Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.47.0-wmf.23 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Հեղինակ:Սիամանթո 100 33 397579 397231 2026-10-09T18:10:25Z Emptyfear 547 397579 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Սիամանթո |դասակարգում = Սիամանթո |սկզբնատառ = Ս |պատկեր = |ծնվել է = 1878 |մահացել է = 1915 |նկարագրություն = Արևմտահայ բանաստեղծ, բանասեր։ }} {{ՀԻ|Տարի=1915}} ==Բանաստեղծություններ== {{Սյուն}} * [[Աղօթք (Սիամանթո)]] * [[Անդրանիկ]] * [[Արիւն]] * [[Արշալոյսները]] * [[Արցունքներս]] * [[Ափ մը մոխիր՝ Հայրենի տուն]] * [[Գիւտին փառքը]] * [[Դարերու վրեժ]] * [[Ես երգելով կ՚ուզիմ մեռնիլ]] * [[Թաղում]] * [[Լոգանքը]] * [[Լուսավորչի կանթեղը (Սիամանթո)]] * [[Խեղդամահ]] * [[Կովկաս (Սիամանթո)|Կովկաս]] * [[Հայ դաշտերուն պաղատանքը]] * [[Հայրը հեգեվարք]] * [[Հարսին երազը]] * [[Հոգիս (Սիամանթո)|Հոգիս]] * [[Մահուան տեսիլ]] * [[Յոգնութիւն]] * [[Յոյսին ճամբան]] * [[Նաւասարդեան աղօթք առ Դիցուհին Ահահիտ]] * [[Որդին իր հօրը]] * [[Չարչարանքի երազ]] * [[Պարը]] * [[Սուրբ Մեսրոպ]] {{սյուն ավարտ}} == Դիւցազնօրէն == * [[Յոյսին ճամբան]] * [[Աստուածացումը]] * [[Արշալոյսները]] * [[Ճակատամարտը]] * [[Յաղթանակէն յետոյ]] * [[Հանգրուանը եւ վաղորդայնը]] == Հայորդիներ == {{Սյուն}} === Ա եւ Բ === * [[Դարերու վրէժ]] * [[Հողին ձայնը]] * [[Զղջումին թափօրը]] * [[Անդրանիկ]] * [[Աղբիւր Սերոբ Վարդանեան]] * [[Խրիմեան Հայրիկ]] * [[Կովկաս (Սիամանթո)]] * [[Ահաբեկիչներ]] * [[Մենախօսութիւն]] * [[Ատելութեան կոչ]] === Գ === * [[Որբերու ճակատագրէն]] * [[Սովամահ]] * [[Բանտերուն խորերէն]] * [[Կախաղաններուն կատարէն]] * [[Դաւաճաններ]] {{սյուն ավարտ}} == Հոգեվարքի եւ յոյսի ջահեր == {{Սյուն}} * [[Մահուան տեսիլք]] * [[Աւերումի գիշեր]] * [[Թաղում]] * [[Արիւն]] * [[Ափ մը մոխիր, հայրենի՜ տուն]] * [[Յիշատակ (Սիամանթո)]] * [[Գթութիւն (Սիամանթո)]] * [[Անդրշիրիմեան աղաղակ]] * [[Մեռելոցի օր]] * [[Արիւն է որ կը տեսնեմ]] * [[Յոգնութիւն]] * [[Հայրենի աղբիւր]] * [[Արցունքներս]] * [[Ձեռքերդ ինձ երկարէ]] * [[Խաւար]] * [[Ծարաւ]] * [[Ես երգելով կ՚ուզեմ մեռնիլ]] * [[Սուրիս կայծերուն առջեւ]] * [[Յոյսին համար]] * [[Ասպետին երգը]] * [[Չարչարանքի երազ]] * [[Հոգեվարքի իրիկուն]] * [[Աղօթք (Սիամանթո)]] * [[Հանգիստի իրիկուն]] * [[Գիշեր մը]] * [[Հոգիս (Սիամանթո)]] * [[Մահերգ (Սիամանթո)]] * [[Որբերը]] * [[Քնարիս լարերը դեռ թաց են]] * [[Գաղափարին]] {{սյուն ավարտ}} == Կարմիր լուրեր բարեկամէս == * [[Սուգ]] * [[Պարը]] * [[Քաւութիւնը]] * [[Զաւակը]] * [[Լոգանքը]] * [[Դաշոյնը]] * [[Խաչը]] * [[Իրենց երգը]] * [[Կոյրը (Սիամանթո)]] * [[Թթենին]] * [[Խեղդամահ]] * [[Յաղթանակ մը]] == Հայրենի հրաւէր == * [[Հայրը հոգեվարք]] * [[Հարսին երազը]] * [[Եղբայրն իր եղբօրը]] * [[Մօր մը երազը]] * [[Կաղանդի իրիկուն]] * [[Սէր]] * [[Գերեզմաններէն ապաշաւ]] * [[Մայրը իր զաւկին]] * [[Առաքեալը]] * [[Որդին իր հօրը]] * [[Այգեկութք]] * [[Հայ դաշտերուն պաղատանքը]] == Այլ երկեր == * [[Սիհուն]] * [[Ուրուականները]] * [[Խօսքեր անծանօթ անցորդին]] * [[Թող զօրութիւնը ձեզի խօսի]] * [[Մեծ ծերունին կը խօսի]] * [[Զաւարեանի հոգին]] * [[Նաւասարդեան աղօթք առ դիցուհին Անահիտ]] iqdmv3w4ylvhefqkv7cjk0s1ovkhbd2 397588 397579 2026-10-09T18:24:25Z Emptyfear 547 397588 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Սիամանթո |դասակարգում = Սիամանթո |սկզբնատառ = Ս |պատկեր = |ծնվել է = 1878 |մահացել է = 1915 |նկարագրություն = Արևմտահայ բանաստեղծ, բանասեր։ }} {{ՀԻ|Տարի=1915}} == Դիւցազնօրէն == * [[Յոյսին ճամբան]] * [[Աստուածացումը]] * [[Արշալոյսները]] * [[Ճակատամարտը]] * [[Յաղթանակէն յետոյ]] * [[Հանգրուանը եւ վաղորդայնը]] == Հայորդիներ == {{Սյուն}} === Ա եւ Բ === * [[Դարերու վրէժ]] * [[Հողին ձայնը]] * [[Զղջումին թափօրը]] * [[Անդրանիկ]] * [[Աղբիւր Սերոբ Վարդանեան]] * [[Խրիմեան Հայրիկ]] * [[Կովկաս (Սիամանթո)]] * [[Ահաբեկիչներ]] * [[Մենախօսութիւն]] * [[Ատելութեան կոչ]] === Գ === * [[Որբերու ճակատագրէն]] * [[Սովամահ]] * [[Բանտերուն խորերէն]] * [[Կախաղաններուն կատարէն]] * [[Դաւաճաններ]] {{սյուն ավարտ}} == Հոգեվարքի եւ յոյսի ջահեր == {{Սյուն}} * [[Մահուան տեսիլք]] * [[Աւերումի գիշեր]] * [[Թաղում]] * [[Արիւն]] * [[Ափ մը մոխիր, հայրենի՜ տուն]] * [[Յիշատակ (Սիամանթո)]] * [[Գթութիւն (Սիամանթո)]] * [[Անդրշիրիմեան աղաղակ]] * [[Մեռելոցի օր]] * [[Արիւն է որ կը տեսնեմ]] * [[Յոգնութիւն]] * [[Հայրենի աղբիւր]] * [[Արցունքներս]] * [[Ձեռքերդ ինձ երկարէ]] * [[Խաւար]] * [[Ծարաւ]] * [[Ես երգելով կ՚ուզեմ մեռնիլ]] * [[Սուրիս կայծերուն առջեւ]] * [[Յոյսին համար]] * [[Ասպետին երգը]] * [[Չարչարանքի երազ]] * [[Հոգեվարքի իրիկուն]] * [[Աղօթք (Սիամանթո)]] * [[Հանգիստի իրիկուն]] * [[Գիշեր մը]] * [[Հոգիս (Սիամանթո)]] * [[Մահերգ (Սիամանթո)]] * [[Որբերը]] * [[Քնարիս լարերը դեռ թաց են]] * [[Գաղափարին]] {{սյուն ավարտ}} == Կարմիր լուրեր բարեկամէս == * [[Սուգ]] * [[Պարը]] * [[Քաւութիւնը]] * [[Զաւակը]] * [[Լոգանքը]] * [[Դաշոյնը]] * [[Խաչը]] * [[Իրենց երգը]] * [[Կոյրը (Սիամանթո)]] * [[Թթենին]] * [[Խեղդամահ]] * [[Յաղթանակ մը]] == Սուրբ Մեսրոպ== * [[Սուրբ Մեսրոպ/Ներբողական|Ներբողական]] * [[Սուրբ Մեսրոպ/Սուրբին աղօթքը|Սուրբին աղօթքը]] * [[Սուրբ Մեսրոպ/Տեսիլքը|Տեսիլքը]] * [[Սուրբ Մեսրոպ/Գյուտին փառքը|Գյուտին փառքը]] == Հայրենի հրաւէր == * [[Հայրը հոգեվարք]] * [[Հարսին երազը]] * [[Եղբայրն իր եղբօրը]] * [[Մօր մը երազը]] * [[Կաղանդի իրիկուն]] * [[Սէր]] * [[Գերեզմաններէն ապաշաւ]] * [[Մայրը իր զաւկին]] * [[Առաքեալը]] * [[Որդին իր հօրը]] * [[Այգեկութք]] * [[Հայ դաշտերուն պաղատանքը]] == Այլ երկեր == * [[Սիհուն]] * [[Ուրուականները]] * [[Խօսքեր անծանօթ անցորդին]] * [[Թող զօրութիւնը ձեզի խօսի]] * [[Մեծ ծերունին կը խօսի]] * [[Զաւարեանի հոգին]] * [[Նաւասարդեան աղօթք առ դիցուհին Անահիտ]] 5qw7js7x1gn862io399yyb1x24yoekj Դարերու վրէժ 0 341 397573 130175 2026-10-09T18:00:37Z Emptyfear 547 Emptyfear տեղափոխեց էջը «[[Դարերու վրեժ]]»-ից «[[Դարերու վրէժ]]» 130175 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Դարերու վրեժ |section = |previous = |next = |notes = |author =Սիամանթո}} {{Բանաստեղծություն|Դարերու վրեժ|<poem>Յոյսերու երկաթէ սանդուխին կատարներէն է որ աւետիսս կ'արձակեմ, Մոխիրներու, դիակներու եւ վշտերու հովիտներէն է որ հասայ ի քեզ, Եւ, աւա՜ղ, քղամիդիս թեզանիքներէն իմ շքեղ ցեղիս արիւնը ահաւասի՛կ դեռ կը թորայ... Բայց քայլերս անխոնջ են եւ կամքս գերազօր եւ ձայնս դաԺանօրէն ամեհի... Գլուխս սուգերէն եւ վրէԺէն եւ ճակատագրէն թէեւ ալեհեր, Բայց, տե՛ս, աչքերս դիւցազնի մը աչքերուն չափ կարմիր եւ կերպարանքս է սոսկատեսիլ։ Իմաստութեանս եւ ցասումիս արեգակին տակ իմ հուԺկու իրանս անկիւնաքար, Այլեւս չ'ուզեր այդ սնոտի փառքը յաւերԺօրէն իր վրայ կրել Եւ պաղատանքի, աղօթքի, լաց ու կոծի եւ ողբի այն մատեաններուն մէջ, Ուր դար առ դար իմ սերունդներս իրենց արիւնը եւ տառապանքն են լացեր, Մէկ կողմ նետեցի ես զանոնք, պարտութենէ ստրկացում եւ աղաչանքէ արցունք չերթալու համար... Եւ մտածումովս եւ զայրոյթովս ձեր ցաւերուն ամենախոր արմատները չափեցի. Տեսա՛յ որ ձեր փրկութիւն մուրացողի բոպիկ ոտքերն աւերակներու մոխիրներէն այրեցան... Տեսա՛յ որ դուք արցունքին մէջ երջանիկ էիք եւ կենսաբեր կռիւին դէմ ահաբեկ... Տեսա՛յ որ արդարութիւնը ստեղծել պէտք էր եւ ազատութիւնը մոլեգնաբար յափշտակել։ Եւ այսօր, ահաւասի՛կ, իմ անկշռելի բարկութիւնս իր բոլոր հուրերը վառեց... «Ահա՛ քեզ ալ կը դիմեմ, եկո՛ւ եւ ճամբուս վրայ ոտքի ՝ երգէ՛ որ արձակե՛մ, Ճամբուս վրայ ռազմերգէ՛ որ քինայոյզօրէն եւ առյաւէտ արձակե՛մ Իմ հաւատքի զաւկըներուս վայրենալանջ երիվարները փոթորկապար... Ըսէ՛, որ գաղափարիս փարոսները հրդեհեմ չորս ծագերուն դիմաց, Ըսէ՛, որ թաւալե՛մ ապառաԺներուս կոյտերը անիրաւութեան կուրծքերուն, Եւ ոտքի հանեմ հողիս հրեղէն եւ ըմբոստ մարտիկներուն հետ, Քինախնդրութեան եւ սարսափի բանակներուս արշաւանքն ալ ահեղաշար... Ըսէ՛, որ շեփորներս հինաւուրց հերոսներու հագագովը շեփորել տամ... Ըսէ՛, որ երկաթներս կռանեմ եւ պողպատներս շողացնեմ, Ըսէ՛, որ ես ալ իմ արիւնախում նԺոյգս շքեղօրէն թամբեմ, Ըսէ՛, որ անոր սմբակները ձորերէն վեր ՝ լեռնէ ի լեռ միայն կայծեն... Երգէ՛, ահա, բոլորին արիւնը արեւ է դարձեր եւ կամքերն ու դաստակներն են պղնձուեր. Երգէ՛, Եղբայրութիւնը տօնուեցաւ եւ շունչերն ու հոգիները նոյն դարերու վրէԺովը պսակուեցան... Ահա՛ թափուող արցունքները յե՛տ դարձան եւ կուրծքերու կոծումը դադրեցաւ, Ահա՛ բոլորը մէ՛կ, բոլորը մէ՛կ, իմ Գերիշխանի թեւերուս տակ յառաջացան. Արբեցո՛ւր զանոնք դեռ, եթէ կրնաս, եւ արԺանաբար դիւցազներգէ զիս, ո՜վ քնարաւոր, Ես գիտեմ որ քու տաւիղդ Հայրենիքին ծարաւն ունի ինչպէս վրէԺն այնքա՜ն դարերու... Ուրեմն լարերդ զենիթին շանթերէն յափշտակէ, տրցակ առ տրցակ, Բարձրացո՛ւր ձեռքերդ եւ զանոնք գիշերուան կապոյտներու կամարին կարկառէ՛, Եւ փառազարդէ գլուխս առաւօտեան աստղերու բոյլով մը լուսածոր, Խնկարկէ՛ զիս եւ անմահութեան տաճարներուն էն փառակերտը կառուցո՛ւր, Ծնրադրէ՛ եւ պաշտէ՛ զի՛ս ՝ եւ երբ Ժամը հասնի ողջակիզուէ՛ ինծի համար, Եւ փշրէ՛ քու հողեղէնի ճակատդ իմ կոթողիս մարմարներուն դիմաց, Որովհետեւ. Ե՛ս եմ, Ե՛ս եմ, Ե՛ս եմ, իմ անունս է Պայքար եւ վախճանս Յաղթանակ»։</poem>|}} [[Կատեգորիա:Սիամանթո]] sm7bpujd9d8yl4cbpfwziau2iwfv078 397575 397573 2026-10-09T18:02:24Z Emptyfear 547 397575 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Դարերու վրէժ|previous =[[Հանգրուանը եւ վաղորդայնը]]|next =[[Հողին ձայնը]]|author =Սիամանթո|section =Ա եւ Բ – Հայորդիներ|translator=|year =|notes = }} {{poemx|Դարերու վրէժ| <poem>Յոյսերու երկաթէ սանդուխին կատարներէն է որ աւետիսս կ՚արձակեմ, Մոխիրներու, դիակներու եւ վշտերու հովիտներէն է որ հասայ ի քեզ, Եւ, աւա՜ղ, քղամիդիս թեզանիքներէն իմ շքեղ ցեղիս արիւնը ահաւասի՛կ դեռ կը թորայ… Բայց քայլերս անխոնջ են եւ կամքս գերազօր եւ ձայնս դաժանօրէն ամեհի… Գլուխս սուգերէն եւ վրէժէն եւ ճակատագրէն թէեւ ալեհեր, Բայց, տե՛ս, աչքերս դիւցազնի մը աչքերուն չափ կարմիր եւ կերպարանքս է սոսկատեսիլ։ Իմաստութեանս եւ ցասումիս արեգակին տակ իմ հուժկու իրանս անկիւնաքար Այլեւս չ՚ուզեր այդ սնոտի փառքը յաւերժօրէն իր վրայ կրել։ Եւ պաղատանքի, աղօթքի, լաց ու կոծի եւ ողբի այն մատեաններուն մէջ, Ուր դար առ դար իմ սերունդներս իրենց արիւնը եւ տառապանքն են լացեր, Մէկ կողմ նետեցի ես զանոնք, պարտութենէ ստրկացում եւ աղաչանքէ արցունք չ՚երթալու համար… Եւ մտածումովս եւ զայրոյթովս ձեր ցաւերուն ամենախոր արմատները չափեցի. Տեսա՛յ որ ձեր փրկութիւն մուրացողի բոպիկ ոտքերն աւերակներու մոխիրներէն այրեցան… Տեսա՛յ որ դուք արցունքին մէջ երջանիկ էիք եւ կենսաբեր կռիւին դէմ ահաբեկ… Տեսա՛յ որ արդարութիւնը ստեղծել պէտք էր եւ ազատութիւնը մոլեգնաբար յափշտակել։ Եւ այսօր, ահաւասի՛կ, իմ անկշռելի բարկութիւնս իր բոլոր հուրերը վառեց… «Ահա՛ քեզ ալ կը դիմեմ, եկո՛ւր եւ ճամբուս վրայ ոտքի՝ երգէ՛, որ արձակեմ, Ճամբուս վրայ ռազմերգէ՛, որ քինայոյզօրէն եւ առ յաւէտ արձակեմ Իմ հաւատքի զաւկըներուս վայրենալանջ երիվարները փոթորկապար… Ըսէ՛, որ գաղափարիս փարոսները հրդեհեմ չորս ծագերուն դիմաց, Ըսէ՛, որ թաւալե՛մ ապառաժներուս կոյտերը անիրաւութեան կուրծքերուն, Եւ ոտքի հանեմ հողիս հրեղէն եւ ըմբոստ մարտիկներուն հետ Քինախնդրութեան եւ սարսափի բանակներուս արշաւանքն ալ ահեղաշար… Ըսէ՛, որ շեփորներս հինաւուրց հերոսներու հագագովը շեփորել տամ… Ըսէ՛, որ երկաթներս կռանեմ եւ պողպատներս շողացնեմ, Ըսէ՛, որ ես ալ իմ արիւնախում նժոյգս շքեղօրէն թամբեմ, Ըսէ՛, որ անոր սմբակները ձորերէն վեր՝ լեռնէ ի լեռ միայն կայծեն… Երգէ՛, ահա, բոլորին արիւնը արեւ է դարձեր եւ կամքերն ու դաստակներն են պղնձուեր, Երգէ՛, Եղբայրութիւնը տօնուեցաւ եւ շունչերն ու հոգիները նոյն դարերու վրէժովը պսակուեցան… Ահա՛ թափուող արցունքները ե՛տ դարձան եւ կուրծքերու կոծումը դադրեցաւ, Ահա՛ բոլորը մէ՛կ, բոլորը մէ՛կ, իմ Գերիշխանի թեւերուս տակ յառաջացան, Արբեցո՛ւր զանոնք դեռ, եթէ կրնաս, եւ արժանաբար դիւցագներգէ՛ զիս, ո՜վ քնարաւոր, Ես գիտեմ որ քու տաւիղդ Հայրենիքին ծարաւն ունի, ինչպէս վրէժն այնքա՛ն դարերու… Ուրեմն լարերդ զենիթին շանթերէն յափշտակէ՛, տրցակ առ տրցակ, Բարձրացո՛ւր ձեռքերդ եւ զանոնք գիշերուան կապոյտներու կամարին կարկառէ՛ Եւ փառազարդէ՛ գլուխս առաւօտեան աստղերու բոյլով մը լուսածոր, Խնկարկէ՛ եւ պաշտէ՛ զիս եւ երբ ժամը հասնի՝ ողջակիզուէ՛ ինծի համար, Եւ փշրէ՛ քու հողեղէնի ճակատդ իմ կոթողիս մարմարներուն դիմաց, Որովհետեւ Ես ե՛մ, Ես ե՛մ, իմ անունս է Պայքար եւ վախճանս Յաղթանակ»։ 1902 Ժընեւ</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 1m4pzbhck4vh04q5vtp59numop80xna Ես երգելով կ՚ուզեմ մեռնիլ 0 440 397576 361389 2026-10-09T18:03:22Z Emptyfear 547 Emptyfear տեղափոխեց էջը «[[Ես երգելով կ՚ուզիմ մեռնիլ]]»-ից «[[Ես երգելով կ՚ուզեմ մեռնիլ]]» 361377 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Ես երգելով կ՚ուզեմ մեռնիլ |section = |previous = |next = |notes = |author =Սիամանթո}} {{Բանաստեղծություն|Ես երգելով կ՚ուզեմ մեռնիլ|<poem>Ընկերոջ մը յիշատակին համար '''Ա''' Սպասումիս եւ Յոյսիս քաղցրութեանը հետ, մինակ էի այդ իրիկուն, Եւ Փրկութեան ու Տառապանքի նԺարովը ՝ Հայրենիքին բախտը կը կշռէի... Երբ ՝ հեռակայ տանս դուռը, գիշերուան սարսափին մէջէն, ուԺգնապէս բախեցին. Եւ Ժպտուն ՝ ընկեր մը ներս մտաւ, շքեղօրէն գեղեցիկ, եղբայրադէմ եւ ահաւոր...։ '''Բ''' Երիտասարդ էր։ Աչուըներուն կայծը, երկնքի աստղերէն էր որ կը ծորէր, Եւ հասակին ձեւերը մարմարներու զօրութիւններէն էր կերտուած... Մտածումը մարդկային արդարութեան էջերէն յստակօրէն ջահավառեալ... Ճակտին վրայ իրենց ցաւի եւ բարութեան ծաղկըներն ունէին։ '''Գ''' Մտերմաբար քովքովի, Հայրենիքին տառապանքէն կը խօսէինք, Իր ծանրախոհ գլուխը սգաւոր կիսաստուածի մը արիւնոտ սրտին կը նմանէր... Նայուածքները նայուածքներուս մէջ, նոյն ճակատագրին խորհրդանիշը փնտռեցին... Եւ մեր տրտում Ժպիտները հոգիէ հոգի մեղմօրէն ճառագայթուեցան։ '''Դ''' ժամերով լռին էր։ Լռին էի։ Յիշատակի հեծեծանքներ մեր աչքերը թրջեցին... Եւ լամբարիս կապոյտ լոյսը, սեղանիս վրան, այլեւս արիւններու նման վար կը թորար... ՏԺգունեցայ ես՝ ինչպէս երազ մը որ առաւօտին երեւումէն կ'անհետի... Բայց ինք՝ հերոսատիպ եւ հպարտ, ձեռքս ձեռքին մէջ՝ ոտքի՝ ինծի ըսաւ...։ '''Ե''' - «Այս իրիկուն՝ հաւատքի եւ հրաԺեշտի իրիկունս է, ընկե՛ր, Երիվարս թամբած եմ արդէն՝ եւ կեանքի ու կռիւի տենդէն՝ դուռիդ առջեւը կը վրնջէ... Եւ տե՛ս հասակէս վար անբիծ սուրս մերկ է, մերկութեամբը գերմարդկային վճիռներուն։ Ճակատդ շրթունքիս մօտեցո՛ւր...հաւատքի եւ հրաԺեշտի իրիկունս է, ընկե՛ր։ '''Զ''' «Եւ դուն սա՛ մաքրափայլ թերթերուդ վրան, ցեղին ցաւը եւ ցեղին ոյԺը բանաստեղծէ, Ապագայ սերունդներուն եւ մեր անցեալին տխրութեանն ի նուէր. Ես որբ մըն եմ եւ ըմբոստ մը, մնաս բարեա՜ւ, կորուսեալներս փնտռելո՜ւ կ'երթամ... Քու երգերէդ երգ մը տո՛ւր ինձ, երգ մը, ես երգելո՜վ կ'ուզեմ մեռնիլ»...</poem>|}} [[Կատեգորիա:Սիամանթո]] syueajm0lim8zy6ggduc10cp698gb9f 397578 397576 2026-10-09T18:04:08Z Emptyfear 547 397578 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ես երգելով կ՚ուզեմ մեռնիլ|previous =[[Ծարաւ]]|next =[[Սուրիս կայծերուն առջեւ]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Ես երգելով կ՚ուզեմ մեռնիլ| <poem>Ա Սպասումիս եւ Յոյսիս քաղցրութեանը հետ մինակ էի այդ իրիկուն Եւ Փրկութեան ու Տառապանքի նժարովը Հայրենիքին բախտը կը կշռէի… Երբ հեռակայ տանս դուռը, գիշերուան սարսափին մէջէն, ուժգնապէս բախեցին. Եւ ժպտուն՝ ընկեր մը ներս մտաւ, շքեղօրէն գեղեցիկ, եղբայրադէմ եւ ահաւոր… Բ Երիտասարդ էր։ Աչուըներուն կայծը երկնքի աստղերէն էր որ կը ծորէր, Եւ հասակին ձեւերը մարմարներու զօրութիւններէն էին կերտուած… Մտածումը մարդկային արդարութեան էջերէն յստակօրէն ջահավառեալ… Ճակտին վրայ իրենց ցաւի եւ բարութեան ծաղկներն ունէին։ Գ Մտերմաբար քով քովի, Հայրենիքին տառապանքէն կը խօսէինք, Իր ծանրախոհ գլուխը սգաւոր կիսաստուածի մը արիւնոտ սրտին կը նմանէր… Նայուածքները նայուածքներուս մէջ նոյն ճակատագրին խորհրդանիշը փնտռեցին… Եւ մեր տրտում ժպիտները հոգիէ հոգի մեղմօրէն ճառագայթուեցան։ Դ Ժամերով լռին էր։ Լռին էի։ Յիշատակի հեծեծանքներ մեր աչքերը թրջեցին… Եւ լամպարիս կապոյտ լոյսը, սեղանիս վրան, այլեւս արիւններու նման վար կը թորար… Տժգունեցայ ես՝ ինչպէս երազ մը, որ առաւօտին երեւումէն կ՚անհետի… Բայց ինք՝ հերոսատիպ եւ հպարտ, ձեռքս ձեռքին մէջ՝ ոտքի՝ ինծի ըսաւ. Ե «Այս իրիկուն՝ հաւատքի եւ հրաժեշտի իրիկունս է, ընկե՛ր, Երիվարս թամբած եմ արդէն՝ եւ կեանքի ու կռուի տենդէն՝ դուռիդ առջեւը կը վրնջէ… Եւ տե՛ս, հասակէս վար անբիծ սուրս մերկ է, մերկութեամբը գերմարդկային վճիռներուն։ Ճակատդ շրթունքիս մօտեցո՛ւր… հաւատքի ու հրաժեշտի իրիկունս է, ընկե՛ր։ Զ Եւ դուն սա՛ մաքրափայլ թերթերուդ վրան ցեղին ցաւը եւ ցեղին ուժը բանաստեղծէ՛, Ապագայ սերունդներուն եւ մեր անցեալին տխրութեանն ի նուէր. Ես որբ մըն եմ եւ ըմբոստ մը, մնա՜ս բարեաւ, կորուսեալներս փնտռելո՜ւ կ՚երթամ… Քու երգերէդ երգ մը տո՛ւր ինձ, երգ մը, ես երգելո՜վ կ՚ուզեմ մեռնիլ…»։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] ealr1p9yuurv3o2nf28bmd85ua4emc7 Նաւասարդեան աղօթք առ դիցուհին Անահիտ 0 443 397570 262385 2026-10-09T17:59:43Z Emptyfear 547 Emptyfear տեղափոխեց էջը «[[Նաւասարդեան աղօթք առ Դիցուհին Ահահիտ]]»-ից «[[Նաւասարդեան աղօթք առ դիցուհին Անահիտ]]» 262385 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Նաւասարդեան աղօթք առ Դիցուհին Ահանհիտ |section = |previous = |next = |notes = |author =Սիամանթո}} {{Բանաստեղծություն|Նաւասարդեան աղօթք առ Դիցուհին Ահահիտ|<poem>Ո՜վ Դիցուհի, ես մեղկութեան կրօններէն ահա իմ խիղճս լուացի Ու պերճօրէն դեպի զՔեզ կը քալեմ։ Հողաթափներս դեռ սուրբ են։ Բա՛ց մարմար դուռը մեհեանիդ, անոր դիմաց ես ճակատդ թող արիւնեմ… Բա՛ց բագինըդ եւ տո՛ւր ինծի շէկ զօրութիւնը Արտաշիսեան նախնիքներուս…։ Լսէ՛ ինծի, Ոսկեղէն մա՛յր, քո՛յր արգաւանդ, քո՛յր բարութեան, Առատութեանց պարգեւիչ եւ Տիրուհիդ հին հայոց, Նաւասարդի առաւօտով Քու նախկին ցեղդ ահաւասիկ կը ցնծա՜յ… Թոյլ տուր որ ես, ծնրադիր՝ ձեւիդ առջեւ աղօթեմ…։ Լսէ՛ ինծի, Հրաշքի՛ Վարդ, ոսկի ոտքով աստուածուհի, Գիշերային սպիտակ Հարս եւ Տարփուհիդ Արեգական Եւ լուսամարմին մերկութիւն Արամազդեան Առագաստի, Արեւն իր մէկ ճառագայթով թո՛ղ քու բագինդ դարձեալ վառէ…։ Կը հաւատամ ես ի Քեզ։ Բագրեւանդեան բլուրներուն վրայ կանգուն, Ես՝ բազմադարեան դիցապաշտ եւ նիզակազէն քու որդիդ, Իբր առաքեալ եւ խնդրարկու Քեզի կու գամ վեհօրէն,— Լսէ՛ ինծի, Հայկեան բամբիռս Գողթան հողէն է ծներ… Ուխտի կու գամ։ Քղամիդ մը հասակէս վար եւ բարսամունքի դալար ոստեր ի ձեռիս, Ահաւասիկ արծաթ ցնցուղ մը վարդահիւթով՝ ստինքներդ օծելու… Ահաւասիկ խնկաման մը սափորաձեւ, ուր կործանումդ իմ արցունքո՜վս ես լացի… Եւ ստուերիս հետեւող եղնիկներով նուիրական՝ Քեզ կը քալեմ…։ Բագրեւանդեան բլուրներէն հեթանոս կեանքը հոսի, Արեւորդիք գեղահասակ, բեհեզներով պարեգօտուած, Աղեղներու, նիզակներու եւ նետերու վարժէն յետոյ, զոհարանիդ սեմին վրայ Յաղթ ցուլերու պարանոցին իրենց սուրերը թո՛ղ սեւեռեն… Թո՛ղ պտղաւորեալ հայ հարսներուն ուսերէն յստակ տարմը տատրակներուն Դէպի անդրիդ թռիչ առնեն։ Վարդավառի ջրախաղերը թող բացուի՜ն… Եւ վեշտասնամեայ աղջիկներ բագինիդ շուրջ պարի ելած, Իրենց մարմինը մոգական, ո՜վ զգաստութեանց Տիրամայր, թող քե՛զ բաշխեն… Քսան դարու Քու վրէժդ թո՛ղ որ այսօր ես լուծեմ, Ո՜վ աստուածուհիդ Անահիտ։ Ահաւասիկ քու բագինիդ կրակներուն մէջ նետեցի Իմ խորտակուած խաչափայտիս երկու թեւերը թունաւոր, Եւ ցնծա՛ դուն, ո՛վ Ոսկեմայր, Լուսաւորչի կողերէն, ժանտ ոսկոր մը քեզ կը ծխեմ…։ Կը պաղատիմ ես Քեզի, ո՜վ զօրութեանց Դուն աներկրորդ Գեղեցկութիւն… Դուն Քու մարմինդ արեգակին ընծայելով՝ բեղմնաւորուէ անոր Տարրէն Եւ անյաղթելի ահեղ Աստուած մը պարգեւէ դուն Հայութեան… Քու ադամանդեայ արգանդէդ, ո՛վ Դիցուհի, ահեղ Աստուած մը ծնանէ՛ մեզ…։</poem>|}} 4ht4rht3xw3o5b1p3u3pqhej7ic45du 397572 397570 2026-10-09T18:00:01Z Emptyfear 547 397572 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Նաւասարդեան աղօթք առ դիցուհին Անահիտ |section = |previous = |next = |notes = |author =Սիամանթո}} {{Բանաստեղծություն|Նաւասարդեան աղօթք առ դիցուհին Անահիտ|<poem>Ո՜վ Դիցուհի, ես մեղկութեան կրօններէն ահա իմ խիղճս լուացի Ու պերճօրէն դեպի զՔեզ կը քալեմ։ Հողաթափներս դեռ սուրբ են։ Բա՛ց մարմար դուռը մեհեանիդ, անոր դիմաց ես ճակատդ թող արիւնեմ… Բա՛ց բագինըդ եւ տո՛ւր ինծի շէկ զօրութիւնը Արտաշիսեան նախնիքներուս…։ Լսէ՛ ինծի, Ոսկեղէն մա՛յր, քո՛յր արգաւանդ, քո՛յր բարութեան, Առատութեանց պարգեւիչ եւ Տիրուհիդ հին հայոց, Նաւասարդի առաւօտով Քու նախկին ցեղդ ահաւասիկ կը ցնծա՜յ… Թոյլ տուր որ ես, ծնրադիր՝ ձեւիդ առջեւ աղօթեմ…։ Լսէ՛ ինծի, Հրաշքի՛ Վարդ, ոսկի ոտքով աստուածուհի, Գիշերային սպիտակ Հարս եւ Տարփուհիդ Արեգական Եւ լուսամարմին մերկութիւն Արամազդեան Առագաստի, Արեւն իր մէկ ճառագայթով թո՛ղ քու բագինդ դարձեալ վառէ…։ Կը հաւատամ ես ի Քեզ։ Բագրեւանդեան բլուրներուն վրայ կանգուն, Ես՝ բազմադարեան դիցապաշտ եւ նիզակազէն քու որդիդ, Իբր առաքեալ եւ խնդրարկու Քեզի կու գամ վեհօրէն,— Լսէ՛ ինծի, Հայկեան բամբիռս Գողթան հողէն է ծներ… Ուխտի կու գամ։ Քղամիդ մը հասակէս վար եւ բարսամունքի դալար ոստեր ի ձեռիս, Ահաւասիկ արծաթ ցնցուղ մը վարդահիւթով՝ ստինքներդ օծելու… Ահաւասիկ խնկաման մը սափորաձեւ, ուր կործանումդ իմ արցունքո՜վս ես լացի… Եւ ստուերիս հետեւող եղնիկներով նուիրական՝ Քեզ կը քալեմ…։ Բագրեւանդեան բլուրներէն հեթանոս կեանքը հոսի, Արեւորդիք գեղահասակ, բեհեզներով պարեգօտուած, Աղեղներու, նիզակներու եւ նետերու վարժէն յետոյ, զոհարանիդ սեմին վրայ Յաղթ ցուլերու պարանոցին իրենց սուրերը թո՛ղ սեւեռեն… Թո՛ղ պտղաւորեալ հայ հարսներուն ուսերէն յստակ տարմը տատրակներուն Դէպի անդրիդ թռիչ առնեն։ Վարդավառի ջրախաղերը թող բացուի՜ն… Եւ վեշտասնամեայ աղջիկներ բագինիդ շուրջ պարի ելած, Իրենց մարմինը մոգական, ո՜վ զգաստութեանց Տիրամայր, թող քե՛զ բաշխեն… Քսան դարու Քու վրէժդ թո՛ղ որ այսօր ես լուծեմ, Ո՜վ աստուածուհիդ Անահիտ։ Ահաւասիկ քու բագինիդ կրակներուն մէջ նետեցի Իմ խորտակուած խաչափայտիս երկու թեւերը թունաւոր, Եւ ցնծա՛ դուն, ո՛վ Ոսկեմայր, Լուսաւորչի կողերէն, ժանտ ոսկոր մը քեզ կը ծխեմ…։ Կը պաղատիմ ես Քեզի, ո՜վ զօրութեանց Դուն աներկրորդ Գեղեցկութիւն… Դուն Քու մարմինդ արեգակին ընծայելով՝ բեղմնաւորուէ անոր Տարրէն Եւ անյաղթելի ահեղ Աստուած մը պարգեւէ դուն Հայութեան… Քու ադամանդեայ արգանդէդ, ո՛վ Դիցուհի, ահեղ Աստուած մը ծնանէ՛ մեզ…։</poem>|}} c0h4ft247a0df4g7hmxl9vva0j9zfhh Իմ օրերում 0 488 397565 397548 2026-10-09T17:01:23Z Emptyfear 547 [[Special:Contributions/~2026-54120-75|~2026-54120-75]] ([[User talk:~2026-54120-75|քննարկում]]) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել [[User:Emptyfear|Emptyfear]] մասնակցի վերջին տարբերակին։ 356014 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Իմ օրերում |section = |previous = |next = |notes = |author =Եղիշե Չարենց}} <div style="padding-left:2em"> <poem> Իմ օրերում ես ցանկացա լինել վսեմ եւ ինքնուրույն, Իմ օրերում ես ցանկացա կյանքս զոհել դրա սիրուն: Իմ օրերում դժվար էր շատ լինել հաստատ ու մնայուն,- Իմ օրերում պատմությունն էր յուրաքանչյուր բառիս նայում: Իմ օրերում երգը միայն նրանո'վ էր մեծ ու անգին,- Որ բորբոքում, հուր էր տալիս դեռ չկոփված, չեկած կյանքին: Իմ օրերում շա՜տ էր դժվար երգը՝ կյանքի համար երգած.- Յուրաքանչյուր բառը - կամ մի թռի՛չք էր վեհ, կամ մութ արկած: Բայց օրերում իմ հուրհուրան աշխա՛րհ էր նոր ծնվում հնից,- Եվ մե՜ծ եմ ես, քանզի ինձ մեծ երթ էր նշված Պատմությունից... Իմ օրերի երգը եթե իմ տողերից հիմա լսես - Ուրեմն ես մե՜ծ եմ ու խոր, երգի՛ց էլ իմ՝ խոր ու վսեմ... Եվ եթե ես ունեմ մի բան, որով կարող եմ պարծենալ - Իմ օրերի շափաղն է այդ, իմ օրերի ձայնը անահ... Ողջո՜ւյն, ուրեմն, օրերիս, իմ օրերի անհո՜ւն շնչին,- Եվ օրերիս հանդեպ այդ մեծ - թող երգս ձեզ թվա չնչին... Բայց եթե կա երգում իմ գեթ շեշտ կամ մի բառ իմ օրերից - Ես կմնամ հա՛ր ու հավետ, ես կարթնանամ մահից նորից... Մե՜ծ եմ եւ վեհ իմ օրերով - ես այդ գիտեմ - հուր-- հավիտյան, Ողջո՜ւյն, իմ ե՛րգ, իմ խնդությո՛ւն, իմ օրերի անհուն մատյան... </poem> </div> ''1934.III.2. Երևան'' [[Կատեգորիա:Եղիշե Չարենց]][[Կատեգորիա:Եղիշե Չարենցի բանաստեղծություններ]] ft397v0hpnjfm0n7cqqvbvjuwwa1nnx 397566 397565 2026-10-09T17:01:34Z Emptyfear 547 Protected "[[Իմ օրերում]]" ([Խմբագրում=Պաշտպանել նոր և չգրանցված մասնակիցներից] (անժամկետ) [Տեղափոխել=Պաշտպանել նոր և չգրանցված մասնակիցներից] (անժամկետ)) 356014 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Իմ օրերում |section = |previous = |next = |notes = |author =Եղիշե Չարենց}} <div style="padding-left:2em"> <poem> Իմ օրերում ես ցանկացա լինել վսեմ եւ ինքնուրույն, Իմ օրերում ես ցանկացա կյանքս զոհել դրա սիրուն: Իմ օրերում դժվար էր շատ լինել հաստատ ու մնայուն,- Իմ օրերում պատմությունն էր յուրաքանչյուր բառիս նայում: Իմ օրերում երգը միայն նրանո'վ էր մեծ ու անգին,- Որ բորբոքում, հուր էր տալիս դեռ չկոփված, չեկած կյանքին: Իմ օրերում շա՜տ էր դժվար երգը՝ կյանքի համար երգած.- Յուրաքանչյուր բառը - կամ մի թռի՛չք էր վեհ, կամ մութ արկած: Բայց օրերում իմ հուրհուրան աշխա՛րհ էր նոր ծնվում հնից,- Եվ մե՜ծ եմ ես, քանզի ինձ մեծ երթ էր նշված Պատմությունից... Իմ օրերի երգը եթե իմ տողերից հիմա լսես - Ուրեմն ես մե՜ծ եմ ու խոր, երգի՛ց էլ իմ՝ խոր ու վսեմ... Եվ եթե ես ունեմ մի բան, որով կարող եմ պարծենալ - Իմ օրերի շափաղն է այդ, իմ օրերի ձայնը անահ... Ողջո՜ւյն, ուրեմն, օրերիս, իմ օրերի անհո՜ւն շնչին,- Եվ օրերիս հանդեպ այդ մեծ - թող երգս ձեզ թվա չնչին... Բայց եթե կա երգում իմ գեթ շեշտ կամ մի բառ իմ օրերից - Ես կմնամ հա՛ր ու հավետ, ես կարթնանամ մահից նորից... Մե՜ծ եմ եւ վեհ իմ օրերով - ես այդ գիտեմ - հուր-- հավիտյան, Ողջո՜ւյն, իմ ե՛րգ, իմ խնդությո՛ւն, իմ օրերի անհուն մատյան... </poem> </div> ''1934.III.2. Երևան'' [[Կատեգորիա:Եղիշե Չարենց]][[Կատեգորիա:Եղիշե Չարենցի բանաստեղծություններ]] ft397v0hpnjfm0n7cqqvbvjuwwa1nnx Էջ:Մշակ, 1873, համար 1.djvu/4 104 42559 397562 213835 2026-10-09T12:49:12Z Lilitik22 1072 397562 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="GeoO" /></noinclude>մշակելու համար,— առ այժմ քննենք ջրանցքի խնդիրը։ <big>'''Մ'''</big>եզի հասնում են լուրեր, իբր թէ ջրանցքի գործին ձեռք տալու ուզողները սոքա են․ 1) <big>'''Շ'''</big>վաբէնի և <big>'''Մ'''</big>օրի կօմպանիան, որ մի շատ եռանդոտ գործակատար ունի և 2) <big>'''Ա'''</big>նանուն մի ընկերութիւն, որի գլուխը կազմում են իրանց երկար ծառայութեամբ մեր առևտրական շրջաններում և դրամագլխով քաղաքիս մէջ անուն և նշանակութիւն ստացած անձինքը։ <big>'''Մ'''</big>ինչև որ քաղաքը չէ յայտնել իր պայմանները (կօնդիցիա) ջրանցքի ձեռնարկութիւնը սորան կամ նորան տալու համար,— անկարելի է ասել ում առաջարկութիւնները աւելի շահաւէտ են, բայց մենք անհրաժեշտ ենք համարում, աչքի առաջն ունենալով քաղաքի օգուտները, ամբողջ ձեռնարկութեան արժողութեան գնահատելը, սկզբնական կամ նախապատրաստական հետազօտութիւնների միջոցով,— եթէ ոչ, ահա ինչ կարող է պատահել՝ <big>'''Մ'''</big>ի ընկերութիւն կամ մասնաւոր անձինք ներկայանում են քաղաքային վարչութեանը ջրանցքի գործը վերցնելու հպատակով․ նրանք ցոյց են տալիս ձեռնարկութեան արժէքը 1½ անգամ աւելի, քան թէ ճշմարիտ աժէ, համաձայնում են ամեն պայմաններին և պահանջում են ապահովութիւն (գարանտիա) քաղաքի կողմից՝ չորս տոկոս (4%)։ <big>'''Ք'''</big>աղաքը չունենալով ոչինչ փաստ, որի վերա հիմնվէր, չը հիմնվելով սեփական հետազօտութիւնների վրա, պատճառ չունի մերժել առաջարկութիւնը․․․ և ինչ կը լինի սորա հետևանքը,— այն է որ քաղաքը 4% կը վճարէ որպէս ապահովութիւն, իսկ 6% ինքն ձեռնարկութեան համար։<ref>Օրինակ, եթէ ձեռնարկութեան իսկական արժէքը 800,000 ռուբլի է, ուրեմն 4% ապահովութիւն հաշվելով, կանէ 32,000 ռուբլ։ Բայց ընկերութիւնը յայտնում է թէ ձեռնարկութիւնը աժէ 1 միլիօն 200 հազար,— քաղաքը հաւատում է և տալիս է 4% գարանտիա, որ կանէ 48,000 ռուբլի։ Այդ 48 հազարը ձեռնարկութեան իսկական արժողութեան, 800 հազարի վերաբերութեամբ, կանէ ուրեմն ոչ թե 4% այլ 6%։</ref> <big>'''Մ'''</big>ի և նոյն ժամանակ դեռ ևս սպասելով կօնդիցիայի տպագրելը, ոչինչ յայտնի չէ ձեռնարկութեան արժողութեան մասին։ <big>'''Ա'''</big>յժմ դառնալով գործի հաւանական հետևանքին, մի և նոյն ժամանակ համակրելով վերև յիշված ընկերութիւններից երկրորդին, որովհետև նա կազմվում է քաղաքի բնակիչներից,— հետաքրքիր կը լինէր իմանալ՝ ի՞նչ զէնք ունի նա ձեռին, որ կարողանայ հանդէս դուրս գալ ֆիրմա ունեցող ընկերութեան հետ մրցելու համար։ <big>'''Ա'''</big>յդ տեսակ ընկերութեան հետ մրցելը կը ներկայացնէ ուրեմն իրական արգելքներ։— <big>'''Ո'''</big>րքան յայտնի է մեզ՝ հետազօտութիւնները արած չեն։ <big>'''Ը'''</big>նկերութիւն կազմող անձանց շրջանում անգամ կասկած է ծնում՝ հաւաստի չը լինելով թէ կօնցէսիան նրանց պիտի ընկնի թէ ոչ, արդեօք կը կամենա՞ն նրանք ծախսել սկզբնական հետազօտութեանը հարկաւոր գումար․․․ <big>'''Պ'''</big>արոններ․ կայ մի ժողովրդական առած թէ՝ ջրի մէջ ընկածը անձրևից չի վախենայ։ <big>'''Կ'''</big>ամենում էք ձեռք տալ մի գործին, որ միլիօն կը նստէ, և քաշվում էք քանի մի հազարներ ծախսելուց։ <big>'''Հ'''</big>իմնում էք մի ընկերութիւն քաղաքի մէջ ջրանցքը գլուխ բերելու, այն պատճառով, որ նրան շահաւետ գործ էք համարում,— և մի և նոյն ժամանակ չէք կամենում ոչինչ զօհել․․․ այդպէս երբէք ձեր նպատակին հասնելու չէք։ {{Աջաթև|Մ․ Բ․}} {{rule|6em}} <center>{{x-larger|ՆԱՄԱԿ ՄԵԾ ՇՈՒԼԱՎԵՐԻՑ}}</center> {{rule|4em}} Նկատելով ձեր ուշք դարձնելը գաւառներից տեղեկութիւններին, ես մտաբերեցի Մեծ Շուլավէրու և նորա շրջակայ գիւղերու նկարագրութեան յարաբերութիւնների անտեղեակ լինելը մեր ներկայ հրատարակութիւններին, ուստի պարտաւորութիւն համարեցի նկարագրել նորանց, որքան կարելի է ճիշդ և մանրամասն տեղեկութիւններով։ Մեծ Շուլաւէր գտնվում է 56 վերստ հեռաւորութեամբ Թիֆլիզից դէպ ի Հարաւ։ Եթէ Թիֆլիզից ուղևորուած ճանապարհորդը գտանի իւրեան 5-6 հեռաւորութեամբ Մեծ Շուլաւէրից, և մի հայեացք ձգի դէպ ի Հարաւ, նա կարող է նկատել մի երկայնաձիգ հովիտ խիտ այգիների ծառերով ծածկուած, որպէս մի անբնակ խիտ անտառ, Արևելեան, նա մանաւանդ, Արևմտեան կողմից, որ խիտ անտառներով է պատած, այդ երկու կողմերը պատում են նորան շղթայակապ, ոչ այնքան բարձր կանաչազարդ ծառերով ծածկուած սարերով, որոնք գնալով Հիւսիսից Հարաւ կարծես կամենում են միանալ Լալուար ասուած սարի հետ, կազմելով իբրև մի ձուաձև եռանկիւն, ուր տեղից և առնում է իւր սկիզբը տեղի միակ գետակը։ Փոքր ինչ յառաջ գնալով, ճանապարհորդի առաջ իսկոյն լոյս կընկնի խորը ցած ընկած Խրամ գէտը։ Այս գէտը յայտնի է արդէն իւր համեղ խրամուլի ասուած ձկներով, որ մեծ քանակութեամբ ծախվում է Թիֆլիզում, բայց ո՛չ Շուլավրեցիներից, այլ հէնց իսկ Թիֆլիզեցիներից, թէև ըստ դիպուածքին Շուլաւրեցիները ևս տանումեն երբեմն Թիֆլիզ ծախելու․ ջուրը ո՛չ այնքան համեղ է, որքան վնասակար․ իսկ դեղնաւուն գոյնը և Պղնձէ-Մադան ասուած գիւղի ջրի խառնուրդը առիթ է տալիս հանքային ջուր կարծելու, ուր և իսկ անյայտանում է աղի ջրերը, սկսած Կումիս ասուած գիւղի շրջականերից։ Այդ տեղ կայ մի աղի լիճ մի ահագին ընդարձակ փոսում, (Կումսի փոս)։ Այդ լճի ափերումը միշտ լինումեն սաստիկ մոխրագոյն և փայլուն ցեխեր։ Հենց այս լճի շրջականներից, մանաւանդ, մինչև Խրամը կարելի է հանդիպել փայլուն մոխրանման հողերի։ Խրամ գետի ափերը առատ է ուռենի ծառերով, իսկ հարթ ափերումը ցանում են ագարակին պատկանուածները սեփ, ձմերուկ, թամբաքու, կաղամբ, վարունգ և ուրիշ սորանց նմանները։ Խրամի այն ափը, որտեղ գտանվում է այդ ափի պատկանողի ջրաղացը, այն է Սոփիա-խանումի ջրաղաց, որտեղ և մեծ և փոքր Շուլաւրեցիները ցորէն են բերում աղալու, ջրի պակասութեան ժամանակը, և այն տեղից Թիֆլիզ ծախելու, հենց այդ տեղից բարձրանալով՝ սկսվում է Մեծ Շուլաւրեցւոց վարելա-հողերը, որ ցանում են միայն ցօրեն և գարի։ Այդ տեղից դէպի արևելք, որտեղ Խրամը թէքվում է դէպի Հարաւ, գտնվում է ներքի Շուլաւէրը կամ Փոքր Շուլաւէրը։ Բնակիչները Հայ-լուսաւորչականներ, 7 տնով միայն, պարապումեն երկրագործութեամբ, ունեն մի հնացած եկեղեցի, չունեն տեղային քահանայ, այլ մեծ Շուլաւրեցւոց քահանաներից մինի հովվութեան տակ են, լեզուի հնչիւնները ապացուցանում են, որ Մեծ Շուլաւրեցիներից չեն։ Մեծ Շուլաւէրը պատկանում էր վրաց Սօմխէթիայ ասուած նահանգին, Հայոց պատմութիւնից յայտնի է այդ կողմերը, որպէս Ծօփաց գաւառ․ որ և Լալուար սարի կողմերումը մինչև այս օր կայ, ինչպէս ասում են տեղացիները Ծօփաց ձօր անունով մի աւերակ, այժմ պատկանում է Թիֆլիզի ուեզդիային։ Մեծ Շուլաւերու բնակիչները 100 տարիից առաջ Պարսից բարբարոսութեան պատճառաւ գաղթած են Շամշադինի գիւղերից, այդ պատճառաւ և բնակիչները բաժանուելով զանազան մասների (թաղ) կրում են այն անունները, ինչ գիւղից նորանք գաղթած էին։ Այսպէս Մեծ Շուլաւերը բաժանվում է երկու բաժանումների․ Զագեամ և Ղամուրադ։ Զագեամը բաժանվում է, Քեամանդար, Կարխ Մրեջուր թաղերի Ղարամուրադը բաժանվում է․ Մելիք-Զադէ, կրկին Ղարամուրադ, Աղբուլախ, Շմեղ և Մմրթլու թաղերի։ Այս ամէն մի թաղը ունի որպէս մի կառավարիչ, որ գործակատար է լինում հարկապահանջութեան ժամանակ, կամ մի ընտրողութիւն անելու ժամանակը և այլն։ Բնակիչները հասանում են մինչև 400 տան, բոլորեքեանք իսկութեամբ Հայ-լուսաւորչականներ են, ունեն երկու եկեղեցի․ Ղարամուրադինը Սուրբ Պօղօս և Պետրոսի եկեղեցի, իսկ Զագեամինը Սուրբ Աստուածածնայ եկեղեցին։ Առաջինի փակ լինելու պատճառաւ քահանաները մի միաբանութիւն են կազմում Զագեամի եկեղեցումը։ Զագամի, այն է Սուրբ Աստուածածնայ եկեղեցու գեղեցկութիւնը չէ կարելի դուրսը տեսանել, որքան ներսը․ կոկած քարայատակով, շքեղ զարդարած սեղանով, և քանի մի գեղեցիկ պատկերներով․ կանանց համար որսշած է առանձին տեղ իւր փայտեայ վերնատնով․ եկեղեցին սագաշէն, կանգնած չորս հաստ սագաշէն սիւների վերայ, միջակ մեծութիւնով և բարձրութիւնով, ունի փոքրաձև մի գմբէթ կանանց դրան շէմքի վերայ կանգնած, որ նայում է դէպ ի Արևմուտք, նոյնպէս ունի և զանգակատուն մեծ գմբէթով, որ սովորականին չէ կարելի նմանացնել, շինած է տղամարդկերանց դրան մուտքի վերայ։ Այդ դրան ճակատի վերայ ուշադրութեան արժանի է Մարիամ Աստուածածնայ գեղեցկանկար փորագրած պատկերը, որի տակր տողաչափով գրուածքը յայտնում է եկեղեցւոյ հիմքի 1844-թ․ և նոյն իսկ պատկերի 1864 թ․ տեղիս արժանապատիւ Աւագ քահանայ Պօղոս Սահակեանցի ծախսով, որով, և պայծառացել է եկեղեցին հարուստ պատկերներով։ Ղարամուրադայ Սուրբ Պօղոս և Պետրոսի եկեղեցին որի բարձրագոյն դիրքը, մարմարիանման, կոկած սպիտակ քարերով պատերը, նորա չորս ահագին հաստութեամբ քարեայ սիւները, նորա ահագին մեծութիւնը, որ Թիֆլիզու Վանքի եկեղեցուն կարելի է հաւասարացնել, կարող են ափսոսել տալ ամէն նորա բաց կտուրը տեսնողին, որ ահա մօտենում է 20 տարիի լրանալը նորա հիմքի գցելուց։ Ինչ պատճառաւ չէք կարողանում վերջացնել դորա շինութիւնը հարցրեցի ևս մեր ծերունու Ղ․․․․ին․ „ընդիւր վեր, վենց վեր ըրեւուն ա Քեըրիստոսը դէսը անցկցած չբդի ըլիլ, վէր ըստեղ սէր չի հիլ արել (թողել), հլէ հենց տեըրայ հմար ա վէր Զըգեըմեցիք մեզ քեօմակ չեն անում, վեր էս էս․․ պատուական ժամի կեըլէօխը կարենանք ծածկի․․․ բա ընդիւր էլ Աստոծ կլխներիս խռովել ա, վէր էս տարուան տարին տուպ չը կաթեց․․․․ բաղերն էլ չրացան պրծան, էլ խէր ու բեըրեաքեատ չի մբացել․․․ եարաբ էս ղայդի էլ կեղ կեըլի“։ Մեծ Շուլաւերը ունի հինգ քահանայ։ Բայց մօտ օրերս լսեցի, որ տեղիս տիրացուներից երկուսը տեսնելով մկրտութեան շատանալը, նկատելով մեռնողների աւելանալը յիշել են Քրիստոսի ասած „հունձքբազումք են և մշակք սակաւք ուստի կասեցնել“ են ձեռնադրուիլ, որպէս հոգևոր հովիւներ, որոնք կամէին զարթեցնել ժողովրդին մթութեան մէջ։ Դորանցից մինը ուսել է կարդալ և գրել տեղային ուսումնարանումը, իսկ միւսը կարդալ միայն ճաշոցը տեղիս քահանաների մինի մօտ։― Նորերումս լսեցի որ ժողովուրդը կոյր համաձայնութիւն է տուել, բայց յոյս կայ, որ դիմելով դէպի մեր հոգևոր հայրերը ձեռնադրուելու կը խղճան մեր այստեղի ցաւալի ժողովրդի վերայ, ուստի ցուցանելով մի այլ ապրուստի ճանապարհ, կամ նորից ուսանելու ճանապարհ՝ կը բաւականացնի մեզ հինգ քահանայով։ Կայ և այստեղ միակ տղայոց ուսումնարան, այո ուսումնարան, որին մինչև այսօր մեր ամբողջ Շուլաւէրը մի կոպէկով անգամ չէ կամեցել վարձատրել, ինչ պատճառաւ, գիտեմ կը հարցանէք ինձանից․ ես կը պատասխանեմ, գիւղի այն վերոյիշածներին,― Քրիստոսի ասածը յիշողներին համաձայնութիւն տուողների պատճառաւ, գիւղի Բէգերի և Մէլիքների ուշք չը դարձնելու պատճառաւ, տեղիս գիւղական կառաւարութիւնը, իւր պարտաւորութիւնը գիտակցաբար չը հասկանալու պատճառաւ, վերջապէս մի քանի շատ և այլն և այլն․․․ երի պատճառաւ։ Այս բոլորը վերջիս և այլների հետ նայում են Մեծապատիւ Ստատսկի սովետնիկ բժիշկ Ռոմանոս Պօղոսեան Նադիրեանցի հայրենասիրութեան խնամքի վերայ, որ ինչպէս յայտնի է կառուցել է այս ուսումնարանը 1858 թ․ հենց իւրեանից գնած գետնր վերայ, որ և մինչև այսօր ըստ իւր հայրենասէր խնամքի չափ կառավարել է և կառավարում է։ Ուսումնարանը բաղկացած է երեք սենեակից, ունի, կարելի է ասել վայելուչ սեղաններ։ Ուսուցիչները են երկու, մի տանից քահանաներ, մինը վերոյիշած Պօղոս Աւագ քահանայ Իսահակեանցը որ աւանդում է հայերէն լեզուն, վարժ կարդալ և գրել ոչ աւելի գրաբարի թարգմանութեամբ, Սրբազան պատմութիւն Հին և Նոր կտակարանի, Քրիստոնէական վարդապետսւթիւն, միւսը, Իսահակ քահանայ Իսահակեանցը որ, որպէս Թիֆլիզու Ներսիսեան դպրոցի աւարտած և ժամանակաւոր Թիֆլիզու պ․ Տէր-Յակովբեանցի մասնաւոր գիմնազիումը աշակերտ եղած՝ աւանդում է ռուսական լեզուն, վարժ կարդալ և գրել մասնաւոր թարգմանութեամբ, ---- փարատել և ինքն կառավարիչը, որ իրան բոլոր կղզու տէր համարելով, իր սեփականութիւն համարում է և բնակիչներին, մանաւանդ դոցա քնքոյշ և գեղեցիկ սեռը։ Դժբաղդաբար կառավարչի համար, նորերումս ծնաւ մի կենդանի ապացոյց նորա վարմունքի և դատաստանը ստիպեց նորան (կառավարիչը մի և նոյն ժամանակ ամուսնացած է) մի մեծ տուգանք (կարծեմ 3000 թալեր) վճարել յօգուտ խաբված օրիորդին։ Հէլգօլանդ կղզին մի առանձին և իրան միայն սեփական բարբառ ունի, որ բոլորովին տարբեր է ուրիշ բոլոր գերմանական բարբառներից և միայն այդտեղ է պահպանվել, որի մասին Հելդօլանդցիները իրանք ասում են՝ „մեր լեզուն տարածվում է ժայռից մինչև ի դիւնէ (Düne)“։ Նկատելու արժանի է սակայն, որ աւազարկղու վերայ ոչ մի մարդ չէ բնակում։ Գիտնականների կարծիքով դա հին Ֆրիզների լեզու է, չը նայելով, որ վերջին ժամանակներումը, գերմանացիների կղզին յաճախելու պատճառով, գերմանական լեզուին շատ տարբեր ընդունվեցան և Հէլդօլանդի բարբառումը։ Այս լեզուին ամենամօտ է հօլլանդականը, բայց և դա բաւական տարբեր է։ Ահա մի լեզու, որ կամաց բայց անշուշտ կորչելու վերա է, և այն պատճառով պահպանելու չէ, որովհետև միայն մօտ 2000 մարդիկ են նորան խօսում, դա միայն մի աննշան գրականութիւն ունի և օտարները, քանի գնում է, աւելի գալիս են կղզին։ Արդէն այժմ ինքեանք Հէլդօլանդցիները ստուգում են, որ հազիւ թէ մի մարդ կայ, որ իրանց լեզուն ճշդութեամբ խօսելիս լինի և դոցա թիւն էլ անդադար նուազում է։ Օտարների թիւը, որոնք ամենայն ամառը գալիս են Հէլդօլանդ, ծովի մէջ լողանալու դիտմամբ, հասնում է մինչև 3000 մարդ։ Սակայն հազիւ են նոքա, որոնք այդտեղ աւելի երկար ժամանակ, քան չորս շաբաթ են մնում, որովհետև, չը նայելով կղզու առանձնութիւններին, որսնք զուրկ չեն բանաստեղծական յատկութիւններից, այդտեղ վարած կեանքը այնքան միակերպ է, որ չէ կարող գոհացնել մի մարդուն, որ սովոր է եւրոպական կեանքի յարմարութիւններին (confort)։ Կղզին ոչինչ վայելչութիւն չէ ներկայացնում՝ զբօսանքը ծովի վերայ, ձուկ բռնելը, ծովային թռչուններ որսալը, և լաւ եղանակին նայել արևի մայրմտնելուն,— միակ պարապմունք են, որ ունեն ծովային բաղանիքի հիւրերը ճաշից յետոյ։ Առաւօտները, ընդ հակառակն չափազանց կարճ են երևում ամենեցունց։ 8 ժամին սկսում են ամենքը նաւակ նստել, որ Düne անցնեն, ուր որ լողանում են ծովումը—սորա համար գտնվում են Düne ի վերայ ամենայն տեսակ յարմարութիւններ, մինչև որ կարմիր ժայռի ափերին միայն սակաւաթիվ են լողացողները, որովհետև ալիք, ժայռին անդադար խփելով, թէ գետինը ոտների տակ շատ անհաւասար և քարոտ են դարձնում, թէ ժայռի մասնիկները իրանց հետ ձգելով, իրանք մի անդուրելի կարմիր գունով են ներկվում։ Düne ի աափին դրած են յիսունի չափ փոքրիկ, սենեակների նման շինած, փայտէ, երկու անիւների վերայ կանգնած ծածկած սայլեր։ Լողացողը մտնելով դորա մէջ զանգակ է քաշում, որին լսելով երկու երեք ծառաներ սայլը մղում են մինչև ջուրը և լողացողը կարող է սայլի հետ միաւորված մի փոքրիկ սանդուխտի միջոցով անմիջապէս ջուր մտնել։ Կրկին սայլը վերադառնալուց յետոյ, լողացողը զանգակ տալով իր ցանկութիւնն է յայտնում ափը վերադառնալ, որին հետևում են նոյն ծառաները սայլին լծվելով և յետ քաշելով մինչև ցամակը։ Այս սայլերի մէջ լողացողը գտնում է տուալէտի համար ամեբայն հարկաւոր առարկաները։ Ուրիշ տեղերումը ուր որ ծովը աւելի զորեղ ալիքներ ունի, օրինակ Հօլլանդիայի և Բէլգիայի եզերներումը (օրինակ Շէվէնինգեն) սայլերը պիտի աւելի մեծ շինվին և այս պատճառով, առաւել ծանր լինելով, ոչ թէ մարդիկների միջոցով ջրի մէջ են մղվում, այլ մի ձի են լծում սայլերին։ Լողանալուց յետոյ մարդը նոյն աւազակղզու վերայ է գտնվում և իր քաղցը յագեցնելուց յետոյ կամ գնում է պտտել աւազակղզու վեևայ, կամ որոնում է իր համար մի յարմար տեղ, ուր որ պարկում է աւազի մէջ կամ փոքր ինչ ննջելու համար, ծովային ջրի սաստիկ գրգռիչ ներգործութեանը ենթարկվելուց յետոյ և կամ գործ է ածում այն ժամանակը որ և իցէ դիւրին ընթերցանութեան։ Այսպէս միակերպ բայց գեղեցիկ անցնում են առաւօտեան ժամերը ծովային բաղանիքումը։ Բացի ծովային բաղանիք գործածողները, հիւրերի թւումը գտնվում են և բազմաթիւ բնագէտներ, մանաւանդ կենդանաբաններ և բուսաբաններ, որոնք տարու յարմար ժամանակ գործ են ածում Հէլդօլանդի ծովային կենդանիները և բույսերը, որոնց բազմակերպութեամբ ճոխ են կղզու եզերները, ուսումնասիրելու նպատակով։ Համբուրգ․ հոկտ․ 1872․ {{Աջաթև|Ա․ Արծրունի}}<noinclude></noinclude> hcmvno8gz14i6zbqd802g714f1nf8ox Հեղինակ:Մշակ/1873/2 100 42568 397560 397554 2026-10-09T12:44:04Z Lilitik22 1072 397560 wikitext text/x-wiki <pages index="Mshak, 1873, issue 2.pdf" from=1 to=1 onlysection="Գլխագիր"/> {{Բովանդակություն|title=Հոդվածներ| # [[Հեղինակ:Մշակ/1873/2/Բովանդակություն|''Բովանդակություն'']] # [[Մշակ/1873/2/Հայոց օրագրութեան գործը|Հայոց օրագրութեան գործը]] # ''Ներքին տեսութիւն'' ## [[Մշակ/1873/2/Թիֆլիսի ջրանցքի խնդիր|Թիֆլիսի ջրանցքի խնդիր]] # ''Ներքին լուրեր'' ## [[Մշակ/1873/2/Ներքին լուրեր|Ներքին լուրեր]] ## [[Մշակ/1873/2/Նամակ Մեծ Շուլավերից|Նամակ Մեծ Շուլավերից]] ## [[Մշակ/1873/2/Նամակ Նուխուից|Նամակ Նուխուից]] # ''Արտաքին տեսութիւն'' ## [[Մշակ/1873/2/Ընդհանուր տեսութիւն|Ընդհանուր տեսութիւն]] ## [[Մշակ/1873/2/Նապօլէօն III-ը|Նապօլէօն III-ը]] # ''Խառն լուրեր'' ## [[Մշակ/1873/2/Խառն լուրեր|Խառն լուրեր]] # ''Առեւտրական'' ## [[Մշակ/1873/2/Առեւտրական|Առեւտրական]] # ''Յայտարարութիւններ'' ## [[Մշակ/1873/2/Յայտարարութիւններ|Յայտարարութիւններ]] # ''Բանասիրական'' ## [[Մշակ/1873/2/Մի ճանապարհորդութեան տպաւորութիւնները|Մի ճանապարհորդութեան տպաւորութիւնները]] }} [[Կատեգորիա:Մշակ]] fcmiiwiye3oitx096fuj2oeo5dtabsz Մեղեդի ծննդյան 0 49049 397564 397545 2026-10-09T17:01:04Z Emptyfear 547 [[Special:Contributions/~2026-53982-64|~2026-53982-64]] ([[User talk:~2026-53982-64|քննարկում]]) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել [[User:~2026-10280-8|~2026-10280-8]] մասնակցի վերջին տարբերակին։ 392260 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Մեղեդի ծննդյան |section = |previous = |next = |notes = |author=Գրիգոր Նարեկացի}} {{Բանաստեղծություն|ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴՅԱՆ|<poem>Ծավալվել են աչքերը ծով Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ, Ինչպես երկու փայլակնաձեւ արեգակներ. Շողն է նման լուսացնցուղ այգաբացի: Թափվում էին այտերից վառ՝ Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր. Գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում Հուզավարար կենսատու սեր: Կամար կապած թեւերը գիրգ՝ Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն, Ելեւէջներն հյուսում իրար. Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին: Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում. Լեզվի տավիղն էր քաղցր երգում հուզումնահորդ. Շողում էին նույն կենսավառ Սիրով չքնաղ ու գինեթույր Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր: Այդ վարսերը համերամ զա՜րդ , համորեն զա՜րդ, Ոլորք առած եռահյուսակ՝ Բոլորվել են այտերի շուրջ. Լուսափայլ է ծովը, կարմիր վարդով լցված, Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ: Բուրում էր նա կնդրուկի պես Աստվածային հրով լցված մի բուրվառի. Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ: Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես, Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի գույներով էր ոսկեշողում. ոտին կամար, արծաթափայլ, Ոսկետտուն ու նրբակերտ՝ Պաճուճված էր ակնեղենով շափյուղայի: Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղցկությամբ, Քայլերի հետ շողն էր կաթում իր ոտերից: Քեզ պսակող թագավորին Ու նորածին այն փրկչին փա՜ռք Հավիտյանս հավիտենից. ամեն:</poem>|}} 038tagkx7amhk95to7hmlzrux2i8tch Հայրը հոգեվարք 0 90648 397567 262375 2026-10-09T17:58:30Z Emptyfear 547 Emptyfear տեղափոխեց էջը «[[Հայրը հեգեվարք]]»-ից «[[Հայրը հոգեվարք]]» 262375 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Հայրը հեգեվարք |section = |previous = |next = |notes = |author=Սիամանթո}} {{Բանաստեղծություն|Հայրը հեգեվարք|<poem>— Վերջին նամակն ինծի տուէք, որ արցունքներս սրբե՛մ…։ Ա՛հ, ուրկե՞ց է որ կը բխիք, ո՞ր անդունդէն, ո՞ր աղբիւրէն… Դո՛ւք, մարգարտի ու մարմարի յորդահոսան փշրանքնե՛ր, Ա՛լ աչքերուս խեղճ կոպերն խոցոտեցան, Ամբողջ կեա՜նքս, ամբողջ արե՜ւս, ամբողջ ուղե՜ղս այսօր լացի… Վերջին նամակն ինծի տուէք… որ աչքերս ձեզմէ ծածկեմ…։ Մթնշաղի հաւախօսին ո՞վ արթուն էր ձեր մէջէն. Ա՜հ, արշալոյսին բարութի՜ւնը, բարութի՜ւնն այս առաւօտ, Սոխակները սիրահարի պէս՝ բոլորը մէկ կու լային, Ու վանդակին կապոյտ կաքաւը ձիւնին կարօտը կ՚երգէր…։ Բայց ի՞նչու դեռ չի բերիք մեր պարտէզին վարդերէն, Որդուս ձեռքովը տնկուած վարդատունկէն քանի մը վա՜րդ… Ու թերթիկներն այդ շուշան ճակտիս վրան թափեցէ՜ք… Գլխուս վրա՜ն, մազերո՜ւս մէջ, սրտիս վրան սրսկեցէ՜ք Ա՜հ, կարծես թէ հրեշտակի փետուրներ են որ կը թափի՜ն… Ի՜նչ սրբազան բուրմունք է այս, արքայութեան հոտը կ՚առնեմ. Սրսկեցէ՜ք, սրսկեցէ՜ք, ա՛լ պատանքի պէտք չունիմ…։ Սրսկեցէ՜ք, ես իր հոգին ու հասակը յստակութեամբ կը տեսնեմ… Ահաւասիկ առջեւս է, զիս չե՞ս ճանչնար, մօտեցի՛ր, իմ սիրեցեալ զաւա՛կս, Ես քու հա՜յրդ եմ, բազուկներուս մէջը նետուէ՛, բերանդ ինձ մօտեցո՛ւր, Քու ծարաւէդ ծերացեր եմ, ես քու հայրդ եմ մահաջերմէս դողդոջուն… ………………………………………………………………………………………………………. Ա՜հ, այդ վարդերէն սրսկեցէ՛ք, ի՜նչ երջանիկ երազ էր այս, Շունչս որչափ կարճ է այսօր, բայց ո՞վ կրնայ մրրկին մէջը շնչել… Կռունկները կռնչելով, ի՜նչպէս անցան հովերուն հետ, Մեր երդիքին վրայէն ի՜նչպէս անցան, առանց խապրի՜կ մը բերելու, Բայց ես գիտեմ, որ կարաւանն այս իրիկուն կը հասնի… Երազիս մէջ ես տեսայ, իր մետաքսէ վարշամակը գլխուն էր, Ձեր բոլորին համար ընծաներու երկու բեռներ, Ու կարմիր ձին հանդարտութեամբ սպիտակին կը հետեւէր…։ Ա՜հ, սա՛ պատուհանը բացէ՛ք, սա՛ փեղկերը ե՛տ շրջեցէք, Լուսաղբիւրի ճանապարհէն ահաւասիկ կարաւանը կ՚երկարի… Ջորիներուն բոժոժին ձայնը կ՚իմանամ… սա՛ փեղկերը նորէն բացէ՛ք… Ինչո՞ւ կու լաք, շունչս սկսաւ սպառիլ։ Մրրի՜կ կայ, մրրի՜կ… Բոլոր ծառերն սկսան, կմախքի պէս, մէկզմէկու դէմ փշրուի՜լ… Ոտքի ելէ՛ք բոլորդ մէկ, ոտքի ելէ՛ք, դիմաւորել չէ՞ք երթար… Կարաւանը մօտեցեր է։ Ինչո՞ւ անշարժ նստեր էք, «Օգնութի՜ւն մեզ, օգնութի՜ւն մեզ, օգնութի՜ւն մեզ» կ՚աղաղակեն… Եթէ դիակս ալ ըլլայ, չորսերնիդ մէկ, ձեր ուսերուն վրան առած, Եթե դիակս ալ ըլլայ, պէտք է որդիս, այս իրիկուն, աչքերս բա՜ց դիմաւորեմ…</poem>|}} es1qkde40usn2a9g09ecneyzry9rrqr 397569 397567 2026-10-09T17:58:41Z Emptyfear 547 397569 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Հայրը հոգեվարք |section = |previous = |next = |notes = |author=Սիամանթո}} {{Բանաստեղծություն|Հայրը հոգեվարք|<poem>— Վերջին նամակն ինծի տուէք, որ արցունքներս սրբե՛մ…։ Ա՛հ, ուրկե՞ց է որ կը բխիք, ո՞ր անդունդէն, ո՞ր աղբիւրէն… Դո՛ւք, մարգարտի ու մարմարի յորդահոսան փշրանքնե՛ր, Ա՛լ աչքերուս խեղճ կոպերն խոցոտեցան, Ամբողջ կեա՜նքս, ամբողջ արե՜ւս, ամբողջ ուղե՜ղս այսօր լացի… Վերջին նամակն ինծի տուէք… որ աչքերս ձեզմէ ծածկեմ…։ Մթնշաղի հաւախօսին ո՞վ արթուն էր ձեր մէջէն. Ա՜հ, արշալոյսին բարութի՜ւնը, բարութի՜ւնն այս առաւօտ, Սոխակները սիրահարի պէս՝ բոլորը մէկ կու լային, Ու վանդակին կապոյտ կաքաւը ձիւնին կարօտը կ՚երգէր…։ Բայց ի՞նչու դեռ չի բերիք մեր պարտէզին վարդերէն, Որդուս ձեռքովը տնկուած վարդատունկէն քանի մը վա՜րդ… Ու թերթիկներն այդ շուշան ճակտիս վրան թափեցէ՜ք… Գլխուս վրա՜ն, մազերո՜ւս մէջ, սրտիս վրան սրսկեցէ՜ք Ա՜հ, կարծես թէ հրեշտակի փետուրներ են որ կը թափի՜ն… Ի՜նչ սրբազան բուրմունք է այս, արքայութեան հոտը կ՚առնեմ. Սրսկեցէ՜ք, սրսկեցէ՜ք, ա՛լ պատանքի պէտք չունիմ…։ Սրսկեցէ՜ք, ես իր հոգին ու հասակը յստակութեամբ կը տեսնեմ… Ահաւասիկ առջեւս է, զիս չե՞ս ճանչնար, մօտեցի՛ր, իմ սիրեցեալ զաւա՛կս, Ես քու հա՜յրդ եմ, բազուկներուս մէջը նետուէ՛, բերանդ ինձ մօտեցո՛ւր, Քու ծարաւէդ ծերացեր եմ, ես քու հայրդ եմ մահաջերմէս դողդոջուն… ………………………………………………………………………………………………………. Ա՜հ, այդ վարդերէն սրսկեցէ՛ք, ի՜նչ երջանիկ երազ էր այս, Շունչս որչափ կարճ է այսօր, բայց ո՞վ կրնայ մրրկին մէջը շնչել… Կռունկները կռնչելով, ի՜նչպէս անցան հովերուն հետ, Մեր երդիքին վրայէն ի՜նչպէս անցան, առանց խապրի՜կ մը բերելու, Բայց ես գիտեմ, որ կարաւանն այս իրիկուն կը հասնի… Երազիս մէջ ես տեսայ, իր մետաքսէ վարշամակը գլխուն էր, Ձեր բոլորին համար ընծաներու երկու բեռներ, Ու կարմիր ձին հանդարտութեամբ սպիտակին կը հետեւէր…։ Ա՜հ, սա՛ պատուհանը բացէ՛ք, սա՛ փեղկերը ե՛տ շրջեցէք, Լուսաղբիւրի ճանապարհէն ահաւասիկ կարաւանը կ՚երկարի… Ջորիներուն բոժոժին ձայնը կ՚իմանամ… սա՛ փեղկերը նորէն բացէ՛ք… Ինչո՞ւ կու լաք, շունչս սկսաւ սպառիլ։ Մրրի՜կ կայ, մրրի՜կ… Բոլոր ծառերն սկսան, կմախքի պէս, մէկզմէկու դէմ փշրուի՜լ… Ոտքի ելէ՛ք բոլորդ մէկ, ոտքի ելէ՛ք, դիմաւորել չէ՞ք երթար… Կարաւանը մօտեցեր է։ Ինչո՞ւ անշարժ նստեր էք, «Օգնութի՜ւն մեզ, օգնութի՜ւն մեզ, օգնութի՜ւն մեզ» կ՚աղաղակեն… Եթէ դիակս ալ ըլլայ, չորսերնիդ մէկ, ձեր ուսերուն վրան առած, Եթե դիակս ալ ըլլայ, պէտք է որդիս, այս իրիկուն, աչքերս բա՜ց դիմաւորեմ…</poem>|}} 9rotuazgxg72hnpc2a0wg2lg0g0zmvg Նաւասարդեան աղօթք առ Դիցուհին Ահանհիտ 0 90651 397641 262384 2026-10-10T11:54:45Z EmausBot 2150 Fixing double redirect from [[Նաւասարդեան աղօթք առ Դիցուհին Ահահիտ]] to [[Նաւասարդեան աղօթք առ դիցուհին Անահիտ]] 397641 wikitext text/x-wiki #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Նաւասարդեան աղօթք առ դիցուհին Անահիտ]] kn7c3l9l6bqh11zyq2wb2c63s9vf5xh Էջ:Mshak, 1873, issue 2.pdf/1 104 151954 397558 397550 2026-10-09T12:42:36Z Lilitik22 1072 397558 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="Lilitik22" /></noinclude><section begin="Գլխագիր"/>{{Մշակի գլխագիր |վերաջ ='''Յունվարի 18․ № 2.''' |վերձախ = '''№ 12. Յունվարի 18.''' |վերկենտրոն = <big>'''1873'''</big> |աջ = <center>'''ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ'''</center> Մասնավոր յայտարարութիւն տպել տուողը պիտի վճարէ 10 հասարակ տառի համար 1 կոպէկ արծաթ։ Յայտարարութիւններ տպվում են Հայերէն, Ռուսերէն, Վրացերէն, Ֆրանսիարէն, Գերմաներէն և Թուրքերէն։ |ձախ = <center>'''ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԳԻՆԸ'''</center> Տարեկան գինն է 5 ռուբլի (փոստի ծախսով)։ Օտարաքաղաքացի բաժանորդները պիտի դիմեն այս հասցէով․ Въ Тифлисъ․ Въ Редакцiю Армянской Газеты „Мшакъ“․ Թիֆլիսում կարելի է ստորագրվիլ խմբագրատան մէջ (Արծրունու տուն և պ․ Ծատուրեանցի խանութում։ |վերնագիր = ԳՐԱԿԱՆԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ |ենթավերնագիր = ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ }} <section end="Գլխագիր"/> <section begin="Բովանդակություն"/><center><big>'''ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ'''</big></center> Հայոց օրագրության գործը։ — Ներքին տեսութիւն։ Թիֆլիսի ջրանցքի խնդիր։ Նամակ Մեծ-Շուլավէրից։ Նամակ Նուխուց։ Ներքին լուրեր։ — Արտաքին տեսութիւն։ Ընդհանուր տեսութիւնը։ Նապօլէօն III (կենսագրութիւն)։ — Խառն լուրեր։ — Առևտրական։ — Յայտարարութիւններ։ — Բանասիրական։ ---- {{Կենտրոն|'''ՀԱՅՈՑ ՕՐԱԳՐՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԸ'''}} {{rule|4em}} {{Կենտրոն|'''I'''}} <big>'''Մ'''</big>ինչև որ ինքն հայոց ժողովուրդը քնած էր բարոյապէս և մտաւորապէս, անկարելի էր սպասել որ ցրված ազգի այն տեղերում, ուր որ աւելի բազմաթիւ էր հայ տարրը, ծագէր մտաւոր կեանքը...: <big>'''Ա'''</big>յն տեղերը, ուր հայերը խիտ կերպով էին բնակվում, ուր նոքա գաղթականներ չէին, այլ բնիկներ,— այն տեղերը երկար ժամանակ զրկված լինելով օտար տարրերի հետ անմիջական յարաբերութիւններից, դժուարութեամբ էին զարգանում: <big>'''Հ'''</big>այ գաղթականը, ընդհակառակն, պատահելով օտար, աւելի լուսաւորեալ հասարակութեանը, ըմբռնելով օտար կրթութիւնը,— ինքն զարթնում էր, զգում էր իր անձնական մտաւոր պիտոյքը: <big>'''Ա'''</big>յն զգացմունքը որ քնած էր մնում նահապետական կեանքի շրջանում,— զարթնում էր յարակցելով օտար, ժամանակակից պահանջներին աւելի համապատասխան կրթված հասարակութեան հետ...: <big>'''Ա'''</big>յդ է պատճառ, որ հայի մտաւոր կեանքի ժամանակակից նշոյլները չը ծագեցան <big>'''Ե'''</big>րևանում կամ <big>'''Վ'''</big>ան ծովի եզերքին,— այլ նրա արդեան գրականութեան արդիւնքը, գրքերը, լրագիրները ու օրագիրները երևեցան <big>'''Վ'''</big>էնեցիայում, <big>'''Փ'''</big>արիզում, <big>'''Կ'''</big>. <big>'''Պ'''</big>օլսում, <big>'''Պ'''</big>ետերբուրգում, <big>'''Մ'''</big>օսկվայում, <big>'''Թ'''</big>էօդօսիայում և այլն... {{Կենտրոն|'''II'''}} <big>'''Ե'''</big>րբ օտար երկիրներում հրատարակված այդ գրականութեան միջոցով փոքր առ փոքր ուսաւորվեցաւ և մտաւոր կեանքի ճաշակն առաւ հայերի այն մասը, որ անշարժ մնացած էր <big>'''Հ'''</big>այ ազգութենից բուն բնակեցրած տեղերում,— այն ժամանակ միայն յարուցվեցաւ մտաւոր կեանքի պահանջը և հայ բազմամարդ կենդրօնական քաղաքներում։ <big>'''Վ'''</big>Էնեցիայում կամ <big>'''Մ'''</big>օսկվայում հրատարակված ամսագիրները, միջնորդ լինելով միայն եւրօպական լուսաւորութեան և հայերի մէջ, այո՛ դաստիարակչի պաշտօն կարող էին կատարել մեր ժողովրդի վերաբերութեամբ, բայց հեռու լինելով մեր ազգից բուն բնակեցրած երկրից,— հետազօտել չէին կարող նորա կեանքի պիտոյքները։ <big>'''Կ'''</big>ովկասի մայրաքաղաքում, <big>'''Թ'''</big>իֆլիսում հրատարակվող պարբերական գրվածները արդէն երկրորդ քայլ են դէպի հայ մտաւոր կեանքի առաջադիմութիւնը: {{Կենտրոն|'''III'''}} <big>'''Բ'''</big>այց սորանով չը պիտի բաւականանանք, չը պէտք է նայենք <big>'''Թ'''</big>իֆլիսի կամ <big>'''Կ'''</big>. <big>'''Պ'''</big>օլսի օրագրութեան, որպէս մեր մտաւոր գործունէութեան վերջին խօսքի վերա: <big>'''Պ'''</big>էտք է մեր բոլոր ջանքը գործ դնենք, հայ օրագրութեան գործին դարձեալ մի քայլ անել տալ...: <big>'''Պ'''</big>էտք է նպաստենք, այժմ երբ հողը պատրաստ է մտաւոր մշակութեան համար,— որ հայերից բնակեցրած գաւառներում էլ ծագի ինքնուրոյն, տեղական մտաւոր կեանքը: <big>'''Պ'''</big>էտք է նպաստենք, որ գաւառական նշանաւոր կեդրօններում հրատարակվին տեղական պարբերական թերթերը: <big>'''Ա'''</big>յդ տեսակ պարբերական հրատարակութիւնները բացի տեղական օգուտից, բացի այն, որ նրանք կը զարգացնեն ընթերցանութեան սէրը հայրենակիցների մէջ, նիւթ կը ներկայացնեն <big>'''Թ'''</big>իֆլիսի կամ <big>'''Կ'''</big>. <big>'''Պ'''</big>օլսի լրագրութեանը, կը կատարեն շատ դիպվածներում գաւառներից ստացվող թղթակցութիւնների պաշտօնը, տեղական խնդիրների առաւել մշակված նիւթեր մեզ առաջարկելով... {{Կենտրոն|'''IV'''}} Մենք ասեցինք՝ հողը պատրաստ է.. պարզենք մեր միտքը։ <big>'''Վ'''</big>էնէցիայում կամ <big>'''Մ'''</big>օսկվայում հրատարակված ամսագիրները մի կողմից ժողովրդի հետ անմիջական կապ չունենալով, միւս կողմից իրանց տպագրված նիւթերին նայելով, չէին ներկայացնում մի ներքին, բարոյական կապ, յօդվածները չունէին, և չէին կարող ունենալ միմեանց մէջ կապ, ամսագիրները չունէին մի որոշ ուղղութիւն... <big>'''Ս'''</big>ոքա զանազան, միմեանցից անկապ նիւթերի ժողովածուներ էին, որք գուցէ ընտանեկան ընթերցանութեան համար հետաքրքիր նիւթ էին առաջարկում, բայց չէին կարող հասնել այն նշանակութեան, որին պիտի ձգտէ ամսագրի գրականական ձեւը,— այն է՝ ուսումնասիրելով ազգային լրագրութեան և օրագրութեան մէջ ցրված միմեանցից անկապ, հում նիւթերը, միմեանց մէջ կապել, դասաւորել, մշակել և նրանց վրա հիմնվելով, ընդհանուր տնտեսական, ազգագրական, ուսումնական խնդիր յարուցանել, լրագրութեան մէջ բոլոր զարթեցրած հարցերից ընդհանուր տեսութիւն անել: <big>'''Ա'''</big>յդ է իսկ ամսագրի պաշտօնը, այդ է ընդհանրապէս ընդունված ֆրանսիական revue բառի նշանակութեան ճիշդ թարգմանութիւնը,— տեսութիւն: {{Կենտրոն|'''V'''}} <big>'''Ո'''</big>ր ամսագիրը կարողանայ ինքնուրոյն նշանակութեանը հասնել, նա պիտի հիմնվի այն ժամանակ, երբ կը բազմանան հայրենական քաղաքական, գրականական և մասնագիտական օրագիրները և շաբաթաթերթերը: <big>'''Օ'''</big>րագրութիւնը ամսագրի վերաբերութեամբ մի և նոյն դեր պիտի խաղայ, ինչ դեր որ խաղում են գաւառական թերթերը կեդրօնական թերթի վերաբերութեամբ, կամ նրանց բացակայութեան ժամանակ լրացնում են գաւառական թղթակցութիւնները...: <big>'''Մ'''</big>եր կարծիքով հայրենական պարբերական գրականութիւնը զանազան շրջանները անցնելուց յետոյ, այնքան պատրաստած է ազգի մտաւոր հողը, որ մեզ կը ներվի յուսալ, թէ կարճ միջոցում <big>'''Վ'''</big>անի և <big>'''Բ'''</big>ագուի պէս քաղաքների մէջ մտադրած պարբերական թերթերի օրինակով, կարողանան մեր գաւառական քաղաքներից մի քանիսը ձեռք տալ տեղական թերթերի հրատարակութեանը... մեր կարծիքով <big>'''Ա'''</big>լէքսանդրապօլ, <big>'''Շ'''</big>ուշի, <big>'''Բ'''</big>ագու, առ այժմ պատրաստ են այդ տեսակ գործունէութեանը։ <big>'''Ե'''</big>ւ որովհետև այդ դիտաւորութեան նշոյլները երևեցան, մենք մեր պարտաւորութիւնը կը համարենք „<big>'''Մ'''</big>շակի“ յաջորդ համարներից մինի մէջ՝ առաջարկել գաւառներում տեղական հայոց թերթ հրատարակելու ցանկացողներին, մեր կարծիքով անհրաժեշտ պրօգրամը։ ---- {{Կենտրոն|<big>'''ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ'''</big>}} ---- {{Կենտրոն|'''ԹԻՖԼԻՍԻ ՋՐԱՆՑՔԻ ԽՆԴԻՐԸ'''}} {{rule|4em}} <big>'''Վ'''</big>աղուց է արդէն մեր հասարակութեան մէջ զարթեցրած է <big>'''Թ'''</big>իֆլիսում ջրանցք շինելու և գազի լուսաւորութեան անհրաժեշտութեան խնդիրը: <big>'''Վ'''</big>աղուց է արդէն հասկացել են որ այդ երկու ձեռնարկութիւններ գլուխ բերելու համար անհրաժեշտ է արմատական միջոցների գործ դնելը: <big>'''Տ'''</big>արակոյս չը կայ, որ այդ երկու խնդիրները պիտի անչափ հետաքրքրեն <big>'''Թ'''</big>իֆլիսացիներին, ուստի անհրաժեշտ է բարձրացնել այդ հարցերը լրագրութեան մէջ, նոցա որքան կարելի է, բազմակողմանի կերպով քնննելու համար: <big>'''Ք'''</big>աղաքային վարչութիւնը այն եզրակացութեանը հասաւ, որ հարկաւոր է յանձնել մասնաւոր անձանց և, եթէ կարելի է, բաժանորդական ընկերութիւններին այդ երկու ձեռնարկութիւնների իրագործումը: '<big>'''Ի'''</big> հարկէ 'ի նկատի ունելով երկուսի համանմանութիւնը գործի սկիզբներում, օգտաւէտ կը լինէր միացնել նրանց, բայց նրանց մասին կանօնաւոր ու ճիշդ հասկացողութիւն ---- {{Կենտրոն|<big>'''ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ'''</big>}} ---- {{Կենտրոն|'''ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԵԱՆ ՏՊԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ'''}} {{rule|4em}} Հիւսիսային ծովի (Nordsee) մէջ գտնվում է Բրէմէն քաղաքից դէպի հիւսիս-արևելեան կողմը մի փոքրիկ, առանձնացած կղզի, որ իր դրքի պատճառով ամենայն յարմարութիւններ է ներկայացնում ծովային բաղանիքի: Իսկ այդ պատճառով, քանի տարիներից ի վեր, դա դարձել է յուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներումը լողացողներից շատ յաճախած և սիրած մի տեղ: Այս իր դրութեամբ հետաքրքիր երկրի փոքրիկ կտորը։ Անգլիային պատկանող Հէլգօլանդ կղզի է: Ամբողջ կղզին այնքան փոքր է, որ նաւակով (լաւ եղանակին) կարելի է հինգ քարորդ ժամու միջոցումը դորա շուրջը անել: Դա կարմִիր աւազաքարի (Sandstein) մի միակ ժայռից է բաղկացած, որի ամենաբարձր կէտը, ծովի մակերևոյթից, մօտ 200 ոտնաչափ բարձրութիւն ունի: Այս ժայռից դէպի արևմուտքը գտնվում է աւազեայ մի կղզի — այս տեսակ կղզիները սովորաբար Düne անուն են կրում,— որը առաջ և մինչև անցեալ դարու սկիզբը, միաւորած էր կարմִիր ժայռի հետ, իսկ յետոյ, մրրիկները պատառեցին միաւորող աւելի թոյլ տեղը և հալիքները, նախ հեղեղելով այս բնական կամուրջը, յետոյ փոքր առ փոքր հեռու տանելով քարերը և աւազը երկոցունց կղզիներին բոլորովին զատեցին և այն արտաքին տեսարան շնորհեցին, որ նոքա այժմս էլ ունեն, այսինքն դոցա մէջ մղեցաւ քառորդ մղոն տարածութեամբ բաժանող ծովը: Որպէս յիշած էի, Հէլգօլանդը Անգլիայի սեփականութիւն է, չը նայելով, որ թէ իր մօտիկութիւնը դէպի գերմանական եզերները,— շոգենաւը Համբուրգից մինչի կղզին 7 ժամու միջոցումը, իսկ Բրէմէնից 5 ժամու միջոցումն է հասնում,— թէ բնակիչներին անկասկած գերմանական ցեղին պատկանելուն, թէ վերջապէս որ կղզին միայն Համբուրգից է ստանում իր բոլոր պիտոյքների լրումն, այնպէս որ կարելի է ասել Համբուրգից է կախված Հէլգօլանդցիների կեանքը: Անգլիայի համար այս կղզին իսկապէս միայն այն նշանակութիւն ունի, որ հարկաւոր ժամանակին, մի բաւականին յարմար նաւահանգիստ է ներկայացնում հիւսիսային ծովի մէջ: Անգլիան միայն մի ներկայացուցիչ ունի այս կղզու վերայ, մի կառավարիչ, եթէ չը համարենք մի քանի ծովային զինուորներին, որոնց ծառայութիւնը նորանումն է պարունակվում, որ կղզին ազատ չը մտցնվի օղի կամ այլ մաքսապարտ (Zollpflichtig) նիւթերը: Այս զինուորները, որոնք coast-gards (եզերքի պահապաններ) անուն են կրում, պարտաւոր են, ամէն անգամ, երբ մօտենում է մի նաւ, ելանել ծովի եզրը և քննել ամենայն առարկաները, որոնք եզրին են հասնում: Կղզին ունի կառավարութեան կողմից շնորհած կամ պահպանած քանի մի առանձնութիւններ, օրինակ առանձին փօստի դրոշմեր, ինչպէս Անգլիայի այլ գաղթականութիւնները (Colonie), իրանց սեփական ազգային դրոշակ, որի գոյներ են կանանչ, կարմִիր և սպիտակ, և որոնց մասին Հէլգօլանդցիները իրանց համար մի հինգտող ոտանաւոր շինած ունեն. {{Կենտրոն|<poem>Grün ist das Land, Roth ist die Kant', Weiss ist der Sand, Das sind die drei Farben von Helgoland!</poem>}} այսինքն՝ կանանչ է երկիրը, կարմִր-ժայռը, սպիտակ աւազը, ահա Հէլգօլանդի երէք գոյները: Հասկանալի է, որ Հէլգօլանդցիները, ոչինչ օգուտ չունենալով Անգլիայից, իրանց բոլորովին ազատ են համարում, և Անգլիացի անունը նոցա համար այնպէս օտար է, ինչպէս այլ ազգերի, այն զանազանութեամբ միայն, որ Անգլիացիները նոցա ատելի են: Այս ատելութիւնը զանազան, բոլորովին ըմբռնելի պատճառներ ունի՝ նախ նոքա ազատօրէն չեն կարող ստանալ օղի և այլ ծանր խմիչք, որոնց նոքա, իբրև ծովի բնակիչներ մի կողմից, միւս կողմից իրանց կլիմայի խստութեան պատճառով շատ սիրում են, երկրորդ որ երբեմն Անգլիան նոցանից մարդիկ է պահանջում զինուորական ծառայութեան համար և վերջապէս՝ այն Անգլիացիները, որ նոցա կղզին հասնում են, մեծ մասամբ ծովային զօրքին պատկանելով, որոնց անբարոյական վարմունքը եզերքը ելանելու ժամանակ և բնակիչների դէմ գործած կոպիտութիւնները յայտնի են ամենեցուն, Հէլգօլանդցին Անգլիացի անունը արտասանելով, չէ կարող դորա հետ չը միաւորել անբարոյականութեան, արբեցողութեան և կոպիտութեան գաղափարները: Նոցա կարծիքը Անգլիացիների մասին չէ աշխատում<section end="Բովանդակություն"/><noinclude></noinclude> 8no6ilurlv432fr7vd6qk1pfph9y1ee 397559 397558 2026-10-09T12:42:47Z Lilitik22 1072 /* Սրբագրված */ 397559 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude><section begin="Գլխագիր"/>{{Մշակի գլխագիր |վերաջ ='''Յունվարի 18․ № 2.''' |վերձախ = '''№ 12. Յունվարի 18.''' |վերկենտրոն = <big>'''1873'''</big> |աջ = <center>'''ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ'''</center> Մասնավոր յայտարարութիւն տպել տուողը պիտի վճարէ 10 հասարակ տառի համար 1 կոպէկ արծաթ։ Յայտարարութիւններ տպվում են Հայերէն, Ռուսերէն, Վրացերէն, Ֆրանսիարէն, Գերմաներէն և Թուրքերէն։ |ձախ = <center>'''ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԳԻՆԸ'''</center> Տարեկան գինն է 5 ռուբլի (փոստի ծախսով)։ Օտարաքաղաքացի բաժանորդները պիտի դիմեն այս հասցէով․ Въ Тифлисъ․ Въ Редакцiю Армянской Газеты „Мшакъ“․ Թիֆլիսում կարելի է ստորագրվիլ խմբագրատան մէջ (Արծրունու տուն և պ․ Ծատուրեանցի խանութում։ |վերնագիր = ԳՐԱԿԱՆԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ |ենթավերնագիր = ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ }} <section end="Գլխագիր"/> <section begin="Բովանդակություն"/><center><big>'''ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ'''</big></center> Հայոց օրագրության գործը։ — Ներքին տեսութիւն։ Թիֆլիսի ջրանցքի խնդիր։ Նամակ Մեծ-Շուլավէրից։ Նամակ Նուխուց։ Ներքին լուրեր։ — Արտաքին տեսութիւն։ Ընդհանուր տեսութիւնը։ Նապօլէօն III (կենսագրութիւն)։ — Խառն լուրեր։ — Առևտրական։ — Յայտարարութիւններ։ — Բանասիրական։ ---- {{Կենտրոն|'''ՀԱՅՈՑ ՕՐԱԳՐՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԸ'''}} {{rule|4em}} {{Կենտրոն|'''I'''}} <big>'''Մ'''</big>ինչև որ ինքն հայոց ժողովուրդը քնած էր բարոյապէս և մտաւորապէս, անկարելի էր սպասել որ ցրված ազգի այն տեղերում, ուր որ աւելի բազմաթիւ էր հայ տարրը, ծագէր մտաւոր կեանքը...: <big>'''Ա'''</big>յն տեղերը, ուր հայերը խիտ կերպով էին բնակվում, ուր նոքա գաղթականներ չէին, այլ բնիկներ,— այն տեղերը երկար ժամանակ զրկված լինելով օտար տարրերի հետ անմիջական յարաբերութիւններից, դժուարութեամբ էին զարգանում: <big>'''Հ'''</big>այ գաղթականը, ընդհակառակն, պատահելով օտար, աւելի լուսաւորեալ հասարակութեանը, ըմբռնելով օտար կրթութիւնը,— ինքն զարթնում էր, զգում էր իր անձնական մտաւոր պիտոյքը: <big>'''Ա'''</big>յն զգացմունքը որ քնած էր մնում նահապետական կեանքի շրջանում,— զարթնում էր յարակցելով օտար, ժամանակակից պահանջներին աւելի համապատասխան կրթված հասարակութեան հետ...: <big>'''Ա'''</big>յդ է պատճառ, որ հայի մտաւոր կեանքի ժամանակակից նշոյլները չը ծագեցան <big>'''Ե'''</big>րևանում կամ <big>'''Վ'''</big>ան ծովի եզերքին,— այլ նրա արդեան գրականութեան արդիւնքը, գրքերը, լրագիրները ու օրագիրները երևեցան <big>'''Վ'''</big>էնեցիայում, <big>'''Փ'''</big>արիզում, <big>'''Կ'''</big>. <big>'''Պ'''</big>օլսում, <big>'''Պ'''</big>ետերբուրգում, <big>'''Մ'''</big>օսկվայում, <big>'''Թ'''</big>էօդօսիայում և այլն... {{Կենտրոն|'''II'''}} <big>'''Ե'''</big>րբ օտար երկիրներում հրատարակված այդ գրականութեան միջոցով փոքր առ փոքր ուսաւորվեցաւ և մտաւոր կեանքի ճաշակն առաւ հայերի այն մասը, որ անշարժ մնացած էր <big>'''Հ'''</big>այ ազգութենից բուն բնակեցրած տեղերում,— այն ժամանակ միայն յարուցվեցաւ մտաւոր կեանքի պահանջը և հայ բազմամարդ կենդրօնական քաղաքներում։ <big>'''Վ'''</big>Էնեցիայում կամ <big>'''Մ'''</big>օսկվայում հրատարակված ամսագիրները, միջնորդ լինելով միայն եւրօպական լուսաւորութեան և հայերի մէջ, այո՛ դաստիարակչի պաշտօն կարող էին կատարել մեր ժողովրդի վերաբերութեամբ, բայց հեռու լինելով մեր ազգից բուն բնակեցրած երկրից,— հետազօտել չէին կարող նորա կեանքի պիտոյքները։ <big>'''Կ'''</big>ովկասի մայրաքաղաքում, <big>'''Թ'''</big>իֆլիսում հրատարակվող պարբերական գրվածները արդէն երկրորդ քայլ են դէպի հայ մտաւոր կեանքի առաջադիմութիւնը: {{Կենտրոն|'''III'''}} <big>'''Բ'''</big>այց սորանով չը պիտի բաւականանանք, չը պէտք է նայենք <big>'''Թ'''</big>իֆլիսի կամ <big>'''Կ'''</big>. <big>'''Պ'''</big>օլսի օրագրութեան, որպէս մեր մտաւոր գործունէութեան վերջին խօսքի վերա: <big>'''Պ'''</big>էտք է մեր բոլոր ջանքը գործ դնենք, հայ օրագրութեան գործին դարձեալ մի քայլ անել տալ...: <big>'''Պ'''</big>էտք է նպաստենք, այժմ երբ հողը պատրաստ է մտաւոր մշակութեան համար,— որ հայերից բնակեցրած գաւառներում էլ ծագի ինքնուրոյն, տեղական մտաւոր կեանքը: <big>'''Պ'''</big>էտք է նպաստենք, որ գաւառական նշանաւոր կեդրօններում հրատարակվին տեղական պարբերական թերթերը: <big>'''Ա'''</big>յդ տեսակ պարբերական հրատարակութիւնները բացի տեղական օգուտից, բացի այն, որ նրանք կը զարգացնեն ընթերցանութեան սէրը հայրենակիցների մէջ, նիւթ կը ներկայացնեն <big>'''Թ'''</big>իֆլիսի կամ <big>'''Կ'''</big>. <big>'''Պ'''</big>օլսի լրագրութեանը, կը կատարեն շատ դիպվածներում գաւառներից ստացվող թղթակցութիւնների պաշտօնը, տեղական խնդիրների առաւել մշակված նիւթեր մեզ առաջարկելով... {{Կենտրոն|'''IV'''}} Մենք ասեցինք՝ հողը պատրաստ է.. պարզենք մեր միտքը։ <big>'''Վ'''</big>էնէցիայում կամ <big>'''Մ'''</big>օսկվայում հրատարակված ամսագիրները մի կողմից ժողովրդի հետ անմիջական կապ չունենալով, միւս կողմից իրանց տպագրված նիւթերին նայելով, չէին ներկայացնում մի ներքին, բարոյական կապ, յօդվածները չունէին, և չէին կարող ունենալ միմեանց մէջ կապ, ամսագիրները չունէին մի որոշ ուղղութիւն... <big>'''Ս'''</big>ոքա զանազան, միմեանցից անկապ նիւթերի ժողովածուներ էին, որք գուցէ ընտանեկան ընթերցանութեան համար հետաքրքիր նիւթ էին առաջարկում, բայց չէին կարող հասնել այն նշանակութեան, որին պիտի ձգտէ ամսագրի գրականական ձեւը,— այն է՝ ուսումնասիրելով ազգային լրագրութեան և օրագրութեան մէջ ցրված միմեանցից անկապ, հում նիւթերը, միմեանց մէջ կապել, դասաւորել, մշակել և նրանց վրա հիմնվելով, ընդհանուր տնտեսական, ազգագրական, ուսումնական խնդիր յարուցանել, լրագրութեան մէջ բոլոր զարթեցրած հարցերից ընդհանուր տեսութիւն անել: <big>'''Ա'''</big>յդ է իսկ ամսագրի պաշտօնը, այդ է ընդհանրապէս ընդունված ֆրանսիական revue բառի նշանակութեան ճիշդ թարգմանութիւնը,— տեսութիւն: {{Կենտրոն|'''V'''}} <big>'''Ո'''</big>ր ամսագիրը կարողանայ ինքնուրոյն նշանակութեանը հասնել, նա պիտի հիմնվի այն ժամանակ, երբ կը բազմանան հայրենական քաղաքական, գրականական և մասնագիտական օրագիրները և շաբաթաթերթերը: <big>'''Օ'''</big>րագրութիւնը ամսագրի վերաբերութեամբ մի և նոյն դեր պիտի խաղայ, ինչ դեր որ խաղում են գաւառական թերթերը կեդրօնական թերթի վերաբերութեամբ, կամ նրանց բացակայութեան ժամանակ լրացնում են գաւառական թղթակցութիւնները...: <big>'''Մ'''</big>եր կարծիքով հայրենական պարբերական գրականութիւնը զանազան շրջանները անցնելուց յետոյ, այնքան պատրաստած է ազգի մտաւոր հողը, որ մեզ կը ներվի յուսալ, թէ կարճ միջոցում <big>'''Վ'''</big>անի և <big>'''Բ'''</big>ագուի պէս քաղաքների մէջ մտադրած պարբերական թերթերի օրինակով, կարողանան մեր գաւառական քաղաքներից մի քանիսը ձեռք տալ տեղական թերթերի հրատարակութեանը... մեր կարծիքով <big>'''Ա'''</big>լէքսանդրապօլ, <big>'''Շ'''</big>ուշի, <big>'''Բ'''</big>ագու, առ այժմ պատրաստ են այդ տեսակ գործունէութեանը։ <big>'''Ե'''</big>ւ որովհետև այդ դիտաւորութեան նշոյլները երևեցան, մենք մեր պարտաւորութիւնը կը համարենք „<big>'''Մ'''</big>շակի“ յաջորդ համարներից մինի մէջ՝ առաջարկել գաւառներում տեղական հայոց թերթ հրատարակելու ցանկացողներին, մեր կարծիքով անհրաժեշտ պրօգրամը։ ---- {{Կենտրոն|<big>'''ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ'''</big>}} ---- {{Կենտրոն|'''ԹԻՖԼԻՍԻ ՋՐԱՆՑՔԻ ԽՆԴԻՐԸ'''}} {{rule|4em}} <big>'''Վ'''</big>աղուց է արդէն մեր հասարակութեան մէջ զարթեցրած է <big>'''Թ'''</big>իֆլիսում ջրանցք շինելու և գազի լուսաւորութեան անհրաժեշտութեան խնդիրը: <big>'''Վ'''</big>աղուց է արդէն հասկացել են որ այդ երկու ձեռնարկութիւններ գլուխ բերելու համար անհրաժեշտ է արմատական միջոցների գործ դնելը: <big>'''Տ'''</big>արակոյս չը կայ, որ այդ երկու խնդիրները պիտի անչափ հետաքրքրեն <big>'''Թ'''</big>իֆլիսացիներին, ուստի անհրաժեշտ է բարձրացնել այդ հարցերը լրագրութեան մէջ, նոցա որքան կարելի է, բազմակողմանի կերպով քնննելու համար: <big>'''Ք'''</big>աղաքային վարչութիւնը այն եզրակացութեանը հասաւ, որ հարկաւոր է յանձնել մասնաւոր անձանց և, եթէ կարելի է, բաժանորդական ընկերութիւններին այդ երկու ձեռնարկութիւնների իրագործումը: '<big>'''Ի'''</big> հարկէ 'ի նկատի ունելով երկուսի համանմանութիւնը գործի սկիզբներում, օգտաւէտ կը լինէր միացնել նրանց, բայց նրանց մասին կանօնաւոր ու ճիշդ հասկացողութիւն ---- {{Կենտրոն|<big>'''ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ'''</big>}} ---- {{Կենտրոն|'''ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԵԱՆ ՏՊԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ'''}} {{rule|4em}} Հիւսիսային ծովի (Nordsee) մէջ գտնվում է Բրէմէն քաղաքից դէպի հիւսիս-արևելեան կողմը մի փոքրիկ, առանձնացած կղզի, որ իր դրքի պատճառով ամենայն յարմարութիւններ է ներկայացնում ծովային բաղանիքի: Իսկ այդ պատճառով, քանի տարիներից ի վեր, դա դարձել է յուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներումը լողացողներից շատ յաճախած և սիրած մի տեղ: Այս իր դրութեամբ հետաքրքիր երկրի փոքրիկ կտորը։ Անգլիային պատկանող Հէլգօլանդ կղզի է: Ամբողջ կղզին այնքան փոքր է, որ նաւակով (լաւ եղանակին) կարելի է հինգ քարորդ ժամու միջոցումը դորա շուրջը անել: Դա կարմִիր աւազաքարի (Sandstein) մի միակ ժայռից է բաղկացած, որի ամենաբարձր կէտը, ծովի մակերևոյթից, մօտ 200 ոտնաչափ բարձրութիւն ունի: Այս ժայռից դէպի արևմուտքը գտնվում է աւազեայ մի կղզի — այս տեսակ կղզիները սովորաբար Düne անուն են կրում,— որը առաջ և մինչև անցեալ դարու սկիզբը, միաւորած էր կարմִիր ժայռի հետ, իսկ յետոյ, մրրիկները պատառեցին միաւորող աւելի թոյլ տեղը և հալիքները, նախ հեղեղելով այս բնական կամուրջը, յետոյ փոքր առ փոքր հեռու տանելով քարերը և աւազը երկոցունց կղզիներին բոլորովին զատեցին և այն արտաքին տեսարան շնորհեցին, որ նոքա այժմս էլ ունեն, այսինքն դոցա մէջ մղեցաւ քառորդ մղոն տարածութեամբ բաժանող ծովը: Որպէս յիշած էի, Հէլգօլանդը Անգլիայի սեփականութիւն է, չը նայելով, որ թէ իր մօտիկութիւնը դէպի գերմանական եզերները,— շոգենաւը Համբուրգից մինչի կղզին 7 ժամու միջոցումը, իսկ Բրէմէնից 5 ժամու միջոցումն է հասնում,— թէ բնակիչներին անկասկած գերմանական ցեղին պատկանելուն, թէ վերջապէս որ կղզին միայն Համբուրգից է ստանում իր բոլոր պիտոյքների լրումն, այնպէս որ կարելի է ասել Համբուրգից է կախված Հէլգօլանդցիների կեանքը: Անգլիայի համար այս կղզին իսկապէս միայն այն նշանակութիւն ունի, որ հարկաւոր ժամանակին, մի բաւականին յարմար նաւահանգիստ է ներկայացնում հիւսիսային ծովի մէջ: Անգլիան միայն մի ներկայացուցիչ ունի այս կղզու վերայ, մի կառավարիչ, եթէ չը համարենք մի քանի ծովային զինուորներին, որոնց ծառայութիւնը նորանումն է պարունակվում, որ կղզին ազատ չը մտցնվի օղի կամ այլ մաքսապարտ (Zollpflichtig) նիւթերը: Այս զինուորները, որոնք coast-gards (եզերքի պահապաններ) անուն են կրում, պարտաւոր են, ամէն անգամ, երբ մօտենում է մի նաւ, ելանել ծովի եզրը և քննել ամենայն առարկաները, որոնք եզրին են հասնում: Կղզին ունի կառավարութեան կողմից շնորհած կամ պահպանած քանի մի առանձնութիւններ, օրինակ առանձին փօստի դրոշմեր, ինչպէս Անգլիայի այլ գաղթականութիւնները (Colonie), իրանց սեփական ազգային դրոշակ, որի գոյներ են կանանչ, կարմִիր և սպիտակ, և որոնց մասին Հէլգօլանդցիները իրանց համար մի հինգտող ոտանաւոր շինած ունեն. {{Կենտրոն|<poem>Grün ist das Land, Roth ist die Kant', Weiss ist der Sand, Das sind die drei Farben von Helgoland!