը» կթարգմանեմ։
– Աստուած համբերութիւն տայ քեզի։ Չէ՛, ես չեմ կրնար այդ տեսակի բաներ. կարդալը ձմեռները նորէն ինչեւէ, գրելը միշտ է անհամ։ մանաւանդ երբ ուսուցիչներն ալ ետեւէդ կիյնան, թէ գրէ։ Հա՛, ուսուցիչ ըսի՝ միտքս ինկաւ. Օհաննէսեանը ընտանիքով ՆորևԲայազիտ էր։
– Իրա՞ւ. ի՞նչ ըսաւ։
– Ի՞նչ պիտի թսէ։ գիրուկ կնիկը հետը առած կպտտի ու ձմեռը մեզի տալիք դասերը կորոճայ։ Ամառնային շարադրութիւնդ գրե՞ր ես։
– Դեռ վրան ալ չեմ նայած։
– Կեցցե՜ս։ Ընկեր ըսածդ ատանկ պիտի ըլլայ։ Եղբա՛յր, ինծի այն տեսակ երկարևբարակ բան մըն է տուեր, որ տարի մը գրելու ըլլամ՝ տակէն ելլել չեմ կրնար. ես ալ մտածեցի՝ բնաւ տակը չմտնեմ. ի՞նչ կըսես տրամաբանութեանս։
– Հիանալի՜։
Պահ մը լռեց ու աչքը պտտցուց սենեակիս չորս կողմը։
– Սա ի՜նչ անշնորհք բան է, ա՛յ տղա. ո՞ր կողմ դառնաս՝ գիրք ու պատկեր։ Այս աղջի՞կը ով է. և աւելցուց իսկոյն հայելիին անցուցած լուսանկարի մը մօտենալով։
– Չե՞ս ճանչնար։ մեր դերասանուհիներէն մէկը։
– Դերասանուհի՜, «Նախընթաց իրիկուն», ծաղիկ, պատկեր, գրքեր, գրքեր, մարդ երկու օր հոս ապրի՝ թուլամորթ բան մը կդառնայ. դուն ինտո՞ր կդիմանաս։ Վաղը□ հա՛, վաղը չըլլար. օր մը քեզի մեր տունը տանիմ, որ մարդաւարի սենեակ տեսնես։ Պատէն կախուած է եղբօրս հրացանը, իմ ատրճանակս, որ հրացան մը կարժէ եւ ձիուս սանձը, բայց «սանձ» կըսեմ է՜։ իմ ունեցած մէկ հատիկ պատկերս պատուհանս է, ուրկէ մեր ամբողջ ձորը ու դիմացի լեռը կերեւայ։ Թէեւ սեղանին վրայ ջրի փարջին ու սանտրիս քովիկը երկու գիրք կայ ու մէկևերկու հին տետրակ, բայց այնպէ՜ս միայն շնորհքի համար, քեզմէ ետ չմնալու համար. թէ չես հաւտար՝ վրայի փոշին չափէ՛։
Ճաշին պահեցի մեզի։ Սեղանին վրայ քիչ խօսեցաւ, բայց ախորժակով կերաւ։
– Ա՛յսպէս է, և թսաւ, և իմ սովորութիւնս։
Ճաշէն ետքը նորէն առանձնացանք ու երկար կխօսէինք։ աւելի ճիշտ՝ ան կխօսէր։ Պատմեց սիրաքի հետ անցուցած քանիմը շաբաթը. թէ ինչպէս անգամ մը Սեւանի վրայ նաւարկած ատեն քիչ է մնացեր, որ ընկղմին իրենց ծանր ու ժուար շարժուաղ կոպիտ նաւակով. թէ ինչպէս սարերուն վրայ շրջելու ատեն քիւրդ հովիւներուն հետ կռուի կբռնուին. թէ ինչպէս ուրիշ անգամ մը զինուորական ձեւանալով գլխարկին փակցուած փայլուն կոճակով մը՝ խեղճերուն հետ խաղի կելլեն ու կխաբեն։
Իրիկունը տարի ճամփու դրի, բաւական երկար պտոյտէ մը ետքը։ Բաժնուեցաւ՝ պատուիրելով նորէն, որ առտուն կանուխ պատրաստ գտնուիմ։
Ընկերոջս երեւիլը վրաս շատ աղուոր ազդեց։ կարծես լեռնային հով մը դէմքս պարուրեց. թարմ ու ցնցող լեռներուն հովը։
== Յուլիս 22 ==
Երեկ առտու նոր էի հագուեր ու արեւն ալ նոր էր ծագեր, որ եկան ըստ ժամադրութեան։
Դիմաւորեցի։ Միքէի եղբայրը կարճահասակ մարդ մըն է, չղուտ, խոպոր գլխով, խճուճ մազերով. կայծկլտող աչքեր սուր նայուածքով ու հայու քիթ. երեսուն տարեկան մը կըլլայ։
Երկու եղբայրներն ալ հագած էին տեղական կտորէ հագուստ, ոտքերնուն չուշտ, գլուխնուն ճերմակ ռուսական գլխարկ, մէջքերնուն դանակ եւ ուսերնուն հրացան։
– Պատրա՞ստ ես. և հարցուց Միքէն առանց ծանօթացնելու որեւէ արարողութեան եւ չափեց ինծի հայեացքով իր տուած հարցը անձամբ ստուգելու համար։
– Նախ հանէ՛ վրայէդ ժամացոյցդ, և հրամայեց, և որ քիւրդ հովիւներուն ախորժակը չբանաս։
Հնազանդեցայ ու տուի ժամացոյցս Հոռոբսիին։
– Այդ կախած քսակիդ մէջը ի՞նչ կայ. և հարցուց կրկին ուսընդանութ ուղեքսակս մատնանիշ ընելով։
– Մանրևմունր բաներ։
– Վերցրո՛ւ այդ տոպրակն ալ իր մանրևմունր բաներով. այդ հիմար տոպրակին տեղը ա՛ռ, կախէ ատրճանակս։
– Բայց ես ատկէ հատ մը ունիմ. և ըսի հպարտ՝ ետեւի գրպանէս փոքրիկ շրջահարս ցոյց տալով։
– Է՜, ատիկա ոչինչ. և վաւերացուց Միքէն. և բայց դուրսէն երեւցող զարդ մը պէտք է. ա՛ռ հրացանս դուն պահէ։
Առի իր նշանաւոր զարդը ու անցուցի ուսս։
Եւ ուղեքսակս ալ անցաւ Հոռոբսիի ձեռքը։
– Հանէ՛, նայիմ, սա աղջկայ կոշիկներդ. և շարուանակեց ան կատարեալ անտարբերութեամբ։
– Ինծի բոբի՞կ պիտի ձգես։
– Եղբա՛յր, դուն իմ գործիս մի խառնուիր. քեզի հանէ՛ կըսեմ։ Չուշտերը տո՛ւր. և դարձաւ եղբօրը ծիծաղելի հպարտութեամբ մը։
– ՆորևԲայազիտէն նոր եմ բերեր ու դեռ չեմ հագեր. ինչեւէ, կնուիրեմ քեզի. աղուո՞ր է. և աւելցուց՝ քիթիսևբերնիս դէմ բռնելով եղբօրը ձիուն վրայէն վերցուցած զոյգ մը Ղարաբաղի չուշտ քիթերը վեր դարձած։
– Տղայական ուրախութեամբ խլեցի, Միքէի օգնութեամբ անցուցի ոտքս ու կապիճները ամրացուցինք։
– Ա՜յ հիմա քիչ մը կարգի եկար. գլխարկդ գէշ չէ։ Հեծի՛ր. և հրամայեց իր ձին մօտ քաշելով։
Ինքն ալ նետուեցաւ իրենց հետը բերած երրորդ ձիուն կռնակը։
Երկու եղբայրը իրենց ձիերուն վրայէն քննական աչքով մը նայեցան վրաս։ Ես խրոխտ դիրք մը բռնեցի, այսինքն թէ՝ ի՞նչ կկարծէք դուք ինծի։
Ու ձիերը խթանեցինք։
Զով ու գեղեցիկ առաւօտ մըն էր։ Ձիերը կքշէինք, որ տաքը չկոխած անտառ մտնենք։ Այս ընթացքով խօսիլ չէինք կրնար։
Ես դեռ իմ ձիուս բնաւորութիւնը փորձելու վրայ էի, որ հանկարծ մեր ճամփուն վրայ երկու կին տեսայ եւ իսկոյն սիրտս սեղմուեցաւ։ Վարդուհին էր ու իրենց սպասուհին. անշուշտ վարը գետի մէջ լողանալու էին գացած, ինչպէս երբեմն կընէին. ու հիմա կվերադառնային։
Կմօտենային մեզի իրարու հետ խօսքի բռնուած, առանց մեր վրայ մասնաւոր ուշադրութիւն մը դարձնելու։
Մազերը խոնաւ, որոնք գլխու ճերմակ կապին տակէն կերեւնային ուսերուն թափուած. այտերուն թարմ դժգունութիւն մը. ինքը պարզ ու սպիտակ շրջազգեստի մը մէջ։
– Բարեւ ձեզի, օրիորդ Շամիրեան. և ըսի ես ժպտուն, երբ գրեթէ հաւասարած էինք իրարու։
– Վա՛յ, պարոնն է. և բացականչեց սպասուհին մեծ զարմանքով։
Վարդուհին կանգ առաւ, նայեցաւ ինծի։
– Ո՞ւր այդպէս եւ ի՞նչ այլակերպութիւն. և հարցուց, իբրեւ պատասխան բարեւիս։
– Փոքրիկ պտոյտ մը դէպի անտառին խորքը։
Ձիս կեցուցած էի. ընկերներս կամացևկամաց կերթային, տեսակ մը ինծի սպասելով։
– Այդպէս հանկա՞րծ. եւ առանց ինծի բան մը ըսելո՞ւ. շնորհակալ եմ. երեկ ալ այնքան սպասեցի. շատ ուշադիր էք դէպի ինծի։
– Ներող եղէք, խնդրե՛մ։ Ընկերս հանկարծ եկաւ. հարմարութիւն չեղաւ ձեզի իմաց տալու։
– Հարմարութիւն չեղաւ երկու բառ գրելո՞ւ։ Ինչեւէ. երթաք բարով. բարի զուարճութիւն. և աւելցուց իսկոյն ետ քաշուելով ձիուս քովէն, որ կդոփէր։
– Անգամ մըն ալ գլխով բարեւեցի ու թոթուեցի ձիուս սանձը։ Բայց կզգայի, որ աչքերս չեմ կրնար զատել հանդիմանութեամբ լի իր սուր նայուածքէն։ Եւ կարծես բռնի փրցուցի իմ նայուածքս իր նայուածքէն։
Ընկերնեուս երբ հասայ՝ Միքէն շիտակ դարձաւ ինծի։
– Այդ աղջիկը ո՞ւրկ է ես ճանկեր։
– Դրացի է. և պատասխանեցի հնարաւոր անտարբեր շեշտով մը
– ։Բախտի բան է, ի՞նչ ընենք. այդ տեսակ դրացիներու մենք չենք պատահիր։
– Ըսաւ ու նայեցաւ ետ եւ անմիջապէս կցեց.
– Դեռ ետեւէդ կնայի, տղա՛։
Ես ալ ետ նայեցայ ու գլխարկով նորէն բարեւեցի. Վարդուհին թեթեւ մը շարժեց ձեռքի ճերմակ սրբիչը։
– Ասոնք ապուրը եփեր են. և դարձաւ Միքէն իր եղբրը։և Ինծի՛ նայէ. վերադարձին ինծի այդ աղջկան պիտի ծանօթացնես. ևշարունակեց ան ձին ձիուս մօտեցնելով։
– Ի՞նչ պիտի ընես, որ ծանօթացնեմ. և հարցուցի ես ժպտուն, երբ հոգիս խորքէն ծածուկ բախտաւորութեամբ մը կըրըռար։
– Աղուոր աղջկան մը հետ ի՞նչ կընեն. դուն ի՞նչ կընես։ Թէ՞ կնախանձիս։ Չէ՛, եղբա՛յր, չնախանձիս. ես ընկերոջս ձեռքէն բան չեմ խլեր։ Ըսենք՝ չեմ ալ կրնար. քու խորունկ, անուշ աչքերուդ եւ քու ջենտլմեն կազմիդ ու շարժումներուդ հետ մրցիլը քիչ մը դժուար խնդիր է։
– Չէ՛, ճաշակ ունիս, եղբա՛յր. տաք աղջիկ է. Սիրաքի լուսնկային չի նմանիր. և վրայ բերաւ մեր նախոր դօրուան խոսակցութիւնը ակնարկելով։
Եւ հազիւ նախադասութիւնը աւարտած, շտկուեցաւ ձիուն վրայ եւ իր բարձր լեռնցիի ձայնով հնչեցուց յայտնի երգին վերջին կտորը.
«Բայց իմ սիրածը, սրտիս ընտրածը հրեշտակի նման»։
Երգի վերջին հետ լռութիւն տիրեց։
Ընկերոջս գալը եւ մեր այս հանկարծական արշաւանքին նորութիւնը պահ մը ստուերի մէջ էր առեր Վարդուհիին դէմքը. մեր այ հանդիպումը սթափեցուց ինծի։ Եւ ալ շարունակ աչքերուս դէմն էր իր ճեփևճերմակ կերպարանքը, իր լոգանքէն դժգունած այտերը եւ իր հանդիմանող ս ուր նայուածքը։ Շարունակ աչքերուս դէմն էր ալ անկէ ետքը ամբողջ օրը, ինչ ալ որ խօսէինք, ինչ ալ որ պատահօր, ուր ալ որ նայէի։ Մեր գետակի խենթ ջուրերէն նոր դուրս եկած ու իր խոնաւ մազերով այդ հմայիչ ճեփևճերմակ ոգին էր աչքերուս դէմը։
Արդէն խճուղին ձգած էինք եւ քիչ մը վերջը կողմնակի արահետով անտառ մտանք։ Արահետը հետզհետէ նեղնալով բարակ կածանի մը վերածուեցաւ, որ ծառերու բուներուն մէջէն դեղին նեղ ժապաւէնի մը պէս կօձապտուտկէր։
Ծառերուն բուները հազարաւոր սիւներու պէս գետնէն վեր կսլանային՝ բռնելու համար ծաղկանկար կերպասի մը նման մեր գլխուն վրայ փռուող կանանչութիւնը, որ արեւուն ճառագայթները դուրսէն կասեղնագործէին։
Շուրջս զով էր, հոտաւէտ ու խորհրդաւոր։ Աննշմարելի հովիկ մը ծառերուն ամենաբարձր ոստերուն հետ կխաղար, տերեւներուն նրբին դող մը կուտար ու թռչունները աւելի կգրգռէր, որոնք կսիրերգէին ու կթեւածէին իրենց փոքրիկներու օրրաններուն շուրջը։
Ձիերը շարքով իրարու ետեւէ կքալէին թափուած տերեւներու խշրտուն գորգին վրայէն։ Արժեւէն Մքիէի եղբայրը՝ հրացանը պատրաստ. արջերէ կզգուշանար։ ետեւէսի Միքէն կուգար նմանապէս զէնքը ձեռքը. ես մէջէն կերթայի իբրեւ պաշտպաեալ. թէեւ ես ալ հրացանս դրեր էի ծունկներում։
Բաւական ատեն բոլորովին լուռ էինք. անգամ մը ետիս դարձայ։ Միքէն գլուխը կախ երազոտ նայուածքը գամեր էր իմ ձեիուս մէջքին։
– Գիտե՞ս իչն կմտածեմ. և խօսեցաւ հանկարծ։ Կերեւակայէի, իբրեւ թէ դու Սիւնեաց իշխանին զաւակն ես։
– Իիի՞նչ։
– Համբրեէ՛։ Ասկէ ալ ճիշտ հազար տարի առաջ։ Եւ այս հողերը, որ կկոխենք, այս անտառը ամբողջ Գուգարաց Բդեշխինն է, ուր զարկած են իր իշխանական փառաւոր վրանները եւ ուր կանցընէ ան իր ամառուան ջերմ օրերը հովասուն ձորին մէջ։
– Է՜, ետքը՜։ Դուն ալ վախնամ Գուգարաց Բդեշխն ես կամ անոր տղան։
– Ներեցէ՛ք, ազնուափա՛յլ Սեպուհ, ես ժողովրդի զաւակ եմ եւ իմ ծագումիս չեմ դաւաճանէր։ Ես ձեր խորհրդականն եմ ու ձեր հօր գործավարը։ Ձեր հայրը իմ խնամքներուս է հանձնած ձեր անձը. ատոր համար է, որ աչքս հեռացնել չեմ կրնար ձեր գլխու այդ ոսկեծոպ փաթոյթէն, ձեր այդ զինուորական ոսկիերիզ վարապանակէն եւ Սիւնեաց մեծ նախարարութեան զինադրօշմը կրող ձեր զէնքերէն։
– Պրաւո՜, հիանալի՛ է. և պոռացի ես զարմացած։
– Է՜, կեանքը ատ կըլլար. և բացականչեց թամբին վրայ շտկուելով։և Ենթադրենք, որ քեզի հետ կերթայինք Բդեշխտին մօտ դաշինքի մը, նիզակակցութեան մը, որեւէ շատ կարեւոր քաղաքական ծրագրով մը։ Գիտե՞ս ինչ ըսել է, երբ մարդ տէրն է իր հողին, երբ կպաշտպանէ իր զէնքով, կապրի ու կկռուի իր երկրին համար ու կաշխատի իր տէրութեան համար։ Պէտք է ապրած ըլլայինք հազար տարի մը առաջ։
– Այո՛. և Ըսի։և Մեծ առաւելութիւն է եւ հոգեկան մեծ բարձրացում եւ խոր վայելք անշո՛ւշտ, երբ մարդ տէրն է իր երկրին, իր ժողովուրդին, իր գոյութեան եւ բախտին, ուրկէ զուրկ ենք մենք։
Ու երկուքս ալ լռեցինք, կածանը սկսաւ վերելք դառնալ եւ ձիիերուն քալուածքը դժուարացաւ։
Միտքս պահ մը հետեւեցաւ ընկերոջս ներշնչած մտքերուն ու պատկերներուն, բայց շուտով Վարդուհիին դէմքը նորէն բռնեց հոգիս։ Վայրկեան մը միտքս ինկած էր այդ երկու նիւթերուն մէջ տարուբեր եւ հանկարծ երկուքը ձուլեց իրարու։
Սկսայ ամբողջ վէպ մը հիւսել մտքիս մէջ. կխօսէի, կնկրագրէի գանիգիս տակ բոլորովին ինքզինքս մոռցած։ Կշարուանկէի Միքէի ծայր տուած պատմութիւնը։ Իբրեւ թէ իմ պահապան ու խորհրդական ընկերս էր, որ կըսէր ինծի, այսինքն Սիւնեաց Սեպուհին։
«Այո՛, աչքս վրադ է, ազնի՛ւ Սեպուհ։ Եւ փառք Աստծոյ, ահա՜ երկու շաբաթ է կճամփորդենք խորունկ ձորերէն, ստուերախիտ անտառներէ, ն անցանք գետեր ու լեռներ եւ ձեր ազնուափայլութիւնը գարնան առաւօտի մը պէս զուարթ է, լեռնային օդերուն պէս առողջ եւ մեր հեծած արաբական նժոյգներուն պէս կայտառ։ Միայն թախծութեան այն եթթեւ ամպը, ո որ քու դէմքի զուարթութեան վրայ աղոտ շուք մը կնետէ, գիտե՛մ, անհամբերութիւն դէ։ Եւ կատարելապէս իրաւունք ունի. Գուգարրացա օրիորդին նման աղջիկ ես տեսած չեմ կեանքիս մէջ. աննման է քու օրիորդ Վարդուհին. ի՜նչ բարդիի հասակ, ի՜նչ Աստղկան աչքեր, ի՜նչ թիրկածի ճակատ. հապա իր ուսերուն թափուած կարճ մազերը, որուն վրայ առաւօտեան ցօղը մարգրիտ կշարէ, երբ նաժիշտներուն հետ արեւուն ծագումէն առաջ կելլէ պտոյտի քու նշանածը»։
Հանկարծ ահագին գամբռներու կատաղի խումբ մը սոսկալի հաչոցով անրջանքս ընդհատեց։
– Իջէ՛ք ձիերէն ու ետիս անցղ՛ք. և հրամայեց Միքէի եղբայրը՝ իր ձիուն վրայէն ծառի մը տակ ցատկելով։
Հետեւեցանք իր օրինակին։
Ետեւնիս ծառեր էին, երկու կողքերնիս ձիերուն սմբակները։ ես ու Միքէն ծառի մը կռթնած. առջեւնիս Միքէի եղբարն էր, որ հրացանը անդադար կէս շրջանաձեւ պտտցնելով շուները պատշած հեռաւորութեան վրայ կենալու կհարկադրէր։
Բարեբախտաբար պաշարումը երկար չտեւեց։ Երեւցաւ հովիվը. երկարահասակ, լայնաթիկունք հուժկու մարդ մը, գլուխը ահագին ոչքարի մորթէ փափախ մը դրած. լայն դաշոյնով մը եւ կեռ կոթով ատրճանակով մը զինուած. ձեռքն ալ հաստ ճոկան մը։
Քշեց շները եւկ առաջնորդեց մեզի քիչ մը հեռուն հօտին քովը։
Ծառերը իրարմէ հեռանալով փոքր հրապարակ մը բացեր էին, ուր հօտը խռուած իրար գլխու կորոճար։
Հովիվը հրաւիրեց մզեի իր հաստաբուն ծառին տակը, ուր կուժ մը ջուր, քանի մը կտոր հաց եւ մղկևերկու լաթի կտոր կար։
Նստեցանք, հովիւն ալ. ու իր ոտքերուն քովն ալ իր շները։ Միքէի եղբայրը քիչ մը խօսեցաւ հետը, մինչեւ որ հոգնութիւննիս առինք. հովիւը կաթ կթեց ու հրամցուց։ Երբ ելլելու կպատրաստուէինք, շները նորէն իրար անցան։ Տէրը նորէն զսպեց, շնորհակալութիւն յայտնեցինք, հեծանք ու արագ հեռացանք։
– Պարո՛ն Երուանդ, նկատեցի՞ք, որ հովիւին աչքը ձեռքիդ հրացանին վրայ մնաց. և ըսաւ Միքէի եղբայրը. և շունշանորդի՜ն, վախցայ որ ուզէ։
– Եթէ ուզէ՞ր։
– Շնեք շնորհք կռուի պիտի բռնուէինք։
– Ըսել է՝ եթէ մօտը ընկեր մը ունենար՝ երեք թաս կաթի փոխարէն հրացանը վրայ պիտի տայինք։
– Քիչ մը դժուար. և առարկեց հպարտութեամբ։
– Ճամփան սկսաւ էջք դառնալ եւ կէս ժամ չանցած գիւղն էինք։
Տէրտէրը մեզի մեծ պատիւով ընդունեց։
Միքէի հետ գացինք գիւղն ու շուրջը դիտելու, մինչեւ որ եղբայրը իր գործերը կարգադրեց եւ անմիջապէս ետ ճամփայ ինկանք քիչ մը աւելի երկար, բայց ապահով ճանապարհով։
Շատ ուշ հասանք Դելիջան, գիշերով ու բերին ինծի մինչեւ տուն։ Իջայ ձիէն սրունքներս թամբէն ցաւած, հոգնած ու շիտակ անկողին։
== Յուլիս 23 ==
Մինչեւ նախաճաշիկ գրի առի նախորդ էջերը։ Նախաճաշիկէն անմիջապէս ետքը յուզումս զսպել ջանալով եւ տեսակ մը անորոշ ու տարօրինակ վախով սկսայ բարձրանալ Շամիրեաններու սանդուղէն։
Երբ ինծի նշմարեցին՝ տիկինն ու պարոն նկարիչը կէսևլուրջ, կէսևկատակ բացականչութիւններ արձակեցին։ Միայն Վարդուհին էր լուռ՝ հեգնութեան նմանող ժպիտ մը շրթունքին։
– Այսպէս ուրեմն. առանց մեզի ոչինչ ըսելու՝ կերթաք փառաւոր ձիարշաւի. և գանգատելու ձեւ մը առաւ պարոն նկարիչը։
– Այո՛, պզտիկ պտոյտ մը ձիով. և համեստօրէն փոքրացնել փորձեցի եղելութիւնը։
Հարցեր տուին եւ ես ստիպուած եղայ ամփոփ պատմելու տեսածս ու կրած տպաւորութիւններս։
Երբ զբաղուելու համար օրիորդին հետ իջանք պարտէզ, տեղաւորուեցանք մեր բաղեղներուն ետեւը ու առանձին մնացինք՝ նորէն յուզում մը պատեց ինծի. յուզում մը, որ կարծես կառաջանար յուզուած ըլլալս յայտնի ընելու վախէն։
Իսկ դուք ինչպէ՞ս անցուցիք այս երկու օրը. և հարցուցի բնական հետաքրքրութեամբ։
Հաիանլի՛. պատասխանեց շատ անորոշ շեշտով մը։
Ի՞նչ ըրիք, օրինակ։
Օրինա՛կ, նախոր օրը մինչեւ կէս)ր սպասեցի ձեզի. կէսօրէն ետքն ալ հիւրեր ունէինք, որոնց բնաւ չէի սպասէր։ Իսկ երեկ ալ աղուոր մը ձանձրացայ միս մինակ։ Գո՞հ էք. և հարցուց հեգնոտ ժպիտով մը։
Ո՛չ. և ըսի ես կտրուկ ու սրտանց։և դուք իրաւունք չունիք ձանձրանալու. պէտք է բանով մը զբաղուէիք։
Ինչո՞վ կուզէք, որ զբաղուէի. ձեզի պէս ես ընկերներ չունիմ, որ ինծի տանին պտոյտի։
Ձեզի ինչպէ՞ս հասկնամ։ Կարծես կմեդաղրէք ինծի ընկերոջս հետ երթալուս համար։
Ո՛չ. և պատասխանեց շեշտելով եւ աւելցուց քմայնոտ ու կիսահանդիմանական խօսուածքով մը. և բայց իրողութիւն է, որ ես հիմա մեր ընթերցումներէն դուրս՝ ուրիշ ոչևմէկ բանով լրջորէն չեմ հետաքրքրուիր. ամբողջովին բռներ էք հոգիս ձեր աշխատանքով։
Շատ աղեկ կհասկանյի ինչ որ կըսէր եւ բախտաւորութենէն կթրթռար հոգիս։ Բայց բոլոր ուժովս սանձեր էի շրթունքներս, որոնք կատաղի երիվարներու պէս սանձերը փրցնել ու խոյանալ կտենչային ոտքի տակ տալով ամէն սահման, ամէն գծում, ամէն արգելք, մինչ ես կջանայի, որ կառքս դուրս չի գար սովորական պողոտայէն ու շարժուէր սովորական չափով ու ձեւով։
– Աղե՛կ, կրնայիք կարդալ մեր վէպէն, օրինակ, յաջորդ գլուխը։
– Ո՛չ. և պատասխանեց նորէն շատ շեշտուած եւ գլխու կտրուկ ժխտումով մը։
– Ինչո՞ւ. և զարմացայ ես. և եւ այդպէս խի՞ստ։
Իր պատասխանը շատ յստակ էր նորէն, թէեւ ան ալ կսանձէր իր երիվարները, որ սովարակնի պողոտայէն դուրս չի գան.
– Հայերէնը ե՛ւ խօսիլը, ե՛ւ ընթերցումը շատ դիւրին է, սիրելի ու գրաւիչ, երբ դուք մօտս էք ու թեւէս բռնած կառաջնորդէք։ Առանց ձեզի, երբ ձեր խօսքն ու ձեր հոգին չեն գար ինծի օգնելու, շատ դժուար կդառնայ այդ աշխատանքը եւ անհամ։ Մի՞թէ չէք ըմբռնէր։
– Կըմբռնեմ. և ըսի ես չըմռնել ձեւացնելով. և եւ քանի որ կըմբռնեմ՝ անցնինք անմիջապէս աշխատանքի։
Եւ, այո՛, մեր շրթունքները, իրար դէմ խոյացող երկու զոյգ երիվարներու նման, ամուր սանձուած էին ու կքալէին թոյլատրուած պողոտայով ու թոյլատրուած քալուածքով։
Ան կկարդար. ես կուղղէի, կլրացնէի. կամ կվերլուծէինք, կմեկնէինք. եւ խօ՛սք եւ կատա՛կ. միայն չէինք համարձակիր շտիկա ու խորունկ իրարու աչքին մէջը նայելու։
Կզգայինք, որ շրթունքներու նման դիւրին չէ աչքերը սանձելը։ Անպիտան աչքերը շատ մերկ ու բաց կխօսին եւ բնաւ ենթարկուիլ չեն ուզեր պայմանադրութիւններու ու քողարկումներու։
== Յուլիս 25 ==
Երկու օր է՝ ճաշերէն ետքը կուգայ Միքայէլը, որ արդէն ծանօթացուցեր եմ Շամիրեաններուն եւ միասին պտոյտի կելլենք։
Միքէն ու պարոն նկարիչը իրար գտան. մէկը անտաշ ու շիտակ ժողովրդի տղայ մ, միւսը խիստ նուրբ ճաշակի տէր ըլլալ ուզող գեղարուեստի մարդ մը։
Միքէն առանց երկար ձեւականութիւններու սկսաւ արդէն պարոն նկարչի նրբամտութիւններուն հակառակիլ, որուն նկարիչս ներողամիտ արհամարհանքով մը կպատասխանէ ընդհանրապէս։
Այսօր խօսքին թելը սիրոյ վրայ անցաւ ու սիրոյ տեւականութեան։
– Սիրելի՛ բարեկամս. և կըսէր նկարիչը գործը գիտցողի մը հաստատ շեշտովը։և Սէրը մարդուս համար այնքան անհրաժեշտ պէտք մըն է, որ քան հաց ուտելը։ Եւ որքան որ անհեթեթ է շարունակ միեւնոյն կերակուրը ուտելը, նոյնքան ալ անհեթեթ է սիրոյ տեւականութիւնը պահանջելը։ Ընդհակառակը, որքան շատ ուտելիք փոխես՝ այնքան օգտակար է եւ ախորժաբեր։
– Կչափազանցէք. և կպնդէր Միքէն։և Եթէ շատ կուզէք սիրելը ուտելիքի հետ համեմատել, գոնէ պտուղի հետ համեմատեցէք. նախ որ սէրը միայն պտուղի չափ անհրաժեշտութիւն է. երկրորդ ալ գոնէ տարուան եղանակներուն հետ կփոխուի եւ ո՛չ ամէն օր։
– Բոլորս սկսանք խնդալ։
– Իսկ ձեր կարծիքը ի՞նչ է. և դարձաւ օրիորդը ինծի։
– Իմ կարծիքս դժբախտաբար յառաջադիմական չէ։ Ինծի համար սէրը միակ ու ալ չկրկնուող զգացում մըն է, այսինքն իսկական, լուրջ սէրը, որովհետեւ մարդուս ամբողջ էութիւնը կգրկէ ու ամբողջ կենսունակութիւնը կգրաւէ։ Եւ երբ տարիները կսահին ու կսթափիս՝ կտեսնես, որ սիրածդ ալ, դուն ալ թոռմած էք արդէն. ծաղկի մը պէս, որ տուած է իր պտուղը եւ չորնալէ զատ ուրիշ դեր չունի։
– Այն ատեն ո՞ւր կմնայ մարդուս նրբութիւնն ու բարձրութիւնը. եւ ի՞նչ տարբերութիւն կունենայ բոյսերէն. և նկատեց պարոն նկարիչը հեգնոտ։
– Եւ ինչո՞ւ կկարծէք, որ անպատճառ տարբերութիւն մը պէտք է ունենաք բոյսերէն այդ հարցին մէջ. և վրայ բերի ես։
– Սիրելիս, երկու տարի ետքը ձեզի ալ կտեսնեմ. դեռ շատ էք խակ. և պատասխանեց պարոն նկարիչը մարգարէական ու վերերէն եկող շեշտով մը, որ վրաս շատ գէշ ազդեց։
– Ձրի մարգարէութիւն մըն է ձեր ըրածը. և ըիս ես գրեթէ զայրացած։
Քիչ մը ետքը, որ Շամիրեաններու տան մօտեցանք՝ նկարիչը բարձրացաւ իսկոյն վեր ըստ իր սովորութեան։
Սանդուղներուն առջեւը, երբ հրաժեշտ կառնէինք օրիորդէն ես ու Միքէն.
– Բայց դուք ձեր կարծիքը չյայտնեցիք. և ըսի իրեն։
– Կարծեմ յայտնի է ձեզի, որ ես ու եղբայրս գրեթէ ո՛չ մէկ հարցի մէջ համակարծիք չենք իրար. և պատասխանեց օրիորդը շեղակի։
ՄղՍեղմեց մեր ձեռքերը ու սանդուղներէն բարձրացաւ վեր։
– Ինծի նայէ, աղջիկդ հիանալի է. բարով վայելես. և ըսաւ Միքէն իր սովորական պարզութեամբ, երբ առանձին մնացինք։
– Տափակևտափակ մի խօսիր. և կատակի տուի ես։
– Չեմ ուզէր, գրպանս դի՛ր. և եղաւ պատասխանը։
== Յուլիս 30 ==
Թէեւ մեր պարապմունքին ժամերը իրենց սովորական ընթացքով կսահին ըստ երեւոյթին, թէեւ մեր յարաբերութիւնը իր սովորական հոսանքով կշարունակուի կարծես, սակայն իրապէս փոխուած է շատ բան։
Երկուքս ալ կզգանք, որ կձգտինք իրարու, երկուքս ալ գիտենք փոխադարձաբար, որ ջերմ կապուած ենք իրարու։ Բայց միայն գիտենք. ո՛չ իսկ բառ մը մեր գիտցածը արտայայտելու համար։
Աղջիկը երեւի կսպասէ, որ ես ծայրը բանամ։ Իսկ ես՝ առաջ կկարծէի, թէ հպարտութիւնն է լեզուս կապողը. կամացևկամաց կըմբռնեմ, որ միայն ատով իմ բռնած դիրքս չի բացատրուիր։ Գուցէ խորքին մէջ իր զգացումներուն վրայ դեռ բացարձակ վստահ չեմ. կամ կզգուշանամ գուցէ ծիծաղելի քայլ մը առնելէ. կարելի է պարզապէս առաջին խոստովանութեան դժուարութիւնն է ասիկա։
Այս բոլորէն դուրս լռութեանս մէջ կարծես տարօրինակ վախ մըն ալ կայ. անորոշ եւ տարտամ վախ մը թանկագին բանէ մը զրկուելու, անփոխարինելի բան մը կորսնցնելու։ Բիւրեղէ նուրբ ու թանկարժէք գեղարուեստական անօթի մը դպչելու երկիւղը, որ մի՛ գուցէ կոտրուի։
Եւ վերջապէս, իրաւ է, այս ապրումներուն մէջ դեռ շատ եմ երեխայ։ Այսօրուան դէպքը որքան ծիծաղելի, այնքան ալ բնորոշ է։
Իրիկուան դէմ մեր երկու ընտանիքները բոլորս միասին իջած էինք գետի ափը բանջարանոցները։
Հաշալի իրիկուն մը։ Բա՛ց, սրտի լայնացում տուող երկինք մը. ժպտո՛ւն, ամենուս դէմքին ժպիտ նուիրող վերջալոյս մը վարդէ ամպերու ցիրևցան դեզերուն մէջէն։
Ուրախ էինք ամենքս, բայց Վարդուհիի խայտուն բերկրանքին չափ չկար։ Ըսենք՝ ամենքս ալ կպոռայինք, կվազէինք, իրարու ձեռքէ պտուղ կխլէինք. ձայներնիս ու ծիծաղնիս լեցուցեր էր ձորը։
Մութ էր արդէն, երբ դէպի տուն ճամփայ ինկանք։ Ես ու Վարդուհին ետ մնացինք ամենքէն, կարծես թէ պատահմամբ եղաւ։
Հազիւ քանի մը քայլ ըրեր էինք միասին ձորն ի վեր, երբ Վարդուհին խոր շունչ մը առաւ ու կեցաւ.
– Ա՜, ինչպէ՜ս հոգնեցայ։
– Շատ վազեցինք. հանգիստ ելէ՛ք. և խորհուրդ տուի ես իմաստուն կերպով։
Լռեց. մէյ մըն ալ հանկարծ նորէն կանգ առաւ շիփևշիտակ դէմս ու աչքերուս խորքը նայելով ըսաւ կտրուկ.
– Գիտէ՞ք, պարոն Երուանդ. դուք կին էակէ մը բնաւ պիտի չսիրուիք։
– Մի՞թէ. և բացականչեցի ես ապշահար այս անակնկալ յայտնութեան դէմ. և եւ ինչո՞ւ այդպէս կենթադրէք։
– Մասնաւոր ենթադրութեան կարիք չկայ. որովհետեւ կնոջ մը հաճոյանալու ամենեւին փոյթ չունիք։ Այսքան ատեն է միասին ենք. պարզ հաճոյախօսութիւն մը, տարրական հաճոյակատարութիւն մը չեմ տեսած ձեզմէ. անգամ մը թեւերնիդ չառաջարկեցիք ինծի, թէեւ քանի մը անգամ յայտնած եմ դիտմամբ հոգնած ըլլալս։
– Ներող եղէք. կընդունիմ անքաղաքավարութիւնս. հանցանքը միամտութեանս է. չեմ հասկացած, որ ձեր «հոգնած եմ» ըսելը, «թեւերնիդ տուէք» ըսել է։
– Նախ ես ատիկա յիշեցի օրինակի համար. բայց արդէն ինքնին այդ չհասկնալնիդ նշան է, թէ ինչ աստիճան անփոյթ էք կնոջ հանդէպ։
– Եւ հետեւաբար կկարծէք, թէ սիրոյ մէջ երբեք յաջողութիւն պիտի չունենա՞մ. և ըսի ես տխուր շեշտով մը։
– Եթէ չփոխուիք. և աւելցուց ժպտուն։
– Եթէ ա՛յդ է պայմանը՝ պէտք է որ փոխուիմ, նոյնիսկ այս վայրկեանէս։ Օրիորդ, կհաճի՞ք թեւս ընդունիլ. և ըսի իր առջեւը խորունկ խոնարհութիւն մը ընելով։
– Անշո՛ւշտ. սիրո՛վ. և ըսաւ բարձր խնդուքով եւ մինչեւ արմունկը մեր դաստակը կամաց մը թեւս անցուց
– Բարակ շապիկ մը միայն մեր բազուկները իրարմէ կզատէր. խելագարի պէս սեղմել կուզէի կրծքիս ինծի հանձնուած այդ թեւը ու մեծ ճիգով կզսպէի թեւս, որ սկսաւ դողալ։
Եւ ան զգաց իհարկէ թեւիս դողը եւ իր խօսքն ու ծիծաղը անմիջապէս կտրեցաւ։
Լուռ քանի մը քայլ ըրինք։ Աղջիկը մեղմ ու զգուշութեամբ ետ քաշեց ձեռքը թեւէս ու ըսաւ.
– Ձեզի նեղել չեմ ուզէր. մնացէք հաւատարիմ ձեր բնաւորութեան. դուք նման չէք ուրիշներուն։
– Անշուշտ կգերադասէիք, որ նման ըլլայի ուրիշներուն։
– Շատ կսխալիք, եթէ այդպէս կկարծէք. և եղաւ իր կտրուկ պատասխանը, որ ինծի անչափ դուր եկաւ։
Քայլերնիս արագացուցինք, հասանք ու միացանք խումբին։
== Օգոստոս 6 ==
Մեր ընթերցանութեան ժամերը այլեւս դադրած են լուրջ աշխատանք ըլլալէ։ Իսկապէս գիրքը չէ հիմա մեզի իրար բերողը, այլ ներքին բուռն պահանջ մը իրարու հետ ըլլալու, իրարու քով ըլլալու։ Ատիկա իսկ այլեւս հերիք չի գար. մեր ձեռքերը ծարաւ ունին իրար դպած ըլլալու, իրար բռնելու բազմատեսակ պատրուակներով խօսակցութեան ընթացքին։
Նախորդ օրը սեղանին վրայէն վար ձգեց իր հովհարը, կարծեմ պատահմամբ եղաւ. ցռեցա, որ վերցնեմ. ինքն ալ ծռեցաւ եւ մեր գլուխները եկան իրարու. հարու տուող երկու այծերու կնմանէինք. Իր մազերը թափեր էին ճակտիս, քունքերուս ու երեսներուս վրայ, ուր կգալարէին. ու հարբած էի ես անոնց անուշ բոյրէն. գլուխս դժուարով բարձրացուցի։
Երեկ իրիրոկն ալ մօրը հետ երեքով քիչ մը քալելու ելանք իրենց տան առջեւը։ Կխօսակցէինք շատ կարգին. խօսքի միջոցին բան մը նշելու համար հանեցի ծոցիս փոքրիկ տետրակը. խլեց ձեռքէս ու փախաւ՝ սպառնալով բոլոր մէջինը կարդալ։ Ինկայ ետեւէն. քանի՜ անգամ բռնեցի, քանի՜ անգամ ազատուեցաւ ու փախաւ։ Մայրը կխնդար ու կհանդիմանէր իր աղջիկը, թէ ամօթ է, երեխայ չէ այլեւս, ահագին աղջիկ է։ Իսկ իմ իրտս ուրախութենէ կթփրտար, երբ իր մարմնին ու կրծքին հպումը կզգայի կրծքիս ու թեւերուս վրայ։
Այսօր ալ երբ իրենց սանդուղներէն բարձրացայ՝ դէմս վազեց խնդալով, թէ «մեր դասարանը ջրհեղեղի տակ է». գիշերը տան տէրը եկած եւ առատօրէն ջրած էր ամբողջ պարտէզը։
– Եկէ՛ք պատշգամ. հոն ալ պարտէզի պէս է եւ առանձի՛ն. և աւելցուց իսկոյն խորհրդաւոր ժպիտով մը։
Եւ իր սովորական հանկարծ շարժումովը թեթեւ մը քաշեց թեւէս, հանեց պատշգամ, առաջնորդեց դէպի մեծ բազկաթոռը եւ ինքն ալ նետուեցաւ դէմ սօրրան աթոռին. սկսաւ խօսիլ ու ճոճուիլ, իբրեւ նախաբան մեր աշխատանքին։
Պատշգամը, շիտակ է, պարտէզի պէս էր. երկու խոշոր կաղնի իրենց ծերացած ճիւղերը կտարածէին անոր վրայ. իսկ պատշգամին երեք եզերքները շարուած էին մեծ ու փոքր թաղաբներու մէջ ամէն տեսակի ծաղիկներ, որոնցմէ գինովցնող հոտ մը կծաւալէր արեւի հետզհետէ զօրացող շոյանքին տակ։
Վարդուհին կարդալ սկսաւ, բայց պարզ էր, որ մտքերուն չէր հետեւիր. ես ալ չէի հետեւիր։ Բացի մեր սովորական ներքին խանգարումէն, օդն ալ շատ ծանր էր այսօր. օգոստոսի բացառիկ տաք օրերէն մէկը։
– Չէ՛, ալ չեմ կրնար. և ընդհատեց հանկարծ ու գիրքը ձգեց ծունկներուն։
– Ընդհատեցէ՛ք. և ըսի. և կխօսինք։
Գիրքը իսկոյն նետեց քովի աթոռին վրայ։ Գլուխը ետ ձգեց, աչքերը գոցեց եւ սկսաւ ճոճուիլ։ Մազերը երկու կողմէն առաջ սահեցան ու ծփուն շրջանակի մը մէջ առին իր սիրելի դէմքը։ Ես հափշտակուած կդիտէի, երբ հանկարծ աչքերը բացաւ ու գամեց իմ աչքերուս։
Ի՞նչ կար նայուածքիս մէջ՝ չգիտեմ, բայց տեսայ, որ հանկարծ սաստիկ կարմրեցաւ ու վեր թռաւ իր օրորուն աթոռէն։ Կեցաւ դէմս ու խենթևխելոք բաներ մը ըսինք իրարու. գնաց պատշգամին եզերքը, ծաղիկ մը փրցուց ու սկսաւ ջղաձգօրէն փեթրտել։
– Տեսէ՛ք, ի՜նչ անուշ կհոտի. և բացականչեց, եկաւ նորէն ինծի եւ իր ճմրթած մեխակին թերթիկները ափով սեղմեց դէմքիս։ Շրթունքներս եկան իր մատներուն։
– Հատ մը մեխակ կուզէ՞ք. և հարցուց հարբած ժպիտով մը։
– Այո։ Քաղուա՛ծ ձեր այս մատներովը։
Թաղարներուն վրայ քիչ մը փնտրեց. կընտրէր։ Փրցուց ու նետուեցաւ դէպի ինծի. ձեռքս մեկնեցի, որ առնեմ։
– Ոչ. և ըսաւ. և ե՛ս պիտի ձեր կուրծքը անցընեմ։
– Խնդրե՛մ։
Մէկ շարժումով մը նստեցաւ իմ բազկաթոռիս բազուկին վրայ, ծռեցաւ վրաս ու ծաղիկը տարաւ օձիքիս օղակին. օղակի կարուած էր, սկսաւ աշխատիլ կերպ մը ծաղիկը անցընելու. եւ այդ ճիգերուն մէջ այնքան մօտ եկաւ, որ իր կուրծքը հարեցաւ վզիս ու դէմքիս։ Կզգայի իր շնչելը արագ ու անկանոն։ Իսկ իմ շունչիս օդը հանկարծ կարծես պակսեցաւ։ Եւ որպէսզի հանկարծ իր մէջքը չի գրկեմ՝ երկու ձեռքով ամուրբ ռնեցի իր երկու թեւերը ուսերուն մօտիկ ու կամաց մը ելայ ոտքի։ Եւ սըի.
– Անչափ, անչափ շնորհակալ եմ ձեր այս սրտագին նուէրին համար։ Եւ կարծեմ այս տաք ու խեղդող օդին տակ այլեւս ոչինչ ըեն չենք կրնար. լաւ է երթամ տուն։
– Երթա՞լ կուզէխ. և բացականչեց աղջիկը մեծ զարմանքով։
– Կարծեմ ատ է շիտակը. բայց հետս կտանիմ բախտիս ծաղիկը. և ըսի խնդալով. թեթեւ մը շոյեցի կրծքիս կարմրաւուն մեխակը ու ձեռքս մեկնեցի հրաժեշտի։
Վարդուհին ապշած ու վարանքով, գրեթէ մեքենաբար ձեռքը տուաւ ինծի, որ ես ամուր սեղմեցի եւ արագ վազեցի սանդուղներէն վար։
Շիտակ տուն, շիտակ սենեակս եւ նետուեցայ անկողնիս վրայ քիթ ու բերնիս։
«Ինչո՞ւ ձգեցի. ինչո՞ւ եկայ. ինչո՞ւ չգրկեցի. ինչո՞ւ վշտացուցի աղջիկը». կկրկնէի անդադար մտքիս մէջ։
Սա ի՞նչ հիմար ու անիմսատ բան էր ըրածս, ե՛ւ կոպիտս, ե՛ւ անբնական։ Հիմա ի՞նչ պիտի մտածէ, ի՞նչ պիտի զգայ խեղճ աղջիկը։
Հոգեկան խառնաշփոթ ու խիստ անախորժ վիճակի մէջ կդառնային մտքերս, ինքս ինծի չհասկնալով, ինքս ինծի հետ անհաշտ, երբ ինծի այնպէս թուեցաւ, թէ սենեակիս դուռը կզարնեն։
Հազիւ գլուխս դժգոհութեամբ բարձրացուցած էի բարձէս, որ դուռը բացուեցաւ ու սեմին վրայ տնկուեցաւ Միքէն։
– Խեր ըլլայ, ի՞նչ է պատահեր. և հարցուց զարմանքով եւ երկար եեւ ուշադիր դէմքս դիտելով։և Չխօսի՞ս. չըլլա՜յ թէ աղջիկդ ճամփու դրաւ քեզի։ Եթէ բոլոր սիրահարուածներու դէմքը այդ տեսակ է, լաւ է՝ կեանքիս մէջ բնաւ չսիրահարիմ։
Զգացի, որ ճշմարտութիւնը գուշակելու շատ մօտերը կպտտկի։ Եւ նեղ վայրկեաններուն յատուկ ճարպիկութեամբ մը իսկոյն դերս փոխեցի։
Աշխոյժ վեր ցատկեցի, նստեցայ անկողնիս եզերքին ու ըսի.
– Սիրահարիլը սքանչելի բան է եղեր, Միքէ. երդում կընեմ, որ սիրահարիմ պիտի. եւ քեզի ալ նոյնը կհանձնարարեմ։
– Ի՞նչ ըսել է «պիտի». միայն «պիտի»ևի մը համար կարելի՞ է այդ աստիճան ապուշ դէմք մը առնել։
– Ապուշդ քեզի՛ պահէ ու ականջ դի՛ր։ Շիտակը ինծի համար ալ տարօրինակ բան մըն էր հետս պատահածը։ Քիչ մը առաջ այս խեղդող տաքէն նեղուած՝ պառկեր էի ու խենթևխելոք կմտապէի. հակնարծ միտքս ինկաւ քու անցեալ օրուան պատմական երեւակայութիւնը. իյիշե՞ս անտառին մէջ որ ըսիր։
– Աղե՛կ. ե՞տքը։
– Ետքը միտքս սկսաւ այդ պատմութիւնը շարունակել. կամացևկամաց ոգեւորուեցայ՝ դարձաւ կատարեալ վէպ. իբրեւ թէ եւս Սիւնեաց Սեպուհս Գուգարաց օրիորդի նշանածն եմ, եւ քեզի հետ նշանածիս այց կերթամ Բդեշխին ամառանոցը։
– Է՜ևէ՜. և երկարեց Միքէն իր ձայնը։
– Սկսայ երեւակայել ինչպէս մեզի կդիմաւորեն եւ ինչպէս վերջը կտեսակցինք Սիւնեաց օրիորդին հետ։ Մնացինք մինակ ես ու ինքը։ Թաղարներով, ծաղիկներով շրջապատուած տեղ մըն էր. պատշգամի նման բան մը։ Օրիորդը ինծի համար թաշկինակի պէս բան մըն էր ասեղնագործած, որ ինքը իր ձռեքով ուզեց վիզս անցընէ. այնքան մօտեցաւ, որ կլսէի սրտին զարկերը իմինիս մօտիկ։
– Է՜ևէ՜. և ըրաւ Միքէն նորէն ե՛ւ հեգնոտ, ե՛ւ ծիծաղով։
– Ալ ի՞նչ «է՜ևէ՜». թեւերս բարձրացուցի, որ իր անձնատուր կուրծքը բազուկներուս մէջ շղթայեմ, դուռը զարկին. դո՛ւն էիր։
– Վա՜յ, շունդաշնորդի՛, ի՞նչ գէշ տեղն եմ հասեր։ Հիմա կհասկնամ՝ թէ ինչու այնպէս չարացած երեսս կնայէիր։ Կուզես՝ ես երթամ ու դուն նորէն շարունակէ. միայն գիտցիր՝ ինչէ որ պիտի զրկուիս։ Եղբայրս պատուական գինի է ճարեր, մայրիկս ալ այսօր եփեր է քիւֆթէ. իրիկուան դէմ ալ ձիերով աղուոր պտոյտ մը։ Ընտրէ. երազական Սիւնեաց օրիորդի համբո՞յրը կուզես, թէ ընտիր գինի, փառաւոր քիւֆթէ եւ աշխոյժ ձի մը։
– Ընտրութիւնը դժուար է, բայց□և ըսի ես գլխարկս առնելով։
– Հա՛, կտեսնեմ, դեռ բոլորովին չես հիմարացեր։ Մա՜րշ։
Խենթ օր մը անցուցի։ Հոգեկան մշտական ծփում մը ներսը ծածուկ, բախտաւոր ու շոյող. կեղծելու անհրաժեշտութիւն. ուրախ ու անփոյթ երեւնալու ճիգեր։ գիտի, հարկինք, խօսք ու կատակ. եւ միեւնոյն ժամանակ խորքէն դժգոհութիւն մը ինքս ինծի դմէ։
Հոգեկան այս երկւութիւնը վերջ գտաւ միայն իրիկուան դէմ, երբ Միքէի հետ հեծանք ձիերը եւ ձիերը չափ առին։
Զարմանալի կերպով հանկարծ զգացում ը մէջս խուժեց, հպարտ ինքնագիտակցութիւն մը. եւ իսկոյն ինկաւ ինքս իմ վարմունքիս դէմ ունեցած անհաշտ տրամարդութիւնս։ Զգացի՝ որ ուրաշ էի Վարդուհիի համբոյրին ու ձգողութեանը դեռ դիմադրել կարողանալուս համար. եւ ըմբռնեցի, որ այգդ բոլորը իմաստ ունէր. կուզէի, որ տեւեր իմ այս հոգեկան վիճակս. տեւէր ու աճէր զգացումներուս այս խայտանքը։ Ամէն դիմադրութիւն, ամէն սանձում կբազմապատկէր մեր մէջ եղած լարումը։ Եւ եզրակացուցի, որ ճիշտ ատոր համար էր անշուշտ, որ երկուքս ալ կլռէինք անլռելին ու կզսպէինք անզսպելին։
Բայց եւ կհասկնայի, որ հասած էինք հնարաւոր սահմանը. այսօրուան փորձը կըսէր ինծի, որ իր քովը եւ իրեն հետ առանձին այլեւս անկարելի էր աչքակապուկ խաղալը. մեր յուզումը կյորդէր. եւ ի՛ր, եւ ի՛մ։
Ես որ ձիս խթանած էի ու ինկեր էի առաջ, հանկարծ սանձերը քաշեցի եւ թողի, որ Միքէն հաւասարի ինծի։ Հազիւ էին մեր ձիերը իրարու զոյգ եկեր, որ դարձայ ընկերոջս եւ առաջարկեցի՝ յաջորդ օրը առտուն կանուխ երթանք որսի շրջակայ անտառները՝ ինչպէս արդէն քանի մը անգամ խօսած ու ծրագրած էինք իրեն հետ, բայց հետաձգած էինք միշտ ու չէինք իրագործած։
Միքէն իկսոյն համաձայնեցաւ, քիչ մը մտածեց եւ հարցը վրաւ աւելի լուրջ հողի վրայ։ Երկու ժամուայ չափ Դելիջանէն հեռու Աղստաֆայի ճամփուն վրայ շատ փոքր գիւղի մը մէջ կապրէր իր մօրքուրը. վաղը կերթանք ու գիշերը կմնանք հոն. մօրքուրին երեք տղաքը, մանաւանդ միջնակը, յայտնի որսորդ է եղած։ Յաջորդ օրը անոնց հետ միասին կելլենք որսի եւ իրիկունը կվերադառնանք տուն։
Այս ծրագրի մանրամասնութիւնները մշակելով ձիերուն գլուխները դարձուցինք դէպի Դելիջան հանգիստ քալուածքով մը։
Եւ հիմա այս տողերը, որ կգրեմ՝ մինակ ու սենեակին լամպին տակ՝ կարծես թէ ըրածիս քիչ մը զղջացած եմ։ Երկու օր ամբողջ Վարդուհին չտեսնելը չափազանց դժուար է արդեն. այլեւ կմեղքանամ Վարդուհիս. այսօրուան իմ նշանաւոր փախուստէս ետքը՝ խեղճը հիմա ի՞նչ պիտի զգայ եւ ի՞նչ պիտի մտածէ։
Բայց այլեւս ետ քաշուիլ չեմ կրնար եւ չեմ ուզեր. հոսանքը կքշէ ինծի. թո՛ղ քշէ։ Միայն որոշեցի, որ առտուն երկու սրտանց տող կգրեմ իրեն ու ներողութիւն կխնդրեմ, թէ հրաւիրուած եմ որսի։
== Օգոստոս 10 ==
Նոր վերադարձայ տուն եւ ուշ գիշերով։ Հօրեղբօրս կինը սկսած էր անհանգստանալ. ինծի կսպասէր երեկ իրիկուն, ինչպէս Միքէի հետ մեր դիտաւորութիւնն էր։ Բայց Միքէի մօրքուրն ու տղաքը լսել անգամ չուզեցին ու պահեցին օր մըն ալ։
Աղուոր ալ քոյր մը ունին։ Ամէն անգամ, որ աղջկան խորունկ աչքերուն կնայէի՝ սիրտս կսեղմուէր. անոր աչքերուն մէջ Վարդուհիիս հոգին կկարդայի, որուն կարօտը կայրէ հոգիս։
Այսօր երեք օր է չեմ տեսած Վարդուհին. եւ արդեն գինովի պէս բան մըն էի այս երեք օրը. ֆիզիկական հոգնութեան մէջ խեղդել կջանայի զգացումներս եւ խօսք ու աղմուկի եւ նոր տպաւորութիւններու տակ մոռացում կփնտրէի։
Երեկ առտու եւ այս առտու հրացաններն առած ինկանք անտառին խորքը. միջնակ տղան իրաւ որ բաւական թիվով թռչուն զարկաւ ե՛ւ իր, ե՛ւ մեր փոխարէն. զարմանալի նշան առնել գիտէ, իսկ ես իսկապէս նշան առնելու վարժութիւններ կընէի, քան որս։ Այս որս ըսուածին մէջ ինծի հետաքրքողը խելագար վազվզուքն է անտառին մէջ, իբրեւ թէ մեծ բանի վրայ ես։ Մարդ չի նայիր ժայռ, փոս, ջուր, ծառ, չորցած ջիւղերը ձեռքերդ կճանկռտեն, մառացներուն փուշը ծոծրակդ կճանկէ, երբ արագ տակովն անցնիլ կփորձես. ոտքդ տապալուած ծառերու կուգայ եւ ջրերու մէջ կճողփես շտապումիդ ատեն։ Բայց ո՞վ է ուշադրութիւն ընողը։ Այդ միշտ անհանգիստ բանի մը որոնումն է հետաքրքիրը. թէ չէ ինքնինի շատ անսիրտ ու վայրէնի բան մըն է բոլորովին աւելորդ տեղը խեղճ կենդանիները սպաննելը։ Երբեմն մէջերնին այնքա՜ն գեղեցիկները կան եւ այնքա՜ն մարդկային նայուածք ունին, երբ ինկած են վիրաւոր ու մահամերձ։
Ընկերներուս ծաղրին չենթարկուելու համար այս բոլորը իհարկէ ոչ ոքի չէի ըսեր։ Արդեն առանց ատոր ալ բաւական ենթակայ էի իրենց կատակներուն, քանի որ ոչինչ չէի զարկած երկու օորուան ընթացքին։ Եթէ ըսէի, որ զարնել ալ արդեն չէի ուզեր՝ վրաս բոլորովին պտի խնդային։
Շատ աւելի խոր հաճոյք կպատճառէր ինծի, երբ իրիկունները արեւին թեքուելէն ետքը չորսով կելլէինք ձիարշաւի. մեծ եղբայրը գալ չէր կրնար։ Ձիու սէրկ կզգամ, որ ունի. եւ հիմա կհիւսուի մէջս կնոջ սիրոյ հետ։
Երբ ձին կսլանայ, երբ հովը ականջիս տակ դիւցազնական խօսքեր կսուլէ, հագուստներս կուռեցնէ եւ ձիուն բաշը օդին կուտայ, երբ ես ձիուս մէջքին փակած, հակած դէպի գլուխը, մրրիկի պէս կխոյանամ, անսովոր ու դժուար արտայայտելի խտիտ մը կզգամ մէջս թէ՛ մարմնական, թէ՛ հոգեկան. ու կարթննան մէջս լեռնցի մարդու բնազդներ. ինծի այնպէս կթուի, թէ Վարդուհին է գիրկս, որ կրծքիս սեղմած հեռու, հեռու կփախցնեմ։
– Տղա՛, քիչ կամաց. և կպոռայ Միքէն ետեւէս։
Իսկ այսօր քանի կմօտենայինք Դելիջանին, այնքան անհամբերութիւնը կաճէր հոգիիս մէջ. թէեւ մեր ձիերը շատ հանգիստ կքալէին։ Նախ փոքրիկ յոյս մը ունէի, որ հասնելուս պէս կրնայի վայրկեան մը Շամիրեաններուն հանդիպիլ ու Վարդուհին տեսնել։ Բայց շատ ուշ հասանք։ Միքէէն զատուելէս ետքը, երբ տուն կուղղուէի, ժամը տասը անցած էր արդեն։ Եւ Վարդուհիենց ամառանոցը մթութեան ու ծառերուն մէջ քուն մտած ստուեր մըն էր միայն։
Երբ քովեն կանցնէի ծանր քայլերով՝ հոգիս կզգար, թէ ինչքան մօտիկ եմ իրեն. ան կարելի է քունի մէջ էր արդեն, գուցէ երազներու մէջ, գուցե արթուն էր ու ինծի կերազէր, գուցե ան ալ կզգար մօտիկութիւնս։
Գիշեր բարի, աղջի՛կս. ես ալ գրիչս վար դնեմ, ելլեմ ու պառկիմ։
== Օգոստոս 11 ==
Առտուն արթնցա շատ կանուխ։ ու չգիտէի ի՞նչ ընեմ, որ ժամանակ անցնի. ժամացոյցիս սլաքն ալ կարծես դիտմամբ տեղէն չէր երերար։
Շուշտևշուտ ծառերու կանանչութեան մէջէն երեւցող Վարդուհիենց տան կարմիր կտուրին կնայէի, կարծես անկէ կուզէի ճմլող կարօտս առնեմ։
Հազիւ ժամացոյցիս սլաքը իննին մօտենալու վրայ էր, որ ալ չհամբերեցի. քիչ մը շտկեցի վրաս ու նետուեցայ Շամիրեաններուն կո ղմը. բայց երբ տանը մօտեցայ, դիտմամբ սկսայ աւելի ծանր քալել, որ շատ շտապելս աչքի չիյնայ։
Պատշգամը մարդ չկար, մտայ սրահը՝ նորէն մարդ չկար. խոհանոցի կողմը կարծես շարժում կար։
– ո՞վ է. և ձայն տուաւ տիկինը գոգնոց մը մէջքը կապած եւ երկար շերեփ մը ձեռքը խոհանոցէն դուրս գալով։
– Բարե՛ւ ձեզի, տիկի՛ն. աս ո՞ւ րեն. ձեզի մինա՞կ են թողեր, ի՞նչ է։
– Այո՛, բոլորովին մինակ։ Երիտասարդները փիքնիկ կազմակերպեցին, քանի մը ընտանիք միասին։ Այդքան հեռուները ես չեմ ուզեր. քալելը դժուար է։ եւ վերջապէս պիտի պտտին, պիտի խաղան, պիտի պարեն. թող անոնք զվարճանան։ Ա՛յ, ես ալ մտածեցի մորիի անուշ եփեմ։ աս ալ իմ փիքնիկը. և եզրակացուց դառն կատակով մը։և Հրամմեցէ՛ք ներս. և աւելցուց իբրեւ քաղաքաւարութիւն։
– Ո՛չ, շնորհակալ եմ. ինչո՞ւ խանգարեմ ձեզի. առայժմ ցտեսութիւն։
Դարձայ ու ծանրևծանր սկսայ իջնել սանդուղներէն. զարմանալի զգացում մը կար մէջս. կարծես տիկինը իր անուշոտ դերեփը զարկած ըլլար քիթ ու բերնիս։ Իմ եռացող անհամբերութիւնս եւ ճմլող քնքուշ կարօտս զարնուեր էին բոլորովին անակնկալ կերպով կոշտ ու անախորժ բանի մը։
«Պիտի խաղան, պիտի պտտին, պտի պարեն»։ Այո՛, Վարդուհին հիմա ուրիշներու հետ էր. կխաղար, կպտտէր ու կպարէր երիտասարդներու հետ. հիմա ան կպարէր ուրիշներու թեւերուն մէջ։ Վարդուհին խօսքի մէջ ըսած էր ինծի արդն, որ պարելը շատ կսիրէ, ինչպէս եւ աղմուկևվազվզուքը եւ սալոնական խաղերը։
Հապա ի՞նչ։ Որովհետեւ կսիրէ ինծի՝ փոխէ՞ պիտի իր բնաւորութիւնը, իր զուարճութիւնները. որովհետեւ կսիրէ ինծի՝ ալ ուրիշներու հետ պիտի չըլլա՞։
Ասոնք բոլորը հիմար մտածումներ են իհարկէ։ Ճշմարտութիւնն ան է, որ այս չարաբաստիկ փիքնիկը շատ ձախորդ օր պատահեցաւ։ Եւ հիմա ի՞նչ ընեմ ես մինչեւ վաղը։
Որոշեցի նստիմ ու նամակներս գրեմ. հինգ վեց նամակներ ունէի պատասխանելիք, որ օր օրի կհետաձգէի՝ թէ՛ մեր տունը, թէ՛ դուրսը ընկերներու, թէ՛ ճեմարան։
Նամակները բռնեցին ամբողջ օրս ճաշէն առաջ ու ճաշէն ետքը։ Իրիկուան դէմ տարի նամակներս գիւղ ու փոստեցի եւ ըոնկէ ալ հանդիպեցայ Միքէին։
Միքէի հետ տուն կվերադարնայի. գիւղի հրապարակն էինք, որ հանկարծ դիմացի փողոցէն նշմարեցի հեռուն Վարդուհին իր եղօրբը քրոջը եւ ուրիշ երկու երիտասարդներու եհտ. հաւանօրէն նշանաւոր փիքնիկէն կվերադառնային։
Սիրտս սկսաւ մուրճի պէս զարնել։ Երբ բաւական իրար մօտեցանք՝ Կատեան հեռուէն վազեց ուղղակի դէպի ինծի, թեւերուս մէջ առի ու համբուրեցի քնքշանքով։
Հրապարակին ճիշդ մէջտեղը քոյր ու եղբայր զատուեցան իրենց ընկերներէն եւ ո ւղղուեցան դէպի մեզի, քանի որ կեցած էինք իրենց բռնելիք ճամփուն վրայ։
– Աս ո՞ւ րէք. մղջտեղ չկաք. և բացականչեց պարոն նկարիչը կէսևկատակ, կէսևլոլւջր, բարեւս առնելով. և այս տեսակ դրացնութի՞ւն կըլլայ։
– Անիրա՛ւ ես. դուն ինքդ շա՞տ պարտաճանաչ դրացի մըն ես, որ ուրիշները կմեղադրես. և պատասխանեց Վարդուհին եղբօրը, միեւնոյն ժամանակ շատ քա ղաքավարի ձեռք տալով ինծի եւ Միքէին։
– Իմ բանս ուրիշ է, քոյրի՛կ. առտու իրիկուն զբաղուած մարդ եմ. և եղաւ եղբօր հեգնոտ պատասխանը։
– Ատիկա միակողմանի դատողութիւն է։ ամէն մարդ ալ իր գործերն ու զբաղումներն ունի։ Պարոն Երուանդը այնքան ժամանակ է հատկացուցեր մեզի մինչեւ հիմա, որ մենք պարտական ենք շնորհակալ ըլլալու։ Անիրաւ խօսք լսել չեմ կրնար։
Եւ այս բոլորը ըսուած էր ինծի համար բոլորովին օտար շեշտով մը եւ շատ քաղաքավարի. եւ ընդհանրապէս իր շարժումներն ու նայուածքն ալ շատ հանգիստ ու առօրեայ։
«ևեւեր են». մտածեցի ես։
– Գոնէ՛, պատմեցէ՛ք նայինք. մենք ալ մասնակից ըլլանք ձեր այդ զբաղումներուն եւ զուարճութիւններուն. և ըսաւ նկարիչը ժպտուն։
Եւ ծայր տուաւ խօսակցութիւն մը, որ ալ անընդհատ շարունակուեցաւ ամբողջ ճանապարհին իրիկուան կամացևկամաց թանձրացող մթութեան մէջէն։
Միքէն էր գլխաւորապէս խօսքը վարողը. կպատմէր մեր որսերէն զանազան մանրամասնութիւններ եւ կպատմէր համով։ կատակեց ու նկարագրեց իմ որսորդական ձախլիկութիւններս. եւ պարոն նկարիչը ամբողջ կրծքովը կխնդար։
Եւ Վարդուհին ալ։ Եղբօրը ըեւէն միշտ անբաժան կկատակէր, կծիծաղէր իր սովորական եղանակով։ Ինծի ալ հարցումներ կուղղէր, շատ չեզոք տրամադրութեամբ մը. կարծես երկրորդ անգամ կտեսնուէինք։
«ևեւեր են». կրկնեցի նորէն մտքիս մէջէն, բայց զգացի, որ փոքրիկ վախ մը մտեր էր հոգիս։
Քիչ մը վերջը Միքէն հրաժեշտ կառնէր, որ ետ դառնայ տուն։ Նկատեցի, որ Վարդուհին խնդալով մէկևերկու վայրկեան ձեռքը բռնած սկսաւ խօսիլ խենթ բանի մը վրայ։ Արդեն ամբողջ վերի խօսակցութեան միջոցին շարունակ Միքէի հետ էր իր խօսքերով, իր ուշադրութեամբ ու իր աչքերով։
Անհաճոյ զգացում մը խայթեց սիրտս։
Զսպուած անհամբերութեամբ իրենց տունը հասնելնուս կսպասէի, որ մինակ մնանք. մեր առած իւրաքանչիւր քայլը դար մը կտեւէր։ վերջապէս հասանք եւ եղբարյը սովորականին պէս շիտակ բարձրացաւ ու գնաց ներս։ Կատեան ալ վազեց մայրը գտնելու։
Ես ու Վարդուհին մնացինք մինակ. մութ էր արդեն. հազիւ կշնչէի ու կսպասէի, թէ ի՞նչ պիտի ըսէ։
– Գիշե՛ր բարի, պարո՛ն Երուանդ. և ըսաւ Վարդուհին կատարեալ պարզութեամբ եւ սկսաւ սանդուղներէն բարձրանալ։
– Դո՞ւք ալ կերթաք ներս. և թռաւ շրթունքներէս։
– Հա՛, իրաւունք ունիք. և բացականչեց, կեցաւ, նայեցաւ ետ սանդուղներուն վրայէն եւ ըսաւ։և սպասեցէ՛ք վայրկեան մը, խնդրեմ. երթամ ձեր «Դաւիթ Բէկը» բերեմ։
– «Դաւիթ Բէ՞կը». ինչո՞ւ համար։և հարցուցի ապշած։
– Կտեսնեմ, որ ձեր ընկերոջ գալէն ետքը ազատ ժամանակ չունիք. եւ չեմ ուզէր ձեզի նեղել կամ խանգարել։ Ես խորապէս շնորհակալ եմ ձեզի բոլոր ձեր թափած աշխատանքին համար. եւ կհասկնամ, որ այլեւս պէտք է ընդհատենք։
– Հիմար բաներ կխօսիք. մեր աշխատանքը պիտի շարունակուի. վաղ առտու ճիշտ ժամանակին կուգամ զբաղուելու. և ըսի ես իրար ետեւէ հոգիիս խորքէն։
– Ներեցէ՛ք. բայց գրեր էիք, որ առտուները որսի կերթաք։
– Այո՛, օ՛ր մը, երկո՛ւ, ո՛չ հաւիտեան. ալ վերջացա՛ւ. և բացականչեցի ես սաստիկ յուզուած։
– Ա՜խ, այդպէ՜ս. վերջացա՞ւ։ դո՛ւք գիտէք. վէպը ձեր տրամարդութեան տակն է. և ըսաւ, վազեց սանդուղներէն վեր ու մութին մէջ աներեւոյթ եղաւ։
Մնացի քարացած սանդուղներու ոտքին։ Ես բոլորովին ուրիշ կերպ կերեւակայէի մեր վերստին հանդիպումը. անզուսպ ու խելագար բան մը։ Եւ ահա՜ հանկարծ այս պաղ, անտարբեր ու անակընկալ վերջաբանը։
Միթէ, իրա՞ւ, այս բոլորը միայն կձեւացնէ։ Թէ՞ ես եմ հիմար ապուշին մէկը։ Ինքս սիրահարեր եմ ու կերեւակայեմ, թէ ան ալ կսիրէ ինծի։
Է՜, խենթ խաղ մըն էր, գուցէ, այնպէս մէկ երկու օր, սիրախաղ մը, որ եկաւ ու անցաւ։ Ես եմ, որ այդ ամենուն սկսայ լուրջ վերաբերուիլ։ Բայց մի՞թէ այն բոլորը, որ մեր մէջ անցաւ, սովորական բաներ էին, միթէ այ կերպո՞վ կվարուի այդ աղիջկը ամէն տղու հետ։
Ինչո՞ւ ոչ. ահա՜ Միքէն. ինծի հետ ալ նոյն կերպով չսկսա՞ւ. նոյն ձեռքի սեղմումները, նոյն ժպիտները, նոյն կատակներն ու նայոււածքները։
Ի՜նչ գռեհիկ տափակութիւն իմ կ ողմէս, որ այդ հասարակ աշխարհիկ ձեւերը իմ ազնիւ զգացումներուս պատասխանը կածեցի։
Եւ դառն փլուզում մը հոգիիս մէջ կքալէի դէպի տուն։
Աստուա՛ծ իմ, մի՞թէ հնար է, մի՞թէ իրաւ է այս բոլորը։ Կխենթենամ։
== Օգոստոս 12 ==
ամբողջ գիշերը անհանգիստ էի։ քունս տարեր էր միայն առտուան դէմ։ Եւ արթննալուս պէս միեւնոյն մտածումն էր գլխուս մէջ. մի՞թէ իմ բոլոր երեւակայածս օդի մէջ դղեակներ էին։ իրա՞ւ է որ Վարդուհին ինծի չը՛սիրէր։
«Ոչ, սիրեր էո ւ կսիրէ». կըսէր հոգիս։ Այս պաղ վերաբերմունքը ցոյց մըն է, իմ երեք օրուան բացակայութեանս վրէժը։ Այսօր կերթամ ու կհարթեմ այս բոլոր անմտութիւնները։
Այս որոշումով սովորական ժամին Շամիրեաննրու պատշգամը ելայ։ Անորոշ զգացում ը, վախի նման անհանգստութիւն մը շնչառութիւնս կխեղդէր։
Դէմս ելաւ սպասուհին։
– Բարե՛ւ, Մարո՛ւսեա։ Իմա՛ց տուէք օրիորդին, որ եկած եմ։
– Օրիորդը պարոնին հետ շրջելու ելան. և պատասխանեց սպասուհին։
Կարծես պաղ ջուր լեցուցին վրաս։
– Ե՞րբ դուրս ելան. և հարցուցի կարելի եղածին չափ անտարբեր շեշտ մը առնելով։
– Կէս ժամ մը կայ, պարո՛ն։
Պարզ էր։ Այդ աղջիկը հետս կխաղար։ Եւ իր ըրածը պարզապէս անքաղաքավարութիւն էր։ Վերջապէս իրեն հետ զբաղուելու կուգայի. եւ նախապէս գալս իրեն ըսեր էի։
Տուն վերադարձայ շատ ծանր հպոգկեան տրամադրութեան մը տակ։րՊարզ էր, որ աղջկայ կոգիին մէջ չկար զգացումներու այն խորքն ու բոցը, որ հիմա իմ էութեանս մէ կտիրէր։ Բայց ես կխեղդեմ հոգիս եւ կփետռտեմ ե՛ւ սէրս, ե՛ւ բախտաւորութիւնս, եթէ աղջիկը միայն խաղալ կուզէ ինծի հետ։ Ինծի կքաշեն ու ինծի կկապեն միայն խորունկ զգացումները։
Կուզէ ցաւէս խելագարիմ, կուզէ մռենիմ, ցաւագարիմ, միեւնոյն է, իսկոյն ամէն կապ կկտրեմ, եթէ իր սիրտը իմնիս զոյգ չի զարնէր։ Ես չեմ կրնար բաւականանալ կտորտանք զգացումներով եւ ծանծաղ երեսանց յուզումներով։
Պէտք է ամէն ինչ պարզուի. պէտք է ստուգուի եւ անմիջապէս ինչ գնով կուզէ ըլլայ։
Եւ իրիկուան դէմ սեղմուած սրտով, մտքերս խառնակ ու տրամադրութիւնս կոտրուած մտայ անոնց սրահէն ներս։ Տիկինը մեքենայի վրայ կար կկարէր. հրացմուց, որ նստիմ։
Կխօսէինք չիտեմ ինչ, երբ ներսէն հնչեց Վարդուհիին ձայնը.
– Մայրիկ, կարմիր կազմով նոթաներուս ժողովածուն ո՞ւր է։
Անշուշտ գիտէր եկած ըլլալս, բայց ինծի չտեսնել ձեւացուց. գնաց շիտակ գրքերուն դարակը։ Վերջը հանկարծ ետ դարձաւ դէպի մայրը եւ իբրեւ ինծի նոր տեսնելով.
– Ա՜խ, դուք հո՞ս էք, պարո՛ն Երուանդ, և բացականչեց հանգիստ. եկաւ, ձեռքս թոթուեց, ինչպէս ըլլալս հարցուց եւ ելաւ սենեակէ, ն ինչպէս կընեն սովորական ու ան կարեւոր հիւրի մը։
– Ալ չափը լեցաւ. վեր ցատկեցի ու գացի ետեւէն։ Անիկա անշուշտ ոտքիս ձայնը առաւ, բայց չլսելու տուաւ ու մտաւ հիւրասենեակ. ես ալ ետեւէն։
– Ա՜, հրամմեցէ՛ք. և ըսաւ անփոյթ շարժումով աթոռ մը ցոյց տալով։և Նոթաներուս տետրակը չգիտեմ ո՜ւր են դրեր։ Ա՛խ, այս սպասուհին։
– Ձեր տետրակը այդ որքան յուզած է ձեզի, և ըսի զուսպ հեգնութեամբ մը։
– Այո՛, պէտք ունիմ. նուագել կուզեմ։
– Այն աստիճան, որ ձեր բարեկամին այցը կարծես չէք նկատէր։
– Ներսը հի՞ւր է եկած. և հարցուց հանկարծ մեծ աշխուժով. և գրաւ կուգամ, որ նկարիչ Սիլիքոն է։
– Ո՛չ, դժբախտաբար կսխալիք. եկողը միայն ես եմ։
– Ա՜խ, ձեզի համար կխօսիք. և ինքզինքը սրբագրեց իր կորուստը փնտրելով։
Այս ցուցադիր անփութութիւնը մարսել չկրցայ։ Չըլլա՞յ թէ բնազդս սխալած չէ։ չըլլա՞յ թէ ճշմարիտ որ իր սրտին մէջ մէկ ուրիշը գրաւեր է այն տեղը, որ ես գրաւած ըլլալ կկարծէի։
– Նարեցէ՛ք, օրիո՛րդ. վայրկեան մը միայն. և ըսի ես չքողարկուած դառնացումով։և Ձեր կորուստը կրնաք միշտ փնրտել. իսկ ես հեռանալէս առաջ հարցում մը ունիմ ձեզի։
– Ինչո՞ւ այդչափ կշտապէք. և հարցուց ձեռքերը ետեւը կապած։
– Որովհետեւ ամէն կերպ հկասկցնէք, որ իմ ներկայութիւնս հոս աւելորդ է։
– Ես այդ տեսակ բան մտածած չունիմ։ Բայց ի՞նչ էր ձեր հարցնելիքը։
– Ադեօք գիտէի՞ք, որ այս առտու ձեզի հետ զբաղուելու պիտի գայի։
– Այո՛. երեկ գիշեր ըսիք կարծեմ։
– Լա՛ւ. ուրեմն ո՞ւր էիք առտուն։
Վարդրուհին ամբողջ հասակովը շտկուեցաւ, աչքերը շեշտ հառեց աչքերուս եւ առանց դէմքի մէկ գիծը շարժելու՝ ծանր ու յստակ ձայնով մը արտասանեց վանկելով.
– Որսի՛։
Դաշոյնի մը պէս բառը խրեցաւ կուրծքս։ Քեն, զայրոյթ, կասկած ու հանդիմանութիւն վայրկենաբար ցնդեցան։ մնացի անշարժ արձանի պէս։ Իսկ Վարդուհին լուռ անցաւ դաշնակին առջեւը ու սկսաւ նուագել. գիտէր բոլոր թոյլ կողմերս։
Ուրեմն վշտացած էր. իր բոլոր առերեւոյթ անտարբերութեան ու նոյնիսկ զուարթութեան հակառակ՝ ցաւած էր ինծմէ ու խորապէս։
Ու վայրեակն մը սուզուեցայ իր վիճակին մէջ. երեւակայեցի, որ ես եմ իր տեղը, որ կսիրեմ, որ ինքս դէմ կերթամ սիրած տղուս, գրեթէ կգրկեմ. իսկ ան կոպտութեամբ մէկ կողմ կհրէ ինծի եւ ալ ամբողջ օրեր կձգէ, կերթայ։ եւ հիմա ալ կուգայ երեսիս դեռ հանդիմանութիւն կարդալու։
Խոր խղճահարութիւն մը բարձրացաւ մէջս հանկարծ, ծովու հողմակոծ ալիքներու նման. զգացի, որ ամենակոպիտ կերպով եւ կոշտ եսականութեամբ վիրաւորած էի այդ փափուկ ու չքնաղ արարածը, որ ինծի կնուիրուէր եւ որ սրտիս կեանք կուտար։
Դաշնակէն հոսող երազուն եղանակ մը զգացումներս աւելի կսրէր, զղջումս այն աստիճանին հասաւ, որ աչքերս արցունքոտեցան ու հանցաւոր տղու մը պէս ուզեցի երթամ ու ներում խնդրեմ։ Բայց ասիկա մտածմունք մըն էր տեսական, որուն գործանակն կեպը պէտք էր գտնել։
Մօտեցայ դաշնակին ու թեթեւ մը ուսին դպայ. աղջիկը ցնցուեցաւ, ընդհատեց ու հարցական նայեցաւ ինծի։ Ինչպէ՜ս գեղեցիկ էր։
Հոգիիս խորքէն կուզէի անհամար համբոյրներով ծածկեմ իր թեթեւ մը կծկուած շրթունքները, իր յուզումէն շիկնած այտերը, ամառուան երկնքին պէս մաքուր ճակատը եւ իր բնաւորութեան նման անառակ խոպոպիկները։ Կուզէի։ բայց իր նայուածքին մէջ լրջութիւն մը կար, որ սանձ կդնէր զգացումներուս. եւ ես չէի հանդգնէր գոնէ առաջուան չափ համարձակ վարուելու։
– Կուզէ՞ք, որ պտոյտ մը ընենք. և ըսի ես յաշտութիւն խնդրող ժպիտով մը
– Ուշ է. հիմա արեւըմ այր մկտնէ. և պատասխանեց իր քենը պահել ուզելով։
– Ի՞նչ փոյթ. հեռու չենք երթար։
– Ձեզի նեղութիւն տալ չեմ ուզեր. և եղաւ իր բացատրութիւնը։
– Հերի՛ք է, թողե՛ք. և ըսի ես խոնարհ ու աղաչող ձայնով մը. և ելէ՛ք, երթա՛նք։
Առանց բառ մը արտասանելու ելաւ, ժակետը նետեց ուսերուն ու մեկնեցանք։
Նախ լուռ էինք։ Մաքուր, մութևկապոյտ մըն էր վրանիս. հոս ու հոն ամպի ծուեններ հայեացքի միօրինակութիւնը կաւրէին։
Քովերնուս գիւղացի մը անցաւ, նայեցաւ մեզի ու նշանակալից կերպով ժպտեցաւ։
– Այդ մարդը ինչո՞ւ խնդաց. և հարցուցի։
– Ես ի՞նչ գիտեմ. իրեն հարցուցէք. և պատասխանեց աղջիկը։
– Թէեւ գիւղացին ալ, աղջիկն ալ, ես ալ շատ աղուոր իրար հասցեր էինք։ Ամէն պարագայի գիւղացիին այդ ժպիտը խօսակցութեան ծայր տուաւ։ Գիւղի կեանք, բարք, սովորութիւններ, գիւղի ու քաղաքի տարբեր հոգեբանութիւն։ Կխօսէինք, Վարդուհին իր տպաւորութիւններն ունէր գիւղական կեանքի իր նախորդ տարիներու ամառնային օերերէն Կովկասի բոլորովին տարբերևաբրեր անկիւններուն վրայ։
Ու կխօսէինք շատ հանգիստ. կարծես նոր կծանոթանայինք իրարու. կարծես մէջերնիս ոչինչի անացծ չէր, ո՛չ հինը, ո՛չ նորը։
Միայն խօսլու ատեն, երբ քովնդի գաղտնի ակնարկ մը նետեցի իր դէմքին, հրճուանքով նշմարեցի, որ նոյն տեսակ ծածուկ նայուածք մը աչքերուս առջեւէն անմիջապէս խուսափեց։
Սկսաւ մթնել. անաստղ, սեւ մութ մը։
– Դառնա՛նք. և ըսաւ Վարդուհին։
– Դեռ կանուխ է։ հեռու չենք տունէն։
– Քիչ մը հոգնած եմ. և առարկեց։
– Առէ՛ք թեւս։
Նայեցանք իրարու եւ սկսանք խնդալ. բայց եւ այնպէս մերժեց.
– Շա՛տ շնորհակալ եմ, հարկ չկայ։
Այս մերժումը դարձաւ մեր քեներուն վերջին կաթիլը. ու բաժակը հորդեց.
– Բայց պէտք է, որ մտնօք թեւս. և ըսի դաստակէն ամուր մը բռնելով։
Կեցաւ, երեսս նայեցաւ՝ վայրկեան մը մութին մէջէն եւ թող տուաւ, որ իր աղուոր ձեռքը թեւս անցնեմ։
– Կզարմանամ միայն մարդկային հոգիի փոփոխութիւններուն վրայ։
Ա՛ս եղաւ իր ժպտուն փիլիսոփայութիւնը։ Եւ իրաւ էր։ Դերերնիս հիմնապէս փոխեր էինք. առաջ ինքը կուզէր բռնի թեւս մտնել, հիմա ես բռնի թեւս կառնէի։
Բայց այդ վարյկեանին ես այլեւս անկարող էի այդ կարգի բաբակ բաներուն ականջ կախելու. բոլոր ուժովս սեղմեցի բազուկիս ու կրծքիս հանձնուած իր սիրելի թաթիկը։
Վարդութին սկսաւ նորէն խնդալ. ջղային, անբնական, խենթ խնդուք մը։
– Տո՛ւն դառնան, ք տո՛ւն դառնանք. և կրկնեց հանկարծ շատ լուրջ։ ու թեւը թեւէս ազատեց։
Կհասկնայի. նախորդ դէպքերը ինծի փորձառուէ ին ըրեր. ան ալ հիմա ինծի նման կփախչէր։ տեղի տալ չէր ուզեր։
Իրենց սանդուղներուն ոտքը հրաժեշտ առնելու ատեն նորեն թեւը բռնեցի։
– Ինծի հանգիստ ձգեցէք. և ըսաւ լուրջ, բայց չկրցաւ լրջութիւնը պահել ու խնդաց։
– Վրաս շա՞տ էք բարկացած. և հարցուցի ես։
– Ես բարկացած չեմ եւ ինչ իրաւունք ունիմ ձեր վրայ բարկանալու. և պատասխանեց խնդուքին մէջէն։
– Այդպէ՞ս։ Իսկ ինչո՞ւ կխնդաք։
– Ո՛չ ալ կխնդամ. և պատասխանեց խնդուքին մէջէն։
– Ատիկա պատասխան չէ։
– Դիցո՛ւք. ձեզի ին՝ թէ ինչո՞ւ բարկացած եմ կամ ինչո՞ւ կխնդամ։ Ձգեցէ՛ք թեւս։
– Չեմ ձգեր թեւերնիդ մինչեւ պատասխան չտաք։
– Բռնութի՞ւն։
– Անուանացէ՛ք ինչպէս կուզէք։
– Ի՞նչ տարօրինակ տղայ էք դուք։
Վայրկեան մը մտածեց ու հանկարծ աւելցուց աւելի հաշտ ձայնով.
– Աղե՛կ. ձգեցէ՛ք թեւս. վաղ առաւօտ եկէ՛ք ձեզի պատասխանեմ։
– Կխոստանա՞ք։ Չէ՞ որ առտուները որսի կելլէք. և ըսի քմծիծաղ։
– Այո՛. օ՛ր մը, երկո՛ւ. ո՛չ յաւիտեան. ալ վերջացա՛ւ. և պատասխանեց աղջիկը երեկ իրիկուան բառերս ինծի վերադարձնելով վերին աստիճանի անուշ կատակով մը։
Երջանկութենէ յորդող սրտով երկու ձեռքերուս մէջն առի իր ձեռքը, կամաց մը բարձրացուցի ու սեղմեցի շրթունքներւոս։
Ու մութին մէջ լուռ իրարմէ բաժնուեցանք առանց որեւէ ուրիշ բառի։
== Օգոստոս 13 ==
Դեռ բաւական հեռուէն նկատեցի, որ Վարդուհին պատշգամը նստած խոշոր թերթ մը ոնիձ եռքը։ Տեաւ ինծի, բայց իր թերթէն աչքը չբարձրացուց ու տեղն չերերաց։
Մօտեցայ իրեն։ թափանցիկ ճերմակ շրջազգեստ մըն էր հգած, որուն բարակութեան տակէն յստակ կերեւէին ի փղոսկրէ թեւերը իրենց աբողջութեամբ Ժպտեցայ ու բարեւեցի։
Չպատասխանեց, միայն թերթը վրաւ մեկդի, ելաւ ոտքի. ու միասին իջանք պարտէզ, ուր փայտէ սեղանին վրայ մզեի կսասէր «Դաւիթ Բէկը» մէկևերոկւ տետրակներու ընկերակցութեամբ։
Երբ անցանք մեր բաղեղապատին ետեւը՝ մատովը իմ սովորական տեղս ցուցուց։ Նստեցայ, ինքն ալ դէմս։
Վայրկեան մը լուռ էինք ու կսպասէինք իրարու խօսքի։ վերջապէս լռութիւնը ես խզեցի.
և Օրիորդ, խօսոտւմնիդ։
և Ի՞նչ խոստում։և հարցուց մեծ զարմանքով։
և Պիտի ըսէիք, թէ ինչո՞ւ վրաս բարկացած էք։
Հիմա ես ձեզի պիտի ըսեմ ուրիշ շատ աւելի աղուոր բան մը։
– Ի՞նչ բան է ատիկա։ Կլսե՛մ։
– Պիտի ըսեմ, որ դուք չափազանց անհոգ, եսասէր ու անքաղաքավարի մէկն էք։
Այնքան անակնկալ էր, որ ոտքի ելայ ակամայ։
– Նստեցէ՛. – ըսաւ հանգիստ շեշտով մը։և Ի՞նչ կանուանէք դուք այն տղան, որ աղջկան մը օգնել խոստանալով, օրերով կձգէ ու կանհետանայ։ Եւ միթէ ձեր հիմար որսը աւելի՞ հետաքրքիր էր ձեզի համար, քան մեր այս միասին ըլլալը։
– Ամենեւի՛ն. և բացականչեցի ես կատարեալ սրտաբացութեամբ. և բոլորովին ընդհակառակը։
– Ի՞նչ կանուանէք դուք այն տղան, որ հանկարծ օձէ խայթուածի պէս կձգէ, կերթայ, երբ անոր կուրծքը մեխակ մը անցընել կուզեն։
– Այդ տղուն անունը «տխմար» է. և պատախսանեցի ես կատարեալ լրջութեամբ։
– Ի՞նչ կանուանէք դուք այն տղան, որ քիթ ու բերանը թիզ մը կկախի, երբ իր անշնորհքութիւնը իրե հասկցնել կուզեն. եւ զայրոյթի ձեւեր կառնէ. ըսէ՛ք, այդ տղան ի՞նչ կանուանէք դուք։
– Անուանեցէ՛ք ինչևոր կուզէք, հանդիմանեցէ՛ք ինչպէս կուզէք. կատարեալ իրաւունք ունիք։ Միայն թէ խօսեցէք, շարունակ խօսեցէք, որ լսեմ ձեր այդ աննման ձայնը։ Նայեցէ՛ք ինծի մեղադրանքով ու բարկութեամբ, կատարեալ իրաւունք ունիք. միայն թէ նայեցէ՛ք ինծի այդպէս շարունակ, երբ ձեր աչքերուն մէջ յուզումը կվառի։
– Լուրջն ու ժպիտը հանկարծ խառնուեցան իրար Վարդուհիին դէմքին վրայ եւ շրթունքները վայրկեան մը շփոթեցան, չիմացան ինչ պատասխան տան։ Բայց վայրկեան մը միայն ու եկաւ պատասխանը զարմանալի գգուող նայուածքի մը հետ։
– Գեղեցիկ խօսքեր ըսել գիտէք ուրեմն։ Այդ բոլոր միայն հիմա՞ զգացիք։
Հազիւ էր նախադասութիւնը լրացուցեր, որ հանկարծ ձայնը կտրեց ու խոժոռած նայեցաւ ետ. խիճերուն վրայ քալուածքի ձայն կուգար։
Արագ մօտեցաւ սպասուհին։
– Ի՞նչ կայ. և հարցուց Վարդուհին։
– Պարոնին տունէն տիկինը մարդ է ղրկած, որ պարոնը անմիջապէս տուն վերադառնայ. կարծեմ հիւր է եկած։
– Հի՞ւր. և կրկնեցի ես ակամայ ու սաստիկ դժգոհ։ Ու վարանոտ կնայէի հեռացող սպասուհիի ետեւէն առանց տեղէս շարժուելու։
– Ելէ՛ք, ելէ՛ք գացէք. արդեն ձեր ուզածն ալ երեւի ատիկա էր. և ըսաւ աղջիկը սրտնեղ։
– Սակայն այս անգամ, ա՛յ, անիրաւ էք, և ըսի ես խորապէս վշտացած ու քայլ մը ընելով դէպի իրեն՝ ինքս ալ չգիտեմ՝ ի՞նչ ըսելու կամ ի՞նչ ընելու համար, որ հոգիս արտայայտել կարողանամ։
– Գացէ՛ք. գացէ՛ք. և կրկնեց ան հրամայական շեշտով մը։և Դէպի ինծի անքաղաքավարի ըլլալը արդեն ձեզի սկզբունք էք շինած. գոնէ դէպի ուրիշները քիչ մը աւելի զգոյշ եղէք։
Ու քայլ մը քաշուեցաւ աւելի ետ, մեր մէջ եղած տարածութիւնը մեծցնելու համար.
– Գացէ՛ք։
Տեսակ մը վռնդուածի պէս ու պոչը կծկած շան մը պէս դուրս եկայ իրենց պարտէզէն. գազազած էի ինձմէ ալ, իրմէն ալ, մերիններէն ալ, եկած հիւրէն ալ։
Մեր ամառանոցին մուտքին առջեւը կեցած էր բաց կառք մը. ո՞վ պիտի ըլլար. հանկարծ ճանչցայ հօրեղբօրս կերպարանքը, որ կեցած էր ցանկապատին կռթնած. մէկ շունչով վար վազեցի։
== Օգոստոս 14 ==
Ուխտի։ Սեւան կերթանք ուխտի։ Եւ Վարդուհին հետս։ Երազ է. ուրախութենէս ինչ ընելս չգիտեմ։
Բայց կարգով։
Հօրեբղայրս Թիֆլիսէն քանի մը ընտանիքներու համար հանձնարարութիւններ ու կարգադրելիք բաներ ունէր. եւ ուրիշներու համար ալ բաւական մանրևմունր բաներ էր բերած։
Իրիկուան դէմ այդ բոլոր իրերով բեռնաւորուած հօրեղբօրս հետ գացինք գիւղ տունէևտուն տնօրհնէքի պէս. ամէն տեղ ալ խօսք ու զրոյց, վերադարձանք բաւական ուշ։
Մեր բացակայութեան տիկին Շամիրեան եկած էր հօրեղբօրս բարիևեկաք ըսլեու եւ Թիֆլիսէն նոր լուրերու։ Տեսնելով որ շատ կուշանայ հօրեղբայրս՝ դարձեր է տուն, ըսելով որ այս իրիկուն այլեւս անհանգստութիւն պատճառել չուզէր նոր եկած ճամփորդին, կուգայ վաղ ը առտու տեսակցելու։
Եւ այս առտու անհամբեր կսպասէի իրենց գալուն։ Վստահ էի, որ Վարդուհին միասին է գալու։ Չսխալուեցայ. եկան ամբողջ ընտանիեքով՝ մեծ ու զպտիկ։
Թիֆլիսի մասին երկար հարցուփորձերէն ետքը, խոսակցութեան ընթացքին հօրեղբայրս յայտնեց, որ ինքը հիմա եկած էր յատկապէս Սեւանի կղզին երթալու համար. կիրակի օրը Վարդավառ էր եւ Սեւանի վանքին ուխտի օրը։ Ես ալ դեռ բան մը չգիտէի. այր ու կին իրենք իրենց մէջ խօսեր ու կարգադրեր են։ Եւ առաջին տպաւորութիւնս աւելի զարմանք եղաւ, քան ուրախութիւն։
Բայց ուրախութիւնը իսկոյն ծայր տուաւ, երբ հօրեբղօրս կինը շատ լրջօրէն առաջրակեց Շամիրեաններուն, որ միանան մեզի եւ միասին երթանք Սեւան ուխտի։ Շամիրեաններուն համար սկիզբը այնպէ՜ս, քաղաքավարական խօսք մըն էր միայ, ն բայց եբր հօրեղբայրս ալ սկսաւ պնդել իր կնոջ առաջարկը եւ երբ ես ալ ոտքովևգլխով մէջ նետուեցայ Սեւանի լիճն ու կղզին տեսնելու եւ գիւղական ուխտագնացութիւն մը մօտէն ապրելու գեղեցկութիւնն ու հետաքրքրութիւնը ընդգծելով նկարչի մը համար, տրամադրութիւնները փոխուեցան կարծես։
Քիչ մը սկսան մտածել, վարանիլ, բայց ոչ երկար։ տիկին Նատալինա կրօնասէր կին էր ու բարեպաշտ եւ մեր տիկնոջ հետ աղուոր պտոյտով ուխտի մը երթալը հրապոյր ունէր. պարոն նկարիչը, այո, Սեւանի լիճը տեսնել կցանկար, հարմա առիթ էր. Կաեան սկսաւ ցատկրտել մօր գիրկն ի վեր, երբ լխի ինկաւ, որ մէկևերկու օրով կառքով պտոյտի մասին է խօսքը. իսկ Վարդուհին հարցը դրաւ շիփևշիտակ.
– Մամա՛, ես դեռ ուխտի չեմ եղած։ կուզեմ, որ երթանք։
Մայր ու տղայ քիչ մը իրար երես նայեցան ու հարցը վճռուեցաւ. եւ հանկարծ բռնկուեցաւ ընդհանուր ոգեւորութիւն մը։ Գնումներ, կարգադրութիւններ, աշխատանքի բաժանում ուտելիքի պատրաստութեան համար. կառքերու հարցը հօրեղբայրս հանձն առաւ. որոշուեցաւ վաղը կէսօրին ճամփայ իյնանք. եւ Շամիրեանները մեկնեցան տուն։
Վարդուհին կատարեալ երեխայ էր դարձեր, իր փոքր քրոջ նման բան մը, կխնդային, կխօսէին, կվազէին։ Իմ ու իր աչքերը իրար կփնտրէին շարունակ եւ մեր նայուածքէն խոր ուրախութիւն կկաթէր. թէեւ հակառակ իմ քանի մը լուրջ ջանքերուս, խուսափեց հետս առանձին մնալէ եւ չպատասխանեց, երբ ծածուկ իր ձեռքը սեղմեցի. խռովկան կխաղար հետս։
Իրիկունը գացի Միքայէլը տեսնելու։ առանց ոչինչ յայտնելու կարելի չէր մեկնիլ։ իրենց տան դուռը կեցած՝ բռներ էր կովուն գլուխը մինչ քոյրը կկթէր։
Յայտնեցի մեր մեծ նորութիւնը, մեր ու Շամիրեաններուն ուխտագնացութիւնը, նոյնիսկ առաջարկեցի, որ ընկերանայ մեզի, թէեւ վախէն ձայնս դողաց, միգուցէ առաջարկս ընդունի։ Շնորհակալութեամբ հրաժարեցաւ։ եւ ես չգիտէի՝ ինչո՞վ փոխարինեմ իր այդ աղուոր մերժումը։ երախտագիտութեան պէս բան մը կզգայի ընկերոջս հանէպ։ Իրարմէ բաժնուեցանք իրարու պայծառ Վարդավառ մը մաղթելով։
== Օգոստոս 17 ==
Շաբաթ օրը կէսօրէն քիչ մը առա կառքերը մեր դռանն էին։ Կառք մը մեզի համար, կառք մը Վարդուհիենց. իւրաքանչիւրին մէջ ուրեմն չորսական հոգի. ամառանոցներուն տէր ու պահապան կմնային սպասուհիները։
Երկւ կառքերուն մէջ ամէն ինչ տեղաւորելէն ու կակպելղէն ետքը՝ երբ կարգը հասաւ նստելուն, ես բացեիբաց յայտարարեցի, որ նսելու եմ Շամիրեաններու հետ։ Հօրեղբօրս կինը քիչ մը առարկել ուզեց, թէ անոնք արդէն չորս հոգի են եւ թէ անոնց նեղութիւն պիտի պատճառեմ։ Շամիրեանները չորսը մէկևբերան քուեարկեցին ի նպաստ իմ առաջարկիս, ե՛ւ շատ կտրու, կ ե՛ւ շատ սիրալիր։
– Եկէ՛ք. ըսաւ Վարդուհին առանց այլեւայլութեան իր քովը նստած Կաեան գիրկը առնելով։
– Պայմանով, որ Կաեան գրկած պահելու պատիւը ինծի տրուի. և ըսի ես երեխան Վարդուհիի գրկէն առնելով։
Եւ երեխան ամբողջ ճամփու ընթացքին քանի մը անգամ գիրկէ գիրկ անցաւ եւ ամենուս գիրկերէն։ Երկու անգամ ալ քոյր ու եղբայր իրենց տե ղերը փոխեցին՝ ճակատը նստած ըլլալու պատիւէն ու համարութենէն զուր չկմնալու համար։ Ինծի ալ առաջարկուեցաւ այդ պատիւն ու հանգստաւէտութիւնը, որ ես համեստ)րէն մերժեցի։ Ինծի ցանակլի եղող ե՛ւ հարմարութիւնը, ե՛ւ բախտաւորութիւնը ես արդէն ունէի. Վարդուհին կա՛մ քովս էր ամբողջ մարմնով ինծի սեղմուած, կա՛մ դէմս էր ոտք ու ծունկով ինծի հենած եւ աչքերը աչքերուս։
ու զարմանալի կերպով իրենց կառքը բարձրացած վայրկեանէս կարծես բան մը փոխուեցաւ մեր յարաբերութեան մէջ. մտերմութիւն մը բոց առաւ հանկարծ. կարծես ընկանիքին անդամը դարձայ։
Տիկին Նատալիան մէկևերոկւ անգամ ուղղակի անունովս կանչեց ինծի «պարոնը» մոռնալով։ Պարոն նկարիչը երբեք այսպէս հարազատ չէի զգացած. ե՛ւ վարմունքը, ե՛ւ խօսուածքը։ Եւ հրաշալի ալ տրամադրութեան մէջ էր. երբ կառքերը Դելիջանի զիկզակներով վեր կմագլցէին՝ ինքը ոգեւորուած կպատմէր մեզի առաջին անգամ իր Ռուսասատն անցնիլը Դարեալի կիրճով։ կպատմեր մանրամասն ու համով, հիւսելով իր պատմածին քանի մը ծիծաղաշարժ արկածներ։
Մէկևերոկւ անգամ երգեցինք միասին։ Կատեան խենթի պէսկպոռար երկու ձեռքերով վզիս փաթթուած։ Ելքի դժուար մասը անցնելէն ետքը, սարահարթին սկիզբները՝ իջանք կառքերէն, ծառերուն տակը, ճռիկ աղբիւրի մը քովիկը թեթեւ նախընթրիք մը ընելու եւ ձիերուն հանգիստ եւ ուտեստ տալու կէս ժամուայ չափ։
Չիբուխլու գիւղը անցնելէն ետքը, երբ լեռնադաշտին մէջ խճուղին ոլոր մըն ալ ըրաւ՝ հանկարծ երեւցաւ դէմերնիս Սեւանի ծովուն երկնագեղ հայելին։ Ամենքս հիացած կնայէինք եւ մեզմէ ամէնէն աւելի հիացածը մեր նկարիչը. իսկ հասակաւորները ջերմեռանդօրէն խաչ կհանէին։
Քիչ մը վերջը ճամփան ծովուն զուգահեռ կերթար, ու դէպի ծովը կհաւասարէր կամացևկամաց։ Իրիկուն էր արդն. ու կդիտէինք լոյսերուն խաղը ծովու ալիքներուն եւ դէմի կղզիին ժայռերուն վրայ։
Սեւանի քովէն ես անցեր էի քանի մը անգամներ եւ միշտ ալ մեր այդ լեռնային ծովակը մեծ ուրախութիւն էր տուած ե՛ւ աչքերուս, ե՛ւ հոգիիս։ Բայց այս անգամուան ստացած տպաւորութիւնս բոլորովին ուրիշ բան մըն էր. մէյ մը Վարդուհիիս հարբած ու հիացած աչքերուն կնայէի, մէյ մը ծովու ծփանքներուն ու ցոլքերուն. ան ալ աչք մըն էր. անոր մէջն ալ կարծես Վարդուհիիս հոգին կար. ան ալ կժպտէր երեսիս։
Կառքերը կեցան ջուրէն ոչ հեռու։ Առաջին զգացածս անուշ խշրտուք մը եղաւ եզերքէն, ուր ալիքն ու փրփուր քաղի էին ելած ափի խիճերուն հետ։
Քիչ մը հեռուն խմբուած էր գիւղացիներու ստուար խումբ մը, որոնք մեզի պէս ուխտի էին եկած իրենց կապոցներով։ Քանի մը հրացան պարպեցին։ ես ալ քանի մը գնդակ ղրկեցի օդը արտճանակէս, որ կղզիէն նաւակները գան։ Եւ իրաւ կղզիի մեզի դարձած կողմէն ու խորշի մը մէջէն ծառերուն տակէն երեք նաւակ բացուեցան քիթը բռնած դէպի մեզի։
Երկու աւելի խոշոր ու լայնափոր նաւակներուն մէջ լեցուեցան գիւղացի ուխտաւորները, աւելի փոքր՝ երրորդ նաւակին մէջ տեղաւորուեցանք մենք։ Նաւակները ցամաքէն կտրուելնուն պէս զուռնաչիները սկսան իրենց արեւելեան եղանակները մեր առջեւի նաւակէն։ Պառաւները երկիւղածութեամբ պղնձէ թասով ծավակին ջուրը կխմէին. երիտասար դաղջիկներ, իրենց երփներանգ զգեստներուն մեջէն, ուր տիրող գոյնը կարմիրն է, ր եւ իրենց երկար ու սեւ հիւսքերուն տակ գրաւիչ՝ մեզի կդիտէին հետաքրքիր, «քաղքցիները» ու «քաղքցի» աղջիկը, որ անոնց աչքին անշուշտ նախանձելի էակ մը կթուէր իր բարակ բացևվարդագոյն շրջազգեստին մէջէն եւ իր կարճ մազերուն խոպոպիկներովը, որոնք հարդէ լայնեզր գլխարկին տակէն առատութեամբ ուսերուն վրայ կծփային։
Զուռնային սուր ձայնը քանի կերթար կսաստկանար. մեծ աղմուկ էր նաւակներուն մէջ. կխօսէին, կխնդային, կխմէին։ Մերոնք լուռ էին ու կնայէին քաղքցու հպարտութեամբ։
Ես ալ կդիտէի այդ խումբը ու կզգայի, որ տարիներու մշուշին ետեւէն կվերակենդանանային հին ու սիրելի մանկական յուշեր ու պատկերներ աչքերուս ու հոգիիս դէմը։ Կվերհիշէի մանկութեանս ուխտագնացութիւնը Ախթամարի կղզին։ Ու կզգայի, որ տարտամ թախիծ մը, հաճոյք, ցաւ ու կարօտ իրար խառնուած կանձրեւէր հոգիիս մէջ։
Այդ խարխուլ նաւակները, ալիքներուն այդ ծփանքը, թմբուկին պինդ զարկերը, այդ կանացի խայտաբղետ արդուզարդը, այդ առողջ, արեւառ առնական դէմքերը, այդ հաստ ու բամբ ձայները, որ աշխատաւորի ուժեղ կրծքէն կխուժեն, այդ բոլորը որքա՜ն ծանօթ ու հարազատ էր ինծի։
Երբ կղզի հասանք, մեզի դիմաւորեց հոգեւորական մը եւ առաջնորդեց վանքի ամէնէն շնորհքով սենեակը, այսպէս ըսուած «պատուաւոր» հիւրերէն էինք։ Բաւական ընդարձակ պարզ ու մերկ սրահ մըն էր, որուն մէկ անկիւնը արդեն բռնած էր ուրիշ խումբ մը, գորգերը փռած ու տեղաւորուած։
Դիմացի անկիւնը, պատուհաններուն տակ բռնեցինք մենք եւ ըրինք միեւնոյնը։ Մթնելու վրայ էր ադրեն։ հօրեղբօրս առաջնորդութեամբ բոլորս միատեղ գացինք տաճար սրբութիւնները համբուրելու։
Փոքր, մութ եկեղեցի մըն էր. խորանին առջեւ վառուող բազմաթիւ մանր լոյսերը եւ խլրտող բազմութիւնը, որ երկիւղած կաղօթէր, վրաս ազդեցին. անոնք ալ հարազատ կէտեր էին մանկութեանս յուշերէն։
Տիկինները մոմերնին վառեցին, աղօթեցին, լացին եւ երբ ամէն պարտաւորութիւն վերջացաւ՝ դուրս եկանք։ Մեր ընթրիքը շատ կարճ տեւեց. ամենքը հոգնած էին. ծածկոցներու մէջ կերպ մը փաթթուեցան ու պառկեցան, առտուն կանուխ պիտի ելլէին ժամերգութեան ներկայ ըլլալու։
Վարդուհին, եղբայրն ու ես ելանք ուխտաւորներուն մէջ պտոյտ մը ընելու։ Սենեակներուն առջեւը, հրապարակին մէջտեղը, ծառերուն տակ՝ ամէն կողմ խմբուած էին գիւղացիները։ Հոս պզտիկներուն խժլդուքը, գետնի մէջ փորած օճախներու վրայ փայտէ շամփուրներով դարձող խորովածին հոտը, մատաղներու պատրաստութիւնը եւ վանքի պաշտօնեաներուն իրարանցումը։ Անդին երիտասարդներուն աշխոյժ պարը զուռնայի եղանակներուն տակ. քիչ մը անդին աղջիկներուն ազատախօս անուշ երգերը, ուր առիթէն օգտուելով կթափեն իրենց սրտի ամիսներով ծածկած յուզումը, կկանչեն «եարը» ու կգովեն։
Ամէն աղջիկ, երբեմն խմբով, երբեմն առանձին, սուր ու համարձակ ձայնով ու սրտին խորէն կերգէ իր իղձը. եւ ո՞վ գիտէ՝ մօտը կեցած երիտասարդներէն որուն հոգին կխոռվէ. եւ կտրիճը ալ չի դիմանար, ընկերներուն հետ կմիանայ աղջիկներու շրջանին։ Շրջանը կմեծնայ, երգերը աւելի կշեշտաւորուին, սրտերը կալեկոծուին։ Մանչ ու աղջիկ փոխնիփոխ կերգեն տունևտուն բացարձակ իրարու հետ սիրաբանելով երաժշտօրէն. եւ պարը կդառնայ ու կդառնայ խենթ մտածման մը նման, որ ուղեղէդ դուրս չելլէր։
Մենք ու ուղղուեցանք ծառերուն տակէն դէպի ծովեզր. եւ պահ մը գիւղական երգերու եւ երաժշտութեան ընդհատումին մէջէն լսուեցաւ ծովուն անդորր ծփանքը եւ ոտքերնուս տակի խիճերուն խշրտուքը։ լուսնի խոշոր մահիկը ծառերուն սաղարթին մէջէն լոյսի ցանց մը կնետէր ծովափին վրայ։ Այդ ցանցին մէջ կաշկանդուած կքալէինք գրեթէ լուռ ու երազկոտ։
Երբ վերադարձանք մեր սրահին դուռը՝ նկարիչն ու քոյրը գիշեր բարի մաղթեցին ու մտան ներս պառկելու։ Իսկ ես նստեցայ դռան սեմին վրայ. արմունկներս ծունկերուս դրած եւ դէմքս առած ափերուս մէջ՝ սկսայ նայիլ ու խորհիլ։ Այն բոլորը, որ դէմս կպատկերանար այդ հինաւուրց ծառերուն տակ, այդ բոլորը տեսած էի ես շատ թարմ տարիքիս իմ ծննդավայրս, հայրենիքիս մէկ ուրիշ անկիւնը։ Արագ սկսան դուրս լող ալ յուշերուս ծովէն սուրբ ու մոռցուած տեղեր ու դէմքեր. սուր կարօտ մը արթնցաւ մէջս ու յուզումս հասաւ իր գագաթնակէտին։
Ամէն աչքէ հեռու, մինակ ու մութին մէջ ձգեցի ջիղերուս սանձը ազատ, առանց քաշուելու եւ արցունքներս սկսան հոսիլ։
Բայց սխալած էի. հանկարծ ստուեր մը երերաց դռան սեմին վրայ եւ մէկը նստեցաւ քովս.
– Ես ալ քուն չունիմ. և ըսաւ խնդալով։
Բայց լուսնի աղոտ լոյսին տակ երեւի արցունքս նշմարեց իմ քողարկումի ճիգերուս հակառակ եւ բոլորովին փոխուած ձայնով մըն էր, որ հհարցուց.
– Բայց ի՞նչ ունիք. ինչո՞ւ կուլաք. ինչո՞ւ էք այդպէս կծկուեր։
Երկու ձեռքով ամուր բռնեց թեւս ու սեղմուեցաւ ինծի։
– Ոչի՛նչ չկայ. և ըսի ես կէս մը ցաւով, կէս մը քնքշանքով։և Ջիղերու գրգռո՛ւմ եւ հին օրերու վերյո՛ւշ։
– Պատմեցէ՛ք ինծի ինչ որ հիմա կմտածէիք, ինչ որ կզգայիք, ինչ որ ձեզի կլացնէր. բայց պէտք է պատմէք ամէն ինչ. և ընդգծեց ան վերջին բառերը։
– Խրթին բան մը չկայ, ո՛չ ալ ծածկելիք։ Ես ալ ձեզի պէս ունիմ ծնող, եղբայր ու քոյրեր, որոնք չեմ տեսր քանի՜ տարիներ. ունիմ հայրենի տուն մը, ծովակ, այգեստան, հեռո՜ւ ու հեռո՜ւ։ Կմտածէի՝ ո՞վ գիտէ հիմա ինչ կընէ մայրս. ո՞վ գիտէ որքան հիմա մեծցա են քոյրերս, ամէն մէկը ձեզի պէս հասուն ու սիրուն աղջիկ մը։ Այդ պարը կտեսնէ՞ք. գուցէ ատոր նման շղթայի մը մէջ կդառնան այս գիշեր քոյրերս ու իմիններս։ Եւ այդ գիւղական երգերն ու ոստումները, որ արեւմտեան ճաշակին կրնայ մեծ բան մը չխօսիլ, իմ սրտիս ամէնէն զգայուն թելերուն կզարնէ։ Իմ ժողովուրդիս սրտին ձայնն է ատիկա եւ անոր ուրախութիւնը. իմ սրտիս ձայնն է ատիկա։
– Այո՛, շիտա՛կ է, և վրայ բերաւ իսկոյն Վարդուհին։և Ես արդեն սկսած եմ հասկնալ. դուք շատ էք հայ. մեծցած էք հայ միջավայրի մէջ եւ ստացած էք հայ կրթութիւն. ձեր հոգին չէ թռուած, շատ աւելի միաձոյլ էք։ իմ կրթութեանս մէջ շատ կան օտար գծեր, օտարով ոգեւորութիւն, գուցէ եւ օտար զգացումներ։ Ձեր կեանքը որոշ նպատակ մը ունի. դուք կեանքի մէջ որոշ բան մը կփնտրէք, դուք գիտէք, որ դեր մը ունի. հայ ըլլալու, հայութեան ծառայելու գիտակցութիւնը. ձեզի համար կեանքը կոչում մըն է. եւ ատոր համար ալ ձեր հոգին թռիչք ունի. դուք թեւեր ունիք. հայու թեւեր. օտար ժողովուրդի թեւերով մարդ չի կրնար թռչիլ։ եւ ատով է բարձր ձեր հոգին։
Ես խորին զարմանքով ու խորին հաճոյքով քարացած՝ ականջ կդնէի իր ըսածին։ Եւ զգացի, որ հպարտ եմ իրմով. զգացի, որ ոչ միայն կսիրէի այդ աղջիկ, ը այլ խորապէս կհարգէի։
Իմ այդ զգացումիս բնական արտայայտութիւնը եղաւ, երբ ըսի իրեն հիացումով.
– Չէք կրնար երեւակայել, թէ դուք ինքներդ ինչքան բարձր էք իմ աչքիս. եթէ իմ առաւելութիւնս իմ աւելի միաձոյլ կրթութեանս մէջն է, ձեր առաւելութիւնը ձեր հոգիի բնական նրբազգացութեան ու ինքնաբեր բարձրութեան մէջն է։
Վարդուհին խնդաց, կարծես քիչ մը իրեն անհարմար զգաց. կամաց մը ելաւ ոտքի եւ ըսաւ.
– Գիտէ՞ք ինչ կայ. քանի որ երկուքս ալ այսպէս հիացած ենք իրար բարձրութեամբ, լաւ է՝ այդ բարձրութեան վրան ալ մնանք եւ այդ բարձրութեան վրան ալ երթանք պառկելու։ Գիշե՛ր բարի։
Եւ ոգիի մը նման ինչպէս ելեր էր դուռնէն, այդպէս ալ արագ ու թեթեւ սպրդեցաւ ներս։
Իսկ ես դեռ երկար կպտտէի դուրսը միայնակ։ Ուխտաւորները քալելէն, ցատկելէն ու խմելէն հոգնած՝ խմբովին փռուեր էին իրենց խսիրներուն ու կարպետներուն վրայ ամենատարօրինակ դիրքերով։ Հոս ու հոն կլսուէր դեռ երգի մը մնացորդը, խօսակցութեան մը քայքայումը կամ գինովի մը պոռոտախօսութիւնները։
Վերջապէս ես ալ մտայ սենեակ։ Լուռ էր ու կէս մը իջեցուցած լամպէն աղոտ լուսաւորուած։ Աչքս բնականաբար Վարդուհիենց բաժինը նետեցի։ Վարդուհին մեծ շալի մը ծալքերուն մէջ փաթթուած կքնանար Կատեային կից։ մազերը խառնակ ինկեր էին դէմքին. ձախ թեւը մինչեւ արմունկը բաց՝ նետեր էր գլխուն վրայ։
Ես ալ տեղաւորուեցայ մերիններուն քով՝ աչքերս այդ մերկ ու սիրելի դաստակին գամած։ Չգիտեմ յոյն դիցաբանութեան ինչ գրքի մը մէջ դիցուհիի մը պատկերը կհիշեցնէր. պառկած նոյն դիրքով, նոյն խառնակ մազերը ճակտին եւ նոյն ձախ թեւը նետած գլխուն ետեւը։ Եւ երեւակայութեանս մէջ, ուր անշուշտ կէս բացած լամպի կիսատ լոյսը իր որոշ դերը ունէր, իմ Վարդուհին ու յոյն դիցուհին սկսան իրար ձուլուիլ գեղարուեստական հիանալի ամբողջութիւն մը առաջացնելով. միայն թէ հետզհետէ մտքիս մէջ ամէն բան սկսաւ աղոտանալ ու մշուշոտիլ□
Եւ երբ նորեն աչքս բացի՝ այնքան պայծառ լոյս մը ինկած էր պատուհաններէն ներս, որ աչքերս շլացան, ստիպուեցայ գոցելու։ Եւ առաջին մտածումս արմունկը եղաւ։ Վարդուհին հոն չէր։ եւ ընդհանրապէս սրահին մէջ մարդ չկար։ բաց դռներուն առջեւը սեմին վրայ նստեր էր մեր նկարիչը եւ բան մը կնկարէր։
աշոյժ շարժումով պառկած տեղէս նստեցայ եւ նոր նկատեցի, որ վրաս ծածկեր էին հաւելեալ ծածկոցով մը. եւ որքան մեծ եղաւ հաճոյքս, երբ Վարդուհիին կրկնոցը ճանչցայ։ Դեռ ինքս ինծի հաշիւ չտուած՝ թէ այդ կրկնոցը ինչպէս էր վրաս նետուած, Վարդուհինինքը ցատկելով ներս մտաւ սենեակ։
– Ա՜խ, արթնցե՞ր էք, պարոն ծո՛յլ. և խնդաց շիտակ ինծի գալով։և Մենք ճիշտ ժամ մըն է, որ ելեր ենք։ տեսայ, որ պառկեր էք գրեթէ բաց՝ կրկնոցս վրանիդ նետեցի. շատ անզգոյշ էք. և վերջացուց խօսքը ձեռքի թաշկինակը թեթեւ մը դէմքիս զարնելով։
Անուշ հոտ մը պարուրեց դէմքս ու անբացատրելի բախտաւորութիւն մը հոգիս։ Ուրախութենէ գինով ցատկեցի ոտքի։ եւ ալ ամբողջ օրը գրկած էր թութիւնս Վարդուհիի տուած բոյրն ու երջանկութիւնը։
Մինչեւ ճաշ ինչպէս անցաւ չգիտեմ։ երկու տուն խառնուած էինք իրար. ուտելիքի պատրաստութիւն, խօսք ու կատակ, երթեւեկ եւ ծովուն եզերքէն պզտիկ պտոյտ մը՝ որու միջոցին մեր նկարիչը արագևարագ քորքիներ կվերցներ։ Իսկ ես ու Վարդուհին իրարու շուրջ կդառնայինք։
Ճաշէն ետքը երեքով՝ Վարդուհին, եղբայրն ու ես՝ ելանք կղզին շրջելու, թէեւ տաք արեւը վրանիս իր բոցերը կթափէր։ Բարձրացանք կղզիին գագաթը, ուր բաւական բազմութիւն կար։ Իջանք լեռան հարաւայինևարեւելեան եզերքը, որ բոլորովին ամայի է։ Կմտնէինք ժայռերուն խոռոչները, կբարձրանայինք քարափները։ Եւ ո՞վ գիտէ դարերէ ի վեր միայն սրբակրօն մենակեացի մը աղօթքին մրմունջները պահող ճգնարանները պահ մը կարձագանքէին Վարդուհիի հնչուն ու կենսուրախ ծիծաղին։ Ու Վարդուհին ինքը ամբողջ թրթիռ էր, նազանք ու հմայք. գեղեցիկ ու կրակոտ կեանք մը։
Եղբայրը առտուան պէս կնստէր հոս ու հոն, իր նկարի տետրակին մէջ «յուշեր առնելու». հետըկպտտցնէր նաեւ իր ներկերուն տուփը, բայց օգտագործել չկրցաւ. կարծեմ անգամ մը միայն։
Արեւը մարը խոնարհելու վրայ էր, որ մենք նորէն բարձրացանք լեռան գագաթը։ Գագաթը մարդ չէր մնացած. խարխուլ մատուռին շուրջը պարապ էր. ամենքը իրենց գիպերուան քեֆի պատրաստութեամբ էին զբաղուած վարը։
– Ի՜նչ գոյներ են. և բացականչեց ն կարիչը արեւմուտքին վրայ լեռան գագաթներու խումբ մը մատնանշելով, որ նարնջի ու մանիշակի արտասովոր բաղադրութիւն մը կհորինէր, ամպերու շատ թեթեւ շղարշի մը ետեւէն։
– Վայրկեան մը նստեցէ՛ք, սա գոյները բռնեմ. և ըսաւ ոգեւորուած ու նստեցաւ ժայռի մը ցայտքին։
– Դուք բռնեցէ՛ք ձեր գոյները, մենք ալ կերթանք մատուռը, և ըսի. և առտուն շատ բազմութիւն կար. շնորհքով չմօտեցանք։
– Քիչ մըն ալ բարձրացանք ու մտանք աւերակ մատուռը։ Բանուած լաթի մը վրայ ժանգոտ խաչ մը կար սեղանին վրայ. քովն ալ բզկտած կազմով Աւետարան մը. եւ ամէն կողմ սեղանին ու պատերուն փակցուած վառուած ու հանգած բարակ մոմի մնացորդներ։
Տխուր էր։ խոնարհութիւն մը ըրինք ու ելանք դուրս։
– Երթա՛նք սա ժայռին ծայրը, և ըսի. և կարծեմ կղզիին ամէնէն բարձր կէտն է։
Եւ ուղղուեցանք մատուռէն ոչ հեռու ժայռակոյտը։ Ժայռի պատռուածք մըն էր, աղուոր խորշ մը, միսևմէնակ, ետեւի աշխարհքէն կտրուած։ դէմերնիս հեռաւոր արեւմուտքի լեռները, վարը ծովը ոտքերնուս տակ ու վրանիս կապոյտ երկինք։
Վարդուհիի հետ շատ էի մինակ մնացեր, բայց երբ օդային այդ խորշին մէջ աշխարհքէ կտրուած նստեցանք իրարու քով տափակ քարի մը վրայ, գզացի, որ սիրտս սկսաւ թպրտալ։
Եւ ճիշտ այդ վայրկեանին արեւը դիմացի Գեղարքունի լեռներու երկու սուր գաղգաթներուն մէջ մարը կմտնէր։ Ամեհի, խոշոր ոսկի մը, որ ժամանակը ծանրևծանր ու դժուարով կմղէր իր օրերուն գանձանակը։
Ոսկին վերջապէս անյայտացաւ եւ արեան կարմիր մը ողողեց երկնակամարին այդ հատուածը. եւ ամպերու բամբակէ փեռեկտումներ այդ արեան մէջ թաթխուած իջան ու գոցեցին գանձանակին նեղ ան ցքը, ուրկէ քիչ մը առաջ ներս էր սահեր մեր օրուան արեւը։
Իսկ երկնքի այդ արիւնոտ հատուածէն անդին՝ որքան հեռու այնքան մութևթանձր կապտագոյն կամար մը, որ իր գորշութեամբ բոլոր հայեացքդ կարմրին վրայ կեդրոնացնել կուտայ։ Կարմիր մը, որ կցոլար ծովուն մէջ՝ մութևկապտորակ ջրի մակերեսին վրայ ծիրանի հեղեղ մը հոսեցնելով։ Ծովու ու երկնքի այդ կարմիրը կև արտացոլէր կղզիի մեր շրջակայ ժայռերուն վրայ, մեր մեկուսի խորշին վրայ, մեր վրայ։
– Աստուա՜ծ իմ, այ ի՜նչ գեղեցիկ բան է. և բացականչեց Վարդուհին ու ձեռքը կամաց մը դրաւ ձեռքիս վրայ։
Ալ դիմանալ չկրցայ ու բաժակը յորդեց։
– Այս բացառիկ գեղեցկութեան դէմ, այս ծովուն վրայ, Սեւանի այս գաղա թին վրայ, այս գոյներուն, այս ամպերուն ու այս երկնքին դէմ, Վարդուհի՛, քու հոգիդ ինծի ըսելիք մը չունի՞։
Վարդուհին տարօրինակ կերպով ժպտեցաւ։ եւ աչքերը, որ աչքերուս էր գամած, մշուշոտեցան, երբ ինքն ալ շնչատ խօսուածքով մը ինծի հարցուց.
– Իսկ քո՞ւ հոգիդ ինծի ըսելիք մը չունի՞։
Քիչ մը թեքուեցանք իրարու ու մեր շրթունքները միացան իրարու երկար ու անհագ համբոյրով մը։
– Ալ մեր ամբողջ կեանքին մէջ մենք պիտի յիշենք Սեւանը. և ըսի ես, երբ քիչ մը ետ քաշուեցանք իրարմէ, իրարու ձեռք պինդ բռնած։
– Երա՜զ է. և պատասխանեց Վարդուհին խոր շունչ մը առնելով եւ իսկոյն վրայ բերաւ։և Ա՜խ, դո՛ւն իմ անգի՛ն վայրենիս։
Խնդացինք երկուքս ալ ու կրկին փաթթուեցանք իրարու։
Երբ քիչ մը ետքը ծանր ու հանգիստ քայլերով մօտեցանք եղբօրը՝ իր նկարել ուզածը աւարտած էր արդեն եւ հաւաքելու վրայ էր։
– Չէ՛, հաւնեցա՛. սիրեցի ձեր Սեւանը. և բացականչեց նկարիչը իր ներկերուն տուփը գոցելով։
– Այո՛. մենք ալ սիրեցինք. և վրայ բերի ես չարաճճի շեշտով մը։
Վարդուհին երեսը անդին դարձուց, որ եղբայրը իր խնդուքը չտեսնէ։
== Օգոստոս 24 ==
Ամբողջ շաբաթ մըն է, որ պառկած եմ իրիկունները առանց յուշատետրս բանալու. ժամանակ չկայ ինքնամփոփումի։ Արդեն ընդհանրապէս ո՛չ կկարդամ, ո՛չ որեւէ լուրջ մտաւոր զբաղում. հոգիս ու կեանքս դուրս են ելած իրենց սովորական գծերէն. շարունակ շարժման մէջ եմ, երթեւեկի, պտոյտի։ Եւ աղմուկի մէջ կա՛մ մեր տունը, կա՛մ Շամիրեաններու. միշտ ալ Վարդուհիի հետ։
Գիտենք, որ քանի մը օրէն բաժնուինք պիտի իրարմէ ամբողջ երկար ու անտանելի ձմեռուան մը համար. այդ պատճառով ալ ամէն վայրկեան, որ իրար չենք տեսնէր՝ անիրաւութիւն ու կորուստ կթուի ինծի։
Երբ առանձին ենք՝ զբաղուած ենք շարունակ ապագայով. ծրագիրներ կգծենք, թէ մեր ուուսմը ո՞ւր պիտի շարունակենք, ի՞նչ ուղղութեամբ, քանի՞ տարի, ի՞նչ ձեւով եւ իհարկէ միշտ միասին։ Ա՜խ, Աստուա՜ծ իմ, ի՜նչ բախտաւորութիւն պիտի ըլլայ։
Կծրագրենք ու կերեւակայենք նաեւ աւելի հեռուն. մեր աշխատանքը, մեր գործունէութիւնը, մեր դերն ու մեր ապագան կեանքի մէջ. կուզենք, որ մեր ամղբոջ կեանքը ըլլայ ոգեւորութիւն ու նուիրում մեր ժողովրդի բարձրացմանը ու մարդկութեան։
Նուիրման մէջն է բախտաւորութիւնը։ եւ հիմհա կտեսնեմ, որ սէր ըսուածն ալ նուրում է, իր հոգիին ու իր գոյութեան նուիրումը։
Միքայէլ մէջէմէջ կուգայ. եւ որովհետեւ գալու ատենը գիտեմ, միշտ տունը կգտնուիմ. եւ աւելորդ բացատրութիւններէ խուսափելու համար՝ զբաղուած ըլլալ կձեւացնեմ. խեղճը հոսկէևհոնկէ քիչ մը կխօսի ու կձգէ կերթայ իմ գրամոլութիւնս ու անգործնականութիւնս հայհոյելով։ Երբ կմեկնի բութ խայթ մը կզգամ. քաղավարի կերպով ընկերս կվռնդեմ, թէեւ ինքը անշուշտ չի գիտակցիր։
Երեկ որ եկաւ, մանսաւոր կերպով յուզուած էր։ ան ալ ապագայի ծրագիրներով է տարուած.
– Ալ դպրոցը, և կսէ, և չի քաշէր ինծի. չգիտեմ ինչպէս ամբողջ տաի մըն ալ պիտի դիմանամ. մօրս խաթեր կմնամ միայն. շատ ուսում սիրող կին է բնազդօրէն. «Մէկ տարի է մնացեր. պէտք է որ լրացնես» կըսէ։ Թէ չէ՝ իսկոյն երբօրս հետ կլծուէի հողային աշխատանքի. մօրաքրոջս հողերը տեսար։ անոր քովը մենք ալ բաւական ընդարձակ հողեր ունինք. հիմա կապալով ենք տուած ոչինչ գնով. մեծ ու հրաշալի գործ կարելի է դարձնել։ Պէտք է աժեցնել դեռ մեր ձերքը մնացած հողերը։ Մեր լաւագոյն հողերու ռուս գաղթականներու կուտան։ հիմա ալ բախտախնդիր եւրոպացիներ սկսած են երեւան գալ։ Պէտք է մաքառիլ անոնց դէմ ե՛ւ աշխատանքով, ե՛ւ կատարելագործելով. պէտք է ձեռք բերել նոր հողեր. եթէ ապագայ ունենայլ կուզէք՝ հողերը պէտք է պահենք հայ ձեռքերու մէջ։ Լուրջ հարց է ասիկա։
– Եւ ձեռքերը գրպանը դրած՝ արագ քայլերով կերթեւեկէր փոքր սենեակիս մէջ. հանկարծ կանգ առաւ շիփևշիտակ դէմս եւ տարօրինակ ժպիտով մը վրայ բերաւ երազկոտ.
