Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.48.0-wmf.4 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Հեղինակ:Ներսես Շնորհալի 100 23473 398163 397530 2026-11-14T09:44:51Z Emptyfear 547 /* Պոեմներ */ 398163 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Ներսես Շնորհալի |դասակարգում = Շնորհալի, Ներսես |սկզբնատառ = Շ |պատկեր = Nerses.jpg |ծնվել է = 1102 |մահացել է = 1173 }} {{ՀԻ|Տարի=1173}} == Պոեմներ == * [[Ողբ Եդեսիոյ]] * [[Յիսուս Որդի]] == Աղոթքներ == * [[Հավատով խոստովանում եմ]] (արևելահայերեն) * [[Հաւատով խոստովանիմ]] (գրաբար) ==Չափածո== * [[Առաւօտ լուսոյ (Ներսես Շնորհալի)]] * [[Նորահրաշ պըսակաւոր]] * [[Յաղագս երկնի և զարդուց նորա]] * [[Տեառն Ներսիսի գրեալ առ եղբօրորդին իւր Ապիրատն]] * [[Շարադրութիւն հոմերական վիպասանութեամբ սակս հայկազանցն սեռի]] * [[Արեգակն արդարութեան]] * [[Նորահրաշ պսակաւոր]] * [[Երկնային հրաւիրակօք]] * [[Գովեա Երուսաղէմ զՏէր]] * [[Նոր ծաղիկ]] * [[Այսօր ցնծան դասք առաքելոցն]] * [[Հրաշափառ Աստուած]] * [[Քեզ, Քրիստոսի կաթուղիկէ]] * [[Ամոլք հաւատոյ]] * [[Հայրապետ սուրբ եւ անբիծ]] * [[Աշակերտք Քրիստոսի]] * [[Աշխարհ ամենայն]] * [[Նայեաց սիրով]] * [[Սիովնի որդիք (Նորաստեղծեալ)]] == Տաղեր և փոխեր == * [[Տաղ աւետեաց]] * [[Տաղ Աւետեաց, Ներսէս Կաթողիկոսի|Ա. Տաղ Աւետեաց, Ներսէս Կաթողիկոսի]] * [[Տեառն Ներսիսի Կաթողիկոսի, ի Սուրբ Աստուածածին Կոյսն|Գ. Տեառն Ներսիսի Կաթողիկոսի, ի Սուրբ Աստուածածին Կոյսն]] * [[Տաղ Ճրագալուցի Ծննդեան|Ե. Տաղ Ճրագալուցի Ծննդեան]] * [[Տաղ Ծնընդեանն Տեառն, ի Ներսիսէ Կաթողիկոսէ|Է. Տաղ Ծնընդեանն Տեառն, ի Ներսիսէ Կաթողիկոսէ]] * [[Տաղ Ծննդեան, Տեառն Ներսիսի Ասացեալ|Թ. Տաղ Ծննդեան, Տեառն Ներսիսի Ասացեալ]] * [[Տաղ Ծննդեան, Տեառն Ներսիսի Կաթողիկոսի|ԺԱ. Տաղ Ծննդեան, Տեառն Ներսիսի Կաթողիկոսի]] * [[Տաղ Ծննդեան, Տեառն Ներսիսի Կլայեցւոյ|ԺԲ. Տաղ [Ծննդեան], Տեառն Ներսիսի Կլայեցւոյ]] * [[Տաղ Ծննդեան, Տեառն Ներսիսի Ասացեալ|ԺԴ. Տաղ [Ծննդեան], Տեառն Ներսիսի Ասացեալ]] * [[Տաղ Ծննդեան, ի Ներսիսէ|ԺԶ. Տաղ [Ծննդեան], ի Ներսիսէ]] * [[Տաղ Ծննդեան, ի Ներսիսէ Կաթողիկոսէ|ԺԸ. Տաղ [Ծննդեան], ի Ներսիսէ Կաթողիկոսէ]] * [[Տաղ Ծննդի, ի Ներսիսէ Կաթողիկոսէ|Ի. Տաղ Ծննդի, ի Ներսիսէ Կաթողիկոսէ]] * [[Տաղ Ծննդեան, ի Ներսիսէ Կաթողիկոսէ|ԻԲ. Տաղ Ծննդեան, ի Ներսիսէ Կաթողիկոսէ]] * [[Տաղ Ծննդեան, ի Ներսիսէ Կաթողիկոսէ|ԻԴ. Տաղ [Ծննդեան], ի Ներսիսէ Կաթողիկոսէ]] * [[Տաղ Ծննդեան, Տեառն Ներսիսի Կաթողիկոսի|ԻԶ. Տաղ [Ծննդեան], Տեառն Ներսիսի Կաթողիկոսի]] * [[Տաղ Ծննդեան, ի Ներսիսէ|ԻԷ. Տաղ Ծննդեան, ի Ներսիսէ]] * [[Տաղ Քառասնօրեայ Գալըստեան Տեառն ի Տաճար, ի Ներսիսէ|ԻԹ. Տաղ Քառասնօրեայ Գալըստեան Տեառն ի Տաճար, ի Ներսիսէ]] * [[Տեառն Ներսիսի, ի Յարութիւն Ղազարու Ոգեալ|Լ. Տեառն Ներսիսի, ի Յարութիւն Ղազարու Ոգեալ]] * [[Տաղ Ծաղկազարդին|ԼԲ. Տաղ Ծաղկազարդին]] * [[Տաղ Մեծի Չորեքշաբաթին, ի Ներսիսէ Կաթողիկոսէ|ԼԳ. Տաղ Մեծի Չորեքշաբաթին, ի Ներսիսէ Կաթողիկոսէ]] * [[Տաղ Մեծի Ուրբաթուն, Ներսիսի|ԼԴ. Տաղ Մեծի Ուրբաթուն, Ներսիսի]] * [[Տաղ Մեծի Ուրբաթին|ԼԶ. Տաղ Մեծի Ուրբաթին]] * [[Ողբք Մեծի Ուրբաթին, ի Ներսիսէ Կաթողիկոսէ Հայոց|ԼԷ. Ողբք Մեծի Ուրբաթին, ի Ներսիսէ Կաթողիկոսէ Հայոց]] * [[Տաղ Խաչելութեան Քրիստոսի|ԼԸ. Տաղ Խաչելութեան Քրիստոսի]] * [[Տաղ Յարութեան, Տեառն Ներսիսի Կաթողիկոսի|ԼԹ. Տաղ Յարութեան, Տեառն Ներսիսի Կաթողիկոսի]] * [[Տաղ Յարութեան|ԽԱ. Տաղ Յարութեան]] * [[Տեառն Ներսեսի Կաթողիկոսի, ի Նոյնն|ԽԲ. Տեառն Ներսեսի Կաթողիկոսի, ի Նոյնն]] * [[Տաղ Յարութեան|ԽԴ. Տաղ [Յարութեան]]] * [[Յարութեան, Տեառն Ներսիսի Կաթողիկոսի|ԽԵ. [Յարութեան], Տեառն Ներսիսի Կաթողիկոսի]] * [[Տաղ Յարութեան|ԽԷ. Տաղ [Յարութեան]]] * [[Տաղ ի Տէր Ներսիսէ, ի Յարութիւնն Տեառն|ԽԹ. Տաղ ի Տէր Ներսիսէ, ի Յարութիւնն Տեառն]] * [[Տաղ Յարութեան|ԾԱ. Տաղ [Յարութեան]]] * [[Տեառն Ներսիսի Տաղ Յարութեան|ԾԲ. Տեառն Ներսիսի Տաղ Յարութեան]] * [[Տաղ Սուրբ Հոգւոյն. Տեառն Ներսիսի Երգ Եկեղեցւոյ Մանկանց՝ Համագոյ|ԾԴ. Տաղ Սուրբ Հոգւոյն. Տեառն Ներսիսի Երգ Եկեղեցւոյ Մանկանց՝ Համագոյ Սուրբ Երրորդութեանն եւ Միաստուածութեանն, համաձայնելով Երկնաւորացն Դասուց]] * [[Տաղ Վարդավառին, ի Ներսիսէ Կաթողիկոսէ|ԾԶ. Տաղ Վարդավառին, ի Ներսիսէ Կաթողիկոսէ]] * [[Տաղ Վարդավառին|ԾԸ. Տաղ Վարդավառին]] * [[Տաղ Վարդավառին, Տեառն Ներսիսի Ասացեալ|ԾԹ. Տաղ Վարդավառին, Տեառն Ներսիսի Ասացեալ]] * [[Տաղ Փոխման Սուրբ Աստուածածնին, ի Ներսիսէ Հայոց Կաթողիկոսէ|ԿԱ. Տաղ Փոխման Սուրբ Աստուածածնին, ի Ներսիսէ Հայոց Կաթողիկոսէ]] * [[Տաղ Փոխման Աստուածածնին, ի Ներսէսէ|ԿԳ. Տաղ Փոխման Աստուածածնին, ի Ներսէսէ]] * [[Տաղ Եկեղեցւոյ, ի Ներսիսէ Կաթողիկոսէ|ԿԵ. Տաղ Եկեղեցւոյ, ի Ներսիսէ Կաթողիկոսէ]] * [[Տաղ Եկեղեցւոյ, ի Ներսիսէ Կաթողիկոսէ|ԿԷ. Տաղ Եկեղեցւոյ, ի Ներսիսէ Կաթողիկոսէ]] * [[Տաղ Սուրբ Խաչին Քրիստոսի, Տեառն Ներսիսի Ասացեալ|ԿԹ. Տաղ Սուրբ Խաչին Քրիստոսի, Տեառն Ներսիսի Ասացեալ]] * [[Տաղ Սուրբ Խաչին, Տեառն Ներսիսի Կաթողիկոսի|ՀԱ. Տաղ Սուրբ Խաչին, Տեառն Ներսիսի Կաթողիկոսի]] * [[Տաղ Սրբոց Հրեշտակապետացն, ի Ներսիսէ Կաթողիկոսէ|ՀԳ. Տաղ Սրբոց Հրեշտակապետացն, ի Ներսիսէ Կաթողիկոսէ]] * [[Տաղ Առաքելոցն, ի Ներսիսէ Կաթողիկոսէ|ՀԵ. Տաղ Առաքելոցն, ի Ներսիսէ Կաթողիկոսէ]] * [[Տաղ Սրբոց Մարգարէիցն, ի Ներսիսէ Կաթողիկոսէ|ՀԷ. Տաղ Սրբոց Մարգարէիցն, ի Ներսիսէ Կաթողիկոսէ]] * [[Տաղ Համաւրէն Սուրբ Հայրապետացն, ի Ներսէս Կաթողիկոսէ Հայոց|ՀԹ. Տաղ Համաւրէն Սուրբ Հայրապետացն, ի Ներսէս Կաթողիկոսէ Հայոց]] * [[Տաղ Համաւրէն Մարտիրոսաց, Տեառն Ներսէսի|ՁԱ. Տաղ Համաւրէն Մարտիրոսաց, Տեառն Ներսէսի]] * [[Տաղ Անտոնի, Տեառն Ներսիսի Ասացեալ|ՁԳ. Տաղ Անտոնի, Տեառն Ներսիսի Ասացեալ]] * [[Տաղ Յովհաննու Մկրտչին, ի Ներսիսէ Կաթողիկոսէ|ՁԵ. Տաղ Յովհաննու Մկրտչին, ի Ներսիսէ Կաթողիկոսէ]] * [[Տաղ Որդւոցն Որոտման, ի Ներսէս Կաթողիկոսէ Ասացեալ|ՁԷ. Տաղ Որդւոցն Որոտման, ի Ներսէս Կաթողիկոսէ Ասացեալ]] * [[Տաղ Սրբոյն Ստեփանոսի Նախավկայի, Տեառն Ներսէսի Կաթողիկոսի|ՁԹ. Տաղ Սրբոյն Ստեփանոսի Նախավկայի, Տեառն Ներսէսի Կաթողիկոսի]] * [[Ի Խնդրոյ Սեբաստացւոյ Եպիսկոպոսին Սիմէոնի, Ասացի ի Ներսիսէ|ՂԲ. Ի Խնդրոյ Սեբաստացւոյ Եպիսկոպոսին Սիմէոնի, Ասացի ի Ներսիսէ Յեղբաւրէ Կաթողիկոսէ Հայոց Գրիգորիսի, ի Համբակականն ելով Տիս, ի Վանս Կարմիր կոչեցեալ, Գովեստ ի Սուրբն Գրիգոր Ներտաղական երգով]] * [[Տաղ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, Տեառն Ներսեսի Ասացեալ|ՂԳ. Տաղ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, Տեառն Ներսեսի Ասացեալ]] * [[Սրբոյն Ներսիսի Տաղ. ի Ներսիսէ Կաթողիկոսէ Հայոց|ՂԵ. Սրբոյն Ներսիսի Տաղ. ի Ներսիսէ Կաթողիկոսէ Հայոց]] * [[Տաղ Սրբոց Քառասնիցն, որք ի Սեբաստիա կատարեցան, Տեառն Ներսիսի|ՂԷ. Տաղ Սրբոց Քառասնիցն, որք ի Սեբաստիա կատարեցան, Տեառն Ներսիսի Ասացեալ]] * [[Տաղ ի Սուրբն Հռիփսիմէ, ի Ներսիսէ Հայոց Կաթողիկոսէ Ասացեալ|ՂԸ. Տաղ ի Սուրբն Հռիփսիմէ, ի Ներսիսէ Հայոց Կաթողիկոսէ Ասացեալ]] * [[Տաղ Սրբոց Հռիփսիմեանց|Ճ. Տաղ Սրբոց Հռիփսիմեանց]] * [[Տաղ ի Ներսիսէ Կաթողիկոսէ Ասացեալ, ի Սուրբն Տրդատ Թագաւորն|ՃԱ. Տաղ ի Ներսիսէ Կաթողիկոսէ Ասացեալ, ի Սուրբն Տրդատ Թագաւորն]] * [[Քարոզ Մեծի Այլակերպութեան Տեառն, Տեառն Ներսիսի Հայոց|ՃԳ. Քարոզ Մեծի Այլակերպութեան Տեառն, Տեառն Ներսիսի Հայոց Կաթողիկոսի Ասացեալ]] * [[Քարոզ Փոխման Աստուածածին, Ասացեալ Տեառն Ներսիսի Հայոց|ՃԴ. Քարոզ Փոխման Աստուածածին, Ասացեալ Տեառն Ներսիսի Հայոց Կաթողիկոսի]] * [[Քարոզ Սրբոց Հրեշտակապետացն, Արարեալ Ներսիսի Հայոց Կաթողիկոսի|ՃԵ. Քարոզ Սրբոց Հրեշտակապետացն, Արարեալ Ներսիսի Հայոց Կաթողիկոսի]] * [[Քարոզ Ձայնիւ Յաւետարանին, Տեառն Ներսէսի|ՃԶ. Քարոզ Ձայնիւ Յաւետարանին, Տեառն Ներսէսի]] * [[Տաղ Աւետեաց Աստուածածնին, ի Տէր Ներսիսէ Հայոց Կաթողիկոսէ|ՃԷ. Տաղ Աւետեաց Աստուածածնին, ի Տէր Ներսիսէ Հայոց Կաթողիկոսէ]] * [[Տաղ Ծննդեան Ճրագալուցին, ի Տէր Ներսէս Կաթողիկոսէ|ՃԸ. Տաղ Ծննդեան Ճրագալուցին, ի Տէր Ներսէս Կաթողիկոսէ]] * [[Տաղ Ծննդեան (Ներսես Շնորհալի)|ՃԹ. Տաղ [Ծննդեան]]] * [[Տաղ Յարութեան|ՃԺԱ. Տաղ Յարութեան]] * [[Տաղ Սրբոյն Գէորգայ Զաւրավարին ի Ներսիսէ Կաթողիկոսէ|ՃԺԲ. Տաղ Սրբոյն Գէորգայ Զաւրավարին ի Ներսիսէ Կաթողիկոսէ]] * [[Ողբ Մեծի Ուրբաթուն|ՃԺԳ. Ողբ Մեծի Ուրբաթուն]] * [[Տաղ Ծաղկազարդին|ՃԺԴ. Տաղ Ծաղկազարդին]] * [[Ի Սուրբ Կայեն Հռիփսիմէ|ՃԺԵ. Ի Սուրբ Կայեն Հռիփսիմէ]] == Հանելուկներ == * [[Ներսես Շնորհալու հանելուկներ]] mgm1yh6x9fpcjtozvulua066reilgiq Ասացին... 0 132194 398161 366635 2026-11-14T08:56:29Z Անունով խմբագիր 4841 398161 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Ասացին... |section = |previous = [[Հարցեր, հարցեր...]] |next = [[«Ակնհայտը՝ անհավատալի՞»]] |notes = Աղբյուր՝ <span title="«Անսաստ երկիր» (բանաստեղծություններ),">«Անսաստ երկիր» (բանաստեղծություններ), Երևան, «Նովել» հրատ., 2025, 96 էջ, տպ. 150 օր. (էջ 15)։ |author =Արիս Արսենի}} {{բանաստեղծություն|ԱՍԱՑԻՆ...|<poem> Ասացին` կվերադառնա՞նք։ Ասացի` այո, երբ վերադառնան տաք երկրներ չված թռչունները։ Ասացին` կատակո՞ւմ ես։ Ասացի` այո։ Մեզ միայն կատակելն է մնացել,- ավելացրի։ Մեր մյուս բոլոր առաքինություններն ու արժանիքները զրոյացվելու են կառավարության հաջորդ հերթական նիստում։ Թողնվելու են միայն մեր արատներն ու թերությունները։ ''<small>14.10.2023 թ., Երևան, Շենգավիթ</small> </poem>|}} 9eov6777cjcqizsd0jar3vlv155qt8p Յիսուս Որդի 0 152202 398162 2026-11-14T09:44:21Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= Յիսուս Որդի|previous =|next =|author =Ներսես Շնորհալի|section =|translator=|year = 1974|notes = Արեւմտեան աշխարհաբարի վերածեց՝ Շնորհք Արքեպիսկ. Գալուստեան, Պատրիարք Հայոց Թիւրքիոյ}} {{poemx|ՅԻՍՈՒՍ ՈՐԴԻ| <poem> "Տեառն Ներսէսի - Հայոց կաթողիկոսի նուէր մաղթանաց. գրուած՝ չափական տողերո...»: 398162 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Յիսուս Որդի|previous =|next =|author =Ներսես Շնորհալի|section =|translator=|year = 1974|notes = Արեւմտեան աշխարհաբարի վերածեց՝ Շնորհք Արքեպիսկ. Գալուստեան, Պատրիարք Հայոց Թիւրքիոյ}} {{poemx|ՅԻՍՈՒՍ ՈՐԴԻ| <poem> "Տեառն Ներսէսի - Հայոց կաթողիկոսի նուէր մաղթանաց. գրուած՝ չափական տողերով, ներանձնական հոգիներու համար աղօթքի ըղձանք, արթնցնելու համար կիրքերու թմրութենէն. յիշատակութեամբը անցեալ -Ս․ Գրական- դէպքերու, ներկայի եւ ապագայի։ Հեծեծանքի ողբ ու սրտի խօսք՝ Աստուծոյ հետ։ ՆԱԽԵՐԳԱՆՔ ՅԻՍՈՒՍ ՈՐԴԻ, Հօր միածին, եւ ճառագայթ Անոր դէմքին. Անճառ ծընունդ նախատիպին, անհատաբար Քեզ ծընողին: Քեզմէ եղած՝ կ'ուժաւորուինք, երեւելիքս, աներեւոյթք. Մարմնաւորներս եւ անմարմինք, անբանները, բանաւորներս Կենդանիներ, բուսականներ. անկենդաններ ու անշարժներ. Որոնցմէ միշտ՝ Քեզ սիրող Հօր ու Քեզի փառք կը մատուցուին: Ընտրելագոյն Քու սուրբերէդ, որոնք յարկիդ տակ կը մտնեն, Փառատրութիւնք կ'առաքուին վեր, Քեզ՝ Հոգւոյդ հետ քու էակից: Զիս ալ անոնց կարգին դասէ, արհամարհողս պատուիրանիդ, Եւ նմանողս անառակին՝ Հօրդ ինչքերն ըսպառողին: Տըւածդ պատիւն անգիտացայ ու անմիտին նըմանեցայ. Չար դեւերու ագարակին խոզի երամ արածեցի. Անօթեցայ ոչ թէ հացի՝ այլ լսելու Տիրոջդ խօսքին: Ու ցանկացայ ջերմ եղջիւրին՝ քաղցըր մեղքի դառն խորհուրդին: ԱԴԱՄԷՆ ՄԻՆՉԵՒ ՆՈՅ Ինչպէս ըրաւ ԱԴԱՄԸ հին, այն որ մեղքով էր առաջին. Որով մեռանք ամէնքս ալ, կորսնցուցինք դրախտ ցանկալին: Ես ալ անոր նըման մեղայ, մայր Եւայի նըման ինկայ. Անոնցմէն ալ աւելիով սուրբ օրէնքին դէմ ես մեղայ: Զի անոնց լոկ պատուիրան մէկ՝ դառն պտուղին դէմ էր տրուած. Իսկ ինձ շատ բան քարոզուած է, ըսպանարար մեղքերու դէմ, Որոնցմէ միշտ Հեռու կենալ կը Հրամայուի, որ չմեռնիմ: Բայց ես ինկած եմ անոնց մէջ, մեղքի թակարդ, ինչպէս կ'ըսուի: Բացի ականջս խաբեբային, լսելիքներս՝ չար օձերուն. Լեզուովս տըւի անմըտաբեր պատասխաններ խորամանկին. Աչք յարեցի ցանկալիին, որմէ Աստուած արգիլեց զիս: Ոտքերովըս արշաւեցի, մահուան ծառին մօտ զիս արի. Երկարեցի ձեռքըս ծառին, ու քաղեցի պտուղ մահուան. Բերանս առի մեղրի համ էր. բայց փորիս մէջ դառն մաղձ դարձաւ: Այդ պըտուղէն շատ գարշահոտ եւ մահացու թոյն մը ելաւ. Լեցուց սիրտըս իր պըղծանքով, էութիւնըս՝ ջերմ ախտերով: Պատմուճանը քու սըրբութեան, զոր Հագուեցայ աւազանէն, Ես մերկացայ չարին խաբմամբ. մաշկեղէնը առի վըրաս: Փափկութեան տեղ կեանքի դրախտին, միշտ Հակառակ իմաստութեան, Մըշակեցի իմ անձիս մէջ տատասկները մեղքի բոյսին: Անհոգ - կեանքի այդ վայրին տեղ, յոյսով զեղուն, թեթեւաշունչ, Մեր հացն օրուան՝ քիրտով կուտենք, դառնալու հող՝ ուրկէ եկանք: Արդ կ'աղաչեմ ես անոնց Հետ, թէ մեղայ քեզ երկնաւոր Հայր Արժանի չեմ կոչուիլ որդի. վարձկաններէն ըրէ վերջին. Արժանացուր Հօրըդ մաքուր եւ սուրբ սիրոյ ողջագուրման. Հարսնարանիդ մէջ անարատ՝ ժողովէ զիս դուն վերստին. Եւ պատմուճանն իմ առաջին, զոր գողացան աւազակներ, Վըրաս նետէ դարձեալ կրկին, իբրեւ զարդը պըճնեալ Հարսին: Արքայական այն մատանին, խորհրդանիշ՝ ազատութեանս, Տուր որ դըրուի իմ աջ ձեռքին, չըխոտորիմ ալ դէպի ձախ: Իբրեւ պաշտպան ընդդէմ օձին, շնորհէ կօշիկ իմ ոտքերուն, Որ չխայթէ խաւարին մէջ, այլ ճըզմուի գլուխն անոր: Պարարտ եզին զենման տօնին, խորհրդանիշ պատարագին, Եւ տիգախոց կողիդ արեան, կեանքի վըտակ մեզ Հոսողիդ, Հաղորդ ըրէ զիս վերստին, ըստ օրինակի անառակին: Ուտենք Հացըդ քու երկնային, ըմպենք բաժակդ կենարարիդ: Մոլորեցայ անապատներ, թափառեցայ անբնակ վայրեր, Ինչպէս ոչխարն ու առակիդ, մէկը միայն հարիւրին մէջ. Զոր պատառեց չար թըշնամին, վէրքով լեցուց անբուժելի. Ուստի չունիմ այլ դեղ վէրքիս, բացի քեզմով բըժըշկուելէն: Քեզի գոչեմ արտասուագին, կ'աղաղակեմ զիս փրկողիդ: Հովիւ մեր քաջ ու երկնային, եկուր փընտռէ Հօտըդ փոքրիկ. Այցելէ Տէր, ինկած դրամիս, եւ կորուսեալ քու պատկերիդ, Զոր թաղեցի մէջ իմ մեղքիս, ու գարշահոտ աղբի ներքեւ: Լըւա զիս ալ, աղտէն անձիս, ըլլամ մաքուր նըման ձիւնի. Լեցուր թիւը տասներորդին, ինչպէս եղաւ սուրբ քառասնից: Դիր քու ուսիդ ոչխարին պէս, ու Հանէ վեր՝ ինկած հոգիս: Ուրախացուր զօրքերն վերին, ինծի Համար՝ մեղաւորիս: Հետ ԱԲԵԼԻ պատարագին, անուշ հոտով քեզի ելած, Ընդունէ, Տէր, իմ ընծաս ալ, չիմերժուիմ Կայենին պէս. Թէպէտեւ ես ըստ արժանւոյն չմատուցի քեզ ողջակէզ։ Ընտրեցի ես նախ իմ անձիս, քու բաժինըդ վերջը թողի: Նըմանեցայ նենգաւորին, եղբայրասպան դաւաճանին: Ըսպաննեցի զիս կամովին, նենգեցի ես իմ անձիս: Ոչ թէ մարմինն դուրսի եղբօր, այլ իմ հոգիս մօտիկ ներքին։ Կը շըրջիմ ես երերագին, մտածումներս կը տատանին: Իբր մըխիթար տըրտմեցեալին ՍԷԹԸ տըւիր Աբէլին տեղ, Իբրեւ զաւակ նախաստեղծին, եւ նահապետ բարի ազգին: Հեռացուր, Տէր, նաեւ ինձմէ կորուստներուս սուգը տըրտում. Կորուստներըս՝ իմաստութեան, զաւակներս բարի գործոց. Ու աճեցուր մէջըս կրկին, անապական սերմը խօսքին. Լոյսի ծընունդ ես միշտ մընամ հրեշտակային երկնային: Չընըմանիմ Սէթի որդւոց, որ ցանկացան դստերց մարդկան. Այլ ԵՆՈՎՍԻ նահապետին, որ քեզ յուսաց նախ առաջին։ Եւ ԵՆՈՎՔԱՅ անարատին, որ փոխուեցաւ քեզ երկինք, Որ ժառանգեց սուրբ դրախտը, զի ան պահեց պատուիրանը: Բայց ասոնցմէ ինչ է օգուտս, երբ չեմ ըլլար անոնց նըման. Չեմ Հետեւիր անոնց ճամբին, ոչ ալ միտքով կ'ելլեմ երկինք։ Այլ ինկած եմ ախտերու մէջ, մեղքին գուբը՝ գէջ եւ խոնաւ: Ու անդունդներ սարսափելի, զիս իրենց մէջ պարփակեցին. Նըման մարդոց առջին դարին, որ կ'ապրէին ՆՈՅի օրին. Որ կ'ուտէին ու կ'ըմպէին, անասնաբար խառնակ էին. Մինչեւ Հասաւ ջրհեղեղը ու կորսնցուց այն ամէնը։ Լոկ պահուեցաւ ան որ պահեց կուսութիւնը լըման հինգ դար: Դուն որ ով Տէր, փրկեցիր Նոյ՝ ու եօթն հոգին տապանին մէջ՝ Չորքոտանի կենդանիներն ու երկինքի թեւաւորներն. Զիս ալ պահէ ջրհեղեղէն