Ուիքիփետիա
hywwiki
https://hyw.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D6%82%D5%B8%D6%80_%D4%B7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.14
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Ուիքիփետիա
Ուիքիփետիայի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Ստորոգութիւն
Կատեգորիայի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Մկրտիչ Արմէն
0
2104
253204
228530
2026-08-07T06:52:40Z
Maral Dikbikian
4797
253204
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Անձ|պատկեր=Mkrtich Armen's Plaque, Yerevan.jpg}}[[Պատկեր:Կումայրի_արգելոց_ք._Գյումրի_09.JPG|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:%D4%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B5%D6%80%D5%AB_%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%B8%D6%81_%D6%84._%D4%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%D6%80%D5%AB_09.JPG|մինի|Մկրտիչ Արմէնի յուշատախտակը [[Գիւմրի]]ի մէջ]]
'''Մկրտիչ Արմէն''' (Յարութիւնեան, {{ԱԾ}}), բանաստեղծ, արձակագիր եւ թարգմանիչ։
== Կենսագրութիւն ==
Աւազանի անունով Մկրտիչ Յարութիւնեան, ծնած Է 27 Դեկտեմբեր 1906-ին [[Ալեքսանդրապոլ]] (այժմ [[Գիւմրի]])։ Որդին է արհեստաւոր Գրիգորին: Նախնական ուսումը ստացած է Գիւմրիի «Ս. Փրկիչ» եւ Տղայոց Միջնակարգ վարժարաններուն մէջ։ Իր հօր մահէն ետք յաճախած է Ամերիկեան Միսիոնարներու վարժարանը, որ այդ օրերուն [[Համաշխարհային Առաջին Պատերազմ|Համաշխարհային Առաջին պատերազմէն]] վերապրած հայ որբերու գլխաւոր ուսումնական հաստատութիւններէն մէկն էր։ Պատանի տարիքէն օժտուած է գրելու բնատուր ձիրքով: Որբանոցի կեանքն ու սկաուտական դաստիարակութիւնը իր մէջ արթնցուցած են արժանապատիւ կեանք մը ունենալու տեսլականը, որ շուտով ի յայտ եկած է իր գրութիւններուն մէջ:
1925-ին փոխադրուած է [[Երեւան]], ուր խմբագրական պաշտօններ վարած է մամուլի եւ «Հայ Ֆիլմ» շարժապատկերի արուեստանոցին մէջ։ Մամուլի մէջ առաջին քերթուածները եւ պատմուածքները հրատարակելէ ետք, Մկրտիչ Արմէն հրատարակած է նաեւ իր առաջին հատորները։
Ան աւարտած է [[Մոսկուա]]յի շարժապատկերի հիմնարկի բեմադրական երկամեայ դասընթացքը, ուր կատարելագործած է գրելու իր արուեստը։ Երեսունական թուականներուն, Մկրտիչ Արմէն կը շարունակէ արտադրել, յատկապէս հրատարակելով իր գլխաւոր վէպը՝ «Հեղնար աղբիւր»ը։
1937-ին ան եւս զոհ դարձած է ծայր առած հալածանքներուն։ Դատապարտուած է աքսորի, ութ տարի անցընելով հեռաւոր հիւսիսի սառնամանիքին եւ լռութեան մէջ։ 1945-ին՝ անպարտ արձակուած է եւ վերադարձած՝ [[Երեւան]], ուր շարունակած է իր ստեղծագործական աշխատանքը։
Ռուսական եւ այլ խորհրդային գրականութենէն կատարած է բազմաթիւ թարգմանութիւններ։
Մահացած է Երեւան, [[1972 թուական|1972]]-ին։
== Գրական-Ստեղծագործական Կեանք ==
1920-ականներու սկիզբը Մկրտիչ Արմէն ընթերցողին կը ներկայանայ չափածոյ ոտանաւորներով: 1928-էն սկսեալ կը սկսի արձակ գրութիւններ գրել:
1925-ին ան կը միանայ խորհրդային գաղափարախօսութեան համահունչ գրականութիւն ստեղծելու շարժումին, իր ներդրումը բերելով Գիւմրիի Բանուորագիւղացիական գրողներու «Հոկտեմբեր» Միութեան հիմնադրումին: Մկրտիչ իր գրութիւններուն առանցքը կը դարձնէ խորհրդային դարաշրջանի հայ հասարակութեան ազգային, հասարակական եւ հոգեբանական աշխարհը: Ան վէպերով եւ պատմուածքերով լուսարձակի տակ կ'առնէ սուր բախումը, որ ի յայտ կու գայ հայ ժողովուրդի աւանդական արժէքներուն եւ նորահաստատ խորհրդային հասարակարգի բարքերուն միջեւ:
«Խորտակուած Հոգիների Փողոցում» եւ «Ջուբէիդա» գրական գործերով ան կը ներկայացնէ սիրոյ եւ ամուսնութեան, ընտանիքի եւ աշխատանքի հասարակական հիմնահարցերը: Ան կը փորձէ հին սովորութիւնները հասկնալ եւ նորը մարդկայնօրէն իր ապրած երկուութեամբ ներկայացնել:
Մկրտիչ Արմէն իր ժամանակի տիրող գաղափարախօսութեան ազդեցութեան տակ պարտաւոր զգաց «Կոմերիտական Պատուածքներ» շարքի հերոսները ներկայացնել հին սովորութիւնները մերժելու հոգեկերտուածքով, սակայն հմտութեամբ կրցաւ իր կերպարները վերածել համակրելի, կենսուրախ տիպարներու, որոնք նորը ընդունելով հանդերձ շարունակեցին իրենց մէջ պահպանել անցեալի ժառանգութեան անկորնչելի արժէքները:
Մկրտիչ Արմէնի գլուխ գործոցը եղաւ 1935-ին լոյս տեսած «Հեղնար Աղբիւր» վիպակը, որուն մէջ ան խորհրդահայ մարդուն ներքին պառակտումի ողբերգութեան տուաւ գրական-գեղարուեստական մշակում: Գիւմրիի աւանդական բարքերու խորապատկերին վրայ Մկրտիչ Արմէն քանդակեց աղբիւր կառուցող Ուստա Մկրտիչի աշխատանքային փիլիսոփայութիւնն ու բարոյականութիւնը եւ հերոսուհիին՝ Հեղնարի ամուսնական անհաւատարմութեան ողբերգականացումին ընդմէջէն յաւերժացուց հայ կնոջ ազատագրութեան խնդիրը, աւանդապահ ընտանեկանի նահանջը, սիրոյ եւ հաւատարմութեան վերանորոգման ուժը: «Հեղնար Աղբիւր»ին վրայ Ուստա Մկրտիչը քանդակեց հետեւեալ խօսքը. «Ամէն մի կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ հէչ մէկը իրաւունք չունի խմելու էնոր ջրէն», որ դարձաւ հայ ժողովուրդի թեւաւոր խօսքերէն մէկը:
«Հեղնար Աղբիւր» վիպակով Մկրտիչ Արմէնի դէմ ելան խորհրդային վարչակարգի սպասարկուները: Նայիրի Զարեան քննադատական անխնայ հարուածի տակ առաւ այս ստեղծագործութիւնը զայն բանադրելով իբրեւ ազգայնամոլական եւ քաղքենիական վտանգաւոր ստեղծագործութիւն:
Մկրտիչ Արմէն իր գրութիւններով խորհրդային վարչակարգի սպասարկուներուն բարկութիւնը սրեց: Նայիրի Զարեան անխնայ հարուածի տակ առաւ իր գրականութիւնը եւ յատկապէս «Հեղնար Աղբիւր»ը, զայն համարելով ազգայնամոլական եւ քաղքենիական վտանգաւոր ստեղծագործութիւն: 1937-ին Մկրտիչ Արմէն պաշտօնապէս համարուեցաւ «ժողովուրդի թշնամի» եւ 11 տարի սիպիրեան աքսորի դատապարտուեցաւ: Աքսորէն վերադարձին, ան գրկաբաց ընդունուեցաւ ժողովուրդին կողմէ, սակայն ստեղծագործական կրակը արդէն մարած էր իր մէջ:
Մկրտիչ Արմէնի ստեղծագործութիւնները թարգմանուած եւ առանձին գիրքով լոյս տեսած են ռուսերէն, ազրպէյճաներէն, լիթուաներէն, թրքերէն, պարսկերէն, չեխերէն, յունարէն, սպաներէն եւ այլ լեզուներով։ Ինքն ալ ճանչցուած թարգմանիչ է եւ հայերէնի թարգմանած է ռուս եւ այլազգի շատ մը գրողներու, այդ թիւին՝ Անթոն Չեխովի, Մաքսիմ Կորքիի, Վլատիմիր Մայաքովսքիի, Միխայիլ Շոլոխովի, Ֆրիտիոֆ Նանսենի, Եուրի Օլեշայի եւ ուրիշներու հանրայայտ երկերը<ref>{{Citation|title=Մկրտիչ Արմեն|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%AB%D5%B9_%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6&oldid=10724181|date=2026-04-12|accessdate=2026-08-07|language=hy}}</ref>։
Պարգեւատրուած է Աշխատանքային կարմիր դրօշի շքանշանով<ref>{{Citation|title=Մկրտիչ Արմեն|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%AB%D5%B9_%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6&oldid=10724181|date=2026-04-12|accessdate=2026-08-07|language=hy}}</ref>։
1971-ին «Հայ Ֆիլմ»ը շարժանկարի վերածեց իր գլուխ գործոցը, որ սերունդներու կազմաւորումին մէջ իր ներդրումը ունեցաւ:
{{քաղուածք|«Մարդուն միշտ չէ, որ անհրաժեշտ են հաց, ջուր, քուն, տաք անկիւն, բայց միշտ պէտք է կանացի քնքշութիւն՝ մօ՞ր, քրո՞ջ, կնո՞ջ, աղջկա՞յ, միայն թէ կանացի այդ ամէնազօր, ամէնաբուժիչ, ամէնակենսատու էլիքսիրն աշխարհում»:|}}
{{քաղուածք|«Մարդու մէջ, եթէ նա մարդ է, ամէն մի բառի, շարժման, հայեացքի, ձայնի մէջ պէտք է արտայայտուի զգացմունք, ոչ միայն ներքուստ, այլեւ՝ արտաքուստ, ցցուն... եթէ դա ուրախութիւն է, ապա լերան պէս բարձր, թախիծ՝ անտառի պէս ընդարձակ, սէր՝ հեղեղի պէս խորը»:|}}
{{քաղուածք|«Ստորջրեայ խութի նման անհասկանալի ու թաքնած մարդը մի օր ինքն է ընդհանրուելու իրեն ու խորտակուելու»:|}}
{{քաղուածք|«Ժամանակն ունի երկու ապաստան՝ անցեալի յուշերը եւ ապագայի երազները»:|}}
== «Երեւան» վէպին վերահրատարակութիւնն ու զարթօնքը<ref>{{Citation|title=Մկրտիչ Արմեն|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%AB%D5%B9_%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6&oldid=10724181|date=2026-04-12|accessdate=2026-08-07|language=hy}}</ref> ==
1932 թուականին Մկրտիչ Արմէն իր՝ «Ինչպէս կը գրուին վէպերը» յօդուածին մէջ, որով կ'անդրադառնար նախ եւ առաջ 1931-ին Մոսկուայի մէջ լոյս տեսած «Երեւան» վէպին հասցէին հնչող քննադատութիւններուն, կը սահմանէ գրական իր հայեացքները, ազդեցութիւններն ու նախասիրութիւնները եւ ուշագրաւ խոստովանութիւն մը կընէ. «Ես՝ «Երեւան» էպոպէան եմ ամբողջութեամբ առնուած»:
Շուտով Մ. Արմէն բռնադատուեցաւ ու աքսորուեցաւ Սիպիր, եւ վէպը այդպէս ալ չունեցաւ երկրորդ կեանքի հնարաւորութիւն։ «Երեւան» վէպը վերահրատարակուեցաւ միայն 2017 թուականին՝ «Անտարէս» հրատարակչատան կողմէ։ «Երեւան»ի վերահրատարակումը մեծ արձագանգ գտաւ գրական, ընթերցողական եւ ընդհանրապէս՝ մշակութային լայն շրջանակներու մէջ։ Վէպին շուրջ կազմակերպուեցան քննարկումներ եւ ընթերցումներ։
2024 թուականին «Բուն TV» հեռուստատեսութիւնը թողարկեց հաղորդաշար մը՝ անդրադառնալով վէպին գեղարուեստական, ընկերային-քաղաքական, մշակութային եւ քաղաքային համատեքստերուն։
== Երկեր<ref>{{Citation|title=Մկրտիչ Արմեն|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%AB%D5%B9_%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6&oldid=10724181|date=2026-04-12|accessdate=2026-08-07|language=hy}}</ref> ==
* '''Պատմուածքներ''', Երեւան, 1928, 273 էջ։
* '''Ջուբէիդա''' (վիպակ), Երեւան, «Յերիտասարդ պոլշեւիկ», 1928, 36 էջ։
* '''Քաղաքը բլուրին վրայ''' (վիպակ), Երեւան, 1930, 162 էջ։
* '''Երեւան''' (էպոպէա), Մոսկուա, 1931, 270 էջ։
* '''Սկաուտ թիւ 89''', Երեւան, 1933, 229 էջ։
* '''Գագաթներու երգը''' (պատմուածքներ եւ ակնարկներ), Երեւան, 1933, 299 էջ։
