Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.24
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/9
104
14895
397911
200943
2026-10-18T11:10:05Z
LetterBot
3069
(via JWB)
397911
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude><center>ՍՐԲՈՒՀԻ ՏՅՈԻՍԱԲ<br/>
(1841-1901)</center>
Սրբուհի Տյուսաբը հայ գրականության պատմության մեջ հայտնի է երեք վեպերով՝ «Մայտա», «Սիրանույշ», «Արաքսիա կամ վարժուհին»։
Պատկանելով 80-ական թվականների գրական սերնդին, ստեղծագործելով Մամուրյանի, Չիլինկիրյանի, Արփիարյանի, Հր. Ասատուրի և ժամանակի արևմտահայ այլ գրողների շրջանում, նա ակտիվ մասնակցություն ունեցավ գրական-հասարակական կյանքին՝ համընթաց գնալով առաջադեմ մտավորականության հետ։ Գրական դաստիարակություն ստանալով իր ուսուցիչ Պեշիկթաշլյանի մոտ, ապա ոգևորվելով ֆրանսիական ռոմանտիզմով, հատկապես Հյուգոյով ու Ժորժ Սանդով, նա կանխորոշեց գրական իր համակրությունները և գարձավ արևմտահայ ռոմանտիզմի ականավոր ներկայացուցիչներից մեկը։
Ստեղծագործական պրոբլեմատիկայով Տյուսաբը չափազանց միասնական է։ Իր վեպերի առանցքում նա գրել է հիմնականում կնոջ ազատագրության հարցը և դրանով իսկ վաստակել «հայկական Ժորժ֊Սանդ» որակումը։ Զարգացած, ազատամիտ, հախուռն բնավորության տեր Տյուսաբը, առանց կաշկանդող պայմանականության, ազդարարել է կնոջ ազատության իրավունքը, դիմազերծել ընտանիքի և բարոյականության տիրապետող նորմաները։ Արծարծած գաղափարներով, համակող, վարակիչ շնչով, գեղարվեստական յուրահատկությամբ նրա երկերը այսօր էլ պահպանել են իրենց գրական-պատմական արժեքը։
Սրբուհի Տյուսաբը<ref>Տյուսաբ ազգանունը նա ժառանգել է իր ամուսնուց, որն ազգությամբ ֆրանսիացի էր, երաժիշտ-դաշնակահար։</ref> (Սրբուհի Վահանյան) ծնվել է 1841 թվականին Կ. Պոլսի Օրթագյուղ թաղամասում, հարուստ ընտանիքում։ Նախնական կրթությունն ստանալով ընտանիքում, նա այնուհետև սովորում է Կ. Պոլսի ֆրանսիական վարժարանում։ Կրթության և դաստիարակության օտար ձևերը երիտասարդ Սրբուհու մոտ պատվաստում են որոշ քամահրանք դեպի հայրենի լեզուն և սովորությունները։
{{nop}}<noinclude>
<references/></noinclude>
4fhjgtezfg6np0jgv4fqlnqdf9tgp9i
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/14
104
14932
397867
200818
2026-10-18T10:54:26Z
LetterBot
3069
(via JWB)
397867
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
կութենե հառաջադիմությունն և հառաջադիմութենեն ճշմարիտ լուսավորությունն, որ մշտական և բարոյական ուժերուն ամբողջությունն է»։
Սիրան պահանջում է վերափոխել կնոջ դաստիարակության ամբողջ սիստեմը․ նրա տեսակետով պետք է կնոջ համար ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ նա կարողանա պիտանի լինել հասարակությանը, ունենա գործունեության ասպարեզ և կարողություններ, որպեսզի ապահովվի նրա անհատական և ինքնուրույն գոյությունը։ Կնոջ իրավազրկության դեմ բողոքելով, քննադատելով հասարակական նախապաշարմունքները, Սիրան միամտաբար ենթադրում է, թե կինը կարող է կենսագործել ազատության իր իրավունքը եթե անձնապես ունենա կամք՝ դիմագրավելու այդ նախապաշարմունքներին։ Նա կշտամբում է Մայտային, երբ վերջինս, մենակ մնալով, ընկնում Է անելանելի դրության մեջ, չէ՞ որ նա ամուսին չուներ, այսինքն իր կամքը բռնադատող չուներ և կարող էր ազատակամ տնօրինել իր իրավունքը։ «Դու, Մայտա, կը գանգատիս ընկերության անիրավութենեն. բայց ի՞նչ փույթ քեզ երբ սիրտ մ'ունիս սիրելու համար, միտք՝ խորհելու, կամք՝ գործելու․ ազատ ես, գործե, և ով որ ազատ է և կը գործե, կարեկցության տեղի չտար։ Դու տեր ես գործոցդ և բախտիդ. անձնվիրություն մ'ես արդ և ոչ թե շուք, ձայն մ'ես և ոչ արձագանք․ արշալույսն ես որ օրն կ'ավետե․ ոչ, ափսոսալի չես»։
Սիրայի դատողությունների մեջ որոշակիորեն արտահայտվել է հեղինակի հայացքների սահմանափակությունը՝ կնոջ ազատության հարցում։ Տյուսաբը իրավացի և ուժեղ է, երբ քննադատում է կնոջ իրավազրկության օրենքներն ու տիրող բարոյական նորմաները, բայց նա ցուցաբերում է իր սենտիմենտալ բարոյականության անճարակությունը, երբ հարցը հանգեցնում է սեռերի զուտ անհավասար իրավունքի փաստին, կամ ազատության իր պատրանքները տեղադրում է կնոջ անհատական կամքի ոլորտը, որպես թե նա կարող է ազատ լինել, եթե ամուսին՝ իր կամքը բռնադատող չունի։
«Մայտան» լուրջ աղմուկ առաջ բերեց գրական հասարակայնության լայն շրջաններում։ Նրա շուրջն ստեղծվեց աշխույժ բանավեճ, նրա արծարծած գաղափարները դարձան կրքոտ քննարկման առարկա։ Պահպանողական տարրերը հարձակվեցին հեղինակի դեմ, դատափետեցին նրան, իբրև թե, անբարոյականության քարոզի և հայ ընտանիքի նահապետական սրբազան օրենքների ոտնահարման հանդգնության համար։ Սակայն այդ գրոհի հանդեպ Տյուսաբը միայնակ չմնաց։ Մ․ Մամուրյանի «Արևելյան մամուլ» առաջադիմական հանդեսն իր պաշտպանության տակ առավ հեղինակին, դրվատեց գրողի ազնիվ ձգտումը՝ բարձրացնելու հասարակական կյանքի ցավոտ մի հարցը։ Տյուսաբի ազատախոհ ձգտումները հովանավորեցին նաև Ա. Արփիարյանը, Հր․ Ասատուրը և ժամանակի այլ առաջադեմ մտավորականներ։ «Մայտայի» շուրջն ստեղծված բանավեճին չմասնակցեց Տյուսաբը, սակայն նա չընկրկեց իր դեմ կատարված
<center>VIII</center><noinclude>
<references/></noinclude>
p2w23y311d5x5y3oqmhl7vxlg4o2ydy
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/19
104
14937
397868
200852
2026-10-18T10:55:48Z
LetterBot
3069
(via JWB)
397868
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
այնտեղ կլինի նաև հավատարմության զգացում և բարոյական մաքրություն։ Ինչու՞ այնքան շատ են դժբախտ ամուսնություններն ու բարոյալքված ընտանիքները, որովհետև աններդաշնակ է անհատի կյանքը, իրավազուրկ է կինը և մարդու անձնական կյանքը խաթարվում է զգացմունքների բռնաբարության իրավունքով։ Տյուսաբը տեսնում էր դրա արմատները։ Նա կռահում է, որ ընտանիքի մեջ յուրովի դրսևորվում են հասարակության սոցիալական հարաբերությունները, որ տիրոջ և ստրկի իրավունքը ինչ-որ յուրովի ձևով արտացոլվում է ընտանիքում․ «Ամուսնությունը,— գրում է հեղինակը,— այսօր տարբեր ուղղություն մ'առած է, նվաստ առ և տուր մ'եղած է․․․ Այսօր ամուսնության պայմանն է ոչ թե բարոյական հանգամանքն, այլ ոսկին։ Չի հարցվիր թե ի՛նչպես է անձը, այլ ինչ ունի։ Չի փնտրվիր բարոյական էակն՝ այլ նյութականը։ Ի՞նչ զարմանք ուրեմն եթե ամուսնություններն այսօր անչափ անհաջող են, եթե բնավորություններն իրարու հետ չեն հաշտվիր, եթե կամքերն իրարու չեն համաձայնիր, եթե փոխանակ միաբանության անմիաբանություն կա, փոխանակ սիրո՝ անտարբերություն կամ հակակրություն»։
Թաւիանցելով ընտանիքի և բարոյականության սոցիալական արմատները, Տյուսաբը, սակայն, կնոջ ազատության հարցում նորից ապավինում է իր իդեալիստական բարոյախոսության պատրանքներին, առաջադրված խնդրի լուծման ուղիները քննում բարոյականության սահմաններում, առանց պայմանավորելու այն սոցիալական վերափոխմամբ։
«Դու՛ստր իմ, քեզ կը նվիրեմ այս երրորդ և գուցե վերջին երկս։ Տղա հասակեդ սկսե սիրել զաշխատություն՝ իբրև զԱրաքսիա․ լուսավորե՛ միտքդ միշտ, կոխե՛ աներկյուղ ընկերական նախապաշարմանց վրա, լե՛ր արդար սկզբանց պաշտպան, բարեկամ տկարին, թշնամի գոռոզին։ Լե՛ր դու քեզմով և սեռիդ արժանապատվությամբը․ բարոյապես գույն մ'ունեցիր ու այդ գույնով ապրե՝ մինչ ցվերջ կենացդ»,— գրում է Տյուսաբը իր վերջին՝ «Արաքսիա» վեպի նվիրաբերականում։
Այս տողերի մեջ արտահայտված է վեպի միտումը, նրա գաղափարական ելակետը։ Կանանց հարցին, հեղինակն, այս անգամ անդրադառնում է աշխատանքի հասարակական իրավունքի տեսակետից։
Վեպը սկսվում է սոցիալական անհավասարության՝ հեղինակի ակնհայտ միտումով իմաստավորված հակադրության ցնցող պատկերով։ Բարեկենդան էր, ժողովրդի տրադիցիոն տոնախմբության օրը։ Բայց բոլորին չէր տրված ուրախության և ցնծության նույն վայելքը․ մինչդեռ «հարուստը կենաց ճոխ միօրինակությունը կը ճգնի ընդհատել և պարապո նեղանալի ժամերը աղմուկով, նվագարանով, հացկերույթով, պարով, շարժմամբ և տարօրինակ կենդանությամբ զբաղեցնել», «աղքատը յուր տխուր վայրկյանները կը մոռնա», «արտասուաց ու հառաչանաց բարեկենդանը կը տոներ»։ Եվ հեղինակն ամբողջ հոգով համակրում ու կարեկցում է խարխուլ տնակների ամենազուրկ թշվառներին․ «Ոհ, սրտաճմլիկ հակա-
<center>XIII</center><noinclude>
<references/></noinclude>
atchrg8wukpzhdo07uc1d6txiscij6s
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/23
104
14941
397852
200857
2026-10-18T10:45:31Z
Emptyfear
547
397852
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Վազգեն" /></noinclude>[[Պատկեր:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu|page=23|430px|center]]<noinclude>
<references/></noinclude>
1645c6sr2b4a7bfbzecg9r077w6gcp4
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/25
104
14943
397869
200859
2026-10-18T10:57:27Z
LetterBot
3069
(via JWB)
397869
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Վազգեն" /></noinclude><center>'''ՀԱՌԱՋԱԲԱՆ'''</center>
Խիստ ծաղկահասակ էի տակավին երբ սկսա կարդալ այնպիսի հեղինակներ՝ որք ընկերական և կրոնական զեղծմանց դեմ կը բողոքեին ուժգին։ Այդ բողոքն արձագանք գտավ սրտիս մեջ, մտացս մշտատև նյութն եղավ, և մանավանդ քաջալերվեցա մորս զարգացած և լուրջ գաղափարներեն, որոնցմով ինքը կը փայլեր շատոնցվընե ի վեր Հայ Ազգին հետադեմ աշխարհին վրա։ Ոչի՛նչ այնչափ զորավոր է որչափ մայրենի խրախույսը․ ուստի անձիս հետ կ՚աճեր հիս զեղծմանց դեմ թշնամություն, և արդարության համար սեր․ բայց սեր մ՚անզոր և անխոս, զի ապրած միջավայրս լռության կը դատապարտեր լեզուս։
Վերջապես հասավ այն օրը հորում բախտակից եղավ ինձ գեղարվեստի զավակ մի, այսինքն անհունության զավակ՝ զի գեղարվեստն անծիրն է։ Ներդաշնակության աշխարհներու մեջ ազատորեն դեգերող ճոխ միտքը բնականապես սահմանափակ միջավայրներու և նախապաշարմանց թշնամին ըլլալով, ազատ թողուց զիս մտածելու և բողոքելու։ Այսօր հրապարակավ երախտագիտությանս տուրքը կը մատուցանեմ Ամուսնույս, հոգվույս պետքը հասկցած, քաջալերած և կերպով մի Մորս ընթացքը շարունակած ըլլալուն համար։
{{nop}}<noinclude>
<references/></noinclude>
qy0nteb1w69z4ykndrcsl75bat67yc0
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/26
104
14944
397870
200860
2026-10-18T10:57:53Z
LetterBot
3069
(via JWB)
397870
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Վազգեն" /></noinclude>
Ուստի բավական ժամանակե ի վեր հոգիս կը մաշեր ընկերային այլ և այլ ողորմելի նախապաշարմանց տեսարանենեն։ Կը տեսնեի, կը ցավեի, բերնով կը բողոքեի, իսկ այսօր գրչով կը բողոքեմ։ Ինչ՞ փույթ ինձ կարողությանս նվազությունը, ինչ՞ փույթ դատաքննությունը։ Ես խղճիս ձայնին կը հնազանդիմ, պետք մի կը լրացնեմ, բավ է ինձ այդ։
Կը կրկնեմ՝ անիրավության և նախապաշարմանց թշնամին եմ․ հետևապես սրտմտելով կը տեսնեմ այն շղթաները որով կանացի սեռը կաշկանդված է․ այնպես որ կնոջ ո՛չ խոսքը, ո՛չ գործը և ո՛չ շարժումը բնական է կամ ճշմարիտ․ և միթե լուծի ներքև ճշմարտությունը կրնա՞ ապրիլ երբեք։ Կնոջ ցավալի վիճակը խորհրդածությանցս առարկա եղած է միշտ․ զի կինն ընկերության ողորմելի զոհն է։ Կ՚ամաչե նա սիրելու՝ այսինքն սիրտ մ՚ունենալը խոստովանելու․ կ՚ամաչե արդարության բառը հնչելու՝ այսինքն իրավունք մ՚ունենալը հայտարարելու․ կ՚ամաչե կրոնից և օրինաց զեղծմունքը հայտնելու՝ այսինքն խիղճ և բանականություն ունենալը ապացուցանելու․ վերջապես կ՚ամաչե յուր բարոյական հանգամանքն ամբողջապես ի հանդես հանելու․ «Ե՛ս եմ, ե՛ս ևս ի հաշիվ կրնամ մտնել» ըսելու։ Ուստի գլխիկոր, ափ ի բերան կապրի, կանցնի աշխարհես անձայն և անշշուկ, և ո՛րչափ աննշմարելի ըլլա ընթացքն՝ ա՛յնչափ գովելի է։
Ահա մեր այժմյա ցավալի կացությունն որո դեմ կը բողոքե մեծն Ամերիկա՝ օրրանն ազատության, և յուր բողոքներն սկսած են արձագանք գտնալ Եվրոպայի մեջ, և օր ավուր զորանալ։
Վիպասանական պատմության ձևով փափագեցա ընկերական զեղծմանց գլխավորները նշանակել․ հետևապես մեծ կամ չափավոր կատարելությամբ վեպ մի հեղինակած ըլլալու հավակնությունը չունիմ։ Ուզեցի ճշմարտությունը հայտնել ախորժելի ձևի ներքև, և այս եղավ գլխավոր գրգիռս վեպ մի գրելու, թեև կը խոստովանիմ, որ այս երկը հորինելու մղվեցա նաև հանճարեղ և ներողամիտ բարեկամներե, որոց ձայնը միշտ ազդեցություն ունեցած է վրաս։
Ընթերցողացս ներողամտությունը կը խնդրեմ երկիս նկատմամբ, որ եթե զուրկ է ամենայն կատարելութենե, գոնե<noinclude>
<references/></noinclude>
ljel7ekh1c64z090itwz4jv4dj6jgas
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/29
104
14947
397871
200863
2026-10-18T10:58:43Z
LetterBot
3069
(via JWB)
397871
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Teak" /></noinclude>
<center><big>'''ՄԱՅՏԱ'''</big></center>
<div align="right"><u>'''Տիկին Սիրա առ Մայտա'''</u></div>
Մահը կորզեց քեզմե հայրդ, մայրդ և ամուսինդ, և վարվեցավ քեզի հետ չարաչար անգթությամբ, կ՚ըսես։
Մարդս ծնանելու է մարդկային փունջին կազմակերպությանը ծառայելու համար, և մեռնելու է յուր աճյունով բեղմնավորելու մահվան մեծատարած դաշտը։ Ծնունդ և մահ, ասոնք կենաց երկու բևեռներն են․ մին կ՚սկսի ինչ որ մյուսն կը վերջացնե, հանգետս կը ծառայենք անոնց նպատակին․ կենդանի թե մեռյալ՝ ընդհանուր ամբողջության մաս մ՚ենք։ Մահը կը հարվածե ըստ դիպվածո․ զարնվողն ո՛վ կուզե ըլլա, ի՜նչ փույթ իրեն։ Մարդս կը ծնանի, կաճի, կը մեռնի վերջապես տեղ բանալու նպատակով յուր հաջորդին․ եթե ինքը քանի մ՚արև ավելի տեսնե, առավելություն մի կը համարի զայդ անշուշտ։ Սակայն ի՜նչ փույթ է այդ մահվան որ կը ջանա յուր ավարը ստվարացնել միայն։ Դուն յուր ձեռանց ներքև էիր, յուր հարվածները վրադ տեղացուց ո՛չ թե դուն ըլլալուդ, այլ հոն գտնվելուդ պատճառավ։
Կ՚ըսես թե բախտն որ ''օրրանեդ'' ժպտեցավ քեզ, թշնամի դարձավ ի վերջո․ բայց ի՞նչ է բախտը եթե ոչ դեպքերու բնական ընթացքը։ Կենաց ահագին փունջը ծաղիկներե և փուշերե բաղկացյալ՝ կը քայքայի անընդհատ և կը վերակազմվի շարունակ․ նախ ծաղկունքն ինկան քու բաժնիդ և հետո փուշերն․ այս է պարզապես բոլոր եղելությունը։
Սիրեցյալքդ եկան, մեկնեցան, և դուն մնացիր, ի՜նչ զարմանք․<noinclude>
<references/></noinclude>
n0eldo0k3hwwi5f57v71p5y5dh3v6px
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/30
104
14948
397872
200866
2026-10-18T10:59:00Z
LetterBot
3069
(via JWB)
397872
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Teak" /></noinclude>օր մ՚ալ քու կարգդ կուգա, և գուցե ուրիշներն անտեր կը թողուս։ Ոչ ևս ունիս մայրենի անսահման և անխոնջ անձնվիրությունը․ ոչ ևս ունիս անոր հսկող նայվածքն որ ապաստան եղած էր կուսական շնորհացդ․ ոչ ևս ունիս հայրենի հովանին որո ներքև դու կ՚աճեիր, գո՛ղտը տունկ. ոչ ևս ունիս ամուսնո սիրտն իբրև նեցուկ կենացդ․ ոչինչ մնաց քեզ ասոնցմե, ոչինչ՝ բաց ի ավերակներե։ Բայց փոխանակ հոն աչքդ հառելու, նոր շենք մի կանգնե՛ անոնց վրա, և աղջկանդ վրա ամփոփե՛ այն զգացումներն որոնց երբեմն առարկա եղած էիր։ Սիրե՛ իբրև մայրդ որ սիրեց զքեզ, և աղջկանդ պաշտպանն եղի՛ր ինչպես յուր հայրը պիտի ըլլար․ սերդ կրկնապատկվելով պաշտոնդ ու հարգդ նույն չափով կը մեծնան։ Մեր տված խնամոց համեմատած տղայք կաճին և կը փոխարինեն մեր ծառայությունքը․ մայրենի անհոգությունն այդ գողտրիկ էակաց կորստյան պատճառն ըլլալով՝ անոնք ևս ուրիշներն ի կորուստ կը մատնեն օր մի, որովհետև չարն ամուլ չի մնար, այլ թունալից պտուղներ կը հասցնե մինչև որ արմատը ցամքի։
Ապագային երկնից վրա ոչ այլ ինչ կը նշմարես, կ՚ըսես, եթե ոչ սև կետ մ՚որ թվի քեզ մահագուշակ։ Փոխանակ ակնապիշ ըլլալու հոն, դարձու աչքերդ ուրիշ լուսավոր կետի, ապագային կամարը գիշերամած մնալու նախասահմանյալ չէ երբեք։ Բյուրավոր հուսո աստղեր կը փայլին անդ նաև անուշ և մխիթարիչ լուսով։ Ժիր գործունեությամբ և կամ վհատությամբ կենաց փայլը կամ մռայլը փոքր ի շատե հաստատելու կը նպաստենք։ Ազատ ես դու լույսը կամ գիշերն ընտրելու։
<u>'''Մայտա առ Տիկին Սիրա'''</u>
Տառապանք, վհատություն և մթություն, կենաց մեջ ահա ասոնք են իմ բաժինս. արտասուք և հառաչանք, ասոնք են իմ հաճույքս, սաստկապահանջ ընկերություն մի, այս է իմ ծնողքս։ Արդեն նա աչքերը բացած կ՚սպասե մեկ անխոհեմությանս՝ զիս դատապարտելու և հոշոտելու համար։ Ընկերությունն<noinclude>
<references/></noinclude>
im2ll6179q9rjfnmrc01z60fspsamxq
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/31
104
14949
397873
200867
2026-10-18T10:59:17Z
LetterBot
3069
(via JWB)
397873
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Teak" /></noinclude>անողոք դատավոր մ՚է զոր ոչինչ կրնա ամոքել․ յուր խարազանը պատրաստած է ինձ արդեն։ Այրին զոհ մ՚է զուրկ վրեժխնդիր ձայնե. ինչպե՜ս արդյոք պետք է գործել, ինչ քայլով հառաջանալ․ վարանած եմ և վհատած։ Ես դալարագեղ տերևն եմ սաստկաշունչ բուքեն կորզված որ փոշվույն մեջ կը թավալի մինչև որ հոշոտի և մասունքն աստ անդ կորսվին։ Ո՜վ դու, երկրորդ մա՛յր իմ, օգնե՛ ինձ կենացս դառնությանց մեջ, առաջնորդե ինձ փորձառու խրատներովդ։
<div align="right"><u>'''Տիկին Սիրա առ Մայտա'''</u></div>
Ինչ բանե կը գանգատիս, դո՛ւ անձամբ վիճակդ պատրաստեցիր. ա՛յնպիսի շրջանակի մեջ անձդ ամփոփեցիր որ զքեզ ճնշեց մինչև բարձրաձայն աղաղակել տալու․ երբ չարիքը բարձրագույն աստիճանին հասավ՝ կուզես զինքը հաղթահարել։ Կրնայիր խեղդամահ ընել զայն ի սկզբան․ բայց արդ յուր դերին ես դու։ Գրկեցիր զաշխարհ և յուր մոլությունքն, ստությունքն և կեղծավորությունքը․ հաճեցար անդ չգիտենալով թե ի՜նչ բանի անձդ կը մատնեիր։ Արդ ահաբեկ՝ կը տեսնես հրեշ վիճակդ, կը գանգատիս առանց հետազոտելու պատճառն որ դու ես նույնիսկ։
Մինչ տղա էիր՝ ծնողացդ պաշտպանության ներքև ապրեցար, և մինչ ծաղկահասակ՝ ամուսնույդ․ զամենայն ինչ պարտավոր էիր ամուսնույդ․ պատվույդ նախանձախնդիր էիր անոր համար. և զայդ իրմով կը պահպանեիր․ անոր կը պարտեիր վիճակդ և մինչև անգամ կրած անունդ զոր անբիծ կը պահեիր ի պատիվ անոր․ իսկ անձիդ նկատմամբ դո՞ւ գործելիք չունեիր․ ընտանյացդ անունը, անձդ իսկ, կնոջ պատվասիրությունն ոչի՞նչ էին քեզ համար։ Առաքինի ապրեցար ամուսնույդ պատիվը չաղարտելու համար, և ո՛չ թե կին, հրեշտակ ըլլալուդ պատճառով․ ո՛չ թե առաքինութենեն հառաջ եկած մեծությունդ պահելու համար, ո՛չ թե մայր ըլլալուդ, այսինքն այն վճիտ երկնային հայելին ուր անմեղ մանուկն յուր անմեղ պատկերը կը տեսնե։ Ոչի՞նչ ես դու ուրեմն<noinclude>
<references/></noinclude>
ez6qi12bw4cfjm6xfm5nz8cvhlzs6ak
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/32
104
14950
397874
200868
2026-10-18T10:59:33Z
LetterBot
3069
(via JWB)
397874
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Teak" /></noinclude>քեզմով. զրո՞ մ՚ես որ հարգ կստանա միայն երբ ամուսին ըսված թվույն կը հետամտի. չունի՞ս սիրտ՝ զգալու համար, միտք՝ մտածելու, բանականություն՝ դատելու, կամք՝ գործելու։ Ամուսնությամբդ փայլուն վիճակ, ճոխություն, փառք և պատիվ ստացար։ Մահը հափշտակեց ամուսինդ և միանգամայն պաշտպանդ. այրի ևս սրտով և վիճակով. վայելած պատիվներդ մահն յուր հետ առավ տարավ, թողելով քեզ զավակ մի և ծանր պատասխանատվություն անունդ անարատ պահելու։ Դերդ կը փոխես, իբրև զոհ և հանդիսատես։ Ձևերդ կայլակերպես, կը նսեմանաս ոչ թե իբրև արտահայտություն մեծ վշտի, այլ զրկված ըլլալուդ պատճառով՝ ամուսնական պաշտպանութենեն որ զորությունդ կը կազմեր և որուն ներքև կը վստահանայիր մոլորություն մի քողարկել, նույնիսկ եթե սոսկալի հարկը պահանջեր զայդ։ Ուրեմն դաստիարակի՞ կը կարոտեիր գործելիքդ ուսանելու և պատշաճությանց սահմանին մեջ մնալու. և երբ այդ դաստիարակը կը պակսի ո՞չ ևս ես կարող առաջնորդվելու․ ուրեմն ուրիշի՝ և ոչ թե պատվասիրությանդ և պարտուցդ ազդեցությամբը կը գործեիր։ Ո՛վ որ ուժը հարտաքուստ և ոչ թե իրմե կը քաղե, տատանյալ վիճակի ենթակա է միշտ։ Լավագույն է տկար զորությունն որ ի մեզ է, քան թե մեծը որ ուրիշներե կը բղխի․ առաջինն այնպիսի կարողություն մ՚է որ մեր հայտարարած կորովույն և գործունեության չափով կը ներգործվի, և որուն տևողության չափը մեր կյանքեն կախում ունի։
Ազատ կ՚ապրեիր համեմատաբար, զի պաշտպան շուք մի կը հովանավորեր քեզ․ իսկ արդ ճնշված ես, ո՛չ կը խոսիս և ո՛չ կը գործես համարձակորեն. գիտե՞ս ինչ է պատճառը։ Վասնզի մինչև այսօր և ոչ մեկ պարագայի մեջ նախաձեռնության ոգին ունեցար, այլ սովորությանց և նախապաշարմանց գծած շավղին հետևեցար։ Այսօր բախտին կառքը զքեզ գետինը տապալած ըլլալով, անձդ տարբեր աշխարհի մեջ կը գտնես, ի՛նչ որ էիր՝ ամուսնովդ էիր. իսկ ին՞չ ես այսօր միայն քու անձնական ուժիդ հենած։ Միշտ մտածեցիր և գործեցիր հաստատված կանոններուն և այլոց ճաշակաց համեմատ. կարողացա՞ր երբեք հասարակաց կարծիքը դիմագրավելու ոչ<noinclude>
<references/></noinclude>
eh2j1nlhzuyd11q0xnklmnwzdfyr0fr
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/33
104
14951
397875
200869
2026-10-18T10:59:49Z
LetterBot
3069
(via JWB)
397875
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Teak" /></noinclude>միայն պատշաճ ինչ՝ այլ նույնիսկ բարին կատարելու ժամանակդ․ քաջություն ունեցա՞ր զգալու ըստ թելադրանց սրտիդ, մտածելու ըստ թելադրանց մտքիդ, և դատելու ըստ թելադրանաց դատողությանդ։ Ո՛չ, այդ քաջությունը չունեցար դու երբեք․ ամուսինդ եղավ առաջնորդդ, և նախապաշարմանց աշխարհը՝ քու վարժարանդ։ Զուրկ պաշտպանեդ՝ դատաքննությանց, նախանձու և անիրավությանը մատնված ես արդ։ Կըմբռնեմ երկյուղդ դիմադրելու եռագլուխ հրեշին որ կանվանվի հասարակաց կարծիք, և որուն ներքև կը քողարկվեն ստությունք և կեղծավորությունք։ Կըմբռնեմ խոսելու և գործելու երկչոտությունդ՝ իբր հովանի ունենալով միայն կնոջ պատվասիրությունդ․ ոչ երբեք անոր հովանավորության դիմեցիր, զի անկարող համարեցար զայն, մինչդեռ միակ զորավորն է և միակ հավատարիմն մեզ։
Լո՛ւր ինձ․ ճշմարտությունը երբեմն կը սևնա ամբաստանության մրուրովը, սակայն ընդհուպ ա՛յդ մրուրն ի բաց նետելով շքեղափայլ կը հանդիսանա վերստին։ Հարատև չարախոսության ոչ երբեք մաքրությունը նյութ կ՚ըլլա. կենթարկվի անոր միայն ինչ որ գեղեցիկ երևույթի ներքև անբարոյականություն կը պատրաստե։ Սուտը ոչ երբեք գեդեցկին գույներովը կրնա փայլիլ․ անոր ներկն ունի միայն որ կը թափի իսկույն դատաքննության փորձո մ՚առջև։
Տանդ մեջ անտես խորասուզվելովդ չէ, և ոչ առ երևույթս ընկերային օրինաց հնազանդելովդ է որ պիտի համոզես զիս բարձր կին մ՚ըլլալուդ, զի առանձնության մեջ շատ անգամ ոճիրներ կը գործվին, և մթությունը շատ մոլորություններ կը ծածկե։ Այլ աշխարհիս բեմին վրա կ՚ուզեմ տեսնել զքեզ, և ի տես ամենուն մարտնչելով փոթորկաց դեմ և հաղթահարելով զանոնք․ ուր չիկա մարտ, հոն չիք արժանիք․ պատերազմի դաշտին վրա կը հայտնվի զինվորին արիությունը։ Թո՛ղ ուրեմն այն առանձնությունը ուր թաղվեցար և հայտնե աշխարհիս թե ազատ կին մի, ազատ՝ յուր գործերովն և գաղափարներով, իրավունք ունի ընդհանուր հարգանաց ցորչափ ինքը նախանձախնդիր է յուր պատվույն, մանավանդ թե նա կը պահանջե այդ հարգանքը։ Ընկերական սովորությանց և օրինաց<noinclude>
<references/></noinclude>
6bedv6dhk8iva398iihukjvbrg9qefs
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/34
104
14952
397876
200870
2026-10-18T11:00:05Z
LetterBot
3069
(via JWB)
397876
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Teak" /></noinclude>լավ և արդար մասը պահե անձիդ համար, ոտնակոխ ըրե ինչ որ կը նվաստացնե զքեզ, համարձակ աչոք նայե նախապաշարմանց դարերեն զարզացած. նայե անոնց ամենայն տեսակետով, ընտելացիր անոնց հետ, և հայնժամ պիտի տեսնես սոսկավիթխար համեմատությանց փոքրանալը և փոխանակ ահավոր հրեշի՝ պիտի դիտես գաճաճ մի որմե գլուխդ արհամարհանոք պիտի դարձնես։ Նախապաշարումը անիրավություն է, անիրավությունը՝ ստություն․ ստելը՝ ճշմարտության երեսին թքնել է։
Կինը նախապաշարմանց և ընկերության զոհն է. զոհ ծաղկազարդ որ կը խնկարկվի ցորչափ զորավոր տեր մ՚ունի։ Բայց երբ տերը կ՚իյնա, ինքն ալ անոր հետ կիյնա, և երբ կը մեռնի՝ կնոջ բոլոր հույսերը կը մարին։ Հայնժամ կինը կը մերկացնեն յուր զարդերեն և անկարողությանն հանդեպ թողլով զայն՝ կը գոչեն բարձրաձայն. «Մեծությանց և պատվո դռներն ուր կառաջնորդեն գիտությունք և արժանավորություն, գոց են քեզ համար, միմիայն այն պատճառով որ կին ես դու»։ Իբրև շնորհք կը թողուն մեզ կյանքը միայն առանց իսկ խորհելու ապրուստի միջոցաց մասին։ Եվ բոլոր անոնք որ երբեմն մեկ նայվածքդ կը մուրային հզոր ամուսին մ՚ունեցած ժամանակդ, արդ հազիվ կը ճանաչեն զքեզ։ Եվ այն կինն որ երեկ դեռ թագուհի էր, և այսօր թշվառ և խեղճ արարած, տակավին կուզե հաճելի ըլլալ անիրավ և անգութ ընկերության մ՚որ միշտ պատրաստ է մահացնելու զինքն աղետալի վճռովն, առանց ի հաշիվ առնելու անոր տառապանքն, արտասուքը, տքնությունները, լքումը, և բոլոր այն դյուցազնական ճիգերն որով դժբախտության դեմ կը մրցի յուր կյանքն ապահովելու մտոք։
Դո՛ւ, Մայտա՛, կը գանգատիս ընկերության անիրավութենեն․ բայց ինչ՞ փույթ քեզ երբ սիրտ մ՚ունիս սիրելու համար, միտք՝ խորհելու, կամք՝ գործելու․ ազատ ես, գործե՛․ և ով որ ազատ է և կը գործե, կարեցկության տեղի չ՚տար։ Դո՛ւ տեր ես գործոցդ և բախտիդ․ անձնվիրություն մ՚ես արդ և ոչ թե շուք․ ձայն մ՚ես և ո՛չ արձագանք․ արշալույսն ես որ օրն կավետե․ ո՛չ, ափսոսալի չես։
{{nop}}<noinclude>
<references/></noinclude>
q2oj9hyt1xv1u5v1velr12iuso4b9yp
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/35
104
14953
397877
200871
2026-10-18T11:00:21Z
LetterBot
3069
(via JWB)
397877
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Teak" /></noinclude>
<div align="right"><u>'''Մայտա առ Տիկին Սիրա'''</u></div>
Թո՛ղ վայրիկ մ՚որ ինքզինքս գտնամ, թո՛ղ որ սթափիմ. ո՜վ արդյոք կրնա աղետիցս չափը հաշվել։ Թաղեցի երջանիկ օրերս անցելույն գերեզմանին մեջ․ տխուր ներկան եմ արդ, որ ձեռքերուն մեջ կը բերե ցավն ու վհատությունը։ Ընդ վայր աչքերս կը գոցեմ․ կ՚զգամ ամեն ուրեք անոնց ցուրտ թարթումը, ընդ վայր կ՚ուզեմ փախուստ տալ իմ նսեմ բախտես, ո՜հ ամեն ուրեք անոր կը հանդիպիմ։
<div align="right"><u>'''Տիկին Սիրա առ Մայտա'''</u></div>
Ի՜նչ բանի կը ծառայե անընդհատ տրտունջդ․ ցավը հոգվույն թոքախտն է, կը պեղե զայն տակավ առ տակավ, և հուսկ հետո կոչնչացնե։ Անցելույն վրա լալով՝ հոգվույն ուժերը կը ցրվին փուճ տեղը․ ներկային ծառը տնկելը պտուղներն ապագային մեջ քաղելու համար, այնպիսի ընթացք մ՚արժանի է բանավոր էակի որ կը ճանաչե երկրիս վրա ունեցած կոչումը։ Կողբաս մեծություն մ՚որ ամուսնույդ փառաց վրա հիմնված էր․ կուլաս ստացվածքդ չեղած բանին համար՝ որմե իրավ է որ դու ևս մաս մ՚ունեիր։ Այնչափ անձիդ սեփականացուցած էիր ուրիշի աշխատության պտուղներն որ անոնց օրինավոր տիրուհին թվեցավ քեզ ըլլալ, և այսօր կ՚ողբաս այն կորուստն՝ իբր թե գանձերը ճակտիդ քրտամբ շահած ըլլայիր։ Հիշե որ երկարատև է միայն ինչ որ մեզմե կը բղխի, և ինչ որ մեզմով կ՚ապրի։ Պատիվ և հարգանք կ՚ուզե՞ս, դու անձամբ ստացիր զանոնք։ Մայր ես, ուստի ամուսին և մայր պատրաստելու պաշտոնն ունիս․ կիրթ է միտքդ և լյարդացած, գործածե՛ զայն ի պետս մարդկության։ Հարձակե՝ խավարին վրա որո ներքև կը ծածկվին սուտն ու անիրավությունը։ Չարադրուժք բարձրահոն կը կանգնին՝ մինչ ընկերությունը կորաքամակ կը քայլե։ Զինուց շաչյունը՝ հարստահարելոց աղաղակները կը խեղդե, ինչպես հարստահարողին զեղխությունքը և կողոպտվածին հեծկլտանքը։ Տերն ու գերին, հալածողն<noinclude>
<references/></noinclude>
sizh3oigsdjohm1960vysgi0jyrvaw2
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/36
104
14954
397878
200872
2026-10-18T11:00:38Z
LetterBot
3069
(via JWB)
397878
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Teak" /></noinclude>ու հալածյալը, հարուստն և աղքատը իրարու շփվելով, զիրար բաղխելով, խնդության և տառապանաց աղաղակներուն իրարու խառնվելով հառաջ կ՚երթան, ոմանք կոխկռտելով, ոմանք կոխկռտվելով։ Ահա՛ քեզ ընդարձակ դաշտ գործողության, Մայտա։ Ի տես ընդհանուր թշվառությանց մոռցի՛ր քուկիններդ․ ընդհանուր անիրավությանց առջև մի՛ հիշեր թե դուն ենթակա ես անոնց։ Խեղդե հեծկլտանքդ ի լուր հեծկլտանաց ընկերության։ Սրբե՛ արտասուքդ, վե՜ր կանգնե և քայլե։
Իսկ զքեզ չճանչնալ ձևացնողներն, և կանգուն տեսնելով զարմացողները՝ մինչ ոչնչացած կը կարծեին զքեզ, եթե հարցնեն թե «Ո՞ւր երթաս», պատասխանե. «Դուք դատապարտեցիք զիս մթության և կորստյան, և ահա հոտս կը կանգնիմ. իմ դիմացս ձեր նախապաշարմունքն բերիք, և ես ահա հոն կը կոխեմ և կ՚անցնիմ, զի հանձս շարժում կը կրեմ»։
