Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.47.0-wmf.23 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Ցորյանի ծովեր 0 27929 397692 392144 2026-10-13T05:30:57Z AvetMad 14211 /* */ 397692 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Ցորյանի ծովեր |section = |previous = |next = |notes = Հովե՜ր կ’ացնին. Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան. Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման: Գեղադալար կողերն ի վար բըլուրին Ծովե՜ր կ’անցնին Հովե՜ր կ'ացնին. Ա՛յնքան կ'հորդի, կը կատղի դաշտը հուռթի` Որ պիտի հոն արածող ուլը խեղդի: Գոգին մեջեն ալետատան հովիտին Ծովե՜ր կ'անցնին: Հովե՜ր կ'անցնին. Ու ցորյանին պատմուճանները ծըփուն Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն: Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին Ծովե՜ր կ'ացնին: Հովե՜ր կ'անցնին. Քիստերուն տակ կ'ալեծփին եղիներ` Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր: Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին Ծովե՜ր կ'անցնին: Հովե՜ր կ'անցնին. Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն: Ծիտը կ'երգե թառած ճյուղի մ'օրորուն` Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին Ծովե՜ր կ'անցնին, Հովե՜ր կ'անցնին: </poem>}} [[Կատեգորիա:Դանիել Վարուժան]] h2qrmvp310vyfg1nlv1lup07yq03xeg 397693 397692 2026-10-13T05:36:45Z Հայկոոո 14212 397693 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Ցորյանի ծովեր |section = |previous = |next = |notes = Հովե՜ր կ’ացնին.Հայկ Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան. Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման: Գեղադալար կողերն ի վար բըլուրին Ծովե՜ր կ’անցնին Հովե՜ր կ'ացնին. Ա՛յնքան կ'հորդի, կը կատղի դաշտը հուռթի` Որ պիտի հոն արածող ուլը խեղդի: Գոգին մեջեն ալետատան հովիտին Ծովե՜ր կ'անցնին: Հովե՜ր կ'անցնին. Ու ցորյանին պատմուճանները ծըփուն Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն: Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին Ծովե՜ր կ'ացնին: Հովե՜ր կ'անցնին. Քիստերուն տակ կ'ալեծփին եղիներ` Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր: Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին Ծովե՜ր կ'անցնին: Հովե՜ր կ'անցնին. Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն: Ծիտը կ'երգե թառած ճյուղի մ'օրորուն` Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին Ծովե՜ր կ'անցնին, Հովե՜ր կ'անցնին: </poem>}} [[Կատեգորիա:Դանիել Վարուժան]] gh4g9lcviaoymrqh5402k3ksdpqntkn 397694 397693 2026-10-13T05:37:25Z AvetMad 14211 /* */ 397694 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Ցորյանի ծովեր |section = |previous = |next = |notes = Հովե՜ր կ’ացնին. Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան. Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման: Գեղադալար կողերն ի վար բըլուրին Ծովե՜ր կ’անցնին Հովե՜ր կ'ացնին. Ա՛յնքան կ'հորդի, կը կատղի դաշտը հուռթի` Որ պիտի հոն արածող ուլը խեղդի: Գոգին մեջեն ալետատան հովիտին Ծովե՜ր կ'անցնին: Հովե՜ր կ'անցնին. Ու ցորյանին պատմուճանները ծըփուն Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն: Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին Ծովե՜ր կ'ացնին: Հովե՜ր կ'անցնին. Քիստերուն տակ կ'ալեծփին եղիներ` Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր: Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին Ծովե՜ր կ'անցնին: Հովե՜ր կ'անցնին. Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն: Ծիտը կ'երգե թառած ճյուղի մ'օրորուն` Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին Ծովե՜ր կ'անցնին, Հովե՜ր կ'անցնին: </poem>}} [[Կատեգորիա:Դանիել Վարուժան]] h2qrmvp310vyfg1nlv1lup07yq03xeg 397695 397694 2026-10-13T05:57:55Z Emptyfear 547 397695 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Ցորյանի ծովեր |section = |previous = |next = |notes = |author =Դանիել Վարուժան}} {{poem|ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ|<poem> Հովե՜ր կ'ացնին. Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան. Իրենց խորքեն կը հոսի դող մ'անսահման: Գեղադալար կողերն ի վար բըլուրին Ծովե՜ր կ'անցնին: Հովե՜ր կ'ացնին. Ա՛յնքան կ'հորդի, կը կատղի դաշտը հուռթի` Որ պիտի հոն արածող ուլը խեղդի: Գոգին մեջեն ալետատան հովիտին Ծովե՜ր կ'անցնին: Հովե՜ր կ'անցնին. Ու ցորյանին պատմուճանները ծըփուն Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն: Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին Ծովե՜ր կ'ացնին: Հովե՜ր կ'անցնին. Քիստերուն տակ կ'ալեծփին եղիներ` Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր: Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին Ծովե՜ր կ'անցնին: Հովե՜ր կ'անցնին. Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն: Ծիտը կ'երգե թառած ճյուղի մ'օրորուն` Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին Ծովե՜ր կ'անցնին, Հովե՜ր կ'անցնին: </poem>}} [[Կատեգորիա:Դանիել Վարուժան]] 8lnjqsjuaw3zxxy1b81x0oplrnwfma2 2020. Պատերազմ` «առանց կանոնների» 0 150352 397691 394053 2026-10-12T15:23:38Z Անունով խմբագիր 4841 397691 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= 2020. Պատերազմ` «առանց կանոնների» |section = Արցախյան երրորդ (2020 թ. աշնանային) պատերազմը (27.09 - 09.11.2020 թ.) |previous =[[2020. Ռազմական բախում՝ Հայաստանի պետական սահմանի վրա]] |next =[[2021. Ադրբեջանցիները խորանում են Հայաստանի ինքնիշխան տարածքում]] |notes = Աղբյուր՝ <span title="Արիս Արսենի, Օր օրի, ժամ առ ժամ">Արիս Արսենի, [[Օր օրի, ժամ առ ժամ]] </span>, Ստեփանակերտ, 2022, էջ 181-214։ |author =Արիս Արսենի}} {{poem|2020. Պատերազմ` «առանց կանոնների»|<poem> Արցախյան երրորդ (2020 թ. աշնանային) պատերազմը տևել է 44 օր, ուստի, կոչվում է նաև 44-օրյա պատերազմ։ Պատերազմական 44 օրերի ողջ ընթացքում Ադրբեջանին բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերել Թուրքիան՝ օգտագործելով նաև սիրիական վարձկան գրոհային-ջիհադիստներ։ Ի դեպ, Սիրիայի մարդու իրավունքներին հետևող կազմակերպությունը դեռևս սեպտեմբերի 24-ին Թուրքիայի կառավարության՝ Սիրիայի հյուսիսից Սուլթան Մուրադ և Ալ Համզա դիվիզիաների 300 վարձկան գրոհայինների Ադրբեջան տեղափոխելու մասին հաղորդագրություն էր տարածել: ԱՄՆ-ն իր քաղաքացիներին սեպտեմբերի 26-ին կոչ էր արել հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանից: Սա խոսում է նաև այն մասին, որ լարվածության սրացման և ռազմական բախումների հնարավոր վերսկսման նախադրյալներ (գուցեև՝ պայմանավորվածություններ) արդեն եղել են։ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն դադարեցվել են ռազմական բոլոր գործողությունները։ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 75 տոկոսը, այդ թվում՝ Շուշի քաղաքն ու համանուն շրջանի մի մասը, Հադրութի շրջանը, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանի որոշ գյուղեր։ Ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանին են հանձնվել նաև Քաշաթաղի (բացառությամբ Լաչինի միջանցքի, ուր վերահսկողության իրականացումը վերապահվել է ռուսական խաղաղապահ զորակազմին), Շահումյանի (Քարվաճառ), Ակնայի (Աղդամ), Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ) շրջանները։ ՀՀ քննչական կոմիտեի կողմից 2022 թ© մարտի 21-ին տարածած տեղեկատվության համաձայն՝ պատերազմական 44 օրերի ընթացքում զոհվել է 3822 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրի մասին տվյալներ չկան։ Ադրբեջանի կողմից առայժմ Հայաստանի Հանրապետություն է վերադարձվել 150 հայ զինծառայող և քաղաքացիական անձ։ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27. Ադրբեջանի զինված ուժերի կողմից առավոտյան ժամը 07:10-ից սկսված ռազմական գործողությունների ընթացքում հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` քաղաքամայր Ստեփանակերտը: Ստեփանակերտում հայտարարվել է օդային տագնապ: Միանգամից պարզ է դարձել, որ Արցախի դեմ լայնածավալ պատերազմում Ադրբեջանի կողմից կռվում է նաև Թուրքիան՝ մեծաքանակ ռազմական տեխնիկայով, օդուժով և վարձկան զինվորներով: Օրվա ընթացքում հայկական կողմը խոցել է ադրբեջանական երկու ուղղաթիռ և երեք անօդաչու թռչող սարք, հակառակորդին պատճառել կենդանի ուժի ու տեխնիկայի (3 տանկ) կորուստ: Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան կորուստներ։ Մարտունու շրջանում զոհվել է մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մարտակոչով դիմել է հայրենակիցներին: Մարտակոչի