Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.24
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/142
104
15061
397796
200820
2026-10-16T13:22:32Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր -տողադարձեր
397796
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>և միայն այս չորս որմունքն, անխոս վկայք անցյալ փառավոր օրերու: Թեև հոգնած էի, սակայն ուզեցի Կոմսին ցույց տալ մեր ազգային մեկ հաստատությունը՝ այսինքն Պեզճյան Հարությունի անցյալ զորության և ազգասիրական կանգուն հիշատակը, կ՚ակնարկեի մեր հիվանդանոցին ուր հարյուրավոր հի վանդներ և դժբախտներ դարման և ապաստանարան կը գըտնեն հոն, ինչպես և լքյալ մանուկն պաշտպանություն և ուսում:
Ճոխությամբն և զարդյուքը չէ որ հաստատության մի օգտակարությունը կը դատվի, այլ մատուցած ծառայությամբը. այս կարգեն է մեր Աղգային Հիվանդանոցը որով կը փառավորվեի՝ որչափ օտարազգիք իրենց հրաշակերտներովը: Կոմսն ոչ միայն կ՚ըմբռներ այս ազգային զգացմանցս օրինավորությու նը, այլ և կը ծափահարեր մանավանդ:
Սակայն ծածկեցի Կոմսեն մեր Ազգին մեղադրելի անտաոբերությունն այնպիսի սրբավայրի մի նկատմամբ ուր ալևորը՝ հովանի, հիվանդր՝ բույժ, որբը՝ գթություն կը գտնա: Չըսի իրեն թե մասնավոր առաքինի և ազդասեր անհատներու միայն կը պարտինք մերթ ընղ մերթ դովելի կարգադրություններն ինչպես և մարդասիրական խնամք: Չրսի թե այս վայրն որուն ամ են Հայ սիրտ յուր լուման ջերմեռանդությամբ նվիրելու էո, չըսի, կ՚ըսեմ, թե այս վայրն կողտպուտներու և անիրավությանց կեդրոն եղած էր շատ անգամ, թե աղքատին նվիրյալ հացը, զգեստն ու լուման, մասնավորաց հաճոյից նպաստած էր: Չըսի թե կարոտելվույն լեղի ժպիտը, դժբախտին հառաչանքը, որ բին արտասուքը փոխանակ եղբոր սիրտ մի գտնալու, շահասեր անձանց անգթության հանդիպած էր: Լռեցի զայս ամենայն զի ազզային մրուրը կերպով մի մեր վրա ալ կը ժայթքե, մենք ևս կը սևնամք, քանի որ ամբողջության մասն եմք:
Վերջապես անհնարին ծամածուռ ճամփաներե անցնելով, և կտռքին անընդհատ ցնցմանց ենթարկվելով հասանք ծովեզրը, ուր նավակ մի մտնելով ջուրերուն վրա կը սուրայինք, մեր կրած զանազան ազդեցությանց ներգործությունը կրելով տակավին:
Երբ հասանք Տոլմա-Պախչեի արքունական պալատին առջև, տե՛ս, Կոմս, ըսի, ահավասիկ վայր մի որ մարդկային սրտին ամբողջ պատմությունը կը պարունակե: Որչա՜փ մարդիկ<noinclude>
<references/></noinclude>
0ehjqbi2lot51be1o4eg5lo25425b2s
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/143
104
15062
397797
200821
2026-10-16T13:23:49Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -տողադարձեր -նոր տողեր
397797
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>արքունական տիրոջ մի համակրելի երևնալու համար տքնեցան, գործեցին, թշնամիներ հարուցին, թշնամիներ խորտակեցին, թշնամիներե տապալվեցան, երբ նույն իսկ իրենց երազներուն բարձրության գագաթը կը թվեին հասնիլ: Որչա՜փ կանայք իրենց թագազարդ տիրոջն հաճելի ըլլալու համար ճիգեր թափեցին, սիրվեցան, լքյալ մեկուսացան, լացին, տառապեցան նախանձորդի առավելության վրա, երբ անձերնին հզոր տիրու հի կը կարծեին արքունական սրտի: Քանինե՜ր տանջվեցան խոսքե մի, նայվածքե մի որ ուրիշ գեղանվո մ՚ էր ուղղյալ, որ ընդհուպ պիտի հաջտրդեր իրեն՝ տիրոջը սրտին մեջ: Այո՛, քանինե՞րը լացած են. բայց ո՞վ արդյոք համրեց սրտին այդ այս ասուքները. ո՞վ բանի տեղ դրավ զանոնք: Ջուրի կաթիլներ համարվին գույն. սակայն որտի ղառնությամբ լի կաթիլներ էին ոնոնք: Այդ տտրարոախտ գեղանիները մինչ կորովալից էին տակավին՝ իրենց սրտին հյուծիլը կ՚ղգային, ցամաքիլը, տկարանալը: Օրին մեկն ալ բաբախումները դադրեցան. ման սպաննած էր ինչ որ շնորհք, ինչ որ թարմություն, ինչ որ կյանք էր: Ո՞վ դիտեց այդ սպանությունը: Էակ մի միայն կը պակսեր որուն ուրիշ գեղանի մի հաջորդած էր: Այո՛, էակ մի միայն կը պակսեր, բայց սիրտ մ էր այդ որ լացած, հառաչած և արյունած էր: Ո՞վ քաղեց այդ վերջին շունչը ուր կը բովանդակվեր տխուր վեպի ամբողջ պատմությունը: Փոս մի կը բաց վի ընդունելու համար երիտասարդուհի մի զոր հույսը գեղեցկացուցած էր, և հուսահատությունը մեռուցած: Անցորդը կ'անցնի և իմանալով թե ծաղկահասակ կին մի կը հանգչի հոն, «Մեղք, կըսե, տակավին շատ շուտ էր մեռնելու համար» ու ճամփան կը շարունակե: Մի՞թե շատ շուտ մեռած կը սեպվի մարդս երբ թշվառությունը ճանաչե, և յուր երիտասարդության մեջ արդեն ծերացած նկատվելով ո՞չ ապաքեն մեռնիլն ալ մխիթարություն մ՚ է իրեն համար: Պատասխանե՚, Կո՛մս, ըսի, դու ևս ինձ նման ծերություն չե՞ս զգար արդյոք:
Մայտա, ըսավ, կյանքը մեծ արտոսր մ՚ է, զոր շող մի կը ջերմացնի առավել շուտ շոգիացնելու համար: Մեն մի մարդ դառնության բաժակ մի ունի, զոր ներկան կը պարպե և ապա գան կը լեցընե: Ոմանց բաժակը կը հորդե, ահա միակ տարբերությունը: Դու շատ տառապեցար, և անձդ ամենեն<noinclude>
<references/></noinclude>
lnlr8nrs2y2ul1whc2wgsl87vsug6dd
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/144
104
15063
397798
126671
2026-10-16T13:26:10Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397798
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>տարաբախտը կը համարիս: Կը սխալիս, վասնզի ամեն մարդ յուր արտասուքը կը հաշվե միայն: Իմ դժբախտությունս ո'չ ապաքեն քուկինիդ չափ ծանր է. դու կը կորսնցնես գանձ մի, և նույնը կը հանդիպի ինձ. քեզ համար ինչպես և ինձ՝ ավելորդ անձ մի կա մեջտեղ: Տառապիլ՝ զգալ կը նշանակե. զգալն՝ ապ րիլ: Տառապանքը կենաց մեն մի վայրկյանը ուժգին կը նշանակե, զի ապրելու համար ծնած ենք:
Կյանքը, շարունակեց Կոմսը, ընդարձակ վիհ մ' է որուն մեջ սարսափահար աչքը զգիշեր կը տեսնե: Մարդս անոր հատակը իջնալու պարտական է, զի անողորմ ձեռք մի զինքն անդ կը մղե բռնությամբ: Սերը կը լուսավորե այդ վիհն յուր շողովն, հետո մութն առավել ևս թանձրացնելու համար, երբ սառնահար շունչովն յուր բռնած ջահը կը մարե:
Լռեց Կոմսը, և ես ունկնդիր էի, մինչ դադրած էր խոսելե:
Հանկարծ ձեռքը ծովուն մեջ թաթխելով և զայն վեր քաշելով քանի մի կաթիլներ կախվեցան մատվըներեն, և հետո ծովուն մեջ ինկան և կորսվեցան: «Ահա մարդուս պատկերն, ըսավ. վայրիկ մի կը կապվի կենաց, ևտքը կը գլորի ու կը կորսվի ընդհանուր ամբողջության մեջ ուսկից բղխած էր»:
Մեր նավակը կը սահեր ջուրերուն վրայեն, և մենք հիացմամբ կը դիտեինք մերթ շարժուն անհունությունն՝ որ զմեզ մեղմաբար կօրորեր յուր ծոցին մեջ, և մերթ կապույտ անհունությունն որ մեր գլխուն վերև կը տարածվեր, և մենք իբրև հյուլե այս երկու տարածությանց մեջ՝ մտոք կը բարձրանայինք մինչև մին, և կը խոնարհեինք մինչև մյուսը: Հասանք մեր բնակարանն երբ լուսինն հորիզոնին վրա կերևար բնությունը դյութելու համար, ու մյուեղինին ձայնը կողջուներ զայն խանպով:
'''Տիգրան առ Մայտա'''
Կը ներես ինձ ուրեմն, Մայտա՛դ իմ պաշտելի: Սիրտս կըսփոփի, բայց չէ կարող գտնալ յուր կորսված երջանկությունը:
Ամենայն ինչ անտանելի է ինձ, մանավանդ այն անմեղ էակն որո հանցանքը զիս շատ սիրելն է, զի որևէ սեր՝ բացի քուկինեդ, դժոխք է ինձ համար: Կր կարեկցիմ իրոք այդ հեգին վրա<noinclude>
<references/></noinclude>
eew5jm1wprkit6bifpu1lo2h2rj9t8o
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/145
104
15064
397799
126661
2026-10-16T13:28:11Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397799
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>որ ինձ բախտակից եղավ, բայց կը խորշիմ այն բերնեն որ զիս յուր Տիգրանը կանվանե: Եվ սակայն ամենայն ինչ իրավունք կուտա իրեն զիս այնպես անվանելու. հոգիս միայն կը բողոքե և պիտի բողոքե միշտ: Եկեղեցվույն մեջ հուզմունքս շատ իսկ մատնեց զիս, և իզուր կը ջանամ քողարկել իրմե զիս գրավող անտարբերությունը յուր անձին նկատմամբ: Երբ անոր արտասուքը կը տեսնեմ, կը գթամ ստուգիվ. բայց մատունքս այդ արտասուքը կը սրբեն, մինչ հոգիս կանիծե զանոնք: Զքեղ ստանալու համար կարող էի ամեն բան դղրդել ու տապալել, և սակայն ահա անգութ բախտը, կամ կին մի, սատան մի, հաղթահարեց, ոչնչացուց զիս:
Մայտա, իրև վերջին շնորհք լսե աղերսանացս, և թող Տիգրանին որ ձայն ետին անգամ վայելն, հետին անգամ շնորհքներդ տեսնե, վայրիկ մի գրել իրենը կարծե, և եթե հարկ է՝ ոտիցդ աոջև մեռնի: Դու բերնովդ ներումս շնորհև, թո՛ւյլ տուր ինձ ցավերո պատմել քեզ, և այդ ատեն դու անձամբ կը դատես եթև կարեկցությանդ արժանի չեմ, ինչպես խնդրած գթությանս զոր շնորհեցիր, զի հրեշտակ ես դու, և հրեշտակը ներել գիտե միշտ:
Մայտա, շնորհք կը հայցեմ դժբախտի մի համար: Թույլ տուր ինձ իբրև մեղավոր ներկայանալ աչացդ առջև: Տիգրանը ղոր պաշտեցիր, այնչա՞փ ատելի եղավ քեզ մինչև ի սպառ ար տաքսել զայն առջևեդ: Ըսե թե կը զիջանիս որ տեսնեմ զքեզ, և անմիջապես կուգամ, կը թռչիմ, վայրկյան մի կյանք կը վա յելեմ, հետո ամեն օր մահ կրելու համար:
'''Տիկին Սիրա առ Մայտա'''
Ուրախ եմ որ Կոմսին գալուստը գոնե առժամանակյա կերպիվ վերջ տվավ մենակությանդ: Ազգաց մեծության և փառաց, ինչպես նաև անոնց անկումը պատրաստող պատճառներուն նկատմամբ ըրած խորհրդածություններդ ըստ բավականի կը հաստատեն համոզումս թե ազգին զարգացումն աշխատում թյամբ ամեն հատկություններով կը կատարվի, մինչդեռ անոնց կործանումը մեղկութենե և մոլութենե կը հետևի: Իսկ ինչ որ<noinclude>