– և Այս բոլորը աղեկ. բայց վայրկեաններ կան, որ ալ աչքիս ոչինչ չերեւար։ Այս ամէնը շատ երկարևբարակ կթուի ինծի ու շատ հանգիստ ու միակերպ եւ կարծեմ քիչ մըն ալ բնաւորութեանս ո՛չ այնքան հարմար։ Այդ վայրկեաններուն բուռն ու խենթ իղձեր կանցնին մէջէս. աղմուկ, տակնուվրայութիւն կուզեմ. անձնուիրութիւն ու դիւցազնութիւն կերազեմ. կուզեմ զարնեմ, զարնուիմ։ ձիս ալ ախոռէն կարծես դիտմամբ կսկսի վրնջել անհամբեր եւ հայեացքս ակամայ դէպի պատէն կախուած հրացանը կբարձրանայ։ Հապա՛, աս փորձանքն ալ կայ։
Եւ իր եզրակացութեան ու երկմտանքին հետ ետ նետեց դռանս փեղկը ու ելաւ գնաց։
Այո՛, դժուար է դպրոցականի վերջին տարին։ Կեանքը իր պահանջները կդնէ։ մէկ ոտքով արդեն կեանքի մէջն ես կարծես. բայց նորէն պէտք է երթաս ու աշակերտ խաղաս։
Թէեւ անձնապէս ինծի համար քիչ մը տարբեր է պայմանը։ Միքէն ուղղակի գործի անցնիլ կոզէ. իմ ճամփաս համալսարանի միջով կերթայ։ Պիտի յաջողի՞մ։ ո՛չ մեր տունէն, ո՛չ հօրեղբօրմէս լուրջ օժանդակութիւն յուսալ չեմ կրնար. թէեւ ո՞վ գիտէ։
Այո՛։ Պիտի յաջողի՛մ։ ինչ գնով ըլլայ պիտի յաջողիմ. պիտի յաջողիմ հայրենիքիս համար։ պիտի յաջողիմ Վարդուհիիս համար։
Այո՛. պէտք է որ ես դէ՛մք մը դառնամ։
== Օգոստոս 29 ==
Շաբաթ իրիկուն Շամիրեանները եկան մեզի թեյի եւ յայտնեցին, որ կարասիները փոխադրող կառքը ապսպարծ են արդեն եւ երկուշաբթի առտու կմեկնին։
Նստած էինք պատշգամը։ Եւ ամէնը լաւ տրամարդութեան մէջ. ամառանոցէն բոլորն ալ կշտացած էին եւ կարօտած էին Թիֆլիսը։ Տիկին Նատալիան ուրախ էր, որ պիտի կարողանայ նորէն իր բժշկին հետ խորհրդակցի. իսկ նկարիչը ժամերը կհամրեր, այնքան ձանձրացած էր «գիւղական» այս միայնակ ու ճգնաւորական կեանքէն, ինչպէս հաճախ կգանգատուէր։
Վարդուհին էր միայն լուռ։ կհասկնայի իր հոգին, թէեւ արտաքուստ իրեն շատ լաւ կպահէր։
Ես եւ Վարդուհին կամաց մը անցանք հիւրասենեակը։ մինակ մնալնուս պէս նետուեցաւ վիզս ու սկսաւ հեծկլտալ։ Տարի նստեցուցի, սկսայ շոյել ու հանգստացնել, թէ վերջապէս երեխայ չէ, գիտէ, որ օր մը ուշ կամ կանուխ ըլլալիքը աս է. եւ վերջապէս եղածը քանի մը ամիսներ են, ինչքան ալ ծանր ըլլան, կանցնին։
– Չե՛մ, կրնար, չե)մ, կրնար։ չե՛մ ուզեր. և կկրկնէր շարունակ արցունքին մէջէն ու չգիտեմ ինչու ռուսերէն։
Իր թաց այտերը կսահէին շրթունքներուս վրայէն։ եւ վայրկեան մը կարծեցի, թէ սիրելէ դարդած եմ՝ այն աստիճան մեռելութիւն մը կտիրէր մէջս։ վարդուհին ալ քիչևքիչ հանգստացաւ։ եւալ մինակ չմնացինք։ Դուրսը մութը կոխած էր ու մեր դէմքերուն այլայլութիւնը աննշմար անցաւ։
Անոնց մեկնելէն ետքը քաշուեցայ սենեակս եւ երկար նստած էի լուռ ու անշարժ բաց պատուհանիս առջեւը։ Քիչ մը ետքը լուսինը ինկաւ սենեակս անտառին ետեւէն. գիտէի, որ կեսգիշերի մօտերն է։ թէ՛ տունը, թէ՛ դուրսը բացարձակ լռութիւն։ Աթոռս քաշեցի պատուհանին տա կը ու թեւս դրի պատուհանի եզերքին աւելի ազատ օդի մէջ ըլլալու համար։
Այդ դիրքով ալ քունս տարեր էր. երբ աչքս բացի լոյսն ալ բացուելու վրայ էր ու թեւս բոլորվին թմրեր էր։ նետուեցայ անկողնի վրայ ու ծածկոցին ծայրը քաշեցի վրաս։ Միշտ նոյն մեռելութիւնն էր հոգիիս մէջ. անզգայ էի դարձած։
Առտուն կանուխ գացի Շամիրեաններուն «օգնլու»։ Վարդուհինմէջտեղ չկար. ըսին իր սենեակը կժողուէ. տիկինն ու սպասուհինխոհանոցը կհաւաքէին. միայն եղբայրն էր սրահը, որ իր նկարներն ու պաստառները կփաթթէր ամենայն զգուշութեամբ։
Սկսայ զպտիկ օգնութիւններ ընել իրեն, բայց այդ գնալևգալը, ծռիլ ու ելլելը քիչևքիչ սկսաւ ուղղակի բաւականութիւն պատճառել. եւ այնպէս ոգեւորութեամբ անձնատուր եղայ գործին, որ աւելի ուշ, երբ Վարդուհին ու մայրը ներս եկան՝ չկրցան իրենց ծիծաղը զսպել։
Ամբողջ օրը հոն էի. մերոնք ալ քիչ մը ետքը եկան։ ընդհանուր իրարանցում էր, խօսք ու շարժում. ընդհանուր հոսանքին մէջ ես ալ կորսուած էի։ եւ ուրախ էի, որ այդպէս էր։
Ճաշն ու ընթրիքը ըրին մեր տունը։
Իրիկուան դէմ Վարդուհին յայտնեց մօրը, որ վերջին պտոյտ մը պիտի ընենք ու դուրս ելանք։ Տարի անտառ, իմ սիրած անկիւններէս մէկը, ե՛ւ բարձր դիրքով, ե՛ւ առանձնացած։ Նստեցաւ կտրուած ու գետինը պառկած խոշոր ծառի մը բունին վրայ, ես ալ գետինը՝ թեթեւ մըհենուած իր ծունկերուն։
Արեւը կեցած մեր դէմը, կարծես կվարանէր իջնելու ու լեռներուն ետեւը անցնելու. կարծես կխնայէր. չէր ուզեր կարճել մեր վերջին միասին ու առանձին վայրկեանները։
Հանկարծ զգացի, որ Վարդուհիին մատները մազերուս մէջ կխրէին, սանրի մը պէս. այդ թեթեւ շոշափումը տարապայման յուզում մը առաջացուց մէջս։ կրծքիս տակ կարծես բան մը փլաւ եւ երեկ իրիկունէ ի վեր մէջս սառնացած արցունքները դուրս ժայթքեցին. խլեցի ձռեքը ու սեղմեցի շրթունքներուս։
Երբ դէմքս իրեն բարձրացուցի մեր աչքերը իրարու բեւեռեցան. երկու զոյգ արցունքի ու ժպիտի մէջ լողացող աչքեր։
Գրկուեցանք ու սկսանք խօսիլ, հանգիստ, զարմանալի կերպով հանգիստ, Տուինք իրարու մեր զարմանալի նոր խոստումները, միշտ սիրենք իրար, շուտևշուտ գրենք իրար, եւ լաւ նուիրուինք աշխատանքի ամբողջ ձմեռը, թարմ ու առողջ հանդիպինք իրար յունիսին երկուքս ալ արդեն աւարտական, որ բացայայտ ու ընդմիշտ կապուինք իրար աշխարհքի առաջ եւ սկսինք նոր կեանք ու աւելի բարձր կրթութիւն։
Մեր անխուսափելի բաժանումին հետ յաշտուած էինք կարծես, երբ մութինհետ տուն վերադարձանք։ Մեր երկու ընտանիքները վերջին անգամ մը սեղանակից եղան եւ բաժնուեցանք. իրարու վերջին բարի գիշեր մը մաղթելով ամառանոցային։
Մտայ անկողին ու սկսայ մտածել։ վրաս մեղմ թախիծ մը կար. անորոշ ու տարտամ զգացում մը, որ մարդ կունենայ, երբ վշտացած է առանց խղճի խայթ եւ առանց հանցան մը ունենալու։
Կկարծէի, թէ նախոր գիշերուան նման պիտի լուսցնեմ կէսևարթուն, կէսևթմիր. բայց որքան եղաւ զարմանքս, երբ հանկարծ աչքս բացի եւ արեւի ուժեղ ճառագայթներուն հանդիպեցայ, որոնք մահճակալիս գունդերուն հետ կխաղային։
Շտապեցի պատշգամ. կարասիները բեռցած կառքը ճամփայ ելլելու վրայ է, իսկ ֆայտոնը, որ ընտանիքը կայարան պիտի փոխադրէր, պատրաստ կեցած էր դռան առջեւ։ Ծանր քայլերով սկսայ իջնել մեր սանդուղներէն։
Չեմ կրնար ճիշտ ըսել, թէ ինչ կզգայի, երբ «բարի լոյս» ըսելով Վարդուհիին ձեռքը բռնեցի։
Ժամ մը ետքը տիկինները իրար կհամբուրէին եւ տիկին Նատալիան կհամոզէր, որ չուշանան, որ մերիններն ալ շուտով քա ղաք դառնան։
Ես նախապէս ձի մըն էի վարձած, որ մէկևերոկւ վերստ իրենց ընկերանամ։
Մնասևբարովի արարողութիւնը վերջանալուն պէս՝ Շամիրեաններն ու սպասուհին տեղավուրուեցան ու կառքը շարժուեցաւ. ես ալ խթեցի իմ ձիս։
Եթէ իմ զգացումիս մնար՝ ետ դառնալը բնաւ միտքս պիտի չբերէի ու պիտի երթայի այն կառքին զոյգ, ուրկէ Վարդուհիին աչքերը անընդհատ ինծի կնայէին։
Բայց մայրը, որ ինմծէ աւելի իրական աշխարհի մէջն էր՝ կառքը կեցնել տուաւ, ըսելով, թէ աւելորդ տեղը ձիս կհոգնեցնեմ, թէ այսչափ տեղ իրենց ընկերանալէս ալ իրենք շատ շնորհակալ են ի սրտէ եւ թէ տունը հիմա անշուշտ ինծի պիտի սպասեն։
Հնազադեցայ ու իջայ ձիէս. քոյր ու եղբայր, Կատեան ալ իջան կառքէն։ Ես նախ մօտեցայ կառքին ու սիրով ու հարգանքով համբուրեցի մօրը ձեռքը. ջերմօրէն գրկեցի ու ամուր գրկուեցանք փքրիկի հետ։ Երբ գրկէս վար դրի աղջիկը, մօտեցայ նկարչին ու քորջը եւ ձեռք տուինք իրարու. կարծես երեքս ալ խօսելէ կզգուշանայինք։
Վարդուհին հազիւ ինքզինքը կառքը նետեց, որ սկսաւ արտասուել՝ դէմքը թաշկինակին մէջ ծածկած։
– Ամօթ է, աղջիկ, այդքան դիւրազգաց չեն ըլլար. և կսըէր մայրը՝ անշուշտ աղջկան լացը զգայնութեան վերագրելով։
Կառքը շարժուեցաւ։
– Բարեւ ըրէք. բարեւ ամենուն. և լսուեցաւ կառքէն։
Ես կեցած եմ անշարժ՝ աչքերս հեռացող կառքին հառած։ Միայն եղբօրը ձեռքը կտեսնէի, որ թաշկինակ կշարժէր։ իզուր Վարդուհիին գլուխը անգամ մըն ալ տեսնել յուսացի։
Երբ կառքը անյայտ եղաւ աչքէ, ուղղակի նստեցայ գետին, ձիուս սանձը միշտ թեւիս, ճամփուն քովի կիսաչոր խոտերուն վրայ։ Կուրծքիս տակ բան մը կսեղմէր։ լալ կուզէի՝ չէի կրնար. կարծես խեղդուէի պիտի , մինչեւ որ հանկարծ արցունքները դուրս ցայտեցին աչքերէս։
Արցունքները կվազէին ու ես տեղէս երերալ չէի ուզէր։ Բայց արագ մօտեցող կառքի մը թաւալումը ինծի ստիպեց ոտքի ցատկելու։ Սրբեցի աչքերս եւ ձիուս սանձէն բռնած ետ ճամփայ ինկայ։ Վրաս ո՛չ դող էր մնացեր, ո՛չ խեղդւուք եւ ո՛չ յուզում, այլ նուրբ ու փափուկ տխրութիւն մը միայն։
Տունը մնալ չկրցայ. հազիւ պատառ մը բան կերայ ու իջայ ձձոր, ելայ անտառը. ամէն ծառ, ամէն անկիւն Վարդուհիէս թամր յիշատակ մը ունէ։ր Վերջն ալ շատ աւելի ուշ գացի նստեցայ այն կո ճղին վրայ, ուրկէ երեկ Վարդուհիին հետ վերջին անգամ միասին մեր ամառանոցի արեւին մայրամուտը կդիտէինք. հիմա ալ կդիտէի. ճիշտ երեկուանը. բայց ես էի, որ այլեւս երեկուանը չէի. մինակ էի։
Մինա՞կ։ Ո՞վ ըսաւ։ Երբեք։ Վարդուհիի հեն էի ե՛ւ հիմա, ե՛ ընդմիշտ։ Ալ հոգիս հիւսուած է իմ անգին աղջկանս հոգիին. ան իմ հոգիիս մէջն է. մասնակից ու խորհրդատու իմ բոլոր մտածումներուս, զգացումներուս ու աշխատանքիս։ Այսպէ՛ս խոստացանք մենք իրարու. եւ այպդէ՛ս կընէ արդեն սէրը ինքնին։
Տխրութի՞ւն ու լքո՞ւմ. բնա՛ւ երբեք. այլ ոգեւորութիւ, ն կեդրոնացում եւ աշխատանք։ Սիրե՜լ ու աշխատի՜լ. աս թող ըլլայ մեր կեանքը։
== Օգոստոս 31 ==
Հազիւ նախաճաշիկէն ելեր էինք՝ որ եկաւ Միքէն։
– Թռչնակը թռեր է, վանդակը պարպուեր, և ըսաւ աչքովը Վարդհուհիենց ամառանոց ցոյց տալով։
– Այո՛. և պատասխանեցի։և Երեկ տարի ճամփու դրի։
– Գիտեմ. պառաւդ ըսաւ։
– Վա՞յ. երեկ դուն հո՞ս ես եկած։
– Նախոր դօրը եկայ, ըսին՝ Շամիրեաններուն է. ետ դարձայ։
– Հա՛. պարոն նկարչին օգնելու էի գացեր. բեռ մը պիտանի ու անպիտան թուղթեր ու պատկեներ փաթթեցինք։
– Երեկ ալ եկայ□և շարունակել կուզէր Միքէն, որ նորէն կանխեցի։
– Այո. պէտք է ճամփուն դնէի. դրացնութիւն է. քաղաքավարութիւնը կպահանջէ։
Միքայէլը հանկարծ ելաւ ու կեցաւ դէմս շեշտ աչքերուս մէջ նայելով. քեի մնաց, որ աչքերս խոնարհէի. արդեօ՞ք հասկացծ էր, որ չարաչար կկեղծէի։
– Կզամրանամ քեզի. և ըսաւ ծանրևծանր. և մարդ աչքերուն տակը օրիորդ Շամիրեանի նման սիրուն ու կենսուրախ աղջիկ մը ունենայ եւ ակնյայտնի կերպով զուարճանալ ուզող եւ քեզի պէս այդպէս պաղ ու անտարբեր մնա՞։
– Ի՞նչ ըսլե է «պաղ ու անտարբեր». և հարցուցի ես հնար եղածին չափ պաղ ու անտարբեր շեշտով մը։
– Է՜, անպէտք մար դես դուն. և ըսաւ արհամարհանքով, գնաց դէպի լուսամուտը եւ սկսաւ թռած թռչնակի պարապ վանդակը դիտել։
Իսկ ես մտքիս մէջ այդ միջոցին ակամայ իմ ու Միքէի բնաւորութեան զուգակշիռը կընէի։ Ան բաց ու պարզ. եւ եթէ իմ տեղս ըլլար՝ առաջին իսկ օրէն, իր զգացումի առաջի խլրտումին պիտի գար ամէն բան ինծի պատմէր ընկերաբար. մինչ ես ամէն կերպ կջանամ ահա՜ ծածկեմ իրմէն, ինչպէս եւ ամենքէն, սրտիս յուզումն ու եռումը։ Կմտածեմ՝ ինչո՞ւ. արդեօք հպարտութի՞ւն է. արդեօք ծածուկ պահելէն ծածուկ հաճո՞յք մը կզգամ. թէ՞ պարզապէս հոգիս աւելի անհաղորժ է ու ինքն իր մէջ։ իմ ներքն աշխարհս աւելի խոր ու պղտոր, վարա գետի մը պէս կերեւայ աչքիս, որուն խլրտուն ալիքներուն տակ ամէն շարժում կծածկուի հետաքրքիր աչքերէ։ Մինչ Միքէի սիրտը սիրուն ու վճիտ լճակ մըն է, որուն թափանցիկութեան մէջէն կարելի է համրել հատակի ամէն մէկ խիճը։ Ու կխորհիմ, թէ այս երկուքէն ո՞րն է աղեկ. եզրակացութիւն չունիմ. միայն կզգա, թէ որքա՜ն հակառակ պիտի ըլլար իր ու իմ կազմին, եթէ Միքէի հոգին իմինիս պէս գաղտնի մնար, կամ ես Միքէի պէս ու բաց նամակի մը նման ամենուն մատչելի հոգի մը ունենայի։
– Ի՞նչ կմտածես։ Շատ մի՛ մտածեր, շուկ կծերանաս. և ըսաւ Միքէն հանկարծ լուսամուտէս ետ գալով եւ մեր երկար լռութիւնը խզելով։
– Կմտածեմ, որ վաղը սեպտեմբեր մէկն է. դպրոցը շատևշատ շաբաթէ մը դասերը կսկսին։
– Ճիշտ ատոր համար է, որ երեք օր է իրար ետեւէ քեզի ւոկգամ։
– Ե՞րբ մեկնինք։
– Վաղը ես զբաղուած եմ. դուն գնա՛ փոստային կառքը պայմանաւորուէ յաջորդ օրուան համար։ Ես այլեւս քեզի գալ չեմ կրնար. սեպտեմբեր երկուքի առտուն կուգաս ինծի կառնես. եւ իրիկունը կըլլանք դպրոց։
– Աղե՛կ. և ըսի ես կարճ ու բաժնուեցանք։
Ես իսկոյն զգացի, որ ուրախ բան մը շարժուեցաւ մէջս, Վարդուհիիս հեռանալէն ետքը հոս այլեւս ոչինչ չկայ ինծի համար հրապուրիչ. իսկ դպրոցս կարօտեր եմ. սիրած ընկերնես միտքս կուգան. մեր խօսքն ու աղմուկը, մեր դասերն ու աշխատանքը, նոյնիսկ մեր խաղերը, որ տարուան եղանակներուն հետ կանոնաւոր կերպով կփոփոխուին մէկևերոկւ ամիսը անգամ մը։
Դպրո՛ց. այո՛, ժամանակ է։
== Սեպտեմբեր 1 ==
Տնեցիները ինծի ճամփու պաշար պատրաստելու վրայ էին ամբողջ առտուն։ Ես ալ գրեթէ մեքնաբար լրացուցի բոլոր մանրևմունր գործերս։ Երբ գրքերս կկապէի՝ հեգնական ժպիտ մը խաղաց շրթունքներուս. մեծ մասը դեռ չէի բացած։ Եւ յատկապէս տուժած էին գրաբար։
Իրիկունը վերջին անգամ մը պտոյտի ելայ միսմենակ եւ այցելեցի բոլոր սիրած անկիւններս։
Արդեն մթնելու վրայ էր ու տուն կվերադառնայի. օրերն ալ սաստիկ կարճացած են։ Հանկարծ գաղափար մը անցաւ մտքէս. երթամ Վարդուհիենց պարտէզին ալ վերջին այց մը տալու. հո՛ն ուր ապրեր էի այնքան քաղցր վայրկեաններ։ Կզգայի, որ ընել ուզածս բաւական ծիծաղելի բան մըն էր՝ մտնել օտարի գոց ու պարապ պարտէզէն ներս. բայց քայլերս արդեն այն կողմը կուղղուէին։
Գոց էին տան բոլոր փեղկերը, ինչպէս եւ պարտէզին դուռը։ Ետեւի, անտառին կողմի պատը գիտէի, որ ձար չէր։ եւ հոնկէ ալ գողի պէս ցատկեցի ներս։ Այո՛, գողի պէս եւ ցատկած վայրկեանիս միայն մէկ մտածում ը ունէի. մտածում ը, որ գողերուն է յատուկ՝ «մարդ չտեսնէ»։
Ածուները բաւական աւրուած էին շատ տեղ ու չորցած բոյսերը մասնաւոր կերպով աչք կիյնային։ Պարապ տունն ու լքուած պարտէզը արդեն ինքնին ճնշող բան մը ունին իրենց վրայ ունայնութեան գաղափարին հետ հարակցութիւն մը. բայց երբ այդ պարապ տան ու քուած պարտէզին մէջ երբեմն աղջիկ մըն ես սիրած, ա՜, այդ ճնշումը կդառնայ ուղղակի այրուցք։
Մտայ բաղեղնրուն ետեւի մեր «դասարանը», ինչպէս Վարդուհին կանուանէր հաճախ. նստեցայ հոն, ուր սովորաբար կնստէի եւ իմ դէմս Վարուհին՝ գիրքը ձեռքը, ժպտուն, ընդհանրապէս մազերը թափած ճակտին, շիկնած ու վառուող աչքերով։ Աչքերուս դէմ իր դէմքն ու կերպարանքը հետզհետէ սկսաւ յստականալ ու եկդանանալ. դէմքին ամէն մէկ գիծը կտեսնէի. կյիշէի իր ամէն մէկ շարջումը, նայուածքը, բայց ի՞նչ յիշել. ան ինքն էղր դէմս, ինքըթ, իրապէս, անձամբ։
«Վարդուհի». կբացականչեմ ես խելագար ու վեր կցատկեմ թեւերուս մէջ առնելու։
Ի՜նչ հիասթափում։ Այդ ակնթարթի մը սրտիս պարտանքը շատ սուղի նստեցաւ ինծի. կարծես սիրտս կանգ առաւ զարնելէ ու շունչս կտրեցաւ։
Հազիւ կրցայ երթալ դէպի պատը, ուրկէ ներս էի մտած, ու կերպ մը նորէն դէպի դուրս ցատկեցի։
== Յունուար 10 ==
Վարուհի՛, իմ գոհար վարդս. գիտեմ՝ քիչ մը պիտի զարմանաս, երբ այս հաստ կապոցը հանձնէ քեզի poste restanteևի պաշտօնեան նորէն խորհրդաւոր ժպիտ մը շրթունքին, ինչպէս անցած անգամ գրեր էիր։ Բայց կապոցը բանաս թէ չէ՝ զարմանք չի մնար։ Պիտի տեսնես, որ աս ալ իմ սովորական նամակներէս մէկն է։ Նամակներէս ամէնէն առաջինը եւ ամէնէն ալ երկարը, որ ես գրեր եմ քեզի, առանց գիտնալու, որ կգրեմ քեզի։
Ասկէ ուղիղ տարի մը առաջ էր, որ Նոր տարուան արձակուրդին պարապ իրիկուն մը գաղափարն ունեցայ եւ որոշեցի յատուկ տետրակ մը պահեմ «Օրը օրին» վերնագրով, ուր մտցնեմ օրը օրին մտածումներս ու ապրումներս։
Մինչեւ Դելիջան ամառանոց գալս հազիւ տասնեակ մը էջեր էի միայն գրած ընթերցումներուս եւ դպրոցական կեանքի երեւոյթներուն շուրջ, որոնք մասնաւոր հետաքրքիր բան մը չունին քեզի համար, ոչ ալ նոյնիսկ հիմա ինծի համար։
Բայց քեզի տեսած վայրկեանէս ամէն ինչ փոխուեցաւ իմ խեղճուկ «Օրը օրին» տետրակիս մէջ. տետրակս կեանք առաւ, կենդանացաւ, վէպի նման բան մը դարձաւ. եւ քու հեռանալուդ հետն ալ գոյութիւն ունենալէ դադրեցաւ։ Ալ ինչացո՞ւ էր առանձին տետրակը, երբ շաբթէևշաբաթ քեզի գրած նամակներուս մէջ իմ բոլոր մտածումներս, ապրումներս, աշխատանքս ու շրջապատիս պայմանները կապտմեմ քեզի եւ շատ աւելի բազմակողմանի կերպով։
Քու վերընթեր նամակիդ մէջ մեր ամառուան մասին մէկևերկու յուշեր ունէիր, որ ինծի սաստիկ յուզեց եւ ուրախացուց։ Եւ իսկոյն որոշեցի՝ ես ալ քեզի նոյն ձեւով յուզեմ եւ ուրախացնեմ։
Նորևտարուան արձակուրդը սկսելուն պէս՝ ամէն աշխատանք դրի մեկդի։ Հանեցի եւ ուշադրութեամբ կարդացի «Օրը օրին» գրածներս, որ իսկապէս մեր սիրոյ պատմութիւնն է։ Տեղևտեղ լրացուցի քիչիկ մը յիշողութեամբ՝ գրածս աւելի լրիւ ու յստակ դարձնելու համար, տեղևտեղ ալ քիչ մը կոկեցի լեզուն ու արտայայտելու ձեւը՝ գրածս աւելի գեղեցիկ դարձնելու համար։ Ետքն ալ նստեցայ ու արտագրեցի մեծ խնամքով, յատիկևյատիկ, որ կարդալու դժուարութիւն չունենաս եւ նորէն չմեղադրես իմ արագ գիրս։
Քեզի հաճոյք պատճառելու համար էր, որ ձեռնարկեցի այս աշխատանքին, իրաւ է. բայց հիմա եկո՛ւր քեզի խոստովանիմ, որ այդ աշխատանքը եղաւ ինծի համար ամփոխարինելի ուրախութեան մը աղբիւր։ Ես ո՛չ միայն շտկեր ու արտագրեր եմ ամբողջ երկու շաբաթ շարունակ, այլ աշխատանքիս ամբողջ ընթացքին ես վերապրեր եմ այդ բոլորը։ Ամբողջ ժամանակը քեզի հետ եմ եղեր, հոգի՛ս, ցերեկ ու գիշեր յուզուած կեդրոնացումով եւ այրող կարօտով։
Իմ այս յուշերուս հետ հիմա ամբողջ հոգիս իր մերկութեամբ կդնեմ քու աղուոր ձեռքերուդ մէջ։ Մէջը մէկևերկու տեղ գծեր կան, որ աղեկ չգիտեմ, թէ ինչ տպաւորութիւն պիտի ընեն քու վրադ. բայց չկրցայ գրածիս մէջէն որեւէ իրողութիւն հապաւել կամ քողարկել. կուզեմ, որ դուն ինծի ճանչնաս այնպէս, ինչպէս որ կամ, կուզեմ, որ դուն սիրես ինծի այնպէս, ինչպէս որ եմ, որպէսզի երբեք չհիասթափիս։
Ա՛ռ ուրեմն. քեզմէ առածս, քեզմով զգացածս քեզի կնուիրեմ, Վարդուհի՛, իմ անգի՛ն վարդս։
5rbsimm8dgoljwnkhx2r3078785ozhq
Ինչու (Լևոն Շանթ)
0
151811
397343
2026-09-28T10:02:22Z
LetterBot
3069
Created page: Ինչու (Լևոն Շանթ)
397343
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Ինչու (Լևոն Շանթ)|previous =|next =[[Ուրվանկարներ]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Ինչու (Լևոն Շանթ)|
<poem>«Ինչու՞ կը գրես» հարց կուտան ինծի.
ու ես զարմացած կը նայիմ իրենց:
Ինչու՞ կը գոռա թափովն առյուծի
ալեկոծ ծովը խոժոռ ժայռին մերձ.
կամ հեզամրմունջ վտակը ինչու՞
իր թարմ կարկաչը կոլըրե անուշ,
երբ անփույթ, կայտառ ու զվարթաչու
առաջ կը գայթի նազանքով քնքուշ.
ո՞վ կը հարցընե եռուն ջրվեժին,
թե ինչու՞ անդուլ կը հանե շառաչ,
մինչ սեպ բարձունքեն անդունդ կը խուժին
փրփուր կոհակներ հորդ ու կաթնալանջ.
իսկ դու՞ն. քու վրադ հարցեր թափեցին,
երբ խուռն հյուսքը խինդ ու կսկիծի
երգի մը փարած սրտեդ դուրս հորդեց:
Բայց կը հարցընեն այդ ինչուն ինծի.
ու ես զարմացած կը նայիմ իրենց</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
eah9p25vlgtge7z6io2ihouywflagfb
397348
397343
2026-09-28T10:03:07Z
Emptyfear
547
397348
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Ինչու|previous =|next =[[Ուրվանկարներ]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Ինչու|
<poem>«Ինչու՞ կը գրես» հարց կուտան ինծի.
ու ես զարմացած կը նայիմ իրենց:
Ինչու՞ կը գոռա թափովն առյուծի
ալեկոծ ծովը խոժոռ ժայռին մերձ.
կամ հեզամրմունջ վտակը ինչու՞
իր թարմ կարկաչը կոլըրե անուշ,
երբ անփույթ, կայտառ ու զվարթաչու
առաջ կը գայթի նազանքով քնքուշ.
ո՞վ կը հարցընե եռուն ջրվեժին,
թե ինչու՞ անդուլ կը հանե շառաչ,
մինչ սեպ բարձունքեն անդունդ կը խուժին
փրփուր կոհակներ հորդ ու կաթնալանջ.
իսկ դու՞ն. քու վրադ հարցեր թափեցին,
երբ խուռն հյուսքը խինդ ու կսկիծի
երգի մը փարած սրտեդ դուրս հորդեց:
Բայց կը հարցընեն այդ ինչուն ինծի.
ու ես զարմացած կը նայիմ իրենց</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
9b27xp3nw6t32odq5jgnircqgbxuwl9
Ուրվանկարներ
0
151812
397344
2026-09-28T10:02:32Z
LetterBot
3069
Created page: Ուրվանկարներ
397344
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Ուրվանկարներ|previous =[[Ինչու (Լևոն Շանթ)]]|next =[[Հյուսք]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Ուրվանկարներ|
<poem>Ունիմ նկարչի տետրակ մը սիրուն,
որ ժամանակի ձեռքեն խլելով
տարեր պահեր եմ աչքերի հեռուն
խորքը հուշերուս, խորշ մը ապահով:
Առաջին էջը իրարու վարած
թերատ գծերու ցանց մըն է նրբին,
որոնք հոն մրոտ խառնուրդեն հանկարծ
այն չար աղջկան դեմքը կը ծնին:
Ուրիշ կուսական դեմքեր շարունակ
կը գտնեմ այնտեղ հայացքիս գերի,
միայն բոլորն ալ անորոշ, խառնակ,
անփույթ վրձինի մարզանք են թերի:
Անդին երազուն և ընկեր դեմքեր
կը ժպտին ինծի անուշ կարոտով.
իրենց նայվածքի թարմ մութերն ի վեր
բոցեր կը ժայթքեն և՛ կյանք, և՛ կորով
Բանաստեղծական ֆանթազիներ ալ
պատկերներուս մեջ կան գծված հստակ.
Ոգևորություն, Սեր ու Իտեալ,
և Գիտությունը՝ կին դիմակի տակ:
Ու խենթ իղձերու, սպասման, հուզման
և աշխատանքի, անհաս տենչանքի
հոն խառնափնթոր մարմնացումներ կան,
գծած ու ավրած, գծած կրկնակի:
Այո՛, նկարչի տետրակ մը սիրուն,
որ մոռացության ճանկեն խլելով
իբրև նվեր մը գալիք օրերուն
պահեր եմ մտքիս մեկ խորշն ապահով,</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
20ji3ej2ugy83ly6zen8d82t02qpfys
Հյուսք
0
151813
397345
2026-09-28T10:02:42Z
LetterBot
3069
Created page: Հյուսք
397345
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Հյուսք|previous =[[Ուրվանկարներ]]|next =[[Գնացքը (Լևոն Շանթ)]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Հյուսք|
<poem>Է՜, օրերս կանցնին ունայն,
չունի հոգիս զբաղում.
ո՛չ սեր, ո՛չ վիշտ, ո՛չ փոթորիկ,
այլ միշտ թափուր ու տրտում:
Այս անապատ ճամփուն վրա
իբրև կյանքոտ օվասիս,
վայրկյան կուգա, երբ կը փարի
անզուսպ զայրույթ մը սրտիս
Ու ես կատղած կոլըրեմ երգ,
ինչպես գետը ձանձրացած,
որ ցասուկեն փրփուր-ժանյակ
կը հյուսե լերկ ժայռեն ցած:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
l6rk39dbhrm9ov9689qgla6ep93g40q
Գնացքը (Լևոն Շանթ)
0
151814
397346
2026-09-28T10:02:52Z
LetterBot
3069
Created page: Գնացքը (Լևոն Շանթ)
397346
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Գնացքը (Լևոն Շանթ)|previous =[[Հյուսք]]|next =[[Մահ (Լևոն Շանթ)]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Գնացքը (Լևոն Շանթ)|
<poem>Գնացքը շեշտ, անդուլ ճեպով
սլացիկ,
երբ անձնատուր իր զույգ գծին
օձաձիգ,
կը գալարի ճամփուս վրա
աչքիս դեմ,
ես կանգ առած, մութին մեջեն
կը դիտեմ
աչքերն անթարթ, որ շեշտ հեռուն
է գամեր,
ճապուկ մարմնին տենդոտ դողը
անհամբեր
ու խոնջ կրծքեն ժայթքող իր հևքը
վայրի,
որ հասնելու անհաս տենչովը
կայրի։</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
egb0nbh5h8kq0ymzphik8xmkd4f1fwx
397353
397346
2026-09-28T10:03:32Z
Emptyfear
547
397353
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Գնացքը|previous =[[Հյուսք]]|next =[[Մահ (Լևոն Շանթ)]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Գնացքը|
<poem>Գնացքը շեշտ, անդուլ ճեպով
սլացիկ,
երբ անձնատուր իր զույգ գծին
օձաձիգ,
կը գալարի ճամփուս վրա
աչքիս դեմ,
ես կանգ առած, մութին մեջեն
կը դիտեմ
աչքերն անթարթ, որ շեշտ հեռուն
է գամեր,
ճապուկ մարմնին տենդոտ դողը
անհամբեր
ու խոնջ կրծքեն ժայթքող իր հևքը
վայրի,
որ հասնելու անհաս տենչովը
կայրի։</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
5rrp7llv1jl9imomwraf6qupm76pw2j
Մահ (Լևոն Շանթ)
0
151815
397347
2026-09-28T10:03:02Z
LetterBot
3069
Created page: Մահ (Լևոն Շանթ)
397347
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Մահ (Լևոն Շանթ)|previous =[[Գնացքը (Լևոն Շանթ)]]|next =[[Ժանգը]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Մահ (Լևոն Շանթ)|
<poem>Հա՛, կը մեռնիմ դեռ չապրած,
մինչ գործ տեսնել կերազեմ,
մինչ մտքերս հրահրած
կյանքին գիրկը կը վազեն:
Չէ՛, չկարծես կը վախնամ
կյանքի վերջին այս խաղին.
ատ մեր ելքն է, ի՞նչ վախնամ
զգայության դռներեն:
Բայց դեռ շուտ է, շուտ, հոգի՛ս,
թարմ արյունս բոց է դեռ.
ու անծանոթ է սրտիս
անկարելին, վախն ու հեռ
Եվ այդ կյանքիս դեռ սեմին
թողնեմ անուրջն իմ ամեն,
ու դեռ ոչինչ՝ ոչինչին
երթամ փարի՞մ աշխարհեն:
Դեռ հեռուեն ապագան
կը նկարվի վառ ու պերճ,
դեռ ուժերս ալ եռ կուգան.
բայց շունչ մըն ալ ու ալ վերջ:
Ընդմիշտ կորած են անհետ
լույս, հույս, տենչանք ու մտքեր:
Ա՜, ո՛չ. տվե՛ք շունչս ետ,
ես ընելիք ունիմ դեռ:
...Ու երազես արթընցած՝
բացվող լույսին կը հառիմ.
անուշ արցունք կիյնա ցած.
ա՜խ, ես կապրիմ, դեռ կապրիմ:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
5x0qhusf2fn1obmuub6c7k4uxa6j42e
397351
397347
2026-09-28T10:03:24Z
Emptyfear
547
397351
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Մահ|previous =[[Գնացքը (Լևոն Շանթ)]]|next =[[Ժանգը]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Մահ|
<poem>Հա՛, կը մեռնիմ դեռ չապրած,
մինչ գործ տեսնել կերազեմ,
մինչ մտքերս հրահրած
կյանքին գիրկը կը վազեն:
Չէ՛, չկարծես կը վախնամ
կյանքի վերջին այս խաղին.
ատ մեր ելքն է, ի՞նչ վախնամ
զգայության դռներեն:
Բայց դեռ շուտ է, շուտ, հոգի՛ս,
թարմ արյունս բոց է դեռ.
ու անծանոթ է սրտիս
անկարելին, վախն ու հեռ
Եվ այդ կյանքիս դեռ սեմին
թողնեմ անուրջն իմ ամեն,
ու դեռ ոչինչ՝ ոչինչին
երթամ փարի՞մ աշխարհեն:
Դեռ հեռուեն ապագան
կը նկարվի վառ ու պերճ,
դեռ ուժերս ալ եռ կուգան.
բայց շունչ մըն ալ ու ալ վերջ:
Ընդմիշտ կորած են անհետ
լույս, հույս, տենչանք ու մտքեր:
Ա՜, ո՛չ. տվե՛ք շունչս ետ,
ես ընելիք ունիմ դեռ:
...Ու երազես արթընցած՝
բացվող լույսին կը հառիմ.
անուշ արցունք կիյնա ցած.
ա՜խ, ես կապրիմ, դեռ կապրիմ:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
i6t5ircuuergsl488p7hn05cpq1y1mu
Հողմաղաց
0
151816
397350
2026-09-28T10:03:22Z
LetterBot
3069
Created page: Հողմաղաց
397350
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Հողմաղաց|previous =[[Ժանգը]]|next =[[Անուշ հովիկ]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Հողմաղաց|
<poem>Հեռո՜ւն, բլրակի ուսին արևառ՝
զառամ, կիսափուլ հողմաղացը հին՝
հոգնած ու կըքած,
բեռ մը տարիներ դիզած շալակին,
դրեր է վատուժ իր մարմինը սառ
արևին դիմաց:
Կը դառնան խարխուլ թևերն ահագին
ճոճելով քուրջերն այն բզիկ-բզիկ
ու կեղերերգեն
տխուր ճռինչով, հովերու կամքին,
իր համակերպած տրտունջը հեզիկ
այս չարքաշ կյանքեն:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
3657zatz4kepzjt36m3fnce1utv5dps
Անուշ հովիկ
0
151817
397352
2026-09-28T10:03:32Z
LetterBot
3069
Created page: Անուշ հովիկ
397352
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Անուշ հովիկ|previous =[[Հողմաղաց]]|next =[[Վեր]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Անուշ հովիկ|
<poem>Ահա՜ ելավ լուսինն արծաթ
մութ ամպերու ստվերեն,
ահա՜ նավակն ալ գեղազարդ
մեր դրացի ժայռերեն:
Անո՛ւշ հովիկ,
փչե՛ հուշիկ
ու բե՛ր ինծի
բյուր ժիր ալիք:
Նավակը հեզ կը սպրդի
ալիքներու ծուփին տակ
աղջիկն անփույթ հենած մեկդի
կերգե ձայնովն իր հստակ:
Անո՛ւշ հովիկ,
փչե՛ հուշիկ
ու բե՛ր ինծի
երգն անուշիկ:
Երգն է կարոտ, սեր ու գգվանք,
ինքը հուզում ու սարսուռ.
ալ թո՛ղ, աղջի՛կ, երգդ ու նազանք,
բոց աչքերդ հո՛ս դարձուր:
Անո՛ւշ հովիկ,
փչէ՛ հուշիկ
ու բե՛ր ինծի
Նավն ու աղջիկ:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
2skke128wby7o9fykqyncnx0o122s86
Վեր
0
151818
397354
2026-09-28T10:03:42Z
LetterBot
3069
Created page: Վեր
397354
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Վեր|previous =[[Անուշ հովիկ]]|next =[[Ալիքը]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Վեր|
<poem>Էհե՜յ, ես վեր թռչիլ կուզեմ.
մաքուր է հոն, արձակ, ազատ.
հոն հովին դեմ ես կը վազեմ,
իբրև եղբայրն իր հարազատ.
ալևորիկ լեռան ցայտին
կուզեմ թառիմ բազեեն վեր,
վերեն նայիմ ամպի կույտին,
ուր կայծակներն են պահվըտեր:
Գիտեմ, վարեն այն վարանոտ
խելոք մարդոց երամն ըստվար՝
«Ի՞նչ գործ ունի այդ խևը հոտ»
պիտի ըսեն, նային իրար.
և թո՛ղ նային, հեգնեն ալ թո՛ղ
խելոք ծաղրովն իրենց անհամ.
էհե՜յ, միշտ վեր ես սրտադող
միշտ վե՜ր կուզեմ, որ խոյանամ:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
m3jxub9ax44mxj53qasl0h9yu9i2o7u
Ալիքը
0
151819
397355
2026-09-28T10:03:52Z
LetterBot
3069
Created page: Ալիքը
397355
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Ալիքը|previous =[[Վեր]]|next =[[Անտառին երգը]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Ալիքը|
<poem>Տե՛ս, ալիքը մերթ կուռի
կնոջ լանջի պես դողդոջ.
ժանյակով մը փրփուրի
նուրբ սքողված է ամբողջ.
մերթ ալ ողորկ կը գոգնա
ծոցին պես զույգ ստինքի,
ուր կույս սիրտ մը կը խոկա
աղվոր բաները կյանքի,</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
mt21n8b4g0d9u2pr48rzfyko4wxpdj9
Անտառին երգը
0
151820
397356
2026-09-28T10:04:02Z
LetterBot
3069
Created page: Անտառին երգը
397356
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Անտառին երգը|previous =[[Ալիքը]]|next =[[Աղոթքը]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Անտառին երգը|
<poem>Մութին մեջ խոր պահվըտած
հովը կը սուրա
հանկարծ քունեն արթընցած
անտառին վրա:
Ու կը խռնին ճյուղ ու ոստ
իրարու ուսին,
հովի չափին տակ ընդոստ
կերգեն միասին:
հոն թախիծին երկաթե
սուր ճիչերը կան,
որուն հույսը կը փաթթե
թել մը դուրեկան:
Մեղեդի մը տառապանք
հոն կը կարկաչեն,
ու վրեժը սանձարձակ
կորոտա մեջեն:
Մերթ հանդուգըն շեշտ մը սուր
ազատ ու վստահ,
մերթ կասկածի մը սարսուռ,
որ փախուստ կուտա:
Ծիծաղն անդին սուլելով
կատակ մը կերգե,
ծաղրը իր խոր բամբ ձայնով
քովեն կը հեգնել
Հանկարծ կարոտ մը զգույշ
կը վազե մեկդի.
սիրո կանչ մըն է քնքուշ,
որ կը խլրտի:
Իսկույն խումբը բռընկած
զայրույթի մը պես
նույն կտորը դարձ ի դարձ
կը կրկնե պեսպես:
Մինչև դողդոջ, նվաղկոտ
վերջն է, կերկարի
Հոգնած սրտի բոցն աղոտ
որ մեղմ կը մարի:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
7hggfql2xxjvyidj013gwa00per6s9h
Աղոթքը
0
151821
397357
2026-09-28T10:04:12Z
LetterBot
3069
Created page: Աղոթքը
397357
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Աղոթքը|previous =[[Անտառին երգը]]|next =[[Մակույկը]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Աղոթքը|
<poem>Դուն կաղոթեիր հուզված, դողահար,
կույս ննջարանիդ առանձնության մեջ.
ջինջ արցունքիդ տակ ժպիտ կը խաղար,
մինչդեռ բնածին շարժումով մը մեղկ
լի թևերդ մերկ կը հյուսվեր իրար:
Գլխու ամեն մեկ թեթև ցնցումիդ
կապեն ազատված մազերդ առատ,
ինչպես ոսկեզօծ առվակ մը սրտմիտ,
կը հոսեր ուսեդ կոհակ ու կոհակ
դեպի ձյուն-փրփուր գիրկը անկողնիդ:
Ի՞նչ կաղոթեիր, ինչու՞, չգիտեմ,
բայց աղեկ գիտեմ, որ քու փղոսկրե
կիսասքող կուրծքիդ ալիքներուն դեմ
զգացի տենչ մը Աստվածն ըլլալու,
որուն կաղոթես դուն ամեն ատեն:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
888o8rt61ugxq0tdvaf7tp00k7zq0l4
Մակույկը
0
151822
397358
2026-09-28T10:04:22Z
LetterBot
3069
Created page: Մակույկը
397358
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Մակույկը|previous =[[Աղոթքը]]|next =[[Ասուպ մը]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Մակույկը|
<poem>Մակույկն է խրած
օրորուն ափին,
անձնատուր եղած
իր ամուր կապին,
Առագաստը թույլ
կախված մեղկորեն
կը դողա անդուլ
հովի սարսուռեն:
Թիերն ալ հոգնած
դադարեն երկար,
բաց ծովուն դիմաց
կը նային իրար
Մինչ դժգոհ, խոհուն
թեք կայմը ամուր
կը դիտե հեռուն
կարոտով տխուր:
Ու կըմբռնեմ ես.
նավն ալ կազմ, անահ,
անձկոտ սրտիս պես
բաց ծով կը ցանկա.
Կուզե սաստկակոծ
կյանք ու փոթորիկ,
մինչ ափին անգործ
կերերա լռիկ:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
1xuflo6bgds8iw4igh7h9i0vbojhrft
Ասուպ մը
0
151823
397359
2026-09-28T10:04:32Z
LetterBot
3069
Created page: Ասուպ մը
397359
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Ասուպ մը|previous =[[Մակույկը]]|next =[[Երնեկ]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Ասուպ մը|
<poem>Այդ աղջիկը երեկ տեսա,
հեղ մը միայն, թեթևակի.
կարծես ասուպ մը դյուրասահ,
որ աչքիդ դեմ կը սայթաքի:
Հազիվ գողցա ակնարկ մը վառ
սև աչքերեն իր տենչարծարծ,
ու ժպիտ մը, որ այտեն վար
ինծի ձոնել ուզեց հանկարծ
Հազիվ հպա իր զույգ մատին
հրաժեշտի պատրվակով
և զգացի քայլ մը անդին՝
սրտես բան մը մնաց իր քով:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
sf5c7pchdwsiqrqetzo7ci3pg1k6wur
Երնեկ
0
151824
397360
2026-09-28T10:04:42Z
LetterBot
3069
Created page: Երնեկ
397360
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Երնեկ|previous =[[Ասուպ մը]]|next =[[Փոթորիկ (Լևոն Շանթ)]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Երնեկ|
<poem>Երնե՜կ ըլլամ ես ներդաշնակ
թավալում մը եղանակի
ու իմ դյութիչ գգվանքիս տակ
տամ ձեզ բաժակն անրջանքի.
կամ ճնշըվող կուրծքը ժայթքած
բուռն երգ մը դառնամ անգութ՝
աննպատակ, անմիտ, ցամքած
ձեր խեղճ կյանքը տամ երեսնուղ
մեղմ ժպիտ մը տժգույն այտին
չի բաժնվիր ալ ինծմե,
Ո՛չ, ե՛տ կանչե ստվերդ նենգ,
որ միշտ շուրջս կը հածի,
երբ դուն ինքղ, հպա՛րտ աղջիկ,
դեռ միշտ օտար ես ինծի:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
rydive6sx8zvu7c9vuu5g48ysicu33t
Փոթորիկ (Լևոն Շանթ)
0
151825
397361
2026-09-28T10:04:52Z
LetterBot
3069
Created page: Փոթորիկ (Լևոն Շանթ)
397361
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Փոթորիկ (Լևոն Շանթ)|previous =[[Երնեկ]]|next =[[Ստվերդ]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Փոթորիկ (Լևոն Շանթ)|
<poem>Ու դուրսը մութ անթափանց.
ոչնչացումը լույսի.
պատուհանիս դեմ հակած՝
կեցած եմ լուռ, մեկուսի:
Ու հովն է, որ մոլեգնոտ,
կարծես ոհմակ գայլերու,
կոռնա հանկարծ դեմքիս մոտ
ու խուլս կուտա ա՛լ հեռու:
Ու բյուր մատերն անձրևի
պատուհանիս երեսին
կը նվագեն խոլ, վայրի
երգերեն մին քաոսին:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
cph62e9kifjgl0sazibgvdwqzgoc2le
397366
397361
2026-09-28T10:05:26Z
Emptyfear
547
397366
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Փոթորիկ|previous =[[Երնեկ]]|next =[[Ստվերդ]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Փոթորիկ|
<poem>Ու դուրսը մութ անթափանց.
ոչնչացումը լույսի.
պատուհանիս դեմ հակած՝
կեցած եմ լուռ, մեկուսի:
Ու հովն է, որ մոլեգնոտ,
կարծես ոհմակ գայլերու,
կոռնա հանկարծ դեմքիս մոտ
ու խուլս կուտա ա՛լ հեռու:
Ու բյուր մատերն անձրևի
պատուհանիս երեսին
կը նվագեն խոլ, վայրի
երգերեն մին քաոսին:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
c7rwfqe5q0dno7mu85h6hcp5k5no1os
Ստվերդ
0
151826
397362
2026-09-28T10:05:02Z
LetterBot
3069
Created page: Ստվերդ
397362
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Ստվերդ|previous =[[Փոթորիկ (Լևոն Շանթ)]]|next =[[Ես պատրանքը սիրեցի]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Ստվերդ|
<poem>Քու ստվերդ է թևերուս մեջ,
քու ստվերդ խաբեբա,
որ քունիս մեջ կը գրկըվի
ու քունիս հետ խույս կուտա.
բայց կանգ կառնե քայլ մը անդին,
կարծես ինծի կհեզնե,</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
4owxbi6qzxpiyi5f1iz3knegmqsb2z1
Երգեր
0
151827
397363
2026-09-28T10:05:10Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Երգեր|previous =|next =|author =Լևոն Շանթ|section =|translator=|year =|notes = }} ==Երգեր== {{սյուն}} * [[Ինչու (Լևոն Շանթ)]] * [[Ուրվանկարներ]] * [[Հյուսք]] * [[Գնացքը (Լևոն Շանթ)]] * [[Մահ (Լևոն Շանթ)]] * [[Ժանգը]] * [[Հողմաղաց]] * [[Անուշ հովիկ]] * [[Վեր]] * [[Ալիքը]] * [[Անտառին երգը]] * [[Աղոթքը]] * Մակույկ...»:
397363
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Երգեր|previous =|next =|author =Լևոն Շանթ|section =|translator=|year =|notes = }}
==Երգեր==
{{սյուն}}
* [[Ինչու (Լևոն Շանթ)]]
* [[Ուրվանկարներ]]
* [[Հյուսք]]
* [[Գնացքը (Լևոն Շանթ)]]
* [[Մահ (Լևոն Շանթ)]]
* [[Ժանգը]]
* [[Հողմաղաց]]
* [[Անուշ հովիկ]]
* [[Վեր]]
* [[Ալիքը]]
* [[Անտառին երգը]]
* [[Աղոթքը]]
* [[Մակույկը]]
* [[Ասուպ մը]]
* [[Երնեկ]]
* [[Փոթորիկ (Լևոն Շանթ)]]
* [[Ստվերդ]]
* [[Ես պատրանքը սիրեցի]]
* [[Շոգենավին մեջ]]
* [[Լուսնին տակ (Լևոն Շանթ)]]
* [[Դուն իմս էիր]]
* [[Ինչպես մեգը]]
* [[Սրինգ]]
* [[Լուռ]]
* [[Հոս եկուր]]
* [[Եթե (Լևոն Շանթ)]]
* [[Մութին մեջ (Լևոն Շանթ)]]
* [[Գիշերապահը (Լևոն Շանթ)]]
* [[Զգուշ]]
* [[Ֆանթազի]]
* [[Նետ մը]]
* [[Պատկերին մեջ]]
* [[Մահիկը]]
* [[Ծով (Լևոն Շանթ)]]
* [[Սեվերու մեջ]]
* [[Սիմֆոնի]]
* [[Փիլիսոփաներ]]
{{սյուն ավարտ}}
c1n2k1iq6c7b23hnin5kyo6kthbojb7
Ես պատրանքը սիրեցի
0
151828
397364
2026-09-28T10:05:12Z
LetterBot
3069
Created page: Ես պատրանքը սիրեցի
397364
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Ես պատրանքը սիրեցի|previous =[[Ստվերդ]]|next =[[Շոգենավին մեջ]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Ես պատրանքը սիրեցի|
<poem>Շուրջիս տափակ ու չոր կյանքեն զայրացկոտ
կանչեցի ես իտեալս կենսածին.
բայց ետևես կծու ծաղրով անամոթ
«Է՜, ան միայն գրքի մեջն է» պոռոցին.
ես ալ գիրքը ինծի ընկեր ընտրեցի,
ես պատրանքը սիրեցի:
Մենության մեջ լուռ, մթնշող սենյակիս՝
չիրագործվող երազներու մեջ թաղված՝
հեռո՜ւ ու վե՛ր սավառնեցավ միշտ հոգիս,
հո՛ն, ուր կյանքիս գոհար հույսերն են մաղված.
ես, մոր մը պես, անուրջներս գգվեցի,
պատրանքը սիրեցի:
Երբ գեղեցիկ թարմ աղջիկը ժպտեցավ,
սիրտս դողաց հուզումով մը ներդաշնակ.
սիրեցի ալ, միայն ո՛չ ան, որ անցավ,
այլ անոր նուրբ հափշտակիչ դեմքին տակ
նո՛ր էակ մը, որ մտքերս հոն անցուցի,
ես պատրանքը սիրեցի:
Հայրենիքի հուր կարոտը բնածին
երբ բռընկցուց հուզված լանջս տենդորեն,
«Դուն հայրենիք, դուն հող չունիս» հծծեցին.
ես դառնացա, բայց ալ ուժգին այդ օրեն
իմըս չեղող հայրենիքս պաշտեցի,
ես պատրանքը սիրեցի:
Ինծի համար այն ժամերը թանկ եղան,
երբ ներշնչված ստեղծեցի միշտ անգո,
բայց անձնուրաց ազնիվ դեմքեր սիրեկան,
երբ իրական աշխարհին մեջ միշտ դժգոհ,
իտեալի կյանքեն երգել ուզեցի.
ես պատրանքը սիրեցի:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
4gfuten5pzvtl094mpiquejv2o77750
Շոգենավին մեջ
0
151829
397365
2026-09-28T10:05:22Z
LetterBot
3069
Created page: Շոգենավին մեջ
397365
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Շոգենավին մեջ|previous =[[Ես պատրանքը սիրեցի]]|next =[[Լուսնին տակ (Լևոն Շանթ)]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Շոգենավին մեջ|
<poem>Վերջալույսի կես-մութին մեջ շոգենավը կը մաքառի,
ծովուն կուրծքը կը պատռտև անիվներովն իր վիթխարի:
Ու գորշ ծովը վերք մը առած, վերք մը խորունկ ու կաթնահոս,
ետ-ետ կերթա ալիք-ալիք, մոլեգնոտած, սակայն անխոս:
Ու կը նայիմ ես նահանջող ալիքներու այդ արշավին,
մինչդեռ մտքիս օրոր կըսե դղրդյունը շոգենավին:
Գանգես վազող խոհերն ամեն կը չքանան մեջես քիչ-քիչ
ու խոնջ սրտիս ալ կը տիրե ախորժ թմիր մը ամոքիչ:
Չկա այլևս վաղն ու երեկ. ներկան է լոկ, որ կըզգամ:
ան ալ խիստ մութ զգացում մը, թե կյանք ունիմ, թե ես կամ:
Չէ, չգիտեմ՝ ի՞նչն է թովիչ մտքիս շինծու այս նիրհին մեջ,
բայց նա սրտանց կը ցանկայի, որ մեր ճամփան դառնար անվերջ</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
bcqf8oa1q94zde11xdpblod7hmuow8f
Լուսնին տակ (Լևոն Շանթ)
0
151830
397367
2026-09-28T10:05:32Z
LetterBot
3069
Created page: Լուսնին տակ (Լևոն Շանթ)
397367
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Լուսնին տակ (Լևոն Շանթ)|previous =[[Շոգենավին մեջ]]|next =[[Դուն իմս էիր]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Լուսնին տակ (Լևոն Շանթ)|
<poem>Լուսինն անհոգ ու ժպտուն
գորշ երկընքեն սատափե
ծովուն վրա կը թափե
լույսի խուրձ մը կայծկլտուն։
Ու լուռ ափին ավազուտ
ծովը հանդարտ ու բարի
կը մեկնըվի, կը փարի
քնքուշ դողով մը ծփուտ
Ու նիրհ կու տա շոյանքով
իր խոնջ ու քուն ցամաքին
այնպես զգո՛ւյշ, մեղմագին,
ինչպես մայր մը զավկին քով:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
8th30ux0hj44zhchr9rfznlzk1so3qv
Դուն իմս էիր
0
151831
397368
2026-09-28T10:05:42Z
LetterBot
3069
Created page: Դուն իմս էիր
397368
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Դուն իմս էիր|previous =[[Լուսնին տակ (Լևոն Շանթ)]]|next =[[Ինչպես մեգը]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Դուն իմս էիր|
<poem>Դուն իմս էիր. հեղ մը լոկ.
ան ալ պարի մը անցուկ
պտույտին մեջ վաղանցուկ,
միևնույնն է, որու՞ հոգ:
Երբ նվագը խելագար
կը դարձըներ մեզ արագ,
երբ մեր շուրջը հակառակ
ամենքը մեկ կը դառնար,
Չէինք տեսներ ալ ոչինչ.
մինակ էինք ես ու դուն,
գիրկընդխառն, զվարթուն,
վերացման մեջ զգլխիչ:
Ու գալարած կուրծքդ ի վեր
նազուկ մեջքիդ նրբենի,
ընդհատ շունչդ կըզգայի,
որ այտս ջերմ կը շոյեր:
Երբ այդ հուրեն խելահեղ՝
ա՛լ ջերմեռանդ և ուժգին
քու անձնատուր լի կուրծքին
կը փարեի սիրագեղ,
Ըսե՛, ինչու՞ կը ծածկես,
այդ հմայիչ լանջիդ տակ
չէի՞ր զգար դուն հեշտանք
ու սարսուռ մը տենչակեզ:
Դուն իմս էիր, թեև լոկ
բուռն պարի մը անցուկ
պտույտին մեջ վաղանցուկ.
միևնույն է. որու՞ հոգ:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
js1rcnd8f7qajfqbtzyu7g1q3o7nbh3
Ինչպես մեգը
0
151832
397369
2026-09-28T10:05:52Z
LetterBot
3069
Created page: Ինչպես մեգը
397369
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Ինչպես մեգը|previous =[[Դուն իմս էիր]]|next =[[Սրինգ]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Ինչպես մեգը|
<poem>Ինչպես մեգը, որ
ներս կը խուժե սենյակեդ
ծաղիկներու բուրման հետ
գարնան օր մը զվարթուն,
այդպես տարտամ, սպիտակ,
թարմ բաղձանքներ անրջոտ
մերթ կողողեն խուռն ու հորդ
մրրկածուփ կրծքիս տակ.
այդ վայրկյանին խուսափուկ
տենչ մը վրաս կը հակի,
տենչ՝ ունենալ ծովակի
շաղակրատանքը փափուկ
ու պատմել ձեզ մեղմօրոր
սրտիս կյանքը երազուն
ու անորոշ անկայուն
այս բաղձանքներս իմ բոլոր։</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
k0ov79x3zbhscg2lfcvunohl4ayffca
Սրինգ
0
151833
397370
2026-09-28T10:06:02Z
LetterBot
3069
Created page: Սրինգ
397370
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Սրինգ|previous =[[Ինչպես մեգը]]|next =[[Լուռ]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Սրինգ|
<poem>Սրինգի մեղմ ձայն մի փափուկ ու ոլոր
լուռ գիշերին կը գեղգեղե հեշտօրոր.
կարծես անհույս կը հեծկլտա վշտացած.
Մերթ մտածկոտ կը նվաղի սարսուռով,
մերթ ալ հանկարծ ամբողջ կիրք է ու կորով,
մինչև նորեն թույլ ուժասպառ իջնե ցած:
Լալու իղձ մը կը ճանկըռտե կոկորդես
ունկընդրելով այդ սիրերգը տենչակեզ,
որ եղեգի ծակած կրծքեն կը հոսի.
Կարծես ինծի ու իմ սրտես կը խոսի։</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
3hto925snb2qv2go2ba3euj7nsoxdrw
Հոս եկուր
0
151834
397373
2026-09-28T10:06:22Z
LetterBot
3069
Created page: Հոս եկուր
397373
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Հոս եկուր|previous =[[Լուռ]]|next =[[Եթե (Լևոն Շանթ)]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Հոս եկուր|
<poem>Հո՛ս եկուր, նստինք ծառին տակ,
որ կես-մութին մեջ կերերա.
անուշ զեփյուռը թող հստակ
երգեր հծծե մեր վրա:
Գիրգ ձեռքդ սեղմած ջերմ կրծքիս,
հո՛ս եկուր, նստինք ծառին տակ,
թող թափի դեմքիս, երբ հակիս,
մազիդ ոսկի այդ վտակ:
Սուղվիմ աչքիդ խորքը վճիտ՝
գիրգ ձեռքդ սեղմած ջերմ կրծքիս՝
եկո՛ւր, որ ըսեմ ականջիդ.
«Քեզ կը սիրեմ ես, հոգի՛ս»:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
apkk7q0gkd50dwriy639fp98qrkhr4y
Եթե (Լևոն Շանթ)
0
151835
397374
2026-09-28T10:06:32Z
LetterBot
3069
Created page: Եթե (Լևոն Շանթ)
397374
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Եթե (Լևոն Շանթ)|previous =[[Հոս եկուր]]|next =[[Մութին մեջ (Լևոն Շանթ)]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Եթե (Լևոն Շանթ)|
<poem>Եթե ճիշտ է, որ մենք ալ
պիտի ձգենք ու երթանք,
լքենք հոգին, խինդն ու լալ,
և՛ մարմինը, և՛ այս կյանք,
կուզենայի, որ կռվես
չկշտացած, ազնիվ դեռ,
դեռ հոգիս միշտ թարմ ու վես,
մեծ ոչինչին մեջ կաթեր:
Կուզենայի խենթ հույսեր,
բուռըն հույզեր խուռներամ,
մաքուր ու վառ սիրտ ու սեր
դեռ կրծքիս տակ ունենամ,
ու քմայքներն հոգիիս
նվագի պես հեշտոլոր,
աշխատանքի» ու մտքիս
խարխափումներն այս բոլոր.
Ե՛վ ճիգերս, թե ինչպես
մարդը նորեն կերազեմ
ու բարձրացման ծարավես
անհայտին դեմ կը վազեմ.
և՛ հավատքըս թևավոր
մարդու գալիք մեծության,
և վե՛րջ ամեն բռնավոր
ստրկության, հեծության:
Թե ի՜նչ աղվոր, գրավիչ
կը թվի դեռ կյանքն ինծի,
կույս շշուկ մը, կույս քրքիջ
կարծես շուրջս կը հածիւ
Երբ այս բոլորը չկան՝
կյանքը ինքն է արդեն մահ.
կուզեմ կյանքս հաղթական.
կուզեմ ապրիմ մինչև մահ:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
duom9pgupgnyylmlbsqlbgtc4zsvj9y
397388
397374
2026-09-28T10:26:20Z
Emptyfear
547
397388
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Եթե|previous =[[Հոս եկուր]]|next =[[Մութին մեջ (Լևոն Շանթ)]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Եթե|
<poem>Եթե ճիշտ է, որ մենք ալ
պիտի ձգենք ու երթանք,
լքենք հոգին, խինդն ու լալ,
և՛ մարմինը, և՛ այս կյանք,
կուզենայի, որ կռվես
չկշտացած, ազնիվ դեռ,
դեռ հոգիս միշտ թարմ ու վես,
մեծ ոչինչին մեջ կաթեր:
Կուզենայի խենթ հույսեր,
բուռըն հույզեր խուռներամ,
մաքուր ու վառ սիրտ ու սեր
դեռ կրծքիս տակ ունենամ,
ու քմայքներն հոգիիս
նվագի պես հեշտոլոր,
աշխատանքի» ու մտքիս
խարխափումներն այս բոլոր.
Ե՛վ ճիգերս, թե ինչպես
մարդը նորեն կերազեմ
ու բարձրացման ծարավես
անհայտին դեմ կը վազեմ.
և՛ հավատքըս թևավոր
մարդու գալիք մեծության,
և վե՛րջ ամեն բռնավոր
ստրկության, հեծության:
Թե ի՜նչ աղվոր, գրավիչ
կը թվի դեռ կյանքն ինծի,
կույս շշուկ մը, կույս քրքիջ
կարծես շուրջս կը հածիւ
Երբ այս բոլորը չկան՝
կյանքը ինքն է արդեն մահ.
կուզեմ կյանքս հաղթական.
կուզեմ ապրիմ մինչև մահ:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
gv444u5mg8phm1dwe5cy7gnysg0jqz8
Մութին մեջ (Լևոն Շանթ)
0
151836
397375
2026-09-28T10:06:42Z
LetterBot
3069
Created page: Մութին մեջ (Լևոն Շանթ)
397375
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Մութին մեջ (Լևոն Շանթ)|previous =[[Եթե (Լևոն Շանթ)]]|next =[[Գիշերապահը (Լևոն Շանթ)]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Մութին մեջ (Լևոն Շանթ)|
<poem>Մութ է գիշերը և ամպոտ.
սև ալիքները սրտմտած
կելլեն ու կիջնեն ափին մոտ
ու իրար հետքով համրընթաց
հեռո՜ւն կը դիմեն վարանոտ
Այդ խոր մութին մեջ՝ միայն վառ
բաց-կարմիր բոց մը կը հևա,
ձկնորսի նավ մը, ուրկե վար
մուգ ջրին վրա կը սողա
բոցին շեկ ցոլքը դողահար:
Հովը կը փչե ցամաքեն,
խարխուլ հին նավը կը գայթի.
մինչ խոպոտ ձայներ կաղմկեն՝
խումբ մը ձեռք համառ կաշխատի
հանե իր հացը ալիքեն,</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
6qknf7vpk8lvs5hft0b1p6pxekgs3qt
397389
397375
2026-09-28T10:26:36Z
Emptyfear
547
397389
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Մութին մեջ|previous =[[Եթե (Լևոն Շանթ)]]|next =[[Գիշերապահը (Լևոն Շանթ)]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Մութին մեջ|
<poem>Մութ է գիշերը և ամպոտ.
սև ալիքները սրտմտած
կելլեն ու կիջնեն ափին մոտ
ու իրար հետքով համրընթաց
հեռո՜ւն կը դիմեն վարանոտ
Այդ խոր մութին մեջ՝ միայն վառ
բաց-կարմիր բոց մը կը հևա,
ձկնորսի նավ մը, ուրկե վար
մուգ ջրին վրա կը սողա
բոցին շեկ ցոլքը դողահար:
Հովը կը փչե ցամաքեն,
խարխուլ հին նավը կը գայթի.
մինչ խոպոտ ձայներ կաղմկեն՝
խումբ մը ձեռք համառ կաշխատի
հանե իր հացը ալիքեն,</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
hkurxtna2hifsum9wrjwfxvrsooxwgr
Գիշերապահը (Լևոն Շանթ)
0
151837
397376
2026-09-28T10:06:52Z
LetterBot
3069
Created page: Գիշերապահը (Լևոն Շանթ)
397376
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Գիշերապահը (Լևոն Շանթ)|previous =[[Մութին մեջ (Լևոն Շանթ)]]|next =[[Զգուշ]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Գիշերապահը (Լևոն Շանթ)|
<poem>Գիշեր է. տա՜նկ-տա՜նկ. հսկա՛ ժամացույց.
հանգիստ է չորս էին, կը ննջեն բոլոր.
միայն ինքն է որ՝ հանգույցե հանգույց՝
փողոցներ կանցնի լուռ, քայլամոլոր.
Պաղ հովը կուգա կը զարնե ճակտին,
ուր հին-հին հուշեր հանկարծ կը հածին,
ինչպես երկընքի քողեն աչ անդին
մոռցըված աստղեր մերթ վառ կառկայծին:
Ու միտքը կերթա թափով ինքնաբեր
կը թռչի դեպի տունը հայրենի,
ուր կյանքն ուրիշ էր, սրտերն ալ տարբեր
այն լեռներուն մեջ վեհ ու ամեհի:
Ու պարզ կը հիշե. գիշեր է խորին.
իրենք քույր-եղբայր լռիկ ու անքուն
խումբով պաշարած ալեհեր հանին
կունկընդրեն անոր վեպերն հմայուն:
Եվ հանին ինքն ալ ներշնչված արդեն՝
Մհերի ուժը կը պատմե տղոց,
երբ հանկարծ բուքը տնակի երդեն
այլանդակ ձայնով կը հանե հոգոց:
Ահեղ ոռնումով կարծես կը խոսի,
կը սուլե բառեր բիրտ ու չլսված.
բա՜ռ, որ դժոխքի խորքեն կը հոսի.
ու խաչ կը հանե հանին երկյուղած:
Իսկ տղաքը լուռ կը նային իրար.
ու ամեն մեկը կը խորհի ինքնին,
որ նոր Մհեր մը դառնա անպատճառ,
երբ ինքն ալ հասնի անոր տարիքին:
Եվ ահա՜. տա՜նկ, տա՜նկ. խորհող ժամացուլը,
հանգիստ է չորս դին, կը ննջեն բոլոր.
միայն ինքն է որ՝ հանգույցը հանգույց՝
փողոցներ կանցնի լուռ քայլամոլոր:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
tb0egana5b0yy3wifs8r0j39kbl74nq
397390
397376
2026-09-28T10:26:49Z
Emptyfear
547
397390
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Գիշերապահը|previous =[[Մութին մեջ (Լևոն Շանթ)]]|next =[[Զգուշ]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Գիշերապահը|
<poem>Գիշեր է. տա՜նկ-տա՜նկ. հսկա՛ ժամացույց.
հանգիստ է չորս էին, կը ննջեն բոլոր.
միայն ինքն է որ՝ հանգույցե հանգույց՝
փողոցներ կանցնի լուռ, քայլամոլոր.
Պաղ հովը կուգա կը զարնե ճակտին,
ուր հին-հին հուշեր հանկարծ կը հածին,
ինչպես երկընքի քողեն աչ անդին
մոռցըված աստղեր մերթ վառ կառկայծին:
Ու միտքը կերթա թափով ինքնաբեր
կը թռչի դեպի տունը հայրենի,
ուր կյանքն ուրիշ էր, սրտերն ալ տարբեր
այն լեռներուն մեջ վեհ ու ամեհի:
Ու պարզ կը հիշե. գիշեր է խորին.
իրենք քույր-եղբայր լռիկ ու անքուն
խումբով պաշարած ալեհեր հանին
կունկընդրեն անոր վեպերն հմայուն:
Եվ հանին ինքն ալ ներշնչված արդեն՝
Մհերի ուժը կը պատմե տղոց,
երբ հանկարծ բուքը տնակի երդեն
այլանդակ ձայնով կը հանե հոգոց:
Ահեղ ոռնումով կարծես կը խոսի,
կը սուլե բառեր բիրտ ու չլսված.
բա՜ռ, որ դժոխքի խորքեն կը հոսի.
ու խաչ կը հանե հանին երկյուղած:
Իսկ տղաքը լուռ կը նային իրար.
ու ամեն մեկը կը խորհի ինքնին,
որ նոր Մհեր մը դառնա անպատճառ,
երբ ինքն ալ հասնի անոր տարիքին:
Եվ ահա՜. տա՜նկ, տա՜նկ. խորհող ժամացուլը,
հանգիստ է չորս դին, կը ննջեն բոլոր.
միայն ինքն է որ՝ հանգույցը հանգույց՝
փողոցներ կանցնի լուռ քայլամոլոր:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
n5gks2jn31pilvaoub7xnp5xhct08a1
Զգուշ
0
151838
397377
2026-09-28T10:07:02Z
LetterBot
3069
Created page: Զգուշ
397377
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Զգուշ|previous =[[Գիշերապահը (Լևոն Շանթ)]]|next =[[Ֆանթազի]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Զգուշ|
<poem>Եկուր ըսե, ինչու՞ այդպես
կը սեղմես դուն ձեռքս ծածուկ.
հեշտությու՞ն մը արդյոք կըմպես
դյուրին, անմեղ ու վաղանցուկ:
Զգո՜ւյշ։
Բայց մի,— գուցե անզուսպ, տենչոտ
սիրտ մը ունիս դուն, ինծի պես,
ու ցընցումի, հուզման կարոտ,
չգիտես ալ՝ թե ինչ կընես:
Զգո՜ւյշ։
Թե՞ պարզ խաղի համար նետված
խայծ մըն է ատ չարաճիճի.
ու կուշտ խնդաս պիտի՝ հանկարծ
եթե սիրտս կարթիդ կառչի:
Զգո՜ւյշ։
Քարայր մըն է հոգիս մենիկ
խոր անթափանց ժայռի գրկին,
ուր ամեն ինչ հծծյուն փոքրիկ
խուլ արձագանք կուտա ուժգին:
Զգո՜ւյշ։</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
hmt1zj2s7jzup8lxdlzqh9epwoaiv3j
Ֆանթազի
0
151839
397378
2026-09-28T10:07:12Z
LetterBot
3069
Created page: Ֆանթազի
397378
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Ֆանթազի|previous =[[Զգուշ]]|next =[[Նետ մը]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Ֆանթազի|
<poem>Ես անթարթ կը նայիմ աստղերուն.
ու ինծի կը թվի, թե մթին
երկընքի կամարեն շատ անդին
լուսածին կա աշխարհ մը անհուն,
և թե վառ աստղերը, որ վերեն
մեր մտքին թռիչքը կը գերեն,
ծակեր են, մաշուկներ, ուրկե մենք
կը ջանանք հայացքնիս նե՛րս նետենք.
Նե՜րս, ուր բոց էակներ հուր կյանքով
դարեդար կը վառին իրար քով,
ուր ժպտեն կը կաթի շեկ լույսեր,
ուր կրակ, կիզում է ամեն սեր.
ու կայծ մը՝ ամեն վիշտ, ամեն հույս.
արցո՜ւնքը՝ ջինջ շիթ մը բոցալույս.
և ինքը ապրիլը անվե՜րջ, ձի՜գ,
կայծակի սարսուռ մը սլացիկ</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
at6m4zzzr4vjnokbugt53ho4jnwk67b
Նետ մը
0
151840
397379
2026-09-28T10:07:22Z
LetterBot
3069
Created page: Նետ մը
397379
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Նետ մը|previous =[[Ֆանթազի]]|next =[[Պատկերին մեջ]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Նետ մը|
<poem>Նայվածքդ, նետ մը դարբնած կայծակի
կը խրես աչքիս խավարին մեջ հոծ,
ինչպես արևի ճառագայթ մը բոց,
որ խոր անձավի մութը կը ծակել
Ու ժիր մարմինդ գրկիս մեջ կեռա,
երբ կապավինի իմ հուզված լանջին,
երբ շրթունքներս բոցովը տենչին
սերս կը գրեն այտերուդ վրա:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
870gyzpkuy5857jdiudqohdzn6xg7lp
Պատկերին մեջ
0
151841
397380
2026-09-28T10:07:32Z
LetterBot
3069
Created page: Պատկերին մեջ
397380
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Պատկերին մեջ|previous =[[Նետ մը]]|next =[[Մահիկը]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Պատկերին մեջ|
<poem>Պառկած ես հոտ, պատկերին մեջ,
դո՛ւն, չա՛ր աղջիկ, ու կըժպտիս.
ժպիտ մը մեղմ, որ չունի վերջ,
ինչպես տենչանքն իմ սրտիս:
Ամոթխածի նենգ դիմակով,
նազով անմեղ ու գեղանի,
ծածկել կուզես կույս վերմակով
սիրուն կուրծքդ հոլանի:
Մինչ ես խաբված՝ պատկերիդ դեմ՝
ձեռքերս վեր կառնեմ անձկոտ,
որ վրայեդ քաշեմ նետեմ
այդ ծածկույթը նախանձոտ:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
9a9jc77gtvj8vubx331rvfnurono47b
Մահիկը
0
151842
397381
2026-09-28T10:07:42Z
LetterBot
3069
Created page: Մահիկը
397381
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Մահիկը|previous =[[Պատկերին մեջ]]|next =[[Ծով (Լևոն Շանթ)]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Մահիկը|
<poem>Թուխ երկինքեն կես-գիշերին
նեղ մահիկի կենտ աչքն է ծուռ,
որ անքթիթ խորազնին՝
աչքերուս մեջ կը նայի լուռ
Ու ժպիտով մը չոր, հեգնոտ
ինծի ըսել կուզե կարծես.
«նյութի՛ փշուր, ի՞նչ կընես հոտ.
գիտե՛մ, մե՛ծ գործ, կը մտածե՜ս</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
q41vxa0ag8u0hz22782y7xudfn24ejg
Ծով (Լևոն Շանթ)
0
151843
397382
2026-09-28T10:07:52Z
LetterBot
3069
Created page: Ծով (Լևոն Շանթ)
397382
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Ծով (Լևոն Շանթ)|previous =[[Մահիկը]]|next =[[Սեվերու մեջ]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Ծով (Լևոն Շանթ)|
<poem>Եկո՛ւր, բացվինք մենք իրար,
ծո՛վ, կը կարծեմ ես ու դուն
պիտի սիրենք անպատճառ
իրար հույզն ու տրտմություն։
Քեզի ես շուտ հասկըցա.
վեհ ամեհի բնության
կապույտ սիրտն ես դուն հսկա.
սի՜րտ, իմ սրտիս հար-նման:
Դուն ալ ունիս, ինծի պես,
դժգոհության վայրկյաններ,
երբ կնճռոտ կը ճողփես
սիզոտ, խիճոտ ափն ի վեր:
Մերթ ալ զվարթ կը քծնիս
ժիր աստղերուն, լուսնին հետ.
և հուզումեդ կառկայծիս,
կը դողդղաս բերկրանքեդ.
դու՞ն ալ վստահ այդ պահուն
դեմ կը նետվիս հույսերուդ,
որոնք ժպտով հմայուն
կիջնեն ծոցդ քու ծփուտ:
Այլև անշարժ, անծպտուն,
ամեն բանի անտարբեր,
մեռելություն մ' ունիս դուն,
որ իմ կրծքես ես խլեր.
չե՛ս խլրտիր, չե՛ս խորհիր
ու ոչինչ ալ չե՛ս զգար,
անխորհուրդ է ամեն իր
այդ վայրկյանիդ ցավագար
Մերթ ալ հանկարծ փրփրուն,
ցասուկով մը մոլեգին,
կը գալարիս ժայռերուն
ու կը թքնես երկընքին.
ըսե՛, ինչու՞ այդ զայրույթ.
միթե դու՞ն ալ կապված ես,
միթե և քու՞ ուժերուդ
ազատ գործել չեն տար քեզ:
Եկո՛ւր բացվինք մենք իրար,
ծո՛վ, կը կարծեմ ես ու դուն
պիտի սիրենք անպատճառ
իրար հույզն ու տրտմություն:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
s0xfgzznq1lu3zbhrqdoj6rhi2q3cci
397391
397382
2026-09-28T10:27:06Z
Emptyfear
547
397391
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Ծով|previous =[[Մահիկը]]|next =[[Սեվերու մեջ]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Ծով|
<poem>Եկո՛ւր, բացվինք մենք իրար,
ծո՛վ, կը կարծեմ ես ու դուն
պիտի սիրենք անպատճառ
իրար հույզն ու տրտմություն։
Քեզի ես շուտ հասկըցա.
վեհ ամեհի բնության
կապույտ սիրտն ես դուն հսկա.
սի՜րտ, իմ սրտիս հար-նման:
Դուն ալ ունիս, ինծի պես,
դժգոհության վայրկյաններ,
երբ կնճռոտ կը ճողփես
սիզոտ, խիճոտ ափն ի վեր:
Մերթ ալ զվարթ կը քծնիս
ժիր աստղերուն, լուսնին հետ.
և հուզումեդ կառկայծիս,
կը դողդղաս բերկրանքեդ.
դու՞ն ալ վստահ այդ պահուն
դեմ կը նետվիս հույսերուդ,
որոնք ժպտով հմայուն
կիջնեն ծոցդ քու ծփուտ:
Այլև անշարժ, անծպտուն,
ամեն բանի անտարբեր,
մեռելություն մ' ունիս դուն,
որ իմ կրծքես ես խլեր.
չե՛ս խլրտիր, չե՛ս խորհիր
ու ոչինչ ալ չե՛ս զգար,
անխորհուրդ է ամեն իր
այդ վայրկյանիդ ցավագար
Մերթ ալ հանկարծ փրփրուն,
ցասուկով մը մոլեգին,
կը գալարիս ժայռերուն
ու կը թքնես երկընքին.
ըսե՛, ինչու՞ այդ զայրույթ.
միթե դու՞ն ալ կապված ես,
միթե և քու՞ ուժերուդ
ազատ գործել չեն տար քեզ:
Եկո՛ւր բացվինք մենք իրար,
ծո՛վ, կը կարծեմ ես ու դուն
պիտի սիրենք անպատճառ
իրար հույզն ու տրտմություն:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
j04gm39v61o3a0xbs0lhtwt9pidelbj
Սեվերու մեջ
0
151844
397383
2026-09-28T10:08:02Z
LetterBot
3069
Created page: Սեվերու մեջ
397383
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Սեվերու մեջ|previous =[[Ծով (Լևոն Շանթ)]]|next =[[Սիմֆոնի]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Սեվերու մեջ|
<poem>Քնքուշ աղվոր դեմք մը տխուր
սև քողին տակ նուրբ ամպըված,
զույգ մը սիրուն մանրիկ ձեռքեր
սև ձեռնոցով պիրկ գրկըված,
սև գոտիին տակ սլացիկ
ճկուն իրան մը նրբամեջ,
կուրծքն ուռուցիկ ու անհանգիստ
ձուլված իր սև հագուստին մեջ,
սև մազերու վտակ մը հորդ,
որ ուսերեն վար կը վազե,
ծունկերուն մեջ կը քնանա
հովահար մը սև մետաքսե,
և ունքերու սև թավուտեն
ակնարկն ինծի երբ կը շանթե,
ա՜, սև աչքեր, այդ ի՞նչ ուժ է,
որ սիրտս այսպես կը կաշկանդե:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
0pd2rt6jm5igbwcuzzd22worfx9q16n
Սիմֆոնի
0
151845
397384
2026-09-28T10:08:12Z
LetterBot
3069
Created page: Սիմֆոնի
397384
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Սիմֆոնի|previous =[[Սեվերու մեջ]]|next =[[Փիլիսոփաներ]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Սիմֆոնի|
<poem>Երաժշտության իրար ընդգրկած
կրքոտ շեշտերու խոլ հորդումին տակ
քեզի կը դիտեմ ես հափշտակված
Մինչ դուն ուշադիր սուզված ես դողդոչ
ներդաշնակության այդ ծովն անհատակ,
ուր կը փոթորկին հուզումներն ամբողջ:
Լսե՛, իմ կուրծքս ալ ալիքներ կան Հորդ,
որոնք կարոտի հովերեն ուռած
սիրո ծարավս կերգեն մոլեգնոտ.
Այդ խոր անդունդն ալ մեկ նայե՛, հոգի՛ս,
և եթե խելքդ պտույտ գա հանկարծ,
մի՛ վախնար, գիրկս պիտի սայթաքիս:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
tdtffpvyxxlhx7uk38wrwdbjc0g0o0s
Փիլիսոփաներ
0
151846
397385
2026-09-28T10:08:22Z
LetterBot
3069
Created page: Փիլիսոփաներ
397385
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Փիլիսոփաներ|previous =[[Սիմֆոնի]]|next =[[]]|author =Լևոն Շանթ|section =[[Երգեր]]|translator=|year =|notes = }}
{{poemx|Փիլիսոփաներ|
<poem>Լեցուն պայծառ լուսնին տակ,
հեռուն, կուրծքը դաշտակին,
կուզիկ լեռներ սպիտակ
իրար գլխու կը հակին:
Լե՞ռ, ո՞վ ըսավ. ալեհեր
քավթառներ են խորշոմած,
որոնք հոտ կուչ են եկեր
սավաններով փաթթըված:
Ու լրջությամբ ձառադեմ
գլուխ գլխի կը խորհին՝
գուցե իմաստ մը գտնեն
գոյությանը աշխարհին:</poem>
|}}
[[Կատեգորիա:Լևոն Շանթի բանաստեղծություններ]]
rugoyevg1qv07gn0uqevaki6ypjpu1c
Կայսր
0
151847
397386
2026-09-28T10:25:08Z
Emptyfear
547
Նոր էջ « ԿԱՅՍՐ Թատերակ բյուզանդական դարերեն == ՆԱԽԸՆԹԱՑ ԱՐԱՐ == === ՏԵՍԱՐԱՆԸ === ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՏԵՂԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՎՐԱՆԻՆ ՏԱԿ Աջ կողմը ցած ու լայն բազմոց մը, մեջտեղը ցածլիկ սեղան ու մեկ–երկու աթոռակ: Գլխավոր մուտքը ճակտեն. ուրիշ անցք մը ձախեն կտանի կից վրանը, ուր ննջար...»:
397386
wikitext
text/x-wiki
ԿԱՅՍՐ
Թատերակ բյուզանդական դարերեն
== ՆԱԽԸՆԹԱՑ ԱՐԱՐ ==
=== ՏԵՍԱՐԱՆԸ ===
ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՏԵՂԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՎՐԱՆԻՆ ՏԱԿ
Աջ կողմը ցած ու լայն բազմոց մը, մեջտեղը ցածլիկ սեղան ու մեկ–երկու աթոռակ: Գլխավոր մուտքը ճակտեն. ուրիշ անցք մը ձախեն կտանի կից վրանը, ուր ննջարանն է։ Մուտքերու վարագույրները գոց են ու վրանին տակ կես-մութ մը կտիրե:
==== 1 ====
Հրամանատար՝ Նիկեֆոր Ֆոկաս՝ ճստած է բազմոցին եզերքը գլուխը կախ։ Բայց կամաց-կամաց կշտկվի ու դանդաղ կելլե վեր:
Կարճահասակ գիրուկ մարդ մըն է, հիսունը անց, դեմքը խիստ թուխ, խիտ ու երկար սև մազերով, կարճ ու ցանցառ մորուք, մանր ու անհանգիստ աչքեր։
ՆԻԿԵՖՈՐ ՖՈԿԱՍ — (Մտածկոտ) Կա՛յսր: (Հեգնոտ) Կա՜յսր... (Հանկարծ) Ինչո՞ւ ոչ: Սակայն... (Ու կմնա նորեն անշարժ ու մտասույզ)։
Ննջարանի վարագույրեն կմտնի տանու երեցը՝ ձեռքը ավետարան ու խաչ զի մը մեջ փաթթած:
ՆԻԿԵՖՈՐ— (Խոնարհ ու ջերմեռանդ կծռի ու կհամբուրի սրբությունները):
ԵՐԵՑԸ — Մտա ննջարանդ, ըստ սվորության, բայց, ինչպես կերևա, դուն չես պառկած այս գիշեր. աչքերդ ալ կվառին տարօրինակ: Կաղոթեի՞ր:
ՆԻԿԵՖՈՐ— Պետք էր, որ խոսեի Աստծու հետ: Պետք էր, որ փորեի, քրքրեի, հասնեի խորքը, խորքը... Ա՜, շա՜տ մութ վայր է այդ հոգի ըսվածը, որ կսողոսկին անկուշտ ցանկությունները, կոստոստեն ամբարտավան խորհուրդները, կհռհռան բնազդները անժուժկալ, և ուր կրքերը, միշտ արթուն, վագրի մը նման կծկտան են. որսի վրա նետվելու:
ԵՐԵՑԸ — Ճշմարի՛տ է, սպարապե՛տ, գծած պատկերդ, բայց իսպառ անհարիր քու շրթունքներուդ: Ո՞վ կա ամբողջ բանակիդ մեջ քեզմե ավելի սանձ դրած իր մարմնին ու կրքերուն, քեզմե ավելի պարզ ապրող ու ժուժկալ, քեզմե ավելի աղոթքի, ժամի ու ծոմի հետևող:
ՆԻԿԵՖՈՐ— Երե՜ց, մի՛ ծածկեր վերքը շոյող պալասանով թո՛ղ որ կսկծալ
ԵՐԵՑԸ — Սո՞ւտ է խոսածս: Շաբաթվան չորս օրը միս չես ուտեր. երեք տարի է կնոջդ մահը, և դուն կին չես տեսեր. հոգիդ միշտ խոնարհ է եղեր ու ողորմած. զենքիդ բոլոր հաջողությունը վերագրեր ես ընկերներուդ, որոնք ատոր համար ալ կպաշտեն քեզի:
ՆԻԿԵՖՈՐ— Այդպե՞ս: Իսկ ես կըսեմ քեզի՝ մո՛ւթ է, մո՛ւթ, մարդու հոգին: Հերի՛ք է: Եթե եկեր ես գովքս ընելու շատ ձախորդ օր ես ընտրեր. -ի լավ է՝ աղոթես ինծի համար:
ԵՐԵՑԸ — Ատ է արդեն իմ ըրածս տիվ և գիշեր. անարժան աղոթքս իմ սպարապետիս համար, իր հոգիին, իր անձին, իր ցեղին, ինչպես և իր բանակին համար, իր ձեռնարկին, արշավանքին, իմ անարժան բերնովս, տիվ և գիշեր:
==== 2 ====
ԵՐԵՑԸ — Ողջո՛ւյն և օրհնությո՛ւն մեծ սպարապետին:
ՆԻԿԵՖՈՐ— Ա՜խ, արդեն ավարտե՜ր ես ժամասացությունը:
ԵՐԵՑԸ — Շիտակ Աստծու սեղանեն է, որ կուգամ։ Մեր Փրկչի աջն ու խաչը հովանի քեղի:
==== 3 ====
ԹԻԿՆԱՊԱՀ ՄԸ — (Ճակտի վարագույրներուն մեջեն) Իսահակ կաս, կեսարական քաղաքին:
ՆԻԿԵՖՈՐ— Ա՜, վերջապե՜ս: Նե՜րս բեր: (Երեցը ճամփելով) Լա՛վ:
==== 4 ====
Կմտնի նորեկը, այրված, առողջ ու խոշոր մարդ մը։ Նիկեֆոր կըշտապե դեմը, ու կողջագուրվին:
ԻՍԱՀԱԿ ՖՈԿԱՍ — Խե՛ր ըլլա, Նիկեֆո՛ր: Ի՞նչ կդառնա:
ՆԻԿԵՖՈՐ ՖՈԿԱՍ — Դարձածը... կիմանաս: (Հանկարծ) Նախ ըսե ինծի՝ տեսա՞ր բանակու
ԻՍԱՀԱԿ — Ի՞նչ:
ՆԻԿԵՖՈՐ— (Հպարտ) Չդիտեցի՞ր ճամփուդ վրա ճերմակ վրաններուս անսահման ծովը, չհամրեցի՞ր անվերջ գնդերուս խիզախ շարքերը, անվախ զորքերուս զվարթ դեմքերը: Քեզի կհարցնեմ՝ տեսա՞ր բանակա
ԻՍԱՀԱԿ — Նո՞ր պիտի տեսնեմ ես քու բանակդ: Ճի՛շտ է, մեր հողերեն քիչ դուրս կուգամ, բայց առաջին անգամը չէ, կարծեմ, որ բանակիդ մեջն եմ:
ՆԻԿԵՖՈՐ— Հա՞: Իսկ ես երեսուն տարի է, որ այդ բանակին մեջն եմ, այդ բանակին հետն եմ, այդ բանակին տերն եմ, այդ բանակը ես եմ ծներ. ես եմ կազմեր, ստեղծեր եմ ոչնչեն, բայց ինծի կթվի, որ այդ բանակը ես նո՛ր կտեսնեմ:
ԻՍԱՀԱԿ — Զարմա՜նք: Ես մի՜շտ տեսեր եմ:
ՆԻԿԵՖՈՐ— Երեսուն տարի. ճանկռտելով- ճանկռտելով, քայլ-քայլ, ամենեն խոնարհ աստիճաններեն մինչև հոս: Ինչպե՜ս կռվեր եմ, ինչպե՜ս ջարդեր եմ արաբներուն քիթն ու պռունգը. պաշտպանե՜ր եմ ու ետ-ետ եմ քշեր արևելքի սահմանները, մաքրե՛ր եմ Կրետեն ու ծովն եմ թափեր դարերով հոն բուն դրած սարակինոսները, և խոնարհեցուցե՜ր եմ մահիկը բյուզանդական խաչին առջևը: Բայց իմ բանակս ես դեռ տեսած չեմ եղեր, ես դեռ ըմբռնած չի՛մ եղեր, թե դա ինչ բացառիկ ուժ է, որ դրեր է Աստված իմ ձեռքերուս մեջ: Եվ գիտե՞ս ուր էր, որ տեսա առաջին անգամ իմ այդ սարսափելի ուժը:
ԻՍԱՀԱԿ — Ո՞ւր տեսար:
ՆԻԿԵՖՈՐ— Պոլի՜ս, պալա՜տը, այն փոքրիկ սենյակին մեջ, Հովսեփ Բրինկասի աչքերուն խորքը:
ԻՍԱՀԱԿ — Խնամակա՞լը:
ՆԻԿԵՖՈՐ— (Դառն) Հա՜, Ռոմանոսի թողած փոքրիկներուն խնամակալը: այրի թագուհիին կեղեքիչը, արքունիքի ու պաշտոնեության վզին հեծած բռնակալը, մեր երկրի այսօրվան միահեծան տերը և իմ վատթար թշնամիս:
ԻՍԱՀԱԿ — Հա՛, լսեր եմ, որ կանչեր էին քեզի Պոլիս. թեև լուրերը դժվար կհասնին մեր լեռները:
ՆԻԿԵՖՈՐ— Երբ դեմս կեցած քնացնել կուզեր ինծի շողոմ խոսքերով, իր աչքերուն մեջ տեսա ես առաջին անգամ. տեսա այն անսահման վախը, որ ուներ ինծմէ ու իմ բանակես: Ա՛յն աստիճան մեծ էր երկյուղը իր աչքերու մեջ և ա՛յն աստիճան իմ ոչնչացումս կնյութեր այդ նայվածքը, որ վայրկյան մը վախը մտավ և ի՜մ մեջս. ըսի՝ այս պալատեն ես այլևս ողջ դուրս չեմ գալու:
ԻՍԱՀԱԿ — Ե՞տքը:
ՆԻԿԵՖՈՐ— Ետքը... ա՛յ, կեցած եմ դեմդ ողջ ու առողջ և իմ վրաս է հիմա բոլոր խելացի մարդոց վերջին հույսը, միա՛կ հույսը:
ԻՍԱՀԱԿ — Երևի և անոնք էին, որ կերպ մը ազատեցին քեզի իր ճանկերեն:
ՆԻԿԵՖՈՐ— Լսե՜: Հովսեփ Բրինկասը ո՛չ մեկ ուժ չունի, որ հավասար գա իմ գնդերուս, ո՛չ մեկ լուրջ բանակ, որ փռել կարողանա դեմը ճերմակ վրաններուս: Բա՛ց է առջևս: Շա՜տ դժվար բան է, Իսա՛կ, երբ դեմդ բաց է, երբ դեմդ արգելք չկա. սահման չկա. և երբ ամե՛ն ինչ կհասկնաս՝ ինչ կըսեմ, ամեն ինչ կախված է քու կամքեդ: Ես կսարսափիմ հիմա ինքս ինծմե:
ԻՍԱՀԱԿ — Ի՞նչ է միտքդ, Նիկեֆո՛ր:
ՆԻԿԵՖՈՐ— Ա՛յ, կանչել եմ որ խոսինք: Չէ՞ որ դուն Ֆոկասներուս մեջ մեծն ես, մեր ընտանիքին ավագը. և ես ու դուն միշտ հասկցեր ենք իրար լեզու:
ԻՍԱՀԱԿ — Հա՛, բայց պայմանով, որ այդպես հանելուկ չըլլան խոսքերդ: Հողի հետ գործ ունեցողի ձեռքն ու գլուխը քիչ մը հաստ կըլլա. մի մոռնար:
ՆԻԿԵՖՈՐ— Աղե՛կ, ըսե՛մ հիմա քեզի բան մը սաստիկ պարզ ու հստակ:
ԻՍԱՀԱԿ — Ըսե՛ նայինք:
ՆԻԿԵՖՈՐ— Քիչ մը առաջ հոս էր իմ տանու երեցը ու կգովեր ինծի, որ ես երեք տարի է կնոջ հետ չեմ եղեր:
ԻՍԱՀԱԿ — Գովելու բան չէ:
ՆԻԿԵՖՈՐ— Չգիտեմ: Ճշմարիտը սակայն այն է, որ ես կցանկամ կնոջ մը:
ԻՍԱՀԱԿ — Վա՞յ:
ՆԻԿԵՖՈՐ— Այո, չորս ամիս եղավ, որ կցանկամ կնոջ մը, և գեղեցիկ կնոջ մը, շատ գեղեցիկ կնոջ մը, բյուզանդական պետության ամենեն գեղեցիկ կնոջը:
ԻՍԱՀԱԿ — Ի՞նչ կըսես: Ըսե՛ տունը հարսնիքի պատրաստություն տեսնենք: Ո՞վ է որ. կճանչնա՞մ:
ՆԻԿԻՖՈՐ — Քեզի կըսեմ՝ բացառիկ կնոջ մը, շա՜տ բարձր դիրքի կնոջ մը...
ԻՍԱՀԱԿ — Տե՜ր Աստված:
ՆԻԿԵՖՈՐ— Բյուզանդական պետության ամենեն բարձր դիրքի կնոջը:
ԻՍԱՀԱԿ — Թեոֆա՞նու
ՆԻԿԵՖՈՐ — Այո՛,
ԻՍԱՀԱԿ - Ռոմանոսի այրի՞ն:
ՆԻԿԵՖՈՐ— Այո՛,
ԻՍԱՀԱԿ — Կայսրուհի է, Նիկեֆո՛ր, չի գրգռե՛ս իր դժգոհությունը:
ՆԻԿԵՖՈՐ— Բայց ինքն է որ կկանչե ինծի:
ԻՍԱՀԱԿ — Հա՞: Հը՜մ:
ՆԻԿԵՖՈՐ— Անոր հույսն ալ իմ վրաս է միայն, ինչպես բոլոր բարեկամներուս:
ԻՍԱՀԱԿ — Այդ բոլոր ըսածներեդ այսքանը միայն խելքս հասավ, որ դուն միտք դրեր ես՝ դառնաս... (Կընդհատե ու կնայի շուրջը)։
ՆԻԿԵՖՈՐ — Վախցա՞ր:
ԻՍԱՀԱԿ — Այսինքն... ինչպես ըսեմ... հանկարծակիի բերիր: Եվ իրավ է, ինծի կթվի, քիչիկ մը հանդուգն քայլ է: Վախնամ իյնաս ստվերին ետևեն ու մեր բերնեն բաց թողնենք պատվական միսը: Դիրք, ազդեցություն, հողեր, կալված, բոլորը մեկ անգամեն կելլե մեր ձեռքեն և մերկ ու տե տկլոր կնստինք տափին: Իսկ դուն ուղղակի կկոտրես վիզդ: Ա՜խը, չափազանց բարձր ցատկել կուզես:
ՆԻԿԵՖՈՐ— Բա՜րձր, այո՛: Ճիշտ այդ բառով ալ գուշակեր է իմ Սուրբս դեռ տարիներ, տարիներ առաջ, երբ ես տակավին պարզ գնդապետ մըն էի:
ԻՍԱՀԱԿ — Քու Սո՞ւրբդ: Հա՛, քու վանահայրդ: Ի՞նչպես էր իր վանքին անունը լեզվիս ծայրն է. դեռ կապրի՞:
ՆԻԿԵՖՈՐ— (Ոգևորությամբ) Այո՛, Իսա՜կ, կապրի՛: «Դուն պիտի կոխես այն բարձունքները, որոնց վրա միայն Աստծու ընտրյալները կդնեն իրենց ոտքը»: Այսպես ըսին իր շրթունքները:
ԻՍԱՀԱԿ — Դուն շատոնց կոխեր ես այդ բարձունքները: Բացարձակ պետն ես այս ահագին բանակին, ամբողջ Անատոլիի իսկական տերը և ընդհանուր հրամանատար բոլոր արևելյան սահմաններուն:
ՆԻԿԵՖՈՐ— (Մտածկոտ) Մինչև հիմա ես ալ այդպես կխորհեի. բայց հիմա կզգամ, որ այդ սուրբ մարդուն գուշակությունը դեռ հեռուն է, հեռուն, դեռ պետք է հասնիմ: Միայն...
==== 5 ====
ԹԻԿՆԱՊԱՀ ՄԸ — (Ճակտի վարագույրներուն ճեղքեն) Զորավար Օհան Գուրգեն:
Միևնույն միջոցին, առանց պատասխանի սպասելու, Օհան Գուրգեն մեկ կողմ կըն թիկնապահը ու կմտնե ներս:
Քառասունը անց, փոքր ու նուրբ, ճկուն ու համաչափ մարդ մըն է։ Մագն ու մորուքը ավելի շեկ, արտահայտիչ ու գրավիչ դիմագծեր: Շարժումները կեցված– ու խոսքը պարզ ու ազնվական։
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— (Ուրախ առաջ գալով) Օ՜, այս ե՞րբ ես եկել. անտես ընող գդակո՞վ: Եվ ինչպե՞ս է պատահեր, որ սիրտ ես ըրեր, թողեր ես մինակ կալվածներդ, ծմակներդ: Բարի՛ ես եկեր, և ճի՛շտ ժամանակին: Ա՜յ, ձեռաց նստինք երեքով ընտանեկան խորհրդի: Վերջապես ե՛ս ալ ընտանիքեն կհամարվիմ, թեև քիչիկ մը ծուռումուռ գիծով. բայց ըսեր են՝ ազգականի պորտին չեն նայիր, սրտին կնային:
ԻՍԱՀԱԿ — Ըը՜, քու պորտն ալ, քո սիրտն ալ: Եվ ի՞նչ ըսել կուզե, միշտ քեֆդ տեղը, միշտ բանի մը վրա և միշտ նույն խենթը: «Տարիք» ըսված բանը ե՞րբ պիտի հասկնաս
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ժամանակը որ գա՝ կանցնիմ ծմակներդ, որ հասկցնես: Դուն հիմա ա՛յս մարդուն խոսք հասկցուր:
ԻՍԱՀԱԿ — (Լուրջ) Ինծի նայե՛, Օհան, ի՞նչ է քու կարծիքդ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Այս երկու շաբաթ է ամեն բանս թողած ինկեր եմ ամենուն պոչեն, մեծին ու պղտիկին, արյուն քրտինք եմ մտեր, որ բանամ աչքերնին, և հիմա դուն ինծի կհարցնես՝ ի՞նչ է իմ կարծիքս:
ԻՍԱՀԱԿ — Իսկ բանակի՞ կարծիքը:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Թո՛ղ, եղբա՛յր, պարապ խոսքերը: Ո՞վ է որ հակառակ պիտի ըլլա իր առաջացմանը, իր բարձրացմանը. ո՞վ պիտի ուզե ձեռքեն փախցնե այս տեսակ առիթը: Արդեն համոզված են ամենքը: Ա՜յ, եթե շնորհք ունիս, դուն այս մարդը տեղեն շարժեւ Իմ հոգիս հանեց. «դեռ կանուխ է», «դեռ սպասե», «դեռ մտածենք» և «իրավունք», «պատասխանատվություն», չգիտեմ ինչ:
ՆԻԿԵՖՈՐ— Դուն շատ թեթև կնայիս ամեն բանի վրա: Լավ չէ, Օհա՛ն, կյանքը լուրջ բան է: Ամեն ինչ նախ կշռել պետք է, հապա ի՞նչ գիտցար:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Կշռեր ենք արդեն հազար անգամ բոլոր թերն ու գեմը: Եվ կկրկնե՛մ քեզի՝ պետք է անմիջապես շարժվինք, եթե հաջողիլ կուզենք: Իսկ եթե այդպես միշտ ծռծռացնես, կփախցնենք հաջող վայրկյանը ու բոլորս ալ կնստինք հիմարներու աթոռին:
ՆԻԿԵՖՈՐ— Ես գիտեմ իմ ըրածս: Հանգիստ ձգե՛ ինծի:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Չարացած) Աղե՛կ, պինդ նստե՛ տեղդ ու նորեն ամեն ինչ ցորեն-ցորեն կշռե՛: (Ծոցեն ծալլած թուղթ մը հանելով կնետե սեղանին վրա) Խնդրե՛մ, ասիկա ալ առ ու հետը միասին կշռե՛:
ՆԻԿԵՖՈՐ— Ի՞նչ բան է պատ
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Սիրալիր նամակ մը:
ՆԻԿԵՖՈՐ— Գրո՞ղը ով է:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Գրո՞ղը։ Գրողի անունն է Հովսեփ Բրինկաս
ԻՍԱՀԱԿ — Խնամակա՞լը:
ՆԻԿԵՖՈՐ— (Ձեռքը ակամա նամակին երկարելով, սակայն առանց վերցնելու) Բրինկա՞ս: Կգրե քեզի՞:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Այո՛, ինծի՛:
ՆԻԿԵՖՈՐ— Ե՞րբ ես ստացեր:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Գիտես որ երեկ բանակը չէի:
ՆԻԿԵՖՈՐ — Ա՜խ, ժամադրությո՜ւն:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Եվ շա՜տ խորհրդավոր. բերող մարդուն հետ:
ՆԻԿԵՖՈՐ— Եվ՝ ի՞նչ կըսեւ
ՆԻԿԵՖՈՐ— Հովսեփ Բրինկաս
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Խելոք մարդու խոսք:
ՆԻԿԵՖՈՐ — Քեզի կհարցնեմ՝ ի՞նչ կըսեւ
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Ի՞նչ պիտի ըսե. կգովե իմ զինվորական տաղանդա Հայկական վաշտերու մեծ համբավը, իմ վայելած համակրանքս մայրաքաղաքին մեջ և իմ մասին եղած բա՛րձր համարումը բարձր շրջանակներու մեջ: Կարդա, կարդա՛, տեսնես. շա՛տ իմաստուն ու շա՜տ նուրբ ոճով գրված բան է:
ՆԻԿԵՖՈՐ— Ե՞տքը:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Ետքը... կբարեհաճի ինծի իրավունք տալու, որ իմ հարմար դատած եղանակովս մեջտեղեն վերցնեմ քեզի, ինքզինքս հրատարակեմ արևելքի ընդհանուր հրամանատար, «փութամ Պոլիս», «Աստծու պահած քաղաքը», «բանակներուս գլուխը»: Եվ այս բոլոր կողմնակի ծառայություններուս փոխարեն՝ ներքինի Հովսեփ Բրինկասը ինծի կխոստանա ո՛չ ավելի, ո՛չ պակաս, քան բյուզանդական կայսրներու գահը. վրան ալ, իբրև հավելված, հանգուցյալ Ռոմանոս կայսեր այրին:
ԻՍԱՀԱԿ — Թեոֆանո՞...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Հրամա՛նք ես: Ինչպես կտեսնեք՝ Պոլսի մարդիկը, մեզի պես, մազին հաստն ու բարակը չեն փնտրեր և կհասկնան, որ շատ ալ ժլատություն ընելու ժամանակը չէ: Ինչե՞ն գիտես, որ ուրիշներուն ալ չեն եղած նմանօրինակ դիմումներ:
ՆԻԿԵՖՈՐ— Իսկ դո՞ւն:
ՈՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ես ի՞նչ:
ՆԻԿԵՑՈՐ — Տվե՞ր ես պատասխան:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Իհարկե՛։ Չէ՛, քեզի պես, պիտի նստեի օրերով. որոճալու:
ՆԻԿԵՖՈՐ— Ի՞նչ է պատասխանդ
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ըսի, որ ներքինի Հովսեփ Բրինկասը իմ թանկագին բարեկամս է, որ սարսափելի երջանկություն է ինծի համար կայսըրներու գահին վրա ծալլապատիկ բազմիլը և ավելի ևս սարսափելի երջանկություն է Ռոմանոսի անկողնին մեջ պառկիլը: Ըսի, որ երկու շաբաթը չի լրացած կլսեն իմ մասին, երբ բանակներս ըլլան Պոլսի ճամփուն վրա: Այնպես, որ հիմա այս բոլոր սիրուն ծրս գրին մեջ միակ խանգարիչը դուն ես: Ահա՛ եկեր եմ միասին խորհուրդ ընենք, թե ինչ ձևով քեզի մեջտեղեն վերցնենք:
ԻՍԱՀԱԿ — Ա՛յ Գուրգեն, դե, մի լուրջ խոսե, բան հասկնա՜նք, է:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Լուրջը քու ծմակներուդ մեջն է։ Հոս եղածը աս է, ինչ որ ըսի. կուզես հավնե, կուզես՝ ոչ: Ո՞վ էր, անցած օր կըսեր, թե Հովսեփ Բրինկասը նոր ձևի մարդ է: Չգիտե՛մ, համենայն դեպս իր ընտրած զենքը շատ է հին. «Բաժնե որ տիրես»: Եվ ի՜նչ սքանչելի աքլորակռիվ, ես ու դուն դեմ դեմի: Մարդիկը ճաշակ ունին:
ՆԻԿԵՖՈՐ— (Վերցնելով թուղթը) Այս նամակը թանկագին է, իբրև գրավոր փաստ: Շատ շնորհակալ եմ քեզի այս նամակին համար: Ավելի ևս շնորհակալ եմ քու եղբայրական վարմունքիդ համար: Քու այս ուղղամիտ քայլդ ես այլևս ամբողջ կյանքիս մեջ չեմ մոռնար: Շնորհակալ
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Հուսահատ շարժումով) Ինչե՞ր կխոսի այս զարմանալի մարդը. ես այդ նամակը չեմ բերեր քեզի քու հիմար շնորհակալությանդ համար. բերե՛ր եմ, որ վերջապես հասկնաս. շոշափես, թե այլևս կորսնցնելու ժամանակ չկա:
ՆԻԿԵՖՈՐ— Աղե՛կ, աղե՛կ, դեռ կտեսնենք: Առայժմ թողեք որ քաղվիմ սենյակս (Կերթա իր ննջարանը)։
==== 6 ====
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ահա՜, հիմա տարի մըն ալ թուխս պիտի նստի այդ նամակին վրա:
ԻՍԱՀԱԿ — Անհանդարտ մարդ ես, Օհա՛ն: Արդեն դուք հայերդ անհանգիստ մարդիկ եք:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Իսկ դո՞ւք, Ֆոկասներդ, ծա՛նր, ամեն բան կբարդացնեք, կդժվարացնեք: (Ննջարանը մատնանիշ) Ըհը՜, ինչի՞ է նման. և կուզե, և՛ չուզեր. տոտիկ մը առաջ, տոտիկ մը ետ. դեռ հիմա փոխված է, այնքան գլուխ գայլի ավետարան ենք կարդացեր: Հիմա գոնե գիտեմ, որ կուզե առաջ ուզելու ալ կվախնար:
ԻՍԱՀԱԿ — (Համոզելով) Կտեսնե՞ս, սիրելի՛ս, ըսել է՝ կամաց-կամաց: Ես գիտեմ, որ ան քու խոսքերուդ կարևորություն կուտա. բանակին մեջն ալ ուժեղ է ձայնդ: Միայն քիչիկ մը զգույշ: Քաշքշենք այսպես դեռ ամիս մը-երկու, տեսնենք՝ խնդիրը ինչ ձև կառնե:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Երկու ամի՞ս: (Կխնդա)։ Ես քեզի կըսեմ՝ երկու շաբաթը չի լրացած մենք պետք է ըլլանք մայր քաղաքի պարիսպներուն տակը: Կհասկնա՞ս, երկու շաբաթը չանցած: Հոն կարգադրած են արդեն ամեն ինչ մեր բարեկամները բոլորի տրամադրությունը՝ բարձր, դժգոհությունները՝ հասած իրենց գագաթնակետին, բոլորի հույսը՝ դեպի մեղ: Պետք է իսկույն օգտվինք այդ լարում են. որ ուշանանք՝ աղեղը կթուլնա: Եվ հոս, կկարծես, դյուրի՞ն •ան է ամեն անգամ այս ոգևորությունը առաջ բերելը բանակին մեջ:
ԻՍԱՀԱԿ — Մի՞թե արդեն այդ աստիճան...
(ՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Պե՛տք է որ շարժվինք, պե՛տք է. և հենց այսօ՛ր, այսօր:
ԻՍԱՀԱԿ — Նա՜, այդ մեկը արդեն կներես: Փա՜ռք Աստծու, Նիկեֆորը ո՛չ այսօր, ո՛չ ալ վաղը տեղեն շարժվողը չէ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Հա՞. կկարծե՞ս: Դե՜, հիմա տե՛ս. ես անիկա այնպես իր տեղեն շարժեմ, այնպես գլտորեմ, որ կանգ առնե շիտակ Պոլսի ամբարտակներուն տակը:
ԻՍԱՀԱԿ — Դո՞ւն և այդ ինչպե՞ս:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Իրեն որ թողնենք՝ ան իր տեղեն շարժվողը չէ ոչ միայն այսօր ու վաղը, այլ մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը: (Կտրուկ) Դուն կեցիր հո՛ս: (Դուրս ճակտի վարագույրեն)։
==== 7 ====
Ներս կուգան Գուրգենի հետ մոտ երկու տասնյակ բարձրաստիճան զորականներ: Ոմանք մտերմորեն, մյուսները հարգալից կբարևեն Իսահակը։
ՄԵԿԸ — Հոս չէ՞ ինքը:
ՄՅՈՒՍԸ — Երևի, նե՛րսը:
ԵՐՐՈՐԴԸ — Չտեսա՞ր. դեռ չե՞ս խոսած հետը:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Խոսեցա՛:
ԵՐՐՈՐԴԸ — Արդյո՞ւնքը:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Արդյունքը, ա՛յ, գնաց ներս: (Հանկարծ) Լսեցեք ինծի. այլևս ուրիշ ճամփա չկա, սպառված են բոլոր միջոցները: Կմնա, որ իրագործենք մեր որոշումը: Համաձա՞յն եք:
ՄԵԿԸ — Կարծեմ, որոշված հարց է:
ՄՅՈՒՍԸ — Ի՛նքդ էիր ըսողը՝ «ըլլա իր կամքով, ըլլա ակամա»
ՁԱՅՆԵՐ — Այո՛, այո՛, այդպես:
ՄԵԿԸ — Եվ արա՛գ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Իսկ դո՞ւրսը, պատրա՞ստ է ամեն ինչ:
ԵՐՐՈՐԴԸ — Ամե՛նքը. կսպասեն նշանին:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Զորավա՛ր Պոնդիս, մեր մեջ ամենեն տարեցը դուն bու Դո՛ւրս կանչե հրամանատարը:
ԻՍԱՀԱԿ — Ի՞նչպես թե: Հոս դավ կաւ Նիկեֆո՛ր: Նիկեֆո՛ր...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— (Ննջարանին դուռը ցույց տալով ու հեգնոտ) Ա՜խ, դո՞ւն կուզես հրամանատարը դուրս կանչես. խնդրե՜մ:
==== 8 ====
ՆԻԿԵՖՈՐ— (Դուրս կնետվի ննջարանեն, մեջքը կապած է կարճ սուր մը) Սա ի՞նչ աղմուկ է: Ի՞նչ բանի եք հոս: Ինչո՞ւ եք խռներ վրանիս տակը:
ԶՈՐ. ՊՈՆԴԻՍ — Հրամանատա՛ր, զորավարներդ խոսիլ կուզեն քեզի
ԻՍԱՀԱԿ — Չի լսե՛ս, Նիկեֆո՛ր, անոնց ըսածին:
ՆԻԿԵՖՈՐ— Դուն մի՛ խառնվիր: Ի՞նչն է որ այդպես հուզեր է ձեզի Ինչո՞ւ լռեցիք:
ՀԱՍԱԿԱՎՈՐ ՄԸ — Թո՛ղ խոսի Գուրգենը:
ՁԱՅՆԵՐ — Գուրգե՜նը... Գուրգե՜նը...
ՆԻԿԵՖՈՐ— (Զարմացած ու քննական կդառնա Օհան Գուրգենի կողմը)։
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Բացե՛ք մուտքին վարագույրները:
ՆԻԿԵՖՈՐ— Ինչո՞ւմ
==== 9 ====
Կբանան արագ ճակտի վարագույրները. հեռուն կերևա վրաններու ծովը, իսկ մոտիկ՝ խռնված զորքերուն շարքերը: Խորին լռություն։
ՆԻԿԵՖՈՐ — Սա ի՞նչ բան է, Օհա՛ն:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Նայե, հրամանատա՛ր, նայե՛, զորավարներուդ, նայե՛ քու զորքիդ. նայե՛ որ զգաս: Լեցված է բաժակը, այլևս մեզմե ո՛չ ոք հանդուրժել չի կրնար նենգավոր ներքինիի մը անարգ լուծը:
ՆԻԿԵՖՈՐ— Զորավար Գուրգե՛ն, պետք է ընդհատեմ քեզի. քու խոսքերդ հակառակ են կարգապահության:
ԻՍԱՀԱԿ — Եվ պատշաճության:
ՆԻԿԵՖՈՐ— Այդ ուղղությամբ ո՛չ մեկ բառ. կարգիլե՛մ քեզի:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Քեզի խոսողը, հրամանատար, Օհան Գուրգենը չէ, որ իսկույն պիտի հնազանդեր արգելքիդ: Իմ շրթունքներովս ամբողջ բանակդ է, որ հիմա կխոսի քեզի, և դուն պե՛տք է լսես իր ձայնը: Երկրորդ տարին է, որ թշվառական ներքինի մը հավաքեր է իր ձեռքին մեջ պետության բոլոր թելերը, կասեցուցեր է ամեն շարժում, կապեր է ամեն ձգտում ու մեր բանակները դատապարտեր է անգործության: Թշնամին կամրանա մեր սահմաններուն վրա, իսկ մեղի թույլ չեն տար, որ շարժվինք. կխանգարեն ամեն ձեռներեցություն, չեն հասցներ ինչ պետք է բանակին, կկոտրեն մեր թափը: Անոր ուզածը մեր քայքայումն է: (Զորավարներուն) Այդպես չէ՞:
ՆԵՐՍԸ ԵՂՈՂՆԵՐԸ — Այո՛, այո՛, այո՛,
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Քու գնդերդ այլևս չե՛ն ճանչնար այդ դավաճան ներքինիին կառավարությունը: Քու բանակդ կճանչնա և կընդունի միայն ա՛յն կառավարությունը, որը իրը ըլլա, իրեն գործակից, իրեն հասկցող, իրմե ընտրված: (Զորավարներուն) Այդպես չէ՞:
ՆԵՐՍԸ ԵՂՈՂՆԵՐԸ — Այո՛, այո՛, մե՛րը, մե՛րը:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Կլսե՞ս, հրամանատա՛ր: Եվ ահա՜ ես քու զորավարներուդ, քու զորականներուդ և քու համորեն բանակներուդ անունով կհայտարարեմ քեզի...
ՆԻԿԵՖՈՐ— (Առաջ նետվելով ու կտրուկ) Կեցի՛ր, կեցի՛ր:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Կհայտարարեմ Աստծու առջև, աշխարհքի առջև ու այս զինակիր բազմության առջև մեր միա՛կ արժանի կայսրը քեզի՛:
ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՂՄՈՒԿ — Քեզի՛, քեզի՛... դո՛ւն... դո՛ւն...
ՆԻԿԵՖՈՐ— (Ականջները գոցած) Ո՛չ, ո՛չ: Ես լսել անգամ չեմ ուզեր այդ տեսակ խոսքեր:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— (Մերկացնելով սուրը) Խոնարհեցե՛ք սուրերը մեր կայսեր առջև: Կեցցե՜ կայսր Ֆոկաս:
ԲՈԼՈՐԸ— (Դուրսն ու ներսը սուրերը քաշած) Կա՛յսր ֆոկաս... կա՜յսր Ֆոկաս... Ֆոկա՜ս... կեցցե՜...
Դուրսը՝ միահամոտ բացականչություններու ալիքը կտարածվի վրանեն հեռու ու հեռու: Զենքերն ու դրոշակները կխոնարհին ու կբարձրանան. զանազան կողմերի կլսվի շեփորներու հեռավոր կանչը։ Մինչ վրանին տակ ամենքը խսոն ժխորով շրջապատած են ու կշնորհավորեն կայսրը, որ դեռ հուսահատ ճիգեր կընե դիմադրելու:
Օհան Գուրգեն կառնե մոտի պաշտոնյային ձեռքեն նատ մը կարմիր կոշիկ. կչոքի Նիկեֆորին առջևը։ Ընկերները կբռնեն կայսեր թևերեն, մեկը կբարձրացնե անոր ձախ ոտքը, և Գուրգեն կհագցնե կոշիկը։
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ- (Ուրախ ու հաղթական՝ վեր ցատկելով) Ահա՜, Նիկեֆո՛ր, հագցուցի ոտքիդ կայսերական կարմիրը:
ՕԳՆՈՂՆԵՐԵՆ ՄԵԿԸ — Ծիրանեզարդ նոր պաշտոնիդ այդ ծիրանի նշանը:
ՈՒՐԻՇ ՄԸ — (Ոգևորված) Ո՛տքդ կարմիր, բա՜խտդ կարմիր, ամբողջ կյանքդ ըլլա կարմիր:
ՏԱՐԻՔՈՏ ԶՈՐԱՎԱՐ ՄԸ — (Առաջ գալով ու սաստիկ հուզված) Ուղիղ քսանհինգ տարի է, Ֆոկա՛ս, իմ սուրս քու սուրին կից, իմ վրանո քու վրանիդ. ապրեր եմ քեզի հետ քու չարն ու բարին. և հիմա երջանիկ եմ, Ֆոկա՛ս: (Լալով) Շնորհավո՛ր ծիրանիդ: (Կփաթթվի Ֆոկասի վիզը)։
ԱՄԵՆ ԿՈՂՄԵ— Շնորհավո՛ր ծիրանիգ: Շնորհավո՛ր ծիրանիդ:
ԻՍԱՀԱԿ ՖՈԿԱՍ — (Մոտենալով կայսեր և ինքն ալ հուզված) Նիկեֆո՛ր, ալ իզուր է լռելը: Ամենքը կսպասեն խոսքիդ:
Ֆոկաս ծանր ու գլխահակ առաջ կուգա։ Խորին լռություն։
ՆԻԿԵՖՈՐ — Քանի որ այսպես է, թո՛ղ ըլլա Աստծու կամքը: Դուք գիտեք, որ ես միշտ եղած եմ ձեզի հետ, ձեզի համար ու ձեզմով: Եվ հիմա. ալ, բնական է, ուզեմ-չուզեմ, պետք է ամակերպիմ այսպես միահամուռ կերպով արտահայտած ձեր կամքին, Աստծու կամքին, ինչքան ալ որ ծանր ըլլա ինծի համար այդ նոր բեռը, որ վրաս կգնեք: Դուք ճիշտ եք, ե՛ս ալ խոստովանիմ, և´ս ալ կզգամ ձեզի պես, որ պարտական եմ կռվելու այս ամենահին ու ամենաքրիստոնյա պետության ներքին քայքայիչներուն դեմն ալ, ինչպես որ կռվեր եմ մինչև հիմա անոր արտաքին թշնամիներուն դեմ: Ներսինը հաճախ ավելի վատթար է, քան դուրսինը: Եվ քանի որ պատերազմը հայտարարեցինք արդեն, այլևս իրավունք չունինք ժամանակ կորսցնելու: Զորավարներս հիմա.իսկ կկանչեմ խորհրդի. բանակները պիտի շարժվին: Պետք չէ, որ այսօրվան դեպքերուն լուրը մեր գնդերեն առաջ հասնի Պոլիս
ՁԱՅՆԵՐ — Պոլի՛ս, Պոլի՛ս...
ՁԱՅՆ ՄԸ — Ա՜, վերջապե՛ս, կշարժվինք:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶՈՐԱՎԱՐ ՄԸ — Վահանի վրա, վահանի վրա, մեր նոր կայսրը վահանի վրա:
ՈՒՐԻՇ ՄԸ — Ու դեպի Պոլիս:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՂՄՈՒԿ — Պոլի՛ս, Պոլի՜ս...
Նորեն կշրջապատեն կայսրը, կբարձրացնեն վահանի մը վրա իրենց ուսերոմ և խինդ ու ցնցումով կուղղվին վրանեն դուրս:
ԴՈՒՐՍԸ— (Կկրկնվի հեռանալով ու տարածվելով ալիք ալիք) Դեպի...
==== 10 ====
Վրանին տակ կմնա միայն Օհան Գուրգենը երկու ընկերով։
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— (Քիչ մը ատեն լուռ կղիտե հեռացող թափորը, և հանկարծ կսկսի սրտանց ծիծաղիլ) Տեսե՛ք, է՜, տեսե՛ք: Է՜, խե՜ղճ Ֆոկաս: Սա մեյ մը իր կեցվածքը նայեցե՛ք, իր բռնվածքը, քիթ ու բերանը, հա՜, հա՜, հա՜
ԸՆԿԵՐԸ — Հա՛, ըրիր, ըրիր, սարքեցիր, հիմա ալ կեցեր կխնդաս
ՄՅՈՒՍԸ — Այդքան աշխատանքը որ դուն թափեցիր, ինքդ կրնայիր բարձրանալ գահը:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ե՞ս: Կներե՛ս: Ես կնախընտրեմ կայսր շինելը, քան կայսր լինելը: Զվարճալի է գոնե: (Հորդ խնդուքով) Նայեցե՛ք մեյ մը նայեցեք այդ թշվառ մարդուն, ինչպես կառչեր է վահանի եզերքին. հա՛,
ԸՆԿԵՐԸ — Քալե՛, քալե՛. առանց մեզի հանկարծ դուրսը բան մը չի ծռի:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ- Թո՛ղ: Ալ անիկա մեզի պետք չունի. ջուրը ճամփան կգտնե: Ո՜ւհ, վերջապե՛ս: Թե չէ արդեն սկսեր էի ձանձրանալ այս անհամ խաղեն: Տղա՛, Պոլիս հասնինք թե չէ՝ թափ տանք մեզի անգամ մը մարդավարի: Անոնք թող երթան պալատ իշխանություն խաղալու, իսկ ես կխոստանամ ձեզի գիշերային սքանչելի հարկինք մը Խրյուսոպոլսի պարտեզներուն մեջ:
ՄՅՈՒՍ ԸՆԿԵՐԸ — Որուն նմանը դո՛ւն միայն սարքել գիտես:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Բյուզանդիոնի ամենեն ճկուն պարուհիները, որ ձեր սրտի թելերը ոլորեն և ամենեն գեղեցիկ կնիկներուն շրթունքները, որ ձեր գինին ձեզի հետ կիսեն:
ԸՆԿԵՐԸ — Արժե՛, արժե՛, երթալը Պոլիս:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Հաղթողներուն մեջ պետք և ավարը հավասար բաժնվի: Իշխանությունը անոնց...
ՄՅՈՒՍ ԸՆԿԵՐԸ — Սերն ու գինին մեզի:
ԸՆԿԵՐԸ — Արժե՛, արժե՛ երթալը Պոլիս:
== ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐ ==
=== ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ ===
ԲՅՈՒԶԱՆԴԻՈՆ ԿԱՐՄԻՐ ՍՐԱՀԸ ՍՐԲԱԶԱՆ ՊԱԼԱՏԻՆ ՄԵՋ
Ճակատը լայն կամարով մուտք մը, որուն վարագույրները երբ բաց են կերևա խորքի երկար ու կամարակապ միջանցքը: Այդ մեծ մուտքի երկու քովը երկու փոքր ոսկի դռներ առանց վարագույրի, կայսեր ու կայսրուհիին մասնավոր քերը: Սովորական ելումուտի համար կողմնակի դուռ մը աջեն։
Սրահին մեջ դեպի ձախ գահն է պատվանդանին վրա։ Հոս ու հոն գահավորակ ու: Բոլոր կահերը, վարագույրները մութ կարմիր թանձր թավիշ է. վրան ցրիվ ու մանր ոսկի խաչազարդերով։ Պատերը նույնպես կարմիր են, տեղ-տեղ բուսած են եռաստեղ ու յոթնաստեղ ոսկի աշտանակներուն փունջերը։
==== 1 ====
Ճակտի վարագույրները բաց են: Բարձրաստիճան պաշտոնյաներու լատականներու ստվար խումբ մը կեցած է մասամբ միջանցքին մեջ, մասամբ սրահը երկու շարքով: Այդ զույգ շարքին մեջեն է, որ կայսերական ամոլը առաջ կուգա խորքեն ծանր ու շունով: Բոլորը կխոնարհին անոնց անցնելու ատենը:
==== 2 ====
Կայսրը Նիկեֆոր Ֆոկաս, կայսրուհին՝ Թեոֆան: Երկուքն ալ հագած bl կայսերական պաշտոնական լրիվ հանդերձանքը. ծիրանի մանթո, ծիրանի կոշիկ, ոսկի թագ ու գայիսոն։ Թեոֆանո շքեղ ու սլացիկ կազմով, 26-27 տարու, դեմքը երկարավուն, խոշոր նուշ աչքեր, գոռոզ նայվածք և առատ դեղձան մազեր, բացառիկ գեղեցկուհի։
Երբ կհասնին գահին ոտքը՝ կայսրը կանգ կարծե ու կդառնա դեպի Մեծ լոկոթեդը, գանձի ու արտաքին գործերու վարիչը, որը խիստ շարժուն ու abplay մարդ մըն է։
ԿԱՅՍՐԸ — Կմեծարե՛ս այդ ռուսները, ինչպես հարկն է. կընծայես մեյ-մեկ հարուստ խալաթ, բայց աչքդ վրանին կպահես:
ՄԵԾ ԼՈԿՈԹԵԴԸ — (Ժպտուն) Գիտե՛մ, տե՛ր:
ԿԱՅՍՐԸ — Ընտրե՛ նաև քանի մը կտոր հարմար բան, որ տանին իրենց Մեծ իշխանին: Սա՛նկ, բա՛ն մը, որ մասնավոր կերպով սիրելի ըլլա իրենց բարբարոս ճաշակին:
ԿԱՐԵՎՈՐ ՊԱԼԱՏԱԿԱՆԸ — Իրենց ամենեն ավելի սիրած բանը մեր բյուզանդական լիակշիռ ոսկին է, տե՛ր:
ՊԱՏՐԻԿ ԱՊԱՄԲԱՍ — Որը այսօր հրաշալի գործ տեսավ արդեն:
ՍԵՆԱՏՈՐ ՊՈՆԴԻՍ— (Ծեր, նախկին զորավար) Ինչպես մի՜շտ
ԿԱՅՍՐԸ — Տեսա՞ր, Թեոֆանո, դաշինքը ասոր կըսեն:
ՊԱՏՐԻԿ ԱՊԱՄԲԱՍ — Խորունկ է, տե՛ր, քաղաքականությանդ իմաստությունը:
ԿԱՅՍՐԸ — (Գոհ) Դե՛, թող այդ սկյութը քշե հիմա իր խուժանը դեպի Բուլկարիա:
ԿԱՐԵՎՈՐ ՊԱԼԱՏԱԿԱՆԸ — Աղվոր անակնկալ մը բուլկարներու մեծ ցարին:
ՄԵԾ ԼՈԿՈԹԵԴԸ — Զատկի հրաշալի նվեր մը:
ԿԱՅՍՐԸ- (Հեգնոտ) Մեր ամենասիրելի ազգականին:
Բոլորը կխնդան զսպված:
ԿԱՅՍՐԸ — (Լուրջ) Եվ ալ հույս ունիմ՝ կհանգստանան վերջա ես մեր հյուսիսի սահմանները Բուլկար սպառնալիքին:
ՄԵԾ ԼՈԿՈԹԵԴԸ - (Չարացած) Ինչպես և մեր ափերը ռուս վերու ելուզակ այցերեն:
ԿԱՅՍՐԸ — Թշնամիներդ պիտի կռվին, որ դուն հանգիստ քուն ըլ
ՍԵՆԱՏՈՐ ՊՈՆԴԻՍ — Այդպե՛ս է, տե՛ր:
ԿԱՅՍՐԸ — Շնորհակալ եմ բոլոթեդ, ձեր խորհուրդեն ու օգնույթեն:
Pajero per գլուխ կուտան ու կքաշվին միջանցքը, կթացվին կամարին վարա
==== 3 ====
ԿԱՅՍՐԸ — Կուզե՞ս, Թեոֆա՛նո, ինծի հետ ըլլաս իրիկունը:
ԹԵՈՖԱՆՈ — Սիրով, տե՛ր:
ԿԱՅՍՐԸ — Այսօրվան աշխատանքես իրավունք ունիմ գոհ ըլլալուս Իսկ դուն պետք է մոտս գտնվիս, որ գոհունակությունս լրիվ ըլլա
ԹԵՈՖԱՆՈ — Դեռ միշտ նույն կարծիքի՞ն bu
ԿԱՅՍՐԸ — Մի՛շտ: (Քիչ մը խորհելեն ետքը) Դուն ինծի համար ո՛չ միայն կինս ես, ո՛չ միայն գահիս թագուհին, այլ... ինչպե՞ս ըսեմ, որ ճիշտ ըլլա. դուն... իմ բախտս ես:
ԹԵՈՖԱՆՈ — (Ժպտուն) Բա՞խտ.
ԿԱՅՍՐԸ — Կհիշե՞ս այն առաջին օրը, երբ առաջին անգամ ժպտևցար ինծի քու այն սուգի ճերմակ զգեստներուդ մեջեն. դո՛ւն այրի թագուհին, ե՛ս քու զորավարդ: Այն օրեն, Թեոֆա՜նո, անընդհատ հաջողեր է ինծի ամեն բան, ինչ որ բռներ եմ, ինչ որ ըրեր եմ, և՛ վարչությանս մեջ, և՛ կռվի դաշտին վրա:
ԹԵՈՖԱՆՈ — Իրա՞վ:
ԿԱՅՍՐԸ — Ատոր համար է, որ ամեն անգամ, երբ նոր ու լուրջ քայլ մը կառնեմ, ա՜յ, ինչպես այսօր, կուզեմ, որ դուն քովս ըլլաս, կուզեմ նայիմ, ա՛յ, այսպես, քու այդ եղնիկի խոշոր աչքերուդ, որուն խորքեն բախտս միշտ ժպտեր է ինծի: Աղոթքի պես անհրաժեշտ բան մը է ատիկա հոգիիս համար:
ԹԵՈՖԱՆՈ — Երջանիկ հմ:
ԿԱՅՍՐԸ — Գնա՛ փոխե հագուստներդ ու եկո՛ւթ: Վասիլ:
==== 4 ====
Թեոֆանո կերթա դեպի ճակտի աջ ոսկի դռնակը, կբանա ծույլ շարժումով մը, կմանն ու կգոցե։ Մինչ կողմնակի աջեն կուգա վասիլ Լեկապեն, բարձրահասակ ու թիկնեղ, ներքինի է, իր անմազ դեմքին վրա մշտական սառած ժպիտ մը: Կայսեր առաջին սենեկապետն է ու անձնական խորհրդականը՝ պարոզիմոմենը: Կայսրը անոր կերկարի ձեռքի գայիսոնը, անոր օգնությամբ կհամե ծիրանին πι թագը։ Այդ միջոցին է, ar yunu կխոսվի։
ԿԱՅՍՐԸ — Ի՞նչ նոր:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ— Կյանքդ երկար, տե՛ր: Հովսեփ Բրինկաս մեռեր է իր աքսորին մեջ:
ԿԱՅՍՐԸ — Նո՞ր է մեռեր: Անիկա ինծի համար մեռավ ա՛յն օրը, երբ ես հաղթական գնդերուս գլուխն անցած Ոսկի դռներեն ներս մտա Կոստանդիանոսի այս աշխարհակալ քաղաքը ու բարձրացա այս գահը: (Կբարձրանա կեստի)։
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Այն օրը մեռան քու բոլոր թշնամիներդ, տե՛ր:
ԿԱՅՍՐԸ — Ի՜նչ արագ կթռչի ժամանակը:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Գուցե, բայց ոչ ապարդյուն. ինչքա՜ն գործ է տեսնված այս մեկ երկու տարվան մեջ:
ԿԱՅՍՐԸ — Իրա՜վ է, շատ աշխատեցա:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Եվ ի՜նչ գործ: Պետք է մենք ետ երթանք դարեր ու դարեր, մինչև Հուստինիանոս, որ գտնենք վերջապես մեկը՝ արժանի քեզի հետ համեմատվելու:
ԿԱՅՍՐԸ — Հուստինիանո՜ս: Իսկ ուրիշ ոչ ո՞ք:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ— Ուրի՞շ:
ԿԱՅՍՐԸ — Թո՛ղ հինը: Բայց, ա՜յ, այնքան դեմքեր կան շուրջդ, պալատիս մեջ, դուրսը, բանակիս մեջ. միթե անոնց մեջ չե՞ս գտներ նույնիսկ մեկը:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Տե՛ր, մեծ պետերուն մեծ ծառաներ, անշո՛ւշտ. բայց այդ բոլոր բազմության մեջ ո՞վ կա, որուն փառքը հավասար գա քու փառքիդ, որուն տաղանդը մրցի քու տաղանդիդ և ո՞ր անունն է, որ կրնա հնչել հոս քու անունիդ դեմ:
==== 5 ====
ԱՎԱԳ ԱՐԱՐՈՂԱՊԵՏԸ — (Բարձրացնելով ճակտի վարագույրը կհայտարարե բարձր ու պաշտոնական, հատիկ-հատիկ) Օհա՛ն Գուրգեն, արևելյան բանակներուն վերին հրամանատա՛րը, կո՛մս պատրի՛կ ու մագիստրոս:
ԿԱՅՍՐԸ — (Կցնցվի ու խոժոռ) Թող գա՛:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Հազիվ ներս մտած՝ արարողապետին) Բայց, բարեկա՛մս, կարծեմ կարիք չկա այսպես ամեն անգամ իմ բոլոր տիտղոսներս շարելու: Չենք մոռնար, մի՛ վախնար:
ԱՎԱԳ ԱՐԱՐՈՂԱՊԵՏԸ — (Խոնարհ) Պալատական հնավանդ սովորություն մը միայն, ինչպես որ լավ գիտե մեծ հրամանատարը: (Կքաշվի դուրս)։
==== 6 ====
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Կերթա շիտակ կայսեր դեմը ու կկենա աջքը վեր) Առողջությո՛ւն կայսեը:
ԿԱՅՍՐԸ — Ողջո՛ւյն, հրամանատա՜ր:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Որը սակայն արդեն սկսել է մոռնալ, թե ին է գլուխը այն հեռավոր գնդերուն:
ԿԱՅՍՐԸ — Ի՞նչ ընեմ, Վասի՛լ, որ այս մարդը դժգոհ չըլլա:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— (Նուրբ հեգնությամբ) Դժգո՞հ. այսքան պատիվներուն, մեծարանքին ու այն բացառիկ ուշադրության հանդեպ, որ կայսերական բարձրությունդ հաճած է թափել իմ վրաս:
ԿԱՅՍՐԸ — Թո՛ղ: Գիտեմ, որ Աստծու պահած այս քաղաքը մասնավոր հրապույր մը չունի քեզի համար. գիտեմ, որ քու խելքդ լեռներգ է, արաբական սահմանները:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ներող պիտի ըլլա կայսրը. հին զինվորի մը արմատացած նախասիրություն:
ԿԱՅՍՐԸ — Իսկ ևս. կկարծես իմ հաճույքիս համա՞ր է, որ նստեր եմ այս ոսկեզօծ պատերուն ետին:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Դուն կայսր ես։
ԿԱՅՍՐԸ — Նախ զինվո՛ր: Բայց զինվորը պիտի ըլլա հոն, ուր պարտականությունը կկանչե և ո՛չ թե հոն, ուր իր նախասիրությունները կքաշեն: Հոս պե՛տք ես դուն ինծի:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Բայց...