մեջ մասնավորապես նշված է© «Հայրենակիցներ, 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը: Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է: Հաղթանակը հեշտ չի տրվելու: Իր բնույթին հավատարիմ՝ հակառակորդը թիրախավորելու է խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը, նա տարբերություն չի դնելու զինվորի ու մանկահասակ երեխայի, հոգևորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու և անօգնական ծերունու միջև. նրա թիրախը բոլորս ենք: Հաղթանակը պահանջելու է ուժերի գերլարում և երկաթակուռ միասնություն: Հիմա մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները, բոլոր տեսակետները, բոլոր կարծիքները: Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը, անհրաժեշտության դեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն: Այդ խնդիրը կատարելու համար պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը: Մեր հաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրա ապրելու իրավունքը: Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը: Մեզ հետ է արդարությունը: Մեզ հետ է Աստված: Հաղթանակը մե՛րն է լինելու»: Արցախի Հանրապետության տարածքում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28. Ադրբեջանում հայտարարվել է մասնակի զորահավաք: Երեկոյան Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություններ է սկսել Արաքսի հովտի և Մատաղիս-Թալիշի հատվածներում: Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայել է հակառակորդի բոլոր հարձակումներին՝ հասցնելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ (ավելի քան 370 զինվորական, 22 միավոր տանկ, 10 միավոր այլ զրահատեխնիկա): Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմից զոհվել է 28 զինծառայող, որոնց անունները Պաշտպանության բանակը հրապարակել է երեկոյան: Օրվա ընթացքում մամուլում լուրեր են պտտվել, թե հայկական բանակին հաջողվել է գրավել 2016-ին կորցրած Լելե Թեփե (Վարազաթումբ) կոչվող բարձունքը, որը, տարածված տեղեկության համաձայն, հայկական ուժերի ձեռքում մնացել է ընդամենը 2-3 ժամ։ (Հայկական կողմին այդ գործողությունն, ըստ տարբեր աղբյուրների, 650-830 զինծառայողի կյանք է արժեցել: Մարտի դաշտում թողնվել է 42 տանկ ու զրահամեքենա։ Նաև կան տեղեկություններ, թե իբր այդ գործողությունը հոկտեմբերի 6-ին է իրականացվել)։ ԱՄՆ Գլենդել քաղաքում տեղի է ունեցել բազմամարդ բողոքի ցույց, որի ընթացքում հնչել են «Artsakh is Armenia», «Հաղթելու ենք», «Stop the war Azerbaijan», «Hands off the Artsakh» վանկարկումները: Բողոքի ցույցից հետո տեղի է ունեցել ավտոերթ։ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29. Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակային թիրախ է դարձել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասը, ինչպես նաև օդուժ է կիրառվել հայկական դիրքերի ուղղությամբ: «Դալյար» օդանավակայանից օդ բարձրացած Ադրբեջանի «ՍՈՒ-25» տիպի գրոհային ինքնաթիռի և թուրքական արտադրության «Բայրաքթար» տիպի անօդաչու թռչող սարքերի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ ռմբահրթիռային հարվածներն ապահովվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա, «F-16» տիպի կործանիչների կողմից։ Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող «F-16» տիպի բազմաֆունկցիոնալ կործանիչները ժամը 10:30-ին օդ են բարձրացել Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանից: «F-16»-ի կրակից, ՀՀ օդային տարածքում, խոցվել է նաև ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի «ՍՈՒ-25» տիպի գրոհիչը, օդաչուն զոհվել է: Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարվածից Վարդենիսում այրվել է քաղաքացիական մեկ ավտոբուս: Վրաստանում Ջավախքի հայ համայնքի ներկայացուցիչները փակել են Կարծախ գյուղի մոտ գտնվող վրաց-թուրքական սահմանը՝ չթողելով ռազմամթերքի տեղափոխումը Թուրքիայից Ադրբեջան։ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30. Գիշերը, թեև պակաս ինտենսիվությամբ, մարտերը շարունակվել են: Խոցվել է ադրբեջանական «Harop» տեսակի 2 անօդաչու թռչող սարք: Ժամը 10:00-ից սկսած՝ թուրքական «F-16» համակարգերի, ադրբեջանական օդուժի «ՍՈՒ-25» տիպի գրոհիչների, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքերի կողմից ռմբակոծվել են Հադրութի և Մարտունու շրջանի բնակավայրերը: Ադրբեջանական զինուժը օդային հարձակման է անցել նաև հյուսիսային ուղղությամբ: Ժամը 13:00-ի դրությամբ հայտնվել է, որ ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի զգալի կորուստ, ոչնչացվել է «ՏՕՍ-1Ա» տիպի ռազմական տեխնիկա: Ժամը 15:30-ի դրությամբ հայտնվել է նաև ադրբեջանական զինուժի խոցված դիրքերի մասին, հեռուստատեսությամբ ու սոցիալական ցանցերում համապատասխան տեսանյութ է ներկայացվել: Ադրբեջանի ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է նաև Մարտակերտ քաղաքը, ինչի հետևանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ, կան վիրավորներ։ Խոցվել են թշնամական «Սմերչ» և «Ուրագան» տիպի ռեակտիվ կայանքներ: BBC խմբագրության թղթակցի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկանը հայտնել էր, որ իրենց խաբելով են բերել ռազմաճակատ: Պաշտպանության բանակի տվյալներով՝ ադրբեջանական կողմն ունեցել է 130 զոհ, 260 վիրավոր, 29 տարբեր տեսակի զրահատեխնիկայի («ՏՕՍ-1Ա» տիպի 3 ծանր հրանետային կայանք, 11 անօդաչու թռչող սարք և այլն) կորուստ: Երեկոյան Պաշտպանության բանակը հրապարակել է 23 զոհված զինվորականի անուն: Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ի աջակցություն Արցախի և Հայաստանի։ Բեռլինում, Գերմանիայի կանցլերի նստավայրի դիմաց, տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի և Արցախի։ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1. Կայուն լարված գիշերվան հաջորդել են առավոտյան վերսկսված ռազմագործողությունները։ Հակառակորդը հրթիռակոծել է Հադրութ քաղաքը՝ «Սմերչ» կայանքից 2 անգամ թիրախավորելով քաղաքի խաղաղ բնակչությանը։ Մարտունի քաղաքում ադրբեջանական հրթիռից վիրավորում են ստացել ֆրանսիական «Le Monde» պարբերականի երկու լրագրողներ, որոնց վիրահատել են Ստեփանակերտի հիվանդանոցում, ապա տեղափոխել Երևան, իսկ հաջորդ օրը հատուկ չվերթով նրանք տեղափոխվել են Ֆրանսիա: Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) բարձունքի տարածքում, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ Թուրքիայի միջոցով ուղարկվել է Ադրբեջան՝ պատերազմին մասնակցելու համար: Նա նաև հայտնել է, որ տեղեկությունը հաստատված փաստ է, այդ մարդիկ նույնականացվել են և նրանց հետևում են, նրանք բոլորն էլ կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։ Հակառակորդի «Սու-25» տիպի 3 ռազմական ինքնաթիռ, «Մի-24» տիպի 2 ուղղաթիռ և 13 անօդաչու թռչող սարք է խոցվել: Երեկոյան ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծվել է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Թբիլիսիի հայ համայնքն ակցիա է իրականացրել Թբիլիսիում, սկզբում վրացական «Mtavari archi» հեռուստեսության դիմաց՝ պահանջելով անկողմնակալ լուսաբանում, այնուհետև շարժվել են դեպի Հայաստանի դեսպանատուն՝ աջակցություն հայտնելով Հայաստանին և Արցախին։ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի Շումանի հրապարակում, ժամը 17:30-ից սկսած, ԵԽ գագաթնաժողովին զուգընթաց, բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ թուրքական ագրեսիայի: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2. Հայաստանի Զինված ուժերի կողմից, ՀՀ հակաօդային պաշտպանության տեղորոշման ժամը 00:15-ի տվյալների համաձայն, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում խոցվել են, համապատասխանաբար, 1 և 3 հետախուզական անօդաչու թռչող սարքեր: Հայաստանի օդային տարածքում, ընդհանուր առմամբ, օրվա ընթացքում խոցվել է հակառակորդի 7 անօդաչու թռչող սարք։ Անօդաչու թռչող սարքից հրթիռ է արձակվել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, 1 քաղաքացիական անձ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել: Առավոտյան ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ինքնաթիռ և 1 անօդաչու թռչող սարք։ Ձախողվել են առանձին հատվածներում հայկական զորքերի պաշտպանությունը ճեղքելու հակառակորդի փորձերը: Ժամը 12:15-ին հայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ խոցել են ադրբեջանական զինուժի ևս 1 ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ, ժամը 12:07-ից 12:10-ն ընկած ժամանակահատվածում, 2 անօդաչու թռչող սարք: Ռազմաճակատի տարբեր ուղղություններում ընթացել են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր: Պաշտպանության բանակի փոխհրամանատար Արթուր Սարգսյանի հաղորդմամբ՝ ադրբեջանցի խոցված սպայի մոտ հայտնաբերված իսրայելական «Թադիրա» մակնիշի ռադիոկայանի վերծանման արդյունքում պարզ է դարձել, որ նշված ուղղություններում խմբավորումները ղեկավարվել են հիմնականում արաբերենով: Հակառակորդի կողմից շարունակվել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, հրթիռակոծվել են Ստեփանակերտ և Հադրութ քաղաքները, քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ, փլուզվել են հարյուրավոր տներ, այդ թվում՝ դպրոցներ ու հիվանդանոցներ, Ստեփանակերտում մասնակիորեն ավերվել է փրկարար ծառայության շենքը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնն ահազանգել է հայ խաղաղ բնակչության թիրախավորման մասին: Մարտակերտում ռուս և հայ լրագրողներին տեղափոխող մի ավտոբուս հայտնվել է հրետակոծության տակ: Տեղեկությունը տարածած ռուսական «ՀԼԸ ծՏՉՏրՑՌ» գործակալության թղթակիցը հաղորդել է նաև, որ ավտոբուսում գտնվողները չեն տուժել: Հայկական կողմի տվյալներով՝ հակառակորդն օրվա ընթացքում ունեցել է 520 զոհ, 700-ից ավելի վիրավոր, կորցրել է մոտ 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ և 6 անօդաչու թռչող սարք: Արցախյան ազատամարտի ժամանակաշրջանից և Ապրիլյան պատերազմի օրերից հայտնի հրամանատար Կարեն Ջալավյանը, ստրատեգիական անհրաժեշտ կետեր գրավելու, ինչպես նաև հակառակորդին բավականին մեծ կորուստներ պատճառելու համար, արժանացել է Արցախի հերոսի բարձրագույն կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3. Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում գիշերվա ընթացքում ու ողջ ցերեկն իրականացված մարտական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ են անցել: Ավելի կատաղի բնույթ են ունեցել ռազմաճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթացած մարտերը։ Հակառակորդը ճակատային գիծ է նետել նոր ուժեր, անցել է նոր հարձակման: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համարժեք դիմադրություն են ցուցաբերել՝ հաջողությամբ իրականացնելով իրենց առջև դրված մարտական խնդիրներն ու հակառակորդին պատճառել կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստ: Հարավային ուղղությամբ ոչնչացվել է հակառակորդի 3 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ: Ադրբեջանական զինված ուժերի կողմից «LAR-160» տեսակի համազարկային կայանքներից կասետային արկեր են արձակվել Արցախի մի շարք խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Հարվածի տակ են հայտնվել նաև քաղաքացիական այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք կարող են բնապահպանական աղետ առաջացնել: Պաշտպանության բանակի տվյալներով մարտերի ընթացքում զոհվել են 51 հայ զինծառայողներ: Հունաստանի Սալոնիկ քաղաքում հայերն ու հույները բողոքի ցույց են կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանի։ Բողոքի ցույց է տեղի ունեցել նաև Բրազիլիայում։ Բեռնում (Շվեյցարիա) տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ի աջակցություն Արցախի և ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4. Առավոտյան Ադրբեջանի կողմից շարունակվել է Արցախի մայրաքաղաքի հրթիռակոծումը՝ «Պոլոնեզ» և «Սմերչ» տիպի համակարգերից։ Պաշտպանության բանակն իրականացրել է համարժեք գործողություններ՝ նույնիսկ հայտարարվել է Ադրբեջանի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի կողմից օգտագործվող Գանձակի օդանավակայանի ոչնչացման մասին: Երեկոյան Ադրբեջանը սկսել է հրթիռակոծել նաև Շուշին: Հրթիռակոծությունների հետևանքով Արցախի երկու գլխավոր քաղաքներում կան քաղաքացիական զոհեր: 2-րդ օրն է՝ հայերը փակել են Հոլիվուդի փողոցները՝ պահանջելով աջակցել Արցախում խաղաղության հաստատմանը։ Բողոքի ցույց է տեղի ունեցել Ֆրեզնո քաղաքի քաղաքապետարանի մոտ, որից հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի «Ռիվեր Պարկ» զբոսայգի։ Կանադայի Մոնրեալ քաղաքում Ադրբեջանի ագրեսիայի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցել են կանադացի պատգամավորներ: Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում, Թուրքիայի դեսպանատան դիմաց, բողոքի ցույց է տեղի ունեցել ի աջակցություն Արցախում խաղաղության հաստատման: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5. Մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են գիշերվա ընթացքում: Առավոտյան Իրանի մեջլիսի պատգամավորներն այցելել են Արցախի սահման: Շարունակվել է քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծումը։ Ստեփանակերտում կրակի տակ են առնվել նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները։ Ստեփանակերտի վրա հրթիռային կրակ է արձակվել «Սմերչ», «Պոլոնեզ» և «Կասիրգա» տիպի համակարգերից: Մարտերի ընթացքում ցուցաբերած անօրինակ սխրանքի համար Արցախի հերոսի կոչման է արժանացել 5 զինծառայող (Յուրա Հայկարամի Ալավերդյան, Դավիթ Լյովայի Գրիգորյան, Դավիթ Վանիկի Ղազարյան (հետմահու), Էդգար Էդվարդի Մարկոսյան և Կարեն Շահենի Շաքարյան): Հայ խաղաղ բնակչությունից զոհերի թիվն, ընդհանուր առմամբ, հասել է 19-ի, վիրավորներինը՝ 90-ի: Պաշտպանության բանակը հրապարակել է 21 զոհված զինվորականի անուն: (Զոհերի ընդհանուր թիվը 223 է հայտարարվել): Հայազգի ցուցարարները մի քանի ժամով փակել են Ֆրանսիա-Բելգիա-Լյուքսեմբուրգ միջպետական ճանապարհը՝ պահանջելով Արցախի ճանաչումը և ադրբեջանաթուրքական ագրեսիայի դատապարտումը։ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6. Գիշերն առաջնագծում եղել է հարաբերական կայուն լարված իրավիճակ: Կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են սկսել շփման գծի հարավային ուղղությամբ, օգտագործվել են ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի։ Օրվա ընթացքում պարբերաբար հրթիռակոծվել են Ստեփանակերտ և Շուշի քաղաքները: Ժամը 14:00-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ իրականացվել է հաջող հակագրոհ և ետ վերադարձվել Վարընկաթաղի (Հակոբ Կամարի) բարձունքը, հակառակորդը բարձունքում թողել է 6 դիակ: Ախալքալաքում հայերը բազմամարդ ակցիա են անցկացրել՝ ի աջակցություն Արցախի։ Ավստրալիայի Կանբերրա քաղաքի հայերը բողոքի ցույց են իրականացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Նրանք կառավարությունից պահանջել են դատապարտել Արցախում ադրբեջանա-թուրքական ագրեսիան։ Օքսֆորդում (Մեծ Բրիտանիա) բողոքի ցույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7. Ողջ գիշերվա ընթացքում հրթիռակոծվել է մայրաքաղաք Ստեփանակերտը: Գիշերվա ընթացքում հակառակորդը նաև փորձել է առաջանալ ու ամրանալ հարավ-արևելյան ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բնագծերում, սակայն հայկական զինված ուժերը հրթիռահրետանային դիպուկ կրակով չեզոքացել են թշնամական բոլոր նկրտումները: Ծանր մարտերի արդյունքում հայկական կողմը զգալի առաջխաղացում է ձեռք բերել։ Ժամը 06:30-ի հրթիռահրետանային հերթական հարվածից հետո, մարտադաշտում թողնելով 60 զոհ և 22 միավոր խոցված ու մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, թուրքական գերզինված ստորաբաժանումների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի: Հարավ-արևելյան ուղղությամբ, առավոտյան, հայկական ստորաբաժանումները դիպուկ կրակով խոցել են հակառակորդի վառելիքաքսուքային պահպանման 1 խոշոր բազա: Ցերեկը շարունակվել է Ստեփանակերտի, Շուշիի, Արցախի մի շարք այլ բնակավայրերի հրթիռակոծությունը։ Պաշտպանության բանակը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն: Հակառակորդը ծանր հրետանիով արկակոծել է Հադրութ քաղաքը։ Քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքների հետ վնասվել է նաև Շուշիի մշակույթի տունը: Ըստ պաշտոնական տվյալների` սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, կա 20 զոհ: Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր գույք շահագործման համար դարձել է ոչ պիտանի, վնասվել կամ շարքից դուրս են եկել մոտ 750 տարբեր ենթակառուցվածքներ: Բողոքի ցույց է տեղի ունեցել Յուտայում` Յուտայի համալսարանի մոտ՝ կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին հատկացվող օգնությունը։ Բրյուսելում (Բելգիա) տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի: Կոպենհագենում (Դանիա) տեղի է ունեցել ցույց՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8. Նախորդ օրվա երեկոյան, ժամը 20:30-ից սկսված հրթիռակոծությունը Ստեփանակերտում շարունակվել է ողջ գիշերվա ընթացքում։ Օդային տագնապի ազդանշանը մայրաքաղաքում, որոշակի ընդմիջումներով, հնչել է մինչև լուսաբաց։ Առավոտյան մարտերը վերսկսվել են և° հարավային, և° հյուսիսային