</poem>}} այսինքն՝ կանանչ է երկիրը, կարմִր-ժայռը, սպիտակ աւազը, ահա Հէլգօլանդի երէք գոյները: Հասկանալի է, որ Հէլգօլանդցիները, ոչինչ օգուտ չունենալով Անգլիայից, իրանց բոլորովին ազատ են համարում, և Անգլիացի անունը նոցա համար այնպէս օտար է, ինչպէս այլ ազգերի, այն զանազանութեամբ միայն, որ Անգլիացիները նոցա ատելի են: Այս ատելութիւնը զանազան, բոլորովին ըմբռնելի պատճառներ ունի՝ նախ նոքա ազատօրէն չեն կարող ստանալ օղի և այլ ծանր խմիչք, որոնց նոքա, իբրև ծովի բնակիչներ մի կողմից, միւս կողմից իրանց կլիմայի խստութեան պատճառով շատ սիրում են, երկրորդ որ երբեմն Անգլիան նոցանից մարդիկ է պահանջում զինուորական ծառայութեան համար և վերջապէս՝ այն Անգլիացիները, որ նոցա կղզին հասնում են, մեծ մասամբ ծովային զօրքին պատկանելով, որոնց անբարոյական վարմունքը եզերքը ելանելու ժամանակ և բնակիչների դէմ գործած կոպիտութիւնները յայտնի են ամենեցուն, Հէլգօլանդցին Անգլիացի անունը արտասանելով, չէ կարող դորա հետ չը միաւորել անբարոյականութեան, արբեցողութեան և կոպիտութեան գաղափարները: Նոցա կարծիքը Անգլիացիների մասին չէ աշխատում<section end="Բովանդակություն"/><noinclude></noinclude> gm39ceab7y12440yf1xtbfup798te4s Մշակ/1873/2/Հայոց օրագրութեան գործը 0 151955 397556 2026-10-09T11:59:44Z Lilitik22 1072 Նոր էջ «{{Վերնագիր |title=Հայոց օրագրութեան գործը |section = |previous = |next = |notes = |author =Մշակ}} <div style="width: 35em; text-align:justify; text-indent:1.5em; margin-left:3em"> {{Կենտրոն|'''ՀԱՅՈՑ ՕՐԱԳՐՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԸ'''}} {{rule|4em}} {{Կենտրոն|'''I'''}} <big>'''Մ'''</big>ինչև որ ինքն հայոց ժողովուրդը քնած էր բարոյապէս և մտաւորապէս, անկարելի...»: 397556 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Հայոց օրագրութեան գործը |section = |previous = |next = |notes = |author =Մշակ}} <div style="width: 35em; text-align:justify; text-indent:1.5em; margin-left:3em"> {{Կենտրոն|'''ՀԱՅՈՑ ՕՐԱԳՐՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԸ'''}} {{rule|4em}} {{Կենտրոն|'''I'''}} <big>'''Մ'''</big>ինչև որ ինքն հայոց ժողովուրդը քնած էր բարոյապէս և մտաւորապէս, անկարելի էր սպասել որ ցրված ազգի այն տեղերում, ուր որ աւելի բազմաթիւ էր հայ տարրը, ծագէր մտաւոր կեանքը...: <big>'''Ա'''</big>յն տեղերը, ուր հայերը խիտ կերպով էին բնակվում, ուր նոքա գաղթականներ չէին, այլ բնիկներ,— այն տեղերը երկար ժամանակ զրկված լինելով օտար տարրերի հետ անմիջական յարաբերութիւններից, դժուարութեամբ էին զարգանում: <big>'''Հ'''</big>այ գաղթականը, ընդհակառակն, պատահելով օտար, աւելի լուսաւորեալ հասարակութեանը, ըմբռնելով օտար կրթութիւնը,— ինքն զարթնում էր, զգում էր իր անձնական մտաւոր պիտոյքը: <big>'''Ա'''</big>յն զգացմունքը որ քնած էր մնում նահապետական կեանքի շրջանում,— զարթնում էր յարակցելով օտար, ժամանակակից պահանջներին աւելի համապատասխան կրթված հասարակութեան հետ...: <big>'''Ա'''</big>յդ է պատճառ, որ հայի մտաւոր կեանքի ժամանակակից նշոյլները չը ծագեցան <big>'''Ե'''</big>րևանում կամ <big>'''Վ'''</big>ան ծովի եզերքին,— այլ նրա արդեան գրականութեան արդիւնքը, գրքերը, լրագիրները ու օրագիրները երևեցան <big>'''Վ'''</big>էնեցիայում, <big>'''Փ'''</big>արիզում, <big>'''Կ'''</big>. <big>'''Պ'''</big>օլսում, <big>'''Պ'''</big>ետերբուրգում, <big>'''Մ'''</big>օսկվայում, <big>'''Թ'''</big>էօդօսիայում և այլն... {{Կենտրոն|'''II'''}} <big>'''Ե'''</big>րբ օտար երկիրներում հրատարակված այդ գրականութեան միջոցով փոքր առ փոքր ուսաւորվեցաւ և մտաւոր կեանքի ճաշակն առաւ հայերի այն մասը, որ անշարժ մնացած էր <big>'''Հ'''</big>այ ազգութենից բուն բնակեցրած տեղերում,— այն ժամանակ միայն յարուցվեցաւ մտաւոր կեանքի պահանջը և հայ բազմամարդ կենդրօնական քաղաքներում։ <big>'''Վ'''</big>Էնեցիայում կամ <big>'''Մ'''</big>օսկվայում հրատարակված ամսագիրները, միջնորդ լինելով միայն եւրօպական լուսաւորութեան և հայերի մէջ, այո՛ դաստիարակչի պաշտօն կարող էին կատարել մեր ժողովրդի վերաբերութեամբ, բայց հեռու լինելով մեր ազգից բուն բնակեցրած երկրից,— հետազօտել չէին կարող նորա կեանքի պիտոյքները։ <big>'''Կ'''</big>ովկասի մայրաքաղաքում, <big>'''Թ'''</big>իֆլիսում հրատարակվող պարբերական գրվածները արդէն երկրորդ քայլ են դէպի հայ մտաւոր կեանքի առաջադիմութիւնը: {{Կենտրոն|'''III'''}} <big>'''Բ'''</big>այց սորանով չը պիտի բաւականանանք, չը պէտք է նայենք <big>'''Թ'''</big>իֆլիսի կամ <big>'''Կ'''</big>. <big>'''Պ'''</big>օլսի օրագրութեան, որպէս մեր մտաւոր գործունէութեան վերջին խօսքի վերա: <big>'''Պ'''</big>էտք է մեր բոլոր ջանքը գործ դնենք, հայ օրագրութեան գործին դարձեալ մի քայլ անել տալ...: <big>'''Պ'''</big>էտք է նպաստենք, այժմ երբ հողը պատրաստ է մտաւոր մշակութեան համար,— որ հայերից բնակեցրած գաւառներում էլ ծագի ինքնուրոյն, տեղական մտաւոր կեանքը: <big>'''Պ'''</big>էտք է նպաստենք, որ գաւառական նշանաւոր կեդրօններում հրատարակվին տեղական պարբերական թերթերը: <big>'''Ա'''</big>յդ տեսակ պարբերական հրատարակութիւնները բացի տեղական օգուտից, բացի այն, որ նրանք կը զարգացնեն ընթերցանութեան սէրը հայրենակիցների մէջ, նիւթ կը ներկայացնեն <big>'''Թ'''</big>իֆլիսի կամ <big>'''Կ'''</big>. <big>'''Պ'''</big>օլսի լրագրութեանը, կը կատարեն շատ դիպվածներում գաւառներից ստացվող թղթակցութիւնների պաշտօնը, տեղական խնդիրների առաւել մշակված նիւթեր մեզ առաջարկելով... {{Կենտրոն|'''IV'''}} Մենք ասեցինք՝ հողը պատրաստ է.. պարզենք մեր միտքը։ <big>'''Վ'''</big>էնէցիայում կամ <big>'''Մ'''</big>օսկվայում հրատարակված ամսագիրները մի կողմից ժողովրդի հետ անմիջական կապ չունենալով, միւս կողմից իրանց տպագրված նիւթերին նայելով, չէին ներկայացնում մի ներքին, բարոյական կապ, յօդվածները չունէին, և չէին կարող ունենալ միմեանց մէջ կապ, ամսագիրները չունէին մի որոշ ուղղութիւն... <big>'''Ս'''</big>ոքա զանազան, միմեանցից անկապ նիւթերի ժողովածուներ էին, որք գուցէ ընտանեկան ընթերցանութեան համար հետաքրքիր նիւթ էին առաջարկում, բայց չէին կարող հասնել այն նշանակութեան, որին պիտի ձգտէ ամսագրի գրականական ձեւը,— այն է՝ ուսումնասիրելով ազգային լրագրութեան և օրագրութեան մէջ ցրված միմեանցից անկապ, հում նիւթերը, միմեանց մէջ կապել, դասաւորել, մշակել և նրանց վրա հիմնվելով, ընդհանուր տնտեսական, ազգագրական, ուսումնական խնդիր յարուցանել, լրագրութեան մէջ բոլոր զարթեցրած հարցերից ընդհանուր տեսութիւն անել: <big>'''Ա'''</big>յդ է իսկ ամսագրի պաշտօնը, այդ է ընդհանրապէս ընդունված ֆրանսիական revue բառի նշանակութեան ճիշդ թարգմանութիւնը,— տեսութիւն: {{Կենտրոն|'''V'''}} <big>'''Ո'''</big>ր ամսագիրը կարողանայ ինքնուրոյն նշանակութեանը հասնել, նա պիտի հիմնվի այն ժամանակ, երբ կը բազմանան հայրենական քաղաքական, գրականական և մասնագիտական օրագիրները և շաբաթաթերթերը: <big>'''Օ'''</big>րագրութիւնը ամսագրի վերաբերութեամբ մի և նոյն դեր պիտի խաղայ, ինչ դեր որ խաղում են գաւառական թերթերը կեդրօնական թերթի վերաբերութեամբ, կամ նրանց բացակայութեան ժամանակ լրացնում են գաւառական թղթակցութիւնները...: <big>'''Մ'''</big>եր կարծիքով հայրենական պարբերական գրականութիւնը զանազան շրջանները անցնելուց յետոյ, այնքան պատրաստած է ազգի մտաւոր հողը, որ մեզ կը ներվի յուսալ, թէ կարճ միջոցում <big>'''Վ'''</big>անի և <big>'''Բ'''</big>ագուի պէս քաղաքների մէջ մտադրած պարբերական թերթերի օրինակով, կարողանան մեր գաւառական քաղաքներից մի քանիսը ձեռք տալ տեղական թերթերի հրատարակութեանը... մեր կարծիքով <big>'''Ա'''</big>լէքսանդրապօլ, <big>'''Շ'''</big>ուշի, <big>'''Բ'''</big>ագու, առ այժմ պատրաստ են այդ տեսակ գործունէութեանը։ <big>'''Ե'''</big>ւ որովհետև այդ դիտաւորութեան նշոյլները երևեցան, մենք մեր պարտաւորութիւնը կը համարենք „<big>'''Մ'''</big>շակի“ յաջորդ համարներից մինի մէջ՝ առաջարկել գաւառներում տեղական հայոց թերթ հրատարակելու ցանկացողներին, մեր կարծիքով անհրաժեշտ պրօգրամը։ trh9s08se1iz8q1gm2wlx63cow4c1b1 Հեղինակ:Մշակ/1873/2/Բովանդակություն 100 151956 397557 2026-10-09T12:00:29Z Lilitik22 1072 Նոր էջ «<center><big>'''ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ'''</big></center> Հայոց օրագրության գործը։ — Ներքին տեսութիւն։ Թիֆլիսի ջրանցքի խնդիր։ Նամակ Մեծ-Շուլավէրից։ Նամակ Նուխուց։ Ներքին լուրեր։ — Արտաքին տեսութիւն։ Ընդհանուր տեսութիւնը։ Նապօլէօն III (կենսագրութիւն)։ — Խառն լուրեր։ — Առևտրական։ —...»: 397557 wikitext text/x-wiki <center><big>'''ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ'''</big></center> Հայոց օրագրության գործը։ — Ներքին տեսութիւն։ Թիֆլիսի ջրանցքի խնդիր։ Նամակ Մեծ-Շուլավէրից։ Նամակ Նուխուց։ Ներքին լուրեր։ — Արտաքին տեսութիւն։ Ընդհանուր տեսութիւնը։ Նապօլէօն III (կենսագրութիւն)։ — Խառն լուրեր։ — Առևտրական։ — Յայտարարութիւններ։ — Բանասիրական։ jrnm962wnp7uptrk5nddc7jbg6x312w Մշակ/1873/2/Թիֆլիսի ջրանցքի խնդիր 0 151957 397561 2026-10-09T12:48:53Z Lilitik22 1072 Նոր էջ «{{Վերնագիր |title=Թիֆլիսի ջրանցքի խնդիրը |section = |previous = |next = |notes = |author =Մշակ}} <div style="width: 35em; text-align:justify; text-indent:1.5em; margin-left:3em"> {{Կենտրոն|'''ԹԻՖԼԻՍԻ ՋՐԱՆՑՔԻ ԽՆԴԻՐԸ'''}} {{rule|4em}} <big>'''Վ'''</big>աղուց է արդէն մեր հասարակութեան մէջ զարթեցրած է <big>'''Թ'''</big>իֆլիսում ջրանցք շինելու և գազ...»: 397561 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Թիֆլիսի ջրանցքի խնդիրը |section = |previous = |next = |notes = |author =Մշակ}} <div style="width: 35em; text-align:justify; text-indent:1.5em; margin-left:3em"> {{Կենտրոն|'''ԹԻՖԼԻՍԻ ՋՐԱՆՑՔԻ ԽՆԴԻՐԸ'''}} {{rule|4em}} <big>'''Վ'''</big>աղուց է արդէն մեր հասարակութեան մէջ զարթեցրած է <big>'''Թ'''</big>իֆլիսում ջրանցք շինելու և գազի լուսաւորութեան անհրաժեշտութեան խնդիրը: <big>'''Վ'''</big>աղուց է արդէն հասկացել են որ այդ երկու ձեռնարկութիւններ գլուխ բերելու համար անհրաժեշտ է արմատական միջոցների գործ դնելը: <big>'''Տ'''</big>արակոյս չը կայ, որ այդ երկու խնդիրները պիտի անչափ հետաքրքրեն <big>'''Թ'''</big>իֆլիսացիներին, ուստի անհրաժեշտ է բարձրացնել այդ հարցերը լրագրութեան մէջ, նոցա որքան կարելի է, բազմակողմանի կերպով քնննելու համար: <big>'''Ք'''</big>աղաքային վարչութիւնը այն եզրակացութեանը հասաւ, որ հարկաւոր է յանձնել մասնաւոր անձանց և, եթէ կարելի է, բաժանորդական ընկերութիւններին այդ երկու ձեռնարկութիւնների իրագործումը: '<big>'''Ի'''</big> հարկէ 'ի նկատի ունելով երկուսի համանմանութիւնը գործի սկիզբներում, օգտաւէտ կը լինէր միացնել նրանց, բայց նրանց մասին կանօնաւոր ու ճիշդ հասկացողութիւն մշակելու համար,— առ այժմ քննենք ջրանցքի խնդիրը։ <big>'''Մ'''</big>եզի հասնում են լուրեր, իբր թէ ջրանցքի գործին ձեռք տալու ուզողները սոքա են․ 1) <big>'''Շ'''</big>վաբէնի և <big>'''Մ'''</big>օրի կօմպանիան, որ մի շատ եռանդոտ գործակատար ունի և 2) <big>'''Ա'''</big>նանուն մի ընկերութիւն, որի գլուխը կազմում են իրանց երկար ծառայութեամբ մեր առևտրական շրջաններում և դրամագլխով քաղաքիս մէջ անուն և նշանակութիւն ստացած անձինքը։ <big>'''Մ'''</big>ինչև որ քաղաքը չէ յայտնել իր պայմանները (կօնդիցիա) ջրանցքի ձեռնարկութիւնը սորան կամ նորան տալու համար,— անկարելի է ասել ում առաջարկութիւնները աւելի շահաւէտ են, բայց մենք անհրաժեշտ ենք համարում, աչքի առաջն ունենալով քաղաքի օգուտները, ամբողջ ձեռնարկութեան արժողութեան գնահատելը, սկզբնական կամ նախապատրաստական հետազօտութիւնների միջոցով,— եթէ ոչ, ահա ինչ կարող է պատահել՝ <big>'''Մ'''</big>ի ընկերութիւն կամ մասնաւոր անձինք ներկայանում են քաղաքային վարչութեանը ջրանցքի գործը վերցնելու հպատակով․ նրանք ցոյց են տալիս ձեռնարկութեան արժէքը 1½ անգամ աւելի, քան թէ ճշմարիտ աժէ, համաձայնում են ամեն պայմաններին և պահանջում են ապահովութիւն (գարանտիա) քաղաքի կողմից՝ չորս տոկոս (4%)։ <big>'''Ք'''</big>աղաքը չունենալով ոչինչ փաստ, որի վերա հիմնվէր, չը հիմնվելով սեփական հետազօտութիւնների վրա, պատճառ չունի մերժել առաջարկութիւնը․․․ և ինչ կը լինի սորա հետևանքը,— այն է որ քաղաքը 4% կը վճարէ որպէս ապահովութիւն, իսկ 6% ինքն ձեռնարկութեան համար։<ref>Օրինակ, եթէ ձեռնարկութեան իսկական արժէքը 800,000 ռուբլի է, ուրեմն 4% ապահովութիւն հաշվելով, կանէ 32,000 ռուբլ։ Բայց ընկերութիւնը յայտնում է թէ ձեռնարկութիւնը աժէ 1 միլիօն 200 հազար,— քաղաքը հաւատում է և տալիս է 4% գարանտիա, որ կանէ 48,000 ռուբլի։ Այդ 48 հազարը ձեռնարկութեան իսկական արժողութեան, 800 հազարի վերաբերութեամբ, կանէ ուրեմն ոչ թե 4% այլ 6%։</ref> <big>'''Մ'''</big>ի և նոյն ժամանակ դեռ ևս սպասելով կօնդիցիայի տպագրելը, ոչինչ յայտնի չէ ձեռնարկութեան արժողութեան մասին։ <big>'''Ա'''</big>յժմ դառնալով գործի հաւանական հետևանքին, մի և նոյն ժամանակ համակրելով վերև յիշված ընկերութիւններից երկրորդին, որովհետև նա կազմվում է քաղաքի բնակիչներից,— հետաքրքիր կը լինէր իմանալ՝ ի՞նչ զէնք ունի նա ձեռին, որ կարողանայ հանդէս դուրս գալ ֆիրմա ունեցող ընկերութեան հետ մրցելու համար։ <big>'''Ա'''</big>յդ տեսակ ընկերութեան հետ մրցելը կը ներկայացնէ ուրեմն իրական արգելքներ։— <big>'''Ո'''</big>րքան յայտնի է մեզ՝ հետազօտութիւնները արած չեն։ <big>'''Ը'''</big>նկերութիւն կազմող անձանց շրջանում անգամ կասկած է ծնում՝ հաւաստի չը լինելով թէ կօնցէսիան նրանց պիտի ընկնի թէ ոչ, արդեօք կը կամենա՞ն նրանք ծախսել սկզբնական հետազօտութեանը հարկաւոր գումար․․․ <big>'''Պ'''</big>արոններ․ կայ մի ժողովրդական առած թէ՝ ջրի մէջ ընկածը անձրևից չի վախենայ։ <big>'''Կ'''</big>ամենում էք ձեռք տալ մի գործին, որ միլիօն կը նստէ, և քաշվում էք քանի մի հազարներ ծախսելուց։ <big>'''Հ'''</big>իմնում էք մի ընկերութիւն քաղաքի մէջ ջրանցքը գլուխ բերելու, այն պատճառով, որ նրան շահաւետ գործ էք համարում,— և մի և նոյն ժամանակ չէք կամենում ոչինչ զօհել․․․ այդպէս երբէք ձեր նպատակին հասնելու չէք։ {{Աջաթև|Մ․ Բ․}} bq4rhnrehswraf0ldpu2ro41xc6be2v Մշակ/1873/2/Մի ճանապարհորդութեան տպաւորութիւնները 0 151958 397563 2026-10-09T12:52:59Z Lilitik22 1072 Նոր էջ «{{Վերնագիր |title=Մի ճանապարհորդութեան տպաւորութիւնները |section = |previous = |next = |notes = |author =Մշակ}} <div style="width: 35em; text-align:justify; text-indent:1.5em; margin-left:3em"> {{Կենտրոն|'''ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԵԱՆ ՏՊԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ'''}} {{rule|4em}} Հիւսիսային ծովի (Nordsee) մէջ գտնվում է Բրէմէն քաղաքից դէպի հիւսիս-արև...»: 397563 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Մի ճանապարհորդութեան տպաւորութիւնները |section = |previous = |next = |notes = |author =Մշակ}} <div style="width: 35em; text-align:justify; text-indent:1.5em; margin-left:3em"> {{Կենտրոն|'''ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԵԱՆ ՏՊԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ'''}} {{rule|4em}} Հիւսիսային ծովի (Nordsee) մէջ գտնվում է Բրէմէն քաղաքից դէպի հիւսիս-արևելեան կողմը մի փոքրիկ, առանձնացած կղզի, որ իր դրքի պատճառով ամենայն յարմարութիւններ է ներկայացնում ծովային բաղանիքի: Իսկ այդ պատճառով, քանի տարիներից ի վեր, դա դարձել է յուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներումը լողացողներից շատ յաճախած և սիրած մի տեղ: Այս իր դրութեամբ հետաքրքիր երկրի փոքրիկ կտորը։ Անգլիային պատկանող Հէլգօլանդ կղզի է: Ամբողջ կղզին այնքան փոքր է, որ նաւակով (լաւ եղանակին) կարելի է հինգ քարորդ ժամու միջոցումը դորա շուրջը անել: Դա կարմִիր աւազաքարի (Sandstein) մի միակ ժայռից է բաղկացած, որի ամենաբարձր կէտը, ծովի մակերևոյթից, մօտ 200 ոտնաչափ բարձրութիւն ունի: Այս ժայռից դէպի արևմուտքը գտնվում է աւազեայ մի կղզի — այս տեսակ կղզիները սովորաբար Düne անուն են կրում,— որը առաջ և մինչև անցեալ դարու սկիզբը, միաւորած էր կարմִիր ժայռի հետ, իսկ յետոյ, մրրիկները պատառեցին միաւորող աւելի թոյլ տեղը և հալիքները, նախ հեղեղելով այս բնական կամուրջը, յետոյ փոքր առ փոքր հեռու տանելով քարերը և աւազը երկոցունց կղզիներին բոլորովին զատեցին և այն արտաքին տեսարան շնորհեցին, որ նոքա այժմս էլ ունեն, այսինքն դոցա մէջ մղեցաւ քառորդ մղոն տարածութեամբ բաժանող ծովը: Որպէս յիշած էի, Հէլգօլանդը Անգլիայի սեփականութիւն է, չը նայելով, որ թէ իր մօտիկութիւնը դէպի գերմանական եզերները,— շոգենաւը Համբուրգից մինչի կղզին 7 ժամու միջոցումը, իսկ Բրէմէնից 5 ժամու միջոցումն է հասնում,— թէ բնակիչներին անկասկած գերմանական ցեղին պատկանելուն, թէ վերջապէս որ կղզին միայն Համբուրգից է ստանում իր բոլոր պիտոյքների լրումն, այնպէս որ կարելի է ասել Համբուրգից է կախված Հէլգօլանդցիների կեանքը: Անգլիայի համար այս կղզին իսկապէս միայն այն նշանակութիւն ունի, որ հարկաւոր ժամանակին, մի բաւականին յարմար նաւահանգիստ է ներկայացնում հիւսիսային ծովի մէջ: Անգլիան միայն մի ներկայացուցիչ ունի այս կղզու վերայ, մի կառավարիչ, եթէ չը համարենք մի քանի ծովային զինուորներին, որոնց ծառայութիւնը նորանումն է պարունակվում, որ կղզին ազատ չը մտցնվի օղի կամ այլ մաքսապարտ (Zollpflichtig) նիւթերը: Այս զինուորները, որոնք coast-gards (եզերքի պահապաններ) անուն են կրում, պարտաւոր են, ամէն անգամ, երբ մօտենում է մի նաւ, ելանել ծովի եզրը և քննել ամենայն առարկաները, որոնք եզրին են հասնում: Կղզին ունի կառավարութեան կողմից շնորհած կամ պահպանած քանի մի առանձնութիւններ, օրինակ առանձին փօստի դրոշմեր, ինչպէս Անգլիայի այլ գաղթականութիւնները (Colonie), իրանց սեփական ազգային դրոշակ, որի գոյներ են կանանչ, կարմִիր և սպիտակ, և որոնց մասին Հէլգօլանդցիները իրանց համար մի հինգտող ոտանաւոր շինած ունեն. {{Կենտրոն|<poem>Grün ist das Land, Roth ist die Kant', Weiss ist der Sand, Das sind die drei Farben von Helgoland!</poem>}} այսինքն՝ կանանչ է երկիրը, կարմִր-ժայռը, սպիտակ աւազը, ահա Հէլգօլանդի երէք գոյները: Հասկանալի է, որ Հէլգօլանդցիները, ոչինչ օգուտ չունենալով Անգլիայից, իրանց բոլորովին ազատ են համարում, և Անգլիացի անունը նոցա համար այնպէս օտար է, ինչպէս այլ ազգերի, այն զանազանութեամբ միայն, որ Անգլիացիները նոցա ատելի են: Այս ատելութիւնը զանազան, բոլորովին ըմբռնելի պատճառներ ունի՝ նախ նոքա ազատօրէն չեն կարող ստանալ օղի և այլ ծանր խմիչք, որոնց նոքա, իբրև ծովի բնակիչներ մի կողմից, միւս կողմից իրանց կլիմայի խստութեան պատճառով շատ սիրում են, երկրորդ որ երբեմն Անգլիան նոցանից մարդիկ է պահանջում զինուորական ծառայութեան համար և վերջապէս՝ այն Անգլիացիները, որ նոցա կղզին հասնում են, մեծ մասամբ ծովային զօրքին պատկանելով, որոնց անբարոյական վարմունքը եզերքը ելանելու ժամանակ և բնակիչների դէմ գործած կոպիտութիւնները յայտնի են ամենեցուն, Հէլգօլանդցին Անգլիացի անունը արտասանելով, չէ կարող դորա հետ չը միաւորել անբարոյականութեան, արբեցողութեան և կոպիտութեան գաղափարները: Նոցա կարծիքը Անգլիացիների մասին չէ աշխատում փարատել և ինքն կառավարիչը, որ իրան բոլոր կղզու տէր համարելով, իր սեփականութիւն համարում է և բնակիչներին, մանաւանդ դոցա քնքոյշ և գեղեցիկ սեռը։ Դժբաղդաբար կառավարչի համար, նորերումս ծնաւ մի կենդանի ապացոյց նորա վարմունքի և դատաստանը ստիպեց նորան (կառավարիչը մի և նոյն ժամանակ ամուսնացած է) մի մեծ տուգանք (կարծեմ 3000 թալեր) վճարել յօգուտ խաբված օրիորդին։ Հէլգօլանդ կղզին մի առանձին և իրան միայն սեփական բարբառ ունի, որ բոլորովին տարբեր է ուրիշ բոլոր գերմանական բարբառներից և միայն այդտեղ է պահպանվել, որի մասին Հելդօլանդցիները իրանք ասում են՝ „մեր լեզուն տարածվում է ժայռից մինչև ի դիւնէ (Düne)“։ Նկատելու արժանի է սակայն, որ աւազարկղու վերայ ոչ մի մարդ չէ բնակում։ Գիտնականների կարծիքով դա հին Ֆրիզների լեզու է, չը նայելով, որ վերջին ժամանակներումը, գերմանացիների կղզին յաճախելու պատճառով, գերմանական լեզուին շատ տարբեր ընդունվեցան և Հէլդօլանդի բարբառումը։ Այս լեզուին ամենամօտ է հօլլանդականը, բայց և դա բաւական տարբեր է։ Ահա մի լեզու, որ կամաց բայց անշուշտ կորչելու վերա է, և այն պատճառով պահպանելու չէ, որովհետև միայն մօտ 2000 մարդիկ են նորան խօսում, դա միայն մի աննշան գրականութիւն ունի և օտարները, քանի գնում է, աւելի գալիս են կղզին։ Արդէն այժմ ինքեանք Հէլդօլանդցիները ստուգում են, որ հազիւ թէ մի մարդ կայ, որ իրանց լեզուն ճշդութեամբ խօսելիս լինի և դոցա թիւն էլ անդադար նուազում է։ Օտարների թիւը, որոնք ամենայն ամառը գալիս են Հէլդօլանդ, ծովի մէջ լողանալու դիտմամբ, հասնում է մինչև 3000 մարդ։ Սակայն հազիւ են նոքա, որոնք այդտեղ աւելի երկար ժամանակ, քան չորս շաբաթ են մնում, որովհետև, չը նայելով կղզու առանձնութիւններին, որսնք զուրկ չեն բանաստեղծական յատկութիւններից, այդտեղ վարած կեանքը այնքան միակերպ է, որ չէ կարող գոհացնել մի մարդուն, որ սովոր է եւրոպական կեանքի յարմարութիւններին (confort)։ Կղզին ոչինչ վայելչութիւն չէ ներկայացնում՝ զբօսանքը ծովի վերայ, ձուկ բռնելը, ծովային թռչուններ որսալը, և լաւ եղանակին նայել արևի մայրմտնելուն,— միակ պարապմունք են, որ ունեն ծովային բաղանիքի հիւրերը ճաշից յետոյ։ Առաւօտները, ընդ հակառակն չափազանց կարճ են երևում ամենեցունց։ 8 ժամին սկսում են ամենքը նաւակ նստել, որ Düne անցնեն, ուր որ լողանում են ծովումը—սորա համար գտնվում են Düne ի վերայ ամենայն տեսակ յարմարութիւններ, մինչև որ կարմիր ժայռի ափերին միայն սակաւաթիվ են լողացողները, որովհետև ալիք, ժայռին անդադար խփելով, թէ գետինը ոտների տակ շատ անհաւասար և քարոտ են դարձնում, թէ ժայռի մասնիկները իրանց հետ ձգելով, իրանք մի անդուրելի կարմիր գունով են ներկվում։ Düne ի աափին դրած են յիսունի չափ փոքրիկ, սենեակների նման շինած, փայտէ, երկու անիւների վերայ կանգնած ծածկած սայլեր։ Լողացողը մտնելով դորա մէջ զանգակ է քաշում, որին լսելով երկու երեք ծառաներ սայլը մղում են մինչև ջուրը և լողացողը կարող է սայլի հետ միաւորված մի փոքրիկ սանդուխտի միջոցով անմիջապէս ջուր մտնել։ Կրկին սայլը վերադառնալուց յետոյ, լողացողը զանգակ տալով իր ցանկութիւնն է յայտնում ափը վերադառնալ, որին հետևում են նոյն ծառաները սայլին լծվելով և յետ քաշելով մինչև ցամակը։ Այս սայլերի մէջ լողացողը գտնում է տուալէտի համար ամեբայն հարկաւոր առարկաները։ Ուրիշ տեղերումը ուր որ ծովը աւելի զորեղ ալիքներ ունի, օրինակ Հօլլանդիայի և Բէլգիայի եզերներումը (օրինակ Շէվէնինգեն) սայլերը պիտի աւելի մեծ շինվին և այս պատճառով, առաւել ծանր լինելով, ոչ թէ մարդիկների միջոցով ջրի մէջ են մղվում, այլ մի ձի են լծում սայլերին։ Լողանալուց յետոյ մարդը նոյն աւազակղզու վերայ է գտնվում և իր քաղցը յագեցնելուց յետոյ կամ գնում է պտտել աւազակղզու վեևայ, կամ որոնում է իր համար մի յարմար տեղ, ուր որ պարկում է աւազի մէջ կամ փոքր ինչ ննջելու համար, ծովային ջրի սաստիկ գրգռիչ ներգործութեանը ենթարկվելուց յետոյ և կամ գործ է ածում այն ժամանակը որ և իցէ դիւրին ընթերցանութեան։ Այսպէս միակերպ բայց գեղեցիկ անցնում են առաւօտեան ժամերը ծովային բաղանիքումը։ Բացի ծովային բաղանիք գործածողները, հիւրերի թւումը գտնվում են և բազմաթիւ բնագէտներ, մանաւանդ կենդանաբաններ և բուսաբաններ, որոնք տարու յարմար ժամանակ գործ են ածում Հէլդօլանդի ծովային կենդանիները և բույսերը, որոնց բազմակերպութեամբ ճոխ են կղզու եզերները, ուսումնասիրելու նպատակով։ Համբուրգ․ հոկտ․ 1872․ {{Աջաթև|Ա․ Արծրունի}} dz8jfv7cmphb7u3n9ze1s8lp4vz2w8a Հայրը հեգեվարք 0 151959 397568 2026-10-09T17:58:30Z Emptyfear 547 Emptyfear տեղափոխեց էջը «[[Հայրը հեգեվարք]]»-ից «[[Հայրը հոգեվարք]]» 397568 wikitext text/x-wiki #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Հայրը հոգեվարք]] 4t4tmwlfpoxhn9xttsm9w1ke0r9dh9s Նաւասարդեան աղօթք առ Դիցուհին Ահահիտ 0 151960 397571 2026-10-09T17:59:43Z Emptyfear 547 Emptyfear տեղափոխեց էջը «[[Նաւասարդեան աղօթք առ Դիցուհին Ահահիտ]]»-ից «[[Նաւասարդեան աղօթք առ դիցուհին Անահիտ]]» 397571 wikitext text/x-wiki #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Նաւասարդեան աղօթք առ դիցուհին Անահիտ]] kn7c3l9l6bqh11zyq2wb2c63s9vf5xh Դարերու վրեժ 0 151961 397574 2026-10-09T18:00:37Z Emptyfear 547 Emptyfear տեղափոխեց էջը «[[Դարերու վրեժ]]»-ից «[[Դարերու վրէժ]]» 397574 wikitext text/x-wiki #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Դարերու վրէժ]] qipmxhz81s404jrbf8taremqvcbh0km Ես երգելով կ՚ուզիմ մեռնիլ 0 151962 397577 2026-10-09T18:03:22Z Emptyfear 547 Emptyfear տեղափոխեց էջը «[[Ես երգելով կ՚ուզիմ մեռնիլ]]»-ից «[[Ես երգելով կ՚ուզեմ մեռնիլ]]» 397577 wikitext text/x-wiki #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Ես երգելով կ՚ուզեմ մեռնիլ]] nmfhd65mpxlid0pmp2johhskzx1gn3q Ահաբեկիչներ 0 151963 397580 2026-10-09T18:23:09Z LetterBot 3069 Created page: Ահաբեկիչներ 397580 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ահաբեկիչներ|previous =[[Կովկաս (Սիամանթո)]]|next =[[Մենախօսութիւն]]|author =Սիամանթո|section =Ա եւ Բ – Հայորդիներ|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Ահաբեկիչներ| <poem>Եւ այսպէս ձեր արդարակշիռ եւ երկաթեղէն ձեռքերն անպարտելի, Ձեր զինավառ ու կրակոտ կուրծքերէն կատաղաբար մեկնելով՝ Դաւադրութիւնն եւ Ոճիրը անողորմ հարուածով մը դէպի հողը կը մխրճեն… Ո՜հ, ի՞նչպէս մօտենալ ձեր Սարսափին, ի՞նչպէս երգել, ի՞նչպէս ջատագովել, ի՞նչպէս շեփորել զձեզ, Դուք, ինքնիշխան եւ գերագոյն դատաւորներդ բոլոր արիւնբերան բռնապետներուն… Ու նոյնիսկ չեմ գիտեր ձեր զարհուրանքի եւ պակուցումի անուններն ահաւոր, Որովհետեւ ձեր յաղթական անցքը ճշմարտապետութեան ճամբուն վրայէն Այնչա՛փ արագ է, այնչա՛փ խորտակիչ, այնչա՛փ կուրցնող, այնչա՛փ աւերիչ, Որչա՛փ անցքը խաւարակուռ անտառները մոխրացնող վայրկենական կայծակներուն… Դուք մեր տառապանքին եւ մեր կռիւին երկարատեւ տարիներէն ի վեր Աննուաճելի պարիսպները հանդիսացաք մեր քայլերը կոտորող թշնամիներուն հանդէպ Եւ բռնակալութեան քաղաքներուն եւ անոնց հրապարակներուն վրայ, Երբ մեր դիակը փողոտուելէն մեր տաք արիւնը կը հոտոտուէր… Ահաւասիկ որ ձեր խրոխտ հասակները միս—մինակ եւ հերոսաբար աշտարակուեցան… Ձեր քայլերը մեռելապատ փողոցներուն մէջ վրէժին աղաղակը գոռացուցին, Ձեր սուրերուն հալածանքէն բոլոր դաւաճանները եղբայրադաւներուն հետ գերեզմանուեցան, Ու ձեր ճակատ ճակատի եւ անվեհեր ու անվախ ու հպարտ երեւումէն Ծնրադիր խուժանը վատերուն ձեր ոտքերուն կառչելով իրենց կեանքը հայցեցին… Ու դեռ երէկ, ձեր ահաբեկչի ռումբերը մարդասպաններու թափօրներ մոխրացուցին… Բարբարոսներու այս խելացնոր ոհմակներուն մէջ վար թաւալող արեգակներու նման պայթելով… Այսպէս, ձեր արդարախոյզի արիւնասեւեռ լապտերները ձեր ձեռքերէն առկախ, Բոլոր խաւարչտին եւ եղեռնական հոգիներուն գոցուած դուռներէն ներս խուժեցիք, Ինչպէս խղճմտանքը, որուն ճշմարտագէտ նայուածքը վախճան մըն է միանգամայն… Դուք օրէնքը եղաք եղեռնապաշտ Չարիքին ուսերուն վրայ հսկող, Եւ հայրենի ամէն յուզում, ամէն խռովք, ամէն հեռ ու ամէն վրէժ Ձեր նժարին մէջ կշռուեցաւ եւ ձեր արդարասպաս ատեանին սեղանին վրայ յայտնուեցաւ… Դուք ո՛չ զինակիցներ ունեցաք եւ ո՛չ ձեր հաւատքին վրայ իշխողներ, Դուք, դուք ձեր անձն էիք անսահմանօրէն եւ ձեր արփաթեւ հոգին, Ձեր Եսը գերագոյն մարդուն եսն է ամէն զօրութենէ գերիվեր, Ձեր վճիռը ամէն վճռի մահավճիռն է անողոք, Եւ վա՜յ անոնց, որոնք ձեր կարմիր եւ մահացու կնիքովը կը խարանուին… Եւ մինչեւ այսօր մեր բոլոր թշնամիները տեսան որ ձեր վրիժաձայնը զարհուրաբերի Արդարութեան ձայնն էր աստուածագոչ, ինչպէս ձայնը Ազատութեան, Տեսա՛ն որ ձեր անխնայ սուրը սուրն էր անխուսափելի ճակատագրին, Տեսա՛ն որ ձեր դաշոյնները, մեղապարտ վիզերու ի խնդիր, նորէն կը շողան, Տեսա՛ն որ ձեր բռունցքին հարուածներուն տակ մատնիչներու կզակներ կը կափկափեն… Տեսա՛ն որ ձեր կապարէ գնդակները մարմինէ մարմին եւ ուղեղէ ուղեղ կ՚անցնին… Տեսա՛ն որ իրենց ծոծրակներէն եւ սրտերէն, մեր ծարաւի աչքերուն առջեւ, իրենց արիւնն է որ կը ժայթքի Հեղեղօրէն, հեղեղօրէն, իրենց հեռաւոր գահակալներն ու մահադէմ թագակիրները թրջելով… Տեսա՛ն որ իրենց ոսկորները կը ջախջախուին եւ իրենց ողնաշարերը կը սղոցուին, Տեսա՛ն թէ այն գլուխները, որ գիշերներով մեր ցեղին անէացումը յղացան, Տեսա՛ն որ ձեր պղինձէ կրունկներուն զօրութեանը տակ է որ կը խմորուին… Տեսա՛ն որ այսպէս, քաղաքէ քաղաք եւ հրապարակէ հրապարակ եւ հորիզոնէ հորիզոն, Ձեր յանկարծական երեւումը, ձեր բազկահարուածը եւ ձեր յարուցած խռովքն անմեկին Բոլոր դաւաճանները դիակնացուց, բոլոր Վասակները հողեց եւ մարդակեր ամբոխներ քարացուց… Բայց դեռ մա՛հ պէտք է որոտանք, մա՛հ պէտք է համասփռենք, մա՛հ պէտք է մրրկենք Այն ատելութեան եւ ամբարշտութեան չարաշուք պալատներուն վրայ, Որոնց զանգուածներուն տակ իբր հիմնաքար մեր ցեղին մտածումը եւ մարմինը եւ հոգին է որ կը հեւայ… Որոնց որմերը մեր արիւնովն են շաղախուած եւ մեր ոսկորներովը կառուցուած… Որոնց աղբիւրները մեր անօգուտ արցունքներէն են առատ, Եւ գինովութեան եւ եղեռնի բաժակները ձեռքէ ձեռք շրջող, մեր արիւնովն առլցուած… Մահ պէտք է համասփռենք հոն, ուր ձեր ստրուկի ծնրադիր պաղատանքները չի հասան. Բայց ուր ձեր սուրերուն բոցը մարդասպանները սառեցուց եւ անոնց ակռաները զահանդանքէ կրճտել տուաւ… Մա՛հ այս թագակիր, բայց արդէն ահաբեկեալ եւ կիսամեռ դահճապետներուն, Վասնզի, իրենք, այդ արիւնկզակ եւ դիւահար բռնաւորները վախճանաւոր, Զարհուրանքով լսեցին ձեր ձայնը, ձեր բարկութիւնը, ձեր ցասումը, ձեր զայրոյթն ահաւոր… Եւ իրենց խորտակեալ եւ դագաղակերպ գահերը շարժեցան Ուժանակներու գոռումէն, ինչպէս գոռումէն փրկարար ռումբերուն, Ձեր վերահաս երեւումը իրենց սրտերը կը մահազանգէ եւ իրենց ոճրագործի ուղեղները կ՚արիւնէ, Իրենց կմախաձեւ ձեռքերը այլեւս մահուան սարսուռովն է որ կը դողդոջեն… Իրենց գիշերասարսափ երազներուն մէջ ձեր անձը իր երկաթէ քինայոյզ քայլերովն է որ կ՚արշաւէ… Եւ ահաւասիկ իրենց դարաւոր դուռները ահագնաբար եւ պատէ ի պատ կը ծեծուին, Եւ ահաւասիկ իրենց պատուհաններուն բոլոր փեղկերը յառաջացող վտանգէն իրենց վրայ ահեղութեամբ մը փակուելով՝ Դուրսէն եկող ամէն յոյս կը չքանայ իրենց համար եւ խաւարին մէջ Մահն է որ անոնց հոգիէն ի վեր կը կառչի… Ուրեմն ոտքի՛, նորէն ոտքի՛, նորէն ոտքի՛, Հայորդինե՛ր, Դիւցազուննե՛ր, Ազատաբերնե՛ր, Ոտքի՝, եւ օդերուն մէջ թո՛ղ ցնդին, օդերուն մէջ թո՛ղ մոխրանան Մեր դահիճներուն սա՛ պատժապարտ պալատներն արիւնաթոր… 1905 Ժընեւ</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] pm5hojw4lvgmxr53fe5iznttrptsucy Աղբիւր Սերոբ Վարդանեան 0 151964 397581 2026-10-09T18:23:19Z LetterBot 3069 Created page: Աղբիւր Սերոբ Վարդանեան 397581 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Աղբիւր Սերոբ Վարդանեան|previous =[[Անդրանիկ]]|next =[[Խրիմեան Հայրիկ]]|author =Սիամանթո|section =Ա եւ Բ – Հայորդիներ|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Աղբիւր Սերոբ Վարդանեան| <poem>Ո՜վ մարտնչումներու եւ զօրութեան արքայակերպ հսկայ, Ներէ՛ որ ակնածութեամբ եւ եղբօր մը պէս պիտի քեզ յառաջանամ Եւ իմ տառապողի եւ տարփաւորի կարմիր քնարովս, այս իրիկուն, Քու ջատագովանքդ ու փառաւորումդ երգեմ քեզ պաշտողներուն համար։ Թէեւ իմ շունչս կարող չըլլայ քու յաղթանակի փառքդ շեփորելու, Թէեւ իմ ընկճուածի մտածումս քու անունիդ կատարներուն երբեք չբարձրանայ, Թէեւ հոգիս անարժան ըլլայ քու հերոսի հոգիդ խորասուզելու… Թէեւ խորհուրդներս ըլլան աղքատ եւ ձեւերս անպաճոյճ, Թէեւ քեզի համար կառուցած խորանս ըլլայ անսուրբ եւ ծխած խունկս օտար, Թէեւ ես խեղճ լացող մը միայն եղած ըլլամ Հայրենիքիս մոխիրներուն առջեւ, Թէեւ իմ քայլերս քու քայլերուդ ճամբաները ստրկօրէն անգիտանան, Թէեւ բազուկներս ու կուրծքս խուսափած ըլլան քու կռիւիդ սրբավայրերէն, Թէեւ ճակատս մինչեւ այսօր ընդվզումի կայծ մը յղացած չըլլայ… Բայց ներէ՜ պարտուածիս, ներէ՜ եղբօրդ, որ այս իրիկուն զքեզ երկրպագէ, Հորիզոններէն քալող քու արձանակերպ ստուերիդ խենթի մը պէս կանչելով, Եւ թո՛ղ քու հերոսի շունչիդ հովերէն գինովնամ, Թո՛ղ քու մտածումիդ եւ անցեալիդ պատկերներէն այլակերպուիմ, Թո՛ղ քու դիւցազնի արփաթեւ անունէդ եղէգի մը պէս դողդոջեմ, Թո՛ղ քու հաւատքովդ լուացուիմ եւ քու հրամանովդ յառաջանամ… Որովհետեւ թերեւս այս բոլորը, քու աչուըներուդ ու կերպարանքիդ քաղցրութեանը հետ հրեշտակային Ու իտէալիդ ու յաղթանակներուդ մարտապատկերին հետ, Թերեւս իմ արիւնս հրավառեն, կորուսեալի քայլերս ուղղեն, թերեւս բազուկներս ու կուրծքս երկաթեն… Դուն տարիներով ու տարիներով սարսափանքը եղար մեր թշնամիի խուժաններուն, Դուն, որուն արդարութեան սուրը եղեռնին վրայ շանթի մը պէս կը շողար, Դուն, որուն նայուածքներուն հրամանին տակ բարբարոսները պաղատելէն կը ծնրադրէին, Դուն, որուն քայլերուն եւ զէնքերուն շառաչումէն ռազմագունդեր նահանջեցին… Դուն հայրենիքին սրտապնդող արեգակն էիր դժբախտներուն համար Եւ միանգամայն փոթորկանման աղջամուղջը թշնամիներն ահաբեկող… Դուն այն կամքի ու յոյսի մարգարէն էիր, որուն հոգիին ի տես, Բոլոր Սասունն ու Մուշը ու Բաղէշը հաւատքովդ հաղորդուեցան… Դուն անտիրական ժողովուրդին պաշտպանն էիր ամենազօր, Դուն քաղաքներուն ու բոլոր երդիքներուն խաղաղութիւնը եղար Եւ անընկճելի հսկողը ճակատագրէն ու ոճիրներէն դատապարտեալ անմեղ կեանքերուն, Դուն բարեբեր դաշտն էիր ու պտղատու այգին ոսկեվառ, Դուն այս աւազանն էիր պայծառ, որուն վրայ բոլորս տարփանքով գլխահակ, Մեր ապագայ օրերուն արշալոյսներն ընդնշմարեցինք… Դուն մէկը եղար հիմնաքարերէն ազատութեան այն ապարանքին, Որուն վրայ այլեւս բիւրաւոր ու յաղթական բազուկներ, Անխոնջօրէն, մարմարեայ զանգուածներ կը բարձրացնեն…։ Եւ առաւօտ մը, մեր հեռաւոր ու սեւահեր ու տրտում քոյրերն, քու անունիդ քաղցրութեանը ի լուր, Զքեզ երկիւղածօրէն եւ սրբութեամբ իրենց ԱՂԲԻՒՐԸ անուանեցին… Ու հրաշափառ ծերունիներ քու փառքիդ եւ արեւիդ համար, Հսկումներու ծնրադրեցին պատարագներու առջեւ արտասուելէն…։ Ու վերջապէս դուն, ո՜վ անկորնչելի, բովանդակ ցեղիդ գոյութեանը վրայ Անդորրութիւնը տարածելէն՝ վերահաս աղէտները կամքիդ բոցովը ցրեցիր…։ Ու քեզի հետ էին ու քեզի հետ ինկան քու քառասուն զինակիցներդ փառայեղ, Անոնք, որոնց հոգիներն ու խօսքիդ ու քու արարքիդ ծարաւովը կ՚այրէին, Անոնք, որոնց շունչը քու շունչիդ հովերէն էր որ կը հպարտանար, Անոնք խնկարկու եւ շքեղ քահանաներն եղան քու ագատագրման կրօնքիդ, Անոնք իրենք իրենց մէջ քու իշխանական անձիդ տիրապետումը կ՚ապրէին, Անոնք քու գաղափարովդ գինով էին ու քու զօրութեամբդ զօրական. Ու գիտցան ու կարողացան ըմբոստացումի առաւօտեան մը զարհուրանքին մէջ Իրենց արիական արիւնը խառնելու թշնամիին մեղապարտ արիւնին հետ… Ու դեռ քու կինդ կար, աստուածային ու մաքրակրօն Սօսէն, Որ հրացանդ ու սուրդ իր հոլանի ուսերուն վրայ կրեց Ու քու յաղթական ու արքայական գլուխդ, ցաւի ժամերուդ, Իր սփոփարար ու գորովագութ ու սիրատոչոր կուրծքին վրայ… Ու յետոյ եղբայրներդ կային եւ մանաւանդ զաւակներդ իրենց հօրը հետ սրբօրէն ըմբոստ, Իրենց արիւնը, որ Վարդանեաններու արիւնն էր հրաշէկ, Ազգին համար եւ արցունքոտ նայուածքներուդ առջեւ, հպարտութեամբ հոսեցուցին… Բայց ըսեմ քեզի, ո՜վ եղբայր, ո՜վ հերոս, ո՜վ Աղբիւր, Ու թող քու ոսկիէ ոսկորներդ հողին ծոցին մէջ լուսաւորուին, Թո՛ղ քու ճակատդ իր ցաւէն ու յոգնութենէն նոր յոյսով մը ծաղկի, Ու թո՛ղ քու վրէժդ ու ցասումդ այլեւս առ յաւէտ յափրանան… Վասնզի քու վայրագ դահիճդ քու զինուորներուդ արդար ձեռքովն պղնձեայ Փառքի եւ պարծանքի անմոռաց օր մը անգթաբար գլխատուեցաւ… Եւ դեռ ուրիշներ բարձացան, ուրիշներ զինուորուեցան, ուրիշներ մեռան, Քու հաւատքիդ Գողգոթային վրայ, քու լեռներուդ դիմաց, քու պաշտպանեալներուդ պաշտպան, Որոնց արշաւախումբերէն արիւնարբու թշնամիները նորէն դղրդեցան, Որոնց երեւումը քու մահէդ անմխիթար երիտասաոդները նորէն ծառացուց… Ու անհամարներ կան այսպէս, կատաղաբար ու վճռականօրէն ոտքի, Հողին տարփանքովն արբշիռ ու ազատութեան մտածումովն սպառազէն… Աւա՛ղ, չեմ գիտեր թէ ո՞ւր է որ իր բոլոր փառաւորութեամբը կը յաւերժանայ Քու տիտանեան մարմինդ արեւանման գլուխէդ անջատուած. Ո՞ր վրէժխնդիր, ո՞ր քինայոյզ եւ ո՞ր բարեկամ աստղին տակ, Բայց քու անունդ, ո՜վ զօրութենէ եւ հաւատքէ հրաշացեալ Սերոբ, Քու անունդ կը տարածուի, կը գահակալուի եւ կ՚արշալոյսուի Մեր հոգիներուն տրտմութեանը եւ հայրենիքին բոլոր անկիւններուն վրայ, Ինչպէս աստուածառաք եւ անճառելի եւ աննուաճ Անունը Յոյսին… 1904 Լէյզէն</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] hat2sez9oes4m6o2dz4dvab73x9t0vu Այգեկութք 0 151965 397582 2026-10-09T18:23:29Z LetterBot 3069 Created page: Այգեկութք 397582 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Այգեկութք|previous =[[Որդին իր հօրը]]|next =[[Հայ դաշտերուն պաղատանքը]]|author =Սիամանթո|section =Հայրենի հրաւէր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Այգեկութք| <poem>«Աշունը ո՛րչափ առատ եղաւ այս տարի… Իր արեւներն ու օրհնութիւնը դիւցազնական, Մեր ցաւերէն, մոխիրներէն ու մահերէն յետոյ՝ Անհունօրէն դաշտ ու հովիտ, գիւղ ու քաղաք Անքննելի ճոխութիւններով պարուրեր են։ Կը գրեմ քեզ՝ այն տեսիլքն տարօրինակ, զոր ես տեսայ…։ Այգեկութքի արշալոյսն էր այս առաւօտ, Հին օրերու նոյն աղբիւրն, հնձանին դէմ՝ Մեր մանկութեան հայելին եղած աւազանին մէջը կ՚երգէր Այնպէս երգ մը, որ միմիայն որբութիւնը կը հասկնայ…։ Այգիներու մէջ, ողկոյզները որթերէն վար, Տարագրին ճամբաներուն դէմ սպասող՝ Յոյսէն վառուած Արտերուն պէս կ՚այրէին…։ Եւ բիւրաւոր հատիկները ամենօրհնեալ խաղողին, Հայրենիքիդ կապոյտին տակ վերածաղկող՝ Գիշերներու աստղերուն չափ էին անթիւ…։ Թթենիին կատարէն, կարօտակէզ կռունկներ, Իրենց կանչը երգելով դէպի արտերը իջան։ Այգիներուն խորերէն ցնծութեան ձայնը կը զեղուր, Արտերուն մէջ իրենց հնձած ցորեանին շուրջ Հայ հարսներն կալերուն դէմ ամբողջ օրը պարեցին…։ Այգեկութքի առաւօտն այս՝ մեր առաջին զարթօնքն էր… Տարիներու մեր սոսկումէն եւ սուգէն ետք Յարութիւնն էր կարծես այսօր եւ մարդերուն եւ բնութեան… Այս աշխատանքի եւ գինովութեան օրէն յետոյ, Երբ գիշերն թաւիշներու նման ինկաւ… Եւ ոսկեղէն ողկոյզները կը հանգչէին տաշտերուն մէջը բլուր բլուր, Աղբիւրին քով, ուր դուն ինձմէ, առաւօտ մը, համբոյրով մը բաժնուեցար…։ Ես՝ քու քոյրդ՝ վճիտ աչքով Որբուհի, Յանկարծօրէն, կարծես մեր վախճանած հայրը տեսայ…։ Ես՝ սարսափէս դողդոջուն… ինք գորովէն զիս գրկելով, Իր ձեռքերն մազերուս մէջ մխրճելէն… Ցնծութենէն կամ հին յոյսէն հեծեծելո՛վ ըսաւ ինծի. — Աղջի՛կ, թերեւս դուն չի կրնաս զիս ճանչնալ… Բայց իմ հոգուս ու սրտիկիս սուրբ պտուղն ես… Շատերուն պէս, ես ալ օր մը, ձեր բոլորին համար մեռայ… Եւ ծնած օրէդ եւ արեւէդ, մինչեւ այսօր, Այս այն տարին է՝ առաջին, Ուր հայութեան այգիներուն որթատունկերը կարմիր, Գրէ՛ եղբօրդ, առանց արեան են ծլեր…։ Հին քաղցրութեանց ստուերն այս՝ յստակ աչքերս թրջեց, Եւ մութին մէջ, իր պատանքովն աստղերուն տակ հեռանալէն, Ուրուականը ետ դառնալով՝ — իրա՞ւ արդեօք մեր հայրն էր — Ուրուականը ետ դառնալով՝ այգեկութքէն դարձողներու թափօրներուն եւս ըսաւ. — Հին օրերու դրացինե՛ր եւ ուխտաւորնե՜ր աշխատանքի, Օրհնեա՜լ ըլլաք, երգեցէ՛ք, օրհնեա՜լ ըլլաք բոլորդ ալ, Եւ հաւատացէ՛ք աւետիսիս, գարուններու ձեր նոր գինին, Արդարութեան եւ ձեր կամքին օրէնքին տակ, Այսուհետեւ ձեր սափորէն կամ արծաթէ դաշխուրանէն, Հաւատացէ՛ք, առանց արեան պիտի խմէք…»։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] rwuqaee4y2rqlxh4oh443a9m8wegyrp Անդրշիրիմեան աղաղակ 0 151966 397583 2026-10-09T18:23:39Z LetterBot 3069 Created page: Անդրշիրիմեան աղաղակ 397583 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Անդրշիրիմեան աղաղակ|previous =[[Գթութիւն (Սիամանթո)]]|next =[[Մեռելոցի օր]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Անդրշիրիմեան աղաղակ| <poem>Աւա՛ղ, աւա՜ղ, ընկե՛ր, այն օրէն, երբ քու կեանքիդ լոյսերը հոգիիս առջեւ մարեցան, Ես իմ մեռելուորի եւ սեւ օրերու վերարկուս ուսերուս վրան նետեցի, Գերեզմանի մը պէս խոր, պատանքի մը պէս ցրտին եւ ցաւի մը պէս յաւերժական… Եւ դողդոջուն ճակատագիրն այդ ժամէն՝ տառապանքիս առջեւը ծնրադիր, Քու մահդ եւ իմ օրերուս անյուսութիւնը կ՚եղերերգէ… Յաճախ, հեռաւոր ձայնդ հողին խորերէն արիւնածաղկի մը պէս կը բարձրանայ… Քու հերոսակերպ ուրուականիդ հետ եւ ասիկա՝ խստադեմ՝ ինծի հետ կը քալէ, Պարտուածի ձեռքերս ձեռքերուն մէջ եւ իր բերանը իմ տրտմութեան բերանիս՝ Կը խօսի ինծի, եւ իր բառերը ե՛ւ մթին են, ե՛ւ զայրացկոտ, ե՛ւ ամեհի. «Ընկե՛ր, խորտակէ խաչդ սա՛ քու յոգնած եւ ապաժամ քնարիդ հետ, Եւ գլուխդ հողաթմբիս՝ մտիկ ըրէ շիրիմներէն հասնող աղաղակին, Վասնզի անոնց ահեղութիւնն ամէն բան է ապրողներուդ համար… Գիտցի՛ր, ո՛չ մէկ յոյս կը մեռնի եւ ո՛չ մէկ գարուն կը թառամի այստեղ, Ատելութեան ո՛չ մէկ ճիչ եւ սիրոյ ո՛չ մէկ մրմունջ մարած է դեռ, Ապագայի ամէն արեւ մեր ընդերքներուն մէջէն է որ թաւալելով կ՚անցնի, Եւ կեանքի ամէն գաղափար մեր արահետներէն է որ դէպի ձեզ կը յառնէ, Մեր կոպերը արտասուքի տեղ զարհուրանք է որ կ՚արտահոսեն… Եւ մեր մոխիրին հոտը հորիզոնին մէջ թշնամիին մօտալուտ մահը կը ծանուցանէ, Գիտես որ ամէն հերոս մեր վրէժին համար է որ կը ծնի, Եւ ամէն ազնուազարմ զոհ մեր սիրոյն համար կ՚ոգեվարի… Հրաշագեղ Վասպուրականին եւ հպարտ Կարինին ու ըմբոստ Զէյթունին եւ Սասունին Բովանդակ ցասումը մեր ալիքներուն մէջէն է որ ձեր բազուկները շարժել կու տայ… Եւ վերջապէս ոսկետառ Պատմութիւնը մեր խաւարներէն է որ կը խօսի Եւ Քեզ եւ Մարդկութեան եւ Դարերուն եւ Չարիքի ճակատին… Այստեղ է, որ ձեր ապարդիւն ոսկորները օրերէն փշրուած պիտի գան… Գոնէ թող հերոսներու մահուան բոցովը լուսաւորուած վար մխրճին… Ընկե՛ր, սիրոյդ եւ արցունքիդ արժէքը ինչո՞վ պէտք էր նժարել, Դուն, որ զիս ի զուր կեանքին մէջը եւ ես, որ մեռեալ՝ զքեզ կ՚որոնեմ դեռ, Ա՛ռ այն սուրը, որ օր մը իբր Խորհրդանիշը իմ անձնուրաց անցեալիս, Եկար կայծակի բեկորի մը նման իմ շիրիմիս վրան ցցելու, Վերցո՛ւր զայն, աջ ձեռքիդ մէջ, վստահ եւ ամրապինդ, վերցո՛ւր, Ու սուրա՛, սիրելի՛ս, պերճօրէն, զուարթօրէն, կտրիճօրէն սուրա՛ Հոն, ուր ես գաղափարիս եւ գաղափարիդ համար, առաւօտ մը, արիւնիս մէջն ինկայ…»։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] f0tet8jd7s9enlnx7tdsys09dgx45j2 Առաքեալը 0 151967 397584 2026-10-09T18:23:49Z LetterBot 3069 Created page: Առաքեալը 397584 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Առաքեալը|previous =[[Մայրը իր զաւկին]]|next =[[Որդին իր հօրը]]|author =Սիամանթո|section =Հայրենի հրաւէր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Առաքեալը| <poem>«Եղբայրնե՛ր, ես՝ ճակատագրիս հաւատարիմ, Մաքառումին ուղիէն Մտածումին մօտեցայ, Եւ այն օրերուն ահաւոր, մէն մի սուր, որ կը փշրուէր Մարտիկներու ոտքերուն տակ, Մէն մի շղթայ, որ օղակ օղակ Մեր ուսերէն դէպի հողը կը հոսուէր, Ես այս նոր օրուան Արշալոյսին, մանկան մը պէս կը ժպտէի…։ Մարտադաշտին վրայ մեռած ընկերներուս քով ծնրադիր, Անոնց շրթունքն հպարտութեամբ համբուրելէն, Կ՚օրհնէի՜ ձեզ, զի դուք անոր ծնունդ տուիք…։ Փա՜ռք կու տայի ես ձեր ոսկեղէն կողերուն, Ո՜վ հայ մայրեր, որ մեզ ծնաք։ Բայց երբ աւերն ու արցունքը դադրեցան, Երբ Արդարութիւնը սկսաւ շուշանի մը նման ծաղկիլ, Երբ Ապագան կը լուսնայ եւ Նոր Կեանքը կը ծնի, Ինչո՞ւ համար կը յամենաք Ասպետներու ջահէն յետոյ Մտածումի եւ մեծութեան ջահերն ալ դուք վառելու…։ Դո՛ւք, Արուեստներու եւ Գիտութեանց վարդապետնե՛ր, Արգասաբեր Երազներու կամ Արժէքի ստեղծիչ, Դուք, Արհեստաւո՛ր, Ճարտարագէ՛տ, Ոստանակե՛րտ կամ Հմո՛ւտ, Դո՛ւք, Իմաստութեան տիրապե՛տ կամ Գիւտերու խուզարկո՛ւ, Դո՛ւք, որ կեանքը կը կորզէք եւ հոծ նիւթէն եւ գաղտնիքէն, Կռիւէն վերջ՝ որոնումի եւ մտածման դաշտերը ձեզ կը սպասեն…։ Բոլորդ մէկ ձեր ճակատներովը ծանրախոհ, Հեռուներէն Հայրենիքին վերկենցաղմանը յառաջացէ՛ք՝ Դարերու սեւ խաւարէն՝ լոյսի ճամբան արօրելու։ Սերունդնե՛ր կան իմաստութեան ծարաւի, Ուղեղներ կան երիտասարդ՝ սերմնացանին սպասող, Քաղաքներ կան, որ կը հեծեն աւերին տակ ահարկու, Եւ հողը կայ դեռ, յղի պերճանքներով բեռնաւոր, Թաքուն յոյսի եւ հուրերու շտեմարան…։ Ա՜հ, գէթ անգամ մը դուք ձեր սրտին դիմեցէ՛ք, Եւ ձեր