<references/></noinclude>
31sqyftvz7s9bqj5zcwaen8yr5z0rvv
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/146
104
15065
397800
200822
2026-10-16T13:30:18Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397800
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>ազգաց կը պատկանի, նույնպես և ամեն անհատի, քանի որ անհատական ուժերու ամբողջությամբ կը կազմվի ընկերային զորությունը: Արդ կը հարցնեմ քեզ, Մայտա', ի՞նչ օգուտ կը քաղես անգործունեութենեդ, և ո՞վ կը շահի կյանքեդ. ո՞րն է մատուցած ծառայությունդ առ ազգդ, առ մարդկություն որ կը ջնջե ամենայն խտիր ընդ մեջ ժողովրդոց: Ո՞րն է սփոփած վիշտդ. ո՞ւր կը կեդրոնացնես մտացդ ճառագայթները. մեն մի մտավոր կայծդ, սրտիդ մեն մի բաբախումը սահմանված է միանալու մարդկային ճառագայթից և զգացման ամբողջության հետ:
Ժամանակ տվի քեզ որ ցավերդ մեղմես. բայց եթե ուզես երկար ժամանակ նույն վիճակի մեջ ապրիլ. անկարող կըլլաս վերջը վերականգնելու, վասնզի չարն կարմատանա, և ինչ որ հաստատ է, արմատախիլ ընելը դժվար է: Վշտին բռնության առջևն որչափ խոնարհիս, այնքան կը բռնանա վրադ: Խիզախե’ անոնց դեմ, և հաղթող կը հանդիսանաս: Բայց ըսե ինձ, ո՞վ արդյոք երջանկություն խոստայավ քեզ երկրիս վրա. ո՞ք կատարելապես հրջանիկ եղած է երբեք որպեսզի դուն ևս ըլլաս:
Ամենեն փոքրին մինչև ամենեն մեծը ճանչեցին տառապանս քը: Հանճարներն՝ որք մարդկության բարերարներն են՝ ապես րախտության, բանտի, աքսորի և մահվան մատնվեցան: Գիտության և աշխատության այս անմահ մարտիրոսներն մեզ կուտային լույս և կյանք, և իրենք իբր փոխարեն՝ մահ կընդունեին: Մենք կենաց ըմբիշներն ենք. ագան կամ անագան կը վիրավորվինք՝ վերստին հոտս կանգնելու և մրցելու ցորչափ մեզ ուժ կը մնա: Իրավունք չունինք ըսելու. «Հոս կը վերջանա իմ աշխատությունս. հո՛ս՝ ասպարեղիս մեջ կանգ կառնում, ոչ ես կ'ուզեմ առաջ քայլել»: Ո՛չ, իրավտնք չունիս, զի այդպես վարվիլն՝ բարոյական անձնասպանություն մ' է, և սակայն անձնասալանութենև կը խորշիս, որովհետև կը մտածես թե իշխանություն չունի, քեղ շնորհված կյանքդ բնաջինջ ընելու ինքնին․ բայց բնավ չես խղճմտիր բարոյական, կենսական Բյութրդ սակավ աո տակավ տկարացնելով անգործությամբ՝ զգալի ինքնասպանության մատնվելու. որևէ անձնասպանության քաջությունը, ֆիզիկական թե բարոյական, դատապարտելի քաջություն մ' է, վասնզի շատ ավելի հարգի է ապրիլ և<noinclude>
<references/></noinclude>
czr3q2mibojp7j0t56l1wbt35xigzu2
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/147
104
15066
397801
126672
2026-10-17T07:05:32Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397801
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>մրցիլը քան թե հուսահատական վայրկյանի մի մեջ մրրկալի կյանք մի վերջացնել, և կամ աստիճանաբար կենսական հյուր թը փճացնել: Կյանքը ճակատավայր մ՚ է. մարդիկ պատերազմողներն են. վիրավոր զինվորն իրավունք ունի՞ արդյոք խույս տալու կռիվեն երբ վերքը կերպիվ իվիք բժշկված է, և երբ կաս րող է այն վերստին զենք շարժել: Եթե խույս տա, եպերելի դասալիք մ՚ է. կենաց դասալիքներն արդյոք նվա՞զ եպերելի են:
Չե՞ս զգար թե մարդուս համար փառասիրություն մի կա զինքը ճզմող դեպքերուն վերևը բարձրանալ և ըսել. «Արհամարհեցի զանոնք, կանգուն կեցած եմ, և փոխանակ հաղթվելու հաղթող եմ. ղի կը գործեմ, զի մարդ եմ»:
Այս խորհրդածություններս անշուշտ դուն ալ կընեիր քեզ նման տառապող անձի մի. բայց դուն այն աստիճան կենդանի մեռյալ եղեր ևս որ կարողություն չունիս զգալու քեզ նվաստություն բերող վիճակդ: Մտական և բարոյական հանգամանացդ անգործությամբն օր ավուր կ՚այլափոխվիս կը խոնարհիս, բարոյական աստիճաններե հետզհետե վար կ՚իջնես, և պիտի գա օր մի, ուր անասնո վիճակին մոտենալով՝ անասուն մարդու անձնավորությունը պիտի հանդիսանա: Ի՞նչ բանի կը ծառայե քեզ բարձրությունդ, Մա՛յտա, երբ ընկճիս իբր ամենատկար արարած:
'''Մայտա առ Տիկին Սիրա'''
Միևնույն անիրավությամբ կը մեղադրես զիս թե ակամա լռությանս և թե բռնի անգործությանս համար. ուշ դիր խոսքի րուս, և ըսե' ապա եթե հանցավոր երևամ քեզ։
Կոմսը մեկնեցավ երեք ամիս հյուրս րլլալեն վերջը: Հարկավոր կարգադրությունները պիտի ընե որպեսզի գա Պոլիս հաստատվի և իմ վրա հսկե իբրև եղբայր անձնվեր: Գեղեցիկ խորհուրդներ են ասոնք ստուգիվ և արժանի անոր վեհ սրտին:
Բայց կը մնա գիտնալ թե այդ դիտավորություններն արդյոք պիտի կրնա՞ն գործադրվիլ. զի կյանքս մաշող ախտին դիմադրելու համար թեև մեծ են ջանքս և արիությունս, սակայն օր ավուր անողոք հիվանդությամբ մի տկարանալս կզգամ:<noinclude>
<references/></noinclude>
rl9pg12b18f73p9rov234yiv6780rpo
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/148
104
15067
397802
200823
2026-10-17T07:06:37Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397802
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>Կոմսն արդեն նշմարեց վիճակս, և հորդորեց զիս բարեխառն կլիմայի մը ներքև անցունել ձմեռվան եղանակը:
Խոստանալով ինձ ընկերանալ ամենուրեք: Նաև առաջարկեց ինձ յուր հարստության մասնակցել զիս, պնդելով թե եղբայր մ՚ իրավունք ունի այսպիսի նվեր մ՚ ընելու քրոջ մի որ կրցավ զոհել մանավանդ յուր վանական խաղաղությունը: Մերժեցի բացարձակապես այղպիսի առաջարկ մի, և յուր թախանձանքն ամենևին չփոխեց որոշումս: Այս մերժումես կը նեղանար այն, ինչպես ես ալ յուր բազմիցս կրկնված աղաչանքեն: Իրավ է որ այդ նոր ապացույց մի էր յուր անսպառ վեհության:
Երբ կոմսը բաժնվեցավ, չարաչար հուզվեցա, որով տկարությունս ալ սաստկացավ: Կ՚ըմբռնես անշուշտ թե անկարելի էր անտարբեր աչոք նայիլ այն դատարկության զոր անզույգ բարեկամ մի լեցուցած էր երեք ամիսն իվեր: Առանձին կը մտախոհեի երբ Լևոնին մոտենալը տեսա, միանգամայն յուր ղեմքին անզսպելի հուզմունքը:
Ի՞նչ ունիս, Լևոն, սաստիկ բորբոքած կերևաս, ըսի:
Վախնամ, պատասխանեց, որ նորանոր աղետից պիտի ենթարկվինք, զի Հերիգան բանտեն փախչելու միջոց գտեր է:
Յուր պահապանը կը պնդե միայն այդ փախստյան գործակից չըլլալը և ոչ այլ ինչ, և այդ կինը գտնելու ջանքերն ապարդյուն մնացին մինչև հիմա: Այդ ժանտ կինն որ բնավ չխղճմտեցավ այնչափ անօրինություններ ընելու, արդ ի՞նչ բանի կարող չէ երբ մեծ վրեժ մ՚ ունի լուծելու: Գիտես արդեն որ Պետրոս Թ...
մահվամբը տուժեց յուր սերն. իսկ մենք ինչո՞վ արդյոք պիտի տուժենք այդ կնոջ ատելությունը:
Այս խոսքերն ահով պաշարեցին զիս: Եթե ապահով ըլլայի թե ես պիտի ըլլամ Հերիգայի վրեժխնդրության նահատակը, բոլորովին անհոգ կը կենայի: Բայց մինչև ցարդ մահվանս չփափազեցավ, այլ յուր սլաքները սիրելյացս ուղղելով ուզեց վիրավորել զիս: Կրնա՞մ աներկյուղ ապրիլ Հուլիանեիս նկատմամբ. կրնա՞մ Տիգրանս ապահովի համարիլ: Քունս սարսափելի երազներով հուզված է, օրերս ալ մտատանջությամբ: Թվի ինձ տեսնել նորանոր աղետս զոր Հերիգայի սրտմտությունը մեզ կը պատրաստե մթության մեջ: Կը կարծեք անոր<noinclude>
<references/></noinclude>
crrk57lpjnluaxqs7txpl61r13exs18
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/149
104
15068
397803
200824
2026-10-17T07:08:04Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397803
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>սպառնալից և հրաբորբոք աչքին հանդիպիլ. կը կարծեմ թե մեն մի և վայրկյան մահաբեր տիպաց ծնունդ պիտի տա, և ամեն սահած վայրկյան չկրնար զիս ապահովել յուր հաջորդին նկատմամբ: Դժբախտ դեպք մի՝ մարդը կսպաննե մեկ հարվածով, բայց մտատանջությունը համրաբար կը մեռցնե՝ մ են մի հարվածին դառնությունը զգացնելով:
Արդ, սիրելի՛ս, ըսե՛, միթե արիությունն և հոժարամտությունը կը բավե՞ն հաղթելու իրավացի վախերուս և վհատությանս: Ինչպե՞ս կուզես որ խորհիմ, գործեմ, երբ միտքս անընդհատ Հուլիանեես Տիգրանին կը վազե, երբ ամեն ձայն, ամեն շարժում զիս կահաբեկե, և աչքս ամենուն երեսն անհանգիստ կերպով կը նայի գույժ մ՚ իմանալու երկյուղով: Ո՞վ Աստված իմ, քանի մ՚ օրվան կյանքի համար որչափ տառապանք:
'''Մայտա առ Տիգրան'''
Զիս տեսնելդ անկարելի է, Տի՛գրան. ուրիշին պահե պարգևդ զոր կուզես ինձ շնորհել. օրինավոր իրավունքներ ունի նա քու վրադ. անոր ի՞նչ փույթ քու սխալմտւնքդ: Կը հաստատես խեղճ ամուսնույդ նկատմամբ անտարբերությունդ, բայց զիս տեսնելով արդյոք կը հուսաս թեթեւցնե՞լ զայդ: Մեր կորսված երանության գաղափարը վերանորոգելով ներկան առավել կը ծանրացնենք: Իրավունք ունի՞մ շահելու սիրտ մ՚ որ ոչ ևս իմս է․ և միթե իրավացի կշտամբանաց չե՞մ ենթարկվիր այդ սիրտը շահիլ տւզելովս, նաև ավելացնելովս ամուսնույդ դժբախտությունն որ ըստ ինքյան շատ մեծ է արդեն: Ո՞վ կրնա ճանաչել զքեզ առանց սիրելո, և ի՜նչ սոսկալի վիճակ է սիրելն առանց սիրվելու:
Ո՛չ, Տիգրան, պետք չէ որ տեսնվինք վերստին. մեր փոխադարձ վիճակն իսկ այս զոհողությունը կը պահանջե: Զիրար տեսնելե ետք բաժանումն առավել ևս անհանդուրժելի կըլլա:
Լսել ձայնդ, տեսնել կերպարանքդ, վայրիկ մի հիս ամփոփել աշխարհս և ապա ամենայն ինչ կորսնցնել. ո՛չ, ո՛չ, անկարող եմ այդպիսի փորձի մի տոկալու: Ո՜վ տարաբախտ Մայտա,<noinclude>