Միացի՛ր արդարության բարեկամաց, միացի՛ր անոնց որք բերան ունին ճշմարտությունը խոստովանելու և թևեր՝ աշխատելու։ Այս ասպարեզին մեջ քաղելիք պատիվներդ պիտի ապրին որչափ ապրիս և հետ մահվան իսկ․ զի մեծ սկզբան ծառայելը հավիտենականության համար գործել է․ և հայնժամ չի պիտի ողբաս վաղանցուկ մեծությանդ կորստյան վրա ինչպես որ կ՚ընես արդ։ Մեկուսի թող ուրեմն վիշտդ որ գործելու հանգամանքդ կը ջլատե. դարձո՛ւ աչքերդ շուրջդ և դիտե թե որդեն սկսյալ մինչև մեր գլխուն վրա կախված հրային աշխարհները շարժում ու կյանք կը կրեն, և ամենքը կը հպատակին բարձրագույն օրինաց, այսինքն շարժման օրինաց։ Երբ ամեն անհատական աշխատությանց բովանդակությամբը մարդկության ընդարձակ գործողությունը կը կատարվի և անով յուր հավասարակշռությունը կը պահպանվի, ին՞չ իրավամբ դու թերի պիտի թողուս այս մասն որ սահմանված է քեզ՝ ջանյուքդ լրացնելու։ Երբ՞ արդյոք երկինք դադրեցավ զմեզ լուսովն ոռոգելե, բնությունը՝ բեղմնավորելե, թռչունն՝ երգելե, առվակը՝ կարկաչելե, ծաղիկն՝ յուր բույրը ծավալելե, և ամբողջությունը ներդաշնակության աշխարհին մեջ սահմանվելե։ Մա՞րդս միայն ուրեմն իրավունքն ստացած է խոտորելու ընդհանուր օրենքեն և ոչնչության մատնելու ինչ որ կոչում<noinclude>
<references/></noinclude>
rce8eieob8skqg859h8xxocl4i9urk2
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/37
104
14955
397879
200873
2026-10-18T11:00:54Z
LetterBot
3069
(via JWB)
397879
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Teak" /></noinclude>ունի արգավանդելու և ապրելու։ Վշտահար կյանքը մարդս ծուլության վարժեցնելով՝ յուր ստեղծող և գործող կարողությունքը կը ջլատե, և յուր թռիչքը խափանելով կը դատապարտե սողալու։ Սաստիկ վիշտը մեծ հաջողության կը նմանի․ երկուքն ալ զմեզ կը մոլորեցնեն, առաջինն անզգայության կը տանի, երկրորդն անհոգության։ Կ՚երկրորդեմ, Մայտա՛, վե՛րջ տուր կսկիծիդ․ անցյալդ արդեն խորասուզվեցավ մոռացության արագընթաց ջուրերուն մեջ․ իզուր անոր հետքը կ՚որոնես ներկային մեջ որ քեզ հանդեպ զարհուրելի և սպառնալից կը կանգնի։ Անցյալը վրադ գուրգուրաց ինչպես սիրեցյալ գողտրիկ որդեկի․ իսկ ներկան զքեզ կին պիտի հանդիսացնե ընդդեմ դժբախտությանց անձդ արիացնելով, և պիտի հարկադրե մտացդ և սրտիդ գանձերուն դիմել․ պիտի վարժեցնե վտանգը դիմագրավել, և կենաց նայիլ անվրդով և անահ աչոք․ կինը տղան չ՚ա՞րժեր արդյոք. առաջինը զորություն մ՚է, իսկ երկրորդը շնորհք։
<div align="right"><u>'''Մայտա առ Տիկին Սիրա'''</u></div>
Մի՛ այդչափ փութար դատապարտելու զիս․ չգիտես թե որչափ սիրտս թախիծով բեռնավորված է։ Ո՜վ արդյոք կրնա հասնիլ մինչև անոր խորության և ըմբռնել թե ի՜նչ բեռի ներքև կը հեծե այն։ Վիճակիս կրած փոփոխությունն ա՛յն աստիճանի կը զարմացնե զիս որ կը տարակուսիմ թե արթո՞ւն եմ արդյոք թե կ՚երազեմ։ Ի՜նչ անկում, ի՜նչ վհատություն․ խեղճ սի՜րտ, ոչ ոք գիտե թե որչափ կը հեծես լռին։
<div align="right"><u>'''Տիկին Սիրա առ Մայտա'''</u></div>
Մարդկային սիրտը բով մ՚է ուր կը ձուլվի մարդկության պատմությունը։ Ո՞վ կը ճանաչե անոր հատակը, և ո՜վ արդյոք կրնա հասնիլ մինչև անդ։ Կրնա՞ս ի հաշիվ առնուլ սրտին բոլոր բաբախումները. մեն մի բաբախում հետևանքն է արտասուքի՝ որ հոգվույն եթերական ծվեն մ՚է. կամ ժպտի մ՚որ իբրև<noinclude>
<references/></noinclude>
7hrqx0lyrpudk5s24pdxh0x8ggxai6e
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/38
104
14956
397880
200874
2026-10-18T11:01:11Z
LetterBot
3069
(via JWB)
397880
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Teak" /></noinclude>գարնանային ծաղիկ կենաց շրջակաները կը գեղեցկացնե. հետևանքն է սիրո նշուլի՝ որ արշալույսն է սրտի․ պատրանաց թե կանչի՝ որ հրեշ մ՚է և սևաթույր գերեզման կը կրե գլխուն վերև։ Մեն մի արտասուք, մեն մի ժպիտ, մեն մի նշույլ սիրո, մեն մի թառանչ պատրանաց՝ կենաց վեպին մեկ մասը կը պարունակե. ինչո՞ւ կը գանգատիս եթե օտար աչքը չի կրնար ամփոփել այդ վեպին ամբողջությունը։ Բայց նախ ըսե ինձ, կը ճանաչե՞ս զայդ դու ինքնին․ ի հաշիվ առի՞ր արդյոք այն ամեն լուսասփյուռ հետքերն որ ուրախությունը թողուց սրտիդ մեջ․ դիտեցի՞ր թե որքան ավերեցավ հուսո ծաղիկը զոր քաղեցիր և թաղեցիր հետո սրտիդ գերեզմանին մեջ՝ ինքնին մնչելով «Ավեր մ՚ավելի, կենաց մասունք մի նվազ»։ Ի հաշիվ առի՞ր բոլոր երջանկության երազներդ, և թե քանի անգամ հայեցվածքդ ի վեր բարձրացուցիր, անդ գտնելու համար գուցե ինչ որ կը պակսեր քեզ ի վայր։ Ի հաշիվ առի՞ր թե քանի արտասուք հոսեցան աչքերեդ։ Ըսե, հաշվեցի՞ր զայս ամենայն։ Ոչ անշուշտ. կանգիտանաս անոնց թիվն, և իզուր պիտի ջանաս գիտնալու։ Վշտի մեն մի բաբախումը կոչնչանա սրտին անշուք փոսին մեջ, մինչդեռ յուր հաջորդը թվի լինել անոր տխուր շարունակությունը։ Կրնաս միայն ուրախության փայլակները նշանակել․ սակայն հազիվ հազ կսկսիս թվարկել զանոնք, որ ահա լեղի արտասուքը կը ջնջե նույնիսկ անոր հիշատակը։ Ոչ, դու ինքնին չես ճանաչեր սրտիդ հրճվանքը, տխրությունը և բաղձանքը։
Ըսե, գիտե՞ս ինչ կամիս․ կարծես թե գիտես, բայց որքան կը սխալիս. կը դիմես միշտ դեպի անկարելին․ երբ նպատակիդ հասնիս աչքերդ կը դարձնես անտարբերությամբ, և նորանոր իղձերով կը համակվիս, որք արժեք մ՚ունեին քեզ համար ցորչափ անգործադրելի են և հեռավորության մեջ կը տեսնես զանոնք, զի ի մոտուստ իրենց հսկայաձև չափերը կը կորսնցնեն։
Կյանքը շղթա մ՚է որուն օղակները մեր բաղձանքներեն կը կազմվին, որչափ այղ բաղձանքներն իրականանան, նոյնչափ ալ նորանորներ կը ծնանին. մահը կը ջախջախե վերջապես այդ շղթան երբ տակավին վերջին օղակին հասած չենք։ Կտրե<noinclude>
<references/></noinclude>
szpxt57f8695rv6xtufglz8tw7adnqg
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/39
104
14957
397881
200875
2026-10-18T11:01:27Z
LetterBot
3069
(via JWB)
397881
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Teak" /></noinclude>իղձերուդ թևերն և սահմանափակե զանոնք պարտուցդ շրջանին մեջ։ Ընտրե նպատակ մ՚որ համապատասխանե բանական էակին երկրիս վրա ունեցած կոչման, և հետամուտ եղիր անոր, անընդհատ ջանա հառաջ մղել և կամ կատարելագործել ընտրած աշխատությանդ ճյուղն, արհամարհե արգելքը, քանի որ հարատևությունը կը հաղթահարե զանոնք, զի չի կա ախտ որուն դեղը չի գտնվի հաստատ կամքով։ Իրականությունն ընտրե քեզ նպատակ. անորոշ փափաքներն և անեզրության սերը պահե միայն այն ժամանակիդ համար՝ երբ հոգիդ ձանձրացած կենաց խիստ իրականություններե վայրիկ մի կուզե մկրտվելով ոգևորիլ վերստին երևակայական աշխարհի անուշ հեշտությանց մեջ։ Որչափ նվազ ըլլան իղձերդ և անուշ ցնորքդ, նույնչափ ալ ազատ կը մնաս պատրանքներե. տասը հաճույք՝ կարժե՞ն արդյոք մեկ պատրանք։ Ժպտուն ցնորք և հաճույք կը կենդանացնեն ու կը գեղեցկացնեն կյանքը գուցե սքանչելի խոստմամբ․ բայց սրտի պատրանքը դժոխոց կատաղությանց խումբն է որք կը սուլեն շուրջ մարդուն, խլելով յուր արյունաթաթավ ծվենները, և նետելով զանոնք ընկերության երեսին որ կը խնդա, կը դատապարտե և կը բերկրի։ Խե՜ղճ մարդկություն, կը ծիծաղիս դու արտոսրի, հեծկլտանքի, արյան կաթիլի վրա որ տակավին ջերմ է սրտին հրովն ուսկից բղխեցավ։ Եվ այն ծիծաղն՝ որ մեն մի մարդ դրացնույն կանցնե, հետզհետե աճելով հրեշ ծիծաղի կը վերածվի, և անգթաբար կը ճնշե լքյալ զոհ մի, այսինքն սիրտ մի կենսալից։ Եվ այն փշրված սիրտն որո բաբախմունքը տակավ առ տակավ կը տկարանան, յուր հետին վշտագին շունչը կավանդե վերջապես, և անշարժ կը մնա հավիտենականության մեջ։ Հողը կը բացվի, հողը կը գոցվի հրավառ սրտին վրա մահվան ցրտովն համակյալ։ Անցորդին անտարբեր նայվածքը չգիտեր իսկ այն փոսն ուր կը պարունակվի մեծ վեպ մի, այսինքն վեպը սրտի մ՚որ երազեց, սիրեց, տառապեցավ, լացավ, որ մատնվեցավ, դատապարտվեցավ և որուն դեմ ընկերության նախապաշարմունք դահճի դեր խաղացին, երբ այդ հեգ սիրտն ողորմած ձեռքի կը կարոտեր յուր դառն վերքն սփոփելու համար։
{{nop}}<noinclude>
<references/></noinclude>
6qnb3fyqv4r5dn43t6h51gp3b8c03n5
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/41
104
14959
397882
200878
2026-10-18T11:02:01Z
LetterBot
3069
(via JWB)
397882
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Teak" /></noinclude>
<div align="right"><u>'''Մայտա առ Տիկին Սիրա'''</u></div>
Ճնշված էի վշտացս բեռին և նոր պաշտոնիս ներքև զոր դառնալից վիճակս ճակատագրեց ինձ. հուսահատության անդունդին մեջ մոլորած կը ծփայի երբ փրկարար ձայնդ հորդորեց զիս ի վեր կանգնիլ, արիանալ և աղջկանս քայլերն հաստատել կենաց դերբուկ ճամփուն մեջ։
Մինչդեռ քիչ հառաջ ես առաջնորդված էի, հարկ է արդ որ առաջնորդ կանգնիմ առանց փորձառության ուղեցույցն ունենալու։ Այնպիսի նոր աշխարհի մեջ մտա որուն ուղիները բոլորովին կ՚անգիտանամ. և մեն մի սխալմունքս սուղի կրնա նստիլ ինձ անշուշտ։ Պաշտոնս ահ կ՚ազդե ինձ, և սակայն ձեռնամուխ ըլլալու եմ զի մայր եմ և հայր միանգամայն։ Նյութական վիճակս սահմանյալ է, թեև ամուսնույս դրամական ձեռնարկությունները ապահով ապագա մի կրնային ապահովել ինձ եթե այնպիտի ձախորդությունք վրա չի հասնեին, որք գուցե անոր մահը փութացուցին։ Կրած անունս պատվավոր է, իսկ պատասխանատվությունս անհուն․ չեմ ամաչեր ընկերային աստիճաններեն վար իջնելու, և ի պահանջել հարկին պատրաստ եմ աշխատելու, և աշխատության մեջ պարծանքս փնտրելու իսկ։ Կը դիտեմ որ անցյալ մեծությունս կենաց դերբուկ շավիղները ծածկելով անտեսանելի կըներ, իսկ դժբախտությունս հայտ հանդիման կը ներկայացնե զանոնք։ Նայվածքս խրտչեցավ նախ, բայց երբ առաջին անախորժ ազդեցությունը ջնջվի, մարդս ամեն բանի կընտելանա, նույնիսկ անհնարին թվածին։
Լավ գիտես արդեն թե տղայության օրերս երջանկության մեջ սահեցան, մայրս հրեշտակ մ՚էր անձնվիրության․ յուր անձը մատուցած էր հորս և ինձ. հայրս կը պաշտեր զիս քանի որ զավակն էի։ Յուր չափավոր հարստությամբը կը փափագեր հայթայթել ինձ կենաց բոլոր հաճույքն, և հայրենի այդ տկարությունն աղետալի ըլլար ինձ գուցե, եթե մայրենի օրինավոր խստությունը հարկավոր սահմաններու մեջ չ՚ամփոփեր զիս։ Տեսավ զիս Պ. Թեոդոսյան, հավնեցավ. ամուսնացա հետը մինչ տասնևհինգ տարեկան էի, և ինքը՝ քառասուն։<noinclude>
<references/></noinclude>
4q6l9d5uyv8ewprwzbjwf7658gzn3bn
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/42
104
14960
397883
200879
2026-10-18T11:02:17Z
LetterBot
3069
(via JWB)
397883
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Teak" /></noinclude>Հարուստ էր նա և մեծ պատիվ կը վայելեր։ Ճաշակեցի ինչ որ ընկերական բարձր աստիճանը և հարստությունը կրնան ընձեռել, ինչպես և ազնիվ սրտե բղխած գանձերը։ Երբ ծնողքս իրենց պարտականությունները կատարեցին՝ կարծես ավելորդ համարեցին այլ ևս ապրիլը։ Մայրս նախ զիս որբ թողուց, և հայրս անոր օրինակին հետևեցավ. այդ կրկին կորուստը զիս անմխիթար թողուց, և չգիտեմ ինչպես վիշտս սփոփում պիտի գտներ եթե զուրկ ըլլայի ամուսնույս գորովեն, ինչպես և գգվանքներե ու շնորհալի ժպիտներե դստրիկիս որ ծնած էր ամուսնութենես տարի մը ետքը։ Վերջապես ժամանակեն դարման գտա ցավերուս, և ըստ ամուսնույս բաղձանաց վերադարձա աշխարհային զվարճությանց, որոնց հրաժեշտ տըված էի ժամանակե մ՚ի վեր։ Գիտես արդեն թե երիտասարդությունս և դաստիարակությունս որպիսի՜ հաղթանակ պատրաստեցին ինձ ընկերությանց մեջ․ գիտես նաև թե որպիսի՜ ճոխությամբ կապրեի։ Մեռավ ամուսինս, մեռավ նաև մեծությունս և անդորրս. ամենայն ինչ կորսվեցավ, ավերակ կա միայն շուրջս, և տխուր հիշատակը փառավոր անցելույս։
Քաշվեցա արդ անշուք գյուղի մեջ Ասիական եզերաց վրա։ Հիսար օժտյալ է բնական գեղեցկությամբ․ կանաչագեղ բլուրներ թագ մի կը ձևացնեն յուր գլխին, և տուներու զանազան գույները ծովուն կապույտին կը խառնվին գեղեցիկ մրցմամբ։ Կարծես թե Վոսփորը դիտմամբ յուր ջուրերը նեղ սահմանի մեջ կամփոփե որպեսզի Ասիո Հիսարը մոտեցնե յուր քրոջն՝ Եվրոպիո Հիսարին, որ այնչափ մելամաղձոտ գեղեցկությամբ լի է յուր սգավոր նոճիներովն․ ասոնք անդուլ կը հսկեն այն շիրմաց վրա ուր կարկաչահոս ջուրերը մահվան քունը կօրորեն իրենց մրմունջովն, և զորս ալևոր բերդեր թվին պաշտպանել ընդդեմ բռնաբարությանց հանդուգն ձեռաց։ Ասիո Հիսար զուրկ չէ նաև պատմական առավելութենե, զի կը հաստատվի թե այս վայրեն անցուցած է յուր բանակը Դարեհ թագավոր Պարսկաց, երբ կարշավեր Սկյութացվոց դեմ որք խմբյալ էին Դանուբյան նահանգաց մեջ, և որք խույս տալով և միշտ ընդ հառաջ քայլելով պարտավորեցին գոռոզ թագավորը<noinclude>
<references/></noinclude>
7f59yp1hzj3ke3hna6637ug8tz1tfdk
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/43
104
14961
397884
200880
2026-10-18T11:02:34Z
LetterBot
3069
(via JWB)
397884
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Teak" /></noinclude>հետս ընկրկիլ, այդ նահանջին ամոթալից հիշատակը հետը տանելով։
Կը ճանաչես արդեն Հիսարի մեծաշեն տուներն և անոնց ընդարձակ պարտեզները։ Գնեցի աժան գնով ծովեզերյա տուն մի որ հարուստ տաճկի հեշտավայրն եղած էր․ հոն բերած էին սքանչելապես գեղեցիկ չերքես պատանուհի մի զոր սիրած էր անհուն սիրով։ Գեղանվույն տարաժամ մահն անտանելի ըրած էր տիրոջը սիրույն այդ տխրագին հիշատակարանը։ Ոչ միայն չէր հանձն առած երբեք վերադառնալ հայդ վայր, այլ և ոչ իսկ ստացվածոց կարգը դասել այն նսեմ բնակարանը։ Այս տունը երկու մասե կը բաղկանա ինչպես գրեթե բոլոր տաճկաբնակ մեծ շենքերն, այսինքն կանանոցն և այրանոցը։ Կանանոցը հատկացուցի ինձ ոչ այնչափ ընդարձակ ըլլալուն պատճառավ որքան է հակառակ մասն՝ որ առաջնույն շարունակությունն է, թեև իրարմե բաժանյալ ըլլան, ըստ այս մեծ առավելության տաճկաց բնակարաններուն։ Գեղեցիկ քարափունջ մի կը տարածի տանս բոլոր երկայնությամբ ուր ամեն գիշեր կը շրջիմ մտախոհելով անցելույս և ապագայիս վրա։
Կյանքս տխուր և անձայն կը սահի։ Հուլիանեիս դաստիարակությունը՝ որով կզբաղիմ, կարևորագույն գործս է և միակ մխիթարությունս։ Հաստատապես որոշած եմ աղջկանս սորվեցնեմ կենաց գիտությունը. կուզեմ որ իրաց և մարդկանց փորձառությունն ստանա ըստ կարելույն, և պատրաստված ըլլա այն ամեն դժբախտ պատահարաց դեմ որք զիս հանկարծ պաշարեցին, ու ինքն ալ որ մի անծանոթին առջև հանկարծ և պատրաստ չի գտնվի իբրև զիս, երբ իմ առանձին կարողությանս մատնված, հուսաբեկ, կարծեցի թե անձս սոսկալի երազի մ՚էր ենթարկված և կամ բախտին խաղալիքն եղած։ Երբ վիճակս սկսավ որոշ գծերով ճշտվիլ, հայնժամ սաստկացան մտատանջությունքս, ու առավել ևս զգացի լքումս, անկարողությունս, և գործոց մասին տգիտությունս։ Այսպիսի պարագաներու մեջ անփորձ կինը խարխափելով, սխալմունքե սխալմունք անցնելով դեպի կորուստ կը դիմե, և յուր գործը կը պսակե անձին և ընտանյացն աղետքով։ Երանի՜ այն կնոջ եթե ողորմած սիրտ մի կը դյուրացնե իրեն առաջին<noinclude>
<references/></noinclude>
6ktwxm9myzf45f9aun7jx3dn6gq8rfr
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/44
104
14962
397885
200881
2026-10-18T11:02:50Z
LetterBot
3069
(via JWB)
397885
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>քայլերը կենաց ասպարեզին մեջ․ երանի՜ իրեն եթե փափուկ ոտքերը կը դիմանան հարվածոց և զինքը կանգուն կը բռնեն մինչև վերջը։
Դժվարին է ինձ մեկնել մարդոց այս անիրավությունը կանանց նկատմամբ, որով զանոնք գործերե հեռացնելով իրենք առանձին տեր կը հանդիսանան։ Չեմ ըմբռներ թե ինչո՞ւ ուրեմն ընկերությունը մեր ձեռաց կը հանձնե ընտանեկան շահերն որոց կարգադրությունը գործոց նկատմամբ գիտություն կը պահանջե։ Ի՜նչպես կանանց կը հանձնե պաշտոն մի որուն բարձրության չեն հասնիր անոնք․ ի՛նչ կը հետևի այս ընթացքեն։ Կինը յուր բացորոշ անկարողությունը նկատելով օտար ձեռաց կը հանձնե յուր գործերուն կառավարությունը, և խնամակալուք չարաչար կը գործածեն այդ վստահությունն իրենց անձնական շահուց ի նպաստ. այսու եղանակավ ճոխաբար ապրելու վարժված կինը հանկարծ չքավորության կը մատնվի զավկըներովն հանդերձ։
Ահավասիկ ուրեմն այս դժվարին կացությունս ընկերային կարգադրությանց կը պարտիմ։ Հարկ է ինձ գործոց ուսումն սորվիլ, մոր և հոր պաշտոնը վարել միանգամայն։ Իսկ եթե շահուցս տնօրինությունը բարեկամաց օգնության կարոտից այդ ստիպողական հարաբերությունքս՝ անձս այնպիսի դատաքննության պիտի ենթարկեն որո խստությունն անպաշտպան վիճակիս մեծությանը պիտի համապատասխանե։ Բայց, բարեկամուհի՛դ իմ, փառք քու խրատուցդ, դատաքննությունը պիտի արհամարհեմ․ բարոյական ուժս պատվասիրությանս և կենացս մաքրության մեջ պիտի գտնեմ։
Կանացի բարձրությունս թո՛ղ պապանձման դատապարտե բանսարկու լեզուները։ Ըստ թելադրանացդ կ՚ուզեմ օրինակավս հայտնել ընկերության թե՝ կին մի որ պարտուց զգացման վրա կը հենու, կարող է գործել ազատորեն այն շավղին մեջ զոր կը պարզեն իրեն յուր խիղճը, միտքն և առաքինությունը։
Աղետք ահա վիժեցին զիս խոր գիշերվան մեջ ուր որոտմունք ահեղամռունչ կը պաշարեն զիս ամեն ուրեք։ Իբրև իմաստուն ղեկավար ապահով նավահանգստի մեջ կը պատսպարեմ<noinclude>
<references/></noinclude>
41fq90d1h3mt1dqyocau0r898vdag6y
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/45
104
14963
397886
200885
2026-10-18T11:03:06Z
LetterBot
3069
(via JWB)
397886
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>կենացս դյուրաբեկ նավակը մինչև երկնից վերստին պայծառանալը, որով սակավ ինչ ապահովություն կստանա ահաբեկ հայեցվածքս։
Սիրելիդ իմ, դու որ իբրև անձնվեր մայր հանդիսացար միշտ ինձ համար, շարունակե՛ առաջնորդելու վեհերոտ և անփորձ քայլերս։ Երբեք քեզի համար գաղտնիք չի պիտի ունենամ․ և սրտիս մեջ իբրև վճիտ մի հայելի, ամենայն ինչ պիտի նշմարես. բայց ցա՜վ է ինձ ըսել թե աչքերդ տխրության պատկերին պիտի հանդիպին երբ կամենաս նայիլ անդ։
<div align="right"><u>'''Տիկին Սիրա առ Մայտա'''</u></div>
Չգիտեմ թե հա՞րկ է ինձ անիծել բախտն որ կորզեց քեզմե կենաց վայելքը, թե օրհնել այն աղետքն որ երևան կը հանե այն ծածուկ և գեղեցիկ հանգամանքը զոր անդստին նշմարած էի ի քեզ։ Մարդիկ կը նմանին այն ազգերուն որք երկարատև բարեբաստությամբ մեղկության մեջ կը խորասուզին։ Տխուր արկածք կը զորացնեն զանոնք և ի հանդես կը բերեն այն թաքուն հատկություններն որք հինքյանս կը տածեին, առանց իսկ այդ ստացվածքին գաղափարն ունենալու։ Դժբախտության դպրոցը մարդս ձևակերպելու միակ միջոցն է։ Ըսե ինձ, Մայտա՛, երբեք կրնայի՞ր հավատալ թե դու, փափկասուն երիտասարդուհի, գողտրիկ հեշտությանց վարժ, կրնայի՞ր ներկայանալ հանկարծ իբրև կենաց քաջ զինվոր դժբախտության ճակատավայրին վրա։ Եթե ոք համարձակեր զայդ հաստատել քեզ, անշուշտ իբրև խելագար կը նկատեիր հաստատողը։
Եթե խարխուլ առողջության պատճառավ բռնադատյալ չըլլայի Քորֆու կղզվույն մեջ ապրելու, քանի՜ բերկրալի էր ինձ քեզ կենսակից ըլլալ, և սիրովս բուժել ցավերդ գոնե մասամբ։ Սակայն հարկը կը բռնադատե զիս ի տար աշխարհ ապրելու, հեռու Պոլիսեն՝ մեր բնիկ երկրեն, զուրկ հայրենի Հայ բարբառեն՝ որ կարծես կրկին գեղեցկություն կզգենու երբ մեր ականջները կը դադրին լսելե յուր կորովալուր վանկերն. և հեռու<noinclude>
<references/></noinclude>
hvtd4u8z16wx8oaxu2gr2a7c3w5xlzf
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/46
104
14964
397887
200886
2026-10-18T11:03:23Z
LetterBot
3069
(via JWB)
397887
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>ազգայիններես որոնց հետնագունին հիշատակն անգամ համակրելի զգացում կ'ազդե։ Եթե մերձավորությունն զգացումները կը զորացնե, հեռավորությունը կը զայրացնե զանոնք և գեղեցկագույն գույներով կը նկարե ինչ որ աննշմարելի էր երբ մեր մոտեն կանցներ։ Անհնարին է անգոսնել ազգային զգացումն և խեղդել զայն ընդհանուր մարդկության զաղափարին մեջ։ Ցորչափ մարդս յուր անձը սիրե՝ պիտի սիրե նաև ինչ որ իրեն հետ ուղղակի կամ անուղղակի հարաբերություն մ'ունի, ինչ որ իրմե մաս մ'ունի։ Պիտի սիրե անոնք որ յուր մանկությունը խնամեցին. պիտի սիրե այն վայրերն որ իրեն զբոսատեղի եղած են, ու կը հիշեցնեն իրեն յուր բարձրաձայն երգերն, աղմկալից խաղերն, տղայական անմեղ ժպիտներն, երիտասարդ սրտի անուշ հառաչանքը, լեղի արտասուքն, երազները, խորհուրդներն. այո՛, պիտի սիրե միշտ այն վայրերն որ ջերմացնելով աճեցուց յուր գողտր մարմինը. պիտի սիրե այն առաջին լեզուն զոր յուր մայրը սորվեցուց թոթովել, և որով ''մայր'' երկնային բառը ձայնեց, բառ սխրալի որ մինչև մարդուս հետին շունչն ամեն ներդաշնակութենե ավելի քաղցրանվագ է․ պիտի սիրե անոնք որ նույն լեզվով խոսեցան, աղոթեցին․ որ նույն նախահայրերը, նույն դյուցազուններն երգեցին․ այո՛, պիտի սիրե յուր եղբայրներն, և եթե չի պանծա անոնց փառավոր վիճակին վրա, գեթ պիտի գուրգուրա եթե տառապյալ ազգի զավակ են․ զի ոչինչ այնչափ համակրելի է որչափ դժբախտությունն, և ոչինչ այնչափ իրավունք ունի մեր խնամոց, աշխատանաց և սիրույն։ Ո՞վ արդյոք առավել քան զՀայ թշվառ Է, քանի որ աղքատ է և տգետ։
Ո՜վ խեղճ Ազգդ իմ, երբե՛ք այսքան մեծ սիրով չր սիրեցի զքեզ որչափ այսօր, երբ կը տեսնեմ զքեզ հեռու, ինձմե, երբ անջատյալ եմ քեզմե, երբ օտար լեզու ականջիս կը հասնի միայն, երբ ախտացյալ եմ, երբ անկարող եմ զքեզ գործով սիրելու։ Դու բառի պետք չունիս, զի շատ իսկ խոսքով կ'ողողեն զքեզ․ գործի կը կարոտիս լոկ, և այդ կը պակսի քեզմե։ Ես ևս անարդյուն սեր մ'ունիմ ընծայելու քեզ. ի՜նչ փույթ եթե ըսեմ «Կը սիրեմ զքեզ», գուցե այդ ևս բառ թվի քեզ միայն, և ինչ որ զգացում է՝ վանկի մեջ ջնջվի։ Ամեն բան կորուսի,<noinclude>
<references/></noinclude>
7eu0i3nud1qdaw35ewlp7g9wcrn1yya
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/47
104
14965
397888
200887
2026-10-18T11:03:39Z
LetterBot
3069
(via JWB)
397888
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>ազգս կը մնա ինձ միայն և դու, Մայտա՛․ թե ազգիս և թե քեզ անօգուտ եմ սակայն, ավելորդ կյանք մ՚է իմս։ Ինձ վիճակեցավ ապրիլ հեռի իմիններես. սակայն չեմ վհատիր, կը ցավիմ միայն, կը համբերեմ, և այն դույզն ինչ որ կարող եմ գործել իբրև ազգային և իբրև անհատ՝ չեմ խնայեր երբեք։
Այս կղզին զոր երկինք օժտած Է նարնջենյաց և ձիթենյաց անտառներու մասնավոր գեղեցկությամբ, ուր քաղցրաբույր սյուք մի կը փչե անընդհատ, կարծես թե գոհար մ՚է որ Հոնիական ջուրերու վերև գեղանազ կը կանգնի առանց ընկղմելու։ Հոս կյանքս բնության հետ կապվեցավ։ Փորձեցի քանի մի խելացի անձինք գտնել և եթե կարելի Է ընտիր ընկերություն մի կազմել, սակայն չհաջողեցա բոլորովին, որով գրեթե մենակեցության դատապարտված եմ։ Ընկերության հարաբերությունները կ՚ըմբռնեմ ցորչափ չեն հարկադրեր զմեզ մտավոր աշխարհին աստիճաններեն վար իջնալ, հասկնալի ըլլալու համար այլոց, և ցորչափ այդ հարաբերություններեն կը բղխի ներդաշնակություն կամ ընդհարում, ծնունդ համանման կամ հակառակ հաստատուն գաղափարաց։ Ընդհանրապես մարդկանց քարոզած իմաստներն ոչ թե իրենց համոզման արդյունքն է, այլ դիպվածույն, շահախնդրության և կամ օրվան տիրող կուսակցության և սկզբան։ Դյուրին Է հայնժամ նշմարել անոնց խոսակցությանց մեջ թեթևսոլիկ և հակասական իմաստներ ու խորհրդածություններ, բնական հետևանք գաղափարաց որք հաստատ հիմունք չունին։
Իսկ մեր սեռին գալով չարախոսությունը կամ պճնասիրությունը խոսակցությանց գլխավոր նյութը կը կազմե։ Կանանց շատերը կը դատապարտեն բարձրաձայն ինչ որ կը փափագին գաղտագողի գործադրել և կամ կը գործադրեն արդեն։ Զիրար կը պատառեն, թաքուն մրցմամբ կը կորսվին, և այս հակառակության ոգին իրենց ընկերական տկարությունը կազմելով կը սաստկացնե դառնալից կացություն մ՚որ եռակի ներգործությամբ կը ճնշվի, այսինքն ներգործությամբ օրինաց, կրոնից և նախապաշարմանց։ Կանանց գլխավոր թշնամին կինն Է իսկ, զի միշտ ի դարան կը մտնե իբրև լրտես հրապարակ հանելու մտոք անմեղ կամ մեղավոր սրտի գաղտնիքն,<noinclude>
<references/></noinclude>
ly10zgkujku64vcmu5yfeo0kydhevn7
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/49
104
14967
397889
200889
2026-10-18T11:04:12Z
LetterBot
3069
(via JWB)
397889
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>կը վերադասեմ առանձնությունս, թեև այս, բնական վիճակ մի չըլլա մարդուս համար և չի համապատասխանե անշահասեր ճաշակացս։ Այո՛, կը նախադասեմ իմ անձնական ընկերությունս, և ընտիր հեղինակներս որոց գաղափարներով կը սնանիմ, իմիններովս կ՚ապրիմ, զանոնք ամեն կողմ կը դարձնեմ, կը քննեմ, կը զննեմ, և այս օգտակար միակերպությունն ավելի հաճելի է ինձ քան թե զանազանություններն աննշան և անիմաստ խոսակցությանց․ թեև ստույգ է որ գաղափարաց ընդհարումեն միտքը կը սրի, կը կենդանանա․ սակայն եթե անկարող եմ զայն զարգացնելու, գոնե յուր աստիճանը չեմ վար իջեցներ տկար գլուխներու մերձավորությամբ։
Քեզի հետ թղթակցությունս ճշմարիտ բարիք մ՚ է ինձ համար․ եթե անձամբ չեմ տեսներ զքեզ, գոնե հոգևին հաղորդակցություն պիտի ունենամ քեզի հետ։ Սիրելի Է ինձ առաջնորդել քեզ ի հեռուստ եթե ոչ ի մոտո․ աչքերս պիտի հետամտեն առաջին քայլերուդ այն նոր ասպարիզին մեջ ուր մտար դու արդ․ պիտի ջանամ նշանակել ահագին ժայռերն որք պիտի վիրավորեն ոտքերդ։ Զգուշացիր առատախոս բարեկամություններե․ շատ բառերն զգացման և գաղափարի աղքատություն կը հայտնեն։ Երբ սիրտը կը գործե, երբ միտքը կ՚զբաղի, մին կը ծնանի զգացումն, և մյուսն իմաստը։
Երիտասարդուհի մ՚ես գեղեցկությամբ օժտված, հեռացո՛ւ քեզմե անօգուտը, սիրե միայն բարին և ճշմարիտն, ընկերացիր միշտ ասոնց առանց նախապաշարմանց ազդեցութենեն զգածվելու։ Մի՛ զարմանար եթե կրկին և կրկին անգամ կը խոսիմ քեզ նախապաշարմանց մասին, այսինքն այն ահագին վերքին վրայոք ուսկից կը կորսվի ընկերության կենսական ուժն՝ ի թշվառություն մարդկության։
<div align="right"><u>'''Մայտա առ Տիկին Սիրա'''</u></div>
Սահեցան օրերն և ամիսներն․ ահա երկու տարի է որ կենաց աշխատավորներուն բանակը մտա։ Պարտուցս սկզբան և կրոնքի մեջ գտա ուժս, կորովս և հարատևությունս։ Ժամանակս<noinclude>
<references/></noinclude>
1g2xgk9nsjlwrs8kx1bpw4cm3c3savf
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/51
104
14969
397890
200892
2026-10-18T11:04:45Z
LetterBot
3069
(via JWB)
397890
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>
Առանձնությունն անտանելի է սրտի մի համար որ կենաց բոլոր ուժովը կը բաբախե։ Քանի՜ցս զքեզ հիշեցի, ո՛վ սիրելիդ իմ, քանի՜ցս աչկունքս ծովուն վրա հառելով կը ժպտեին քու անուշ պատկերիդ․ քանի՜ցս անունդ շրթունքս հնչեցին մեղմիկ․ քանի՜ցս կարծեցի տեսնել երեք սիրեցյալ ստվերներ ձեռք ձեռքի տված՝ սահիլ իմ առջևես ինձ նայելով տխրագին․ և ես վշտաբեկ՝ հա՛յր, մա՛յր, ամուսի՛նդ իմ գոչեցի․ քանի՜ցս արդյոք ուզեցի ծովը նետվիլ, ընկղմիլ, կորսվիլ և ապրելե դադրիլ․․․։ Ո՜վ աստված իմ, ներե այս մեղապարտ անձնասպան բաղձանցս։ Ո՜վ դժբախտ դուստրն իմ, քու սերդ և իմ անհատական զգացումս առ քեզ չե՞ն բավեր ուրեմն բարեբաստիկ ընելու զիս։
Իզուր հոգին կը կրթենք, կը մարզենք, կը հպատակեցնենք մեր կամացը, հառաջ կը մղենք իբրև զինյալ մարտիկ։ Կան վայրկյաններ որ այն կը ստամբակի, կը գալարի, հանգույցներ կը խորտակե, կը չարչարվի և հուսկ ուժաթափ կիյնա ճնշման աղաղակով։
Գուցե այս վշտահար տողերս տխուր գաղափար մի ներշնչեն քեզ պարտուցս անկատար և անզոր գործադրության մասին, ո՜վ բարեկամուհիդ իմ․ սակայն հոգին այնպես կը ծանրաբեռնի երբեմն որ եթե չհորդե մերթ ընդ մերթ՝ կրնա պայթիլ ահավոր և վճռողական թմբյունով։ Թո՛ւյլ տուր սրտիս ուրեմն յուր ավելորդ բեռը քու վրադ թափել․ երբ մասամբ իվիք սփոփվփ, հոտս կը կանգնի և կը կարողանա հառաջ քայլել վերստին։
<div align="right"><u>'''Մայտա առ Տիկին Սիրա'''</u></div>
Պատասխանդ չստացած ահա կը գրեմ քեզ վերստին. հուսահատության հառաչանքս և կամ հուսո ճառագայթը հոգվույդ մեջ տխուր արձագանք կամ շող մի գտնելու է։ Վերջընթեր նամակավս անշուշտ զքեզ տխրեցուցի, իսկ արդ պիտի ջնջեմ ցավոց ամենայն հետք։ Երկու շաբաթե ի վեր հայ ընտանիք մի՝ Թորգոմատունի անվանյալ, տանս մյուս մասին մեջ կը բնակի․<noinclude>
<references/></noinclude>
sl6tjuxj0fvz3pz8qcilszaxbdmr1qo
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/52
104
14970
397891
200893
2026-10-18T11:05:01Z
LetterBot
3069
(via JWB)
397891
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>այս ընտանիքը կը բաղկանա հասակավոր տիկին և երկու արու որդիներե, որոց առաջինը տկար կազմվածք ունենալով, Ասիո եգերաց առողջարար օդին պատճառավ այս գյուղիս մեջ հաստատվեցան։ Սա կին մ՚ունի սքանչելի բայց գոռոզ գեղեցկությամբ որ հիացում ազդեց ինձ, սակայն ոչ համակրություն, իսկ երկրորդ որդին բացակա Է։