միտքը, Մարդկութենէն պտղաւորուած՝ Ձեր սրբազան ճանապարհն իր Լոյսովը պիտի գծէ»։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] qjgvai1xdbmmdl1tzj30g9b3s3t2qx3 Ասպետին երգը 0 151968 397585 2026-10-09T18:23:59Z LetterBot 3069 Created page: Ասպետին երգը 397585 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ասպետին երգը|previous =[[Յոյսին համար]]|next =[[Չարչարանքի երազ]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Ասպետին երգը| <poem>Ա Արեւն ելաւ, երիվա՛ր, եւ մեկնելու ժամն է այս, Սպասէ՛ որ ոտքս անցընեմ ասպանդակէդ շողարձակ, Աչքերուդ մէջն իմաստուն՝ Նպատակս կը կարդամ, Օ՜հ, ինչ ցնծութիւն ցնծութիւնս, օրհնեա՛լ ըլլաս, երիվա՛ր… Բ Երիտասարդ իրանս դեռ թեթեւ է եւ ճկուն, Վարաւանդիդ վրան ես արծուի մը պէս պիտի թառիմ… Եւ ոսկեգարին, զոր ես քեզի առատօրէն ջամբեցի, Մարմնոյդ մէջը հրավառեց կենդանութիւն մը խօլաթեւ։ Գ Միշտ քառարշաւ պիտի սուրաս, ո՜վ երիվար, Եւ պղինձէ պայտերէդ կայծեր են որ պիտի ծաղկին, Ու մեր վազքը թո՛ղ զմեզ հերոսներու պէս արբեցնէ, Ու հո՜վ խմենք, հովուն նման անհունօրէն թեւաւոր։ Դ Անջրպետն անծայրածիր թռիչքիդ առջեւ կը մեռնի, Ու քաղաքներն մեղաւոր քայլերուդ տակը կը խոնարհին, Ագռաւներու սեւ երամներ քու հոսանքէդ դողահար, Ամպերուն մէջ, ամպերուն մէջը կ՚ապաստանին։ Ե Կարծես վարն է տրտում հողը ու մենք վերն ենք աստղերուն հետ, Դուն ո՛չ անդունդ կը ճանչնաս, ո՛չ առապար, Արգելք չի կայ, խութ չի կայ քու արշաւդ կասեցնող, Եւ անհամբեր՝ նպատակին կատարներուն կ՚ուզես կառչիլ։ Զ Երիվա՛րս արագասոյր, ո՜վ իմ կուռքս մարմարեղէն, Գիտես որ ես զքեզ հոգեւի՜ն է որ կը պաշտեմ, Գաղափարիս բոցերէն երազկոտ ճակատս կ՚այրի՜… Նպատակիս նետէ՛ զիս, ես քայլերուդ գերի՜ն եմ։ է Ես քայլերուդ գերի՜ն եմ, ո՜վ դուն, որդիդ մրրիկներու, Արագաթռիչ երիվա՛ր, քինախնդիր՝ պէտք է սուրաս, Ես ապարդիւն դադարը ցասումներովս կ՚ատեմ, Կատարները մեզի են եւ յաղթանակը քուկդ է…։ Ը Քու կաթնաթոյր մարմինդ կեանքիդ կրակէն կ՚եռայ, Եւ քու ագիդ ջրվէժ մըն է, գաւակէդ վար մրրկահոս, Աչքերուդ մէջն երկու, բռնկած աստղեր կը շողան, Ու պայտերուդ դռոյթը զարհուրանք է որ կը կռանէ։ Թ Քեզի ըսի, որ ես քու ազատածարաւ գերին եմ, Սա սահմանէն դէպի հարաւ երազաբար հասցո՛ւր զիս, Արարատին փառքերէն, Արագածէն ալ անդին, Մենք արեւներ պիտի հագնինք եւ արիւննե՜ր, սուրա՛ դուն։ ժ Մտրակ չունիմ ձեռքերուս մէջն, ազա՛տ ես դուն, Ես միմիայն լանջքիդ վրան շուշանափայլ, Մատուըներուս քաղցրութիւնն է որ կը թափեմ, Մեղրերու պէս՝ միսիդ վրան յորդահոս։ ԺԱ Ո՛չ սանձ ունիս, ո՛չ երասան երախիդ, Առատ բաշէդ ալի՜ք մը վարս ձեռքերուս մէջը կը բաւէ, Ոտուըներս զքեզ գրկող ասպանդակի պէտք չունին, Միայն թամբդ է քու վրադ, արծաթ թամբդ մարգարտայեռ։ ԺԲ Ես հայրենի հովիտներուն կարօտն ունիմ, կարօ՜տն ունիմ, Բայց աստղածոր երկնքին տակ կանգ մի՛ առներ, երիվա՛ր, Քարայրներուն առջեւէն ստուերի մը պէս, պէ՛տք է անցնիս Անտառներէն, հնձաններէն, այգիներէն ալ անդին։ ԺԳ Եւ ո՜վ գիտէ, թերեւս, գեղուհի մը, պուրակի մը եզերքէն Ոսկի ողկոյզ մը եւ սափորով՝ ումպ մը գինի մատուցանէ, Թերեւս հոգիս հասկնայ եւ քրոջ մը պէս ինծի ժպտի… Բայց չե՛մ ուզեր ես երազել, կանգ մի՛ առներ, երիվա՛ր։ ԺԴ Ծննդավայրիս դրախտային ծմակներէն պիտի անցնիս, Պլպուլին խօ՛սքը, պլպուլին խօ՛սքը կ՚ուզէի խմել… Վարդին բուրմունքը տարինե՜ր պանդխտօրէն երազեցի… Կարօ՜տ ունիմ, կարօ՜տ, բայց մի՛ կենար, կանգ մի՛ առներ։ ԺԵ Ճամբուս վրայ թերեւս հին մեռելներ ոտքի ելլեն, Իրենց պատանքը ուսերնուն եւ ձեռքերնին ինձ երկարուող, Ու մօտենան տառապեալիս՝ ականջէս վար փսփսալու Իրենց սէրերն ու վրէժնին անմոռաց, բայց մի՛ կենար, երիվա՛ր։ ԺԶ Ես կը սոսկամ աւերակներէն եւ անկարող ցաւերէն, Կանգ մի՛ առներ քաղաքներու մոխիրին քով, Օ՜, արցունքը, ուրիշին արցունքը զիս անգթօրէն կը խեղդէ, Ուրիշին ցաւը, ուրիշին կոծը զիս խենթութեան կը տանի։ Ժէ Օ՜, կանգ մի՛ առներ դիակներուն դէմ այս ցիրուցան, Հեռու փախի՛ր գերեզմաններէն եւ սպիտակ շիրիմներէն, Որովհետեւ ինծի համար, կարելի չէ, քեզի կ՚ըսեմ, երիվա՛ր. Հայրենիքիս մահացումը մահուանը մէջ անգամ մըն ալ սեւեռել։ ԺԸ Ահաւասի՛կ բնութիւնը, ուր ես օր մը ծնեցայ, Թարթիչներս կը թրջուին արտասուքի կաթիլներով, Բայց չե՛մ ուզեր զանոնք թափել, կանգ մի՛ առներ, Սրաթռիչ երիվա՛ր, նպատակս տկարութիւն չի՛ ճանչնար։ ԺԹ Ահաւասի՛կ Եփրատին ձայնը։ Ի՜նչ կ՚որոտաս, ո՜վ Եփրատ, Քու զաւակդ է քովէդ անցնողը, ինչո՞ւ ջուրերդ մթին են, Քու որդիդ եմ, մոռցա՞ր զիս, մի՛ մրրկիր, մոռցա՞ր զիս, Ես քեզի հետ կ՚ուզեմ սուրալ, ալիքնե՜րդ կոտորէ՛… Ի Օ՜, մանկութեանս յիշատակն է որ կ՚արիւնիմ ես հիմայ, Պարմանի՜ մը երազկոտ ափերուդ վրայ թափառուն, Յոյսով զեղուն, արեւով խենթ եւ անուրջով երջանիկ, Բայց ի՛նչ կ՚ըսեմ… կանգ մի՛ առներ, լուսաթռիչ երիվա՛ր։ ԻԱ Տե՛ս շքեղ աշունը, որ շուրջերնիս տարտամօրեն կը մեռնի, Ահաւասի՛կ դեղին տերեւ մը ճակտիս վրան ինկաւ վար, Խորհրդանի՞շն է մահուանս, թէ՞ պսակումը հաւատքիս, Բայց ի՜նչ փոյթ մեզ, դուն վրնջէ՛ Եփրատին հետ սուրալէն։ ԻԲ Թերեւս վերջին տերեւն էր ժանտատեսիլ ճակատագրին, Որ մեր վրան ինկաւ վար, ի՜նչ փոյթ մեզ՝ կանգ մի՛ առներ, Հողին բոլոր ծագերէն այս խօսքն է որ կը կրկնեն. «Կանգ մի՛ առներ, կանգ մի՛ առներ, ազատարշաւ Գաղափա՛ր»։ ԻԳ Ա՜հ, կը պաշտե՜մ ես զքեզ, ահաւասի՛կ, որ աստեղօրէ՜ն կը թռչիս, Կայծակին չափ արագ ես եւ անոր չափ ալ ազատ, Հովին մեջէն հովին հետ, արծիւներ ենք ճախրի մէջ, Ես ասպետդ եմ եւ գերիդ, նպատակիս բարձրացո՛ւր զիս։ ԻԴ Ապառաժին կատարներէն ամեհօրէն ամպամած, Տե՛ս, ջրվեժները, ջրվէժները վար կը նետուին, Մարմինիդ պէս անգայտ է անոնց հորձանքն սպիտակ, Եւ վազքիդ պէս բարբարոս՝ իրենց էջքը տիրական։ ԻԵ Բայց ինչո՞ւ քու մարմինդ մարմնոյս տակը սարսռաց. Ի՞նչ կա, ըսէ՛, ո՜վ դիւցազուն, ինչո՞ւ համար մռայլեցար, Ա՜հ, աչուըներդ ինձմէ դարձո՛ւր, յուզեալ աչքերդ հեռացո՛ւր, Հորիզոններ միայն կտրէ՛, կը պաղատի՜մ, երիվա՛ր… ԻԶ Աղերսանքներն ես իմացայ, լաց ու կոծեր ու ողբեր, Խրճիթներէ, փլատակէ, քաղաքներէ մեզ հասնող, Բայց ի՜նչ օգուտ ցաւին առջեւ անզօրօրէն կանգ առնել, Միայն պէտք է փրկել զանի, կանգ մի՛ առներ, երիվա՛ր։ Իէ Հոգեվարքին մէջէն անցանք, աչուըներնիս անարցունք, Սրտազինուէ՛, երիվա՛ր, կանգ մի՛ առներ, մի՛ առներ, Այսուհետեւ ես Յոյսին Ջահերն է որ պիտի վառեմ, Դադարը մա՛հ է մեզ համար, կանգ մի՛ առներ, երիվա՛ր… ԻԸ Ես լսեցի քառասմբակ շքեղ մարմնիդ կատարէն, Որ կայծարձակ պայտերդ, մեր վազքին մէջն մինչեւ այսօր, Քանի՜ անգամ, քանի՜ անգամ ոսկորներ էր որ փշրեցին, Եւ բաց կոպերը գանկերուն ինձ նայեցան, տեսա՞ր դուն… ԻԹ Ես լսեցի քեզի կ՚ըսեմ, երկաթներէդ՝ ճարճատիւնը կմախքներու, Բայց լռեցի։ Ես անխօս եմ։ Կանգ մի՛ առներ, երիվա՛ր, Հոգիիս մէջ հեծեծանքս ես կը թաղեմ անդնդախոր, Թո՛ղ զայրոյթս միայն ապրի՛, կանգ մի՛ առներ, երիվա՛ր։ Լ Մի՛ վարանիր, ո՜վ սպիտակ բարբարոս մարմարեայ, Կեանքին ցաւը արցունքով չէ՛ որ կ՚անհետի, Իտէալը պիտի հնչէ՛, պիտի հնչէ իտէալը իր զանգերն ցասումի, Կռունկները մեզ պիտի կանչեն, անոնց երգին հետեւի՛ր… ԼԱ Բայց ո՞ւր է ճամբադ, ի՞նչ է այս, ցնորեցա՞ր, ո՜վ նժոյգ, Ա՜հ, մոխիրներ են, մոխրադաշտե՜ր, աւերակնե՜ր են ասոնք, Մշուշին պէս գորշ փոշին մեր շունչերը կը սպառէ, Ճեղքէ՛ անցիր, զարհուրանքի այս լեռներն ճեղքէ՛ անցիր, երիվա՛ր։ ԼԲ Օ՜, վե՛ր առ ճակատդ, վե՛ր աչքերդ, որ ձեռքովս փակե՜մ զանոնք, Կանգ մի՛ առներ, Կարմի՜րն է, Կարմիրն է, Կարմիրն ահեղ արիւնին։ Ես իմ գլխուս ծածանող վարշամակս վա՛ր քաշեցի… Կանգ մի՛ առներ, ի՞նչ օգուտ կար մեր անօգուտ հառաչէն։ ԼԳ Իմ քնարս ցաւերուս հետ ժամանակով արի՜ւն լացաւ, Այսուհետեւ լացը կ՚ատե՜մ, դուն ես միայն իմ Ոգին, Փառապանծ ես եւ մարտաշունչ, ես իշխանդ եմ եւ գերիդ, Քու ձեւերդ էր որ պաշտուեցաւ Ելլադայի փառքերէն… ԼԴ Հովին ձայնը շեփոր մըն է, որ կը հնչէ հեռուներէն, Անտառները ոտքի ելան պատերազմի վաշտերու պէս, Դռոյթիդ տակ կատաղի հին յոյսերն իբր հսկաներ կը զարթնուն… Հին օրէնքը կը փշրի՛, հին արցունքը կը թափի՛, հին ձայները կը մեռնին… ԼԵ Լուսածագին՝ վազգիդ մէջ, լեռնադաշտի մը վրայ, Նո՛ր ըմբոստներ պիտի տեսնենք, նո՛ր հսկաներ, նո՛ր հերոսներ Որդիները տառապանքին, որ թշնամութեան այս դարուն հետ, Արիւնին մէջ են ծնած, եւ անոր մէջ զայրացած եւ արիւնո՜վ կ՚ուզեն մեռնիլ։ ԼԶ Եւ երբ տեսնենք ծովացումը մրրկազէն վաշտերուն, Անոնց հետ է որ պիտի քալենք Նպատակին ճանապարհէն, Եւ ես փա՜ռքը պիտի երգեմ եւ պսակումը մարտիկներուն, Զի բամբիռս պիտի հնչէ եւ ջահերս ալ պիտի վառին։ Լէ Օ՜, արշալոյսը ծաղկեցա՜ւ, ես ասպետդ եմ եւ գերիդ, Զառիվերը դժուարին է, բայց հագագդ՝ հողմաշունչ, Պէտք է թռչիլ, ճիգ մըն ալ, հուրերուն հետ առաւօտին, Կանգ մի՛ առներ, ես ծարա՜ւ եմ, ինչպէս եւ դուն, յաղթութեան։ ԼԸ Տրոփիւն մ՚ա՛լ, վերջին ցայտ մ՚ալ, գերի՜դ եմ ես, Տե՛ս, ի՜նչ թիւ է, ի՜նչ թափօր, ի՜նչ երջանիկ զօրութիւն, Ազատութեան ռահվիրաները, սուրերովնին կենսաշող, Առաւօտին լոյսերուն մեջ Եղբայրութիւնը կը տօնեն… ԼԹ Կա՛նգ առ այստեղ… եւ օրհնեա՛լ ըլլաս, աստուածավայել երիվա՛ր, Իտեալին ի տես մտածումս եւ հոգիս արցունքներով ծանրացան… Յաղթանակը մեծ օրէնքն է անկշռելի գեղեցկութեան, Ահաւասի՛կ՝ հո՛ն, վեց դարերն՝ մռայլօրէն հրազինուած։ Խ Պիտի զքեզ ասպազինեմ։ Ես զինուեցայ։ Ջահս ուսիս՝ կը վառի, Փոթորիկի պէս քալել կ՚ուզեմ։ Արդարութեամբ բեռնաւոր՝ Արշալոյսին հուրերուն տակ Հողը մե՜րկ է եւ ծարա՜ւ, Եւ մեր վազքէն հսկայ Յոյսն է որ իր կայծերը պիտի ցանէ…։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] g8axwf8ff3lhz69eva26w0wp2v8725p Աստուածացումը 0 151969 397586 2026-10-09T18:24:09Z LetterBot 3069 Created page: Աստուածացումը 397586 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Աստուածացումը|previous =[[Յոյսին ճամբան]]|next =[[Արշալոյսները]]|author =Սիամանթո|section =Դիւցազնօրէն|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Աստուածացումը| <poem>Ըմբոստացողներու ամբոխը երբ առաւօտին մէջէն խելայեղօրէն կը յառաջանար Դէպի բախումները նորանոր ու Նպատակը սրբազան, Տեղափոխուող անտառներու զարհուրանքը տարածելէն Ու նուաճելով հորիզոնները սարսափահար, Յանկարծ երկու Ձեւեր, դաժանօրէն սպառազէն, Իրենց սուրերը արեգակին՝ ու ծանրադէմ մեզի ըսին. «Եղբայրնե՛ր, այսօր օրերուն Օրն է, ու գիտենք որ պատրաստ էք դուք Արհաւիրքին, Բայց մեր երկաթէ դաստակներն անոր կուրծքին աղեղելէ առաջ, Սա՛ կործանուած տաճարին խաչքարերուն վրայ, Հոն, ուր Անոնց ոսկերոտին կը յաւերժանայ, Փառքերու աստուածացումին ունկնդրեցէ՛ք, Զոր մեր ձայները ձեզի համար ու անոնց հոգիին՝ պիտի երգեն։ Ո՜վ դո՛ւք, որ ձեր գարուններն, ձեր արշալոյսներն ու հոգիներն անհուն՝ Մեր ամէնուն փրկութեանը համար Ա՜յնչափ այլասիրօրէն արիւնելով անմահացաք Ու անցաք Իտէալին ոսկի գագաթներէն, ազատարար խոյանքներով, Մտածումնիդ ու աչուընիդ անընկճելի Յոյսին կարկառած, Բոլոր մեր ցաւը ու բոլոր քայքայումը մեր սեւ օրերուն Ձեր ներսիդին մոլեգնաբար տառապելէն… Ու ձեր նայուածքին ու հաւատքին փայլակները գերբնական, Ազատութեան նորածին որբի մեր խեղճ աչքերը լուսաւորելէն՝ Հոս, մեր ամէնուն հոգիին մէջ, ձեր պատգամները քանդակեցին…։ Անձնուրացումի ու ադամանդէ փառքի այդ օրերէն ի վեր, Սա չորս կողմի լեռնաշղթաները բոլոր, Իրենց ճակատներուն վրայ քանդուող մրրիկներուն պէս, Ձեր անունները սարսափագին՝ Դողահար իրենց կողերուն խորը կ՚ապրին… Դո՛ւք, այլեւս անմահօրէն՝ ԺԻՐԱՅՐ, ու ՊԵՏՕ ու ՓԱՐԵԱՆ կ՚աղաղակուիք Ու ԳՆՈՒՆԻ, ու ԱՐԱՄԵԱՆ, ու ՍԵՐՈԲ, ու ԴԵՒԵԱՆ… Դուք էիք որ կործանումի ու փրկութեան երկաթէ ժամերուն Շղթայազերծումներու ահազանգերը հնչեցուցիք Պատնէշներէն պատնէշներն ու, ահեղապէս, աշտարակէ աշտարակ, Ու բանտերէն, բերդերէն ու թիարաններէն անդին Դէպի քաղաքներն Ստրկութեան… Ու երբ, գիշեր մը, անձնազոհումներու եղերական ժամը վրանիդ ինկաւ, Դո՛ւք, ազատութեան ճանապարհները մեզի համար հարթելէ յետոյ, Ձեր ձեռուըներով, աւա՜ղ, մեր անկարեկիր նայուածքներուն դիմաց Ձեր վաղուան խարոյկները պատրաստեցիք… Ուրեմն փա՜ռք եւ օրհնութի՜ւն ձեզի, Դո՛ւք՝ մեր կուռքերը մարմարեղէն ու մեր Սուրբերը պայծառ. Դո՛ւք՝ Հսկանե՜րը, դո՛ւք՝ Առաքեալնե՛րը, դո՛ւք՝ Ահաւորնե՜րդ բոլոր, Փա՜ռք ես Օրհնութի՜ւն ձեզի. Հոս, ձեր հողին առջեւը ծնրադիր ու աչքերնիս աղօթքով լեցուն, Ձեր պատանքները մտքերնուս մէջ երկիւղածօրէն քակելեն՝ Թոյլ տուէ՜ք որ մեր բերանները ձեր դիւցազնի գանկերուն՝ Ընդունինք ձեր կմախքները մեր ուխտուածի իրաններուն վրայ Ու ձեզի խնկե՜նք աչուընուս մէջի Վրէժէն սառած արիւնը Ցաւին, Որպէսզի երբ յամարօրէն շարունակենք յառաջանալ, Ձեր մահերուն յաճախանքն ա՛լ չի կառչի մեր քայլերուն… Փա՜ռք եւ օրհնութի՜ւն ձեզի, նորէն ու նորէն, Ու հիմա կը բաժնուինք ձեզմէ՝ աւետելէն, Թէ ձեր բազուկները ձեր ընդվզումի զաւկըներուն բազուկներն են այսուհետեւ, Ու ձեր հաւատքը մոլեգնութիւնն է անոնց, Որ մոխրակոյտերու ու դիակի մինչեւ աստղերը բրգաւորումներէն խելայեղած, Սա չորս կողմի բոլոր առապարներէն, բլուրներէն ու ապառաժներէն վեր, Ձեր աստուածացումը օրհներգելով պիտի երիվարեն, ահաւասի՜կ, Ո՜վ գիտէ, դէպի ո՜ր յաղթանակները կամ դեպի ո՜ր պարտութիւնները փառաւոր…»։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] npur4zqk9n9fp7a9k3is1a15js8wlct Ատելութեան կոչ 0 151970 397587 2026-10-09T18:24:19Z LetterBot 3069 Created page: Ատելութեան կոչ 397587 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ատելութեան կոչ|previous =[[Մենախօսութիւն]]|next =[[Որբերու ճակատագրէն]]|author =Սիամանթո|section =Ա եւ Բ – Հայորդիներ|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Ատելութեան կոչ| <poem>Դառնապէս կու լար մենախօսը, իր սուրը, իր ճակատը եւ իր մենութիւնը հողին հակած՝ Աղէտաւորօրէն կու լար տառապանքի եւ պայքարի ճակատագիրներն իր հայրենի երկու հողերուն, Եւ հսկայատեսիլ մէկը, ծանրօրէն զինեալ, իր հրաշող խումբերէն անջատուելով, Քայլը դղրդող, ձայնը բարբարոս, շունչը անսպառ, եւ քաղցրութեամբ ըսաւ իրեն. «Արցունքներուդ շիթերը եւ սարսափդ եւ հառաչանքներդ գետնէն վեր բարձրացուր, Ո՜վ հեռաւոր, ո՜վ տանջուած, ո՜վ հայրենառաք եւ իմաստուն եղբայր, Եւ ոտքի կեցիր հասակիս քով, որպէսզի հոգիիդ վէրքերը մտածումովս հայրօրէն քրքրեմ… Գիշերուան կապոյտին մէջէն մենախօսիդ հեծեծանքները ես դառնութեամբ իմացայ Եւ կը տեսնեմ որ քու մեջդ, տարիներ, տառապանքի եւ պայքարի ապառաժներ են սնուցեր. Սրբէ՛ աչուըներդ, եղբա՛յր, եւ ոտքերուդ մոխիրը թօթափէ՛ եւ սուրդ ամեհօրէն բարձրացո՛ւր Ու յառաջացի՛ր, որպեսզի բոլորս ալ հայրենիքին Արիւնը քու ճակտիդ վրայէն համբուրենք… Որովհետեւ դուն մե՛րն ես այսուհետեւ, ինչպէս քուկդ են եւ մեր դրօշը եւ մեր ճամբան… Եւ երգերովդ կրկնէ՛ մեզի, ինչ որ Հայաստանի մեռելական հողմերը քեզի պատմեցին, Երգէ՛ արցունքներու հովիտին, յուսահատ քաղաքներուն եւ ջախջախուած ժողովուրդին համար, Երգէ՛ եւ Եղբայրութեան հրաւէրդ եւ քու կարմիր Կոչդ Ատելութեան, Աղաղակէ՛ եւ մեռելներուն եւ ընկճուածներուն եւ վրէժին եւ դեռ քնած զօրութիւններուն, Ջատագովէ՛ զանոնք, որոնք առաջ են անցեր, եւ փնտռէ՛ զանոնք, որոնք անստոյգ մութին մէջ կը խեղդուին… Երգէ՛ նոյնիսկ անոնք, որ պարտուեցան, անոնք, որ մեռան եւ անոնք, որ պիտի ծնին, Եւ խարազանէ՛ անգթօրէն բոլոր հայրենադրուժները եւ դաւաճանները, եթէ դեռ կ՚ապրին…։ Հողին խորերէն ես այստեղ հասած, եւ շունչդ յիշատակին եւ անցեալին բուրմունքն ունի, Օ՜, աչքերուդ մէջ հարիւր հազար զոհերու հոգեվարքին խենթեցնող մահանկարը կ՚ընդնշմարեմ… Ըսէ՛ անոնց գալարումը, անոնց հոգեդարձը, անոնց մեռեալի քրքիջը եւ կտակը, զոր քեզ ըրին, Ըսէ՛ անոնց դիակներուն մխրճումը հողին մէջ, քաղաք առ քաղաք, առանց դագաղի եւ առանց պատանքի… Ռազմակոչէ՛ բոլոր անոնք, որոնց մէջ դեռ Յոյսը իր մարմարէ թեւերը չէ բացեր, Հրահրէ՛ այն բոլորը, որոնք ցեղին այս արփաթեւ վերածնումը կ՚անգիտանան, Եւ թշնամին զարհուրեցո՛ւր եւ մեր աչքերուն մէջէն տե՛ս պայծառութիւնը մեր նպատակին, Եւ այս բոլորէն յետոյ յառաջացի՛ր, փառքին շրթունքները քե՛զ ալ կ՚ուզեն համբուրել…»։ Ոտքի էր մարտախումբերուն քով, իր անդրիակերպ հասակովը բոլորովին սարսռուն… Նայուածքին մէջ ցօղեր կային երջանկութեան եւ դեմքին վրայ ժպիտ մը անպատմելի, Վասնզի տեսած էր որ սիրտը հազարաւոր կուրծքերու տակ նոյն վրէժը կ՚որոտար, Եւ խօսեցաւ վարդագոյն այգին մէջ եւ երէկի ուխտանուէր Դագաղներուն դիմաց. «Յարութի՜ւն ձեզ, մեռեալնե՛ր, յարութի՜ւն ձեզ, պարտուածնե՛ր, յարութի՜ւն ձեզ, յուսահատնե՛ր, Եւ դուն, ո՜վ մոխիրներու եւ մարտիրոսութեան անծայրածիր եւ մոռացեալ հայրենավա՛յր, Ո՜վ հայրենիք, ո՛վ սքողեալ Յոյս, ո՜վ երկաթակամ Սպասում, ո՜վ Ապագայ Եւ դուք, հեռաւորնե՛ր, ապերախտնե՛ր, տարագիրնե՛ր, մոլորեալնե՛ր, զայրացկոտնե՛ր, Ձեզի ե՛մ, ձեզի է իմ աղաղակս, իմ ռազմակոչս, իմ հրաւէրս, իմ քարոզս ազատագոռ, Ձեզի ե՛մ, անարեւ լեռնե՛ր, թառամած բլուրներ, ոսկորներու հովիտներ ու կածաննե՛ր չուառութեան, Քեզի ե՛մ, պատմութի՛ւն՝ արդարադատ կամ ստապատիր, դիւցազներգակ կամ ստրկաբան, Քեզի ե՛մ, տրտմաթախիծ անցեա՛լ, գերեզմանակերպ յիշատա՛կ եւ դուն, վեհաշուք Ցե՛ղ, Կռիւներու վրիժազանգերն ահաւասի՛կ արհաւիրքով եւ ժամ առ ժամ կը հնչեն… Արթնցէ՛ք, հրազինուեցէ՛ք, յոյսով գերազօրուեցէ՛ք եւ յուսահատութեան մուրճերովը հարուածեցէ՛ք… Եօթը դարերու մահացնող ճակատագիրը այսօր մեր գարշապարներուն տակ կը փշրուի… Ազատութեան մուրացկանները գերեզմանուեցան սա՛ անողորմ ըմբոստները ծնցնելու համար, Եւ Դահիճները ասոնց առջեւ կը սարսռան, ինչպէս թշնամին ասոնց առջեւ ծնրադիր է որ կ՚ոգեվարի… Եւ դո՛ւք, մտածումի վարպետնե՛ր, իմաստութեան մատեաններնիդ փոշիներուն յանձնեցէ՛ք, Եւ ձգեցէ՛ք ձեր արժէքները, ձեր խորհուրդները, ձեր կանոնները եւ ձեր երազանքի սրահներէն դուրս ելէ՛ք, Եւ լայնաձեռն ցանեցէ՛ք պայքարի հողին վրայ՝ ինչ որ ունիք հերոսական, ինչ որ ունիք ազատաշունչ… Եւ դո՛ւն, միստիք վեղարաւո՛ր, քու քառաթեւ խաչիդ երկու թեւերը փշրելէն՝ զինուէ՛ անով, Թշնամիիդ եւ խոնարհութիւն հրամայող Աստուծոյդ առջեւը ծառանալու համար… Եւ դո՛ւն, անթուելի թշուառութեան եւ անօրինակ տառապանքի տրտում ժողովո՛ւրդ, Բոլորդ մէկտեղ դուրս նետուեցէ՛ք ամէ՛ն դուռէ, ամէ՛ն քաղաքէ, ամէ՛ն գիւղէ եւ ամէ՛ն աստղի տակէ, Որովհետեւ ալ կը բաւէ՛ որչափ որ մեր թշնամին իր ափերովը — օ՜ դժոխային բաժակ Մերիններուն ազնուական արիւնը, մեր սեղանին առջեւ նստած՝ գազանաբար խմեց… Ալ կը բաւէ՛ որչափ որ անոնց պատրաստ դաշոյնները եկան մեր բերաններուն մէջ մխրճելու… Ամէն ստրկութեան, ամէն ծնրադրումի եւ ամէն աղաչանքի մինչեւ մրուրն այլեւս քամեցինք… Օ՜, ալ կը բաւէ՛, սեւաթռիչ ագռաւներուն երկաթէ կռինչը մեր ցաւոտ երդիքներուն վրայ, Օ՜, ալ բա՛ւ է, թո՛ղ ժանիքաւոր անգղերը քիչ մըն ալ ուրիշ կուրծքեր կտցահարեն… Թո՛ղ քիչ մըն ալ թշնամիին արիւնը գայ մեր այգին ոռոգել եւ մեր սրունքները թրջել… Թո՛ղ քիչ մըն ալ մեր առջեւ թշնամիին կմախքները դիզուին, ինչպէս արմատախիլ անտառներ… Թէեւ գիտեմ որ Ատելութեան Կոչս ահաւոր է եւ ռազմի հրաւէրս ամեհական, Բայց եօթը դար է որ մայրագութ Հայրենիքը մեր յաղթական այցելութեանը կը սպասէ, Եւ դեռ մտիկ ըրէ՛ք, ըմբոստ եւ Անվրէժ Տարօնն է որ իմ մէջէս կը գոռայ, Արիւնլուայ Վասպուրականին մահուան հոտը ահաւասի՛կ եւ մոխիրի մրրիկներն Ակնայ հովիտներուն, Ահաւասի՛կ ասպետական ձեռքը Կիլիկիոյ, որ ձեզի կը մեկնի եւ ապառաժէ կուրծքը բարձրաբերձ Կարինին, Ահաւասի՛կ հազարաւոր աւերակներու անէծքը Հայրենիքին պատգամին մէջ արիւնագծուած… Եւ շունչիս մէջ մահամերձի հռնդիւն, նզովքի խօսքեր, պայքարի վճիռ եւ ապրելու անսահման սէր կայ…»։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] jf7g7gj5j2emy7gojd795wnmt9imtvq Արիւն է որ կը տեսնեմ 0 151971 397589 2026-10-09T18:24:29Z LetterBot 3069 Created page: Արիւն է որ կը տեսնեմ 397589 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Արիւն է որ կը տեսնեմ|previous =[[Մեռելոցի օր]]|next =[[Յոգնութիւն]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Արիւն է որ կը տեսնեմ| <poem>Մոռացումներու մոխիրին մէջն է որ զքեզ պատանքեցի, Ո՜վ երկբայելի, եսանուէր ու սնոտի Սէր, Եւ չի հաճեցայ հիւսել խարտեաշ եղէգներէն ո՛չ դափնի եւ ո՛չ պսակ Եւ ո՛չ ալ դողդոջ երգ մը, քեզի համար, իմ ազատածուփ քնարէս… Ո՛չ ալ գքեզ դեռ երգեցի, ո՜վ երկինքներու անդորրական կապոյտ, Ո՛չ ալ զքեզ՝ Արեգա՛կ, զօրութի՜ւն, կեանքի եւ աճումի ովկիան, Ո՛չ ալ զքեզ՝ Արեւե՛լք, աստուածներու եւ քուրմերու ծննդավայր, Պատմութեանց կոթող, իմաստութեան խորութիւն եւ վայելքի խորան… Ո՛չ ալ զձեզ՝ Արեւմուտքի իտէապաշտ Ոստաննե՛ր, ուր Մեծերը կը ծնանին… Ո՛չ ալ զձեզ՝ մեհենական անտառնե՛ր եւ փլատակուող բարկութի՛ւնք սարսափահար ծովերու… Եւ վարդակարմիր եւ հոլանի եւ անբասիր առաւօ՛տ, Կամ ոսկիներու իրիկո՛ւն, մեռելական աշնանամո՛ւտ եւ անապատի անեզրութի՜ւն… Իսկ օր մըն ալ, երազիս մէջ, Քերթողահայր մը, ինծի ըսաւ. «Կը հասկնամ ես քու ցաւդ, վասնզի ես ալ կեանքէն եկայ անցայ… Զաւա՛կ՝ եւ գիտես որ իմ քնարիս պարտէզներէն վարդի թերթեր հոսեցուցի… Եւ տարփաւորներն անոնց բուրմունքէն գիշերներով գինովցան, Բայց ծաղիկները գօսացան, ինչպէս մեռաւ իմ աշունս ալ մեծափառ… Ես գինին երգեցի իր ոսկեվառ բաժակին մէջ հրակայլակ, Եւ պլպուլին հայրենացաւը տաւիղիս թելերէն սրտիս մէջը կաթկթեց… Խունկեր մատուցի՝ մոլգնօրէն պաշտուած աստուածներու պատուանդանին Եւ տառապանքս մոռնալու համար, կերպարանքս մոխիրով պատեցի… Մարմնին ձեւերն երգեցի, գերեզմանէն սերած եւ գերեզմանին ընծայ, Ու ծնրադիր պաղատեցայ եւ դողացի շրթունքի մը եւ երկու աչքերու առջեւ… Արցունքն երգեցի, վերջապէս, հոգիներէ յորդող եւ նայուածքներու հեծեծանք, Եւ օր մը այսպէս մեռայ՝ Հեղգութիւնս ձեր բոլորին բաժին ձգած…»։ Բայց քու գերեզմանէդ ի վեր, Քե՛րթողահայր, ըսի, հերոսութիւններու օրեր հասան, Ոտքերուս տակ աւերակնե՜ր եմ տեսած եւ լուսամուտէս դուրս հազարաւոր մեռցուածներ… Եւ սուրե՛ր շողացին… ձգեցէ՛ք զիս, ո՜վ տկարութեան կապանքներ, դեռ սուրեր կը շողան, Եւ բանաստեղծի աչուըներս արի՛ւն, արի՛ւն է որ կը տեսնեն…։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] rrw8ovk2bsq7442kv0pcmt2z9lirj5t Աւերումի գիշեր 0 151972 397590 2026-10-09T18:24:39Z LetterBot 3069 Created page: Աւերումի գիշեր 397590 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Աւերումի գիշեր|previous =[[Մահուան տեսիլք]]|next =[[Թաղում]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Աւերումի գիշեր| <poem>Բոլոր վիրաւոր ու մահաբաղձ հոգիներն այս իրիկուն, Վերջալոյսին մոխիրներուն վրայ յուսահատօրէն հակած՝ Իրենց սարսափն ու վերահաս աղէտքը կու լան… Ու ցաւերէ անմխիթար մայրեր, Երիտասարդ ու շքեղ հսկաներու համար, Իրենց խելակորոյս գլուխները դագաղներու բախելէն, Յաւիտենական ու վաղաժամ կորուստը կ՚արիւնուին… Օ՜, իրիկո՜ւն ու գերեզմա՜ն, գերեզմա՜ն այս բոլորին, Ու արիւն ու մոխիր ու արցունք մեր անզօր հոգիներուն համար…։ Ահաբեկեալ քաղաքին լոյսերն աչուըներու նման կը կուրնան, Ու տուներուն եւ հոգիներուն խորը, վտանգին եւ գիշերին զարհուրանքը կ՚ալեկոծուի… Մեռելասպաս սենեակներու մէջ ծեր կիներ, Ճակատագրին անողորմ ժամերէն դողդոջուն, Աճապարանքով մարտիրոսուած հերոսներու մարմինները կը պատանքեն… Մինչդեռ հեռուներէն աղեխարշ ձայներ մեզի կը պաղատին՝ «Եղբայրնե՛ր, ընկերնե՛ր, օ՜, օգնութեան հասէ՛ք, բազուկներ կարկառեցէ՛ք, Որովհետեւ այս գիշեր, ատելութեան եւ աւերումի գիշեր, Սրածումներու անարդար շեփորը քաղքին վրայ նորէն պիտի հնչէ…»։ Ու ձայները կը խեղդուին ու ձայները կու լան ու ձայները կը մեռնին…։ Կեանքէն դատապարտեալ ու մեռելաստուեր որբեր Խելայեղօրէն գերեզմանուած մայրեր կը փնտռեն, Ու աղէտաբեր մահազանգեր հրդեհուող գմբէթներու կատարներէն Կիսամեռներուն ու մաքառողներուն վրայ անողորմաբար կը մրրկուին… Եւ օրօրոցներու մէջէն պայծառ ու սրտակեղեք անմեղութիւններ, Հեռաւոր աստղերուն մայրութիւնը նկատելէն, Ինքզինքնին եւ իրենց շուրջը երկաթուող եղեռնը կ՚անգիտանան… Ուրիշներ, իրենց երազին մէջ, Ազատութեան բացաստաններէն կ՚անցնին, Յոյսին Շուշանները քաղելէն եւ մէկ մէկու գորովագութ ժպտելով… Ուրիշներ, աստուածային ջուրերուն առջեւ եւ ապահովութեան ապառաժներուն կռթնած, Երջանկօրէն, կենդանարար Արեգակին ծննդեանը կը սպասեն…։ Ուրիշներ, բարօրութեան արծաթեայ քնարը ձեռուընին, Ու ծաղիկներ իրենց կոյսի մազերուն մէջ եւ կուրծքերուն վրայ, Կեանքին փառքը եւ ապրելու Գեղեցկութիւնը կ՚երգեն… Ուրիշներ, կարօտակէզ՝ Փրկութեան ձեռքերը համբուրելու կը վազեն… Ու շատեր ծառերուն ու հովերուն գալարումները կ՚ունկնդրեն, Անոնց մէջէն օգնութեան հասնող բազուկներ եւ շունչեր անրջելով… Բայց, աւա՜ղ, երազները կը մեռնին, երազները կը մոխրանան, Եւ եղեռնական կէս գիշերը եւ ոսկորէ Մահը երկինքներէն վար թաւալող գերեզմանոցի մը նման… Քարուքանդ քաղաքին ու մենաւոր ու մարտիրոս հոգիիս վրան կը շրջին…։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 2a91e8mjxcut45nyurifh8mmeh6cf06 Ափ մը մոխիր, հայրենի՜ տուն 0 151973 397591 2026-10-09T18:24:49Z LetterBot 3069 Created page: Ափ մը մոխիր, հայրենի՜ տուն 397591 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ափ մը մոխիր, հայրենի՜ տուն|previous =[[Արիւն]]|next =[[Յիշատակ (Սիամանթո)]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Ափ մը մոխիր, հայրենի՜ տուն| <poem>Ա Աւա՜ղ, ապարանքի մը պէս մեծ էիր եւ շքեղ, Ու ես՝ երդիքներուդ սպիտակ կատարէն, Աստղածորան գիշերներու լոյսին հետ, Վարէն, ահեղավազ Եփրատին կ՚ունկնդրէի…։ Բ Արցունքո՜վ, արցունքո՜վ լսեցի որ աւերակ առ աւերակ Քու լայնանիստ պատերդ իրարու վրայ կործանեցին, Սարսափի օր մը, կոտորածի օր մը, օր մը արիւնի… Զքեզ եզերող պարտէզիդ ծաղկըներուն վրայ։ Գ Ու մոխրացա՜ւ այն սենեակը կապոյտ, Որուն որմերուն ետեւ եւ գորգերուն վրայ Իմ երջանիկ մանկութիւնս կը հրճուէր, Եւ կեանքս կ՚աճէր եւ հոգիս իր թեւերը կ՚առնէր… Դ Փշրեցա՞ւ, ուրեմն, այն հայելին ոսկեծիր, Որուն եթերային խորութեանը մէջ Երազներս, յոյսերս, սէրերս եւ կամքս կարմիր, Տարիներով, մտածումիս հետ, ցոլացին…։ Ե Ու բակին մէջ երգող աղբիւրը մեռա՞ւ, Ու կոտրեցա՞ն պարտէզիս ուռին ու թթենին, Եւ այն առուակը, որ ծառերուն մէջէն կը հոսէր, Ցամքեցա՞ւ, ըսէ՛, ո՞ւր է, ցամքեցա՞ւ, ցամքեցա՞ւ… Զ Օ՜, այն վանդակին կ՚երազեմ յաճախ, Որուն մէջ գորշագոյն կաքաւս, առաւօտուն, Արեւածագին հետ եւ վարդի թուփերուն դիմաց, Զարթնումի ժամուս՝ յստակօրէն կը կարգճէր…։ է Հայրենի՜ տուն, հաւատա՛ որ մահէս յետոյ, Քու աւերակներուդ սեւին վրայ իմ հոգիս Պիտի գայ, որպէս տատրակ մը տարագիր, Իր դժբախտի երգն եւ արցունքը լալու…։ Ը Բայց ո՜վ պիտի բերէ, ո՜վ պիտի բերէ, ըսէ՛, Քու սրբազան մոխիրէդ ափ մը մոխիր, Մահուանս օրը, իմ տրտում դագաղիս մէջ, Հայրենիքս երգողի իմ աճիւնին խառնելու…</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] qx94s4ohq6tdd7i2yatr52y92manupy Բանտերուն խորերէն 0 151974 397592 2026-10-09T18:24:59Z LetterBot 3069 Created page: Բանտերուն խորերէն 397592 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Բանտերուն խորերէն|previous =[[Սովամահ]]|next =[[Կախաղաններուն կատարէն]]|author =Սիամանթո|section =Գ – Հայորդիներ|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Բանտերուն խորերէն| <poem>Այսօր եօթը լարերն իմ բարկութեան եւ մարտնչումի քնարիս, Եւ հեծեծանքս եւ մտածումս եւ եղբայրական աչքերս եւ հաւատքս մոլեռանդ Ձեզի կը բերեմ, ձեզի կը խնկեմ, ձեզի կը մատուցանեմ, ո՜վ կենդանի մեռեալներ, Ո՜վ թիապարտներ, ո՜վ աքսորեալներ, հայրենակարօտներ, կալանաւորներ, Դուք, որ մահուան մէջ կ՚ապրիք եւ կեանքին մէջ ամէն վայրկեան կը մեռնիք, Դուք, որոնց արդար սուրերուն տեղ այսօր՝ ձեր վրայ, ծանրածանր շղթաներն են որ կը փայլին… Դուք, որոնց աչքերուն վրէժի կայծը վրէժի չի թափուող արցունքներու փոխուեցաւ, Եւ, ափսո՜ս, դեռ չի գար, դեռ չեկաւ լայնածիր յոյսն անբարբառ Ձեր անդրակարօտ եւ անեղբայր հոգիներուն առջեւը ժպտելու… Եւ տարիներով իրիկունները, շքեղօրէն, հայրենիքին վրայ արիւնեցան, Եւ մարտիրոսներու եւ թշնամիի եւ հերոսներու արիւններէն կարմիր, Տարիներով արշալոյսները ծաղկեցան եւ մոխիրին եւ անշէջ հաւատքին վրայ, Բայց ճառագայթ մը չեկաւ, հոգի մը չեկաւ, երկու շրթունքներ չեկան Ձեր մութին մէջ շաւիղ մը երկարելու կամ փրկութեան խօսք մը փսփսալու… Գիտեմ թէ ի՜նչ ապառաժեայ խաւար է որ կը լեցուի ձեր զնտաններուն մէջն անողորմ, Եւ ի՜նչ դաժան երազներ կու գան իրենց ժանիքներով ձեր ուղեղը բզկտելու… Ի՜նչ տառապանք եւ ի՜նչ սէր, ի՜նչ ինքնամրրկում եւ ի՜նչ հառաչանք ձեր ներսիդին, Ի՜նչ յոյսի երկինքներ, ի՜նչ ձայն եւ ի՜նչ քրքիջ եւ ի՜նչ լռութիւն Ձեր յոգիին մէջ կարգ առ կարգ եւ տարուէ տարի եւ յաւիտենապէս կը թաւալին. Եւ կը սկսիք երազել, ձեր գլխուն բովանդակ ցաւը ձեր դողդոջուն ձեռքերուն յանձնած… Ահաւասիկ որ ձեր ազատ քայլերն կանաչ մարգագետիններ կը կոխոտեն, Եւ գերագոյն կապոյտը, երկինքէն վար, լիճերու պէս, դէպի ձեզ կը հոսի… Ձեր աչքերը հողին հովիտներուն գեղեցկութիւններէն կ՚արցունքոտին, Եւ ծարաւի բերաններնիդ հայրենական աղբիւրներուն յստակ ջուրին կը մօտենան… Ցորեանի դաշտերն, ծով առ ծով, ձեր աչքերուն տակ, կեանքին հացը կ՚ալեծփեն... Եւ ձեր այգին իր առատ աշուններուն քաղցրութիւնը ձեզ կ՚ընծայէ… Լռութիւն մը համասարսուռ։ Երկու քայլ եւս եւ արեւնե՜ր, արեւնե՜ր, արեւնե՜ր պիտի ծագին… Արիւննիդ կ՚եռայ։ Տեղ մը կարօտ համբոյր մը ուրիշ համբոյրի մը կը սպասէ, Տեղ մը արցունքներ կան, որ կ՚ուզեն ուրիշ արցունքներու մէջ իրենց հուրը թափել… Տեղ մը բազուկներ կան ձեր յոգնած գլխուն շուրջը իբր պսակ բոլորուող, Տեղ մը թոնիր մը կայ, երդիք մը, յիշատակ մը, ծառ մը, աղբիւր մը, որ կը վազէ եւ առուակ մը, որ կը փախչի… Տեղ մը սիրտեր կան, գորովներ կան, գարուններ կան, եւ կեանքը կայ վերջապէս։ Եւ դուռը բախտին հովէն կը բացուի եւ խարխափելով ներս կը մտնէք… Սեմին վրայ դեռ քանի մը կաթիլ արիւն եւ ծիծեռնակի մը երգը տանիքին կտուրին մէջէն… Եւ ստուերներ ծնրադիր ու բազկատարած, որ անհաւատալի բանի մը կը սպասեն։ Եւ ահա անդնդախոր ճիչ մը ձեր անօգնական եւ հրաշալի հոգիէն, Եւ, ո՜վ սոսկում, անշրջան եւ անվերջ շռինդը ձեր տասնամեայ շղթաներուն, Որ ձեզի հետ կ՚արթննայ եւ ձեր ոսկորներուն վրայ իր օղակները կատաղօրէն իրարու կը զարնէ… Աւա՜ղ, աւա՜ղ եւ հովիտ եւ հայրենիք եւ աղբիւր եւ յիշատակ եւ համբոյր Նորէն բերդերուն եւ բանտերուն եղեռնական գաղտնիքին խորը կը մխրճին, Եւ ժամանակը հոդ է միայն որ իր առանցքին վրայ այլեւս չի թաւալիր, Հոդ է միայն հեծեծանքներու հեծեծանքին անհունապէս աղէտալին… Հոդ է սանդարամետեան մորմոքը, լռին լաց ու կոծը, չի՛ մեռնող կեանքը եւ չի՛ ծնող մահը… Հոդ է որ ազատութեան ակնապիշ աչքը գերեզմանի հողովը կը լեցուի… Հոդ է որ արցունքը բիբերէն ե՛տ կը դառնայ, ուղեղին մէջ հոսելու համար… Հոդ է որ անհոգութեամբ միսեր կը խարանեն եւ անհոգութեամբ ոսկորներ կը փշրեն, Հոդ է այլուրին ծարաւը, գիտցուածին անգոյութիւնը, եւ փախուստը կարմիր փորձութիւններուն, Այդ որմերուն տակն են, հիմնաքարերուն հաւասար, եւ մութին մէջ խեղդամահ՝ Անոնք, որ օր մը, փառքի օր մը, պատմութեան օր մը, օր մը հերոսութեան Չարիքին օրէնքները պատռեցին արդարութեան առաւօտի մը ի խնդիր, Անոնք, որ իրենց անձը զոհել ուզեցին Գաղափարին խորանին առջեւը կանգուն, Անոնք, որ թշնամիի սուրին դիմաց, մեր կեանքին համար, իրենց սուրը շողացուցին, Անոնք, որ ցեղին ստրկութեան շղթաները, ցեղին ուսէն՝ իրենց ուսերուն վրայ վերցուցին…։ Ո՞ւր են ուրեմն, ո՞ւր են մեր բազուկները, մեր կամքերը, մեր մուրճերը, մեր հարուածներն ազատաբեր, Ո՞ւր է մեր սէրը, ո՞ւր է մեր խիղճը, մեր վազքը, մեր զայրոյթը շանթածրար, Եւ ե՞րբ, ե՞րբ պիտի վար շրջենք, ե՞րբ պիտի խորտակենք, ե՞րբ պիտի փշրենք Մահուան դուռներն այդ բանտերուն, երթալ յափշտակելու, երթալ համբուրելու համար Այդ յաւիտենական հերոսները, որոնք մեր կեանքը իրենց կեանքէն անհունապէս աւելի սիրեցին… Որոնց մէջ թերեւս երէկուան սէրը մեռնի, վաղուան անէծքը ծնեցնելու համար… Ուրեմն ո՞ւր էք, Բռունցքնե՛ր, ո՞ւր էք, Բարկութիւննե՛ր, ո՞ւր էք, Խորտակիչնե՛ր, ո՞ւր էք, ո՞ւր…։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 278if5hc8uvq0pz7ajpjjkom194vfnk Գաղափարին 0 151975 397593 2026-10-09T18:25:09Z LetterBot 3069 Created page: Գաղափարին 397593 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Գաղափարին|previous =[[Քնարիս լարերը դեռ թաց են]]|next =[[Սուգ]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Գաղափարին| <poem>Արեւին հուրն քեզ ընծայ, Ընծայ բերին արիւնն իրենց գարունին, Ոսկորներու կուտակումներ կնդրուկի պէս վառեցին, Արցունք եւ ցաւ, ցասում եւ յոյս ծով առ ծով Եկան հոսիլ ոտքերուդ տակ… Ո՜վ գաղափար, ո՜վ դիւցազուն, ո՜վ հսկայ։ Հովերուն հեւքն ու մրրիկներն իբրեւ թեւ Քեզ ընծայեց բնութիւնն ազատագութ, Եւ ժամէ ժամ յաղթութիւնը քեզ տուաւ Աստուածեղէն անմահութիւն մարմարեայ… Եւ երբ օր մը զինիթէն նժոյգիդ վրան բարբարոս Ամեհօրէն նպատակիդ արշաւեցիր, Մտածումիդ մեծութեանն ի խնդիր՝ Մարտիրոսուած մեռելներն յանկարծ նորէն բարձրացան Ու իրենց ոսկի ոսկորներն ուխտուածի, Անգամ մը եւս աչքիդ առջեւ փշրելէն, Բոլորը մէկ, ես լսեցի, ըսին քեզի. — Յառաջացի՛ր, յառաջացի՛ր, Գաղափա՛ր, Թէեւ ճիշտ է, դու յաղթեցիր, Բայց պարտութիւնն իբր օրէնք Տիեզերքի ժանտ շրջանին, Հայուն համար, չարիքին հետ դեռ կը սպասէ։ Եւ կ՚աղերսենք մենք քեզի, որ՝ Կամքերուն կարմիր մուրճը ձեռքիդ մէջ, Կայծակներու անտառներէն անդադար, Արարատին կատարներն իբրեւ սալ, Դուն՝ ռազմէն հասնող ռազմիկներուդ համար, Նորէն յամառօրէն, ոսկիաշէն սուսերներդ դարբնես… Եւ քեզ, վճիտ Գաղափա՛ր, Մեռեալներէդ խօսք մը եւս… Խօսք մը եւս անոնցմէ, որ դրօշիդ փառքին համար Իրենց հոգւոյն արիւնը քեզ նուիրեցին. Մի՛ մոռնար դուն շեղբերուն վրայ սուրերուդ Կարմիր կամքիդ վճիռն այսպէս կայծագրել. «Արդարութեան ադամանդի օրերուն, Ո՜վ անքննելի եւ եղերական պողպատներ, Ձիթենիի կանաչագեղ ոստեր եղէ՛ք… Եւ շանթերո՛ւ, շանթերո՛ւ, շանթերո՛ւ պէս, Պէտք է շողա՛ք, պէտք է շողա՛ք այն ատեն, Երբ հայ արիւնը անմեղօրէն օր մը հոսի…»։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 63nb4rqe0nhxqp8o4qgqyduarmdjic4 Գերեզմաններէն ապաշաւ 0 151976 397594 2026-10-09T18:25:19Z LetterBot 3069 Created page: Գերեզմաններէն ապաշաւ 397594 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Գերեզմաններէն ապաշաւ|previous =[[Սէր]]|next =[[Մայրը իր զաւկին]]|author =Սիամանթո|section =Հայրենի հրաւէր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Գերեզմաններէն ապաշաւ| <poem>«Եռհարիւր հազարաւոր նահատակներս ահաւասի՛կ, Արարատեան հողերուն տակ շար ի շար, Մինչեւ այսօր ձեզ կը սպասենք, դուք, որ կռուէն խուսափեցաք, Դուք, որ զմեզ կոխոտելով, մեր վրէժին անվրէժ, Մեր ցասումին անտարբեր, Մեր արիւնին դէմ առ դէմ, ձեր աչքերը փակելէն, Մեր մարմինները կիսամեռ, իբր անգութ թշնամիներ, Ձեր ոտքերովն կոխոտելէն հեռացաք…։ Հռնդիւնները մեր հոգեվարքին չի կրցան ձեր խե՜ղճ խուճապը կասեցնել, Եւ ձեր սուրերը, վատերու պէս, ձեր ետեւը նետելէն, Ձեր կործանուող քաղաքներէն խուճապեցիք…։ — Ձեզնէ շատերը մեզ՝ մայրերս բոցերուն մէջը թողուցին… — Ձեզնէ շատերն իրենց հայրն իսկ կռիւին մէջ ուրացան… — Ամուսինս ստուերի մը պէս կ՚անհետանար, Մինչ մեր որդին նորածին, դահիճները տապարներով՝ Իմ մերկացուած ծունկիս վրան, Կարապի՜ մը պէս կոտորեցին…։ — Ես եղբայր մ՚ունէի, հողին տակէն դեռ կը յիշեմ, Պատւոյս համար նախ զիս մեռցուց Եւ յետոյ ինք մարտնչելով մահացաւ…։ — Իմ զաւակս եօթը գիւղեր եօթը գիշեր պաշտպանեց, Զաւակիս հետ, այդ գիւղերը, կարծեմ, այսօր դեռ կ՚ապրին…։ — Վատերուն մէջ վատն ես եղայ թշնամիին յանդիման, Երբ գթութիւն պաղատելով ես իմ վիզս երկարեցի… — Ես իմ հայրս չե՜մ մոռնար… ես իմ հայրս չե՜մ մոռնար, Այդ ալեւոր ծերունին, աւանդական դիւցազնի պէս, Մօտաւորին, հեռաւորին, անծանօթին սիրոյն համար, Երկար օրեր մաքառելէն մեծ Գաղափարը լուսաւորեց… — Տասը տարու տղեկ մը կար մեր քաղքին մէջ. — Մեռեալ մօրս նման ես, ո՜րչափ նման ես անոր, — ըսաւ ինծի, Եւ իր մարմինը պատնէշ ըրած, ոտքերուս տակն ինկաւ, Օր մը յետոյ իր դիակն արցունքներուս հետ թաղեցի…։ — Ո՛չ ոք չեկաւ զիս մեռցնել… Գեղեցկութիւնս գերմարդկային՝ սոսկում կ՚ազդէր… Բայց աչքերուս տեսածներէն առաւօտ մը թարշամեցայ… — Ո՞ւր են անոնք, որոնք փախան, իբր տարագիր կամ ստրուկ… Ազատութեան ձայները մեր ոսկերքը խենթեցուցին… Գարուններու ծաղիկները այնչափ հո՜ծ են, այնչափ խո՜ր Կարծես իրենց արմատները մեր սրտերուն կ՚երկարին… Իրենց բոյրը վար սուզուելով մեր աչքերը կ՚արբեցնէ… Առուները կը կարկաչեն… ես կը լսեմ… Եւ ո՜վ գիտէ վերը՝ մեր աղբիւրը որչա՜փ ջինջ է, Գառնուկները ծներ են եւ մեր վրայէն մայելով՝ ճարակելու կը վազեն… Արձագանգը կ՚իմանա՞ք, տեսէք ինչպէս կ՚ոստոստեն… — Թռչուննե՜րը, թռչուննե՜րը, իմ կարօտէս ես մոխիրի կը վերածուիմ… — Խնձորենին ծաղկեր է… եւ մէկը կայ, որ ինձ համար, Իմ աչքերուս սէրէն կուրցած… մինաւորի՜կը կ՚արտասուէ… — Ես փրկութեան երգերուն ձայնը վաղո՜ւց է որ լսեր եմ… Ատելութիւնը մոխիրներու տակ մեռեր է… Բայց ո՞ւր են անոնք, որ հեռացան… Ըսէ՛ք ինծի, մե՞նք ենք մեռեալ, թէ՞ անոնք… — Ծերունիի իմաստութեանս հաւատացէ՛ք. Այն, որ կռիւը չի սիրեց, արժանի չէ այս օրուան… Մեռելներն անոնք են, որոնց համար մենք մեռանք։ Անմահութիւնն մեզի է եւ ապաշաւն անօգուտ, Ի՜նչ փոյթ մեզի, եթէ մեր ոսկորներէն կերտուած Ազատութեան տաճարներու խորանին Ծնրադրելու դեռ չեկան…։ Ես կը լսեմ ձայները երիտասա՛րդ կամքերուն, Որոնք ո՛չ փախուստ են ճանչցեր եւ ո՛չ ալ երդիքն օտար, Ապագան ալ անոնցն է, Արշալոյսն ալ Երջանկութեան… Մեռեալներն անոնք են, որոնց համար մենք մեռանք…»։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] lvkb544hqhcqeusimjhupp9o1u1iumg Գթութիւն (Սիամանթո) 0 151977 397595 2026-10-09T18:25:29Z LetterBot 3069 Created page: Գթութիւն (Սիամանթո) 397595 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Գթութիւն |previous =[[Յիշատակ (Սիամանթո)]]|next =[[Անդրշիրիմեան աղաղակ]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Գթութիւն | <poem>Տէ՛ր, հիւանդներուն եւ լքուածներուն սնարէն Ոճրագործներդ ու իրենց սուրերուն սարսափը հեռացո՛ւր, Եւ ջուրերդ թո՛ղ քիչ մը իրենց կատաղութենէն հանդարտին, Որպէսզի մահապարտները աքսորանքի նաւերուն մէջ, Թէեւ քեզի անիծելով, բայց գոնէ խաղաղութեամբ ոգեվարին… Ես թշուառներու անհամար տանիքներ գիտեմ, Որոնց տակ ազնուական սերունդներ բազկատարած՝ Քու աւետարանական ու խարտեաշ ցորեանիդ Ու սպիտակ ու երբեք չի հասնող գթութեանդ կը սպասեն… Չարիքիդ ոգիներն, ահաւասիկ, դաշտերը հրդեհեցին… Ու ահա արիւնը Արարատին կատարները կարմրցուց… Ու ահաւասիկ որ դժոխային մանգաղներդ ոսկիէ, Անմեղներու վիզերուն ի խնդիր՝ հորիզոնին մէջ կը գալարուին… Մինչդեռ՝ եդեմներուդ բոլոր հրեշտակներն անդին, Անձրեւներէ ու արեգակներէ յուռթի հողերուն վրայ, Քու ձեռքերովդ օրհնուած ամբարներու մէջէն, Օ՜, անգթօրէ՜ն, անգթօրէ՜ն, անգթօրէ՜ն, Մոլախինդի ու կարմիր թոյնի հունտերէ, Մեր բոլորին համար վաղուան մահը սերմանեցին։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] b0qqf455tm6sj8u2ykdzhbob1z9pzxm Գիշեր մը 0 151978 397596 2026-10-09T18:25:39Z LetterBot 3069 Created page: Գիշեր մը 397596 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Գիշեր մը|previous =[[Հանգիստի իրիկուն]]|next =[[Հոգիս (Սիամանթո)]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Գիշեր մը| <poem>Աւերումի գիշե՜ր… Հեռուներէն մահազանգակի ցնորաբեր ձա՜յն։ Սպանդանոցի խորունկ վախ մը դուռներուն ետեւ, Ու գետնափորներու մէջ մոխրի վրայ աղօթող այրի կիներ ծնրադիր… Դուրսը թիարանի պատրական լռութիւն մը կը յաւերժանայ… Ու քարանձաւներէն ստուերներ վար կը թաւալին՝ Գինով ոճրագործի այսահար ամբոխներու նման… Բոլոր պատուհաններուն լոյսերն աւրուած աչքերու տանջանքն ունին… Ու կարծես բոլոր աստղերն ալ խաւարին մէջ կը խեղդուին։ Օ՜, պէտք է գթալ այն մենաւոր հոգիներուն, որ կը վախնան՝ Ջուրի մը խորը տեսնուած ծաղիկներու կերպարանքներով, Ու մանաւանդ անոնց, որոնք այլուր ըլլալ կ՚ուզեն, Հիւանդ անդամալոյծներու այլաբաղձութիւններով թրթռուն։ Բոլոր ամուրիները հողէն հանուած մարմիններու սարսափն ունին, Ու բոլոր նորածինները հեռաւոր մայրեր կ՚երազեն… Օ՜, այդ բոլոր որբ հոգիներն, որ իրարու մէջ կը նային Քնաշրջիկներու խօլական ու հայցող նայուածքներով, Անկարող իրարու մէջ ապաստան մը գտնելու… Ու այնքան նման այն մահամերձներուն, Որ մէկմէկու նայուածքի տակ իրենք իրենց մահը կը տեսնեն…։ Աւերումի ցնորաբեր գիշե՜ր…։ Ու տարօրինակ երազ մը գիւղացիներն յաճախեց. Ուխտաւորներու երկայն վերարկուներով, Գետին ափերէն, դաժանօրէն մեռելական, Ոտքերնին բոպիկ Ու իրենց ձեռքերն արծաթէ խնկամաններ բռնած՝ Շա՜տ բարեպաշտօրէն, Դէպի փրկարար Ուխտը ճամբայ կ՚ելլեն։ Յաւիտենական վախէն զգայախաբ, Ամբողջ գիւղն երազի մէջէն, խաչակնքելով կը փախչի, Կոյր