Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.48.0-wmf.5
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/339
104
25057
398235
267074
2026-11-20T09:58:21Z
~2026-59455-78
14275
398235
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Հրաչ 2002" /></noinclude>ուղղակի իմաստ և դրա, ինչպես նաև մոլորակի վրա ֆիզիկական պայմանների գնահատման հիման վրա արտահայտեց ու սկսեց համառորեն պրոպագանդել Մ–ի՝ բանական էակներով բնակեցված լինելու գաղափարը: Աստղաֆիզիկական մեթոդներով Մ–ի հետագա հետազոտումը, որում մեծ ավանդ ունեն սովետական գիտնականները, հանգեցրեց այդ մոլորակի վրա գոյություն ունեցող ֆիզիկական պայմանների ճշտման: Մ–ի լուսանկարումը չհաստատեց «ջրանցքների» գոյությունը: Ուսումնասիրման նոր և չափազանց բեղմնավոր փուլ սկսվեց տիեզերական դարաշրջանի սկզբի և դեպի Մ. տիեզերական զոնդերի՝ ամերիկյան [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/322 ''«Մարիներ»''] և սովետական [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/339 ''«Մարս»''] ավտոմատ միջմոլորակային կայանների արձակման հետ: Դրանց օգնությամբ մոտ տարածությունից ուսումնասիրվեց Մ., այնպես որ հետազոտման տարրեր դարձան ոչ թե 60-100 կմ չափերով (ինչպես նախկինում էր), այլ 1 կմ–ից էլ փոքր չափերով օբյեկտները: 1971-ին «Մարս–3» սովետական ավտոմատ միջմոլորակային կայանի իջեցվող ապարատը առաջին անգամ փափուկ վայրէջք կատարեց Մ–ի վրա: «Մարիներ» և «Մարս» ավտոմատ միջմոլորակային կայանների թռիչքները հնարավորություն են տալիս գործնական հետազոտություններ կատարել Մ–ի գեոմորֆոլոգիայի, երկրաբանության ու մակերևույթի էվոլյուցիայի և մթնոլորտի վերաբերյալ: Ստացված արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ Մարսի վրա դիտվող մեծ խառնարանները լուսնի խառնարաններից շատ ավելի երիտասարդ են, բայց ավելի քայքայված, որը, ըստ երևույթին, բացատրվում է հողմահարման պրոցեսներով:{{ՀՍՀ հեղ|Բ. Թումանյան}}
'''Կյանքը Մարսի վրա:''' Նախկինում շատ տարածված, Մ–ի՝ կենդանի (և նույնիսկ բանական) էակներով բնակեցված լինելու գաղափարը չի հաստատվում ջերմաստիճանային և սպեկտրոսկոպիական դիտարկումների արդյունքներով: Որքան էլ մեծ է միջավայրի պայմաններին կենդանի օրգանիզմների հարմարվողականությունը, այն փաստը, որ Մ–ի մթնոլորտում թթվածին չի հայտնաբերվել, այդ մոլորակի վրա կյանքի բարձրագույն ձևերի գոյության վարկածը դարձնում է անճշմարտանման: Սակայն կյանքի ցածրակարգ ձևեր, հատկապես, անաերոբներ այնտեղ կարող են գոյություն ունենալ: Ուլտրամանուշակագույն ճառագայթներով Մ–ի մակերևույթի ճառագայթումը միանգամայն հավանական է դարձնում օրգանական մոլեկուլների սինթեզը, որոնցից կազմված են կենդանի բջիջները: Լաբորատորիայում ստեղծված՝ Մ–ի մակերևույթին յուրահատուկ պայմաններում դրված երկրային միկրոօրգանիզմների բազմաթիվ ձևեր շարունակում են գոյություն ունենալ և բազմանալ:

''Գրկ.'' {{լայն|Бронштэн В. А}}., Планета Марс, М., 1977.

'''«ՄԱՐՍ»''', սովետական ավտոմատ միջմոլորակային կայանների անվանում: Արձակվել են 1962-ի նոյեմբ. 1-ից («Մարս–1») և նախատեսված էին Մարսի ու տիեզերական տարածության ուսումնասիրման համար: Մինչև 1980-ը արձակվել է 7 «Մ.»: «Մարս–2»-ի պատիճն առաջին անգամ հասել է Մարս, «Մարս–3» իջեցվող սարքը վայրէջք է կատարել Մարսի վրա (1971): 1973-ին, առաջին անգամ, միջմոլորակային ծրագծում միաժամանակ թռիչք են կատարել 4 «Մ.» («Մարս–4», «Մարս–5», «Մարս–6», «Մարս–7»): «Մարս–5»-ը Մարս մոլորակի սովետական 3-րդ արհեստական արբանյակն է: «Մարս–6»-ը հասել է Մարսի մակերևույթին:

'''ՄԱՐՍԵԼ''' (Marcel) Գաբրիել Օնորե (1889 - 1973), ֆրանսիացի փիլիսոփա, դրամատուրգ և գրաքննադատ, կաթոլիկական [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/38 ''էկզիստենցիայիզմի''] հիմնադիրը: Մ. բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ է (1952): Ավարտել է Սորբոնի համալսարանը: 1929-ին ընդունել է կաթոլիկություն: Մ–ի փիլիսոփայության ելակետը կեցության՝ առանձին մարդու գոյության պրոբլեմն է: Հաղթահարելով օբյեկտի և սուբյեկտի դուալիզմի՝ աշխարհի հետ ողջ հարաբերություններն ու աշխարհի էությունը հանգեցվում է անհատականին, որը համարվում է «գոյության» իսկական աշխարհ (էկզիստենցիալ փորձը՝ անհատի ներքին հոգևոր կյանքը) և հակադրվում տիրապետման անիսկական աշխարհին՝ օբյեկտների աշխարհին («Կեցություն և տիրապետում», 1935):

Մ. դրամաների («Պառակտված աշխարհը», 1933, «Ծարավ», 1938, «Հռոմը այլևս Հռոմում չէ», 1951 ևն) մեծամասնության հիմքում ընկած է կրոնաբարոյական կոնֆլիկտը: Մ–ի հասարակագիտական հայացքներին բնորոշ է միջնադարյան նահապետական հարաբերությունների իդեալականացումը: Հեղինակ է նաև թատրոնի, երաժշտության, գրաքննադատության հարցերին նվիրված աշխատությունների:

'''ՄԱՐՍԵԼ''' (Marseille), քաղաք Ֆրանսիայի հարավում, Միջերկրական ծովի Լիոնի ծոցի ափին: Հիմնադրվել է մ.թ.ա. VII դ.: Մեծությամբ երկրորդը (Փարիզից հետո) երկրում, Բուշ դյու Ռոն դեպարտամենտի վարչական կենտրոնը: 915 հզ. բն. (1978), ագլոմերացիայով՝ 1034 հզ.: Խոշորագույն նավահանգիստ է, երկաթուղային, ավտոմոբիլային և օդային ուղիների հանգույց: Երկրի արդ. առաջատար կենտրոններից է: Զարգացած են նավթավերամշակումը, նավթաքիմիան, մեքենաշինությունը (նավաշինություն, նավանորոգում, ավիաշինություն), քիմ., սննդի, շինանյութերի արդյունաբերությունը: Տուրիզմի կենտրոն է:

Հին քաղաքում պահպանվել են հռոմեական ամրությունների մնացորդներ, ռոմանոգոթական Սեն Վիկտոր (XI-XV դդ.) եկեղեցին և լա Մաժոր տաճարը (սկսվել է XII դ.), Հաղթակամարը (1825), Նոտր Դամ դը լա Դարդ բազիլիկը (էկլեկտիկա, 1864): Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցապատվել է Հին նավահանգստի շրջանը (1951): Կառույցներից են՝ բնակելի տուն (1947-52, ճարտ. Լը Կորբյուզիե), համալսարանի բժշկության և դեղագործության ֆակուլտետի շենքը (1959), զինվորական հոսպիտալը (1960-1963, ճարտ. Պ. Ֆոբեստիե), 17-20-հարկանի տներ (1965): 1960-ական թթ. վերջին կառուցվել են կենտրոնական զբոսայգու անսամբլը (ճարտ. Պ. Ժամյո), Ֆոս ծովածոցի նավահանգիստը (ճարտ. Գ. Ժոբեր): Ունի գիտությունների և արվեստի ակադեմիաներ, համալսարան, կոնսերվատորիա, թանգարաններ, ակվարիում, կենդանաբանական և բուսաբանական այգիներ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դիմադրության շարժման խոշոր կենտրոններից էր:

{{լայն|Հայերը Մարսելում}}: Մ–ում բնակություն հաստատած առաջին հայերը վաճառականներ էին: XVI դ., երբ Մ. դարձել էր միջազգային առևտրի խոշոր կենտրոն, այստեղ լայն գործունեություն են ծավալել նաև հայ վաճառականները: Տեղացի վաճառականների դրդմամբ ֆրանս. իշխանությունները սահմանափակել, ապա արգելել են հայ վաճառականների մուտքը Ֆրանսիա, որ տևել է մինչև 1660-ը, երբ արտոնվել է Ջենովայի և Լիվոռնոյի հայերին փոխադրվել Մ.: 1669-ին Մ. հռչակվել է ազատ նավահանգիստ և բոլոր ազգությունների վաճառականներին արտոնվել է առևտրի և նաև ֆրանս. քաղաքացիության իրավունք: Այս պատեհությունից օգտվել են նաև հայերը. Արևելյան Հայաստանից Մ. են փոխադրվել բրդի, շերամի առևտրով զբաղվողներ: XIX դ. վերջին, երբ որոշվել է հայկ. թեմ ստեղծել Եվրոպայում, թեմական կենտրոն է ընտրվել Մ.: 1673-ին Ոսկան Երևանցին Մ–ում հիմնել է տպարան, որտեղ տպագրվել են հայերեն գրքեր: 1885-1923-ին Մ–ում լույս է տեսել [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/94 ''«Արմենիա»''] լրագիրը: Հիմնադրվել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/199 ''Հայոց հայրենասիրական միությունը'']: Մ–ի հայ համայնքը ստվարացել է առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ թույլատրվել է օտարերկրացիների ազատ մուտքը Ֆրանսիա, Մ–ում ստեղծվել է «Հայ գաղթականների օգնության կոմիտե», որը զբաղվել է հայերի տեղավորման գործով: 1927-ին կազմվել է Մ–ի հայկ. առաջնորդական թեմը, ընտրվել է գաղութային վարչություն, որի խնդիրն էր մանուկների հայեցի դաստիարակությունը, եկեղեցիների պահպանությունն ու նրանց կից դպրոցների հսկողությունը: Գործել են ազգային կուսակցությունների մասնաճյուղերը, ՀՕԿ–ի մասնաճյուղը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-45) Մ–ի հայերը մասնակցել են պարտիզանական կռիվներին և գերմ. զավթիչներից Մ–ի ազատագրմանը: 1942-48-ին գործել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/121 ''Հայ ազգային ճակատը''], որի լուծարքից հետո<noinclude></noinclude>
apapoiv8f40ply05oud486392rqs9jy
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/340
104
25058
398236
267076
2026-11-20T10:48:19Z
~2026-59455-78
14275
398236
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Հրաչ 2002" /></noinclude>հիմնվել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/701 ''Ֆրանսահայ մշակութային միությունը'']։ 1980-ին Մ–ում հաշվվում էր շուրջ 70 հզ․ հայ (արհեստավորներ, բանվորներ, մտավորականներ)։ Գործում են երեք եկեղեցի (այդ թվում՝ Ս․ Սահակ մայր եկեղեցին), որոնց կից՝ մեկօրյա դպրոցներ, հայրենակցական, մշակութային և մարզական կազմակերպություններ, ՀԲԸՄ (1910-ից) և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/701 ''Ֆրանսահայ երիտասարդական միության''] (ԺԱՖ) Մ–ի մասնաճյուղերը, Հայ ուսանողական կենտրոնը և Պատերազմի վետերանների միությանը։ Մ–ում լույս են տեսել «Խթան» (1915-35), «Հայ սիրտ» (1925-38), «Հաճըն» (1929-1940), «Ժողովրդի ձայն» (1936-38), «Նոր կյանք» (1944-47) ևն պարբերականները։ Տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/702 ''ՖրանսիաՊա''], {{լայն|Հայերը Ֆրանսիայում}} մասը։{{ՀՍՀ հեղ|Պ․ Մարտիրոսյան}}
'''«ՄԱՐՍԵԼ ԴԱՍՍՈ»''', ֆրանսիական ավիահրթիռաշինական ընկերություն։ Տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/5 ''Մոնոպոլիա կապիտալիստական''] հոդվածի {{լայն|Արդյունաբերական մոնոպոլիաներ}} բաժինը։

'''ՄԱՐՍԵԼԱԽԱՆԳԱՐՈՒՄ''', {{լայն|դիսպեպսիա}} (< հուն. δύσπεπτος - դժվարամարսելիություն), ստամոքսա–աղիքային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ։ Պատճառը սննդի քանակի և որակի նկատմամբ օրգանիզմի պահանջների և այդ սննդանյութը մարսողական օրգանների (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/341 ''Մարսողական համակարգ'']) բնականոն քանակությամբ ֆերմենաներով մարսելու (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/341 ''Մարսողություն'']) հնարավորության անհամապատասխանությունն է։ Առավել հաճախ հանդիպում է մինչև 8-9 ամսական երեխաների մոտ։ «Մ․» տերմինն առաջարկել է վիեննացի մանկաբույժ Հ․ Վիդերհոֆերը, XIX դ․ վերջում։ Ներքին հիվանդությունների կլինիկայում Մ․ նույնացվում է մի շարք հիվանդությունների ընթացքում առաջացած ստամոքսաաղիքային տարբեր խանգարումների հետ։ Մանկաբուժության մեջ տարբերում են Մ–ման կլինիկական հետևյալ ձևերը՝ հասարակ, թունավոր և հարաղիքային (պարէնտերալ)։ Առաջին երկուսն առաջանում են կրծքի երեխայի կերակրման կանոնների խախտման, իսկ հարաղիքայինը՝ սուր հիվանդությունների (թոքաբորբ, բրոնխիտ, միջին ականջի բորբոքում ևն) հետևանքով։ Նշված բոլոր դեպքերում երեխան դառնում է անհանգիստ, որովայնը փքվում է, ախորժակը վատանում, առաջանում են փսխումներ, կղանքը դառնում է հաճախակի (օրական մինչև 10 անգամ)։ Օրգանիզմի ջրազրկման հետևանքով երեխայի քաշը խիստ պակասում է։ Թունավոր Մ–ման ընթացքը առավել ծանր է, ի հայտ են գալիս սիրտ–անոթային և նյարդային համակարգերի, նյութափոխանակության և ծայրամասային արյան շրջանառության խանգարումներ։ Թունավորման հարաճուն ընթացքի դեպքում կարող են զարգանալ կոլապս և կոմա։ {{լայն|Բուժումը}}․ հասարակ Մ․՝ սննդի ռեժիմի կարգավորում, դյուրամարս դիետա, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/101 ''ստամոքսի''] շարժողությունն ու հյութազատությունը կարգավորող միջոցներ (աղաթթու՝ պեպսինի հետ, պանկրեատին), <math>B, C</math> խմբի վիտամիններ։ Թունավոր Մ․՝ ստացիոնար պայմաններում, սիրտ–անոթային համակարգի գործունեությունը լավացնող միջոցներ (սրտային գլիկոզիդներ, կոկարբօքսիլազ), արյանը փոխարինող հեղուկներ։ Հարաղիքային Մ–ման դեպքում՝ հիմնական հիվանդության բուժում։