* '''Առաջին պատկոմներ''', Երեւան, 1935, 172 էջ։
* '''Հեղնար աղբիւր''' (վիպակ), Երեւան, 1935, 206 էջ։
* '''Հեղնար աղբիւր''' (վիպակ), Երեւան, 1936, 202 էջ։
* '''Երեք սիրավէպ''' (պատմուածքներ), Երեւան, 1936, 151 էջ։
* '''Սկաուտ թիւ 89''', Երեւան, 1937, 311 էջ։
* '''Հեղնար աղբիւր''', Գահիրէ, 1948, 191 էջ։
* '''Յասվա''', Երեւան, 1953, 316 էջ։
* '''Կարմիր եւ կապոյտ փողկապներ''', Երեւան, 1954, 498 էջ։
* '''Հեղնար աղբիւր''', Երեւան, 1955, 147 էջ։
* '''Պատմուածքներ''', Երեւան, 1957, 736 էջ։
* '''Գոյնզգոյն թագաւորութիւն''', Երեւան, 1959, 202 էջ։
* '''Հեղնար աղբիւր''', Երեւան, 1959, 206 էջ։
* '''Ոսկէ հնձան''' (վիպակներ), Երեւան, 1959, 464 էջ։
* '''Հեղնար աղբիւր''', Երեւան, 1961, 124 էջ։
* '''Վարդավան''' (վիպակներ), Երեւան, 1962, 532 էջ։
* '''Պատուիրեցին յանձնել Ձեզ''', Երեւան, 1964, 444 էջ։
* '''Պատուիրեցին յանձնել Ձեզ''', Պէյրութ, 1965, 457 էջ։
* '''Երկեր''', հատ. 1. Պատմուածքներ, Երեւան, 1966, 616 էջ:
* '''Երկեր''', հատ. 2. Ժիրայր Գլենց, Երեւան, 1967, 616 էջ:
* '''Երկեր''', հատ. 3. Վիպակներ, Երեւան, 1967, 676 էջ:
* '''Ժիրայր Գլենց''', Երեւան, 1967, 470 էջ։
* '''Երկեր''', հատ. 4. Առաջին ծանօթութիւնը Չարենցաւանի հետ, Երեւան, 1971, 456 էջ:
* '''Երկեր''', հատ. 5. Կարմիր եւ կապոյտ փողկապներ: Գոյնզգոյն թագաւորութիւնը, Երեւան, 1973, 678 էջ:
* '''Գոյնզգոյն թագաւորութիւնը''', Անթիլիաս, 1988, 202 էջ։
* '''Պատուիրեցին յանձնել Ձեզ''', Երեւան, 2006, 224 էջ։
* '''Երեւան''' (էպոպէա), Երեւան, 2016, 320 էջ։
* '''Գոյնզգոյն թագաւորութիւն''', Երեւան, 2016, 204 էջ։
* '''Հեղնար աղբիւր''' (վէպ), Երեւան, «Անտարէս», 2018, 168 էջ:
* '''Երեւան''' (էպոպէա), Երեւան, 2021, 272 էջ։
* '''Ժիրայր Գլենց''' (վէպ), Երեւան, «Դարակ», 2024, 416 էջ։ Խմբագիր՝ Աշոտ Գաբրիէլեան։
== Թարգմանութիւններ (ռուսերէնէ)<ref>{{Citation|title=Մկրտիչ Արմեն|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%AB%D5%B9_%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6&oldid=10724181|date=2026-04-12|accessdate=2026-08-07|language=hy}}</ref> ==
<blockquote>Այս հեղինակին կատարած թարգմանութիւններու ցանկը կրնաք որոնել «Թարգմանչաց արուեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնին մէջ։</blockquote>
* '''Վ. Մակաւէեւ''', ''Փիոներական կենդանի լրագիրներ'', Երեւան, Պետհրատ, 1927, 68 էջ։
* '''Ֆրիտիոֆ Նանսեն''', ''Գիշերուան խաւարին եւ սառոյցներուն մէջ'', հատոր 1 (կրճատումներով), Երեւան, Պետհրատ, 1927, 99 էջ։
* ''Թարգմանական պատմուածքներ'', պրակ առաջին, Երեւան, Պետհրատ, 1929, 37 էջ։
* ''Թարգմանական պատմուածքներ'', պրակ երկրորդ, Երեւան, Պետհրատ, 1929, 31 էջ։
* '''Ալեքսանտր Եակովլեւ''', ''Հոկտեմբերը Մոսկուայի մէջ'' (կրճատումներով), Երեւան, Պետհրատ, 1929, 58 էջ։
* '''Վ. Միսլաւսքի''', ''Դնեպրոստրոյ'', Մոսկուա, 1931, 32 էջ։
* '''Միխայիլ Շոլոխով''', ''Հերկած խոպան'', Երեւան, Պետհրատ, 1933, 518 էջ։
* '''Անթոն Չեխով''', ''Ընտիր պատմուածքներ'', Երեւան, Պետհրատ, 1934, 219 էջ։
* '''Եուրի Օլեշա''', ''Երեք հաստլիկներ'' (հեքիաթ-վէպ), Երեւան, Պետհրատ, 1935, 257 էջ։
* '''Կուսթաւ Էրիքսոն''', ''Ճազ'' (վիպակ), Երեւան, Պետհրատ, 1935, 240 էջ։
* '''Կուսթաւ Էրիքսոն''', ''Թափառաշրջիկներու Ամերիկան'' (վիպակ), Երեւան, Պետհրատ, 1936, 322 էջ։
* '''Ա. Ռազումովսքի''', ''Անապատի հեղկոմը'' (վէպ), Երեւան, Պետհրատ, 1936, 156 էջ։
* '''Մաքսիմ Կորքի''', ''Պատմուածքներ'' (թարգմանութեան հեղինակակից Ա. Դեբենց, Մուշէ), Երեւան, Պետհրատ, 1947, 175 էջ։
* '''Ալեքսանտր Ֆատէեւ''', ''Երիտասարդ կուարդիա'' (վէպ), Երեւան, Հայպետհրատ, 1947, 812 էջ։
* '''Մաքսիմ Կորքի''', ''Պատմուածքներ'', Երեւան, Հայպետհրատ, 1947, 175 էջ։
* '''Վ. Նեքրասով''', ''Ստալինկրատի խրամատներուն մէջ'', Երեւան, Հայպետհրատ, 1948, 358 էջ։
* '''Վ. Կաւերին''', ''Երկու հրամանատար'' (''Երկու կապիտան'' - վէպ), հատոր 1, Երեւան, Հայպետհրատ, 1948, 513 էջ։
* '''Վ. Կաւերին''', ''Երկու հրամանատար'' (''Երկու կապիտան'' - վէպ), հատոր 2, Երեւան, Հայպետհրատ, 1948, 418 էջ։
* '''Սեմիոն Պապայեւսքի''', ''Ոսկէ աստղի ասպետը'' (''Ոսկէ աստղի կաւալերը'' - վէպ), Երեւան, Հայպետհրատ, 1948, 703 էջ։
* '''Անթոն Չեխով''', ''Ընտիր երկեր'' (գիրքին մէջ մտնող «Մտքերու խռովութիւն», «Չարամիտը», «Հոգեհանգիստ», «Ձորակին մէջ» պատմուածքները թարգմանած է Մ. Արմէն), Երեւան, Հայպետհրատ, 1948, 540 էջ։
* '''Ն. Միխայլով''', ''Մեր երկրին տարածութիւններն ու հարստութիւնները'', Երեւան, Հայպետհրատ, 1950, 64 էջ։
* ''Դահուկային մարզանք'' (''Դահուկային սպորտ''), Երեւան, Հայպետհրատ, 1950, 47 էջ։
* '''Միխայիլ Շոլոխով''', ''Հերկած խոպան'' (գիրքին վրայ իբրեւ թարգմանիչ սխալմամբ գրուած է Ղեւոնդ Կոմունիի անունը, իրականութեան մէջ գիրքը թարգմանած է Մ. Արմէն), Երեւան, Հայպետհրատ, 1950, 447 էջ։
* '''Իոսիֆ Լիկստանով''', ''Պստիկը'' (վիպակ, գիրքին վրայ իբրեւ թարգմանիչ սխալմամբ գրուած է Ղ. Մելքոնեան, այսինքն՝ Ղեւոնդ Կոմունի, իրականութեան մէջ գիրքը թարգմանած է Մ. Արմէն), Երեւան, Հայպետհրատ, 1950, 364 էջ։
* '''Վ. Օխոտնիկով''', ''Որոնումներու աշխարհին մէջ'', Երեւան, Հայպետհրատ, 1950, 250 էջ։
* '''Ա. Եակովլեւ''', ''Երկրին կեանքը'', Երեւան, Հայպետհրատ, 1950, 324 էջ։
* '''Սեմիոն Պապայեւսքի''', ''Լոյսը երկրին վրայ'' (վէպ), Երեւան, Հայպետհրատ, 1951, 594 էջ։
* '''Յա. Տայց''', ''Կեդեմնիա լերան էտեւը'' (''Գեդեմնիա սարի ստորոտում'' - վիպակ), Երեւան, Հայպետհրատ, 1951, 162 էջ։
* '''Մաքսիմ Կորքի''', ''Հեքիաթներ Իտալիոյ մասին'', Երեւան, Հայպետհրատ, 1952, 104 էջ։
* '''Անթոն Չեխով''', ''Պատմուածքներ'' (գիրքին մէջ մտնող գործերուն մէկ մասը թարգմանած է Մ. Արմէն), Երեւան, Հայպետհրատ, 1952, 152 էջ։
* '''Վլատիմիր Մայաքովսքի''', ''Արտասահման'' (բանաստեղծութիւններու եւ ակնարկներու ժողովածու, որուն մէկ մասը թարգմանած է Մ. Արմէն), Երեւան, Հայպետհրատ, 1953, 291 էջ։
* '''Անթոն Չեխով''', ''Ընտիր երկեր 3 հատորով'', հատոր 1 (գիրքին մէջ տեղ գտած գործերուն մէկ մասը թարգմանած է Մ. Արմէն), Երեւան, Հայպետհրատ, 1953, 596 էջ։
* ''Լուսաւոր ուղի'' (պելառուս մանկագիրներու երկերու ժողովածու, որուն մէկ մասը թարգմանած է Մ. Արմէն), Երեւան, Հայպետհրատ, 1953, 175 էջ։
* '''Ալեքսանտր Ֆատէեւ''', ''Երիտասարդ կուարդիա'' (վէպ), Երեւան, Հայպետհրատ, 1953, 715 էջ։
* '''Վլատիմիր Մայաքովսքի''', ''Հատընտիր'' (գիրքին մէջ տեղ գտած գործերուն մէկ մասը թարգմանած է Մ. Արմէն), Երեւան, Հայպետհրատ, 1955, 599 էջ։
* '''Միխայիլ Շոլոխով''', ''Մարդուն ճակատագիրը'', Երեւան, Հայպետհրատ, 1957, 66 էջ։
* ''ԽՍՀՄ ժողովուրդներու գրականութիւն։ Հատընտիր'' (գիրքին մէջ տեղ գտած գործերուն մէկ մասը թարգմանած է Մ. Արմէն), Երեւան, Հայպետուսմանկհրատ, 1958, 286 էջ։
* '''Միխայիլ Շոլոխով''', ''Հերկած խոպան'' (վէպ), Երեւան, Հայպետհրատ, 1960, 769 էջ։
* '''Անթոն Չեխով''', ''Պատմուածքներ'' (գիրքին մէջ տեղ գտած գործերուն մէկ մասը թարգմանած է Մ. Արմէն), Երեւան, Հայպետհրատ, 1961, 207 էջ։
* '''Անթոն Չեխով''', ''Երկեր 5 հատորով'', հատոր 4 (գիրքին մէջ տեղ գտած գործերուն մէկ մասը թարգմանած է Մ. Արմէն), Երեւան, Հայպետհրատ, 1962, 435 էջ։
* '''Եուրի Օլեշա''', ''Երեք հաստլիկներ'' (հեքիաթ-վէպ), Երեւան, Հայպետհրատ, 1962, 202 էջ։
* '''Վլատիմիր Մայաքովսքի''', ''Հատընտիր'' (գիրքին մէջ տեղ գտած գործերուն մէկ մասը թարգմանած է Մ. Արմէն), Երեւան, Հայպետհրատ, 1963, 123 էջ։
* '''Մաքսիմ Կորքի''', ''Հեքիաթներ Իտալիոյ մասին'', Երեւան, «Հայաստան», 1970, 83 էջ։
* '''Վլատիմիր Մայաքովսքի''', ''Երկեր, 2 հատորով'', գիրք 1, ''Բանաստեղծութիւններ, քերթուածներ'' (''պոէմներ'' - գիրքին մէջ մտնող գործերուն մէկ մասը թարգմանած է Մ. Արմէն), Երեւան, «Հայաստան», 1972, 216 էջ։
* '''Անթոն Չեխով''', ''Ընտիր բանաստեղծութիւններ'' (գիրքին մէջ մտնող գործերուն մէկ մասը թարգմանած է Մ. Արմէն), Երեւան, «Հայաստան», 1973, 592 էջ։
* ''Ռուս դասականներու գրադարան։ Վլատիմիր Մայաքովսքի, Հատընտիր'' (գիրքին մէջ մտնող գործերուն մէկ մասը թարգմանած է Մ. Արմէն), Երեւան, «Սովետական գրող», 1982, 696 էջ։
* '''Մաքսիմ Կորքի''', ''Պառաւ Իզերկիլը'', Երեւան, «Սովետական գրող», 1983, 37 էջ։
== Գրականութիւն Մ. Արմէնի եւ անոր ստեղծագործութիւններուն մասին<ref>{{Citation|title=Մկրտիչ Արմեն|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%AB%D5%B9_%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6&oldid=10724181|date=2026-04-12|accessdate=2026-08-07|language=hy}}</ref> ==
* ''Խորհրդահայ գրականութեան պատմութիւն'', առաջին հատոր (1917-1941, հատորին մէջ զետեղուած է «Մկրտիչ Արմէն» գլուխը, որ գրած է Սուրէն Աղապապեան), Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
* '''Մելքոնեան Մ.''', ''Մկրտիչ Արմէն'', Երեւան, 1981։
== Ծանօթագրութիւններ ==
<references />
== Աղբիւրներ ==
* Հայ Հանրագիտակ, [[Մկրտիչ Պոտուրեան|Հ․ Մկրտիչ Վարդ․ Պոտուրեան]], 1938 Պուքրէշ, Բ․ հատոր, էջ 292։
{{DEFAULTSORT:Արմէն, Մկրտիչ}}
[[Ստորոգութիւն:1906 ծնունդներ]]
[[Ստորոգութիւն:1972 մահեր]]
[[Ստորոգութիւն:27 Դեկտեմբերի ծնունդներ]]
[[Ստորոգութիւն:22 Դեկտեմբերի մահեր]]
[[Ստորոգութիւն:Ալեքսանդրապոլ ծնունդներ]]
[[Ստորոգութիւն:Հայ գրողներ]]
[[Ստորոգութիւն:Հայ բանաստեղծներ]]
[[Ստորոգութիւն:Հայ թարգմանիչներ]]
[[Ստորոգութիւն:Հայ արձակագիրներ]]
[[Ստորոգութիւն:Խորհրդային գրողներ]]
[[Ստորոգութիւն:Գրողներ այբբենական կարգով]]
10ktdstsbs8uavzf10zb1ncgrwbm0xo
Էլ Կրէքօ
0
2634
253206
229193
2026-08-07T07:20:03Z
Maral Dikbikian
4797
253206
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Անձ