Գիտես արդեն թե որպիսի՜ դյուրությամբ բարեկամությունները կը հաստատվին գյուղերու մեջ ուր քաղքի ծանր և ձանձրալի պատշաճությունք ավելորդ կը համարվին, նամանավանդ երբ գրեթե նույն տան մեջ կը բնակին, երկու ընտանիք որ արդեն ի համբավո զիրար կը ճանաչեն։ Սույն ընտանյաց հաստատության օրեն ի վեր գրեթե միշտ իրարու կը հաճախենք։ Անոնց ճոխությունը կը հիշեցնե ինձ իմ անցյալ մեծությունս, և անոնց առատությունը կարծես թե չափավոր վիճակս կը մխիթարե։ Մայրը գթով համակված կը թվի ինձ համար, զի տեսա որ նա գաղտագողի արցունք մի կը սրբեր Հուլիանեիս նայելով։ Ահա սիրտ մ՚որ իբրև սիրո հրեշտակ կը հանդիսանա լքյալ որբին նկատմամբ։ Երկու որդիքն սիրալիր անկեղծությամբ կը վարվին հետս, իսկ հարսը մեծ անտարբերաթյամբ։ Վերջապես տիկնոջ ինձ և աղջկանս հայտնած խանդազատանաց համար թվի ինձ գոհունակության ժպիտ մի նշմարել շրթանցդ վրա, սիրելի՛դ իմ։
<div align="left"><u>'''Տիկին Սիրա առ Մայտա'''</u></div>
Չգիտես որպիսի՛ անձկությամբ մաշեցա երբ կարծեցի թե սրտի երկարատև հիվանդությունս անողոք հարվածով քեզմե վերջին բարեկամուհիդ հափշտակելով նաև, հուսահատությունդ առավել ևս պիտի ծանրացներ։ Այս մաշեցուցիչ վիճակիս մեջ հաղորդեցիր ինձ լուր մ՚որ հանչափս մխիթարեց զիս, կ՚ակնարկեմ նոր դրացիներուդ մարդավարության։ Իրավունք ունեիր կարծելու թե ցավալից աղաղակդ մտատանջության պիտի ենթարկեր զիս․ սակայն չեմ ներեր քեզ եթե հոգվույդ կացությունը<noinclude>
<references/></noinclude>
oazs16pegoo9w5m5kohjjogawnnhiqn
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/53
104
14971
397892
200894
2026-10-18T11:05:18Z
LetterBot
3069
(via JWB)
397892
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>ծածկես ինձմե։ Երբ վիշտը բաժանված է երկու անձանց մեջ՝ թեթևագույն կը թվի։ Հոգվույդ հորդությունքն արիությանդ ապացույցն են իսկ․ զի քու արիությունդ ամենայն անցք խփելով քու ցավոցդ՝ անոր անընդհատ հոսումն արգիլեց․ և այս ցավերը դիզվելով՝ եռացին ներքին գաղտնի մռնչմամբ և հետո պայթեցին։ Ինչո՞ւ անձդ կը դատապարտես եթե զավկի սերը չի բավեր լեցնելու սրտիդ պարապը․ զավակդ քու մեկ մասդ է․ ուրեմն այն և դու մեկ անձ կը կազմեք․ այդ պարապը լեցնելու համար քեզմե դուրս բանի կը կարոտիս։
Դրացի տիկնոջդ գորովն ստուգիվ բարիք մ՚է քեզ համար․ և գաղտագողի արտոսրը համակրության մեծ նշան մ՚է․ զի ոչինչ այնչափ պերճախոս է որչափ անկեղծ արտասուքի շիթը։
Իսկ երիտասարդ տիկնոջ անտարբերության գալով բնավ չեմ զարմանար. դու գեղեցիկ ես, հմուտ, ճարտարախոս և գեղանազ. նա իրավունք չունի՞ արդյոք կասկածելու թե գուցե յուր ամուսինը քեզմով կը գրավվի, երբ արք այնչափ շուտով կը հափշտակվին, և երբ իրենց փոփոխամիտ ճաշակներովն ենթարկյալ են միշտ շնորհալի նորություններե ախորժելու։ Համեստությունդ չեմ կարծեր վիրավորել եթե ուզեմ հավատալ որ այդ գեղեցիկ պատանուհին գուցե չի կրնա մրցիլ այնչափ դյուրությամբ քու սրտի, մտաց ու ֆիզիկական հանգամանաց հետ։ Ընդհանրապես կանայք զարմանալի նրբամտություն մ՚ունին որոշելու անձն որ զիրենք կը նսեմացնե, և անողոք աչոք կը նային անոր գերազանցության, զորավոր թշնամի մ՚է նա զոր ի հրապարակ կը փայփայեն և գաղտագողի անոր փոսը կը փորեն։ Կը դիտես ուրեմն որ նորությանդ առավելության կը միացնես շնորհքներ որք վտանգավոր կրնան հանդիսացնել զքեզ հաչս երիտասարդ կնոջ, որ զքեզ բավական չի ճանաչեր տակավին, և հետևաբար չի կրնար ըմբռնել սրտիդ մեծությունն և ազնվությունը։ Երբ կանացի կերպարանքի ներքև պահված հրեշտակը տեսնե ի քեզ, հայնժամ կը հարկադրի և նա ներողամիտ ըլլալ գերազանցության մի նկատմամբ որ իրեն բնավ նեղություն չի պատճառեր, ոչ ընտանյացն<noinclude>
<references/></noinclude>
l3g43y12gehmbqw1xm97v3g8o7cj50n
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/54
104
14972
397893
200895
2026-10-18T11:05:34Z
LetterBot
3069
(via JWB)
397893
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>և ոչ որևէ ընկերությանց մեջ, քանի որ հեռու կապրիս աշխարհեն՝ ուր երևեցար իբրև փալփլուն աստղ և շուտով աներևութացար։
Կը շնորհավորեմ զքեզ ազգակից քույրերուդ մատակարարած խնամոցդ մասին․ ազնիվ պաշտոն, ըստ ամենայնի արժանի քու վեհ հոգվույդ․ անոնց ջանա՛ բացատրելու կենաց զսպանակներն․ և եթե իրենց մտքերը վերահասու չըլլան արդ, փույթ չէ․ հետզհետե կընտելանան այդ գաղափարներուն, և օրին մեկը կը տեսնես որ պտղաբերած են անոնք, զի տղայական մտքերը լավ կըմբռնեն միայն ինչ որ ստեպ կը կրկնվի իրենց։ Ի՜նչ օգուտ քողարկել անոնցմե կենաց տգեղ մասը, հետո զայն ներկայացնելու համար յուր սոսկալի ամբողջությամբը։ Լավագույն միջոցն այդ փափուկ էակները վարժեցնելն է տգեղը տեսնելու ինչպես և գեղեցիկն, ու սովորեցնել անոնց դիմագրավել զառաջինն ու սիրել երկրորդը։ Կենաց հանկարծահաս իրողությունները կրնան աղետալի ըլլալ, և մեկ վայրկյանը կարող է ամբողջ կենաց ուղղությունը վճռել։
Չեմ ուզեր ներգործել բնավ կրոնական զգացմանդ վրա․ պահե կրոնքդ եթե հոն մխիթարություն կը գտնաս․ կը վախնամ միայն որ գուցե մեղկության մեջ կիյնաս աներևույթ զորության վրա հենլով, և կը վարժիս անկե փրկությունդ որոնել, մինչդեռ մարդս նախասահմանված է հաղթելու դժվարությանց և վտանգից, յուր ապագան պատրաստելու և մինչև մեկ աստիճան յուր բախտին տերն ըլլալու։ Անպաշտպան մարդն առավել ևս կ՚զգա վտանգն որուն ենթարկյալ է, խոհեմությամբ կը պատրաստե անոր հաղթելու միջոցներն, և հինքն կամփոփե բոլոր գործողության ուժը փոխանակ վատնելու զայն պատիր հույսերով։ Երբ կը մատնվինք բարյացակամ զորութենե, որուն պետք ունինք, սույն մատնությամբ վհատությանց մեծագունին չեն՞ք ենթարկվիր արդյոք։ Այդ լքումը կա՛մ թշնամանք է և կա՛մ անկարողություն․ քանի՜ցս վհատությունը տիրեց վրադ երբ ականատես եղար հույսերուդ նվազման. և սակայն մտածեցի՞ր արդյոք որ նոր երազներդ նույն բախտին պիտի ենթարկվին ցորչափ դու աներևույթ էակին աջակցության պիտի սպասես միայն։<noinclude>
<references/></noinclude>
049c6kdkrs3o0zns2ni56xnk91ockfb
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/55
104
14973
397894
200896
2026-10-18T11:05:50Z
LetterBot
3069
(via JWB)
397894
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>
<div align="right"><u>'''Մայտա առ Տիկին Սիրա'''</u></div>
Կը սխալիս, սիրելի՛դ իմ, զի գեղեցիկ և սուրբ կրոնքը փոխանակ տկարացնելու կը քաջալերե, կը հուսադրե ընդհակառակն։ Մենք անկարող ենք թափանցել աստվածային խորհրդոց, անոնց ուղղության հետևիլ, անոնց ծառայած նպատակին վերահասու ըլլալ։ Ո՜ գիտե թե ինչ որ թախանձանոք կը խնդրենք՝ մեզի համար աղետք չի պարունակեր, և թե այդ աստվածային մերժումը որ մեր փափագը կը փարատե, նույն իսկ մեր փրկությունը չէ։ Թո՛ղ ինձ ուրեմն կրոնք մ՚որ նեցուկս եղավ ցավերուս մեջ ինչպես և զորությունս․ զի միայն անձնական ուժիս մատնված ըլլալու գաղափարը կը բավե զիս կատարելապես վհատեցնելու։ Դրացվույս համակրությունն ինձ համար երկնային բարության նշան մի չէ՞ արդյոք, երբ ինձ նման լքյալ արարածը գորովալից սիրտ կը փնտրե ու կը գտնա․ միթե այդ գթությունն երկնային սիրույն չէ՞ ապացույց։ Կարծես թե աստված՝ ըրած կորուստներուս փոխարինություն մ՚ուզեց ընել այս ազնիվ տիկնոջ սիրտն ինձ նվիրելով․ բերանս կ՚օրհնե անընդհատ այն ընտիր հոգին որ իբրև մայր կը վարվի մեզի հետ, զի օրհնությունն ընտրելագույն բույրն է երախտագետ սրտի։
Իսկ ծաղկահասակ տիկինը, Հերիգա Թորգոմատունի, բնության հրաշակերտն է իբրև գեղեցկություն։ Յուր փափուկ և ճերմակ մորթը, հրալից սև աչքերն զորս խիտ հոնքեր իբրև կամարաձև հովանի կը զարդարեն, դիմական գծերու կատարելությունը, փառավոր հասակն և յուր մյուս հատկությունքն արժանի կը հանդիսացնեն զինքը մեծագույն նկարչին իտեականն իրականացնելու։ Իսկ յուր բնության գալով՝ ի՛նչ ըլլալն երևցավ արդեն, այսինքն խիստ գոռոզ և կատարյալ բռնակալ․ իրեն գերին ըրած Է յուր ամուսինը․ դա կնոջն ականջովը կը լսե և անոր աչքերովը կը տեսնե․ լավ և անվնաս մարդ մ՚է որ խիստ դժբախտ կ՚ըլլար եթե որևէ իշխանությամբ ճնշված չըլլար։ Հերիգան յուր աստվածն է․ սիրել զայն և հպատակիլ անոր, ահա՛ յուր կրոնքն։ Ուստի դյուրավ կրնաս<noinclude>
<references/></noinclude>
0ij4c80mg1ca32hd5daani9uz194ch8
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/56
104
14974
397895
200897
2026-10-18T11:06:07Z
LetterBot
3069
(via JWB)
397895
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>իմանալ եթե այս կինը կը վախնա՞ վտանգավոր թշնամի գտնելու հիս, ինչպես ուզեցիր ենթադրել։
Մինչդեռ Լևոն՝ երկու եղբարց կրտսերագույնը՝ հակառակն է յուր հարազատին։ Բնությամբ կորովի, հմուտ, արթուն միտք մ՚ունի որուն խելացությունն յուր համակրական դեմքին վրա կը ներգործե։ Կերևա թե կը պաշտե յուր մայրը, կը կարեկցի եղբորը, և դժվարությամբ կը հանդուրժե յուր հպարտ հարսին։ Երանի այն աղջկան որ նախասահմանված է անոր ամուսինն ըլլալու։
<div align="left"><u>'''Մայտա առ Տիկին Սիրա'''</u></div>
Անկարելի է ինձ համբերել․ կ՚ուզեմ հաղորդել քեզ, սիրելի՛դ իմ, ինչ որ կը կենդանացնե զիս, և նոր իմն երջանկությամբ կը համակե զիս․ լո՛ւր ինձ ուրեմն։
Մեկ ամիսե ի վեր Լևոնին մորն հորեղբորորդին Փարիզեն եկած և ինձ դրացի եղած է․ գրեթե նույն տան մեջ կը բնակինք։ Ինքը մեծ հմտություն ունի, բնական պերճախոսությամբ կը փայլի, բնությամբ աշխույժ է, ձայնը կորովի և միանգամայն ներդաշնակ. այնպես որ խոսակցությունը նոր գեղեցկությամբ կը փայլի։ Ազատական գաղափարներու ներքև հանգետս ստրկության բարեկամ է, այսինքն կանանց նկատմամբ։ Հակառակ քու ազատական ձգտմանց, կուզե կանանց բարոյական կյանքն անձուկ շրջանակի մեջ բովանդակել, զի կ՚ըսե թե անոր սահմանն ընդարձակելը բարուց ապականությունը սաստկացնելու նպաստել է։ Ըստ յուր կարծյաց՝ կանանց համար գործողության ագատ դաշտ մի բանալն ոչ այլ ինչ է, բայց ցնդել տալու աշխատիլ անոնց հեշտագին բույրն որ անշուք և համեստ հարկի մեջ կամփոփի միայն։ Կուզե մեզ սահմանել ընտանեկան հարկն և հատկացնել Կեսարու նշանավոր խոսքը թե «Կինն և ոչ իսկ կասկածանաց ենթարկվելու է»։ Բռնավոր է, սակայն սիրուն բռնավոր։ Յուր կարծիքը բարձրաձայն կը քարոզե անտարբեր մնալով ներգործելու ազդեցության մասին, այնչափ անկեղծ է և ճշմարտախոս։ Բնական և ազնվական ձևերր գեղեցիկ ներգործություն<noinclude>
<references/></noinclude>
k5xmhis1o7zs0czgya20yzkg6mx93kn
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/57
104
14975
397896
200898
2026-10-18T11:06:23Z
LetterBot
3069
(via JWB)
397896
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>մ՚ունին առնական գեղեցկությամբ օժտված դեմքին վրա․ յուր անունն է Տիգրան, և հավատա որ մեծանձնությամբ կը կրե այդ վեհ անունը։ Ինչպե՜ս սրտիս գաղտնիքը քողարկեմ քեզմե առանց խիղճ ընելու․ երբ դու հավաքեցիր արտասուքս, իրավունք չունի՞ս արդյոք երջանկությանս մարգրիտներն ալ քաղելու։ Ի՞նչպես կուզես որ Նախախնամությունը չօրհնեմ որ սիրո նշույլով կենացս խավարը լուսավորեց։ Կը սիրեմ զՏիգրան, և քանի որ զինքը կը սիրեմ, անզգալի եղան ինձ լքումս և առանձնությունս։ Անոր կորովույն մեջ կը գտնամ պաշտպան մի, և սիրույն մեջ՝ հայր մի։ Պիտի պատմեմ քեզ հարաբերությանցս բոլոր մանրամասնությունքը, և պատմելով կրկին անգամ պիտի վայելեմ զանոնք։
Ընդհանրապես գիշերները կը հավաքվինք մեր քարափանց վրա, ուր տիկին մայր Թորգոմատունին ստեպ կընկերակցի ինձ և աղջկանս, իսկ Լևոն երբեմն, մինչդեռ Հերիգան և յուր ամուսինը գրեթե երբեք։ Տիգրանին գալստենեն ի վեր Թորգոմատունի ընտանյաց անդամ մ՚ալ ավելցավ։
Գիշեր մի լուսինը կը տքներ հերկինս, հազարավոր աստղունք կը շրջապատեին զայն իբրև հսկող աչկունք․ և ոչ հով մի կը հուզեր ծովն որ կարծես թե հանդարտության մեջ կը հանգչեր։ Առանձին նստած էի քարափանց վրա աղջկանս հետ և կը մտախոհեի․ ազնիվ դրացիս ըստ սովորությանն՝ եկավ ինձ մոտ բազմեցավ, յուր օրինակին հետևեցավ նաև Տիգրան․ կը խոսակցեինք, սակայն Տիգրան յուր աշխույժ կորուսած էր, տխուր էր, իսկ յուր աչկունքն՝ որ վրաս հառյալ էին, լուռ պերճախոսությամբ զիս կը շփոթեին։ Գիշերվան մելամաղձային գեղեցկությունը, Տիգրանին ներկայությունն ու ձևն, այնպես զիս հուզեցին որ կարծես թե աներևույթ ձեռք մի սիրտս յուր ավերակներեն դուրս կը հաներ և վերակենդանություն կուտար անոր։ Զգացի հանկարծ աչքերուս խոնավնալը, և մատնտու արտասուք մի՝ որ կախված էր արտևանունքես։ Ուզեցի պահել զայն Տիգրանեն որ շատ իսկ դիտած էր արդեն այլայլությունս․ ոտքի վրա ելա աճապարանոք, և հովահարս որ սրտիս մասունքն եղած էր մորս նվերն ըլլալով, ծովուն մեջ գլորեցավ։ Ճիչ մի հանեցի, և երկրորդ հուսահատ ճիչ մ՚առաջինին հաջորդեց<noinclude>
<references/></noinclude>
4id9f6s6g0dfw45gtkpdrzzb61mop4g
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/58
104
14976
397897
200899
2026-10-18T11:06:39Z
LetterBot
3069
(via JWB)
397897
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>երբ տեսա որ Տիգրան ծովը կը նետվեր և հաղթանակավ կը վերադարձներ ինձ հովհարս. անխոս արտասուքս հայտարարեցին անոր իմ երախտագիտությունս։ Տիգրան թրջած՝ տունը գնաց, ետևեն գնաց նաև տիկին Թորգոմատունի որ հազիվ կսթափեր կրած հանկարծական հուզմունքեն։ Ես ալ մտա սենյակս ուր աղջիկս կը ննջեր արդեն անմեղ քունի շնորհքներով գեղեցկացած։ Կը ջանայի ննջել բայց իզուր, զի երջանկության բեռին ներքև ճնշված էի․ վերջապես անօգուտ մրցումե վերջը ելա, վերադարձա քարափանցս վրա և արտասուք թափեցի հորդառատ։ Հետո աչքերս դեպի երկինք բարձրացնելով ծնրադրեցի, և հոգիս քանի մի սիրավառ խոսքեր արձակեց զորս հավիտենականությունը քաղեց։ Այնպես կը թվեր ինձ թե աղոթքս ընտրելագույն ներդաշնակությունն էր տիեզերաց, և թե աստված կընդուներ զայն․ կարծես թե նույն միջոցին արարչիս հետ միացած էի, կը փափագեի ապրելե դադրիլ, կ՚աղոթեի անընդհատ, երբ հանկարծ զգացի ձեռք մ՚որ ուսիս վրա փափկաբար կը կռթներ. գլուխս վեր ըրի և, ո՜հ, տեսա Տիգրան որ քովս էր կեցած։ «Ներե ինձ, ըսավ, եթե կը վրդովեմ առանձնությունդ. քունը խույս տալով աչքերես՝ ելա, և պատուհանիս առջև նստած՝ երկինքեն և ծովեն փոքր ինչ անդորր կը խնդրեի, երբ հանկարծ տեսա սպիտակափայլ հրեշտականման երևույթ մի զոր սիրտս ճանչցավ իսկույն։ «Երկուքնիս ալ առանձին կը տագնապեինք, իսկ արդ միանալով վայելենք կյանքը, սերը, այս գեղեցիկ գիշերը, հավիտենականությունը, վայելենք զաստված, և կամ լավ ևս ըսեմ դու ես աստվածս» շարահարեց, և ձեռքս յուր ձեռքին մեջ առնելով ծունր դրավ իմ առջևս։ Ես դողահար և իբր հիմար «Ոտք ելի՛ր, ըսի աղերսագին ձայնիվ, փախի՛ր, թո՛ղ որ փախչիմ»։ «Ինչ՞, ըսավ, փախչի՜ս, փախչի՜մ, երբ կը սիրեմ զքեզ, և քանի օրե ի վեր հարմար առիթ կը փնտրեմ այս խոստովանությունն ընելու քեզ։ Վստահ եմ որ տեղյակ ես այն հրույն որ հոգիս կը լափե. սակայն անհամբեր էի զրուցելու զայդ անձամբ, և բերնեդ սպասել կյանքը կամ մահը»։ Հուզմունքը զիս լուռ կը թողուր։ «Խոսե՛, ըսավ, հուսահատ ձայնիվ, վերջացո՛ւր տանջանքս». «Լո՛ւր ինձ, պատասխանեցի շնչասպառ․<noinclude>
<references/></noinclude>
e69c4zjkne6ujbnd3c683k2llbcmlx5
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/59
104
14977
397898
200900
2026-10-18T11:06:56Z
LetterBot
3069
(via JWB)
397898
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>գիտես թե բախտն անգութ եղավ ինձ համար, և ինձմե ամենայն ինչ հափշտակեց թողլով միայն դուստր մի, հրեշտակ մի, որ հանձնեց մայրենի խնամոցս և սիրույս․ ես անոր ստացվածքն եմ, և պետք է որ անոր համար ապրիմ միայն այսուհետև»։ «Լավ, ըսավ, փոխանակ մեկի երկուք կըլլանք զավակդ սիրելու, երկուք՝ զքեզ պաշտելու․ և ինչ որ բախտը կորզեց քեզմե, ես պիտի վերադարձնեմ իմ գորովովս․ ըսե՛ միայն որ կը սիրես զիս, Մայտա՛»։ Հեծկլտանք մի և մեկ նայվածքս բոլոր պատասխանս եղան։ «Ապրիս, գոչեց, շատ իսկ բարեբաստիկ եմ քեզ նման հրեշտակե սիրվելուս համար․ քեզ կը նվիրեմ կյանքս, թո՛ղ երկինք վկա ըլլան խոստմանս»։ «Երդում ըրե նաև, ըսի, անձնվեր եղբայր մ՚ըլլալու ինձ համար և հարգելու զիս իրրև կին, ու առավել ևս իբրև մայր որ զավակին անմեղության գանձապահն է»։ «Կերդնում, պատասխանեց, եղբայր մ՚ըլլալ քեզի համար մինչև այն օրն որ պիտի զոհեմ քեզ բոլոր կյանքս իբրև ամուսին»։
Երկու սիրահար հոգիներու հորդությունն, անոնց հառաչանքն և սրտին բաբախումներն հավիտենականությունը միայն կրնա ի հաշիվ առնել։ Բաժնվեցանք իրարմե վերջապես, բայց սիրտս Տիգրանա պատկերն հետը տարավ։ Ապուշ դարձած էի, և իբր հիմար երջանկության ովկիանոսին մեջ ալեծուփ կը տատանեի։ Այն բարեբաստ ժամեն ի վեր ամեն գիշեր զիրար կը տեսնենք, բնությունը վկա ունենալով միայն մեր սիրույն և զաստված խորհրդակից։
<div align="right"><u>'''Տիկին Սիրա առ Մայտա'''</u></div>
Երջանիկ ես, և ես ալ քեզմով։ Երբ սիրտը գոհունակությամբ լի է ամենայն ինչ ներդաշնակություն և շող թվի։ Տիգրան քեզ նկատմամբ ընդարձակ կրակարան մ՚է որ զքեզ ջերմությամբը կողողե․ վայելե՛ ուրեմն բարեբաստությունդ և մի՛ ցրվեր ընդ վայր անոր մասունքն։
Ես ալ ունեցա երբեմն ծնողք որ կը պաշտեին զիս, ամուսին մ՚ որ կը գուրգուրար վրաս, զավակ մի զոր անհուն սիրով կը սիրեի. արդ առանձին եմ իբրև երկնահայաց և տերևազարդ<noinclude>
<references/></noinclude>
ix2wafd1ieyb3qwzdaesp82gu486vry
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/78
104
14996
397899
200933
2026-10-18T11:09:45Z
LetterBot
3069
(via JWB)
397899
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
ճիչ մ՛արձակելով որ անպատասխան կը մնա»։ Աշնահար և չոր տերևը ծառեն յուր վրա անկավ․ առավ զայն, նայեցավ և ըսավ կերկերաձայն. «Խե՛ղճ դու տերևիկ, նույն բախտն ունինք․ կենաց ծառը զիս ևս ընդհուպ գետնամած պիտի թողու. ոչ թռչուն մի հովանվույդ ներքև պիտի պատսպարի, և ոչ սիրտ մի սրտիս ներքև պիտի հովանավորի։ Դժբա՛խտ տերևիկ, դու քույր ես զի քեզ նման փոս մի պիտի ունենամ իբրև տիեզերք»։ Այս խոսքերը զինքն ուժաթափ ըրին․ տարինք զինքն յուր խուցն ուսկից ոչ ևս կենդանի դուրս պիտի ելներ։
Վերջին օրը Հուլիանես հեռացուցի յուր սիրելիեն, ուզելով խնայել յուր փափուկ սրտին։ Չէր կարծեր թե մահն այնչափ մերձ էր, և կը հուսար տակավին երբ ամենայն հույս կորսված էր, զի երիտասարդությունը հուսալից երազներով կը սնանի միշտ։
Նվաղեցավ Հրանույշ տակավ առ տակավ, կարծես թե հրեշտակ մ՝էր որ թևերն վայրիկ մի կամփոփեր ետքը յուր թռիչքն առնելու համար դեպ երկինք։ Բայց մշտատև կերպիվ աչքերը գոցելեն հառաջ ձեռքս բռնեց, համբուրեց մատանիս և ըսավ «Թո՛ղ այս սրբանվեր ըլլա քեզ. ավա՜ղ, ոչ ևս պիտի տեսնեմ Հուլիանես»։ Հրաժեշտի ողջույնը տվավ հորն որ կարծես թե վերջապես զգածված կերևար մահվան տեսաբանեն՝ երբ մինչև նույն օրը ցուրտ անտարբերություն մի կը հայտներ, եթե ի բաց առնվի յուր քանի մ՚անգամ ցույց տված շինծու խանդաղատանքն։ Այս սրտաճմլիկ պատկերին առջև արտասվացս հեղեղը չի կարենալով արգիլել՝ թողուցի սենյակը. բայց երբ վերադարձա հոն՝ Հրանույշ ոչ ևս էր։ Ծնրադրեցի յուր անկողնույն առջև, և հոգիս դառնապես լացավ․ յուր ցրտահար ձեռքը համբուրելեն վերջը մատանիս ուզեցի առնել, բայց գողցված էր յուր մատեն։ Հիմարացած, հուսահատ, կարծես թե մահն էի մահվան հանդեպ․ կը թախանձեի, խոստումներ կ'ընեի մատանիս գտնելու համար, բայց իզուր․ անհայտ եղած Էր առանց և ոչ մեկու ուշադրությունը գրավելու։
Ինչ՞ պիտի ըսեմ Տիգրանին, ինչ՞ բացատրություն պիտի տամ մատանվույս կորստյան վրայոք։ Ըսի քեզ արդեն թե նախապաշարյալ միտք մ՚ունի մահվան նկատմամբ, և երբեք<noinclude>
<references/></noinclude>
jvlgym0kbe0dtxo5kpdd8dhp2ski8kp
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/79
104
14997
397900
200934
2026-10-18T11:09:47Z
LetterBot
3069
(via JWB)
397900
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
հանձն չեմ առներ յուր անդորրությունը վրդովել խոստովանությամբս, և կարծել տալ իրեն թե Ղամոկղեսի սուրն անընդհատ գլխուն վրա կը շողա. նամանավանդ երբ պատվիրած էր ինձ տված նվերեն չի բաժնվիլ երբեք։ Ինչ՞ բացատրություն տամ իրեն, սիելի՛դ իմ, օգնե՛ ինձ խրատներովդ։ Երբ մարդս սաստիկ ճնշված Է ցավերով՝ ընելիքը չգիտեր, և վայրիկ մի կը տարակուսի նույնիսկ կենդանի ըլլալուն վրա։ Բազմիցս խոստացա գողը վարձատրել, հաստատեցի թե իբրև մասունք նկատելուս համար է որ այդչափ կարևորություն կուտամ այնպիսի դուզնաքյա արժեք ունեցող բանի․ բայց իզուր խոսեցա, իզուր խոստացա։ Բարեկամուհի՛դ իմ, կարծես թե գլուխս պիտի պայթի, զի կորստյանս մեջ աղետք մի կը գուշակեմ. կարծես թե տխուր նախազդեցություն մ՚ունիմ. ո՜հ․․․։
Թաղեցին Հրանույշը մոտակա գյուղերուն գերեզմանատան ծառի մի ներքև, զոր ընտրած էր ինքն անձամբ։ Ստեպ աղջկանս հետ կերթանք այցելելու յուր մենիկ գերեզմանին, որո վրա կը թափենք գեղեցիկ և անուշահոտ ծաղիկներ։ Այդ սիրուն հրեշտակը չգիտեր թե ինչ՛ վարանմունք և ինչ՛ ցավ պատճառեց ինձ. և սակայն երբեք դառն գանգատ մի յուր դամբանական անդորրը չի պիտի վրդովե, քա՜վ լիցի։ Պիտի աղոթեմ միշտ մերձ գերեզմանին ամենայն ջերմեռանդությամբ հոգվո մը որ կը պաշտե անոր հիշատակը։
Անցյալներն սաստիկ հուսահատելով՝ գնացի հոն աոանձին իրմե օգնություն հայցելու․ ծնրադրեցի հողին վրա և աղերսագին խնդրեցի իրմե որ մատանիս ինձ վերադարձնե։ Թվեցավ ինձ թե գլուխը կը շարժեր տխրագին, մինչդեռ ցավոց կայլակ մի կը սահեր յուր դալկահար դեմքեն վար։ Անշուշտ հուզյալ երևակայությանս հետևանքն էր այդ տեսիլն, և սակայն չգիտեմ ինչո՛ւ, կարծես թե միտքս անշարժ մնաց նույն միջոցին՝ մտածելու կարողությունս կորսնցնելով, ինչպես և զգալու։ Սոսկալի նախազդեցությամբ կը մաշիմ ու կը մահանամ. և սակայն հարկ է որ Հուլիանեիս չհայտնեմ վարանմունքս, մոտակա ամուսնության երջանկության լույսը չնսեմացնելու համար տխրությամբս, և դեռ երեք ամիս պետք<noinclude>
<references/></noinclude>
jwgq6ha1o653hc853nhwtt8fgxnp9vd
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/80
104
14998
397901
200936
2026-10-18T11:09:50Z
LetterBot
3069
(via JWB)
397901
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
է հարսանյացը համար։ Հարկ է ուրեմն բոլոր վիշտերս հոգվույս խորն ամփոփել որպեսզի և ոչ մեկ հայեցվածք մինչև հոն ժամանե․ հարկ է որ արյունթաթավ մեն մի կաթիլը փոխանակ դուրս ելնելու իբր սփոփանք՝ հետս ընկրկի սառելով, և սրտիս վրա առավել ծանրանալով կրկին տանջանոք պատառե զայն։ Երանի՜ անոնց որք աղատ են լալու և հառաչելու։ Արգիլյալ արտասուքն իբրև հրաբուխ կը ներգործե․ վա՜յ հրաշնչության, զի կյանք մի կը խորասուզի ավերակացն ներքև։
<div align="left"><u>'''Տիկին Սիրա առ Մայտա'''</u></div>
Խելքդ կորուսի՞ր արդյոք, Մայտա՛, կուզես անպատճառ անձդ չարչարել, շուքը մարմնացնել, և սիրտդ չի մեռած անոր թաղման հանդե՞սը կատարել։
Կ'ըմբռնեմ թե մատանվույդ կորուստը տխուր ազդեցություն մ'ըրած ըլլա վրադ, ոչ թե իբրև չարագուշակ ինչ նկատելով զայդ, այլ պարզապես սիրելի անձի հիշատակին խառնված ըլլալուն պատճառավ։ Եթե Տիգրանա միտքը նախապաշարմամբ լի չըլլար՝ գործելիքդ շատ կը դյուրանար ամենայն ինչ պատմելով իրեն անմիջապես։ Բայց նախապաշարմանց աղետալի ազդեցութենեն մեծագույն հանճարներն անգամ ազատ չի մնացին։ Նախապաշարմունք այն հրեշներն են զորս մարդիկ անձամբ ստեղծեցին իրենց բանականության դեմ մարտ մղելու, չարչարվելու և մոլորելու համար, բարի կամ չարագույժ նշաններ հետևցնելով ընդհանուր օրինաց բնական ընթացքեն։ Միևնույն դեպքերն ու նշաններն տարբեր հետևանք ունենալով՝ պատճառ մի չէ՞ր արդյոք նախապաշարյալ մտքերը բուժելու, երբ միշտ միևնույն պատճառը միևնույն պայմաններու մեջ, միևնույն հետևանքը կ'արտադրե։
Զոր օրինակ շատերը կորուսած են իրենց նշանտուքի կամ ամուսնության մատանին․ և սակայն իրենց երջանկությունը բնավ չէ խանգարված։ Համարելով թե մատանվո մի կորուստն աղետալից ըլլա, ուրեմն պետք է ենթադրել թե զայն անվտանգ<noinclude>
<references/></noinclude>
oarq8bdvdv5wx6dlfo3p6eooeqm4v9j
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/81
104
14999
397902
200937
2026-10-18T11:09:51Z
LetterBot
3069
(via JWB)
397902
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
պահելով՝ մշտատև երջանկություն կապահովենք մեր անձին․ կրնա՞ս արդյոք զայդ հաստատել այն անձանց նկատմամբ որ մատանի կը կրեն։ Կ'ընդունիմ թե՝ մատանին կորուսած մարդը տարաբախտ եղած ըլլա, բայց ոչ թե այդ զրկման պատճառավ, այլ անտեսանելի, աննշմարելի և հետևապես անդիմադրելի պատճառներով՝ որք զանազան իրերու ծնունդ տվին տխուր վերջավորություն մ'ունենալով մեր նկատմամբ։ Բայց ինչ որ մենք վերջացած կը համարինք, շարունակություն մ'է որ նոր իրեր երևան կը հանե, մեկը մյուսին հաջորդել կուտա, ուրիշ հետևություն կ'արտադրե, ուրիշի մի ծագում կուտա, որով հետզհետե իրաց շարունակությունը կը հաստատվի։ Մեկ պատճառե ուրիշ բյուրավոր պատճառներ առաջ կուգան, տար-բեր ազդեցություններ կունենան, տարբեր շարժումներ կարտադրեն, տարբեր եզրակացություններ կը գոյացնեն, տարբեր զգացմանց ծնունդ կուտան։ Ամեն մարդ առավել կամ նվազ բաժին մ'ունի այս ընդհանուր շարժումեն. և սովորաբար ինչ որ մաս է՝ ամբողջություն կենթադրվի, ինչ որ հետևանք է՝ պատճառ։
Ի՞նչպես մետաղը մարգարեական ոգի կրնա ունենալ ապագա աղետք մի հայտնելու համար՝ և կամ ի՞նչ զարմանալի ազդեցություն՝ վեպքեր պատրաստելու և անոնց ուղղություն տալու։ Կուրանանք մինչև չտեսնելու աստիճան ինչ որ ամենապարզ խորհրդածությունը հայտ հանդիման ցույց կուտա մեզ։ Կարծես թե մարդկային միտքը միտում մ'ունի մոլորությանց մեջ թափառելու, և միշտ լույսեն խույս տալով խավարին մեջ ահաբեկ շրջելու։ Մարդս կ'ուզե անպատճառ շղթաներ տալ յուր մտաց և անոնց բեռին ներքև լլկիլ ու տառապիլ։
Քեզ վերադառնալով, Մայտա՚, գուցե առարկես թե ըրած կորուստդ այլևայլ կասկածանաց զքեզ ենթարկե գտնված վիճակիդ մեջ, թեև կարծեմ թե ավելորդ է երկյուղդ քանի որ Տիգրան բավական կը ճանաչե զքեզ, և հետևաբար որևէ կաս֊ կածե կրնա ազատ ըլլալ։ Եթե իրեն հայտնած ըլլայիր եղելությունն ամենայն ճշմարտությամբ, արդեն մտատանջություններդ վերջացած պիտի ըլլային, և մանավանդ այդ խոստովանությունն<noinclude>
<references/></noinclude>
75hi0of73r09npp2q59qo26sbaq1lx8
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/82
104
15000
397903
200938
2026-10-18T11:09:53Z
LetterBot
3069
(via JWB)
397903
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
ընելու պիտի հորդորեի քեզ առանց ժամանակ կորսնցնելու։ Բայց Տիգրանա նախապաշարմանց խնդիրը կը հարուցանես, չես ուղեր սև գաղափարաց ծնունդ տալ․ ուրեմն սպասե՛ անոր վերադարձին և այն ժամանակ եղելությունը կը պատմես իրեն, մահվան գույները թեթևցնելով ըստ կարելվույն, զի իրողությունք աննպաստ գույներով կը նկարվին ի հեռուստ։ Քու ներկայությունդ կը մեղմե իրաց անախորժ ազդեցությունը, և այսու եղանակավ հարվածին ուժը կը պակսի։
Հուզյալ երևակայության խաղալիք եղած ես, սթափե՛, հանդարտե՛, բայց միշտ գործե՛, փնտրե՛, խոստացի՛ր։ Եթե այդ գողության նպատակ ոսկվո սերն է, ո՞վ է այն որ առավելն ստանալու չի փափագիր՝ վերադարձնելով գողցված առարկան, երբ վստահ է անպատիժ մնալու։
Այն որ չի խղճմտիր գողություն ընելու, չամաչեր խոստովանելու զայն՝ երբ շահեն դրդվի։ Վարձատրությունն՝ հանդերձ անպատժությամբ և լռությամբ դյուրամատչելի կընեն գողերուն ամենեն անզգամն անգամ։ Արիացի՛ր ուրեմն և աներկբայ եմ որ ընդհուպ կստանաս վերստին Տիգրանա սիրույն առհավատչյան։
<div align="left"><u>'''Հերիգա առ Պետրոս Թ. ․․․'''</u></div>
Իզուր կը հյուծիս, իզուր կսպառնաս կյանքդ փճացնելու։ Ոչինչ կը լսեմ, ոչինչ կը հավատամ. փաստ կուզեմ, ծառայություն կը պահանջեմ։ Սիրել՝ կը նշանակե սիրված առարկային գերին ըլլալ, անոր հնազանդիլ, կամքերր կատարել՝ մինչև իսկ այլանդակ բաղձանքը. հպատակիլ կուրորեն, և ի պահանջել հարկին վրեժխնդիր կանգնիլ, խղճին ու պատվո ձայնը խեղդամահ ընել, և մեղապարտ հանդիսանալ։
Բայց դուն ի՞նչ ըրիր, որո՞նք են քու ծառայությունքդ սրտիս վրա իրավունք ստանալու համար։ Կարծես թե դու՞ միայն կը տոչորիս ինձ համար հրաբորբոք սիրով։ Գեղեցկությունս շատ մարդկանց աղետալի եղավ․ միթե պատճառ մ'էր որ ես ևս սիրեմ այն ամեն անձերն, որք ինձ համար կը<noinclude>
<references/></noinclude>
pm1y0a9icr410x4nm77euh04iim4qk8
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/83
104
15001
397904
119743
2026-10-18T11:09:54Z
LetterBot
3069
(via JWB)
397904
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
հառաչեն։ Ոչ հառաչանքով, և ոչ արտասվոք սիրտս կը գրավվի. զոհ կը պահանջեմ. և ով որ զոհվելու պատրաստ է, ապահով կրնա ըլլալ հոգվույս վրա իշխելու։
<div align="right"><u>'''Պետրոս Թ. … առ Հերիգա'''</u></div>