'''ՄԱՐՍԵԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ''', հայերեն տպագիր երկերի հրատարակություն Մարսել քաղաքում՝ XVII և XIX-XX դդ․: 1673-ին [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/623 ''Ոսկան Երևանցին''], ֆրանս․ արքունիքից թույլավություն ստանալով, Ս․ Էջմիածնի և Ս․ Սարգսի անվ. տպարան–հրատարակչությունը Լիվոռնոյից փոխադրել է Մարսել։ Մարսելի տպարանի մյուս աշխատողներն էին Սողոմոն [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/592 ''Լևոնյանը''] (Ոսկանի քեռորդին), [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/289 ''Մատթեոս Վանանդեցի''] Հովհաննիսյանը, Մկրտիչ Ջուղայեցին, Թադեոս Երևանցի Համազասպյանը, Նասիբ Գրիգորյանը։ Նույն՝ 1673-ին Ոսկանն սկսում է տպագրել Գրիգոր Նարեկացու «Գիրք աղօթից»-ը («Մատեան ողբերգութեան»), «Գիրք ժամակարգութեան որ կոչի Ատենի» կամ «Ժամագիրք Ատենի» (երկուսն էլ առաջին հրտ․) և «Գիրք Սաղմոսաց Դավթի»։ Կաթոլիկական գրաքննության պատճառով Նարեկացու երկի տպագրությունը մնում է անավարտ, իսկ Ժամագրքինը ավարտվում է 1679-ին։ Տպարանը հրատարակում էր նաև աշխարհիկ գրքեր, որոնցից են «Գրկուկ կարեւոր հանապազորդեան» (Պարզատօմար, Լուսնացոյց ևն, 1673), «Գիրք այբուբենից» (1675), «Գրգուկ կարեւոր հանապազորդեան» (1676), «Գիրք աշխարհաց և առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք» (Մովսես Խորենացուն վերագրվող «Աշխարհացոյց»-ը և Վարդան Այգեկցու առակները, 2-րդ հրտ․, 1683) ևն։ Տպարանը 1675-ին լույս է ընծայում առաջին աշխարհաբար գիրքը՝ «Արհեստ համարողութեան», որ թվաբանական-հաշվապահական ձեռնարկ է հայ վաճառականների համար։ Այստեղ է հրատարակվել Հովհաննես Հոլովի «Համառօտութիւն ճարտասանականի արհեստի» երկը (1674)։ Տպարանը փակվել է 1686-ին՝ 13 տարվա ընթացքում հրատարակելով 16 անուն հայերեն գիրք։

Մարսելում հայկ. տպագրությունը վերսկսվել է 1862-ին, երբ Ճ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/686 ''Արամյանը''] իր տպարանը Փարիզից Կ․ Պոլիս փոխադրելիս 2 տարով հանգրվանել է այդ քաղաքում և զբաղվել գրահրատարակությամբ։ 1885-ից Մարսելում հրատարակչական-տպագրական գործունեություն է ծավալել Մ․ Փորթուգալյանը, որը նախ ֆրանս․, ապա սեփական տպարանում լույս է ընծայել գլխավորապես ազգային–ազատագրական բովանդակությամբ գրքեր և «Արմենիա» գրական–բանասիրական քաղ․ թերթը։ Փորթուգալյանի տպարանում աշխատել են հայազգի առաջին կին գրաշարներ Շուշանը և Հայկանուշը (Փորթուգալյանի դուստրերը)։ Մինչև 1967-ը Մարսելում գործել է մոտ 10 հայկ. տպարան, դրանցում, ինչպես և տեղի ֆրանս․ տպարաններում հայերեն գրքերից բացի տպագրվել են շուրջ 30 անուն հայերեն պարբերականներ, այդ թվում՝ «Խթան», «Բանբեր», «Գեղարդ», «Ազատ խոսք», «Վերելք»։

''Գրկ.'' {{լայն|Զարբհանալյան Գ}}․, Պատմություն հայկական տպագրության, Վնտ․, 1895։ {{լայն|Թեոդիկ}}, Տիպ ու տառ, ԿՊ, 1912։ {{լայն|Լևոնյան Գ․}}, Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958։ {{լայն|Իշխանյան Ռ}}․, Հայ գրքի պատմություն, հ․ 1, Ե, 1977:{{ՀՍՀ հեղ|Ռ․ Իշխանյան}}
'''«ՄԱՐՍԵԼՅԵԶ»''' («Marseillaise»), ֆրանսիական հեղափոխական երգ, Ֆրանսիայի պետական հիմնը։ Խոսքերը և երաժշտությունը գրել է Կ․ Ժ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/15 ''Ռուժե դը Լիլը'']՝ 1792-ին, Ստրասբուրգում։ Սկզբնապես կոչվել է «Հռենոսյան բանակի մարտական երգ»։ Արագորեն մասսայականանալով հանրապետական բանակում՝ տարածվել է Մարսելում, հետո Փարիզում հայտնի դարձել «Մարսելցիների քայլերգ» (կրճատ՝ «Մ․») անունով։ Ռեստավրացիայի և Երկրորդ կայսրության շրջանում արգելված «Մ․» հաստատվել է որպես Երրորդ հանրապետության պետական հիմն։ Երաժշտական տեքստը պաշտոնապես հաստատվել է 1886-ին։ XIX դ․ 80-90-ական թթ․ Ռուսաստանի բանվորների և մտավորականության շրջանում Մ–ի եղանակով երգվել է «Հրաժարվենք հին աշխարհից» հեղափոխական երգը, որը կոչվել է «Բանվորական մարսելյեզ» (խոսքերը՝ Պ․ Լ․ Լավրովի)։

'''ՄԱՐՍՅԱՆ ԴԱՇՏ''' (Campus Marsius), դաշտ Հին Հռոմում, Տիբեր գետի ձախ ափին։ Անունը տրվել է ի պատիվ պատերազմի աստված [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/338 ''Մարսի'']։ Մ․ դ–ում սկզբնապես տեղի են ունեցել զորահանդեսներ և մրցումներ, այստեղ էր Մարսի զոհասեղանը։ Հանրապետության ժամանակաշրջանում Մ․ դ–ում անցկացվել են ժող. ժողովներ (ցենտուրիական կոմիտիաներ)։ Հետագայում Մ․ դ–ի զգալի մասը կառուցապատվել է, և Մ․ դ․ անվանել են միայն զոհասեղանի շուրջ գտնվող հրապարակը։

Հետագայում Մ․ դ․ են անվանվել հրապարակներ Փարիզում, Լենինգրադում և այլուր։

'''ՄԱՐՍՈ''' (Marceau) Մարսել (ծն. 1923․ Ստրասբուր), ֆրանսիացի դերասան–միմոս։ Ռեժիսոր Շ․ Դյուլլենի և դերասան Է․ Դեկրուի աշակերտը։ 1947-ին կազմակերպել է «Միմոսների համագործակցություն» սեփական թատերախումբը։ Ստեղծել է միամիտ, կյանքն ու մարդկանց սիրող Բիպի քնարական կերպարը։ Լավագույն<noinclude></noinclude>
7zyocft4p75czjb3u6y4kiavztij4k4
398237
398236
2026-11-20T10:49:55Z
~2026-59455-78
14275
398237
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Հրաչ 2002" /></noinclude>հիմնվել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/701 ''Ֆրանսահայ մշակութային միությունը'']։ 1980-ին Մ–ում հաշվվում էր շուրջ 70 հզ․ հայ (արհեստավորներ, բանվորներ, մտավորականներ)։ Գործում են երեք եկեղեցի (այդ թվում՝ Ս․ Սահակ մայր եկեղեցին), որոնց կից՝ մեկօրյա դպրոցներ, հայրենակցական, մշակութային և մարզական կազմակերպություններ, ՀԲԸՄ (1910-ից) և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/701 ''Ֆրանսահայ երիտասարդական միության''] (ԺԱՖ) Մ–ի մասնաճյուղերը, Հայ ուսանողական կենտրոնը և Պատերազմի վետերանների միությանը։ Մ–ում լույս են տեսել «Խթան» (1915-35), «Հայ սիրտ» (1925-38), «Հաճըն» (1929-1940), «Ժողովրդի ձայն» (1936-38), «Նոր կյանք» (1944-47) ևն պարբերականները։ Տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/702 ''Ֆրանսիա''], {{լայն|Հայերը Ֆրանսիայում}} մասը։{{ՀՍՀ հեղ|Պ․ Մարտիրոսյան}}
'''«ՄԱՐՍԵԼ ԴԱՍՍՈ»''', ֆրանսիական ավիահրթիռաշինական ընկերություն։ Տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/5 ''Մոնոպոլիա կապիտալիստական''] հոդվածի {{լայն|Արդյունաբերական մոնոպոլիաներ}} բաժինը։

'''ՄԱՐՍԵԼԱԽԱՆԳԱՐՈՒՄ''', {{լայն|դիսպեպսիա}} (< հուն. δύσπεπτος - դժվարամարսելիություն), ստամոքսա–աղիքային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ։ Պատճառը սննդի քանակի և որակի նկատմամբ օրգանիզմի պահանջների և այդ սննդանյութը մարսողական օրգանների (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/341 ''Մարսողական համակարգ'']) բնականոն քանակությամբ ֆերմենաներով մարսելու (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/341 ''Մարսողություն'']) հնարավորության անհամապատասխանությունն է։ Առավել հաճախ հանդիպում է մինչև 8-9 ամսական երեխաների մոտ։ «Մ․» տերմինն առաջարկել է վիեննացի մանկաբույժ Հ․ Վիդերհոֆերը, XIX դ․ վերջում։ Ներքին հիվանդությունների կլինիկայում Մ․ նույնացվում է մի շարք հիվանդությունների ընթացքում առաջացած ստամոքսաաղիքային տարբեր խանգարումների հետ։ Մանկաբուժության մեջ տարբերում են Մ–ման կլինիկական հետևյալ ձևերը՝ հասարակ, թունավոր և հարաղիքային (պարէնտերալ)։ Առաջին երկուսն առաջանում են կրծքի երեխայի կերակրման կանոնների խախտման, իսկ հարաղիքայինը՝ սուր հիվանդությունների (թոքաբորբ, բրոնխիտ, միջին ականջի բորբոքում ևն) հետևանքով։ Նշված բոլոր դեպքերում երեխան դառնում է անհանգիստ, որովայնը փքվում է, ախորժակը վատանում, առաջանում են փսխումներ, կղանքը դառնում է հաճախակի (օրական մինչև 10 անգամ)։ Օրգանիզմի ջրազրկման հետևանքով երեխայի քաշը խիստ պակասում է։ Թունավոր Մ–ման ընթացքը առավել ծանր է, ի հայտ են գալիս սիրտ–անոթային և նյարդային համակարգերի, նյութափոխանակության և ծայրամասային արյան շրջանառության խանգարումներ։ Թունավորման հարաճուն ընթացքի դեպքում կարող են զարգանալ կոլապս և կոմա։ {{լայն|Բուժումը}}․ հասարակ Մ․՝ սննդի ռեժիմի կարգավորում, դյուրամարս դիետա, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/101 ''ստամոքսի''] շարժողությունն ու հյութազատությունը կարգավորող միջոցներ (աղաթթու՝ պեպսինի հետ, պանկրեատին), <math>B, C</math> խմբի վիտամիններ։ Թունավոր Մ․՝ ստացիոնար պայմաններում, սիրտ–անոթային համակարգի գործունեությունը լավացնող միջոցներ (սրտային գլիկոզիդներ, կոկարբօքսիլազ), արյանը փոխարինող հեղուկներ։ Հարաղիքային Մ–ման դեպքում՝ հիմնական հիվանդության բուժում։

'''ՄԱՐՍԵԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ''', հայերեն տպագիր երկերի հրատարակություն Մարսել քաղաքում՝ XVII և XIX-XX դդ․: 1673-ին [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/623 ''Ոսկան Երևանցին''], ֆրանս․ արքունիքից թույլավություն ստանալով, Ս․ Էջմիածնի և Ս․ Սարգսի անվ. տպարան–հրատարակչությունը Լիվոռնոյից փոխադրել է Մարսել։ Մարսելի տպարանի մյուս աշխատողներն էին Սողոմոն [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/592 ''Լևոնյանը''] (Ոսկանի քեռորդին), [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/289 ''Մատթեոս Վանանդեցի''] Հովհաննիսյանը, Մկրտիչ Ջուղայեցին, Թադեոս Երևանցի Համազասպյանը, Նասիբ Գրիգորյանը։ Նույն՝ 1673-ին Ոսկանն սկսում է տպագրել Գրիգոր Նարեկացու «Գիրք աղօթից»-ը («Մատեան ողբերգութեան»), «Գիրք ժամակարգութեան որ կոչի Ատենի» կամ «Ժամագիրք Ատենի» (երկուսն էլ առաջին հրտ․) և «Գիրք Սաղմոսաց Դավթի»։ Կաթոլիկական գրաքննության պատճառով Նարեկացու երկի տպագրությունը մնում է անավարտ, իսկ Ժամագրքինը ավարտվում է 1679-ին։ Տպարանը հրատարակում էր նաև աշխարհիկ գրքեր, որոնցից են «Գրկուկ կարեւոր հանապազորդեան» (Պարզատօմար, Լուսնացոյց ևն, 1673), «Գիրք այբուբենից» (1675), «Գրգուկ կարեւոր հանապազորդեան» (1676), «Գիրք աշխարհաց և առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք» (Մովսես Խորենացուն վերագրվող «Աշխարհացոյց»-ը և Վարդան Այգեկցու առակները, 2-րդ հրտ․, 1683) ևն։ Տպարանը 1675-ին լույս է ընծայում առաջին աշխարհաբար գիրքը՝ «Արհեստ համարողութեան», որ թվաբանական-հաշվապահական ձեռնարկ է հայ վաճառականների համար։ Այստեղ է հրատարակվել Հովհաննես Հոլովի «Համառօտութիւն ճարտասանականի արհեստի» երկը (1674)։ Տպարանը փակվել է 1686-ին՝ 13 տարվա ընթացքում հրատարակելով 16 անուն հայերեն գիրք։