| անուն ազգանուն = Էլ Կրէքո
| բնագիր ԱԱՀ = Δομήνικος Θεοτοκόπουλος,<br />Domenikos Theotokopoulos
| պատկեր = El Greco - Portrait of a Man - WGA10554.jpg
| չափ =
| նկարագրութիւն =
| ծնած է = [[1541]]
| ծննդավայր = Կրետէ Ֆոդել
| վախճանած է = [[1576]]
| մահուան վայրը =
| քաղաքացիութիւն = Իտալացի
| հպատակութիւն =
| ազգութիւն =
| ալմա մատեր =
| կրօնք =
| ազդուած է =
| ազդած է =
| գրքեր =
| աշխատանք =
| կարողութիւն = Գեղանկարիչ
| մասնագիտութիւն = Նկարել
| ամուսին =
| ծնողներ =
| երեխաներ =
| պարգեւներ և մրցանակներ =
| կայքէջք =
| ստորագրութիւն =
}}
'''Էլ Կրէքօ''' ({{lang-es|El Greco}}, բառացի՝ «Յոյն», իսկական անունը՝ Տոմենիքոս Թէոտոկոպուլոս {{lang-el|Δομήνικος Θεοτοκόπουλος}}, [[1541 թուական|1541]] - [[7 Ապրիլ]] [[1614 թուական|1614]]), [[Սպանիա|սպանացի]] նկարիչ` ազգութեամբ յոյն:
«Էլ Կրէքօ-ն անոր ծածկանունն էր՝ ծագումով յոյն ըլլալուն համար, նկարիչը սովորաբար իր նկարները կը ստորագրէր իր ամբողջական անունով, [[Յունական այբուբեն|յունարէն]] տառերով` ''Δομήνικος Θεοτοκόπουλος'' (Տոմենիկոս Թէոտոկոպուլոս), յաճախ աւելացնելով` ''Κρής'' ([[Կրետէ]]):
Էլ Կրէքօն ծնած է [[Կրետէ|Կրետէյի]]յ մէջ, որ այն ժամանակ [[Վենետիկեան Հանրապետութիւն|Վենետիկեան Հանրապետութեան]] մէկ մասն էր։ Կրետէն իր ժամանակի յետբիւզանդական արուեստի կեդրոնն էր եւ Էլ Կրէքօ սորված ու այդ աւանդոյթներուն շնորհիւ նախքան 26 տարեկան՝ Վենետիկ մեկնիլը դարձաւ իսկական վարպետ<ref name="Brown27">J. Brown, ''El Greco of Toledo'', 75–77</ref>: [[1570 թուական]]ին ան կ'երթայ [[Հռոմ]], ուր կը բանայ արուեստանոց եւ կ'աշխատի շարք մը կտաւներու վրայ։ [[Իտալիա|Իտալիոյ]]ի մէջ ապրած տարիներուն Էլ Կրէքօն կը հարստացնէ իր ոճը [[իտալական Վերածնունդ]]ի եւ [[Մաներիզմ]]ի տարրերով: [[1577 թուական]]ին Էլ Կրէքօ կը տեղափոխուի [[Սպանիա]], ուր կը մնայ եւ կը ստեղծագործէ մինչեւ իր մահը: [[Թոլետօ, Սպանիա|Թոլետոյի]] մէջ ան կը ստեղծէ քանի մը խոշոր պատկերներ եւ կը նկարէ իր յայտնի կտաւները:
Էլ Կրէքօն տրամադիկ եւ էքսպրեսիոնիստական ոճը իր ժամանակակիցները կ'ընդունէին տարակուսանքով, սակայն [[20-րդ դար]]ուն ան կը ստանայ իր արժանի գնահատականը: Էլ Կրէքօն կը համարուի [[կուբիզմ]]ի եւ [[էքսպրեսիոնիզմ]]ի հիմնադիրը: Անոր անհատականութիւնն ու կտաւները ներշնչման աղբիւր կը հանդիսանան այնպիսի մեծ բանաստեղծներու համար, ինչպիսին են` [[Ռայներ Մարիայ Ռիլկէ|Ռայներ Մարիա Ռիլկէ]] ու [[Նիկոս Կազանձակիս]]<ref name="Br">{{cite encyclopedia|title=Greco, El|encyclopedia=Encyclopջdia Britannica|year=2002}}</ref>: Այժմեան արուեստագէտներու կողմէ Էլ Կրէքօն կը բնորոշուի որպէս իւրօրինակ նկարիչ, որ չի պատկանիր կերպարուեստի ոչ մէկ աւանդական դպրոցի: Ան ճանչցուած է իր չափէն դուրս երկարացուած պատկերներով եւ յաճախ անիրական կամ ուրուատեսիլային գունայնութեամբ` միաւորելով [[Բիւզանդական մշակոյթ|բիւզանդական]] եւ արեւմտաեւրոպական նկարչական աւանդոյթները<ref name="Plaka53">M. Lambraki-Plaka, ''El Greco—The Greek'', 60</ref>:
== Կենսագրութիւն ==
=== Վենետիկ - Հռոմ (1541-1576) ===
Էլ Կրէքոն ծնած է [[Կրետէ]]ի Ֆոդէլ գիւղին մէջ։ Անոր ծնողներու եւ մանկութեան մասին շատ քիչ բան յայտնի է, միայն այն, որ ան սորված է սրբապատկերներ նկարել: Վաղ շրջանին ան իւրացուցած է միջին դարերու բիւզանդական արուեստի աւանդութիւնները: Մօտ [[1567 թուական]]ին ան տեղափոխուած է [[Իտալիա]], [[Վենետիկ]] եւ սորված է [[Տիցիան]]ի արուեստանոցին մէջ։ Այստեղ անոր արուեստը ձեւաւորուած է վենետիկեան գեղանկարչութեան ազդեցութեամբ. ստեղծած է «Կոյրի դարմանումը» (մօտ [[1565]] թ.), «Յիսուսը կը վտարէ վաճառականները» (մօտ [[1570 թուական|1570]]), «Աւետում» ([[1570 թուական|1570]]–[[1575 թուական|1575]] ), «Մարիխով տղան» (մօտ [[1576 թուական|1576]]) եւ այլ նկարներ: [[1570 թուական]]ին [[Հռոմ]]ի մէջ ծառայած է քարտինալ Ֆարնեզին: Էլ Կրէքոյի գործերը գլխաւորաբար կրօնական եւ դիցաբանական թեմաներով պատկերներ են, դիմանկարներ եւ բնանկարներ են: [[1577 թուական]]ին տեղափոխուած է [[Սպանիա]] եւ հաստատուած է Թոլետօ, այստեղ Էլ Կրէքօն դուրս գալով իտալական գեղանկարչութեան ազդեցութենէն, դրսեւորած է իր ինքնատիպ արուեստը, որուն բնորոշ են սուր արտայայտչականութեամբ, անիրական ուժերու անբնական հզօրութեամբ օժտուած կերպարները՝ «Սուրբ Մաւրիկոսի չարչարանքը», ([[1580]]–[[1582]]), «Թոլետոն ամպրոպի պահուն» ([[1596]]–[[1600]]), [[«Կոմս Օրկասի թաղումը»]] ([[1586]]–[[1588]]), «Հոգեգալուստ» ([[1610]]–[[1614]]), «Պետրոս եւ Պօղոս առաքեալները» (1614) եւ այլն:
Էլ Կրէքօ [[1610]]–[[1614 թուական]]ներուն ստեղծած է «Եօթներորդ կնիքի բացումը», «Լաոկոոն», «Տեսարան մը Թոլետոյէն» գործերը, որոնք առանձնայատուկ տեղ ունին անոր արուեստին մէջ:
Էլ Կրէքոյին ստեղծագործութիւնները ամբողջութեամբ ներկայացուած են անոր մահէն 300 տարի յետոյ` [[20–րդ դար]]ու սկիզբը:
[[Պատկեր:El Greco View of Toledo.jpg|մինի|տեսարան Տոլեդոյից [[1604]]—[[1614]]. Մետրոպոլիտէն թանգարան, [[Նիւ Եորք]]]]
<gallery>
Պատկեր:El Greco 034.jpg|[[Յովհաննէս]]. [[Պրադոյ թանգարան]], [[Մատրիտ]].
Պատկեր:El Greco - The Penitent Magdalene - Google Art Project.jpg|մարիայ Մագդաղենացին մօտ. [[1589]]. Գեղեցիկ արուեստների թանգարան [[Բուդապեշտ]].
Պատկեր:El Greco 018.jpg|Յիսուսի գլուխը. 1580 - 1585 [[Սան Անտօնիոյ|Սան Անթոնիօ]], [[ԱՄՆ]].
Պատկեր:El Greco 011.jpg|Խաչուած Քրիստոսը մօտ.. [[1577]]. մասնաւոր հաւաքածու
Պատկեր:Greco, El - Sts Peter and Paul.jpg|Պօղոս եւ Պետրոս առաքեալները [[Էրմիտաժ]].
Պատկեր:El Greco (Domenikos Theotokopoulos) - Christ Blessing ('The Saviour of the World') - Google Art Project.jpg|Փրկիչը<br /> մօտ [[1600]]. [[Շոտլանդիայի ազգային պատկերասրահ]]
Պատկեր:Trinidad_El_Greco2.jpg|Երրորդութիւն <br /> [[Բրատօ թանգարան]]
</gallery>
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
{{Արտաքին յղումներ}}
{{DEFAULTSORT:Գրեկոյ}}
[[Ստորոգութիւն:7 Ապրիլի մահեր]]
[[Ստորոգութիւն:Իսպանացի նկարիչներ]]
[[Ստորոգութիւն:Գեղանկարիչներ այբբենական կարգով]]
[[Ստորոգութիւն:1 Հոկտեմբերի ծնունդներ]]
fvwdk7v3lrydsbooxb2mvuhz25c5hkc
Թորոս Ռոսլին
0
3253
253205
244595
2026-08-07T07:10:57Z
Maral Dikbikian
4797
253205
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Գեղանկարիչ}}
'''Թորոս Ռոսլին''' ({{ԱԾ}}), [[13-րդ դար|13-րդ դարու]] 2-րդ կիսուն հայ կիլիկեան դպրոցի մանրանկարիչ եւ գրող: Ստեղծագործած է Հռոմկլայի մէջ եւ արուեստագէտներու կողմէ անուանուած է «վերածնութեան Նախակարապետ», «զարդանկարի գեղագէտ»:
== Թորոս Ռոսլինի գործունէութիւնը եւ կենսագրութիւնը<ref>{{Citation|title=Թորոս Ռոսլին|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B9%D5%B8%D6%80%D5%B8%D5%BD_%D5%8C%D5%B8%D5%BD%D5%AC%D5%AB%D5%B6&oldid=10853033|date=2026-08-03|accessdate=2026-08-07|language=hy}}</ref> ==
Ռոսլինի ստեղծագործական ամբողջ գործունէութիւնը ընթացած է Հռոմկլայի մէջ, ուր այդ ատեն կը գտնուէր կաթողիկոսական աթոռանիստը։ Հռոմկլայի մէջ պաշտօնավարած կաթողիկոսները մեծ ուշադրութիւն կը յատկացնէին ձեռագրական մշակոյթին, գրչութեան եւ մատենական նկարչութեան զարգացման։ Կաթողիկոսական ձեռագրատան մէջ ձեւաւորուած մանրանկարչութեան դպրոցը գլխաւորն էր միւս դպրոցներուն մէջ ու վճռական ազդեցութիւն ունեցաւ Կիլիկեան եւ ո՛չ միայն Կիլիկեան գրքարուեստի յետագայ զարգացման վրայ։ Հռոմկլան իր ծաղկման բարձրակէտին հասաւ [[Կոստանդին Ա. Բարձրբերդցի կաթողիկոս|Կոստանդին Ա. Բարձրբերդցի կաթողիկոսի]] (1221–1267 թթ.) օրօք, որուն հովուապետութեամբ ալ կը ծաւալէր Թորոս Ռոսլինի գործունէութիւնը։
Նկարիչը բարձր համբաւ ունէր իր կենդանութեան օրօք. ան կ'աշխատէր արքայական ընտանիքի, իշխաններու եւ բարձրաստիճան հոգեւորականներու պատուէրով, բայց Ռոսլինի անունը չի հանդիպիր ժամանակակից հայկական աղբիւրներուն մէջ, բացի իր գրած յիշատակարաններէն։ Ասոր պատճառներէն մէկը նկարիչներու անունները չտալու միջնադարեան տարեգիրներու սովորութիւնն էր․<blockquote>Անոնք չեն սիրեր հաղորդել նոյնիսկ խոշոր փաստի մանրամասնութիւնները, եւ այն, ինչ մենք հետաքրքրական կը համարենք հատկապէս ականատեսի պատմածին մէջ, անոնք կը համարեն աւելորդաբանութիւն՝ անարժան լուրջ գրողի գրչին։ Անոնց գործն է հաղորդել փաստը, իսկ ընթերցողին թեթեւամիտ հետաքրքրասիրութիւնը յագեցնել, զայն զբաղեցնել աշխարհիկ իրադարձութիւններու փաստի մանրամասնութիւններով՝ ցած է անոնց արժանապատուութենէն<ref>''История монголов по армянским источникам''. СПб.: Пред. К. П. Патканова ко второму выпуску. 1874. էջեր IV.</ref>։</blockquote>Ռոսլինի ժամանակակից [[Յովհաննէս Երզնկացի|Յովհաննէս Երզնկացին]] կը հաղորդէ, որ արքայական ընտանիքի անդամները (նկատի ունի Կիլիկիոյ թագաւորները) սովորութիւն ունէին պատուիրելու իրենց նկարները տարբեր տարիքներու մէջ.<blockquote>Եւ զոր աւրինակ նկարի պատկեր թագաւորի ի մանկութեանն` զնոյն պահէ զնմանութիւն զգայականն կերպ, նոյնպէս կատարեալ հասակին, և ծերութեանն, և յորժամ թագ առնի, իւրաքանչիւրն զնոյն նմանութիւն պահեն<ref>Խաչիկյան, Լևոն (1981). ''Հայ արվեստի պատմության կարևոր սկզբնաղբյուրները, հատոր 4''. Երևան: Հայ արվեստին նվիրված միջազգային երկրորդ սիմպոզիում. էջ 42.</ref>։</blockquote>Է՛լ աւելի որոշակի է դիմանկարին մէջ նմանութիւնը պահպանելու պահանջը [[Ներսէս Լամբրոնացի|Ներսէս Լամբրոնացիի]] «Ատենաբանութեան» մէջ.<blockquote>Զորօրինակ թէ ախորժէ ոք գծագրութեամբ դեղոց պատկեր նկարագրել՝ զպէսպէս երանգ՝ դեղոցն ի կիր ածէ. և ջանայ ուշիւ իմաստիցն զնա ի տիպ և ի հասակ և ի ձև կենդանեաց յօրինել, զի հաճելի և ցանկալի որպէս զկենդանի թուեսցի տեսողացն` անկենդանին<ref>Սրբո Հօրն մերոյ Ներսէսի Լամբրոնացւոյ արհիեպիսկոսի Տարսոնի կիլիկեցւոյ Ատենաբանութիւն. յամի Տեառն 1737, Վենետիկ, էջ 51։</ref>։</blockquote>Կաթողիկոսական նստավայրին աւերումը 1292 թուականին, ուր անցած էր Ռոսլինի կեանքը, եւ 1375 թուականին Կիլիկեան թագաւորութեան դիւանին կործանումը մայրաքաղաքի գրաւման ատեն զրկեցին նոր ժամանակներու պատմաբանները, այդ կարգին՝ արուեստի պատմաբանները, ոչ միայն քաղաքական բնոյթի մեծարժէք նիւթերէ, այլեւ մշակոյթի գործիչներու հետ կապուած վաւերագիրներէ։
