Ուիքիփետիա hywwiki https://hyw.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D6%82%D5%B8%D6%80_%D4%B7%D5%BB MediaWiki 1.47.0-wmf.20 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Ուիքիփետիա Ուիքիփետիայի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Ստորոգութիւն Կատեգորիայի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Անդրանիկ Օզանեան 0 7618 255053 254717 2026-09-20T01:55:23Z Minorax 1276 ([[c:GR|GR]]) [[File:Vladimir ribbon.jpg]] → [[File:RUS Imperial Order of Saint Vladimir ribbon.svg]] vva 255053 wikitext text/x-wiki {{Տեղեկաքարտ Անձ | անուն ազգանուն = Անդրանիկ Օզանեան | բնագիր ԱԱՀ = | պատկեր = General Andranik.jpg | չափ = | նկարագրութիւն = | ծնած է = [[25 Փետրուար]], [[1865]] | ծննդավայր = {{դրօշավորում|Հայաստանի Առաջին Հանրապետություն}}[[Շապին Գարահիսար]], [[Արեւմտեան Հայաստան]] | վախճանած է = [[31 Օգոստոս]], [[1927]] | մահուան վայրը = {{դրօշավորում|ԱՄՆ}} Ռիչըրտսըն Սբրինկզ, [[Քալիֆորնիա]] | քաղաքացիութիւն = {{դրօշավորում|Ռուսական կայսրություն}} [[Ռուսիա|Ռուսաստան]], {{դրօշավորում|Հայաստանի Առաջին Հանրապետություն}} [[Հայաստան]] | հպատակութիւն = | ազգութիւն = | ալմա մատեր = | կրօնք = | ազդուած է = | ազդած է = | գրքեր = | աշխատանք = [[Արեւմտեան Հայաստան]]ի կառավարիչ | կարողութիւն = | մասնագիտութիւն = | ամուսին = | ծնողներ = | երեխաներ = | պարգեւներ և մրցանակներ = | կայքէջք = | ստորագրութիւն = Andraniksignature-1-.png }} '''Անդրանիկ Թորոս Օզանեան''' կամ '''Զօրավար Անդրանիկ''', '''Անդրանիկ Փաշա''' ([[25 Փետրուար]] [[1865]] - [[31 Օգոստոս]] [[1927]]), [[հայ]] զօրահրամանատար, պետական գործիչ, [[ֆետայապետ]] (հայդուկապետ): Առանձնայատուկ դեր խաղացած է Հայ ազատագրական շարժման գործին մէջ։ [[1892]]-ին կ'անդամագրուի [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն]] կուսակցութեան, այլ ֆետայիներու հետկը մասնակցի իր հայրենի երկրի բնակավայրերու պաշտպանութեան: Անդրանիկ առաջին անգամ կ'անցնի [[Սասուն]], բայց 1896-ին կը մեկնի արտասահման: 1897-ին [[Վազգէն Տէրոյեան]]ի խումբին հետ ան երկրորդ անգամ կը մտնէ Արեւմտեան Հայաստան, ուր կը մնայ մինչեւ 1904: 1912-1913 թուականներուն [[Գարեգին Նժդեհ]]ի հետ Անդրանիկի գլխաւորութեամբ հայ կամաւորներէն կը կազմակերպուի վաշտ մը, որ կը մտնէ պուլկարական բանակի աշխարհազօրքին մէջ եւ կը մարտնչի [[Օսմանեան կայսրութիւն|Օսմանեան կայսրութեան]] բանակին դէմ: Պուլկարական հրամանատարութիւնը բարձր կը գնահատէ հայկական վաշտին մասնակցութիւնը Առաջին [[Պալքանեան պատերազմ]]ին: == Կենսագրութիւն == Անդրանիկ Թորոս Օզանեան ծնած է 25 Փետրուար [[1865]]-ին <ref name=":0">Ա. Հարութունյան (1974): «Անդրանիկ»: [[Վիքթոր Համբարձումեան]] [[Հայկական սովետական հանրագիտարան|Հայկական Սովտետական Հանրագիտարան]] '''1'''. [[Երեւան]]: Հայկական Հանրագիտարան Հրատարկչութիւն: Էջ 392:</ref>՝ [[Արեւմտեան Հայաստան]]ի Շապին Գարահիսար քաղաքին մէջ<ref name=":1">Չալաբեան, Անդրանիկ 1988: «Հայ Յեղափոխական շարժում» էջ 3: Սուսֆիլդ, Միչգան:</ref>: [[Անդրանիկ (անձնանուն)|Անդրանիկ]] [[հայերէն]] կը նշանակէ «առաջնեկ»: Անոր հայրական նախնիները եկած են հարեւան Օզան գիւղէն, 18-րդ դարուն եւ բնակութիւն հաստատած Շապին Գարահիսարի մէջ թուրքերու հետապնդումներէն խուսափելու համար<ref name=":1" />: Անոր նախնիները Օզանեան ազգանունը վերցուցած են իրենց հայրենի բնակավայրին անունէն: Անդրանիկին մայրը մահացած է, երբ ան մէկ տարեկան էր. զինք խնամած է իր մեծ քոյրը՝ Նազելին: Անդրանիկ յաճախած է տեղին Մուշեղեան դպրոցը 1875-1882 թուականներուն, այնուհետեւ աշխատած է հօր ատաղձագործարանին մէջ<ref>Աղաեան, Ծատուր 1968: [http://hpj.asj-oa.am/1211/ «Զօրավար Անդրանիկի գործունէութեան մասին»] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20190914213709/http://hpj.asj-oa.am/1211/ |date=2019-09-14 }} էջ 40: Պատմաբանասիրական հանդէս (Երեւան: Հայաստանի գիտութիւններու ակադեմիա) (2): 40–56:</ref>: Ան ամուսնացած է 17 տարեկանին, սակայն անոր կինը մահացած է մէկ տարի անց՝ ծնունդ տալով իրենց որդիին, որ նոյնպէս մահացած է ծնելէն 1 օր ետք<ref name=":1" />: [[Պատկեր:Andranik fedayee.jpg|thumb|Անդրանիկի չտպագրուած լուսանկարներէն :]] Օսմանեան Կայսրութեան մէջ Հայերու համար իրավիճակը վատացած է Ապտիւլ Համիտի (Կարմիր Սուլթան) օրով, որ կը ձգտէր միաւորել բոլոր իսլամները իր իշխանութեան տակ<ref>Նալբանդյան, Լուիզ «Հայ հեղափոխական շարժման զարգացման հայկական քաղաքական կուսակցությունների միջոցով 19-դարում» Բրքլի համալսարանի Կալիֆորնիա: էջ 116. ISBN 978-0-520-00914-1:</ref>: * 1882-ին Տեղի Մուշեղեան վարժարանը աւարտելէ մէկ տարի ետք, կը բանտարկուի հայ բնակչութիւնը ահաբեկող ժանտարմը ծեծի ենթարկելուն համար: * 1884-ին իր ընկերներուն օգնութեամբ կը փախչի բանտէն, եւ բնակութիւն կը հաստատէ Օսմանեան Կայսրութեան մայրաքաղաք [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսոյ]] մէջ, յետոյ ալ կ'ուղեւորուի [[Ղրիմ]] ու [[Կովկաս]]՝ հայկական մարտական խումբերուն զէնք հասցնելու համար: * Անդրանիկ Պոլսոյ մէջ կը մնայ մինչեւ 1886, ուր կ'աշխատէր որպէս ատաղձագործ<ref name="hpj.asj-oa.am">Աղաեան, Ծատուր 1968: [http://hpj.asj-oa.am/1211/ «Զորավար Անդրանիկի գործունեության մասին»] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20190914213709/http://hpj.asj-oa.am/1211/ |date=2019-09-14 }} էջ 41: Պատմաբանասիրական հանդէս (Երեւան: Հայաստանի գիտութիւններու ակադեմիա) (2): 40–56:</ref>: * Ան իր յեղափոխական գործունէութեան կը ձեռնարկէ 1888-ին, Սիւաս գաւառէն<ref name=":2">[[Լեւոն Տրոցկու|Տրոցկու, Լեւոն]] (1980): էջ 247: [https://books.google.am/books?id=tEJmenVPZ-IC&pg=PA247&dq=andranik+1888&hl=en&sa=X&ei=e-gnUrH_CJLF4APygYGICA&ved=0CC0Q6AEwAA#v=onepage&q=andranik%201888&f=false «Անդրանիկ եւ անոր հեծելազօր թիւ 197, հուլիս 19-1913 &#x5B;Andranik and his Troop, from''Kievskaya Mysl'' No. 197, July 19, 1913&#x5D;»:] Պալքանեան պատերազմները: 1912-13 քանակը պատերազմը հեռակայ Հիւրատետր Լեւոն Տրոցկին. Նիւ Յորք: Մանադա մամուլ: էջ 247-256: ISBN 978-0-909196-08-0:</ref><ref name=":3">[[Քրիստոֆեր Ջոզեֆ Ուոքեր|Վալկեր, Քրիստաֆոր Ջ]]: էջ 441: (1990 թ.) Հայ ազգի Գոյատեւում (վերանայուած երկրորդ խումբին): Նիւ Յորք: Սուրբ Մարտին: ISBN 978-0-312-04230-1:</ref>: * 1891-ին կը միանայ [[Հնչակեան կուսակցութիւն|Հնչակեան կուսակցութեան]]<ref>Մուրատեանը, Ջորջ (1995): ''Armenian infotext'', Միչիգան, Բուքշելֆ Հրատակչութիւն ISBN 978-0-9634509-2-0:</ref>: * 1892-ին կը ձերբակալուի Պոլսոյ ոստիկանապետ Եուսուֆ Մեհմետ Պէյի սպանութեան մասնակցելուն համար, որ յայտնի էր իր [[Հակահայկականութիւն|հակահայկականութեամբ]]<ref>Հարութիւնեան, Ա. Հ. էջ 109: (1965): [http://hpj.asj-oa.am/737/ «Անդրանիկը որպէս մարտիկ եւ զօրավար»:] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20190915024240/http://hpj.asj-oa.am/737/ |date=2019-09-15 }} Պատմաբանասիրական Հանդէս (հայերէն) (Երեւան, Հայաստանի գիտութիւններու ակադեմիա) (1): 109-124.