<references/></noinclude>
r2vup9dsct9b64utx6b0j1nluvgknyv
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/150
104
15069
397804
200826
2026-10-17T07:10:26Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397804
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>և ի՞նչ իրավամբ քուկդ պիտի համարիս ուրիշին սուրբ ստաց վածքը. նույնիսկ վայրկենի մի համար չունիմ այդ իրավունքը: Թեև այդ միակ վայրկենին համար կյանքս կը զոհեի: Ո՛չ, Տիգրան, ոչ ևս պիտի տեսնես զիս: Հեռի փախչենք իրարմե, թեև մեր սրտերն իրարու մոտենալու ձգտին անդադար: Չեմ ուզեր մատնել խիղճս և պարտքս, այլ մահվան ժամանակ կ՚ուզեմ գոնե հանդարտ խղճով մեռնիլ, զի այս պիտի ըլլա այն միակ մխիթարությունը զոր հետս գերեզման պիտի տանիմ: Դուն անկարող ես այս մխիթարությունն ինձմե հափշտակելու. և եթե կարող ըլլայիր անգամ, ես քեզմե խույս կուտայի: Սրտիս դեմ մրցելու համար այսպիսի վայրագ կարողություն մի կունենայի՞:
Մնաս բարյա՜վ, Տի՜գրան...:
'''Տիկին Սիրա առ Մայտա'''
Ո՜րչափ հուզմունք, ո՛րչափ փոթորիկ շուրջդ կորոտան՝ զքեզ ուժաթափ ընելով: Հանդուրժե հրաբորբոք երևակայությանդ և տխուր պատկերներով մի՛ տանջեր միտքդ: Լևոնին ընկերական վիճակին բարձր ազդեցությամբն կը հաջողիք անշուշտ շուտով ձերբակալելու այդ անզգամ կինն՝ առանց ժամանակ տալու որ ձեզ կարենա վնասել:
Ո՜րչափ փափագելի էր որ կարենայիր Պոլսեն քիչ մի ժամանակ հեռանալ, հոս գայիր ի Քորֆու, ձմեռն անցունեիր հօգուտ առողջությանդ և հանդորրություն մտացդ: Բայց դյուրավ կըմբռնեմ թե մայրենի սիրտդ չկրնար հեռանալ զավկին քովեն երբ լայն վտանգի ենթարկված կը համարի: Ի՜նչ մխիթարություն պիտի ըլլար առանձնությանս մեջ զքեզ վայելել, սփոփել և քեզմով սփոփվիլ: Երա՜զ:
Այս միջոցիս նոր ծանոթներ ունեցա: Տաճիկ մեկ ճանչվորս, որո շնորհիվ ժամանակավ կարգադրեցավ մի կնճռոտ գործս, անձնական թեթև տկարության մի պատճառավ՝ առժամանակյա կերպիվ հոս հաստատվեցավ և ինձ դրացի եղավ: Երկու գեղեցիկ կիներ ունի, որոնց մին բնության հրաշալիք մ' է: Երբեք հասակի այսքան կատարելություն, դեմքի այսքան գեղեցիկ<noinclude>
<references/></noinclude>
0dpz8g4f71cj46kqd1pbtxxig2lo09x
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/151
104
15070
397805
126675
2026-10-17T07:11:10Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397805
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>գույն, և նայվածքի այսքան կենդանություն չէի տեսած: Յուր շարժմանց մեջ գոռոզությամբ խառն վսեմություն մի կա, որ առավել թագուհի մի կը հիշեցնե քան թե փափուկ կին մի բավական հղկուն միտք մ՚ ալ ունի, որով յուր ընկերությունն խորժելի եղած է ինձ:
Այս գեղանի կինն ամուսին մ՚ ունի եղեր որո նախանձուն ողորմելի նահատակն եղած է ինքը: Անկարող ըլլալով դիմանալու հանապազօրյա մարտիրոսության, բարեկամի մ՚ օգնությամբ խույս տվեր է ամուսնական հարկեն, նույնիսկ այն օրն երր ամուսինը պաշտոնով հեռավոր երկիր մի կ՚երթար և զինքը կը դատապարտեր յուր հետն երթալու: Բարեկամին ձեռամբ օթևան մի գտած էր այս տաճիկ ծանոթիս տունը, ուր իբրև տիրուհի կը պահակալեր յուր եզական գեղեցկության շնորհիվ:
Այս է ահա յուր կենաց պատմությունը:
Սակայն հաստատեցի թե այս երկու նախանձորդաց հասակավորը նախանձաբեկ կը հյուծի՝ նկատելով թե նորեկ կինը կատարելապես կիշխե ամուսնույն վրա, և բնավ չպիտի զարմանամ՝ եթե հանկարծ իմանամ օր մի՝ թե տունեն դուրս հանած ևն այդ խեղճ զոհը, որո գեղն ու շնորհքը նսեմացած կեր րևան մտատանջության ազդմամբ, մինչդեռ ոսոխն առավել ևս շքեղացած է հաղթանակավը:
Չկա բան մ՚ որ այնքան հակառակ ըլլա ընկերական օրինաց որքան բազմակնությունն՝ որ ոչ այլ ինչ կը նշանակե բայց էթե սիրտ մի որ բազմաթիվ կանանց մեջ մրցման առարկա կ՚ըլլա: Ընտանեկան հարկին երջանկությունն երկու հոգիներու մեջ եղած սերտ հարաբերությամբը կը կազմվի, այսինքն այն լռին դաշնադրության մեջ իրարու վշտաց և ուրախությանց մասնակցելով, միևնույն կյանքով, շահերով, ձգտումներով ապրելով, և իրենց զավակներով վերածնելով: Ի՞նչ վստահություն կրնա ունենալ կին մի տր հակառակորդի իշխանութենեն կը վախնա անընդհատ, և որ համուսինն յուր կը գտնե ոչ թե ընկեր՝ այլ տեր մի որո քմահաճությանց պարտական է համակերպիլ: Մայր է, բայց ուրիշ մի նույնչափ մայր է նույն հարկին ներքև: Սիրտն, անձնասիրությունը, շահերն, ամենայն ինչ վտանգի ենթարկված է, և յուր կյանքը հարատև փոթորիկ մ՚ է: Այդ խեղճ կնոջմե սեր, հպատակություն և<noinclude>