Ռոսլինի կենսագրութեան միակ աղբիւրը դարձան անոր ձեռագիրներուն յիշատակարանները։ Նկարիչին ստորագրութեամբ այսօր յայտնի եօթը աշխատանքները եղած են 13 տարուան մէջ` 1256-1268 ժամանակամիջոցին։ Այդ ձեռագիրներու յիշատակարաններուն մէջ ան ինքզինք կ'անուանէ Թորոս «մականուն Ռաւսլին կոչեցելոյ», կը խնդրէ յիշել իր մտերիմներն ու ուսուցիչները։
Ռոսլինի ստեղծագործական ամբողջ գործունէութիւնն անցած է Հռոմկլայի մէջ եւ, անշուշտ, հոն ալ կրթութիւն ստացած է։ Յիշատակարաններուն մէջ նկարիչը երախտագիտութեամբ կը յիշէ իր ուսուցիչները, որոնք պէտք է ըլլային Հռոմկլայի 1240-1250-ական թուականներու խոշորագոյն վարպետները՝ [[Յովհաննէս մանրանկարիչ|Յովհաննէսն]] ու [[Կիրակոս մանրանկարիչ|Կիրակոսը]]<ref>Իր հիշատակարաններից մեկում Ռոսլինը նշում է նրանցից մեկի անունը` «չքնաղագեղ գրիչն Կիւրակոս», տե՛ս Երուսաղեմ, ձեռ. -1956, թ. 342ա («Կեռան թագուհու Ավետարան», 1265 թ.)</ref>։
Սիրարփի Տէր-Ներսէսեան Թորոս Ռոսլինը կը համարէ Հռոմկլայի ձեռագրատան ղեկավարը<ref>Der-Nersessian, Sirarpi. ''Armenian Manuscripts in the Walters Art Gallery''. էջ 51.</ref>։
Ան մահացած է 1270 թուականին՝ 60 տարեկանին։
Թորոս Ռոսլին միջնադարեան հայկական ձեռագրութեան ամէնէն ուշագրաւ դէմքերէն է: Հիմնուելով արեւմտաեւրոպական արուեստի իր իմացութեան վրայ` Ռոսլին մատուցած է լայն տարողութեամբ զրուցական պատմագրութիւն` շարունակելով հանդերձ նախորդներուն աւանդութիւնները<ref>[http://www.aztagdaily.com/archives/307558 Հայեացք Մը Հայ Մշակոյթի Ինքնութեան Վրայ]</ref>։ Ռոսլինի ստեղծագործութիւնը [[Կիլիկիա|Կիլիկիոյ]] [[Մանրանկարչութիւն|մանրանկարչութեան]] դպրոցի բարձրագոյն արտայայտութիւններէն է:
== Մականուն<ref>{{Citation|title=Թորոս Ռոսլին|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B9%D5%B8%D6%80%D5%B8%D5%BD_%D5%8C%D5%B8%D5%BD%D5%AC%D5%AB%D5%B6&oldid=10853033|date=2026-08-03|accessdate=2026-08-07|language=hy}}</ref> ==
Գրեթէ բոլոր յիշատակարաններուն մէջ Թորոս իր անուան կը վերագրէ «Ռոսլին» մականունը<ref>''Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի, հատոր Ա''. Երևան. 1979. էջ 586.</ref>, իսկ 1256 թուականի Աւետարանին մէջ նկարիչը կ'աւելցնէ՝ «մականուն Ռաւսլին ըստ նախնեաց»։ Այդ մականունը, որուն վրայ ուշադրութիւն հրաւիրած է Թորոս Ռոսլինի ստեղծագործութեան առաջին ուսումնասիրողը՝ Մ. Տէր-Մովսէսեան<ref>Տեր-Մովսիսյան, Մ․ (1913). ''Հայկական մանրանկարներ. Կիլիկյան հայոց թագավորների և Կոստանդին Ա կաթողիկոսի համար գրված ձեռագրեր, գիրք ԻԴ''. «Ազգագրական հանդես». էջ 79.</ref>, 20-րդ դարու 70–90-ական թուականներուն դարձած է շարք մը հեղինակներու ուշադրութեան առարկան, եւ անոնցմէ ոմանք սկսած են բազմապիսի ենթադրութիւններ ընել, թէ ուրկէ կրնար ըլլալ նման արտասովոր մականուն մը, ու փորձած են զանազան ենթադրութիւններու հիման վրայ հիմնաւորել Թորոսի ոչ-հայկական ծագումը. ոմանք անոր վերագրած են գերմանական, ոմանք՝ ֆրանսական, իսկ ուրիշներ ալ՝ նոյնիսկ սկովտիական ծագում։
== Աշխատութիւններ<ref>{{Citation|title=Թորոս Ռոսլին|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B9%D5%B8%D6%80%D5%B8%D5%BD_%D5%8C%D5%B8%D5%BD%D5%AC%D5%AB%D5%B6&oldid=10853033|date=2026-08-03|accessdate=2026-08-07|language=hy}}</ref> ==
Ռոսլինի ձեւաւորած հնագոյն ձեռագիրը, որը հասած է մեզի, «Զէյթունի Աւետարանն» է, ուր առաջին անգամ կը հանդիպինք անոր անուան, ինչպէս ինք կը գրէ յիշատակարանին մէջ՝ «Թորոսի մականուն Ռօսլինի կոչեցելոյ»: Ասիկա, վաղ շրջանի կիլիկեան ձեռագիրներու նման, ճոխ զարդարուած է խորաններով, լուսանցքազարդերով եւ չորս աւետարանիչներու պատկերներով:
Ռոսլինի մօտաւոր տարիքը կարելի է որոշել հետեւեալ ձեւով<ref>Աղայան, Բ (1976). ''Հայ մշակույթի նշանավոր գործիչները V-XVIII դարեր''. Երևան. էջեր 322–329.</ref>. ընդունելով, որ «Զէյթունի Աւետարան»ի մանրանկարներու կատարողական վարպետութեան տաղանդաւոր մարդ մը կրնայ հասնիլ մօտաւորապէս 20-25 տարեկանին, եւ հաշուի առնելով, որ 1260 թուականին Ռոսլին արդէն որդի ունէր, որուն մասին Երուսաղէմի մէջ պահպանուող 1260 թուականի ձեռագիրին յիշատակարանին մէջ կը գրէ ու կը խնդրէ «յիշել ողորմութեամբ զիս և զծնօղս իմ, զեղբայրս և զքորս և զորդիս», ապա կարելի է ենթադրել, որ ԺԳ. (XIII) դարու 50-60-ական թուականներուն ան առնուազն 30 տարեկան էր:
ԺԲ. (XII) դարու վերջերէն եւ ԺԳ. (XIII) դարու ընթացքին Կիլիկիոյ մէջ կը ստեղծուին նպաստաւոր պայմաններ հայ մշակոյթի զարգացման համար:
[[Զէյթունի Աւետարան|«Զէյթունի Աւետարան»ը]] տէրունական-թեմաթիք պատկերներ չունի: Ձեռագիրին ամբողջ ձեւաւորումը կը սահմանափակուի ճոխ ծաղկազարդուած խորաններով եւ չորս աւետարանիչներու պատկերներով: Շարունակելով Հռոմկլայի գրչատան մէջ աշխատող աւագ ժամանակակիցներու աւանդոյթները՝ Ռոսլին զարդապատկերային առանձին դրուագներու ներդաշնակ կապակցութեան միջոցով կը ստեղծէ դիւրութեամբ ընկալուող յօրինուածքներ:
Կիլիկեան մանրանկարիչները աստուածաշնչական հերոսները կը պատկերեն մետալիոններու մէջ ամփոփուած, խորաններու կողքին, էջերու լուսանցքներուն մէջ եւ այլն: Ուշագրաւ է 1260 թուականի Ռոսլինի պատկերազարդած ձեռագիրին ուղերձը, որ զարդարուած է իբրեւ խորան: Հոն, փոքրիկ շրջանակներու մէջ պատկերուած են [[Յիսուս|Յիսուս Քրիստոսի,]] Աստուածամօր, [[Յովհաննէս Մկրտիչ|Յովհաննէս Մկրտիչի]] կիսանդրի պատկերները՝ ներկայացնելով որմնանկարչութեան բնորոշ «դէիսոս»ի (խնդրարկուի) պատկերագրական յօրինուածքը:
1266 թուականին «Մաշտոց»ին մէջ Ռոսլինի վարպետութիւնը կը հասնի բարձրակէտին: Պարզ, թեթեւօրէն զարդարուած շրջանակներով ամփոփուած մանրանկարները աչքի կը զարնեն Ռոսլինին բնորոշ համառօտաբանութեամբ: «Երեք մանուկները հրեայ հնոցին մէջ» պատկերող մանրանկարին մէջ նոյնպէս Ռոսլին կը խուսափի աւելորդութիւններէ եւ կը հասնի մեծ արտայայտչականութեան:
Թորոս Ռոսլինի ստեղծագործութիւնը տրամաբանական շարունակութիւնն է ԺԲ. (XII) դարու կիլիկեան մանրանկարչութեան: Ռոսլինի անմիջական նախորդներն էին մանրանկարիչներ [[Վարդան (մանրանկարիչ)|Վարդանը,]] [[Գրիգոր Մլիճեցի|Գրիգոր Մլիճեցին,]] [[Կոստանդին (մանրանկարիչ)|Կոստանդինը,]] որոնք ԺԲ. (XII) դարու վերջին քառորդին կ'աշխատէին Հռոմկլայի եւ Սկեւռայի մէջ:
== Պատկերասրահ ==
<gallery>
Zeytun gospel.jpg|[[Աւետարան ըստ Մարկոսի|մարկոսի աւետարան]]ի սկզբնաթերթը, Զեյթունի Աւետարան, 1256 թ (MS No. 10450)
Toros Roslin Manrankar.jpg|''[[Յովհաննէս Մկրտիչ]]'', Մալաթիայի Աւետարան, 1268 (MS No. 10675)
Red sea passage.jpg|''Անցում Կարմիր ծովով'', Մաշտոց, 1266 (MS No. 2027)
</gallery>
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
== Գրականութիւն ==
* Дурново Л.А. Древнеармянская миниатюра. Альбом. Ер., 1952.
* [http://hpj.asj-oa.am/5639/1/13._I._Drambyan.pdf Իրինայ Դրամբեան. Թորոս Ռոսլին. Կեանքը ու արուեստը:] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20190407142855/http://hpj.asj-oa.am/5639/1/13._I._Drambyan.pdf |date=2019-04-07 }}
* Дрампян И.Р. Художественные особенности искусства Тороса Рослина // Древнерусское искусство. Рукописная книга. Сб. 3. М., 1983.
* [https://books.google.am/books?id=q4hb_948o1AC&pg=PA51&lpg=PA51&dq=Sirarpie+Der+Nersessian%2BRoslin&source=bl&ots=ZFELMjBqFi&sig=DdyThV52-0LYCiesSWrUupSwnLc&hl=en&sa=X&ei=ROlWU4qYOMaS4ASlxYCYBg&ved=0CDEQ6AEwAg#v=onepage&q=Sirarpie%20Der%20Nersessian%2BRoslin&f=false Sirarpie Der Nersessian, Miniature Painting in the Armenian Kingdom of Cilicia from the Twelfth to the Fourteenth Century. Washington D.C.: Dumbarton Oaks Studies, 1993.]
* [http://commons.hayazg.info/images/c/c1/%D0%A7%D1%83%D0%B3%D0%B0%D1%81%D0%B7%D1%8F%D0%BD_%D0%9B.%D0%91._-_%D0%A2%D0%BE%D1%80%D0%BE%D1%81_%D0%A0%D0%BE%D1%81%D0%BB%D0%B8%D0%BD_-_1985.pdf Լեւոն Չուգասզեան, Թորոս Ռոսլին:]
* Дрампян Ирина, Торос Рослин, Ереван, 2000, 285 стр.
== Արտաքին յղումներ ==
'''«սեբաստիայի Աւետարանը»''' (1262, ձեռ. թիւ 539, Բալթիմորի Ուոլտերս պատկերասրահ)
* [http://www.flickriver.com/photos/medmss/8467609405/ Walters Art Museum Illuminated Manuscripts, T'oros Roslin Gospels, 1262]
* [http://www.flickriver.com/photos/medmss/sets/72157632753630202/ T'oros Roslin Gospels, 1262, Walters Manuscript W.539]
* [http://issuu.com/the-walters-art-museum/docs/w539 T'oros Roslin Gospels, 1262 գ The Walters Art Museum գ Ms. W.539, 1/472]
* [http://dl.wdl.org/13012/service/13012.pdf T'oros Roslin Gospels, 1262, PDF] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20140714223001/http://dl.wdl.org/13012/service/13012.pdf |date=2014-07-14 }}
== Այլ էջեր ==
* [http://armenianstudies.csufresno.edu/ArmeniaDigitalProject/index.html Թորոս Ռոսլին/Toros Roslin.] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20060824090334/http://armenianstudies.csufresno.edu/ArmeniaDigitalProject/index.html |date=2006-08-24 }}
* [https://www.youtube.com/watch?v=1Wlt2RmAAmQ Toros Roslin.]