</ref>: Անդրանիկ անգամ մը եւս փախուստ կու տայ բանտէն<ref name="hpj.asj-oa.am" />:1892-ին կը միանայ նորաստեղծ [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|Հայ Յեղափոխական դաշնակցութեան]] (ՀՅԴ)<ref name=":2" /><ref name=":3" />, որմէ կը հեռանայ [[1917]]-ին: * Համիտեան ջարդերու ընթացքին, Անդրանիկ այլ ֆետայիներու հետ միասին կը պաշտպանէ Մուշի եւ Սասունի հայկական գիւղերը [[Համիտիէ|թուրք եւ քիւրտ զինուորներու]] յարձակումներէն<ref name=":3" /><ref name=":4">[[Լեւոն Տրոցկու|Տրոցկու, Լեւոն]] (1980): էջ 249: [https://books.google.am/books?id=tEJmenVPZ-IC&pg=PA247&dq=andranik+1888&hl=en&sa=X&ei=e-gnUrH_CJLF4APygYGICA&ved=0CC0Q6AEwAA#v=onepage&q=andranik%201888&f=false «Անդրանիկ եւ անոր հեծելազօրքը՝ թիւ 197, 19 Յուլիս, 1913-ին, &#x5B;Andranik and his Troop, from''Kievskaya Mysl'' No. 197, July 19, 1913&#x5D;»:] Պալքանեան պատերազմները: 1912-13 քանակը պատերազմը հեռակայ Հիւրատետր Լեւոն Տրոցկին. Նիւ Յորք: Մանադայ մամուլ: էջ 247-256: ISBN 978-0-909196-08-0:</ref>: * 1895-ին [[Հրայր Դժոխք]]ի խումբով Անդրանիկ առաջին անգամ կ'անցնի [[Սասուն]]: 1894 եւ 1896 թուականներուն տեղի ունեցած հայկական ջարդերուն զոհ կ'երթան 80.000 եւ 300. 000 հայեր<ref>[[Թաներ Աքչամ|Աքչամ, Թաներ]] (2006) «Ամօթալի փաստ է, որ Հայոց ցեղասպանութիւն կը հարցնէ թրքական պատասխանատւութիւնը[''A shameful act: the Armenian genocide and the question of Turkish responsibility'']»: Նիւ Եորք: Մեթրոփլիթան Գրքեր: էջ 42: ISBN 0-8050-7932-7:</ref>: * 1896-ին Անդրանիկ կը մեկնի Թիֆլիս՝ ուր կը գտնուէր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գրասենեակը<ref name=":3" />: * 1897-ին Անդրանիկ կը վերադառնայ Արեւմտեան Հայաստան իրեն վստահուած ծաւալուն ուժերով եւ զէնք կը մատակարարէ հայ ֆետայիներուն<ref name=":4" />: Ռուսաստանի հայերէն քանի մը տասնեակ կը միանան Անդրանիկի, որոնց հետ ալ ան կ'երթայ [[Մուշ]] եւ [[Սասուն]]՝ ուր կը մարտնչէր Սերոբ Վարդանեան՝ [[Սերոբ Աղբիւր]]ը<ref>{{cite journal|journal=[[Նոր Հայաստան]]|editor1-first=Արշակ Դ.|editor1-last=Մադեսյան|date=1927|issue=|location=Նյու Յորք|volume=19-21|pages=էջ 82|publisher=Նոր Հայաստան Հրատարակչական Ընկերություն}}</ref>: [[Սերոբ Աղբիւր]] արդէն ձեւաւորուած կիսանկախ [[Հայաստան]]էն կ'արտաքսէր Օսմանեան Կայսրութեան ներկայացուցիչները<ref name=":5">[[Քրիստոֆըր Ժոզեֆ Ուոքըր|Վալկեր, Քրիստոֆըր Ժ]]: էջ 178: (1990) Հայ ազգի Գոյատեւում (վերանայուած երկրորդ խումբին): Նիւ Յորք: Սուրբ Մարտին: ISBN 978-0-312-04230-1:</ref>: Անդրանիկ կը մտնէ [[Սերոբ Աղբիւր]]<nowiki/>ի պարտիզանական խումբը եւ կը դառնայ թրքական ճարտարարներու ու կանոնաւոր բանակային զօրամասերու դէմ պայքար մղող քանի մը պարտիզանական խումբերու ճանչցուած ղեկավարը: * 1901-ին՝ կը գլխաւորէ Առաքելոց վանքի կռիւները եւ Սերոբը սպաննող Պշարա Խալիլի սպանութիւնը: * [[1902]]-[[1904]] թուականներուն Անդրանիկի խումբերը թուրք եւ քիւրտ իսլամներու դէմ մարտեր կը մղեն Սասունի, [[Տարօն]]ի եւ [[Վասպուրական]]ի մէջ։ * [[1905]]-ին Անդրանիկ կ'անցնի [[Կովկաս]], ուր հայկական ազգային շարժման երեւելի գործիչներու հետ կը քննարկէ օսմանեան լուծին դէմ հետագայ պայքարի հարցերը: Անոնցմէ ետք Անդրանիկ կը մեկնի [[Ֆրանսա]], [[Շուէտ]], [[Պելճիքա]], [[Անգլիա]], [[Պուլկարիա]] եւ [[Իրան]]՝ հանրութեան տեղեկացնելով Արեւմտահայաստանի հայերու ազգային-ազատագրական պայքարի ու անոր հետ կապուած զէնքի ձեռք բերման անհրաժեշտութեան մասին: Պուլկարիոյ մէջ Անդրանիկ կը գրէ իր «Մարտական հրահանգները»՝ ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը: Հետագային այդ փորձը մեծապէս կը ծառայէ պուլկարացիներուն՝ Առաջին Պալքանեան պատերազմի ժամանակ: * [[1912]]-ին Անդրանիկ հայ կամաւորներէն կը կազմակերպէ վաշտ մը, որ կը մտնէ պուլկարական բանակի աշխարհազօրի կազմին մէջ։ Հայ ռազմիկները հերոսութիւն կը ցուցաբերեն Միսթանլի, Ուզուն, Մերեֆտէ, Շար-Կիօ եւ այլ քաղաքներու համար մղուած մարտերուն մէջ։ Անդրանիկ կը մասնակցի ժեներալ Եաւէր փաշայի թրքական կորպուսի ջախջախման: Պուլկարական հրամանատարութիւնը բարձր կը գնահատէ հայկական վաշտի մասնակցութեան Առաջին [[Պալքանեան պատերազմ]]ին: Ա. համաշխարհային պատերազմը հազիւ կը սկսի, Անդրանիկ կը շտապէ Կովկաս: * [[1914]]-ին [[12 Օգոստոս|Օգոստոս 12]]-ին [[Թիֆլիս]]ի մէջ ան կը հանդիպի Կովկասեան ռազմական շրջանի զօրքերու գերագոյն հրամանատար Միշլաեւսկոյի ու կը յայտնէ Թուրքիոյ դէմ պատերազմին մասնակցելու պատրաստակամութեան մասին: Անդրանիկին կը յանձնարարուի ձեւաւորել եւ գլխաւորել առաջին հայկական կամաւորական գունդը: Այդ գունդին գլուխը կանգնած՝ Անդրանիկ անհաւասար մարտեր կը մղէ թրքական զօրքերու դէմ ու հեղինակութիւն կը նուաճէ ռուսական ռազմական հրամանատարութեան շրջանակին մէջ։ Ժեներալ-լեյտենանտ Չերնոզուպով կը գրէր. {{Քաղվածք|Ես միշտ յանձինս Անդրանիկի տեսնում էի ջերմ հայրենասէրին, Հայաստանի ազատութեան մարտիկին, որ խորապէս սիրում է իր Հայրենիքը: Ես առանձնակի հաճոյքով էի միշտ կարդում ռուսերէն թարգմանութեամբ քաղուածքները հայկական թերթերի յօդուածներից, որտեղ Անդրանիկին յարգանք էր մատուցուում՝ իբրեւ ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարաւոր թշնամու դէմ պայքարում ազգային իտէալները իրագործելու համար}} Միւս, ոչ նուազ յայտնի ռուս զօրավար [[Նիկոլայ Եուտենիչ|Եուտենիչը]] Անդրանիկի մասին կ'ըսէ, որ ան «խենթի պէս քաջ է»: [[Պատկեր:Armenian Genocide Map-hy.svg|մինի|աջից|300px|Հայկական Ջարդերը Օսմանեան Կայսրութեան մէջ]] * 1915-1916 թուականներուն Կովկասեան ճակատի մարտերուն ցուցաբերած անձնական արիութեան եւ հայկական գունդի յաջողութիւններուն համար Սասունցի Անդրանիկը կը պարգեւատրուի Գէորգիեւեան 4-րդ աստիճանի մետալով, Գէորգիեւեան 4-րդ եւ 3-րդ աստիճանի խաչերով, Ս. Ստանիսլաւի 2-րդ աստիճանի սուրի եւ Սուրբի Վլատիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով: Գունդը Անդրանիկին գլխաւորութեամբ քաջաբար կը մասնակցի Մուղանջուղի (Դիլման) տակ մղուած մարտին՝ 15-18 [[15 Ապրիլ|Ապրիլ]] 1915-ին, որու ընթացքին Կովկաս կը փրկուի