<references/></noinclude>
limi1t88vorgswtz1qj8p0lq6yxrnow
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/152
104
15071
397806
200827
2026-10-17T07:11:39Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397806
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>անձնվիրություն կը խնդրվին, բայց ի՞նչ փոխարինությամբ. առօրյա շնորհներն են ամենայն փոխարինություն:
Իսկ ի՞նչ կրնա ըլլալ անձնվիրությունն այն սրտին որ սիրո վարձատրության չսպասեր: Միթե սիրտն յուր օրենքը չունի՞:
Ո՞վ կը լսե անոր մեղմաձայն մռնչումներն և թաքուն ապըստամբություններն. ո՞վ կը տեսնի անոր հուսահատություններն և վրեժխնդրությունները: Լռության մեջ խաղաղություն կենթադրվի, բայց լեռն՝ որ հինքն հրաբխային գործունեություն ունի՝ ի՞նչ դուրս կուտա երբ ի ներքուստ հրային ալիքները կարծարծե: Ի՞նչ կրնան ըլլալ այն զգացումներն որք հակառակորդի անընդհատ ներկայութենեն ջնջված, կամ բորբոքված, կամ դառնացած են: Եթե կինը կը սիրե այս պայմաններով՝ յուր կյանքը մշտատև մարտիրոսություն մ՚ է: Իսկ եթե չսիրեր, շարունակ զզվանք, հանապազօրյա արվեստ, մեքենայություն մ՚ է հարստություն դիզելու՝ յուր տերը կողոպտելով և այսպես ապագան ապահովելով, ըսել է նվաստ առուտուր մ՚ է այն:
Բազմակնությունը կանանց նվաստության բարձրադույն կետն է, մարտիրոսական վիճակ մ՚ է: Սիրո չէությունն է, ընտանեկան անիշխանությունն է: Մեն մի նախանձորդ մայր յուր զավա կին վրա կուզե ամփոփել հայրական շնորհներն, հետևաբար ատելությունը կը սպրդի զանազան մայրերե ծնած եղբարց մեջ. ասոնք իրարու թշնամի կը դառնան, հայրենի հարկը հա կառակության և չարության բույն մի կը հանդիսանա, զոր տարբեր նպատակներ ևս քան զևս կը թունավորեն:
Ճանչվորիս նոր հարսն այնքան ապահով է յուր իշխանությանց վրա որ կարծես թե կարճամարհե որևէ նախանձորդ:
Բայց որքան ալ մեծ ըլլա ազդեցությունը, կրնա՞ անվրդով նաջիլ ասլագային, կրնա՞ հավաստի ըլլալ թե ուրիշ շնորհալի րարած մի յուր պատճառած վիշտերն իրեն չպիտի վերադարձնե այնպես:
Անցյալները դրացվույս հետ կը խոսեի բազմակնութենե արտադրված ապօրինավոր վիճակին վրա: Թեև բավական լուրջ մարդ մ՚է, բայց դժվարություն կը կրեր ըսածս հասկնալու:
Այնպես կը կարծեր թե յուր առաջին կինը շատ երջանիկ է քանի որ կենաց ամեն հաճույքը կը վայելե, և թե բնավ յուր անդորրությունը չվրդովիր այն առավելութենեն որով մյուսը կը<noinclude>
<references/></noinclude>
b5gtilppr9ifrphh5rs02cii7rer9df
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/153
104
15072
397807
126676
2026-10-17T07:12:41Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397807
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>պատվեր: «Ի՞նչ կը պակսի անոր, կըսեր շարունակ»: Կան շատ մարդիկ որք կը կարծեն թե կնոջ բարեբաստությունը անթերի է երբ կենաց նյութական շնորհներն կը վայելե. չեն ըմբռներ անոնք, կամ չեն ուզեր ըմբռնել, թե կինը սիրտ մ՚ ունի և թե անով երջանիկ է կամ ապերջանիկ: Որքան սակավաթիվ են այս ճշմարտությունը հասկցողները:
Գեղաշնորհ տիկնոջ հետ ամեն անգամ խոսքդ կընենք, և շատ մեծ հաճություն կը հայտնե երբ քեզմով կզբաղինք։
Երևակայե թե որպիսի ուրախություն է ինձ զբաղիլ սիրելի նյութով մի: Ոչինչ այնքան մխիթարական է բացակայության ժամանակ որքան խոսիլն այն անձանց վրա որք սրբազան են մեզի համար. կարծես թե տկարության դառնությունը մասամբ տվիք կր մեղմի, և մասնավոր համակրություն կընծայենք այն անձանց որոնց հետ նույն ախորժելի առարկայով կրնանք մեր ժամերն անցընել: Այս չքնաղ կինը գուցե ոչ այնչափ հաճելի ըլլար ինձ եթե այնքան համակիր ուշադրությամբ ուկնդիր չըլ լար քեզ վերաբերող պատմությանցս: Թերևս չափազանցություն կա այն հետաքրքրության մեջ զոր ցույց կուտա քու նկատմամբ, և թե այդ ընթացքին շարժառիթն է ինձ սիրելի ըլ լալու բաղձանքը, զի հասկցա որ խիստ խորագետ է նա: Չգիտեմ թե ընկերությունս վայելելու թե ատելի նախանձորդեն հեռի մնալու փափագն է որ այնչափ տունս հաճախելու կը դըրղե զինքը:
'''Մայտա առ Տիկին Սիրա'''
Այս տարակուսելի պարագաներու մեջ ոչ երբեք հանձնարու կըլլամ Հուլիանեես բաժնվելու, երևակայության հրեշներն ավելի սոսկավիթխար կը հանդիսանան հեռավորության ազդմամբ, որով շարունակ ինձ պիտի թվի թե՝ աղջիկս դավա ճանության նահատակված է: Գիտեմ թե ճամփորդությունը, նամանավանդ անձկալի ընկերությունդ ինձ խիստ նպաստավոր կրլլար քանի որ առողջությունս սաստիկ խանգարյալ է:
Ո՞րչափ փոխված եմ, եթե գիտնայիր, կը ցավեիր անշուշտ, և քու գեղանիդ բնավ վախ չէր զգար ինձմե աղթվելու յուր<noinclude>