* [https://www.youtube.com/watch?v=PnZu6CAg6BY Թորոս Ռոսլին (ShoghakatTVcompany):]
{{Արտաքին յղումներ}}
[[Ստորոգութիւն:Հայ նկարիչներ]]
[[Ստորոգութիւն:Հայ մանրանկարիչներ]]
[[Ստորոգութիւն:Հայ գրիչներ]]
6hfixl23sr4w5mipqsunc1l854cg73t
Սարօ Կալենց
0
18830
253208
216523
2026-08-07T07:31:28Z
Maral Dikbikian
4797
253208
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Գեղանկարիչ}}
'''Սարօ Կալենց''' ({{ԱԾ}}<ref>{{Cite web|url=http://yerkirmedia.am/culture/saro-kalenc-mahanal/|title=Մահացած է նկարիչ Սարօ Գալենցը|last=|first=|date=|website=Երկիր Մեդիա|publisher=|language=ru-RU|accessdate=2019-02-13|archive-date=2019-02-08|archive-url=https://web.archive.org/web/20190208120957/http://yerkirmedia.am/culture/saro-kalenc-mahanal/|dead-url=yes}}</ref>), նկարիչ, ծրագրաւորող, Երեւանի պետական գեղարուեստի ակադեմիայի փրոֆեսոր, «Կալենց» մշակութային հիմնադրամի հիմնադիր նախագահ։
ՀԽՍՀ վաստակաւոր նկարիչ [[Յարութիւն Կալենց|Յարութիւն Կալենցի]] եւ ՀԽՍՀ վաստակաւոր նկարիչ [[Արմինէ Կալենցի]] որդին է։
== Կենսագրութիւն ==
* 1960-1965-ականներ սորված է [[Երեւան|Երեւանի]] Փանոս Թերլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարանին մէջ
* 1965-1970-ականներ` Երեւանի գեղարուեստա-թատերական ինստիտուտին մէջ
* 1971 թուականէն ԽՍՀՄ եւ Հայաստանի նկարիչներու միութեան անդամ
* 1999-2002-ականներ Հայաստանի նկարիչներու միութեան անդամ
* 1991-էն կը դասաւանդէ Երեւանի պետական գեղարուեստի ակադեմիային մէջ, փրոֆեսոր, գունանկարի, քանդակի եւ գծանկարի միասնական ամպիոնի վարիչ
* 2006-ին պարգեւատրուած է [[Մովսէս Խորենացի]] մետալով
* Արուեստի բնագաւառէն ներս ՀՀ Նախագահի մրցանակ շնորհող յանձնախումբի անդամ
* 2009-ին «Կալենց մշակութային հիմնադրամի» հիմնադիր նախագահ
Սարօ Կալենցի աշխատանքները կը գտնուին [[Երեւանի Ժամանակակից Արուեստի Թանգարան|Երեւանի Ժամանակակից Արուեստի Թանգարանին]], [[Հայաստանի Ազգային Պատկերասրահ|Հայաստանի Ազգային պատկերասրահին]], [[Էջմիածինի Արուեստի Պատկերասրահ|Էջմիածինի Արուեստի Պատկերասրահին]], Չարենցաւանի Արուեստի Պատկերասրահի, Վանաձորի Պատկերասրահի, Կապանի Ժամանակակից Արուեստի թանգարանի, Հայկական մշակոյթի ֆոնտի, [[Երեւան|Երեւանի]], [[Մոսկուա|Մոսկուայի]], [[Պէյրութ|Պէյրութի]], [[Լոս Անճելըս|Լոս Անճելըսի]], [[Հռոմ|Հռոմի]], [[Մոնրէալ|Մոնրէալի]], [[Թորոնթօ|Թորոնթոյի]], [[Փարիզ|Փարիզի]], [[Նիկոսիա|Նիկոսիոյ]] եւ այլ մասնաւոր հաւաքածուներու մէջ։
[[Պատկեր:Artists_at_Galentz_museum_(3).jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Artists_at_Galentz_museum_(3).jpg|մինի|[[Խաչատուր Մարտիրոսեան|Խաչատուր Մարտիրոսեանը]], [[Աշոտ Յարութիւնեան|Աշոտ Յարութիւնեանը]] եւ Սարօ Կալենցը [[Կալենց Թանգարան|Կալենց թանգարանին]] մէջ]]
== Մանկութիւնն ու պատանեկութիւնը ==
Սարօ Կալենցը ծնած է [[10 Հոկտեմբեր]] [[1946 թուական|1946]]-ին, Երեւանի մէջ, անուանի արուեստագէտներու՝ Յարութիւն (1910-1967) եւ Արմինէ Կալենցներու (1920-2007) ընտանիքին մէջ։ Այդ տարուայ գարնան՝ Մայիս ամիսը Սարօ Կալենցի ծնողները անոր աւագ եղբօր՝ Արմէն Կալենցի հետ մշտական բնակելու համար տեղափոխուած էին [[Լիբանան|Լիբանանէն]] [[Հայաստան]]։
Աւարտելով Երեւանի Ղազարոս Աղայեանի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը, 1960-1965-ականներ սորված է Փ. Թերլեմէզեանի անուան նկարչական ուսումնարանին մէջ։ 1965-1970-ականներ սորված է նկարչութիւն եւ տեքստիլ տիզայն Երեւանի պետական գեղարուեստա-թատերական ինստիտուտին մէջ, 1967-1968-ականներ մէկ տարի սորված է Տալլինի ([[Էսթոնիա]]) գեղարուեստի ինստիտուտին մէջ։
== Արուեստ ==
1971-էն Սարօ Կալենցը շուրջ 20 տարի ապրած եւ աշխատած է [[Մոսկուա|Մոսկուայի]] մէջ։ 1971-ին դարձած է ԽՍՀՄ եւ Հայաստանի նկարիչներու միութիւններու անդամ։ Մոսկուայի մէջ ան աշխուժօրէն ներգրաւուած էր խորհրդային մայրաքաղաքի գեղարուեստական միջավայրին մէջ, ուր բացի գեղանկարչութենէն, հնարաւորութիւն ունեցած է իրականացնել իր հետաքրքրութիւնները նաեւ կոթողային արուեստի եւ տիզայնի մէջ։
1973-1987-ականներ Սարօ Կալենցի ստեղծագործութիւնները մասնակցած են «Հայկական արուեստ» միջազգային խմբային ցուցահանդէսներու շարքին՝ [[Ռուսաստան|Ռուսաստանի]], [[Ֆինլանտա|Ֆինլանտայի]], [[Պուլկարիա|Պուլկարիոյ]], [[Հնդկաստան|Հնդկաստանի]], [[Սրի Լանքա|Սրի Լանքայի,]] [[Սուրիա|Սուրիոյ]] եւ [[Քանատա|Քանատայի]] մէջ։
1977-ին Համամիութենական սիմպոզիա-ցուցահանդէսին Վիլնիւսի մէջ ([[Լիթուանիա]]) Սարօ Կալենցը արժանացած է Ոսկէ մետալի՝ «Առաւօտ Վիլնիւսի մէջ» կոմպոզիցիայի համար։ Նոյն թուականին ան իրականացուցած է երկու հարթաքանդակ Գալուանական գործարանի նախամուտքին համար Տամբով քաղաքին մէջ (Ռուսաստան), եւ Մոսկուաի մէջ՝ ԺՏՆՑ (ВДНХ) «Խորհրդային Հայաստան՝ 60 տարի» Հայաստանի ցուցահանդէսային տաղաւարի տիզայն։
1983-ին Հայաստանի թատերական ընկերութեան համար (այսօր Ֆրանսայի դեսպանատան շէնք) իրագործած է երկու պրոնզէ դռներ՝ 32 կոմպոզիցիաներով դռներու երկու կողմերուն, եւ 1992-1993-ականներ՝ «Մուսաներ»՝ 12 կոմպեզիցիոն աշխատանքներ ընկերութեան բարի առաստաղի համար։
1986-ին կ՚իրականացնէ մէկ այլ կոթողային աշխատանք Մոսկուայի մէջ՝ ԽՍՀՄ Գերագոյն խորհուրդի նախասրահին համար՝ 15 քմ «Ծաղիկներ» վիտրաժ պատուհան։ 1989-ին՝ «ԽՍՀՄ-ի մէջ արտադրուած երաժշտական գործիքները» ցուցահանդէսի ձեւաւորում՝ ներկայացնելով 10 ծաւալային պաննոներ։
1980-ականներու վերջը, երբ Հայաստանի մէջ կ՚աշխուժանայ անկախութեան շարժումը, Սարօ Կալենցը կը վերադառնայ Երեւան։ Ան կը հրաւիրուի դասաւանդելու Երեւանի պետական գեղարուեստի ակադեմիային մէջ։ 1992-էն կը մասնակցի Հայաստանի նկարիչներու միութեան ամէնամեայ ցուցահանդէսներուն։
1990-ականներու ընթացքին Սարօ Կալենցը իրականացուցած է շարք մը ուղեւորութիւններ դէպի [[Եւրոպա]] եւ [[Ասիա]], բացած է անհատական ցուցահանդէսներ [[Փարիզ|Փարիզի]] (1998) եւ [[Նիկոսիա|Նիկոսիոյ]] մէջ (1996)։
Մեծ եւ կարեւոր գործերէն կը համարուի մեծ նկարիչ՝ [[Յարութիւն Կալենց|Յարութիւն Կալենցի]] ժառանգութիւնը պահպանելու նպատակով՝ [[Կալենց Թանգարան|«Կալենց» թանգարանի]] ստեղծումը։ Ընտանիքին կողմէ մեծ ջանքեր ու ֆինանսական աղբիւրներ ներդրուած են Յարութիւն Կալենցի ստեղծագործութիւններու հաւաքածոյի համալրման եւ Կալենց Թանգարանի կառուցման համար։ 2009-ին Սարօ Կալենցը հիմնադրեց «Կալենց» մշակութային հիմնադրամը։ Ապրիլ 2010-ին՝ Յարութիւն Կալենցի 100- ամեակին եւ Արմինէ Կալենցի 90-ամեակին, Կալենց մշակութային հիմնադրամի եւ ՀՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ բացուեցաւ Կալենց թանգարանը։
== Ցուցահանդէսներ ==
=== Անհատական ցուցահանդէսներ ===
* 1976 Նկարիչներու միութեան դահլիճ, Երեւան
* 1980 Մոնրէալի հեռուստատեսային արուեստանոցի ցուցասրահ, Քանատա
* 1986 «Կոնտինենտալ» հիւրանոցային համալիրի Համմեռ միջազգային կոմերս կեդրոնի ցուցասրահ, Մոսկուա
* 1996 «Ժամանակ», Site des Art International Exhibition Hall, Փարիզ, Ֆրանսա
* 1998 Ռուսաստանի մշակոյթի կեդրոն, Նիկոսիա, [[Կիպրոս]]
* 2006 «Քննութիւն», Ալպերթ եւ Թովէ Պոյաճեան ցուցասրահ, Երեւան
* 2014 «Լոյսը մութի մէջ», Նիւպորտ Բիչ, [[Քալիֆորնիա]], [[ԱՄՆ]]
=== Խմբակային ցուցահանդէսներ ===
* 1971-էն նախկին ԽՍՀՄ տարածքին տեղի ունեցած ցուցահանդէսներ՝ [[Թիֆլիս|Թիֆլիսի]], [[Քիեւ|Քիեւի]], [[Մոսկուա|Մոսկուայի]], [[Սեն Փեթերսպուրկ|Սենթ Փեթերպուրկի]], Վիլնիւսի մէջ
* 1973-1987-ականներ մասնակցած է Ֆինլանտայի, Պուլկարիոյ, Հնդկաստանի, Սուրիոյ, Քանատայի, [[Իտալիա|Իտալիոյ]], Սրի Լանքայի Հայաստանի արուեստը ներկայացնող խմբային ցուցահանդէսներուն
* 1976 Համամիութենական ցուցահանդէս Վիլնիւսի մէջ (1-ին մրցանակ)
* 1980 «Հայաստանի 60-ամեակը», Հայաստանի նկարիչներու միութիւն, Երեւան
* 1992 «Ցուցահանդէս 13-ի», Հայաստանի Նկարիչներու միութեան ցուցասրահ, Երեւան
* 1995 «Ս. Կալենցի եւ Ա. Իսաբէկեանի ցուցահանդէս», Cite des Art International, Exhibition Hall, Փարիզ, Ֆրանսա
* 1998 «Մուտք 21-րդ դար», Հայաստանի նկարիչներու միութեան ցուցասրահ, Երեւան
* 1999 «Մուտք 21-րդ դար», Հայաստանի նկարիչներու միութեան ցուցասրահ, Երեւան
* 2000 «Gallery Artist Project», 5-րդ Միջազգային Փառատօն, Քիեւ, [[Ուքրանիա]]
* 2000 «Դանթէին նուիրուած Միջազգային բիենալէ», Ռովեննա, Իտալիա
* 2002 «Ազգերի արուեստ. 10 տարի». Նկարիչներու միութիւններու միջազգային կոնֆեդերացիա. Մանէժ, Մոսկուա, ՌԴ
* 2004 «Դասախօսներու ցուցահանդէս», Հայաստանի գեղարուեստի ակադեմիա, Երեւան
* 2005 «Ա. Իսաբէկեանի հաւաքածոյ», գեղարուեստի պետական ակադեմիա, Երեւան
* 2008 «Նկարչի աշխարհը», Մոսկովեան միջազգային գեղարուեստական սրահ, Մանէժ, Մոսկուա, ՌԴ
* 2008 Յոբելենական ցուցահանդէս նուիրուած՝ Հայաստանի նկարիչներու միութեան 75-ամեակին, Նկարիչներու միութիւն, Երեւան
* 2013 Երեւանի պետական գեղարուեստական ակադեմիայի 65-ամեակին նուիրուած ցուցահանդէս, Հայաստանի նկարիչներու միութիւն
== Ծանօթագրութիւններ ==
<references />
== Արտաքին յղումներ ==
* [http://sarogalentz.am/ Սարօ Կալենցի պաշտօնական կայքը] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20151012073240/http://sarogalentz.am/ |date=2015-10-12 }}
* [https://www.youtube.com/watch?v=jExSMH3PYQc Կտաւ.Սարօ Կալենց]
* [http://www.1tv.am/hy/video/%D5%84%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A5%D5%BB-%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AE-%D5%8D%D5%A1%D6%80%D5%B8-%D4%B3%D5%A1%D5%AC%D5%A5%D5%B6%D6%81/41407 Մեր մէջ ասած. Սարօ Կալենց]
[[Ստորոգութիւն:Հայ նկարիչներ]]
[[Ստորոգութիւն:Մովսէս Խորենացիի մետալակիրներ]]
[[Ստորոգութիւն:15 Հոկտեմբերի ծնունդներ]]
[[Ստորոգութիւն:26 Հոկտեմբեր մահեր]]
6sntugrqq89y61no8osknh4m9rc3ffy
Հրաչ Վարժապետեան
0
25576
253203
220507
2026-08-06T18:02:06Z
~2026-43583-48
14883
/* */
253203
wikitext
text/x-wiki
Hratch Varjabedian{{Անձ}}