թշնամիին ներխուժումէն: * 30 Յունուար 1918-ին, թրքական զօրքերը, [[Մեհմեթ Վեհիփ փաշա]]յի հրամանատարութեամբ, [[Էրզրում]]ի, [[Վան]]ի եւ ծովամերձ ուղղութիւններով կ'անցնին մեծամաս շտապ գործողութիւններու: 30 Յունուարին անոնք կը գրաւեն [[Երզնկա]]ն, [[11 Փետրուար]]-ին՝ [[Տրապիզոն]]ը, 14 [[14 Ապրիլ|Ապրիլ]]<nowiki/>ին առանց կռիւի կը մտնեն [[Պաթում]] եւ կը սկսին շարժիլ դէպի [[Սուխում]]:25 [[25 Ապրիլ|Ապրիլ]]<nowiki/>ին կ'իյնայ [[Կարս]]ը, 15 [[15 Մայիս|Մայիս]]<nowiki/>ին՝ [[Ալեքսանդրապոլիս]]ը: [[Պատկեր:2014 Erywań, Pomnik generała Andranika Ozaniana.jpg|մինի|աջից|Զօրավար Անդրանիկի արձանը [[Երեւան]]ի մէջ (քանդակագործ՝ [[Արա Շիրազ]]):]] Անդրանիկի գունդը Էրզրումի ուղղութեամբ ծանր պաշտպանական մարտեր վարելով, կը պահէ 1915-ին փրկուած հարիւր հազարաւոր հայեր, [[Յոյներ|յոյն]] ու [[Ասորիներ|ասորի]] գաղթականներու նահանջը, որոնց վրայ ռուսերու նահանջէն ետք դարձեալ սարսափելի վտանգ կախուած էր։ Թուրքիոյ կողմէ Կովկասի մեծ մասի գրաւման ու [[Արեւելեան Հայաստանը Ռուսական կայսրութեան կազմի մէջ|Արեւելեան Հայաստանի մէջ]] ցեղասպանութեան կրկնութեան վտանգը կը թուէր գրեթէ անխուսափելի: * 16-18 [[16 Մայիս|Մայիս]] [[1918]]-ին Վորոնցովկա աւանին մօտակայքը ժեներալ-մայորի կոչման արժանացած Անդրանիկի խումբը անպատմելի ջանքերով կը զսպէ օսմանեան զօրքերն ու անոնց արբանեակները: Ու հակառակ թշնամիին, որոշ խումբեր կը յաջողին մինչեւ 20-25 քմ. մօտենալ Թիֆլիս, անոնց հիմնական զանգուածը կը կանգնեցնէ եւ ետ կը քաշուի: Թշնամիէն նախաձեռնութիւնը վերցնելով՝ զօրավարը մարտեր կը մղէ [[Ղարաքիլիսա]]յի ուղղութեամբ: 25-28 Մայիս 1918-ին ծաւալած Լոռիի ճակատամարտին, որ մեծապէս ճակատագրականկ'ըլլայ ոչ միայն Հայաստանի համար, այլեւ ամբողջ Կովկասի, Անդրանիկ կը վիժեցնէ Դիլիջանի ուղղութեամբ թրքական զօրքերու գլխաւոր յարձակումը, որոնք կը ջանային [[Դիլիջան]]էն դուրս գալ դէպի [[Պաքու]]: Կրած պարտութեան հետեւանքով թրքական հրամանատարութիւնը կը ստիպուի Լեռնային [[Լոռիի մարզ|Լոռիի]] մարզին մեծ մասը ձգելու հրաման տալ: [[Պատկեր:Andranik wedding paris 1922.jpg|thumb|Անդրանիկի ամուսնութիւնը]] * Յունիս 1918-ի սկիզբը հայկական զօրաբաժինը կը մտնէ [[Նոր Պայազիտ]], այնուհետեւ Սելիմի լեռնանցքէն Դարալագեազ-Շարուրով դէպի Նախիջեւան: Շուտով կը զբաղեցնեն [[Ջուլֆա]]ն եւ [[Պիթլիս]]ը: 14 Յունիսին Անդրանիկ հրաման կու տայ, որու մէջ կը նշէ, թէ իր զօրքերը կ'ենթարկուին կեդրոնական Ռուսական կառավարութեան, իսկ Նախիջեւանը կը յայտարարուէր [[Ռուսաստան]]ի անբաժանելի մասը: Զօրավար Անդրանիկ նաեւ հեռագիր կ'ուղարկէ Կովկասի հարցերով արտակարգ քոմիսար եւ Պաքուի Սովնարկոմի նախագահ Շահումեանին, որու մէջ պատրաստակամութիւն կը յայտնէ օգնութիւն ցուցաբերելու Պաքուի վրայ յարձակող թրքական զօրքերէն պաշտպանող Պաքուի կոմունային: 1918-ի ամրան թրքական զօրքերը կը բռնագրաւեն պարսկական տարածքի հիւսիսային մասը՝ դէպի Պաքու յառաջխաղացքը ծաւալելու համար յենադաշտ ստեղծելով: Գրաւելով, մասնաւորապէս, [[Մակու]], [[Սալմաստ]], [[Թաւրիզ]], Սերապ, Արտապիլ եւ Խոյ իրանական քաղաքները, թուրքերը մտադրած էին Ալեքսանդրապոլիս-Ջուլֆա երկաթգիծին միջոցով նոր զօրքեր անցընել [[Պարսկաստան]]՝ Պաքուի վրայ յարձակելու համար: Բայց Նախիջեւանի մէջ Անդրանիկի խումբերը կը կտրեն երկաթուղային ճանապարհը, իսկ Ջուլֆայի մէջ՝ կը գրաւեն թրքական կայազօրը: Խոյի շրջանին հայկական կազմաւորումները անսպասելի հարուած կը հասցնեն Հիւսիս-արեւմտեան Իրանի տեղաբաշխուած թրքական բանակին, զոր ստիպեց թուրքերը՝ կանգնեցնել յարձակումը Պաքուի վրայ եւ Անդրանիկի դէմ ուղարկել նշանակալի ուժեր: Խոյի մէջ մարտերը կը տեւեն քանի մը օր: Թուրքերը կը կրեն մեծ կորուստներ, սակայն անընդհատ ժամանող լրացուցիչ ուժերը հայկական զօրաբաժինին համար գրաւման վտանգ առաջ կը բերեն: Այդ պայմաններուն մէջ Անդրանիկ կը ստիպուի ձգել Խոյը, եւ, ճեղքելով շրջափակման օղակը, նահանջել Ջուլֆա-Պաքուի շրջանը: Այնուհետեւ, թիւով գերակշիռ թրքական զօրքերու ճնշմամբ՝ զօրավար Անդրանիկ ստիպուած կ'ըլլայ ձգել [[Նախիջեւան]]ը ու անցնիլ Լեռնային [[Զանգեզուր]]՝ նպատակ ունենալով [[Արցախի Հանրապետութիւն|Լեռնային Ղարաբաղի]] միջոցով ճեղքել-հասնիլ Պաքու եւ փակել նահանջող թրքական բանակի ճանապարհը: Անդրանիկ վիթխարի դեր կը խաղայ Զանգեզուրի պաշտպանութեան մէջ։ Մարտերու ընթացքին թրքական զօրքերուն մինչեւ 40 տոկոսը կ'ուղղուի Զանգեզուր՝ Անդրանիկի դէմ: Երբ նորակազմ կովկասեան հանրապետութիւններու ղեկավարները, Յունուար 1918-ին, կը դիմեն թրքական կառավարութեան՝ պատրաստակամութիւն յայտնելով նստիլ բանակցութիւններու սեղանին շուրջ, ի պատասխան կը լսեն, որ Թուրքիոյ իրենց կարծիքը չի հետաքրքրեր, անոր համար միակ լուծումը այն է, թէ այդ առիթով ի՞նչ կը մտածէ զօրավար Անդրանիկը, ինչը ամբողջովին տրամաբանական էր, որովհետեւ երբ Անդրանիկի զօրքերը կը մնային թուրքերուն կողմէ Կովկասի գրաւման հիմնական խոչընդոտը: Փախելով Անտանտի դաշնակիցներու, Հայաստանի հանրապետութեան որոշ ղեկավարներու եւ պոլշեւիկներու դաւաճանութեան, զօրավարը կը ստիպուի հեռանալ արտասահման: Ճանապարհին, երբ ան կ'անցնէր Թիֆլիսէն, կ'ըսէ. {{Քաղվածք|Ես իմ կեանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկութեան ու բարօրութեան: Ես մշտապէս ձգտել եմ միայն մի բանի եւ պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատութեան եւ բարեկեցութեան համար: Ես չեմ փնտռում իմ վաստակի գնահատականը եւ ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կեանքում:}} Այդ ծառայութիւնը Անդրանիկ կը շարունակէ նաեւ տարագրութեան մէջ։ 1919-ի [[Դեկտեմբեր]]ին «[[Ուաշինկթըն Փոսթ]]» ամերիկեան թերթը կը գրէր. «Զօրավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականութեան գագաթին: Հայերը ամէն տեղ անոր ցնծութեամբ կը դիմաւորեն: Անոնք մեծ ուշադրութեամբ ու հիացմունքով կ՚ունկնդրեն անոր իւրաքանչիւր խօսքը: Իսկ ան՝ այդ զինուորը, որ ցարական Ռուսաստանի կործանումէն ետք անհաւասար մարտեր կը վարէր թրքական բանակին դէմ, ըսելիք ունի: Այժմ անոր խօսքերը նոյնքան յատուկ են, որքան՝ անոր սուրը»: [[Պատկեր:Monument to General Andranik.jpg|մինի|աջից|Անդրանիկ Զօրավարի յուշարձան-կոթողը [[Եռաբլուր]]ի մէջ]] * Անդրանիկ կը մահանայ [[31 Օգոստոս|30/31]] [[31 Օգոստոս|Օգոստոս 1927-ին]], [[Չիքօ]] ([[Սաքրամենթօ|Սաքրամենթոյի]] քով) քաղաքի Ռիչըրտսըն Սփրինկս հանքային ջուրերու առողջարանային համալիրին մէջ՝ [[սիրտ]]ի կաթուածէ ([[ԱՄՆ]]) եւ Սեպտեմբերին կը թաղուի [[Ֆրեզնօ|Ֆրեզնոյի]] «Արարատ» գերեզմանատան մէջ։ [[Յունուար]] [[1928]]-ին անոր աճիւնը կը փոխադրուի [[Փարիզ]] եւ կը վերաթաղուի [[Փէր Լաշէզ]] գերեզմանոցին մէջ, իսկ տարիներ անց (2000-ին) անոր աճիւնները կը տեղափոխուին Հայրենիք՝ [[Երեւան]]ի [[Եռաբլուր]] պանթէոն: Անդրանիկի անունով կը կոչեն հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, անոր պատւոյն տեղադրուած են արձաններ եւ յուշատախտակներ տարբեր երկիրներու մէջ ([[Հայաստան]], [[Պուլկարիա]], [[Ֆրանսա]], [[Ռումանիա]]): Անոր նուիրած են մեծ թիւով ժողովրդական ստեղծագործութիւններ, գիրքեր եւ յօդուածներ՝ տարբեր լեզուներով: == Կեանքի Երկու Տխուր Պահերը == Երբ անգամ մը Անդրանիկին հարցուցին, թէ որո՞նք եղած են իր կեանքի ամենատխուր պահերը, ան պատասխանած է, որ առաջինը՝ զաւակին, իսկ երկրորդը՝ [[Գէորգ Չաւուշ]]ի մահուան լուրը լսելն էր: == Ֆիլմերու Շարք == * [[1990]] - Զօրավար Անդրանիկ - (ԱրմենՖիլմ) Վաւերագրական ֆիլմ, նուիրուած Զօրավար Անդրանիկի ծննդեան 125 ամեակին․ ֆիլմին խօսակցութիւնը կը կարդայ անուանի դերասան [[Խորէն Աբրահամեան]]: Շարժանկարի բեմադրիչն է [[Լեւոն Մկրտիչեան]]ը: == Անդրանիկի Ամուսնութիւնները Եւ Ամուսնութեան Փորձը == === Առաջին ամուսնութիւնը === Հայերու ամենասիրելի հերոսը՝ Անդրանիկը, առաջին ագնամ կ'ամուսնանայ 17 տարեկան հասակին:<ref name=Indz_bah_tveq_1>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 228</ref> Առաջին ամուսնութիւնը անյաջող կ'ըլլայ: Կինը ծննդաբերելու ժամանակ կը մահանայ, իսկ նորածինը՝ օրեր անց, կը մահանայ:<ref name=Indz_bah_tveq_1/> === Ամուսնութեան փորձը === 1916-ին Անդրանիկ ներկայ կը գտնուի իր քեռորդի Վահան Փափազեանի հարսանիքին, ուր եւ կը գտնուէր երիտասարդ օրիորդ մը: Անդրանիկ կը հրապուրուի օրիորդով: Նախքան առաջարկելը Փաշան կը խորհրդակցի [[Յովհաննէս Թումանեան]]ի հետ, որմէ ետք ալ կ'որոշէ դիմել օրիորդին: Հանդիսութիւններէն մէկուն ժամանակ օրիորդին կը դիմէ հետեւեալ ձեւով. -Ես կը սիրեմ քեզ եւ կը փափաքիմ ամուսնանալ քեզի հետ, դուն ալ զիս կը սիրե՞ս: -Օ՛, ես ինչպէ՞ս կրնամ քեզ չսիրել, չէ՞ որ դուն իմ սիրելի հերոսն ես...: Անդրանիկը այսպիսի պատասխան չէր սպասեր, օրիորդին այդ պատասխանը տակնուվրայ կ'ընէ հերոսին միտքերը եւ ան կը մռայլի: Քանի մը վայրկեանէն ան կը սթափի եւ իր քով կը կանչէ Ռոստոմը եւ երկտող մը կ'ուղարկէ օրիորդին, յայտնելով անոր, որ մոռնայ ամուսնութեան մասին<ref>Սուրեն Սահակյան, «Հերոսապատում» գիրքի մէջ.</ref>: «Եւ այսպէս՝ Հայոց մեծաթռիչ Արծիւը անգամ մը կը փորձէ իր երկնային սլացքէն վար իջնել երկրի վրայ, ապրիլ սովորական մարդու ամենասովորական կեանքով, սակայն երկրաբնակի մէկ պզտիկ անուշադրութիւնը, վերապահութիւնը, գուցէ թերացումը ու անըմբռնումը զինք կրկին կը մղեն վեր՝ դէպի եթերային նոր թռիչքներու...: Հասկանալի է, որ տարիքային տարբերութիւնը, դեռատի օրիորդին ռոմանթիք պատկերացումները հիմնական պատճառներն էին, որ Անդրանիկ այս անգամ ալ իրմէ հեռու շպրտէր անձնական կեանքի այդ նոր փոփոխութիւնը: Եւ ան դեռ կը սաւառնէր երկինքին մէջ...» === Երկրորդ ամուսնութիւնը === Անդրանիկ երկրորդ անգամ ամուսնացած է [[1921]]-ին [[Փարիզ]]ի մէջ, Նուարդ Քիւրքճեանի հետ: Անոնց «քաւորը» եղած է [[Պօղոս Նուպար Փաշա]]ն: Երկրորդ կնոջմէ Անդրանիկ զաւակներ չէ ունեցած: == Ժառանգութիւն Եւ Ճանաչում == === Յիշատակին === Անդրանիկի յիշատակին աշխարհի տարբեր երկրներուն մէջ կանգնեցուցած են անոր արձանները եւ յուշարձանները, այդ թիւին, [[Ռումանիա|Ռումանիոյ]] մայրաքաղաք [[Պուխարեստ]]ի մէջ (1936 թուական)<ref>Ժամկոնչյան, Էդուարդ (19 Փետրուար 2012): [https://web.archive.org/web/20140624185635/http://www.aniv.ru/archive/38/sobor-obschina-ljudi-prodolzhenie-fragmenty-iz-knigi-eduarda-zhamgochjana/ «Տաճար, համայնք և մարդիկ»:] Անիվ (Ռուսերէն) 5 (38):</ref>, Փէր Լաշէզ գերեզմանատուն, Փարիզ (1945), [[Մելգոնեան կրթական հաստատութիւն]], [[Նիկոսիա]], [[Կիպրոս]] (1990), [[Պլեսի-Ռոբենսոն]], Փարիզ (2005)<ref>[https://www.azatutyun.am/a/1577222.html «Ֆրանսայի Պլեսի-Ռոբենսոն քաղաքում բացվել է զորավար Անդրանիկի արձանը»] (հայերէն): Ազատ Եւրոպա Ռադիո /Ազատություն Ռադիկոյան: 7 Հունիս 2005 թ. Վերցված է 6 Սեպտեմբեր 2013: </ref><ref>[https://web.archive.org/web/20140624190043/http://www.plessis-robinson.com/vie-municipale/jumelage/jumelage-avec-arapkir.html «Jumelage avec Arapkir»:] (Ֆրանսերէն): Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետարան: 26 Ապրիլ 2006. Ստացված 24 Հունիս 2014:</ref>, [[Վառնա]], Պուլկարիա (2011)<ref>[http://www.skat.bg/news.php?action=0&newsID=13608 «Բացվել է Անդրանիկի հուշարձանը»:] (բուլղարերեն). Սկաթ: 8 Հուլիս 2011 թ: Վերցված է 6 Սեպտեմբեր 2013:</ref>, եւ [[Ռուսիա|Ռուսաստանի]] [[Արմաւիր (քաղաք Ռուսաստանի մէջ)|Արմաւիր]] քաղաքին մէջ<ref>[http://www.yerkramas.org/2012/05/29/cherez-god-posle-demontazha-pamyatnika-andraniku-na-kubani-otkryta-memorialnaya-doska-pamyati-andranika-i-nzhde-fotoreportazh/ «Մեկ տարի անց, ապամոնտաժվեց Անդրանիկի հուշարձանը »:] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20131025075148/http://www.yerkramas.org/2012/05/29/cherez-god-posle-demontazha-pamyatnika-andraniku-na-kubani-otkryta-memorialnaya-doska-pamyati-andranika-i-nzhde-fotoreportazh/ |date=2013-10-25 }} Երկրամաս (Ռուսերէն): 29 Մայիս 2012 Ստացված Սեպտեմբեր 6, 2013 թ.</ref><ref>[https://news.am/arm/news/107340.html «Ռուսական Արմավիրում Անդրանիկ Օզանյանի եւ Գարեգին Նժդեհի պատվին հուշատախտակ է բացվել»:] [[News.am]]: 29 Մայիս 2012 Ստացված 6 Սեպտեմբեր 2013:</ref>: Յուշահամալիր մըն ալ գոյութիւն ունի Ռիչըրտսըն Սփրինկսի մէջ, Քալիֆորնիա, ուր Անդրանիկ մահացած է<ref>Միտչել, Լարի (31 Օգոստոս 2012): [http://www.chicoer.com/fromthenewspaper/ci_21441708/memorial-marks-armenian-heros-death-at-hotel-north «Հիշատակին լրանում է Հայաստանի հերոսի մահվան տարին»] Chicoer: Վերցուած է 16 Սեպտեմբեր 2013:</ref>: 2011-ի Մայիսին, Անդրանիկին արձանը կանգնեցուած է նաեւ Վոլոնքա գիւղին մէջ, [[Սոչի]]<ref>[http://www.yerkramas.org/2011/05/28/v-lazarevskom-rajone-sochi-ustanovlen-pamyatnik-generalu-andraniku-ozanyanu «Հուշարձան Զորավար Անդրանիկի պատվին Լազարեվի շրջան, Սոչի»:] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20130703144049/http://www.yerkramas.org/2011/05/28/v-lazarevskom-rajone-sochi-ustanovlen-pamyatnik-generalu-andraniku-ozanyanu/ |date=2013-07-03 }} Երկրամաս (Ռուսերէն): 28 Մայիս 2011: Վերցուած է 6 Սեպտեմբեր 2013-ին:</ref>, սակայն, այդ հեռացած է նոյն օրը, ըստ երեւոյթին, Թուրքիոյ ճնշման տակ, որ հետագային յայտարարած է, որ անոնք պէտք է կանխարգիլեն 2014 թուականին Սոչիի ձմեռնային [[Ողիմպիական Խաղեր|ողիմպիական