Մարսելում հայկ. տպագրությունը վերսկսվել է 1862-ին, երբ Ճ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/686 ''Արամյանը''] իր տպարանը Փարիզից Կ․ Պոլիս փոխադրելիս 2 տարով հանգրվանել է այդ քաղաքում և զբաղվել գրահրատարակությամբ։ 1885-ից Մարսելում հրատարակչական-տպագրական գործունեություն է ծավալել Մ․ Փորթուգալյանը, որը նախ ֆրանս․, ապա սեփական տպարանում լույս է ընծայել գլխավորապես ազգային–ազատագրական բովանդակությամբ գրքեր և «Արմենիա» գրական–բանասիրական քաղ․ թերթը։ Փորթուգալյանի տպարանում աշխատել են հայազգի առաջին կին գրաշարներ Շուշանը և Հայկանուշը (Փորթուգալյանի դուստրերը)։ Մինչև 1967-ը Մարսելում գործել է մոտ 10 հայկ. տպարան, դրանցում, ինչպես և տեղի ֆրանս․ տպարաններում հայերեն գրքերից բացի տպագրվել են շուրջ 30 անուն հայերեն պարբերականներ, այդ թվում՝ «Խթան», «Բանբեր», «Գեղարդ», «Ազատ խոսք», «Վերելք»։

''Գրկ.'' {{լայն|Զարբհանալյան Գ}}․, Պատմություն հայկական տպագրության, Վնտ․, 1895։ {{լայն|Թեոդիկ}}, Տիպ ու տառ, ԿՊ, 1912։ {{լայն|Լևոնյան Գ․}}, Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958։ {{լայն|Իշխանյան Ռ}}․, Հայ գրքի պատմություն, հ․ 1, Ե, 1977:{{ՀՍՀ հեղ|Ռ․ Իշխանյան}}
'''«ՄԱՐՍԵԼՅԵԶ»''' («Marseillaise»), ֆրանսիական հեղափոխական երգ, Ֆրանսիայի պետական հիմնը։ Խոսքերը և երաժշտությունը գրել է Կ․ Ժ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/15 ''Ռուժե դը Լիլը'']՝ 1792-ին, Ստրասբուրգում։ Սկզբնապես կոչվել է «Հռենոսյան բանակի մարտական երգ»։ Արագորեն մասսայականանալով հանրապետական բանակում՝ տարածվել է Մարսելում, հետո Փարիզում հայտնի դարձել «Մարսելցիների քայլերգ» (կրճատ՝ «Մ․») անունով։ Ռեստավրացիայի և Երկրորդ կայսրության շրջանում արգելված «Մ․» հաստատվել է որպես Երրորդ հանրապետության պետական հիմն։ Երաժշտական տեքստը պաշտոնապես հաստատվել է 1886-ին։ XIX դ․ 80-90-ական թթ․ Ռուսաստանի բանվորների և մտավորականության շրջանում Մ–ի եղանակով երգվել է «Հրաժարվենք հին աշխարհից» հեղափոխական երգը, որը կոչվել է «Բանվորական մարսելյեզ» (խոսքերը՝ Պ․ Լ․ Լավրովի)։

'''ՄԱՐՍՅԱՆ ԴԱՇՏ''' (Campus Marsius), դաշտ Հին Հռոմում, Տիբեր գետի ձախ ափին։ Անունը տրվել է ի պատիվ պատերազմի աստված [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/338 ''Մարսի'']։ Մ․ դ–ում սկզբնապես տեղի են ունեցել զորահանդեսներ և մրցումներ, այստեղ էր Մարսի զոհասեղանը։ Հանրապետության ժամանակաշրջանում Մ․ դ–ում անցկացվել են ժող. ժողովներ (ցենտուրիական կոմիտիաներ)։ Հետագայում Մ․ դ–ի զգալի մասը կառուցապատվել է, և Մ․ դ․ անվանել են միայն զոհասեղանի շուրջ գտնվող հրապարակը։

Հետագայում Մ․ դ․ են անվանվել հրապարակներ Փարիզում, Լենինգրադում և այլուր։

'''ՄԱՐՍՈ''' (Marceau) Մարսել (ծն. 1923․ Ստրասբուր), ֆրանսիացի դերասան–միմոս։ Ռեժիսոր Շ․ Դյուլլենի և դերասան Է․ Դեկրուի աշակերտը։ 1947-ին կազմակերպել է «Միմոսների համագործակցություն» սեփական թատերախումբը։ Ստեղծել է միամիտ, կյանքն ու մարդկանց սիրող Բիպի քնարական կերպարը։ Լավագույն<noinclude></noinclude>
j6e5oaj7nrqk2mwao083i452tgn5vsy
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/341
104
25059
398239
267108
2026-11-20T11:29:42Z
~2026-59455-78
14275
398239
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Հրաչ 2002" /></noinclude>աշխատանքներից են՝ «Շինել» (ըստ Ն. Գոգոլի), «Փարիզն արտասվում է, Փարիզը ծիծաղում» պանտոմիմները, «Պատանեկություն, հասունություն, ծերություն, մահ», «Դիմակների արվեստանոցում» մանրապատումները: Զարգացրել է XIX դ. նշանավոր միմոս Ժ. Բ. Գ. Դեբյուրոյի արվեստի ավանդույթները: 1960-ին Մ–ի թատերախումբը ցրվել է. նա հիմնականում հանդես է գալիս այլ երկրներում: Հյուրախաղերով այցելել է ՍՍՀՄ, ելույթ ունեցել նան Երևանում:

''Գրկ.'' {{լայն|Бояджиев Г}}., Театральный Париж сегодня, М., 1960.

'''ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ''', {{լայն|մարսողական ապարատ}}, կենդանիների և մարդու մարսողական օրգանների ամբողջությունը: Իրականացնում է սննդի մեխանիկական և քիմ. մշակումը, սննդանյութերի ներծծումը, կղանքի ձևավորումը և հեռացումը, օրգանիզմն ապահովում անհրաժեշտ էներգիայով ու կառուցվածքային նյութերով: Ցածրակարգ կենդանիները Մ. հ. չունեն: Նախակենդանիներին բնորոշ է ներբջջային մարսողությունը, իսկ պարզագույն բազմաբջիջ օրգանիզմներն ունեն հատուկ մարսողական բջիջներ: Աղեխորշավորների ստամոքսային խոռոչը և տափակ որդերի առաջնաղին ու ետնաղին արտաքին աշխարհի հետ հաղորդակցվում են միայն բերանային անցքով: Մնացած անողնաշարավորներին հատուկ է հետանցքով վերջացող ետնաղին: Փափկամորթներն ունեն ըմպան, եղջրային ծնոտներ, թքագեղձեր, ստամոքս՝ խոշոր մարսողական գեղձով (լյարդ): Գլխոտանիներն ունեն նաև ենթաստամոքսային գեղձ, բազմաթիվ հոդվածոտանիներ՝ մալպիգյան անոթներ: Կենդանիների որոշ խմբերի (կետանմաններ, որոճող կաթնասուններ, թռչուններ, որոշ ձկներ) հատուկ է բարդ ստամոքսը: Ողնաշարավորների մեծամասնության աղիքները տարբերակված են մորֆոլոգիապես և գործունեությամբ տարբերվող բաժինների: {{լայն|Մարդու Մ. հ}}. կազմված է մարսողական խողովակից և մարսողական գեղձերից: {{լայն|Մարսողական խողովակը}} սկսվում է բերանի ճեղքով և վերջանում հետանցքով: Երկարությունը 8-10 մ է, ստորաբաժանվում է հատվածների՝ բերանի խոռոչ, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/104 ''ըմպան''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/390 ''կերակրափող''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/101 ''ստամոքս''], բարակ և հաստ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/257 ''աղիքներ'']: Այդ խողովակը զետեղված է դիմային գանգում, պարանոցի շրջանում, կրծքի, որովայնի ու կոնքի խոռոչներում: Առաջին երեք բաժինների ընթացքը գրեթե ուղղաձիգ է, իսկ մյուսները կազմում են գալարներ և ծնկեր: Մարսողական խողովակի պատերը, բացի գլխային հատվածից, ուր կան նաև կմախքի տարրեր (ոսկր, աճառ), կազմված են երեք շերտից. արտաքին՝ շճաթաղանթային, որը կատարում է պաշտպանական ֆունկցիա, ներքին՝ լորձաթաղանթային, որի փուխր շարակցահյուսվածքային հենքում ճյուղավորվում են արյան, ավշային անոթները և նյարդերը, միջին՝ մկանային, որի գալարակծկանքային շարժումների շնորհիվ սնունդը փոխադրվում է օրգանից օրգան (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/341 ''Մարսողություն'']): Միայն ըմպանի և կերակրափողի արտաքին շերտը կազմված է շարակցական հյուսվածքից: {{լայն|Մարսողական գեղձերն}} են. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/270 ''թքագեղձերը''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/641 ''լյարդը''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/516 ''ենթաստամոքսային գեղձը''], բացի այդ, մարսողական խողովակի պատերի լորձաթաղանթում և ենթալորձային հյուսվածքում գտնվող մանր գեղձերը, որոնց ծորաններով ֆերմենտ պարունակող գեղձահյութը (ստամոքսահյութ, աղիքահյութ, թուք, լորձ, լեղի) արտազատվում է մարսողական խողովակի տարբեր հատվածների մեջ և նպաստում սննդանյութերի քիմ. մշակմանը:

'''ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ''', ներքին օրգաններ (բերանի խոռոչ, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/104 ''ըմպան''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/390 ''կերակրափող''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/101 ''ստամոքս''], բարակ և հաստ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/257 ''աղիքներ'']), որոնք կազմում են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/341 ''մարսողական համակարգը''] և մասնակցում [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/341 ''մարսողությանը'']:

'''ՄԱՐՍՈՂՈՒԹՅՈՒՆ''', սննդանյութերի մշակման, ներծծման և յուրացման բարդ ֆիզիոլոգիական պրոցես: Տարբերում են 3 հիմնական տեսակ՝ ներբջջային, արտաբջջային և առպատային (թաղանթային): {{լայն|Ներբջջային Մ}}. տեղի է ունենում բջջի ներսում, որտեղ կիսաճեղքված կամ չճեղքված սննդանյութերը ենթարկվում են ջրատարրալուծման (հիդրոլիզ): Բնորոշ է բոլոր միաբջիջներին, սակայն հանդիպում է նաև բարձրակարգ կենդանիների մոտ (արյան սպիտակ գնդիկների ֆագոցիտոզ, պինոցիտոզ): {{լայն|Արտաբջջային Մ.}}, բջջում սինթեզված ֆերմենտները դուրս են գալիս մարսողական ուղու խոռոչների մեջ և ազդում հեռավորության վրա: Այս ձևը հատուկ է օղակավոր որդերին, միջատներին, գլխոտանիներին, քորդավորներին: Բարձրակարգ կենդանիների մեծամասնության (օրինակ՝ կաթնասունների) հյութազատող գեղձերը (օրինակ թքագեղձեր, ենթաստամոքսային գեղձ) հեռու են տեղադրված ստամոքսից և աղիներից: {{լայն|Առպատային Մ}}. կատարվում է բջջաթաղանթի վրա եղած գոյացությունների արտադրած ֆերմենտների միջոցով և միջանկյալ դիրք է գրավում արտաբջջային ու ներբջջային Մ–ների միջև: Բարձրակարգ կենդանիների օրգանիզմներում առպատային Մ. տեղի է ունենում աղիների պատերի վրա, այսինքն՝ սննդանյութերի վերջնական տարրալուծումը կատարվում է այն նույն մակերեսին, որն իրականացնում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/246 ''ներծծման''] պրոցեսը (Ա. Ուգոլև): Մ–յան նշված տեսակը հատուկ է մարդուն, բարձրակարգ կենդանիներին, բազմաթիվ անողնաշարավորների (միջատներ, փափկամարմիններ, որդեր ևն): Մ. իրականացվում է մարսողական օրգաններում: Սննդանյութերը ենթարկվում են ֆիզիկական՝ մանրացվում են, շաղախվում մարսողական հյութերով, լուծվում, և քիմ. մշակման՝ զանազան ֆերմենտների միջոցով օրգ. բարդ միացությունները (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր) վերածվում են պարզ միացությունների, որոնք ընդունակ են ներծծվելու արյան կամ ավիշի մեջ: Մարսողական ֆերմենաները բաժանվում են 3 խմբի՝ պրոտեազներ, լիպազներ և կարբոհիդրազներ, որոնք համապատասխանաբար տարրալուծում են սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերը: Վերջիններիս տարրալուծումը սկսվում է բերանի խոռոչում, թքի մեջ պարունակվող ֆերմենտների օգնությամբ (ամիլազ, մալթազ) և շարունակվում 12-մատնյա ու բարակ աղիքներում (ամիլազ, մալթազ, ինվերտազ, լակտազ): Ի վերջո բարդ ածխաջրերը վերածվում են միաշաքարների և ներծծվում արյան մեջ: Սպիտակուցները ճեղքվում են ստամոքսում աղաթթվի ներկայությամբ (ֆերմենտներ՝ պեպսին, ժելատինազ ևն), 12-մատնյա աղիքում (տրիպսին, կարբօքսիպոլիպեպտիդազ ևն) և բարակ աղիքներում (ամինոպոլիպեպտիդազ, դիպեպտիդազ), վերածվում են ամինաթթուների և անցնում արյան մեջ: Ճարպերը ստամոքսում, 12-մատնյա աղիքում և մասամբ բարակ աղիքներում, լիպազ ֆերմենտի միջոցով տարրալուծվում են մինչև գլիցերինի և ճարպաթթուների, որոնք աղիքի պատով անցնում են ավիշի մեջ: Ճարպերի տարրալուծման մեջ կարևոր դեր է կատարում [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/553 ''լեղին'']: Ենթաստամոքսային գեղձը արտադրում է մի շարք ֆերմենտներ (տրիպսին, ամինոպոլիպեպտիդազ, լիպազ, նուկլեազ ևն), որոնք գեղձի ծորանով արտաբերվում են 12-մատնյա աղիք և ազդում սննդանյութերի վրա: Վերջիններիս չմարսված և չներծծված մասերը անցնում են հաստ աղիք, որտեղ հիմնականում ներծծվում է ջուրը և ձևավորվում կղանքը: Մ–յան համակարգի ինչպես հյութազատական, այնպես էլ շարժական ու ներծծող ֆունկցիաները կարգավորվում են բարդ ռեֆլեքսային և հումորալ ճանապարհով և իրականացվում թափառող ու ընդերային (սիմպաթիկ) նյարդերի միջոցով: Տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/341 ''Մարսողական համակարգ'']:{{ՀՍՀ հեղ|Վ. Գրիգորյան}}
'''ՄԱՐՏ''', պատերազմող կողմերի ստորաբաժանումների, զորամասերի և միավորումների<noinclude></noinclude>
rpl0qi69tx7tpblr6q0p3fwc0b3v7ca
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Նախադասություն
0
55275
398222
145505
2026-11-19T13:01:26Z
A.arpi.a
1863
398222
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Նախադասություն
|section =
|previous =
|next =
|notes =
|author=Վիգեն Ավագյան}}

ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ
Նախադասությունը, որպես հաղորդակցական միավոր, ունի և՛ առարկայական (օբյեկտիվ), և՛ ենթակայական (սուբյեկտիվ) բովանդակություն։ ''Առարկայական.'' Մասիսը մեր սիրո և կարոտի մարմնացումն է։ Երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը: Անձրևը հետզհետե դադարեց։ Ծառերը կանգնած են հերոսների պես։ «Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով, և դուք կքաղցեք ճոխ սեղանների մոտ» (Ավ. Իս.)։ ''Ենթակայական.'' ''Ի՜նչ հրաշալի է գարնանային առավոտը, ջա՜ն:'' ''«Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ...»'' (Հ. Թ.)։ ''«Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, Ամենին մոռանալ»'' (Վ. Տ.)։ ''Չորս հարյուր հիսունմեկ թվական... Մայիսի քսանվեց... Ավարայրի ճակատամարտ...'' Բերված նախադասությունները և՛ նման են իրար, և տարբեր են միմյանցից։ Նման են մեկ հիմնական հատկանիշով՝ միտք արտահայտելով՝ ''ստորոգում ունենալով'': Տարբեր են իրենց գլխավոր և երկրորդական անդամների առկայությամբ ու բացակայությամբ, պարզությամբ ու բարդությամբ, համառոտությամբ ու ընդարձակությամբ, մտքերի կոնկրետությամբ։ Ուրեմն՝ նախադասության համար կարևոր չեն այդ տարբերությունները. ամենաանհրաժեշտն այն է, որ նա ''ունենա ստորոգում'': Երկրորդ՝ նախադասության ամենակարևոր հատկանիշներից մեկն էլ հնչերանգային ավարտվածությունն է։ Հիրավի, ''հանձնվել, լռություն'' և սրանց նման հազարավոր միավորներ բառային մակարդակում բառույթներ են, ձևաբանականում՝ բայ (դերբայ) և գոյական, մինչդեռ շարահյուսականում՝ նախադասություններ, եթե դրանցով միտք ես արտահայտում (— Հանձնվե՜լ,.. Լռությո՛ւն, ընկերնե՛ր)։ Այո՛, սրանք, նախադասություն դառնալու համար, ձեռք բերեցին որոշակի առոգանություն և հնչերանգային ավարտվածություն։ Այս հատկանիշները շատ կարևոր (պարտադիր) են նաև բարդ նախադասությունների համար։ Ըստ որում, եթե հնչերանգային դադարն ավարտվի բարդ նախադասության որևէ բաղադրիչից հետո, ապա բարդությունը կքայքայվի։ Ավելի՛ն. բարդ նախադասությունը հենց այդպիսին է իր կազմի մեջ մտնող բաղադրիչ-նախադասությունների մտային (ստորոգային) կապերի միասնությամբ ու հնչերանգային «համատեղ» ավարտվածությամբ: Այսպես, օրինակ՝
<poem>Եթե ուզեն, արևներին նոր տեմպ կտան ու նոր ուղի,
Եթե ուզեն, վայր կբերեն երկինքներից արեգակներ... (Ե.Չ.)</poem>
Կամ՝
<poem>Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը՝ լավ եմ տեսել ես: (Հ.Թ.)</poem>
Հեշտ է նկատել, որ բերված օրինակներում նախադասությունները
իրենց բաղադրիչներով թե՛ տրամաբանորեն, թե ՛քերականորեն, թե՛ առոգանությամբ ու շարադասությամբ, թե՛ հնչերանգով սերտորեն կապված են միմյանց հետ։ Բավական է հնչերանգն ավարտել, ասենք, որևէ նախադասությունից հետո (երկրորդական կամ համադաս), ''ընդհանուր միտքը'' կա՛մ կխաթարվի, կա՛մ անորոշ կդառնա։
Նախադասության մյուս կարևոր հատկանիշը նրա անդամների յուրահատուկ դասավորությունն է՝ շարադասությունը։ Օր՝. ''Իմ տնտեսության մասին գրված հոդվածը մեծ աղմուկ առաջ բերեց:'' Այստեղ կարելի է մտածել երկու բան՝ «''Իմ տնտեսության''»... և ...«''իմ հոդվածը''»: Որոշակիացնելու համար ''իմ''-ը պիտի գործածվի կա՛մ նախադասության սկզբում, որպեսզի ստեղծի «իմ տնտեսության» հատկացուցիչ հատկացյալի կապակցություն, կա՛մ հանդես գա բութով (իմ՝ տնտեսության...), որպեսզի նշանակի «''իմ գրած հոդվածը''»: Սակայն վերջինս «ապահովելու համար» ''իմ''-ը պարզապես պիտի դնել իր տեղում (Տնտեսության մասին գրված իմ հոդվածը...)։ Կամ՝ Շատ ''բարկացած'' ուսուցիչը արագ մոտեցավ աշակերտին. բավական է՝ ընդգծվածը դրվի
''ուսուցիչը'' բառից հետո, և կփոխվի նախադասության միտքը։ Այսպիսով՝ որպեսզի նախադասության միտքը լինի որոշակի, հարկավոր է հետևողականորեն պահպանել նրա անդամների շարադասությունը լրացում-լրացյալների, կոչականների, միջանկյալ բառերի իսկական տեղը և այլն։ Նախադասությունների համար խիստ կարևոր է նաև խոսքային միջավայրի հաշվառումն ու ճիշտ գնահատումը։ Օրինակ՝ Սամվելը սպանեց իր դավաճան ծնողներին։ ''Մարդիկ'', որոնք դեմ էին դուրս եկել
վիրավոր հայրենիքին ու ժողովրդին։ Վարդանը երեսանց ուրացել էր հայրենիքը, որպեսզի փրկեր իր անձը։ ''Որպեսզի ժամանակ շահեր՝ Հայաստանում գլխավորելու խմորվող շարժումները''<ref>Խրախուսելի չէ խոսքում ստորադաս նախադասության ինքնուրույն գործածությունը։</ref>, որոնք հետզհետե լայնորեն ծավալվում էին։
Ընդգծվածներից առաջինը (մարդիկ) գլխավոր նախադասություն է իսկ երկրորդը՝ ստորադաս։ Խոսքային միջավայրի դերը շատ կարևոր է նաև թերի նախադասությունների ու բառ-նախադասությունների համար։ Այսպես.
— Ո՞ւր ես գնում, Հասմի՜կ։
— ''Կինո'':
— Իսկ դասերդ պատրաստե՞լ ես։
— ''Այո՛'':
Ուրեմն՝ նախադասության կարևորագույն հատկանիշներն են ստորոգումը, հնչերանգային ավարտվածությունը, շարադասությունը, խոսքային միջավայրը։
Այսպիսով՝ նախադասությունը ստորոգումով ու հնչերանգային
ավարտվածությամբ ձևավորվող հաղորդակցական փոքրագույն միավորն է։