'''Հրաչ Վարժապետեան''', ({{ԱԾ}}): Յաճախած է [[Համազգային|Համազգայինի]] [[Նշան Փալանճեան Ճեմարան]], աւարտած է Համազգայինի Հայագիտական Բարձրագոյն Հիմնարկի պատմութեան բաժինը, ստանալով պսակաւորը, իսկ [[Քաղաքագիտութիւն|քաղաքագիտութեան]] մագիստրոսով վկայուած է [[Երեւանի Պետական Համալսարան|Երեւանի Պետական Համալսարանէն]]:<ref>{{Cite web|url=https://armenpress.am/eng/news/709817/armenian-cause-french-office-brings-action-against-azeri-hooligans-who-insulted-commemoration-of-sumgaite.html|title="Armenian Cause" French Office brings action against Azeri hooligans who insulted commemoration of Sumgaite victims {{!}} ARMENPRESS Armenian News Agency|website=armenpress.am|language=en|accessdate=2024-01-30}}</ref>
5 տարի զբաղած է [[Հայոց Պատմութիւն|հայոց պատմութեան]] ուսուցչութեամբ՝ Jésuites- ներու Saint Grégoire դպրոցին մէջ, [[Պէյրութ]], ապա անցած է լրագրութեան ասպարէզ, ուր 20 տարի մաս կազմած է «<nowiki/>[[Ազդակ (օրաթերթ)|Ազդակ]]<nowiki/>» օրաթերթի խմբագրութեան, սկիզբը իբրեւ լրագրող, ապա՝ խմբագիր եւ վերջին երեք տարիները՝ պատասխանատու խմբագիր: Ստորագրած է աւելի քան 300 յօդուածներ: Զուգահեռաբար մաս կազմած է «<nowiki/>[[Վանայ Ձայն]]<nowiki/>»-ի քաղաքական լրատուութեան խմբակին:<ref>{{Cite web|url=https://lurer.com/?p=80574&l=en|title=Azeri Embassy incites brawl at French Parliament|date=2024-01-30|website=lurer.com|accessdate=2024-01-30}}</ref><ref>{{Cite web|url=https://www.ancnews.info/?p=2182|title=Intervention de Hratch Varjabedian|last=|date=2014-04-26|website=Armenian National Committee - International— Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդ|language=en-US|accessdate=2024-01-30}}</ref>
2007-ին գործուղուած է [[Ֆրանսա]]: Երկու տարի եղած է [[Մարսէյլ|Մարսէյլի]] [[Մարսէյի Համազգային Ճեմարան|Համազգայինի Ճեմարանի]] երկրորդական բաժինի [[Հայագիտութիւն|հայագիտական]] նիւթերու պատասխանատու եւ հայ գրականութեան ու հայոց պատմութեան ուսուցիչ, ապա փոխադրուած է [[Փարիզ]], ուր եղած է տնօրէնը՝ [[Հայ Դատի Յանձնախումբ|Հայ Դատի]] Ֆրանսայի գրասենեակին:<ref>{{Cite web|url=https://asbarez.com/do-not-doubt-my-commitment-to-karabakh-french-president-says/|title=‘Do Not Doubt My Commitment to Karabakh,’ French President Says – Asbarez.com|language=en-US|accessdate=2024-01-30}}</ref>
Հրաչ Վարժապետեան ծանօթ հասարակական-քաղաքական գործիչ է: Սփիւռքեան բազմաթիւ գաղութներ գործուղուած է իբրեւ դասախօս, բանախօս եւ կազմակերպական գործիչ: Հայաստանի հետ կապը անմիջական է իբրեւ կուսակցական գործիչ:<ref>{{Cite web|url=https://www.panorama.am/en/news/2011/05/05/comments-on-senate-decision/952530|title=Hratch Varjabedian: French Senate bowed to Turkish government pressure|last=|first=|website=www.panorama.am|language=en|accessdate=2024-01-30}}</ref>
Ներկայիս, [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|Հայ Յեղափոխական Դաշնակցութեան]] Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչն է, ինչպէս նաեւ մաս կը կազմէ ՀՅԴ Մամլոյ Դիւանին:
Ամուսնացած է, ունի աղջիկ մը:
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծանցանկ}}
d8lksgf1k5uwm9y89umln4uhvxdb36k
Ֆինիքս Կղզիներու Պահպանուած Տարածք
0
32335
253211
253141
2026-08-07T08:42:35Z
HoMen
269
/* Տարածքին պահպանութեան հիմնադրամ */
253211
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Բնակավայր|պատկեր=GlobMap-02-01-08 NewBoundsGreen.jpg|պատկերի նկարագրութիւն=Ֆինիքս կղզիներու պահպանուած տարածք|բնօրինակ անուանում=Phoenix Islands Protected Area|պարգեւ=Եունեսքոյի Համաշխարհային Ժառանգութեան ցանկ, 2010|կը գտնուի ափին=Խաղաղական ովկիանոս|տարածք=408․250}}
'''Ֆինիքս Կղզիներու Պահպանուած Տարածք''' ([[Անգլերէն|անգլ]]․՝ Phoenix Islands Protected Area ''PIPA''), [[Քիրիպասի Հանրապետութիւն|Քիրիպասի]], [[Խաղաղական Ովկիանոս]], կը գտնուի [[Աւստրալիա|Աւստրալիոյ]] եւ [[Հաուայ|Հաուայիի]] միջեւ։ 2010-ին [[ԵՈՒՆԵՍՔՕ|Եւոնեսքօ]] շրջանը արձանագրած է որպէս աշխարհի ամենէն ընդարձակ եւ խորագոյն [[Համաշխարհային ժառանգութիւն|Համաշխարհային ժառանգութեան]] ցանկին մէջ։
== Տեղեկութիւններ ==
Աշխարհի [[Ամենէն ընդարձակ պահպանուած տարածքներու ցանկ|ամենէն ընդարձակ պահպանուած (ամէն տեսակի) տարածքներէն]] (ծով կամ ցամաք) է, եւ ծովային ամենէն ընդարձակ տարածքներէն ''MPA'' է։ Տարածութիւնն է 408․250 քլ²։
''PIPA'' կը պահպանէ աշխարհի ամենամեծ եւ անձեռմխելի ովկիանոսային բուստախութի (récif corallien) կենսահամակարգերէն մէկը․ կը ներառէ 14 յայտնի սուզուած ստորաջրային ծովային լեռ (հաւանաբար մարած հրաբուխներ) եւ ուրիշ բաց ծովի խորունկ բնակավայրեր։
Շրջանը կ՛ընդգրկէ 800 ծանօթ կենդանացուցակի տեսակներ, ներառեալ՝ բուստի 200 տեսակներ, ձուկի 500 տեսակներ, 18 ծովային կաթնասուններ եւ թռչունի 44 տեսակներ։
== Տարածքին պահպանութեան հիմնադրամ ==
[[Քիրիպասի Հանրապետութիւն|Քիրիպասի]] համագործակցելով «Conservation International» եւ «New England Aquarium» ոչ կառավարական բնապահպանման կազմակերպութիւններուն հետ, ստեղծած է [[Ֆինիքս կղզիներ|Ֆինիքս կղզիներու]] պահպանուող տարածքի պահպանութեան հիմնադրամը (PIPA Trust)։ 2018-ին «New England Aquarium» կը հրաժարի որպէս գործընկեր եւ [[Խաղաղականի Ջրարան|Խաղաղականի Ջրարանը]] կը միանայ հիմնադրամին (PIPA Trust Board)։
== Բնական ժառանգութիւն ==
[[Պատկեր:Rotjan - McKean Dives 1 and 2 (109).jpg|մինի|ՄաքԳին կղզիներուն ջուրերուն մէջ]]
Ֆինիքս Կղզիներու Պահպանուած Տարածքին մէջ կան․-
* Երեք օղակղզիներ՝ իրենց հետ կապուած ծովալիճերով եւ շրջագծային մարջանային (բուստային) խութերով։
# ([[Օրոնա օղակղզի]] (Հալ կղզի),
# [[Նիքումարորօ|Նիքումարորօ բուստային օղակղզի]] (Կարտնըր կղզի),
# [[Քանթոն կղզի]]/օղակղզի (Aba-Riringa))։
* [[Պատկեր:Rotjan - McKean Dives 1 and 2 (109) (1).jpg|մինի|ծպեղ գայլաձուկ]]Հինգ ցած կղզիներ, որոնք շրջապատուած են եզրագծային խութերով։
# [[Մանրա կղզի|Մանրա կղզի,]]
# [[Ռաուաքի կղզի|Ռաուաքի]] (Ֆինիքս կղզի),
# [[ՄաքԳին կղզի]],
# [[Պիրնի կղզի|Պիրնի կղզի,]]
# [[Էնտըրպուրի կղզի]]։
* Ինչպէս նաեւ երկու սուզուած խութեր՝
# [[Ուինսլօու խութ]]
# [[Գարոնտըլիթ խութ]]
Շրջանը ունի եօթը գլխաւոր բնակավայր՝ կղզի, ծովալիճ, բուստի (մարջային) խութ, խորունկ խութ, ծովու լեռ, խորագաւառ ''(''ծովի յատակի բոյս եւ կենդանի'')'' եւ բաց օվկիանոս, որոնք բոլորն ալ կը ներկայացուին պահպանուած գօտիին մէջ։
== Կղզիի վերականգնման եւ կենսաբանական անվտանգութեան ծրագիր ==
PIPA-ի ութ կղզիներից հինգը այժմ Birdlife International ոչ կառավարական կազմակերպութեան կողմէն ճանաչուած են որպէս [[Կարեւոր թռչնաբանական տարածք|կարեւոր թռչնաբանական տարածքներ]]։ Ներկայիս, կղզիին վրայ հաստատուած են ծովու թռչունի 19 տեսակներ։ Իսկ, շատ ուրիշ ծովու թռչունի տեսակներ կը գաղթեն շրջանը, ինչպէս օրինակ, Աւստրալիայէն եւ Նոր Զիլանտայէն՝ [[ջրահատ]], [[երփնաւոր ծովածիծառ]] եւ [[Ֆինիքսի ծովածիծառ]]։
== Պատկերասրահ ==
<gallery>
Պատկեր:Rotjan - Kanton Day 1 (187).JPG|''Hydrophore rigida'' խութեր
Պատկեր:A healthy coral reef has predators, including this Vampire snapper, in the Phoenix Islands Protected Area.jpg|կեանքը խութերուն մէջ
Պատկեր:Phoenix Islands Protected Area-114879.jpg|ձուկի տեսակ
Պատկեր:Phoenix Islands Protected Area-114862.jpg|դիմակաւոր խօլահաւ
Պատկեր:Phoenix Islands Protected Area-114868.jpg
Պատկեր:Phoenix Islands Protected Area-114872.jpg|մատղաշ սրճագոյն խօլահաւ
Պատկեր:Phoenix Islands Protected Area-114875.jpg|նորածին սրճագոյն խօլահաւ
Պատկեր:Rotjan Kanton Day 3 (37).jpg|Քանթոն կղզիին ջուրերուն տակ
Պատկեր:Rotjan - Enderbury Day 1 (225).jpg|Էնդըպուրի կղզի
Պատկեր:Rotjan - Orona Last Day (68).JPG|Օրոնա կղզիին աջուրերուն մէջ
Պատկեր:Acropora cytherea.jpg|Acropora cytherea
Պատկեր:Favites pentagona 1.JPG|Favites pentagona
</gallery>
<ref>[https://whc.unesco.org/en/list/1325/ Եունեսքօ - Ֆինիքս Կղզիներու Պահպանուած Տարածք{{ref-en}}]</ref> <ref>[ttps://www.conservation.org/places/pacific-ocean-and-islands Խաղաղական ովկիանոս եւ կղզիներ․ Ֆինիքս պահպահման շրջան{{ref-en}}]</ref> <ref>[https://www.salon.com/2013/09/01/south_pacific_president_became_environmental_darling_by_lying_about_conservation_partner/ Ծովային հսկայ պահպանման շրջան, 1-9-2013, CHRISTOPHER PALA{{ref-en}}]</ref> <ref>[https://whc.unesco.org/document/134952 Ֆինիքս կղզիներու պահպահնման տարածքին կարգավիճակը{{ref-en}}]</ref> <ref>[https://whc.unesco.org/document/152374 Ասիա/Ովկիանիա․ Քիրիպասի - Ֆինիքս կղզիներուն պահպանման շրջանը{{ref-en}}]</ref> <ref>[https://www.frontiersin.org/journals/marine-science/articles/10.3389/fmars.2020.00042/full Ֆինիքսի կղզիներուն պահպանուած տարածքին ծովային լեռները, կղզիները, օղակղզիները եւ խութերը, ընդծովիայ բուստի խութերը․․․․Deep-Sea Environments and Ecology․ հտ․7, 13-2-2020{{ref-en}}]</ref>
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
[[Ստորոգութիւն:Խաղաղական ովկիանոսի պահպանման տարածքներ]]
[[Ստորոգութիւն:Պահպանուած բնակավայրեր այբենական կարգով]]
[[Ստորոգութիւն:Ընդծովիայ պահպանուած տարածքներ]]
qgzax18rhg1ok159r9ltqewebb32w6z
Նիքումարորօ
0
32348
253207
253197
2026-08-07T07:29:47Z
HoMen
269
253207
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
'''Նիքումարորօ''' ([[Անգլերէն|անգլ․]]՝ Nikumaroro), նախկին՝ Կարտնըր կղզի ''Gardner Island,'' [[Ֆինիքս կղզիներ]], [[Քիրիպասի Հանրապետութիւն|Քիրիպասի]], արեւմտեան [[Խաղաղական Ովկիանոս|Խաղաղական ովկիանոս]]։
Առատ բուսականութեամբ եւ կեդրոնական մեծ ծովալիճով հեռաւոր, երկայն, եռանկիւնաձեւ բուստային օղակղզի մըն է։ Երկայնքը 6 քլ է, իսկ լայնքը 2 քլ պակաս։ Օղակղզիին օղակը ունի երկու նեղ մուտք՝ փակուած լայն խութով, որ մակընթացութեան ընթացքին կը չորնայ։
== Պատմական ակնարկ ==
ԺԹ․ դարասկիզբին, կղզին ծանօթ էր հետեւեալ անուններով․- Քեմինս կղզի, Քեմիս կղզի, Մոթու Օոնկա, Մօթու Օոնա եւ Մերի Լիթիսիաս կղզի։ Կղզին առաջին անգամ արձանագրած է 1824-ին ծովակալ Գ․ Քեմիս (բրիտանական Eliza Ann կէտ-որսական նաւ
19 Օգոստոս 1840-)։ ին USS ''Vincennes'' նաւը վաւերացուց կղզիին դիրքը եւ զայն նշեց որպէս Կարտնըր կղզի՝ անուն մը որ տրուեցաւ (երկու տարբերակներ կան)՝
* 1825-ին․ Ճոսուա Քոֆինէն, իբրեւ յարգանք ''Ganges'' (1809 whaler) նաւուն սեփականատէր Ա․Մ․Ն․ խորհրդարանի անդամ Կիտէոն Կարտնըրին։
* 1825-ին, երբ կէտ ձուկ որսող նաւավաւ Ճոսուա Կարտնըր առաջին անգամ կղզին տեսաւ ան նոյնպէս նշուած է որպէս ''Ganges'' (1809 whaler) նաւուն նաւապետ։
1856-ին կղզիին տիրութիւնը պահանջեց CA Williams & Co. of New London, Connecticut ընկերութիւնը, օգտագործելով [[Ամերիկայի Միացեալ Նահանգներ|Ա․Մ․Ն․]] [[Guano Islands Act]]-ը։
1892, 28 Մայիսին, կղզիին տիրութիւնը պահանջեց Միացեալ թագաւորութեան կողմէն HMS Curacoa։ Անմիջապէս գործարար Ճոն Արունտելին արտօնութիւն տրուեցաւ հնդկընկոյզներ տնկելու։ Այս ուղղութեամբ 29 կղզեցիներ հոն հաստատուեցան, սակայն այդ գործարկութիւնը ձախողեցաւ։
== Միացեալ թագաւորութիւն եւ Քիրիպասի ==
=== SS Norwich City-ի խորտակում ===
29 Նոյեմբերի 1929-ին փոթորկի ժամանակ SS Norwich City-ն՝ 35 հոգի անձնակազմով մեծ, բեռնաթափուած բրիտանական փոքր ռազմանաւը, զարնուեցաւ կղզիին հիւսիս-արեւմտեան կողմը գտնուող խութին։
1 Դեկտեմբեր 1938-ին, Բրիտանական կղզիներու հետազօտութեան առաում կազմակերոպութեան անդամներ կղզին կը հասնին, ուսումնասիրելու հաւանականութիւնը փոքր օդակայան ստեղծելու։ Տարիներ տեւող աշխատանքները սակայն անյաջող անցան եւ 1965-ին վերջնականօրէն կղզին անբնակ հռչակուեցաւ։
=== Քիրիպասի ===
1971-ին, Միացեալ թագաւորութիւնը Կիլպըրթ կղզիներուն ինքնիշխանութիւն տուաւ եւ 1979-ին անկախացան։ Նոյն տարին Ա․Մ․Ն․ Կարտնըր կղզիին տիրութենէն հրաժարեցաւ եւ կղզին Նիքումարորօ կոչուեցաւ։
p25taxm30yfro9fpmf2uvydhefp4fgj
253209
253207
2026-08-07T07:36:27Z
HoMen
269
253209
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
'''Նիքումարորօ''' ([[Անգլերէն|անգլ․]]՝ Nikumaroro), նախկին՝ Կարտնըր կղզի ''Gardner Island,'' [[Ֆինիքս կղզիներ]], [[Քիրիպասի Հանրապետութիւն|Քիրիպասի]], արեւմտեան [[Խաղաղական Ովկիանոս|Խաղաղական ովկիանոս]]։
Առատ բուսականութեամբ եւ կեդրոնական մեծ ծովալիճով հեռաւոր, երկայն, եռանկիւնաձեւ բուստային օղակղզի մըն է։ Երկայնքը 6 քլ է, իսկ լայնքը 2 քլ պակաս։ Օղակղզիին օղակը ունի երկու նեղ մուտք՝ փակուած լայն խութով, որ մակընթացութեան ընթացքին կը չորնայ։
== Պատմական ակնարկ ==
ԺԹ․ դարասկիզբին, կղզին ծանօթ էր հետեւեալ անուններով․- Քեմինս կղզի, Քեմիս կղզի, Մոթու Օոնկա, Մօթու Օոնա եւ Մերի Լիթիսիաս կղզի։ Կղզին առաջին անգամ արձանագրած է 1824-ին ծովակալ Գ․ Քեմիս (բրիտանական Eliza Ann կէտ-որսական նաւ
19 Օգոստոս 1840-)։ ին USS ''Vincennes'' նաւը վաւերացուց կղզիին դիրքը եւ զայն նշեց որպէս Կարտնըր կղզի՝ անուն մը որ տրուեցաւ (երկու տարբերակներ կան)՝
* 1825-ին․ Ճոսուա Քոֆինէն, իբրեւ յարգանք ''Ganges'' (1809 whaler) նաւուն սեփականատէր Ա․Մ․Ն․ խորհրդարանի անդամ Կիտէոն Կարտնըրին։
* 1825-ին, երբ կէտ ձուկ որսող նաւավաւ Ճոսուա Կարտնըր առաջին անգամ կղզին տեսաւ ան նոյնպէս նշուած է որպէս ''Ganges'' (1809 whaler) նաւուն նաւապետ։
1856-ին կղզիին տիրութիւնը պահանջեց CA Williams & Co. of New London, Connecticut ընկերութիւնը, օգտագործելով [[Ամերիկայի Միացեալ Նահանգներ|Ա․Մ․Ն․]] [[Guano Islands Act]]-ը։
1892, 28 Մայիսին, կղզիին տիրութիւնը պահանջեց Միացեալ թագաւորութեան կողմէն HMS Curacoa։ Անմիջապէս գործարար Ճոն Արունտելին արտօնութիւն տրուեցաւ հնդկընկոյզներ տնկելու։ Այս ուղղութեամբ 29 կղզեցիներ հոն հաստատուեցան, սակայն այդ գործարկութիւնը ձախողեցաւ։
== Միացեալ թագաւորութիւն եւ Քիրիպասի ==
=== SS Norwich City-ի խորտակում ===
29 Նոյեմբերի 1929-ին փոթորկի ժամանակ SS Norwich City-ն՝ 35 հոգի անձնակազմով մեծ, բեռնաթափուած բրիտանական փոքր ռազմանաւը, զարնուեցաւ կղզիին հիւսիս-արեւմտեան կողմը գտնուող խութին։
1 Դեկտեմբեր 1938-ին, Բրիտանական կղզիներու հետազօտութեան առաում կազմակերոպութեան անդամներ կղզին կը հասնին, ուսումնասիրելու հաւանականութիւնը փոքր օդակայան ստեղծելու։ Տարիներ տեւող աշխատանքները սակայն անյաջող անցան եւ 1965-ին վերջնականօրէն կղզին անբնակ հռչակուեցաւ։
=== Քիրիպասի ===
1971-ին, Միացեալ թագաւորութիւնը Կիլպըրթ կղզիներուն ինքնիշխանութիւն տուաւ եւ 1979-ին անկախացան։ Նոյն տարին Ա․Մ․Ն․ Կարտնըր կղզիին տիրութենէն հրաժարեցաւ եւ կղզին Նիքումարորօ կոչուեցաւ։
<ref>[https://tighar.org/Projects/Earhart/Documents/maude.html TIGHAR-Ֆինիքս կղզիներու գաղթատիրութիւն{{ref-en}}]</ref> <ref>[https://web.archive.org/web/20071201150640/http://www.phoenixislands.org/ ՔիրիպՍԻ - Ֆինիքս կղզիներու պահպանման գօտի{{ref-en}}]</ref> <ref>[ttps://web.archive.org/web/20161117083917/http://www.janeresture.com/kiribati_phoenix_group/gardner.htm BirdLife Data Zone-ՆիքումարորՕ, կԱՉՏՆԸՐ ԿՂԶԻՆԵՐ․ ֆԻՆԻՔՍ ԿՂԶԵՊՈՒՄԲ{{ref-en}}]</ref> <ref>[https://web.archive.org/web/20091102223633/https://tighar.org/wiki/Place_Names_on_Nikumaroro TIGHAR - Նիքումարորոյի տեղանուններ{{ref-en}}]</ref>
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
m71db1f3x6ub9k40u9fjbpz64i37q2c
253210
253209
2026-08-07T07:42:15Z
HoMen
269
253210
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
'''Նիքումարորօ''' ([[Անգլերէն|անգլ․]]՝ Nikumaroro), նախկին՝ Կարտնըր կղզի ''Gardner Island,'' [[Ֆինիքս կղզիներ]], [[Քիրիպասի Հանրապետութիւն|Քիրիպասի]], արեւմտեան [[Խաղաղական Ովկիանոս|Խաղաղական ովկիանոս]]։
Առատ բուսականութեամբ եւ կեդրոնական մեծ ծովալիճով հեռաւոր, երկայն, եռանկիւնաձեւ բուստային օղակղզի մըն է։ Երկայնքը 6 քլ է, իսկ լայնքը 2 քլ պակաս։ Օղակղզիին օղակը ունի երկու նեղ մուտք՝ փակուած լայն խութով, որ մակընթացութեան ընթացքին կը չորնայ։
== Պատմական ակնարկ ==
ԺԹ․ դարասկիզբին, կղզին ծանօթ էր հետեւեալ անուններով․- Քեմինս կղզի, Քեմիս կղզի, Մոթու Օոնկա, Մօթու Օոնա եւ Մերի Լիթիսիաս կղզի։ Կղզին առաջին անգամ արձանագրած է [[1824 թուական|1824]]-ին ծովակալ Գ․ Քեմիս (բրիտանական Eliza Ann կէտ-որսական նաւ
[[19 Օգոստոս]] [[1840 թուական|1840]]-ին USS ''Vincennes'' նաւը վաւերացուց կղզիին դիրքը եւ զայն նշեց որպէս Կարտնըր կղզի՝ անուն մը որ տրուեցաւ (երկու տարբերակներ կան)՝
* [[1825 թուական|1825]]-ին․ Ճոսուա Քոֆինէն, իբրեւ յարգանք ''Ganges'' (1809 whaler) նաւուն սեփականատէր Ա․Մ․Ն․ խորհրդարանի անդամ Կիտէոն Կարտնըրին։
* [[1825 թուական|1825]]-ին, երբ կէտ ձուկ որսող նաւավաւ Ճոսուա Կարտնըր առաջին անգամ կղզին տեսաւ ան նոյնպէս նշուած է որպէս ''Ganges'' (1809 whaler) նաւուն նաւապետ։
[[1856 թուական|1856]]-ին կղզիին տիրութիւնը պահանջեց CA Williams & Co. of New London, Connecticut ընկերութիւնը, օգտագործելով [[Ամերիկայի Միացեալ Նահանգներ|Ա․Մ․Ն․]] [[Guano Islands Act]]-ը։
[[1892 թուական|1892]], [[28 Մայիս|28 Մայիսին]], կղզիին տիրութիւնը պահանջեց [[Միացեալ Թագաւորութիւն|Միացեալ թագաւորութեան]] կողմէն HMS Curacoa։ Անմիջապէս գործարար Ճոն Արունտելին արտօնութիւն տրուեցաւ հնդկընկոյզներ տնկելու։ Այս ուղղութեամբ 29 կղզեցիներ հոն հաստատուեցան, սակայն այդ գործարկութիւնը ձախողեցաւ։
== Միացեալ թագաւորութիւն եւ Քիրիպասի ==
=== SS Norwich City-ի խորտակում ===
[[29 Նոյեմբեր]], [[1929 թուական|1929]]-ին փոթորկի ժամանակ SS Norwich City-ն՝ 35 հոգի անձնակազմով մեծ, բեռնաթափուած բրիտանական փոքր ռազմանաւը, զարնուեցաւ կղզիին հիւսիս-արեւմտեան կողմը գտնուող խութին։
[[1 Դեկտեմբեր]], [[1938 թուական|1938]]-ին, [[Միացեալ Թագաւորութիւն|Բրիտանական]] կղզիներու հետազօտութեան առաում կազմակերոպութեան անդամներ կղզին կը հասնին, ուսումնասիրելու հաւանականութիւնը փոքր օդակայան ստեղծելու։ Տարիներ տեւող աշխատանքները սակայն անյաջող անցան եւ [[1965 թուական|1965]]-ին վերջնականօրէն կղզին անբնակ հռչակուեցաւ։
=== Քիրիպասի ===
[[1971 թուական|1971]]-ին, [[Միացեալ Թագաւորութիւն|Միացեալ թագաւորութիւնը]] [[Կիլպըրթ կղզիներ|Կիլպըրթ կղզիներուն]] ինքնիշխանութիւն տուաւ եւ [[1979 թուական|1979]]-ին անկախացան։ Նոյն տարին [[Ամերիկայի Միացեալ Նահանգներ|Ա․Մ․Ն․]] Կարտնըր կղզիին տիրութենէն հրաժարեցաւ եւ կղզին Նիքումարորօ կոչուեցաւ։
<ref>[https://tighar.org/Projects/Earhart/Documents/maude.html TIGHAR-Ֆինիքս կղզիներու գաղթատիրութիւն{{ref-en}}]</ref> <ref>[https://web.archive.org/web/20071201150640/http://www.phoenixislands.org/ ՔիրիպՍԻ - Ֆինիքս կղզիներու պահպանման գօտի{{ref-en}}]</ref> <ref>[ttps://web.archive.org/web/20161117083917/http://www.janeresture.com/kiribati_phoenix_group/gardner.htm BirdLife Data Zone-ՆիքումարորՕ, կԱՉՏՆԸՐ ԿՂԶԻՆԵՐ․ ֆԻՆԻՔՍ ԿՂԶԵՊՈՒՄԲ{{ref-en}}]</ref> <ref>[https://web.archive.org/web/20091102223633/https://tighar.org/wiki/Place_Names_on_Nikumaroro TIGHAR - Նիքումարորոյի տեղանուններ{{ref-en}}]</ref>
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
[[Ստորոգութիւն:Ֆինիքս Կղզիներու Պահպանուած Տարածք]]
[[Ստորոգութիւն:Ֆինիքս կղզիներ]]
[[Ստորոգութիւն:Խաղաղականի կղզիներ այբենական կարգով]]
[[Ստորոգութիւն:Խաղաղական օվկիանոսի կղզիներ]]
[[Ստորոգութիւն:Խաղաղական ովկիանոսի պահպանման տարածքներ]]
[[Ստորոգութիւն:Կղզիներ այբբենական կարգով]]
[[Ստորոգութիւն:Կղզիներ ըստ երկիրի]]
[[Ստորոգութիւն:Կղզիներ ըստ ովկիանոսներու]]
[[Ստորոգութիւն:Կղզիներ]]
2tayzl6mp477z6f6kidgsce30jht13a
Քանթոն կղզի
0
32349
253212
2026-08-07T08:49:14Z
HoMen
269
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր}} '''Քանթոն կղզի''' ([[Անգլերէն|անգլ․]]՝ Kanton Island) [[Ֆինիքս կղզիներ]], [[Քիրիպասի Հանրապետութիւն|Քիրիպասի]], հարաւային [[Խաղաղական Ովկիանոս|Խաղաղական ովկիանոս]]։ Ծանօթ է նաեւ '''Ապարիրինկա''' ([[Անգլերէն|անգլ․՝]] Abariringa Island), '''Մերի կղզի''' (Անգլերէն|անգ...»:
253212
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