ԿԱՅՍՐԸ — Նորե՞ն բայց: Բայց... դուն մարդը համբերութենե կհանես։
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Վիրավորված) Քու խոնարհ ծառադ
ԿԱՅՍՐԸ — Թո՛ղ հիմարությունը: Ես ալ քեզի պես ժամ մը առաջ արշավանքս կերազեմ ու Ամանոսի բարձունքը: Թող որ ավարտեմ պատրաստությունս: Այնպես չէ՞, Վասիլ:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ— Կայսրը իրավունք ունի, հրամանատար, պետք է համբերես քիչ մըն ալ
==== 7 ====
ՄԵԾ ԼՈԿՈԹԵԴԸ — (Կողմնակի աջեն) Վա՜յ, կո՛մս, այս ի՜նչ բախտ, ի՜նչ երջանկություն, ի՜նչ հազվադեպ պատիվ պալատին մեջ հանդիպիլը քեզի: Եվ, ճշմարի՛տ, խելոքը դուն ես, դուրսը եղողներդ: Հոս պալատին մեջ ո՛չ գիշերն է հայտնի, ո՛չ ցորեկը. գլուխ քերելու ժամանակ չկա: Ա՜յ, հիմա ալ թեև անչափ կցավիմ, բայց ստիպված եմ ընդհատելու մեր այս հմայիչ տեսակցությունը: (Կայսեր) Պետք է ստորագրվի, տե՛ր:
ԿԱՅՍՐԸ — Իսկո՛ւյն: (Մոտենալով Գուրգենին) Մեր դաշինքն է Սվյատոսլավի հետ: Ի՞նչ կըսես: Հը՞. լո՞ւռ but
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— (Կարծես ակամա) Ինչո՞ւ կկանչես այս վտանգավոր գազանը Բուլկարիա:
ԿԱՅՍՐԸ — Ե՞ս պիտի բացատրեմ քեզի: Այդ անիծած ռուսները առաջին օրեն աչքերնին տնկեր են մեր հոյակապ քաղաքին վրա: Չշեղե՞ի ուրիշ կողմ իրենց ախորժակը:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Մինչև հիմա ծովուն ճամփան գիտեին. հիմա սորվեցուցիր և ցամաքի ճամփան Դանուր, Բալքան, Անդրիանուպոլիս, վաղը կըլլան մեր պարիսպներուն տակը:
ԿԱՅՍՐԸ — (Ծիծաղելով) Ի՞նչ: Վա՞ղը... հը, հը, հը, հ՜ը: (Ծեծելով անոր ուսը) Մի՛ վախնար. քեզի պես զորավար ունիմ ու քեզի պես քաղաքագետ, թող գան: ((Արագ դուրս աջեն)։
ՄԵԾ ԼՈԿՈԹԵԴԸ — Խորին հարգանքներուս մշտական հավաստիքը, կո՛մ: Նախանձելի մարդ եք, ճշմարի՛տ․ կայսեր փայփայանքն եք դուք, ժողովուրդի սիրելին, կանանց պաշտամունքը: Ընդունեցեք և իմ երկրպագությունս: (Դուրս կայսեր ետևեն)։
==== 8 ====
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Իսկ այս կաչաղակի՞ պոչը ինչու կպահեք պալատին մեջ, ո՜վ պարոգիմոմ են:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ— (Ծիծաղը զսպելու ջանքով ու խոնարհ) Կայսեր կա՛մքը, հրամանատա՜ր: Անիկա անշուշտ գիտե իր ընտրածը:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Բարի վայելում. թող պահե՛: Բայց ինծի՞. ինծի՜ ինչու կպահե:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ (Խոնարհ) Կայսեր կա՛մքը, հրամանատա՛ր: (Ընդգծելով) Զորքեն ու ժողովուրդեն սիրվողը այս պատերուն մեջ չի սիրվիր, (Շեշտը փոխելով) Բայց դուն, ահա՛ կտեսնես, որ բացառություն մըն ես, բախտավոր բացառություն մը:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Այդպե՜ս:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ— (Խորհրդավոր) Քաջ ու խելոք միջա՛կ մարդիկ շատ կան գուցե մեր շուրջը, բայց հանդուգն ու կարող... (Դժվար արտասանելով) ո՛չ ամենքը: Հաջողություն կցանկամ քեզի, հրամանատա՛ր, կցանկամ մի՛շտ հաջողություն:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Գիտե՛մ, Վասի՜լ Լեկապեն, որ բարեկամներ ունիմ պալատին մեջ:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Ցտեսություն, հրամանատա՛ր: Կներես, որ երթամ տիրոջս ետևեն: (Դուրս):
==== 9 ====
Օհան Գուրգեն կեցած է պահ մը մտածկոտ, անշարժ ու շիտակ: Զգույշ կրացվի ճակտի աջ ոսկի դռնակը ու կերեա Թեոֆանո։ Հագված է թեթև, թափանցիկ մետաքսե մազերուն մարգարտահեռ վարսակալ, վրայեն ալ երկար շղարշ մինչև ոտքերը: Ծածուկ ու անժպտուն կմոտենա Գուրգենին, քայլ մը հեռու կանգ կառնե։
ԲԵՈՖԱՆՈ — (Հանկարծ) Զորավա՛ր:
(ՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Կցնցվի, կդառնա ու ակամա քայլ մը ետ) Թագուհի՞ն:
ԹԵՈՖԱՆՈ — Ի՛նքը:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ինչպե՞ս եկար և ուրկե՞:
ԹԵՈՖԱՆՈ — Ինչպե՞ս կուգա բախտը և ուրկե՞:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Բա՞խտը:
ԹԵՈՖԱՆՈ — Այսօր ինծի ըսին, որ ես եմ բախտը: Չէի՞ր սպասեր իր գալուն:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Ակնթարթ մը կխորհի) Կսպասեի:
ԹԵՈՖԱՆՈ — Այո՞...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Այո՛, թագուհի՛: Քու նայվածքդ պատմեր էր ինծի այդ երջանիկ հեքիաթը:
ԹԵՈՖԱՆՈ — Ատո՞ր համար է, որ մնալ չես ուզեր ու կփախչի սիրտըդ հեքիաթներու այս քաղաքեն:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ա՜խ, լսեր ես մեր խոսածը:
ԹԵՈՖԱՆՈ — Ես կլսեմ ամեն խոսված. զգո՛ւյշ
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Կտեսնեմ, թագուհի՛, կխոնարհիմ:
ԹԵՈՖԱՆՈ — Ես կսիրեմ հպարտներուն խոնարհիլը: Ես կսիրեմ կտրիճներուն հնազանդիլը: (Կտրուկ) Դուն կմնաս հո՛ս, մեր երջանիկ քաղաքը
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Քանի որ այդպես կվճռե բախտա
ԹԵՈՖԱՆՈ — Հաճո է ինծի քու լեզուդ, հաճո է ինծի քու արիությունդ, հաճո է ինծի քու առնությունդ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Ծունր իջնելով) Ահա՛ ես՝ քու ստրուկդ քու ոքերուդ տակը:
ԹԵՈՖԱՆՈ— (Կերկարե ձեռքը) Բռնե՛ ու ելի՛ր:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Կհամբուրե շրթունքին ծայրովը, կելլե ոտքի), Հրամայե՛, թագուհի՛, ինչ որ կուզես:
ԹԵՈՖԱՆՈ — Խոսքո՞վ պիտի ըլլա հրամանո
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Իրա՞վ ես։ Քու գալդ արդեն հրաման է:
ԹԵՈՖԱՆՈ — (Բարեհաճ ժպիտով մը կքաշվի ետ-ետ իր դռնակը) Ուրեմն...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Պահ մը մինակ, շիտակ ու հպարտ, հանկարծ կնետվի ճակտի վարագույրեն դուրս)։
==== 10 ====
Քիչ մը ետքը աջեն կմտնե կայսրը հարգանքով բռնած ալևոր հոգևորականի մը թևեն, որ իր Սուրբն է, կորաքամակ ու դողդոջուն։ Կբերե, կնստեցնե բազկաթռոին, ինքն ալ կքաշվի ետ դեպի գահը։
ԻՐ ՍՈՒՐԲԸ — (Շունչը կանոնավորել ջանալով) Նիկեֆոր կա՛յսը, կանչե՛ր էիր ինծի:
ԿԱՅՍՐԸ — Բայց հանգստացի՛ր, դեռ հանգստացի՛ր:
ՍՈՒՐԲԸ — Հանգիստը այս աշխարհի համար չէ: Շուտո՛վ, շուտո՛վ, մոտ է, կուգա և իմ հանգիստը:
ԿԱՅՍՐԸ — Ներե՛, որ նեղություն կուտամ քու այդ հոգնած տարիքիդ: Բայց վարժվեր եմ, կարոտն ունիմ քու սուրբ տեսքիդ, իմաստուն խոսքիդ:
ՍՈՒՐԲԸ— Նիկեֆոր կա՛յսը, սուրբն ու իմաստունը Աստված է միայն: Ես մեղավոր մարդ մըն եմ, ապավինած իր անսահման ողորմությանը ու կսպասեմ հողի կանչին: Դուն խոսե քեզմե:
ԿԱՅՍՐԸ — (Քիչ մը լուռ) Քու շրթունքներդ էին, որ առաջին անգամ հայտնեցին ինծի Աստծու անճառ տնօրինությունը, թե հասնիմ պիտի այսքան բարձրերը:
ՍՈՒՐԲԸ — Այո՛, Նիկեֆոր, կա՜յսր: Ինչո՞ւ կկրկնես: Եվ կատարվեցավ Աստծու կամքը:
ԿԱՅՍՐԸ — Ահա՜: Եվ ես հիմա կմտածեմ, քանի որ այդպես է Աստծու կամքը, ալ ուրիշ ոչ ոք չի պիտի ըլլա ինծի հավասար:
ՍՈՒՐԲԸ— Ո՞վ է քեզի հավասար աշխարհիս երեսին: Կա՛յսր ես դուն:
ԿԱՅՍՐԸ — Ոչ ոք աշխարհիս երեսին, ոչ ոք աշխարհի դիմաց: Բայց ատ հերիք չէ: Ես չեմ կրնար հանդուրժել, որ ուրիշ մը քովս կեցած իր հոգիին մեջեն հանդգնի չափելու իր բազուկը իմինիս, իր արվեստը իմինիս ու հպարտանա իր սրտին խորքը: Ո՛չ, չի՛ պիտի հպարտանա ո՛չ իր խելքովը, ո՛չ շնորհքովը, ո՛չ իր զենքովը, քանի որ այդպես է Աստծու կամքը:
ՍՈՒՐԲԸ — Իսկ ո՞վ է ան, որ կհպարտանա:
ԿԱՅՍՐԸ — (Քիչ մը լուռ) Կա՛ մեկը, որուն գոռող աչքերը վերեն կնային աչքերուս խորքը:
ՍՈՒՐԲԸ — Ո՞վ է այդ մեկը:
ԿԱՅՍՐԸ — Այդ մեկը... այդ մեկը... (Կլռե)։
ՍՈՒՐԲԸ — Քու ազգակա՛նդ է, քու զենընկե՛րդ, քու հին ընկե՛րըդ
ԿԱՅՍՐԸ — Ուրկե՞ գիտես դուն:
ՍՈՒՐԲԸ — Ուրիշ ո՞վ կրնա մրցիլ քեզի հետ թե՛ իր խելքովը, թե՛ շնորհքովը, թե՛ իր զենքովը:
ԿԱՅՍՐԸ — (Մռայլ) Ուրեմն կզգաս և դուն:
ՍՈՒՐԲԸ — Բայց անիկա քեզի հետ է եղեր միշտ, կռվեր է լի համար, իր կյանքը դրեր է հաջողությանդ:
ԿԱՅՍՐԸ — Իր ծառայությունը ես վարձատրեր եմ միշտ:
ՍՈՒՐԲԸ— Եվ այնքան ջանք է թափեր, որ դառնաս կայսր. իր ձեռքովն ալ ամբողջ բանակիդ առջևը կապեր է ոտքիդ այդ կարմիր կոշիկները:
ԿԱՅՍՐԸ — Ան որ չկապեր, պիտի կապեր ուրիշ մը:
ՍՈՒՐԲԸ — Խոսքերդ կպատմեն, որ հանգիստ չէ հոդիդ: Նիկեֆոր կա՛յսը, մի փաթթեր խղճիդ Կայենը:
ԿԱՅՍՐԸ — Հապա ինչո՞ւ իր ամբարտավան հոգին խոնարհել չուզեր առջևո
ՍՈՒՐԲԸ — Ամբողջ աշխարհք մըն է քու առջևդ խոնարհեր և բյուր բյուրավորներ են քեզի երկրպագու:
ԿԱՅՍՐԸ — Ինչի՞ս է պետք բյուր բյուրավորներու երկրպագումը, եթե այդ մեկը պիտի չըլլա անոնց ամբոխին մեջ: Տե՛ս, ես կեցած եմ հոս, գագա՛թը, հասեր եմ հոս իմ համառ աշխատանքովս ու տարիներու երկար պայքարով: Հիմա իմս է այս գագաթը, իմ իրավունքս և միա՛յն իմ: Մյուս ամենքը պետք է խոնարհին. և այն գլուխը, որ շիտակ կմնա իմ դեմս, պետք է թավալի
ՍՈՒՐԲԸ— Մի՛ սպառնար, ինչ որ ընելու չե՛ս համարձակիր:
ԿԱՅՍՐԸ — Բայց չէ՞ որ Աստված իմ ձեռքս է դրեր սուրը, չէ՞ որ իմ կամքս է օրենքը:
ՍՈՒՐԲԸ — Այդպե՜ս: Իսկ ի՞նչ կուզես հիմա ինծմե:
ԿԱՅՍՐԸ — Օրհնությո՛ւնդ, ինչպես միշտ:
ՍՈՒՐԲԸ — Օրհնությունս, որ սպաննես:
ԿԱՅՍՐԸ — Ի՞նչ ըսել է: Այնքա՜ն-այնքան արյուն եմ թափեր ես՝ դուն քու օրհնությունդ չե՛ս զլացեր ինծի: Այնքա՜ն-այնքան արյուն եմ թափեր ինծի համար՝ դուն քու օրհնությունդ չե՛ս զլացեր ինծի:
ՍՈՒՐԲԸ— Նիկեֆոր կա՛յսը, նախանձը գեշ խորհրդական է և անարժան ընկեր մը՝ կայսր հոգիներու: Վռնտե՛ ականջիդ ետևեն:
ԿԱՅՍՐԸ — Մա՜րդ, դուն ապրեր ես աշխարհքը քաշված, դուն չես ճանչցած կյանքը. դուն չե՛ս եղած այն բարձունքներուն վրա, որ ինքդ ես գուշակեր ինծի համար: Երկու հոգիի տեղ չկա՛ այսքան բարձրերը...
ՍՈՒՐԲԸ — (Կելլե ոտքի, ձեռքը կբարձրացնե վեր ու կըսե հատիկ-հատիկ դողդոջուն ձայնով) Լսե՛, Նիկեֆոր կա՛յսր, այն մարդուն ձայնը, որ չէ եղեր այդքան բարձրերը։ (Լուռ)։ Նիկեֆոր կա՜յսը, եթե դուն ձեռք բարձրացնես քու եղբորդ վրա, որ հասցուց քեզի այսքան բարձրերը, եթե դուն ձեռք բարձրացնես ընկերոջդ վրա, որ կապեց ոտքիդ այդ կարմիր կոշիկները, գիտցի՛ր, չե՛ս մնար ինքդ այդ բարձրությանը, գիտցի՛ր, չեն մնար ոտքիդ այդ կարմիր կոշիկները:
ԿԱՅՍՐԸ— (Սեղմվելով իր գահին) Հա՛յր սուրբ... Հայր սուրբ...
ՍՈՒՐԲԸ — (Վար կառնե ձեռքը ու դեպի դուռը)։
ԿԱՅՍՐԸ— (Կցատկե ոտքի, առանց գահը թողնելու), Կերթա՞ս, հա՛յր սուրբ. արդեն երթա՞լ կուզես:
ՍՈՒՐԲԸ— Կերթա՛մ, կերթա´մ, որ աղոթեմ: Կերթա՛մ, ար աղոթեմ Նիկեֆոր կայսեր համար, որուն ձեռքն է դրեր Աստված սուրը, որուն կամքն է օրենքը...
=== ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ ===
ԱՐՔՈՒՆԻ ՊԱՐՏԵԶ, ԾՈՎԵԶՐ
Ծառերով, գալարուկներով ու հարավի բույսերով մեկուսացած հովասուն անկյուն մը: Խորքը ժայռեր են, որ ծովու փոքրիկ խորշ մը կկազմեն։ Ավելի հեռուն բաց ծովն է, որ արևի կեսօրվան շողերուն տակ կցոլցլա ակնախտիղ:
Դեմ դեմի երկու քարե նստարաններ մահիկաձև ու թիկունքով, որոնցմե մեկուն վրա նստած է թագուհին, բարձեր մեջքին, թևերուն ու ոտքերուն տակ: Երկու աղջիկներ կեցած են ետևը ու արմավենի հովհարներով հով կուտան մեջեմեջ. մոտը կեցած է երրորդ մը՝ ձեռքը ոսկի հայելի։ Ուրիշ պալատական տիկիններ ու օրիորդներ ցրված են հոտ ու հոն, նստած, հենած ծառին, մեկ-երկու հոգի ալ գետինը, թագուհիի ոտքերուն մոտիկ:
==== 1 ====
Մեջտեղը կեցած է Կուզ պառավը, կարճահասակ, խիստ թուխ դեմքով, մազերը ցանցի մեջ, վրայեն թունդ կարմիր ժապավեն մը. ականջներուն երկար օղեր։
տեսարանը էրաց :, բոլորը բարձրաձայն կխնդան։ Թագուհին ընկողմանած է ու ժպտի
ԴՔՍՈՒՀԻՆ — (Մուր տալով) Ըը՜ը, դրողս քեզի: Իսկ դուն գո՛ղ:
ԿՈՒԶ ՊԱՌԱՎԸ — Հա՛, բայց ինչքան ալ կաշխատիմ, չեմ հասնիր մարդուդ:
ԴՔՍՈՒՀԻՆ — Ի՞նչ ըսիր:
ԿՈՒԶԸ — Ես կգողնամ երկու մատով իր կնկանը ծակ գրպանեն, ան կգողնա լիքը բուռով կայսեր լեցուն գանձարանեն:
ԴՔՍՈՒՀԻՆ— (Կնետվի պառավին վրա բայց կզսպե ինքզինքը ու կդառնա թագուհիին) Բազիլիսա՛, իրավո՛ւնք տուր՝ փետտեմ այդ անամոթին մազերը:
ԻՇԽԱՆՈՒՀԻ ԻՐԻՆԱ — Մազեր պիտի ըլլան որ փետտես:
ԿՈՒԶԸ — (Մատնանիշ Իրինան) Իրա՛վ կըսե իշխանուհիս: Ես քը սովորություն չունինք մազ պահելու. կե՛ղծ են երկուքն ալ:
ՄԵԿԸ — (Իրինային) Կերա՞ր:
ԹԵՈՖԱՆՈ — Ո՜չ, դքսուհի՛, ձեռք բարձրացնել կարելի չէ պառակ վրա: Լեզվով խեղդե՝ եթե կրնաս, տվեր եմ բացարձակ ազատությունը:
ԴՔՍՈՒՀԻՆ — Ա՜խ, պիտի չըլլար թագուհիին արգելքը, որ ես ատոր կուղը տափակցնեի:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ ՄԸ — Հա՛, քրքրեինք քիչ մը կուզը. տեսնեինք ի՞նչ կա մեջը, որ այդպես գիշեր-ցերեկ շալակը առած կպտտցնել:
ԿՈՒԶԸ — Մի՛ վախնար, պարտիզպանին տղան չէ մեջինը. որովհետև ան ցերեկները ծաղիկներուն ծոցը կըլլա, գիշերները՝ քու:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆԸ — Աստծու կրակի՛ն գաս դուն:
Ընդհանուր ծիծաղ։
ԿՈՒԶԸ— Եվ վերջապես իմ կուզիկս շատ եք տեսեր: Հետաքրքիր, ձեր կուզերն են, ա՜յ, ասո՛րը, անո՜րը...
ՏԱՐԻՔՈՏ ԿԻՆ ՄԸ — Ե՞ս: Ես կուզ չունիմ:
ԿՈՒԶԸ — Ունի՛ս: Ձեզմե ամե՛ն մեկը ունի իր կուզը, որ գիշեր-ցերեկ շալակը առած կպտտցնե: Միայն այսպես է աշխարհիս բանը՝ կուզիկի կուղը կտեսնե անկուզը, անկուզի կուզը կտեսնե կուզը: Կուզե՞ս բանամ քու կուզը:
ՁԱՅՆԵՐ — (Խնդալով) Բա՛ց, բա՛ց, տեսնենք:
ԿՈՒԶԸ — Է՜, շատ բան չէ մեջինը. աղո՛թք ու բամբասանք:
ՏԱՐԻՔՈՏ ԿԻՆԸ — Տեսա՞ք կերած ապուրը:
ՁԱՅՆ ՄԸ — Հաջո՛րդը... հաջո՛րդը... Իշխանուհի Կազիան:
ԻՇԽԱՆՈՒՀԻ ԿԱԶԻԱ — (Երիտասարդ աղջիկ մըն է, քաշվելով) Ո՛չ:
ԿՈՒԶԸ — Ինչո՞ւ, իմ սիրունի՛կս, քու կուզիկիդ միջինը ազնիվ ապրանք է:
ՁԱՅՆԵՐ — Ի՞նչ է... ի՞նչ է... ըսե... ըսե...
ԿՈՒԶԸ — (Զինվորական բարևի կենալով) Արևելյան բանակներուն քաջարի հրամանատարը...
ՄԵԿԸ — Օ... Օհան Գուրգենը:
ԻՇԽԱՆՈՒՀԻ ԿԱԶԻՆ — (Շիկնած) Սո՛ւտ է, սո՛ւտ է:
ԴՔՍՈՒՀԻՆ— (Ընդգծելով) Հաջո՛րդը:
ԿՈՒԶԸ — (Վարանոտ) Ա՜, պատրիկուհի Ապտմբաս...
ՊԱՏՐԻԿՈՒՀԻ ԱՊԱՄԲԱՍ — (Խրոխտ) Անդի՛ն:
ԿՈՒԶԸ — (Մյուսներուն) Կվախնամ բանալու:
ԴՔՍՈՒՀԻՆ — Վա՞: Չէ՞ որ խաղ մըն է աս, թագուհիին զվարճությունը. ինչե՞ն կվախնաս:
ԿՈՒԶԸ — Կվախնամ, որ փոթորիկ բարձրանա, որովհետև անոր կուզին միջինը փուք է, մեծամտություն, ուռեցք ու քամի. Եվո՜լոս...
Ծիծաղ ու ծիծաղը զսպելու ջանք:
ՊԱՏՐԻԿՈՒՀԻ ԱՊԱՄԲԱՍ — Բայց ինծի կթվի, որ այդ միմոսի լեզուն չափը անցնիլ սկսավ:
ԹԵՈՖԱՆՈ— (Խոժոռ) Կլսե՞ս, Անասդասի՛ա, պատրիկուհին կգտնե որ իմ թույլտվությունս չափը անցնիլ է սկսեր:
ԿՈՒԶԸ — Որ ըսի՝ փոթորիկ պիտի բարձրանա:
ԹԵՈՖԱՆՈ — Հերի՛ք է: Անցի՛ր ներս: Անցե՛ք և դուք: Կոմսուհի Արկիրան կբավե ինծի:
Կոմսուհին, խորամանկ դիմագծերով երկար ու չոր կին մը, նոր է ներս մտած ու լուռ կեցած է մեկղի ձեռքերը ծալլած կրծքին։ Այդպես ալ անշարժ կմնա, մինչև մյուս բոլորը կելլեն իրենց տեղերեն, խոր գլուխ կուտան ու կհեռանան ձախի ծառերուն մեջեն: Պատրիկուհին վերջիններից է, կուզե հետևի անոնց: Թագուհին կարգիլե ձեռքի թեթև շարժումով մը։
==== 2 ====
ԹԵՈՖԱՆՈ— (Ծանր կելլե տեղեն ու քայլ մը կընե դեպի պատրիկուհին) Այսպե՜ս ուրեմն, լեզվի չափը սիրող Պատրիկուհի Ապամբաս, դուն հունական ամենահին ընտանիքի մը ազնվական զարմն ես, իսկ ես գռեհիկ գինեպանի մը աղջիկը:
ՊԱՏՐԻԿՈՒՀԻՆ— (Սարսափահար ետ-ետ կերթա) Ի՞նչ:
ԹԵՈՖԱՆՈ — Մի՛ կեղծեր: Չէ՞ որ այդպես ես ըսեր:
ՊԱՏՐԻԿՈՒՀԻՆ — Ե՞ս:
ԹԵՈՖԱՆՈ — Դո՛ւն:
ՊԱՏՐԻԿՈՒՀԻՆ — Ատիկա քեզի ըսողը իմ կորուստս կնյութե: Սո՛ւտ է, Բազիլի՜սա:
ԹԵՈՖԱՆՈ — Սո՞ւտ է: (Քմծիծաղ) Ինչո՞ւ է սուտ: Դուն գեղեցկ ես, շա՜տ ես գեղեցիկ, բայց ես գեղեցիկ եմ քեզմե՛ ալ ավելի: Ա՞ս ա:
ՊԱՏՐԻԿՈՒՀԻՆ — Բայց, Բազիլի՜սա...
ԹԵՈՖԱՆՈ — Գնա՛. պետք չէ ինծի քու արդարացումդ. միայն նայե՛. որ քիչ երևաս աչքիս:
Պատրիկուհին կհեռանա այլայլած։
==== 3 ====
ԿՈՄՍՈՒՀԻ ԱՐԿԻՐԱ— Աստվա՛ծ իմ, այդ տեսակ ալ խոսք: Ո՛չ, թագուհի՜, ան չի՛ համարձակիր: Ո՞վ ըսավ քեզի:
ԹԵՈՖԱՆՈ — Ո՛չ ոք:
ԿՈՄՍՈՒՀԻՆ — Ուրե՞մն:
ԹԵՈՖԱՆՈ — Հապա իր հետաքրքիր աչքե՞րը, շարունակ հտևես ու առջևես: Ոտքերուս դեմը քար չի պիտի իյնա, Մելանիա:
ԿՈՄՍՈՒՀԻՆ — Քարը իյնա թշնամիներուդ գլխուն: Ո՞վ կրնա կենալ քու կամքիդ արգելք: Ամե՛նքը, թագուհի՛, ու ամեն ինչ ստեղծված է ու վայելքիդ համար, քու վայելչությանդ:
ԹԵՈՖԱՆՈ— (Երազկոտ) Ես պե՛տք է մնամ գեղեցիկ, ես պե՛տք է մնամ թագուհի:
ԿՈՄՍՈՒՀԻՆ— Թող արևդ երկար ըլլա. դուն կմնաս միշտ ան, ինչ որ ես:
ԹԵՈՖԱՆՈ — Ո՛չ այդպես: Ես կցանկամ նորե՛ն ու նորեն գեղեցիկ. ես կցանկամ նորե՛ն ու նորեն թագուհի, միշտ նո՛ր թագուհի: Պետք է լեցնես կյանքիդ բաժակը միշտ նոր ու նոր, որ չցամքի:
ԿՈՄՍՈՒՀԻՆ— (Ժպտուն) Ուրիշ խոսքով՝ տամ նշանը, որ նավակը մոտենա:
ԹԵՈՖԱՆՈ — (Հուզված կցատկե ոտքի) Նավա՞կը:
ԿՈՄՍՈՒՀԻՆ — Այո՜, թագուհի՛, հրվանդանի ետին:
ԹԵՈՖԱՆՈ — Ինչո՞ւ չէիր ըսեր:
ԿՈՄՍՈՒՀԻՆ— Թողի որ ասոնք քաշվին. և դուն կխոսեիր: Կանչե՞մ:
ԹԵՈՖԱՆՈ — Կեցի՛ր: Պետք է հանգիստ, բոլորովին հանգիստ: Էրիկ-մարդու սանձը պետք է ձիգ պահես:
ԿՈՄՍՈՒՀԻՆ — Անոնց սանձը միշտ է եղեր բուռիդ մեջ, թագուհի՛: Բացառություն չէ և այս մեկը:
ԹԵՈՖԱՆՈ — (Կլոե պահ մը աչքերը գոց, ետքը կբանա կամաց ու կըսե հանգիստ) Թող գա՛:
==== 4 ====
Կայսրուհին նստած է իր տեղը մինակ ու հպարտ: Ժայռերուն մեջեն պզտիկ նավակ մը կմտնե խորշը։ Օհան Գուրգեն ահագին լայնեզր գլխարկ մը գլխուն կցատկե ցամաք, գլխարկը կհանե, կնետե նավակին մեջ ու ինքն ալ կուգա շիտակ դեպի կայսրուհին։
ԹԵՈՖԱՆՈ — (Ժպտուն, բայց կտրուկ ու հանգիստ շարժումով մը) Ո՛չ, ո՛չ, կեցի՛ր հոդ, մի՛ մոտենալ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Կբարձրացնե գլուխը) Ինչպե՞ս:
ԹԵՈՖԱՆՈ — Հեռուե՛ն, հեռուե՛ն:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ինչո՞ւս:
ԹԵՈՖԱՆՈ — Իմ կամքս չէ՞: Այդպես կուզեմ ես:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Նոր սահմաննե՜ր:
ԹԵՈՖԱՆՈ — Դիցո՛ւք:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Բայց ես ատե՛ր եմ միշտ բոլոր սահմանները. թե՛ հին, թե նո՛ր: (Կերթա դեպի կինը):
ԹԵՈՖԱՆՈ— (Ոտքի կելլե ձեռքի արգիլող շարժումով մը) Ո՛չ ըսի:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— (Բռնելով ձեռքը) Նայե՛ ինծի:
Վայրկյան մը լուռ ու համառ կեցած են աչք աչքի, ձեռք-ձեռքի, կարծես պատրաստ կռվելու։ Հանկարծ կայսրուհին կքաշե ձեռքը ետ ու թևերուն բոլոր ուժովը կգալարի անոր վիզը։ Կգրկվին։
ԹԵՈՖԱՆՈ — Միայն չերևակայես, թե կսիրեմ քեզի: Ես ոչ մեկը չե՛մ սիրած կյանքիս մեջ, ո՛չ մեկը. և երբեք ալ սիրելու չեմ, կհասկնա՞ս, երբե՛ք, ո՛չ մեկը: Աս, այնպես, խաղ մըն է. այդպե՛ս կուզե հաճույքս, քմահաճույքս:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Լսե՛, Թեոֆանո. ամիսե մը անցնի պիտի զորքը արաբական սահմանը. երկու օրեն կմեկնիմ ես՝ բանակները շարժման մեջ դնելու:
ԹԵՈՖԱՆՈ— (Ծաղրով) Ա՜, վերջապես կազատիս բանտեդ. ոսկի վանդակեդ: (Լուրջ)։ Ո՛չ, չե՛ս ազատիր: Ամբողջ ամառը քեզի, կռիվներուդ, արաբներուդ, ինչի որ կուզես: Բայց աշունը գալուն պես դարձող զորքին հետ պետք է ըլլաս հո՛ս: Լսեցի՞ր: Ձմեռն ու գարունը դուն իմս:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Ո՛չ, թագուհի՛, ես վճռած եմ այլևս ոտք չդնէ այս քաղաքը... իբրև մուրացիկ:
ԹԵՈՖԱՆՈ — Մուրացիկ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ամեն գալուս նույն հաղթական տափակ ընդունելությունը Ոսկի դռներեն մինչև Կրկեսը. վրայեն ալ արքունի գանձեն նվեր մը խոշոր. ողորմությո՛ւն չէ, հապա ի՞նչ է, որ մուրացկանի մը առջև կարծես կնետեն: Եվ վերջապես դո՛ւն, ինչ է այս քու սերդ, Թեոֆա՛նո: Դուն ինքզինքդ կուտաս ինծի, ինչպես ողորմություն մը, որ կհաճին մուրացկանին:
ԹԵՈՖԱՆՈ — (Խրոխտ) Զորավա՛ր...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ա՜յ, «զորավար» կնետես երեսիս, որովհետև զորավար ըսածդ սուր մըն է միայն ուրիշի ձեռքին: Իսկ ես այլևս չեմ ուզեր ըլլալ սուր մը ուրիշի ձեռքին: Կուզեմ ըլլալ իմ սուրս իմ ձեռքիս:
ԹԵՈՖԱՆՈ — Կըմբռնե՞ս դուն ինչ որ լեզուդ կխոսի:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Կուզե՞ս թարգմանեմ: Այս քաղաքը ազատ ոտք դնել ուզողը իր բանակներովը պիտի գա:
ԹԵՈՖԱՆՈ — (Կեցած է լուռ ու խոժոռ):
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Լռեցի՞ր:
ԹԵՈՖԱՆՈ — Հանդո՛ւգն է խոսքդ. կվայլե՛ դեմքիդ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Իսկ քու կամքդ:
ԹԵՈՖԱՆՈ — Խոսքդ լսեցի. չտեսա՛ գործդ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Լա՛վ. ուբեմն կրնանք բաժնվիլ: (Ձեռքը կերկարե հրաժեշտի)։
ԹԵՈՖԱՆՈ — (Առանց ձեռքը տալու և երգիծանքով) Երբ գալու ըլլաս քու բանակներովդ, այն ատեն վճիռները կուտաս դուն. հիմա դեռ քիչիկ մը կանուխ է կարծեմ. դեռ ի՛մս է հրամանը:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Հրամայե՛:
ԹԵՈՖԱՆՈ — Այսպես, պարտեզի մը չորս ճամփուն վրա չենք կրնար բաժնվիլ իրարմե: Վաղը կուգաս ինծի, հրաժեշտի: Կուգաս նույն ժամուն, նույն ճամփով, որ գիտես. միայն, խնդրեմ, ո՛չ այդ լուրջ դեմքդ, ոչ ալ այդ ճգնավորի տրամադրությունդ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Աշխույժ) Ո՛չ, Թեոֆանո: Վաղը գիշեր լրջությունն ու ճգնությունը, ինչպես և բոլոր քրիստոնեությունս կհանեմ, կթողնեմ տունը ու կմտնեմ նավակս քու այն գողտրիկ ամարանոցդ գալու, ինչպես հին հեթանոս հույնը, երբ կնստեր իր նավը Աֆրոդիտեի կղզին սիրո տաճարը երթալու: Ինչպես հին հեթանոս հույնը կուգամ վաղը գիշեր, Վերջին անգամ մը քու երկնային գեղեցկությունդ փառաբանելու ու պաշտելու ու աստվածային մերկությունը:
ԹԵՈՖԱՆՈ — (Ձեռքովը կգոցե բերանը)։ Լռե՛:
Հրամանատարը կհամբուրե կնոջ զույգ ձեռքերը, կցատկե նավակը, կգնե գլխարկը ու թիավարելով կելլե խորշեն դուրս։ Թագուհին կեցած է վայելքի ժպիտը երեսին ու կհետևի հեռացող նավակին։ Գլխու թեթև շարժումով մը վերջին անգամ բարևելեն ետքը, վես ու հաղթական կշարժվի առաջ դեպի ձախի ելքը։
==== 5 ====
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — (Նույն միջոցին կմտնե աջեն, Երկու քայլ կուգա դեպի թագուհին և լուռ ու խոր կխոնարհի)։
ԹԵՈՖԱՆՈ — (Նախ կանգ կառնե այլայլած, բայց իսկույն կզսպե ինքզինքը ու կսկսի խնդալ շինծու անհոգ ծիծաղով մը) Մեծ պարոգիմոմենը ելեր է պտույտի. կարոտեր է ծովու հևքին, ծովում բացին, անցուդարձին... Հա՜, հա՜, հա՜, հա՜
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Չգիտեի, որ այս կողմն է թագուհին: Կթափառեր աննպատակ:
ԹԵՈՖԱՆՈ— Ո՞վ կկասկածիւ Ու կփնտրեիր հետք մը միայն. Է, գո՞հ ես հիմա գոնե ճանչցա՞ր. ըսե՛ նայիմ՝ ի՞նչ տեսար:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ— Ես ոչինչ չտեսա՛, կայսրուհի:
ԹԵՈՖԱՆՈ — Դարձիր, դարձիր կրունկներուդ վրա ու վազև ինկի՛ր տիրոջդ ոտքերը, ինչպես որ կվայելի հա հավատարիմ սրիմ շանը: Վազե՛ Վազե՛, ան կվարձատրե քեզի, կուտա պաշտոն: Գնա՛, շո՛ւտ, ինկի՛ր ոտքը ու պատմե՛ ինչ որ տեսար:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ— Ես ոչինչ չտեսա, կայսրուհի:
ԹԵՈՖԱՆՈ — Հա՛, պահել կուզես ձեռքդ այդ նոր ու սուր զենքը, որ խաղցնես աչքերուս դեմը արևուն տակ ու շինես ինծի ալ գործիք մը քեզի: Բայց չե՞ս վախնար, որ հանկարծ խլեմ ձեռքեդ նոր զենքդ ու նույն զենքով թափել տամ աչքերուդ լույսը, որով դուն տեսար:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Ես ոչինչ չտեսա, կայսրուհի՛:
ԹԵՈՖԱՆՈ— (Կտրուկ) Ս.յո՛, դուն ոչինչ չտեսար: Իրա՛վ է։ Գաղտնիք մը չէ, Վասի՛լ Լեկապեն, ո՛չ քեզի և ո՛չ ինծի, որ մենք միշտ կեցած ենք եղեր իրար դեմ, ահա այսպես իբրև երկու թշնամի:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ— Ինչպես կհամարձակի քու ոտքիդ փոշին:
ԹԵՈՖԱՐՈ — Դուն չես կրնար ներել ինծի, որ ես կին եմ ու կտիրեմ, ես չեմ կրնար ներել քեզի, որ քեզի դեմ անզոր եմ:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — (Խոնարհ) Կայսրուհի՜...
ԹԵՈՖԱՆՈ — Այս պալատը հարս եկած օրես ենթարկեր եմ ինծի ամենքը, վարեր եմ ամենքը, ինչպես ուզեր եմ, անզոր եմ եղած միայն քու հանդեպ:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Ինչպե՞ս, կայսրուհի՛: Ինծի պես չնչին խորհրդական մը, հասարակ պալատական մը...
ԹԵՈՖԱՆՈ — Դուն հասարակ պալատական մը չես. դուն միակ պալատականն ևս այս պալատին մեջ. դուն պալատը ինքն ես. քու ուսերուդ են հենած այս պատերը:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ – Շատ մեծ պատիվ կընե ինծի կայսրուհին իր շռայլ կարծիքովը:
ԹԵՈՖԱՆՈ— Ի՞նչ կարիք ծեքծեքումի. չէ՞ որ մենք իրար հասկցեր ենք միշտ. միևնույն է, խոսինք թե լռենք: Վասի՛լ Լեկապեն, մե՛նք ենք այս պալատի հոգին, ևս ու դո՛ւն, մի՛շտ բաժնված ու միշտ կապված իրարու, միշտ թշնամի ու մի՛շտ հենած իրարու: Կապված ենք, որովհետև կատենք իրար. կատենք, որովհետև պետք է հաշվի առնենք իրար: Ես գիտեմ, որ դուն հիմա չես հայտնելու ոչ ոքին ինչ որ տեսար:
Խոսե՛, ո՞րն է այն փրկանքը, որ դուն կպահանջես ինծմել:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Քա՜վ, կայսրուհի՜. ի՞նչ փրկանք:
ԹԵՈՖԱՆՈ — Խոսե՛. ի՞նչ է քու պահանջդ:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Խնդի՞րքս. ըլլալ քու խոնարհ ծառադ, ըլլալ արժանի վստահությանդ, ըղձիդ, ծրագրիդ:
ԹԵՈՖԱՆՈ — (Ժպտուն) Տեղյա՛կ ըլլալ կուզես. կուզես իմանա՜ ինչ որ կդառնա, ինչ որ կուզեմ:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Եթե իմ կայսրուհիս արժանի համարհ ինծի այդ գերագույն բախտին:
ԹԵՈՖԱՆՈ — Իսկ ուրի՞շ:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Ողջությունդ, կայսրուհի՛:
ԹԵՈՖԱՆՈ — (Հպարտ) Աղե՛կ: Կըլլա ուզածդ. հանկարծակիի չես գար: Կերդնում քեզի... գեղեցկությանս վրա: (Դուրս):
==== 6 ====
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ— (Քիչ մը ատեն կմնա իր խոնարհ դիրքովը, վերջը կամաց–կամաց կբարձրանա, կշտկվի, կնայի անոր ետևեն հիացումի ու չարության խառն արտահայտությամբ ու կխոսի հետզհետե աճող դառնությամբ) Թող գա՛, թող գա՛ աս ալ, թող գա աս մե՛կն ալ, և ամեն եկող թող գա ու անցնի քու վրայեդ: Ես կուզեմ, որ բոլորը՝ բոլորը գան ու անցնին քու վրայեդ, և բոլոր անոնք որ եկեր ու անցեր են քու վրայեդ, կոխեմ ես ոտքերուս տակը ու քալեմ անցնիմ իրենց վրայեն: Մինչև որ... մինչև որ օր մըն ալ նետեմ քեզի քայլերուս տակը, կոխեմ ու անցնիմ և քու վրայեդ, քու այդ գոռողությանդ, քու այդ գեղեցկությանդ վրայեն, քու... քու... էգ
== ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐ ==
=== ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ ===
ՀԱՇՏԵՆՔԻ ԱԿԼԲԵՐԴԸ՝ ՏԻԳՐԻՍԻ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՆ ՄՈՏԻԿՑԱԾ ԱՌԱՍՏԱՂՈՎ ՍԵՆՅԱԿ ՄԸ
Միակ մուտքը ճակտեն է, որ բաց է միշտ ու կհանի պայծառ լուսավորված սրահը:
==== 1 ====
Արխոնդ Դուկաս՝ խոժոռ արտահայտությամբ, ճաղատ ու տարիքոտ մարդ մը։
Արխոնդ Թոռնիկ՝ ճերմկած, բայց թարմ ու կենսուրախ:
ԱՐԽՈՆԴ ԹՈՌՆԻԿ — Տե՛ղն է, թող այդ Ֆոկասը հոգիդ ալ հանե. քեզի պես կծծիին այդպես ալ պետք է:
ԱՐԽՈՆԴ ԴՈՒԿԱՍ — Չի՛ մարսեր:
ԱՐԽՈՆԴ ԹՈՌՆԻԿ — (Դուռը ցույց տալով) Իսկ այս մե՞կը: Տեսար դուն կայսր ըլլալու մարդը:
ԱՐԽՈՆԴ ԴՈՒԿԱՍ — Հա՛, ախորժակը տեղն է:
ԱՐԽՈՆԴ ԹՈՌՆԻԿ — (Խեթ) Չի հավնեցա՞ր:
ԱՐԽՈՆԴ ԴՈՒԿԱՍ — (Մատներուն վրա համրելով) Ֆոկասնե՛րը, Գուրգեննե՛րը, Սկլերոսնե՛րը ահա՛ այս հրեք տունը չէ՞, բռներ են Անատոլիի լավագույն թեմերը, լավագույն հողերը, ամեն պաշտոն, ամեն դիրք. այս ահագին բանակն ալ դրեր են մեջտեղը, հեծեր են վրան, դե՛ իհարկե, որ կուզեն կայսր դառնան: Ֆոկասը հասավ իր մուրազին, հիմա հերթը Գուրգենինն է, վաղն ալ անշուշտ կուգան Սկլերոսները:
ԱՐԽՈՆԴ ԹՈՌՆԻԿ — Իսկ մյուս օրն ալ... Դուկասները: Չէ՞ որ դուք ալ մեծ տուն եք, ընդարձակ հողեր, ինչքան ալ որ Ֆոկասը չորս ծայրերեն կխուզե: Հը՜մ... ճաղատ գլխուդ մեջ գուցե դուն ալ երազ կտեսնես, հե՞... բյուզանդական գահին վրա, սա՜նկ, ոտքերդ փառավոր երկընցուցած:
ԱՐԽՈՆԴ ԴՈՒԿԱՍ — Մի՛ խնդար, լավ չէ, լավ չէ:
ԱՐԽՈՆԴ ԹՈՌՆԻԿ — (Ծաղրական) Ի՞նչը, ա՜յ քավթառ:
ԱՐԽՈՆԴ ԴՈՒԿԱՍ— Հոն տիրող կայսերական տուն կա, օրինավոր ժառանգներ կան: Սուրբ բան է ժառանգական իրավունքը:
ԱՐԽՈՆԴ ԹՈՌՆԻԿ — Ա՜, սո՜ւրբ, իհարկե՛ ... ախոռներեն դուրս եկած:
ԱՐԽՈՆԴ ԴՈՒԿԱՍ — (Ապուշ շեշտով) Հը՞:
ԱՐԽՈՆԴ ԹՈՌՆԻԿ — (Գրգռված) Այդ քու սուրբ կայսերական տան հիմնադիրը ասկե ուղիղ հարյուր տարի առաջ պալատի ախոռներուն վերակացուն էր ու ինծի պես ալ պարզ ու անսուրբ հայ մը, բայց խելքը տեղը, ճարպիկ, ատիկա արդեն ուրիշ բան է: Հիմա իր լակոտները դարձեր են մեյմեկ «ծիրանեծին», «ժառանգակա՜ն», «սուրբ»: (Հրելով)։ Հը՛, դո՛ւն, իշո՛ւ սուրբ:
ԱՐԽՈՆԴ ԴՈՒԿԱՍ — Եղբա՜յր, խոսե՛ առանց հայհոյելու:
ԱՐԽՈՆԴ ԹՈՌՆԻԿ — Կարելի՞ է քեզի հետ առանց հայհոյելու Եվ վերջապես հարցնող ըլլա՝ քու ինչո՞ւդ է պետք այդ բոլոր սուրբ ու նուրբ օրենսգիտությունը: Հողերդ ետ ստանալ կուզե՞ս, թե ոչ: Եվ գե՞շ կըլլա, որ տղադ նորեն ոտք դնե պալատը:
ԱՐԽՈՆԴ ԴՈՒԿԱՍ — (Խնդալով) Ինչո՞ւ պիտի գեշ ըլլա. շատ ալ աղեկ կըլլա:
ԱՐԽՈՆԴ ԹՈՌՆԻԿ — Քանի որ դեռ այդչափ խելք ունիս խելապատակիդ մեջ, դե՜, գոց պահե բերանդ ու (Ներս մտնողները մատնանիշ ընելով) բա՛ց պահե աչքերդ:
==== 2 ====
Սրաճեն կերևան չորս հոգի, որ խոսելով առաջ կուգան: Իշխան Անդոկ՝ Հաշտենք գավառի տերը՝ բարի ու վիթխարի մարդ մը։ Կոմս Սկլերոս՝ հասուն տարիքի, խելացի դեմքով։ Գնդապետ Վահրամ՝ տաք ու երիտասարդ: Չորրորդը՝ Օհան Գուրգեն:
ԿՈՄՍ ՍԿԼԵՐՈՍ — Ճամփա չի տար ոչ ոքի, ամե՛ն տեղ ինքը... ո՞ր մեկը ըսեմ: Դժգոհ են ամենքը։
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ամե՜նքը: Ո՞վ է այդ ամենքը:
ԿՈՄՍ ՍԿԼԵՐՈՍ — Մի՞թե չես զգար բանակին մեջի խուլ տրտունջը:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ստրուկներո՛ւ տրտունջը, գիտե՛մ: Բավական է իր գահին բարձունքեն պոռա անգամ մը, որ բոլորն ալ մտնեն իրենց ծակերը:
ԻՇԽԱՆ ԱՆԴՈԿ — Իրավ է հրամանատարը: Այդպես է:
ԳՆԴԱՊԵՏ ՎԱՀՐԱՄ — Ա՜, ո՛չ ամենքը, իշխա՛ն Անդոկ, ո՛չ ամենքը:
ԻՇԽԱՆ ԱՆԴՈԿ — Այդպես որ չըլլար, հիմա պատկերը ուրիշ կըլլար:
ԱՐԽՈՆԴ ԹՈՌՆԻԿ — Ամեն բանակ կարժե իր կայսրը:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Եվ ամեն կայսր կարժե իր բանակը:
ԱՐԽՈՆԴ ԴՈՒԿԱՍ — Հրամանատա՛ր, իզուր կմեղադրես: Կամաց-կամաց: Դուն ալ ձիդ շատ շուտ թամբող մարդ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Իսկ ժամանակը, կկարծե՞ս, որ սպասե քեզի ու քու ձիուղ: Պետք է որսալ պատեհ ժամը: Չե՞ս տեսներ, ինչպե՜ս խարխըլած, ինչպե՜ս քայքայված են ներքուստ մեր շուրջի արաբ իշխանությունները և ինչպե՜ս թևթափ է Մահմետի ոգևորությունը: Պետք է խորտակել արագ, հուժկու զարկով մը այդ փտտած շենքերը և քշե՛լ մահմետականությունը դեպի իր անապատը, ուրկե ան դուրս է եկեր:
ԱՐԽՈՆԴ ԴՈՒԿԱՍ — Հա՜, եթե կարողանայինք...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Եվ միայն ա՞տ: Հապա բուլկարները, ռուսները և բոլոր մյուս բարբարոսները. ատոնց բոլորի մազեն պետք է բռնել ու քաղաքակրթության տակ պետք է քաշել: Պետք է վերցնել մեջտեղեն մյուս մանր-մունր անկախությունները մեր պետության սահմաններուն վրայեն ու սահմաններուն ետևեն: Եվ այդ բոլորի ավերակներուն վրա կառուցանել նո՛ր շենք մը, նոր ու ամուր միաձույլ պետություն մը Կովկասի ձյուներեն մինչև հարավի ծովը, պարսիկ ու արաբիկ անապատներեն մինչև սկյութ տափերը:
ԳՆԴԱՊԵՏ ՎԱՀՐԱՄ — (Հափշտակված) Տա՛ր մեզի, հրամանատար, տա՛ր մեզի: Մենք քեզի հետ ենք, քու ետևեդ. բոլոր գնդերդ քու ստվերիդ պես քու ետևեդ. տա՛ր մեզի:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Պետությո՛ւն մը, որուն կենտրոնը, սիրտն ու գլուխը ըլլա մեր այս երկիրը, մեր այս սիրուն ու հարուստ Անատոլին: Պետություն մը, որուն ստեղծողը ըլլանք մենք, բարձրացնողը ըլլանք մենք, մե՛ր պետությունը, մե՛ծ և նոր անատոլիկ պետություն մը. նո՛ր Անատոլի մը:
ԳՆԴԱՊԵՏ ՎԱՀՐԱՄ — Նո՛ր, նո՛ր Անատոլի մը:
ԱՐԽՈՆԴ ԹՈՌՆԻԿ— (Գուրգենին, կատակելով) Իսկ կա՞յսրը. հարցուցե՞ր ես իր կարծիքը:
ԳՆԴԱՊԵՏ ՎԱՀՐԱՄ — Կա՞յսրը: Թող ջարդենք իր հավատարիմ գունդերուն քիթը. անկե ետքը կհարցնենք իր կարծիքը:
ԱՐԽՈՆԴ ԹՈՌՆԻԿ — (Խնդալով) Ա՜, շուն. քու պոչդ ալ կոխեր է, հա՞, այդ կապադովկացի արջը:
ԿՈՄՍ ՍԿԼԵՐՈՍ — Լսե՛, Գուրգեն այս պետության բախտը արդեն մի՜շտ է եղեր մեր ձեռքը, ինչի՞ կնմաներ Բյուզանդիան առանց Անատոլիի. ի՞նչ հող, ի՞նչ ուժ, ի՞նչ բանակ: Մենք ենք տերը, մե՛րը պիտի ըլլա իշխանությունը, դուն ալ մեր կայսրը:
ԳՆԴԱՊԵՏ ՎԱՀՐԱՄ — (Հրճվանքով) Ա՜խ, երբ պիտի բարձրացնենք քեզի վահանի վրա, ամբողջ բանակին դիմացը: Կեցցե՜ մեր կայսրը:
ԱՐԽՈՆԴ ԹՈՌՆԻԿ — Կամա՛ց, ա՛ տղա: Այդ տեսակ բաները կընեն, չե՛ն պոռար:
ԱՐԽՈՆԴ ԴՈՒԿԱՍ — Ա՛յ, այդ մեկը իրավ է. լռելո՜վ, լռելով:
ԻՇԽԱՆ ԱՆԴՈԿ — Մեր բանակները արդեն քու ձեռքդ են: Անունից հմայքը մեծ է և մյուս գնդերուն մեջ պետք է միայն քիչ մը ավելի շահագործել առաջիկա արշավանքը: Մնացածը քու գիտնալիք բանդ է: Հրամանը կուտաս, երբ որ հարմար կգտնես:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Կարծես հեգնոտ) Շնորհակա՛լ եմ. լսեցի՛:
ԳՆԴԱՊԵՏ ՎԱՀՐԱՄ — Բայց դուն կարծես վստահ չես և մեզի՛: Կուզե՞ս երդում ուտենք քու մերկ սուրիդ վրան:
ՕՀԱՆ ԳՈՒԳԵՆ— Երդումն ի՞նչ բան է, տղա՛: Մարդիկը իրար կապողը հափշտակությունն է, եթե մարդիկ սիրտ ունին:
ԱՐԽՈՆԴ ԹՈՌՆԻԿ — Այդպե՛ս է, հրամանատա՛ր:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Մարդիկը իրար կապողը հաշիվն է, եթե մարդիկ խելք ունին:
ԱՐԽՈՆԴ ԴՈՒԿԱՍ — Այդպե՛ս է, հրամանատար:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ես գիտեմ, որ դուք կուգա՛ք ինծի հետ, եթե կա մեջս այն բոցը, որ կվառե, եթե կա մեջս այն ուժը, որ կվարե: Ես գիտեմ, որ մենք կապված ենք իրարու: Ելեք, և ամեն մարդ իր գունդը:
ԿՈՄՍ ՍԿԼԵՐՈՍ — Ուրեմն կհանդիպենք Հալեպի տակ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Աստուծմո՛վ:
ԻՇԽԱՆ ԱՆԴՈԿ — Ես հրամանատարի հետ Եվըս տին, դուն Տավրոսեն, կայսրը Ամանոսեն:
ԱՐԽՈՆԴ ԹՈՌՆԻԿ — (Գուրգենին) Իսկ հոս դեռ կմնա՞ս:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Խոսելիք ունիմ իշխանին հետ:
ԻՇԽԱՆ ԱՆԴՈԿ — Հրամանատարը այսօր իմ հյուրս է:
==== 3 ====
Կմնա Օհան Գուրգեն, որ կերթևեկի սենյակին մեջ մտածկոտ: Սուտով կրվերադառնա և տան տերը։
ԻՇԽԱՆ ԱՆԴՈԿ — Գիտե՞ս, Գուրգե՛ն, քու գծածը սքանչելի ծրագիր է:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Իմ նոր Անատոլի՞ս: Հավնեցա՞ր:
ԻՇԽԱՆ ԱՆԴՈԿ — Գլո՛ւխ բեր, գլո՛ւխ բեր, Գուրգեն, ստեղծե՛ այդ ու հզոր պետությունը, այդ նոր Հռոմը ու դուն կդառնաս անմահ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Անմա՜հ:
ԻՇԽԱՆ ԱՆԴՈԿ — Այո՛, դարեր ու դարեր, որքան ատեն, որ այս աշխարհքը կա, որքան ատեն որ պատմությունը կա:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Իրա՞վ: Անդո՛կ, քեզի այդպես կհետաքրքրե՞ն այդ դարերը, այդ պատմությունը, այդ հեռավոր աշխարհքը:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ինծի համար վաղը չկա: Վաղը իմս չէ՛:
ԻՇԽԱՆ ԱՆԴՈԿ — Այո՛, նեղ մտքով: Բայց գահը, փառքը, գործը, ատիկա կա կմնա:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ո՞վ ըսավ քեզի. ամե՛ն փառք ու ամե՛ն գործ ստեղծված է միայն օրվան մը համար։ Եվ վերջապես ինծի՞ ինչ՝ մնացեր, թե ոչ:
ԻՇԽԱՆ ԱՆԴՈԿ — Բայց... այն ատեն ալ ո՞ւր կձգտիս ինչո՞ւ այդ նոր պետությունը, որ ստեղծել կուզես, որուն վրա ամբողջ բախտդ ու ամբողջ կյանքդ կրնաս վտանգել:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Գուցե և ճիշտ ատոր համար: Գրավիչ են միայն ա՛յն խաղերը, որուն վրա մարդ իր կյանքն ու մահը կդնե:
ԻՇԽԱՆ ԱՆԴՈԿ — Ուրեմն միայն խաղի՞ համար:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Հապա ի՞նչ կուզեիր: Ըսե՛, խնդրեմ, ի՞նչ հրապույր, ի՞նչ իմաստ կմնա կյանքին մեջ, եթե հանես մեջտեղեն այդ խաղը, եթե հանես կյանքին մեջեն կյանքին, բախտին ու աշխարհին հետ խաղալը: Ըսե՛, տեսնեմ, ապրած տեսած մարդ ես դուն, ի՞նչ կմնա:
==== 4 ====
Դոներուն մեջ կերևա Իշխան Անդոկի աղջիկը Հաննա, քսանի շուրջ, նուրը կազմով, հստակ դիմագծերով, մեծ ու խոշոր աչքեր, առատ հյուսք մը թիկունքին: Հագած է թևավոր ստոլա, որուն ծալքերը կծածկեն ոտքերը:
Հրամանատարը կկտրե խոսքը, կելլե ոտքի ու կմնա անշարժ, մինչ աղջիկը աչքերը անթարթ անոր դեմքին հասած՝ հանգիստ կմոտենա ու կկենա դեմը։
ՀԱՆՆԱ— (Ձախ ձեռքը կրծքին, աջը վեր բարձրացնելով) Գալդ բարի՛, զորավա՛ր:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Բարևի նույն դիրքով) Բարին արևդ, օրիո՛րդ: (Վայրկյան մը լուռ ու համառ կնային իրար) Ինչքա՜ն փոխվեր ես այս մեկ տարվան մեջ. կա՛զմդ, դե՛մքդ, արտահայտությո՛ւնդ:
ԻՇԽԱՆ ԱՆԴՈԿ — Մեծցեր է, չէ՞: Ահա՜, հրամանատա՛ր, ինչ որ կմնա կյանքին տակը, երբ բոլոր փոթորիկները կանցնին: Ինչի՞ նման պիտի ըլլար իմ ծերությունս, եթե ուրախության այս շողը տված չըլլար ինծի Աստված, իր մորը թողած այս միակ արև հիշատակը, երիտասարդությանս այս վառ ու ոսկի հուշիկը:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Կտեսնեմ:
ԻՇԽԱՆ ԱՆԴՈԿ — Հա՜, քեզի պիտի զգուշացնեմ` աղջիկս նշանավոր ստրատեկ է. ամբողջ ձմեռը իմ ու քու կռիվներեդ է պատմել տվեր ինծի: Իմ հոգիս հանեց, հիմա կարգը քուկինդ: (Աղջկան) Ահա՜, հրամանատարս կհանձնեմ քեզի, հարցո՛ւր ինչքան կուզես: (Գուրգենին) Չեմ ուշանար, հրամանատա՛ր: (Դուրս):
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ա՜, կրնա՜ս և ուշանալ, երբ հոս այսպես ընկեր տվիր ինծի:
==== 5 ====
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Ըսե՛, կուզեի լսեմ առաջին խոսքդ:
ՀԱՆՆԱ — Ուրա՛խ եմ, որ նորեն եկար:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ուրախ եմ և ես, որ նորեն կտեսնեմ քեզի, քու այդ խրոխտ ու ազնիվ կերպարանքդ, իմ այս հայրենի լեռներուս նման, քու բյուրեղ ու անբիծ հոգիդ, մեր այս սարերու ձյուներուն նման:
ՀԱՆՆԱ— Ո՛չ, զորավա՛ր, մի՛ հեգներ ինծի: Դուն պե՛տք չէ, որ ծաղրես ինծի:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Ծաղրե՞մ:
ՀԱՆՆԱ— Ես գիտե՛մ: Դուն ապրած ես լայն ու թափով. տեսած, վայելած ու տիրած ես կյանքը, քու ոտքերուդ տակն են ամենեն գեղեցիկները, ամենեն բարձր դիրք ունեցողները, քեզի կերազեն ամենեն շքեղ, ամենեն հմայիչ հոգիները:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Ձգե՛, մի՛ հիշեցներ ինծի վարի աշխարհը, հո՛ն, այն ցածի կյանքը: Ես հիմա իմ ձյունոտ լեռներուս գիրկն եմ, իմ պատանեկությանս թարմ ու մաքուր ոլորտին մեջ, ուր ես հյուսեր եմ երբեմն միամիտ, ամենեն աղվոր ու ամենեն ավելի վեր խոյացող իմ երազներս:
ՀԱՆՆԱ — (Ջերմ) Հո՛ս... այս լեռներուն վրա...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Այո՛, իմ այս անբիծ, վեհ լեռներուս, որոց թախիծը այնքան ավելի համառ կընկերանա միշտ ինծի, որքան ավելի ցած իջնեմ, որքան ավելի հեռո՛ւն: Եվ գիտե՞ս, մեր անցած տարվան հանդիպումեն ի վեր, երբ մեղմ կարոտ մը կքաշե ինծի դեպի մեր սարերուն ճերմակ բարձունքները, այդ կարոտը քու ազնիվ կերպարանքիդ հետ ղուգորդ կներկայանա աչքերուս: Ձմեռը հաճախ հիշեր եմ ես քեզի:
ՀԱՆՆԱ — (Գլուխը կախելով) Գիտե՛մ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Գիտե՞ս...
ՀԱՆՆԱ — Եվ ատոր համար է, որ վստահ էի վերստին գալուդ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Ուրեմն կսպասեիր:
ՀԱՆՆԱ — Ամբո՛ղջ տարին: Իսկ երբ իմացա, որ բանակներդ այս կողմեն պիտի անցնին Եփրատը՝ կսպասեի ա՛մեն օր: Եվ, ա՛յ, եկա՛ր: Կտեսնե՞ս, որ այնքան ալ միամիտ չեմ, ինչպես որ կկարծես, և քու հոգիիդ մուտքը բոլորովին գոց չէ ինծի:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Ակնթարթ մը լուռ և հանկարծ ջերմ շեշտով) Եկո՛ւր, եկուր նստե՛: Եվ պատմե՛ ինծի՝ ինչ որ կապրիս հոս, ինչ որ կմտածես այս սարերուն մեջ:
ՀԱՆՆԱ — Ո՛չ. մի՛ հարցներ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Անախո՞րժ է քեղի:
ՀԱՆՆԱ — Ընդհակառակը միայն ատ է, որ սիրտս պոռալ կուզե, քանի եկեր ես, բայց կվախնամ, որ բեռ դնեմ խղճիդ վրա:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Բե՞ռ, ի՞մ խղճիս: Դի՛ր, դի՛ր այդ բեռը, մի՛ վախնար:
ՀԱՆՆԱ — (Գլուխը կախելով) Ո՛չ, չըլլար...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Խոսե՛, օրիո՛րդ, ես կուզե՛մ, որ ըսես:
ՀԱՆՆԱ— Կուզե՛ս՝ գիտցի՛ր: (Կելլե ոտքի) Ես... ես... ամբողջ ժամանակը մտածեր եմ միայն քեզի. ապրեր եմ քու ըսած բառերովդ, քու հպարտությամբդ. ես ապրեր եմ քեզմով. իմ ամբողջ հոգիս կապրի միայն քեզմով:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Ինքն ալ կելլե ոտքի ու մտածելով) Դուն դեռ չե՛ս ճանչնար կյանքը: Ամբողջ հոգին կարելի չէ տալ ուրիշին: Եվ կյանքի մեջ, գիտցի՛ր, ո՛չ մեկը չարժեր քու այդ նվերիդ:
ՀԱՆՆԱ — Այն ատեն կյանքը ի՞նչ կարժե ինքը առանց այդ նվերին:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ (Շեշտ ու լուռ դիտելեն ետքը) Իսկ ինձմե՞. ի՞նչ կսպասես հիմա ինծմել:
ՀԱՆՆԱ— Ոչի՛նչ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Սակայն ըսիր՝ կսպասեիր իմ գալուս:
ՀԱՆՆԱ — Քու տե՜սքդ, ձա՛յնդ, խո՛սքդ. գուցե շատ կգտնես և ատիկա: Ա՜ռ, ատ ալ ե՛տ առ, եթե հարկ կզգաս: Ահա՜ դուռը, ուրկե ներս մտա ես. կուզե՞ս քաշվիմ, ու ալ չտեսնես երեսս, բնավ չլսես անունո:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ - (Ժպտուն) Ո՛չ. մնացի՛ր ու մի՛ սպառնար:
ՀԱՆՆԱ — Սպառնա՞մ, քեզի՞:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ- Թո՛ղ: Ըսե՛ ինծի՝ ո՞ր ժամանակեն է, որ ես կապրիմ քու հոդիիդ մեջ:
ՀԱՆՆԱ — Այն վայրկյանեն, երբ աչքերս տեսան քեզի:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ե՞րբ էր ատ. լավ չեմ հիշեր:
ՀԱՆՆԱ— Դուն չես գիտեր: Բանակները կդառնային վերջին Կիլիկյան արշավեն, վեն, ու կայսրը իր հաղթական մուտքը կըներ Կեսարիա: հյուր էի հոն: Անցավ կայսրը ահագին բազմության, բոլորի փառաբանության ու սաղմոսերգության մեջեն: Հազիվ էր անցեր, շուրջս կանանց մեջ փսփսուք մը ինկավ. քու անունդ կանցներ շրթունքե շրթունք: Հետաքրքիր աչքերս դարձուցի ու իսկույն տեսա քեզի: (Ծանր ու երազկոտ) Ճերմակ ու հպարտ ձիուդ վրա... հոգնած ժպիտ մը շրթունքիդ... և ինծի այնպես թվեցավ, թե ղուն կխղճայիր այդ եռացող բազմությունը, որ իրարու վրա կմ ագլցեր իր կայսրը տեսնելու. ինծի այնպես թվեցավ, թե դուն կխղճայիր նաև կայսրը, որ ոսկեհուռ լայն ու երկար հագուստներուն տակ կորած՝ կեցեր էր անշարժ ոսկի կառքին վրա՝ իր փառաբանությանը ունկնդիր:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Օրիո՛րդ:
ՀԱՆՆԱ — Բոլոր ձեռքերը հանկարծ բարձրացան դեպի քեզի, թընդաց անունդ հազարավոր բերաններե, կին ու աղջիկ իրենց ձեռքի, իրենց կրծքի ծաղիկները կնետեին ձիուդ ոտքերուն տակը. ժպիտ ու սեր կանձրևեր վրադ, երբ թեթե բարևով մը անցար մեր առջևեն: Այնպե՜ս մոլոր էր նայվածքդ ու այնպես տխուր: Այդ աղմկոտ բազմության ծովուն վրա հեռո՜ւ, հեռո՛ւ էր քու հոգիդ, տխո՜ւր ու մինա՜կ․ միս- մինակ: (Կլոե):
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Կեցեր եմ դեմդ, կլսեմ քեզի, կնայիմ քեզի ու չեմ հավտար ո՛չ ականջիս, ո՛չ աչքերուս: Ո՞վ ես դուն, զարմանալի՜ աղջիկ և ո՞ւրկե հայտնվեցար ինծի:
ՀԱՆՆԱ — Ըսե՛ ինծի, զորավա՛ր, ինչո՞ւ էիր այն օրը տխուր ու մինակ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Մինա՞կ. ի՞նչ ըսել է մինակ, ո՞վ չէ մինակ, մարդըս ե՞րբ չէ մինակ:
ՀԱՆՆԱ — Այդպե՜ս: Իսկ տխո՞ւր:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ (Մտածելով) Ուրախություն ունի կռիվ երթալը, ուրախություն ունի կով տալը, ես չեմ սիբեր կռվե դառնա՜ լը:
ՀԱՆՆԱ — Բայց այնպես փառքո՛վ ու հաղթակա՛ն:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Հաղթանակը ակնթա՛րթ մըն է, իսկույն կցնդի, ու կիյնա աչքեդ հմայքին կապը: Իսկ բաց աչքերը կտեսնեն միայն մեր խեղճությունը: Կտեսնեն՝ թե ինչքան ողորմելի՛ ու չնչին բան է եղեր, որուն համար դուն կռվեր ես. կտեսնեն՝ թե ինչքան գռեհիկ ու թշվառ բան է եղեր հենց ինքը կռիվը, որ դուն կռվեր ես:
ՀԱՆՆԱ— (Մեծ կարեկցությամբ) Զորավա՛ր...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Չեմ կրնար մոռնալ Պետքար լեռան գագաթը:
ՀԱՆՆԱ — Պետքար լեռան քու փառավոր կռիվդ, գիտե՛մ, կերգեն բերնե բերան:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ցից ու վիթխարի ապառաժ մըն է այդ լեռը. մենք կմագլցեինք: Խելագար ու արյունալի գրոհ մըն էր. և արաբները կպաշտպանվեին առյուծի պես: Վճռեր էի, որ առնեմ պիտի լեռը մինչև արևի մայր մտնելը: Եվ իրա՛վ ճիշտ ա՛յն վայրկյանին, երբ արևը կքսվեր դիմացի սարերուն՝ ես կեցած էի այդ անառիկ ապառաժին գագաթը: Շուրջս կոռնար զորքը հաղթանակի արբեցում են. հեռուներեն կպատասխաներ ուրախ արձագանքը վայրի կանչերով ու ամենքը հիացումով կշնորհավորեին իմ այդ անօրինակ ու հանդուգն հաղթությունս... Ես կեցած էի ժայռին գագաթը, ժայռ մըն ալ իմ մեջս. ու ոտքերուս տակ այն անթիվ թարմ ու խիզախ քաջերը, թե՛ իմ, թե՛ թշնամի, որոնց դիակները փռվեր, գորգ էին հյուսեր ամբողջ սարին վերելքը... Ու կխորհեի՝ ի՞նչը, ի՞նչը կրնար փոխարիներ այդչափ առույգ, այդչափ կարմիր կյանքերը... Հանկարծ տեսա, որ շատ վայրագ, շա՛տ խայտառակ շա՛տ ցած բան էր իմ այդ ամբողջ հաղթանակս: Եվ ի՞նչ պետք կար, ինչո՞ւ համար, ինչո՞ւ համար...
ՀԱՆՆԱ — (Կամաց կտանի ձեռքը դեմքին, կսկսի լալ)։
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Տխուր ժպիտով) Կուլա՞ս: Անպե՛տք է և ատ: Ինչո՞ւ կուլաս:
ՀԱՆՆԱ — Չգիտե՛մ: Այդ ինկածնե՛րը... և դո՛ւն... և ե՛ս...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Մեղք է, մի՛ թափեր անգին ադամանդներդ քու այդ խոշոր ծով աչքերեդ: Եվ իզո՜ւր: Պետքարեն ետքը ես ինչքա՜ն- ինչքան կռիվներ եմ վարեր նորեն, ինչքա՜ն արշավ, ավեր ու հ հափշտակություն: Ո՛չ թե լալ, խնդալ է պետք այդ ամենուն վրա, և՛ ինկածներուն, և՛ ապրողներուն: Ժպտե՛. և նայվածքիդ մեջ այդ շաղին ետևեն սիրուդ ոսկի արևը թող նորեն շողա. ժպտե՛: Այդպես, իմ լեռներուս չքնաղ ոգին, այդպե՜ս:
Ներսեն կերևա իշխան Անդոկ:
==== 6 ====
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Նայե՛, Անդո՛կ, ստրատեկ աղջիկդ կուլա:
ԻՇԽԱՆ ԱՆԴՈԿ — Կուլա՞:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Կուլա, որ մարդիկ կմորթեն իրար ու կխլեն իրար ձեռքե իրարու ինչքը, հողն ու առիքը, ճակտին քրտինքը, բախտն կնիկը... Լավ չէ՛: Հասկցո՛ւր իրեն, որ մարդիկ եթե ատիկա չընեն, ուրիշ ի՞նչ կմնա իրենց ընելու:
ԻՇԽԱՆ ԱՆԴՈԿ — Ձգե՛ հանգիստ: Շատ դժվար մոտենալու բան է աղջկան սիրտը, աղջկան լացը: Երթանք, սիրելի՛ս, եկո՛ւր ու պատվե՞ իմ աղն ու հացը:
=== ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ ===
ԲԱՆԱԿԸ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՎՐԱՆԻՆ ՏԱԿ
Շատերը և հետզհետե դեպի կեդրոնը թեքվող առաստաղը դեղին մետաքս է։ Գետինը թավ գորգեր։ Ճակատը էպենոսե գահը բարձր թիկունքով։ Գահին մոտիկ երկար ու բարակ ոտքերու վրա ոսկի խնկաման մը, որ կմխա։ Մուտքեր աջեն ու
==== 1 ====
Լայն բաց են մուտքերուն փեշերը և վրան լեցուն է ահագին սպառազեն մությամբ, բոլորը բարձրաստիճան զորականներ են կեցած ուշադիր:
ԿԱՅՍՐԸ — Այս առաջին անգամը չէ անշուշտ, որ մենք հրաժեշտ կուտանք իրարու Սիրիա տանող այս ճամփաներուն վրա, մեր հաղթական արշավներեն ետքը: Բայց ո՛չ մեկ անգամ գուցե մենք իրավունք չենք ունեցեր այսպես հպարտ ըլլալու ու այսպես գոհ, ինչպես այս անգամ: Ահա՛ խորտակված է թշնամին, իր երկիրը ավեր ու ավար, իր բոլոր հարստությունը մեր ջորիներու մեջքին: Մնաց միայն խղճուկ միջնաբերդ մը այն գոռոզ Հալեպեն, որը խնայեցի, որովհետև հանձն առավ հարկ տալու ու ճանչնալու տիրությունս: Կմնա Անտիոքը դեռ, ապավինած իր ամրակուռ պարիսպներուն: Ես պահեմ պիտի անիկա ամբողջ ձմեռը պաշարված ու սովալլուկ ու գալ տարի տուգանք ա՛ն ալ վերցնելու: Այս տարվան համար այսչափը բավ է: Դե՛, հաջող ճամփա բոլորիս, բախտավոր դարձ մեր տները և հանգիստ ձմեռ: Բերե՛ք բաժակըս:
Կմտնե շատ թարմ մանկլավիկ մը՝ փոքրիկ ոսկի ափսեի մը մեջ երկու կի բաժակ բռնած ու կերթա կկենա կայսեր պատվանդանին ոտքը:
ԾԵՐՈՒՆԻ ԶՈՐԱՎԱՐ ՄԸ — (Առաջ գալով) Տե՛ր, թույլ կուտաս, որ անարժան շրթունքներովս համարձակիմ մեր այս անջատման բաժակը քու պայծառ արևիդ շատությանը խմելու:
ԿԱՅՍՐԸ — Խոսե՛, սիրելի Բարդա՜ս, կխնդրեմ բարի մաղթանքդ:
ԾԵՐՈՒՆԻ ԶՈՐԱՎԱՐԸ — (Բաժակը վերցնելով) Ո՜վ դուն առաքելանմանդ, աննվազ ըլլա մեր վրայեն քու առաքինի անունդ տարիներու հոլովումին մեջ, որովհետև անսահման է քու երախտիքդ մեր այս ամենաքրիստոնյա կայսրության վրա: Տե՛ր, երկար կյանք քեզի և առողջություն:
ԲՈԼՈՐԸ — (Աջ ձեռքերնին վեր բարձրացնելով) Երկար կյա՜նք քեզի առողջություն:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶՈՐԱՎԱՐ ՄԸ — (Հանկարծ ու ոգևորված) Քաշեց պատյանեն Նիկեֆոր կայսրը իր անհաղթ սուրը, արև ծագեցավ մեր սուրբ պետության ու քրիստոնյա աշխարհին: Դուն դալուկ մահն ես սարակինոսներուն, ո՜վ անմահդ Նիկեֆոր. դուն անմահ ես, ՆիկեՖո՛ր:
ԲՈԼՈՐԸ — Դուն անմահ ես, Նիկեֆո՛ր:
ԾԵՐՈՒՆԻ ԶՈՐԱՎԱՐԸ — Շիջավ Հալեպի աստղը, շիջավ արաբներուն:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶՈՐԱՎԱՐԸ — Քանի կփայլի Նիկեֆոր Ֆոկասի բախտավոր աստղը: Փա՜ռք քեզի, աստվածայի՛նդ բազիլևս:
ԲՈԼՈՐԸ — Փա՜ռք քեզի, աստվածայի՛նդ բազիլևս:
ԿԱՅՍՐԸ — Փառք և ձեզի, իմ քաջերս: Ամենքդ ալ աշխատեցաք. շնորհակալ եմ բոլորեդ ու չեմ մոռնար՝ ինչ որ իմ պարտքս է ձեր հանդեպ: Բանակը կրնա ցրվիլ: Աստված ձեզի հետ:
ԲՈԼՈՐԸ— Աստված քեզի հետ: (Արագ կքաշվին դուրս)։
==== 2 ====
Կգոցվին մուտքերուն փեշերը, վրանը կիսովին կմթնե: Ներսը կմնա Մեծ Լոկոթեդը ձախ դռան մոտ:
ԿԱՅՍՐԸ — (Հանկարծ կիջնե գահեն ու քայլ մը ընելով դեպի Լոկոթեդը) Ծա՜ղը կթվի ինծի, ծա՜ղը, այն բոլորը ինչ որ կըսեն, այն բոլորը ինչ որ կըսեք. ծա՜ղը, կհասկնա՞ս, ծա՜ղր...
ՄԵԾ ԼՈԿՈԹԵԴԸ — Ինչպե՜ս, տե՛ր:
ԿԱՅՍՐԸ — Ձեր արտասանած բառերուն տակեն ուրիշ բառեր կլսեմ ես: Իմ անունիս գովքը կկարդա ինծի ձեր բոլորիդ լեզուն, բայց ձեր բոլորիդ լեզվին տակը ուրիշ անուն կկարդամ ես:
ՄԵԾ ԼՈԿՈԹԵԴԸ — Ուրիշ անո՞ւն:
ԿԱՅՍՐԸ — Մի՛ ստեր: Ա՜յ, իր անունը շրթունքներուդ վրա, ա՛յ, իր կերպարանքը աչքերուդ մեջը, կնայի ինծի աչքերուդ մեջեն: Կրնա՞ս ուրանալ:
ՄԵԾ ԼՈԿՈԹԵԴԸ — Թո՜ղ, տե՛ր, թող որ լեզուս ազատ խոսի առջևդ ինչ որ ծանրացած է հոգիիս վրա: Իրա՛վ է. շա՜տ բարձրացավ իր դիրքն ալ, իր հռչակն ալ բանակներուդ մեջ, բայց դուն ի՛նքդ ըրիր, տե՛ր: Դուն երես ես տվեր անոր արդեն մի՛շտ. իսկ այս վերջին արշավանքը կարծես հատուկ անոր համար էր ձեռնարկված: Ինչո՞ւ հանձնեցիր ս նոր ամենեն աչքի իյնող հարձակումները... Ինչո՞ւ ղրկեցիր անիկա կռվի ամենեն տաք, ամենեն կարևոր տեղերը...
ԿԱՅՍՐԸ — (Խոժոռ) Հերի՛ք է: Չի հարցուցի՛ քեզի քու կարծիքդ:
ՄԵԾ ԼՈԿՈԹԵԴԸ — Ներե՛, տե՛ր:
ԿԱՅՍՐԸ— Եղի՛ր նե՛րսը ու սպասե՛ հրամանիս:
==== 3 ====
ԿԱՅՍՐԸ — (Երբ կմնա մինակ, ծանր ու մռայլ կերթա, ձեռքը կդնե գահի բազուկին ու կմնա կորացած, աչքերը հառած գետին՝ կետի մը):
ՁԱՅՆԸ — (Գետնին տակեն) Ինչո՞ւ հանձնեցիր անոր ամենեն ծանր կռիվները, Նիկեֆոր կա՛յսը:
ԿԱՅՍՐԸ — Ձա՜յնը... իր ձա՜յնը:
ՁԱՅՆԸ — Ինչո՞ւ ղրկեցիր ամենեն տաք, ամենեն արյունոտ կռիվները, Նիկեֆոր կա՛յսր:
ԿԱՅՍՐԸ — Ի՞նչ կուզես: Կռվի ատեն ո՞վ կհարցնե:
ՁԱՅՆԸ — Հողե՛ն է, որ կխոսիմ քեզի, Նիկեֆոր կա՛յսր: Ղրկեցիր, որ մեռնի:
ԿԱՅՍՐԸ — Աստծու ձեռքն է ամենուս կյանքը: Եթե մեռներ՝ Աստծու կա՛մքը:
ՁԱՅՆԸ — Ինչի՞ են պետք սին խոսքերը, Նիկեֆոր կա՛յսր. հողեն է, որ կխոսիմ քեզի:
ԿԱՅՍՐԸ — Սուրբ է այն հողը, ուր դուն կհանգչիս: Ըսիր, որ ձեռք չտամ իր կյանքին: Ահա կապրի. ու սպրդիլ կուզե իմ ու բանակիս մեջտեղը, սպրդիլ կուզե իմ ու հաղթանակներուս մեջտեղը... Իմ դեմս է ան, որ կողմն ալ դառնամ, ինչ ալ որ ընեմ. ամե՜ն տեղ իր անունը իմ անունիս ետևեն, իր քայլերը իմ քայլերուս ետևեն, իմ չար դևիս պես, սև ստվերիս պես: (Կտրուկ)։ Թող ըլլա ո՜ղջ, թող ըլլա առո՞ղջ, քանի որ այդպես կուղես, բայց մնացածը դուն չարգիլեցի՛ր ինծի և պետք չէ՛, որ արգիլես... քիչ մը ատեն լուռ է ու կսպասե: Լռե՛ց: Հեռացա՛վ: Հանգըստացավ... (Կերթա դեպի խնկամանը, կչոքի, կխոնարհի) Ամեն տարի յոթը պատարագ քու հողիդ վրա. տաճարին մեջ միշտ վառ կանթեղ մը հոգիիդ լույսին. աղոթքներուս մեջ միշտ անպակա՛ս քու սուրբ անունդ. թող հաշտ ըլլա հոգիդ...
==== 4 ====
Կամաց կբարձրացնե գլուխը, կելլե ոտքի ու կդառնա դեպի աջ, կմտնե Օհան Գուրգեն: Երկուքն ալ կուգան քայլ մը իրար դեմ, կկենան լո՜տ ու շիտակ։
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ինծի կանչեր է կայսրը:
ԿԱՅՍՐԸ — (Զարնելով բռունցքը գահի բազուկին) Ըսե՛ տեսնեմ, ո՞վ է վերջապես տերը այստեղ. ե՞ս, թե դուն:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ի՞նչն է քեզի զայրացուցեր:
ԿԱՅՍՐԸ — Ի՞նչ խլրտում է, ի՞նչ մութ շարժում Սկլերոսի գնդերուն:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ատ ո՞վ ըսավ քեզի:
ԿԱՅՍՐԸ — Դուն պատասխան տուր ինծի, ո՛չ թե հարցում:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Ո՛չ մեկ խլրտում և ո՛չ մեկ շարժում: Գիտե՛ս, որ Սկլերոսը շատ ունի թշնամի:
ԿԱՅՍՐԸ — Եվ բարեկամ, ինչպես կերևա:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Այո՛, կա՛յսր, որոնցմե մեկը ես եմ և մյուսը շատ կուղևի, որ ըլլայիր դուն: Բայց որ տարտամ ու դժգոհ տրամադրություն մը կա սպաներու մեկ մասին մեջ, ատիկա ճիշտ է, և ոչ միայն Սկլերոսի գնդերուն:
ԿԱՅՍՐԸ — Մի՞թե... Քիչ մը ուշացած չե՞ս գտներ սակայն քու հայտնությունը:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ— Ընդհակառա՛կը, քիչ մը կանուխ, որովհետև ապարգյուն է հիմա ատոր մասին խոսիլը: Կխոսինք վերջը, երբ բանակները ցրված կըլլան, կրնանք խորհիլ ավելի ազատ ու անկիրք, ապագայի՛ համար:
ԿԱՅՍՐԸ — (Խիստ) Թո՛ղ պարապ խոսքերը և պատասխանե՛, ի՞նչ տրամադրություն է ատիկա:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Դժգոհ են, որ կվերադառնանք առանց Հալեպը լրիվ տիրելու, առանց Անտիոքը նվաճելու, այսպես ամեն ինչ անկայուն ու թերի:
ԿԱՅՍՐԸ — Անկայո՛ւն:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Մեր տղա հասակին միշտ նույնն ենք տեսեր. ամեն ամառ կա՛մ արաբները մեր սահմանեն ներս, կա՛մ մենք անոնց սահմանեն: Քանի մը գերի, պատառ մը հող, քիչիկ մը ավար ու ձմռվան հետ ամեն մարդ իր տունը: Ի՞նչ զարմանք, որ շատերը արդեն կուշտ են կռվի այս ձևեն:
ԿԱՅՍՐԸ - Պատառ մը հո՞ղ ամբո՛ղջ Կիլիկիան, ամբո՛ղջ հյուսիսային Սիրիա՜ն, ամբո՛ղջ Կրետեն, որ ես խլեր եմ արաբներուն ճանկեն, պատառ մը հո՞ղ, ու իմ այսքան տարիներու աշխատանքս «քանի մը գերի», «կտոր մը ավար»:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ- Եթե համեմատենք գալիքին հետ: Չէ՞ որ այդ բոլորը պատրաստական քայլերն են միայն այն մեծ գործին, որը ըլլալու է իսկապես մեծ ու հիմնական և որուն ծայրը կհասնի մինչև Բասրա, մինչև Մսըր:
ԿԱՅՍՐԸ — Բաղդա՞տ... Մսըր...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ինչո՞ւ ոչ: Մեծ կայսրե մը մեծ պահանջ: Եվ ատիկա կզգան բանակիդ ընտիրները, կզգան ու ծարավ են այդ լայն ու խիզախ շարժումին, կզգան ու դարձեր են անհամբեր. ահա բոլորը:
ԿԱՅՍՐԸ — (Կսկսի խնդալ բարձր ու բռնազբոսիկ)։
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Կայսրը կխնդա:
ԿԱՅՍՐԸ — (Հանկարծ կկտրի ծիծաղը) Միթե խնդացի՞. չեմ հիշեր: Ո՛չ, չեմ խնդար, այլ կցավիմ, շատ կցավիմ, որ որ այսպես պզտիկ կա՜յսր մըն եմ ես, հասարա՛կ ու միջակ. պզտիկ կա՜յսր, պզտիկ ծրագիրնե՜ր, պղտիկ արշավնե՜ր... Մինչդեռ անո՛նք, այդ իմ բանակիս ամենեն ընտիր ընտիրները, այդ իմ բանակիս ամենեն տխմար մեծամիտները...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Կայսրը իզուր կբարկանա, իսկ բարկությունը անիրա՛վ է միշտ: Անոնք հին, փորձված մարդիկ են, վաստակավոր:
ԿԱՅՍՐԸ — Գիտեմ. այդ ծառին վրա է, որ կբուսնի քու և անունը բոլոր հանդգնությունը:
ԿԱՅՍՐԸ — Իհարկե, չէ՞ որ չեմ համարձակիր, ա՛յ, օրինակ, պես նշանավոր զորավարի մը ձng պարցնելու, բանակներուդ սիրրելին ես դուն, Սկլերոսներու նեցուկը և այդ բոլոր դավաճան խլրտումներու հոգին:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Կա՜յսր...
ԿԱՅՍՐԸ — Ո՛չ, ո՛չ, սխալ է սակայն հաշիվդ: Ես կկտրեմ այդ ծառը, կկտրեմ արմատեն: Լա՛վ լսե: Դուն նշանավոր զորավար մըն ես, այո՛, որովհետև ե՛ս եմ կեցած քու կռնակդ. դուն տաղանդավոր կազմակերպող մըն ես, այո՛, որովհետև իմ հրամաններս կկատարես. դուն հաղթեր ես ու կհաղթես կռվի դաշտին վրա, այո՛, որովհետև իմ մատս կղեկավարե քու շարժումներդ: Այս մեկը աղեկ հասկցիր. դուն մեծ ես ու անվանի, որովհետև այդպես եմ կամեցեր ե՛ս. կկամենամ ու դուն կդառնաս ոչի՛նչ մը: Կհասկնա՞ս, ոչի՛նչ մը, ոչի՜նչ...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Քիչ մը ետքը) Շնորհակա՛լ եմ: Իսկ ի՞նչ է հիմա քու միտքդ:
ԿԱՅՍՐԸ — Իսկ ի՞նչ է հիմա քո՛ւ միտքդ, քո՛ւ: Կկարծես չե՞մ տեսներ, հա՞. կկարծես չե՞մ հասկնար, թե ուր կծռես դուն նավիդ ղեկը: (Մատնանիշ ընելով գահը) Ահա՛, հրամե՛, ելի՛ր, ու գնա՛ տիրե Սիրիան ու Բասրան, գնա՛ տիրե աշխարհքը... Ահա՛ կթողնեմ քեզի քու գահիդ հետ առանձին. առանձի՜ն քու մեծ-մեծ խոհերուդ հետ, քու հսկա ծրագիրներուդ... (Կոպիտ ծիծաղով կելլե ձախեն դուրս):
==== 5 ====
Օհան Գուրգեն կեցած է վայրկյան մը խոժոռ ու լարված. հանկարծ թափ կուտա ինքզինքը ու արագ կդիմե դեպի աջի մուտքը: Կբացվին մուտքին փեշերը, և Օհանի դեմը կելլե պատրիկ Ապամբաս, տասնյակ մը թիկնապահներ, որոնք կշարվին մուտքին առջևը:
ՊԱՏՐԻԿ ԱՊԱՄԲԱՍ — (Զինվորական բարևով) Ներե՛: Կայսեր կամքըն է. սուրդ հանձնես պիտի ինծի:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ըհը՜, այդպես ուրեմն. կկարծե՞ս:
ՊԱՏՐԻԿ ԱՊԱՄԲԱՍ — Իզո՜ւր է, զորավա՛ր: Բռնված են մուտքերը, պաշարված է վրանը, հսկողության տակ են բոլոր արևելյան ու հայկական գնդերդ: Կյանքիդ ձեռք տվող չկա. մեր կայսրը ողորմած է ու անհիշաչար: Եղի՛ր իմաստուն և դուն:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Կքաշե պատյանեն սուրը ու կնետե Պատրիկի ոտքերուն տակ):
ՊԱՏՐԻԿ ԱՊԱՄԲԱՍ — Այո՛, խելացին ատիկա է. կյանքը կյանք է միշտ: (Սուրը գետնեն վերցնելով) Եվ վերջապես անարժան ձեռքի մը չէ, որ կհանձնես քու սուրդ: Եթե դուն տարիներով կհաշվես ազնվականությունդ, ես կհաշվեմ դարերով:
==== 6 ====
ՄԵԾ ԼՈԿՈԹԵԴԸ — (Կմտնե ձախեն սաստիկ իրար անցած) Այս ի՜նչ սարսափելի դեպք, այս ի՜նչ անակնկալ պատահար և ինչ դժբախտություն: Ա՜, ո՛չ, ո՛չ. անպատճառ որևէ թյուրիմացություն մը կա մեջը, ես կպարզեմ, կո՛մս, բարեկամությանս վրա կերդնում քեզի, կուղղենք, կհարթենք: Բայց առայժմ պետք է քաշվիս քու Ղոզանի կալվածներդ. իհարկե՛, բոլորովին ազատ ես քու կալվածներուդ սահմանին մեջ: Լախտի հարված մըն էր ասիկա, որ ինկավ մեր ամենուս գլխուն, կարկուտի տարափ մը անամպ երկնքին: Եթե գիտնայիր, ինչպես խոցված է հոգիս, ինչպես...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Այդ ճարտասանությունը գուցե կարելի է և զեղջել այս անգամ, իշխա՛ն:
ՄԵԾ ԼՈԿՈԹԵԴԸ — (Սառն) Հույս ունիմ չի՛ մերժեր կոմսը մեկ երկու ժամ հյուրս ըլլալու վրանիս տակ: Մինչև որ կարգադրվի հարկ եղածը իրեն վայելուչ ուղևորության մը համար:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Կցավիմ, իշխա՛ն, որ մերժելու հնարավորությունը այլևս խլված է ինծմե:
ՄԵԾ ԼՈԿՈԹԵԴԸ — Խոնարհ ծառա՛դ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Կհետևի՛մ:
== ԵՐՐՈՐԴ ԱՐԱՐ ==
=== ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ ===
ՊԱԼԱՏԸ. ԾՈՎԱՀԱՅԱՑ ՊԱՏՇԳԱՄ
Տեսարանի առջևի մասը առաստաղ ունի և քանի մը սյուներով կբաժնվի հետևի մասին, որ բաց է բոլորովին և խորքը կեզերվի ատամնավոր ցած որմով: Հատակը, առաստաղը, սյուները, որմը՝ բոլորը մարմար: Աջ կողմը քարի նստարան մը, վրան գորգ, ու մոտը բարակ ու բարձր ոտքերով եռոտանի մը հրաման դնելու համար: Հեռուն կերևա ծովը: Իրիկվան լույսի ու մութի կռիվն է:
==== 1 ====
Վասիլ Լեկապեն և ուրիշ ներքինի պալատական մը կեցած են կից իրարու ու կխոսին զգույշ:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Սը՜ս: Ամեն բան չեն ըսեր, ամենուն չեն ըսեր, մանավանդ ժամանակեն առաջ:
ՄՅՈՒՍ ՆԵՐՔԻՆԻՆ — Դուն արդեն մի՜շտ իրավունք ունիս:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Անոնք ի՜նչ կհասկնան քու ըսածիդ խորությունը:
ՄՅՈՒՍ ՆԵՐՔԻՆԻՆ — Բայց մենք կհասկնա՛նք, մենք, որ ներքինի ենք...
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Իսկ անոնք ներքինի չե՛ն. դեռ չեն հասած այդ բարձրությանը, այդ իսկական բարձր մարդուն: Անոնք դեռ մարդ չեն, այլ արու են միայն: Դեռ չեն ըմբռնած, որ մարդ ըլլալու համար նախ պետք է դադրին արու ըլլալե: Անոնք իրենց ուժերուն լավագույն մասը կսպառեն սերնդելու վրա. մնացածն ալ կվատնեն իրենց սերունդին վրա: Կնոջ ստրուկն են անոնք ու իրենց զավակներուն ճորտը: Անոնք անպետք են տիրելու համար, անպետք են աշխարհքը դարձնելու համար: Տիրելը մե՛րն է, մե՛ր կոչումը, մե՛ր իրավունքը, ներքինիներո՛ւ իրավունքը: Մե՛նք պիտի վարենք. պալատը մե՛րը պիտի ըլլա և բոլոր պաշտոնները մե՛ր ձեռքը:
ՄՅՈՒՍ ՆԵՐՔԻՆԻՆ — Բոլո՛ր, բոլո՛ր պաշտոնները:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Գահը իրենց. կարմիր կոշիկներն ալ իրենց. բայց պահակալը պետք է ըլլա բռունցքիս մեջ և կայսրության բոլոր թելերը: Հիմա կհասկնա՞ս՝ ինչու կատեմ ես այդ մարդը: Ուրիշ երկու կայսեր օրով ես նորեն հոս եմ եղած, ու եղած եմ իսկական տերը. այս մեկը շա՜տ է պինդ:
ՄՅՈՒՍ ՆԵՐՔԻՆԻՆ — Իսկ Ապամբա՞սը. կարելի չէ՞ վրան հենիլ:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Քամված արու մը. զեփյուռները որ փչեն՝ իրենց հետը կտանին:
ՄՅՈՒՍ ՆԵՐՔԻՆԻՆ — Ուրեմն պետք է ուրիշ անուն մը:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Համբերությո՜ւն. ժամանակը հղի է: Վերին խավերը դժգոհ, ժողովուրդը կմռլտա, հարկերը կավելնան, աչքի իյնող մարդիկը կտապալին, բանակներուն մեջ խլրտում, պալատին անկյունները փսփսուք... Ես կճանչնամ այդ հիվանդությունը. կվերջանա կարմիր կոշիկներու ոտափոխումով: (Խորհրդավոր) Կա՛ն աշխատողներ. դուն հանգի՛ստ եղիր:
ՄՅՈՒՍ ՆԵՐՔԻՆԻՆ — Ուրեմն պատրաստ ըլլանք նոր փեսայի գալուստին:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Եվ լապտերիդ յուղը լի...
ՄՅՈՒՍ ՆԵՐՔԻՆԻՆ — Իմաստուն կույսերուն նման:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Եվ լո՜ւռ...
ՄՅՈՒՍ ՆԵՐՔԻՆԻՆ — Ի՛նքը, ի՜նքը... (Արագ դուրս):
==== 2 ====
Քիչ մը ետքը կերևա կայսրը խորքեն, աջեն: Մանր քայլերով կառաջանա ձեռքը որմին ու հայացքը ծովուն: Դանգաղ կդառնա ետին ու կնկատե Վասիլը:
ԿԱՅՍՐԸ — (Մոտենալով) Ի՞նչ կընես հոս:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Կմտածեիր, չուզեցի խանգարել:
ԿԱՅՍՐԸ — Եվ գիտե՞ս ինչ կմտածեի: Զարմա՜նք է: Ինծի այնպես կթվի, որ վերջին անգամ Պոլսեն մեկնելես ի վեր՝ կարծես պալատը մեծցեր է, մեծցեր ու պարպվեր: Ավելի դատարկ, ավելի լայն, ավելի լուռ, թեև գիտեմ, որ մարդիկը նո՛ւյնն են, ինչպես և կյանքն ու երթևեկը: Ուրկե՞ կուգա ինծի այս տարօրինակ զգացումը:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Ինչքան դուն կբարձրանաս, տե՛ր, ու ինչքան հոգիիդ մեծությունը կաճի, այնքան շուրջդ եղող մարդիկը կդառնան մանր ու փոքրիկ, և այլևս չեն լեցներ պալատներուդ ընդարձակությունը:
ԿԱՅՍՐԸ — Եթե ըսածդ շիտակ ըլլար՝ իմ սրահներս նեղ պիտի գային իմ մեծությանս, ոչ թե լայն: Չէ՛, Վասի՛լ, պալատականի քու փորձված հաճոյախոսությունդ այս անգամ ծակ ունի իր վրան:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Ըսած խոսքս գուցե ծակ ուներ իր վրան, տե՛ր, բայց քեզի ուրախ տեսնելու ցանկությունս ծակ չունի իր վրան:
ԿԱՅՍՐԸ — Չէ՛, ատոր ալ չեմ հավտար:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Տե՛ր, ինչո՞վ եղա արժանի:
ԿԱՅՍՐԸ — Մի՛ հավտար ո՛չ մեկուն: Քեզի կըսեմ՝ մի հավտար ո՛չ մեկուն:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Ծանր խաչ է, տե՛ր. մի՛ առներ ուսիդ:
ԿԱՅՍՐԸ — (Ծաղրով) Հապա՞: Կուզես, որ հավտա՞մ և որո՞ւ. օրինակ քեզի՞...
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — (Խիստ վիրավորված) Տե՛ր...
ԿԱՅՍՐԸ — Լա՛վ: Կուզե՞ս փորձենք: Արդեն կուզեի խոսիլ քեզի հետ:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Հրամայե՛, տե՛ր:
ԿԱՅՍՐԸ — Եկո՛ւր, մո՛տ եկուր ավելի՛, ավելի՛... այդպե՛ս: Եվ հիմա պատմե՛ ինչ որ գիտես... բոլո՛րը, ինչ որ գիտես:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Ինչի՞ մասին, տե՛ր:
ԿԱՅՍՐԸ — Օհան Գուրգենի... և քու կայսրուհիդ:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — (Սարսափած) Կայսրուհի՜ն...
ԿԱՅՍՐԸ — Այդ ի՜նչ շատ զարմացար. դո՛ւն, որ զարմանալու սովոր չես բնավ: Գեշ նշան է, Վասի՛լ:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Բայց կայսրուհի՜ն... Ո՞վ է ըսեր քեզի ատիկա, ո՞վ է լսեր, ո՞վ է տեսեր:
ԿԱՅՍՐԸ — Ե՜ս, ի՜նքս:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Դո՞ւն: Դուն տեսե՞ր ես...
ԿԱՅՍՐԸ — Այո՛, տեսա՛: Երբ թողի ինքը առանձին գահիս ոտը ու հեռացա. երբ ան դեռ կեցած էր իմ գահիս ոտքը, խորտակված ու ամբարտավան: Տեսա, կարծես իրականին մեջ, բոլոր մանրամասներով, պարզ, հստակ ու զզվելի: Եթե շիտակը կուզես՝ ես դեռ կանուխեն, շա՜տ կանուխեն գիտեի ատիկա, կզգայի հոգիիս խորերեն, գիտեի որ օր մը գալու էր ատիկա, այդ երկուքի մեղավոր կապը, կզգայի ու կսպասեի:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — (Սաստիկ ցաված) Ի՞նչ կխոսի իմ կայսրը:
ԿԱՅՍՐԸ — Այնքա՛ն աշխատեր եմ, որ խեղդեմ, արմատախիլ ընեմ այդ անպիտան զգացումը, բայց, կտեսնես, որ իրավունք ունեի:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Տե՛ր, ես ամեն բան կսպասեմ այդ հանդուգն մեծամիտ մարդեն, բայց ինծի կթվի, որ անիրավ ես թագուհիիս հանդեպ:
ԿԱՅՍՐԸ — Իսկ եթե քեզի ըսեմ, որ այդ մարդը եղած է կանանոցու մեջ:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Ատիկա՞ ալ դուն ես տեսեր, ի՛նքդ: Ու հոգիիդ...
ԿԱՅՍՐԸ — Ո՛չ, տեսեր են ուրիշները:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Ուրիշնե՞րը...
ԿԱՅՍՐԸ — Այսինքն տեսնելը ճիշտ խոսքը չէ: Երբ արշավեն վերադարձիս սկսա քրքրել, դուրս եկավ, որ կան կասկածներ, հետքեր... Դե՛, խոսե՛, խոսքը հիմա քուկդ է:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Ի՞նչ ըսեմ, տե՛ր: Կին ըսածդ ինքնին անոթ մըն է խարդավանքի ու երկպառակության: Բայց որու մասին որ կխոսիս՝ այս պետության տիրուհին է և քու կյանքիդ ընկերուհին: Ես իր մասին գեշ մտածել չեմ կրնար:
ԿԱՅՍՐԸ — Ա՜խ, դո՛ւն, ոզնի՛, մտար արդեն փշոտ պատյանիդ տակը, ալ քեզի բռնել իհարկե չըլլար: Եվ կըսեի՜ր, որ օգնել կուզես ինծի...
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Տե՛ր, ինչո՞ւ կմեղադրես ինծի: Մի՞թե ինքդ կհավտաս քու ըսածիդ, կրնա՞ս հավտալ:
ԿԱՅՍՐԸ — (Կոտրված) Ո՛չ, չե՛մ կըսար ու չե՛մ ուզեր, չե՛մ ուզեր. կխորտակվի բախտս, հպարտությունս, հաջողանքս. ինչպե՜ս հավտամ: Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ համար մեջս այս գարշելի միտքը. ինչո՞ւ, ինչո՞ւ կուգան միշտ այդ երկուքը միասին. ա՛, այդ կոկոզավիզ կնամոլը, կնոջս հետ, իմ կնոջս հետ...
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Տե՛ր, կտեսնեմ՝ դուն աքսորեր ես հեռու իր մարմինը, պահեր ես մոտդ իր հոգին:
ԿԱՅՍՐԸ — (Մռայլ կկախե գլուխը):
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Արժանի չէ՛ այդ պատվին: Մի՛ հավտար, արհամարհե. աքսորե՛ մեջէդ և իր հոգին:
ԿԱՅՍՐԸ — Գուցե և իրա՛վ ես: Ա՜, ես չպահեցի իմ ուխտս: Որոշեր էի, որ ալ չըլլամ կնոջ հետ: Արդար պատիժս է: Ես չպահեցի իմ ուխտս, որ ըսեիք...
==== 3 ====
Կեցած են լուռ իրարու դեմ, երբ խորքեն կերևա թագուհին ու վեհափառ կառաջանա դեպի զույգը: Վասիլ կխոնարհի:
ԹԵՈՖԱՆՈ — (Կենալով սյուներուն մեջ) Գուցե խանգարեցի, կխոսեիք:
ԿԱՅՍՐԸ — Ո՛չ: Եկո՛ւր: Ուրախ եմ, որ եկար:
ԹԵՈՖԱՆՈ — Դեմքեդ չերևար: Ինչո՞ւ ես այդպես դժկամ: Ի՞նչ կխոսեիք:
ԿԱՅՍՐԸ — Հարցո՛ւր Վասիլին:
ԹԵՈՖԱՆՈ — (Հարցական կդառնա ասոր):
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Կասկածի վայրկյանները, կայսրուհի՛, հատուկ է բոլոր մեծ հոգիներուն:
ԹԵՈՖԱՆՈ — Կասկածի՞: Ինչի՞ կասկած:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Ըհը՜... ընդհանրապե՛ս: Իր մեծության, իր կոչումին, հաջողանքին ու բախտին:
ԹԵՈՖԱՆՈ — (Ամուսնուն) Դուն կասկած ունիս և քու բախտե՞դ:
ԿԱՅՍՐԸ — Կարելի չէ՞:
ԹԵՈՖԱՆՈ — Չէ՞ որ ե՛ս եմ քու բախտդ. դուն ի՞նքդ ինձի այդպես ես ըսեր:
ԿԱՅՍՐԸ — Ըսեր եմ, այո՛:
ԹԵՈՖԱՆՈ — Ուրեմն ալ ի՞նչ երկմտում, երբ ես հո՛ս եմ, քու քո՛վդ, քեզի՛ հետ, քու կի՛նդ:
ԿԱՅՍՐԸ — (Հավտացած) Չէ՛, Թեոֆանո՛, դուն հո՛ս ես, իմ քո՛վս, ինծի հետ, իմ կինս...
ԹԵՈՖԱՆՈ — (Վասիլին) Ձգե մեզի առանձին:
==== 4 ====
ԹԵՈՖԱՆՈ — (Կմոտենա ամուսնուն) Ի՞նչ ունիս, Նիկեֆո՛ր: Երևի մանր անհաջող լուրեր, ամեն բան սրտի չեն առներ: Նայե՛ աչքերուս խորքը, նայե՛ քու բախտիդ աչքերուն խորքը ու եղի՛ր վստահ. հաջողությունը քեզի հետ է միշտ: Շուտով կերթաս ազատելու սուրբ գերեզմանը...
ԿԱՅՍՐԸ — (Բռնելով անոր թևեն ու ջերմ) Այո՛, Թեոֆա՛նո, պիտի ազատեմ Փրկչի գերեզմանը: Իրա՛վ ես, բախտն ու հաջողությունը ինծի հետ է միշտ: Այս աչքերը ինծի խաբել չե՛ն կրնար, այս խոսվածքը ինծի խաբել չի՛ կրնար: Եկո՛ւր, եկո՛ւր նստինք: (Կերթան նստարանը): Ի՜նչ լավ է, որ եկար, Թեոֆա՛նո, ինչքա՜ն ուրախ եմ, որ եկար:
ԹԵՈՖԱՆՈ — Ավելի աղե՛կ: Հիմա ավելի դյուրին է ինծի նպատակիս հասնիլը: Դուն որ այդպես ուրախ ես, եկո՛ւր ուրախացնենք և ուրիշները:
ԿԱՅՍՐԸ — (Զվարթ) Ի՞նչ է ուզածդ:
ԹԵՈՖԱՆՈ — Գիտե՞ս, Նիկեֆո՛ր, ես հիմա քեզի խնդիրքով եմ եկեր:
ԿԱՅՍՐԸ — (Բարեհաճ) Խոսե՛...
ԹԵՈՖԱՆՈ — Բայց չի՛ պիտի մերժես...
ԿԱՅՍՐԸ — Ես քեզի ե՞րբ եմ մերժեր: Խոսե՛...
ԹԵՈՖԱՆՈ — Ե՛տ կանչե աքսորեն Օհան Գուրգենը:
ԿԱՅՍՐԸ — (Խայթվածի պես) Ի՞նչ... ո՞վ, ո՞վ...
ԹԵՈՖԱՆՈ — Դուն խոստացար, որ չե՛ս մերժելու:
ԿԱՅՍՐԸ — Դուն կխնդրես ինձմե, որ ես... որ ես... (Հանկարծ կնետվի դեպի սյուները պոռալով) Է՜յ, ո՞վ կա հոդ, ո՞վ կա հոդ:
ԹԵՈՖԱՆՈ — Ի՞նչ կուզես. ինչո՞ւ կկանչես:
ԿԱՅՍՐԸ — (Ներս մտնող սենեկապետին) Լո՛ւյս, լո՛ւյս կուզեմ, լո՛ւյս: (Կնոջը) Լա՛վ կուզեմ տեսնել քու դեմքդ, քու այդ Տիրամոր սիրթուն դեմքդ. իսկ հոս արդեն մո՛ւթ է գրեթե, մո՛ւթ, կհասկնա՞ս: Չէ՞ որ մութը ինծի ու քեզի համար չէ ստեղծված. մութը հանցանքի համար է ստեղծված, մեղքի ու դավի... (Կատապե կրկին ներս եկող սենեկապետին դեմը, կխլի ձեռքեն եռաստեղ աշտանակը, ինքը կդնե եռոտանիին վրա ու կնստի իր նախորդ տեղը): Ա՛յ, այսպե՜ս: Դե՛, հիմա խոսե՛: Խոսե՛, տեսնեմ, ի՞նչ կըսես:
ԹԵՈՖԱՆՈ — Ինչո՞ւ ես այդպես տարօրինակ: (Կատակով) Բայց միևնույն է. գիտցի՛ր, մինչև որ քու համաձայնությունդ չառնեմ, ես հոսկե հեռացողը չեմ: Հենց այդպես ալ խոստացեր եմ աղջկան:
ԿԱՅՍՐԸ — Չգիտեմ՝ ե՞ս եմ հիմարացեր, թե՞ դուն այսօր սաստիկ հիմար կխոսիս:
ԹԵՈՖԱՆՈ — Օրիորդներուս մեջ գիտե՞ս, չէ՞, Կազիան:
ԿԱՅՍՐԸ — Ո՞վ, ի՞նչ Կազիա:
ԹԵՈՖԱՆՈ — Բարդասի քույրը:
ԿԱՅՍՐԸ — Է՜, ետքը:
ԹԵՈՖԱՆՈ — Ետքը արդեն ըսի: Դուն պատժեր ես քու զորավարդ, քու գործդ է, բայց դուն իրավունք չունիս իմ օրիորդս ալ պատժելու: Չի իմանար խեղճը, իրա՛վ կըսեմ՝ կմեռնի:
ԿԱՅՍՐԸ — Պա՜րզ խոսե, կի՛ն:
ԹԵՈՖԱՆՈ — Ասկե պարզը ինչպե՞ս կըլլա: Կսիրե՛: Ես այր չեմ, կներե՛ս, միայն քաղաքականությամբ կշտանալ չեմ կրնար, չեմ կրնար տեսնել խեղճ աղջկան հուսահատ վիշտը: Թեև ինծի կթվի, որ հոդ քաղաքականությունն ալ կշահի: Հրամանատարությունը, որ առեր ես Գուրգենին ձեռքեն, շիտակը ես ալ շատ խելացի կգտնեմ, բայց մի՞թե ավելի աղեկ չէր ըլլար, եթե իրեն հո՛ս որևէ տակը պարապ պաշտոն մը տայիր: Անվստահելի մարդը հոս ավելի դյուրին է հսկելը, քան հոն իր կալվածներուն վրա, կայսրության մյուս ծայրը: Եվ վերջապես ես Կազիան կճանչնամ. ան շատ շուտով ձեռքը կառնե իր մարդուն սանձերը, և քու ըմբոստ Գուրգենդ, պիտի տեսնես, որ կխելոքնա:
ԿԱՅՍՐԸ — (Մտածկոտ) Բարդասի քո՞ւյրը... կըսես: Եվ անոնք եղա՛ծ են իրար հետ կանանոցիս մեջ. հա՞:
ԹԵՈՖԱՆՈ — Չե՛մ կարծեր: Կազիան լավ գիտե պալատիս խիստ կարգերը: Սակայն ինչո՞ւ հարցուցիր:
ԿԱՅՍՐԸ — Որովհետև... որովհետև ատիկա կպարզի խնդիրը: Որովհետև... Բարդասի քույրը... գուցե՛, կարելի՛ է... Ուրեմն Բարդասի քույրը:
ԹԵՈՖԱՆՈ — Չէ՞, մեղք է, չէ՞, դժբախտ աղջիկը: Ըսե՜ բառ մը, երջանկացուր: (Ոտքի ելլելով) Ուրեմն հայտնեմ իրեն, որ նշանածը շուտով դառնա պիտի:
ԿԱՅՍՐԸ — (Հանկարծ կփոխվի, կդառնա դաժան ու պինդ բռնելով կնոջը թևեն) Կեցի՛ր, կեցի՛ր, շատ կշտապես, կեցի՛ր: Իսկ եթե այս բոլորը կոպիտ թակա՞րդ մըն է միայն... ծաղիկներով ու առվույտով ծածկված, էշեր բռնելու համար:
ԹԵՈՖԱՆՈ — Ի՞նչ:
ԿԱՅՍՐԸ — (Հետզհետե գրգռվելով) Այդպե՛ս ուրեմն... Կխնդրես, որ ետ կանչեմ Գուրգենը... երջանկացնե՜մ: Եկեր ես հոս հատուկ խնդրելու... եկե՛ր ես, որ երջանկացնեմ... (Վայրի ու հիվանդ ծիծաղով մը կնոջ թևը կնետե անդին):
ԹԵՈՖԱՆՈ — Ի՞նչ եղավ քեզի: Ինչո՞ւ համար է այդ տգեղ ծիծաղը:
ԿԱՅՍՐԸ — Իհարկե՛, ես տգե՛ղ, ծիծաղս տգեղ, ամե՛ն ինչս տգեղ: Գեղեցիկ ես միայն դուն ու քու լրբությունդ: Հանդուգն է, կի՛ն, խաղցած խաղդ ու հրեշային: Արդեն լկտությունը հանդուգն է միշտ: Ինչո՞ւ այդպես ապուշ-ապուշ երեսս կնայիս: Չէիր սպասեր, հո՞ս, այս ելքին: Կարծեցի՛ր, որ կանչեմ պիտի աղջիկը, հարցնեմ. ան ալ պիտի խաղա իր վարպետեն սորված դերը, իյնա ոտքերս, լա ու պաղատի, ես ալ մեղքընամ ու զիջեմ: Դուն կարծեցիր, որ այս անգամ ալ կհիմարացնես ինծի քու անուշ երգերովդ. ա՜, դո՛ւն, Սիրենա: Կհիմարացնե՛ս, կանչե՛լ կուտաս սիրականդ աքսորեն, գիշերները ծածուկ կառնես կանանոց ու միասին կնստիք ու կխնդաք վրաս: Չէ՞, այդպես չէ՞, խոստովանե՛:
ԹԵՈՖԱՆՈ — (Անոր խոսելու միջոցին հետզհետե կուղղվի ամբողջ հասակովը ու մարմարե սյունին առջևը կարձանանա շիփ-շիտակ, հպարտ ու հանգիստ):
ԿԱՅՍՐԸ — Ի՞նչ ես պապանձեր, չխոսի՞ս, ինչո՞ւ ես քար կտրեր այդ քարին տակը: Ըսե՛, խոսե՛, եթե դեռ երես ունիս խոսելու, եթե դեռ կրնաս քեզի պաշտպանել, եթե այդ անամոթ շրթունքիդ արդարանքի խոսք մը ունիս...
ԹԵՈՖԱՆՈ — (Առանց ոչինչ ըսելու կամաց մը կզատվի սյունեն ու նույն հպարտ, շիտակ դիրքովը կդիմե դեպի դուրս):
ԿԱՅՍՐԸ — Ո՞ւր, ո՞ւր. ո՛չ, կեցի՛ր: (Կուզե բռնել):
ԹԵՈՖԱՆՈ — (Սարսափելի բարկությամբ) Քաշե՛ ձեռքդ ետ, չի դպչիս ինծի: Ողորմելի՛... (Եվ դեպի դուրս):
ԿԱՅՍՐԸ — Կեցի՛ր, մի՛ երթար՝ կըսեմ քեզի:
ԹԵՈՖԱՆՈ — Դեռ չսպառեցի՞ր լուտանքդ:
ԿԱՅՍՐԸ — Կեցի՛ր: (Կոտրված) Նախ լսե՛... (Կընդհատե):
ԹԵՈՖԱՆՈ — (Կմնա անշարժ, կիսովին ետ դարձած):
ԿԱՅՍՐԸ — Քեզի ծանր վիրավորեցի. ճի՛շտ է. գուցե... իզուր: Բայց ե՞ս, հապա ե՞ս: Այս ամբողջ երեք ամիս է, որ ամուր խրվեր է հոգիս այդ սարսափելի բանը. առաջ հունդ մըն էր, հիմա մեծցա՜վ, ուռճացավ ու լեցուց հոգիս, ուր կերթամ, ինծի հետ է, ինչ կընեմ, ինծի հետ է, կերա՛վ հոգիս այդ վերքը:
ԹԵՈՖԱՆՈ — (Խուլ) Երե՞ք ամիս...
ԿԱՅՍՐԸ — (Լուռ է):
ԹԵՈՖԱՆՈ — Երեք ամիս դուն կասկածով կնայի՛ս վրաս, երեք ամիս կպրպտես բոլոր խոսքերս, կհետևիս ամեն շարժումիս:
ԿԱՅՍՐԸ — (Լուռ է):
ԹԵՈՖԱՆՈ — Կտեսնեմ, որ ստիպված եմ մնալու, ու ինչքան ծանր ըլլա ինծի, խոսելու:
ԿԱՅՍՐԸ — Խոսե՛:
ԹԵՈՖԱՆՈ — Գուրգենը պե՛տք է որ գա:
ԿԱՅՍՐԸ — (Աչքերը լայն բացած կմնա ապշած):
ԹԵՈՖԱՆՈ — Եվ ան պիտի գա ո՛չ թե իմ մեկ սպասուհիիս համար, այլ ինծի համար, ինծի՛, կհասկնա՞ս, ինծի՛:
ԿԱՅՍՐԸ — Չե՛մ հասկնար քեզի:
ԹԵՈՖԱՆՈ — Ուզեցի խնայել պատիվդ, ուզեցի չվիրավորել հպարտությունդ. ահա՜ ինչպես գնահատեցիր: Գուրգենը պե՛տք է, որ գա: Եվ գիտե՞ս ինչու: Որովհետև ամենքը մեկ բերան կկրկնեն, որ դուն կվախնաս իրմեն, որ դուն կնախանձիս իր տաղանդին, որ դուն քեզի նվաստ կզգաս իր ներկայությանը: Իսկ ատիկա տանջանք է ինծի. ատիկա կզարնե իմ կայսերական կոչումիս, ատիկա կզարնե իմ կանացի հպարտությանս: Ես հազար հազարներուն մեջեն ընտրեցի քեզի, ձեռքս երկարեցի քեզի, բարձրացուցի գահիս, անունդ կապեցի իմինիս, որովհետև հաղթող էիր, քաջ էիր, մեծ էիր: Ես այդպե՛ս կուզեմ քեզի:
ԿԱՅՍՐԸ — Ո՞վ կրնա խցկել սինլքոր մարդոց անդուռն բերանը, ատիկա վե՛ր է և կայսեր ուժեն:
ԹԵՈՖԱՆՈ — Ո՛չ. վեր չէ՛: Արդեն միջոցը ես ըսի: Կկանչես այդ քու Գուրգենդ, կդնես աչքի իյնող պաշտոնի մը գլուխը, բոլորովին անփույթ ու անտարբեր, որ տեսնեն ամենքը, թե անկե վախցողը չես դուն, դուն կայսր ես, իսկ ան քու ծառադ. քմայքդ ուզեց՝ աքսորեցիր, քմայքդ ուզեց՝ կներես: Նիկեֆո՛ր, ասիկա կպահանջե՛մ ես քեզմե. ասիկա պե՛տք է կատարես դուն քո՛ւ անունիդ համար, պետք է կատարես ի՛մ անունիս համար: Ես կուզեմ հպարտ նայիմ ամենուն աչքին մեջ և հեգնություն չկարդամ անոնց շրթունքին անկյունը: Դուն դեռ այս վայրկյանիս ոտքի տակ տվիր իմ ամենեն սուրբ սրբությունս. խնդրե՛մ, խնայի՛ գոնե հպարտությունս:
ԿԱՅՍՐԸ — Բայց, Թեոֆանո՛...
ԹԵՈՖԱՆՈ — Մեկղի՛ բոլոր բայց-երը: Կամ այո՛, կամ ո՛չ:
ԿԱՅՍՐԸ — Կըմբռնեմ, որ պետք է կատարվի քու կամքդ: (Լուռ)
ԹԵՈՖԱՆՈ — Գո՞հ: (Խիստ վշտացած, հազիվ զսպելով արցունքները) Դեռ կծաղրե՞ս ալ: Ա՜, երջանի՛կ եմ, անսահմա՜ն, այս քնքուշ տեսարանեն ետքը...
ԿԱՅՍՐԸ — (Ձեռքը մեկնելով) Թագուհի՜...
ԹԵՈՖԱՆՈ — (Ետ քաշվելով) Խնդրե՛մ, խնդրե՛մ... (Հպարտ ու վիրավոր՝ սյուներուն մեջեն դուրս):
==== 5 ====
ԿԱՅՍՐԸ — (Նախ կեցած է պատկառոտ մինչև կնոջ հեռանալը, վերջը կերթա դեպի աջ ու նեղսիրտ) Կանչե՛լ Վասիլը: (Եվ քիչ մը ետքը Լեկապենին, ծանր-ծանր, կարծես թելադրելով) Սուրհանդակ կհանես Օհան Գուրգենին, կգրես իմ անունես՝ անմիջապես ճամփա իյնա դեպի Պոլիս. հոս կարևոր պաշտոն ունիմ իրեն հանձնելու: Այսչա՛փ:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Հրամա՛նդ, տե՛ր:
ԿԱՅՍՐԸ — Կեցի՛ր: (Քիչ լուռ) Լսածդ չզարմացո՞ւց քեզի:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — (Ժպտուն) Դժվար չէ ենթադրելը, տե՛ր, թե այդ պսակ մարդը ինչո՞ւ կկանչեն այսպես հանկարծ:
ԿԱՅՍՐԸ — Ինչո՞ւ կկանչեն:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Ազատելու իր հոգին երկրային ամեն հոգերեն: Եվ իրավունք ունիս, տե՛ր: Բախտը իր հետն ունենալը լավ բան է, բայց և պետք է գիտնալ բախտը պինդ բռնել, և պետք է գիտնալ իր բախտին տիրել: (Կխոնարհի ու դուրս):
ԿԱՅՍՐԸ — (Աչքերը գոց) Պետք է գիտնալ իր բախտին տիրել...
=== ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ ===
ԱԿԼԲԵՐԴԻ ԲԱԿԸ
Խորքը հաստ պարիսպ ու բերդի դարպասը: Դարպասի երկաթե փեղկերը գոց են, բաց է միայն փեղկի վրայի փոքրիկ դոնակը: Պարիսպներուն վրայեն ձյունապատ լեռներ: Աջ կողմը քարե սանդուղ, խարխլած ու մամռապատ, որ լայն աստիճաններով դեպի բնակարանը կտանի: Ձախ կողմը երկու հինավուրց ծառ, տակը ճյուղերե շինված հասարակ փտտած նստարան մը: Ամեն դի թափած գույնզգույն տերև ու խշիր: Ուշ աշուն է, պայծառ արև օր:
==== 1 ====
Չորս սպա խմբված միասին՝ լարված ուշադրությամբ կհետևին, մինչ Հաննան աղեղը ձեռքը նշան բռնելու վրա է: Քիչ մը ատեն լուռ, ու հանկարծ հետը կթռչի: Ընդհանուր շարժում:
ՏԱՐԻՔՈՏ ՍՊԱՆ — Հրա՛շք է:
ԵՐԿՐՈՐԴ ՍՊԱՆ — Պատահմունք:
ՄՅՈՒՍ ՍՊԱՆ — Պատահմո՛ւնք, երկո՞ւ անգամ իրար վրա:
ԹՈՐՈՍ — (Չորրորդ սպան, թարմ տղա մը) Հրաշալի է, Հա՛ննա:
ԵՐԿՐՈՐԴ ՍՊԱՆ — Պատահմունք է, ինչ կուզեք ըսեք:
ՀԱՆՆԱ — (Թորոսին) Տո՛ւր նետ մըն ալ:
ՄՅՈՒՍ ՍՊԱՆ — Ո՛չ. պայմանը երկու էր. թող առաջ գա մրցողը:
ԵՐԿՐՈՐԴ ՍՊԱՆ — Եթե մեր բոլոր զորավարներուն աղջիկները այսպես նետ քաշել գիտնային, ալ ինչի՞ էին պետք Նիկեֆոր կայսեր իր բանակները:
ՄՅՈՒՍ ՍՊԱՆ — Բարեկա՛մ, սրախոսությունդ դիր կապարճը ու փոխարենը նետ մը վերցո՛ւր, եթե քաջ...
ԵՐԿՐՈՐԴ ՍՊԱՆ — Եղբա՛յր սիրելի, նետ է ու չդիպավ, հետո՞. հաղթվինք աղջիկե՞ մը:
ՏԱՐԻՔՈՏԸ — Ես ինծի կհայտարարեմ հաղթված:
ԵՐԿՐՈՐԴ ՍՊԱՆ — Այո՛, մե՛նք ալ, մե՛նք ալ...
ՀԱՆՆԱ — Ուրեմն կախե՞մ աղեղը:
ՏԱՐԻՔՈՏԸ — Կախե՛, օրիո՛րդ, ու հայտնե՛ կամքդ:
ԹՈՐՈՍ — Հրամանը քուկդ է, Հա՛ննա:
ՀԱՆՆԱ — Կհրամայե՛մ, իսկույն պատրաստ ըլլաք. պիտի ելլենք ա՜յ, հո՛ն... ձյունե գագաթները:
ՄՅՈՒՍ ՍՊԱՆ — Ձյունե գագաթնե՞րը:
ԵՐԿՐՈՐԴ ՍՊԱՆ — Ատոր համար երկու թև է պետք ամեն մեկուս ուսին:
ՀԱՆՆԱ — Ինչո՞ւ: (Տարիքոտ սպան մատնանիշ) Չէ՞ որ նոր է բարձրացեր, ամբողջ խմբով:
ՏԱՐԻՔՈՏԸ — Նախ՝ ան ուրիշ խումբ էր, օրիո՛րդ, լեռան վարժ մարդիկ: Երկրորդը՝ մենք հասանք միայն մինչև պատռվածքը և շատ ալ դժվար: Ըսի, որ գագաթը ելլողը Գուրգենն էր միայն:
ԵՐԿՐՈՐԴ ՍՊԱՆ — Զորավա՞րը, և ինչո՞ւ:
ՏԱՐԻՔՈՏԸ — Ա՛յնպես, քմահաճո՛ւյք, և մեր բոլորիս ստիպումին հակառակ. սեպ ժայռ, փուխը ձյուն, տակն ալ անդունդ:
ՄՅՈՒՍ ՍՊԱՆ — Ուրեմն, օրիո՛րդ, ուրի՜շ հրաման մը:
ՀԱՆՆԱ — (Հանգիստ ու համառ) Հո՛ն, ձյուներն ի վեր...
ՄՅՈՒՍ ՍՊԱՆ — Բայց լսեցիր, դժվար է, վտանգավոր:
ՀԱՆՆԱ — Ըլլար դյուրին ու անվտանգ, ելած կըլլային ամենքը:
ՏԱՐԻՔՈՏԸ — Իսկ հա՞յրդ. թույլ կուտա՞:
ՀԱՆՆԱ — Այդ հոգը թող իմ վրա:
ՄՅՈՒՍ ՍՊԱՆ — Աղեկ, երթա՛նք մինչև լանջի գյուղը, ձին կբարձրանա: Քիչ մը կհանգստանանք ու կփորձենք ավելի վեր, որքան հնար է:
ՏԱՐԻՔՈՏԸ — Մինչև գյուղը կարելի է, իհարկե, թեև...
ՄՅՈՒՍ ՍՊԱՆ — Դե՛, ամեն մեկը իր ձիուն հոգը:
ԵՐԿՐՈՐԴ ՍՊԱՆ — Ուրեմն դեպի ձյուներն ու անդունդնե՞րը:
ՏԱՐԻՔՈՏԸ — Այդպե՛ս է, տղա՛ս, երբ աղեղը աղջկան մը ձեռքն է:
==== 2 ====
Երեք սպաները կհեռանան: Հաննան կմոտենա Թորոսին, որ կեցած է երազկոտ՝ հենած նստարանին:
ՀԱՆՆԱ — Դո՞ւն ինչ ես մոլորեր:
ԹՈՐՈՍ — Հա՛ննա, ի՜նչ լավ է հոս, ի՜նչ լավ է ձեր այս բերդը: Քանի եկեր եմ, արև է հոգիիս մեջ, ինչպես և շուրջս, ինչպես և երկինքը, այս ամբողջ շաբաթը: Չգիտես ի՜նչ ձանձրալի է հո՛ն, մեր ամրոցը, ձորերուն ու մառախուղներուն ծոցը: Օդը գորշ, մարդիկը գորշ, ապրուստը գորշ: Հոս շարժո՛ւմ կա: Հա՛ննա, թարմություն կա հոս: Քու հա՛յրդ ալ ուրիշ է, դո՛ւն ալ ես ուրիշ:
ՀԱՆՆԱ — Իրա՞վ:
ԹՈՐՈՍ — Ա՜յ, քիչ մը առաջ, որ ըսիր՝ ելլենք այն վերի ձյունոտ սարերը, այնպե՜ս խորունկ, այնպե՜ս աղվոր բան մը կար ձայնիդ մեջ... (Հանկարծ ու խորհրդավոր) Ես կուգա՛մ քեզի հետ, Հա՛ննա, ես ու դուն կելլենք միասին մինչև ձյուները, մինչև գագաթը...
ՀԱՆՆԱ — Մինչև գագաթը՝ ո՛չ, մինչև պատռվա՛ծքը:
ԹՈՐՈՍ — Չե՞ս հավտար խոսքիս:
ՀԱՆՆԱ — Կհավտամ, բայց չեմ ուզեր: Ես մինակ պիտի բարձրանամ գագաթը:
ԹՈՐՈՍ — Ինչո՞ւ:
ՀԱՆՆԱ — (Կատակելով) Այդպե՛ս է ճակտիս գիրը:
ԹՈՐՈՍ — Ես լուրջ կխոսիմ, Հա՛ննա:
ՀԱՆՆԱ — Իզո՜ւր: Լուրջ խոսելուդ պես՝ կտխրիս. նայե՛, արդեն ունքերդ կախ ինկան, իսկ տխրիլը կյանքի ամենեն անմիտ բանն է գուցե:
ԹՈՐՈՍ — Բայց ինքդ բնա՛վ այդպես ուրախ չես:
ՀԱՆՆԱ — Ատոր համար ալ կըսեմ քեզի՝ մի՛ ըլլար լուրջ:
ԹՈՐՈՍ — Հա՛ննա, շիտա՛կ ըսե, երբեք սիրա՞ծ ես:
ՀԱՆՆԱ — (Շեշտ նայելով անոր աչքերուն) Դիցուք... այո՛:
ԹՈՐՈՍ — Եվ ո՞վ է այդ աստվածային բախտավորը:
ՀԱՆՆԱ — Ինչի՞դ է պետք աստվածներուն գործը:
ԹՈՐՈՍ — Անվանել չե՛ս ուզեր: Ըսե՛ գոնե, ո՞ւր է, հո՞ս, բանա՞կը:
ՀԱՆՆԱ — Ո՛չ հոս, ո՛չ բանակը:
ԹՈՐՈՍ — Հապա՞:
ՀԱՆՆԱ — Ա՛յ, հո՛ն, վերը, ձյունոտ գագաթներն ի վեր, ուր ես հիմա երթալ կուզեմ:
ԹՈՐՈՍ — Է՜, դուն վրաս կխնդաս:
ՀԱՆՆԱ — Ինչո՞ւ: Դուն գիտես, որ ես քեզի միշտ սիրեր եմ դեռ մեր մանուկ օրերեն:
ԹՈՐՈՍ — Ա՜խ, այն ուրիշ...