մեղսակուտակ այս աշխարհին: Սուրբ Խորանիդ քու տապանովդ ամրածածուկ զիս ալ պահէ: Հեռացուր դուն իմ տապանէս, ագռաւը սեւ գիշերագոյն Որ խաւարին մէջ միշտ շըրջող, գաղտնի նետին է նըշանակ: Ու խաւարած իմ սըրտիս մէջ բաց պատուհանն քու մեծ լոյսիդ. Որ մեղսածին խաւարն այն խոր՝ հալածական անհետ ըլլայ։ Մըտցուր բացեալ պատուհանէն ոսկի գոյնով սուրբ աղաւնին, Որ է մաքուր եւ սուրբ Հոգին, բերել ինծի ճիւղ ձիթենի։ Չըխեղդուի անձըս սակայն մարմնիս գործած մեղքերուն մէջ։ Միտքս հոգիս կիրքովն իրենց անօթ ըրին զիս միշտ չարին: Քանզի նըման եղայ անոնց, որ աշտարակ բարձրացուցին. Մեծ դաշտին մէջ Քաղանէի, Բաբելացւոց աշխարհին մէջ. Որպէսզի երբ ջըրհեղեղէ կրկին անգամ՝ ազատ մընան: Կամ թէ անով երկինք ելլել հըպարտութեամբ կը խորհէին: Մինչեւ ելաւ Հով մը ուժգին –Հոգւոյն Հնչումն էր սաստկագին– Քակեց լեռներն չար Հըպարտին եւ աշտարակն այն ահագին: Ու մէկ լեզուն այն մարդերուն, խառնեց ըրաւ եօթանասուն. Որ չմիանան չարիքի մէջ, այլ բարիով բաժան մնան: Այնպէս ալ ես բարձրացուցի մեղքի պարիսպ ու աշտարակ. Հըպարտութեան քարէն շինուած ամբարտաւան ցից ամբարտակ Որոնց հըմուտ ճարտարապետ է Արուսեակն անդընդային Եւ պաշտօնեայքն չար իշխանին, դեւաց գունդը լեգէոնական. Որոնք վերջը պիտ' կործանին, մեքենաներն ալ իրենց նենգ. Պիտ' ազատուիմ անոնց ճանկէն, եբրայեցի ծերերին պէս: Իբր օրինակ քեզ ընտրեցիր ՄԵԼՔԻՍԵԴԵԿ Քանանացին. Անհայր, անմայր, նախնիքն անյայտ, բայց քահանայ աստուածային. Տասնորդ առնող Ղեւի ցեղէն, Աբրահամի անձին մէջէն: Սա թագաւոր էր Սաղիմայ, ինչպէս դուն, Տէր երկինքին ես։ Ընդունէ զիս, իր աղօթքով, Երուսաղէմ քաղաք վերին. Թագաւորել Քեզի հետ հոն, որդիներուն պէս Սիոնի: ԱԲՐԱՀԱՄ, ԻՍԱՀԱԿ ԵՒ ՅԱԿՈԲ Կոչեցիր դուն ձայնիդ ազդմամբ նահապետը ազգաց բազմաց. ԱԲՐԱՀԱՄը Հայր առաջին, պանդըխտանալ օտար երկիր: Երեւեցար՝ Մամբրէի կաղնիին տակ երբ կը նստէր. Ան կերակրեց Քեզ այն ատեն, երբ բընութիւնդ անմարմին էր: Եւ խոստացար անոր որդի, պիտ' օրհնուին որով մարդիկ. Իբրեւ օրինակ ու գալուստիդ, երբ մարմնացար անոր ցեղէն: Հանէ զիս ալ նեղութիւնէս, նենգաւորի չարիքներէն: Ինչպէս նաեւ՝ չար ախտերէն ու ազդերէն մեղսասէրին. Մարմինիս մէջ նըժդեհեալ եմ, օտարական՝ մէջ այս կեանքին: Փոխադրէ զիս՝ տունս Հայրենի, նըման որդւոց Աբրահամի: Ինձ ալ յայտնէ Երեսըդ Տէր, որ կը նստիմ ստուերին տակ։ Ես ալ ելլեմ Քեզի առաջ, երկըրպագեմ մինչեւ գետին. Պատուէ համեստ իջեւանըս, Քեզի հետ գան Հայրըդ, Հոգիդ. Կերակրեմ Քեզ՝ իմ բարիքէս, թէ իսկ ըլլայ աղքատ, չընչին: Բարի գործէն, հոգեւորէն անծընունդ է ամուլ հոգիս, Պտղաբերէ ՍԱՌԱՅԻՆ հետ, աւետաւոր ու խօսքովըդ: Աղօթքովը Աբրահամին, սիրելի մեր Նահապետին, Ազատեցիր եղբօրորդին, հանելով ՂՈՎՏՆ չար Սոդոմէն: Արձակէ զիս, Տէր անոր հետ, մեղքի կապէն անոր խօսքով, Սոդոմական խորհուրդներէն եւ պղծասէր իմ գործերէն։ Կըրակովը ու ծըծումբով չայրուիմ ես ալ անոնց նըման, Ու չըդառնամ աղի արձան, ինչպէս կինը որ ետ դարձաւ։ Այլ հրամայէ սուրբ հրեշտակին, յափըշտակել զիս անոնց հետ, Բարձրացընել Երկնային լեռ, ու կարգել զիս դասն հրեշտակաց: Ստեղծիչ ես սրտերու, Տէր տեսող գործոց եւ խորհըրդոց. Բայց փորձեցիր ու սիրելիդ, պատարագել քեզ իր որդին։ Գացին երկուքն այն բարձըր լեռ, Գողգոթան էր հաւանաբար. Բեռցուց փայտը ողջակէզին, իր միածին անմեղ տղուն, Զոր հանեց իսկ՝ զոհի սեղան, ինչպէս ըրին Քեզ խաչելով։ Հանեց սուրը, մօտեցուց զայն անմռունչ զոհի պարանոցին: Յանկարծ հընչեց ձայնը վերէն. մի մըխեր սուրդ պատանիին. Այլ նայէ, տես, ու աջակողմ, կախեալ է խոյ սաբեկ ծառէն։ Որ փոխարէն բանական զոհ՝ ԻՍԱՀԱԿԱՅ Քու ծառայիդ, Անբան զոհը գոյացուցիր եւ տըւիր Դուն, իբր պատարագ, Մի փորձեր զիս, Տէր անոր հետ, չունիմ բարեաց փորձառութիւն, Փորձ եմ չարին, ոչ բարիին. չեմ դիմանար թէ փորձես զիս։ Արծաթ չեմ ես բովային մէջ, ոչ ալ ոսկի հուրով փորձեալ Այլ կապար եմ, անարգ, կակուղ, որ կը կորչի հալելուն պէս. Չեմ ես ժայռը ծովեզերքին ալիքներէն անշարժելի. Ոչ ալ արմատ ծառերու խոր, որ հովերէն չեն տապալիր. Այլ եմ նման բեկեալ նաւին, տարուբերուող ծովի միջի. Կամ հողմավար խոտ ու խըռիւ, աշնանային ժամանակի. Արդ մի տանիր զիս փորձութեան այլ փըրկէ զիս չարիքներէն: Դուն չես փորձեր հողածինը. ցանկութիւններ մեզ կը փորձեն. Ուստի փըրկել զիս փութացիր, փորձութենէն բըռնակալին. Ինչպէս ըրիր հաւատքի Հօր, փըրկեցիր զայն փորձասարին: Ուրախութեամբ պատարագեմ, հոգիս, միտքըս եւ մարմինըս. Կենդանի զոհ քեզ Անմահիդ, հաճոյ եւ սուրբ, աստուածային: Իսահակի ու ՌԵԲԵԿԻ ծոցէն ծնած կրտսեր որդին, ՅԱԿՈԲ կոչուած, Քեզ սիրելի, Դուն Իսրայէլ անուանեցիր. Ապագայի տեսիլք տուիր, սանդուխ կանգնեալ երկրէ երկինք: Ուրկէ Դուն ալ իջար ելար բարձրունքներէդ հրեշտակաց հետ: Իւղով օծեց գըլխին քարը, տըւաւ անոր Բեթէլ անուն. Նըմանութեամբ մեծ խորհուրդին, զոր մարգարէք մեզ ծանուցին: Մարտընչեցաւ ամբողջ գիշեր, ինչպէս կ'ըսէ մեզ Սուրբ Գիրքը, Դիմադըրեց մինչեւ առտու. հողեղէն էր, յաղթուեցաւ։ Ես ալ կըրտսեր՝ բարիքի մէջ, բայց կատարեալ չարիքի մէջ։ Ինչպէս Եսաւը, թէպէտ առջին, բայց հոգիով եղաւ վերջին: Անգին գանձըս փոխեցի ես որովայնիս յագման համար. Ու կամովին եղծեցի ես իրաւունքըս անդրանկութեան: Քեզ կ'աղաչեմ, լոյսըդ վերին, իշխան դասուց հրեղէններու, Բացուին ինձ ալ դըռներն վերին, ինչպէս ըրիր Իսրայէլին, Բարձըրացուր ինկած հոգիս, լուսով շինուած աստիճանէն, Օրինակը՝ մարդոց ցեղին երկրէ երկինք վերադարձին: Անուշ օծումն Հոգւոյդ իւղով, աւրուեցաւ չարին խաբմամբ, Օծէ գըլուխս Դուն վերստին, Քու պահապան աջովըդ սուրբ։ Հըզօրիդ դէմ ես ոյժ չունիմ, գօտեմարտող Յակոբին պէս, Քանզի հոգիս տըկարացաւ, անզգամին ես ձեռքն ինկայ: Երկարէ Դուն աջդ երկնային, հաս օգնութեան ինձ կռուին մէջ. Ու խորտակէ իմ թըշնամիս, անգամ մըն ալ չելլէ ոտքի: ՅՈՎՍԷՓ ԵՒ ՅՈԲ Նահապետն այն՝ ծընունդ տուաւ տասնըերկու ցեղապետի. Տասնըմէկը դաւաճանեց, տուաւ ՅՈՎՍԷՓՆ Իսմայէլին. Եղբայր իրենց վաճառեցին լոկ երեսուն դահեկանի: Նըմանութեամբ աշակերտիդ, նենգ խորամանկ գող Յուդայի: Ծախուեցար Դուն՝ ալ անոր հետ, որպէս ծառայ Պետափրէսին, Որուն կնոջէն փըրկեցիր Դուն մաքուր հոգին ողջախոհին: Մտար բանտը Փարաւոնին, որուն երազ Դուն ցուցուցիր. Արձակեցիր այդ երազով. Եգիպտոսի տէր կարգեցիր: Այնպէս ալ ինձ դաւ գործեցին, գաղտ նենգողին որդիները. Իմ բազմաթիւ մեղացս համար ծախեցին զիս աժանագին: Կատարեցի կամքըն անոր, հըլու եղայ ես ի կանչին. Այսուհանդերձ զիս բանտարկեց, անլոյս, անել արգելարան: Սակայն ինչպէս ազատեցիր զայն հըրաշքով անյոյս բանտէն, Զիս ալ փըրկէ, Տէր անոր հետ, իմ զանազան չար ախտերէն: Եգիպտուհի վաւաշոտին չմատնուիմ, գէշ պոռնիկին. Թէեւ կ'սողայ օձի նըման, բայց կը գոչէ առիւծին պէս: Բարձրացուր զիս անոնցմէ, եւ տէր կարգէ Եգիպտոսի. Որ ես յաղթեմ չար իշխանին, աներեւոյթ բըռնակալին: Երբոր անոնք սովով մեռնին, կեանքի հացին տուն ըրէ զիս. Նախ ես լեցուիմ, ապա բաշխեմ, անմահ խօսքիդ կարօտներուն։ Յիշենք ՅՈԲԸ երանելին. արժանի է արդար յիշման. Թէեւ ցեղէն Եսաւին էր, Յակոբինը գերազանցեց: Այն որ Քեզմէ շատ գովուեցաւ. վըկայուեցաւ անոր մասին Թէ այր արդար, ճըշմարիտ էր, կատարեալ ամենայնի: Մեր բանսարկու չար թշնամին կ'ուզէր փորձել մետաղն անոր: Առաւ չարը իշխանութիւն, փորձել անոր տոկունութիւնն. Նախ արտաքին ստացուածքը՝ ի սպառ ջընջեց կենդանիներն. Ապա տասն ալ որդիներուն՝ խրախճանքին մէջ սպաննեց. Երբ գուժկաններ լուրը բերին, մարդոց յատուկ խօսքեր չըրաւ. Այլ գոհութեան, իմաստութեան խօսքեր ելան իր բերանէն. Տէրը տուաւ հարստութիւնս եւ Տէրն առաւ ուզածին պէս. Մերկ ելայ ես որովայնէ, ու մերկ կ'երթանք մեր մայր հողին: Դարձեալ չարը լարեց իր շատ մեքենաներն ու զինուեցաւ. Խնդրեց Քեզմէ մարմինն անոր, տանջել ցաւով անտանելի. Թէեւ առաւ իր ուզածը. բայց չըհասաւ նըպատակին: Փշրուեցան ժանիքները հանդիպելով պինդ երկաթի: Ցաւի ուժգին զարկաւ ախտով ու որդնալից ըրաւ մարմինն. Նըստած նեխած աղբերուն մէջ քարով քերեց վէրքին շարաւն: Բարեկամներ զզուեցուցին երանելին իրենց խօսքով. Դեւն անգամ զինեց իր դէմ իր կինն անգամ Եւայի պէս. Որպէսզի նա հայհոյութեան խօսքեր ընէ Տիրոջըդ դէմ. Սակայն երբեք չկրցան շարժել ադամանդեայ հաւատքին վէմն. Այլ գոհութիւն քեզի կուտար, կ'ընդդիմանար անոնց խօսքին: Վերջ ի վերջոյ լըրացաւ մարտն. աւարտեցաւ փորձի հանդէս: Երեւեցար, Տէր մէգին մէջ, խօսեցար Դուն սիրելիիդ. Պսակ տուիր Դուն յաղթողին, առողջութիւն՝ խեղճ հիւանդին. Աճեցուցիր կենդանիներն, զորս շնորհեցիր անոր կըրկին: Ու զաւակներ պարգեւեցիր այն առանձին մնացողին: Ու այս ծածկեալ խորին խորհուրդն, յառաջագոյն հոս ցոյց տուիր Թէ՝ մեռնողը չի կորսուիր, այլ կը յառնէ վերջին օրը։ Աղօթքովը նահատակին, եւ համբերող ճգնաւորին, Քեզ կ'աղաչեմ կը պաղատիմ, արցունք թափեմ ես լալագին. Եթէ ուզէ իմ թըշնամիս փորձել զիս ալ նեղութեանց մէջ. Մի տար ձեռքն աւազակին. մի մատներ զիս անոր կամքին. Զի ես տըկար՝ թոյլ եմ մարմնով. հոգիս յօժար բայց չի շարժիր. Անձըս խաւար՝ միտքըս մթար, կամքովս իմ բանտ եմ մըտեր. Իմ փոխարէն՝ տարտամ անձիս, կռուէ ընդդէմ ախոյեանին. Քանզի ըսիր. Քաջ եղէք դուք, ես յաղթեցի չար իշխանին: Կամելըս իմ միայն բարին, փոխարինէ Յոբի ջանքին. Ու յաղթութեան պըսակն անդին ինձ պարգեւէ ապագային: ՄՈՎՍԷՍ ՄԱՐԳԱՐԷ Ըսքանչելի ՄՈՎՍԷՍՆ արի, որ ծընունդէն ընտըրեալ էր, Խեղդող ջուրէն ազատեցիր, ու սընուցիր պալատան մէջ Փարաւոնի: Ութսունամեայ երբ լըրացաւ ժամանակը, Երեւեցար լերան վրայ, կրակի բոցով Մորենիին: Իբրեւ փըրկիչ ղրկեցիր զայն գերի ցեղին Իսրայէլի. Ուխտին համար զոր կընքեցիր հետ Հօրն անոնց՝ Աբրահամին: Սակայն երբ որ Փարաւոնը չարձակեց քու ժողովուրդըդ, Քեզ փոխանորդ կարգեցիր զայն, եւ զօրութեամբ գաւազանին Զարկիր աշխարհն Եգիպտոսի, տասն պատիժով, ըստ պատմութեան: Հաստատեցիր զատիկն անոնց, խորհրդովը զենման գառինդ. Բաժանեցիր երկու մասի անդունդները Կարմիր Ծովին. Եւ լուծական տարրը ջուրին կարծրացուցիր արձանի պէս. Բացուած անդունդն մարգի նըման ճամբայ մըն էր անոնց անցքին, Որուն մէջէն կ'ընթանային անթաց ոտքով ու յաղթական: Իսկ Փարաւոնն Եգիպտոսի հետապնդեց երբ կառքերով, Ընկըղմեցիր ջուրերուն մէջ, իբր օրինակ Բելիարին: Քու իսկ ընտրեալ, սուրբ ժողովուրդդ, ոչխարի պէս առաջնորդած Քշեցիր զայն դէպ անապատ, ամպի սիւնով, կրակի լոյսով: Տուիր անոնց երկնային Հաց, սուրբ մանանան երկնատեղաց. Խորհրդանիշ՝ Քու մարմինիդ, վերէն իջած ու կենսատու։ Զարկիր ժայռին, ու բըխեցին տասնըերկու աղբիւրներ ջինջ. Իբր օրինակ՝ կողիդ աղբեր, առաքելոց քարոզութեան։ Երեք անգամ քառասուն օրեր պահքեր պահեց մութ մէգի մէջ։ Իր կեանքին ալ տարիները այսքան թիւով կը հաշուըւին. Դուն ցոյց տըւիր ապագայի խորհուրդն անոր քարայրի մէջ. Ցոլացուցիր լոյսըդ անճառ դէմքին անոր հողեղէնի: Առաւ տախտակն օրէնքներու, դըրուած մատովդ աստուածային, Վասն անօրէն ու անհաւատ, եւ ապերախտ ժողովուրդին։ Խորտակեցան առաջիններն, իրենց շինած հորթին համար. Իբրեւ խորհուրդ ըլլալիքին, թէ օրէնքը պիտի լուծուէր: Իսկ երկրորդը հաստատ մնաց, ի նշանակ Ուխտիդ անշարժ: Որ կայ, կը մնայ այսպէս հաստատ մինչ կատարած այս աշխարհի: Հրամայեցիր, անոնց կազմել կարգերն ամէն սուրբ խորանին. Ի նմանութիւն եկեղեցւոյ, կամ գերազանց մօր Սիոնի. Անփուտ փայտէ, ոսկւով պատած՝ շինել տապան կտակարանի. Իբր օրինակ աստուածութեանդ, անապական Քու սուրբ մարմնոյդ: Ու պատմուճանն Ահարոնի ու Ղեւտական քահանայից. Իբրեւ խորհուրդ հոգեւորին՝ զարդարեցիր երեւելին: Ու այնքան շատ՝ աւելիով բարիք տըւիր Իսրայէլին. Սակայն հորթին երկըրպագին, ի Բելփեգովր զոհ մատուցին. Մեծն Մովսէս դառնացուցին, Ահարոնը անարգեցին: Մադիամացւոց հետ պըղծեցան, որդիքն դիւաց զոհ հանեցին. Մինչեւ իսպառ բարկացուցին, ներողութիւնն անարգեցին. Բորբոքեցար Տէր բարկութեամբ, կրակ կերաւ Իսրայէլը։ Ու Աւետեաց սուրբ աշխարհը, զոր խոստացար դուն տալ անոնց, Ոչ ոք մըտաւ, զատ երկուքէն, վասն մեղաց զոր գործեցին: Արդ, ես ժըխտողս ամէն բանի, նըմանեցայ անոնց գործին. Ես առաւել բարիք տեսայ, բայց ապերախտս՝ զանոնք անցայ: Անոնց համար ծով պատռեցիր, ինծի համար՝ մութ աղջամուղջ։ Հոն ջուրն ինկաւ Եգիպտացին. այստեղ իշխանն՝ այն մահածին. Անոնց ցերեկ՝ ամպ հովանի, գիշերները՝ լոյս արեգի. Իսկ իմ լոյսըս՝ խօսքիդ իմաստ եւ հովանիս է քու Սուրբ Հոգիդ: Հոն մանանայ կորնչելի, ուտողները մեռան կրկին. Իսկ հոս մարմինդ ու երկնային, որ կեանք կուտայ ճաշակողին: Անոնք խմեցին ջուր ժայռածին, իսկ ես արիւն՝ վէմիդ կողէն: Անոնց կախուաւ պղինձէ օձ. իսկ ես տեսայ կեանքդ խաչին: Անոնք ստացան օրէնքները Մովսիսական, գիր տախտակին. Իսկ ես Հոգիդ իմաստութեան, Աւետարանդ աստուածային: Անոր համար շատ պահանջ կայ ինձմէ բարւոյն քան անոնցմէ: Ինչպէս Տիրոջ կամքը գիտցող եւ խելահաս ծառաներէն: Անոնք ոսկի հորթ շինեցին, քեզի փոխան երկիրպագին. Իսկ ես սէրով անարգ նիւթին՝ ինկայ մէջը անյագ ախտին: Անոնք քաղցած տըրտընջեցին, հացին համար յանապատին. Իսկ ես ունիմ հարկաւորը բայց կը ցանկամ աւելորդին: Անոնք երկիրն այն պըղծեցին, պոռնըկութեամբ Մադիամի. Իսկ ես հոգիս իմ երկնային աղտոտեցի գործով չարին: Դուն քաւեցիր անոնց մեղքը, Տէր իմ գթած Հօր ՄԻԱԾԻՆ. Իջեցուցիր բարկութիւնըդ, խընդըրուածքով մարգարէին: Անցուր ինձմէ պատուհասըն աններելի ինծի պահուած. Ու պարգեւէ զըղջում անձիս եւ թողութիւն իմ անցեալիս: Մի մերժեր զիս շատերուն հետ, աւետաբեր քու երկիրէն. Այլ զոյգին հետ, որ հոն մըտան, մըտցուր զիս ալ աշխարհդ վերին: ՅԵՍՈՒ Յեսու Նաւեանն ընտըրեցիր իշխան ըլլալ Մովսէսէն վերջ. Նա որ սընաւ խորանին մէջ, Մովսէսին հետ լեռը ելաւ. Անուանակից եղաւ Քեզի, Փրկիչ իմաստ Քու անունիդ. Զայն նախ Յովսէ կը կանչէին, յետոյ ՅԵՍՈՒ անուանեցին: Յաղթանակեց ընդդէմ ժըպիրհ Ամաղէկին սուրբ մարտին մէջ. Մինչ տարածած էր ձեռքերն երբ Մովսէսը վեր, խաչիդ նըման: Յեսուի ձեռքով՝ Անապատին մէջ բազմացած Իսրայէլը Բերիր աշխարհն Պաղեստինեան - ըստ քու անսուտ խոստումիդ սուրբ: Յորդանանը երբ կ'անցնէին ծանօթ ուխտի տապանակով Ջուրերը ետ կը դառնային իբր օրինակ ապաշխարհի: Եօթ պարիսպներ Երիքովի, օրինակը խոր դըժոխքին, Եօթն անգամ շուրջ դառնալով, ջըրվէժի պէս կործանեցան. Եօթը ազգաց թագաւորներ, որ երեսուն էին թիւով, Զարկիր անով ամենքըն ալ, կախեալ փայտէն անարգութեան: Արագընթաց վազքն արեւին հըրաշքովըդ աստուածային Կեցուց վերեւ Գաբաւոնի. լուսինն ձորին՝ Ելոնին։ Ու բազմաթիւ այլ հրաշքներ գործուեցան, ըստ Սուրբ Գրքի: Բաժնեց երկիրը ցեղերուն մէջ, ինք միացաւ իր հայրերուն: Արդ ճշմարիտ օրինակը՝ Հոգւոց Փրկչիդ մարմընապէս, Ինձ բարեխօս կը բըռնեմ ես արդարադատ գործերն անոր. Թէպէտ չկրցայ արիանալ անոր նըման ընդդէմ չարին. Այլ մեղկացայ պայքարի մէջ, նըմանեցայ վատ ծառային: Բայց ձեռք տուր ինձ իմ կռուիս մէջ աներեւոյթ Ամաղէկին. Տարածելով ձեռքերդ խաչին, ինչպէս ըրաւ Մովսէս լեռը, Զարկ ութ ազգեր չար խորհուրդին, ինչպէս ըրիր Քանանացին: Որկրամոլութիւն, պոռնըկութիւն. սէրն արծաթի եւ ձանձըրոյթ. Չար բարկութիւն եւ տրտմութիւն. փառքի սէրը, պիղծ հպարտանք: Քարէ կարկուտ թափէ գըլխին. պիծակներ թող վանեն զանոնք: Անցուր գետը այս երկրային. աղտ չըդպչի գարշապարիս. Ու ետ դարձուր ոտքերը մեր անմահական դըրախտին վայր: Պարիսպ մեղքի՝ Երիքովի, փակուած դուռով անյուսութեան, Աղաղակով թող տապալին. դըռներն հիմէն թող քանդուին: Ու Աւետեաց աշխարհ վերին, ուր առաջին դուն ինքդ մըտար, Ես հետեւիմ քու քայլերուդ, ըլլամ ժառանգըդ վերստին: ԴԱՏԱՒՈՐՆԵՐ Ըստ քու արդար դատաստանին, որ կը դատես ազգերն երկրի, Խընամքիդ տակ կը պահես դուն ամենքըն ալ իրենց կարգին. Ընտրեցիր Իսրայէլին, յետ այն Յեսու զօրավարին, ԴԱՏԱՒՈՐՆԵՐ, որ լաւ դատեն ցրուած ցեղերն ըստ օրինի. Գեդէոնը յաղթող արիր, մադիամացիքն անով զարկիր. Երեք հարիւր զօրականով՝ բիւր բիւրաւոր այլազգիներ: Եւ Սամսոնը անյաղթելին, ուխտաւորը իր ծընունդէն. Այն որ երկար մազեր ունէր, խորհրդանիշ՝ Հոգւոյն շնորհաց: Դեռ ուրիշներ իրենց կարգին մինչեւ Հեղի՝ խեղճ ծերունին, Այն որ մեռաւ ողնաբեկմամբ, վասն գերուած տապանակին: Ահա իմ ալ ներքաղաքին, զոր շինեցիր, Տէր, քու ձեռքովդ, Խըղճմտանքըս, իբր դատաւոր դըրիր դատել այրի հոգիս. Բայց չըդատեց ըստ օրինի, չդիմադրեց չար ոսոխին. Այլ մեղկացաւ ու ախտացաւ եւ մատնեց զիս աւազակին։ Սակայն ինչպէս Փրկիչ եղար, յաղթել տուիր թըշնամիին. Շնորհէ ինձ ալ Տէր յաղթութիւն ընդդիմանալ ախոյեանին: Դատել սորվիմ անոնց նըման, արդարապէս, խըղճի մըտօք: Չըլլայ որ զիս բանտը նետեն վըճարելու վերջին լուման: Որ ԱՆՆԱՅԻՆ ձայն լսեցիր. ամլութենէն զաւակ տուիր. Զոր ընծայեց սուրբ խորանին, պարգեւը իւր որովայնին: Ես ալ գոչեմ անոր ձայնով, անշարժ շըրթամբ սըրտի խորէն. Կ'աղաղակեմ անլըռելի, հոգւով կուլամ ես վըշտագին. Բարիի մէջ անպըտուղ եմ, բայց պըտղաբեր՝ չար գործի մէջ: Պըտղաբերէ բարի գործով, եւ գօսացուր արմատը դառն։ Իմ բազմածին ախտերս մեղքի դադրեցուր Փեննային պէս։ Ամուլ հոգւոյս, ըստ Աննայի, շընորհէ ծնունդ եօթը որդւոց: Մեռնին միսերն իմ երկրային, ապրի հոգին իմ վերըստին. Թող գուբ իջնէ չար թըշնամին, զիս հանէ դուն վերին երկինք: ԴԱՒԻԹ Յեսսէածին ԴԱՒԻԹը քաջ, վերջինն էր անոր որդւոց. Մանուկ խարտեաշ ու գեղեցիկ. խաշնարած էր ան իր հօտին: Որ եղջիւրէն հոսած իւղով օծեցիր զայն իբրեւ ընտրեալ Ձեռքովը սուրբ մարգարէին, Սամուէլի տեսանողին: Որմէ յետոյ Հոգին իջաւ անոր վըրայ հովանացաւ: Կը հնչէր անկէ սաղմոսի երգ տասնաղիքի իր քընարով. Կը հալածէր ձայնովը ժիր դեւերն ամէն խեռ Սաւուղէն. Կը բընաջընջէր գազանները արջ կամ առիւծ միասնաբար: Ու երբ ընդդէմ Իսրայէլի պատերազմի ճակատ ըլլար, Կը վանէր նա զանոնք ամենքն առանց զէնքի ու զըրահի. Հովուական պարսատիկով, ու քարով ջինջ հեղեղատին, Ճակտին կուտար Գողիաթին, նախատողին Իսրայէլը։ Ազատեցիր անոր կեանքը, բազմապիսի փորձանքներէն, Զինք չարչարող նեղիչներէն, որոնց գլուխ զայն կարգեցիր: Չընտրեցիր Տէր ցեղն Եփրեմի, ոչ ալ խորանն Մանասէի. Այլ ցեղն Յուդայի Բեթլեհէմէն, որմէ դուն ալ մարմին առիր: Տուիր անոր երկու պարգեւ, բարձրագոյնը, ամենքէն վեր, Արքայ ըրիր Հրէաստանի, ու մարգարէ աստուածային: Թէպէտ գործեց ծանր մեղքեր, դէմ հրամանիդ, երկու կերպով, Պոռընկեցաւ Բերսաբէին հետ, թափեց արիւնն Ուրիայի. Ու հաստատեց, թէ մարմին էր՝ լի մարդկային տըկարութեամբ։ Ոչ գերակայ կամ երկնային, այլ ծընունդ էր հողեղէնի։ Յոյս տըւիր դուն յանցաւորին, երբ մեծն այսպէս սայթաքեցաւ. Որպէսզի ան չյուսալըքուի, այլ անոր պէս կանգնի շուտով: Զիս ալ ըրիր մարդ հողածին, ադամորդի՝ վերջին, չընչին. Ծընունդ եղայ գիշերային, մեղքով ծնաւ զիս ալ մայր իմ. Բայց զիս Հոգւով ծընար կրկին, աւազանէն նոր արարած. Օծեցիր զիս իւղովդ երկնի, որդեգրեցիր Հօրըդ վերին: Աւաղ սակայն կըրկին ինկայ, եղայ ծընունդ մեղսասէրին. Օծումըդ սուրբ աստուածային աղտոտեցի չար գործերով. Կը պաղատիմ Դաւթի երգով, կը հայցեմ ես իմ սաղմոսով. Սուրբ սիրտ մը դիր մէջս, Աստուած, հոգի ուղիղ շնորհէ ինծի: Տուր որ լըսեմ ձայնըդ քաղցըր, ուրախ, զուարթ ու ցընծագին. Երբ կը հընչէ փողն ահաւոր, ազդարարը ոսկորներուս, Տէր իմ դարձուր մեղքէն հոգիս, եւ ջընջէ դուն գիրը պարտքիս: Եւ արիւնէն, որդան կարմիր, մաքրէ դուն զիս, ուրիշներն ալ։ Հոգւոյս այնժամ շըրթներն բացուին, օրհնելու քեզ արժանապէս։ Պատարագին կենարարիդ հաղորդ դառնամ ես վերստին։ ՍՈՂՈՄՈՆ Քեզ օրինակ ընտըրեցիր, որդին Դաւթի մարգարէին, ՍՈՂՈՄՈՆԸ՝ խաղաղութիւն, երկնաւորիդ նըմանութեամբ։ Նա իր Հօրմէն ժառանգութիւն առաւ աթոռն հայրենական, Ինչպէս դուն ալ, Հօր Միածին, նոյնը ըրիր քու սուրբ Հօրմէն: Տաճար չինեց նա երկնային. իսկ դուն բնութիւնն մեր մարդկային: Նա շատ տըւաւ իմաստուն խօսք, իսկ դուն տըւիր անճառ շընորհ: Նա ժողովեց ընտիր խօսքեր եւ իմաստուն անուանուեցաւ. Դուն ժողվեցիր ի միասին ազգերն երկրի բաժան բաժան: Անոր եկաւ դշխոյն Սաբայ, զայն տեսնելու մեծ ըղձանքով. Քեզի կուգան երկըրպագել, անտեսաբար, ազգեր բոլոր։ Անոր նըման ես ալ առի Քեզմէ շնորհք մէկ քանքարի. Չպահեցի զայն վատին պէս, այլ կորուսի ամբողջովին։ Ինչպէս որ ան անեղծ փառքը փոխանակեց կեղծերուն Հետ, Նոյնպէս ալ ես՝ շնորհքիդ լոյսը փոխեցի, մեղք, խաւարին Հետ։ Արդ եթէ նա պատիժ կըրեց, յօրինակ այլոց, մեղքին Համար, Թըշուառ անձըս ինչ յոյս ունի երբ կորսուի ճըշմարիտ գանձ: Եթէ ուզեց զղջալ անգամ, թողութիւնն է երկբայելի: Ինձ Հաշտութիւնն ալ անյոյս է, երբ քու Հայրըդ բարկացուցի. Բայց գըթած ես ամենքին դէմ, ուստի տուր ինձ սէրդ շընորհաց. Իմաստութիւնդ Հօր Աստուծոյ, իմաստնացուր զիս կըրկնակի. Նախ գործնական շընորհներով, ապա օժտէ տեսականով: Որպէսզի ես լուսաւորուած՝ երկու աչքով նայիմ երկինք, Քանզի սկիզբն իմաստութեան՝ սուրբ երկիւղդ է, ըստ առակին. Իսկ գիտութիւնն առանց անոր, չարեաց պատճառ՝ ունեցողին: Շատերն անով պիտի տուժեն, որոնց գըլուխն Սողոմոնն է։ Իմ ալ շընչին իմաստութիւնն անօգուտ է առանց սանձի: ԵԶԵԿԻԱ ԹԱԳԱՒՈՐ Քանի որ խօսքս չեմ երկարեր, պիտի ձգեմ յաջորդները, Մարգարէներ ու արքաներ, տրուած տունին Իսրայէլի, Որոնք երկու բաժին եղան, մին Յուդայի միւսն Եփրեմի: Որոնց մասին աստուածաշունչ գիրքերը սուրբ մեզ կը պատմեն. Իւրաքանչիւր վարք բարքն անոնց յըզգուշութիւն մեզ կը տրուին. Ոմանք մեզի բարեաց օրինակ, եւ խըրախոյս միշտ կը մընան. Իսկ ուրիշներ՝ չար օրինակներ, որ չըլլանք մենք անոնց նըման: Իմ անձըս ալ մերժեց բարին. չնըմանեցաւ բարիներուն: Այլ ընտըրելով Հակառակը՝ եղայ վատթար ծառային պէս. Կորսնցուցի իմաստութիւն, զոր ընդունած էի խօսքովդ: Արդ քեզ գոչեմ աղերսագին ԵԶԵԿԻԱ արքային պէս. Նեղութենէն զիս ալ փըրկէ, ինչպէս ըրիր զայն անցեալին, Սպառնացող Ասորիէն, Ռափսակ անուն բըռնակալէն. Իմ ախտերէն՝ սաստիկ ուժգին, խընդրուածքով մարգարէին։ Թող ըսպառէ սուրն հրեշտակին բազմութիւնը լէգէոնին. Թէ՛ մարմնաւոր թէ անմարմին մարտընչողներն եկեղեցւոյ։ Մաքրէ ինձմէ, հըզօր Աստուած, տագնապեալըս մեղքի ախտէն, Որոնց ջերմով կը տատանիմ. դուն կարող ես ամէն բանի: Դարձուր ստուերն երեկոյին, կեանքի լոյսի առաւօտին. Ինչպէս անով մէկ օրըն այն՝ դարձաւ եղաւ տիւ երրական. Խորհրդանիշ՝ երեք լոյսին, երրորդութեանդ երեք անձին. Նաեւ՝ ծագմանդ եւ քու դարձին, գալըստեանդ կրկին անգամ: Եզեկիային պէս վերջացան կեանքիս օրերն իմ հոգեւոր. Մօտեցած եմ դըժոխքի դրանց. մահուան խաւարն զիս պաշարեց. Իբր յիշատակ կը ձգեմ ետիս չարի համբաւ պարսաւելի: Յօժարակամ մատնուեցայ չար ոսոխին, առիւծի որս. Այն որ մանրեց ոսկորներըս, եւ խորտակեց խորհուրդներըս. Ծընընդեան առաւօտէն, մինչեւ գիշերն մահուան մութին: Եւ ես տըկար ճընճղուկին պէս, անդիմադարձ խեղճ աղաւնի, Երբ կը տեսնեմ իմ թըշնամին, կը ճըչեմ լոկ շատ եղկելի: Աչքերս լոյսէն խաւարեցան կուրութեամբ զարնուեցայ։ Ինծի աշխարհ նայել տուին, եւ ոչ Քեզի՝ լոյսդ երկնային: Արդ, շնորհէ Տէր անոր Հետ, որ ազատուիմ իմ ցաւերէս. Դարձուր մեղքի դառնութիւնը քաղցրագոյն խաղաղութեան: Ու նոյն ատեն փոխարկէ որ ամուլ հոգիս պտղաբերէ. Որ ծընանիմ արդարութիւն ու հոգեւոր որդիք լուսոյ Անդադար մատուցանել քեզ օրհնութիւն երբ ողջ եմ դեռ. Ապա այն հրեշտակաց Հետ փառքըդ երգել մէջ տաճարիդ: Երեք Հնգեակ տարիի տեղ, զոր բարդեցիր անոր կեանքին, Շնորհէ ինծի օրեր անվերջ ու անվախճան յաւերժին մէջ։ ՄԱՆԱՍԷԻ ԱՂՕԹՔԸ Մանասէի ձայնով կուլամ, այն զղջացող մեղաւորին. Որ չորս դէմքով արձանը պիղծ կանգնեց մէջը Սըրբարանին: Արիւնն թափեց Եսայիին, սըղոցեց զայն նըման փայտի. Եւ ինքն ընդունեց փոխարէնը. շըղթայուեցաւ բանտին խորը. Սըրտով լացաւ, ու այտուցքով արցունք թափեց թախծութեամբ լի: Կ'աղաղակէր աղերսագին, կոծէր իր կուրծքն ողորմագին. Ամենակալ արարիչդ իմ, Տէր եւ Աստուած Աբրահամի, Իսահակի քու ծառայիդ, եւ Յակոբայ սրբասէրին: Ապաշխարանք որոնց չըդրիր, քանզի մեղքի վէրք չունէին: Իմ ցաւերուս դեղի պէտք կայ. աւազի չափ շատ են անոնք. Արժանի չեմ երկինք նայիլ, աչք գոցեցի բարիին դէմ. Եւ կորանքով ինկայ գետին, կապուած մեղքի բիրտ երկաթին. Ես կանգնեցի կուռքը չարին, աչքիս դիմաց՝ ախտի պատկեր. Այժմ խոնարհած ծունկի կուգամ, սիրտըս սիրով Քեզ կը բանամ. Հիւանդ եմ ես, ցաւով կ'այրիմ, լեզուովս կ'ըսեմ մեղայ Քեզի. Ներէ ինծի մինչդեռ կ'ապրիմ. չըկորսուի մեղքով անձն իմ. Չըզատուիմ ես մարդ ըսպաննող, ըստորանկեալ սատանին Հետ. Այլ հրեշտակաց դասակցութեամբ փառաբանել Քեզ անվախճան: ԵՂԻԱ ԵՒ ԵՂԻՍԷ ՄԱՐԳԱՐԷՆԵՐ Խնդըրուածքիս իբր բարեխօս շատին մէջէն ԵՂԻԱՆ ունիմ. Որ երկրի վրայ երկնային էր կուսութեամբըն իր անմարմին: Քարայրին մէջ կերակուրն իր կը բերէին Ագռաւները. Մաշկեղէն էր իր վերարկուն, կը շրջէր յար յանապատին: Հիւրն եղաւ այրի կնոջ, լի հայթայթեց ապրուստն անոր. Իբր օրինակ կեանքի Հացին եւ Հոգիիդ անսպառ շնորհին: Նա որ փակեց խօսքովդ երկինքն. վերաբացաւ զայն զոհին հետ: Լըսեցիր Դուն աղօթքն անոր, կըրակ տըւիր ողջակէզին. Անձրեւ բերաւ երաշտէն վերջ՝ երկինքէն ու իջմանըդ պէս. Որով ծարաւ մեր մարդկութիւնն Հոգին ըմպեց իբր կեանքի ցօղ: Եզաբելին սպառնալիքէն փախաւ պահքով քառսուն օրեր. Ըսել ուզեց. Հողանիւթ էր, բնութեամբ նաեւ տըկար ինք էր։ Քորեբ ելաւ Մովսէսի պէս, մըտաւ քարայրն այդ լերան մէջ. Լըսեց հնչիւն սաստիկ Հովի, նըման ձայնի ջըրհեղեղին. Տեսաւ կըրակն Սոդոմական, որոնց մէջ Տէր Դուն չըկայիր. Զի բարկութեան նըշան էին եւ ոչ սիրոյ ցուցմունք տային: Ապա լըսեց ձայն զեփիւռին, նըման իջմանըդ մեղմագին. Եւ հեզաբար Քու գալուստիդ՝ ժամանակներն երբ լըրացան: Իր մաշկեակով մեծն Եղիա արտէն կանչեց Եղիսէն ժիր. Ինչպէս դուն ալ՝ Վէմ–Պետրոսը եւ Զեբեդեան որդիները։ Անով բաժնեց Յորդանանը. ցամաք անցան Յեսուին պէս: Հրեղէն կառքով երկինք ելաւ. կըրկին հոգին իջաւ միւսին. Ինչպէս դուն Տէր Համբարձումիդ՝ Հոգին տուիր տասնըմէկին Ըլլալու քու փոխանորդներդ, եւ ուրիշներ՝ յաջորդաբար: Ու ԵՂԻՍԷՆ նըման եղաւ բոլորովին Եղիային. Այնպէս ալ քու ընտըրեալներդ նըմանեցան Հրաշագործիդ: Ան մաշկեակի սուրբ զօրութեամբ՝ ճեղքեց ջուրերն Յորդանանի. Ասոնք մեղքի ծովն բաժնեցին քարոզութեամբ կեանքի խօսքիդ: Նա Բեթելի մանուկները խիստ անիծեց ծաղրին համար. Ասոնք մեղքի չար ծընունդներն հոգւոյն սուրով կոտորեցին: Նա ամուլին շնորհեց որդի, որուն մեռեալ մարմինն յարոյց. Ինչպէս դուն ալ կ'յարուցանես մեռելները օրըն վերջին։ Եղիսէի ոսկորները մեռեալ մէկը ողջացուցին. Դուն գերեզման երբ դրուեցար անով յարեաք մենք վերստին: Առաքեալներդ եկեղեցին բազմածընունդ ընծայեցին: Մեռեալներուս կեանքը տուին քու յարութեանդ սուրբ Հաւատքով։ Երիքովի դառըն ջուրը՝ աղ նետելով նա քաղցրացուց. Ասոնք քեզմէ աղ կոչուեցան, անմահութիւնն անուշեցին: Նա Նէեման դամասկացին Յորդանանի ջուրով սըրբեց. Ասոնք ջուրով աւազանին մարդոց ցեղը ջինջ մաքրեցին: Քեզի Հաճոյ անոնց վարքով իմս ալ փոխէ բարի վարքի. Փոխադրէ երկրէ երկինք Հոգիս մարմնով՝ ապագային: Հայցմամբ կառքով վեր ելլողին, զոր թափօր լեռ բերիր կըրկին, Գալիքները պատրաստողին, կարապետը գալստեանդ վերջին, Այրի Հոգւոյս տուր լաւութիւն, ինչպէս անոնք՝ երկու այրեաց. Ու մեռելութեան մաշկեակով անցուր գետը այս երկրային: Եւ դառնորակ մեղքի համը փոխէ քաղցրի եւ բարիի: Խօսքիդ աղով անապական զիս Համեմէ ըստ առակին: Մեղքով մեռած Հոգւոյս կեանք տուր, ինչպէս անոնք՝ երեք մարմնոց: Մաքրէ բորոտս մահուան ախտէն ըստ Ասորի Նէեմանին: Առ վեր զիս ալ կենաց կարթովդ, ջուրը ինկած տապարին պէս: Իմ ալ Հոգւոյս աչքին բիբերն բացուին յանկարծ պատանւոյն պէս։ Տուր ինծի Տէր, հըզօր աղեղ, մըխեմ սիրտը Բելիարին. Ինչպէս որ ան իր վախճանին տըւաւ նետով նշան արքային: Տալիր ինծի արիութիւն նետով խոցել իմ թըշնամիս, Որ ազատեմ որոգայթէն, գաղտնի լարուած չար որսողին: Ինձ օրինակ պարտիմ յիշել ԳԵՐՈՒԹԻՒՆԸ ԲԱԲԵԼՈՆԻ, Երբոր ուխտի սուրբ օրէնքէդ շուտ շեղեցաւ Իսրայէլ Հին: Պատիժ բերիր անոնց գըլխին ամէն անգամ երբ գայթեցան. Ըսպառնական խօսք Մովսէսի այսպէս ահա տեղը գըտաւ: Քանզի արքան Քաղդէացւոց մըտաւ երկիրն Հրէաստանի. Երուսաղէմ կործանեցին, որդիքն անոր խողխողեցին. Սուրբ Տաճարին կրակ տուին սըրբութիւնըդ քու պըղծեցին: Ու Սիոնի օրհներգուներն բիրտ գերութեան առին-տարին: Ուռիներէն վար կախեցին քընարներըն օրհներգութեանց. Ու անդադար նըստած լացին գետերուն քով Բաբելոնի: Այնպէս ալ իմ քաղաքս առին խառնակ գործեր ախտասէրին: Անմարմնական չարին զօրքեր, որ Բաբելոն կնշանակեն. Հոգւոյս երեք մասունքները ախտի սուրով խողխողեցին. Եւ ծընունդներն անոր քառեակ, որով մասունք կը զարդարուին, Ի գերութիւն աքսորեցին, օտար աշխարհ այլազգերու: Ու ես խոզեր արածեցի այս աշխարհի ագարակին: Ու այն տաճարն աստուածային, ուր բնակեցաւ քու սուրբ Հոգին, Մեղքի հուրով բորբոքեցին, ու ախտերով տոչորեցին։ Քու սուրբ աջովդ տնկուած այդւոյս, ու մշակուած Հօրըդ ձեռքով, Պատն քակեցին, յատակեցին, անցորդները զայն կըթեցին: Այն Սիոնի գերեալները ետ հայրենիք դուն դարձուցիր, Շինել տաճարդ սուրբ վերստին, պայծառ, շքեղ քան առաջինն: Դարձուր իմ ալ գերութիւնըս Հարաւային հովերուն պէս, Օտարոտի եւ չար երկրէն, միտքըս գողցող գերիվարէն: Երթալու ժամ ողբացողներ, որոնք սերմեր կը տանէին, Ուրախանան գալու ատեն, արդիւնաբեր հունձքին յոյսով: Հատուցում տուր, եօթնապատիկ՝ բիւր չարեաց տեղ անոնց ծոցին. Ըսպանեալիս ջահէ հոգին, ուզէ արիւնն զոր թափեցին: Եւ դիւական Բաբելոնի, թշուառական դժնէտեսիլ, Հատուցանէ արարքին տեղ, զոր գործեց նա իմ անձին դէմ: Հըզօր Աստուած, ոյժ տուր ինծի կռփել ուժգին չարը ճակտէն. Բռնել ոտքէն անոր մանկանց զարնել զանոնք կարծր քարին: Լըսել ձայնը մարգարէին, ընդդէմ մահուան բռնաւորին. Ո՞ւր է, ով մահ քու յաղթութիւն. կամ ո՞ւր՝ դժոխք, խայթոցըդ սուր: Մինչեւ դառնամ ես Հայրենիք, ուրկէ ինկաւ մարդն առաջին. Երջանկութեան Եդեմ դրախտին, անմահական ու երկնային: ՄԱՐԳԱՐԷՆԵՐ Խնդրուածքով ծնունդէն սուրբ ԵՐԵՄԻԱ մարգարէին, Քերովբէտես ԵԶԵԿԻԷԼԻՆ Քոբար կոչուած գետին վրայ. Որ կ'երթային գերելոց հետ, իբրեւ հովիւ հետն իր հօտին: Որ չըլլայ թէ մոլորէին կամ գահավէժ վար իյնային: Այլ մարգարէք համանման, որ կ'ապրէին այն ժամանակ. ու Հոգիովդ կը տեսնէին եւ ապագան կը պատմէին: Բարի ՅՈՎՍԷ սերմանողը, ԱՄՈՎՍ անուն քարոզողը. Ու ՄԻՔԻԱ՝ քու ծնունդըդ ի Բեթլեհէմ տեսանողը. Եւ ՅՈՎԵԼԻԱ ողբերգակը, ի դէմս ինծի վայ կարդացող. Եւ ԱԲԴԻՈՒ հոգեկիրը, ու ՆԱՒՈՒՄԸ եղկիսացին. ԱՄԲԱԿՈՒՄԸ զարմանալին, պահքով ելած բարձր քարին. Որուն մազէն հրեշտակ բռնած՝ ճաշ կը բերէր բանտարկեալին: ՍՈՓՈՆԻԱ փողահարը, եւ ԱՆԳԷԱՅՆ՝ խօսքի քարոզ. Եւ ՅՈՎՆԱՆԸ, կէտին որսը, մեծ Նինուէի քարոզիչը: Զիս ալ հանէ Տէր անոր հետ, որովայնէն չար վիշապին. Խնդրուածքով օրինակին՝ երեքօրեայ քու թաղումիդ: ԶԱՔԱՐԻԱ որ եւ տեսաւ, եօթնաջահեան աշտանակը. Աւետեց նա՝ նոր Սիոնին գալուստըդ քո աւանակով. ՄԱՂԱՔԻԱ որ վերջինն էր այս առաջին մարգարէից՝ Անուանակիր սուրբ հրեշտակին, գեղեցկութեամբ ճիշդ անոր պէս: Երեք մանկունք Բաբելոնի, ընկերները ԴԱՆԻԷԼԻ ԱՆԱՆԻԱ, ԱԶԱՐԻԱ եւ ՄԻՍԱՅԷԼ մաքուր տղայք, Որ հնոցի հուրն ինկան, զի պատկերին չզոհեցին: Իջար դուն Տէր, անոնց մէջը, չորրորդ եղար երեքին հետ. Փոխեցիր դուն կրակի բնութիւն՝ ցօղ մեղմագին անձրեւային. Ու բոցն անոր կը բարձրանար քառասունով ինը կանգուն. Իբր օրինակ եօթն անգամ եօթն այս կենցաղի եօթը դարուն. Երբ ի զօրու է հուրն ախտին, որ կը վառի դեւի փչմամբ: Ութերորդին, երբ դուն կուգաս, եւ վերցուի բոլորովին. Մեղաւորներ կը ջնջուին, ամբարիշտներ ալ չեն ըլլար: Բայց ես մեղքով այժմ կայրիմ իբրեւ վառող այդ կրակին։ Կը բարձրանայ բոցը չարին աւելի քան այդ հնոցին: Փրկէ զիս Տէր, անոնց նման, չար խորհուրդի տոչորմանէն, Անբնական ջերմ կիզումէն, բնութեան ախտի թէժ կրակէն։ Ցօղըդ իջնէ առաւօտուն, իբրեւ կեանքի անձրեւն առատ․ Ու թող մարէ բոցիս տապը, թող փոխարկէ զով ամպերու. Թող ժառանգեն հուրն գեհենին անվերջնական՝ չար հրեշտակներ. Գեհենը դառն ու խաւարին՝ ստեղծուած մեղքին համար. Այդ գեհենը ես վառեցի, բորբոքեցի չարին փչմամբ։ Մարէ ինծմէ անոնց խօսքով, արժանացուր վերին լոյսիդ։ Պաղատանքով մարգարէին, մանկութենէն տեսանողին. ԴԱՆԻԷԼԻ հոգւով մեծին, մարմնով ծերոց կշտամբողին. Անյայտ տեսիլքն բացատրողին, Բաբելոնի թագաւորին. Քարը