6hxxtgpwp9h09ysifk8cemn2rxhabto
Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/45
104
57548
398231
151696
2026-11-19T17:30:01Z
Velostevie
14303
Corrections to transcript - various OCR errors from the original. Worked out a couple of odd letters that were deliberate by the author to write his name using the lead capital letters from each stanza.
398231
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{poemx||<poem>{{Կենտրոն|'''ՏԱՂ Ի ԳՈՅՆ Ի ՔՈՑ ԲԱՐԵԱՑԻՆ։'''}}
{{Տող|1}}Խորշոմեցան՝ աչք իմ յըստէպ՝ հայելոյ սէր իմ հայ <ելոյ>
Ուստի եկի՝ անդէն անթարթ՝ հայելոյ՝ սէր իմ հայե <լոյ>
Ո՞հ՝ կորեա՛ւ հոգիս՝ հառաչանօք յիշելոյ սէր իմ յիշե <լոյ>
Զսէրդ ազնիւ՝ յոր կապեցայ գերիս քոյ, սէր իմ գե <րիս քոյ>
Արփի սփոփիչ վիրաց քոյոյ սիրելւոյ, սէր իմ սիրե <լւոյ>
Հայր Յարութիւն չքնաղ անուն իմ հոգւոյ, սէր իմ իմ <հոգւոյ>
Արդ ոչ ջնջոց անձեռոցկաց բաւանան սէր իմ բա <ւանան>
Բառնալ զարտօսր իմ զոր հսկեմ ծովանման սէր իմ ծո <վանման>
Ոհ՝ սուք գիշերի՝ տագնապաւոր է իմ այն, սէր իմ է <իմ այն>
{{Տող|10}}Զի ծանօթիդ՝ եմ անծանօթ բացական, սէր իմ բա <ցական>
Չզնին ընթաց կենաց իմոց նուազին սէր իմ նու <ազին>
Մինչ սիրելւոյդ տես և հայեացք պակասին սէր իմ <պակասին>
Ո՛չ ժամանեն՝ ձայնք եղգական՝ որք հնչին, սէր իմ որք <հնչին>
Զի գիտեսցես ի մեծ սուգս է սիրելին, սէր իմ։
Աւա՞ղ սրտիս՝ զառամելոյ այս ցաւօք, սէր իմ
Որ բացադնիմ ի ցանկալւոյդ տարածանօք սէր իմ
Ոհ՝ ոչինչ հանգիստ են հանգուցիկ յայս վայոց սէր իմ.
Որով կոծեմ անզուսպ աչօք զիմ մորմոք, սէր իմ։
Տեսի՞ց արդեօք զտգեղն իմ խուց՝ զմենարանն, սէր իմ,
{{Տող|20}}Յոր քաղցրանայր՝ անձն իմ ձեօք անսասան, սէր իմ,
Ոհ և կամ զպար սուրբ ընկերացս մերձական, սէր իմ,
Որովք անմահ՝ կարծիւր կեանքն իմ մահական՝ սէր իմ.
Ո՞հ երբ լինի լսել զհնչիւն զեփիւռիդ՝ սէր իմ.
Եւ կամ զձայն երգոց ազնիւ տատրակիդ սէր իմ,
Ասել միոյն՝ ածել զկարգ՝ սեղանիդ, սէր իմ,
Եւ միւսոյն խրախել զքեզ իմ ցանկալիդ, սէր իմ։
՚Ւսեմ զկարգ զիմ աղետից՝ յայս պայման, սէր իմ,
Թէ ո՛չ տեսից զքեզ ո՛չ գտից ինձ դարման, սէր իմ,
Ո՞հ անդ լուծանեմ, զվիշտ սրտի՛ս անբաժան, սէր իմ.
{{Տող|30}}Երբ նկարին՝ ինձ դէմք ձերին հրաշական, սէր իմ։
Րոտեմ սիրով՝ ունել զիս միշտ անմոռաց, սէր իմ,
Որ անսփոփ եմ յամենից սիրելեաց, սէր իմ,
Խաչուկ խղճոյս, որ եմ ի ձէնջ տարակաց, սէր իմ,
Մի տալ սրտիս քոյդ լռութեամբ՝ լռակեաց սէր իմ։</poem>}}<noinclude></noinclude>
ghm5c5dfvu7zeq6kza97ukzceh62ntj
Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/232
104
58145
398221
153258
2026-11-19T12:57:10Z
Velostevie
14303
Corrections to transcript - multiple typose existed.
398221
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{poemx||<poem>Անցաւոր այսպէս բոլոր՝ յաշխարհիս,
Փութով կարկեսցին յիմ՝ ո՞հ, լսելիս.
{{Տող|150}}Ձայնք, որ մեղմէին զհոգի իմ քակ.<ref>փակ</ref>
Սրինգ և քնար մնասցեն ինձ փակ.
Սառեսցի արիւնն յերակունս տկար
Ի ցուրտ դառնաշունչ՝ մահուան հոգեսպառ։
Չքասցին ինձ բոլոր հրապոյրք աշխարհի.
Ո՛չ պարարեսցէ որթն Լիբանանի:
Կորասցին թիկունք իմ յանուրս ամաց.
Կթուցեալ ոտիւք ի գուբն ես դարձայց։
Բարեկա՛մք սիրունք, որոց խանդ սիրոյ
Զիս բախտաւորէր։– Կացէ՛ք բարեաւ՝ ո՞հ,
{{Տող|160}}Օրհասն արդէն զիս զրկեաց ի սիրոյ,
Այլ ո՛չ ծաղկեսցի ծերիս գարնան գոյ։ —
Եւ դու պատանեա՛կ իմ՝ զուարթածաղիկ,
Փութա ի քաղել զծաղիկ գարնան՝ քեզ.
Իմա՛ վարել զկեանս քո վաղամեռիկ.
Զայս շնորհ երկնային վարել քաղցրապէս.
Քո տարերք կենաց՝ զուարճութիւնք աստ միայն.
Ժպիտն զարդարէ զաւուրս մանկական.
Առ քաղցր կթղայիւ լուսերանգն գինւոյ
Հե՛ր զրուցակից ընդ անձին իմաստնոյ։
{{Տող|170}}Եւ ի ճաճանչել լուսնին հեզադէմ,
Յերկինս ընդ աստեղս ի բարձանց յայն բեմ,
Փութա՛ դու ի գիրկս՝ քաղցրիկ սիրելւոյդ,
Մոռա... առ պահ մի զիմաստութիւն քոյդ,
Սիրեա՛... բայց կա՛լ չափ դու յասննայնի,
Չէ մեզ միշտ քնքուշ սեռն հաւատարիմ։
Ի սիրելն իմա՛ վայելել զսէր.
Իղձք, սովորութիւնք, կիրք հոդեյերեր
Պարտին ենթարկիլ կամաց իմաստնոյն
Իմաստունք զնոցայն կրել զանուր պնդին։
{{Տող|180}}Առ երջանկութիւն<ref>բախատութիւն</ref> հնար ի միշտ մեզ
Առնուլ զամենայն ի կիր՝ պարզերես.
Բայց չէ՛ պարտ առ չարն ի գործ ածել ինչ։
Հանդարտ պարտ է միշտ քննել զամէն զինչ։<ref>ինչ</ref>
Հոգւոյ մեր հանգիստ զայսմանէ կախի,
Ոչ լինիլ ի կիրս՝ անզուսպ, կատաղի։
Աստուած ինքնին՝ մեզ ներէ վայելել
Զամենայն բարիս ախորժս՝ անարգել,</poem>}}<noinclude></noinclude>
9t8qc1edl3d9f96ue3ovuyaiz0zjgcj
398225
398221
2026-11-19T14:33:32Z
Velostevie
14303
Very minor punctuation fixes such as correcting the colon to an Armenian full stop.
398225
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{poemx||<poem>Անցաւոր այսպէս բոլոր՝ յաշխարհիս,
Փութով կարկեսցին յիմ՝ ո՞հ, լսելիս.
{{Տող|150}}Ձայնք, որ մեղմէին զհոգի իմ քակ.<ref>փակ</ref>
Սրինգ և քնար մնասցեն ինձ փակ.
Սառեսցի արիւնն յերակունս տկար
Ի ցուրտ դառնաշունչ՝ մահուան հոգեսպառ։
Չքասցին ինձ բոլոր հրապոյրք աշխարհի.
Ո՛չ պարարեսցէ որթն Լիբանանի։
Կորասցին թիկունք իմ յանուրս ամաց.
Կթուցեալ ոտիւք ի գուբն ես դարձայց։
Բարեկա՛մք սիրունք, որոց խանդ սիրոյ
Զիս բախտաւորէր։— Կացէ՛ք բարեաւ՝ ո՞հ,
{{Տող|160}}Օրհասն արդէն զիս զրկեաց ի սիրոյ,
Այլ ո՛չ ծաղկեսցի ծերիս գարնան գոյ։—
Եւ դու պատանեա՛կ իմ՝ զուարթածաղիկ,
Փութա ի քաղել զծաղիկ գարնան՝ քեզ.
Իմա՛ վարել զկեանս քո վաղամեռիկ.
Զայս շնորհ երկնային վարել քաղցրապէս.
Քո տարերք կենաց՝ զուարճութիւնք աստ միայն.
Ժպիտն զարդարէ զաւուրս մանկական.
Առ քաղցր կթղայիւ լուսերանգն գինւոյ
Հե՛ր զրուցակից ընդ անձին իմաստնոյ։
{{Տող|170}}Եւ ի ճաճանչել լուսնին հեզադէմ,
Յերկինս ընդ աստեղս ի բարձանց յայն բեմ,
Փութա՛ դու ի գիրկս՝ քաղցրիկ սիրելւոյդ,
Մոռա... առ պահ մի զիմաստութիւն քոյդ,
Սիրեա՛... բայց կա՛լ չափ դու յասննայնի,
Չէ մեզ միշտ քնքուշ սեռն հաւատարիմ։
Ի սիրելն իմա՛ վայելել զսէր.
Իղձք, սովորութիւնք, կիրք հոդեյերեր
Պարտին ենթարկիլ կամաց իմաստնոյն
Իմաստունք զնոցայն կրել զանուր պնդին։
{{Տող|180}}Առ երջանկութիւն<ref>բախատութիւն</ref> հնար ի միշտ մեզ
Առնուլ զամենայն ի կիր՝ պարզերես.
Բայց չէ՛ պարտ առ չարն ի գործ ածել ինչ։
Հանդարտ պարտ է միշտ քննել զամէն զինչ։<ref>ինչ</ref>
Հոգւոյ մեր հանգիստ զայսմանէ կախի,
Ոչ լինիլ ի կիրս՝ անզուսպ, կատաղի։
Աստուած ինքնին՝ մեզ ներէ վայելել
Զամենայն բարիս ախորժս՝ անարգել,</poem>}}<noinclude></noinclude>
hq2cmlpvcakrib8be2njmwkeuhuysx8
398226
398225
2026-11-19T15:08:19Z
Velostevie
14303
One character should be Լ not Հ
398226
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{poemx||<poem>Անցաւոր այսպէս բոլոր՝ յաշխարհիս,
Փութով կարկեսցին յիմ՝ ո՞հ, լսելիս.
{{Տող|150}}Ձայնք, որ մեղմէին զհոգի իմ քակ.<ref>փակ</ref>
Սրինգ և քնար մնասցեն ինձ փակ.
Սառեսցի արիւնն յերակունս տկար
Ի ցուրտ դառնաշունչ՝ մահուան հոգեսպառ։
Չքասցին ինձ բոլոր հրապոյրք աշխարհի.
Ո՛չ պարարեսցէ որթն Լիբանանի։
Կորասցին թիկունք իմ յանուրս ամաց.
Կթուցեալ ոտիւք ի գուբն ես դարձայց։
Բարեկա՛մք սիրունք, որոց խանդ սիրոյ
Զիս բախտաւորէր։— Կացէ՛ք բարեաւ՝ ո՞հ,
{{Տող|160}}Օրհասն արդէն զիս զրկեաց ի սիրոյ,
Այլ ո՛չ ծաղկեսցի ծերիս գարնան գոյ։—
Եւ դու պատանեա՛կ իմ՝ զուարթածաղիկ,
Փութա ի քաղել զծաղիկ գարնան՝ քեզ.
Իմա՛ վարել զկեանս քո վաղամեռիկ.
Զայս շնորհ երկնային վարել քաղցրապէս.
Քո տարերք կենաց՝ զուարճութիւնք աստ միայն.
Ժպիտն զարդարէ զաւուրս մանկական.
Առ քաղցր կթղայիւ լուսերանգն գինւոյ
Լե՛ր զրուցակից ընդ անձին իմաստնոյ։
{{Տող|170}}Եւ ի ճաճանչել լուսնին հեզադէմ,
Յերկինս ընդ աստեղս ի բարձանց յայն բեմ,
Փութա՛ դու ի գիրկս՝ քաղցրիկ սիրելւոյդ,
Մոռա... առ պահ մի զիմաստութիւն քոյդ,
Սիրեա՛... բայց կա՛լ չափ դու յասննայնի,
Չէ մեզ միշտ քնքուշ սեռն հաւատարիմ։
Ի սիրելն իմա՛ վայելել զսէր.
Իղձք, սովորութիւնք, կիրք հոդեյերեր
Պարտին ենթարկիլ կամաց իմաստնոյն
Իմաստունք զնոցայն կրել զանուր պնդին։
{{Տող|180}}Առ երջանկութիւն<ref>բախատութիւն</ref> հնար ի միշտ մեզ
Առնուլ զամենայն ի կիր՝ պարզերես.
Բայց չէ՛ պարտ առ չարն ի գործ ածել ինչ։
Հանդարտ պարտ է միշտ քննել զամէն զինչ։<ref>ինչ</ref>
Հոգւոյ մեր հանգիստ զայսմանէ կախի,
Ոչ լինիլ ի կիրս՝ անզուսպ, կատաղի։
Աստուած ինքնին՝ մեզ ներէ վայելել
Զամենայն բարիս ախորժս՝ անարգել,</poem>}}<noinclude></noinclude>
lz27lnuwgz1ow8laf7qyk8pnfqrsohr
Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/302
104
58344
398227
153883
2026-11-19T16:22:33Z
Velostevie
14303
Corrections to transcript - multiple typos existed from the original OCR (ABBYY?).
398227
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{poemx||<poem>Պահպանեցէք ընդ հովանեաւ ձերով զանզօր
Մանուկս այս, զի լիցի սա հերոս անահ.
Գերահռչակ ժառանգ ազգի Հեկտոր երկրորդ.
Երջանկափայլ ժամանակաց պատուեալ փառօք.
Եւ պսակեալ իւր քաջութեամբ սաստ թշնամեաց.
{{Տող|100}}Անյաղթ մարտիկ զօրական քաջ ամուր ձեռօք
Անուն սորա հանդիսասցի յազգս յազգաց
Զի պատմեսցեն զնմանէ։ Սա է որդին.
Արժանի հօրն և մեծանուն ընտիր ժառանգ
Անմահ գործովք և քաջութեամբք իւրով անգին.
Եւ խնդութիւն սրտի իւր մօր դառնավիճակ։
Ասացեալ զայս, զորդին իւր քաղցր նմա յանձնէ.
Զոր առեալ մօրն, ի գիրկս իւր ջերմ զնա սեղմէ.
Գգուէ ի ծոց իւր զմանուկն խաղայ ընդ նմա
Բայց արտասուք քնքուշ փայլեն յայս նորա.
{{Տող|110}}Սասանի սիրտն, խռովի յաղմուկս երկիւղալից.
Այլ հսկայն նմա հառաչանօք ձայնէ մեղմիկ։
Անդրոմախայ, քաղցր ամուսին իմ տրտմալից
Ընդէ՞ր ողբաս… և անժամանակ քաղես զոգիս.
Քաղցր է ինձ մահս, քան տեսանել զքեզ ի սուգ.
Զիա՞րդ կարէ թշնամին ժանտ բառնալ զիմ կեանս,
Մինչ պահպանեն զիս Աստուածոց հզօր բազուկք.
Զոր վիճակ ում աստ բաղդագիրքն եդին սահման։
Նախ թէ յետոյ վերջասցին դարք ժամանակաց.
Թէ անվեհեր զօրապետն և թէ երկչոտ ոք,
{{Տող|120}}Նախատանօք և կամ փառօք բուռն տապանաց.
Եղիցի կեր, թողլով աստիս զսիրելեաց ջոկ,
Բայց բա՛ւ է. ե՛րթ իմ նազելի ի տուն ցրուեա՝
Զաղմուկ սրտիդ աշխատանօք քնքուշ ձեռացդ.
Ահագնալուր հնչիւն թմբկաց, շաղ սուսերաց.
Զիս յասպարէզ կոչէ մարտի սպառազինաց։
Որ կորովին է ամենից, պա՛րտի յառաջ.
Շահատակեալ անդ ո՛ւր հզօր գունդն է թշնամեաց։
Վերջին անգամ հայի հերոսն յիւր սխրալին.
Սրբէ զարտօսր նորա. դնէ զսաղաւարտն մեծ.
{{Տող|130}}Հնազանդի կամաց նորա քնքուշ ամուսինն.
Երթայ ի տուն թափել զարտօսր դառնահեծեծ։
Հայի ի հեռուստ, ի սիրելին իւր բարեկամ.
Հայի… բայց ա՜խ ո՛չ տեսանէ զնա արդէն
Ոգոց հանեալ փութայ ի լռին իւր մենարան.
Ծածկեալ տխուր ի մթագին ծառոց անդէն։</poem>}}<noinclude></noinclude>
gnyfmr8q11nisxbvgd7blaqgox7z7ay
Վախ և Դող
0
152207
398223
398201
2026-11-19T13:14:42Z
Samtost
14127
398223
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title = Վախ և դող
|section =
|previous =
|next =
|notes = Ռուսերեն թարգմանությունը՝ Ն.Վ. Իսաևա և Ս.Ա. Իսաև։ Հայերեն թարգմանությունը՝ Տիգրան Մանուկյանի
|author = Սյորեն Կիերկեգոր
|translator = Տիգրան Մանուկյան
|year = 1843
|override_author =
|index URL=

== ԱՌԱՋԱԲԱՆ ՀԵՂԻՆԱԿԻ ==

Was Tarquinius Superbus

in seinem Garten mit dem Mohnköpfen sprach,

verstand der Sohn, aber nicht der Bote.

Hamann J.G. Werke. В.III. S.190.<ref>Այն, ինչ Տարքվինիոս Գոռոզն իր պարտեզում ասաց կակաչների գլուխների միջոցով, որդին հասկացավ, բայց պատգամաբերը՝ ոչ։</ref>