ոչխարներու ճերմակ հօտերուն նման, Որ փոթորկի գիշեր մը, աճապարանքով ջուրէ մը պիտի անցնին… Աւերումի ու արիւնի գիշե՜ր… Օ՜, նայեցէ՛ք, Եփրատին զահանդական եզերքներէն Բորենիի աչուըներով մարդակերներուն շտապը՝ Երազին վրայէն, ծորերն ի վեր, Անհունօրէն, դէպի գիւղ… Օ՜, այն ընդհարումներն ոսկորի ու սուրերու, Որ իրենց գիշատողի շարժումներէն Խուլօրէն կ՚արձագանգուին Լեռներուն տակն ահարկու։ Ու իրենց նայուածքներն մանաւանդ, Ու ակռաներուն խշրտուքը սղոցուող մարմարի, Ու մրրկումը զանգուածեղ խուժանին, Որ տեղափոխուող անտառներու ցնորքն ունի… Ու բոլորը մէկ Արիւնը կ՚երգեն… Ու բառերը իրենց յովազի բերաններէն մթին, Յանկարծօրէն կտրուած վէրքերու նման, Քարերուն վրայ ծանրօրէն կ՚իյնան…։ Աւերումի ու արիւնի գիշե՜ր… Օ՜, բոլորդ մէկտեղ անմիջապէս աղօթքի կեցէ՛ք, Ո՜վ դատապարտուածներու ցաւագին եղբայրներ. Ինծի այնպէս կու գայ, որ ամբողջ գիւղը սարսափահար արթնցաւ… Ու հիմա բոլոր մարմիններն իրարու կը փաթթուին, Բոլոր նայուածքները իրար կը պաղատի՜ն… Ու բոլոր բազուկներն խելայեղօրէն պարապը կ՚երկննան…։ Ու ամէնը մէկ մահագուժօրէն «Աստուա՜ծ, Աստուա՜ծ, Աստուա՜ծ» Կ՚աղաղակեն… Աւերումի անդառնալի գիշե՜ր… Ագռաւներու հանդիսաւոր խենթութիւն մը գիւղին վրայ… Ու արծիւներու ճերմակ ուրուականներ անոնց հետ։ Բոլոր թաղերն ածխահանքերու երեւոյթն ունին, Ու օդին մէջ արիւնի ու մոխիրի նախճիր մը կը հեւայ… Դիակնե՜ր, դիակնե՜ր ու մարմիններէ բաժնուած գլուխներ, Դեւերու ամեհի ու անձայն նայուածքներով, Ահեղօրէն, սեւ պատերու երկայնքն ի վեր կ՚աշտարակուին… Օ, լսեցէ՛ք հոգեվարքներուն հեծկլտանքը այս բոլորին մէջէն… Կարապներու սպիտակ կոտորածի մը այնչա՜փ նման, Ու կիսամեռներուն մտածումը, որ իրար կը ճանչնան… Ու անոնց, որ իրար փրկել պիտի ուզէին, Կոյսերու նման, որ ձիւնի օր մը վանքերու մէջ կը գլխատուին… Կարծես խաւարներուն յաւերժութեանը մէջերէն Հեռաւոր դահիճներ արիւնի սահանքը բացեր են Աշուններու բոլոր տժգոյն հոգիներուն վրայ, Ու այգիներուն բոլոր պայծառ աւազաններուն մէջ, Ուր հիմա անգամի մը համար, Արիւնին ոգեկոչող հաւաքումին տակ, Տիրական Մահը, Մտածումները ու բոլոր չբացատրուած Սէրերը Նայուածք նայուածքի պիտի գան… Գերեզմանոցներուն վրայ, արշալոյսին մէջէն, Հինաւուրց ուրուականներն այսպէս երեգեցին. «Խաղաղութի՜ւն անոնց, որ գերեզման չունեցան, Ու խաղաղութի՜ւն անոնց ալ, հոգեվարքէ կը տանջուին…»: 1899 Փարիզ</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 4cdzldw5b4gaa30xdn8jtkw7c9pv8zu Դաշոյնը 0 151979 397597 2026-10-09T18:25:49Z LetterBot 3069 Created page: Դաշոյնը 397597 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Դաշոյնը|previous =[[Լոգանքը]]|next =[[Խաչը]]|author =Սիամանթո|section =Կարմիր լուրեր բարեկամէս|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Դաշոյնը| <poem>Մի՛ սարսափիր, սիրելի՛ս, եւ ոչ ալ իսկ այս նամակէս, Եւ քնարիդ լարերուն հետ՝ հայ հողին պէս արիւնոտ, Եղբայրութեան մեր Իտէալին ձիթենւոյ ոստերն ալ վճիտ, Այս բոլորին բոցերէն անգամ մը եւս թո՛ղ այրին…։ Մի՛ սարսափիր, սիրելի՛ս, եւ ոչ ալ իսկ այս նամակէս։ — Հրամանիս պէտք է անսա՛ս դո՛ւն, մեծահարուստ հայուհի՛, Ահաւասի՛կ որ մարմինդ աչքիս առջեւը մերկ է, Ինչպէս վարդի թուփերը դրախտային պարտէզներուս… Կամ ձիւնաթոյր շատրուանս, որ առաւօտէն իրիկուն, Աւազանիս մակերեսէն, հասակիդ պէս վեր կը ցայտի… Դուն գիտես որ ես քու տէրդ եմ եւ աստուածդ եւ արքադ, Ունայնօրէն մի՛ պաղատիր, հիմա որդիդ պիտի գայ, Պէտք է անսա՛ս հրամանիս, եթէ դժոխք ալ ղրկեմ քեզ։ Ահաւասիկ հիւրերս, որ կը հասնին մեր մօտակայ քաղաքէն, Ահաւասիկ դրացիներ, կոչնականներ, բարեկամներ, որ այսօր, Հրաւէրս յարգելով, հաճած են հոս բազմելու…։ Այս մեծահարուստ կնոջը գոհարատուփն ինձ բերէք… Որպէսզի ես իմ ձեռքովս շքեղօրէն զայն զարդարեմ… Փղոսկրէ սեղանը ատոր համար է պատրաստ, Այստեղ բերէք գոհարատուփը, ա՜հ, որչափ ծանր է, որչափ ծա՜նր, Բարեկամնե՛ր, հոս նայեցէ՛ք, ի՜նչ հեղեղ է այս գոհարներու. Քիչ մնաց որ ճաճանչներէն արեւն իսկ ամչնալով խաւարէր…։ Մոտեցի՛ր, որ նախ քու դաստակներդ յանցապարտի Ապարանջաններովդ այս մեծարժէք լուսազարդեմ… Տե՛ս թէ ինչպէս գեղեցկացար, տե՛ս սա օղերդ սուտակէ, Տե՛ս թէ ինչպէս ականջէդ վար իբր աստղեր վար կը հոսին։ Ձեռքերդ ինձ երկարէ՛, որ մատուըներդ մէկ առ մէկ Սա՛ զմրուխտէ, յակինթէ մատնիներովդ օղակեմ, Ա՜խ, կարծես թէ արդէն քու զաւակիդ արիւնն է որ յակինթներէդ Քու մայրական ձեռքէդ ի վար ծունկիդ վրան կը հոսի…։ Չէ՛, աղաչանքը ես չեմ սիրեր, պէտք է անսա՛ս հրամանիս, Արցունքներդ քեզի պահէ, հեծեծանքիդ պէտք չունիմ։ Ահաւասիկ քառամանեակդ, որ կուրծքիդ դէմ կը շողայ, Մահիկն ի՛նչ է, ի՜նչ է մահիկն ատոր քով… Ծոծրակէդ վար մինչեւ կուրծքդ մարմարեայ, Առուակի մը պէս անոր հուրը տե՛ս թէ ինչպէս կը սահի… Մազերուդ մէջ պէտք է ցանեմ որչափ որ կայ սա՛ տուփիդ մէջ Եւ մարգարիտ եւ ակնեղէն եւ մեղեսիկ եւ շափիւղայ… Պէտք է ըլլաս դուն այսօր հազար անգամ աւելի պերճ՝ Ինչպէս որ չէ՛ սա երկինքն աստեղազարդ գիշերներուն… Զարդասեղներդ ձեռքդ ա՛ռ եւ վարդակալներովդ ականակուռ Սա մազերուդ զայրոյթն, իմ աչքերէս, անմիջապէս ամփոփէ՛… Մարգարտահիւս հողաթափներ կամ ոսկիէ մուճակներ, Ո՞րը կ՚ընտրես, վերջին ժամն է քեզ անարժան այս ճոխութեան, Զաւկիդ ճի՞չը քեզ յուզեց, չէ՛, արտասուքը քեզ կ՚արգիլեմ… Ահաւասի՛կ որ բերին զայն, եթէ կ՚ուզես վերջին անգամ մը եւս, Որպէսզի իր լացուկոծը մահէն առաջ դադրի, Եթէ կ՚ուզես վերջին անգամ, քու կաթովդ քու զաւակդ դիեցուր… Չէ՛, մի՛ համբուրեր, երբե՛ք համբոյր, մահէն առաջ համբոյր չի՛ կայ, Արժանի չէք ո՛չ համբոյրի, ո՛չ գթութեան, ո՛չ գորովի, Ինչպէս որ դուն զայն ծնար, պէ՛տք է այնպէս մահացնես…։ Ա՜հ, կը պաղատի՜մ, բարեկամնե՛ր, սրտակիցնե՛ր, դրացինե՛ր, Տեսէ՛ք ինչպէս իր աչքերը հօրն աչքերուն պէս կը վառին. Այս ի՛նչ ըմբոստ նայուածք է, հոս նայեցէ՛ք, կոչնականնե՛ր, Սա աչքերո՛ւն նայեցէ՛ք, սա՛ բիբերուն, շանթերու պէս կը շողշողան… Հօրն աչքերն են կարծես գերեզմանէն փայլատակող… Ես քու հայրդ այս առաւօտ իր Դաշոյնովն սպանեցի… Հազիւ թէ դուն ծնած օրէդ երկու գարուն ես բոլորած… Քե՞զ կտակեց իր վրէժը, քե՞զ կտակեց, սե՜ւ պտուղ… Կրօնակից բարեկամնե՛ր, Մարգարէին սիրո՜յն համար դուք վճռեցէ՛ք, Այս Դաշոյնը, որ ձեռքիս մէջ կը տեսնէք, ո՞ր կայծակէն դարբնուած, Այս Դաշոյնը սա՛ հայ կնոջ ննջարանին մէկ անկիւնէն ես գտայ… Որո՞ւ համար պահած էին այր ու կին այս մետաղն սոսկատեսիլ… Որո՞ւ համար, դուք ըսէք, անտարակոյս մեզի համար, կասկած չի կայ… — Անտարակոյս մեզի համար, Աստուա՜ծ փրկած է զմեզ, — գոռաց սրահը մոլեգին… — Սա սեղանը, որուն վրայ գոհարատուփդ բացի, Հայ ոճիրին քաւութեանն իբր խորան թող ծառայէ՛, Եւ թագուհւոյ ճոխութենէդ կարօտդ ա՛ռ, անհաւա՛տ, Ես իմ արդար ձեռքերովս այս բոլորը հիւրերուս մէջ պիտի բաժնեմ… — Հազար ապրի՜ մեր պետը, հազար ապրի, — բոլորը մէկ գոռացին։ — Ակնթարթ մը եւս ու պէտք է որ ամէնայն ինչ աւարտի… Ա՛ռ դաշոյնդ եւ խրէ՛ զաւկիդ կուրծքին եւ կայծակի մը պէս արագ, Կուրծքի՜ն ուղղէ՛, իր սրտին, որ քու սիրտդ է նոյն ատեն… Դեռ ո՞ր յոյսին կը սպասես, ո՞ր հաւատքին, ո՞ր յարութեան, Կուրծքի՛ն խրէ՛, քեզ կ՚ըսեմ. բոլորս մէկ անհամբեր Մեր իրիկուան սո՜ւրբ աղօթքին կը սպասենք… Ի՜նչ կը դողաս, անօգուտ է, խրէ՛ կուրծքին, քեզ կ՚ըսեմ… Եւ Հայուհին իր Դաշոյնը դէպի երկինք երկու անգամ ճօճելէ վերջ՝ Զարհուրելի մռնչիւն մը արձակելով, աչքերը բաց՝ մահացաւ… Բայց արիւնկզակ երիտասարդ մը, մեռեալ կնոջ աջ բազուկէն անմիջապէս բռնելով, Անշնչացած մօրը ձեռքովըն այդ՝ եօթը անգամ զաւկին սիրտը հարուածեց…։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 9v3hf0546suupvc2go3t9ts10maz7bj Դաւաճաններ 0 151980 397598 2026-10-09T18:25:59Z LetterBot 3069 Created page: Դաւաճաններ 397598 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Դաւաճաններ|previous =[[Կախաղաններուն կատարէն]]|next =[[Մահուան տեսիլք]]|author =Սիամանթո|section =Գ – Հայորդիներ|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Դաւաճաններ| <poem>Մեռելներ կան, որ պէ՛տք է անգամ մը եւս մեռցնել... Ահաւասի՛կ հրէշածին հայ Յուդա մը եւս, որ նողկանքի օր մը ծնեցաւ…։ Բայց ո՜վ գիտէ, ո՞ր խաւարչտին, ո՞ր զզուելի ես ո՞ր խուժանամատոյց աղիճին արգանդէն, Եւ ի՜նչ անէծքի, ի՜նչ դժնէ վատութեան, ի՜նչ քստմնելի գիշերուան մը գարշանքին մէջ Իր դժխեմ հայրը կարողացաւ չարաշուքօրէն այդ գեհենի որդին սաղմնաւորել։ Դժոխատիպ դեմքով կին մը, տռիփին կատաղանքէն, իր մսիին տիղմը կը տարածէ Գերեզմանօրէն ահաւոր խրճիթի մը դագաղաշէն տախտակամածին վրայ, Եւ մարդ մը, ծամածուռ, խուժդուժ, շիլ, ապաժառանգ, խաթարեալ եւ սապատող, Մեղսակից խաւարը ճեղքելէն, եւ լորձունքոտ եւ շնչասպառ եւ անասնակերպ՝ Տարտարոսեան իժի մը հանգոյն, փորին վրայ սողալով իգութեան մը կը մօտենայ…։ Եւ ապականութեանց զոյգը կը գալարուի եւ ահա՛ իրենց ոճրալից ուղեղին գռիհներէն Ահագնօրէն թաւալագլոր կ՚անցնին, կը սպանեն, կը ծնին եւ կը զուգուին Դաւաճանութեան եւ չարիքի ու մատնութեան բոլոր դեւերը դամբանածին…։ Ես նզովեալն իր արարչահիւթը կը հեղու եւ սոսկալի սաղմը կը բեղմնաւորուի…։ Դուրսը, հովերն անմեղ եւ ապառնի մահեր կ՚երգեն։ Եւ երկու անիծեալ մարմինները, Իրենց խշտեակին վրայ, ծագող լոյսէն եւ խղճմտանքին հնչող պղինձներէն պատուհասուած՝ Պատանքի մը պէս, իրենց ծածկոյթով, պիղծ տեսողութիւննին կը ծածկեն…։ ժամանակին կոյր խաւարը կը յաջորդէ կոյր խաւարին եւ երկու էակները քարերու պէս լուռ են, Մեղաւորին դատապարտութեամբը լուռ եւ դիակներու մեռելութեամբն անխօս, Մինչդեռ, վայրագ, աններդաշնակ եւ անգիտակից բնութեան ուժը իր օրէնքին շրջանը կը շրջի, Իր խաւարին մէջ եւ նախճիր եւ կործանում եւ գեղեցկութիւն եւ մահ եւ կեանք ստեղծելով…։ Բայց արիւնկզակ արուն, ցնորակոծօրէն, իր բռունցքովն իր խիղճը կ՚ուզէ խեդդել, Եւ եղկելի էգը, մղձաւանջներու մէջ, ժամէ ժամ գերբնապէս կ՚այլանդակուի, Նայուածքները կը փոսանան, մարմինը կը նեխի եւ ապագայ ոճիրին արեան շոգին տեսնելով՝ Կը զգայ որ կողերուն տակ արդէն շարժիլ սկսած է իր կղկղանքին սողունը ճիրանաւոր։ Աղիտաբեր երկունքի եւ սանդարամետեան գալարումներու ժամը հնչած է, Սեւ օձերու անտառներ են որ մօրը ընդերքին մէջ անոր աղիքները կը կրծոտեն… Եւ կարծես լոյսէն, մարդերէն, անջրպետէն եւ հաւատքէն է որ կը սոսկայ, Ու մանուկ ոճիրը յղացող ոճիրին հետ զիրար կ՚ուզեն մեռցնել…։ Բայց զեռունը կը ծնի… Ճիւաղը կը ծնի…։ Ու մայրը զայն կը դիեցնէ իր ստինքներուն մութ թարախովը թունաւոր, Եւ ո՛չ մէկ պատուհաս, ո՛չ մէկ պատիժ, ո՛չ մէկ բարերար ոճիր, ո՛չ մէկ կործանիչ ճակատագիր Չեն գար այդ պիղծ տանիքը մոխրացնելու, այդ աչքերը խաւարելու, այդ էութիւններն յօշոտելու։ Եւ ասոնք կը համարձակին ապրիլ, շնչել, սնանիլ, պայծառները ողջունել եւ անոնց նայելով ժպտիլ…։ Դաւաճաննե՛ր, ի՜նչպէս կրցաք դուք արեւին լոյսը վայեյել եւ աստուածային աստղերուն տակէն անցնիլ… Ի՜նչպէս առաւօտին մէջ, վարդերուն վրայ թառած սոխակներու դայլայլանքին ունկնդրեցիք, Ի՜նչպէս առանց ձեր գերեզմանին փոսը փորելու, կարողացաք արշալոյսներուն առջեւ աչք բանալ… Եւ ի՜նչպէս կրցաք Իտէալ բառն արտասանել եւ անոր ծառայել, անոր ծնրադրել եւ օր մը այսպէս դաւաճանել զայն։ Եւ մանաւանդ ի՜նչպիսի քայլերով գաղափարի ոսկիաշար խորաններու պաշտամունքին յառաջացաք, Ի՜նչպէս յանդգնեցաք ազատութեան ջահակիր, արդարութեան քրմաւոր եւ եղբայրութեան ջատագով հանդիսանալ, Ի՜նչպէս չը զարհուրեցաք ճշմարիտներու հոգիէն դուրս ճառագայթող ճաճանչներէն Եւ ի՜նչպէս մեծ հաւատքին կրանիթէ սանդուխէն, առանց փշրուելու, կրցաք քայլ մը առնել դէպի վե՜ր։ Ա՜հ, չնաշխարհիկ մարտնչումներու եւ անկշռելի ցաւի՝ Պատմութեան այն էջը կարմիր՝ Ուր հայկաշունչ քնարիս մրրիկներէն մտածումս փորձեց մեհեաններ կերտել. Այսօր՝ ատելութեամբ՝ կայծակնահիւս խարազանս ձեռքերուս մէջն ամրապինդ, Եւ հրաշէկ երկաթներովս, որչա՜փ կ՚ուզէի ձեր դիակներն ես խարանել, ո՜վ դաւաճաններ…։ Ե՛ս կ՚ուզէի զձեզ խարանել եւ ե՛ս կ՚ուզէի մուրճերուս եւ կռաններուս կատաղութեանցը տակ Ձեր ոսկորներն եւ ձեր եղեռնագործի ճղճիմ գանկերն աւազներո՜ւ նման փշրտել… Ե՛ս կ՚ուզէի զձեզ գարշապարներուս տակ առնել, ե՛ս կ՚ուզեի զձեզ մահացնել եւ ե՛ս վերստեղծել, Ե՛ս կ՚ուզէի զձեզ աստուածաբար հազար անգամ վերստեղծել եւ ե՛ս կ՚ուզէի զձեզ հազար անգամ գերեզմանել… Եւ, ագռաւներու հոգիներով, Կայէնեան կերպարանքներով ձեր շնագայլի ոհմակներն, ահա՛, Թիւթիւնճիեֆ, Սենեքերիմ, Ոստիկան Տիգրան եւ Արտաշէս, սեւ Սուքիաս եւ Կոմիտաս քահանաներ, Վարդապետ Մամբրէ, ասորի Կարապետ, Մարգար եւ դո՛ւն, դհերցի հրէշածին Դաւի՛թ, Ահա՛, ձեր ժանտաժուտ դիակներն կոյանոցներու ժահրին պէս աչքիս առջեւ կը տարածուին։ Արդարեւ ո՛չ ոք չի մտածեց խաչափայտերու վրայ եւ ապառաժներու ճակտին զձեզ բեւեռել, Շղթաներու ազնուական ծանրութիւնը եւ ժանգը ձեզի համար փառապսակ մը պիտի ըլլար, Ինչպէս եւ թախծալից եւ մեռելաշուք բանտերուն մենութիւնը՝ մարմարեղէն պալատ Եւ ճշմարտավճիռ սուսերին հարուածն՝ անճշմարիտ, եւ կառափնատը՝ արքայական գահ։ Ա՜հ, մահը գթութիւն է ձեզի համար եւ խարոյկներուն հուրը՝ մարտիրոսի փա՜ռք, Ձեր օրրանը ցեխը եղած է եւ ձեր օթեւանը ճահիճներու ժահրը պէտք է ըլլայ, Աքցաններով ձեր միսը, հիւլէ առ հիւլէ, ժլատօրէն, ժուժկալօրէն պէտք է քերծել, Եւ տարիներով, կաթիլ կաթիլ, բաժին հանել ձեր արիւնէն նախճիրակեր բորենիներու ծարաւին…։ Այժմ ձեր նողկանքէն փակ աչքերս թո՛ղ բանամ, թո՛ղ գրիչս զետեղեմ եւ թո՛ղ քնարիս լարերն համբուրեմ Եւ առիւծադէմ կտրիճներուն, անվեհերներուն, առաքեալներուն, հայրենիքիս զինուորներուն մօտենամ՝ Անոնց յիշատակէն եւ Սուրբ օրէնքէն աղբիւրուած լոյսերովն եւ ճակատս եւ մտածումս եւ աչքերս լուալով, Կռապաշտօրէն, կեանքիս ամառին մէջէն, կարմիր երգերս հիւսեմ եւ յստակ մարմարներս քանդակեմ…։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 1adfw9nljz09krymwaq26vq8opmt6em Եղբայրն իր եղբօրը 0 151981 397599 2026-10-09T18:26:09Z LetterBot 3069 Created page: Եղբայրն իր եղբօրը 397599 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Եղբայրն իր եղբօրը|previous =[[Հարսին երազը]]|next =[[Մօր մը երազը]]|author =Սիամանթո|section =Հայրենի հրաւէր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Եղբայրն իր եղբօրը| <poem>«Ներէ՛, եղբա՚յր, որ այսօր քու սիրտդ եւ հոգիդ Մահուան գուժով մը փլատակի վերածեմ… Մեր մայրը մեռաւ այս իրիկուն, Իր աչքերը պատուհանին դէմ սեւեռուն, Ես էի, որ, ո՜վ սարսափ, քիչ մը առաջ, ձեռքերովս որդիական Մեր մօրկանը երկու աչքերը յուսավառ, Քու ճանապարհէդ հեռաւոր, դէպի մահը փակեցի… Բայց մինչեւ իր շունչը վերջին, Յետին սարսուռն հոգեվարքի… Իր ահաւոր գալարումը կեանքէն ի մահ, Իր թռիչքն ատելութեան այս աստղերէն Դէպի ունայնը մթին… Քու աչքերուդ, քու հասակիդ ի խնդիր, Այս իրիկուան արեգակին մոխիրին հետ՝ Իր աչքերը մայրամուտին լոյսերովը թաթաւուն, Քեզ տեսնելով, քեզ յուսալով, քեզ օրհնելով խաւարեցան…։ Եւ ես՝ թշուառս, ես՝ եղբայրդ, իբր զաւակ, Ես քու տեղդ, խելակորոյս, այդ աչքերն փակեցի… Եւ սնարին վրայ դրի Գառնուկներուս ճերմակ ճարպէն Իր ձեռքերովն անցեալ տարի պատրաստուած Երկու մոմեր եւ դաւաճա՜ն եւ դողահա՜ր, Եւ խնկամանը, որով Ծնունդը կը տօնէինք, Իր արծաթե մազերուն դէմ, գլխուն վրայ, Ահաւասիկ որ կը ծխա՜յ…։ Ա՜հ, կը խեղդուի՜մ, կը խեդդուի՜մ, Տունն ամբողջ մահուան բոյրովն ամպոտեցաւ… Տունն ամբողջ տիեզերք մ՚է մեռելական, Ուր միմիայն իմ հոգիս կայ կենդանի, Որ դիակի մը վրան ինկած, Բարձունքներու մրրկին պէս կը հեծեծէ…։ Մինակ ես՞ ես… տունն ամբողջ ամպոտած է Մահուան բոյրովն զարհուրելի… Կէս գիշեր է եւ սոսկումիս մէջ կը գրեմ, Երբ դրացի, սեւ լաչակով սգաւոր, Քանի մը կին լացի եկան… Անոնցմէ մին, այրի կին մը դառնադէմ, Մեր մեռեալ մօրն անշունչ մարմնոյն վրան ինկած՝ Կտաւի մր կտորէն, յոյսովն երկու մոմերուն… Անոր պատանքը կը չափէ… Եւ ժրաջան երկու հարսներ տրտմօրէն, Մեր մօրկանը վերջին լոգանքը տալու համար, Շտապելով՝ մեր աղբիւրէն ջուր կը կրեն…։ Վաղն առաւօտ ուռենիէն, որ քու ձեռքէդ է բուսեր, Երկու ճիւղեր պիտի կտրեմ… Արտասուքիդ իբր յիշատակ, հողակոյտին տանելու…։ Եւ ես՝ թշուառս, գերեզմանոցէն վաղն առաւօտ պիտի դառնամ Հին օրերու մեր այս թափուր տնակին… Երկու թռներն իբր դագաղ, Ես իմ վրա՜ս, ես իմ վրա՜ս, խենթի մը պէս փակելու…»։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 1rc3805j62bcn3a413auldsz9h5k6iw Զաւակը 0 151982 397600 2026-10-09T18:26:19Z LetterBot 3069 Created page: Զաւակը 397600 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Զաւակը|previous =[[Քաւութիւնը]]|next =[[Լոգանքը]]|author =Սիամանթո|section =Կարմիր լուրեր բարեկամէս|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Զաւակը| <poem>Դիւցազնութիւն մը պատմեմ քեզի եւ րոպէ մը սրտազինուէ՛… Հայ հողագործ մը կռիւներու եւ արիւնի կոչին ի լուր, Արծուի մը պէս՝ ձիուն վրայ, դէպի իր գիւղն արշաւեց։ Ձգեց եզներն յաղթամարմին, որ բարկութեամբ բառաչեն, Իրենց հերկած հողերուն հրկիզուիլը դիտելով… Ու ձգեց իր նորաբոյս սրբութիւնները ցորեաններուն, Ձգե՛ց խոփը, ձգե՛ց բահը, ձգե՛ց արօրն իր մեծապարգեւ, Ձգե՛ց յոյսն իր օրերու, ձգե՛ց հողն իր հայրենի, Եւ աշխատանքի երգերուն տեղ անդորրաշունչ, Սկսաւ ան, զէնուզէնքի կարմիր երգ մը որոտալով, Ձիուն վրայ սպառազէն երթալ իր գիւղը փրկելու…։ Իրիկուն էր։ Արեգակն իր մահովը հորիզոններն եղեռնօրէն կը ներկէր… Երբ հողագործն հերոսական՝ դաշտէ ի դաշտ արշաւելով, Անպատմելի սարսափով մը իր սեմին առջեւը կանգ առաւ… Բայց մոխրակոյտեր միայն տեսաւ եւ դիակներ ամէն դի… Տեսա՛ւ իր կինը սիրակարօտ՝ դրանը ետին դաշունահար, Թշնամիէն քակուած ծամերն եւ մերկ ուսերն սպիտակ, Ծոցէն հոսող իր նուիրական արեան մէջը թաթաւուն… Տեսա՛ւ զաւակն, որ իր մօրկանը նայուածքներուն վրայ ծռած՝ Անոր մահուան արցունքներուն վերջին շիթերը կը համբուրէր… Գիւղին ծայրէն բարբարոսներն ժամանումէն այս՝ ընդվզած՝ Ու իր ահեղ ձիուն վրնջիւնէն եւ դռոյթէն ամեհի, Բոլորը մէկ սկսան, ոտքի ելած աղաղակել. — Անգամ մըն ալ պէ՛տք է քալել, դեռ շունչեր կան, որ կը շնչեն։ Ո՛վ էր այն մարդն սպառազէն, որ մեր վրան գրոհել ուզեց. Մոխիրները պէտք է դեռ անգամ մըն ալ մոխրացնել…։ Դեռ ձայներ կան, դեռ շշուկ կայ, մահամերձներ դեռ կան, որ Կը յամառին այս նորեկէն իրենց վրէժը պաղատիլ… Մենք գերեզմանո՛ց ուզեցինք եւ դեռ կեանքեր կան այնտեղ, Մենք ամէնքս մոխի՛ր կ՚ուզենք եւ մա՛հ կ՚ուզենք, անհաւատնե՛ր…— Այս ձայներն եկան հասան հայ կտրիճին, որ մինակ Իր դեռատի զաւակին հետ, ցասումով լի, սեւ խուժանը կը դիտէր, Յանկարծ ինքը կայծակնացայտ պայթիւնով մը հրազէնի Հազարաւոր խաժամուժն այս՝ մրրկի մը պէս ետ մղեց… Բայց մինակ էր… հեծեծողներ միայն կային եւ դիակներ ամէն դի. Եւ խուժանը ամայութեանց աւազին պէս վերսկսաւ Դէպի այս գիւղն աւերակեալ անգամ մը եւս արշաւել… Բայց պէտք էր փրկել իր զաւակը, ո՞ր դիպուածէն ազատած, Ո՞ր գաղտնիքէն, ո՞ր բախտէն, ո՞ր օրէնքէն, ո՞ր չարիքէն…։ Եւ խելակորոյս գիրկն առաւ տաք դիակն իր կնոջ Եւ իր զաւկին մէջքէն բռնած դէպի գետափը իջաւ…։ Պէ՛տք էր փրկել իր որդին, յետին Յոյսն Նոր Օրերու… Եւ գիտէր որ մարդուն ահեղ կռիւին հետ դեռ բնութեան կռիւը կար… Պէ՛տք էր յաղթել գոնէ անոր եւ իր որդին ազատել, Պէ՛տք էր յաղթել բնութեան, ուրիշ ոչ մէկ յոյս չի կար… Մարդէն նուազ չարակամ այդ մութ ուժը տիտանեան Պիտի գթար… բնութիւնը մարդուս մա՜յրն է վերջապէս… Եւ արմատախիլ կաղնիի մը պէս, որ մրրկէն կը տարուի, Այսպէս որդին ձեռքն առած եւ մեռեալ կինը քարշելով, Ահեղավազ Սիհունին ջուրերուն մեջը խոյացաւ…։ Ձգեց դիակն իր կնոջ, որ ալիքներն ահեղ Իրենց կուրծքին վրայ առած անոր թաղումը կատարեն. Եւ ջուրերն, իր կինը, փրփուրներովն իրենց, Վերջին լոգանքի մը համար, անոր արիւնը լուալով՝ Քարէ ի քար բախելէն, դագաղի մը պէս ցնորական, Իր սիրակէզ աչքերուն առջեւէն զայն սահեցուցին…։ Մինչ հողագործն առիւծի մը պէս փոթորկաբաշ՝ Որ իր կեանքին կորիւնը բերանն առած կը սուրայ, Այսպէս գօտիին իր որդուն ակռաներովը փարած, Ձեռքերովը ջուրերուն երկաթ ուժին յաղթելէն, Մռնչելով եւ լողալէն իր զաւակր փրկե՛լ կ՚ուզեր։ Երբեմն ձեռքովն իր հուժկու ջուրերէն վեր բռնած զայն՝ Իր իրանովն ալիքները փշրելէն դէպի ծովափը կը հոսուէր… Գիշերն ի բուն բնութեան հետ կատաղաթեամբ մաքառեցաւ, Եւ ուղեկից դիակներ յաճախ եկան իր վրայէն սահելու… Բայց ինք հզօր՝ իր զաւակը, եղէգի մը ճիւղին նման, Ակռաներովն կամ մէկ ձեռքովը զօրութեամբ մը գերմարդկային, Ջուրերէն վեր, դէպի աստղերը կարկառելէն… Փրկել ուխտեց միակ Յոյսն աւերակեալ իր Գիւղին…։ Միջերկրականն անծայրածիր արեւին հետ աչքին առջեւը ծագեցաւ… Հանգրուանին հասած էր։ Երբ զաւակն խենթի մը պէս հողին վրայ համբուրեց… Յանկարծ ճանչցաւ իր մեռեալ կինն, որ ապառաժի մը կառչած, Հասած էր հոն կարծես՝ արշալոյսին շողերուն հետ շառագոյն, Ինքն եւս իր փրկուած զաւակին ժամանումը ողջունելու…։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] b0voxzpnki6mv1zgjt5t7d44rxd3c0z Զաւարեանի հոգին 0 151983 397601 2026-10-09T18:26:29Z LetterBot 3069 Created page: Զաւարեանի հոգին 397601 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Զաւարեանի հոգին|previous =[[Մեծ ծերունին կը խօսի]]|next =[[Նաւասարդեան աղօթք առ դիցուհին Անահիտ]]|author =Սիամանթո|section =|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Զաւարեանի հոգին| <poem>Ա Ահաւասի՛կ մօրդ արցունքն իմ ճակատիս Եւ իր աղերսն ու հեծեծանքն աչքերուս մէջ, Եւ աւասի՛կ զաւկիդ զարմանքն ու զարհուրանքը հոգիիս հետ՝ Ես քե՛զ կու գամ քու մաքուր մահդ ողջունելու… Բ Եւ ես կ՚ողջունե՛մ քեզ, ո՜վ յանկարծամահ ուղեւոր Եւ փառքերէ փախստական եւ րոպէի տարագիր, Ակնթարթի մէ՛ջ ոգեվարուող եւ լոյսէն արա՛գ մահացեալ, Եւ այսպէս թո՛ղ ողջունեմ քեզ, մահուանդ առջեւ երգելով… Գ Եւ թո՛ղ ողջունեմ քեզ, ո՜վ հոգիի ուսումնարան, Ուր մարդերն սկսան մէկզմէկու վրայ խորհիլ, Եւ ես կ՚ողջունեմ քեզ, ո՜վ բարեհամբաւ բանտարկեալ, Երբ քու քաղցի օրերուդ՝ դուն քու սիրտդ կրծոտեցիր… Դ Եւ ես թո՛ղ ողջունեմ քեզ, երէ՜ց եղբայրը մեր ամէնուն, Մեր ամէնուն խնկարկու, մեր ամէնուն մտրակիչ. Եւ անկաշկանդ հռետոր եւ մաքսաւորաց հալածիչ… Եւ դուն՝ տաճարներ մաքրագործող ընկերային Նազովրեցի՛… Ե Եւ ես կ՚ողջունե՛մ քեզ, ըմբոստութեանց կարմիր դրօշ, Որ գերիին եւ անխիղճին համար նոյն ժամանակ ծածանեցար, Եւ դեռ քաղցրօրէն դուն՝ ձիթենի խաղաղութեան Եւ մրրկէ մը տարուած բազմապտուղ եւ բարի ծառ… Զ Եւ ես կ՚ողջունե՛մ քեզ, խորհրդանիշ պայծառութեան, Դո՛ւն՝ մարդերու խղճին նժար, Դո՛ւն՝ մարդերու մտրակիչ եւ մարդերէն մարտիրոս, Եւ դո՛ւն՝ անոնց անգին նոխազ, եւ դո՛ւն՝ անոնց անգին գերի… է Եւ ես իմ սէրո՛վս կ՚ողջունեմ քեզ, թափառական այցելու, Դո՛ւն՝ ուրիշին ուղեցոյց, դո՛ւն՝ ուրիշին արահետ. Դո՛ւն՝ ուրիշին ոտքի հող, եւ ուրիշին գլխու պսակ, Եւ ուրիշին ողջակէզ, եւ ուրիշին համար ամրոց… Ը Եւ ես կ՚ողջունե՛մ քեզ, ո՜վ փրկարար փոթորիկ, Դո՛ւն՝ գարշութեանց մաքրիչ եւ փոքրոգութեանց խարազան, Դուն քու խաչդ ուսիդ՝ Գողգոթայէն վեր մագլցող Ո՜վ սրբակրօն Սիմէոն, ո՜վ եղերական մարդ—Յիսուս… Թ Եւ դարձեալ քեզ կ՚ողջունե՛մ, հայ ժայռերու կողէն հոսող, — Բայց ծարաւիդ թշնամի — աղբիւր բերրի, աղբիւր պայծառ, Որ առուակէ առուակ, եւ հոսանքէ հոսանք, ու դաշտէ ի դաշտ, Դուն քու կեանքիդ այս անմահ գետն յօրինեցիր… ժ Եւ ես նորէ՛ն կ՚ողջունեմ քեզ, ո՜վ ձեռքէ ի ձեռք շրջող Հողէ սափոր անպերճանք, Որուն մէջէն ժողովուրդ մը յուսահատ Քու հոգիիդ հուրքը խմեց… ԺԱ Եւ տրտմութե՜մբ կ՚ողջունեմ քեզ, Ո՜վ միամիտ ու պաշտելի պարտիզպան, Որ մշակած վարդաստանէդ Բախտին հովը բուրմունք մը իսկ քեզ չի բերաւ… ԺՔ Ու դա՛րձեալ կ՚ողջունեմ քեզ, ո՜վ տառապանքի բեռնակիր, Հասարակաց դո՛ւն՝ ուղղամիտ սպասաւոր. Ժողովուրդի ժամկոչ, զրկեալներու իրաւաբան, Եւ պարագլուխ խոնարհ, եւ անդադար մշակ, եւ մեծարժէք բանուոր։ ԺԳ Եւ երազներո՛վս կ՚ողջունեմ քեզ, ո՜վ դուն՝ եղնիկ պատառոտուն, Ո՜վ իմ մեռեալս մեծարժէք, ո՜վ իմ ընկերս անխարդախ. Եւ կ՚ողջունե՜մ քեզ, ստուերիդ հետ արբեցութեամբ պարելով, Ո՜վ կարօտներու կռունկ, եւ Կիլիկեան գուժաբեր… ԺԴ Եւ նորէ՛ն քեզ կ՚ողջունեմ, գերերջանիկ գիւղատնտես, Երբ քու գութդ ուրիշին համար գարուն էր… Երբ ամառդ առատութիւն էր թշուառին, Երբ աշունդ արդի՛ւնք էր եւ քու ձմեռդ՝ արեգակ… ԺԵ Եւ ամէն խիղճ թո՛ղ ողջունէ քեզ, ո՜վ մաշած ծունկով ճգնաւոր՝ Գաղափարի եւ գիտութեան մեծահմուտ տարածիչ, Անխոնջ ցանող հայ դարերէն մեր ժառանգած յոյսերուն Եւ յոյսի վրայ, յոյսի եղբայր, յոյսէն գինո՛վ գործաւոր։ ԺԶ Եւ ամէ՜ն ոք թո՛ղ ողջունէ քեզ, ո՜վ անօթի ճանապարհորդ, Որ իր ցուպն ի ձեռին ուրիշին համա՛ր միայն մուրաց. Եւ թո՛ղ ողջունեն քեզ, ո՜վ զգացմանց յստակ ջրվէժ, Որուն սիրտը աղբիւր մըն է մէն մի ծարաւի հանդէպ… ժէ Ու մարդերն թո՛ղ ողջունեն քեզ, ո՜վ հազուագիւտ լուսարար, Որ իր կաթիլ մը իւղովն ուրիշին կանթեղը կը վառէր… Ու նորէ՛ն քեզ թող ողջունեն, ո՜վ նուիրական կտաւագործ, Որ իր անձին մէկ պատանքէն ուրիշին պատրոյգ միայն կտրեց…։ ԺԸ Եւ վերջապէս իմ ձեռքերս դէպի երկինք՝ թո՛ղ ողջունեմ քեզ, ո՜վ Խրիմեանի մը հոգւոյն եղբայր. Դո՛ւն՝ լոյսի սրինգ, լո՛յս աչքերով հողէն ելած ուրուական, Լոյսին վազող առաքինի, լո՛յս բաժանող հայրենասէր, Լոյսին դիմաց ծնրադիր եւ լոյսին համար մահացող մարդ… 1914</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 24j1yofj1z0ct1a59agehnx4d79k6fp Զղջումին թափօրը 0 151984 397602 2026-10-09T18:26:39Z LetterBot 3069 Created page: Զղջումին թափօրը 397602 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Զղջումին թափօրը|previous =[[Հողին ձայնը]]|next =[[Անդրանիկ]]|author =Սիամանթո|section =Ա եւ Բ – Հայորդիներ|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Զղջումին թափօրը| <poem>Ղարիբին համար Ըմբոստացումի եւ աւերումի իրիկուան մը սուրերուն մէջէն, Երբ Հերոսներու աստուածային արիւնը՝ հողին հեծկլտացող կուրծքէն ի վեր, Յաղթութեան եւ յոյսի կարմիր արեգակի մը նման կը բարձրանար, Յանկարծ զարհուրեալներուն, շփոթածներուն եւ մենաւորներուն խուճապը սկսաւ, Քաղաքներէն ու աւաններէն դուրս, հովիտներէն, բլուրներէն եւ գետերէն անդին, Դէպի անստոյգ հանգրուանները մահացնող օտարացումներուն… Ու հազարաւորներ էին անոնք, հազարաւորներ ու հազարաւորներ, Որ մէկէն ի մէկ աղէտաձայներէն զարհուրած դեռ չէին կրցեր իրենց քայլերը վճռել, Իրենց դաստակներն ու սուրեըը գալարելու, թշնամիները նայուածք նայուածքի ճակատելէն, Եւ այս բոլորը խելայեղուած՝ մոխիրի, հոգեվարքի եւ լաց ու կոծի քառուղիներէն անցան, Անոնց հետ, որ աւա՜ղ կոտրտուելով, մեռնելով, ջախջախուելով, արիւնուելով կը շտապէին, Իրենց մազերը անգթօրէն փետտելով եւ կորսուած զաւկըներու ի խնդիր... Եւ օրերով եւ խաւարներով սահմանէ սահման խուճապեցին, Եւ կային, որ կիսամեռ մարմիննեը ուսերնուն վրայ եւ գետնաքարշ՝ կը փախչէին, Կային, որ իրենց հաշմուած ձեռքերէն եւ տրորուած սրունքներէն մաս առ մաս, Ճամբաներու քարերուն, հողակոյտերուն եւ մացառներուն վրայ, Եղերականօրէն, արիւնոտած լաթերու պէս՝ թափթփելով՝ կը շտապէին, Ընդվզումի շառաչներուն եւ հրդեհուած քաղաքներուն առջեւէն… Զարհուրալից արշաւանքովը անապատներու այն փոթորիկին… Որուն վայրագութեանը վրայ, քալող անտառներու հանգոյն, կայծակները կը տապալուին… Երկրին բոլոր ծայրերէն կը խուժէին ասոնք, բազուկներնին հովերուն Եւ չի մօտեցող օգնութիւններու պաղատագին տարածուած, Կոյրերու խաւարչտին եւ անգիտակից խուռներամի մը այնչա՜փ նման, Որ զայրագին ու մոլեգնած ու առ խարխափ, Ապառաժներու անագորոյն բախումներուն պիտի վազէր… Բայց Մէկը, որուն մտածումը մոլորածներու այս մղձաւանջէն կը խենթենար, Որուն հոգին կ՚արիւնոտուէր եւ որուն Ուխտը իր ներսիդին իր կոչումը կը ձայնէր, Ամբոխին առջեւ աշտարակուելով՝ անոր վազքը դադրեցուց, եւ ծանրադէմ ըսաւ. Իր խօսքերը իր Կամքին եւ Հաւատքին չափ անձնուրաց էին եւ զօրաւոր, Իր շունչը սրտոտ, նայուածքները պղտոր եւ իր հսկայի ճակատը բոցավառ։ Եւ քայլերը կասեցան եւ վազգը դադրեցաւ եւ կամքերը պրկուիլ սկսան, երբ ան կը խօսէր. «Դէպի ե՛տ, դէպի ե՛տ, դէպի ե՛տ, եւ ըսէ՛ք, դեռ ո՞ր յոյսին եւ ո՞ր գթութեան Մահացու, անողորմ ու մարդկային այդ ապառաժներուն դիմաց, Այսպէս պիտի երթան կարաւան առ կարաւան, խելայեղաբար եւ բազկատարած՝ Մեր իրաններն ու մեր ճակատներն անոնց հանդէպ, անգամ մըն ալ կոտրտելու… Ըսէ՛ք, դէպի ո՞ր օգնութիւնը եւ դէպի ո՞ր արիւնարբու թշնամիները պիտի քալենք… Դէպի ո՞ր շնորհին եւ ո՞ր մարդասիրութեան թունաւոր բաժակներուն Պիտի երթանք մեր ծարաւէն սառած շրթունքները կարկառելու… Ո՞ր անողոք աստուածութեան եւ ո՞ր անողոք խորանին կը յառաջանանք Մեր պաշտամունքը, մեր արիւնը եւ մեր արցունքը անոնց առջեւ թափելու… Ո՞ր բարբարոսութեան եւ ո՞ր բռնապետին անողորմ ճիրաններէն Մենք մեր կեանքին՝ մեր հոգիին եւ մեր հողին փրկանքը կը յուսանք, Ո՞ր անդունդին բերաններէն եւ ո՞ր ժայռին կատարներէն, այս իրիկուն, Պիտի երթանք, մեր ստրուկի ձեռուըներովը մեր աչուըները փակած՝ Վատերու պէս դէպի անէացումին խորխորատները գահավիժելու… Մինչդե՜ռ անդին, մինչդեռ անդին, մեր բոլորին համար՝ մեր ամէնուն սիրոյն, Մաքառումի, քանդումի եւ յոյսի հողին վրայ, Ազատութեան ջահակիրները ընդվզումի բոցերէն աստուածացած՝ Եւ իրենց դիւցազնի կամքէն ամենազօր, գերագոյն կռիւներու կռիւը կը մղեն… Ձեզի եմ, դէպի ե՛տ, դէպի ե՛տ, դէպի ե՛տ արշաւենք, Մեր թմրութենէն եւ մեր սարսափէն առնաբար սթափուելով, Եւ թո՛ղ մեր տեղափոխուող ծովի զարհուրանքը թշնամիները խիզախէ, Թո՛ղ մեր ակռաները զանոնք յօշոտեն ես մեր բռունցքները վայրագօրէն հարուածեն, Թո՛ղ մեր ձեռքերը ճամբաներու հրաքարերովը զինուին, Թո՛ղ մեր քայլերը հնչեն եւ մեր վրէժի եւ քաղցի աղաղակը որոտայ, Թո՛ղ մեր կարաւանը մեր յառաջապահ եղբայրները պատնիշէ, Թո՛ղ մեր թեւերը դուռներուն ետեւը լքուած մեր զաւկըներուն երկարին, Թո՛ղ մեր ատելութեան եւ մաքառումի ձայները զանոնք կազդուրեն, Թո՛ղ մեր այսօրուան քայլերը վաղուան կռիւին մէջ անոնց քայլերը որոշեն, Եւ թո՛ղ մեր ճակատին, մեր մտածումին եւ մեր հոգիին վէրքերն անոնց համար Ըմբոստացումի եւ ազատութեան խորհրդանիշները հանդիսանան… Ուրեմն դէպի ե՛տ, դէպի ե՛տ, որովհետեւ, ճշմարի՜տ, ճշմարի՜տ կ՚ըսեմ ձեզի, Հայրենիքի այս լեռներէն, դաշտերէն, այգիներէն եւ հովիտներէն անդին Ուրիշ ամէ՛ն աղբիւր, ամէ՛ն աղբիւր մեր բերաններուն մէջ իր թոյնը պիտի վազցնէ, Բոլոր դուռները ու բոլոր անցքերը ու բոլոր ուղիները մեր առջեւ պիտի խափանուին… Բոլոր յոյսի աստղերը մեզի համար պիտի խեղդուին եւ ամէն արեւ պիտի խաւարի… Մեր հացին ալիւրը մերիններուն փշրուած ոսկորներէն պիտի շաղուի… Մեր նախնիքներուն փառաւոր անունը մեր անունին տակ պիտի փճանայ, Ու վերջապէս բոլոր օտարութեան երդիքները՝ երկաթակոյտերու ծանրութիւնով մը ծանր՝ Անողորմաբար, մեր գլուխներուն եւ մեր ուսերուն վրայ պիտի փլչին…»։ Պատգամաբերը իր խօսքերը դադրեցուց իր խումբերուն հետ յառաջանալով, Երբ զղջումի թափօրը դէպի երկիր՝ ծնրադիր եւ դողդոջուն, պաղատեցաւ. «Թողութի՜ւն մեզի, թողութի՜ւն մեր բոլորին, թողութի՜ւն, ո՜վ մայր—երկիր, Որ քու ցաւերդ, քու նայուածքներդ եւ քու սուրբ կռիւդ լքելով, քեզի դիմաց մեղանչեցինք, Ընդունէ՛ մեզի, քանզի մեր մարմիններն ու մեր մտածումը, այս իրիկուն, Քու դիւցազնական Առաքեալներդ իրենց շունչերովը զօրացուցին… Ու մեր յուսահատութենէն՝ մեր առջեւ յաղթութեան Յոյսը կառուցուեցաւ… Ընդունէ՛ մեզի, գիտենք որ քու փրկութեանդ մէջն է Փրկութիւնը մեր ամէնուն… »։ Եւ հիմա բովանդակ թափօրը վճռական հորիզոնէ հորիզոն՝ դէպի Հողը կը խոյանար, Մինչդեռ ատելութեան եւ զղջումի արցունքները անոնց աչքերէն կը հոսէին… 1902 Փարիզ</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] cii5lzc4v9f4xjf9dna9j0mlk29gufs Թող զօրութիւնը ձեզի խօսի 0 151985 397603 2026-10-09T18:26:49Z LetterBot 3069 Created page: Թող զօրութիւնը ձեզի խօսի 397603 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Թող զօրութիւնը ձեզի խօսի|previous =[[Խօսքեր անծանօթ անցորդին]]|next =[[Մեծ ծերունին կը խօսի]]|author =Սիամանթո|section =Կամքի իրիկուններ|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Թող զօրութիւնը ձեզի խօսի| <poem>Զօհրապին եւ Զարդարեանին Բ Գոյութեանս գաղտնիքներէն ծնունդ առնող որդինե՛ր, Այսօր օրն է որ ձեզ խօսիմ։ Պէտք է որ դուք յաղթանակէք Այն օրէնքին, որ ձեր կեանքին կրակն աղքատօրէ՜ն ձեզ բաժնեց…։ Ես այդ Ուժն եմ։ Ես ստեղծումի հորիզոններուս մէջն հրավառ, Որուն տակ գութս իր ստուերն իսկ չի ճանչնար, Տարակոյսի եւ տկարութեան ձեր րոպէին՝ Ձեր չուառութեանը վրայ եւ ձեզ համար Յանկարծօրէն փլատակուող պատնէշն եմ ես…։ Ես ձեր սուրն եմ, ձեր ձեռքին մէջ, ձեր վիզերը սղոցող… Ես երկդիմի եւ յոռետես հաւատքներուն տարտարոսն եմ… Ես չհնչող քայլերուն խորտակիչն եմ, Ես խոնարհած ճակատին դէմ Վիւլքէնական կռան մըն եմ ամեհի… Ես հեղգութեան հալածանքն եմ եւ կասկածի կառափնատ… Ես անկումի անդունդ եմ եւ խթանն եմ մագլցումի, Ես կամքերու երկաթ գահն եմ եւ շարժումի օթեւան։ Ու ձեր միտքը, վեհակշիռ կամ ազազուն, Ու ձեր թռիչքն յղացման Իմ հանճարիս հրանիւթի ամբարներուն Փոշիներէն են վար թափած… Մի՛ երկմտիք։ Եւ իմ Յոյսէս սափոր սափոր ըմպելով՝ Խոստումներու եւ հետապնդման սանդուխներէս վե՛ր սլացէք… Եւ փառքերու ձեր անթառամ պսակներէն Մուրացկաններն իրենց համար հողաթափներ թող հիւսեն… Որովհետեւ, մէն մի դափնի, ուժեղներու ճակտին վրայ, Միայն մէ՛կ օր պէտք է ծաղկի… Ըսե՛մ ձեզի։ Ե՛ւ բանաստեղծ, ե՛ւ խուզարկու, ե՛ւ իմաստուն, Զօրութեան մը սէրն է միայն, որ քնարով կամ թիւերով, Հին դարերու օրերէն, ձեր ծարաւի սրտերուն, Աստղերուն տակ խոկալով՝ թարգմաներ են… Ես գոյութեան գետինն եմ եւ պատճառն եմ պարունակին, Ես առանցքն եմ ու մղիչը ու կեդրոնը ե՛ւ անհատին, ե՛ւ նիւթին, Ու տիեզերքի գօտիներուն եւ գետերու հոլովմանը յար եւ նման, Յաճախ վճիտ, արգասաբեր կամ պղտոր, Կու գան կ՚ացնին ձեր դիակները հնոցներուս մէջն հալելու… Որպէսզի ես նորէն ծիլ տամ եւ կոտորակ առ կոտորակ Ձեր ադամանդ արժէքները մէկզմէկու վրայ բարդեմ՝ Նոր Կամքերու աստուած—մարդերուն ծնունդ տուո՛ղ… Զօրութիւնն եմ։ Իմ ձայնովս զրահուէ՛ դուն, ո՜վ ունկնդիր, Եւ ցնծալո՜վ տարածէ առագաստներդ բեհեզեայ, Ու վերստացման մը համար, մրրիկէ մրրիկ, Անորոշին եւ վտանգին եւ խութերու երեսին, Վեհանձնական հեգնութեամբ եւ ծիծաղելէն, Քու ծայրագոյն յաղթութիւնդ իսկ յաղթահարէ…։ Եւ այդ օրէն՝ սրբութիւնով սերմանէ՛ քու հունտերդ հրեղէն, Անհատներու ոսկեձոյլ ոստաններու Եսին համար, Ուր միմիայն ընտրեալները պիտի ապրին… Եւ մտածումիդ Աքիլլէսեան դրոշմը դի՛ր Մարմարներուդ անջնջելի ձեւերուն Եւ պատգամող մատեաններուդ տիրապետմանը վրայ…։ Ո՛չ չարիքին արեանը մէջ քու ձեռքերդ պղծէ դուն, Ո՛չ ալ անգոյն բարիքին համար անկում ունեցիր, Ո՛չ գութ հայցէ թոյլերէն ես ո՛չ գթայ թոյլերուն, Միայն դուն քեզ պայծառօրէն զօրացուր, Եւ, նորէն ըսեմ, քու յաղթանակդ անձիդ վրայ գերբնականդ թող ըլլայ…։ Ու կռուփիդ մէջ ծրարելով կամքի կաղնիդ կայծակեայ, Բարձրացի՛ր դուն, Զօրութեանց զենիթները քեզ կը սպասեն… Արեւորդի՛, հոգիիդ հետ բիրեղեայ, Յանդգնօրէն Ուժն երգելով բարձրացի՛ր դուն Գերմարդերուն այս վճռական աշտարակէն դեռ ամայի…։ 1911</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] i4584sn7g2kqkgkyrzfof0aqjdi05uc Իրենց երգը 0 151986 397604 2026-10-09T18:26:59Z LetterBot 3069 Created page: Իրենց երգը 397604 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Իրենց երգը|previous =[[Խաչը]]|next =[[Կոյրը (Սիամանթո)]]|author =Սիամանթո|section =Կարմիր լուրեր բարեկամէս|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Իրենց երգը| <poem>Ու իրենցմէ մին գոչեց, արիւնախում խուժանն այսպէս իր շուրջն հաւաքելով. — Տեսէ՛ք, արդարներու կարաւանին սարսափն է այս ահաւասի՛կ, Որ ճոխակեաց եւ թշնամի քաղաքներուն կատարներէն է որ կ՚անցնի, Զօրքերուս զէնքերը կը վառին եւ տօնի ակռաներնին կը կրճտեն. Ես դիակներ կը ցանեմ ստրկութեան երդիքներուն վրայ, Իրենց անհաւատի վատութենէն յափշտակած մարմիններս են ասոնք։ Աստուած ըսա՛ւ, որպէսզի անհաւատին հովիտները գերեզմաններու վերածեմ, Ըսա՛ւ, որպէսզի մանուկները սրածեմ եւ սպիտակ կոյսերը կատաղութեամբս թարշամեմ…։ Եւ ես այս օդերուն մէջ կմախքի եւ կեանքի բախումներ յօրինեցի, Օդերո՛ւն մէջ մոխիրի եւ թռչող հոգիներու մահապար… Օդերո՛ւն մէջ արիւնի եւ կռուփներու հարուած…։ Ու ճիչեր բզկտուած իրաններու սրտերէն… Եւ ճարճատիւն հուրերէս փշրուող ոսկորներու, Եւ անօգուտ օգնութեան աղաղակ, եւ արցունքի աղբիւրներ… Եւ օդերուն մէջ, աստղերուն պէս, կտրուած գլուխներ ես սրսկեցի… Եւ մա՜հ տարածեցի, անծայրածիր մա՜հ, ինչպէս են կարաւաններն սա՛ ամպերուն…։ Ի՞նչ հրամանի է որ դուն կը սպասես, հրամանը քուկդ է, Զա՛րկ, փշրէ՛ եւ կե՛ր եւ խմէ՛ եւ պարէ՛ եւ արբեցի՛ր… Եւ հազար անգամ զարկ եւ փշրէ, եթէ բազուկդ խոնջէնք չունի, Անհաւատին եւ օրերը եւ ոսկիները եւ կիները եւ արեւը մերն են միայն։ Կեանքին գինին եւ երազը եւ անարդար արիւնը մեր սեմերուն առջեւ թո՛ղ թափին։ Ուրիշ մը կ՚ըսէ իր մոլեգին եւ սպառազէն ձիուն. — Արշաւէ՛, կրակէ ձի՛ս, արշաւէ՛ ահեղատրոփ. Մի՛ խնայեր ո՛չ կուրծքերուն եւ ո՛չ կեանքին, Պայտերդ շանթերէն են դարբնուեր, երկինքի շանթերէն, Ուրեմն մխրճէ՛ սմբակներդ ստրուկներու սրտերուն մէջ, Անոնց ազատութեան պատրանքները ցրուէ քու բոլոր թափովդ, Եւ թող որ փրփուրները արփիափայլ ագիիդ Մեր գործած աւերը եւ մոխիրները մեր ետեւէն լուսաւորեն։ Արշաւէ՛, ո՜վ ձիս, արշաւէ՛ անխոնջօրէն եւ սրարշաւ… Տե՛ս իմ սուրս, տե՛ս սուրս, որ բաշիդ վրան կը շողայ… Օրհնութեան ապարօշս ես իմ գլխուս փաթթեցի… Իմ սուրս էր որ սեւ հոգիները հնձելէն… ճշմարիտներուն համար երկինքներուն ճամբան բացաւ…։ Հրճուէ՛, նժո՛յգս, հրճուէ՛, ահաւասիկ մարմարաթոյր լանջքդ առատ… Արդարութեամբ թափել տուած արիւնէս իսկ կարմրեցաւ…։ Ուրիշ մը իր շեփորէն իրեններուն կը գոռայ. — Մեզի համար կեանքը՝ անոնց մահը թո՛ղ ըլլայ եւ կեանքն անոնց՝ մեր մահը… Միակ օրերն են, օրհնեալ օրերն այս՝ միակ օրերը մեզ համար, Հնչեցուցէ՛ք ձեր փողերուն հրամանն արդար, Կը տեսնեմ որ ձեր ճակատները կը վառին, Եւ Տաւրոսի հովիտներն անհաւատին դիակներովը լեցուն, Ոռոգուելու համար դեռ արիւնի՛, արիւնի՛, արիւններո՛ւ պէտք ունին…։ Ի՜նչ հոգ իշխան, ի՜նչ հոգ մեզի իշխանութիւն, Օրէնք չի կայ։ Ուժն է միայն ստրուկներուն արքան… Խմեցէ՛ք սա բաժակէս, թարմագեղ կոյսերուն արիւնն է այս… Վայրկեանը կը փախչի, արդարութիւնն իր ճանապարհը կը փոխէ… Խմեցէ՛ք սա բաժակը կոյսի մը գանկէն այս առաւօտ եմ պատրաստած… Ի՜նչ է ոսկին, ի՜նչ է արծաթն, ի՜նչ է ադամանդն ասոր քով… Գինիներու սրբազանը լեցուցած եմ այս գանկին մէջ. խմեցէ՛ք այս բաժակէս։ Ես ծռեցայ եւ մեր գիւղին առուակներէն խմեցի զայն անյագուրդ…։ Եւ բարբարոսները՝ սեւ մտքերէն դարերուն ամենազօր եւ չարիքէն կրօնքներու, Օրերով եւ կատաղութեամբ կոտորեցին, անասնօրէն աւերեցին, արմատներէն հնձեցին… Մարդերուն կեանքը եւ դաշտերուն բարիքը եւ անմեղութիւնն աշխատանքին… Ու դեռ իրենց երգը դիակներն իսկ թող հողին մէջը սարսեցնէ՛… Բայց միայն ողջերն են անշարժ, սա քարերուն հետ միայն մարդերը չեն լար, միայն մարդերն անշարժ են… Միա՛յն գութը անգութ է, միայն գաղափարը՝ տարակուսանք, միայն հաւատքն է յիմարութի՜ւն…։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 7p42irp6q2lha44n3fj6g95g3tnt1p7 Խաչը 0 151987 397605 2026-10-09T18:27:09Z LetterBot 3069 Created page: Խաչը 397605 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Խաչը|previous =[[Դաշոյնը]]|next =[[Իրենց երգը]]|author =Սիամանթո|section =Կարմիր լուրեր բարեկամէս|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Խաչը| <poem>Քստմնելի դրուագ մը եւս… բայց ձեռքերս կը դողդոջեն… Աչքերուս չափ սարսափ տեսած այս խեղճ ձեռքերս կը դողդոջեն… Բայց ներէ՛ ինձ այսօր ալ, հին յոյսերու բարեկա՛մս մտերիմ, Ներէ՛ ինծի, որ նորէն գամ ձեր թախիծը խռովել, Անգամ մը եւս կ՚ուզեմ հայելին ըլլալ հայ արիւնին. Քու առջեւդ զետեղուած եւ որբ ցեղիս եւ դաւաճան մարդկութեան, Զարհուրանքներ արտացոլող հայելին բանալ ձեր առջեւ, Թէեւ ձեռքերս սարսռան, չորցած ճիւղի մը նման…։ Եկեղեցւոյ բակին մէջն էր։ Մայր մը իրեն միակ զաւկին ի խնդիր, կոտորածի, կատաղութեան այս օրերուն, Հեծեծելով՝ ինքն իր ձեռքով իր ծամերը կը փետտէր…։ Բայց ո՞վ էր որ պիտի լսեր այս հէք կնոջ աղերսանքին, Ամէն հոգի իր վէրքն ունէր…։ Ամէն մայր իր մեռելին քով՝ Կտաւի մը կտորէն, ասեղն անգամ մը իր արցունքը սրբելով, Կտաւի մը կտորէն, իրեններէն մէկուն համար սեւ պատանք մը կը կարէր…։ Ու խելացնոր այս խեղճ կինը բոլոր սրտերը գոց գտաւ, Ժամուն մէջը, գետին ինկած, եղունգներովը չոր քարերը ճանկռտելէն, Իր Աստուծոյն կ՚աղաղակէր. «Որդիս կ՚ուզեմ կամ մահս, որդիս կ՚ուզեմ կամ մահս»։ Մոմեր վառեց, խունկեր ծխեց եւ ակռաներ կրճտելով, Իր զաւակը պահանջեց աղօթատան խուլ գմբէթէն… Իր Աստուծմէն յոյսը կտրեց եւ մտածեց թշնամիէն պաղատիլ զայն… Գնաց անոնց ոտքերն ինկաւ ես սուրերնին համբուրեց… Իր զաւակը կը