ուղղություններում: Օրվա ընթացքում երկու անգամ հրթիռակոծվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը: Երկրորդ հարվածի ժամանակ առաջին հարվածի հետևանքները տեղում նկարահանող լրագրողներից 3-ը վիրավորվել են, նրանց թվում՝ ռուս լրագրողներ Յուրի Պետրովիչ Կատյոնկը և Լևոն Արզանովը, ինչպես նաև նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը: Ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են նաև Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթի շրջակայքը: Ժամը 14:00-ի սահմաններում հարավային սահմանի երկու ուղղություններով ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված գրոհները հաջողությամբ կասեցվել են Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից, հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի զգալի կորուստ, խոցվել է 9 միավոր զրահատեխնիկա, 4 միավոր «Դ-30» հաուբից՝ անձնակազմով և զինամթերքով, 2 անօդաչու թռչող սարք: 12 օր շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի զոհված զինծառայողների թիվը հասել է 350-ի: Սպիտակ տան դիմաց ԱՄՆ-ի տարբեր քաղաքներից ժամանած հայերի մասնակցությամբ տեղի է ունեցել ցույց: Ցույցի մասնակիցները պահանջել են դադարեցնել Ադրբեջանին և Թուրքիային տրամադրվող զինամթերքի մատակարարումը։ Ստոկհոլմում (Շվեդիա) տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի ճանաչման։ Ցույցի ընթացքում նաև Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման պահանջ է ներկայացվել: Ցույցը տեղի է ունեցել Շվեդիայի խորհրդարանի դիմաց: Այն արտոնված չի եղել, և ոստիկաններն անընդհատ հորդորել են դադարեցնել ցույցը: Ի աջակցություն Արցախի և ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի՝ բողոքի ցույց է տեղի ունեցել նաև Ցյուրիխում (Շվեյցարիա): ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9. Ստեփանակերտի ուղղությամբ ակտիվ հրթիռակոծությունը վերսկսվել է առավոտյան ժամը 10:00-ից: Պարբերաբար հնչել է օդային տագնապի ազդանշան: Մայրաքաղաքի հրթիռակոծությունը վերսկսվել է ժամը 15:00-ին: Հակառակորդը գրավել է Հադրութ քաղաքի մերձակա գյուղերն ու մարտավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքները, այնուհետև` նաև Հադրութ քաղաքը։ Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի կոչը՝ մարդասիրական նպատակներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գերիների և զոհերի աճյունների փոխանակման համար հրադադար հայտարարելու անհրաժեշտության վերաբերյալ: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում սկսել են բանակցել այդ առնչությամբ, թեև պաշտոնական Մոսկվան ոչ թե բանակցություններ, այլ ընդամենը խորհրդակցություններ է անվանել այդ գործընթացը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի միջև Մոսկվայում ավելի քան 10 ժամ տևած դռնփակ խորհրդակցությունների արդյունքում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այնուհետև տարածվել է արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որով կողմերը համաձայնել են մարդասիրական նկատառումներով՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար, 72 ժամյա հրադադար հաստատել՝ սկսած հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից: Ժամը 12:05-ին հրադադարն արդեն խախտվել էր Ադրբեջանի կողմից։ (Այսինքն՝ 72 ժամն Ադրբեջանի «ժամանակով» ընդամենը... 5 րոպեի տևողություն ունի։ Ոչ՝ ավելին)։ Մի քանի օր շարունակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղաբնակ հայերը ցույցեր, երթեր ու բողոքի այլ ակցիաներ են անցկացրել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Լոս Անջելեսում բնակվող հայերը մի քանի ժամով նույնիսկ փակել են Հոլիվուդի բանուկ փողոցներից մեկը, հասել CNN հեռուստաընկերության առջև և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանում պահանջել: Վաշինգտոնում հայերն ամերիկյան կառավարությանն ուղղված պահանջներից բացի, դիմել են նաև միջազգային մամուլին՝ հետևողականորեն և օբյեկտիվորեն լուսաբանել Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմը: Կազմակերպիչները վճռական ու համոզված հայտարարել են, որ կանեն ամեն ինչ՝ իրենց ձայնը Սպիտակ տուն հասցնելու համար: Երեկոյան տեղի է ունեցել նաև մոմավառություն՝ ի հիշատակ պատերազմում զոհվածների: Բողոքի ցույց է տեղի ունեցել նաև Նյու Յորքում։ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում՝ Հաղթական կամարի մոտ, հայերը խաղաղ բողոքի ցույց են անցկացրել` ի աջակցություն Արցախի: Փարիզի ոստիկանությունը մասնակիցներին ցրելու համար պղպեղի սփրեյ է կիրառել: Բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ընդդեմ Թուրքիայի: Բողոքի ցույցի ընթացքում ցուցարարներն ի տես ամենքի՝ վեր են պարզել «Արցախը հայկական է», «Կանադայի մասնակցությամբ թուրքական դրոնները սպանում են քաղաքացիական անձանց» գրառմամբ պաստառներ։ Ավստրալիայում տեղի ունեցած ցույցի ժամանակ ցուցարարները պառկել են գետնին` պաստառներն իրենց ձեռքին: Վիեննայում (Ավստրիա) տեղի է ունեցել բողոքի ցույց` ի աջակցություն Արցախի, ընդդեմ թուրքական ագրեսիայի: Բողոքի ակցիան սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շենքի մոտից և շարունակվել նախագահի նստավայրի մոտ: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10. Գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերականորեն կայուն լարված իրավիճակ էր, օպերատիվ-մարտավարական իրադրությունը՝ անփոփոխ: Առավոտյան ժամը 9:30-11:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը Երիցվանք գյուղական համայնքի, ՀՀ-ի Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ կիրառել է մեծաքանակ անօդաչու թռչող սարքեր։ Ժամը 12։05-ին Կարախանբեյլիի ուղղությունում նոր գրոհ ձեռնարկելով՝ Ադրբեջանը հրադադարը խախտել է ուժի մեջ մտնելուց 5 րոպե անց: Հադրութում ծանր մարտեր են մղվել, որոնք ուղեկցվել են ռմբակոծություններով։ Ենթադրաբար՝ 200 հոգուց բաղկացած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական մի խումբ երկու կողմից ներթափանցել է Հադրութ՝ առանց հրետանու և տանկային ստորաբաժանումների աջակցության։ Ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցում է իրականացրել Հադրութի ուղղությամբ՝ դիվերսիայի զոհ է դարձել 2 բնակիչ՝ մայրն ու հաշմանդամ որդին: Օրվա ընթացքում հակառակորդը նաև այլ ուղղություններով է խախտել հրադադարի ռեժիմը։ Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ ու հրետանային փոխարկակոծումներ։ Հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև Արցախի խաղաղ բնակավայրերին: Բոստոնում ցուցարարներն իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանին: Ցույց է տեղի ունեցել նաև Սան Ֆրանցիսկոյում՝ «Ոսկե դարպասներ» կամրջի մոտ՝ փակվել է երթևեկությունը։ Բեռլինում հայերի կազմակերպած բողոքի երթին մասնակցել են նաև այլազգի քաղաքացիներ։ Երեկոյան Վիեննայում (Ավստրիա) վերսկսվել է նախորդ օրվա բողոքի ցույցը, որին մասնակցել են նաև այլազգի քաղաքացիներ։ Բուենոս Այրեսում (Արգենտինա) կրկին բողոքի ցոյց է տեղի ունեցել` ի աջակցություն Արցախի և Հայաստանի: Այն եզրափակվել է Ադրբեջանի դեսպանատնից դեպի Թուրքիայի դեսպանատուն բողոքի երթով: Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի դիմաց, բողոքի ցույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Ստոկհոլմում (Շվեդիա), Գյոթեբորգում և Ուփսալայում։ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11. Պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի իշխանությունների այն պնդումները, թե իբր հայկական կողմը հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Գանձակ քաղաքի կենտրոնական մասում տեղակայված բազմաբնակարան շենքին հրթիռային հարված է հասցրել, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ, 28-ը՝ վիրավորվել, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ: Լոս Անջելեսում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց` ի աջակցություն Հայաստանի և Արցախի: Ըստ տարբեր լրատվամիջոցների` մասնակիցների քանակը գերազանցել է 100 հազարը։ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12. Գիշերվա ընթացքում շփման գոտում եղել է հարաբերական կայուն լարված իրավիճակ: Որոշակի ակտիվություն է նկատվել հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Առավոտյան ադրբեջանական կողմը հրետակոծություններ է սկսել հարավային շփման գծի ուղղությամբ: Ժամը 11:30-ի դրությամբ ադրբեջանցիները որոշ տեղերում հարձակողական գործողություններ են ձեռնարկել, բայց առաջ գալ չի հաջողվել: Խոցվել է հակառակորդի 1 «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ և 1 «ՍՈՒ-25» գրոհիչ՝ Քարվաճառի ուղղությամբ: Հադրութ քաղաքը դեռևս հայկական զինված ուժերի վերահսկողության տակ է: Հակառակորդը Թալիշ գյուղի հյուսիսային մատույցներում է: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13. Գիշերվա ընթացքում ռմբակոծվել են Մարտակերտ, Ասկերան և Մարտունի քաղաքները: Առավոտյան թուրքական զինուժի կողմից լայնամասշտաբ հարձակում է սկսվել հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղղություններով: Ադրբեջանի զինուժի իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք է ընկել Իրանի Արդաբիլի մարզում և վնասել ցանքատարածությունները: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14. Ժամը 03:23-ին տեղեկություն է ստացվել, որ հակառակորդն օդային հարվածներ է հասցրել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող, իբր Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին հարվածելու պատրաստ, տեխնիկական միջոցների: Վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15. Օրվա ընթացքում հակառակորդի կողմից շարունակվել են թիրախավորվել խաղաղ բնակչությունը, ենթակառուցվածքային, հանրային, հոգևոր-մշակութային, արտադրական նշանակության շենք ու շինությունները, հիվանդանոցները՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը։ Միջազգային հանրությունը տեսնում ու գիտակցում է, որ Թուրքիան է արցախա-ադրբեջանական հակամարտության ներկա փուլի հիմնական դերակատարը, որ Թուրքիան Սիրիայից ու Լիբիայից հազարավոր վարձկան ահաբեկիչներ է բերել Ադրբեջան ու տեղափոխել ռազմաճակատային գոտի՝ Արցախի հայության դեմ կռվելու համար։ Տեսնում ու հետևում է։ Այդպես էլ հայտարարում են շահագրգիռ ու ոչ շահագրգիռ պետությունների ղեկավարները. «Մենք ուշադիր հետևում ենք հակամարտության գոտում տիրող իրավիճակին»։ Ու՝ վերջ։ Ավստրալիայի Մելբուռն քաղաքի հունական թաղամասերում հայտնվել են պաստառներ` ի աջակցություն Արցախում խաղաղության հաստատման: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16. Գիշերը, լուսադեմին մոտ, հակառակորդը հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի, Կարմիր շուկա ավանի և Բերդաշեն գյուղի ուղղությամբ: Վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը Արցախի հյուսիսում ու հարավում հրետանային երկար պատրաստությունից (կիրառվել են նաև հարձակման այլ միջոցներ՝ անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ, օդուժ) հետո անցել է լայնածավալ հարձակման: Օրվա ընթացքում հրետակոծվել են Ստեփանակերտը, Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը: Վիրավորվել է Շոշ համայնքի երեք խաղաղ բնակիչ: Հարավային ուղղությամբ ամբողջ օրը ծանր մարտեր են ընթացել: Որոշ ուղղություններում հայկական զորքերը վերախմբավորումներ են կատարել: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17. Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ են իրականցվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, միաժամանակ նաև՝ հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքներին, վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքները: Ժամը 16:30-ից 17:45-ը ընկած ժամանակահատվածում հայկական ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի 3, Արցախում՝ 1 անօդաչու թռչող սարք: Նախորդ երկու օրերից ավելի թեժ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Արցախի և° հարավային, և° հյուսիսային հատվածներում: Որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից, հաստատել մարդասիրական հրադադար: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18. Ժամը 07:20-ին հակառակորդը հրետանային ակտիվ կրակով խախտել է մարդասիրական հրադադարը, որից հետո բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարավային ուղղությամբ (Խուդափերինի ջրամբար) հարձակողական գործողություն է ձեռնարկել: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: Այդ ուղղությունում ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ, 2 անօդաչու թռչող սարք: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19. Առավոտյան թշնամին սկսել է Մարտունի քաղաքի, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքների հրթիռակոծումը: Հայկական կողմը հերքել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը թիրախավորելու մասին ադրբեջանական կողմի տարածած կեղծ ու ստահոդ լուրերը: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20. Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է ավիացիա և հրետանի: Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվել են: Խոցվել է թշնամու 5 անօդաչու թռչող սարք, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, թշնամին ունի 50 զոհ: Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը կիրառել է ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական կողմը կրկին կեղծ լուրեր է տարածել, թե իբր հայկական ուժերը Ադրբեջանի Գերանբոյի (Շահումյան) և Թարթառի (Միր-Բաշիր) շրջաններին հրետանային հարվածներ են հասցրել: Հայկական կողմը հերքել է։ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21. Մարտակերտը՝ հարակից գյուղերով, կրկին հայտնվել է թշնամու նշանակետում: Ժամը 08:30-ի սահմաններում Պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների կողմից հարավային ուղղությունում խոցվել է հակառակորդի ինքնաթիռ: Խոցվել է թշնամու ևս 2 անօդաչու թռչող սարք, 4 զրահատեխնիկա, կա 150 զոհ: Կենտրոնական ուղղությունում ևս ծանր մարտեր են ընթացել, մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել հայկական դիրքեր: Այնուհետև մարտերի ուղղությունը թեքվել է դեպի հարավ՝ Արաքսի հունին մոտ: Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ է անցել պատմական-հերոսական հարուստ անցյալ ունեցող մելիքանիստ Տող գյուղը (Հադրութի շրջան)։ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22. Հակառակորդը Արցախի սահմանի ողջ երկայնքով, բոլոր ուղղություններով, շարունակել է հարձակողական գործողությունները: Առավելագույն ակտիվություն է ցուցաբերվել հյուսիսային, կենտրոնական և հարավային ուղղություններում: Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ՝ այսինքն՝ տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ փոքր բնակավայրեր և ճանապարհային, հանգուցային կետեր: Հարավում՝ տարբեր կետերում, հակառակորդի տարբեր զորախմբեր փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք: Թեժ մարտեր են ընթացել, հատկապես՝ Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: Հերքվել է Հայաստանի կողմից Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ արձակելու մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23. Հակառակորդը կեսգիշերին հրետակոծել է Ասկերանը, այնուհետև թիրախավորել Մարտունին և Ստեփանակերտը։ Մարտակերտի վրա կիրառվել է ռազմական ավիացիա: Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերը հայտնվել են հակառակորդի թիրախում՝ հրթիռակոծվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կողմից: Ժամը 14:20-ի սահմաններում հակառակորդի կողմից «Գրադ» կայանքից հրթիռակոծվել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը: Երեք արկ ընկել է Բերձորի տարածքում: Օրվա ընթացքում թեժ աշխատանքներ են տարվել կենտրոնականից դեպի հարավ ընկնող Շեխեր, Ջիվանի (Ղաջար) և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի և դիվերսիոն խմբերի չեզոքացման ուղղությամբ: Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը, վիրավորվել է 1 բնակիչ, հասցվել է նյութական մեծ վնաս: Հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի անգամ անհաջող փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ և ետ են շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ: Հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, մի քանիսն առգրավվել է: Գերեվարվել է ադրբեջանական զինուժի 1 վիրավոր զինծառայող, վիրահատվել է հայ ռազմաբժիշկների կողմից: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24. Ադրբեջանական զինված ուժերի կողմից պարբերաբար հարձակման փորձեր են կատարվել նաև հայկական ԶՈՒ համազգեստներով, հիմնականում նպատակ ունենալով՝ հայ զինծառայողներին շփոթեցնելու հաշվին հասնել հաջողությունների, արհեստականորեն նվազեցնել ու թաքցնել իրենց զոհերի իրական չափը, իսկ դիակների փոխանակման ժամանակ փորձել դրանք ներկայացնել որպես հայկական կողմի զոհեր: Կեսօրին հուժկու հրետանային փոխհրաձգություն է սկսվել հյուսիսային հատվածում: Կենտրոնական ուղղությամբ Մարտունուց դեպի հարավ և Հադրութից մինչև հյուսիսային ուղղություն՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, չեզոքացվել