Մեր ժամանակաշրջանը ոչ միայն գործողությունների, այլև գաղափարների աշխարհում իսկական վաճառք է կազմակերպել։ Ամեն ինչ կարելի է ձեռք բերել այնքան չնչին գնով, որ ի վերջո հարց է ծագում՝ արդյոք ընդհանրապես որևէ մեկը կմնա՞, որ ցանկանա գնորդ լինել։
Յուրաքանչյուր սպեկուլյատիվ հաշվառող, որը բարեխղճորեն արձանագրում է նոր փիլիսոփայության նշանակալի առաջընթացը, յուրաքանչյուր մասնավոր դոցենտ, կրկնուսույց, ուսանող, յուրաքանչյուր ոք, ով ինչ-որ կերպ առնչվել է փիլիսոփայությանը կամ հայտնվել դրա հենց կենտրոնում, չի բավարարվում ամեն ինչի մեջ կասկածելով, այլ շարունակում է առաջ գնալ։ Գուցե անտեղի և անժամանակ թվա նրանց հարցնելը, թե իրականում ո՞ւր են նրանք մտադիր հասնել։ Սակայն, համենայնդեպս, քաղաքավարի և համեստ կլինի ենթադրել, որ նրանք իսկապես կասկածի տակ են առել ամեն ինչ, քանզի հակառակ դեպքում առաջ շարժվելու մասին խոսելն անհեթեթ կլիներ։
Ենթադրվում է, որ նրանք բոլորն արդեն կատարել են այդ նախնական քայլը, և, ըստ երևույթին, այնպիսի դյուրությամբ, որ նույնիսկ հարկ չեն համարել մի բառ ասել այն մասին, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Չէ՞ որ նույնիսկ նա, ով վախով ու տագնապով կփորձեր որևէ պարզաբանում գտնել, չէր կարողանա այն գտնել, չէր գտնի ո՛չ ուղղորդող նշան, ո՛չ էլ որևէ մանրամասն հրահանգ այն մասին, թե ինչպես պետք է մոտենալ այդ վիթխարի խնդրին։ «Բայց չէ՞ որ Կարտեզիոսն արել է դա»։
Կարտեզիո՛սը՝ այդ հարգարժան, համեստ ու ազնիվ մտածողը, որի երկերը, անկասկած, ոչ ոք չի կարող կարդալ առանց խորապես հուզվելու։ Նա արեց այն, ինչ ասում էր, և ասում էր այն, ինչ անում էր։ Ա՜խ, ա՜խ, ա՜խ։ Մեր ժամանակներում դա իսկական հազվադեպություն է։
Սակայն Կարտեզիոսն ինքը, ինչպես բազմիցս կրկնում էր, երբեք կասկածի տակ չի առել այն, ինչ վերաբերում էր հավատին։ ("Memores tamen, ut jam dictum est, huic lumini naturali tamdiu tantum esse credendum, quamdiu nihil contrarium a Deo ipso revelatur... Praeter caetera autem, memoriae nostrae pro summa regula est infigendum, ea quae nobis a Deo revelata sunt, ut omnium certissima esse credenda; et quamvis forte lumen rationis, quam maxime darum et evidens, aliud quid nobis suggerere videretur, soli tamen auctoritati divinae potius quam proprio nostro judicio fidem esse adhibendam".) <ref> Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ այս բնական լույսին պետք է վստահել այնքան ժամանակ, քանի դեռ Աստված Ինքը հակառակը չի հայտնել... Բացի այդ, մեր հիշողության մեջ որպես գերագույն կանոն պետք է դրոշմել այն, որ Աստծուց մեզ հայտնվածները պետք է համարվեն ամենաանվիճելիները, և նույնիսկ եթե բանականության լույսը՝ որքան էլ այն հստակ ու ակնհայտ լինի, մեզ այլ բան հուշեր, մենք պարտավոր ենք առավելապես վստահել աստվածային հեղինակությանը, քան մեր սեփական դատողությանը»։ Տե՛ս Principia philosophiae, մաս I, §§ 28 և 76։ </ref>
Նա չաղաղակեց՝ «Հրդե՛հ», որպեսզի բոլորի պարտականությունը դարձնի կասկածելը, քանզի Կարտեզիոսը լուռ ու միայնակ մտածող էր, ոչ թե աղմկոտ փողոցային պահակ։ Նա համեստորեն խոստովանեց, որ իր մեթոդը նշանակություն ունի միայն իր համար և մասամբ բխում է իր նախկին՝ խճճված գիտելիքներից ու դժվարություններից։ ("Ne quis igjtur putet, me hie traditurum aliquam methodum, quam unusqirisque sequi debeat ad recte regendam; illam enim tantum, quam ipsemet secutus sum, exponere decrevi... Sed simul ac illud studiorum curicuhim absolvi (sc. inventitus), quo decurso mos est in eruditoram numerum coopetari, plane aliud coepi cogitare. Tot enim me dubiis totque erroribus implicatum esse animadverti, ut omnes discendi conatus nihil aliud mini profuisse judicarem, quam quod ignorantiam meam magis magisque detexissem".) <ref> Որպեսզի ոչ ոք չկարծի, թե ես այստեղ ներկայացնելու եմ որևէ մեթոդ, որին յուրաքանչյուրը պետք է հետևի իր բանականությունը ճիշտ ուղղորդելու համար, որոշել եմ ներկայացնել միայն այն մեթոդը, որին ինքս եմ հետևել... Երբ ավարտեցի ուսման այն շրջանը, որից հետո ընդունված է մարդուն դասել գիտունների շարքը, սկսեցի բոլորովին այլ կերպ մտածել։ Ես այնքան կասկածների և սխալների մեջ էի խճճվել, որ իմ բոլոր ուսումնական ջանքերն ինձ ոչ մի այլ օգուտ չէին տվել, քան իմ տգիտությունն ավելի ու ավելի բացահայտելը»։ Տե՛ս Discours de la méthode, էջեր 2–3։ </ref>
Այն, ինչ հին հույները, որոնք նույնպես որոշակի պատկերացում ունեին փիլիսոփայությունից, համարում էին ամբողջ կյանքի խնդիր, քանզի կասկածելու կարողությունը ձեռք չի բերվում ընդամենը օրերի ու շաբաթների ընթացքում, այն, ինչին հասնում էր փորձառու և երկարամյա պայքար մղած մարտիկը՝ պահպանելով կասկածի հավասարակշռությունը բոլոր գայթակղությունների ու մոլորեցնող հանգամանքների միջով, անվախորեն մերժելով զգայարանների և մտքի հավաստիությունը, անշահախնդրորեն դիմակայելով ինքնասիրության վախին և կարեկցանքի ներշնչանքներին, — հենց դրանից է մեր ժամանակներում յուրաքանչյուր ոք սկսում։ Մեր ժամանակներում ոչ ոք կանգ չի առնում հավատի վրա, այլ բոլորը շարունակում են առաջ գնալ։ Հարցնելը, թե ուր են նրանք հասնում, գուցե չափազանց հանդուգն թվա։ Փոխարենը, քաղաքավարության և կրթվածության նշան կլինի, եթե ենթադրեմ, որ յուրաքանչյուրն արդեն ունի հավատը, քանզի հակառակ դեպքում առաջ գնալու մասին խոսելն անհեթեթ կլիներ։
Հին ժամանակներում ամեն ինչ այլ կերպ էր։ Այն ժամանակ հավատը ամբողջ կյանքի խնդիր էր, որովհետև մարդիկ կարծում էին, որ հավատալու կարողությունը հնարավոր չէ ձեռք բերել ո՛չ օրերի, ո՛չ էլ շաբաթների ընթացքում։
Եվ երբ փորձությունների միջով անցած պատկառելի ծերունին մոտենում էր իր կյանքի ավարտին, երբ նա մղել էր բարի պայքարը և պահպանել հավատը, նրա սիրտը դեռ այնքան երիտասարդ էր մնացել, որ չէր մոռացել այն վախն ու դողը, որոնք դաստիարակել էին պատանուն, որոնք տղամարդը կարողանում է զսպել, բայց որոնցից ոչ մի մարդ երբեք ամբողջովին չի ազատվում, — եթե միայն նրան չհաջողվի հնարավորինս վաղ անցնել դրանցից այն կողմ։
Ուրեմն այնտեղ, ուր հասել էին այդ պատկառելի կերպարները, մեր ժամանակներում յուրաքանչյուրն սկսում է իր ճանապարհը՝ այնտեղից էլ ավելի առաջ գնալու համար։
Սույն երկի հեղինակը բնավ փիլիսոփա չէ։ Նա չի հասկացել Համակարգը, չգիտի՝ արդյոք այն գոյություն ունի, թե ավարտված է։ Այդ միտքն ինքնին արդեն բավական ծանրաբեռնվածություն է նրա թույլ գլխի համար, միտք, որը մեր ժամանակներում յուրաքանչյուր ոք պետք է ունենա, քանի որ յուրաքանչյուրն իր մեջ կրում է այդպիսի վիթխարի միտք։
Նույնիսկ եթե մենք կարողանայինք հավատի ամբողջ բովանդակությունը վերածել հասկացությունների ձևի, դրանից դեռ չէր հետևի, թե մենք ըմբռնել ենք հավատը, հասկացել ենք, թե ինչպես ենք մտել դրա մեջ կամ ինչպես է այն մտել մեր մեջ։
Սույն երկի հեղինակը բնավ փիլիսոփա չէ։ Նա, poetice et eleganter<ref> «[խոսելով] բանաստեղծորեն և նրբագեղորեն» (լատ.) </ref>, պարզապես արտագրող է, ազատ ստեղծագործող, որը ո՛չ Համակարգն է գրում, ո՛չ էլ խոստանում է այն գրել, որը ո՛չ պարտավորվում է Համակարգի առաջ, ո՛չ էլ իրեն ենթարկում է դրան։
Նա գրում է, որովհետև դա նրա համար մի շռայլություն է, որն այնքան ավելի հաճելի և ակնհայտ է դառնում, որքան քիչ են նրանք, ովքեր գնում և կարդում են նրա գրածը։
Նա հեշտությամբ կանխատեսում է իր ճակատագիրը մի ժամանակաշրջանում, երբ մարդիկ հրաժարվել են կրքից՝ գիտությանը ծառայելու համար։ Մի ժամանակաշրջանում, երբ գրողը, եթե ցանկանում է ընթերցողներ ունենալ, պետք է հոգ տանի, որ իր գրածը հնարավոր լինի հարմարավետորեն թերթել կեսօրյա քնի ընթացքում, և իր արտաքին պահվածքը կառուցի այնպես, ինչպես թերթում հայտարարություն տվող այն քաղաքավարի այգեպանի օգնականը, որը գլխարկը ձեռքին և իր նախկին ծառայության վայրից ստացած լավ երաշխավորագրերով իրեն առաջարկում է հարգարժան հանրության ուշադրությանը։
Նա նախապես կանխատեսում է իր ճակատագիրը՝ լիովին անտեսված լինելը։ Նա կռահում է ամենասարսափելին՝ որ բծախնդիր քննադատությունը նրան բազմիցս կանգնեցնելու է դպրոցական քննության առաջ։ Բայց նա սարսափում է մի բանից, որն ավելի սարսափելի է. որ որևէ գործունյա հաշվառող, պարագրաֆներ կուլ տվող մեկը, որը գիտությունը փրկելու նպատակով միշտ պատրաստ է ուրիշների երկերի հետ անել այն, ինչ Թրոպը «ճաշակը փրկելու համար» մեծահոգաբար արեց «Մարդկային ցեղի կործանման» հետ, — իր երկը մասերի ու պարագրաֆների կբաժանի և դա կանի նույն անզիջում հետևողականությամբ, ինչպես այն մարդը, որը կետադրության գիտությանը ծառայելու նպատակով իր խոսքը բաժանել էր՝ հաշվելով բառերը, այնպես որ յուրաքանչյուր հիսուն բառից հետո դնում էր մեկ վերջակետ, իսկ յուրաքանչյուր երեսունհինգ բառից հետո՝ մեկ ստորակետ-կետ։
Ես խորին խոնարհությամբ խոնարհվում եմ յուրաքանչյուր համակարգային քթփորողի առաջ.
«Սա Համակարգը չէ, այն Համակարգի հետ ամենափոքր առնչությունն անգամ չունի։ Ես ամենայն բարիք եմ մաղթում Համակարգին և այս մեծ ընդհանուր ձեռնարկմանը մասնակցող բոլոր դանիացիներին, քանզի այս ամենից, հավանաբար, աշտարակ չի կառուցվի։ Բոլորիդ՝ յուրաքանչյուրիդ առանձին և բոլորիդ միասին, մաղթում եմ երջանկություն և օրհնություն»։
'''''Խորին հարգանքով՝
'''''Յոհաննես դե Սիլենտիո''''' <ref> Կիերկեգորի կեղծանուններից </ref>

== ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՄԱՍՏԸ <ref> Դանիերեն՝ Stemning, բառացի՝ «կարգավորում», «համապատասխան հոգեվիճակի բերում», «երաժշտական գործիքի լարում»։ </ref> ==

Ժամանակին մի մարդ կար, ով դեռ մանկության տարիներին լսել էր այդ գեղեցիկ պատմությունը այն մասին, թե ինչպես Աստված փորձեց <ref> Դանիերեն՝ fristede՝ «փորձեց» (ինչպես ռուսական կանոնական աստվածաշնչյան թարգմանության մեջ)։ Ընդհանրապես դանիերենում «փորձություն» հասկացության համար կա երկու բառ. Fristelse-ն նշանակում է փորձություն իմաստով «ստուգում», «հոգևոր քննություն» կամ «քննություն», մինչդեռ Anfægtelse-ն ենթադրում է ինչ-որ բան, որը մոլորեցնում է անհատին կամ խաբեությամբ տանում է սխալ որոշման։ </ref> Աբրահամին, և թե ինչպես նա դիմացավ փորձությանը, պահպանեց իր հավատը և երկրորդ անգամ, բոլոր սպասումներին հակառակ, վերագտավ իր որդուն։ Մեծանալով՝ նա կրկին կարդաց այդ պատմությունը՝ էլ ավելի մեծ զարմանքով, որովհետև կյանքն ինքն էր բաժանել այն, ինչ մանկական բարեպաշտ պարզության մեջ դեռ միացված էր։ Եվ որքան ավելի էր մեծանում, այնքան ավելի հաճախ էր նրա միտքը վերադառնում այդ պատմությանը, նրա ոգևորությունն ավելի ու ավելի էր ուժեղանում, և միաժամանակ նա ավելի ու ավելի քիչ էր կարողանում հասկանալ այն։ Վերջապես նա մերժեց ամեն ինչ այլ բան. նրա հոգում մնաց միայն մեկ ցանկություն՝ տեսնել Աբրահամին, և միայն մեկ կիրք՝ դառնալ այդ իրադարձությունների վկան։ Նրա ցանկությունը ոչ թե այն էր, որ խորհրդածի Արևելքի այդ գեղեցիկ բնության մասին, ոչ թե տեսնի օրհնյալ երկրի երկրային շքեղությունը կամ այն Աստծուն վախեցող ամուսնական զույգին, որոնց ծերությունը օրհնել էր Տերը, ոչ թե հին հայրապետի հարգարժան կերպարը, ոչ թե Աստծո կողմից ուղարկված Իսահակի հեզ երիտասարդությունը. նրան ամենևին կարևոր չէր լինի, եթե այդ ամենը տեղի ունենար անպտուղ անապատում։ Նրա ձգտումը այն էր, որ հետևի նրանց երեքօրյա ճանապարհորդությանը, երբ Աբրահամը գնում էր՝ տխրությամբ նայելով առաջ, և Իսահակը կողքին էր։ Նրա ցանկությունն էր լինել կողքին այն ժամին, երբ Աբրահամը բարձրացրեց աչքերը և հեռվից տեսավ Մորիա լեռը, այն ժամին, երբ նա արձակեց էշերին և մենակ բարձրացավ լեռը Իսահակի հետ. որովհետև այն, ինչ նրան շարժում էր, ոչ թե երևակայության արհեստական դողն էր, այլ մտքի սարսուռը։
Այս մարդը մտածող չէր, բայց չէր զգում իր մեջ այն մղումը, որը կստիպեր նրան դուրս գալ հավատի սահմաններից. նրան թվում էր ամենափառահեղը մնալ հիշողության մեջ որպես նրա հայր, և այդ վիճակի տիրապետումը նրան թվում էր նախանձելի, նույնիսկ եթե այդ մասին ոչ ոք չիմանար։
Այս մարդը գիտնական մեկնաբան չէր, նա եբրայերեն չգիտեր. եթե իմանար եբրայերեն, հավանաբար հեշտությամբ կհասկանար և այդ պատմությունը, և ինքը Աբրահամին։
I

«Եվ Տերը փորձեց Աբրահամին և ասաց նրան. վերցրու քո որդուն, քո միակին, որին սիրում ես՝ Իսահակին, և գնա Մորիայի երկիրը, և այնտեղ զոհաբերիր նրան ողջակիզման՝ այն լեռներից մեկի վրա, որի մասին ես կասեմ քեզ» <ref> Ծննդոց 22։1-2. «Եվ եղավ այն բաներից հետո, որ Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. Աբրահա՛մ։ Նա ասաց. Ահա ես։ Աստված ասաց. Վերցրու քո որդուն, քո միակին, որին սիրում ես՝ Իսահակին, և գնա Մորիայի երկիրը և այնտեղ զոհաբերիր նրան ողջակիզման՝ այն լեռներից մեկի վրա, որի մասին ես կասեմ քեզ»։ </ref>։