'''Քանթոն կղզի''' ([[Անգլերէն|անգլ․]]՝ Kanton Island) [[Ֆինիքս կղզիներ]], [[Քիրիպասի Հանրապետութիւն|Քիրիպասի]], հարաւային [[Խաղաղական Ովկիանոս|Խաղաղական ովկիանոս]]։ Ծանօթ է նաեւ '''Ապարիրինկա''' ([[Անգլերէն|անգլ․՝]] Abariringa Island), '''Մերի կղզի''' ([[Անգլերէն|անգլ․՝]] Mary Island), '''Մերի Պալգութ''' ([[Անգլերէն|անգլ․]]՝ Mary Balcout Island) եւ կամ '''Սուալոու''' ([[Անգլերէն|անգլ․]]՝ Swallow Island) անուններով։ Օղզկղզին կը գտնուի [[Հաուայ|Հաուայի]] եւ [[Ֆիճի]] կղզիներուն միջեւ։
[[Քիրիպասի Հանրապետութիւն|Քիրիպասիի]] [[Ֆինիքս կղզիներ|Ֆինիքս կղզիներուն]] հիւսիսային ծայրամասին կղզի է եւ բնակուած՝ ամենէն մեծ կղզին։ Բնակչութեան թիւը 41 հոգի կը հաշուէ, ըստ [[2005]]-ի մարդահամարին ([[2000 թուական|2000]]-ին՝ 61 հոգի)։ Տարածութիւնն է 9,1 քլ², 33 քլ երկարութեամբ։ Կղզիին հաւահային կէտը Բիրամիտ հրուանդանն է։ Անբնակ [[Էնտըրպուրի կղզի|Էնտըրպուրի կղզին]] կը գտնուի 63 քլ հեռու, իսկ [[Քիրիպասի Հանրապետութիւն|Քիրիպասիի]] մայրաքաղաքը՝ [[Թարաուա]], 1․765 քլ հեռու։
== Պատմական ակնարկ ==
ԺԹ․ դարակէսերուն, կղզիին տիրութիւնը [[Միացեալ Թագաւորութիւն|բրիտանացիները]] պահանջեցին (ինչպէս նաեւ մնացեալ [[Ֆինիքս կղզիներ|Ֆինիքս կղզիներուն]])։ Բազմաթիւ այցելութիւններ կատարեցին, ռատիոկայանի հեռասփռումի գործիքներ զետեղելու պատրուակով, ինչ որ յաջողուեցաւ՝ [[31 Օգոստոս]] [[1937 թուական|1937]]-ին։
[[8 Յունիս]] [[1937 թուական|1937]]-ին, կղզին արեւու լրիւ խաւարումի կեդրոնը կը հանդիսայան եւ [[Ամերիկայի Միացեալ Նահանգներ|ամերիկացի]] եւ [[Նոր Զելանտա|Նոր Զիլանտացի]] գիտնականներ, [[Nationa Geographi Society]] կազմակերպութեան անդամներ՝ աստղագէտ [[Սամուէլ Ալֆրետ Միչըլ|Սամուէլ Ալֆրետ Միչըլի]] գլխաւորութեամբ, կղզիին վրայ կը հաստատուին։ Այդ ժամանակաշրջանին, [[Ամերիկայի Միացեալ Նահանգներ|Ա․Մ․Ն․]] կղզիին տիրութիւնը պահանջեցին։ Կարճ տեւողութեամբ «տիրութեան» վէճերէն ետք, երկու երկիրները որոշեցին ուրիշ սրացում չառաջացնել, եւ արեւի խաւարումը միասին դիտեցին։ Հետագային, [[Միացեալ Թագաւորութիւն|Միացեալ Թագաւորութիւնն]] եւ [[Ամերիկայի Միացեալ Նահանգներ|Ա․Մ․Ն․]] իրենց յարաբերութիւնները դրական համագործակցութեան վերածեցին․ իւրաքանչիւր կողմ վայելեց միւսին հիւրասիրութիւնը եւ համատեղ աշխատեցան կղզիին վրայ անխափան գործունէութիւն ապահովելու համար։
[[Քիրիպասի Հանրապետութիւն|Քիրիպասիի]] նաւատորմիղի նաւեր, [[Ա․Մ․Ն․ ծովեզրի պահակազօրք|Ա․Մ․Ն․ ծովեզրի պահակազօրքը]] (United States Coast Guard), ինչպէս նաեւ [[Ձկնորսանաւ|ձկնորսանաւեր]], յաճախակի կղզին կ՛այցելեն։
[[2008]]-ին Քանթոն եւ մնացեալ [[Ֆինիքս կղզիներ|Ֆինիքս կղզիները]] արձանագրուեցան որպէս [[Ֆինիքս Կղզիներու Պահպանուած Տարածք]]։ Ծովային ամենէն ընդարձակ պահպանուած տարածքներէն (MPA) է։
[[2010]]-ին, բրիտանացի զբօսանաւորդ մը եւ իր անձնակազմը [[Հաուայ|Հաուայիէն]] դէպի [[Աւստրալիա]] նաւարկումին ընթացքին կղզիին վրայ յայտնաբերեցին 24 կղզեցիներ՝ 14 չափահաս եւ 10 երեխայ, որոնք սննդի պակասութեան վտանգաւոր վիճակի մէջ էին․ սպասուող օգնութեան սնունդ հայթայթող նաւը երբէք չեր հասած եւ ամիսներ կը սնանէին [[Ձուկեր|ձուկով]] եւ [[Հնդկընկոյզ|հնդկընկոյզով]]։ [[Զբօսանաւ|Զբօսանաւին]] անձնակազմը կապի մէջ կը մտնէ Միացեալ Թագաւորութեան ծովեզրի պահակազօրքին հետ, որ իր կարգին շփման մէջ կը մտնէ Ա․Մ․Ն․ ծովեզրի պահակազօրքին հետ, որպէսզի կարգադրէ օգնութեան պարենաւորումը։
<ref>[https://web.archive.org/web/20161117083917/http://www.janeresture.com/kiribati_phoenix_group/gardner.htm BirdLife Data Zone-ՆիքումարորՕ, կԱՉՏՆԸՐ ԿՂԶԻՆԵՐ․ ֆԻՆԻՔՍ ԿՂԶԵՊՈՒՄԲ(անգլերէն)]</ref> <ref>[https://web.archive.org/web/20130930092440/http://www.mfed.gov.ki/wp-content/uploads/2011/05/Census-Report-2010-Volume-1.pdf Քիրիպասիի 2010-ի մարդահամար{{ref-en}}]</ref> <ref>[https://web.archive.org/web/20150405232339/http://www.janeresture.com/kiribati_phoenix_group/canton.htm Քանթոն կղզին, Ֆինիքս կղզիներ, Քիրիպասի{{ref-en}}]</ref> <ref>[http://news.bbc.co.uk/2/hi/uk_news/england/cornwall/8671038.stm Քանթոնի կղզեցիները շնորհակալութիւն կը յայտնեն Քորնիշ զբօսանաւի անձնակազմին, 9-5-2010{{ref-en}}]</ref> <ref>[https://web.archive.org/web/20110805155720/http://www.phoenixislands.org/index.php Ֆինիքս Կղզիներու Պահպանուած Տարածք{{ref-en}}]</ref>
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
[[Ստորոգութիւն:Ֆինիքս կղզիներ]]
[[Ստորոգութիւն:Ֆինիքս Կղզիներու Պահպանուած Տարածք]]
[[Ստորոգութիւն:Խաղաղական ովկիանոսի օղակղզիներ]]
[[Ստորոգութիւն:Խաղաղական օվկիանոսի կղզիներ]]
[[Ստորոգութիւն:Խաղաղական ովկիանոսի պահպանման տարածքներ]]
[[Ստորոգութիւն:Խաղաղական ովկիանոսի կղզիներ այբենական կարգով]]
[[Ստորոգութիւն:Կղզիներ այբբենական կարգով]]
[[Ստորոգութիւն:Կղզիներ ըստ երկիրի]]
[[Ստորոգութիւն:Կղզիներ ըստ ովկիանոսներու]]
[[Ստորոգութիւն:Օղակղզիներ]]
[[Ստորոգութիւն:Կղզիներ]]
pvk2knpsh6axi2mjhcipq6qx202fvo3
253213
253212
2026-08-07T08:52:13Z
HoMen
269
253213
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
'''Քանթոն կղզի''' ([[Անգլերէն|անգլ․]]՝ Kanton Island) [[Ֆինիքս կղզիներ]], [[Քիրիպասի Հանրապետութիւն|Քիրիպասի]], հարաւային [[Խաղաղական Ովկիանոս|Խաղաղական ովկիանոս]]։ Ծանօթ է նաեւ '''Ապարիրինկա''' ([[Անգլերէն|անգլ․՝]] Abariringa Island), '''Մերի կղզի''' ([[Անգլերէն|անգլ․՝]] Mary Island), '''Մերի Պալգութ''' ([[Անգլերէն|անգլ․]]՝ Mary Balcout Island) եւ կամ '''Սուալոու''' ([[Անգլերէն|անգլ․]]՝ Swallow Island) անուններով։ Օղզկղզին կը գտնուի [[Հաուայ|Հաուայի]] եւ [[Ֆիճի]] կղզիներուն միջեւ։
[[Քիրիպասի Հանրապետութիւն|Քիրիպասիի]] [[Ֆինիքս կղզիներ|Ֆինիքս կղզիներուն]] հիւսիսային ծայրամասին կղզի է եւ բնակուած՝ ամենէն մեծ կղզին։ Բնակչութեան թիւը 41 հոգի կը հաշուէ, ըստ [[2005]]-ի մարդահամարին ([[2000 թուական|2000]]-ին՝ 61 հոգի)։ Տարածութիւնն է 9,1 քլ², 33 քլ երկարութեամբ։ Կղզիին հաւահային կէտը Բիրամիտ հրուանդանն է։ Անբնակ [[Էնտըրպուրի կղզի|Էնտըրպուրի կղզին]] կը գտնուի 63 քլ հեռու, իսկ [[Քիրիպասի Հանրապետութիւն|Քիրիպասիի]] մայրաքաղաքը՝ [[Թարաուա]], 1․765 քլ հեռու։
== Պատմական ակնարկ ==
ԺԹ․ դարակէսերուն, կղզիին տիրութիւնը [[Միացեալ Թագաւորութիւն|բրիտանացիները]] պահանջեցին (ինչպէս նաեւ մնացեալ [[Ֆինիքս կղզիներ|Ֆինիքս կղզիներուն]])։ Բազմաթիւ այցելութիւններ կատարեցին, ռատիոկայանի հեռասփռումի գործիքներ զետեղելու պատրուակով, ինչ որ յաջողուեցաւ՝ [[31 Օգոստոս]] [[1937 թուական|1937]]-ին։
[[8 Յունիս]] [[1937 թուական|1937]]-ին, կղզին արեւու լրիւ խաւարումի կեդրոնը կը հանդիսայան եւ [[Ամերիկայի Միացեալ Նահանգներ|ամերիկացի]] եւ [[Նոր Զելանտա|Նոր Զիլանտացի]] գիտնականներ, [[Nationa Geographi Society]] կազմակերպութեան անդամներ՝ աստղագէտ [[Սամուէլ Ալֆրետ Միչըլ|Սամուէլ Ալֆրետ Միչըլի]] գլխաւորութեամբ, կղզիին վրայ կը հաստատուին։ Այդ ժամանակաշրջանին, [[Ամերիկայի Միացեալ Նահանգներ|Ա․Մ․Ն․]] կղզիին տիրութիւնը պահանջեցին։
[[Պատկեր:Kanton total eclipse June8, 1937.jpg|ձախից|մինի|[[8 Յունիս]] [[1937 թուական|1937]]․ արեւու լրիւ խաւարում]]
Կարճ տեւողութեամբ «տիրութեան» վէճերէն ետք, երկու երկիրները որոշեցին ուրիշ սրացում չառաջացնել, եւ արեւի խաւարումը միասին դիտեցին։ Հետագային, [[Միացեալ Թագաւորութիւն|Միացեալ Թագաւորութիւնն]] եւ [[Ամերիկայի Միացեալ Նահանգներ|Ա․Մ․Ն․]] իրենց յարաբերութիւնները դրական համագործակցութեան վերածեցին․ իւրաքանչիւր կողմ վայելեց միւսին հիւրասիրութիւնը եւ համատեղ աշխատեցան կղզիին վրայ անխափան գործունէութիւն ապահովելու համար։
[[Քիրիպասի Հանրապետութիւն|Քիրիպասիի]] նաւատորմիղի նաւեր, [[Ա․Մ․Ն․ ծովեզրի պահակազօրք|Ա․Մ․Ն․ ծովեզրի պահակազօրքը]] (United States Coast Guard), ինչպէս նաեւ [[Ձկնորսանաւ|ձկնորսանաւեր]], յաճախակի կղզին կ՛այցելեն։
[[2008]]-ին Քանթոն եւ մնացեալ [[Ֆինիքս կղզիներ|Ֆինիքս կղզիները]] արձանագրուեցան որպէս [[Ֆինիքս Կղզիներու Պահպանուած Տարածք]]։ Ծովային ամենէն ընդարձակ պահպանուած տարածքներէն (MPA) է։
[[2010]]-ին, բրիտանացի զբօսանաւորդ մը եւ իր անձնակազմը [[Հաուայ|Հաուայիէն]] դէպի [[Աւստրալիա]] նաւարկումին ընթացքին կղզիին վրայ յայտնաբերեցին 24 կղզեցիներ՝ 14 չափահաս եւ 10 երեխայ, որոնք սննդի պակասութեան վտանգաւոր վիճակի մէջ էին․ սպասուող օգնութեան սնունդ հայթայթող նաւը երբէք չեր հասած եւ ամիսներ կը սնանէին [[Ձուկեր|ձուկով]] եւ [[Հնդկընկոյզ|հնդկընկոյզով]]։ [[Զբօսանաւ|Զբօսանաւին]] անձնակազմը կապի մէջ կը մտնէ Միացեալ Թագաւորութեան ծովեզրի պահակազօրքին հետ, որ իր կարգին շփման մէջ կը մտնէ Ա․Մ․Ն․ ծովեզրի պահակազօրքին հետ, որպէսզի կարգադրէ օգնութեան պարենաւորումը։
<ref>[https://web.archive.org/web/20161117083917/http://www.janeresture.com/kiribati_phoenix_group/gardner.htm BirdLife Data Zone-ՆիքումարորՕ, կԱՉՏՆԸՐ ԿՂԶԻՆԵՐ․ ֆԻՆԻՔՍ ԿՂԶԵՊՈՒՄԲ(անգլերէն)]</ref> <ref>[https://web.archive.org/web/20130930092440/http://www.mfed.gov.ki/wp-content/uploads/2011/05/Census-Report-2010-Volume-1.pdf Քիրիպասիի 2010-ի մարդահամար{{ref-en}}]</ref> <ref>[https://web.archive.org/web/20150405232339/http://www.janeresture.com/kiribati_phoenix_group/canton.htm Քանթոն կղզին, Ֆինիքս կղզիներ, Քիրիպասի{{ref-en}}]</ref> <ref>[http://news.bbc.co.uk/2/hi/uk_news/england/cornwall/8671038.stm Քանթոնի կղզեցիները շնորհակալութիւն կը յայտնեն Քորնիշ զբօսանաւի անձնակազմին, 9-5-2010{{ref-en}}]</ref> <ref>[https://web.archive.org/web/20110805155720/http://www.phoenixislands.org/index.php Ֆինիքս Կղզիներու Պահպանուած Տարածք{{ref-en}}]</ref>
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
[[Ստորոգութիւն:Ֆինիքս կղզիներ]]
[[Ստորոգութիւն:Ֆինիքս Կղզիներու Պահպանուած Տարածք]]
[[Ստորոգութիւն:Խաղաղական ովկիանոսի օղակղզիներ]]
[[Ստորոգութիւն:Խաղաղական օվկիանոսի կղզիներ]]
[[Ստորոգութիւն:Խաղաղական ովկիանոսի պահպանման տարածքներ]]
[[Ստորոգութիւն:Խաղաղական ովկիանոսի կղզիներ այբենական կարգով]]
[[Ստորոգութիւն:Կղզիներ այբբենական կարգով]]
[[Ստորոգութիւն:Կղզիներ ըստ երկիրի]]
[[Ստորոգութիւն:Կղզիներ ըստ ովկիանոսներու]]
[[Ստորոգութիւն:Օղակղզիներ]]
[[Ստորոգութիւն:Կղզիներ]]
n4ytxmn3p4k2anpd5tdzp77vdzfrdff