ՀԱՆՆԱ — Ինչո՞ւ ուրիշ: Այնպե՛ս, մի՜շտ, այնպես: Դե՜, գնա՛ թամբել տուր ձիերը, ես ալ երթամ հագվիմ: (Զվարճանքով) Պիտի տեսնես, որ երեքն ալ մնալու են կես ճամփան. կճանչնամ երեքն ալ:
ԹՈՐՈՍ — Բայց կշարունակե՛նք ես ու դուն: Քանի որ ախոյանս լեռան քաջք մըն է, ոչինչ, ես քաջքերե վախցողը չե՛մ, Հա՛ննա: (Աշխույժ ձախեն դուրս):
==== 3 ====
Աղջիկը կմնա քիչ մը մինակ ու մտածկոտ, վերջը կդառնա, որ երթա դեպի սանդուղները, երբ խորքեն կմտնե Գուրգեն ու ձայն կուտա:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Հա՛ննա:
ՀԱՆՆԱ — (Կքարանա առանց ետ նայելու):
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Մոտենալով) Հա՛ննա, չե՞ս լսեր:
ՀԱՆՆԱ — (Կապված շարժումով մը կդառնա անոր):
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Անշուշտ գիտեիր, որ այս կողմերն էի:
ՀԱՆՆԱ — Լսա՛ծ եմ. եկեր ես կալվածներդ, եղեր ես և մեր Հաշտենքի հողը, հոն, վե՛րը, մեր լեռները...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Այո՛, և չե՛մ եկած քեզի:
ՀԱՆՆԱ — (Գլուխը կախելով) Հանցանքը ի՛մս է: Ըսի քեզի բաներ, որ երբեք պետք չէ ըսած ըլլայի: Հիմա ճնշում կզգաս ինծի հանդիպելեն:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Այնպե՛ս որ, ավելի կզարմանաս գուցե հիմա եկած ըլլալուս:
ՀԱՆՆԱ — Այդպե՛ս է:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Եկեր եմ հրաժեշտ առնելու: Կհեռանամ այս կողմերեն և երևի երկա՜ր ժամանակով:
ՀԱՆՆԱ — Հապա աքսո՞ւրդ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Անցավ: Հիմա կերթամ Պոլիս: Եվ գիտե՞ս ինչու:
ՀԱՆՆԱ — Ըսե՛:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Կերթամ կայսր դառնալու:
ՀԱՆՆԱ — Կա՞յսր:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Այո՛, բարձրանալու բյուզանդական կայսրներու գահը: Եվ ստեղծելու նո՛ր պետություն մը, որուն հոգին ըլլալու է մեր Անատոլին: Ստեղծելու Մեծ Անատոլի մը:
ՀԱՆՆԱ — (Նախ զարմացած կնայի): Ա՜խ, հա՛յրդ: Այո՛, Հա՛ննա, այդպես է: Կտարակուսի՞ս:
ՀԱՆՆԱ — Տարակո՞ւյս: Դուն ունեցե՛ր ես, ինչ որ սիրտդ ուզեր է. դուն հասե՛ր ես, ուր ցանկացեր է հոգիդ. դուն եղեր ես, ինչ որ կամքդ վճռեր է:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Կայսր դառնալը, այո՛, վճռեր եմ:
ՀԱՆՆԱ — Եվ ո՞վ է ավելի արժանի, քան դուն, ո՞վ է ավելի կարող, քան դուն: Գնա՛, եղի՛ր կայսր, գնա՛ տիրե՛ ու ստեղծե՛ քու պետությունդ: Դուն ստեղծված ես տիրելու համար, դուն ստեղծված ես ստեղծելու համար:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Հափշտակությամբ) Իսկ դո՞ւն: Իսկ դո՞ւն ինչու համար ես ստեղծված, Հա՛ննա:
ՀԱՆՆԱ — Թո՛ղ, թող ինծի, խոսե՛ քեզմե:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ինչպե՞ս թողնեմ, երբ եկած եմ հոս ճիշտ ատոր համար: Երթալես առաջ դուն պետք է գիտնաս ամե՛ն ինչ: Ես այլևս լռել չեմ կրնար, Հա՛ննա, ես այլևս լռել չեմ ուզեր:
ՀԱՆՆԱ — Ի՞նչ բան է ատ, որ չե՛ս կրնար, որ չե՛ս ուզեր:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Հա՛ննա, ես չուզեցի ավելի խռովեմ քու հոգիդ, չուզեցի ավելի հրահրեմ քու զգացումներդ: Մտածեցի՝ քու մեջդ դեպի ինծի եղածը աղվոր ու քնքուշ երազ մըն է, ձյունե փափուկ ու ճերմակ կերտվածք մը, որ հալի պիտի ու ցնդի՝ տաք շունչ մը քեզի դիպածին պես: Իսկ ինչ որ իմ մեջս սկսեր էր խլրտիլ, կարծեցի քու անբիծ հմայքիդ մեկ սուրբ շոյանքը, մե՜ղմ ու վաղանցուկ: Ու չեկա, չգրեցի, որ մարի, հատնի:
ՀԱՆՆԱ — Ձգե՛, զորավա՛ր, դուն արդարանքի պե՛տք չունիս: Ես անչա՛փ, անչափ շնորհակալ եմ քեզմե: Շնորհակա՛լ եմ և՛ այս այցիդ համար, և նախո՛րդ հանդիպումներուդ. շնորհակալ եմ քեզի քու պատճառած բոլոր ուրախություններուդ համար, քու տված վշտիդ, քու ներշնչած հպարտությանդ, մտածումներուդ. շնորհակալ եմ քեզմե եկած ամեն բանի համար: Թո՛ղ, այդ մասին ալ չխոսինք:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Չհասկցա՛ր: Լսե՛, խոսիմ քեզի բոլորովին մերկ: Ես առեր եմ կյանքեն ինչ որ աշխարհի հոսանքը բերեր է ինծի, փրցուցե՛ր եմ կյանքեն, ինչ որ ուժս պատեր է, բայց հոգիս միշտ մնացեր է դժգոհ, մնացեր է կարոտ, ու խուլ կերպով, կարծես ինծմե իսկ ծածուկ, որոներ է ուրիշ բան մը, ուրիշ կյանք մը, որ վեր ըլլա առօրյայեն, որ չճանչնա սովորականի գռեհկությունը: Հոգիս ծարավեր է ուրիշ տեսակ էակի մը, ազնվացնող, զտող, բարձրացնող: Աղոտ ու հեռավոր մշուշի մը հածող շունչն էր այդ էակը ինծի համար, և ես անրջել իսկ չէի կրնար, թե օր մը ան պիտի կենար դեմս մարմին առած, խո՜ր, սո՛ւրբ ու հմայիչ, ինչպես հիմա դուն կեցած ես իմ դեմս: Կեցած ես այդպես պարզ ու բնական, ու լավ ալ չես հասկնար, թե ի՛նչ կըսեմ քեզի, թե ի՜նչ ես դուն և թե ի՛նչ արժես:
ՀԱՆՆԱ — Ո՛չ, զորավա՛ր, լավ գիտեմ՝ ի՛նչ եմ ես, գիտեմ՝ ի՜նչ ես դուն: Քու ազնվական հոգիդ կմեղքնա ինծի, սիրտս առնել կուզե, իզո՜ւր, չեմ ուզեր:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Իսկ եթե ըսեմ քեզի, թե դուն հիմա իմ մեջս ես մի՜շտ ու ամեն տեղ... Դուն հետս էիր վերջին կռիվներուս ատեն, դուն հետս էիր դարձիս, որսիս և հո՛ն, վե՛րը, ձյունոտ լեռներուն վրա:
ՀԱՆՆԱ — (Մեծ բերկրանքով) Հետդ էի, հա՞, հետդ էի և հոն վերը, ձյունոտ լեռներուն վրա...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Նեղ ու ծանր վայրկյաններուս քու կերպարանքդ է, որ կկենա դեմս, կարծես քեզի հետ է որ կխորհրդակցիմ, քեզի՛ է, որ կդիմեմ, երբ թև առնել կուզեմ, երբ վարերեն վե՛ր կձգտի հոգիս, դեպի վե՜ր:
ՀԱՆՆԱ — Հերի՛ք է: Լռի՛: Հասկցի՛ր, որ չեմ կրնար... որ չեմ կրնար այս բոլորը մեկ անգամեն: Արև՛ն է, արև՛ը, արև՛ը որ կթավալի իմ էությունս, որ կգրկե հոգիս... Ա՜խ, ալ ինչո՞ւ կապրիմ...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Մեղմով կմոտենա, հպարտ ազնիվ շարժումով մը կուզե բռնել անոր ձեռքը) Հա՛ննա...
ՀԱՆՆԱ — (Կամաց ետ կքաշե ձեռքը ու տարօրինակ խոսվածքով) Մի՛, մի՛, մի՛ դպիր: Կփշրես, կկորչի, կցնդի: Երջանկության չեն դպիր, կցնդի...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Պարզելով ձեռքը) Բռնե՛ ամուր ձեռքս, Հա՛ննա, ո՛չ կկորչի, ո՛չ կցնդի:
ՀԱՆՆԱ — Ձեռքդ...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Այո՛: Բռնե՛, ու բարձրանանք միասին կայսրներու գահը:
ՀԱՆՆԱ — (Մոլոր) Գա՜հը... բարձրանանք գա՜հը...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Կամ գուցե կուզեիր, որ նախ երթամ տիրեմ գահերու, ժողովուրդներու, երթամ տիրեմ աշխարհներու ու ետքը գամ ոտքըդ, հպա՜րտ աղջիկ, քեզի կայսրներու գահը տանելու:
ՀԱՆՆԱ — (Հատու շեշտով մը գուշակի մը պես) Դուն տիրե՜ս պիտի գահերու, ժողովուրդներու, դուն տիրե՛ս պիտի աշխարհներու. այդ բոլորը ըլլալ պիտի: Բայց դուն ինծի քու գահդ չե՛ս տանելու, այդ մեկը պետք չէ, որ ըլլա:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ինչպե՞ս:
ՀԱՆՆԱ — Այդ մեկը պե՛տք չէ, որ ըլլա:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ինչո՞ւ:
ՀԱՆՆԱ — (Քիչ լուռ) Կուզեմ արժանի ըլլալ քու այդ մեծ սիրուդ, կուզեմ ըլլալ արժանի քու հոգիիդ որոնումին, կուզեմ ըլլալ քեզի հավասար:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Մերժելո՞վ, երբ իմ հոգիս միայն քեզի կձգտի, երբ ամբողջ էությունս սիրուդ կտենչա ու քեզի է ծարավի:
ՀԱՆՆԱ — Ճի՛շտ ատոր համար: Պետք է, որ դուն անգամ մը գոնե տենչաս ու չունենաս, ձգտիս ու չհասնիս, ծարավիս ու չհագենաս: Կուզեմ որ գոնե անգամ մը չհասնիս Պետքար լեռան գագաթը:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Պետքար լեռա՞ն...
ՀԱՆՆԱ — Որ շուրջդ միայն դիակ չտեսնես, որ տխրությունը չըխեղդե հոգիդ, որ չըսես՝ «ինչո՞ւ համար», որ չխորհիս՝ թե խեղճ բան մըն է այս բոլորը և չի արժեր ոչինչ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Դուն ո՞ր աշխարհեն իջած հոգի ես, Հա՛ննա, ո՞ր երկինքներեն կթափանցե շունչդ իմ հոգիս:
ՀԱՆՆԱ — Թող մի՜շտ, ընդմի՜շտ, այդպես հոգիդ լեցուն ըլլա ինծմով, և մի՛շտ, ընդմի՜շտ, ինքդ հեռու, հեռո՜ւ ինծմե...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Հա՛ննա, քու ընտրածդ ցավն է. անվերջ կարոտ ու տվայտանք:
ՀԱՆՆԱ — Չգիտե՛մ անունը, բայց ա՛տ է, որ չի անցնիր, որ չի՛ հատնիր, որ չի ցամքիր: Կայսր քու գահի՞դ վրա, ո՛չ: Ես կուզեմ ըլլալ կա՛յսր քու հոգիիդ վրա:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Զարմա՜նք է: Ինչ որ կըսես՝ այնքան անբնական ու հակառակ կյանքին, բայց և այնքա՜ն հարազատ: Կարծես ձայնդ հոգիիս խորերեն կուգա, էությանս դեռ անճանաչ ու մշտահույզ ալիքներեն: Դեպի անհասն ու անշեջը, որ այնպես կքաշե մեզի... Քու ձայնդ, Հա՛ննա, կքաշե ինծի: Իրավունք ունիս, մենք պետք է բաժնվինք: (Կլռե): Ալ չգիտեմ՝ ինչ ըսեմ քեզի:
ՀԱՆՆԱ — Ըսինք ամեն ինչ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Կմնա... որ հեռանամ:
ՀԱՆՆԱ — Կմնա... որ հեռանաս:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Ալ չենք հանդիպիր մենք իրարու:
ՀԱՆՆԱ — Ալ չենք հանդիպիր մենք իրարու:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Չունի՞ս վերջին խոսք մը ըսելու ինծի:
ՀԱՆՆԱ — (Աջ ձեռքը վեր) Երթաս բարո՜վ, զորավա՛ր:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Նույնպես) Մնաս բարո՛վ, Հա՛ննա:
Գուրգենը արագ կհեռանա: Աղջիկը կեցած է պահ մը անշարժ իր հպարտ-շիտակ դիրքովը, վերջը կթուլնա, քայլ մը երկու կերթա ետև, դեմ կուգա ծառին, զույգ թևերով կգրկե ետևեն ծառին բունը, որ վար չիյնա ու կմնա այդպե՛ս խաչվածի պես:
== ՉՈՐՐՈՐԴ ԱՐԱՐ ==
=== ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ ===
ԿԱՅՍՐՈՒՀԻԻՆ ՆՆՋԱՐԱՆԸ
Ճակատը, չափազանց հաստ պատին մեջ քառակուսի լուսամուտ մը երկաթե ծանր փեղկերով: Ձախ կողմը լայն ու բարձր անկողինն է ամպհովանիին տակ: Աջի պատին մեջ ահագին մարմար բուխարիկը, որուն դեմը սենյակին մեջտեղը ցած ու փափուկ բազմոց մը ամբողջովին կորած գորգերու ու բարձերու տակ: Բազմոցին մոտիկ արաբական փոքր սեղաններ՝ վրան զարդի ու հարդարանքի իրերով: Աջի դուռը կտանի կանանոցին մյուս սենյակները, ձախը դեպի կայսերական բաժինը:
==== 1 ====
Գիշեր է: Տեսարանը վայրկյան մը պարապ ու մութ. միայն վառարանին կարմիր դեղին լույսը հատակին վրա: Դուրսը ուժեղ բուք ու քամի, որ կցնցե փեղկերը ու ներս կսույն լուսամուտներեն: Երբ դուրսի աղմուկը կմեղմի, կլսվի կրակին աշխույժ ճարճաթը:
Աջեն կմտնե Կուզ պառավը՝ ձեռքը մոմ. միաժամանակ ձախեն կոմսուհի Արկիրա.
ԿՈՄՍՈՒՀԻՆ — (Վրա վազելով ու կիսաձայն) Չեկա՞վ:
ԿՈՒԶ ՊԱՌԱՎԸ — Դեռ ո՛չ, կոմսուհի՜:
ԿՈՄՍՈՒՀԻՆ — Վեր առի՞ք ելարանը:
ԿՈՒԶԸ — Ներս մտա՞ն, թե չէ:
ԿՈՄՍՈՒՀԻՆ — Ուրեմն քանի՞ հոգի եղան հիմա:
ԿՈՒԶԸ — Բուրցեսը, այն հաստ բեղերովը և ուրիշ մը քու սենյակդ են. ծովի կողմեն եկողներն ալ իմ քովի սենյակս:
ԿՈՄՍՈՒՀԻՆ — Նշմարող ոչ ո՞ք, կասկածելի ոչի՞նչ:
ԿՈՒԶԸ — Թող հանգիստ ըլլա կոմսուհին:
ԿՈՄՍՈՒՀԻՆ — Իսկ ներքինապե՞տը:
ԿՈՒԶԸ — Անիկա այնպես հրաշալի անհայտանալ գիտե, երբ կտեսնե, որ ավելորդ է իր ներկայությունը:
ԿՈՄՍՈՒՀԻՆ — Եթե կհամարձակի, թող չանհայտանա:
ԿՈՒԶԸ — Սուր քիթ ունի. իսկույն հասկցավ, թե հոտերը ուրկե կուգան:
ԿՈՄՍՈՒՀԻՆ — Քաշվե՛, եկա՛ն: Եղի՛ր նշանակած տեղս ու աչքերդ չորս բաց...
ԿՈՒԶԸ — Կոմսուհին կճանչնա ինծի: Պառավեր եմ, շիտա՛կ է, բայց գիտեմ, թե գործերը ինչպես կդառնան: (Դուրս ձախեն):
==== 2 ====
Աջեն կմտնեն երկու պալատական օրիորդ՝ ձեռքերնին մեյ-մեկ մոմ: Անոնց ետևեն՝ կայսրուհին շրջապատված քանի մը պալատական կիներով: Մեկը կառնե անոր վերնոցը, մյուսը` քողը, թևերեն ու փեշերեն բռնած կնստեցնեն, և իրենք հարգալից կկենան դեմը:
ԹԵՈՖԱՆՈ — Շնորհակա՛լ եմ: Գիշեր-բարի բոլորիդ:
ՄԵԿԸ — Չունի՞ ուրիշ հրաման մեր երջանիկ թագուհին:
ԹԵՈՖԱՆՈ — Հանգիստ քո՛ւն ձեզի:
ԽՈՒՄԲԸ — (Միաբերան) Գիշե՛ր-բարի, աստվածայինդ բազիլիսա՜: (Խոր երկրպագումով կքաշվին աջեն):
==== 3 ====
ԹԵՈՖԱՆՈ — (Իսկույն դեպի կոմսուհին) Ի՞նչ լուր:
ԿՈՄՍՈՒՀԻՆ — Սարսափելի ծով է, թագուհի՛: Քաղկեդոնեն մինչև հոս հոսանքին ու հյուսիսին բերանը, ընկույզի կեղևի մը վրա. ուղղակի անկարելի բան է, թագուհի՛: Չի՛ պիտի գա:
ԹԵՈՖԱՆՈ — Ժամը չլրացած հոս է ան:
ԿՈՄՍՈՒՀԻՆ — Եթե չեկավ, կորսված ենք բոլորս, թագուհի՛: Լույսի հետ կբացվի ամեն բան: Բերաններ կան, որ հիմա կարկամած են, առտուն այս խցել չենք կրնար:
ԹԵՈՖԱՆՈ — Ժամը չլրացած հո՛ս է ան:
ԿՈՄՍՈՒՀԻՆ — (Կերթա կբանա ճակտի մեկ փեղկը) Եկո՛ւր, եկո՛ւր նայե: Նայե ի՜նչ ծով է, ի՜նչ թիփի: Ա՜, խաչյալ Հիսուս, դո՛ւն օգնես մեզի:
ԹԵՈՖԱՆՈ — Գոցե՛ փեղկը: Այդպե՛ս: Լսե: Ո՛չ ծովը, ո՛չ հովը, ո՛չ մրրիկ, ո՛չ տարերք, ո՛չ, արգիլել չեն կրնար՝ ինչ որ ես ու ան վճռեր ենք, որ պիտի կատարվի այս գիշեր: Ժամը չլրացած հոս է ան: Իսկ ոտքը հոս դրավ թե չէ՝ ալ մենք ենք տերը: Մարե՛ մոմերը, թող մնա մեկը: Բա՞ց է իր ճամփան:
ԿՈՄՍՈՒՀԻՆ — Բա՛ց է, թագուհի՛: Մեր ներքինին է հոն:
ԹԵՈՖԱՆՈ — Իսկ կայսեր դո՞ւռը:
ԿՈՄՍՈՒՀԻՆ — Կհսկեմ ի՜նքս: Կարծես ոտքի ձայներ...
ԹԵՈՖԱՆՈ — Ի՛նքն է, ի՜նքն է:
ԿՈՄՍՈՒՀԻՆ — Ա՜, Հիսո՜ւս փրկիչ... (Դուրս ձախեն):
==== 4 ====
ԹԵՈՖԱՆՈ — (Կնետվի Գուրգենին ընդառաջ) Իմ քա՛ջս, իմ քաջս, որ իր դեմը արգելք չի ճանչնար: Այս հովերուն, այս ծովերուն դիմագրավողը, այդ կամքն ու վճռականությունը ունեցողը իրավունք ունի՛ բոլոր գահերուն, բոլոր դիրքերուն: Ա՜, եկա՛ր, եկա՛ր:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Կեցի՛ր, կեցի՛ր, բան հասկնամ: Ես եկե՛ր եմ, բայց մյուսնե՞րը:
ԹԵՈՖԱՆՈ — Այո՛, այո՛, յո՛թն ալ, բայց նախ նստե, շունչ քաշե: (Քաշե դեպի բազմոցը ու կնստեցնե քովը) Ա՜, ինչպե՜ս հանկարծ հոգնություն մը եկավ վրաս... Իսկ դո՞ւրսը, դուրսը ինչպե՞ս է:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Համակիր անթիվ, մասնակից քիչեր: Շատ ջանացի թիկնապահներու գունդը գրավեմ: Հրամանատարներեն մեկն է միայն մեզի հետ. մյուսներուն մոտենալը շատ էր վտանգավոր: Բայց միևնույն է, ի՞նչ կրնան ընել այդ վարձկանները կատարված իրողության հանդեպ: Թող ինծի այդ ամենուն հոգը, քու վրադ է միայն, որ բաց պահես մեր առջևը ննջարանին մուտքը:
ԹԵՈՖԱՆՈ — Քիչ մը ետքը կերթամ մոտը ու պիտի խնդրեմ, որ իր սենյակը գիշերեմ: Սոսկալի հով է, անսովոր փոթորիկ, ամեն ծակե կըսուլե, չէ՞ որ կվախնամ: Քնացավ թե չէ՝ բա՛ց է դուռը:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Ոտքի ելլելով) Ուրեմն վերջացա՛վ: Կեսգիշեր չեղած՝ ալ Ֆոկաս չկա:
ԹԵՈՖԱՆՈ — (Ինքն ալ ելլելով ոտքի) Այլ իմպերատոր, ավտոկրատո՛ր, կա՛յսր ու բազիլևս Օհան Գուրգեն: Ինչ ալ աղվոր կվայլե անունիդ:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Թո՛ղ հիմա այդ բոլորը:
ԹԵՈՖԱՆՈ — Ո՛չ: Դուն չգիտես ի՜նչ սքանչելի զույգ ենք ըլլալու ես ու դուն: Այդպիսի զո՛ւյգ դեռ չէ տեսած այս պալատը. այդպիսի զույգ դեռ չէ նստած ո՛չ բյուզանդական և ո՛չ աշխարհի որևէ գահին: Երևակայե՛ ինծի ու քեզի քով քովի, ա՛յ, այսպե՜ս, մեծ դահլիճի ամպհովանիին տակը, մեր կայսերական բովանդակ շուքովը, շրջապատված ու պաշտված ամենքեն. մեր ոտքերուն տակ Ռոմանական ամբողջ ավագանին, ամբողջ ազնվականությունը և քու բոլոր հաղթական բանակներդ: Ատիկա է միակ արդարը. աշխարհք պիտի երկրպագե արիին ու գեղեցիկին: Ո՞վ ավելի արի՛ քան դուն, ո՞վ ավելի գեղեցիկ՝ քան ես: Պետք էր, որ գար այս օրը:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Իսկ ես ինչքա՜ն, ինչքան ջանք եմ թափեր, որ այդ մարդը դառնա կայսր:
ԹԵՈՖԱՆՈ — Հապա ե՞ս:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Իրա՛վ է:
ԹԵՈՖԱՆՈ — Ես ու դուն բարձրացուցինք անիկա վեր, ես ու դուն ալ հիմա կզարնենք գետին:
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Իսկ ո՞ւր են տղաքը: Կուզեի տեսնել:
ԹԵՈՖԱՆՈ — Ա՜խ, ինչո՞ւ չբացվեցան մեր աչքերը ասկե վեց յոթը տարի ավելի կանուխ: Իզո՜ւր կորած ու ճմլված տարիներ. ափսո՜ւս... որոնց վրեժը սակայն պետք է լուծվի այս գիշեր: (Հանկարծ կատաղի բողոքով) Զարցո՛ւց իմ կյանքս այդ չոր ճիվաղը, մաշեց երիտասարդությունս: Ա՜, ես կատեմ իր այն աղվեսի աչքերը, իր հաստ շրթունքը, կատեմ իր զզվելի ձեռքերը, այն թաց ձեռքերը...
==== 5 ====
ԿՈՄՍՈՒՀԻՆ — (Ներս վազելով) Կա՛յսրը, կա՛յսրը, Թագուհի՛:
ԹԵՈՖԱՆՈ — Հանգի՛ստ: Առաջնորդե՛ կոմսը քու սենյակդ: Եվ ոչ ոք չշարժի իր տեղեն մինչև ձայն չտամ:
ԿՈՄՍՈՒՀԻՆ — (Անհանգիստ և չտապեցնելով) Տե՛ր...
ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — (Տեսակ մը ակամա կկենա) :
==== 6 ====
ԹԵՈՖԱՆՈ — (Արագ կնստի՝ կռնակը դարձուցած դեպի կայսեր դուռը, արմուկները ծունկերուն ու դեմքը ձեռքերուն մեջ):
ԿԱՅՍՐԸ — (Կմտնե շատ դանդաղ ու խիստ մռայլ և լուռ կնայի քիչ մը) Ի՞նչ կընես հոս:
ԹԵՈՖԱՆՈ — (Ընդոստ) Վա՜յ, ինչպես վախցուցիր ինծի:
ԿԱՅՍՐԸ — Ո՞ւր են կիներդ, ինչո՞ւ ես մինակ:
ԹԵՈՖԱՆՈ — (Տխուր) Նոր ճամփու դրի. կուզեի պառկիլ, քունս չի տանիր: Ի՜նչ գարշելի գիշեր է: Ինչպե՜ս եղավ, որ հիշեցիր իմ գոյությունը պալատիդ մեկ անկյունը:
ԿԱՅՍՐԸ — (Ցավոտ ժպիտով) Կարոտե՞ր ես: Չէ՞ որ ես կզգամ՝ դուն դժգոհ ես միշտ, երբ հոս կուգամ քեզի:
ԹԵՈՖԱՆՈ — Ինչպե՞ս կուզես, որ գոհ ըլլամ, երբ մեր հարաբերության մեջ մնացեր է միայն քարացած սովորություն մը, անհոգի ու անմտերիմ:
ԿԱՅՍՐԸ — Մտերի՞մ: Ատ ի՜նչ շռայլություն է ինծի համար: Լավ է և ան, որ դեռ հավատքի կտոր մը մնացեր է մեջս. և ան ալ գիտե՞ս ինչու:
ԹԵՈՖԱՆՈ — Ըսե՛:
ԿԱՅՍՐԸ — Որովհետև շատ կպնդեն, որ չհավտամ քեզի: Կուզե՞ս ամենեն վերջին նմույշը: (Ծոցեն ծալլված թղթի կտոր մը հանելով) Ա՛ռ կարդա:
ԹԵՈՖԱՆՈ — Ո՛չ, ո՛չ: Ի՞նչ բան է: Կարդա՛ ինքդ:
ԿԱՅՍՐԸ — Լա՛վ, կարդա՛մ, մեծ հաճո՜ւյք է: «Այս գիշեր պառկելեդ առաջ անպատճառ խուզարկել տուր կանանոցիդ բոլոր անկյունները. ամբողջ բանակ մը պիտի գտնես թաքնված. չհավտա՛ս կնոջդ հնարքներուն: Ահա կզգուշացնեմ քեզի քու անկեղծ բարեկամդ»: Է՜, ի՞նչ կըսես իմ անկեղծ բարեկամիս խորհուրդին:
ԹԵՈՖԱՆՈ — (Կեցած է լուռ ու հանգիստ) Ի՞նչ պիտի ըսեմ, ի՞նչ կրնամ ըսել: Հետևե՛ իր խորհրդին, և խնդրեմ, մի՛ հավտար ո՛չ ինծի, ո՛չ իմ խոսքիս, ո՛չ իմ հնարքներուս: Ինծի պետք չէ քու հավատքդ, որ այդ տեսակ ստորին աղբյուրներե կբխի: (Հետզհետե անոդ կատաղությամբ) Ահա՛ ես, ահա՛ քու կանանոցդ. կանչե՛ ներքինիներդ, կանչե՛ թիկնապահներդ, կանչե՛ բոլոր զորավարներդ, բանակներդ. թող գան, խառնե՛ն, ոտքի տակ տան, թող գան մերկացնե՛ն, պատռե՛ն, պղծե՛ն, խորտակե՛ն ամեն բան ու ամե՛ն սրբություն, միայն թե ալ ազատի՛մ... ազատի՜մ, ազատի՜մ...
ԿԱՅՍՐԸ — Իզո՜ւր. չըսի՛, որ հուզվի՛ս, ըսի՛ որ հասկնաս:
ԹԵՈՖԱՆՈ — Ի՜նչ կուզեն ինծմե, Աստված իմ: (Լալով) Ինչո՞ւ կտանջեն, ինչո՞ւ կհալածեն, ես ի՞նչ եմ ըրեր անոնց:
ԿԱՅՍՐԸ — Չգիտե՞ս: Հաղթե՛ր ես, բարձրացեր ես գագաթը, դուն կա՛յսր ես: Մարդկային ծածուկ ու խորունկ ատելություն է ատիկա ամե՛ն բանի դեմ, ամե՛ն մարդու դեմ, որ հաջողեր է, որ հասեր է, որ գագաթն է: Չհաջողածներու վրեժն է ատիկա, ե՛տ մնացողներու անքուն ատելությունը: Հանգիստ չե՛ն տալու, խայթելու են և մութին մեջ արմատները կրծելու: Նայե՛, դուն զայրացա՛ր, լացի՛ր, պոռացի՛ր ու թեթևցար: Իսկ ե՛ս, ե՞ս ինչ ընեմ, Թեոֆա՛նո, ո՛չ կին եմ, ո՛չ լալ կրնամ, ո՛չ ալ մնալ անտարբեր: Կկարծես դյուրի՞ն է ինծի: Երբեմն այնպես ծանր վայրկյաններ կուգան վրաս, նե՛րսը, այն ընդարձակ ննջարանիս առանձնության մեջ: Ա՜յ, մանավանդ այսպես խուլ ու դիվահար գիշերները, պատերուն ցայտերն ու քիվերն անգամ կարծես կյանք կառնեն մոմիս դողդոջ լույսին տակ և մոլեգնոտ հովը պատուհանիս ճեղքերեն գիտե՞ս ինչ սև դավեր կպատմե ինծի:
ԹԵՈՖԱՆՈ — Ի՞նչ ըսել կուզես... Նիկեֆոր:
ԿԱՅՍՐԸ — Թեոֆանո՛, կզգա՛մ, որ շուրջս բան մը կդառնա, կզգամ, որ դավ մը կնյութվի մեզի դեմ: Քիչ մը առաջ էր, նստեր էի ներսը մտածումներուս հետ, հանկարծ այդ նախազգացումս այնպես սարսափելի սուր կերպարանք առավ, որ կամքիս հակառակ ներսը մնալ չկրցա: Ա՜յ, եղեր եկեր եմ քեզի, հո՛ս, շիտա՛կ հոս, ինքս ալ չգիտեմ, իսկապես...
ԹԵՈՖԱՆՈ — (Ահ առած) Նիկեֆո՜ր... Նիկեֆո՜ր...
ԿԱՅՍՐԸ — Եկեր եմ ու այս բոլորը կպատմեմ քեզի: Ուրիշ որո՞ւ երթամ, ուրիշ որո՞ւ ըսեմ, իսկ լռել չեմ կրնար, կզգամ, որ չեմ կրնար...
ԹԵՈՖԱՆՈ — Խոսե՛, խոսե՛... ինչ որ գիտես: Ի՞նչ դավ է ատիկա, և արդյոք ո՞վ: Ա՜խ, եթե գիտնայի՜նք:
ԿԱՅՍՐԸ — (Շեշտ կնոջը նայելով) Ես գիտե՛մ:
ԹԵՈՖԱՆՈ — (Ակամա քայլ մը ետ քաշվելով) Գիտե՜ս...
ԿԱՅՍՐԸ — Այո՛:
ԹԵՈՖԱՆՈ — Ո՞վ:
ԿԱՅՍՐԸ — Գիտե՜մ:
ԹԵՈՖԱՆՈ — (Հազիվ լսելի, ակռաներուն մեջեն) Ըսե՛...
ԿԱՅՍՐԸ — Ըսե՛ դուն ինքդ:
ԹԵՈՖԱՆՈ — Ե՞ս: Ըսեմ ե՞ս...
ԿԱՅՍՐԸ — Ո՞վ կկարծես:
ԹԵՈՖԱՆՈ — Հազար անուն կանցնի մտքես:
ԿԱՅՍՐԸ — Ո՞րն է առաջին անցածը:
ԹԵՈՖԱՆՈ — Առաջի՞նը, պիտի զարմանա՜ս, Գուրգե՛նը:
ԿԱՅՍՐԸ — (Խնդալով) Չե՛մ զարմանար, սուր է եղեր մի՛շտ քու հոտառությունդ:
ԹԵՈՖԱՆՈ — Նորե՞ն այդ մարդը. նորե՞ն այդ մարդը կելլե իմ դեմս:
ԿԱՅՍՐԸ — Վարպե՛տ է և զգույշ, բայց կույր չեմ և ես: Հիմա ինծի համար պարզ է, թե այն ինչ պատմություն էր Բարդասի քրոջը հետ: (Կտրուկ ու դաժան կնոջը մոտենալով) Ան կուզեր իրեն համար դավակից մը կանանոցիս մեջ, ան կուզեր մեկը, որ ներսեն բանար դուռը...
ԹԵՈՖԱՆՈ — (Սարսափահար) Ի՞նչ կըսես, Նիկեֆո՛ր, ի՞նչ կըսես...
ԿԱՅՍՐԸ — Ես գիտե՛մ, կհսկե՛մ: Անոր մատն է այս ամենուն տակը, անոր մատն է և այս նամակին մեջ: Կուզե խաբ տալ մեկ երկու հեղ, որ երբ օր մը ճշմարիտ որ գա՝ ես անհոգ ըլլամ ու չհավտամ:
ԹԵՈՖԱՆՈ — (Հանկարծ խիստ հանդիմանությամբ) Ինչո՞ւ չէիր ըսեր ինծի այդ բոլորը, ինչո՞ւ էիր լռեր: Եվ վերջապես հիմա՞ ինչու ես կեցեր. ելի՛ր, զա՛րկ, սատկեցո՛ւր:
ԿԱՅՍՐԸ — Ինչո՞ւ... հը՛մ, ինչո՞ւ... (Ինքզինքը ծաղրելով) Որովհետև... որովհետև ա՛ն է կապեր առաջին անգամ ոտքիս այս կարմիր կոշիկները:
ԹԵՈՖԱՆՈ — Ի՜նչ միամիտ տխմար բաներ կխոսիս:
ԿԱՅՍՐԸ — Չէ՞: Բայց ալ վերջացա՛վ: Թող գա՝ ինչ որ գալու է, թող ըլլա՝ ինչ որ ըլլալու է: Անիկա... պետք է մեռնի:
ԹԵՈՖԱՆՈ — Միայն թե շո՜ւտ: Դուն վախ դրիր իմ մեջս:
ԿԱՅՍՐԸ — Ան կուզե այդ վախը դնե և ի՛մ մեջս, բայց ժամանակ չե՛մ տար իրեն: Հյուսած եմ արդեն իր մահը:
ԹԵՈՖԱՆՈ — Ե՞րբ, ե՞րբ:
ԿԱՅՍՐԸ — Վաղը պիտի երթա որսի: Գիտեմ, որ որսը շատ կսիրե. թող մեռնի որսի ատեն: Շնորհ մըն է, որ կընեմ իրեն: Դժբախտ պատահմունք մը: Վերջը կնվիրեմ իրեն փառավոր թաղում մը արքունի գանձեն, և թող ո՛չ մեկը չանցընե մտքին, թե Նիկեֆոր կայսրը վարձատրել չգիտե իր ծառաները:
ԹԵՈՖԱՆՈ — (Մեծ ուրախությամբ) Հիմա հանգի՜ստ եմ, հիմա կհավտամ: Լա՜վ է, ի՜նչ լավ է. հրաշալի ես կարգադրեր:
ԿԱՅՍՐԸ — Կարգադրողը ե՛ս չեմ. կարգադրողը ի՜նքը եղավ: Ինքն էր, որ կպատմեր, թե այս ամբողջ շաբաթը որսի է երթալու: Դեռ կխոսեր, որ ես վճիռս տված էի արդեն. ճակատագրի վճիռն է ասիկա: Վերջը-վերջը ըլլա՛ր պիտի, ուշ կամ կանուխ: Ճակատագրին դեմ երթալ կարելի չէ:
ԹԵՈՖԱՆՈ — (Խորհրդավոր ու սարսափով) Այո՛, Նիկեֆո՛ր, այդպես է. ճակատագրին դեմ երթալ կարելի չէ:
ԿԱՅՍՐԸ — Ա՜, ճակտի գիրը: Եթե գրված է, որ պիտի մեռնիս այս գիշեր, հիմա, պահի՛կ մը ետքը՝ կմեռնի՛ս, ոչի՛նչ չի փրկեր: Կարծես աչքերդ կփակվին ու չես նշմարեր ինչ որ շուրջդ կկատարվի:
ԹԵՈՖԱՆՈ — (Միշտ նույն սարսափով) Այո՛, Նիկեֆոր, այդպես է, ու չե՛ս նշմարեր ինչ որ շուրջդ կկատարվի:
ԿԱՅՍՐԸ — Կարծես բանականությունդ կկողպվի. կուգան կըսեն երեսիդ, ու չես հասկնար:
ԹԵՈՖԱՆՈ — (Նույն եղանակով) Այո՛, Նիկեֆո՛ր, այդպե՛ս է. կուգան կըսեն երեսիդ ու չես հասկնար:
ԿԱՅՍՐԸ — Խախտեցան ու մեռան մեջս ամեն հավատք, վստահություն. մնաց ճակատագիրը. փաթթվեր եմ անոր:
ԹԵՈՖԱՆՈ — Լսե՛, Նիկեֆո՛ր, թող այս գիշեր գամ սենյակդ պառկելու: Հոգիս ցունց ելավ ըսած խոսքերեդ, հովն ալ դուրսը գեշ-գեշ կոռնա... Չե՛մ կրնար մինակ:
ԿԱՅՍՐԸ — Եկո՛ւր: Անկողինս ազատ է: Գիտե՛ս, որ ես կպառկիմ բազմոցին:
ԹԵՈՖԱՆՈ — Այո՛, փաթթված Սուրբիդ վերարկուին մեջ:
ԿԱՅՍՐԸ — Իմ ուխտս է: Կուզեմ իր շուքին տակ, իր սրբության: Երբ կփաթթվիմ իր վերարկուին, կարծես ճակատագրին է, որ կապավինիմ: Քալե՛ երթանք: Հոգնած ու քնատ եմ ես ալ: Ա՜, շա՜տ եմ հոգնած:
ԹԵՈՖԱՆՈ — Փոխեմ հագուստս, կուգամ. դուն գնա՛, (Կերթա աջի մուտքը) Մելանիա...
ԿԱՅՍՐԸ — Աղե՛կ: Եթե քնացած ըլլամ, չմոռնաս դնելու դռան մեծ նիգը: (Վախեն դուրս):
ԹԵՈՖԱՆՈ — Ա՜, ճակտիդ գի՜րը: Ալ չի՜ փրկեր քեզի ո՛չ մեկ դուռ, ալ չի փրկեր քեզի ո՛չ մեկ նիգ...
==== 7 ====
ԿՈՄՍՈՒՀԻՆ — (Կմտնե ու կկենա դեմը վախով ու հարցական):
ԹԵՈՖԱՆՈ — Գնա՛ ներս, հայտնե՛... որ բաց է դուռը...
ԿՈՄՍՈՒՀԻՆ — (Ակամա ետ-ետ կերթա ու կկենա):
ԹԵՈՖԱՆՈ — Չի լսեցի՞ր:
ԿՈՄՍՈՒՀԻՆ — (Դողալով) Այո՛, իսկո՛ւյն, իսկո՛ւյն... Հայտնեմ, որ բա՛ց է դուռը...
Կոմսուհին շտապ կելլե դուրս: Թեոֆանո կհարձակի, կմարե մոմը: Սենյակը լուսավորված է միայն կրակի կարմրավուն դողդոջ լույսովը: Թեոֆանո նախ ծանր քանի մը քայլ կընե այդ լույսին մեջ. կկենա ու կսկսի հանվիլ: Նորեն անշարժ կեցած՝ կլսե պահ մը, հագուստին մեկ կտոր ձեռքը, ու կշարունակե հանվիլ. վերջը կիսամերկ ու բոպիկ քայլ մը կընե դեպի ձախի դուռը ու քովնդի վար ծռած, ականջ դնելու դիրքով կքարանա ամբողջ մարմնով: Ներս կվազե կոմսուհին շնչահեղձ: Թեոֆանո իսկույն կշտկվի ամբողջ հասակովը ձիգ ու պրկված: Կոմսուհին կնետվի անոր ոտքը՝ ձեռքերովը դեմքը ծածկած:
ԹԵՈՖԱՆՈ — (Խուլ ձայնով) Խոսե՛:
ԿՈՄՍՈՒՀԻՆ — Վերջացա՛վ: Տեսա՛... սարսափելի է...
ԹԵՈՖԱՆՈ — Ելի՛ր, գոցե՛ ներս տանող դուռը, կողպե՛. ձգե՛ վարագույրները: Բա՛ց անկողինս: Շո՛ւտ, շո՛ւտ, գնա՛ սենյակը, հանվե՛ դուն ալ: Ներսեն աղմուկ լսվելուն պես կվազեք հոս ինծի արթնցնելու: Կլսե՞ս... Կվազեք հո՛ս, ինծի արթնցնելու... բոլորդ միասին ինծի արթնցնելու... (Շտապ կսպրդի անկողինը):
=== ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ ===
Դահլիճը խոր, բարձր ու ընդարձակ: Ճակատը գահն է շքեղ ամպհովանիին տակ, քանի մը աստիճան բարձր պատվանդանին վրա: Աջ ու ձախ սյունաշար է, համակ ոսկեզօծ, կարմիր մետաքս կտորներով տոնազարդած:
==== 1 ====
Օհան Գուրգեն կեցած է ամպհովանիին տակ կայսերական լրիվ հանդերձանքով: Գահին երկու կողմը խռնված են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ պալատական, զինվորական, հոգևորական, բոլորն ալ հարուստ պաշտոնական զգեստավորումով:
ԱՐՔՈՒՆԻ ԴՊԻՐԸ — (Գահի ստորին աստիճանին վրա կեցած, քիչ մը կողքով, ավարտելու վրա է ձեռքի երկար մագաղաթին ընթերցումը):
«Մանավանդ ա՛յն վայրկյանին, երբ Աստվածային Անքննելի Նախախնամությունը ինծի հանձնեց այս միա՜կ քաղաքակիրթ ու ճշմարիտ քրիստոնյա պետության դարավոր սրբազան գահը: Հաղթանա՛կ ու հաջողություն բանակներուս, վայե՛լք ու առատություն ժողովրդիս, փա՜ռք ու բարձրացում կայսերությանս և Աստվածային օրհնությունն ու իմաստությունը բոլորիս: Տված է անդրանիկ հրովարտակս Տերն Մեր Հիսուս Քրիստոսի մարդեղության ինն հարյուր վաթսուն և ինը թվականին և մեր երջանիկ գահակալության առաջին տարին: Կայսր Օհա՛ն»: (Կգալարե մագաղաթը ու կիջնե պատվանդանեն):
ԱՎԱԳ ԱՐԱՐՈՂԱՊԵՏ — (Առաջ կուգա ընդհանուր լռության մեջ և խոր գլուխ տալով կայսեր) Օհա՛ն կայսր. երկար արև քեզի, երկար արև ու երջանիկ թագավորություն, ո՛վ դուն, արի՛ և իմաստուն ինքնակալ: (Դառնալով բազմության) Եվ դո՛ւք, որ պայծառ աստղերն եք մեր այս փառահեղ պետության շքեղ երկնակամարին, եկե՛ք խոնարհինք ու երկրպագենք մեզի ծագած այս նո՛ր արեգակին, մեր աստվածընտիր նո՛ր գահակալին:
ԲՈԼՈՐԸ — (Լուռ կխոնարհին մինչև մեջքը):
ԿԱՅՍՐ ՕՀԱՆ ԳՈՒՐԳԵՆ — Վե՛ր բարձրացուցեք ձեր խոնարհած գլուխները, ձեռքերնիդ դրե՛ք ձեր սուրին ու ձեր ճակատը հպարտ ուղղեցե՛ք երկինք: Ինծի պետք չեն խոնարհ գլուխներ. ես խրոխտ հոգիներու կուզեմ թագավորել: Ձեր խելքն է, որ կվարե այս տերությունը ու ձեր բազուկն է, որ կպաշտպանե. դուք իրավունք ունիք հպարտ ըլլալու: Ես ալ եկեր եմ ձեզի հետ միասին հպարտ գործ տեսնելու: Պարզ ու շիտակ կխոստանամ ձեզի՝ քշե՛մ Սվյատոսլավը իր ռուսներուն հետ ոչ միայն մեր քաղաքի դռներեն, ուր ան հասած է հիմա գրեթե, մեր սխալովը, այլև բուլկարական սահմաններեն ալ անդին, Մեծ Դանուբի հոսանքեն անդին, մինչև իրենց վայրի ու անհամբույր տափաստանները: Կխոստանամ ձեզի՝ հպատակության բերեմ արաբներն ու մահմետականությունը և բարձրացնեմ այս գահին հմայքն ու իշխանությունը այն բարձունքները, ուր ան դեռ չէ հասած երբեք մինչև օրս: Հսկա գործ ունինք կատարելու ե՛ս ու դո՛ւք, մենք բոլորս միասին: Պետք կա մեր ամենուս ուժերուն, մեր ամենուս տաղանդին: Ընդունեցե՛ք իմ կայսերական ողջագուրանքս, գացե՛ք ու պատրաստ եղե՛ք: (Կիջնե ու կանցնի աջի սյուները):
ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ — Կեցցե՛: Կեցցե՜ մեր կայսրը: Կեցցե՜ Օհան կայսրը: Կեցցե՜ մեր նոր կայսրը:
==== 2 ====
Մինչ բոլորը կցրվին աջի ու ձախի սյուներուն մեջեն, Սենատոր Պոնտիս կամաց կմոտենա Կարևոր պալատականին, որ մտախոհ կեցած է մեկղի:
ՍԵՆԱՏՈՐ ՊՈՆՏԻՍ — (Գոհ) Հը՛, բարեկա՛մ, ի՞նչ կըսես:
ԿԱՐԵՎՈՐ ՊԱԼԱՏԱԿԱՆԸ — Ի՞նչ ըսեմ:
ՍԵՆԱՏՈՐ ՊՈՆՏԻՍ — Դեռ երկու շաբաթ չկա. տե՛ս ինչպե՞ս շուտ տվավ ամենուն գլուխը. գինովցեր են:
ԿԱՐԵՎՈՐ ՊԱԼԱՏԱԿԱՆԸ — Շա՛տ է թունդ գինին: Ամենուն կցրվե իր դրամը, հողը, ամենուն կբաժնե իր իշխանությունը, ամենուն պատիվ ու պաշտոն:
ՍԵՆԱՏՈՐ ՊՈՆՏԻՍ — Ցրվելն ալ արվեստ է, ի՞նչ գիտցար: Նախորդը գնաց, որովհետև տալ չգիտեր:
ԿԱՐԵՎՈՐ ՊԱԼԱՏԱԿԱՆԸ — Տեսնե՜նք, տեսնե՜նք. դեռ մեղրալուսինն է:
ՍԵՆԱՏՈՐ ՊՈՆՏԻՍ — (Դառնալով դեպի Վասիլ Լեկապենը, որ շիտակ անոնց կմոտենա) Ա՛յ, հավիտենական մարդը: Կայսրներ կուգան, կայսրներ կերթան, իսկ սա՛ միևնույն է, հո՛ս է միշտ, պալատը և միշտ ալ ժիր ոտքերուն վրա: Կատվի ցեղեն է. ինչպես ալ նետես՝ ոտքերուն կելնե:
ԿԱՐԵՎՈՐ ՊԱԼԱՏԱԿԱՆԸ — (Աչքերը կծկելով) Ա՛յն գիշերը միայն պալատը չէր, ո՛չ ալ ոտքերուն վրա. թեև արդեն առտուն կանուխ...
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — (Խեղճանալով) Հա՛, այն գիշե՞ր... տկար էի քիչ մը. գացեր էի ճար խմելու:
ԿԱՐԵՎՈՐ ՊԱԼԱՏԱԿԱՆԸ — Տկա՞ր...
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Սոսկալի խիթեր որովայնիս մեջ:
ԿԱՐԵՎՈՐ ՊԱԼԱՏԱԿԱՆԸ — Այնպե՞ս որ... դարձուցին քեզի պալատին տերը, որովայնիդ իմաստուն խիթերը:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Ա՜, ինչպե՞ս մարդիկ չար են: Ինչքան որ մանր ու մունր սև աշխատանք կա, բոլորը նետեր են վիզս, ետքն ալ թե...
ՍԵՆԱՏՈՐ ՊՈՆՏԻՍ — Խե՜ղճ Վասիլ. բոլոր մա՜նր ու մո՜ւնր... սև աշխատանքը...
==== 3 ====
Հանկարծ թափով կբացվի խորքի մասնավոր դուռ մը ու ներս կվազե Թեոֆանոն, կատաղի կրակ մը աչքերուն մեջ: Կնայի շուրջը պարապ դահլիճին ու կհետվի դեպի երեքը, որոնք հարգանքով կխոնարհին:
ԹԵՈՖԱՆՈ — (Պոռալով, անոնց երեսին) Ո՞ւր է կայսրը:
ԵՐԵՔԸ — (Շփոթ ու շվար կնային իրար):
ԹԵՈՖԱՆՈ — Ո՞ւր է, ո՞ւր է կայսրը՝ կհարցնեմ ձեզի:
ԿԱՐԵՎՈՐ ՊԱԼԱՏԱԿԱՆԸ — Չգիտե՛մ, կայսրուհի՛: Կարդացին հրովարտակը ու գնաց ներս:
ԹԵՈՖԱՆՈ — Հա՛, գնաց նե՜րս... նե՜րս: Պահել կուզեք ինծմե, փախցնել կուզեք ինծմե, հա՞, ձեր կայսրը: Կկարծեք ես չե՞մ հասկնար: (Ոտքը զարնելով գետին) Ես կա՜յսրը կուզեմ, կհասկնա՞ք. հո՛ս, ա՛յս վայրկյանիս, կա՜յսրը, կա՜յսրը...
==== 4 ====
Աջեն արագ ներս կմտնե Օհան Գուրգեն: Հանած է զգեստին պաշտոնական մասերը ու գլխաբաց: Կհետևին մեկ երկու պալատական:
ԹԵՈՖԱՆՈ — (Կվազե վրան խենթ ուրախությամբ) Ա՜խ դո՛ւն. ահա՛ դուն: Ա՜, վերջապես, քու աչքերուդ դեմը, քու թևերուդ տակը: Ալ չեմ վախնար, ալ ոչինչե չեմ վախնար: Սուտ են, սուտ, կուզեին խաբել ինծի...
ԿԱՅՍՐԸ — Հանդա՛րտ, հանդա՛րտ: (Կդառնա մյուսներուն ու ձեռքով կընե, որ հեռանան):
==== 5 ====
ԿԱՅՍՐԸ — Ինծի տեսնել էիր ուզեր, և ես համաձայն էի: Կարծեմ ավելորդ էր այս անտեղի տեսարանը:
ԹԵՈՖԱՆՈ — Վախցա, որ խափանեն:
ԿԱՅՍՐԸ — Խափանե՞ն. ո՞վ: Ինչևէ. քանի որ արդեն եկած ենք դեմ դեմի՝ խոսե՛: Գիտեմ, որ անիմաստ ու անախորժ բան մը պիտի ըլլա մեր այս տեսակցությունը, բայց քու վերջին ցանկությունդ էր, մերժել չեմ կրնար:
ԹԵՈՖԱՆՈ — Ի՜նչ բարի ես: Ուրեմն այդպես, ուրեմն իրա՛վ է ինչ որ կըսեն, ինչ որ ինծի հայտնեցին քու անունեդ... Կայսե՛ր անունեն:
ԿԱՅՍՐԸ — Այո՛, Թեոֆա՜նո, պալատին մեջ մնալդ այլևս կարելի չէ:
ԹԵՈՖԱՆՈ — (Կխնդա կարճ) Հա՛, ըսին, ըսի՛ն: Իհարկե՛, չէ՞ որ ժողովուրդը հակառակ է, չի՛ հանդուրժեր, որ ինծի նման մեկը համարձակիս գահիդ վրան պահելու: Լսեցի՛, որ տիեզերական պատրիարքը ա՛տ է դրեր քեզի առաջին պայման, եթե կատարվածը սրբագրել կուզես, եթե օծվիլ կուզես:
ԿԱՅՍՐԸ — Ճի՛շտ է: Բայց ատիկա ամբոխին դարձած երեսն է գործին:
ԹԵՈՖԱՆՈ — Գուցե կվախնա՞ս: Չէ՞ որ հիմա ամենքը կոռնան փողոցներուն մեջ, թե ե՛ս եմ սպաններ առաջին ամուսինս, ինչպես և երկրորդը: Որ երկրորդը ե՛ս սպաննել տվի, ատոր կարծե՛մ գոնե դուն կասկած պիտի չունենաս: Ըսե՛, մի՛ քաշվիր. կվախնա՜ս միևնույն բախտեն: Կռիվներու մեջ քաջերը վախկոտ կըլլան այս պատերուն մեջ, դո՛ւն ալ քաջի համբավ ունիս:
ԿԱՅՍՐԸ — Ես քու թույնե՛դ չէ, որ կվախնամ, ո՛չ ալ քու դավեդ:
ԹԵՈՖԱՆՈ — Հապա՞: Չըլլա թե այն մյուսի ուրվականը հանկարծ եկավ ու կեցավ մեր մեջտեղը: Քանի ողջ էր ան՝ դուն էիր անոր ուրվականը, հիմա որ մեռավ՝ ինքը դարձավ քու ուրվականը: Այն տխմար քավթառը՝ քու ուրվականդ:
ԿԱՅՍՐԸ — Այդպես չեն խոսիր դժբախտ ու ինկած մարդու մը մասին, որ քու ամուսինդ է եղած:
ԹԵՈՖԱՆՈ — Ատիկա նո՞ր ինկավ միտքդ: (Հետզհետե անզուսպ բարկությամբ) Ա՜խ, դո՛ւն, զզվելի՛ փարիսեցի. պաշտպանե՛, պաշտպանե՛ իմ ամուսինս. արդարացո՛ւր քեզի աշխարհի աչքին, բոլոր հանցանքը նետե՛ իմ վրաս, քշե՛լ տուր ինծի մենավոր անկյուն մը, և դուն անվնաս ու սուրբ նստե գահդ ու վայելե՛: Ցորե՛ն թափել տուր ռամիկ ամբոխի գլխուն, մտի՛ր պատրիարքի փեշերուն տակը, նետե՛ ոսկոր մը ամեն շան բերանը, որ անոնց օգնությամբ գուցե պահես քեզի հափշտակած գահդ վրան:
ԿԱՅՍՐԸ — (Հանգիստ ու տխուր) Միայն իզուր կպոռաս: Կտեսնես, որ լսեմ պիտի քեզի մինչև վերջը:
ԹԵՈՖԱՆՈ — Իզո՜ւր, իզուր կպոռամ, հա՞: Իհարկե՛, կուզեիր սուսիկ-փուսիկ տրորես ինծի, ոչնչացնես ու ազատիս: Ո՛չ. պոռամ պիտի. պոռա՜մ պիտի, որ աշխարհքը իմանա: (Պոռալով) Ո՞վ ես դուն, ո՞վ ես դուն, գետինը սողացող ճիճու մըն էիր դուն, քաշեցի թևեդ, առի ծոցս, տաքցուցի, դրի այս գահին. օձ, օձի վարձատրությո՞ւն է, որ կուտաս: Բայց դուն դեռ չե՛ս տեսած իմ կատաղությունս. շատ գլուխներ եմ ես ճզմեր այս գարշապարներուս տակը, կճզմեմ և քո՛ւ գլուխը:
ԿԱՅՍՐԸ — Կհասկնամ քու բարկությունդ, կհասկնամ և քու ատելությունդ, բայց ինչի՞ են պետք այդ անզոր սպառնալիքները, թո՛ղ ատոնք:
ԹԵՈՖԱՆՈ — (Լուռ ու շեշտ կնայի պահ մը ու հետզհետե կկորչի իր խրոխտ կեցվածքը) Իրավունք ունիս: Ես ի՞նչ եմ, որ հիմա քու առջևդ: Անզոր ու անատամ հալածված շուն մը: Ես ինչպե՜ս կհամարձակիմ քու վրադ հաչելու: Դուն հիմա գահերու բարձունքին, ես... ես... (Կամաց-կամաց կիջնե, կչոքի, կնստի ու կուչ կուգա) գետի՛նը... փոշիներու մեջ... քու ոտքերուդ տակը... (Լացկոտ) Աքացե՛... աքացե՛... հալածե՛...
ԿԱՅՍՐԸ — Ելի՛ր ոտքի, տղայություն պետք չէ՛: (Աթոռ մը քշելով առջևը) Ելի՛ր, նստե, թագուհի՛:
ԹԵՈՖԱՆՈ — (Դառն) Թագուհի՜... ո՞վ ըսավ քեզի: Անցա՜վ: Ես թագուհի էի, ինչքան ատեն, որ իմ գեղեցկությունս զենք մըն էր ձեռքս էրիկ մարդիկը ինծի ծառայեցնելու: Ա՛յն օրը, որ այս տխմար կիրքը բռնկեցավ մեջս դեպի քեզի, այն օրը զենքերս հանձնեցի քեզի: Իմ զենքովս զարկիր ինծի. կիրքս շինեցիր քեզի սուր ու մարմինս՝ պատվանդան: Հիմա, իհարկե՛, ալ պետք չեմ քեզի: (Փաղաքուշ) Օհա՛ն, մտածե՛: Չէ՞ որ մենք կապված ենք իրարու, կապված ընդմի՜շտ, մեր մարմնովը, մեր բախտովը, մեր իղձովը. հիշե՛ մեր անցած ճամփան և այն... գիշերը:
ԿԱՅՍՐԸ — Մեր հոգիներուն մեջ երբեք ոչ մեկ կապ չէ եղեր ու չի պիտի ըլլա: Իսկ այն կապը, որ եղեր է մեր մեջը, ո՛չ, ալ չեմ ուզեր, պետք է փրցվի. պետք է պատռվի անցյալի այդ էջը մեր մեջեն:
ԹԵՈՖԱՆՈ — Բայց, անաստվա՛ծ, ապերախտ. ի՞նչ վատ բան է ըրեր մեր անցյալը քեզի: Եվ ինչ որ ըրեր եմ՝ քեզի համար եմ ըրեր, քեզի՛, քեզի...
ԿԱՅՍՐԸ — Կարծեմ ըսինք, ինչ որ պետք էր, գուցե նույնիսկ ավելին: Ասկե անդին դժվար պիտի հասկնանք իրար: Բաժնվի՜նք:
ԹԵՈՖԱՆՈ — (Վախով առաջ կնետվի) Կեցի՜ր, կեցի՛ր դեռ: Աղե՛կ, թող ըլլա քու ըսածդ, միայն ժամանակ տուր, որ գտնեմ ինքզինքս. մեկ երկու շաբաթ. թող որ հասկնամ եղածը, որ համոզվիմ...
ԿԱՅՍՐԸ — Ո՛չ: Հի՛մա, իսկո՛ւյն. հոսկե շիտակ երթաս պիտի Պրինկիպո կղզին: Կյանքիդ ու հանգստիդ պակաս չըլլար ոչինչ:
ԹԵՈՖԱՆՈ — (Վայրի ծիծաղով) Հա՛, հա՜, հա՜... Հացս կշնորհես ինծի, հացս... դո՜ւն... (Ներքին գալարումով) Գողի մը պես եկար մտար սիրտս, մտար անկողինս, մտար պալատս, գողցար ու հափշտակեցիր ամե՛ն ունեցածս, գողցար փարթամությունս, փառքս, գահս: Գո՛ղ, գող, գո՛ղ... Ա՜խ, կուզեի՛ փակչիմ կոկորդիդ, կուզեի խածնե՛մ, փրցնե՛մ, կուզեի ծծե՛մ արյունդ. կուզեի ճանկեմ, հանեմ աչքերդ, որոնք այդպես սառն ու ձանձրացած կնային ինծի. ճանկռտե՛մ, հանե՛մ այս եղունգներովս...
ԿԱՅՍՐԸ — Կտեսնեմ՝ դուն այլևս քու տեղդ չես: Վասի՛լ:
ԹԵՈՖԱՆՈ — (Կլռե, կսառի ու կքարանա):
==== 6 ====
ԿԱՅՍՐԸ — (Վասիլին) Առաջնորդե՛ թագուհին նավը:
ԹԵՈՖԱՆՈ — (Կնետվի կայսեր ոտքերը ու փարելով) Ներե՜, Օհա՛ն, ներե՜. չգիտեմ ինչ կխոսիմ, չգիտեմ՝ ինչ կըսեմ: Ա՜խ, գեշ երազ մըն է ասիկա: Օհա՛ն, մեղք եմ: Օհա՛ն, սիրուհիդ եմ եղած: Կխնդրե՛մ, կաղաչե՛մ քեզի, մի՛ քշեր ինծի պալատեն. չե՛մ կրնար, չե՛մ կրնար: Պահե՛ ինծի հոս, իբրև քու աղախինը, իբրև քու հարճ...
ԿԱՅՍՐԸ — (Վասիլին չոր) Հեռացո՛ւր այս կինը հոսկե:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — (Կամաց մը ձեռքը կգպցնե անոր ուսին) Ելի՛ր, թագուհի: Լսեցի՛ր հրամանը:
ԹԵՈՖԱՆՈ — (Մեկ ոստյունով կցատկե ոտքի) Քաշե՛ ձեռքդ, լի՛րբ սկյո՛ւթ, ստրուկի՛ ծնունդ: Ինչպե՞ս կփայլին աչքերդ, ինչպե՜ս ուրախ եր. հասար, հա՞, նպատակիդ. հաղթեցի՛ր. հիմա քու ձեռքդ է ամբողջը, հա՞... Այս բոլորը քու սարքած բաներդ են, քո՛ւ, քո՛ւ: (Կհարձակի վրան ու բռունցքներ տեղալով անոր դեմքին ու կրծքին) Շո՛ւն, շո՛ւն, շո՛ւն, կոտա՛ծ շուն, կոտա՜ծ շուն...
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — (Ետ-ետ ազատիլ ջանալով):
ԿԱՅՍՐԸ — Քաշե՛ ձեռքդ ետ:
ԹԵՈՖԱՆՈ — (Կդիտե ակնթարթ մը և հանկարծ կվազե գահը): Ո՛չ, երբե՛ք, երբե՛ք. չըլլա՛ պիտի ատիկա, չըլլա՜ պիտի ձեր նյութածը: Ես եմ այս պալատին տերը, ե՛ս եմ այս գահին տերը. ես, ես: Ի՛մս է այս գահը, կհասկնա՞ք՝ ի՜մս... ի՜մս...
==== 7 ====
Նույն միջոցին Վասիլ կերթա դեպի սյուները, նշան կընե: Վեց-յոթը ներքինի կարձանանան մուտքի մոտ:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Օգնեցե՛ք թագուհիին ու փոխադրեցեք վար՝ նա՛վը:
ՆԵՐՔԻՆԻՆԵՐԸ — (Վարանած կնային ու չեն շարժիր):
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Չլսեցի՞ք:
ՆԵՐՔԻՆԻՆԵՐԸ — (Կմոտենան գահին, ոտք դնել կուզեն):
ԹԵՈՖԱՆՈ — Հեռո՛ւ, ստրուկնե՛ր, չե՞ք տեսներ՝ ով է կեցած ձեր դեմը: Ե՛տ Ռումեական կայսրության թագուհին է, որ կհրամայե... (Կայսեր) Ո՞ւր պիտի գտնես ինծմե ավելի գեղեցիկը, ո՞ւր ինծմե ավելի վայելուչը այս գահին: Չե՞ս ըմբռներ, որ ես ստեղծված եմ այս գահը զարդարելու, և որ այս գահը ստեղծված է ինծի՛ զարդարելու:
Ներքինիները, որ պահ մը ետ էին քաշված ակամա, կբարձրանան վճռապես պատվանդանը ու բռնել կփորձեն թագուհիին թևերը: Թեոֆանո բոլոր ուժովը կփաթթվի գահին: Ներքինիները կքաշեն, գահը կտապալի: Վերջապես կես մը հրելով, կես մը թևերուն տակեն բարձրացուցած կիջեցնեն ու կհանեն դուրս:
ԹԵՈՖԱՆՈ — (Այդ միջոցին, ընդհատվող ու կոպիտ պոռոցով, դիմադրելու ջանքերուն զուգընթաց) Ա՜, ո՛չ: Ամբողջ գունդեր ալ որ բերես, ես, ո՛չ, ես հոսկե հեռացողը չեմ... ես որ դուն... իմս է բոլորը... Թողե՛ք թևերս, թողե՛ք... կխածնեմ, թե չէ կխածնեմ... կտրիճնե՛ր, կատաղա՛ծ կտրիճներ... Ա՜յ, օգնեցե՛ք, օգնեցե՛ք, տարի՜ն, տարի՜ն ձեր թագուհին... Չի մնար, Օհան, քեզի ալ չի մնար, չի՛ մնար...
==== 8 ====
ԿԱՅՍՐԸ — Անդո՜ւնդ, դաժան ու մթի՜ն:
ՀԱՆՆԱ — Վե՜ր, մագլցե՛ վե՛ր...
ԿԱՅՍՐԸ — Արժե՞: Եվ ո՞ւր: Ահա գագա՛թ մը:
ՀԱՆՆԱ — Անո՛նց համար, որոնց շունչը կարճ է:
ԿԱՅՍՐԸ — Բոլոր գագաթներուն ալ աս է եղածը:
ՀԱՆՆԱ — Բայց և այնպես, քալե՛, քալե՛ վե՜ր:
ԿԱՅՍՐԸ — Ո՛վ դուն, իմ հոգիիս անվերջ ձգտումը, իմ անհանգիստ, իմ անհագ հոգիիս անզուսպ ու թևավոր ձգտումը, բայց ինչո՞ւ, ինչո՞ւ դուն, ինչո՞ւ այս ձգտումը. և մինչև ե՞րբ և մինչև ո՞ւր...
ՀԱՆՆԱ — (Մատնանիշ լեռները) Մինչև ճերմակ բարձունքները, մինչև միգոտ կատարները, մինչև անհաս տենչանքները, մինչև մահվան սահմանները...
ԿԱՅՍՐԸ — (Տխուր երերցնելով գլուխը) Մինչև անհուն տենչանքները... մինչև մահվան սահմանները:
ՀԱՆՆԱ — Վե՜ր, մագլցե՛ վե՜ր...
ԿԱՅՍՐԸ — Այո՛... մնացածը բոլորովին ոչինչ է:
ՀԱՆՆԱ — Վե՜ր, մագլցե՛ վե՛ր...
Կայսրը դանդաղ շարժումով նորեն կծածկե դեմքը: Լույս է: Նախորդ դահլիճը նախորդ դիրքով:
Կայսրը, որ ամբողջ այդ վայրագ տեսարանի միջոցին կեցած է մեկ ձեռքովը աչքերը փակած, այդպես ալ անշարժ կմնա մյուսներու հեռանալեն ետքը: Քիչ-քիչ շուրջը կսկսի մթնել, միայն գահին եղած տեղը մշուշոտ լույս մը, որ հետզհետե կսկսի պարզիլ ու կերևա կուսանոցի խուցին մեկ անկյունը: Մեջտեղը քառակուսի լուսամուտ մը. քովը սեղանի մը մեկ մասը, վրան պղնձե մեծադիր խաչելություն: Լուսամուտի տախտակե միակտուր փեղկը բաց է: Այդ բաց փեղկին թիկն տված կեցած է Հաննա՝ կույսի ճերմակ հագուստներով, ինքը դալուկ, վիզեն շղթայով կախված է սև խաչելություն մը: Ձեռքը դրած լուսամուտի եզերքին՝ երազկոտ աչքերով կնայի հեռուն, լեռներուն, որոնք կցոլան դուրսի պայծառ լույսին տակ:
ԿԱՅՍՐԸ — (Դանդաղ շարժումով ձեռքը վար կառնե դեմքեն ու կխոսի հատիկ-հատիկ) Ահա՛ կեցած եմ նորեն, Հա՛ննա, Պետքար լեռան գլուխը. ահա նորե՛ն ես հաղթական, նորե՛ն ետիս մահ ու խորտակում, նորե՛ն սիրտս թուխպ ու հոգիս խռով...
ՀԱՆՆԱ — (Հանդարտ խոսվածքով) Մի՛ կենար ու մի՛ նայիր ետ. ետիդ անդունդ է:
==== 9 ====
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — (Կվերադառնա, քիչ մը շվար ու ձախլիկ կմոտենա կայսեր) Ես քեզի ըսի, տե՛ր, որ պետք չկար այս ավելորդ աղմուկին. իզուր ընդունեցիր: Կանայք այդպես են. մի՛ վշտանար, տե՛ր: Այս պատերը շա՜տ են տեսեր նման կռիվներ. տեսեր եմ ես ալ: Քանի՜-քանի կին ղրկեր է հենց ինքը թագուհին, ա՛ն, որ հիմա գնաց իր հերթին: Մի՛ վշտանար, տե՛ր:
ԿԱՅՍՐԸ — (Բացած է դեմքը ու մոլար նայվածքով) Ի՞նչ կուզես. ինչի՞ մասին է, որ կխոսիս: Ա՛ն... ա՛ն ալ մնաց վարը, հեռո՛ւն, Պետքար լեռան ետևը:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Պետքա՞ր: Հա՞, քու հաղթանակիդ լեռը:
ԿԱՅՍՐԸ — (Մտասույզ) Հաղթանա՞կ, թե՞ պարտություն. ո՞վ կրնա ըսել: Ելքի՛ լեռը, կռվի՛:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Այն օրեն ժողովուրդը կըսե՝ «արյան լեռը»:
ԿԱՅՍՐԸ — (Հանկարծ) Լսե՛, Վասի՛լ. ես գիտեմ քու վարչական շնորհքդ, գիտեմ շա՜տ կանուխեն:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — (Համեստ) Տե՜ր...
ԿԱՅՍՐԸ — Կհանձնե՛մ քեզի, քու փորձառությանդ այս անհանգիստ քաղաքը:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — (Համեստ) Տե՜ր...
ԿԱՅՍՐԸ — Ավելի ուշ՝ գուցե և ամբողջ երկրին վարչությունը: Գարունը բացվելուն պես պետք ունիմ իմ բոլոր ուժերուս:
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — Դեպի... Բուլգարիա՞:
ԿԱՅՍՐԸ — Դեպի... «արյան լեռը»: (Դուրս):
==== 10 ====
ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ — (Քիչ մը լուռ կնայի անոր ետևեն, վերջը հեգնոտ կշարժե գլուխը) Կա՞յսր... սա՞... մեր այս հնավանդ պետությա՞ն... Դուն կմնա՛ս իմ զորավարս, իմ գործի՜քս: Կռիվն ու հաղթանակը քեզի՛, բայց տիրելը քու բանդ չէ: Դուն գահեր կտապալես, բայց գահերը պահպանել չե՛ս կրնար: Ատիկա ե՛ս... ե՜ս: Կա՜յսրը... ե՜ս: (Զգույշ կմոտենա գահի պատվանդանին, կնայի շուրջը, աստիճան-աստիճան կբարձրանա, կշտկե տապալած գահը, կհարդարե: Իր ծռած դիրքովը կնայի ետ, կդիտե մուտքերը, որ տեսնող չըլլա, կամացուկ մը կնստի գահին եզերքը ու հաճույքեն ձեռքերը իրար շփելով կծիծաղի) Հի՜... հի... հի՜...
36isjv3w9aucuv359nigzpui6vqah50
397387
397386
2026-09-28T10:25:34Z
Emptyfear
547
397387
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Կայսր|previous =|next =|author =Լևոն Շանթ|section =|translator=|year =|notes = }}

fm7u1j22agfqjmqtg9k4evfxtdv94o2
Շղթայվածը
0
151848
397393
2026-09-28T10:36:20Z
Emptyfear
547
Նոր էջ «ԼԵՎՈՆ ՇԱՆԹ / ՇՂԹԱՅՎԱԾԸ Խաղ մեր Միջնադարեն «Զոմն Արտաւազդ անուն արգելեալ իցէ դիւաց, որ ցայժմ կենդանի կայ, եւ նա ելանելոց է եւ ունելոց զաշխարհս» ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ «Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. եւ երկու շունք հանա...»:
397393
wikitext
text/x-wiki
ԼԵՎՈՆ ՇԱՆԹ / ՇՂԹԱՅՎԱԾԸ
Խաղ մեր Միջնադարեն
«Զոմն Արտաւազդ անուն արգելեալ իցէ դիւաց, որ ցայժմ կենդանի կայ, եւ նա ելանելոց է եւ ունելոց զաշխարհս»
ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ
«Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. եւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն՝ ջանալ ելանել եւ առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնոց զօրանան, ասեն, կապանքն: Վասն որոյ բազումք ի դարբնաց յաւուր միաշաբաթւոջ երիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն Արտաւազդայ»
ՄՈՎՍԷՍ ԽՈՐԵՆԱՑԻ
== ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐ ==
=== ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ ===
ԱՆԻԻ ՄԻՋՆԱԲԵՐԴԸ, ԴԱՀԼԻՃ
Ճակատը արաբական կամար վարագույրով, կեդրոնը փոքրիկ ավազան մը և շատրըվան.արևի պայծառ խուրձ մը ինկած է շեղակի շատրըվանի վրա, շուրջը գորգեր ու բարձեր: Մուտքեն աջեն ու ձախեն վարագույրներով:
==== 1 ====
Էմիրի շքախումբեն հինգ-վեց հոգի, բոլորն ալ ճոխ հագված զույնզգույն նկարեն կերպասներով, գլուխնին փաթթոցներ ու զինված:
ՍՈՒԼԵՅՄԱՆ – (Հսկա մարդ մը, խաղցընելով ձեռքի մերկ սուրը) Լավն է, շատ լա՛վն է, մարդուս զարնելը կուգա, ու մե՛կ զարկով կթռչի անհավատի գլուխը: Արդեն սուրը ա՛ն է, որ մեկ զարկով: Տղամարդը ա՛ն է, որ մե՛կ զարկով: Այդպես է իմ սովորությունս.արյունը շատրըվանիպես ցատկե, և մարդը դեռ կեցած ըլլա, երբ գլուխը գետինն է արդեն: Ա՛ռ, բարով վայլես:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԸ – Իսկ կո՞թը, կոթը տեսա՞ր. ի՜նչբանվածք է, ի՜նչ փորվածք, շատ վարպետ մատներ ունի ատ շուն հայը:
ՀԱՋԻ – (Խիստ գեր) Մե՜ծ է Աստված և մեծ իր Մարգարեն: Աստված վարպետ մատներ է տըվեր հայուն, որ քերե, փորե. ուժեղ մատներ է տըվեր թուրքին, որ խլե՛, վայլե:
ԻԲՐԱՀԻՄ – (Նուրբ ու նիհար դեղին մարդ մը) Եվ ի՜նչ վայելք: Նայեցե՛ք, քարեր շատ կան մատնիիս վրան, բայց ամենեն արժեքովը, ամենեն գեղեցիկը այս մեջտեղի կարմիր յախուտն է: Մեր այս հարուստ ու անսպառ Անին, ահա այդ յախուտն է շրջակա բոլոր էմիրություններուն մեջ. չկա նմանը:
==== 2 ====
Կամաց մը կբացվի աջի դռան վարագույրը, և դուրս կուգա Էմիրը գոռոզ և հանդիսավոր: Ետևեն Ապտուլլահը չոր ու կնճռոտ ներքինի մը՝ տարիքեն կըքած: Ամենքը ետ կքաշվին ու կխոնարհին:
ԷՄԻՐԸ – Իբրահի՛մ, ուրեմն շուրջի էմիրներուն հետ կուզեիր համեմատես ինծի. ա՛ֆերիմ: Եվ ո՞րը, Կարսի՞ էմիրը, Դվինի՞, Մանազկերտի՞: Անոնք թող իրենց վարտիքը կապեն ամենեն առաջ և ետքը գան Մանուչեի տան հետ մրցումի մտնելու:
ԻԲՐԱՀԻՄ – Էմիրն ապրած կենա, իմ ըսածս ալ ատ է:
ԷՄԻՐԸ – Այս Անին, ի՛մ Անին, ո՛չ թե յախուտ է, այլ ադամանդ, մանավանդ այն օրեն, երբ հայրս զարկավ սուրը, բացավ անոր դռները ու ըսավ՝ «Ես եմ տերը»: Որովհետև ադամանդը կվայլե միայն այն ձեռքին, որուն բռնած սուրը ադամանդները կկտրե. իսկ իմ հայրս ինքը սուր մըն էր ադամանդե: Ո՞վ կրնա մրցիլ ինծի հետ, ինծի՛, Մանուչեի տղո՛ւն:
ՄԵԿԸ – Ո՞վ կհամարձակի, Էմի՛ր, բախտավոր է այն հողը, որուն վրա քու ոտքը կկոխե:
ՍՈՒԼԵՅՄԱՆ – Մանուչեի տղա՛, ցո՛ւյց տուր ինծի ախոյանդ, ջարդեմ:
ՀԱՋԻ — (Պաշտոնական) Թող ներե ինծի Էմիրը, որ իրեն բարի լույս մաղթեմ իմ ու իմ ընկերներուս կողմեն: Կհուսամ քունին քաղցրությունը…
ՇԵՇ ՀԱՍԱՆ – Թող ներե ինծի Էմիրը, որ իրեն բարի իրիկուն մաղթեմ իմ ու իմ ընկերներուս կողմեն, քանի որ հիմա արևը…
ՀԱՋԻ – Այ շե՛շ, նորեն մեջ ինկար:
ՇԵՇ ՀԱՍԱՆ – Եվ ո՞վ է ըսեր, թե գիշերը քունի համար է. հավերու այս հին սովորությունը մեր ապարանքին մեջ վաղուց է ջնջված: Գիշերները ստեղծված են շատ ավելի հետաքրքիր ու կենդանի գործերու համար. այնպես չէ՞, Էմի՛ր:
ԷՄԻՐԸ – Ճշմարտությունը աղբյուրի պես կհոսի այս շեշի բերնեն: Իրա՛վ է, գիշերները ստեղծված են քեֆի համար: (Դառնալով ետ քաշված կարճլիկ մարդու մը) Իսկ ո՞ւր էիր դո՛ւն երեկ գիշեր:
ԿԱՐՃԼԻԿԸ – Մեջքիս և գլխուս հին ցավերը, տե՛ր:
ԷՄԻՐԸ – Հիմար մեջք ունիս ու շատ ավելի հիմար գլուխ: Զրկվեցար: Այս անգամ խոհարարս գերազանցեր էր ինքզինքը:
ՀԱՋԻ –Այս տեսակ փորը լեցուցած գառը դուն դեռ կյանքիդ մեջ չես կերած: Բրնձին հատը այսքա՜ն-այսքան. քիշմիշ, մեխակ, նուշ, շագանակ…
ԿԱՐՃԼԻԿԸ –Վա՜յ, ափսո՜ս, ափսո՜ս…
ՈՒՐԻՇ ՄԸ – Վրայեն ալ սքանչելի եղնիկի խորոված:
ԷՄԻՐԸ – Եվ ի՜մ նետիս զարկած եղնիկը:
ՇԵՇ ՀԱՍԱՆ – Հապա՛, և իմ նետիս զարկած եղնիկը:
ԷՄԻՐԸ – Քու նետի՞, դուն ինչացու ես:
ՇԵՇ ՀԱՍԱՆ – Իմ նետս այնքան հանցավոր է, ինչքան քու նետը, Էմի՛ր:
ԷՄԻՐԸ – (Բարկացած): Ըսե՞լդ ինչ է, ա շե՛շ, իմ նետս չէ՞ր, որ գլորեց ահագին կենդանին:
ՇԵՇ ՀԱՍԱՆ –Վա՜հ, իհարկե՛, ի՞նչ ըսելու բան է, իմ նետը հո չէ՜ր: Իմ նետս հիմար չէ ինծի պես, որ քու նետի գործին խառնվի:
ՀԱՋԻ – Վրայեն ալ կերանք խմորեղեն.ամենապատվական, թեթև, շերտ-շերտ, տակի հյութը մեղրի նման ծոր տալով:
ԿԱՐՃԼԻԿԸ – Հա՛յ, ափսո՜ս, ափսո՜ս…
ԻԲՐԱՀԻՄ – Վեր կանչեցինք խոհարարը, պարել տըվինք:Հաջին իր ձեռքովը շերպետ հրամցուց. իսկմեր առատաձեռն Էմիրը երեք կյավուրի գյուղ նըվիրեց անոր՝ իրենց բոլոր եկամուտներովը. երե՛քգյուղ:
ՇԵՇ ՀԱՍԱՆ – Առաջին գյուղը անոր համար կդառնա փորը լեցուցած գառը.երկրորդգյուղը՝ եղնիկի խորոված, իսկ երրորդ գյուղի կյավուրներն ալ հունցե, հունցե ու խմոր բանա իր համար: Չէ՞ որ խեղճ մարդը ինքն ալ պետք է կշտանա:
ՀԱՋԻ – Ով որ ուրիշի փորը այսպես կշտացնել գիտե, արժանի է, որ իր փորն ալ կուշտ ըլլա:
ՇԵՇ ՀԱՍԱՆ – Սուրբ Ղուրանեն է քու բոլոր խոսքերդ, ո՜վ Հաջի:
ԻԲՐԱՀԻՄ – Եվ մինչև լույս խաղցուցինք չինկյանեին աղջիկը.շա՜տ բան կորուսիր:
ՀԱՋԻ – Օձ կնմանի շան աղջիկը:
==== 3 ====
ԾԱՌԱ ՄԸ – Պահլավունի Վահան իշխանը:
ԷՄԻՐԸ – Հա՛: Թողե՛ք ինծի մինակ: Ապտուլլա՛հ, նե՛րս հրամցուր: Մյուսները կքաշվին աջի դռնեն:
ՀԱՋԻ –(Երթալու ատեն) Արժե՞, Էմի՛ր, որ այսքան երես կուտաս այդ անհավատ հայուն:
ԱՊՏՈՒԼԼԱՀ –Խելացի հովիվը իր շները լավ կնայի, հաջի՛, (Ձախեն դուրս):
==== 4 ====
Էմիրը կտեղավորվի ծալլապատիկ: Ձախեն կմտնե Պահլավունի Վահան իշխանը, ետևեն Սաղաթել ու Ապտուլլահ: Իշխանը հիսունի մոտ առույգ ու խոհուն: Սաղաթել՝ անհանգիստ աչքերով, փոքրիկ, ալեխառն:
ԻՇԽԱՆԸ –Ողջո՜ւյն իմ Էմիրին:
ԷՄԻՐԸ – Առողջություն քեզի, Իշխա՛ն: Իսկ դո՞ւն, ոսկիի տոպրա՛կ, դո՞ւն ինչպես ես:
ՍԱՂԱԹԵԼ – (Խոր գլուխ տալով) Մարդուս աչքը դուրս գա, քան անունը: Եղած չեղածը բուռ մը դրամ է, ան ալ փեշքեշ իմ Էմիրին:
ԷՄԻՐԸ – Չի՜ երևար: Ո՞ւր է սինին:
ՍԱՂԱԹԵԼ – Պիտի բերեմ:
ԷՄԻՐԸ – Դեռ չտեսա՛նք: Երեկ մոտս էր ձեր սևագլուխը, Իշխա՛ն:
ԻՇԽԱՆԸ – Անիի եպիսկոպո՞սը:
ԷՄԻՐԸ – Թող չե՛ն տալու, որ մարդ քիչ մը հանգիստ օր վայլե:
ԻՇԽԱՆԸ – Այդպես է, Էմի՛ր: Ո՛ր սեմեն, որ ներս մտնե հոգևորականը իր փեշերը ժողված, հոնկե անպատճառ դուրս կելլե անհամություն մը:
ԷՄԻՐԸ – Կխնդրե՛, որ ետ առնեմ արհեստներու վրա դրած տուրքիս վերջին հավելումը: Իսկ դուն ինծի խորհո՛ւրդ տըվիր: Կըսե՝ շատ ծանր է. մեջերնին, կըսե, կան, որ բոլորովին անոթի են:
ԻՇԽԱՆԸ – Հի՛ն պատմություն: Տուրք ըսածդ միշտ ծանր կերևա վճարողին:
ՍԱՂԱԹԵԼ – Եվ քիչիկ մը անոթի ըլլալը վնաս չունի.անոթությունը հնարագետ արհեստ է:
ԷՄԻՐԸ – Կա ավելին.զորքերսթալաներ են եղեր չգիտեմ վարի որ գյուղերը. կարծես թե զինվոր ըսածդ պարտական է քաղցած պտտելու: Չի ալ ամչնար՝ եկեր է վրաս գանգատի քանի մը հավի ու քանի մը չուլի համար:
ԻՇԽԱՆԸ – Թո՛ղ, Էմիր, ժողովուրդ ըսածդ միշտ կտրտնջա, միշտ ալ բեռը շալակը առած քաշ կու տա.այդպես է անոր հնադարյան սովորությունը:
ԱՊՏՈՒԼԼԱՀ – Հա՛, բայց պետք չէ մոռնան այն բացառիկ ապահովությունը, որ անոնք կվայլեն Շիրակի մեջ: Շուտով երեք տարի պիտի ըլլա, որ կռիվ չէ եղած Էմիրի հողերուն վրա, եթե չհաշվինք Քել Հասանի մանր-մունր արշավանքները:
ԷՄԻՐԸ – Իշխա՛ն, նշանակած տուրքերս պետք է վճարվին:
ԻՇԽԱՆԸ – Տուրքերը կվճարվին, Էմիր: Թող անպակաս մնա մեր վրայեն Մանուչեի տան հովանին:
ԷՄԻՐԸ – Սրտա՞նց կխոսիս:
ԻՇԽԱՆԸ – Այդ հարցումը պետք չէ տայիր: Դուն գիտե՛ս, ես մարդ մըն եմ, որ կսիրեմ իշխելը: Իսկ ով կուզե, որ խոնարհին իր առջևը, (Խոնարհելով) պետք է ինքը խոնարհիլ գիտնա իրմե ուժեղին առջևը: Մանուչեի տունը բախտը ավելի բարձր է դրեր, քան իմ տունս:
ԷՄԻՐԸ – Եվ Մանուչեի տունը միշտ բարեկամ է եղեր քու տանդ:
ԱՊՏՈՒԼԼԱՀ – Կտեսնես, որ Էմիրը ոչինչ չըներ այս քաղաքին մեջ առանց քու խորհուրդդ առնելու:
ԻՇԽԱՆԸ – Ես միշտ պատրաստ իր ծառայության:
ԷՄԻՐԸ – Այս գիշեր հացի կուգաս ինծի: Դո՛ւն ալ, Սաղաթե՛լ: Թեև քու արծաթե սինին դեռ չտեսանք: Ի՞նչ մեղքս պահեմ, հին արծաթեղենը շատ կսիրեմ:
ՍԱՂԱԹԵԼ – Գիտե՛մ:
ԷՄԻՐԸ – Որ գիտես՝ չմոռնաս: Գուցե իրիկունը սինին հետդ բերես: (Դուրս աջեն: Ապտուլլահն ալ անոր ետևեն):
==== 5 ====
ՍԱՂԱԹԵԼ – «Սաղաթե՛լ, բե՛ր, Սաղաթե՛լ, բերես»: Կարծես Սաղաթելը հանք ունի: Ուզածն ալ միայն սինի ըլլար. պարապ սինին կրնա՞մ տանիլ, գլխուս կզարնե. ինչո՞վ լեցընեմ, ուրկե՞ հանեմ ես այդքան դրամը: Քամե՛ց, քամե՛ց, հոգիս հանեց: Չորնա՛ ձեր բոլորիդ արմատը, ուրկե՞ եկաք մեր գլխուն: Ուրկե՞ եկան, իշխա՜ն, այս անիծածները մեր գլխուն, ուրիշ տեղ մը չկա՞ր աշխարհիս երեսին:
ԻՇԽԱՆԸ – (Խորհրդավոր) Համբերե՛, Սաղաթե՛լ, համբերե՛, քիչ մըն ալ: Բե՛ր, այս մեկ սինին ալ բե՛ր, լեցուն բե՛ր:
ՍԱՂԱԹԵԼ – Բայց վստա՞հ ես մեր ուժին, իշխա՛ն: Հետո քարը քարին վրա չեն թողեր:
ԻՇԽԱՆԸ – Մի՛ վախնար: Դուն կճանչնաս ինծի:
ՍԱՂԱԹԵԼ – Գիտեմ, իշխա՛ն, զգույշ մարդ ես:
ԻՇԽԱՆԸ – Զորքերուն ո՛չ թիվը, ո՛չ որակը մեծ բան չեն արժեր: Ես ձեռքիս տակ ունեմ հարյուր մը ընտիր մարդիկ: Մարզպետն ալ ունի, և մյուսները: Կմնա, որ արհեստավորները հանենք ոտքի: Անոնց ալ հասած է դանակը ոսկորին. տուրքերու վերջին նոր հավելումը չափը լեցուց: Եպիսկոպոսն ալ կաշխատի:
ՍԱՂԱԹԵԼ – Այո՛:
ԻՇԽԱՆԸ – Ամեն կասկածի նշույլ Էմիրի մտքեն փարատելու համար որոշեր եմ քիչ մը ատեն հեռանամ քաղաքեն.ի՞նչ կըսես, Սաղաթել: Կերթամ քեռանցս, Լոռիի լեռները, որսի:
ՍԱՂԱԹԵԼ – (Աչքերը կծկելով) Միևնույն ժամանակ վրաց Դավիթ թագավորին ալ մոտիկ: Գուցե և զգուշ տեսակցություն մը:
ԻՇԽԱՆԸ – Եվ կարծեմ պետք պիտի ըլլա նվեր մը, սա՛նկ, արքայավայել: Հը՞, Սաղաթե՛լ, ի՞նչ կըսես:
ՍԱՂԱԹԵԼ – (Նշանակալից խոր շունչ մը քաշելով)Հա՛, իհարկե՛ պետք պիտի ըլլա: Ինչքա՞ն է ուզածդ:
ԻՇԽԱՆԸ – Դեռ կխոսինք: Իսկ դուն հոս ասոնք զբաղեցուր, մանավանդ Ապտուլլահը, որովհետև Էմիրին աչքերը այդ քավթառի տափակ քթին երկու քովերն են զետեղված:
ՍԱՂԱԹԵԼ – Ուրեմն հույս ունի՞ս Դավիթի վրա:
ԻՇԽԱՆԸ – Վրացիք միշտ դանդաղ են, երբ գործը զորք ղրկելուն կուգա, ոչ թե խոսք: Բայց… բայց ազատեմ պիտի, ազատեմ պիտի այս քաղաքը ինչ ալ որ ըլլա. կտրեմ պիտի թուրքերուն ոտքը այս հողերեն: Ազատվինք սա գարշելի լուծեն. ազատ շունչ քաշենք մենք, քիչ մը ազատ շունչ քաշե և մեր խեղճ ժողովուրդը, նորեն վերջապես ամեն ինչ անցնի հայու ձեռքը: Հերի՛ք է:
ՍԱՂԱԹԵԼ – Ինչքա՜ն սիրտ կհատցնես, Իշխա՜ն, այս քաղաքին վրա.չգիտեմ՝ իսկի արժե՞ն:
ԻՇԽԱՆԸ – Կկատարեմ իմ պարտքս: Պապերս դարերով աշխատեր են այս ժողովրդի համար: Չէ՞ որ Անին, իսկն ըսած, իմ քաղաքս է, ի՛մ: Որքա՜ն Պահլավունի արյուն է թափված Անիի պարիսպներուն վրա:
ՍԱՂԱԹԵԼ – Հա՛, հապա՛:
ԻՇԽԱՆԸ – Քալե՛, քալե՛ երթանք:
ՍԱՂԱԹԵԼ – Ես դեռ պետք է տեսնեմ այս քավթառը:
ԻՇԽԱՆԸ – Վերջը ինծի կուգաս: Կսպասեմ: (Դուրս):
==== 6 ====
ՍԱՂԱԹԵԼ – Իհարկե որ կսպասես: Եվ կըսե՝ Անին ի՛րն է: Հիմա՜ր: Անին ի՛մս է, ի՛մս: Ես եմ Անիի միակ տերը: Ի՞նչ եք որ դուք բոլորդ առանց ինծի, առանց իմ սինիիս: Անիին տե՞ր կուզեք: (Քննական շուրջը նայելեն ետքը՝ կամաց մը ծոցեն կհանե փողի քսակը): Ա՜յ, Անիին տերը, իշխանը, էմիրը. ա՜յ, աշխարհքի էմիրը: Դուք կռվեցեք, կռվզտեցեք, խառնեցեք իրար զորք ու արհեստավոր, հայն ու թուրքը, մորթեցեք իրար, ջնջեցեք իրար: Հարցնող ըլլա՝ որո՞ւ համար: Ո՞վ է մեջտեղը շահողը: Սա՜-ղա՜-թե՜-լը՜: Անոնք կկարծեն՝ իրենց ծառան է Սաղաթելը, իրենց գործիքը, իրենց կթան կովը ու չեն տեսներ, որ Սաղաթելն է բոլորին խաղցընողը իր մատներուն վրա. Էմիր, Իշխան ու Ապտուլլահ: Ով կուզե ըլլա: Սա-ղա-թե-լը…
ԱՊՏՈՒԼԼԱՀ – (Ձախի դռան մեջեն) Սա-ղա-թել:
ՍԱՂԱԹԵԼ – (Արագ քսակը պահելով, խեղճացած ու խոնարհ) Հա՛, քեզի կսպասեի. եկա՛, իսկո՛ւյն, խոնարհ ծառադ… (Դուրս):
==== 7 ====
Ճակտի վարագույրը թափով ետ կերթա ու ներս կնետվի հարճը, թարմ ու թուխ գեղեցիկ աղջիկ մը, ետևեն Էմիրի ավագ կինը.տարիքը առած, սնկուրված, լայն ու փարթամ հագուստներով. անոր ետևեն ալ կմտնե Այիշեն, ուրիշ հարճ մը, հազիվ 15 տարեկան, ոսկի մազերով: Երկու հարճերն ալ հերարձակ են, իրենց գագաթին փոքրիկ արախճի ոսկի բանվածքով.թավիշ բաճկոնը լայն բաց կթողնե թևերն ու կուրծքը. լայն վարդագույն վարտիք մինչև սրունքը. բոպիկ ոտքերնուն ոսկի բանված մաշիկներ:
ԿԻՆԸ – (Գրգռված) Ո՞ւր կվազես, ատ ո՞ւր, ատ ո՞ւր նորեն. քեզի՛ կըսեմ, նորե՞ն Էմիրին գանգատի: Սըվոր քալվածքը նայեցեք, սըվոր նայվածքը: Մելիք-Շահի աղջիկը ըլլա կարծես: Այս տան տիրուհին ե՛ս եմ, դուն իմ ստրուկս ես ու սպասուհիս, աղեկ հասկցիր: Որ մտեր ես Էմիրի անկողինը՝ կկարծես մե՞ծ բան մըն ես դարձեր: Մուխերուն ու մոխիրներուն մեջեն դուրս քաշված հասարակ հարճ մըն ես դուն ու կյավուրի մը ձգնածը: Խելքդ գլուխդ ժողվե՛: Եթե մյուս անգամ գանգատի ես ելեր Էմիրին, կքրքրեմ միսերդ, մազերդ թել-թել կփետտեմ: Ասիկա ականջիդ օղ շինե: Դե՜, հիմա գնա՛ գանգատե նայիմ: (Դուրս վարագույրի եզերքեն)
ԱՅԻՇԵ – (Լեզու կհանե կնոջ ետևեն ու առաջ գալով) Քա՛, չըլլա թե սիրտդ կոտրես: Նախանձեն է. պառավեր է ջատուկը ու նախանձեն կճաթի: Ականջ մի՛ կախեր: Եկո՛ւր, նստե: Նայե՜, ի՜նչ զով է հոս: Օխա՜յ, ի՜նչ լավ է հո՛ս: (Թևերով երեսին հով կուտա կանոնավոր շարժումներով ու երազկոտ) Օխա՜յ, օխա՜յ, ա՜յ այսպե՜ս, այսպե՜ս, այսպես թևեր ունենայի ու բանայի, թափթափ տայի, սլանայի, վերանայի: (Պտույտ գալով ինքն իր վրա ու ավազանին շուրջը) Ու պար գայի ու դառնայի ու դառնայի ու դառնայի ու դառնայի… (Կանգ առնելով աղջկան դեմ) Ա՜խ, երանի՜ թռչունի պես երկու հատ թև ունենայի: Հը՞, լավ չէ՞ր ըլլար:
ՀԱՐՃԸ – Ինչու չէ: Բայց վարի թթենիներուն ծայրը ալ չէր մնար հատ մը սև թութ:
ԱՅԻՇԵ – Հա, սև թութը շատ կսիրեմ. և պարելը: Գիտե՞ս, Էմիրը որ կկանչե, միշտ կուզե, որ պարեմ:
ՀԱՐՃԸ – Գեղեցիկ ես.թարմ ու ճկուն մարմին ունիս:
ԱՅԻՇԵ – Բայց Էմիրի սիրականը դուն ես: Չէ՛, չկարծես՝ կխանդեմ: Ուրիշը որ ըլլար՝ կխանդեի, աչքերը կփորեի, բայց քեզի՝ ո՛չ: (Կչոքի ընկերուհիին կից) Այս հարեմին մեջ կրողս տանին բոլորը. մեկը փքված, մյուսը փտտած ու բոլորը գազազած: Քեզի կսիրեմ, սև թութի պես կսիրեմ. ինչո՞ւ կսիրեմ: Հա՜յ թե թռչուն դառնայի, պարեի՜, պարեի՜, մեյ մըն ալ թևերս բանայի ու թը՜ռռ… թե կրնաս՝ բռնե:
ՀԱՐՃԸ – Ինչքա՜ն նման ես քրոջս, Այիշե՛.ան ալ քեզի պես ուրախ էր այդպես, անհոգ ու թռվռուն: Ի՜նչ լավ բան է երեխա ըլլալը:
ԱՅԻՇԵ – Ես երեխա՞:
ՀԱՐՃԸ – Հապա ի՞նչ:
ԱՅԻՇԵ – Ե՞ս: Իսկ ո՞ւր է հիմա քու պզտիկ քույրդ:
ՀԱՐՃԸ – (Գլուխը կախելով) Չգիտեմ:
ԱՅԻՇԵ – Թողիր տո՞ւնը:
ՀԱՐՃԸ – Ես տուն չունիմ:
ԱՅԻՇԵ – Ինչպե՞ս, անտո՞ւն:
ՀԱՐՃԸ – (Հանկարծ) Այրեցի՛ն, մեր տունը, տեղը, ինչքը, ամեն ունեցածը:
ԱՅԻՇԵ – Ինչո՞ւ:
ՀԱՐՃԸ – Հայրս դիմադրեց, ինծի թող տալ չէր ուզեր.մինչև ինկավ ինքը աչքերուս դեմը:
ԱՅԻՇԵ – Մա՜յր ալ չունիս:
ՀԱՐՃԸ – Վերջին անգամ տեսա մեր տան բոցերուն մեջեն, երբ Էմիրի զինվորները ինծի դուրս կքաշեին:
ԱՅԻՇԵ – Խե՜ղճ: Տե՛ս, այդ բոլորը չէր ըլլար, եթե մյուսյուլման եղած ըլլային: Ինչ լավ է, որ դուն մյուսյուլման ես դարձեր: Ես ալ անգամ մը այդպես մեծ հրդեհ եմ տեսեր: Այրըվեցավ ամբողջ շուկան, ինչքա՜ն շենքեր: Հրաշալի՜ բան է. այնպե՜ս գեղեցիկ էր, այնպե՜ս գեղեցիկ էր: Կայծերը աստղերու պես կնետվեին վեր, հարյուրներ, հազարներ, էլի հազար, վերեն, վարեն, կողքերեն.ետքը կարծես երկնքեն կթափեի՛ն, կթափեի՛ն, ուղղակի կթափեին:
ՀԱՐՃԸ – (Սառած ու կարկամ խոսվածքով) Այո՛, երկընքեն: Երկընքեն կթափեին: Ուղղակի երկընքեն:
ԱՅԻՇԵ – (Բերկրանքով) Եվ բոցե՜րը, բոցե՜րը, որ խենթի պես վեր կցատկեին, կթեքվեին, կկռանային, կփաթթվեին իրարու և կպարեին, գիտե՞ս, անոնք ալ կպարեին, ի՜նչ կպարեին:
ՀԱՐՃԸ – (Նույն քարացումով ու աչքերը բևեռած) Կպարեին. այո՛, կպարեին: Եվ առաստաղը կճարճաթեր… գերանները կքակվեին… զենքերը կշաչեին… ու կպոռային այրըվողները. ա՜, ի՜նչ կպոռային:
ԱՅԻՇԵ – (Ոտքի ցատկելով) Է՜, խենթ բաներ մի՜ ըսեր, մի՛ վախցըներ ինծի: Հրդեհը իմ ամենեն սիրած բաներես մեկն է: Բոցերը բոլոր պատուհաններեն դուրս, բոցերը բոլոր դռներեն դուրս, կդառնան, հա՜, կդառնան: Ա՜յ, եթե ես ալ կարենայի այդպես պարեմ Էմիրին առջևը, բոցերու պես պարեմ: Ա՜յ, այսպե՜ս, տե՛ս, այսպե՜ս: (Ինքն իր վրա թեքվելով ու պարելով դեպի ճակտի վարագույրը) Պատուհաններեն դո՛ւրս ու վեր, ու դռներեն դո՜ւրս ու վեր, կդառնան, հա՜, կդառնա՜ն, դառնա՜ն… դառնա՜ն… դառնա՜ն… (Դուրս է ելած վարագույրեն):
ՀԱՐՃԸ –(Լայն բացած աչքերը գամած է շատըրվանի ցայտին, ծանր խոսվածքով) Բոցերը կդառնա՜ն, բոցե՜րը, բոցե՜րը… և բոցերուն առջևը… բոցերուն ետին… բոցերուն մեջը… բոցերուն մեջեն… բոցերուն մեջեն… ա՛հ… (Սարսափահար կծածկե հանկարծ աչքերը երկու ձեռքով ու կկծկվի ինքն իր վրա):
==== 8 ====
ՊԱՌԱՎԸ – (Զգուշ ներս մտնելով ու մոտենալով անոր) Ա՜յ աղջի՛կ, նորե՞ն: Այդպես կծկըվեր ես նորե՞ն:
ՀԱՐՃԸ – (Կամաց կբարձրացընե գլուխը, քիչ մը կդիտե և հանկարծ կցատկե ոտքի ու կշտկվի ամբողջ հասակովը) Իսկ ա՛ն ըսավ… ըսավ՝ պիտի գա, ըսավ՝ դուրս պիտի գա Ազատ Մասիսի խորին խորքերեն, ըսավ՝ պիտի գա Արտավազդը ու պիտի քանդե աշխարհքը: Ան այդպե՛ս ըսավ. ան այդպես ըսավ: Իսկ ինչպե՞ս պիտի քանդե. այրե՞ պիտի, ըսե՛, պիտի այրե՞: Ա՜խ, ինչ լավ կըլլար՝ վառելով քանդեր, կրակ տար, վառեր այս տունն ու տեղը, բերդն ու հարեմը, հետն ալ իմ տերը:
ՊԱՌԱՎԸ – Լռե՛, հիմա՛ր աղջիկ, լռե՛: Հոս պատերը ականջ ունին:
ՀԱՐՃԸ – Իսկ ան ըսա՛վ… ըսավ՝ գա պիտի Արտավազդը ու քանդե պիտի այս աշխարհը: Եվ տեսնելու էիր, թե ինչպես կվառվեին իր աչքերը, երբ ան կխոսեր, հո՛ն, այն ահագին բազմության դիմաց:
ՊԱՌԱՎԸ – Թո՛ղ, մոռցի՛ր այդ Նաղաշը:
ՀԱՐՃԸ – Ես նորե՛ն տեսնել կուզեմ Նաղաշը, նորեն կուզեմ հասնի ականջիս իր խոսքը, իր ձայնը:
ՊԱՌԱՎԸ – Երբե՛ք. այն մեկ անգամվան քաշած դողս հերիք է ինծի:
ՀԱՐՃԸ – Տա՛ր նորեն: Կըլլամ խելոք, կըլլամ զգուշ, չի՛ ճանչնար ոչ ոք: Թող նորեն անգամ մը վրաս իյնան իր աչքերը. իր վառվող աչքերը, իր այրող, իր վառող աչքերը: Այդ աչքերու բոցերուն մեջեն կնայի Արտավա՛զդը, այդ աչքերու բոցերուն մեջե՛ն պիտի գա Արտավա՛զդը այս անիծած աշխարհքը քանդելու:
ՊԱՌԱՎԸ – Ինչե՜ր կխոսիս, միամի՛տ աղջիկ, հերիք է. թո՛ղ քու Նաղաշն ու իր Արտավազդը. դեռ չէ՛ լրացած Աստըծու կամքը, դեռ չէ լրացած տանջանքի կյանքը, ու դարբինները դեռ կզարնեն, կզարնեն դարբինները ամեն կիրամուտքի կռանը սալին, որ ամրանան շղթաները Արտավազդի: Թո՛ղ, աղջիկ, թող, դեռ շատ հեռու է աշխարհքի վերջը:
ՀԱՐՃԸ – (Գրգռված ու ցրված) Հա՛ կզարնեն դարբինները, ու կզարնեն դարբինները կռանը սալին, կզարնեն սալին, շղթաներուն, շղթաներուն… (Հանկարծ գետինը մատնանիշ և ուշադիր) Կլսե՞ս, կլսե՞ս, պառա՛վ, կլսե՞ս… (Կլսվի կանոնավոր կռանահարություն նախ աղոտ, հետզհետե որոշ):
ՊԱՌԱՎԸ – Ի՞նչը.չեմ լսեր ոչինչ:
ՀԱՐՃԸ – Կզարնեն, ա՜խ, կզարնեն. չէ՞ որ կիրամուտք է, հապա կիրամուտք է: (Լալով) Կարծես հոգիիս կզարնեն… Ա՜խ, ինչո՜ւ կզարնեն, ինչո՜ւ կզարնեն… Դանդաղ կծածկվի տեսարանը: Իսկ կռանահարությունը կշարունակվի միշտ, հետզհետե ավելի մոտենալով ու սաստկանալով, մինչև կբացվի հաջորդ տեսարանը:
=== ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ ===
ԴԱՐԲՆՈՑ
Աջ կողմը լայն ու երկփեղկ դուռն է դեպի ներս բացված, ձախ կողմը թեք դիրքով հնոցն ու փուքսը: Ճակտի պատին վրա փոքրիկ քառակուսի պատուհան մը: Դարբնոցի կեդրոնը սալն է: Ամեն կողմ շինված ու շինվելիք երկաթեղեն ինչպես և գործիք ու կտորտանք:
==== 1 ====
Դարբինը երեսունի մոտ առույժ, մորվեղ ու մուրի մեջ կորած: Բռնած է ունելիով շիկացած երկաթ մը և աշակերտին հետ դեմ-դեմի՝ կանոնավոր հարվածներ կիջեցնե: Հայրը նստած է գետին, պատին տակ, կռնակը տված դռան փեղկին.կույտ մը մեխ դիզած է կողքը, որոնց ծայրերն ու գլուխները կխարտոցե, կնետե մյուս կողմի կույտին վրա: Կաշխատի չափազանց դանդաղ շարժումով մը, երբեմն անշարժ է, կարծես կնիրհե: Խուլ է: Դռան մեջ կերևա Դանիելը, ալեխառն մարդ մը, զինավաճառի պաշտոնյա.իր բոլոր շարժումներուն ու խոսվածքին մեջ վախկոտ ու վարանոտ բան մը ունի:
ԴԱՆԻԵԼ – (Սեմեն) Բարի հաջողո՛ւմ: (Ներս մտնելով) Բարի հաջողում, վարպե՛տ: (Քիչ մը սպասելեն ետքը) Բարև կուտամ, ա՛յ մարդ, պատասխան չտա՞ս:
ԴԱՐԲԻՆԸ – Չոռ ու ցա՛վ, ա՜յ քեզի պատասխան: (Ծեծած երկաթը կնետե ջուրը):
ԴԱՆԻԵԼ – Սա մարդավարությո՞ւն է:
ԴԱՐԲԻՆԸ – Մարդավարությո՞ւն, հորդ ողորմի. և որո՞ւ հետ: Մեյ մը քեզի՛, մեյ մըն ալ տիրո՛ջդ: Եվ ինչո՞ւ պիտի ըլլամ մարդավարի. ո՞վ է եղեր իմ երեսիս մարդավարի:
ԴԱՆԻԵԼ – Խաչ որ, նորեն ձիդ հակառակ ես հեծեր այսօր: Դանակները պատրա՞ստ են:
ԴԱՐԲԻՆԸ – Հրամանք ես, պատրաստ են: (Ոտքով կզարնե գետինը դրված լիքը տոպրակի մը) Ա՜յ, պատիվ ըրե, անգամ մը այդ պատվական մեջքդ ծռե՛ ու տե՛ս. ի՜նչ ամուր ու ծայրը սուր: Ա՛ռ, վերցո՜ւր, տա՜ր տիրոջդ խանութը. հագցուցե՜ք կոթերը, սրեցե՛ք, սրեցե՛ք բերանը ու տարեք ծախեք թուրքին, զորքին, ավազակին և ձեր ոսկին դիզեցեք: Մինչև որ օր մըն ալ անոնք գան, ձեզմե գնած դանակները, այդ իմ կռած սուր-սուր դանակները, կոխեն ձեր կողը, կոխեն ձեր փորը, խլեն ու տանին ձեր բոլոր դիզածը: Ա՜յ, մեկ Աստված տա, է՛, այդ ուրախ օրը, ի՜նչ քեֆ եմ ընելու:
ԴԱՆԻԵԼ –Հիմա այդ խոսքդ մարդու վայե՞լ կատակ է:
ԴԱՐԲԻՆԸ – Տո՛, ի՜նչ կատակ: Երդում եմ տըվեր, այդ օրը որ գա, կավ մը գինի եմ կոնծելու քու պարոնիդ լույս հիշատակին, կավի տակի մրուրն ալ քու մութ հիշատակին:
ԴԱՆԻԵԼ –Ավա՛գ, խաչ որ, ալ ոտքս քու դարբնոցը չեմ դներ:
ԴԱՐԲԻՆԸ – Հապա թե մարդ ես:
ԴԱՆԻԵԼ – Տես, է՜, ըսես ինքը ըլլա մեզի հաց տվողը:
ԴԱՐԲԻՆԸ – Ձեր տված հացը ձեր գլուխն ուտե:
ԴԱՆԻԵԼ –Վա՜յ:
ԴԱՐԲԻՆԸ – Կըսե՝ դարբնոցս չէ գալու: Կուգա՛ս, կուգա՛ս: Ո՞նց կապրիք դուք, ո՞նց առանց իմ ձեռքիս աշխատանքին:
ԴԱՆԻԵԼ – Այդ մեկը իրավ է: Բնությունդ շա՜տ անպիտան, լեզուդ ա՛լ ավելի, բայց պատվական է ձեռքիդ աշխատանքը:
ԴԱՐԲԻՆԸ – Կուգա՛ս, կուգա՛ս: Ո՞նց կապրիք դուք, ո՜նց, առանց իմ քրտինքս ծծելու:
ԴԱՆԻԵԼ – Վա՜հ, ի՜նչ է եղեր քեզի այսօր, ա մա՛րդ:
ԴԱՐԲԻՆԸ – Հայդե՜, հայդե՜, փեշերդ հավաքե, գնա՛ պարոնիդ ինծմե շատ բարև ըրե ու իրեն այսպես ըսե.կուգա՛ս, կուգա՛ս, ըսե՛.ո՞նց կապրիս, ըսե, առանց դարբին Ավագի քրտինքը ծծելու: Չմոռնա՛ս, ալդպես ըսե՛: (Աշկերտին, ու ոտքը զարնելով գետնի տոպրակին) Վերցո՛ւր, շան ձագ, քաշ տուր ետևեն:
ԴԱՆԻԵԼ – Մարդ չգիտե ինչպես խոսի քեզի հետ.խաչ ո՛ր չգիտե: (Աշկերտի հետ դուրս):
ԴԱՐԲԻՆԸ –(Ցուցամատով սրբելով ճակտի քրտինքը) Կուգա՛ս, կուգա՛ս: Չէ՞ որ ոսկի է, ոսկի՜, ա՜յ այս ամեն մեկ կաթիլը ձեզի համար, հատուկ ձեզի՛ համար, մաքուր, իստակ ոսկի: Ա՜խ ձեր հերը…
==== 2 ====
Կմտնե ջուլհակը ու տանու սովոր կմոտենա շիտակ դարբինին: Անոր տարիքեն է, բայց խիստ նիհար, դեղնած և ուսերը դուրս ցցված:
ՋՈՒԼՀԱԿԸ – Ա՜յ տղա՛, հերիք է:
ԴԱՐԲԻՆԸ – Հը՛, խեր ըլլա, ջուլհա՛կ եղբայր, դո՞ւրս ես սողացեր մանոցիդ փոսեն: Բարո՛վ եկար:
ՋՈՒԼՀԱԿԸ – Ա՜յ տղա՛, լավ չէ՛: Նստեր եմ, կբանիմ այդ անտեր պատին ետևը, կբանիմ ու կլսեմ. լավ չէ,Ավա՛գ, այդպես կարելի չէ: Կա հարուստ, կա աղքատ. ուժեղը կա, խեղճը կա, ես ու դո՞ւն պիտի փոխենք աշխարհքի կարգը: Վերջը-վերջը գլխուդ փորձանք մըն ալ կբերես: Անոնք ալ մարդ են, կկատղին:
ԴԱՐԲԻՆԸ – Ասկե վատթարը ի՜նչ է ըլլալու: Մութե մութ մուր ու քրտինքի մեջ, զարկ հա՛ զարկ այս անիծած չորս պատին ետևը: Թե ի՜նչ է. պիտի պահես երկու պառավ, մեկը կողինքին, մյուսն ալ, ա՜յ, գետնին, պիտի կերակրես անտեր մնալու կնիկ մը ու յոթը երեխա. հա՜, հա՜, հա՜, յո՜թը երեխա: Կըսե՝ փորձանք. ասկե ավելի փորձա՞նք:
ՋՈՒԼՀԱԿԸ – Մեղա՜ Աստծու, մեղա՜ Աստծու:
ԴԱՐԲԻՆԸ – (Հանկարծ կխլե կռանը սալին վրայեն ու կնետե անդին) Կշտացեր եմ այս բոլորեն.սա կյանք չէ. սա գերություն է, գերություն:
ՋՈՒԼՀԱԿԸ -«Ճակտիդ քրտինքովը ուտես քու հացը».այդպես է գրված, այսպես է կարգը:
ԴԱՐԲԻՆԸ – Հա՛, ինծի ու քեզի նման էշերու համար: Այդպես կարգ դնողը թող այնպես դըներ, որ իմ աշխատանքս օր ու ցերեկով չգային ու չխլեին շունն ու գայլերը: Թո՛ղ ամենուն քրտինքը մնար իրեն:
ՋՈՒԼՀԱԿԸ – Կտեսնեմ, իզուր է քեզի հետ խոսիլը: Այդ մարդը քու գլուխդ ալ շուռ է տըվեր: Քիչ ման եկուր, քի՛չ, այդ Նաղաշին ետևեն:
ԴԱՐԲԻՆԸ – Ինչո՞ւ, սուտ է ըսածը: Անիծված են այս աշխարհքի բոլոր կարգերը: Անե՛ծք կա մեր կյանքի վրա:
==== 3 ====
Կմտնեն ժամկոչը՝ միջին տարիքի ու կաղ, ներկարարը՝ երեսունի շուրջ, և երիտասարդ դարբին մը: Երեքն ալ հուզված են ու կխոսին իրար բերնե խլելով:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ –Ինչո՞ւ չեկար, վարպե՛տ:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – (Իր կապույտ ձեռքը օդին մեջ շարժելով) Ափսո՜ս, վարպե՛տ, ափսո՜ս:
ԺԱՄԿՈՉԸ – Այսօր պետք է եկած ըլլայիր:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Այսօրվան պես դեռ խոսած չուներ:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ — (Արտասանելով) Մինչև այսօր, կըսե, խոսած էի ձեզի կես ճշմարտությունը: Իմ խոսքերուս մեջ Արտավազդը ոչնչացումի հույսն էր, կըսե, վերջին մխիթարանքը անճար խոնարհ ժողովուրդին: Արտավազդի գալը, կըսե, հանուր ոխ մըն էր, անուժ վրեժ մը ձեր բոլորի կրած անչափ տառապանքին: Բայց հասուն է արդեն օրը և հասուն եմ արդեն ձեր ականջները: Այսօր, կըսե, ձեզի տալ կուզեմ ամբողջ ճշմարտությունը: Ո՛չ հույս է, ո՛չ ոխ, այլ… կռիվ է Արտավազդը:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Դարեր ու դարեր ձեզի խաբեր են, կըսե, հավատացուցեր են, թե Արտավազդը եթե դուրս գա, քանդե պիտի Աստծու շինած աշխարհը.ձեր ուսերուն հեծնողներն են, կըսե, հնարեր այդ սուտը, որ ավելի պինդ հեծնեն ու ավելի երկար նստին ձեր կռնակը:
ԺԱՄԿՈՉԸ – Արտավազդը, այո՛, գա պիտի ու քանդե պիտի, կըսե, բայց ո՞ր աշխարհը: Մարդու շինածը. կողոպուտի ու բռնության ու գողերու աշխարհը:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ –Տիրողներու, հարուստներու ու թուրքերու աշխարհը:
ԺԱՄԿՈՉԸ – Պիտի քանդե, կըսե, ու պիտի գան նոր օրեր, նոր ժամանակ.արդարություն, հավասարություն բոլորի համար:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ – Մարդու ու մարդու մեջ խտրություն պիտի չըլլա:
ԺԱՄԿՈՉԸ – Արտավազդի շղթաներուն հետ պիտի խորտակվին ժողովուրդի բոլոր շղթաները:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Բայց այդ օրերը, կըսե, իրենք իրենց չեն գալու: Կռիվ է Արտավազդը: Այդ օրերը, կըսե, ձեր ձեռքով են գալու: Այդ օրերը, կըսե, դուք եք բերելու, ձեր կամքովը, ձեր զենքովը: Դուք պիտի խորտակեք Արտավազդի շղթաները, դուք պիտի ազատեք Արտավազդը: Դարբի՛ն, դո՛ւն, դո՛ւն պիտի ազատես Արտավազդը:
ԴԱՐԲԻՆԸ — (Սաստիկ հուզված) Ե՞ս… ե՞ս… ես պիտի ազատե՞մ, ո՞վ ըսավ:
ԺԱՄԿՈՉԸ – Ի՛նքը:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ – Ի՛նքը, ինքը:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Այսօր կիրամուտք է, ըսավ, գացե՛ք ըսեք ձեր դարբիններուն, որ դարբնոցները փակելե առաջ ալ թող չզարնե՛ն կռանը պարապ սալին, ալ չիջեցնե՛ն Արտավազդի զարկը, ալ չամրացնե՛ն անոր մաշած շղթաները:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ – Եվ թող բոլո՛րը, բոլո՛րը հետևին ձեր դարբիններու օրինակին:
ԺԱՄԿՈՉԸ – Կյանքի բոլոր տեսակի դարբինները, բոլոր կյանքի դարբինները: Կռիվ է Արտավազդը:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Մի՛, մի՛ ամրացընեք, կըսե, ձեր շղթաները, մի՛ աշխատիք ուրիշի հաշվին, ձեր աշխատանքը մի՛ տաք ուրիշին.ո՛չ հարկ տվեք, ո՛չ տուրք, ո՛չ մաքս, ո՛չ տասնորդ. մի՛ թողեք, որ կողոպտեն ձեզի. ձեր կռանները իջեցուցեք անոնց գլխուն, որոնք իրենց ձեռքը կերկարեն ձեր աշխատանքին:
ԺԱՄԿՈՉԸ – Անիծված են անոնք, որ նստեր են, կըսե, ու կլափեն ձեր արյուն քրտինքը իրենց մեծ-մեծ պալատներուն մեջ և այդ անհավատ անգղը, որ թառեր է հոն միջնաբերդի ժայռերուն ետին ու կճզմե ամեն ինչ ու ամենքին:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ – Ալ չես զարներ, վարպե՛տ, կիարմուտքի զարկը:
ՋՈՒԼՀԱԿԸ –Կզարնե՛ս, կզարնե՛ս, պիտի զարնե՛ս: Մի՛ մոռնար, Ավա՛գ, հոր անեծքը կա Արտավազդի վրա, մեր հայրերու անեծքը: Ով կռանը չիջեցնե կիրամուտքին, անոր գլխուն կիյնա այդ անեծքը և անոր գլխուն և անոր աշխարհին, մեր բոլորի գլխուն: Դուն մեր դարբինն ես, իրավունք չունիս, դուն ծեծես պիտի: Տե՛ս, ըսի քեզի՝ քու պարտքը քու երեսիդ. դուն չզարնելու իրավունք չունիս:
ՆԵՐԿԱՐԱՐԸ –Իսկ ո՞վ ես դուն, դուն ի՞նչ իրավունք ունիս այդ լեզվով խոսելու:
ՋՈՒԼՀԱԿԸ – Ես ձեր ջուլհակն եմ, մեր քաղաքի խեղճ ու անճար ջուլհակը.սև օր ու սև ցավ շատ եմ տեսեր, լավ սերտած եմ ուժեղներուն բարկությունը, հարուստներուն խստությունը ու թուրքերուն գազանությունը: Ես ձեր ջուլհակն եմ, ձեր քաղաքի խեղճ ու անճար ջուլհակը: Դուք բոլորդ ձեր Նաղաշի տաք խոսքերուն կհավատաք, իսկ ես իմ պաղ տեսածիս ու պաղ ապրածիս:
ԺԱՄԿՈՉԸ –Աղե՛կ. վարպետը լսեց քեզի ալ, մեզի ալ, թող վճռե՛:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Դարբինը թող վճռե՛:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ – Ավա՛գ, բոլոր դարբիններս կնայինք քեզի ու քու տալիք օրինակիդ, խոսե՛:
ԴԱՐԲԻՆ – (Կվերցնե մեծ կռանը, կկենա վայրկյան մը լուռ, ետքը կտրուկ ու հանդիսավոր) Թող չորնա իմ այս աջ ձեռքս և թող Արտավազդի անեծքը իջնե գլխուս, եթե այս սալին վրա մյուս անգամ իջեցնեմ Արտավազդի զարկը: Ամենքը կեցած են լուռ ու անշարժ, երբ դարբնի ետևեն հայրը, որ զարմանքով ելած է ոտքի ու կդիտե.կամաց մը ետևեն ձեռքը կդնե դարբնի ուսին: Դարբինը կցնցվի, բայց գլուխը չի դարձներ: Ծանր շարժումով կքաշվի ետ, հայր ու որդի պահ մը կդիտեն իրար, հայրը հարցական, որդին հանցանքի մեջ բռնվածի պես ու հոխորդ:
ՀԱՅՐԸ –(Ձայնը խորքեն) Աս ի՞նչ է, որդի՛, ի՞նչ առուտուր է: Ի՞նչ կխոսիք: Շատ կխոսիք: Ո՜ւշ է, ելիր, կիրամուտք իրիկուն է: Փակե՛ դարբնոցը, ու երթանք: Մնացածը դուրսը կխոսիք: Ի՞նչ կխոսիք: Շատ կխոսիք: Կիրամուտք իրիկուն է: Բոլորը տեսակ մը անհարմար կնային իրար:
ԴԱՐԲԻՆԸ –(Շատ բարձր ու անբնական խոսվածքով) Հա՛, աբի՛, հա՛, երթա՛նք, ո՛ւշ է: Հանե՛ գոգնոցդ: (Ինքն ալ կուզե իրը հանե):
ՀԱՅՐԸ – (Արգիլելով) Կեցիր. ո՞ւր կհանես: Չծեծե՞ս սալը. կիրամուտք իրիկուն է, մոռցա՞ր:
ԴԱՐԲԻՆԸ –Չեմ մոռցե՛ր, չէ՛:
ՀԱՅՐԸ – Ի՞նչը:
ԴԱՐԲԻՆԸ – Հերի՛ք է, աբի՛, արդեն այնքա՜ն, այնքա՜ն ծեծեր ես:
ՀԱՅՐԸ – Ի՞նչ կըսես, ծեսե՞ր է՝ կըսես: Ծես է, հապա, սուրբ ու հին ծես. նո՞ր կհարցնես: (Մյուսներուն) Կհիշեմ, առաջ պապս էր. վերջը հայրս, վերջը ես. հիմա ալ Ավագս, մենք, բոլորս ալ այս դարբնոցին մեջ, ատ կեցած տեղը. դեռ կիրամուտք իրիկուն չէ անցած, որ այս դարբնոցը գոցվի առանց այդ հին ծեսին, մեր պապերեն եկած այդ խոր ու սուրբ ծեսին: Եվ գիտե՞ք ի՜նչ մեծ խորհուրդ կա ատոր մեջ, գիտե՞ք ինչ մե՜ծ պաշտոն է դրված մեր վզին: Մենք ենք պահողը աշխարհքը իր սյուներուն վրա. մենք ենք, որ շղթաներու տակ կպահենք անհնազանդ որդին, այն ըմբոստ հոգին, որ ճկվիլ չուզեր Աստծու կամքին: Քանի դարբնոցը կա, Աստծու հրամանքով՝ վերջ չկա աշխարհին, կործանում չկա: Թող շեն մնա այս դարբնոցը ու հաստատուն մեր սալը. ամո՛ւր ըլլա, որդի՛, քու կուռդ, ամո՛ւր կռանդ: Զա՛րկ, որդի՛, զա՛րկ սալը, երթա՛նք, կիրամուտք իրիկուն է, ուշ է:
ԴԱՐԲԻՆԸ – Ի՞նչ ընեմ, ի՞նչ ըսեմ իրեն, ի՞նչ հասկըցնեմ այս խուլ հալևորին.ալ աշխարհքեն ոչինչ չի լսեր, կլսե միայն ինքը իր ըսածը, իր հին լսածը, իր հին խոսածը: Այս խուլ հալևորին ես ի՞նչ ըսեմ:
ՀԱՅՐԸ – Դե՜, պրծիր, երկար ըրի՛ր:
ԴԱՐԲԻՆԸ – (Ձեռքի կտրուկ շարժումով): Ո՛չ, արի՛:
ՀԱՅՐԸ – Վա՜հ… (Քննական կնայի որդուն ու մյուսներուն): Դուն… դուն… զարնել չե՞ս ուզեր: Չե՞ս ուզեր: Հը՞: Զարնել չե՞ս ուզեր:
ԴԱՐԲԻՆԸ – (Գլխովը բացասական նշան):
ՀԱՅՐԸ – (Քայլ մը ետ երթալով)Ա՜յ թե ի՞նչ կխոսիք այստեղ այնքան երկա՜ր, երկա՜ր: Արտավազդի զարկը տալ չի՜ ուզեր: Եվ ինչո՞ւ: Բայց ե՛ս, ե՛ս դեռ չեմ իջեր գերեզման, դեռ տերը ե՛ս եմ այս դարբնոցին. քանի շունչս բերանս է՝ ես չեմ թողներ գիծ մը անգամ շեղիս մեր հին կարգերեն: Դեռ ես կամ. դեռ ես եմ տերը իմ դարբնոցիս: Ելի՛ր դուրս, բոլո՛րդ, դուրս… Ամենքը անհարմար կուղղվին դուրս, բացի դարբինեն:
ՀԱՅՐԸ – Ելի՛ր դուն ալ, ելի՛ր դո՛ւրս: Ե՛ս պիտի գոցեմ այսօր իմ դարբնոցս: Ես, ես պիտի գոցեմ: Քեզի կըսեմ՝ ելիր դո՛ւրս:
ԴԱՐԲԻՆԸ – Աղե՛կ, զա՛րկ.այսքա՜ն տարիներ շատ մեծ խեր ես տեսեր, զա՛րկ: (Բարկությամբ կնետե գոգնոցը և դուրս):
==== 4 ====
ՀԱՅՐԸ – (Մինակ է: Դժվարով կկռանա, կվերցնե կռանը, կհանե գդակը, ջերմեռանդ դիրքով կնայի վեր ու դանդաղ կզարնե սալին երեք անգամ) Թող ամրանա՛ն
Արտավազդի շղթաները, թող ամրանա՛ն ավերիչի շղթաները: (Կհենե կամաց կռանը սալին, կհանե գոգնոցը, կգոցե ճակտի պզտիկ պատուհանին տախտակը, վրա կբերե դռան լայն փեղկերը ու կելլե դուրս):
==== 5 ====
Կլսվի կողպեքի կրկնակի դարձը: Լուռ է և մութ: Քիչ մը ետքը շատ հեռուն, խորքը կերևա նախ աղոտ լույսի կետ մը, վերջը ուրիշ մը, նորեն ուրիշ մը, շատ լույսեր: Հանքի լապտերներ են, որ առաջ կշարժըվին: Եվ հետզհետե կորոշվի թզուկներու կերպարանքը, որոնք խումբ-խումբ առաջ կուգան անծայր ու անթիվ: Թզուկները՝ տարբեր չափի ու տարիքի՝ բոլորն ալ խռիվ մազերով ու մորուքով.իբրևհագուստ լայն կաշի գոգնոց մը միայն, որ ամբողջ մարմինը կփաթթե՝ ազատ թողնելով թևերն ու ոտքերը: Բոլորի ձեռքը գործիք մը կա՝ քլունկ, կռան, բահ, լինկ կամ հանքի լապտեր, որոնց լույսովը հետզհետե կլուսավորվի տեսարանը: Չքացած է դարբնոցի ճակտի պատը իր լուսամուտով: Խորդուբորդ և ստալակտիտ առաստաղով խորունկ քարայրի մը երկար անցքն է, որ դեպի խորքը կամաց-կամաց կիջնե վար, իսկ դեպի առաջ կուգա կբացվի դարբնոցի մեջ:
<poem>ԹԶՈՒԿՆԵՐԸ – (Դեռ խորքեն)
Թողե՛ք, թողե՛ք,
թողե՛ք հանքը,
աշխատանքը,
ու դուրս եկե՛ք
երկրի փորեն,
խորեն, հորեն,
բյուր ոլորեն,
նեղ խավերեն,
հոծ խավարեն,
սև ակներեն,
երակներեն,
կրակներեն,
խորեն, հորեն,
երկրի փորեն.
պահ մը ուղղե՛նք
թիկունքները,
դիմավորե՛նք
նորեկները:
Խռնված են դարբնոց.լռություն:</poem>
<poem>ՀՆԱԴԱՐՅԱՆ ԹԶՈՒԿԸ – (Աջը դնելով դարբնոցի սալին):
Լապտերները մոտ:
Ողջո՜ւյն ու կարո՜տ
մեր նոր աճմունքին,
նոր կյանքի մուտքին,
սուրբ կիրամուտքին,
սուրբ կիրամուտքին:
Ամեն կողմե լապտերները վրա են բերած: Սալին ոտքը իրարու կծկտած երեք փոքրիկ
թզուկներ՝ ծնունդը դարբինի երեք զարկերուն:</poem>
ԹԶՈՒԿ ՄԸ – Ա՜խ, ի՜նչ խարտյա՜շ, ինչպե՜ս մատղա՜շ, և ի՜նչ քնքո՜ւշ:
<poem>
ՈՒՐԻՇ ՄԸ – Բայց և ի՜նչ ուժ.
նայե թևքին,
նայե՛ հևքին:
Ձեռք տուր ափի՛ն,
թող սթափվին:
ԵՐՐՈՐԴ ՄԸ – Այ նորե՛կ,
զարթի՛ր քունեդ
աներեկ:
Դո՜ւրս հին հունեդ.
եկո՛ւր կյանքի,
աշխատանքի:
ՉՈՐՐՈՐԴԸ – Թիզ մը, թիզ մը, թիզ ու կես, ուղիղ երեք թիզ ու կես, սա ի՜նչ հսկա թզուկ ես:
ՀՆԱԴԱՐՅԱՆ ԹԶՈՒԿԸ – Եկեր եք բարո՛վ,
եկեք եք ոլոր,
ձիգ ճանապարհով:
Մի՛ նայիք մոլոր,
եղբայր ե՛նք բոլոր:
ԲՈԼՈՐԸ – Մենք բոլորըս, բոլորըս,
դարբնի զարկեն մզուկներ,
մենք բոլորըս, բոլորըս,
կյանքի դևին թզուկներ:
ԱՋ ԽՈՒՄԲԵՆ ՄԵԿԸ –Նորերը գան մե՛ր խմբակին.
ուժ տանք լինկին ու քլունկին,
ծակենք հողը և ընդերքեն,
խորքի քաոս հազար բերքեն
հանենք մարդուն դեղին ոսկի,
թույն ու դավը ներս սողոսկի:
ԱՄԲՈՂՋ ԱՋ ԽՈՒՄԲԸ –Մարդուն բուռ-բուռ դեղին ոսկի, թույն ու դավը ներս սողոսկի:
ՁԱԽ ԽՈՒՄԲԵՆ ՄԵԿԸ – Թող գան մեզի՛.մատիկ-մատիկ
ժողվե՛նք գույն-գույն քարի հատիկ,
Լալ ու հակինթ, զմրուխտ, ակաթ,
լազուր, սուտակ ու ադամանդ,
շարե՛նք մարդու մատին, թևքին,
ծանր թագին, հանդերձանքին,
քարե շղթա վիզ ու լանջին,
և՛ ականջին, և՛ իր խղճին,
քարե՛նք պատենք այդ անդունդը,
մուտք չունենա այնտեղ գութը:
ԱՄԲՈՂՋ ՁԱԽ ԽՈՒՄԲԸ –Քարենք պատենք մարդ անդունդը, մուտք չունենա այնտեղ գութը:
ԽԵՌ ԹԶՈՒԿ ՄԸ –Երկրի ծոցին մեջ,
գոց ու հոծին մեջ,
ես մութ կգանձեմ,
խավար կհունցեմ,
մածուծիկ խավար,
աղջամուղջ անմար,
մտքերու համար,
պալատի կամար,
խրճիթի հարմար:
Ո՞վ կուգա ինծի
խավարի հունցի:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ՄԸ – Ո՛չ, ո՛չ անոր, մեզի՛ հետ:
ՆԱԽՈՐԴԸ – Շատ մի՛ խոսիր, քաշվե՛ ետ:
ՀՆԱԴԱՐՅԱՆ ԹԶՈՒԿԸ –Ավելորդ է կանգն ու վեճը մեր մեջը:
Մենք բոլորըս, բոլորըս,
կանչըված ենք կռելու,
Արտավազդի շղթաները
կռանելու, նորելու:
ԽՈՐՔԻ ԽՈՒՄԲԵՆ ՄԵԿԸ – Բայց մեր գունդը
Նոր սերունդը:
Որ երթանք, տանք,
երկաթ տանք
մարդուն.
մարդիկ արթուն,
տի՜նկ-տանկ, տի՜նկ-տանկ,
դարբնեն սուրը պողպատի,
կարմիր արյունը ոթի:
ՆՈՒՅՆ ԽՈՒՄԲԵՆ ՈՒՐԻՇ ՄԸ –Երթա՛նք տա՛նք,
երկաթ տանք
մարդուն.
մարդիկ արթուն,
տի՜նկ-տանկ, տի՜նկ-տանկ,
դարբնեն իրար կուռ շղթան,
նիք ու վանդակ ու զընդան:
ԱՄԲՈՂՋ ԽՈՐՔԻ ԽՈՒՄԲԸ -Տի՜նկ-տանկ, տի՜նկ-տանկ…
ՀՆԱԴԱՐՅԱՆ ԹԶՈՒԿԸ – (Հանկարծ ու խիստ)
Կեցե՛ք, կեցե՛ք,
վե՛րջ աղմուկին:
Խոնարհեցե՛ք
մինչև գետին:
Կըզգամ մոտ է
Երկրի որդին.
ինք՝ մեր տերը,
մե՛նք ճորտերը:
Կըզգամ հոտ է
մեր մոտերը,
կյանքի դևը,
Երկրի որդին:
Խոնարհեցե՛ք
մինչև գետին:</poem>
ԲՈԼՈՐԸ –(Խոնարհելով) Ի՛նք՝ մեր տերը, Մե՛նք ճորտերը:
==== 6 ====
Կլսվի ուժգին ցնցում.կճեղքվի գետինը, ուրկե առատ պայծառ-կարմիր լույս մը կողողե տեսարանը: Քարայրի բոլոր խորդուբորդ պատերը կվառին գույնզգույն քարերու ու հանքերու փայլկտուքովը կարմիր լույսին տակ, ծիածանի բոլոր խաղերովը: Հատակի ճեղքեն, լույսի մեջեն ծանր դուրս կուգա Կյանքի դևը: Ճկուն ու սլացիկ մարմինը կաղապարված է նուրբ ցանցե վերտին մեջ:Բաց է միայն դժգույն դեմքը, որու դուրս երկարող սուր քիթն ու սուր ծնոտը խորամանկ ու գիշատիչ արտահայտություն մը կուտան իր առնական գեղեցիկ կերպարանքին: Գլխուն երկաթե սաղավարտ: Ձեռքին երկար նիզակ: Ցանցե վերտին վրայեն նետած է կես մը ուսին, կես մը թևին ու մարմնին՝ երկար ու լայն ծիրանի, որուն փեշերը ինկած կմնան ճեղքի կարմրության մեջ:
ԿՅԱՆՔԻ ԴԵՎԸ –Ե՛ս եմ տերը: Ե՛ս եմ միակ տերը կյանքին: Ես եմ, որ կիշխեմ ամեն, ամեն տեղ, ուր որ կյանքը կխլրտի. օդի ոլորտներուն մեջ, ծովուն հատակը, գեճ հողին վրա, մութ գետնին տակը, ամեն, ամեն տեղ, ուր որ կյանքը կսողա, ուր որ կյանքը կլողա, ուր որ կյանքը կթռչի, ուր որ կյանքը կկառչի, ե՛ս եմ, ե՛ս եմ, որ կիշխեմ: Ե՛ս եմ միակ տերը կյանքին:
<poem>ՀՆԱԴԱՐՅԱՆ ԹԶՈՒԿԸ – (Խոնարհ)
Հոգին ամեն մաշկի տակ
քու կամքին է հպատակ,
քու պատվերն է, որ արդար
կիշխե կյանքին դարեդար:
Ըսիր՝
Թույլը սնունդ հզորին,
մեկը ընդդեմ բոլորին,
ամեն մեկը ի՛ր փորին,
ի՛ր սերունդի որկորին:
ԿՅԱՆՔԻ ԴԵՎԸ – Ե՛ս եմ կյանքի արարիչը, կյանքի ծնողն ու վարիչը: Ես եմ ա՛կը կենդանական, արարածներն ուրկե կուգան: Ես եմ կռվի շունչն ու ոգին, կռվին, թափին ու մրցանքին. հիմքը ամեն արարչության, զարգացումի ու վարչության, բախտի, տիրման, վայելչության: Ե՛ս… (Քիչ-քիչ կսուզվի իր ճեղքին մեջ ու կաներևույթանա կարմիր լույսին հետ):
ՀՆԱԴԱՐՅԱՆ ԹԶՈՒԿԸ – (Հաղթական երգիծանքով)
Զարկե՛ք լինկն ու կռանը
մեծ բնազդին դռանը,
մարդը մարդուն ճիրանը,
տվեք կռվին բերանը.