Առավոտյան վաղ էր։ Աբրահամը ժամանակին վեր կացավ, հրամայեց թամբել էշերին և Իսահակի հետ լքեց իր վրանը. իսկ Սառան նայում էր նրանց պատուհանից՝ մինչև հովիտը, մինչև նրանք այլևս չերևացին <ref> Իր Օրագրում Կիերկեգորը գրում է Հին Կտակարանի «կատարյալ ռոմանտիկ օրինակի» մասին՝ Հուդիթի գրքում (10։10). «Եվ Հուդիթը դուրս եկավ և իր սպասուհին նրա հետ. իսկ քաղաքի մարդիկ նայում էին նրան հետևից, մինչև նա իջնում էր սարից, մինչև անցնում էր հովտով և մինչև թաքնվում էր նրանց աչքերից»։ </ref>։ Նրանք լուռ գնում էին երեք օր, և չորրորդ օրվա առավոտյան Աբրահամը դեռևս ոչ մի խոսք չէր ասել, բայց բարձրացրեց աչքերը և հեռվից տեսավ Մորիա լեռը։ Նա ուղարկեց ծառաներին և, բռնելով Իսահակի ձեռքը, մենակ բարձրացավ նրա հետ լեռը։ Բայց Աբրահամն ասաց ինքն իրեն. «Ես չեմ ուզում թաքցնել Իսահակից, թե ուր է տանում նրան այս ճանապարհը»։ Նա կանգ առավ, օրհնության ձեռքը դրեց Իսահակի գլխին, և նա խոնարհվեց՝ ընդունելու այդ օրհնությունը։ Եվ Աբրահամի դեմքը լի էր հայրական սիրով, նրա հայացքը մեղմ էր, խոսքերը՝ նուրբ։ Բայց Իսահակը չկարողացավ հասկանալ նրան, նրա հոգին չկարողացավ բարձրանալ. նա ձեռքերով գրկեց Աբրահամի ծնկները, հուսահատությամբ նետվեց նրա ոտքերի մոտ՝ խնդրելով խնայել իր երիտասարդ կյանքը, հույսերով լի ապագան, հիշեցնում էր Աբրահամի տան ուրախությունները, որոնք նրան հիշեցնում էին իր տխրության և մենակության մասին։ Այդ ժամանակ Աբրահամը բարձրացրեց տղային, բռնեց նրա ձեռքը և շարունակեց ճանապարհը, և Աբրահամի խոսքերը լի էին կարեկցանքով և ողորմությամբ։ Բայց Իսահակը չկարողացավ հասկանալ նրան։ Աբրահամը բարձրացավ Մորիա լեռը, բայց Իսահակը չէր հասկանում նրան։ Այդ ժամանակ Աբրահամը մի պահ շրջվեց Իսահակից, բայց երբ Իսահակը նորից տեսավ Աբրահամի դեմքը, այն փոխվել էր, նրա հայացքը վայրագ էր, տեսքը՝ սարսափելի։ Նա բռնեց Իսահակին կրծքից, գցեց նրան գետնին և ասաց. «Հիմար պատանի, դու կարծում ես, թե ես քո հա՞յրն եմ։ Ես կռապաշտ եմ։ Դու կարծում ես, թե սա Աստծո՞ հրամանն է։ Ո՛չ։ Սա իմ ցանկությունն է»։ Այդ ժամանակ Իսահակը դողաց և աղաղակեց իր մեջ վախից. «Տե՛ր երկնային, ողորմյա ինձ, Աբրահամի Աստված, ողորմյա ինձ. եթե ես հայր չունեմ երկրի վրա, դու եղիր իմ հայրը»։ Բայց Աբրահամը հանգիստ ասաց ինքն իր մեջ. «Տե՛ր, շնորհակալ եմ Քեզ. ավելի լավ է, որ նա հավատա, թե ես հրեշ եմ, քան կորցնի հավատը Քո նկատմամբ»
{{թարգմանության թույլատրագիր
| բնագիր = {{ՀՍ-հին}}
| թարգմանություն = {{ՔՔ-ԸՍՏ-ՀՏ-3.0}}

[[Կատեգորիա:Սյորեն Կիերկեգոր]]
[[Կատեգորիա:Թարգմանություններ]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]
[[Կատեգորիա:Դանիական գրականություն]]
mu8bgqdi21nn2nnmpkskph5wpxsc8tk
398224
398223
2026-11-19T13:33:43Z
Samtost
14127
/* ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՄԱՍՏԸ [1] */ "Ընդհանուր իմաստը" ամբողջությամբ

'''''I'''''

Երբ գալիս է երեխային կրծքից կտրելու ժամանակը, մայրը սևացնում է իր կուրծքը. մեղք կլիներ, եթե կուրծքը շարունակեր գրավիչ մնալ այն դեպքում, երբ երեխային արգելված է դիպչել դրան։ Այսպիսով, երեխան սկսում է հավատալ, թե փոխվել է հենց կուրծքը, մինչդեռ մայրը մնում է նույնը՝ նրա հայացքը նախկինի պես սիրալիր է ու քնքուշ։
Իսկապես երջանիկ է նա, ում կարիք չի լինում ավելի կտրուկ միջոցների դիմել՝ երեխային կրծքից կտրելու համար։

'''''II'''''
Առավոտյան վաղ էր։ Աբրահամը ժամանակին վեր կացավ, գրկեց Սառային՝ իր ծերության հարսին, և Սառան համբուրեց Իսահակին, ով վերացրել էր նրա անպատվությունը, դարձել էր նրա հպարտությունն ու հույսը բոլոր գալիք սերունդների համար։ Այսպես նրանք լուռ գնում էին, և Իսահակի հայացքը գամված էր գետնին, այսպես գնում էին մինչև չորրորդ օրը, երբ Աբրահամը բարձրացրեց աչքերը և հեռվից տեսավ Մորիա լեռը, բայց այդ ժամանակ նրա հայացքը նորից ուղղվեց գետնին։ Լուռ նա դասավորեց փայտերը, կապեց Իսահակին, լուռ բարձրացրեց դանակը. և այդ ժամանակ նա տեսավ գառը, որին նախապես նախատեսել էր Տերը։ Նա զոհաբերեց գառը և վերադարձավ տուն…
Այդ օրվանից Աբրահամը ծերացավ, նա չէր կարողանում մոռանալ, թե ինչ էր պահանջել իրենից Աստված։ Իսահակը ծաղկում էր ինչպես նախկինում. բայց Աբրահամի աչքերը մթագնեցին, նա այլևս չէր տեսնում ուրախությունը։

Երբ երեխան մեծանում է և պետք է կրծքից կտրվել, մայրը աղջկավարի ծածկում է իր կուրծքը, և այլևս երեխան մայր չունի։ Երջանիկ է այն երեխան, ում չի հարկավոր այլ կերպ կորցնել իր մորը։

'''''III'''''
Առավոտյան վաղ էր։ Աբրահամը ժամանակին վեր կացավ, համբուրեց Սառային՝ երիտասարդ մորը, և Սառան համբուրեց Իսահակին՝ իր երջանկությունը, իր ուրախությունը բոլոր ժամանակների համար։ Եվ Աբրահամը մտածկոտ մեկնեց ճանապարհ։ Նա մտածում էր Ագարի և նրա որդու մասին, որին վտարել էր անապատ։ Նա բարձրացավ Մորիա լեռը, բարձրացրեց դանակը։
Հանգիստ երեկո էր, երբ Աբրահամը մենակ մեկնեց և գնաց Մորիա լեռը. նա ընկավ երեսի վրա, խնդրեց Աստծուն ներել իր մեղքը, ներել, որ նա ուզում էր զոհաբերել Իսահակին, ներել, որ հայրը մոռացել էր իր պարտքը որդու հանդեպ։ Նա ավելի ու ավելի հաճախ էր գնում իր մենակ ճանապարհով, բայց չէր գտնում հանգիստ։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպես կարող էր մեղք լինել այն, որ նա պատրաստ էր զոհաբերել Աստծուն լավագույնը, ինչ ուներ, որի համար ինքը հաճույքով բազմիցս կտար իր կյանքը. և եթե դա մեղք էր, եթե նա իսկապես չէր սիրում Իսահակին, նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է ընդհանրապես ներել այդպիսի բան, որովհետև ո՞ր մեղքը կարող է ավելի սարսափելի լինել։

Երբ երեխային պետք է կրծքից կտրվել, մայրն էլ է տխրություն զգում այն պատճառով, որ երեխան և ինքը ավելի ու ավելի կհեռանան միմյանցից. որ այն երեխան, որին նա կրել էր սրտի տակ և որը հետո պառկել էր նրա կրծքին, այլևս չի կարող լինել նույնքան մոտ։ Ահա այսպես, միասին, նրանք ապրում են այդ կարճ տխրությունը։ Երջանիկ է նա, ով այդքան մոտ է պահել երեխային և ում այլևս չի հարկավոր տխրել։

'''''IV'''''
Առավոտյան վաղ էր։ Աբրահամի տանը ամեն ինչ պատրաստ էր ճանապարհորդության համար։ Աբրահամը հրաժեշտ տվեց Սառային, և Եղիազարը՝ հավատարիմ ծառան, ուղեկցեց նրան, մինչև որ պետք եղավ հետ դառնալ։ Աբրահամն ու Իսահակը միասին գնում էին համաձայնությամբ, մինչև հասան Մորիա լեռը։ Եվ Աբրահամը պատրաստեց ամեն ինչ զոհաբերության համար՝ հանգիստ և լուռ, բայց երբ նա շրջվեց, Իսահակը տեսավ, որ Աբրահամի ձախ ձեռքը բռունցք էր սեղմված հուսահատությունից և դող էր անցնում նրա ամբողջ մարմնով, — բայց Աբրահամը բարձրացրեց դանակը։
Հետո նրանք նորից շրջվեցին տուն, և Սառան վազեց նրանց ընդառաջ, բայց Իսահակը կորցրել էր իր հավատը։ Ամբողջ աշխարհում այդ մասին ոչ մի խոսք չասվեց <ref> «Այդ մասին ոչ մի խոսք չասվեց» արտահայտությունը հանդիպում է Կիերկեգորի Օրագրում՝ կապված մի որոշ գաղտնիքի, վստահելի զրույցի հետ, որը տեղի է ունեցել նրա հետ հոր հետ դեռ վաղ երիտասարդության տարիներին. համարվում է, որ հայրը բացահայտել է նրան այն մռայլ տխրության պատճառը, որը հետապնդում էր նրան կյանքի վերջին տարիներին։ </ref>, և Իսահակը երբեք մարդկանց չպատմեց այն մասին, ինչ տեսել էր, իսկ Աբրահամը նույնիսկ չէր կասկածում, որ նա ընդհանրապես ինչ-որ բան է տեսել։

Երբ երեխային պետք է կրծքից կտրվել, մոր ձեռքի տակ կա ավելի սննդարար կերակուր, որպեսզի երեխան չմեռնի։ Երջանիկ է նա, ում ձեռքի տակ կա այդ ավելի սննդարար կերակուրը։
Այս և այլ նման եղանակներով այն մարդը, որի մասին խոսք էր գնում, մտածում էր այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Ամեն անգամ, երբ նա վերադառնում էր տուն Մորիա լեռան ճանապարհորդությունից, նա ընկնում էր…

{{թարգմանության թույլատրագիր
| բնագիր = {{ՀՍ-հին}}
| թարգմանություն = {{ՔՔ-ԸՍՏ-ՀՏ-3.0}}

[[Կատեգորիա:Սյորեն Կիերկեգոր]]
[[Կատեգորիա:Թարգմանություններ]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]
[[Կատեգորիա:Դանիական գրականություն]]
9p50al2nik3la4he5to1qyowaryx2h6
398232
398224
2026-11-20T03:31:05Z
Samtost
14127
/* ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՄԱՍՏԸ [1] */

== ԴԱՄԲԱՆԱԿԱՆ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԱՄԱՐ ==
Եթե մարդն օժտված չլիներ հավերժական գիտակցությամբ, եթե ամեն ինչի հիմքում ընկած լիներ միայն ինչ-որ տարերային ուժ՝ մի ուժ, որը, միահյուսվելով մութ կրքերին, ծնունդ է տալիս ամեն ինչի՝ մեծից մինչև աննշանը, և եթե այդ ամենի հետևում թաքնված լիներ մի անհատակ դատարկություն, որը երբեք հնարավոր չէր լինի լցնել, ապա ի՞նչ կլիներ կյանքը, եթե ոչ հուսահատություն։
{{թարգմանության թույլատրագիր
| բնագիր = {{ՀՍ-հին}}
| թարգմանություն = {{ՔՔ-ԸՍՏ-ՀՏ-3.0}}

[[Կատեգորիա:Սյորեն Կիերկեգոր]]
[[Կատեգորիա:Թարգմանություններ]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]
[[Կատեգորիա:Դանիական գրականություն]]
prydqxedmbhktozuypycxslz55vffya
398233
398232
2026-11-20T03:42:31Z
Samtost
14127
/* ԴԱՄԲԱՆԱԿԱՆ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԱՄԱՐ */

Եթե մարդն օժտված չլիներ հավերժական գիտակցությամբ, եթե ամեն ինչի հիմքում ընկած լիներ միայն ինչ-որ տարերային ուժ՝ մի ուժ, որը, միահյուսվելով մութ կրքերին, ծնունդ է տալիս ամեն ինչի՝ մեծից մինչև աննշանը, և եթե այդ ամենի հետևում թաքնված լիներ մի անհատակ դատարկություն, որը երբեք հնարավոր չէր լինի լցնել, ապա ի՞նչ կլիներ կյանքը, եթե ոչ հուսահատություն։ Եթե ամեն ինչ այդպես լիներ, եթե չլինեին սուրբ կապերը, որոնք մարդկությունը միավորում են մեկ ամբողջության մեջ, եթե մեկ սերունդը մեծանար մյուսի հետևից՝ ինչպես անտառում նոր տերևները <ref> Անուղղակի հղում Հոմերոսին՝ Իլիական, VI. 146։ </ref>, եթե մեկ սերունդը հետևեր մյուսին՝ ինչպես թռչունների երգերը թավուտում, եթե մարդկային ցեղը անցներ աշխարհով՝ հետք չթողնելով, ինչպես ջրի վրայով սահող նավը կամ ինչպես անապատով մրրիկող քամին՝ անմիտ ու անպտուղ քմահաճույքի նման, եթե հավերժական մոռացությունը միշտ ագահորեն դարանակալեր իր զոհին և ոչ մի ուժ չկարողանար այդ զոհը պոկել նրա ճանկերից, որքա՜ն անմխիթար ու դատարկ կլիներ այն ժամանակ կյանքը։ Բայց հենց դրա համար էլ այդպես չէ, և ինչպես Տերը ստեղծեց տղամարդուն ու կնոջը, այնպես էլ նա ստեղծեց հերոսին, իսկ նրա հետ՝ բանաստեղծին կամ գրողին։ Վերջինս չի կարող անել այն, ինչ անում է առաջինը, նա կարող է միայն հիանալ հերոսով, սիրել նրան, ուրախանալ նրանով։ Սակայն նա նույնքան երջանիկ է, և ոչ պակաս, քան այն առաջինը, որովհետև հերոսը կարծես նրա սեփական լավագույն էությունն է, որին նա սիրահարված է. միաժամանակ նա ուրախ է, որ դա այնուամենայնիվ ինքը չէ, և նրա սերը իսկապես կարող է հիացմունք լինել։ Ինքը հիշողության հանճար է, նա ոչինչ չի կարող անել՝ չհիանալով այն բանով, ինչ արվել է. նա ոչինչ իրենը չի համարում, բայց նախանձախնդիր է այն ամենի նկատմամբ, ինչը վստահված է իրեն։ Նա հետևում է իր սրտի ընտրությանը, սակայն հենց որ գտնում է փնտրածը, նորից սկսում է թափառել բոլոր դարպասների մոտ իր երգերով ու խոսքերով, որպեսզի բոլորը կարողանան հիանալ հերոսով այնպես, ինչպես ինքը, որպեսզի բոլորը կարողանան հպարտանալ հերոսով, ինչպես ինքը։ Սա է նրա ունեցվածքը, նրա համեստ ձեռքբերումը, սրանում է կայանում նրա հավատարիմ ծառայությունը հերոսի տանը։ Եթե նա հավատարիմ է մնում իր սիրուն, եթե օր ու գիշեր պայքարում է մոռացության ծանրության դեմ, որը փորձում է խլել նրանից իր հերոսին, ուրեմն նրա ծառայությունը հասել է կատարելության, և նա միավորվել է հերոսի հետ, ով նույնքան հավատարիմորեն պատասխանում է նրան փոխադարձ սիրով, որովհետև բանաստեղծը կարծես հերոսի լավագույն էությունն է, և թեկուզ այն անզոր է՝ ինչպես ամեն հիշողություն, բայց այն նաև ամեն ինչ բացատրում է՝ ինչպես որ անում է հիշողությունը։ Դրա համար էլ չի մոռացվի ոչ ոք նրանցից, ովքեր մեծ են եղել. և որքան էլ երկար տևի դա, նույնիսկ եթե անհասկացողության ամպերը հերոսին տանեն հեռու <ref> Տե՛ս՝ Հոմերոս, Իլիական, III. 381։ Այս գլխում խոսվում է այն մասին, թե ինչպես է աստված փրկում հերոսին՝ նրան ամպի մեջ տանելով հեռու։ </ref>, նրա երկրպագուն այնուամենայնիվ գալիս է նրա մոտ, և որքան ավելի շատ ժամանակ է անցնում, այնքան ավելի հավատարիմ է նա մնում նրան։
{{թարգմանության թույլատրագիր
| բնագիր = {{ՀՍ-հին}}
| թարգմանություն = {{ՔՔ-ԸՍՏ-ՀՏ-3.0}}