նետուած առանց ձեռքի աչքով տեսնող ու մեզ յայտնող. Խորհրդանիշն կոյս ծնունդիդ եւ գալուստիդ օրը վերջին: Անուանեց նա Հայրն «Հինաւուրց» ու տեսաւ քեզ ամպերուն մէջ։ ԵՂԻԱԶԱՐ ՄԱԿԱԲԵԱՆԸ, ինքնանուէր քահանայ մեծ, Եւ ըստ հոգւոյ իր որդիներ, եօթն եղբայրներ, իրենց մայրը, Որ հայրենի օրինաց վրայ մարմնով մեռան, չուրացան զայն։ Անարգեցին Անտիոքոսն երեւելի, աներեւոյթ: Զիս ազատէ բռնութենէ բելիարի, հայցմամբ անոնց. Չարչարակից քեզի եղան գուշակեցին խորհուրդ խաչիդ: ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ ՄԱՐԴԵՂՈՒԹԻՒՆ Այսքան բազում բժիշկներով չբուժուեցաւ ախտ մարդկային. Քանզի բնութեամբ կաշկանդուած՝ բժշկուիլ չէին կրնար. Մարմին տկար, ախտավարակ, ապաքինիլ կարող չէին։ Ըստ մեծութեան ցաւին, վէրքին, հզօր դեղի կարօտ էին. Մինչեւ որ դուն, դեղը կեանքին, առիր բնութիւն մարդկան ազգին: Յաւառիթ մաղձն դուրս թափեցիր եւ մտցուցիր դրախտի կեանքին: Նախ մաքրեցիր սուրբ Հոգիովդ հոգին մօրն ՍԸՐԲՈՅ ԿՈՒՍԻՆ Եւ զօրութիւն Հօրըդ վերին հովանացաւ անոր վրայ։ Ապա որդիդ Հօրն ՄԻԱԾԻՆ կամաւ իջաւ որովայնին. Ճշմարտապէս մարմին առիր, Աստուած եւ մարդ ի միասին. Ծնար մարմնով ըստ մարդկային, ծնունդդ Հօր նախքան մարմին. Մօրն Եւայի երկունքն վերցաւ, երբ խանձարուր դուն պատեցար: Անբաններու մսուրին մէջ սնունդ եղար բանաւորաց։ Լոյս յայտնեցար աստղին լոյսով, որով մոգեր երկրպագին: Հրեշտակներ քարայր իջան սուրբ ծննդեանդ ծառայելու։ Ու հովիւները կ'աւետէին, փառք ի բարձունս քեզ կ'երգէին: Ըստ սուրբ ուխտին նահապետաց ԹԼՓԱՏՈՒԵՑԱՐ ութօրէին, Որ անթլփատ սիրտը մարդոց թլփատես դուն քու հոգիովդ: Օրէնսդիրդ, ըստ օրինի, ընծայուեցար սուրբ տաճարին, Ուր ծերունին կը գգուէր քեզ տղու նման իր գրկին մէջ: Մեղքի ախտով ծնած էի վերածնար աւազանէն. Մեռայ կրկին չարին խաբմամբ շաղախեցայ ախտերու մէջ: Վերասրբէ քու ծնունդովդ, ընծայէ հօր որ երկինքն է: Աղաչանօք Աստուածածնին եւ ծերունի ՍԻՄԷՈՆԻ: Դուն երկիւղէն տղայասպան, մանկակոտոր Հերովդէսի, Գացիր երկիրն Եգիպտոսի, գուշակութեամբ մարգարէին։ Զիս ամրացուր Աջովըդ սուրբ մութ երկիւղէն գիշերային. Մարդախողող բռնաւորէն միշտ արձակուող գաղտնի նետէն: Դուն շրջեցար երկրի վրայ քու մարդկային կերպարանքով. Զիս վերացուր երկրէ երկինք՝ խոր ինկածըս՝ անդնդային: Երբոր դուն Տէր, լրացուցիր երեքտասը տարիներըդ, Քեզ ՄԿՐՏԵՑ սուրբ ամլորդին. վկայուեցար Հօրմէն հոգւով։ Կարօտ չէիր մաքրութեան դուն, որ մեզ տուիր մաքրող խօսքըդ. Այլ որպէսզի Ադամին մեղքն լուաս ջրով Յորդանանի: Յանցանքներուս տիղմերէն գարշ՝ զիս ալ լուա Տէր իմ գթած: Ինչպէս երբեմն լուացիր զիս աւազանի արգանդէն սուրբ: Անապատի ՓՈՐՁՈՒԹԵԱՆ մէջ, յաղթանակովըդ երրակի, Տուր որ յաղթեմ չար իշխանին, աներեւոյթ բռնաւորին: Հրամանովըդ քալել քարին, իժին վրայ. կոխել ոտքիս Պայտերով ջախջախել գլուխը պինդ օձ վիշապին: Գերաշխարհին համար ընտրեալ տասնըմէկին հետ միասին. Հրաւիրեցիր նաեւ Դուն զիս կցորդ ըլլալ լաւագոյնին: Բայց ես հոգւով միշտ հեղգացայ խրտուակ եղայ Յուդային պէս: Չմատնեցի Քեզ թէպէտեւ, այլ մատնեցի ես իմ անձըս: Խնդրեմ Քեզմէ, անոնց խօսքով, դարձեալ մտնել լոյսի շաւիղ. Գործադրել քարոզածըդ, զոր հրամանովդ սորվեցուցին: Դուն մարդկային հարսանիքի կանչուեցար Քու մօրըդ հետ. Փոխարկեցիր ջուրն գինիի, հրաշքներուդ առաջինը: Ախտերով թոյլ իմ բնութիւնս փոխարկէ Տէր պնդագոյնի. Ցամքեցուր հեղեղն մեղքի, խմցուր բաժակըդ պատուիրանին: Թագաւորի որդիին Դուն բժշկեցիր ախտը ջերմին. Անոր Հօր հետ ես կը հայցեմ առողջութիւն հիւանդ անձիս: ԵՐԱՆԻՆԵՐ Բարձր լեռը ելար նստար, ինչպէս երբեմն իջար Սինա. Ամպէն տուիր օրէնքը հին. նորն ուսուցիր անձամբ ինքըդ: Բացիր բերանդ աստուածային, երանեցիր բարիները: Տասնաբանեայ օրէնքին տեղ, մեզի տուիր ինն երանի. Սանդուխ դրիր երկրէ երկինք աստիճաններ ինը մատով. Ու վեր ելան ազգ երկրածինք դասակցեցան իննեակ դասին: Բայց ես այնքան տկարացայ մեղքի ծանր իմ վէրքերով, Չբարձրացայ մինչեւ իսկ մէկն՝ ինը մատով աստիճանին: Արքայութեան սիրոյն համար, չաղքատացայ ես չարիքով. Այլ հարուստ եմ միշտ ասոնցմով. աղքատ մնացի ես բարիքով: Սգաւոր չեմ հոգւով ներքին, լալու համար մահուանս վրայ. Որպէսզի ես սփոփուէի ուրախութեամբ անդի աշխարհ. Այլ սնոտի բաներով ես կը ծիծաղիմ ի վնաս անձիս. Կ'արժանանամ վային, լացին ու ատամանց կափկափումին: Ոչ հեզ խօսքով նմաններուս հետ խօսեցայ ըստ հրամանիդ. Որ պահելով այս սուրբ օրէնքն, ժառանգէի աշխարհն վերին: Ծարաւ չեղայ խօսքիդ համար, չանօթեցայ արդարութեանդ, Որ քու սիրովդ կամ երկնային ըմպելիովըդ յագենայի: Չողորմեցայ ես աղքատին ու տնանկին՝ իմ նմանիս. Որ մեծ օրուան դատաստանին ողորմէիր ինձ թշուառիս: Չսրբեցի չարի աղտէն իմ անմաքուր սիրտս ու հոգիս. Որ տեսութեանդ հասնէի ես մինչեւ իսկ հոս՝ երկրի վրայ: Խաղաղարար չեղայ հանդէպ իմ խեղճ անձիս կամ օտարին. Որ ըլլայի քու Հօրդ որդի, համանման գործով քեզի: Հալածուեցայ գործիքներէն չարախոհին. բայց ուրախ չեմ. Յօժարակամ թէ տանէի, արքայութիւնդ կը ժառանգէի: Շատերը զիս նախատեցին, բամբասանքով զիս խայթեցին. Ոչ քեզ համար, ոչ ալ սուտ տեղ, այլ արժանի՝ ճշմարիտ էր։ Կը պաղատիմ Տէր լալագին, կը գրկեմ ես ոտքերդ քոյին, Թեթեւացուր զիս մարմինով՝ մեղքի բեռին ծանրութենէն. Թէ հնար է ինկած հոգւովս քեզի ելլեմ՝ մտքով երկինք. Սանդուխներէն քու սուրբ խօսքիդ, գոնէ մէկ մասն աստիճանին: ԼԵՐԱՆ ՔԱՐՈԶ Անապական ԱՂԴ երկնային, որ աղեցիր մարդկութիւնը. Աղ անուանուած գնդին հայցմամբ զիս համեմես խօսքիդ աղով. Անմահութեանս դուն փոխարէն համ տուր անձիս խօսքիդ շնորհիւ. Որ ես անհամ աղ չըդառնամ ու դուրս չըյնամ ոտքի կոխան: ԼՈՅՍԸԴ ԼՈՅՍԷՆ Հօր միածինդ, լոյս ծագեցար մարդոց վրայ, Ու լուսեղէն քու խօսքերուդ՝ աշակերտներդ լոյս կոչեցիր: Լուսաւորէ անոնց լոյսով տգիտութիւնս խաւարային. Թէ ոչ նման աշտանակին, այլ իբր ճրագ գրուանի տակ: Նոր օրէնքով այս հրամանն ալ տուիր մեզ խօսքիդ կարգին. Թէ մէկն լուծէ ասոնցմէ մին, փոքր կը կոչուի երկինքին մէջ. Իսկ ի՞նչ կ'ըլլայ իմ վիճակս, երբ բոլորը լուծեր եմ ես. Որովհետեւ չեմ եղած ես կատարողը պատուիրանին: Յետոյ նաեւ պահանջեցիր աւելցընել արդարութիւն Քան դպիրներն հին օրէնքին, աշակերտներըն Մովսէսի: Ես ոչ միայն չեմ աւելին, այլեւ նուազ՝ երբ բաղդատուիմ. Թափուր եմ ես բոլորովին թէ Հին թէ Նոր Կտակարանէն: Ես պարտաւոր ըրի անձըս հուր-դեհենին սրտիս ցասմամբ. Եւ բարկացայ ես ընկերիս պարապ տեղը՝ կիրքով շարժած: Միշտ կը նայիմ ցանկականին, աղուոր դէմքին իգականին, Սիրտս կ'արիւնի նետի վէրքէն. չեմ ալ գիտեր թէ ով նետեց։ Մէկ նայուածքի մէկ խոցուածքով չեմ բաւականանար յիմարաբար. Այլ շատ անգամք յօժարակամ՝ մինչեւ խորը խոցուած ըլլամ: Քու հրամանիդ ուժգին ձայնը միշտ կը հնչէ իմ ականջիս. Թէ ով կնայի կնոջ կիրքով, շնացաւ նա իր սրտին մէջ: Կը կրկնէ զայն տարբեր կերպով Առաքեալըդ իր թուղթին մէջ. Շնացողներ, գողեր եւ այլք մուտք չեն գործեր արքայութիւն: Ինչպէ՞ս պատմեմ սոսկումն անձիս, երբ նայողը պատիժ ունի, Ի՞նչ պիտի ըլլայ անբնական ախտերու մէջ գործով խրածն: Զարնուած եմ երկուքէն ալ, մահ պատճառող չարին նետով. Կ'աղաղակեմ հիւանդին պէս. դեղ դիր հոգւոյս, խորին խոցիս: Մտքիս աչքէն կիրքի փոշին մաքրէ ներսէն եւ թէ դուրսէն. Որով յստակ երկինք նայիմ, տեսնեմ դէմքը նախատիպին: Տգեղ խօսքեր լսելու տեղ՝ ականջի գէշ ունակութիւն՝ Տպաւորէ խօսքերըդ սուրբ աստուածախօս կտակարանին: Պահապան դիր շրթանցս, լեզուիս. չխօսիմ ես ի վնաս անձիս։ Այլ միշտ խօսիմ քու կամքովդ ի շնորհ, ի շահ լսողներուն: Ձեռքերուս դուն շնորհէ, ով Տէր, ասկէ վերջը բարիք գործել. Շօշափելիքս հեշտախտական չգործածել ի վնաս անձիս: Թէ մեր աջը գայթ պատճառ է, հանենք, նետենք ըստ հրամանիդ, Քան թէ տուժենք գեհենի մէջ մեր անձով բոլորովին: Հոգւոյս ոտքը ուղղէ երկինք. հաստատ պահէ անշարժ վէմին, Որ գլորումով առիթ չըլլայ ամբողջ անձիս այրուելուն: Անդուռ բերանս լայն եմ բացեր, չեմ բարբառիր բարի խօսքեր. Այլ սնոտի, վնասակար կը հետեւիմ չար խօսութեան. Դատարկ խօսքին համարն անշուշտ օր մը մենք պիտի տանք. Ես երանի հեռու մնամ նենդ մահացու չար խօսքերէ: Օրըստօրէ ես կը լսեմ քու հրամանդ ականջներովս. Երդում չընել ամենեւին երկինքի կամ երկրի վրայ։ Բայց փակած եմ լսելիքներս, չեմ արտօներ որ ներս մտնեն: Ընդհակառակն անհնազանդ կը վարուիմ ես պատուիրանիդ: Երկինք աթոռն է Աստուծոյ, երկիր անոր պատուանդանն է. Ու բաց աստի՝ երկինքն է Հայր եւ էակից քու Սուրբ Հոգին: Երդում ընել հողիէն չէ, այլ ազդեցումը բանսարկուին: Այո՛ լինի միշտ ճշմարիտ. ոչէս պարտիմ հրաժարիլ. Աւելին է արդիւնք չարին, ի սկզբանէ մարդասպանին. Նա կը խօսի ունեցածէն, ինչպէս ըրաւ ի ձեռն օձին: Բայց դուն տուիր գործիք խօսքի, միտք եւ լեզու, շունչ օդային. Բաց բերանս քու Հոգիովդ, ելլէ անկէ երգ օրհնութեան. Խօսիլ օրէնքն աստուածային, աւետարան քու Նոր Ուխտին. Թէ տեսական իմաստութեամբ, թէ գործնական խորհուրդներով: Հեռու պահէ հերձուածի խօսքն, հայհոյութիւնն աններելի. Տրտունջ անսուրբ եւ բամբասանք. քրթմնջիւնը՝ քսութեամբ վատ. Խաբէութիւնն ընկերներով, մատնութիւնը իր նենգութեամբ. Երդում ընելն ու բեկանելն, սուտ խօսիլը՝ չարէն եկած. Կռիւ սիրելն ու դրդռուիլն՝ ոսկոր կրծող շուներուն պէս: Դեռ անհեթեթ բարբաջանքներ, իրարու դէմ թշնամանքներ. Ծաղրածութիւն խեղկատակին, ցանկայարոյց պիղծ խօսքերը: Անդուռ բերան շատախօսին, սնապարծանք խօսք յիմարին. Անդուլ լեզու դիւականին, ղօղանջ խօսքերն սնափառին: Հոյլեր բոլոր զրախօսութեանց, զորս ըրելէն վերջ կը զղջանք: Եւ տուր ինձ բան, մարմնացեալ Բան, միշտ ընելու խօսք բանական, Որ շնորհք տայ ինձ լսողին, եւ շինութիւն՝ փլած անձին: Չդարձուցի ինձ զարնողին աջէն յետոյ ձախ ծնօտս: Ոչ ալ դացի տարասարակ վարողին հետ երկու մըղոն: Չսիրեցի թշնամիներս. գթաց չեղայ զիս ատողին: Փոխ չտուի ես աղքատին, որ փոխարէն չունի բան տալ. Այլ ատեցի սիրուելիքը. չար հատուցի բարերարին: Կը սիրեմ ես լոկ շրթունքով, նենգաւորին նման լեզուով: Չհետեւեցայ քու հրամանիդ երբ աղքատին հաց կուտայի. Այդ բոլորը ես ծախեցի փոխան չնչին սին գովեստի: Ոչ թէ միայն իմ ձախ ձեռքիս, այլ ամեն ինչ առ հասարակ, Փողի ձայնով ես ծանուցի իմ ըրածըս ոչինչ բարիք: Ըստ աղօթքի պատուիրանիդ՝ չմտայ մտքով տունն իմ սրտիս. Ոչ իսկ անկիւնը հրապարակին, գէթ շահելու մարդկային վարձք. Այլ ծուլացայ երկուքին մէջ, ձեւականին, իրականին: Ծուլութիւնս յաղթեց յոյսիս, երկրաւորին եւ երկնայինին: Արդ բնութեամբ Հօրըդ վերին, զոր քեզ տուիր քու շնորհիւ, Տուր որ կարդամ անունն Աւոր սուրբ եւ արդար բոլոր սրտովս: Արքայութիւնն իր երկինքի թող գայ տիրել իմ Հոգիին. Թող կատարուի իր կամքը սուրբ անձիս վրայ, ինչպէս երկինք: Օրուան հացըս մարմնոյս սնունդ, բարութիւնը հոգւոյս սեղան, Իմանալին եւ զգալին տրուի առատ՝ կարօտ անձիս: Ներում շնորհէ յանցանքներուս, ինչպէս ես ալ ուրիշներուն: Կամ մանաւանդ երկուքիս ալ քաւել տրուի, որ ես ներուիմ: Եւ թոյլ չըտայ չար փորձողին ծոյլս փորձել, ինչպէս քաջին. Այլ թող պահէ անոր սուրէն. թող ինք մարտի ընդդէմ չարին: Չճնշեցի պահքով ես զիս, գոնէ նման կեղծաւորին. Ոչ ալ Հոգւոյդ օծի Հոգիս, պատուիրանիդ լոյսի իւղով։ Չլուացի խղճմտանքս, իբր օրինակ ուրիշներուն. Այլ լեցնելով որովայնս՝ պահքի կանոն ես լուծեցի: Ցերեկներու աղօտ լոյսին մարմնոյս ճրագն՝ աչքս է մթին. Իսկ բանական Հոգւոյս աչքը՝ միտքս է նսեմ խաւարային: Արդ եթէ լոյսն, քու պատկերըդ, մեղքով փոխեմ ես գիշերուան, Վերէն ինկած Արուսեակին խաւարն որքա՜ն խիտ է իմ մէջ: Արդ կ'աղաչեմ, երկնային լոյս, հօրըդ փառքին զուարթ ծագում, Միտքիս պատրոյկն, Հոգւոյս ճրագն, դարձեալ վառէ քու սուրբ լոյսով: Երկու տէրանց, Հակառակորդ, ծառայեցի կրկնակ գործով․ Արտաքնապէս՝ իսկականին. ճշմարտապէս՝ խաբեբային: Ի սէր անիրաւ մամոնային զիս կապեցի քանդիչ մեղքին։ Քակեցի ես այնքան առողջ սիրոյ կապը պատուիրանիդ։ Պատուէր տուիր, չհոգալ վաղուան կերակուրը եւ ըմպելին. Զի պատրաստ կ'ըլլան քեզմէ, վկայ ագռաւն ամենակեր. Բայց չհաւտացի քու խոստումիդ՝ ոչ իսկ դեղով չուշաններուն. Այլ ծիւրեցայ նիւթի հոգով, եւ մաշեցի կեանքս անով. Տարիներով կանխօրօք ամբարեցի նիւթ երկրային, Մահկանացուս անմահ կարծեալ, սակաւօրեայս՝ միշտ անվախճան։ Չըխընդրեցի արքայութիւնդ, ըստ Հայրական քու խըրատին. Թէ հարկաւորն ինձ կը տրուի, յաճախ նաեւ ալ աւելին: Աչքիս խաւար ձգած է մեղքն, ու չեմ տեսներ մէջի գերանն. Սըրատես եմ, կեղծաւորըս, աչքի շիւղին ուրիշներուն: Աւազանին սըրբութիւնը, եւ մարգարիտը քու շընորհին Խոզի շունի պատկեր եղող պըղծասէրին կամ քովս տըւի: Վերադարձուր ինծի ով Տէր, կեանքի յոյսը, զոր ալ չունիմ. Խնդրեմ քեզմէ արագ գտնել կորսըւածը ճրագի լոյսով: Քու երկնային դուռըդ բախեմ, նախքան փակուիլն իմ երեսիս. Ողորմութեանդ դըռներն ինձ բաց, երբ փակուած է երկինքինը: Մըտայ ստորին ճանապարհը, լայն եւ արձակ պողոտային. Կորսնցուցի օթեւանդ, ինչպէս ըրին բիւրաւորներ: Ուղղէ ոտքերս նեղ շաւիղէն, թեթեւացուր մեղքիս բեռը, Որ կարենամ քիչերուն հետ թեթեւ թըռչիլ դէպի երկինք: Մըտցուր զիս ալ, ով դուռ վերին, տար Հօրըդ քով զիս երկնային, Ճանապարհով նեղ ու անձուկ, ուղիղ վարքով աստուածային: Դուն որ կուտաս թէ՛ չարերուն ապաշընորհ, եւ թէ՛ բարեաց, Հաւասարապէս ցօղն անձրեւիդ, եւ կենսատու շողն արեւիդ. Ես որ մեղքով եմ արդ մեռած, երախտիքէն դատարկըւած, Ցօղէ շաղը Քու շնորհիդ, ողորմութիւնդ աստուածային: Մեր հաւատքով Քեզի եկանք ու լսեցինք կեանքի խօսքըդ՝ Շընորհէ որ, լինենք մեր տուն վէմիդ վրայ անշարժելի. Որպէսզի երբ փչէ չարը ու բարձրանայ փորձութիւնը, Տանըս հիմքերն թող չշարժին աւազակերտ յիմարին պէս: ՀՐԱՇՔՆԵՐ Ըսէ ինձ ալ, ինչպէս ըսիր բորոտին այն հաւատաւոր. Կամիմ, սըրբուէ բոլորովին, ու մաքրուիմ չարին աղտէն: Զինուոր եղայ չարին կայսեր, հարիւրապետ ես իր գնդին. Բայց փոխ կառնեմ աղերսական խոնարհ խօսքերն Հռոմայեցւոյն. Արժանի չեմ, որ Դուն մըտնես իմ յարկիս տակ, իմ տաճարին. Այլ հրամայէ լոկ ու խօսքով, ծառադ ընդհուպ պիտի բուժուի: Պոռնկական զազիր մեղքով տագնապեցայ ջերմախտին մէջ. Ու գարշելիս ինկայ մեղքով անկանգնելի իմ անկողին: Սիմոն–վէմի զոքանչին հետ ոտքի հանէ հըզօր աջովդ, Որպէսզի ես՝ ալ անոնց հետ պաշտեմ զՔեզ, իմ կենսատուս: Կեանքի աղբիւրդ ծարաւեցար, ջուր ուզեցիր Սամարուհէն. Եւ խոստացար կեանքի ջուրը մատըրուակել հաւատողին. Շընորհէ ինձ ալ, Աղբիւր կենաց, հոգւոյս փընտռած սուրբ ըմպելին. Գետահոսէ իմ հոգիէս առատաբաշխ շընորհաց հոգին: Տարիներով հիւանդ եմ մօտ՝ Պրոբատիկէ աւազանին. Չունիմ ոչ ոք, որ զիս նետէ ջուրերն անոր երբոր յուզուին. Ըսէ մահիճս առնեմ քալեմ, որ է մարմինս թանձրագոյն. Չըմեղանչել դարձեալ կըրկին, առողջանամ երբ վերստին: Խըռովեցան ալիք ծովուն, ընկղմելու նաւը լեցուն. Դուն սաստեցիր եւ լըռեցին, ալիքները հանդարտեցին. Ձեռքըդ տուր ինձ Պետրոսին պէս, վեր հանելու զիս անդունդէն. Չըլլայ թէ երբ ալիքները մեղքին շարժին՝ զիս ընկըղմեն: Նըման մոլեալ դիւահարին, գերեզմաննոց բընակողին, Կը տանջուիմ ես ցաւագին խորհուրդներէն աներեւոյթ. Սաստէ նաեւ իմ չար դեւին, ինչպէս ըրիր այն ատենին. Անդունդներուն մատնէ խորին, ինչպէս խոզերն երամակին: Որ ու խօսքովըդ ամրացուցիր անդամները թոյլ հիւանդին, Շընորհէ ինծի լսեմ ձայնըդ, թէ մեղքերդ ներուած են քեզ: Ազնըւական Յայրոսին հետ ես կը փարիմ Քու ոտքերուդ. Դըստերս համար մեռած անձիս, մարմնոյս տան մէջ մահկանացու, Լըսէ նաեւ իմ խընդրանքիս, դադրեցուր հեկեկանքէս. Բըռնէ ձեռքէն բանականիս, եւ ետ դարձուր մեռեալ հոգիս: Հետը այն միւս ախտաւորին, Քու քըղանցքիդ մօտեցողին, Կեցուր հոսումըն վըտակին մեղքի արիւնըն զազրագին: Պատուիրանիդ մէջ կաղացայ, ու կուրացայ խօսքիդ լոյսին. Վերականգնէ կաղին հետ Տէր, եւ լոյս ծագէ ինձ ըստ կոյրին, Որ ես վազեմ եղնիկին պէս, ըստ կանխասաց մարգարէին. Եւ Արուսեակդ առաւօտեան տեսնեմ փառքին մէջ հայրենի: Ես համրացայ բարի խօսքին, ինչպէս բերանն այսահարին. Նըմանեցայ խուլ ու համրին եւ դեւերէն խըցուած խուլին. Արձակէ Տէր, կապերն լեզուիս, որ ես խօսիմ բարի բաներ. Խըցէ ականջս ընդդէմ օձին, որ չըլըսեմ Եւային պէս։ Որ գօսութեան գարշ ախտերէն չորցուած ձեռքը այն հիւանդին Տէրունական Քու ձայնովըդ զգայութեան փոխարկեցիր. Հընչէ նաեւ մեռեալ մարմնոյս կենդանարար բարձըր ձայնըդ. Որ կարկամեալ կաշկանդուածս արձակես Դուն բարի գործի: Այրիին հետ ալ Նայինի կուլայ հոգիս որդին մեռած. Գըթա ինձ ալ Տէր անոր հետ, արժանացուր զիս ողջութեան: Այն մեղաւոր կընոջ հետ ես ոտքը կ'իյնամ կենարարիդ. Համբուրելու անոր նըման ոտքերըդ սուրբ սիրով սըրտի, Թափել արցունք արտասուագին, լըսել ձայնըդ աստուածային. Հաւատքըդ Քեզ ահա փըրկեց, գընա խաղաղ, անդորր սըրտով։ Կառ է մարմին իմ լըպըրծուն, հըրեց ձգեց զիս թըշնամին. Իմ անկումովս գայթակղեցան փոքրիկները իմաստութեամբ. Ինչ որ ինծի պատիժներուն գերագոյնին առիթ եղաւ. Վիզէն ծանըր քար մը կախել եւ ընկղմիլ գեհենի ծով: Բայց Դուն ճար ես անճարներուն, կանգնէ զիս ալ այժըմ ոտքի. Իմ պատճառով սահածները վերականգնին ու գոհանան։ ԱՌԱԿՆԵՐ Թըշուառ անձըս ագարակ է, ուր ցանեցիր բարի սերմեր. Երբ քընացաւ իմ խեղճ հոգին, որոմ ցանեց վատ թըշնամին. Նախ քան հունձքի ժամանակը, քաղէ զանոնք, մէկդի նետէ, Որ ցորենըդ ետ առնելով չմընամ որոմ գեհենի կեր: Նըմանեցայ ճանապարհին, եւ կարծրացած ապառաժին. Չաճեցան հոն նետուած սերմեր, կամ խեղդեցին երկրի փուշեր. Սերմանող Տէր, բարի բանին, մէջս աճեցուր հասկեր ատօք. Որ տամ պըտուղ մէկի դիմաց կամ երեսուն, վաթսուն, հարիւր: Չըծախսեցի ամէն բանըս, գընելու գանձըն ագարակին, Զոր եւ գողցաւ իմ թըշնամին, ինծի ձըգեց կողոպտելին: Դուն որ գանձ ես երկնապարգեւ, կաղերսեմ Քեզ բոլոր սըրտով, Տուր որ գանձեմ իմաստութիւն, խորհուրդներըս երկինք պահեմ, Որ գողերը գիշերային պատ ծակելով չըգողանան, Այլ զգուշութեամբ ամուր պահուին ըստ լուսեղէն պատուիրանիդ: Չելայ նըման վաճառողին փընտըռելու ու մարգարիտդ. Եւ ոչ ալ տեղը անփոփոխին տըւի սէրըս անցողական: Չըզոհեցի, ըստ հրամանիդ, ցանկութիւնը նիւթականին, Ձեռք ձգելու Քեզ թանկագին առաւօտեան ցօղի պատկեր Մարգարտօրէն ծընունդ կոյսին, Աստուած եւ մարդ երկուքը մէկ: Փընտռող ըլլամ Աստուածային Քու սուրբ սիրոյդ խանդակաթին. Մըտիր սենեակ տարփմամբ սըրտի. բաց առագաստ փափաքողի. Տաճար ըրէ զիս վերստին, ընդգըրկէ զիս աջովըդ սուրբ։ Արքայութեան օրինակին՝ մանանեխի հատիկի չափ Ես չունեցայ հաւատք անբիծ որ չար լեռներ փոփոխէի: Իբրեւ թըռչուն պատուիրանիդ ճիւղին վրայ չըթառեցայ. Ուր կը հանգչին մաքուր հոգիք, ժառանգ երկնից սուրբ խորանին: Չեղայ համով ծառ խըստագոյն, ոչ ալ ճըճեաց մուտքին կարծըր. Մանրէ անոնց ժանիքները, զիս թառեցուր ծառի ճիւղին: Անպէտ ու հին խըմոր եղայ. չաճեցայ նման այն խըմորին Զոր ալիւրին մէջ դրաւ կին խորհրդանիշ եկեղեցւոյդ: Քեզմէ առնուած այդ շընորհը խըմորեց նախ հրեշտակները. Ու Ադամի զանգուածին հետ խառնըւելով խմորեց բոլորն: Երկուքին ալ անճառ լոյսէն զուրկ մընացի ես խեղճս միայն. Իմ կորուսած այդ շընորհին հաղորդ ըրէ զիս վերըստին: Ուռկանին մէջ ձուկերուն հետ զիս հանեցիր ծովուն եզերք. Բայց լաւերը երբ ընտրեցիր՝ խոտանին հետ ես դուրս ինկայ: Որով դարձեալ կըրկին իջայ խոր տըղմախառն նոյն ջուրին մէջ. Ուր ահաւոր անդունդները հոգւոյս մասերն պաշարեցին: Այլ դու կարողդ ամէն բանի, վեր հանէ զիս ի լոյս աշխարհ. Բարի ու սուրբ ամանին մէջ ժողովէ զիս լաւերուն հետ։ ԴԷՊՔԵՐ ՈՒ ԴՐՈՒԱԳՆԵՐ Հինգ նկանակ հինգ–վեց հազար ժողովուրդին դուն բաշխեցիր. Ու չորս հացով դարձեալ զանոնք յանապատին կերակրեցիր. Ես որ քաղցած եմ քու հացիդ, աստուածային եւ երկնային, Ըրէ լեցուի հոգիս անով, անմահական քու սընունդով: Քանանացին մըտիկ ըրիր, շընորհեցիր թախանձանքն իր, Կաղաղակեմ ես անոր հետ, շնորհէ ինձ ալ խընդըրուածք իմ Եթէ շուն իսկ կոչես դուն զիս կը լըսեմ քեզ արագապէս. Կը վազեմ ես հովուիդ կանչով հալածելու օտարոտին. Թէեւ մանկանց կենաց հացին արժանի չեմ կըցորդ ըլլալ. Բայց փըշրանքին սուրբ սեղանիդ կ՚արժանացնես նաեւ զիս ալ: Բարիին մէջ ես կորացայ նըման կընոջ կարկամեալին, Ձեռք տուր ինծի Տէր անոր հետ, ինկած հոգիս ոտքի հանէ: Յայտնեցիր աստուածութիւնդ աշակերտաց - լերան վըրայ. Անճառ փառքըդ հօրենական փայլեցուցիր անոնց աչքին. Մաքրէ մըթին իմ միտքերըս, զգայարանքս իմ խաւարին. Ի գալըստեանդ՝ երկրորդ անգամ լեցուիմ փառքով քու անվախճան: Լուսնոտ–հիւանդ ու այսահար մանկան հօր հետ այն անհա Ամէն օր ես կը տանջըւիմ այրող հուրին ջուրին մէջ. Այդ երկուքէն մարդկայնօրէն անհընար է առողջանալ. Եթէ քեզմէ, ով Տէր կենաց, ցաւիս պատճառն չըհալածուի: Որպէսզի ջերմն ցերեկային, լուսնոտութիւնն դիշերային, Վնաս չըտան ինձ ըստ Դաւթի. առիթ չըլլան ինծի մեղքի: Երբ Պետրոս հարցուց քեզի. քանի անդամ ներեմ եղբօրս. Չըսիր անոր լոկ եօթն անդամ, այլ չորս հարիւր եւ ինընսուն. Այդ թիւն է մեր՝ այս անցաւոր եօթներորդի դարաշրջանին: Ըսել կ'ուզուի. որչափ կապրինք, ներել պարտինք զղջացողին: Ես թէպէտեւ եղայ վերջին աններողը պարտապանին, Զի բնութեամբ չար ախտաւոր ու անկատար եղաւ Հոգիս. Սակայն վրաս թող կատարուի քեզմէ ելած հրամանը. Ներուած են քեզ յանցանքներըդ, թէ իսկ ըլլան այնքան առատ Որչափ աւազն ծովեզերքին. եւ ոչ չափով իմ աղքատիկ. Առատանան ու զօրանան ողորմութիւնդ քու անհամար։ Կենդանարար ձայնիդ խլացայ, չթաղելու մեռած Հայրըս. Հետ մեռեալին ես ալ մեռայ մեռելոտի վատ գործերով։ Ես ձեռք դրի խօսքի մաճին, բայց ոչ նման մաճակալին, Որ չի նայիր իր ետեւը, այլ ակօսին՝ բացուող առջեւ։ Ու ես թողի խորհուրդն վերին, երկինք մուտքի ճանապարհը, Կրկին ինկայ մէջ խոր վիհին, ուրկէ իջմամբդ զիս վեր առիր: Արդ բարձրացուր զիս վերստին, առ քեզ ելլեմ դէպի երկինք. Մի՛ տար դառնալ թշնամիին, որ չփակուիմ մէջ խաւարին: Երեք տեսակ ներքինիէն, զորս թուեցիր քու խօսքովդ. Որովայնէ կամ մարդոցմէ կամ երկինքի վարձքին համար, Նուիրուեցայ ես վերջինին՝ հրեշտակական կուսականին. Պատերազմել ընդդէմ ախտին եւ բնութիւնս չարժողին. Բայց թուլացայ ասպարէզին. նահանջեցի ես պայքարին. Ուստի նետերն թունաւորին զարկին ինծի, գետնեցուցին: Անկարելին չպահանջեցիր, այլ զիս ազատ դուն ձգեցիր: Կարողները պարտին տանիլ, տկարները թող հրաժարին: Որով չունինք պատճառանքներ մեր անձերուն խոցման համար. Ոչ ալ չքմեղ պատասխաններ, քու ահաւոր դատաստանին: Բայց որ քննիչ ես խորհուրդոց եւ տեսանող սրտի գաղտնեաց, Մարտնչէ դուն թշնամւոյս դէմ փոխարէնը պարտուած անձիս։ Տեղի մի՛ տար զիս փորձողին, մարմնոյ ախտով զիս խաբողին. Այլ պաշտպանէ աջով քոյին, բիբին նման մեր թանկ աչքին: ԱՅԼ ԱՌԱԿՆԵՐ Պատրաստուած մեծ ընթրիքին, ծառաներըդ զիս կանչեցին. Որմէ սակայն հրաժարեցայ, հետեւելով չարի խրատին. Վասն աշխարհիկ ագարակին, եւ զգայարան հինգ լուծ եզին, Եւ հեշտասէր կնոջ համար, որոնցմով եմ կաշկանդուած: Դժոխային կապի բակիչ, քակէ կապերըն այս երեքին. Հանէ հօտէն այս տրտմական, տար տաճարիդ տեղի ուխտման: Արժանացուր կեանքի հացին, ըմպելիիդ աստուածային: Ուրախանանք խօսքիդ գինիով, զոր պատրաստեցիր անղջամիտին։ Երուսաղէմ մեր դրախտէն, յանցանքի տէր Ադամին հետ, Դէպ Երիքով իջայ վարին. ինկայ ձեռքը աւազակաց. Որք լոյսէն զիս մերկացուցին, մեղքի վէրքով զիս լեցուցին. Ոչ կիսամահ՝ այլ գրեթէ՝ զիս մեռցուցած թողին գացին: Զոր Մեծն Մովսէս ղեւտացին, կամ Ահարոն քահանան Հին, Տունըն համայն նահապետաց, եւ մարգարէք Հին օրինաց. Ցաւի վէրքերս անտանելի եւ խոցուածքըս իմ մահացու, Իրենց անցքին խօսքի դեղով զիս բժշկել չըկարացին: Անցար եւ դուն, Սամարացիդ, ինչպէս Հրեայք քեզ կոչեցին: Աչքերըդ սուրբ աստուածային ցաւերըս իմ սիրով տեսին: Գթա ինձ ալ Ադամին հետ, դեղ դիր հոգւոյս վէրքիս խորին. Վերադարձուր զգեստս նախկին, զոր գողերը կողոպտեցին. Լեցուր վրայ ձէթ եւ գինի, կեանքի դեղը հոգւոյս վէրքին. Տալով դարձեալ հողի օծեալ եւ բաժակը նոր քու Ուխտին: Վերցուր վրայ խաչի դրաստին, տար պանդոկը եկեղեցւոյն. Յանձնէ երէց քահանային, քեզ մարմնապէս մատուցողին. Տուր ինծի դուն երկդահեկան, խօսքերն երկու կտակարանաց. Դարման տանել անով հոգւոյս, որպէսզի ես խօսքովդ ապրիմ. Մինչեւ գալուստն Բարեկամին, հոգիս ինձմէ պահանջողին: Երկնայինըդ երկիր իջար, զիս դէպ երկինք ուղարկելու, Բարի բնութեամբ եղար բարեկամ, զոր ատեցի չարի սիրոյն, Դռանդ առջեւ առտուան լոյսին կեցեր եմ ես հոգւով մթին: Տուր ինձ փոխան երեք Հացին, դաւանութիւն երեք անձին, Եւ մարմինըդ քու երկնային, որով ճանչցանք երեքդ ի մի: Բարի գործէս ոչինչ ունիմ մատուցանել բարեկամիս. Այլ լոկ հաւատք, քու շնորհիւ, ու այս կեանքիս վերջին թոշակ: Անժամանակ աղաչողիս մի՛ պատճառեր դըռներուդ քու Գոց լինելը, կամ փակուիլը մանուկներուդ քու ծոցիդ մէջ. Ու մի՛ ըսեր անկարելին՝ քանզի կամիլդ գործ է արդէն. Այլ տուր ինծի, որ թախանձեմ երկար ատեն, ըստ առակին, Որպէսզի ես վերջ ի վերջոյ ստանամ իմ խնդրուածքը. Գոնէ ոչ թէ սիրոյս համար, այլ յարատեւ կամքիս համար: Նման յիմար այն հարուստին, որուն արտերն շատ բերք տուին, Մէջս աճեցան չարին սերմեր, ու բազմացան նենդ խորհուրդներ: Փակեցի ես շտեմարանս, հոգւոյս մասանց ընդունարան. Աւելի մեծ տեղ պատրաստել բազմապատիկ չարի պտղին: Մաղաղովը Քու երկնային, կտրէ հետէ դառնաբեր ծառն. Եւ աճեցուր մէջս բարին, որ երկնային բերէ պտուղ: Մկրտութեան աւազանով ստեղծեցիր զիս վերստին. Ելած էին չար դեւերը, որոնք օձէն ներս էին մտեր. Հոգիս ախտէն մաքրուած էր։ Սակայն անոնք չէին գտեր Հանգստութեան ուրիշ վայրեր, ախորժելի իրենց քիմքին: Որովհետեւ մեղքի ախտեր եղան ինձմէ միշտ անսպառ, Որով զիւաց բնակարան յարդարեցին իմ խեղճ Հոգին: Ուստի առած եօթն ընկերներ, բոլորն ալ աւելի չար քան թէ ինքը, Ելած դեւը միւսներուն հետ հոգւոյս տունը վերադարձան Ու տիրացան դարձեալ կրկին իմ դղեակն ըստ առաջոյն: Ոչ տաժանքով, ոչ արցունքով դեւը մէջէս չի մաքրուիր. Զի ամրոցն երբ գրաւեց, զգուշագոյն կը պահէ զայն. Իմ վերջս աւա՜ղ, ահա եղաւ վատթարագոյն քան առաջին։ Հալածէ Տէր զանոնք կրկին անապատի անդունդները։ Թէեւ գիտեմ արժանի չեմ, բայց Քու գութէդ զայն կը սպասեմ։ Ու իս գլխին բերած եօթը փորձանքին տեղ փչէ զանոնք. Բնակեցուր հոգւոյս մէջը եօթնատեսակ շնորհներըդ: Մարիամին պէս Մաղդաղացի, որմէ եօթը դեւեր ելան. Կամ մաքսաւոր Զաքէոսին՝ եւ այլ բազում օրինակաց պէս։ Եղայ նման Քու ծառայիդ որ կը սպասէր Տիրոջդ դարձին. Չըսպասեցի Քու գալուստիդ երկրորդ պահին կամ երրորդին. Ուստի յուսալ չեմ կրնար ալ ու խոստացած վեհ պատիւին. Գօտի կապել Քու սուրբ մէջքին, սպասաւորել Քու ծառայիդ, Այլ՝ վախճանին, ծառաներըդ ծեծող-ղրկող պաշտօնէին, Կերող-խմող ու իր Տիրոջ ինչքերն ամէն չար վատնողին: Երանի թէ տգէտ ծառայ ըլլայի ես բան իմաստուն, Որ չուտէի շատ դաւազան, այլ յոյժ սակաւ, ըստ Քու խօսքին: Սակայն դիտուն եմ վատթարին, տգէտ կամքով՝ լաւագոյնին: Չըզգուշացայ արթուն մտքով պահել անձըս միշտ հսկելով. Այս մահաբեր քունէն հանէ, որ զգոյշ ըլլամ ընդդէմ դողի. Սպասեմ ես առաւօտին, որ յագենամ ես ու տեսքով: Ըրէ նման զիս ծառային, որ կը հոգայ ընկերները. Տալու անոնց ամէն մէկին իր սնունդը սոված անձին: Արքայութեան գօտին տուր ինձ, պնդեմ մէջքս ցանկութեան դէմ, Անլոյս խաւար հոգւոյս մէջ պատուիրանիդ ճրագ վառէ. Որկրամոլ ախտերը մեր ողորմութեամբդ խորտակուին-. Ալ շատ հինցած քսակը մեր չհինցող գանձով լեցուի: Ընտրեալ դասին փոքրիկ հօտին խառնէ նաեւ դառնիս հօտին. Որպէսզի հօրդ կամքն հաճի, արքայութեանդ ես վիճակիմ: ՕՐԻՆԱԿՆԵՐ ԵՒ ՆՄԱՆԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ Երկիր բերիր կրակդ երկնային, որով հոգիք մարդոց մաքրին - Բորբոքէ Տէր մէջս ցրտին, հոգիս տաքցուր սիրով քոյին: Դուն Տէր միայն եղիր բաժինս, ըստ Պօղոսի Քեզ սիրողին: Չփոխանակել քեզ բիրտ նիւթով կամ զանազան տանջանքի դէմ: Հաշիւ չտուի ես ոսոխիս այս աշխարհի ճամբուն վրայ, Չմատնուելու դատաւորին մատնութեամբը չարախօսին. Որ բերաններն անոնց գոցուին ու դատախաղ ինձ չի կանգնին. Դահճին ձեռքէն զիս կորզէ Տէր, հանէ բանտէն անոր անել: Նոր ձորձի վրայ աւազանին հագայ մեղքի հին կապերտը. Ու ստացայ զոյնը տխուր ու աղտեղի մեղաւորին: Հանէ ինձմէ բուրձ զգեստը, եւ հագուեցուր ուրախալին. Եւ պատմուճանն հոգւոյս ներքին լուա աչքիս արցունքներով։ Չնորոգեցի տիկն այն մաշած հնութենէն մեղքի աղտին. Գէթ նոր գինիդ պատուիրանին առանց հեղման մէջս մնայ: Նորակերտէ զիս վերստին, կարող աջով Հօր Աստուծոյ, Որմէ տնկուած այգւոյս գինին անապական մէջս պահուի: Բարձրագոյն բարձին նստայ, կարգերուդ մէջ նա առաջին. Կանչուելով ոչ թէ Քեզմէ, այլ փառամոլ բնազդներէս: Երբ կը կանչես մարդեր բոլոր ընդհանրական այն կոչունքին, Մի՛ մոռնար ինձ կոչողիդ խօսքն՝ դուն վար իջիր ինքնակոչ Հիւր: Գետին ինկած ես կ'աղաչեմ քեզմէ լսել բարի խօսքը. Վեր հրամէ բարեկամս, Աստուծոյ մօտ, բարձր դիրքի: Ելլեմ երկնի աշտարակը, ամրանամ ես ընդդէմ չարին: Կուսութիւնըն հրեշտակային եւ որովայնը մաքուր պահեմ: Չհաշուեցի ծախքերն ամէն, ոչ ալ տաղտուկն իմ նոր շէնքին. Կրօնաւոր յանկարծ եղայ, առանց երկար մտածելու։ Բայց կատարեալը ամենուն դուն եւ կերտողը էակներուն, Ի գլուխ հանէ իմ շինուածքը, յօդելով զիս գլխիդ վերին, Որ անցորդներ չըսեն ծաղրով. սկսածը չլրացուց. Այլ քու խօսքովդ թող պսակուի մասերն ամէն ի միասին: Իմ թագաւոր իշխան Հոգիս, երբոր աշխարհ մտաց անով, Պատերազմի մտաւ հետը իշխաններուն այս աշխարհի. Բայց նախապէս հաշիւ չըրաւ, թէ արդեօք տասն հազարով Կրնա՞ր մարտիլ դէմ իր մարմնին, զգայարանքի ախորժակին. Բռնակալներ, որոնք իմ դէմ ելան զօրքով քսան հազար. Իմ տասնիս դէմ կրկին թիւով անդուլ կռիւ դէմս կը մղեն: Տեսնողները զիս գովեցին իբրեւ գիտցող չափն իր ոյժին, Որ կը մարտի դէմ տըկարին, եւ ոչ հըզօր դիմադրողին. Այլապէս նա, կը խորհէին, նախ քան մարտը չուտ կը ղըրկէր Պատգամաւորն իր հաշտութեան խօսելու ետն խաղաղութիւն: Մըտիկ չըրի առակիդ մէջ թագնըւած այս խըրատին ես. Որով ինկայ ես մարտին մէջ խոցուած վէրքով անտանելի: Տեսած էի ես ուրիչներ նոյն մարտին մէջ յաղթող եղած Ու կարծեցի նըման անոնց ես ալ կ'ըլլամ յաղթող կռուին. Փորձութիւններ բայց երբ հասան, անզօրութիւնս մէջտեղ ելաւ. Քաջերէն զիս անջատեցին եւ վատերուն հետ դասեցին: Բայց թագւոր մեր երկնային, ամենազօր Հօր Միածին, Լեր մարտակից տըկար անձիս այս հոգեւոր պատերազմին: Զարկ հազարներն ձախակողմին, որ յայտնապէս նենգ կը կռուին. Եւ դասեցուր աջակողմին, որոնք բարեաւ կը զինուորուին. Զիս ամրացուր չարի սուրէն ճշմարտութեան քու զէնքերով. Ու պահպանէ իմ գըլուխըս սաղաւարտով քու նըշանիդ: ԱՊԱՇԽԱՐԱՆՔԻ ԱՌԱԿՆԵՐ Մոլորուեցայ ոչխարին պէս, քու բանաւոր մաքուր հօտէն. Նըւազեցի թիւն այն հարիւրին զոր երկնքի մէջ ձըգեցիր: Եկար փընտռել մէկ ոչխարը, զոր հանեցիր յոյսի երկինք, Լըրացուցիր թիւն անկելոց, յուրախութիւն վերին սըրբոց: Զիս վերցուցիր շատերուն հետ ու լուացիր մեղքի տիղմէն. Բայց անոր մէջ կը թաւալիմ, ըստ աղբասէր անմիտներուն: Լուա դարձեալ զիս արցունքովս, զոր շընորհեցիր անզիղջ սըրտիս, Իբր սաստկահոս ու առատ գետ, աւազանին յորդութեան պէս: Կամքովս կըրկին, մոլորեալըս դարձուր կամքիդ աստուածային. Իմ ինքնիշխան կամքըս վերցուր, որ չըհնազանդիր Գերիշխանիդ. Շատ բընական շընորհ մըն է քեզ հնազանդիլ բանականին. Բայց այդ կամքըս պատճառ չարին կ՚ըլլայ թոյլ ու թըշուառ անձիս: Արքայական քու պատկերդ, զոր դրոշմեցիր մարդու դէմքին, Խոր թաղեցի մէջ իմ աղբիս, կորըստական խրատով չարին: Փընտռէ զայն Տէր, մարմին առած աստուածութեանդ ճրագի լոյսով. Տունըս աւլէ, մաքրէ աղբէն, աշխարհական ցանկութենէն: Քու հրամանովդ այս թող ընէ կինն այն օրինակ՝ եկեղեցւոյդ, Կանչել դրացիքն գերաշխարհին ուրախանալ դարձիս համար. Զիս ալ ըրէ կըցորդ անոնց վասն իմ սարքած խըրախճանքին, Զըւարճանալ հրեշտակաց հետ, որ մեղքի սուգ չըկըրեցին: Հետեւեցայ անառակին հեռու աշխարհ տունէս գացի. Ես վատնեցի իմ բաժինըս, զոր ըստացայ աւազանէն: Անօթի եմ կեանքի հացին, աստուածային ըմպելիիդ. Երբ կ՚արածեմ խոզի երամ չեմ յագենար եղջիւր մեղքով: Հայրդ կը կանչեմ կրտսերին հետ, մեղայ կ'ըսեմ երկինքիդ դէմ. Արժանի չեմ որդի կոչման Հօրըդ վերին երկնաւորին, Ըրէ զիս Տէր վարձկանի պէս, որոնք քովըդ սիրով կ'ապրին. Քանի որ ես դէմ գործեցի