հա՜, հա՜, հա՜, հա՜…
ԲՈԼՈՐԸ –(ծեծելով սալը, գործիքները շարժելով)
Մենք բոլորըս, բոլորըս
զարնե՛նք լինկն ու կռանը
մեծ բնազդին դռանը,
մարդը մարդուն ճիրանը,
մարդը մարդուն բերանը,
Հա՜, հա՜, հա՜, հա՜…</poem>
== ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐ ==
=== ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ ===
ՄԻՋՆԱԲԵՐԴԻ ՆԵՐՔԻՆ ՓՈՔՐԻԿ ԲԱԿԸ
Ճակատը երկրորդական պարիսպ մը, պարսպի վրա փորված նեղ սանդուղ և հին ու խարխուլ դարպաս, դարպասի անմիջապես ետևեն սանդուղ կիջնե: Բակի աջ կողմը բնակության շենքերն են, ձախ՝ ուրիշ մուտքեր: Հինավուրց բարձր ծառի մը բունը, որուն մեկ-երկու ճյուղերը միայն թեթևակի կախված են տեսարանի վրա: Առանց տակեն ու ճակտի պարիսպներուն վրայեն կնշմարվի հեռուն մեկ-երկու եկեղեցիներու գմբեթները: Ծառին տակ հասարակ նստարան մը:
==== 1 ====
Ձախի մուտքեն երկու զինվոր խոշոր տիկով մը ջուր կքաշեն դեպի դարպասը, ուրկե զինվոր մը ներս կնետվի ու կվազե դեպի պարսպին նեղ սանդուղը, մինչ բնակարանի դռնեն շտապ դուրս կուգա աստիճանավոր մը ու վազողը կկեցընե:
ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐԸ – Ո՞ւր: Կեցի՛ր:
ԶԻՆՎՈՐԸ – Էմիրի հրամա՛նը:
ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐԸ – Ո՞ւր է ինքը:
ԶԻՆՎՈՐԸ – Մեծ դարպասի տակ: Ամենեն ուժեղ հարձակումը մեյ մը դարպասին վրա է, մեյ մըն ալ վարի հին բուրգին ետևը:
ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐԸ –Շան զավակները գիտեն բոլոր թույլ տեղերը: Կորսըվե՛: Զինվորը կվազե սանդուղներեն վեր ու դեպի աջ: Աստիճանավորը կհեռանա ձախի մուտքեն: Մինչ ուրիշ զինվոր մը կերևի դարպասին մեջ:
ՆՈՐ ԶԻՆՎՈՐԸ –Դե՜, շո՛ւտ, շո՛ւտ, ի՞նչ եղավ ձեր ջուրը:
ՋՈՒՐ ԿՐՈՂՆԵՐԵՆ ՄԵԿԸ–(Տիկը ցած դնելով) Ի՞նչ եղավ, ի՞նչ եղավ: Ի՞նչ պիտի ըլլա.շուտով ոչինչ չի մնար ջրամբարը. ջուրը կտրեր են:
ՆՈՐ ԶԻՆՎՈՐԸ – Տրաքի՜ս, հա՜, իսկ ինքդ այնքան լակեր ես՝ փորդ դարձեր է ջրամբար, տեղեդ շարժըվիլ չես կրնար: (Բռնելով ինքն ալ տիկի եզերքեն) Դե՜, շո՛ւտ, շո՛ւտ, քա՛շ տուր, սատկեցան ծարավեն:
ՄՅՈՒՍ ԿՐՈՂԸ –Մեկ է, պիտի սատկինք ամենքս ալ, հապա ի՞նչ գիտցար: Սա ի՞նչ բազմություն է, թափեր են միջնաբերդին վրա, ո՞ր մեկ կողմեն պաշտպանվինք: Դատարկ բան է, ազատում չկա:
ՆՈՐ ԶԻՆՎՈՐԸ – Կողպե՛ ռեխդ ու քա՛շ տուր, կոմպալ գլուխդ վկա: Երեքով տիկը կիջեցնեն դարպասի սանդուղներեն վար: Նույն միջոցին քանի մը զինվոր դուրս կուգան ձախի դռնեն, տասը տասներկու զինվոր ալ կիջնեն աջեն պարսպի նեղ սանդուղով ու խոսելով կխառնըվին իրարու:
Ա ԶԻՆՎՈՐ –Տիսա՞ր դուն այս խարդախ հայերը:
Բ ԶԻՆՎՈՐ – Մեծ պարիսպներեն քաշվելու չէինք.ես ըսի ձեզի, գոնե Տրդատի պարիսպներեն քաշվելու չէինք:
Ա ԶԻՆՎՈՐ –Ըսելը դյուրի է: Հանկարծ զարկին, է՜, հանկարծ վրա տըվին:
Գ ԶԻՆՎՈՐ – Ո՞վ կըսպասեր այդ տեսակ կարկուտ անամպ երկնքեն:
Ա ԶԻՆՎՈՐ –Ինչպե՞ս ալ լուռ, մինչև հիմա ծակերն էին մտեր խլուրդի պես:
Բ ԶԻՆՎՈՐ –Բայց միևնույն է, ոչինչ չեն կրնար, եթե նույնիսկ իրենց Քրիստոսն ալ որ գա իր մորը ու իր չունեցած հորը հետ: Կեցի՛ր, ցո՛ւյց տանք ատոնց՝ ի՜նչ ըսել է զենք վերցընել թուրքին դեմ:
Գ ԶԻՆՎՈՐ – Շա՛տ են անիծածները: Տե՞ս, ամբողջ քաղաքը կխըժվըժա, մուխը կոխած փեթակ ըլլա կարծես:
Դ ԶԻՆՎՈՐ –Սև մուխը կիջեցնենք մենք իրենց գլխուն: Կեցի՜ր, կեցի՜ր, մեր օգնական զորքերը թող հասնին, թող մեյ մը հասնին… Ետ կուգա Աստիճանավորը. բոլորը կլռեն ու կշտկըվին:
ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐԸ –(Պաշտոնական) Շա՛տ ապրիք: Կտեսնեմ բոլորդ ալ քաջ եք: Պիտի երթաք վարի բուրգը, հինը. հոն պետք կա ձեր օգնության, հոգնած են ձեր ընկերները: Գիտեք, որ մինչև իրիկուն կհասնին օգնական գնդերը Կարսեն, ու խերը կանիծենք այդ սրիկաներուն, այդ ապերախտ, երախտամոռ շներուն: Մեր թևին տակը կապրին, կհարստանան ու խոզի պես կխժռեն, հիմա ալ խոզի պես վրա են տըվեր: Պետք է դիմանանք, տղա՛քս, միայն երկու ժամ, վերջը հաշիվը կտեսնենք: Ամենքդ լսեցիք Էմիրի խոստումը. մութը չկոխածամբողջ քաղաքը կըլլա մեր գարշապարներուն տակը, մեր ոտքերը լիզելու. խնայել չկա՛: Այս գիշեր, ամբողջ գիշերը, բոլոր արուները ձեր սուրին. այս գիշեր, ամբողջ գիշերը, բոլոր կինարմատները ձեր քեֆին. և իրենց բոլոր կայքն ու գանձերը ձե՛րը, բոլո՛րը ձերը, ով ինչքան կրնա, ով ինքան ուզե: Դե՜, շա՛տ ապրիք, տղա՛քս, անցե՛ք:
==== 2 ====
Զինվորները դարպասեն վար: Աստիճանավորը դեռ կեցած է իր պաշտոնական կեցվածքովը, երբ մոտեն կլսվի ամբոխի աղմուկ: Եվ քիչ մը ետքը դարպասեն վեր կվազե Էմիրը, ետևեն բավական մարդիկ:
ԽԱՌՆ ՁԱՅՆԵՐ –Հարե՛մն է, հարե՛մն է: Չէ՛, չէ՛, մուխերը ճակտեն էին: Խոհանո՛ցն է, կըսեմ ձեզի, խոհանոցը: Այո՛, այո՛, քովի պատուհանեն: Հարե՛մն է, հարե՛մն է: Շատերը կվազեն պարսպի նեղ սանդուղով դեպի աջ, մյուսները դեպի բնակարանի մուտքը: Բնակարանեն դուրս կնետվի՝ ձեռքով աչքերը սեղմած՝ ծերունի Ապտուլլահը շնչատ:
ԱՊՏՈՒԼԼԱՀ – Այս կողմեն կարելի չէ: Այս կողմեն կարելի չէ: Վերե՛ն-վերե՛ն, կամ ետևեն: Ու եկողները կվազեն նորեն ետ դարպասեն դուրս կամ պարսպի նեղ սանդուղով վեր: Էմիրը կուզե մտնել բնակարանը:
ԱՊՏՈՒԼԼԱՀ – Ոչ, Էմիր, թո՛ղ: Կայրըվի՜, կայրըվի՜ երեք-չորս տեղե մեկ անգամեն: Թշնամի ձեռք է, թշնամի ձեռք է:
ԷՄԻՐ – Մարեցե՛ք, մարեցե՛ք, ինչ գնով ալ ըլլա պետք է մարեք:
ԱՊՏՈՒԼԼԱՀ – Ջուր չկա, ջուր չկա, ճար չկա:
ԷՄԻՐ – Ճարե՛, ճարե՛, կհրամայեմ քեզի:
ԱՊՏՈՒԼԼԱՀ – Թո՛ղ, Էմի՛ր, ալ ուշ է, անօգուտ: Ամենեն խելոքը՝ հեռանա՛նք: Քանի դեռ Միջնաբերդը կպաշտպանվի, քանի դեռ ապահով է գաղտնի անցքը, հեռանա՛նք: Հարեմը հոն է, կսպասե քեզի:
ԷՄԻՐ – Ապտուլլա՛հ, ազատե՛, ազատե՛ տունս, ազատե՛ քաղաքս:
ԱՊՏՈՒԼԼԱՀ – Մանուչեի որդի՛, գիտես որ վարի բուրգը երկար դիմանալ չի կրնար, գիտես որ օգնություն չէ գալու ոչ ոքե.իզուր հույսեր են ու անկարելի: Հրդեհն ալ հիմա ավելի սիրտ պիտի տա անոնց:
ԷՄԻՐ – Ապտուլլա՛հ, դուն միշտ օգներ ես ինծի, հասեր ես նեղ վայրկյանիս: Ազատե՛ իշխանությունս, ազատե՛ իշխանությունս: Ապտուլլա՛հ, կպաղատիմ քեզի:
ԱՊՏՈՒԼԼԱՀ – Տե՛ս, ծերացեր եմ Մանուչեի ծածկին տակ.ծերացեր եմ ծառայելով հորդ ու քեզի. իմ շրթունքներս վատ խորհուրդ չեն տար Մանուչեի որդուն: Հեռանա՛նք, քանի դեռ ուշ չէ:
ԷՄԻՐ – (Հուսահատ նետվելով նստարանին) Ո՛չ, ո՛չ երբե՛ք: Այ, դո՛ւ, անպետք քավթա՛ռ, ո՞ւր է, ո՞ւր է քու իմաստությունը: Ա՞տ է քու բոլոր գիտցածդ: Եվ ո՞ւր հեռանամ, ո՞ւր, Կարսի Էմիրի՞ն, ուրիշներուն դո՞ւռը, ուրիշներու ձեռքի՞ն նայիմ, ուրիշներու բերնի՞ն, ե՞ս, ե՞ս: Եվ չէ՞ որ այս քաղաքը իմս է, իմ հորս, իմ հարստությունս որո՞ւ թողնեմ, ո՞ւր թողնեմ:
ԱՊՏՈՒԼԼԱՀ – Էմի՛ր, ուշքի եկուր, նայե՛ հրդեհը, սա ի՞նչ գաղտնի, ի՞նչ անիծված ձեռք է: Մենք մատնըված ենք ներսեն ու դրսեն:
Հրդեհին լույսի տակ տեսարանը հետզհետե կարմիր է հագած: Պարսպի սանդուղներեն վար կվազե աստիճանավորը, ետևեն զինվորներ:
ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐԸ– Էմի՛ր, վարի բուրգը… վարի բուրգը ձեռքե երթալու վրա է, հասի՛ր, քու ներկայությունդ գուցե փրկե, հասի՛ր, որ փրկես:
ԱՊՏՈՒԼԼԱՀ – Իսկո՛ւյն, իսկո՛ւյն, հիմա կուգանք, Էմիրը հիմա կուգա: Վազեցե՛ք, տղա՛ք, քաջ եղեք: Ըսե՛ք, ըսե՛ք բոլորին՝ օգնական զորքերը երևցած են արդեն, ժամը չանցած հոս կըլլան, կկոխեն քաղաքը, շտապեցե՛ք, կռվեցե՛ք, քաջե՛ր, քաջ եղեք: Շտապեցե՛ք: Բոլորը կվազեն դարպասեն վար: Ապտուլլահ կերթա անոնց ետևեն, կգոցե ու կկողպե դարպասը, կմոտենա Էմիրին ու բարձրացընելով թևեն:
ԱՊՏՈՒԼԼԱՀ – Մանուչեի որդի՛, ելի՛ր, քալե՛, քալե՛ ետևես: Հեռանա՛նք: Թե դանդաղիս՝ կորած ենք ամենքս:
ԷՄԻՐ – Բայց սա ի՜նչ անիրավ բան է. սա ի՜նչ անզգամ բան է: Ինչո՞ւ, ինչո՞ւ, չէ՞ որ…
ԱՊՏՈՒԼԼԱՀ –Քալե՛, քալե՛: (Դուրս կտանի ձախի մուտքեն):
==== 3 ====
Քիչ մը ատեն տեսարանը պարապ է: Կլսվի հրդեհին ճարճաթը, թափն ու փլչիլը, և դողը իր կարմիր լույսին, մարվող ու վառվող: Կամացուկ կբացվի բնակարանին դուռը, և ծանր դուրս կուգա Հարճը, շիտակ կեցվածքով, ձեռքերը ետին, մազերը թափված և լայն բացած աչքերով: Խենթ ուրախություն մը դեմքին կնայի շուրջը, կնայի հրդեհի լույսին, կըմպե հաճույքով հրդեհին ձայնը:
ՀԱՐՃԸ– Կպարե՜ն… Ինչպե՜ս կգրկըվին, ինչպե՜ս կփաթթըվին ու կդառնան, հա՜, հա՜, հա՜, ի՜նչ կդառնան: Բոցե՜րը… բոցե՜րը… ի՛մ բոցերս, ի՛մ, այս անգամ ի՛մ բոցերս: Ինչպե՜ս կգալարին, ինչպե՜ս կլիզեն, ինչպե՜ս կլափեն. այս անգամ ի՛մ բոցերս, իմ բոցերս… Ամուր կծեծեն դարպասը:
ՁԱՅՆ ՄԸ– (Դուրսեն) Բացե՛ք, բացե՛ք, շո՛ւտ: Մտան, մտան այդ անհավատ շուները, եկան: Հիմա կհասնին մեր ետևեն:
ՈՒՐԻՇ ՁԱՅՆ ՄԸ – (Դուրսեն): Փախե՛ք, փախե՛ք մյուս կողմեն, մյուս կողմեն: Եկա՜ն: Լռություն:
ՀԱՐՃԸ– Եկա՜ն… եկա՜ն… բոցերուն հետ: Ես գիտեի, որ բոցերուն հետ… բոցերուն մեջեն… բոցերուն մեջե՛ն: Կլսվի հաղթական բազմության մը գոռում-գոչումը և կատաղի հարվածները դարպասին:
ԽՌՊՈՏ ՁԱՅՆ ՄԸ–Անդի՛ն, անդի՛ն, ես կբանա՜մ: Դղրդալից զարկ մը դռանը, երկրորդ զարկին նիգերը կխախտին, և դուռը թափով ներս կիյնա: Սեմին վրա կեցած է Դարբինը. խռիվ մազերով, կուրծքը բաց, աչքերուն մեջ վայրագ հուր մը, ակռաներով դանակ մը խածած և ծանր տապարը բարձրացուցած օդին մեջ: Որոնելով և զգույշ քայլ մը կընե դեպի առաջ, իր ետևեն ալ բազմությունը:
ՀԱՐՃԸ – (Հանգիստ կմոտենա ու ծունր կիջնե Դարբնին առջև) Ես գիտեի… ես գիտեի, որ պիտի գար բոցերուն հետ, բոցերուն մեջեն:
ԴԱՐԲԻՆԸ – (Ապշած) Ո՞վ ես դուն:
ՀԱՐՃԸ – Ըսե, ըսե, եղբայր, փրցուցե՞ր է, փրցուցե՞ր է Արտավազդը իր շղթաները:
ԴԱՐԲԻՆԸ – Ո՞վ ես դուն:
ՀԱՐՃԸ – Հա՛յ եմ:
ԴԱՐԲԻՆԸ – Ո՞ւր է Էմիրը:
ՀԱՐՃԸ – Էմի՞րը: (Ընդոստ ոտքի ցատկելով) Հա՛, Էմի՞րը կուզես: Կուզես Էմի՞րը: Եկո՛ւր, եկո՛ւր ետևես… Եկե՛ք ետևես… Կնետվի դեպի ձախ մուտքը: Դարբինն ու բազմությունը անոր ետևեն: Բոլորը դուրս: Հրդեհի կարմիր լույսին տակ դուրսի ժխորն ու աղմուկը հետզհետե կվերածվի կանոնավոր կռանահարության ու թզուկներու երգին, նախ հեռուեն, քիչ-քիչ ավելի մոտիկ:
<poem>ԹԶՈՒԿՆԵՐԻ ԵՐԳԸ – Երթա՛նք, տա՛նք.
երկաթ տանք
մարդուն,
որ ան արթուն
տի՜նկ-տա՜նկ,
տի՜նկ-տա՜նկ.
դարբնե սուրը պողպատի,
կարմիր արյունը ոթի,
երթա՛նք, տա՛նք,
տի՜նկ-տա՜նկ,
տի՜նկ-տա՜նկ:</poem>
Այդ միջոցին տեսարանը դանդաղ փակված է ու բացված է հաջորդ տեսարանը: Կռանահարությունն ու երգը, թեև թույլ ու հեռուեն, բայց կլսվի նույնիսկ նոր տեսարանի առաջին խոսակցության ժամանակ, մինչև բոլորովին կհանգչի:
=== ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ ===
ՍԵՆՅԱԿ ՄԸ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ ՊԱԼԱՏԻՆ ՄԵՋ
Քանդակազարդ խոշոր սրահ մը ու բազկաթոռ, սեղանին վրա եռաստեղ աշտանակ վառ մոմերով: Պատերը, դռները, գետինը ամբողջապես գորգերու տակ:
==== 1 ====
Պահլավունի իշխանը նստած է սեղանին առջևը, դեմը կեցած է պաշտոնյա մը, իսկ խորքը՝ իշխանիկը:
ՊԱՇՏՈՆՅԱՆ – … շարան-շարան, փողոցե փողոց.աղմուկ, իրարանցում, ճառեր: Ահագին խումբ մըն ալ Ախուրյանի ձորափին: Բայց ամենեն մեծ բազմությունը Մայր եկեղեցիին հրապարակն էր, վարչատան դիմացը:
ԻՇԽԱՆԻԿԸ – Իհարկե՛, այդպես օրերով անգործ պտտիլը համ տվավ իրենց բերնին.ալ գործի երթալու կդժվարանան, երկուշաբթի առտու կարդալու գացող մենթերուն պես: Ծույլ է, ծույլ մեր ժողովուրդը:
ԻՇԽԱՆԸ – Բայց չէ՞ որ ես կարգադրեր էի, որ եկեղեցականները…
ՊԱՇՏՈՆՅԱՆ – Եվ կխոսին ամեն տեղ: Մայր եկեղեցիին մեջ սրբազանը ինքը քարոզեց և հիանալի: Շնորհավորեց թուրքի լուծեն մեր ազատումը. գովեց, օրհնեց և շատ վարպետ կերպով դարձուց, որ այլևս ամեն մարդ պետք է անցնի իր խանութը իր սուրբ սեղանին ու սուրբ գործին գլուխը, այն սուրբ գործին գլուխը, որ բարձրացուցեր է ու կբարձրացնե մեր տունն ու ընտանիքը, մեր քաղաքն ու մեր համբավը:
ԻՇԽԱՆԻԿԸ –Հա՛, մեր սրբազանը խոսքի տակ մնացողը չէ:
ՊԱՇՏՈՆՅԱՆ – Շատգեղեցիկ ալ գծեց, Իշխա՛ն, քու պատկերդ, քու ցեղի, քու անձի:
ԻՇԽԱՆԸ –Արդյո՞ւնքը:
ՊԱՇՏՈՆՅԱՆ – Ներե՛, Իշխա՛ն, բայց ինծի կթվի՝ քարոզ ու խրատով ոչինչ դուրս չէ գալու: Վերջին օրերու կռիվները, հաղթանակը, գովասանքը, քեֆն ու գինին անոնց գլուխը բոլորովին շուռ է տըվեր, հարբածի պես են, արդեն մեծ մասն ալ տաքգլուխ երիտասարդներ:
ԻՇԽԱՆԻԿԸ – Բայց չեմ հասկընար: Վերջապես ուզածնին ի՞նչ է: Տոնեցին, նվեր ստացան, Իշխանը իր ոտքով գնաց, գովեց, պարգևատրեց: Ալ ի՞նչ:
ՊԱՇՏՈՆՅԱՆ – Որոշ բան հասկընալը իհարկե դժվար է այս աղմուկին մեջ: Բայց այսքանը պարզ է, Իշխա՛ն, մեջերնին մարդիկ կան, որ ժողովուրդը քեզի դեմ կգրգռեն:
ԻՇԽԱՆԻԿԸ –Ա՜խ, Աստված իմ, դեռ շաբաթ մը… շաբաթ մը չկա, որ դուն ազատեցիր այդ մարդիկը թուրքերուն զզվելի լուծեն և ահա՛ արդեն ի՜նչ սև դավեր կնյութեն քու անձի դեմ: Ա՜, անսիրտ, անհոգի ժողովուրդ է մեր ժողովուրդը:
==== 2 ====
Արագ ներս կնետվի Տայեցին ու շիտակ կդիմե դեպի Իշխանը: Վայելչակազմ ու վայելչատես մարդ մըն է, հասուն տարիքի:
ՏԱՅԵՑԻ – Վահան իշխան… Վահան իշխան… հայտնի՞ էքեզի դուրսի վիճակը: Հոգիները հուզված են սաստիկ ու եռման մեջ:
ԻՇԽԱՆԸ –Այդպես կերևա դատելով քո հոգիեդ:
ՏԱՅԵՑԻ – Բայց ամբողջ Սուրբ Գրիգորը, ամբողջ Հայնկույսները, ուրիշ խոսքով քաղաքի ամենեն ազնվական ու ամենեն հարուստ մասը սարսափելի սպառնալիքի տակ է: Հարյուրավոր զինված մարդիկ կանցնին ու կդառնան, չարագուժ դեմքերով: Կվախնամ, որ անդարմանելի չարիք գործըվի, Իշխա՛ն:
ԻՇԽԱՆԸ –Գուցե կվախնաս ապարանքեդ ու ապրանքե՞դ:
ՏԱՅԵՑԻ – Լավ կըլլա, որ ամենքս ալ քիչ մը վախնանք: Ով աչք ունի կտեսնե, այդ մարդիկը այլևս ոչ մեկ վստահություն չունին քաղաքի մեծավորներունու ազնըվականներուն վրա: «Որոնք ազատ են, կըսեն, ամեն տուրքե ու մեր վզին տուրք կդնեն»:
ԻՇԽԱՆԻԿԸ – (Հեգնոտ) Հապա ինչպե՞ս կուզեին:
ՏԱՅԵՑԻ –Կցանկան, որ իրենցմե ալ մարդ գտնվի իշխանության մեջ, ամեն արհեստ իր ներկայացուցիչը…
ԻՇԽԱՆԸ – Ինծի՛ նայե: Ինչ կվերաբերի հարուստ թաղերուն վրա հարձակումին՝ համաձայն եմ, եթե կուզեն՝ թող փորձեն, տեսնենք որո՞ւն քիթը կարյունի: Ես արդեն նախատեսած եմ ու կարգադրած հարկ եղածը: Իսկինչ կվերաբերի…
ՏԱՅԵՑԻ –Ինծի կթվի, Վահան իշխան, պետք է ավելի զիջող ըլլանք: Ամբոխը միշտ է անասունի պես, իսկ երբ հուզված է՝ գազան: Խելացի բան չէ այդ գազանը ավելի գրգռելը:
ԻՇԽԱՆԸ – Ուրիշ խոսքով՝ եկար ու օգնեցիր ինծի, երբ գազանը դուրս հանել կուզեինք իր վանդակեն մեր թշնամիին վրա քշելու համար.իսկ հիմա վախդ բռներ է, երբ գործը արդեն ավարտած է և նույն գազանը պետք է նորեն իր քառագեղը ներս քշենք: Շա՛տ շուտով վախցար, տիա՛ր Աշոտ Տայեցի: Գնա՛, փակվե՛ քու տունդ ու ամուր փակե դռները. ե՜ս, ես ներս կքշեմ գազանը: Եվ երբ իջեցընեմ քառագեղի երկաթե ամուր դռնակը, այն ժամանակ դուն ալ կբանաս նորեն կրպակիդ դռնակը ու կշարունակես ընդհատած առևտուրդ: Ամեն մարդ իր կոչումին: Ի՛մ պաշտոնս է, ի՛մ պարտավորությունս, արձակված գազանը իր վանդակը քշելը: Վաղը առտու կանուխ մունետիկ է շրջելու. խստիվ արգիլված է ամեն խմբում, ամեն աղմուկ. ամեն մարդ իր գործին, ով չբանա խանութը՝ տուգանք, ով հրամանս անգոսնե՝ պատիժ:
ԻՇԽԱՆԻԿԸ -(Ծաղրով Տայեցիին) Գո՞հ ես:
ՏԱՅԵՑԻ – Պարտքս կհամարեմ կրկնելը.մեկ-երկու փոքրիկ զիջում, այսպե՛ս, գոնե ձևի համար:
ԻՇԽԱՆԸ – Ինծի՛ նայե: Էմիրը ձեռքիս մեջ խաղալիք էր, կդարձնեի ինչպես ուզեի, բայց չթողի ու տապալեցի. ինչո՞ւ, որ հիմա ինքս դառնամ խաղալիք քանի մը ռամիկ ու սինլքոր խառնակիչներու ձեռքը: Ո՛չ: Ե՛ս եմ տերը: Միա՛կ տերը: Եվ ի՛մս է այս քաղաքը: Պա՞րզ է:
==== 3 ====
ԾԱՌԱ ՄԸ – Եկած են մեկ-երկու արհեստավոր, անմիջապես Իշխանը տեսնել կուզեն, կըսեն՝ խի՛ստ կարևոր:
ԻՇԽԱՆԸ –Թող գա՛ն: Ծառան ու պաշտոնյան դուրս:
ԻՇԽԱՆԻԿԸ –Կտեսնե՞ս ատ սրիկաներուն գործածած լեզուն: «Անմիջապես», «Խիստ կարևոր». կարծես Բյուզանդիոնի կայսեր կողմեն կուգան: Ես քու տեղդ, Իշխան, բնավ ներս չէի ընդունիր:
ԻՇԽԱՆԸ –Պարապ մի՛ խոսիր:
ՏԱՅԵՑԻ –Վահա՛ն իշխան, եղիր զիջող:
==== 4 ====
Կմտնե Ներկարարը ուրիշ երկու ընկերներու հետ, գլխու թեթև բարևով մը՝ ուղղված ընդհանուրին՝ կկենան իրարու քով:
ՏԱՅԵՑԻ – Ա՛, վարպետ Արթի՛ն, դո՞ւն ես: Իշխա՛ն, կներկայացնեմ քեզի մեր քաղաքի ամենեն հայտնի ու ամենեն ճաշակավոր ներկարարը, միևնույն ժամանակ խիստ խելացի ու խիստ ազնիվ մարդ մը, որ մեծ ազդեցություն ունի իր արհեստակիցներուն վրա: Խոսե՛, վարպետ Արթի՛ն, Իշխանի հետ ճիշտ այս վայրկյանիս կխորհեինք մեր քաղաքի անդորրության ու բախտավորության մասին:
ՆԵՐԿԱՐԱՐԸ –Իշխա՛ն, կրնա՞մ խոսիլ:
ԻՇԽԱՆԸ –Կլսեմ:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Եկած եմ հայտնելու քեզի, որ բոլոր արհեստներու պետերեն կազմըված է այս իսկ ժամին Անիի նոր կառավարությունը: Եվ մեր քաղաքի այդ նոր կառավարության անունով կհայտարարեմ. մե՛նք, արհեստավորներս, Անիի քաղաքացիներս, ջարդեցինք թուրքերը, դուրս քշեցինք մեր քաղաքեն Էմիրն ու իր արբանյակները և մաքրեցինք մեր Անին, հիմա մե՛նք ենք այլևս մեր քաղաքի տերն ու տնօրենը: Մենք, արհեստավորներս ենք այս քաղաքը հարստացուցեր, բարձրացուցեր իր այս դիրքին մե՛ր քրտինքովն ու շնորհքովը: Հիմա ալ ահա՜ ազատեցինք անօրեն թշնամիեն մեր արյունովը ու կպաշտպանենք մեր բազուկներովը: Քաղաքի երիտասարդությունը զենքի տակ է արդեն, և մեր նոր կառավարության հրամանով այդ զորքի գլուխը անցած է մեր մեծ հերոսը:
ԻՇԽԱՆԻԿԸ –Ձեր մեծ… ո՞վ:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Մեր քաջարի դարբինը, վարպետ Ավագը, մեր ամբողջ ժողովուրդի պաշտամունքի առարկան. ա՛ն, որ առաջինը բարձրացավ բուրգին վրա, խորտակեց դռները, գրավեց ամրությունները:
ԻՇԽԱՆԻԿԸ – Հա՛, սա, խոշոր գլխով… հասկըցա՛:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Իշխա՛ն, եկած է օրը և մեծ գուշակությունը պետք է որ կատարվի: Մինչև հիմա շղթայված էր մեր ժողովուրդը. ամեն տեսակի իշխաններ, էմիրներ կապեր, կաշկանդեր էին ծանր շղթաներով: Ժողովուրդը հիմա ելեր է ոտքի և ալ չի ուզեր ոչ մեկ տեր իր գլխուն: Այսօրվընե ինքն է իր տերը իր գլխուն: (Կլռե):
ԻՇԽԱՆԸ –Լա՛վ, շա՛տ լավ:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Գլխավոր պարիսպներուն զորքը այս վայրկյանիս քու հրամանիդ տակն է. ներքին մեկ քանի կետերը նույնպես: Նմանապես այս հարստություններուն մեծ մասը, որոնք մնացին Էմիրի ձեռքեն: Այս բոլորը անմիջապես պետք է հանձնվի նոր կառավարության:
ԻՇԽԱՆԸ — Լա՛վ, շա՛տ լավ:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Ամեն ձգձգումի կամ չկամության հետևանքով եթե առաջ գան կորուստներ, դո՛ւն ես պատասխանատու քու ինչքովդ: Իսկ եթե զենքով դիմադրության որևէ փորձ պատահի՝ գիտցած եղիր, Իշխա՛ն, սոսկալի արյունահեղություն առաջ կուգա: Արդեն հազիվ կզսպենք մեր ընկերները: Չե՛նք խնայեր ոչ ոքի, ո՛չ ձեզի, ոչ ձեր զավակներուն. ամե՛ն բան, ամե՛ն բան աչքերնիս առած ենք: Բոլոր արյունը քու վիզդ. մի՛հաներ եղբայրը եղբոր դեմ: (Կլռե):
ԻՇԽԱՆԸ — Լա՛վ, շա՛տ լավ:
ՆԵՐԿԱՐԱՐԸ –Այսինքն ինչպե՞ս:
ԻՇԽԱՆԸ –Քանի որ ուժը ձեր կողմն է, բազմությունը ձեր կողմն է, զորքը ձեր կողմն է, քանի որ կազմեր եք կառավարությունը և քանի որ իմ օգնությանս քաղաքն այլևս պետք չզգար, քանի որ այսպես եք վճռեր՝ լա՛վ, շա՛տ լավ:
ՆԵՐԿԱՐԱՐԸ –Ուրե՞մն:
ԻՇԽԱՆԸ – Վաղը թող գա՛ն ձեր մարդիկը, հանձնեմ իրենց քաղաքի պարիսպները և մնացած հարստությունը: Եվ իմ մարդիկներուս հետ կքաշվիմ քաղաքեն, ըրե՛ք ինչ որ կուզեք:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Գիտցիր, Իշխան, որ այդ բոլորը բառ առ բառ հաղորդելու եմ արհեստներու խորհուրդին:
ԻՇԽԱՆԸ –Կարծե՛մ:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Բոլոր սրտովս ուրախ եմ, Իշխա՛ն, որ այդպես իմաստուն եղար ու հեռատես:
ԻՇԽԱՆԸ – Կցավիմ, որ քու և քու ընկերներուդ մասին նույնը ըսել չեմ կրնար:
ՆԵՐԿԱՐԱՐԸ –Ես կմեկնիմ, Իշխա՛ն:
ԻՇԽԱՆԸ –Լավ:
==== 5 ====
Ներկարարը ընկերներուն հետ դուրս: Իշխանը կցատկե ոտքի ու շիտակ կերթա Տայեցու վրա:
ԻՇԽԱՆԸ –Է՜, Տիա՛ր Աշոտ, ի՞նչ կըսես: Ի՞նչ է հիմա քու կարծիքդ: Զիջումներ ընե՞նք, թե ոչ, և ի՞նչ զիջումներ խորհուրդ կուտաս: Իմ ըրած զիջումս հերի՞ք է քեզի: Թողնեմ ամեն ինչ, ձգեմ քաղաքս, հայրերուս իրավունքը, ամբողջ անցյալս, անունս, պատիվս, հեծնեմ ձիս ու փախչիմ. հերի՞ք է, թե՞ ատ ալ քիչ է: Գուցե գիտես դուն, թե ուրիշ ինչ զիջումներ դեռ կրնամ հանձնել այս ներկարարի կապույտ ձեռքերուն և այն դարբնի մրոտ թաթերուն. ըսե՛, ալ ի՞նչ կրնամ տալ, ալ ի՞նչ կրնամ զիջել:
ՏԱՅԵՑԻ – Խելքերնին կորուսեր են այդ մարդիկը: Մեր քաղաքը կեցած է կորուստի անդունդին եզերքը: Սարսափելի փոթորիկ է գալու:
ԻՇԽԱՆԸ — Սարսափելի փոթորիկ է գալու.հապա ի՞նչ գիտցար: Միայն փոթորիկը կմաքրե այդ պղտորած մտքերը, այդ գրգռված ողորմելի ախորժակները: Արյուն թափեցին ու կատղեցան, սովոր չէին արյուն թափելու, մինչև չթափվի իրենց արյունը՝ խելքի չեն գալու: Հասկըցա՞ր, տիար Աշոտ Տայեցի, գնա՜ ու ալ մի՛ խանգարեր ինծի: (Իշխանիկին) Կանչե՛ անմիջապես իշխան Մարզպետը:
ԻՇԽԱՆԻԿԸ –(Դուրս):
ՏԱՅԵՑԻՆ — Սարսափելի փոթորիկ է փրթելու: Պիտի կորչի որքա՜ն, որքա՜ն աշխատանք, ինչքան հարստություն, ինչքան ջանք ու ծրագիր… (Դուրս):
==== 6 ====
Իշխանը մտածկոտ կերթա կնստի իր տեղը, աչքերը հառած կետի մը: Կմտնե իր կինը՝ բարձրահասակ ու խիստ լուրջ, ծանր-հանգիստ շարժումներով:
ԻՇԽԱՆԸ – (Գլուխը բարձրացընելով) Դո՞ւն ես:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Կխանգարե՞մ քեզի:
ԻՇԽԱՆԸ – Բա՞ն ունիս ըսելու:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Եկա տեսնեմ քեզի:
ԻՇԽԱՆԸ – Ձգե՛ ինծի առանձին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Կարծեմ շատ չի պատահիր, որ ձանձրացընեմ քեզի իմ ներկայությամբ:
ԻՇԽԱՆԸ – Բայց կտեսնես, որ զբաղված եմ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Այո՛, դուն մի՛շտ զբաղված ես: Ամենուն մտածելիքը դո՛ւն պիտի մտածես, ամենուն ընելիքը դուն պիտի հրամայես:
ԻՇԽԱՆԸ –Չեմ հասկընար՝ ինչի՞ դեմ է, որ եկեր ես, կգանգատիս:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ –Ես չեմ եկած գանգատելու:
ԻՇԽԱՆԸ –Աղե՛կ, քաշվե՜ սենյակդ: Դուն չես գիտեր, ի՜նչ գիշեր է այս գիշեր:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ –Ես… գիտեմ:
ԻՇԽԱՆԸ –Ի՞նչ գիտես:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Գիտեմ, որ մինակ ես, բոլորովին մինակ: Եվ եկեր եմ, մոտդ ըլլամ, եկեր եմ քեզի հետ ըլլալու:
ԻՇԽԱՆԸ –Ինչե՜ր կխոսիս:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ինչո՞ւ կուզես, որ ամենքը քու ունքերուդ նային, որ ամենքը դեմդ խրտվիլակ դառնան, ինչո՞ւ կապել կուզես ամենուն հոգին ու ձեռքդ կպահես ամեն մեկուն սանձը: Միթե ավելի բախտավոր բան չէ՞ բանաս ուրիշի բանտին դռները, արձակես կապը, իր վիզը նետես իր բերնին սանձը. միթե ավելի բախտավոր բան չէ՞:
ԻՇԽԱՆԸ –Ինչպե՞ս: Ո՞ր օրեն է, որ այդ մտքերը գլխուդ մեջ կդառնան:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ –Այն օրեն, երբ քու պալատիդ պատերուն ետին ցամքեցավ պատանի տարիներուս զըվարթությունը: Այն օրեն, երբ զգացի, որ ես ալ հոս բանտարկյալ մըն եմ, ինչպես ամենքը: Այն օրեն, երբ տեսա, որ բոլոր քեզի շրջապատողները, որոնք ամեն տեղ քու կամքդ ու քու գովքդ կընեն, քու հացովդ կապրին, իրենց սրտին խորքը կատեն քեզի ու քու հացը:
ԻՇԽԱՆԸ –Ես պետք չունիմ անոնց սիրուն ու չեմ վախնար անոնց ատելութենեն:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Քաջ ես, գիտեմ: Բայց ըսե՛, խնդրեմ, ի՞նչ մեծ քաջություն է նստիլը քեզմե թույլերու գլխուն և ի՞նչ մեծ փառք է ստրուկներուն տիրելը: Թող ժողովուրդը ինքը գա իյնա ոտքերդ ու իմաստությունդ ու քու բազուկդ քեզմե խնդրելու, իսկ եթե չեն գար ու չեն խնդրեր՝ թող այդ դժբախտները իրենց ցավին, իրենց կռվին ու ճաշակին, իրենց արյունը իրենց գլուխը:
ԻՇԽԱՆԸ – Մյուս անգամ, խնդրեմ, ականջ չդնես դռներուն ետևեն, իսկ հիմի ելի՛ր սենյակդ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ո՛չ, այս գիշեր ես չեմ լսելու քու խոսքդ: Ես պետք է մնամ ու գիտնամ, թե ինչ կկատարվի:
==== 7 ====
ԻՇԽԱՆ ՄԱՐԶՊԵՏ – (Զինվորական բարևով) Ինծի կանչեր ես, Իշխա՛ն:
ԻՇԽԱՆ – Մնա՞լ կուզես, լա՛վ: Կուզես գիտնալ՝ թե ի՞նչ պիտի կատարվի այս գիշեր, լա՛վ: Լսե, Մարզպետ, կորսընցընելու վայրկյան չկա: Կըշտապես իսկույն պարիսպները վերջին պատրաստություններդ տեսնելու: Ճիշտ կես գիշերին, կլսե՞ս, ճիշտ կես գիշերին պարիսպի զինվորները երեք գլխավոր փողոցներով պիտի շարժվին դեպի կեդրոնը. հնար եղածին չափ արագ ու հանկարծակի. մինչև վերջին վայրկյանը ոչ ոք ոչինչ պետք չէ գիտնա: Ես ալ կուգամ ներքին պարիսպներեն ու Սուրբ Գևորգեն երկու գծով: Եվ մեկ անգամեն հինգ երեսով պիտի իյնանք անոնց կեդրոնական որջին վրա: Թըվով շատ են, ճիշտ է, բայց ո՛չ մեր վարժությունն ունին, ո՛չ ալ մեր զենքն ու արվեստը: Երկու ժամեն ավարտած կըլլա մեր գործը: Չի պիտի փախցընես ո՛չ մեկը, կհասկընա՞ս: Ո՞վ ձեռքը զենք ունի՝ մա՛հ. զենքը հանձնողը կուղարկես պարիսպները: Լույսը չծագած պետք է վերջանա ամեն խլրտում, ամեն խեղկատակություն: Ալ հերի՛ք է: Զենքը, կռիվն ու հրամայելը, տիկի՛ն, ազնվականներու գործն է, աշխատանքն ու հպատակիլը՝ ռամիկի:
ՄԱՐԶՊԵՏԸ–Հոտ տարբեր կարծիք չի կրնար:
ԻՇԽԱՆ –Ուրեմն, ով ձեռքը զենք ունի՝ մա՛հ, ով զենքը վար դնե՝ շղթա՛:
ՄԱՐԶՊԵՏԸ–Այո՛, Իշխան, ով մեր դեմ է՝ մահ կամ շղթա: (Դուրս):
==== 8 ====
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Նետվելով դեպի ամուսինը) Իշխա՛ն…
ԻՇԽԱՆԸ – Բա՛վ է:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Մի՛ ըներ, Իշխա՛ն, մի՛ ըներ: Անգամ մը միայն լսե՝ կնոջդ խոսքին: Միթե չե՞ս տեսներ հոգիիս խռովքը:
ԻՇԽԱՆԸ – Հանգստացի՛ր, կանչե՛ կանայքդ ու մինակ մի՛ մնար: Արդեն ըսի, մինչև առտու կխաղաղի ամեն ինչ, իզուր է վախդ, հուզումդ իզուր:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Վախը չէ, որ կխեղդե ինծի:
ԻՇԽԱՆԸ – Ուրեմն ալ ի՞նչ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Այսքա՜ն արյուն, այսքա՜ն արցունք, այսքա՜ն անեծք, ատելություն… և այս բոլորը քո՛ւ գլխուդ, այս բոլորը իմ մանկանս գլխուն.ա՞ն ինչ հանցանք ունի, ա՞ն ինչ հանցանք ունի… (Կուլա):
ԻՇԽԱՆԸ – Եթե լալու ախորժ ունիս՝ քաշվե սենյակդ, հոս լալու տեղ չէ: Գիտես, որ արցունքը կատեմ: (Դեպի մյուս դուռը) Ա՛յ տղա, ո՞վ կա հոտ: Զենքերս: (Ներս մտնող զինակրին) Վերցո՛ւր մոմը, ինկի՛ր առջևս:
ԶԻՆԱԿԻՐԸ– (Կնայի լացող կնոջը և չի համարձակիր մոմը առնելու):
ԻՇԽԱՆԸ –Չլսեցի՞ր: Վերցո՛ւր մոմը: Զինարա՛ն:
==== 9 ====
Զինակիրը աշտանակը կառնե սեղանեն և դուրս, Իշխանը ետևեն: Մութին մեջեն կլսվի լացող կնոջ թեթև հեծկլտուքը: Հեռուն, խորքը, խավարին մեջ, կըսկսին կայծկլտալ թզուկներուն լապտերները, և կհասնի նախ թույլ, հետզհետե ավելի ուժեղ երգը թզուկներուն և կռանահարությունը:
<poem>ԹԶՈՒԿՆԵՐԸ — Երթա՛նք, տա՛նք.
երկաթ տանք
մարդուն,
որ ան արթուն
տի՜նկ-տա՜նկ, տի՜նկ-տա՜նկ.
դարբնե ծանր իր կուռ շղթան,
օղակ-օղակ, նման օձին,
հոգնած թևին, պարանոցին,
և՛ իր համար, և՛ ընկերին.
դառնան բոլոր իրար գերին,
իրար նզովքն ու ատելին,
տի՜նկ-տա՜նկ, տի՜նկ-տա՜նկ:</poem>
Բացված է հաջորդ տեսարանը: Կռանահարությունն ու երգը, թեև շատ նվաղած, բայց
կլսվի դեռ նոր տեսարանի առաջին խոսքերու ժամանակ, մինչև քիչ-քիչ բոլորովին
կմարի:
=== ԵՐՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ ===
ԱՆԻԻ ՎԱՐՉԱՏՈՒՆԸ
Սյունազարդ ընդարձակ դահլիճ մը: Միակ մուտքը ճակտեն՝ վարագույրներով: Սկիզբը վարագույրը բաց է, որու միջով կերևի հաջորդ սենյակի դուրս տանող դուռը: Դահլիճի աջ կողմի սյուներուն տակ երկար սեղան մը, շուրջը աթոռներ:
==== 1 ====
Սեղանին շուրջը կեցած կամ նստած՝ խռնըված են զանազան արհեստներու պետերը, որոնց մեջ նաև Դարբինն ու Ներկարարը: Դահլիճին կեդրոնը կեցած են Սաղաթել և Տայեցին, իսկ անոնց ետևն ու քովերը, ավելի խորքը բազմություն մը արհեստավորներու ամեն տարիքի թե՛ զինված, թե՛ անզեն: Բոլորի դեմքին ու դիրքին վրա ինքնավստահ ու խրոխտ շեշտ մը կա:
ՍԱՂԱԹԵԼ – Չէ՞ որ դուք մեզմով կապրիք, մենք ալ ձեզմով: Դգոհություններ եղած է մեր մեջ: Է, ո՞ւր չի ըլլար: Ա՜յ, ամեն արհեստ ղրկեր է իր գլխավորը և կազմեր եք նոր կառավարություն. հիանալի՛, վերջապես գտնըվեցավ մեր քաղաքի միակ արդար ու իսկական տերը: Բայց ատ ինչպե՞ս է եղեր, որ մոռցեր եք մեզի, արհեստավո՛ր եղբայրներ, չէ՞ որ մենք ալ փորձառություն ունինք քիչ մը, աշխարհի բաներեն կհասկնանք, մեզմե մեկուն մեկալին ձեռքը գուցե քանի մը ստակ ալ ճարվի: Երկրորդ՝ պզտիկ գանգատ մըն ալ ունին վաճառականները. այս վերջին օրերը բավական կողոպուտ է եղած ու հափշտակություն մեր խանութներեն ու մթերքեն: Իհարկե, այս տեսակ խառնակ օրերուն այդ կարգի բաներ կպատահի. ամենքը ձեզի պես ազնիվ ու պարկեշտ չեն ըլլար իհարկե: Եվ վստահ ենք, որ մեր իմաստուն կառավարությունը շուտով թալանի առջևը կառնե, և բոլոր քաղաքացիներու ստացվածքը հավասարապես կպաշտպանվի: Ես գոնե համոզված եմ, արհեստավո՜ր եղբայրներ:
ՆԵՐԿԱՐԱՐԸ–Վերջացա՞ր: Է՜, ի՞նչ կըսեք, ընկերնե՛ր: Լսեցիք. վաճառականները կուզեն իրենց մարդը ունենան մեր կառավարության մեջ: (Քիչ մը լուռ):
ՊԵՏԵՐԵՆ ՄԵԿԸ – Կկարծեմ՝ թող գան մեկ-երկու հոգի:
ԵՐԿՐՈՐԴԸ–Թող ղրկեն մեզի երկու վաճառական: Ի՞նչ վնաս:
ԵՐՐՈՐԴԸ –Քանի որ կըսե՝ թե դրամ ալ կբերեն:
ՉՈՐՐՈՐԴԸ– Առայժմ թող մնա. խորհի՛նք, տեսնե՛նք:
ԴԱՐԲԻՆԸ –(Առաջ գալով) Բարև՛, տիա՛ր Սաղաթել, ատ ի՞նչ անուշցեր է լեզուդ, շրթունքներեդ մեղր կվազե: Գիտե՞ս ինչ, եկուր գրպանդ դիր քու կեղծավորությունդ և լավ ականջ ըրե՛ ըսածիս: Ինչ որ մենք ըրինք մինչև հիմա թուրքերուն ու Պահլավունիներուն հետ, ատիկա միայն գործին կեսն էր, հիմա կարգը հասած է ձեզի, հիմա պիտի մաքրենք մեր հաշիվը ձեզի հետ:
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ–Հապա՛, հապա՛:
ԴԱՐԲԻՆ–Դուք մեր եղբայր չեք, դուք մեր թշնամին եք և մեր թշնամիներեն ամենեն գեշը.դուք մեր մարմնին փակած տզրուկներ եք:
ՇԱՏԵՐԸ– (Գրգռված) Ճի՛շտ է, ճի՛շտ է:
ԴԱՐԲԻՆ– Դուք այդպես ուռեր եք մեր արյունը ծծելով:
ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ — Մեր արյո՛ւնը, մեր արյո՛ւնը:
ՏԱՅԵՑԻ–Ինծի լսե՛, Ավա՛գ, ըրածդ լավ բան չէ, իզուր տեղը մի՛ գրգռեր ժողովուրդը, մի՛ գրգռեր մեր քաղաքի մեկ մասը մյուսի դեմ: Այս վայրկյանիս հաղթական ենք, քաղաքը մեր ձեռքն է, բայց ատիկա երկար չի տևեր, եթե այս ճամփով երթանք: Մի՛ խաբվիր, ժողովո՛ւրդ, թուրքն ու Պահլավունին նորեն փորձեն պիտի ետ գալու, մանավանդ երբ իմանան, որ մենք հոս մեր մեջը կըռվըզտելու վրա ենք արհեստավոր ու վաճառական: Խելքի գանք՝ քանի ուշ չէ, թե չէ ետքը շատ կզղջանք, երանի կուտանք հին օրերուն: Ես մի՛շտ իմ շահս արհեստավորներու շահին մեջն եմ տեսեր. մի՛շտ ձեր բարեկամն եմ եղեր, միշտ մեր քաղաքի բարձրացմանն եմ աշխատեր, ատոր համար ալ կըսեմ հիմա ձեր երեսին ճշմարտությունը:
ԴԱՐԲԻՆ–Անիի քաղաքացինե՛ր, լսեցի՞ք ճշմարտությունը: Ահա՛ ձեզի արհեստավորներուն բարեկամը: Եթե այս Տայեցիներն ու Սաղաթելները չըլլան Անիի պատերուն ետևը՝ Անի քաղաքը կկործանվի, և բոլոր թշնամիները կուգան ու կխեղդեն մեզի: Չէ՞ որ անոնք էին, որ մագլցեցան Միջնաբերդի պարիսպներուն վրա, չէ՞որ անոնք էին, որ խորտակեցին դարպասները, գրավեցին աշտարակները, սատկեցուցին թուրքը, ջարդեցին ու բուրդ ու կծիկ փախցուցին ձեր նշանավոր Պահլավունին. չէ՞ որ անոնց կռներն էին, որ թուլցան ներսի ու դուրսի բոլոր թշնամիները թրատելեն: (Ծաղր ու ծիծաղ ընդհանուր):
ՁԱՅՆԵՐ – Իհարկե՛, իհարկե՛: Սաղաթելը, Սաղաթելը: Մտեր էին ծակերը:
ԴԱՐԲԻՆ – Մկան ծակը հարյուր ոսկի:
ԴԱՐԲԻՆ – Է՜, դուն, արհեստավորներու մե՛ծ բարեկամ, քանի որ ճշմարտությունը այդքան կսիրես, հասկցի՛ր վերջապես, որ մենք հիմա զգացե՛ր ենք մեր ուժը, հիմա մենք գիտենք մեր կարողությունը: Մինչև հիմա մենք զենք ենք դարբներ զզվելի և տմարդի տերերու համար, ա՛լ վերջացավ, ասկե ետքը մենք զենք ենք դարբնելու միայն մեզի՛ համար:
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ – Մեր զենքը միայն մեզի:
ԴԱՐԲԻՆ – Դուք եկեր եք գանգատելու, որ ձեզի թալներ են, կողոպտեր են ձեր մեկ-երկու խանութը, ձեր մեկ քանի իրերը: (Դառնալով ընկերներուն) Իսկ ես ահա՛ եկեր եմ հայտնելու ձեզի, Անիի քաղաքացիներ՝ ինչ որ ունին այս մարդիկ, իրենց բոլոր դիզած ոսկին, ինչքն ու կալված, իրենց բոլոր ստացվածքը. բոլորը ձե՛րն է, ձեր արդար իրավունքը, որ անոնք խլեր էին, կողոպտեր էին, գողցեր էին ձեզմե՛, ձեզմե՛: Պետք է ե՛տ առնել անոնց ձեռքեն, պետք է ե՛տ խլել մեր աշխատանքը:
ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ – Պետք է ե՛տ խլել, պետք է ե՛տ խլել:
ԴԱՐԲԻՆ – Խլե՛լ ու բաժնե՛լ մեր աղքատին, չունևորին, տանջըվածին, զրկըվածին:
ՁԱՅՆԵՐ – Ըսե՝ բոլորի՛ն, բոլորի՛ն:
ՁԱՅՆ ՄԸ – Մեր աշխատանքը մեզի: Մեր քրտինքը մեզի:
ԴԱՐԲԻՆ – Ա՜յ, դուք ինծի հանձնեցիք և ընկերներուս, որ բանակ պատրաստեմ.հիմա զենք է պետք, զգեստ է պետք, ուտեստ է պետք, իսկ այդ բոլորի դրամը ատոնց տռզած քսակներուն մեջն է:
ՇԱՏԵՐԸ – Խլե՛, խլե՛, վերցո՛ւր:
ԴԱՐԲԻՆ – Գացե՛ք, ըսե՛ք ձեզի ղրկողներուն.ձեր դարը վերջացավ, ձեր անիվը դարձավ: Մինչև հիմա դուք էիք մեր տերը, հիմա մենք ենք ձեր տերը:
ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ –Հիմա մե՛նք ենք, մե՛նք ենք տերը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԸ – (Բռունցքը ցույց տալով) Հիմա մե՛նք ենք ձեր տերը:
ՀԱՍԱԿԱՎՈՐ ՄԸ – Հիմա մե՛րն են ձեր գանձերը:
ՁԱՅՆ ՄԸ – Տըվե՛ք, տըվե՛ք մեր հարստությունը, տըվե՛ք ինչ որ գողցեր եք մեզմե:
ԴԱՐԲԻՆ – Կառնենք մենք ինքներս. հանգի՛ստ: Հիմա հանգիստ, կերթանք կառնենք մենք ինքներս:
ՁԱՅՆ ՄԸ – Կեցցե՜ վարպետ Ավագը:
ՁԱՅՆԵՐ – Կեցցե՜: Կեցցե՜ Ավագը: Կեցցե՜ վարպետ Ավագը:
ՄԵԿԸ – Քալե՛, Ավագ, երթանք առնենք մեր հարստությունը:
ՈՒՐԻՇ ՄԸ – Եվ բաժնե՛նք, իսկույն բաժնենք մեր մեջը: Չէ՞, Ավագ, դո՛ւն այդպես ըսիր:
ՏԱՅԵՑԻ – Շատ կցավիմ, Անիի քաղաքացինե՛ր, շատ կցավիմ, բայց կտեսնեմ ալ խոսիլը անօգուտ է: Միայն գիտցե՛ք, մեզի զարնելով կզարնեք ձեզի. ալ Անին վերջացա՛վ. մե՜ղք մեր շքեղ, չքնաղ Անին, մե՜ղք և ձեզի:
ՄԵԿԸ –(Վրա հարձակվելով) Գող, ավազակ, տզրուկ…
ՀԱՍՏ ՁԱՅՆ ՄԸ – Տըվե՛ք գլխուն, սատկեցուցե՛ք. տեսնենք ո՞վ է վերջացողը, Անի՞ն, թե ինքը:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – (Տիրաբար)Թողեք, թողեք, որ երթան, ձեռք մի տաք: Եվ ցրվեցե՛ք, հիմա ուշ է արդեն: Վաղը կուգաք, երբ մունետիկները կանչեն, կհավաքվիք, երբ մունետիկները կանչեն: Վաղը կվճռենք ու կկարգադրենք: Խառն աղմուկով, սպառնալիքով, ոգևորությամբ, ծաղրական բացականչություններով բոլորը կելլեն դուրս երկու պատգամավորներուն ետևեն:
==== 2 ====
Կմնան Ներկարարն ու Դարբինը: Ներկարարը կերթա կգոցե ճակտի վարագույրները և կմոտենա ընկերոջը, որ կեցած է մտածկոտ:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Կամաց-կամաց կկարգադրենք.բոլորը կկարգադրենք:
ԴԱՐԲԻՆԸ – Իսկ ինչպե՞ս վճռեցիք մինչև իմ գալս ցորենի հարցը:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Մնաց առայժմ անորոշ: Մեր կողմինները իհարկե համաձայն են, բայց դերձակները, թիթեղ գործողները, ոսկերիչներն ու Համբարձումը հակառակ են նորեն:
ԴԱՐԲԻՆԸ – Քոսո՜տ շներ: Գործի որ գա՝ մեջտեղ չկան, խոսքի ատեն կելլեն մեջտեղ: Ինչո՞ւ են հակառակ: Եվ վերջապես քանի՞ կուտ արժե անոնց հակառակությունը:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Ատ ըսե:
ԴԱՐԲԻՆԸ – Դուն կարգադրե՛ այնպես, ինչպես ես ու դուն վճռեր ենք: Տեսնենք ի՞նչ են ընելու:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Ի՞նչ պիտի ընեն, ի՞նչ կրնան ընել, ո՞վ կա իրենց ետև:
ԴԱՐԲԻՆԸ – Ուժը մեր ետևն է, մե՛ր: Կռվողները մերոնք են, արյուն թափողը մերո՛նք են, սուրը մե՛ր ձեռքն է:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Անշո՛ւշտ: Ի՞նչ կըլլար հիմա մեր քաղաքի վիճակը, եթե չըլլային դարբիններն ու ներկարարները, եթե չըլլային մեր ետևի կրակի նման կտրիճները:
ԴԱՐԲԻՆԸ – Կուզե՞ս խոսքին կարճը: Ըսե խնդրեմ, այս եղածներեն, այս հրաշքներեն ո՞ր մեկը կըլլար, եթե չըլլայինք ես ու դո՛ւն: Ըսե՛, ո՞վ գլուխ բերավ այս բոլորը, ո՞վ ոտքի հանեց այսքան մարդիկը, ո՞վ գլուխ անցավ:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Ճի՛շտ է, այդպե՛ս է:
ԴԱՐԲԻՆԸ – Մե՛րն է այս քաղաքը, մե՛րը.ե՛ս ու դո՛ւն:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Այո՛, Ավա՛գ, ե՛ս ու դո՛ւն:
ԴԱՐԲԻՆԸ – Մե՛ր խոսքը, մե՛ր խելքը, մե՛ր կամքը: Եվ ո՛չ ոք պետք չէ, որ հակառակի:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – (հեգնոտ) Հակառակի՞: Թող փորձե, տեսնենք, ո՞վ կհամարձակի:
==== 3 ====
ՍԱՂԱԹԵԼ – (Վարագույրի ճեղքեն զգուշ ներս մտնելով) Վարպե՛տ Ավա՛գ, քեզի հետ երկու կարճ խոսք ունիմ:
ԴԱՐԲԻՆԸ – (Զարմանքով) Ինծի՞ հետ: Խոսե:
ՍԱՂԱԹԵԼ – (Ծամծմելով) Ե՛ս… ես ամբողջ կյանքս չարչարվեր եմ և հիմա մեկ-երկու քսակ ոսկի է ունեցածս, Աստուծմե որ ծածուկ չէ, քեզմե ինչո՞ւ ծածկեմ: Այժմ սիրտս կցավի, որ շուն ու գայլի ձեռքը պիտի անցնի. պիտի ուտեն ու փճացնեն, այնքան չարչարվեր եմ վրան: Կուզեի բանի մը պետք գար: Դուն ըսիր՝ բանակներ ես կազմելու, դուն ոսկի սիրտ ունիս, ես քեզի կհավտամ, բայց անոնց չեմ հավտար: Հիմա կուզեմ քեզի բերեմ իմ ունեցածս. վարպե՛տ Ավագ, ա՛ռ, կազմե՛ բանակներդ, պաշտպանե՛ մեր քաղաքը. Աստված քեզի ավելի ուժ տա, ավելի բախտ տա քեզի, որ մենք ալ հանգիստ ապրինք վերջապես գոնե մեր ծերութքի օրերուն քու շուքիդ տակը, քու կազմած բանակներուդ շուքին տակը: Բերե՞մ:
ԴԱՐԲԻՆԸ – Բե՛ր. ո՞վ է քու ձեռքդ բռնողը:
ՍԱՂԱԹԵԼ – Հա՛, բայց կվախնամ, որ մյուսները իմանան հանկարծ, և ես ինքս կիյնամ շուն ու գայլի բերանը:
ԴԱՐԲԻՆԸ – Ի՞նչ ըսել է:
ՍԱՂԱԹԵԼ – Շատ կխնդրեի, որ այս դրամի մասին մարդու բան չըսեք.այսպես միայն մեր մեջ, մեր երեքիս մեջ:
ԴԱՐԲԻՆԸ – Ինչո՞ւ:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Լա՛վ, լա՛վ, դու բե՛ր Ավագին քու բերելիքը, կմտածենք:
ՍԱՂԱԹԵԼ – Հա՜յ, շնորհակալ եմ, շա՛տ շնորհակալ եմ: Այս իրիկուն երեք քսակ կղրկեմ քու տունդ, վարպե՛տ Ավագ, իմ բոլոր խնայողությունս, թող օգտըվի՛ քաղաքը, թող օգտըվի՛ քու զորքը: Շնորհակալ եմ, վարպե՛տ Ավագ, շա՛տ շնորհակալ եմ: (Դուրս):
ԴԱՐԲԻՆԸ – (Վարանքով) Հիմա ինչպե՞ս, Արթի՛ն, որ ստանամ՝ հայտնելու չեմ մերոնց:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Ի՞նչ կարիք կա անպատճառ հայտնելու, քանի որ մարդը կխնդրե չհայտնես: Եվ վերջապես մեր ձեռքը ինչքան շատ ու ինչքան ազատ ստակ ըլլա՝ այնքան ավելի աղեկ, այնքան ավելի անկախ կըլլանք: Չե՞ս տեսներ մեր ժողովներուն մեջ ինչպես փայտե գլուխ մարդիկ են բոլորը, վախկոտ, զգուշ. ամեն բանի կհակառակին, կդժվարացնեն, իսկ վնասվողը զորքն է:
ԴԱՐԲԻՆԸ – (Մտածկոտ) Իհարկե, իհարկե, լավ է, որ անկախ ըլլանք ու մեր ձեռքերը ազատ: Վնասվողը զորքն է:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Եվ Սաղաթելի պես մարդը թևի տակ ունենալը ավելորդ բան չէ.ասիկա մեզի ուրիշ անգամ ալ կրնա պետքի գալ: (Ժպտուն) Երեք քսակով ան չազատիր իմ ձեռքես: (Կուղղվի դեպի ելքը: Վարագույրներուն մեջ կհանդիպի Հարճին) Ավա՛գ, քեզի կհարցընեն: (Դուրս):
==== 5 ====
ԴԱՐԲԻՆԸ – Ա՛, դո՞ւն ես: Եկո՛ւր, մո՛տ եկուր: Ինչո՞ւ ես եկեր: Ի՞նչ լավ է, որ եկեր ես:
ՀԱՐՃԸ – Եկա քեզմե խնդրելու, որ ղրկես ինծի ուրիշ տեղ մը: Ըսին, որ առանց քու հրամանիդ ինծի հեռանալու թույլ չեն տար:
ԴԱՐԲԻՆԸ – Եղած տեղեդ դժգո՞հ ես: Լավ մարդիկ են, կճանչնամ:
ՀԱՐՃԸ – Ո՛չ: Բայց ես կուզեմ հեռու գյուղ մը, տեղ մը: Կարգադրե՛, որ թող տան երթամ Քարունչ գյուղը:
ԴԱՐԲԻՆԸ – Քարո՞ւնչ: (Արհամարհոտ ծիծաղով) Հը՜, ը՜, ը՜, Նաղաշը քաշվեր է Քարունչ, մե՜ծ քարոզիչը քաշվեր է Քարունչ, հիմա դուն ալ կուզես Քարունչ, բախտավոր գյուղ է, Աստված է վկա: Մեծ Նաղաշի՜, իհարկե՛, չէ՞ որ ան է, որ աշխարհքը կփոխե. իհարկե՛, իհարկե՛, միայն դժբախտաբար… բառերով, միայն բառերով: (Հանկարծ ու զայրույթով) Ո՛չ, աշխարհքը քանդողը ան չէ՛, աշխարհքը փոխողը ան չէ՛: Աշխարհքի կարգը պարապ խոսքերով չի փոխվիր, ուժ է պետք, ո՛ւժ, զենք է պետք, բանակ ու քաջություն: Ուրեմն դուն Քարունչ գյո՞ւղը երթալ կուզես. գուցե կուզես մոտիկ ըլլաս իր քարոզին, լույս երեսին, ան հիմա չի բարեհաճիր մեզի հետ, մեր պարիսպներուն ետևը, մեր իշխանության տակ…
ՀԱՐՃԸ – Ես կուզեմ միայն հեռու ըլլամ քաղաքեն:
ԴԱՐԲԻՆԸ – Եվ ինչո՞ւ:
ՀԱՐՃԸ – Ատելի է ինծի.գեշ հիշատակներ կան հոս: Ամենքը կարծես վրաս կնային, երբ կանցնիմ, տեղ մը, կարծես մատով ինծի ցույց կուտան: Կուզեմ օտար տեղ մը, որ ո՛չ ես ճանչնամ, ո՛չ ինծի ճանչնան:
ԴԱՐԲԻՆԸ – Պարա՜պ խոսքեր:Եվ իհարկե պետք է մատով իրար ցույց տան քեզի: Չէ՞ որ դուն ես զարդը մեր քաղաքի: Դուն նշանակն ես մեր հաջողության: Քու վառած հրդեհիդ լույսովը մտանք մենք բերդը. դո՛ւն եղարմեզի առաջին դիմավորողը, երբ դռները խորտակվեցան: Դուն պետք է, որ մեր մեջը մնաս ու միշտ մեզի հետ:
ՀԱՐՃԸ – Եղբա՛յր, ինծի ամենեն մեծ բարիքը կընես, եթե ղրկես ուրիշ տեղ մը, օտար տեղ մը, հեռու գեղ մը, օրինակ, ինչպես ըսի, Քարունչ:
ԴԱՐԲԻՆԸ – Ո՛չ: Ալ ատոր մասին չխոսիս ինծի:
ՀԱՐՃԸ – Բայց…
ԴԱՐԲԻՆԸ – Եվ կուզե՞ս ըսեմ քեզի՝ ինչու.բաց ու շիտակ:
ՀԱՐՃԸ – Ըսե:
ԴԱՐԲԻՆԸ – Միթե դուն ինքդ չե՞ս զգար, թե ես ինչպե՛ս կսիրեմ քեզի: Քեզի տեսած առաջին օրերս սիրտս կպավ քեզի: Այնպե՜ս սիրուն հագված, զարդարված, մի՞տքդ է այն օրը խորտակվող բերդի դռան մեջ բոցերու լույսին տակ: Կհասկնա՞ս հիմա, թե դուն ինչու պետք է հոս մնաս, մի՛շտ հոս, մի՛շտ իմ մոտս:
ՀԱՐՃԸ – Եղբա՛յր, ինչե՜ր կխոսիս.ատ ի՞նչ կխոսիս:
ԴԱՐԲԻՆԸ – Ի՞նչ կա զարմանալու, կսիրեմ քեզի:
ՀԱՐՃԸ – Թո՛ղ, այդ բոլորը թո՛ղ: Եվ դո՛ւն, որ այնպես լավ կին ունիս, ի՜նչ լավ կին ունիս:
ԴԱՐԲԻՆԸ – Կի՞ն, հա՛, ունիմ, բայց ես կուզեմ քեզի, քեզի ունենալ կուզեմ: Դուն չգիտես. աղջի՛կ, թե ի՛նչ սիրուն ես դուն: Դուն չգիտե՛ս: Քու աչքերդ կքաշեն, ինծի: (Մոտենալով) Ի՞նչ կա, ի՞նչ կա քու աչքերուդ մեջ, որ այսպես կքաշե ինծի:
ՀԱՐՃԸ – (սարսափած ետ-ետ երթալով) Էմի՜րը… Էմի՜րը…
ԴԱՐԲԻՆԸ – Ի՞նչ:
ՀԱՐՃԸ – Ճի՛շտ այդ բառերով… ճիշտ այդ բառերով…
ԴԱՐԲԻՆԸ – Թո՛ղ Էմիրը, մի՛ վախնար, սատկեցուցի՛: Հիմա ե՛ս եմ Էմիրը:
ՀԱՐՃԸ – Լռե՛, լռե՛:
ԴԱՐԲԻՆԸ – Քեզի կըսեմ՝ հիմա ես եմ Էմիրը: (Թևեն բռնելով) Չե՞ս տեսներ՝ ամբողջ քաղաքը ոտքերուս տակը, հարյուրավոր կտրիճներ իմ հրամանիս. ալ ե՛ս եմ տերը, ե՛ս և միա՛յն ես:
ՀԱՐՃԸ – Թո՛ղ ինծի, թող ինծի երթա՛մ, թող երթա՛մ:
ԴԱՐԲԻՆԸ – Ո՞ւր: Ո՛չ: Դուն ինքդ ոտքովդ եկար ու դուն այս վայրկյանես իմս պիտի ըլլաս: Նայե, ամենքը կխոնարհին կամքիս, ամե՛նքը: Պիտի խոնարհիս և՛ դուն:
ՀԱՐՃԸ – Թո՛ղ ինծի, չե՛մ ուզեր:
ԴԱՐԲԻՆԸ – (Բարկությամբ) Պիտի խոնարհիս՝ կըսեմ քեզի, պիտի պառկի՛ս: Ես այդպես կուզեմ: Ես կուզեմ վայելեմ բոլո՛րը, բոլո՛րը: Ես կուզեմ վայելեմ և քեզի՛:
ՀԱՐՃԸ – Ա՜խ, Աստված իմ, մի՞թե հերիք չէ քաշածս: Թո՛ղ ինծի: (Կուզե հեռանալ):
ԴԱՐԲԻՆԸ – (Հասնելով ու նորեն բռնելով թևեն) Ո՞ւր կփախչիս, ալ չփորձե՛ս: Ինչո՞ւ կըլլաս դուն թուրքի մը հարճը, իսկ իմս ըլլալ չես ուզեր: Ինչո՞ւ քիթդ այդպես բարձր ես բռներ. դուն հարճ մըն ես, թուրքի մը հարճը:
ՀԱՐՃԸ – Երեսի՞ս կուտաս: Բայց չէ՞ որ ես այրեցի, այրեցի ամբողջ անցյալը, չէ՞ որ ես այրեցի…
ԴԱՐԲԻՆԸ – Ի՞նչդ փոխվեցավ, որ փտտած տան մը կրակ տըվիր: Իսկ ես բերդ մը գրավեցի, տիրեցի Անի քաղաքին, պիտի տիրեմ և քեզի: Քեզի կըսեմ՝ պիտի տիրեմ՝ աշխարհք ալ որ քանդըվի, գիտցիր, պետք է տիրեմ քեզի: Մի՛ հակառակիր, այդպես կուզեմ ես:
ՀԱՐՃԸ – (Քարացած դիրքով և խոսվածքով) Իզո՜ւր այրեցի… Ահա՜ մուխին ու բոցերուն մեջեն կծլի նորեն հին բերդը, կբուսնի նորեն հին շենքը, հին պատերը, հին կապերը, և իմ ճակտիս հին սև գիրը: Ա՜խ, իմ ճակտիս հին սև գիրը… որուն դեմ իզուր է, իզո՜ւր մաքառիլը:
ԴԱՐԲԻՆԸ – (Մեղմ) Խելո՛ք եղիր: Ինչո՞ւ բարկացուցիր: Հապա ինչո՞ւ կդիմադրես կամքիս: Կտեսնես, որ կսիրեմ քեզի: Չէ՞ որ կսիրեմ քեզի, ա՛յ սիրուն աղջիկ: Կսիրեմ քու այդ աղվոր ճկուն մեջքդ, քու այդ սև-սև հյուսք մազերդ և աչքերդ քաշող, և աչքերդ քաշող, հմայող… Դուն ի՛մս ես, դուն ի՛մս ես, դուն իմս ես… Հետզհետե փարած է անոր ջերմ ու կրքոտ փաղաքշանքով: Աղջիկը անշարժ ու անդիմադիր կեցած է շիփ-շիտակ, արձանի պես:
== ԵՐՐՈՐԴ ԱՐԱՐ ==
=== ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ ===
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՄԵԿ ԺԱՅՌՈՏ ԿՏՈՐԸ
Ճակատը ձորի բարձր եզերքն է, շրթունքին՝ Անիի պարիսպներուն մեկ մասը: Վարը՝ քարքարուտ: Իրիկնամուտ: Ձորը թանձր ստվերի մեջ, վերը պարիսպները դեռ լույս ունին իրենց վրա՝ դեղնավուն կարմիր մը, որ տեսարանի կեսերուն քիչ-քիչ կտժգունի ու կմարի:
==== 1 ====
Խոշոր ժայռի մը ստվերին տակ հավաքված են Ժամկոչը, Ներկարարը և ուրիշ երկու հոգի:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Ե՛ս, ե՛ս եմ դրդեր, ե՛ս եմ սորվեցուցեր, ե՛ս եմ առաջնորդեր: Ան ի՞նչ էրառանց ինծի: Առանց իմ խոսքիս տեղեն չէր երերար, առանց իմ խորհրդիս քայլ մը չէր առներ: Իսկ հիմա, որ իմ աշխատանքովս մարդ դարձավ, հիմա որ կռնակը զորք ունի, հիմա կուզե ամեն բան իր քեֆովը, ինչ որ իր խելքին փչե, ես այնպես միայն, ձևի համար, կողքն ի վեր: Ո՛չ, ես իր խաղալիքը չեմ:
ԺԱՄԿՈՉԸ – Կեցի՛ր, ես անոր խերը անիծեմ: Երեկ գիշեր մոտն էի, քանի մը խոսք ըսի իրեն, այնպես, ընկերավարի: Ինչ որ կըսեմ, ՛՛հա՛՛ կըսե, կարծես համոզված է ու իմ կարծիքես, բայց աչքերեն կտեսնեմ, որ մտքին մեջ վրաս կխնդա:
ԵՐՐՈՐԴԸ – Պա՛հ, դո՞ւն ով ես որ, անիկա հիմա մեծ մարդ է, մեծ հերոս:
ԺԱՄԿՈՉԸ – Հերո՜ս, հա՛, իհարկե, մե՛ր շինած հերոսը, մե՛ր: Ես էի՝ ամեն ծակուծուկ կվազվզեի, ուռցուցինք, բարձրացուցինք՝ հիմա փքվեր է իր դարբնոցի փուքսին պես. հերո՜ս…
ՉՈՐՐՈՐԴԸ – Բոլոր շնորհքով մարդիկը կփախցընե մոտեն, քանի մը լակոտներ դրեր է չորսդին, որ ամեն կողմեն խունկ կծխեն քթին: Ըսե՛ք, խնդրեմ, օրինակ ինծի, ինչո՞ւ ճամփու դրավ: Որ տեղս տա այն սրիկա լկռտածի՞ն, այդպես չէ՞: ՛՛Անպե՛տք՛՛ եմ եղեր, կհասկնա՞ք, գործիս համար անպետք եմ եղեր: Կտեսնենք, դեռ կտեսնե՛նք՝ ով է անպետքը:
ԵՐՐՈՐԴԸ – Տո՛, միայն դո՞ւն, դժգոհ են ամենքը, բայց ձայներնին քաշեր են, չեն համարձակիր.ամենքը կկարծեն՝ մենք իր հետն ենք, իր ետևը, մանավանդ, ա՜յ, Արթինը:
ԺԱՄԿՈՉԸ – Անցի՛ր այդ դժգոհներուն գլուխը, Արթի՛ն, ամենքը կուգան ետևեդ:
ՉՈՐՐՈՐԴԸ – Ամենքը կնային քեզի, Արթի՛ն:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Գիտեմ և կզգամ, որ ատիկա իմ պարտքս է. պետք է ազատել մեր քաղաքը այդ մարդու քեֆեն: Բայց նախ հաստատ պետք է գիտնամ, որ դուք, ա՜յ, դո՛ւք, այս երեքդ. իմ ետևս եք ըլլալու միշտ ու ինծի հետ:
ԵՐԵՔԸ – Մենք քեզի հետ ենք ու քու ետևդ:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Աղե՛կ. ես ալ ահա՛ խոսք կուտամ ձեզի, երբ այդ դարբինը մեջտեղեն վերնա և Անիի կառավարությունը մնա իմ ձեռքս, ես ալ միշտ ըլլամ ձեզի հետ, ձեզի կրթնած, ձեր սրտովը շարժըվիմ ու ձեր բարեկամությամբը: Այդպե՞ս է:
ԵՐԵՔԸ – Այո՛, այո՛:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Աղեկ, ցրվինք: Առայժմ աշխատեցե՛ք նիզակավորներու մեջ լուր տարածելու, որ ես իրենց ամսականը ավելցնել կուտամ: Ավագը կհակառակի: Զորքի այդ մասը ամենե խախուտն է, հոտկե պետք է բռընկցընել:
ԺԱՄԿՈՉԸ – Այդ հոգը դուն թող ինծի: Ես արդեն քիչիկ մը հող պատրաստած եմ:
ՆԵՐԿԱՐԱՐԸ – Գիտեմ, որ ճարպիկ մարդ ես:
ԵՐՐՈՐԴԸ – Պա՛հ, ո՞վ չի ճանչնար մեր ժամկոչը:
ՉՈՐՐՈՐԴԸ – Կաղ ու մաղ է, խելքի մաղ է: Դուրս տարբեր կողմերե:
==== 2 ====
Ճակտի ժայռերուն մեջեն նեղ կածանով վար կիջնե Նաղաշը գլխահակ ու մտածկոտ: Ներս կնետվի ձախեն Հարճը, կուգա ու կկենա ժայռին ստորոտը, կածանին բերանը:
ՀԱՐՃԸ – (Նաղաշի առջևը կտրելով, երբ իրեն կհասնի) Կեցի՛ր:
ՆԱՂԱՇԸ – Ի՞նչ կուզես, քուրի՛կ:
ՀԱՐՃԸ – Ո՞ւր է քու Արտավազդը, որ դուրս պիտի գար աշխարհքը քանդելու: Ինչո՞ւ կնայիս գետին, նայե՛ ինծի, աչքերուս, պատասխա՛ն տուր, ո՞ւր է քու Արտավազդը:
ՆԱՂԱՇԸ – Հարցո՛ւր քո հոգիիդ, քուրի՛կ, հարցո՛ւր քո հոգիիդ:
ՀԱՐՃԸ – Ա՜, հոգիս հավտացեր էր քեզի, և ինչպե՞ս քու խոսքերուդ դեմը կվազեր սիրտս, ինչպե՜ս սուրբ էր ինծի քու Արտավազդիդ անունը և քո՛ւ անունդ: Օրերով-գիշերներով շրթունքներս օրհնանք են տըվեր քեզի:
ՆԱՂԱՇԸ – Օրհնված են քու շրթունքներդ, քուրի՛կ:
ՀԱՐՃԸ – Բայց հիմա կատեմ, կատեմ ես քեզի ու քու Արտավազդը: Ո՞ւր է, ո՞ւր է, որ դուրս պիտի գար, ինչո՞ւ չի գար, ինչո՞ւ չի գար, ինչո՞ւ չի քանդեր, ինչո՞ւ չի վերջացըներ այս աշխարհը:
ՆԱՂԱՇԸ – Արտավազդը, քուրի՛կ, քանդելու համար չէ, որ պիտի գա, այլ՝ շինելու, կառուցելու:
ՀԱՐՃԸ – Ի՞նչ: Սո՛ւտ է: Ա՞տ որտեղեն հանեցիր: Ան գա պիտի քանդելու համար, ավերի համար, վրեժի համար: Չէ՞ որ ես կըզգամ, կըզգամ հոգիիս խորքերեն:
ՆԱՂԱՇԸ – Ես ալ, քուրի՛կ, ես ալ այդպես կըզգայի, երբ մանուկ էր վիշտս ու բողոքս՝ երեխա: Քանդելը եռուն արյան ու խակ մտքի պահանջ է, քուրի՛կ: Հասած հոգին, հասուն դժգոհությունը նորել կտենչա, շինել, ստեղծել:
ՀԱՐՃԸ – Ի՞նչը, ի՞նչը պիտի նորես, ինչո՞վ պիտի նորես և ինչո՞ւ, որո՞ւ համար: Նայե՛ շուրջդ, տե՛ս, մարդը գազան է, կինը՝ անասուն: Իսկ դո՞ւն ինչ ես, դո՞ւն ինչ կուզես: Ի՞նչ կփնտրես այս մութերուն մեջ, այս խավարին մեջ, բուի պես մինակ, բուի պես համառ, բուի պես քաշված, ի՞նչ կթփըրտաս ու կզարնըվիս, բոլոր պատերուն: Ա՜, եթե գիտնաս՝ ինչպե՜սկատեմ ես քեզի, ինչպե՜ս կատեմ ես քեզի:
ՆԱՂԱՇԸ – Բայց չէ՞ որ, քուրի՛կ, ես լույս կփնտրեմ և ազատություն և՛ քեզի համար, և՛ ինծի և ամենուն:
ՀԱՐՃԸ – Սո՛ւտ է, ազատությունը դուն կփնտրես քեզի համար, միայն քեզի: Ուրիշի ազատությունը քու շղթան է: Դուն ուժ ունիս, կամք ունիս, բերնիդ մեջ լեզու, և տխմար բազմությունը հմայքիդ գերի. ինչո՞ւ ես կեցեր, ելի՛ր, հեծի՛ր վրան ու քշե՛, որո՞ւ կսպասես: Միևնույն է, վերջը այդտեղ ես գալու:
ՆԱՂԱՇԸ – Թո՛ղ ինծի, քուրի՛կ: Հեռացի՛ր:
ՀԱՐՃԸ – Հա՛, վռընտե՛ ինծի, վռընտե՛: Քեզի՞ ինչ, որ ես պաշտեր եմ քեզ Աստծուս պես: Ա՜,եթե գիտնաս՝ ինչպե՜ս կատեմ ես քեզի, ինչպե՜ս կատեմ ես քեզի:
ՆԱՂԱՇԸ – Քու կամքը, քուրի՛կ: Ես երախտապարտ եմ քեզի և՛ պաշտումիդ համար, և՛ ատելությանդ:
ՀԱՐՃԸ – (Հանկարծ) Եկո՛ւր, եկո՛ւր ինծի հետ, եկո՛ւր քանդելու: Այս աշխարհքը, այսպես է աշխարհքը, դուն չես նորելու, դուն չե՛ս փոխելու, եկուր ինծի հետ, եկուր քանդելու: Եղիր ի՛նքդ Արտավազդը, եղիր հի՛ն Արտավազդը, եղիր ի՛մ Արտավազդը:
ՆԱՂԱՇԸ – Թող ինծի մինակ, քուրի՛կ, թող հիմա ինծի մինակ.կուգաս խոսելու, երբ վերքերդ սպիանան, երբ խոցերուդ մրմուռը մարի:
ՀԱՐՃԸ – Նորեն գամ քեզի՞, երբե՛ք: Դու խաբեցիր ինծի: Ո՞ւր է իմ Արտավազդը, ո՞ւր է իմ Արտավազդը: Ես կատեմ քեզի: (Ճակտի արահետով կանցնի ժայռերու ետին:)
==== 3 ====
Նաղաշը տխուր կուգա առաջ կկենա, քիչ մը վերջը կնստի քարի մը, կքած ինքն իր վրա, արմունկները ծունկերուն և դեմքը ծածկած երկու ափին մեջ: Ձախ կողմեն կմտնեն երկու հոգի, կմոտենան Նաղաշին, կկենան դեմը ու քիչ մը սպասելեն ետքը:
ՄԵԿԸ – Հավաքվեր են, եղբա՛յր:
ՄՅՈՒՍԸ – Գետին եզերքը:
ՄԵԿԸ – Հավաքվեր են քու խոսքերուդ ծարավի:
ՄՅՈՒՍԸ – Ինչպես հոգնած ու տապեն լեզուն կախած հոտը ակունքներու ջրին ծարավի:
ՆԱՂԱՇԸ – (Կամաց կբարձրացընե գլուխը կնայի անոնց):
ՄԵԿԸ – Ներե՛, եղբայր, չէինք ուզեր ընդհատենք քու մտքերդ:
ՄՅՈՒՍԸ –Բայց արդեն եկեր են ու կսպասեն վարը, գետակի ափին:
ՄԵԿԸ – Կըսպասեն պասուկը շրթունքին:
ՆԱՂԱՇԸ – (Սթափելով) Հա՛, գետակի ափին: Լավ է, որ հավաքվեր են: Թող գա՛ն, ըսե՛ք, որ մոտ գան:
==== 4 ====
Երկուքը կըշտապեն ետ իրենց մտած կողմեն: Նաղաշ կմնա նստած, անշարժ, գլխահակ և աչքերը շեշտ հառած կետի մը: Հետզհետե կլսվի ավելի մոտիկեն ոտքի ու խոսակցության խլրտուք, և բազմությունը կխռնի ներս լուռ ու հարգանքով: Նաղաշ հանդարտ կբարձրացնե գլուխը, կնայի, նշան կընե, որ նստին: Շատերը կտեղավորվին գետնին վրա կամ քարերուն վրա: Պահ մը լռություն:
ՆԱՂԱՇԸ – (Ուժեղ, հպարտ ու տիրող շեշտով) Ես գիտե՛մ, հետաքրքրությունը չէ՛, որ ձեզի այսօր բերեր է հոս, սովորությունը չէ՛, որ ձեզի այսօր բերեր է հոս, նոր հույսերու ծարավը չէ՛, որ ձեզի այսօր բերեր է հոս: Խոստովանեցե՛ք ամեն մեկդ ձեր հոգիին մեջ: Կասկա՛ծն է, որ ձեզի այսօր բերեր է հոս, այս քարին ոտքը, այս ձորին խորքը: «Ո՞ւր է, ո՞ւր է Արտավազդը,- կպոռան հիմա ձեր սրտերը,- որ դուրս պիտի գար, նոր օր պիտի տար»: Ահա նորեն սակավ է հացը, առատ՝ սովածը, իրավունքը պտղունցով.պարտք ու տուրքը պղինձով. կամքն ու վճիռ՝ միայն մեկուն երկուքին, խոնարհիլը պարտադիր է ամենքին, և հալածանք, սպառնալիք, բանտերը լիք. ողջ քաղաքը տակնուվրա, ուժը հեծած թույլի վրա: «Ո՞ւր է, ո՞ւր է Արտավազդը,- կպոռան հիմա ձեր սրտերը, ոմանք հուսահատ, ոմանք վարանքով,- ինչո՞ւ դուրս չի գար. ու դուրս պիտի գա՞, և ե՞րբ վերջապես»: Ու ես ահա կըսեմ ձեզի: Ամրացուցե՛ք ձեր ոտքերուն կապիչները, պնդեցե՛ք ձեր գոտին ու ձեր սրտերը: Դեռ երկար, դեռ շատ է երկար այն ճամփան, որ քալեք պիտի: Արյուն քրտինքի, արյուն արցունքի այդ ոլոր ճամփան, գազանության ու բռնության այդ մոլոր ճամփան դեռ քալեք պիտի, դեռ շատ է երկար: Բարձրացե՞ր եք դուք բարձր սարերը, մագլցե՞ր եք դուք ժայռ գագաթները: Ես ալ գագաթը մոտ կկարծեի: Քանի վարեն կդիտեի, մոտիկ կերևար, քանի իրեն կմոտենամ, հեռո՜ւ է, երկար:
«Ինչպե՞ս,- կըսեն հիմա ձեր սրտերը,- չէ՞ որ կործանեցինք բռնությունը, չէ՞ որ տապալած են Էմիրն ու թուրքը, իշխաններն ու հարուստները, բոլո՛ր կեղեքողները, բոլո՛ր բռնակալները»: Անոնք տապալեցան: Բայց ի՞նչ շահեցաք դուք: Միթե ավելի ծանր ու անտանելի չէ՞ ընկեր բռնակալը. ա՛ն, որ ձեր մեջեն, ձեր վշտեն ու ձեր արցունքեն է ծներ ու նստեր է ձեր հացին, ձեր բաղդին ու ձեր հոգիին վրա: «Մա՛հ, մա՛հ և անոր»,- գուցե պոռան հիմա ձեր վրդոված սրտերը: Իզո՜ւր: Տապալեցիք հին բռնակալը, եկավ նորը. կտապալեք նորը՝ կուգա հաջորդը: Ատոր վերջ չկա: Գիտցե՛ք, ոչինչ չեք շահելու դուք, մինչև որ չխորտակեք այդ ամենքը ծնող, այդ ամենքը սնող մա՜յր բռնակալը, միակ բռնակալը, բո՛ւն, իսկակա՛նը:
ՁԱՅՆԵՐ – Ո՞վ է: Ո՞վ է: Ըսե՛: Ցո՛ւյց տուր:
ՆԱՂԱՇԸ – Կըսեմ: Բարձրացե՞ր եք դուք բարձր սարերը, մագլցե՞ր եք դուք ժայռ գագաթները: Քանի վարն էի, ամենեն բարձր կթըվեր ինծի տեսած գագաթս: Քանի վեր կելլեմ՝ անոր ետևեն նո՛ր-նոր գագաթներ կելլեն առջևս: Ըսե՛մ, ըսե՛մ ձեզի: Եթե կուզե՛ք, որ փրթին ձեր բոլոր շղթաները, եթե կուզեք, որ փրթին ձեր բոլորի շղթաները, ընկճեցե՛ք այն բռնակալը, որ կտիրե ձեզմե ամեն մեկուն կրծքին տակ, մեռցուցեք ձեր մեջի՛ բռնակալը: Զարմացա՛ք, գիտեմ.ատ չէր ձեր լսել ուզածը. դուք կսիրեք դուրսի բռնակալները, որոնց դեմ կարելի է բողոքել, աղմկել, կրճըտել ու դավել: Բայց ես կըսեմ ձեզի. հո՛ն է, հո՛ն, ձեր հոգիներուն թավ խավարին մեջ թափառող այն հզոր, այն անզուսպ բռնակալը, որ կուզե իշխե ամենուն վրա, կուզե խլե ուրիշներուն ունեցածը, կուզե ուտե ուրիշներուն աշխատանքը. կուզե, որ բոլորը երկրպագեն իրեն ու ծառայեն իր քմայքին ու հաճույքին. հո՛ն է, հոն. ձեր հոգիներու թավ խավարին մեջ, հո՛ն, ձեզմե ամեն մեկուն կրծքին տակ: Պիտի ըսեք՝ Աստված է ստեղծեր մեր բնությունը: Բայց ո՛վ ըսավ ձեզի, թե Աստված ավարտեր է արդեն իր ստեղծագործությունը: Չե՞ք տեսներ՝ ի՜նչ խեղճ, ի՜նչ թերի աշխարհք է սա, ի՜նչ վայրի ու վայրիվերոարարչություն, և մենք բոլորս ի՜նչ թշվառ ու հակասական արարածներ: Ո՛չ, դուք դեռ մարդ չեք, դուք դեռ այն մարդը չեք, որ
Աստված ստեղծել կուզե. դուք դեռ մարդու մեկ նախնական նմուշն եք միայն: Աստծու առաջին փորձերը անասունեն մարդը ստեղծելու: «Ո՞ւր է, ո՞ւր է Արտավազդը»,-կպոռա հիմա ի՛մ սիրտս: Ե՞րբ պիտի փրցընե ան իր կապանքները. ձեր կապանքները. ե՞րբ պիտի դուրս գա ան ձեր հոգիներու թանձր խավարեն, ձեր ներքին անդունդներուն խորին խավերեն. ե՞րբ պիտի դուրս գա. ըսե՛ք, հիմա ես եմ, որ կհարցնեմ ձեզի:Ո՞ւր է, ո՞ւր է իմ Արտավազդը: Ինչո՞ւ, ինչո՞ւ ամուր կպահեք կալանքներու տակ, կապանքներու տակ, փականքներու տակ, ձեր կրծքերու տակ: Ո՞ւր է, ո՞ւր է իմ Արտավազդը: Հիմա ե՛ս եմ, որ կհարցնեմ ձեզի, հիմա ե՛ս եմ, որ…
==== 5 ====
Հետզհետե տեսարանը բոլորովին մթնած է ու ոչինչ չերևար: Վերջին խոսքերուն կհյուսվի հեռվեն լսվող թզուկներուն փառաբանությունը, որ քիչ-քիչ կմոտենա:
<poem>ԹԶՈՒԿՆԵՐ – Փա՜ռք մեր տիրոջ, Կյանքի դևին,
Փա՜ռք արարիչ իր կուռ թևին,
տիրելու տենչն հնարողին,
հաղթանակը նըվիրողին,
հեռ ու նախանձ հորինողին,
փա՜ռք մեր տիրոջ, Կյանքի դևին,
փա՜ռք արարիչ իր կուռ թևին…
Երգի ուժեղացման հետ ծայր կուտա և կարմիր լույս մը,որ գետնեն կհորդե ու
հետզհետե կպայծառանա: Բացված է հաջորդ տեսարանը:</poem>
=== ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ ===
ԱԶԱՏ ՄԱՍԻՍԻ ԽՈՐԻՆ ԽՈՐՔԵՐԸ
Ընդարձակ քարայր մը բարձր կամարով: Բոլոր պատերը խորդուբորդ և ստալակտիկ, որոնց վրա ամեն կողմեն բյուրեղները գույնզգույն կայծկլտան: Գետնեն հորդող կարմիր լույսին մեջ կեցած է Կյանքի դևը լուռ ու մտախոհ: Քայլ մը ետ Հնադարյան թզուկը, խոնարհ:
==== 1 ====
ԿՅԱՆՔԻ ԴԵՎԸ – Ի՞նչը, ի՞նչը կմղե ինծի հո՛ս, Ազատ Մասիսի այս խոր խորքերը.ինչո՞ւ քայլերս ակամա կուղղվին հո՛ս, ուր շղթայված է ա՜ն, վիհերուն տակը, կրունկիս տակը, ապառաժներու տակը, ա՛ն… (Հեգնոտ) որ քանդե պիտի իմ օրենքներս, կործանե պիտի իշխանությունս:
ԹԶՈՒԿԸ – Երբե՛ք, երբե՛ք չէ ըլլալու ատիկա, կյանքի՛ տեր:
ԴԵՎԸ – Ա՛, գաճաճ, կուզեմ ջնջվի այդ տխմար գուշակությունը դարերուն էջեն, ջիղերուս միջեն:
ԹԶՈՒԿԸ – Ո՞վ է ան, որ գուշակեր է:
ԴԵՎԸ – Չգիտե՛մ. գիտեմ, որ կա, պետք է չքանա: Պետք է վերանա այդ երկմտումը մտքերուս ցանցեն, պետք է գողցըվի այդ Արտավազդը հուշերուս գանձեն: Գուցե համոզեմ. կուզեմ արձակեմ դրած կալանքիս դարավոր ծոցեն: Գաճա՛ճ, ի՞նչ կըսես:
ԹԶՈՒԿԸ – Ինչպես որ կուզես:
ԴԵՎԸ – Պիտի փորձեմ.գուցե համոզեմ: Ուժեղը ե՛ս եմ, տիրողը ես եմ, ներողը ըլլալը վայել է ինծի:
ԹԶՈՒԿԸ – Տիրողին վայել է ինչ որ ուզենա:
ԴԵՎԸ – (Ոտքը գետնին տոփելով) Գետի՛ն, մա՜յր գետին, որու արգանդին սև մութին ետին գեճը կծլի, կաճի, կգլի, որ աճումը կսաղմնանա, որ սուրբ սաղմը կմարմնանա, ուր կխրե ու կորոնե արմատն անոթի, իր թելերն ագահ, ուր կյանքի կուգա ու կխլրտի նյութը կենդանի, կսողա առաջ հյութը սնունդի, կեռա կզեռա սեռի ծնունդի, դո՛ւն մա՛յր գետին ու կյանքի՛ մայր. բաց քու կուրծքդ կյանքի դևին, երկրի զավկին, ցո՛ւյց տուր ուղին այն խոր վիհի, ուր ես օր մը վար հրեցի, գլորեցի, կալանեցի ու կնքեցի մարդու որդին, այն խեռ հոգին, ըմբոստ ոգին, այն մեծամիտն ու հանդուգը, հուսամ իջած ըլլա փուքը, թող խոնարհի ու ազատի: Գետի՛ն, մա՛յր գետին ու կյանքի՛ մայր, բա՛ց քու կուրծքդ կյանքի դևին, երկրի զավկին, և բացվին դեմս Ազատ Մասիսի խորին խորքերը. քաշե՜, ետ նետե քու որձ ժայռերը, հանքի շերտերը, կավի փեռթերը, թանձըր մամլըված մոխրի կունտերը, խիճի կույտերը, շըվար ջրերուդ խարխափող վազքը, մթին լճերուդ խոժոռ դիզվածքը և անդունդնե՛րդ, ճեղք ու ճաքերը, փոսն ու բացերը և քու բոցերը, քու հուրն ու լավան, որ դուրս կհևան: Ու թող քանդըվի աջիս կնիքը, խախտի, խարխլի՛ զոդվածքն ու նիքը, ու ցիրուցան գա այն հսկա շեղջը զայրույթիս հսկա, խորտակվի՛ դուռը, դուռն ու կտուրը դարավոր բանտին Արտավազդին, մարդու որդին… (Ոտքը զարնելով գետին) Բա՛ց:
==== 2 ====
Կտիրե մութ: Կլսվի գետնաշարժի ցնցում, թափվող ու պատռվող զանգվածներու թավալումը, խուժող ջրերու շառաչը, մեջեմեջ գետնեն բոցեր կցատկեն, մինչև կտիրե խորին լռություն: Քարակույտերու ահեղ ավերակի մը մեջ այրի մը լայն մուտք, ուր աղոտ ու դալուկ լույսի մը մեջեն հազիվ կնշմարվի մարդկային կերպարանք մը տարածված ճակտի պատին:
ԿՅԱՆՔԻ ԴԵՎԸ – (Քարայրի մուտքին) Արտավազդ, արթո՞ւն ես: Կլսվի շղթաներու շռինդը. և լռություն:
ԿՅԱՆՔԻ ԴԵՎԸ – Նիրհա՞ծ ես, կխորհի՞ս, թե՞ կանիծես:
ԱՐՏԱՎԱԶԴԻ ՁԱՅՆԸ – Կտենչա՛մ:
ԴԵՎԸ – Իզո՜ւր: Ուզե՛ ինծմե և կունենաս: Հերիք չէ՞, ո՞ւր կձգտիս ինծմե դուրս, ո՞ւր կձգտիս ինծմե վեր, մարդո՛ւ որդի. մարդն ալ հասարակ կենդանի մըն է և հավիտյան հպատակ ինծի: Խոստովանե՛ և տամ քեզի ու քու հպարտությանդ ամբողջ աշխարհներ. զորքերուդ գնդերը մորեխի նման ծածկեն բոլոր ցամաքներուն երեսը, քու առջևեդ սարսափը երթա ու ետևեդ երկրպագումը: Թափեմ քու գիրկդ բոլոր դիզված, հափշտակված գանձերը, ադամանդներուդ խոշորությունը մանկանդ բռուցքին հետ մրցի, մրցի, մարգարիտներուդ շարանը կանանոցիդ բոլոր կին ամբոխը անծայր շղթայով մը իրարու կապե, և պետությանդ բոլոր սայլերը ճռան ու տըքան հպատակներուդ հարկն ու տուրքը անվերջ քեզի կրելեն: Եվ փառք, պատիվ, հռչակ, մարմնիդ կորով, ճկունություն, խելք ու շնորհք, կտրուկ լեզու: Կյանքի դևն է, որ կխոսի քեզի, կյանքի դևն է, որ կխոստանա: Կյանքի կռվին բոլոր զենքերը քեզի ու քու հպարտությանդ, որ ընկճես, տիրես:
ՁԱՅՆԸ – Ես ընկճել կուզեմ քեզի. գիտե՛ս, միա՛յն քեզի:
ԴԵՎԸ – Ի՞նչ իմաստ, անմի՛տ, դարեր ու դարեր համառիլն ու կատաղիլը այդ մութ ու լռին մենության խորքը և երազելը սին երազներու, որոնք չիք են և չեն գալու: Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ, ի՞նչ իմաստ ունի:
ՁԱՅՆԸ – Ի՞նչ իմաստ ունի երկրի ծոցին մեջ բոցեղեն ծովը, որ կա ու կեռա ու կփրփրի ու դուրս կձգտի, ու կուզե հորդի երկրի ընդերքեն, իր մարմնի հազար մխացող վերքեն.ինչո՞ւ կդողան ու կցնցվին իր մկանները այդ ներքին ճիգեն, իր բուռն ջանքեն, անզուսպ տենչանքեն, անանց տանջանքեն…
ՁԱՅՆԸ – Այս շղթաները փշրելու համար պիտի գա նոր ցեղ ու նոր ձեռքեր: Քու ձեռքերդ կարող չեն: Կլսվի կռանահարության զարկեր, որոնք կհեծեն կամարներուն տակ.կշաչեն Արտավազդի շղթաները. շներու կլանչ:
ԴԵՎԸ – (Ծաղրով) Ահա՜ քու նոր ցեղդ: Ո՛չ, կիրամուտքներ շա՜տ կան և դեռ շատ պիտի ըլլան ժամանակներուն մեջ, դարբիններ շա՜տ կան և դեռ շա՛տ պիտի ըլլան քու հին ցեղիդ մեջ: Իզուր ես դրեր քու հույսդ մարդուն վրա:
ՁԱՅՆԸ – Բայց պիտի գա, պիտի գա…
ԴԵՎԸ – Զարկե՛ք, դարբիննե՛ր, կռանը սալին, զարկե՛ք, որ հուսա: Կիրամուտք է. հա՜, հա՜, հա՜, հա՜,դեռ կհուսա, զարկե՛ք, դարբիննե՛ր, կռանը սալին, հա՜, հա՜, հա՜, հա՜, ան կտենչա… թող տենչա՛: (Հանկարծ և հատու) Սո՛ւտ է, սուտ գուշակությունը. ո՞վէ գուշակեր, բանդագուշանք է ու տխմար ցնորք: Ո՛չ, այդ օրը չէ գալու: Դուն կմնաս հո՜ս, հավիտյան դուն կմնաս հոս. քեզի ելք չկա: (Ոտքը ուժեղ կզարնե գետին. կտիրե մութ, աղմուկ և փլուզում) Գետի՛ն, մա՜յր գետին, պնդե՛ քու գոտին, քաշե՛, վրա՛ բեր փեշերդ մթին, քու որձ ժայռերը, հանքիդ շերտերը, կավի փեռթերը, թանձր կույտերը, մոխրիդ կունտերը ու պաղած լավան. հո՛ւպ տուր՝ խտանան, պնդին, միանան: Գետի՛ն, մա՛յր գետին, սեղմե՛ քու գոտին, քաշե՛, վրա՛ բեր քու սև քղանցքը, իր անել բանտին թող խցվի՛ անցքը: Ահա՜ կդնեմ աջիս կնիքը, որ անխախտ մնա զոդվածքն ու նիքը այս հսկա շեղջին զայրույթիս հսկա, որուն տակ կքած՝ թող տենչա, խոկա… Դևի վերջին խոսքերուն կից՝ հեռուեն և մութին մեջեն կլսվի թզուկներուն երգն ու կռանահարությունը, որ կշարունակվի առժամանակ մը մութի փարատելեն ալ ետքը, երբ բացված է արդեն հաջորդ տեսարանը:
<poem>ԹԶՈՒԿՆԵՐ – Փա՜ռք մեր տիրոջ, Կյանքի դևին,
փա՜ռք արարիչ իր կուռ թևին,
ժանիք, մագիլ ստեղծողին,
քարը զենքի վերածողին,
խլելու սերն արծարծողին,
փա՜ռք մեր տիրոջ, Կյանքի դևին,
փա՜ռք արարիչ իր կուռ թևին…</poem>
=== ԵՐՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ ===
ՓՈՂՈՑ
Ճակատը նեղ ու երկար փողոցն է, որ կշարունակվի դեպի խորքը հետզհետե ինքն իր վրա ծռվելով դեպի աջ, ուր կերևան մի ու երկհարկ տներու, խանութներու ներս ու դուրս ինկած անհավասար մասերը, ցուցանակներ, կախված լաթեր: Տեղ-տեղ դեմ-դեմի թել է նետած: Փողոցի բերանը աջ կողմը տուն է, տակը մաշիկ կարող Զենոբի խանութը, դուռը դեպի տեսարանը, մեկ-երկու աստիճան նեղ սանդուղով, որը փոքրիկ պատշգամի պես բան մը կկազմե: Փողոցի բերնի ձախ կողմը գինետուն է, մուտքը լայն ու երկփեղկ, ուրկե կերևա ներսը՝ կարասներու և կավերու շարքեր և գինեվաճառի սեղանը: Գինետան առջևը կիսաչոր ծառի մը տակ քարե հասարակ նստարան մը ու քարե սեղան հաճախորդներու համար: Դռանը ճակտին նախնական կոպիտ նկար մը գինի ծախողի իբրև նշանակ: Գինետան մեջ սեղանին ետևը կեցած է գինեվաճառը չափազանց երկար պեխերով ճաղատ մարդ մը.մինչ նույն սեղանին առջևը ցած՝ աթոռակի մը վրա նստած է կարճ ու հաստ մարդ մը, անսովոր հաստ թևերը կես մը վեր հավաքած, մազի մեջ կորած լայն կարմիր դեմքով. սպանդ զենող Համբոն է, որ լուռ ու լուրջ նստած է, ունքերը կիտած, գինիին կավը բռնած ծունկին: Մեկ-երկու հոգի կեցած են անոր կողքը: Դուրսի քարե սեղանին, դեմ-դեմի նստած են երկու զինվոր իրենց կավերուն առջևը՝ գոհ ու աղմկոտ տրամադրությամբ:
==== 1 ====
Ա ԶԻՆՎՈՐԸ – Հապա՜… հապա՜… ի՞նչ գիտցար:
Բ ԶԻՆՎՈՐԸ – (Ծիծաղելով) Հա՜յ, ես քու…
Ա ԶԻՆՎՈՐԸ – Վե՛ր կալ, վե՛ր կալ կավդ: Կենա՛ցդ:
Բ ԶԻՆՎՈՐԸ – (Կավերը իրար զարնելով ու ծիծաղին մեջեն) Շո՛ւն՝ շան որդի… Կխմեն ու կլռեն:
ԶԵՆՈԲ – (Մաշիկ կարողը, որ իր խանութի բարձր դռանը կեցած կդիտեր, քիչ մը ավելի դուրս գալով) Իսկ իրա՞վ է, բարեկա՛մ, կըսեն Պահլավունին զորք է առեր վրացիներեն ու կբերե մեր վրա:
Ա ԶԻՆՎՈՐԸ – Վրացի՞:
Բ ԶԻՆՎՈՐԸ – Թող գա՛, եթե կհամարձակի: Խնդրե՛մ: Ձեր նշանավոր Պահլավունին, իրա՛վ է, անգամ մը փախցուց իր կաշին մեր ձեռքեն. այս անգամ կքերթենք ու կկախենք մեծ դարպասի ճակատեն, որ ալ ո՛չ տանի, ո՛չ բերի:
Ա ԶԻՆՎՈՐԸ – Ո՛չ Պահլավունի, ո՛չ թուրք, ո՛չ վրացի, այլևս ո՛չ ոք չի կրնար խլել այս քաղաքը մեր հրամանատարին ձեռքեն:
Բ ԶԻՆՎՈՐԸ – Մեր հրամանատարի կենա՛ցը: Զորավար Ավոյի կենա՛ցը:
Ա ԶԻՆՎՈՐԸ – Կեցցե՜ Անիի փրկիչը: Մե՛րն է, մերն է այս քաղաքը ալ հավիտյանս հավիտենից:
Բ ԶԻՆՎՈՐԸ – Է՜յ, գինեպա՛ն, վերցո՛ւր կավերդ: Կգրես հաշվիս:
Ա ԶԻՆՎՈՐԸ – (Կերթա քայլ մը դեպի Զենոբը)Հասկցա՞ր, այս քաղաքը ալ ո՛չ ոք առնել չի կրնար մեր ձեռքեն: Մենք կեցած ենք հոս, մե՛նք, արթո՛ւն ու պատրաստ: Թող գա՛, տեսնեմ, ո՞վ պիտի առնե իմ ճանկես: Դուն գնա՛ հանգիստ քու բանիդ, մտի՛ր կնկանդ ծոցը ու խռմփացո՛ւր. մի՛ վախնար:
Բ ԶԻՆՎՈՐԸ – Փո՜ւհ, գլուխդ վկա՛, քու Պահլավունի՜ն ու քու վրացի՛ն: Զինվորները վերջին խոսքերուն հետ կմտնեն ճակտի փողոցը ու կհեռանան աղմուկով ու ծիծաղով:
==== 2 ====
ԳԻՆԵՎԱՃԱՌԸ – (Գավաթները հավաքելով) «Կըգրե՛ս հաշվիս».ճորթած բերանդ վկա: Մինչև ե՞րբ: Կուգան, կլակեն, կլակեն ու «կըգրե՛ս հաշվիս»: Աստծու պատիժը գրեմ ձեր հաշվին: Մինչև ե՞րբ, մինչև ե՞րբ ասոնց ձեռքը: Քարուքանդ եղանք: Ա՜, այդ նզոված դարբինները:
ԶԵՆՈԲ – (Մոտենալով գինետանը) Լսեցի՞ր, Համբո՛, լսեցի՞ր. երեկվան սատկած շները առյուծ են կտրեր մեր գլխուն: Սպասեցե՛ք, շուտով իշխանությունը կանցնի ժողովուրդին, բո՛ւն ժողովուրդին, մեզի՛, ա՜յ, Համբոյի պես մարդը և՛ հայտնի, և՛ սիրված, և՛ ուժեղ: Ո՞վ կա, ո՞վ, քեզմե ավելի ուժեղ. տավարի պոզերեն որ հուպ տաս՝ գետին կչոքին եզն ու երինջը: Ըսե՛, ինչո՞ւ քեզի պես մարդը չի պիտի ըլլա մեր գլխուն այլ այդ սատկած շները:
ՀԱՄԲՈ – (Խոր ու ուժեղ շնչելով՝ վայրի ու անորոշ մռըլտուք մը քթին մեջեն) Հը՜մմ…
ԳԻՆԵՎԱՃԱՌԸ – Ելի՛ր, Համբո՛, իջեցո՛ւր երկաթե բռունցքդ դարբնի մարդոց ռեխին, որ կորչին.ո՞վ են որ, քանի՞ հոգի են: Դուն քու ետևդ այնքան մարդ ունիս և ի՞նչ մարդ, բոլոր տավար զենողները, տե՛ս, այս կտրիճները: Ես ալ իմ ետևս մարդիկ ունիմ: Մեզի հետ է ինքը Նաղաշը և բոլոր նաղաշյանները: Կորչի՛ն դարբնի մարդիկը: Եթե անոնք հպարտ են, որ իրենց ձեռքերը մրոտ են ու ներկոտ. նայե՛, իմ ձեռքերս գինիոտ են, իսկ քուկինդ՝ արյունոտ:
ՀԱՄԲՈ – (Նույն վայրի մռնչյունով բռունցքը կզարնե սեղանին) Հը՜մմ…
ԳԻՆԵՎԱՃԱՌԸ – Տո՛ւր, սատկեցո՛ւր մեկ-երկուքը.մնացածները կուգան ետևեդ:
ԶԵՆՈԲ – Կորչին բռնակալները.պլոկեցին, սրբեցին ամբողջ քաղաքը, կերան, լափեցին ամեն ինչ, քիչ մըն ալ որ սպասենք՝ ալ ոչի՛նչ չի մնար մեզի: Քիչ մըն ալ մեզի: Կեցցե՜ ժողովուրդը, կեցցե՜ Նաղաշը: Ուժեղ բռունցք է պետք, Համբո՜, ուժեղ բռունցք է պետք:
ՀԱՄԲՈ – Հը՜մմմ… (Մեկ թափով կքաշե կավը գլուխը, կդատարկե, կդնե սեղանին, կելլե ոտքի ու ձեռքերը կողքերուն դրած, ճոճուն քալվածքով կերթա դեպի ճակտի փողոցը: Իր մարդիկ ալ անոր ետևեն):
ԳԻՆԵՎԱՃԱՌԸ – Ապրի՜ Համբոն:
ԶԵՆՈԲ – Համբո՛, մենք քեզի հետ ենք, աչքդ բա՜ց պահե:
==== 3 ====
ԳԻՆԵՎԱՃԱՌԸ – Խելքդ ի՞նչ կկտրե, Զենո՛բ, բան դուրս պիտի գա՞ այդ տավար զենող տավարեն: Աստված անոր մարմինը ստեղծելու ատեն խեսքի է բռնվեր, գլուխ շինելու համար վերցուցած հողը մոռցեր է ու փակցուցեր է թևերու մսին:
ԶԵՆՈԲ – Աստծու բաները անքննելի են, հարևա՛ն: Անոր գլուխը Աստված դրեր է իմ ու քու ուսին:
ԳԻՆԵՎԱՃԱՌԸ – Գիտե՞ս ինչ, Դարբինը չէ, բայց Ներկարարը շուն մարդ է, հանկարծ քիթը հոտ չառնե.բաներնիս բուրդ կդառնա:
ԶԵՆՈԲ – Այ խելքի՛ տոպրակ, աչք չունիս, ի՞նչ է: Դարբինն ալ, Ներկարարն ալ արդեն զույգ մը մաշված մաշիկ են, ինչ ոտքի ալ որ անցընես՝ պճեղները դուրս կիյնան. պետք է նետվին աղբյուսը: Չե՞ս տեսներ ինչ որ կդառնա չորս կողմը: Պետք է նետվին աղբյուսը: Բանը ա՛ն է, թե ով պիտի գա անոնց տեղը:
ԳԻՆԵՎԱՃԱՌԸ – Ուրեմն ես ու դո՞ւն:
ԶԵՆՈԲ – Եթե ամուր նստինք այդ տավարին մեջքը:
ԳԻՆԵՎԱՃԱՌԸ — Եթե ամուր նստինք ու ամուր խթենք:
ԶԵՆՈԲ – Հա՛, հերթը մերն է. վերջապես քիչ մըն ալ մե՛նք յուղոտինք, թե չէ այսպես մաշիկ կարելով, քոշ կարկտելով…
==== 4 ====
Ձախեն աղմուկով ու վեճով կմտնեն քսան-քսանըհինգ հոգի զանազան արհեստի աշկերտներ ու օգնականներ՝ տասը տարեկանեն սկսած մինչև հասուն մարդիկ:
ԽՈՒՄԲ ՄԸ – Նամարտ է ով երթա գործի: Նամարտ է ով երթա գործի:
ՄԵԿԸ – Կերթամ՝ ո՞նց չէ, վարպետիս կակալ քիթը վկա:
ՏՂԱ ՄԸ – (Պարելով) Ջա՜ն, ջա՜ն, քեֆ… Ալ ո՛չ ապտակ, աչ մշտի, ո՛չ ականջ քաշուկ, ո՛չ քացի, ո՛չ կսմիտ… ալ պրծավ, տփոցը պրծավ…
ՀԱՍԱԿԱՎՈՐ ՄԸ – Վարպե՛տ, գինի՛ բեր, գինի՛ բեր ինծի: Գլխավոր խմբին մեջ աղմկոտ վեճ է, որոշ կլսվին ընդհատ նախադասություններ:
ՁԱՅՆԵՐ – Դատարկ խոսքեր են: • Ո՛չ, կե՛սը մեզի, կեսը մեզի: • Ինծի ո՛ր մնա…
• Թողե՛ք որ խոսի: • Վա՜հ, մե՛նք ալ մարդ ենք:
ՍՈՂՈՄՈՆ – (Թարմ երիտասարդ մը, խիստ նուրբ ու քնքուշ կազմով, գրեթե աղջկա գեղեցկությամբ, աչքերը կվառին, ձայնին մեջ դող, կցատկե քարե նստարանին վրա և ոգևորված) Ո՛չ, ո՛չ, ձեր բոլոր ըսածը կիսատ բաներ են: Լսեցե՛ք ինծի, լսեցե՛ք ինծի:
ՁԱՅՆԵՐ – Թողե՛ք, թողե՛ք խոսի Սողոմո՛նը, Սողոմո՛նը:
ՁԱՅՆ ՄԸ – Սողոմո՛ն, խոսե՛:
ՍՈՂՈՄՈՆ – Ի՞նչ ըսել է՝ քառորդը մեզի, կամ կեսը մեզի: Հիմար խոսքեր են: Ամենքս կաշխատինք, ամեն մեկս մեր տարիքին ու կարողության համաձայն, ուրեմն հավասար ենք ամենքս: Սա հանցավո՞ր է, որ դեռ տղա է, կամ ա՞ն, որ դեռ սեփական իր գործը չունի: Ուրեմն ի՞նչ ըսել է վարպետ կամ աշկերտ: Չէ՞ որ մեր վարպետները խլեցին բոլոր վաճառականներուն ունեցածը, ըսին՝ պետք չէ ըլլա հարուստ ու աղքատ, ինչո՞ւ պիտի ըլլա վարպետ ու աշկերտ:
ՁԱՅՆԵՐ – Այո՛, այո՛, ինչո՞ւ: • Ո՛չ վարպետ, ո՛չ աշկերտ:
ՍՈՂՈՄՈՆ – Բոլորիս պետք է պատկանի խանութն ու ապրանքը.ինչպես աշխատանքը, այնպես ալ շահը: Ամեն մեկը լավ մը կուշտ պիտի ըլլա և տաք հագվի մարդավարի: Չէ՞ որ՝ ամենուն փորն ալ միևնույն փորն է:
ՁԱՅՆԵՐ – Ամենուն փորը միևնույն փորը:
ՏՂԱ ՄԸ – (Խնդալով) Բոլոր փորերը իրար հավասար:
ՀԱՍԱԿԱՎՈՐ ՄԸ –Ձա՜յնդ, լակո՛տ:
ՄԵԿԸ – Կպահանջենք Սողոմոնի ըսածին պես: Վարպետ չենք ուզեր: Խանութը մեզի, ապրանքը մեզի, բոլոր շահը մեզի:
ԲՈԼՈՐԸ – Չե՛նք ուզեր, վարպետ չենք ուզեր:
ՄԵԿԸ –Կպահանջենք, կպահանջենք:
ՈՒՐԻՇ ՄԸ – Աղե՛կ, որ չտա՞ն:
ՍՈՂՈՄՈՆ – Չտա՜ն, ինչպե՜ս թե չտան: Կերթանք կառնենք, կխլենք: Իրենք ինչպե՞ս ըրին: Հիմա այլևս արդարություն է, հավասարություն:
ՁԱՅՆԵՐ – Արդարություն է, հավասարություն: Կեցցե՜…
ՈՒՐԻՇՆԵՐ – Սո՜ւս, սո՜ւս… (Դեպի խորքը նայելով) Սա ի՞նչ բան է:
==== 5 ====
Մթնած է բավականին: Ճակտի փողոցին մեջ իրարանցում, կվազվզեն, շատերը դուրս կթափին տներեն ու խանութներեն:
ՇՇՈՒԿ – (Բերնե բերան) Դարբնի գլո՜ւխը: Դարբնի գլո՜ւխը: Տեսարանի աջեն ներս կմտնե Համբոն իր հետևորդներով: Զենոբը կերևա իր խանութի հարթակին: Տեսարանի ձախ կողմը աշկերտներն են: Իսկ խորքեն կհառաջանա Ժամկոչը՝ խոսելով գրգռված մեկ-երկու հոգիի հետ: Հետաքրքիր բազմություն մը անոնց խոսածը լսելու ջանքով անոնց ետևեն:
ԺԱՄԿՈՉԻ ԽՈՍԱԿԻՑԸ – (Ոգևորված) Ինքը ներկարա՞րը, ներկարա՞րը: Երբ կհասնին գինետան առջևը՝ Ժամկոչը կանգ կառնե՝ ձեռքի լռություն ուզող շարժումով մը: Բոլորը կանգ կառնեն ու կլռեն:
ԺԱՄԿՈՉԸ – Ինկա՛վ զզվելի բռնակալը, Անիի քաղաքացինե՛ր, և հիմա իր գլուխը հովեն կերերա այս շենքի ճակտին, ուրկե կուզեր ձեզի, մեզի, բոլորիս իր ստրուկը դարձընե: Մեր քաղաքի ամենեն շիտակ, ամենեն անձնըվեր ու ամենեն քաջ մարդը հաջողեցավ փրկարար հարվածը իջեցընելու: Զինվորներու մեծագույն մասը իր հետն են արդեն: Կեցցե՜ ժողովուրդի իսկական բարեկամը, մեր ազատության անքուն պահապանը: Կեցցե՜ ներկարար Արթինը:
ԺԱՄԿՈՉԸ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԽՈՒՄԲԸ – Կեցցե՜ մեր ներկարարը:
ՁԱՅՆ ՄԸ – Կեցցե՜ մեր փրկարարը:
ԺԱՄԿՈՉԸ – Կավետեմ քեզի, Անիի՛ ժողովուրդ, կատարվեցավ գուշակությունը. ահա՜ վարպետ Արթինի կերպարանքին տակ Արտավազդը փրցուց իր շղթաները և դուրս եկավ ծեր Մասիսի այրերեն ու բերավ տենչալի ազատությունը ամենքին: Այլևս ամեն բան ժողովուրդի ձեռքով ու ժողովուրդի համար: Շնորհավորեցե՛ք իրար, ավետեցե՛ք բոլորին ու քեֆ ըրեք, քեֆ ըրեք ամբողջ գիշերը. ծախքը կհոգա գանձարանը: Խժլտուք, խառն խոսակցություն:
ԺԱՄԿՈՉԸ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԽՈՒՄԲԸ – Կեցցե ներկարարը, կեցցե՜ գանձարանը:
ՄԵԿԸ – (Իր քովինին) Արտավազդը եկեր է վարչատո՞ւն, նե՞րսն է: Երթանք տեսնենք:
ՔՈՎԻՆԸ – Տո՛, սարսա՛ղ, Արտավազդ ըսածը քաջք է, քա՛ջք, ո՞նց պիտի տեսնենք:
ՆԱԽՈՐԴԸ – Հաա՞:
==== 6 ====
Աշկերտներուն ետևեն կլսվի կնոջ սուր ու հիվանդոտ ծիծաղ մը: Աշկերտներեն մեկ-երկուքը կքաշվին ետ: Կերևա Հարճը, կարմիր լաթով մը մազերը կապած, երկու ձեռքերը կրծքին սեղմած՝ կխնդա: Հանկարծ կկտրե ծիծաղը, բարկացկոտ կնայի շուրջը վայրի նայվածքով, կցատկե քարե նստարանին վրա և կխոսի գրգռված ու գրգռող շեշտով մը:
ՀԱՐՃԸ – Ի՞նչ եք կեցեր ապուշի պես, բերաննիդ բաց: Չե՞ք տեսներ, որ ձեզի նորեն իշացնել կուզե, որ նորեն ցատկե ձեր կռնակը: Մի՛ խաբվիք, մի՛ խաբվիք: Այդ նոր գիշատիչը քանի դեռ չէ տեղավորվեր ձեր մարմնին վրա, ձեր հոգիին՝ վրա՛ տվեք, ջարդեցեք, սատկեցուցեք. ատոնք բոլորը միևնույն են, նույն գազանը, երբ անգամ մը ուժը իրենց ձեռքն անցնի: Վազեցե՛ք, վաղը առտու արդեն ուշ կըլլա, ուշ…
ՎԱՐՊԵՏ ԶԵՆՈԲ – (Իր հարթակեն) Համբո՛, կլսե՞ս, Համբո՛, ինչ կխոսի այդ կինը: Աստված կխոսի իր բերնովը:
ՀԱՐՃԸ – Իսկո՛ւյն, իսկո՛ւյն, վազեցե՛ք, բռնեցե՛ք ու քաշ տըվեք անոնց մազերեն (Կքաշե իր գլխու կարմիր թաշկինակը, մազերը կթափին դեմքին ու ավելի կատաղի արտահայտություն կուտան, մինչ ինքը կխոսի շարժելով ձեռքի կարմիր թաշկինակը) Քաշեցե՛ք, փռեցե՛ք գետին, ձեր ոտքերուն տակ, մեր բոլորիս ոտքերուն տակ, հանե՛նք վերջապես մեր բոլորի վրեժը: Հերիք է, բոլո՛ր տերերը մեր ոտքերուն տակ, բոլոր, բոլոր իշխողները մեր ոտքերուն տակ:
ԱՇԿԵՐՏՆԵՐԸ – Այո՛, մեր ոտքերուն տակ, բոլո՛ր վարպետները մեր ոտքերուն տակ:
ՎԱՐՊԵՏ ԶԵՆՈԲԸ –Համբո՛, կլսե՞ս, ի՞նչ կպահանջեն ամենքը:
ՀԱՐՃԸ – Երթա՛նք, երթա՛նք, ավերենք իրենց տները, իրենց բները: Այրե՛նք, այրե՛նք իրենց բոլոր որջերը:
ԶԱՆԱԶԱՆ ԿՈՂՄԵՐԵ – Այրե՛նք, այրե՛նք…
ՀԱՐՃԸ – Մինչև բոցերը երկինք չլիզեն, մինչև բոցերը ավեր չդիզեն՝ մեր ցավերուն հովացում չկա: Վազեցե՛ք, վառեցե՛ք ձեր ջահերը, ձեր մարխերը, կրակները, վառեցե՛ք ձեր վրեժը, ձեր այրող ոխն ու կատաղությունը… Առա՜ջ, ամե՛նքս առաջ, հոս մարդ չմնա:
ՍՈՂՈՄՈՆ – Սո՛ւրբ ես դուն ու քու խոսքերդ՝ հայտնությունը երկնքի: Առա՛ջ ինկիր, սրբուհի՛, մենք բոլորս քու ետևեդ:
ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ – Մենք բոլո՛րս, բոլո՛րս:
ՎԱՐՊԵՏ ԶԵՆՈԲԸ – Համբո՛, դուն ալ: Մենք բոլորս քու ետևեդ:
ՀԱՄԲՈՅԻ ՇՐՋԱՊԱՏԸ – Մենք բոլո՛րս, բոլո՛րս:
ԺԱՄԿՈՉԸ – Կեցե՛ք, կեցե՛ք, դուք չգիտեք ինչ կընեք: Այդ խելագար կինը ձեր խելքը առավ: Չե՞ք տեսներ, անառակ կին մըն է, ցոփ ու խառնակյաց աղիճ մը:
ՍՈՂՈՄՈՆ – Ի՞նչ: Ո՞վ է ցոփ, ո՞վ է աղիճը. այս սուրբ աղջի՜կը:
ՈՒՐԻՇ ՄԸ – Ցոփը դուն ես, կա՛ղ շուն, դուն ես լկտին, անառակը:
==== 7 ====
Կհամարձակվի Ժամկոչին վրա: Ժամկոչը շրջապատողները կվազեն պաշտպանելու: Հանկարծ Համբոն խոր ու խուլ մռնչյուն մը կարձակե ու կնետվի բազմության մեջ. բռունցքի մեկ հարվածով գետին կփռե Ժամկոչը: Ճիչ, պոռոց ու փախուստ:
ՁԱՅՆԵՐ – Մեռա՛վ, մեռա՛վ: Փախե՛ք: Մարդ կըսպանեն, փախե՛ք:
ՁԱՅՆԵՐ – Ապրի՜ Համբոն, ապրի՜ Համբոն:
ԶԵՆՈԲ – Դե՜, տղա՜ք, առա՜ջ, շիտա՛կ վարչատուն.սատկեցընենք այն մյուսն ալ, այն մյուսը, այն խորամանկ ներկած աղվեսը:
ՀԱՐՃԸ –(Հափշտակված ու ինքնամոռ) Այո՛, առա՜ջ, առա՜ջ, բոցերուն մեջե՜ն: Երթա՜նք ու վառե՛նք, և ամեն ինչ անցնի բոցերուն մեջեն, պարող ու դարձող բոցերուն մեջեն, թեքվող, ոլորվող բոցերուն մեջեն. բոլորը,բոլորը բոցերուն մեջեն, բոլոր տերերը ու պալատները, իրենց քունջերը, իրենց որջերը, բոլո՛ր քաղաքը բոցերուն մեջեն: Կործանվի՜ այս անիծած քաղաքը, ա՜, կործանվի այս անիծած քաղաքը: Բոցերուն մեջեն, բոցերուն մեջեն…
ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ – (Հարճի թևերեն բարձրացուցած, մեծ ոգևորությամբ ու հաղթանակով, ուղղվելով դեպի ճակտի նեղ փողոցին խորքը) Բոցերուն մեջեն… բոլոր տերերը ու պալատները, իրենց քունջերը, իրենց որջերը, բոլորն անցընենք բոցերուն մեջեն, բոցերո՛ւն մեջեն, բոցերուն մեջեն… Կմնա միայն Ժամկոչի դիակը գետնին:
== ՉՈՐՐՈՐԴ ԱՐԱՐ ==
=== ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ ===
ԸՆԴԱՐՁԱԿ ՍՐԱՀ ՄԸ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ ՊԱԼԱՏԻՆ ՄԵՋ
Սրահը մեկ-երկու սյունով բաժնըված է ետևի մասեն, ուր սանդուղներու գլուխն է և
գլխավոր մուտքը: Կողմնակի դռներ աջեն ու ձախեն:
==== 1 ====
Սանդուղի գլխուն քանի մը զինվոր իբրև պահակ: Վրացի զորավարն ու վրացի գնդապետ մը կեցած են իրար քով սպասողական: Խորքի սանդուղներեն ծանր կբարձրանա Իշխան Պահլավունին. ետևեն՝ պաշտոնյա մը: Բոլորը զինվորական բարև կուտան:
ԻՇԽԱՆ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ – Բարի օր ու բարի լույս իմ թանկագին հյուրերուս: Կցավիմ, որ ամեն բան ավեր է ու կողոպտըված պալատիս մեջ, ինչպես որ կտեսնեք, և ես անկարող ձեր ճաշակին ու սովորույթներուն հարմար ու վայել դյուրություններ ընծայելու: Առայժմ պիտի գոհանանք, ինչ որ կա, մինչև որ ապարանք մը կարողանամ քիչ-շատ կահավորել ու դնել ձեր տրամադրության տակ:
ԶՈՐԱՎԱՐԸ – Մենք շատ շնորհակալ ենք, Իշխա՛ն, ձեր հարկեն, ձեր պատիվեն ու ձեր հյուրասիրութենեն: Իզուր կգանգատիք, մեզի ոչինչ պակաս չէ եղած: Եվ սքանչելի ալ քնացանք:
ԻՇԽԱՆԸ – Այդ մեկում չեմ զարմանար: Վերջին օրերու արագ արշավեն, կռիվներեն ու հոգնութենեն ետքը ձեր արդար իրավունքն է քունը: Զորավա՛ր, ո՛չ ես և ո՛չ ալ այս քաղաքը այլևս երբեք մոռնալու չենք այն սրտագին օգնությունը, որ վրացի զորքը ցույց տվավ: Այս լիակատար ու արագ հաջողությունը ես կպարտիմ քու և քու զորքիդ արի քաջությանը, զորավա՛ր:
ԶՈՐԱՎԱՐԸ – Այս լիակատար ու արագ հաջողությունը մենք կպարտինք քու խորհուրդներուդ ու փորձառությանդ, Իշխա՛ն:
ԻՇԽԱՆԸ – Դեսպաններս վաղը կհասնին Դավիթ թագավորին ավետելու ուրախ լուրը: Քաղաքը լիովին մեր ձեռքը, խռովարարները ջարդուբուրդ, սինլքորը փախստական, ապստամբության հրդեհը մարած, և ժողովուրդը բերկրանքի մեջ իր ազատության համար: Անի քաղաքը այսօրվընե սկսած կգտնըվի Դավիթ մեծ թագավորի քրիստոնեական վերին հովանիի տակ:
ԶՈՐԱՎԱՐԸ – Երջանիկ ենք իմ թագավորս ու ես, որ կրցանք մեր օժանդակությունը բերել քեզի, Իշխա՛ն, և հայ ժողովուրդին:
ԻՇԽԱՆԸ –Անհուն շնորհակալ եմ և խնդրեմ առայժմ ներող ըլլաք, որ հարկադըրված եմ ձեզի թողնելու: Գիտե՛ս, որ դեռ գործ շատ կա կատարելու:
ԶՈՐԱՎԱՐԸ – Խնդեմ, Իշխա՛ն, խնդրեմ:
ԻՇԽԱՆԸ –(Աջեն դուրս):
==== 2 ====
ԳՆԴԱՊԵՏԸ – Կտեսնե՞ս խոսվածքը, շեշտը, ինքզինքը պահելը: Մցխեթի պալատին մեջ բոլորովին ուրիշ տեսակ էր: Աքլորը քաջ է իր բունին մեջ:
ԶՈՐԱՎԱՐԸ – Բայց իր բունի պարիսպներուն վրա մե՛ր զորքն է թառած ու իր բունի միջնաբերդն ալ՝ մե՛ր զորքին ձեռքը:
ԳՆԴԱՊԵՏԸ – Հա՛, բայց ան մեզի բերեր է, որ մենք կռվինք, ինքը իշխե: «Վրաց թագավորի վերին քրիստոնեական հովանիին տակ». չլսեցի՞ր, գոլորշիացանք, ամպերուն հասանք:
ԶՈՐԱՎԱՐԸ – Համբերությո՜ւն…
ԳՆԴԱՊԵՏԸ – Հայ է, Զորավա՛ր, մի՛ մոռնար:
ԶՈՐԱՎԱՐԸ – Ահա՜ կեցած եմ ես հոս ու ինծի հետ ալ վրացի զորքը ու կըսեմ քեզի՝ այլևս ո՛չ ես դուրս կուգամ հոսկե, ո՛չ ալ վրացի զորքը:
ԳՆԴԱՊԵՏԸ – Եթե այդ հայը արգելք չդառնա:
ԶՈՐԱՎԱՐԸ – Թե արգելք դառնա՝ մեջտեղեն կմաքրենք: Մե՛րը պիտի ըլլա այս սքանչելի հարուստ քաղաքը, մե՛րը պիտի ըլլա, ինչ գնով ալ ուզե ըլլա: Եվ գիտե՞ս ինչ հեռանկարներ կբացվին աչքիս առջևը. Վրաստանի սահմանները ետ-ետ կփախչին սուրիս առջևեն և մինչև ո՞ւր, մինչև ո՞ւր, ո՞վ կրնա ըսել: Մեծ հաջողություն պարգևեց Աստված մեզի:
ԳՆԴԱՊԵՏԸ – Որու համար, Զորավա՛ր, կարծեմ արժե, որ մեկ-երկու գավաթ:
ԶՈՐԱՎԱՐԸ – Ա՜, Պահլավունի իշխանի գինին, ա՜յ, ատոր ըսելիք չունիմ, պատվական բան է. իր ծածուկ նկուղներեն, որոնց մուտքը մեր արդար ու բարի Աստվածը կարծես անձամբ ինքն է պահպաներ մեզի համար գռեհիկ ամբոխի սրբապիղծ հպումեն:
ԳՆԴԱՊԵՏԸ – Գինին լավն է, գեշ չեն և աղջիկները, ճաշակիդ պիտի գան:
ԶՈՐԱՎԱՐԸ – Հա՞, արդեն համը առեր ես:
ԳՆԴԱՊԵՏԸ – Աստված որ հաջողությունը տա, հայտնի բան է, երկու ձեռքով կուտա:
ԶՈՐԱՎԱՐԸ – (Անոր ուսը ծեծելով) Երթանք, խմենք մեր ամեն տեսակի հաջողություններուն կենացը… (Ծաղրով) Պահլավունի նկուղներու հին ու ծածուկ գինիեն…
ԳՆԴԱՊԵՏԸ – Որ արդար ու բարի Աստվածը անձամբ է պահպաներ մեզի համար: (Խոսելով կիջնեն միասին ճակտի սանդուղներեն):
==== 3 ====
Ձախեն կմտնե պաշտոնյա մը, ետևեն՝ Հարճը: Պաշտոնյա կերթա դեպի աջի մուտքը, կբանա դուռը, ուրկե քիչ մը ետքը դուրս կուգա Իշխան Պահլավունին:
ԻՇԽԱՆԸ – (Պահ մը շեշտ կինը դիտելեն ետքը) Ինծի անձամբ տեսնել ես ուզեր:
ՀԱՐՃԸ – (Գլխով կընե):
ԻՇԽԱՆԸ – Ըսեր ես՝ կարևոր բան ունիս հայտնելու:
ՀԱՐՃԸ – (Գլխով կընե):
ԻՇԽԱՆԸ – Իսկ դուն ո՞վ ես:
ՀԱՐՃԸ – (Լուռ է):
ԻՇԽԱՆԸ – Խոսե՛:
ՀԱՐՃԸ – Գիտեմ, եկեր ես վրեժ լուծելու: Բարի՛ ես եկեր:
ԻՇԽԱՆԸ – Ի՜նչ:
ՀԱՐՃԸ – Երկու օր է, որ եկեր ես և երկու օր է, որ արյունը կհոսի, և երկու օր է, որ բանտերը կլեցվին.վրեժը լա՛վ բան է, բարի՛ ես եկեր: Ես ալ եկեր եմ ահա՜ քեզի օգնելու:
ԻՇԽԱՆԸ – Օգնելո՞ւ:
ՀԱՐՃԸ – Ես կուտամ քեզի քու բոլոր թշնամիներուդ անունը, որ արյունը հոսի ու բանտերդ լենան, և շա՜տ-շատ է անոնց թիվը.չի խնայես, չարժե՛ն, որ խնայես:
ԻՇԽԱՆԸ – Անվանե՛ տեսնեմ:
ՀԱՐՃԸ –Նախ պայման մը:
ԻՇԽԱՆԸ – Կլսեմ:
ՀԱՐՃԸ –Կա ատոնց մեջ մեկը, որուն ձեռք չես տալու.միա՛յն մեկը: Խո՛սք պիտի տաս:
ԻՇԽԱՆԸ – Քու ի՞նչդ է:
ՀԱՐՃԸ –Ի՞մ: Ոչի՛նչ:
ԻՇԽԱՆԸ – (Ժպտուն) Ոչի՞նչ: Իսկ ինչ է քու անունդ, հարցուցի քեզի:
ՀԱՐՃԸ –Ամենքը ինծի կկանչեն հարճ:
ԻՇԽԱՆԸ – Ա՜… դո՞ւն ես այն նշանավոր հրձիգը: Մենք կփնտրեինք քեզի:
ՀԱՐՃԸ –Ե՛սեմ վառեր, այո՛, բոլոր այն տխմար ու վախկոտ մարդոց սրտերը, ե՛ս եմ վառեր անոնց հոգիներուն մեջ վրեժն ու կատաղությունը, ե՛ս եմ վառեր ձեր բոլոր պալատներն ու տները, գազաններու այդ զզվելի բուները: Ե՛ս, ի՛մ ձեռքիս գործն է այդ բոլորը: Հարցո՛ւր ու տե՛ս, այդ բոլորին մեջ Նաղաշը ոչ մեկ դեր ունի:
ԻՇԽԱՆԸ – Ա՜խ, դուն կխոսիս այն կեղծ մարգարեի մասի՞ն:
ՀԱՐՃԸ – Քեզի կըսեմ՝ ես եմ ըրեր ու լուծեր եմ վրեժս.հիմա ալ ահա՜ եկեր եմ քեզի. կուզես՝ շինե՛ ինծի քու վրեժիդ գործիքը. կուզես՝ զա՛րկ վրեժդ իմ գլխուս, իբրև քու ամենեն անկուշտ թշնամիդ, որովհետև զզվելի ես դուն ալ ինծի համար այնպես, ինչպես բոլոր մյուսները: Բռնե՛լ տուր ինծի, կախե՛, սպանե՛, թափե՛ իմ վրաս քու բոլոր կատաղությունդ, իրավո՛ւնք ունիս: Բայց հարգե՛ պայմանդ. բա՛ց թող Նաղաշը, ձեռք մի՛ տար անոր:
ԻՇԽԱՆԸ – Այդպե՜ս, լա՛վ: (Ձեռքի նշան մը կընե պաշտոնյային, որ կհեռանա սանդուղներեն վար):
==== 4 ====
ՀԱՐՃԸ –Եվ ինչո՞ւ ես բռներ, ան ի՞նչ է ըրեր: Դուն չգիտես, (Հեգնոտ) ան շինե՛լ կուզե միայն, շինել ու կառուցել: Քանդողը, այրողը և սպաննողը մե՛նք ենք, մե՛նք, ես ու դուն:
ԻՇԽԱՆԸ – Եթե իրավ այդպես կսիրես ու կցանկաս, որ Նաղաշը ապրի, լա՛վ, ազատե՛:
ՀԱՐՃԸ –Ե՞ս:
ԻՇԽԱՆԸ – Թող ե՛տ առնե իր ըսածները: Ահա՜ կբարձրանա, գնա՛ դեմը ու համոզե՛, թող ուրանա՛ իր հիմար Արտավազդը, և ես կխոստանամ՝ կապրի ի՛նքը, կապրիս դո՛ւն: Գնա դե՛մը: Հարճը սաստիկ հուզումով կքաշվի ետ-ետ: Խորքեն կլսվի շղթաներու շռինդը. սանդուղներեն ծանր կբարձրանա Նաղաշը ձեռքերն ու ոտքերը շղթայված: Երկու կողմեն մեյ-մեկ զինվոր, ետևեն՝ պաշտոնյան: Նաղաշը կուգա շիտակ Իշխանին դեմը կանգ կառնե առանց շուրջը նայելու:
ԻՇԽԱՆԸ – Առա՛ջ եկուր, կի՛ն: Առաջին խոսքը քուկդ է: Նաղաշ ծանր կդարձնե գլուխը Հարճի կողմը, և երկուքը վայրկյան մը շեշտ կնային իրար լուռ ու անշարժ: Հարճը դողդոջուն քայլ մը կընե դեպի Նաղաշը և հանկարծ բուռն շարժումով կնետվի գետին անոր առջևը և բարձրացնելով անոր ձեռքերուն երկար շղթան, թափով կսեղմե շրթունքին: Ամենքը մռայլ ու լուռ:
ԻՇԽԱՆԸ – Լա՜վ, հերի՛ք է: Ելիր: Կըսպասեմ խոսքիդ:
ՀԱՐՃԸ –(Հանկարծ վեր կթռչի ու դառնալով դեպի Իշխանը, այլակերպ խոսվածքով) Դուն հաղթեր ես, դուն հաղթող ես ու եկեր ես, դուն տերն ես. ըրե՛ ինչ որ կուզես, ըրե՛ ինչ որ կրնաս, ազատ ես: Բայց ա՛ն թո՛ղ ապրի, անոր ձայնը թո՛ղ որ ապրի, ապրի մեր մեջը ու մեր հոգիներու խորքը: Ի՞նչ վնաս քեզի. անոր ըսածը չկա հիմա ու չի կրնար ըլլար. ձայն մըն է, երգ մը, անուշ եղանակ մը, նո՛ր, աղվոր, հեռավոր: Դուն իրավունք չունիս մարելու այդ ձայնը, դուն իրավունք չունիս խեղդելու, մեռցընելու հոգիի ամեն շարժում, ամեն ձգտում և չե՛ս կրնար. անոր խոսքը մեր բոլորի հոգիներեն է, որ կուգա, և քո՛ւ, և քու հոգիեդ, չէ որ դուն ալ մարդ ես: Հանե՛լ տուր, հանե՛լ տուր իր շղթաները, թող երթա՛, ապրի՛: Քեզի մարմին է պետք, քեզի մարմին է պետք, որ հոշոտես, մարմին, որ տիրես, մարմին, որ վայլես. ահա՜ մենք բոլորս, մենք բոլորս միս քեզի…
ԻՇԽԱՆԸ – (Պաշտոնյային) Հեռացո՛ւր այդ մոլեգնած բանդագուշող կինը: Եվ կհսկես վրան:
ՊԱՇՏՈՆՅԱ – (Բռնելով Հարճի թևեն) Քալե՛:
ՀԱՐՃԸ –Ե՜ս… ես կուգամ, ես կուգամ: Մենք ի՜նչ, մենք բոլորս իրեն միս, մենք բոլորս մի՛ս իրեն, մենք բոլո՛րս միս իրեն: Կիջնեն սանդուղներեն վար:
==== 6 ====
ԻՇԽԱՆԸ – Դուն… դուն շատո՞նց է, որ կճանչնաս այդ կինը:
ՆԱՂԱՇ–(Կեցած է շիտակ, թեթև մը գլխահակ ու լուռ):
ԻՇԽԱՆԸ – (Հեգնոտ) Ասո՞նց ձեռքովն է, որ փրցընել կուզես Արտավազդի շղթաները: Արտավազդի շղթաները դուն խորտակել չե՛ս կրնար, բայց ես կրնամ խորտակել քո՛ւ շղթաներդ: Հանեցե՛ք իր շղթաները: Զինվորները կաշխատին, ու շղթաները շռինդով կիյնան դաստակներեն ու ոլոքներեն: Իշխանը ձեռքի շարժում մը կընե, և զինվորները շղթաներուն հետ կելլեն դուրս, ճակտեն:
==== 7 ====
ԻՇԽԱՆԸ – Նաղաշ Նաթա՛ն, դուն խելոք մարդ ես և երկար խոսքերը կկարծեմ ավելորդ են մեր մեջը: Ես եկեր եմ կարգն ու կանոնը վերահաստատելու: Դուրսի կարգն ու հանգիստը ես կբերեմ. ա՛տ իմ գործս, բայց հոգիներու մեջ, ուր դուն ձգեցիր շփոթը, դո՛ւն պետք է բերես կարգն ու հանգիստը: Ատ կպահանջեմ ես քեզմե, ատ նաև կըլլա ամենեն շիտակ և միա՛կ ճամփան ծանր հանցանքդ քավելու:
ՆԱՂԱՇ –Ի՞նչ է ուզածդ:
ԻՇԽԱՆԸ – Արտավազդը խառնակիչ մըն է, ըմբոստ մը, անհնազանդ ու մեծամիտ արքայորդի մը, նախանձոտ ու անիծված զավակ մը. իր արդար պատիժն է, որ կկրե ան Մասիսի խորունկ խորքերուն տակը, և հոնկե երբե՛ք, երբեք դուրս գալու չէ, չար սպառնալիք մըն է մարդկության համար անոր դուրս գալը և խանգարում կյանքի կարգ ու կանոնին: Այսպե՛ս է ըսեր ի՛նքը ժողովուրդը, այսպե՛ս են ըսեր դարերը, այսպես պիտի ըսես և դո՛ւն: (Լուռ): Գնա՛, բացատրե՛, որ քեզի թյուր են հասկըցեր, գտիր ձև մը, հնարող մարդ ես, բայց հոգիներուն շփոթը պետք է հանդարտես: Եթե համաձայն ես՝ բաց են առջևդ բոլոր դռները: (Լուռ): Խոսե՛:
ՆԱՂԱՇ –Կանչե՛ ծառաներդ:
ԻՇԽԱՆԸ – Համաձա՞յն ես:
ՆԱՂԱՇ –Բերե՛ն շղթաներս:
ԻՇԽԱՆԸ – (Կատղած) Ո՛չ, այս անգամ հարցը շղթայով չի վերջանար: Լա՛վ մտածե.ես տերն եմ այս քաղաքին, տերն եմ քու ամբոխին, տերն եմ քու Արտավազդին և քու անձին և այն կնոջը, որ ոտքերուդ տակ ինկեր էր գետին: Ըմբռնե՛, որ հոս կատարվի պիտի իմ կամքը: Եթե ընդդիմանաս՝ ո՛չ թե շղթա, մա՛հ կըսպասե քեզի. կփնտրեմ ամենեն զզվելին, ամենեն անարգը, ամենեն անգութը մահերուն մեջեն, և՛ քեզի, և՛ այդ կնոջը: Եվ չերևակայե՛ս, թե կսրբանաս. գիտցի՛ր, չեմ թողներ, որ նահատակ խաղաս: Այնպես կընեմ, որ անեծքով հիշեն ամենքը քու անունդ ու նզովք կարդան վրադ դարերը: (Լուռ): Իմաստո՛ւն եղիր, կատարե՛ ինչ որ կըսեմ քեզի, և կապրիս իշխանավայել. դիրքեդ, կյանքեդ ու վայելքեդ պակաս չըլլար ոչինչ: Մենք միայն անգամ մը կծնինք. վայլե՛ կյանքը և վերցո՛ւր ինչ որ բախտը բերեր է ոտքդ, եթե հիմար չես: Այդ կինը, հավա՛տս վկա, գեղեցիկ կին է. կտեսնեմ, որ ճաշակ ունիս: (Լուռ): Ուրեմն վճռե՛: (Լուռ):Որոշումիդ կսպասեմ: (Քիչ մը վերջը գրգռված): Չե՞ս լսեր, քեզի կըսեմ: Արժանի չես համարեր ինծի և քու պատասխանիդ, հա՞: Տո՛, շո՛ւն, ո՞վ ես դուն, ի՞նչ ես որ դուն, որ այդպես խրոխտ կնայիս վրաս վերերեն: Մարդու տեղ դրի քեզի ու երես առիր. այդպես են բոլոր ստրուկները: Անասունի լեզվով պետք է խոսվի քեզի պեսին հետ, որ պատասխան տաս: (Կատղած և ինքզինքը զսպելու անկարող): Շո՛ւտ, խոսե՛, խոսե՛ իսկույն, պատասխան տուր, խոսե՛… թե չէ հիմա կնետեմ քեզի ոտքերուս տակը, կփշրեմ ոսկորներդ, կջարդեմ, կճարճատեմ, քու… քու…: (Հետզհետե վրան երթալով, մինչ Նաղաշ կեցած է միշտ տխուր, հանգիստ, անշարժ):Խոսե՛, խոսե՛, պատասխա՛ն տո՛ւր, քեզի՛ կըսե՛մ պատասխա՛ն տո՛ւր…: Պիտի խոսի՞ս… (Ամուր ապտակ մը կիջնե):Ասիկա առայժմ առնելիքիդ բեհը: Կպատասխանե՛ս, կկակուղնաս ու կպատասխանե՛ս. ես քեզի պատասխանել կուտամ: Կտեսնե՛նք, կտեսնե՛նք հիմա՝ որո՞ւ կամքը պիտի հաղթե, ի՞մ թե քո՞ւ… Հիմա՛, հիմա, այս վայրկյանիս, երբ միսերդ կտոր-կտոր փրցնեն… (Արագ դեպի ճակտի սանդուղները ու վար):
Տեսարանը դանդաղ կըսկսի փակվիլ երկու կողմեն, պահ մը ցույց տալով իր երկու փեշերուն մեջ միայն Նաղաշի կերպարանքը, որը միշտ անշարժ կեցած է կարեկցոտ դեմքով:
=== ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ===
ՀՐԱՊԱՐԱԿ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ ՊԱԼԱՏԻՆ ԱՌՋԵՎԸ
Ճակատը պալատի մուտքն է, որ կպահպանե ջոկատ մը զինվոր: Ձախ՝ պատվանդանի նման քարե փոքր բարձրավանդակ: Բազմությունը, այր ու կին, մեծ ու փոքր, ամեն աստիճանի ու դիրքի, կմտնեն ու կելլեն աջեն, ձախեն՝ քանի մը ուղղությամբ: Մեկ կողմ խմբըվածեն հինգ-վեց բարեկեցիկ քաղաքացի:
==== 1 ====
Ա ՔԱՂԱՔԱՑԻ–Մե՛ծ մարդ է, մե՛ծ մարդ:
Բ ՔԱՂԱՔԱՑԻ – Ինչպե՞ս ալ համոզեց վրացիները.դյուրին բան չգիտնաս, մեծ արվեստ է հարկավոր:
Գ ՔԱՂԱՔԱՑԻ – Դավիթ թագավո՞րս որն է. մեր Իշխանը Բյուզանդիոնի կայսեր անգամ քիթեն բռնած կպտտցընե:
Ա ՔԱՂԱՔԱՑԻ – Շաբաթվան մը մեջ, տե՛ս, ինչպե՜ս մաքրեց ամբողջ քաղաքը և ամբողջ շրջակայքը: Երկաթե կամք ունի:
Գ ՔԱՂԱՔԱՑԻ – Եվ երկաթե բազուկ:
Դ ՔԱՂԱՔԱՑԻ – Աստվա՜ծ իմ, ի՞նչ պիտի ըլլար մեր վերջը այդ սանձերը փրցուցած սրիկաներուն ձեռքեն, եթե վրա չհասներ:
Բ ՔԱՂԱՔԱՑԻ – Երազ ըլլա կարծես այն բոլոր սարսափները.ճիվաղային երազ մը:
Գ ՔԱՂԱՔԱՑԻ – Իսկ ո՞ւր են հիմա: Քիթերնին թող դուրս հանեն տեսնենք: Սմքեցա՛ն, ավազակնե՜րը:
Բ ՔԱՂԱՔԱՑԻ – Կեցի՛ր, կհանե՛նք, տեղը կհանե՛նք, այնպես հո՛ւպ տանք հիմա անոնց կոկորդը, այնպես չոքե՛նք անոնց կրծքին, որ մյուս անգամ…
Դ ՔԱՂԱՔԱՑԻ – Հա՜, Ռոմա՛ն, ճիշտ է, դուն շատ տուժեցիր:
==== 2 ====
Երկու հոգի կմոտենան խոսողներուն:
Ա ՆՈՐԵԿԸ – Իսկ ե՞րբ պիտի դուրս հանեն այդ մահապարտ շունը:
Ա ՔԱՂԱՔԱՑԻ –Մենք ալ ձանձրացանք, երևի շուտով:
Ա ՆՈՐԵԿԸ–Բայց արդեն մթնելու վրա է, կիրամուտք իրիկունով, ամեն մարդ տուն կուզե երթա:
Բ ՆՈՐԵԿԸ – Չե՜ն երթար: Այսպես տեսարան ամեն օր չըլլար: Տեսա՞ք խարույկը. ոչ թե մեկ հոգի, ամբողջ վաշտ մը կարելի է վառել այդքան ցախով:
Դ ՔԱՂԱՔԱՑԻ –Չըլլա՝ փայտը կմեղքընաս: Գիտե՜ս այս տարի դուն շա՛տ սուղցուցիր քու փայտիդ գինը:
Ա ՆՈՐԵԿԸ – Բայց ի՞նչ թամաշա է ըլլալու: Ո՞ղջ-ողջ պիտի այրեն:
Բ ՆՈՐԵԿԸ–Բա ինչ, մորթեն ու ե՞տքը: Ալ այդքան փայտը ինչո՞ւ էին փչացընելու:
Ա ՔԱՂԱՔԱՑԻ –Խռնիլ սկսան: Երևի դուրս կբերեն:
Գ ՔԱՂԱՔԱՑԻ –Հա՛, հա՛, երևի հանեն պիտի:
Բ ՔԱՂԱՔԱՑԻ –Ի՜նչ բազմություն է, է՜:
ԲԱՄԲ ՁԱՅՆ ՄԸ – (Պահանջկոտ) Մահապա՛րտը… մահապա՛րտը…
ԲԱՐԱԿ ՁԱՅՆ ՄԸ – Շո՛ւտ ըրեք: Տեսքին կարոտ ենք մնացեր: Ընդհանուր հռհռոց: Դարպասի դռներեն մեկը թեթև մը ետ կերթա:
ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ – Ա՜… Օհո՜… վերջապե՜ս…
==== 3 ====
Դարպասի բացված նեղ ճեղքեն դուրս կուգա մունետիկը և ետևեն պաշտոնյա մը: Պաշտոնյան կբարձրանա քարե պատվանդանը, մունետիկը կմնա վարը ու ձեռքի ճիպոտը վեր կբարձրացնե:
ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ – (Ալիք-ալիք) Սը՜ս… սը՜ս… սը՜ս… սո՜ւս…
ՄՈՒՆԵՏԻԿԸ – Անիի բախտավոր քաղաքացինե՛ր, ձեզի հիմա պիտի խոսին ձեր բարի ու բարերար տիրոջ անունեն.ձեզի կխոսին Պահլավունի Վահան Իշխանի անունեն: Լո՜ւռ, ժողովո՛ւրդ, լսե՛:
Լռություն:
ՊԱՇՏՈՆՅԱՆ – Ամենեն առաջ կհայտնեմ ձեզի մեր պաշտելի Իշխանի սերն ու խնամքը: Իր բոլոր մտածմունքը ձեր բարեկեցությունն է ու մեր քաղաքի բարգավաճումը: Որպեսզի ձեր վիճակը թեթևցընե, ահա՜, կշնորհե ձեզի բոլոր հետևյալ տուրքերը, մաքսերը, բաժերը, հասերը, ինչպես և այս տարվան հարկերուն կեսը:
ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ – Կեցցե՜ Իշխանը:
ՊԱՇՏՈՆՅԱՆ –Շատ կցավի ու կարյունի մեր ազնիվ Իշխանի հայրական սիրտը, որ այսքա՜ն-այսքան զոհեր հարկ եղավ կարգն ու օրենքը վերահաստատելու համար: Իսկ դեռ կենդանի մնացած հանցավորներու դեմ՝ Իշխանը կուզե ներող ըլլա ու երկայնամիտ, մանավանդ որ անոնք բոլորը արդեն իրենք կըզգան, թե ինչպես չարաչար խաբված են եղեր: Իշխանի բանալ տըված քննությունը ցույց տըվավ, որ այն բոլորը ինչ որ կատարվեցավ, էապես մեկ մարդու մը սարքած մեքենայնությունն էր: Ոմն Նաղշարար Նաթան անիծյալ անունով, որ օգտըվելով ժողովրդի բարի միամտութենեն լուր է տարածեր, թե ինքը կապ ունի դևերուն հետ և պիտի տա ամենուն ոսկի ու գանձեր, և ամենքը պիտի դառնան իշխան, թագավոր, կայսր, ամե՛նքը: Եվ ահա՜ դուք ձեր բարի աչքերովը տեսաք, թե ի՞նչ դուրս եկավ դևերու այդ բարեկամութենեն, տեսա՛ք հոսած արյունը, վառված տուները,անվերջ սանձարձակությունը, կողոպուտն ու հափշտակությունը օրը ցերեկով և անվերջ կռիվները այս վերջին ամիսներուն. տեսա՛ք:
ՁԱՅՆԵՐ –Անիծվի՜, անիծվի՜…
ՊԱՇՏՈՆՅԱՆ – Բայց դուք չտեսաք ու չէիք կրնար տեսնել, ինչ որ հիմա մեջտեղ հանեց կատարված մանրակրկիտ քննությունը: Որոշված է եղեր, որ այլևս ոչ ոք չունենա իր ընտանիքը, իր կինը. բոլորի կանայքը բոլորին…
ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ – Լիրբը… անամո՛թ… լկտի՛…
ՊԱՇՏՈՆՅԱՆ – Արդեն հաստատված է, որ ամեն գիշեր հավաքումներ են ունեցեր գաղտնի տեղեր՝ ցոփ կնիկներ ու պոռնիկներ իրենց հետը՝ մինչև լույս խառնակյաց շվայտությամբ: Եվ այդ բոլոր խառնակեցության գլուխը իր նշանավոր տարփուհին:
ՁԱՅՆ ՄԸ – Ո՞վ… ո՞վ…
ՊԱՇՏՈՆՅԱՆ – Էմիրի հին հարճը:
ՁԱՅՆԵՐ – Հարճը՜… Հարճը՜…
ՁԱՅՆ ՄԸ – Ես չէի՞ ըսեր, ես չէի՞ ըսեր:
ՊԱՇՏՈՆՅԱՆ – Հա՛, Հարճը, ան, որ կախարդությամբ կըզբաղվի ու բժժանքով.ձեր աչքովը տեսաք, երբ մազերն ու կուրծքը բաց եղբայրը եղբոր դեմ կգրգռեր, երիտասարդները խելքե կհաներ ու ամեն ինչ վառել կուտար, որպեսզի այդ բոլոր մոխիրներուն, խառնակության ու անառակության վրա թագավորեն իրենք երկուքով՝ սուտ մարգարեն ու պոռնիկ հարճը:
ՁԱՅՆ ՄԸ – Աստծու կրակը երկուքի գլխուն:
ՊԱՇՏՈՆՅԱՆ – Այո, Աստծու կրակը երկուքի գլխուն: Ճիշտ է քու դատաստանդ, ժողովուրդ. մեր իմաստուն Իշխանն ալ փրկելու համար ձեզի դևերու ու կախարդներու դյութեն ու հմայքեն, պահպանելու համար ձեր զավակները տիղմերու մեջ թավալելեն՝ վճռեց, որ այդ հանցապարտ գարշելի զույգը հանձնըվի խարույկին:
ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ – Խարույկի՜ն… խարույկի՜ն…
ՁԱՅՆԵՐ – Դո՜ւրս բերեք, դո՛ւրս բերեք:
ՊԱՇՏՈՆՅԱՆ – Եվ այլևս վերնա չարը մեր մեջեն, անցնի անեծքը մեր քաղաքին վրայեն, դադրի խեռն ու խռովքը, չքանա անիշխանությունը և տարածե ամենուս վրա իր ամուր ու պահապան բազուկը Աստուծմե ընտրված Պահլավունի Իշխանը:
ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ – Ամե՜ն:
ՁԱՅՆԵՐ – Մահապա՜րտը, մահապա՛րտը:
ՊԱՇՏՈՆՅԱՆ – Բացե՛ք դարպասները, և թող շարժըվի թափորը դեպի խարույկ:
ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ – Դեպի խարո՜ւյկ, դեպի խարո՜ւյկ:
==== 4 ====
Բազմությունը նախ լարված ու հետաքրքիր կխուժե դեպի բացվող դռները, բայց դուրս շարժըվող թափորին առջևը երկուքի կճեղքվի ու ճամփա կուտա: Թափորը կուղղըվի քիչ մը դեպի առաջ և աջ կողմեն կելլե դուրս: Թափորի առջևեն կերթան մեկ-երկու տասնյակ զինվոր, անոնց ետևեն կուգան ութը լուցիքներ կարմիր հագուստներով, խոշոր ու վառ ջահերը ձեռքերնուն, որոնք դալուկ-կարմիր լույսով կը գունավորեն արդեն զգալի դարձած մութը: Լուցիքներուն ետևեն հոգևորական մը սևերու մեջ, ձեռքը փղոսկրե խաչելություն: Հոգևորականին ետևեն կուգան մահապարտները՝ երկուքն ալ երկար ճերմակ շապիկներ հագած, գլխաբաց ու հերարձակ, ոտքերնուն շղթա, առանձին թելով մըն ալ երկուքը կապված են իրարու, երկու քայլ իրարմե հեռու և իրար ետևե, առջևեն Նաղաշը, ետևեն Հարճը: Թափորը կփակե վաշտ մը զորք: Նաղաշը ամբողջ ճամփին խիստ հանգիստ է, տխուր ու ցաված դեմք ունի. շրթունքները սեղմ, աչքերը հառած իր առջևը: Հարճը, ընդհակառակը, սաստիկ գրգռված, դեմքի և ուսերու հանկարծական ցնցումներով, քանի մը անգամ կանգ կառնե հոգնածի պես, տեղ-տեղ վախով ետ կքաշվի իր դեմ եղած սպառնալիքներեն, և աչքերը կատաղի ու ահռելի նայվածքով կթափառին շուրջի աղմկոտ, հայհոյող և սպառնացող բազմության վրա: Առանձին խոսողները անոնք են, որոնց առջևեն որ այդ միջոցին անցնելու վրա է հանցավոր զույգը:
ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ – (Միահամուռ) Հո՜ւ… հո՜ւ… հո՜ւ…
ԿՆՈՋ ՁԱՅՆ ՄԸ – Թուք ու մուրս ձեր երեսին, գետին պատռի մտեք մեջը:
ԽՈՇՈՐ ՄԱՐԴ ՄԸ — (Շուրջինները հրելով և առաջ անցնելու ճիգով) Թողե՛ք ես ցույց տամ ատոնց, ես ցո՛ւյց կուտամ… (Պոռալով և բռունցքները օդին մեջ) Դո՛ւն, դո՛ւն մեր հանգիստը վրդովող, մեր քաղաքը ավերող, մեր…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԸ — (Ծաղրով) Խնդրեմ, չանպատվես մեր հարսն ու փեսան: Նայե՛, նայե՛, սա ի՜նչ զույգ է, ի՜նչ անամոթ, ի՜նչ գեղեցիկ, ո՞վ է տեսեր այսպես հարսնիք. ուղտերու պես իրար կապած, շներու պես իրար պոչի:
ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ – Կորչի՜… կորչի՜…
ՊԱՌԱՎ ԿԻՆ ՄԸ — (Մուր տալով Հարճին) Կրո՜ղս վրան, վրա՛ն նայեցեք, հովին տված մազերը, կցատկռտեն ծծերը…
ՊԱՇՏՈՆՅԱ ՄԸ – Իշխանություն ճանչնալ չե՞ս ուզեր, մեծ ու փոքր գիտնալ չե՛ս ուզեր.ա՛ս է վերջը:
ՁԱՅՆ ՄԸ –Մոխիրներու վրա նստեցուցիր մեզի:
ԿՆՈՋ ՁԱՅՆ ՄԸ – Զավա՛կս տուր ինծի, կտրիճ զավա՛կս տուր ինծի:
ՄԵԿԸ – Չխոսի՞ս: Ո՞ւր է լեզուդ: Պապանձեր ես, հա՞:
ՔԱՆԻ ՄԸ ՁԱՅՆԵՐ — (Խառն) Խաբեբա… կեղծավոր… խարդախ սրիկա…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ ՄԸ — (Գրկի երեխան առաջ երկարելով) Թուք, գառնո՛ւկս, թո՛ւք երեսին, թո՛ւք իր երեսին:
ՏԱՐԻՔՈՏ ԿԻՆ ՄԸ — (Վրա վազելով Հարճին) Ճատուկին, վհուկին, ցախավել մը վհուկին, տըվեք հեծնի, տըվեք թռչի խարույկին մեջեն, հա՜, հա՜, հա՜, հա՜, մուխերուն մեջեն, բոցերուն մեջեն…
ՀԱՐՃԸ — (Հանկարծ կանգ կառնե, աչքերը կհառե կնոջ ու խորին ոգևորությամբ)Հա՛, քուրա՛կ, հա՛, մուխերուն մեջեն, բոցերուն մեջեն, մի՛շտ, մի՛շտ: (Բուռն թափով ու ձեռքերը երկինք տարածած) Մայրի՛կ, մայրի՛կ, մուխերուն մեջեն, ե՛ս ալ, ես ալ քեզի պես բոցերուն մեջեն: Ա՜, ամենքը, ամենքը բոցերուն մեջեն:
ԽՈՒՄԲ ՄԸ — (Ծաղրով) Բոցերուն մեջեն… բոցերուն մեջեն…
ՄԵԿԸ — Հա՜, հա՜, հա՜, հա՜, թռչի պիտի, փախչի պիտի բոցերուն մեջեն…
ՈՒՐԻՇ ՄԸ – Բռնեցե՛ք, հա՛, պինդ բռնեցեք շապիկին փեշեն:
ԴԵՌԱՏԻ ԱՂՋԻԿ ՄԸ — (Խնդալով) Երթա՛նք, քա՛, երթանք, որ լավ տեղ բռնենք:
ԽՈՒՄԲԸ — Բոցերուն մեջեն… Հա՜, հա՜, հա՜, հա՜, բոցերուն մեջեն…
==== 5 ====
Բազմությունը թափորին հետ կքաշվի, բայց կլսվի դեռ աղմուկն ու ժխորը, որ աննկատելի կերպով կվերածվի թզուկներու երգին: Մութ է:
ԹԶՈՒԿՆԵՐԸ — Հա՜, հա՜, հա՜, հա՜, զարկե՛ք մուրճն ու կռանը մեծ բնազդին դռանը մարդը մարդուն ճիրանը, մարդը մարդուն բերանը, հա՜, հա՜, հա՜, հա՜… Երգի միջոցին ճակտի դարպասներուն մեջեն կպլպլան թզուկներուն լապտերները և անոնց անթիվ բազմությունը կուգա, կլեցընե դարպասներուն ներսն ու դուրսը: Ու ճիշտ դարպասի սեմին տակեն հանկարծ դուրս կպոռթկա կարմիր լույսը, որուն մեջ կեցած է անշարժ ու հպարտ Կյանքի դևը:
ԿՅԱՆՔԻ ԴԵՎԸ – Ես եմ տերը: Ես եմ միակ տերը կյանքին, անասունին և ասունին: Օդի ոլորտներուն մեջ, ծովուն հատակը, գեճ հողին վրա, խոր գետնին տակը.ամեն, ամեն տեղ, ուր որ կյանքը կթռչի, ուր որ կյանքը կլողա, ուր որ կյանքը կքալե, ուր որ կյանքը կսողա, ուր որ մարդը կվազե, ուր որ մարդը կհևա… Ես եմ տերը: Ես եմ միակ տերը կյանքին: Քար լռություն: Եվ հանգիստ կգոցվի տեսարանն ու խաղը:
dt4l6tjrfw2hsu1t5osnczxfwxbbp9c
397394
397393
2026-09-28T10:36:57Z
Emptyfear
547
397394
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Շղթայվածը|previous =|next =|author =Լևոն Շանթ|section =|translator=|year =|notes = }}
Խաղ մեր Միջնադարեն
''«Զոմն Արտաւազդ անուն արգելեալ իցէ դիւաց, որ ցայժմ կենդանի կայ, եւ նա ելանելոց է եւ ունելոց զաշխարհս»''
ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ
''«Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. եւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն՝ ջանալ ելանել եւ առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնոց զօրանան, ասեն, կապանքն: Վասն որոյ բազումք ի դարբնաց յաւուր միաշաբաթւոջ երիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն Արտաւազդայ»''

d7spmctxwhgh2cvvbn2efw32sr9xxb5
Գրքեր և մարդիկ
0
151849
397396
2026-09-28T10:40:20Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Մահ|previous =Գրքեր և մարդիկ|next =|author =Լևոն Շանթ|section =|translator=|year =|notes = }} ("Die zeitgenössische Französen", von M. Nordau. Մաքս Նորդաու, Ժամանակակից ֆրանսացիները) == I == Թեև գրքի անունը «Ժամանակակից ֆրանսացիներ» է, բայց այդ բանն էլ խիստ առնելու չէ բառը: Այդտեղ կան մի-երկու հինա...»:
397396
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Մահ|previous =Գրքեր և մարդիկ|next =|author =Լևոն Շանթ|section =|translator=|year =|notes = }}
("Die zeitgenössische Französen", von M. Nordau.