[[Կատեգորիա:Սյորեն Կիերկեգոր]]
[[Կատեգորիա:Թարգմանություններ]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]
[[Կատեգորիա:Դանիական գրականություն]]
g2oi6vjv40n5o26n2v48irw4ym84j8a
398234
398233
2026-11-20T03:46:23Z

Ո՛չ, ոչ ոք չի մոռացվի նրանցից, ովքեր մեծ են եղել այս աշխարհում. բայց յուրաքանչյուրն այստեղ մեծ է եղել իր հատուկ ձևով, և յուրաքանչյուրը՝ այն բանի մեծության համեմատ, ինչ նա սիրել է։ Որովհետև նա, ով սիրել է ինքն իրեն, մեծացել է իր միջոցով, և նա, ով սիրել է այլ մարդկանց, մեծացել է իր նվիրվածությամբ, բայց նա, ով սիրել է Աստծուն, դարձել է ամենամեծը բոլորից։ Բոլորն էլ կմնան հիշողության մեջ, բայց յուրաքանչյուրը մեծ կլինի իր սպասումի (Forventning) համեմատ։ Մեկը մեծացել է հնարավորի սպասումով, մյուսը՝ հավերժականի սպասումով, բայց նա, ով սպասել է անհնարինին, դարձել է ամենամեծը բոլորից։ Բոլորն էլ կմնան հիշողության մեջ, բայց յուրաքանչյուրը մեծ կլինի այն մեծության համեմատ, որի դեմ պայքարել է։ Որովհետև նա, ով պայքարել է աշխարհի դեմ, մեծացել է նրանով, որ հաղթել է աշխարհին, իսկ նա, ով պայքարել է ինքն իր դեմ, էլ ավելի մեծ է դարձել՝ հաղթելով ինքն իրեն, սակայն նա, ով պայքարել է Աստծո դեմ, դարձել է ամենամեծը բոլորից։ Այսպես են նրանք կռվել այս երկրի վրա. եղել է մեկը, ով հաղթել է բոլորին իր ուժով, և եղել է մեկը, ով հաղթել է Աստծուն իր անզորությամբ։ Եղել է մեկը, ով հույս է դրել ինքն իր վրա և նվաճել է ամեն ինչ, և եղել է մեկը, ով՝ վստահ լինելով իր ուժի վրա, զոհաբերել է ամեն ինչ. բայց նա, ով հույս է դրել Աստծո վրա, ամենամեծն էր բոլորից։ Եղել է մեկը, ով մեծ է եղել իր ուժով, եղել է մեկը, ով մեծ է եղել իր իմաստությամբ, և մեկը, ով մեծ է եղել հույսով, և մեկը, ով մեծ է եղել սիրով. բայց ամենամեծը բոլորից եղել է Աբրահամը. նա մեծ էր այն զորությամբ, որի ուժը կայանում էր անզորության մեջ, մեծ էր այն իմաստությամբ, որի գաղտնիքը հիմարության մեջ էր <ref> Տե՛ս՝ Ա Կորնթացիներ 3։18-19. «…եթե ձեզանից մեկը կարծում է, թե իմաստուն է այս դարում, թող հիմար դառնա, որպեսզի իմաստուն լինի։ Որովհետև այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծո առջև…»։ </ref>, մեծ էր այն հույսով, որ խելագարության էր նմանվում, մեծ էր այն սիրով, որը ինքնատյացություն է սեփական անձի նկատմամբ։
{{թարգմանության թույլատրագիր
| բնագիր = {{ՀՍ-հին}}
| թարգմանություն = {{ՔՔ-ԸՍՏ-ՀՏ-3.0}}

[[Կատեգորիա:Սյորեն Կիերկեգոր]]
[[Կատեգորիա:Թարգմանություններ]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]
[[Կատեգորիա:Դանիական գրականություն]]
slaqp52h5n974nqe2ehgwt1kp9vs8yw
398240
398234
2026-11-20T11:31:33Z
Samtost
14127
/* ԱՌԱՋԱԲԱՆ ՀԵՂԻՆԱԿԻ */

Նա նախապես կանխատեսում է իր ճակատագիրը՝ լիովին անտեսված լինելը։ Նա կռահում է ամենասարսափելին՝ որ բծախնդիր քննադատությունը նրան բազմիցս կանգնեցնելու է դպրոցական քննության առաջ։ Բայց նա սարսափում է մի բանից, որն ավելի սարսափելի է. որ որևէ գործունյա հաշվառող, պարագրաֆներ կուլ տվող մեկը, որը գիտությունը փրկելու նպատակով միշտ պատրաստ է ուրիշների երկերի հետ անել այն, ինչ Թրոպը «ճաշակը փրկելու համար» մեծահոգաբար արեց «Մարդկային ցեղի կործանման» հետ <ref> Թրոպը կամ Տրոպը դանիացի գրող և քննադատ Յոհան Լյուդվիգ Հայբերգի «Գրախոսը և կենդանիները» վոդևիլային պիեսի կերպարն է։ </ref>, — իր երկը մասերի ու պարագրաֆների կբաժանի և դա կանի նույն անզիջում հետևողականությամբ, ինչպես այն մարդը, որը կետադրության գիտությանը ծառայելու նպատակով իր խոսքը բաժանել էր՝ հաշվելով բառերը, այնպես որ յուրաքանչյուր հիսուն բառից հետո դնում էր մեկ վերջակետ, իսկ յուրաքանչյուր երեսունհինգ բառից հետո՝ մեկ ստորակետ-կետ։

7j83gdp90q106en7at34scxaf5x6m9q
398241
398240
2026-11-20T11:36:28Z

«Սա Համակարգը չէ, այն Համակարգի հետ ամենափոքր առնչությունն անգամ չունի։ Ես ամենայն բարիք եմ մաղթում Համակարգին և այս մեծ ընդհանուր ձեռնարկմանը մասնակցող բոլոր դանիացիներին <ref> Դան. *Omnibus* (օմնիբուս) — բառախաղ և կատակ Կիերկեգորի կողմից։ Բանն այն է, որ 1840 թվականին՝ «Վախ և դող»-ի հրատարակումից երեք տարի առաջ, Կոպենհագենում հայտնվեցին քաղաքային առաջին օմնիբուսները։ </ref>, քանզի այս ամենից, հավանաբար, աշտարակ չի կառուցվի։ Բոլորիդ՝ յուրաքանչյուրիդ առանձին և բոլորիդ միասին, մաղթում եմ երջանկություն և օրհնություն»։

dqcffuemdji84ahux7swm2lzjfsmclc
398242
398241
2026-11-20T11:38:24Z

«Սա Համակարգը չէ, այն Համակարգի հետ ամենափոքր առնչությունն անգամ չունի։ Ես ամենայն բարիք եմ մաղթում Համակարգին և այս մեծ ընդհանուր ձեռնարկմանը մասնակցող բոլոր դանիացիներին <ref> Դան. *Omnibus* (օմնիբուս) — բառախաղ և կատակ Կիերկեգորի կողմից։ Բանն այն է, որ 1840 թվականին՝ «Վախ և դող»-ի հրատարակումից երեք տարի առաջ, Կոպենհագենում հայտնվեցին քաղաքային առաջին օմնիբուսները։ </ref>, քանզի այս ամենից, հավանաբար, աշտարակ չի կառուցվի <ref> Կիերկեգորի հղումն ակնհայտորեն վերաբերում է Ղուկասի ավետարանի 14:28–30 հատվածին. «Ձեզանից ո՞վ, աշտարակ կառուցելու մտադրություն ունենալով, նախ չի նստում ու հաշվարկում ծախսերը՝ տեսնելու, թե արդյոք ունի» այն, ինչ անհրաժեշտ է այն ավարտին հասցնելու համար, «որպեսզի, երբ հիմքը դնի, բայց չկարողանա ավարտել, բոլոր տեսնողները չսկսեն ծաղրել նրան՝ ասելով. "Այս մարդը սկսեց կառուցել, բայց չկարողացավ ավարտել"»։ </ref>։ Բոլորիդ՝ յուրաքանչյուրիդ առանձին և բոլորիդ միասին, մաղթում եմ երջանկություն և օրհնություն»։

mrm29hyjcug8tse12j8cryz79wi86h3
Հեղինակ:Տիգրան Մանուկյան
100
152210
398228
2026-11-19T17:11:20Z
Samtost
14127
Նոր էջ «'''Тигран Манукян''' (арм. Տիգրան Մանուկյան; род. 9 октября 2006, Мартуни, Армения) — армянский автор, интересующийся историей, литературой, философией и богословием. == Биография == Родился 9 октября 2006 года в городе Мартуни, Республика Армения. Получил среднее профес...»:
398228
wikitext
text/x-wiki
'''Тигран Манукян''' (арм. Տիգրան Մանուկյան; род. 9 октября 2006, Мартуни, Армения) — армянский автор, интересующийся историей, литературой, философией и богословием.
== Биография ==
Родился 9 октября 2006 года в городе Мартуни, Республика Армения.
Получил среднее профессиональное образование по направлению программирования, окончив колледж по специальности «техник-программист».
== Интересы и деятельность ==
Сфера интересов Манукяна охватывает историю Армении, философию, литературу и христианское богословие. Среди исторических деятелей, вызывающих его интерес, — Андраник Озанян, Гарегин Нжде, Драстамат Канаян и Арам Манукян.
В литературной области проявляет интерес к произведениям Хачатура Абовяна и Микаэла Налбандяна, а также к европейской философской традиции, в частности к работам Сёрена Кьеркегора.
Занимается рисованием и разработкой собственного проекта манги «Эхо времени».
== Творчество ==
Пишет эссе и переводит тексты недавно например перевёл несколько текстов [[Сёрена Кьеркегора]] такие как [[Страх и трепет]], фрагменты из [[Или — Или]] и т.д.
== См. также ==
* [[Армянская литература]]
* [[Армянская философия]]
[[Категория:Родившиеся 9 октября]]
[[Категория:Родившиеся в 2006 году]]
[[Категория:Персоналии:Мартуни]]
ezsa47s3g3ph7lfnvax44zl0g9w1jz1
398229
398228
2026-11-19T17:12:21Z
Samtost
14127
398229
wikitext
text/x-wiki
'''Тигран Манукян''' (арм. Տիգրան Մանուկյան; род. 9 октября 2006, Мартуни, Армения) — армянский автор, интересующийся историей, литературой, философией и богословием.
== Биография ==
Родился 9 октября 2006 года в городе Мартуни, Республика Армения.
Получил среднее профессиональное образование по направлению программирования, окончив колледж по специальности «техник-программист».
== Интересы и деятельность ==
Сфера интересов Манукяна охватывает историю Армении, философию, литературу и христианское богословие. Среди исторических деятелей, вызывающих его интерес, — Андраник Озанян, Гарегин Нжде, Драстамат Канаян и Арам Манукян.
В литературной области проявляет интерес к произведениям Хачатура Абовяна и Микаэла Налбандяна, а также к европейской философской традиции, в частности к работам Сёрена Кьеркегора.
Занимается рисованием и разработкой собственного проекта манги «Эхо времени».
== См. также ==
* [[Армянская литература]]
* [[Армянская философия]]
[[Категория:Родившиеся 9 октября]]
[[Категория:Родившиеся в 2006 году]]
[[Категория:Персоналии:Мартуни]]
i5fyj37h2tnxi6897jaxh9cwk43xu1s
398230
398229
2026-11-19T17:12:51Z
Samtost
14127
/* Интересы и деятельность */
398230
wikitext
text/x-wiki
'''Тигран Манукян''' (арм. Տիգրան Մանուկյան; род. 9 октября 2006, Мартуни, Армения) — армянский автор, интересующийся историей, литературой, философией и богословием.
== Биография ==
Родился 9 октября 2006 года в городе Мартуни, Республика Армения.
Получил среднее профессиональное образование по направлению программирования, окончив колледж по специальности «техник-программист».
== Интересы и деятельность ==
Сфера интересов Манукяна охватывает историю Армении, философию, литературу и христианское богословие. Среди исторических деятелей, вызывающих его интерес, — Андраник Озанян, Гарегин Нжде, Драстамат Канаян и Арам Манукян.
В литературной области проявляет интерес к произведениям Хачатура Абовяна и Микаэла Налбандяна, а также к европейской философской традиции, в частности к работам Сёрена Кьеркегора.
== См. также ==
* [[Армянская литература]]
* [[Армянская философия]]
[[Категория:Родившиеся 9 октября]]
[[Категория:Родившиеся в 2006 году]]
[[Категория:Персоналии:Мартуни]]
k7v0wlqdvmkc6g5zrzcw77vdzp5nwbu
398238
398230
2026-11-20T11:23:41Z
Samtost
14127
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
398238
wikitext
text/x-wiki
phoiac9h4m842xq45sp7s6u21eteeq1