<references/></noinclude>
2yi3y65y3cju7czye3wlwchl7uerzp6
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/154
104
15073
397808
200828
2026-10-17T07:13:21Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397808
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>հրապույրներու մասին՝ եթե հոդ ուղևորեի. հետևապես զիս ալ կը մասնակցեր գուցե այն համակրության զոր աներկբայ եմ թե նվիրած է քեզ արդեն: Բայց անկեղծորեն կը խոստովանիմ թե բախտեն հալածված մյուս` էակին նկատմամբ մասնավոր զգացում մի ունիմ, զի կ՚զգամ թե ամեն տարաբախտներն իմ անծանոթ քույրերս են, որոնց հետ կը միանամ տառապանա կապով: Անոնց արտասվաց մեջ իմս կը նշմարեմ, հառաչանաց մեջն ալ իմս կը լսեմ:
Հերիգան գտնելու ջանադրություններն ապարդյուն մնացին մինչև հիմա. անոր հիշատակը կարծես թե քստմնելի ուրվականի մի զարհուրելի պատկերն է որ գիշեր ու ցորեկ զիս կը պահպանե անընդհատ: Երբ մութեն կը պաշարվի, թվի ինձ թ հ ոսոխիս բերնեն բոցեր կը ժայթքեն, զիս դանթեական գեհենի մի լույսերով կը լուսավորեն ու սուսերակիր ձեռամբ ահռելի ժպիտով սիրեցյալիս կսպառնա ան: Սոսկումով կը համակվի:, և մազերս գլխուս վերև կը ցցվին:
Քանի՜ ցս քունիս մեջ կարծեցի տեսնել աղջկանս Հերիգայի ճնշման ներքև մաքառիլը և հուսահատորեն աղաղակելը: Գիշեր մի մանավանղ թվեցավ ինձ թե՝ Տիգրանին մոտ նստած էի և հիացմամբ երեսը կը նայեի անմռունչ, երբ հանկարծ Հերիգա վրաս հարձակեցավ և կուրծքս սուր մի մխեց: Արթնցա ահաբեկ, և գթություն խնդրեցի Տիգրանեն, բայց նա ոչ ևս էր:
Այս անգութ տեսարանն չգիտեմ ինչու օր ավուր կը սաստկանա սրտիս մեջ փոխանակ ջնջվելու, և անցյալ ցավերուս վրա նոր վիշտեր կավելցնե: Երկու սիրտեր ենք, որք կենաց ովկիանոսին վրա կը թափառին և զոր հակառակ հողմեր իրարմե հես ռի կը մղեն: Իզուր օրերն և գիշերներն իրարու կը հաջորդեն. ոչինչ կը մոտեցնե ղմեզ. վիճը մեր երկուքին միջևն է. մահր միայն կրնա լեցնել զայն: Մահն ուրևմն հետաջինջ պիտի ընե անջնջելի պատկեր մի, մահը միայն սիրո նվաճողը պիտի րլլա երբ ոչ ժամանակն և ոչ հեռավորությունը կրցան հաղթահարել զայն: Տիգրա՜ն․․․ հառաչանքս անեզրության մեջ կը փաատի առանց սիրո արձագանք մի տալու: Իզուր շուրջս կը նայիմ, իզուր ուշ կը դնեմ, ոչի՜նչ, ոչի՜նչ։ Հուսահատությունը առջևս կը կանգնի իբր անգթության կմախքը, և անագորույն<noinclude>
<references/></noinclude>
099b1d1ukhamh38a704or7ss762p8xq
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/155
104
15074
397809
200829
2026-10-17T07:14:03Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397809
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>խնդությամբ կը ներկայե պատկեր մի զոր կը հափշտակե երբ հոգևին կը բաղձամ անոր մոտենալ:
Կյա՜նք, կյա՜նք. ի՞նչ խորհրդավոր բառ. ի՜նչ աշխարհ թշվառության արտասվաց, դառն հեշտությանց, խավարի, աղոտ լուսո: Ինչ հյուս նախանձու, նենգության և կեղծավո րության. ասոնք իբր հրալեռնային լավաներ ամենուրեք կը ծավալին անդիմադրելի հոսանքով, և ամեն ինչ կայրեն, կը տապալեն, կը քանդեն բացի ճշմարտութենեն և առաքինութենեն, երկու ահավոր ահագին և լուսեղեն սյուներ որք կը կանգնին և կը դիմադրեն իբր նեցուկ Հավիտենականին...:
Արարչագործությունն ընդհանուր սիրո ներդաշնակության վրա հիմնված կերևա, ահա արևը բոլորովին լույս է, ծաղիկը բույր, առվակը մրմունջ: Արևը կը բեղմնավորե տունկը, տունկը կը պատսպարե թռչունը, և այս թևավոր երաժիշտն ալ յուր դայլայլիկներով անտառներուն նվիրական լռությունը կոգևորե, և ապա առվակին մեջ թւչտելով և անոր վճիտ ջրո կաթիլները խմելով յուր ծարավը կ՚ամոքե: Մարդս միայն բացառու թյուն մ՚ է ուրեմն ընդհանուր օրինաց. նա միայն սուրը կը հնարե, սիրտերը կը հոշոտե, երկաթը կը սրե, արյունը կը թա փե և արտասվաց հետք կը թողու միայն՝ ուր որ կերևա և կ'անցնի ան: Մարդը միայն չարության ոգին է ուրեմն, և սակայն սիրտ մ՚ ունի սիրելու և հոգի մի զքեզ պաշտելու, ո՞վ աստված իմ:
Սե՜ր երկնային, աղբյուր աստվածային որով ամենայն ինչ կը մաքրվի, և ուսկե առաքինությունը դուրս կելնե հաղթական:
Սե՜ր, աղբյո՜ւր արտասվացմ: Սե՜ր, շո՛ղ երկնապարգև, լուսավտրե միշտ մթահար հոգիս. կարճատև օրերուս փարոսն եղի՛ր: Ով սեր, դուն ի կորուստ մատնեցիր սիրտս, այլ սակայն նվիրական ես միշտ ինձ համար...:
Սիրելիդ իմ, ներե՛ հոգվույս զեղման. գուցե վերջին աղաղակն է առ սերն, առ քեզ, առ աստված։ Կ՚զգայի թե հոգիս յուր բեռին ներքև կը ճնշվի. ա՜հ, ուզեցի սփոփել զայն հուսահատական ճիչ մ՚ արձակելով:<noinclude>