Մաքս Նորդաու, Ժամանակակից ֆրանսացիները)
== I ==
Թեև գրքի անունը «Ժամանակակից ֆրանսացիներ» է, բայց այդ բանն էլ խիստ առնելու չէ բառը: Այդտեղ կան մի-երկու հինավուրց ծանոթներ էլ, Բալզակի ու Միշլեի նման, որոնք դարու մյուս կեսիցն են մեզ նայում։ Կա նույնիսկ մի գերմանացի, այն էլ Շիլլերը, որ իր մարքիզ Պոզայի թևը մտած կարծես զարմանքով չորս կողմն է նայում, թե ինչպե՞ս է ընկել այդ ֆրանսական սալոնը:
Գալով «ժամանակակից» ֆրանսիացիներին՝ բոլորը չեն այդտեղ հրավիրվածները, բայց և այնպես՝ բավականաչափ, և ամենքն էլ այնպես տիպիկ, որ դրանց ասածին ու խոսածին քիչ ականջ դնելուց հետո դժվար չէ ըմբռնելը վերջին քսան-քսանհինգ տարիների ֆրանսական գրականության դեմքն ու ոգին։
Ավելի ոգին, քան դեմքը, որովհետև Նորդաու շինող քննադատներից չէ, որոնք իրանց ուսումնասիրած հեղինակի, երբեմն և ամբողջ մի ժամանակաշրջանի ցայտուն, հաճախ և գեղարվեստական պատկերն են տալիս: Սա բանդող քննադատներից է, փորփրող, փնտրող, ու փնտրածը ներքին արժեքն է, ներքին էությունը, բանաստեղծորեն խորը՝ գրվածքի կենսունակությունը, երկերի ոգին, հեղինակի հոգին:
Եվ հոգու այդ խորերից գեղարվեստական ստեղծագործության վրա նայողի համար՝ բնականաբար շատ քիչ բան է դիմանալու արդի ֆրանսական գրականությունից: Ավելացնեմ իսկույն՝ և ընդհանրապես ամեն գրականությունից:
== II ==
Նախ գալիս է վիպասանների մի խումբ:
Այդ առաջնության պատիվը գուցե նրա համար է, որ Ֆրանսայում իրոք վեպն էր գրականության տիրողն ու ղեկավարողը վերջին տասնամյակներին: Ասենք ոչ միայն վերջը, այլ ամբողջ դարը, այլև ընդհանրապես ամբողջ իրանց գրականության ընթացքում, վեպը, պատմվածքը ֆրանսական գրական ձևն է par excellence: Ֆրանսացին, և գրեթե բոլոր խավերը, մի մասնավոր սեր ունի ասելու, պատմելու, մանավանդ կասկածավոր, խճճված, սկանդալի ու պիկանտ դեպքեր: Նրանց քնարերգությունն անգամ հաճախ այնքան է մոտենում վեպին, որ դժվար է ջոկելը, որովհետև պատկերն է տիրում, ո՛չ թե զգացումը: Իսկ դրաման Ֆրանսայում, թե՛ իր թույլ շենքով, թե՛ իր ծավալուն մշակումով, բեմի լույսին հանած վեպ է ուղղակի, և շատ թատերական անուն հանած երկեր, հայտնի է, որ նախ գրված են եղել իբրև վեպ:
Վերջին վիպասաններից Նորդաուի այս հատորը խոսում է Էդմոն դը Կոնգուրի մասին, Անատոլ Ֆրանսի, Մոպասանի, Բարրեսի ու Ֆրանսուա դը Նիոնի: Եվ իր հանած եզրակացությունները վերջնական կետում նպաստավոր չեն դրանցից և ո՛չ մեկին:
Բոլորովին մի կողմ թողնելով ինքնամոլ, տափակ-հոգի ու շինծու բառերի որսորդ Կոնգուրին ու իր Journal-ը, մի-երկու խոսք մյուսների մասին:
Մոպասանի դիտելու պայծառ ընդունակությունը և արտահայտության գրավիչ գեղեցկությունը դուրս է ամեն կասկածից։ Բայց ի՞նչ է նրա դիտածը, ի՞նչ է նրա գրվածների մշտական նյութը, և գրեթե միա՛կ նյութը: Սեռական սեր, այն էլ ընդհանրապես ցած ու հաճախ հիվանդոտ տեսակի: Նրա հերոսների երկար շարքը, երբ առաջիցդ անց ես կացնում, երբ տեսնում ես այն գրական տաղանդն ու ընդունակությունը, որ վատնված է այդ վատուժները նկարելու, ակամա մի տեսակ զայրույթ ես զգում։ Մեզ հետաքրքիր չեն, մեզ պետք չեն, մեզ չեն ոգևորում ա՛յն մարդիկը ու մարդոց այն կողմը, որ նրանց անասունին է կապում: Մեզ գրավողը, տևական կյանքի իրավունք ունեցողն ու գեղարվեստորեն հետաքրքիրը մարդկայինն է միայն. ինչ որ մարդը մարդ է շինում, այսինքն՝ ինչ որ ջոկում ու բարձրացնում է մեզ անասունից:
Մի ուրիշ անպայման մեծ տաղանդ ու մի թարմ գրիչ է Անատոլ Ֆրանսը: Իր մասնագիտությունը՝ երգիծանքը (Ironie) և ի՜նչ գեղարվեստական հմտությամբ է գործածում այդ նուրբ զենքը, որ, ինչպես բոլոր շատ նուրբ ու բարակ զենքերը, երկսայրի է սակայն: Ծաղրելն ու հեգնելը, այն էլ շարունա՛կ ու միա՛յն ծաղրելն ու հեգնելը, մարդու մեջ անհրաժեշտաբար սպանում է կարեկցությունը. ծաղրողը կամ չունի, կամ հետզհետե ստիպված է խեղդելու իր գութը, որպեսզի ավելի սուր ու ավելի անխնա կերպով կոխել կարողանա իր երգիծանքի սառն նշտրակը։ Գործիքի այդ սառնությունը քիչ-քիչ հեղինակից անցնում է ընթերցողին, և ընթերցման ավարտումից հետո մի պաղ տպավորություն է մնում մեջդ, չնայելով, որ կարդալիս կարծես քեզ շատ գոհ էիր զգում ու ժպտում։ Երգիծանքի թերությունն է դա: Դիտող աչք ու դիտող ականջ ունենալուց առաջ՝ դիտող սիրտ ունեցող մարդիկը ամեն կերպ խույս են տալիս այդ զենքից ու գործ են դնում միայն հումորը, որ երգիծանքի կտրուկությունը չունի գուցե, բայց չունի և նրա սառն թույնը։ Թարմ, կենսալից ու կյանքի խորքը դեռ չնայած երիտասարդն է միայն գործածում այդ զենքը, կամ միայն չար մարդիկ: Որ Անատոլը վերջիններից չէ, վկա են գալու իր նոր գործերը, բայց նրա նախկին երկերը կմնան սառն, որչափ էլ մեծ հաճույքով ժպտենք նրա նրբությանն ու տաղանդին:
Գալով Barrès-ի ու François de Nion-ի այսպես ասված վեպերին, այդտեղ կարելի է գտնել ամեն բան: Դա մայրաքաղաքի ծնունդ ու մայրաքաղաքի համար շինված գրականությունն է: Այդտեղ կա պատմություն, կան լրագրական մանրալուրերից քաղած իրողություններ, կա հասարակական կյանքի պատկեր, թեև շատ միակողմանի, կա զանազան հարցեր ու գիտական թեորիաներ, կա սրախոսություն, գուցե և տաղանդ, և՛ հակասություններ, և՛ անբնականություն, և՛ այս բոլորը խառնշված իրար առանց ընդհանուր կապի, առանց ներքին միության: Ինչ որ այդ հաստ խառնուրդին մեջ մեկ կողմ է թողնված, դա գեղարվեստն է, մանավանդ խոր գեղարվեստը: Մենք էլ նրանց թողնենք մի կողմ:
== III ==
Ինչպես հայտնի է, բանաստեղծները ամեն տեղ աղմկոտ, չհավան ու մեծ-մեծ փրթող ժողովուրդ են: Այնպես որ «օրինավոր» մարդկանց ընկերության մեջ խիստ մեծ զգուշությունով են ներս թողնում: Երևի այդ է պատճառը, որ Նորդաուն այս անգամ միայն նրանց «երեք իշխաններին» է կանչել. Վերլեն, Մալարմե ու Leon Dierx: Ես այսպես բացատրեմ, դուք հասկացեք ինչպես ուզում եք:
Այս եռապետության երրորդ անձը, ինչպես ընդհանրապես պատմության մեջ բոլոր եռապետությունների երրորդ անունը, մի պատահական անմեղ մարդ է, որ հանգամանքների բերմամբ ընկել է հրապարակ: Ես նույնիսկ չգիտեմ ինչպես կարդամ իր անունը. դա անշուշտ միայն իմ տգիտությունս է ցույց տալիս, մխիթարվում եմ սակայն այն շաբլոն մտածումով, թե գոնե ես միակը չեմ: Ահա՜ ինչպես է սկսում Նորդաուն իր հոդվածը.
«Ֆրանսայի վաթսուն լիրիկները կանչված էին, իբրև կայսրընտիր, Մալարմեի մահից հետո թափուր մնացած գահին մի գահակալ ընտրելու: Սրանցից տասնևհինգ հոգի, այսինքն՝ ձայների ամենաբարձր թվով, որ մի անվան վրա հավաքվել էր, ընտրեցին Leon Dierx-ին: Ընտրության արդյունքը մի ընդհանուր զարմանք եղավ և՛ մեծամասնության համար, որովհետև Dierx-ին չէին ճանաչում, և՛ փոքրամասնության համար, որովհետև Dierx-ին ճանաչում էին»:
Բայց այս մի քանի տողերի մեջ ուրիշ շատ ավելի հետաքրքիր ու բազմիմաստ բաներ կան թաքնված, և մարդ բոլորովին մոռանում է Dierx-ին, որ ինչպես երևում է մի խիստ արտասովոր քաղցրահնչյուն բառախաղաց է, ու մի խիստ սովորական բանաստեղծ:
Այդ կտորը կարդացողի համար պարզ է լինելու իմիջիայլոց, թե ինչպե՞ս մի Վերլեն կամ Մալարմե դարձել են իշխան: Չէ՞ որ ասված է. «ամեն ժողովուրդ իր իշխանին է արժանի»:
Վերլենը: Որպեսզի առողջ գլուխս ավետարանի տակ չդնեմ, Վերլենի մասին բոլոր հաջորդ տողերը, այլև բոլոր բառերը քաղում եմ Նորդաուի հոդվածից: Ով կռիվ ունի, թո՛ղ գնա նրա հետ կռվելու:
Նախ մարդը. ախտավոր, հարբեցող, ստորին կրքերի ձեռքը գերի ընկած մի թուլամիտ էակ, աղքատ, թափառաշրջիկ ու մեկուսի, որ ունի իր արցունքի, խղճի խայթի ու սթափման վայրկյանները: Մի միստիկ, որի մշուշոտ ու երազկոտ գիտակցությունը աստվածն ու սուրբերն են ողողում, և որը ընդհանրապես առած իրան շատ լավ է զգում:
Ահա՜ և գործը. անկապ խոսքերի ու խառնակ պատկերների մի խճողում, բացակայում որոշ մտքի ու մտածության: Խղճահարության անմխիթար վայրկյաններին ստորության ու ոչնչության զգացումի արցունքից գոյացած մի քանի մարգարիտ: Ամենալավերը երեք-չորս հատ, ոչ ավելի, բայց որոնց մեր դարը տալու է հաջորդ դարերին, իբրև թանգարանում պահվելիք թանկագին գոհարներ:
Անշո՛ւշտ, մի բանաստեղծի համար քիչ չէ դա, բայց մի իշխանի՞ համար: Է՜, չէ՞ որ մեր դեմոկրատ դարում շատ ավելի աղքատ իշխաններ ենք ճանաչում:
Իսկ ինչ վերաբերում է Մալարմեին, թե՛ իր իշխանությունը և թե՛ իր բանաստեղծությունը, ce n'est que pour rire:
Նա հայտնի էր իբրև մեծ բանաստեղծ, երբ դեռ ոչինչ չէր տպած, որ իհարկե ոչի՛նչ, բայց երբ դեռ ոչինչ գրա՛ծ էլ չէր: Նա մինչև անգամ զարմանում էր, որ մարդիկ ա՛յդ աստիճան հասարականում են, գրում են ու տպում, թեև դա արգելք չեղավ, իհարկե, որ ինքն էլ տպի իր ցնդի-փնթի ոտանավորները և «տակից - գլխից դուրս տված» արձակները:
Չակերտների մեջ գրածս իր գրքի անունն է (Divagations), ի՛ր դրած և ո՛չ իբրև կատակ. այնպես որ կարծեմ մեկնությունները ավելորդ են: Կարգին մտածելը խուժանին է վայել, հասկանալի լինելը տափակ գլուխներին. ընտրյալները զառանցում են միայն ու բերնին եկածը «դուրս տալիս»։ Եվ նա քիթը բռնած քամիներին՝ դուրս է տալիս և հպարտանում, երբ իր ասածը հասարակ մահկանացուները չեն հասկանում։ Արդեն բոլոր դարերի ընկնավորները, լինին մեհենական, թե ոչ, նույն սիստեմն են ունեցել խոսելու ու նույն հպարտությունը իրանց աստվածային բացառիկության:
== IV ==
Ամեն ժամանակ իր գրական գերիշխող ձևն ունի, արդյունք օրվա տնտեսական-հանրային պայմանների ու մտավոր ուղղության: Մեր ժամանակի ձևը դրաման է։ Գերման լեզուներով խոսող ժողովուրդների մեջ ավելի վաղ է կատարվել այդ տիրապետությունը և ավելի կտրուկ: Հիմի էլ, այսպես մի տասնյակ տարի է, սկսած է նույնը Ֆրանսայում, թեև քիչ տատամսոտ ու խարխափելով կարծես: Դեռ չի խոսում իշխողի լեզվով և չունի դեռ իշխողի հեղինակությունը, բայց ունի հավակնությունը և հրամայական ժեստեր անում է արդեն:
Թվով քիչ չեն դրամայի արդի զինվորները, բայց ինչպես միշտ, «շատերն են կանչված ու քիչերը ընտրված»: Դրանց մեծ մասը հին կարգերով են վարժված ու հին զենքերով զինված, Դոնեի ու Հերվիոյի նման, բայց կան և նոր խիզախներ, «նոր հավեր, որոնք երկաթե ձվեր են ուզում ածեն», ինչպես առածն է ասում, սրանից է Բրիո (Brieux), Գյուրել, այլև Միրբո իր «Վատ հովիվներովը»:
Paul Hervieu և Maurice Donnay այն վարքագիր հեղինակներից են, որոնք կոչում են զգում գրելու, անշուշտ ոչ «Հարանց վարքը», այլ դժբախտաբար «որդոցը», իրանց ժամանակինը: Նրանց ջանքն է բեմ հանել փարիզյան վարքն ու բարքը, այն էլ միայն մի որոշ շրջանի: Իրանց նյութը գրեթե բացառաբար ամուսնական անհավատարմության շուրջն է դառնում, երբեմն զուտ, երբեմն էլ բարոյախոսական քարոզներով համեմած, որ իհարկե ավելի դժվարամարս է դարձնում: Գործողության տեղը՝ միշտ փարիզյան սալոնը: Իսկ հերոսները, ա՜հ, ի՜նչ հերոսներ, կոմս, մարքիզ, երեցփոխան, դրամատեր, մինիստր, բարձրագույն պաշտոնյաներ, մի խոսքով բոլոր խոշոր կենդանիները՝ մորթուց դատելով: Իսկ նե՞րսը. խե՜ղճ Ֆրանսա, եթե հավատանք այդ հարգելի վարքագիրներին, ֆրանսական վերին շրջաններում բոլորն էլ ցածհոգի, աղտոտ մարդիկ են, ո՛չ մի սրբություն չճանաչող, ո՛չ մի մարդկային արժանավորության գին չտվող, բացի քաղաքավար ձևերից ու կեղևից, որոնց միակ ձգտումը փողն է, իսկ կյանքի նպատակակետը՝ կանանց ներքին շրջազգեստը:
Սա գրական այն ժանրն է (roman rose), որի վիպասանական ձևը ողողում է գրավաճառանոցների ցուցափեղկերը և «բարձր շրջանի» ընթերցասերների սեղանները (Gyp, Lavedan, Hermant):
Մասնավորապես Հերվիո ու Դոնե մեծ հաջողություն են վայելում փարիզյան բեմի վրա։ Հաջողության գլխավոր պատճառները արտաքին են: Նախ՝ առատ շաղ տված կատակներն ու սրախոսությունները, որոնց մի բավական մեծ մասը շատ ցած տեսակի ապրանք է սակայն, երկրորդ արժանիքը՝ լեզուն ու ոճը՝ թեթև, մարգարտահեռ, կենդանի, իսկ դա շատ գնահատված բան է Ֆրանսայում, ուր մեծ կարևորություն են տալիս երաժշտականության. մոռանալու չէ, որ կլասիկները խաղալիս ավելի երգում են, քան խոսում: Եվ վերջապես երրորդն էլ այն, որ դրանք շնորհք ունեցող մարդիկ են, օգտվում են բոլոր գրական ու բեմական միջոցներից և մեջեմեջ էլ տալիս են իսկապես ցնծող ու սիրուն տեսարաններ:
Գալով թերություններին՝ անճիշտ ու խեղաթյուրված է այդ վարքագիրների նկարած վարքը. Փարիզի սալոնաբնակները ո՛չ այդ տեսակ ապուշ են, ո՛չ այդ տեսակ հրեշ: Տկար ու շինծու է նույնպես դրանց դուրս բերած մարդկանց հոգեկան աշխարհը, այլև խախուտ ու թաց ամբողջ գրվածքի շենքը:
== V ==
Մեզ համար ավելի հետաքրքիր են նորերը, նոր հովերը:
Ամենից տարօրինակ Ֆրանսուա դը Գյուրելն է:
Տարօրինակ ու մի տեսակ հնարովի իր ընտրած նյութերը, որոնց ազնվականության ծակերից երևում է բացառիկ լինելու սնափառությունը: Ինքը դը Գյուրել ազնվական է:
Տարօրինակ է ու անշնորհք իր նյութերը մշակելու եղանակը: Բոլոր գրությունները կարծես բռնի ու զոռով են ստեղծված, բայց երբ դիրքը մի անգամ կա, մնացածը նկարված է վարժ ու վարպետի ձեռքով:
Տարօրինակ ու չգիտես ո՞ր աշխարհից են եկած նրա մարդիկը. ո՛չ արյուն ունեն, ո՛չ ոսկոր:
Տարօրինակ է ընթերցողի կրած տպավորությունը. նրա գրածները կարդալիս շարունակ մտածում ես, որ սարքած բան է այդ բոլորը:
Բայց և այնպես զգում ես, որ տակը մի բան կա, ինչ-որ կարծես մի արժեքավոր բան: Դը Գյուրել բանաստեղծ է:
Տարօրինակ է վերջապես իր երկերի բախտը, որոնք մեկը մյուսի հետևից ընկնում են բեմ հանելիս, բայց ընկնում են «պատվով»:
Բեմին դիմացավ «Նոր կուռքը», որ համեմատաբար ավելի «այս աշխարհից» է ու ավելի էլ բեմական: Նյութը երկու հավիտենական ախոյաններն են՝ կրոնն ու գիտությունը։
«Գիտությունը շինել ենք մի կուռք, որը սակայն սնանկ է ինքը ու մեր հոգու հարցերին ու պահանջներին բավականություն տալ չէ կարող. ճշմարիտ աստվածը կրոնքն է», ահա միտքը երկու խոսքով։ Դը Գյուրել ֆրանսացի է, ազնվական, հետևաբար կաթոլիկ, և այդ կաթոլիկ տգիտության աչքովն է նայում գիտությանը:
Շատ ավելի բեղմնավոր, շատ ավելի «մոդեռն» ու շատ ավելի հռչակավոր է Բրիոն, որի հռչակը սակայն չէ ծնում ո՛չ հեղինակի գեղարվեստական մեծությունից, ո՛չ գրվածքի ուժից, ո՛չ էլ հոգեբանական խորությունից, այլ ամենից առաջ որովհետև ժամանակի էտիկետը ունի իր վրա ու զբաղվում է օրվա հարցերով:
Դրամայի դրոշակները արդի եվրոպական գրականության մեջ «օրվա չարիքը» քրքրողներն են, որոնք գեղարվեստի ու գիտության վերջին խոսքն են ուզում ասել միաժամանակ: Եվ ճիշտ դրա համար էլ ոչինչ չեն ասում:
Նրանց երգը գեղարվեստական է կա՛մ իր արտաքինովը միայն, կա՛մ, այսպես ասած՝ պատահաբար, գրչից դուրս է պրծել մի խոր ու իրական գիծ, մի ճշմարիտ մարդ, մի ազդող տեսարան. իսկ էականը այն հարցն է, հանրային այս կամ այն երևույթը, որ հեղինակը ուզում է լուսաբանե ու քննադատե: Ուրիշ խոսքով՝ ժուռնալիստներ են դրանք ու հրապարակախոսներ, և մեծ մասով շա՜տ վայրիվերո, որոնք սխալմամբ մտել են գեղարվեստի դռնեն ներս, իսկ լավագույն դեպքում՝ ստեղծագործող տաղանդով օժտված մարդիկ, որ ընկել են հասարակական գիտությունների պարտեզը ու մի բան գողացած ուզում են դուրս գան, բայց ցանկի մացառների մեջ խճճված պատռում են ու քրքրում իրանց էլ, իրանց գեղարվեստն էլ ու այն մի կտոր գողունի գիտությունն էլ:
Բրիոն այս վերջին տեսակի ներկայացուցիչն է, գուցե և լավագույն ներկայացուցիչը: Բայց ո՛չ լավը կօգնե այդտեղ, ո՛չ լավագույնը, որովհետև գործը ինքն է հիվանդ: Գեղարվեստական երկով կատարված ուսումնասիրությունը, վերլուծությունն ու քննադատությունը անհրաժեշտորեն միակողմանի է, նեղ ու ծուռ, փաստերը խեղաթյուրված, պատճառները թերի, որովհետև նա անկարող է երևույթի բոլոր կողմերը և բոլոր հարցերը մեջ քաշելու ու անխուսափելի կերպով ստիպված է ամբողջ հարցը այս կամ այն անհատի բախտին կապելու, իսկ օրենքներն ու հանրային երևույթները անհատի հետ գործ չունեն: Խոշոր հարցերը ճմլվում են, ընդհանուր շարժումը կծկվում, հանրային աղետը գալիս կենտրոնանում է մի քանի մարդկանց գլխին: Գեղարվեստը ուրիշ հնար չունի, եթե ուզում է կարդացվի, եթե ուզում է ազդել: Բայց դրածը դուրս է գալիս սուտ:
Նկարել կյանքը իր հոսանքներով ու շարժումներով, պատկերել նրա կռիվը, տառապանքը, պրկումները, հաղթանակը, տալ մարդու հոգին, իր հույսը, երազները, անկումը, ձգտումը, պայքարը՝ մի խոսքով ներկայացնել ինչ որ մարդն է ու մարդկայինը, որ գեղարվեստի գործն է ու միակ գործը: Բայց մեկնություններ տալ, քննադատել, ապացուցանել, պարսավել ու քարոզել գիտական այսինչ խնդիրն ու թեորիան, տնտեսական կամ քաղաքական այնինչ հարցը, դրությունը, ուղղությունը, դա գեղարվեստի գործը չէ: Իսկ երբ բռնի նրա վիզն եք փաթաթում, դառնում է կատաղած մեղու, որ իր վրեժն է ուզում, սպառնում է թե՛ իրան և թե՛ իր վրա հարձակվող հարցին:
Ահա այսպիսի մեղվական մի վրեժխնդրություն է, որ հանում է գեղարվեստը «կապիտալիզմից» Միրբոյի հայտնի դրամայում՝ Les mauvais bergers: Ի՜նչ աշակերտական ու հաստագլուխ կապիտալիստներ են այդ երեք մեծ գործարանատերերը, և ի՜նչ տկար ֆրազներով լեցված մի լիրիկ միամիտն է այդ Ժան Ռուլը, որ սոցիալիզմն է ճառում, և վերջապես ի՞նչ շինծու կապեր, ինչպե՞ս անիրական ու անճիշտ՝ մեր աչքի առաջ կատարվող այդ գործողությունը: Երևակայեցե՛ք մեկը, որ այդ գիրքը կարդա ու դրանով հասկանա ու բացատրե կապիտալի ու բանվորի մաքառման պատճառները, երևույթը, հետևանքն ու նշանակությունը, մի այդ աստիճանի լուրջ, բարդ, խոր ու ահագին նշանակություն ունեցող սոցիալ-տնտեսական պայքարի ինչությունը: Արջի ծառայություն է սա, որ մատուցվում է սոցիալիզմին, իսկ դրա հետ էլ ծռմռվում է ու տափակում գեղարվեստը, չնայելով Միրբոյի ուժեղ ու խորազգաց տաղանդին:
== VI ==
Մի դեմք էլ, և հրաժեշտ առնենք ֆրանսական դրամայից:
Ռոստանի (Rostand) մասին է խոսքս, որ վերը հիշված ուղղությունների ու մարդկանց հետ ո՛չ մի գործ չունի, և եթե ուզում եք՝ ո՛չ մի ուղղության և ո՛չ մի մարդու հետ գործ չունի: Հենց դրա մեջն է նրա հրապույրը:
Հեքիաթի բանաստեղծն է նա, և իր երկերն էլ հեքիաթի թարմությունը, միամտությունը, զվարթությունն ու առողջությունն ունեն: Խոր միտք, կյանքի մարդիկ, իրական կյանք այդտեղ փնտրելու իրավունք չունենք, բայց դա իհարկե չի նշանակում, որ նրա աշխատությունների մեջ դրանց ամենևին չենք պատահի:
Ահագին հաջողություն ունեցավ նրա Cyrano de Bergerac-ը: Ֆրանսացին սիրեց սաստիկ. սիրե՛ց, որովհետև իդեալական ֆրանսացին կար մեջը, բո՛ւն ֆրանսացին, ֆրանզը: Մի դյուրագրգիռ սուրի-մարդ, մի հանդուղն սուր լեզու, մի տկարի պաշտպան ասպետ ու մի գալան բանաստեղծ:
Փոքր իդեալ չէ, ինչպես տեսնում եք, մանավանդ մեր այս եսական ու դրական դարում, ուր սուր լեզուն շատ թշնամի է սուրի մարդուն, ուր ասպետները իրանց են միայն պաշտպանում, իսկ գալանի հոգում ամեն բան գուցե կա, բացի բանաստեղծությունից:
== VII ==
Եթե հիմա մի հայացք գցենք հետ վերը հիշած մարդկանց ու գործերին, կգտնենք և՛ տաղանդ, և՛ սրություն ու երգիծանք, և՛ կյանքի պատկերներ, և՛ բանաստեղծական ճիգեր, և՛ դրամաներ, որ մտածել են տալիս, և՛ ոճ, և՛ լեզու, միայն չենք գտնի ապրո՜ղ, տևո՛ղ, խո՛ր երկեր:
Այդ բոլորը մի տեսակ հոսանքի երեսին է լողում, և մենք միայն արևի տակ ցոլցլան այդ մակերեսն ենք տեսնում ու իր ծփանքը, մեր առաջ չի՛ բացվում նրա տակի եռքը, թավալքը, հոսանքի բուն պղտորությունը, ու նրա քշած-վարած բեկորներն ու ժայռերը:
Տեսնում ենք շատ մարդիկ, շատ երեսներ, շատ վարք ու բարք, շատ նիստ ու կաց. շատ քիչ ենք տեսնում մա՛րդը, մարդու հոգին, և այն քիչն էլ, որ տեսնում ենք՝ դժբախտաբար կամ կեղծած է, կամ շատ ցածն է առած՝ անասունի դրացին:
Այս տեսակետից դեռ խիստ թարմ է ու ահագին նատուրալիզմի ազդեցությունը, որքան էլ հակազդը զարթած լինի արդեն:
Այսպիսով՝ վերջին տարիների ֆրանսական գրականությունը տվել է մեզ սիրո՛ւն կարդացվող գրքեր, երբեմն նաև սիրո՜վ կարդացվող գրքեր, բայց չէ տվել սրտո՛վ կարդացվող գիրքը:
== VIII ==
Նորդաուի այս հատորը ո՛չ ամբողջական մի գործ է, ո՛չ էլ լրիվ. շատ աչքի ընկնող հեղինակների մասին խոսք չկա, եղածների էլ միայն մի քանի երկերն են աչքի առնված: Բայց այդ բոլորը պահանջելու իրավունք էլ չունենք. զանազան ժամանակ գրած քննադատական ցրիվ հոդվածներ են բանք, որոնց հավաքել է վերջը ու դրել մի շապիկի տակ:
Այդ լրագրականությունը զգալի է ամեն կտորի մեջ. մեկ, թե՞ երկուսն են միայն քիչ ավելի ձույլ ու ավարտ: Տեղ-տեղ խառնակ է նյութը, հաճախ երկար, երբեմն կողմնակի հարցը տիրապետող, իսկ երբ այդ կողմնակի հարցն էլ մութ է ու քիչ հետաքրքիր՝ հարվածը դառնում է ձիգ, եթե ոչ ձանձրալի:
Սակայն որքան պատահական լինեն այդ հոդվածները, որքան և անավարտ, բայց և այնպես տալիս են տեղի ու ժամանակի ոգին, և կարևորն էլ այդ է:
Ուշադրության արժանի են նաև հատվածների մեջ այս կամ այն կողմ նետած գեղարվեստական տեսություններն ու սկզբունքները, մանավանդ մեր ընթերցողի համար: Գեղարվեստականի այդ ըմբռնումը ու հայացքները որքան էլ պարզ ու ինքնին հասկանալի լինեն բուն գեղարվեստագետի, բուն գրագետի համար, մեզնից շատերի, սակայն օտարոտի են թվալու, և հենց այդ պատճառով, որ ճիշտ հակառակն է պնդված ու փառաբանված մեր գրական հրապարակի վրա, ուր դժբախտաբար անդրջրհեղեղյան հայացքները և շաբլոն ֆրազները թագավորում են դեռ կոկոզավիզ, ինչպես ուրիշ շատ բաների, այնպես էլ մասնավորապես գրականության նկատմամբ:
Եվ ինչ որ ամենից ավելի ինձ դուր է գալիս այդ գրքի մեջ, դա հեղինակի ունեցած բարձր ըմբռնումն է գեղարվեստի, որ գրեթե ամեն էջից զգացվում է, նրա այն բա՛րձր չափը, որով չափում է քննադատելի անձերն ու երկերը. բա՛րձր ու բուն գեղարվեստակա՛ն չափը:
Տեսնում ես, որ մարդն է որոնում նա ամեն տեղ, մանավանդ առողջ մարդը: Մարդու մեջ էլ մարդկայինը, բայց չկեղծած, չծռած, ճշմարիտ մարդկայինը, և մարդկայինի մեջն էլ վերի՛ն մարդկայինը:
7i8qa7byhn1ojbv3r7o8ebdagl81jc5
397397
397396
2026-09-28T10:40:30Z
Emptyfear
547
397397
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Գրքեր և մարդիկ|previous =|next =|author =Լևոն Շանթ|section =|translator=|year =|notes = }}

7zcl6qdnjsmzlho5jrbz9rcj6xeusrv
Գրական երկերու դերը
0
151850
397399
2026-09-28T10:46:18Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Գրական երկերու դերը|previous =|next =|author =Լևոն Շանթ|section =|translator=|year =|notes = }} == Ա == Ի՞ՆՉ Է ԳԻՐՔԸ Անժամանակ զբաղում «Ի՞նչ ժամանակ է հիմա գրական հարցերու: Պերճանք է ու շռայլություն գրականությունը ինքը, և շվայտություն մըն է ուժ ու ժամանակ վատնելը այդ կարգի պար...»:
397399
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Գրական երկերու դերը|previous =|next =|author =Լևոն Շանթ|section =|translator=|year =|notes = }}
== Ա ==
Ի՞ՆՉ Է ԳԻՐՔԸ
Անժամանակ զբաղում
«Ի՞նչ ժամանակ է հիմա գրական հարցերու: Պերճանք է ու շռայլություն գրականությունը ինքը, և շվայտություն մըն է ուժ ու ժամանակ վատնելը այդ կարգի պարապ խնդիրներու վրա, երբ մեր առջևը ցցված են մեր ժողովրդի հալածանքն ու ձուլումը, մեր գոյության ու մեր ոչնչացման դաժան հարցերը»:
Այսպես կմտածե հայ մարդը ակամա, երբ գրական երկի մը կամ գրական ուսումնասիրության մը համար գրիչ վերցնել կուզե: Եվ շատ բնական է անշուշտ այդ մտածումն ու տրամադրությունը մեր արդի պայմաններուն մեջ ապրող հայուն համար: Բայց շատ բնական է նաև հաջորդ քայլը, երբ այդ բոլորը մտածելեն ու ըսելեն ետքը՝ նորեն կվերցնենք գրիչը մեր գեղարվեստական երկը գրելու համար, որ կառուցել կցանկանք, վերլուծելու համար մեր գիտական նյութը, որ մշակել կցանկանք:
Որովհետև՝ կապրի կյանքը անընդհատ իր բոլոր կողմերով և կպահանջե, որ դուն ալ ապրիս ու աշխատիս կյանքի բոլոր կողմերով: Ինչպես որ անհատը չի կրնար չուտել, չմտածել ու չհուզվիլ՝ պատերազմ ըլլա թե խաղաղություն, սպառնալիքի տակ ըլլա թե հալածանքի, այդպես ալ ժողովուրդները չեն կրնար թողնել ու անտեսել իրենց ֆիզիկական ու հոգեկան բազմադիմի պահանջները՝ ինչ պայմաններու տակ ալ որ գտնվին: Անշուշտ երբեմն ավելի թափով կքալե կյանքի այս կամ այն կողմը, երբեմն կաղ ու ընկճված: Երբեմն կանգ կառնե զարնելե մարդուս սիրտն անգամ, բայց վայրկյան մը միայն:
Ապրող ու ապրիլ ուզող ժողովուրդի մը համար անիմաստ խոսք է բոլորովին, թե «Ի՞նչ ժամանակն է հիմա գրական աշխատանքի», և մասնավորապես մե՛ր դիրքը և մե՛ր պատմությունը ունեցող ժողովուրդի մը համար: «Ժամանակի» ու «անժամանակի» նրբազգացություններն են գուցե իսկական շռայլությունը մեզի համար, որուն վրա իրավունք չունինք ժամանակ կորսնցնելու: Այդպես կսորվեցնե մեզի գոնե մեր հայ պատմությունը:
Հայուն համար ի՞նչ գրականության ժամանակ էր հինգերորդ դարը: Սասանյաններուն ամենեն փրփրած օրերուն. մեր պետությունը քայքայված, վերջն ալ կործանված: Ժողովուրդը ենթակա բուռն քաղաքական ու կրոնական հալածանքներու, երբ մեկ կողմեն մեր աշխարհը կդառնար ավեր ու անտեր, մինչ մեր նախարարներն ու հոգևորականությունը, այսինքն՝ այն օրերու մտավորական ու ղեկավար մարդիկը, կենթարկվեին աքսորի ու մաշումի պարսկական անապատներուն ու բերդերուն մեջ՝ հուսահատ ու կտրիճ դիմադրութենե ետքը:
Մինչև հինգերորդ դարը հայ պետությունն ու ազգությունը դեռ երբեք չէր գտնված ոչնչացման այս աստիճանի մեծ սպառնալիքի մը տակ:
Եվ ահա՛ ճիշտ այդ օրերուն է, որ մեկ կողմեն կողբա Խորենացին իր նշանավոր «Ողբը», մյուս կողմեն կհորինե ավելի ևս նշանավոր դյուցազներգությունը ժողովրդական վեպերեն քաղելով, որուն անունը կդնե «Հայոց պատմություն»։ Եղիշե վարդապետը գրի կառնե իր յոթը արարով դրաման, որուն անունն է «Վարդանանց պատերազմին պատմությունը»: Եվ այդ դարուն է, այդ երկու մեծ գրքերեն քիչ մը առաջ կամ քիչ մը ետքը, որ Եզնիկ կվերլուծե մարդկային հավատալիքները: Ուրիշներ ալ հույն փիլիսոփաները կթարգմանեն, պատմական երկեր կշարադրեն, կերգեն տաղեր ու շարականներ, կհորինեն քերականություններ ու քերթողական արվեստի ուսումնասիրություններ, այլև ճառ, քարոզ ու մեկնություն, բազմակողմանի գրական հարցեր, ամբողջ նոր ու ընդարձակ գրականություն մը, որ գրաբարի «ոսկեդարը» կհամարենք հիմա:
Եվ ինչո՞ւ համար է այս բոլոր «անժամանակ» աշխատանքը։ Հիմնապես մեկ նպատակի մը համար. բարձրացնել ու զորացնել ազգային դարձած քրիստոնեական կրոնը, բարձրացնել ազգային միտքն ու գիտակցությունը և նոր ուժ տալ ազգային դիմադրության։
Այդպես ալ՝ ի՞նչ ժամանակ էր գրական ստեղծագործության թաթարական խաժամուժի հեղեղներու շրջանին, ԺԱ-են մինչև ԺԴ դարերու ընթացքին, որ սրբեց ու քանդեց նորեն արմատ նետած հայ անկախություններն ու քաղաքականությունը, որ կիսովին ցրվեց ու սպառեց մեր ժողովուրդը և ոչնչացուց մեր ազնվականությունը: Ճիշտ այդ դարերուն է սակայն, որ փախստական դեպի արևմուտքի սահմանները, մեկը ամրացած Ծովքի դղյակը, մյուսը Հռոմկլայի բերդը, երրորդը Լամբրոնի անառիկ ամրություններու ետին, կգրեն, կերգեն ու կհորինեն մեր փախստական մտավորականները, մեր կաթողիկոսները, մագիստրոսները, իմաստասերները: Մինչ հայրենի հողեն չբաժնվողները կկծկտին լեռներուն ծերպերը, սարերուն խորքերը, վանքի մը հովանիին տակ, կգրեն, կվիճին, կսորվեցնեն ու կայրվին իրենք իրենց հոգիներուն մեջ Նարեկացիեն ու Լաստիվերտցիեն սկսած մինչև Գոշն ու Երզնկացին:
Թաթարական լուծի վատթարագույն դարերը մեր գրաբարի երկրորդ ծաղկումն է՝ հայ հույսը, հայ լույսը, հայու հավատն ու ոգին վառ պահելու բուռն տենչանքով:
Իսկ Լենկթեմուրեն սկսած և ամբողջ թուրք-պարսկական անվերջ պատերազմներու ընթացքին, որոնք մեր հայրենիքի ո՛չ մեկ անկյուն շեն չթողին, ի՞նչ ժամանակ էր երգի ու բանաստեղծության: Բայց այդ մռայլ ԺԵ և ԺԶ դարերուն է, որ մեր աշխարհիկ նոր բանաստեղծությունը կվերընձյուղե. Նաղաշ, Կոստանդին, Թլկուրանցի, Աղթամարցի ու դեռ այնքան ուրիշներ ավելի երկրորդական կամ նվազ հայտնի: Այդ բոլոր մարդիկը գրեր են մեծ մասով երկու հալածանքի ու երկու ավերածության մեջտեղը, երբեմն այդ անծայր աղետներու անմիջական ճնշման տակ իրենց նեղությունը, իրենց դժգոհանքը երգելու համար: Բայց ավելի հաճախ և ավելի սովորականը փախստականներ են, բոլորն ալ շուրջի ծանր իրականութենեն, որոնք փոխարինում ու մխիթարանք կփնտրեն անձնական ապրումներու ու վայելքի մեջ:
Քաղաքական ճնշման և քնարական զարթոնքի ներքին բնական կապ մը անսովոր երևույթ չէ ժողովուրդներու պատմության մեջ:
«Անժամանակ» աշխատավոր մըն էր և՛ Մխիթար Սեբաստացին, որ իր խելքի քանի մը հետևորդներու հետ կդեգերի Հոնիականի ու Ադրիականի եզերքները ԺԸ դարուն սկիզբը՝ ապահով անկյուն մը գտնելու համար, բույն մը հյուսելու համար հայ գրականության ու հայ գրքին, հեռո՜ւ իր հայրենի հողերեն, ուր մեռած է ամեն շարժում, հեռո՛ւ իր ժողովուրդեն, որ կտքա ցրիվ ու տրորված, հանգստի խոր շունչ մը քաշելու անկարող:
Վարդապետը կծախե նույնիսկ իր հավատքը, և Սուրբ Ղազարի կղզիին մեջ ամբողջ դար մը իր աշակերտները կգրեն ու կթարգմանեն հին ու նոր գեղարվեստական ու պատմական երկեր՝ Կիկերոն, Հոմերոս ու Վիրգիլիոս: Ի՞նչ ժամանակն էր: Ու կշարադրեն աշխարհագրություն, քերականություն, բառարաններ, կվերակենդանացնեն հայ լեզուն, որ աղճատեր ու քայքայեր էին ունիթորները: Եվ մեր գրաբար գրականությունը կունենար իր վերջին ծաղկումը:
Եվ վերջապես ի՜նչ երևելի ժամանակ մըն էր հայու ԺԹ դարը գրական զարգացման համար, երբ հազիվ քիչիկ մը օրենքի ստվերը տեսած, քիչիկ մը եվրոպական շփում, քիչիկ մըն ալ Մխիթարի այդ «անժամանակ» գործին ազդեցությունը, մե՛կ անգամեն կտրուկ կերպով սկսավ գրական հարցերու տարափ մը և ուժեղ գաղութային գրականություն մը երկու ճյուղերով իրարու զուգահեռ և իրարու զուգընթաց: Ո՛չ պատերազմներն են պակաս եղեր մեր հողերուն վրա ու մեր շուրջը, ո՛չ ճնշումներն ու սիսթեմատիկ հալածանքները, ո՛չ բանտ, աքսոր ու կախաղաններ, ո՛չ տնտեսական ճնշում, գաղթ ու պանդխտություն:
Բայց այդ բոլորին հյուսված, այդ բոլորեն անբաժան, ամեն դադարի բռնկելով, ամեն փոթորկի վայրկյան մը մարելով, եղեր են միշտ հրապարակի վրա գրական խնդիրները և այդ համառ հայ գրականությունը:
Եթե հայ ժողովուրդը սպասեր գրականության համար հանգիստ ու հարմար ժամանակներու, մենք հիմա գրականություն չէինք ունենար: Եվ եթե այսօր սկսինք «շռայլություն» նկատել գրականությունը և իբրև «պերճանք» մը համարել մյուս գեղարվեստներն ու գիտությունները մեզի համար, վաղը կմնանք տկլոր ու զուրկ ամեն ստեղծագործումե, քանի մը աստիճան կիջնենք վար քաղաքակրթության սանդուղեն:
Ժամանակը ոչ մեկ ինքնարդարացում չի ընդունիր և ո՛չ մեկ բացատրություն անոր գլուխը չի մտներ: Այն միայն գործ կպահանջե և հաջողիլ. իսկ հաջողելու համար անընդհատ աշխատանք է պետք, կամք ու հարատևություն։ Ատոր համար է, որ մեր նոր երիտասարդությունը իր առողջ բնազդով կհետևի մեր դարավոր պատմության բռնած գծին, մեր շատ չար ու բարի տեսած ժողովուրդի ներքին բուռն պահանջին՝ ստեղծելո՛ւ, բարձրանալո՛ւ, ազնվանալո՛ւ: Եվ ան կգրե, կսորվի, կստեղծե ու կզբաղի նաև գրական հարցերով և՛ տարագրության ճամփուն վրա, և՛ պանդխտության կայաններուն մեջ, և՛ դեռ չտեղավորված գաղթականի բոլոր տեսակի զրկանքներուն ընդմեջեն:
Մեր ժողովուրդի վերջին ամենածանր աղետներուն ու տարագրության օրերուն կատարված գեղեցիկ խորհրդանիշ մըն է հետևյալ պատկերը: Հյուծված ու տանջանքի մրուրը խմած հայ կինը, որ իր մատին ծայրովը Տեր Զորի ավազներուն վրա գրե՛լ կսորվեցնե իր փոքրիկին:
== Բ ==
Որո՞ւ համար է գրականությունը
«Այդ բոլորը աղե՛կ մեր գրականության համար և մեր գրիչ շարժողներուն համար, բայց ի՞նչ պետք ունի լայն հասարակությունը ձեր գրածին ու մրածին: Ի՞նչ կարևորություն կներկայացնեն այդ գրությունները ժողովուրդի մը լայն խավերուն համար»:
Այսպե՛ս կդատե որոշ մտայնություն մը: Եվ այդպես մտածող մարդը, ինքը գիտակցի թե ոչ, «ուսումնական» ըլլա թե «աշխատավոր», դեռ միշտ կեցած է այն հին հասկացողության վրա, թե գիտությունն ու արվեստը որոշ խումբի մը համար է միայն, որոշ առանձնաշնորհյալներու: Այս կերպ մտածող մարդը դեռ չէ հաշտված ներքնապես նոր դարերու մեծ նորությանը, թե ամեն ինչի հիմքը ժողովուրդն է և ամեն ինչ ժողովուրդի համար: Գուցե նույնիսկ լեզվով ու տեսականորեն ինքն ալ կրկնող մըն է այդ արդիական սկզբունքին, քանի որ սարսափելի ուժ ունի ժամանակի ոգին և մեզի ըսել կուտա հաճախ բաներ, որոնք դեռ չեն դարձած մեր ներքին ըմբռնումը և մեր իսկական համոզումը:
Մանավանդ որ ժողովուրդը, մեր ժամանակներու այդ «Նորին մեծությունը», դեռ իրականին մեջ շատ խեղճ և ստորին պայմաններու մեջ կգտնվի թե՛ աշխատանքի, թե՛ ապրուստի, թե՛ կրթության և թե՛ վայելքի տեսակետեն, որով և շատերուն համար «ժողովուրդ» գաղափարը և ժողովրդապետական սկզբունքները դեռ շոշափելի չեն հարկ եղած չափով: Հեգնանքի ու թերահավատության ընդարձակ ասպարեզ կա դեռ: Զարմանալու պատճառ չունինք, եթե այդ տեսակի հոգիներուն մեջ բացարձակ կերպով կամ քիչ մը ծպտված, բայց կտիրե միշտ հին ռեժիմի մտայնությունը, թե «ժողովուրդը» կամ «լայն հասարակությունը» ուրիշ տեսակի արարած մըն է, բարձր մարդուն և անասունին մեջտեղը գտնվող միջին վիճակ մը, որուն համար անպետք ու ավելորդ են մարդկային «վերին շերտերու» կամ «նեղ հասարակության» հնարած ու մտածած բաները:
Կա և ուրիշ խումբ մը, «դրական» մարդիկը, որոնք ընդհանրապես արհամարհանք մը կցուցադրեն ամեն բանի դեմ, որ իր վրա «գրական» անունը կկրե, կուզե լայն շերտերեն ըլլա, կուզե նեղ: Գրական մարդը, դրական երկը և գրական հարցերը հավասարապես արհամարհելի են ատոնց համար, իբրև անպետք ու հիմարական բաներ, քանի որ ոսկի չեն ծնիր: Մարդկային է երևույթը. մեր չճանչցած ու չգիտցած բաները բնականաբար գնահատել չենք կրնար, մեր չգնահատած բաներն ալ ավելորդ կհամարենք ամենուն համար և մեր ավելորդ համարած բաներով երբ ուրիշները կզբաղին ու կոգևորվին՝ մեր արգահատանքը կշարժեն կամ մեր բարկությունը: Մութին մեջ վախ կամ անախորժություն զգալը բնական է ամենուն, և այդ զգացումը փարատելու համար, ինչպես հայտնի է, կաղմկենք, կմենախոսենք, քիչ մըն ալ հոխորտալից ձևեր կառնենք: Եվ այդ հոխորտանքն ու արվեստական բարձր խոսվածքը զգալի է «դրական» մարդոց արհամարհանքին մեջ:
Ավելի բարեմիտները կավելցնեն իբրև չքմեղանք, թե «Ձեր գիտությունները ու գրությունները ժողովուրդը չի հասկնար, չի կրնար հասկընալ»: Ասոնց ալ պետք է ըսվի ու ընդգծվի, որ գիտական ու գեղարվեստական երկերուն մեջ, ինչպես և ընդհանրապես ամեն տեսակի հարցերու ուսումնասիրության մեջ, ոչինչ չկա խրթին ու անհասկանալի, մատի վրա համրվող մարդոց միայն ըմբռնելի: Խրթինն ու անհասկանալին անոնց նյութին մեջը չէ, այլ արտահայտության ձևին մեջը: Միևնույն բանը կարելի է ըսել գիտական բարբառով, որը հասկնալու համար կպահանջվի նախնական որոշ պատրաստություն: Նույն բանը կարելի է ըսել չոր ու պարզ ֆորմյուլներով ու մասնագիտական բառերով, որ հասկանալի է միայն բացառիկ ընտրյալներուն: Նույն բանը կարելի է ըսել զանազան ոստումներով, ակնարկներով, գալարումներով ու հազար տեսակ պաճուճանքով, որ անվարժ մարդը ճամփե կհանեն ու կխրտնեցնեն: Եվ վերջապես միևնույն բանը կարելի է արտահայտել պարզ ու առօրյա մարդավարի լեզվով ու ձևով: Խրթինն ու անհասկանալին ոճի հարց է, ո՛չ նյութի:
Անշուշտ, ամեն ընթերցող միևնույն բովանդակությունը չէ, որ կհանե որևէ գիտական կամ գեղարվեստական գրվածքե մը, ինչքան ալ պարզ ու թեթև ըլլա հորինվածքը: Ամեն մարդ նույն խորությամբ ու նույն լայնքով չէ, որ կընդգրկե արծարծված հարցերը, ներկայացված տեղեկությունն ու իրականությունը: Բայց ամեն մարդ ալ բան մը կըմբռնե ու բան մը կհանե գրվածքին մեջեն։ Եվ եթե բուռն առաջին հանածները խիստ համեստ ալ ըլլան, հաջորդ բուռերը ավելի հարուստ ավարով դուրս կուգան: Ամեն պարագայի այդ ճիգերեն է, որ կմարզվի միտքը ու կխորանան դատողությունները։ Աստված անգամ վեց օրեն ստեղծեց աշխարհքը քաոսեն. և ամեն ըմբռնում աշխարհք մըն է, որ կծնի մեր հոգիի քաոսեն։ Կամաց-կամաց պետք է զատվին լույսերը մութերեն, ցամաքը ջուրերեն, որ վերջապես ստեղծագործությունը ձև առնե:
Մեծ հանցանք է, երբ «լայն հասարակության» ներարկել կուզենք, թե այս ու այն գիտությունը իրեն համար չէ, իրեն անպետք է ու անհասկանալի, թե գեղարվեստները «նեղ հասարակության» համար են, և գրական երկերն ալ՝ գրագետներու: Այս տեսակի քարոզները մեզի դեպի հին ռեժիմի դասակարգերը կտանի, դեպի դասակարգային չինական պատերը: Մինչդեռ մարդկությունն ու առաջադիմությունը արյան ու քրտինքի հեղեղներով քանդելու կտքնին այդ հնադարյան պատնեշները և կձգտին ամենուն համար մատչելի դարձնել և՛ գեղարվեստները, և՛ գիտությունները, և՛ անոնց տված վայելքը, և՛ անոնց տված հոգեկան բարձրացումը: Եվ մենք բոլորս պարտական ենք ամեն հնարավոր միջոցներով դրդելու, արթնցնելու, գործի դնելու ժողովրդի և՛ «նեղ», և՛ «լա՛յն» խավերուն միտքը, վարելու ու բոցավառելու անխտիր ամենուն հոգեկան ու քաղաքակրթական պահանջները և ո՛չ թե «անպետքության» ու «ավելորդության» սուտ քարոզներով օրոր կարդանք աշխատանքի բեռին տակ ճզմված քնկոտ հոգիներուն: Մտքերու այդ սթափումեն, քաղաքակրթական պահանջներու այդ ծարավեն կծնի նաև աշխատանքի բեռին թեթևացումը, որովհետև արթնցնել՝ հեղափոխել ըսել է:
== Գ ==
Ընթերցող հասարակություն
Հին ու միջին դարերուն կարդալ գիտնալը և կարդացողներուն թիվը շատ էր սակավ, ժողովուրդի մը շատ փոքր մեկ տոկոսը: Տպագրության գյուտեն սկսած և մանավանդ ժողովրդավար նոր կարգերու ընդհանրացումեն ի վեր, այս վերջին դարու մը ընթացքին, իբրև հետևանք գիտություններու տարածման, լրագիրներու առաջացման և պարտադիր ուսման, գիր գիտնալը և գիրք կարդալը հասավ չտեսնված թափի ու ծավալի:
Բայց և այնպես հիմա այս վայրկյանիս ալ մարդկության ահագին մեծամասնությունը զուրկ է գրքե և ընթերցումե: Երկրագնդիս վրա ապրելու երջանկությունը ունեցող մարդ ըսված արարածներուն թիվը մեկ միլիարդ և վեց հարյուր միլիոնի չափ կհաշվեն այսօր։ Այդ թվի հազիվ մեկ քառորդը կարդալ գիտե։ Նախ՝ բազմաթիվ ցեղեր կան և ամբողջ ժողովուրդներ, որ ո՛չ գիր ունին, ո՛չ գրականություն, թեև հասուն և ընդունակ ժողովուրդներ են արդեն և հաճախ տեր են շատ հետաքրքիր անգիր բանահյուսության մը, ինչպես օրինակ քյուրտերը:
Երկրորդ՝ ժողովուրդներու մեկ մեծ մասը՝ «արևելյան» ըսված ժողովուրդները, որոնք և՛ գիր ունին, և՛ գրականություն, երբեմն նույնիսկ շատ հին, շատ հարուստ ու բազմակողմանի գրականություն, ինչպես օրինակ Չինը, Պարսիկը և մանավանդ Հնդիկը, բայց ուր մինչև հիմա ալ կշարունակվի դեռ ու կտիրե միջնադարյան վիճակը, գիրն ու գիրքը բացառիկներու մենաշնորհն է և ընդհանրապես հոգևորականության սեփականությունը: Բայց նույնիսկ «արևմտյան» երկիրներուն մեջ պակաս չեն դեռ ժողովուրդներ, ուր գիր ու կարդալ գիտնալու դրությունը մեծ տարբերություն մը չունի այդ ասիական երկիրներեն:
Երրորդ՝ հարցը միայն գիր ունենալը և գրել-կարդալ գիտնալը չէ. մինչև անգամ այն «քաղաքակիրթ» պետություններուն մեջ, ուր իրավ որ մտցված է պարտադիր ուսումը և ուր գրեթե բոլորն ալ գրել-կարդալ գիտեն, ասով դեռ չեն դարձած ընթերցող ժողովուրդներ: Ուրիշ բան է կարդալ գիտնալը և բոլորովին ուրիշ բան է կարդալ ուզենալն ու կարդալ կարողանալը:
Նույնիսկ այդ «քաղաքակիրթ» երկիրներուն մեջ մարդոց ստվար մեծամասնությունը այն աստիճան խեղդված է աշխատանքի տակ, այն աստիճան շատ աշխատություն կպահանջվի իրմեն և այն աստիճան չնչին է իր հացի աշխատանքեն դուրս իրեն մնացած ժամանակը, որ բնավ հնար չունի այդ կարգի բաներու մասին մտածելու: Սակայն միայն բանվորն ու գյուղացին չեն այդ լարված ու անդուլ աշխատանքին տակ տքնողը, նվազ լարված չէ նաև այդ աշխատանքը կազմակերպող, վարող ու շահագործող մասը:
Ամենուն վրա ալ դարուս կնիքը կա, կապիտալի կնիքը. ամենուն աշխատանքն ալ տաժանակիր աշխատանքի կնմանի: Ամենքն ալ հոգնած, լեզունին հոգնութենե դուրս կախված, ամենքն ալ ջղային և ամենքն ալ անդադար, անհանգիստ ու խելակորույս վազքի մը մեջ: Մարդիկ ո՛չ թե կաշխատին ու կարտադրեն ապրելու և վայելել կարողանալու համար, այլ ընդհակառակը, կապրին իմիջիայլոց ու կերպ մը քաշ կուտան կյանքերնին աշխատելու և արտադրել կարողանալու համար:
Մեր դարու տնտեսությունը բռնված է խելագար սպորտով մը, խոշոր թիվերու, խոշոր չափերու սպորտովը: Հին ու միջին դարերուն մարդոց բոլոր հաշիվները ընդհանուր առումով հազիվ կանցնեին տասնավորներեն ու հարյուրակներեն դեպի հազարավորները: Հիմա մենք ո՛չ թե հազարներով ու տասնյակ հազարներով, այլ միլիոններով ու միլիարդներով անգամ չենք կրնար մեր հաշիվները փակել, կշտացնել մեր տենչանքները և մեր ծարավը հագեցնել:
Հին, բարի ժամանակներուն մեջ մեր «անկիրթ» նախահայրերը կբավականանային իրենց գյուղի, իրենց շրջապատի մարդիկը շահագործելով, իրենց դրացի ժողովուրդներու աշխատանքը ծծելով: Հիմա մեր «կիրթ» դարուն մեջ, երբ ծովերու միջոցով և շոգիի աշխատանքով բոլոր ցամաքները կապված են իրարու, հիմա մարդիկ կջանան շահագործելու բոլոր ժողովուրդներուն աշխատանքը, կուզեն տիրել աշխարհիս հեռավոր անկյուններեն բոլոր ժողովուրդներու գլխուն և աշխատցնել աշխարհը իրենց հաշվին:
Համաշխարհայի՜ն արդարություն, համաշխարհայի՜ն շուկաներ, համաշխարհայի՜ն կայսրություններ: Լոնդոն, Փարիզ, Բեռլին, Նյու Յորք ուղեղները կաշխատին, և այդ գլուխներու ղեկավարության տակ կաշխատին գործարաններ, նավարաններ, զինարաններ. շատ մը գործարաններու մուխը չի մարիր տարիներով անընդհատ: Մարդիկ կմաշեն ինքզինքնին, իրենց հոգին ու մարմինը, հևիհև կբանեցնեն իրենց աշխատավորները, կքերթեն ուրիշ իրենցմե ավելի փոքր ու տկար ժողովուրդները, որպեսզի ամեն կողմեն ոսկին հոսի իրենց սնտուկները, որպեսզի այդ ոսկիներով նոր, ավելի բարդ մեքենաներ, գործարաններ ու շահագործարաններ բարձրացնեն, որպեսզի նոր ու նոր միլիոններ ու միլիարդներ դիզել կարողանան միևնույն նպատակով, և այսպես անվերջ:
Կատարյալ եռացող ու կախարդական կաթսա մը. ինքն իր մեջ պղպջող, ինքն իր մեջ գալարվող, ինքն իր մեջ տառապող եռք մը, եփ մը մարդկային բանական էակներու: Միջնադարյան երևակայության ստեղծած «Վհուկներու կաթսան», որ հիմա իրականություն ու մարմին է ստացեր հսկայական չափերով և որուն մեջ մարդկային մարմինները, մարդկային հոգիները, մարդկային խիղճերը և ոսկին կհալին, կգալարին, կթավալին ու կեռան երանության խմիչքը պատրաստելու խարդախությամբ:
Ապագայի մարդը, այսինքն մեզմե ավելի մարդկային մարդը զարմանքով ու ապշությամբ ուսումնասիրե պիտի օր մը մեր արդի այս խելագար, հիվանդ ու անսանձ կիրքը. այս ամեն բան խլելու, ամենքեն հափշտակելու, ամենքը ոտքի տակ տալու, ամենուն զարնելու և ամեն ինչ իր ձեռքին մեջ հավաքելու արդի դիվային մոլուցքը: Մինչդեռ ինչքա՜ն, ինչքա՜ն քիչ բան է հարկավոր և՛ կուշտ ըլլալու, և՛ առողջ, և՛ հանգիստ ունենալու, և՛ հոգեկան թռիչք, և՛ ազատություն, և՛ վայելք. և ամենո՛ւն համար, ամենո՛ւն:
Հիմա մարդիկ կարծես բոլորովին մոռցեր են կյանքի վայելքը, եթե հաշվի չառնենք ամենեն բնազդական ու ամենեն կոպիտ վայելքները: Հիմա մարդիկ կճանչնան միայն վազելու, աքացելու ու իրար ձեռքե խլելու սպորտը, որուն վրա կնային ինչպես գերագույն վայելքի մը վրա, և այդ վայրագ սպորտին անունը դրեր են գործ, աշխատանք:
Հիմա մեր դարը դեռ տաժանակիր աշխատանքի դարն է, ստրուկներու դարը. պատմության առաջին օրերեն եկող կոպտության և ստրկության տիրապետությունը մարդկային ընկերության վրա և ոչ թե խորհող ու ապրող, աշխատող ու վայելող ազատ էակներու դարը. դեռ հեռու է այդ բախտավոր մարդկության արշալույսը: Հիմա հազվագյուտ բացառություն են մեր մեջ այն մարդիկը, որոնք բախտ ունին ու կարելիություն, որոնք կուզեն ու կրնան վայելել բնությունը, ճամփորդությունը, վայելել գեղարվեստները, գիտությունը, վայելել ընկերական կյանքի հանգիստն ու զվարթությունը, ընտանիքի առողջ ու մտերիմ մթնոլորտը, և վերջապես վայելել աշխատանքը։ Որովհետև վայելքներուն վայելքն է աշխատանքը, եթե մարդուս վրա բռնի պարտադրված չէ, եթե մարդուս ուժերեն ու պետքերեն վեր չէ, եթե մարդուս բնական հակումներեն դուրս չէ, և եթե իր աշխատանքին բերած արդյունքը ուրիշներու ճանկերուն ու ժանիքներուն համար չէ:
Վաղվան մարդկությունը մեզմե ավելի նվազ հափշտակելու ու տիրելու ծարավի, մեզմե ավելի քիչ մեքենա, և մեզմե ավելի իմաստուն, մեր այս կարճլիկ կյանքը խելացի կերպով ապրելու ու վայելելու համար՝ շատ ավելի մեծ ուշադրություն պիտի դարձնե կյանքի բոլոր նուրբ ու ազնիվ վայելքներուն վրա, բարձր վայելքներու բոլոր զովարար աղբյուրներուն վրա: Եվ բարձր վայելքներու այդ աղբյուրներուն մեջ շատ մեծ ու շատ կարևոր տեղ մը կբռնե ընթերցանությունը: Քանի մարդկությունը բարձրանա՝ մարդիկ այնքան մեծ ծարավով վազեն պիտի գիտություններու ու գեղարվեստներու ետևեն, և ատոր համեմատ ալ մեծնա պիտի օր օրի ընթերցողներուն թիվը և խորանա պիտի ընթերցանության պահանջն ու արժեքը:
== Դ ==
Գրքերուն բազմակողմանի արժեքները
Այդ գործի արագությանը նպաստելու համար լավ է, որ մենք ալ մեր կողմեն ջանանք հստակ ու գիտակից դարձնելու մեր մտքին դեմ գրքերու ունեցած բազմակողմանի ու բացառիկ դերը թե՛ անհատական, թե՛ հանրային տեսակետեն:
Ոչ միայն «լայն», այլ նույնիսկ «նեղ» ու «նեղագույն» հասարակության անդամներն անգամ չունին հաճախ ընթերցանության արժեքներուն խոր ու լրիվ ըմբռնումը։ Կգիտակցին սովորաբար գրքին արժեքը այս կամ այն կողմեն միայն՝ նայելով ընթերցողի գործին, ստացած կրթության, իր ապրած շրջանակին կամ անոր բոլորովին պատահական դատումին ու մերձեցումին: Ընթերցանության մնացած կողմերուն վրա կա՛մ բնավ չի մտածվիր, կա՛մ ներկա կըլլա հոգիին մեջ պղտոր, ընդհանուր ու կիսովին բնազդական զգացում մը միայն:
Համեմատորեն շատ ավելի դյուրին ու պարզ է գործնական գրական երկի մը դերն ու պետքը ըմբռնելը: Զուտ գիտական երկերուն կարևորությունը շատ ավելի քիչեր կհասկնան իսկապես: Իսկ գեղարվեստական գրություններուն դերն ու անհրաժեշտությունը կհասկնան անհամեմատ ավելի քիչերը, և հասկցողներն ալ ո՛չ լրիվ չափով, ո՛չ հարկ եղած խորությամբ ու հարգանքով: Թե՛ զուտ գիտական և թե՛ մանավանդ գեղեցիկ գրականության երկերուն վրա շատ շատերը կնային տեսակ մը խաղի վրա և խաղ ըսելով կհասկնան գլխավորապես ժամանց, քանի որ խաղն ալ չէ ըմբռնված դեռ իր բովանդակ իրական մեծ արժեքով: Խաղերուն անհրաժեշտությունն ու կարևորությունն ալ կխուսափի դեռ շատերու դիտողութենեն, թեև ամենքն ալ գիտեն, որ մանուկը գոնե իր կյանքի առաջին վեց-յոթը տարիներուն ինչ որ կսորվի՝ կսորվի խաղով ու խաղալով, և որ կյանքի ամբողջ ընթացքին խաղը միշտ գոյություն ունի աշխատանքին զուգընթաց:
Մինչդեռ ընթերցանության վրա և գրական ստեղծագործության վրա պետք է լրջորեն խորհիլ և պետք է դիտել գրությունները բոլոր կողմերեն, որ բացահայտ դառնա գրքերուն և ընթերցման անփոխարինելի դերը թե՛ անհատներու և թե՛ ազգերու զարգացման, բարձրացման ու ազնվացման տեսակետեն:
Երբ գրքերուն բազմադիմի արժեքները վերլուծման կուզենք ենթարկել՝ բնական կերպով կզատվին իրարմե գրական երկերու անհատական արժեքները իրենց ունեցած համայնական արժեքներեն, այսինքն՝ անհատ էակներուն տված օգուտեն ու վայելքեն ետքը աչքի կիյնան նաև գրքերու բերած օգուտն ու բարձրացումը ամբողջ ժողովուրդին՝ անհատներու ամբողջ հանրության մը: Թեև պարզ է ինքնին, որ այդ երկուքը՝ անհատն ու հանրությունը, միշտ ու ամեն տեղ սերտ կապեր ունին իրարու հետ, հաճախ պարզապես հյուսված են իրարու, քանի որ ժողովուրդի մը անհատը մեկ մասնիկն է հանրության և իր վրա ներգործող ամեն ազդեցություն՝ ազդեցություն մըն է ամբողջին համար, ինչպես և ամբողջության մը կրած ազդեցությունը վերջապես իրողություն մըն է նաև հանրության մասնիկը կազմող անհատին համար:
Գրքերու անհատական արժեքի տեսակետեն նախ դիտենք ընթերցանության տված օգուտն ու վայելքը, այսինքն գրքի ու ընթերցողի մեջ եղած կապը: Ետքն ալ կանցնինք գրքերու նորեն անհատական արժեքին, բայց հեղինակի տեսակետեն, այսինքն հեղինակի ու ստեղծագործության կապը, վերջապես անցնելու համար գրքի ու գրության համայնական-ազգային արժեքներուն:
== Ե ==
Գիրքը ուսում
Գիրքը ընթերցողի կողմեն դիտած քանի մը օգուտ ու արժեք ունի, մեկը մյուսեն պիտանի, մեկը մյուսեն կարևոր: Իր ամենեն առաջին դերը, ամենեն շատ նկատվողը և ընդհանրապես դյուրին ըմբռնվողը ուսման և ուսուցման ծառայելու իր կոչումն է:
Գրքերը ըստ էության փոքրիկ տուփեր են ու սնտուկներ, ուր կանոնավոր կերպով դարսված են ու կպահվին մարդկային տեղեկությունները, ուսումնասիրությունները, փորձերը, դիտողությունները, մտածումները, եզրակացությունները, ներքին աշխարհի վերլուծումները, մարդկային հոգեկան ապրումները, մեկ խոսքով մարդու բովանդակ գիտցած, խորհած ու հասկցած բաները: Ընթերցանությունը ամեն բանե առաջ դպրոց է, ուսում ու կրթություն: Միթե դպրոց մը ամբողջ կյանքի համար, անընդհատ, ամեն տեսակի համար, ամենուն համար, ով որ ուզենա օգտվիլ անոր իմաստութենեն և հարմարվող ամեն ճաշակի, ամեն պետքի, ամեն տեսակի ընդունակության ու հակումներու:
Ուր որ տիրեր է կամ դեռ կտիրե որոշ դասակարգերու ու բռնակալներու տիրապետությունը, և ժողովուրդը դեռ հպատակ մըն է ու ճորտ մը աշխատանքի, բնականաբար այդ տիրողներուն ձեռքը կկեդրոնանա ինչպես ամեն մարդկային վայելք ու իրավունք, այնպես ալ արհեստները, գեղարվեստները և գիտություններ ունենալու և գործածելու մենաշնորհը: Նյութական հարստություններուն հետ անոնք տեր կդառնան նաև հոգեկան հարստություններուն:
Տարբեր հարց է, որ այդ տիրողները, ինչպես նյութական, այնպես ալ հոգեկան այդ դիզված գանձերը շատ նեղ, շատ միակողմանի, շատ տգետ չափերով ու կերպով կրցած են օգտագործել նույնիսկ իրենց համար: Մինչև հիմա տիրող ու ղեկավարող դասակարգերուն միայն մատչելի մենաշնորհ մըն է եղեր գիրքը, գրականությունն ու գիտությունը: Իզուր չէ՛ անշուշտ, որ Աստված, այսինքն իշխողը, այնպես խստիվ ու խստիվ արգիլեր էր Ադամին, այսինքն հպատակ մարդուն, որ չըլլա թե ուտե «բարիի ու չարի գիտության» թուզեն: Սակայն մարդկային հոգիին մեջ դժբախտաբար ու բարեբախտաբար արթուն է միշտ Եվան, որ արգիլված պտուղները ավելի տենչալի կդարձնե. հոսկե ծնունդ կառնեն ըմբոստացումները ամեն տեսակի հին ու նոր տիրապետողներուն դեմ և ամեն կարգի արգելքներու և սահմանափակության դեմ և այդ ակեն է, որ դուրս կծորին, կհոսին, կգետանան ու կհեղեղվին հեղափոխությունները:
Ադամ-Եվայի այդ նշանավոր թուղին պատմությունը հավիտենական պատմությունն է մեկ կողմեն բռնակալության և մյուս կողմեն գիտության ու բարձրացման ձգտող մարդկային տենչանքին. թեև ամեն անգամ ալ այդ հռչակավոր թուղեն ճաշակողը զգացեր է միշտ թե՛ իր իմացական, թե՛ իր գիտական խեղճությունը և նույն թուղին տերևներովը ջանացեր է կերպ մը իր հասողության մերկությունը ծածկելու:
Այսպես թե այնպես, հիմա որ միլիոնավոր Ադամ-Եվաներ, և հետզհետե Ադամ-Եվաներու ավելի ու ավելի միլիոններ, համը առեր են արդեն եդեմական դրախտի «գիտության» թուղին, հիմա արդեն ուղղակի զարմանալի է, որ ժողովուրդի մը հոգեկան ու տնտեսական բարձրացման համար այս աստիճանի սուր ու կարևոր զենք մը, ինչպես է ընթերցանությունը, թողնված է պատահականության ու քմահաճույքի վրա:
Միայն համը առած ըլլալը ապարդյուն բան մըն է. պետք է, որ գիտությունը դառնա տևական ու մշտական սնունդ: Եվ ով որ կձգտի ժողովրդական սկզբունքներու իրական հաղթանակին, ով որ կտենչա լայն խավերու բարձրացումը և ավելի բախտավոր տնտեսական վիճակ մը անոնց համար, ով որ կերազե ժողովուրդներու քաղաքական հավասարեցումը և եղբայրացումը, ան պետք է ձգտի ամեն բանե ավելի ժողովուրդներու հոգեկան մակարդակի բարձրացումին, գիտական ըմբռնումներու խորացումին և զգացական պահանջներու ազնվացմանը: Ժողովուրդը «տեր» հայտարարել և միևնույն ժամանակ պահել ժողովուրդը նույն հին մտավոր ստորին աստիճանին վրա, ետ մնացած ու զուրկ օրվան գիտական հասողութենեն, իմացական թռիչքներեն և հոգեկան պահանջներեն, ո՛չ թե քաղաքական ու տնտեսական թեթևացում կբերե ժողովուրդին, այլ նո՛ր ստրկություն...
նո՛ր շահագործում հենց ժողովուրդի անունով և ժողովուրդին մեջեն վեր ցատկած նո՛ր բռնակալներու ձեռքով:
Այս պատճառով ալ ազգերը ինչ չափով որ կհասուննան, այնքան ավելի լուրջ ուշադրություն կդարձնեն դպրոցներու լայնացման ու հանրացման գործին, և այնքան ալ հետզհետե ավելի ու ավելի կհետաքրքրվին ժողովրդական կրթության բոլոր կողմերովը և բոլոր զենքերովը, որոնց թվին մեջ առաջնակարգ տեղ կբռնե ընթերցանությունը: Եվ հեռու չէ այն օրը, երբ պառլամենտներն ու կառավարությունները իրենք իրենց ձեռքը պիտի ուզեն առնել ժողովուրդներու ընթերցանության գործին կազմակերպումը:
Բոլոր կուսակցությունները մրցին պիտի իրարու հետ այդ ուղղությամբ ամենեն ավելի ջանք թափելու ամեն մեկը իր փարախին մեջ: ... և մասնավոր ձեռնարկություններու և ընկերություններու աշխատանքը, և պետք չէ, որ պակաս ըլլա, քանի որ ամեն տեսակի հոգեկան և տնտեսական շարժումներու պետականացումը կտանի դեպի անհոգի աշխատանք, դեպի դանդաղաշարժություն ու քարացում, իսկ կուսակցական ջանքերը միշտ ալ ըլլալու են միակողմանի և որոշ գույնի ակնոցներով:
Միաժամանակ ձգտին ու աշխատին պիտի բոլոր ընթերցանությունը տարածելու ու ղեկավարելու հոգերով: Մարմին պիտի առնեն պարբերական դասախոսություններ հասարակության բոլոր խավերուն և անկյուններուն համար ընթերցանության էությունը բացատրելով, ուղիները մատնանշելով և հետաքրքրություն արթնցնելով: Գյուղե գյուղ և ավանե ավան շարունակ պիտի երթևեկեն մշտական շրջուն մասնագետ օժանդակներ ամեն տեսակի, կարգի, վիճակի, հակումներու ու նպատակներու համապատասխանող ընթերցման պահանջած մանրամասն ցուցմունքներ տալու և կատարված աշխատանքները ստուգելու:
Պետք է մշակվին ամեն նյութի ու աստիճանի մանրակրկիտ հատակագիծեր ու ծրագիրներ, թե այսինչ նյութեն ի՞նչ կարդան, ինչպես կարդան, ինչ խնդիրներու վրա մասնավոր ուշ դարձնեն, ինչ հարցերու պատասխանը փնտրեն և ինչ կետերուն շուրջ հանեն իրենց վճիռն ու տեսությունը: Կյանքի պիտի կանչվին գավառական հարուստ կայուն գրադարաններ և անոնց կից բազմաթիվ շարժուն օթո ու վակոն գրադարաններ ամեն պետքերու հասնող բովանդակությամբ, և ողողեն պիտի հրապարակը աժան, չափազանց աժան, պատկերազարդ, գունավոր, գեղեցիկ, ընտիր ու ճոխ հրատարակություններ ամեն տեսակի գրքերու, քարտեզներու, ալպոմներու ու պարբերականներու, գիտության ու արվեստի բոլոր ճյուղերուն վրա:
Աս ու ասոնց նման բոլոր աղվոր-աղվոր բաները պիտույքներ են դժբախտաբար, որով մինչև ատոնց իրականություն դառնալը գործի բոլոր ծանրությունը ինկած պիտի ըլլա նորեն հոս ու հոն հատ ու բռդուճ հավաքական ճիգերու վրա և մանավանդ անհատական ջանքի՝ ամեն մեկը իր հաշվին: Ամեն մարդ ի՛նքը ձգտելու է իր ձեռքեն եկած չափազանց թերի ու տկար միջոցներով հնար եղածին չափ վեր մագլցելու ընթերցանության սանդուղեն:
Պետք է ամեն մարդ համակվի այն խորին ճշմարտությամբ, թե ով օրական գոնե ժամ մը կհատկացնե կանոնավոր, հանգիստ և ընտրովի ընթերցանության, անիկա ո՛չ միայն իր վայելքին ու բարձրացման կաշխատի, այլ կծառայե ամբողջ մարդկության մարդկայնացմանը, նրբացմանը, ազնվացմանը, անիկա կմաքառի ժողովուրդներու իրար մորթելու ու իրար սպաննելու գազանությանը դեմ, անիկա կպայքարի ազգերու ու «դասակարգերու» իրար ատելու ու իրար դառնացնելու փոխադարձ տխմարությանը դեմ, անիկա կկռվի ուրիշները ստրկացնելու վայրենի տենչանքին դեմ և ուրիշներու աշխատանքը ուտելու նախամարդկային բնազդներուն դեմ: Որովհետև այդ բոլոր երևույթները ծագում են առած մարդ-անասունի հոգեկան և ընկերական կյանքի շատ ցած և ստորին աստիճանի պահանջներեն ու վիճակեն, և թե այդ բոլորը փոխվիլ ու վերացվիլ չեն կրնար, մինչև որ մարդկային լայն ու ստվար մեծամասնության հոգին ինքը չսթափի ու չբարձրանա իր թմրած, իր սմքած ու իր տգետ վիճակեն:
== Զ ==
Գիրքը ընկեր
Գիրքը խոսք է ու խոսակցություն և միշտ բացարձակապես անհատական. այսինքն կա միշտ մեկը, որ կխոսի մեզի գրքին մեջեն, կբանա մեզի իր հոգին, կպատմե մեզի իր կյանքը կամ իր տեսածը, կբացատրե մեզի իր մտածումներն ու եզրակացությունները:
Գրքերուն մեջեն մեզի խոսողը հաճախ հեղինակն է միայն. մենք հեղինակի հետ է, որ անմիջական հարաբերության մեջ ենք: Բայց շատ անգամ հեղինակը ավելի կամ պակաս չափով ետ կքաշի, ինքը կմնա ստվերի մեջ և մեզի հարաբերության մեջ կդնե պատմութենեն կամ ժամանակակից իրականութենեն եկած անձերու հետ, անոնց կյանքը, գործերը, անոնց ներքինն ու արտաքինը անոնց մտքերն ու իղձերն են, որ մենք կտեսնենք ու կլսենք, անշուշտ, հեղինակի երևակայած, ուզած կամ հասկցած ձևերովը, հեղինակի դիտակին մեջեն: Շատ անգամ ալ ամբողջապես հեղինակի հնարած և ամբողջովին հեղինակի հոգիեն ծնած էակներ են, որոնք որոշ անհատականությամբ և որոշ կենդանի կերպարանքով կուգան մեր դեմը, կխոսին, կգործեն և կապրին:
Եվ մենք կարդալու միջոցին, ինչպես և ընթերցումեն ետքը, սերտ հոգեկան հաղորդակցության մեջ կմտնենք այդ բոլոր տեսակի անձերուն ու մարդիկներուն հետ մեր հոգիին մեջ, կվերլուծենք անոնց ըրածը, կխոսինք ու կվիճենք անոնց հետ, կհավնինք, կժխտենք, կվշտակցինք, կատենք ու կսիրենք: Ուրիշ խոսքով կապրինք ու կկապվինք անոնց հետ, և ինչքան խոր ու մեծ ըլլա այդ անձերու մտքին, սրտին ու գործերուն թողած ազդեցությունը մեր հոգիին վրա, այնքան ալ խոր ու տևական կըլլա բնականաբար մեր կապն ու հաղորդակցությունը անոնց հետ: Ճիշտ այն ձևով, ինչ ձևով որ կկատարվի իրական կյանքի մեջ մեր իրական հանդիպումներու միջոցին մեր կապն ու շփումը ծանոթներու, ուղեկիցներու, կենակիցներու ու գաղափարակիցներու հետ:
Ատոր համար է, որ մեծ հաճույք կզգանք մեր կարդացած ու սիրած գրքերը նորեն ու նորեն կարդալու ատեն, ինչպես որ կյանքի մեջ մեր սիրելի բարեկամներուն վերստին հանդիպիլը խոր ուրախություն կպատճառե մեզի: Ատոր համար է, որ շտապ ու վայրիվերո ընթերցումը հնար չի տար ներքին ավելի լուրջ մերձեցումի, երկաթուղիի կառքին մեջ կապված ու լուծված հարևանցի բարեկամության մը պես, երեկույթի մը իրարանցումին մեջ մեզի հետ կարճ ու հապշտապ շփումի եկած նոր բարևածանոթի մը պես: Մինչդեռ ուշադիր ու կրկնակի ընթերցումներեն է, որ հետզհետե կընտրվին մեր գրենի մտերիմները, ինչպես որ դուրսի հաճախակի ու սրտաբաց հանդիպումներեն է, որ կկազմվի կյանքի մտերիմներուն մեր նեղ շրջանակը: Ատոր համար է դարձյալ, որ երկի մը թարգմանիչը կամ իր նախընտրած դերը խաղցող դերասանը շատ հաճախ խոր ու սրտագին մտերմությամբ կկապվին և՛ հեղինակին հետ, և՛ իրենց թարգմանած կամ ներկայացուցած դեմքերուն հետ: Ատոր համար է, որ գրքերը և գրքերուն մեջ պատկերացված մարդիկը իրենց ջերմ պաշտպաններն ունին, իրենց սիրահարները, ինչպես և իրենց բուռն ու կրքոտ հակառակորդները:
Հոգեբանական իրողություն մըն է ասիկա ու կենդանի ներքին իրականություն մը: Գրքերուն մեջեն խոսող ու գործող մարդիկը, ըլլան իրական ու պատմական դեմքեր, ըլլան բանաստեղծական մարմնացումներ, ինչպես և հեղինակը ինքը, ասոնք բոլորն ալ անխտիր ապրող ու կենդանի արարածներ են մեր հոգիներուն մեջ, իսկական մարդիկ, որոնք դուրսի աշխարհեն մեր հոգիները մտած մյուս մարդոց նման և անոնց հավասար, կան հոն, գոյություն ունին, կշարժին, կգործեն, կխոսին ու կազդեն:
Այդ պատճառով ալ ով սովոր է կարդալու, կապրի մշտապես լայն, բազմերանգ ու խիստ հետաքրքիր ծանոթներու շրջանակի մը մեջ, կապրի լայն աշխարհքի մը մեջ, և կապրի մանավանդ ընտիր աշխարհքի մը մեջ, քանի որ մշտապես հաղորդակցության և անձնական մտերմության մեջ է հին ու նոր դարերու և բոլոր ժողովուրդներու ամենեն խոր, մեծ, իմաստուն, տաղանդավոր ու առաքինի դեմքերուն հետ, ամենաընտիր մարդիկը, որոնք երբևիցե ապրած են արևի լույսին տակ կամ մարդկային տենչանքներուն և երազանքի լույսին տակ:
Գիրքը այդ ընկերական ծանոթացումներու ժամադրավայրն է, համամարդկային ու համադարյան ակումբ մը: Գիրքը ընկերական շրջանակ մըն է, և այդ իմաստով գիրքը ընկերն է մարդուս:
Եվ մեր այդ գրենի մտերիմներն ու ծանոթները, ճիշտ մեր աշխարհային ծանոթներուն ու մտերիմներուն նման կազդեն մեր վրա ամեն ուղղությամբ ու կազդեն խորապես:
Իրենց գոյությամբը, իրենց գործերովը, իրենց խոսքերովը կհարստացնեն մեր ծանոթություններու ու տեղեկություններու գանձարանը. կճանչնանք նոր մարդիկ, նոր տեսակի հոգիներ, նոր գործեր, նոր դատում, նոր զգացական աշխարհ, կնպաստեն մեր ըմբռնումներու խորացմանը, մեր աշխարհայացքի լայնացմանը, իրենց դատումներովը մեզի մտածելու կդրդեն, իրենց առանձնահատկություններովը կհրեն մեր ուշադրությունը նոր որոնումներու:
Անոնք կազդեն մեր զգացումներուն, մեր համակրանքներուն, մեր ճաշակին՝ վարակելով մեզի իրենց էությամբը, իրենց սերերովն ու տրամադրություններովը, և խորը դրոշմ կդնեն մեր զգացական գնահատումներուն վրա իրենց պատճառած հաճույքներովն ու զվարճություններովը:
Անոնք կազդեն մեր կամքին ու գործունեությանը իրենց օրինակով, իրենց շարժումներով, իրենց սկզբունքներով, իրենց ներշնչած հիացումով, իրենց գծած կյանքի նպատակներով: Անոնք սիրտ կուտան գոյության համառ կռվին մեջ, կոգևորեն, կբռնկցնեն մեզի, հաճախ կդառնան մեր իդեալը, մեր իդեալին ջահակիրը:
Եվ այսպես շարունակ գրքերու միջոցով ուրիշներու հոգին մտնելը, ուրիշներու հոգերովն ու ցավերով ապրիլը, շատ ու հեռավոր մարդոց հետ կապված ըլլալը, շատ «օտար» հոգիներու մեր առջև մերկացվիլն ու մեզի սիրելի ու թանկագին դառնալը, կամաց-կամաց մեր էության մեջն եսն ու ոչ-եսը որոշ չափով կխառնի իրարու, կհյուսե իրարու, և մենք կսկսինք նկատել մեզի իբրև մեկ մասը խմբակցության մը, ամբողջության մը, և մեր շահն ու հաճույքը կփնտրենք նախ խմբակցության, վերջն ալ ամբողջության օգուտին ու բախտավորության մեջ:
Գրքերը իբրև ընկեր ու ընկերական շփում կսրեն ու կզարգացնեն մեր մեջ ընկերական զգացումը, մեր հոգիի հանրային-համայնական կողմերը, մեր մարդկային ու համամարդկային գիտակցությունը: Այսինքն՝ կկրթեն ու կքաղաքակրթեն մարդը, մարդու մեջի հին ու խորը նստած անասունը հետզհետե կմարդկայնացնեն. կամրացնեն խիղճը, ամոթը, քաղաքավարությունը, պարտականության զգացումը, արդարության պահանջը, ներողամտությունը, անձնվիրությունը, որովհետև այս բոլոր հոգեբանական բառերը մեզմե կպահանջեն միայն մեկ բան մը՝ մտածել նաև ուրիշներու մասին, այսինքն՝ սանձել եսը:
Այսպես է. մեր սիրած գրքերու էջերուն մեջեն կխոսին մեզի մեր հոգիի լավագույն և մեծագույն ընկերները, որոնք մեկ կողմեն ընկերական շփման բազմադիմի վայելքներն ու առավելությունները կուտան մեզի, մյուս կողմեն ալ կընդլայնեն մեր աշխարհայացքը, կնրբացնեն, կմարդկայնացնեն մեր ամբողջ էությունը:
Անշուշտ, որ այս բոլորը ճշմարիտ է միայն լավ ու ընտիր գրքերու վերաբերմամբ: Ինչպես կյանքի մեջ լավ ու ընտիր ընկերներու կից՝ շատ կան նաև գեշ ուղղությամբ վարակիչ օրինակներ, այդպես ալ գրքերու աշխարհին մեջ պակաս չեն վնասակար ու վատօրինակ գրություններ, որոնք ստորին զգայություններ կհրահրեն, ընկերական ցած ու ծուռ ըմբռնումներ կներարկեն, գեշ օրինակ ու գեշ ճաշակ, անառողջ մտայնություն կբերեն ընթերցողին: Ատոր համար ալ շատ կարևոր հարց է, ինչպես կյանքի իրականության մեջ կենակցության համար ազնիվ ու բարձր անձերու և օրինակներու ընտրությունը, այդպես ալ գրենական աշխարհի մեջ կրթիչ ու գեղեցիկ, ազնվացնող ու բարձրացնող գրքերուն ընտրությունը:
== Է ==
Գիրքը վայելք
Ինչպես որ գրքերը գիտության, ուսման և մտածմունքի շտեմարաններն են, այնպես ալ անոնք միևնույն ժամանակ շտեմարան են բազմատեսակ մեծ ու փոքր մտավոր զվարճություններու, հաճույքներու ու վայելքներու, որովհետև ամեն մեկ մտավոր շարժում, ամեն մեկ մտավոր ստացում ու յուրացում իր վրա ու իր մեջ ունի զգայություններու ամբողջ փունջ մը:
Մտքի աշխատանքը ինքը հաճույք մըն է, մտածելը, դատելը, դիտելը, երևակայելը, հիշելը, այսինքն, մեր մտքի մեքենային զանազան ուղղությամբ բանիլը զանազան տեսակի բավականություններ են մեզի համար, և ինչքան որ այդ աշխատանքը համաչափ ըլլա մեր մեքենայի տրամադրելի ուժերուն և համապատասխան մեր մեքենայի հակումներուն, այնքան ավելի շեշտված կըլլա նաև իր արտադրած զվարճությունը:
Մտքի աշխատանքին նման ներքին բնական հաճույքներ են նույնպես այդ աշխատանքին արդյունքը եղող ամեն ըմբռնում, ամեն թափանցում, ամեն տեսակի մտավոր նոր կառուցում ու կերտում: Այդ բոլոր նոր-նոր աշխարհները, որ հետզհետե կգոյանան ու կկազմվին մեր մտքի խավարչուտ տիեզերքին մեջ և կներկայանան մեզի իբրև նոր մտապատկեր, նոր հասկացողություն, նոր սկզբունք, նոր հավատք, նոր իդեալ, նոր ձգտում ու նոր որոշում, այս բոլորը կբերեն իրենց հետ նուրբ ու խորին հաճույքներ ու ոգևորություն:
Հաճույք ունին ո՛չ միայն ատոնց ծնունդը, այլև այդ ծնունդները կարապետող մեր մտքի կատարած բոլոր որոնումները, ինչպես և հետագա ամեն տեսակի սրբագրությունները, հավելումները, լրացումները, մեր մտածումներու հղկվիլը, տաշվիլը, կոկվիլը, կլորնալն ու հստակիլը. մեկ խոսքով՝ ամեն յուրացում, ամեն խորացում։
Եվ վերջապես մտավոր հաճույքներ կուտան մեզի մեր արդեն վաղուց կազմված ու ավարտած համոզումները, աշխարհայացքը, սկզբունքներն ու իդեալները, երբ կտեսնենք, որ ուրիշներն ալ նույն աստվածներուն կերկրպագեն, որ ուրիշներն ալ իրենց ուրույն ճամփաներով մեր տաճարը կհասնին: Եվ ինչքան մեծ ու լրիվ է մեր կարդացած գրքերուն ու մեր մտքին մեջ եղած գաղափարակցությունը, ինչքան էական կետերու մեջ զույգ կերթան մեր դատողություններն ու եզրակացությունները, մեր տեսություններն ու մեկնությունները, այնքան ավելի խոր կըլլա բնականաբար և մեր զգացած բավականությունը: Եվ, ընդհակառակը. դժգոհություններու և անախորժություններու աղբյուր են միշտ մեր չընդունած, մեզի անդուր եղող, մեր սկզբունքները խաչաձևող գրքերուն ընթերցումը: Ատոր համար է, որ ամեն մարդ իր կուսակցության թերթը կարդալ կսիրե և ամեն մասնագետ կկարդա մասնավոր սիրով իր դավանակիցներուն գրությունները:
Նույնն է իրողությունը նաև ընկերական շփման տեսակետին: Ինչպես որ գրքերն ժամադրավայր են նոր հանդիպումներու, նոր ծանոթություններու, կամ հին ու սիրելի դեմքերու վերստին տեսության և ավելի մոտիկ մտերմության, այդպես ալ այդ նույն գրքերը ժամադրավայր են ընկերական ամեն գույնի ու երանգի հուզումներու ու զվարճության, որովհետև ընկերական շփում ու կենակցում ըլլա կյանքի թե գրքի մեջ, ունի զգայություններու և հաճույքներու սարդի ոստայն մը, որուն նուրբ թելերուն մեջ սիրտը իսկույն ճանճի մը պես կխճճվի:
Հաճույք ունի նոր մարդիկ ճանչնալը, երբ հոգիներու նոր ծալքեր կբացվին մեր առջև, ինչպես և հոգեկան այդ խորքերուն մեջ թափառիլը: Ասոնց բոլորին կապված են հազար տեսակի հարաբերություններ, զգացումներ, ուրախություններ ու տհաճություններ: Եվ ինչքան զարգացած է ու դյուրագրգիռ մեր զգայական աշխարհը, այնքան խոր են ու բարդ նաև մեր զգացած տպավորությունները այդ հոգեկան մոտիկ հարաբերություններու միջոցին: Ինչքան նվազ զգայուն է մեր հոգեկան կազմը, այնքան ավելի հանգիստ է բնականաբար նաև մեր զգացած բավականությունը։ Եվ ատոր համար է, որ պատանեկան տարիքը, ինչպես և կանացի հոգին, մասնավորապես սիրահար է զգացումին զարնող գրքերու «հետաքրքրությունը հարող» երկերու:
Անշուշտ, այդ գրենական հին ու նոր շփումներու միջոցին մասնավոր կերպով հաճույքի աղբյուր կդառնա մեզի, երբ կհանդիպինք մեր որոնած, մեր ուզած, մեր երազած, մեր գնահատած մարդիկներուն, որոնք կընեն, ինչ որ մենք կուզեինք որ ընեն, և կընեն այնպես, ինչպես կցանկայինք, որ ընեն և որոնք մարդ արարածի մասին մեր հոգիի ունեցած բարձր, առաքինի ու ազնիվ իդեալացումները կմարմնավորեն: Ատոր վրա է հիմնված «դրամատիկ» դեմքերու հմայքը բանաստեղծության մեջ և գրավչությունը մեծ մարդոց կենսագրություններուն:
Գիրքը, ըլլա ընկեր մը, թե ուսուցիչ մը, թե երկուքը միասին, ինքնին ստեղծագործություն մըն է արվեստի, և անխտիր թե՛ գիտական գիրքը, թե՛ գեղարվեստական: Ատոր համեմատ ալ գիտական վայելքներու և ընկերական վայելքներու կից՝ կան նաև զուտ արվեստի վայելքները ամեն գրական երկի մեջ:
Ամեն գրություն կառուցում մը ունի, շենք մը, ճարտարապետություն մը՝ հարմարվելով իր նյութին, գաղափարին, ձգտումին ու ոգիին: Ամեն ուսումնասիրություն ու պատմություն ունի իրեն հատուկ մասերու կապակցում մը, մտածումներու հյուսք մը և գործողություններու ընթացք: Արդ՝ նայելով, թե ի՞նչ աստիճան ամբողջական է իր ճարտարապետությունը, ի՞նչ աստիճան հարմարած է իր նյութին ու նպատակին, ի՞նչ աստիճան արտահայտիչ է իր ներքին ձգտումին ու գաղափարին, և նայելով, թե ի՞նչ աստիճան բնական է մասերու կապակցումը, հստակ է հյուսքը, և կենդանի է շարժումը, մեզի հիացում կազդե, գոհունակություն և գնահատություն, այսինքն կդառնա վայելքի առարկա. կզգանք իբրև վսեմ, գեղեցիկ կամ գրավիչ, որ ըսել է հաճելի: Նույն ու նման վայելքներ կառաջացնեն գրքերու մեջ ներկայացված տիպերն ու դեմքերը՝ նայելով, թե ինչ աստիճանի լրիվ են նկարված, ի՞նչ աստիճանի ջինջ են իրենց բնավորության գծերը, ի՞նչ աստիճանի բնական է անոնց վարմունքն ու շարժումը, մտածումն ու զրույցը, և ի՞նչ աստիճանի կենդանի՝ անոնց հոգին: Նմանապես բավականություն ու հիացում կպատճառե մեզի, երբ կտեսնենք, թե հեղինակը ի՞նչ աստիճան ճիշտ է դիտած, ճիշտ է ընդօրինակած, ըլլա արտաքին, ըլլա ներքին բնությունը. ի՞նչ աստիճան նուրբ է, խոր ու ճշմարիտ իր դիտելու ու վերարտադրելու արվեստը:
Եվ վերջապես հաճույքի աղբյուրներ են նաև բոլոր զարդերը, ինչպես կյանքի, այնպես ալ գրքերու մեջ: Նկարագրական զարդարանքը, լեզվական հարդարանքը, ճարտասանական փեշերը, հանգերուն ներդաշնակությունը, չափերուն ելևէջը, խոսքի հոսումին անուշությունը, սրամտության կայծկլտուքը, համեմատություններուն ժանյակը, այլաբանություններուն մանյակը, բացականչական ասեղներ, բառախաղի գնդասեղներ, ո՞ր մեկն ըսեմ, ասոնք բոլորը զվարճության կաթիլներ են և հաճույքի ծորումներ:
Ընթերցողներուն մեծ մասը այս բոլոր մեծ ու փոքր վայելքները արվեստի կխմե մեկ ումպով, բոլորը իրար խառնած, իբրև ընդհանուր տպավորություն մը: Մինչդեռ անոնք, որ սեր ունին ու վարժություն գրի ու գրքի, մեղվի մը պես կծծեն ամեն մեկ ծաղիկեն իր անուշ ու գինովցնող հյութը և «կըմբոշխնեն» ամեն մեկը առանձին:
== Ը ==
Գրքերուն մեջ մեր եսը
Գիտական, ընկերական ու արվեստի վայելքները գրքի մը տված հաճույքներուն երեք հիմնական խումբերը կներկայացնեն իրենց բոլոր ստորաբաժանումներով ու անհատնում խառնուրդներով: Սակայն այդ ամենը միասին առած դեռ չեն սպառեր գրքի մը մեզի ընծայած բոլոր ուրախություններն ու հուզումները: Պատկերը լրիվ դարձնելու համար ատոնց վրա պետք է ավելցնենք ուրիշ խումբ մը վայելքներ, որոնք ընթերցանության ժամանակ դուրսի առարկաներու էութենեն չէ, որ մեզի կհաղորդվի, այլ՝ թեև անոնց ազդեցության տակ, բայց կբխին մեր ներքին էութենեն, մե՛ր կյանքեն, մեր սեփական անձեն: Ամեն գիրք բացի իր տեսակ մը ընդհանուր և ամենուն համար եղող «առարկայական» վայելքներեն՝ կուտա մեզի նաև զուտ մեր եսեն ու մեր անհատականութենեն ծնող վայելքներ՝ «անձնական» վայելքներ:
Եվ գրականության պատճառած բավականություններուն մեջ ամենեն ավելի սուր կերպով զգացված հաճույքները ճիշտ ատոնք են, որոնք այս կամ այն չափով ու ձևով կկապվին մեր անձնական կյանքին:
Առարկայական վայելքներն ալ անշուշտ կապված են մեր անձին, քանի որ վայելողը մենք ենք և քանի որ վայելքը մեր սեփական մեքենայի գործածության մեջն է, բայց ատոնք կապված են մեր անձին, այսպես ըսեմ, մե՛կ ծայրով. ստացողը մենք ենք, բայց ազդողը, ցուցադրվածը, բացատրվածը դուրս է մեր եսեն, դուրսի աշխարհ է, «օտար» առարկա։ Իսկ երբ գրքին մեջ ներկայացված կյանքը, նկարագրված գործը, պատկերացված մարդը, վերլուծված հարցը ինքն ալ որևէ կերպով առնչություն կունենա մեր անձին հետ, բնականաբար գրվածքը իր երկո՛ւ ծայրովը կկապվի մեզի, կրկնակի՛ չափով «հետաքրքիր» կդառնա, կրկնակի՛ ուժով «գրավիչ» ու «կարևոր»:
Այսպես՝ գիտական խնդիրներու մեջ միշտ մեզի համար մասնավոր հրապույր ու արժեք ունի և մեզի մասնավոր կերպով կզբաղեցնե ու կհուզե, եթե խոսքը մեր սեփական մասնագիտության մասին է, մեր գործի ու արհեստի մասին, երբ կշոշափե մեր նպատակները, մեր ծրագիրները, երբ կդպչի մեր շահին, մեր համոզումին, մեր կուսակցության, մեր տեսակետներուն, մեր հավատքին, մեր իդեալներուն, մեր դավանած «դպրոցին» և ուղղության:
Այսպես՝ գիրքերուն մեջեն կյանք առնող դեմքերը մասնավոր կերպով հետաքրքիր կդառնան մեզի, եթե մեր սիրած, մեր հարգած, մեր երազած, մեր որոնած մարդիկը կներկայացնեն: Մեր մեջեն ավելի ճախրանք ունեցող հոգիները իրենց տենչերուն, իրենց անուրջին, իրենց ծարավին մարմնացումը եղող իդեալացված դեմքերը կսիրեն: Մեր մեջեն ավելի դրական հոգիները կփնտրեն իրենց ծանոթ դեմքերուն ճիշտ ու իրական պատկերացումը: Բայց միևնույն է օրենքը երկուքին համար ալ, կուզե ոտքը ամուր փակած ըլլա հողին, կուզե թևածե երկնքի կապույտներուն մեջ, միշտ կփնտրե ի՛ր գիտցածը, ի՛ր տեսածը, ի՛ր հասկցածը, կամ ի՛ր ուզածը, ի՛ր ըղձանքը, ի՜ր երազը: Մասնավոր կերպով գրավիչ, հուզիչ ու «գեղեցիկ» է այն գրվածքը, որ ամենեն ավելի սերտ կհյուսվի ընթերցողի եսին:
Հետևապես ամենեն ավելի հետաքրքրել պիտի մեզի այն գրական երկերը, որոնց մեջ նկարված ու վերլուծվածը կարծես թե մենք ինքներս ենք, այսինքն, երբ գրքին «հերոսը» կամ հեղինակը գոնե իր հիմնական կողմերովը կկրե մեր հոգին, մեր հակումները, մեր վարանքը, մեր զգալու ու գործելու առանձնահատկությունները, ունի մեր մտավոր և զգացական ծալքերը:
Այս աստիճանի բազմաթիվ կողմերով նույնությունն ու նմանությունը շատ հազվադեպ է անշուշտ գրքի անձին ու մեր անձին միջև, բայց չափազանց սովորական երևույթ է, երբ գրքերուն մեջ նկարված ու նկարագրվածը մեր հոգիի այս ու այն կողմը կկրե, մեր զգացական ու կամեցական եսին այս ու այն որոշ առանձնահատկությունը, մեր անձնավորության մեկ կտորը, մեկ երեսը։ Մեր անձի այդ մասնակի գյուտը գրքին մեջ և հոսկե առաջացող անխուսափելի ներքին համեմատությունը չափազանց կզբաղեցնե մեզի և բավականություն կպատճառե, որովհետև միայն դիցանուշ Նարգիզը չէ, որ կդողար հաճույքեն, երբ իր դեմքին արտացոլումը կդիտեր ջրերու ավազանին մեջ:
Անձնականության խաղցած դերը սակայն ասով ալ չի վերջանար գրքերու բերած վայելքին մեջ: Ուրիշ ճամփով մըն ալ մեր անձը կդառնա ուրախություններու և հաճույքի աղբյուր, երբ շփման մեջ կուգա գրքերու հետ, և այս ճամփան շատ է բանուկ ու սովորական։ Ընթերցումը մտքերու զուգորդությամբ և որոշ նմանություններու հետևանքով կարթնցնե մեր հուշերը, իբրև վկա կամ օրինակ կկանչե մեր կյանքի սեփական հիշատակները կամ պարզապես կհիշեցնե մեզ մեր ապրումները, անցած դեպքերը, մեր եղած տեղերը, մեր ճանչցած դեմքերը, կվերակենդանացնե երբեմն սաստիկ պայծառ կերպով մեր կյանքի այս ու այն վայրկյանը, ամբողջ եղելություններ, պատմություններ: Այդ վերհուշները իրենց հետ կբերեն իրենց երբեմնի հուզումները, այսինքն վերապրիլ կուտան մեզի մեր հին հաճույքները:
Եվ ինչքան որ մեր մտքին մեջ կենդանացած այդ իրերը, տեղերը, դեպքերն ու անձերը կապված ըլլան ուժեղ զգացումներու, ինչքան որ արթնցնող հիշատակները, հիշողությունները մեր անցյալի թանկագին ու կարևոր վայրկյանները ներկայացնեն, և ինչքան որ խորունկ ու հստակ կերպով կատարվի այդ զարթնումը ինքը, այնքան ավելի խոր ու բուռն կըլլան բնականաբար մեր զգացած հաճույքները:
Արդեն հոսկե ալ կբխի գեղարվեստական երկի մը հրապույրին մեկ խոշոր բաժինը: Գեղարվեստական ստեղծագործությունը իր տեսակի կախարդ մըն է, կոգեկոչե մեր հին ու անցած աղվոր օրերը, հին ու անցած անփոխարինելի դեմքերը, հին ու հմայիչ խոսքերը, հին ու դյութիչ շարժումները, կեցվածքները։ Ամեն գրական-գեղարվեստական երկի մրոտ տողերեն ու էջերեն կայծեր կթափին մեր հոգին և հոն կվառեն մեր ներքին, մեր սեփական կրակները, երբեմն կբռնկցնեն ամբողջ հին հրդեհներ: Օտար նյութերեն և օտար կառուցումներեն հոսող վայելքներուն կհյուսվին մեր կյանքի հուշերեն ժայթքող հուզումները:
Այս բոլորը ընթերցման միջոցին կձուլվին իրարու, և մենք շատ անգամ որոշել ալ չենք կրնար՝ ո՞րը մեզմեն է և ո՞րը գրքեն: Բայց այդ ձույլ ու ընդհանուր ազդեցության տակ է, որ մենք կգնահատենք գրքերը, կսիրենք, կմերժենք կամ անտարբեր կնետենք մեկդի:
== Թ ==
Գիրքը ամոք
Բացի բազմերանգ հաճույքներու և վայելքներու անմիջական աղբյուր մը ըլլալե, գիրքը է նաև աղբյուր մը բավականություններու, բացասական առումով: Գրքերը շատ անգամ կթեթևցնեն մեր վշտերը, կքնացնեն մեր ցավերը, կմեղմեն ներքին փոթորիկը կամ ընդհակառակը կվերցնեն ձանձրույթը. այսինքն այս կամ այն ձևով կցրվեն մեր հոգիին վրա ծանրացած անախորժություններու մութ ու մռայլ ամպերը:
Ինչպես որ աշխարհիս երեսին ընկերն ու մտերմությունը ամենեն մեծ մխիթարիչն է մարդուս իր ձախողանքի, ցավի ու վիրավոր վայրկյաններուն, նույն ձևով ալ նույն ազդեցությունը ունին մեր հոգիին վրա գրքերուն ծոցեն մեզի հետ կապված մեր ընկերներն ու մտերիմները: Մյուս կողմեն ալ գրքերու միջով մշտական հաղորդակցության մեջ ըլլալը մարդկային անհատնում հոգիներու հետ, ականատես ու վշտակից ըլլալը այդքան-այդքան հին ու նոր, երկրածին ու մտածին մարդիկներու կրած տանջանքին, զրկանքին ու անարդարության, կփոքրացնե, կպակսեցնե մեր անձնական զրկանքներուն ու տառապանքին պատճառած ցավը: Որովհետև այդպես է անագորույն իրականությունը, կամ գուցե գորովասիրտ իրականությունը, որ ցավակցությունը կմխիթարե մեզի, և ինչքան շատ են ցավակիցները, նույն ցավը կրողները, այնքան ավելի դյուրին է ցավը կրելը: Մեծ ու համայնական աղետները ավելի արիաբար կտարվին, ավելի լուռ ու ստոյիկ կերպով, քան անձնական ու մենավոր շատ ավելի փոքր անախորժությունները:
Ուրիշներու հոգերուն ու վշտերուն գիտակ ու մասնակից ըլլալը այրուցքը հանդարտող պալասան մըն է, որ կքսվի մեր բաց վերքին վրա։
Քիչ մը ավելի ոլոր ճամբով, բայց նման հետևանքի կբերե նաև զուտ գիտական ընթերցումը։ Բնության անմեռ ուժերուն և հավիտենական անխախտ օրենքներուն դիմաց, տիեզերքներու մշտափոփոխ ու մշտաթավալ գոյացման ու քայքայման հանդեպ, վառումներու և մարումներու, ծնունդներու և մահերու այդ հավերժական խելագար անհունության մեջ, մենք ու մեր բոլոր անձնական-վայրկենական գոյությունն ու հոգերն ու հոգիները այն աստիճան կպզտիկնան, որ կկորսնցնեն իրենց իմաստը, ու մեր «խոշոր» եսը իր «խոշոր» ցավերով կդառնա հանկարծ մեր աչքին ծիծաղելի:
Եվ ո՛չ միայն մենք, այլ ընդհանրապես բոլոր «մարդ» ու «ժողովուրդ» կոչվող փոշիները: Գիտական ընթերցումը փիլիսոփայության շիճուկը կներարկե մեր կաշվին տակ, շիճո՛ւկ մը, որ աշխարհին բոլոր մորֆիններեն ու բոլոր թմրեցուցիչ նյութերեն շատ ավելի խոր ու տևական կերպով հանդարտություն ու հաշտություն բերելու կարողությունը ունի մեր հոգիին: Իսկ հանդարտությունն ու հաշտությունը վշտի ժամանակ մեղմացում ըսել է՝ ամոքում: Ինչպես գեղարվեստական, այնպես ալ գիտական գիրքը ամոք կուտան մեզի՝ մեկը իր ցույց տված օրինակելի նմուշներովը, մյուսը իր փիլիսոփայությամբ։
Կա՛ և մոռացումը, որ նորեն թեթևացում կուտա մեր ցավի այրուցքին, կշեղե մեր ուշադրությունը մեր սիրտը կրծող վիշտեն, կզբաղեցնե մեզի հեռավոր ու բոլորովին տարբեր հարցերով, դուրս կքշե մեր հոգին մեր եսի սահմաններեն: Թեև անշուշտ շատ ավելի խախուտ և առժամյա է ընթերցանության մոռացում տվող ազդեցությունը, և չունի ո՛չ խորությունը, ո՛չ տևականությունը ուրիշներու օրինակեն եկող մխիթարանքին և փիլիսոփայութենեն հոսող վերին հաշտեցումին:
Այս տեսակ առժամյա թեթևություն բերող և երկրորդական արժեքով միջոց մըն է գիրքը նաև հոգեկան անգործության դեմ, անգործության պատճառած հոգնածության դեմ, ձանձրույթի դեմ: Երբ ընթերցումը կկատարվի ո՛չ թե առավել կամ նվազ որոշ նպատակով կամ ներքին մղումով, այլ պարզապես ժամանցի համար, «ժամանակ սպաննելու» համար, ինչպես որ կըսենք շատ ճիշտ ու պատկերավոր արտահայտությամբ մը:
Պարապ մնացած մարդը թուղթ կխաղա, մեկը կփնտրե, որ հետը խոսի աջեն, ձախեն ու իր դրացին բամբասե, քանի որ ամեն տեղ ալ խոսակցության համեմն է բամբասանքը: Իսկ երբ այս սովորական և ընթացիկ զվարճություններեն ո՛չ մեկը չիյնար ձեռքերնիս, կվերցնենք պատահած գիրքը, կսկսինք կարդալու պատահած երեսեն, մինչև որ ճարվի խոսակից մը կամ վրա հասնի մեր խաղընկերը: Այս տեսակի ընթերցումը տարածված է չափազանց: Եվ ինչքան ալ խեղճ ըլլա իր արժեքը, բայց և այնպես արժեք մըն է, քանի որ շատ հաճախ կքաշե մեր ուշադրությունը իր ետևեն ու կփախցնե ձանձրույթին տհաճությունը:
----
Ուսում և ընկեր, վայելք և սփոփանք, ահա՛ գիրքը:
Ահա՜ մշտահոս ու առատաբուխ աղբյուր մը գիտության, իմաստության, հոգեկան շփման, մտերիմ կապերու, խորին հուզումներու և մխիթարության, հոգեկան զվարճության ու վայելքներու, բարձրացման ու ազնվացման: Հին հեքիաթներու «անմահական» աղբյուրը, որուն կենդանարար ջուրը երիտասարդություն կուտա, առողջություն և հովացում հոգնած, տանջված և որոնող հոգիներուն:
Արևելքը, որ հարուստ է անապատներով, աղբյուրներու պաշտամունք ունի, և հոն աղբյուր մը բանալը ամենեն սուրբ ու ամենեն բարեպաշտ գործերեն մեկն է համարված միշտ: Հոգեկան տեսակետեն մարդկությունը լայն խավերովն առած դեռ միշտ արևելքի ժողովուրդ է. մարդկային հոգին դեռ անապատներու մեջ կապրի, պատառ մը չոր հացի չոր ավազներուն վրա և բարկ եսականության կիզիչ ճառագայթներուն տակ, և դեռ մարդկության ամենաստվար մեծամասնության համար բացառիկ կերպով սուրբ ու նվիրական գործ մըն է մարդու քալած այդ անապատին մեջ աղբյուր մը բանալը, ուր իսկույն օասիս մը կանաչի:
Գիտնանք, ամեն անգամ, որ մարդ մը կմոտեցնենք գրքերուն և ընթերցանության սերն ու վարժությունը կուտանք անոր, կենսատու և զովարար աղբյուր մըն է, որ կբանանք անոր խոպան ճամփուն վրա:
== Ժ ==
Իսկ հեղինակը ինչու կգրե
Մինչև հիմա կդիտեինք գրական երկերը ընթերցանության տեսակետեն, այդ ստեղծագործություններուն ընթերցողի՛ն համար ունեցած զանազան արժեքները. կդիտեինք միայն ընթերցողին դարձած երեսը երևույթին, մինչդեռ գրական երևույթ մը մեզի կներկայանա միշտ երկու երեսով:
Բոլորովին տարբեր բան մըն է գիրքը ստեղծող հեղինակին համար և բոլորովին տարբեր բան մըն է ընթերցողին համար: Մեկուն համար գրական երկը երկունք մըն է, հղացում մը, երկար որոնում մը, կտոր-կտոր լրացում մը ու հետզհետե միայն գոյացած ամբողջացում մը: Մինչդեռ մյուսներուն համար անիկա պատրաստ ու ձույլ ամբողջություն մըն է առաջին իսկ վայրկյանեն, պարզ ու զատ գոյություն մը կյանքի ու բնության մյուս երևույթներուն նման:
Մեկը շինող-կառուցողն է, ոչինչեն ինչ մը ստեղծողը, մյուսները պատրաստ ստացող են ու օգտագործողը։ Երկուքի համար ալ գիրքը վայելքի աղբյուր է. երկուքի համար ալ գիրքը կներկայացնե միշտ շատ մը արժեքներ, բայց բոլորովին իրարմե տարբեր տեսակի վայելքներ ու իրարմե տարբեր տեսակի արժեքներ, նույնիսկ տեսակ մը իրար հակադիր արժեքներ:
Արդ, ինչի՞ մեջն է գրական երկի մը արժեքն ու կարևորությունը ստեղծագործողին համար: Ինչո՞ւ համար մարդիկ գիրք կշարադրեն: Ի՞նչն է հեղինակները դրդողը, որ գրական երկեր հորինեն:
Այդ դրդիչները շատ են, կրնանք վերածել երեք խումբի: Նախ՝ ներքին հոգեբանական մայր դրդիչներ: Երկրորդ՝ կիսահոգեկան-կիսաընկերական դրդիչներ: Եվ երրորդ՝ հավելյալ ու հետևանք դրդիչներ:
Ամենեն նախնականն ու ամենեն խորունկը բնականաբար հոգեբանական մայր դրդիչներն են:
Եվ ամենեն առաջ այն պարզ իրողությունը, որ լեցված հոգին ներքին, բնական պահանջ ունի թափվելու, հոսելու, զեղումի: Բան մը գիտցողը, լուր մը իմացողը, նոր բան մը մտածողը ներքին մղում մը ունի իր գիտցածը ուրիշներուն ալ հաղորդելու: Բան մը լավ հասկցողը ուրիշներուն ալ կուզե հասկցնել. սուտ թե իրավ ճշմարտության մը տիրացողը կցանկա, որ ուրիշներն ալ դավանող դառնան իր ճշմարտության՝ ամեն հավատացյալ փափաք ունի, որ ամենքն ալ դառնան իր սուրբ հավատքին, եթե պետք է՝ նույնիսկ սրով և հրով:
Այդպես ալ ամեն մարդկային հոգի կարիք ունի իր հույսերը, կարոտները, սպասումները, ուրախություններն ու ակնկալությունները ուրիշներուն հետ բաժնելու, իր վշտերն ու կասկածները, իր մտահոգություններն ու անախորժությունները մոտիկ ու մտերիմ, երբեմն նույնիսկ օտար ու պատահական մարդոց հետ կիսելու: Ուրիշ խոսքով մեր հոգին պահանջ ունի իր ներսը դիզված ու փոթորկող ապրումները արտահայտելու: Եթե լռե ու միայն պահե՝ կնեղվի: Պետք է երթա ընկերոջ մը, բարեկամի մը, հարևանի մը, ըսե, խոսի, պատմե, որ քիչ մը հանգստանա:
Եվ ամեն մարդ ալ, ինչպես լավ գիտենք, կխոսի միշտ իր հոգիին մեջ տիրող խնդիրներու և նյութերու մասին. իր ցավերեն կխոսի: «Ի հավելվածոյ սրտի խոսի բերան»։ Հավելվածը լեցվածն է, զեղվածն է, եզերքներեն դուրս թափվողը:
Ահա՜ այս տեսակի հոգեկան թեթևացում մըն է նաև ամեն գրական արտահայտություն: Փոխանակ բանավոր կերպով անմիջապես ըսելու, պատմելու, երգելու կամ բացատրելու, նույնը կընե հեղինակը գրիչով թղթի վրա: Եվ այդ գրված թղթերը աչքի առաջ ունին և ուղղված են կա՛մ որոշ անձի մը, որոշ մեկ-երկու անձերու, կա՛մ որոշ խումբի մը, որոշ հավաքականության մը և կա՛մ ավելի ևս սովորականը ընդհանրության, հասարակության, այսինքն այդ տեսակի հարցերով ու խնդիրներով հետաքրքրվողներուն, գաղափարակիցներու, զգացակիցներու:
Խոսքին մեջ ուրեմն բոլորովին նույնն է. թափել ինչ որ իր հոգիին մեջ լեցված է, դիզված է, որ կհուզե ու կճնշե, ինչքան ուժեղ կերպով մտահոգություն ու անհանգստություն պատճառե, այնքան ալ ուժեղ ու բուռն կըլլա հորդելու, թափելու, արտահայտվելու ներքին դրդումը։
Գիր չունեցող, գրի ազատ գործածությունը չունեցող, գրի վարժություն չունեցող մարդը կունենա նույն գրական հորդումը, բանավոր կերպով կըսենք անգիր բանահյուսություն:
Գիր գիտցող, գրքերու հետ ապրող ու գրականության ընտել մարդը, հետևելով գրի մարդոց օրինակին, գրելով կըսե իր ըսելիքը, որ շատ մը առավելություններ կբերե իր հետ: Իր խոսքը կերթա մարդկային շատ ավելի լայն խավերու. իր խոսքը կերթա հեռավոր վայրեր ու հեռավոր դարեր: Եվ իր խոսքը կըլլա շատ ավելի կոկ ու գեղեցիկ, քանի որ գիրը հնարավորություն կուտա գրվածը կրկին ու կրկին կարդալու, վրան մտածելու, սրբագրելու և մշակելու ուրիշներուն ներկայացնելե առաջ: Եվ գրածդ կդառնա քու սեփականությունդ, քու անձիդ ու քու անունիդ սերտորեն կապված, փոքրիկ անմահության պես բան մը, որ բոլոր դարերու մարդոց սին ու կարճամիտ տենչերեն մեկն է եղած:
Հոգեբանական այս հիմնական ներքին դրդումին վրա անմիջապես կավելնան երկը ստեղծելու, ձևակերպելու գործադրութենեն առաջացող քանի մը նոր հրապույր ունեցող դրդիչներ, նորեն ներքին հոգեբանական:
Ամենեն առաջ աշխատելու, ստեղծագործելու հաճույքը: Մեր ուժերուն համապատասխանող, մեր բնական հակումներեն ծնունդ առնող ամեն աշխատանք ու գործադրություն մեծ բավականության աղբյուր է միշտ, երբ մանավանդ ներքին հոգեկան առատութենե ինքնաբուխ կհոսի:
Ինչքան դյուրին, ինչքան ինքնին բխի աղբյուրը, այնքան մեծ կըլլա մեր աշխատանքին հրապույրը և իր բերած ուրախությունն ու ոգևորությունը: Նույնիսկ իր պատճառած չարչարանքն ու հոգնությունը կկրենք սիրով, որ կդառնա իր տեսակի բավականության աղբյուր:
Այս աշխատանքի պատճառած ուրախությունը կսկսի արագ հարստանալ, երբ հնարելու, կառուցելու, դասավորելու, գյուտեր ընելու և ամբողջություններ կերտելու գոհացումը կուգա վրան, կավելնա: Ամեն գրված նոր գլուխ, ամեն ստեղծված նոր տեսարան, ամեն նոր փաստ, նոր նկատողություն, ամեն սիրուն համեմատություն, ամեն նոր ելք ու շարժում, ամեն թռիչք ու խորացում նոր հրճվանք ու նոր հրապույր կբերեն ստեղծագործ հոգիին, որ հետզհետե կտեսնե իր կարողությունները, կգիտակցի իր ուժին, որ առաջվնե չգիտեր, թե ունի:
Ինչքան խո՜ր ու լա՜յն կարողանա, ինչքան բա՜րձր հաջողի, այնքան ավելի համարձակ ձեռնարկ է, ձգտումը: Գրելը, հորինելը, ստեղծագործելը կդառնա իր գործն ու արվեստը, կյանքի իմաստ ու ոգևորություն:
Երբ կենդանի ապրում մը, խոր մտածում մը կամ բուռն հուզում մը և գրելու այս ծարավն ու հաջողելու գիտակցությունը հոգիին մեջ կփաթթվին իրարու՝ գրական երկի մը ծնունդը գրեթե անխուսափելի է:
Այս ստեղծագործ բո՛ւն ներքին դրդիչներուն ընդհանրապես կմիանան կիսաներքին-հոգեբանական և կիսաարտաքին-ընկերական դրդիչներ, բոլորն ալ արդյունք մարդկային մշտական ընկերակցության և անհատի ու համայնքի ներքին խոր կապին:
Ամեն քիչ-շատ ապրած, փորձված, տեսած ու սորված անհատ ընկերական բնական պահանջ ունի ուրիշները կրթելու, միջավայրը բարձրացնելու, տգիտության դեմ պայքարելու, նախապաշարումներն ու հինցած ըմբռնումները խորտակելու, հոգիները քիչ մը ավելի լուսավորելու, ազնվացնելու ու բարձրացնելու և իր շրջապատողներուն ճաշակը քիչ մը ավելի հղկելու:
Այս ուրիշներու մասին մտածող ընկերական ձգտումները ունին անշուշտ իրենց ավելի եսական երեսները։ Մակերեսի ուռուցիկ դառնալը գոգավորություն մըն է իր տակի երեսին համար. հեղինակ մը այդ բոլոր ընկերական ճիգերը կթափե, որովհետև հոգեբանորեն, իր ներսեն ուրիշներուն ազդել, ուրիշներու դատողության վրա տիրել կուզե. իր շրջապատողներն ու ընթերցողները իր համոզումներու ուժին և զգացումներու թափին ենթարկել կուզե, վարակել կուզե իր հոգիով, իր անձով, իր մտածելու եղանակով ու ճաշակով, այն ամե՛ն բաներով, ինչով ինքն է լեցուն: Կձգտի իր ետևեն քաշել «ամբոխները», «ուսումնականները», «երիտասարդությունը» իր խելքի ուժով, իր կամքի ուժով, իր սրտի ուժով: Իշխել կուզե հոգիներուն վրա. իր հոգին սուզվիլ կտենչա հոգիներու այդ ծովուն խորքը:
Միևնույն ժամանակ իր կառուցած երկը հանրության որոշ զգացումներուն, ձգտումներուն ու որոնումին մեկ մարմնացումը կնկատե, գիտե, որ մարդկային հոգիի փնտրտուքին մեջ ինքը ըրած է գյուտ մը, մնայուն պատկերացում մը, գաղափարի մը ընդգծումը։ Իր համայնքին, իր ժողովուրդին կամ մարդկության համար եղած է պիտանի արտահայտիչ մը, գիտական կամ գեղարվեստական կամ գործնական դեմք:
Մինչև հիմա հիշված պատճառ-դրդիչներուն կավելնան քանի մը հետևանք-դրդիչներ, այսինքն՝ արդեն կատարված աշխատանքի և ստեղծագործության արդյունքը եղող հավելյալ դրդիչներ:
Ամենեն բարձրը՝ բան մը ստեղծած, նորություն մը բերած և ընկերական դեր մը կատարած ըլլալու գիտակցությունը բնականաբար կբարձրացնե իր հոգին իր աչքին, գիտե որ արժեք մըն է և կճանչնա իր առավելությունները առանց իր թերություններն ու իր տկար կողմերը անտեսելու, ո՞ր բանն է կատարյալ այս աշխարհիս երեսին, ո՞ր գործն է անթերի: Ինչքան ալ շատ թերիներ ունենա՝ որոշ շնորհք ու որոշ առավելություններ կմնան, որոնք բնական ու արդար հպարտություն կներշնչեն և տրամադրության բարձրացում կուտան: Հոգեկան այդ բարձրության վրա մնալու և ավելի ևս բարձրանալու ջանքը կդառնա հավելյալ մեծ դրդում մը նախորդներեն ծնող:
Այս ներքին գնահատանքին սակայն կմիանան նաև ուրիշներու արտաքին գնահատական արտահայտությունները, հեռուեն ու մոտեն, բերանացի ու գրավոր. այսպես ալ շրջապատողներուն համակրանքը, գովքը, հիացումը: Հեղինակը կդառնա առարկա ընդհանուրի խոսակցության, քննության, վեճի ու աղմուկի և ուշադրության: Ամեն կողմե ջերմ նայվածք, սիրալիր խոսք, սիրառատ վերաբերում, շռայլված հարգանք ու պատիվ: Այս բոլորը կշոյեն մարդուս զգացումները ու կդառնան աղբյուր մեծ ու փոքր ուրախություններու և ախորժանքի, և բնազդորեն կմղեն հեղինակը նոր աշխատանքի, նոր արժեքներու ստեղծագործության:
Իսկ հեղինակ մը ինչքան շատ ստեղծե, որչափ շատ գրե ու անուն հանե, այնքան ալ շատ կկարդացվի ընդհանուր առումով, բնականոն պայմաններու մեջ. ըսել է՝ իր երկերը ավելի շատ կծախվին և ավելի եկամուտ կբերեն. աս ալ կդառնա վերջին հավելյալ դրդիչ մը, վերջին, բայց ո՛չ չնչին: Ամեն հեղինակի աշխատանքին մեջ կա ա՛յս կամ ա՛յն չափով նաև այս դրամական կողմը, ապրուստի հարցը, եկամուտի ու առուծախի հաշիվները և չի կրնար չըլլալ, քանի որ հեղինակը բոլոր մյուս մտավոր աշխատավորներու շարքին, ուսուցչի, խմբագրի, դերասանի ու երաժշտագետի նման, արհեստավոր մըն ալ ինքն է, և ամեն արհեստավոր պետք է ապրի իր աշխատանքով: Արժեքավոր հեղինակ չկա, որ գրե միայն դրամի համար իր ձեռք բերած համբավը շահագործելով, բայց դրամի հաշիվները կան միշտ ու ամենուն համար ամեն աշխատանքի մեջ, շատ հազվագյուտ բացառիկներ ազատ են այդ հոգեն, ուրեմն և դրդիչեն:
Իր՝ արդեն կատարած գործին գիտակցությունն ու հոգեկան բարձրացումը, հանրության գնահատանքն ու ուշադրությունը, և դրամի ու դիրքի տված առավելությունները կյանքի մեջ. ահա՜ երեք հավելյալ դրդիչներ, որոնք հեղինակը աշխատանքի կմղեն:
Ես մինչև հիմա գրելու միայն ուրախությունները, հաջողիլն ու գնահատվիլը շեշտեցի՝ ատոնց դրդիչ ըլլալը ավելի ցայտուն կերպով մատնանշելու համար:
Կյանքի մեջ սակայն հեղինակներու հետ կապված չեն միայն հաջողանք ու գնահատություն, դյուրություն ու վայելք, այլ նաև շատ մեծ անհաջողություններ, սայթաքումներ, մեծ տառապանք, երբեմն տաժանակիր աշխատանք, անվերջ փորձեր ու որոնումներ, առանց իրենց ընել ուզածը գլուխ բերելու, առանց իրենց հոգին բավարարել կարողանալու, միշտ դժգոհ իրենց ըրածեն, ինքզինքնին քննադատելով: Ուժեղ նախանձներ կան, երբ իրենց ջանքերն ու արդյունքը ավելի մեծ տաղանդներու կամ ընկերակիցներու գործին հետ կհամեմատեն: Ճնշող ու չարչարող բան է, երբ կզգաս, որ արժեք ունիս և արժեքավոր երկ մըն ես մեջտեղ դրած, որ չի գնահատվիր, որուն վրա ուշ չեն դարձներ կամ կխծբծեն: Անախորժություն մըն է հեղինակին համար, երբ իր ստեղծագործության մեջ բաներ կփնտրեն ու բաներ կգովեն, որ իրեն համար անարժեք է: Այդպես ալ մանավանդ երբ իր ամբողջ կյանքը կչարչարվի պատառ մը հացի համար և ծայրը ծայրին բերել չի կրնար, որ իր կերտել ուզած երկը հանգիստ ստեղծագործել կարողանա, կամ երբ հրատարակչի մը առևտրական քմայքին պետք է հարմարցնե իր աշխատանքը կամ ընթերցող հասարակության պահանջին ու ճաշակին:
Հեղինակներու ճամփան ալ, ինչպես կյանքի բոլոր ճամփաները, հարդարված ու զարդարված չէ միայն վայելքներով և հաջողությամբ: Ամեն տեսակի դառնություններ, հոգեկան ծանր ապրումներ, համառ լարված աշխատանք, հաճախ չափազանց հոգնեցուցիչ և բազմատեսակ զրկանքներ ու աղքատություն ցանված են նաև գրականության նվիրված մարդոց ճամփուն վրա։ Բայց այս բոլոր դժվարություններն ու դառնությունները հեղինակը չեն հեռացներ հեղինակելե. ընդհակառակը, կարծես ավելի կսրեն ստեղծելու ծարավը և ավելի կամք ու համառություն կդնեն հեղինակի հոգիին մեջ: Եթե ուրախությունը, հաջողությունը, սերն ու վայելքը, փառքն ու դրամը ստեղծագործության դրական դրդիչներն են, այս ձախողանքը, չհասկցվիլը, չըմբռնվիլը, ուզածը ընել չի կրնալը, աղքատ ու անփառունակ մնալը ստեղծագործության «ի բացասականե» դրդիչներն են: Ու կներկայացնեն այն հսկայական համառ ջանքերը, որով հեղինակները կճգնին հաղթահարել բոլոր արգելքներն ու թշնամանքը, արժեքավորելու համար իրենց աշխատանքը և պարտադրելու համար հասարակության իրենց անձն ու իրենց գործը։
Թե՛ գիտական ու գործնական երկերու հառաջաբաններուն մեջ, թե՛ գեղարվեստական երկերու հերոսներու բերնով շատ հաճախ կպատմվի կամ կնշմարվի հեղինակին կրած դառնությունները իր արհեստին երեսեն և իր հոգեբանական տվայտանքը իր երկի դժվար երկունքեն:
Հեղինակի մը համար հեղինակելու հետ կապված ամեն ինչ, դրական կամ բացասական, դրդիչ մըն է միշտ այս կամ այն ձևով, այս կամ այն չափով:
== ԺԱ ==
Ընթերցողի կապը հեղինակի հետ
Պատահական ու թեթև ընթերցանության սովոր անձերը ընդհանրապես քիչ կհետաքրքրվին հեղինակով, չեն փնտրեր ու չգիտեն, թե որո՞ւ գրածն է, որ կկարդան, ըլլա լուր, տեղեկություն, թե պատմություն մը, ճիշտ այնպես, ինչպես որ բերնե բերան կրկնվող եղելությունները, կատակները ու երգերը ըսելու կամ լսելու ատեն հեղինակի մասին խոսք չկա: Գրքերուն վրա սովորաբար հեղինակին անունը միշտ գրված կըլլա և միշտ ալ մեքենաբար կկարդացվի, բայց ուշադրության առարկա չի դառնար ու կմոռցվի:
Քիչ մը ավելի հարատև ընթերցողներուն համար շարք մը երկեր գրած հեղինակին անունը կմնա շրթունքներուն վրա ու կգործածվի, բայց ավելի իբրև որոշ տեսակի գրության անուն, քան նեղ մտքով հեղինակի: «Թովոտ մը տվեք ինծի» - կդիմե գերմանուհին գրադարանապետին: «Մայն Ռիդը ո՞վ է վերցուցեր» - կփնտրե ուրիշ մը իր կորուստը: «Ի՞նչ կկարդաս, Րաֆֆի», այսինքն ստեղծագործողը չէ, որ աչքի առաջ ունի, այլ գրությունը:
Ընթերցողի հոտին հեղինակին հետ որևէ մասնավոր կապ մը չունի, հեղինակի անձով անհետաքրքիր, իր անունը լսած ես, գիտես, իբրև որոշ տեսակի գրություններու հեղինակ:
Հեղինակի անձը կշեշտվի, երբ ընթերցանության կմոտենաս հատկապես այսինչ մարդու գրածը ըլլալուն համար: Կա՛մ իր գրական համբավեն, կա՛մ գիտական հռչակեն դրդված, կա՛մ բարեկամներուդ գովասանքեն ու գնահատանքեն ոգևորված: Հոս արդեն միայն հեղինակին անունը գիտնալը չէ հարցը, այլ հեղինակի գրական կամ գիտական որոշ առավելությունները լսած ըլլալդ և ստուգել ուզելդ է կարևորը: Հեղինակի մը տաղանդն ու կարողություններն են արդեն, որ հետաքրքրություն կարթնցնեն:
Հեղինակի անձին ստացած կարևորությունը շատ ավելի կգերանա, երբ ո՛չ թե ուրիշներու խորհրդով, հանրային ճաշակի կամ գրավաճառի մը, քննադատի մը հանձնարարությամբ կառաջնորդվիս, այլ այդ հեղինակի նախորդ երկը կամ երկերը կարդացած ես ու կճանչնաս անձամբ իր կարծիքները, իր գրելու եղանակը, իր աշխարհայացքը, իր վերաբերումը քեզի հետաքրքրող հարցերուն, այսինքն՝ ծանոթ ես հեղինակի ստեղծագործ հոգիին, գիտես անոր առավելությունները, ուժը, շնորհքը ու կհավնիս: Ուրիշ խոսքով անհատապես շփման մեջ ես հեղինակի ստեղծագործ հոգիին հետ, կճանչնաս հեղինակը իբրև հեղինակ:
Այս ծանոթությունն ու համակրանքը արդեն կդառնա ուղղակի սեր ու մտերմություն, երբ հեղինակը կարտահայտե քու համոզումներդ, քու գիտական տեսություններդ ունի, քու գեղարվեստական ճաշակդ ու քու գրական ըմբռնումները կմարմնավորե կամ քու իրական ապրումներդ շատ մոտ ու նման տեղեր, դեմքեր ու դեպքեր կնկարե, քու սեփական երազներուդ, կարոտներուդ ու ձգտումներուդ մարմին կուտա. այսինքն՝ երբ հեղինակը քու հոգիիդ բանաստեղծն է, քու մտքերուդ գիտնականը և քու տեսակետներուդ բանասերը: Այն ատեն այդ հեղինակը ո՛չ միայն տաղանդ մըն է քեզի համար, այլ հոգիի բարձր ընկեր մը, չես կրնար անոր երկերեն և ո՛չ մեկը չկարդալ. ջերմությամբ կխոսիս իր մասին, կսքանչանաս և՛ կարդալու ատեն, և՛ հանձնարարելու։ Խնդիրը կրնա հասնիլ մինչև մոլեռանդության, մինչև կույր պաշտամունքի և պատշաճության սահմանները անցնող միակողմանի փառաբանության: Իր ապրումներն ու պնդումները և քու սեփական զգացումներդ ու դատումներդ սերտորեն հյուսված են իրար: Ո՛չ միայն իր ստեղծագործությունը սիրելի է քեզ, այլև իր գրությունը, այլև տպված գիրքը, որ միշտ սեղանիդ վրա է ու քու ձեռքիդ շոյանքին տակը։ Սիրահարվածի մը հոգեբանությունն է. քու սիրած էակիդ կապված ամեն իր թանկ է քեզի համար, և հեղինակի հասցեին եղած ամեն քննադատություն, ամեն պարսավ ուղղակի քու հոգիդ կմակե, կզգաս իբրև անձնապես քեզի դեմ ուղղված, կզգաս իբրև թշնամանք ու թշնամություն:
Երբ մտերմությունը այս խորության է հասած՝ ընթերցողը այլևս չի կրնար չհետաքրքրվիլ իր հեղինակին նաև անձովն ու կյանքովը: Միայն իբրև հեղինակ ճանչնալն ու հոգեկից ըլլալը հերիք չի գար այլևս. իր մասին ամեն բան կհետաքրքրե քեզի և մանավանդ իր ապրած իրական կյանքը, իր կյանքի ամբողջ ընթացքը, իր տառապանքներն ու թռիչքները, իր ստեղծագործության դրդիչները և իր կյանքի բոլոր ներքին ու արտաքին պարագաները. ընթերցողը կսկսի փնտրել իր սիրած հեղինակի կենսագրության բոլոր ծալքերն ու մանրամասնությունները:
Եվ բնական կերպով այս բոլոր կենսագրական տեղեկությունները նոր կապեր կստեղծեն ընթերցողին ու հեղինակին միջև. մինչև հիմա հեղինակի երկերուն մեջեն հոսող ու ցայտող հոգին էր սիրվածը, հիմա ատոր կավելնա հեղինակի կյանքին վեպեն ծորող սերն ու համակրանքը և կենդանությունը։ Ընթերցողի հոգիին մեջ հեղինակը կամբողջանա և կմարմնավորի ծանոթ ու մտերիմ իսկական անձի մը պես:
Բոլորովին տարբեր է անձնական կամ իրական ծանոթության դերը հեղինակի ու ընթերցողի մեջ եղած կապի տեսակետեն: Բնականաբար հարցը կվերաբերի միայն ժամանակակից հեղինակներու, որոնց համբավը կրնա արդեն հաստատված ըլլալ կամ դեռ հաստատված չըլլալ: Այս երկու պարագային ալ դեր մը ունի անշուշտ հեղինակին տեսած ըլլալդ, հետը շփման եկած ըլլալդ կամ ավելի ևս հեղինակը մոտիկեն ճանչցած ըլլալդ կամ ուղղակի հեղինակին հետ մտերիմ, բարեկամ, ընկեր ըլլալդ: Շատ կան հեռուեն հեռու հիացումներ որևէ հեղինակի մը գրություններով, որոնք ավելի կամ պակաս չափով կպաղին, երբ առիթը ներկայանա հեղինակին հետ անձնական շփման գալու: Հոս դեր ունին հեղինակի անձին ներքին ու արտաքին գծերն ու թերությունները: Հոս դեր ունի մարդկային հոգիի բնական պահանջը իր հավնած ու սիրած էակը իդեալացնելու, ամեն թերություններե ու ճղճիմութենե ազատ ու բարձր երևակայելու, իսկ այս իդեալացման բոլոր պահանջներուն շատ քիչ հեղինակներ կրնան հաջողությամբ դիմագրավել: Հետևանքը կըլլա ընթերցողի հոգիին մեջ ջերմության աստիճանացույցին անկումը: Եվ վերջապես հոս դեր ունի նաև այն բնական իրողությունը, որ անձ մը ինչքան կուզե ազնիվ ըլլա, շնորհալի ու բարձր հեռուեն դիտած, երբ կմոտենանք ու կապրինք հետը առօրյա շփումով՝ կարծես կվարժվինք, սովորական կդառնա ու կարծես կպզտիկնա այս կամ այն աստիճանի: Մյուս կողմեն ալ կենակցությունը կմերկացնե, իսկ մերկությունները ինչքան ալ սիրուն ըլլան՝ իրենց ամեն մասերով ու կեսերով դիմանալ չեն կրնար արևու լույսին: Հոս ծռություն մը, հոն բիծ մը, անախորժ ծալք մը կամ գիծ մը: Եվ այս բոլոր մարմնական ու հոգեկան ծուռն ու թերին, որ սովորական մարդոց վրա կտեսնենք ու կանցնինք, մեր բարձր դատած, մեր շատ գնահատած ու իդեալացուցած դեմքերուն վրա շատ ավելի անախորժ կզգանք, և մեր հիացումը կվիրավորվի, մեր համակրանքը կգաղջանա:
Բայց շատ անգամ ալ կպատահի հակառակը. հեղինակ մը, որ կա՛մ բնավ չէինք կարդացած, կամ կարդացած էինք առանց որևէ մասնավոր ուշադրության, հանկարծ երբ անձնապես տեղ մը կհանդիպինք կամ քիչ մը ավելի մոտիկեն շփման կուգանք՝ կսկսինք հետաքրքրվիլ իր երկերով. տեսնելեդ ու հետը խոսելեդ ետքը կարծես պահանջ կզգաս իր երկերուն ավելի մոտիկեն ծանոթանալու: Կապը փոխադարձ է. ինչպես երկերուն ընթերցումը հետաքրքրություն կառաջացնե դեպի հեղինակին անձը, այնպես ալ հեղինակին անձը հետաքրքրություն կներշնչե դեպի իր երկը:
Ընթերցողներու հոգիին մեջ հեղինակներու հանդեպ կան անշուշտ հաստատուն սերեր, որոնք ամբողջ կյանքը կտևեն, դիցուք և որոշ թեթև ելևէջներով: Բայց շատ սովորական են նաև այն սերերն ու մտերմությունները, որոնք որոշ շրջան մը հոգիդ կգրկեն, և կյանքիդ, պայմաններուդ ու տարիքիդ փոփոխության հետ կմարին: Չմարողներն ալ, որոնք կտևեն ու կմնան մինչև ընթերցողի կյանքին ավելի հասուն ու ծանրագլուխ տարիները, մինչև կյանքի էջքին ու վերջքին տարիները, ատոնք ալ բնականաբար պահել չեն կրնար պատանության ու երիտասարդական օրերուն խենթ հատկությունները: Տարիքին հետ զգացումներն ալ կապրին ու կհոլովվին բնության անխուսափելի օրենքներով: Եվ վերջապես նոր զգացումները թե՛ ապրումի, թե՛ փորձի, թե՛ մտքի և թե՛ գրականության գավառներուն մեջ կբերեն նոր հեղինակներ, նոր ոգևորություն, նոր տեսություններ, նոր գիտություն և նոր ստեղծումներ, որոնք եթե մեր նախորդ ոգևորություններուն ու սերերուն հակընդդեմ ալ չեն, բայց և այնպես բոլորովին նույն ալ չեն և ատոր համեմատ ալ ընթերցողի գերադասություններն ու գնահատումները որոշ տեղափոխություններ ու թեքումներ կկրեն: Նոր հեղինակներ կուգան նոր մտքերով, նոր արվեստով, նոր գրավիչ ուժերով: «Նոր» կըսենք ընթերցողի տեսակետեն, թե չէ ատոնք կըլլան հաճախ շա՜տ հին, դարավոր հին հեղինակներ, որոնց հետ ընթերցողը նոր շփման կուգա, նոր կճանչնա և նոր կսկսի թափանցել անոնց գեղեցկությունն ու բարձրությունը: Ու կկապվին հոգեկան նոր մտերմություններ:
== ԺԲ ==
Հեղինակին կրած ազդեցությունները
Հեղինակն ալ որոշ կապեր ունի իր ընթերցողներուն հետ և որոշ չափով մը կենթարկվի իր ընթերցողներու ազդեցությանը: Իր ընկերներուն, բարեկամներուն ու մտերիմներուն կամ ավելի պատահական անձերու արտահայտած կարծիքը, գնահատանքը, ինչպես և անոնց ըրած նկատողություններն ու ցանկալի համարած ուղղումները անշուշտ որ մտածել կուտան հեղինակին և տեսակ մը վերաքննության կենթարկեն իր ստեղծագործությունը իր հոգիին մեջ:
Այլև լրագրության ու գրախոսության վերաբերումը, քննադատությունը թյունն ու վերլուծումները անշուշտ դեր մը կխաղան: Այդպես ալ իր գրվածքին տարածվիլն ու կարդացվիլը, կամ, ընդհակառակը, իր գրքին արմատ չբռնելը, անոր մասին չխոսվիլը և շատ քիչ տարածվիլը բնականաբար կազդե հեղինակի և՛ տրամադրության վրա, և՛ ոգևորության. կնպաստե կամ կխանգարե որոշ չափով մը անոր աշխատանքը. կրնա նույնիսկ դրդել որոշ ուղղումներու, որոշ զգուշության, որոշ սրբագրություններու իր հաջորդ ստեղծագործություններու միջոցին ընթերցող հասարակության մատնանշած ուղղությամբ՝ ավելի մեծ հաջողություն ու գնահատանք քաղելու համար: Այսինքն իր ընդհանուր աշխատանքին ու ստեղծագործության վրա ընթերցողները որոշ ազդեցություն կրանենցնեն, գեթ որոշ չափով մը կստիպեն ենթարկվիլ իրենց ճաշակին, իրենց ուզածին:
Սակայն այդ չափը ընդհանուր առումով շատ համեստ է և շատ քիչ անգամ կրնա իսկապես խորքին վրա ազդել: Արտաքին զիջումներու, ձևական սրբագրություններու և թեթևակի փոփոխություններու մեջ է ընդհանրապես, որ հեղինակը կհոժարի ընթերցողներու պահանջքին: Որովհետև ամեն հեղինակ ծառ մըն է որոշ հողի ու տեղի վրա բուսած, որոշ պտուղի մը սերմ են և որոշ պայմաններու տակ սնած ու աճած. քննադատության հովերը կրնան քիչ մը ծառը թեքել, եթե ուժեղ են ու տևական, և կամ ծառը ինքը թե շատ է բարակ, կրնան փչող հովերը տերևաթափ ընել որոշ ժամանակի մը համար, բայց ծառի բնական էութենեն լուրջ բան մը փոխել չեն կրնար: Բարդին կմնա բարդի, տանձենին ալ՝ տանձենի: Ամեն հեղինակ, հատկապես ամեն արժեքավոր հեղինակ, իր էությամբ, իր զգացումներով, դատումներով, աշխարհայացքով, ճաշակով ու ոճով որոշ ու կազմակերպված արդյունքն է քանի մը շատ կարևոր իրողություններու, որոնք արդեն ո՛չ թե թեթևակի ու երկրորդաբար, այլ շատ խոր, հիմնական ու մշտական ազդեցություն կբանեցնեն ամեն մեկ հեղինակի վրա:
Մենք հեղինակ ըսելով սովորաբար կըմբռնենք անհատ մը, որ գիրք մըն է գրած, և անհատը իր ստեղծագործության հետ կըմբռնենք անջատ, ինքն իրմով լրացած երևույթ մը, և իր գրած գիրքն ալ կհասկնանք իբրև անոր մտածած, անոր կառուցած աշխատությունը ամբողջովին։ Մինչդեռ իրականորեն ամեն հեղինակի երկերուն մեջ որոշ մաս մըն է միայն իր սեփականը, իսկապես իր մտածածն ու հնարածը, իսկապես միայն իր ստեղծագործությունը:
Երբեմն իրավ որ զգալի նորություն մը ունի հեղինակը և մեծ ու աչքառու է իր բերած ինքնաստեղծ նոր մասը: Ավելի երկրորդական հեղինակներու քով, բայց ընդհանրապես հեղինակներու ստվար մասին մեջ շատ փոքր է իսկապես նոր տարրը: Եղածը իր մեծագույն մասով կրկնություն մըն է նախորդ իրմե առաջ եղած գրություններու, անշուշտ քիչիկ մը տարբեր դասավորումով: Եվ սա է պատճառը, որ շատերը բանահյուսական երկի մը հիմքը կհամարեն ձևը, ինչպե՞ս ըսված ըլլալը: Բուն նյութը՝ միտքը, խորքը, կյանքն ու զգացումը, կըսեն նույն է ամեն գրվածքի մեջ:
Ճշմարտությունն այն է, որ ամեն հեղինակի յուրաքանչյուր հեղինակության մեջ աշխատած են ու կաշխատին բազմաթիվ ուրիշներ, ամբողջ համայնություններ, և շատ ավելի մեծ չափերով, քան ինքը հեղինակը: Հեղինակը արտահայտիչ մըն է միայն համայնություններու մտածածին, ըսածին ու զգացածին. բազմատեսակ գիրքերու ու ճառերու մեջ հեղինակը կներկայանա միայն իբրև ուրիշներու կողմե արտահայտված իրողությունները մեկ կետի մը, մեկ դեպքի մը շուրջը փաթթողը, կեդրոնացնողը, փնջողն ու իր հոգիին բոցովը ջերմացնողը:
Այս ուղղությամբ առաջին ու ամենամեծ հանրային ազդակը հեղինակի մը տաղանդն է, հեղինակի բնածին խառնվածքը։ Ամեն հեղինակ, ինչպես իր մարմնին, այնպես ալ իր հոգիին մեջ կպտտեցնե դարավոր ու դարավոր ժառանգական կարողություններու որոշ համադրում մը։ Մարդս ինչ որ կզգա, ինչ որ կմտածե և ինչ որ կընե գլխավորապես դարավոր ժառանգական ունակություններու ու հակումներու բերած ու մշակած չափովն ու ձևովը կզգա, կընե ու կմտածե: Ինչպես մեր մարմինը, այնպես ալ մեր հոգին, մեր էությունը, մեր գործն ու ստեղծագործությունը ամենեն առաջ կպարտինք մեր ծնողներուն ու մեր ծնողներու ծնողներուն, մեր տոհմին, մեր ցեղին, մեր ժողովրդին։ Ամեն մարդու և ամեն հեղինակի հոգիին մեջ տիրապետողը ամենեն առաջ իր ժողովուրդի կողմն է, իր ժողովուրդի շնորհներն ու հակումները, իր ցեղային հոգեբանությունը:
Երկրորդ մեծ ազդակը ամեն մարդու էության ու գործունեության, այդպես ալ ուրեմն ամեն հեղինակի ստեղծագործության, այն միջավայրն է, ուր կծնի, կբացվի, կծաղկի ու հասունության կհասնի անհատը: Այսինքն՝ ընտանիքը, համայնքը, շրջապատող բնությունը, շուրջի քաղաքակրթական վիճակն ու հաստատությունները: Այս բոլոր իրականությունները խոշոր չափերով մասնակից են հեղինակի աշխատանքին, այս կամ այն ձևով խոսքի կուգան ու կներկայանան ամեն հեղինակի երկերուն մեջ:
Երրորդ մեծ ազդակն ու աշխատակիցը հեղինակի գործածած լեզուն է, որ նորեն հանրային երևույթ մըն է դարերու ու երկար սերունդներու աշխատանքեն ծնած ու զարգացած: Գրական երկը լեզվական կառուցում մըն է, և այդ լեզուն պատրաստ կստանա հեղինակը իր մոր շրթունքեն, իր դպրոցեն, իր շրջապատեն: Շատ համեստ է ու համեմատաբար շատ չնչին անհատ հեղինակի մը բերած նպաստը, ինչ որ լեզվի հիմնականին ու էականին կվերաբերի: Այդ լեզվեն օգտվելու կերպին ու այդ լեզվի գործածության իր ինքնահատուկ ձևերուն մեջն է ընդհանրապես յուրաքանչյուր հեղինակի անհատական բերքը: Բայց նույնիսկ հեղինակի ոճին ու կառուցման անձնական ճարտարապետության վրա, երբ երևույթներուն կնայինք քիչ մը ավելի վերեն ու հեռվեն, չափազանց մեծ է մայրենի լեզվի դրած կնիքը: Մարդուս ըսելու, արտահայտելու, դասավորելու, վերլուծելու եղանակները, նույնիսկ իր գործածած լեզվական զարդերը, խաղերը, հանգերը, պատկերները, համեմատությունները, կատակները խոր կապերով հյուսված են միշտ դարերու խորքեն եկող մայրենի հնավանդ լեզվին:
Ատոր հետևանքն է, որ ժողովուրդները իրարմե կզատվին ու իրարու կկապվին գլխավորապես լեզվով: Այդպես ալ գրականությունները կզատվին մյուս գրականություններեն լեզվով: Եվ յուրաքանչյուր հեղինակ մեծ չափերով ենթակա է նաև իր մայրենի լեզվով եղած այդ գրականության, իր մայրենի լեզվով դիզված բանահյուսական հարստության, որ ըսել է՝ ժողովուրդի մը հին ու նոր արդեն գոյություն ունեցող գրական ստեղծագործությունները կներկայացնեն չորրորդ մեծ աշխատակիցն ու ազդակը նոր հեղինակներու նոր երկերուն մեջ: Երգերու, վեպերու, գիտական որոշ նյութերու, հետաքրքրություններու, ուսումնասիրելու որոշ եղանակներու, գործնական որոշ հարցերու, նախընտրելի որոշ նյութերու, գեղեցիկ օրինակներու և ազգային ընդգծված ձգտումներու դարավոր հավաքածու մըն է ամեն ժողովրդի բանահյուսությունը և՛ անգիր, և՛ մանավանդ գրավոր: Ամեն նոր հեղինակ բանահյուսական այդ ազգային ստեղծագործություններուն վրա է կրթված և անոնց ոգիովն ու էությամբն է թաթխված բնական պայմաններու մեջ: Եվ ինքն ալ շուտով կդառնա այս կամ այն չափով իր ժողովուրդի ինքնահատուկ էության և իր ազգային գրականության ուրույն գծերուն մեկ արտահայտիչը:
Այս ազգային մեծ ազդակներուն քովը պետք է դրվի նաև, իբրև անհատ հեղինակներու աշխատանքին գործակցող ուժ, այն ամենը, ինչ որ հեղինակը կա՛մ իր խառնուրդ կյանքով, կա՛մ երկրե երկիր իր թափառումներով, կա՛մ իր ուսած քանի մը լեզուներով կրցած է յուրացնել ուրիշ ժողովուրդներեն, օտար ընթերցումներեն, մարդկային ընդհանուր պատմութենեն ու պատմություններեն, օտար բանահյուսական երկերեն, իբրև գիտություն, իբրև ոճ, իբրև ճաշակ, իբրև մտածման եղանակ, իբրև մշակույթ, իբրև ավելի լայն ու համամարդկային որոնում, ձգտում և փիլիսոփայություն: Աս ալ կդառնա ահա՜ ամեն հեղինակի վրա ներգործող հինգերորդ ազդակն ու գործակիցը:
Ինչքան ատեն որ ժողովուրդները իրարմե անջատ կապրին՝ այս վերջին ազդակի ուժը տկար է համեմատաբար: Բայց տիրապետության, հպատակության ու գաղթային պայմաններով որքան որ ժողովուրդները իրարու կսանրվին՝ այնքան կշեշտվի բնականաբար օտար մտքի, ճաշակի, նյութի ու մշակման ազդեցությունը ժողովուրդի մը գրական անհատին վրա, ուրեմն և ժողովուրդի ամբողջ գրականությանը վրա: Եվ հիմա, որ մարդկությունը հետզհետե տնտեսապես ու քաղաքակրթորեն, շուտով նաև պետական կազմով իրար օղակվելու և միակ ամբողջություն մը դառնալու վրա է, այդ համամարդկային փոխադարձ ազդեցություններու բաժինն ալ բնական կերպով արագ պիտի մեծնա: Բոլոր գրականություններն ալ պետք է ավելի սերտորեն կապվին իրարու ընդհանուր համամարդկային լայն գրական-ստեղծագործական հոսանքի մը մեջ: Այսինքն՝ ամեն հեղինակ իր ժողովուրդեն ու իր անմիջական միջավայրեն ստացած ազդեցություններուն վրա կրե պիտի նաև համամարդկային մտքի, զգացումներու և ձգտումներու ազդեցությունը, և ինքն ալ պիտի դառնա՝ ազգայինին կից և ազգայինով արտահայտված՝ նաև համամարդկային հոգեկան որոնումներու պատկերող մը:
Ամեն հեղինակ այս բոլոր աղբյուրներեն ծծած հյութերով ու նյութերով կշաղվե իր ստեղծագործությունը, որ հիմա իր կողմեն կերթա ազդելու իր ընթերցողներու հոգեկան զարգացմանը, ինչպես և իր ազգային գրականության բարձրացմանն ու հարստացմանը:
Ինչպես ամեն մարդ, այնպես ալ ամեն հեղինակ, անշուշտ իրավունք ունի իր կատարած գործը իրը համարելու, իր աշխատանքով հպարտ ու բախտավոր ըլլալու և իր աշխատանքին պտուղը որոշ չափով մը ինքը վայելելու: Ասիկա կտևե ինչքան ատեն որ հեղինակը կապրի: Հեղինակի մահվան հետ բացահայտ կդառնա մյուս ավելի խորունկ ճշմարտությունը. անհատները վայրկյաններ են, որոնք կուգան ու կանցնին ու կդառնան հետզհետե վերացական անուն մը: Հեղինակները վայրկենական ու մասնական գործադրողներն են միայն շատ ավելի լայն ամբողջության մը կատարած դարավոր աշխատանքին, որ բանահյուսություն կանվանենք։ Տևականը, մեծարժեքը և խորհրդավորը այդ դարե դար կատարվող ճիգերուն ընդհանուր հոսումն է: Ապրող, խորհող ու նրբազգաց ժողովուրդի մը ստեղծագործական գալարումները, որով ան ձև տալ ու մնայուն դարձնելու կջանա իր մարդկային հոգիին մեջ անցած-դարձածին, իր ապրումներուն, իր զգացումներուն ու իր մտածումներուն խորքը թափանցել կտենչա, և ապրելուն ու կյանք ըսվածին ներքին իմաստը կփնտրե: Ստեղծագործական այս դարավոր հոսանքին մեկ ուղխն է, մեկ երակը, մեկ սահանքը, մեկ ցայտքը, մեկ ալիքը, մեկ ծուփը ամեն մեկ հեղինակ:
== ԺԳ ==
Բանահյուսական երկերու հանրային արժեքը
Մինչև հիմա աչքի առաջ ունեինք բառակերտ երկերուն արժեքը անհատական տեսակետեն, թե ի՞նչ օգուտ ու հաճույք կուտան անոնք անհատ անձերու ընթերցողին ու հեղինակին:
Բայց անհատական տեսակետը վերլուծելու ատեն, ըսված է արդեն շատ բան, և ամենեն էականը, ինչ կվերաբերի նաև գրություններու հանրային արժեքին, քանի որ երևույթի մը հանրային կողմն ու դերը անոր անհատական դերին ու արժեքին ընդլայնումն ու ընդհանրացումն է էապես: Ընդգծեցի վերը, որ ամեն հեղինակ իր ժողովուրդի գրականությունը հյուսող թել մըն է քիչ մը հաստ կամ բարակ, քիչ մը երկար կամ կարճ: Ընդգծած եմ նույնպես, որ այդպես է նաև ամեն ընթերցող. ով կօգտվի ու մտերիմ է գրական մեծարժեք երկերու, ո՛չ միայն իր անձի բարձրացմանը կաշխատի, այլ իր անձի միջոցով կնպաստե իր ժողովուրդի բարձրացմանը:
Կմնա, ուրեմն, որ այս վերջին էջերուն մեջ շեշտենք ու ընդգծենք բանահյուսական երկերու անհատական արժեքներեն դեպի հանրայինը անցնող ընդհանրացումը, դիտենք անոնց հանրային արժեքավորումը:
Ամեն բառակերտ ստեղծագործություն, ըլլա գործնական, գիտական թե գեղարվեստական, անմիջապես նվիրված է հարցի մը, երևույթի մը, մտածումի մը, հոգեկան վիճակի մը, ընկերական խնդրի մը, մարդկային հարաբերության մը անմիջական քննությանը կամ պատկերացմանը: Ամեն գիրք հարց մը, կողմ մը, խորշ մը կլուսավորե, հարցի մը պատասխանը կփնտրե, ըմբռնումի մը, փորձառության մը քարոզիչն է. ամեն գիրք բան մը կլուսաբանե, թաքուն իր մը դեպի լույսը կքաշե։ Գիրքը լույս է, ուր որ երթա՝ հետը լույս կտանի: Իրեն քսվող միտքը կայծ կառնե, իրեն շփվող հոգիները բոց կառնեն: Ընթերցումը ժողովուրդներու միտքը կբանա, ավելին գիտնալու, ավելի խորը հասկնալու ծարավը կուտա, «ինչու»-ները փնտրելու ու ճամբու վրա կդնե: Ամեն գիրք իր հատուկ նյութովն ու մշակած հարցերովը, իր ուսումնասիրած երևույթներովը ժողովրդի մը մտավոր զարգացման ու հոգեկան հասունության կձգտի այս կամ այն չափով, այս կամ այն խորությամբ ու թափով:
Բայց բացի այդ հատուկ ու հիմնական նյութեն ամեն գրության մեջ որքան որքա՛ն կողմնակի դիտողություններ ու դատողություններ մեջ կուգան, խոսքի ընթացքին, որոնք կյանքեն, իրականութենեն կամ գիտութենեն ու փորձերեն կհոսին և ո՛չ միայն գրչին ծայրեն, որով և ամեն գրական երկ կդառնա նաև այդ պատահական գաղափարներու տարածողն ու ժողովրդականացնողը: Ատոր համար է, որ ամեն երկ, բացի իր բուն նյութեն, բազմաթիվ ուրիշ գիտություններու ուսումնասիրության նյութ կրնա դառնալ: Այսպես, օրինակ, երգ մը կամ վեպ մը, կրնա նյութ դառնալ լեզվական վերլուծության, գրապատմական դիտողության, գրականության պատմության, պատմական ուսումնասիրության, վարքուբարքի, ըմբռնումներու ու փիլիսոփայական տեսություններու և դեռ ուրիշ շատ կողմերե: Այս բոլոր կողմերեն բոլոր շոշափված անցողակի նյութերը կենսատու ջրի կաթիլներ են, որ անձրևի պես ժողովուրդի մը, մտքի մշակ ու անմշակ արտերուն վրա կթափին:
Ինչքան շատ են բառերով կերտված ստեղծագործությունները ժողովրդի մը գրականության մեջ, և որքան լայն շերտեր կօգտվին այդ գրական երկերեն, որքան շատ են հեղինակները ամեն տեսակի և որքան շատ են ընթերցողները ամեն տեսակի, այնքան բարձր է այդ ժողովուրդի մտավոր մակարդակը: Գրականության մը բազմակողմանիությունը, խորությունն ու հարստությունը մեկ կողմեն, ժողովուրդի զարգացումը կկերտեն, մյուս կողմեն ալ, բնականաբար, այդ ժողովուրդի հոգեկան բարձրության աստիճանը կնշեն։ Ժողովուրդի մը գրականության մեջ այս հանրային ուսումնական մեծ կարևորության զույգ կերթա նաև այդ երկերուն հանրային դաստիարակիչ մեծ արժեքը:
Ամեն բանահյուսական ստեղծագործություն մարդու մը հոգին է, մարդու մը ապրումները, մարդու մը մտածումները, որոնումները, մարդու մը ճիգերն ու պայքարը: Ասկե զատ գրական երկերու մեկ շատ խոշոր մասին մեջ իրական կամ երևակայական բազմաթիվ ուրիշ մարդոց վրա կխոսվի շարունակ: Կգծեն այդ տիպարներու հոգին, անոնց գործերը, տենչերը, անոնց հաջողություններն ու ձախողանքը, անոնց ոգևորությունը, քաջությունն ու անձնվիրությունը:
Գրքերուն սև մութին մեջեն կենդանի մարդիկ կխոսին մեզի, մեծ ու հետաքրքիր անձեր կկենան մեր դեմը իրենց գործով, իրենց կյանքով ու պայքարով: Եվ այդ բոլոր մարդկային մեծ կամ ազնիվ դեմքերը իրենց համոզումներով, իրենց վարմունքի ջերմությամբ, իրենց ընկերական նվիրումով, իրենց խանդավառությամբ կքաշեն մեզի իրենց ետևեն. մեյ-մեկ օրինակ կդառնան մեզի մեր հոգիին ու մեր գործունեության համար:
Դաստիարակության ամենեն սուր զենքը կենդանի օրինակն է մանկավարժության մեջ, այսինքն՝ շրջապատող անձերու կյանքն ու վարքը: Գրականությունը հսկա շրջապատ մըն է առանց պատերու. բոլոր հեղինակները իրենց բոլոր հերոսներուն հետ և բոլոր պատմական դեմքերը մեր կենակիցներն են, մեր ուսուցիչները, մեր օրինակները։ Ի՞նչ կա ավելի կրթիչ ու ազնվացնող, քան մեծ մարդոց կենսագրությունը, քան զանազան ասպարեզներու վրա գործող պատմական խոշոր դեմքերու վարքն ու գործը, քան ամենեն տաղանդավոր հորինողներու իրենց կյանքեն ու իրենց փորձառութենեն քաղած ու ձուլած վիպական դեմքերը:
Իրական թե երևակայական այս բոլոր մեծ մարդիկը, տաղանդի կնիքը կրող այդ անձերը, նվիրումի, բարձրության ու ազնվության այդ գրավիչ օրինակները, մեծ նպաստ մը ու մեծ խթան մըն է ամեն ժողովուրդի բարձրացման համար: Ամեն ժողովուրդ նախ իր և վերջն ալ նաև ուրիշ ժողովուրդներու գրականության վրա կկրթե իր հոգին, գրականության ու պատմության հերոսներով կոգևորվի և անոնց տաք շունչին տակ կդաստիարակվի: Ընթերցանությունը այդ պատճառով ալ շատ բացառիկ ու շատ կարևոր գործիք մըն է ժողովուրդներու դաստիարակության գործին մեջ, որուն ապագա հնարավորություններու մասին նախորդ էջերուն մեջ արդեն մատնանիշ ըրած եմ:
Կենդանի օրինակներու այս վարակիչ ազդեցութենեն զատ՝ գրական երկերը ուրիշ կողմ մըն ալ ունին, որուն արժեքը նորեն չափազանց մեծ է մարդկային հոգիի քաղաքակրթվելու, ընկերական հարաբերություններուն նրբացման ու ազնվացման տեսակետին:
Գրքերը կպարտադրեն, որ ընթերցողը ուրիշներու հոգիին մեջը նայի, ուրիշներու ցավերը, հոգերը, ուրախություններն ու ներքին պայքարները դիտե, ուրիշներուն հուզումները, երկմտությունները, տենչերն ու ընդվզումները իր հոգիին մեջն ապրի։ Ժողովուրդ մը որքան մեծ գրականություն ունենա, այնքան ավելի կվարժվի իր եսի նեղ սահմաններեն դուրս գալու, այնքան կսորվի ուրիշներու կյանքին մասնակցիլ ու ցավակցիլ: Եսն ու ոչ-եսը հաճախ կփաթթվին իրարու: Գրականությունն ու ընթերցանությունը ժողովուրդները դեպի այլասիրություն կմդեն:
Գրականությունը եսականությունները սանձահարող ամենեն կարևոր զենքերեն մեկն է, մարդկային ընկերական զգացումները սրող սան մը, անձնվիրության, բարության, խղճի ու բարոյական բարձրացման մշակիչ մը: Արդեն բարոյականությունը ընկերականություն ըսել է, ամեն բանի մեջ իր ընկերն ալ մտածել. իսկ ընկերական հարաբերություններու բարձրացումն ալ հիմնված է մեր անզուսպ եսի աստիճանական սանձահարումին վրա: Բանահյուսական երկերուն ստեղծումը և անոնց տարածուն ընթերցումը ժողովուրդները կփափկացնե, կտաշե, մարդասեր, այլասեր ու ժողովրդասեր կդարձնե:
Ուսումնական, դաստիարակչական ու բարոյական այս հանրային արժեքներուն կից՝ գրականությունը իր ամբողջությամբ ինքնին քաղաքակրթական մեծ երևույթ մըն է, մարդկային հոգեկան ստեղծագործություններեն գուցե ամենեն գլխավորը:
Ամեն գրական երկ ժողովուրդի մը գրականության մեկ էջն է, մեկ հատորը, մեկ կտորը, և այդ էջերուն ու կտորներուն ամբողջությունը ժողովուրդի մը ամենեն մեծ հարստությունը, ժողովուրդի մը հոգեկան գանձարանը, և ճիշտ ատոր համար ալ ժողովուրդի մը հպարտության առարկան, ժողովուրդի մը արժեքը բարձրացնող քաղաքակրթական մեծարժեք իրողություն մը:
Ժողովուրդի մը արժեքը բարձրացնող թե՛ ինքն իր աչքին և թե՛ ուրիշ ժողովուրդներու աչքին: Ցայտուն չափերեն մեկն է ազգերու քաղաքակրթական բարձրության. տեսակ մը վավերագիրը արժեքավոր ազգերու շարքին մեջ իր տեղն ու դիրքը ունենալու: Որքան մեծ է, հարուստ ու խոր ժողովուրդի մը բանահյուսական ընդհանուր ստեղծագործությունը համամարդկային գրականություններու լայն հյուսքին մեջ, այնքան ալ մեծ է այդ ժողովուրդին դիրքն ու արժեքը ազգերու ու ցեղերու ընդհանուր հյուսքին մեջ:
Իր այս աստիճանի բարձր ու ազնիվ հատկություններուն համար ալ գրականությունը իր ամբողջությամբ, ինչպես և իր ցայտուն հեղինակներով ու բացառիկ կարևոր երկերով խորին զոդ մըն է, խորին կապ մը նույն ժողովուրդի բոլոր մասերուն ու բոլոր անդամներուն միջև։
Ինչպես որ նույն լեզուն խոսիլը ազգը ազգեն զատող և ազգի մը հատվածները իրարու զոդող ամենեն կարևոր կապն ու օղակն է ամեն տեղ, այնպես ալ այդ մայրենի լեզվով կատարված բոլոր արժեքավոր ստեղծագործությունները մեյ-մեկ զոդող օղակներ են և այդ ստեղծագործություններու ամբողջությունը ներկայացնող գրականությունը ժողովուրդի մը բոլոր հոգիներն ու բոլոր սրտերը իրարու կապող ոսկի շղթա մը:
Քաղաքակրթական բոլոր տեսակի ստեղծագործությունները՝ պետություն, կրոն, օրենք, արհեստ ու արվեստ և մյուս գեղարվեստները այս կամ այն չափով նույնպես ունին իրենց վրա հավաքականությունները ձուլող և ժողովուրդներուն հպարտություն ու բարձրացում ներշնչող կարողությունը. միայն թե միշտ տարբեր ուժով կշեշտվի զոդող հմայքը լեզվի, լեզվական գեղարվեստի և գիտություններու, այսինքն՝ բանահյուսական ստեղծագործության:
0wg916ld6v2ixdmol6kcaabpdsusywk
Դարձ (Լևոն Շանթ)
0
151851
397401
2026-09-28T10:53:47Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Դարձ|previous =|next =|author =Լևոն Շանթ|section =|translator=|year =|notes = }} == Ա == Ցորեկվան տաքը դեռ կոտրված չէր բոլորովին ու ձին դժվար ու ծանր կբարձրանար: Ճամփան պինդ փակած էր ձորի ձախ պատին ու պատին հետ միասին ինքն իր կողին վրա կծռվեր չերքեզի սուրին պես. ու միևնույն ժամ...»:
397401
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Դարձ|previous =|next =|author =Լևոն Շանթ|section =|translator=|year =|notes = }}
== Ա ==
Ցորեկվան տաքը դեռ կոտրված չէր բոլորովին ու ձին դժվար ու ծանր կբարձրանար:
Ճամփան պինդ փակած էր ձորի ձախ պատին ու պատին հետ միասին ինքն իր կողին վրա կծռվեր չերքեզի սուրին պես. ու միևնույն ժամանակ քիչ-քիչ վեր կսողար, միշտ վեր, ձորի հատակեն դեպի Խծկոնքի վանքը:
Մինչ ձիավորը քրտինքը սրբելով՝ ճամփու յուրաքանչյուր կոր տալուն՝ ձիուն վրայեն դեպի առաջ կերկարեր կիսանդրին վանքին գմբեթները նշմարելու հույսով:
Քսան-քսանչորսի մեջ երիտասարդ մըն էր ան, ճերմակ տոքե պարզ հագուստ մը վրան, ճերմակ ալ քաղրոք մը գլխուն, որուն տակեն դուրս կցայտեին զանգուրի մոտեցող սև առատ մազերը. մորուքի տեղ փոքր շեկ փունջ մը զունչին, ինքը միջահասակ ու նիհար. ցույց մը կենդանի, արտահայտիչ աչքերով, որոնք կսահեին հիմա ձորի երկու վայրի պատերն ի վեր, որոնց վրա երկնքի տաք-կապույտ կտոր մը եկեր իր վրանն էր քաշեր:
Թեթև ոլոր մըն ալ և վերջապես դեմն էր վանքը. հինգ մանրանկար եկեղեցիներ, գրեթե իրարու կից, իրարու թևի տակ, իրենց մեջ ամենեն մեծի շուրջը խռնված և ատոնց փոքր ու փոքրիկ գմբեթներու ամբողջ երամը՝ շրջապատող ծառերուն մեջեն վիզերնին վեր երկնցուցած՝ հետաքրքիր նայվածքով եկվորը կդիտեին:
Կարծես լեռնական հսկա ուրուր մը իր ձագերուն հետ, որ ձորի ձախ կուրծքին, հոն, դուրս ցցված ժայռոտ հարթակին վրա դրեր էր իր ամեհի բույնը ծառերու տրցակին մեջ:
Ու շիտակ այդ ամեհի բույնը կմտներ հիմա ձիավորը՝ փնտրող նայվածքն իր չորս դին հածելով:
Եկեղեցիներուն ոտքը հին ու ցած պատ մը կերկննար, որուն դռան առջևը հազիվ էր հասած ձին, երբ գզգզված մազերով երկարահասակ, բոբիկ ու գլխաբաց պատանի մը սեմեն դուրս նետվեցավ:
— Բարև, հայր սուրբը վա՞նքն է:
— Հրամանք ես:
Ու մոտեցավ առավ ձիուն սանձը:
Երիտասարդը ցատկեց թամբեն վար ու մտավ արագ բակը, որու մեկ կողմը խումբի ավագ եկեղեցին էր, մյուս կողմն ալ մեկ-երկու հինկեկ հողե սենյակներ:
Եվ ճիշտ այդ սենյակներեն մեկու դուռն էր, որ ճռռաց հանկարծ իր ծխնիներուն վրա ու սեմի շրջանակին մեջ երևցավ պարթև հասակով թիկնեղ ծերուկ մը: Երբեմն սև, իսկ հիմա դեղինի ու կանանչի տարբեր աստիճանի բոլոր բաղադրիչ երանգները ներկայացնող կապա մը վրան. և խոշոր, կոշտ, գունավոր երեսսրբիչը ձեռքը, որով իր մինչև կուրծքը հասնող ալեխառն մորուքը կչորցներ:
Կեսօրվան քունեն նոր ելած ու դեռ բոլորովին չսթափած ուղեղով կլվացվեր մեքենաբար, երբ իր մենության վարժված ականջը դեռ հեռուեն սմբակներու տրոփը լսեց. և ուխտավորներու հաճելի գաղափարը իր գլուխը վերջնականապես թարմացուց:
Եվ հիմա գոհ ու բարյացակամ դեմքի արտահայտությունով մըն էր, որ իր խուցի սեմեն դուրս ելավ հյուրին դեմ, երբ իր անվան հարցվիլը լսեց:
— Աստված օգնական, հա՛յր-սուրբ:
— Աստված օրհնե՛, որդիս:
Երիտասարդը ծռեցավ համբուրեց ծերուկի աջը. ու գրպանեն մեծկակ նամակ մը հանելով տվավ անոր:
Նամակը ըստ երևույթին ախորժելի տպավորություն չըրավ վարդապետին վրա. աջ ու ձախ դարձուց անգամ մը, դրավ մոտակա քարին, հին ու ծանր շարժումով մը հանեց ծոցեն մաշված պատյան մը, որուն մեջեն ահագին ապակիներով հին ձևի ակնոցը դուրս քաշեց, ծանր-բարակ սկսավ ականջներուն անցընել:
— Ո՞ւրկե կուգաս հրամանքդ, — հարցուց այդ բարդ ու դժվար աշխատանքի միջոցին:
— Էջմիածնեն, հայր սուրբ, շատ բարևներ ունիմ ձեզի:
— Հը՛մ, շնորհակալ եմ. ղրկող, բերող ողջ ըլլան:
Ու դեմքը ավելի խոժոռեցավ. այդ նամակեն լավ հոտ չէր գար:
Վարժ ձեռքով գրված տողերը կարդալու քանի մը իզուր ջանքերե վերջը՝ նամակը մեկնեց երիտասարդին.
— Մեկ հրամանքդ կարդաս, տեսնենք ինչ է դրած. ես ծերադեր եմ, աչքերս աղեկ չեն ջոկեր:
Տղան կարդաց. ընդամենը չորս-հինգ տող էր ու թունդ պաշտոնական դարձվածքներով շարադրված: Երեք վարդապետացուներ քանի մը օր Խծկոնք էին մնալու, և Մայր Աթոռի վարչության անունով կհանձնարարվեր, որ հայր սուրբը անոնց ամեն կերպ լավ հյուրասիրություն ցույց տա:
Ծերուկի դեմքը քիչ մը պարզվեցավ. չարիքը իր կարծածին չափ մեծ չէր:
— Ա՞տ է բոլորը, — հարցուց տարակուսանքով:
— Այո՛, հայր սուրբ:
— Տիրացուներեն մեկը դո՞ւն ես:
— Այո՛. վարդապետացուներեն մեկը ես եմ, — սրբագրեց տղան «տիրացու» բառեն շատ չախորժելով:
— Իսկ մյուս տիրացուները ինչո՞ւ ետ մնացին, — շարունակեց վարդապետը կրկին իր ոճովը:
— Անոնք քանի մը օր ավելի ուշ պիտի գան: Խնդիրն այսպես է. անգամ մը Շիրակը միասին պտույտ տալ ու Անի երթալ էր միտքերնիս. անոնք որոշեցին Կողբի ու Երվանդակերտի վրայով Ախուրյանեն վեր ելլեն. բայց այդ կողմերը ես անգամ մը եղեր եմ. վճռեցինք, որ ես Ալեքսանդրապոլի վրայով հոս գամ ու սպասեմ. վերջը հոսկե միասին երթանք Անի ու Հառիճի վրայով անցնինք Ապարան:
— Բայց Շիրակը պտույտ տալու միտքերնիդ ի՞նչ է, — հարցուց վարդապետը կասկածամտությամբ:
— Ա՛յնպես, շրջիլ անգամ մը:
— Չէ՛. երևի Էջմիածնեն պաշտոն մը կունենաք, հը՞... — հարցեց ծերուկը ձախ աչքը կծկելով:
— Ի՞նչ պաշտոն, հա՛յր սուրբ, մենք դեռ միաբան ալ չենք. դեռ երկու ամիս վերջը պիտի ձեռնադրվինք: Իսկ Շիրակը պտտիլը, է՜, մեր հայրենիքի հին պատմական կեդրոններեն է. կուզենք ծանոթանանք:
— Հապա՛, նշանավոր վանքեր կան. մեր վանքն ալ շատ հին է ու շատ հայտնի: Որքա՞ն ժամանակ հոս մնալ է միտքերնիդ:
— Մինչև ընկերներս գան ու հանգստանան քիչ մը, մինչև հոս շուրջը պտտինք, երևի տասը օր կտևե:
— Լա՛վ, — ըրավ վարդապետը կոտրած ձայնով մը:
Եվ ակնթարթ մը թավ, ճերմակ ունքերը խաղցնելեն վերջը ավելցուց.
— Միայն թե, որդի՛ս, այս տարվան արոտները այնքան էլ աղեկ չեն հոս. անասուններն ալ տեսակ մը ինկած են. կաթերնիս ալ քիչ է. ասիկա աչքի առաջ ունեցեք, թեև իհարկե Աստծու տվածեն ինչ որ ունիմ, ձեզմե չեմ խնայեր: Աս ալ կա, որ վզիս արդեն ամբողջ տուն մը հյուր ունիմ. անշուշտ իրենց ուտելիքը իրենք կեփեն, բայց վերջապես...
Եվ չգիտեր ինչպես վերջացնե իր կրած բեռի ծանրությունը հնար եղածին չափ խոշոր ցույց տալու համար. թեև այդ «իր վիզը» ունեցած տունեն ամենեն ավելի ուրախ էր. նախ վստահ էր վերջը մեծկակ դրամական նվեր մը ստանալու, այլև հաճախ կստանար անոնց խոհանոցեն քաղցր կերակուրներ:
— Ի՞նչ հյուրեր են, — հարցուց երիտասարդը:
— Ալեքսանդրապոլե՛ն. ուսումնական մարդ է. ոտքի ցավ ունի, եկել է ծծումբի ջուրը լողալու, սիրուն կնիկ մը ունի. շատ լավ մարդիկ են, շատ ալ երևելի. լեզուն բերնին մեջ կդառնա, բոլոր օրենքներուն խորը տեղյակ: Ան որ չըլլար, վերի դաշտի արոտատեղին արդեն հիմա ձեռքես խլած կըլլային Սալոյի լամուկները. անցած աշնան էր, դատարանը վերջապես մեր վանքին վրա վավերացուց: Հա՛, շատ հայտնի մարդ է. կարելի է լսած ըլլաս՝ Նիկողոս Քանյան:
— Քանյա՞ն. Էջմիածին ընկեր մը ունիմ Ալեքսանդրապոլեն՝ Քանյան. կարելի է անոնցմե է. վերջը երթամ տեսնեմ:
— Գնա, գնա, ուսումնական մարդ է, — վրա տվավ ծերուկը աշխույժ ու գոհ շեշտով մը:
Այս խոսքերուն հետ առաջնորդեց տղան իր խուցին կից ցած տնակ մը ու դուռը ետ հրեց:
Փոքրիկ հողահատակ սենյակ մըն էր, ուր փայտե երկար թախտեն ու փորփրած հասարակ սեղանե մը զատ ոչինչ չկար:
— Ահա՜ աս ալ քեզի ձեր սենյակը. ես հիմա կերթամ մնացած պետք եղած բաները կուղարկեմ։
Երիտասարդը առանց ոչինչ ըսելու հայացք մը ձգեց իր շուրջը այդ զով, հող հոտող ու քիչ մըն ալ փլփլած խրճիթին մեջ, և իսկույն մոտեցավ սենյակի միակ պատուհանը բանալու, որու ապակիին կեսը թուղթ էր փակցված։
Հազիվ պատուհանը բացած՝ կանգ առավ հափշտակված:
Սենյակը նստած էր սեպ ու ամեհի ապառաժի շրթունքին ու շիտակ ձորի դատարկության վրա կնայեր: Հանդիպակաց ձորափեն ժայռի ահագին բեկորներ իրենց խոռոչներեն դուրս կնետվեին փշրտանքով՝ հարված տալու սպառնալիքով մը իրենց մամռոտ գլուխները քիչ մը վար հակած. մինչ այդ դատարկ սպառնալիքին արդեն շատոնց վարժված, նույն այդ ժայռերու ոտքին, ցիրուցան ծառերու խումբ մը հանդարտ կօրորեին իրենց վերին ճյուղերը՝ վերադարձող ստվերներու զովության մեջ խլըտուն։
Ախորժ լռություն մը վերն ու շուրջը, որուն մեջեն ավելի թունդ ու ավելի հստակ շեշտերով կորոշվեր գետակի միապաղաղ ու ճոռոմ մենախոսությունը, որը երբեմն կսուլեին ծառերը անդիեն՝ ավելի ձանձրույթեն, քան հեգնելու համար:
— Հավնեցա՞ր, — հարցուց վարդապետը ժպտուն:
— Հիանալի է, — բացականչեց տղան աշխույժ ետ դառնալով իր հյուրընկալին։ — Այսպե՛ս ձորերուն մեջ, գետին վրա, ժայռերուն դեմ, ջրերու օրորին տակ. չէ, աս ալ ուրիշ բան է, ամբողջովին բնության գիրկը, ճշմարիտ, հայր սուրբ, կնախանձիմ ձեր կյանքին:
— Հը՛մ, — ըրավ վարդապետը անտարբեր շեշտով մը։ — Հիմա հանգստացիր քիչ մը, հոգնած կըլլաս. ես ալ անգամ մը ելլեմ վեր արտը, տեսնեմ շան գյուղացիք ի՞նչ բանի են. մարդ որ աչքը վրանին չպահե՝ վանքը կկողոպտեն ծույլ անպիտանները:
Եվ սեմեն ետ դառնալով՝ պոռաց.
— Գրիգո՛ր, տիրացուին իրեղենները ձիու վրայեն ներս բեր ու ձիուն առջևը դարման նետե:
Ու իր բարձրագոչ հրամանին արձագանքը ձորի պատերուն մեջ դեռ չկտրված՝ մտավ իր խուցը:
Ասով ալ վերջացավ «տիրացու»-ի պաշտոնական ընդունելությունը:
== Բ ==
Վանքեն դուրս, վանքեն քիչ մը ավելի բարձր և ըստ երևույթին նոր շինված հյուրասենյակներեն երկու ամենալավերը հատկացված էր Քանյաններուն:
Անբիծ ճերմակ սփռոցով փոքր սեղանին մոտիկ դեմ-դեմի նստած էին պարոն Նիկողոսն ու տիկինը ու պարոնի մոտն ալ նորեկ վարդապետացուն:
Սամավարը ուրախ կշնչեր սեղանին մյուս անկյունը, ու շոգին բաժակներուն վրայեն թեթև-կոր գիծով մը դեպի բաց պատուհանը կծռեր:
Մութը սկսեր էր խտանալ, տիկինը լամպը վառեց:
Երեսունհինգի սահմաններուն վրա լայնաթիկունք, նիհար, երկար մարդ մըն էր պարոնը: Առատ սև մորուքը՝ վար կախված երկար բեղերուն հետ միասին՝ դեմքին խիստ արտահայտություն մը կուտար, որուն տարօրինակ կերպով կհակասեին ժպտուն ու բարի աչքերը:
Հազիվ կես ժամ կար, որ ծանոթացեր էին իրարու. միայն պարոն Նիկողոսի վարմունքին ու ձայնին մեջ այնպես պարզ շեշտ մը կար, որ պաշտոնական հարաբերության անմիջական մահն է:
Խոսեր էին վանքի կյանքի, դպրոցի ու իր եղբոր զավակի մասին, վարդապետացուի անցյալեն, ներկայեն ու անոր ապագայի դիտավորություններեն: Դուրս էր եկեր, որ պարոնը ծանոթ էր մեր արդի գրական-հասարակական կյանքին, եղած էր նաև շատ մը վանքեր ու անձամբ գործ էր ունեցած բազմաթիվ հոգևորականներու հետ. և ինչպես կերևար, այնքան ալ մեծ համակրանք չուներ դեպի այդ դասակարգը:
Խոսակցության տաք միջոցին էր, որ դուրսեն կանացի սուր ձայն մը լսվեցավ. ձիգ երգող ձևով մը տիկնոջ անունը կկանչեր.
— Մա՜րի:
— Եկո՛ւր, եկո՛ւր, ո՞ւր մնացիր այսքան ուշ, — պոռաց տիկինը դեպի պատուհանը դառնալով:
Երգ մը մռլտալով ստվեր մը անցավ արագ պատուհանին առջևեն և ակնթարթ մը վերջը սենյակ մտավ դեռատի աղջիկ մը իր երգին հետ միասին. նկատեց անծանոթը ու կանգ առավ իսկույն՝ առնական կեցվածքով մը:
Միջահասակ, լեցուն, առույգ մարմին մը, չափազանց տիկնոջ նմանող կլոր դեմքով, միայն ավելի թարմ ու ավելի հպարտ արտահայտությամբ, առանց գլխարկի ու մանչու պես մազերը կարճ կտրած. մութ գույնի շրջազգեստ մը վրան ու մեջքը լայն կաշի:
— Եկուր ծանոթացնեմ, մեր Կարոյի ընկերն է, — դարձավ Քանյան օրիորդին: — Պարոն Սիրաքյան։ Քենիս՝ Շուշանիկ Մելինյան:
Աղջիկը համարձակ շարժումով մը ձեռքը մեկնեց.
— Կարոյի ընկերը, ուրեմն դո՛ւք ալ այս տարվան ընթացավարտներեն եք:
— Այո՛, օրիորդ, — պատասխանեց տղան թեթև շփոթությամբ:
— Եվ երևակայե, Շուշանիկ, երկու ամիսեն կուսակրոն պիտի ձեռնադրվի, — կցեց Քանյան մեղմ ժպիտով մը:
— Կուսակրոն, իրա՞վ, — ըրավ աղջիկը, ձեռքի գրքերը պատուհանին մեջ դնելով՝ մտավ քովի սենյակը։
Բայց նույն վայրկյանին իսկ ներսը իր աղմուկը լսվեցավ, և իսկույն ետ եկավ նորեն երկու տարեկանի մոտիկ երեխա մը պինդ գրկած, որ գրեթե մերկ էր:
— Տեսնո՞ւմ ես, Մարի, անկանոն կերպով եք քնացնում, տե՛ս, դեռ քունը չէր առել, ինչո՞ւ քնացուցեր էիր արդեն, այդպես անկա՞րգ:
Եվ շոյելով երեխայի մերկ ազդրերը՝ քանի մը հայերեն փարաքշական ածականներ իրարու խառնեց, անվանելով շարունակ ու հնչուն-հնչուն համբուրելով անոր թևերը, վիզը, անրակը. մտավ կրկին կից սենյակը:
Երեխայի մայրն ալ գնաց քրոջը ետևեն. նախ ավելի սաստիկ իրարանցում մը բարձրացավ ներսը, բայց իսկույն բոլորովին լռեց:
— Իսկ մեր խոսքը ուր մնաց, — դարձավ Քանյան երիտասարդին։ — Հա՛, ձեր նոր ուղղությամբ վարդապետներու մասին կպատմեիք, ուրեմն կկարծեք, որ խնդիրը այդպես մեծ ծավալ է առնելու:
— Շարժումը սկսված է. ես ու իմ ընկերներս բացառություն չենք, այլ ամբողջ խումբ մը, որ շուտով կրկնապատիկ պիտի դառնա:
— Եվ ի՞նչ է այդ խումբին գծած նպատակը:
— Օժտել մեր հոգևորականությունը բարձր կրթության տեր անհատներով, նորոգել հայ եկեղեցին ու ծառայել հայ ժողովուրդին:
Քանյան մտածկոտ գլուխը կախեց:
Մինչ երիտասարդը տաքցած վրա տվավ՝ հետզհետե ավելի ոգևորվելով.
— Ա՛խ, չգիտեք, պարո՛ն, թե ի՛նչ աստիճանի անպետք է դարձած մեր հոգևորականությունը ժողովուրդի զարգացման գործին համար: Անտարբե՛ր, շահամո՛լ, եսակա՛ն, տգե՛տ, ո՛չ մեկ գաղափարական ձգտում, ո՛չ անձնազոհություն, կամ գեթ մաքուր զգացում։ Եվ չե՛ք կրնար երևակայել, թե ինչ հաճույք է մտածելը, որ այդ փտտած մարմինը պատռել պիտի, որ այդ ճահճացած կյանքին մեջ թարմ հոսանք, նոր ձգտումներ պիտի մտցնես, որ պիտի կռվիս... դժվար, բայց պիտանի և օգտակար...
Քանյան հափշտակված կնայեր տղու ոգևորութենեն կայծկլտող աչքերուն։ Ու ակնթարթ մը լռութենե վերջը՝ ըսավ տեսակ մը վարանումով.
— Քանի ձեզի կլսեմ, այնքան ավելի ցավ կզգամ: Ձեր այդ ազնիվ ոգևորության համար ավելի արժանի նպատակ մը կցանկայի, քան ձեր ընտրած հոգևորականությունը:
— Ինչպե՞ս թե, — հարցուց տղան բոլորովին պաղած։
Ու Քանյան շարունակեց՝ ինքն ալ տեսակ մը պաղած ու տխուր խոսվածքով.
— Հոգևորականության դարերը անցած են, բարեկա՛մս: Եվ բնական մահվան դեմ բժշկություն չկա: Կընդունիմ, որ այս կամ այն անհատը իր բնածին տաղանդով կամ իր բնավորության բարձրությամբ օգուտ կրնա տալ նաև իբրև հոգևորական, ինչպես նաև ուրիշ որևէ կոչման մեջ պիտի տար: Բայց այդ միշտ ալ բացառիկ անհատական ուժերը ինչ ալ որ ըլլան, հոգևորականությունը իբրև ամբողջություն մը առած՝ ապրած է իր ժամանակը։ Անիկա հիմա հետադիմական գործոն մըն է իր էությամբը, որ ո՛չ նորոգել կարելի է, ո՛չ բարձրացնել:
— Ինչո՞ւ այդպես կկարծեք, — հարցուց երիտասարդը բողոքի շեշտով մը:
Այդ միջոցին՝ արդեն երրորդ անգամ՝ աղջիկը մտավ սենյակ և սամավարեն իրեն բաժակ մը թեյ լեցնելով՝ առանց անոնց խոսակցությունը ընդհատելուն կարևորություն տալու՝ դարձավ Քանյանին.
— Լսեցի՞ր, Գայանեն ծներ է:
— Մի՞թե, — բացականչեց մարդը զարմացած:
— Մարին դեռ քեզի չըսա՞վ. քիչ մը առաջ սայլապանը նամակ բերավ։ Եվ իհարկե նորեն մեռած: Ասկե ամիս ու կես առաջ, ես դեռ նոր էի եկեր Ալեքսանդրապոլ, որ քիչ էր մնացեր նորեն պիտի վիժեր. արդեն ո՛չ ինքը խելք ունի, ո՛չ մարդը. անոնք զավակ ունենալու չեն, պարապ բան է, թող քսան տարի սպասեն:
— Է՜հ, դժբախտ է անոր բախտը... — բացականչեց տիկինը ցավակցաբար:
— Ա՛խ, ի՞նչ բախտ, ըսե՛ ապուշություն, ըսե՛ տգիտություն, — պատասխանեց Շուշանիկ բարկացած ու նստավ իր թեյի բաժակին քով:
Բացավ հետը բերած ռուսերեն ամսագրի մը համարը, դրավ սեղանին և սկսավ թերթել:
Վարդապետացուն տեսակ մը ամչցած ու անհարմար զգացումով կնայեր աղջկան:
«Սա ի՞նչ տեսակի մարդիկ էին»:
— Ի՜նչ կրակի... — դարձավ Քանյան երիտասարդին։ — Հա՛, կուզեի ըսել, որ մեր ժամանակի ձգտումն է արթնցնել մարդկությունը հանդերձյալ կյանքի տափակ երևակայություններեն. բարձրացնել մարդու իր անձին վրա ունեցած ինքնավստահությունը՝ մեկդի նետելով բոլոր գերբնական հավատալիքները, չար ու բարի ոգիները, արքայությունները, գիտակցությո՛ւն ու հպարտությո՛ւն ներշնչել մարդուն իր ուժերուն ու կարողության վրա. հասկցնե՛լ, որ բնութենեն դուրս ոչինչ չկա, որ մարդն ու ընկերությունն ալ այդ բնության մեկ մասն է: Եվ հառաջդիմություն, քաղաքակրթություն ըսվածն ալ ուրիշ բան չէ, եթե ոչ ուսումնասիրել ու իրեն օգտին ծառայեցնել բնությունը. բնությունը, որ մեր մեջն է, բնությունը, որ մեր շո՛ւրջը: Արդ, բարեկա՛մս, եթե ձեր նոր խումբի քարոզածըն ալ աս պիտի ըլլա, այլևս ի՞նչ հոգևորական. իսկ եթե նորեն հին ավանդական երգերը պիտի կրկնեք՝ այն ատեն դուք ալ խոչընդոտ մըն եք ժողովուրդի հասունացման:
Սիրաքյան գլուխը կախ՝ թեյի գդալին հետ կխաղար: Տեսակ մը լարում դրոշմված էր իր դեմքին. ու գրավիչ, ազնվական բան մը կար դիմագծերու այդ կծկումին մեջ:
Օրիորդը դիրքը թողած, ճակտին տակեն տղուն կնայեր շեշտակի, նախ անգիտակից ու մեքենական էր նայվածքը, բայց շուտով սկսավ ուշադրությամբ դիտել այդ նիհար, դժգույն դեմքը ու հանկարծ խղճաց:
«Խե՛ղճ տղա», մտածեց ինքնին ու նորեն կախեց գլուխը գրքին վրա:
— Կչափազանցեք, — ըսավ վերջապես տղան՝ թեթև մը դեմքը դեպի խոսակիցը դարձնելով։ — Նախ կմոռնաք մեր արդի պատմական պայմանները, բազմաթիվ հասարակական գործեր կան, որոնք սերտ կապված են հոգևորականության հետ. երկրորդ ալ դուք շատ անիրավ կվարվիք, երբ մտավոր զարգացման տեր որոշ ձգտումներով նոր հոգևորականները հիներուն հետ միասին մեկ ջրով լվալ կուզեք:
— Ներեցե՛ք, երիտասարդ բարեկամս, բայց եթե իմ անձնական զգացումս լսել կուզեք, ձեր այդ կրթված կրոնավորները իմ վրաս շատ ավելի անախորժ տպավորություն կընեն, քան գուցե հիները։ Կրոնավորությունը հավատքի ու միամիտ զգացումներու վրա միայն կրնա հիմնված ըլլալ, բարձր ուսումնականությունը մեջ եկածին պես կա՛մ կքայքայվի, կա՛մ դեպի ճիզվիտություն կտանի: Ի դեպ, այդ ճիզվիտական գիծը արդեն սկսած է աչքի իյնալ ձեր կրթվածներուն մեջ. մեկ-երկուքը ես ալ կճանչնամ:
— Սակայն, Կոլյա, ի՞նչ քաղաքավարություն է ասիկա, — նկատեց տիկինը։ — Պարոնը մեզի հյուր է եկեր, դուն նստեր ես գլխուն գայլի ավետարան կկարդաս:
— Ոչի՛նչ, տիկի՛ն, այդ բոլորը լսելը ինձի համար հետաքրքիր է, — պատասխանեց վարդապետացուն՝ հնար եղածին չափ ինքզինքը անփույթ ցույց տալու ճիգով մը:
— Վաղը մեր վրա հովիվ պիտի դառնա, աղեկ է, որ այսօրվընե իր ոչխարներուն կարծիքը գիտնա, — ավելցուց պարոնը ծիծաղելով:
Ու կատակի շեշտով մը երիտասարդի ձեռքին զարկավ թեթև:
== Գ ==
Վարդապետացուն լույսին հետ ելավ անկողնեն. իջավ դեպի ձորը, ուր գետակի քովեն սողոսկող նեղ արահետով սկսավ վեր ելլել. ծանր, հանդարտ ու տեսակ մը ցրված:
Մտածումները իր գլխուն մեջ մոռացեր էին, կանգնած ջուրի պես. ու տարտամ տխրություն մը ծանրացեր էր իր հոգիին վրա. նախորդ գիշերվան տպավորության տակն էր միշտ։
Արդեն գիշերն ալ շա՛տ ուշ և շա՜տ անհանդիստ էր քնացեր, թեև իսկապես լուրջ ոչինչ մտածած չէր: Քանյանի մեկ-երկու նախադասությունները կկրկնվեին շարունակ իր գանգին տակ և այն գաղափարը, թե ինչպես մարդիկ չէին ուզեր հասկնալ իրենց նպատակներուն արժեքը, իրենց անձնազոհությունը. նույնիսկ այսպես կրթված մարդիկ: Մասնավորապես Քանյանի վստահ ու վճռական խոսվածքը, անոր տեսակ մը ցաված շեշտը տղու կոչման ու ապագայի վերաբերմամբ՝ կսեղմեր, կվրդովեր երիտասարդին սիրտը. մանավանդ կզգար, որ իսկապես անոր ըսածներու մեկ մասին դեմ ինքը հազիվ առարկել կրնար. չէ՞ որ ինքն ալ երկար ժամանակ ատոնց նման հարցեր իր գլխուն մեջ շուռ էր տվեր դեռ վարդապետանալու վերջնական խոսքը տալեն առաջ։
Գետակը ժայռերուն մեջ ջրվեժ մը կազմեր էր, որ ահագին շառաչով կխուժեր վար ու իր մեջքի ճերմակ գոգնոցեն բուռով փրփուր կցաներ շուրջը:
Տղան կեցավ, պիչ նայվածքով սկսավ նայիլ, հանկարծ սթափեցավ, անդրադարձավ իր ցրված վիճակին վրա ու տեսակ մը զայրույթ զգաց իր այդ ընկճված տրամադրութենեն։
«Բավակա՛ն է, որ ես իմ ըրածս գիտեմ, — մտածեց. — բավակա՛ն է, որ ինքս գնահատեմ իմ վարմունքս. ինծի ի՞նչ ուրիշներուն դատողությունները. արդեն ո՞ր գործի վերաբերմամբ ժամանակակիցներուն կարծիքը շիտակ է եղեր. արժե՞ գլուխ ցավցնել»:
Եվ մտածումները բռնի ընդհատելով վազեց ձորեն վեր, ելավ ոտքի նեղ ճամփան, որ ձորի լանջեն ժայռերու ու ծառերու մեջեն ետ դեպի վանք կտաներ:
Արևը արդեն եկեր էր ու ձորի աջ շրթունքեն ներս սահելով՝ դիմացի չեչոտ ժայռերու ճակտին իր բարիլույսի համբույրը կուտար:
Տղան վանքին մոտեցեր էր բոլորովին, երբ իր դեմը քանի մը տասնյակ քայլ հեռու նշմարեց օրիորդ Մելինյանը:
Աղջիկը նստած էր խոշոր քարի մը վրա՝ ոտքը ոտքին նետած, ճանապարհին գրեթե կից. և իր քովի թեք ու քիչ մը ավելի բարձր ժայռին վրա գիրք մը դրած կկարդար: Այսինքն՝ գիրքը բաց էր իր առջևը ու գիրք կարդացողի մը դիրքը ուներ ինքը, բայց աչքերը գրքին վրայեն սահեր ինկեր էին վարը գետի փրփրուն հոսմանը, ուրկե ախորժ ժխոր մը անոր մտածումները կօրորեր:
Սիրաքյանի առաջին ըրածը ետ դառնալու շարժում մը եղավ. զզվանք մը կզգար այլևս այդ մարդոց հանդիպելեն. ամենքն ալ կարեկցության ժպիտ մը ունեին կարծես իրենց շրթունքներուն ու տեսակ մը բարձրեն նայիլ մը:
Ի՜նչ հիմար բան էր. ինքը եկեր էր այդ լեռներուն մեջ խոսքի ու աղմուկե կտրված քանի մը օր առանձին բնությունը վայելելու, և ահա՛ այդ անմեղ հաճույքն ալ չէին ուզեր իրեն տալ:
Բայց ետ դառնալը անհարմար էր. աղջիկը անշուշտ պիտի նկատեր, և վերջապես ուրիշ ճամփա ալ չկար. ձորի մեջեն նորեն երկար պտույտ ընելը անիմաստ էր:
«Բարև մը կուտամ ու կանցնիմ», վճռեց ու քայլերը արագացուց:
— Բարև ձեզ, օրիորդ:
— Ա՜, բարև, դո՞ւք եք, պարոն: Ուրկե՞ կուգաք այսպես կանուխ:
Ու ելավ ոտքի:
— Ձորի մեջ փոքրիկ պտույտ մը. հիանալի թարմ օդ է, կազմդուրիչ ու...
— Աշխարհքը սկսեր է փոխվիլ, — ժպտեցավ աղջիկը երկու ձեռքը կարճ մազերուն մեջ խրելով։ — Հիմա հոգևորականները երևի ավելի առողջապահության մասին կմտածեն, քան աշխարհականներս:
— Ինչո՞ւ չէ, — պատասխանեց տղան չոր:
— Իսկ ես, տեսեք, նստեր կաշխատիմ. այսինքն՝ պետք է որ աշխատիմ, — ավելցուց դժգոհությամբ:
— Այդչափ ստիպողակա՞ն. կարդացածնիդ ի՞նչ է որ:
— Խնդրեմ, եթե կհետաքրքրվիք:
Ու գիրքը տղուն մեկնեց:
Վարդապետացուն առավ գիրքը ու բացավ առաջին պատահած երեսը. ունելիի նման երկար ու կեռ գործիքի մը նկարն էր. բան չհասկցավ ու նոր երես մը դարձուց. բայց հազիվ պատկերը նշմարեր էր, որ ամբողջ դեմքով կարմրեցավ ու արագ թուղթը շուռ տվավ:
Աղջիկը ձեռքերը մեջքին կեցեր էր անշարժ ու ժպտուն։
Երիտասարդը նայեցավ գրքին ճակատը. «Ծննդաբերական օգնություն»:
— Դուք բժշկությո՞ւն կուսանիք, — հարցուց վերջապես:
— Դժբախտաբար ո՛չ, — եղավ աղջկան հառաչի մը նմանող պատասխանը: — Մանկաբարձուհի եմ. այսինքն՝ կպատրաստվիմ քննություն տալու: Թիֆլիս: Կզարմանաք չէ՞, որ քսան-քսանմեկ տարեկան աղջիկ մը սիֆիլիսի նշաններով և չգիտեմ ինչերով իր ուղեղը կզբաղեցնե... Դուք միշտ զբաղված եք բարոյական, հոգեբանական, աստվածաբանական բարձր պրոբլեմներով. մի՛շտ սուրբ, մաքուր, վերացական ամպերու մեջ... իսկ մենք կյանքի տղմոտ իրականության, տառապանքներու ու ցավերու մեջ: Ասիկա վարդապետության չի նմանիր, բուրվառ տալով ու աղոթք ընելով չի վերջանար. պետք է աշխատիլ ու չարչարվիլ։ — Վերջացուց հանկարծ լուրջ շեշտով մը և բոլորովին անսպասելի կերպով ռուսերեն. կարծես դիմացինը բոլորովին շվարեցնելու համար:
Տղան սահուն ու մաքուր, զուտ ռուսական արտասանությամբ պատասխանեց ինքն ալ ռուսերեն.
— Կզարմանամ, օրիո՛րդ, ի՞նչպես կրնաք այդպես արհամարհանքով խոսիլ ուրիշի մը գործի մասին, որ մանկաբարձուհիի մը համար միայն այնքան ծանոթ է, որքան վարդապետի մը համար «Ծննդաբերության օգնությունները»:
Այս համարձակ ու արդար բողոքը աղջկան վրա տարօրինակ տպավորություն մը ըրավ, և մանավանդ այդ վարժ ռուսերենը. տղան հանկարծ կարծես ուրիշ գույն մը առավ իր այդ ռուսերենովը:
Ու ալ խոսակցությունը շարունակվեցավ ռուսերեն:
— Ձեր համեմատությունը շիտակ չէ, — պատասխանեց աղջիկը. — ես եկեղեցի ալ շատ եմ եղած, գոնե մանկությանս. և վերջապես դուրսն ալ հոգևորականներ միշտ կարելի է տեսնել ու անոնց մասին լսել: Մինչդեռ դուք ոչ թե իմ արհեստիս, ա՛յլ նույնիսկ մարդու ու իր ֆիզիկական կազմի մասին շնորհքով տեղեկություն չեք կրնար ունենալ, երբ ամբողջ ձեր կրթությունը տարիներով վերացական խնդիրներու ու կրոնական դասերու շուրջն է դարձեր:
— Կտեսնե՞ք, օրիորդ, ի՞նչ ըսել է առանց գործին ծանոթ ըլլալու խոսիլը: Նախ դպրոցը կրոնի դասերը միայն քանի մը ժամ է. և որոնք, փակագծի մեջ ըսած, ինծի ո՛չ հետաքրքրած են, ո՛չ ալ մասնավորապես զբաղեցուցած, իսկ ընդհակառակը բնական գիտությունները ես միշտ սիրած եմ ու ձեր կարծածեն ալ քիչ մը ավելի ծանո՛թ. մասնավորապես կենդանաբանությունը և բիոլոգիան: Մի՛ կարծեք, թե միայն ձեզի են ծանոթ Դարվինի, Սպենսերի ու Հեքսլեյի երկերը:
Աղջիկը սեղմված շրթունքներով ու աչքերը լայն բացած խոսակցին կնայեր բոլորովին զարմացած։ Հեքսլեյեն միայն փոքր գրքույկ մը կարդացած էր. Սպենսերի մեկ աշխատության բովանդակությունը լոկ հայտնի էր իրեն ամսագրի մը գրախոսութենեն, իսկ Դարվինի անունը, թեև շատ լավ գիտեր, բայց բնավ ծանոթ չէր մոտեն:
Ու կարճ լռություն մը, որ ընդհատողը աղջիկը եղավ.
— Այն ատեն ես բոլորովին կզարմանամ. ուրեմն ինչպե՞ս կրնաք դուք այդ բոլորին հետ հաշտեցնել կրոնական մանր ու մեծ նախապաշարումները, սնոտիապաշտությունները, ծիսակատարությունները, պահքերը, դևերն ու սատանաները. ինչպե՞ս կրնաք հավատալ այդ բոլորին:
— Եվ ձեզի ո՞վ ըսավ, որ ես կհավատամ այդ ամենուն:
— Բայց չէ՞ որ վարդապետ դառնալ կուզեք, չէ՞ որ ամեն օր պիտի կրկնեք նույն աղոթքները, նույն արարողությունները, նույն հավատալիքները, և ալ ի՞նչ գիտնամ:
Տղան թեթև մը գլուխը կախեց. դիմացինը ամենեն հիվանդոտ տեղին վրա էր դրեր մատը:
Եվ պատասխանեց, կարծես տեսակ մը իր մտածումներուն մեջեն.
— Իրա՛վ է, ժամանակները իրենց հետ բերած են բավական բաներ, որոնք մեր արդի ըմբռնումներուն լավ չեն հարմարիր. պիտանին ու ավելորդը, գլխավորն ու երկրորդականը խառնված են սերտորեն կրոնական ըմբռնումներուն. այդ ամենը իրարմե դատել ու մաղել դեռ կարելի չէ. ժողովրդական մտքի հասունացում կպահանջե։ Այնպես որ գործի բարձր ու կարևոր մասերու սիրույն ստիպված ենք հարմարվելու այդ հինցած ու անախորժ կողմերուն:
— Բայց, պարոն, — առարկեց աղջիկը, — ամեն օր և ահագին բազմություններու առաջ ու կատարյալ հանդիսավորությամբ ըսել խոսքեր ու աղոթքներ, որոնց չեք հավատար, կատարել ծեսեր ու արարողություններ, որոնց կարևորություն չեք տար, չէ՞ որ ասիկա կդառնա խաբեության պես բան մը: Ազնիվ բան չէ ձեր ընել ուզածը, սիրելի պարոն:
— Դժբախտաբար իմ կամքես կախված չէ ուզած մասերս ընտրել և չուզած մասերս անդին նետել. անբաժան ամբողջություն մըն է, կա՛մ պիտի հանձն առնես ամբողջը, կա՛մ հեռանաս:
— Հեռացե՛ք, գո՞րծ է պակաս. ինչո՞ւ անպատճառ հոգևորական...
— Ամենեն շիտակ, ամենեն հարմար ճամփան է մեր ժողովուրդին ծառայելու. ժողովուրդին մեջ խրվելու, ազդելու, անոր վերքերը մոտեն շոշափելու և բուժելու համար:
— Ա՛յ, եթե ձեր միտքը ժողովրդի վերքերը շոշափելն ու բուժելն է, ես ձեզի ամենեն կարճ ճամփան ցույց տամ. ճամփա մը, որ գիտություններուն վրայեն կերթա, և ոչ թե ժողովուրդի նախապաշարումներուն կռթնելով: Ըսիք, թե բնական գիտությունները մասնավորապես կսիրեք, վարժ ալ ռուսերեն կխոսիք, ահա՛, գացե՛ք քանի մը տարի Ռուսաստան, սորվեցե՛ք բժշկություն, դարձե՛ք ձեր ժողովուրդին գիրկը և բժշկեցե՛ք ինչքան վերքեր որ կուզեք:
— Իմ խոսքս հիվանդի վերքերու մասին չէր, — նկատեց տղան միամտորեն ժպտելով:
Ժպտեցավ և աղջիկը:
— Այդչափը կհասկնամ. բայց միթե գե՞շ է ձեր ըսած հիվանդություններուն հետ նաև մարմնական հիվանդություններ բժշկելը. վերջապես բոլոր բարոյական հիվանդությունները ֆիզիկական ու տնտեսական հիվանդություններու զուգահեռներն են միայն: Եվ մի՛ մոռնաք, որ բժիշկը անխտիր ամեն տեղ հարգ ունի, մուտք ու ելք, և մանավանդ բացարձակապես անկախ է թե՛ բարոյական և թե՛ դրամական տեսակետեն:
— Եթե այդչափ հափշտակված եք բժշկությամբ, ինչո՞ւ ինքներդ ուղղակի բժշկության չեք հետևիր, կարծեմ այդ ասպարեզը շատ ավելի լայն պիտի ըլլա, քան ձեր ընտրած մանկաբարձությունը, — հարցուց երիտասարդը դիտմամբ խոսքին ուղղությունը ծռելով:
— Ուրիշ են, պարո՛ն, իմ ընտանեկան պայմաններս. ինծմե փոքր չորս քույր ու եղբայր ունիմ. և երկու տարի կա՝ մեռավ հայրս. պետք է հնար եղածին չափ շուտով անկախ դառնամ մորս վրայեն բեռ մը պակսեցնելու համար. պետք է այդ փոքրիկները մեծցնել, կրթություն տալ. դյուրին բան չէ։ Ընդարձակ ծրագիրներու մասին մտածելու ո՛չ ժամանակ ունիմ, ո՛չ միջոց. թե չէ՝ այդ ծրագիրները ես ալ եմ ունեցած, իմ բախտես է. հայրս մեռնելու չէր: Հապա, աշխարհի կյանքը վանքի չորս պատերուն չի նմանիր, հո՛ս ոչինչ չի կա պատրաստ ու ձրի. նույնիսկ ապրուստի տարրական պետքերուն համար պիտի կռվիս շարունակ՝ ծրագիրներ ու բաղձանքներ բոլորը մեկդի դնելով:
Տղան անթարթ խոսակցի շարժուն դիմագծերուն կնայեր, մինչդեռ տարօրինակ զգացում մը իր մեջն էր սպրդեր. կարծես սկսավ ամչնալ:
«Ահա՜ ուր է իսկական անձնազոհությունը», կմտածեր ակամա:
— Բայց ըսե՛ք, խնդրեմ, ի՞նչպես է, որ դուք այդպես մաքուր ռուսերեն կխոսիք. կրոնավորներու մեջ խիստ հազվագյուտ բան է ատիկա, — հարցուց հանկարծ աղջիկը իր հետաքրքրությունը այլևս զսպել չկարողանալով:
— Ես խրիմցի եմ, օրիո՛րդ, ատկե զատ դպրոցը ռուսերեն շատ եմ կարդացած, ռուսական գրականության գրեթե բոլոր հայտնի երկերը. և թարգմանություննե՛ր, ինքնին հասկընալի է:
— Եվ բանաստեղծություննե՞ր, և ռոմա՞ն, — հարցուց աղջիկը կանացի փորփրող հետաքրքրությամբ:
— Այո՛. անոնք, որոնք գրական արժեք մը ունին:
— Կա՛մ վարդապետներու մասին ես չափազանց սխալ գաղափար ունիմ, կա՛մ դուք շատ տարօրինակ վարդապետացու եք, — պատասխանեց աղջիկը վարանոտ շեշտով մը:
— Չգիտեմ. ինչպես որ կուզեք:
Ու երիտասարդը գլխարկը ուղղեց:
Ակնթարթ մը լռություն. վերջը ավելցուց.
— Բայց ներեցե՛ք. ձեր ընթերցումը խանգարեցի:
— Ընդհակառակը, և շատ ուրախ եմ այդ խանգարումեն:
Ու ձեռքը մեկնեց տղուն: Երիտասարդը թոթվեց ձեռքը ու դեպի վանք ուղղվեցավ:
== Դ ==
Մութը սկսեր էր իր կծիկը ձորին վրա փաթթել, երբ Սիրաքյան ամբողջ օրվան թափառելեն հոգնած՝ վերադարձավ ետ ու շիտակ մտավ վանահոր սենյակը:
Նույն միջոցին տնտեսուհին, երեսունը անց տգեղ ու չոր կին մը, ամուր ու փայտե կազմվածքով, մեկ ծունկի վրա գետինը չոքած՝ սամավարեն ջուր քաշելով էր զբաղված. իսկ վարդապետը, անոր գլխուն վրա կռնած, ձեռքը կնոջ թուշին բան մը ըսելու վրա էր, որ սենյակին դռան հանելեն ճանչցավ:
Հայր սուրբը իսկույն շտկվեցավ, արագ դուրս քաշեց գոտիեն ահագին կապույտ թաշկինակը ու սկսավ պինդ-պինդ հազալ, որքան իր թոքերը կներեին:
— Աստված օգնական, հայր-սուրբ, — բարևեց տղան ոչինչ նկատած չըլլալ ձևացնելով:
— Դո՞ւ ևս, տիրացո՛ւ, ո՞ւր էիր, տեսնենք, ամբողջ օրը:
— Հայր սուրբ, այնպես հոգնած եմ ու անոթի:
— Հա՛, տղա՛ս, հանգստացի՛ր: Եղսո՛, շուտով մեզի մեկ-մեկ բաժակ թեյ տուր ու տիրացուին գնա քիչ մը մածուն ու ձու բեր։
Երկու ճաթռած ու տարբեր ձևի բաժակներով թեյը արդեն փայտե անմամուլ սեղանին վրա էր։ Վարդապետը նստեցավ լայն թախտի ծայրին, իսկ վարդապետացուն դիմացը կոշտ ու խոշոր աթոռի մը վրա:
Խոսքը սկիզբը Խծկոնքի մասին էր, վերջը դարձավ Սիրաքյանի ու իր ընկերներուն վրա:
— Իհարկե՛, այդպես շա՛տ լավ է՝ ուսում առած հոգևորականներ, — վրա բերավ վարդապետը թեյի բաժակը շրթունքներեն չհեռացնելով։ — Բայց գիտե՞ս՝ միայն ուսումը բանի պետք չէ. քիչ մը խորամանկություն ունենալու է և մեծավորներուն կողքը մտնելու շնորհքը. թե չէ ոչինչ դուրս չի գար. տասը տարի սարկավագ կպահեն. վերջն ալ երբ մազերդ ճերմկին՝ կշինեն վարդապետ ու կուղարկեն փլած վանք մը։
Վարդապետացուն ոչինչ չառարկեց:
— Ա՛յ, իմ ընկեր սարկավագները հիմա բոլորն ալ կա՛մ եպիսկոպոս են, կա՛մ առաջնորդ, մեկը նույնիսկ Սինոդի անդամ: Ինչո՞ւ. կկարծե՞ս ես ամենեն վա՞տն էի մեջերնին. եթե գիտնաս՝ ի՜նչ դդում գլուխներ էին, մանավանդ մեկը. և ճիշտ այդ մեկը հիմա N թեմի առաջնորդն է. որովհետև իր հաշիվը գիտցավ մարդը. իսկույն մտավ եպիսկոպոսի մը փեշերուն տակը. յուղոտ պաշտոններ ձեռք անցուց. առաջ մառանապետ էր, ետքը չգիտեմ ինչ կապալի գործերն էր իր վրան, վերջերն ալ կարծեմ հաշվի մատյաններուն մեջ մատ ուներ. կարճ խոսքով՝ քիչ-քիչ յուղոտեցավ, և անգամ մը որ ստակը կա՝ ալ ամեն բան կա։ Հապա՛, միայն ես էի մեջերնին էշը. ո՞վ կըսեր ինձի ուրիշներու գործերուն խառնվիմ, շիտակ խոսողի գրպանը ծակ կըլլա. ինծի սկսան ետ-ետ ձգել, ես ավելի կատղեցա ու բերնիս կապը բոլորովին քակեցի. սկսա ամենքի երեսին ըսել ինչ որ ճշմարիտ էր. թե անառակ, գող, կաշառակեր, լիրբ մարդիկ էին. ետևեն ինկա, մեկ-երկուքի գողությունը բռնեցի. Աբրահամ եպիսկոպոսի սենյակեն աղջիկը դուրս քաշեցինք, ահագին խայտառակություն դուրս եկավ. բայց այդ պատմությունը ինծի ալ սուղի նստեցավ. «գիժ սարկավագը» բռնեցին, շտապ շինեցին վարդապետ ու զրկեցին հոս, աշխարհքի անմարդ ծայրը, դե՜հ, նստե ու մեղքերդ քավե: Հապա՛, տիրացո՛ւ ջան:
Երիտասարդը հետաքրքրությամբ կլսեր, թեև ինքնին պատմությունը իրեն համար ոչինչ նորություն չուներ:
— Որդի՛ս, ականջիդ օղ շինե, — կխրատեր վանահայրը, — առաջ երթալ կուզես՝ մեծավորներուդ խունկ ծխե, մեջ մըն ալ նայե՛ ինչ ճամփով կուզե ըլլա՝ շուտով գրպաններդ յուղոտես. այս չոլերուն մեջ ճերմկած մորուքս քեզի խրատ:
— Հա՛յր սուրբ, առաջ երթալու ավելի ազնիվ ճամփաներ ալ կան. անշուշտ խելացություն չէ մեծերու թշնամությունը ավելորդ տեղը գրգռելը. մենք նորերս կաշխատինք ավելի ազնիվ ըլլալու, ավելի գործունյա ու մաքուր, տասը-տասներկու տարիեն չէ՞ որ մեծավորները մենք ենք դառնալու:
— Կկարծե՞ս դուք եղածներեն աղեկ եք ըլլալու, երիտասարդություն է, որդի՛ս. ես ալ այդպես կմտածեի: Վանքի կյանքը իր առանձին ճամփան ունի. ամենքն ալ անպատճառ այդ ճամփով պիտի երթան. ով այդ ճամփեն ծռիլ ուզե, անոր բոլորը միասին աքացի կուտան ու մեկ կողմ կնետեն:
— Չէ՛, հա՛յր սուրբ, գիտե՞ք, ժամանակները սկսած են փոխվիլ. և հիմա կրթված կրոնավոր մը առանց այլևայլության բռնել մեկդի նետելը դժվար խնդիր է:
— Երեք ամիսի չափ առաջ Էջմիածին էի, որ Սիմոն վարդապետը Խոր-Վիրապ աքսորեցին, ահա՜ քեզի ուսում առած վարդապետ: Իսկ անցած օր լսեցի, որ Աշոտ եպիսկոպոսն ալ Քիշնև են ուղարկեր. ձեր ամենեն ուսումնականը:
Երիտասարդի մեջեն տարօրինակ զգացում մը անցավ հանկարծ. ետ քաշվեցավ սեղանեն ու մտասույզ կոթնեցավ իր աթոռի խարխուլ թիկունքին:
Այդ Սիմոնն ու Աշոտը գործերեն հեռացնելու համար ամեն ճիգ թափողը բնավ հին գլխու մարդիկը չէին եղած, այլ իրենք, այսինքն՝ կրթված նոր սերունդը, որոնց մեջ ինքն ալ շուտով մտնելու էր: Եվ չէ՞ որ ինքն ալ ուրախացեր էր այն ժամանակ «իրեններու» հաջողությանը. բայց ինչո՞ւ այդ հալածանքը:
Վարդապետացուի մտքին առջևեն կարծես սկսավ թանձր բան մը ետ-ետ քաշվիլ ու երիտասարդը սկսավ անսովոր պայծառ գույնով մը իրողությունները տեսնել: Նախ անձնական մեկ-երկու հաշիվներ կային, որուն ինքն ալ, իր ընկերներն ալ շատ աղեկ տեղյակ էին. երկրորդ, որ այդ մարդիկը իրենց շրջապատողներուն մեջեն կամքի ու խելքի ուժովը աչքի կիյնային և իրենց ազդեցիկ դիրքին մեջ հպարտ՝ մյուսներուն շատ ականջ կախելու տրամադիր չէին:
«Վանքի կյանքը իր ճամփան ունի. ամենքն ալ անպատճառ այդ ճամփեն պիտի երթան»: Արդյոք ծերուկը իրավո՞ւնք ուներ:
Տղուն մտածումները ընդհատեց տնտեսուհին, որ պղինձե ամանով մը մածունը բերավ, առջևը դրավ:
Վանահայրը կշարունակեր դեռ իր պատմությունները. իր քաջագործություններեն, հայտնություններեն, այսինչ և այնինչ եպիսկոպոսի կյանքեն:
Սենյակը թաղված էր արդեն խավարի մեջ, բաց պատուհաններեն ախորժ ճռինչ մը կլսվեր հեռուեն ու գետակին իրարանցումը վարեն:
Երիտասարդը հազիվ էր իր ընթրիքեն ետ քաշված, որ վարդապետի ծառան, դպիրն ու ժամկոչը միանգամայն ներկայացնող տղան մտավ վանքի բակը և, մոտենալով ցած պատուհանին, հայտնեց, որ «մեծ տղան» պարոնը կկանչեր:
Վարդապետացուն անսովոր հուզում մը ունեցավ, տարօրինակ խառնուրդ մը դժգոհության ու տարտամ հաճույքի մը. դժգոհություն՝ երևի այդ մարդուն կրկին հանդիպելեն. բայց այդ ախորժելի զգացումը ուրկե՞ էր:
Երբ Քանյաններու սեմեն ներս մտավ, գտավ նորեն նույն մաքուր ճերմակ փոքրիկ սեղանը սենյակին մեջտեղը, ու նույն ցուցլուն սամավարն ալ վրան, և ընտանիքն ալ սեղանին շուրջը:
— Բարև՛ ձեզի, — ըսավ տղան ընդհանուր կերպով՝ ձեռքը իր դեմը հղող պարոն Քանյանին մեկնելով:
— Մենք կարծեցինք, որ ինքներդ պիտի գաք. սակայն տեսնելով, որ շատ ուշացաք՝ ծառան ղրկեցինք, — բացատրեց Քանյան սիրալիր տոնով մը:
— Շատ շնորհակալ եմ:
Ու երկու կիներուն ձեռք տվավ:
— Նստեցե՛ք, խնդրե՛մ, — առաջարկեց տիկինը՝ մատնանիշ ընելով իր ամուսնուն ու քրոջը մեջտեղի աթոռը:
— Նո՞ւ, ի՞նչ եզրակացության եկաք իմ այսօրվան առաջարկիս մասին, — հարցուց Շուշանիկ խնդալով:
— Ի՞նչ առաջարկ, — զարմացավ տղան բոլորովին շվարած:
— Ձեր մասնագիտության փոքրիկ փոփոխության մասին. այս առտու ամբողջ ժամ մը քենիս պրոպագանդ է ըրած հօգուտ բժշկության, ինչպես լսեցի, — ավելցուց պարոնը:
— Եվ այնպես հաջող, որ եթե հոգևորական չըլլայի արդեն՝ անշուշտ բժիշկ դառնալ պիտի ցանկայի, — իր կողմեն կատակել ուզեց Սիրաքյան:
— Շատ շնորհակալ եմ, տիկի՛ն, ես խմած եմ արդեն հայր սուրբի մոտ:
— Չէ, ի՞նչ, — բացականչեց Քանյան դժգոհ և իսկույն ավելցուց, — տիկինս կխնդրե, որ քանի հոս եք՝ ամեն իրիկուն մեզի գաք թեյի, առանց ձևականություններու. անշուշտ չեք մերժեր:
— Սրտանց շնորհակալ եմ. ճշմարիտ...
Ու չգիտեր ինչ ըսել:
Այս բոլորը տղուն վրա քաշող, փայփայող ազդեցություն մը կըներ. կզգար, որ իր մասին խոսք էր դարձած տան մեջ և որ անոնց վրա նպաստավոր տպավորություն ըրած էր:
— Ի՞նչ ըրիք, նայինք, այսօր ամբողջ օրը:
— Շարունակ թափառեր եմ, ձորի մեջը, վրան, շուրջը, բոլորովին ուժասպառ էի, որ վերադարձա:
— Ես ձեզի տեսա հեռուն, — մեջ նետվեցավ աղջիկը։ — Կեսօրի մոտերն էր. վարը՝ գետի ափն էի. դուք ժայռերուն մեջեն վեր կմագլցեիք:
— Այո՛, Ագարակ գյուղը գացի. անշուշտ եղած եք արդեն:
— Ա՛խ, ո՛չ, — տրտնջաց աղջիկը։ — Դուք, տեսե՛ք, մեկ օր հոս եք, արդեն ահագին տեղ շրջեցաք. մենք երկու շաբաթեն ավելի է հոս նստեր ենք ու դեպի վար ջաղացեն անդին անցած չեմ դեռ, դեպի վեր ալ մինչև ծծումբի բաղնիքը. քույրս երեխայեն բաժնվիլ չի կրնար. իսկ Կոլյային արգիլված է շատ քալելը, մանավանդ այս դժոխքի ճամփաներուն մեջ:
— Տրտնջալդ ավելորդ է, ամբողջ օրը դուրսն ես, — նկատեց...
— Դո՛ւրսը, այո՛, տան չորս կողմը: Եթե գիտնաք, պարոն Սիրաքյա՛ն, ինչպես նախանձեցա այսօր ձեզի. ձեր գլխուն, ազատ, ժայռերուն մեջեն գավազաննիդ քարերուն զարնելով կբարձրանայիք: Վերեն տեսարանն ալ շատ սիրուն ըլլալու է ձորի բերնեն:
— Այո՛, հիանալի է. մանավանդ իրիկվան դեմ:
— Եթե այդչափ կցանկաս՝ ելիր անգամ մը պարոնի հետ միասին գնա, — նկատեց Քանյան:
Աղջիկը երիտասարդին նայեցավ:
Սիրաքյան չէր հասկնար, թե իրեն հետ ինչ կդառնար: Նախ թեթև մը կարմրեցավ և վերջը իբրև քաղաքավարության պարտք համարեց կրկնելը.
— Եթե կցանկաք, օրիորդ, խնդրեմ։
— Շնորհակալ եմ, շատ դալան վարդապետացու եք: Բայց մի՛ վախնաք, ես ձեզի շատ նեղություն չեմ պատճառեր. քալելու ալ վարժված եմ, շատ ալ քնքուշ չեմ: Ուրեմն վաղը ճաշեն վերջը, այո՞: Ճաշեն առաջ չեմ կրնար. թե՛ կարդալու գործ ունիմ և թե՛ տունը զբաղում:
— Ինչպես որ կկամենաք, օրիո՛րդ, ճաշեն վերջը կերթանք:
Խոսքը դարձավ պարոն Քանյանի զբաղումներուն վրա, ու դուրս եկավ, որ պարոնը իր այս պաշտոնե ազատ օրերեն օգտվելով այժմ ձեռնարկած է երկար ժամանակե ի վեր արդեն մտադրված աշխատությանը. սկսած է թարգմանել ռուսաց օրինագրքի մասերը, որոնք անմիջապես կապ ունին ժողովուրդի առօրյա կյանքին հետ ու հանրամատչելի բացատրություններով տպագրության տալ կուզե: Եվ սկսավ երկար-բարակ պարզել այդ տեսակ գործի մը անհրաժեշտ պահանջը. թե ինչ աստիճան անտեղյակ է ժողովուրդը տիրող օրենքներուն, թե նույնիսկ ժողովուրդի գլուխ կեցած մարդիկը որոշ ու հաստատ չգիտեն: Եվ այս ամենը այնքան երկար ծամծմեց, որ Սիրաքյան սկսավ հոգնություն ու ձանձրույթ զգալ: Այնպես որ իսկապես սրտանց ուրախացավ, երբ տիկինը առաջարկեց քիչ մը թուղթ խաղալ ժամանակ անցնելու համար:
Երկար ընտրութենե վերջը կանգ առին պրեֆերանսի վրա. տղան ո՛չ մեկ խաղ շնորհքով չգիտեր, օրիորդը նմանապես, բացի այս վերջին խաղեն:
— Սակայն, ճշմարիտ, ես պրեֆերանս ալ կարգին չգիտեմ. կձանձրանաք, — նկատեց երիտասարդը:
— Ոչի՛նչ, եկե՛ք, դուք խաղացեք երեքով. ես ալ կօգնեմ ձեզի, — վրա բերավ օրիորդ Շուշանիկ:
Այդպես ալ ըրին:
Երեքը տեղավորվեցան սեղանին երեք կողմը. աղջիկն ալ աթոռը քաշեց տղուն քովը, մեկ ոտքը գետինը, մեկ ծունկը աթոռին՝ ամբողջ կուրծքովը ինկավ սեղանին վրա. ու դեպի տղու բռնած թուղթերը հակած՝ սկսավ ցույց տալ, թե ո՞րը խաղալու էր և ինչո՞ւ:
Սիրաքյան սկսավ տանիլ. թուղթերը անսովոր կերպով հաջող կուգային. Քանյան հետզհետե ավելի կզայրանար և ճիշտ ատ էր, որ ամենեն ավելի զվարճություն կպատճառեր մյուսներուն: Դժգոհութենե ու հաղթանակեն ծնած սրախոսությունները իրարու կհաջորդեին ու երիտասարդը կշահեր շարունակ, երեք պարտի իրարու վրա։ Ուշ էր արդեն, որ վերջ տվին:
— Չէ՛, ձեզի հետ խաղալ կարելի չէ, բախտի սիրականն եք, — եզրակացուց Քանյան ձեռքի թուղթերը թափելով:
— Հապա, ի՞նչ գիտցար, — պատասխանեց Շուշիկ։ — Երբ վարդապետ ու մանկաբարձուհի գլուխ-գլխի տան՝ ալ անոնց հաղթելը քիչ մը դժվար խնդիր է:
Ու առողջ ծիծաղ մը բարձրացավ:
Ջերմ զգացում մը երակներուն մեջ՝ տղան ուղղվեցավ դեպի իր խցիկը։ Այնպես ախորժելի էր այն պայծառ լուսավորված փոքրիկ սենյակը, քառակուսի ճերմակ սեղանը մեջտեղը, մեկ անկյունը լամպը, և իրենք չորսը սեղանին շուրջը. ինչպե՞ս զվարթ ու ընտանի:
Անմիջապես հանվեցավ, սահեցավ անկողինը ու աչքերը պինդ գոցեց. բայց փոխանակ քնանալու՝ սկսավ այդ իրիկվան բոլոր մանր-մունր դեպքերը իր հիշողութենեն անցընել: Կհիշեր ինչպես օրիորդը չէր թողներ կոզը իջնելու, ինչպես անգամ մը ուժով բռնեց իր ձեռքեն՝ արգիլելով կարմիր բացվիլ, ինչպես իր ուսին ծռած՝ թուղթերը կարգով շարելու կօգներ, պահանջելով, որ անպատճառ իր ուզած ձևովը կարգի բերվին՝ նման գույները իրարու քով ու կարմիրները սևերեն վեր և ինչպե՞ս հնչուն-հնչուն կծիծաղեր Քանյանի անզոր զայրույթին վրա: Ու կարծես աչքերուն դեմն էր դեռ, ինչպես ոգևորված վեր ցատկեց աղջիկը աթոռեն ու սկսավ ուրախութենեն ծափ տալ, երբ երկրորդ պարտին ալ իրենք էին շահեր:
Բայց հանկարծ սթափեցավ ու մտաբերեց, որ քնանալու էր:
«Երևի թղթախաղը անվարժ ուղեղս գրգռեց», մտածեց տղան, դարձավ կողքին վրա ու մտածումները մեկդի հրելով՝ փորձեց քնանալ:
Բայց իզուր էր այդ կռիվը, քունը գա՛լ չէր ուզեր, իսկ այդ պատկերները՝ երթալ:
== Ե ==
Ձորի վերի անկյունը գետը կնեղնար:
Եվ մեկ եզերքեն մյուսը անցնելու համար ծառի երկայն բուն մը ձգեր էին ափե-ափ իբրև կամուրջ, որ անմիջապես կհաներ փայտորմով պատած ծծումբի փոքրիկ ավազանը:
Ետևի քարակույտեն վար ցատկոտող գետակը փայտորմին կռնակեն ոլոր կուտար, կահղմվեր պահ մը ծառ-կամուրջին տակ, ու անմիջապես կշտապեր ցան-ցիր լերկ ժայռերուն մեջ իր փրփուրե բանվածքը նորեն փռելու:
— Օրիո՛րդ, զգո՛ւյշ, — ըսավ Սիրաքյան, — Կամուրջնիս քիչ մը նահապետական է:
— Ավելի՛ աղեկ, — բացականչեց աղջիկը, վազեց թափով բունին վրայեն ու բաղնիքին ոտքը կանգ առավ:
— Ուժերնիդ ժողվեցե՛ք, ալ բարձրանանք պիտի շարունակ, — նկատեց տղան՝ քարքարոտ ու բավական սեպ ելքը մատնանիշ ընելով։ — Եվ դեռ ասիկա համեմատաբար հանգիստ... Ձեզի առաջվընե ըսեմ, որ այս ճամփան մեր երեկվան Տիկոր իջնելուն չի նմանիր. քիչ մը ոստոստեք պիտի քարե-քար:
— Դուք ձեր քարերովը ինծի չեք վախեցներ: Մա՛րշ, — եղավ պատասխանը:
Ու քով-քովի սկսան բարձրանալ:
Կեսօրեն վերջն էր: Քանի մը ժամ է՝ արևը պինդ մտեր էր ամպերու քարավանի մը ետևը և ոչ մեկ կերպ նորեն դուրս ելլելու տրամադրություն չէր ցույց տար: Որով ախորժելի թարմություն մը կարծես դեռ կրցեր էր պահվտիլ մամռոտ ժայռերուն մեջ:
Հսկա ու թզուկ ժայռերու ամբողջ ամբոխ մըն էր շուրջը, որոնք իրենց դիրքերուն մեջ անշարժ՝ իրարու ուսն ծամածուռ դեմքերով վար կնայեին լուռ, հո՛ն ձորին մեջի ալիքներուն կզվռտուքը դիտելու, որ ո՛չ վերջ ուներ, ո՛չ դադրում:
Եվ այդ խոնած հոծ բազմության մեջեն ոտքի նեղ արահետը դժվարով իրեն ճամփա կբանար՝ շարունակ ծռվելով, կտրվելով, կոր տալով ինքն իր վրա:
Այլևս զույգ երթալ հնար չէր: Հարմար ելքը ընկերուհիին թողած՝ տղան մեյ մը ետ կմնար, մեյ մը քովի քարերուն վրայեն կցատկեր:
Սկիզբները դեռ կխոսեին տաք-տաք, բայց վերելքի պատճառած շնչառության դժվարությունը շուտով կտրեց ամեն խոսակցություն. հազիվ մեջընդմեջ շնչատ բառ մը կփոխանակեին իրարու հետ, անկապ ու փրթած կտոր մը իրենց մտածումներուն:
Այս երրորդ օրն էր, որ միասին պտույտի կելլեին: Առաջին անգամ ամբողջ ձորի երկայնքով շրջան մըն էին ըրած վանքի տակեն։ Նախորդ օրն ալ եղած էին Տիկոր գյուղը, ուր օրիորդը անոթեցեր էր. տղան տուն մը ճարեր էր լավաշ ու պանիր ու պարտեզի պես տեղ մը ծառի մը տակ նստեր կերեր էին միասին, վերջը շրջեր էին գյուղը, ավերակ եկեղեցին, և ուշ ատեն վերադարձեր տուն՝ հետերնին գյուղացիներեն գնած բավական հավկիթ ու երկու հավ բերելով ընտանիքին համար:
Աս բոլորը սկսած էր տեսակ մը ընտանեկան կապ առաջացնել տղու ու Քանյաններու միջև: Իրիկունները արդեն միշտ անոնցն էր թեյի. վերջի օրն ալ հրավիրեր էին ճաշի՝ միասին բերած հավը միասին ուտելու պատրվակով:
Սկիզբը տղան տեսակ մը քաշվեր էր ու վարաներ, երբ աղջկան հետ առանձին մտեր էին ձորը. անորոշ վախ մը անհարմար կամ անպատշաճ բան մը ընելու. ինքզինքը ի՞նչպես պահե և ի՞նչ խոսի: Բայց Շուշիկի պարզ, կտրուկ և անհոգ վարմունքը շուտով փոխանցվեր էր իրեն, քիչ-քիչ սկսեր էր սիրտ առնել, մինչև որ հետզհետե բոլորովին ստացեր էր իր շարժումներուն ու լեզվին բնական ազատությունը:
Ալ կծիկը բացված էր. անցյալ, ներկա, տպավորություններ, գրականություն, գիտություն, հակումներ, բոլորը խառնվեր էին իրարու այդ երկու օրվան մեջ: Մեկ խոսքով՝ հիմա դարձեր էին արդեն «լավ բարեկամներ», ինչպես աղջիկը կըսեր:
Շուշիկ ելքին շնչասպառ վերջապես նստեցավ քարի մը վրա:
Տղան մոտեցավ ու կեցավ դիմացը:
— Հոգնեցա՞ք: Ես ձեզի չըսի՞...