Զքեզ պաշտելն սրտիս օրենքն եղած է, և քեզ ծառայելը միակ փառքս, հրամայե՚ ուրեմն, ի՜նչ է ուզած ծառայությունդ, ինչու՞ զոհի խոսք կընես, սիրով տոչորող սիրտը կը ճանաչե՞ զայն արդյոք․ թե կյանքս անգամ ուզես կը նվիրեմ քեզ, միայն թե պաշտելի բերանդ այդ հրամանը տա ինձ։ Դու թագուհի ես, և ես քու գերիդ․ ինչ՞ է կամքդ, խոսե՛ և մատուցած ծառայությանցս մեծության հավասարին վարձատրությունքս։ Լո՛ւր ինձ, Հերի՛գա։ Քառասուներեք տարեկան եմ, կյանքը վայելեցի այն ամեն հաճույքներով որ հարստությունը կրնա ընծայել։ Մինչդեռ քսանևչորս տարեկան էի, ամուսնացա․ կինս գեղեցկության և առաքինության տիպար մ'էր․ զինքը գերիս ըրի և թողուցի որ զիս պաշտե։ Ցուր նկատմամբ ունեցած անտարբերությունս զինքը չարաչար կը վշտացներ, ու ճոխությամբ և հարստությամբ կուզեի փոխարինել ինչ որ կը զլանայի իբրև սեր․ սակայն այս փոխարինությունը չէր գոհացներ զինքը։ Միակ զավակս էր Հրանույշ․ հուսացի թե կինս մխիթարություն կրնար գտնալ մայրենի սրտին մեջ, հոն ամփոփելով զգացմանցը բոլոր սաստկությունը և կուրախանայի, զի յուր սերը տաղտուկ կը պատճառեր ինձ․ բայց օր ավուր կը նվաղեր նա, և օր մի անկողին մտավ վերջնական կերպիվ․ ասոնք եղան յուր վերջին խոսքերը․ «Նվիրե՛ զավակիդ այն սերը զոր մերժեցիր ինձ»։
Հրանույշ որբ մնաց, օտար ձեռքեր խնամեցին յուր ման* կությունը տանս մեջ․ բայց նա բնավ նեղություն չէր պատճառեր ինձ քանի որ ազատ կապրեի իբրև ամուրի մի։
Երիտասարդ էի և հարուստ․ շատերն հառաչեցին ինձ համար, շատերն փափագեցան ընկերական վիճակիս մասնակցիլ, բայց անոնց և ոչ մին սրտիս ճամփան գիտցավ գտնել։ Կարծես<noinclude>
<references/></noinclude>
388t3z3rgb6eu4q5lvcu73bn8jdhugh
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/84
104
15002
397905
119744
2026-10-18T11:09:56Z
LetterBot
3069
(via JWB)
397905
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
թե դու վրեժխնդիր ուզեցիր ըլլալ այն ամեն հառաչանաց Ա արտասվաց որ պատճառեցի՝ անհնարին տրիփ մը վառելով սրտիս մեջ, տրիփ որ քանի մի սերեր թվի հինքն պարունակել։
Երբ առաջին անգամ տեսա զքեզ աղջկանս հետ նստած՝ աչքերս շլացան շնորհալի հրապույրներեդ, և կարծեցի թե հրեշտակային երևույթ մ'ես, զի երբեք չէր հանդիպած ինձ այդչափ կատարելություններ տեսնել կնոջ մի վրա։ Նույն օրեն ի վեր անջնջելի կերպիվ դրոշմվեցավ պատկերդ սրտիս մեջ, և ոչ այլ ինչ կերազեի, բայց հանդիպիլ քեզ․ և փաոք աղջկանս որուն վրա կը գթայիր․ առիթ ունեի զքեզ ստեպ տեսնելու, կը փափաքեի անոր տխուր բախտն ունենալ՝ բավական էր որ համակիր մեկ նայվածքդ վայելեի։
Օր մի ոչ ևս կարենալով տոկալ չարչարանացս՝ հայտնեցի քեզ սերս․ և ոչ իսկ պատասխանեցիր ինձ։ Կրկին անգամ նույն հայտնությունն ըրի և նույն արհամարհոտ լռությունն եղավ պատասխանդ։ Քանի ժամանակն իվեր խույս կուտաս ինձմե, և իզուր տունդ կը հաճախեմ․ տեսութենեդ զիս զրկելով՝ մահ կուտաս ինձ մեն մի օր, և սակայն կենդանի եմ տակավին։ Բայց եթե վերջ չտաս խստությանցդ՝ ես վերջ պիտի տամ իմ անհնարին վշտացս, ըսի զայն քեզ արդեն։ Կամ մահս վճռե, կամ տանջանքս դադրեցուր։ Ըսե՛, որո՞նք են հրամաններդ, պատրաստ եմ զանոնք կատարելու․ եթե հարկ ըլլա նույնիսկ մարդասպան սրով ձեռքերս զինել, պատրաստ եմ դարձյալ, զի իմ միակ պատիժս զքեզ չտեսնել Է։
<div align="left"><u>'''Հերիգա առ Պետրոս Թ. …'''</u></div>
Կը հաստատես ինձ թե պատրաստ ես նույնիսկ ոճիր մի գործելու․ սակայն չէ այդ փափաքածս։ Վրեժ մի կուզեմ լուծել, բայց ոչ մահվամբ որով տանջանքը կը վերջանա․ այլ կյանքով, որպեսզի մեն մի օր նոր թույն մատռվակե որոշած զոհիս հոգվույն, և անոր մասունքն հոշոտե անհնարին ցավերով։ Երբ վրեժս հագեցնես, երբ տեսնեմ ատած կինս տառապանաց անդունդին մեջ գահավիժած, և զգամ սիրտս երջանիկ անոր թշվառության տեսքեն, երբ ոչ ևս հարկադրված ըլլամ<noinclude>
<references/></noinclude>
qnrkos8zd3mj37jxolvfhaaskbn923m
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/85
104
15003
397906
200939
2026-10-18T11:09:57Z
LetterBot
3069
(via JWB)
397906
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
դառնությունս չհայտնելու որսվեսզի իրեն սահմանված հարվածս ապահովեմ՝ և յուր սիրտը մեռցնեմ, այն ժամանակ զքեզ իբրև տերս պիտի համարիմ օրինացդ հպատակելով։
Խիստ երիտասարդ էի և գեղեցկությունս բազմաթիվ թշվառներ ըրած էր արդեն։ Շատերն ուզեցին հետս կարգվիլ, բայց ամուսինս տարավ հաղթանակը՝ կրած անվանն ու մեծ հարստությանը պատճառավ։ Յուր անմռունչ հպատակությունն իմ կամացս և այլանդակ բաղձանացս, յուր տկարությունը թերությանցս ներողամտությամբ նայելու, արհամարհանք ազդեցին ինձ յուր նկատմամբ։ Վեց տարիե ի վեր ամուսնացած եմ, և վեց տարիե ի վեր արհամարհանքս օր ավուր սաստկացավ։ Կը սիրե զիս անշուշտ, բայց յուր տկարությունը շատ ավելի մեծ Է քան սերն, և վստահ եմ որ նույն ձևով պիտի վարվեր որևէ կնոջ հետ։ Իսկ ես կուզեմ եզական զոհ, եզական սեր․ կուզեմ որ ինձ միայն շնորհվի ինչ որ ուրիշներուն կը մերժվի․ կուզեմ վերջապես սիրտ մի, ընթացք մի քուկինիդ նման։
Ամուսնութենես ի վեր բազմիցս տեսա ամուսնույս մեկ ազգականն, որ տղա հասակեն ի վեր որբ մնալով, իրեն հետ միատեղ խնամված էր ընտանեկան հարկին ներքև ընտիր դաստիարակություն մի ստանալով։ Վերջապես յուր մտավորական ձիրքերն ու ճարպկությունը կարողացուցին զինքը Փարիզու մեջ հաստատվելու, գործունեության ասպարեզ մի բանալով անձին։ Երբ զինքը տեսա աոաջին անգամ, յուր վեհանձն ձևերն, առնական գեղեցկությունն և անդիմադրելի պերճախոսությունն այնպիսի ազդեցություն մ'ըրին վրաս, որ օր ավուր սաստկացավ փոխանակ տկարանալու։ Նա եղբայրական պատկառելի ընթացք մ'ուներ ինձ նկատմամբ և ոչ այլ ինչ։ Սիրտս սոսկալի հրով կը տոչորեր, միտքս կը զառանցներ․ քանի՜ցս ուզեցի հայտնել անոր հոգվույս վիճակը․ բայց երբ խոստովանության վայրկյանը կը հասներ, լեզուս խոսելու կարողությունը կը կորսնցներ և բերանիս մեջ անշարժ կը մնար. այնչափ նա պատկառանք կազդեր ինձ։ Վերջապես մեկնեցավ և կարծեցի թե հեռավորությունն ախտս պիտի բուժեր, բայց որքան կը սխալեի։ Գիշեր և ցերեկ երազներուս առարկան<noinclude>
<references/></noinclude>
8s1vl4rio7k8z9xinqskcy3ophbyle7
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/86
104
15004
397907
200940
2026-10-18T11:09:59Z
LetterBot
3069
(via JWB)
397907
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
եղած էր նա, և ոչ մեկ ուրիշ պատկեր անորը կրնար ջնջել։
Վերադարձավ երկրորդ անգամ, և այն ժամանակ հառաչանքս բավական լսելի կընեի։ Բայց համարելով թե չէր լսեր կամ չէր ուզեր լսել, ստույգ է որ հառաջադիմություն չէի ըներ գտնված վիճակիս մեջ և հուսահատությամբ կը մաշեի։ Օր մի վերջապես արիացա և հայտնեցի իրեն սրտիս վիճակը․ ցրտություն հայտնեց ինձ, ամուսնույս հետ ունեցած ազգականությունը հիշատակեց, անոր նկատմամբ ունեցած երախտագիտությունն, և դեռ չգիտեմ ինչե՛ր։ Այսպիսի անտարբերություն մի մեծագույն նախատինք մ'էր իմ շնորհացս նկատմամբ, երբ մեկ նայվածքս իբրև պարգև կը նկատեի։ Ոչ, չէի ներեր իրեն, սակայն կը հուսայի միշտ։ Բայց դառնությանս չափը լրացավ երբ հանկարծ օր մի իմացա յուր սերն ուրիշ կնոջ մի նկատմամբ։ Արհամարհել զիս ուրիշի համար. ուրեմն այդ էր պատճառն յուր կեզծ առաքինության։
Գիշեր մի երբ ամենքը կը ննջեին, և ես միայն անքուն կը տքնեի, զգացի հանկարծ Տիգրանա սենեկին դռան ճռնչելը․ ոտք ելա, լրտեսեցի զինքն և տեսա․․․ գիտե՞ս ինչ․․․․ ծնրադրած զդա կնոջ մ'առջև։ Տեսա նաև որ մատանի մի կը հաներ անոր մատեն և ի փոխարեն ուրիշ մի կանցըներ․ կարծեցի թե հուսահատութենես պիտի մեռնեի։ Լռեցի տեսածս, անոնց գազտնիքը պահեցի, ցավս սրտիս մեջ թաղեցի, վրեժխնդրությունս միայն կանգուն կեցավ, և երդվա բաժնելու այն երկու սրտերն որ զիրար կը պաշտեն, և որք կը կարծեն թե ոչ ոք տեղյակ Է իրենց սիրույն։ Այղ մսարդը Տիգրան Գնդունին է, և կինը՝ Մայտան։ Ահա հնչեց գործելու ժամն․ վրեժս լուծե՛ և հետո եկո՚ւ սրտիս մրցանակն ընդունիլ։ Հրանույշ մեծ ծառայություն մատույց ինձ Մայտային մատանին կրելովը, զի յուր մահվանե վերջը գաղտնապես հափշտակեցի զայդ։
Արդ գնա՚ գտի՛ր Տիգրանը. համոզե՛ զինքը Մայտայեն սիրվելուդ, և իբրև ապացույց՝ ցույց տուր մատանին որ իրեն ծանոթ տառերովն դրոշմված Է։
Լավ ծանոթացած եմ բնավորությանը. Օթելլոյի նման նախանձոտ մ'է, և ոչ երբեք կը հաճի ամուսնանալ կնոջ մի հետ<noinclude>
<references/></noinclude>
jtju1fgdjl5vvslcnck24z6ca5o4juv
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/87
104
15005
397908
119745
2026-10-18T11:10:00Z
LetterBot
3069
(via JWB)
397908
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
որ կասկածանաց տեղի տված է։ Եթե նա նամակ գրե Մայտային, և կամ սա՝ Տիգրանին, նամակներն կը խոտորեցնեմ Մայտայի սպասավորին միջնորդությամբն։ Փոփոխակի լռությունը զանոնք մոլորեցնելով՝ երկուքն ալ իրարմե մատնված կը կարծեն, և իրարմե կը բաժնվին։
Այժմ մոռցած եմ զՏիգրան. կրած նախատինքս կը հիշեմ միայն, և ես նախատանաց երբեք չեմ ներեր։ Պիտի տեսնեմ վերջապես Մայտայի կասկածներով տանջվիլն, և հուսահատությամբ նվաղիլը։ Պիտի պատճառեմ անոր՝ ինձ պատճառած սոսկալի վշտերը․ պիտի վառեմ սրտին մեջ այն դժոխքը որ լափեց զիս. և յուր դժբախտության վկա ըլլալով՝ իմ անցյալ ցավերուս հիշատակը պիտի ջնջեմ․ ազատորեն պիտի շունչ առնեմ․ վերջապես պիտի ապրիմ զքեզ սիրելու համար միայն. սերս պիտի չափվի վրեժխնդրությանդ չափով։ Երբ պատրաստ ըլլաս մեկնելու՝ եկու որպեսզի բերանս երկրորդե քեզ գրչիս գրածները։ Եթե զքեզ ընտրեցի իբրև վրեժխնդիրս, այնու պատճառով է որ լավ համոզվեցա թե զքեզ միայն կրնամ սիրել Տիգրանեն վերջը։
<div align="right"><u>'''Պետրոս Թ․ … առ Հերիգա'''</u></div>
Ամեն վայրկյան որ կանցնի, երջանկութենես մաս մի կը գողնա․ վաղն ուրեմն կը փութամ գալ հրամաններդ ընդունիլ, և հետևյալ օրը կը մեկնիմ։ Որչափ զարհուրելի Է քեզմե բաժնվելու գաղափարը․ բայց քեզ ծառայելու փափաքս միակ մխիթարությունս պիտի ըլլա։ Ի՜նչ Է կյանքն առանց քեզ եթե ոչ ցամքած ովկիան մ'որ կաթիլ մի ջուր չունի անգամ։ Կը կրկնեմ քեզ, սիրտդ շահելու համար ոճիրն ու մահը կանգոսնեմ, անտարբերութենեդ կը վախնամ միայն։
<div align="right"><u>'''Մայտա առ Տիկին Սիրա'''</u></div>
Բավական ժամանակե իվեր Տիգրանեն նամակ չեմ ընդունած։ Ւ՞նչ կը նշանակե արդյոք այդ լռությունը։ Չեմ համարձակիր, ոչ, չեմ համարձակիր կարծելու թե զիս մոռցավ արդեն․<noinclude>
<references/></noinclude>
58z4d5ko7o5zql8m9c785nir9125zyy
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/88
104
15006
397909
200941
2026-10-18T11:10:02Z
LetterBot
3069
(via JWB)
397909
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
Տիգրան ուխտադրո՜ւժ․ ոչ, ոչ, ճշմարտության և վեհանձնության դեմ հայհոյել է։ Ոչ, բերանը չէր ստեր երբ կերդնույր հավատարիմ մնալ ինձ։ Սակայն ո՞վ կրնա հավաստել ինձ թե որևէ գեղանի հիշատակս ջնջած չէ արդեն, և թե սերն ուրիշի մի կերպարանքով չէ տիրապետած անոր սրտին, երբ սա կը ջանար հաղթել այդ բռնակալ զգացման։ Եթե հակառակ կամացն ուխտադրումշժ եղավ, ա՜հ, ինչ՞ պիտի ըլլա վիճակս․ և կամ եթե օր մի պարտազանց սրտի մնացորդները վերադարձնե ինձ՝ ինչ՞ ընեմ զանոնք. անշուշտ կը մերժեմ, զի նախատյալ սեր մի ոչ երբեք գիտե ներել։ Բերանս չի պիտի անիծե զայն, զինքն այնչափ սիրելես հետո․ սակայն սիրտս մահվան պիտի դատապարտվի սաստիկ բաբախելեն վերջը․ տարաբախտ սիրտ մի փոսն ունի միայն ապաստանարան։
Բայց կը զառանցեմ. ոչ, Տիգրան ուխտադրուժ չէ։ Անբավ սիրով սիրելեն վերջը չի կրնար մոռնալ զիս այնչափ շուտ․ չի կրնար պատկերս արտաքսել ուրիշ մի տեղն անցնելու համար։ Խելքս կը ցնորի, երբեմն մթության մեջ խառնաշփոթ կը մոլորի, և երբեմն ի լույս կը վերադառնա։ Ոչինչ կը հավասարի չարչարանացն տարակուսանքի, զի մարդս միևնույն ժամանակին կը ըհավատա և չհավատար, կը նշմարե և չնշմարեր, կ'ապրի և չ'ապրիր։ Կարծես թե մշուշ մի կը շրջապատե միտքն ու սիրտը, և երբ կը կարծենք ցրվել այս մշուշը՝ վերստին կը ձևանա թանձրամած։ Վայրկյաններ ունիմ որ անձս կը շոշավեմ՝ զգալու համար թե կենդանի եմ տակավին, և զայդ ապահովելովս տարակուսանքս միայն կզգամ։ Անստուգությունը սրտին հոգեվարքն է. չգիտե մարդ թե ո՞րն ուզե, սույն վիճակին վերջանա՞լը թե շարունակությունը։ Որչափ աղոտ է և ամպամած հուսո նշույլ որ կերերա սույն օրհասական ժամանակին։
Երբ աղջիկս ամուսնացնեմ ազատ պիտի ըլլամ․ և այն ատեն պիտի սուրամ դեպի Փարիզ․ անտես մնալով պիտի հսկեմ Տիգրանին վրա, պիտի տեղեկանամ, իմանամ ամեն բան․ և եթե ուխտադրուժ մ'է ոչինչ պիտի գիտնա առած քայլիս վրայոք․ իրեն համար կը մեռնիմ, եթե հարկ է, բայց ինքը<noinclude>
<references/></noinclude>
jclsn4zmajxwotd9u5wtwel5meshjms
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/89
104
15007
397910
200942
2026-10-18T11:10:03Z
LetterBot
3069
(via JWB)
397910
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
պետք չէ որ իմանա։ Իսկ եթե հավատարիմ է՝ ներողամտությանը պիտի դիմեմ իրմե կասկածած ըլլալուս համար, և հանցանքս պիտի քավեմ զինքն առավել պաշտելովս, եթե չէ անհնարին ինչ զինքն առավել պաշտելը։ Ոչինչ կրնա խափանել խորհրդույս գործադրությունը, զի ինձ համար կենաց և մահու խնդիր է այն։
<div align="right"><u>'''Տիկին Սիրա առ Մայտա'''</u></div>
Եվ ես կը հորդորեմ զքեզ Փարիզ երթալու դիտավորությունդ գործադրելու։ Երիտասարդ ես, կրնաս նախանձորդներ ունենալ։ Հեռավորությունն անախորժ կամուրջ մ'է որո վրայեն կը շրջին թշնամանք, կասկած, երկյուղ և նախանձ։ Կասկածն մեծագույն հավատքն իսկ կը ցնցե, և սիրեցյալ բերնեն ելած ճշմարտության ձայնն է որ կը վերահաստատե զայն։ Մարդկային սիրտն ոչինչ բանե կը քայքայի և նույնպես կը վերանորոգվի․ ինչ որ սառ Էր երեկ՝ հուր կըլլա այսօր. ինչ որ մահ կսպառնար՝ կյանք կուտա։ Անմիջապես որ ազատ ըլլաս, գնա՛, Մայտա՛, ուր կառաջնորդե սիրտդ քեզ։
<div align="right"><u>'''Մայտա առ Տիկին Սիրա'''</u></div>
Օրեր կը սահին, կերթան, հուսահատությունը միայն անշարժ կեցած Է հանդեպ ինձ։ Քանի՜ցս գրեցի Տիգրանին, և ոչ մեկ պատասխան մ'ընդունեցա, մոռցվա՞ծ եմ, թյուրիմացությու՞ն կա, որու՞ հայտնեմ ցավերս։ Լևոն կրնար զիս վարանմունքե ազատել՝ և նույնիսկ Լևոնեն կուզեմ վիճակս քողարկել։ Կը հուսայի արդեն անկախ ըլլալ այս վայրկենիս, սակայն աղջկանս ամուսնությունն երկարեցավ զանազան պատճառներով, բայց հուսամ թե խիստ մոտերս կր կատարվի՝ եթե նոր արգելք մի չի ծնանի։
Ա՜հ, չորս ամիս է արդեն որ Տիգրան լռություն կը պահե,<noinclude>
<references/></noinclude>
slglnrgh992plsdhr5xvgnd7d2wwq6l
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/90
104
15008
397912
200944
2026-10-18T11:10:06Z
LetterBot
3069
(via JWB)
397912
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
և գիտեմ սակայն թե ողջ առողջ է։ Գիշերվան մեջ թանձր ամպերով սևցած երկինքն ոչ առավել խավարած է քան հոգիս։
<div align="left"><u>'''Տիկին Սիրա առ Մայտա'''</u></div>
Կըմբռնեմ դառնագին վիճակդ, բայց երբ չես կարող դարման գտնալ անմիջապես, կը մնա քեզ համբերել և քաջությանդ մասունքը չի վատնել հուսահատությանդ մեջ։ Ժամանակը մոտեցավ, կըսես, ուր պիտի կարողանաս Փարիզ երթալ. ուրեմն հանդարտե՛ ։ Մի՛ դատապարտեր զՏիգրան հառաջ քան յուր պատճառներն իմանալու, զի գուցե դո՛ւ նույնիսկ արդարացնես զինքը։ Դու կը դատապարտես զինքն, ո՜գիտե թե ինքն ալ նույնը չըներ քեզ նկատմամբ։ Հանդարտե՛, սիրելի՛դ իմ Մայտա, զի մոտեցավ ժամանակն ուր ամենայն ինչ պիտի բացատրվի քեզ։
<div align="left"><u>'''Մայտա առ Տիկին Սիրա'''</u></div>
Մայրենի գոհունակությունս մոռցնել կուտա ինձ վայրիկ մի իմ անձնական հոգերս. Հուլիանես ամուսնացավ, պաշտոն մ'ունի արդ։ Հարսնության սպիտակ զգեստներով աղջիկս հրեշտակի կը նմաներ որ երկինքեն գլորելով մահկանացուի մի բազկաց մեջ կը պատսպարեր։ Եվ այն անուշ տխրությունն որով համակված Էր նույն օրը՝ նոր գեղեցկություն մի կավելցներ յուր կուսական շնորհաց։
Պսակը գիշերը կատարվեցավ Լևոնի տունը, բյուր լույսերով շքեղացած սրահի մեջ, զոր երփներանգ ծաղկանց շարքն ու բուրմունքն անուշավետ և գեղեցկատեսիլ պարտիզի կը նմանեցնեին։ Պսակի խորհուրդն, Ավետարանին սրտագրավ հորդորներն, եկեղեցական ձայնակցությունն այնպիսի ազդեցություն մ'ըրին վրաս որ արտասուքս լռին կը հոսեր, մինչ ես կը վերանայի ու այլևայլ զգացումներ ու մտածություններ սիրտս ու միտքս պաշարելով, մոռցնել կուտային<noinclude>
<references/></noinclude>
iqqilo8l0ypbndtlyhpoz8xzcv6xwmg
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/91
104
15009
397913
200945
2026-10-18T11:10:07Z
LetterBot
3069
(via JWB)
397913
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
ինձ թե բազմության մեջ էի։ Բայց երբ սթափեցա վերստին իբր թե երազե մը արթննալով, տեսա որ Հերիգան կը դիտեր զիս այնպիսի վայրագ աչոք, որ կարծես թե որսն էի զոր կը պատրաստվեր անգթությամբ հոշոտելու։ Եվ սակայն այս կինը մարգարիտներով և ադամանդներով շքեղապես զարդարված էր, և այնպիսի տարօրինակ գեղով կը փայլեր, որ շուրջը գտնվող բոլոր ծաղկահաս գեղանիներն անողորմաբար կը նսեմացներ․ կրնար ըսվիլ թե անոնք յուր հրապույրներուն առավելությունն երևան հանելու պաշտոնն ունեին։
Բայց երբ նա սկսավ վալսել ի ձայն նվագարանաց պարին արագությամբն արբշիռ, այնպես սրարշավ կընթանար որ կարծես թե վերանալով կր թևարկեր․ սակայն երբ երաժշտական վերջին ձայնը հնչեց, և երբ գեղեցիկ կուրծքին ելևէջն յուր զգացած հեշտությունը կը հայտարարեր, թերևս ենթադրեիր թե կը ցավեր այդ հեշտության կարճատևության վրա։ Երբ Հերիգան կը պարե, թվի երկնային երևույթ մի մարդկանց միտքն ու սիրտը մոլորեցնելու համար։ Երբ կը քայլե, կը կարծվի թե բռնավոր թագուհի, կամ լավ ևս ըսեմ, չար ոգի մ'է մարդիկ ի կորուստ մատնելու համար։ Ամեն անցած տեղերեն հափշտակության արձագանք մի կը լսվեր․ կը ճանաչեր նա յուր արժեքը, և ապահով էր գործած մեծ ազդեցության վրա։ Չկա բան որ այնչափ ապահովություն ազդե կնոջ մի որչափ գեղեցիկ ըլլալու գիտակցությունը․ զի գեղեցկությունն անդիմադրելի զորություն մ'է որուն աոջև մեծն, իմաստունը, բռնավորն, ամեն մարդ վերջապես փառավորվելով կը խոնարհի։
Հերիգային հիացում ազդելու սովորությունն այնչափ մեծ է, որ Տիգրանա անտարբերությունն անմարսելի Է իրեն։ Որչափ կնոջ մի պաշտվելու վարժությունը մեծ ըլլա, նույնչափ դժվարությամբ կը ներե զինքը պարտության մատնողին․ հետևապես ոչ Տիգրանին կը ներե և ոչ ալ ինձ, անոր կողմանե ինձ հայտնված համակրանացն համար։
Հարսանյաց գիշերն ինձ ուղղած հայեցվածքն այնչափ անհուն չարությամբ լի Էր, որ չգիտեմ ինչու՞ ահ կազդե ինձ, թեև ամեն ջանք կընեմ արհամարհելու զայն։ Ի՞նչ հարաբերություն<noinclude>
<references/></noinclude>
05qm2h5o2slz836epjpsk0707pfr5dg
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/92
104
15010
397914
200946
2026-10-18T11:10:09Z
LetterBot
3069
(via JWB)
397914
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
ունի այս կինն իմ բախտիս հետ։ Տիգրան կարհամարհե զինքը, բնավ կարևորություն չտար անոր խոսքերուն. և վերջապես ինչո՞վ կրնա զիս ամբաստանել եթե նույնիսկ բաղձար վնասել ինձ։ Աշխարհիս վրա այնպիսի բաներ կան որոց ազդեցությունը մարդս կը կրե առանց կարենալ մեկնելու, և ես սույն վիճակին մեջ կը գտնվիմ։
Եթե Հուլիանես Լևոնի կինն ըլլալուն համար ուրախությամբ կը համակվիմ, մյուս կողմանե կը ցավիմ որ Հերիգային հետ նույն հարկին ներքև պիտի բնակի, և անմեղությունը չարության ընկեր պիտի ըլլա։
Ու՜ր էր թե տիկին Թորգոմատունին պարտավորված չըլար ի տար երկիր ապրելու, ու հոս ըլլար անփորձ աղջկանս վրա հսկելու, մինչ ես պիտի մեկնիմ ասկե բախտին քմահաճությանց ենթարկվելու համար։
<div align="left"><u>'''Պետրոս Թ. ․․․ առ Հերիգա'''</u></div>
Հասա Փարիզ, վրեժդ լուծեցի։ Գտա Տիգրանը, պատմեցի անոր Մայտայի բարեկամությունը Հրանույշի նկատմամբ, յուր հոգատարությունը, մինչև անգամ իմ հարկիս ներքև մեկ քանի գիշեր անցընելը, և ավելցուցի թե կրնա ինքն յուր աղգականացը դիմել պատմածիս ստուգությունն ունենալու համար։ Հավատացուցի իրեն թե այդ կինն այնպիսի տրիփ մ'ազդած էր ինձ որ ուզեցի հետն ամուսնանալ․ թե նա առաջարկությունս մերժած էր նախ ուրիշի մ'ըրած խոստումն առարկելով, և թե վերջապես ընդունած էր գուցե վիճակիս մեջ առավելություններ նշմարելով։ Ըսի թե մինչ կը պատրաստվեի զինքը կինս ընելու՝ տեսա որ նենգավոր մ'էր, թե անպատիվ կին մ'էր, և թե կը մատներ զիս ինչպես կը զոհեր զքեզ։ Եթե փաստ կուզես, ավելցուցի, ահա՛ մատանիդ զոր տված էիր իրեն գիշեր մի լուսնի լուսով, և զոր մատեն հանելով ինձ հանձնեց այն օրը որ կը խոստանար զիս միշտ սիրելու։
Առավ զայն դողալով, նայեցավ միջի տառերուն, գետինը նետեց սոսկալի աղաղակով, կոխկռտեց։ «Թո՛ղ անցյալ հիշատակեն<noinclude>
<references/></noinclude>
7yg40g0bqzezf0c52iipxel5up9ujsz
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/93
104
15011
397915
200947
2026-10-18T11:10:10Z
LetterBot
3069
(via JWB)
397915
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
ոչինչ մնա» գոչելով որոտալից ձայնիվ։ «Մայտան մատնեց զիս, կըսեր յուրովի․ զինքը հրեշտակ կարծեցի և սատանա մ'էր․ ճշմարտություն կարծեցի և ստություն էր․ սրտին մեջ օձերը բու՞յն ունեին ուրեմն։ Եթե գիտնար այն կինը թե որպի՜սի անհուն սիրով կը սիրեի զինքը, պիտի ափսոսար յուր կորստյան վրա։ Արդ բոլոր սերս արհամարհանաց վերածվեցավ, ինձ համար չկա Մայտա։ «Մեռար դու՜, նենգավորդ Մայտա, Տիգրանին համար» գոչեց վայրենի հուսահատությամբ։ Բայց անոր հուսահատությունն իմ երջանկությունս կը կազմեր, զի հրամաններդ կը գործադրվեին։
Մայտան քեզ մատնելովս, ըսի Տիգրանին, վրեժ մի կը լուծեմ․ այն կինը պետք է որ դժբախտ ըլլա ինչպես ուրիշները տարաբախտ ըրավ։ Սակայն եթե փորձե դիմել քեզ վերստին, համոզել զքեզ յուր դյութիչ լեզվով՝ զգուշացի՛ր, զի նա լքմանը մեջ պետք է յուր պատիժը գտնա։ Տիգրան ինձ մտիկ կըներ կարծես թե առանց լսելու, այնչափ ցավս անզգայության տարած էր զինքը։ Հայտնի Է թե մեծ սեր մ'ազդած Էր Մայտա։
Իսկ եթե այգ կինն այնչափ մեծ ազդեցություն կրցած Է ընել, երևակայե՛, Հերիգա՛, թե դու աննման գեղեցկությամբդ ի՛նչ խորունկ և անբույժ վերք բացած ես սրտիս մեջ, վե՜րք որ փափուկ մատունքդ կրնան սփոփել միայն։
Պաշտոնս լրացավ, կը վերադառնամ Կոստանդնուպոլիս։ Փարիզու զվարթություններն ու արբեցուցիչ շարժումը բնավ ազդեցություն չունին վրաս։ Ինձ համար տիեզերք մեկ կետի վրա կ'եզրականանա, այսինքն քու գտնված կետիդ։ Աշխարհ կին մ'ունի միայն, այն ալ դու ես․ մեկ երջանկություն կա, այն է՝ սիրույդ վայելքը։
<div align="right"><u>'''Մայտա առ Տիկին Սիրա'''</u></div>
Մինչ ճամփորդելու պատրաստություններ կընեի այնպիսի ջերմե գրավվեցա, որ զիս պարտավորեց երեք շաբաթ անկողնո ծառայել։ Ինչ՞ զարմանք եթե տկար մարմինս ցնցվեցավ<noinclude>
<references/></noinclude>
ebscr98s8znmua9iuiu481rv5vw87ns
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/94
104
15012
397916
200948
2026-10-18T11:10:12Z
LetterBot
3069
(via JWB)
397916
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
այնչափ զանազան հուզմունքներե, վշտերե, տխրախառն ուրախություններե։ Հուլիանես յուր անդուլ խնամոքն, որդիական սիրույն սփոփանքը նվիրեց ինձ։ Իսկ Հերիգան մեկ քանի անգամ այցելության եկավ ինձ՝ գուցե Տիգրանա գործերուն ձախորդ վիճակն իմացնելու համար։ Հետաքրքրությամբ դեմքս կը դիտեր դառնության հետքը նշմարելու մտոք անշուշտ․ բայց ո՜րչափ ի դերև կելնեին յուր հույսերն։ Վիրավորել ուզող ձեռքը կը դարմաներ, թշնամին հանգիստ բարեկամի դեր կը խաղար. և Հերիգան որ երբեք սիրելի չէր եղած ինձ, պաշտելի արարած մի թվեցավ աչացս։ Անհնարին մտատանջությանցս մեջ մխիթարություն մի զգացի ենթադրելով թե՝ Տիգրան յուր ըրած կորուստները չիմացնելու և զիս չվշտացնելու բաղձանքով լռություն պահած էր։ Տիգրանա ըրած կորուստը Լևոն ևս հաստատեց, թեև կորուստն մեծ չէ ըստ ինքյան, ըսավ։ Բայց Տիգրան չգիտեր գուցե թե ինձ համար միակ աղետքը յուր սրտին կորուստն է։ Կը փափագեի ընդհակառակն, որ մեծ ըլլար յուր ձախորդությունն որպեսզի ապացուցանեի իրեն զգացմանցս անշահասիրությունը՝ զինքն աղքատ սիրելով, ինչպես սիրեցի հարուստ, և անձս իրեն նվիրելով օգնեի, մխիթարեի, և փոխանակ սին բառերու՝ գործքով սերս իրեն հայտնեի։ Սիրո մեջ երբեք անձնվիրության ապացույցներն ավելորդ չեն համարվիր, զի ամեն անգամ թվի թե առաջինն է որ կը տրվի. և երբ սիրտը նոր ապացույց տալե կը դադրի, սիրելե ալ դադրած կը համարվի։
Առաջին շոգենավով կը մեկնիմ Փարիզ երթալու, և ուղղակի Տիգրանին դիմելու համար։ Ո՜րչափ Ժամանակը համրաքայլ կ'ընթանա․ ժամանակը երջանիկ սրտերուն վրայեն սանձարձակ կը սուրա կ'անցնի․ իսկ անհամբեր և վշտալիցներու առջևեն՝ դանդաղ դանդաղ կը սողա, և մեն մի շարժումը համրել կուտա։ Երջանկությունը շունչ մ'է որ անմիջապես կը շոգիանա։ Անհամբերությունն հող մ'է որ ոտից ներքև միշտ փլչելով քայլից արագությունը կարգիլե․ մինչ վիշտը ճահիճ մ'է որ ժանտահոտությամբն հողին կը թունավորե։ Ասոնց երեքն ալ շատ իսկ ճանչցա։
{{nop}}<noinclude>
<references/></noinclude>
2ektetpu4qu1ef9zdfm9jcz1wzg0isi
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/95
104
15013
397917
200949
2026-10-18T11:10:13Z
LetterBot
3069
(via JWB)
397917
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
<div align="right"><u>'''Լևոն առ Տիգրան'''</u></div>
Ամիսե մ'ավելի է որ Մայտան մեկնեցավ Փարիզ երթալու համար և տակավին ոչ մի լուր ունինք իրմե։ Հուլիանեն հուսահատած է, անմխիթար է, աշխարհիս ծայրն երթալու պատրաստ է մայրը գտնալու համար․ և միթե իրավացի չէ այդ գորովն՝ քանի որ Մայտան կատարելության տիպարն է և մայրերուն լավագույնը։ Ո՞վ չի զարմանար այնչափ արիաբար բարձրությանց գագաթեն իջնալուն վրա առանց իսկ յուր համեստ վիճակը քողարկել փորձելու, և անշուք կենաց դատապարտվելով յուր անձր զոհել աղջկանը դաստիարակության, ինչպես ե ազգին տարաբախտ դստերց՝ ամենայն անձնվիրությամբ։
Եվ ինձ ներելի՞ է արդյոք ապերախտ ըլլալ անոր նկատմամբ, երբ ինձ համար պատրաստեց Հուլիանեն, երբ փոխան տղու գտա հասուն կինն որ գիտե խորհիլ և գործել, և փոխան կնոջ՝ հրեշտակը որ գիտե սիրել զոհվիլ։ Հուլիանեն Մայտային մանրանկարն է, այսինքն պարտուց զգացմամբ, արիությամբ և աշխատասիրությամբ համակված է։ Դատե՚ ուրեմն եթե Մայտայի անստույգ վիճակը կրնա՞ զիս մտատանջության չենթարկել։
Հաճե՛ ուրեմն հարկ եղած տեղեկություններն ստանալ և հաղորդել ինձ անմիջապես։ Հուսամ դու ալ զՄայտան կը հարգես իբրև զիս։ Կը վախնամ թե դժբախտ պատահար մ'ունեցած ըլլա օտար երկրի մեջ. եթե գտնաս զինքն՝ եղբայր մ'եղիր իրեն համար պատշաճ դատված օգնություն հայթայթելով։
<div align="right"><u>'''Տիգրան առ Լևոն'''</u></div>
Բացակա էի Փարիզեն. գնացած էի Անգղիա գործերուս պատճառավ․ հոն առաքինի և բարեկիրթ ազգակցի մը ծանոթանալով հետն ամուսնացա։ Իսկ արդ վերադարձա և կը փութամ ավետել քեզ այս լուրը, վստահ ըլլալով որ եղբայրական սիրտդ անտարբեր չի կրնար մնալ վիճակիս փոփոխության<noinclude>
<references/></noinclude>
lgscc1nw6j7fvsssyr8lzo7gxtjqu60
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/96
104
15014
397918
200950
2026-10-18T11:10:15Z
LetterBot
3069
(via JWB)
397918
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
վրա, թեև այս միջոցիս հուզմունքով պաշարված ըլլա միտքդ։
Մայտայեն լուր մ'առնելու բոլոր ճիգերս ապարդյուն մնացին մինչև ցարդ։ Կը կարեկցիմ Հուլիանեիդ որ անմեղ հոգվո թանկագին արտասուքներն կը թափե. երանի՜ թե յուր ցավն սփոփանք գտներ ընդհուպ, զի առաքինի և հավատարիմ անձինք երջանկությունն ունենալու են միշտ իբրև բաժին․ թո՛ղ չարերն և հավատադրուժներն միայն տանջանաց դատապարտվին։ Երանի թե ես ալ ամուսնությամբ վայելեի այն անուշ մխիթարությունները զոր կուտա քեզ Հուլիանեդ, և ջնջեի իսպառ այն ցավոց հետներն որք կիսամեռ թողուցին սիրտս․ չգիտեմ թե պիտի վերածնի՞ այս։
Իրավ Է որ կինս թվի ունենալ այն ամեն հանգամանքն որ ամուսնության հարկը դրախտավայրի կը վերածեն։ Բայց ի՜նչ դժբախտություն եթե սիրտս ստամբակի և արհամարհե ամեն շնորհք, ամեն ձիրք, և փոխանակ երջանկության՝ դժբախտության ծովուն մեջ ալետանջ ծփալու համառի։ Ի՜նչ տարապայման վիճակ եթե վշտաց դատապարտեմ այն անմեղ էակն որ բախտակից եղավ ինձ։
Ա՜հ, Լևո՛ն, եթե սրտիս վրա տարածված սև քողը կարենայի վերցնել, որչափ արդյոք պիտի անիծեիր այն ջնջված աղետալի անունը որ սարսուռ կը պատճառե ինձ մինչև ցարդ։ Հանուն մեր բարեկամության և ոչ մեկ ակնարկություն մ'ընես իմ սիրային տխուր վեպիս նկատմամբ՝ որուն հիշատակը կատաղություն կազդե ինձ, և առավել ևս կը գրգռե սրտիս մեջ բացված վերքերս, զորս կարծեցի թե հրեշտակ ամուսնո մի խնամքը կրնային բուժել։ Կը սոսկամ մտածելու թե գուցե սխալ քայլ մ'առի, զոր հուսահատությունս թելադրեց ինձ։