<references/></noinclude>
gkk5gfylaqcc0udwv9zwlf040hs7pmp
397810
397809
2026-10-17T07:14:15Z
Emptyfear
547
397810
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>խնդությամբ կը ներկայե պատկեր մի զոր կը հափշտակե երբ հոգևին կը բաղձամ անոր մոտենալ:
Կյա՜նք, կյա՜նք. ի՞նչ խորհրդավոր բառ. ի՜նչ աշխարհ թշվառության արտասվաց, դառն հեշտությանց, խավարի, աղոտ լուսո: Ինչ հյուս նախանձու, նենգության և կեղծավորության. ասոնք իբր հրալեռնային լավաներ ամենուրեք կը ծավալին անդիմադրելի հոսանքով, և ամեն ինչ կայրեն, կը տապալեն, կը քանդեն բացի ճշմարտութենեն և առաքինութենեն, երկու ահավոր ահագին և լուսեղեն սյուներ որք կը կանգնին և կը դիմադրեն իբր նեցուկ Հավիտենականին...:
Արարչագործությունն ընդհանուր սիրո ներդաշնակության վրա հիմնված կերևա, ահա արևը բոլորովին լույս է, ծաղիկը բույր, առվակը մրմունջ: Արևը կը բեղմնավորե տունկը, տունկը կը պատսպարե թռչունը, և այս թևավոր երաժիշտն ալ յուր դայլայլիկներով անտառներուն նվիրական լռությունը կոգևորե, և ապա առվակին մեջ թւչտելով և անոր վճիտ ջրո կաթիլները խմելով յուր ծարավը կ՚ամոքե: Մարդս միայն բացառու թյուն մ՚ է ուրեմն ընդհանուր օրինաց. նա միայն սուրը կը հնարե, սիրտերը կը հոշոտե, երկաթը կը սրե, արյունը կը թա փե և արտասվաց հետք կը թողու միայն՝ ուր որ կերևա և կ'անցնի ան: Մարդը միայն չարության ոգին է ուրեմն, և սակայն սիրտ մ՚ ունի սիրելու և հոգի մի զքեզ պաշտելու, ո՞վ աստված իմ:
Սե՜ր երկնային, աղբյուր աստվածային որով ամենայն ինչ կը մաքրվի, և ուսկե առաքինությունը դուրս կելնե հաղթական:
Սե՜ր, աղբյո՜ւր արտասվացմ: Սե՜ր, շո՛ղ երկնապարգև, լուսավտրե միշտ մթահար հոգիս. կարճատև օրերուս փարոսն եղի՛ր: Ով սեր, դուն ի կորուստ մատնեցիր սիրտս, այլ սակայն նվիրական ես միշտ ինձ համար...:
Սիրելիդ իմ, ներե՛ հոգվույս զեղման. գուցե վերջին աղաղակն է առ սերն, առ քեզ, առ աստված։ Կ՚զգայի թե հոգիս յուր բեռին ներքև կը ճնշվի. ա՜հ, ուզեցի սփոփել զայն հուսահատական ճիչ մ՚ արձակելով:<noinclude>
<references/></noinclude>
atg3szp0ccutkfyuxy5r4n990qqf0br
Հեղինակ:Երվանդ Լալայան
100
36647
397814
76712
2026-10-17T07:51:58Z
Emptyfear
547
397814
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ |լրիվ անուն =Երվանդ Լալայան | դասակարգում =Լալայան, Երվանդ| սկզբնատառ = Լ | պատկեր =|հայրանուն=Ալեքսանդրի| ծնվել է =1864| մահացել է =1931| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1931}}
== Երկեր ==
* [[Ջաւախք]]
* [[Ջաւախքի բուրմունք]]
* [[Վարանդա]]
* [[Գանձակի գաւառ]]
* [[Բորչալուի գաւառ]]
* [[Զանգեզուրի գավառ]]
** [[Զանգեզուրի գավառ/Սիսիան]]
** [[Զանգեզուրի գավառ/Տաթև]]
** [[Զանգեզուրի գավառ/Լորաձոր]]
** [[Զանգեզուրի գավառ/Զանգեզուր]]
** [[Զանգեզուրի գավառ/Կապան կամ Ղափան]]
* [[Նոր-Բայազետի գավառ կամ Գեղարքունիք]]
** [[Նոր-Բայազետի գավառ կամ Գեղարքունիք/Սևան]]
* [[Շուրուր-Դարալագյազի գավառ]]
** [[Շուրուր-Դարալագյազի գավառ/Վայոց ձոր]]
8hnfltb4b63zxvfsonzebsr00i7bslv
Սիրանույշ
0
49951
397811
131049
2026-10-17T07:15:34Z
Emptyfear
547
397811
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Սիրանույշ
|section =
|previous =
|next =
|year = 1884
|author=Սրբուհի Տյուսաբ}}
<div style="width: 50%; text-align:justify; text-indent:1.5em; margin-left:25% ">
<pages index="Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu" from=185 to=185 />
<pages index="Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu" from=187 to=442 />
</div>
sfy9olpp6tgibp1lxxtmip2c4cic423
Արաքսիա կամ վարժուհին
0
53362
397812
138971
2026-10-17T07:15:46Z
Emptyfear
547
397812
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Արաքսիա կամ վարժուհին
|section =
|previous =
|next =
|year = 1887
|author=Սրբուհի Տյուսաբ}}
<div style="width: 50%; text-align:justify; text-indent:1.5em; margin-left:25% ">
<pages index="Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu" from=443 to=443 />
<pages index="Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu" from=445 to=445 />
<pages index="Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu" from=447 to=665 />
</div>
9bhpouqqealh4p0l4yk7dls70y8tpo0
Կատեգորիա:Երվանդ Լալայան
14
152091
397813
2026-10-17T07:28:55Z
Emptyfear
547
Նոր էջ «[[Կատեգորիա:Հեղինակներ-Լ]]»:
397813
wikitext
text/x-wiki
[[Կատեգորիա:Հեղինակներ-Լ]]
15tp5w76ps54t0g9gzu79uv8daym4nu