պաղատէր, իր աչքերուն, իր հոգիի՜ն փոխարէն… Եկեղեցւոյ բակին մէջն արիւնկզակ խաժամուժ մը խռնուած էր, Կողոպուտէ, կոտորածէ, աւերներէ ետ դարձող, Եւ այրիներու, մեռելներու եւ որբերու վրանին տակ, բորենիի պէս շրջելով, Եկած էին զոհերուն քով իրենց սուրերն սրբելու… — Քու զաւա՛կդ, — ըսին մօրը, — ատկեց դիւրին ի՞նչ բան կայ… Այն չէ՞ միթէ քու որդիդ բարձրահասակ եւ հրաչուի… Որ երեկուան կռիւին մէջ ձեզ պաշտպանել փորձելէ ետք, Ուզեց անցնիլ ուրիշ գիւղեր, ուրիշ վայրեր փրկելու… Քու զաւակդ եկեղեցւոյ գաւիթին մէջ, առաւօտէն մինչեւ հիմա, Իր զէնքերուն զօրութեանը եւ քեզ համար դեռ կ՚աղօթէ, Անհոգ եղիր… հիմա կարգը իրեն եկաւ, ինքն ալ այսօր կ՚ազատի։ Բոլորը մէկ շուրջանակի հաւաքուեցան իրենց վճիռը տալու… Խուլ մրմունջներ, ձեռքի շարժում, սպառնալիք, զէնքերու ձայն, Յետո քրքիջ մը այս բոլորէն, ագռաւներու մահագուշակ կռիչին պէս, Ծափերու հետ նոր որոշումը կատաղութեամբ ողջունեցին… Եւ խեղճ մօրն եկան ըսին գետնէն բարեւ մը տալով անոր. — Շապիկդ հանէ՛ եւ մեզ տուր ու դուն այստեղ սպասէ՛, Բաճկոնակդ կամ շապիկդ շուտ մը հանէ՛ եւ մեզ տուր… Եկեղեցւոյ բակին մէջն այս, ծաղիկներ կան վրան բանուած… ...................................................................................................... Պահ մը յետոյ, բարբարոսները, գաւիթէն դուրս խուժելով, Արիւնթաթաւ շապիկն եկան մօրը ցոյց տալու…։ — Ըսէ՛, այս չէ՞ քու շապիկդ, միայն իր գոյնն է փոխած… Ճանչցա՞ր հոտէն, ի՞նչ մայր ես դո՛ւն, գոնէ անգամ մը հոտոտէ զայն. Մի՛ բարկանար, սուրբ խորանին վրան էր որ քու զաւակդ զոհեցինք… Ճրագներ կային հոն վառուած եւ սփռոցներ սպիտակ… Հիմա խաչդ պիտի գծենք… բեւեռները հո՛ս բերէք. Ո՞ւր են մուրճերը, շտապեցէ՛ք, որ շապիկը չի չորնայ… Ամբոխէն մին երգ մ՚երգելով, աթոռի մը վրայ ոտքի, Աղօթատան պատին վրայ, ցնորակոծ մօրը առջեւ, Զաւկին արեամբը թաթաւուն այդ շապիկովն քստմնելի, Ծափերու մէջ բարձրացաւ Մեղաւոր Խաչը նկարելու… Վրաններուն տակ դողահար, թշուառները բոլորը մէկ Սկսան իրենց ձեռքերովն, առանց ձայնի, իրենց աչքերը փակել… Երբ անդին մէկը, ցուցամատը գծուած խաչին ուղղելով, մօրը կ՚ըսէր. — Ծունկի եկո՛ւ եւ աղօթէ՛, ծունկի եկո՛ւ անմիջապէս. Քրիստոսին ի՞նչպէս ըրիք, ասկեց աւելի մեծ սրբութի՞ւն, Ծունկի եկո՛ւ, յիմար կի՛ն, ծունկի եկո՛ւ զաւկիդ առջեւ եւ աղօթէ՛. Այս բեւեռներն ու մուրճերը քեզ համար են. Մենք պատրաստ ենք քեզ խաչելու… հաւատք ունի՞ս դուն յարութեան… Իսկ եթէ ո՛չ, ծունկի ինկիր զաւկիդ առջեւ եւ աղօթէ, յիմար կի՛ն…</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 0rcdxbu1ce5ct9lrv4acjkxw1reym40 Խաւար 0 151988 397606 2026-10-09T18:27:19Z LetterBot 3069 Created page: Խաւար 397606 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Խաւար|previous =[[Ձեռքերդ ինձ երկարէ]]|next =[[Ծարաւ]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Խաւար| <poem>Ու ես պիտի մեկնիմ տրտմութեանս եւ ստուերիս հետ մենաւոր, Արշալոյսի մը, կամ վերջալոյսի մը արիւններու ժամուն, Իմ ատելութենէ ու սէրէ ու ընդվզումէ ամբոխեալ հոգիս Անոնց յոյսի լոյսերէն վերջին անգամ մըն ալ թրջելով… Ու քեզի կը ձգեմ, ո՜վ հերոսական ընկեր եւ մտածումի եղբայր, Այն մետաքսէ ծիրանեգոյն վերարկուս երկար, Որուն ծալքերուն մէջն իմ տառապանքս եւ ըմբոստացումս կարմիր՝ Օրերով ու խաւարներով ապարդիւնօրէն պտտցուցի… Եւ սա՛ լուսեղէն առուակին քովը պիտի դնեմ քեզի համար Իմ կաղնիէ ցուպս հաստատուն եւ դարերու աւանդ, Որ տարիներով յոգնութիւնս ինծի հետ, ճամբաներուն վրայ, Եղբօր մը պէս եւ բարեկամի մը նման բաժնեց… Եւ ահաւասի՛կ հողէ սափորս հրաշագեղ, զոր ես թրծեցի, Ջուրերուն ամենէն քաղցրահամովն առլցուն, Եւ ահաւասի՛կ խաղողի ոսկեղէն ողկոյզ մը ծանրակշիռ, Հայրենական այգիներուս արեւներուն տակ հասունցած… Եւ ահաւասի՛կ հողիս խարտեաշ ցորեանէն բաժին մը հաց, Որ ծաղկազարդ զամբիւղիս մէջն այսօր, Երազիս անտառներուն քով, ջուրին եզերքը դրի… Եւ ահաւասի՛կ դեռ եբենոսէ անվարժ քնարս աղմկայոյզ, Որ պարտութենէս, օր մը, իմ դողդոջուն ձեռքերուս մէջ ջախջախուեցաւ… Եւ ահաւասի՛կ, վերջապէս, քեզի՝ իմ վաղնջական սուրս պողպատեայ, Որովհետեւ իմ յաղթուածի բազուկներս անարժան են անոր բոցին, Ահաւասի՛կ որ թշնամիներու արիւնին ծարաւէն, մինչեւ այսօր, Իր ոսկիէ պատեանին մէջ կատաղօրէն կը կայծկլտայ… Ես դո՛ւն, ընկե՛ր, արդէն գիտես արիաբար քալել Մեծ նպատակին այն ազատաբեր ճամբաներէն, Ուրկէ քու երկաթեղէն քայլերդ, հազարաւորներու քայլերուն հետ, Յաղթանակներու խոստացուած հնչիւնը պիտի հնչեցնեն… Բայց եկո՛ւր, եւ ահաւասիկ ինչ որ քեզմէ պիտի խնդրեմ, Եկո՛ւր եւ քու բարեկամի ու սիրուածի մատուըներովդ գորովածանր, Այն երկու կաթիլ լոյսը, որոնք աչուըներս յոյսով եւ հպարտութիւնով կ՚ադամանդեն, Եկո՛ւր զանոնք յաւերժութեան մը համար դէպի Խաւարը փակելու… Որովհետեւ, Յոյսին ձայնէն՝ ինչպէս ձայնեն Փրկութեան կամ ձայնէն Տառապանքին… Կրնայ ըլլալ որ իմ մեռեալի աչուըներս նորէն արցունքոտին…</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] n4xydo86pekbrglr4xgsk6a81ertb0j Խրիմեան Հայրիկ 0 151989 397607 2026-10-09T18:27:29Z LetterBot 3069 Created page: Խրիմեան Հայրիկ 397607 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Խրիմեան Հայրիկ|previous =[[Աղբիւր Սերոբ Վարդանեան]]|next =[[Կովկաս (Սիամանթո)]]|author =Սիամանթո|section =Ա եւ Բ – Հայորդիներ|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Խրիմեան Հայրիկ| <poem>Եւ արիւնոտ Արարատին կատարներուն ստորոտէն Անոր ըմբոստացողի մրրկոտ շունչը այսօր նորէն կը հնչէ։ Եւ երէկ, ո՛վ դուն, տառապանքէ ու մաքառումէ ատուածացած սրբազան Ծերունի՛, Քու հեռաւոր ու անձկալից վեհարանիդ պատշգամներէն, Բազուկներովդ թշնամիին ոհմակներուն վրայ սարսեցուցած Քու ընդվզումի բոցավառ, եւ օրհնեալ ջահերէդ՝ այսօր, Մեր ամէնուն պաշտամունքով եւ անձնուիրութեամբ առլցուած աչքերը Նորէն քեզի կը դառանան, նորէն քեզի կ՚ուխտաւորուին… Ոտքի կանգնէ՛, Վեհափա՛ռ, ոտքի կանգնէ՛, ո՜վ քաղցրօրէն Հայրիկ, Եւ յուսադրէ՛ զմեզ, քու աւետարանական խօսքերուդ զօրութեանը ծարաւը ունինք, Նորէն զմեզ փոթորկէ՛, նորէն զմեզ գինովցո՛ւր, նորէն զմեզ խրախուսէ՛, Որովհետեւ այսչա՜փ մաքառումներէ ի վեր, այսչա՜փ արիւններէ ի վեր, Զաւկըներուդ մտածումը, նայուածքները եւ հոգին Ըմբոստացումին ուխտուած ճանապարհին քարերուն վրայ Քու բացակայ քայլերուդ եւ ոսկիէ գաւազանիդ հնչիւնին սպասեցին… Բայց դուն չեկար, Հայրի՛կ, չծռեցար, չծնրադրեցիր, ինչպէս երբեմն՝ Հայրենիքի անասելի սրածումներուն, քաղաքներու աւերումներուն, Դաշտերու եւ աւաններու մոխրացումներուն եւ դիակի շեղջակոյտերուն առջեւ, Չեկա՛ր ու չշարժեցիր քու հարազատ զաւկըներուդ սուրերուն հետ Քու նախկին եւ օրհնեալ եւ արդար սուրդ Վասպուրականի… Չքալեցիր անոնց հետ, ի՛նչ հոգ, դէպի պարտութիւն կամ յաղթանակ, Եւ չկրցար կառուցանել ազատութեան այն ոստաններն անվկանդ, Որ քու ձեռքովդ միայն կերտուելու էին սահմանուած… Մինչդեռ այն գաղափարը եւ կրակը, որ զաւկըներուդ արիւնը օր մը հրահրեց, Քու նայուածքէդ էր բխած եւ քու ազատաշունչ խօսքերէդ արշալոյսուած… Եւ միայն կոտորումներու եւ քանդումի արհաւրալից օրերուն, Սգաւոր տաճարիդ խորաններուն առջեւ յաղթուածի մը պէս ծնրադիր, Քու հպարտ, քու հոյակապ, քու հարուստ, քու հանճարեղ ճակատդ պայծառ, Անոնց խաչքարերուն դիմաց, ցաւիդ խորութենէն զգայախաբ, Եւ աստուծոյդ գթութեանը ի խնդիր, աւա՜ղ, ապարդիւնօրէն արիւնեցիր… Բայց խորանները եւ գմբեթներն իրենց քարէ խաւարը յաւերժացուցին, Եւ լռութիւնը երկաթեղէն անձրեւի մը նման քու չքնաղ հասակիդ վրայ տեղաց… Եւ զօրութեան եւ յաղթանակի Աստուածը՝ անշուշտ, Քու պարտուածի արցունքներուդ վրայ դառնութեամբ մը ժպտեցաւ… Եւ այսպէս ցեղիդ փրկարար ցաւը փոխանակ զքեզ ընդվզումին մէջ աշտարակելու, Քեզ աղօթելու, արտասուելու, պաղատելու խոնարհեցուց, Մինչդեռ արժան էր որ դուրս գայիր կռիւին մէջ ու կռիւին համար, Քու Լուսաւորչի գաւազանդ ձեռքդ եւ մարգարտեայ հողաթափդ ոտքիդ, Քու սքեմիդ եւ սաղաւարտիդ ընկճող վեհութեամբն փառաւոր, Եւ քու խօսքիդ կախարդանքէն, քու ձայնիդ որոտումէն, քու նայուածքիդ փայլակներէն… Բովանդակ զաւկըներդ, ամբոխ առ ամբոխ եւ խելայեղաբար Պիտի խուժէին լեռնաւորուիլ քու լուսեղէն ձեռքերուդ եւ պատուանդանիդ տակ, Եւ քու մէկ պատգամդ, քու օրհնութիւնդ, քու մէկ քայլդ պիտի բաւէր, Իբրեւ մեր ամէնուն մտածումին վարդապետը եւ մաքառումին վաղնջական ռահվիրան, Որպէսզի կամքերը սուրերուն հետ վառէին, որպէսզի քայլերը յառաջանային Որպէսզի թշնամիները զարհուրէին, որպէսզի յաղթանակները մարմարուէին… Բայց այսօր, բայց այսօր, դեռ ուրիշ անագորոյն թշնամիներ Եկան քու Ազգիդ աստուածադիր եւ դարաւոր հիմնաքարերը կոտրտելու, Եւ դուն, օ՜, փառք քեզի, ցեղիդ սիրոյն զոհուելու համար դէպի առաջ խոյանալէն, Ըմբոստացար եւ ցասումով ու բարկութեամբ անիծեցիր զանոնք Եւ սրբազան երդումը կարդացիր մինչեւ մահ կամովին եւ խրոխտաբար քալելու… Դիմադրէ՛, ո՜վ տառապանքի եւ մաքառումի անընկնճելի ապառաժ, Ահաւասիկ որ տաճարներուդ սրբավեմ գաւիթները թրջուեցան… Քու դիւցազնական եւ մարտիրոս զաւկըներուդ արիւնովը ոսկեվառ, Ահաւասիկ որ սրտերն ուխտուեցան, եւ ձեռքերը բարձրացան, Ահաւասիկ որ ատելութիւնը կը քալէ սրբազան սիրոյն հետ թեւ թեւի. Ոտքի կեցի՛ր, ոտքի կեցի՛ր, ո՜վ գաղափարի եւ ազատութեան ջահակիր, Որովհետեւ քեզի հետ ենք, Հայրի՛կ, քեզի հետ ենք, մարգարէ՛, քեզի հետ ենք, Վեհափա՛ռ, Տե՛ս, քու ցիրուցան զաւկըներդ կործանումի ձայներէն ըմբոստացած, Բոլորը մէկ դէպի նոր ու փրկարար Շաւարշանները կը քալեն, Եւ Բզնունեաց ծովը, մրրիկովն իր ալիքներուն, քու կերպարանքդ կ՚աղերսէ, Ոտքի կեցի՛ր մեզի հետ, ոտքի կեցի՛ր տիրաբար, ո՜վ հերոսական Հայրիկ, Եւ քու երբեմնի սուրդ եւ այսօրուան խաչդ նուիրական՝ Երկուքը մէկ այերին մէջ ամբարձելով, Աստուծոյդ նայուածքներուն գալարէ՛, Եւ դառնութեամբ կամ քաղցրութեամբ Անոր հարցուր որ ընտրէ՛… Ես գիտեմ որ Հրեղէնը արշալոյսին մէջէն պիտի գոռայ..................... ................................................................................................................ ................................................................................................................ —«Արծի՛ւ, քու հինաւուրց Սուրդ այսօր նորէն մերկացո՛ւր…»։ ................................................................................................................. ................................................................................................................. Եւ արիւնոտ Արարատին կատարներուն ստորոտէն Անոր ըմբոստացողի շունչը յաւիտենապէս պիտի հնչէ… 1904 Փարիզ</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] mg7x3koyngtrvzhgc3b30eactslhw4m Խօսքեր անծանօթ անցորդին 0 151990 397608 2026-10-09T18:27:39Z LetterBot 3069 Created page: Խօսքեր անծանօթ անցորդին 397608 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Խօսքեր անծանօթ անցորդին|previous =[[Ուրուականները]]|next =[[Թող զօրութիւնը ձեզի խօսի]]|author =Սիամանթո|section =Կամքի իրիկուններ|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Խօսքեր անծանօթ անցորդին| <poem>Ա Կա՛նգ առ, անցո՛րդ, անմահներու այդ Տաճարին դէմ յանդիման Եւ կրանիթէ որմերուն վսեմութեանը վրայ, — Աչուըներդ արբեցութեամբ աստղերուն — Կարդա՛ դուն հոն արժէքներու եւ կորովի պատգամներն այն, Զոր դիւցազնական դարերու իմաստունները մեզ համար Իրենց մաքուր խօսքերուն մեծութեամբն են քանդակեր։ Կարդա՛ եւ նոր կամքի ուղիներէն, ջահդ ի ձեռին, այս գիշեր, Թմրութիւնդ թօթափելով եւ ուղեղդ հրահրելէն, Հերոսներու այդ քարոզը ո՜ւր որ կ՚ուզես սերմանէ դուն։ Եւ բռունցքներովս խորտակէ՛ նախ շղթաներն անցեալիդ, Որ օղակուած օձերու պէս մեղկութեանդ կը կառչին։ Ըսե՛մ քեզի։ Ամէն վերելք, ամէն գագաթ, ամէն կատար, Որպէսզի դուն կարողանաս քու թռիչո՛վդ լուսաւորել, Ըսե՛մ քեզի, եղի՛ր յուզումը ովկիանին, որ ինք իրեն յաղթահարէ՛, Եղի՛ր հարուածդ, եղի՛ր հուրդ, եղի՛ր ցասումդ դուն քեզ հանդէպ։ Եղի՛ր երկաթդ հրաշէկ հեղգութիւնդ խարանող, Եղի՛ր մտրակդ շանթածրար, խուսափումի ժամերուդ, Եղի՛ր քրքիջ մը անագորոյն, փոքրութեանը դէ՛մ քու հոգիիդ։ Եղի՛ր այն Մարդը, որ կուրութեամբ կը հաւատայ Իր կորովին, իր յոյսերուն, իր հաւատքի բացարձակին… Եղի՛ր դահիճդ, եթէ պէտք է եւ Աստուածդ միանգամայն… Ջահդ վառէ՛։ Ամբոխէն վեր եւ բլուրէ ուրիշ բլուր, Կեանքի՛ կոչէ, Կամքի՛ կոչէ քաջառողջները քաջերէն, Եւ գինովութեանց ու քարոզի քու բաժակդ, Եթէ երբեք, բիւրեղին մէջ, թոյներուն թոյնն իսկ բովանդակէր, Մոլեգնօրէն եւ ցմրուր, ժպտելով, դուն պէտք է քամե՛ս… Ստուերիդ տակ ձգէ դուն ե՛ւ կամազուրկ, ե՛ւ տկար, Եթէ անոնց աչքերը խեղճ Քու կռանած պողպատներուդ կայծերուն պէս իսկ արտասուեն… Ստուերիդ տակ ձգէ դուն կարաւանները մեղկերուն, Եթէ կ՚ուզես ներզօրութեամբդ ե՛ւ փրկուիլ, ե՛ւ փրկել, Նախ դուն զքեզ, մէն մի շունչիդ, Դիցերուն պէս գերազանցէ՛։ Եւ մի՛ թոյլ տար, ինձ անծանօթ օտարակա՛ն կամ սրտակի՛ց, Մի՛ թոյլ տար դուն ո՛չ մէկ ատեն, ո՛չ մէկ վայրկեան, ո՛չ մէկ րոպէ, Որ քու մտքիդ արժէքները, քու հոգիիդ այդ ոսկեղէն նժարէն, Ասեղանիշ մը, ասեղանիշ մը անգամ դէպի անկումը թեքին… 1911</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] jawy3h7yt7j3hzop3uak60wvkxtlgyw Ծարաւ 0 151991 397609 2026-10-09T18:27:49Z LetterBot 3069 Created page: Ծարաւ 397609 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ծարաւ|previous =[[Խաւար]]|next =[[Ես երգելով կ՚ուզեմ մեռնիլ]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Ծարաւ| <poem>Ա Հոգիս վերջալոյսին մահը մտիկ կ՚ընէ, Չարչարանքի հեռաւոր հողին վրայ ծնրադիր, Հոգիս վերջալոյսին ու հողին վէրքերը կը խմէ… Եւ իր մէջ դեռ արցունքին անձրեւումը կը զգայ… Բ Ու ջարդուած կեանքերուն աստղերը բոլոր՝ Աւերուած աչուըներու այնչա՜փ նման, Սրտիս աւազաններուն մէջն այս իրիկուն Յուսահատութենէ եւ սպասումէ կ՚ոգեվարին… Գ Ու բոլոր մեռածներուն ուրուականներն այս գիշեր Աչքերուս եւ հոգիիս հետ Արշալոյսը պիտի սպասեն… Որպէսզի, կեանքերնուս ծարաւն յագեցնելու համար՛ Թերեւս վերէն իրենց վրայ կաթիլ մը լո՛յս իյնայ…</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] jfz6as3iz8wd5jvmyimjuv3mw1i5jm7 Կախաղաններուն կատարէն 0 151992 397610 2026-10-09T18:27:59Z LetterBot 3069 Created page: Կախաղաններուն կատարէն 397610 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կախաղաններուն կատարէն|previous =[[Բանտերուն խորերէն]]|next =[[Դաւաճաններ]]|author =Սիամանթո|section =Գ – Հայորդիներ|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Կախաղաններուն կատարէն| <poem>Gloria victis!<ref>Փա՜ռք պարտեալին ( լատ. )։</ref> Մահակիր սիւները մթնշաղին մէջէն եղեռնաբար կը բարձրանան Պայծառ, սրտոտ եւ նուիրական որդիներուն համար տրտմաթախիծ Հայրենիքին, Կարինէն Գաղատիա եւ Մարզուան եւ ՊոլիսԷն Իզմիր եւ Երիզա… Եւ ամէն անգամ որ արեւակերպ հերոսի մը հռնդիւնը հովերուն մէջ մեռաւ, Հեթանոս խուժանը կատաղօրէն վարն էր, հրապարակին վրայ, ցեխին մէջ եւ ցեխն ապականելով… Եւ ցնծութենէ կ՚ոռնար, Ալլահին հրաւէրէն եւ ատելութեան ծափերէն մոլեգին։ Բայց ո՞վ էր որ պիտի ողբար քու բարոյականդ, ո՛վ խաւարի եւ աւերի ժողովուրդ, Դուն, որ դահիճներուն առջեւ կը ծնրադրես եւ հերոսներուն համար պսակ հիւսել չես գիտեր… Ո՞վ պիտի սգայ քու անբերրի դարերուդ բարբարոս արշաւը Ելլադայէն ի Հայաստան, Ո՞վ պիտի կենցաղացնէ քու գործած աւերակներդ եւ գեղեցկութիւնները, զոր փոշիացուցիր… Եւ ո՞վ պիտի բերէ իտէապաշտութեան մրրկոտ ջահը, քու կեանքիդ ճանապարհին վրայ, հերոսաբար սարսելու… Եթէ ոչ Հայորդին, որուն յստակ մտածումը Արեւմուտքին իտէալները ձեր դիմաց ապարդիւնօրէն ցոլացուց… Եւ որուն արիւնը եկաւ նոյնիսկ Մարդկութեան բովանդակ Պատմութիւնը թրջելու… Որպէսզի կարմիր լոյսը վերջապէս զձեզ թափանցէր եւ դժխեմ սուրին տեղ ձիթենիին ճիւղը բռնէիք… Ահաւոր անկիւնէ մը անդոհական թիարանին դուռը իր ծխնիին վրայ կը ճռնչէ… Կիսամութին մէջ մահաձայն շռինդ մը քարերուն վրայ դաժանօրէն կը դարբնուի, Եւ սուիններ եւ սուրեր կը մերկանան, եւ յիշոցներ ու նզովքներ ամէն դի, Հսկաներ դուրս կ՚աշտարակուին, անընկճելի եւ շքեղ եւ անվեհեր, Իրենց ըմբոստի ուսերէն առկախ երկաթները ազատարար զանգերու պէս մէկզմէկու ընդհարելէն… Դէպի ստոյգ մահը կը քալեն, ցեղին ցաւովը սպառազէն եւ մօտաւոր մահէն զօրաւոր… .................................................................................................................................................... ................................................................................................................................................... Ո՜վ գերագոյն եղբայրներ, առաւօտը քաղցրօրէն քաղցր է, եւ ամենագութ աստղերը կը տարաժամին… Եւ երկնակամարէն ծորացող լոյսը, այսօր, ձեր հերոսի հոգեվարքին համար է սահմանուած… Հիմա հովեր պիտի անցնին տառապանքով հեծեծուն, արիւնով կարմիր, մոխիրով սպիտակ… Հայրենիքէն փախչող հովեր պիտի անցնին, կարօտով, արցունքով եւ յիշատակով բեռնաւոր, Եւ հողին տրտմութենէն տրտում՝ տատրակները իրենց փետուրներուն շուշանը վար պիտի թափեն… Եւ սրարշաւ արծիւներ ձեր հերոսի մահագոյժը կատարէ պիտի պատգամեն… Մինչդեռ չարաշուք խուժանը վարէն, թերեւս, մա՛հ պիտի որոտայ գաղափարի զոհերուդ…։ Եւ ահա կմախակերպ սիւներուն առջեւ կանգ առին, մահը ոտքերնուն տակ եւ հայեացքնին աստղերուն, Եւ որոտումին պէս խօսեցան, իրենց բռունցքին մէջ կայծակներ ծրարած եւ բառերնուն հետ ապառաժներ շարժելէն. «Նախ դուն ե՛տ թաւալէ, ստրկութեան եւ չարիքի արիւնախում խուժա՛ն, Դո՛ւն, որուն բերանէն դեռ մեր ցեղին արիւնն է որ աչքերնուս առջեւ վար կը կաթկթի… Դո՛ւն, որ մեր հացովն ես սնած ու մեր դարբնած սուրերը մեր սրտին ուղղած… Դո՛ւն, որ քու անիմաստ գոյութիւնդ մեր կենսագործութեանը եւ մեր ճիգին կը պարտիս, Դո՛ւն, որ դաշտե՜ր մոխրացուցիր եւ մենք, որ անխոնջօրէն զանոնք արշալոյսներու վերածեցինք… Դո՛ւն, որ մահ սերմանեցիր եւ մենք, որ ցեղովին գեղեցկութիւն եւ բարօրութիւն ծնցուցինք… Դո՛ւն, բարբարոսութեան անխիղճ գործօն, ե՛տ քաշուէ, ե՛տ թաւալէ, ե՛տ խաւարուէ… Թող մեր վերջին հայեացքը պայծառ մեռնի՝ մեր ոգեվարի գալարումին արժանի չես դուն… Եւ դո՛ւք, դատաւորնե՛ր, դահիճնե՛ր, եւ դո՛ւն, մեռելատի՛պ Մարդասպան, Ըսե՛նք ձեզի, այս ժամը ձեր զարհուրանքի ժամն է, Հայրենիքին կողը նոր հերոսներու երկունքէն կը սարսռայ… Այլեւս օրէնք չի կայ, ազատակամ ու խիզախ մահը, մահն է ձեր դարաւոր բռնութեան, Կործանողներու կործանումը փոթորիկներու պէս, անջրպետներէն պիտի հասնի, պիտի գայ, Միայն Գաղափարն է որ ո՛չ մահ ունի, ո՛չ դատաւոր, ո՛չ գերեզման եւ ո՛չ դագաղ։ Եւ հիմա զմեզ խեղդող չուանը մեզի տուէ՛ք, մեզի տուէ՛ք, դահճապետնե՛ր, դահիճնե՛ր, Եւ կեցցե՛ն Ըմբոստները, կեցցե՛ն Ըմբոստները, կեցցե՛ն, եւ կեցցէ՛ Հայաստան…»։ .................................................................................................................................................. .................................................................................................................................................. Հեթանոս խուժանը անհետացաւ, ինչպէս դիակներ պղինձէ հովերուն շունչէն հալածական, Եւ անցնող զեփիւռները իրենց մայրական լացը լացին, անցնող թռչուններն իրենց երգը երգեցին, Անցնող ճառագայթներն իրենց ոսկիէ պսակը եւ դափնին հիւսեցին, Անցնող եղբայրը եւ լռին եւ անխօս հոգիները իրենց զարհուրելի վրէժները յղացան… Ու ձեր մարմինները, ո՜վ Ահաւորներ, ո՜վ Ճշմարիտներ, ով գերագո՜յն եղբայրներ, Ձեր մարմինները օդին մէջ առկախ եւ ձեր մեծաբաց աչքերը հայրենի աստղերուն, Օրերով եւ գիշերներով, երկու, սիւներուն մէջտեղ քինայոյզ ճօճեցան եւ ճօճեցան, Եւ ձեր վերջին խօսքերը, անտառին նման ուռճացան…» Կեցցե՛ն Ըմբոստները եւ կեցցէ՛ Հայաստան…»։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] furr816msb9lcevyer3qae5luy71qoj Կաղանդի իրիկուն 0 151993 397611 2026-10-09T18:28:09Z LetterBot 3069 Created page: Կաղանդի իրիկուն 397611 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կաղանդի իրիկուն|previous =[[Մօր մը երազը]]|next =[[Սէր]]|author =Սիամանթո|section =Հայրենի հրաւէր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Կաղանդի իրիկուն| <poem>Թախիծներու մէջ թաղուած հի՜ն օրերու իրիկուն, Անբուժեյի կարօտներովս կը վերյիշեմ զքեզ այսօր։ Ձիւնն երկինքէն շուշանի պէս անդորրութեամբ կը թորայ Դեռ իմ ցեղիս արիւններէն եւ աւերէն չի կարմրած հողին վրան, Ձիւնն աստղերէն եւ Աստուածէն մարգարտի պէս կը հեղեղի, Եւ բարեացակամ ու զուարթուն ու լուսաբոյր լուսնկան, Երդիքներուն կամ սպիտակ բարտիներուն կատարէն, Իր մեծափառ եւ մտերիմ ժպիտովն յուսալից՝ ճոխակեացին եւ անպերճին լուսամուտէն ներս կը նայի… Մարդերը դեռ երջանի՜կ են…։ Մարդերը դեռ Բնութեանը բարիքին հետ՝ Մէկզմէկու նայուածքին մէջ իւրաքանչիւրն իր դրախտը կը տեսնէ… Նոր տարիի իրիկունն է։ Ամէն երդիք իր խրախճանքի ժամն ունի, Թոնիրին շուրջ, որուն վրայ այգիներուն մրգեղէնները կը բուրեն, Քառասուն անձ՝ մէկ տան զաւակ, բոլորակի նստեր են։ Ամէն հոգի իր առջեւն ցնծութեամբ մը կը սկսի Իր արծաթեայ աշտանակին կապոյտ ճրագը վառել, Որովհետեւ այդ պահուն, երազներու ծաղկեպսակ ճամբաներէն, Յաւերժահարսը կաթնամարմին, մերկ ոտքերով՝ Յոյսը ձեռքին՝ կը մօտենայ։ Եւ մեծ մայրը կը սկսի տնեցիներն իրենց տնովն օրհնելու. — Խաղաղութի՜ւն մեր այս տարուայ մեռեալին, խաղաղութի՜ւն ձեր բոլորին, Խաղաղութի՜ւն աշխարհներու անգութներուն եւ ձեր սիրտը ձեզ ապաւէն։ — Յետոյ ոտքի՝ մատղաշ կոյսերն ու հարսները համբուրելով, անոնց կ՚ըսէ. — Վաղն առաւօտ, արեւծագին, կուժն ուսերնուդ ջրի գացէք, Մէն մի տարի իր առաջին արեւին հետ իր բարիքը կը բերէ, Որպէսզի ձեր օրերը ջրին նման երկար ըլլան եւ արեւին պէս պայծառ, Վաղն առաւօտ, մթնշաղին, այգուն երգն երգելով՝ Ջրի գացէք։ Նոր տարիին, աղբիւրներէն, ակնթարթ մը՝ ոսկի է որ կը վազէ…։ Բայց այս օրերն ու երազները մոխրացնող չարիքներէն ի վեր, Ձիւնն երկինքէն եւ աստղերէն եւ Աստուածէն, Գերեզմանի քարերուն պէս եղերական, վար կը թափի… Եւ լուսնկին մահիկը մահուան մանգաղի նման՝ Ինքն իր դէմքն արիւններուն մէջ տեսնելէն զարհուրած, Կարծես թէ իր մեղքին համար ամպերուն մէջ կը դողդողայ… Սեւ կաղանդի իրիկունով՝ տնեցիներ՝ տանիքին տակ այս պահուս, Դագաղի մը վրայ հսկող սգակիրներ են բոլորն ալ, Երգող չի՛ կայ։ Ժպիտ չի՛ կայ։ Համբոյր չի՛ կայ։ Օրհնութիւնները մարած են։ Հարսին յոյսը մահացեր է եւ աղջիկներն, աղիողորմ կամ գեղանի, Անկարելի եւ անստոյգ սրտերու է որ կը մտածեն…։ Խեղճ ճրագ մը թոնիրին վրայ, մանկան մը պէս, կը մեռնի…։ Եւ մեծ մօրը հեծեծանքէն ամբողջ սերունդը կը սկսի լալ…։ Հովը դուրսը անհնարին մորմոքներով կը շառաչէ, Մեռեալներու կարաւաններ կարծես կու գան շար ի շար, Յիշատակի մը համար, ամէն մէկն իր տնակին գոց դռնակը ծեծելու…։ Յուսահատ մը, ափ մը մոխիր ծունկերուն տակ, դէպի երկինք նայելէն, Իր բացակայ մերձաւորին մտածելով, դեռ կը սկսի աղօթել…։ Մինչ պատմութեան աղբիւրներն աւերակին տակ կը կոծեն… Եւ աւանդութեան ոսկիին տեղ՝ մարդերուն դէմ միայն անէ՜ծք կը հոսի։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] oc63ketlxcpqj90zxbtajexkx8twbwu Կոյրը (Սիամանթո) 0 151994 397612 2026-10-09T18:28:19Z LetterBot 3069 Created page: Կոյրը (Սիամանթո) 397612 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կոյրը |previous =[[Իրենց երգը]]|next =[[Թթենին]]|author =Սիամանթո|section =Կարմիր լուրեր բարեկամէս|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Կոյրը | <poem>Ցուպին ծայրովն արեան ծարաւ ամբոխին մէջ իր ճամբան ճեղքելով, Սպիտակով պատմուճանուած, մեռելաքայլ՝ անոնց առջեւը կանգնեցաւ. — Ինձ նայեցէք, ես օտար չե՛մ, ես ալ ձեզ պէս հաւատացեալ, Ութսունամեայ ծերունի՝ խաւարէն դուրս ես հորիզոն չունեցայ… Փայտիս վրայ խարխափելով, աշխարհներ ալ եթէ քալեմ, Ինծի համար կեցած տեղէս տարբերութիւն բնաւ չունի։ Ամէն վայելք ձեզ համար է, կրնաք վճռել եւ պատժել Եւ ձեր զոհը ձեր ձեռքովն իսկ դուք կարող էք մորթազերծել… Ինչ որ օրէնքը կը հրամայէ արդարութեան այս օրերուն։ Չեմ գիտեր թէ ինչպէս է կերպարանքն իսկ անհաւատին, Ո՞ր հրէշին, ո՞ր զեռունին, ո՞ր սեւ օձին կը նմանի, Ո՜րչափ կ՚ուզեմ ձեռքերովս գոնէ մեռել մը շօշափել… Մոխիրներուն հոտը առի, հազար ապրի՜ք, օրհնեալնե՛ր, Քալած պահուս մուճակներս յանկա՛րծ հողին կը կպչին… Ես գիտեմ թէ ինչ է այդ… արդէն հոտէն կը ճանչնամ, Բայց մեղաւորին այդ արիւնը որչափ տա՜ք է, ճամբաներէն կարծես կրակ կը հոսի… Ինծի ըսին, թէ դուք արդէն անոնց տուներն ամբողջովին այրեցիք… Յետի՛ն դաշտն ալ, յետի՛ն գոմն ալ, խրճիթներուն հետ եւ գիւղերուն ու քաղաքին… Բայց ե՞ս ինչպէս վայելեմ ծնած օրէս այս քարացած կոպերովս, Միայն ականջս է երջանիկ, փառք Աստուծոյ, որ գոնէ Ութ օրէ ի վեր կ՚իմանամ հոգեվարքի, հեծեծանքի աղաղակներն, Որ ստապաշտ բերաններէն, ձմրան ծովուն մրրկին պէս… Շնորհիւ ձեր յաղթութեան, մեր քաղքին մէջ բարձրացաւ. Միայն ականջս է երջանիկ, մնացեալն ինձ ցնորք է… Որչափ կ՚ուզեմ ես ալ ձեզ պէս սուր մ՚ունենալ եւ շարժել զայն. Մանուկներո՜ւն, մե՜րկ կիներուն, ինձ տարեկից ծերերո՜ւն մէջ Որչափ կ՚ուզեմ սուր մը շարժել եւ եղէգի պէս հնձել զանոնք…։ Ամէն վայելք ձեզ համար է, միայն ես եմ որ կուրութեանս մէջ լողալով, Ես ինքզինքս իսկ անկարող եմ գոնէ րոպէ մը դիտելու։ Աղբիւր չի կա՞յ այս կողմերն, որ աչքերս քիչ մը լուամ, Բարկութենէս աչուըներս բացուի՜լ կ՚ուզեն. տեսնե՜լ կ՚ուզեմ, տեսնե՜լ կ՚ուզեմ… Ո՜ւր էք դիզած դիակները… եթէ զաւակս այստեղ ըլլար, Անտարակոյս իր ծերունի հօրը վրան պիտի գթար, Բայց անցեալ օր ես զինքը՝ ոտքէն գլուխ զինել տալով, Օրհնութեամբս օծելէ ետք՝ սուրբ կռիւին ղրկեցի, Չի կա՞յ ձեր մէջ, հազա՜րներ էք, բարեկամ մը, դրացի մը, որ այսօր, Իր դաշոյնը ձեռքիս մէջը դնելով՝ խարտեաշ աղջիկ մը ինձ յանձնէր… Ես ալ կ՚ուզեմ բարիքին մէջ բաժին առնել, կոյր ըլլալս պատճառ մը չէ… Որ սուրբ օրէնքն անարգելով՝ արքայութենէս ալ զրկուիմ, Խարտեաշ աղջիկ մը ինձ բերէք, որուն մարմինը թարմ ըլլայ, Աղաւնիի մսին նման… իմ ձեռքերս դեռ անվարժ են… Խարտեաշ աղջիկ մը, լսող չի կա՞յ, եւ դաշոյն մը աջ ձեռքիս…։ Պահ մը յետոյ երիտասարդ մը, հայ կոյսի մը ծամէն բռնած, Կոյր հրէշին ակնածանքով մը մօտենալով, եկաւ ըսաւ. — Զաւակդ իմ բարեկամս է եւ հայրս ալ քեզ հին ծանօթ, Թերեւս դուն իմ ձայնէս կարենաս զիս գուշակել… ժամանակով ես Սուրբ գիրքէն ընթերցումնե՜ր ըրած եմ քեզ… Այս աղջիկն ես ինձ համար ընտրած էի սա մօտակայ գիւղերէն, Բայց հաւատքի դեռ չեկաւ ու կը մերժէ իմ կինս ըլլալ… Եւ աչքերէն ես կը սոսկամ, կրնայ օր մը, գիշեր ատեն, անկողնիս մէջ զիս խեղդել… Հազա՜ր ափսոս որ կոյր ես, բայց ձեռքերովդ իր մարմինը նախ շօշափէ, Տե՛ս իր ձեւերն մանկամարդի, մտրուկի մը պէս դեռ կրակոտ, Ահաւասիկ քու առջեւդ է մարգագետնին վրայ մերկ, Ծունկի նստէ ճիշտ այդտեղ, ահա՛ այդպէս, ծալապատիկ. հանգի՞ստ ես հոդ, Աջ ձեռքդ ինձ երկարէ, ահաւասի՛կ դաշոյնս, ա՜հ, կը տեսնեմ, որ անվարժ ես, Չէ՛, այդպէս չէ, որ կը բռնեն, բթամատդ բունին վրայ, Բոլոր ուժովը բազուկիդ, մէկ հարուածը, ես կը յուսամ, պիտի բաւէ Երբ մերկ մարմինն աղջկան, ալիքի մը պէս կատաղի, մարգին վրայ կը փրփրէր… Յանկարծօրէն կարմիր ձեռքեր զայն բռնեցին, որբ կարապին ճերմակ թռիչն այդ՝ հողին գամող, Եւ լաչակովն իր սգաւորի անոր կապոյտ նայուածքները կապելով, Ձեռք մըն ալ եկաւ, բերնին վրայ, կոյսին ճիչերն կոկորդին մէջ մեռցնելու… Եւ ծերունին թեզանիքներն վեր թրջելէն, խռպոտ ձայնով մը ըսաւ. — Հազար ապրի՛ք։ Կարծեմ թէ ես պատրաստ եմ; Արդեօք դաշոյնս կը դողա՞յ…։ Սիրտը ո՞ւր է, զաւակնե՛րս, ո՜րչափ կ՚ուզեմ սրտին ուղղել, ո՞ւր է սիրտն այս աղջկան… — Սպասէ՛, որ ձեռքդ ճշտեմ, ահաւասիկ, ձախ ստինքէն քիչ մը վա՛ր… ................................................................................................................. Եւ աստուածային արիւնն անտիրական հայ աղջկան, Բոցավառուած ծաղիկներու փունջի մը պէս, Երբ իր սրտէն դէպի դէմքը դժոխածին ծերունիին ժայթքեցաւ, Թշուառական ութսունամեան ոտքի ելած՝ ամբոխին մէջ աղաղակեց. — Ա՜խ, կարծեմ թէ լուսը տեսա՜յ, ես այսօր իսկ լոյսը տեսայ… Կարծես կոպերս կը բացուին. մեռա՞ւ աղջիկը, շո՛ւտ ըսէք, Իմ քարացած աչուըներուս սեւ թաղանթն անօսրացա՜ւ… Ահաւասիկ թէ ի՜նչ է բարիքը. զաւակնե՛րս, արդեօք լո՞յսն էր, որ տեսայ…։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] expk0ws4ibl112p8y820e84g6pyqvxu Հայրենի աղբիւր 0 151995 397613 2026-10-09T18:28:29Z LetterBot 3069 Created page: Հայրենի աղբիւր 397613 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Հայրենի աղբիւր|previous =[[Յոգնութիւն]]|next =[[Արցունքներս]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Հայրենի աղբիւր| <poem>Արշալոյսիս եւ յոյսիս օրերուն էր որ զքեզ ապրեցայ, Ո՜վ հայրենի եւ քաղցրահամ աղբիւր, Եւ քու լուսավառ ձայնդ դեռ ինծի կը խօսի Իմ յոգնածի եւ յուսահատի ուղեղիս մէջէն… Քու ադամանդեայ վազքդ յորդառատ, Հոգիիս խաւարչտին աւերակներուն վրայ, Այսչափ ատենէ ի վեր յիշատակներս ու անցեալս կու լայ… Չեմ մոռցած զքեզ, ո՜վ հեռաւոր ու եղբայրական աղբիւր, Կը յիշեմ, երբ կու գայի թրջել քու ջուրիդ խորհուրդներուն առջեւ Իմ երջանիկ տղու աչուըներս ու ճակատս պայծառ, Եւ դուն գորովագութ՝ ազատութեան մտածումին նման, Իմ արեւս ու կեանքս ու հոգիս կը քաղցրացնէիր… Երբ իմ թեւերս դեռ չէին կոտրտած սա՛ յուսահատութեան ապառաժներէն, Երբ նայուածքներս ուրախութենէ կը փակէի, Երազուած յաղթանակներու արեգակին ի տես… Չեմ մոռցած այն առուակը ոսկիէ մամուռով, Որ քու երգիդ հոսանքին առջեւ կ՚ակօսուէր, Եւ ես մանկական քայլերովս՝ երազելէն՝ Իրեն ճամբէն տարփանքով ու գինովութեամբ կ՚երթայի, Ինչպէս կ՚երթան անոնք, որ սպասուած Յոյսին կ՚ուզեն հասնիլ…։ Բայց դեռ կը հոսի՞ս արդեօք, ո՜վ հայրենի աղբիւր, Այնչափ յստակ, որչափ էր Արշալոյսն իմ անցեալիս, Դեռ վճի՞տ են արդեօք սա ջուրերդ հին օրերու, Եւ քու ձայնդ դեռ ե՞րգ մըն է, թէ՞ աղաղակ մը վրէժի… Եւ չեկա՞ն արդեօք, ըսէ՛, չեկա՞ն, մեր արհաւիրքի օրերուն մէջ, Դառնացնելու քու պայծառութիւնդ ադամանդէ, Իմիններուս անմեղ արիւնէն՝ քանի մը կաթիլ արիւն, Որոնց հոսանքներէն, աւա՜ղ, աւա՜ղ, իմ մտածումս պարտուածի Սուգէ ու սարսուռէ ու սարսափէ անբուժելիօրէ՛ն խենթեցա՜ւ…։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] fm0hyvmg5y8muxw44eselk1i4b8585e Հանգիստի իրիկուն 0 151996 397614 2026-10-09T18:28:39Z LetterBot 3069 Created page: Հանգիստի իրիկուն 397614 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Հանգիստի իրիկուն|previous =[[Աղօթք (Սիամանթո)]]|next =[[Գիշեր մը]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Հանգիստի իրիկուն| <poem>Բոլոր խարտեաշ իշխանուհիները պորփիւրէ պալատներուն, Տօնի երկայն վերարկուներով, Ապրիլի կէսօրի մը մէջէն, Իրենց արծաթէ կողովները ծաղիկով լեցուն, Այցի գացին գիւղի անձկոտ աղքատներուն։ Գիշեր մը ամբողջ անհունօրէն, Հիւանդներու քով հսկեցի. Ու անտառին մէջ թափառող բոլոր կոյտերն, Երկիւղածաբար, այս իրիկուն, Մարմարէ բագինն առաջնորդեցի։ Թիապարտները ամայի պարտէզին մէջ կը պտտին, Իրենց շղթաները լուսնին տակ հնչեցնելով, Ու քաղցրօրէն, սահող գետերու կը խորհին, Չհնձուած կանաչ դաշտերու Ու մայրերու, որ իրենց ծաղիկներ ու լամպար մը կը պատրաստեն Հեռաւոր ջուրի մը եզերքը քանի մը դագաղ գամեցին Յաւիտենական ոսկի մուրճերովը խենթութեան։ Ու կարծեմ թէ բոլոր գթութեան քոյրերն Ճերմակ կտաւներ կը կարեն, Անձրեւի իրիկուն մը, Վրանի մը տակ, ուր վիրաւորներ նայուածք նայուածքի կը քնանան…։ Մառախուղին մէջէն գառնուկներու խումբ մը անցաւ, Որ հիմա, տխուր, դէպի սպանդանոց կ՚աքսորուի, Անդամահատուող անմեղ, պայծառ տղաքներու ճիչերով… Ու բարեկամներս թունաւոր ծաղիկներ քաղեցին, Իմ հեռաւոր գերեզմանս զարդարելու համար։ Ու փոթորիկի գիշեր մը թշնամիի մը ձեռքը եղբայրաբար սեղմեցի, Հիւծախտաւոր աղջիկ մը համբուրելէ առաջ։ Օ՜, բայց ես լամպարս հիմա պիտի մարեմ Ու բոլոր փեղկերը պատուհաններուն՝ Ամէնը մէկ պիտի փակեմ շտապով։ Ագռաւներու բոլոր քրքիջներուն դիմաց, Որ խաւարին մէջէն, ա՛յնչափ մահագուժօրէն, Այս իրիկուն դէպի հոգիս կը թեւեն…։ Ու վաղը քեզի հետ արիւնոտ գետը նաւարկե՛նք, Արշալոյսէն առաջ, արիւնոտ գետը նաւարկենք, Հասնելու համար, ո՞ւր, չեմ գիտեր, թերեւս հոն, Ուր դուն ալ, ու ես ալ, ու ամէնքս ալ Հանգիստը պիտի գտնենք։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] bgabut9146dgscu6zvosvfgu9e1dhsa Հանգրուանը եւ վաղորդայնը 0 151997 397615 2026-10-09T18:28:49Z LetterBot 3069 Created page: Հանգրուանը եւ վաղորդայնը 397615 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Հանգրուանը եւ վաղորդայնը|previous =[[Յաղթանակէն յետոյ]]|next =[[Դարերու վրէժ]]|author =Սիամանթո|section =Դիւցազնօրէն|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Հանգրուանը եւ վաղորդայնը| <poem>Բացաստաններու ընդմէջէն երբ մարտախումբը դէպի հանգրուանը կ՚ընթանար, Վճռական ու յամառ գնացքովն այն մարդերուն, Որոնց ուղիին վրայ ուրիշ նոր ու մեծ Երազներ իրենց թեւերը կը բանան… Յանկարծ լայն ու արգաւանդ առաւօտի մը նման՝ մեր մայրերուն ծագումը յայտնուեցաւ, Որոնք սնուցանող կուրծքերնին իրենց քողերէն մերկացուցած՝ Արմաւենիի ոստերով բեռնաւոր, մեր ճակատներուն համար, Մեր սպասումէն գինով ու մեր կարօտէն արբշիռ, այսպէս երգեցին. «Զաւակնե՜ր, նախ մեզի մօտեցէք, վասնզի գիտենք որ Ձեր յոգնած ու խռովեալ ու յաղթական Ճակատներն ազատաբեր հերոսի Այլեւս հիմա մեր մայրական լուսեղէն ծոցերուն Հանգչեցնող քաղցրութեանցը պէտք ունին…։ Ու ահա՛ւասիկ շուշաններն անբասիր Ձեր դեռ արիւնլուայ ոտուըներուն տակ, Արշալոյսին հետ, ձեր փառաւորումին համար, Մեր մայրական ձեռուըներովն հնձուած…։ Ու ահա՛ւասիկ արծաթեայ խնկամանները սրբազան, Ինչպէս վաղնջական մաքրակրօն քրմուհիներ, Այսպէս մեր անշարժ ձեռուըներուն բարձունքէն, Թո՛ղ ձեր յաղթողի կերպարանքներուն առջեւ Մեր պաշտամունքն արտաբուրեն…։ Ու ահա՛ւասիկ մեր հինաւուրց հնձաններուն Աստուածային ու անապակ գինին, Զոր ձեր յագուրդին համեմատ, Այս տօնական ու ցնծութեան օրերուն, Մեր հողէ սափորներէն պիտի ըմպէք… Ու ահա՛ւասիկ հոսանքը կրակէ արիւնին Սեւ ու հանդիսական ու աննուաճելի ցուլերուն, Զոր ձեր հայրերու հոգիին ու ձեր աստուածացումին համար Անոնց գերեզմանաքարերուն վրայ, այս առաւօտ, Մեր զօրաւոր ու սպիտակ ձեռուըները զոհեցին։ Ու ահա՛ւասիկ ոսկիէ որաները աւետարանական ցորեանին… Ու հեռուներէն արգասաւոր դաշտերուն տարածումը անսահման, Ահա՛ւասիկ գարունէն բարձրացող հողին հոտը կենսաբեր, Ու ահա՛ւասիկ հօտերուն տողանցումը բլուրներէն վեր, Ու ծաղիկներու ածուներ ձեր սպիտակ վրաններուն համար»։ Երգերը դադրեցան, ու հայ մայրերն իրենց զաւակներուն հետ, Սրբազան Արարատներուն դէմ ծնրադիր ու բազուկնին դէպի վեր, Յաղթանակը տօնելէ առաջ, նախ ազատութեան Հողին համար, Դարերու անձայն սուգէն յետոյ իրենց պաշտամունքը մատուցին։ Առաւօտ մը նորէն, նոյն իտէատանջ ու դարաւոր ցեղին, Բոլորս մէկ պայծառօրէն մեկնեցանք հանգրուանէն, Մինչդե՜ռ մեր երիտասարդի երկաթէ ուսերը կը լայննային… Արդարութեան եւ Զօրութեան եւ Լոյսի վաղորդայնին՝ Կրանիթէ յաւիտենական ու ճշմարիտ Ոստաններուն Աստուածադիր հիմնաքարերը կարենալ կրելու համար…։ 1899—1901</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 52szswl0o48e18xjmmtftess8i4at1b Հոգեվարքի իրիկուն 0 151998 397616 2026-10-09T18:28:59Z LetterBot 3069 Created page: Հոգեվարքի իրիկուն 397616 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Հոգեվարքի իրիկուն|previous =[[Չարչարանքի երազ]]|next =[[Աղօթք (Սիամանթո)]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Հոգեվարքի իրիկուն| <poem>Սոսկումներու անտառին բոլոր ծառերն անհունօրէն, Զիրենք հալածող ահաւոր ցամաքահովէն, Իրարու մէջէն դէպի ջուրերն եղերական Խելայեղօրէն քալել կը սկսին…։ Ու բոլոր տրտմած անասունները հեռաւոր ճամբաներուն, Անշարժ, իրարու ետեւէ, Ձիւնին մէջէն, լուսնին դիմաց ոռնալ սկսան… Ինծի այնպէս կու գայ որ սովալլուկ բորենիներ, Գերեզմանոցին անկիւնը, Աճապարանքով, Հողէն հանուած մեր մեռելները բզկտեցին… Ու ալիքները մինչեւ աշտարակը բարձրացան… Այրի աղաւնիները մոլեգնաբար ահաբեկելով. Ու կամուրջներուն տակի բոլոր թափառիկները, Հովերուն մէջէն, յուսահատօրէն, Թիարանին դուռներն ապաստանեցան։ Ո՞վ գիտէ, հովերը ե՞րբ, ե՞րբ պիտի դադրին, Ու մինչեւ ե՞րբ աղաղակները պիտի շարունակուին Լքուած անասուններուն, Հեռաւոր ճամբաներէն անդին։ Փլած կամուրջէ մը հարսնեւորները կ՚անցնին… Ու փայտէ սրունքներով կոյրեր կ՚աճապարեն Ջրանցքին քարափներէն, տաժանօրէն դէպի վար, Վերջապէս հասնելու համար Սահանքներուն բերանը, Ուրկէ՝ խեղդուողներուն ձայները բոլորը մէկէն «Օգնութիւն, օգնութիւն» կ՚աղաղակեն… Ու կարծեմ թէ բոլոր կրօնաւորները վանքերուն, Այս իրիկուն, Երկարօրէն աղօթելէ ա՛լ յուսահատ՝ Բոլորը մէկ՝ մոլախինդէ գինով՝ կը վախճանին։ Ու դարմանատան բոլոր անբուժները Մութ երկինքին վրայ անօգուտօրէն ու երջանկօրէն Գիշերներով իրենց յոյսին աստղերը փնտռեցին… Ո՞վ գիտէ, հովերը ե՞րբ, ե՞րբ պիտի դադրին, Ու մինչեւ ե՞րբ նայուածքները պիտի շարունակուին Լքուած հիւանդներուն, ժամանակներէ ի վեր արդէն մեռած աստղերէն անդին։ Ու այս բոլորին, այս ամէնուն Հոգեվարքներն ամբողջովին Ու ցաւերը տրտմած անասուններուն, Դանդաղօրէն, իմ ներսիդին կը սուզուին…։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] bq1rv6i3l180d4z289odfg3z2dfzc58 Հողին ձայնը 0 151999 397617 2026-10-09T18:29:09Z LetterBot 3069 Created page: Հողին ձայնը 397617 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Հողին ձայնը|previous =[[Դարերու վրէժ]]|next =[[Զղջումին թափօրը]]|author =Սիամանթո|section =Ա եւ Բ – Հայորդիներ|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Հողին ձայնը| <poem>Անզուգական Քրիստափորի յիշատակին համար Ըսէ՛ք, ի՜նչ է այն զարհուրանքը, ո՜վ սուգերու եւ ատելութեան ընկերներ, Որ նորէն տառապանքի, յոյսի եւ քանդումի քաղաքներուն վրայ, Այս իրիկուն, ինծի կ՚ըսեն, թէ բոցավառուող սուրերու հետ պիտի իյնայ, Ի՛նչ է այն զարհուրանքը, ո՛վ սուգերու եւ ատելութեան ընկերներ։ Ու խօսող ձայնը յաւիտենական, մաքառումներու Հողին ձայնն էր, Որ իր աւերակէ բերանները դէպի վեր՝ հորիզոններուն, Մահազանգերու երկաթեղէն մրրկումի մը հանգոյն՝ Վրէժով ու ցասումով առլցուած, գերագոյն մարտահրաւէրը կ՚աղաղակէր… Ու ահաւասի՛կ ձեզի մահաբոյր արձագանգն իր փրկարար խօսքերուն. «Ո՜վ քաղաքներէս եւ երկինքէս հալածուած թափառական զաւկըներ, Մտիկ ըրէ՛ք, այս իրիկուն, ծեր հինաւուրց եւ արգաւանդ եւ այրի հողին՝ Ատելութիւնով, հեծկլտանքով եւ հոգեվարքով յղի, Սա քինայոյզ ու արիւնոտ ու յուսահատ հրաւէրը պաղատագին… Եւ եթէ կ՚ուզէք որ ձեր վաղնջական ազգը դեռ տեւէ, Եթէ կ՚ուզէք որ երկիրը անգամ մըն ալ ինքն իր մէջը չի քանդուի, Եթէ կ՚ուզէք որ ազատութեան հերոսները իմ կողերէս նորէն ծնին, Եթէ կ՚ուզէք որ արհաւրալից գետերս դիակներով բեռցուած չի թաւալին… Եթէ կ՚ուզէք որ աստղերս բացուին եւ բլուրներս ծաղկանան… Եթէ կ՚ուզէք որ բարեբեր դաշտերս նորէն իրենց ցորեանները ծովացնեն… Եթէ կ՚ուզէք որ մայրութեան կաթովս ձեր այգիները ոռոգեմ, Եթէ կ՚ուզէք որ արշալոյսներս մերկանան եւ արեգակներս ծագին… Եթէ կ՚ուզէք որ հովիտներս այլեւս մահուան շունչին տակ չի հեծկլտան… Եթէ կ՚ուզէք որ սերունդներս բարգաւաճին եւ իմ այրիիս դէմքս գէթ առաւօտ մը ժպտի… Եթէ կ՚ուզէք որ խաղաղութիւնը ձեր երդիքներուն տակ արձանանայ, Եթէ կ՚ուզէք որ ձերիններուն տաք արիւնը ճամբաներուս քարերէն վար ա՛լ չի հոսի, Եթէ կ՚ուզէք որ ձեր Վրէժը լուծուի եւ Ատելութիւնը յափրանայ… Եթէ կ՚ուզէք որ Արդարութիւնը տիրապետէ եւ իր ոստանը կառուցուի, Եթէ կ՚ուզէք որ Հայկաշէնն եւ Արմաւիրը, Տիգրանակերտն ու Արտաշատը վերականգնին, Եթէ կ՚ուզէք որ ձեր հոգիները զօրանան եւ ձեր ճակատները լուսաւորուին… Եթէ կ՚ուզէք որ դաժան խղճի խայթը ձեր ամէնուն առջեւ գերեզմաններ չի փորէ… Ինծի հասէ՛ք այն ատեն, մոլեգնաբար եւ գունդ առ գունդ, Բազուկներնիդ ըմբոստացումի երկաթեղէն հովերուն Եւ ճակատներնիդ բոլոր բախումներուն կարկառած՝ Եւ աղաղակեցէ՛ք ճգնաժամերու մահաշուք օրերուն համար սահմանուած, Արիացումին անդառնալի ընդվզումներու, յուսադրող, սպառազինող, յաղթանակող՝ Ձեր սրտոտ եւ կատաղի կոչերն Ատելութեան, Աղաղակեցէ՛ք զանոնք որոտումի գոռումներով ապերասան, Դաշտավայրէ դաշտավայր, քաղաքէ քաղաք եւ հոգիէ հոգի, Վասնզի գիտեմ որ այս վճռական ընդհարումներէն յետոյ, Թշնամիիս ոսկորներէն, յաղթանակին կոթողներն ահարկու, Ահագնաբար, ճակտիս վրան, ձեր ձեռքերովն, աշտարակուին պիտի… Օգնութիւն աղաղակեցէ՛ք ձեր հոգիին բարկութեան շունչովը բովանդակ, Ու թո՛ղ ցանուցիր զաւկըներուս ամբոխներն հայկական