հօրենական սէր պարգեւին: Քանի գիրկըդ առ զիս խնամքով վեհիդ, արժանացուր սուրբ համբոյրին Փոխարկէ Տէր, դիակնացած հոգւոյս հոտը, անմահ հոտին. Տուր ինձ միսը պարարակին, ըմպել գինին խաչէն հոսող. Զուարճացուր դասն անմարմին մեռելներէն դարձիս համար: Երէց որդին, եբրայեցիք կամ անոնք որ արդար թուին, Որ օրէնքի ագարակէն եկեղեցւոյդ կը մօտենան. Հեռուանց միայն ձայն լըսեցին ուրախ պարին անոր որդւոց: Պարասրահ չմըտան երբեք անսուրբ զանոնք նըկատելով. Նախանձեցան որ փըրկութեան հեթանոսներ արժանացան: Իրենց մտքով կը պարծէին՝ թէ օրինազանց չեղանք երբէք. Որոնք պիտի չազատուէին նոյնիսկ զենմամբ պարարակին, Ոչ ալ ուլով իրենց ուզած հրեշտակակերպ կամ մարդկային: Թէեւ անոնց ընծայուած էր ամէն տեսակ բարի պարգեւք. Կըտակարանք, ըստ Պօղոսի, մինչեւ անգամ ինքըդ մարմնով: Իմ չարութիւնն սակայն ասոնց ըրածն ամէն գերազանցեց: Զի նախանձոտ իմ թըշնամիս, արարչութեանդ երէց որդին, Չարախօսեց միշտ իմ մասիս Հօրըդ առջեւ երկնքի մէջ. Ինչպէս Յոբի պատմութեան մէջ բաց-յայտօրէն կը ծանուցուի: Արդ կը հայցեմ լըռեցնել անոնց լեզուն, մըտիկ չընել. Զիս քի մատներ փորձասէրին, թէեւ ան միշտ զիս կ'որոնէ: Արարչագործ քու բընութեամբ տուն շինեցիր բանականին: Տընտես եղաւ մարդն առաջին, այս տան վրայ երկըրային. Իր սերունդներ ըստանձնեցին տնտեսութիւն շատ զանազան: Ոմանք մարմնով կը ճոխանան, այլք կը բաշխեն հոգեւորը. Թագաւորներ վերին պետեր, գործակալներ խոնարհ դասին. Հայրապետէն առաջնակարգ մինչ իններորդ դաս խորանին. Իւրաքանչիւրն ըստ իր կարգին տնտես քեզմէ կարգըւած են. Ոմանք վըրայ նիւթականին, իսկ ուրիշներ հոգեւորին: Եղեռն, աղօտ թըշուառ անձիս վիճակուեցաւ ծայրագոյնը: Տընտես եղայ տունիդ համար, բաշխելու միշտ խօսքն Աստուծոյ. Ծառաներուդ տալու համար կենաց հացին կերակուրը, Զոր չըտըւի նախ քաղցածիս, ու սովամահ թողի զանոնք: Կարգեցիր զիս հաւատարիմ տնտես մարմնիս, միտքիս, հոգւոյս. Իւրաքանչիւր պէտքըն անոնց տընօրինաբար տալ ըստ կարգին. Կերակըրել խօսքով հոգին ու դարմանել չափով մարմինն. Եւ երկուքին մէջը կապուած անսխալ պահել անոնց կարգը։ Մարմինն ծառայ ըստեղծեցիր. ուստի պարտիմ այդպէս պահել, Հոգին իշխան ու տիրական՝ ըստ նախատիպ քու պատկերին. Բայց երկուքին ալ ես եղայ միշտ անիրաւ տընտես յիմար. Նըմանեցայ անօրէնին, իմ վատութեանըս օրինակին, Որ զըրպարտիչ կ՚ըլլայ ինծի՝ բոլոր իմ չար գործիս համար. Սուրբ պահապանդ կը տագնապի, ինչպէս նաեւ բարեկամներս։ Ու ես չունիմ իմաստութիւն ընտրել բարին կենդանարար, Լաւ կեանք ապրիլ երկրի վրայ ու անվախճան՝ երկինքի մէջ: Հոգւոյս ապրուստը շահելու՝ բարին գործել ես չեմ կարող. Ոչ ալ մուրալ՝ ունեցողէն, զի կ՚ամչնամ մերժըւելէն: Այլ դուն առատ ամէն բանի, ցաւ զղջում տուր անզիղջ անձիս. Դառնալ քեզի բոլորովին՝ նախ քան կոչուիլըս ատեանին: Պարտապաններս դատաստանին, գոնէ մաս մ'ալ ինծի ներեն, Հոգւոյս՝ յիսուն մար ձէթ իւղէն, մարմնիս՝ քըսան քոռ ցորենէն: Երբ շնորհաց օծումէն վերջ մեղանչենք մենք եւ զըղջանանք, Շատ կը ներուինք յիսունի չափ– տըկարութեամբ մեր բընութեան: Ան որ ինձ պէս երկնից հացիդ անմաքրապէս կը մերձենայ, Քիչ կը ներուի –քսանի չափ-, քանզի կիրքի տակ չէ բըռնի: Մեղքերս հացով այլաբանուած՝ կոշտ թանձրագոյն ու գործնական. Մեղքերս ձէթով ներկայացուած՝ խորհուրդներով, ինծի ներէ: Շնորհէ ինծի տընտեսին պէս արժանանալ քու գովեստին, Թէեւ որդի եմ աշխարհին, իմաստութիւն տուր ինձ դարձի: Ըստ փափկասէր մեծատունին, հեշտին կեանքը ես սիրեցի: Կենդանական այս մարմինով, հեշտութեան մէջ անզգայացայ: Հագայ բեհեզ եւ ծիրանի, բազմերանգով սերճ կերպասին: Ես ամենքէն միշտ գովուեցայ կեղծ բարիքի գործիս համար. Առատօրէն սեղան բացի առաջնակարգ խոհարարով. Թակոյկներով անուշ գինին յիմարներուս առջեւ դրի. Ուրախ եղայ ես այսպիսի սեղաններով սին, անցաւոր, Քընար երգով ու ձայնով լիրբ, փոխան երգի աստուածային: Այսպիսի շատ բարիքներէն, զոր կը շնորհես պարգեւ մեզի, Չըդարձուցի տասանորդը պարգեւներէդ քեզմէ քեզի. Այլ սեպհական իմ կարծեցի, տան մէջ զանոնք ժողովեցի. Երկրէն, օդէն եւ ծովերէն բիւրապատիկ բարիք առի. Աղքատներուն ոչինչ տըւի, կարօտութիւնն չըվերցուցի. Ոչ կերակուր անօթիին, ոչ ալ ծածկոյթ տըւի մերկին. Ոչ հանգիստի տուն տընանկին, ոչ օթեւան հիւր օտարին. Հիւանդտեսի չըգացի ես, չըհոգացի բանտարկեալը. Ոչ տըրտմակից եղայ վշտին սըգաւորին խեղճ առանձին. Չուրախացայ ուրախին հետ, ընդհակառակն նախանձեցայ: Ասոնք բոլոր ըստ առակին Ղազարոսներ էին բազում. Իմ արտաքին դուռըս կանգնած կ'աղաղակեն ողորմագին: Ես խըլացած անոնց ձայնին, փշրանք մ՚ անգամ չեմ տար անոնց. Երբ պոռնիկներ կուշտ կ'ուտէին, հացկատակներ կ'ուռենային. Դուրսի շուներն քու օրէնքիդ, գոնէ լեզուով կը սփոփէին: Իսկ ես լըսող պատուիրանիդ, լեզուով զարկի քու նըմանիդ. Չըմբըռնեցի իմաստն անգին, աստուածախօս քու առակիդ, Միշտ կը լըսեմ, անտես կ՚ընեմ քանզի չունիմ ականջ ներքին: Չի յիշեցի մահն աղքատին, որուն հոգին հրեշտակք տարին Աբրահամու նահապետին, իր հաւատքով հանգչել գոգին, Օրինակ է սա մարդկային աղքատութեան համբերողին. Որ նեղութեանց յետ վախճանին, արքայութեան մէջ կը հանգչին: Չըյիշեցի նաեւ մահը դըժոխք իջնող յըղփասէրին. Որուն լեզուն պապակեցաւ բոցի տաքէն դըժոխային. Որ եւ խընդրեց կաթիլ մը ջուր մատին ծայրով Ղազարոսին: Այս խըրատ է պատշաճաւոր հարուստներուն ըստ աշխարհի, Որոնք լեցուն բաժակներով կ'ըմպեն կեանքի անուշ գինին: Մի պարարեր միայն մարմինդ, այլ քիչ մըն ալ աղքատին տուր: Արդ չըլըսեմ պատասխանը Աբրահամին անոր տըւած. Թէ ըստացար ամէն բարիք, չար գործեցիր անոր փոխան. Իսկ Ղազարոս փոքր մեղքը հատուցանեց ցաւերով լի. Որով ան հոս կը սփոփուի, տես, կը պապակիս դուն ի գեհեան: Ուստի այստեղ զըղջում յայտնէ, ապաշխարէ մեղքիդ համար. Որովայնի յըղփութեան տեղ պահքով ճընշէ մարմինդ պարարտ. Ու վաւաշոտ երգերու տեղ մէջ անառակ գինարբուքի, Տուր ողբի ձայն արտասուագին լալու համար ցերեկ-գիշեր, Որ անոնցմով ուժգին վառած հընոցին բոցը շիջանի. Ու լեցնելով այն վիհը մեծ ես ապահով անցնիմ անդին: Անողորմին բիրտ վարքին տեղ տուր գութ ինծի ողորմութեան, Ողորմելով ես աղքատին ողորմութեանդ հասնիմ քոյին: Իմ մարմինիս քաղաքին մէջ միտքը դըրիր իբր դատաւոր, Ան Աստուծմէ աներկիւղ է, եւ չամըչնար մարդիկներէն. Ինքնիշխան է որովհետեւ եւ ոչ ոքէն չէ կը վախնայ. Անպատկառ է խորհուրդներով քանզի անոնք չեն տեսնըւիր: Իսկ իմ հոգիս այրի մընաց իր երկնաւոր սուրբ փեսայէն. Քանզի օտար իր սիրելին առագաստէդ քու ներս մըտցուց. Ու անդադար այրուելով կ'աղաղակէ նա խըղճահար. Դատըս տես, Տէր, ոսոխիս դէմ, զըրկող մարմնոյս քաղաքակից. Ենթարկեալը իշխող ըրէ, եւ իշխողը՝ միշտ ենթակայ, Ինչպէս քեզմէ տնօրինուած է. Հոգւոյն ծառայ՝ մարմինն ըլլայ: Անիրաւը չուզեր լըսել աղաղակը իմ Հոգիիս, Ոչ Աստուծմէ վախենալով, ոչ մարդոցմէ ամըչնալով. Այլ կը նեղէ այրի հոգիս, յիշատակով խոցուած վէրքիս. Արդարութիւն չըներ անոր, այս անցաւոր ժամանակիս: Բայց դատաւորդ իմ երկնային, որ պիտ՚ դատես երկինք եւ երկիր, Իմ դատաւոր տըկար անձիս դատ տեսնել տուր արդարօրէն, Որ չըլլայ թէ ահեղ օրը դատաստանին դատապարտուիմ, Երբ կը կապես ի միասին հոգւով մարմինն անլոյծ կապով. Այրիացեալ Հոգիս նորէն կապէ քեզի սիրով քոյին: Փեսայ եղիր հոգւոյս Հարսին, գըլուխ եղիր դուն վերըստին. Հակառակորդ ոսոխ մարմինս ենթարկէ, Տէր հոգւոյս ներքեւ. Ծառայի պէս լըսէ խօսքին, եւ անյապաղ գործէ բարին: Օրինական փարիսեցին երբ կ'աղօթէր տաճարիդ մէջ, Առջեւդ կը դնէր գործած բարին, երբ ամէն ինչ գիտես արդէն: Կը հպարտանար յիմարաբար այլ Հեռաւոր մարդոց վըրայ. Նաեւ վրան մօտաւորին՝ աղօթակից մաքսաւորին: Ուստի չառաւ իր խընդրածը, իր մեծաբան լեզուին Համար, Ու զըրկուեցաւ նաեւ արդար նախկին գործէն իր սին խօսքով: Իսկ ինչ ըսեմ իմ անձիս դէմ, բոլորովին լեցուած ախտով, Բարի գործէն պարպուած է, չար գործերով միշտ լեցուն է. Որ բարութեան չեմ հետեւիր նոյնիսկ չափով փարիսեցւոյն. Գերազանց եմ ես նորմէ իմ փառամոլ Հըպարտ ախտովս: Տուր ինծի ձայն մաքսաւորին, բուժել հոգւոյս Հիւանդութիւն, Աղաղակել անոր խօսքով, Աստուած քաւէ զիս մեղաւորս. Արդարացուր զիս անոր Հետ, ինչպէս ըրիր զայն իր խօսքով. Խոնարհեցուր ներքին անձս, որ բարձրանամ քու շընորհիւդ: ԱՒԱԳ ՇԱԲԱԹԻ ԴԷՊՔԵՐ ԵՒ ԱՌԱԿՆԵՐ Ղազարին Հետ՝ բարեկամիդ, ես դըրուեցայ ի գերեզման, Ոչ չորսօրեայ, այլ շատ տարի՝ հոգիս մեռած՝ մարմնիս մէջ: Ձայնըդ հընչէ քու երկնային, լըսեմ մեռեալս քու խօսքդ ուժգին. Քակէ կապէս դըժոխային, Հանէ տունէս խաւարային: Այն մաքսաւոր Զաքէին հետ, չբարձրացայ ես գետինէն, Իմաստութեան ծառը բարձըր, աստուածային անձդ տեսնել. Կարճահասակ եղայ Հոգւով, ես չաճեցայ բարի գործով. Ու այնքան շատ ես պըզտիկցայ, մինչեւ կաթնակեր տըղայ դարձայ Ընդ Հակառակն Զաքէոսի, ես ծառն ելայ ժանտ մարմինիս. Որմէ հզօր քու խօսքովըդ, փութով իջնեմ ես անոր Հետ, Ընդունելով իմ տանըս մէջ, քեզ եւ Հայրըդ եւ Սուրբ Հոգին, Հոգւոյս զրկման դէմ տալ մարմինս ծառայութիւն քառապատիկ Ու մարմնական գոյքերուս կէսն՝ աղքատացած տէր հոգիիս. Որպէսզի ես արժանանամ անոր ուղղած քու սուրբ խօսքին. Որդի ըլլամ Աբրահամի, ըստ Հաւատքի նահապետին: Իբրեւ օրինակ Իսրայէլի եւ անմաքուր Հեթանոսի, Նստար էշի, աւանակի, վարժըւածին եւ անվարժին, Մաքրէ զիս ալ ըստ առակի, իմ մէջ Հանգչէ քու հոգիով. Ըրէ աթոռ քեզ երկնային, բազմէ հոգւոյս իբր քերովբէ: Եւ ըստ այն միւս օրինակին, թըզենիին՝ հրէից ազգին, Որմէ պըտուղ պահանջեցիր, բայց չըգտար երախայրիք, Մի անիծեր զիս անոնց հետ, թէեւ ես ալ անպըտուղ եմ, Որ տերեւը իմ հաւատքիս՝ գործոց պտղովն չի չորանայ. Այլ հաստատէ զիս բարիին, ինչպէս ճիւղը որթատունկին, Զոր կը մշակէ Հայրը վերին, որ պըտուղ տայ Հոգւոյս Համար: Իմ անպըտուղ քաղցըր ծառըս, դառն պըտուղ միայն բերաւ, Մի կոտըրէր քու այգիէդ, այլ զօրացուց սընունդ տալով: Առաւօտէն հրաւիրուեցայ, աշխարհ մուտքի իմ ծընունդէս, Գործել այգիդ պատուիրանին, քու պատկերով դահեկանի. Ընդունեցի հըրաւէրըդ՝ լոկ մըտնելով քու սուրբ այգիդ. Բայց ծուլացայ գործելու մէջ, չեմ ըսպասեր որով վարձքի. Այլ Տէր առատ ամէն բանով, տուր ինձ ձըրի շընորհիդ պարգեւ. Վերջին ժամի մըշակաց Հետ, մըտնեմ այգիդ՝ եդեմ դրախտին: Հարսանիքիդ աստուածային, զոր Հայր սարքեց քեզի Համար, Կոչեց զիս ալ հրաւիրակով, ուրախանալ քեզ հետ սիրով. Հոս խորհուրդով քու խորանիդ, եւ հոն աննիւթ քաղաք վերին. Յաւերժական ուրախութեամբ միշտ անփոփոխ, անպատմելի: Որովհետեւ չունիմ ըզգեստ արժանաւոր այդ հարսնիքին, Քանի որ ես աղտոտեցի աւազանին իմ սուրբ զգեստս: Դուն՝ թէ զգեստ թէ Հագցընող, Հագուեցուր զիս քու հոգիով. Եւ աղտոտած իմ պատմուճանն, պայծառացուր ըստ առաջնոյն. Ու չըլըսեմ Տիրոջ ձայնըդ. «Ընկեր ինչո՞ւ դուն Հոս մըտար». Չըմատնըւիմ անոր նըման անել բանտի դըժոխային: Չիմաստնացայ օրինակով այն իմաստուն հինգ կոյսերու. Դիւրագոյնը դըժուարին տեղ՝ ես չըստացայ մաքուր բարին: Յիմարներու յետինն եղայ, չըպահելով լապտերի իւղ. Կուսութեան հետ ողորմութիւնն, կամ օծումը աւազանին. Որ գիշերով՝ վերջին պահուն՝ արծաթով ալ չեն տար ինծի. Որով դըռներն Հարսնարանին ծուլացեալիս դէմ կը փակուին: Սակայն այստեղ, երբ մարմնով եմ, ով իմ փեսայ, հարսիդ լըսէ. Հոն փոխանակ աղերսելու այստեղ կ'ըսեմ ողորմագին. Բաց ինձ դուռը Տէր երկնային, մտցուր վերին առագաստըդ. Արժանացուր սուրբ համբոյրին, անախտական քու սուրբ գըրկին. Չըլլայ լըսեմ ձայն ժըխտական. թէ ես ըզձեզ չեմ ճանաչեր. Տուր որ վառեմ մարած ջահը կուրցած մտքիս՝ քու լոյսովըդ: Նըմանեցայ տաղանդները չըգործածող չար ծառային. Ես գերազանց եղայ անկէ, կորսընցուցի շնորհին պարգեւ. Ու տըւած մէկդ չըրի երկու, երկուքը՝ չորս, հինգը՝ տասը, Որ տիրէի բոլորովին տասն քաղաքի զգայական. Այլ պահեցի դրամդ գետին, ծրարած՝ ախտով վարշամակին: Չտըւի արծաթն սեղանաւորին, որ առնէիր գէթ տոկոսին. Այսինքն է տալ պատուիրաններն ականջներուն մեր բանական, Իմանալի սեղանները, իմաստութեան կեանքի հացին: -60- Անոր Համար արժանի եմ անջատուելու եւ նետուելու։ Երբ տաղանդը ուզել կուգաս, զոր շնորհեցիր մըկըրտութեամբ, Ով իմ Փրկիչ, աղերսագին ու լալագին քեզ այս կ՚ըսեմ. Երբ մեր ձեռքն է ժամանակը, հաճոյ ըլլամ քեզ իմ կեանքով. Որով լըսեմ ուրախ լուրը հաւատարիմ ծառային հետ. «Մըտիր իմ տուն սուրբ երկնային, ուրախանալ Տիրոջըդ հետ»: «ՎԱՍՆ ԽԱՉԻ ԵՒ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ» Դուն փըրկարար խաչի խորհուրդն հաստատեցիր երեկոյին. Ու կենարար քու սուրբ մարմինդ բաշխած տըւիր հետ բաժակին. Հաղորդ ըրէ զիս ալ, ով Տէր, քու սեղանիդ սուրբ խումբին հետ. Կեանքի հացիդ՝ որմէ սով եմ, եւ ըմպելւոյդ ծարաւի եմ: Որ մաքրեցիր լըւանալով մաքուր ձեռքովդ անոնց ոտքեր. Սորվեցուցիր խոնարհութիւն, նախ խօսքովըդ, ու հոն՝ գործքով: Լուա ինձմէ չարին տիղմը, աղաչանքով քու սուրբ գընդին. Ոտքիս գընացքն այնպէս ուղղէ, խոնարհութեամբ երկինք ելլեմ: Քու մարդկային բընութիւնը ցոյց տըւիր դուն այդ գիշերին. Տագնապեցար դուն երկիւղով, աղօթեցիր երկնաւոր Հօրդ. Փըրկէ զիս ալ գաղտնի նետէն, եւ երկիւղէն գիշերային. Մեր մարմիններ, Հոգին ամբողջ, քու երկիւղովդ թող սեւեռուին: Որ կապուեցար կապեալին տեղ, ու քակեցիր հանգոյց կապին. Զիս արձակէ կապանքներէս, դըժոխային մեղքի կապէս: Որ մեղքին տեղ յանցաւորին, ինքըդ ատեան ելար անմեղդ. Երբոր կուգաս Հօրըդ փառքով, մի դատեր զիս դուն անոնց Հետ: Որ ծածկեցար պիղծին թուքով, ամօթին տեղ նախաստեղծին, Ջընջէ ամօթն լիրբի մեղքին, որով երեսս իմ ծածկեցին: Որ թոյլ տըւիր չար ծառային ապտակ զարնել քեզի ձեռքով, Զարկ ուժգնակի դէմքը չարին, ինչպէս ան ալ զարկաւ ինծի: Չըձըգեցիր որ Պետրոսը սահի իյնայ մեղքի խորը, Այլ դառնապէս լալուն Համար քաւիչ եղար ուրացողին. Կանգնէ զիս ալ անոր նըման սայթաքումի գըլորումէն. Յորդ արցունքներ տուր աչքերուս եւ ջուր գլխիս՝ ծովի նման: Որ Հագուեցար դուն ծիրանին, եւ վրադ առիր կարմիր քղամիդ Նախատինքներ զոր դիզեցին, զինուորները Պիղատոսին. Մեղքի քուրձը Հանէ ինձմէ, կարմիր որդի արեան գոյնով, Եւ Հագուեցուր երջանկութիւն, զոր զգեցուցիր նախամարդուն: Ծունկի եկած կը ծաղրէին ու խայտառակ ծիծաղէին, Զոր տեսնելով երկնի զօրքեր, շըշմած գետին խոնարհէին. Այս բոլորին ենթարկուեցար, որ վերցընես մեր ամօթը. Իմ ալ Հոգւոյս խըղճմըտանքին վերցուր ամօթն տըրտմագին։ Քու երկնային սուրբ գըլուխըդ, որմէ սերովբէք կը սարսէին, Ձորձով ծածկած կը կըռփէին, ու եղէգով կը զարնէին. Հողեղինաց գլխոյն Համար, որ կնոջ ոտքին խոնարհեցաւ. Զայն վերցուցիր երկնից դասին, եւ քու մարմնիդ միացուցիր. Ես ալ ինկայ մինչեւ գետին, խոնարհեցայ չարին ոտքին. Զի անօրէն գործեր տեսայ, որ զիս երկիր կործանեցին: Մի թողուր չարն խաղալ ինձմով, նման մանկանց գընդակի խաղ. Այլ փըրկէ զիս թըշնամիէն, որ գըլուխիդ կապուիմ կըրկին: - Որ քու ամբողջ մարմնիդ վըրայ եւ բովանդակ անդամներուդ՝ Կըրեցիր դուն գաւազանի Հարուածները վճիռէն յետոյ. Ես որ ոտքէն մինչեւ գըլուխ անտանելի ախտեր ունիմ, Առողջացուր զիս վերըստին, ինչպէս ըրիր մըկըրտութեամբ: Որ փոխարէն մեղքի փուշին, որ անէծքը մեր մէջ բուսցուց, Փուշէ պըսակ գըլուխդ դըրին, Իսրայէլի տան մեծերը. Խըլէ մեղքի փուշն ինձմէ, մէջս մըխուած թըշնամիէն, Առողջացուր վէրքին խոցը, որ ջընջուին մեղքի սպին: Որ քաղցրագոյն պըտուղին տեղ, մեղքի պատճառ ու մահացու Համտեսեցիր դառն լեղին, եւ քացախը՝ երբ ծարաւցար. Հոգւոյս մէջը կաթեցըւած դառնութիւնը թունաւորին Մաքրէ ինձմէ այդ քացախով, ու քաղցրանայ սէրըդ այնտեղ։ Փոխան ծառին այն մահաբեր, զոր բուսցուցինք դըրախտի մէջ, Ուսըդ տարիր խաչափայտը մինչեւ գագաթն Գողգոթայի: Մեղքերու մէջ ինկած Հոգիս, ծանրագոյն կրած բեռըս Թեթեւցուր դուն քաղցըր լուծովդ, եւ տանելի խաչիդ սիրով: Ուրբաթ օրը, երրորդ ժամուն, նախաստեղծին խաբուելուն օր Գամուեցար Տէր խաչափայտին, հետն անօրէն աւազակաց: Ձեռքերդ երկիրն այս ըստեղծող, տարածեցիր խաչին վըրայ, Տեղն այն ձեռքին որ երկընցաւ կենաց ծառէն մահը քաղեց: Ես ալ մեռայ անոնց նըման, ու անոնցմէ ալ աւելի. Ձեռքերովըս գոմորական ես քաղեցի մեղք