<div align="right"><u>'''Մայտա առ Տիկին Սիրա'''</u></div>
Կը մակաբերեմ անհանգստությունդ հետ երկարատև լռությանս։ Անձնական տկարությունս և Փարիզու բժշկաց դիմելու հարկն պատճառ բռնելով, մեկնեցա Պոլիսեն կսկիծ մի թողլով հոն՝ այսինքն աղջիկս, հույս մի տանելով հետս՝ այսինքն Տիգրանը<noinclude>
<references/></noinclude>
qbo2vmblzrr05y97xpkab3vnnbom77h
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/97
104
15015
397919
200951
2026-10-18T11:10:16Z
LetterBot
3069
(via JWB)
397919
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
տեսնելու երազը։ Հասա Փարիզ՝ քաղաքակրթյալ աշխարհի մայրաքաղաքն, ուր մարդկային հանճարին ո՛ր աստիճանի հսկայանալն ակներև կը տեսնվի. ուր ամենայն ինչ շարժում է և կյանք, և ուր կարծես ամեն մարդ կուզե օգտիլ ժամանակեն, պարագաներեն և դեպքերեն։ Քանի մի տեսածներես հետևցուցի թե հոն ամենայն ինչ անընդհատ շարժման ենթակա է, միտքը, սիրտն ու մարմինը։ Մարդիկ կապրին գործելու, հառաջանալու և վայելելու համար։ Բայց դատելու համար՝ քննելու, բաղդատելու, ուսումնասիրելու է, և մանավանդ ազատ միտք ու սիրտ ունենալու է․ իսկ ես ոչ մին և ոչ մյուսն ունեի, զի միմիայն մեկ գաղափարե պաշարված էի, այսինքն Տիգրանա բերնեն կյանք ընդունիլ և կամ մահվան վճիռը լսել։
Փարիզ հասնելուս պես փութացի Տիգրանա բնակարանն երթալ և զինքը փնտրել։ Բացակա է նա, պատախանեց դռնապանն, այնպիսի ցուրտ եղանակավ որ կարծես թե խոսելու կը դանդաղեր։ Աչքին փայլեցուցի ինչ որ ամենեն ծույլ լեզուներն խոսելու հոժարամիտ կընե, և ձեռքին մեջ հրաշալի մետաղը դնելով խնդրեցի իրմե իմացնելու ինձ Տիգրանա վերադարձին ժամանակն, առարկելով թե ստիպողական գործ մի յուր ներկայությունն անհրաժեշտ կընե, և ամեն հապաղում՝ վնասակար։ Տիկի՛ն, պատասխանեց․ մեղմ ձայնիվ, Պ․ Տիգրան Անգղիա գնաց և հոն ամուսնանալով, հուսամ թե շաբաթե մ'ետքը կը վերադառնա յուր հարսին հետ։ Կարծես թե երկինքը յուր հրեղեն գունդերով գլխուս վրա ինկավ և ղիս անկենդան թողուց, այնչափ լսած խոսքերս էության զգացում են զրկեցին զիս։
Ինչ՞ եղար, տիկին, հարցուց դռնապանն այլայլությամբ։ Հաջողեցա ուշաբերելու և երկար ճամփորդությանս վերագրելու անհանգստությունս։ Վերջապես հարցուցի իրեն եթե կրնա՞ր ապահովել զիս տված չուրերուն ստուգության վրա։ Ի՜նչպես, տիկին․ պատասխանեց, Պ. Տիգրան բազում տարիներե ի վեր այս տանը մեջ կը բնակի․ յուր բարությամբը զիս պատված է միշտ․ և այս օրերս նամակ մ'ընդունեցա իրմե որով կը պատվիրեր ինձ ամենայն ինչ վայելուչ կերպիվ պատրաստել<noinclude>
<references/></noinclude>
rmtqyezm0xsw8vev4es6u2gly4n2xui
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/98
104
15016
397920
200952
2026-10-18T11:10:18Z
LetterBot
3069
(via JWB)
397920
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
տալու յուր նորապսակ հարսն ընդունելու համար. ի հաստատություն զրույցիս ահա յուր նամակը, տիկին, ըսելով, զայն ինձ հանձնեց․ ճանաչեցի Տիգրանա գիրը, տարակուսելու տեղի չէր մնար, ավա՜ղ։
Հեռացա այս տունեն. սկսա քայլել առանց գիտնալու թե ո՜ր կ'երթայի, ի՜նչ կ'ընեի, և ի՜նչ պիտի ընեի. մտածություն և զգացում մեռած էին հիս։ Հանկարծ զգացի թե կը նվաղեի․ բայց դուռ մի տեսա, ներս մտա, և ետքը չգիտեմ ի՛նչ պատահեցավ։ Երբ սթափեցա, տեսա որ գեղեցիկ սենեկի մեջ էի, թե կին մի կը հսկեր վրաս, և թե ազնվադեմ մարդ մի քանի մի քայլ հեռու կեցած էր։ Ո՞ւր էի, որո՞նք էին այս երկու անձինք որք կը համակրեին ինձ։ Տիկի՛ն, ըսավ. ազնիվ մարդն աղու ձայնիվ, ապահով եղե՛ք, և համարեցեք թե ձեր տանը մեջն եք։ Դեռ քանի մ'օր պետք է լռությամբ և հանդարտությամբ անցընենք. այս է բժշկին պատվերն. ուստի բնավ ձեր մտքեն չանցընեք անկողինը թողուլ։ Հայտնեցեք միայն թե ձեր ազգականներն որոնք են, որպեսզի անոնց իմաց տրվելով ձեր քովը գան։ Անկարող խոսելու նշան ըրի միայն թե չունեի, և հազիվ տկար ձայնիվ կարողացա իմացնել թե օտարական մ'եմ։
Կերևա թե քսան օրվան չափ մահվան և կենաց մեջ ապրեցա այս պատվական անձին պաշտպանության ներքև, և վարձկան կնոջ մի խնամատարությամբը։ Հետզհետե կազդուրվելով աչքերս սիրով բարերարիս կը նայեին․ կարծես թե նա մոր մի գուրգուրանոք կը գորովեր վրաս։ Օր մի զվարթ դիմոք մոտեցավ ինձ, ձեռքս բռնեց և անունս հարցուց։ Մայտա, պատասխանեցի։ Ինչ գեղեցիկ անուն, ըսավ ժպտելով. բայց տակավին պետք չէ որ խոսիք, շարահարեց քաղցրությամբ։
ճարտար բժշկի առաջնորդությամբ և պաշտպանիս հոգատարությամբն ի կյանս կը վերադառնայի, ուժ կառնեի վերստին։ Ո՛հ, երանի՜ թե մահվան թմբիրեն չսթափեի քանի որ ցավերուս հիշատակը վերստին պիտի արթննար․․․․ Վերջապես երբ կարողացա խոսիլ, օրհնեցի բերնովս իմ բարերարս, ինչպես արդեն օրհնած էի նայվածքովս։ Իմացուցեք ինձ ո՛վ ըլլալնիդ, ըսի, որպեսզի լեզուս օրհնե ձեր անունն և ծնողքդ<noinclude>
<references/></noinclude>
751cq7q2336sv2638g4nvp9jliicy2f
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/99
104
15017
397921
200953
2026-10-18T11:10:19Z
LetterBot
3069
(via JWB)
397921
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
անդադար։ Բավական ըլլա ձեզ գիտնալն առ այժմ թե Կոմս Բ․․․ն եմ. երբ որ կատարելապես առողջանաք, կը խոստանամ ձեզ առավելն զրուցել, պատասխանեց։
Քիչ ատենեն կարողացա սենեկիս մեջ քայլելու։ Բարերարիս բնակած տանը մեջն էր սենյակն ուր փոխադրվեցա դռնապանեն աղետալի լուրը լսելես ի վեր. փա՜ռք ազնվասիրտ Կոմսին որ երիտասարդությունս և լքյալ վիճակս նկատելով պաշտպան կանգնած էր ինձ՝ յուր հարկին ներքև պատսպարելով զիս, և վարձելով ինձ համար անբնակ սենյակ մի՝ մեծատարած ապարանին մեջ։
Գաղղիական վեհանձն և օտարասեր զգացումներն այնքան հանրածանոթ են որ այդ ճշմարտությունը կրկնելու հարկ չկա․ օտարականը կը կարծե երկրորդ հայրենիք մի գտնալ ի Փարիզ՝ մարդկության հայրենիքը։
Կոմսին ազնիվ ընթացն չէր կրնար մոռցնել տալ ինձ Տիգրանա նենգավորությունը, զի անկարելի է ջնջել իսկույն հիշատակ մի զոր պաշտած ենք և որ արմատ թողած է սրտին մեջ։ Հանկարծ արմատախիլ ընելու կամեցողությունը վտանգավոր կըլլա, զի սիրտն ալ միատեղ կրնա խլիլ, և հետևապես խիստ մահվամբ մեռնիլ։ Դրուժա՛նը, զիս ուրիշի կը զոհեր. ահա այս էր ուրեմն յուր լռության պատճառն։ Որու՞ հավատալ եթե Տիգրան ուխտադրուժ եղավ։ Ընդհանրապես այրն յուր սիրույն վերևն կինը կը ճանչնա դարձյալ. իսկ կնոջ մի սիրույն վերևն աստված կա միայն։ Արք կնոջ գեղեցկությունը կը սիրեն, իսկ կինն հոգի մի կուզե պաշտել։
Երջանկությունը մեռած էր հիս, և անոր ավերակաց վրա կը վերածնեին օրերն և գիշերներն․ առաջիններն տխուր էին իբրև թանձրամած ձմեռային ավուրք․ իսկ երկրորդներն հուզված էին սոսկալի երազներով. լույսն ու խավարը նույնչափ անտեսանելի էին ինձ։ Եթե այնպիսի ազնիվ վարմունք՝ որոնց համար բացատրություն չկա, կարող ըլլային սրտիս վերքերը բուժել, անշուշտ իմիններս գոցված կըլլային արդեն։ Բայց արդյոք կա՞ դարման խորունկ խոցերուն համար որք հետզհետե տարածվելով սիրտը կը փտտեցնեն վերջապես։ Կը ջանայի ջնջել հիշատակ մ'որ անընդհատ կը վերանորոգվեր, և երբ<noinclude>
<references/></noinclude>
qb7ichtf3ap6f1hw4cvvs02z9lklovy
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/101
104
15019
397855
200788
2026-10-18T10:52:04Z
LetterBot
3069
(via JWB)
397855
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
առողջությանս հառաջադիմությանը վրա, թեև մահվան գույներն դեմքես բոլորովին անհայտ չէին եղած։ Փափաքեցաք ո՛վ ըլլալս գիտնալու, ըսավ Կոմսը․ քաջությունն ունի՞ք կենացս պատմությունը լսելու։ Կը տարակուսի՞ք, Կո՛մս, պատասխանեցի, երբ այնքան ուրախությամբ ականջ կը դնեմ ձեր որևէ պատմությանը։ Սաստիկ կը բաղձայի ձեր կենաց ընտելանալ, բայց չէի համարձակեր վերստին փափաքս հայտնել,
հարեցի։ Երբ գիտնաք ո՜վ ըլլալս, դուք ալ գուցե կը պատմեք ձեր կենաց վեպն եթե վստահության արժանի դատեք զիս, թեև ապահով եմ որ հրեշտակ մ'եք դուք, ըսավ։ Ամենայն իրավամբ վստահությանս արժանի եք, պատասխանեցի, և ուզեցի առաջինն ըլլալ տխուր դեպքերս պատմելու։ Արգիլեց զիս գեղեցիկ քաղաքավարաթյամբ, և այսպես խոսեցավ։
«Մեծ հայրս՝ Կոմս տը Բ․․․ ն Էր, պատվավոր բայց համեստ ծնողաց որդի։ Մեծն Նապոլեոն ազնվականության և կոմսի տիտղոսը շնորհեց իրեն։ Իբրև պարզ զինվոր սկսած էր ծառայել Նապոլեոնի բանակաց մեջ, և քաջաբար պատերազմած մինչև Օսթերլիցի և Իենայի նշանավոր ճակատամարտք տեղի կունենային։ Հանդիսական եղած էր այն օրերուն երբ թագավորներն կը փախչեին Նապոլեոնի առջևեն իրենց գահերն անպաշտպան թողլով, և սարսափահար ժողովուրդք կը դողային աշխարհակալի մ'աոջև որ հաղթության թևերուն վրա նստած կարշավեր։ Մեծ հայրս ապշած այդչափ փառքեն իբրև աստվածություն մի կը նկատեր զկայսրը. նույնպես կը նկատեր զինքն և Գաղիան։ Իսկ հաչս օտարականաց աստվածային պատուհաս մ'էր։ Յուր անունը սոսկում կազդեր ամենուրեք․ ձեռքերը գահերուն հետ կը խաղային, թագավորները գահընկեց կըներ, թագեր կուտար․ թագեր կառներ, արյունը իբրև գետ կը հոսեր․ և այդ արյունը կարծես նոր հաղթություններ կը բուսցներ։
Չկա բան որ երկարատև հաջողության չափ մարդը հպարտացնե և արբեցնե. ինքզինքը կը մոռնա, ամեն բան կը ցանկա, ամեն բան հնարավոր կը կարծե, կուզե ամեն տեղ տիրել․ խոչընդոտք ոչինչ կը համարվին, ժողովուրդք ոչինչ, անոնց<noinclude>
<references/></noinclude>
mv8wp4ly6lrkmidmwqlpv9xg44u09c4
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/102
104
15020
397856
200789
2026-10-18T10:52:17Z
LetterBot
3069
(via JWB)
397856
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
զայրույթն ոչինչ․ ոչինչ կը տեսնե, ոչինչ երկյուղ կազդե իրեն, միայն թե կը կամի և հառաջ կը քայլե․ մինչդեռ ժողովուրդք ի սկզբան կը մռնչեն ցած ձայնիվ, և հետո կորոտան, կսպառնան, և այն տրտմտությունը որ ի ներքուստ կեռայր, կը հուզվեր, հանկարծ կը ճայթի՝ իբրև հրաբուխ, հուր և մահ շուրջ տեղացնելով։
Նպատակս վերջին հարյուր տարվան պատմությունն ընել չէ ձեզ, որուն գուցե ինձ չափ տեղյակ եք, զի Գաղղիո պատմությունը բոլոր ազգաց պատմությունն է նաև․ այլ պիտի հիշատակեմ միայն այն դեպքերն որք մեծ հորս հետ հարաբերություն մ'ունին։
Պայոնի պատերազմին մեջ այնչափ արիության ապացույցներ տվավ նա, որ մահն առ ոչինչ համարելով կը դիմագրավեր․ և մինչդեռ վիրավորյալ էր, կուզեր դարձյալ հոտս կանգուն մնալ։ Վերջապես յուր սոսկալի վերքերեն արյունն այնչափ հորդառատ հոսեց, որ նվաղեցավ պատերազմի դաշտին վրա, և զինքը մեռած կարծեցին, բայց չի մեռավ, այլ ապրեցավ յուր սիրելի կայսեր ծառայելու համար վերստին։
Պայոնի ճակատամարտն ակներևաբար հայտնեց Նապոլեոնի թե ժողովրդոց ընդդիմությունն և զայրույթն ի հաշիվ առնվելու է։ Մոսկվայի մեջ ասոր ապացույցն շատ իսկ ունեցավ, երբ Ռուսերն իրենց քաղաքը չի խնայելով կրակ տվին։ Հայնժամ Գաղղիո մեծ բանակը նահատակվեցավ կրակներուն մեջ այրելով, և կամ Պերեզինայի արյունախառն ջուրերուն մեջ խեղդվելով։ Գաղղիացվոց ուրիշ միջոց չի մնաց բայց նահանջը. հուրն ու բոցը փախուստի խառնաշփոթությունը կը սաստկացնեին, պարտյալներն ամենայն կողմանե շրջապատելով՝ իբրև անողոք հակառակորդ, նույնպես և մատնիչ ջուրերն որք անոնց կիսասպառ դիակները կը թավալեին հաղթանակավ․ ինչպես և նախատյալ ժողովուրդք՝ որք իրենց ատելությունն ու վրեժխնդրությունը միացնելով կը ջանային փլել այն բռնակալը որ զիրենք անգթաբար կոխկռտած էր իբրև բացարձակ տեր, իրենց թագավորաց գահերը հափշտակելով՝ և պարգեվելով եղբարցը, ազգականացը և զորապետացը, յուր անձնական շահերն ի նկատ առնելով միայն։
5<noinclude>
<references/></noinclude>
gyb2taduzi8nzd92l7u6dv8189ekeej
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/103
104
15021
397857
200790
2026-10-18T10:52:21Z
LetterBot
3069
(via JWB)
397857
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
Մեծ հայրս Մոսկվայի աղետալի մարտին մեջ իբր առյուծ պատերազմելով, կայսեր նկատմամբ այնպիսի անձնվիրության և արիության տարօրինակ ապացույցներ տվավ, որ կայսրն յուր ձեռոք կախեց շքանշանն անոր կուրծքին վրա, զորապետի աստիճանը շնորհելով միանգամայն։ Մեծ հայրս այնպիսի ավյուն մ'ուներ Նապոլեոնի նկատմամբ որ կը փափագեր քանի մի կյանքեր ունենալ նվիրելու համար անոր, և ունեցածը զոհեց սիրելի կայսեր՝ Վաթեռլոյի դաշտին վրա, որ վերջին օրն եղավ կայսրության մեծ տռամին։
Հայրս՝ որ միակ զավակն էր մեծ հորս, Նապոլեոնի նկատմամբ հայրենի խանդն և մեծ հարստություն մի ժառանգեց, և հավատարիմ մնալով այն մեծ երևույթին զոր պաշտեց մինչև ցվերջ կենացն. երբեք հանձնառու չեղավ ծառայել Պուրպոնյանց 1815-ին վերահաստատած իշխանության, ինչպես և ես բնավ չհաճեցա ծառայել Նապոլեոն Գ֊ի, որ յուր գալուստն հանդիսադրեց դեկտեմբեր 2-ի դեպքերով։ Սենատի տխրահիշատակ օրն կատարելապես իրավունք տվավ ինձ։
Երբ Գաղղիան երկրորդ անգամ կայսրություն ըլլալե դադրեցավ, և ի կորուստ մատնվեցավ անշեջ ատելությամբ թշնամվո մի, որ կուզեր զայն բոլորովին ոչնչացնել՝ ոչ ևս անոր վրեժխնդրության ենթարկվելու համար, հայնժամ գաղղիացիք մոռցան իրենց կուսակցությանց զանազանությունները, մոռցան իրենց հակառակությունները, մեկ հոգի մը ունեցան միայն վտանգի
մատնված հայրենյաց պաշտպանության համար։
Գաղղիո զավակ էի, ընծայեցի իրենց հոգիս, բազուկս և քսակս. արյունս իրեն համար հոսեցավ։ Մեն մի գաղղիական սրտեն բխած ոսկվո շնորհիվ թշնամին հեռացնելե ետև հայրենի երկրեն, Գաղղիան փոխանակ շունչ առնելու, սկսավ յար աղիքն ինքը ձեռամբը պատռել․․․ Բոնապարտյանք, Օրլեանյանք, Բուրբոնյանք, Հանրապետականք, Հասարակըրդյանք զիրար կը զարնեին խառնիխուռն, զիրար կը տապալեին, սուրը կը չողշողար, արյունն հորդառատ կը հոսեր, եղբայրն եղբոր արյամբ ոտիցն թրջելը կզգար, կուրծքին վրա արյան նշաններ կը դիտեր առանց զարհուրելու, հուրն<noinclude>
<references/></noinclude>
cufwovep5yakgqr7n34hxj3m6fkmc2w
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/104
104
15022
397858
200791
2026-10-18T10:53:16Z
LetterBot
3069
(via JWB)
397858
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
ոչ մեկու մի կը խնայեր, իբրև կատաղի հրեշ ամենայն ինչ կը լափեր. այս մրցումեն, այս խառնաշփոթութենեն, արյունեն ու հուրեն դուրս ելավ հասարակապետությունն. Գաղղիան ազատ էր։
Հավատարիմ մնացի ընտանեկան ժառանգությանս՝ այսինքն Մեծն Նապոլեոնի հիշատակին։ Անցյալ և ներկա դարուս իբրև մեծ երևույթը կը նկատեմ կայսրը, որ հասարակապետության վրա կոխելով արքունական աստիճաններեն վեր ելավ։ Անիշխանության մեջ գտավ Գաղղիան. կազմակերպեց զայն, օրենք տվավ, հաղթանակե հաղթանակ տարավ, բարձրությանց գագաթն հասուց, հուսկ հետո թշվառությանց զուբին մեջ թոթափելու համար զայն։ Նույնիսկ այն ժողովուրդներն զորս անգոսնած էր երբեմն, իրենց թագավորներուն առաջնորդությամբ հաղթական պտույտ մ'ըրին Գաղղիո մեջ։ Կայսրությունն օտար ձեռքերե ճնշված՝ օրհասական ճիչն արձակեց. նույնպես և Նապոլեոն օտար ճնշման ներքև հոգզույն վերջին հրաժեշտը տվավ։
Նապոլեոն թեև սխալմունքներ ըրավ, այսուհանդերձ մեծ պիտի մնա, և դարն՝ որ ծնունդ տվավ անոր, իրավամբ պիտի փառավորվի։ Նապոլեոն յուր հաջողությունն ու բարձրությունը կը պարտի հեղափոխության, յուր հանճարույն, անխոնջ աշխատությանն, կորովամտությանն և դեպքերուն։ Իսկ յուր սխալմունքն ծնունդ են մարդկային բնության, փառամոլությանը՝ զոր հաջողությունն իբրև հրեշ մ'աճեցուց, և զայն ամենայն եղելությանց որք իրեն դեմ դավաճանեցան։ Կը զարմանամ Նապոլեոնի վրա, կը սիրեմ հասարակապետություն․ երկու անգամ արյան և անիշխանության մեջեն ելավ այն, և երկու անգամ երկու Նապոլեոններե փճացավ՝ Մեծեն և Փոքրեն, որք իրենց երկաթյա ձեռամբ խեղդեցին մտաց և գործոց ազատությունը։
Ութ տարիներ անցան Սետանի նսեմ օրեն ի վեր։ Ես բնավ չմասնակցեցա քաղաքական կենաց։ Այսօր պանծալով կը տեսնեմ թե հասարակապետությունն կը հա ստատվի Գաղղիո մեջ. կը տեսնեմ Գաղղիո վերականգնումը նոր կենսական ուժով զորացած․ կը տեսնեմ անոր զարգանալն, և կը հրճվիմ երբ<noinclude>
<references/></noinclude>
t2y4mlfcw9zm8zap8lac1evjlzhw0ih
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/105
104
15023
397849
200792
2026-10-18T10:44:29Z
Emptyfear
547
397849
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
կը նկատեմ զինքն՝ որ ի տես աշխարհի կը հանդիսանա վերստին մեծ և փառավոր, յուր վաղեմի հայրենաժառանգ ձիրքերովն, թավալգլոր մոլորելեն և այնչափ վար իյնալեն վերջը թուլամորթ և նվաստացուցիչ կառավարության մի պատճառով։
Գաղղիո անկումն ահագին փոս մի բացավ քաղաքակրթյալ աշխարհին մեջ․ իսկ Գաղղիան վեր կանգնած՝ փոխան թագի, հասարակապետությունն ունենալով գլխուն վերև, կր ձևացնե այն զորությունն որ ձեռք կուտա լուսավորության։
Նապոլեոններուն վերջին հուսո նշույլը նվազեցավ գերեզմանին մեջ. հետևապես հասարակապետությունը մեկ թշնամի նվազ ունի, և հաղթանակ մ'ավելի․ սակայն հաղթանակ մի զոր և ոչ արյան կաթիլը կաղարտե։ Այն օրն որ հասարակապետությունը խեղդամահ ըլլա վերստին, հանձնառու չի պիտի ըլլամ երբեք անոր թաղման հանդիսին ներկա գտնվելու․ մայրասպան չեմ ըլլար հայրենակցացս գործակից ըլլալով. այլ կը թողում հայրենիքս, կը փախչիմ՝ ձեռքերս չի ներկելու համար անոր արյամբն։
Սիրտս որ մեռած էր ամեն վայելից նկատմամբ, Գաղղիո համար կապրեր միայն երբ զձեզ ճանչցա, տիկի՛ն։
Հայրս պատվավոր և ազնվասիրտ մարդ մ'էր։ Աշխարհիս մեջ երկու մեծ սեր ուներ այն․ միույն առարկան էր Նապոլեոն. մյուսն էր յուր զավակը։ Մորս երակաց մեջ տոհմիկ արյունը չէր շրջեր. բայց ինչ՞ փույթ էր այդ հորս որ սիրեց զինքն և հետն ամուսնացավ։ Նա ուներ գեղեցկություն և առաքինություն, և ասոնք բացվեցին յուր սրտին․ երջանիկ ապրեցան երկուքն ալ, և ես իրենց սիրույն պտուղն եղա։ Իմ վրաս ամփոփեցին ամենայն խնամք զիս արժանավոր մարդ մ'ընելու համար։ Ուսմունքս փառավոր հաջողությամբ ավարտեցի, երիտասարդ էի, ծնողքս կը պաշտեի և նույնչափ աշխարհիս ուրախությունները։ Տակավին շատ երիտասարդ էի երբ հայրս կորուսի՝ և քիչ ժամանակեն վերջն անմխիթար մայրս։ Իմ այս երկու սիրականներուս մահն հիմարացուց զիս, բայց ժամանակն վիշտս սփոփեց, և զվարճությանց հորձանքին տվի ինքզինքս։<noinclude>
<references/></noinclude>
cjfwpdcdbhxjogf8bgqs2r1yofazchs
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/106
104
15024
397859
200793
2026-10-18T10:53:30Z
LetterBot
3069
(via JWB)
397859
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
Հարուստը շատ բարեկամներ կունենա, զի ամեն մարդ բարեկամությանը կը փափագի, անոր հաճելի կը ջանա ըլլալ բաղձանացը կատարման ծառայելով, զինքը շողոքորթելով, և փայլուն ապագա մարգարեանալով իրեն։ Հացկատակներն անոր կը փակչին, կը հարձակին ամեն կողմե, քսակին տեր կըլլան, առատապես ոսկիները կը քաղեն, ամեն օր նոր հաճույք կստեղծեն, նոր շռայլության դուռ կը բանան, մինչև որ վերջին փողն սպառի, հետո կռնակ կը դարձնեն նոր որս փնտրելով։ Օրերն և գիշերներն կը հաջորդեին և նույնպես վայելք կենաց․ անդիմադրելի վտանգի ենթարկված էր հարստությունս, զի ոչինչ կրնա դիմանալ անսահման շռայլության։ Բայց երջանիկ կամ աղետալի դեպք մի կայնեցուց զիս խորխորատին եզերաց վրա, քսակս ազատեց, բայց սիրտս կորսնցուց։
Օր մի մինչ կը շրջագայեի, սքանչելի գեղեցկությամբ աղջկան մի հանդիպեցա. կարծես թե Ռափայելի խարտյաշ երևույթներեն մին էր որ մարմնավորած էր հրային սիրո ազդեցությամբ․ ձևերն ազնվական էին և միանգամայն պարկեշտ։ Յուր ետևեն գացի և տեղեկացա որ հայրն համեստ և պատվավոր վաճառական մ'էր։ Այդ հրաշալի տեսիլն սրտիս մեջ դրոշմվեցավ, զայն կը փնտրեի անընդհատ և ամեն տեղ ետևեն կերթայի։ Նշմարեց զիս, և ցնծությամբ համակվեցա երբ դիտեցի թե չէր խույս տար ինձմե ամենևին։
Գիշեր մի թատրոնը դիմացս էր նստած, կը նայեի անոր հիացմամբ, երաժշտությունը սիրագրավ սիրտս կը հիմարացներ։ Երբ դերասանն երգեց հետևյալ խոսքերը՝ «Բերանս ոչ ևս կարող է լռել սրտիս գաղտնիքը․ կը սիրեմ զքեզ», ցնորածի նման տեղես ցատկեցի անոր նայելով․ տեսա որ աչքերը խոնարհեցուց այլայլությամբ և տխրությունը պատեց զինքը։ Վերջապես օրվան մեկը միջոց գտա անոր խոսելու և հայտնելու այն հուրը որ զիս կը լափեր, և իրեն սիրույն փոխադարձ հայտնությունը լսելու։ Ուզեցի անմիջապես հորը դիմել մեր ամուսնության արտոնությունն ստանալու համար․ բայց սոսկալով իմացուց թե ինքը սահմանված Էր հարսն ըլլալու մարդու մ'որ զինքը կը պաշտեր, իբր փոխանակություն<noinclude>
<references/></noinclude>
0hogiszb5kub7f1sf3rmw4ehlvqro43
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/107
104
15025
397860
200794
2026-10-18T10:53:31Z
LetterBot
3069
(via JWB)
397860
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
հակակրություն ընդունելով։ Քոռին յուր հորը կը զոհեր յուր տասնևինն գարունները, սիրտն և շնորհքները, զի որևէ մերժում ի կորուստ պիտի մատներ յուր հայրն։ Այս դառն խոստովանությունը կարծես թե երակներես բոլոր արյունս քամեց, հանդերձ այսու կը հուսայի դարձյալ թե օր մի գեղանին իմս պիտի ըլլա դարձյալ։
Զիրար կը տեսնեինք միշտ զիրար պաշտելով, և կսպասեինք․․․ի՜նչ բանի․ մենք ևս չգիտեինք։ Վերջապես Քոռինին նշանածն ուզեց փութացնել հարսանյաց հանդեսը զոր տարաբախտ աղջիկն հեռացնելու միջոց գտած էր միշտ։ Մարդը կսպառնար կատարելապես ավերելու Քոռինին հորը վաճառականական գործողություններն, և հայրը կսպառնար յուր զավակն ուրանալու։ Կատղած, հուսահատած, սիրուհվույս հորը կը ներկայանամ, մեր փոխադարձ սերը կը հայտնեմ անոր, կիմացնեմ ամեն զոհ կատարելու պատրաստ ըլլալս և աղջիկը կը խնդրեմ ինձ հարսնացնելու։
նախ սրտմտեցավ նա և ուզեց զիս ճամփել․ բայց հետո ի գութ շարժեցավ տեսնելով արտասուքս, երիտասարդությունս, լսելով թախանձանքս։ Ինքն ալ հուզվեցավ և կարեկցությամբ ըսավ․ «Քոռինս կը զոհեմ՝ պատիվս և մյուս վեց զավակացս ապագան փրկելու համար։ Բախտս աղջկանս նշանածին ձեռաց մեջն է. այդ մարդը կը պաշտե զնա, և չկա նկատմունք որ զինքը հրաժարեցնե զավակես։ Ըսե՛, ինչ՞ կրնամ ընել․ կարծես թե հոգիս չա՞րյունիր աղջկանս մարտիրոսությունը պատրաստելով»։ Ինչ՞ կրնայի պատասխանել, ի՞նչ կրնայի ընել։ Ուզեցի Քոռինին հետ փախչիլ, բայց նա չհաճեցավ՝ հորը չվնասելու համար, և սակայն յուր սերն անոր զոհելու քաջությունը չուներ։
Հարսանյաց սահմանված օրն մոտեցավ, և կարծես թե դժոխք բոլոր հուրերովն և տանջանքներովն հիս կը բնակեր։ Տխուր էր Քոռին, սակայն կերևար թե բախտին կուզեր հպատակիլ։ Այս պատճառով կը մեղադրեի զինքը սաստիկ կշտամբանոք, ծայրահեղ դառնությամբ, և նույնիսկ կը կասկածեի յուր զգացումեն։ «Հանգի՛ստ եղիր, կըսեր, դո՛ւ ինքդ պիտի զատես եթե կը սիրեմ զքեզ»։<noinclude>
<references/></noinclude>
e0b24um56cd268r8743bliuee58e6wh
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/108
104
15026
397861
200795
2026-10-18T10:53:33Z
LetterBot
3069
(via JWB)
397861
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
Հասավ օրն որ զՔոռին պիտի կորզեր ինձմե վերջնական կերպիվ։ Խենթեցած էի, ուզեցի անձս չարչարանաց մատնել՝ գանձիս հափշտակության ականատես ըլլալ, հարսանյաց հանդեսին ներկա գտնվելով։ Պսակին համար որոշյալ ժամեն քիչ հառաջ եկեղեցին գացի, հարմար տեղ մ'ընտրեցի ուսկից կարենամ զինքը տեսնել և իրմե տեսնվիլ, յուր հոդին տանջել, մահացնել, վայրագ հուսահատությունս աչացն առջև պարզելով։ Արդեն անթիվ լույսեր իրենց շողովն եկեղեցին կը լուսավորեին, հրավիրյալներն հետզհետե կուգային կը տեղավորվեին, հանդիսին սահմանյալ ժամն կանցներ, և հարսն ու փեսան տակավին չէին երևնար։ Ամեն կողմե անհամբերության նշաններ սկսան տեսնվիլ, ամեն մարդ չորս կողմ յուր նայվածքը կը շրջեր։ Տենդը գրաված էր զիս, քրտինքը ճակտես կը հոսեր․ այս հապաղումն ուրախություն կը պատճառեր ինձ, արփի մ'էր որ հոգվույս մռայլը կը լուսավորեր, երբ հանկարծ ահավոր ձայն մի եկեղեցվույն մեջ որոտաց՝ «Հարսը մեռավ»։ Նախ անհնարին կերպով շվարեցա, ոչ հառաջ, ոչ ետք կերթայի, անշարժ կը մնայի․ հետո եկեղեցիեն դուրս նետվեցա, Քոռինի տունը վազեցի։ Հոն կը տիրեր զարմանալի շփոթություն մի․ հարսանյաց ուրախալի պատրաստություններն կը կորսվեին արտասվաց և կոծերու տխուր ձայնակցությանց մեջ։ Իբրև մոլեգին կենդանի վազեցի Քոռինին սենյակը և տեսա զինքն, ո՛հ, հարսանյաց ճերմակ զգեստներով զարդարված, անկողնույն վրա տարածված կը նիրհեր մահվան քունով՝ զոր պատրաստած էր ինքն անձամբ։ Ցուր խաչաձև ձեռաց մեջ բռնած էր այն թառամյալ վարդը՝ զոր տված էի իրեն առաջին տեսությանս միջոցին, և այս մեծ սիրույն մահվան խորհրդանշանն էր։ Նետվեցա պաշտելի մարմնույն վրա՝ իրեն հետ մեռնելու բաղձանքով։ Երբ խելքս գլուխս եկավ՝ անկողինս էի, սենեկիս մեջ բարեկամներ կը հսկեին վրաս։ Մահվան դռներն հասա, բժիշկներն ամեն հույս կտրեցին։ Ո՜հ, ինչո՞ւ անոնց այդ գուշակությունը չիրականացավ, որով ազատ կը մնայի այնչափ տքնություններե և հուսահատություններե, և մինչ հազիվ երեսուն տարեկան էի<noinclude>
<references/></noinclude>
8elq90tx60j5cwz1w7z5t7il73puwyv
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/109
104
15027
397862
200796
2026-10-18T10:53:34Z
LetterBot
3069
(via JWB)
397862
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
իբր ծեր չէի հանդիսանար երիտասարդությանս մեջ՝ անտարբերություն և զզվանք զգալով կենաց համար։
Այն աղետալի օրեն ի վեր ուրիշ մարդ մ'եղա. սիրտս մեռած էր ամեն վայելից համար, և միայն Քոռինիս հիշատակավն կապրեի։ Նվիրեցի կյանքս և հարստությունս մարդկության թշվառներն սփոփելու, և մանավանդ դժբախտ սիրահարաց օգնելու։ Կը սահեին օրերն, և իբրև օտարական կը նայեի կենաց։ Բախտն ուզեց որ քեզ հանդիպիմ երբ դու նվազեցար վաճառատան մեջ. ոչ ոք կը ճանաչեր զքեզ, ես իբրև պաշտպանդ կանգնեցա։ Երբ տժգույն և մահատիպ դեմքդ աչքիս զարկավ, կարծեցի թե Քոռինն էիր, այնչափ անոր զարմանալի կերպիվ կը նմանեիր․ որչափ քեզի նայեի՝ այնչափ կը թվեր ինձ ճանչնալ անոր դեմքին գծերը։ Ի քեզ կը գտնայի Քոռինս, և հուսահատաբար կը ջանայի քեզ վերակենդանություն տալու, զի կը կարծեի թե զքեզ կորսնցնելն կրկին անգամ զինքը կորսնցնել էր։ Վերջապես բախտն ինձ կյանքդ պարգևեց. աչացդ անուշ նայվածքին մեջ, ներդաշնակ ձայնիդ, տխուր ձևիդ, մելամաղձոտ ժպիտիդ մեջ կը գտնամ վերստին գանձը որ կորուսի։
Չեմ հարցներ քեզ, Մայտա՛, ով ըլլալդ, վասն ղի Քոռինին նմանողն անոր պես հրեշտակ մ'է անշուշտ։ Միայն կը հարցնեմ եթե անձդ և սիրտդ ազա՞տ են, և եթե են, անձս և սիրտս կը նվիրեմ ձեզ։
Ավա՜ղ, կո՚մս, պատասխանեցի, անձս ազատ է, բայց սիրտս՝ ոչ։ Կարգը քեզ եկավ արդ ինձ ունկնդիր ըլլալու․ օրինավոր իրավունքդ է որ խոստովանությունս ընեմ քեզ, զի ինձ համար եղբայր մի, հայր մ'եղար դու։ Պատմեցի իրեն բոլոր տխուր արկածներս մի ըստ միոջե և երբ ավարտեցի, անհուն բարկությամբ համակված ոտք ելավ և ըսավ․ «Կուզե՞ս որ քեզ վրեժխնդիր ըլլամ այգ նենգավորը պատժելով»։ Ոչ, ոչ, պատասխանեցի, չեմ ուզեր եղեռնագործ ըլլալ և չարիք տեղացնել այն արարածին վրա զոր երբեմն սիրեցի․ թող ապրի և եթե խիղճ մ'ունի, ինձ հասուցած վիշտերովն պիտի չարչարվի․ իսկ եթե չունի, ինչ՞ հարկ հրեշի մի պիղծ արյամբն ներկել անբիծ ձեռքերդ։<noinclude>
<references/></noinclude>
t3h1ngru2pzmxe75n7wad1f1hgfk5ao
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/110
104
15028
397863
200797
2026-10-18T10:53:37Z
LetterBot
3069
(via JWB)
397863
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
«Մեծ ես դու, ըսավ ձեռքերս սեղմելով, և իրավունք ունեի կարծելու թե հրեշտակ միայն կրնայիր ըլլալ»։ Կոմսն սկսավ շրջագայել սենյակին մեջ խոր մտածությամբ, հետո քովս նստելով ըսավ․ «Վերքդ տակավին խիստ նոր է. երբ բուժվելու ըլլա, երբ օր մի սիրտդ նեցուկ փնտրե, գիտցիր որ իմս պատրաստ է քեզ համար։ Եվ եթե ուրիշ անձ մի վերադասես ինձ, սիրե՚ զինքն առանց բնավ խիզճ ընելու՝ բարեկամությունդ միայն ինձ շնորհելով․ երջանիկ եղիր, ու քեզմով և ես երջանիկ կըլլամ։ Եթե մեկնիս՝ կուգամ այցելել քեզ Վոսփորի ափանց վրա․ մինչ ներկա ես, ներկայությամբդ կապրիմ, և մինչ բացակա՝ հիշատակավդ։ Հակառակ կամացդ գուցե եղբայրդ պիտի ըլլամ և քեզի համար ապրելովս՝ Քոռինիս համար ապրած պիտի ըլլամ»։
Կան այնպիսի պարագաներ ուր բառ չենք գտներ հոգին լիուլի գրավոր զգացումներն արտահայտելու համար․ երախտագետ սրտիվ ձեռքս միայն երկնցուցի Կոմսին․ առավ զայն լռին, և արտասուք մի ինկավ վրան։ Միշտ և հանապազ անձնվեր բարեկամուհի մի պիտի ունենաս հիս, ըսի, երբ հուզմունքս հանդարտելով ներեց ինձ որ խոսիմ։
«Կընդունիմ, հոգիդ դու ազնիվ և վսեմ» հարեց նա, և սենեկեն դուրս ելավ գրգռված։