է դիվերսիոն հետախուզական խմբերից մեկը: Երեկոյան հակառակորդը հերթական անգամ հրետակոծել է խաղաղ բնակավայրերը՝ Կարմիր շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն (Մարտունու շրջան) և Ավետարանոց (Ասկերանի շրջան) բնակավայրերը: Տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հանդիպումը, համաձայնության են եկել հումանիտար հրադադարի մասին, որոշել, որ այն ուժի մեջ պետք է մտնի հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ից: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25. Գիշերվա ընթացքում հակառակորդը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը: Կարմիր շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն (Մարտունու շրջան) և Ավետարանոց (Ասկերանի շրջան) բնակավայրերի ուղղությամբ կիրառվել է հրետանի, հրետակոծվել են նաև հարակից տարածքները՝ անտառներն ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերը: Կեսօրից հետո, ադրբեջանական ուժերի կողմից, հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը: Հադրութից՝ հյուսիս, Մարտունուց՝ հարավ գտնվող մի քանի գյուղերում, այդ թվում` Ավետարանոց գյուղի հատվածի հարակից անտառներում երևացել են հակառակորդի դիվերսիոն խմբեր: Հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և դեպի արևմուտք` Սանասարի (Ղուբաթլու) ուղղությամբ, տարբեր ուղղություններով հակառակորդի կողմից ձեռնարկվել են բազմանգամյա գրոհներ ու հարձակումներ։ Ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվել են ողջ օրվա ընթացքում: Մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվել է գրավել Ղուբաթլուն և որոշ ուղղություններով խորանալ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26. Հակառակորդը կրկին խախտել է 08:00 ժամից հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունն ու ժամը 08:45-ի սահմաններում հրետանային կրակ սկսել Արցախի հյուսիս-արևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, իսկ ժամը 09:10-ի սահմաններում՝ թիրախավորել հարավ-արևելյան ուղղության դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Մարտունի քաղաքի վրա կիրառել է ռազմական ավիացիա: ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղի ուղղությամբ: Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1, վիրավորվել 2 քաղաքացիական անձ: Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր: Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի մերձակա անտառային հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի հարձակումներն ու հայկական կողմից դրանց մի մասի ոչնչացումը: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. Առավոտյան ժամը 10:00-10:15-ի սահմաններում անօդաչու թռչող սարքերով և հրթիռահրետանային միջոցներով հակառակորդը հրթիռահրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: ՀՀ սահմանապահ ուժերի կողմից ձեռնարկվել են համապատասխան կանխարգելիչ գործողություններ։ Որոտան գետի երկայնքով ձևավորվել է ճակատային գիծ: Ադրբեջանի կողմից տարածված կեղծ լուրերը Բարդայի շրջանի հրթիռակոծման վերաբերյալ՝ հայկական կողմը հերքել է: Ադրբեջանական կողմը կասետային հրթիռակոծման է ենթարկել Արցախի Մարտունու շրջանի Ննգի բնակավայրը, որտեղ ապաստան էին գտել Արցախի այլ հատվածներից տեղահանված խաղաղ բնակիչներ: Կան ավերածություններ, խաղաղ բնակչության շրջանում՝ վիրավորներ: Դաշտավայրային շրջանում որոշակի հաջողություն ունենալուց հետո Ադրբեջանի զինված ուժերը՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հրոսակախմբերի հետ, փորձել են նմանատիպ զարգացում ու հաջողություններ ապահովել նաև անտառալեռնային տեղանքում, ընթացել է մարտավարական առումով ավելի դժվար ու բարդ պայքար: Բերձորի ուղղությամբ հակառակորդի իրականացրած հարձակումները հաջողության չեն հասել: Երեկոյան ադրբեջանական ուժերի թիրախում են հայտնվել Ասկերանի վերին ենթաշրջանն ու Մարտունի քաղաքը: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28. Առավոտյան, ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել: Լարված էր իրավիճակը Ավետարանոցի ուղղությունում: «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով ամբողջ օրը հրետակոծվել են Շուշին և Ստեփանակերտը: Հարվածներ են հասցվել Արցախի 2 գլխավոր քաղաքների բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատանը: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ (այդ թվում՝ նաև 3 փրկարարներ): Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ գործողություններ են ընթացել: Հակառակորդին Բերձորի ուղղությամբ առաջանալ չի հաջողվել, քանի որ մեր զինված ուժերի ստորաբաժանումներին հաջողվել էր որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել: Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ։ Հրետակոծություն է իրականացվել Մարտակերտում և ավելի հյուսիս ընկած տարածքներում գտնվող ստորաբաժանումների ուղղությամբ: Մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ, տարվել են դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքներ: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29. Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում 30 զոհված հայ զինծառայողի մարմին: Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ: Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի երկարությամբ, որոշակի մարտական գործողություններ են իրականացվել, հայկական զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել: Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերի հարակից տարածքներում շարունակվել են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները: Այդ գործողությունները հիմնականում ընթացել են Ավետարանոց ու Սղնախ գյուղերի տարածքներում և հարակից բլուրներում ու անտառային զանգվածներում: Ողջ օրվա ընթացքում հրետակոծվել են Ստեփանակերտն ու Շուշին, տուժել են ենթակառուցվածքները, նյութական վնաս է հասցվել խաղաղ բնակչությանը: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30. Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողություններ իրականացնել, ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական կենդանի ուժ և զինամթերք: Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Թեժ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ: Քարին տակ գյուղից դեպի արևելք ընկած 1-2 գյուղերը մաքրվել են ադրբեջանական դիվերսանտներից: Հայկական կողմը խոցել է թշնամու ևս 6 անօդաչու թռչող սարք, 17 զրահատեխնիկա, պատճառել կենդանի ուժի զգալի կորուստ՝ 60 զոհ: Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը, վիրավորվել՝ 6 խաղաղ բնակիչ: Հյուսիսային ուղղությամբ, ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո, հետևակային ուժերով գրոհի փորձ է արվել մի քանի դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանցիները կրել են լուրջ կորուստներ ու ետ են շպրտվել՝ զգալի քանակությամբ դիակներ թողնելով մարտադաշտում: Հարավային ուղղությունում, Արաքս գետից դեպի հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, հայկական կողմն ունեցել է որոշակի դիրքային առավելություններ: Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին գործընթացներ։ Նախ՝ Մարտունի-Ճարտար ուղղությունում Ադրբեջանի զինված ուժերը փորձել են ճեղքել ճակատային գիծը ու թեև շարունակվել են համառ, անզիջում մարտերը՝ դիրքային որևէ փոփոխություն չի գրանցվել: Երկրորդ՝ Շուշիի մերձակա անտառապատ գյուղերի մոտ, չնայած հայկական կողմը լավ ցուցանիշներ է արձանագրել, այնուամենայնիվ, այստեղ ևս մարտերը շարունակվել են: Պաշտպանության բանակի կողմից գերեվարվել է Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիր ներկայացած ոմն զինյալ ահաբեկիչ՝ Սիրիայի Համա քաղաքից։ Նա որոշ մանրամասներ է ներկայացրել իրենց հավաքագրման գործընթացի, «գյավուրների» (անհավատների) դեմ պայքարի համար ակնկալվելիք ամսական վճարների և յուրաքանչյուր «անհավատի» գլուխ կտրելու համար «պարգևավճարների», ինչպես նաև իրենց կողմից իրականացվելիք ահաբեկչական ծրագրերի մասին: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31. Առավոտյան, ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ: Հակառակորդը քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ, որտեղ պատսպարվում էին նաև խաղաղ բնակիչներ, կիրառել է ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր և զանգվածային բնաջնջման զենք է համարվում: Հայկական զորքերի կողմից խոցվել են թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք: Կենտրոնական ուղղությամբ, 1-2 դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր ու զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի, ընդ որում` միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություն: Հարավային և հարավարևելյան ուղղություններով ընթացող առանձին օջախային մարտերում ՊԲ-ն կարողացել է հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում: ՆՈՅԵՄԲԵՐԻ 1. Գիշերն անհանգիստ էր Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում: Քաղաքի վրա հակառակորդը ռազմական ավիացիա է կիրառել: Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ: Գիշերվա ընթացքում հրետակոծվել են նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը: «Գրադ» և «Սմերչ» կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ: Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում: Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին: Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցվել են թիրախային հարվածներ: Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հաջողության չեն հասել: ՊԲ-ին հաջողվել է գուշակել հակառակորդի հավանական գործողությունները և նրանց առաջ եկող շարասյուներն ու կենդանի ուժը ոչնչացնել մեկ վայրում: ժամը 20:30-ից 23:40-ն ընկած ժամանակահատվածում թեժ մարտեր են ընթացել ադրբեջանա-արցախյան ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում: Մասնավորապես, կասեցվել է ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմի՝ վաշտի կազմով, ձեռնարկած հարձակումը: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի: Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում, և հայկական ուժերի կողմից, ականանետային կրակով, լիովին ոչնչացվել: Նույն ուղղությամբ ադրբեջանցիների ձեռնարկած հաջորդ հարձակումը՝ դասակի կազմով, նույնպես կասեցվել է Պաշտպանության բանակի կողմից: Հայկական ստորաբաժանումները հետապնդել ու ոչնչացրել են փախչող թշնամուն: Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ երկրորդ ահաբեկիչը, ով ներկայացել է որպես Սիրիայի Իդլիբ նահանգի Ջիսր ալ-Շուղուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջի: Նա ևս որոշ մանրամասներ է ներկայացրել իրենց հավաքագրման գործընթացի, «գյավուրների» (անհավատների) դեմ պայքարի համար ակնկալվելիք ամսական վճարների և յուրաքանչյուր «անհավատի» գլուխ կտրելու համար «պարգևավճարների», ինչպես նաև իրենց կողմից իրականացվելիք ահաբեկչական ծրագրերի մասին: ՆՈՅԵՄԲԵՐԻ 2. Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Ադրբեջանը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին: «Գրադ» և «Սմերչ» կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում Ադրբեջանը կիրառել է նաև ռազմական ավիացիա: Ըստ Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարի՝ թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները: Ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով 1 քաղաքացիական անձ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել: Հակառակորդը կիրառել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են: Ադրբեջանի զինված ուժերին Մարտունու շրջանում հաջողվել է Մարտունուց հարավ՝ Ճարտարի ուղղությամբ գրավել 1-2 դիրք: Թշնամու՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով շարունակել են վառվել համայնքապատկան ավելի քան 150 հա տարածք ընդգրկող անտառային ծածկույթները։ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3. Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսն ընկել է Իրանի տարածքում: Ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զոհված զինծառայողների դիակները, սակայն հայկական կողմի հրանոթային և ականանետային կրակի արդյունքում հետ է շպրտվել՝ թողնելով ևս երկու դիակ: Նույն ուղղությամբ ժամը 13:40-ին ադրբեջանական ուժերը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել են ձեռնարկել ներթափանցման փորձ: ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը, ինչի արդյունքում վերջիներս, կորուստներ կրելով, նահանջել են ելման դիրքեր: Ժամը 14:30-ին, կրկին Քարվաճառի ուղղությամբ, մարտական դիրքերի շրջանում հակառակորդի կուտակում է նկատվել: Հայկական ուժերը հավաստանշել են ադրբեջանական ուժերի կուտակման փորձերը և ոչնչացրել պատսպարվելու փորձ կատարող հակառակորդի 4 զինծառայողի: Օրվա ընթացքում ադրբեջանական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը: Իսկ Շահումյանի շրջանում կիրառել են «PCիO» տեսակի հրթիռ: Ժամը 14:10-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է հակառակորդի 2 տանկ, առգրավվել հետևակի 1 մարտական մեքենա: Ինտենսիվ մարտական գործողություններ են ընթացել ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում: Գրեթե՝ բոլոր ուղղություններում, ադրբեջանական զինված ուժերը՝ վարձկան հրոսակախմբերի հետ շարունակել են հարձակողական գործողությունները: Հայկական ուժերի կողմից Թաղավարդ գյուղի ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն խումբ է ոչնչացվել: Մարտունուց հարավ ընկած տարածքում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ, փորձել են հարձակում զարգացնել: Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ ետ են շպրտվել ելման բնագծեր: «Սմերչ» կայանքից հրթիռակոծվել են Ստեփանակերտ և Շուշի քաղաքները: Կան տուժածներ: Ստեփանակերտում թիրախավորվել է «Արևիկ» մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը: ՆՈՅԵՄԲԵՐԻ 4. Կեսգիշերից հետո հակառակորդի դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, ետ է շպրտվել: Ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում ադրբեջանական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ հերթական հարձակումն են ձեռնարկել: ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, խոցել են հակառակորդի 3 տանկ, կասեցրել հակառակորդի հարձակումը: Ժամը 12:55-ի սահմաններում նույն ուղղությամբ կրկին հարձակում է ձեռնարկվել։ Հակառակորդը, կորցնելով ևս 2 տանկ ու հետևակի 2 մարտական մեքենա, դարձյալ ետ է շպրտվել ելման դիրքեր: Ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման ուղղություններում հայկական ուժերի որոնողական աշխատանքների պատճառով քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ: Ժամը 21:00-ի սահմաններում Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է ադրբեջանական 3-րդ անօդաչու թռչող սարքը: Հակառակորդի 4-րդ անօդաչու թռչող սարքը խոցվել է ժամը 21:30-ի սահմաններում՝ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում: ՆՈՅԵՄԲԵՐԻ 5. Ադրբեջանական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Հակառակորդը կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ: Ադրբեջանական ուժերը երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ են ձեռնարկել նաև հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել և ոչնչացվել են բանակային ստորաբաժանումների կողմից: Ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, հարձակման փորձ են ձեռնարկել: Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, ետ է շպրտվել: Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված փոքր խմբերը ոչնչացվել են հայ դիպուկահարների և կրակային այլ միջոցների կրակով: Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս պաշտպանության բանակի ստորաբաժանումների կրակով ոչնչացվել է: Օրվա ընթացքում հրետակոծվել են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով: Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսային, հարավային, կենտրոնական ուղղություններով և Կարմիր շուկայի հատվածում, փոքր գրոհող խմբերով, նվազագույն քանակի զրահատեխնիկայով, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ, սակայն ետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ: Ադրբեջանական դիվերսիոն խմբեր են եղել Շուշի քաղաքի մերձակա համայնքներում, անտառներում, ճանապարհներին, ձորակներում և այլուր: ՆՈՅԵՄԲԵՐԻ 6. Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները: Ստեփանակերտը հրթիռակոծվել է կասետային ռումբերով: Կան տուժածներ: Հարավարևելյան ուղղությամբ, ժամը 11:30-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հակառակորդի անօդաչու թռչող սարք են խոցել: Շուշիի ուղղությամբ Ադրբեջանի գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը կրկին անգամ կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավ-արևմտյան՝ Բերձորի հատվածում: ՆՈՅԵՄԲԵՐԻ 7. Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ժամը 06:45-ի սահմաններում արևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարք: Շուշին ողջ գիշեր շարունակվել է հրթիռակործվել: Օրվա ընթացքում հրթիռակոծվել է նաև Ստեփանակերտը ՙԳրադ՚ և ՙՍմերչ՚ կայանքներից: Գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի - Քարին տակ հատվածում: Հայկական ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են հակառակորդ ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ռեսուրսներ: Առանձնահատուկ արդյունավետությամբ առավել աչքի են ընկել հատկապես պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանումները: Հարավ-արևելյան և հարավային ուղղություններում հայկական ուժերի կողմից խոցվել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 անօդաչու թռչող սարք: Մարտեր են ընթացել նաև Բերձորի և Մարտունու շրջաններում: Շուշիի հարակից տարածքներում, անմիջապես քաղաքի մատույցներում՝ Ադրբեջանի զինված կազմավորումներին հաջողվել է ընդհուպ մոտենալ, մտնել Շուշի: Հայկական կողմը կորցրել է վերահսկողությունը Շուշիի նկատմամբ, բայց, չնայած դրան, շարունակվող մարտերը եղել են համառ ու անզիջում: ՆՈՅԵՄԲԵՐԻ 8. Գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում փոփոխական ինտենսիվությամբ շարունակվել են մարտերը: Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է Ադրբեջանի մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 անօդաչու թռչող սարք: Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն արևելյան ուղղությունում, ժամը 09:30-ի սահմաններում, խոցել են ադրբեջանական 2 անօդաչու թռչող սարք: Մոտ ժամը- 18:30-ին վերսկսվել է Ստեփանակերտի հրթիռակոծումը: Մարտակերտ քաղաքի վրա ռազմական ավիացիայի կիրառման փորձ է ձեռնարկվել: Մարտունի քաղաքի վրա կեսօրին ադրբեջանական կողմը ծանր հրետանի է կիրառել՝ հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում պահպանվել է հարաբերական հանգիստ վիճակ: Շուշի քաղաքում և հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, սաստիկ մարտեր են ընթացել ողջ օրվա ընթացքում: Ադրբեջանի զինված ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր՝ հավանաբար փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին: Սակայն կրելով զգալի կորուստներ, ետ են շպրտվել, ավելին՝ դիմել են փախուստի: Ճակատամարտը Շուշիի համար՝ շարունակվել է: Ստեփանակերտից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում, ժամը 19:30-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 2 անօդաչու թռչող սարք: Առաջնագծում հրետանային և ականանետային փոխհրաձգություն է իրականացվել: Հարավ-արևելյան ուղղությունում դիտարկված հակառակորդի շարասյան վրա վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացվել է մեծ քանակությամբ կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա: ՆՈՅԵՄԲԵՐԻ 9. Կեսգիշերից հետո հակառակորդը կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքներ: Կասեցվել է ժամը 14:20-ին Կարմիր շուկայի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած գրոհը: Հակամարտության հարավարևելյան ուղղությունում շարունակվել են մարտերը, ժամը 12:10-ից 14:50-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք: Հակառակորդը մարտական գործողություններ է ձեռնարկել նաև ռազմաճակատի այլ ուղղություններում: Հայկական ուժերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է հակառակորդի 1 տանկ, 4 ավտոտեխնիկա, 8 անօդաչու թռչող սարք։ Ժամը 18:39-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված հրթիռը Հայաստանի Հանրապետության օդային տարածքում, Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում, խոցել է ռուսական 1 ՙՄի-24՚ ուղղաթիռ: Կա 2 զոհ: Ժամը 23:00-ին Ադրբեջանի զինված ուժերը, իմանալով պատերազմի մոտալուտ ավարտի մասին, ամբողջ ուժով հարձակում են գործել Մարտունու ուղղությամբ: ՆՈՅԵՄԲԵՐԻ 10. Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի դեկավարների կողմից ռազմաճակատի բոլոր ուղղություններում կրակի համաժամանակյա լիակատար դադարեցման մասին համատեղ հայտարարություն է ստորագրվել: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է՝ որ ՙ1. Հայտարարվում է լեռնային-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի և ռազմական բոլոր գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից։ Ադրբեջանական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։ 2. Ակնայի (Աղդամի) շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը վերադարձվում է Ադրբեջանական Հանրապետությանը։ 3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության 1960 զինծառայողով խաղաղապահ զորակազմը՝ հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով)։ 4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ծավալվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հերթական 5-ամյա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրության կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։ 5. Հակամարտության կողմերի՝ պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։ 6. Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի (Քարվաճառ) շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը` Լաչինի (Քաշաթաղ) շրջանը։ Լաչինի միջանցքը (մոտ 5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, բայց միաժամանակ շրջանցելու է Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով ավտոմոբիլային երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը։ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով։ 7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են նախկին ԼՂԻՄ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերահսկողության ներքո։ 8. Իրականացվում է ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև զոհվածների դիակների փոխանակում։ 9. Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժ կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Կողմերի համաձայնությամբ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն ու Ադրբեջանի արևմտյան շրջաններն իրար կապող տրանսպորտային նոր ենթակառուցվածքների շինարարությունը՚։ Ապրիլ-մայիս, 2021 թ. Երևան, Ավան, Ծարավ աղբյուր </poem>}} r7unp7116e32qbs7k0m76azctegjw7u Հեղինակ:Մշակ/1873/10 100 152051 397689 2026-10-12T12:02:33Z Lilitik22 1072 Նոր էջ «<pages index="Mshak, 1873, issue 10.pdf" from=1 to=1 onlysection="Գլխագիր"/> {{Բովանդակություն|title=Հոդվածներ| # [[Հեղինակ:Մշակ/1873/10/Բովանդակություն|''Բովանդակություն'']] # [[Մշակ/1873/10/Փոխատու ընկերութիւններ|Փոխատու ընկերութիւններ]] # ''Ներքին տեսութիւն'' ## Մշակ/1873/10/Փոխատու ընկերութիւնների կանօնա...»: 397689 wikitext text/x-wiki <pages index="Mshak, 1873, issue 10.pdf" from=1 to=1 onlysection="Գլխագիր"/> {{Բովանդակություն|title=Հոդվածներ| # [[Հեղինակ:Մշակ/1873/10/Բովանդակություն|''Բովանդակություն'']] # [[Մշակ/1873/10/Փոխատու ընկերութիւններ|Փոխատու ընկերութիւններ]] # ''Ներքին տեսութիւն'' ## [[Մշակ/1873/10/Փոխատու ընկերութիւնների կանօնադրութիւնը|Փոխատու ընկերութիւնների կանօնադրութիւնը]] ## [[Մշակ/1873/10/Նամակ Մեծ Շուլավէրից|Նամակ Մեծ Շուլավէրից]] ## [[Մշակ/1873/10/Նամակ Խմբագրին|Նամակ Խմբագրին]] ## [[Մշակ/1873/10/Ներքին լուրեր|Ներքին լուրեր]] # ''Արտաքին տեսութիւն'' ## [[Մշակ/1873/10/Հռօմի պապը և Եւրօպա|Հռօմի պապը և Եւրօպա]] ## [[Մշակ/1873/10/Նամակ Կ. Պօլսից|Նամակ Կ. Պօլսից]] # ''Խառն լուրեր'' ## [[Մշակ/1873/10/Խառն լուրեր|Խառն լուրեր]] # ''Առևտրական'' ## [[Մշակ/1873/10/Առևտրական|Առևտրական]] # ''Յայտարարութիւններ'' ## [[Մշակ/1873/10/Յայտարարութիւններ|Յայտարարութիւններ]] # ''Բանասիրական'' ## [[Մշակ/1873/10/Նիկօղայոս Կօպէրնիկ|Նիկօղայոս Կօպէրնիկ]] }} [[Կատեգորիա:Մշակ]] jbs4ntkb72cnvibp09m6q08d0ip5dyi Հեղինակ:Մշակ/1873/10/Բովանդակություն 100 152052 397690 2026-10-12T12:04:07Z Lilitik22 1072 Նոր էջ «<center><big>'''ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ'''</big></center> Փոխատու ընկերութիններ։ — Ներքին տեսութիւն։ Փոխատու ընկերութիւնների կանօնդադրութիւնը։ Նամակ Մեծ-Շուլավէրից։ Նամակ Խմբագրին։ Ներքին լուրեր։ — Արտաքին տեսութիւն։ Հռօմի պապը և Եւրօպա։ Նամակ Կ. Պօլսից։ — Խառն լուրեր։ — Առևտրա...»: 397690 wikitext text/x-wiki <center><big>'''ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ'''</big></center> Փոխատու ընկերութիններ։ — Ներքին տեսութիւն։ Փոխատու ընկերութիւնների կանօնդադրութիւնը։ Նամակ Մեծ-Շուլավէրից։ Նամակ Խմբագրին։ Ներքին լուրեր։ — Արտաքին տեսութիւն։ Հռօմի պապը և Եւրօպա։ Նամակ Կ. Պօլսից։ — Խառն լուրեր։ — Առևտրական։ — Յայտարարութիւններ։ — Բանասիրական։ Նիկօղայոս Կօպերնիկ։ qphp3tfqgcx94cffftx05mkd2obrbdv