խաղերը]] եթէ այդ արձանը մնայ կանգնած<ref>«Սոչիում բացվել է զորավար Անդրանիկ Օզանյանի հուշարձանը»: [[news.am]]: 31 Հունվարի 2015:</ref><ref>[http://www.yerkramas.org/2011/05/28/pamyatnik-generalu-andraniku-v-sochi-snesli-rukovoditeli-mestnogo-otdeleniya-soyuza-armyan-rossii/ «Անդրանիկի հուշարձանը Սոչիում քանդել են»:] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20131104162932/http://www.yerkramas.org/2011/05/28/pamyatnik-generalu-andraniku-v-sochi-snesli-rukovoditeli-mestnogo-otdeleniya-soyuza-armyan-rossii/ |date=2013-11-04 }} Երկրամաս (Ռուսերէն): 28 Մայիս 2011: Ստացված Սեպտեմբեր 6, 2013:</ref>: Առաջին անգամ Անդրանիկի արձանը Հայաստանի մէջ կառուցուած է 1967-ին [[Ուջան]] գիւղին մէջ<ref>Զորյանը, Սաթենիկ (26 Փետրուարի 2010 թ.): [http://www.hhpress.am/index.php/index.php?sub=hodv&hodv=20100226_1&flag=am «Անպարտելի զորավար»:] Հայաստանի Հանրապետություն (հայերէն): Վերցված է 6 սեպտեմբերի 2013:</ref><ref>Հակոբյանը, Արմեն. [http://www.armworld.am/detail.php?paperid=148&pageid=5346&lang= «Միասնությունը մարդկանց մեջ պետք է լինի »:] {{Webarchive|url=https://archive.ph/20120723065942/http://www.armworld.am/detail.php?paperid=148&pageid=5346&lang= |date=2012-07-23 }} Հայոց Աշխարհ (հայերէն): Վերցված է 6 սեպտեմբերի 2013:</ref>: Այլ արձաններ ալ կանգնեցուցած են Հայաստանի Խորհրդային Միութեան անկախացումէն ետք՝ 1991-ին, որոնցմէ երեքը, որոնք կարելի է տեսնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան (2000), Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ բակին մէջ (Արա Շիրազ, 2002-ին) եւ Ֆետայական շարժման թանգարանին մէջ (2006)<ref>[https://web.archive.org/web/20131109212537/http://www.yerevan.am/main.php?lang=1&page_id=267 «Երեւանի հուշարձանները »] (հայերէն): Երեւանի քաղաքապետարանը Պաշտոնական կայք. Վերցված է Սեպտեմբեր 18, 2013.</ref>: Բացի այդ, Հայաստանի մէջ Անդրանիկի արձանները կանգնած են Տաւուշի մարզի [[Ոսկեվան]] եւ [[Նաւուր]] գիւղերուն մէջ, Կիւմրիի Հաղթանակի զբոսաիգին մէջ (1994) [[Արտենի]], [[Անգեղակոթ]], եւ այլ վայրերուն մէջ<ref>[https://www.youtube.com/watch?v=2W0OuHHAc0Q «Թիմը գնում է գյուղեր: Այսօր 'Նավուր»:] ՍիվիլՆեթի: 11 Հոկտեմբեր 2011: Վերցված Սեպտեմբեր 6, 2013:</ref><ref>[http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1080 «Գյումրի»] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20130921061149/http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1080 |date=2013-09-21 }} (հայերէն): Հայկական Հանրագիտարան. Վերցված Սեպտեմբերի 8, 2013:</ref><ref>[http://www.aravot.am/2011/07/30/335553/ «Անցումային շրջան»:] Առավոտ (հայերէն): 30 Հուլիս 2011: Վերցված Սեպտեմբեր 8, 2013:</ref><ref>[https://www.youtube.com/watch?v=hlE5zOJQuiE&t=12m17s «Հայի ուժը ՄԱՍ-80 Անգեղակոթ»:] Երկիր Մեդիա 23 հունիսի 2013. Ստացված 9 սեպտեմբերի 2013</ref>: === Մշակոյթին մէջ === [[Պատկեր:Antranik! Above the crowd.png|left|thumb|202x202px|Անդրանիկը «New York Journal-American» ամսագրի շապիկին ([[1920]])]] [[Պատկեր:Andranik Ozanian poster.jpg|thumb|224x224px|Պաստառ]] Անդրանիկ արդէն աչքի կ'իյնայ հայ գրականութեան մէջ, երբեմն որպէս գեղարուեստական բնոյթ կը կրէ: Արեւմտահայ գրող [[Սիամանթո]]յի գրած բանաստեղծութիւն ''«Անդրանիկ»''ը, խորագրով որ տպագրած է Ժընեւի մէջ 1905-ին<ref>[[Սիամանթո]] (1905). ''Հայորդիները'' (Հայերէն). Ժընեւ: Կենտրոնական տպարան: էջ [[9:]]</ref>: Առաջին գիրքը Անդրանիկի մասին լոյս կը տեսնէ իր կեանքի ընթացքին: 1920-ին, Վահան Թոթովենց լոյս կ’ընծայէ ժեներալ ''Անդրանիկ եւ անոր պատերազմները'' գիրքը: յայտնի Ամերիկահայ գրող Ուիլիամ Սարոեան գրած է կարճ պատմուածք մը ''Անդրանիկ Հայաստանի'' խորագրով, որ ընդգրկուած է անոր ներշնչած եւ արտաշնչած պատմուածքներուն մէջ(1936)<ref>Հովհաննիսյանը Ռիչարդ Գ. (2008 թ.) Հայոց ցեղասպանությունը . Նյու Բրյունսվիկ, Նյու Ջերսի: Հրատարակիչների. էջ 156. ISBN 978-1-4128-0891-0.</ref>: Մէկ այլ ամերիկահայ գրող՝ Համաստեղ իր ''Սպիտակ ձիաւորը'' վէպին մէջ կը պատմէ Անդրանիկի եւ միւս ֆետայիներու մասին: Հայ հանճարեղ բանաստեղծ Յովհաննէս Շիրազը Անդրանիկի մասին գրած է երկու բանաստեղծութիւններ՝ ''Անդրանիկի մասին '' 1963-ին, եւ ’Արձան Անդրանիկի’, որ գրած է 1967-ին, բայց լոյս տեսած է 1991-ին Շիրազի մահէն ետք<ref>[http://hayart.net/story/14260/ «Շիրազի երկու ինքնագրերը »:] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20130917164738/http://hayart.net/story/14260/ |date=2013-09-17 }} (հայերէն): «Հայարտ» Գրական ցանց: Վերցված է 14 Սեպտեմբերի 2013:</ref>: Սերօ Խանզադեանի ''Անդրանիկ'' վէպը տպագրութենէ կասեցուած էր 1983-1989 թուականներուն ընթացքին, եւ լոյս տեսած է 1989-ին, երբ ամուր Խորհրդային հրապարակումներու վերահսկողութիւնը հանգստացաւ<ref>[[Սերո Խանզադյան|Խանզադյան, Սերո]] (1989): «Անդրանիկ» - Երեւան: Խորհրդային գրող. OCLC [https://www.worldcat.org/oclc/605225665 605225665:]</ref><ref>Բարդակչյան, Գէորգ Բ (2000): Տեղեկանք ուղեցույց ժամանակակից հայ գրականության, 1500-1920: Հետ ներածական Պատմություն. էջ 225: ISBN 978-0-8143-2747-0:</ref>: 1960-1980-ական թուականներուն Սուրէն Սահակեանը հաւաքագրած է ժողովրդական պատմութիւններ Անդրանիկի մասին եւ այդ աւարտեց ''Ասք Անդրանիկի մասին'' գիրքին մէջ։ Այդ առաջին անգամ հրատարակուած է Երեւանի մէջ 2008-ին<ref>[http://blog.ararat-center.org/?p=45 «Ասք Անդրանիկի մասին»:] դյուցազներգական վեպը Գրավոր հավաքվել և Մշակվվել է Սուրեն Սահակյանի կողմից և Խմբագրվել է Լ Սահակյանի կողմից: «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի:12 Հունիս 2008: Ստացված 31 Օգոստոս 2013:</ref>: Անդրանիկի յիշատակին արդէն գրուած է բազմաթիւ երգեր: 1913, Լեւոն Տրոցկին նկարագրած է Անդրանիկը որպէս «հերոս երգ ու առասպել»: Անդրանիկին մասին գրուած եւ կատարած են բազմաթիւ հայկական հայրենասիրական երգիչներ՝ Ներսիկ Իսպիրեան, Յարութ Փամպուկճեան, Սահակ Սահակեան եւ ուրիշներ: Կան տասնեակ մը երգեր նուիրուած անոր, այդ թիւին ''Արծիւի պէս'' [[Գուսան Շերամ]] 1904<ref>Բախշիան Ջր., Արամ (Ապրիլ 1993): "Անդրանիկ Հայաստանի»: Պատմություն Այսօր 43 (4). ISSN [https://www.worldcat.org/issn/0018-2753 0018-2753:]</ref>, ''Անդրանիկ փաշան'' Գուսան Հայրիկ<ref>Աղաջանյանը, Ալֆրեդ, խմբ. (2009 թ.): Նոստալգիայի երգեր (հայերէն): Լոս Անջելես IndoEuropean հրատարակչական: էջ 73. ISBN 978-1-60444-046-1:</ref>: Զօրավարին մասին շարք մը վաւերագրական ֆիլմեր արդէն