Մեկնելու ժամանակս հասնելով՝ հարկ եղավ ինձ դուրս ելնել, ուժս փորձել, և մանավանդ նորեն ուժ վաստակիլ ընելիք ճամփորդությանս համար։ Տկար էի դեռ, և կը պատրաստվեի ետ դառնալ երբ դիտեցի մեծ բազմություն մ'որ եկեղեցիե մը ներս կը մտներ․ ես ալ հոն մտա, նամանավանդ հոգիս պետք ուներ տաճարի մի խորախորհուրդ ազդեցության։ Դիտեցի որ այդ սրբավայրն զարդարված էր մասնավոր շքեղությամբ՝ հանդիսավոր արարողության մի համար։ Մեծ էր բազմությունն, և երգեհոնը եկեղեցին կը գրավեր փառահեղ ձայնիվ, իբրև նվագածության բույր։ Անուրանալի է սրբազան երաժշտության ազդեցությունը տխուր հոգվույն վրա, զի այդ նվագածությունը կուլա, կը հեծկլտա, կը հառաչե։ Այնչափ անկե գրավվեցա որ շուրջս ոչինչ կը լսեի և ոչ իսկ կը տեսնեի․ կարծեցի թե երկրես վերացած էի, թե ինչ որ մարդկային է՝ անհայտ եղած էր ինձմե, թե Աստուծո հետ միացած էի, երբ<noinclude>
<references/></noinclude>
3soka1xodmj2iw9oc5lepd9h94ef4a6
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/111
104
15029
397864
200798
2026-10-18T10:53:39Z
LetterBot
3069
(via JWB)
397864
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
հանկարծ անսովոր շշուկ մի հափշտակությունս փարատելով դրդեց զիս գլուխս վեր առնելու։ Տեսա խորանին առջև գեղեցիկ երիտասարդուհի մ'որ հարսի սպիտակ զգեստներով եկած էր յուր երկնային ամուսնույն միանալու, խումբ մի մայրապետներե շրջապատված՝ որոնց սև հագուստները հակապատկեր մի կը ներկայացնեին երիտասարդուհվույն զարդուցն հետ։
«Խե՜ղճ հրեշտակ, մնջեց քովես ազնվադեմ կին մի․ այնչա՜փ երիտասարդ՝ և արդեն սրտի պատրանքը ճանչցավ։ Յուր գեղեցկությունը սև պատանքի ներքև, պիտի թազե, և կրոնասիրությամբը պիտի ջանա մոռնալ զինքը խաբող նենգավորը»։
Այդ ներքին վիճակն իմինիս կը համապատասխաներ. արդյոք երկնային՞ ազդ մ'էր այս՝ որ կը հայտներ ինձ հետևելու ընթացքս։ Կը նայեի անծանոթ պատանվույն որ քույր էր ինձ թշվառությամբն, և կը համակրեի իրեն, կը սիրեի, կուզեի մխիթարել զինքն ըսելով. «Ես ևս սիրեցի, մատնվեցա, զոհվեցա, դու չես առանձին»։
Զվարթ երաժշտություն մի կը լսվեր, գեղեցիկ ձայներ կերգեին, սպիտակափայլ և ծաղկազարդ հարսն հռչակելով։ Հանկարծ մահագուշակ նվագածություն մի հաջորդեց առաջնույն, մեն մի հնչյուն սև հառաջ մ'էր որ կը բխեր տեղի ունեցող այդ անհուն զոհողութենեն․ անհուն կըսեմ, վասնզի բնությունը, սիրտն ու երիտասարդությունն էին նահատակվողները։
Այդ զոհին գեղեցիկ մազերն ինկան անգութ մկրատի ներքև։ Ուրախառիթ սպիտակ զգեստուց հաջորդեցին տխրագույնք, և սև ծածկույթի ներքև կույսն տարածեց յուր մարմինն, և մեռելոց աղոթքն գուժեցին թե ծաղկահաս հոգի մի մեռած էր աշխարհին հաճոյից համար, թե աղոթից և անձնվիրության կյանք մի կսկսվեր, և թե գթության քույրերն քույր մի ավելի ունեին, ինչպես և թշվառներն՝ մայր մի։ Սև ծածկոցն աշխարհային կինն ոչնչացուցած էր, և անկե բխած էր կույսն մենաստանի։
Այս տեսարանը զիս սաստիկ շարժեց, կարծես թե սփոփանք մի կը գտնեի այս լրացած զոհողության առջև։ Հրաժարիլ ամեն երկրային վայելքներե, անջրպետ մի դնել ընդ մեջ անցյալ հիշատակաց և ներկային՝ ամփոփվելու համար<noinclude>
<references/></noinclude>
e5l5tq8txr2ectc2sh5lw0txxiw6uv9
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/112
104
15030
397865
200799
2026-10-18T10:53:40Z
LetterBot
3069
(via JWB)
397865
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>
Աստուծո անհուն գաղափարին մեջ, ահա խորհուրդն որ հղացա՝ ընդհուպ գործադրելու դիտավորությամբ։ Կարծես թե թեթևություն մի զգացի ցավոցս բեռին նկատմամբ և վայրագ ուրախություն մի համակեց զիս։
Եկեղեցական երգերը դադրած էին, և գրեթե բոլոր հանդիսականներն մեկնած․ լռությունը տիրած էր ի սրբավայրին։ Միտքս գրավված էր տեսածես, և սիրտս գոհ էր գործադրելու խորհրդույս պատճառավ։ Եկեղեցիեն հետին մեկնողներեն էի, ոտք ելա երթալու համար, և ահա՜․․․ ո՜վ Տե՛ր իմ․․․ տեսա
Տիգրանն որ թև կուտար երիտասարդ կնոջ մի դեպի եկեղեցվո դուռն ուղղվելով։ Հազիվ հազ կարողացա խեղդել այն աղաղակն որ սիրտս կուզեր արձակել։ Ամպ մ'անցավ աչերուս առջևեն, և ինկա վերստին բազմոցին վրա։ Չգիտեմ որչափ ժամանակ նվաղած մնացի, միայն թե երբ սթափելու վրա էի, թվեցավ ինձ լսել Տիգրանա ձայնն որ անուշ կերպիվ կը խոսեր ինձ։ Աչքս բացի, բայց ինքն քովս չէր, անծանոթ մարդ մի միայն կը հսկեր վրաս։ Երբ կարողացա խոսիլ՝ հարցուցի մարդուն թե ուրիշ անձ մի չէ՞ր գտնված քովս պահ մ'առաջ։ Ոչ, պատասխանեց։ Բայց խոսելու եղանակեն դյուրին էր մակաբերել թե ճշմարտությունը կը ծածկեր։ Կրկնեցի հարցումս այնչափ թախանձանոք, որ բարի մարդն ի գութ շարժելով խոստովանեցավ, թե երիտասարդ մի արտասվալից աչերով և գորովանոք զիս խնամած՝ և մեկնած էր սթափելու ժամանակս, պատվիրելով իրեն որ ներկա գտնված ըլլալը չի հայտնե ինձ, մինչ քովի հուզված երիտասարդուհին կաշխատեր անոր ցավն սփոփելու։ Այդ մարդն եկեղեցվո լուսարարն էր, և հայտնեց ինձ թե առատ պարգև ընդունած էր Տիգրանեն ինձ պետք եղած խնամքը տանելու համար։ Կառք մի բերել տալով մեջը մտա և տեղս վերադարձա, չգիտեմ ինչպես։
Կոմսը մեծ մտատանջությամբ կը մաշեր երկարատև բացակայությանս պատճառավ, ու բացարձակ ուրախությամբ դիմավորեց զիս։ Բայց դիտելով որ անկերպարան էի, անմիջապես հասկցավ թե տարօրինակ դեպք մ'ունեցած էի։ Պատմեցի իրեն եկեղեցական հանդեսն, և սոսկալի արկածս։ «Թո՛ղ որ վրեժդ լուծեմ վերջապես», ըսավ, բարկությամբ վառված։<noinclude>
<references/></noinclude>
ly0tf0k0aho8vs0nnoz2tqetinssy8m
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/113
104
15031
397866
200800
2026-10-18T10:53:42Z
LetterBot
3069
(via JWB)
397866
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Chaojoker" /></noinclude>
«Կարծես թե արյան կաթիլներն վերքերը կը բուժե՞ն, պատասխանեցի, թող ապրի և յուր խիղճն ըլլա յուր դատավորը»։
Կը պատրաստվեի Կոմսեն բաժնվիլ։ Արդեն կսիրեի զինքն իբրև եղբայր, և բացի սրտես՝ պատրաստ էի կյանքս անգամ նվիրել իրեն։ Ինքն անմխիթար կը թվեր մեկնելուս պատճառավ։ Կյանքը, կըսեր, ինձ համար բեռ մ’էր, իսկ արդ այնպես չէ քանի որ նպատակ մ’ ունիմ, այսինքն ապագադ ապահովել, երջանկությունդ հաստատել։ «Լե՛ր երջանիկ․ ես կամ թե ուրիշ մի բարեբաստությանդ նպաստե՝ փույթ չէ. բավական է որ բարեբաստ ըլլաս»։
Կո՛մս, մնջեցի լալահառաչ, եթե սիրտս կարող ըլլար հավերակացն ներքև վերականգնիլ, զքեզ պիտի պաշտեր, ո՛վ մարդկանց ազնվագույնը. բայց կը վախնամ թե վճռողական կերպիվ մեռած է այն։ Միայն թե լավ գիտցիր թե ունիս հիս քույր մի երախտագետ՝ պատրաստ ամեն ժամանակ քեզ զոհվելու, և ըրած բոլոր անձնվեր ծառայություններդ նույնչափ անձնվեր ծառայությամբք փոխարինելու։
Մեկնեցա Փարիզեն, տխրությանցս բույնր վերադարձա հուսաբեկ և տկար մարմնով։ Գտա վերստին զավակս, անոր տեսքովը մխիթարվեցա, և վայրիկ մի ցավերս մոռցա։ Իսկ Հուլիանես կարծես թե զիս վերստին կստանար մահվան ճիրաններեն։ Լևոն զավակ մ’ է ինձ համար։ Մոտերս պիտի հաղորդեմ իրեն՝ աշխարհիս հրաժեշտ տալու որոշումս։ Գեղեցիկ օրերուս ժամանակ լսած էի թե Տփղիս խիստ վայելուչ կուսարան մի կա՝ ապաստանարան ազնվատոհմ հոգիներու։ Հոն կը փափագիմ երթալ․ Լևոնին կը մնա հարկ եղած միջոցներուն դիմել, զիս սույն վանքին մեջ ընդունել տալու համար։ Բայց արդ՝ աղջիկս կուզեմ վայելել, զգալ թե ամբողջապես մայր եմ, մինչև որ կյանքս աստուծո նվիրեմ։
<div align="right"><u>'''Տիկին Սիրա առ Մայտա'''</u></div>
Ի՜նչ, Մա՛յտա, սերն ուրեմն մինչև այդ աստիճան կը կուրցնե՞ զքեզ որ կը հավնիս վանքի մի չորս պատերուն մեջ բանտարկվելով՝ զոհելու ծաղիկ հասակդ, ազատությունդ, վերջապես<noinclude>
<references/></noinclude>
avbk4n46v6speuopb5zxkh4ff2wt7ny
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/114
104
15032
397846
126662
2026-10-18T10:42:51Z
Emptyfear
547
-նոր տողեր
397846
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Կարնոսոսե" /></noinclude>պես ամբողջ կյանքդ: Եթե կուզես ապրիլ վշտաբեկ՝ առանձնության մեջ, աստուծույդ համար միայն. եթե կուզես թշվառ մարդկության ծառայել, հա՞րկ է ուրեմն որ ուրիշ դժբախտներու ընկերանաս, և այնպիսի ուխտերով կապվիս որ անհնարին ըլլա քեզ զանոնք դրժել, եթե օր մի զղջաս ըրածիդ վրա:
Արդի հուսահատ վիճակիդ մեջ թվի քեզ թե ժամանակն անկարող պիտի ըլլա ցավդ դարմանելու, և թե պիտի մնաս միշտ այս տխուր տրամադրությամբդ: Համարելով թե այդպես է, միթե պատճա՞ռ մ է որ մայր ըլլալե դադրիս, և ղավակդ որբու թյան դատապարտելով պարտավորես անոր աչքերն կենդանի մահվանդ վրա լալու: Բայց նախ ըսել ինձ, ունի՞ս դու այդ իրավունքը: Կին մ՚ որ ծնունդ կուտա զավկին, կուխտե անբարբառ հաստատել անոր երջանկությունն, և դու մայր, կուզե՞ս Հուլիանեիդ գեղեցիկ աչերն արտասվաց երկու աղբյուրներու փոխել: Այս ընթացքիդ մեջ կը տեսնեմ սոսկալի անձնասիրու թյուն. կը տեսնեմ որ զքեզ սիրողը կը զոհես չսիրողին. արդարև աններելի է վարմունքդ:
Ըսե՛ ինձ նախ եթե կա՞ րան մի այնչափ անգութ և բարբա.ոս, որչափ վանք մ՚ որ բույն մ՚ է թշվառությանց և հարստահարության, ուր կամքը, զգացումն ու միտքը շղթաներ կը կրե, ուր կը գործադրվի վերջապես մարդկային բարոյական սրբապղծությունն, եթե ներելի է այս բացատրությունը: Մարդն որ ազատության համար ծնած է, կրնա՞ արդյոք շղթաներու մեջ հաճույք զգալ: Սիրտն որ պաշտոն ունի սիրելու, կրնա՞ չսիրել:
Միտքն որ սահման չունի, կրնա՞ ամփոփվիլ կրոնից գաղափարին մեջ լոկ. արդյոք սահմանելույն չհանդիպի՞ր անեզրին ծառայել կարծելով: Բնության մեջ ամենայն ինչ տիեզերքիս ընդհանուր օրինաց հպատակելով կը ծնի, ազատորեն կաճի, ազատորեն կապրի:
Պատասխանե´ ինձ, Մայտա, ի՞նչ պիտի ընես եթե գործող միտքդ ուզե ջախջախել օր մի յուր կապերն, անկարելի պիտի ըլլա այդ, զի ցույց պիտի տան քեզ վանքին չորս որմերը: Եթե վշտահար սիրտդ վերածնի հոժարությամբ բաբախել, ցույց պիտի տան քեզ վանքին չորս որմերը: Եթե տագնապեն պըրկ ված լեզուդ օր մի փորձե խոսիլ, ցույց պիտի տան քեզ վանքին չորս որմերը, այսինքն մտաց, սրտին և լեզվին<noinclude>
<references/></noinclude>
dvzbnpu4dyg6vixx086tdkxemcj4g5w
397847
397846
2026-10-18T10:42:59Z
Emptyfear
547
397847
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Կարնոսոսե" /></noinclude>պես ամբողջ կյանքդ: Եթե կուզես ապրիլ վշտաբեկ՝ առանձնության մեջ, աստուծույդ համար միայն. եթե կուզես թշվառ մարդկության ծառայել, հա՞րկ է ուրեմն որ ուրիշ դժբախտներու ընկերանաս, և այնպիսի ուխտերով կապվիս որ անհնարին ըլլա քեզ զանոնք դրժել, եթե օր մի զղջաս ըրածիդ վրա:
Արդի հուսահատ վիճակիդ մեջ թվի քեզ թե ժամանակն անկարող պիտի ըլլա ցավդ դարմանելու, և թե պիտի մնաս միշտ այս տխուր տրամադրությամբդ: Համարելով թե այդպես է, միթե պատճա՞ռ մ է որ մայր ըլլալե դադրիս, և ղավակդ որբու թյան դատապարտելով պարտավորես անոր աչքերն կենդանի մահվանդ վրա լալու: Բայց նախ ըսել ինձ, ունի՞ս դու այդ իրավունքը: Կին մ՚ որ ծնունդ կուտա զավկին, կուխտե անբարբառ հաստատել անոր երջանկությունն, և դու մայր, կուզե՞ս Հուլիանեիդ գեղեցիկ աչերն արտասվաց երկու աղբյուրներու փոխել: Այս ընթացքիդ մեջ կը տեսնեմ սոսկալի անձնասիրու թյուն. կը տեսնեմ որ զքեզ սիրողը կը զոհես չսիրողին. արդարև աններելի է վարմունքդ:
Ըսե՛ ինձ նախ եթե կա՞ րան մի այնչափ անգութ և բարբա.ոս, որչափ վանք մ՚ որ բույն մ՚ է թշվառությանց և հարստահարության, ուր կամքը, զգացումն ու միտքը շղթաներ կը կրե, ուր կը գործադրվի վերջապես մարդկային բարոյական սրբապղծությունն, եթե ներելի է այս բացատրությունը: Մարդն որ ազատության համար ծնած է, կրնա՞ արդյոք շղթաներու մեջ հաճույք զգալ: Սիրտն որ պաշտոն ունի սիրելու, կրնա՞ չսիրել:
Միտքն որ սահման չունի, կրնա՞ ամփոփվիլ կրոնից գաղափարին մեջ լոկ. արդյոք սահմանելույն չհանդիպի՞ր անեզրին ծառայել կարծելով: Բնության մեջ ամենայն ինչ տիեզերքիս ընդհանուր օրինաց հպատակելով կը ծնի, ազատորեն կաճի, ազատորեն կապրի:
Պատասխանե´ ինձ, Մայտա, ի՞նչ պիտի ընես եթե գործող միտքդ ուզե ջախջախել օր մի յուր կապերն, անկարելի պիտի ըլլա այդ, զի ցույց պիտի տան քեզ վանքին չորս որմերը: Եթե վշտահար սիրտդ վերածնի հոժարությամբ բաբախել, ցույց պիտի տան քեզ վանքին չորս որմերը: Եթե տագնապեն պըրկ ված լեզուդ օր մի փորձե խոսիլ, ցույց պիտի տան քեզ վանքին չորս որմերը, այսինքն մտաց, սրտին և լեզվին<noinclude>
<references/></noinclude>
lanpzcbzmjhanr0vb3p0ej31o1076q5
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/115
104
15033
397848
394985
2026-10-18T10:43:08Z
Emptyfear
547
397848
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>կախաղանն, և կամ լավ ևս ըսեմ՝ կենաց մահը: Օ՛ն ուրեմն, հրաժա րե՛ խորհուրդեդ, մրցե՛, տանջվե՛, մեռիր ի հարկին, բայց ազատ մեռիր, մայր մնացիր:
Կուզես զոհվիլ ապերախտի մի համար որ թողուց զքեզ: Կը ցանկա՞ս ուրեմն հուսահատությամբ հրճվեցնել անոր աչքերն՝ արժանապատվությունդ կատարելապես մոռնալով: Մեռիր լռությամբ՝ եթե կարելի չէ ապրիլդ, բայց մի՛ շնորհեր այդ նեն գավորին նվաստությանդ տեսարանը: Գիտեմ որ սերը զորություն մ՚ է որ կը բռնանա մեր վրա, և թե անկարելի է յուր լուծը թոթափել եթե նաև կամինք: Գիտեմ որ սանձ ընդունող և տրամարանող սերը՝ սէր չէ. դիտեմ թե անհնար է շիջուցանել հուրն այն՝ որ կայրե զմեղ: Սակայն այս հուսահատ մրցման մեջ պատվավոր միջոց մի կը մնա մեզ, այն է՝ մեռնիլ վեհանձնությամբ, ղի լավագույն է մահն մեծ քան նվաստ կյանքն: Ուստի կուղեմ իմացնել քեզ թե լավադույն կը համարիմ մեծ հիշատակիդ վրա ողբալ, քան թե փոքր և տղորմելի կյանքովդ հրճվիր։
Եվ սակայն, Մայտա՛, գիտես որ եթե աշխարհ կընծայե ինձ հաճույք մի, եթե կա հոդ մ՚ որ կենաց հետ կը կապե զիս՝ քու բարեկամությունդ է. քու հիշատակա{դ կսփոփեմ իմ առանձնությունս որ անձնական անդարմանելի ցավերս առավել ևս կը դառնացնե: Քու մահվամբդ կը կտրես այն վերջին օղակն որով կը հարիմ կենաց, կը մարես վերջին նշույլն որ մթազգած օրերըս կը լուսավորե, կը հափշտակես սրտիս վերջին սնունդն:
Հանդերձ այսու քաջությունն ունիմ աղաղակելու քեզ. «Մեռի՛ր, բայց մի՛ նվաստանար»:
Իբրև մեծ շնոր` կը խնդրեմ քեզմե, Մա՛յտա, որ ազատությունդ պահես, և վիշտդ արիությամբ տանիս: Տե՛ս, Կոմսն քեզ յուր ձեռքը կը նվիրե, ընդունե՛ զայն, արժանի է քեզ: Դուք իրարու սահմանված երկու հոգիներ եք: Անոր հավատարմությամբ մյուսին անհավատարմությունը պիտի կրնաս մոռնալ.
հրեշ մի կը կորսնցնես, հրեշտակ մը կը գտնես. ոչ միայն չես ունենար կորուստ մի, այլև կը շահիս:
Չեմ հորդորեր զքեզ այժմեն Կոմսին բախտակից ըլլալ, ո՛չ: Երբ մեր սիրտը կը նվիրենք, պետք է ամբողջապես տանք և կամ բնավ չտանք, անկատար նվերն՝ նվեր չէ, այլ չարիք: Իսկ դու հիմա չես կրնար ամբողջ սերդ նվիրել. սպասե՛ ուրեմն.<noinclude>
<references/></noinclude>
niztyrdycgztbezmtl88kpixmjdvr62
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/156
104
15075
397815
200830
2026-10-18T10:06:51Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397815
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>'''Տիգրան առ Մայտա'''
Միևնույն օրն առավ ինձմե կինս և զավակս. մայրը մեռավ՝ զավկին կյանք տալեն վերջ: Դստրիկս Մայտա պիտի անվաս նեի. բայց երկու ժամի չափ միայն հայր եղա: Մանկան մահվան հաջորդեց մորը մահը:
Երբ տարաբախտ կինն հետին վայրկյաններուն հասավ, ձեռքս յուր ձեռաց մեջ բռնելով ներումն կը խնդրեր՝ ակամա իմ դժբախտության պատճառ ըլլալուն: Եկեղեցվույն դեպքեն ի վեր դազան մի ըլլալս զգացի, որովհետև անկարող եղա ծածկել այն կրակը որ կը լափեր զիս:
Կ’ըմբռնեի ամբողջ դառնությունն որով համակված պիտի ըլլար այդ անձնվեր հոգին, որով անկեղծ զղջումն մի կ՚զգայի. գորովագութ խնամոք կը ջանայի մոռցնել աղետալի անցյալն:
Ո՜հ, Մայտա, այլոց դժբախտությա՞ն համար ծնած եմ արդյոք: Այդ խեղճ արարածը խնդրեց որ նույն դագաղն և նույն գերեզմանն ունենա յուր զավկին հետ միատեղ: «Եթե երկու ժամ մայր ղա երկրիս վրա, ըսավ, գոնե միշտ մայր մնամ հավիտենականության մեջ»: Վերջին սիրալիր ողջույնը տալով ինձ՝ թևերուս մեջ ավանդեց հետին շունչը:
Խղճես չարաչար տանջվելով անշարժ կը կենայի այդ թշվառ արարածին անկենդան մարմնույն քով, և ցավելով կը նկատեի այնչափ գեղեցկությանց և երիտասարդության ավերակները: Գուցե անտարբերությունս եղավ անոր մահվան պատճառ, գուցե յուր մորը սրտին մեջ անբուժելի վերք մի բացի:
Դժբախտ մայրն գիտե՞ր արդյոք թե աղջիկը հարս ըրած ժամանակ մահվան գիրկը կը հանձներ զայն: Ո՜չ, Մայտա, Մա՛յր տա, ո՞րքան արտասուք թափել տված եմ կենացս մեջ:
Ուռենվո հովանվույն ներքև, կը ննջե մայրն յուր մանկիկին հետ, ու տխրազդեցիկ տերևոց մրմունջն անոնց հավիտենական քունը կ’օրորե:
Այսպիսի հարված մի, այսչափ խիղճ կը բավեր կյանքս թու նավորելու՝ եթե պաշտելի հիշատակդ զիս չսփոփեր: Ազատ եմ ուրեմն, և երկու գերեզմաններու վրա կոխելով առ քեզ կը հասնիմ: Իմս ես ուրեմն, ոչ ևս անողոք բերանդ կարտաքսե զիս. ոչ, երազ չէ, իմս ես, Մայտա: Կը վերադարձնեմ քեզ սիրտ մի<noinclude>
<references/></noinclude>
ot6i8pta0miktsdk2p0dhyyhkfctb5n
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/157
104
15076
397816
126677
2026-10-18T10:07:35Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397816
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>որ քուկդ եղած է միշտ, և որուն վրա ճակատագրին հարվածները բնավ ազդեցություն չունեցան: Սիրովս հետաջինջ պիտի ընեմ այն վիշտերը զոր քեզ պատճառեցի: Չգիտեմ թե արթո՞ւն եմ թե երազի խաղալիք: Քիչ ժամանակվան մեջ պիտի տեսնեմ զքեզ վերստին. բայց ժամերն որքան համրապես կը սահին. կարծես թե ժամանակն անշարժ կեցած է անեզրության մեջ:
Մեն մի վայրկյան, զոր քեզմե հեռի կանցունեմ, երջանկութինես կողոպտված թանկագին վայրկյան մ” է: Ով որ ինձ չափ հարստահարեցավ բախտեն, իրավունք ունի վերջապես անոր ժպիտին արժանի ըլլալու:
'''Տիկին Սիրա առ Մայտա'''
Այնպիսի չքնաղ մարմին մի ի՞նչպես կրնար այնքան սև հոգի մի պարունակել: Գեղանի դրացիս հաղթահար հակառակորդի ներկայության անգամ չուզելով հանդուրժել՝ ամուսնական հարկեն դուրս հանել տվավ: Նախանձու այս խեղճ նահա տակը լռության և առանձնության մեջ կողբա անձնվեր ամուս նո մի կորուստը: Իրավ է որ սա յուր կնոջ պիտույքը կը հոգա, սակայն բնավ այցելության չերթար իրեն, և յուր տիրուհվույն շղթայից մեջ կը գտնա երջանկությունը, ինչպես անոր կամաց հպատակելով կը գտնե նաև յուր փառքը:
Այս բռնավոր կինը հարկադրեց ամուսինը վերջնական որտշում ընելու յուր և հակառակորդին նկատմամբ, զի յուր իշխ նության բարձրությունը լավ կը ճանչեր, և կը բաղձար կատարելապես տիրապետել՝ մյուսին արտասուքովն յուր հաղթանա կը ամրապնդելով:
Ջանացի խղճալի կնոջ վիճակը նկարագրել յուր ամուս նույն, և զայն ի գութ շարժել, բայց իզուր: Զարմանալի ան տարբերությամբ նա պատասխանեց թե կինն որևէ կարոտու թյուն չուներ, և թե երջանիկ պիտի ըլլար ինչպես հանցելումն:
Ի՞նչ կրնայի ըսել երբ կնոջ գոհունակությունը նյութական կարգ մի պիտոյից կատարման վրա կը կայացնե: Անշուշտ պիտի զղջա օր մի սրտին տկարության վրա, բայց ժամանակն անցած պիտի ըլլա:<noinclude>
<references/></noinclude>
gccty948xhuskju26h89dn0sldi8b9w
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/158
104
15077
397817
200831
2026-10-18T10:08:13Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397817
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>Այն շնորհալի արարածն, որ գեղեցկությամբն ու նրբությամբն այնքան զարմանքս գրաված էր, կերպիվ իվիք հակաս կրություն կը ներշնչե ինձ արդ, զի լավ դատեցի զինքը խոսքեն և գործեն, և համոզված եմ որ ամենայն անգթությամբ որևէ միջոցի կրնա դիմել նպատակին հասնելու համար:
'''Մայտա առ Տիկին Սիրա'''
Տիգրանս եկավ, իմս է վերջապես: Օր մի քարափանց վրա նստած էի, կը նայեի ծովուն. կարծես թե հուսո ալիքներ կը թավալեր, և բոլոր բնությունն իմ բարեբաստությունս կը տոներ, այնչափ ամենայն ինչ գեղեցիկ էր և հոգեզվարճ: Հանկարծ թռչուն մի սկսավ դայլայլել, և ես մտիկ կընեի զմայլմամբ, մերթ ճիչ մի կ’արձակեր և անմիջապես կը լռեր. և մերթ ներդաշնակության մարգարիտներ կը տեղացներ: Հանկարծ ուրիշ ձայն մի պատասխանեց անոր. և երկուքին մեջ այնպիսի սրտագին ձայնակցություն մ՚ սկսավ որ անկարելի էր չհետևցնել թև երկու սիրելի էակաց զիջումն էր այն: Թռչնույն՝ ինչպես մարդուն համար նույն է ուրախության և սիրո վանկը:
Թշվառության՝ ինչպես գոհունակության մեջ որևէ ընկեր մխիթարություն մ' է. առաջին պարագային մեջ կարծես թե ցավը կ’սփոփի, իսկ երկրորդին՝ կը կրկնապատկի: Կը նայեի ուրեմն չորս կողմ այդ սիրո բույնը գտնելու համար, երբ հանկարծ տեսա զՏիգրան որ թևարձակ դեպի ինձ կը սուրար, ճիչ մ՚ արձակեցի, աչերս աղոտացան, կարծեցի թե ուրախությունը զիս պիտի սպաններ:
«Մայտա, Մա յտա, ըսավ, դո՞ւ ես ստուգապես, աչերս չե՞ն խաբեր զիս, խոսե որ ձայնդ լսեմ»: Տիգրան, պատասխանեցի, երջանկությունս կը ճնշե զիս:
«Տարաբախտ արարած, մնջեց, հայտնի է որ սաստիկ տագնապած ես. բայց վիշտերդ առավել մելամաղձային գեղեցկություն մի տված են քեզ»:
Յուր դեմքին վրա ալ ցավոց ետքը դրոշմված կերևար: Նա ուզեց անմիջապես փութացնել մեր ամուսնությունը. բայց ես ընդդիմացա ի պատիվ յուր վախճանյալ ամուսնույն: «Միշտ մեծ և ամենայնի մեծ», ըսավ:<noinclude>
<references/></noinclude>
ci6cxmndjjqokqyxn1v54zn7lafsgho
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/159
104
15078
397818
126668
2026-10-18T10:08:46Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397818
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>Գուցե դատապարտես զիս, սիրելիս, նկատելով թե մտատանջության պատճառներ կորոնեմ. բայց ստույգ է որ կը մտածեմ թե գուցե ուրիշին մահվան պատճառ եղա, և թե անոր երիտասարդության աշնահար ծաղիկներովն իմ երջանկությունս կը հյուսեմ: Արդյոք այն հեգ արարածն անիծե՞ց զս եթե ոչ բերնով՝ գեթ սրտիվ, և միթե իրավունք չունե՞ր անեծք կարդալու որո վրա որ Տիգրանի մի սիրտը կը հափշտակեր իոմե: Բայց այս մտածությունը սրտիս գոհունակությունը չխոտվեր. միայն թե իբրև թեթև ամպ պայծառ երկնիցս արևը սակավ ինչ կ'աղոտացնե: Թվի ինձ թե երբեք տագնապ չկրեցի, այնչաի ջնջված է հիս ցավի ամեն հիշատակ: Կարծես թե հ զիս հարատև նվագ մ' է, որո վերջին հնչյունը հավիտենակս նության գողին մեջ պիտի դադրի: Ո՜հ, տ՜րչափ սիրելի է կյանորն երբ սիրտը գոհունակությամբ լի է: Տիգրան Լևոնին հյուր եղած է, բայց գրեթե բոլոր վայրկյանները հետս կանցընե:
Բնավ մեր տխուր անցելույն հիշատակությունը չենք ըներ. միայն հուսալից ապագային կը ժպտինք: Կարծես թե կը վերա ծնիմ, և կը փափագեի հավիտենականություն մ՚ ունենալ Տիգրանս պաշտելու համար: Թեթև հազ մը կը տանջի զիս, և ամեն անգամ որ հազամ, ահաբեկ ինձ կը նայի նա, և «Խեղճ զավա կըս» կը մնջե տխրագին: Երբեմն կը կարծեի թե կյանքը խույս կուտար ինձմե, մինչդեռ արդ բոլորովին զորություն և առողջություն եմ. ապրիլ կուզեմ, ոչ, ոչ ես կուզեմ այն մահը որուն օգնությունը կը հայցեի աղերսագին:
Սակայն խնդությանս մեջ չարագուշակ ստվեր մի առջևես կ՚անցնի սպառնալից աչոք, սարսափը կը գրավե զիս, և սրտիս բաբախմունքը կարծես թե վայրիկ մի կը դադրի: Օր մի երբ այսպես բարեբաստության մեջ կը լոզայի, կ՚երևա թե տխրության քողն երեսս վարագուրեց, զի Տիգրան ինչ ունենալս հար ցուց ինձ այլայլելով: Ո՛հ, պատասխանեցի, այն կինը՝ այն չարագուշակ ոգին մեր կորուստը կը տենչայ` պիտի հանդուրժե՞ արդյոք մեր երանության: Ո՞ւր է արդ, ի՞նչ կր պատրաստե մեզ, գուցե մթության մեջ մեր երջանկության տապալման կ՚աշխատի. կրնա՞մ հանգիստ ըլլալ ցորչափ ինքն ազատ է:<noinclude>
<references/></noinclude>
74l4nd5uz6gorir4ksr4oxuk86yrolm
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/160
104
15079
397819
200833
2026-10-18T10:10:07Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397819
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>Վկա՛ ըլլա երկինք, գոչեց Տիգրան, որ եթե երբեք այդ իժա բարո կինը ձերբակալեմ, ես անձամբ յուր բախտը պիտի վըճռեմ, նույնիսկ վրեժս կյանքովս փոխարինելով: Արյան շիթերով պետք է որ քավե մեն մի թափած արտասուքդ:
– Ինչպե՞ս, Տիգրան, ըսի, արյա՞մբ կուզես ձեռներդ արատել:
– Բայց ի՞նչ կըսես, պատասխանեց, երկիրը պիտի աղատեմ հրեշե մի, որ ամեն օր նորանոր նահատակներ կրնա պատրաստել, և այս պարագայի մեջ մարդասպանությունն առաքինություն է, ղի կյանք մի կը փճացնեմ շատերուն ազատե լու համար:
'''Մայտա առ Կոմս'''
Տիգրանին կինը մեռավ. այս տարաբախտ արարածին ղետքն զՏիգրան ինձ կը վերադարձնե. գոհունակությունս մեծ կ՚ըլլա եթե չհիշեի քու թախիծդ. ինչո՞ւ այնչափ վսեմ հանգամանքներդ ցավն ունենան միայն իբրև բաժին. և ինչո՞ւ անզոր ըլլամ ղքեզ մարդկանց երջանկագույնն ընելու:
Լո՛ւր ինձ, Կո՛մս, քույր մ՚ ունեիր, արդ եղբայր մ՚ ալ ունիս: Մի՛ կարծեր անձղ երկրիս վրա որբ մնացած, զի երկու սրտեր քեզ օթևան են. երկու սրտեր քեզ միշտ պիտի հետամտին ամե նուրեք, և միշտ պատրաստ են քեզ ծառայելու: Կոմս, կը սիր րեի զքեզ տխուր բարեկամությամբ, իսկ արդ կը սիրեմ ցնծու թյամբ. կարծես թե գոհունակությունն առավել ևս կը կացնե մեր զգացումները, թեև քեզ համար ունեցած երախտագիտությունս անսահման էր ըստ ինքյան: Ուստի, Կո՛մս, Վոս փորա ափանց վրա քեզ անհամբեր կը սպասեն բնակություն մի, եղբայր մի և քույր մի:
'''Տիկին Սիրա առ Մայտա'''
Բարեկամությանս ընդարձակությունն անչափ ծանոթ է քեզ որ դյուրավ կ՚ըմբռնես անշուշտ թե վիճակիդ փոփոխությունն որպիսի գոհունակություն կազդե ինձ: Ամուսնացե՛ք ժամ<noinclude>
<references/></noinclude>
9h4ftkgz897lhncax5tjzeqquz0uq96
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/161
104
15080
397820
200834
2026-10-18T10:11:29Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397820
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>հառաջ, սնոտի պատշաճությանց մի՛ զոհեք խնդության վայրկյանները: Կատարվելիք գործոց մեջ երկարաձգությունն ախորժելի չէ ինձ, և մանավանդ չեմ սիրեր դիպվածոց հարվածույն մատնել՝ նույնիսկ մեկ օրվան համար՝ ինչ որ սրբազան է:
Ասլադային մեջ ոչինչ հաստատուն է. աննշան համարված պատճառ մ՝ այնպիսի իրողությանց կրնա ծնունդ տալ որ արղելքի արգելք անցնելով միշտ նպատակեդ հեռու կը մնաս:
Գործադրությունն ապահովագույն միջոցն է մեր ստացվածքն համարելու համար ինչ որ փափագելի է մեզ: Ես կը նկատեմ ներկան իբրև անկեղծ բարեկամ որ եղածն աչքիս առջև հայո հանդիման ցույց կուտա, իսկ ապագան միշտ կասկածելի է ինձ համար, և միշտ անախորժ պարագայի կսպասեմ: ԱպաՀովն ստույդին երեք մի զոհեր. օրե, ժամ, րոպեեն իսկ զգուբագիր, ղի երբեմն մեկ րոպեն գեոթերու աշխարհ մի կը հղանա, ամենայն ինչ կայլափոխե, կը տապալե, և լավագույն հաս շիվներն ի դերև կը հանե:
Չքնաղ բռնավորը հեռացավ ասկե քանի մի օրվան համար: Չգիտեմ ինչպե՞ս յուր ամուսինը հանձնառու եղավ այս բաժանման, թեև կրճատև ըլլա. զի այս մարդն այնպես դյութված է այն կտջմե որ արևուն լույսն անգամ առանց անոր՝ կարծես յուր փայլը կը կորսնցնե: Անոր զմայլածին վրա զմայլիլ, անոր հետ հրճվիլ, անոր հետ տխրիլ, անոր քմածին կամքերը կատարել. ահա այս մարդուն կյանքը:
Կան այնպիսի կանայք, որք մարդկության համար պատուհաս են. զի իրենք չար զորություն մի են որուն առջև ամենա ինչ կը խոնարհի. և այս զորությունը կազմողի միայն գեղեցկությունը չէ, այլ անոր հարակից գտնվող մտավոր կարողությունը։ Գեղեցկությունն անդիմադրելի ուժ մը է իրոք, բայց տևողությունն երկար չրլլար եթե նրբամտությունը, խելացությունը, ճարտարամտությունն իրեն օգնական - չառնե: Եվ որոնք որ մեծ երկարատև հաջողություն ունեցած են աշխարհիս մեջ, իրենց շնորհաց հարակից այլ և այլ բաոյական և կամ մտավոր թաքուն կամ հայտնի միջոցաց կը պարտին զայդ: Գեղեցկությունը հուր մ է որ կո շիջանի երբ իելքը չարծարծեր ղայն: Դրացնույն գալով՝ դեմքի ու մտքի առավնլությունները հինքն ամփոփած է, և եթե<noinclude>
<references/></noinclude>
nlkjcpksdb4gn6vgnhmdkcpx854r83h
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/162
104
15081
397821
200835
2026-10-18T10:12:28Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397821
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>գործողության ընդարձակագույն սահման մ' ունենար, ո՞վ գիտե թե յուր կարողությանց ինչ աղետալի նպատակ պիտի ընտրեր:
Յուր բացակայությունը գոհունակություն ազդեց ինձ, և մանավանդ իրեն հետ ունեցած հարաբերություններս աստիճանաբար պիտի թեթևացնեմ, զի չեմ ներեր յուր տմարդի վարմունքին խեղճ նախանձորդին նկատմամբ: Երբ իրեն մոտալուտ ամուսնությունդ իմացուցի, այս լուրը մեծ զարմանք տվավ իրեն, մանավանդ կարծես տհաճեցավ երբ սիրային վեպիդ վրա առաջին անգամ համառոտ տեղեկություններ տվի: Չար սիրտ մի կը տագնապի ուրիշին հաջողության վրա. աս դեն շատ գիտցված իրողություն մ՚ է այս:
'''Կոմսն առ Մայտա'''
Բախտը ժպտեցավ քեզ վերստին. երջանիկ եղիր, Մայտա: Մի՛ նսեմացներ անարատ խնդությունդ որևէ տխրության բիծով զիս հիշելովդ: Երջանիկ եղիր սրտիդ ընտրելույն պետ. ահա իմ գոհունակությունս: Մեկ նպատակ մ՚ ունեի զքեզ ճանչելես ի վեր, այսինքն ծառայել քեզ, կենացդ դառնությունը մեղմել, նեցուկ մ` ըլլալ հուսահատ վայրկյաններուդ մեջ, բայց պաշտոնս լրացավ սկսելեն առաջ: Դու ոչ ևս ինձմե պետք ունիս, զի արժանավոր ձեռքեր պատրաստ են քեղ օգնելու. ազնիվ և անձնվեր սիրտ մի քեզ պաշտպան կը կանգնի:
Կը փափագիմ որ կյանքս գոնե բոլորովին անօգուտ չմնա. ուստի կ՚երթամ ի տար երկիր՝ մոլորյալ մարդկության ծառայելու: Պիտի մասնակցիմ ջան յուքս և կարողությամբս մարդկության սպասավորաց՝ որք պաշտոն ստանձնած են վայր րենի և բարբարոս ժողովրղոց բարքերն ամոքելու, աստուծ հաշտարար դաղտփարը տալու, ընկերային կենաց ընտևլացնելու, և վերջապես մարդ ընելու ինչ որ անասնաբար կ'ապրի: Մարդկային բարվոքումը միակ հաճույքս պիտի ըլլա երկրիս վրա՝ քու երջանկութենեդ արտադրված հաճույքեն ետքը: Եթե ձեռնարկությանս զոհ ըլլամ, մի՜ լար վրաս, վասնզի մարդկության մարտիրոսը պիտի ըլլամ. և այս նահատակությունը շատ փառավոր բախտ կը համարիմ ինձ համար:<noinclude>
<references/></noinclude>
5shm2niqr0y6uyo2bf66xbhnz9i4e8e
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/163
104
15082
397822
126678
2026-10-18T10:13:21Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397822
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>Հայնաժամ կը հանձնարարեմ քեզ հիշատակս իբրև եղբոր մի հիշատակ: Երջանիկ եղիր, Մա՛յտա, միայն մաղթանք ինձ կը մնա ընել քեզի համար: Ըսե՛ Տիգրանիդ թե բարեկամ մ՚ունի հիս, և թե իրեն կը հանձնեմ թանկագին կենացդ հոգատարությունը: Եթե այս նամակս ձեռքդ անցնի, արդեն կյանքս ծովուն խաղալիքն եղած պիտի ըլլա. և երբ առիթ ունենամ, քեզ լուր պիտի ղրկեմ, իբրև տկար արձագանք գրեթե մեռյալի մի: Եթե ինձ օր մի հասներ մեկ տողդ մինչև ամայությանս մեջ, ո՜հ, զաշխարհ կը գտնեի վերստին: Բարյավ մնաս, Մա՛յտա, քույրդ իմ սիրեցյալ:
'''Մայտա առ Տիկին Սիրա'''
Մեր ամուսնության հանդեսը կատարեցավ ամենայն լռությամբ ի ներկայության սակավաթիվ հանդիսականաց: կյանորս վճիտ շող մ” է. երջանկությունը երակացս մեջ կը շրջի, հափշտակության մեջ կապրիմ: Նոր էակ ծնունդ առավ հիս, եթե անգործության մեջ թողված էի քանի մը ժամանակե ի վեր, եթե անօգուտ էի ամենուն նկատմամբ, եթե աննպատակ էր կացությունս, այսօր նպատակ մ՚ ունիմ. այսինքն օրերս Տիգրանին նվիրել, և մնացորդ ժամանակս ազգին: Երբ մարդս երջանիկ է, կը փափագի ամենուն ծառայել և զամենքը գոհ ընել. և ո՞վ արդյոք առավել համակրանացս իրավունք ունի որչափ ազգս որուն կուզեմ ձոնել երջանիկ սրտիս տուրքը, ինչպես քեզ համար պիտի պահեմ միշտ բարեկամություն մի՝ որ ընդ մեջ փոթորկաց և ալեկոծությանց կրցավ անվտանգ սավառնիլ:
Չգիտեմ թե որչափ ժամանակ Պոլսո մեջ պիտի բնակինք տակավին. բայց ստույգ է որ քեզ այցելություն պիտի գամք. քանի որ իրավունքդ է գնահատվիլ և սիրվիլ այն անձեն որ բախտակից եղավ ինձ: Իրավունք ունիս մեր մշտատև երախտագիտության վրա, զի դու առաջնորդ եղար ինձ կենացս մեջ, և մխիթարիչս՝ տագնապացս ժամանակ: Իսկ գեղանվույդ բաս ցակայությունը բնավ չվշտացներ զիս, գիտես արդեն որ<noinclude>
<references/></noinclude>
8m0uavu7x6eqnu3e27bxjm1xs8cmwvy
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/164
104
15083
397823
200836
2026-10-18T10:14:13Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397823
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>երբեք չի համակրեցա իրեն, նա կը հիշեցնե ինձ Հերիգան նրբանկարի ձևով, որ սահմանափակ ասպարիզի մեջ կը գործե:
Սակայն մեկնելես հառաջ՝ կուզեմ կարգադրել խորհուրդ մի զոր հղացած էինք Տիգրանին հետ մեր հարաբերությանց առաջին ժամանակները, այսինքն աղքատ կանանց համար գոր ծատուն մի (ouvroir) հիմնել Պոլսո բազմամարդ մեկ կողմը՝ Տիկնանց նորակազմ ընկերության օժանդակությամբ, ուր թաղեցի չքավոր կանայք ապրուստի ապահով միջոց մի կարենան գտնել հոն:
Աշխատությամբ աղքատությունը կը թեթևնա, հարաբերական դյուրակեցություն մի կը գոյանա, ամեն մարդ կ’սկսի ուժն հինքն փնտրել, անձը հարգել, բարձրանալ, անկախության գաղափարն ունենալ, ազատ մտածել, ազատ գործել, վերջապես անասուն ըլլալե դադրելով մարդ ըլլալ: Ուստի այս գործատունը երկու նպատակի կրնա ծառայել. մին՝ աղքատությունը սփոփել գործելու սերն ազդելով, և մյուսը ծուլության պատճառները վերացնել: Հայ կինը մասնավոր հակակրություն մի ունի աշխատության ղեմ զոր իբրև անարզական իր կը համարի, իբրև նախատինք յոր արժանապատվության: Մինչդեռ ուրիշի շնորհիվ ապրիլը, ուրիշի բեռ ըլլալը, գաղտնի ողորմությամբ սնանիլը, այսինքն ուրիշի քմաց հպատակիլը, պարտականության ներքև ապրիլը խիստ բնական ինչ ու արժանավա յել կը նկատե. ուսկից կը հետևի թե՝ ո՛ր աստիճանի անհատական ազատության գաղափարն ոչնչացած է ի մեզ:
Ասկե մեկնելես հառաջ այս աշխատության հարկը հառաջադրած եմ հանդիսադրելու համեստ սկզբնավորությամբ, ժամանակին և ժիր աշխատավորաց թողլով գործույն ապագա ընդարձակությունը:
Ավելորդ կը համարիմ աշխատություն հայթայթելու խորհըրդոյս մանրամասնություններն հաղորդել քեզ: Գործը ներկայացուցի յուր պարզության մեջ. և վստահ եմ որ կը ծափահարես այնպիսի սկզբան մ՚ որուն արդյունքը պիտի ըլլա թըշվառ մարդկության սփոփումը, և աշխատության սկզբան գործադրությունն՝ որով բարոյական էակն իրեն սահմանված ասպարիզին մեջ կը մտնա։<noinclude>
<references/></noinclude>
qa6wr54dxgjra9988u73l1o69x7gwa9
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/165
104
15084
397824
200837
2026-10-18T10:14:47Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397824
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>'''Տիկին Սիրա առ Մայտա'''
Գեղեցիկ երազներուդ իրականությունը բաղձանացս լրումն է: Վերջապես բախտդ արժանավոր ձեռաց հանձնված է, և ես հանգիստ սրտիվ կրնամ մեռնիլ: Կը պահանջեմ տեսնել զքեզ ամուսնույդ հետ, և ծանոթանալ այն անձին որուն հանձնված է քեզի պես ընտիր էակի հոգատարությունը:
Կը շնորհավորեմ զքեզ գործատուն մի հիմնադրելու գաղափարիդ համար: Մեր մեջ աշխատության կեդրոնը պակսելով՝ մեն մի չքավոր կին առանց խղճի և առանց նվաստություն զգալու մուրացկանության կը դիմե գործի պակասությունն առարկելով: Աղքատությունը թեթևցնել և նույնպես ծուլությունը, աշխատությունը քաջալերել - աշխատությամբ, ընկերության մահաբույր վերքերը դարմանել է մասամբ, և այսպիսի ձեռնարկ մի՝ սիրտ ու միտք ունեցող անձանց արժանի է ստուգապես: Գեղեցկագույն ծառայությունն առ ընկերություն՝ մարդիկը սնուցանել է ոչ թե ողորմությամբ, այլ նույնիսկ իրենց գործունեության պտուղներով. զի ծուլությունը մարդ կային հանգամանաց սպանությունն է, և պարգևողին առջև սողալու սկզբնավորությունը, որովհետև մեն մի պարգև ստրուկ մի կը կաղմե. ընծայող ձեռքը կապող ձեռքն ալ է միանգամայն. որչափ պարգևող՝ նույնչափ բռնավոր. որչափ ընդունող՝ նույնչափ գերիներ:
Աշխատությունն որով մարդս կ՚ազնվանա, հարգ չունի հայ կանանց առջև, այնու սլատճառավ որ անհատական անկախու թյան գաղափարը չունին: Յուր գոհունակությունը նյութական առավելությանց մեջ կը փնտրե, զի կ՚անգիտանա թե բարոյական և մտավորական կենաց նախասահմանված է, այսինքն ազատորեն մտածելու, և ազատորեն գործելու: Աշխատությունը դյուրակեցության կ՝առաջնորդե, դյուրակեցությունը՝ անկախության, անկախությունը՝ հառաջադիմության: Մենք հառաջադիմության կը կարոտինք առավել քան ուրիշ ազգերը, քանի որ մենք լուսավորության մեծատարած ընտանյաց հետ նագույններն ենք:
Ընկերությանց կազմակերպությունն՝ այսինքն անՀատական ուժերուն ի մի կետ կեդրոնանալն, ապահովագույն<noinclude>
<references/></noinclude>
q8k6jydgazfl0p48e23wofw3kwbkk2m
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/166
104
15085
397825
200838
2026-10-18T10:15:15Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397825
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>միջոցն է գործողությանց: Ընկերությանց թիվը բազմացնելով՝ հառաջադիմությունը զգալի կ՚ըլլա: Բայց չի բավեր հիմնելը, հարկ է նաև հաստատել. զի ստեղծելը ներկան է, հաստատելն՝ ապագան:
Սակավաթիվ տարիներե ի վեր միայն՝ ընկերություններ կը բազմանան ի մեզ. դժվարին պաշտոն մ՚ է անոնց կազմակերպությունը, զի գրեթե նորաձևություններ են. և ինչ որ նոր է, կասկածելի կը թվի: Գործող մարմիններուն տևողության, և անոնցմե հառաջ եկած արդյունքն է որ հավատք և վստահություն կ՚աղղեն, և որով մարդիկ հակամետ կ՚ըլլան ոչ այնչաի դժկամությամբ իրենց լուման նվիրելու: Հայերը` տակավին վարժություն չունին սիրով օժանդակելու առաջադիմական կամ մարդասիրական ձեռնարկությանց. իրենց նպաստը շաո անգամ զոհ մ՚է արժանապատվության զգացման, և կամ խղճին արդյունքն է: Ամեն պարագաներու մեջ սկզբնավորությունները դժվարին են, ու ազգին առաջին գործավորաց վրա կը ծանրա նա այդ պաշտոնը: Ազզային զգացումը գրեթե բառ մ՚ է արդ, երբ այդ բառը զզացման վերածվի, զգացումը՝ լուսո, ահավաս սիկ հառաջաղիմությունը, ահավասիկ մանուկ ազգն որ բանականության ժամանակին կը հասնի, ու ապրելու կը նախ խասահմանվի:
Աղքատությունն ու տգիտությունը մահացու ախտեր են որ մարդկությունը կը մաշեցնեն. իսկ աշխատությունն և լույսը հառաջ կը մղեն զայն՝ մեծ հանդիսացնելով: Անհատական գործողությանց լուրջ և հարատև ամբողջությունն ազգաց կյանքը կը կազմե. հետևապես որևէ աշխատության տուրք մերժե նույնիսկ ամենափոքրիկ մաս մի, հյուլե մի, գողություն մ՚ է ի վնաս այդ ընդհանուր համրաքայլ գործողության, ազգաց կա.
ցության նկատմամբ ոճիր մ՚ է:
Կյանքը՝ կը նշանակե մտավորական և բարոյական կարոլությանց կիրառություն: Ո՞վ արդյոք իրավունք ունի անշարժության, կորստյան, մահվան դատապարտել ինչ որ նախա սահմանված է գործելու, բեղմնավորելու և տևելու: Բարոյական մարդասպանություն մ՚ է այդ, զի մեն մի մարդ պատ Հա :)խանատու է յուր անձին, խղճին և ընկերության: Ոչ ուրեք այն.
չափ գործելիք կա որչափ այն ազգին մեջ որ յուր<noinclude>
<references/></noinclude>
flyjjcuc8m5tlo7ri2ynshf59kzx99l
397826
397825
2026-10-18T10:15:29Z
Emptyfear
547
397826
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>միջոցն է գործողությանց: Ընկերությանց թիվը բազմացնելով՝ հառաջադիմությունը զգալի կ՚ըլլա: Բայց չի բավեր հիմնելը, հարկ է նաև հաստատել. զի ստեղծելը ներկան է, հաստատելն՝ ապագան:
Սակավաթիվ տարիներե ի վեր միայն՝ ընկերություններ կը բազմանան ի մեզ. դժվարին պաշտոն մ՚ է անոնց կազմակերպությունը, զի գրեթե նորաձևություններ են. և ինչ որ նոր է, կասկածելի կը թվի: Գործող մարմիններուն տևողության, և անոնցմե հառաջ եկած արդյունքն է որ հավատք և վստահություն կ՚աղղեն, և որով մարդիկ հակամետ կ՚ըլլան ոչ այնչաի դժկամությամբ իրենց լուման նվիրելու: Հայերը` տակավին վարժություն չունին սիրով օժանդակելու առաջադիմական կամ մարդասիրական ձեռնարկությանց. իրենց նպաստը շաո անգամ զոհ մ՚է արժանապատվության զգացման, և կամ խղճին արդյունքն է: Ամեն պարագաներու մեջ սկզբնավորությունները դժվարին են, ու ազգին առաջին գործավորաց վրա կը ծանրա նա այդ պաշտոնը: Ազզային զգացումը գրեթե բառ մ՚ է արդ, երբ այդ բառը զզացման վերածվի, զգացումը՝ լուսո, ահավաս սիկ հառաջաղիմությունը, ահավասիկ մանուկ ազգն որ բանականության ժամանակին կը հասնի, ու ապրելու կը նախ խասահմանվի:
Աղքատությունն ու տգիտությունը մահացու ախտեր են որ մարդկությունը կը մաշեցնեն. իսկ աշխատությունն և լույսը հառաջ կը մղեն զայն՝ մեծ հանդիսացնելով: Անհատական գործողությանց լուրջ և հարատև ամբողջությունն ազգաց կյանքը կը կազմե. հետևապես որևէ աշխատության տուրք մերժե նույնիսկ ամենափոքրիկ մաս մի, հյուլե մի, գողություն մ՚ է ի վնաս այդ ընդհանուր համրաքայլ գործողության, ազգաց կա.
ցության նկատմամբ ոճիր մ՚ է:
Կյանքը՝ կը նշանակե մտավորական և բարոյական կարոլությանց կիրառություն: Ո՞վ արդյոք իրավունք ունի անշարժության, կորստյան, մահվան դատապարտել ինչ որ նախա սահմանված է գործելու, բեղմնավորելու և տևելու: Բարոյական մարդասպանություն մ՚ է այդ, զի մեն մի մարդ պատասխանատու է յուր անձին, խղճին և ընկերության: Ոչ ուրեք այն.
չափ գործելիք կա որչափ այն ազգին մեջ որ յուր<noinclude>
<references/></noinclude>
ag4lt5um0pooqk7ncqmfw05r8gyzv10
397827
397826
2026-10-18T10:16:16Z
Emptyfear
547
397827
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>միջոցն է գործողությանց: Ընկերությանց թիվը բազմացնելով՝ հառաջադիմությունը զգալի կ՚ըլլա: Բայց չի բավեր հիմնելը, հարկ է նաև հաստատել. զի ստեղծելը ներկան է, հաստատելն՝ ապագան:
Սակավաթիվ տարիներե ի վեր միայն՝ ընկերություններ կը բազմանան ի մեզ. դժվարին պաշտոն մ՚ է անոնց կազմակերպությունը, զի գրեթե նորաձևություններ են. և ինչ որ նոր է, կասկածելի կը թվի: Գործող մարմիններուն տևողության, և անոնցմե հառաջ եկած արդյունքն է որ հավատք և վստահություն կ՚աղղեն, և որով մարդիկ հակամետ կ՚ըլլան ոչ այնչաի դժկամությամբ իրենց լուման նվիրելու: Հայերը` տակավին վարժություն չունին սիրով օժանդակելու առաջադիմական կամ մարդասիրական ձեռնարկությանց. իրենց նպաստը շաո անգամ զոհ մ՚է արժանապատվության զգացման, և կամ խղճին արդյունքն է: Ամեն պարագաներու մեջ սկզբնավորությունները դժվարին են, ու ազգին առաջին գործավորաց վրա կը ծանրա նա այդ պաշտոնը: Ազզային զգացումը գրեթե բառ մ՚ է արդ, երբ այդ բառը զզացման վերածվի, զգացումը՝ լուսո, ահավաս սիկ հառաջաղիմությունը, ահավասիկ մանուկ ազգն որ բանականության ժամանակին կը հասնի, ու ապրելու կը նախ խասահմանվի:
Աղքատությունն ու տգիտությունը մահացու ախտեր են որ մարդկությունը կը մաշեցնեն. իսկ աշխատությունն և լույսը հառաջ կը մղեն զայն՝ մեծ հանդիսացնելով: Անհատական գործողությանց լուրջ և հարատև ամբողջությունն ազգաց կյանքը կը կազմե. հետևապես որևէ աշխատության տուրք մերժե նույնիսկ ամենափոքրիկ մաս մի, հյուլե մի, գողություն մ՚ է ի վնաս այդ ընդհանուր համրաքայլ գործողության, ազգաց կացության նկատմամբ ոճիր մ՚ է:
Կյանքը՝ կը նշանակե մտավորական և բարոյական կարոլությանց կիրառություն: Ո՞վ արդյոք իրավունք ունի անշարժության, կորստյան, մահվան դատապարտել ինչ որ նախա սահմանված է գործելու, բեղմնավորելու և տևելու: Բարոյական մարդասպանություն մ՚ է այդ, զի մեն մի մարդ պատասխանատու է յուր անձին, խղճին և ընկերության: Ոչ ուրեք այնչափ գործելիք կա որչափ այն ազգին մեջ որ յուր<noinclude>
<references/></noinclude>
s3hzm9hf49coj5wyfb1f3iukz0xtqp0
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/167
104
15086
397828
200839
2026-10-18T10:17:33Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397828
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>խավարապատ անցյալը կուզե թոթափել՝ մեծ ազգաց լուսավոր կյան քով ապրելու փափագելով. զի ամենայն ինչ քանդելու է վերաշինելու համար, և առաջին գործավորներն իրենց աշխատության նահատակները կ՚ըլլան, ու իրենք ևս փլատակ կը մնան դիզված փլատակացն ներքև: Քանդելու գործողությունը դժվարին է, իսկ վերաշինությանն՝ ևս առավել. զի անփորձությունը, հակառակտւթյան ոգին, խավարը, մրցումն, ի հանդես կ՚ելլան. և այդ հակառակ կրից ընդհարումեն, գիշերվան և լուսո կռիս վեն կը ծնանի խառնակության հրեշը, որով ինչ որ կ՚սկսեր ծագիլ, բխիլ, բարձրանալ, ապրիլ, կորստյան կը դատապարտեր, և հարկ կ՚ըլլա վերստին պարապիլ գործտ մի շինության որ մտսամ: հառաջացած էր, նույն դժվարությանց ենթարկվելտվ, նույն վտանգաց, նույն կռիվներու, այն ձեռնարկին շարունակությունը ուրիշ ձեռաց հանձնելու հարկ կ՚ըլլա, ինչպես և հարատևությամբ ու տւսահատ մրցմամբ հաղթանակելու պաշտոնը:
Մեն մի սերնդյան պարտքն է հաջորդ սերնդյան առաջաղեմ աշխատություն մի թողուլ. այո՛, նվիրական պարտքն է հառաջադիմության քայլ մ` առնել տալ: Վա՜յ այն սերնդյան որ թևերը կուրծքին վրա կապած կը նայի անգործ և «ոչինչ» կը պատասխանի ապագային՝ երբ սա յուր ժամանակին գործածության համարը կը պահանջե: Այդ մեղկ սերնդյան ծույլ կացությունը ժամանակին վրա գողություն մ՚է, հառաջադիմության վրա հափշտակություն մ` է: Շատ իսկ կա գործելիք:
Անցելույս ավերները ավլելու է, գործադրվածը հաստատելու և կատարելիքը ի գլուխ հանելու ժամանակը սուղ է. մենք վերջին հրավիրյալներն ենք ի խնջույս լուսավորության, հարկ է որ մեր տեղերը պատրաստենք և արժանավայել կերպիվ գրավենք զանոնք: Որչափ պաշտոնը մեծ ըլլա՝ նույն համեմատությամբ ևս ըլլալու է անձնվիրությանց և զոհողությանց մեծությունը. հետևապես նույնչափ դատապարտելի են անհոգությունն ու անիշխանությունը:
Ազգային առաջադիմության խնդիրը վտանգի ենթարկված է. ապագա սերունդը կը մոտենա. նզովք պիտի կարդա եթե դատարկ ձեռամբ ներկայանանք իրեն: Պետք չէ խրտչիլ դժվարությանց առջև, այլ գործել և միշտ գործել, ու<noinclude>
<references/></noinclude>
a2a1tg67bzkhnl9xt735w26omy10c9z
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/168
104
15087
397829
200840
2026-10-18T10:18:25Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397829
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>մարդկային սանդուղին մինչև վերջին բազրոտները, մինչև ռամ կին (plèbe) իջնալու է:
Ռամիկը նեխոտ ցնցոտիքն է որ գիշերը զխշտյակ ունի իբրև անկողին, և ցերեկը՝ զանոթություն իբրև ընկեր: Ռամիկն այն գարշահոտ բազմությունն է որ հացի կը կարոտի, և որ իրարու վրա կռթնած՝ գլուխը կը ցցվե ուրախ մարդկության հանդեպ, իբրև մսահատ անհեթեթ ուրվական: Եվ ոչ բնական կայծ մի կ’ոգևորե զայն, զի մարդկության նվաստագույն արտահայտությունն է: Բայց եթե կռիվ, հեղափոխու թյուն ծագի, այն ժամանակ կենդանի մրուրը գազանաբար դուրս կը ցայտե, և ընկերության վրա կը տարածե բոլոր հուշ սահատությունը, լրբությունն, անասնությունը, սրտմտությունը, զորս անոթությունն և աղքատությունը դիզած և բարդած էին ժամանակներե իվեր: Այդ ցնցոտյաց մեջ աշխատությունը մտցնելու է՝ անոթության վերջ տալտվ. այդ խավարի բույնին մեջ լույս ծավալելու է. այդ մարդկային հոտին մեջ հոգի մ՚ արթնցնելու է, յուր էության և կարողության գաղափարը տալով իրեն, բարոյական անշարժության գարշահոտությամբն ապականյալ բազմության մղում տալու է, հտւզես ջու է, հոն կյանք տարածելու է: Ոչ ոք կ'զբաղի կենաց այս թշվառ և անծանոթ մարտիրոսներով՝ որք կուգան, կը հյուս ծին, կ՚անցնին առանց և ոչ մեկու մուշադրտւթյունը գրավե լու. տիղմն է այն որ կը սահի, կ՚երթա, դյուրաջինջ սև հետք մի թողլով:
Գրեթե ամեն բանով կ’զբաղինք, ամեն բանի վրա նայվածք մը կ՚արձակենք. բայց ո՞վ արիություն ունի՝ առանց զզվանաց, մինչև գարշաբույր ռամկին մոտենալու, ու ժանատահոտ քուրջերու ներքև տեսնելու վտիտ, հալևմաշ մարմիններ, և անասնո ներքև եղբայր մի ճանչնալու:
Մայտա, խոնարհեցուր աչքերդ մինչև խուժանին, անոր համար գործե, անոր աշխատություն տուր, հուսո ճառագայթ մ՚ եղիր, ձայնդ բարձրացուր, հասարակաց ուշադրությունը գրավե այն ժահաբույր վայրերուն վրա՝ ուր մարդկությունն անօգնական կը լլկի, առանց հացի և առանց հրո կը մեռնի:
Անոնց համար ընկերություն մի հաստատե, հավաքե անոնց<noinclude>
<references/></noinclude>
6hmzgmyqug6d0tff2xm4s2frcv1caw8
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/169
104
15088
397830
200841
2026-10-18T10:19:45Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397830
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>ապիկար զավակներն՝ այն սև ծաղկունքն թշվառության որք՝ դարձյալ կ՚ըսեմ, կյանքեն կը ճանաչեն ցերեկը՝ միայն անոթությունը, գիշերը՝ հողն իբրև անկողին, և ձմեռը՝ ցուրտը:
Ապաստան մի հաստատեցեք անոնց համար: Գոնե դժբախտության ժառանգորդները բնակարան մի ունենան որ ցերեկին պատառ մի հաց գտնեն, հրո կայծ մ՚ իրենց սառնաբեկ մարմինները ջերմացնելու, և մտավորական շող մ՚ իրենց մտքերը լուսավտրելու, որ վերջապես գթության ոգին գտնեն մարդկային ձևին ներքև: Այդ փոքրիկ էակները փոխանակ ցամքելու, հյուծելու և մեռնելու տառապանաց մեջ, փոխանակ իբրև ընկերային վերք օր ավուր աճելու, և ապականելու մարղկային մթնոորտը, զարգանան ընդհակառակն, աշխալին, մտածեն. փոխանակ խավարին՝ լույս ըլլան. թող մահը կյանք արտադրե, Հայնժամ բոլոր այդ կենդանի զանգվածն որ ընկերության համար կորսված կը համարվեր, զորության նոր աղբյուր մի, կը գոյացնե, աշխատությունը կավելցնե, բանականությունը կ՚աճեցնե մտածելու, և հոգիներու թիվը կը բազմապատկե զգալու, սիրելու, գթալու և ծառայելու համար:
Չարն արմատախիլ ընելու է. ռամիկը չարն է որ կը բուսնի անընդհատ ապականակիր ջուրերու մեջ՝ թունավոր շունչը ամենուրեք տարածելով: Իջի՛ր ուրեմն մինչև հոն, և սփոփեով կը բժշկես, հիմնավոր ախտը կը ջնջես: Ոչ մեկ ախտ ինքնին կը բուժի նույն պայմաններու մեջ մնալով, շնչո մի, հոգվո մի պետք կա դարմանը գտնելու համար: Այդ շունչն, այդ հոգին եղիր, Մա՛յտա. ուրիշ շունչերու, ուրիշ հոգիներու միացիր, մաքրե գարշահոտությունը, և կմախք մարդը՝ կենդանի մարդո վերածե:
'''Տիկին Սիրա առ Մայտա'''
Ի՞նչ է այդ երկարատև լռությունդ: Սրտիդ գոհունակությունն այնչափ մոռցնե՞լ կուտա քեզ զբարեկամներդ որ և ոչ իսկ վայրկյան մի կը հաճիս զոհել անոր:
Տաճիկ դրացիս հուսահատության մեջ ընկղմված է, վասնզի կը հաստատեն թե յուր պաշտելի գեղանին խիստ<noinclude>
<references/></noinclude>
h6thl6wwzow7gbm01uq40utnau33k9r
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/170
104
15089
397831
200843
2026-10-18T10:20:28Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397831
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>աղետալի վերջ մ՚ ունեցած է, թեև մանրամասնությանց վրա բնավ տեղեկություն չունեցանք:
Ցավալի է ականատես ըլլալ արանց արտասվաց, թեև անոնց տևողության վրա մեծ վստահություն չունենամ: Անոնց ցավն ուժգին է բայց կարճատև. իսկ կանանցը շատ ավելի երկարատև է, և երբեմն մինչև ցմահ կը շարունակե, թեև անոնցմե բազմաթիվ օրինակներ չունենանք: Արանց վշտին չափազանցությունը մարդասպանության կը տանի զիրենք՝ եթե տևողական ըլլա. իսկ եթե այդ զգացումը մեղմանա՝ խիստ շուտ կանհետանա: Իրավ է որ կանայք իրենց կենաց վերջ չեն տար, սակայն ցավը սև ակոս մի կը բանա անոնց սրտին մեջ զոր ժամանակը միայն կարող է սփոփել:
Անձնասպանությունը վայրկենական ողորմելի քաջություն մ՚ է, որ վերջ կուտա անհանդուրժելի չարչարանաց: Բայց ապ րիլ տառապանաց համար՝ կենաց դյուցազնությունն է՝ մրցելու, կռվելու զորությունն է. նույնիսկ տառապանքեն վեր բարձրանալու հատկությունն է: Անձնասպանությամբ մարդս թշվառության հաղթահարն է. իսկ ապրելով թշվառության հաղթահարողը: Տագնապալից կյանք մի կրելը, իբր հանդիսական կանդնիլ է ժամանակին առջև՝ որ մեն մի վայրկյան դառնության շիթեր կը թափե մեր կենաց բաժակին մեջ. և այս բաժակը շարունակ կը քամենք մինչև ցմրուր ցորչափ լցվի:
Մեր այս ընթացքն ամեն րոպեի մարտիրոսություն մ՚է, համակերպիլ է այնպիսի վիճակի՝ տր մարդն ի վեր քան զմարդ կը բարձրացնե:
'''Մայտա առ Տիկին Սիրա'''
Կարծեցիր ուրեմն թե կրնայի մոռնալ զքեզ. քիչ մնաց որ մահվանս լուրը հասներ քեզ: Կյանքս Տիգրանին կը պարտին, տխուր պարգև մ՚ընծայեց ինձ:
Մեր ամուսնության հաջորդող սակավաթիվ օրերը կանցընեինք մերթ ծովուն վրա նավակով շրջելով, և մերթ Ասիական կանաչագեղ ափանց տերևազարդ հովանվույն ներքև պատսպարվելով: Բազմիցս կը հանգչեինք հոն՝ լռությամբ զիրար<noinclude>
<references/></noinclude>
ku4pgalwy6n1g0duws1k041cyrcua2v
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/171
104
15090
397832
200844
2026-10-18T10:21:26Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397832
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>պաշտելով, մինչդեռ մեր սրտերը բարձրաձայն կը խոսեին, և հիացմամբ կը նայեինք այն հոգեզվարթ բնության որո լեզվին՝ երջանիկ հոգիները միայն վերահասու կըլլան: Հայեցվածքս Տիդրանին աչերուն մեջ կը խորասուզվեր, և կ’օրհնեի զաստված որ կյանք պարգևած էր ինձ՝ այսինքն յուր գեղեցկագույն պարգևը: Սքանչացմամբ կը վայելեինք զամենայն ինչ, զաստված՝ որ էությամբն անծիրը կը լեցներ. զշողն՝ որ պտունկ կը փայփայեր. զծառն՝ որ երջանիկ թռչնույն սիր բույնը կպատսպարեր. զծաղիկն՝քաղցրաբույր ժպիտը բնության, զմռնչող կոհակն՝ որ փրփրելով կատաղություն կը հայաներ. վերջապես ամեն բանի մեջ անսպառ հաճույք կը տնայինք, ղի ընության դիրքն այնչափ ընդարձակ է որ ամեն մի երեսին վրա սեր և երջանկություն կը կարդայինք: Մեր այս վայելքն այնչափ մեծ էր որ չէր կրնար տևել անշուշտ. գարնանային պայծառ այպն էր զոր թանձրամած ամպեր քողարկեցին հանկարծ: Արդյոք վիճակված է ինձ բարեբաստությունը ճանչնալ՝ անոր կորստյան համա՞ր տղբալու միշտ. և մինչ հազիվ հաղ ժպիտը կուրվագրի շրթանցս վրա՝ սուգին մատը պետք է անմիջապես ջնջե անգթաբար: Աչացս լեղի շիթն անհրաժե՞շտ է արդյոք մարդկության արտասվաց ովդիանին Ջվարթության ծաղիկն չի կարող հիս արմատ թոպուլ, ո՛չ. զի արեգակի կր կարոտի, մինչ ես անաստղ գիշերն եմ, ավաղ:
Օր մի դարձյալ ծովեզրյա դաշտ մի գացինք թավուտ ծառի մի ներքև քիչ մի զովություն փնտրելու համար, զի աշնանային եղանակին մեջ ամառվան սաստկագույն տաքերով կը տես չորեինք. կարծես թե շնչասպառ էի, և կուրծքիս դժվարին ել և էջը ներքին վիճակիս նեղությունը կը հայտարարեր: Տիգրանին բոլոր ճիգերն սակավ ինչ սփոփում հայթայթելու՝ պարդյուն մնացին. կարծես թե երկաթյա ձեռք մի սիրտս կը ճնշեր անընդհատ՝ մտացս խաղաղությունը վրդովելով:
Հանկարծ արևելյան զգեստով կին մի նշմարեցին աչերս, որ հանդարտորեն դեպի մեր կողմը հառաջանալով վրաս հարձակեցավ մեկեն իմեկ՝ ուզելով սրովն զիս սպաննել: Տիգրան արգիլեց` ինձ սահմանյալ հարվածն, և այն սուրը կորզելով՝ այդ կնոջ սիրտը մխեց ուժգին: Ճիչ մ՝ արձակեց նա որ<noinclude>
<references/></noinclude>
im0cgdd8pwolg51qk5xiugjhvs90krd
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/172
104
15091
397833
126679
2026-10-18T10:22:06Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397833
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>արյունս սառեցուց, և գետին ինկավ մինչ արյունը վերքեն կը հորդեր: Տիգրան անոր ճերմակ քողը քաշեց երեսեն և առջևս տեսա, ով երկինք... Հերիգան: Տիգրան զինքը ճանաչելով՝ գոչեց. «Արդարությունը կատարվեցավ, Մայտադ իմ սիրեցյալ, վրեժդ լուծեցի»:
Բայց նա ինձ նայելով, գազանային ժպտիվ ըսավ. «Լուրերեդ բնավ չի զրկվեցա, շնորհիվ քու բարեկամուհվույդ՝ Տիկին Սիրայի: Քորֆուի մեջ ապահով և աներկյուղ կրնայի ապրիլ իբրև իշխանուհի՝ մեծատուն ամուսնու մի հետ. բայց չհաճեցա, զի անտանելի էր ինձ բարեբաստությանդ գաղափարն՝ որ մեն մի օր կարծես դժոխք մը կը գլորեն աչացս առջև: Մեկնեցա Քորֆուեն ամուսնությունդ արգիլելու համար, բայց ուշ հասա դժբախտաբար, և կրկին մահվամբ պիտի մեռնիմ զՏիգրան քեզ թողլով»:
Յուր արյունը հորդառատ կը հոսեր, ուզեցի մոտենալ օգնել իրեն, զի դժբախտության մեջ թշնամությունը կը դադրի: Բայց նա խոժոռ ղիմաթ նշան ըրավ ինձ հեռու կենալու, և ըսավ. «Քու ձեռքեդ կյանք ընդունիլ մահ է»: Ապա նվաղուն աչերը Տիգրանին դարձնելով՝ յուր դիմաց խստությունն ամոքեցավ: Նայեցավ անոր վշտագին և միանգամայն սիրալիր աչոք, ու հոգնաբեկ ձայնիվ մրմնջեց, «թող այս արյունս հավի տենական տանջանքդ ըլլա, և ստվերս՝ կենացդ անբաժան ըն կերը: Այս վերջին վայրկենիս չեմ վախնար խոստովանելու թե միշտ զքեզ սիրեցի և միայն զքեզ. և մինչև այս րոպեիս կը սիրեմ զքեզ վերստին, երբ անգութ ձեռքդ չի խնայեց ինձ մահացու հարվածդ»:
«Ուխտադրուժ կին, գոչեց Տիգրան, կը հուսա՞ս այդ խոս քերովդ զիս ի գութ շարժել, և մոռցնել տալ ինձ այն արտասուքն որ Մայտային թափել տվիր»:
«Լո՛ւր ինձ վերջին անգամ մի, ըսավ Հերիգա, եթե ինձ տված հարվածդ բավական չես համարեր՝ քանի որ չգիտեիր ով ըլ լալս. ահա կուրծքս զարկ վերստին, մի՛ խիղճ ըներ բնավ, բայց ապահով եղիր որ ոչ նվազ պիտի սիրեմ դարձյալ զքեղ:
Դժբախտությանս համար ճանչցա զքեզ, ուզեցի մոռնալ պատկերդ, ջանացի ամեն տեսակ վայելից մեջ սերս թաղել, բայց իզուր: Քու պատճառավդ կին ըլլալս մտռցա, աղարտեցա, և<noinclude>
<references/></noinclude>
ek0n5wtw0yajuo5b7r23ruec6fxpg4m
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/173
104
15092
397834
126670
2026-10-18T10:24:31Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397834
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>նվաստացա բանտիս մեջ մինչև անգամ պահապանս արտասուքովս հրապուրելու և անոր ձեռամբ տաճկի մի տուն պատսպարվելու:...