սոդոմին: Չըլլայ տուժեմ չափովն արին, մի պահանջեր հաշիւ պարտքիս. Ներէ ինձ ալ, ինչպէս ըրիր խաչին վըրայ՝ անյոյսներուն: Երբ բարձրացար քու սուրբ խաչիդ, վըրադ առիր մեղքերը մեր Ու թըշնամին մեր բընութեան գամեցիր դուն խաչափայտին. Ամրացուր զիս հովանիով ամենայաղթ քու նըշանիդ. Երբ կ'երեւիս արեւելքէն լուսաւորէ անոր լոյսով: Աջակողմեան աւազակին բացիր դուռը եդեմ դըրախտին. Յիշէ զիս ալ երբոր կուգաս Հօրմէդ առած արքայութեամբ. Լըսեմ ես ալ անոր տըրուած ուրախալի պատասխանը. Այսօր ինձ հետ դըրախտ կուգաս քեզ սահմանուած հայրենիքըդ: Ողբ կը կարդար կուրծքի բախմամբ Տիրամայրը խաչի ոտքին, Երբ կը լըսէր թէ ծարաւ ես, ու ցաւագին նա կ'արտասուէր։ Տուր որ ես ալ թափեմ արցունք ինծի համար ծովի նման, Ու լուանամ յանցանքներըս եւ աղտն հոգւոյս պատմուճանին: Երբ ահաւոր ձայնովըդ քու, գոչեցիր դուն, էլի էլի, Երկրի հիմքեր տատանեցան, բարձըր լեռներ սասանեցան, Եւ վարագոյրն Հին Օրէնքին վերէն ի վար պատառեցաւ յարեան: Արեգակը քօղարկուեցաւ, խաւար եղաւ կէսօրուան մէջ. Լուսինըն ալ ամըչնալով արեան գոյնին փոխարկուեցաւ. Քանզի իրենց Տէրը տեսան մերկ ի խաչին, չի դիմացան: Ու փոխանակ բանականաց, անբան տարրեր սասանեցան: Ուստի շարժող քարերուն հետ, շարժէ անզգայ սիրտս բարիին: Վերայառնող մեռելոց հետ, կանգնէ հոգիս մեղքով մեռած: Վարագոյրին պատռելուն հետ, նախաստեղծի պարտքին համար, Պատռէ իմ ալ պարտքի մուրհակս, ու ջընջէ Տէր, գիրը մեղքիս. Լուսաւորներ խաւարելուն, փարատէ Տէր գունդն խաւարին: Երբ լոյս ծագեց իններորդ ժամ, լուսաւորէ զիս ալ նորէն։ Նախաստեղծի մերկութեան տեղ խաչին վըրայ դուն մերկացար, Զիս ծածկէ Տէր, քու մեծ փառքովդ դատաստանի այն մեծ օրը։ Խաչհաններուդ, Հրէից ազգին ի սպառ լըքուած տունին համար Կ'աղօթէիր Հօրդ երկնաւոր, ներում շնորհել անոնց մեղքին. Ներէ նաեւ դուն Տէր ինծի, որ հոգիովս կը հաւատամ, Կ'երկըրպագեմ քեզ Միածնիդ. մեղքերս նախկին մի յիշեր դուն: ՄԱՀ ԵՒ ԹԱՂՈՒՄ ՅԻՍՈՒՍԻ Գըրուածները երբ լըրացան, աւանդեցիր հոգիդ առ Հայր. Մեղքին համար կողածնին, որով մեռաւ առաջին մարդն. Տէգով զարկաւ չար զինուորը, աղբիւր բըղխեց քու սուրբ կողէդ• Ջուրը նըշան՝ աւազանին, արիւնն գինի՝ մեծ խորհուրդին: Մարմինս ամբողջ ախտով ծնած, եւ արիւնըս՝ հողէն զանգուած, Մաքրեցիր դուն կողիդ ցօղով, բայց ես դարձայ կըրկին նոյնին: Մի թողուր զիս միշտ հոն մնալ, այլ լըւա զիս դուն վերըստին: Եթէ պարգեւ ալ չըստանամ, գէթ արցունքով ես լուացուիմ: Բանամ բերանս քու վըտակին, կողէդ հոսած սուրբ արիւնիդ, Իբր նորածին մը կաթնակեր, որ մօր ըստինքն իրեն կը քաշէ։ Ու ես ըմպեմ ուրախութիւն, զմայլանամ Սուրբ Հոգիով. Եւ քաղցրանայ համն բաժակին, դառնայ սէրին անապական: Անմահըդ մահանալով մահն ընկալար լոկ մարմինովըդ. Անմահութիւն ինծի տըւիր, մահուան վերջին ջիղը զարկիր. Ես մեղքով մեռայ կըրկին, կորսընցուցի անմահ բարին: Կենդանացուր քու կամքովըդ, պահպանութեամբ պատուիրանիդ: Անցաւորին անանց պարգեւդ, խընդըրուեցար իբրեւ պարգեւ. Պարգեւիչըդ արարածոց, մահկանացուաց եւ անմահից: Արդար եւ սուրբ աշակերտին, Արեմաթցի Յովսէփին հետ, Ըզքեզ իբրեւ ինծի շնորհ եւ կեանք բաշխող դուն պարգեւէ: Որ պատուեցար սուրբ կըտաւով ու դըրուեցար գերեզմանին. Մի թողուր որ նըման ըլլամ ներքին գուբը իջնողներուն։ Այլ մեռուցուր անձըս ախտին, կենդանացուր երկնաւորին. Իբրեւ խորհուրդ սուրբ զըմուռսին, անուշահոտ մաքուր խընկին: Որ հոգեղէն սուրբ դասերէն կը պաշտուիս մեծ երկիւղով. Պահպանուեցար զինուորներէն, անքուն պահակդ Իսրայէլի: Զիս պահպանէ ձեռքիդ ներքեւ, եւ յանձնէ զիս հըրեշտակին. Պահպանելու ամբողջ գիշեր աներեւոյթ պատերազմին: Կընքուեցար մատանիով լուծեալ դասէն քահանայից. Անմահութեան կեանքի գանձըդ, ծածկուած դըրին հողի ներքեւ. Զգայութեանցս մուտքի դըռներն, բարին կամ չարն որմէ կը մտնեն, Կընքէ խաչով քու նշանին, եւ հաստատէ մէջըս բարին: ՅԱՐՈՒԹԻՒՆ, ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԵՒ ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Սուրբ կիները իւղեր բերող, լացին ըզքեզ առաւօտին. Շնորհէ ինձ ալ սրտէն բըխած տաք արցունքներ սիրով բռնկած: Աւետիսով Սերովբէին, քարին վրայ «յարեաւ» գոչող, Ինձ լըսեցուր ձայնին հնչիւնն յետ յարութեան փողին վերջին: Դեռ նոր եւ կոյս գերեզմանէն, յարեար մարմնով ու կուսածին. Եղար պըտուղ եւ անդրանիկ նընջեցելոց մեր մարդկային: Զիս որ կապեց իմ թըշնամին մեղաց ախտով այս մարմինին, Արձակէ Տէր զիս ի բանտէս, ինչպէս ըրիր հոգիներուն: Յայտնուեցար պարտէզին մէջ, Մագդաղացի Մարիամին. Բայց մօտենալ արգիլեցիր Եւայածին այս սերունդին: Ինձ յայտնուէ դատաստանին մեծ եւ վերջին առաւօտին, Ու արտօնէ անարժանիս որ մօտենամ քեզի այնժամ: Որ յարութեան երեկոյին, միաշաբաթ Կիրակիին, Երեւեցար տասնըմէկին, փակ դըռներով գիշեր ատեն. Ու առաջին կեանքի շունչըդ, զոր դրախտին մէջ կորսնցուցինք, Պարգեւեցիր անոնց կրկին, ու անոնցմով մարդկան ազգին: Հոգւոյս դռներն իմ ալ գոց են Քու խօսքերուդ ներամուտին, Նըման տունին մըթին լըքուած, խաւարային ու անճանաչ։ Յարկըս անլոյս մի ձգեր, Տէր. չարը չըլլայ ինձ բնակակից. Այլ առագաստն բաց իմ սըրտին, շողա մէջը լոյս արեւին: Նոյն այս օրը, Կիրակիին, Եմաւուսի ճանապարհին, Երեւեցար Կղէովպեանց, մինչ կ'երթային խօսակցելով։ Քեզ ճանչցուցիր իրենց տան մէջ, երբ սուրբ հացը կը կտրէիր. Աներեւոյթ երբ Դուն եղար, սըրտերն անոնց ճըմլուեցան: Ճանչցուր ինձ ալ անճառելի եւ բաղձալի Քու սուրբ դէմքըդ: Թող ճըմլուի իմ սիրտըս ալ. երբ յիշեմ սէրդ քու երկնային: Այս հովիտէն տըրտում տըխուր, երկինք ելնել սըրտիս դընեմ, Ուր խոստացար մեզ, Միածին, արքայութիւնդ քու երկինքի։ Ութերորդ օր դարձեալ, Տէր իմ, մտար նոյն տունն անոնց նըստած. Կատարեցիր իղձ Թովմայի, թերահաւատ աշակերտի. Շօշափեց նա խոցը կողիդ եւ գամերուն սուրբ տեղերը. Որով առինք մենք երանին, որ չտեսած հաւատացինք: Ես որ հոգւով կը հաւատամ, Տէր եւ Աստուած կը դաւանիմ, Իմ սորվածըս անոր բերնէն բարձրաձայն կը գոչեմ ես. Արժանացուր որ վերջին օր, երբոր կուգաս քու փառքովըդ, Ես քեզ տեսնեմ նոյն մարմինով․ ողջունեմ քեզ սըրտի սիրով: Տիբերիոյ ծովուն եզերք երկու հըրաշք դուն գործեցիր. Նախ լեցուցիր ձուկերն ուռկան, ապա դըրիր ձուկ կըրակին: Զիս երկրային ալիքները մեղքի ծովուն մէջ նետեցին. Դուրս հանէ զիս այդ ախտերէն, սուրբ ուռկանով պատուիրանիդ: Երեք անգամ հարցընելով ճաշէն յետոյ սիրողաբար, Երեք անգամ ուրացումը բըժըշկեցիր վէմ–Պետրոսին: Բիւր անգամ ալ հարցափորձուիմ, մէջըս բարեաց հետք չերեւիր։ Առողջացուր վէրքին վիշտը ու վըրան դիր ըսպեղանին. Որ ես խոցուիմ քու սուրբ սիրովդ, Քեզ գըրկելով սիրտըս լեցուի: Ինչպէս հեղինակն Երգ Երգոցին կերգէր սէրը հարս ու փեսին, Ուղղէ զիս ալ անոր նըման, դէպի երկինք Քեզ հետեւիմ. Ինչ որ ինծի անհընար է Քեզի համար կարելի է։ Ինչպէս Քու միւս աշակերտին, սիրով զեղուն ըստ Քու սրտին, Խոստացար դուն անմահ մընալ մինչեւ գալուստդ երկրորդ անգամ. Երբոր մեկնենք զայն այլաբան, անոր գիրքը անմահ կը մնայ. Կամ թէ՝ ներհակ չէ իմ կամքիս, թէ ուզեմ որ ան միշտ ապրի։ Իմ ալ մեռած հոգիս ով Տէր, կենդանացուր դուն վերըստին: Ու քու վերջին գալըստեամբըդ արժանացուր անմահութեան: Իշխանութեանց մէջէն օդիս, զոր դեւերը գըրաւած են, Անխռովարար, խաղաղութեամբ, զիս անցընես անոր հայցմամբ։ Երբ լըրացան քառասուն օրեր յետ յարութեան սուրբ զատիկին, Ձիթենեաց լեռ հանեցիր դուն ընտըրեալ դասը տասնըմէկին. Ու խոստացար շընորհել անոնց Հօրդ պարգեւ հըզօր Հոգին. Եւ օրհնելով զանոնք, ով Տէր, վեր համբարձար առ Հայր երկինք: Եւ մարդկային բընութիւնը, զոր չարարարն անդունդ ձըգեց, Բարձրացուցիր աւելի վեր քան բընութիւն հրեղէններուն: Նըստար աջը Քու ծընողիդ, ըստ կանխասաց մարգարէին, Պաշտըւեցար Հօր եւ Հոգւով անմարմնական հրեշտակներէն: Զիս անշարժըս բարւոյն հանդէպ երկինք հանէ դուն քեզի հետ: Ու երկնային նեխեալ անդամս յօդէ գըլխիդ դարձեալ կըրկին. Թէ իսկ ըլլամ վերջին անդամ, օրինակ ոտքիդ գարշապարը, Կարեւորը գըտնըւիլն է, շատ թիւին մէջ անդամներուդ: Յոբելեանին, օր յիսներորդ, երբ լրացաւ Պենտեկոստէն, Ղըրկեցիր դուն Քու Սուրբ Հոգիդ վերնատունը մեծ Խորհուրդին, Ինչպէս արդէն նախապէս դուն աւետաւոր խոստում տըւիր, Մխիթարել տըրտմութիւնը Քու տասնըմէկ աշակերտաց, Որոնց մէջը յանկարծ հընչեց Անտեսն ուժգին հովի նըման, Լեցուց տունը իրենց նըստած մաքրիչ բոցով՝ սպառիչ չարին, Որմէ պարգեւը աստուածատուր, հրեղէն լեզուով կը բաշխըւէր, Ի մի բերել ընտիր խօսքով բաժանեալներն աշտարակին: Միշտ իմ գործած մեղացս համար, սիրող եղայ չարը կամաւ: Առաքէ Տէր առատ Հոգիդ, որ չըսպառիր որքան տըրուի. Ըլլայ սփոփիչ տըրտում անձիս. մաքրէ աղտը չար խորհուրդիս: Նորոգէ մէջս ուղիղ Հոգին, որ չի հիննար ամենեւին: Եղայ ես հին մեղքի բագին եւ իջեւան կամակորին. Վերհաստատէ Հոգւովըդ զիս, եւ մի հաներ Հոգիդ ինձմէ. Առաջնորդէ թող զիս երկինք՝ Քու սուրբ հըզօր բարի Հոգին: ԲԱՐԵԽՕՍՈՒԹԻՒՆ ՍՐԲՈՑ Պաղատանքով Աստուածածնին, անապական եւ միշտ կոյսին. Եւ Յովհաննէս Կարապետին, անապատի հընչող ձայնին. Աղաչանքով մաքուր դասին առաքելոց քու առաջին, Որ ըմպեցին Հոսանքն Հոգւոյն ու ամենքիս արբեցուցին: Աշակերտաց գերագոյնին, սուրբ հաւատքի անշարժ Վէմին. Եւ Անօթին ընտիր խօսքին, անճառելին տեսանողին. Մաքուր որդւոց Զեբեդեաններ, որոնք վերէն որոտացին. Անդրէասի քու խաչակցին, Մատթէոսի քարոզիչին. Փիլիպպոսի Հայրատենչին, Բարթողիմէ մեզ կոչողին. Յակոբոսի Ալփէոսեան, Թովմայի երկւորեակին. Շըմաւոնի նախանձայոյզ, եւ Յակոբեան Թադէոսի. Եւ անունով ու եղբօրըդ, արդար անուն Յակոբոսին. Եօթը սրբոց սարկաւագաց, զոր ընտրեցին փոքրիկ Հօտին. Որոնց դասուն պարագլուխն է պսականուն Ստեփանոս. Եւ քու ընտրած եօթանասուն աշակերտաց քարոզ բանին. Եւ անոնց՝ որ Հետեւեցան իւրաքանչիւր ժամանակին: Հայրապետաց եկեղեցւոյ, վարդապետաց - շիտակ խօսքին, Որոնք որդի Հօր միածին խոստովանել մեզ ուսուցին: Սպասաւորաց սուրբ խորհուրդին, իննը դասուն եկեղեցւոյ, Նման հրեղէն վերին դասուն փառաբանողք աստուածութեանդ: Նաեւ անոնց որ երկինքն են, ասոնց Հայցմամբ ողորմէ ինձ, Որ կը խընդրեն ինծի Համար, անտես չընել ձեռքիդ գործը. Ու անհամար մարտիրոսներ, որ քեզ համար արիւն տըւին: ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐՈՒ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԸ Տուր ինձ արցունք սըրտամորմոք, թափել փոխան անոնց արեան, Առջին վըկայ եւ Քեզ տեսնող Ստեփաննոս մարտիրոսէն, Մինչեւ Նեռէն նահատակեալ ծառաներուդ վերջին վըկան: Այս բոլորին չարչարանքով, զիս տանջանքէ փըրկէ չարին. Ու մահուանէն անվերջնական՝ յօժարակամ անոնց մահուամբ. Անլոյս անոնց բանտարկութեամբ՝ լոյս տուր ինծի խաւար անձիս: Կուրացումով անոնց աչքին՝ Հոգւոյս աչքին ծագէ արփին. Ականջներուն կըտըրտումով՝ իմըս բաց Տէր Քու ձայնիկիդ. Օդին ճամբուն կըտըրուելով՝ բուրէ Հոգւոյս Հոտ անմահին. Սըրբաբարբառ լեզուի հատմամբ՝ իմս արագցուր Քոյին խօսքով. Ակռաներու ուժգին քաշմամբ՝ բերանըս բաց, Հոգին առնեմ. Երկու ձեռքի ուսէն Հատմամբ՝ ընդարձակէ ձեռքս բարիին. Եւ կոտորմամբ սուրբ մատներուն՝ իմ անունըս գըրուի երկինք. Որովայնի պատըռուելուն՝ կըտրէ մէջէս չար խորհուրդներն. Ոտքերու կըտրատումով՝ ոտքերս կըթոտ թող հաստատուին. Քըսուած աղի մորմոքումով՝ հեշտախտութիւնս թող մաքրուի. Բազմահընար անոնց տանջմամբ՝ Հոգւոյս տանջանքն բըժըշկըւի. Յօդուածներու մասնատումով՝ հոգւոյս ցաւերն առողջանան. Բեկմամբ բարձին, ողնաշարին՝ թող պընդանայ յողդողդ մարմինս: Գաւազանաց գանհարումով՝ խըստութիւնը սըրտիս կակղէ. Տատասկներու սուր ծայրի հետ՝ հանէ սուրըդ ընդդէմ չարին. Գամերով գարշապարին՝ զիս բեւեռէ Քու երկիւղիդ. Ու նետերով անոնց նետուած՝ խոցէ զիս Տէր Քու սուրբ սիրով. Մամուլներու ճընշումին տեղ՝ ճըմլէ սիրտըս սուրբ զըղջումով. Եւ եռացած կապարին հետ, թափուած անոնց բերանին մէջ, Մարէ թափը ախտի բոցին, եւ եռացուր մէջըս հոգին: Հետ դառնագոյն սպառնալեաց, զոր առ ոչինչ կը հաշուէին, Փըրկէ չարին սպառնալիքէն եւ զայն դարձուր անոր գըլխին: Եւ անցաւոր խոստումին տեղ, որոնցմէ կը հրաժարէին, Չըմատնըւիմ ես պատրանքի հիւթի սէրէն շուտ խաբուելով: Ոտքէն սըրբոց կախաղանով՝ ոտքըս ուղղէ դէպի երկինք. Եւ կապանքով ծանր երկաթին՝ թեթեւցուր Տէր հոգս երկրային: Պարանոցի շըղթային տեղ՝ զիս կապէ Տէր սիրով քոյին. Ոլոքն կոճղին կապուելուն Հետ՝ չարին կապէն խըզէ զիս Տէր: Որ Քեզ համար այրուեցան եւ կաթսային մէջ եռացան, Մարէ հուրը մեղքիս ախտին, եւ գեհենի բոցավառումն: Եւ ծովահեղձ ցուրտ սառումով, որոնց անոնք Համբերեցին, Բարւոյն հանդէպ պաղած սիրտըս տաքցուր սիրով աստուածային: Որ Քեզ Համար կաղաչէին գազաններուն ուտել զիրենք, Զիս ժանիքէն փըրկէ չարին եւ եղջիւրէն միեղջերուին: Եւ բազմօրեայ քաղցին փոխան, տուր ինձ Հացըդ Քու երկնային. Պապակումին, ծարաւին տեղ՝ կողիդ աղբիւրն անապական: Օձաբընակ մութ վիհին տեղ՝ ուր Լուսաւորիչն մեր բընակեցաւ, Ախտասիրութեան տըղմուտ Հողի գուբէն հանէ զիս վերըստին։ . Ալ ինչ ըսեմ. անհընար է թուել խօսքով տանջանքն անոնց, Որոնք հիմայ ծածկըւած են, ապա յայտնի պիտ՚ Հատուցուին. Որոնց պէսպէս տանջանքներով բուժէ ցաւերն իմ խեղճ անձիս Մարմնիս, Հոգւոյս եւ իմ մըտքիս, խորհուրդներուս եւ գործերուս: Ու անոնց գլխատման Հետ, որով Գըլխոյդ անդամ կ՚ըլլան. Զիս յարմարէ Տէր անոնց Հետ, որ ես աճիմ բոլորին Հետ: ՃԳՆԱՒՈՐՆԵՐՈՒ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐ Ճըգնողաց պէս յանապատին, Հետեւողաց կեանքի ձայնին, Տուր որ թողում սէրն աշխարհին, վառուիմ սիրով Քու երկնային. Եւ անոնց Հետ որ խաչն առած Քեզի սիրով հետեւեցան, Մեռցուր զիս ալ ըստ աշխարհի, եւ դիր ոտքերս շիտակ ուղին: Պաղատանքով Մեծն Անտոնին, պարագըլխին սուրբ երամին: Ինչպէս անոնց. որոնք իրմով այս կարգ մըտան դարուց ի դարս. Զանազանեալ վարքերն անոնց գոյնադոյն ծաղիկ քեզ կ'ընծայուին. Շնորհէ փոխուիլ ամուլ անձիս քու սուրբ տունկիդ բազմաբեղուն: Որ ըստացան աղօթքի շնորհ, յորդ արցունքներ վըտակի պէս. Զիս ալ քաշէ անոնց Հայցմամբ, քան զի զուրկ եմ այդ բարիքէն։ Որոնք պահքով մահացուցին մարմնի ախտերն նախաչարին. Տուր անոնցմով յօժարութիւն սանձել կիրքերն որովայնի: Որ խորհուրդով յաղթող եղան պայքարին մէջ շնութեան դէմ. Տուր յաղթութիւն իմ ծոյլ անձիս գէթ գործնապէս չմեղանջեմ։ Որ փոքրագոյն նիւթին մէջ իսկ՝ ագահութեան իշխող եղան. Տուր որ յաղթեմ անիրաւին, եւ շատանամ բաւականով։ Արութեան մէջ՝ եւ ցերեկի ձանձրոյթին դէմ քաջեր եղան. Արիացուր զիս բարւոյ մէջ, արագ վազող վատթար գործին. Յաղթող ելան բարկութեան դէմ, եւ սանձեցին տըրտմութիւնը. Սանձէ դուն Տէր երկուքըն ալ՝ երբ անտեղի վըրաս կուգան։ Յոյժ ճըզմեցին սին փառամոլ հըպարտութիւնն իրենց կեանքին. Զիս փըրկէ Տէր, անոնց Հայցմամբ, աջակողմի պայքարին մէջ: Որ գերազանց պատուիրանին գերբնութեամբ հետեւեցան. Տուր ինձ գոնէ բառնալ սիրով քաղցըր լուծով թեթեւ բեռըդ: Երկինք գացող առաջնահերթ ճամբորդներու հետ իսկ չըլլամ, Վերջիններուն վերջինն ըլլամ հետեւելով անոնց Հետքին: Այս վեհերուն օթեւանին արժանի չեմ երկինքի մէջ, Արժանացուր գէթ խոնարհին, թէ իսկ ըլլամ էն գետինը: Միայն թէ ես ոչխարներու աջակողմեան դասին կենամ: Եւ լըսեցուր երանաւէտ ցընծուն ձայնըդ. «Ինծի եկէք»: ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏ ԵՒ ԴԱՏԱՍՏԱՆ Գըրուածները երբ կատարուին կանխորոշուած ժամանակին, Մարգարէից ւառքելոց խօսքերն գտնեն իրագործում, Այն ժամ տարրեր կը դըղըրդին, երկինքն ամբողջ կը սասանի. Ծովին կոհակք կը կուտակուին, խիստ եռացող կաթսային պէս: Երկիրն ամբողջ կը դողդողայ, խոր Հիմքերէն շարժը կուգայ, Մէկիկ մէկիկ կը խափանուին, ու անդադար կը տատանին: Լեռներն հիմքով կը զարհուրին, ուժգին բախմամբ կը դըղըրդին։ Կարծըր բնութեամբ քարն կը հալի, նիւթերն ամէն կըրակ կ'առնեն. Հրեղէն գետեր յորդ կը Հոսին, Հեղեղի պէս կը ծաւալին: Հովերու Հետ կը մռընչեն, միգախառն կը մրմնջեն Մռայլ դէմքով կը բըռընկին, կը թափանցեն իրենց էջքին: Տերեւի պէս կը բորբոքին՝ հողէ կազմուած բոլոր տարրեր: Լեռներ սարեր յար կը