կ’արտադրուին: Անոնք կը ներառեն [[imdbtitle:0190968|''Անդրանիկը'']] (1929) Արմենա-ֆիլմ Ֆրանսա, բեմադրիչ Աշոտ Շախատունի, ով նաեւ խաղացած է գլխաւոր դերը<ref>[http://www.armenews.com/IMG/Partie_1_Andranik_Les_Grands_Romans_Filmes_1929.pdf «Անդրանիկ»:] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20130921055735/http://www.armenews.com/IMG/Partie_1_Andranik_Les_Grands_Romans_Filmes_1929.pdf |date=2013-09-21 }} (Ֆրանսերէն): Լես Գրանդիկներ Րոմանս գեղարվեստական ֆիլմեր: Վերցված է 14 Սեպտեմբեր 2013:</ref><ref>[http://asbarez.com/arm/42073/ «Պատմութեան Թանգարանին Յանձնուեցան Զօրավար Անդրանիկի Սուրը և Շքանշանները»:] Ասպարեզ (հայերէն): 30 Նոյեմբեր, 2006: Վերցված է 21 Հոկտեմբեր 2013:</ref>, [[1990]] - ''Զօրավար Անդրանիկ'' (ՀայՖիլմ) Վաւերագրական ֆիլմ նուիրուած Զօրավար Անդրանիկի ծննդեան 125 ամեակին, ֆիլմին խօսակցութիւնը կը կարդայ անուանի դերասան [[Խորէն Աբրահամեան]]ը:<ref>[https://www.youtube.com/watch?v=Fm-UOg45ZCE «Անդրաիկ Օզանյան տեսաֆիլմ»] (հայերէն): [[Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն|Հայաստանի Հանրային հեռուստատեսություն]]: Վերցված է 14 Սեպտեմբեր 2013:</ref> == Պարգեւներ == [[Պատկեր:Zoravar Andranik.png|thumb|258x258px|Զօրավար Անդրանիկ]] Զօրավար Անդրանիկ իր ռազմական գործունէութեան ընթացքին պարգեւատրուած է բազմաթիւ մետալներով եւ շքանշաններով<ref>{{cite news|title=Պատմութեան Թանգարանին Յանձնուեցան Զօրավար Անդրանիկի Սուրը և Շքանշանները|url=http://asbarez.com/arm/42073/|accessdate=21 Սեպտեմբերի 2013|newspaper=[[Ասպարեզ]]|date=30 Նոյեմբերի 2006}}</ref>: Անդրանիկի սուրն ու պարգեւները տեղափոխած են Հայաստան եւ յանձնուած՝ Հայաստանի պատմութեան թանգարանին, 2006 թուականին<ref>{{cite news|title=Զորավար Անդրանիկի Սուր և մեդալներ հանձնել է Հայաստանի պատմության թանգարան|url=http://asbarez.com/54282/general-andraniks-sword-and-medals-handed-to-history-museum-of-armenia/|accessdate=8 Սեպտեմբերի 2013|newspaper=[[Ասպարեզ]]|date=2 Դեկտեմբերի 2006}}</ref><ref>{{cite news|title=Զորավար Անդրանիկի Սուր և մեդալներ հանձնել պատմության թանգարան Հայաստան|url=https://armenpress.am/eng/news/518422/general-andranik%E2%80%99s-sword-and-medals-handed-to-history-museum-of-armenia.html|accessdate=8 Սեպտեմբեր 2013|newspaper=[[Արմենպրես]]|date=29 Նոյեմբեր 2006}}</ref>: {| class="wikitable" ! Երկիր ! colspan="3" |Պարգեւ ! Տարի |- | {{Flagicon|Greece|royal}} [[Յունաստանի Թագաւորութիւն]] | [[Պատկեր:Greek War Cross 1917 2nd class ribbon.png|50x50px|link=https://en.wikipedia.org/wiki/File:Greek_War_Cross_1917_2nd_class_ribbon.png]] | Մարտական Խաչ | <center>Բ. կարգի</center> | 1920{{sfn|Հարութիւնեան|1965|p = 112}}<ref>{{cite news|title=ՀՀ պաշտպանության նախարար, Հայաստանին հանձնվեց Անդրանիկի սուրն ու մեդալներ պատմության թանգարանին:|url=http://newsarmenia.ru/arm1/20061129/41613845.htmlnewspaper=Novosti Armenia|date=29 Նոյեմբերի 2006|archiveurl=https://web.archive.org/web/20140624190352/http://newsarmenia.ru/arm1/20061129/41613845.html|archivedate=24 Հունիս 2014}}</ref> |- | {{flagicon|France}} [[Ֆրանսա|Ֆրանսա Հանրապետութիւն]] | [[Պատկեր:Legion Honneur Officier ribbon.svg|50x50px|link=https://en.wikipedia.org/wiki/File:Legion_Honneur_Officier_ribbon.svg]] | լէգէոնի շքանշան | <center>Պաշտօնական | 1919 |- | rowspan="4" |{{դրօշ|Ռուսաստան}}[[Ռուսական կայսրութիւն|Ռուսական Կայսրութիւն]] | [[Պատկեր:RUS Order of Saint George 4th class ribbon 2000.svg|50x50px|link=https://en.wikipedia.org/wiki/File:RUS Order of Saint George 4th class ribbon 2000.svg]] | Սուրբ Գէորգի շքանշան | <center>Բ., Գ., Դ. կարգի | 1914–16<ref>{{cite journal|journal=[[Նոր Հայաստան]]|editor1-first=Արշակ Դ.|editor1-last=Մադեսյան|date=1927|issue=X|location=Նյու Յորք|volume=19-21|pages=53|publisher=Նոր Հայաստան Հրտարչական Ընկերություն}}</ref> |- | [[Պատկեր:RUS Order of Saint George 4th class ribbon 2000.svg|50x50px|link=https://en.wikipedia.org/wiki/File:RUS Order of Saint George 4th class ribbon 2000.svg]] | Սուրբ գէորգ խաչ | <center>Ա., Գ., Դ. կարգի</center> | 1914–16{{sfn|Աղաեան|1968|p = 43}} |- | [[Պատկեր:RUS Imperial Order of Saint Vladimir ribbon.svg|50x50px|link=https://en.wikipedia.org/wiki/File:RUS Imperial Order of Saint Vladimir ribbon.svg]] | Սուրբ Վլատիմիր շքանշան | <center>Դ. կարգի</center> | 1914–16<ref name="War Journal 1918">{{cite web|title=Պատերազմը Պահեստաւորուած Երկրորդ ռուսական բերդ Հրետանային գունդի Էրզրումի մէջ իր կազմաւորումէն մինչեւ որ վերագրաւած են Էրզրումի մէջ կողմէ Օսմանեան բանակի մարտին 12, 1918 թուականին|url=http://louisville.edu/a-s/history/turks/Khlebof%20War%20Journal.pdf|publisher=Լուիսվելի Համալսարան|accessdate=7 Սեպտեմբերի 2013}}</ref><ref name="I Witnessed and Lived Through">{{cite book|title=Ես ականատես ու վերապրել (Էրզրում 1917-1918 թթ.) Լեյտենանտ Գնդապետ|year=2007|publisher=Գլխավոր շտաբի պետ Թուրքիայի Հանրապետության|location=Անկարա|page=68|url=http://www.scribd.com/doc/76455768/I-Witnessed-and-Lived-Through-Erzurum-1917-1918-Lt-Col-Tverdohlebof|editor=Տետիկ, Ահամետ}}</ref> |- | [[Պատկեր:RUS Imperial Order of Saint Stanislaus ribbon.svg|50x50px|link=https://en.wikipedia.org/wiki/File:RUS Imperial Order of Saint Stanislaus ribbon.svg]] | Սուրբ Ստնիսլավսի շքանշան | <center>Բ. կարգի</center> | 1914–16<ref name="I Witnessed and Lived Through" /> |- | {{Flagicon|Bulgaria}} '''[[Պուլկարիոյ Թագաւորութիւն]]''' | [[Պատկեր:MilitaryOrderBravery-Ribbon.gif|50x50px|link=https://en.wikipedia.org/wiki/File:MilitaryOrderBravery-Ribbon.gif]] | Արիութեան շքանշան | <center>Դ. կարգի ''Խիզախութեան համար'' </center> | 1913<ref>{{cite book|editor=Պինդիկովա, Գալիան|title=կամավորական կորպուսը 1912-1913|url=http://www.archives.government.bg/uploaded_files/sprav_09_all.pdf|location=[[Սոֆիա]]|publisher=Բուլխարիայի ռազմական պետական արխիվ|year=2006|page=741|isbn=978-954-9800-52-4|language=Բուլղարերեն}}</ref>{{sfn|Չալաբեան|1988|p = 203}} |- |} == Հրապարակումներ == * ''Մարտական հրահանգներ: Առաջարկներ, նկատողութիւններ եւ խորհուրդներ:'' Ժընեւ: [[ՀՅԴ]] Հրատարակչութիւն 1906. OCLC [https://www.worldcat.org/oclc/320038626 320038626:] * ''Հայկական առանձին հարուածող զօրամասը:'' Պոսթըն: Ազգ: 1921. OCLC [https://www.worldcat.org/oclc/49525413 49525413]<ref>[http://nla.am/arm/meghapart/Arm/1906.htm «1906»:] (հայերէն): [[Հայաստանի Ազգային գրադարան|Հայաստանի ազգային գրադարան:]] Վերցված է 7 Հոկտեմբեր 2013:</ref>: * ''Զօրավար Անդրանիկը կը խօսի:'' Փարիզ. 