Օրիորդը խոր շունչ մը առավ ժպիտը շրթունքին. և ձեռքը դրավ կուրծքին շնչառությունը կանոնավորելու համար:
Լեցուն ու թուխ դեմքը հաճելի կարմիր մըն էր առեր ու պարզ հարդի գլխարկին տակեն ցոլուն սեփ-սև աչքերը ինկեր էին երիտասարդի նիհար դեմքին:
— Խծկոնքի օդը ձեզի աղեկ եկավ, պարոն Սիրաքյա՛ն, — նկատեց աղջիկը հանկարծ:
— Ի՞նչպես:
— Դեմքերնիդ սկսեր է արյուն շրջան առնել և կարծես լեցվիլ:
— Մի՞թե, — կմկմաց տղան ու իր դեմքեն քիչ մը ավելի ուժով սկսավ «արյուն շրջան առնել»:
— Կհավնի՞ք ձորերուս, — հարցուց տղան և դեռ պատասխան չառած ավելցուց. — եթե գիտնաք, օրիորդ Մելինյա՛ն, թե ինչպե՞ս կսիրեմ այս բնությունը: Լեռները, ձորերը, այս չեչոտ ժայռերը, այս աղմկոտ խելադար գետակը, վերը դաշտերուն հարթությունը, արտերուն ծածանուտ ծովը: Եվ իմ մխիթարությունս ու հաճույքս բնությունն է արդեն. երբ կոտրած է սիրտս՝ կերթամ անտառ, ու ծառերու շշուկին տակ թափառում՝ կմոռնամ, կհանգստանամ կարծես. շատ կսիրեմ բնությունը:
— Բայց, գիտե՞ք, ատիկա քիչ մը վտանգավոր նշան է վարդապետացուի մը համար:
— Բնությունը սիրե՞լը:
— Այո՛, բնությունը սիրելը, — կրկնեց աղջիկը ժպտուն։ — Չգիտեմ ուր լսած եմ, որ բնության այդ բուռն սերերուն կնոջ փոթորկոտ սերերը կհաջորդեն սովորաբար: Զգույշ եղե՛ք այդ նախերգեն:
— Է՛... — ըրավ տղան ուսը թոթվելով ու խեչափառի պես կարմրեցավ:
— Իրա՞վ, պարոն Սիրաքյան, ներեցեք հետաքրքրությանս, ամենևին սիրա՞ծ եք:
— Ո՛չ:
Ու գլուխը խոր վար կախած՝ սկսավ ձեռքի փայտովը երկու ժայռի ճեղքին մեջ դորգ կապած մամուռը ավրըշտել:
— Եվ սիրելու պետքը չե՞ք զգար:
Երիտասարդը քիչ մը մտածեց ու թեթև մը գլուխը բարձրացուց.
— Շիտակը չգիտեմ ինչ պատասխան տամ։ Նախ՝ վերջին քիչ-շատ հասուն տարիներս միշտ կանանց շրջանեն հեռու եմ ապրած, որով արդեն ինքնին առիթ չկա այդ զգացումներուն: Երկրորդ ալ՝ երբ մարդ անգամ մը գլուխը դրեր է կուսակրոն դառնալ՝ այլևս բնականաբար մեկ կողմ պիտի նետե այդ հարցերը, եթե նույնիսկ մեջընդմեջ անորոշ բաներ մը իր մեջը դառնան:
— Բայց եթե այդ անորոշ բաները հանկարծ որոշնան, եթե, օրինակի համար, աղջկան մը սիրահարիք, ի՞նչ կընեք:
— Այդ մեկը անկարելի է:
— Ինչո՞ւ:
— Չեմ թողներ, որ խնդիրը այդչափ հեռուները երթա: Այդ տեսակ զգացման մը արթննալը նշմարելուս պես՝ ամեն կերպ կաշխատիմ առաջը առնեմ, կհեռանամ, ինքզինքս կզբաղեցնեմ, վերջապես կմոռնամ, կխեղդեմ:
Աղջիկը դեմքի հեգնական ցնցում մը ըրավ:
— Կկարծե՞ք: Բայց ենթադրենք, որ այդ ամենուն հակառակ չհաջողեցաք ձեր զգացումները մարել:
— Ալ ի՞նչ դիմանամ. երևի ինքս իմ մեջս կտանջվիմ: Ինքնին հակաբնական ու անմիտ բան է կուսակրոնությունը անշուշտ. բայց ի՞նչ կարելի է ընել. եթե հանձն առիր՝ խաչդ պիտի կրես:
Շուշանիկ լուռ վայրկյան մը շեշտ նայեցավ տղու գլխահակ դեմքին, ուր տեսակ մը համակերպություն, դժգոհություն ու վճռականություն իրարու էին փարած, ու վերջապես ըսավ.
— Ուրիշ խոսքով կնոջ մը սերը, կենակցությունը, ընտանիքի կյանքը ու իր մանր ու խոշոր բախտավորությունները դուք կամքով կզոհեք ու ձեզի կդատապարտեք մշտական մենակեցության. միևնույն ժամանակ համոզված ձեր վարմունքի անիմաստ ու հակաբնական ըլլալուն: Եվ այս բոլորը միայն հասարակության ծառայել կարողանալու համար, չէ՞. մեկ բառով՝ կատարյալ անձնազոհություն:
— Անվանեցե՛ք, ինչպես որ կուզեք:
— Ձեր գիտակցության ու ձեր գործունեության մեջ միշտ հակառակություն մը կա, որուն ես չեմ համակրիր. ձեր ընել ուզածը և ձեր համոզումները իրար չեն բռներ, չեն բխիր իրարմե. այդ ճամփան վար, շատ վար կրնա տանիլ, բայց վեր... ո՛չ, երբեք չեմ հավատար:
Բայց նկատելով, որ տղան միշտ գլուխը կախ իրեն ոչինչ չէր պատասխաներ՝ հանկարծ անդրադարձավ.
— Սակայն, պարո՛ն Սիրաքյան, չըլլա՛ թե խոսքս իբրև վիրավորանք ընդունիք. գուցե կսխալիմ. միայն դժբախտություն մը ունիմ, որ իմ կարծիքս լռել չեմ կրնար:
— Եվ շատ աղեկ կընեք, օրիորդ: Վիրավորվելու բնավ միտք չունիմ. վստահ եղեք, — պատասխանեց երիտասարդը լուրջ դառն ժպիտով մը:
Ու խոր շունչ մը առնելեն ետքը շարունակեց.
— Իսկ ինչ կվերաբերի ձեր նկատողության, մեջը անշուշտ ճշմարտություն մը կա. բայց կա և կարծեմ քիչ մը անարդարություն ու երեսանց դատողություն. միայն անկեղծ խոսելով՝ ես ինքս ալ չեմ կրնար որոշել, թե ուր կվերջանա ճշմարտությունը և ուր կսկսի անարդարությունը:
— Աղե՛կ: Հիմա որ փոխադարձաբար իրարու հայհոյեցինք ու կշտացանք, եկե՛ք հաշտվինք նորեն ու ճամփանիս շարունակենք:
Նայեցան իրարու, ժպտեցան, ու շարժվեցան առաջ:
Մոտեցեր էին արդեն ձորի բերնին, ուր արահետը հանկարծ սկսավ ավելի սեպանալ. ժայռերը խտացան՝ դիզված իրարու վրա՝ տեսակ մը անտաշ ու անկանոն սանդուղ կազմելով: Սանդուղ մը, որուն աստիճանները հետզհետե կխոշորնային՝ վերելքը դժվարացնելով:
Աղջկան շրջազգեստը ավելի ևս կխանգարեր աստիճանե աստիճան ոտք փոխելը:
— Ձեռքերնիդ տվե՛ք ինծի, — ըսավ տղան:
Ցատկեց սանդուղի վերի ոտքը, բռնեց ամուր անոր մեկնած ձեռքեն և քաշեց իր կեցած ժայռին վրա. ցատկեց ինքը հաջորդին վրա ու դարձավ իսկույն ընկերուհիին օգնելու:
— Ա՜, ի՜նչ հանգիստ է այսպես, — բացականչեց աղջիկը՝ ոտքը ժայռի եզերքին հենած կե՛ս մը օդին մեջ, կե՛ս մը տղու թևեն կախված: — Եվ ինչպես ալ ուժով եք:
Երիտասարդը բուռն հաճույք մը զգաց հանկարծ այդ գովեստեն: Սիրտը սկսավ բաբախել ու ա՛լ ավելի պինդ բռնեց աղջկան մերկ դաստակեն:
Նո՛ր զգացում մը, կարծես անզո՛ւսպ հպարտություն մը սկսեր էր շրջան առնել իր ջիղերուն մեջեն:
Հպարտություն մը իր առնական ուժին, հպարտություն մը իր այդ ուժերեն աղջիկ մը կախված ըլլալուն:
== Զ ==
Գլխավոր ճամփուն մոտիկ, խոշոր սալորենիի մը ստվերին տակ, թավ խոտերուն մեջ, կռնակին վրա փռվեր էր վարդապետացուն: Երկու թևերը գլխուն տակը, բարակ ու երկար ձողուն մը ակռաներուն մեջ ու աչքերը հառած դիմացը:
Դիմացը ձորի շեղ ելքին, ուր խիտ, չեչոտ ու փոքր ժայռերու ամբողջ հոտ մը արևի բարկ ճառագայթներուն տակ, տոթակեզ ոչխարներու նման, գլուխնին իրարու շուքին մեջ թաքցուցած՝ կարծես հիմա վար պիտի վազեին. վա՛ր դեպի գետակը իրենց տապն ու ծարավը մարելու:
Բայց բոլորովին ուրիշ պատկերներ էին երիտասարդի հառած աչքերուն դեմ. ա՛ն իր մեղկ ու ծույլ դիրքին մեջ անշարժ՝ ո՛չ թե կդիտեր, այլ կմտածեր: Երկա՜ր: Մինչև որ դանդաղ շարժումով մը հանեց գրպանեն ժամացույցը ու նայեցավ:
Շուտով կեսօր: Կամաց-կամաց երթալու էր վանք, պատառ մը բան ուտելու և անկե օրիորդ Մելինյանին: Այսօրվան պտույտին տեղը արդեն շատոնց ընտրած էր տղան: Ընտրած էր ձորի ամենեն ժայռոտ ու ամենեն սեպ շավիղներեն մեկը, որ վերը արտերը կհաներ. պետք էր, որ վերելքը դժվար ըլլար. ատիկա անհրաժեշտ է:
Ու երիտասարդը ժպտեցավ ինքնաբավական, ու ներքին հուզված անհամբերությանը ալ չդիմանալով՝ կռնակին վրայեն մե՛կ շարժումով դարձավ դեմքին վրա և հենվեցավ աջ արմուկին:
Նույն վայրկյանին էր, որ հեռուեն ճամփուն վրա սմբակներու տրոփ մը լսվեցավ. տղան մտացիր այն կողմ նայեցավ մեքենաբար. բայց հանկարծ շտկվեցավ, կնճռոտեցավ ճակատը ու դեմքին գծվեցավ մաղձոտ դժգոհություն մը, անախորժ անակնկալի մը ծամածռությունը:
Իսկույն ճանչցեր էր իր երկու ընկերը:
Կամաց մը ելավ ոտքի ու ծառերուն ետևեն դուրս եկավ ճամփուն վրա:
— Արտաշե՛ս, — պոռացին երկուքը միաբերան, ձիերը խթեցին ու ճիշտ անոր առջևը թամբերեն թռան վար:
— Հը՞, ի՞նչպես ես. ի՞նչ ըրիր նայինք։
— Ալեքսանդրապոլ մերիններեն մարդ տեսա՞ր: Բագրատը ինչո՞ւ միասին չառիր. չէ՞ որ Անի գալ կուզեր:
— Վախնամ մեզի շատ սպասեցիր:
— Վանահայրը ի՞նչ բանի է. հո՞ս է: Չխոսի՞ս:
Վրա թափեցին Մինասն ու Սերոբը խառն ու արագ՝ երկու կողմեն տղու ձեռքերը պինդ թափ տալով:
— Վանահայրը, այո՛, հո՛ս է. այսինքն... չգիտեմ. այս առտու քիչ մը ուշ եմ ելեր քունես ու դեռ երեսը տեսած չեմ, — կմկմաց վերջապես:
— Ա՛խ, դուն ծո՛ւյլ, — բացականչեց Մինաս իր հաստ ձայնովը:
Սա երկարահասակ, թիկնեղ, կարմիր ու այրած դեմքով, կլոր ու ցանցառ մորուքով, փոքր ու սուր աչքերով երիտասարդ մըն էր:
— Իսկ մենք ժամը հինգեն ի վեր ասպանդակներուն վրան ենք:
Վրա բերավ Սերոբ, որ նախորդի հակապատկերն էր. փոքրահասակ, թավ մորուքով, ավելի նուրբ կազմով, ու տեսակ մը մեղմ, մելամաղձոտ հայացքով, որ ակնոցներու ապակիին ետևեն ավելի տխուր ու ավելի միապաղաղ կդառնար:
Արտաշեսը մեջերնին առած՝ ձիերու սանձերեն քաշելով՝ երեքը միասին դեպի վանք դիմեցին:
— Ի՞նչ տեսակ մարդ է վանահայրը, — հարցուց կարճահասակը:
— Քիչ մը կծծի, քիչ մը շատախոս, քիչ մը խորամանկ, քիչ մըն ալ հանդուգն. ավերակի մը վանահայր:
Տղու ձայնին մեջ արհամարհանքի ու հեգնելու այն աստիճան պարզ շեշտ մը կար, որ երկու նորեկները անգամ մը ակամա իրարու նայեցան:
— Երևի նեղացուցեր է քեզի, — նկատեց երկարը:
— Ընդհակառակը, մինչև անգամ ինծի սորվեցուց շուտով եպիսկոպոս դառնալու գաղտնիքը:
— Վա՛յ, ո՞րն է տեսնենք այդ գաղտնիքը:
— Շիտակը հիմա տրամադիր չեմ: Ավելի աղեկ է նորեն իրեն կհարցնեք, իրիկո՛ւնը:
— Ինչո՞ւ անպատճառ իրիկունը:
— Ցորեկը սաստիկ զբաղված է, երկար պատմություններու գլուխ չունի. և լուրջ է զբաղված. պետք է վազել արտե-արտ, պետք է գյուղացիները հսկել ու հայհոյել. պետք է մառանը լեցնել. մառա՛նը, կատակ չէ: Վանքի մառանը:
— Այդ մարդը քեզի բան մը ըրեր է. ի՞նչ տարօրինակ խոսելու եղանակ է, — կրկնեց երկարահասակը խոժոռած դեմքով մը:
— Տարօրինա՞կ, — հարցուց Սիրաքյան անփույթ:
— Հա՛, Սմբատը քեզի բարև ըրավ, — ընդհատեց հանկարծ ակնոցավորը:
— Սմբա՞տը ով է:
— Քանի՞ Սմբատ կա մեր ընկերներուն մեջ, — պատասխանեց ընկերը տեսակ մը սրտնեղած։
— Ա՛խ, ա՛ն. նորեն նույն դատարկախո՞սն է:
— Դատարկախոսը դու ինքդ ես:
— Ատիկա արգելք մը չէ, որ ան ալ նույն արհեստը ունենա:
Եվ ասիկա ըսված էր այնպես լուրջ ու պարզ շեշտով մը, որ ընկերները չկրցան ծիծաղնին զսպել:
— Երևակայե, ալ վճռեր է շուտով սարկավագ ձեռնադրվելու, — ավետեց Մինաս:
— Մի՞թե: Այդ մեծ զոհաբերությունը շիտակը անկե բնավ սպասելի չէր:
Ու «մեծ զոհաբերությունը» արտասանված էր ինքնահատուկ շեշտով մը:
— Ի՞նչ ըսել կուզես:
— Չէ՞ որ շարունակ կկրկներ, թե ինքը վանական կյանքի հարմարություն չունի, թե իր կոչումը...
— Կոչումը աղեկ, բայց քննությանը կտրվեր է:
— Հա՛, ատանկ ըսե, հիմա կհասկնամ, անշուշտ գյուղե-գյուղ աննշան ու անոթի թափառելեն ավելի աղեկ է դյուցազնական անձնազոհություն մը ընելը:
Իրավունք չունիս ուրիշները այդպես հնգնելու․ հանդիս մեզմէ պակաս, մանեց երկարահասակը վրդոված․ Ան ինչո՞վ է որ քիչ մը պարզ ու միամիտ բնավորություն ունի ուրիշ ոչինչ։[cite: 14] Ուրեմն մինչև անգամ մեզմէ բանով մը ավելի է․ կցեց Սիրաքյան հանդարտ։[cite: 14]
Երկու ընկերները նորեն նայեցան իրարու ու լռեցին։[cite: 14]
Կես ժամվան չափ վերջը վանահայրը դարձավ վանք։[cite: 14]
Արտաշես իր երկու ընկերները ներկայացուց ու դարպասի սեմին վրա կեցած խոսակցելու վրա էին, որ անդին Քանյաններու սենյակին առջևը երևցավ տիկինը դայակին հետ։[cite: 14]
Սիրաքյան բարևեց հեռուեն։[cite: 14]
Ո՞վ են․ հարցուց Սերոբ։[cite: 14]
Քանյան Կարոյի հորեղբայրն է հոս իր ընտանիքին հետ․ շատ համակրելի մարդիկ են․ անկեղծ, հյուրասեր․ իրիկունները թեյի հոն եմ սովորաբար, այս իրիկուն միասին կերթանք՝ շատ գոհ կմնան․[cite: 14]
Լա՛վ․ իրիկունը ժամերգութենեն վերջը երթանք․ համաձայնեցավ Մինաս․[cite: 14]
Ի՜նչ ժամերգություն․ հոս ամեն օր ժամերգություն չկա։[cite: 14]
Ինչո՞ւ․ պնդեց երկարահասակը։ — Եկեղեցի կա, ահա հայր սուրբը հոս է, մենք ալ դպիրները․ Եվ դիմեց ուղղակի վանահորը։ Հա՛յր սուրբ, փառավոր եկեղեցի մը ընենք․ քանի օր է սիրտս կարոտցեր է։[cite: 14]
Ի՞նչ կարիք կա ուրբաթ իրիկունով․ մրմռաց Արտաշես․[cite: 14]
Ախորժակդ կիրակի առտվան պահե, որդի․ կցեց վարդապետը։[cite: 14]
Ու արագ մեկ-երկու քայլ առաջ վազելով՝ վերցուց գետնեն քարի կտոր մը ու վարժ թափով մը նետեց դիմացի կանաչեղենի ածուներուն մեջ, ուր հավեր էին ներս մտեր։[cite: 14]
— Քըշշա՛, անիծածնե'ր։[cite: 14]
Շիտակ է, Մինա՛ս․ այսօր եկեղեցի ընելու ի՞նչ կարիք կա․ միս-մինակ․ մեջտեղը ո՛չ մարդ կա, ո՛չ ժողովուրդ․ — ավելցուց իր կողմեն ակնոցավորը ու նստեցավ սեմին վրա։[cite: 14]
Եկեղեցական կարգերն ու պաշտամունքները ժողովուրդին ցույց ընելու համա՞ր են նշանակված։[cite: 14]
Ժողովուրդին ցույց ընելու համար չէ, տիրացո՛ւ ջան, բայց իհարկե ժողովուրդին համար է․ ալ ի՛նչ ժամերգություն, եթե մեջտեղը ժողովուրդ չկա․ վճռեց հայր սուրբը հավերու արշավեն ետ դառնալով։[cite: 14]
Կարծեմ աղոթքն ու ժամերգությունը Աստված փառաբանելու համար է, հայր սուրբ․ — ըսավ երկարահասակը գեշ քակած զարկված կշտամբանքով մը․
Ա՛, որդի՛, Աստված քու փառաբանությա՞նդ է կարոտ։ Եվ վերջապես մինչև հիմա արդեն ձանձրացած կըլլա ամեն օր միևնույն բանը լսելեն․ — կատակեց ծերուկը ճերմկած բեղերուն ու մորուքին մեջեն։
Մինաս բոլորովին կնճռեց ճակատն ու ըսավ․
Ուրեմն ի՞նչպես արտահայտենք մեր հավատքը, մեր կրոնական սուրբ զգացումները․ չէ՞ որ ժամերգությունը մեր ներքին հուզումներու խոստովանությունն է տիրոջ խորանին առջև։
Տիրացու, հավատքը ուրիշ բան է, եկեղեցին ու ժամերգությունը ուրիշ բան․ ներքին հավատքը, ինչպես որ կըսես, երկար թութակի արտահայտություններու պետք չունի․ իսկ եկեղեցական արարողությունները հնարված են ժողովուրդի սրտին համար․ «ի սփոփանս և ի մխիթարություն հավատացելոց»։
Ու վերարկուին թևը ետ նետելով՝ իր ամուր քալվածքովը մտավ վանքին բակը։
Այսպես է որ բոլորի սիրտը պաղեցուցեր են․ կանչեց Մինաս վարդապետի հեռանալուն պես՝ իր վրդովված հոգիին բովանդակ մաղձովը։ — Ո՛չ․ մենք, նորերս, պարտական ենք նորեն հոգի ու ոգևորություն մտցնելու այդ սուրբ կարգերուն ու աղոթքներուն մեջ և բծախնդիր ճշտությամբ ամեն ինչ կատարելու․
Սերոբ ձեռքով ու դեմքով տատամսոտ ծամածռություն մը ըրավ ու կցեց խորհրդավոր ցած ձայնով մը․
Սկզբունքով քեզի համաձայն եմ․ սակայն ժամասացություն մը ավելի կամ պակաս, ատկե ի՞նչ վնաս․ Եկեղեցին ու դավանանքը ինծի համար ամենեն առաջ վահան մըն է մեր ազգային գոյության․
Սիրելի՛ս, քանի՞ ստակ արժես դուն ու քու վահանդ, երբ ժողովուրդը հետզհետե սառն ու անտարբեր կդառնա դեպի հոգևորականությունն ու կրոնը։
Ցավալի է, հոգիս, ցավալի․ բայց ի՞նչ կրնանք ընել։
Ի՞նչ․ ա՛յ ես քեզի ըսեմ։ Եթե կուզես, որ ժողովուրդի մեջ նորեն ազդեցություն ձեռք բերես՝ պետք է ամենեն առաջ իր հավատքը, իր կրոնական զգացումները արծարծես։ Եվ որպեսզի իր այդ զգացումները բորբոքելու հաջողիս՝ պետք է ինքդ ամենեն առաջ այդ ջերմ հավատքը քու մեջդ վառես․ միայն ճշմարիտ ոգևորութենե ու խորին համոզումեն բխած խոսքը ժողովուրդի սրտին կազդե․
Պայմանավ, որ այդ համոզումն ու ոգևորությունը բնածին ըլլան․ նկատեց Սերոբ իր մտածումներուն մեջեն։
Բնածին թե ո՛չ բնածին՝ պիտի ունենաս։ Հոգևորականներուս գոյության իմաստը, մեր ազդեցության աղբյուրը հավատքն է միայն։ Հոգևորականությունը բարձրացնե՞լ կուզես՝ պետք է հարցի արմատին դիմես։ Հավատք քու պաշտոնիդ վրա վերուստ նշանակված ըլլալու, հավա՛տք մեր պապենական գողտրիկ ծեսերուն ու աղոթքներուն, և ատոնց սուրբ հոգիին շնորհքովը կարգադրված ըլլալուն, հավա՛տք հանդերձյալի արդար հատուցման հավիտենական գեհենին ու մշտնջենական երջանկության, որուն դեմ ի՞նչ է մեր երկրավոր վաղանցիկ կյանքը։
Այս իմաստի ճառեր Սիրաքյան հաճախ էր լսած Մինասի բերնեն, բայց կարևորություն չէր տված «Մարդը հավատք ունի, ինչ ընենք» մտածելով․ դեռ տեսակ մը պատկառանք ալ էր զգացած կարծես․ Բայց այսօր ինքն ալ չէր գիտեր ինչպես, քանի աչքերը ընկերոջը դեմքին դամած՝ անոր խոսքերուն ականջ կդներ, այնքան ավելի ու ավելի անախորժ ճմլող բան մը ու վրդովմունք կզգար իր մեջը, ոչ մեկ կերպ ինքզինքը չէր կրնար ազատել այն զգացումեն, որ այդ ամբողջ ոգևորությունը շինծու, փքուն ու անիրական բան մը ուներ իր մեջը։
Եվ իր այդ տպավորությունը ընկերոջը երեսին նետելը շուտով պահանջ դարձավ իրեն համար, բայց ինքզինքը զսպել ուզեց․ վիճել չէր ուզեր․ «իրե՞ն ինչ ուրիշները»։
Արդեն ընկերը՝ Սերոբն ալ խոսքը դարձուց կատակի․
Բայց քանի որ այս երկրավոր վաղանցիկ կյանքին մեջն ենք դեռ՝ ավելի լավ է որոշենք՝ թե ո՞ւր պիտի երթանք հացեն ետքը պտտելու և խոսքը Արտաշեսինն է։
Հացեն ե՞տքը․ — հարցուց Սիրաքյան ու ցնցվեցավ․ այլևս ջուրն էր ինկած Շուշիկի հետ պտույտը։
Այդչափ դժվար է ընտրե՞լը։
Տեսնենք․ երևի տեղ մը կերթանք․ պատասխանեց վերջապես դժկամ․
== Է ==
Դուրսի նորածին լույսը եկեղեցիին նեղ ու երկար փոքրիկ պատուհաններեն հազիվ ներս կսպրդեր․ և թանձր խավար էր դիզվեր անկյունները, սյուներուն ետևը ու գմբեթի փոսին մեջ։
Խորանին վրայի զույգ մը մոմերու ուժասպառ լույսերը վարդապետի արտասանած յուրաքանչյուր բառեն կարծես կսարսռեին, տեսակ մը հիվանդոտ դեղնություն թափելով իրենց անմիջական մոտիկ փոքր տարածության մը վրա, որ հետզհետե որքան հեռու, այնքան ավելի կգունաթափեր, կմարմրեր, մինչև որ մութի շերտերուն մեջ վերջնականապես խեղդվեր։
Վարդապետը սյունին տակը արձանացած՝ իր աղոթքները կծամծմեր իրարու ետևե․ դպիրը աղտոտ ու գորշ եկեղեցական շապիկը վրան, ժանգոտ ու ղողանջող բուրվառը ձեռքը սեղանին դեմ կեցած՝ վարդապետին արագությանը հասնելու կջանար, մինչ տիրացուները՝ նույնպես մոմոտ ու գորշ շապիկներու մեջ՝ գմբեթին ճիշտ տակը դիրք էին բռնած գրակալին առջևը ու բարակ մոմերով շարականը լուսավորած կերգեին իրենց կարգին իրենց առավելության ու արվեստին գիտակից հաստատ ու լեցուն շեշտերով։
Երեքեն միայն Սիրաքյանն էր, որ կես քայլի մը չափ ետ քաշված, ձեռքերը ծալլած կուրծքին ու գլուխը քիչ մը աջ ծռած անշարժացեր էր․
— Տղա՛, չերգե՞ս․․․ դարձավ Սերոբ հանկարծ ընկերոջը դադարի մը վայրկյանին։
— Գիտես, որ ո՛չ ձայն ունիմ, ո՛չ ալ եղանակներեն բան կհասկնամ — պատասխանեց տղան կարճ։
— Բայց վերջապես պիտի սորվի՞ս, թե չէ՞․ վրա տվավ երկարահասակը շտապ ու սկսավ «ալելույա»-ն։
«Սորվի՞լ․․․»։
Արտաշես աչքերը խորանի մոմերեն մեկուն լույսին հառած կմտածեր։
Ընկերը իրավունք ուներ․ այդ բոլոր երգերը, սաղմոսները, մաղթանքները, աղոթքները, չէ՞ որ այդ իր արհեստն էր դառնալու շուտով, իր արհեստը, գիտնալ այդ ամենը և ամեն օր կրկնել։
Հանկարծ սկսավ հաշվել, թե տարեկան ընդամենը քանի՞ ժամ է իր այդ պարտականությունը։ Առտուները մոտ երկու ժամ մը, իրիկունը, տոն օրերն ու պատարագը միասին առնելով՝ միջին հաշվով օրական չորս ժամ, ան ալ օրվան ու աշխատանքի ամենաթարմ ժամերին։ Ու մտքով սկսավ երկար-բարակ 4-ը 365-ով բազմապատկել․ ելավ 1460։
«Օրիորդ Մելինյանը գուցե իրավունք ունի․ մեղք չէ՞ ձևական պարտականության մը համար սպաննված այսչա՜փ ժամանակին»։
Տեսակ մը սրտնեղություն եկավ վրան ու մտածումները ընդհատեց․
Մինաս անոր առջևը կեցած՝ աղոթքի խոսքերուն հետևելով՝ շուտ-շուտ կծռեր ու կխաչակնքեր երեսը․ խոշոր, փառավոր ու ծանր խաչեր ամբողջ կուրծքին ու դեմքին վրա։
Արտաշես սկսավ դիտել․ նախ շրթունքը խածավ միայն և ուզեց կարևորություն չտալ․ բայց շուտով սկսավ ջղային դառնալ ու զայրանալ։
Այդ միջոցին էր, որ ետևեն եկեղեցիին դռան թեթև ճռինչը լսվեցավ։
«Քանյաններն են»․ անցավ տղու գլխեն, ամոթի պես բան մը վազեց մեջեն ու առանց ետ դառնալ համարձակելու՝ ականջները սրեց։
Ներս մտնող չկար․ գուցե հովն էր, կամ դուռը ինքնին։ Միայն տղուն մեջ ալ դամված մնաց այն համոզումը, թե ուր որ է հիմա Քանյանները ներս պիտի մտնեն։ Ընկերները նախորդ իրիկունը հայտնած էին անոնց այս առտու ժամասացություն ըլլալու մասին, և կիները շատ հավանական է, որ հետաքրքրվեին։
Դուրսեն լսվող ամեն ծպտուն տղու սիրտը նետել կուտար, լսելիքը կլարեր։
Անգամ մը նայեցավ իր վրան․ երկար շապիկը մոմոտ ու աղտոտ կախված էր ուսերեն, կուրծքի բացվածքեն իր հագուստները կերևային․ յուրաքանչյուր թևին վրա փեթռտած ոսկեթելով բանված խաչ մը․ նույն փեթռտած ոսկեթելը նաև վարը շապիկին եզերքը, որուն տակեն տաբատին սրնքները շատ ծիծաղելի կերպով դուրս կնետվեին։ Նայեցավ երկար իրեն, վերջը փորձի համար նայեցավ իր ընկերներուն վրա և հանկարծ շատ, շատ տարօրինակ թվեցավ իրեն այդ հագուստները, այդ դիրքը։
«Ո՞վ գիտե ո՛րչափ մեզի մեղքնալ պիտի Քանյանները»․ անցավ մտքեն․ ու ամոթեն ու զայրույթեն կարմրեցավ։
Ո՛չ, չէր ուզեր, որ իրեն այդ դիրքին մեջ տեսնեին․ պե՛տք չէ։
— Ես կերթամ, — շշնջեց կամաց մը ընկերներուն և առանց անոնց շվարած դեմքերուն ուշ դարձնելու` մտավ պահարան, հանեց շապիկը ու պատերուն տակեն արագ դուրս սպրդեցավ եկեղեցիեն։
Դուրսը պայծառ օր էր արդեն։ Արևը ձորի ձախ շրթունքին վրձինի մեկ շարժումով ոսկիի գույն էր քսեր․ ու թա՜րմ, զո՜վ լեռնական օդ մը։
Բոլոր կրծքովը խոր շունչ մը առավ․ վազեց իրենց սենյակեն վերցուց երեսսրբիչը ու իջավ դեպի ձորի աղբյուրին գուռը, մինչ ձորի պատերուն մեջ վանքի զիլ փոքրիկ զանգակը սկսավ կատակասեր արձագանքներուն հետ խաղի ելլել՝ ժամասացության մեկ նոր բաժանումը ազդարարելով։
Քանյաններու բնակարանին դուռն ու պատուհանները բաց էին, թեև մեջտեղը ոչ-ոք չկար․
Տղան շտապ ձորեն վար վազել կուզեր, որ ետևեն իր անունը տվին․
— Պարո՛ն Սիրաքյան։
Քանյանն էր տան պատուհանեն։
— Ո՞ւր կշտապեք այդպես առանձին։
Տղան դիմեց դեպի պատուհանը։
Օրիորդն ալ եկավ պատուհան․
— Բարի լույս։
— Բարև, կերթամ լողանալու․
— Մինա՞կ, ո՞ւր են ձեր ընկերները․ — հարցուց Քանյան։
— Անոնք եկեղեցին են։
— Եվ դուք ո՞չ․— հարցուց աղջիկը զարմանքով։
— Ես ալ հոն էի․ ներսի օդը քիչ մը շատ ճնշված էր․ և սիրտս լողալ կուզե․ — պատասխանեց երիտասարդը անսովոր համարձակ շեշտով մը ու տեսակ մը քմայնոտ։
— Իսկ մեր միասին պտույտները այլևս վերջացան իհարկե․ — վրա բերավ Շուշիկ ժպիտը շրթունքին։
— Պարոնը չի կրնար ընկերները ձգել, պետք է անոնց հետ երթա, երևի գործ ալ կունենան միասին․ — արտասանեց Քանյան։
— Չէ', այդ չէ պատճառը․ բայց պարոն Սիրաքյանը անշուշտ ալ ինծի հետ ըլլալեն կքաշվի։
— Ինչո՞ւ, օրիորդ։
Ու շփոթումեն ձեռքերը ուր դնելը չէր գիտեր։
— Նո՛ւ, պարզ է․ ձեր ընկերներեն կակնածիք։ Արդեն երեկ իրիկուն նկատեցի, որ ձեր շարժուձևերը բոլորովին ուրիշ էին ինծի հետ, տեսակ մը պաշտոնական։ Եվ ձեզի չեմ կրնար մեղադրել․ կհասկնամ, որ ինծի մոտիկ ըլլալը ձեր հարգը պիտի ձգե ձեր պաշտոնակից ընկերներու աչքին։
Տղու աչքերը հանկարծ բոցավառեցան։
— Ձրի ենթադրությունները, հարգելի՛ օրիորդ, դրեք մեկդի․ Եվ պատրաստ եղեք ճաշեն ետքը, որ երթանք պտույտի․ և՛ այսօր, և՛ վաղը, և ամեն օր, քանի որ ես հոս եմ․ և՛ առանձին, առաջվան պես, ուր որ կուզեք, ինչպես որ կուզեք, ե'րբ որ կուզեք։
Այդ ոգևորության ու տղու աչքերուն այդ կայծկլտումին դեմ՝ Շուշանիկի այտերը հանկարծ հուր առին ու կուրծքը սկսավ թեթև մը դողալ։
— Շնորհակալ եմ․ — ըսավ վերջապես աղջիկը գլխու թեթև շարժումով մը ձեռքը պատուհանեն դուրս պարզելով։
Տղան բռնեց ու թոթվեց։
— Ուրեմն կսպասեմ․ ժամը երկուքին։
— Ժամը երկուքի՛ն, օրիորդ․ ցտեսություն։
Ու գլխարկովը անոնց վերջին բարև մըն ալ տալով՝ դեպի ձորին էջքը վազեց․
Շուշիկ աչքերովը հետևեցավ տղուն, մինչև անոր ժայռերուն ու ծառերուն ետևը աներևույթ ըլլալը․ վերջը ծանր ու հանդարտ քաշվեցավ քիչ մը ետ, վերցուց իր պատուհանին մեջ ձգած կարը, նստեցավ ու սկսավ արագ աշխատիլ․ տեսակ մը տենդոտ շարժումներով․ հազիվ կարելի էր ասեղը նշմարել։
— Մե՜ղք այդ տղաքը — բացականչեց տիկինը սենյակին խորքեն․ — խելքս չի հասնիր, ինչպես են հոգևորականության այդպես սեր տվեր։
— Ի՞նչ կա չհասկնալու․ — պատասխանեց ամուսինը։ — Երիտասարդ, հափշտակվող տղաք են․ ամեն բան տակնուվրա ընելու, անուն, աղմուկ հանելու պահանջը մեջը կեռա իրենց թարմ արյունին հետ․ ու դեռ չի գործածված ուժեր ունին իրենց ջիղերուն մեջ․ ատոր կըսեն գործունեության ծարավ։ Վանքի մեջ ականջնին լեցուցեր են, թե գլխուն վեղարն ունեցողն է ազգին փրկիչը, խեղճ տղաքըն ալ հավատացեր են։
Մինչ «խեղճ տղան» նույն թափովը կշտապեր ոտքի նեղ շավիղեն վար, որ նեղ ու երկար ժապավենի մը պես ինկեր էր ժայռերուն մեջ ծուռումուռ։ Խիճ ու ավազ կգլտորեին անոր արագ քայլերուն տակեն, և հոս ու հո'ն այդ աղմուկեն խրտնած մեկ-երկու խլեզ ժայռերու մեջ ծերպ մը կաճապարեին իրենց երկար պոչերը ետևնուն քարշ տալով։
Ժապավենը կերկարեր ու մյուս եզերքը անցնելու համար կմտներ նույնիսկ գետակին մեջ, ուր ջուրեն դուրս ցցված քարերու շարք մը թղկտած ժապավենին փեռթերը կներկայացնեին։
Ջուրին վրա տղան թողուց ժապավենը, ու քարե-քար ցատկելով՝ իջավ հոն, ուր սովորաբար լողալու կուգար։ Ահագին ապառաժներուն գրկին մեջ սեղմված գետակի ամենեն խորունկ ու ամենեն ընդարձակ տարածությունն էր, ուր մեկ կողմեն ջուրը բյուրեղ ջրվեժով ներս կխուժեր հանձնապաստան աղմուկով մը, մինչ մյուս կողմեն իր նախորդ ալիքներուն նման ինքն ալ հանդարտած ու հիասթափ ճամփան կշարունակեր դժգոհության մրմունջը շրթունքներուն վրա։
Երիտասարդի հանվիլն ու ջուրը նետվիլը ակնթարթի մը գործը եղավ, վերին աստիճանի զվարթ ու կայտառ տրամադրությամբ մը։ Ջուրը սառն էր ու դանակի պես կկտրեր․ և տղան կպոռար ցավեն ու հաճույքեն՝ անոր հստակ ու հեղուկ մկաններուն մեջ ձուկի մը պես գալարելով։
Երբ վանք դարձավ՝ ընկերները եկեղեցիեն նոր ելած նստեր էին իրենց սենյակը նախաճաշի լուրջ ու մտախոհ դեմքերով։ Սենյակին դուռը կռնակին վրա բաց էր։
Սիրաքյան մեկ ոստումով ցատկեց ներս՝ թեթև ու աշխույժ։
— Բարի լո՛ւյս ձեզի։
— Աստծու բարին։
— Ո՞ւր էիր․ — հարցուց երկարահասակը կարճ ու չոր։
— Լողալո՜ւ․ այնպե՞ս հիանալի պաղ ջուր է։
Թոթվեց երեսսրբիչը ու փռեց սենյակի դռան քովը մամռոտ քարի մը վրա։
— Ատո՞ր համար եկեղեցիեն ելար, — հարցուց նույն հանդարտ ու չոր ձայնը, որուն տակեն գալիք փոթորիկը իր գլուխը ցույց կուտար։
— Գրեթե՛․ քիչ մը սիրտս նեղ էր ներսը։
— Ա՜խ, այդպես չըսե՞ս, մարդ Աստծու․ — մեջ նետվեցավ Սերոբ՝ ուրախ խնդրի այդ հաշտարար ձևը առնելեն։ — Երևի շնչառության դժվարություն․ խոնավ են հոս սենյակները։
— Իմ շնչառությունս ոչ մեկ դժվարություն չունի — պատասխանեց Սիրաքյան ինքն ալ հետզհետե գրգռվելով այս հարցաքննութենեն։
— Այն ատեն․ — շեշտեց Մինաս խիստ։
— Այն ատեն անպատճառ իմանա՞լ կուզես, թե ինչու եկեղեցիեն ելա․ իմացի՛ր․ որովհետև ինձի անտանելի էին քու անվերջ խոշոր խաչերդ ու մեր միալար երգերուն հավիտենական կրկնությունը․ գո՞հ ես հիմա։
— Եվ դուն քանի մը շաբաթեն սարկավագ պիտի ձեռնադրվիս, հա՞։
— Սարկավագ․․․
Կարծես այդ բառը կյանքին մեջ առաջին անգամը կլսեր։
Բավական վերջն էր, որ կոտրած շեշտով մը ավելցուց․
— Համենայն դեպս ոչ տարին 1460 ժամ այդ մռայլ պատերուն տակ աղոթք մրմնջելու համար։
— Երանի՜ մեզի․ — ըսավ ու դարձավ Մինաս Սերոբին։
Իսկ Սերոբ անհրաժեշտ համարեց այս սուտ խոսակցության վերջ դնել ու բացականչեց բարկացած շեշտով․
— Ես հոս եկեր եմ թարմանալու և ոչ թե ձեր տխմար վեճերը լսելու․ հերիք է վերջապես։ Ի՞նչ ենք ընելու ճաշեն ետքը․ կուզեմ, որ բարձրանանք Ագարակ։
— Այո՛, արժե որ երթաք Ագարակ․ — հաստատեց Սիրաքյան անտարբեր շեշտով մը, ներքին անհանգստությունը հնար եղածին չափ քողարկել ջանալով․ — թեև ես այսօր ձեզի հետ գալ չեմ կրնար։ Նախ որ վերը Ագարակի կողմերը ես արդեն եղած եմ քանի մը անգամ, և երկրորդ՝ օրիորդին խոստացեր եմ այսօր միասին Տեկոր երթալու։
— Որո՞ւն․— հարցուց Մինաս, կարծես ականջին չհավատալով։
— Օրիորդի՛ն, օրիորդ Մելինյանի՛ն։
Երկար ու կարճ ընկերները ակնթարթ մը շեշտ իրարու երես նայեցան։
Եվ ո՛չ ոք ոչի՛նչ չպատասխանեց։
== Ը ==
Արևը արևմուտքի ատամնավոր լեռներեն մեկուն ուսին հենած՝ խոշոր դեմքովը կծիծաղեր ընդարձակ լեռնադաշտի լայն մեջքին վրա, որուն մեկ կողմը ինկած էր Խծկոնքի ձորի երկար ու խոր ճեղքը․ ճեղք մը կարծես նշտարով բացված ծերուկ բարձրավանդակի թիկունքին՝ վիթխարի վիրաբույժի մը հսկա ձեռքին տակ, որուն արդյունքն էր բացվածքին ծուռումուռ շրթունքը։
Շրթունքի այն մասին վրա, որուն տակ ձորին պատը սեպ վար կսահեր դեպի անդունդը, վերը ճեղքի ճի՛շտ եզերքին, գետինը չորցած խոտերուն վրա ինկեր էին երկու վարդապետացուները։
Առտուն անոնք Արտաշեսի վարմունքին վրդովված ու ուրացկոտ՝ նույնիսկ պտույտի տրամադրությունը կորսնցուցեր էին։
Իրիկվան դեմ միայն` «քիչ մը բացվելու համար»՝ բարձրացեր էին ձորեն դուրս լեռնադաշտը։ Այդ ելքը փոխեր էր արդեն անոնց տրամադրությունը և Արտաշեսն ու «իր հիմարությունները» վերջապես մեկ կողմ թողած՝ սկսեր էին կրկին իրենց սովորական խոսակցություններն ու ոգևորությունը, մինչև որ հոգնած նետվեր էին հոն պահ մը հանգստանալու։
Մինաս ամբողջ երկայնքովը փռված կռնակի վրա, աչքերը երկնքի մաքուր կապույտին հասած՝ կմտածեր․
Կմտածեր և Սերոբ նստած, ոտքին մեկը դեպի կուրծքը ծալլած, դեմքը դրած ծունկին ու հայացքը վարը ձորի մեջեն վեր սլացվող գմբեթներու կույտին գամած։
Հանկարծ կես մը ընկերոջը դառնալով՝ բացականչեց․
— Ամե՛ն, ամե՛ն լեռան կողքին, ամե՛ն ձորի մեջ հետք մը կա․ կա մնացորդ մը ավերակ կամ շեն, որ կողմն ալ որ նայիշ։ Թագավորի մը հիշատակը, իշխանի մը նվերը իր ժողովրդին։ Մարդ ամեն վայրկյան ակամա այդ Բագրատունիներու ստվերը իր շուրջը կզգա․ այդ խելացի, խորամանկ ու հայրենասեր թագավոր-նախարարներու։ Եվ գիտե՞ս, տարօրինակ զգացում մըն է, կարծես հյուր եկած ըլլամ այդ իշխաններուն հողը․ ամեն ավերակ, քար, բերդ կամ եկեղեցի պատմություններ կբանա իր ծոցեն։ Ա՜խ, ինչե՜ր, ինչե՞ր պահված չեն այդ թափթփած սյուներուն ու քարերուն տակ և անոնց արձանագրություններուն մեջ։ Եթե այդ բոլորը փորվեր, հետախուզվեր, որչափ թանկագին հնություններ դուրս պիտի ելլեին, ի՞նչ պատմական գանձ։
Ու ոգևորված աչքերը հպարտությամբ փայլեցան։ Ակնթարթ մը մտածեց ու կրկին վրա տվավ․
— Արդեն ի՞նչ բանի վրա ուշք են դարձուցեր մեր հոգևորականները մինչև հիմա։ Բոլո՛րը ծայրեն սկսելու է․ ժողվել մեր հին գրականության փշրանքները, հանե՛լ մեր իշխաններու ու կաթուղիկոսներու պատմությունը այդ հողոտած արձանագրութենեն, հետզհետե հավաքել այդ հնախոսական բեկորները, ձեռագիրները․ Էջմիածինը կարելի է առաջնակարգ կեդրո՛ն մը դարձնել այդ ժողովածուներուն ու մեր պարծանքը։
— Կըլլա, կըլլա․ — պատասխանեց Մինաս վստահ ու հավատքի խորին շեշտով մը՝ կռնակի վրայեն քիչ մը կողին դառնալով։ — Արշալույսը ծագած է արդեն մեր կաթողիկե աթոռի միաբանության վրա։ Կարգապահ, սրբակենցաղ հոգևորական միութո՛ւն մը նոր,` բոլորս միաբան նվիրված մեր սրբություններուն, դարավոր ավանդություններուն ու պատմական բեկորներուն նախանձախնդիր պաշտպանությանը։
— Անշուշտ։ Միաբանություն մը շա՛տ ավելի ազգային, քան Վիեննան ու Վենետիկը․ ան ալ մեր բուն ժողովուրդին մեջ, մեր բուն հողին վրա։
— Եվ մանավանդ մեր բուն առաքելական ու կաթողիկե սուրբ եկեղեցիին ծոցը։
Ակնթարթ մը լռություն տիրեց։
Մինաս հանկարծ ելավ նստեցավ ու մատը թափ տալով ընկերոջ վրա՝ բացականչեց․
— Պե՛տք է, պետք է հասկցնել այդ կաթոլիկներո՛ւն, բողոքականներո'ւն, որ մեր եկեղեցին քրիստոնեական առաջին դարերու կազմակերպության ամենեն անաղարտ նմուշն է․ հիմնված երկու առաքյալներու ձեռքով․ ամենազուտ, հերետիկոսություններե զերծ մնացած ամենահին եկեղեցին։ Մինչև հիմա ծռեր, խեղաթյուրեր են փաստերը, պատմությունը, աշխատեր են մուտք գործել մեր փարախը ու միամիտները գայթակղեցնել․ իրենք խոսեր են շարունակ աստվածաբանական գիտություններու, ուսումնասիրություններու անունով, իսկ մերինները երեխայական բաներ են միայն պատասխաներ։ Բայց հիմա չգիտես ի՛նչպես սիրտս կեռա անհամբերութենեն․ վայրկյան մը առաջ ե՞րբ պիտի ինքզինքնիս Գերմանիա նետենք․ աստվածաբանությունը հիմնապես յուրացուցած դառնանք ետ, ու իրենց զենքերը իրե՛նց դեմ։
— Ինծի ճշմարիտ կատակ կթվի, որ քանի մը ամիսեն արդեն հեռո՜ւ, հեռու պիտի ըլլանք մեր հայրենիքեն, մեր այս հողեն ու ջուրեն։ Օտարությա՜ն մեջ։ Ճիշտ Սահակ-Մեսրոպի ժամանակները․ եբրայերենի, ասորերենի, հունարենի խորերը թաղված․․․
— Եվ մանավանդ Աստվածաշունչի աղբյուրներու համեմատության․ էականը չմոռնանք։ Երբեմն պարզ «և» մը կամ «ուստի» մը ամբողջ դավանաբանական փաստ մը կրնա դառնալ և կրնա համառ վիճաբանություններու բովանդակ դեզ մը ջախջախել։ Կեցի՛ր դուն․ այս երեք-չորս տարին ալ անշուշտ կանցնի․ ու մենք նորեն հո՛ս ենք՝ այս հողին վրա՝ զինված ու պատրաստ մեր հավատքի ու ազգի զարգացմանն ու բարգավաճմանը համար կռվելու։ Ելի՛ր, ելի՛ր։
Ու ինքը ոտքի ցատկած՝ սկսավ ոտքովը ընկերը հրել։
Ելավ Սերոբ ալ և ուղղվեցան դեպի ձոր։
Արևը արդեն «գիշեր բարին» ըսեր էր շատոնց ու մութը խտանալու վրա էր, որ հասան իրենց սենյակը։
— Արտաշեսը դեռ չէ եկած — նկատեց Սերոբ։
— Եվ դուրսը արդեն մութ է․ — շեշտեց ընկերը։
Ու վայրկյան մը վերջը ավելցուց․
— Ո՛չ, այս իրիկուն հետը լուրջ խոսելու է և այս անհամություններուն վերջ դնելու․ ամեն բան իր չափը ունի վերջապես ու իր սահմանը։
— Եղբա՛յր, այդչափ ալ ետևեն մի իյնար, գիտես, որ բնավորությունը քիչ մը համառ է, քիչ մըն ալ իր խելքովը ազատամտություն ծախել կուզի․ այսինքն թե՝ ինչո՞ւ օրիորդի մը հետ շրջելու պիտի չերթա, ի՞նչ վնաս, միթե վարդապետը մարդ չէ՞։
— Հիմարություն է անխորհուրդ տեղը իր վրա ամեն տեսակ բաներ խոսեցնել տալը․ — պատասխանեց ընկերը խստորեն։ — Հիմա ի՞նչ ըսես չեն մտածեր, եթե հանկարծ լուրը Էջմիածին հասնի, թե հո'ս ձորերուն մեջ առանձին օրերով աղջկան մը հետ կթափառի․ ո՞վ պիտի համոզվի, որ այդ բոլորը մաքուր է ու թթու ազատամտության հետևանք։ Ազատամտությո՞ւն․․․
— Բայց խելացի ու ազնիվ տղա է, վերջիվերջո խելքի կուգա․ թո՛ղ անգամ մը սարկավագ դառնա, քիչ մը տարիքն ալ ելնե․․․
Դուրսը ոտքի ձայներ լսվեցան․ Մինաս ձեռքով նշան մը ըրավ ընկերոջը․ կարճահասակը խոսքը կտրեց։
Ներս մտավ Սիրաքյան հանգարտ քայլերով ու անտարբեր ըլլալ ուզող ձևով մը բարևեց։
— Ի՞նչ բանի եք այս նեղ սենյակին անկյունը։
— Տնտեսուհիին կսպասենք, որ սամավարը ստանանք։
Պատասխանողը Սերոբն էր։
— Բայց չէ՞ որ Քանյանները երեկ գիշեր հատուկ խնդրեցին, որ թեյի իրենց երթանք նորեն։
— Ի՞նչ կարևորություն կա ամեն իրիկուն․ երեկ գիշեր հոն էինք՝ հերիք է․ — հակառակեցավ Մինաս։ — Քանյանը կհրավիրե, իր հաշիվը ունի, իր փտտած փիլիսոփայությունները դուրս թափելու ու մատներուն մեջեն հեգնելու համար։ Այդ մարդիկը այդպես են արդեն․ իրենք պսակվեր, կնիկնին առեր նստեր են ու իրենց փորեն անդին չեն մտածեր, իսկ ով ալ որ քիչ մը ուրիշ կերպ մտածելու ու գործ տեսնելու միտք ունի` ան ալ կծաղրեն։ Խեղճուկնե՛ր, ծաղրել գիտեն միայն։
— Ամեն մարդ իր համոզումը ունի․ — նկատեց Սիրաքյան չոր։ — Եվ ով որ իր համոզումը չի կեղծեր՝ ազնիվ մարդ է ան։ Իսկ մասնավորապես Քանյանի մասին աղեկ կըլլա, բոլորովին չտեսնված․ երանի ամենքը անոր կեսին չափ բարի ու կարեկից ըլլային, և քեզի ո՞վ ըսավ, որ ան գործ չի տեսներ, իսկ իր կին ունենալու մասին այդպես արհամարհանքով խոսիլդ ուղղակի տգեղ է։
— Դուն սիրահարեր ես երևի այդ ընտանիքին վրա։
— Սրտանց ուրախ եմ այդ ընտանիքին հետ ծանոթացած ըլլալուս․ Դուք ալ որ քիչ մը մոտենաք, դուք ալ կհամակրիք։ Անոնց պարզ խոսելեն պետք չէ որ խրտնիս․ մի՞թե քեզի համար ցանկալի է կեղծավոր ու խորամանկ մարդոց հետ գործ ունենալը։ Քալեցե՛ք երթանք։
— Ո՛չ․ — եղավ վճռական պատասխանը։
Արտաշես կռթնեցավ դռան սեմի շրջանակին ու աչքերը մութին մեջեն ընկերոջը դեմքին շեշտեց։
— Ինծի նայե, Արտաշես, դուն դեռ շատ պարզասիրտ ու միամիտ ես և ըրածդ ինքդ ալ չես հասկնար, ես քեզի խորհուրդ կուտայի քիչ մը ավելի զգույշ ըլլայիր․ առտուն չուզեցի խոսիմ՝ գրգռված էիր․ հիմա կհուսամ ավելի պաղ մտածես։
— Եվ ի՞նչ է տեսնենք պաղ մտածելիքս․ - հարցուց տղան ծաղրածու շեշտով մը, երկու ձեռքերը երկու կողմեն գրպանները դնելով։
— Երեխա չես վերջապես․ պետք է հասկնաս, որ կրնան վրադ խոսիլ․
— Ի՞նչ կրնան վրաս խոսիլ։
— Սիրելիս, միթե այդ աստիճան միամիտ ես, վարդապետացու երիտասարդ տղա մը ու սիրուն աղջիկ մը շարունակ առանձին ձորի ժայռերուն մեջ․
— Ի՞նչ է, — հարցուց տղան հազիվ իր առած զայրույթը զսպելով։
— Ամեն բան կրնան եզրակացնել վերջապես։
— Եվ այդ կրցողը, այդ եզրակացնողը ո՞վ է․— կրկնեց տղան սեղմված ակռաներուն մեջեն դողացող ձայնով մը։
— Վերջապե՛ս, այս վանքին մարդիկը։
— Վանքի․ հա՜-հա՜-հա՜ հա՜, հայր սուրբիկս ու տնտեսուհին, իհարկե՛, իհարկե, վա՛նքը։
— Հոս խնդալու բան չկա։ Տնտեսուհին բավական ակնարկություններ ըրավ արդեն այսօր․ երեսի ծամածռությունները տեսնելու էիր․ առտուն ալ հայր սուրբը բաներ մը հասկցուց, որ քեզի քանի մը անգամ աղջկան հետ տեսեր է, մանավանդ մեր գալեն ի վեր։
Տղան կարծես սկսավ մտածել, և վերջը վերին աստիճանի լրջությամբ ըսավ․
— Ուրեմն Քրիստոստուր հայր սուրբը և Եղսո տնտեսուհին չեն բարեհաճիր, որ ես ալ իբրև մարդ, իմ բարեկամներս ունենամ, տեսնվիմ, խոսիմ։ Եվ երևի, Եղսո տնտեսուհիին այդ փաստաբանությունը դուն ես վրադ առեր․ ոչինչ։ Սրտանց կշնորհավորեմ նոր պաշտոնդ։
— Արտաշես, հոգի՛ս, այդպես թեթև կարելի չէ վերաբերվիլ․ — մեջ նետվեցավ վերջապես Սերոբ, որ մինչև հիմա լուռ մտիկ կըներ միայն։ — Չէ՞ որ այդ բոլորը Էջմիածին կհասնի․ և հոն արդեն առիթ կփնտրեն վրանիս հարձակվելու համար․ այդ արտաքին ձևականությունները պետք է հաշվի առնել։
— Ձևականությո՛ւն ու ձևականությո՛ւն։ Ձևականության համար առտու-իրիկուն ժամ երթամ, ձևի համար աղոթեմ, խաբեմ, ձևի համար զղջում-գլուխ եպիսկոպոսի մը առջև խոնարհիմ, իմ կարծիքները ծածկեմ, իմ համոզումները ծռեմ ու կեղծեմ, ձևի համար հարաբերությունս կտրեմ մարդկության կեսին հետ․ ձևի համար․․․ Չէ՛, ինծի նայե՛, ես շնորհակալ եմ քու այդ ձևականութենեդ։
Եվ ընդոստ շարժումով մը դարձավ իր առանցքին վրա ու ցատկեց սեմեն դուրս։
— Ո՞ւր կերթաս․ — պոռաց ետևեն Մինաս։
— Հո՛ն, ուր ձևականություններ ընելու պետք չունիմ։
Ու վանքի դարպասեն դուրս՝ ուղղվեցավ շիտակ Քանյաններուն բնակարանը։
== Թ ==
Ամեհի ժայռը իր լերկ կռնակը արևին տված՝ նստեր էր գետի աշտին մեջ լայն ու ծալապատիկ։ Փոթորիկներեն խորշոմած ճակատը իր սեփական ստվերին մեջ կախած՝ թաղվել էր խոր մտմտուքի մեջ ժայռերուն այդ վիթխարի ճգնավորը։
Եվ գետակին կենսուրախ կոհակները զվարթ ու կայտառ երբ աղմուկով իրենք իրենց ու իրարու վրա գլտորելով այդ խոժոռ փիլիսոփային առջևը կհասնեին, ակնթարթ մը կանգ կառնեին զարմանքնուն․ սակայն իսկո՛ւյն այդ խոր լրջության դիմաց ծիծաղնին զսպելու այլևս անկարող՝ անոր երկու կողմեն վար կցատկեին որքան կարելի է շուտ․ և իրենց չարամիտ ու հնչուն քրքիջը կլսվեր դեռ երկար, նույնիսկ վարը՝ հեռուեն։
— Նստի՛նք հոս։
Ու շրջազգեստը քիչ մը ժողվելով՝ ինկավ աղջիկը քարի մը վրա, փիլիսոփայության ստվերին տակ, ջուրին ճիշտ եզերքը։
Արտաշես լուռ՝ նստեցավ անկե քիչ մը վար, ուրիշ քարի մը վրա, հանեց գլխարկը ու նետեց քովը։
Երեկոյանալու մոտ էր․ հոգնութենեն շիկնած արևը տեսակ մը նարինջի ճառագայթներ միայն կթափեր շեղակի ձորի բերնեն վար։
Հոգնած էր զույգն ալ երկար քալելեն ու խոսելեն․ հոգնած ու հրահրած․
— Օ՜խ, ինչպես զո՛վ է հոս, և ինչպես սիրո՛ւն, նայեցե՛ք անգամ մը վեր, պարոն Սիրաքյան․ չէ՞։
Պատասխանը ուշացավ։
— Չե՞ք պատասխաներ։
— Օրիո՛րդ, ի՞նչ պատասխանեմ․ այս ձորին մեջ ինծի համար ամեն բան գեղեցիկ է։
Ու գավազանը ջուրին մեջ կոխած սկսավ խառնել։
— Խեղճ բարեկամս, դուք դժգոհ եք ձեր վանքի կյանքեն։ Ձեր շրջապատը նեղ ու գոց կուգա ձեզի, ինչպես կտեսնեմ։
— Գո՛ց, դո՛ց, այո՛, բառի ճիշտ գլխուն զարկիք, դո՛ց։ Այդ զգացումը ես առաջ ալ տարտամ կերպով մեջս ունեցած եմ, բայց այս քանի օր է որոշ կգիտակցիմ արդեն։
— Այս քանի օ՞րը․ ինչո՞ւ ուղղակի այս քանի օրը։
Ու ճակտին թափած կարճ մազերուն տակեն խորամանկ հայացքը գամեց խոսակցի դեմքին։
— Այս ձորին մեջ, ինչպես ըսի, ամեն բան այնպես սիրուն է ու այնպես մարդը մտածելու կտրամադրե․ — եղավ խուսափող ժպտուն պատասխանը։
— Այո՛, ձեր մտածկոտ ըլլալը ես ալ նկատած եմ․ մանավանդ ձեր ընկերներու գալեն ի վեր։ Ի դեպ, ինչո՞ւ երեկ իրիկուն անոնք մեզի չեկան։
— Արդեն ըսի երեկ, հոգնած էին քիչ մը։
— Ատիկա քաղաքավարության պատասխանն էր․ ինծի ճշմարիտ պատասխանը տվեք դուք։
Տղան լուռ գլուխը կախեց։
— Հապա ես ձեզի ըսեմ։ Որովհետև ձեր ընկերները զայրացած էին, որ ժամերով ինծի հետ էիք առանձին։
Տղան նորեն չպատասխանեց․
— Չէ՞, — պնդեց աղջիկը, ինքնավստահ ժպիտով մը։
— Ենթադրենք թե։
— Եվ այդ բոլորեն վերջը այսօր դուք նորեն ինծի հետ եք։
— Ինչպես որ կտեսնեք։
— Ատիկա է, որ ինձի կզարմացնե։
— Ինչո՞ւ։
— Չէ՞ որ այս իրիկուն ձեր վերադարձին նույն անհաճո տեսարանները պիտի ունենաք ձեր ընկերներուն հետ։
— Չեմ կարծեր, բայց և դիցուք։ Ձեզի անցած օր ի՞նչ ըսի, օրիո՛րդ․ իմ գլխուս տերը ես եմ։
— Եվ այս բոլոր գլուխցավն ու տհաճությունները միայն ինծի համար, իմ պատճառով։ Չգիտեմ, ճշմարիտ, ինչպես շնորհակալություն հայտնեմ ձեզի կամ ինչպես վարվիմ, որ ձեզի անախորժություն չպատճառեմ։ Գուցե ավելի լավ է, որ վերջ տանք մեր պտույտներուն։
— Վերջ տանք մեր պտույտներո՞ւն, — կրկնեց տղան հրազկոտ, անկարելի բաներու շեշտով մը և ավելցուց․ — Եթե գիտնայիք, օրիորդ, թե դուք և թե ընդհանրապես ձեր ընտանիքը իմ վրաս ինչ տպավորություն կընե, այն ատեն այդ պարապ ու ավելորդ խոսքերը չէիք ըսեր։
— Ի՞նչ տպավորություն։
— Ի՞նչ կարիք կա ծածկելու, — բացականչեց տղան հանկարծ ջերմ ու կտրուկ շեշտով մը․ — Իմ մինչև հիմա ճանչցած մարդիկներես ոչ ոք վրաս այն տաք ու հափշտակող ազդեցությունը ըրած չէ, ինչպես ձեր քեռայրն ու դուք։ Պարոն Քանյանի ամբողջ խոսվածքին մեջ արդեն այնպես վստահություն ու անկեղծություն մը կա, որուն անկարելի է չհամակրիլ։
— Քեռայրս ալ ձեզի շատ է համակրած, ձեր ամեն մեղմ ու մաքուր բնավորության տեր տղա ըլլալդ կկրկնե։
— Իրա՞վ․ անչափ ուրախ եմ իր այդ կարծիքին համար։ Ի՞նչևէ, կտեսնե՞ք, օրիո՛րդ, ինքս վարդապետացու մարդ, նստեր եմ ձեր դեմը խոստովանանքի։
— Բայց ինծի համար ամենեն էականը չխոստովանեցաք դեռ։
— Այսի՞նքն։
— Թե ես ինչով արժանացա այս վստահությանն ու համակրանքին։
— Դո՞ւք, դո՛ւք․․․ — կմկմաց տղան բախտավոր ժպիտով մը։ — Հոն շատ բաներ կան իրարու խառնված․
— Օրինակի համար։
— Օրինակ, ձեր տեսակ մը բնական հպարտությունը ինծի շատ գրաված է, միևնույն ժամանակ և պարզությունը․ վերջապես ձեր մտածումներն ու հայացքները կյանքի մասին, ձեր անկախության ձգտումը, և այն, որ ձեր մորն ու փոքր եղբայրներուն համար աշխատիլ կուզեք․ և այլն և այլն․ այսչափը հերիք չէ՞։
Ընդհատեց հանկարծ ու խնդաց։
— Ուրախ եմ անշուշտ, որ մեր միասին անցուցած ժամերը ձեր վրա անհաճո տպավորություն չեն թողած։
— Մեր միասին անցուցած ժամերը, օրիո՛րդ Մելինյան, ես իմ ամբողջ կյանքիս մեջ ալ չեմ մոռնալու ո՛չ այս ձորը, ո՛չ մեր թափառումները, ո՛չ խոսածնիս, ո'չ իսկ ձեր ձայնն ու շարժումները։
Աղջիկը գլուխը քիչ մը աջ ծռած, լուռ ու անթարթ կնայեր երիտասարդին։
Մինչ տղան կշարունակեր նույն տաք ու բաց շեշտովը․
— Անտարակո'ւյս ատիկա ինքներդ ալ շատ աղեկ գիտեք, բայց կետ մը կա, որ չգիտեք և գուցե չեք ալ կրնար հասկնալ, թե ինչ աստիճան ինծի համար հիմա անհրաժեշտություն դարձած է ձեր մտերմությունը, ձեզի հետ խոսիլը, ձեր առջև իմ մտածումներս ու տպավորություններս հայտնելը։
— Կկարծե՞ք ուրեմն, որ չեմ հասկնար։
— Այո՛, որովհետև դուք իմ զգացումներս ալ ձեր զգացումներուն վրա պիտի չափեք․ իսկ իմ բարեկամությունս ի՞նչ մասնավոր արժեք մը կրնա ունենալ ձեզի համար։ Պատահական հանդիպում մը, գուցե զվարճալի ժամանց մը այս ձորերուն մեջ, բան մը, որ վաղը մոռցած եք արդեն։ Իզուր մեղմել մի փորձեք․ ես գիտեմ։
Աղջիկը կուրծքը շիտակ, համառ նայվածքը հառած երիտասարդին վայրկյան մը լուռ մնաց․ վերջն ալ սկսավ խոսիլ բարկացած շեշտով մը․
— Ուրեմն կկարծեք, որ առանց ձեր մտերմությունը մասնավորապես գնահատելու, առանց ձեր կյանքով ու մտածումներով հետաքրքրված ըլլալու, առանց դեպի ձեր ընկերությունը մասնավոր հակում մը ունենալու, ես այսպես ժամերով ու օրերով կթափառիմ ձեզի հետ առանձին այս ձորերուն մեջ ու այսպես սրտանց կլսեմ ձեզի և կպատմեմ ամեն բան։ Չէ՛, ճշմարիտ ինծի շատ աղեկ ճանչցեր եք ու քիչ մը առաջ կըսեիք, որ իմ հպարտությունս է ձեզի մանավանդ դուր եկած։
Տղան կարծես երազի մեջ էր․ շրջապատը մոռցած, մոռցած ինքզինքը, ամբողջ հափշտակությամբը կնայեր Շուշիկի բոցոտ, բարկացած ու մագնիսացնող աչքերուն։
Աղջիկը ընդհատեց ու կարծես առարկության կսպասեր։
— Շարունակեցե՛ք, օրիո՛րդ, շարունակեցե՛ք ձեր այդ հանդիմանությունը․ կաղաչե՛մ։
Եվ այնպես անքող ուրախություն մը դրոշմվեցավ դեմքին, այնպես հմայված շեշտ մը կդողար իր ձայնին մեջ, որ աղջիկը ստիպվեցավ ժպտելու ու ձեռքը տղուն մեկնեց․
— Եկե՛ք, մնանք նորեն հին բարեկամներ․ այո՞։
Երիտասարդը հափշտակեց այդ ձեռքը։ Վայրկյան մը ձեռքերը իրար սեղմած մնացին ջերմ ու բաժնվեցան։ Ու երկուքը քով-քովի ճամփա ընկան նորեն գետակին քովեն դեպի ձորն ի վեր։
Նախ լուռ էին․ ոչ մեկը խոսելու տրամադիր չէր, երկուքին մեջն ալ հուզում մը կար ու իրարու նայելե կխուսափեին։
Վերջը սկսան խոսիլ հատկապես իրենց այդ անհարմար դիրքը կերպ մը սքողելու ջանքով ու հնար եղածին չափ անտարբեր նյութերու վրա։
Շուշիկ իր հիվանդանոցի կյանքեն բան մը պատմելու վրա էր, որ հանկարծ կանգ առավ ու հագուստին փեշերը ժողվեց։
Ձորի պատեն, ժայռերուն ծերպերեն, հինգ-վեց տեղե ջուր վար կծորեր հանդարտ, մամռոտ կանաչության մը մեջեն․ և ձորի պատեն մինչև գետը եղած տարածությունը, որուն վրայեն զույգը կքալեր, քանի մը կանգուն երկարությամբ բոլորովին թաց էր։
Սիրաքյան նախ փայտը այդ ջուրը խրեց, վերջը փորձեց մեկ ոտքովը, խոր չէր։
— Հողը պինդ է ու քարոտ, քիչ մը պետք է կոշիկները թրջին, ուրիշ ոչինչ․ — վստահություն ուզեց տալ ընկերոջ։
— Անշուշտ եթե ես ալ ձեր հաստ կաշիե կոշիկները ունենայի․— առարկեց աղջիկը ու մնաց անշարժ։
— Աղե՛կ, վերադառնանք։
— Ոչ, շարունակե՛նք․ ձորի այս մասը մանավանդ դեռ շնորհքով չեմ եղած։
— Լա՛վ, հանեցե՛ք կոշիկները։
— Ո՜ւհ, երկար-բարակ պատմություն։
— Այն ատեն, օրիորդ, եթե կուզեք կարճ պատմություն․․․ — Տղան ժպտեցավ ու խոսքը կտրեց։
— Այն ատեն ի՞նչ։
— Այն ատեն․․․ այն ատեն կմնա, որ ես ձեզի այդ կտորին վրայեն անցընեմ։
— Ի՞նչպես կրնաք դուք ինծի անցընել — հարցուց աղջիկը զարմացած դեմք մը շինելով։
— Ինչո՞ւ չեմ կրնար․ կկարծեք ձեզի բարձրացնելու չափ ուժ չունի՞մ։
— Ինծի գրկեք, տանի՞ք․ դո՞ւք, վարդապետ մարդ, է, դուք դժոխք երթալե չե՞ք վախնար․ — բացականչեց աղջիկը վերին աստիճանի դեմքի կոմիկ արտահայտությամբ մը։
— Հապա ի՞նչ ընեմ, քանի որ ոտքերնիդ թրջել չեք ուզեր, կոշիկները հանել չեք ուզեր և ետ դառնալ չեք ուզեր․ — կմկմաց տղան կես մը կոտրված, կես մը վարանոտ։
Ու միևնույն ժամանակ անոր աչքերուն մեջ այնպես պարզ կվառեր խնդիրք մը, աղաչանք մը իրեն չհակառակելու։
Աղջիկը ակնթարթ մը շունչը բռնեց, հանկարծ քայլ մը ըրավ դեպի տղան ու վեր բարձրացնելով թևերը՝ ըսավ․
— Հապա՝ փորձեցե՛ք տեսնեմ, քանի որ այդչափ ձեր ուժովը կհպարտանաք։
Վարդապետացուն երկրորդել չտվավ, ծռեցավ քիչ մը, գրկեց ու մեկ թափով բարձրացուց։
— Աո՜ւ․ — պոռաց աղջիկը վախցած, երբ հանկարծ ոտքը գետնեն կտրվեցավ։
Ու երկու թևերը բնազդորեն նետեց տղուն վիզը։
Արտաշես իր դեմքին տակ աղջկան դողացող կուրծքը զգաց և անոր բազուկներուն մեջ իր գլխուն օղակվիլը։
Սիրտը թպրտաց, կորսնցուց ինքզինքը։ Կքալեր։
Ո՞ւր, ո՞ր կողմ, ի՞նչպես․ ոչինչ չէր տեսներ։ Ոտքին տակ թաց քարերը կգլտորեին, ջուրը կցայտեր, թրջած խոտերը կճողբեին, ան ոչինչ չէր զգար։
Ու ջուրին մեջեն դուրս ինկած էին արդեն, բայց ան կշարունակեր դեռ․ և գուցե դեռ շա՜տ երկար, եթե աղջկան հնչուն ծիծաղը չսթափեցներ։
Կանգ առավ ու աղջկան ոտքը դրավ գետին։
— Տեսա՞ք, թաց տեղը ուր է մնացեր․ — ժպտեցավ աղջիկը իր այլայլած դեմքովը, քանի մը քայլ անդին մատնանիշ ընելով։
— Է՜, ի՞նչ ընենք, ի՞նչ վնաս — պատասխանեց տղան անսովոր համարձակ շեշտով մը։
— Շնորհակալ եմ․ երևի հոգնեցաք, ես բավական ծանր եմ․ — ըսավ աղջիկը խոսակցության լուրջ ձև տալով։
— Հոգնի՞լ․ ես ձեզի այդպես կրնամ տանիլ ամբողջ ժամերով, մինչև․․․ մինչև ձորին ծայրը, մինչև ուր որ ուզեք։
Ու դեմքը նորեն հրահրեցավ։
— Եթե կրնայիք՝ ինչո՞ւ չտարիք․ — հարցուց Շուշիկ հանկարծ։
Տղան չգիտցավ ինչ պատասխանե, և չհասկցավ ալ իսկապես, թե աղջիկը ինչ ըսել կուզեր։
— Նո՜ւ, բարեկամս, — ըսավ աղջիկը ծանր խոսվածքով ու արտասովոր արտահայտությամբ մը․ — երբ նորեն ձեր վանքը դառնաք, երբ առտուն կանուխ ժամերգության ատեն մութ կամարներուն տակ ու ձեր սև զգեստներուն մեջ վարդապետներուն շարքը կենաք և երբ հոն սրտերնիդ նեղանալու սկսի, այն ատեն մտածեցե՛ք այս հարցիս վրա, իսկ հիմա տո՛ւն երթանք․ արդեն ուշ է։
Տղան բոլորովին լրջացավ։
— Բայց ի՞նչ ըսել կուզեք, օրիորդ։
— Ինչ որ ըսի։
Եվ սկսավ խնդալ։
== Ժ ==
Աղջիկը հազիվ տուն ձգած՝ Արտաշես ծանր քայլերով ու տեսակ մը ակամա ուղղվեցավ ընկերներուն քովը։
Վանքի բակը քարի մը վրա նստեր էին երկուքն ալ քով-քովի, լուռ ու լուրջ․ ըստ երևույթին իրեն կսպասեին։
Մոտենալուն պես՝ ելան ոտքի։
— Քալե՛, միասին քիչ մը դեպի վար երթանք, եթե շատ հոգնած չես․ — ըսավ Մինաս վերջին նախադասության երգիծանքի ձև տալով։
— Երթա՛նք․ — եղավ կարճ պատասխանը։
Դուրս ելան բակեն, լուռ ու հանգիստ առաջ շարժվեցան։
«Ճիշտ Շուշիկի ըսածին պես», մտածեց Սիրաքյան ու կամաց մը ժպտեցավ քթին տակեն։
Երբ դարպասեն բավական հեռացեր էին, վերջապես նորեն Մինաս խզեց լռությունը․
— Գիտե՞ս, Արտաշե՛ս, մենք որոշեր ենք վաղը առտու ճամփա ելլենք դեպի Անի։
Ու բոլոր բառերը հատիկ-հատիկ շեշտված էին։
Սիրաքյան շրթունքը խածավ, քիչ մը մտածեց և իր անտարբեր շեշտը պահել ջանալով՝ պատասխանեց․
— Աղե՛կ, դուք մեկնեցե՛ք․ երևի ութը-ինը օրեն ես ալ ձեր ետևեն կհասնիմ։
— Ի՞նչ․ — բացականչեց Սերոբ դող ելած։
— Ո՛չ, դո՛ւն ալ հիմա մեզի հետ պիտի գաս — շեշտեց Մինաս պաշտոնական խոսվածքով մը։
Սիրաքյան ժպտեցավ ու նայեցավ անոր։
— Այո՛, ես ատիկա կպահանջեմ քեզմէ։ Եվ ա՛ն իրավունքով, որ քու վարմունքդ ու հիմարություններդ ո՛չ միայն քեզի, այլ մեզի ալ հավասարապես անպատվություն կբերեն․ դուն քու անունիդ հետ մեր անունն ալ կկոտրես։ Գիտե՞ս այս իրիկուն հայր սուրբը ի՞նչ ըսավ․ «Նոր տիրացուները մեր ժամանակվան աչքը գոց ոչխարները չեն, կըսե, գնա վարդապետ կամ եպիսկոպոս դառնալու ալ չեն սպասեր․ միայն ինծի կթվի, որ գործը քիչ մը շատ բաց կբռնեն», կըսե։ Հիմա կհասկնա՞ս, թե ինչ իրավունքով քեզմե կպահանջեմ․ դուն իրավունք չունիս մեր վարկը, մեր դիրքը կոտրելու։
Սիրաքյան հանկարծ կանգ առավ, դարձավ խոսողին ու զսպված ձայնով մը ըսավ․
— Ինծի նայե․ ինծմե ո՛չ ոք ոչինչ պահանջելու իրավունք չունի․ իսկ ով կկարծե, թե իմ մերձավորությունը իրեն անպատվություն կբերե՝ կրնա անմիջապես հեռանալ․ արդեն մեկնիլ կուզեք, բարի ճանապարհ։
— Ուրեմն ա՞յդպես․ աղե՛կ, միայն գիտցի՛ր, որ այդ հեռացողները պարտական են բոլոր եղելությունը հանգամանորեն պատմելու ուր որ հարկ է։
— Ատիկա հետաքրքիր չէ ինծի, պատմեցե՛ք, խոսեցե՛ք ինչ և ուր որ կուզեք։
— Բայց հետևա՞նքը։
— Ի՞նչ հետևանք։
— Պիտի հարկադրվին քեզի ձեռնադրվողներուն ցանկեն դուրս ձգելու։
Սիրաքյան ամբողջ մարմնովը ցնցվեցավ․ դեմքին վրայեն բան մը անցավ արագ․ և երկա՛ր, լո՛ւռ, թանձրացող մութին մեջեն ընկերոջը հայացքին մեջը նայելեն վերջը՝ պատասխանեց հատուկ զարկով մը․
— Եվ շա'տ ալ խելացի բան կընեն։
— Ա՜խ — հառաչեց Սերոբ ապշած ու նայեցավ երկարահասակին։
— Ուրեմն խնդիրը այս աստիճան հեռուները գացած է արդեն․— մրմնջեց վերջինս ակռաներուն մեջեն, գլուխը ցավակցաբար շարժելով։
— Այո՛, այո՛, այս վայրկյանիս ևս պարզ, շատ պարզ կտեսնեմ, որ իրավունք ունիք։ Ո՛չ, իմ բանս չէ, իմ բնավորությանս բանը չէ այդ շղթայված, ճմռտած կյանքը․ այդ իր ներքին համոզումներուն, իր բնածին զգացումներուն դավաճանությունը․ շատ խելացի բան կընեք, նետեցե՛ք ինծի ձեր ցանկեն դուրս։
— Չէ', բարեկամ, — ընդմիջեց Մինաս խստորեն․— իմ կարծածես շատ ավելի խորն է թափանցեր մեջդ թույնը։ Անկեղծ խոսելով՝ ես քու բնավորությանդ մասին շատ ավելի բարձր գաղափար ունեի։ Բնավ չէի կրնար երևակայել, որ աղջկան մը կտորը քեզի այդպես անմիջապես խելքե հանել կրնա, այդպես բոլոր սրբությունները ոտքի տակ տալ, տված խոստումդ արհամարհել, մինչև հիմա փայփայած ծրագիրներդ ուրանալ ու մեր բարձր նպատակները պատռել ու անդին նետել այդպես։ Այդ աստիճանի ողորմելի, թույլ ու զգայարանքներուդ գերի չէի երևակայեր ես քեզի։ Ապուշի մը պես սիրահարեցար առաջին հանդիպած աղջկան․ մանկաբարձուհի մը․ արհեստն ալ իրեն պես հիանալի․ շնորհքեն հայտնի է ինչ ըլլալը, խոսվածքը, քալվածքը, մանչու մազերը․ ո՛չ համեստություն, ո՛չ պարկեշտություն։
Սիրաքյան վերջին խոսքերը չլսեց անգամ։
«Սիրահարա՞ծ», կմտածեր․ և ակամա գլուխը քիչ մը վար թեքեցավ․ «սիրահարա՞ծ, իրա՞վ»։
Տղու այդ կոտրած դիրքը ընկերներուն սիրտ տվավ․ ու Մինաս ձայնը փոխեց․
— Կտեսնե՞ս, սիրելիս, որ նորեն քու ընկերներդ քեզի ձեռք կուտան սատանայի փորձության վայրկյանին։ Այդ տեսակ փորձության ենթարկվիլը իհարկե հանցանք չէ, ոչ ալ մեղք, բայց էականը հաղթելն է, տակեն հաղթական ելլելը։ Դուն ընկերներո՛ւդ ականջ դիր միայն, չե՛ս զղջար։ Ուրեմն վաղը առտու կանուխ կմեկնինք, տո՛ւր ձեռքդ։
Ու ձեռքը մտերմորեն տղու դաստակին դպցուց։
Արտաշես թոթվվեցավ, թևը ետ քաշեց արագ ու գլուխը հպարտ վեր բարձրացնելով՝ ըսավ արհամարհոտ․
— Իմ ընկերս ա՛ն է, ով ինծի կհասկնա։ Վաղը առտու կրնաս երթալ՝ ուր որ կուզես, ինծի հետ գործ չունիս։
Եվ առանց ընկերներու քարացած դիրքին ուշք դարձնելու արագ հեռացավ ու աներևույթ եղավ մոտակա ծառերուն ետևը։
Այս վերջին օրերը տղու մտքեն արդեն քանի մը անգամ անցեր էր թեթև, թե ինքը իր ընտրած կոչումին հարմար չէ կարծես, թե ինքը իր ամանին մեջը չէ ինկած, թե իր հակումները կրոնավորի պարտականություններուն հետ զույգ չեն երթար։ Բայց ատիկա տարտամ զգացում մըն էր եղած միայն, իր ձեռնադրության վրա կնայեր իբրև կատարված հարված, որոշ իրողության վրա․ արդեն խոսք տված վերջացած բան էր, որու մասին այս կամ այն պատճառով գուցե կարելի էր քիչ մը ցավիլ, բայց միայն այդչափ, ետ դառնալու գաղափարը անգամ գլուխը եկած չէր։ Բայց գաղափարի փոխարեն ետ դառնալու ցանկությունը, առանց իր գիտակցության, այն աստիճան զորեղացած ու հող էր գրաված իր մեջը, որ ընկերոջ կողմեն թեթև ակնարկ մը ետ դառնալու հնարավորության մասին, ու իր վարդապետանալու ամբողջ շենքը փլած էր մեկ անգամեն։ Շենք մը, որուն հիմքերը առաջվընե խախտեր էին արդեն վերջին օրերու խոսակցությունները, դեպքերը ու իր անվերջ առանձին մտածումները։
Ժայռի լերկ գանգ մը հողի ներքին շերտերեն հետաքրքրությամբ դուրս էր երկնցուցեր իր վիզը մութին մեջ, ձորի դատարկության վրա․ կարծես իր խավարի վարժված տեսողությամբը դիտելու համար վարն ու շուրջը ու տեսնելու, թե գոնե հոս Մայր-Երկրի ծոցին վրա՝ գոյությունը որևէ խորհուրդ մը ունի՞, թե՞ հոն ալ նո՛ւյն դարավոր օրենքներու միակերպ, անիմաստ ու դանդաղաշարժ կրկնությունն է, ինչ որ խո՛րը՝ Մայր-Երկրի ծոցին մեջ։
Եվ ճիշտ այդ դուրս երկնցած լայն ծոծրակի արմատին մոտիկ՝ վեր կսլանային երկու քույր բարդիներ․
Հո՛ն, ձորի ելքին, այդ զույգ բարդիներուն տակ Սիրաքյան նետվեցավ գետին՝ ժայռի լերկ ծոծրակին վրա։ Տխուր էր ու դժգոհ։ Ընկերներուն հետ ունեցած այդ առաջին բաց ընդհարումը անախորժ, ճնշող տպավորություն մը թողեր էր վրան, որուն կմիանար խառնակ ու իրար հակասող զգացումներու պատճառած անհանգստությունը։
Երկար մնաց ան նստած՝ այդպես խոժոռ ու անշարժ, մինչև որ սրտին մոտերը ուղղակի ցավի նման ճմլում մը ստիպեց գլուխը բարձրացնելու, խոր շունչ մը առավ ու հայացքը ինկավ դիմա՛ցը, վե՛ր։ Հո՛ն, ձորին բերանը գոգավոր ժայռի մը եզերքին լույսի բարակ երիզ մը կցոլար․ երիզը քիչ-քիչ լայնցավ, պայծառացավ ու անոր ետևեն հանդարտ դուրս սահեցավ լրիվ լուսինը ու ակնթարթ մը կանգ առավ կարծես ժայռի այդ գոգավոր շրթունքին վրա՝ սկիհին վրա բռնված նշխարքի մը պես․
Եվ տղան հանկարծ մտաբերեց, որ ինքը այլևս հոգևորական չէր․ վեղարավոր ապագա՛ն, խուցի չոր կյա՛նքը, միայնակ ու միակե՛րպ, եկեղեցական պաշտամունքները իրենց խունկերովն ու սաղմոսներովը, այդ բոլո՛րը ալ երազ մըն էր իրեն համար, անցած երա՛զ մը, ուրկե հիմա կարթննար։
Եվ այդ մտածումը նախ ախորժ թեթևություն մը թափեց իր զգացումներուն վրա․ հանկարծ սիրտը ուժգին զարկավ ու վայրի ուրախություն մը խուժեց իր կուրծքը․ չէ՞ որ ալ ազա՛տ էր ինքը, ազա՛տ իր հանձն առած պաշտոնի անհաճո պարտականություններեն ու անիմաստություններեն․ ազա՛տ՝ վանքի գոց ճնշող կյանքեն, ազատ՝ իր զգացումն ու հայացքները վարագուրելու անհրաժեշտութենեն․ ազա՛տ՝ ինչպես դուրսի բնական մարդիկն էին։ Դո՛ւրս․ շո՛ւտ դուրսի աշխարհը, դուրսի կռիվներուն ու աղմուկին մեջ, դուրսի կյանքովն ու աշխատանքովը, դուրսիններուն հետ․․․ ու դուրսի աղջկան։
Եվ հուզման ներքին թափեն ցատկեց ոտքի, նայեցավ շուրջը։
Մութը փարատած էր։ Լուսնի գունաթափ լույսին տակ ձորին բերնեն ապառաժները մրցումի էին ելեր, թե ո՞վ իրենցմե իր շուքը ամենեն ավելի հեռուն, ամենեն ավելի վար նետել կրնա, վա'ր, մինչև հո՛ն, ուր գետակը արտորալով փեշերը ժողված կվազեր․ փեշերը իր արծաթթել շղարշին, որ միայն լուսնի այցելությանը պահեստի սնդուկեն կհաներ։
Աչքերը այդ փայլփլուկին, տղան ալ սկսավ գետակին հետ վար վազել վերի ճամփուն վրայեն։
«Ուրեմն ինքը կսիրե'ր այդ աղջիկը», իրեն այդպես էին ըսեր․ Ինքը մինչև հիմա հարած այն գաղափարին, թե կուսակրոն մըն է, առանց որոշ ոչինչ խորհելու՝ իր բոլոր զգացումներուն վրա կնայեր, իբրև պարզ բարեկամության, մտերմության վրա, թեև կզգար, որ շատ տարօրինակ ու խտիտ տվող թելեր կային բարեկամության այդ հյուսվածքին մեջ․ բայց չէ՞ որ արդեն ինքնին բացառիկ բան մըն էր այդ մտերմությունը, մտերմությո՛ւնը դեռատի աղջկան մը հետ։ Եվ հիմա մեկ անգամեն իր երեսին կըսեին, թե ինքը կսիրեր, թե իր վարմունքը ո՛չ այլ ինչ էր, եթե ոչ պարզ սերը, որուն մասին այնչափ լսած էր ու կարդացած, սեր դեպի հակասեռ մը։ Եվ այդ նորությունը իսկապես քիչ զարմանք կպատճառեր հիմա իրեն․ չէ՞ որ իրողությունը նույնն էր, ինչ որ առաջ, անունն էին փոխեր միայն․ ձգտում մը դեպի աղջիկը, հափշտակությո՛ւն մը, ոգևորություն մը անոր մոտիկութենեն, պահանջ մը ըսելու, խոսելու, իր մտածումներն ու տպավորությունները անոր հայտնելու, այդ բոլորի գումարը, որ մինչև հիմա «տարօրինակ բարեկամություն» էր, ուրիշները անվաներ էին «սեր», դիցուք, ինքը համաձայն էր և այդ նոր անվանակոչության։
«Անվանակոչությո՛ւն», իր մտածած բառը իրեն ալ տարօրինակ եկավ․ խնդաց։ Ու մեկեն բուռն պե՛տք մը զգաց խոսակցելու, երգելու, աղմկելու։ Ի'նչ այդպես միս-մինակ կթափառեր լուսնին տակ․ միշտ մինակ․ հերիք չէ՞ր։ Եվ հիշեց, որ Քանյանները հիմա թեյի վրա էին և անշուշտ կզարմանային իր ուշանալուն։
Ուժգին թափով մը դարձավ կրունկին վրա ու երգ մը սուլելով ետ շտապեց։
Ինքը աներևույթ եղավ շուտով ձորի պատին ձգած թանձր ստվերին մեջ, բայց իր սուր ու զվարթ սույլը կհնչեր դեռ երկար․ և բարձր քարանձավներու խավար խոռոչներեն արձագանքները քնկոտ ձայնով մը իրենց նինջը խանգարողի սուր շեշտերը կկրկնեին, մե՛կը չարացած, մյո՛ւսը հեգնելով ու բոլորն ալ դժգոհ։
== ԺԱ ==
Երբ Սիրաքյան աչքը բացավ՝ պայծառ օր էր․ սենյակը մարդ չկար։ Սեմի վրա դեպի դուրս նստած էր Սերոբ և գլուխը դռան շրջանակին հենած կնայեր հեռուն՝ մտքերու մեջ թաղված։
Երբ ներսը շարժում լսեց` դարձավ ետ․
— Արթնցա՞ր, ծո՛ւյլ Մարտիրոս, — ըսավ մեղմ ու կատակող շեշտով մը։
— Ի՞նչ կընես հոն․ — հարցուց տղու քնկոտ ձայնը։
— Կսպասեմ քեզի, որ ելլես, երթանք միասին լողալու։
— Մինասը ո՞ւր է։
— Չգիտեմ․ դուրս ելավ։
Արտաշես ցատկեց անկողնեն, արագ հագվեցավ, զարկավ սրբիչը ուսը, որ ձորը իջնեն։
— Հապա այս առտու մեկնեի՞ք պիտի․ ի՞նչ եղավ․ — հարցուց երբ վանքի բակեն կելլեին։
— Անխելք․ ըսածիդ ինքդ կհավատա՞ս․ առանց քեզի ո՞ւր կրնանք մեկնիլ։ Այդ տեսակ խոսքեր տաքցած ատեն կըսվին, բայց մի՞թե հնար է իրագործել։
— Ինչո՞ւ ոչ։
— Քեզի ձգենք՝ հեռանա՞նք․ կվայլե՞ ատիկա պաշտոնակից, սրտակից ու նպատակակից ընկերներուս։
— Բայց մակդիրներիդ ոչ մեկ հատը այլևս իմ վերաբերմամբ ճիշտ չէ։
— Ինչպե՞ս թե։
— Չէ՞ որ ա՛լ ցուցակե դուրս նետված մարդ եմ ես։
— Դդո՛ւմ․ կարծես Մինասի չափազանցություններ սիրող բնավորությունը չես գիտեր․ ա՛ն ըսավ, դուն ալ սրտիդ առիր, երևի, հա՞։
— Ամենևի՛ն, ըլլալիքը ատիկա է․ այս ձևով թե այն ձևով։
— Վե՛րջ տուր, Արտաշե՛ս, այդ անհամ կատակին․ — ըսավ Սերոբ տեսակ մը դժկամած։
— Հոս կատակ չկա․ իմ վարդապետությունս այլևս ծալլված ու դարակը դրված խնդիր է։
Սերոբ կանգ առավ դեպի ձորը վազող նեղ արահետին վրա ու կծկված դիմագծերով շեշտ ընկերոջը երեսը նայեցավ։ Ու ակնթարթ մը լռութենե վերջ հպարտ ու հստակ շեշտով մը կցեց․
— Եթե քու անձնական երջանկությունդ մոռնալու չափ բարձր չէիր կրնար մնալ, եթե մեջդ այդ մարդկային գերագույն զոհաբերությունը ընելու չափ ուժ չէիր զգար, ինչո՞ւ խոսք տվիր կուսակրոնության։
— Զոհաբերությո՞ւն։ Կարծես դուրսը քի՛չ կան այրիներ ու ամուրիներ։ Սիրելի՛ս, չխաբենք ինքզինքնիս․ հիմա սկսած է ալ ամեն բան ինծի ուրիշ գույնով երևալ, այդ անձնազոհություն ըսածնիս պարզապես խուսափում մըն է դուրսի կյանքի դժվարություններեն ու նյութական մաքառումներեն, ուրիշ ոչի՛նչ։
— Անխիղճ կխոսիս, Արտաշես։
— Ճշմարտությունը կխոսիմ։ Վրան ավելցո՛ւր նաև աժան փառասիրությունը․ ո՛չ քու ուժերուդ առավելութենեն, ո՛չ քու սեփական արժանիքեդ օր մը կդառնաս եպիսկոպոս, գուցե և ավելի․ ստորին պաշտոնյաները խունկ կծխեն փիլոնիդ շուրջը, կվայլես մեծավորի անուն, կդառնաս մեծ մարդ։
— Բայց լռե՛, ամո՛թ է, ամոթ։
— Մի՛ վրդովվիր, սիրելի՛ս․ իհարկե այս բոլորը մերկ կերպով ո՛չ դուն մտածած ես, ո՛չ ես․ բայց կրնա՞ս ձեռքդ խղճիդ վրա ըսել, որ այս ամենը, անշուշտ ավելի անորոշ կերպով ու ավելի բանաստեղծական անուններու տակ, քեզի համար հրապուրիչ չէ եղեր ու քու վարդապետանալուդ վրա չէ ազդեր։ Վերջին օրերս այս հարցերուն վրա ես շատ եմ խորհեր, խորհե' և դուն։
Սերոբ խոժոռ ու անթարթ ընկերոջը կնայեր։
Երկուքն ալ կեցեր էին դեմ-դեմի երկու ժայռերուն մեջ ինկած նեղ անցքին վրա՝ Սերոբ թեթև մը ժայռի մամռոտ կողին հենած, Արտաշես՝ արահետին ճիշտ մեջտեղը՝ տաք ու կրքոտ խոսվածքով մը անդադար ձեռքի սրբիչը օդին մեջ շարժելով։
— Հիմա իմ տենչանքս է կռիվով, կյանքի մեջ, իմ սեփակա՛ն ուժերովս ինծի համար ճամփա բանամ։ Կուսակրոնի այդ պատրաստ, լայն ու հանգիստ ճամփեն քալելը քաջություն չէ։
— Ուրեմն քեզի համար գոյություն չունի՞ն այլևս մեր հոգևորականության դերը, ժողովուրդին կարիքները։
— Կհիշե՛մ, մեր վերջնական խոսք տալու ատեններն էր, թե ինչպես ուղեղս կչարչարեի իրոք կենսական բաներ մը գտնելու համար, որոնք իմ հոգևորական դառնալս աչքիս անհրաժեշտ դարձնեին․ պետք էր անպատճառ ինքզինքս համոզեի և հնարեցի իհարկե թուքով փակցուցած բաներ, որոնք ահա՛ թուքին չորսնալուն պես սկսան վար թափիլ։ Իրականությո՞ւնը կուզես, հոգևորականներու ձեռքը հիմա շա՛տ քիչ բան կա կենսական, այսինքն՝ իսկապես ժողովուրդի համար անհրաժեշտ։
Սերոբի դեմքը կարեկցոտ արտահայտություն մը հագավ․ նույնիսկ չպատասխանեց։
Իսկ ընկերը շարունակեց․
— Մեր ոգևորության ու մեր ծրագիրներուն մեծագույն մասը, եկո՛ւր քեզի հետ անկեղծ խոստովանինք, որ միայն մե՛ր դյուրության համար է, մեր օգտին, վեղարավորներուս, ավելորդ տեղը, ժողովուրդի հաշվին չգրենք։ Կալվածական բարեփոխումներ, տնտեսական կանոնավորություն, վարչական կեդրոնացում, նոր շենքեր, բարձրագույն ուսում, գրադարան և ուժեղ միաբանության մը հիմնարկումը․ ասոնք չե՞ն։
— Ի՞նչ, այդ բոլորը ժողովուրդին համար չէ՞։
— Ո՛չ։
Երկուքն ալ պահ մը լուռ էին։
Սիրաքյան հանեց գլխարկը, մատներովը մեկ-երկու անգամ սանրեց մազերը, ծածկեց նորեն գլուխը ու կրկնեց․
— Ոչ, ժողովուրդը մեզմե խեր չունի․ մենք կտրված ու կղզիացած մարմին մըն ենք հասարակութենեն դուրս։ Այդ կողմեն քահանան մեզմե ահագին առավելություն ունի՝ մինչև վերջը գոնե իր ժողովուրդին մեջն է․ անոր նեղ ու լայն օրերուն, խինդ ու վշտին մասնակից։ Իսկ մենք, տե'ս, քահանայությունը չենք ընտրած․
— Ամեն մարդ իր տեղը․ շա՛տ ստացողեն շա՛տ կպահանջվի։ Վերջապես ատիկա դատարկ պատճառաբանություն է․ եթե ըսածներուդ համոզված ես՝ եղիր տերտեր։
Սիրաքյան ծիծաղեցավ դառն ու հեգնոտ ծիծաղով մը։
— Ո՛չ, պատմության այդ գլուխը ինծի համար փակված է․ ես կգտնեմ ուրիշ ճամփա մը ժողովուրդի վարի խավերուն մեջ մտնելու։ Եվ առանց որևէ հոգեկան բռնադատումի, առանց որևէ սուտի ու կեղծիքի։
Սերոբ ձեռքի կատաղի շարժումով մը առաջ նետվեցավ զայրացկոտ․
— Ի՜նչ բառի մը պոչեն բռներ կերթաս։ Հոս ո՛չ խաբել կա, ո՛չ սուտ․ ի՞նչ կեղծիք։ Կեղծե՞լ․ մեր ըրածին կըսեն պարզապես ժողովուրդի ըմբռնումներուն հարմարում․ կարելի չէ ամբոխին ամեն կարգի ճշմարտություններ ըսել․ և վերջապես ան քու ճշմարտություններուդ պետք ալ չունի։
Սիրաքյան ակնթարթ մը ապշած կանգ առավ, աչքերը շեշտ ընկերոջը դեմքին հառած։ Բայց մատներու ջղաձգական անընդհատ կծկումեն, որով սրբիչը կճմռթքեր, պարզ էր, որ ներսը իրարանցում կար։
Վերջապես ձայն հանեց․ միայն անսպասելի կերպով հանգիստ ու մեղմ ձայնով մը․
— Այդպես ուրեմն․ ան պետք չունի իմ ճշմարտություններուս․ ամբոխը պետք է պահել իր նախապաշարումներուն ցանցին մեջ պինդ սեղմած, չէ՞ որ Աստծու կամքով այդպես եկեր է ու այդպես ալ պիտի երթա․ ի՞նչ ամբոխի բանն է գիտությունն ու ճշմարտությունը, որը միայն մե՛նք հասկնալ կրնանք։ Ահա՜, սիրելի՛ս․ ժողովուրդի անունով մեր իրարու գլուխ ուռեցնելը արտաքին ծածկոցն է միայն․ դարուս պահանջած վերարկուն, որ ամեն խոսող իր վրա պիտի դնե հարգանք ու անձնական հաջողություն վաստրկելու համար․ բայց ներքուստ մեզի համար ան միշտ նույն ամբոխն է, որ ո՛չ բան հասկնալ կրնա, ո՛չ ալ հասկնալու պետք ունի։
— Ինծի սխալ հասկցար — սրբագրեց Սերոբ իր ըսածը։ — Ես միայն ըսել ուզեցի, որ մասսան կամաց-կամաց պետք է իր հասկացողություններեն դուրս քաշել․ իսկ մինչև այդ՝ ստիպված ենք հարմարվելու ու քողարկելու որոշ բաներ։
— Այդ տեսակ պարապ խոսքեր գլուխս չի մտներ․ — բացականչեց Արտաշես տաքցած։ — Ես հիմա բոլորովին ուրիշ կերպ կմտածեմ․ ճշմարտությունը որքան պարզ ու բաց ըսվի, այնքան ավելի աղեկ․ այս սերունդը չի հասկցավ՝ կհասկնա հաջորդը․ իսկ այդ լռելու ու ստելու ծայրը ո՞ւր պիտի երթա։ Ո'չ, ես այլևս ճակատս բաց կուզեմ, կուզեմ անկաշկանդ իմ համոզումներս ամենքին ըսեմ։ Այդ հավիտենական հարմարվելու ու քողարկվելու սկզբունքը վախկոտներու, զառամածներու և ետ մնացողներու քաղաքականությունն է։ Բա՛ց է․ ով կուզե թող երթա այդ ճամփեն․ իսկ ես այլևս ո՛չ վեղարին երկար ծածկույթը կուզեմ մտածումներուս վրա, ո՛չ ալ փիլոնին կաշկանդող փեշերը քայլերուս շուրջը։
Եվ ուժով մը քաշեց սրբիչը ձախ ուսեն ու զարկավ աջ ուսը։
Կարկամ արտահայտություն մը դրոշմված էր Սերոբի դեմքին ու քարացած կեցեր էր ծառին տակ։
— Դե՛, Սերոբ, ես իմ խոստովանությունս ու ապաշխարանքս վերջացուցի․ քալե, երթանք մկրտվինք։
Ու թեթևցած աշխույժով մը արագ առաջ շարժվեցավ։
Բավական ցատկեր էր քարե-քար, երբ նոր նշմարեց, որ ետևեն եկող չկար։ Նայեցավ ետ․ ընկերը ծանր-ծանր կբարձրանար վեր, դեպի վանք․ նույն արահետովը, որով իջեր էին։
«Իհարկե, հեթանոսին հետ միևնույն ավազանը չի կրնար մտնել»․ մտածեց ինքնին՝ ժպտիլ ուզելով։ Բայց ժպիտը սառեցավ շրթունքին վրա ու ցավ մը զգաց․ տարիներով ընկեր էին եղած և հին ճամփաները կբաժնվեին։
Սերոբ երբ սենյակ մտավ ճակատ ճակատի գտնվեցավ Մինասի հետ, որ անհամբեր կերթևեկեր։
— Բան դուրս եկա՞վ․ — եղավ առաջին հարցը։
— Ի՞նչպես չէ և տեսնեիր ի՛նչ բաներ դուրս եկան։
— Խոսքը ետ առնելու մասին նորեն ակնարկություն ըրա՞վ։
— Ակնարկությո՞ւն․ լմնցած-վերջացած խնդիր է։ Աստվա'ծ իմ։ Ի՛նչ խայտառակություն․ ի՛նչ տպավորություն պիտի ընե այս բոլորը վանքի ու ամենուն վրա․ առաջին քայլին այսպես թեթև վերաբերմունք ու խոսքի դրժում․ մարդիկ հիմա ինչ ըսես վրանիս մտածելու իրավունք ունին։
— Ո՛չ․ անկարելի է․ պարզապես չենք թողներ։ Միայն ի՛նչ գնով ալ որ ըլլա այդ տխմարը հոսկե հեռացնելու է․ անմիջապես․․․
— Անօգուտ է․ մեյ մը լսելու էիր, թե ինչեր կխոսեր․ ալ զո՛ւր բան է։
— Կարծես անոր հիմար-հիմար խոսիլը առաջին անգամը ըլլա․ թո՛ղ անգամ մը նորեն վանք տանինք՝ ես խելքի կբերեմ։
— Մի՛ հուսար։ Եվ վերջապես հոսկե հեռացնելն ալ դյուրին խնդիր չէ, քանի որ աղջիկը հոս է, ան հոսկե չի հեռանար։ Ի՞նչ խայտառակություն, Աստվա՛ծ իմ, ի՞նչ խայտառակություն։
— Մի հուսահատիր․ միայն պետք է քաղաքականությամբ վարվիս․
Ու այդ բառերուն մեջ վճիռը տված մարդու մը ինքնագիտակից շեշտը կար։
Սերոբ ակամա ընկերոջը երեսը նայեցավ հարցական։
== ԺԲ ==
Մինաս ձեռքովը ուսի փոշին թափ տալով՝ վանքի դռնեն դուրս ելավ, դեպի Քանյաններուն կողմը։
Նախ ծանր կքալեր՝ գլխուն մեջ բոլոր հնարավորությունները տակնուվրա ընելով, թե ինչ միջոցով աղջկան հետ վայրկյան մը առանձին մնալու հաջողի․ վերջը քայլերը արագացուց, մտածելով, որ հոգին սուրբ անշուշտ կերպ մը կներշնչե հարմար վայրկյանին հարմար ընելիքը։
Տանը քանի մը քայլ էր մնացեր, որ քիչ մը անդին, ծառի մը շուքին տակ նշմարեց օրիորդ Մելինյանը։ Կտրած կոճղի մը վրա նստած, հենած ծառի բունին, գլուխը կախ կկարդար, թիկունքը դեպի տղան։
Մինաս ուրախութենեն խոր շունչ մը առավ․ «Աստված հետս է», մրմնջեց, ու շտապեց դեպի աղջիկը։
Մոտեցող ոտքի ձայնը Շուշիկի ընթերցումը ընդհատեց, և ան թեթև մը դարձավ ետին։
— Բարև ձեզի, օրիո՛րդ Մելինյան։
— Օ՛, բարև՛, պարո՛ն․ ի՞նչ կընեք, բնավ մեջտեղ չկաք․ պարոն Սիրաքյանը ըսավ, որ շարունակ կշրջիք․ հիմա ալ երևի նորեն շրջելու կերթաք․ — Վրա տվավ աղջիկը աշխույժ, տղու անունը կուլ տալով, որը չէր հիշեր։
— Ո'չ, օրիորդ, պտույտի չեմ ելած․ եկած եմ մասնավորապես ձեզի հետ խոսելու, և բարեբախտաբար ձեզի ալ հոս առանձին կգտնեմ։
Աղջկան առաջին զգացումը վախի պես բան մը եղավ․ անակնկալի մը անորոշ վախը։ Բայց իսկույն գուշակեց, որ խնդիրը իր ու Արտաշեսի հարաբերության շուրջն է դառնալու ու հետաքրքրություն մը հաջորդեց նախորդ տարտամ վախին։
— Ինծի, մասնավոր ըսելիք մը, և ան ալ առանձի՞ն․ — հարցուց իրարու ետևե խորին զարմանքի արտահայտությամբ մը։
— Այո', օրիո՛րդ։
— Հապա՛, խնդրե'մ։
Վարդապետացուն չգիտեր ինչպես սկսի։ Մարմնին ծանրությունը մեկ ոտքեն մյուսին անցուց, վերջեն աջ ոտքին տվավ ծանրակշռությունը և հանկարծ ըսավ․
— Գիտե՞ք, օրիորդ, վաղը Խծկոնքեն մեկնիլ կուզենք։
— Մի՞թե․ արդեն կշտացա՛ք, ըսենք իրավունք ալ ունիք, մարդ եթե քանի մը օր այս ձորին մեջ կենա՝ ա՛լ տեսնելու բան չի մնար․ հավանական է, որ մենք ալ շաբաթե մը մեկնինք։
Մինաս նորեն կանգ առավ․ աղջիկը խոսակցությունը գիծեն հաներ էր։ Ակնթարթ մը խառնեց մորուքը ու ավելցուց․
— Ձորը ոչինչ, բայց մենք ստիպված ենք վերադառնալու։
— Անշուշտ գործե՛ր ունիք վանքը։ Այդչափ մի՛ շտապեք, պարո՛ն, քիչ մը ազատ օդ շնչեցե'ք։
Շուշիկ խոսակցությունը կարծես դիտմամբ կշեղեր, կարծես հաճույք զգալով դիմացինը նեղ դրության մեջ դնելեն։
— Աստծու աշխարհքին վրա օդը ամեն տեղ ազատ է․ — պատասխանեց տղան լրջությամբ։
— Իրա՞վ․ — ժպտեցավ աղջիկը տեսակ մը նուրբ երգիծանքով։ — Այն ատեն բարի ճանապարհ կցանկամ ձեզի և հաջողություն ձեր գործերուն։
— Շնորհակալ եմ։ Միայն կետ մը կա և այդ կետին համար է, որ եկած եմ ձեզի հետ խոսելու։
— Եվ այդ կե՞տն է։
— Որ մեզի օգնեք հոսկե հեռանալու։
— Ձեզի օգնե՞մ․ ե՞ս․ չեմ հասկնար։
— Այս վայրկյանիս։ Մեր դարձը իսկույն անհրաժեշտ է՝ ըսի․ բայց խնդիրն ան է, որ Արտաշեսը համոզել չենք կրնար․ անպատճառ դեռ մնալ կուզե։ Մտածեցի դիմեմ ձեզի․ ան, ըստ երևույթին, ձեզի կհարգե ու ձեր խոսքին կարևորություն կուտա։ Եթե դուք անգամ մը անոր ըսեիք, որ անիմաստ համառություն չընե, հավանական է, որ համոզվի։
Պարզ էր այդ բառերուն իմաստը։ Բայց Շուշիկ ոչինչ չհասկնալ ձևացուց․
— Կներե՛ք սակայն, պարո՛ն․ ինծի ինչ կվերաբերի ուրիշի գործերուն մեջ խառնվիլ։ Պարոն Սիրաքյանը երեխա չէ․ եթե երթալ չուզեր երևի իր պատճառներն ունի։ Եվ վերջապես եթե իր մտերիմ ընկերներուն կհակառակի, ի՞նչ ըսելով օտար աղջկան մը խոսքին կարևորություն պիտի տա։
— Դուք անոր վրա ազդեցություն ունիք․ — հնչեց տղու չոր ու կտրուկ պատասխանը։
Շուշիկ բռնազբոսիկ ծիծաղով մը սկսավ խնդալ բարձրաձայն։
— Ինչո՞ւ կխնդաք, օրիո՛րդ․ ինքներդ ալ շատ լավ գիտեք, անշուշտ։
Ասիկա արդեն շատ նման էր հանդիմանության ու աղջիկը լրջացավ։
— Ես ոչինչ չգիտեմ և ոչինչ ալ գիտնալ չեմ ուզեր ձեզմե, ուրիշի գործերուն մեջ խառնվիլ չեմ սիրեր․ վերջ տանք այս անհամ խոսակցության։
Ու նեղսրտած վերցուց գիրքը ծունկերուն վրայեն ու նետեց քովի քարին վրա։
Վարդապետացուն մտածեց վայրկյան մը և իր պարտականությունը կատարողի մը անողոք շեշտովը ըսավ հատիկ-հատիկ․
— Այո՛, գործի մեջ չեք խառնվիր, երբ կատարված սխալ քայլը կերպ մը ուղղել պետք է․ իսկ երբ այդ սխալ քայլը պիտի կատարվի, այն ատեն գործի մեջ կխառնվի'ք, օրիորդ։
Շուշիկ զայրույթեն ցատկեց ոտքի։
— Ի՞նչ ըսել կուզեք, պարո՛ն, և ո՞վ եք դուք․ ի՞նչպես կհամարձակիք երեսիս գայլի ավետարան կարդալու։
— Ես Արտաշեսի պաշտոնակիցն եմ ու ընկերը․ — եղավ սառն ու հանդարտ պատասխանը։
Աղջիկը կարծես տեսակ մը սթափեցավ, ու հպարտ արհամարհանքով մը ավելցուց․
— Չի հետաքրքրեր ինձի, թե դուք ինչ եք։
— Սակայն պետք է, որ հետաքրքրե։ Միթե իրա՞վ չեք հասկնար, օրիո՛րդ, որ ընկերս ձեր պատճառով միայն հոսկե հեռանալ չուզեր։
— Կհասկնա'մ թե ո՛չ, ձեր գիտնալու բանը չէ։
— Իմ գիտնալու բանը չէ՞, երբ ընկերս ձեր պատճառով ամեն սրբություն ոտքի տակ տալ կուզե, իր տված խոսքը, իր ապագան, իր ծրագիրները, իր կոչումը, իր ընկերները։
— Ա՜խ․ — թռավ հանկարծ ակամա աղջկան դողդոջ շրթունքներեն։
Քայլ մը ետ գնաց ու կանգ առավ քարացած՝ ձեռքը ծառի բունին և խոշոր աչքերը լայն բացած գամեր էր խոսակցի դեմքին։
Շուշիկ ամենևին չէր երևակայած, որ խնդիրը արդեն այդ աստիճանի հեռուները հասած ըլլար։ Իսկ վարդապետացուն սիրտ առավ ու մեղմացած ձայնով մը շարունակեց․
— Կտեսնե՞ք, օրիո՛րդ, վախցաք․ և ատիկա պատիվ կբերե ձեզի։ Ես արդեն կզգայի կարծես, որ այս բոլորի մեջ դուք գիտակցաբար չէ, որ մեղսակից եք, ես արդեն կգուշակեի, որ դուք ոչինչեն տեղյակ չեք։ Արտաշեսը քիչ մը դյուրագրգիռ ու շուտ գրավվող տղա է․ այսօր այս բանով, վաղը մեկ ուրիշով․ հանդիպեցավ ձեզի․ կրթված, պարկեշտ, համեստ աղջիկ մը ու սկսավ երևակայել․ պետք է հեռացնել միայն ու անմիջապես խելքը գլուխը կուգա։ Ցավը հոն է, որ մենք հիմա անոր աչքին իր թշնամիներն ենք դարձեր, ինչ որ ըսենք՝ կհակառակի, կընդդիմախոսե, սակայն ձեզի ու ձեր խոսքին պիտի լսե անպատճառ։ Ահա, հիանալի առիթ մը, օրիո՜րդ, ցույց տվեք, թե ի՛նչպես կվարվի պարկեշտասուն հայ օրիորդը։
Իսկ պարկեշտասուն հայ օրիորդը հայացքը ծառերուն մեջեն հեռուն փայլփլող կետի մը հառած՝ թաղվել էր ինքն իր մեջ, ոչինչ չէր տեսներ, չէր ալ լսեր ոչինչ․ մինչ կրծքին տակ կեռար հաճույքն ու հպարտությունը։
Հպա՛րտ էր․ բարձր կզգար ինքզինքը, շա՜տ բարձր այդ դիմացը կեցած «խեղճուկ» մարդեն․ այդ խոշոր, հսկա մարդը իր ցանցառ մորուքին ու բեղերուն մեջեն եկած էր անկե իր ընկերը մուրալու։ Հաճելի գիտակցություն մը սկսավ ողողել Շուշիկի հոգին․ գիտակցություն մը, թե իր հմայքին ու ազդեցությանը տակ տղան արդեն մեկդի նետել կուզեր այդ վարդապետությունը, որ այնքան անախորժ էր աղջկան։ Այն զգացումն ուներ, որ ինքը մեծ կոչում մըն էր կատարած, որ փրկիչ մըն էր ինքը ու հոգի մը ազատած․ ազատած «այդ կեղծիքի ու միջնադարյան շրջանեն», ազատա՛ծ «այդ խելացի, ազնիվ ու ձեռներեց տղան»։
Հաճույքն ու հպարտությունը վառ կցոլար իր աչքերեն ու կարմրտկած այտին ծլեր էր անգիտակից ժպիտ մը։
Հանկարծ իր այդ ներքին հուզման տակ ա'լ հանգիստ կենալու անկարող՝ սկսավ արագ երթևեկել վարդապետացուին դիմաց, որ իր խոսքը վերջացուցած անհամբեր պատասխանի կսպասեր և աղջկան դեմքի փոփոխություններն ու հուզումը որոշ չէր գիտեր ինչի՞ վերագրե։
Քիչ մը ատեն երկուքն ալ լուռ էին։
— Ուրեմն, օրիո՛րդ, կրնա՞մ ձեր օգնության վրա հույս դնել։
Աղջիկը կարծես նոր արթնցավ, ձեռքերը ետևեն խաչաձևեց մեջքին ու կուրծքը դուրս՝ կանգ առավ տղուն դեմ։
— Հիմա դուք ի՞նչ կկամենաք ինծմե, պարո՛ն։
— Կխնդրե'մ, աշխատիք Արտաշեսը համոզելու, որ հնար եղածին չափ շուտ հոսկե մեկնիլ կարողանանք։
— Այդչա՞փ։
— Այո՛, օրիորդ։
Շուշիկ ակնթարթ մը շեշտ նայեցավ տղուն ու հստակ ձայնով մը պատասխանեց հաստատ․
— Վաղը առտու ձեր ընկերը ձեզի հետ միասին հոսկե կմեկնի։
— Ուրեմն կխոստանաք հասկցնելու, որ իր ըրածը անխելքություն է ու համոզելու․․․
— Վաղը առտու ձեր ընկերը ձեզի հետ հոսկե կմեկնի․ — կրկնեց աղջիկը հրամայական ու արհամարհական շեշտով մը։
Տեսակ մը հարգանք ու ակնածում սպրդեցավ հանկարծ Մինասի հոգին դիմացինի այդ խրոխտ ու ինքնագիտակից խոսվածքին ու դիրքին դեմ։
— Սրտագին շնորհակալությունս, օրիորդ Մելինյան, ես ձեր այդ ազնիվ վարմունքը երբե՛ք․․․
— Թողե՛ք, խնդրե՛մ․ Ուրիշ ըսելիք մը ունի՞ք։
— Ո'չ, օրիորդ։
— Այն ատեն․․․ ներեցե՛ք։
Ու վերցուց գիրքը քովի քարին վրայեն։
— Անշուշտ, Արտաշեսին ոչինչ չեք ըսեր մեր այս տեսակցության մասին․ թե չէ գործը բոլորովին կծռի։
— Ապահով եղեք։
Ու սկսավ արագ գիրքը բանալ։
Վարդապետացուն ձեռք տալ կուզեր, բայց տեսնելով, որ աղջիկը իր կողմն անգամ չէր նայեր, գլխարկով թեթև մը բարևեց ու հեռացավ։
«Ալ շատ չեմ զարմանար, — կմտածեր, — թե ինչպես Արտաշեսը իսկույն խելքե ելավ․ այս աղջիկը ամեն բան կրնա ընել․ դև կա այդ աղջկան մեջ։ Բայց․․․ իմ առջևս, արդարամտության և ճշմարտության առջևն ա՛ն ալ այդպես կխոնարհի»։
== ԺԳ ==
Քանյաններուն սենյակը նույն լամպի լույսին տակ, նույն մաքուր սեղանին շուրջը նստած էին պարոն Նիկողոսը և իր նույն երեք հյուրերը։
Առատ կբարձրանային նոր լեցված թեյերուն գոլորշիները ու կհոսեր աշխույժ խոսակցություն մը։ Կխոսեին ազգային ու քաղաքական հարցերու շուրջ․ կարծես խոսք մեկ էին ըրած, ոչ մեկ ակնարկություն վանքի, կրոնի ու հոգևորականության մասին, որ նախորդ հանդիպումներու ժամանակ բնական կերպով խոսակցության առանցքը կկազմեր։
Խոսակցության մասնակից չէր միայն Արտաշես։ Սեղանին մեկ անկյունը քաշված, գլուխը կախ, ումպ-ումպ իր թեյը կխմեր, նույնիսկ առանց անոնց խոսքին հետևելու։ Տեսակ մը ցրված էր, նեղսիրտ և անդադար ոտքը կշարժեր։
Արդեն ամբողջ օրը անսովոր տրամադրության մը մեջ էր։
Ցորեկը գացեր էր Շուշիկը պտույտի տանելու, բայց փոխանակ սովորականին պես գլխարկին ասեղը անցընելով աղջիկը իր դեմը շտապելու, դուռը ելեր էր տիկինը երեխան գրկած ու տարօրինակ ժպիտ մը շրթունքին հայտներ էր, թե քույրը այսօր քիչ մը անհանգիստ է ու պառկեր է կազդուրվելու։
Տղան գլխահակ դարձեր էր ետ ու ձորին մեկ խուլ անկյունը նետվեր էր գետին։ Ալ ինչե՜ր ըսես չէր անցեր մտքեն․ ենթադրություն ենթադրության վրա։ Արդյոք Շուշիկը վշտացա՞ծ էր իրմեն․ ինչո՞վ կրնար վիրավորած ըլլալ․ գուցե երեկվան իր վարմունքը ձորին մեջ․ բայց չէ՞ որ այնպես զվարթ ու կատակով բաժնվեր էին նախորդ գիշերը իրարմե։
Իրիկվան դեմ հազիվ մութը գետինն առած՝ կիզիչ անհամբերությամբ Քանյաններուն երթալու կպատրաստվեր, երբ Մինաս հայտնեց, թե այս իրիկուն իրենք ալ միասին գալ կուզեն, թե ինքն ու Սերոբ վճռեր են արդեն հաջորդ առտու անպատճառ Խծկոնքեն մեկնիլ, որով քիչ մը անքաղաքավարի կըլլար առանց մնաք բարովի հեռանալը։ Արտաշես դժգոհութենեն ակռաները սեղմած, առանց ոչինչ առարկելու, միացավ ընկերներուն։
Եվ ահա կես ժամեն ավելի էր նստած էին հոն ու կխոսակցեին, և Արտաշես իզո՛ւր ամեն դուռը շարժվելուն այն կողմ կնայեր․ Շուշիկ ներս չէր գար։
Երբ անգամ մը նորեն, իր սպասածին հակառակ, փոխանակ աղջկան կրկին տիկինը սենյակ մտավ, տղան ալ համբերել չի կրցավ ու հարցուց․
— Օրիորդի անհանգստությունը դեռ չանցա՞վ, տիկի՛ն։
— Իրա'վ, Շուշիկը ո՞ւր է, մեջտեղ չկա․ — հարցուց Քանյան իր կողմեն։ — Ըսե' թող գա՛ թեյը խմե։
— Ըսի` չեկավ, ներսը նստեր կկարդա, — պատասխանեց կինը։
— Է՜հ, ի՛նչ կարդալու ատեն է հիմա․ Կարծես անոր բնավորությունը չգիտես։
— Ախորժակ չունիմ, կըսե։ Պնդելը ավելորդ է․ ան որ չէ ըսավ, չէ պիտի ըլլա․
Ու Քանյան դժգոհ դեմքով մը դարձավ նորեն իր հյուրերուն։
Քիչ մը վերջը խոսակցության տաք միջոցին էր, որ տիկինը նորեն երևցավ միջանցքի դուռնեն ու կանչեց․
— Պարո՛ն Սիրաքյան։
Տղուն սիրտը նետեց, արագ վար դրավ ձեռքեն դգալը, որով թեյին երեսի երկու-երեք փրփուրի հատիկներուն հետ կխաղար, ու ցատկեց դուրս։
— Ինչո՞ւ այդպես խոժոռ նստած եք և ոչինչ չեք խոսիր․ — հարցուց տիկինը սենյակին դուռը կրկին գոցելե վերջը։
— Այսօր խոսողներ շա՛տ կան, խոսակցության նյութն ալ շատ մաշված է․— պատասխանեց տղան քմայնոտ։
— Եթե այդպես է՝ անցե՛ք դուրս․ Շուշիկն ալ դուրսն է․ — ըսավ տիկինը շատ մասնավոր ժպիտով մը։
— Դո՞ւրս․ — բացականչեց տղան մատովը տան դուռը ցույց տալով։
— Այո՛, — գլխով ըրավ տիկինը։
Արտաշես երկու ոստյունով սեմեն դուրս նետվեցավ, բայց թափով կանգ առավ իսկույն։
Գիշերվան թարմ զովության մեջ, լեցուն լուսնի ողողուն լույսին տակ կեցած էր աղջիկը, ժաքեթը ուսերուն, թևերը ծալլած կրծքին, գլխաբաց, աչքերը տղուն, արձանի դիրքով մը, ուրկե թունդ սև ստվեր մը ինկեր էր գետին՝ լուսնի թափած ճերմակության վրա։
Ծանր քայլերով մոտեցան իրարու ու ձեռք տվին։
— Այսօր հիվանդ էի՞ք․ — առաջինը տղան խզեց լռությունը ցած ու տխուր ձայնով մը։
— Իսկ դո՞ւք ինչ ըրիք։
— Ի՞նչ պիտի ընեմ միս-մինակ․ ձանձրացա։
— Մինա՞կ, ինչո՞ւ․ ձեր ընկերները հոս չէի՞ն։
— Ես ընկեր չունիմ այլևս, ո՛չ ընկեր, ո՛չ բարեկամ, ես մինակ եմ, բոլորովին մինակ։ Երեկ գոնե կկարծեի, թե ընկերուհի մը ունիմ, բայց այսօր համոզվեցա, որ չարաչար սխալած եմ․ այդ իմ միակ ընկերուհիս սուտ-հիվանդ կդառնա ու ինձմե խույս կուտա․․․
Ու ասիկա ըսված էր այնպիսի ուռած, քմայնոտ ու տրտունջի շեշտով մը, որ Շուշիկ չի կրցավ ինքզինքը զսպել, խնդաց ու նորեն բռնեց տղուն ձեռքը։
Եվ առանց բաց թողնելու՝ ըսավ տեսակ մը մայրական խոսվածքով․
— Ինծի նայեցե՛ք, պարո՛ն Սիրաքյան, որ այսօր սուտ-հիվանդ ձևացա՝ շիտակ է, և ասկե վերջն ալ շարունակ նույն սուտ-հիվանդը պիտի ձևանամ։ Արդեն ատոր մասին խոսելու համար ձեզի դուրս կանչեցի։ Մեկ խոսքով՝ մեր հարաբերության պետք է վերջ տալ․ կա՛րճ ու կտրուկ։
Տղան անդամալույծ շարժումով մը ձեռքը աղջկան ձեռքեն ետ քաշեց։
— Ինչո՞ւ այդպես զարմացաք, բարեկա՛մս․ չէ՞ որ մեր հարաբերությունը կտրվի պիտի երկու օր ուշ կամ կանուխ։ Վաղը կամ մյուս օրը դուք պիտի երթաք աջ, ես՝ ձախ․ որքան շուտ կտրենք, այնքան լավ։ Վերջապես մտածեցեք անգամ մը, ի՞նչ տևական կապ կրնա գոյություն ունենալ մեր մեջը․ վարդապետի մը ու մանկաբարձուհիի մը մեջ։
Ու վերջին երկու բառերը շեշտվեցան մասնավորապես պարզ։
— Ա՜խ, եթե ատ է բոլորը․ — բացականչեց Արտաշես զվարթ զարկով մը։ — Իմ վարդապետությունս, օրիո՛րդ, Խծկոնք ոտք դրած օրս մեռավ ու երեկ թաղեցի․ մնացեր է հոգեհանգիստը միայն։
Շուշիկ հազիվ կզսպեր խնդուքը։
— Ի՞նչ ըսել կուզեք։
— Ձեր ցանկությունը կատարվեցավ, օրիո՛րդ։ Այլևս ես ինքս ալ կրոնավոր ըլլալու մեջ հրապույր չեմ գտներ։ Իմ կազմիս ու հակումներուս բանը չէ․ վճռած եմ թողնել։
— Ա՜խ, ատոնք սիրուն խոսքեր են, որոնք չեն իրագործվիր։
— Ինչո՞ւ կկարծեք։
— Դուք խոսք եք տված, ձեր գաղափարները ունիք և ժողովուրդին ծառայելու ծրագիրներ։
— Շատ բան է փոխված, օրիորդ։ Տված խոսքս արդեն կոտրած եմ․ իմ գաղափարներս ունիմ միշտ, նետած եմ մեջես իմս չեղող գաղափարները, իսկ ժողովուրդիս ծառայելու կփնտրեմ նոր ճամփա։
— Այդպե՞ս․ և ի՞նչ ընել է հիմա ձեր նպատակը․ ի՞նչ գործի կուզեք ձեռնարկել, դուրսը ոչինչ պատրաստ չեք գտնե․ դուրսը պետք է հոգ տանիք ու մտածեք։
— Ես մտածած եմ արդեն ամեն բան․ պիտի գրեմ մեծ եղբորս, որ ինծի քիչ մը օգնե, հոսկե կերթամ Էջմիածին․ վերջնականապես կմաքրեմ հաշիվներս ու կշտապեմ շիտակ Թիֆլիս։
— Ինչո՞ւ անպատճառ Թիֆլիս։ — ընդհատեց աղջիկը խորամանկ նայվածքով մը։
— Նախ կկարծեմ հոն ինծի համար ավելի դյուրին կըլլա համալսարանի համար պատրաստվիլը և երկրորդ․․․ — Ու լռեց։
— Եվ երկրո՞րդ․ — հարցուց աղջիկը։
— Եվ երկրորդ մոտիկ կըլլամ իմ սուտ-հիվանդ եղող միակ բարեկամուհիս։
Շուշիկ ժպտեցավ։
— Խնդացե՛ք դուք․ — բացականչեց տղան մեծ ոգևորությամբ։ — Իհարկե հիմա իրավունք ունիք վրաս արհամարհանքով նայելու, տղա՛ մը, որ այսօրվան պաշտպանածը վաղը կհերքե․ Երեկվան տված խոսքը այսօր ոտքի տակ կուտա․ ես հիմա թեթևամիտ ու անպետք մեկն եմ ձեր աչքին, չէ՞։ Աղեկ․ իսկ ես կըսեմ ձեզի, որ ես երբեք այս աստիճանի վստահություն զգացած չէի իմ մեջս՝ իմ սեփական ուժերուս վրա․ ես հաստատ գիտեմ այս վայրկյանիս ու կրնամ ձեզի խոսք տալ, որ ինծմէ բան մը դուրս պիտի գա։ Եթե կուզեք նորեն խնդացեք դուք, բայց ես տարակույս չունիմ, շատ չանցած ձեր սրտի հարգանքն ու մտերմությունը խլեմ պիտի ամբողջովին։ Եվ երբ ասկե տարի մը վերջը նորեն այսպես իրիկուն մը գամ ձեզի մնաք բարով ըսելու, որ հաջորդ առտու մեկնիմ Մոսկվա բժշկական ֆաքյուլտետ, դո՛ւք այլևս առանց վարանքի ձեր ամբողջ սրտովը ձեր ձեռքը մեկնեք պիտի ինծի․
— Ճի´շտ, ինչպես այս վայրկյանիս․ — կցեց աղջիկը ջերմ ու սրտագին շեշտով մը՝ երկու ձեռքը տղուն մեկնելով։
Տղու թափը բեկավ իսկույն․ ակնթարթ մը վարանոտ նայեցավ շեշտ աղջկա աչքերուն և հանկարծ անզուսպ ուրախությամբ մը խլեց անոր պարզած ձեռքերը ու սկսավ խենթի պես սեղմել։
Վայրկյան մը միայն։
Վերջը երկուքն ալ իրենց հայացքը ձգեցին գետին․ ու գլուխները թեթև մը վար խոնարհեցան․ բայց ձեռքերը դեռ ամուր բռնած էին իրար։
Առաջին սթափողը աղջիկը եղավ․ կամաց մը ազատեց ձեռքը, ու մեղմ ձայնով մը հարցուց․
— Ուրեմն վաղը առտու կմեկնիք Էջմիածի՞ն։
— Վաղը․ երբե՛ք։ Քանի դուք հոս եք, հոս եմ և ես։
— Բայց որքան շուտ վանք վերադառնաք, այնքան ավելի շուտ կըլլաք Թիֆլիս, ձեր միակ բարեկամուհիին մոտ․ — կրկնեց տղուն խոսքերը գրավիչ հեգնությամբ մը։
Ժպտեցավ Արտաշես ալ․ մինչ աղջիկը ձայնի չարաճճի խաղով մը ավելցուց․
— Հո՛ն, դո՛ւք ձեր համալսարանի պատրաստության, ե'ս ալ իմ աշխատություններուս մեջ․ վերջապես իրարու օգնել ալ կրնանք, հիմա մեր մասնաճյուղերը իրարմե այնպես հեռու չեն, ինչպես առաջ։
— Այդ պայմանով ես կմեկնիմ այս վայրկյանիս — բացականչեց տղան ձեռքի ուժգին ու աշխույժ շարժումով մը։
— Մինչև վաղը առտու կարելի է ուշացնել․ — կատակեց աղջիկը։ — Բայց վաղը առտու անպատճառ, ձեր ընկերներուն հետ միասին։ Եվ մենք այլևս հոս իրարու չենք հանդիպիր։
— Ուրեմն ցտեսությո՛ւն․ Թիֆլի՛ս։
Նորեն սեղմեցին իրարու ձեռք․ աղջիկը գլխով ըրավ․ և լուսնի առատ լույսին մեջեն իր սեփ-սև ստվերին հետ մտավ տուն։
Սիրաքյան դեռ վայրկյան մը քարացած մնաց իր կեցած տեղը, աչքերը հասած դրան, ուրկե Շուշիկ ներս էր անցեր։
Հանկարծ արթնցավ կարծես ու խայտացող անհամբերությամբ մը մտավ սենյակ ու դարձավ ընկերներուն․
— Բայց կարծեմ ժամանակ է պառկելու, քանի որ պետք է կանուխ ճամփա իյնանք, արևը չելած։
— Ուրեմն հաստատ կմեկնի՞ք վաղը․ — հարցուց Քանյան մյուս երկուրին դիմելով։
— Այո՛, — պատասխանեց Արտաշես անոնցմե առաջ։
Երկու վարդապետացուները իրարու նայեցան։
Երկարահասակի դեմքին գոհունակության ժպիտ մը կխաղար․ Եվ աչքովը թեթև կծկում մը ըրավ ընկերոջը․ «Տեսա՞ր», ըսել կուզեր կարծես։
Ելան ոտքի ու հրաժեշտ առնելու սկսան։
Քանյան ընկերացավ մինչև տան դուռը․ հրավիրեց պարոնները անպատճառ իր տունը այցելել, երբ Ալեքսանդրապոլ գալու ըլլան։
Տղաքը վերջին անգամ մը ձեռք տվին, օրիորդին իրենց բարևը տալ խնդրեցին և ուղղվեցան դեպի իրենց սենյակը։
Երբ առանձին էին մնացեր, Մինաս տեսակ մը քնքշությամբ դարձավ ընկերոջը․
— Արտաշե՛ս, ես գիտեի, որ ընկերներուդ սիրտը պիտի չկոտրես ու միասին պիտի գաս․ ես գիտեի, որ պիտի մտածես, դուն ազնիվ ու խելացի տղա ես։ Ա՜լ օդին տանք մեր մեջ եղած բոլոր հիմար խոսակցությունները։ Ուրեմն վաղը առտու կիջնենք Տեկոր, կվերցնենք ձիերը ու անմիջապես ճամփա կիյնանք։
— Այո՛․ — ըրավ տղան կարճ։
— Ձեզի բան մը ըսեմ, ես այլևս հոգնեցա այս թափառելեն․ մանավանդ Անին ու շրջակայքը ավելի երկար ժամանակ կպահանջե, հառաջիկա գարնան կուգանք, իսկ հիմա շիտակ երթանք Էջմիածին։ Հե՞, ի՞նչ կըսես, Արտաշե՛ս․ — հարցուց Սերոբ՝ Մինասի հետ կանխապես պատրաստած դերը վարպետությամբ կրկնելով։
— Այո՛, շիտա՛կ Էջմիածին։
Սերոբ հաջողութենեն շլացած՝ գաղտուկ մը Մինասի ձեռքը սեղմեց քովեն։
Երեքը միասին մտան վանք։
Արտաշես առջևեն մտածկոտ քայլերով, զույգն ալ անոր ետևեն։
Եվ երբ իրենց սենյակի սեմեն ներս պիտի մտնեին, Մինաս ծռեցավ կամաց մը ընկերոջը ականջին․
— «Ազատեցինք»։
kbrbwcvprcxq1lykq4qz4cbnhxuvzbz