Հալին, ու դաշտերու կը վերածուին: Ծովերն ամէն կը ցամաքին, կենդանիներ կ'ոչընչանան: Անակնկալ ժամանակի, յանկարծակի կէս գիշերին, Ահաւոր ձայն մը կը հընչէ. Գաբրիէլեան փող կը գոչէ: Հոգիները կը սլանան այն տեղերէն ուր կը մընան Կը միանան իրենց մարմին ադամային որ կը պահուի: Կը բացուին մեր գերեզմաններ, փըտեալ մարմինն կը նորոգուի, Կը կերտուին գազաններէն ու ձուկերէն կերուածները. Քանզի բոլոր տարրերն ալ աւանդ կառնեն մեր մարմիններն. Եւ անկորուստ կը պահեն զայն, զի հրամանիդ հընազանդ են. Ու երբ լըսեն ահեղ ձայնը կեանքը բաշխող Աստուածորդւոյդ, Իւրաքանչիւրն իր պահածը կուտայ Քեզի Ղազարին պէս: Նոյն բընութեան կը խառնուին ստեղծագործ Քու խօսքովըդ. Ոչ թէ նըման ներկայ մարմնին, այլ դըրախտի անեղծ մարմնին. Ծերը չըլլար մարմինով ծեր, ոչ ալ տղան անչափահաս. Այլ ամէնքը երեսնամեայ, որով ծընաւ նախաստեղծը։ Չի տարբերիր բընութիւնը արականին կամ կին մարդուն. Այլ հրեշտակաց նըման կ'ըլլան, ըստ նախապէս ըսած խօսքիդ: Երբոր նըշանն քու սուրբ խաչիդ փայլակի պէս երեւան գայ, Արեւելքէն ճառագայթած՝ չորս անկիւններ կը տարածուի, Արեւի լոյսն կը նըւազի. լուսին ալ կը խաւարի: Աստղեր վերէն կը թափթըփին եւ կը շարժին զօրութիւններ։ Ազգն Հրէից կուրծք կը ծեծէ. զի կը տեսնեն իրենց խոցածն. Հագարացիք, որ կ'անարգեն խաչին նըշանն, կը կորսուին. Պաշտողներըդ քեզմով կարծին, խաչակիցներդ կ'ուրախանան: Թախիծն կ'այրէ մեղաւորներ, որ ծուլութեամբ կեանք անցուցին: Պայծառ կ'ըլլայ լապտերն անոնց, որ նախապէս իւղ պահեցին. Յիմարներունն կը շիջանի, որ ուշ գացին իւղ գընելու: Հայրըդ վերին եւ Սուրբ Հոգին քեզ հետ երկիր կը խոնարհին, Հինաւուրցը եւ Որդին, ինչպէս տեսաւ Դանիէլը: Արարածներդ կ'արժանան տեսութեանը եռեակ Անձիդ. Կը հաստատուի՝ Միածնութիւնդ, Յորդանանի՝ Թափօրին պէս: Քեզ հետ զօրքեր վար կը հոսին, կը պարպուի նոյնիսկ երկինք: Հըրեշտակներ առաջ կ'անցնին. Հրեշտակապետք շըրջապատ են. Զօրութիւններ շարք կը կազմեն. Պետութիւններ կը գումարուին. Իշխանութիւնք կը զարհուրին. Տէրութիւններ կը սարսափին. Սերովբէներ կը ծածկուին, դէմքերը վար կը խոնարհին. Քերովբէներ աթոռ կ՚ըլլան եւ կ՚ընդունին Թագաւորըդ: Իսկ Թագաւորդ, բեմին վրայ դատաստանի՝ աթոռ կը նստի. Քանզի Հայրը չի դատեր ոք, զայն քեզ տըւաւ, ով Միածին: Հովուիդ դիմաց կուգան կանգնած, հօտի նըման, ազգ հողածին. Ոչխարները՝ աջակողմըդ, ուլիկները քու ձախ կողմըդ: Հոն արքաներ չկան այլեւս, ոչ ալ իշխանք ի պատուի են. Մեծամիտներ չեն փըքանար, եւ Հըզօրներ չեն բարձրանար. Որովհետեւ միսմինակ են, առանց զօրքի որ այժմ ունին: Կը տեսնեն Հոն, զոր չէին տեսած, թէ ստուերներ էին միայն: Հոգւով աղքատք թագաւոր են, բարեգործներ՝ մեծամեծներ. Քաղցեալներ կը կշտանան, մեծատուններ կ՚ունայնանան: Ճարտար լեզուն կը համրանայ, հայհոյիչներ կը կարկամին. Քանզի չունին պատասխաններ՝ տալու արդար դատաստանիդ: Հոն կը կապուին ձեռքերն անոնց, որ աղքատաց չերկարեցան. Գեհենէ կը լսեն սարսափելին. «Հուրը գացէք՝ յաւերժական»: Կը պահանջուի հաշիւները զրկողներէն ուրիշները Եւ գողերէն գողօնները՝ վերադարձնել կը հրամայուի. Սակայն դատարկ ու մերկ կուգան, հատուցանել ալ չեն կըրնար. Կը զրկուին բարի գործէ, մինչեւ շնորհէն աւազանին: Մարդասպաններ կը պատժուին իրենց թափած արեան Համար: Ախտի բոցով վառ պոռնիկներ անշէջ հուրով կը տանջուին: Այստեղ ծածուկ գործուածներուն, գաղտնիքները կը յայտնուին. Քու առջեւըդ եւ քու Հօրըդ, եւ բովանդակ հրեշտակներուն: Խոստովանանք Հոս եղածը՝ կը մնայ ծածուկ, չի յայտնուիր. Մէկին առջեւ ամօթ կրողն՝ այն ատեանին ալ չամչնար: Մարմինի մէջ սերմանողներ, որոմ կը հնձեն այրուելու. Իսկ Հոգիով պըտղաբերներ կը հաւաքեն լեցուն Հասկեր: Որ գինովի երգով լրկտի պղծոտօրէն կը խընդային, Կուլան կ՚ողբան գեհենին մէջ, եւ ակռաներ կը կափկափեն: Որովայնը պաշտողները, եւ ամօթոյքը պատուողները, Անմահական հացէդ զրկուած՝ ամօթանքով կը ճոխանան: Անկողինը պըղծողները, ցանկալիին պղծոտողներ, Պիտի պառկին բոցի վրայ եւ որդերու կեր պիտ՚ ըլլան: Առեւտուրի կշիռքներով յաճախորդներ խաբողները, Արդարամէտ քու կշիռքիդ բազմապատիկ պիտի պարտին: Աշխարհի մէջ արհեստաւորք ոսկերչութեան, կամ արծաթի, Կամ թէ ուրիշ նիւթեղէնի՝ անոնց տէրերն թէ խաբեցին, Հատուցանեն պիտի անոնց արդարադատ դատաստանիդ. Ոչ թէ նիւթը զոր գողացան, այլ բարիքներն իրենց գործած: Դատաւորներ երկրի վրայ, որ աղքատին դատ չըտեսան, Քու անաչառ դատաստանիդ՝ խիստ կըշտամբանք պիտի կրեն: Ու անոնք որ աշխարհի մէջ կ՚իշխեն բազմաց կամ նըւազին, Եւ դառն ու ժանտ կ՚ըլլան յաճախ հանդէպ իրենց հըպատակին, Քու քաղցրութիւնդ պիտի փոխուի խիստ դառնութեան անոնց Հանդէպ: Պիտ՚ զրկուին տեսութենէդ, մութ բանտը պիտի նետուին: Եւ որ չնչին յանցանքներով անդամազուրկ ըրին մարդ մը, Կամ զրկեցին ամբողջ կեանքէն, առանց դատի, դատաստանի, Արիւնն անոնց կամ անդամներն անոնցմէ դուն պիտ՚ պահանջես. Որովհետեւ չեն կրնար տալ՝ պիտի մատնես զանոնք մահուան: Նենգութիւններ գործողներուն, անմեղ Հոգւոց դաւողներուն, Գաղտնիքները դուրս պիտի գան, ըստ չարիքի պիտի տուժեն: Ոստիկաններ կարծր սիրտով, որ չեն ներեր յանցաւորին, Հոն քեզմէ Տէր, պիտի չընդունին թողութիւնը իրենց պարտքին: Իժի թոյնով լեզուները, որ Քեզի դէմ կը հայհոյեն, Կամ զազրելի հայհոյութեամբ երդում ընել կը յանդգնին, Պիտի այրի անոնց լեզուն եւ տոչորուի գեհենի մէջ: Որ նախանձով բամբասանքներ կը հիւսեն միշտ ընկերին դէմ, Պիտի կրեն անձին վըրայ՝ մեղքին չափը իրենց սուտին: Որ ինծի պէս այժմ կ՚երանուին իբրեւ բարի, սակայն չար են, Տիեզերքի ծաղրանք կ՚ըլլան, երբ կը մերկանայ ներքին մարդը: Եւ որ դարձեալ ինծի նըման կոյր ըլլալով լոյս կ՚անուանուին, Երբ իր խաւար գործերն յայտնին, կարծողներէն կը նախատուին: Ու երկիւղով մարդկայնական, կամ անցաւոր փառքի Համար, Մըկըրտութեան Հաւատքն իրենց կը փոխանակեն մոլարին հետ. Հօրըդ առջեւ եւ հրեշտակաց՝ զանոնք ի սպառ դուն կ՚ուրանաս, Ու կարգ կ՚անցնին անհաւատին, որուն անշէջ Հուրն է բաժին: Որ երկնային քու խորհուրդիդ, մեղքով մեռած կը մօտենան, Աստուածասպան կը նըկատուին, Կայիափայ՝ Աննային պէս: Բոլոր անոնք որ այն օրը անապաշխար մեղքով կ՚ըլլան, Իւրաքանչիւրն իր արժանի չափը կ՚առնէ քեզմէ իրեն: Իսկ բարիին կողմնակիցներ պարգեւ բարի կ՚առնեն քեզմէ, Ըստ Հաւատքի եւ ըստ գործի եւ ըստ շնորհաց աւազանին: Առաքեալներդ, առջին կարգին, տասնը երկու աթոռ բազմին Ու կը դատեն Իսրայէլի տասնը երկու ցեղն մեղապարտ: Ապա կուգան մարգարէներ, երամ երամ կը շարուին Հոն, Ու այն օրը մեզ կը յուշեն, թէ պատմած են այս բոլորը: Նախահայրեր կը հիանան, նահապետներ կը սքանչանան Հոն տեսնելով այնքան ազգեր որ իրենցմէ յառաջ եկան: Քաջ հովիւներ հոն կը պարծին, եւ կ՚ընդունին բրաբիոն: Վարձկանները կը պատժուին, որ գայլերէն չըպահեցին: Մարտիրոսներ կը պըսակուին, որ օրէնքով մարտընչեցին: Մաքուր կոյսեր, որ փեսային սպասեցին, թագ կը ստանան: Արեգակի նման կը ծագին, արուսեակի պէս կը փայլին: Պէսպէս փառքով զանազան են, մեր երկինքի աստղերուն պէս: Իւրաքանչիւրն կ՚առնէ քեզմէ իր արժանին ըստ իր գործին: Ամուսնացեալք ըստ օրինի, եւ առանձին ճգնաւորներ, Եւ ամէն ոք ըստ իր կարգին, կ՚առնէ բարիք ըստ իր կեանքին: Քեզ կ՚ընծայեն, իբրեւ ծաղիկ, անոյշ հոտով եւ երկնային: Մէկն իր աղօթքը մաքուր սրտին, կամ արցունքը առատահոս. Մէկը սէրն իր աստուածային, եւ ընկերոջ՝ ըստ իր անձին: Մէկը հըսկում գիշերային, միւսը կանխում առաւօտեան. Մէկը պահքի պընդութիւնը, կերակուրին՝ եւ թէ լեզուին. Մէկն աղքատին տըրուած տուրքը, որ դուն կ՚առնես անոր ձեռքով, Մէկը ջուրի ցուրտ բաժակը, որ ըսիր թէ չըկորսուիր. Մէկը խընդալը ուրախին հետ, միւսը լացը լացողին Հետ. Ուրիշ մէկը հիւանդտեսը, կամ բանտերու այցելութիւնն. Մէկը ծածկոյթ ըլլալն մերկին եւ Հովանի տուն տընանկին. Մէկն իր ըլլալը որբերուն հայր, կամ այրիին խընամածու: Ոմանք փակելն զգայարանքի պատուհանը ընդդէմ չարի. Մէկը պարկեշտ ամուսնութիւն, միւսը անբիծ իր կոյս հոգին. Մէկն իր արիւնըն պանծալի եւ մարմնական չարչարանքներն. Մէկն իր սըրտին ներող ըլլալն՝ բարկութեան ժամանակին. Եւ թըշնամւոյն բարիք ընելն՝ քու հրամանիդ սիրոյն համար: Բայց ես թափուրս՝ այս բոլորէն, եւ մեծերէն ե՛ւ փոքրերէն. Ի՞նչ պիտի տամ ես քեզ այնտեղ, ես աղքատըս բոլորովին: Զի անոնցմէ զոր թըւեցի, ընտիրներէն՝ Քեզի ընծայ, Չունիմ նոյնիսկ մի փոքր մաս. ունիմ անոնց Հակառակը: Ուստի անոնց պիտի տըրուին պէս պէս վարձքեր ըստ գործերու. Իսկ ես զրկեալ պիտի մընամ առատաձիր պարգեւներէդ: Աղերսանքով արդ կը խօսիմ, կամեցողիդ ինծի բարին, Այժմէն նոյն իսկ փոփոխէ զիս, չըմատնուիմ անփոխ պատժի: Աղաչանքով ընտրեալ հօտին, աջակողմեան քու սուրբ դասին. Սուրբ Աբելէն, նախարդարէն, մինչեւ արդար մարդը վերջին: Նահապետաց նախ քան օրէնքն, մարգարէից՝ օրէնքի տակ. Առաքելոց նոր կըտակին, եւ իրենցմով դարձողներուն: Երբ կ՚արձակես Հոգիս մահուամբ կամ մարմինիս երբ կը կապես, Ողորմէ ինձ երկուքին ալ, որ քաղցրութեամբ ըլլան անոնք: Եւ լըսեցուր Տէր անոնց Հետ, երանաւէտ քու սուրբ ձայնըդ. «Եկէք Հօրըս օրհնածները, ժառանգեցէք անճառ բարի»: Այս ոչ միայն ինծի համար, իմիններուս ալ թող ըլլայ: Նախնի ծնողաց, իմ Հայրերուս, այժմու եղբարցս, գալիքներուն. Ինծի բարիք ընողներուն, եւ անարգըս պատուողներուն: Վարձքերն անոնց շընորհէ Տէր, արժանիին ըրածին պէս: Եւ ոչ միայն սիրողներուն, այլ ողորմէ ատողին ալ. Եւ ինծի դէմ թըշնամիին, ներէ յանցանքն որ ինձ պարտի: Աւազանէն ամէն ծնածին, եւ որ այժըմ քեզ կը Հաւատայ, Անծանօթին եւ ծանօթին, ողորմէ Տէր, այն ատեանին: Ինձ ալ շնորհէ, Տէր անոնց Հետ, օթեւանըդ հօր քո վերին. Թէ իսկ չըլլամ առջիններէն, գոնէ ըլլամ վերջիններէն: Եւ այս խօսքերն աստուածային, զորս շընորհեցիր յիմար անձիս, Աշխատանքով կարդացողին, եւ տաժանքով աղօթողին, Շնորհէ անոնց աղօթածը, վարձատըրէ աշխատողը: Լոյս տուր աչաց որ նայեցան, մաքրէ լեզուն որ կարդաց զայն: Նաեւ ամէն ձեռագրողին, ուղիղ կերպով օրինակողին. Նաեւ գոյքով ըստացողին, բարիքներ շատ քեզմէ տըրուին: Աննախանձ փափաքողին, եւ ջերմեռանդ կարդացողին, Նաեւ բերնուց գոց սորվողին, լեցնես ասով իղձերն սըրտին: Իսկ եթէ մէկը ախտով շարժած՝ քըննադատէ իմ այս գործը, Որ ոչ ինձմէ առաջ եկաւ, այլ քու առատ պարգեւըդ է, Դուն մի Հաշուեր անոնց մեղքը, այլ մաքրէ Տէր, սըրտին ախտը, Լաւ Հասկընալ իմաստները, որ ամբարուած են ասոր մէջ: Որոնք ինձմով կամ ինձմէ վերջ, այս խօսքերով քեզ կ՚աղերսեն, Հաշուէ զիս ալ միշտ անոնց Հետ աղօթակից, զիս՝ Ներսէսը. Եւ հոգիիս աւանդումին, կամ երբ դրուի մարմինս տապան, Բարիքները քեզմէ տեղան ու կայտռելով ուրախ ցընծան: Ու մանաւանդ զիս յիշողին եւ թողութիւն ինձ խընդրողին, Բարի բարքով ընթերցողին, խօսքիս միտքը միշտ քըննողին, Ողորմութեան պարգեւ տրուի առատագոյն բարիքներէդ. Եւ հաւասար ամենքըն ալ, յիշէ Տէր իմ, օրը վերջին: Եւ քեզի հետ Հօրըդ անծին, անեղ աներբ իսկականին, Եւ հոգւոյդ Հետ քու էակից, անճառ բըխումն հօրենական, Մէկ բնութեանդ աստուածային, մէկ տէրութեանդ եւ միշտ էիդ, Գերակատար երեք Անձին, Արարիչիդ արարածոց՝ Փառք եւ պատիւ եւ զօրութիւն եւ բարձրագոյն իշխանութիւն. Եւ անցեալին եւ ներկային եւ անըսպառ ապագային: ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Վեց հարիւր մէկ Հայոց թըւին, դեռ նոր մըտած Նոր Տարիին, Աղօթագիրքն այս դըրուեցաւ, երկու հազար յանդաւոր տունով. Նախահօրէն մեր ըսկըսեալ, մինչեւ վերջին դարուս վախճան. Խօսքեր, գործեր անոնց ամբողջ, անձիս տըւի դիմառնական. Արթուն հոգւոց իբր խըրախճանք, խօսք ու նիւթով շատ այլազան: Աստուծոյ հետ դէմ յանդիման խօսեցաւ իմ անձն անարժան: Քանզի սիրոյն Արարիչին, սերմ կայ որմէ մեր մէջ բնական, Սա զարթուցիչ եւ բուսուցիչ, կ'աճեցնէ որ պտուղ տայ: Մըթին, նըսեմ հոգին ինկած է հողին մէջ այս նիւթական. Սա կը փոխէ զայն պարզ լոյսի, եւ կը խառնէ աննիւթ գունդին: Ու աշխարհիկ աղտոտ միտքը, որ կը ծըփայ ալիքի պէս, Վեր կը հանէ հուրի նըման, վերնականաց բընութեան պէս: Տարտամութեան պատճառներով երբ պաշարուի մարդու հոգին, Ուրախութիւն կը ներգործէ հիւծող մաշող թախիծին մէջ: Երբ արբեցած ու թմրած է մարդ գինիի յիմարութեամբ, Ասով կ'արթննայ, կը զգաստանայ եթէ կարդան մըտադրութեամբ Ով կը բաղձայ Աստուծոյ սէր եւ գերագոյն լոյս կը ցանկայ, Ասոր թեւով վեր կը սլանայ, կը մօտենայ անտես Տիպին: Եւ փոքրագոյն անձը մարդուն, որ պատկեր է ծառայական, Սա կը շինէ Տէր Աստուծոյ անհուն բընութեան բընակարան: Ու Ծայրագոյն Բարձրութիւնը, որ երկինքներ կը բընակի, Սա վար կը բերէ խոնարհութեամբ, իր անունով ժողովներուն: Եւ Արարիչն ընդհանրական, որ ըստեղծեց ամէն ինչը, Ասով մարդիկ Հայր կոչելու կ'արժանանան սուրբ շնորհօք: Ուստի ես ալ տաժանեցայ, չափով գրել այս բաները: Ներսէս՝ եղբայր Գրիգորիսի, հայրապետին ազգին Հայկայ, Որ գերազանց շատերէն է, որոնք նստան իր աթոռը. Արիւնակից՝ Լուսաւորչին եւ հետեւող անոր հետքին. Բայց ես հոգւովս հեռակայ եմ, մարմնով ըլլամ թէ մերձակայ: Գրածներէս չօգտուեցայ. ոչ ալ ուրիշ կարդացածէս: Արթուն էի եւ թըմրեցայ, իմաստունըս՝ յիմարեցայ: Լոյս կ'ըսէին, խաւարեցայ. օր ցերեկով նըսեմացայ: Լուսաւորիչ անուանուեցայ, մութ մառախուղ բայց իմ մէջ կայ: Ուրիշներու բժիշկ եղայ, բայց ես լի եմ ախտով մեղքի: Ես փոխանորդ կանչուեցայ մեծ աթոռին անզուգական, Անկէ սակայն շատ հեռացայ, որքան երկինք մեր երկիրէն: Քանզի ճրագի նմանեցայ, որ տեսնողին իր լոյս կուտայ, Բայց ինք մուրով կը տըգեղնայ, եւ իր լոյսէն փայլ չըստանար: Եւ կամ նման մեր աչքերուն՝ ուրիշները կը նշմարեն Բայց չեն տեսներ իրենք զիրենք, կ'անգիտանան թերիները: Եւ կամ քարին այն յեսանի, որ սուրերը կը սըրցընէ, Մինչդեռ ինքը բութ կը մընայ, թէ իսկ մեծ ջանք ի գործ կը դընէ: Նոյնպէս ես ալ այս մընայուն մաղթանքները դըրի առի. Թէեւ ինծի չ'ազդեր բընաւ, արթուններուն մաքրիչ կ'ըլլայ: Ոչ ոք սակայն չըգայթակղի, որ չափաւոր խօսքով է սա. Եւ աշխարհիկ կարծուի նա, Ափրոդիտեան երգերու պէս. Զի եթէ սուտն ու ձեւական չափաւորով աղուոր կ'ըլլայ, Որքան պիտի վայելչանայ ճշմարիտ խօսքն այս գըրուածքին: Նման երգոց Սողոմոնի, որ Երգ Երգոց անուն ունին. Որ երկնաւոր փեսին սէրը կ'արթընցընէ հարսին համար: Եւ կամ Դաւթի, դիւահալած մարգարէին, սաղմոսները. Որ Սամուէլի օծումէն վերջ հոգւով երգէր իր քընարով: Եւ դեռ շատեր, որ ծանօթ են, գործածեցին չափով խօսքը. Ոչ իրենցմէ, այլ հոգիէն, որ կը շարժէ, ով որ ուզէ: Որ չըթըւի հարուստն աղքատ, առատաձեռն՝ կոչուի ագահ, Ըստ այսմ շնորհն չէ մէկ տեսակ, այլ զանազան բազմատեսակ: Ոմանց տըրուած է յըստակ խօսք, որ ամէնքը օգուտ քաղեն. Ոմանց իմաստն՝ խրթին ճառին, արթընցընել քնացող հոգին: Ոմանց կուտայ արձակ խօսքեր, բայց զօրաւոր եւ ըստ կարգին, Այլոց շնորհէ խօսքեր տաղի, որ մարդերու ոգին բացուի. Քանզի բնութիւն մեր ծանօթ է, շուտ յագեցող եւ ձանձրացող. Անոր համար լեզուին կուտայ այլազանեալ խօսքի տեսակ: Ըստ այսմ եւ ես՝ գըրեցի այս տաղերգութիւն թուղթի վըրայ, Ի զուարճութիւն խօսք սիրողին, եւ բարեմիտ ընթերցողին: Ասով զիս ալ համարեցէք արժանաւոր յիշատակի, Որ թողութիւնն առատաբաշխ Տիրոջ ձըրի ինձ պարգեւուի: Նաեւ բարի մեր ծընողքը, որ են այժըմ երկնաբընակ: Խնդրեմ ձեզմէ յիշել զանոնք արտասուելու ժամանակին: Նաեւ կարգով եղբայրներս. նախ վեհափառ մեր տէրը մեծ. Ապա Վասիլ վեհ իշխանը. եւ բարձրայարգ Զօրավարը. Ու զաւակներն անոնց ծնած եւ բովանդակ ազգատոհմը. Նորոգ գրուած իմ այս գործըս լինի յուշ մը այն ամենքին: Նաեւ մարմնով մեր պանծալի եւ ճգնաւոր Մարիամ քոյրը. Եւ Վահրամը, իր զաւակը, որ կը նընջէ Քրիստոսի մօտ: Միշտ յիշատակ այս գիրքն ըլլայ, թէ ներկայիս, թէ գալիքին: Ներուին անոնց յանցանքները, կարգը դասուին հրեշտակներուն: Եւ բոլորին առ հասարակ, մերձաւորին, հեռաւորին, Որ կը հաւտան իմ Յիսուսին, Տէրն ամենքին թող ողորմի: Եւ փառք Անոր, յեկեղեցի, Հօր հետ Հոգւով ճըշմարիտին. Յաւերժական ու միշտ ներկայ, յաւիտեանէ միշտ յաւիտեան: ՎԵՐՋ</poem> |}} [[Կատեգորիա:Ներսես Շնորհալիի պոեմներ]] hodm8tnlou0gi0tfpagf08132sa4pzd