1921. OCLC [https://www.worldcat.org/oclc/234085160 234085160:] * ''Առաքելոց վանքին կռիւը (Հայ յեղափոխութենէն դրուագ մը):'' Պոսթըն: Պայքար: 1924: Անդրանիկի յուշերը գրի առնուած են, ըստ Լեւոն Կարապետ Լիւլէճեանի<ref>[http://nla.am/arm/meghapart/Arm/1924.htm «1924»:] [[Հայաստանի Ազգային գրադարան|Հայաստանի ազգային գրադարան]]: Վերցված է 7 Հոկտեմբեր, 2013:</ref>: == Ծանօթագրութիւններ == {{ծանցանկ|2}} === Մատենագիտութիւն === * {{cite journal|last=Հարութիւնեան|first=A. H.|title=Անդրանիկը որպէս մարտիկ եւ զօրավար /Ծննդեան 100-ամեակի առթիւ|journal=[[Պատմաբանասիրական հանդես]]|year=1965|issue=1|pages=109–124|url=http://hpj.asj-oa.am/737/|publisher=[[Հայաստանի գիտութիւններու ակադեմիա]]|location=Երեվան|ref=harv|access-date=2017-04-04|archive-date=2019-09-15|archive-url=https://web.archive.org/web/20190915024240/http://hpj.asj-oa.am/737/|dead-url=yes}} * [https://upload.wikimedia.org/wikipedia/commons/2/23/Vazken_Andr%C3%A9assian_-_%D5%8E%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A7%D5%B6_%D4%B1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A7%D5%A1%D5%BD%D5%A5%D5%A1%D5%B6_-_1982_-_%D4%B1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AF_%E2%80%93_%D5%8A%D5%A5%D5%BF%D6%80%D5%B8%D5%BD_%D5%84%D5%A1%D6%80%D5%A6%D5%BA%D5%A1%D5%B6%D5%A5%D5%A1%D5%B6.pdf Վազգէն Անդրէասեան, «Անդրանիկ»,1982, «Կ. Տօնիկեան Եւ Որդիք» հրատարակչատուն, Պէյրութ, Լիբանաբ:] == Գրականութիւն == * [[Արմեն Պողոսեան]], «Զօրավար Անդրանիկ», Կլենտէյլ, 2014 * [[Յովհաննէս Այւազեան]], «Զօրավար Անդրանիկ եւ [[Յովհաննէս Թումանեան]]», Երեւան, 2004: * [http://www.azg.am/AM/2008061814 Վիպասք «Ասք Անդրանիկի մասին», Սուրեն Սահակեան:] * Անդրանիկ Չելեպեան, «Զօրավար Անդրանիկ Եւ Հայ Յեղափոխական Շարժումը», Երեւան 1990 թուականին: * Գէորգ Ղարիբջանեան «Ժողովրդական Հերոս Անդրանիկ», Երեւան, 1991: * Համբարձում Կարապետեան «Անդրանիկ», պրակ 1-3, Երեւան, 1992: * Հրաչիկ Սիմոնեան «Անդրանիկի Ժամանակը», 2 գիրքով, գիրք Ա, Բ, Երեւան, «Կաիսա» հրատարակութիւն, 1996: * [[Սերօ Խանզադեան]] «Անդրանիկ», 1989: * Վաղարշակ Հովակիմեան «Դժուարին տարիներ», Երեւան, 1988: * Ծատուր Աղաեան «Անդրանիկ», Երեւան, 1994: * Անդրանիկի յուշերը, Պէյրութ, 1935: * Վարդգես Ահարոնեան «Անդրանիկ. մարդը եւ ռազմիկը», Պոսթըն, 1957, 183 էջ: * Բանբեր Հայաստանի արխիւներու, 1991, թիւ 1-2: * Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատոր Գ., Թեհրան, 1982, Երեւան, 1990: * Հրաչիկ Սիմոնեան, 1912-1913 թուականներուն Պալքանեան պատերազմները եւ հայերը, Երեւան, 2014: * Աշոտ Հարութիւնեան, Թրքական ինտերուենցիան Անդրկովկաս 1918 թուականին եւ ինքնապաշտպանական կռիւները, Երեւան, 1984: * Անդրանիկ Օզանեան: Մատենագրութիւն, Երեւան, 1989: * Հայկական առանձին հարուածող զորամասը: Ժեներալ Անդրանիկ, Պոսթըն, 1921: * Ազգային հերոս Զօրավար Անդրանիկը եւ իր պատերազմները, Պէյրութ, 1959, 433 էջ: * Արսեն Մարմարեան, Զօրավար Անդրանիկ եւ իր պատերազմները, Կ. պոլիս, 1920, 407 էջ: * Ա. Թերզիպաշեան, Անդրանիկ, Փարիզ, 1942, 415 էջ: * Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992: * Միքայէլ Վարանդեան, Մուրատ /Սեբաստացի ռազմիկին կեանքն ու գործը/, Պոսթըն, 1931, 348 էջ: * Գաբրիէլ Լազեան, Յեղափոխական դէմքեր, Գահիրէ, 1945, էջ 334-345: * Աւետիս Ահարոնեան, Ժողովածու Երկերու, հատոր Ե., Թեհրան, 1982: * Ջոն Կիրակոսեան, Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայութիւնը 1915-1916 թուականներուն, Երեւան, 1965, երկրորդ հրատարակութիւն, Եր., 1967: * Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 Էջ: * [http://freebooks.do.am/load/%D5%80%D4%B1%D5%85%D5%88%D5%91%20%D5%8A%D4%B1%D5%8F%D5%84%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D5%88%D5%92%D5%86/ar39aqeloc_vanqin_kr39iwy39_zoravar_andranik/23-1-0-1039 "ՀամաՀայկական Էլ. Գրադարան" կայք ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔԻՆ Զօրավար Անդրանիկ:] * [http://catalogue.bnf.fr/ark:/12148/cb421732328/PUBLIC Վազգէն Անդրէասեան - Անդրանիկ – Պետրոս Մարզպանեան]: Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1982, 326 էջ: == Արտաքին յղումներ == {{Վիքիպահեստ1|Category:Andranik Ozanyan|Անդրանիկ Օզանյան}} <div class= style="-moz-column-count:3; column-count:3; -webkit-column-count:2;"> '''Կենսագրություն''' * [http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=930 Անդրանիկ Օզանեան] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20170510124747/http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=930 |date=2017-05-10 }} Հայկական Հանրագիտարան * [http://www.anunner.com/name/biography/%D4%B1%D5%86%D4%B4%D5%90%D4%B1%D5%86%D4%BB%D4%BF_%D5%95%D4%B6%D4%B1%D5%86%D5%85%D4%B1%D5%86_%D4%B9%D5%88%D5%90%D5%88%D5%8D%D4%BB?lang=en Անդրանիկ Օզանեան] Անուներ.com * [http://freebooks.do.am/blog/andranik_o39zanyan/2009-10-19-96 Անդրանիկ Օզանեան] Համահայկական գրադարան * [http://www.haymard.am/index.php/persons/p1386510532#sthash.y1En2Ztf.dpbs Անդրանիկ Օզանեան] Հայ Մարդ '''Յոդածներ''' * [http://www.sirun.ru/andranik-torosi-ozanyan-kam-zoravar-andranik/ Անդրանիկ Օզանեան կամ Զօրավար Անդրանիկ] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20201203001926/http://www.sirun.ru/andranik-torosi-ozanyan-kam-zoravar-andranik/ |date=2020-12-03 }} * [http://www.panorama.am/am/society/2010/02/25/zoravar-andranik/?sw Զօրավար Անդրանիկ-145. «Իմ կուսակցութիւնը իմ ազգն է»]{{Dead link|date=March 2025 |bot=InternetArchiveBot |fix-attempted=yes }} * [http://www.koreolan.org/blog/archives/4361 Անդրանիկ Օզանեան 148] * [http://erik-hay.blogspot.com/2013/02/blog-post_25.html Բանաստեղծութիւններ նուիրուած Անդրանիկին] * [http://www.yerablur.am/viewmenu/2296/ Երգեր նուիրուած Անդրանիկին]{{Dead link|date=October 2023 |bot=InternetArchiveBot |fix-attempted=yes }} '''Տեսանիւթեր''' * [https://www.youtube.com/watch?v=Vg7Ae-96ptM Ֆիլմ «Անդրանիկ Օզանեան»] * [https://www.youtube.com/watch?v=_9n06VwhdvA Անդրանիկ Օզանեան Մաս 1] * [https://www.youtube.com/watch?v=aHRfvioOnWE Անդրանիկ Օզանեան դոկումենտալ ֆիլմ] * [https://www.youtube.com/watch?v=ppqD-rssnm8 Միակ մարդը որ չխաբուեցաւ թուրքէն, չշլացաւ պաշտոններէ] * [https://www.youtube.com/watch?v=1mKX3YZbBq8 Երգ Անդրանիկի (Զօրավար) Օզանեան] մասին * Առաջին այրեր. Անդրանիկ - https://www.youtube.com/watch?v=7YzjvqdBYq4 {{DEFAULTSORT:Օզանեան, Անդրանիկ}} [[Ստորոգութիւն:1865 ծնունդներ]] [[Ստորոգութիւն:25 Փետրուարի ծնունդներ]] [[Ստորոգութիւն:1927 մահեր]] [[Ստորոգութիւն:31 Օգոստոսի մահեր]] [[Ստորոգութիւն:Հայ ֆետայիներ]] [[Ստորոգութիւն:Հայ զօրավարներ]] [[Ստորոգութիւն:Հայ քաղաքական գործիչներ]] [[Ստորոգութիւն:Հայ ռազմական գործիչներ]] [[Ստորոգութիւն:Շապին Գարահիսար ծնունդներ]] [[Ստորոգութիւն:Հայ ազատագրական շարժման ղեկավարներ]] [[Ստորոգութիւն:Շապին Գարահիսար ծնածներ]] [[Ստորոգութիւն:Հայ հասարակական գործիչներ]] 3rq8ptdsbch8fwgmba31qblhmcpyqm8 Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւն 0 15919 255054 240335 2026-09-20T02:07:22Z Սահակ 105 /* Արտաքին յղումներ */ 255054 wikitext text/x-wiki [[Պատկեր:Coat of arms of Armenia.svg|մինի|279x279փքս]] '''Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւն,''' Կառավարութիւնը գործադիր իշխանութեան բարձրագոյն մարմինն է: Ըստ ՀՀ Սահմանադրութեան 146-րդ յօդուածի՝ կառավարութիւնը իր ծրագրի հիման վրայ կը մշակէ եւ կ՚իրականացնէ պետութեան ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը, կ՚իրականացնէ պետական կառավարման համակարգի մարմիններու ընդհանուր ղեկավարումը: Կառավարութեան լիազօրութիւնները կը սահմանուին Սահմանադրութեամբ եւ օրէնքներով: Կառավարութեան իրաւասութեան ենթակայ են գործադիր իշխանութեան վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահուած չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններու: Ըստ ՀՀ Սահմանադրութեան 147-րդ յօդուածի՝ կառավարութիւնը կազմուած է '''վարչապետէ, փոխվարչապետներէ եւ նախարարներէ:''' Հանրապետութեան նախագահը կը նշանակէ վարչապետ խորհրդարանական մեծամասնութեան ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները կը նշանակուին Հանրապետութեան նախագահի կողմէ՝ վարչապետի առաջարկութեամբ: Իբրեւ կառավարութեան ղեկավար՝ վարչապետը Կառավարութեան ծրագրի շրջանակներուն մէջ կ՚որոշէ Կառավարութեան քաղաքականութեան հիմնական ուղղութիւնները, կը ղեկավարէ Կառավարութեան գործունէութիւնը եւ կը համակարգէ Կառավարութեան անդամներու աշխատանքը<ref>{{Cite web|url=http://վարչապետ.հայ/hy/system-of-government/|title=Հայաստանի կառավարման համակարգը}}</ref>։ [[Պատկեր:Yerevan_square_by_Rita_W.jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Yerevan_square_by_Rita_W.jpg|մինի|216x216փքս|ՀՀ Կառավարութեան գլխաւոր շէնք]] == Նախարարներ == {| class="wikitable" ! colspan="4" |'''ՀՀ Կառավարութեան կազմ'''<ref>«[http://www.gov.am/am/gov-members/ ՀՀ Կառավարութեան ցանկ]»</ref> |- !Պաշտոն !Անուն !Կուսակցություն !Պաշտոնավարում |- |Վարչապետ |[[Նիկոլ Փաշինեան]] |[[Քաղաքացիական Պայմանագիր Կուսակցութիւն|Քաղաքացիական Պայմանագիր]] |8 Մայիս 2018 |- |Փոխվարչապետ |Տիգրան Աւինեան |[[Քաղաքացիական Պայմանագիր Կուսակցութիւն|Քաղաքացիական Պայմանագիր]] |11 Մայիս 2018 |- |Փոխվարչապետ |Մհեր Գրիգորեան |Անկուսակցական |12 Մայիս 2018 |- |Աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարար |Զարուհի Բաթոյեան |[[Քաղաքացիական Պայմանագիր Կուսակցութիւն|Քաղաքացիական Պայմանագիր]] |18 Յունուար 2019 |- |[[Առողջապահութեան նախարար]] |Արսեն Թորոսեան |[[Քաղաքացիական Պայմանագիր Կուսակցութիւն|Քաղաքացիական Պայմանագիր]] |12 Մայիս 2018 |- |[[Արդարադատութեան նախարար]] |Ռուստամ Բադասեան |[[Քաղաքացիական Պայմանագիր Կուսակցութիւն|Քաղաքացիական Պայմանագիր]] |19 Յունիս 2019 |- |[[Արտակարգ իրավիճակներու նախարար]] |Ֆելիքս Ցոլակեան |Անկուսակցական |4 Հոկտեմբեր 2018 |- |[[Արտաքին գործերու նախարար]] |Զոհրապ Մնացականեան |Անկուսակցական |12 Մայիս 2018 |- |[[Շրջակայ միջավայրի նախարար]] |Էրիկ Գրիգորեան |[[Քաղաքացիական Պայմանագիր Կուսակցութիւն|Քաղաքացիական Պայմանագիր]] |12 Մայիս 2018 |- |[[Տնտեսութեան նախարար]] |Տիգրան Խաչատրեան |Անկուսակցական |15 Հոկտեմբեր 2018 |- |[[Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարզանքի նախարար]] |Արայիկ Յարութիւնեան |[[Քաղաքացիական Պայմանագիր Կուսակցութիւն|Քաղաքացիական Պայմանագիր]] |11 Մայիս 2018 |- |[[Պաշտպանութեան նախարար]] |Դաւիթ Տոնոյեան |Անկուսակցական |11 Մայիս 2018 |- |[[Տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներու նախարար]] |Սուրէն Պապիկեան |[[Քաղաքացիական Պայմանագիր Կուսակցութիւն|Քաղաքացիական Պայմանագիր]] |11 Մայիս 2018 |- |[[Բարձր արուեստագիտական արդիւնաբերութեան նախարար]] |Յակոբ Արշակեան |[[Քաղաքացիական Պայմանագիր Կուսակցութիւն|Քաղաքացիական Պայմանագիր]] |4 Հոկտեմբեր 2018 |- |Ֆինանսներու նախարար |Ատոմ Ջանջուղազեան |Անկուսակցական |12 Մայիս 2018 |} == Կառավարութեան ենթակայ մարմիներ == {| class="wikitable" |+'''ՀՀ Վարչապետին ենթակայ մարմիներ'''<ref>[http://www.gov.am/am/adjunct-bodies/ «ՀՀ Վարչապետին ենթակայ մարմիներ»:]</ref> !Պաշտոն !Անուն !Պաշտոնավարում |- |[[Հայաստանի Ազգային Անվտանգութեան Ծառայութիւն]] |Արթիւր Վանեցեան- Անկուսակցական |10 Մայիս 2018 |- |[[Հայաստանի Հանրապետութեան Ոստիկանութիւն]] |Վալերի Օսիպեան- Անկուսակցական |10 Մայիս 2018 |- |[[Հայաստանի Հանրապետութեան Պետական Վերահսկողութեան Ծառայութիւն]] |Դաւիթ Սանասարեան- Քաղաքացիական Պայմանագիր |21 Մայիս 2018 |- |} {| class="wikitable" |+'''ՀՀ Կառավարութեան ենթակայ մարմիներ'''<ref>[http://www.gov.am/am/adjunct-bodies/ «ՀՀ Կառավարութեան ենթակայ մարմիներ»:]</ref> !Պաշտոն !Անուն !Պաշտոնավարում |- |Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէ |Սարհատ Պետրոսեան- Անկուսակցական |9 Օգոստոս [[:hy:2018|2018]] |- |Միջուկային անվտանգութեան կարգաւորման պետական կոմիտէ |Աշոտ Մարտիրոսեան- Անկուսակցական |17 Սեպտեմբեր 2008 |- |Պետական եկամուտներու կոմիտէ |Դաւիթ Անանեան- Անկուսակցական |17 Մայիս 2018 |- |Քաղաքաշինութեան կոմիտէ |Վահագն Վերմիշեան- Անկուսակցական |21 Մարտ 2019 |- |Քաղաքացիական սաւառման գլխաւոր վարչութիւն |Տաթեւիկ Ռեւազեան- Անկուսակցական |10 Յուլիս 2018 |- |} == Արտաքին յղումներ == * [https://gov.am Կառավարութեան Կայք] * [https://e-gov.am Ելեկտրոնային Կառավարում] * [http://xn--y9aam2fgumd.xn--y9a3aq/hy/ Վարչապետի կայք] == Ծանոթագրութիւններ == [[Ստորոգութիւն:Հայաստանի Քաղաքականութիւն]] [[Ստորոգութիւն:Հայաստանի Կառավարութիւն]] ck9xxv89huomf4kn1ir61vlap0x1qt5