Իրարու զանգուածուին, եղբայրանան, հրահրուին Ձեր վրէժի մահաշունչ կոչին պատգամներուն տակ, Ու թո՛ղ ձեր դաստակները կայծակներու նման գալարուին, Ու գլուխներնիդ արիւնով եւ յոյսով խենթենան՛… Ու թո՛ղ ձեր մերկացուցած սուրերը փայլատակեն, Երիվարներու դռոյթէն արձակուած բոցերուն հետ, Ու ձեր ջահերը թո՛ղ իրենց արեւները տարածեն Ռազմադաշտէ ռազմադաշտ ու կատարէ կատար Օ՜, օգնութեա՛՜ն, օգնութե՜ն արշաւեցէ՛ք Զաւկըներուս սիրոյն եւ Արշալոյսներու հողին փրկութեանը համար… Ու որպէսզի ձեր հոգիներն արիանան եւ ձեր իրանները մարմարուին… Որպէսզի Ատելութիւնը ձեր սրտին մէջը ծովանայ, Որպէսզի ձեր քայլերը վճռուին ու ձեր կամքը փոթորկի, Որպէսզի ձեր հողին մահը գէթ անգամ մը ձեր ուղեղը դաշունէ… Որպէսգի ձեր բազուկները զարնեն ու ձեր կուրծքերը պղնձանան, Տեսէ՛ք անգամ մը օգնութիւն հայցող կարաւանները իմ մոռցուած զաւկըներուս, Ու անոնց մարմինները օրերուն ոճիրներէն քարուքանդ, Ու անոնց որբ հոգիներն ձեր լքումներէն վիրաւոր, Ու անոնց աքսորանքի շտապը իմ դժուարին բլուրներս ի վեր, Տեսէ՛ք անոնց նայուածքները վերահաս մահէն զարհուրած, Ու անոնց աղօթքը ու ճիչը ու պաղատանքը նորակոծ, Նորէն ու նորէն յուսալով եւ անձկագին դէպի ձեզ ակնդէտ, Ձեր բոլորէն, ո՜վ հալածական եւ հեռաւոր եւ տարագիր զաւկըներ, Ձեր բոլորէն պաշտպանութեան շարժում մը կամ կաթիլ մը արիւն, Կամ քանի մը զօրաւոր կեանք, յոյսով եւ յուսահատութիւնով սպառազէն, Ձեր բոլորէն իրաւամբ եւ եղբայրաբար կը սպասեն… Աճապարեցէ՛ք, ձեզի՜ եմ, որովհետեւ բոլոր կեանքերը պիտի ջախջախուին, Բոլոր ամոլները պիտի այրիանան ու բոլոր այրիները պիտի մահանան, Բոլոր նորածինները իրենց խանձարուրներուն արիւնոտ ծալքերուն տակէն Իրենց կեանքին անգիտակ աչուըները մահուան մէջը պիտի բանան… Ու դեռ բոլոր դիակները անգամ մրն ալ եւ վայրագօրէն Իրենց կտաւէ պատանքներուն ընդմէջէն պիտի յօշոտուին, պիտի սրածուին… Ու բոլոր արգասաբեր արտերն ու խարտեաշ հունձքերն վաղորդայնին, Այգեստաններուն ու ծաղկադաշտերուն հետ բոլորը մէկ պիտի մոխրանան… Աճապարեցէ՛ք, բոլոր կաթողիկէները իրենց գմբէթներովը պիտի թաւալին, Ու բոլոր քաղաքները քաղաքներուն եւ գիւղերը գիւղերուն տակ, Ու բերդերն ու պատնէշներն ու աշտարակներն դարաւոր՝ այս բոլորին վրայ… Աճապարեցէ՛ք, ո՜վ վրէժխնդրութեան օրերու զաւկըներս անվեհեր, Դէպի ձեր հողը նուիրական, ձեր նիզակները ցցած ու ձեր կուրծքերը բացած՝ Ձեր վահանը կռիւներու հովին ու ճակատամուխ երկաթներնիդ ճօճելէն, Աճապարեցէ՛ք, ու վայրագաբար ու փոթորկապէս ու քինայոյզօրէն, Դէպի անառիկ ապառաժներն իմ յաւիտենական կողերուս… Ու այս ալ ըսած թող ըլլամ ձեզի, ո՜վ վարանոտ զաւկըներ, Թէ վրէժխնդիր ու սուրբ ատելութիւններէն վերջն է միայն, Որ սրբազան ու աստուածային Սէրը Կեանքին Իմ անսահման ու մայրական կուրծքիս վրայ պիտի ապրի… Որովհետեւ, աւա՜ղ, միայն ես գիտեմ թէ արիւնի ի՜նչ անագորոյն սահանքներ, Իմ եօթը խաւերուս աղջամուղջներուն խորը սուզուելով, Հաստատութեանս հիմունքները անողորմաբար ոռոգեցին… Միայն ես գիտեմ, իրարու ետեւէ, անվերջօրէն, հոգիիս խորը մխրճուող Կիսաբաց դագաղներուն ճարճատիւնն ահաբեկիչ… Միայն ես իմացայ բոլոր անպատմելի հռնդիւնները ոգեվարներուն… Բոլոր աղաղակներն անոնց, որոնք փրկուիլ ուզեցին, Բոլոր ցաւատանջ կարկառումը այն ամէնուն, Որոնք դեռ վայրկեան մը արեգա՜կը, արեգա՜կը պաղատեցան… Միայն ես իմացայ բոլոր անձկութիւնը իրար դեռ տարփօրէն պաշտողներուն, Բոլոր կողկողանքը զաւկըներէ բաժնուող արդէն այրի մայրերուն… Ու այս բոլորին մէջէն ահագնալից կրճտիւնը փշրուող ոսկորներուն… Ու իրաններէ անջատուող գլուխներուն վայրէջքը ցնորական, Միայն ես իմացայ, երբ կառափնատներուն բարձրերէն իմ ճակտիս վրայ ինկան… Ու վերջապէս միայն ես գիտեմ կուտակումները այն կմախքներուն, Որոնք սրտիս խորքերուն մէջը, ո՜ր ժամանակէն ի վեր, ո՜ր ժամանակէն ի վեր… Այնչա՜փ մրրկոտօրէն արմատացա՜ն, անտառուեցա՜ն…»։ Եւ յետոյ Հողը քաղցրութեամբ՝ մաքառողներուն համար՝ սա աւետիսը տուաւ. «Բայց հիմա, ո՜վ դուք, որ յամառօրէն մարմինիս ու հոգիիս կառչած էք, Դուք՝ Հաւատարիմները, դուք՝ Ուխտուածները, դուք՝ իմ Հարազատներս ամբասիր, Դուք, որ իմ ցաւերս ապրեցաք ու ձեր արիւնը ինծի համար անխնայ բաշխեցիք, Դուք, որ դասալքումներու դժխեմ վատութիւնը չի ճանչցաք, Ձեզի եմ, սրտապնդուեցէ՛ք, յուսադրուեցէ՛ք, խաչակնքուեցէ՛ք, Քանզի իրենց փախուստներէն խղճահարուած ձեր եղբայրները բոլոր Ահաւասի՛կ կը հասնին, Ատելութենէ հրաշացած ու Սիրով արբշիռ, Եւ արշալոյսին հուրերուն մէջէն իրենց երկաթեայ ձեռքերը ձեր ձեռքերը կը փնտռեն…»։ 1902 Փարիզ</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 8467vft53x33jsurozqc1bx264rbtv6 Ձեռքերդ ինձ երկարէ 0 152000 397618 2026-10-09T18:29:19Z LetterBot 3069 Created page: Ձեռքերդ ինձ երկարէ 397618 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ձեռքերդ ինձ երկարէ|previous =[[Արցունքներս]]|next =[[Խաւար]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Ձեռքերդ ինձ երկարէ| <poem>Իմաստութեան եւ խորհուրդներու շքեղ լամպարս մինչեւ այսօր, Մատեաններու եւ թիւերու մշուշին մէջ, Եւ ճակատիս ու հոգիիս յոգնութեանը հանդէպ՝ Եղբա՛յր, մինչեւ այսօր, կ՚ըսեմ, իր մահը միայն վառեց…։ Ու ձեռքս այրեցաւ մտածումիս անբերրի կրակէն, Ու նպատակիս ճանապարհն անհունօրէն անհունացաւ…։ Ըմբոստի կամքս պայքարին սարսափէն կը մոխրանայ՝ Եղբա՛յր, եւ այն երդումը, զոր արեւծագի մը մէջէն քեզի մրմնջեցի, ժամանակին յաւերժական շրջանին երկաթէ օրէնքէն Սկսաւ, տերեւ առ տերեւ, կեանքիս աշունին հետ, դէպի հողը թափիլ… Ինծի կարկառէ՛ ձեռքդ եւ ուղղէ՛ նայուածքդ տառապագին նայուածքիս, Երկարէ՛ ձեռքդ, որպէսզի զօրաւորի երակներուդ արիւնը կարմիր Իմ օտարացեալի արիւնս գոնէ կայծով մը գարնանացնէ… Ես գիտեմ որ սիրտս քու սրտիդ եղբայրօրէն պիտի խօսի, Երբ նայուածքներդ գան իմ նայուածքներուս մէջ Նախկին բարեկամի մեր կորուսեալ ժպիտները փնտռելու։ Եւ գիտեմ թէ ի՜նչ է ցեխը եւ ի՜նչ է Ոսկին, Ստրուկներուն օրօրոցն է եւ անկողինը եւ դագաղն է այն, Եւ Ոսկին ըմբոստներուն եւ մեծերուն գահն է Եւ հոգին է, եւ օրուան հացը, եւ բաժակին ջուրը, եւ պսակն անոնց ճակտին…։ Ձեռքերդ ինձ երկարէ՛, դեռ իմիններս անպիղծ են՝ Եւ եկո՛ւր, որպէսզի նայուածքի դէմ, Ես՝ ի քեզ՝ հերոսն սքանչանամ Հայրենիքին նուիրուած, Եւ դուն քնարիս մրրկաթեւ լարերէն թերեւս ճանչնաս Այն հին օրերու ընկերը, որ Ցեղիս եւ ձեր բոլորին անչափելի ցաւերէն Փորձեց բարկութեան եւ ընդվզումի պղինձները հնչեցնել…։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] o6qx5uwvugunt2uqmb3xz36ypsm8wy0 Ճակատամարտը 0 152001 397619 2026-10-09T18:29:29Z LetterBot 3069 Created page: Ճակատամարտը 397619 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ճակատամարտը|previous =[[Արշալոյսները]]|next =[[Յաղթանակէն յետոյ]]|author =Սիամանթո|section =Դիւցազնօրէն|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Ճակատամարտը| <poem>Մարմարի ո՞ր ապառաժներէն արդեօք իրենց իրանները կառուցին… Ու ո՞ր գինիէն, ո՞ր թոյնէն եւ կամ ո՞ր արիւնէն հրավառ, Այսպէս իրենց աչուըներն ու մտածումը սա՛ խենթութեանը յանգեցան… Ո՞ր սալերուն վրայ ու ի՞նչ կռաններով այս արշաւանքի գիշերուանը համար Իրենց սա՛ կայծակներու հանգոյն սուրերը կարողացան դարբնելու… Ու վերջապես, ըսէ՛ք, ո՞ր խաւարներուն երկինքէն է որ նուաճելով սանձեցին Այս բիւրաւոր երկաթէ երիվարներն ահարկու… Ու հորիզոններուն ու հողերուն բոլոր գօտիներէն, Այսպէս, վայրագօրէն ու քինայոյզօրէն ու յաղթականօրէն Եկա՜ն, եկա՜ն, եկա՜ն Անոնք, իրենց դռոյթովը դժոխային Սասանելէն դաշտավայրը, ուր մենք բոլորս առաւօտին լոյսերէն գինով, Վճռական օրուանը համար, որ «օրերուն Օրն է» ըսին, Իրենց խառնուեցանք զանգուածելու համար այդ Փոթորիկն ապերասան. Որուն անողոք ճամբան արդէն մեր ամէնուն ալ ճամբան էր…։ Ու երբ լուսինը եղերականօրէն դէպի երկինք կ՚ամբառնար, Խաւարներուն անդունդները իր հրդեհներն անտառելէն՝ Յանկարծ՝ հորիզոնին վրայ, Ուրուական մը, թերեւս արքայ մը՝ մեր հին փառքի օրերէն, Որ հողէն յառնած ըլլալու եղերական երեւոյթն ունէր, Իր խոյրը ձեռքը՝ զրահը արեգակի նման կուրծքին՝ Ու իր վահանը ըմբոստներուն դէմը բռնելէն, Կոյր Աստուածի մը հանդիսաւորութեանը համեմատ, ծանրադէմ, ըսաւ. «Զաւակնե՛ր, նախ սպասեցէ՛ք որ իմ խաւարեալ աչքերուս մէջէն, դարերէ ի վեր, Գերեզմաններէն լեցուած դեղին հողը վար թափելէն, ձեզի խօսիմ… ........................................................................................................................ ........................................................................................................................ Ու ահաւասի՛կ, ձեր հոգիները կը ճանչնամ ձեր ճակատներուն բոցէն Ու ցեղիս արիւնին ձեր մէջ եռալը երջանկօրէն մտիկ ըրի… Գիտեմ ձեր Ցաւը, որուն մոլեգին ծնունդն է ձեր ըմբոստացումն այսօրուան… Իմացայ, գլուխս ձեռքերուս մէջ ու դագաղիս տախտակներուն արմնկած, Իմացայ բոլոր ճիչերն ու հծծիւններն Անմեղներու անագորոյն կոտորածին… Ու սերունդներուս սրտերէն հոսած արիւնը կրակէ, Աւա՜ղ, հողին մէջէն սուզուելով իջա՜ւ, եկա՛ւ իմ խեղճ ճակատըս թրջելու…։ Բայց արշաւելէ առաջ, նախ՝ հորիզոններուն առագաստեցէ՛ք Սա՛ դրօշը, որ Դրօշն եղաւ ձեր հայրերու Յաղթանակին, Ու ձեր քայյերն շտապելու եւ հոգինիդ դեռ փոթորկելու համար, Ոսկեշեփորիս ունկնդրեցէ՛ք, որ շունչիս մէջէն մեր վրէժը պիտի հնչէ…։ Ուրե՛մն, Յառա՜ջ, Յառա՜ջ, ո՜վ Ըմբոստացումի զաւկըներս արիւնաբիբ, Ես գիտեմ որ կեանքին հանգիստն ու խաղաղութիւնը այս երկինքին տակ Ձեր Յաղթանակէն վերադարձին ցնծութիւնով պիտի երգէք…»։ Յետոյ՝ հրեղէն Անցեալին տեսիլքն իր ոսկեկուռ պատանքը ուսին, Հորիզոնին մէջէն հանդարտութեամբ անյայտացաւ, Մինչդեռ գերագոյն խռովքին փողերը ռազմին համար հնչեցին, Ու ձիերը մեր երկաթէ ազդրերուն տակը ծառացան. …Ու գունդերը բախուելէն Վրէժին ու Եղեռնին, Մարմին մարմինի ընդխառնումը փոթորկեցաւ։ Օ՜, այն ընդհարումները, օրեր ի բուն, մէկ մէկու վրայ փլչող իրաններու… Ու պաղատանքներն ու գալարումները, զոր մեր կրակներն անոնցմէ կը կորզէին. Ու դեռ անպատում ճարճատիւնը յօշուտուող լանջքերուն… Ու ագռաւներուն բազմութիւնը, սեւ անտառի մը ա՜յնչափ նման, Որ յարատեւ՝ իրիկուընէ իրիկուն՝ Մեր սուրերէն ինկած դիակներուն վրայ խաւարին պէս կը տապալուէր…։ Գիշեր մը, արիւնռուշտ կատաղանքի ու կորուստի գիշեր, Ուր ամէն դի արիւնին ազատարար սահանքները մեր ձեռքերովը պեղուեցան… Քանի՜ քանի՜ վիրաւոր մարտիկներ Իրենց հերոսի փառաւոր պարտութենէն ամօթահար, Մեր բոլորին առջեւ, սարսափին տակ ու թշնամիին դիմաց Նորէն ապարդիւնօրէն չի մեռնելու համար, Իրենց քանդուած մարմինները դէպի զմեզ շարժելէն՝ «Յաղթանակի՜ն, Յաղթանակի՜ն, Յաղթանակի՜ն…» Մոլեգնաբար որոտալէն, Իրենց պողպատէ սուրերը ակռաներուն տակ փշրելով՝ կեաքէն յուսալի՜ց մահացան…։ Այսպէս մեր արհաւիրքի կարաւանները կամքի զօրաւորներուն Պղինձէ ու կապարէ աննուաճելի պատնէշներն եղան, Որոնց դիմաց Ոճիրն իր մարմինը բախելէն պարտասած՝ Օր մը, վախճանական անկումի չարաշուք օր, Իր ձեռուըներովն իր ոսկրակոյտերը քաղաքներու նման, Մեր փառքի պատուանդանին տակն ահաւոր Գերիաբար ծունկի եկած՝ կնդրուկի տեղ հրկիզեց… Եւ արծաթեայ առաւօտի մը ընդմէջէն, Մեր կարմիր քղամիդներովն անհունօրէն փաթթուած, Բոլորովին յամրաբար ու յաղթական՝ ռազմադաշտը նկատելու համար՝ Մեր խօլական երիվարներն թշնամիին բեկորներուն վրայ, Փոթորիկին պէս ու քառարշաւ արձակելէ յետոյ… Դարաւանդի մը գագաթը բարձրացանք, Տարփօրէն, մեր ռընգունքներն Ազատութեան հորիզոնին՝ Ա՛լ վերջապէս Եղեռնին ծովատարած տաք արիւնը հոտոտելու…։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] t1t6p3dju0xa171darpawd8x116e8wb Մահերգ (Սիամանթո) 0 152002 397620 2026-10-09T18:29:39Z LetterBot 3069 Created page: Մահերգ (Սիամանթո) 397620 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Մահերգ |previous =[[Հոգիս (Սիամանթո)]]|next =[[Որբերը]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Մահերգ | <poem>Լեւոն Բաշալեանին Ըսէ՛ք, դէպի ո՛ր Մահը դաժանօրէն եղերական, Մեր հոգիները՝ հողին փառքէն վիրաւոր՝ Ու անոր ցնորքի ճամբաներէն տժգունած, Ո՞ր հեռաւոր հորիզոններէն սգաւոր՝ Տրտմօրէն պիտի երթան։ Եբենոսէ ու երկաթէ մարմիններով, Գիշերուան թռչունները բոլորը մէկէն, Անծանօթ ծովերու դարաւոր՝ Մարմարէ ու կրանիթէ ափերէն, Չեմ գիտեր ե՞րբ, քարայրի մը մէջ գետնափոր, Մութէն արիւնած իրենց Ցաւը մեռելական, Գիշեր մը, փոթորիկներու ամեհի գիշեր, Վայրագօրէն մահերգելու եկան. Օ՜, բոլոր այն ոսկորի ու բացուած թեւերու Ընդհարումները կմախական, Որ իրենց գիշատողի զահանդող մարմիններէն Ծանրօրէն կ՚արձագանգուէին Քարերուն տակ ահարկու. Ու արիւնը, որ կը հոսէր հրաշէկ Դէպի հանդարտ հոգեվարքներն անհուն, Աչուըներուս ահաբեկ։ Ու իրենց մահերգը շտապուող, այսահար, Ու իրենց նայուածքները ոճիրով լեցուն, Ու հազերնին արիւնոտ ու անյատակ, Ու իրենց բերանները թունաւորուած գինովի, Ու ակռաներուն ձայնը փշրուող մարմարի, Ու թեւերնուն թափը՝ քարայրին մէջ մթին, Փոթորիկ մը անվայրափակ… Այս բոլորը մարմնոյս վրան, Խաւարին մէջ, անձաւին տակ՝ Անվերջօրէն սրսկեցին։ Ու իրենց լացե՛րը դիւային ու գինով, Ուրկէ գետինը ինկած հոգիս վախէն, Աչքերը վեր՝ ինծի համար, Իր վիրաւոր աչքերը դէպի վեր՝ Կոյսի մը պէս դողահար, Հողին վրայ ծունկի եկած կ՚աղօթէր…։ Ու ես, անմխիթար, Հեռաւոր հոգիներու պայծառ լացն իմ վրաս, Ուրիշ անծանօթ հորիզոններէ, Գիշերներով իմացայ։ Ու մահագոյժ զանգակներու Ոսկեհնչուն հսկայ քայլերը ցնորաբեր՝ Ոգեկոչող ու դիւական, Ու քարայրին պարապը՝ քալող ուրուական՝ Մարմնոյս վրայ ահագնապէս փոթորկեցան, Թերեւս դագաղի մը յիշատակին՝ Որուն վրայ արծաթ մուրճերը չի հնչեցին, Վերջապէս գամելու համար Վրդովուած անմեղութիւնը մոռացումին։ Ու ալ չեմ գիտեր ո՞ւր տարին, Անբիծ մարմինս անիրաւօրէն լքուած, Հողին բոլոր ապարդիւն փառքերէն վիրաւոր Ու իր արիւնի բոլոր ճամբաներէն տժգունած… Յետոյ հոգիս թռչուններուն հետ գիշակեր, Խելայեղօրէն գերեզմանէ գերեզման, Ամէն գիշեր, Մութէն արիւնած իրենց Ցաւովը հպարտ, Խենթութեան մահերգներն աքսորեցին Հորիզոնէ հորիզոն, Ձեր արեւներէն ու հողէն յուսահատ, Հոգիներուն կեանքին։ Գիտէ՞ք, դէպի ո՞ր Մահը դաժանօրէն եղերական՝ Երբ ձեր հոգիները հողին փառքէն ալ վիրաւոր, Ու իր երկար օրերէն յոգնած՝ Ո՞ր հեռաւոր միջոցներէն սգաւոր, Տժգունօրէն պիտի երթան։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] esli0l0l3a3onyk3nrqarbjghqkloow Մահուան տեսիլք 0 152003 397621 2026-10-09T18:29:49Z LetterBot 3069 Created page: Մահուան տեսիլք 397621 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Մահուան տեսիլք|previous =[[Դաւաճաններ]]|next =[[Աւերումի գիշեր]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Մահուան տեսիլք| <poem>Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ… Քաղաքներուն մէջ եւ քաղաքներէն դո՛ւրս, Եւ բարբարոսներն արիւններով կը դառնան, Մեռելներուն ու ոգեվարներուն վրայէն, Ագռաւներու բազմութիւններ կ՚անցնին վերերէն, Արիւնոտ բերաններով ու գինովի քրքիջներով… Ցամաքահով մը կիսամեռները զայրոյթով կը խեղդէ, Ու պառաւներու անձայն կարաւաններ Շտապով կը փախչին լայն ճամբաներէն…։ Գիշերին մէջէն արիւններուն ալիքը կը բարձրանայ, Ծառերուն հետ շատրուաններ ուրուագծելով, Ու ամէն կողմէ սոսկումով կը սուրան հալածուած՝ Նախիրները հրդեհուող ցորեաններուն մէջէն… Փողոցներուն մէջ մորթուած սերունդներ կը տեսնեմ Եւ ամբոխներ անպատմելի սրածութենէ դարձող, Արեւադարձային տաքութիւն մը կը բարձրանայ Հրդեհի տրուած ազնուական քաղաքներէն… Ու մարմարի ծանրութիւնով իջնող ձիւնին տակ Աւերակներուն եւ մեռելներուն մենութիւնը կը մսի. Օ՜, մտիկ ըրէ՜ք սա սայլերուն ճռնչիւնն ահաւոր, Իրենց վրայ դիգուած դիակներուն տակ, Ու սգաւոր մարդերուն աղօթքներն արցունքոտ, Որ կածանէ մը դէպի համայնափոսերը կ՚երկարին. Մտիկ ըրէ՜ք հոգեվարքներուն ձայները վերջին, Հովին հարուածներուն մէջ, որ ծառերը կը ջարդէ, Օ՜, մի՛ մօտենաք, մի՛ մօտենաք, մի՛ մօտենաք, Չըլլայ որ մօտենաք գերեզմանոցներուն եւ ծովուն, Կարմիր ջուրերուն վրայ նաւեր կը նշմարեմ հեռուն, Մեռելներու կուտակումներ անոնց մէջ կան, Ու ցաւէն գալարուող ալիքներուն վրայ Գանկեր ու սրունքներ ինծի կ՚երեւան… Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք Փոթորիկին գոչը ծովուն ալիքներուն մէջ, Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ… Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք Մահաձայն ոռնումը զարհուրեալ շուներուն, Հովիտներէն ու գերեզմաններէն ինծի հասնող, Օ՜, պատուհանները փակեցէ՛ք ու աչքերնիդ ալ, Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] e6rn4vc1lb4szra5g07cic8q8unh3u1 Մայրը իր զաւկին 0 152004 397622 2026-10-09T18:29:59Z LetterBot 3069 Created page: Մայրը իր զաւկին 397622 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Մայրը իր զաւկին|previous =[[Գերեզմաններէն ապաշաւ]]|next =[[Առաքեալը]]|author =Սիամանթո|section =Հայրենի հրաւէր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Մայրը իր զաւկին| <poem>«Մաքուր սիրոյս եւ մարմինիս դո՛ւն, պտո՛ւղն անդրանիկ, Ես էի որ կողերուս մէջ սրբութեան մը պէս քեզ կրեցի… Էութենէս քայլ առաւ քու գոյութիւնդ տարագիր, Եւ ստինքներս երկու գարուն իրենց կաթովը մարգարտէ Երիտասարդ այդ հասակիդ կտրիճ տեսիլքը տուին։ Ես էի որ իմ կեանքս բերրի պարտեզ մը ըրի, Ուր քու կեանքդ անմեղօրէն աճեցաւ…։ Իմ արցունքս քեզ ոռոգեց, Ժպիտներս իբրեւ արեւ, Իմ համբոյրս իբր օծում, շրթունքներս իբր շուշան Եւ օրօրներս՝ երգիս մէջէն իբր զեփիւռ… Այս բոլորն ես անխտիր եւ լիուլի քե՜զ ջամբեցի։ Օրօրոցիդ առջեւ՝ լուսնկին պէս եւ գեղանի՜ եւ արթո՜ւն։ Գիշերներու չար ոգիներն քու անուրջիդ վարդաստանէն Ես էի որ իմ միամիտ աղօթքներովս հալածեցի…։ Ես էի որ քու ծնունդ առած գարունիդ գինովութեանը մէջէն, Առաջի հեղ, ես էի որ մեր երդիքին վրայ ոտքի՝ Քու առաջին նայուածքդ արեւին դէ՜մը բացի… Եւ բնութեան այդ հրեղէն հեղեղին տակ, Քու նորածինի ծիծաղդ այտիդ վրայ՝ Ես էի որ առաջին հեղ Աստուծոյս հետը տեսայ…։ Ա՜հ, դեռ կը յիշեմ մեկնած օրուանդ այդ աշունը անձրեւոտ, Երբ տերեւները ծառերէն արցունքներուս հետ կ՚իյնային… Եւ տարիները տարիներու ետեւէն դագաղներու պէս կ՚անցնին. Բայց ո՛չ արցունքս դադրեցաւ, ո՛չ տերեւներն իրենց մահէն…։ Յիշատակէս ես կը սոսկամ… երբ դրանը կը նայիմ, Չորս սեւադէմ մեռելկիր ճաղ մը իրենց ուսերուն, Հօրդ մարմինը մինչեւ այսօր, դեռ, կարծես, Շտապաքայլ իր տնակէն դուրս կը հանեն…։ Այն օրերէն ես իմ գլխուս իմ մոխիրս կը չափեմ, Ու դուն այդպէս դեռ տարագիր, Այդ դռնակէն մինչեւ այսօր ներս չի մտար, Բայց ես կամքիս կրակներովը Աստուծոյս դէմ պիտի կռուիմ… Կեանքի՛ն փարած, յոյսի՛ն փարած, եւ արեւի՛ս եւ արեւի՛դ՝ Մահուանս դէմ, մօր մը ուժովը պիտի կռուիմ… Ես կեա՜նք կ՚ուզեմ, զաւա՛կս, ապրի՜լ կ՚ուզեմ, ապրի՜լ կ՚ուզեմ…։ Իմ մարմինս այս տնակէն գերեզմանոց պիտի չերթայ, Մինչեւ որ դուն առաւօտ մը նոյն սեմերէն ներս չի մտնես…»։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] cvex209o1oxsvrlicnziff20r9mvsch Մեծ ծերունին կը խօսի 0 152005 397623 2026-10-09T18:30:09Z LetterBot 3069 Created page: Մեծ ծերունին կը խօսի 397623 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Մեծ ծերունին կը խօսի|previous =[[Թող զօրութիւնը ձեզի խօսի]]|next =[[Զաւարեանի հոգին]]|author =Սիամանթո|section =|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Մեծ ծերունին կը խօսի| <poem>«Ո՜վ մահուան գաղտնիք, ո՜վ գթութիւն, Քու քողերդ իմ ստուերէս հեռացուր, որ իմ ոգիս այս իրիկուն, Բրիտանեան ժողովուրդիս եւ մարդկութեան խղճին դիմաց Իր պղինձէ մահարձանին բերանովն երթայ խօսիլ… ................................................................................................. — Ողջո՜յն ձեզի, հին օրերու յուզումններովս, ողջո՜յն ձեզի, Եւ Ուէսթմինսթրի ձեր աստուածադիր տաճարէն Թող այսօր ձեզ իմ մեռեալի անցեալս Ձեր խիղճերուն հայելին ձեր առջեւը գայ զետեղել…։ Անգլօ—սաքսոն ժողովո՛ւրդ կորովներու եւ կամքի, Դուն մտածմանդ իշխանութեամբն եւ թռիչքովն հոգիիս, Անհունօրէն, բեւեռէ մը ուրիշ բեւեռ, Վեց վեհապանծ ծովերու թագուհին ես հանդիսացեր, Դուն՝ բանիմաց եւ տիտանեան տիրապետ, Օնթարիոյ ցամաքներէն քու օրէնքներդ ադամանդ Տէմավէնտէն Հիմալայա կը հասնին…։ Դուն, որուն բարբառը, հանճարներու քնարին բոց, Կիսագունդի սէրերուն եւ սրտերուն լեզուն է…։ Դուն, որուն գետերն, ծիածան առ ծիածան, Վէտաներու Գանգէսէն դէպի Նեղոսն արգաւանդ, Եւ Փէնճապէէն Նիակարա, հինգ ցեղերու ցորեանները կ՚ոռոգեն…։ Դո՛ւն՝ առաջին օրէնսդիր ժողովրդոց իրաւունքին, Դո՛ւն՝ բարբարոսին զոհերուն տակ հեծեծող, Նորածաղիկ որբ ազգերու պահապան։ Հելլէններէն Իռլանտա եւ Բարեյուսէն Հնդկաց հող Եւ վերջապէս դո՛ւն՝ Աշխատանքի դիւցազո՛ւն, Որ Ափրիկէէն Ամերիկ առատութեան սուրբ հունտերը ցանեցիր…։ Ունկնդրէ ոգիի մը պաղատանքին, որուն ոչ մէկ Եւրոպա, Կենդանութեանս վերջալոյսին, եւ ոչ իսկ դուք, չանսացիք…։ ............................................................................................................ Ո՛չ, չեմ յօժարիր ես այսօր, սեւ հոգինե՛ր, ձեզ խափանել, Սակարանի եւ ստութեան մաքսաւորներդ մթին, Դո՛ւք՝ արծաթի եւ կեղեքման բռնապետնե՛ր, Դուք ձեր աչքերովն ագռաւի կամեցաք, որ տարիներով, Հայաստաններն հեռաւոր, իբր դիակ անսահման, մէկզմէկու վրայ դիզուին…։ Ահ, այդ ահարկու օրերուն Ես տիեզերքն Աստուծոյ հետ անիծեցի, Այդ ահարկու օրերուն Մեր մարդկային իմաստութիւնն իմ աչքերուս մոխրացաւ, Այդ ահարկու օրերուն, Արդարութիւնը, բեկոր բեկոր, Եւրոպայի շահանխնդիր ճակատին դէմ՝ Իբր ապառաժ պատիժներու փշրուեցաւ…։ Այդ ահարկու օրերէն ետք, Իմ ծերունիի մահուանս մէջ մենաւոր՝ Սին յոյսերս եւ հոգեվարքս կրծոտեցի։ .......................................................................... Ի՜նչ ցնծութիւն ինծի համար, Ահաւասիկ Պալքաններէն, հինգ դարերու գերիներ, Ազատութեան առջեւ ոտքի, անոր օրէնքը կը համբուրեն։ Ծաղիկ ագգերը պէտք է ապրին. Եւրոպայի ժողովուրդնե՛ր, — ես իշխողներուն չեմ դիմեր — Եւրոպայի եւ Ամերիկի ստեղծագործ ժողովուրդնե՛ր, Ի սէր կեանքին, ի սէ՛ր մարդոց ընկերութեան, ի սէ՜ր մահուան գաղտնիքին՝ Արարատեան արդար ցեղին Հայկական Ձեոք ուղղեցէ՛ք, ձեռք ուղղեցէ՛ք, որ առանց արեան, իր դաշտերուն վրայ ծաղկի, Ահաւասիկ պաղատանքս մահուան որմին ետեւէն…։ ...................................................................................... Եւ լսեցէք զիս, Բրիտանեան որդինե՛ր, Այն մահարձանը հսկայաձեւ, զոր դուք ինծի շքեղութեամբ, Սէնթ—Փօլի մը կամարին դէմ, Լոնտոնի մէջ կերտեցիք, Ես՝ Կլատսթոն, եթէ չանսաք իմ այսօրուան պաղատանքիս, Ես, բովանդակ մարդկութեան մաքուր խիղճերն հոն հաւաքած Իմ պղինձէ պատանքիս մէջ՝ թող անոնց հետ, եւ ձեր վրայ արտասուեմ։ 1913</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] she51asnln68ffbzv2y8sv4facdo1v9 Մենախօսութիւն 0 152006 397624 2026-10-09T18:30:19Z LetterBot 3069 Created page: Մենախօսութիւն 397624 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Մենախօսութիւն|previous =[[Ահաբեկիչներ]]|next =[[Ատելութեան կոչ]]|author =Սիամանթո|section =Ա եւ Բ – Հայորդիներ|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Մենախօսութիւն| <poem>Եւ ստուեր մը ընդերկար մենախօսեց գիշերուան ժամերուն մէջ կանգուն՝ Ձայնը դողդոջ էր, սիրտը սիրով լեցուն, ոտուըները մոխրապատ եւ ինքը իր գաղափարէն գեղեցիկ՝ Նայուածքներէն եւ արցունք կը հոսէր եւ կայծեր կ՚արձակուէին եւ հոգին շքեղօրէն Ցեղին հոգին էր, Եւ այսօր կ՚ուզէր իր տառապանքին եւ զոհը ըլլալ եւ իր իտէալին հերոսը միանգամայն… «Հայրենիքիս վրէժին խօսքերը եւ տապառանքիս տարիները ուղեղիս մէջ՝ Քալեցի՜ եւ քալեցի՜, յոգնած, ըմբոստ, ճշմարտախնդիր ու մինակ, Արիւնի քաղաքներէն ուրիշ քաղաքներ եւ գիւղերէ ի գիւղ… Ձայն չկար։ Մեռելութիւն ամենուրեք եւ աւերակներ լեռնակուտակ, Ամէն երդիք իր տնուորին վրայ կործանուած եւ ամէն աղբիւր՝ իր երջանիկ երգին… Արօտավայրեր արիւնով ոռոգուած եւ հնձաններ գերեզմանոցներու նման, Ճամբաներուն վրայ որբերու լաց ու կոծ, եւ այրիներ, եւ դառնադէմ յուսահատներ, Անագորոյն օրէնքին դէմ ըմբոստներ եւ ջախջախուած նորածիններ գետեզերքի քարերուն դէմ… Արդարութիւն պաղատողներ եւ ուրիշներ, որ տակաւին խաչափայտերու կը փաթթուին… Դիակնե՜ր եւ դիակնե՜ր, որոնց գլուխները միայն մոխիրներէն դուրս են ցցուած՝ Հունձքերուն վրայ դիակնե՜ր, դիակնե՜ր աւազաններուն երեսը եւ դիակնե՜ր իմ սարսափահար ոտքերուս տակ… Շղթայակապներ բանտին դուռներուն քով եւ մեռելներ յամառող պատերուն դէմ կանգուն… Կիսամեռներու ձեռքեր՝ դեռ կեանքին արեգակը դառնութեամբ աղերսող, Ուրիշներ, որ կ՚ուզէին դեռ ապրիլ մահուան ճանապարհէն ալ անդին… Եւ ուրիշներ սիրուած հողին համար անգամ մըն ալ իրենց արցունքը վար կու լային... Ո՜վ անեզրութիւն դիակներու, ի՜նչ չափով քեզ կրնայի չափել, Արիւն է որ կը բուրէ եւ ես՝ թափառականս, արիւն է որ կը շնչեմ… Եւ ոտքերս տխրաքայլ, ո՞ր ժամանակէն ի վեր, կարմիր հողին կը կպչին… Մարդ չէ ծնած այստեղ կարծես եւ ոչ ալ մարդ է մեռած՝ Այլ չարաշուք բնութիւնն է որ իր կողէն դիակներ է դուրս նետեր… Եւ երկինքը իր աստղերէն վար իր արիւնն է որ մեր բոլորի վրայ կը տարափէ… Տասը տարուան ճանապարհո՜րդ, ո՞ւր եմ այսօր, ո՞ւր է ճամբաս, Ո՞ւր է սուրս, ո՞ւր վերարկուս, ո՞ւր է լապտերն իմ սարսափի… Նպատակս պարտուեցա՞ւ, թէ՞ արժանի չեմ անոր խօսքին… Ի՞նչ կնճիռ է այս կնճիռը, որ ճակատիս վրան ակօսուեցաւ, Խղճի խա՞յթն է որ փորեց զայն, թէ՞ ժամանակն բռնակալ… Ո՞ւր են այն Փարոսները, որոնց լոյսերէն գինովնալով հասայ եկայ։ Ե՞րբ մարեցան։ Ո՛չ, դեռ կը վառին, առաջացի՛ր, դեռ կը վառին, Ըսին ինծի։ Ջուրի ձայն մը, կը ճանչնամ քեզ, սարսափահար Եփրատն ես դուն, Ահաւասի՛կ Վանայ ծովը։ — Առաջացի՛ր, ըսին ինծի, Արարատէն ալ անդին»… Ատելութի՜ւն, ատելութի՜ւն, վերջապէս քու փոթորկիդ թափն իմացայ… Ահաւասի՛կ կեանքի ձայներ, պայքարի փայլ եւ դիակներ օդերուն մէջ… Ահաւասի՛կ կռիւին շեփորը, ո՜վ Մասիս, որ աջ ծագէդ կ՚արձագանգուի… Բզկտէ ուրեմն պատանքներդ անցեալներու սուգերուն մեջ բաժանելէն, Եւ թող գլխէդ անցնող ամպերն աչքերուդ արիւնը ցամքեցնեն… Նոյն Ցեղն է՛ որ ոտքի ելաւ, նոյն ցեղն է՛ որ կը զարնէ, նոյն ցեղն է՛ որ այսօր կ՚ապրի, Եւ ի՜նչ նախճիր, ի՜նչ սրածում, ի՜նչ յաղթական ճակատամարտ… Ի՜նչ պաղատանք, ի՜նչ քաւութիւն թշնամիին անասնական խաժամուժէն… Եւ եղբայրներս են որ կը ձայնեն. «Գթութիւնը մենք չե՛նք ճանչնար, միայն վրէժն է ճշմարիտ»։ Ձեզի՜ փառքը, ձե՜զ ապագան, ձե՜զ պատմութիւնը ոսկետառ, Տասը տարուան արիւնը ունինք մեր ցաւին քով ծովատարած, Եւ այսօր է որ սրբեցինք մեր ճակատին մուրն ստրկութեան, Արշալոյսներ պիտի ծնին, ծաղկաստաննե՜ր, ձեր ճակատները պսակող… Եւ հայրենիքն ահաւասի՛կ ձեզի ղրկեց իր չորս ծայրէն իր զաւակները զինավառ, Հարուածեցէ՛ք, հարուածեցէ՛ք, մինչեւ որ Արդարութիւնը ձեզ բոլորիդ համբուրէ… Ո՞վ էք դուք, որ այս գիշեր կ՚ունկնդրէք մենախօսիս վշտերուն, Մտածումիս մէջ իմ ամօթէս ես սկսայ կատաղութեամբ արտասուել… Ո՞ւր կ՚արշաւէք, ո՞վ էք դուք, եղբա՞յր, ընկե՞ր, թէ՞ զինակից, Օ՜, ես ալ ճանչցայ Տառապանքը, ո՞ւր կ՚աշաւէք, զիս ալ առէ՛ք, զիս ալ տարէ՛ք ձեզի հետ»…</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] k3ep4nqbalgmy74cckeen1gzk9gql18 Մեռելոցի օր 0 152007 397625 2026-10-09T18:30:29Z LetterBot 3069 Created page: Մեռելոցի օր 397625 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Մեռելոցի օր|previous =[[Անդրշիրիմեան աղաղակ]]|next =[[Արիւն է որ կը տեսնեմ]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Մեռելոցի օր| <poem>Գիտէք թէ ի՜նչ սոսկումի եւ արիւնի հեղեղներ են, ո՜վ բարեկամ հոգիներ, Որ այսօր իմ հայրենիքէ որբի եւ ցաւերէ սգաւորի աչուըներուս մէջը կ՚արտահոսուին… Անցեալներու ի՜նչ յիշատակ եւ սիրուած մեռելներու ի՜նչ ահեղաբեր յարութի՜ւն, Ո՜րչափ պատանքներ տխրագին ձեռքերովս կտրուած եւ գերեզմաններէն դեղին, Որ ահեղօրէն, հայրենական վրաններու պէս, ուսերուս վրան կ՚առագաստուին… Ի՜նչ խորտակում դագաղներու եւ ի՜նչ խլրտում ոտքի կեցող ոսկորներու… Եւ մանաւանդ ի՜նչ կարօտի համբոյրներ, ի՜նչ ողջագուրում եւ ի՜նչ սէր՝ Շրթնաթափ բերաններու դէմ եւ աւերեալ աչքերու եւ փշրուած կուրծքերու… Եւ մանկութեան օրերու ի՜նչ օրօրներ եւ ի՜նչ գգուանք, ի՜նչ խոստում եւ ի՜նչ հրաւէր, Որ այս առաւօտ, մեռելոցի օր, երկրիս մեռելները մահազանգերու շունչերովը ինծի կ՚ուղղեն…։ Եւ ահաւասի՛կ մահազանգերն են, աղէտաւոր մահազանգերը գիշերուան մէջ, Եւ իրենց խենթութիւնը եւ կոչը քրքիջը եւ հարուածը, որ մտածումիս կը կառչին… Եւ ահաւասի՛կ իրենց երկաթաքայլ հողը հին մահերը վերստին գուժող, Եւ ահաւասի՛կ աւերակներուն հողը եւ ցաւերու մոխիրն, որ անապատ առ անապատ, Ամէն մէկ ղօղանջէ, աւազակոյտերու նման հորիզոնները կ՚ալեկոծեն… Եւ ագռաւներու, արիւնաթաթախ թեւեր պատերուս վրան կը մահածփին, Անգղի երամներու հետ իրենց բերաններէն նորածիններ եւ գլուխներ առկախ… Ու հեծկլտանք եւ վրէժի ահեղագոչ ձայն եւ սիրոյ մրմունջ եւ ատելութեան որոտմունք, Եւ գերեզմանի հող եւ խաչերու փշրանք եւ դամբանաքարեր, Հողերէն իրարու ետեւէ յանկարծօրէն յառնող տեսիլքներու հետ… Եւ ահա ինչ որ կմախքէ բերաններն այս առաւօտ մոլեգնաբար որոտացին. — Եղբա՛յր, զաւա՛կ, ընկե՛ր, ոտքի՛ կեցիր, այսօր անօգուտ վերյիշումներու օր. Հեռացո՛ւր քու յուսահատ ձեռքերդ սա՛ ճակատիդ վաղանցուկ խորհուրդներէն Եւ բարկութեամբ մտիկ ըրէ՛ սա՛ աւերեալ քաղաքներուն, որոնք իրենց անվրէժ Հեծեծանքի եւ աղօթքի ստրկական ղօղանջները իրարու, կը փոխանցեն… Ոտքի՛ կեցիր, երազներդ կոխոտելով եւ աչքերդ հրավառելէն, ոտքի՛, Ու ձեռքովդ յափշտակէ՛ բոլոր շղթաներն այդ սեւ գանկերուն Եւ բազուկներուդ բոլոր թափովը փոթորկէ՛ անոնց երկաթները թշնամիին վրայ… Քու վրէժիդ հեղեղին եւ ատելութեանդ մռնչիւնին զօրութեանը համեմատ, Վասնզի ե՛ւ մեռելներս, ե՛ւ ողջերդ, արցունքի տեղ, այսուհետեւ Միշտ քինաշարժ եւ անդադրում մրրկումի պէտք ունինք…</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 12yv8z10ziezby2e80ira5pmkzomrmj Մօր մը երազը 0 152008 397626 2026-10-09T18:30:39Z LetterBot 3069 Created page: Մօր մը երազը 397626 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Մօր մը երազը|previous =[[Եղբայրն իր եղբօրը]]|next =[[Կաղանդի իրիկուն]]|author =Սիամանթո|section =Հայրենի հրաւէր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Մօր մը երազը| <poem>«Երազս քեզ այսօր գրեմ…։ Մեռելոցի կէս գիշերն էր…։ Չորս եղբայրներդ յանկարծակի իմ առջեւս ծունկի ինկան… Ո՛չ պատանք կար իրենց վրայ եւ ո՛չ ալ հետքը մսի, Խաւարին մէջ սրսփալով եւ աչքերնին մէկ մէկ անդունդ, Եկան իրենց մօրկանն առջեւ յիշատակներ արտասուելու…։ — Մայրի՜կ, մայրի՜կ… հին օրերու արշալո՛յս… Այսօր նորէն չորսերնիս մէկ, մեր հողերէն դուրս ելած՝ Մրրկին հետ, քեզի եկանք, տանդ դռնակը բախելու… Մի՛ սարսափիր, օտարներ չենք, եւ մրափիդ մէջ մենաւոր Սպասէ, որ մեռելոցի իրիկունով գոնէ քու դէմքդ դիտենք։ — Մայրի՜կ, մայրի՜կ… հին օրերու սրբութի՜ւն… Հողին տակէն, մեր խեղճ գիւղին գերեզմանոց, Ես քեզ համար իմ սրտիկէս սիրոյ ծաղիկը ծաղկեցուցի…։ — Մայրի՜կ, մայրի՜կ… հին օրերու քաղցրութի՜ւն… Ես քեզ համար իմ աչքերէս՝ երկու սափո՜ր արտասուքի… — Մայրի՜կ, մայրի՜կ… հին օրերու երջանկութի՜ւն… Ես քեզ համար իմ հոգիէս՝ յոյսի վարդեր հրավառ։ — Մայրի՜կ, մայրի՜կ… հին օրերու հերոսական արիութի՜ւն, Իսկ ես ալ իմ կրծոսկրէս՝ պաշտպանութեան երկու զրա՜հ…։ — Մայրի՜կ, մայրի՜կ… հին օրերու դու աննման գեղեցկութի՜ւն, Ո՜րչափ խորշոմ ճակտիդ վրան, — ըսաւ եղբայրդ երէց… Ի՜նչպէս կրնաս երդիքիդ տակ միս—մինակդ տառապիլ… Եօթը տարի, եօթն անգամ տանդ դռնակը ծեծեցինք, Բայց այս գիշեր միայն բաց էր… Ո՞ր ճամբորդին կը սպասես…։ Տե՛ս, հիւղակդ դագաղներու կոյտի մը պէս կը շարժի… Տերեւները, տե՛ս, կը թափին ծառերն ի վար, մրրկէն, Առուակին մէջ աղաւնիներն անմեղութեամբ կը մեռնին, Ու սեւ օձերն, սեմին վրա, մեր չոր արիւնը դեռ կը լիզեն…։ Պարտէզիդ մէջ ո՛չ կանաչ կայ, ո՛չ պտուղ կայ, ո՛չ տատասկ… Չորսերնիս մէկ ամբողջ տնակը ժուռ եկանք, Մեր կոտրած սուրերն, ի տես մեզի, անգամ մըն ալ շողշողացին… Մառանն արդէն դատարկ էր… եւ գոմին մէջ՝ Ճերմակ գառնուկ մը, մայելով, իր կճղակները կը կրծէր…։ — Մայրի՜կ, մայրի՜կ… հին օրերու առատութի՜ւն, Ի՜նչպէս կ՚ապրիս, ի՜նչպէս կ՚ապրիս տնակիդ մէջը թափո՜ւր։ — Մայրի՜կ, մայրի՜կ… հին օրերու գուրգուրա՜նք, հին օրերու գթութի՜ւն, Ի՜նչպէս կ՚ապրիս, ի՜նչպէս կ՚ապրիս տնակիդ մէջը թափո՜ւր։ Չորսերնին մէկ լռեցին… բայց անունդ երբ ես տուի, Երազիս մէջ՝ մրրկին պէս իմ արձակած հեծեծանքէս Չորսերնին մէկ, գլուխնին կախ, խենթերու պէս սկսան լալ…։ Բայց ձեր եղբայրը դեռ ողջ է… ան, որ ձեր մահը չի տեսաւ, Ձեր փոքր եղբայրը դեռ ողջ է, անոր համար միայն կ՚ապրիմ…։ Այս խօսքերս որ լսեցին, չորսերնին մէկ, իրենց կողերը կոտրտելով՝, Մեռելներու սեւ արցունքն ահաւոր, աչքերուս մէջ թափելէն՝ — Եղբա՜յր մ՚ունինք, եղբա՜յր մ՚ունինք, մենք կեանքին մէջ եղբա՜յր մ՚ունինք, Մայրի՜կ, մայրի՜կ… նոր օրերո՜ւ, նոր յոյսերո՜ւ թշուառութիւն. Ի՜նչպէս այլեւս մենք մեր հողին վերադառնանք, ի՜նչպէս դառնանք…»։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 0i8y52yqeo9uds91kiz8om9hlg1evuk Յաղթանակ մը 0 152009 397627 2026-10-09T18:30:49Z LetterBot 3069 Created page: Յաղթանակ մը 397627 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Յաղթանակ մը|previous =[[Խեղդամահ]]|next =[[Հայրը հոգեվարք]]|author =Սիամանթո|section =Կարմիր լուրեր բարեկամէս|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Յաղթանակ մը| <poem>— Քաղաքին մուտքն այս առաւօտ պէտք է բանալ, Պատուարներն ու պատնէշներն ե՛տ շրջելով, Պէտք է բոլոր սգաւորներն, այրիներն ու որբերն արտասուաթոր Մեր սէրերուն եւ սուրերուն ապաստանին… Պէտք է քալել դեռ գիւղէ գիւղ, փլատակէ փլատակ Ու եղբայրական ձեռքերով՝ ժպիտներով յուսատու, Ի մի խմբել անօգնական գիւղացիներն ցաւակոծ, Կռուի կոչել եւ հաւատքի մը զօրութեամբը զրահել զանոնք. Կեանքը սիրելն արդէն յաղթանակին միակ քայլն է։ Բոլոր անոնք, որոնք չունին շէկ կտոր մը երկաթի, Կամ բազուկներ բարկաշարժ կատաղութեամբ զարնելու, Թո՛ղ խումբ առ խումբ մեր սեմերէն ներս մտնեն… Չոք—Մարզուանն հարուստ է կրակներով եւ կտրիճով… Պատուարներն ու պատնէշներն ե՛տ շրջեցէ՛ք… Ահաւասիկ փախստականներն մահատեսիլ՝ կը հասնին… Ա՜հ, ի՜նչ աղիողորմ ու ցաւագին կարաւան, Մարմիններ կան, որ թեւ չունին… Եւ իրաններ, առանց ծունկի, փորի վրայ զարհուրանքով մը կը սողան… Եւ ջախջախուած ծնօտներով ծերունիներ, «օգնութի՜ւն մեզ» կ՚աղաղակեն, Անտիրական հարիւր գիւղէ տեսէք՝ ինչպէ՜ս մեզ կը հասնին… Տեսէ՜ք հարսներն ու կոյսերը հպումներէ ամօթահար… Տեսէ՛ք մայրերն, որոնց անքայլ որդիներն մատղաշ՝ Սուրի դժխեմ հարուածներով իրենց ծունկին վրան իսկ Կացիններով կոտորուեցան… Բոլորդ մէկ ներս մտէք, դեռ թշնամին չի հասած, Բայց արցունքներն այս օրերուն համար չեն… Պէտք է զինուիք ամէն բանով, կայծքարերով կամ բահերով. Գերանդին ալ, բրիչն ալ եւ երկար կոթն արօրին Կրնան զմեզ յաղթանակին մօտեցնել։ Ես չեմ ուզեր լացի ձայներ հոս իմանալ, Յուսահատներն թո՛ղ հանդարտին եւ համբոյրնե՜ր խիզախներուն… Բաւակա՛ն է որչափ որ մուրացիկներու նման, Այս բոլորին առջեւը, ձեռքերնիս բաց, ծնրադիր Պաղատեցանք, սիրտ կոծեցինք մեր աչքերը փորելէն…։ Ինչ որ տեսանք այս օրերս, դարերն իսկ չեն տեսած, Եւ ո՛չ ալ իսկ պատմութիւնն հին բարբարոս օրերու Դեռ չէ կրցեր արիւնծարաւ այս ահաւոր մարդկութեան Ճակտին վրայ ու հոգւոյն մէջ Այսչափ արի՜ւն, այսչափ ոսկո՜ր հեղեղել… Մեր վճիռը վճիռ է. եղբայրութեան մեր կոչերը սրտառատ Թշնամիներն քրքիջներով ընդունեցին…։ Այսուհետեւ, հաւատացէ՛ք. մեր վճիռը վճիռ է. Երկու հարիւր երիտասարդ ձեր վշտերովն սպառազէն, Ձեր բոլորին ճակատագիրը մահէն ի կեա՜նք պիտի ուղղեն, Չոք—Մարզուանն եօթն օրէ ի վեր շարունակ Առանց ջուրի սեւ ծարաւէ մը կը ծիւրէր… Աղբիւրները ափերնուս մէջ Հայ արիւնը հոսեցուցին. Եւ նարնջենիի դաշտերէն, կայծակներուն պէս փախչող, Առուակներուն ադամանդեայ ուղղութիւնն Թշնամիներն դէպ արեւելք դարձուցին…։ Բայց կռիւով մը մենք խլեցինք վերջապէս գետի մը վազքէն յորդառատ՝ Առու մը ջուր, որուն վրայ հազարաւոր պապակածներ, Իրենց գլուխը հակած, տեսէ՛ք ինչպէ՜ս անկեց կ՚ըմպեն…։ Եօ՛թն օր է որ սա՛ ծառերուն տերեւները ծծելէն, Մեր լզուները քիմքերնուս հետ արիւնեցան… Եօ՛թն օր է որ չոր հացի տեղ մոխրէն շաղուած խմոր կերանք, Եօ՛թն օր է որ արշալոյսէն մինչ իրիկուն եւ վերջալոյսէն առաւօտ, Պատնէշներուն վրայ ոտքի՝ չորս կողմերէն թշնամիներն ե՛տ մղեցինք, Որովհետեւ եւ ո՛չ մէկ կոչ եղբայրութեան, ո՛չ մէկ հրաւէր զինադուլի Դեռ չի կրցան այս դժբախտներուն երկաթ մրրիկը կասցենել…։ Ու մարմինը հաշտութեան պատգամատար մեր ռազմիկին, Դաշոյններով, կատաղութեամբ խոցոտուած Ու խաղաղութեան իր ճերմակ դրօշն իբրեւ պատանք, Առաւօտ մը իբր ընծայ, ետ ղրկեցին…։ Եօ՛թն օր է որ մոլեգնօրէն գրոհ կու տան մեր վրայ Ու միմիայն անգիտակից եւ ողբալի զոհեր տալով կը նահանջեն… Բայց ի՞նչ է կամքը եւ կորովը այդ վատոգի ոհմակին, Որ Գաղափարի եւ Գեղեցկութեան համար չէ՛ որ կը շարժի, Այս երկբայելի եւ չի հասկցուած կրօնքներու ժանտին համար կը մռնչէ Կամ գողութեան, կողոպուտի եւ աւերի իր վաղանցուկ յոյսերուն…։ Բոլո՛ր պղինձն, բոլո՛ր կապարն, բոլո՛ր թիթեղն եւ արոյրն այս քաղաքին Հնոցներու մէջ հրավառ, մեր կիներն քաջարի, գնդակներու, սուիններու վերածեցին։ Ամէն ոք իր զէնքերն կրակի պէս թո՛ղ ձեռքն առնէ, Ահաւասիկ որ ծովուն պէս դէպի զմեզ կ՚ալեծփին, Մեր րոպէները դարեր կ՚արժեն, դարեր կ՚արժեն։ Կրակեցէ՛ք, կրակեցէ՛ք, հեռուներէն Յոյսը մեզի կը նայի… Ինչպէս ըսին. այս առաւօտ իրենց թիւն է յիսուն հազար… Պատնէշները բարձրացէ՛ք եւ հարաւէն եւ հիւսիսէն, Տարերային տարափներով կրակեցէ՛ք անխնայ, այլեւս մեր խիղճն հանդարտ է. Մեր հոգիներն ըմբոստ՝ մեր հայրենիքն հողակոյտ, մեր ապագան աղիտաւոր, Այլ ցեցե՛րն են եւ ցեխակոյտն այսչափ ատեն մեր երազած Եղբայրութեան…։ Ապարօշի՜ն ուղղեցէ՛ք, այն որ ձեռքը դրօշ մ՚ունի եւ ձիու մը վրայ բազմած, Քարոզներովն իր կարմիր՝ խեղճ խուժանը խենթեցուց…։ Ապարօշի՜ն, ապարօշի՜ն… ահաւասի՛կ որ ուղեղն իր ուսին վրայ կը հոսի. Դրօշին հետ իր դիակն երիվարէն վար ինկաւ… Կրակեցէ՛ք, որ խեղճ խուժանը նահանջէ, կրակեցէ՛ք մինչեւ որ Ծովուն վրայ քնացող ռազմանաւերն օտար Արդարութեան անդնդախոր իրենց քունէն թերեւս րոպէ մը արթննան…։ Կրակեցէ՛ք, իրենց խուճապն սկսաւ, դիակները կոխոտելով կը փախչին… Կրակեցէ՛ք, կրակեցէ՛ք… բայց… բայց… ես արդէն կը մեռնիմ… Ես իմ սրտէս զարնուեցայ… իմ մարմինս ձեզի պատնէշ… Յաղթանակը մեզի է, կրակեցէ՛ք, Աստեղաբիբ Եղբայրնե՛ր…։ 1909</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 9f1qitfe9evfc3jzx1thpqn8649blo3 Յաղթանակէն յետոյ 0 152010 397628 2026-10-09T18:30:59Z LetterBot 3069 Created page: Յաղթանակէն յետոյ 397628 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Յաղթանակէն յետոյ|previous =[[Ճակատամարտը]]|next =[[Հանգրուանը եւ վաղորդայնը]]|author =Սիամանթո|section =Դիւցազնօրէն|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Յաղթանակէն յետոյ| <poem>Բայց մէկը, դարաւանդին վրայ, իր արիւնաթաթաւ քղամիդը հովուն Ու իր ջահին բոցովը մեռելակոյտերը լուսաւորելէն, Իր կերպարանքը դէպի մեզ՝ քաղցրաբար ըսաւ. «Եղբայրնե՛ր, թէեւ գիտեմ որ ձեր անձնուէրի ճակատներն այս պահուն, Խաւարներէն նոր ծնանող սա՛ արշալոյսին դիմաց, Յաղթանակին հուրերովը կ՚ադամանդուին… Թէեւ գիտեմ որ ձեր աչուըները տակաւին Ծովատարած Արիւնին նկատումէն չարբեցան, Բայց այսօր Հանգրուանին վրայ, մեր մայրերուն գիրկը ժամանելէ առաջ, Եկէ՛ք, նախ մեր ուսերուն արիւնոտած վերարկուներովը հրավառ, Այս փառքերու Փառքին գագաթէն, անմիջապէս, Գանկերու, բազուկի ու տրորուած իրաններու, Գթութի՜ւն հայցող սա փլատակները պատանքենք. Ու հողին ընդերքը յաղթանակին լուրովը լուսաւորելու համար Բոլորդ մէկ ձեր սուրերուն կրակը անոր խորքը մխրճելէն՝ Թաղեցէ՛ք զանոնք անոր մէջ, ուրկէ մեզի մեր յաղթանակը բերին… Ու յետոյ, վերջապէս, ինծի հետեւեցէք դէպի քաւութիւնը սա մրրկոտ ջուրին, Որ մեր հայրերուն դիակներովը բեռնաւորուած, Իր արհաւիրքէն զանոնք այնչափ ատեն սա ապառաժներուն դիմացը կը փշրէր... Եկէ՛ք ձեր արիւնոտ դաստակներն հուժկու, Իմ արիւնոտ դաստակներուս հետ, Անոր սրբագործող ալիքներուն մէջը մաքրելու, Քանզի, այն Իտէալը, զոր մեր երիտասարդի մտածումը պայծառ Մեր դարաւոր հողին համար սրբօրէն քանդակեց, Երբեք, եւ ճշմարիտ, ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, Այլեւս ո՛չ յաղթանակներու ազատաբեր սուրերուն Ու ո՛չ ալ արիւնին ահեղութեանը պէտք ունի»։ Իր խօսքերն աւարտեցան, մինչդեռ, Առտուան հովին թեւերուն հետ, որ ոգեվարները կը սարսէր, Գիշախանձ անգղերու