...................
և ահա կը մեռնիմ առանց աչերս մինչ երկինք կարենալ բարձրացնելու. կը մեռնիմ.............լքյալ, նախատյալ...............»։
Ձայնը նվաղեցավ, և մինչդեռ Տիգրանին անունը կը հնչեց, վերջին շունչը փչեց: Զարհուրելի էր այսպիսի տեսիլ մ՚ ինձ համար: Աչերս մթնցան, չգիտեմ ինչ եղա: Երբ ինքզինքիս ձկա, զգացի թե անկողնույս վրա տարածված էի: Սարսափա հար աչքերս ղՏիգրան փնտրեցին իմ քովս էր նա, ու ահարեկ և հուսահատ կսպասեր որ կենաց նշան տամ: Ու, ինչո՞ւ հավիտենականության նինջով չի քնացա. առ ի՞նչ ծառայեց զարթնությունս։
Այս աղետալի դեպքին երկրորդ օրը Տիդրանս ձերբակալեցին, կամ լավ ևս ըսեմ՝ կյանքս հափշտակեցին: Տիգրան յուր ազատության զոհովը կը տուժե ինձ շնորհած օրերը. ողորմելի՜ շնորհք:
Գնացի այցելություն ընելու Տիգրանին յուր բանտին մեջ: Ուզեցի մասնակցիլ յուր բանտարկության, բայց նույնիսկ այդ մխիթարությունը զլացան ինձմե: Փոխանակ ես իրեն սփոփանք տալու, ինքը մխիթարեց զիս ապահովցնելով թե՝ քիչ օրեն վերստին իմ քովս պիտի վերադառնա առանց չարագործ ոգվո մեքենայություններե վախ կրելու այսուհետև: Ինքն այնպիսի վեհություն մ` ունի վրան որ մեծ է նույնիսկ բանտին մեջ. տոչինչ կը նվաստացնե զինքը և ոչ իսկ կը վհատեցնե. ընդհակառակն այնպիսի պատկառանք մի կազդե պահապաններուն, որ կարծես թե երբ իրեն կը մտտենան՝ իրմե հրաման ընդունելու համար է: Շատ ավելի դատավորի կը նմանի քան թե դատապարտյալի: Ճշմարիտ մեծությունն ամեն պարագայի մեջ կը հայտնվի, և ոչ ինչ կարող է ճնշել զայն:
Բանտը՝ Տիգրանին ներկայությամբ՝ անեզրություն կը թվեր ինձ. իսկ անեզրությունն առանց Տիգրանին՝ բանտ մի: Ո՞րչափ ժամանակ դեռ արդյոք վայրկյաններ պիտի համրեմ, և մեն մի վայրկյան մինչև ցե՞րբ ցավ մի պիտի նետե երեսիս:
Քանի մ՚ օր հառաջ ժամանակը կը սուրար երջանկության<noinclude>
<references/></noinclude>
le32ngffiim5qc108h56yjjbtl918ps
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/174
104
15093
397835
200845
2026-10-18T10:25:04Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397835
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>թեվերուն վրա. արդ սկսավ համրաքայլ սողալ իբրև հանցելումն:
Հերիգայի պատկերը ներկա է մտացս անընդհատ: Կարծես թե զարհուրելով կը տեսնեմ տակավին այն հրեշ հայեցվածքն որ այնչափ քաղցրացավ Տիգրանին ուղղվելով: Հերիգան, որ ամենտւրեք կ՚իշխեր, սիրո գերին եղած էր: Ո՞ գիտե եթե թըշ վառ սիրով ըմբռնված չըլլար, գուցե այն ևս պիտի ապրեր սիրելու և ներելու համար: Թեև աղետալի եղավ նա ինձ համար, սակայն կը խոստտվանիմ որ վերջին վայրկյանները գթություն ազդեցին ինձ: Այսօր դարձյալ զիս Տիգրանես կը բաժնե, բայց անկարող եմ զինքն անեծեու զի շատ ճանչցավ սիրո բոլոր թունավոր խոցերը:
'''Տիկին Սիրա առ Մայտա'''
Խաբե՜ց զիս ուրեմն. օձն էր որ ձեռամբս կը խնամեի, և առ քեզ կ՚առաջնորդեի: Վա՜յ ինձ, ես ուրեմն քու մահվանդ նպաստած պիտի ըլլայի. և ի՞նչպես կարելի էր ինձ այդպիսի աղետից հանդուրժել: Բայց այս պարագայիս մեջ մեկ բանով կըմխիթարվիմ, այսինքն մահարեր ձեռք մի գլխուդ վրայեն վերուցած ըլլալուս: Կը հասկնամ արդ այն հետաքրքրությունը քեզմե լուր ունենալու, և յուր հուզումն՝ ամուսնության դ պատրաստությունները լսելով, ինչպես և յուր աճապարանոք մեկնիլը: Բայց Հերիգան արյամբը մաքրեց չարությանցն հետքը: Չեմ զարմանար այդ կնոջ՝ տչ սիրույն վայրագության, ոչ ատելության, և ոչ մահվան նկատմամբ անվրդովության վրա: Ծայրահեղ բնությունները՝ չարին, ինչպես և բարվույն մեջ չափ չեն ճանչնար. Հերիգան իրրև ոճրագործ մեռավ, ուրիշ պայմաններու մեջ գուցե իբրև նշանավոր կին մեռներ: Բուռն բնություններն իրենց կիրքերեն, պարագաներեն և դեպքերեն հառաջ կը վարվին շատ անգամ, առանց կարենալ կարողուի թյունները սահմանարկելու միշտ, նամանավանդ իրենց կրից սաստկության խաղալիք կ՚ըլլան երբեմն: Կարծես տրձանք մ` է որ զիրենք արագաբար կը տանի. ո՛ւր, իրենք ալ չեն գիտեր, գրեթե դեպքերեն կախում ունի իրենց ընթացքը:
Ես համոզված եմ թե մարդս հրեշ չի ծնանիր. բայց<noinclude>
<references/></noinclude>
r0mmmqik4sg5acp8c2k4puov0yu57v4
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/175
104
15094
397836
200846
2026-10-18T10:26:31Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397836
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>պարագաները, պետքերը, այլևայլ տրամադրությանց տրված ուղի ղությունը, զանազան ազդեցությանց ներքև այն տրամադրությանց զարգացումը, կրից առավել կամ նվազ անդիմադրելի ճնշումը մարդուս մղում կուտան յուր բախտը վճռելով: Զորօրինակ՝ սերը վայրենի զգացման կը վերածի, և սա ատելության կառաջնորդե, քաջությունը՝ հանդգնության, և անձնասիրությունը՝ անիրավ վրեժխնդրության: Բոլոր այն բարձր հանգամանքն որ բարվույն կրնային ծառայել, չարիք հասց նելու գործիք կը դառնան: Ո՞րչափ սիրտը մի քիչ բանի կը կարոտի մոլորելու, միտքը խանգարվելու, և մարդս խոտորնակ ճամփաներու մեջ դեգերելով վհին մեջ խորաուզվելու համար: Աննշան իր մ՚ ամբողջ ապագա մի կը պատրաստե երբեմն:
Տե՛ս, ինչպես դեպքերն իրարու կը հաջորդեն, և որպիսի կապակցություն կա անոնց մեջ: Եթե Տիգրան անշեջ սեր մի չի վառեր, Հերիգան մարդասպան չէր ըլլար. դու Կոմսին հուսահատ զգացում մի չէիր ազդեր, Տիգրան կնոջն անմեղ սիրտը չէր թունավորեր, Պետրոս յուր հանցանքն արյամբը չէր քավեր, և վերջապես Տիգրան յուր անբիծ ձեռքերն արյամբ չէր ներկեր: Դիտե' ուրեմն քանի՞ հանցանք, քանի՜ ոճիր, քանի՜ աղետք կը ծագին մեկ աղբյուրե՝ այսինքն կնոջ մի սրտե: Այլև այլ եղելությանց սկզբնապատճառը գտնալը դըժվարին ինչ է. բայց եթե կարելի ըլլար հաջողիլ պիտի տես նեինք թե անձնական կիրքերը մեծավ մասամբ սույն սկըզբնապատճառն արտադրած է, և գլխավորապես սիրո տենդն, կամ փառամոլությունը:
Զոր օրինակ Հեղինե պատճառ է Տրովայի կործանման. Լուքրեցիա՝ թագավորության անկման, ինչպես Վիրգինյա՝ տասնապետաց վարչության բարձման: Ինչպես և Թանճերի կոմսին՝ Հուլիանոսի աղջկան, Հռոգերիկոսեն առևանգվիլը Վիսիգոթաց թագավորության վերջանալուն առիթ տվավ:
Նույնպես և մեկ մարդու փառամոլությունն աշխարհիս կերպարանքը կայլափոխե, գահեր կը տապալե, նորանորս կը կանգնե, և զերկիր մարդկային կույտերու ավերակներով կը ծածկե: Ալարիքներ, Ժանսերիքներ, Ատտիղաներ, Լենկթիմուրներ, Աղեքսանդրներ և Նապոլեոններ կը հաստատեն զայդ.<noinclude>
<references/></noinclude>
dy7bx8d226vxyvirzywjolcbz3b26sb
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/176
104
15095
397840
119747
2026-10-18T10:34:21Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397840
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>ամենուրեք արյան հետքեր թողուցին իբրև վկա իրենց արշավանաց:
Միշտ բազմաթիվ անձինք մեկ անձի համար կը տուժեն, և մեկ արյան կաթիլեն հազարավորներ կը ծնանին, զի ոչինչ միայնակ և անբերրի կը մնա. այլ ամենայն ինչ շղթայակապ է, կը բեղմնավորե, կը հառաջանա, կը հաստատվի, և կարծես արյամբ կը ծեփի, արյամբ կը բարգավաճի, արյամբ կը հաղթահարե և բարձրահոն կը կանգնի: Քաղաքներն արյամբ կստացվին, արյամբ կը պահպանվին և երբեմն արյամբ կառնըվին: Կրոնքներն արյամբ պաշտպանվեցան, հալածվեցան... և Հռովմ մին թշնամվույն և մյուսն եղբոր մ՚արյունեն դուրս ցայտեցին:
Մովսիսի ժողովրդյան փրկության առթիվ Եգիպտացվոց դիակները Կարմիր ծովու մեջ ծփացին: Բաբիլոնի արքունական խնջույքին ցնծալից աղաղակներուն վերջին վանկն՝ արյան ճին մեջ կորսվեցավ, ինչպես Կարթագինյանց ատելության նզովքն արյան մեջ շիջավ, և Հոնաստանի հետին օրհասա կան հառաչանքն արյան մեջ նվաղեցավ: Վսեմ եղբայրասիրություն և հաշտարարություն քարոզող Քրիստոսի արյու նեն՝ ի վեր կանդնեցավ սպառազեն և արյունարբու Քրիստոնեությունը. Կարլոս Ե-րդ արյան տառերով գրեց Լութերի անունն յուր դրոշակին վրա. Վաշինկթընի ստացած անկախու թյունն արյան գետերեն ծնավ, և 89 թվականը հետին Գաբեթին գլխուն զոհովն տուժել տվավ ավատականության և բըռնության բազմադարյան անիրավությունները: Եվ մինչ ազատությունը կը ծնաներ, թագավորության բեկորներն արյան գետերու մեջ շառաչմամբ թավալելով կ՚անհետանային: Միշտ և ամենուրեք արյուն. անոր հարգը շատ կը ճանաչեն և անս խիղճ կը թափեն: Կաթիլ մ՚արյան համար կը բողոքեն, և րյուրավորներ կը վատնեն: Մարդասպսնությունը կ’արգիլվի, մինչդեռ ընդհանուր կոտորածը կը ներվի: Առաջին կետին մեջ կառափնատ կա ի բաժին, իսկ երկրորդին մեջ՝ ովսաննա: Ինչ որ մարդասպանություն է դատարանին առջև, աշխարհակալություն է պատմության մեջ: Մին դատապարտելի է քիչ արյուն թափած ըլլալուն, և մյուսը հռչակելի՝ արյան գետեր բա ցած ըլլալուն համար:<noinclude>
<references/></noinclude>
sbo75ibavv5kvblpvxf0fwbn009dgv0
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/177
104
15096
397841
200847
2026-10-18T10:35:33Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397841
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>Դիտե’, և պիտի տեսնես թե մարդկային պատմությունը հակասությանց շարք մ՚է. հոս կը ներվի ինչ որ կը դատապարտվի հոն: Հոս կը վարձատրվի ինչ տր կը պատժվի հոն։ Դարե րուն սկզբնավորութենեն ի վեր մարդիկ հակասական ընթացք մ՚ ունին միշտ՝ իրենց գործերուն և խոսքերուն մեջ: Երբ մարդիկ խոսքերը գործին հետ համաձայնեցնեն, երբ հանուն արդարության անիրավությունը չի գործվի.............. և ոչ մոլությունը՝ առաքինության ներքև, և ոչ տգիտությունը՝ գիոության, հայնժամ նոր թվական մի պիտի հանդիսավորի՝ այսինքն հառաջադիմության թվականը, որ ծնունդ պիտի տա նոր մարդկության, պայծառացյալ շողշողուն լուսով, խաղաղությամբ, արդարությամբ և հավասարությամբ: Բայց մինչև որ այդ վայրկյանը հասնի, քանի՜ անհագ փառամոլություններ արյունաթով ճամփաներ պիտի բանան աշխարհիս վրա. քանի՜ անմեղներ մեղավորաց հանցանքը պիտի տուժեն, քանի՜ սրտեր պիտի հառաչեն, քանի՜ կիրքեր պիտի մռնչեն:
Մարդկությունը տակավին շատ արյուններու մեջեն պիտի քայլե, յուր ճակտեն վերջնական կերպիվ ջնջելե հառաջ այն աղետալի կարմիր դրոշմն որ հետզհետե կը վերանորոգվի:
Վայրենի մարդն արյամբ կապրի, բայց քաղաքակրթյալն ի՞նչ բանով կը սնանի արդյոք: Առաջինը կրնա արդարանալ յուր անասնական ճաշակներովը, յուր պետքերովը, սնունդի մատակարարության նվազությամբ, գտնված բարբարոս միջավայրին վերջապես: Բայց երկրորդն ինչո՞վ կրնա արդարանալ: Մին հանգետս չարիքը կը գործե, իսկ մյուսը գիտությամբ: Ուրեմն առաջինը տգիտությամբը կարդարանա, և երկրորդը գիտությամբը կը դատապարտվի: Ո՞վ ուրեմն առավել բարբարոս է, վայրենի՞ն՝ որ կ’սպաննե յուր անձնական պիտոյից և պահպանության համար, թե քաղաքակրթյալ մարդն որ մահաբեր գործիներ կատարելագործելով մարդկության կուրծս քը կը մխե, մի միայն փառասիրությունն, ատելությունն և կամ վրեժխնդրությունը հագեցնելու մտոք:
Մեկ կողմեն կը կատարելագործվի ինչ որ կը հարվածե և կը մեռցնե, և մյուս կողմեն՝ ինչ որ կսփոփե. փրկարար ձեռքը կօրհնեն, բայց մեռցնող ձեռքը կանիծե՞ն արդյոք: Առաջնույն վրա կը զարմանան, և նույնչափ կը զարմանան<noinclude>
<references/></noinclude>
19or39w69rltoyskt875vhzfb5e7y09
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/178
104
15097
397842
126673
2026-10-18T10:36:15Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397842
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>երկրորդին վրա. բուժող ձեռքն՝ ինչպես և քանդող ձեռքը նույն կշռով կը կշռվին: Մարդիկ մահը կը պատրաստեն, և նույն ժամանակ անոր զոհերն ազատելու միջոցներն ևս կը պատրաստեն: Մահը կամ բարիք մէ կամ չարիք. եթե բարիք մ՚է, ինչո՞ւ կը վարձատրվին իրեն դեմ զինվորողներն, եթե չարիք՝ ինչո՞ւ զայն անչափ առատաձեռնությամբ կը բաշխեն: Ապա ուրեմն ի՞նչ է մահը. գուցե մին և մյուսը: Բայց նույն պատճառը բարվույն և չարին սկզբունքը կրնա՞ ըլլալ արդյոք. ո՞ր տրամադրությամբ կրնա ընդունելի ըլլալ այդ:
Մարդկային միտքն որ ամենայն ինչ կուզե քննել, զննել, հստակել, ամեն բանի յուր սահմաններն որոշել, ինչպե՞ս կ՚ըլ լա որ մահվան և կենաց ծանր խնդիրը չի վճռեր. ինչո՞ւ այսպես կաղ և տարտամ վիճակի մեջ կը թողու. ինչո՞ւ, վասնզի յուր շահերն և փառասիրությունը կը հորդորեն զինքը պահել այդ անորոշ վիճակն որ այնչափ նշանավոր է յուր անձնական տեսությանց: Անարդարությունն այնպիսի ասպարեզի մեջ կ'ապրի, որո սահմաններն արդարությունը չէ գծած տակավին, որպեսղի զայն ընդլայնե կամ ամփոփե ի պահանջել հարկին: Մարդկային անիրավությանց պատմությունը թանձր ստվերներ են որ մարդկության երեսը կը նսեմացնեն:
'''Մայտա առ Տիկին Սիրա'''
Տիգրան տակավին բանտարկյալ է, թեև կը հաստատեն թե՝ հետ սակավ ավուրց ազատությունը պիտի ստանա. սակայն կը վախնամ որ ես այդ օրը չպիտի տեսնեմ: Բազմիցս այցնլություն ըրի անոր, թեև ողորմելի է վիճակս, ներկայությունս նախ ուրախությամբ կը համակե զինքը, բայց անմիջապես ետք տխրությամբ կը գրավվի անողոք հիվանդության ավերակներն անձիս վրա նշմարելով: Սպառած ուժս կ ոգևորի միայն երբ քայլերս առ Տիգրան կ'առաջնորդեն զիս:
Աշնանային սաստիկ ցուրտն արդեն սկսավ վրաս զգալի կերպիվ ներգործել. սիրտս միայն ազատ է անոր հարվածներեն: Ա՜հ, ի՞նչ չէի զոհեր արդյոք խույս տալու համար<noinclude>
<references/></noinclude>
nk9z6jl8lsl0rmx9i4nzmgm30a9p8au
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/179
104
15098
397843
200848
2026-10-18T10:36:51Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397843
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>անողորմ հիվանդութենես, բայց անկարելի է այդ: Ի՜նչ սոսկալի է անկարելի բառը, սիրեցյալդ իմ:
Կը փափագեի ապրիլ հավիտենականություն մի Տիզրանին հետ: Ոչինչ կը սարսափեցնե զիս այնքան որքան մահն որ պիտի բաժնե զիս պաշտելի էակես: Ցուրտ պատա՞նք մի հրավառ սիրտս պիտի ամփոփե ուրեմն. ցուրտ պատանք մի սըրտին՝ այսինքն սիրո ովկիանոսին համար, որուն հատակը աստուծո աչքը միայն կրնա չափել: Սի՜րտ և պատա՜նք, այսինքն սիրո կյանքն տւ մահը: Ինչ որ կյանք էր, ինչպե՞ս ոչընչության պիտի վերածվի: Տիգրանին ձայնն իսկ անկարող պիտի ըլլա ուրեմն զիս հարուցանելու գերեզմանես: Սիրտն որ սիրեց և սիրտն որ չսիրեց, այսինքն էությունն և չէությունը նույն րախտը պիտի ունենան, երկուքն ալ պատանք մի:
Ո՜վ աստված իմ, առ ի՞նչ կը ծառայն սերը: Երկնային անհուն բոցույդ այդ կայծն եթե մեր կենաց վրա իբրև ակ նախտիղ փարոս փայլելեն վերջը գերեզմանին մթության մեջ պիտի մարի: Ի՞նչ բանի կը ծառայե սիրելն եթե բոլորովին պիտի վերջանա:
Ո՞վ աստված իմ, առանց Տիգրանի տիրույն երկինքն իսկ զիս չգոհացներ. ամբողջ լուսեղեն աշխարհներդ, ամբողջ անեզրությունդ կը զոհեմ Տիգրանին մեկ նայվածքին համար:
Բայց այս տարակույս հայհոյանք մը չէ քեզ համար, ո՜վ տեր, զի եթե սերն երկրիս վրա կը վերջանա, հերկինս կը շարու նակվի վերստին: Հոդի մի միայն կուզեմ զքեղ պաշտելու, և սիրտ մի՝ Տիզրանս հավիտենականության մեջ սիրելու համար:
Սիրելիդ իմ, կ’զգամ նվաղիլս. կ’զգամ տր մոտերս պիտի բաժնվիմ համայն սիրելիներես: Հուլիանեես՝ էությանս մեկ մասեն, քեզմե որ իբրև մայր վրաս գուրգուրացիր, Կոմսեն՝ որուն կը պարտիմ զՏիգրան, զի առանց անոր անմխիթար և մ ենրիկ՝ հետին շունչս պիտի ավանդեի վանքին տրտմաբեկ որմ երտան :
Վերջին օրերս լուր ղրկած էր. վայրենի Ժողովրդոց մեջ փրկչի պաշտոն կը վարե: Մարդս շատ բարձր հոգի ունենալու է երբ ուրիշին ծառայելու կ'աշխատի, մինչդեռ յուր սիրտը<noinclude>
<references/></noinclude>
322owht36zqfzzpfimx343a5khttzfu
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/180
104
15099
397844
200850
2026-10-18T10:37:53Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397844
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>կուլա, կ՚արյունի, և ինքն իսկ մխիթարության կը կարոտի: Աստված կամ Սատան ըլլալու է վշտին վրա կոխելու և անոր արյունալի բեկորներուն անվեհեր նայելու համար:
'''Տիկին Սիրա առ Մայտա'''
Ի՞նչ է այդ վարմունքդ, Մա՛յտա. սկսար արդ գերեզմանին անդունդե՞ն խոսիլ. ինչո՞ւ այդպես կը վհատիս, սերդ միթ վախերդ ցրվելու չափ զորավոր չէ՞: Ինչո՞ւ անկարելին իբրև վճիռ կարձակես. անկարելին վերջին հայհոյանքն է զոր հուսահատությունը կարելվույն երեսը կը նետե. դժոխոց կոկորդեն բխած կատաղի ծիծաղն է անկարելին. մինչդեռ կարե լին հուսո շրթունքեն ինկած երկնային ժպիտն է, գարնանա յին պայծառ օրվան գեղափողփող արշալույսն է: Վայելե ներկադ առանց տրտմության, սիրո շողովն լուսավորե զայն: Ի՜նչ փույթ քեզ ապագան և յուր մութ գիշերը. հաճոյից րոպե մի անմահության արժեքն ունի: Եթե սիրո հավիտենականու թյունը չես կրնար տւնենալ, գոնե մեկ վայրկենի մեջ սիրո հավիտենականությունն ամփոփե և վայելե:
Անիրավ արդարություն մի զքեզ Տիգրանեդ կը բաժնեւ բայց քանի որ յուր ազատությունը կը խոստանան քեզ, իմա ցիր թե արդարության վերջին արարվածը կը ներկայացվի:
Մարդ մի յուր սիրականին սպանության ականատես կ՚ոլլա և սիրո վրիժառության պարտքը կը կատարե սպաննողը մեռցնելով. կը գործածե զայդ ըստ թելադրանաց յուր սրտին ահա արդարություն՝ օրինաց անիրավ ձևերուն գերի՝ կը բանտարկե մարդասպանը պատժողը, առաթուր կոխելով բնա կան արդարասիրության այն բնազդումն որո Համեմատ մար դըս յուր կյանքն իսկ կը վտանգե, յուր արյունն իսկ կը թափե երբ իրեն կամ իրեններուն դեմ ոճիր մի գործվի:
Մահվան պատժտ կուսակից չեմ. ընդհակառակն: Մահ պարտության վճիռ մի մարդկության ճակտին վրա դրոշմված ամոթո կնիքն է: Մարդն յուր եղբորը դահիճը կը հանդիսանա: Անխռով աչոք անոր արյան կաթիլներուն նայելով, և անտար բեր ականջով անոր դառնագին հառաչանքը լսելով: Ի՞նչ է<noinclude>
<references/></noinclude>
svjawuswhac43mhfcqpia0wky0ci87j
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/181
104
15100
397845
119748
2026-10-18T10:39:23Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397845
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>մահվան պատժեն արտադրված արդյունքն ընկերության համար: Մեղապարտներուն թիվը պակսեցնելով՝ արդյոք անոնց աղբյուրը կը ցամքի՞, և կամ կարգելո՞ւ ուրիշները մեղա պարտ ըլլալե: Ո՛չ, անշուշտ. բազմաթիվ հանապազօրյա ոճիր ները կը հաստատեն զայդ: Մեղապարտի մի կյանքը պետք է ծառայե ընկերության բարօրության, այսինքն յուր աշխատությունն անոր նվիրելու է՝ յուր անձնական ազատութենեն զրկվելով: Այս եղանակավ թե՛ մարդս դահիճ մ՚ըլլալե կը դադրի, և թե ընկերությունը կը շահի, և գուցե մեղապարտին յուր հանցանքը քավելու միջոց մի կը հայթայթե ինչպես և վերականգնելու: Ամեն կյանք յուր օգտակարությունն ունի, և ամեն պարագաներե ընկերությունը պետք է օգտիլ:
Մինչև ցայսօր արյունահեղությունն ընկերային արդարության զինուց մին սեպված էր և է: Մոլությունն և ստությունը, կրոնից, արդարության և... զարդուց ներքև կ՚սքողվին ստեպ, և այս սոսկալի զենքը կը գործածվի: Եվ արդարև հավատաքննության խարույկները բոցեր կ՚արձակեն: Հանտն արդարության մահ կուտան, հանուն ազատության շղթաներ կուտան: Մարդկությունը գլուխը խոնարհեցնելով կանցնի հավատաքննության հրատներու ներքև, մահվան ներքև, գերության ներքև: Բայց օր մի յուր ընթացքն ընդհատելով կը կանգնի հանկարծ, և յուր շունչով կը մարե կրոնական հնոցները, ձեռամբը կը փշրե տգիտության շղթաները, և կախաղանը միայն կանգուն կը մնա, զի տակավին մարդկային նահատակներ կը պահանջե. և նկուն մարդկությունը կառափնատին առջևեն կը քայլե կորաքամակ:
Դարեր ի վեր ժողովուրդները տգիտության զոհերն են. կը լռեն, կը հնազանդին. բայց օր մի կը մռնչեն անոր դեմ, և իրենց մարտիրոսությամբը կը սրբեն անիրավությանց և նախապաշարմանց հետքը, թեև անկարող ըլլան միահաղոյն ար մատախիլ ընելու այս անիրավություններն և նախապաշարմունքը, որք շարունակ կը ծլին, և թեպետ ոչ նույն զորությամբ, սակայն բավական ուժ ունին վերստին թունավորելու և ապականելու ընկերությունը:<noinclude>
<references/></noinclude>
3vjnx7jxev6x1bbwagol956paaf02hl
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/182
104
15101
397839
126680
2026-10-18T10:33:34Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397839
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>...............
...............
...............
'''Մայտա առ Կոմս'''
Չգիտեմ թե արդյոք այս տողերս երբեք պիտի հասնին քեղ բայց չեմ ուզեր աշխարհես հրաժարիլ առանց քեզ տալու վերջին հրաժեշտի ողջույնս, քանի որ դուն այնչափ բարիք ըրիր ինձ, և անոր փոխարեն միայն չարիք կրեցիր ինձմե: Այդ չարիքը թեև ակամա գործեցի, սակայն բնավ չկրցա արտասվել խղճիս առջև: Հավտա՝ որ միտքս բազմիցս սրարշավ եկավ զքեզ որոնելու օտարատյաց երկիրներու մեջ ուր կյանք կը պարգևես և փոխարեն մահվան սպառնալիք կը տեսնես անա ընդհատ: Ճակատագիրդ է ուրեմն ապերախտներ պատրաստել, կամ՝ լավ ևս է ըսել՝ վսհմ հոդիներու ճակատագիրն է զոհել իրենց անդորրությունը, հարստությունն ու սիրտը՝ նահատակությունը միայն իրենց վերապահելով: Եղբա՛յրդ իմ ազնիվ, որպիսի՜ քաղցր մխիթարություն պիտի ըլլար ինձ՝ եթե հետին շունչս ավանդելու ժամանակ վստահ ըլայի թե ոչ ոք իմ պատ ճառավ թշվառ պիտի ըլլա: Բայց ներելի՞ է ինձ այդպիսի սփոփում մի:
Կյանքս կարի ավերեցավ վշտեն, և ոչինչ կարողացավ զայն վերականգնել. վերջին անգամ մի ևս սիրտս խորունկ երախտագիտության մի տկար արձագանքը կուղղե քեզ արդ։ Ո՜հ, որքա՜ն տագնապալի է սիրելիների բաժնվիլը: Բարյա՜վ մնաս ուրեմն, ազնիվ եղբայր, մնա՜ս բարյավ: Իցի՜վ թե հիշատակս բարեկամ ոգվո պաշտոն կատարեր տառապանացդ մեջ:
'''Տիգրան առ Տիկին Սիրա'''
Տխուր պաշտոն մ՚ ունիմ կատարելու ձեր քով, Տիկին. այն է՝ իմացնել թե մեր Մայտան ոչ ևս է: Ինք պատվիրեց ինձ վերջին անգամ մ՚ ևս հայտնել յուր երախտագիտության<noinclude>
<references/></noinclude>
ku6hdto7apguqr7xascioroqteymnld
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/183
104
15102
397838
126681
2026-10-18T10:31:08Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397838
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>հավաստիքը ձեր անխախտ բարեկամության համար, որ յուր վշտաբեկ կենաց նեցուկն եղած էր: Ձեր վրա ունեցած բարեկամությունը մեծ էր, և լավ գիտեք արդեն թե քիչերը կրցան սիրել այնչափ անձնվիրությամբ և հոգվո բարձրությամբ որչափ ինքը: Խնդրեց միանգամայն տր մի ըստ միոջե ձեզ հաղորդեմ յուր կենաց վերջին սրտաճմլիկ պարագաներն և ես կը բնազանդիմ այդ սրբաշունչ հրամանին:
Բանտիս մեջ Մայտայիս ինձ ըրած այցելութենեն ութ օր վերջն ազատ էի, և առ ինքը կը վերադառնայի: Անկարող եմ նկարագրել անոր ուրախությունը: Կը մոռնար զինքը մաշող անողորմ ախտը, և ձեռքը իմինիս մեջ դրած, աչքը աչքիս վրա հառած «Երջանիկ եմ» կը մնչեր նվաղուն ձայնիվ: Հուսահատությամբ կը նայեի իրեն, կը տեսնեի թե անկարող եմ մահվան ճիրաններեն ղինքը փրկելու, և անզուսպ արտասվացս ջերմությամբ յուր սառնահար ձեռքը կը տաքցնեի:
«Տիգրան, կըսեր աղերսագին, վիշտդ հոգիս կը ճմլե. արիաս ցի՜ր, զի մեր բաժանումը կարճատև պիտի ըլլա. պիտի միաս նանք վերը, կը շարահարեր, երկինքը ցույց տալով, և ոչինչ զմեզ պիտի բաժնե: Հավտա աստուծո, զի աստված օգնեց ինձ տառապանացս մեջ, նա վերադարձուց զքեզ իմ սիրույս, և նա կուտա ինձ արդ քեզմե զատվելու քաջությունը: Ըսե, ի՞նչ պիտի ընեի եթե զքեզ ինձ չվերադարձներ. ի՞նչպես կրնայի մեռնիլ առանց զքեզ տեսնելու. աչքս սուգով պիտի գոցվեր յուր վերջին տրտմալի նայվածքը արձակելով»:
Կուզե՞ս ուրեմն զիս որբ թողուլ երկրիս վրա, Մայտա՛, գոչեցի հուսաբեկ ձայնիվ: Ոչ, չեմ ուզեր ապրիլ, հետդ պիտի գամ, միևնույն գերեզմանը պիտի ունենանք:
«Զգուշացի՛ր, ըսավ, կարգիլեմ զայդ, զի մահվան հանգիստս պիտի վրդովես, և գերեզմանիս մեջ զարհուրելով վերըստին պիտի տեսնեմ արյան կայլակն որ զիս երբեմն սարսափեցուց: Ո՛չ, Տիգրան, այդպես չպիտի գործես. կը թախանձեմ զքեզ որ ապրիս՝ հիշատակս սիրելու համար: Երդում ըրն ինձ, հարեց, եթե կուզես գոհ մեռնիլս»:
Ավա՜ղ, կրնայի՞ մերժել....
Օր մի երբ զգաց թե տկարությունը կը սաստկանար, ուզեց որ յուր սենյակը ծաղիկներով զարդարվի և զվարթ<noinclude>
<references/></noinclude>
ceh2repnyj0jhmg70hbuxlc3iaa3jze
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/184
104
15103
397837
200851
2026-10-18T10:30:11Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
397837
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>կերպարանք մի առնու: Ինք սպիտակ պատմուճան մի հագավ, և անկողնին մեջ տարածվեր էր մահատիպ: Նայեցավ ծովուն որ լույսով կը շողշողար. նայեցավ աշնան վերջին չորաբեկ տերևներուն որք իրեն վիճակակից պիտի ըլլային. ուշ դրավ թռչնույն որ վերջին անգամ կերգեր իրեն համար. նայեցավ վերջապես բոլոր բնության որ կարծես թե անսովոր գեղեցկությամբ մի կը փայլեր հատկապես, և հառաչելով ըսավ. «Որս չափ սքանչելի է բնությունն և ինչպե՞ս ամենայն ինչ կը ժպտի նազելաբար»:
Հուլիանեն և ես քովը կեցած էինք. Մայտային մեկ ձեռքն անոր ձեռքին մեջն էր, մյուսն ալ իմինիս մեջ. նայեցավ մեզ սիրալիր նայվածքով և ապա ըսավ յուր աղջկան.
«Հուլիանեդ իմ սիրեցյալ, տտւր ինձ վերջին համբույրդ, և խոստացիր անձնվեր քույր մի ըլլալ որբացյալ Տիգրանին»:
Հուլիանեն համբուրեց զինքը, խոսք տվավ, և սենեկեն դուր նետվեցավ զինքը խեղդող հեծկլտանքը չհայտնելու համար:
Մինակ մնացի Մայտային քով, և բոլոր արիությունս հիս ամս փոփեցի հուսահատությունս ղսպելու համար:
«Պաշտելիդ իմ Տիզրան, ըսավ, հիշե՛ զիս ցորչափ ծովը կոհակ մ՚ ունի, արփին շող մի, թռչունը վանկ մի, և սիրտդ բաբախում մի. հիշե՛ զիս: Քեզ համար ունեցած զգացումս կրոնքի դարձած է և այս կրոնքը հետս կտանիմ: Եթե գիշերվան լռության մեջ կլսես ձայն մի որ կը մրմնջե ականջիդ, «Կը սիրեմ զքեզ»,գիտցի՛ր թե իմ ձայնս է այն, որ թեև ամենուն համար մեռած, այլ քեզի համար կենդանի պիտի մնա:
Խելքս կորուսի. Մայտային ոտքն ընկա, և սառնահար ձեռք մը արտասուքովս ոռոգեցի: Զիս դեպ յուր սիրտը քաշեց, և թևերուս մեջ հոգին ավանդեց...:
Անզգայության վիճակես իրականության դարձա՝ մի միայն թշվառությանս անհատակ խորությունը հաստատելու համար:
Իսկ արդ չգիտեմ թե կենդանի՞ եմ կենաց մեջ: Տիկի՛ն, դուք եզական բարեկամուհի մի կորուսիք, իսկ ես՝ համայն զաշխարհս:<noinclude>
<references/></noinclude>
9rehpu21xh043ko1xw14n3e3wz5rr5j
Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/185
104
15104
397851
130844
2026-10-18T10:45:11Z
Emptyfear
547
397851
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="A.arpi.a" /></noinclude>[[Պատկեր:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu|page=185|430px|center]]<noinclude>
<references/></noinclude>
3tsst7r9gvm78y62qesj1uexu2obsh7
Մայտա
0
152092
397850
2026-10-18T10:44:43Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Մայտա |section = |previous = |next = |year = 1884 |author=Սրբուհի Տյուսաբ}} <div style=text-align:justify;"> <pages index="Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu" from=25 to=184 /> <div>»:
397850
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Մայտա
|section =
|previous =
|next =
|year = 1884
|author=Սրբուհի Տյուսաբ}}
<div style=text-align:justify;">
<pages index="Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu" from=25 to=184 />
<div>
mrlycaz9slligl8ffwchev92q0acldl
397853
397850
2026-10-18T10:45:59Z
Emptyfear
547
397853
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Մայտա
|section =
|previous =
|next =
|year = 1884
|author=Սրբուհի Տյուսաբ}}
<div style=text-align:justify;">
<pages index="Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu" from=23 to=184 />
<div>
iwejeggg7b3crerdli0iz3v4k9035rl
397854
397853
2026-10-18T10:46:13Z
Emptyfear
547
397854
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Մայտա
|section =
|previous =
|next =
|year = 1883
|author=Սրբուհի Տյուսաբ}}
<div style=text-align:justify;">
<pages index="Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu" from=23 to=184 />
<div>
nm61xpp2t5xf5h2wx7ss4zuo60jfvc3