փոթորկի մը այնչա՜փ նման, Մեր վերարկուներն իրենց կարմիր նախճիրին տակ Բովանդակ ռագմադաշտը մեր նայուածքներէն դիապատեցին…։ Ու մեր ձեռքերէն արձակուած սուրերը բիւրաւոր Հեռաւոր հողին վրայ կայծակի պէս սուզուեցան։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 951ajt5h344e2lull1xjxc6pa01uspg Յիշատակ (Սիամանթո) 0 152011 397629 2026-10-09T18:31:09Z LetterBot 3069 Created page: Յիշատակ (Սիամանթո) 397629 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Յիշատակ |previous =[[Ափ մը մոխիր, հայրենի՜ տուն]]|next =[[Գթութիւն (Սիամանթո)]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Յիշատակ | <poem>Ահաւասիկ որ նոճիներու խաւարներուն մէջ՝ Վերջալոյսի եւ մահաջերմի այս ժամուն Ագռաւներու եղերաւոր երամներ մեռելաձայն, Մտածումիս եւ վաղորդայնիս գերեզմանները կ՚ողբերգեն… Եւ ի՞նչ Է այդ աղաղակը, զոր կ՚ողբաք Իմ գանկիս եւ երազներուս հսկայական որմերուն ետեւ… Ի՞նչ Է այդ ղօղանջը, զոր կը հնչեցնէք, Ի՞նչ է այդ պատանքը, զոր չորս հովերուն կ՚առագաստէք… Ի՞նչ է այդ արիւնը, զոր ձեր բախումներովը կործանարար, Իմ հոգիիս մէջը կը ջրվէժէք… Եւ ի՛նչ կտցահարում եւ ի՜նչ բազմութիւն իմ անհունի ներսիդիս… Ի՜նչ մեռելախումբ անտառներու հանգոյն ոտքի՝ Եւ դեղին հողի ի՜նչ ցնորական սրսկում… Օ՜, փառք քեզի, ո՜վ անցեալներու Յիշատակ, Ահաւասիկ որ իմ առջեւ կը մերկանաս, Ինչպէս հողին արշալոյսը փոթորիկներուն առջեւ. Բայց, կը դողդոջե՜մ, մեղա՜յ քեզ, ո՜վ մահագոյժ ներկայ, Անցեալիս գեղեցկութիւնը վերապրելու ուժը կը պակսի ինծի… Ու նորէն, երազներու ուխտուած մարմնիս վրան Արիւնով թրջուած պատանքներուդ խոնաւութիւնը կը զգամ, Որ չարազօր ձեռուըներ երկաթեղէն ծանրութեամբ Կը մօտենա՛ն, կը մօտենա՛ն արտեւանունքներս փակելու, Ու բազուկներս, որ ատենով յաղթանակներու արեգակին գալարուեցան… Այսօր ջախջախուած՝ սրտիս սէրերուն վրայ կր խաչաձեւուին։ Ըսէ՛ք, ըսէ՛ք, ո՞վ պիտի բերէ յիշատակներուս աստուածային աղբիւրներէն Այն բաժակ մը ջուրը կենդանարար, Որ հայրենացաւս պիտի ամոքէր՝ բոցավառ մահաջերմս մարելէն Ու խե՜ղճ ճակատս, ի՜նչ մեծադրի երազներու աւերակ, Պիտի զովացնէր իմ անցեալիս աշխարհներուն վերերեւումէն… Օ՜հ, բաժակ մը ջո՜ւր, բաժակ մը ջո՜ւր, բաժակ մը ջո՜ւր Իմ յիշատակիս եւ հողիս հայրենական աղբիւրներէն, Վասնզի Մահը ուսերուս վրան է այս իրիկուն, Ու մտի՜կ ըրէք, ակռաներս մահագուժօրէն կը կրճտեն…։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] ej1315qugewnv4sodmdaqoa08luuv98 Յոյսին համար 0 152012 397630 2026-10-09T18:31:19Z LetterBot 3069 Created page: Յոյսին համար 397630 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Յոյսին համար|previous =[[Սուրիս կայծերուն առջեւ]]|next =[[Ասպետին երգը]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Յոյսին համար| <poem>Ա Գաղափարներու ո՞ր հովիտներէն պիտի գաս եւ ե՞րբ պիտի լուսանաս, ո՜վ Յոյս, Ե՞րբ, որպէսզի ես ալ իմ երկու ձեռքերս, կարօտէն ու սպասումէն դողդոջուն, Արշալոյսիդ քրքումներուն երկարեմ, կեա՜նք պաղատողի մը պէս, երկարե՜մ… Անոնց հոսանքին առջեւ իմ ազատութեան առաջին նայուածքս բանալու համար։ Բ Եւ ի՜նչ ծովերէն խոր յուզում պիտի թափես մեր հոգիներուն աշխարհներէն ներս, Ի՜նչ կնճիռներ պիտի ջնջուին մեր վշտակոծ ու տժգունած այտերէն, Ո՜րչափ ժպիտ պիտի ծաղկի, հրեշտակօրէ՜ն, ո՜րչափ ժպիտ մեր աչքերուն մեջ, Ո՜րչափ հառաչ պիտի մեռնի, ո՜րչափ արիւն եւ ո՜րչափ արցունք պիտի ցամքին…։ Գ Մոխիրներու հողը ծաղկաստան մը պիտի դառնայ, դրախտային եւ անթառամ, Եւ բազմահազար աղբիւրները, իրենց հեծեծանքը՝ հովիւներուն հետ՝ երգերու պիտի փոխեն, Սեւ անձրեւներուն տեղ՝ հայրենի աստղերէն, կապոյտ եթերն է որ վար պիտի թորայ, Եւ գառնուկներ պիտի ծնին առուակին եզերքը եւ մարմանդներուն վրայ… Դ Գեղուհիներու է՛ն գեղանին քու քղանցքիդ առջեւ իր խունկը եւ իր ծաղիկը պիտի թափէ, Եւ կեղծիքին տաճարները պիտի քանդենք քու Տաճարդ կերտելու համար. Ժպիտէ այրի ցեղը վերջապէս կանաչ պիտի հագնի, եւ դառնասիրտ թշնամին՝ սեւ… Եւ գերեզմանները, մեր քայլերուն տակ, կմախքի անտառներէ՜, դանդաղօրէն պիտի շարժին։ Ե Երազուն ճակատիս համար ամառուան տերեւանքէն պսակներ պիտի յօրինեմ, Եւ ծիածանէ վերարկուս, հովերուն հետ, ուսերուս վրայ, արծիւի մը պէս պիտի ծփայ… Ու եբենոսէ սրինքս՝ շունչիս, կամ գեղաքանդակ քնարս՝ ձեռքս առած, Ոսկիէ դաշխուրանէս, աստուածներու գինիէն, գինի՜, գինի՜, գինի՜ պիտի ըմպեմ…։ Զ Եւ յետոյ ես ցնծութեան եւ Յոյսերու կարմիր Ջահերը կռապաշտօրէն պիտի վառեմ… Եւ անտառներուն համանուագը քու փառքիդ համար մրրիկներ պիտի երգէ, Սուրերը, մեր ծունկերուն դիմաց կոտրտելէն՝ արիւնոտ կամ անբիծ, անցեալին պիտի նետենք, Եւ Հայ զինուորին պղինձէ շեփորը պիտի պատռի յաղթանակի Ռազմերգին որոտումէն…։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] qs5vv0pl5xaos70g03hhkfc1iotocch Որբերը 0 152013 397631 2026-10-09T18:31:29Z LetterBot 3069 Created page: Որբերը 397631 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Որբերը|previous =[[Մահերգ (Սիամանթո)]]|next =[[Քնարիս լարերը դեռ թաց են]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Որբերը| <poem>Ու դարձեալ հոգիիս քառուղիներէն կ՚անցնին, Մահապարտներու պաղատող նայուածքներով, Ապաշխարանքի կերոններ ձեռուընին, Ու պաշտամունքի բուրվառներ դանդաղօրէն խնկարկելով։ Օ՜, իրենց կարաւանը տժգոյն միստիք ուխտաւորի, Որ ա՛յնչափ երկիւղած ու մահագոյժ ու խոհուն Դէպի նուիրումը աստուածային Ցաւին, անհունօրէն կ՚երկարի, Այս գիշեր, հսկումէն յետոյ, Մեռելոցի իրիկուն։ Օ՜, անոնք հոն բոլորն ալ իրենց մահերը պիտի ճանչնան, Հոգիիս անդնդային մեռելաստանին վրայ, Անսահմանօրէն իրարու հետ, ճակատ ճակատի… Ու արդէն, խելակորոյս բոլորը մէկ, Գերեզմաններու վրայ ծունկի եկած՝ Մեռելներու յաճախանքէն իրենց հոգիներն ահաբեկ, Որ գլուխնին ձեռուընուն մէջ ու աչուընին փակած՝ Իրենց ցաւին տարփաւորի արիւնը կու լան…։ Օ՜, չըլլայ որ երբեք այս գիշեր իմին վրաս մտածէք… Աստուա՛ծ, մտիկ ըրէք սա ընդհարումները մարմիններու Ու բոլոր որբերը, որ ա՛լ կը փաթթուին Փոթորկոտօրէն գերեզմաններէն բարձրացող ամեհի կմախքներուն… Ու այն բոլորին ճիչերը, որ իրար կը ճանչնան… Ու անոնցը, որ խենթօրէն իրար կը փնտռեն… Ու դեռ իրարու ետեւէ Բացուող հողերուն մրրկումը ասոնց հետ, Ու անոնց աղերսը, որ դեռ իրար կ՚ուզեն… Ու երդումները անոնց, որ ա՛լ իրար պիտի պաշտեն առ յաւէտ… Ու անոնք, որ իրար երբեք չճանչցան… Ու դեռ անոնք, որ մէկմէկու մէջ ինզինքնին պիտի գտնէին, Ու անոնք, որ վերջապէս այս գիշեր, ա՛յնչափ չարաշուքօրէն իրարու բախեցան, Ու փախո՛ւստը ասոնց, այս ամէնուն, այս բոլորին Իրարու մէջէ, մահագուժօրէն վայրագ ու խօլական, Դէպի ո՜ր հեռաւոր հորիզոններէն իմ հոգիին Կամ դէպի ո՛ր Աստուածը թերեւս աւելի ոճրական, Ա՛լ վերջապէս, եղբայրաբար ըսէ՛ք, Այսպէս իրարու մէջէ, բոլորը մէկ պիտի երթան…։ Չըլլա՜յ որ այս իրիկուն երբե՛ք իմին վրաս մտածէք։ 1900 Փարիզ</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] q9ajkx47j8czw0qc1860j5a4dtra98q Որբերու ճակատագրէն 0 152014 397632 2026-10-09T18:31:39Z LetterBot 3069 Created page: Որբերու ճակատագրէն 397632 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Որբերու ճակատագրէն|previous =[[Ատելութեան կոչ]]|next =[[Սովամահ]]|author =Սիամանթո|section =Գ – Հայորդիներ|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Որբերու ճակատագրէն| <poem>Զարհուրելի՜ անցեալ, մոխիրներուն վրայ ծնաք եւ աւերակներէն քալեցիք. Երբ սուրէն զարնուած Հայրենքն իր բերանը հասնող իր արիւնին մէջը կը խեղդուէր՝ Բնութեան դժխեմ օրէնքն օր մը զձեզ մարդկութեան ճիրաններուն մէջ դրաւ, Եւ այսպէս՝ արեւին եւ կեանքին կարմիր լոյսը շփոթեցիք ձերիններուն արիւնին հետ… Սարսափներուն յառեցաւ ձեր մաքուր հայեացքը, ծաղիկներու եւ ժպիտի փունջերուն տեղ։ Հոգեվարքի ի՜նչ հեծեծանքներ եւ ի՜նչ օգնութիւն պաղատող եղերական ճիչեր, Ի՜նչ գալարում, ի՜նչ մազերու փետտում, ի՜նչ կոծ եւ ի՜նչ մահաձայն լաց, Ի՜նչ արցունքներու հոսումներ, ի՜նչ աղերսանք եւ քանի՜—քանի՜ կտրուած գլուխներ Եկան ձեր մանկական վճիտ աչուըներուն առջեւէն գլորուելու… Ոսկորներու փշրո՜ւմը լսեցիք ձեր ծնած տանը սեմերուն վրայ, Գիշերներո՜վ՝ շտապօրէն, կացիններու կայծարձակ հարուածներուն տակ…։ Եւ հովերը դժբախտ քաղաքներէն այրուած մեռելներու մահուան հոտը ձեզ բերին։ Ոչի՛նչ չհասկցաք, բայց ձեր ծնող ուղեղներուն մէջ սարսափը եւ վրէժը իրենց յիշատակները ցանեցին, Եւ թերեւս ապագայ հերոսութիւններու ահաւորագոյն հունտը իր տեղն ինկաւ… Գիտեմ որ երբ ձեր խանձարուրներուն մէջէն շարժեցիք ձեր ձեռքերն շուշանափայլ, Անոնք մահուան վարդերուն պէս կարմրեցան ձեր մայրերուն արիւնէն իսկ, Եւ համբոյրի, օրօրներու, գգուանքի եւ սիրոյ քաղցրութեանցը տեղ, Ո՜վ գիտէ, թերեւս կաթիլ մը արիւն էր որ ինկաւ ձեր աչքերուն եւ ձեր բերաններուն մէջ…։ Ա՜հ, սարսափներու ցնորաբեր օրե՛ր, ե՞րբ պիտի մեռնիք յիշատակներուս դուռներուն առջեւ, ե՞րբ… Դո՛ւք, դժոխքներու պատիժներուն մէջ ծնած անմեղ եւ քաղցրադէմ հրեշտակնե՛ր, Օրերով լացիք, հեծկլտացիք՝ անծանօթին չարութեանը դէմ անզօ՜ր մերկութիւններ, Բայց լսող չի կար։ Ձեզ համբուրող բերանը իր համբոյրին մէջ իր ոգեվարած. Չարակամ եւ անգիտակից բնութիւնը կար միայն, մեղաւոր մարդկութեան անասնութեանը հետ… Չի՛ հասկցաք թէ ինչո՞ւ ժպիտի տեղ արցունք էր որ ծաղկեցաւ ձեր աչքերուն մէջ, Ինչո՞ւ ձեր բնածին առհաւութիւնը չճանչցուած սէրերու կրակէ կարօ՜տն ունէր։ Ինչո՞ւ լռեցին թռչուններուն գեղգեղները եւ ինչո՞ւ հեռաւոր ու սեւ ոռնումները սաստկացան… Ինչո՞ւ առուակներուն ջուրերը լուսաւոր եւ երջանիկ փրփուրներ չունէին… Ինչո՞ւ ձեզ ստեղծող մարմինները սրածուեցան ձեր օրօրոցներուն առջեւ, Ինչո՞ւ դրացի գերեզմանոցին մէջ կիսամեռներուն մարմինները պարիսպներու պէս բարձրացան… Եւ ինչո՞ւ ժրաջան ու բարեկենցաղ գիւղերը իրենց դաշտերուն եւ մանգաղին հետ մոխրացան։ Օրեր անցա՜ն… մահը յոգնեցաւ, եւ արեւմուտքէն կեղծուպատիր ձեռքեր Ձեզի՛ իրենց անգութ սրբութեան մատեանը բերին, բաժին մը չոր հացի հետ։ Ու խելակորոյս՝ սկսան ձեր մատաղ հոգիներուն մէջ իրենց ստութեան սերմերը ցանել։ Աստուածներու խորհուրդէն եւ անունէն խօսեցան եւ փրկութեան դուռներ ցուցուցին…։ Իբր ողորմութիւն՝ ցնցոտի մը նետեցին ձեր մերկ եւ ազազուն մարմիններուն վրայ, Ցանցեր հիւսեցին ձեր անբիծ կարապի անմեղութիւնը վանդակելու համար Եւ թշնամիին սուրերուն տեղ իրենց շահախնդիր եւ մեղաւոր խաչերը շարժեցին… Իրենց պիղծ ծոցերը եւ իրենց արծաթը զոհերուն համար միայն բաց էր, Իրենց բարի ժպիտը կեղծ էր, իրենց խոստումը՝ մահաբոյր եւ նայուածքնին՝ ծածկամիտ, Իրենց բուրվառին մէջ մեր արիւնն էր որ խունկի փոխան կը ծխար… Իրենց սկիհը մեր արցունքովը լեցուած էր, եւ այն հացը, զոր ձեր առջեւ նետեցին, Մեր թշուառութեան եւ մեր տառապանքին վարձատրութեան արժէքն էր անգութ։ Քրիստոսին խօսքը ծամածռեցին ստրկութեան օրէնքներն օրհնաբանելով Եւ ուզեցին ձեր դողդոջ կեանքերուն վրայ արեւմուտքի սակարաններուն հիմնաքարերը շարել…։ Զարհուրելի՜ անցեալ, երբ մոխիրներուն վրայ ծնաք եւ կարմիրներէ՜ն քալեցիք, Բայց այսօր գիտէք թէ ինչո՞ւ համար մեր արիւնը ծով առ ծով՝ Տարիներով՝ եւ անխնայ եւ ստրկօրէն եւ հերոսաբար ձեր ծնած հողը ողողեց…. Ցեղը ապրի՜լ կ՚ուզէր, իր շղթաները իր ոտքերուն տակ թափե՜լ կ՚ուզէր, Իր կապանքները փշրե՛լ կ՚ուզէր, իր աչքերը սրբե՜լ, իր ձայնը որոտա՛լ. Ապրի՜լ կ՚ուզէր, ստեղծել կ՚ուզէր, պայծառօրէն վերածնիլ կ՚ուզէր, Որովհետեւ ի՛նքն ալ նախահայր էր եւ գեղեցկութեա՛ն եւ զգացումի՛ եւ ազգերո՛ւ, Որովհետեւ հպարտ էր իր անցեալէ՛ն, իր մտածումէ՛ն, իր ուժէ՛ն եւ իր կարմիր փառքէ՛ն, Որովհետեւ ի՛նքն ալ իր ոսկի ձայնը ունեցած էր հնօրեայ մարդկութեան մրրիկին մէջ… Որովհետեւ ի՛նքն ալ երգած էր, ի՛նքն ալ յաղթած, ի՛նքն ալ ճարտարակերտած եւ ոստաններ կառուցած… Ի՛նքն ալ եղած էր ջահակի՛ր, սերմնացան, գաղափարապա՛շտ, եւ արքա՛յ, եւ դիւցազո՛ւն։ Եւ վերստին ապրի՛լ կ՚ուզէր, գեղեցկանալ եւ իրականանալ կ՚ուզէր, կեանք կ՚ուզէր յափշտակել, կեա՜նք, կեա՜նք… Ձեր ձեռքերը օտարին հպումէն ետ քաշեցէք, մերինները պատրաստ են եւ զինաբարձ. Անոնք մեր փլատակներուն վրայ իրենց եսամոլի դաւաճան ու կեղծ քարոզը կ՚ուզեն ցանել։ Այսուհետեւ ձեզի հետ ենք մենք, ո՜վ մահուան արգանդէն կեանքին մէջ ծնանող Որբեր, Մեր արդար մտածումը ձեր սիրոյն համար ըմբոստ է, եւ մեր սուրը ձեր սիրոյն համար պիտի ապրի՜. Մեր ճշմարիտ սուրը եւ մեր դրօշը պիտի ապրի՜ն, որովհետեւ կամքերնիս կարմիր է եւ վրէժնիս՝ անպարտելի, Մեր սուրը պիտի ապրի՜, կեանք ստեղծելու ու գաղափարին գահ մը կառուցանելու համար… Մեր սուրը պիտի ապրի՜ փրկութեան եւ ազատութեան արեգակներուն ի խնդիր՝ Կեանքի՜ն համար, յոյսի՜ն համար, արգասաբեր հողին եւ մայրական Հայաստանի՛ն համար։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 6pf4aqj9zg30ptsrs0yina9el480gmx Ուրուականները 0 152015 397633 2026-10-09T18:31:49Z LetterBot 3069 Created page: Ուրուականները 397633 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Ուրուականները|previous =[[Սիհուն]]|next =[[Խօսքեր անծանօթ անցորդին]]|author =Սիամանթո|section =Չարչարանքի տեսիլներ|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Ուրուականները| <poem>Երազիս մէջ ուրուականներն ինծի ըսին. — Քու վերմակիդ սեւ ծածկոյթովը մետաքսէ, Իբր պատանք, փաթթուէ՛ դուն, պարմանի՛, Եւ մահճիդ տախտակներէն Դո՛ւն քու դագաղդ սղոցէ՛…։ Որովհետեւ այս գիշեր վերջին կացինը պիտի փայլի… Վերջին սուրերը, սուրերուն դէմ, յետին անմեղը պիտի զոհեն…։ Պատանքուէ՛ դուն, ո՜վ բանաստեղծ, ծածկոյթովը վերմակիդ…։ Եւ եբենոսէ իմ սեղանիս վրայ դրին Երկու ձեռքեր Ուրուականի, Իմ սեղանիս վրայ դրին Հսկայ բաժակ մը ահատեսիլ…։ — Ըսէ՛ ինծի, — ես գոչեցի, — ո՜վ դուն բիւրեղ բարկութեան, Դո՛ւն, որ դեւերու աչքերուն չափ ես վճիտ Եւ ցաւերուս նման խոհուն… Ըսէ՛ դուն ինձ, ո՜վ ոսկեձոյլ դաշխուրան, Դուն արեւէն եւ աստղերէն կռանուած… Ըսէ՛ դուն ինձ, ո՜վ անկարելի ըմպելարան, Դո՛ւն՝ ոսկորի եւ մտածման բոլորակ, Ըսէ՛ դուն ինձ ո՜վ դուն սափոր սոսկումի, Անցեալներուս աճիւններէն թրծուած…։ Ըսէ՛ք դուք ինձ, ի՜նչ նիւթ ալ ձեզ կերտած ըլլայ՝ Ոսկի, բիւրեղ կամ ափ մը հող, Ըսէ՛ք ինծի՝ ի՞նչ է հեղուկն այդ փրփրուն, Որ սեղանիս վրայ մթին Վերջալոյսի մը նման կ՚եռա՜յ… — Ըսէ՛ք ինծի, — ես գոչեցի, — դո՛ւն՝ հրեշտակ, դո՛ւն՝ Ուրուական կամ Քիմեռ, Իմ սրբութեանս այդ բաժակը մատռուակող Գիշերային անքննելի՜ Ուրուականներ, Ըսէ՛ք ինծի, ո՞վ էք դուք. եւ մի՛ թափէք այլեւս Մահիճիս մետաքսէ սեւ ծածկոյթին վրայ Գերեզմանի այդ ծա՜նր հողէն, մի՛ սրսկէք… Ալ մի՛ թափէք դեղին հողէն այդ դիւական… Ա՜հ, ես բուրմունքը այդ հողին Կարօտներովս՝ արդէն ճանչցայ… ալ մի՛ թափէք, ո՞վ էք դուք… Եւ իր մութ թեւերն ուրուականն ահաւոր՝ Գիշերին դէմ, իբր գիշեր մը տարածելով՝ ըսաւ ինծի. — Սեւ ծածկոցդ իբր պատանք քու ուսիդ Մտածումէդ ընկճուած քու սեղանիդ մօտեցիր, Դուն՝ հեռաւո՜ր, դուն՝ ցաւագի՜ն, դուն՝ Քնարի՜ ստրուկ, Եւ սափորն այդ ահատեսիլ, ի ձեռին, Աշխարհներէ ուրիշ աշխարհ եւ Արդարութենէ Արդարութիւն, Անխոնջօրէն, ժո՛ւռ եկուր դուն, Եւ բախէ՛ դուն ամէն դուռ, եւ կրծոտէ՛ ամէն սիրտ, Քու քնարովդ՝ մրրկին պէս իմ խօսքերս երգելով…։ — Ահա՛ ձեզի իմ Ցեղէս. վերջին սափորն իր արիւնին… Ըմպեցէ՛ք զայն ցմրուր. եթէ դուք դեռ ծարաւ էք…։ 1911</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] mr06w38ocrpu8x7y80p9wxy3v8rf08v Սէր 0 152016 397634 2026-10-09T18:31:59Z LetterBot 3069 Created page: Սէր 397634 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Սէր|previous =[[Կաղանդի իրիկուն]]|next =[[Գերեզմաններէն ապաշաւ]]|author =Սիամանթո|section =Հայրենի հրաւէր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Սէր| <poem>«Արցունքներս ո՞ր գորովի գրկին մէջն ես լայի… Եւ ո՞ր հոգիին յանձնէի իմ այս սիրտս դողդոջուն, Գիշերն ունիմ մորմոքումիս միայն վկայ, Երբ աստղերուն անդորրութեանը տակ նստած՝ Կը սկսիմ ես փնտռել նայուածքներով խելացնոր Անթիւներուն թիւին մէջէն Անոր աստղն ինձ անծանօթ, Որ աստղիս հետ, ապահով եմ, սրտիս համար է ծներ… Բայց բնութիւնը գարուններուս դէմ բռնաւոր՝ Առաքինի իրանիս շուշաններն այս կուսական Իր անօրէն օրէնքին կրակներովը կ՚այրէ…։ Միայն յոյսին ես ժպտեցայ, միայն անոր՝ անծանօթին, Որ պիտի գար տիրանալու շքեղութեանցն իմ մարմինիս… Մինչեւ այսօր եւ ո՛չ մէկ ձեռք ինձ չընծայեց Սիրոյ վարդն այն վարդերէն նուիրական, Որ երդումներով՝ արեւծագին հետ քաղուած՝ կուծքիս վրան, Երազիս մէջ, գուրգուրանքիս տակ թառամէր…։ Ո՛չ մէկ համբոյր ես չի ճանչցայ, որ գար ճակտիս Դէմ դրոշմել գինովութեան առեղծուածն այն անասելի, Որուն համար գեղեցկութիւնս, գիտեմ, իրեն խորան պիտի ըլլար…։ Ո՛չ մէկ ժպիտ, ո՛չ մէկ նայուածք եւ ո՛չ մէկ բառ տարփանքի Դեռ չեն եկած ալեկոծել վճիտ սիրտս սիրածոր… Եւ այսպէս լուռ, աստղերուն տակ, սարսուռներուս մտածելէն, Իմ գաղտնիքիս ես անգէտ, սոխակի մը պէս սէրը կ՚երգեմ…։ Նորէն երկինք կը նայիմ, միշտ աստղերը խուզարկելով՝ Եւ երբ տեսնեմ, որ բիւրաւոր այդ ոսկեշող վարդերէն մին, Յանկարծօրէն, գլխուս վրան, կապոյտին մէջը կը մեռնի… Զարհուրանքով կը հարցնեմ ես ինծի. — Ո՜վ գիտէ թէ որո՞ւն աստղն էր որ մոխրացաւ այս պահուս, Անո՞րն արդեօք, որ Ճակատագրէն իմ սիրոյս էր սահմանուած, — Յետոյ այսպէս իմ քաղցրահոս մազերս ուսերէս վար… Արմուկներս ծունկուըներուս վրայ յենած՝ Եւ իմ երկու ձեռքերուս Մարմար թասի մը ձեւը տալով, Հեծեծանքո՜վ սիրոյս կայծերն անոր մէջն ես կ՚արտասուեմ…»։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 3j7evhvofmneyxa3lfo3i9b3ojbzkv7 Սիհուն 0 152017 397635 2026-10-09T18:32:09Z LetterBot 3069 Created page: Սիհուն 397635 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Սիհուն|previous =[[Հայ դաշտերուն պաղատանքը]]|next =[[Ուրուականները]]|author =Սիամանթո|section =Բնութեան լացը|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Սիհուն| <poem>Քե՛զ, չարազօր օրէնքներու եւ անչափելի անարդարութեան այսօրուան մարդկութի՛ւն, Եւ քե՛զ, մարդկութի՛ւն, որ եղբայրութեան ապառնիին տիրացող ոսկեղէն հսկան պիտի ըլլաս, Ձեր երկուքին համար ես՝ արեւելքներու եւ արեւներու իտէապաշտ եւ ըմբոստ քնարաւորս, Ցաւակոծ ցեղիս բարկութեան բոցը եւ իր աւերուած աշխատանքին մրրկէ բողոքը պիտի բերեմ…։ Բայց ի՜նչ արցունքով արժան էր իմ սոսկումներու նոր սուգս արտասուել, Ի՜նչ բառերով եւ ի՜նչ մուրճերով ատելութեանցս ու սիրոյս աշտարակները կռանել, Ի՜նչ պատանքներով եւ որպիսի՜ եղերական քողերով այսուհետեւ մեռելուորի պէս գիշերուիլ, Ո՞ր գաղափարին երգերը շեփորել, ո՞ր պատգամը սանձարձակել կամ ո՞ր քարոզը կարմիր… Ա՜հ, տառապանքէդ խենթեցած ժողովո՛ւրդ, այսօր իմ տաղանդիս աղքատութիւնն ինձ ներէ՛, Վասնզի ապաժառանգ քնարս Բնութեան Լացը մարդկային չարիքին վրայ կարենալ երգելու համար Իր լարերուն վրայ ո՛չ Անոր իմաստութեան նշոյլն ունի, ո՛չ անէծքին հուրը եւ ո՛չ քաղցրութիւնն իր գութին, Եւ մտի՛կ ըրէ հոգիի մը այն ձայնին, որ սարսափէ ի սարսափ շրջելով ինծի խօսեցաւ. — Սիհո՜ւն, արիւնէ եւ երկաթէ ալիքներուդ վրան հազարաւոր մարմիններ կը տեսնեմ… Կան, որ ապառաժներուդ հանդէպ կը փշրուին, կան՝ մէկզմէկ գերեզմանելով կ՚ընթանան, Կան, որ կարօտէն հոգեդարձ կ՚ընեն, կան, որ նոյնիսկ մեռնիլ չեն կարող, Կան, որ արգաւանդ քաղաքներուն հետ այրուող սիրեցեալներու սրբազան սէրը կ՚աղաղակեն, Կան, որ մեռցնելէ առաջ վատօրէն մեռնելու անքաւելի չարիքէն կը տառապին… Կիսամեռներ կան, որ իրենց հետ թաւալող մեռեալներէն… ձեռնատարած մա՛հ կ՚աղերսեն… Եւ մահացուածներ, որ սեւ մահէն կենդանութիւն եւ լո՜յս կը պաղատին… Կան, որ եղերականօրէն հեծեծ ե լու դեռ չարաշուք կարողութիւնն ունին… Եւ հոգիներ կան հովերուն հետ վայող եւ հովեր կան հոգիներուն վրայ մայրերուն պէս արտասուող…։ Կան, որ խոստացուած Յոյսին հայելիներուն մէջ գերեզմանոցներ եւ մոխիրներ միայն տեսան…։ Կան, որ Եղբայրութեան յուզիչ հեռանկարին առջեւ մտածումով ծնրադիր՝ դեռ կ՚աղօթեն… Կան, որ Ազատութեան չքնաղ ծաղիկը հազիւ համբուրեցին եւ կ՚ուզէին դեռ յաւերժօրէն համբուրել… Կան, որ Հաւասարութեան ադամանդէ բաժակէն իրենք իրենց արիւնն իսկ ըմպեցին… Եւ ջուրերէն ձեռքեր կը բարձրանան թռչող թռչունին, թափող տերեւին, սուրացող հողմին կառչելու… Նայուածքներ կան, որ արեւին ճաճանչէն, անգութ կապոյտէն, արիւնլուայ Յոյսէն դեռ կը յուսան… Կան, որ ալիքներուն հետ շրջելով, գետափի աւազին, ճերմակ խիճերուն կամ դողդոջ խոտին կ՚ուզեն կապուիլ, Կան, որ իրենց գիւղին եւ գութանին հրկիզուիլը հովերուն հետ հասնող մոխիրին հոտէն կը ճանչնան…։ Կան, որ իրենց հերկած դաշտերուն, արգասաբեր այգիներուն փախուստը նշմարելով, մահուան մէջ իսկ կը խենթենան… Մայրեր կան, որ իրենց նորածիններուն խանձարուրը սրբութեան մը հանգոյն սրտերնուն վրայ սեղմած՝ Անոնց հեռաւոր եւ կորուսեալ հայրերը կը կանչեն, իրենց կեանքին մաքուր պտուղը նորէն կեանքին դարձնելու յոյսով…։ Կան, որ թաքուն գորովներ կը հեծեծեն եւ անկարելի սէրեր կան, որ դեռ երջանկութեան հետ կարծես կը խօսին…։ Կան, որ գարնան առաւօտներու ծաղկեպատ գերեզմաններուն կ՚ուզէին հասնիլ… Կան, որ չոր տախտակէ դագաղի մը վրայ յիշատակի համար նետուած ափ մը հողին կը սպասեն… Կան, որ մէկզմէկու նայուածքի մէջ ակնապիշ եւ անթարթ իրենք իրենց մահը կը դիտեն…։ Կան, որոնց փորուած աչքերէն հրաշէկ արիւնը շատրուաններու պէս վաղաժամ աստղերուն կը ժայթքի… Կտրուած գլուխներ կան, որ ահաւոր մոգականութեամբ մը իրենք իրենց մարմինը կը փնտռեն…։ Բազմութիւններ կան, որ իրենցմէ խուսափող աստուածային Ցամաքին կ՚ուզեն հպիլ…։ Ուրիշներ օգնութի՜ւն կը հայցեն անշարժ լեռներէն եւ խօսքեր կ՚ուղղեն աշխարհակալ մարդկութեան, Կան, որ շառաչող ալիքներուն հետ կը թաւալին, մէկզմէկու վզի փաթթուած՝ մահուան մէջ դեռ զիրար պաշտելով, Գթութեան ձեռքերէն փակուիլ տենչացող, բայց չփակուող բաց նայուածքներ կան անհամար, Եւ այս բոլորին վրայ ալիքները աշխատասէր քաղաքներու ոճիրներէն նոր մեռելներ դեռ կը բերեն, Եւ Սիհունը — ո՜վ սարսափ — ահաւասի՛կ որ արիւնին հոսանքներէն կը սկսի այլեւս թանձրանալ… Եւ զոհերուն հեծեծանքը, աղաղակը եւ աղերսը հողէն դէպի երկինք փոթորկօրէն ամբարձող անտառի մը կը նմանի…։ Բայց դեռ մայրեր կան, որ դաժան ժպիտով մը իրենց ազատուած զաւակներուն կը մտածեն, Անոնց ստեղծագործ կորովին, ամենաժաման կամքին եւ խոստումին եւ մաքուր երդումին… Մինչդեռ մահը անոնց աչքերուն մէջ իր վերջնական մութը կը խտացնէ, Հայ մայրերը յետին անգամ մը սեւ արեգակին եւ ապագային դաժանօրէն ժպտելով՝ Այլեւս ալիքներուն հետ կը մեռնին, Գաղափարի բոլոր որդիներուն պայծառ եւ պատրաստ կամքին մտածելով…։ 1909</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] qaqt6r194bu3beq6a2zqj4lgvbd6wra Սովամահ 0 152018 397636 2026-10-09T18:32:19Z LetterBot 3069 Created page: Սովամահ 397636 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Սովամահ|previous =[[Որբերու ճակատագրէն]]|next =[[Բանտերուն խորերէն]]|author =Սիամանթո|section =Գ – Հայորդիներ|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Սովամահ| <poem>Ո՜վ նախնական եւ անխռով ու բարի առաւօտներու հայկական դաշտե՛ր, Եւ դո՛ւք, հրաշէ՜կ արտեր, հարո՜ւստ մրգաստաններ եւ կենսաժպիտ արօտնե՛ր, Դո՛ւք, մարմարաթաւալ ձորե՛ր, բուրաստաննե՛ր եւ ազնիւ ու պտղալից այգինե՛ր. Դո՛ւք, որ մոռացումներու անապակ գինին կը ստեղծէիք եւ մեր առօրեայ սուրբ հացը յաւերժական, Դո՛ւք՝ բոյսի, թռչուններու, ծաղիկներու եւ գեղգեղներու անճառելի դրախտավայրե՛ր՝ Նորէն՝ այսօր, վերյուշումիս, լքեալ սուգիս եւ ցնորքիս մենաւոր ժամուն, Զձեզ կ՚ոգեկոչեմ, դառնօրէն զձեզ կ՚ապրիմ եւ յուսահատօրէն զձեզ կ՚արտասուեմ…։ Կապոյտ անսահմանէն հրեղէն արշալուսն իր շուշանները կը բանայ, Եւ ահաւասի՛կ հպարտ աքաղաղը իր արծաթեղէն ձայնը հնչեցուց։ Գիւղէ գիւղ կոչնակները կը հնչէին։ Ներդաշնակ սրինգ մը հրաւէրներ կը ցնծար… Եւ հօտերը բլուրներէն վեր կը տարածուէին՝ ժիր ու գործօն մեղուներու պարսերուն հետ։ Եւ խաղաղութիւնը կ՚երգէ։ Ծաղիկները կը սարսռան։ Կոկոնները սրբուհիներու նայուածքներ են կարծես։ Իմացա՞ծ էք սպիտակ ձայնը ջրաղացին, բերրիութեան եւ աշխատանքի յարաշարժ մարմին, Որ սանձակոտոր ձորին կոհակներէն իր հլու եւ անխոնջ անիւները կը դարձնէ… Ո՞ր ժամանակէն ի վեր, քաղաքներուն եւ գիւղերուն, իր ալիւրին օրհնութիւնը ջամբելով…։ Առուները մամուռներու մետաքսին մէջէն մանկահասակ մերկութիւններու նման կը հոսին… Եւ բուխերիկներէն, ատրուշաններու հանգոյն, առաւօտեան ծուխը իր խունկը կը ծխէ։ Մարմարիրան եւ գեղանի հարսեր, կուժը ձեռուընին, աղբիւրներու ադամանդին կ՚երթան… Ուրիշներ վարդի թուփին կը մօտենան, սոխակին հետ իրենց նորածին սէրն երգելու։ Յուռթի հունձքերու եւ աւետարանական եւ երջանիկ եղանակն է որ կը ծնի։ Բնութիւնը յղի է, եւ երկրագործները իրենց հանճարի ճիգէն եւ պտուղէն գինով՝ Դաշտերուն շուրջը կը խռնուին։ Գերանդիները ուսերուն վրայ յոյսերու պէս կը շողան։ Անդաստանը պիտի սկսի։ Հունձքերու օրհնութեան արշալոյսն է այսօր։ Աղօթք մը, բնութեան համար, բարերար բնութեան համար, շրթունքներէն թո՛ղ թռչի, Թո՛ղ հողը իր բիւրապատիկ ցորեանը պարգեւէ մեզ եւ աշխարհի չորս ծայրերու մարդկութեան Եւ դրացիին եւ բարեկամին եւ թշնամիին եւ չարին եւ անծանօթին… Ամէն քաղց թո՛ղ յափրանայ եւ ամէն ծարաւ թո՛ղ պայծառ ջուրէն իր պապակը յագեցնէ… Այսպէս՝ փառաբանութիւնը կը տաճարուի… հիւսիսէն հարաւ եւ արեւելքէն արեւմուտք, Ամէն ցեղի, ամէն կարգի, ամէն դասի, ամէն դաշտի եւ ամէն հունձքի առատութեանը համար։ Աղօթքները կը սրբանան, կը քաղցրանան, կը մաքրուին, եւ խունկի մշուշին մէջէն Ուրախութեան ժպիտներ արդար հողագործին կերպարանքը յոյսով կ՚արեւազարդեն։ Հովին խորհուրդէն դեռ կանգուն հասկերը անգամ մըն ալ զիրար կը համբուրեն։ Մանգաղները կը շարժին… եւ ոսկեվառ ծովե՜ր, ծովե՜ր են որ կը հնձուին. Եւ խուրձ առ խուրձ, որաներն, արգասաբեր իրիկունին ստուերներուն մէջէն, Անձրեւուած աստղի հոյլերու նման, արտէ արտ, անշարժ կը խոկան…։ Օրը տարաժամած է եւ վաղորդայնին բացած վարդին եւ երգերուն հետ, Հուժկու եզներ, կալերուն շուրջը զոյգ զոյգ, հրաշագործ ցորեանը պիտի կամնեն։ Ջրաղացները պիտի շարժին, թոնիրը պիտի վառի։ Ահաւասի՛կ բոլոր իմաստը, բոլոր պատճառն ահաւասի՛կ, Բոլո՛ր օրէնքը, նպատակը, մաքրութիւնը եւ մեծութիւնը չի հասկցուած կեանքին…։ Ո՜վ տառապանքիս օտար մտածումներ, այս իրիկուն բոլորդ մէկ հեռացէ՛ք ինձմէ…։ Եւ ապերջանիկ երազս մոխիրներու մէջ է որ իր վիրաւոր նայուածքները բացաւ… Տեսէ՛ք անցեալի ոսկի դաշտերն անծայրածիր՝ գերեզմանոցներու ահաւոր տեսիլքն ունին, Եւ քանդուած աղբիւրներուն ջուրերը, մահամերձի հեծեծանքին այնչա՜փ նման… Կ՚երթան ողբացող առուներուն հետ սոսկումի աւերակներուն սեւը թրջելու։ Ցորեանի հասկերուն անհուն բարութեանը տեղ՝ դեղին տատասկներ են բուսեր, Եւ պտղատու այգիներուն վրայ, երկաթէ ագռաւներուն մութ կռինչը կը մահանայ… Դժխեմ ու նիհար ծառերը հորիզոններուն մէջ, իրենց բազուկները տարածած, Անթուելի մեռելներու կմախքներուն նման, հողմերու ժամուն, զիրա՜ր, զիրա՜ր, զիրա՜ր կը ջախջախեն…։ Չարաշուք մրրիկը, գիշերին ճամբաներէն, անտառի մը նման կը փախչի, Իր վազգին բարկութեանը տակ կիսաւեր գիւղակներ եւ տանիքներ տապալելէն՝ Եւ հողաթումբեր եւ դագաղներ կը բանայ, այերին մէջ թռչունները խեղդելով… Մինչդեռ քարայրներէն գիշատիչ գազաններուն վայնասունը կարծես մահը կը մահերգէ…։ Այլեւս հունձք չի կայ, սերմնացան չի կայ, ոչ ալ վարելահող… Անօթի եզները տրտմօրէն կը բառաչեն։ Բուսականութիւնը ծաղիկներուն հետ կը մեռնի։ Արօրը գոմին մէկ անկիւնը նոր եւ անդառնալի գարունին կը սպասէ։ Աքաղաղն այլեւս չերգեր։ Արշալոյսն ալ կարծես ցեղիս արիւնին նման, հողին խորերն է իջած… Թշուառութեան անթիւ թափօրներ, ամէն կողմէ, դէպի դաշտերը կ՚ուխտաւորուին, Եղերականօրէն կուրծք կոծելով, աղօթքներ հիւսելով, անյուսութենէն յուսալով, Ու նախկին արշալոյսներու անդաստաններ կը տօնեն, կը պաղատին, կ՚արիւնին, «Անօթի ենք, Տէ՜ր, գթա՛, բնութի՛ւն, գթա՜, մարդե՛ր, անօթի ենք, մարդկութի՛ւն, անօթի ենք…»։ Ջուրերուն հոսանքը աղօրեպանին մեռելն առած կը տանի, Եւ ցնորական ջրաղացը, ապարդիւնօրէն թափուր դագաղի մը նման կը դառնայ… Շրջականներուն սարսափը, աղաղակը եւ մահացումն աղալով՝ Իր երկանաքարն եւ անիւները կրծելէն, ցնորաշարժօրէն կը դառնայ… Զարհուրեալ աչքերով նորածիններ ցամաքած ստինքներ կը ծծեն, Օ՜հ, հայ մայրերուն տեսիլքը, մայրերուն դեռ չի կուրցած աչքերը այս բոլորին դիմաց, Ա՜հ, ո՞ւր է ճամբան, ո՞ւր է վիհը, ո՞ւր է մոռացումը, ո՞ւր է փոսն ահատեսիլ, Բայց մահը չի՛ գար, չի՛ գար մահը, սպասուած փրկութեան նման չի՛ գար…։ Դողդոջուն են ծերացեալ կիներ, սեւ լաչակներուն տակէն հեծեծելով՝ Իրենց տանը աւերակին մոխիրներէն, արեւծագին բարբարոս արիւններուն տակ՝ Իրենց կործանումին մոխիրներէն, փայտէ տաշտերու առաջ ժրաջանօրէն ծնրադիր, Սովամահներուն համար, աճապարանքով, բաժին մը հաց կը թխեն…։ Եւ կոտրտած մարմիններով մուրացկաններու չուառական բազմութիւններ Ցաւագին ճանապարհներուն վրայ ուրուականներու պէս կը դեգերին, Եւ թշնամիին եւ բարեկամին եւ բարեպաշտին դուռները բախելէն յուսակտուր… Անգամ մը եւս կ՚անցնին, նորէն կու լան, դարձեալ կը մուրան, անգամ մըն ալ կը մեռնին…։ Լսեցէ՛ք սա ողբուկոծը, պաղատանքը, աղերսը, անօթի՜ ենք, անօթի՜ ենք…։ Կան, որ մազերնին կը փետտեն, կան, որ արցունքնին կապարներու պէս վար կը թափեն, Կան, որ մտերիմ լռութեանը պատանքներուն տակ ինքզինքնին արդէն մեռեալ կը յուսան… Կան, որ իրենց արիւնաթաթախ եղունգներովը նորէն քարացած հողը կը փորեն…։ Կան, որ գերեզմանափոսերուն մէջ այլեւս իրարու վրայ, դիակ առ դիակ կ՚իյնան… Կան, որ անդունդներուն մէջ դեռ բոյսեր եւ արմատներ փնտռելու յամառ յոյսն ունին, Կան, որ ահաւորապէս սկսան պարել սոսկատեսիլ խենթութեան հետ թեւ ի թեւ… Եւ ուրիշներ, ո՜վ զարհուրանք, ահաւասիկ, անթաղ սպասող մեռելներուն կը մօտենան։ Ո՜վ տառապանքիս թշնամի մտածումներ, այս իրիկուն բոլորդ մէկ հեռացէ՛ք ինձմէ…։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] r9gwry63lr7c92ob8m8z563bc65bjcw Սուգ 0 152019 397637 2026-10-09T18:32:29Z LetterBot 3069 Created page: Սուգ 397637 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Սուգ|previous =[[Գաղափարին]]|next =[[Պարը]]|author =Սիամանթո|section =Կարմիր լուրեր բարեկամէս|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Սուգ| <poem>Դո՛ւն, թախծադէմ անծանօ՛թս, կամ դո՛ւն, հոգիի բարեկա՛մ, Որ խրախճանքի այսօրուան ճամբաներէն կ՚անցնիք, Ունկնդրեցէ՛ք սա մենութեան եւ սուգի խօսքերուս։ Գիտեմ որ ձեր անմեղ ոտքերը դեռ թաց են ձերիններուն արիւնէն… Եւ ազատութեան այն վսեմ վարդը, որ ձեր ցեղին ցաւերէն՝ Այս դժբախտ երկինքին տակ, օր մը, վերջապէ՜ս ծաղկեցաւ, Օտար ձեռքեր հասած են՝ ծիծաղելով զայն քաղելու…։ Բայց թո՜յլ տուէք որ անոր աստուածային բուրմունքէն Անխտիր՝ ամէն մարդ, երկիւղածութեամբ եւ լիապէս գինովնայ…։ Թո՛յլ տուեք որ ձեր մուրճերովը քանդակուած Արդարութեան դիցուհիին առջեւ Եւ հեռաւորը եւ դրացին եւ ապերախտը գան իրենց խունկը ծխելու։ Թո՛յլ տուէք դուք, ո՜վ հպարտ եւ հերոսական սերմնացաններ, Որ ձեր ոսկիէ արօրներէն բուսած հասկերը բեղուն, Ուրիշներ, ձեր մանգաղներովը, իրենց համար, զանոնք հնձեն…։ Որովհետեւ գիտեմ որ եթէ անգէտ Չարիքէն է որ հալածուելով կը մեռնիք, Բայց միանգամայն դուք ծնած էք իմաստուն եւ բերրի Բարիքներուն համար։ Խրախճանքի պողոտաներէն, Տառապանքին պէս տրտո՜ւմ, անցէ՛ք Եւ խնայեցէ՛ք երջանիկներուն, որ չի կրնան ձեր աչքերուն մէջը կարդալ Այն զարհուրելի պատկերը, որ դիակի ու մոխիրի ցոլացումներն ունի… Խնայեցէ՛ք անցորդին՝ արդար կամ ոճրապարտ, որ ձեր աչքերուն չի նայի… Վասնզի հայ հոգիին տառապանքը միշտ հայ նայուածքներուն մէջը գտած եմ ես։ Այսպէս խրախճանքի քառուղիներէն բոլորդ մէկ անցէ՛ք, Բայց զուարթութեան ո՛չ մէկ բիծ եւ ո՛չ մէկ շիթ արցունքի Պետք չէ որ գան մեր տրտմութեան վեհութիւնը պղծելու… Որովհետեւ պարտուածին համար արցունքը վատութիւն է, Եւ յաղթողին համար սնոտի ժպիտը՝ կնճիռ…։ Դո՛ւն, շղարշներովդ մահագուժօրէն գիշերուած հայ գեղուհի՛, Եւ դո՛ւն, պարմանի, որ դիմագծէդ ցեղիդ սուգը սրտիդ մէջը կը հոսի, Առանց զայրոյթի եւ շտապով սա՛ ճամբաներէն անցէ՛ք, Պիտի ըսէք, թէ որչա՜փ լոյս է այս եւ ի՜նչ հեգնական մեռելաթաղ… Ի՜նչ խաժամուժ եւ ի՜նչ պարեր, ի՜նչ ցնծութիւն եւ ի՜նչ խնջոյք ամէն դի… Մեր կարմիր պատանքները յաղթանակներու դրօշներ են կարծես, Եւ մեր վճիտ եղբայրներուն ոսկորները սրինգներու վերածուած… Ահաւասի՛կ որ անոնց մէջէն ուրիշները արտասովոր երգեր է որ կ՚երգեն…։ Բայց մի՛ սարսափիր, ինձ անծանօթ քո՛յր կամ ճակատագրի եղբա՛յր, Եւ ճշմարտութեան աստղերը զննելով՝ յուսադրուէ՛ եւ յառաջացի՛ր, Կեանքին օրէնքը դեռ այսպէս է, մարդերն չի կրցան մարդերն ըմբռնել…։ Եւ այս իրիկուն ձեր տանը դուռներէն, թշուառօրէն աղքատ կամ մարմարակերտ, Բոլորդ մէկ, արեգակին մահէն առաջ, ձեր սեմերէն ներս մտէ՛ք Եւ անդորրութեամբ փակեցէ՛ք դաւաճան փեղկերը ձեր պատուհաններուն, Փակեցէ՛ք զանոնք անկարեկիր եւ մեղաւոր Ոստանին դիմաց, Փակեցէ՛ք զանոնք եւ մարդկութեան եւ ձեր աստուծոյն երեսին… Ես գիտեմ որ ձեր յստակ հոգիին մէկ ահաւոր հեծեծանքէն Ձեր սեղանին վրայ վառող ճրագն իսկ պիտի մարի…։ 1909 Յուլիս 10</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] 9af3wmx12o3u446tnlp1nd3wdgrd58u Սուրիս կայծերուն առջեւ 0 152020 397638 2026-10-09T18:32:39Z LetterBot 3069 Created page: Սուրիս կայծերուն առջեւ 397638 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Սուրիս կայծերուն առջեւ|previous =[[Ես երգելով կ՚ուզեմ մեռնիլ]]|next =[[Յոյսին համար]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Սուրիս կայծերուն առջեւ| <poem>Էժտահարին Անցեա՜լ, անցեա՜լ եւ իր օրերն եւ իր արեւն անդորրութեան, Երբ դահլիճին կապոյտ պատերէն, տիրականօրէն առկախ, Քու պաշտպանի հպարտ նայուածքներովդ ադամանդէ Իմ մանկական հոգիս յոյսով կը ծորէիր, երկիւղներս հաւածելէն։ Նախնիքներէս մինչեւ ինձ քու շողիւններդ ահա՛ կ՚երկարին, Ո՜վ իշխանական, ահաւոր, ճշմարիտ եւ բարեկամ Սուր, Ու սնարիս, երազներուս եւ կեանքիս երջանկութեանցը մէջէն Միշտ մահավճիռը գտած եմ քեզ դարանակալ ոճիրին… Եւ կը սիրեմ զքեզ, դո՛ւն, Արդարութիւն եւ Բարբարոս, Դո՛ւն, որուն կայծկլտուքը սոսկում մըն է եւ խրախոյս մը միանգամայն, Դո՛ւն, որուն ժանգը անքաւելի պարտութիւն մը ամօթաբեր, Դո՛ւն, որուն դադարը ստրկացում մըն է զքեզ պաշտող ձեռքերուն…։ Թէեւ քու ոսկեքանդակ պատեանդ արտացոլումն է կեանքիդ, Բայց դուն մերկութեանդ մէջ միայն կրնաս աստուածօրէն գեղեցկանալ… Պատեանէդ դո՛ւրս միայն քու ծարաւդ կը յագենայ եւ ցասումդ կ՚ամոքի Անկեց դո՛ւրս միայն քու տիրոջդ ճակատը պիտի կրնայիր պսակել… Եւ այսպէս մերկ՝ ինչպէս հիմա, իմ դողդոջուն եւ զայրացկոտ ձեռքերուս մէջն յաճախ, Քու լռութեան կայծերովդ երգերուն է՛ն յաղթականը կ՚երգես, Եւ շարժումէդ եւ շունչէդ եւ շողիւնէդ ահաւասի՛կ որ դուրս կը ժայթքի Եւ կռուին քարոզը, ազատութեան բուրմունքը եւ փառքը կտրիճ մարդուն… Բայց, խորհրդաւոր սուսե՛ր, զարհուրանքով կը տեսնեմ որ այլեւս կ՚ատես զիս, Այսօր մահուան եւ կեանքի օր, հարուածի եւ վրէժի եւ պատիժներու օր, Եւ երբ քու կայծակնակերպ հասակդ շրթունքներուս կը տանիմ կամ ձեռքովս քեզ կը շոյեմ… Բարկութեանդ կայծերը, աչքերուս մէջէն, նզովքներուն է՛ն ահեղը ինձ կ՚ուղղեն…։ Մեղա՜յ, մեղա՜յ եւ ըսէ՛, ի՞նչ գրերով է գրուած իմ ճակատագիրս քու ճշմարտութեանդ վրան, Արդեօք ստրուկի՞, թէ՞ յաղթողի արիւնս է որ քու վրադ պիտի ցոլայ… Թէ՞ հայրենիքիս անիծապարտ թշնամիներուս սեւ արիւնն է որ պիտի վազէ Քու բերանէդ վար աղբիւրներո՜ւ նման յորդահոսան…։ Մերկացի՜ր, մերկացի՜ր, մերկացի՜ր, օրերուն Օրն է, ո՜վ իմ սուրս աղէտաւոր…։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] kdfc220xn9rb0le9cmpd1ss357u1vfd Քաւութիւնը 0 152021 397639 2026-10-09T18:32:49Z LetterBot 3069 Created page: Քաւութիւնը 397639 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Քաւութիւնը|previous =[[Պարը]]|next =[[Զաւակը]]|author =Սիամանթո|section =Կարմիր լուրեր բարեկամէս|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Քաւութիւնը| <poem>Արհաւիրքի առաւօտ մը, աստուածավախ այդ ծերունին, Դալարագեղ իր այգիին աւազանին վրայ հակած, Անոր բիւրեղ ջուրերուն մէջը վճիտ, Իր անցեալին դեռ չի քաւած մեղքերէն մին հոն տեսաւ… Ու իր աչքերը փակելով՝ հեծեծանքով մը յիշեց Այն անիծեալ օրն, երբ գարնան պէս երիտասարդ, Խելայեղիչ գեղեցկութեամբ հայ կնոջ մը սիրոյն համար, Այդ անիծեալ օրն՝ իր աղօթքն իր աստուծոյն չէր նուիրած… Եւ դաւաճան աւազանը, արիւններու այդ օրուան հետ, Ծերունիին աչքին առջեւ պայծառութեամբ մը նկարեց Անջնջելի ձեւերն այն դեռատի եւ սպիտակ աղջկան, Որուն մարմար մերկութիւնէն չարախաբեալ, Իր առօրեայ աղօթքն իր աստուծոյն չէր ըրած։ Եւ պէտք էր քաւել, վերջապէ՜ս, միակ մեղքը հին օրերու, Որովհետեւ հողին կեանքը սկսած էր իր ցնորքը գիշերել, Մահուան փոսը կը փորուէր յանցանքին պէս անդնդախոր… Արդար ժամը հնչած էր ալ, պէտք էր փրկել իր հոգին. Եւ ծերունին հաստատաքայլ՝ յիշատակին յաղթանակող՝ Զարհուրելի հրամանի մը համար իր ապարանքը բարձրացաւ…։ Ժիր ծառաներ շտապով սրահի մը մէջը շքեղ, Մետաքսահիւս գորգի մը վրայ, ուր նկարուած սոխակներն՝ Ցնորաբոյր վարդին ի տես, իրենց սէրը կու լային… Սեւ սատափէ թիկնաթոռ մը զետեղեցին։ Եւ ծերունին շուշանաթոյր պատմուճանով մը փաթթուած, Աղօթելով եւ ծանրօրէն բազկաթոռին մօտեցաւ։ Իր բազմանդամ ընտանիքէն մինչեւ թոռներն իր նորածին, Գարուններուն պէս ծաղկապատ գորգին վրայ ծնրադիր, Այս ծիսական տօնին համար անոր շուրջը շարուեցան…։ Պահ մը յետոյ երկու խափշիկ՝ խարտեաշ տղեկ մը Տարսոն քաղքէն, Ապարանքին մառանին մէջ, ուր նոր ոճիրը պիտի ծնէր, Ոսկեպատեան սուրի մը հետ հայ պարմանին մերկացուցին… Եւ անմիջական ու ահաւոր գալարումներ հոգեվարքի Ապարանքն իր հիմերէն մինչեւ տանիքը սարսեցուցին։ Վերը՝ կին մը գեղամարմին, շղարշի մը մէջ անդրիացած, Սրահէն ներս՝ ակնածութեամբ ծերունիին գնաց ըսաւ. — Հրամաննիդ կատարուած է եւ ձեր ոտքին փոշին իսկ չեմ… Ո՞ր ձեռքերն կրնան ձեզի քաւիչ բաժակը մատռուակել… — Անտարակոյս վերջին պտուղն այս յանցապարտ հայ աղջկան, Որուն համար ես երկինքիս յաւերժութիւնը կորսնցուցի։ Ահեղ մարդուն թոռներէն մին, արծաթ ափսէ մը ի ձեռին, Որուն մէջի ոսկի բաժակն, ո՜վ դժբախտներ, ձեր բոլորին պարտութիւնն էր… Երջանկադէմ իր մեծ հօրը շրթունքներուն մօտեցուց զայն, Ես անդողդոջ ծերունին բազկաթոռին վրայ անշարժ, Այդ մետաղն ակռաներովն մոլեգնութեամբ մը սեղմելով, Իր երազած արքայութեան սեմին առջեւը՝ ժպտուն, Հանդարտօրէն, սրահին մէջ, իր սեւ հոգին աւանդեց…։ Բայց ո՛չ մէկ կաթիլ այդ արիւնէն, Արդարութեան սպասարկու եղբայրնե՛ր, Ո՛չ մէկ կաթիլ չի թափեցաւ պատմուճանին վրայ շուշան, Յանկարծամահ ծերունիին այդ անյագուրդ բերանէն Ո՛չ մէկ կաթիլ, ո՛չ մէկ կաթիլ, կ՚աղաղակե՜մ ես ձեզի…։</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] dernyc5t5clg1drsi4ojpzvcb694dtm Քնարիս լարերը դեռ թաց են 0 152022 397640 2026-10-09T18:32:59Z LetterBot 3069 Created page: Քնարիս լարերը դեռ թաց են 397640 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Քնարիս լարերը դեռ թաց են|previous =[[Որբերը]]|next =[[Գաղափարին]]|author =Սիամանթո|section =Հոգեվարքի եւ յոյսի ջահեր|translator=|year =|notes = }} {{Բանաստեղծություն|Քնարիս լարերը դեռ թաց են| <poem>Ա Դո՛ւն, դառնապէս տրտում քո՛յր, եւ դո՛ւն, պատուհասեալ պարմանի՛, Քաղցրօրէն երկուքդ մէկ բանաստեղծի շրթունքներուս յառաջացէք, Ճշմարիտ է որ անսուտ բերանս ձեր ճակտին որբ վարդերուն վրայ Հեռուներէն հասնող եղբօր մը կրակէ կարօտն է որ պիտի համբուրէ…։ Բ Տարիներով եւ խաւարներով ձեր մահացու ցաւն իմ կարմիր ցաւս եղաւ, Ու տառապանքիս տիեզերքին մէջ ձեր արցունքն իբր անձրեւ, հոգիիս վրայ կը տեղար։ Ձեր հեծեծանքներն մահուան հովերուն պէս մենաւորի լուսամուտիս փեղկերը կոտրտելու եկան… Եւ անհնարին սոսկումներ ապրեցայ ա՛ն անտառին մէջ, որ ձեր հայրերուն ոսկորներէն էր կազմուած…։ Գ Բարբարոսներէն թափուած արիւնը, կեանքիս առջեւ, այն կմախքատեսիլ աւազանն էր, Որուն խորերը, ես քանի՜ անգամ մաքառումի եւ ուխտի արդար ընկերներուս հետ, Իմ նորավարժ քնարս, գրիչս, սուգերու սրինգս եւ անբիծ սուրս արծաթեայ, Եկայ, եղերականօրէ՜ն ահաւոր մկրտութեան մը համար, անոր մէջը թաթխելու…։ Դ Այսպէս, իմ ճշմարտասէր հոգիս, ձեր ճշմարիտ ցաւին համար կարմիր մատեաններու մէջը խամրեցաւ… Եւ քանի՜—քանի՜ արեգակներ մեռան, բայց քնարիս լարերը դեռ թա՛ց են, եղբայրնե՛ր, դեռ իր լարերը թա՛ց են, Ա՜հ, գթացէ՛ք մատուըներուս, եւ թո՛ղ երգերս մրրկին, թո՛ղ արցունքս թորայ, թո՛ղ շեփորս հերոսներուն իր հրաւէրն որոտայ… Որովհետեւ Արդարութեան առաւօտը դաժանօրէն հեռու է, եւ իտէալիս երկինքներն՝ անյատակ…</poem> |}} [[Կատեգորիա:Սիամանթոյի բանաստեղծություններ]] chd0a6oxx1w2nov63xh4s2brhrhvyqn